The full dataset viewer is not available (click to read why). Only showing a preview of the rows.
The information about the size of the dataset is not coherent.
Error code:   UnexpectedError

Need help to make the dataset viewer work? Open a discussion for direct support.

text
string
url
string
date
string
tags
sequence
source
string
Ֆոտոպատմության ցուցադրություն՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակիցներին ՀՀ նկարիչների միությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում: Միջոցառումը նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին: Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն: Ցուցադրությունը ռազմաճակատում անցկացրած յուրաքանչյուր օրվա, պատերազմի մասնակիցների առօրյայի, կենցաղի, կռվի խաղաղ կողմի մասին է: Եռօրյա ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կցուցադրվի նաեւ «1080 ժամ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում: Ֆիլմը նաեւ ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ: Ֆիլմը չի պարունակում դաժան, ոչ մարդասիրական կադրեր՝ պահպանելով ֆիլմին ներկայացվող պահանջները: Ցուցադրության մուտքն ազատ է: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
https://mamul.am/am/news/221660
2021-09-26
[]
mamul.am
Ուկրաինան իր բողոքն է հայտնել Պուտինի՝ Ղրիմ այցի կապակցությամբ Այսօր՝ մայիսի 9-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետ առաջին անգամ ժամանել է թերակղզի՝ Հաղթանակի օրվա հետ կապված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ուկրաինան բողոք է հայտնել ՌԴ նախագահի՝ Ղրիմ կատարած այցելության հետ կապված, ինչի մասին ասվում է երկրի արտգործնախարարության մամլո ծառայության տարածած հայտարարությունում. հաղորդում է BBC-ն: Ուկրաինական իշխանություններն այս այցը որակել են իբրեւ «ՌԴ կողմից Ուկրաինայի գործող օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերի անթաքույց արհամարում»: «Այս պրովոկացիան մեկ անգամ եւս ապացուցում է, որ Ռուսաստանը գիտակցաբար գնում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների հետագա սրմանը եւ չի ցանկանում, որ երկկողմանի հարաբերությունները կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով», — հայտարարել է գերատեսչությունը: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ափսոսանք է հայտնել Ղրիմում շքերթ անցկացնելու Պուտինի ծրագրերի կապակցությամբ, այն դեպքում, երբ Ուկրաինայում պահպանվում է լարված իրավիճակ:
https://armlur.am/162190/
2014-05-09
[]
armlur.am
Բարձրաքանդակ , քանդակագործության տեսակ, բարձր քանդակ, որի ուռուցիկ մասի ծավալի կեսից ավելին դուրս է ցցված ֆոնի հարթությունից, երբեմն քանդակապատկերը միայն հպվում է ֆոնին, իսկ որոշ դեպքերում նրանից անջատվում է մանրամասներով: Մոնումենտալ դեկորատիվ Բարձրաքանդակը կիրառվում է ճարտարապետության մեջ:
https://hy.wikipedia.org/wiki/Բարձրաքանդակ
[]
hy.wikipedia.org
«ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ-ՖԵՐՈՍՊԼԱՎՆԵՐ ԱՌեւՏՐԻ ՏՈՒՆ » ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու, սնանության գործով կառավարիչ եւ առաջին ժողով նշանակոլու մասին: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2018թ. վճռով <<ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ-ՖԵՐՈՍՊԼԱՎՆԵՐ ԱՌեւՏՐԻ ՏՈՒՆ >> ՍՊԸ (ք.Արմավիր, Շահումյան 3, պետռեգիստրի վկայական 03Ա068958, ՀՎՀՀ 04417367) ճանաչվել է սնանկ, դատարանի 28.12.2018թ. որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Աշոտ Բաղդասարյանը: Պարտատերերը պահանջները ներկայացնում են դատարան հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում: Առաջին ժողովը նշանակված է 15.03.2019թ. ժ.12:00-ին դատարանում (ք.Երեւան, Օտյան 53/2)
https://www.azdarar.am/announcments/org/46/00444694/
19.01.2019
[ "Սնանկության մասին հայտարարություններ", "Ֆիզիկական անձիք" ]
www.azdarar.am
Վարագավան գյուղի անհետացած բնակչին որոնում են Հախումի ջրամբարում Հունիսի 21-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչը (Մ.Մ., ծնված 1961 թ.) գնացել է անտառ եւ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հենակետի խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներ են իրականացվում գյուղի հարակից անտառում եւ Հախումի ջրամբարի մոտակայքում: Աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար, գյուղի 10 բնակիչ եւ ոստիկանության 2 աշխատակից: Որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են: Հունիսի 22-ին, ժամը 07:10-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը: Որոնողական աշխատանքներին մասնակցում են 21 փրկարար, գյուղի 10 բնակիչ եւ ոստիկանության 15 աշխատակից: Աշխատանքներ են իրականացվում Հախումի ջրամբարում: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
https://armtimes.com/hy/article/164518
2019-06-22
[ "ԱԻՆ" ]
armtimes.com
Թուրքիան կարող է վնասել ոչ միայն մեր տնտեսությունը, այլեւ մեր երկրի բնակչության առողջությունը վտանգել. «Հայաստանի Հանրապետություն» Թուրքիան լիբանանյան լոգոները գործածելով՝ վաճառել է իր ապրանքը՝ վնասելով Լիբանանի տնտեսությանը: Այս մասին օրերս Լիբանանի արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, որ ունի փաստական բոլոր ապացույցները: Այս փաստը մեզ պետք է շատ զգոն պահի: Որովհետեւ ի տարբերություն Լիբանանի՝ Թուրքիան կարող է վնասել ոչ միայն մեր տնտեսությունը, այլեւ մեր երկրի բնակչության առողջությունը վտանգել: «Հաշվի առնելով մեր հանդեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքատնտեսական հավակնությունները՝ լիբանանյան օրինակը բացառելի չէ նաեւ մեր պարագայում: ՍԱՏՄ-ն կարո՞ղ է նմանատիպ դեպքերը բացահայտել, ունի՞ համապատասխան գործիքներ: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ բացառված չեն նաեւ սննդի միջոցով հատուկ մեր նկատմամբ ծրագրվող երկարաժամկետ թունավորումները: Չմոռանանք նաեւ, որ պատերազմի ընթացքում մեր հանդեպ ադրբեջանա-թուրքական տանդեմը արգելված քիմիական զենք էր գործածել»: Հարցի պարզաբանման համար «ՀՀ»-ն դիմել է կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում
https://www.aravot.am/2021/01/23/1166637/
2021-01-23
[ "Մամուլ", "Թուրքիա", "Հայաստանի տնտեսություն" ]
www.aravot.am
Սաուսե , ոչ մեծ քաղաք Ուրուգվայի հարավային մասում՝ Կանելոնես դեպարտամենտում: Ընկած է ազգային 6-րդ ավտոմայրուղու 36-րդ կիլոմետրի վրա, 67-րդ, 86-րդ եւ 107-րդ ազգային ավտոմայրուղիների հետ դրա հատման վայրի մերձակայքում: Երկրի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի մետրոպոլիսային ընդլայնված տարածքի բաղկացուցիչ մասն է: Պատմություն Բնակավայրը հիմնադրվել է 1851 թվականի հոկտեմբերի 12-ին, 1915 թվականի սեպտեմբերի 29-ին ստացել է գյուղի (Pueblo-ի) կարգավիճակ, 1925 թվականի մայիսի 15-ին նրա կարգավիճակը բարձրացվել, հասցվել է Villa-ի (փոքր քաղաքի) : 1973 թվականի հունիսի 18-ին էլ Սաուսեին շնորհվել է Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ: Բնակչություն 2011 թվականի մարդահամարի տվյալներով Սաուսեւմ ապրում էր 6.132 մարդ: 2010 թվականին՝ ընտրությունների նախօրյակին, ըստ Intendencia de Canelones-ի տվյալների՝ Սաուսե անվանումը կրող ամբոջ համայնքի բնակչության թվաքանակը կազմել է 12.041: | Տարին | Բնակչությունը | | ----- | ----- | | 1908 | 6,935 | | 1963 | 3,227 | | 1975 | 3,911 | | 1985 | 4,294 | | 1996 | 4,932 | | 2004 | 5,797 | | 2011 | 6,132 | Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay: Հնագիտություն 1997 թվականին ուրուգվայցի հնագետները Սաուսեի մերձակայքում պեղումներ կատարելիս հայտնաբերել են Lestodon-ի (հսկա համրուկների) անհետացած տեսակների մնացորդներ, ոսկրեր, որոնք իրենց վրա կրել են քարե գործիքներով մշակման ենթարկված լինելու նշաններ-վկայություններ: Դա հիմք է տվել եզրակացնելու, որ մարդիկ այս վայրերում ապրել են դեռեւս 30 հազար տարի առաջ:
https://hy.wikipedia.org/wiki/Սաուսե
[]
hy.wikipedia.org
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են հանճարեղության գենը ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Քինգս Քոլեջ համալսարանին կից Հոգեբուժության ինստիտուտի գիտնականները գտել են մարդու հանճարեղության գենը: Ինչպես փետրվարի 12-ին հաղորդել Է Մեծ Բրիտանիայի BBC կորպորացիան, գենի բարձր ակտիվությունը, որը հայտնի Է որպես NPTN եւ որը պատասխանատու Է գլխուղեղի գորշ նյութի խտության համար, հանգեցնում Է մարդու մտավոր գործունեության ակտիվացման եւ ավելի զգալի մտածողական ընդունակությունների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: «Կարելի Է ասել այն մասին, որ հանճարեղությունը կախված Է այդ գենի աշխատանքի առանձնահատկություններից»,- ընդգծել Է աշխատանքների ղեկավար Սլվանա Դեզիվիերը: «Մեր հետազոտությունների նպատակը եղել Է այն, որ փորձենք գտնել մարդկանց մտավոր ներուժերի տարբերությունների պատճառը,- նշել Է նա:- Մենք հայտնաբերել ենք, որ դա կախված Է այն բանից, թե ինչ կերպ Է տեղի ունենում տեղեկատվության փոխանակումը նեյրոնների միջեւ: Վերջինս որոշվում Է NPTN գենի ակտիվությամբ»: «Հանճարեղությունը փաստորեն իրենից ներկայացնում Է գլխուղեղի՝ հաղորդակցման եւ տեղեկատվության մշակման ունակությունը»,- եզրափակել Է նա:
https://armenpress.am/arm/news/749838.html
2014-02-12
[]
armenpress.am
Եվրահանձնաժողովը 500 մլն եվրոյի չափով օգնություն է փոխանցել Ուկրաինային Եվրահանձնաժողովն Ուկրաինային է փոխանցել 500 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնության հերթական տրանշը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով կազմակերպության հաղորդագրությանը: Դա «ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության երկրորդ ծրագրի առաջին վարկային տրանշն է», նշված է մամուլի հաղորդագրության մեջ: «Եվրամիությունը նշանակալի աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային հիմնական տնտեսական խնդիրների լուծման համար… Ուկրաինան պետք է օգտագործի ֆինանսական օգնության հնարավորությունները բարեփոխումներ իրականացնելու համար, որոնք ուղղված կլինեն բյուջետային կայունության, երկրի տնտեսության կայուն աճին եւ աշխատատեղերի ստեղծմանը»,- հաղորդագրության մեջ մեջբերված է տնտեսական եւ արժույթի հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Օլի Ռենի խոսքերը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ-ն Ուկրաինային է տրամադրել 250 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն: Մոտ 100 միլիոն եվրոյի չափով առաջին տրանշը Կիեւը ստացել է մայիսի վերջին: ԵՄ-ն ընդհանուր առմամբ Ուկրաինային կփոխանցի 1,6 միլիարդ եվրոյի օգնություն: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2014/06/17/ukr-transh/1118130
2014-06-17
[]
www.tert.am
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը բանակցություններ է վարում Թբիլիսիում ԹԲԻԼԻՍԻ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն, որը երեքշաբթի օրը եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, այսօր պաշտոնական հանդիպումներ կսկսի հանրապետության խորհրդարանում: Ինչպես հաղորդել է խորհրդարանի մամուլի ծառայությունը, ծրագրված են Էֆթիմիուի հանդիպումները Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի նախագահ Դավիթ Բաքրաձեի, ԵԱՀԿ-ի ԽՎ-ում Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության անդամների, խորհրդարանական ընդդիմության եւ խորհրդարանի մեծամասնության հետ: Էֆթիմիուն նաեւ հանդիպում կունենա Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ, կայցելի Վրաստանի ռազմավարության հետազոտությունների եւ միջազգային հարաբերությունների կենտրոն, իսկ երեկոյան կուղեւորվի Բաթում: Հունիսի 16-ին ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նախագահը Բաթումից կուղեւորվի Գորի: Նույն օրը նա փախստականների հետ հանդիպում կանցկացնի Ցերովանիում: Հինգշաբթի երեկոյան նա հանդիպում կանցկացնի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ եւ հունիսի 17-ի առավոտյան կմեկնի Վրաստանից:
https://armenpress.am/arm/news/655580.html
2011-06-15
[]
armenpress.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 580-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ 1. Սահմանել, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ժամանակակից ջերմոցային հավաքածուն եւ արեւապաշտպան ցանցերն՝ ամրակցվող մասերով (մեկ տեղ, 7,844 կգ ընդհանուր քաշով, 32,417 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետությանփոխվարչապետի 2021 թվականի հունիսի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին» N 522-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: | Հայաստանի Հանրապետության <br> փոխվարչապետի պաշտոնակատար | Տ. Ավինյան | | ----- | ----- | | Երեւան | | 12.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154372
12.07.2021
[ "Որոշում" ]
www.arlis.am
Վրաստանը կանգնած է ավտորիտար ռեժիմի վերածվելու շեմին. Սաակաշվիլի Եթե դատարանը բավարարի Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի գործով երկրի գլխավոր դատախազության միջնորդությունը, ապա դա երկրին ամբողջովին նոր իրականության կբերի: Այդ մասին ասված է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ: «Մենք պետք է հասկանանք, որ եթե դատարանը բավարարի Վանո Մերաբիշվիլիին եւ Զուրաբ Չիաբերաշվիլիին (Կախեթիի նահանգապետը) կալանքի տակ առնելու վերաբերյալ դատախազության միջնորդագիրը, այդ իրավական ակտը երկրին նոր իրականության առաջ կկանգնեցնի»,-ասված է հայտարարության մեջ: Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին տեղի է ունեցել խաղաղ իշխանափոխություն: «Մենք լիարժեք, հաջող ժողովրդավարություն ունենալու պատմական հնարավորություն ունեցանք: Այժմ վտանգ կա, որ այս շրջանը կվերափոխվի ավտորիտար ռեժիմի: Դա, անկասկած, երկիրը մի քանի տարով հետ կտանի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում»,-ասել է Սաակաշվիլին: Վրաստանի նախագահը դիմել է կառավարությանը՝ կոչ անելով «լավ մտածել նման քայլերի հետեւանքների մասին եւ հայրենիքը հարվածի տակ չդնել: Հիշեցնենք, որ երեկ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի եւ Կախեթիի նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլիի նկատմամբ պաշտոնական մեղադրանք է առաջադրվել՝ կոռուպցիոն գործունեության համար: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2013/05/22/saakashvili-merabishvili/777987
2013-05-22
[]
www.tert.am
Զգուշացե՛ք, ավազակներ են» , ռեժիսոր Կառլո Լիձանիի ռազմական դրաման, որը նկարահանվել է 1951 թվականին: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Սյուժե Ջենովա, 1944 թվական: Պարտիզանները հաղորդագրություն են ստանում գեներալ Ալեքսանդրից այն մասին, որ դաշնակիցները թերակղզով դանդաղ են շարժվելու, եւ հրամանատարն առաջարկում է պարտիզաններին տուն վերադառնալ: Սակայն չնայած կոչին՝ նրանք զինված արշավում են դեպի քաղաք: Քաղաքում ցույցեր են, իսկ գործարանը, որտեղ պահված է զենքը, գերմանացիների ձեռքին է: Գործարանի վրա հարձակումը հանգեցնում է արյունալի ճակատամարտի եւ անտառ հեռանալու անհնարինությանը: Դերերում - Ջինա Լոլոբրիջիդա՝ Աննա - Անդրեա Չեկկի՝ ինժեներ - Վիտտորիո Դուզե՝ Դոմենիկո - Լամբերտո Մաջորանի՝ Մարկո Քննադատություն Ֆիլմը նկարահանվել է նեոռեալիզմի ոճով: Գործող դերասանները բացի աստղեր Ջինա Լոլոբրիջիդայից եւ Անդրեա Չեկկիից, ոչ պրոֆեսիոնալներ են: Դաժանության տեսարաններ չեն ցուցադրվում: Ֆիլմի թերությունը բովանդակության վրա շեշտը դնելն է, դիդակտիկությունը եւ իրավիճակների ու կերպարների ոչ բավարար մշակվածությունը: Սակայն սյուժեն հարթ է ընթանում: Նկատելի է Ջենովայի արդյունաբերական շրջանի պատկերային ներուժը, որ լաբիրինթոսում ընթանում են մարտերը: Պարգեւներ - Կառլովի Վարիի միջազգային փառատոնի լավագույն ռեժիսոր (1952)
https://hy.wikipedia.org/wiki/Զգուշացե՛ք,_ավազակներ_են
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. Վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2013 թվականի մայիսի 20-ի ՍԴՈ-1095 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից՝ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան: | Հայաստանի Հանրապետության <br> Ազգային ժողովի նախագահ | Հ. Աբրահամյան | | ----- | ----- | | 20հունիսի 2013 թվականի, քաղ. Երեւան ԱԺՈ-073-Ն | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=84190
20.06.2013
[ "Որոշում" ]
www.arlis.am
Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ եւ բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով հանգուցալուծմամբ: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մանակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
https://lurer.com/?p=350456&l=am
2020-01-05
[ "Քաղաքական" ]
lurer.com
Ամանոր (անձնանուն) Ամանոր, հայկական արական անուն: Կազմված է հայերեն ամ՝ «տարի» եւ նոր բառերից (նոր տարի): Հին Հայոց հեթանոսական կրոնում նոր տարվա աստվածն էր, հունձի եւ առատության խորհրդանիշը: Գործածություններ - Դիցն Ամանորոյ ամենաբեր նոր պտղոց տօնին, հիւրընկալ դիցն Վանատրի:
https://hy.wikipedia.org/wiki/Ամանոր_(անձնանուն)
[]
hy.wikipedia.org
«Ժամանակ». Պաշտոնանկության գործընթա՞ց կսկսվի «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Համահայկական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Իշխան Զաքարյանի պաշտոնանկությանը ուղղված գործընթաց է սկսել: Պատգամավորը գտնում է, որ Իշխան Զաքարյանի տեղը կալանավայրն է, եւ նա պետք է պատասխան տա իր թալանածի ծագման մասին հնչող հարցերին: Պատգամավորը որոշել է Իշխան Զաքարյանի վերջին 25 տարիների գործունեությունը նկարագրող նամակով դիմել համահայկական խաղերին մասնակցելու հայտ ներկայացրած սփյուռքի կառույցներին, որպեսզի նրանք եւս բավարար հիմք ունենան Իշխան Զաքարյանի հրաժարականի պահանջին միանալու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
https://lurer.com/?p=325464&l=am
2019-06-14
[ "Հայկական Մամուլ" ]
lurer.com
Տիռմա (գյուղ, Ռապլա շրջան) Տիռմա , գյուղ Էստոնիայի Ռապլամաա նահանգի Ռապլա շրջանում: 2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 21մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Տիռմա_(գյուղ,_Ռապլա_շրջան)
[]
hy.wikipedia.org
Արտաշավանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արագածոտնի մարզ) Այս հոդվածը ներկայացնում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ. հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից: Ցանկում ներառված է ընդամենը 20 հուշարձան (12 միավոր): | հուշարձան | կառուցված | վայր, հասցե | կոորդ | նշան. | հավելյալ նշումներ | պատկեր | | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | | Ամրոց | մ.թ.ա. 3-2 հզ, 1618 դդ. | 8կմ հս | — | Հ | Ամբերդ տանող ճանապարհից ձախ | Լուսանկար վերբեռնել | | Գյուղատեղի | 16-18 դդ. | | — | Տ | | Լուսանկար վերբեռնել | | Ամրոց | մ.թ.ա.1 հզ | աե մասում | — | Հ | Չալղան գետակից ձախ, բլրի վրա | Լուսանկար վերբեռնել | | Դամբարանադաշտ | մ.թ.ա. 2-1 հզ | | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Ամրոց «Գազանոց» | մ.թ.ա. 3-1 հզ | 2 կմ հս-աե | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Դամբարանադաշտ | մ.թ.ա. 2-1 հզ | 2 կմ հս-աե | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Ամրոց «Գնդաքար» («Թոփքար») | մ.թ.ա. 2-1 հզ | 3 կմ հվ-աե | — | Հ | համանուն բլրի վրա | Լուսանկար վերբեռնել | | Դամբարանադաշտ | | | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Ամրոց «Փոշտի դար» | մ.թ.ա. 1 հզ - մ.թ. 4-5 դդ. | 1 կմ հս | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Դամբարանադաշտ | մ.թ.ա. 2-1 հզ | | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Դամբարանադաշտ | մ.թ.ա. 2-1 հզ | 1 կմ ամ | — | Հ | Սաղմոսավանքից 1 կմ հս-ամ | Լուսանկար վերբեռնել | | Դամբարանադաշտ | մ.թ.ա. 2-1 հզմ | 1 կմ աե | — | Հ | Սաղմոսավանքից 2 կմ հս, «Թեզ խարաբա» վայր տանող ճանապարհին | Լուսանկար վերբեռնել | | Եկեղեցի Սբ. Ամենափրկիչ | 7 դ. | 0,5 կմ աե | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Գերեզմանոց | 7-20 դդ. | | — | Տ | | Լուսանկար վերբեռնել | | Խաչքար | 1242 թ. | | — | Հ | ընկած գետնին, բեկոր | Լուսանկար վերբեռնել | | Խաչքար | 15-16 դդ. | | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Խաչքար | 16-17 դդ. | | — | Հ | ընկած գետնին, ձախ մասը՝ կոտրված | Լուսանկար վերբեռնել | | Խաչքար | 16-17 դդ. | | — | Հ | հենած եկեղեցու աե պատին | Լուսանկար վերբեռնել | | Խաչքար | 16-17 դդ. | | — | Հ | հենած եկեղեցու հս պատին | Լուսանկար վերբեռնել | | Կոթող | 7 դ. | | — | Հ | եկեղեցուց 15 մ հվ, վերնամասը՝ կոտրված | Լուսանկար վերբեռնել | | Եկեղեցի Սբ. Թադեւոս Առաքյալ | 13 դ. | գ.մ. | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Գերեզմանոց | 13-19 դդ. | | — | Տ | | Լուսանկար վերբեռնել | | Մատուռ Թուխ Մանուկ | 17-18 դդ. | գ.մ. | — | Տ | | Լուսանկար վերբեռնել | | Խաչքար | 9-10 դդ. | | — | Հ | մատուռի ներսում | Լուսանկար վերբեռնել | | Խաչքար | 13 դ. | | — | Հ | մատուռի ներսում | Լուսանկար վերբեռնել | | Ջրաղացների համալիր | 19 դ. | գ.մ. | — | Տ | Սբ. Ամենափրկիչ եկեղեցուց աե | Լուսանկար վերբեռնել | | Ջրաղաց | 19 դ. | | — | Տ | | Լուսանկար վերբեռնել | | Ջրաղաց | ուշ մջնդ | | — | Տ | | Լուսանկար վերբեռնել | | Ջրաղաց «Պետոյենց» | ուշ մջնդ | | — | Տ | | Լուսանկար վերբեռնել | | Քարայր - կացարան «Ճգնավորի» | մջնդ | աե մասում | — | Տ | Սբ. Ամենափրկիչ եկեղեցուց 100 մ հս | Լուսանկար վերբեռնել |
https://hy.wikipedia.org/wiki/Արտաշավանի_պատմության_և_մշակույթի_անշարժ_հուշարձանների_ցանկ_(Արագածոտնի_մարզ)
[]
hy.wikipedia.org
Չայնիի ոլորաններում, Ջերմուկ-Գնդեվազ հատվածում բուք է Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս, Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» հատվածը (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Չայնիի ոլորանները (բուք է), Ջերմուկ-Գնդեվազ (բուք է), Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են: Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի, Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
https://www.panorama.am/am/news/2020/02/11/Ճանապարհներ/2237126
2020-02-11
[ "Հասարակություն", "Հայաստան" ]
www.panorama.am
Պրեմիերա. Լուարա Հայրապետյան՝ «Until We See the Sun» (տեսանյութ) Համացանցում է հայտնվել երգչուհի Լուարա Հայրապետյանի նոր տեսահոլովակը՝ «Until We See the Sun» անվանումով:
https://lurer.com/?p=133300&l=am
2014-03-11
[ "Հասարակություն" ]
lurer.com
Ադրբեջանի եռակի նախագահը Hartak.am-ը գրում է. Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցան Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որն ավարտվեց Իլհամ Հեյդարօղլի Ալիեւի հաղթանակով: Նրան անընդունելի, սակայն բոլորի կողմից հասկանալի ձեւով հաջողվեց 3-րդ անգամ անընդմեջ գրավել նախագահական աթոռը՝ հավաքելով քվեների 84,59%-ը: Առավոտվանից լուրեր էին ստացվում, որ ընտրություններն անցնում են կոպիտ խախտումներով: Նույնիսկ ադրբեջանական ԶԼՄ-ներում մի լուր էր տարածվել, համաձայն որի՝ ընտրությունների արդյունքներն արդեն նախօրոք որոշված է եղել, եւ որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ ալիեւական թիմը կարողացել է«նկարել»իրենց ուզած տոկոսները: Ինչպես նաեւ կիրառվել է մեզ լավ հայտնի«կառուսելի»մեթոդը, խոշտանգումներ են եղել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, լրագրողների նկատմամբ: Հետաքրքիր էր նաեւ ԵՄ պատվիրակների արձագանքը մեր արեւելյան հարեւանների կազմակերպած ընտրությունների վերաբերյալ. սուր քննադատություն հնչեց ալիեւյան ռեժիմի հասցեին պաշտոնական Եվրոպայի կողմից, սակայն կարծում եմ, որ այդ քննադատությունները այդպես էլ կմնան օդում: Հետաքրքիրն այդտեղ հետեւյալն է. ինչպե՞ս են պատրաստվում Լեռնային Ղարաբաղի հարցում շահագրգիռ կողմերը շարունակել համագործակցությունը մի երկրի հետ, որի նախագահը, իրենց իսկ խոսքերով, ընտրվել է կոպիտ ընտրախախտումների, ծեծ ու ջարդի շնորհիվ: Ես այդպիսի դեպք չգիտեմ, որ դեմոկրատական երկրում մի մարդ 3-րդ անգամ անընդմեջ դառնա նախագահ: Ալիեւը ցույց տվեց աշխարհին, որ ինքը թքած ունի բոլոր կարծիքների, ընդունված կարգերի վրա՝ Ադրբեջանը դե ֆակտո դարձնելով ավտորիտար երկիր: Միգուցե այդ 84,59 տոկոսը նա, իրոք, հավաքել է… իմ ծիծաղն էլ եկավ: Իսկ ինչո՞ւ Ալիեւը չցանկացավ 5 տարի ընդմիջում տալ, ինչպես դա ընդունված է. իր ամենավստահելի մարդուն դարձնել նախագահ, հետո նորից 2 ժամկետ ղեկավարել: Քանի որ այդպիսի վստահելի մարդ նա չուներ: Միակ մարդը, ում նա կարող էր քիչ, թե շատ վստահել, դա իր կինն է՝ Մեհրիբանը: Հավանաբար Իլհամին մտորելու տեղիք է տվել իր կնոջ թուլությունը տղամարդկանց հանդեպ եւ նա վախեցել է, որ Մեհրիբանը, դառնալով նախագահ, կգտնի ավելի«հրապուրիչ»եւ ազդեցիկ մեկին, իսկ ինքը կհայտնվի խաղից դուրս: Ինչեւէ, այդ ընտրությունները կարելի է համարել կայացած, Ալիեւին՝ ռեկորդակիր նախագահ, եւ հուսալ, որ 3-րդ անգամ վերընտրվելով, նա կցուցաբերի ադեկվատ քաղաքականություն տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հարցում, թեկուզ շատ բարդ է դա պատկերացնել… Նյութի աղբյուր՝ http://hartak.am/arm/index.php?id=8112#
https://blognews.am/arm/news/93914/adrbejani-eraki-nakhagahy.html
2013-10-11
[]
blognews.am
Բանտարկյալները Զապել Եսայան Անսահման վհատություն եւ հուսաբեկություն ամէնուն մեջ, հեգնությունով եւ դառնությունով կպատասխանեն մեր խրախուսող խոսքերուն: - «Հետաշրջական շարժումին զոհերը եղանք, որովհետեւ վարժված էին մեր գլխուն զարնել, ամենեն ուժգին կերպով մեզի զարկին… Ոչ միայն մենք, այլ երկրին բոլոր ազատական տարրերը վտանգի մեջ էին, մենք բաժնեցինք երկրին տագնապը. ահավասիկ… այսպես բացատրենք Ադանայի աղետը»: Հավաքված էինք Առաջնորդարանի սրահին մեջ, ուր եկեր էին օտար դառնությանց պատկանող եկեղեցականներ եւ ադանացի անձնավորություններ պատրիարքական երկրորդ պատվիրակությունը ողջունելու: Եվ մինչ Պոլսեն նոր եկող անձ մը կջանար այդ ուղղությամբ մխիթարել եւ խրախուսել տեղացիները, ձայն մը ականջս ի վար ըսավ. - Բոլոր անոնք, որ չուզեցին մեռնիլ, բոլոր անոնք, որ ուզեցին իրենց կիները եւ տղաքները պաշտպանել, կամ բանտարկված են, կամ փախստական եւ կամ ապաստանած որեւէ անկյուն մը: Առտըվնե ի վեր մտատանջ էի հյուպատոսարանը ապաստանող երիտասարդներու մասին, առիթը պատեհ համարեցի անոնց վրա հարցնելու: - Հուսահատական դրության մեջ են, անձնատուր պիտի ըլլան, ըսին ինծի: Ուրիշներ ալ կմոտենային մեզի… շշուկներ, փսփսուքներ, տարակույսը եւ արհավիրքը կտարրալուծեր դեմքերը, տղաքը վտանգի մեջ էին, որովհետեւ ամէնուն հիշողությանը մեջ մղձավանջային պատկեր մը կար դրոշմված. - կախաղաննե՜րը: Ուշ ատեն, Կարմիր Խաչի ընկերուհիի մը հետ գացինք իրենց այցելության. Անգլիո հյուպատոսն ընդունեց նախ մեզի, ու, երկար ատեն խոսեցավ այն անհրաժեշտությանը վրա, որ կա՝ ազատական ռեժիմին վստահության ցույց մըն ընելու, բանտարկյալներու կողմե, անձնատուր ըլլալով, ու մեր վրա պարտք դրավ այդ ուղղությամբ խոսելու ապաստանող ընկերներու: Մտքերնիս դեդեւած, խղճերնիս տանջված, բարձրցանք սանդուղքներեն վեր: Դեռ Պոլիս եղած ատեննիս լսել էինք իրենց մասին, եւ յուրաքանչյուրին անունները ու վարմունքները ծանոթ էին մեզի…:Ի՞նչ անձկալի անհամբերությամբ սպասեր էինք իրենց նամակին, որ եկած էր վերջապես ճշգրիտ տեղեկությունները հաղորդելով պատահած ահռելի դեպքերի մասին: Սանդուղներեն բարձրանացած ատեննիս՝ իրարու հետ չէինք խոսեր, ու չէինք բանակցեր ու չէինք գիտեր, թե ի՞նչ խոստում կտանեինք օրերե ի վեր մեր այցելության սպասող ընկերներուս: Ինչպես ահաբեկած տեղացիներու մտքին մեջ, այնպես նաեւ իմ մտքիս մեջ կանգուն եւ բարձր կպատկերանար մղձավանջային պատկերը… կախաղանները: Ու բոլոր այն երկար միջոցին, որ առիթ ունեցանք զիրենք տեսնելու, նախ հյուպատոսարանի մեջ, հետո բանտը, անձկալի եւ հուսալի օրերու մեջ հավասարապես, իրենց եւ իմ մեջս անդադար ունեի այդ դժոխային պատկերը եւ անոր ընդմեջեն կտեսնեի իրենց յուրաքանչյուրին դեմքերը: Ջղուտ եւ անհամբեր շարժումներով սեղմեցին մեր ձեռքերը ու նստեցան: Ապաստանողներուն երկուքն ամուսնացած էին ու իրենց կիները եւ տղաքն իրենց հետ էին. հոն էին անոնք, որ ծառացան թշնամիին նենգավոր դավադրության դեմ. անոնք, որ չընկրկեցան՝ անհավասար պայքարեն ու կուրծք տվին… իրենց մեջ էր իր եղբորը հետ Տիգրան Պզտիկյանը, որ անհավատալի քաջությամբ մարտնչած էր անթիվ ոճրագործներու դեմ, անգիտակից վտանգին՝ իր երիտասարդ եւ վեհանձն կյանքը տրամադրած էր փրկելու համար քաղաքը բոլոր անոնց հետ՝ որոնց մեկ մասը նահատակված, իսկ մյուս մասը բանտարկված էր իբրեւ վտանգավոր մարդասպաններ: Վիրավորված թեւը կուրծքին կռթնցուցած, ծալլապատիկ նստած էր մեր դեմ: Իր նայվածքին քաղցրությունը, իր համեստ լռությունը, իր գրեթե խուսափող խոնարհությունը՝ ապշություն կպատճառեր մեզի: Երբ ոտքի կելլեր, էնթարիին լայն ծալքերուն մեջ կբարձրնար պարթեւ հասակը. իր շարժումները հանդարտ էին եւ գրեթե դանդաղ ու կխորհեի, թե ի՞նչ թաքուն կատաղություն եւ զգացում բորբոքած էր այդ թիկնեղ երիտասարդն աղետի օրերուն մեջ: Երբ տեղեկություն հարցուցինք իր վերքին մասին, գրեթե անփույթ պատասխանեց մեզի, այլ սակայն այն վերքեն էր, որ գրեթե տարի մը ետքը գերեզման պիտի տաներ զինքը: Իր մեկ եղբայրն արդեն մեռած էր կռվի մեջ, ու երբ անոր խոսքը կըլլար, երկու եղբայրները խորունկ սուգով մը կանդրադառնային այդ վշտին վրա: Հոն էին նաեւ ուրիշ երկու եղբայրներ, գրեթե պատանի, որոնց մեկը նույնպես կռված էր այն օրերուն: Երբ դիմադրելու, ամեն մի հույս այլեւս կորսված էր, տասնյակ անգամներ կյանքը վտանգի դնելով՝ օգնած էր վիրավորյալներու, ծերերու, անկարներու փոխադրությանն օտար հաստատություններու մեջ, որոնք սակայն վերջ ի վերջո, իրենց կարգին հրո ճարակ պիտի դառնային: Այն օրը, որ իրենց այցելեցինք, տարակույսը եւ վհատությունը գրավել էին զիրենք: Հյուպատոսը կպնդեր իրեն առաջարկության վրա. պետք էր անձնատուր ըլլային, ու իրենք երկու մասի բաժնված էին. ոմանք հիմարություն կհամարեին այդպիսի փորձ մը ընել, իսկ ուրիշներ համակարծիք էին հանձնվելու, հոգնած եւ զզված իրենց երկարատեւ եւ կամովին բանտարկութենեն: Դեպքերեն հաջորդող առաջին օրերու բանտարկյալներեն ահռելի լուրեր եկած էին. տանջել ու չարչարել էին զիրե՜նք, անլուր խոշտանգումներու ենթարկվեր էին պարզ եւ անհիմն կասկածի վրա այնպիսի մարդիկ, որոնք արդեն շատ տառապած էին, այնպես որ մահը նախանձելի եւ բարերար խորհելով, սրտի անբացատրելի սեղմումով մը կանդրադառնայի բոլոր այն սոսկալի հավանականությանց վրա, որոնք կսավառնեին այդ երիտասարդ, հուժկու եւ արի գլուխներուն շուրջ: Քանի մը օր այդպես տեւեց, ու օրին մեկն ալ ամենքը համաձայն գտնվեցան. անձնատուր պիտի ըլլային, մենք կզգուշանայինք որեւէ խոսքով կամ որեւէ թելադրություններով կշռելու իրենց որոշումին մեջ: Մեր սրտերը հանգիստ չէին, հորիզոնը դեռ պարզ չէր, որոտալից եւ սեւ փոթորիկներ կսպառնային ամեն մեկուն: Այն իրիկունը գացինք՝ իրենց կիներն ու տղաքը տեսնելու եւ իրենց մոտ ըլլալու այդ դժվարին ժամերու մեջ: Կիներեն մեկը մթին եւ լուռ տխրությունով մը համակված էր, իսկ մյուսը կարտասվեր հեծեծագին: Տղաքը կճչեին մեռելի տան պես. ախուր էր հյուպատոսարանի այդ վերի հարկը, ու այնքան ատեն մեր ընկերները ապաստան եւ հյուրընկալություն գտեր էին: Մենք անկարող էինք մխիթարելու այդ երկու դժբախտ կիները. բառերը կմարեին ու իրենց իմաստը կկորսցնեին մեր շրթունքներուն վրա: Տղաքը կշարունակեին գոչել, մայրերնին կարտասվեին հորդառատ արցունքներով. ամեն րոպե կկարծեինք, թե այլեւս արտասուքը պիտի սպառեր, թե կարող պիտի չըլլային շարունակելու այդպես… բայց այդ օրեն վերջն ալ քանի քանի անգամներ, սարսափելի ժամերու մեջ այդ աչքերը դեռ արցունք պիտի գտնային թափելու: Մութը սկսավ իջնալ ավերակներու վրա: Հյուպատոսարանին վերնահարկեն կդիտեինք Ֆելլահ թաղին խճողված տանիքները… հեռավոր, անորակելի աղմուկ մը կբզզար ամեն կողմ, հեղձուցիչ տաքեն ետքը, իրկվան գաղջ խոնավությունն անշնչելի կդառնար. ֆիզիկապես եւ բարոյապես ճնշված՝ աչքերս կփակեի խուսափելու համար համառող մղձավանջեն. - Կախաղաննե՜րը… Այդ մասին մեր մեջ իսկ չէինք խոսեր նույնիսկ մեր ընկերական ամենեն մտերիմ վայրկյաններուն. կզգայինք սակայն, որ ամեն մեկերնուս մտքին մեջ այդ սարսափը կար, բայց կխուսափեինք այդ չարաշուք բառն արտասանելե, կարծես վախնալով մարմին տալ, իրական եւ կարելի դարձնել զայն: Շատ ավելի ուշ է, որ անիկա ինքնին պիտի գար սեղանի վրա. բանտարկյալներու մայրերը եւ կիներն էին, որ պիտի արտասանեին զայն մեզի: Հետեւյալ օրն իսկ շտապեցինք երթալ տեղեկություն առնել մեր բանտարկյալներեն ու մեր գիտցածը հաղորդել իրենց մայրերուն եւ կիներուն: Հակառակ մեր հոռետեսության՝ նույն ժամանակվան զինվորական հրամանատարին բարյացկամությանը շնորհիվ, կրցանք ոչ միայն տեղեկություն ստանալ, այլ նաեւ այցելել մեր ընկերներուն: Պաշտոնատան մը սրահին մեջ հավաքված էին անոնք եւ բավական հանդարտ կթվեին. կհիշեմ նույնիսկ, որ իրենք եղան մեզի ամրապնդողը, մեզի հույս ու եռանդ ներշնչողը. գրեթե ուրախությունով դարձանք իրենց ընտանիքներում քով: Կառավարչատան մյուս կողմը նախկին դպրոցի շենք մը վերածված էր նաեւ բանտի. ու մեր ստիպողական պարտավորություններեն մեկն ալ հոնտեղի բանտարկյալներուն այցելելն էր: Բոլորն ալ հայ էին. իսկ ուրիշ մաս մը հայ բանտարկյալներ կգտնվեին բուն իսկ բանտին մեջ, թուրքերու հետ: Առանց մեծ դժվարության, հաջողեցանք մուտք ունենալ հայ բանտարկյալներու սրահին մեջ: Շենքը կբաղկանար երկու հարկե. ոչ միայն մուտքը, այլ նաեւ շրջակայքը պաշտպանված էին զինված զինվորներով, որոնք կփոխվեին երկու ժամն անգամ մը: Հայերը հոն էին շաբաթներե ի վեր. իրենց մեջ կային ծերունիներ, երիտասարդներ, հիվանդներ եւ վիրավորվածներ: Իրենց անձկությունը եւ մտահոգությունը չափ ու սահման չուներ, որովհետեւ կտրված ըլլալով ամեն հարաբերութենե, չէին գիտեր, թե իրենց ընտանիքին ցրված անդամներն ի՞նչ եղած էին: Շատերը ծանր սուգով սգավորված էին եւ մահը ցանկալի կերեւար իրենց: Ոմանք համրորեն կհյուծվեին եւ արդեն անջատված կթվեին աշխարհես: Հոն էր, որ ճանչցանք ընտանիքի դժբախտ հայր մը, որ իր կինը եւ զավակներեն մեկ երկուքը զոհ տալեն ետքը թշնամիին գնդակներուն, ամբաստանված էր ծանր հանցանքով, որովհետեւ իր տունեն քանի մը մետր հեռու իսլամի դիակ մը գտնված էր: Կհիշեմ իր քաղցր ծերունիի խոհուն դեմքը, պարզ ճակատը եւ ցավով ու արցունքով լեցուն աչքերը: Խեղճը բնավ չէր խոսեր. իրեն համար կըսեին, թե գրեթե հիմարացած է. եւ արդարեւ նշմարեցինք, որ մեքենական եւ համառ շարժումով մեյ մը մեկ, մեյ մը մյուս ձեռքով աներեւույթ բան մը կհեռացներ իր ճակատեն: Հոն էր նաեւ, որ աոաջին անգամ ծանոթացանք նշանավոր Կյոքտերելյանին, որու մասին արտակարգ առասպելներ հյուսված էին եւ որուն շուրջը կար մասնավոր հսկողություն, սարսափած իր թաքուն զորութենեն եւ իրեն վերագրված ոճիրներեն… Երբեք չպիտի մոռնամ իր հսկայի եւ ճշմարտապես առասպելական հերոսի տիտանյան հասակը, փառավոր մորուքը, մագնիսացնող աչքերը, որոնք ազդելու էին իսկ զինքը հսկելու կոչված պաշտոնյաներուն վրա: Բայց մեր ուշադրության մասնավոր առարկաները երկու հիվանդներն էին, մեկը տարեց եւ մյուսը երիտասարդ, որոնք կհյուծեին անողոք հիվանդութենե մը բռնված: Իրենց ջերմագին եւ բոցեղ նայվածքը կկառչեր մեզի, կպաղատեր մեզի: Անոնց հիշատակովը կտանջվեինք երկար ատեն: Մեր տեսակցությունները կարճ էին ու անկատար, հարկադրված էինք թրքերեն խոսիլ եւ այդ ալ զապթիեն ներկայությանը: Երբեմն կնախընտրեինք բնավ չխոսիլ: Ու այդ անիրավված, այդ անարդար մարտիրոսության ենթարկված եղբայրներու վրա մեր նայվածքը կպտտցնեինք գթությամբ, ցավով եւ սրտագին զգացումներով: Երբեմն մխիթարությունը փոխանակ մեզմե իրենց հասնելու, իրենցմե մեզի կուգար. երկու պողպատի պես պինդ եւ ճկուն բազուկները ծալած կուրծքին վրա, երիտասարդ մը կմոտենար մեզի եւ իր աչքերն անսահման գոհունակությամբ կժպտեին: Կզգայինք, որ մեկն իր պարտականությունը կատարած զինվորի հանդարտությունով պատրաստ էր խաղաղությամբ մեռնելու եւ անարդար դատաստանի մը բոլոր խստություններն անկարող էին իր հոգեկան անխառն երջանկությունը վրդովելու: Ոմանք տխուր, բայց հանդարտ էին, եւ ոմանց մեջ վրեժի զգացումը դեռ արծարծված եւ սաստիկ էր: Այս վերջիններուն դեմքերուն մկանունքները պրկված ու գալարված էին, աչքերնին լեցուն էր մթին թշնամությունով, բայց ինչ որ մեզ ամենեն ավելի դժվար դրության մեջ կդներ, ու չէինք գիտնար, թե ինչ դիրք պետք էր բռնեինք, իրենց հանկարծակի ըմբոստություններն էին, որոնք առաջ կբերեին պահապաններու կողմե խստություններու կրկնապատկում, եւ ատով մեր այցելությունները կդժվարանային չափազանց: Օր մը, երբ զապթիեին ստիպումներուն վրա կաճապարեինք մեկնելու, հանկարծ անկյունե մը մեկը գոչեց. - Գիտե՞ք՝ մենք ինչո՞ւ այս պալատին մեջ ենք… կեցցե՜ հուրիե՜թը… Բազմաթիվ հեգնական քրքիջներ պատասխանեցին իրեն ու բազմաթիվ ձայներ կրկնեցին. «Կեցցե՜ հուրիե՜թը…»: Զապթիեն կատաղած. մտրակը բարձրացուց եւ խելակորույս, փնտրեց այն, որ առաջին անգամ արտասանած էր հեգնական բացականչությունը: Բայց հանկարծ խաղաղությունն իջած էր ամենուն վրա. եւ այնպիսի արտահայտութենե զուրկ դիմակներ ստացած էին, որ անկարելի էր գուշակել իրենց մեջ եռուզեռող զգացումները: Մենք իսկ տարված էինք խորհելու թե սրահեն դուրս անցած էր այդ դեպքը: Մեր խոսակցությունը բանտարկյալներու հետ մեկ քանի պայմանադրական երազներու մեջ կամփոփվեր. բայց ինչե՜ր չէինք ըսեր այդ սովորական խոսքերուն մեջ. մեր ձայնին շեշտը, մեր վանկերուն արտասանությունն ինքնին կստանային, գրեթե անգիտակցաբար, այն իմաստները, որ մտածումին մեջ էին: - ճերմակեղենի պետք ունի՞ք… քինինը վերջացա՞վ. տենդ ունի՞ք… Նայվածքնին հեռու, մտքերնին բացակա, ուղղակի չէին պատասխաներ եւ համակերպությունով կժպտեին: Մեր ձայնը լսած էին եւ գիտեին, որ կուզեինք ըսել. - Համբերեցեք եւ հուսացե՛ք. վերջ ի վերջո արդարություն պիտի ըլլա ձեզի, որ ձեր կրած բոլոր նվաստությունները պիտի փոխարինվին ձեր վեհանձնության եւ ձեր արիության արժանի գնահատումներով: Ադանա եղած ատենս, մեր ձեռնարկած բոլոր գործերուն մեջ բանտի այցելությունն ամենեն դժվարն էր. ամենեն ավելի պաշարված խրթնություններով, բայց մյուս կողմե ամենեն սրտապնդողը եւ ամենեն ավելի մեզ եռանդ ներշնչողը. գոնե հոն՝ չէինք տեսնար զարնվածներ, պարտվածներ եւ հլուներ: Բոլոր անոնք, որ զենք ի ձեռին գտնված էին կամ նշմարված էին աղետի օրերուն մեջ, բանտն էին: Բոլոր անոնք, որ իրենց կուրծքը դարձուցած էին թշնամիին, հոն էին. երիտասարդու կյանքով լեցուն, աչքերնին վառված կենսական եռանդով եւ պատրաստ՝ իրենց արձակվելու առաջին օրեն իսկ վերստեղծելու կյանքը եւ խանդավառությունն այդ ավերակ դարձած քաղաքին մեջ: Ի՜նչ խանդաղատանքով եւ ի՜նչ գուրգուրանքով կհսկեինք իրենց ճակատագրին վրա: եկած ամեն մեկ լուր փոխն ի փոխ հույսով եւ դողով կլցներ մեզի, եւ երբ լավ լուր մը ունենայինք հաղորդելիք, անտեսելով բոլոր դժվարությունները, կդիմեինք իրենց ու միշտ դաժան զապթիեին ներկայության, կջանայինք մեր հույսը, մեր դույզն հույսը ներշնչել անոնց: - Ո՞վ ճերմակեղենի պետք ունի…: Մեր ձեռքերը կդողդողային անուններ արձանագրած ատեննիս, մեր աչքերը կժպտեին եւ անոնք կհասկնային ու միշտ՝ սեւ, խորունկ ու տխրագին նայվածքներու մեջ, ուրախությունը կծագեր արշալույսի նման: Ավելի դժվար էր այցելել այն բանտարկյալներուն, որոնք կգտնվեին թուրքերու հետ, բայց գիտեինք նաեւ, որ անոնք ամենեն դժբախտները եւ ամենեն ճնշվածներն էին. եւ այդ իսկ պատճառով մեր նպատակներեն մեկն ըրինք մինչեւ իրենց հասնիլ: Առաջին անգամ տպավորությունը սոսկալի էր. երկար ատեն հարկադրվեցանք սպասելու բանտապետին խցիկին մեջ, որպեսզի պատերազմական ատյանեն գա մեր տեսակցության հրամանը: Բանտապետն ածիլված գլխով, սեւ տարածված մորուքով մարդ մը, ծալապատիկ նստած էր դպրոցի մը առաջք, որուն վրա բացված կմնար խոշոր եւ ստվար տետրակ մը, բանտարկյալներու արձանագրությանց տետրակը հավանաբար: Երբեմն բանտապահներ, ստահակ երեւույթով, սեւ եւ չոր դեմքերով, ձեռքերնին զինված մտրակով մը, կմտնեին ու կելնեին, գրեթե ամենքն ալ ածիլված գլուխներ ունեին եւ գագաթներուն վրա միայն մազի փունջ մը երկար թողված, ծոպի պես կիյնար մինչեւ ճակատնին: Պզտիկ ու հարաշարժ բիբեր, անվստահությունով եւ կասկածով անհանգիստ, չէին հանգչեր ոչ մեկ կետի վրա: Դժոխային բան մը կար մթնոլորտին մեջ, եւ այդ մարդիկը դյուրավ դահիճի համեմատություններ կստանային ինծի համար, անոնք դաժան եւ տխուր էին առհասարակ եւ դեմքերնին ծամածռած դժգոհություններով: Այդ խցիկին մեջ, այդ անգամ եւ ուրիշ անգամներ ալ, անմոռանալի ժամեր անցուցած ենք: Երկար սպասումեն մեր սրտերը կճզմեին, մեր լսածներն ու տեսածները կվերադառնային մեր մտքին ավելի մթին գույներով, աշխարհը կսեւնար ու գերեզմանի պես կարծես կգոցվեր մեր վրա: Երբեմն բանտապահներ կամ պատահական այցելուներ կուգային կխառնվեին նույն խցիկին մեջ. ծուխեն եւ գարշահոտ շնչառություններեն օդը նողկալի կդառնար: Առհասարակ մեր ներկայությունը մեծ զարմացում եւ հետաքրքրություն կներշնչեր եւ մինչեւ իսկ կդիզվեին դռան առաջքը, դիտելու համար մեզի: Բայց այդ վայրագ, գրեթե անասնային մարդիկը, նույնիսկ դուրսեն անցնող անցորդները, որ կկենային՝ ակնածանքով եւ հարգանքով կվարվեին մեզի հետ. այդ պարագան մեծ չափով դյուրացուցած էր մեր գործունեությունը: Դեռ խցիկին մեջ՝ դուրսեն կլսեինք անանուն ժխոր մը, որուն մեջ երբեմն կորոշեինք հայհոյալի բացականչություններ, շղթայի ձայներ եւ ծխնիներու կռինչը: Քայլ մը անդին բանտին երկաթյա ցանկապատն էր, եւ, գառագեղի մեջ արգելված գազաններու պես, հոծ բազմություն մը ոճրագործներու դիզված էր ետին: Այդ հրեշներուն, այդ մարդակերպ արարածներուն մեջ էր, որ վերջապես կգտնեինք մերինները: Անոնք կառաջանային, կմոտենային ցանկապատին եւ հոդ կտեսակցեինք: Սրտաճմլիկ անձնվիրություններով վեհանձն անձնազոհություններու ականատես եղած ենք այդ նույն երկաթյա ցանկապատին առաջքը: Հոն էր, որ բանտարկյալ պատանի մը իրեն տրված դրամական նպաստը մերժելով, տվավ իր քովը կեցող տժգույն եւ վտիտ բանտարկյալի մը ըսելով, թե ինքն առողջ ըլլալով, օրապահիկ հացեն զատ բանի պետք չունի, հոն էր, որ տեսանք, թե ինչպես կռնակնուն շապիկը կտային ավելի կարոտ ընկերոջ մը. եւ հոն էր, որ դարձյալ լսեցի ուրիշ նորահաս երիտասարդի մը բերնեն. - Իմացա, որ ծնողքս շատ են աշխատել ու շատ դրամ ծախսել ինծի համար, գացեք գտեք զիրենք եւ ըսեք, թե զուր տեղն է. թող իմ տեղս սա՛ մարդն ազատել աշխատին, ընտանիքի հայր է: Ու մատովը կցուցներ անդին, անկար, սրունքներուն վրա դեդեւող մոխրագույն մազերով եւ մորուքով մարդ մը, որ չէր հաջողած մինչեւ մեզի հասնիլ: Չեմ գիտեր, թե ի՞նչ եղած են եւ ի՞նչ էին այդ թանկագին խառնվածքները դեպքեն առաջ եւ հիմա: Ամեն պարագայի՝ դժոխային դժբախտություններու եւ գերմարդկային տառապանքներու այդ խառնարանեն՝ իրենցմե շատերուն հոգիները զտված եւ մաքրված դուրս եկած էին ոսկիի պես: Օր մը դիպվածավ բանտ գացած ըլլալով՝ մեր սովորական այցելաթյունն ընելու, իմացանք, որ դատապարտված հայեր պիտի մեկնին Փայաս: Ամեն ջանք ըրինք զիրենք տեսնելու եւ հարկ եղած օգնություններն ընելու: Կացությունը ճնշիչ էր, կարելի չէր երեւակայել ավելի սարսափելի պատկեր մը: Բանտին երկաթյա ցանկապատին ետեւեն հարյուրավոր ոճրագործներու գլուխներ կերեւային եւ անհամար աչքեր, արյունի մեջ խեղդված բիբեր կբոցավառեին ու հետաքրքրությամբ մեզի կնայեին: Վերջապես, այդ քստմնելի ամբոխին մեջեն ճանչցանք մերինները,- դատապարտվածները, եւ անոնք պետք չունեցան ինքզինքնին անվանելու. մեր աչքերը ճանչցան զիրար: Այդ դատապարտվածներու շարքեն էին Կաղոզի Միհրան, քաջ որսորդ, որուն համար կըսեին, թե հինգ հարյուր հոգիի կյանք փրկած է Նազար Ինճյան, որ մեզի հանձնարարեց իր երկու տղաքը, որոնք հիվանդանոցը կգտնվեին, եւ ուրիշներ: Այդ մարդիկը, որոնց մեկ մասը բոլորովին անմեղ էր եւ մյուս մասն ինքնապաշտպանության բնազդեն մղված՝ հարյուրավոր կյանքեր ազատած էին, ավելի բախտավոր պարագաներու մեջ իբրեւ հերոսներ պիտի ներկայանային: Իրենք կսպասեին թերեւս, որ ճառագայթող ճշմարտության դեմ բոլոր քսությունները, բոլոր զրպարտություններն անզոր պիտի ըլլային ու իրենց քաջ քաղաքացիի արարքները պիտի վարձատրեին: Այլ սակայն, դատապարտված եւ շղթայակապ կպատրաստվեին երթալ Փայաս, այս թուրքերուն հետ, որոնց հետ դեմ առ դեմ գտնվեցան կռվի օրերուն: Իրենց վաստակաբեկ ու վշտով ազնվականացած դեմքին վրա ոչ դառնություն կար, ոչ հուսաբեկություն, ոչ ջլատում: Իրենց պարզ հոգեբանությունը չէր տանջվեր բնավ, ու հավատք ալ ունեին, թե մեկ օրեն մյուսը պիտի ճշտվեր իրենց դերին մեծությունը եւ այն մարդիկը, որ շղթա կանցնեին իրենց ոտքերուն, օր մը թերեւս իրենց կուրծքը պիտի զարդարեին պատվանշաններով: Մեզի կարելի չէր երկար խոսիլ իրենց հետ, բայց յուրաքանչյուրին դեմքը տպավորված էր անջնջելի կերպով մեր միտքերուն մեջ: Բան մը կար, որ կներդաշնակեր մեր մտածումներուն հետ, եւ ատ ալ տառապանքին հպարտությունն էր: Դուրսը ցավագին ամբոխ մը կվրդովեր փոթորիկե բռնված ծովու պես. կանացի աղիողորմ ձայներ կխառնվեին տղու ճիչերու հետ: Հայ կիներ էին, որ եկած էին իրենց սիրելիները տեսնելու վերջին անգամ մը: Իրենց ետեւը կկենային քանի մը թուրք կիներ ալ լռին ու անկարեկիր երեւույթով: Երբ իրենց մոտեն կանցնեինք, սեւ կամ կարմիր յազմային տակեն իրենց սեւ նայվածքին ճառագայթը կսեւեռեր մեր վրա: Հայ կիները կուլային անմխիթարելի վիշտով եւ չէին ուզեր մտիկ ընել որեւէ բառ, որ ամոքեր իրենց ցավին սաստկությունը: Ոստիկանները կզայրանային, կկատղեին այդ տառապանքի պատկերին դեմ, անհանգստացած՝ տղու հեծեծանքներեն եւ կիներու արտասուքեն: Եվ ահա մտրակը բարձրացավ շառաչելով, ինկավ կիսամերկ կուրծքերու վրա, ահագին խուճապ մը շփոթություն ձգեց այդ հոծ բազմության մեջ. ոստիկանները միշտ կզարնեին եւ ամբոխը կընկրկեր. կցրվեր: Լացի ձայները միշտ կային սակայն. որովհետեւ հայ դատապարտվածներու մայրերը, կիներն ու տղաքը՝ ամուր կեցած մտրակի հարվածներուն տակ, չէին հեռացած ու կհամառեին բողոքել, աչքերնին հառած բանտի դռան՝ որուն ետեւ խռնված ոճրագործներու ոհմակի մը մեջ կտեսնեին իրենց սիրելիներեն մեկը կամ մյուսը: Բնական էր, որ հաճախակի մոտության մեջ ըլլալով թուրք բանտարկյալներու հետ, հետաքրքրվեինք իրենց հոգեբանությունով ու նաեւ իրենց վիճակով, մանավանդ, որ հետզհետե մեր այցելության միջոցներուն՝ մեր շուրջը հսկողությունը թուլցած ըլլալով, ավելի երկար կրնայինք խոսիլ հայ բանտարկյալներուն հետ, եւ այդ առիթով էր, որ տեղեկացանք, թե թուրք բանտարկյալներու մեջ ալ անմեղներ կան: Այս պարագան մեզ հարկադրեց շահագրգռվիլ իրենց վիճակով, ջանալ ամոքել իրենց նյութական վիճակը եւ հավասարապես դիմումներ ընել անոնց ազատ արձակման համար: Առաջին իսկ փորձին՝ լուրջ եւ անհաղթելի դժվարության հանդիպեցանք. եւ այդ պատճառով երկար ատեն մեզի կարելի չեղավ նաեւ մերձենալ իրենց մոտ գտնվող հայ բանտարկյալներուն: Այդ միջոցին արդեն մեր բանտարկյալներուն մեծ մասը մեկնած էր այլ եւ այլ աքսորավայրեր, եւ մեկ քանին տեղափոխված մյուս հայ բանտարկյալներու շենքին մեջ: Որքան ալ հարեւանցի ըլլային մեր հարաբերությունները, այդ առիթով տեղեկացանք, թե թուրք բանտարկյալները ջլատված վիճակի մեջ էին. հանցավորները սարսափած, եւ անմեղները գրգռված էին: Ընդհանրապես ամենքն ալ չարաչար կցավեին պատահածներուն վրա եւ սրտերնին այրած, կգոչեին. -Վա՜խ, վա՜խ… սխալեցա՜նք: Օր մը մեծ հուզում կտիրեր շրջանակներու մեջ. նույնիսկ թույլ չտվին մոտիկանալ բանտարկյալներու շենքերուն: Թուրք կիներ խեռ աչքով եւ այրեր զայրույթով կնայեին մեզի: Տուն վերադարձին միայն իմացանք, որ լուր կա, թե երկու ոճրագործ կիներ պիտի կախվին. քիչ առաջ մունետիկ մը ազդարարած էր, որ բոլոր այրերը քաշվին իրենց բնակարանները: Այդ կիները հրեշային ոճրագործներ էին, բայց մենք տանջված մեր ներքին զգացումներուն մեջ՝ գացինք տեսնելու, նշանակված հրապարակին վրա կախաղանները չկային. երկու ժամու չափ քաղաքը զանազն զգացումներով անձկալի՝ սպասեց. գրգռությունը մեծ էր թուրք թաղերու մեջ: Վերջապես կերեւի, թե հաջողեցան հետաձգելու կամ պատիժը թեթեւցնելու: Երբ մենք ալ վերահասու եղանք, թե այդ մղձավանջային պատիժը չպիտի կատարվեր, կարծես թե այդ մեծ ճնշումե մը ազատեցանք, եւ ամոքված զգացինք ինքզինքնիս. իրարու չէինք խոստովաներ հոգեկան թուլությունը, բայց հայտնի էր, որ գոհ էինք: Նույն օրը թուրք բարձրաստիճան պաշտոնյա մը մեզի կըսեր՝ մեր հիվանդագին հետաքրքրութենեն կռահելով մեր բուն զգացումը. - Ձեր դյուրազգացությունը զարմանալի է, այդ կիները մարդկային սեռին անարժան հրեշներ են. ինչպես թունավոր օձերու՝ պետք է իրենց վտանգավոր գլուխները ջախջախել: Այդ կիներեն մեկն էր Քերիմ աղային քույրը, Սինեմ, որ Գայրլը գյուղին մեջ երկու սայլակ վիրավոր, անկար մարդիկ ու տղաքներ հավաքելով խարդախությամբ՝ Սիհուն գետը նետել տված էր: Երկրորդն այն ճիվաղն էր, որ Ապտօղլուի մեջ Պաղտատօղլու Կարապետ աղային ագարակին մեջ թափաոած ատեն, տեսնելով, թե քանի մը ամսու տղեկ մը իր մորը դիակին վրա դեռ ողջ մնացած է, գետնեն քար մը վերցուցած եւ անով ջախջախած էր խեղճ երեխան: Օրեր, շաբաթներ կանցնեին, եւ, հակառակ եղած խոստումներուն, պաշտոնական եւ անպաշտոն ագդարարություններուն, մեր բանտարկյալները բանտը կմնային: Օր մըն ալ, չարաբաստիկ օր, լուր ելավ, թե իրենցմե հինգը կախաղանով պիտի պատժվին…: Առտուանց, արշալույսին, սարսափած կիներ եւ մայրեր եկան մեզ մոտ. - Հոգերդ առնեմ, չըրի՞ն, չկախեցի՞ն հայեր, այդպես ալ նորեն պիտի կախեն: Իզուր կջանայինք զիրենք մխիթարել, համբերություն եւ կորով ներշնչել: - Մահեն սաստիկ է այս սարսափը, - կըսեր խելակորույս մայր մը իր երկու տղոցը համար դողալով: Մահեն սաստիկ էր, ճշմարիտ է, մեր մեջ ալ հետզհետե կասկածը կմտներ, ժողովրդական տրամաբանությունն անողոք է. չէ՞ մի որ կախած էին արդեն անմեդ հայեր: Լուրը հասած էր նաեւ բանա, մեր բանտարկյալներուն. եւ ի՞նչ սրտի ճնշումով է, որ մոտիկցանք իրենց: «Որո՞նք են այդ հինգ ընտրվածները» կխորհեի միտքես. ու մեկիկ-մեկիկ կնայեի անոնց: Բայց իմ իսկ մտածումես կարծես սոսկալով, աչքերս կդարձնեի գետնին, հանցավորի նման: Բանտարկյալները, սակայն, հանդարտ էին եւ չէին կորսնցուցած իրենց լրջությունը: Լուրը ստույգ էր, եւ այդ միջոցին գրեթե հույս չկար այդ չարաշուք որոշումը բեկանելու: Բայց կարծես տրամաբանական հետեւանքը մարտ 31-են ի վեր պատահած դեպքերուն' իրենք պատրաստ էին նաեւ այդ մահվան: Երբեք չեմ կրնար բացատրել, թե ինչ խորունկ տպավորություն թողաց իմ վրաս իրենց անտարբերությունը: Ամենքն ալ գրեթե երիտասարդ էին եւ ոմանք ընտանիքի հայր. կյանքը կբացվեր յուրաքանչյուրի համար հույսերով, երազներով, նպատակներով լեցուն. բայց ոչ մեկն իրենցմե չունեցավ ամենադույզն տկարություն մը. իրենց ըմբոստությանն այդ լուրին հանդեպ անանձնական բան մը ուներ, զուտ սկզբունքի խնդիր էր: Երբեմն մեկը կամ մյուսը կհուզվեր եւ ձայնը դողդոջուն կդառնար: Այդ պահերուն կխոսեին իրենց մորը, կնոջը կամ տղաքներուն վրա: Երբեմն ալ մեզմե յուրաքանչյուրը տարված ըլլալով հատուկ մտածումներե, ծանր լռություն մը կտիրեր մեր մեջ. գլուխնիս խոնարհած, աչքերնիս գետնին հառած, կզգուշանայինք իրարու նայելու. որովհետեւ կկարծեինք, թե շատ տեսանելի, գրեթե շոշափելի կերպով պիտի տեսնեինք մղձավանջային պատկերը կախաղանային, մեր մեջ կանգնած էր չարաշուք խոյանքով: Թեեւ բանտարկյալները թվով շատ էին եւ միայն հինգ հոգի կար մահվան դատապարտված, բայց յուրաքանչյուրը եւ յուրաքանչյուրին ընտանիքն ինքզինքնին կկարծեին գտնել այդ հինգին մեջ: Ասկե զատ բոլոր արկածյալներուն վերքերը կրկին բացված էին կարծես: Ընդհանուր վհատությունը եւ դառնությունն այնքան խորունկ էր, որ երբ կփորձեինք համբերություն եւ հույս ներշնչել իրենց՝ մեզի դեմ իսկ կթշնամանային…: Օրվան մեջ քանի մը անգամ տրամադրությունները կփոխվեին, առավոտուն հուսահատությունը մեծ կըլլար, այդ ժամուն է, որ ընդհանրապես դահիճները կգործեն: Արեւը ծագելեն առաջ, կիներ ու տղաքներ արցունքներու մեջ խեղդված, խելակորույս եւ թափառական, կերթային քաղաքին մեկ կետեն մյուսը: Հանկարծ չես գիտեր, ինչպես լուր կծագեր, թե այսինչ կամ այնինչ կետին վրա կախաղաններ կան: Իրենց մոլորուն երեւակայությանը մեջ կտեսնեի՞ն արդյոք իրավամբ չարագուշակ մահվան գործիքը, չեմ գիտեր: Քանի՞ անգամներ ընդոստ արթնցած ենք մեր քունեն, եւ, քանի՞ անգամներ դատապարտվածներեն ավելի տժգույն, մեր կարգին խելակորույս, դիմած ենք դողահար, նշանակված կետին: Ոչինչ, ինչպե՞ս կրնային խաբված ըլլալ, ոմանք կպնդեին տեսած ըլլալնին, զարմանալի չէ. ադ օրերուն ամենքն ալ խենթի պես էին, ու իրենց մղձավանջները կշփոթեին իրականության հետ: Հետո կդրդեին մեզ երթալ բողոքելու, խնդրելու, պաղատելու ի հարկին. կիներ մազերնին կփեթտեին, մայրեր լալեն կկուրնային, ու մենք հարկադրված, գրեթե տարված ամբոխին հիվանդագին հոգեբանութենեն, կդիմեինք կառավարչատուն: Շնորհիվ նորընտիր վալիի անսահման համբերության ու բարյացակամության, նոր ուժ եւ նոր սիրտ առած, կդառնայինք վրդովված ամբոխին մոտ: Մինչեւ իրիկուն այդ ազդեցության ներքեւ կմնայինք: Կեսօրե ետքը կերթայինք տեսնելու մեր բանտարկյալները, որոնք օրե օր անհամբերցած եւ ջղագրգռված՝ մեկ բան մը կցանկային. - Ինչ որ պիտի ըլլա, շուտ ըլլա՜…: Դեմքերը հետզհետե ավելի տժգույն էին, աչքերը տենդագին, մահ կսավառներ իրենց վրա… ու այսպես օրերով, օրերով: Ու ամեն անգամ, որ իրենց ձեռքերը կսեղմեինք, կկարծեինք, թե վերջին անգամն էր: Խուճապ եւ սոսկում… այրիներ ու որբեր խեղանդամներ ու վիրավորներ կուզեն փախչիլ, հեռանալ չտեսնելու համար, կցրվին շրջակա այգիներու մեջ… խելակորույս փախուստ մըն է, որ կուրվագծվի: Մեզ կհանդիմանեին մեր լավատեսության համար, մեր ներշնչած հույսերուն համար, եւ կխուսափեին մեզմե իբրեւ օտար՝ իրենց զգացումներուն: Օ՜հ, այդ արշալույսը… հավատքը խախտած էր նաեւ մեր մեջ եւ գիտեինք, որ բանտարկյալներն ալ այն գիշերը սպասած էին դահիճին այցելության… Մինչեւ առավոտ հսկեցինք անէացած մահասարսուռ մտածումներով, ու երբ վերջապես հոգնած ու ընդարմացած մեր արտեւանունքը պիտի փակեին, արթնցանք կատղած ծովու պես մռնչող ամբոխին աղմուկեն: Սեր շուրջն առարկաները տժգունել էին. լույսը տմույն եւ ճերմակ կսողոսկեր փեղկերեն ներս… դո՜ւրսը… ո՜վ արեւ, ի՞նչ տեսար այս առավոտ…: Հետո լռություն, շարան-շարան, քողերնին երեսնին ծածկած այրիները կերթային ավերված քաղաքին ամեն ուղիներեն. տանիքները պարապ են, եկեղեցիին զանգակատունը թափուր: Մենք, առանց աջ ու ձախ զբաղելու, կդիմենք բանտ, որո՞նք բացակա պիտի գտնանք արդյոք: Ամենքն ալ հոն են, քիչ մը ավելի տժգույն այն աոավոտուն, ամբողջ գիշերվան ընթացքին, ամեն մեկ շշուկին կարծեր էին, թե ժամը հնչած էր: Հիմա տխրորեն կժպտեին եւ կպատրաստվեին թերեւս նման գիշերներ անցնելու: Վերադարձին, հազիվ թե անցանք զինվորական հսկողության շրջանակեն, կիներ, պառավ թե երիտասարդ, շրջապատեցին մեզ… - Հոն են, հոն են, մենք մեր ալքերովը տեսանք: Այս բառերով կարծես կյանք կբաշխեինք դիակնակերպ արարածներու.խլրտեցան, շարժեցան, եւ ահա ցրվեցան, ուրիշներու ավետիս տանելու: Արեւը ծագած էր արդե՜ն… ինչ վեհանձն է եւ շողշողուն, արեւ՜, կյա՜նք, ջերմությո՜ւն… արտակարգ ավյունով մը այդ բառերը գոչելու փափագ ունեի' կարծես անոնց իրականությունը հաստատելու համար. որովհետեւ, հակառակ տաքին, ես ու ընկերուհիս կդողդղանք ջերմե բռնվածներու պես:
https://hy.wikisource.org/wiki/Աւերակներուն_Մէջ/Բանտարկյալները
[ "Զապել Եսայան" ]
hy.wikisource.org
Թիվ ՍԴ/0997/02/15 քաղաքացիական գործով պատասխանողին ուղղված դատական ծանուցագիր Արշավիր Կարենի Ավանեսյանին ՀՀ Սյունիքի մարզ, ք.Կապան, Հալիձորի 19/36 Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2 դահլիճ 1/ նշանակված դատաքննությունն ըստ հայցի ,,Արեգակ ՈՒՎԿ,, ՓԲԸ-ի ընդդեմ ,Արշավիր Կարենի Ավանեսյանի, Աիդա Ալբերտի Դավթյանի, Մարի Բորիկի Գեւորգյանի՝ գումարի բռնգանձման պահանջի մասին, հետաձգվել եւ նշանակվել է 2015թ-ի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:05-ին : Դուք հրավիրվում եք դատարան որպես պատասխանող: Դատական նիստին չներկայանելու դեպքում, գործը կքննվի Ձեր բացակայությամբ: Դատավորի օգնական Հ.Առաքելյան:
https://www.azdarar.am/announcments/org/408/00136733/
23.12.2015
[ "Ընդհանուր իրավասության դատարաններ", "Դատական ծանուցումներ" ]
www.azdarar.am
Լեհաստանի ԱԳ նախարարը կայցելի Վրաստան եւ Հայաստան Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հուլիսի 13-ին եռօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Սիկորսկին հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: Լեհաստանի արտգործնախարարը Հայաստան կժամանի Վրաստանից:
https://news.am/arm/news/24711.html
2010-07-12
[ "Աշխարհում", "Քաղաքականություն", "Վրաստան", "Հայաստան" ]
news.am
Շաքիլ Օ՝Նիլը՝ դիջեյի դերում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մայամի» ակումբի լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ՝Նիլը հանդես է եկել դիջեյի դերում: TNT «Inside the NBA» հեռուստահաղորդման ժամանակ նա բարձրացել է դիջեյ Irie-ի մոտ եւ ցուցադրել սկրետչի կատարման բարձր տեխնիկա:
https://sport.news.am/arm/news/42450/
2014-06-19
[]
sport.news.am
Ադրբեջանական զինուժը գնդակոծում է Բարեկամավանը. aravot.am aravot.am-ի փոխանցմամբ՝ հունիսի 27-ին ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը մի քանի գնդակ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի վրա: Գյուղի ինտենսիվ գնդակոծությունը սկսվել է 17-ն անց 20-ից եւ ընդհատումներով մինչ այժմ շարունակվում է: Բարեկամավանի բնակիչները կայքին հայտնել են, որ ադրբեջանական գնդակները խոցել են տների տանիքները,պատուհանները: Դրանք դիպել են նաեւ դպրոցի շենքին: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: Լուսանկարը՝ aravot.am-ի
https://168.am/2014/06/27/381940.html
2014-06-27
[ "Հասարակություն" ]
168.am
Հենիկ, գյուղ Արեւելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում: Գտնվում է Ողջի գետի ստորին հոսանքի ձախ ափին, Զանգելանի շրջանի Շայիֆլի գյուղից 10-12 կմ արեւելք, ճանապարհին: Պատմություն Հետագայում գյուղն ընդգրկվել է Ադրբեջանական ՍՍՀ-ի Զանգելանի շրջանում: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տարածքն անցել է Արցախի Քաշաթաղի շրջան: 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տարածքը Քաշաթաղի ողջ շրջանի հետ անցել է Ադրբեջանի հսկողության տակ: Բնակչություն 1886 թվականին գյուղն ունեցել է 318 ադրբեջանցի բնակիչ:
https://hy.wikipedia.org/wiki/Հենիկ
[]
hy.wikipedia.org
Կոլումբիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Բոգոտայում ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակին ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հունվարի 17-ին եռօրյա ազգային սուգ Է հայտարարել Բոգոտայում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին: Այդ մասին նա հայտարարել Է ազգին հղած ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ահաբեկչական գործողության պահից մենք ամբողջ անհրաժեշտ օգնությունն են ցույց տալիս զոհվածների ընտանիքներին, նրանց բոլորին ես մշտապես հղում եմ իմ սերը, իմ շնորհակալության զգացումը: Եվ նրանց պատվին մենք եռօրյա ազգային սուգ ենք հայտարարում»,- նշել Է Դուկեն: Հունվարի 17-ի առավոտյան պայթանյութով լցված ավտոմոբիլը մխրճվել Է Կոլումբիայի Ազգային ոստիկանական ակադեմիայի շենքի պատի մեջ: Պայթյունի հետեւանքով զոհվել Է առնվազն 21 մարդ, եւս 68 հոգի վիրավորվել Է: Երկրի գլխավոր դատախազ Նեստոր Ումբերտո Մարտինեսն, ամփոփելով անվտանգության խորհրդի նստի արդյունքները, հայտարարել Է, որ հանցագործի անունը Խոսե Ալդեմար Ռոխաս Ռոդրիգես Է: Ներկայում իշխանությունները պարզում են, թե նա կապված Է եղել արդյոք ապստամբական խմբավորումների կամ այլ հանցավոր կազմակերպությունների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
https://armenpress.am/arm/news/961221.html
2019-01-18
[]
armenpress.am
ՍԻՄՖՈ-ՊՈՊՈՒԼՅԱՐԸ ՉԻ ՔԱՐՈԶՎՈՒՄ Այդ ժանրում ստեղծագործող կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը դա պայմանավորում է կազմակերպչական խնդիրներով «Առավոտը» 2000թ. անդրադարձավ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայացած սիմֆո-պոպուլյար երաժշտության համերգին, որի ընթացքում ներկայացվեցին կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի նշված ժանրի տեղծագործությունները՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, էթնիկ ու էլեկտրոնային գործիքների եւ SNG ստեպ խմբի (ղեկավար՝ Սարգիս Գալստյան) կատարմամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան): Թվում էր, թե Հայաստանում առաջին անգամ ներկայացված խորեոգրաֆիկ «մինի ներկայացումներով» համերգը, որն անցավ լեփլեցուն դահլիճում, կունենա շարունակություն, սակայն առայսօր դրա ականատեսը այդպես էլ չեղանք, մինչդեռ մշտապես խոսվում է երիտասարդներին սիմֆոնիկ երաժշտությանը հաղորդակից դարձնելու մասին: ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների ու Կին կոմպոզիտորների միջազգային ասոցիացիայի անդամ, Երեւանի կոնսերվատորիայի դոցենտ Նարինե Զարիֆյանի հետ տարիներ անց հանդիպման առիթը նրա ստեղծագործական գործունեության 30-ամյակն է, եւ կոմպոզիտորի ավելի շատ հայտնի լինելը արտերկրում, քան մեզ մոտ: Մեր զրուցակիցն ասաց, որ իր ստեղծագործությունները հայրենիքում անուշադրության մատնված չեն, ճիշտ է՝ սակավ, բայց հնչում են, օրինակ, Կոմպոզիտորների միության կազմակերպած գարնանային եւ աշնանային համերգաշարերի եւ այլ միջոցառումների ընթացքում: 1990-ականների վերջերից էլ ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի ճանաչված ստուդիաների կողմից, այդ թվում՝ Records, Sony DADC, SICNUM Records, TD URG 7BR UK, պարբերաբար հրատարակվում են կոմպոզիտորի CD-ները: Անդրադառնալով այն փաստին, որ ոչ թե քիչ, այլ մեզանում պարզապես անտեսված է սիմֆո-պոպուլյար ժանրը, Ն. Զարիֆյանը դա բացատրեց կազմակերպչական խնդիրներով: «Աշխատատար պրոցես է մի քանի կոլեկտիվներին ու մենակատարներին միատեղելը, ինչը պահանջում է տեւական փորձեր…»,- նշեց նա: Գուցե ստեղծագործական հոբելյանի՞ն արվեստագետը կներկայանա իր նախընտրած սիմֆո-պոպուլյար համերգային մեծ ծրագրով: Կոմպոզիտորը չնշելով ժամկետներ, միայն հայտնեց, որ այն, ինչ կապված է ստեղծագործական գործունեության հետ, մինչ օրս իրականացրել է սեփական նախաձեռնությամբ ու անձնական կապերով. «Երբեւէ հովանավոր չեմ ունեցել, պատկերացնում եք՝ ինչ է ենթադրում ստեղծագործական երեկո կազմակերպելը: Իհարկե, ցանկությունս մեծ է, տարին էլ առջեւում է, իսկ միակ հույսս մշակույթի նախարարությունն է»: Ն. Զարիֆյանը հոբելյանական համերգ ունեցել է անցյալ տարի՝ Վոլգոգրադում, տեղի կամերային նվագախմբի եւ հայտնի կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Մատոխինի մասնակցությամբ: Վերջինս հայ կոմպոզիտորի ստեղծագործություններին ծանոթացել է «Կադանս» անսամբլի, մասնավորապես՝ ճանաչված կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի միջոցով: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հենց այս անսամբլն է, որ իր ստեղծագործությունները հնչեցրել է միջազգային փառատոներում, այդ թվում՝ 2008-ին Արգենտինայում կայացած Պյացոլային նվիրված, անցյալ տարի՝ հունական «Դիմիտրով» եւ այլն: Կոմպոզիտորը ցույց տվեց վերջերս հրատարակված «Վոկալիզ» ստեղծագործությունը՝ ձայնի, դաշնամուրի եւ կամերային նվագախմբի համար: Հայտնեց նաեւ, որ այդ գործը նվիրել է ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանին՝ «կյանքի կոչելով» վերջերս ընդունված որոշումը՝ մերձեցնել ուժային համակարգի աշխատողներին մշակույթի հետ:
https://www.aravot.am/2010/03/31/355830/
2010-03-31
[]
www.aravot.am
Նոր Նորքի զանգվածում ընտրապայքարը ընթանալու է Սամվել Ֆարմանյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի միջեւ. մամուլ «Երկիր»-ի տեղեկություններով՝ երկրորդ ընտրատարածքում կոալիցիոն կուսակցությունները՝ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, պայմանավորվել են մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չառաջադրել, եւ ՀՀԿ-ի հետ միասին աջակցելու են նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ, ներկայումս Հանրային հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանին: «Ստացվում է, որ հիմնական ընտրապայքարը Նոր Նորքի զանգվածում ընթանալու է Սամվել Ֆարմանյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի միջեւ»:
https://www.1in.am/62825.html
2012-02-25
[]
www.1in.am
«Սիրիայի դեմ ռազմական գործողությունները կարող են արգելակել Թուրքիայում զբոսաշրջության զարգացումը». Քեմալ Քըլըչդարօղլու Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ զբոսաշրջային ոլորտին հարված չհասցնելու համար Թուրքիան պետք է հրաժարվի Սիրիայի դեմ ռազմական գործողություններից. «Սիրիայի դեմ ռազմական գործողությունները կարող են արգելակել Թուրքիայում զբոսաշրջության զարգացումը: Թուրքիան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի զբոսաշրջության զարգացմանը: Թուրքիայում զբոսաշրջությունը արժույթի ստացման երկու գլխավոր աղբյուրներից մեկն է»:
https://www.1in.am/120634.html
2012-10-10
[]
www.1in.am
Վրաստանի ազգային բանկի միջազգային պահուստները կազմել են 2,8 մլրդ դոլար ԹԲԻԼԻՍԻ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ազգային բանկի միջազգային պահուստները ընթացիկ տարվա հունվարի 31-ի դրությամբ, ըստ նախնական տվյալների՝ կազմել են 2,839 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն Է տարածել Վրաստանի ազգային բանկը: Այդ թիվը 21,1 մլն դոլարով պակաս Է 2011 թվականի դեկտեմբերի 31-ի ցուցանիշից: Օտարերկրյա արժույթի փոխարկված միջազգային պահուստները կազմում են 2,610 մլրդ դոլար, այդ թվում՝ տեղաբաշխված արժեթղթերը՝ 1,570 մլրդ դոլար, եւ օտարերկրյա բանկերի ու Արժույթի միջազգային հիմնադրամի հաշիվներում՝ 1,039 մլրդ դոլար: 2011 թվականի ընթացքում Վրաստանի ազգային բանկի միջազգային պահուստներն աճել են 554,6 մլն դոլարով:
https://armenpress.am/arm/news/678976.html
2012-02-08
[]
armenpress.am
Էմմա Ուոթսոն Էմմա Շարլոտտա Դույերե Ուոթսոն , բրիտանացի դերասանուհի եւ ֆոտոմոդել: Նվաճեց մեծ ճանաչում նկարահանվելով որպես Հերմիոնե Գրեյնջեր «Հարի Փոթերը» ֆիլմաշարում 2001-2011 թվականներին Դենիել Ռեդկլիֆի եւ Ռուբերտ Գրինտի հետ: Էմման այս դերը ստացավ 1999-ին, երբ 9 տարեկան էր: Դրանից առաջ նա մասնակցում էր միայն դպրոցական բեմադրություններին: Մասնակցությունն այս նախագծին դերասանուհուն բերեց բազմաթիվ մրցանակների, ինչպես նաեւ ավելի քան 10 միլիոն Ֆունտ ստերլինգ: 2007 թվականին նկարահանվել է «Բալետի կոշիկներ» ֆիլմում: Ֆիլմը ցուցադրվել է BBC- ով 2007 թվականի դեկտեմբերին:Բացի այդ, Էմման Հնչյունավորեց Արքայադուստրը սիսեռահատիկի վրա մուլտֆիլմում եւ «Դեսպերի արկածները» անիմացիոն ֆիլմի կերպարներից մեկին, որը թողարկվեց 2008 թվականին: 2014-ին Ուոթսոնը նշանակվեց ՄԱԿ-ի Կանանց բարի կամքի դեսպան, որից հետո նա ստեղծեց HeForShe նախագիծը, որը տղամարդկանց կոչ է անում պաշտպանել գենդերային հավասարությունը: Մանկություն եւ պատանեկությունը Ծնվել է Փարիզում՝ բրիտանացի փաստաբանի ընտանիքում: Անունը ստացել է հորական տատիկից, ով ուներ ֆրանսիական ծագում: Հինգ տարի ծնողների հետ ապրել է Ֆրանսիայում՝ : Հինգ տարեկան հասակում Էմման եւ իր ընտանիքը տեղափոխվում են Անգլիայի Օքսֆորդշիր քաղաք: Նրա ծնողները՝ Ժակլին եւ Կրիս Ուոթսոնները բաժանվեցին, եւ Էմման սկսեց ապրել մոր եւ իր միջնեկ եղբոր՝ Ալեքսի հետ: Նախնական կրթությունը ստացել է Դրեգոն դպրոցում՝ Օքսֆորդում: Արդեն 6 տարեկանում Էմման որոշում է դերասանուհի դառնալ: Դպրոցում խաղացել է շատ ներկայացումներում՝ որպես գլխավոր դերակատար: Երբ լրանում է Էմմայի տասը տարեկանը, դպրոցի ներկայացումները կազմակերպող ուսուցչուհին խորհուրդ է տալիս նրան մասնակցել «Հարրի Փոթթերը եւ փիլիսոփայական քարը» ֆիլմի քասթինգին՝ Հերմիյոնա Գրեյնջեր դերի համար: Ի զարմանս իրեն, Էմման ստացավ դերը: Այդ պահից նրա կյանքը մի ամբողջ տասնամյակ կապված էր Հարրի Փոթթերի հետ: Սովորել է Խիդինգոսկույու աղջիկների համար նախատեսված դպրոցում: 2008 թվականին ավարտել է դերասանական վարպետության ամառային կուրսերը RADA-ում, որը գտնվում է Լոնդոնում: 2009 թվականին Էմման սկսել 2014-ի մայիսի 25-ին նա ավարտել է Բրաունի համալսարանը անգլերենի գրականության բակալավրի աստիճանով: Կարիերա 1999 թվականին Էմմա Ուոթսոնը հրավիրվեց նկարահանվելու «Հարի Փոթերը եւ Փիլիսոփայական քարը» ֆիլմում, որպես Հերմայոնի Գրեյնջեր, որը գրել է հայտնի անգլիացի գրող Ջոան Ռոուլինգը: Գլխավոր հերոսը Հարրի Փոթերն է, եւ նրա ընկերներ Ռոն Ուուիզլին եւ Հերմիոնե Գրեյնջերը: Պրոդյուսերները զարմացել էին Էմմայի վստահության վրա: Ռոուլինգը ինքն է ընտրել դերասաններին: Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է 2001 թվականին, որում ներկայացվում էր Հարրի Փոթթերի առաջին մասը: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ: The Daily Telegraph-ը Էմմայի խաղը «հրաշալի» է անվանել: Իսկ IGN-ի կարծիքով Էմման «խավարել է բոլորին»: Ստացել է մրցանակ Young Artist Award՝ Լավագույն երիտասարդ դերասանուհի կատեգորիայում: 2002 թվականին էկրան բարձրացավ «Հարրի Փոթթերը եւ գաղտնիքների սենյակը» ֆիլմը: Los Angeles Time-ը նշել է, որ ֆիլմերի միջեւ ընդմիջման ընթացքում դերասանները մեծացել էին: The Times-ը քննադատել է ռեժիսսորին Էմմա Ուոթսոնի հանրահայտությունը «չարաշահելու» համար: Էմման այս դերի համաը ստացել է Otto Award մրցանակ Die Welt ամսագրից: «Հարրի Փոթթերը եւ Ազկաբանի բանտարկյալը» ֆիլմը ցուցադրվել է 2004 թվականին: Շատերի կարծիքով այստեղ Էմմայի խաղը ավելի պրոֆեսիոնալ էր: Էմման այս ֆիլմի մասին ասել է.«Ինձ դուր է գալիս խաղալ որպես Հերմայոնի: Սա ուղղակի ֆանտաստիկ դեր է, հիմնականում երրորդ մասը»: Այս դերի համար Էմման երկու Otto Wawrd մրցանակ է ստացել եւ մի մրցանակ «Տարվա ամենալավ մանկական խաղ» Total Film-ից: 2005 թվականին հաջողությամբ էկրան դուրս եկավ չորրորդ՝ «Հարրի Փոթթերը եւ հրե գավաթը» ֆիլմը: Ամենածիծաղելին, Էմմայի կարծիքով, Հարրի Փոթթերի եւ Ռոն Ուիզլիի կոնֆլիկտը պատկերելն էր: Քննադատները նշել էին Էմմայի իրական հասակը: Այս դերի համար Էմման արժանացավ Otto Award բրոնզե մրցանակին: Այդ տարի Էմման դարձավ ամենաերիտասարդ աղջիկը, որը հայտնվել էր Teen Vogue ամսագրի շապիկին: Հինգերորդ ֆիլմը Հարրի Փոթթերի մասին («Հարրի Փոթթերը եւ Փյունիկի միաբանությունը»), որը լույս է տեսել 2007 թվականին, ունեցավ մեծ ֆինանսական հաջողություններ: Էմման ստացել է National Movie Award եւ «Ամենալավ կանացի դեր» կոչումը: Վեցերորդ՝ «Հարրի Փոթթերը եւ խառնածին արքայազնը» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2007 թվականին: Պրեմիերան կայացել է 2009 թվականին: The Washington Post-ը անվանել է Էմմայի խաղը «ամենահիանալին այսօր»: Վեցերորդ ֆիլմի ցուցադրումից հետո շշուկներ կային, որ Էմման ուզում է լքել ֆիլմը: Չնայած դրան Էմման պայմանագիր է կնքում Warner Bros-ի հետ ֆիլմում նկարահանվելու համար: Էմմայի խոսքերով այդ որոշումը նա շատ դժվար է կայացրել: «Հարրի Փոթթերը եւ մահվան պարգեւները» ֆիլմի նկարահանումները սկսվել է 2009 թվականի փետրվարին եւ ավարտվել 2010 թվականի հունիսին: Ֆիլմի վերջին մասի համար Էմման ստացել է երեք մրցանակ Teen Choice Award-ից: Էմմա Ուոթսոնի առաջին դերը Հարրի Փոթթերից դուրս եղել է 2007 թվականին Բալետի կոշիկներ ֆիլմում: Այս ֆիլմում Էմման խաղացել է սկսնակ դերասանուհի Պաուլինա Ֆոսսիլի՝ երեք քույրերից ավագի դերը, որոնց շուրջ կատարվում էին իրադարձությունները: Այս դերի մասին Էմման ասել է. Ֆիլմը ցուցադրվել է BBC ալիքով, բայց մեծ հաջողությունների չհասավ: Էմմա Ուոթսոնը մասնակցել է նաեւ «Դեսեպրոյի արկածները» ֆիլմում: Այնտեղ նա մարմնավորում էր արքայադուստր Գորոշինկային: Էմման «7 օր ու գիշեր Մերելինի հետ» ֆիլմում կատարել է ոչ մեծ դեր: Նկարահանումներին եղել է մի քանի օր: 2012 թվականին Ուոթսոնը հաստատել է, որ ստացել է Նոյի դստեր դերը «Նոյ» ֆիլմում: 2012 թվականի սեպտեմբերին էկրան է բարձրացել «Լավ է լինել հանդարտ» ֆիլմը, որտեղ Էմման խաղացել է Սեմի դերը: 2015 թ Էմման մարմնավորեց Լենա-ի դերը Ֆլորիան Գալլենբերգեր - ի Դիգնիդադ գաղութը: Չկա վերադարձ պատմական ռոմանտիկ թրիլերըում: Ֆիլմի Համաշխարհային պրեմիերան կայացավ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: 2017 նկարահանվում է Ռեժիսոր Բիլլ Կոնդոնի Գեղեցկուհին եւ Հրեշը ֆիլմում, ժաննա Մարի Լեպրենս դը Բոմոնի համանուն պատմության հիման վրա: Նույն թվականին Էմման Թոմ հենքս-ի հետ միասին նկարահանվում է Ջեյմս Պոնսոլդտի Ոլորտ տեխնոթրիլերում: 2019-Էմման մարմնավորեց Մեգ Մարչ -ին Փոքրիկ տիկիններ Այն Լուիսա Մեյ Էլքոթի՝ 1868 թվականին գրված համանուն վեպի լիամետրաժ էկրանավորումն է: Ֆիլմը կինոքննադատների կողմից արժանացել է դրական կարծիքներ, իսկ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը եւ «Time» ամսագիրն այն ներառել են 2019 թվականի լավագույն ֆիլմերի տասնյակում: Կինոնկարը ստացել է նաեւ այնպիսի հեղինակավոր կինոմրցանակային անվանակարգեր, ինչպիսիք են «Ոսկե գլոբուսը» եւ «Critic's Choice Movie Awards»-ը: Ֆոտոմոդելի կարիերան 2008 թվականից Էմմային սկսել է հետաքրքրել մոդայի աշխարհը: 2008 թվականի սեպտեմբերին նա իր բլոգում գրում է. «Ես հետաքրքված եմ արվեստում ընդհանրապես եւ առհասարակ նորաձեւությունում՝ մասնավոր»: Արդեն 2005 թվականից Ուոթսոնը սկսում է մոդելի կարիերան՝ նկարվելով Teen Vogue ամսագրի շապիկի համար: Նույն տարվա հունիսին նա հաստատեց այն լուրը, որ համագործակցելու է Բարբերի բրիտանական նորաձեւության տան հետ: Էմման դարձավ 2009 թ. աշուն-ամառ հագուստի հավաքածուի ներկայացուցիչը : 2010 թ. դերասանուհին եղել է գարուն-ամառ հավաքածուի ներկայացուցիչը եղբոր՝ Ալեքսի, մոդել Մաքս Հարդի, երաժիշտներ Ջորջ Կրեյգի ու Մեթ Գիլմերի հետ: 2011 թվականի Elle Style մրցանակաբաշխությանը Էմմային շնորհվել է Style icon մրցանակը դիզայներ Վիվիեն Ուեսթվուդի կողմից: Մեկ ամիս հետո հայտարարվեց որ Ուոթսոնը ընտրվել է որպես Lancôme -ի ներկայացուցիչ: Գերմանացի ոճաբան Կառլ Լագերֆելդ-ը Էմմային անվանել է «իրական բրիտանական վարդ»: 2011 թվականի մարտին նա ներկայացրեց ֆրանսիական Lancôme օծանելիքը: Անձնական կյանքը Էմմայի ծնողներն ամուսնալուծված են: Նրանցից յուրաքանչյուրն ունի նոր ընտանիք ու երեխաներ: Հոր մոտ՝ երկվորյակներ Նինան ու Լյուսին եւ չորսամյա որդին՝ Տոբին: Մոր մոտ՝ երկու տղաներ, որոնք ապրում են Էմմայի հետ: Էմմայի եղբայր Ալեքսանդրը մի քանի դրվագ խաղացել է Հարրի Փոթերում, իսկ քույրերը (Նինան եւ Լյուսին) խաղացել են Բալետի կոշիկներ ֆիլմում, որը ցուցադրվեց BBC-ով 2007 թվականին: «Հարի Փոթեր» ֆիլմը Էմմային բերեց 10 միլիոն ֆունտ սթերլինգ, եւ, իր խոսքերով, կարող է չաշխատել ամբողջ կյանքի ընթացքում: Համենայն դեպս նա չընդունեց առաջարկը՝ հեռանալ դպրոցից, որպեսզի ամբողջ ժամանակը տրամադրեր նկարահանումներին: Էմման խոստովանում է, որ 10-12 տարեկանում սիրահարված է եղել իր կոլլեգա Թոմ Ֆելթոնին, որը Հարի Փոթեր-ում մարմնավորել է Դրակո Մալֆոյին: Հայտնի է, որ 2011-2013 թվականներին Էմմա Ուոթսոնը հանդիպել է Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ Ուիլլ Ադամովիչի հետ: 2014 թվականին դերասանուհին հանդիպում էր Մեթյու Ջեննի հետ, սակայն շուտով դերասանուհին որոշում է բաժանվել նրանից: 2015 թվականի փետրվարին լուրեր էին շրջում, որ Էմման գաղտնի հանդիպում է արքայազն Հարրիի հետ, բայց Էմման ժխտեց դա: Կանանց իրավունքների համար պայքար Ուոթսոնը այցելել է Բանգլադեշ եւ Զամբիա, որպեսզի կարողանա նպաստել այդ երկրներում աղջիկների կրթություն ստանալուն: 2014 թվականի հուլիսին Ուոթսոնը նշանակվել է ՄԱԿ-Կանայք կազմակերպության բարի կամքի դեսպան: Նույն թվականի սեպտեմբերին Էմման հանդես է եկել ՄԱԿ-ի Նյու Յորքի շտաբ-բնակարանում՝ աջակցություն ցուցաբերելով ՄԱԿ-Կանայք կազմակերպության «HeForShe» նախաձեռնությանը, որը կոչ է անում տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար: Այդ ելույթում Էմման ասել է, թե գիտեր, որ դեռեւս 14 տարեկանից եղել է ֆեմինիստ, երբ նրան անվանել են «իշխող» (այդ բնավորության գծին նա արժանի էր իր «պերֆեկցիոնիզմի» համար), այն ժամանակ, երբ տղաները իրենց այդպես չէին պահում, եւ 14 տարեկանում, երբ նրան «որոշ թերթեր սեքսի խորհրդանիշ էին համարում»: Իր ելույթում Ոութսոնը ֆեմինիզմը անվանել է «համոզմունքը այն բանում, որ տղամարդիկ եւ կանայք պետք է ունենան հավասար իրավունքներ եւ հնարավորություններ» եւ հայտարարել է, որ «այրատյաց»հռչակը դա այն է, ինչը պետք է կանգնեցվի: Սեպտեմբերին Էմման, արդեն որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան այցելել է Ուրուգվայ, որտեղ ելույթով հանդես է եկել կանանց քաղաքականությանը մասնակցելու հորդորով: Ֆիլմագրություն Դերակատարումներ | Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ | | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | | 2001 | Հարի Փոթերը եւ Փիլիսոփայական քարը | Harry Potter and the Sorcerer's Stone | Հերմիոնե Գրեյնջեր | Ֆենտեզի, <br>Արկածային, <br>Ընտանեկան | Քրիստոֆեր Կոլամբուս | Դենիել Ռեդկլիֆ, <br>Ռուպերտ Գրինթ, <br>Ռիչարդ Հարիս, <br>Ալան Ռիկման | | 2002 | Հարի Փոթերը եւ Գաղտնիքների սենյակը | Harry Potter and the Chamber of Secrets | Հերմիոնե Գրեյնջեր | Ֆենտեզի, <br>Դետեկտիվ, <br>Արկածային, <br>Ընտանեկան | Քրիստոֆեր Կոլամբուս | Դենիել Ռեդկլիֆ, <br>Ռուպերտ Գրինթ, <br>Թոմ Ֆելթոն, <br>Քեննեթ Բրենա | | 2004 | Հարի Փոթերը եւ Ազբականի բանտարկյալը | Harry Potter and the Prisoner of Azkaban | Հերմիոնե Գրեյնջեր | Ֆենտեզի, <br>Դետեկտիվ, <br>Արկածային, <br>Ընտանեկան | Ալֆոնսո Կուարոն | Դենիել Ռեդկլիֆ, <br>Ռուպերտ Գրինթ, <br>Թոմ Ֆելթոն, <br>Գարի Օլդման | | 2005 | Հարի Փոթերը եւ Հրե գավաթը | Harry Potter and the Goblet of Fire | Հերմիոնե Գրեյնջեր | Ֆենտեզի, <br>Դետեկտիվ, <br>Արկածային, <br>Ընտանեկան | Մայկ Նյուել | Դենիել Ռեդկլիֆ, <br>Ռուպերտ Գրինթ, <br>Բրենդեն Գլիսոն, <br>Ալան Ռիկման | | 2007 | Հարի Փոթերը եւ Փյունիկի միաբանությունը | Harry Potter and the Order of the Phoenix | Հերմիոնե Գրեյնջեր | Ֆենտեզի, <br>Դետեկտիվ, <br>Արկածային, <br>Ընտանեկան | Դեյվիդ Եյթս | Դենիել Ռեդկլիֆ, <br>Ռուպերտ Գրինթ, <br>Գարի Օլդման, <br>Ռեյֆ Ֆայնս | | 2007 | Բալետի կոշիկներ | Ballet Shoes | Պաուլին Ֆոսիլ | Դրամա, <br>Ընտանեկան | Սանդրա Գոլդբահեր | Յասմին Պեյջ, <br>Լյուսի Բոյնտոն, <br>Հարիետ Ուոլտեր, <br>Ջեմմա Ջոնս | | 2008 | Դեսպերոյի արկածները | The Tale of Despereaux | Արքայադուստ Պես (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, <br>Ֆենտեզի, <br>Կատակերգություն, <br>Արկածային, <br>Ընտանեկան | Սեմ Ֆել <br>Ռոբերտ Սթիվենխեյգեն | Մեթյու Բրոդերիկ, <br>Դասթին Հոֆման, <br>Տրեյսի Ուլմեն, <br>Քեւին Կլայն | | 2009 | Հարի Փոթերը եւ Խառնածին արքայազնը | Harry Potter and the Half-Blood Prince | Հերմիոնե Գրեյնջեր | Ֆենտեզի, <br>Դետեկտիվ, <br>Արկածային, <br>Ընտանեկան | Դեյվիդ Եյթս | Դենիել Ռեդկլիֆ, <br>Ռուպերտ Գրինթ, <br>Մայքլ Գեմբոն, <br>Ջիմ Բրոուդբենտ | | 2010 | Հարի Փոթերը եւ արգելված արկածը | Harry Potter and the Forbidden Journey | Հերմիոնե Գրեյնջեր | Կարճամետրաժ, <br>Արկածային | Տերի Կոուպ | Ռոբբի Կոլտրեյն, <br>Թոմ Ֆելթոն, <br>Դոն Ֆրենչ, <br>Մայքլ Գեմբոն, <br>Ռուպերտ Գրինտ | | 2010 | Հարի Փոթերը եւ Մահվան Պարգեւները՝ մաս 1 | Harry Potter and the Deathly Hallows: Part 1 | Հերմիոնե Գրեյնջեր | Ֆենտեզի, <br>Դրամա, <br>Դետեկտիվ, <br>Արկածային | Դեյվիդ Եյթս | Դենիել Ռեդկլիֆ, <br>Ռուպերտ Գրինթ, <br>Թոմ Ֆելթոն, <br>Բոնի Ռայթ | | 2011 | Հարի Փոթերը եւ Մահվան Պարգեւները՝ մաս 2 | Harry Potter and the Deathly Hallows: Part 2 | Հերմիոնե Գրեյնջեր | Ֆենտեզի, <br>Դրամա, <br>Դետեկտիվ, <br>Արկածային | Դեյվիդ Եյթս | Դենիել Ռեդկլիֆ, <br>Ռուպերտ Գրինտթ, <br>Հելենա Բոնեմ Կարտեր, <br>Ռոբբի Կոլտրեյն | | 2011 | Մեկ շաբաթ Մերլինի հետ | My Week with Marilyn | Լյուսի | Մելոդրամա, <br>Կատակերգություն | Սայմոն Կերտիս | Միշել Ուիլյամս, <br>Էդի Ռեդմեյն, <br>Քեննետ Բրենա, <br>Ջուդի Դենչ, <br>Ջուլիա Օրմոնդ | | 2012 | Առանձնության առավելությունները | The Perks of Being a Wallflower | Սեմ | Դրամա, <br>Մելոդրամա | Սթիվեն Չբոսկի | Լոգան Լերման, <br>Էզրա Միլեր, <br>Դիլան ՄակԴերմոթ<br>Քեյթ Ուոլշ | | 2013 | Աշխարհի վերջը | The End of the World | Էմմա Ուոթսոն | Մարտական, <br>Կատակերգություն | Իվեն Գոլդբերգ <br>Սետ Ռոգեն | Ջեյմս Ֆրանկո, <br>Փոլ Ռադ, <br>Ջեյսոն Սիգել, <br>Ջոնա Հիլ | | 2013 | Քո ձայնն իմ գլխումն է | Your Voice in My Head | Էմմա Ֆորեստ | Դրամա | | Ստենլի Տուչի | | 2013 | Էլիտար հասարակություն | The Bling Ring | Նիկի | Դրամա, <br>Կատակերգություն, <br>Քրեական | Սոֆյա Կոպպոլա | Լեսլի Ման, <br>Տաիսա Ֆարմիգա, <br>Նինա Սեմաշկո, <br>Էրին Դենիելս | | 2014 | Նոյ | Noah | Իլա | Ֆենտեզի, <br>Դրամա | Դարեն Արոնոֆսկի | Ռասել Կրոու, <br>Լոգան Լերման, <br>Ջենիֆեր Կոնելի, <br>Էնտոնի Հոպկինս | | 2015 | Regression | Regression | Անժելա Գրեյ | Թրիլլեր | Ալեխանդրո Ամենաբար | Իթան Հոուք | | 2015 | Դիգնիդադ գաղութը: Չկա վերադարձ | Colonia | Լենա | Թրիլեր,<br>Դրամա | Ֆլորիան Գալլենբերգեր | Դանիել Բրյուլ | | 2017 | Գեղեցկուհին եւ Հրեշը | Beauty and the Beast | Բելլ | ֆենթեզի , երաժշտական ֆիլմ, մելոդրամա եւ դրամա | Բիլ Կոնդոն | Դեն Սթիվենս<br>Էմմա Թոմփսոն<br>Լյուկ Էվանս<br>Իեն Մակկելլեն | | 2017 | Ոլորտ | The Circle | Մեյ Հոլլանդ | Տեխնոթրիլեր | James Ponsoldt | Թոմ Հենքս | | 2019 | Փոքրիկ տիկիններ | Little Women | Մեգ Մարչ | Դրամա | Գրետա Գերվիգ | Սիրշա Ռոնան՝<br>Մերիլ Սթրիփ |
https://hy.wikipedia.org/wiki/Է._Վաթսոն
[]
hy.wikipedia.org
Պարմենիոն , Մակեդոնիայի ականավոր զորավար: Եղել է Արգեադների դինաստիայի թագավորներ՝ Փիլիպոս II-ի եւ նրա որդի, Ալեքսանդր III-ի (Ալեքսանդր Մեծի), զինակիցը: Պատմական աղբյուրները վկայում են Պարմենիոնի ազնվական ծագման մասին: Ենթադրաբար, զինվորական ծառայության է անցել դեռ Փիլիպոսի հոր, Ամինտաս III-ի գահակալության օրոք: Որպես Փիլիպոս II-ի զորավար Պարմենիոնը մ.թ.ա. 359-336 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Մակեդոնիայի՝ Հոնիական ծովից մինչեւ Պոնտոս ձգվող հզոր Բալկանյան պետության, կազմավորման գործում: Փիլիպոսի սպանությունից հետո Պարմենիոնը ճանաչել է Ալեքսանդրի տիրապետությունն ու մասնակցել նրա Արեւելյան արշավանքի նախապատրաստմանը: Պարմենիոնի զորավարի տաղանդը բացահայտվել է հատկապես Գրանիկոս գետի, Իսոսի եւ Գավգամելայի հաղթական ճակատամարտերում Աքեմենյան Պարսկաստանի դեմ: Ժամանակի ընթացքում Ալեքսանդրի ու Պարմենիոնի միջեւ առաջացել են տարաձայնություններ ռազմական ու քաղաքական հարցերի շուրջ: Պարմենիոնը սպանվել է Ալեքսանդրի հրամանով 330 թ. Էկբատանում, արքայի կյանքին մահափորձ կատարելու կասկածի հիման վրա: Գործունեություն Փիլիպոսի ժամանակ Փիլիպոս II համարում էր Պարմենիոնին իր ամենաարժանի զորավարներից մեկը եւ հաճախ վստահում նրան մակեդոնական զորքի հրամանատարությունը իր բացակայության ժամանակ: Պարմենիոնը նկատելի դեր է կատարել մի շարք զավթողական ռազմարշավներում Մակեդոնիայի հարեւան պետությունների դեմ: Դրանք են Բալկանյան թերակղզու հյուսիսում գտնվող Պեոնիան (մ.թ.ա. 359 թ.), ինչպես նաեւ Իլլիրիան՝ հյուսիս-արեւմուտքոմ (մ.թ.ա. 356 թ.) ու Թրակիան՝ արեւելքում (մ.թ.ա. 342-340 թ.թ.): Պարմենիոնը մասնակցել է Երրորդ Սրբազան պատերազմում հունական պոլիսների միջեւ տեղի ունեցած զինված ընդհարումներին, որոնք հետագայում վերածվել էին Հյուսիսային ու Միջին Հունաստանին (Թեսալիա, Բեովտիա, Էվբոյա կղզու) Մակեդոնիայի կողմից իշխելու պայքարին: Մ.թ.ա. 338 թվականին Պարմենիոնը մասնակցել է Քերոնեա քաղաքի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում, պարտության մատնելով հունական պոլիսների միասնական ուժերին: Մ.թ.ա. 337 թ. Փիլիպոսի նախաձեռնությամբ հունական պոլիսների միջեւ հաստատվել էր դաշինք (այսպես կոչված Կորինթոսյան միություն), որի շրջանակներում ձեւավորվել էր հունամակեդոնական միացյալ բանակ Աքեմենյան Պարսկաստանին հարված հասցնելու նպատակով: Այդ զորքի 10000-ոց առաջապահ ջոկատը Աթալոսի ու Պարմենիոնի ղեկավարությամբ կտրում է Հելլեսպոնտոսի նեղուցը եւ խորանում Փոքր Ասիա՝ հոնիական ծովափնյա քաղաքները նվաճելու նպատակով: Սակայն միջոցառումը մնում է անավարտ Փիլիպոսի անսպասելի վախճանի պատճառով: Գործունեություն Ալեքսանդրի ժամանակ Փիլիպոսի սպանությունից հետո Պարմենիոնը ճանաչում է Ալեքսանդրի տիրապետությունը: Մինչ Ալեքսանդրը եռանդորեն ճնշում է Փիլիպոսի մահվան հետեւանքով գլուխ բարձրացրած բալկանյան ժողովուրդների ըմբոստացումը, ինչպես նաեւ հունական պոլիսների՝ Աթենքի ու Թեբեի ընդվզումը, Պարմենիոնը շարունակում է իր ռազմական գործողությունները Էգեյան ծովի ափերին: Այդտեղ Պարմենիոնի ընդդիմադիրն էր պարսկական հրամանատար, հույն վարձկան Ռոդոսից՝ Մեմնոնը, որի հաջողակ գործողությունների շնորհիվ մակեդոնական ուժերը դուրս մղվեցին այդ տարածքներից: Փոքր Ասիայուն տեղի ունեցած անհաջողությունից հետո 335 թ. Պարմենիոնը վերադառնում է Մակեդոնիա ու մասնակցում պարսկական արշավանքի նախապատրաստման աշխատանքներին: Ալեքսանդրի երկու փորձառու հրամանատարներ՝ Անտիպատրոսն ու Պարմենիոնը խորհուրդ են տալիս երիտասարդ թագավորին հապաղեցնել ռազմական գործողությունները, պատշաճ կերպով պատրաստվել, իսկ ամենակարեւորը՝ մտածել թագաժառանգ ունենալու մասին: Ալեքսանդրը անտեսում է իր հրամանատարների խորհուրդը. նա թողնում է Անտիպատրոսին 12000-ոց բանակ՝ Մակեդոնիայի թիկունքները պաշտպանելու համար, եւ մ.թ.ա. 334 թ. մայիսին մեկնարկում իր Արեւելյան արշավը: Պարմենիոնի գլխավորած բանակը հաշվում էր 24 000 զինվոր, որոնց թվում էր մակեդոնական, դաշնակցական ու վարձկան միացյալ հետեւակազորը, ինչպես նաեւ թեսալիական ծանր հեծելազորը: Պարմենիոնի որդիներից մեկը, Ֆիլոտասը, գլխավորում էր ծանր հեծելազորը, հեթայրներին: Մյուս որդի Նիկանորը հետեւակայինների կորպուսի, հիպասպիստների, հրամանատարն էր: Պարմենիոնի ղեկավարության տակ, այդպիսով, համախմբված էին մակեդոնական բանակի ամենակարեւոր ու խոշոր ստորաբաժանումները: Պարմենիոնի մենաշնորհային դիրքը բացատրվում էր նրա բացառիկ դերակատարությամբ մակեդոնական բանակի կայացման գործում, ինչն իր սկիզբն էր առել Փիլիպոսի ժամանակներից ի վեր: Արշավանքի այդ փուլում Ալեքսանդրը ստիպված էր համակերպվել Պարմենիոնի հեղինակության անձեռնամխելիության հետ: Գրանիկոս գետի ճակատամարտում Պարմենիոնը ղեկավարում է ձախ թեւը: Կռվից առաջ Պարմենիոնը, գիտակցելով բարդ տեղանքի հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ պարտության դեպքում ամբողջ ձեռնարկին սպառնացող կործանարար հետեւանքները, փորձում է համոզել թագավորին հետաձգել գրոհը եւ լրջորեն պատրաստվել ճակատամարտին: Ալեքսանդրը պատասխանում է, որ Հելլեսպոնտոս կտրած բանակին չպետք է վախեցնի Գրանիկոսի անցումը: Մինչ Ալեքսանդրի թեթեւ հեծելազորը շեղում էր պարսիկների ուշադրությունը, Պարմենիոնի ծանր հեծելազորը կատարում է գետանցումը, գրոհ ձեռնարկում ու թշնամուն փախուստի մատնում: Փոքր Ասիայի տիրույթներում Պարմենիոնը հաճախ գործում էր հիմնական բանակից անկախ, բռնագրավելով քաղաքներ ու հնազանդեցնելով տեղական իշխաններին: Մ.թ.ա. 333 թ. աշնանը, Իսոսի ճակատամարտի նախաշեմին, Պարմենիոնի ու Ալեքսանդրի բանակները միանում են: Ձախ թեւի հրամանատարությունը կրկին հանձնարարված էր Պարմենիոնին: Մինչ նրա ուժերը զսպում էին պարսիկ հեծելազորի ճնշումը, Ալեքսանդրի ղեկավարած աջ թեւը պատռում է թշնամու գծերը, նետվում գլխավոր թիրախի՝ Դարեհ III-ի ուղղությամբ եւ փախուստի մատնում նրան: Այդ շրջանում Պարմենիոնը փաստորեն Ալեքսանդրի լիարժեք փոխարինողն էր, նրան էր վստահված պարսիկ արքայի հարստությունների բռնազավթումը Դամասկոսի թաքստոցներից: Կատարելով 350 կիլոմետրանոց մարտարշավ, Պարմենիոնը կոտրում է տեղական կայազորի դիմադրությունն եւ Ալեքսանդրին հասցնում 2000 տաղանդ ոսկի, չհաշված այլ ռազմաավարը: Իսսոսի ճակամարտից հետո Դարեհը առաջարկում է Ալեքսանդրին իր կայսրության կեսը գերեվարված ընտանիքի փոխարեն: Պարմենիոնը, հավատարիմ լինելով Փիլիպոսի գաղափարներին եւ սթափորեն կշռադատելով իրողությունը, այն համոզմունքի էր, որ պարսկական թագավորի առաջարկները պետք է ընդունվեն ու հռչակվի պատերազմի ավարտը: Սակայն դա հակասում էր Ալեքսանդրի աշխարհատիրական մտադրություններին: Հենց այդ ժամանակ է տեղի ունենում Ալեքսանդրի եւ Պարմենիոնի աշխարհայացքների ամենասուր բախումը: Պարմենիոնի խոսքերին "Եթե ես Ալեքսանդր լինեի՝ ապա կընդունեի առաջարկը" Ալեքսանդրը հակառակում է."Ես ճիշտ այդպես էլ կվարվեի, եթե լինեի Պարմենիոն": Մ.թ.ա. 331 թվականին Պարմենիոնը ղեկավարում է մակեդոնական փաղանգը Գավգամելայի ճակատամարտում: Կռվի մատույցներին, դիտելով հարթավայրում տեղակայված ահռելի քանակի պարսկական ուժերը նա առաջարկում է Ալեքսանդրին ձեռնարկել գիշերային գրոհ: Ալեքսանդրը պատասխանում է, որ իրեն վայել չէ գաղթագողի հաղթանակ տանել: Գավգամելան մակեդոնական բանակին բաժին ընկած ամենածանր հաղթանակն էր: Մինչ Ալեքսանդրը հետապնդում էր Պարթեւստանում թաքնված Դարեհին, Պարմենիոնը, հաստատվելով պարսկական տերության կենտրոնում, Միդիայում, ձեռնարկում է երկրի տնտեսական ու քաղաքական կարգավորումը: Ֆիլոտասի մահապատիժ: Պարմենիոնի անկում ու մահ Հայտնի է, որ Ալեքսանդրի բանակում ծառայել էին Պարմենիոնի երեք որդիները: Հեկտորը Նեղոսում 331 թ. ջրահեղձ էր եղել, Նիկանորը վախճանվել էր հիվանդությունից, իսկ Ֆիլոտասը 330 թ. Ալեքսանդրի հրամանով մահապատժի էր ենթարկվել: Պարմենիոնի մի դուստրը ամուսնացած էր Ատտալոսի հետ, որը նույնպես սպանված էր թագավորի կարգադրությամբ, իսկ մյուս դուստրը՝ փաղանգի հրամանատար Քենի կողակիցն էր: Պարմենիոնի որդի Ֆիլոտասը ակամա դարձավ իր հոր կործանման պատճառը: Այդ պատվասեր զորավարը դժվարությամբ էր թաքցնում իր թշնամանքը Ալեքսանդրի քաղաքականության վերաբերյալ: Մակեդոնական թագավորը միտումնավոր շրջապատում էր իրեն նախկին ախոյան պարսիկներով, հետզհետե հեռացնելով եւ մեկուսացնելով իր վաղեմի մակեդոնացի զինակիցներին: Բացի դրանից, վետերանները նախատում էին անվայել ու շվայտ բարքերը, որոնք արմատավորվել էին Ալեքսանդրի արքունիկում: Ֆիլոտասը համարում էր իրեն հանգուցյալ Փիլիպոսի ու հին գվարդիայի պատվազգաց ավանդույթների ջատագողը: Այդ պատճառով նա վայելում էր որոշ մակեդոնական զանգվածների համակրանքը: Դա չէր կարող չանհանգստացնել թե՛ Ալեքսանդրին, թե՛ նրա մոտիկ շրջապատի ազդեցիկ դեմքերին՝ Հեֆեստիոնին, Քրատերին, Քենին: Նրանք համարում էին Ֆիլոտասին դավադիր խմբի պարագլուխը, իսկ Պարմենիոնին՝ նրանց ոգեշնչող գաղափարախոսը: Մ.թ.ա. 330 թ. հոկտեմբերին նրանք Ալեքսանդրի դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանք են ներկայացնում Ֆիլոտասին: Այդ գործը պատմության մեջ մտավ որպես "Ֆիլոտասի դավադրություն" եւ համարվում է Ալեքսանդրի ամենաաղմկահարույց գործողություններից մեկը: Վարկածն այն էր, որ իբր Ֆիլոտասը, տեղեկանալով Ալեքսանդրի վրա պատրաստվող մահափորձի մասին, այն գաղտնի էր պահել: Սկսվում է հետախուզություն, որը վարում էր ինքը Ալեքսանդրը: Կտտանքների արդյունքում Ֆիլոտասը խոստովանում է հանցանքն ու մահապատժի ենթարկվում: Այնուհետեւ հերթը հասնում է Պարմենիոնին, որը ճանաչվում է հանցավոր Ֆիլոտասի դավակից, չնայած որ վերջինս ժխտում էր հոր մասնակցությունը: Հսկայական հեղինակություն վայելող Պարմենիոնը ղեկավարում էր մակեդոնական ռազմաուժերը եւ տնօրինում թագավորական գանձապետարանը, ինչի պատճառով Ալեքսանդրը շահագրգռված էր գործի արագ ավարտին: Ոմն Պոլիդամանտոսին, իր հավատարիմ անձին, նա ուղարկում է Էկբատան, որտեղ այդ պահին գտնում էր Պարմենիոնը: Երբ 70-ամյա Պարմենիոնը կարդում է այդ անձի կողմից իրեն տված իբր իր որդու նամակը, մարդասպանը հարձակվում ու կտրում է նրա օձիքը: Պարմենիոնի գլուխը նա ուղարկում է Ալեքսանդրին: Դժվարությամբ է հաջողվում հանգստացնել Էկբատանի կայազորը, որը ցնցված սահմռկեցուցիչ լուրը ստանալով՝ զենքի էր ելել: Վախենալով Ալեքսանդրի ցասումից, Պարմենիոնի մարնինը հողին հանձնեցին ուշացումով, այն էլ՝ զինվորների ճնշման տակ:
https://hy.wikipedia.org/wiki/Պարմենիոն
[]
hy.wikipedia.org
Աֆղանստանում վիրավորված ադրբեջանցի ուխտավորներից մեկը մահացել է Իրաքում ավտոբուսի պայթյունից վիրավորված ադրբեջանցի ուխտավորներից մեկը մահացել է: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Հորդանանում եւ Իրաքում Ադրբեջանի դեսպան Էլման Արասլին: Իրաքի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է պայթյունի հետեւանքով տուժածների ցանկը: Հայտնի է դարձել, որ ծանր վիրավոր 6 ադրբեջանցիներից 1-ը՝ Ինթիգամ Ռուստամովը մահացել է: Ադրբեջանցի ուխտավորներով լի ավտոբուսը պայթել էր ականի վրա՝ հոկտեմբերի 13-ին:
https://news.am/arm/news/34526.html
2010-10-14
[ "Աշխարհում", "Ադրբեջան", "Պատահարներ" ]
news.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. Վավերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ 2000 թվականի հունվարի 18-ին Մինսկ քաղաքում ստորագրված ազատ առեւտրի մասին համաձայնագիրը: | Հայաստանի Հանրապետության <br> Ազգային ժողովի նախագահ | Ա. Խաչատրյան | | ----- | ----- | | 20նոյեմբերի 2000 թվականի, <br> քաղ. Երեւան <br> Ն-132-2 | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=3889
20.11.2000
[ "Որոշում" ]
www.arlis.am
Դենիել Ռեդքլիֆֆը չի դիմանում փառքին Վաղ փառքը Հարի Փոթերին օգուտ չտվեց: Դրա «ծանրությունից» Դենիել Ռեդքլիֆֆը բոլոր երիտասարդ դերասաններից ավելի շատ է տուժել: Դենիելը հաճախ է հայտնվում տարբեր սկանդալային իրավիճակներում: Այդ պատմություններից վերջինն էլ նյույորքյան գիշերային ակումբներից մեկում վեճ հրահրելն էր: Դենիելն ընդհարվել էր դիջեյի հետ: Դերասանը, ականատեսների խոսքերով, Jagermeister լիկյորով կոկտեյլներ խմելիս է եղել, հետո որոշել է երաժշտական մի ստեղծագործություն պատվիրել եւ կարծես թե արդեն պայմանավորվել է դիջեյի հետ, սակայն հանկարծ նրանք սկսել են կռվել: Դրանից հետո աշխատակիցները դուրս են շպրտել Դենիելին ակումբից եւ խորհուրդ տվել տուն գնալ: Դենիելի համար դժվար է կատարվածը բացատրել մամուլին եւ երկրպագուներին: Դերասանը, ով տառապում է ալկոհոլային կախվածությամբ, բազմաթիվ անգամ երդվել է, որ այլեւս ալկոհոլին չի մոտենա, եւ գիշերային ակումբներ չի հաճախի:
https://www.1in.am/143154.html
2012-12-19
[]
www.1in.am
Սամվել Ալեքսանյանի խորամանկությունը 26 հուլիսի 2011թ., ք. Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը պատգամավորական գրություններ է ուղարկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Վարչապետ Տիգրան Սարգսյանին, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: 2010թ. դեկտեմբերի 6-ին պատգամավոր Սաֆարյանը նրանց ուշադրությունն էր հրավիրել 2010թ. ընթացքում որոշ բուժհաստատությունների, այդ թվում՝ Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի դեղորայքային կարիքների համար 2010թ. նոյեմբերի 13-ի ՎՀՀ-1-01/10 ծածկագրով պետական գնումների մրցույթից հետո տեղի ունեցած կամայականությունների ու իրավախախտումների վրա: Այդ մրցույթում հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հիմնադրած «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը պարտվելով «Սզնի» ՍՊԸ-ին, բուժհաստատության ղեկավարության օգնությամբ դիմել էր խորամանկ հնարքի. մրցույթի արդյունքների ամփոփումից օրեր անց, երբ հիվանդանոցային համալիրը պետք է «Սզնի» ՍՊԸ-ի հետ կնքեր գնման պայմանագիր, իբրեւ "բարեգործություն", բուժհաստատությանն էր նվիրել ճիշտ այնքան դեղորայք, որքան որ կազմում էր «Սզնի» ՍՊԸ-ի կողմից հիվանդանոցին մատակարավելիքը (1,344,000 դրամի արժողությամբ «Ցեֆտրիաքսոն» ն/ե մ/մ 1գ*1\' սրվակ դեղամիջոց 8000 օրինակից): Բուժհաստատության ղեկավարությունն էլ օրենքով արգելված եղանակով ու ժամկետներում փոփոխություն էր կատարել դեղորայքի ցանկում, դրանով իսկ փոխելով ապրանքների ձեռքբերման ու վճարման պայմանները, եւ «Սզնի» ՍՊԸ-ին հակաիրավական եղանակով առաջարկել պայմանագիր կնքել ոչ թե 11, այլ 10 անուն դեղարայքի մատակարաման համար: Մինչ ԱԺ պատգամավորը այս ու այլ մրցույթներում տեղ գտած աղաղակող ապօրինությունների կապակցությամբ անցած տարեվերջին դիմել էր Հանրապետության ղեկավարությանն ու իրավապահ մարմիններին, «Սզնի» ՍՊԸ-ն 2010թ. դեկտեմբերի 1-ին հայցով դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ին պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջով: Դեկտեմբերի 3-ին դատարանը որոշում էր ընդունել դիմումը վարույթ ընդունելու եւ քննություն նշանակելու մասին, իսկ դատախազությունն էլ պատգամավորին նախ տեղեկացրել էր գործով նյութեր նախապատրաստելու, ապաեւ՝ մրցույթի ընթացքում օրենքի խախտում չհայտնաբերելու մասին: Պատգամավոր Սաֆարյանի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո "օրենքի շեղբ խախտում չէր արձանագրվել" նաեւ Լոռու մարզպետարանում անցկացված "ուսումնասիրության" արդյունքում: Իսկ իրավապահ մարմինների կողմից «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի անպատժելիությունը բերել էր նրան, որ մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար այդ ամիսներին անցկացված բազմաթիվ մրցույթներում ընկերութունը դիմում էր կամ բացահայտ դեմպինգի, կամ պարտվելուց հետո նույնպիսի "նվիրատվություններ" կատարում, ինչպես, օրինակ, Սեւանի, Գավառի բուժհաստատություններում, որոնց ղեկավարությունը, ի պատիվ իրենց եւ ի տարբերություն Վանաձորի հիվանդանոցի, ընդունել էին թե «նվիրատվությունը», թե պայմանագրեր էին կնքել «Նատալի ֆարմ»-ի հաղթած մրցակիցների հետ:Վերջապես, 7.5 ամիս անց՝ հուլիսի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ արձակեց սպասված վճիռը, որով, սակայն, մերժեց «Սզնի» ՍՊԸ-ի հայցը՝ դրանով իսկ դառնալով «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի հակամրցակցային, դեմպինգային քաղաքականությունն օրինականացնող շղթաներից մեկը: «Ժառանգություն» կուսակցության պատգամավորն իր նամակներում հերթական անգամ Հանրապետության ղեկավարության եւ իրավասու պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրում բուժհաստատության ղեկավարության եւ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի՝ անպատիժ մնալու, ինչպես նաեւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի արձակած ակնհայտ անհիմն վճռի վրա. «Այդպիս վճիռները վերաբերում են ոչ միայն «Սզնի» ՍՊԸ-ի իրավունքներին, այլեւ հարկատուներիս վճարած հարկերից գոյացող պետական բյուջեի հատկացումների հաշվին բուժհաստատույթունների համար ու ՀՀ քաղաքացիների բուժման նպատակով գնվող դերորայքին: Եւ եթե սակավ բյուջետային հատկացումների մեղմ ասած՝ ոչ նպատակային օգտագործմանը մասնակցում կամ նպաստում են օլիգարխը, բուժհաստատության ղեկավարը, մարզպետը, դատախազությունը, դատավորը եւ բոլորով միաձայն ասում են՝ բուժհաստատության վարքագծում իրավախախտում չկա, ապա նրանցից որեւէ մեկը պետք է կամ հոդաբաշխ ու տրամաբանված բացատրություն տա կատարվածին, կամ մեզ մնում է ենթադրություններ անել պետական բյուջեն կազմակերպված մսխելու մասին…. Հերթական անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս շարունակվող այլանդակության վրա, որին մասնակից են դառնում նորանոր ատյաններ՝ օրինականացնելով երկրում կամայականությունը, զոռբայությունը, փոքր ու միջին բիզնեսի հետեւողական ոչնչացումը, անարդարությունը»,-ասված է նամակում: Պատգամավորը համոզված է, որ անցանկալի մրցակիցներին սնանկացնելուց հետո դեղերի շուկայում կհաստատվի մենաշնորհ, ինչպես շատ այլ ոլորտներում, եւ այդ դեպքում «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը ոչ բարեգործություն կանի, ոչ էլ ինքնարժեքից ցածր գներով առաջարկներ կներկայացնի մրցույթների ժամանակ՝ հայտնվելով շուկայում գին թելադրողի կարգավիճակում: Իսկ դրա հետեւանքները, ուղղակի կզգա ազգաբնակչությունը, ինչպես շատ այլ ոլորտներում:
https://www.lragir.am/2011/07/26/51127/
2011-07-26
[]
www.lragir.am
Պետրովկա (գյուղ, Բիժբուլյակսկի շրջան) Պետրովկա , գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Բիժբուլյակսկի շրջանի կազմում: Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 140մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Պետրովկա,_Բիժբուլյակսկի_շրջան
[]
hy.wikipedia.org
Հայտնի են դպրոցական արձակուրդների օրերը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը: Այս տարի ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում կսկսվեն սեպտեմբերի 1-ին, կավարտվեն 2022թ. մայիսի 27-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա եւ մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Այսպիսով ապահովվում է առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ առաջին, 32՝ երկրորդ եւ 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար: Արձակուրդները. Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ: 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ՝ աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ:
https://past.am/?p=288046&l=am
2021-09-16
[ "ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ" ]
past.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ | 28օգոստոսի 2017 թ. ք. Երեւան | N 947-Ա | | ----- | ----- | Հ Ր Ա Մ Ա Ն ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ եւ 43-րդ հոդվածներին համապատասխան եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 25-ի N 33/3 եզրակացությունը. Հրամայում եմ՝ 1. ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱՎԻՐԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 2. ԱՐԾՐՈՒՆ ՎԱԶԳԵՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 3. ԳԱԳԻԿ ՄԱՐՏԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 4. ԿԱՐԵՆ ԳԱԳԻԿԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 5. ԱՇՈՏ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 6. ՎԱՐԴԱՆ ՎՐԵԺԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 7. ՄԵՍՐՈՊ ԳՈՒՐԳԵՆԻ ՀՈՎԵՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 8. ԱՐՍԵՆ ԺՈՐԱՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 9. ՍՈՒՐԵՆ ԶՈՐԻԿԻ ԱՐՄԵՆՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 10. ԳԵՎՈՐԳ ԳԱԳԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 11. ԷԴԳԱՐ ՆՈՐԻԿԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 12. ԳԱԳԻԿ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԷԼԲԱԿՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 13. ՄԱՐՏԻՐՈՍ ԱՂԱՍՈՒ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 14. ՄԱՐՏԻԿ ՏԱՃԱՏԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 15. ԱՐՓԻԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 16. ՍՈՒՐԵՆ ՍՈՒԼԹԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 17. ՄԻՔԱՅԵԼ ՎԱՉԱԳԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 18. ՄՈՒՇԵՂ ԱՐՄԵՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 19. ԳՐԻԳՈՐ ԿԱՍՊԱՐԻ ՇԱՂՈՒՄՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 20. ՌԱԴԻԿ ՀՄԱՅԱԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 21. ՀՐԱՆՏ ԱԼԲԵՐՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 22. ՍԵՐՈԲ ԱՍՊԱՐԻՏԻ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 23. ԳՈՒՐԳԵՆ ԻՇԽԱՆԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: 24. ՌՈՒԴՈԼՖ ԵՐԱՆՈՍԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ տրամադրել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիր՝ N 00001: | Նախարար | Վ. Մարտիրոսյան | | ----- | ----- |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=115870
28.08.2017
[ "Հրաման" ]
www.arlis.am
Նովոյուրիեւկա (գյուղ, Նովի Բուգի շրջան) Նովոյուրիեւկա , գյուղ Ուկրաինայի Նիկոլաեւի մարզի Նովի Բուգի շրջանում: Հիմնադրվել է 1882 թվականին: 2001 թվականի տվյալներով Նովոյուրիեւկա գյուղում բնակվում էր 619մարդ: Բնակավայրը զբաղեցնում է 2,13կմ^2:
https://hy.wikipedia.org/wiki/Նովոյուրիևկա_(գյուղ,_Նովի_Բուգի_շրջան)
[]
hy.wikipedia.org
Կաստռե , գյուղ Էստոնիայի Տարտումաա նահանգի Մեկսա շրջանում: 2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 69մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Կաստռե
[]
hy.wikipedia.org
Նիկոլ Փաշինյանը հետեւել է Արթուր Բազեյանի եւ Հովհաննես Բաչկովի կիսաեզրափակիչ փուլի մենամարտերին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որդու եւ դստեր հետ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ ընթանում է Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը: Վարչապետն ընտանիքի հետ տրիբունայից հետեւել է Հայաստանի հավաքականի անդամների՝ Արթուր Բազեյանի եւ Հովհաննես Բաչկովի կիսաեզրափակիչ փուլի մենամարտերին: Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել եւ դուրս եկել եզրափակիչ, որի մենամարտերը տեղի են ունենալու մայիսի 30-ին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
https://www.aravot.am/2022/05/29/1271032/
2022-05-29
[ "Արթուր Բազեյան", "Սպորտ", "Հովհաննես Բաչկով" ]
www.aravot.am
Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան ավտոճանապարհը՝ նորոգված Panorama.am-ը գրում է. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հիմնանորոգվել եւ 2013թ-ին շահաործման է հանձնվել Արմավիրի մարզում գտնվող Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան 9.96 կմ երկարությամբ ավտոճանապարհը: Նախարարության հասարակայնության հետ կապեի վարչության հաղորդմամբ, շինարարական աշխատանքները իրականացվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Կուարլինի» ՍՊ ընկերություններից կազմված համատեղ ձեռնարկության կողմից: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/society/2013/12/27/amasia/
https://blognews.am/arm/news/118602/amasia-nalbandyan-janfida-pshatavan-avtotchanaparhy-norogvats.html
2013-12-27
[]
blognews.am
Հայկ Դավթյան (ջութակահար) Հայկ Յուրիի Դավթյան , ջութակահար, դիրիժոր: Կենսագրություն Դիրիժոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի որդին է: Ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի (1980 թվական, դասատու՝ Տատյանա Հայրապետյան), Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի ջութակի (1985 թվական, Էդուարդ Թադեւոսյանի դասարան), կոմպոզիցիայի (1986 թվական, Ղազարոս Սարյանի դասարան), դիրիժորության (1990 թվական, Յուրի Դավթյանի դասարան) բաժինները: 1987—1991 թվականներինին՝ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի, 1991 թվականին՝ Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1990—1991 թվականներին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նվագախմբի ղեկավար: 1991 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ստեղծել է «Նաիրի» դուետը (1991 թվականից՝ դաշնակահար Արմեն Ահարոնյանի հետ): 1993 թվականից դասավանդել է Սեն-Մանդե քաղաքի (ջութակ, անսամբլ), 2004—1013 թվականներին՝ Ստրասբուրգի ազգային (մենակատար եւ նվագախմբի դիրիժոր), 2013 թվականից՝ Սերժի Պանտուազի (ջութակ, նաեւ նվագախմբի դիրիժոր), 2015 թվականից՝ Փարիզի ազգային (ջութակ) կոնսերվատորիաներում: 1992—1997 թվականներին՝ Թուր եւ Մասսի քաղաքների սիմֆոնիկ նվագախմբերի մենակատար, 1993—97 թվականներին՝ Լիտվայի ազգային օպերայի, Ուլյանովսկի սիմֆոնիկ, Սոֆիայի կամերային, Ֆրանշ-Կոնտեի նվագախմբերի դիրիժոր: 2000—2004 թվականներին՝ Սեն Մանդեի նվագախմբի մենակատար: 1994—1996 թվականներին որպես մենակատար հանդես է եկել Պերիգորի «Բեյնաքյան գիշերներ», 2000—2002 թվականներին, որպես դիրիժոր, Փարիզի լիրիկական նվագախմբի հետ՝ «Ուազի անտառային» (Ֆրանսիա) փառատոներում: 1992—2002 թվականներին համագործակցել է Փարիզի օպերայի եւ Ֆրանսիայի ռադիոյի ֆիլհարմոնիկ, 2003 թվականին՝ Տորոնտոյի (Կանադա) սիմֆոնիկ, 1998 թվականից՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ (Մորիս Մետերլինկի դրամայի համար գրված սյուիտը) նվագախմբերի հետ: Իր հիմնադրած «Խրոմա» կվինտետի (1999—2004 թվականներին) հետ համերգներով շրջագայել է Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունգարիայում: 2007 թվականին ստեղծել է նաեւ «Նաիրի» կվինտետը: Ձայնագրել է (Արմեն Ահարոնյանի հետ) Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Կոմիտասի, Ղազարոս Սարյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից (փոխադրումները՝ Դավթյանի, Արմեն Ահարոնյանի), Լուիջի Բոկերինիի կվինտետը (կիթառահար Պ. Իվանեզի հետ), Կոմիտասի մեղեդիների հիման վրա՝ Սերգեյ Ասլամազյանի եւ Ռուբեն Ալթունյանի մանրանվագները եւ այլ գործեր: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում եւ Արեւելյան Եվրոպայում: Մրցանակներ Հայաստանի երիտասարդ կատարողների հանրապետական մրցույթի Գլխավոր (1980), Այսրկովկասյան մրցույթի 2-րդ (1981), «Պիեռ Լանտիե» միջազգային մրցույթի Մեծ (1996, Փարիզ) մրցանակներ:
https://hy.wikipedia.org/wiki/Հայկ_Դավթյան_(ջութակահար)
[]
hy.wikipedia.org
Նուր Թաթար , քրդական ծագմամբ թուրք թաեքվոնդոիստ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր: Կենսագրություն Նուր Թաթարը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին Վանում: Նա քրդական ծագումով թուրք է: Ի սկզբանե նա հանդես է եկել Անկարայում «TSE» ակումբում, հետո սկսել է հանդես գալ «Ankara Iller Bankası»-ում: Նրա մարզիչն է Ջյունեյթ Գյուլչեքը: 2007 թվականին, 15 տարեկանում հասակում, Նուր Թաթարը դարձել է թաեքվոնդոյի Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր: Հաջորդ տարիներին նա հաջողությամբ հանդես է եկել Եվրոպական տարբեր առաջնություններում՝ դառնալով թաեքվոնդոյի Եվրոպայի 2009 եւ 2010 թվականների չեմպիոն: 2010 թվականին նա մասնակցել է նաեւ Սանկտ Պետերբուրգում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությանը՝ նվաճելով արծաթե մեդալ: Առաջին հաջողությունները թույլ տվեցին Նուր Թաթարի մասին խոսել որպես Թուրքիայի թաեքվոնդոյի հավաքականի ամենապայծառ «նորեկի» մասին: 2012 թվականին նա դարձել Է Եվրոպայի չեմպիոն՝ իրավունք ստանալով մասնակցել Օլիմպիական խաղերին: Լոնդոնում նա նվաճել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ՝ եզրափակիչում 5:12 հաշվով զիջելով Հվան Սոնին: 2013 թվականին Նուր Թաթարը դարձել է Մերսինում կայացած Միջերկրածովյան խաղերի չեմպիոն: Բաքվում ընթացող Եվրոպայի առաջնությունում Նուր Թաթարը կիսաեզրափակչում զիջել է ապագա չեմպիոնուհի Անաստասիա Բարիշնիկովային, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում կարողացել է հաղթել: Չելյաբինսկում 2015 թվականի աշխարհի առաջնությունում դարձել է փոխչեմպիոն, իսկ Կվանգջուի Ունիվերսիադայում նվաճել է բրոնզե մեդալ: Նուր Թաթարը Բաքվում մասնակցել է առաջին Եվրոպական խաղերին՝ այնտեղ նվաճելով բրոնզե մեդալ: Մրցաշարի ընթացքում նա քառորդ եզրափակիչում պարտվել է Ֆարիդա Ազիզովային, բայց անցնելով ցանցը՝ նվաճել է բրոնզե մեդալ՝ նախ հաղթելով հոլանդացի Ջոյս Վան Բաարենին, ապա ֆրանսիացի Աբի Նիարային: 2016 թվականին նա կրկին իրավունք է ստացել մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում անցկացված երկրորդ Օլիմպիական խաղերին: Մինչեւ 67 կգ քաշային կարգում աղջիկների պայքարում Նուր Թաթարը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ լրացուցիչ ռաունդում զիջել է ֆրանսիացի Աբի Նիարեգիեպին, իսկ բրոնզե գոտեմարտում հաղթել է չինական Տայպեյից՝ Չժուան Ցզյացզային: 2018 թվականին Նուր Թաթարն արծաթե մեդալ է նվաճել Մանչեսթերի Գրան Պրիում, ոսկե մեդալ է նվաճել Ֆուջեյրայում, իսկ ապագայում հույս ունի 2020 թվականին հանդես գալ Տոկիոյի իր համար երրորդ Օլիմպիական խաղերում: Անձնական կյանք 2017 թվականին Նուր Թաթարն ամուսնացել է իրանցի նախկին թաեքվոնդիստ Մեհրան Ասքարիի հետ, ամառային ունիվերսիադաների կրկնակի չեմպիոն:
https://hy.wikipedia.org/wiki/Թաթար_Նուր
[]
hy.wikipedia.org
Ուսումնական տարին մեկնարկեց Սեպտեմբերի մեկին նշվում է Գիտելիքի եւ դպրության օրը: Կանխատեսվում է, որ այս տարի դպրոց կհաճախի 42 000 աշակերտ: ԿԳՍՄ-ն թիվը ճշտում է, հստակ կհաղորդվի սեպտեմբերի 5-ին: Քանի որ օրը կիրակի է, դասապրոցես չի լինելու, սակայն Գիտելիքի եւ դպրության օրվա առիթով հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ:
https://yerevan.today/all/krtakan/38658/o-sumnakan-tarin-meknarkec
2019-09-01
[ "Կրթական" ]
yerevan.today
Հրդեհ Կառավարական 3-րդ մասնաշենքում, այրվել է ընդունարանի գույքը Հունվարի 29-ին, ժամը 07:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կառավարական 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկում նկատվում է ծուխ: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք, վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են, եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ընդունարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:59-ին, մարվել՝ 08:16-ին: Մասամբ այրվել է ընդունարանի գույքը: Տուժածներ չկան: Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԵ քաղաքաշինության պետական կոմիտեի, գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման, առողջապահության, բնապահպանության եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներին:
https://armtimes.com/hy/article/153402
2019-01-29
[ "հրդեհ", "ԱԻՆ" ]
armtimes.com
Պոպերեչնի (Շապինայի վտակ) Շապինայի , գետ Ռուսաստանում, հոսում է, Կամչատկայի երկրամասում: Գետի երկարությունը 20կմ է: Այն հոսում է Շապինա գետի ձախ մասում 117 կմ հեռավորության վրա; Ջրային գրանցամատյանի տվյալներ Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Անադիրո-Կոլիմսկի ավազանային շրջանին: Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության - Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 19070000112220000014073
https://hy.wikipedia.org/wiki/Պոպերեչնի_(Շապինայի_վտակ)
[]
hy.wikipedia.org
25-ամյա փրկարարի դի են գտել Մարտի 9-ին ոստիկանության Կապանի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմանում, «Վահանավանք» կոչվող տարածքում տղամարդու դի կա կախված, գրում է shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Սյունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Ա. Գ.-ի դին՝ այնտեղ գտնվող զրուցարանի տանիքի մետաղյա խողովակից իրեն պատկանող ավտոմեքենայի քարշակման համար նախատեսված մետաղյա ճոպանով կախված վիճակում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ըստ աղբյուրի՝ մահացածը աշխատում էր «Չարատ-Կապան» ՓԲԸ-ի լեռնափրկարարական ջոկատում՝ որպես փրկարար:
https://a1plus.am/hy/article/426720
2022-03-12
[ "Հասարակություն" ]
a1plus.am
Ագալ , լեռ Հայաստանի Լոռու մարզում, Վիրահայոց լեռնաշղթայում, Լալվարից 15 կմ հարավ: Վլադիմիր Մինորսկին նույնացնում է Աալ լեռան հետ:
https://hy.wikipedia.org/wiki/Աալ
[]
hy.wikipedia.org
Մալիշեւկա (գյուղ, Ելնինսկի շրջան) Մալիշեւկա , գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Ելնինսկի շրջանի կազմում: Գտնվում է շրջանի հարավ-արեւելյան մասում՝ Ելնյա քաղաքից 24 կմ հարավ-արեւմուտք, P137 Սաֆոնովո-Ռոսլավլ մայրուղուց 8 կմ արեւմուտք, Ստրյանա գետի ափին: Մտնում է Մալիշեւսկի գյուղական բնակավայրի կազմի մեջ: Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմել է 2 մարդ: Պատմություն Հայրենական մեծ պատերազմի տարիներին գյուղը կատաղի մարտերի վայր է եղել եւ երկու անգամ գրավվել է նացիստական զորքերի կողմից. 1-ին անգամ՝ 1941 թվականի հուլիսին (ազատագրվել է Ելնինսկայա գործողության ժամանակ), 2-րդ անգամ՝ 1941 թվականի հոկտեմբերին (ազատագրվել է 1943 թվականին Ելնինսկո-Դորոգոբուժսկայա գործողության ժամանակ): Ազատագրվել է 68-րդ բանակի կողմից:
https://hy.wikipedia.org/wiki/Մալիշևկա,_Ելնինսկի_շրջան
[]
hy.wikipedia.org
End of preview.

Dataset Card for SAW Corpus

Dataset Description

Dataset Summary

The Selective Armenian Web (SAW) Corpus is a collection of Armenian language texts, selectively compiled from various online sources. It aims to support natural language processing tasks, offering a wide range of text types, including news articles, legal documents, and other web content.

Supported Tasks and Leaderboards

  • language-modeling
  • masked-language-modeling

Languages

The dataset is composed entirely in Armenian (hy), with all texts containing at least 50% Armenian characters.

Dataset Structure

Data Instances

A typical data instance in this dataset might look like the following:

{
"text": "Հայաստանում կատարվել է 2 164 083 պատվաստում\n\nՊատվաստումային գործընթացը շարունակվում է:Ապրիլի 24-ի դրությամբ կատարվել է՝",
"link": "https://hy.armradio.am/2022/04/25/հայաստանում-կատարվել-է-2-164-083-պատվաստում/",
"date": "2022-04-25",
"tags": ["Կարևոր", "Հասարակություն"],
"source": "hy.armradio.am"
}

Data Fields

  • text: The main content of the article or text. Always includes the title.
  • url: The URL where the text was sourced from.
  • date: The publication date of the text.
  • tags: A list of tags or categories associated with the text.
  • source: The name of the website or platform where the text was sourced from.

Data Splits

The dataset is divided into three splits: train, validation (val), and test. Below are the details for each split:

Split Samples Words
Train 849,392 284,764,117
Val 47,226 16,638,182
Test 47,309 15,621,729

Dataset Creation

Curation Rationale

The SAW Corpus was curated with the intent to create a comprehensive resource for Armenian language processing. The rationale behind its creation was to compile a diverse and significant collection of Armenian texts from various online sources, suitable for training robust language models and other NLP tasks. The dataset aims to fill the gap in Armenian language resources and provide a valuable tool for both academic research and practical applications in NLP.

Source Data

Initial Data Collection and Normalization

The texts for the SAW Corpus were collected from a wide range of Armenian online sources, including news websites, document archives, and other relevant web content. The collection process involved selectively sourcing texts that were representative of contemporary Armenian usage.

Normalization and cleaning processes were applied to ensure the quality and consistency of the dataset. These processes included:

  • Removing extraneous formatting and correcting obvious errors.
  • Standardizing punctuation marks such as commas, colons, and dashes.
  • Harmonizing variations of specific Armenian characters (e.g., standardizing 'և' and 'եւ').
  • Markdown style was used for formatting tables, ordered, and unordered lists.

The focus was on maintaining the integrity and diversity of the original content while ensuring the texts were suitable for NLP tasks. Markdown style was used for formatting tables, ordered, and unordered lists.

Annotations

The dataset does not contain any additional annotations.

Personal and Sensitive Information

The dataset consists of texts collected from publicly available sources. Due to the extensive volume of data, no specific steps were taken to identify or remove personal or sensitive information from each text. Users are advised to be aware of this when utilizing the dataset, particularly in contexts where privacy and data protection are concerns.

Considerations for Using the Data

Social Impact of Dataset

The dataset supports advancements in NLP for the Armenian language, which can aid in diverse applications ranging from language research to the development of linguistic technologies.

Discussion of Biases

As the dataset aggregates content from various online sources, it may inherently carry the biases present in these sources. This can include skewness in topics, styles, or viewpoints.

Other Known Limitations

The dataset primarily includes Eastern Armenian texts and does not cover Western Armenian, which limits its linguistic diversity. While the dataset is rich in formal and literary styles, being a written corpus, it may not adequately represent spoken dialects and colloquial forms of Armenian.

Additional Information

Dataset Curators

Curated by Mkrtich Minasyan.

Licensing Information

This dataset is distributed under the Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International (CC BY-SA 4.0) license.

Citation Information

@dataset{saw_corpus_2024,
title = {Selective Armenian Web (SAW) Corpus},
author = {Mkrtich Minasyan},
year = {2024}
}
Downloads last month
0
Edit dataset card