text
stringlengths
25
5.04M
url
stringlengths
21
217
date
stringlengths
0
10
tags
sequencelengths
0
19
source
stringclasses
40 values
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ ՀՆԴԻԿՆԵՐՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ Այն, որ վերջին տարիներին Հայաստանում հնդիկների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, հայտնի փաստ է: Միայն պաշտոնական տվյալներով՝ Հայաստան ժամանած հնդիկների թիվը 2016 թվականին կազմել է 4226, 2017-ին՝ 11589, 2018-ին՝ 28 659, եւ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ժամանել է Հնդկաստանի 15 հազար 442 քաղաքացի: Այսինքն, ոչ լրիվ տվյալներով, երեքուկես տարում մեր երկիր է եկել մոտ 50 000 հնդիկ: Սրանք դեռ Հնդկաստանի քաղաքացիներն են, իսկ տարաբնույթ բանգլադեշցիներն ու մյուսները, թերեւս, այս հաշվի մեջ չեն: ԵՐԵՔՈՒԿԵՍ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵԿԵԼ 50 ՀԱԶԱՐ ՀՆԴԻԿ Իսկ որքա՞նն է հեռացել: Եթե պաշտոնական աղբյուրները փորձում են Հայաստան եկող հնդիկների հիմնական մասին ներկայացնել որպես զբոսաշրջիկ, ովքեր գալիս, մի քանի օր մնում եւ հեռանում են, սակայն մասնավորապես մայրաքաղաքի փողոցների պատկերը միանգամայն այլ իրողությունների մասին է վկայում: Այսինքն, եթե երկու-երեք տարի առաջ հնդիկի կարող էիր հատուկենտ տեսնել միայն մայրաքաղաքի կոնկրետ հատվածներում, ապա ներկայումս նրանք ամենուր են: Կարճ ասած, որ եկածների առյուծի բաժինը տեղավորվել է մեր երկրում, հերքելն անիմաստ է: Ընդ որում, փաստ է նաեւ, որ նրանց առյուծի բաժինը մեր երկրում է մնում ոչ օրինական հիմունքներով: Այսպես, հունիսի կեսերին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նման տվյալներ ներկայացրեց. 2018—ին Հայաստանում կացության իրավունք է ստացել 1907 Հնդկաստանի քաղաքացի, այն դեպքում, երբ 2017—ին նրանց թիվը եղել է 938: Ընդ որում, անցած տարի կացության իրավունք ստացածներից 900-ն այն ձեռք են բերել աշխատանքի հիմքով: Իհարկե, խիստ մտահոգիչ է, որ կացության իրավունքով ապաստան ստացողների թիվը եւս աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Բայց նաեւ ֆիքսենք. վերջին երեքուկես տարում եկած եւ Հայաստանում ամենահամեստ հաշվարկներով մնացած մոտ 40 հազար հնդիկի 10 տոկոսն էլ չի օրինականացրել մնալու փաստը (իսկ ո՞վ է ստուգողը): Նաեւ նկատենք, որ նրանք բոլորն էլ, օրինական, թե՝ ոչ, սակայն ունեն սնվելու եւ այլ կարիքներ, այսինքն՝ մեծ մասամբ, օրինական, թե՝ ոչ, ինչ-որ աշխատանք գտնում են: Նաեւ ֆիքսենք հետեւյալը. որպես էժան աշխատուժ, նրանք մրցունակությամբ գերադասում են հայաստանյան աշխատուժին: Իսկ դա նշանակում է, որ մի կողմից՝ այս միգրանտների հաշվին առանց այդ էլ աշխատատեղերի լրջագույն խնդիր ունեցող Հայաստանն իր առնվազն 20-30 հազար քաղաքացու փոխարեն աշխատանք է տվել հնդիկներին, մյուս կողմից, որպես էժան աշխատուժ, նրանք էապես ազդել են նաեւ ՀՀ քաղաքացիներին առաջարկվող աշխատավարձային պայմանների վրա: Կարճ ասած, սեւագործ աշխատանքի կարիք ունեցող շատ գործատերեր սկսել են ավելի ու ավելի շատ նախապատվությունը տալ հնդիկներին: ՍՐԱՑՈՂ ԽՆԴԻՐ Ընդ որում, հնդիկներից շատերը չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակն այստեղ տեղավորվելն է: Տրանսպորտում մեզ հանդիպած հնդիկներից մեկը այսպես բացատրեց. «Գիտեք, առհասարակ, մենք աշխատանքի նպատակով հիմնականում մեկնում էինք արաբական երկրներ: Բայց վերջին տարիներին Պարսից ծոցի արաբական երկրները զգալի նվազեցրել են հնդիկներին տրամադրվող աշխատանքային թույլտվությունների թիվը: Եվ մենք որոշեցինք փորձել Հայաստանում աշխատանք գտնել, որովհետեւ մեզ ասել են, որ Հայաստանում շատ աշխատանքներ կան, որոնց վրա աշխատելու համար հայերը չեն գնա, բայց մեզ համար էլի աշխատանք է: Հայաստանում մեզ համար շատ հեշտ է աշխատանքի տեղավորվել»: Թե հիմնականում ի՞նչ աշխատանքի են անցնում, մեր զրուցակիցը ասաց. «Շինարարության վրա բանվոր ենք աշխատում, գիշերները ծանր աշխատանքներ ենք անում, աղբահանության վրա ենք աշխատում, մի խոսքով, ամենատարբեր»: Փիքսենք նաեւ, բանը հասել է նրան, որ պետությունը եւս, որպես գործատու, իր հերթին է սկսել նախապատվությունը տալ հնդիկներին: Այդ առումով պատահական չէր, որ օրերս Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը հայտարարեց. «Քաղաքապետարանը, առանց լուծարելու «Սանիթեքի» հետ պայմանագիրը՝ հանրային միջոցներից գումարներ է տրամադրում «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկին, որի աշխատողները հնդիկներ են»: Տիկին Աղեկյանի պնդմամբ. «Հնդիկը պարտավորվածություն չունի իմ քաղաքը մաքրելու, նա չի սիրում իմ քաղաքը, նրան հարմար է այստեղ ապրելու, ապրում է: Հնդկաստանը կեղտոտ երկիր է, նրանք մեր երկիրը վերածում են Հնդկաստանի, մենք ունենք մարդկանց հոծ բանակ, որոնք աշխատանքից զրկվել են եւ խնդիր ունեն նոր աշխատանքի»: Ստուգելու համար այդ հայտարարության իսկությունը, դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ ԻՈՍԻՖ ԿՈՒԲԱՏՅԱՆԻՆ, ով տեղեկացրեց. - «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկում կա 630 հաստիք: - Դրանցից քանիսն է աղբահանության ուղղությամբ: - Մոտավորապես 200-ը, բայց այդ թիվը ամեն օր ավելանում է, դրա համար եմ ասում՝ մոտավորապես: - Պարոն Կուբատյան, այդ 200 աշխատողից քանի՞սն են ՀՀ քաղաքացիներ եւ քանի՞սը՝ օտարերկրյա: - Ինչպես նշեցի, այս պահին կոնկրետ աղբահանության վրա աշխատողները մոտ 200 -ն են, որոնցից մոտ 40-ը օտարերկրացի են: - Կասե՞ք ինչ ազգության մասին է խոսքը, հնդիկները այդ 40-ի մեջ քանի՞սն են: - Չեմ կարող ասել ազգությունները, դա մի քիչ խտրական մոտեցում կդիտվի: - Լավ, բայց հնդիկներ կան, չէ՞: - Այո, կան: - Իսկ Հայաստանում նրանք աշխատանքի իրավունք ստացե՞լ են: - Դե եթե աշխատում են, ուրեմն ստացել են, բնականաբար: ՀՀ միգրացիոն ծառայության պետը պնդում է, որ Հայաստանում կան աշխատանքի հիմքով կացության իրավունք ստացածներ, այնպես որ, չբացառենք, որ քաղաքապետարանի կառույցում աշխատողները նման իրավունք ստացածներից են: Բայց ամենաէականը ոչ թե դա է, այլ հետեւյալ փաստը: Այն, որ զուգահեռաբար «Սանիթեքից» դուրս են մնում (կան կմնան) նույն աշխատանքը կատարողներից շատերը, ենթադրելի է: Այսինքն, պետական կառույցի թողտվությամբ մեր իսկ աշխատաշուկայում մեր իսկ աշխատողները տեղը զիջում են հնդիկներին: 200-ից 40-ը. դա արդեն 20 տոկոսն է, հսկայական մեծություն: Հիմա կասեն՝ թող մեր քաղաքացիները «Սանիթեքի» փոխարեն աշխատանքի անցնեն «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկում: Օրերս նույնիսկ քաղաքապետարանը նման առաջարկ արեց «Սանիթեքի» բողոքավոր աշխատակիցներին: Իսկ նրանք շատ պարզ պատասխան տվեցին. «Սանիթեքում» ավելի քիչ աշխատանքի համար շատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Իսկ դա նշանակում է, որ քաղաքապետարանի նշված կառույց տեղափոխվելով, նրանք պետք է բավարարվեն այն աշխատավարձով, որը ձեւավորվել է՝ հնդիկներին որպես էժան աշխատուժ ներգրավելու այս ընդհանրական գործընթացի արդյունքում: Այն դեպքում, երբ մայրաքաղաքի քաղաքապետարանի թիվ 1 գործառույթներից մեկը ոչ թե միգրանտ հնդիկներին, այլ սեփական բնակչությանը աշխատանքով ապահովելն է: Իսկ, ընդհանուր առմամբ, այն, որ սկսում է հենց այս աշխատանքի հողի վրա խորը հակասության հիմքեր դրվել մեր քաղաքացիների եւ ապօրինի միգրանտների մեջ, այդ թվում՝ պետության անմիջական մասնակցությամբ, եթե ժամանակին միայն ենթադրում էինք, ապա այսօր դա փաստ է: Ընդ որում, այդ իրավիճակը տարին տարվա վրա միայն սրվելու է: Ու թե ով եւ ինչի համար է այս կեղտոտ գործընթացը սարքել ու առաջ տանում, դա էլ կպարզվի: ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://www.iravunk.com/?p=93514&l=am
2019-09-13
[ "Արխիվ 16-20" ]
www.iravunk.com
Damnatio memoriae (լատիներենից թարգմանաբար՝ հիշատակի ուրացում)՝ Հին Հռոմում պետական հանցագործների նկատմամբ կիրառության մեջ եղած հատուկ հետմահու պատիժ: Ոչնչացվում էին հանցագործի գոյության մասին հիշատակող ցանկացած նյութական վկայություն՝ արձաններ, պատերի կամ տապանաքարերի վրա արված գրություններ, օրենքներում եւ ժամանակագրություններում կատարված գրություններ: Կարող էին ոչնչացնել նաեւ ընտանիքի անդամներին: Որպես կանոն, damnatio memoriae-ն բացարձակ չի եղել: Ներոնը մահից հետո անիծվել էր, սակայն, Վիտելիոսի կողմից իշխանությունը նվաճվելուց հետո արժանացել է պետական պատիվների: Միակ կայսրը, ում նկատմամբ damnatio memoriae-ը կիրառվել է պաշտոնապես եւ հետագայում չի վերացվել, եղել է Դոմիցիանոսը: Տե'ս նաեւ՝ - Լատիներեն արտահայտությունների ցանկ «D»
https://hy.wikipedia.org/wiki/Damnatio_memoriae
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 26 հուլիսի 2018 թվականի N 828-Ա «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 20-ից մինչեւ 2019 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ համաձայն հավելվածի, մաքսային եւ հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված՝ երեք տարի ժամկետով: 2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին՝ ապահովել «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված՝ ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների եւ մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը: 3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | | 2018 թ. հուլիսի 30 Երեւան | | Հավելված <br> ՀՀ կառավարության 2018 թվականի <br> հուլիսի 26-ի N 828-Ա որոշման Ց Ա Ն Կ «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ | 1. | 6810 | Ցեմենտից, բետոնից կամ արհեստական քարից արտադրատեսակներ՝ ամրանավորած կամ չամրանավորած. այլ | կգ | 721866 | 51840438 | | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | | 2. | 5407 | Գործվածքներ՝ սինթետիկ համալիր թելերից՝ ներառյալ 5404 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստված գործվածքը. գործվածքներ, որոնք արտադրվում են հարթ կամ նույնանման թելերից. պոլիէթիլենից կամ պոլիպրոպիլենից, լայնությամբ՝ այլ | քառ. մ | 6741 | 9302580 | | 3. | 3926 | Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից, եւ արտադրատեսակներ՝ այլ նյութերից՝ նշված 3901-3914 ապրանքային դիրքերում. այլ | կգ | 1537163 | 61 516 140 | | 4. | 7217 | Մետաղալար՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից. լայնակի առավելագույն չափը՝ 0,8 մմ կամ ավելի | կգ | 24675 | 31958850 | | 5. | 7312 | Ոլորված մետաղալար, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ եւ նույնանման արտադրատեսակներ՝ սեւ մետաղներից՝ առանց էլեկտրական մեկուսացման. ցինկապատ | կգ | 1820864 | 30466542 | | 6. | 7326 | Այլ արտադրատեսակներ՝ սեւ մետաղներից. այլ | կգ | 8331738 | 23033802 | | 7. | 7320 | Զսպանակներ, զսպակներ եւ թիթեղաթերթեր դրանց համար՝ սեւ մետաղներից. այլ | կգ | 102414 | 3868920 | | 8. | 5608 | Ցանցեր եւ ցանցիկներ՝ թոկերից, պարաններից կամ ճոպաններից հյուսած. պատրաստի ձկնորսական ուռկաններ եւ այլ պատրաստի ցանցեր՝ մանածագործական նյութերից. այլ | կգ | 38541 | 55818000 | | 9. | 0602 | Այլ կենդանի բույսեր, տնկաշիվեր եւ ճյուղեր՝ բաց արմատային համակարգով. այլ | հատ | 101891 | 326896224 | | 10. | 3920 | Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ եւ այլն, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով եւ համանման ձեւով չմիացված այլ նյութերի հետ՝ էթիլենի պոլիմերներից, այլ | կգ | 72333 | 35 298 504 | | Ընդամենը | Ընդամենը | Ընդամենը | Ընդամենը | Ընդամենը | 630000000 | (հավելվածը փոփ.,լրաց.04.10.18 N 1096-Ա) | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=125872
26.07.2018
[ "Որոշում" ]
www.arlis.am
Քյարամյանը պատերազմից պատմում էր իր մանկամիտ ընկալումների շրջանակներում Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Արգիշտի Քյարամյանը պատերազմի ընթացքում ՀՀ ամենակարեւոր ծառայություններից մեկի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հեռացված անձ է, որի հեռացման պատճառների մասին մամուլում եւ հանրության լայն շրջանակներում մեծ թափով քննարկվում էր դավաճանության վարկածը: Պատկերացնո՞ւմ եք, այդ պայմաններում, երբ մեր զորախումբը մարտական առաջադրանք է իրականացնում, հայտնվում է արդեն նկարագրածս կերպարն ու փորձում միանալ մեզ: Բնական էր, որ զորախմբի տղաների վերաբերմունքը համարժեք պիտի լիներ: Հիմա այդ անձը պատերազմի մասին իր մանկական տպավորությունների եւ հատվածական ընկալումների մասին պատմում է Հանրային հեռուստաընկերության եթերում: Պատմում է անգիր արած բառերով, առանց հասկանալու, թե ինչի մասին է պատմում, առանց ընկալելու, թե որ դիրքում մարտական ինչ գործողություններ է կատարվել, ում հրամանատարությամբ եւ ինչ նշանակությամբ: Օրինակ՝ պատմում է, թե վերադառնալով դիրք՝ չի տեսել Արթուր Վանեցյանին, առանց հասկանալու, որ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն իրականացնում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից դրված առաջադրանքները, եւ բնական է, որ Քյարամյանը չէր կարող տեղյակ լինել մարտական գործողություններից: Աննորմալ կլիներ, եթե այդ տղան տեղյակ լիներ այդպիսի առաջադրանքներից: Այսպիսի պատմությունները շատ-շատ են, որոնց մասին գուցե հետագայում խոսեն մեր զորախմբի դասակների հրամանատարներն ու մարտիկները: Ի վերջո, պատերազմական գործողությունների ընթացքում Քյարամյանն ի՞նչ կարգավիճակ է ունեցել, ի՞նչ առաքելությամբ է Շուշի հասել ու Շուշիից գնացել: Ժամանակն է, որ Քյարամյանը գիտակցի, թե ինքն ում է ներկայացնում եւ հիմա ինչ առաջադրանք է կատարում: Շուշին հանձնած դավաճան ղեկավարի հանձնարարությունները կատարելիս իր շահերից է բխում չմոռանալ, որ շատ են մարդիկ, որոնք տեսել են ու հրաշալի գիտեն, թե Քյարամյանն ինչ էր անում Շուշիում եւ Ստեփանակերտում, ում եւ ինչ տեղեկություններ էր հայտնում, այն էլ՝ բջջային հեռախոսով, որն արգելված է մարտադաշտում:
https://past.am/?p=266675&l=am
2021-01-14
[ "ԲԼՈԳ" ]
past.am
2005-2008թթ. գնված, սակայն չակտիվացված եւ չօգտագործված բջջային համարների բաժանորդագրությունները կդադարեցվեն. Վիվա-ՄՏՍ Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2005-2008թթ. գնված, սակայն մինչեւ 2021թ. մայիսի 1-ը չակտիվացված, երբեւէ չօգտագործված բջջային համարների բաժանորդագրությունները կդադարեցվեն 2021թ. մայիսի 1-ին, տվյալ համարների բջջային քարտերը այլեւս հասանելի չեն լինի օգտագործման համար: Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ համարները Ընկերության ընթացակարգով սահմանված կարգով կդրվեն վաճառքի:
https://news.am/arm/news/637531.html
2021-04-06
[ "Ինովացիա", "Հայաստան" ]
news.am
«Ռեալ»-ի հաղթական երթը Մադրիդում (տեսանյութ) Մադրիդի«Ռեալ»-ը պատմության մեջ 33-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մադրիդցիները Լա լիգայի վերջին տուրում արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ էին ուղարկել «Մալագա»-ի դարպասը: Զիդանի թիմը Մադրիդից վերադառնալուց հետո հաղթանակը նշել է երկրպագուների հետ: Տեսանյութը՝ այստեղ:
https://lurer.com/?p=255629&l=am
2017-05-22
[ "Սպորտ" ]
lurer.com
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ Ո Ր Ո ՇՈՒ Մ ԿՈԴ 050.0027 Ն. 21.03.23 | 21 մարտի 2023 թվականի | թիվ 27-Ն | | ----- | ----- | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նպատակ ունենալով բարձրացնել վարկավորման վերաբերյալ ֆինանսական կազմակերպությունների կողմից կայացվող որոշումների թափանցիկությունը եւ վարկարժանության գնահատման համակարգերի մասին սպառողների իրազեկվածությունը, հիմք ընդունելով «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 6-րդ մասը, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետը, 7-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 2-րդ մասի 7-րդ կետը եւ 8-րդ մասը, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1.1-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 9.1-րդ հոդվածը, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքի 81-րդ հոդվածի 3.1-րդ մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով եւ 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները. 1) Կանոնակարգի 10-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «բանավոր բացատրում է վարկային պատմության եւ վարկային սքոր գնահատականի (կիրառելու դեպքում) էության եւ դրա կարեւորության, կիրառվող սքորի տեսակի (Աքռա, Ֆայկո, սեփական սքոր գնահատական, թե այլ), սքորի վրա ազդող հիմնական գործոնների մասին: Ընդ որում՝ հեռահար եղանակով վարկային հայտ ընդունելիս սույն ենթակետով սահմանված տեղեկատվությունը պետք է ներկայացվի աչքի ընկնող եւ առանձնացված ձեւով՝ Վարկային պատմության եւ սքորի վերաբերյալ առանձին վերնագրի ներքո, այլ տառատեսակով եւ տառաչափով: 2) Կանոնակարգի 10-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1 ենթակետով. «1.1) Ներկայացնում է նաեւ տեղեկատվություն սքոր գնահատականի վրա վարկային հարցման ազդեցության վերաբերյալ՝ հստակ նշելով սքորի տեսակը եւ գործողության ազդեցության ուղղությունը: Ընդ որում սույն ենթակետով սահմանված տեղեկատվությունը պետք է ներկայացվի նախքան հարցման կատարման համաձայնության ստացումը, իսկ հեռահար եղանակով վարկային հայտ ընդունելիս ներկայացվում է անմիջապես տվյալ էջում՝ հաստատման նշում պարունակող դաշտի առկայությամբ:»: 3) Կանոնակարգը 10-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 10.1 եւ 10.2 կետերով. «10.1 Կրեդիտային կամ այլ ծառայություններից օգտվելու հայտ ներկայացնելիս ֆինանսական կազմակերպությունը սպառողին գրավոր տրամադրում է տեղեկատվություն վարկային բյուրոյից սպառողի մասին կատարվող հարցումների վերաբերյալ, որն առնվազն պետք է ներառի հետեւյալը. - ա. Կատարվող հարցումների նպատակը առանձին տողերով (օրինակ՝ վարկի տրամադրում, գործող վարկի մոնիտորինգ, այլ ծառայությունների առաջարկ): - բ. Հարցման յուրաքանչյուր նպատակի համար առանձին նշվում է հարցման հաճախականությունը (եթե սահմանված է) եւ ժամկետը, որի համար տրվում է համաձայնությունը, ինչպես նաեւ ազդեցությունը վարկային սքորի վրա (օրինակ՝ բարձրացնում է, իջեցնում է, չի ազդում): Ընդ որում, հարցման ժամկետը չի կարող լինել ավելին, քան տվյալ ծառայության պայմանագրի գործողության ժամկետն է: - գ. Եթե սույն կետի համաձայն որեւէ նպատակով հարցումներ կատարելու համաձայնությունը պարտադիր պայման է հայտ ներկայացնելու համար, ապա՝ նշում այդ մասին: Ընդ որում, մարքեթինգային, այլ ծառայությունների առաջարկի նպատակով իրականացվող հարցումները չեն կարող համարվել պարտադիր պայման այդ ծառայությունը մատուցելու համար:»: 10.2 Յուրաքանչյուր անգամ սպառողի վերաբերյալ վարկային հարցում կատարելիս, եթե այդ հարցումը ազդելու է վարկային սքոր գնահատականի վրա (Ֆայկո, Աքռա կամ սեփական սքոր), ապա ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է սպառողին հայտնել այդ մասին հարցումը կատարելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ նշելով հարցման ամսաթիվը, նպատակը (օրինակ՝ նոր վարկի տրամադրում, վարկի գումարի ավելացում) եւ տեսակը (վարկային պատմություն թե սքոր), ինչպես նաեւ տեղեկատվություն կամ հղում սույն Կանոնակարգի 10-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված վարկային պատմության/վարկային սքորի վերաբերյալ տեղեկատվությունը պարունակող ինտերնետային կայք(եր)ի համապատասխան էջին: Ֆինանսական կազմակերպությունը սույն կետով սահմանված տեղեկատվությունը սպառողին հայտնում է անվճար՝ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով: Սպառողի վարկային սքորի վրա ազդեցություն ունեցող հարցումներ կատարելիս էլեկտրոնային հաղորդագրության միջոցով այդ տեղեկատվությունն ուղարկելու անհնարինության դեպքում (երբ սպառողը չունի էլեկտրոնային հասցե կամ չի օգտվում բանկի առցանց կամ բջջային հավելվածներից), ֆինանսական կազմակերպությունը տեղեկացնում է սպառողին այլ հասանելի եղանակներով (-րինակ. կարճ հաղորդագրության, առձեռն կամ փոստային առաքման միջոցով):»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո: | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ | Մ. Գալստյան | | ----- | ----- | | Երեւան | | Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2023 թվական:
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=176014
21.03.2023
[ "Որոշում" ]
www.arlis.am
Աշխատանքային խորհրդակցություն Արցախի ԱԳՆ-ում. ներկայացվել են աշխատանքները Մարտի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերատեսչության 2016 թ. գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԳՆ ղեկավար կազմի եւ կենտրոնական ապարատի աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ԱԳՆ գլխավոր քարտուղար — աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության եւ արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների կողմից իրականացված աշխատանքները: Խորհրդակցության ավարտին քննարկվել է հանրապետության նախագահի կողմից արտաքին գործերի նախարարության առջեւ դրված խնդիրների լուծման ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաեւ գերատեսչության գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցերի: Արցախի ԱԳՆ ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել գերատեսչության ստորաբաժանումների պատասխանատուներին:
https://www.1in.am/2117679.html
2017-03-31
[]
www.1in.am
ԱՄՆ-ում McDonald's-ի աշխատակիցները բողոքում են աշխատավարձերի ուշացման դեմ ԱՄՆ 19 քաղաքներում McDonalad's ռեստորանների աշխատակիցները բողոքել են աշխատանքի պաշտպանության կանոնների բազմաթիվ խախտումների դեմ: Նրանց խոսքերով՝ անվտանգության տեխնիկայի ապահովման պարբերական պահանջների անտեսումը գործատուների կողմից հանգեցրել է նրան, որ հասարակական սննդի այդ հաստատությունների շատ աշխատակիցներ «այրվածքներ են ստացել բուսական յուղից, իսկ նրանց աշխատանքային պայմաններն անտանելի են դարձել»: Այս մասին գրում է Korrespondent.net-ը: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 28 բողոք այդ համակարգի 19 ռեստորանի դեմ, ինչպես նաեւ McDonalad's Corp-ի անմիջական ենթակայության ներքո աշխատող 9 հաստատության դեմ: McDonalad's-ի աշխատակիցների խոսքերով՝ ժամանակը տնտեսելու նպատակով ղեկավարությունը նրանց ստիպում էր մաքրել բուսական յուղը, երբ այն դեռեւս շատ տաք էր, ինչի արդյունքում աշխատակիցները լուրջ այրվածքներ են ստացել: Դրա հետ մեկտեղ՝ հաստատություններում բացակայում են ամենաանհրաժեշտ դեղորայքները, իսկ մենեջերներն առաջարկում են վերքերը մշակել ձեռքի տակ եղած միջոցներով, օրինակ՝ մանանեխով կամ մայոնեզով: Բացի այս ամենից, աշխատակիցները բողոքում են ռասայական խտրականության, աշխատավարձի չվճարման կամ ուշացումների դեմ, ինչպես նաեւ որպես պատժաձեւ՝ տուգանքների եւ արհմիության ստեղծման փորձերի համար հեռացումների սպառնալիքի դեմ:
https://www.1in.am/1574525.html
2015-03-17
[]
www.1in.am
Դեկտեմբերի 15-ից Երեւանում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես 2014 թվականի դեկտեմբերի 15-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերը. 1.Ք. Երեւան, Իսակովի պողոտա՝ թիվ 80 դպրոցի հարեւանությամբ՝ երկու արագաչափ երկու ուղղություններով՝ որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 2.Ք. Երեւան, Փիրումյանների փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: ՀՀ ոստիկանություն
https://168.am/2014/12/14/436393.html
2014-12-14
[ "Հասարակություն" ]
168.am
Լեւոն Արոնյան- Վասիլի Իվանչուկ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրը: «Արմենպրես»- փոխանցմամբ՝ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ուժերն է չափում Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկի հետ: Մյուս զույգերն են Մագնուս Կարլսեն-Բորիս Գելֆանդ, Թեյմուր Ռաջաբով-Պետեր Սվիդլեր եւ Ալեքսանդր Գրիշչուկ-Վլադիմիր Կրամնիկ: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: Վերջինս իր ակտիվում ունի 6 միավոր: Երկրորդ տեղում 5,5 միավորով Լեւոն Արոնյանն է: Եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը, ով ունի միայն 5 միավոր: 4,5-ական միավորներ ունեն Բորիս Գելֆանդը եւ Ալեքսանդր Գրիշչուկը: Պետեր Սվիդլերը 4 միավորով 6-րդ տեղում է: Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկը 3,5 միավորով նախավերջինն է, իսկ ամենավերջին տեղում, ընդամենը 3 միավորով ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է:
https://armenpress.am/arm/news/712999.html
2013-03-27
[]
armenpress.am
Ստարի Չիզվիկ , գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Շեւչենկոյի շրջանում: Հիմնադրվել է 1795 թվականին: 2001 թվականի տվյալներով Ստարի Չիզվիկ գյուղում բնակվում էր 120մարդ: Բնակավայրը զբաղեցնում է 1,18կմ^2 տարածք: Բնակչության խտությունը կազմում էր 101,69մարդ/կմ^2:
https://hy.wikipedia.org/wiki/Ստարի_Չիզվիկ
[]
hy.wikipedia.org
2030 թվականին Ռուսաստանում գազի հանույթը կարող Է գերազանցել 1 տրլն խորանարդ մետրը ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում գազի հանույթը մինչեւ 2030 թվականն ընկած հեռանկարում կաճի եւ արդեն 2030 թվակաին կարող Է կազմել 846 միլիարդից մինչեւ շուրջ 1,03 տրիլիոն խորանարդ մետր, հետեւում Է մինչեւ 2035 թվականը Ռուսաստանի գազի ճյուղի զարգացման գլխավոր սխեմայի նախագծից, որն ստացվել Է ՏԱՍՍ-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 2019 թվականի արդյունքներով՝Ռուսաստանում արդյունաանվել Է 739 միլիարդ խորանարդ մետր գազ, 2020 թվականին համավարակի ֆոնին այդ ցուցանիշը նվազել Է մինչեւ 689 միլիարդ խորանարդ մետր: Գազի հաշվեկշռի համաձայն, 2025 թվականին ռուսաստանյան գազի հանույթը պետք Է հասնի 777 — 890 միլիարդ խորանարդ մետրի, իսկ 2035 թվականին՝ 850 միլիարդից մինչեւ 1,057 տրիլիոն խրանարդ մետրի: Ըստ որում մինչեւ 2035 թվականը Ռուսաստանում հեղուկացված բնական գազի արատդրությունը գրեթե քառապատիկ կավելանա 2020 թվականի նկատմամբ: Այսպես, եթե անցյալ տարի Ռուսաստանն արտադրել Է 41,5 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված գազ, ապա 2035 թվականին այդ ցուցանիշը կարող Է ավելանալ մինչեւ 90 — 158 միլիարդ խորանարդ մետր: Խողովակաշարային գազի արտահանումը 2035 թվականին սպսվում Է 250 — 324 միլիարդ խորանարդ մետր ծավալով, հետեւում Է փաստաթղթից:
https://armenpress.am/arm/news/1041606.html
2021-01-27
[]
armenpress.am
«Գրանցված է» ՀՀ արդարադատության նախարարության կողմից 21 հոկտեմբերի 2010 թ. Պետական գրանցման թիվ 11610374 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ | 6 հոկտեմբերի 2010 թ. <br> ք. Երեւան | N 548-Ն | | ----- | ----- | Հ Ր Ա Մ Ա Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 205-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարի 2010 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 205-Ն հրամանում կատարել հետեւյալ փոփոխությունը՝ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: | ՀՀ տրանսպորտիեւ կապի նախարար՝ | Մ. Վարդանյան | | ----- | ----- | Հավելված ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 2010 թ. հոկտեմբերի 6-ի N 548-Ն հրամանի «Հավելված ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 2010 թ. ապրիլի 21-ի N 205-Ն հրամանի Կ Ա Ր Գ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) ներքին գործավարության կարգը: 2. Աշխատակազմի ներքին գործավարությունը կազմակերպում է աշխատակազմի քարտուղարությունը՝ աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ՝ քարտուղարություն) միջոցով: 3. Յուրաքանչյուր աշխատողի տրվում է համակարգից օգտվողի անուն՝ աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից: 4. Էլեկտրոնային ստորագրության վավերության դեպքում փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը համարժեք է թղթային տարբերակին: Օգտվողի անունով համակարգում կատարված ցանկացած մակագրություն (նշագրում, գրառում) համարժեք է փաստաթղթի վրա կատարված մակագրությանը (նշագրմանը, գրառմանը): 5. Արձակուրդ գնալու, գործուղման մեկնելու կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու համար աշխատողին փոխարինող անձի վերաբերյալ տեղեկությունը (փոխարինողի անունը, ազգանունը եւ պաշտոնը) ներկայացվում է համապատասխան ստորաբաժանմանը: 6. Աշխատողի բացակայության ժամանակահատվածում ոչ ոք իրավունք չունի օգտվել տվյալ աշխատողին համակարգից օգտվելու համար տրված օգտվողի անունից: 7. Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն անհրաժեշտության դեպքում կարող է ձեռնարկել համակարգի անվտանգության ապահովման լրացուցիչ երաշխիքներ: 8. Եթե էլեկտրոնային տարբերակով ստացված փաստաթղթի վավերության հետ կապված կան անճշտություններ, ապա ստացող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը չեղարկում է փաստաթուղթը եւ այդ մասին համակարգով ելից գրությամբ տեղեկացնում փաստաթուղթն ուղարկած մարմնին: 9. Համակարգում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է յունիկոդ տառատեսակով: 10. Աշխատակազմի յուրաքանչյուր ստորաբաժանումում գործավարության կազմակերպման եւ վարման համար պատասխանատու է տվյալ ստորաբաժանման ղեկավարը: II. ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 11. Մտից փաստաթղթերը տարանջատվում են հետեւյալ տեսակների՝ 1) գրություններ՝ այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծեր. 2) արձանագրային որոշումներ, խորհրդակցության արձանագրություններ, քաղվածքներ արձանագրություններից. 3) դիմումներ՝ այդ թվում՝ առաջարկություններ ոչ պետական ձեռնարկություններից, քաղաքացիներից բողոքներ, որոնց տվյալները (անունը, ազգանունը, անվանումը, հասցեն եւ այլն) մուտքագրելուց հետո համակարգում ձեւավորված 12 նիշից բաղկացած ծածկագիր-համարով դիմումատուն կարող է հետեւել իր դիմումի ընթացքին. 4) զեկուցագրեր, տեղեկանքներ: 12. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրանցվող գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի մուտքը (ելքը) իրականացվում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 13. Յուրաքանչյուր նոր մտից փաստաթուղթ քարտուղարության աշխատողը կից նյութերով գրանցում է համակարգում՝ նշելով համակարգի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը: Աշխատակազմի մտից փաստաթղթի համար պետք է պարունակի առնվազն հետեւյալ տեղեկությունները՝ փաստաթղթի հերթական համարը, տարեթիվը: 14. Աշխատակազմ ստացված փաստաթղթի թղթային տարբերակի 1-ին էջի ներքեւի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է փաստաթղթի գրանցման մտից համարը եւ ամսաթիվը, որը պետք է համապատասխանի համակարգի համապատասխան մտից համարին: 15. Յուրաքանչյուր փաստաթուղթ գրանցվելուց, թղթային տարբերակի դեպքում՝ դրոշմակնիքը դրվելուց եւ պատկերամուտով (սկաներով) մուտքագրվելուց հետո միայն փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է քարտուղարության պետին: 16. Դիմումները, առաջարկությունները, բողոքները (այսուհետ՝ դիմում) կից նյութերով քարտուղարության աշխատողը գրանցում է համակարգում՝ նշելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված եւ համակարգի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը: 17. «Անձամբ» մակագրությամբ ծրարների դեպքում նշվում է միայն դրանց ստացման ամսաթիվը, ժամը եւ ուղարկողը: Այդ ծրարները չեն բացվում եւ փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը: 18. Քարտուղարության պետը էլեկտրոնային տարբերակն ուղարկում է հասցեատիրոջը: 19. Եթե մտից փաստաթուղթն ուղարկվել է ի պատասխան աշխատակազմի որեւէ ելից փաստաթղթի, ապա համակարգի «ի պատասխան (առնչվող) դաշտում» այն կցվում է համապատասխան ելից փաստաթղթին: 20. Հասցեատերը փաստաթուղթը համապատասխան մակագրությամբ ուղարկում է կատարող ստորաբաժանման ղեկավարին՝ սահմանելով կատարման ժամկետ: 21. Համակարգի միջոցով փաստաթղթի հիմնական վերջնաժամկետը նշանակվում է տվյալ աշխատանքի կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում կարող է սահմանվել կատարման առավել սեղմ վերջնաժամկետ: 22. Դիմումներն ուսումնասիրվում եւ դրանց ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում: 23. Փաստաթղթերը ստորաբաժանումներին տրամադրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ թղթային տարբերակները պահպանվում են պատասխանատու ստորաբաժանումում: 24. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներն իրավաբանական ստորաբաժանմանն են տրամադրվում էլեկտրոնային եւ թղթային տարբերակներով: 25. Ներքին շրջանառության (զեկուցագիր, տեղեկանք, դիմում եւ այլն) փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացվում են քարտուղարություն՝ փաստաթուղթը սույն կարգով նախատեսված ընթացակարգով գրանցելու, ըստ անհրաժեշտության պատկերամուտով մուտքագրելու եւ այդ փաստաթղթի կատարումն ապահովելու նպատակով համապատասխան հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (աշխատակազմի ղեկավար, համակարգող, նախարար) (այսուհետ՝ հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ) ներկայացնելու համար: 26. Հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը համակարգով համապատասխան հանձնարարական է տալիս կատարող ստորաբաժանման ղեկավարին: 27. Ի պատասխան տվյալ հանձնարարականի՝ նախապատրաստած փաստաթուղթը (հանձնարարական, գրություն եւ այլն) կատարող ստորաբաժանման ղեկավարը ներկայացնում է նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի հաստատմանը: 28. Հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ հաստատելով տրված հանձնարարականը, այն համակարգով ուղարկում է պատասխանատու պաշտոնատար անձին՝ դրանց քարտուղարությունում անհրաժեշտ քանակով տպելու, բազմացնելու, ինչպես նաեւ հանձնարարականում նշված հասցեատերերին առաքումն ապահովելու համար թղթային եւ էլեկտրոնային տարբերակով: 29. Ներքին շրջանառության փաստաթղթերը կամ համապատասխան հանձնարարականները, հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից մերժվելու դեպքում, վերջինս համապատասխան մակագրություն է ուղարկում պատասխանատու պաշտոնատար անձին՝ տվյալ փաստաթղթի ընթացքն ավարտելու համար: 30. Նախարարության մտից գրությունների, նամակների, հանձնարարականների եւ մյուս փաստաթղթերի կապակցությամբ նախարարը համակարգով աշխատակազմի ղեկավարին է փոխանցում հանձնարարական՝ նշված փաստաթղթերի առնչությամբ նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի մոտ խորհրդակցություն հրավիրելու մասին: III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ 31. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից բխող, ինչպես նաեւ իրավական այլ ակտերի՝ Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի կամ կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերը (այսուհետ՝ նախագիծ) նախապատրաստած աշխատողը ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը: 32. Կատարող ստորաբաժանման ղեկավարը փաստաթուղթը կարող է վերադարձնել աշխատողին՝ խմբագրելու, թերությունները վերանայելու կամ լրամշակելու հանձնարարականով: 33. Աշխատողը լրամշակված փաստաթուղթը ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը: 34. Կատարող ստորաբաժանման ղեկավարը նախագիծը եւ նախապատրաստած փաստաթուղթը ներկայացնում է շահագրգիռ եւ իրավաբանական ստորաբաժանումների, ինչպես նաեւ տվյալ ստորաբաժանման գործունեության ոլորտի համակարգման պատասխանատու համարվող պաշտոնատար անձի՝ տեղակալի (այսուհետ՝ համակարգող) համաձայնեցմանը: 35. Համակարգողը, շահագրգիռ եւ իրավաբանական ստորաբաժանումները, նախագիծն ու նախապատրաստված փաստաթուղթը՝ կից եզրակացություններով եւ կարծիքներով վերադարձնում են կատարող ստորաբաժանման ղեկավարին: 36. Նախագծի վերաբերյալ սկզբունքային տարաձայնությունների առկայության դեպքում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կատարող ստորաբաժանումում կամ համակարգողի կամ նախարարի մոտ հրավիրվում է խորհրդակցություն: 37. Խորհրդակցության արդյունքում նախագիծը կարող է ենթարկվել լրամշակման: 38. Խորհրդակցության արդյունքում լրամշակված նախագիծը կատարող ստորաբաժանումը ներկայացնում է շահագրգիռ ու իրավաբանական ստորաբաժանումների, ինչպես նաեւ համակարգողի համաձայնեցմանը: 39. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու համար համաձայնեցված նախագիծը կատարող ստորաբաժանումը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին՝ նախարարի հաստատմանը ներկայացնելու համար: 40. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող նախագիծը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ: IV. ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 41. Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներում առկա հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցությունների, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ միջազգային կազմակերպությունների ղեկավարների եւ (կամ) ներկայացուցիչների օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետության հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մոտ հանդիպումների արդյունքում տրված հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի փոխանցած հանձնարարականների (այսուհետ՝ հանձնարարական) կատարման համար պատասխանատվություն կրում է պաշտոնատար այն անձը, ում հասցեագրված է հանձնարարականը: 42. Հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը ստացված հանձնարարականը կարող է համակարգով «1-ին, 2-րդ, ....ո-րդ կատարող(ներ)» մակագրությամբ համապատասխան հանձնարարականներով փոխանցել աշխատակազմի մեկից ավելի ստորաբաժանումներին: Հանձնարարականների հավաքն իրականացնում է 1-ին կատարող նշանակված ստորաբաժանումը: 43. Հավաքն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը ստորաբաժանումների կատարած աշխատանքի արդյունքում ձեւավորված փաստաթուղթը ներկայացնում է համակարգողի համաձայնեցմանը: 44. Հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը ստացված հանձնարարականը կարող է համակարգով «Հավասարազոր» մակագրությամբ փոխանցել աշխատակազմի մեկից ավելի ստորաբաժանումների կամ «ի գիտություն», «ի տնօրինություն», «ի ղեկավարումն», «ի կատարումն» մակագրություններով ուղարկել համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (ներին): 45. Հանձնարարականում կատարման ժամկետի բացակայության դեպքում, որպես հանձնարարականի կատարման ժամկետ, սահմանվում է 15 աշխատանքային օր: 46. Հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը պետք է սահմանի կատարման վերջնաժամկետ, որը չի կարող գերազանցել հանձնարարականում նշված կամ սույն կարգով նախատեսված վերջնաժամկետը կամ օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված ժամկետները: 47. Հանձնարարական ստացած կատարող ստորաբաժանումներից յուրաքանչյուրը հանձնարարականի արդյունքում իր նախապատրաստած փաստաթուղթը հանձնում է համակարգողի համաձայնեցմանը: 48. Համակարգողի հետ համաձայնեցված փաստաթուղթը կատարող ստորաբաժանումը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարի հաստատմանը կամ աշխատակազմի ղեկավարի միջոցով այն ներկայացվում է նախարարի կամ տեղակալի հաստատմանը հանձնարարականում նշված կատարման վերջնաժամկետից առնվազն մեկ օր առաջ: 49. Հաստատված հանձնարարականը նախարարն ուղարկում է պատասխանատու պաշտոնատար անձին՝ հանձնարարականում նշված հասցեատիրոջը (տերերին) առաքումն ապահովելու համար: 50. Հանձնարարականը սահմանված ժամկետներում հիմնավոր պատճառներով չկատարելու դեպքում նախարարը կամ աշխատակազմի ղեկավարը, նախքան հանձնարարականի կատարման սկզբնական վերջնաժամկետը լրանալը կարող է հանձնարարել տվյալ պաշտոնատար անձին՝ հանձնարարականում նախատեսված ժամկետը երկարաձգելու համար՝ նշելով իր կողմից առաջարկվող վերջնաժամկետը: 51. Հանձնարարականի կատարման ժամկետը երկարաձգելու մասին հանձնարարականը տրված պաշտոնատար անձի համաձայնության դեպքում, հանձնարարականի կատարման ժամկետը երկարաձգվում է: 52. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան կամ ընդունվել է հանձնարարականը տվողի կողմից: V. ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇԱՐԺԸ 53. Նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարող ստորաբաժանման ղեկավարը կազմակերպում է մարմնի նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունվող իրավական ակտի նախագծի (այսուհետ՝ հրաման) նախապատրաստումը, անհրաժեշտության դեպքում ստանալով նաեւ այդ հրամանի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը (օրինակ՝ դիմում, զեկուցագիր, տեղեկանք եւ այլ նյութեր): 54. Կատարող ստորաբաժանման ղեկավարը, վերջնաժամկետի նշմամբ, որը չի կարող գերազանցել նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի սահմանած վերջնաժամկետը կամ տվյալ հրամանի նախապատրաստման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետները, հանձնարարում է աշխատողին նախապատրաստել հրամանը՝ փոխանցելով նաեւ հրամանի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը: 55. Հրամանը նախապատրաստած աշխատողն այն ուղարկում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը: 56. Կատարող ստորաբաժանման ղեկավարը հրամանը կարող է վերադարձնել աշխատողին՝ այն խմբագրելու, թերությունները վերանայելու կամ լրամշակելու հանձնարարականով: 57. Աշխատողը հրամանի լրամշակված նախագիծը ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը: 58. Կատարող ստորաբաժանման ղեկավարը հրամանը համակարգով ուղարկում է շահագրգիռ եւ իրավաբանական ստորաբաժանումների, ինչպես նաեւ համակարգողի համաձայնեցմանը: 59. Համաձայնեցումից հետո կատարող ստորաբաժանման ղեկավարը հրամանը ձեւաթղթի վրա տպված ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին՝ այն ստորագրելու կամ նախարարին ներկայացնելու համար: 60. Նախարարի հրամանների հավելվածները ստորագրվում է աշխատակազմի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից: 61. Նախարարի եւ աշխատակազմի ղեկավարի հրամանները համարակալվում են առանձին: 62. Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումներն սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից եւ ավարտվում տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա վերջին հրամանով: 63. Հրամանները համարակալվում եւ թղթային բնագիր տարբերակով պահպանվում՝ արխիվացվում են քարտուղարությունում: 64. Հրամանի թղթային տարբերակով կրկնօրինակը քարտուղարությունը ուղարկում է հասցեատիրոջը (տերերին): 65. Աշխատակազմի ներքին իրավական ակտերն ու փաստաթղթերը տեղադրվում են համակարգում կատարող ստորաբաժանման կողմից՝ նշելով համապատասխան ստորաբաժանումների եւ աշխատողների հասանելիությունը: VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇԱՐԺՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ 66. Աշխատակազմի կատարող ստորաբաժանման կողմից ի պատասխան որեւէ մտից փաստաթղթի ելից կամ նոր ելից փաստաթղթի նախապատրաստման դեպքում համակարգում աշխատողը լրացնում է համակարգով պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը: 67. Նախարարի, նախարարի տեղակալի, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների ստորագրությամբ ելից գրությունները կատարող ստորաբաժանումը անհրաժեշտության դեպքում համակարգով ուղարկում է շահագրգիռ եւ իրավաբանական ստորաբաժանումների, իսկ վերջում՝ նաեւ համակարգողի համաձայնեցմանը: 68. Համաձայնեցված փաստաթուղթը կատարող ստորաբաժանումը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարի հաստատմանը կամ աշխատակազմի ղեկավարի միջոցով նախարարի կամ նախարարի տեղակալի հաստատմանը: 69. Փաստաթուղթը նախարարի կողմից համակարգով հաստատվելուց հետո միայն կատարող ստորաբաժանումը այն ձեւաթղթով ներկայացնում է հաստատման: 70. Պետական այն մարմինները, որոնց հետ իրականացվում է էլեկտրոնային փաստաղթաշրջանառություն, փաստաթուղթն էլեկտրոնային ձեւաթղթով ներկայացվում է նախարարի հաստատմանը: 71. Եթե էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթի պատասխանն առաքվում է թղթային տարբերակով, ապա վավեր էլեկտրոնային ստորագրություն ունեցող փաստաթղթի թղթային տարբերակը պետք է վավերացվի քարտուղարության կնիքով: 72. Գրությունը ստորագրած պաշտոնատար անձը գրության էլեկտրոնային տարբերակն ուղարկում է պատասխանատու պաշտոնատար անձին՝ փաստաթղթի առաքումն ապահովելու համար եւ այդ մասին համակարգով տեղյակ է պահում կատարողին: 73. Գրության թղթային տարբերակը հանձնվում է քարտուղարության համապատասխան աշխատողին՝ հասցեատիրոջն (տերերին) առաքումն ապահովելու համար: 74. Եթե ելից փաստաթուղթն ուղարկվում է ի պատասխան աշխատակազմ ստացված որեւէ մտից փաստաթղթի, ապա համակարգի «ի պատասխան դաշտում» այն կցվում է համապատասխան մտից գրությանը: 75. Ելից փաստաթղթի հերթական համարը ձեւավորվում է համակարգի միջոցով: Աշխատակազմի ելից փաստաթղթի համարը պետք է պարունակի առնվազն հետեւյալ տեղեկությունները՝ փաստաթղթի հերթական համարը, տարեթիվը, ստորագրողի պայմանանիշը, կատարող ստորաբաժանումը: 76. Աշխատակազմում համակարգով մտից եւ ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ հսկողություն է իրականացնում աշխատակազմի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալը կամ պատասխանատու պաշտոնատար անձը: 77. Աշխատակազմի կատարող ստորաբաժանումում համակարգով մտից եւ ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների համար պատասխանատվություն է կրում տվյալ ստորաբաժանման ղեկավարը: VII. ԱՌՑԱՆՑ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼԸ 78. Դիմումներ ոչ պետական կազմակերպություններից, այդ թվում՝ առաջարկություններ, բողոքներ քաղաքացիներից, որոնց տվյալները (անունը, ազգանունը, անվանումը, հասցեն եւ այլն) մուտքագրվելուց հետո համակարգում ձեւավորված 12 նիշից բաղկացած ծածկագիր-համարով դիմումատուն կարող է հետեւել իր դիմումի ընթացքին: 79. Առցանց համակարգում դիմումատուի անձնական տվյալները (անունը, ազգանունը) մուտքագրվելուց հետո համակարգը ձեւավորում է 12-նիշանոց ծածկագիր համարը, որը կամ անձամբ տրվում է դիմումատուին կամ դիմումատուի նշած փոստային հասցեով ծանուցվում է նրան: 80. Նշված համարը մուտքագրելով դիմումատուն առցանց համակարգով կարող է տեսնել իր դիմումի կարգավիճակը, տվյալ մարմնում դիմումի ստացման ամսաթիվը, դիմումին պատասխանելու համար նախատեսված ժամկետը, ինչպես նաեւ այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում: 81. Եթե դիմումատուին պատասխանվել է, ապա առցանց համակարգով դիմումատուն կարող է տեսնել տրված պատասխանի ամսաթիվը, պատասխանի համարը, պատասխանը եւ այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում: 82. Դիմումների պատկերամուտով մուտքագրումը, դրանց շարժն ու ելքն իրականացվում է սույն գործավարության կարգով նախատեսված ընթացակարգով: VIII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ 83. Համակարգում ներառված ցանկացած փաստաթղթի գործողության ընթացքն ավարտվելուց հետո տվյալ փաստաթուղթը պահպանվում, արխիվացվում է համակարգում՝ 3 տարի ժամկետով: 84. Ցանկացած ժամանակ ըստ համակարգից օգտվելու հասանելիության՝ համակարգից օգտվողը կարող է մտից կամ ելից համարներով գտնել տվյալ փաստաթուղթը: 85. 3 տարին լրանալուց հետո համապատասխան մարմինն իր համակարգում պահպանված՝ արխիվացված բոլոր փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում ստեղծված եւ վերջինիս կողմից վարվող կենտրոնական արխիվ:
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=61637
06.10.2010
[ "Հրաման" ]
www.arlis.am
Տիկնիկ (ֆիլմ 2016) «Տիկնիկ» , ռեժիսոր Ուիլյամ Բրենտ Բելլի եւ սցենարիստ Սթեյսի Մենիրի 2015 թվականին նկարահանած ամերիկյան սարսափ ֆիլմ: Ֆիլմում նկարահանվել են Լոուրեն Քոհենն ու Ռուպերտ Էվանսը: Նկարահանումները սկսվել են 2015 թվականի մարտի 10-ին Վիկտորիայում, Բրիտանական Կոլումբիա: Ֆիլմը էկրաններին հայտնվեց «STX Entertainment»-ում 2016 թվականի հունվարի 22-ին: Ռուսաստանում ֆիլմը ցուցադրվեց 2016 թվականի հունվարի 28-ին: Սյուժե Անգլիական մի հարուստ ընտանիք իր որդու համար Գրետա անունով ամերիկացի դայակ է վարձում (Լոուրեն Քոհեն): Ժամանելուց հետո, վերջինս իմանում է, որ նրան վարձել են ճենապակյա տիկնիկ խնամելու համար: Ծնողները տիկնիկին վերաբերվում են ինչպես կենդանի տղայի, համակերպվելու համար իրենց ութամյա տղայի մահվան հետ, որը մահացել է հրդեհի ժամանակ, այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին իր ութամյա ընկերուհու սպանության մեջ: Այն բանից հետո, երբ նա անտեսում է խիստ պահանջված կանոնների ցանկը, տրված նրան թերթի վրա, նա սկսում է հասկանալ, որ տիկնիկը կենդանի է: Համոզվելով, որ Բրամսի հոգին տանն է, Գրետան սկսում է խնամել նրան, կարդալ հեքիաթներ, երաժշտություն միացնել, համբուրել քնից առաջ: Հոգու ներկայության ապացույցը նա ցույց է տալիս Մալկոլմին, որը շաբաթը մեկ անգամ ուտելիք է բերում: Վերջինս հավատում է Գրետային: Ավելի ուշ տուն է ժամանում Գրետայի նախկին ընկեր՝ Կոուլը, որի հետ վիճելուց հետո նա Ամերիկայից տեղափոխվեց Անգլիա: Գիշերը մնալով տանը, Կոուլը արթնացնում է Գրետային, այն բանից հետո, երբ պատի վրա հայտնաբերում է արյունով գրված խնդրանք հեռանալու մասին: Գրետայի հետ վիճելուց հետո նա ջարդում է տիկնիկը: Պատերից այն կողմ աղմուկ է առաջանում, հայելին փլվում է ջարդուփշուր լինում եւ պատի անցքից հայտնվում է իսկական մեծահասակ Բրամսը տիկնիկի դիմակով: Այդ ողջ ժամանակի ընթացքում նա ապրում էր այդ տանը: Բրամսը սպանում է Կոուլին, հետո հետապնդում է Գրետային եւ Մալկոլմին: Նա հասնում է Մալկոլմին եւ զրկում է նրան գիտակցությունից, Գրետան փախչում է, բայց հետո վերադառնում է, վերցնում է սառույց ջարդելու դանակ եւ գնում Բրամսին քնեցնելու, վերջինս հավատում է, պառկում եւ խնդրում հաբուրել քնելուց առաջ: Գրետան համաձայնվում է, բայց թեթեւակի համբույրից հետո Բրամսը բռնեց նրան ուժով: Վեճ է բռնկվում, որի ընթացքում Գրետային հաջողվում է խփել Բրամսին դանակով, ինչից հետո նա գտնում է Մալկոլմին եւ նրանք հեռանում են: Ֆիլմը վերջանում է կադրերով, թե ինչպես ինչ-որ մեկը (հավանաբար կենդանի մնացած Բրամսը) վերանորոգում է կոտրված տիկնիկը: Դերերում | Դերասան | Դեր | | ----- | ----- | | Լոուրեն Կոեն | Գրետա | | Ռուպերտ Էվանս | Մալկոլմ | | Ջեյմս Նորտոն | Պարոն Գիլշայր | | Դիանա Խարդկեսլ | Տիկին Գիլշայր | | Բեն Ռոբսոն | Կոուլ | | Ջեյմս Ռասսելլ | Մեծ Բրամս | | Ջետտ Կլինե | Փոքրիկ Բրամս | Ֆիլմի նկարահանումներ Նկարահանման խումբը պաշտոնապես անցավ ֆիլմի նկարահանումներին 2015 թվականի մարտի 10 Վիկտորիայում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա).: Նկարահանումմները տեղի են ունեցել Քրեյգդարրոչ Քաստլ դղյակում, Վիկտորիայում:
https://hy.wikipedia.org/wiki/Տիկնիկ_(ֆիլմ_2016)
[]
hy.wikipedia.org
Պատերազմի մասնակից. Գնացածները դարձել են մնացածների խիղճը «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի եւ «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» համատեղ նախաձեռնությամբ այսօր երեկոյան, Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպվել էր «Ոգեղեն ապրիլ» խորագրով մեծարման եւ ոգեշնչման երեկո՝ նվիրված 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերին: Հրավիրված էին բոլոր զոհվածների ծնողները, պատերազմի մասնակիցները: Հնչեցին հերոսներին նվիրված երգ, ասմունք, ներկայացվեցին պարեր, տեսանյութեր: Պատերազմի մասնակիցներից մեկն ասաց՝ «գնացածները դարձել են մնացածների հրամանատարը, խիղճը. մենք երբեք չենք կորցնի մեր խիղճը»: Զոհվածների հարազատները կազմակերպիչներից ծաղիկներ եւ նվերներ ստացան: Զոհվածներից մեկի մորը խոսքի իրավունք տվեցին: Խոսքը արցունքախառն էր, բայց անկեղծ եւ սրտաբուխ: Մանրամասները՝ տեսանյութում Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
https://www.aravot.am/2019/04/05/1034202/
2019-04-05
[ "Քառօրյա պատերազմ", "Հասարակություն", "Ռազմական" ]
www.aravot.am
Google-ը հիշեցնում է եզակի օրվա մասին Այսօր փետրվարի 29-ն է՝ ամսաթիվ, որ պատահում է 4 տարին մեկ անգամ: Այս մասին է Google որոնողական համակարգի այսօրվա դուդլը: Համակարգը հիշեցնում է օրվա եզակիության մասին: Նահանջ տարին այն տարին է, որը պարունակում է ավել օր, շաբաթ կամ ամիս, որ պահպանի օրացույցային տարին: Փետրվար ամիսն ունի 29 օր նահանջ տարիներին, ոչ թե 28: Նահանջ տարին կրկնվում է չորս տարին մեկ: Նախկինի նման, նահանջ տարին բաժանվում է 4-ի, բայց բացառություն է արվում այն տարիների համար, որոնք 100-ի բաժանվող են: Այդ տարիները նահանջ տարի են միայն, եթե նաեւ բաժանվում են 400-ի: Նահանջ տարում ավելանում է լրացուցիչ օր՝ փետրվարի 29-ը: Այսպիսով, նահանջ տարիներ չեն եղել 1700, 1800 եւ 1900 թվականները, իսկ 1600 եւ 2000 թվականները նահանջ տարիներ են: Նահանջ տարիներ չեն լինելու նաեւ 2100, 2200 եւ 2300 թվականները:
https://www.shantnews.am/news/view/614289.html
2020-02-29
[ "ԱՇԽԱՐՀ" ]
www.shantnews.am
Երկու տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել. կքվեարկեն համարակալված կտրոններով. Մուկուչյան News.am-ը գրում է. Ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, սակայն 2 տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա փոխանցմամբ, ընտրական տեղամասային հանձնաժողովներում ներգրավված են 15976 քաղաքացիներ: «Այս անգամ տեղամասային կենտրոններում առաջին անգամ քվեարկությունն ընթանում է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Ժամը 8.00-ի դրությամբ բացվել են տեղամասային կենտրոնները, սկսվել է նաեւ սարքերի գործարկումը: 4 հազար տեխնիկական սարքավորումներ են տրամադրված, որոնք փորձարկվել են, ունենք նաեւ այդ սարքերի մասնագետի փոփոխման մեկ դեպք՝ առողջական խնդիրների պատճառով: Լոռիում երկու տեղամասերում խափանում է արձանագրվել, ընտրություններն իրականացվում է համարակալված կտրոններով: Փորձում են արագ կարգի բերել սարքավորումները»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը: Նրա խոսքով, ընտրությունները կվերահսկեն միջազգային 650 եւ տեղական 28 հազարից ավելի դիտորդ, տեղամասերի մոտ 92 տոկոսում ներկա են գտնվել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ներկայացված է 89 լրատվամիջոցոցի 1263 ներկայացուցիչ եւ 31 օտարերկրյա լրատվամիջոցի 80 ներկայացուցիչ: Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում: 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով): Ընտրությունների համար ՀՀ տարածքում բացվել են 2009 ընտրատեղամասեր: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն: Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ: Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը:
https://zham.am/?p=7250&l=am
2017-04-02
[]
zham.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 24 հուլիսի 2017 թվականի N 813-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ (ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Պ-027-20.06.2017-ՊԱ-011/0) քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող): | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Կ. Կարապետյան | | ----- | ----- | | 2017 թ. հուլիսի 24 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114913
24.07.2017
[ "Որոշում" ]
www.arlis.am
Գառնիի փոստային բաժանմունքն ամբողջովին վերանորոգվել է ԵՐԵՎԱՆ,12ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գառնիում վերաբացվել է «Հայփոստ» ՓԲԸ արդիականացված փոստային բաժանմունքը:Վերաբացման արարողությանը մասնակցում էին Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը, «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ ղեկավարությունը եւ աշխատակիցներ, Գառնի գյուղի բնակիչներ: Հայփոստի համար առաջնային է գյուղերի եւ մայրաքաղաքի բնակիչների համար ծառայություններից օգտվելու հավասար պայմանների ստեղծումը: «Հայփոստ»-ից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ՝ հետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են նոր համակարգիչներ եւ սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով: Նորացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով՝ այսպիսով ավելի արագ եւ արդյունավետ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցելով Գառնիի բնակիչներին: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր չափորոշիչներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ, որոնցից 8-ը՝ Երեւանում, 52-ը՝ մարզերում:Վերակազմակերպելով եւ արդիականացնելով կառուցվածքային, գործառնական, սուրհանդակային եւ կոմերցիոն սխեմաները՝ «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է «Հայփոստ»-ը դարձնել ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:
https://armenpress.am/arm/news/708071.html
2013-02-12
[]
armenpress.am
Ջոն Դուբե Ջոն Լանգալիբալելե Դուբե , հարավաֆրիկացի գրող, քաղաքական եւ հասարակական գործիչ: Զուլուսերեն լեզվով առաջին գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակն է, Աֆրիկայի ազգային կոնգրեսի առաջին նախագահը: Կենսագրություն Դուբեն ծնվել է 1871 թվականի փետրվարի 12-ին Ամերիկայի զուլուսական առաքելական ընտանիքում, նախ սովորել է Ինանդում եւ Ամանզիմտոտիում, ավելի ուշ ուսման է ուղեւորվել ԱՄՆ: Նրա սկզբնական մտադրությունը բժշկություն սովորելն էր, բայց, ինչպես իր ժամանակի աֆրիկացի մյուս մտավորականները, նա դարձավ քահանա եւ ուսուցիչ: 1901 թվականին Օհլանգում հիմնել է Զուլուսական քրիստոնյա աշխատանքային դպրոցը: Իր կազմակերպության համար օրինակ էր Տասկինգի համալսարաանը, որը ԱՄՆ-ում ստեղծվել էր Բուկեր Վաշինգտոնի կողմից աֆրոամերիկացիների համար: Դուբեն նաեւ հիմնել է դպրոց աղջիկների համար: Նրա ստեղծման համար նա միջոցներ գտավ Ամերիկայում՝ կարդալով դասախոսություններ եւ հանդես գալով հարավաֆրիկյան երգերով: 1903 թվականին նա ստեղծեց «Նատալի արեւ» (զուլուսերեն՝Ilanga laseNatal) լրագիրը զուլու լեզվով, ավելի ուշ դարձավ նրա գլխավոր խմբագիրը (լրագիրը դեռեւս գոյություն ունի): 1912 թվականին ընտրվեց նոր ստեղծված Հարավաֆրիկյան տեղական ազգային կոնգրեսի (այժմ Աֆրիկայի ազգային կոնգրես) նախագահ: 1914 թվականին Սոլոմոն Պլաակի, Ուոլտեր Ռուբուսանի եւ այլ աֆրիկացի հասարակական գործիչների հետ ուղեւորվեց Մեծ Բրիտանիա՝ 1913 թվականին ընդունված «Բնիկների հողերի մասին» օրենքի դեմ բողոքարկելու համար, որով աֆրիկացիների տիրապետության տակ մնաց ՀԱՄ-ի 9%-ից քիչ տարածք: 1917 թվականին հեռացավ ԱԱԿ-ի նախագահի պաշտոնից, սակայն մինչեւ կյանքի վերջ շարունակեց աշխատել Նատալի տեղական կոնգրեսում՝ փորձելով բարելավել բնիկների կյանքի պայմանները: Զուլուսերեն լեզվով առաջին Insila kaShaka պատամական վեպի («Չակայի ծառան», 1930, 1951 թվականին հրատարակվեց անգլերեն որպես Jeqe, the Bodyservant of King Shaka) եւ մի քանի այլ ստեղծագործությունների հեղինակն է: Հղումներ - ԱԱԿ կայքում Դուբեի մասին հոդված
https://hy.wikipedia.org/wiki/Ջոն_Դուբե
[]
hy.wikipedia.org
Էրդողանը չի վշտանա, եթե ԵՄ-ն չչեղարկի վիզային ռեժիմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի վշտանա, եթե Եվրամիությունը չչեղարկի վիզային ռեժիմն իր երկրի քաղաքացիների համար, հաղորդում է «РИАНовости»-ն: Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը չորեքշաբթի հայտարարել էր, որ երկիրը չի զիջի Եվրամիության պահանջին, որը հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելը որպես նախապայման է ներկայացրել՝ Անկարայի հետ վիզային ռեժիմի չեղարկման համար: «Հավատում եմ, որ վաղ թե ուշ ԵՄ-ն կդյուրացնի վիզային ռեժիմը Թուրքիայի համար, սակայն անգամ եթե դա տեղի չունենա, անձամբ ես, որպես նախագահ, չեմ տխրի: Ցավոք, այս պահին Եվրամիությունը երկերեսանիությամբ է զբաղված, երբ մի կողմից հեշտացնում է վիզային ռեժիմը Լատինական Ամերիկայի մի շարք երկրների, իսկ մյուս կողմից վիզաներ պահպանում Թուրքիայի քաղաքացիների համար»,-ասել է Էրդողանը:
https://www.aysor.am/am/news/2016/05/20/Էրդողան-ԵՄ-վիզա/1086654
2016-05-20
[]
www.aysor.am
Դերեչուկ, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արեւմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում: Գտնվում էր Շապին Գարահիսար քաղաքից 22 կմ հարավ, գետակի ափին: Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել:
https://hy.wikipedia.org/wiki/Դերեչուկ
[]
hy.wikipedia.org
«Էջմիածնի կամրջաշինական եւ ճանապարհների» ՓԲԸ-ի գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին (1-ին խումբ) 19.07.2023թ-ին «Էջմիածնի կամրջաշինական եւ ճանապարհների» ՓԲԸ-ի թիվ ԱՐԴ/0033/04/17 սնանկության գործով նշանակված 1-ին խումբ գույքերի աճուրդային վաճառքը մասնակի կայացել էր. աճուրդում օտարվել էր թիվ 1 լոտի տակ ներկայացված անշարժ գույքը: Աճուրդում կնքված արձանագրության համաձայն՝ գնորդի կողմից անշարժ գույքի ամբողջական արժեքի վճարում պետք է կատարվեր 10 օրվա ընթացքում, սակայն գույքի ամբողջական արժեքը արձանագրությամբ սահմանված ժամկետում գնորդի կողմից չի վճարվել սնանկության հատուկ հաշվին, ուստի թիվ 1 լոտի գույքի աճուրդային վաճառքը հայտարարվել է չկայացած, իսկ գույքը կրկին ներկայացվել է հերթական աճուրդային վաճառքի՝ նախկին մեկնարկային արժեքով: 22.08.2023թ-ին ժամը 12:30-ին «Էջմիածնի կամրջաշինական եւ ճանապարհների» ՓԲԸ-ի թիվ ԱՐԴ/0033/04/17 սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երեւան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի 1-ին խումբ գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք՝ հետեւյալ լոտերով. ԼՈՏ-1. Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում գտնվող արտադրական, կամրջաշինական եւ ճանշին գործարանի կառուցման նշանակության հողամաս 1.5405 հա մակերեսով: Անշարժ գույքի կազմում գտնվում են հետեւյալ շենք-շինությունները. արտադրական՝ 1.050,3 քմ ներքին-1249,6 քմ արտաքին մակերեսով, արտադրամաս՝ 1354,2 քմ, պահեստներ՝ 526,5քմ, լցակայան՝ 63,7քմ, ցեմենտի պահեստ՝ 109,1քմ, պահակատուն՝ 28,5քմ, ծածկոց՝ 131,2 քմ, պարիսպ՝ 106,8քմ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է '«Էջմիածնի կամրջաշինական եւ ճանապարհների» ՓԲԸ-ին /սեփ. իրավ. վկայական 2490981, տրված 15.02.2008թ/ եւ վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Յունիբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 24.215.275 ՀՀ դրամ: (Ծանոթություն. հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ N199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջի համաձայն, այսինքն՝ գույքը ծանրաբեռնված է նաեւ հողի կադաստրային արժեքով՝ 1 քմ 1.914 դրամ, ընդհանուր՝ 29.485.170 ՀՀ դրամ եւ գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում): ԼՈՏ-4. «KPAZ 256 Բ1» մակնիշի ինքնաթափ բեռնատար ավտոմեքենա, պ/հ՝ 286 ՍՕ 12, տարեթիվը՝ 1990թ, անբավարար վիճակ: Մեկն. գինը՝ 355.880 դրամ: ԼՈՏ-7. «ODAZ 950030» մակնիշի կիսակցորդ ինքնաթափ, պ/հ՝ 162 L 01, տարեթիվը՝ 2007թ, գույնը՝ կապույտ, լավ վիճակ: Մեկն. գինը՝ 765.500 դրամ: ԼՈՏ-9. «ՈՒՆԿ-320» մակնիշի ամբարձիչ մեքենա, պ/հ՝ 7602 ՏL, տարեթիվը՝ 1988թ, շարժման ձեւը՝ անիվավոր, գույնը՝ դեղին: Մեկն. գինը՝ 758.610 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. - ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները. - աճուրդի մասնակցության վճարի եւ նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը եւ նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% եւ 5%—ը: Աճուրդի մասնակցության վճարի եւ նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված «Էջմիածնի կամրջաշինական եւ ճանապարհների» ՓԲԸ-ի սնանկության գործով թիվ 2477604158410000 հատուկ հաշվին՝ մինչեւ աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար եւ չի մտնում պարտավորության մարման նպատակով բաշխման ենթակա գումարի ծավալի մեջ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչեւ աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երեւան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդի նշանակված եւ հայտարարված օրը կարող է փոխվել եւ տեղափոխվել այլ օր՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան նոր հայտարարություն: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչեւ աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երեւան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման եւ լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. 094 348664:
https://www.azdarar.am/announcments/org/46/01344054/
04.08.2023
[ "Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ", "Ֆիզիկական անձիք" ]
www.azdarar.am
Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով քրեական գործ է հարուցվել Հայաստանի գլխավոր դատախազությունից հաստատում են, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով հարուցվել է քրեական գործ: «Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու վտանգ է եղել», — ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Շաբաթներ առաջ՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին: «Զգուշացնում եմ, ա ՛յ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի…»,- ասել էր Մարուքայնը՝ հրապարակելով սպառնալիքներից մի հատված: Այնուհետեւ Էդմոն Մարուքյանն իրեն ուղղված սպառնալիքների վերաբերյալ գրավոր դիմել էր գլխավոր դատախազին: Դատախազությունն Էդմոն Մարուքյանի գրությունն ուղարկել էր ոստիկանության 6-րդ վարչություն՝ որպես հանցագործության մասին հաղորդում: #CivilNet #News
https://www.civilnet.am/news/197335/էդմոն-մարուքյանի-հասցեին-սպառնալիքներ-հնչեցելու-փաստով-քրեական-գործ-է-հարուցվել/
2020-02-25
[]
www.civilnet.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 18 մարտի 2015 թվականի N 211-Ա «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝ Հաստատել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Հ. Աբրահամյան | | ----- | ----- | | 2015 թ.մարտի 18 Երեւան | | Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. մարտի18-ի N 211-Ա որոշման Ց Ա Ն Կ «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ | NN ը/կ | Միջոցառման անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը | Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը | | ----- | ----- | ----- | ----- | ----- | | 1 | «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տվյալների արդիականացման դեպքում գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների եւ այդ տվյալների բազաների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ արդարադատության նախարարություն | 2015 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում: | | 2 | «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական գրանցամատյանից տեղեկատվություն, քաղվածքներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ արդարադատության նախարարություն | 2015 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում: | | Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | | ----- | ----- |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=96429
18.03.2015
[ "Որոշում" ]
www.arlis.am
Չեքգորի կորեերեն՝ 책거리 («գրքեր եւ իրեր») կորեական նատյուրմորտի տեսակ, որտեղ գերակշռում է գերքերի առկայությունը: . Նկարագրություն եւ տիպաբանություն Գրքերից բացի, չեքգորիում կարելի է պատկերել ինտերիերի այլ իրեր ՝ ծաղկամաններ, ծաղիկներ, գրելու իրեր, ուտեստներ, մրգեր եւ այլն: Ըստ կոմբոզիցիայի, ստեղծագործությունները կարելի է բաժանել երեք տեսակի. Պատկերներ գրապահարաններով, անհատական գրքեր եւ գրքերի կույտեր: Առաջին տեսակի կոմպոզիցիան հաճախ օգտագործվում էր ծալվող էկրանների վրա, որտեղ էկրանի բոլոր վահանակների վրա պատկերված էր մեկ գրապահարան: Եթե էկրանների համար օգտագործվում էր երկրորդ տիպի կոմպոզիցիա, ապա ավելի հաճախ էկրանի յուրաքանչյուր վահանակ ուներ իր առանձին պատկերը ՝իր կազմով: Ֆոնի բացակայության պատճառով կարող էր թվալ, որ նման ստեղծագործությունների գրքերը օդ են թռչում: Երրորդ տիպի աշխատանքների համար յուրաքանչյուր վահանակի համար օգտագործվում էր նաեւ առանձին կոմպոզիցիա, բայց առարկաները տեղադրվում էին համակարգված կամ դասավորված: Ստուգաբանություն Չեքգորի անունը գալիս է չեքգադո (կորեերեն՝ 책 가도, 冊 架 圖?) բառից, որը նշանակում է «գրքերի դարակ»: Չեքգորի ստեղծագործությունները կարող են նշանակվել նաեւ մունբանդո բառով (կորեերեն՝ 문방 도, 文 房 圖?): Պատմություն Չեքգորի ժանրը սկիզբ է առել 18-րդ դարի երկրորդ կեսին Չոսոն ժամանակաշրջանում եւ զարգացել մինչեւ 20-րդ դարի առաջին կեսի վերջը: Նման աշխատանքները սիրված էին բնակչության տարբեր շերտերի շրջանում, քանի որ դրանք արտացոլում էին մարդկանց սերը գրքերի եւ կրթության նկատմամբ, որոնք բարձր են գնահատվում կորեական մշակույթում: 18-րդ դարի ընթացքում Չոսոնի մշակույթում սկսվեց «ոսկե դար», զարգացավ արվեստը, հայտնվեցին նոր սյուժեներ եւ ժանրեր: 18-րդ դարում առաջացած Չաեքգորիի ժանրը խթանում էր Վանգ Չոնջոն, ով գրքերի իսկական գիտակ էր: Չաեքգորիի վաղ շրջանի ստեղծագործությունները հարգանքի են արժանացել առարկաները պատկերելիս իրատեսական լինելու համար: 19-րդ դարի սկզբին ժանրը տեղափոխվեց ժողովրդական արվեստ, ինչը հանգեցրեց օբյեկտների պարզեցված եւ վերացական պատկերմանը, իսկ գրապահարաններն ու դարակներն այլեւս գերակշռող մոտիվ չէին: Ազնվականության մեջ չեքգորին օգտագործում էին ինչպես ծեսերի, այնպես էլ զարդարման համար, մինչդեռ հասարակ մարդկանց շրջանում դրանք միայն տան զարդարանք էին: Ազդեցություն Վան Չոնջոն հանդես էր գալիս Ցին կայսրության հետ մշակութային փոխանակման զարգացման օգտին, ինչը հանգեցրեց ինչպես Չինաստանից, այնպես էլ Եվրոպայից արտահանվող եւ ներմուծվող ապրանքների աճին: Չեքգորի նատյուրմորտում պատկերված որոշ առարկաներ օտարազգի ծագում ունեին, ինչպիսիք են ժամացույցները, հայելիները եւ նախատիպային ակնոցները, որոնք հայտնվել են Եվրոպայից: Ժանրը ինքնին ձուլեց գծային հեռանկարը եւ քիարոսկուրոյի փոխանցումը բնորոշ էր արեւմտյան արվեստին, նատյուրմորտները դառնում էին ավելի համաչափ եւ համակարգված:
https://hy.wikipedia.org/wiki/Չեքգորի
[]
hy.wikipedia.org
Պատերազմներից ու բռնաճնշումներից փախած մարդկանց թիվն աշխարհում գերազանցել է 70 միլիոնը. ՄԱԿ Իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց թիվն աշխարհում 2018 թվականին ավելացել է 2,3 միլիոնով եւ գերազանցել 70 միլիոնը, ինչը նոր ռեկորդ է դարձել: Այս տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ)՝ հունիսի 19-ին Ժնեւում հրապարակված տարեկան զեկույցում, որը կրում է «Գլոբալ միտումներ» խորագիրը: «Հարկադիր վերաբնակների գլոբալ թվաքանակը 2018 թվականին ավելացել է 2,3 միլիոնով: Տարեվերջին աշխարհում նրանց թիվը կազմել է գրեթե 70,8 միլիոն, ինչը դարձել է հետապնդումների, հակամարտությունների, բռնության եւ մարդու իրավունքների խախտումների հետեւանքը»,-նշում են զեկույցի հեղինակները, ընդգծելով, որ խոսքը «ռեկորդային բարձր» թվերի մասին է: Անցյալ տարվա վերջին աշխարհում կար 25,9 միլիոն փախստական, 41,3 միլիոն ներքին վերաբնակներ եւ 3,5 միլիոն ապաստան խնդրողներ: Ընդ որում՝ բոլոր փախստականների երկու երրորդը հինգ երկրների քաղաքացիներ են՝ Սիրիայի (6,7 մլն), Աֆղանստանի (2,7 մլն), Հարավային Սուդանի (2,3 մլն) եւ Սոմալիի (0,9 մլն): Ընդունող երկրների թվում առաջին տեղում Թուրքիան է (3,7 մլն), որին հաջորդում են Պակիստանը (1,4 մլն), Ուգանդան (1,2 մլն), Սուդանը (1,1 մլն) եւ Գերմանիան (1,1 մլն): 10 տարվա ընթացքում իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց թիվն աշխարհում ավելացել է 27,3 միլիոնով: Հիմնական պատճառներից մեկը դարձել է Սիրիայի հակամարտությունը: Սակայն իրենց լուման են ներդրել նաեւ Իրաքի, Եմենի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության եւ Հարավային Սուդանի հակամարտությունները, ինչպես նաեւ ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների զանգվածային փախուստը Մյանմայից ու Բանգլադեշից: 2018 թվականին համաշխարհային թվերն աճել են գլխավորապես Եթովպիայի հաշվին, որտեղ ներքին վերաբնակները կազմել են 1,5 միլիոն մարդ, ինչպես նաեւ Սիրիայի ու Վենեսուելայի հաշվին: Հարկադիր վերաբնակներն առավել մեծ թիվ են կազմում սիրիացիների շրջանում՝ 13 մլն, հաշվի առնելով փախստականներին, ներքին վերաբնակներին եւ ապաստան խնդրողներին: Տարեցտարի աճում են ոչ միայն բացարձակ թվերը, այլեւ հարազատ վայրերից հարկադրաբար հեռացածների բաժինը համաշխարհային ազգաբնակչության մեջ: Տասը տարի առաջ համամասնությունը կազմում էր 1 առ 160, 2017 թվականին՝ 1 առ 110, իսկ 2018-ին՝ 1 առ 108: «Այս թվերը հերթական անգամ հաստատում են այն մարդկանց թվի աճի երկարաժամկետ միտումը, որոնք պատերազմներից, հակամարտություններից եւ հետապնդումներից պաշտպանվելու կարիք ունեն»,- զեկույցի հրապարակման կապակցությամբ հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին: Նա շնորհակալություն է հայտնել փախստականներին ընդունող համայնքներին «մեծահոգության եւ համերաշխության» համար՝ համաշխարհային հանրակցությանը կոչ անելով ընդլայնել օգնությունը «հազարավոր անմեղ մարդկանց, որոնք հարկադրաբար փախչում են իրենց տներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
https://www.iravunk.com/?p=87365&l=am
2019-06-23
[ "Արխիվ 16-20" ]
www.iravunk.com
1991 թվականի օգոստոսի 24-ին ընդունվեց ՀՀ դրոշը 1991 թվականի օգոստոսի 24-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության դրոշը: Հայաստանի դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերեւից ներքեւ), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի եւ երկայնքի 1 : 2 հարաբերակցությամբ: Այն չափերով եւ գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է: Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտը՝ Հայաստանի երկինքը, նարնջագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=478279605523502&set=a.122785691072897.16919.100000244006516&type=1
https://blognews.am/arm/news/18395/1991-tvakani-ogostosi-24-in-yndunvec-hh-droshy.html
2012-08-24
[]
blognews.am
Սալվադոր Խովելյանոս Սալվադոր Սիլվեստրե դել Ռոսարիո Խովելյանոս Գուանես , (դեկտեմբերի 31, 1833, Ասունսյոն, Պարագվայ - փետրվարի 11, 1881, Բուենոս Այրես, Արգենտինա), պարագվայցի քաղաքական գործիչ, երկրի նախագահ 1871 թ. դեկտեմբերի 18-ից 1874 թ. նոյեմբերի 24: Եղել է Պարագվայի Կոլորադո կուսակցության հիմնադիրներից:
https://hy.wikipedia.org/wiki/Խովելյանոս_Սալվադոր
[]
hy.wikipedia.org
Էքսկլյուզիվ Porsche 911 Turbo S GB Edition Այս մեքենան սիրելու եւ գնահատելու համար պետք է դրա հավատարիմ երկրպագուն լինել: Porsche-ն ասես, մոլուցք լինի, որին դու «տրվում ես» ամբողջ կյանքի ընթացքում: Porsche-ն, ասես, Հենրիխ Մխիթարյանը լինի, որն առանց հոգնելու վազում է դաշտով մեկ: Porsche 911 հավատարիմ երկրպագուները հանդիպեցին արհեստանոցում, որպեսզի այս մեքենայի էքսկլյուզիվ նմուշը պատրաստել: Իմանալով ամեն ինչ այս մեքենայիմասին՝ Մագնուս Ուոլքերը եւ Թոնի Հեթերը հանդիպել են այս մակնիշի տնօրեն Բորիս Ապենբրինկի հետ՝ նոր Porsche 911 Turbo S-ի մեկնարկը տալու համար: Նոր Porsche 911-ը գերարագ մի մեքենա է, որը բոլորին կգրավի իր գեղեցիկ սեւ գույնով, սպորտային հայելիներով, ներդաշնակ ինտերիերով եւ այլն: Այս ամենը, ինչպես նաեւ ածխածնային ներդիրները 911 Turbo S Exclusive GB Edition կարող են գերել ցանկացած ավտոսիրահարի: Աղբյուրը՝Buro247, NEWS.am STYLE
https://style.news.am/arm/news/16054/
2014-09-02
[]
style.news.am
Սամվել Բալաղյան Սամվել Աղայի Բալաղյան , հայ կենսաբան—դարվինիստ: 1889 թվականին ավարտել է Օդեսայի համալսարանի բնագիտական ֆակուլտետը: Աշակերտել է Իլյա Մեչնիկովին, Ալեքսանդր եւ Վ. Կովալեւսկիներին, Զելինսկուն, Տիմիրյազեւին: 1889 թվականից Թիֆլիսում եղել է բնագիտության ուսուցիչ, իսկ 1896 թվականից՝ միաժամանակ Ներսիսյան դպրոցի տեսուչ: Բալաղյանը Թիֆլիսում հայ հրատարակչական ընկերության հիմնադիրներից է եւ զարկ է տվել կենսաբանական հանրամատչելի գրականության հայերեն հրատարակությանը: Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Միկրոբները» (1891), «Զրույցներ հողի մասին» (1893), «Դարվինիզմ» (1894) եւ այլ աշխատությունները:
https://hy.wikipedia.org/wiki/Սամվել_Բալաղյան
[]
hy.wikipedia.org
Ղարաբաղից եւս երեք վիրավոր զինվորներ են տեղափոխվել Երեւան Քիչ առաջ Ստեփանակերտից Երեւանի «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել եւս երեք զինծառայող: Հոսպիտալից «Ազատության»-ը փոխանցեցին, որ երկու զինծառայողների վիրահատությունն ավարտվել է, եւս մեկը զինծառայողի պատրաստում են վիրահատության: «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը խոստացել է առաջիկա ժամերին իջնել եւ պատասխանել լրագրողների հարցերին: Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղից «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էին տեղափոխվել պայմանագրային եւ ժամկետային երեք զինծառայողներ:
https://www.azatutyun.am/a/27650568.html
2016-04-02
[]
www.azatutyun.am
(7332) Պոնրեպո , աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում: Հայտնաբերվել է 1986 թվականի դեկտեմբերի 4-ին Անտոնին Մրկոսի կողմից Կլետում: Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,218857ա.մ., առավելագույնը մոտենում է 2,0687ա.մ. հեռավորության վրա եւ հեռանում 2,3691ա.մ.: Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1207,24երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,298202աստիճան/օր արագությամբ: Աստերոիդի ուղեծրի եւ խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 5,72°անկյուն:
https://hy.wikipedia.org/wiki/(7332)-1986_XJ5
[]
hy.wikipedia.org
Նագադակ , գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Աուրգազինսկի շրջանի կազմում: Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 18մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Նագադակ
[]
hy.wikipedia.org
«Հուսամ՝ ի պաշտպանություն վրիժառու տղայի, ոտքի կկանգնեք». Սոֆյա Հովսեփյան ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը. «Հուսամ՝ վրիժառու տղային ի պաշտպանություն ոտքի կկանգնեք բոլորդ: Չպետք է թույլ տանք, որ տղային ռուսական կողմը դատապարտի կամ արտահանձնի Ադրբեջանին: Տղան այսօր պետք է ազատության մեջ գտնվի եւ դա է արդարությունը: Չհայտնվեք էջիս տակ ձեր խոհափիլիսոփայական մտքերով... Քանի դեռ խաղաղ բնակչին գնդակահարողները, նվաստացնողնեն ազատ են, ապա վրիժառուն պետք է ազատ լինի եւ ավելին պաշտպանված...»:
https://mamul.am/am/news/225253
2021-11-13
[]
mamul.am
Մուստահամբա (գյուղ, Ռիուգե շրջան) Մուստահամբա , գյուղ Էստոնիայի Վիրումաա նահանգի Ռիուգե շրջանում: 2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 18մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Մուստահամբա_(գյուղ,_Ռիուգե_շրջան)
[]
hy.wikipedia.org
Կրակել է «Լիմ-Լենդի» տիրոջը. չէր վճարում Երեւանի Նոր-Նորքի բնակիչ Նորիկ Միրզախանյանը ակամայից դարձել է ամբաստանյալ. նա ընդամենը գործատուից պահանջել է վճարել իր կնոջ վաստակած գումարը: 42-ամյա Նորիկի կինը՝ Աննա Պետրոսյանն աշխատել է «Լիմ-Լենդ» ՍՊԸ-ում, սակայն տնօրինությունը չի վճարել նրան հասանելիք աշխատավարձը: Տեսնելով, որ ճար չկա, Նորիկը որոշել է տղամարդավարի հանդիպել ընկերության ղեկավարներին եւ լուծում տալ հարցին: 2013թ.մայիսի 26-ին, ժամը 17.00-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում Նորիկը Նորքի 9-րդ զանգվածից իջել է 5-րդ զանգված եւ պարզաբանումներ անելու նպատակով, Գալշոյան 22 շենքի հետնամասում գտնվող խաղադաշտում հանդիպել «Լիմ Լենդ» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Քարամյանին եւ նույն ընկերության հիմնադիր սեփականատեր Սարգիս Սողոմոնյանին: Վեճ է ծագել, որի ընթացքում միմյանց հասցեի տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում Գառնիկ Քարամյանը գլխով հարվածել է Նորիկ Միրզախանյանի քթին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով: Դրանից հետո Միրզախանյանը գոտկատեղից հանել է ապօրինի կերպով ձեռք բերած «Մակարով» (ПМ) տեսակի ջնջված համարով ատրճանակը՝ կրակել է Սարգիս Սողոմոնյանի ձախ ոտքի մակերեսին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Գործով որպես ամբաստանյալ ներգրավված է միայն անօրինության պատճառով ծայրահեղ քայլի գնացած Նորայր Միրզախանյանը, իսկ մյուս երկուսի՝ քրեորեն պատժելի արարքների վրա իրավապահները աչք են փակել: Համենայնդեպս, այդպես երեւում է քրեական գործից: Իսկ դա նշանակում է, որ մեկ ուրիշին էլ կարող են աշխատեցնել, փողը չտալ եւ մարդուն դրդել նմանատիպ քայլերի՝ դառնալով ընտանիքի դժբախտության կամ քայքայման պատճառ: Ցավոք, շատ գործատուներ չեն ուզում հասկանալ, որ մարդու արդար աշխատանքի արդյունքը չի կարելի «լափել» ու մարդկանց դարձնել ցուցարարներ՝ երկրի հիմքը սասանող ալիք: Մի բան, ինչն այսօր կատարվում է Հայաստանում՝ որոշ հսկա ընկերությունների սեփականատերերի կողմից, ովքեր ունեն եւ' պաշտոն, եւ' օվշորային բիզնես կամ օգտվում են այդպիսիների հովանավորությունից:
https://www.1in.am/201927.html
2013-07-26
[]
www.1in.am
Նիկոլսկոե (գյուղ, Սումիի շրջան) Նիկոլսկոե , գյուղ Ուկրաինայի Սումիի մարզի Սումիի շրջանում: 2001 թվականի տվյալներով Նիկոլսկոե գյուղում բնակվում էր 3մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Նիկոլսկոե,_գյուղ,_Սումիի_շրջան
[]
hy.wikipedia.org
Ամենայն Հայոց կաթողիկոսը վավերացրել է Գերմանիայի առաջնորդի ընտրությունը Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայրապետական օրհնության գրով վավերացրել է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի վերընտրությունը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնում: Դեռեւս հունիսի 27-ին Թեմական պատգամավորական ժողովը վերընտրել էր Գարեգին Սրբազանին իբրեւ Գերմանիայի Հայոց առաջնորդ առաջիկա յոթ տարիների համար: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2010/07/08/armdiocese/161896
2010-07-08
[ "Իրադարձային" ]
www.tert.am
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Չորուտ, Արզական) Սուրբ Աստվածածին եկեղեցի, Չորուտ, Հայ Առաքելական եկեղեցի Կոտայքի մարզի Արզական գյուղում: Եղել է նաեւ իշխանների եւ տեղի բնակիչների աղոթատեղի, Արտավազդ 2-ի ամառանոց: Ընդգրկված է Արզականի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Անվան ծագում Հնավայրը ուսումնասիրություններում հիշատակվում է Չորուտի վանք անունով: Վանքի այս անվան վերաբերյալ սկզբնաղբյուրներում հիշատակություններ չեն պահպանվել, որը ենթադրել է տալիս նրա ուշ ծագման մասին: Վանքի վիմագրերը ուսումնասիրել եւ հրատարակել է վիմագրագետ Գագիկ Սարգսյանը: Պատմություն Արզականի ամենահետաքրքիր եկեղեցիներից մեկը կառուցվել է 1207 թվականին: Չորուտի վանք-մենաստանը գտնվում է Արզական գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք, ճանապարհի աջ կողմում, անտառախիտ սարալանջի վրա: 1969-1970 թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության եւ կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության կողմից այստեղ կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ հայտնաբերվեցին խոշոր համալիրի ավերակներ, որոնց ճարտարապետական հորինվածքը, զարդաքանդակների հարստությունը եւ հարդարման տեխնիկան վկայում են, որ այստեղ միջնադարում՝ XII-XVII դդ., գոյություն են ունեցել նշանավոր կրոնամշակութային օջախ եւ ճարտարապետական ուշագրավ համալիր: Պահպանվել է եկեղեցու խաչաձեւ հիմքը: Երկրաշարժից եկեղեցական համալիրը ամբողջությամբ քանդվել է: Պահպանվել է միայն ճակատային հատվածի պատը եւ փոքրիկ աղոթատեղին: Համալիրի ավերակ շինություններից 200 մետր հարավ գտնվում է վանքի միջնադարյան գերեզմանոցը: Չորուտի հնավայրի մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաեւ տասնյակ արձանագրված շինաքարեր: Հուշարձանը համեմատաբար քիչ ուսումնասիրված վանքերից է:
https://hy.wikipedia.org/wiki/Չորուտա_վանք
[]
hy.wikipedia.org
Դուբրովո (գյուղ, Կոլոմենսկի շրջան) Դուբրովո , գյուղ Ռուսաստանի Մոսկվայի մարզի Կոլոմենսկի շրջանի կազմում: Բնակչությունը 2005 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 4 մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Դուբրովո,_Կոլոմենսկի_շրջան
[]
hy.wikipedia.org
Մեկսա (Էստոնիայի շրջան) Մեկսա շրջան , շրջան Էստոնիայի Տարտումաա նահանգում: Շրջանի կենտրոնն է Մելլիստե գյուղը: Բնակչություն 2009 թվականի տվյալներով շրջանում բնակվում էին 1721 մարդ: Բնակչության խտությունը շրջանում կազմում էր 12,9 մարդ/կմ^2:
https://hy.wikipedia.org/wiki/Մեկսա_(Էստոնիայի_շրջան)
[]
hy.wikipedia.org
ՀՔԾ-ն վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս մեկնել երկրից Սույն թվականի հունվարի 8-ին ՀՔԾ-ն վերջապես գրավոր պատասխանել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի դիմումին եւ վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, չնայած նրան, որ տոներից առաջ ՀՔԾ քննիչը բանավոր մերժել էր այդ նույն դիմումը: Ակնհայտ է, որ ՀՔԾ-ն այս քայլն արել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Սամվել Մայրապետյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր առաջադրելու արդյունքում: Զավեշտալի է, սակայն, այն հանգամանքը, որ վերադարձնելով Մայրապետյանի անձնագիրը, նույն պատասխանի մեջ ՀՔԾ-ն գրավոր առարկել է, որ Սամվել Մայրապետյանը ՀՀ-ից մեկնի, ավելին՝ պատասխանում ասված է, որ Մայրապետյանի Հայաստանից դուրս գալու ցանկացած փորձ կդիտարկվի որպես քննությունից թաքնվելու գործողություն: Եզրակացություն. ՄԻԵԴ-ի ճնշման ներքո՝ ՀՔԾ-ն ստիպված լինելով շդկել է իր մեկ ապօրինի գործողությունը, սակայն միաժամանակ կատարել է մեկ այլ ապօրինություն. առանց որեւէ հիմնավորման, կյանքին եւ առողջությանը սպառնացող ակնհայտ վտանգի առկայության պարագայում Մայրապետյանին զրկել է անհետաձգելի բուժում ստանալու իրավունքից: Հաշվի առնելով, որ Սամվել Մայրապետյանի գործով զբաղվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, լիահույս ենք, որ այս հարցը եւս կստանա իր արդարացի լուծումը եւ Սամվել Մայրապետյանին վերջապես հնարավորություն կընձեռվի բուժում ստանալ Գերմանիայի այն նույն կլինիկայում, որտեղ արդեն մեկ անգամ փրկել են նրա կյանքը: Հիշեցում. գործարար, հ2 հեռուստաընկերության տնօրեն եւ սեփականատեր Սամվել Մայրապետյանը, դեկտեմբերի 27-ից դատարանի որոշմամբ գրավի դիմաց գտնվելով ազատության մեջ, առ այսօր շարունակում է մնալ հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ: Այս մասին հայտնում են՝ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը: Աղբյուր՝ Փաստինֆո
https://www.1in.am/2487814.html
2019-01-08
[]
www.1in.am
Բարյումա, գյուղ Արեւմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Մարդինի գավառում: Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել: Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին:
https://hy.wikipedia.org/wiki/Բարյումա
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 28 դեկտեմբերի 2013 թվականի N1251-Ա Լ. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՍԵՐԲԻԱ ԵՎ ԽՈՐՎԱԹԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանին 2014 թվականի հունվարի 13-16-ը գործուղել Սերբիայի Հանրապետություն եւ Խորվաթիայի Հանրապետություն՝ փորձի փոխանակման նպատակով այդ երկրների համապատասխան կառույցներում հանդիպումներ ունենալու համար: 2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լ. Հունանյանի՝ Սերբիա եւ Խորվաթիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Տ. Սարգսյան | | ----- | ----- | | 2013 թ. դեկտեմբերի 28 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=88227
28.12.2013
[ "Որոշում" ]
www.arlis.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ | 12 հունիսի 2020 թվականի | թիվ 90-Ն | | ----- | ----- | Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի ԹԻՎ 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նպատակ ունենալով ապահովել բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի եւ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգի ներդրման սահուն գործընթացը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մայիսի 8-ի թիվ 75-Ն որոշման 4-րդ կետում «հունիսի» բառը փոխարինել «սեպտեմբերի» բառով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝ | Ա. Ջավադյան | | ----- | ----- | | 2020 թ. հունիսի 12 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143324
12.06.2020
[ "Որոշում" ]
www.arlis.am
ԱԻՆ-ում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը գրանցվել է 345 դեպք, որից 151-ը՝ արտակարգ. 911-ն ամփոփում է անցած շաբաթը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը գրանցվել է 345 դեպք, որից 151-ը՝ արտակարգ:Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 156 կենցաղային կանչ, 82 հրդեհի ահազանգ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 6 եւ տուժել 55 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 10 դեպք, տուժել է 14 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 8 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
https://www.tert.am/am/news/2019/12/02/mes/3153895
2019-12-02
[ "Իրադարձային" ]
www.tert.am
Ճամփորդելը հաճելի է, բայց զգույշ եղե՛ք Հունվարի 28-ին Միլան-Երեւան ուղղությամբ չվերթի իրականացման ընթացքում տեղի ունեցած միջադեպը լայն քննարկման արժանացավ: Միլանում չվերթիմի քանի տասնյակ ուղեւորների մերժել են ինքնաթիռի նստեցման/գրանցման հարցում, ինչի արդյունքում՝ ուղեւորները ստիպված են եղել Երեւան վերադառնալ այլ չվերթներով: ԼՈՒՐԵՐ. com-ի թղթակիցը զրուցեց ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչու այդպես ստացվեց եւ ինչպես խուսափել նման իրավիճակներից: «Միակ պատճառը հաշվառման մեկ պատուհան ունենալն է: Մարդիկ սպասել են իրենց հերթին, բայց գրանցման ժամանակը սպառվել է, ուստի՝ ուղեւորների մի մասը չի հայտնվել ինքնաթիռում: Իրականում, լոուքոսթերների դեպքում սա նորմալ պրակտիկա է: Նրանք անվստահելի են եւ նրանց գործառույթները չեն վերահսկվում»,- ասաց նա: Խաչատրյանի խոսքով՝ լոուքոսթեր ընկերությունների, այդ թվում եւ «Ryanair» ավիաընկերության աշխատելաոճը այլ է, քանի որ նրանց շահույթը կախված է շրջանառությունից: «Ուղեւորը օնլայն չեքին է անցնում, բայց միեւնույն է՝ հերթ է կանգնում այլ ուղեւորների հետ, ըստ էության՝ չունենալով որեւէ արտոնություն: Նշեմ, որ նրանց մոտ հաշվառումը տեւում է 25 րոպե, որից հետո փակվում է ինքնաթիռի դուռը եւ օդաչուն պատրաստվում է թռիչքի»,-ընդգծեց փորձագետը: Նա շեշտեց, որ մոտ 180 ուղեւորից բաղկացած ինքնաթիռի համար 25 րոպեն ու հաշվառման մեկ պատուհանը չափազանց քիչ են: Խաչատրյանը պարզաբանեց, որ լոուքոսթերները ամբողջ աշխարհում են այդպես աշխատում, քանի որ նրանց աշխատելաոճն է այդպես.«Եվրոպական երկրների համար սրանք շատ լավ տարբերակ են, քանի որ չվերթների մեծ մասը մեկ ժամ ու կես են տեւում, բայց Հայաստանի դեպքն այլ է: Եվրոպայի չվերթները մինիմում 4 ժամ են տեւում»: Դիտարկմանը, թե նման դեպքեր էլի կլինեն՝ նա պատասխանեց. «Կլինեն, քանի որ բոլորն են ուզում մատչելի գներով ճամփորդել: Իրականում, ստանդարտ ավիաընկերությունների դեպքում, մեկ պատուհանով հերթագրում բացառվում է, քանի որ այդ ընկերությունները լուրջ տուգանքներ են վճարում եւ հեղինակություն ունեն»: Փորձագետի հորդորն է՝ ավել զգույշ եւ ուշադիր լինել:
https://lurer.com/?p=353695&l=am
2020-01-30
[ "Հասարակություն" ]
lurer.com
«Ալաշկերտ»-ը եւ «Շիրակ»-ը հաղթանակով ավարտեցին 6-րդ տուրը ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացավ 6-րդ տուրի «Ալաշկերտ»-«Միկա» եւ «Արարատ»-«Շիրակ» հանդիպումները: Երեւանի «Ալաշկերտ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Միկա»-ի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Միհրան Մանասյանը: Միաժամանակ ընթացող «Արարատ»-«Շիրակ» խաղում եւս խփվեց երկու գնդակ: Գյումրեցիները հաղթեցի 2 գնդակի առավելությամբ: Այս խաղում աչքի ընկան Դավիթ Հակոբյանը եւ Էդգար Մալաքյանը: Հայաստանի առաջնությունա 6-րդ տուրի մյուս խաղերը կկայանան սեպտեմբերի 13-ին: «Բանանց»-ը կխաղա «Գանձասար-Կապան»-ի, իսկ «Փյունիկ»-ը՝ «Ուլիս»-ի հետ:
https://armenpress.am/arm/news/818489.html
2015-09-12
[]
armenpress.am
18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 17 դեկտեմբերի 2020 թվականի N 2083-Ա ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը: 3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը եւ հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաեւ գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության միջոցների հաշվին: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | 18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2083-Ա որոշման Ց Ա Ն Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ | NN ը/կ | Գույքի նկարագրությունը | Քանակը | Միավորի գինը | Ընդհանուր գինը | | ----- | ----- | ----- | ----- | ----- | | 1. | Համակարգչի պրոցեսոր - Len-v- ThinkCentre M75q Tiny (11A4000ERU) | 17 | 252,000.00 դրամ | 4,284,000.00 դրամ | | 2. | Համակարգչի մոնիտոր - Philips 243V7QDAB/00 Diag-nal — 23.8inch Res-luti-n — 1920x1080 | 17 | 56,500.00 դրամ | 960,500.00 դրամ | | 3. | Տպող սարք - Can-n MF443dw Functi-ns: print (duplex) | 4 | 173,200.00 դրամ | 692,800.00 դրամ | | | Ընդհանուր | | | 5,937,300.00 դրամ | | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետի աշխատակազմի <br> ղեկավար | Է. Աղաջանյան | | ----- | ----- |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148419
17.12.2020
[ "Որոշում" ]
www.arlis.am
Հայաստանի եւ Լեհաստանի ԱԳ նախարարները կարեւորել են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուի հետ: Նախարարներն անդրադարձել են երկկողմ եւ բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում նախարարները քննարկել են Համապարփակ եւ ընդլայնված գործըներության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել Լեհաստանի գալիք ԵԱՀԿ նախագահության ձեւաչափում համագործակցության վերաբերյալ: Նախարար Ռաուն համառոտ ներկայացրել է լեհական նախագահության ընդհանուր առաջնահերթությունները: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման հրամայականը: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, եւ այդ հարցում միջազգային համապատախան կառույցների ներգրավման հարցին: Երկուստեք վստահություն է հայտնվել, որ անհրաժեշտ է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ համակարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
https://armenpress.am/arm/news/1063765.html
2021-09-22
[]
armenpress.am
Լիպեցկի գյուղական խորհուրդ (Խարկովի մարզ) Լիպեցկի գյուղական խորհուրդ , Ուկրաինայի Խարկովի մարզի Խարկովսկի շրջանում: 2001 թվականի տվյալներով Լիպեցկի գյուղական խորհրդում բնակվում էր 4182մարդ: Բնակավայրը զբաղեցնում է 45.67կմ^2 տարածք: Բնակչության խտությունը կազմում էր 91.57մարդ/կմ^2: Խորհրդում կա 1 բնակավայր:
https://hy.wikipedia.org/wiki/Լիպեցկի_գյուղական_խորհուրդ_(Խարկովի_մարզ)
[]
hy.wikipedia.org
Թիվ ԵԴ/39510/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Պատասխանող՝ Սաթիկ Սեյրանի Պողոսյանին Հասցե՝ ք., Երեւան, Ամառանոցային 1 տար., 79 Ա տուն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մարինա Տաշչյան) 27.11.2019թ. որոշմամբ վարույթ է ընդունվել հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ վճիռը կհրապարակվի 17.03.2019թ.: Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երեւան, Հր.Ներսիսյան 10): Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների եւ առարկությունների հիմքում ընկած փաստերը եւ դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաեւ միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ: Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը եւ ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով: Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում:
https://www.azdarar.am/announcments/org/408/00604177/
17.12.2019
[ "Ընդհանուր իրավասության դատարաններ", "Դատական ծանուցումներ" ]
www.azdarar.am
Փաշինյան. Պետք չէ պետական պարտքից վախենալ Վարչապետի պաշտոնակատար Նկոլ Փաշինյանն ԱԺ-ում, որտեղ երկրորդ անգամ քննարկվում է վարչապետ ընտրելու հարցը, անդրադառնալով երկրի աճող արտաքին պարտքին, հայտարարել է, որ պետք չէ պետական պարտքից վախենալ: Նա հավելել է, որ երկրներ կան, ընդ որում՝ զարգացած երկրներ, որոնք իրենց ՀՆԱ-ի 200%-ի չափով պետական պարտք ունեն: Փաշինյանն ասել է, որ այդ պարտքը վերցվում է երկրի զարգացման համար: Վարչապետի պաշտոնակատարը նշել է նաեւ, որ Հայաստանը, ինչպես եւ ամբողջ աշխարհն անցել է համավարակի միջով եւ հիմա այդպիսի երկիր չկա, որի արտաքին պարտքը չի ավելացել: Նա ասել է, որ պետք է հիշել նաեւ ձեռքբերումների մասին՝ նշելով, որ 2019-ին առաջին անգամ ՀՀ-ն պետաբյուջեի աջակցության վարկ չի վերցրել: ՀՀ պետական պարտքը ավելի քան 8 մլրդ դոլար է կազմում: 2020թ. նոյեմբերի դրությամբ՝ այն կազմել է 7 միլիարդ 947 միլիոն դոլար: Այս մասին հայտնել էր Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից: 2021 թվականի պետական բյուջեի նախագծում կանխատեսվում է, որ 2021-ի վերջում պետական պարտքը կհատի 9 մլրդ դոլարի շեմը:
https://www.panarmenian.net/arm/news/292760/
2021-05-10
[]
www.panarmenian.net
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը | Քաղ. Երեւան | 22 հունվարի 2010 թ. | | ----- | ----- | 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԵՐԿԿՈՂՄ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 եւ 72-րդ հոդվածների, դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի փետրվարի 24-ին Կահիրեում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին ուղղված՝ Հանրապետության Նախագահի դիմումը՝ մուտքագրված 2009թ. դեկտեմբերի 2-ին: Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Կիրակոսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց. 1. Խնդրո առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. փետրվարի 24-ին Կահիրեում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի կողմից: Հայաստանի Հանրապետությունն այս ոլորտում համանման համաձայնագրեր է կնքել մի շարք պետությունների հետ: Համաձայնագրի հիմնական նպատակն է զարգացնել բարեկամական հարաբերությունները եւ համագործակցությունը երկու պետությունների միջեւ եւ դյուրացնել դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագրեր ունեցող անձանց ուղեւորության հետ կապված ընթացակարգերը: 2. Վերլուծվող համաձայնագիրը բաղկացած է նախաբանից եւ 8 հոդվածներից: Համաձայնագրի առաջին հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր Կողմ ազատում է մյուս Կողմի պետության՝ վավերական դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող քաղաքացիներին մուտքի արտոնագիր ստանալու պահանջից՝ այցելության նպատակով իր տարածք մուտք գործելու կամ մուտք գործելու օրվանից իննսուն (90) օրը չգերազանցող ժամանակահատվածով գտնվելու համար: Համաձայնագրի երկրորդ հոդվածը նախատեսում է, որ Պայմանավորվող պետություններից որեւէ մեկում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների անդամներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին, որոնք ունեն վավերական դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագրեր, թույլատրվում է առանց մուտքի արտոնագրի մուտք գործել մյուս Կողմի պետության տարածք եւ գտնվել այնտեղ ծառայության ընթացքում: Երկու պետությունների այն քաղաքացիները, որոնք ունեն համաձայնագրի առաջին հոդվածում նշված անձնագրեր, բացառությամբ երկրորդ հոդվածում նշված քաղաքացիների, որոնք մտադիր են մյուս Կողմի պետության տարածքում գտնվել 90 օրից ավելի, ապա պետք է մյուս Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան ստանան մուտքի արտոնագիր (համաձայնագրի 3-րդ հոդված): Համաձայնագիրը սահմանում է նաեւ, որ նշված անձնագրեր ունեցող՝ երկու պետությունների քաղաքացիների՝ մյուս պետության տարածք մուտք գործելը եւ այդ տարածքից հեռանալը պետք է իրականացվի միջազգային ուղեւորափոխադրումների համար թույլատրված Կողմերի սահմանային ցանկացած անցակետից: Բացի դրանից, համաձայնագիրն ուղղակի նախատեսում է, որ նշված իրավունքներից օգտվող անձինք չեն ազատվում մյուս Կողմի պետության օրենսդրությունը պահպանելու պարտականությունից: Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում մասնակի կամ ամբողջությամբ դադարեցնելու համաձայնագրով նախատեսված անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատման իրավունքի պահպանումը, եթե դա թելադրված է պետական անվտանգության ապահովման, հանրային կարգի, առողջապահության կամ այլ լուրջ նկատառումներով, ինչի մասին անհապաղ իրազեկվում է մյուս Կողմը: Համաձայնագրի 8-րդ հոդվածը նվիրված է համաձայնագիրն ուժի մեջ մտնելու եւ դադարեցնելու կարգին, ինչպես նաեւ դրա գործողության ժամկետին: Համաձայնագիրը վավերական է հինգ տարի ժամկետով եւ ինքնաբերաբար երկարաձգվում է նույն ժամկետով, եթե Կողմերից որեւէ մեկը գրավոր չհայտնի համաձայնագիրը դադարեցնելու իր ցանկության մասին այն դադարեցնելուց 6 ամիս առաջ: 3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում ֆինանսական բնույթի որեւէ պարտավորություն: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության փոխադարձության սկզբունքով ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով հռչակված դրույթներին: Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 եւ 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց. 1. 2009 թվականի փետրվարի 24-ին Կահիրեում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: | Նախագահող | Գ. Հարությունյան | | ----- | ----- | | 22 հունվարի 2010 թ. <br> ՍԴՈ-855 | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=56150
22.01.2010
[ "Որոշում" ]
www.arlis.am
Գիշերային աշխատանքը եւ ժամային գոտիների փոփոխությունը խախտում են մարդու գենոմը. հետազոտություն Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ գիշերային հերթափոխները եւ ժամային գոտիների միջեւ հաճախակի թռիչքները գենետիկ մակարդակով վնաս են հասցնում մարդուն՝ խախտելով կենսառիթմերը եւ խաթարելով մարդու նյարդային ու իմունային համակարգերը: Այս մասին գրում է The Guardian թերթը: Պարզվել է, որ «անկայուն գրաֆիկը» ոչնչացնում է առնվազն հազար գեն, որոնք պատասխաանտու են օրգանիզմի աջակցման, վերականգնման եւ պաշտպանության համար: Բազմաթիվ թեստերը ցույց են տվել, որ հարյուրավոր գեներ, որոնց ակտիվությունն օրվա ընթացքում պետք է մերթ մեծանա, մերթ նվազի, կորցնում են իրենց ռիթմը, երբ մարդը ճամփորդում է աշխարհի մի հատվածից մյուսը: Գեների եւս մեկ խումբ մշակում է իր՝ նորմայից շեղող անկայուն ռիթմ:
https://www.1in.am/246181.html
2014-01-23
[]
www.1in.am
Վրաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. Իրակլի Գարիբաշվիլի Վրաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, եւ այդ հարցում հնարավորինս կառուցողական կլինի: Ինչպես հայտնում է Rosbalt.ru-ն՝ Грузия Online-ին հղումով,այս մասին հաղորդել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Ըստ վարչապետի՝ երկրի իշխանությունը 2013թ.-ին շատ բան է արել այդ ուղղությամբ: Հատկապես՝վերականգնվել եւ զարգանում է երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցությունը: Հիշեցնենք, որ Վրաստանը խզել էր իր դիվանագիտական կապերը Ռուսաստանի հետ, երբ 2008թ.-ի օգոստոսին Մոսկվան ճանաչել էր Աբխազիայի եւ Հվ. Օսիայի անկախացումը: Վրաստանի նոր իշխանությունը գտնում է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորումը հանդիսանում է արտաքին քաղականության գերակա ուղղություններից մեկը: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2014/01/17/georgia-rd/976250
2014-01-17
[]
www.tert.am
«Արցախ ԷթնոՖեստ» միջազգային 1-ին փառատոնը մեկնարկել է. Ներկայացվել են ազգային խոհանոցները Մի շարք երկրների առաջատար խոհարարների մասնակցությամբ կազմակերպված «Արցախ ԷթնոՖեստ» միջազգային առաջին փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 16-ին: Ներկա է գտնվելԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Արցախ էթնոֆեստ»-ը միջազգային փառատոն է, որը նախատեսվում է իրականացնել տարին մեկ անգամ, Արցախում, տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Յուրաքանչյուր փառատոն կունենա իր խորագիրը եւ կներկայացնի ազգային մշակույթի մեկ ուղղություն: Այս տարի փառատոնը կրում է «Երկրի համը» անվանումը եւ ներկայացնում է տարբեր երկրների ազգային խոհանոցները: Փառատոնին մասնակցում են ինչպես հմուտ խոհարարներ, այնպես էլ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ Ֆրանսիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Հարավային Կորեայից, Սիրիայից, Վրաստանից եւ իհարկե, Հայաստանից ու Արցախից: Փառատոնային ծրագրի շրջանակում նրանք կպատրաստեն եւ հյուրերին կմատուցեն իրենց ազգային ուտեստներն ու ճաշատեսակները: Նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ նշելով, որ դրանք նպաստում են տարբեր երկրների հետ շփումների աշխուժացմանը, մեր ավադույթների պահպանմանն ու ներկայացմանն արտաքին աշխարհին: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
https://www.panarmenian.net/arm/news/220998/
2016-09-16
[]
www.panarmenian.net
Մարկո Բրամբիլա , ամերիկացի կինոռեժիսոր, մոնտաժող, վիդեոարտ ժանրի նկարիչ, լուսանկարիչ եւ իտալացի ծագմամբ կլիպմեյքեր: Կենսագրություն Ծնվել է 1960 թվականին Միլանում (Իտալիա): Այնուհետեւ որոշ ժամանակ բնակվել է Կանադայում, որտեղ սկսել է աշխատել որպես ռեժիսոր՝ նկարահանելով հեռուստատեսությամբ գովազդներ: 1993 թվականին Մարկո Բամբիլան որպես ռեժիսոր առաջնաելույթ է ունեցել գեղարվեստա-ֆանտաստիկ «Կործանողը» մարտաֆիլմում (գլխավոր դերերում են Սիլվեստր Ստալոնեն եւ Ուեսլի Սնայփսը): Ֆիլմը ունեցել է մեծ հաջողություն. համաշխարհային հավաքները կազմել են 159 միլիոն դոլար՝ 57 միլիոն բյուջեի դեպքում: 2000 թվականին Booth-Clibborn Editions-ը հրատարակել է Բրամբիլի՝ «Transit» կոչվող լուսանկարների հավաքածուն: 2002 թվականին «Walt Disney Television» եւ «Hallmark Entertainment» ընկերությունների պատվերով «Դինոտոպիա» մինի սերիալի ռեժիսորն է եղել: Եղել է նաեւ սերիալի շարունակության՝ «Դինոտոպիա: Նոր արկածներ»ի ռեժիսորը: 2005 թվականին նկարահանել է «Sync» կարճամետրաժ ֆիլմը («Արգելվում է ցուցադրել» ֆիլմ-անթալոգիայի մի մասը), որը 2006 թվականին ցուցադրվել է Կանի կինոփառատոնում եւ ամերիկյան «Սանդենս» կինոփառատոնում: 2010 թվականին դարձել է Քանյե Ուեսթի «Power» երգի տեսահոլովակի ռեժիսորը: 2013 թվականին Բրամբիլան Նյու Յորքի Նիկոլ Քլագսբրուն պատկերասրահում ներկայացրել է իր 3D վիդեո-ինստալյացիան : Ֆիլմագրություն Ռեժիսոր - 1993թվական՝ «Կործանողը»/ Demolition Man - 1997թվական՝ «Ավելորդ ուղեբեռ» / Excess Baggage - 2002թվական՝ «Դինոտոպիա» / Dinotopia - 2002-2003 թվական՝ «Դինոտոպիա: Նոր արկածներ» / Dinotopia - 2006թվական՝ «Արգելվում է ցուցադրել» / Destricted («Sync») Մոնտաժող - 2006 թվական՝ «Արգելվում է ցուցադրել» / Destricted
https://hy.wikipedia.org/wiki/Բրամբիլա_Մարկո
[]
hy.wikipedia.org
Կախ էն Բրասեմ , համայնք Նիդերլանդների Հարավային Հոլանդիա մարզում: Տարածքը 63,47կմ^2 է, բնակչությունը՝ 25.792 (2011 թ.):
https://hy.wikipedia.org/wiki/Կախ_էն_Բրասեմ
[]
hy.wikipedia.org
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի սահմանահատման մեղադրանքով Սեպտեմբերի 7-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 36-ամյա Արտյոմ Ս.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 9-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի սահմանահատման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
https://news.am/arm/news/170201.html
2013-09-07
[ "Պատահարներ", "Հայաստան" ]
news.am
Սեյրան Ջավուկցյան Սեյրան Գեւորգի Ջավուկցյան , հայ քիմիկոս: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1989): ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-1995): Կենսագրություն Սեյրան Ջավուկցյանը ծնվել է 1934 թվականի հունիսի 5-ին Շահնազար (այժմ՝ գյուղ Մեծավան՝ ՀՀ Լոռու մարզում) գյուղում: 1959 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանը: 1960-1964 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ ՕՔԻ-ում, 1964-1966 թվականներին՝ Կալինինոյի էմալապատման գործարանում, 1970-1975 թվականներին՝ Էլեկտրավակուումային ապարատների ինստիտուտում, 1975-1989 թվականներին՝ Լենինգրադի տեխնոլոգիական ինստիտուտում, 1989-1993 թվականներին՝ Նյութաբանության ԳԱ ձեռնարկության լաբորատորիայի վարիչ, 1993-1998 թվականներին՝ տնօրեն: Աշխատանքները վերաբերում են գծային ընդարձակման ջերմային բարձրարժեք գործակից ունեցող մետաղների համար ապակենման եւ սիտալային (ապակեբյուրեղային նյութերի) զոդերի եւ ծածկերի ստացմանը: Քաղաքական գործունեություն 1990-1995 թվականներին եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր: Ընտրվել է ՀՀ ԳԽ կրթության, գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Եղել է «Ազատ խորհրդարանականներ» պատգամավորական խմբի անդամ:
https://hy.wikipedia.org/wiki/Ջավուկցյան_Սեյրան
[]
hy.wikipedia.org
Ամերզեի Դիսեն , կոմունա Գերմանիայում, Բավարիա երկրամասում: Գտնվում է Լեխի Լանդսբերգի վարչական շրջանի ենթակայության տակ: Մտնում է Կրոնախ շրջանի կազմի մեջ: Բնակչությունը 10294 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31—ի տվյալներով): Զբաղեցնում է 82.64կմ^2 տարածք: Պաշտոնական կոդ՝ 09 1 81 114:
https://hy.wikipedia.org/wiki/Ամերզեի_Դիսեն
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ | 20ապրիլի 2015 թ. ք. Երեւան | N 164-Ա | | ----- | ----- | Հ Ր Ա Մ Ա Ն ՄԻ ՇԱՐՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 18-ի N 12/7 եզրակացությունը. Հրամայում եմ՝ Ուժը կորցրած ճանաչել. 1. ԵՂԻՇԵ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 00788 լիցենզիան եւ N 00001 ներդիրը: 2. ԱՐԹՈՒՐ ՊԱՎԵԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 01089 լիցենզիան եւ N 00001 ներդիրը: 3. ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 00812 լիցենզիան եւ N 00001 ներդիրը: 4. ԱՐՄԵՆ ՌԱՖԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 00253 լիցենզիան: 5. ԱՇՈՏ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 00138 լիցենզիան եւ N 00001 ներդիրը: 6. ԼԵՎՈՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՇԱՄԻՐՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 00482 լիցենզիան եւ N 00001 ներդիրը: 7. ՀԱԿՈԲ ԴԱՎԹԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 00084 լիցենզիան եւ N 00001 ներդիրը: 8. ՎԱՐԴԱՆ ՀԱՄԱՅԱԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 00879 լիցենզիան եւ N 00001 ներդիրը: 9. ՍԵՐԳԵՅ ԿԱՌԼԵՆԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 00927 լիցենզիան եւ N 00001 ներդիրը: 10. ՍԱՄՎԵԼ ԱՐՄԵՆԱԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 01278 լիցենզիան եւ N 00001 ներդիրը: 11. ԱՐՄԱՆ ԱՇՈՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 01458 լիցենզիան եւ N 00001 ներդիրը: 12. ԷԴԳԱՐ ՍՏԵՓԱՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 00106 լիցենզիան եւ N 00001 ներդիրը: 13. ԳԵՎՈՐԳ ԱՐՄԵՆԻ ԲԱԲՈՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 01106 լիցենզիան եւ N 00001 ներդիրը: 14. ԱՐԱՄ ԳԵՂԱՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 00099 լիցենզիան եւ N 00001 ներդիրը: 15. ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆԻ ՉԱԽՈՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 01588 լիցենզիան եւ N 00001 ներդիրը: | Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապինախարար | Գ. Բեգլարյան | | ----- | ----- |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=97684
20.04.2015
[ "Հրաման" ]
www.arlis.am
ԱԱԾ-ն կարեւոր հայտարարություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել. «Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների եւ լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել եւ փորձել վախի մթնոլորտ ստեղծել: ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի եւ զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին»:
https://past.am/?p=296641&l=am
2022-01-02
[ "ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ" ]
past.am
Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները նշեցին իրենց հնագույն եւ ամենասիրված համազգային տոնը՝ Նավրոզը ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները կազմակերպեցին տոնական միջոցառում նվիրված իրենց հնագույն եւ ամենասիրված համազգային տոնին՝ Նավրոզին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը շնորհավորեց քրդական համայնքի ներկայացուցիչներին, նշելով, որ Նավրոզը ամենակարեւոր տոներից մեկն է , որը դեռեւս գալիս է հեթանոսական շրջանից: «Այսօր ամբողջ աշխարհի քրդերը միասնական խարույկներ են վառում, որտեղ որ ապրում են՝ իրենց բնակավայրերում, գյուղերում, քաղաքներում , եւ ամբողջ օրը ուրախանում ու պարում են այդ կրակի բոցերի շուրջը: Հետագայում, երբ սկսվեց քուրդ ժողովրդի պայքարը մեր առաջնորդ Աբդուլահհ Օջալանի գլխավորությամբ Նավրոզը վերաիմաստավորվեց, վերաձեւավորվեց եւ դարձավ քուրդ ժողովրդի ազգային-ազատագրական շարժում: Թուրքիայում արգելված է Նավրոզ տոնակատարությունը քրդերի համար, սակայն մեր ժողովուրդը ոչ մի բանից չի վախենում՝ միլիոնավոր քաղաքացի դուրս է եկել եւ մեծ ցնծությամբ շնորհավորել իրենց ազգային տոնը»,- ընդգծեց Հասանովը: «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Ժենյա Ամիրյանը ասաց, որ Նավրոզը նշվում է 2631 տարի եւ գնալով Նավրոզի կրակը գույն ու երանգ է տալիս քուրդ ժողովրդին: «Կարծում եմ, որ այս Նավրոզի կրակից շատ բան է կախված՝ միասնությունը, միաբանությունը, հավատարմությունը , նվիրվածությունը իրենց ժողովրդի հանդեպ: 2631 Նավրոզի կրակը երբեւիցե չի մարել եւ չի մարելու: Նավրոզը պետք է շարունակեն բոլոր ազատատենչ ժողովուրդները»,- եզրափակեց Ամիրյանը: Մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է եւ ուղերձ հղել քրդական համայնքին: «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Նավրոզը քրդերի հնագույն եւ ամենասիրված համազգային տոներից է: Այն համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ եւ ընկալվում իբրեւ բնության զարթոնքի խորհրդանիշ ու նոր տարվա սկիզբ: Թող նոր կյանք խորհրդանշող այս գարնանային տոնը Հայաստանի իրավահավասար եղբայրական ընտանիքի մաս կազմող քուրդ բարեկամների համար դառնա նոր սկիզբ երազանքների իրականացման ճանապարհին: Թող Նոր տարին լինի խաղաղության, համերաշխության, նոր ձեռքբրումների եւ հաջողությունների տարի: Հայաստանի քրդական համայնքին մաղթում եմ բարօրություն, երջանկություն եւ հաստատակամություն՝ միասին կառուցելու ազատ, արդար ու բարեկեցիկ երկիր բոլորիս համար»:
https://armenpress.am/arm/news/968673.html
2019-03-23
[]
armenpress.am
Լեւոն Զուրաբյան. Այսօր բոլորիս առաջնային գործը պետք է լինի սթափ գնահատել ստեղծված իրավիճակը Այսօր Խորհրդարանում տեղի ունեցած նիստի ժամանակ ՀԱԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդես է եկել Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ համապատասխան հայտարարությամբ: Հայտարարությունում ՀԱԿ-ը քննադատել է Ադրբեջանի գործողությունները: Զուրաբյանի հայտարարությունում, մասնավորապես նշվում է. «Այս քայլով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի նորմերը, ստանձնեց Ռամիլ Սաֆարովի կոմից կատարված հանցագործության ամբողջ բարոյական պատասխանատվությունը, միջազգային հանրությանը ցույց տվեց, որ պատրաստ է խրախուսել եւ փառաբանել ազգայնականության ու ցեղապաշտության հիմքի վրա մարդասպանությունը, վտանգելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված բանակցությունները»: Զուրաբյանը քննադատել է նաեւ հունագարական իշխանություններին: «Ակնհայտ է, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին հեշտությամբ հաշվարկել Ադրբեջանի գործողությունները էքստրադիցիայից հետո, սակայն ինչ-ինչ պատճառներով, որոնց մասին այս պահին կարող ենք միայն ենթադրություններ անել, գերադասել են Ադրբեջանի դիմումի վերաբերյալ ցուցաբերել զուտ ֆորմալ մոտեցում եւ բավարարվել Ադրբեջանի՝ Սաֆարովին բանտում պահելու ակնհայտորեն հեղհեղուկ երաշխիքներով»,-ասվում է Զուրաբյանի հայտարարությունում: Զուրաբյանը նշել է, որ Հայ Ազգային Կոնգրեսը, ունենալով կոշտ հակասություններ իշխող քաղաքական ուժի հետ, որոշում է կայացրել ստեղծված իրավիճակում Հայաստանի քաղաքական ուժերի միասնական ճակատով հանդես գալ: Ըստ Զուրաբյանի, Հայաստանի իշխանությունները նույնպես պատասխանատվություն են կրում կատարվածի համար, քանի որ ժամանակին համարժեք կանխարգելիչ քայլեր չեն կատարել, ոչ հետախուզության, ոչ էլ դիվանագիտության ասպարեզներում: «Այսօր բոլորիս առաջնային գործը պետք է լինի սթափ գնահատել ստեղծված իրավիճակը: Այն պայթյունավտանգ է, հղի բազմաթիվ սպառնալիքներով մեր ազգային անվտանգության համար՝ ներառյալ հնարավոր պատերազմական էսկալացիան»,-նշել է նա: ՀԱԿ-ի անունից նա կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, զերծ մնալ էմոցիոնալ, քաղաքականապես չհաշվարկված քայլերից: «Հայաստանը պետք է կտրուկ եւ կոշտ քայլեր ձեռնարկի, բայց զերծ մնա որեւէ քայլից, որը կվնասի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անվտանգությանը եւմիջազգային վարկին: Ադրջբեջանը քայլ է կատարել, որն ամբողջ աշխարհին ցույց տվեց ռազմաշունչ հակահայկական հիսթերիան խորացնելու, Ղարաբաղյան հակամարտությունը սրելու եւ բանակցային գործընթացը վտանգելու իր մտադրությունը: Դա ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը պետք է նույնքան ապակառուցողական քայլերով պատասխանի, ինչը կլինի հենց Ադրբեջանի ուզածը»,-ընդգծել է Զուրաբյանը:
https://www.panarmenian.net/arm/news/121798/
2012-09-05
[]
www.panarmenian.net
Հակահիգիենիկ պայմաններով շինություն, որտեղից անհրաժեշտ է օր առաջ դուրս բերել անօթեւան ընտանիքներին (տեսանյութ) «Շիրակ կենտրոնը» նախկինում բազմիցս ահազանգել է Գյումրու կենտրոնական մասում գտնվող նախկին Լենտեքստիլի գործարանային կիսաքանդ հանրակացարանում տիրող վիճակի մասին: Այսօր հրատապ անհրաժեշտություն է հակահիգիենիկ պայմաններով այդ շինությունից այնտեղ պատսպարված անօթեւան ընտանիքներին օր առաջ դուրս բերելը, թեկուզեւ նրանց տրամադրելով այլ ժամանակավոր կացարաններ, իսկ այդ նախկին գործարանային հանրակացարանը պետք է հողին հավասարեցվի: Նախկին գործարանային հանրակացարան կոչվող շինությունում բնակվող անօթեւան ընտանիքներն ու հատկապես երեխաները պարբերաբար տառապում են վարակիչ հիվանդություններով: Խնդիրն այն է, որ այդ շինությունը զուրկ է կոմունալ-կենցաղային բոլոր պայմաններից, այդ թվում՝ կոյուղուց, ջրից, եւ անգամ կտուրից: Բնակիչները որպես աղբանոց եւ զուգարան օգտագործում են նույն շինության եւ նույնիսկ նույն հարկի լքված սենյակներն ու շենքի քանդված մասը: Այդ շենքի կացարանային պայմանների մասին առավել մանրամասն ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության:
https://168.am/2014/05/27/369618.html
2014-05-27
[ "Հասարակություն" ]
168.am
Սովորական թագուհի. Հորդանանի թագուհին առաջարկում է հետեւել իր առօրյային՝ Instagram-ի միջոցով (լուսանկարներ) Հորդանանի թագուհի Ռանիան սեփական էջն է բացել հանրահայտ Instagram ֆոտոծառայությունում՝ հնարավորություն տալով ցանկացողներին հետեւել իր անձնական կյանքին: Ինչպես նշում է Daily Mail-ը, դատելով թագուհու ներբեռնած լուսանկարներից՝ կարելի է հասկանալ, որ նա միանգամայն նորմալ կյանք է վարում եւ ընտանիքին նվիրված մայր ու կին է: Լուսանկարների մի մասն էլ ի ցույց է դնում 43-ամյա թագուհու ակտիվ հասարակական գործունեությունը՝ ապացուցելով, որ կինը կարող է միաժամանակ հոգատար մայր, ակտիվ հասարակական գործիչ ու պարզապես գեղեցկուհի լինել: Թագուհին պարբերաբար լուսանկարներ է ներբեռնում, որտեղ նա ամուսնու եւ 4 երեխաների հետ է: Ներկայում թագուհի Ռանիան Instagram-ում ունի 35.000-ից ավելի հետեւորդ: 2011թ. նա Harpers and Queens ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ թագուհին: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2013/12/24/queen-rania/959312
2013-12-24
[]
www.tert.am
«Սերժ Սարգսյանն իրեն պահեց վախկոտի նման» (տեսանյութ) «Սերժ Սարգսյանն իրեն պահեց վախկոտի նման»
https://a1plus.am/hy/article/112816
2015-01-20
[ "Տեսանյութեր" ]
a1plus.am
Ճանաչենք մեր ֆուտբոլային փառահեղ անցյալը. «Արարատ» (Երեւան)- «Բավարիա» (Մյունխեն) 1-0 (Video) 1975 թվականի մարտի 19-ին կայացած այս հանդիպումը Երեւանի «Արարատի» ամենահաջողված հանդիպումներից մեկն էր: Մրցակիցը այդ տարիներին Եվրոպայի ամենաուժեղ թիմերից մեկն էր: Նախ հանդիպումը հատկանշական էր նրանով, որ մրցակցի կազմում հանդես էր գալիս 1974 թվականի Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի թիմի կեսից էլ ավելին: Հնչեղ անուններ՝ Ֆրանց Բեկենբաուեր, Կառլ-Հանց Ռումենիկե, Գերդ Մյուլլեր, որոնք, սակայն, ծնկի եկան «Հրազդան» մարզադաշտում: Երեւանյան ակումբի կազմն էլ կարող ենք իդեալական համարել, քանի որ այնտեղ էին ընդգրկված փառահեղ «Արարատ-73»-ի առաջատար ֆուտբոլիստները: Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանն էլ «Արարատը» լավ էր սկսել՝ հաղթելով նորվեգական «Վիկինգին» (2-0,4-2) եւ իռլանդական «Կորկ Սելթիկին» (2-1,5-0): Հետաքրքիր մի դեպք է եղել այն ժամանակ, երբ թիմերը պատրաստվում էին դուրս գալ խաղադաշտ: Ավագներ Հովհաննես Զանազանյանը եւ Ֆրանց Բեկենբաուերը զրուցում էին, եւ մյունխենյան թիմի ավագը ձեռքերով ցույց է տալիս 0-0 հաշիվը: Այդ պահին խաղընկերոջ ուսին է ձեռքը դնում Գերմանիայի ազգային ընտրանու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Գերդ Մյուլլերը եւ հասկացնում, որ միայն ինքը երեք գոլ է հեղինակելու… այնինչ 34-րդ րոպեին Արկադի Անդրեասյանը գլխի գեղեցիկ հարվածով բացում է հաշիվը, որն էլ հանդիպման հաղթական գնդակն էր:
https://blognews.am/arm/news/34616/tchanachenq-mer-futbolayin-parahex-ancyaly-ararat-erevan--bavaria-myunkhen-1-0-video.html
2013-01-11
[]
blognews.am
Նեւգա , գետ Ռուսաստանում, հոսում է Կարելական ինքնավար հանրապետությունում: Գետաբերանը տեղակայված է Կովդա գետի աջ ափին՝ 137 կմ հեռավորության վրա: Գետի երկարությունը 21 կմ, ավազանի տարածքը 158 կմ2: Ջրային գրանցամատյանի տվյալներ Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Բարենցի Սպիտակ ծովի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Կովդա գետի ակունքն է սկսած Կումսկի հիդրոհանգույցից մինչեւ Իովսկի հիդրոհանգույց, գետի ենթաավազանը բացակայում է: Գետի գետային ավազանը Կոլսկի թերակղզին եւ Կարելիի, թափվում է Սպիտակ ծով: Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության. - Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 02020000512102000000740 - Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 102000074 - Ավազանի կոդը - 02.02.00.005 - Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 02 - Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
https://hy.wikipedia.org/wiki/Նևգա
[]
hy.wikipedia.org
Մեցամեգառա , գյուղ Էստոնիայի Իդա-Վիրումաա նահանգի Տոիլա շրջանում: 2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 2մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Մեցամեգառա
[]
hy.wikipedia.org
Ամենագեղեցիկ ամանորյա տոնածառները Տոնածառը զարդարելն ամբողջությամբ փոխանցում է ամանորյա տրամադրությունը: Սակայն ինչպե՞ս զարդարել այն: Ընտրել դասական աքսեսուարնե՞ր, թե՞ փորձարկումներ կատարել: Անկախ նրանից, թե ինչպես եք ցանկանում զարդարել 2020թ. տոնածառը, ElleDecor-ը ներկայացնում է հետաքրքիր լուծումներ, որոնք կդառնան ոգեշնչման աղբյուր: Պատրաստեց Անի Գաբուզյանը
https://168.am/2019/12/29/1212699.html
2019-12-29
[ "Ժամանց" ]
168.am
Իրանի պատասխանը Շուշիի հռչակագրին Հայաստանի տարածքի հանդեպ հավակնություն չունենալու պահանջն է. Ռուսաստանցի փորձագետ Կասկածելի է, որ Իրանի հիմնական արտաքին քաղաքական սկզբունքները կփոխվեն այս երկրում նախագահական ընտրություններից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը: «Բացի այս ամենից, Բայդենի վարչակազմի հետ որոշակի պայմանավորվածություն այս կամ այն կերպ Իրանը ձեռք է բերել: Իրանական նավթը գնացել է ԱՄՆ, իրանական հեղուկացված գազը առանց խոչընդոտների գնում է Չինաստան, պատժամիջոցները հետզհետե կվերացվեն»,- ասաց Գեւորգյանը: Նրա խոսքով՝ ընտրություններից հետո Հարավային Կովկասում Իրանի քաղաքականության եւ գործողությունների ակտիվացման մեծ հավանականություն կա: «Ինձ հետաքրքրեց այն հայտարարությունը, որը վերաբերում է Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ Իրանի տարածքով կապի ստեղծման առաջարկություններին եւ Հայաստանի տարածքի հանդեպ հավակնություններ չունենալլու ուղղակի պահանջին: Ինձ թվում է, որ որեւէ փոփոխություն չի լինի, որոշակի կոշտություն կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ՝ հաշվի առնելով Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ փոխգործակցությունը եւ Իրանի դժգոհությունն այս ոլորտում: Իր տարածքով հաղորդակցություններ ստեղծելու Իրանի հայտարարությունը ինքնատիպ պատասխան է Շուշիի հռչակագրին, որն առավելապես վկայում է Բաքվում եւ Անկարայում շտապողականության ու տագնապային տրամադրությունների մասին՝ կապված երկու երկրների ներքին իրավիճակի եւ միջազգային կոնյունկտուրայի հետ: Ադրբեջանը պաշտոնապես անդամակցում է Չմիավորման շարժմանը, եւ, սրա հետ կապված, օտարերկրյա բազաներ չեն կարող լինել այս երկրի տարածքում: Եթե Բաքուն դուրս գա Շարժումից, Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշումներն այս հարցում կխստանան: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա 2007-ին ընդունված փաստաթղթի համաձայն, նա հնարավորություն ունի 10 000-անոց զորամիավորում տեղակայել Վրաստանի տարածքում: Այլ տարբերակներ չկան: Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու մտադրության մասին Էրդողանի հայտարարությունները պարզապես այս երկիրը գաղութացնելու հայտ են: Բայց սա, իմ տեսակետից, այնքան էլ իրատեսական չէ: Հաշվի առնելով այս ամենը՝ Իրանը կարող է համատեղ նախագծեր նախաձեռնել Երեւանի հետ, ինչը կախված է հենց Հայաստանում իրավիճակի կայունացումից եւ, իհարկե, պայմանավորվածություններից, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, քանի որ Թեհրանը դժվար թե գնա որեւէ առճակատման եւ անտեսի տարածաշրջանում Մոսկվայի շահերը: Այս պարագայում այդ շահերը մասամբ համընկնում են՝ ազդեցությունը կանխել կամ նվազագույնի հասցնել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, որտեղ Անկարան բավականին լրջորեն հաստատվել է (նկատի ունեմ Վրաստանն ու Ադրբեջանը)»,- ընդգծեց Գեւորգյանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը մայիսի 15-ին ստորագրել են Շուշիի հռչակագիրը, որում նշվում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացման կարեւորությունը: Էրդողանը չի բացառել նաեւ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը:
https://news.am/arm/news/650167.html
2021-06-21
[ "Վերլուծություն", "Քաղաքականություն", "Իրան", "Հայաստան" ]
news.am
Չինական «Կապիկների գյուղը» դարձել է իսկական դժոխք տեղի բնակիչների համար Չինական գյուղը, որտեղ մարդիկ ապրում են հարյուրավոր մակակաների կողքին, թվում է արձակուրդներն անցկացնելու հիանալի վայր, սակայն տեղի բնակիչների համար դա, ըստ երեւույթին, իսկական դժոխք է: Այս մասին հայտնում է odditycentral.com-ը: Մոտավորապես տասը տարի առաջ Չինաստանի հարավում գտնվող Ցիենֆենգ գյուղի ղեկավարությունը մտածել է զբոսաշրջությունը զարգացնելու եւ իրենց բնակավայրը երկրի ամենահանրահայտ վայրերից մեկը դարձնելու հանճարեղ ծրագիր: Նրանք ուտելիքի միջոցով հրապուրել են 73 կապիկի, որոնք սկսել են տեղավորվել գյուղում: Կապիկների գյուղի մասին լուրը տարածվել է ողջ շրջանում: Իսկ մի գործարար ներդրում է կատարել նոր զբոսաշրջիկների ներգրավման համար: Փոքր գյուղը վերափոխվել է զբոսաշրջության կենտրոնի: Տարիներ շարունակ այն ձգել է եւ՛ հետաքրքրասեր այցելուներին, եւ՛ հարուստ ներդրողներին: Բայց ամեն ինչ փոխվել է երկու տարի առաջ՝ գլխավոր ներդրող Ժոու Ժենգուի մահից եւ նրա զբոսաշրջային ընկերության քայքայումից հետո: Մակակաների սկզբնական հարաբերականորեն փոքր թվաքանակը բազմապատկվել է՝ դառնալով ավելի քան 600, որոնք չեն կարող ինքնուրույն սնվել: Իսկ առանց Ժենգուիի աջակցության գյուղացիները ի վիճակի չեն վճարել կապիկների սննդի համար: Գյուղացիները ակնկալում են, որ կենդանիները կլքեն գյուղը, սակայն կապիկներն այլ ծրագրեր ունեն: Նրանք որոշել են մնալ գյուղում եւ անել հնարավոր ամեն ինչ՝ ողջ մնալու համար: Դա նշանակում էր ահաբեկել գյուղացիներին՝ վնասելով նրանց բերքը եւ տները, եւ կռվել միմյանց հետ ուտելիքի համար: Որքան էլ փորձում են, գյուղացիները չեն կարողանում ազատվել կապիկներից, որոնց մի ժամանակ այդքան դժվարությամբ են ներգրավել: Փորձագետներն ասում են, որ կապիկները կմնան գյուղում, եւ տեղաբնակները պետք է սովորեն ապրել նրանց հետ, մինչեւ նրանք որոշեն կամովին հեռանալ: Իսկ դա տեղի կունեա, թե ոչ՝ ոչ ոք չգիտի:
https://www.1in.am/1944114.html
2016-06-18
[]
www.1in.am
Հրահանգ կա՝ 4 հոգու նկատմամբ անհանդուրժող լինել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ իշխանության վերնախավի կողմից հրահանգ կա խորհրդարանում կոնկրետ 4 անձի նկատմամբ անհանդուրժող լինել. նրանք են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նույն խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու պատգամավոր Վահե Հակոբյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանը: ՔՊ-ականները Վահե Հակոբյանին մեղադրում են Սյունիքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, Իշխան Սաղաթելյանին՝ Երեւանում իշխանության դեմ բողոքներ կազմակերպելու համար: Հատկապես երբ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, թե խորհրդարան են գալու իշխանությանը օր ու արեւ չտալու համար, չեն մոռանում: Սեյրան Օհանյանին «չեն ներում», որ 44-օրյա պատերազմից հետո իշխանությանը «թողեց» ու գնաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքը, իսկ Աննա Մկրտչյանի աններելի քայլը Նիկոլ Փաշինյանին «կապիտուլյանտ» ասելն է: Հիմա իշխանությունը նպատակ ունի խորհրդարանում օր ու արեւ չտալ այս անձանց, թիրախավորել նրանց, ու երեկվա ծեծկռտուքին հիմնականում նրանց վրա էին ՔՊ-ականները հարձակվում (Աննա Մկրտչյանին՝ ոչ): Այս ամենը իշխանական խմբակցությունը խորհրդարանում շարունակելու է դեռ երկար»: Մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
https://shamshyan.com/hy/article/2021/08/26/1194585/
2021-08-26
[]
shamshyan.com
Կուչերովկա (գյուղ, Կուպյանսկի շրջան) Կուչերովկա , գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում: Հիմնադրվել է 1864 թվականին: 2001 թվականի տվյալներով Կուչերովկա գյուղում բնակվում էր 704մարդ: Բնակավայրը զբաղեցնում է 0,817կմ^2 տարածք: Բնակչության խտությունը կազմում էր 861,69մարդ/կմ^2:
https://hy.wikipedia.org/wiki/Կուչերովկա,_գյուղ,_Կուպյանսկի_շրջան
[]
hy.wikipedia.org
Ժողովածու (2524) Ժողովածու , Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2524 թվի տակ: Ձեռագիրը գրվել է 16-րդ դարում Սողոմոն գրիչի կողմից: Գրված է թղթի վրա, որը ունի 15,6x10,5 չափս: Ձեռագիրը կազմված է 209 թերթից: Գրված է միասյուն նոտրգրով: Ունի կիսախորան լուսանցազարդ մանրանկարներ: Պահպանակը ունի 4 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ լատիներենով: Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դեղին կտավ: Հիշատակարաններ՝ գրիչ 132ա—133բ: Բովանդակություն - Ներս. Շնորհալւոյ Բանք չափաւ, Աղօթք: - Գրչի տաղ յիշատակարան: - Ներս. Լամբրոնացւոյ ներբող ի վարս Ներս. Շնորհալւոյ: - Եփրեմի Վասն ապաշխարութեան: - Ողբ: - Ան. Շիրակացւոյ Խրատ վասն խոնարհութեան: - Կաղանդացոյց: - Յաղագս ուրացող քահանայի: - Առ. Բաղիշեցւոյ Բանք խրատական (չափ.):
https://hy.wikipedia.org/wiki/Ժողովածու_(2524)
[]
hy.wikipedia.org
Տերեզա Նոչե , իտալական աշխատավորական շարժման ակտիվիստ ու առաջնորդ, ժուռնալիստ, ֆեմինիստ: Եղել է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր, առաջ քաշել մայրության պաշտպանությանն ու խնամքին ուղղված օրենսդրական բազմաթիվ նախաձեռնություններ: Կենսագրություն Տերեզա Նոչեն ծնվել է 1900 թվականի հուլիսի 29-ին, Իտալիայի Թուրին քաղաքում: Եղել է միայնակ, աշխատավորուհի մոր զավակ: Տասը տարեկանից սկսել է աշխատել Fiat Brevetti գործարանում՝ որպես փականագործ: Տասներկու տարեկանից ընդգրկվել է աշխատավորական միությունում, մասնակցել ցույցերի:Պատանեկան տարիքից սկսել է աշխատակցել թերթերին. 1914-1917 թվականներին թղթակցել է Il Grido del Popolo («Ժողովրդի ճիչը») եւ Ordine Nuove պարբերականներին: Բողոքել է Առաջին համաշխարհային պատերազմին Իտալիայի մասնակցության դեմ: 1919 թվականին անդամակցել է երիտասարդ սոցիալիստների շարժմանը: Ականատես լինելով Մուսոլինիի եւ իտալացի ֆաշիստների՝ իշխանության սանդուղքներով վերելքին՝ Նոչեն 1921 թվականին լքել է սոցիալիստների շարքերը, դարձել Իտալիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր անդամներից մեկը: Այն բանից հետո, երբ կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունները 1925 թվականին հայտարարվեցին օրենքից դուրս, Տերեզան անցել է ընդհատակ եւ գաղտնի կերպով շարունակել կազմակերպել բանվորներին: 1920-ական թվականներին ղեկավարել է երիտասարդ կոմունիստների դաշնությունը եւ նրա La voce della gioventù պարբերականը: Այդ ընթացքում ծանոթացել ու մտերմացել է իտալական կոմունիստական շարժման անվանի գործիչ Լուիջի Լոնգոյի հետ: 1926 թվականին նրանք ամուսնացել են, արտագաղթել նախ՝ Մոսկվա, այնուհետեւ՝ Փարիզ: Գաղտնի վերադառնալով Իտալիա՝ 1934 թվականի գարնանը Նոչեն կազմակերպել է բրնձի մշակությամբ զբաղվող աշխատավորների հզոր գործադուլ, ապա վերադարձել է Փարիզ, որտեղ դարձել է իտալական համայնքի աչքի ընկնող քաղաքական գործիչներից մեկը, խմբագրել "Il Grido del Popolo" թերթը, որի հնարավորությունները եւս գործի է դրել՝ պայքարելով բանվորների աշխատանքային պայմանները բարելավելու, Իտալիայում նոր-նոր ստեղծված հատուկ տրիբունալները (դատարանները) վերացնելու համար, տրիբունալներ, որոնք օգտագործվում էին որպես հակաֆաշիստներին բանտերը նետելու գործիք: Նա գլխավորել է նաեւ Իտալիայի կոմունիստների կալանավորված առաջնորդ Անտոնիո Գրամշիին ազատ արձակելու նպատակով նախաձեռնված շարժումը, Փարիզում կազմակերպել այդ պահանջով զանգվածային ցույցեր: 1934 թվականին խմբագրել է հակաֆաշիստական "La voce della donne" պարբերականը, 1936 թվականին մեկնել է Իսպանիա՝ հետեւելու այդ երկրում ծայր առած քաղաքացիական պատերազմին, հրատարակել է մի շարք սուր պամֆլետներ՝ ի պաշտպանություն իսպանացի հանրապետականների: Այն բանից հետո, երբ Ֆրանսիան 1940 թվականին նվաճվել է նացիստական Գերմանիայի կողմից, Նոչեն մնացել է Փարիզում, իտալական համայնքում կազմակերպել դիմադրության բջիջներ, եղել է պարտիզանական ջոկատի հրամանատար, ապա, Էստելլա ծածկանունով, նորից ընդհատակյա պայքար մղել: Նրան մի քանի անգամ հաջողվել է խույս տալ ֆաշիստների լարած դարաններից, բայց վերջիններիս ի վերջո կալանավորել են Տերեզային եւ ուղարկել Ռավենսբրուկի համակենտրոնացման ճամբար, որտեղից ազատվել է միայն 1945 թվականի գարնանը եւ վերադարձել Իտալիա: Այստեղ նա ընտրվել է Իտալիայի կոմկուսի ղեկավար մարմնի՝ կենտրոնական կոմիտեի անդամ, ապա՝ նաեւ հանրապետության խորհրդարանի պատգամավոր, նշանակվել տեքստիլ արդյունաբերության աշխատողների արհմիության գլխավոր քարտուղար, հիմնադրել "La voce dei tessili" թերթը: Նոչեն կոմկուսի կենտկոմի եզակի անդամներից մեկն էր, ով դեմ է քվեարկել բռնապետ Իոսիֆ Ստալինի առաջարկությանը: Իսկ հանրապետության խորհրդարանում, համագործակցելով մյուս կին պատգամավորների հետ, համառ ու հետեւողական պայքարով հասել է նրան, որ օրենք է ընդունվել աշխատող հղի կանանց հնգամսյա վճարովի արձակուրդ հատկացնելու մասին: Տերեզա Նոչեն մահացել է կյանքի 80-րդ տարում՝ 1980 թվականի հունվարի 22-ին, Իտալիայի Բոլոնիա քաղաքում: Ստեղծագործությունների ընտրանի - Nuestros hermanos, los internacionales (1937) - Tra gli eroi ed i martiri della liberta (1937) - Gioventù senza sole (1938) - Teruel martirio e liberazione di un popolo! (1939) - Ma domani fara giorno (1952) - Rivoluzionaria professional (1974) - Vivere in piedi (1978) - Estella: Autobiographie einer italienischen Revolutionärin (1981)
https://hy.wikipedia.org/wiki/Նոչե_Տերեզա
[]
hy.wikipedia.org
Սիրիահայերի համար հատկացվել է 3 ավագ դպրոց Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը՝ Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հանձնարարականով Երեւան քաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացվել է երեք ավագ դպրոց: Այդ դպրոցներն են՝ Կենտրոն համայնքում՝ թիվ 182, Արաբկիր համայնքում՝ թիվ 54 եւ Նոր Նորք համայնքում՝ թիվ 62 ուսումնական հաստատությունները. տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը: «Մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման նպատակով վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ՝ սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաեւ վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու եւ անհատական մոտեցում որդեգրելու համար», ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
https://168.am/2012/08/02/111668.html
2012-08-02
[ "Կրթություն" ]
168.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 30 մայիսի 2013 թվականի N 400-Ա Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ 1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գեւորգյանին 2013 թվականի հունիսի 6-8-ը գործուղել Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)՝ «Քաղաքացիական ծառայության իրավական համակարգի ամրապնդումը» խորագրով սեմինարին մասնակցելու համար: 2. Ընդունել ի գիտություն, որ Տ. Գեւորգյանի՝ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գեւորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Տ. Սարգսյան | | ----- | ----- | | 2013 թ. մայիսի 30 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=83590
30.05.2013
[ "Որոշում" ]
www.arlis.am
Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Քննչական կոմիտեի նախագահ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով:
https://www.shantnews.am/news/view/417186.html
2019-07-01
[ "ԱՐՑԱԽ" ]
www.shantnews.am
Արման Բաբաջանյանը չի հրաժարվի մանդատից եւ չի բացառում, որ նոր քաղաքական ուժ կարող է ձեւավորել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելուց հետո պատրաստվում է իր գործունեությունը ծավալել՝ որպես անկախ պատգամավոր: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց Բաբաջանյանը: «Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանը կարիք ունի միանգամայն նոր քաղաքական համակարգի, մտքի ու նոր քաղաքականության: Ցավոք, ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսնում հատկապես խորհրդարանական ուժերում: Մենք ունենք խորհրդարան, որը համարժեք չէ պետության ու հասարակության առջեւ ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին: Ես հետայսու արդեն անկախ պատգամավորի կարգավիճակով անելու եմ առավելագույնը՝ անհրաժեշտ ուժերին ու անհատներին համախմբելու, ու նրանց ներուժը Հայաստանի պետականությանն ու հայ ժողովրդին ծառայեցնելու համար»,- ասաց Բաբաջանյանը:Ավելի ուշ ԱԺ միջանցքում Hraparak.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք նոր քաղաքական ուժ ձեւավորել, նա պատասխանել է. «Այս պահին նման զարգացումներ չկան, բայց չեմ բացառում»:Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ ցանկանում է լքել խմբակցությունը, սակայն պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշում դեռ չի կայացրել: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ պատգամավորից մանդատի վերադարձ է ակնկալում:
https://www.tert.am/am/news/2019/09/10/arman/3090329
2019-09-10
[ "Իրադարձային" ]
www.tert.am
Սանտըգ, գյուղ Արեւմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում: Բնակչություն Գտնվում էր 1880 թվականին ուներ 114 բնակիչ:
https://hy.wikipedia.org/wiki/Սանտըգ
[]
hy.wikipedia.org
Իչեդ Անյու , գետ Ռուսաստանում, հոսում է Կոմի Հանրապետությունով: Գետաբերանը գտնվում է Իլիչ գետի ձախ ափին՝ 143 կմ հեռավորության վրա: Գետի երկարությունը կազմում է 15 կմ: Ջրագրության տվյալներ Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տեղեկությունների համաձայն՝ գետը պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Պեչորա, գետի ենթաավազանը Պեչորա գետն է մինչեւ թափվելը Ուսա, գետի գետային ավազանը Պեչորա: Ըստ աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ջրային բաժնի տարածքում Ռուսաստանի Դաշնության պատրաստած դաշնային գործակալության ջրային ռեսուրսների՝ - Ջրային օբյեկտի կոդը հանրային գրանցմամբ — 03050100112103000058914 - Կոդը ըստ հիդրոլոգիական հետազոտության (ՌԴ) — 103005891 - Ավազանի կոդը — 03.05.01.001 - Ծավալի համարը ըստ ՌԴ-ի — 03 - Թողարկումը ըստ ՌԴ-ի — 0
https://hy.wikipedia.org/wiki/Իչեդ_Անյու
[]
hy.wikipedia.org
Հայաստանի Գավաթ. Կոնեն դուբլ ձեւակերպեց Ալաշկերտի հետ եզրափակիչ խաղում «Արարատի» իվուարցի հարձակվող Մորի Կոնեն դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի Գավաթի եզրափակչի՝ «Ալաշկերտի» հետ խաղում: 25-ամյա ֆուտբոլիստը Գավաթի ընթացիկ խաղարկությունում իր գոլերի թիվը հասցրել է 6-ի, իսկ «Ալաշկերտի» հետ եզրափակիչ խաղի հաշիվը՝ 3-0: Իվուարցի ֆուտբոլիստն աչքի ընկավ 55-րդ րոպեին՝ Կարեն Մուրադյանի փոխանցումից հետո գրեթե մեն մենակ դուրս գալով դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի դեմ ու գնդակը նրա կողքով ուղարկելով դարպասը: Կոնեն եւս մեկ գոլ խփել էր առաջին կեսում: Մոտ տասը րոպե անց Կոնեն փոխարինվել է: Աղբյուր  ArmSport.am
https://www.tert.am/am/news/2021/05/15/football/3614330
2021-05-15
[ "ՍՊՈՐՏ" ]
www.tert.am
Բորսայի շենք (Մոսկվա) Բորսայի շենք , բորսայի շենք Կիտայ-գորոդում, 19-րդ դարի ճարտարապետական հուշարձան: 1873-1875 թվականներին կառուցել է ճարտարապետ Ալեքսանդր Կամինսկին ուշ էկլեկտիկ ճարտարապետության ոճով 1830-ական թվականներին կառուցված շինության (ճարտարապետ՝ Միխայիլ Բիկովսկի) տեղում, Մոսկվայի բորսայի համար: 1990-ական թվականներից շենքը զբաղեցնում է Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատը: Շինության նշանակության հետ է կապված Իլյինկի հարակից հրապարակի անունը: Նախապատմություն Մոսկվայի առեւտրականների ավանդական, տարերային «բորսան» գտնվում էր Կիտայ-գորոդի ՀԻն հյուրատան բակում (Խրուստալնի նրբանցք): 1828 թվականին առեւտրականները դիմել են գեներալ-գուբերնատոր, իշխան Դմիտրի Գոլիցինին Մոսկվայում բորսա ստեղծելու առաջարկով: Բորսան բացվեց տասնմեկ տարի անց, 1839 թվականի նոյեմբերի 8-ին: Շինարարության համար Մոսկվայի առեւտրականները գնեցին Իլյինկայի եւ Ռիբնի նրբանցքի անկյունում գտնվող տարածքը, որտեղ մի ժամանակ գտնվում էր Դմիտրի Սոլունսկու եկեղեցին, որը վերացել է 18-րդ դարում: Կես միլիոն ռուբլի արժողությամբ (մասնակիորեն ֆինանսավորվել է Նիկոլայ I-ի կողմից) բորսայի առաջին շենքը 1836-1839 թվականներին կառուցել է Ճարտարապետ Միխայիլ Բիկովսկին «վերածննդի» էկլեկտիկ ոճով: Շենքի երկու կողմերում գտնվող երկկողմանի մուտքերի միջեւ Բիկովսկին տեղադրել է բարակ մետաղական բեկորներով տերաս: Երկար տարիներ այստեղ, օդային հատվածում են հավաքվել բորսային մակլերները եւ չեն ցանկացել մուտք գործել հիմնական բորսային սրահ ինչ-ինչ պատճառներով: Շինություն 1866 թվականին բորսայի շենքը վերակառուցելու համար ձեռք է բերվել Ռիբնի նրբանցքի հարակից տարածքը: Նոր շենքը կառուցվել է 1873-1875 թվականներին Ալեքսանդր Կամինսկու նախագծի համաձայն: Շինության համար ապամոնտաժվել է Վերափոխման եկեղեցին, որն այն ժամանակ կոչվում էր Պյատնիցկայա (քանի որ նախկինում այստեղ եղել է Պարասկեւա Պյատնիցա անունով եկեղեցի): Նոր շենքը ձեռք է բերել դասական դիմանկար Իլինկիի կողմից եւ երկհարկանի նեո-վերածննդի ոճի կողային ճակատ Ռիբնի նրբանցքի կողմից: Այն նախատեսված էր մինչեւ 1150 մարդու միաժամանակյա ընդունելության համար: 1925 թվականին ճարտարապետ Իվան Կուզնեցովի նախագծով կառուցվել է եւս մեկ հարկ:
https://hy.wikipedia.org/wiki/Բորսայի_շենք_(Մոսկվա)
[]
hy.wikipedia.org
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը մտել է դատաքննության փուլ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ենթակաների գործով անցնել դատաքննության փուլին: Այս որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը եւ հեռացան նիստերի դահլիճից, տեղեկացնում է Factor.am-ը: Կներկայանան հաջորդ նիստին, թե՝ ոչ, հայտնի չէ: Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 30-ին, որտեղ դատարանը կքննի պաշտպանների գործողությունները: Դատավորը նշել է, որ Քոչարյանի պաշտպաններն առանց իր թույլտվության լքեցին դատական նիստերի դահլիճը: Գործը մեկ տարուց ավելի է դատարանում էր, սակայն դատաքննության փուլին հասնել այդպես էլ չէր հաջողվում, ընթանում էին նախնական դատական նիստեր: Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ենթակաների գործով նրան մեղադրանք է առաջադրվել Մարտի 1 -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:
https://www.panarmenian.net/arm/news/291414/
2021-03-23
[]
www.panarmenian.net
Սառնի , գյուղ Արեւմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում: Գտնվում էր Խարբերդ քաղաքից 22 կմ հյուսիս, Արածանի գետի ստորին հոսանքում: Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել:
https://hy.wikipedia.org/wiki/Սառնի
[]
hy.wikipedia.org
«Տելեվիզորի մոտ սիրո խոստովանություն չեմ կարող անել». հայ երիտասարդների սիրո խոստովանությունները Սուրբ Սարգսի տոնը սիրո խոստովանության օր է: MAMUL.am-ի նկարահանող խմբի հետ զրույցում երիտասարդներից շատերն իրենց սիրելիներին սեր խոստովանեցին, մյուսներն էլ ասացին, որ դեռ չեն գտել իրենց սիրած էակին:
https://mamul.am/am/news/99779
2017-02-11
[]
mamul.am