text
stringlengths
25
5.04M
url
stringlengths
21
217
date
stringlengths
0
10
tags
sequencelengths
0
19
source
stringclasses
40 values
Սիմեոնեն ներողություն է խնդրել խաղադաշտից հեռացվելու համար Դա անհանգստությունից է, նյարդերից: Կարող եմ միայն ներողություն խնդրել, ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն՝ մեկնաբանելով «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում: Արգենտինացի մասնագետը խաղադաշտից հեռացվել էր 26-րդ րոպեին՝ մրցավարների որոշումների դեմ չափազանց բուռն բողոքելու համար: «Ինչ վերաբերում է հաղթանակին, ապա գոհ եմ տղաների աշխատանքից: Հաղթեցինք լուրջ մրցակցի: Դա մեզ ուժ կտա եւ մոտիվացիա կհաղորդի առաջ շարժվելու համար»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ մադրիդյան առաջին դերբին ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ պատասխան խաղում «Աթլետիկոն» հաղթել էր նվազագույն հաշվով՝ նվաճելով Իսպանիայի Սուպերգավաթը:
https://sport.news.am/arm/news/45596/
2014-08-23
[]
sport.news.am
Հայ, ադրբեջանցի եւ վրացի բնապահպանները կգործեն միասին ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունը մասնակցել է «Հանուն Կովկասի կայունության» խորագրով տարածաշրջանային համաժողովին, որը Եվրոպայի «Կանաչների համաժողով» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր Վրաստանի Կանաչների կուսակցությունը: Համաժողովին հրավիրված էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչներ: Համաժողովում զեկույցով հանդես եկան Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, քննարկվեցին բնապահպանական, բնական միջոցների արդյունավետ օգտագործման, տարածաշրջանում տնտեսական զարգացման, սոցիալական բարեկեցության եւ անվտանգության հիմնախնդիրները: Կողմերը քննարկեցին հետագա համատեղ գործունեության ռազմավարությունը, որը պետք է խարսխված լինի ընդհանուր ջանքերի վրա՝ հանուն տարածաշրջանում ապրող ժողովուրդների բարեկեցության: Փետրվարի 12-ին համաժողովի տարածաշրջանային մասնակիցներն ընդունեցին ամփոփիչ փաստաթուղթ՝ «Հարավային Կովկասում կայունության եւ կայուն զարգացման համար համագործակցության սկզբունքների մասին» համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը համաձայնեցին հիմնել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած համակարգող խումբ՝ հավասարության (պարիտետային) սկզբունքով: Խմբում կընդգրկվեն քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, ովքեր ընդունում են ժողովրդավարության եւ Եվրոպայի Կանաչների շարժման սկզբունքները, Մասնակիցները պայմանավորվեցին նաեւ նախաձեռնել «Տարածաշրջանային անվտանգությունը եւ կայուն զարգացումը» ընդհանուր ծրագրահենքի ստեղծման աշխատանքները, խմբի աջակցությամբ ստեղծել ու ամրապնդել ընդհանուր վիրտուալ ցանց, որտեղ տարածաշրջանի կայուն զարգացման խնդիրների քննարկմանը կարող են մասնակից դառնալ թե անհատներ եւ թե կազմակերպություններ: Հայաստանյան պատվիրակության կազմում էին Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) փորձագետ Արմեն Թորոսյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, նույն կենտրոնի անդամ Ռուբեն Սարգսյանը, Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը, Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչ Մարինա Գարաչյանցը, «Մենք ենք տերը այս քաղաքի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը եւ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, հայտնում է ՔԱՆ լրատվական ծառայությունը:
https://www.panarmenian.net/arm/society/news/61901/
2011-02-18
[]
www.panarmenian.net
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 21 հունիսի 2007 թվականի N 820-Ն 1988 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՊԻՏԱԿԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Ստեղծել 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի քաղաքացիների ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողով (այսուհետ՝ ստաժ սահմանող հանձնաժողով): 2. Սահմանել, որ՝ 1) ստաժ սահմանող հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալն է. 2) ստաժ սահմանող հանձնաժողովի քարտուղարը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության աշխատողն է. 3) ստաժ սահմանող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչներ (համաձայնությամբ). 4) ստաժ սահմանող հանձնաժողովի անդամների՝ հանձնաժողովի գործունեությանն առնչվող գործուղման ծախսերը յուրաքանչյուր անդամի համար կատարում է այն մարմինը կամ կազմակերպությունը, որտեղ աշխատում է հանձնաժողովի անդամը: (2-րդ կետը փոփ. 15.05.08 N 452-Ն) 3. Հաստատել ստաժ սահմանող հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելվածի: 4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ստաժ սահմանող հանձնաժողովի անհատական կազմը: 5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ ապահովել ստաժ սահմանող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության պետական արխիվում պահպանվող այն փաստաթղթերի տրամադրումը, որոնք տվյալներ են պարունակում մինչեւ 1988 թվականը Սպիտակ քաղաքի կազմակերպություններում աշխատած անձանց մասին (հրամանագրքեր, հաշվառման մատյաններ, քարտեր, աշխատավարձի ցուցակներ եւ այդօրինակ այլ փաստաթղթեր): 6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ համակողմանիորեն աջակցել ստաժ սահմանող հանձնաժողովին՝ նրան ապահովելով աշխատանքային պայմաններով, տրանսպորտային եւ հանձնաժողովի անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցներով: 7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ 1) ստաժ սահմանող հանձնաժողովին ներկայացնել երկրաշարժից տուժած բնակավայրերի եւ մինչեւ երկրաշարժը դրանցում տեղաբաշխված կազմակերպությունների (հիմնարկների, ձեռնարկությունների, կոլտնտեսությունների) ցանկը եւ երկրաշարժից հետո մնացած ու գործող կազմակերպությունների ցանկը. 2) ապահովել սույն որոշման մասին տարածաշրջանի բնակչությանն իրազեկելը: 8. Ստաժ սահմանող հանձնաժողովը գործում է մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 30-ը: 9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ս. Սարգսյան | | ----- | ----- | | 2007 թ. հուլիսի 25 <br> Երեւան | | Հավելված <br> ՀՀ կառավարության 2007 թվականի <br> հունիսի 21-ի N 820-Ն որոշման Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻI. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն աշխատակարգով սահմանվում է 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի քաղաքացիների ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատանքները կազմակերպելու կարգը: 2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն աշխատակարգով եւ այլ իրավական ակտերով: 3. Հանձնաժողովի լրիվ անվանումն է՝ «Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի քաղաքացիների ապահովագրական ստաժները սահմանող հանձնաժողով»: Հանձնաժողովն ունի իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, որը հանձնաժողովի աշխատանքների դադարումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ 4. Հանձնաժողովի նպատակը Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի այն քաղաքացիների ապահովագրական ստաժի (այսուհետ՝ ստաժ) սահմանումն է, որոնց աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթերը չեն պահպանվել 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով: 5. Հանձնաժողովի գործառույթներն են՝ 1) մինչեւ 1988 թվականի դեկտեմբերի 7-ը ձեռք բերած ստաժը հաստատելուն վերաբերող քաղաքացիների գրավոր դիմում-հայտարարությունների քննարկումը, եթե նրանց ստաժը հիմնավորող արխիվային փաստաթղթերը չեն պահպանվել. 2) արխիվային տվյալների բացակայության մասին Հայաստանի Հանրապետության պետական արխիվի ներկայացրած տեղեկանքի եւ քաղաքացու գրավոր դիմում-հայտարարության հիման վրա ստաժի սահմանումը, որում նշվում են քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատել է, աշխատանքի բնույթը եւ ժամանակահատվածը. 3)պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, անհրաժեշտության դեպքում քաղաքացիների աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթեր պահանջելը եւ ստանալը: (5-րդ կետը փոփ. 15.05.08 N 452-Ն) III. ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ 6. Հանձնաժողովը քաղաքացու գրավոր դիմում-հայտարարությունն ստանալուց հետո այն քննարկում եւ ընթացք է տալիս «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Քաղաքացին իր գրավոր դիմումը հանձնում (կամ փոստով առաքում) է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ: 7. Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է քաղաքացու գրավոր դիմում հայտարարության մեջ նշված տվյալների հավաստիությունը ճշտել այլ քաղաքացիների՝ հանձնաժողովի աշխատանքներին մասնակից դարձնելու միջոցով, եթե նրանք դիմողին ճանաչում են միեւնույն կազմակերպությունում (ձեռնարկությունում, հիմնարկում, կոլտնտեսությունում, սովխոզում կամ միեւնույն համակարգում) համատեղ աշխատանքից, ինչպես նաեւ ստաժը հաստատող արխիվային փաստաթղթերին վերաբերող տեղեկանքներով եւ այդ փաստաթղթերի պատճեններով: 8. Քաղաքացու գրավոր դիմում-հայտարարությամբ ստաժ սահմանվում է մինչեւ 1988 թվականի դեկտեմբերի 7-ը աշխատած ժամանակաշրջանի համար: 9. Սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակների (այդ թվում՝ արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության եւ մասնակի) նշանակման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար: 10. Հանձնաժողովը ստաժ սահմանում է այն անձանց համար, ովքեր օրենքով սահմանված կենսաթոշակ չեն ստանում կամ կենսաթոշակի են անցել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես նաեւ հաշմանդամության կենսաթոշակ ստացող այն անձանց համար, ովքեր առաջին անգամ հաշմանդամ են ճանաչվել 1988 թվականի դեկտեմբերի 7-ից հետո եւ մինչեւ հաշմանդամ ճանաչվելն օրենքով սահմանված կենսաթոշակ չեն ստացել: (10-րդ կետը լրաց. 15.05.08 N 452-Ն) 11. Հանձնաժողովն ապահովագրական ստաժը սահմանելուց հետո քաղաքացու աշխատանքային գրքույկում կատարում է գրառում, իսկ աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում տալիս է համապատասխան տեղեկանք: Աշխատանքային գրքույկում կամ տեղեկանքում նշվում են այն կազմակերպության անվանումը, որտեղ աշխատել է քաղաքացին, նրա աշխատանքի բնույթը (պաշտոնը, մասնագիտությունը), աշխատած ժամանակահատվածը, հանձնաժողովի նիստի արձանագրության եւ որոշման համարները, նիստը կայանալու օրը, ամիսը, տարեթիվը, ինչը հաստատվում է նախագահի եւ քարտուղարի ստորագրություններով, կնքվում հանձնաժողովի կլոր կնիքով: IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ 12. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: 13. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որը պատասխանատու է դրանք պատշաճորեն կատարելու համար: Հանձնաժողովի նախագահը աշխատանքները բաշխում է հանձնաժողովի անդամների միջեւ: 14. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստը գումարվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ: Նիստի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստից 5 օր առաջ: Հանձնաժողովն իր նիստերը գումարում է Երեւան քաղաքում կամ Լոռու մարզում: 15. Հանձնաժողովի նիuտերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ՝ հանձնաժողովի՝ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: 16. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի անդամներից մեկը՝ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ: 17. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում կարող է հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների ու փորձագետների: Նիստերին կարող են մասնակցել հրավիրված անձինք: 18. Հանձնաժողովի քարտուղարը՝ 1) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստի գումարման օրվա, ժամի եւ տեղի մասին. 2) նիստի օրակարգի նախագիծը նիստից առնվազն 2 օր առաջ ներկայացնում է հանձնաժողովի անդամներին. 3) նախապատրաստում է հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը. 4) կազմում է հանձնաժողովի որոշման նախագծերը, նիստերի արձանագրությունները եւ ապահովում հանձնաժողովի անդամների ստորագրությունները. 5) հետեւում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքին եւ դրա մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին. 6) հաշվառում է հանձնաժողովի ընդունած որոշումները, դրանց պատճենները տրամադրում հանձնաժողովի անդամներին. 7) հանձնաժողովի կողմից ստաժը սահմանվելու դեպքում քաղաքացու աշխատանքային գրքույկում կատարում է համապատասխան գրառում: Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից մեկը՝ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ: 19. Հանձնաժողովի նիստի արձանագրությունները կազմվում են 2 օրինակից: 20. Հանձնաժողովն իր գործունեությունը դադարեցնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մեկ օրինակը հանձնում է պետական արխիվ, իսկ մյուսը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն: (20-րդ կետը փոփ. 15.05.08 N 452-Ն) 21. Հանձնաժողովի ընդունած որոշման մասին, քաղաքացու ցանկությամբ, նրան տրվում է իրեն վերաբերող որոշման քաղվածքը: 22. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են նախագահը եւ քարտուղարը, իսկ նիստերի արձանագրությունները՝ նաեւ հանձնաժողովի նիստին մասնակցած անդամները: 23. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, հանձնաժողովի նիստերին եւ դրանց օրակարգի ձեւավորմանը, առաջարկություններ են ներկայացնում նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ: 24. Հանձնաժողովի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է համարվել հանձնաժողովի անդամ: 25. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր մասնավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը եւ գրառվում նիստի արձանագրության մեջ: 26. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական, կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը եւ Լոռու մարզպետարանի աշխատակազմը: (հավելվածը փոփ., լրաց.15.05.08 N 452-Ն) | Հայաստանի Հանրապետության <br> կառավարության աշխատակազմի <br> ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | | ----- | ----- |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=44065
21.06.2007
[ "Որոշում" ]
www.arlis.am
Ձյան տեղումները կաթվածահար են արել Թուրքիայի ավիահաղորդակցությունը Թուրքիայում ձյան տեղումները կաթվածահար են արել ավիահաղորդակցությունը: «Թուրքական ավիաուղիները» հայտարարել է 54 ներքին եւ միջազգային չվերթների հետաձգման մասին: Հետաձգվել են, մասնավորապես, Անկարա, Կոնիա, Կայսերի, Ադանա, Դենիզլի, Էլազիգ, Մալաթիա, Էրզինջան, Մարդին, Ղազիփաշա, Իզմիր եւ Նեւշեհիր քաղաքների Սաբիհ Գյոքչենի եւ Աթաթուրքի անվան օդանավակայանների ներքին չվերթները: Աթաթուրքի անվան օդանավակայանից հունվարի 8-ին չվերթներ չեն իրականացվի դեպի Բրյուսել, Թբիլիսի, Բուդապեշտ, Սալոնիկի, Պրիշտինա, Սկոպյե եւ Աշխաբադ քաղաքներ: «Թուրքիայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ, «Թուրքական ավիաուղիները» նաեւ հայտարարել է Թել Ավիվից Ստամբուլ եւ Ստամբուլից Փարիզ ու Վիեննա չվերթները չեղյալ հայտարարելու մասին:
https://news.am/arm/news/247073.html
2015-01-08
[ "Աշխարհում", "Թուրքիա", "Հասարակություն" ]
news.am
Նեյմարը հրաժարվել է Մեսսիին համեմատել Պելեի հետ «Բարսելոնի» հարձակվող Նեյմարն ափսոսանք է հայտնել, որ գործի մեջ չի տեսել «Սանթոսի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Պելեին: Նա այդ մասին ասել է՝ ի պատասխան իր լեգենդար համերկրացուն՝ աշխարհի եռակի չեմպիոն Պելեին ու կատալոնյան թիմի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Մեսսիին համեմատելու խնդրանքի: «Ցավոք, Պելեին խաղի մեջ չեմ տեսել: Նրա մասին գիտեմ միայն իմ պապի պատմածներից: Պապս խոսում էր Պելեի մասին ու բացատրում, թե նա ինչպես էր գործում խաղադաշտում: Հիմա խոսքն ինձ համար բարդ հարցի մասին է: Ինչ էլ որ լինի, եւ Պելեն, եւ Մեսսին հանճար են»,- Նեյմարի խոսքերը մեջբերել է UOL-ը:
https://www.panorama.am/am/news/2016/03/03/neymar/1538903
2016-03-03
[ "Աշխարհում", "Սպորտ" ]
www.panorama.am
Ալիբոջան, գյուղակ Արեւմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում: Գտնվում էր Արածանիի աջակողմյան վտակ Կերմելիի օժանդակ Բելբելիքի ճյուղավորումներից մեկի վերին հոսանքում: 20-րդ դարի սկզբին ուներ 5 տուն բնակիչ:
https://hy.wikipedia.org/wiki/Ալիբոջան
[]
hy.wikipedia.org
Կրթությունը երբեք չի ավարտվում վկայականով կամ դիպլոմով. Գալուստ Սահակյան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ՝ համոզված լինելով, որ նրանք արժանապատվորեն կիրացնեն ինքնաիրացման, ինքնադրսեւորման իրենց հնարավորությունները: «Գիտելիք ունեցող մարդը տիրապետում է այնպիսի իրացվող ապրանքի, որն արժեքավոր է ցանկացած ժամանակահատվածում եւ որը պետք է գործածել թե որպես հարստություն, եւ թե որպես զենք՝ մասնակցելու արժանապատիվ երկիր, արժանապատիվ ապագա կառուցելու գործին: Սակայն գիտելիքը չի կարող օգտակար լինել եւ շոշափելի արժեք ստեղծել, առանց մարդկային բարոյական կերպարի, պատասխանատվության եւ հայրենասիրության համադրման: Ուստի ուսանողական տարիները ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլեւ մարդկային որոշակի փոխհարաբերությունների, քաղաքացիական պատասխանատվության եւ բարոյական շատ արժեքների ձեւավորման մի ժամանակահատված են, որոնք կարող են ճակատագրական դեր ունենալ հետագա կյանքի համար: Այսօր մեր բանակի շարքերը համալրում են նաեւ ուսանող երիտասարդները, ովքեր իրենց հերոսաբար են դրսեւորում որպես հայրենիքի զինվոր: Ուսանողները նաեւ մեր հասարակական եւ քաղաքական անցուդարձի կարեւորագույն դերակատարներից են: Այս ամենը վկայում է, որ ուսանողությունը ոչ միայն ամբողջացնում, այլեւ հաճախ ինքն է ձեւավորում մեր պետական, հասարակական ու քաղաքական կյանքի ներկապնակը, թելադրում օրակարգը: Դուք սովորում եք մի քանի տարի, սակայն կրթությունը շարունակվում է ողջ կյանքում եւ երբեք չի ավարտվում վկայականով կամ դիպլոմով: Կյանքի իսկական իրողություններին դուք առավելապես եւ գործնականում ծանոթանալու եք ուսման ավարտից հետո: Ուսման տարիներին ձեզ սովորեցնում են հասնել այդ իրողություններին, եւ եթե այնուհետեւ ձեր սովորածը մասնագիտության եւ աշխատանքի տեսքով չներդնեք կյանքում, ապա գիտելիքն արագորեն կմոռացվի, իսկ ուսանողական կյանքը կհամարվի անտեղի անցկացրած ժամանակահատված: Համոզված եմ, որ դուք արժանապատվորեն կիրացնեք ինքնաիրացման, ինքնադրսեւորման ձեր հնարավորությունները եւ կդառնաք բարեկեցիկ ու հզոր Հայաստանի կառուցման իրական համահեղինակներ», - ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:
https://www.aysor.am/am/news/2016/11/17/Գալուստ-Սահակյան/1169856
2016-11-17
[]
www.aysor.am
Նոր իրավիճակ Այս հարցերն իրականում անխուսափելի էին, քանի որ որքան էլ Շարժումն ու հայ հասարակությունը իր նպատակներին հասնելու տեսանկյունից մեծ հույսեր չի կապում միջազգային հանրության, այս կամ այն երկրի ու միջազգային կազմակերպությունների աջակցության հետ, սակայն անհերքելի է նաեւ այն, որ Հայաստանը համաշխարհային մեծ ընտանիքի անդամ է եւ չի կարող գործել ավտոնոմ: Այսինքն՝ միջազգային հանրության վերաբերմունքը, կարծիքն ու ուշադրությունը չի կարող որոշակի դերակատարություն չունենալ Հայաստանում կատարվող զարգացումների վրա: Իսկ եթե նույն այդ հանրությունը նաեւ որոշակի, ամենատարբեր ձեւերով արտահայտված ճնշումներ կիրառի ՀՀ գործող իշխանությունների վրա, ապա դա, բնականաբար, կօգնի գործընթացների արագացմանն ու Համաժողովրդական շարժման արագ հանգուցալուծմանը: Եւ ահա, այստեղ է, որ Շարժման համակիրների մոտ ծագում է հարցը. իսկ արդյո՞ք Վրաստանի պատերազմը, որ դեռեւս չի կարելի միանշանակորեն ավարտված համարվել, հարյուրհազարավոր անտուն մնացած փախստականների գոյությունը չեն ստիպի աշխարհին ողջ ուշադրությունը կենտրոնացնել այդ երկրի վրա: Ու թեեւ առաջին, ամենամակերեսային հայացքի դեպքում կարելի է մտածել, որ սա միանգամայն տրամաբանական մոտեցում է, այնուամենայնիվ, ավելի խոր վերլուծությունը բոլորովին այլ պատկեր է ցուցադրում: Ամբողջ խնդիրն այն է, որ Վրաստանի պատերազմն ու Հայաստանում ժողովրդավարական եւ օրինական իշխանություն հաստատելու գործընթացները որեւէ կերպ չեն կարող հատվել մեկը մյուսի հետ, քանի որ, ճիշտ է, միջազգային հանրության ուշադրությունը դեպի Վրաստան կբազմապատկվի, սակայն այն ուղղված կլինի միայն ու միայն անվտանգության խնդիրներին: Հայաստանում, սակայն, նման սպառնալիք չկա, ուստի ուշադրության կենտրոնում միայն ու միայն շարունակելու է ժողովրդավարության վերականգնման հարցը մնալ: Ավելին, իրավիճակի առավել խորը վերլուծությունը ցույց է տալիս, որ Վրաստանում տեղի ունեցածը կարող է նույնիսկ պատճառ հանդիսանալ, որպեսզի միջազգային հանրությունն էլ ավելի լրջորեն վերաբերվի այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում: Այս մոտեցումը հիմնավորելու համար՝ պետք է ընդամենը հիշել Վրաստանի անցած ուղին վերջին չորս տարիների ընթացքում, երբ երկրում տեղի ունեցավ հեղափոխություն, որից հետո արեւմտյան երկրների գործուն աջակցությամբ այն սկսեց հավակնել Հարավային Կովկասի «ժողովրդավարության կղզյակի» դերին: Այս «ձեռքբերումը» վտանգի չենթարկելու համար՝ աշխարհը նույնիսկ աչք փակեց Վրաստանի նախագահական վերջին խայտառակ ընտրությունների վրա՝ շարունակելով անվերապահ աջակցություն ցուցաբերել այս երկրին, այդ թվում՝ նրա իշխանությունների՝ արեւմտյան կառույցներին ինտեգրվելու բոլոր նախաձեռնություններին: Եւ ահա, 5-6 օրվա ընթացքում «ժողովրդավարության կղզյակ» հռչակված պետությունը կորցրեց ոչ միայն այդ տիտղոսը, այլ կանգնեց հումանիտար աղետի առաջ, երբ համար առաջին խնդիրը դարձավ փախստականների, ներքին տեղահանվածների առաջին անհրաժեշտության կենսական պայմանների ապահովումը եւ այլն: Այսինքն՝ Վրաստանում վերջին տարիներին կառուցված ժողովրդավարությունն այս պահին առավել քան խոցելի է, եւ հնարավոր չէ մի երկրում ուշադրություն կենտրոնացնել եւ աշխատել միաժամանակ երկու ուղղություններով՝ անվտանգության-հումանիտար խնդիրների եւ ժողովրդավարության: Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական զարգացումներին, ապա այս ամենի համատեքստում ակնհայտ է դառնում, որ հիմա ավելի քան երբեւէ միջազգային հանրությունը շահագրգռված պետք է լինի Հայաստանում ուժեղ, օրինական, ժողովրդի վստահությունը վայելող, լեգիտիմ, խոհեմ եւ փորձառու իշխանություն ունենալու մեջ, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն ժողովրդավարություն հաստատել, այլեւ անվտանգություն ապահովել: Բնականաբար, այս հարցում Հայաստանում չի կարող գործընկեր համարվել ներկա ավազակապետական ռեժիմը, առավել եւս այն պարագայում, որ երկրում գոյություն ունի հզոր շարժում, ստեղծվել է Ազգային կոնգրես, որն էլ, ըստ էության, արդեն սկսել է ստանձնել այլընտրանքային իշխանության գործառույթներ: Ի դեպ, Համաժողովրդական շարժման կենտրոնում նույնպես այն կարծիքին են, որ տարածաշրջանային վերջին զարգացումները չեն խոչընդոտի Շարժման հետագա ընթացքին: «Կարծում եմ՝ այս ամենից հետո կխորանա միջազգային հանրության այն գիտակցումը, որ տարածաշրջանի բոլոր երկրներում նույն մակարդակի պրոցեսների զարգացումը նպաստավոր է, եւ ուշադրությունը Հայաստանի եւ Հայաստանում ընթացող պրոցեսների նկատմամբ կաճի: Սա նշանակում է, որ մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը բոլոր ազատությունների վերականգնման եւ իրական ժողովրդավարության ուղղությամբ, իսկ իշխանությունները, որ այս պահին արգելակում են այդ պրոցեսների զարգացմանը՝ բանտերում պատանդ պահելով ընդդիմության ներկայացուցիչներին, պետք է գիտակցեն, որ ազատությունների վերականգնումը անխուսափելի է»,- մեզ հետ զրույցում ասում էր Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Վերջինիս կարծիքով, Հայաստանով զբաղվելու միջազգային մանդատն այսօր կոնկրետ կառույցի՝ ԵԽԽՎ-ի ձեռքին է, եւ անկախ այն ամենից, թե ինչ է կատարվում ՀՀ-ի շուրջը, ԵԽԽՎ-ն, ըստ Կարապետյանի, Հայաստանի հարցը տանելու է մինչեւ վերջ:
https://armtimes.com/hy/article/17993
2010-10-11
[]
armtimes.com
Իսպանացիները նշել են լոլիկի փառատոնը Իսպանիայի Վալենսիա քաղաքի հարեւանությամբ գտնվող Բունոլ բնակավայրում մի հետաքրքիր ավանդույթ կա: Ամեն տարի օգոստոսի վերջին չորեքշաբթին նշում են պոմիդորի փառատոնը: Հազարավոր մարդիկ միմյանց վրա հասած լոլիկներ են նետում: Փողոցները ծածկվում են կարմիրով: Այս տարի միջոցառումը նշվել է օգոստոսի 31-ին: «Washingtonpost»-ի հաղորդմամբ, փառատոնի ընթացքում օգտագործվել է ավելի քան 160 տոննա պոմիդոր, մասնակցել է 20 հազար մարդ: Մասնակիցների թիվը սահմանափակելու համար փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է տոմս ձեռք բերել: «Կեղտոտ» ու խառնաշփոթ օրվա նախօրեին խանութների տերերը հսկայական պլսաստմասե տարաններ են դնում իրեն շինությունների դիմաց՝ գույքը պաշտպանելու նպատակով: Փառատոնի լուսանկարներ է հրապարակել «Associated Press»-ը:
https://www.panorama.am/am/news/2016/09/06/Իսպանիա-փառատոն/1637532
2016-09-06
[ "Քաղաքական" ]
www.panorama.am
Տայգայի տերը «Տայգայի տերը» , 1968թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Նազարովը: Ֆիլմի սցենարը գրել է Բորիս Մոժաեւն իր «Տայգայի իշխանությունը» վիպակի հիման վրա: Հետագայում նկարահանվել է շարունակությունը՝ «Վկայի կուրուստը» (1971) եւ «Նախնական հետաքննություն» (1978) գլխավոր դերում Վալերի Զոլոտուխինի (տեսուչ Սերյոժկին) մասնակցությամբ: Սյուժե Տայգայական գյուղում, որտեղ տեղի է ունենում փայտեղենի լուղարկում եւ ամեն ինչ աչքի առջեւ է, կատարվում է արտակարգ դեպք. գիշերը կողոպտում են գյուղի խանութը: Հանցագործությունը խոստովանում է լաստառաք Նիկոլայ Իպատով (Միխայել Կոկշենով): Նա ձերբակալվում է, բայց երիտասարդ տեսուչ Սերյոժկինը (Վալերի Զոլոտուխին) հանգիստ չեն տալիս հարուցված քրեական գործում առկա հակասությունները. նա հասկանում է, որ Իպատովը անմեղ է: Կասկածն ընկնում է լաստառաքների արտելի եւ նրանց բրիգադիր Իվան Ռյաբոյի (Վլադիմիր Վիսոցկի) վրա: Այն գիշերը, երբ Ռյաբոյը պատրաստվում է հեռանալ գյուղից իր սիրելի կնոջ (Լիոնելլա Պիրեւա) հետ, Սերյոժկինը որոշում է բռնել նրան եւ կատարել խուզարկություն: Խուզարկության ժամանակ հայտնաբերվում են գողացված իրերը, եւ տեսուչը ստիպված է ձերբակալել նրան: Սակայն պարզվում է, որ գործին խառնված է ոչ միայն նա: Դերերում - Վալերի Զոլոտուխին — ավագ Վասիլի Ֆոկիչ Սերյոժկին - Վլադիմիր Վիսոցկի — Իվան Ռյաբոյ, լաստառաքների բրիգադիր - Լիոնելլա Պիրյեւա — Նյուրկա, խոհարար - Միխայիլ Կոկշենով — Նիկոլայ Իպատով, լաստառաք - Դմիտրի Մասանով — Նիկոլայ Նոսկով, խանութի տնօրեն - Լեոնիդ Կմիտ — Լուբնիկով (Նազարիչ), ձիապան - Էդուարդ Բրեդուն — Գենյա Վարլաշկին, լաստառաք - Իվան Կոսիխ — լաստառաք սափրած գլխով - Վլադիմիր Լիպարտ — Ֆոմկին, լաստառաք - Եկատերինա Մազուրովա — Սեմյոնովնա - Ալլա Մեշչերյակովա — Տանյա, Սերյոժկինի կինը - Վլադիմիր Ռուդին — Անտոն, լաստառաք - Պյոտր Սավին — գյուղխորհրդի նախագահ - Պավել Շպրինգֆելդ — Ստեպան, գյուղական հարբեցող Նկարահանող խումբ - Սցենարի հեղինակ՝ Բորիս Մոզաեւ - Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Նազարով - Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Նիկոլաեւ - Կոմպոզիտոր՝ Լեոնիդ Աֆանասեւ - Ֆիլմի տնօրեն՝ Ալեքսեյ Ստեֆանսկին - Ֆիլմի տնօրենի տեղակալ՝ Սերգեյ Կագրամանով - Բեմադրող նկարիչներ՝ Սեմյոն Ուշակով, Իրինա Շրետեր - Դիրիժոր՝ Մարկ Էրմլեր - Հնչյունային օպերատոր՝ Եվգենի Ֆեոդորով - Ռեժիսոր՝ Յու Դանիլովիչ - Օպերատոր՝ Ալեքսանդր Դվիգուբսկի - Նկարիչ-դիմահարդար՝ Ա. Դուբրով - Մոնտաժող՝ Ե. Միխայլովա - Կոստյումների նկարիչ՝ Վ. Կիսելյովա - Խմբագիր՝ Վ. Լեոնով Երգեր ֆիլմում Ֆիլմի համար Վլադիմիր Վիսոցկին գրել է երգեր. - «Сколько чудес за туманами кроется…» (չի ներառվել) - Բյուրեղապակե տուն («Если я богат, как царь морской…»): - Ռյաբոյի երգը («На реке ль, на озере…»): Բացի այդ, Վալերի Զոլոտուխինը կատարում է «Ой, мороз, мороз» ժողովրդական երգը: Լրացուցիչ փաստեր - Ֆիլմի նատուրալ նկարահանումները տեղի են ունեցել Վիեզժիյ Լոգ գյուղում (Մանսկի շրջան, Կրասնոյարսկի երկրամաս) եւ Մանա գետի ափին: - Նկարահանումների ժամանակ Զոլոտուխինը, իր խոսքով, «վաճառել է» Վիսոցկուն՝ թույլ տալով տեղի բնակիչներին կաթի եւ օղու դիմաց նայել դերասանին. - 1970 թվականին ֆիլմը 20-րդ տեղն է զբաղեցրել վարձույթում՝ ունենալով 26,8 մլն հանդիսատես: - Վլադիմիր Վիսոցկին կատակով հիշել է իր ելույթներում. «Հետո նկարահանեցին «Վկայի կորուստը» ֆիլմը, որտեղ նույնպես խաղացել է Զոլոտուխինը, իսկ ինձ չնկարահանեցին, քանի որ առաջին սերիայում նստեցրել են, իսկ երկրորդում՝ ազատ չեն արձակել»:
https://hy.wikipedia.org/wiki/Տայգայի_տերը
[]
hy.wikipedia.org
ԿԸՀ-ն ժամանակ է տվել «Առաքելություն» կուսակցությանը Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննարկելով 2013 թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններում ընտրական ցուցակը գրանցելու համար «Առաքելություն» կուսակցության կողմից ներակայացված փաստաթղթերը, կայացրել է որոշում՝ 48 ժամ ժամանակ տալ կուսակցությանը՝ ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Նշված ժամկետը լրանում է 2013 թ. մարտի 29-ին՝ ժամը 14:00-ին: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի փոխանցմամբ՝ ուսումնասիրությունը պարզել է, որ «Առաքելություն» կուսակցության ներկայացրած փաստաթղթերը թերի են. դրանցում բացակայում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 3.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը: Արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրել է Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերի 2013 թ. մայիսի 5-ի եւ մայիսի 26-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձեւը: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ մամլո ծառայությունից:
https://hetq.am/hy/article/24856
2013-03-27
[]
hetq.am
Հայկական պատվիրակությունը հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի հետ ԵՐԵՎԱՆ, 7ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամներ Կորյուն Նահապետյանը, Խոսրով Հարությունյանը, Մհեր Շահգելդյանը եւ Ռուբիկ Հակոբյանը դեկտեմբերի 7-ին հանդիպել են Վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պավել Ռյաբուխինի հետ, ով Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնած «Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության բնագավառում եւ խորհրդարանական դիվանագիտությունը» թեմայով քննարկումներին, որը դեկտեմբերի 8-10-ը անցկացվելու է Ծաղկաձորում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺհասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, անդամ երկրների պատվիրակությունների համագործակցությունն ավելի ակտիվ ու թափանցիկ դարձնելուն, ազատ երկխոսություն ծավալելուն, կառուցողական նախաձեռնություններով հանդես գալուն, Վեհաժողովի հանձնաժողովների եւ ընդհանրապես միջխորհրդարանական այս կազմակերպության գործունեությունն առավել ճկուն ու արդյունավետ դարձնելուն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարեւորվել են ՀԱՊԿ հանձնաժողովների՝ գալիք տարի անցկացվելիք արտագնա նիստերի, մասնավորապես Երեւանում կայանալիք պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Հանդիպմանը քննարկվել են նաեւ խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող եւ կազմակերպչական բնույթի հարցեր:
https://armenpress.am/arm/news/701977.html
2012-12-07
[]
armenpress.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 8 ապրիլի 2021 թվականի N 484-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1511-Ն եւ 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1562-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1125-Ն որոշման հավելվածի N N 1 եւ 4 աղյուսակների 2-րդ կետերը «օզոնային շերտը քայքայող նյութերի» բառերից հետո լրացնել «եւ հիդրոֆտորածխածինների» բառերով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | | Երեւան | | 08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2021 թվական:
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151509
08.04.2021
[ "Որոշում" ]
www.arlis.am
Պտղոմեոս Լագոս | Հին Եգիպտոսի Փարավոն | Հին Եգիպտոսի Փարավոն | | | ----- | ----- | ----- | | <br> Պտղոմեոս II <br>Պտղոմեոս Լագոս<br>Պտղոմեոսներ <br> <br>Ptolemaĩos SōtḗrՊտղոմեոս Լագոսի կիսանդրին Լուվրի թանգարանումՀին Եգիպտոսի փարավոնԴինաստիաՊտղոմեոսներՀաջորդողՊտղոմեոս II<br>Արքայական տիտղոս | <br> Պտղոմեոս II <br>Պտղոմեոս Լագոս<br>Պտղոմեոսներ <br> <br>Ptolemaĩos SōtḗrՊտղոմեոս Լագոսի կիսանդրին Լուվրի թանգարանումՀին Եգիպտոսի փարավոնԴինաստիաՊտղոմեոսներՀաջորդողՊտղոմեոս II<br>Արքայական տիտղոս | <br> Պտղոմեոս II <br>Պտղոմեոս Լագոս<br>Պտղոմեոսներ <br> <br>Ptolemaĩos SōtḗrՊտղոմեոս Լագոսի կիսանդրին Լուվրի թանգարանումՀին Եգիպտոսի փարավոնԴինաստիաՊտղոմեոսներՀաջորդողՊտղոմեոս II<br>Արքայական տիտղոս | | | | Պտղոմեոս II | | | Պտղոմեոս Լագոս | Պտղոմեոս II | | Պտղոմեոսներ | Պտղոմեոսներ | Պտղոմեոսներ | | Ptolemaĩos Sōtḗr | Ptolemaĩos Sōtḗr | | | Պտղոմեոս Լագոսի կիսանդրին Լուվրի թանգարանում | Պտղոմեոս Լագոսի կիսանդրին Լուվրի թանգարանում | | | Հին Եգիպտոսի փարավոն | Հին Եգիպտոսի փարավոն | | | Դինաստիա | Պտղոմեոսներ | | | Հաջորդող | Պտղոմեոս II | | | Արքայական տիտղոս | Արքայական տիտղոս | | Պտղոմեոս Լագոս (հին հունարեն՝ Πτολεμαῖος Σωτήρ, մ.թ.ա. 367—283 թթ.), Եգիպտոսում Պտղոմեոսյան դինաստիայի (մ.թ.ա. 305-30 թթ.) հիմնադիրը, Եգիպտոսի սատրապ, Ալեքսանդր Մակեդոնացու ամենամտերիմ զինակիցներից մեկը՝ եռանդուն եւ տաղանդավոր գործիչ: Կենսագրություն Պտղոմեոս Լագոսի մասին հստակ տեղեկություններ չկան, վաղ շրջանում Պտղոմեոսի մասին կենսագրություններ չեն գրվել: Բայց մեզ հասած որոշ պատառիկներով կարելի է ընդհանուր մի կենսագրական կազմել, ըստ որի՝ նա ապրել է մոտ ութսուն տարի, հենց այն տարիները, որոնք համապատասխանում են հին աշխարհում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձություններին: Այն է՝ Փիլիպոս ll Մակեդոնացու հզորացումը, նրա որդի Ալեքսանդրի կողմից Աքեմենյան տերության նվաճումը, դիադոքոսների պատերազմներն ու հելլենիստական պետությունների ձեւավորումը: Պտղոմեոսը սերում էր մակեդոնական հայտնի ընտանիքներից. մոր՝ Արսինոեի ընտանիքը բարեկամական կապերով կապված էր մակեդոնական թագավորական ընտանիքին, հայրն էլ՝ Լագոսը, պատկանում էր մակեդոնական ազնվականական ընտանիքներից մեկին: Պտղոմեոս Լագոսը ամուսնացած է եղել երեք անգամ. առաջին անգամ ամուսնացել է Արտաբազի դուստր Արտակամեի հետ: Նրա երկրորդ կինը Անտիպատրոսի դուստրն էր՝ Էվրիդիկեն, որից ծնված Պտղոմեոս Կերավնոսը դիադոքոսների պատմության մեջ մտավ որպես սարսափելի չարագործ, քանի որ սպանեց իր հովանավոր եւ մերձավոր ընկեր Սելեւկոսին: Վերջինս, սակայն, զրկվեց գահից եւ գահաժառանգ նշանակվեց Պտղոմեոսի՝ Բերենիկեի հետ երրորդ ամուսնությունից ծնված որդին՝ Պտղոմեոս ll-ը, որը հետագայում ստացավ Ֆիլադելֆոս անունը: Գործունեությունը Մ.թ.ա. 333 թ. Իսոսի ճակատամարտից հետո Պտղոմեոսը արքայի հետ միասին ոտք դրեց Եգիպտոս: Նա մեծապես հետաքրքրվում էր զինվորական խնդիրներով եւ կառավարման համակարգով: Եվ պատահական չէ, որ այս բնագավառներում նա մեծ ներդրում ունեցավ: Մ.թ.ա. 330 թ. արքան Պտղոմեոսին վստահեց թիկնապահի ազատված տեղը: Այդպես նա մուտք գործեց արքայի մերձավոր շրջապատ: Նրան վստահված էր ոչ միայն արքայի պաշտպանությունը, այլեւ շատ այլ կարեւոր գործեր, որոնցում նրան հնարավորություն էր տրվում առանձնանալ մյուսներից: Հենց այդ ժամանակվանից էլ նրան սկսեցին վստահել ռազմական կարեւորագույն գործերը: Ալեքսանդրի Արեւելյան արշավանքի ընթացքում Պտղոմեոսը իրեն ցուցաբերեց որպես ընդունակ սպա, որն առանձնանում էր իր զգուշավորությամբ եւ քաջությամբ: Մ.թ.ա. 323 թ. Ալեքսանդրի մահից հետո բոլորի, այդ թվում նաեւ Պտղոմեոսի համար, սկսվեց նոր շրջան: Բաբելոնում սատրապությունների բաժանման ժամանակ Պտղոմեոսը կարողացավ հասնել նկատելի հաջողությունների: Կարելի է նույնիսկ ասել, որ այստեղ որոշվեց նրա ճակատագիրը, քանզի նրան բաժին ընկավ հենց Եգիպտոսը, որը նրան անծանոթ չէր, քանի որ դեռեւս Ալեքսանդրի կենդանության օրոք, լինելով Եգիպտոսում, նա կարողացավ գնահատել այս երկրի բնակչության եւ դիրքի հետ կապված առավելությունները: Եվ՛ արեւելքից, եւ՛ արեւմուտքից Եգիպտոսը շրջապատված էր լայնատարած անապատներով եւ այն գրավելը այնքան էլ հեշտ գործ չէր: Երկիրը հեշտ էր պաշտպանել եւ, եթե անգամ թշնամուն հաջողվեր գրավել սահմանամերձ ամրոցները, միեւնույն է դելտայի բազուկներով բաժանված Նեղոսի հովտի եւ Վերին Եգիպտոսի միջեւ ընկած հսկայական ձգվածությունը նրան մեծ դժվարությունների առաջ կկանգնեցներ: Սակայն, այս ամենից զատ, երկիրը կառավարելու համար հարկավոր էր ստեղծել կառավարման մի կազմակերպված համակարգ եւ ստույգ գործող տեղեկատվական ծառայություն. ինչ-որ բան կարելի էր վերցնել փարավոններից եւ պարսիկներից, բայց շատ բան պիտի ստեղծվեր նորից: Պտղոմեոսյան դինաստիայի առաջին արքաների կառավարման տարիներին ձեւավորվեց հելլենիստական Եգիպտոսին բնորոշ տնտեսական եւ վարչական համակարգ: Նոր տերերը օգտագործում էին ինչպես հունական ինստիտուտները, այնպես էլ տեղական ավանդույթները՝ իրենց իշխանությունը ամրապնդելու համար: Արտաքին եւ ներքին քաղաքականությունը Պտղոմեոսի արտաքին քաղաքականության մեջ առկա էր շատ կարեւոր մի գիծ. այն է՝ Եգիպտոսի սահմանների ընդարձակումը եւ ամրապնդումը: Նրա կառավարումը խաղաղ չի անցել, քանի որ ողջ կյանքի ընթացքում վերջինս շատ պատերազմներ է մղել: Ըստ նրա՝ այդ պատերազմներն անհրաժեշտ էին, եթե նա ուզում էր մնալ որպես Եգիպտոսի կառավարիչ: Պտղոմեոսի պատերազմներն ու նրա ռազմավարությունն առանձնանում էին յուրահատուկ զգուշավորությամբ: Ի տարբերություն Ալեքսանդրի՝ Պտղոմեոսը իր բոլոր խաղաթղթերը չէր դնում սեղանին, այլ նախօրոք ամենայն մանրամասնությամբ ծրագրում էր սպասվելիք ճակատամարտը: Եգիպտոսից դուրս Պտղոմեոսի նվաճումները սկսվեցին մ.թ.ա. 322 թ.: Նա հաղթեց Պերդիկասին (Պերդիկասը սպանվեց իր իսկ վրանում՝ իր համախոհների կողմից), որն այդ ընթացքում արդեն դարձել էր կայսերական խնամակալ: Այդ ընթացքում Պտղոմեոսի հանդեպ հարգանքը այնքան էր մեծացել, որ նրան առաջարկեցին կայսրության խնամակալությունը, սակայն վերջինս հրաժարվեց այդ առաջարկից: Նա դեռեւս վաղուց էր մտադրվել իրեն վերցնել Եգիպտոսը եւ նրա համար շատ ավելի կարեւոր էր ընդլայնել եւ ամրապնդել իր դիրքերը հենց այդ երկրում: Որպեսզի ապահովեր երկիրը Պաղեստին կողմից սպասվող ներխուժումից, նա պաշտպանության կարիք էր զգում: Իսկ այդպիսի պաշտպանի դեր կարող էր ստանձնել Սիրիան, որին էլ վերջինս կարողացավ իր ձեռքն առնել: Այդ ժամանակներից սկսած Սիրիան դարձավ կռվախնձոր, որի պատճառով հետագայում բազում պատերազմներ մղվեցին: Մ.թ.ա. 313 թ. Պտղոմեոսը ներխուժեց Կիպրոս, որը եւս մեծ նշանակություն ուներ, քանի որ գտնվում էր առեւտրական կարեւոր ճանապարհների խաչմերուկում: Սակայն առավել մեծ կարեւորություն ունեցավ մ.թ.ա. 312 թ. Գազայի մոտ տեղի ունեցած ճակատամարտը, որտեղ Պտղոմեոսը եւ Սելեւկոսը հաղթանակ տարան Անտիգոնեսի որդու՝ Դեմետրիոս Պոլիորկետոսի դեմ: Մ.թ.ա. 311 թ. խաղաղության պայմանագիր կնքվեց մի կողմից Անտիգոնեսի եւ մյուս կողմից Կասսանդրոսի ու Լիսիմաքոսի միջեւ: Սկզբնապես այդ պայմանագրում Սելեւկոսի եւ Պտղոմեոսի անունները չէր շեշտվում, սակայն հետագայում Պտղոմեոսը միացավ այդ պայմանագրին: Պտղոմեոսի կյանքում եւ քաղաքականության մեջ շրջադարձային եղավ մ.թ.ա. 306 թ. Սալամինի ճակատամարտը, որտեղ վերջինս ջախջախիչ պարտություն կրեց եւ ծովում կորցրեց իր երբեմնի հզորությունը: Չնայած այդ պարտությանը՝ մ.թ.ա. 305 թ. Պտղոմեոսը իրեն Եգիպտոսի արքա հռչակեց, որից հետո նրա ներքին քաղաքականության մեջ նոր շրջան է սկսվում: Նա կառավարական կենտրոնը Մեմֆիսից տեղափոխում է դեպի Ալեքսանդրիա: Այն հիանալի դիրք ուներ եւ հանդիսանում էր հին աշխարհի ամենալավ նավահանգիստներից մեկը՝ զիջելով թերեւս միայն Կարթագենին: Վերին Եգիպտոսում հիմնելով Պտղոմայիս քաղաքը՝ Պտղոմեոսը ստեղծեց հատուկ կենտրոն, որն իր վրա վերցրեց նահանգի գլխավոր քաղաքի գործառույթները: Եգիպտոսի նոր արքայի իշխանության հենարանը զինվորական ուժն էր եւ հարկերը, որոնց օգնությամբ նա կարող էր իրականացնել բավականին հաջող ներքին քաղաքականություն: Մ.թ.ա. 283 թ. մահանում է Պտղոմեոս l-ը՝ գահը փոխանցելով որդուն՝Պտղոմեոս ll-ին, որը մ.թ.ա. 285 թվականից արդեն ստանձնել էր երկրի կառավարումը:
https://hy.wikipedia.org/wiki/Լագոս_Պտղոմեոս
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը Է. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, 95-րդ հոդվածի 3-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2005 թվականի հունիսի 9-ի «Է. Մուրադյանին Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի նախագահ նշանակելու վերաբերյալ» եզրակացությունը՝ որոշում եմ. Էդվարդ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի նախագահ: | Հայաստանի Հանրապետության <br> Նախագահ | Ռ. Քոչարյան | | ----- | ----- | | 2005 թ. հունիսի 9 <br> Երեւան <br> ՆՀ-111-Ա | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=3115
09.06.2005
[ "Հրամանագիր" ]
www.arlis.am
Մոնակոն հավակնում է Ալաբային Չնայած այն հանգամանքին, որ Մյունխենի «Բավարիան» սկսել է բանակցությունները թիմի կիսապաշտպան Դավիդ Ալաբայի հետ՝ վերջինիս պայմանագիրը երկարաձգելու հարցի շուրջ, ավստրաիցի ֆուտբոլիստին ցանկանում է իր թիմի կազմում տեսնել ֆրանսիական «Մոնակոն»: Սպասվում է, որ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կողմերը կքննարկեն 21-ամյա ֆուտբոլիստի ապագան: Ավելացնենք, որ Ալաբայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2015 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով երեք գոլի եւ երեք գոլային փոխանցման հեղինակ: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2013/11/03/monaco-alaba/909787
2013-11-03
[ "Սպորտ" ]
www.tert.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 8 դեկտեմբերի 2016 թվականի N 1161-Ա ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ 1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին 2016 թվականի դեկտեմբերի 10-13-ը գործուղել Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ)՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված գիտաժողովին եւ ցուցահանդեսին, «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը նվիրված եւ այլ միջոցառումների մասնակցելու համար: 2. Հրանուշ Հակոբյանի՝ Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիբանանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Կ. Կարապետյան | | ----- | ----- | | 2016 թ.դեկտեմբերի 8 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=110454
08.12.2016
[ "Որոշում" ]
www.arlis.am
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Զատիկին Ուկրաինայում զինադադար հաստատել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծաղկազարդի օրը կոչ է արել Ուկրաինայում Զատկի զինադադար հաստատել, հայտնում է Reuters-ը: «Իջեցրո՛ւ զենքերդ»,- Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագի ավարտին կոչ է արել Հռոմի պապը: Միաժամանակ նա նշել է, որ զինադադարը չպետք է օգտագործվի վերազինման եւ ռազմական գործողությունների հետագա վերսկսման համար, այլ՝ իրական բանակցությունների միջոցով խաղաղություն հաստատելու համար: Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր հերթին ռուսներին կոչ է արել համախմբվել իշխանությունների շուրջ:
https://mamul.am/am/news/236880
2022-04-10
[]
mamul.am
Սալվատորե Ֆերրագամո , իտալացի կոշկագործ, որը հայտնի է իր՝ ձեռքով կարված կոշիկներով: 20-ական թվականներին աշխատել է Հոլիվուդում, վերադարձել է Իտալիա եւ Ֆլորենցիայում հիմնադրել է «Salvatore Ferragamo» անվանումով սեփական ընկերությունը: Կոշիկի նկատմամբ նրա յուրահատուկ մոտեցումը հանգեցրել է այնպիսի նորամուծությունների, ինչպիսիք են սեպաձեւ եւ քառակուսի կրունկը. վերջինս համարվում է վարպետի առավել հայտնի հայտնագործություններից մեկը: Կենսագրություն Սալվատորե Ֆերրագամոն ծնվել է 1898 թվականի հունիսի 5-ին՝ Բոնիտոյում՝ Ավելինոյի մոտ, ընտանիքի տասնչորս երեխաներից տասնմեկերորդն է եղել: Այն բանից հետո, երբ նա ինը տարեկանում իր առաջին կոշիկն է պատրաստել քրոջ համար, որն այն կրել է օծման ժամանակ, հասկացել է, որ գտել է իր մասնագիտությունը: Մեկ տարի անց Նեապոլում կոշկագործություն սովորելուց հետո փոքրիկ արհեստանոց է բացել իր ծնողների տանը: 1914 թվականին նա մեկնել է ԱՄՆ, որտեղ նրա եղբայրներից մեկը Բոստոնում աշխատում էր կովբոյական երկարաճիտք կոշիկի գործարանում: Որոշ ժամանակ անց Ֆերրագամոն համոզել է եղբայրներին՝ վերադառնալ Կալիֆորնիա, սկզբում՝ Սանտա Բարբարա, հետո՝ Հոլիվուդ: Այստեղ բացել է կոշիկի նորոգման եւ անհատական պատվերներով կոշիկ պատրաստելու կրպակ, հասել է հաջողության. նրա պատրաստած կոշիկները հայտնի էին հեղինակավոր անձանց շրջանում, որի շնորհիվ Ֆերրագամոն սկսել է կոշիկներ ստեղծել ֆիլմերի դերասանների համար: Սակայն, «կոշկակար՝ աստղերի համար» մասնագիտությունը միայն մասնակի էր բավարարում նրան: Հասկանալու համար, թե ինչու են իր պատրաստած կոշիկները աչք շոյում, բայց ոտքերին կոշտուկներ առաջացնում, նա Հարավային Կալիֆորնիայի համալսարանում սկսել է ուսումնասիրել մարդու կազմությունը: ԱՄՆ-ում անցկացնելով տասներեք տարի, 1927 թվականին Ֆերրագամոն վերադարձել է Իտալիա՝ հաստատվել Ֆլորենցիայում: Նա Վիա Մանելիում արհեստանոց է բացել: Կոշիկների նմուշների վրա ոճային փորձարկումներ անելով՝ նա հարցադրումների շնորհիվ նորարարություններ է արել: 1933 թվականին հայտնել է սնանկության մասին՝ վատ կառավարման եւ տնտեսական իրավիճակի պատճառով: Բայց եւ այնպես ընկերությունը գոյատեւել է, 1950-ականներին այնտեղ աշխատել են մոտ 700 վարպետներ, որոնք օրական արտադրել են 350 զույգ ձեռքով կարված կոշիկ: Ֆերրագամոյի գնորդներից էին Ինդիրա Դեւին , Էվա Պերոնը, Ավա Գարդները, Օդրի Հեփբերնը, Մերիլին Մոնրոն: Սալվատորե Ֆերրագամոն մահացել է 1960 թվականի օգոստոսի 7-ին՝ 62 տարեկանում: Նրա մահից հետո ընկերությունը ղեկավարել են կինը՝ Վանդան, ավելի ուշ՝ նրանց երեխաները: Ընտանիք Սալվատորե Ֆերրագամոն ամուսնացած է եղել Վանդա Ֆերրագամո Միլետիի հետ: 1960 թվականին ամուսնու մահից հետո, նա ղեկավարել է ընկերությունը: Ավելի մեծ տարիքում դարձել է պատվավոր նախագահը: Ամուսիններն ունեցել են վեց երեխաներ՝ Ֆիամման, Ջովաննան, Ֆալվիան, Ֆերուչչոն, Մասսիմոն եւ Լեոնարդոն: - Ֆիամմա Ֆերրագամո դի Սան- Ջուլիանո (մահացել է 1998) տաղանդավոր կոշկագործ է եղել: Նա ստեղծել է ընկերության շատ հայտնի նմուշներ, այդ թվում՝ «նավկոշիկները» (1978) եւ Gancino. - Ջովաննա Ջենտիլե-Ֆերրագամո, ընկերության փոխնախագահ: - Ֆալվիա Վիսկոնտի-Ֆերրագամո, ընկերության փոխնախագահ: 1970-ական թվականներից սկսած ղեկավարել է մետաքսե իրերի ստորաբաժանումը: - Ֆերրուչչո Ֆերրագամո, ընկերության նախագահ: - Մասսիմո Ֆերրագամո, 1970-ական թվականներից սկսած զբաղվել է Հյուսիսային Ամերիկայում ապրանքների իրացմամբ: - Լեոնարդո Ֆերրագամո, 2000 թվականից սկսած Palazzo Feroni Finanziaria ընկերության նախագահ: Ընկերություն Ֆերրագամոյի մահից հետո նրա հիմնադրած ըկերությունը աստիճանաբար ընդլայնել է արտադրությունը, սկսել է Salvatore Ferragamo ապրանքանիշով նաեւ պայուսակներ, արեւապաշտպան ակնոցներ, մետաքսե թաշկինակներ, ժամացույցներ, օծանելիքներ եւ հագուստ արտադրել: Ընկերությունը պատկանում է Ֆերրագամո ընտանիքին, որն իր մեջ ներառում է (2006 թվականի նոյեմբեր ամսից սկսած) Սալվատորեի այրի Վանդային, նրանց հինգ երեխաներին, 23 թոռներին եւ այլ բարեկամների: Ընկերությունում գործում է մի կանոն, որ միայն ընտանիքի 3 անդանմերը կարող են միաժամանակ աշխատել ընկերությունում, ինչը կոշտ մրցակցություն է առաջ բերում: Որպեսզի լարված հարաբերությունները թուլանան, 2006 թվականի սեպտեմբերին ընտանիքը հայտնել է իր մտադրության մասին՝ արժեթղթերի 48%-ը արժեթղթերի շուկա հանելու վերաբերյալ: 2006 թվականի հոկտեմբերից կառավարիչ ու գլխավոր տնօրեն է դարձել Միկելե Նորսան: Թանգարան 1995 թվականին Ֆլորենցիայում՝ Պալացցո Սպինի-Ֆերոնիում Palazzo Spini Feroni, որը Ֆերրագամոյի կողմից գնվել էր 1930-ական թվականներին, բացվել է Սալվատորե Ֆերրագամեյի թանգարանը Salvatore Ferragamo Museum, որը նվիրված էր ընկերության պատմությանը եւ նրա հիմնադրին: Հավաքածուն իր մեջ ներառում է տասը հազարից ավելի կոշիկի նմուշներ, որոնք ստեղծվել են Ֆերրագամոյի կողմից 1920-ական թվականներին, հագուստներ եւ աքսեսուարներ՝ սկսած 1950-ական թվականներից, փաստաթղթերի արխիվ, որոնք կապված են ընկերության գործունեության հետ, ինչպես նաեւ XVIII եւ XIX դարերի կոշիկներ: 2006 թվականի դեկտեմբերին թանգարանը վերակառուցումից հետո նորից բացվել է: Ընկերության ութսունամյա հոբելյանին Շանհայում բացվել է ցուցահանդես: Հիմնադրամ 2013 թվականի մարտին Սալվատորե Ֆերրագամո ընկերությունը Salvatore Ferragamo Ֆլորենցիայում հիմնել է Ֆերրագամո բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամը նյութական օժանդակություն է ցուցաբերում երիտասարդ տաղանդավոր մոդելագործներին, որոնք զարգացնում են Սալվատորե Ֆերրագամոյի ստեղծագործական գաղափարները:
https://hy.wikipedia.org/wiki/Սալվատորե_Ֆերրագամո
[]
hy.wikipedia.org
«Առավել մանրամասն եւ մասնագիտական գնահատական-հայացք, քան իր այս հոդվածում նշել է մայրս, ես կդժվարանայի տալ». Վլադիմիր Մարտիրոսյան «Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առավել մանրամասն եւ մասնագիտական գնահատական-հայացք, քան իր այս հոդվածում նշել է մայրս՝ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Գոհար Սարգսյանը, ես կդժվարանայի տալ: Խորհուրդ եմ տալիս ընթերցել «Հայոց եկեղեցին իբրեւ հայ ժողովրդի սակրալ արքետիպ» վերտառությամբ հոդվածը եւ անել եզրակացություններ: ………………………………………………… Ժամանակակից հայ իրականության մեջ ձեւավորվել են որոշակի էկզիստենցիալ մարտահրավերներ, որոնք լուրջ խնդիրներ են առաջադրում հայ ժողովրդի ազգակրոնական ինքնությանը: Համաշխարհայնացման գաղափարախոսությունը եւ նրան այնքան հարազատ աշխարհաքաղաքացիությունը, ինչպես նաեւ ավանդական, ազգային, կրոնաբարոյական եւ այլ արժեհամակարգերի հանդեպ դրսեւորվող որոշ մերժողական մոտեցումներ վտանգավոր ազդեցություն կարող են ունենալ հայ ժողովրդի հասարակական կյանքում: Ազգային եւ հանրային կյանքը հուզող, ալեկոծող եւ վրդովմունք առաջացնողնման միտումներիցեն լեզվամշակութային ինքնատիպության ու առանձնահատկությունների համահարթեցումը, ազգային ինքնության, ազգային պատմության, ազգակրոնական եւ ընտանեկան սրբությունների հաղթահարումը, վերազգային ստանդարտների արմատավորումը: Լեզուն, պատմությունը, հայ եկեղեցին արքետիպային երեւույթներ ու սիմվոլներ են ժողովրդի համար, որոնք, որպես այդպիսին, օժտված են վիթխարի ներշնչանքով եւ զգացմունքային ուժով, «հոգեբանական ապրումների նստվածքի» տեսքով: Այդ արքետիպերը հանդես են գալիս անփոփոխ եւ կայուն կերպով, կրկնվում բազմաթիվ սերունդների կյանքում, դառնում «հոգեւոր հիգիենայի» հրամայականի հարց, արտահայտում հայ ժողովրդի համար այդ սիմվոլների վեհությունը, մատնանշում ժառանգորդությունն ու ազգահոգեբանական ամբողջականությունը: Հայ ժողովրդի համար լեզուն, պատմությունը, եկեղեցին եղել են գոյության, ինքնության խարիսխ: Դարեր շարունակ, զրկված լինելով անկախ քաղաքական իշխանությունից սեփական հայրենիքում, իսկ հայրենիքից դուրս դեգերելով օտար երկրներում՝ հայերն ազգային միասնությունը, ինքնությունն ու անհատականությունը պահել են Հայ եկեղեցու միջոցով: Միաժամանակ, դարեր ի վեր Հայ եկեղեցու մեծագույն առաքելություններից է եղել ինքնության պահպանությունը, վանական համալիրներում եւ կրթական հաստատություններում կրոնափիլիսոփայական, բարոյաիրավական համակարգերի մշակումը, հայ ժողովրդի համայնական կյանքի ընթացքի կազմակերպումը, ազգային առաքինությունների արմատավորումը, համերաշխության, հայկական էթնոմշակությաին կարծրատիպերի, ազգայի լեզվի, եկեղեցու, ընտանիքի պահպանությունն ու զարգացումը: Կրոնի հոգեբանությունից հայտնի է, թե կրոնական գաղափարները որքան ընդհանրություններ ունեն ծնողական պատկերների հետ:Հայ ազգը, եկեղեցին, ընտանիքը, լեզուն, պատմությունը միաձույլ են, եւ այդ արժեքների սրբության մեջ է հայի «հոգեւոր տան» հարատեւության գաղտնիքը, քանի որ հոգեկան կյանքը ամենայն խորությամբ կուտակել է սերունդների փորձը եւ ժառանգականության կապը, հոգեկան ապրումների նստվածքը, պայմանավորել մարդ-աշխարհ միասնությունը, սերնդեսերունդ փոխանցվելով ձերբազատվել անհատական շերտավորումից եւ դրանով համընդհանուր նշանակություն ձեռք բերել: Պետք է նկատի ունենալ, որ նման արքետիպային պատկերները, սիմվոլները միաժամանակ հանդես են գալիս հզոր, ընդարձակ, հնուց պաշտամունքի օբյեկտ հանդիսացող ինստիտուտի տեսքով, ինչպիսին հայ ժողովրդի համար Հայոց եկեղեցին է: Անդրադառնալով այսօրվա իրողություններին՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես նպատակ է դրված ստեղծել վերազգային քաղաքացիական հասարակություն, որն ընթանում է քաղաքակրթությունների համահարթեցման եւ/կամ որ նույնն է՝ ժողովուրդների (տվյալ դեպքում հայերիս) ապամշակութացման եւ վերազգային ստանդարտների արմատավորման ճանապարհով: Ակնհայտ է, որ այդ նոր պահանջներին պետք է համապատասխանեն նաեւ վարքագծային փոփոխությունները, ավանդական հոգեւոր-մշակութային արժեքների հաղթահարումը (ընտանիք, ամուսնություն, բարքեր): Հանրահայտ իրողությւոն է, որ ավանդական կրոնները, մասնավորապես Հայոց եկեղեցին, հասարակական կյանքում դավանաբանական գործունեությունից զատ ավանդույթի ուժով իրականացրել եւ իրականացնում են հոգեւոր-մշակութային գործունեություն եւ անքակտելիորեն շաղկապված են ազգային ավանդույթներին եւ սովորույթներին, պահպանում ենբարոյականության գլխավոր ատաղձները: Փաստենք, որ Հայոց եկեղեցու պատմության մեջ դրսեւորվում են պատմական անցյալի եւ ներկայի յուրահատուկ կապը, ազգամշակութային ընդհանրական գծերը, որոնք գործնականում դառնում են էթնոդավանաբանական, ազգածնական եւ ազգատարբերակիչ հատկանիշների պահապանն ու կրողը: Հայտնի է, որ V-րդ դարի աննախընթաց գրական շարժումը ծագել է իբրեւ ծառայություն քրիստոնեական կրոնի կարիքներին, բայց, միեւնույն ժամանակ, հենց իր հիմքում ունեցել է հայրենիքի անկախությանն ու հայ ժողովրդի ինքնուրույնությանը ծառայելու բուռն տենչը: Հենց այդ բուռն եւ ազնիվ տենչից է առաջացել ազգային եկեղեցի, ազգային լեզու եւ գրականություն ստեղծելու իրողությունը, որ դարեր շարունակ հայ ժողովրդի ինքնապահպանության եւ ինքնուրույն զարգացման վառ փարոսն է եղել: Ս. Պարթեւի, Մ. Մաշտոցի ու նրանց աշակերտների բեղմնավոր գործունեության հետեւանքով հայ ժողովուրդն իսկապես քրիստոնյա դարձավ, ճանաչեց ու ջերմորեն սիրեց իր անցյալն ու հայրենքը, իր պատմական հիշողությունը: Սուրբ գրքի եւ քրիստոնեկան ընդհանրական եկեղեցու ընդարձակածավալ գրականության թարգմանությունը, հույն նշանավոր փիլիսոփաների երկերը հայերենի վերածելը, թարգմանության արժանացած հանրահայտ երկերիընտրությունը այսօր եվրոպական գիտության ու գրականության համար մատչելի են դարձրել նույնիսկ միայն հայերեն թարգմանությամբ պահպանված արժեքավոր ստեղծագործություններ: Անտիկ հանրահռչակ հեղինակների ընտրությունը արտացոլումն է Հայոց եկեղեցու վանականության մտավոր լայն հետաքրքրությունների, ստեղծագործ եւ ինտելեկտուալ ակտիվության: Այս ամենի հենքի վրա է նաեւ բարձրանում է Հայոց եկեղեցու հեղինակությունը, նորից շեշտվում այն իրողությունը, որ նրա պատմությունը լինելով հայ ժողովրդի պատմության անբաժան մասը՝ միաժամանակ ինքնուրույն է եւ աղերսներ ունի բարոյագեղագիտական, իրավաքաղաքական, պատմափիլիսոփայական մտքի պատմության հետ: Այս ամենի ընդհանրացմաբ էլ կարելի է փաստել, որ Հայոց ազգային եկեղեցին եւ նրա պատմությունըմի կողմից սերտ կապի եւ հարաբերությունների մեջ են հասարակության քաղաքական եւ սոցիալական բոլոր ինստիտուտների եւ կառույցների, իսկ մյուս կողմից՝ քաղաքակրթական եւ մշակութային արժեքների հետ: Դրանով է բացատրվում այն, որ փոխադարձ այդ կապերի ու հարաբերությունների շնորհիվ Հայոց եկեղեցին հասարակական բազմազան եւ տարաբնույթ հարաբերություններում հանդես է գալիս բաց կառույցի տեսքով, մասնակից դառնում հասարակական-քաղաքական գործընթացներին՝ անհրաժեշտության դեպքում համատեղելով սուրն ու խաչը, հանդիսանալով սփյուռքի եւ հայրենիքի միջեւանքակտելի կապի միջոց, այս ունիվերսալ համատեքստում դառնալով ավելին, քան եկեղեցին է: Այս ամենի արդյունքում էլ առավելապես կարեւորվում է «հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դպրոցներում: Եվ այսօր առավել քան ակնհայտ է, որ հայ ժողովրդի ազգակրոնական ինքնությանն ուղղված վտանգավոր հավակնություններինդիմակայելու համար անհրաժեշտ է վերածնել, ակտիվացնել եւ արմատավորել կրոնաբարոյական արժեքները, ազգային, ընտանեկան սրբությունները, առողջ հասարակություն ունենալու չափանիշները»:
https://168.am/2020/07/05/1330523.html
2020-07-05
[ "Հասարակություն" ]
168.am
ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պատասխան է սպասում անվտանգության շուրջ առաջարկությունները հանձնելուց հետո ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի ղեկավար Ջերալդ Քոնոլին այն կարծքին է, որ դաշինքի կողմից անվտանգության շուրջ առաջարկությունները Մոսկվային հանձնելուց հետո «այժմ քայլը Ռուսաստանինն է»: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն նախօրյակին Ռուսաստանին են փոխանցել անվտանգության երաշխիքների շուրջ առաջարկությունների իրենց պատասխանները: Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքը պատրաստ է որքան կարելի է շուտ Մոսկվայի հետ սկսել քննարկել ռիսկերի նվազեցման հարցերը, հստակությունը, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, հրթիռների տեղակայումը, զորավարժությունները եւ միջուկային քաղաքականությունը: Ստոլտենբերգը նաեւ արտահայտվել է Բրյուսելում եւ Մոսկվայում երկու կողմերի ներկայացուցչությունների աշխատանքի վերականգնման եւ Ռուսաստան-ՆԱՏՕ-ի խորհրդի շրջանակներում շփումները շարունակելու անհրաժեշտության օգտին: Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքն անընդունելի է համարում ՆԱՏՕ-ն չընդլայնելու Ռուսաստանի առաջարկությունը, դաշինքը կշարունակի հետամուտ լինել բաց դռների քաղաքականությանը: «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկել է երկխոսության դրական ուղին: Այժմ Ռուսաստանը պետք է ցուցադրի անշրջելի ռազմական էսկալացիայից եւ դրա հետեւանքներից հետ կանգնելու իր պատրաստակամությունը»,-Քոնոլին գրել է Twitter-ում: 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը: Մոսկվան, մասնավորապես, արեւմտյան գործընկերներից պահանջում է իրավական երաշխիքներ՝ հրաժարվել դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից եւ հետխորհրդարանի երկրներում ռազմաբազաների ստեղծումից: Նաեւ առաջարկությունները կետ են պարունակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինություններ չտեղակայելու եւ Արեւելյան Եվրոպայում դաշինքի ուժերի 1997 թվականի դիրքեր հետքաշելու վերաբերյալ: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն հունվարի 26-ին Ռուսաստանին են հանձնել այդ առաջարկությունների պատասխանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://168.am/2022/01/27/1643649.html
2022-01-27
[ "Աշխարհ" ]
168.am
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կարգավորել սոցիալական փաթեթի շահառուների համար սոցիալական փաթեթի ծառայությունից օգտվելու ժամկետի, կանխարգելիչ բուժզննում չանցնելու դեպքում՝ պարտավորություն ունենալու եւ չունենալու պարագայում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման պայմանների հստակեցում, ուսման ծառայությունից օգտվելու դեպքում՝ ավարտական կուրսում սովորող ուսանողների համար սոցիալական փաթեթի գումարի ամբողջական մինչեւ ուսումնական տարվա ավարտը փոխանցման կարգավորում: Նախագծով առաջարկվում է նաեւ ընդլայնել սոցիալական փաթեթի հիփոթեքային վարկի մարման ծառայության շրջանակը: ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 2017 թվականի N - Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. 1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը եւ փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն եւ 1923-Ն, ինչպես նաեւ 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները. - 1) որոշման 5.2. կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ. «5.2. Սահմանել, որ. - 1) 2016 թվականին պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) ակտիվացնում է սոցիալական փաթեթի՝ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները եւ (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը տվյալ եւ հաջորդ տարվա համար. - 2) 2017 թվականից սկսած յուրաքանչյուր տարի սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի՝ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները եւ (կամ) սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը՝ կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու վերաբերյալ տեղեկանքն ստանալու օրվանից մեկ տարի (365 օր) ժամկետով: Ընդ որում՝ սույն կետով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ շահառուն տվյալ տարում արդեն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայություններից եւ ունի ձեւավորված պարտավորություն:»: - 2) որոշման 7-րդ կետում «ավարտը» բառից հետո լրացնել «, բացառությամբ ավարտական կուրսում սովորող ուսանողների համար կատարվող փոխանցումները:» բառերով. - 3) որոշումը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.1. կետով. «7.1. Ուսման ծառայությունից օգտվելու դեպքում շահառուն պետք է իր աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում ներկայացնի ուսանողի ավարտական կուրսում սովորելու մասին տեղեկանք՝ տվյալ բյուջետային տարվա համար նախատեսված սոցիալական փաթեթի գումարը միանվագ փոխանցելու համար:». - 4) որոշման 9-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ. «9. Սույն որոշումը չի տարածվում կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա, ընդ որում՝ - 1) hղիության եւ ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց համար սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է աշխատանքի վերադառնալու ամսվանից. - 2) մեկ մարմնից մեկ այլ մարմին տեղափոխվելու դեպքում աշխատողը սոցիալական փաթեթից կարող է օգտվել տվյալ մարմնում վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու հաջորդ օրվանից. - 3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանը չի տարածվում զինծառայողների վրա մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական վարչությունից, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե ծառայողների միասնական տեղափոխվելու դեպքերում, բացառությամբ հանրապետական գործադիր մարմնի փոփոխության (օրինակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը) դեպքում:» 2. որոշման N 1 հավելվածում. - 1) 2-րդ կետի 6-րդ ենթակետում «մետրոպոլիտենի» բառից հետո լրացնել «հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող» բառերով. - 2) 6-րդ կետում «բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին» բառերը հանել. - 3) 7-րդ կետում «կարգի 8.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «որոշման 7.1-ին եւ 8.1-ին կետերով նախատեսված դեպքերում» բառերով. - 4) 8-րդ կետից «2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցման համար դիմում ներկայացվելու դեպքում տվյալ եռամսյակի հասանելիք ամիսների սոցիալական փաթեթի գումարները եւս փոխանցվում է աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին:» նախադասությունը հանել. - 5) 11-րդ կետում «շարունակվում են փոխանցվել» բառերը փոխարինել «միանվագ փոխանցվում են» բառով. - 6) 12-րդ կետում «արձակելն» բառից հետո լրացնել «աշխատողից կամ դրա անհնարինության դեպքում՝ բանկից» բառերով. - 7) 12.1-ում «ստորաբաժանումը» բառից հետո լրացնել «շահառուից» բառով. 3. որոշման N 2 հավելվածում. - 1) Ձեւ N 2-ի 1-ին կետում «համապատասխանում են» եւ «հրապարակված են» բառերից հետո լրացնել ««Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության,» բառերով. - 2) Ձեւ N 2-ի 4-րդ կետում «տրամադրված՝» բառից հետո լրացնել ««Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության,» բառերով. - 3) Ձեւ N 2.1-ում՝ վերնագրում եւ տեքստում ««Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության» բառերից առաջ լրացնել ««Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության,» բառերով. - 4) Ձեւ N 4-ում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության» բառերով. 4. որոշման N 3 հավելվածի 2.4.13 կետը ուժը կորցրած ճանաչել 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 2017 թվականի N - Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. 1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը եւ փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն եւ 1923-Ն, ինչպես նաեւ 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները. - 1) որոշման 5.2. կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ. «5.2. Սահմանել, որ. - 1) 2016 թվականին պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) ակտիվացնում է սոցիալական փաթեթի՝ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները եւ (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը տվյալ եւ հաջորդ տարվա համար. - 2) 2017 թվականից սկսած յուրաքանչյուր տարի սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի՝ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները եւ (կամ) սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը՝ կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու վերաբերյալ տեղեկանքն ստանալու օրվանից մեկ տարի (365 օր) ժամկետով: Ընդ որում՝ սույն կետով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ շահառուն տվյալ տարում արդեն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայություններից եւ ունի ձեւավորված պարտավորություն:»: - 2) որոշման 7-րդ կետում «ավարտը» բառից հետո լրացնել «, բացառությամբ ավարտական կուրսում սովորող ուսանողների համար կատարվող փոխանցումները:» բառերով. - 3) որոշումը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.1. կետով. «7.1. Ուսման ծառայությունից օգտվելու դեպքում շահառուն պետք է իր աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում ներկայացնի ուսանողի ավարտական կուրսում սովորելու մասին տեղեկանք՝ տվյալ բյուջետային տարվա համար նախատեսված սոցիալական փաթեթի գումարը միանվագ փոխանցելու համար:». - 4) որոշման 9-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ. «9. Սույն որոշումը չի տարածվում կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա, ընդ որում՝ - 1) hղիության եւ ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց համար սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է աշխատանքի վերադառնալու ամսվանից. - 2) մեկ մարմնից մեկ այլ մարմին տեղափոխվելու դեպքում աշխատողը սոցիալական փաթեթից կարող է օգտվել տվյալ մարմնում վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու հաջորդ օրվանից. - 3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանը չի տարածվում զինծառայողների վրա մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական վարչությունից, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե ծառայողների միասնական տեղափոխվելու դեպքերում, բացառությամբ հանրապետական գործադիր մարմնի փոփոխության (օրինակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը) դեպքում:» 2. որոշման N 1 հավելվածում. - 1) 2-րդ կետի 6-րդ ենթակետում «մետրոպոլիտենի» բառից հետո լրացնել «հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող» բառերով. - 2) 6-րդ կետում «բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին» բառերը հանել. - 3) 7-րդ կետում «կարգի 8.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «որոշման 7.1-ին եւ 8.1-ին կետերով նախատեսված դեպքերում» բառերով. - 4) 8-րդ կետից «2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցման համար դիմում ներկայացվելու դեպքում տվյալ եռամսյակի հասանելիք ամիսների սոցիալական փաթեթի գումարները եւս փոխանցվում է աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին:» նախադասությունը հանել. - 5) 11-րդ կետում «շարունակվում են փոխանցվել» բառերը փոխարինել «միանվագ փոխանցվում են» բառով. - 6) 12-րդ կետում «արձակելն» բառից հետո լրացնել «աշխատողից կամ դրա անհնարինության դեպքում՝ բանկից» բառերով. - 7) 12.1-ում «ստորաբաժանումը» բառից հետո լրացնել «շահառուից» բառով. 3. որոշման N 2 հավելվածում. - 1) Ձեւ N 2-ի 1-ին կետում «համապատասխանում են» եւ «հրապարակված են» բառերից հետո լրացնել ««Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության,» բառերով. - 2) Ձեւ N 2-ի 4-րդ կետում «տրամադրված՝» բառից հետո լրացնել ««Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության,» բառերով. - 3) Ձեւ N 2.1-ում՝ վերնագրում եւ տեքստում ««Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության» բառերից առաջ լրացնել ««Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության,» բառերով. - 4) Ձեւ N 4-ում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության» բառերով. 4. որոշման N 3 հավելվածի 2.4.13 կետը ուժը կորցրած ճանաչել 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1.Անհրաժեշտությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է պրակտիկայում ի հայտ եկած հետեւյալ հիմնական խնդիրների իրավական լուծումները ապահովելու նպատակով՝ սոցիալական փաթեթի շահառուների համար սոցիալական փաթեթի ծառայությունից օգտվելու ժամկետի, կանխարգելիչ բուժզննումը չանցնելու դեպքում պարտավորություն ունենալու եւ չունենալու պարագայում սոցփաթեթի գումարի փոխանցման պայմանների հստակեցում, ուսման ծառայությունից օգտվելու դեպքում ավարտական կուրսում սովորող ուսանողների համար սոցիալական փաթեթի գումարի ամբողջական մինչեւ ուսումնական տարվա ավարտը փոխանցման կարգավորում, շահառուի կողմից ձեռք բերված ծառայության համար կնքված պայմանագրի օրինակը բանկ ներկայացնելու պարտավորության վերանայում: Միաժամանակ Նախագծով առաջարկվում է ընդլայնել սոցիալական փաթեթի հիփոթեքային վարկի մարման ծառայության շրջանակը: 2.Ընթացիկ իրավիճակը եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը 1. ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 5.2-րդ կետով սահմանվել է, որ 2016թ. հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառուների համար սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու պարտադիր նախապայման է կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելը: Շահառուն 2016 թվականի ընթացքում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը անցնելու դեպքում ակտիվացնում է տվյալ եւ հաջորդ տարվա համար սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու իրավունքը, իսկ 2017 թվականից սկսած՝ կանխարգելիչ բժշկական քննությունն անցնելով՝ սոցիալական փաթեթը ակտիվանում է մեկ տարի ժամկետով, անկախ ձեւավորված պարտավորություններից: 2. Որոշման 7-րդ կետով նախատեսված է, որ սոցիալական փաթեթի ուսման վճարի ծառայությունից օգտվելու դեպքում փոխանցումները կատարվում են ամսական կտրվածքով մինչեւ տվյալ բյուջետային տարվա ավարտը: Ստացվում է մի իրավիճակ, երբ ավարտական կուրսում սովորող ուսանողը ավարտում է ԲՈՒՀ-ը հունիս-հուլիս ամիսներին, սակայն գումարը փոխանցվում է մինչեւ տարեվերջ ամսական կտրվածքով: 3. Գործող կարգավորումներով հիփոթեքային վարկի ամսական վճարման մարման ծառայությունից սոցիալական փաթեթի շահառուները կամ ընտանիքի անդամները օգտվելու իրավունք ունեն, եթե աշխատողի հիփոթեքային վարկի պայմանները համապատասխանում են «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կամ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկի ընդհանուր պայմաններին: Սոցիալական փաթեթի շահառուների մեծ մասը պետական ծառայողներ են, ովքեր օգտվում են նաեւ «Պետական ծառայողներին մատչելի բնակարան» եւ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրերից եւ չեն կարողանում օգտվել սոցիալական փաթեթի հիփոթեքային վարկի մարման ծառայությունից: 4. Որոշման N 1-ին հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ աշխատանքից ազատվելու դեպքում, եթե շահառուն պարտավորություն ունի, գործատուն պարտավորությունների չափով փոխանցում է կատարում ամսական կտրվածքով, բայց ոչ ավելի քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին լրանալը, որը արհեստականորեն խոչընդոտում է գործընթացը: 3.Կարգավորման նպատակը եւ բնույթը Նախագծով առաջարկվում է՝ - սոցփաթեթի շահառուների համար սահմանել կանխարգելիչ բժշկական քննություն անցնելուց հետո ծառայություններից օգտվելու հստակ ժամանակահատված եւ պարտավորություն ունենալու դեպքում՝ բանկերից սոցփաթեթի գումարների փոխանցման պարտավորություն՝ անկախ օգտվելու իրավունք ձեռք բերած ժամանակահատվածի, - ավարտական կուրսում սովորող ուսանողների համար շահառուի սոցիալական փաթեթի միջոցներից գումարի միանվագ փոխանցման պարտավորություն, - սոցփաթեթի շահառուներին տալ հնարավորություն սոցփաթեթի գումարը ուղղել նաեւ «Պետական ծառայողներին մատչելի բնակարան» եւ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրերից օգտվելու դեպքում, - սոցփաթեթի շահառուի աշխատանքից ազատման եւ պարտավորություն ունենալու դեպքում պարտավորությունների չափով գումարը միանվագ փոխանցելու հնարավորություն (հստակեցվում է դրույթը): 4.Ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունմամբ ակնկալվում է իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների իրավական լուծումների ապահովում: ՏԵՂԵԿԱՆՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ՝ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի: ՏԵՂԵԿԱՆՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
https://www.e-draft.am/projects/475
17.10.2017
[]
www.e-draft.am
«ԵՏՄ-ն ելք չի՝ԵՏՄ-ն փակուղի է». Անդամակցությունից ի վեր Հայաստանի տնտեսությունը հետընթաց է ապրել «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: — 2014թ., երբ խոսք էր գնում Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին, կառավարության ներկայացուցիչները պնդում էին, որ անդամակցության դեպքում ՀՀ պետբյուջեի մուտքերը զգալիորեն ավելանալու են, որ Հայաստանի տնտեսության համար զարգացման նոր հնարավորություններ են բացվում: Արդեն ամփոփվել են առաջին չորս ամիսների արդյունքները. արդյոք կարո՞ղ ենք ասել, որ այդ սպասումները կամ կանխատեսումները արդարացված էին: — Այո՛, ԵՏՄ-ին անդամակցելու փաստարկներից մեկն էլ այն էր, որ անդամակցության դեպքում մեր բյուջետային մուտքերը կարող են ավելանալ, ինչը ես նշել եմ, որ չէր կարող տեղի ունենալ, եւ այդպես էլ հենց տեղի ունեցավ: Քանի որ Հայաստանի մասնաբաժինը ԵՏՄ ընդհանուր մաքսատուրքերից կազմելու էր 1,13 տոկոս, հաշվարկվում էր, որ դա կկազմի մոտ 250 միլիոն դոլար: Հիմա տեսնենք, թե ինչ ունենք իրականում. 2014թ. Հայաստանի պետբյուջեն մաքսատուրքի գծով ստացել է 48 մլրդ դրամ կամ 117 մլն դոլար, այդ հաշվարկից ելնելով՝ ԵՏՄ անդամակցության դեպքում մաքսատուրքերը պետք է կրկնապատկվեին, եւ մի բան էլ ավել: 2014թ. հունվար-ապրիլ ամիսներին մաքսատուրքերը կազմել են 14,2 միլիարդ դրամ կամ 34,6 մլն դոլար, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում 19,7 մլրդ դրամ կամ 41,1 մլն դոլար: Ինչպես տեսնում եք, չորս ամսում աճը դոլարային արտահայտությամբ կազմել է ընդամենը 6,5 մլն դոլար: Սա նշանակում է, որ տարվա կտրվածքով այդ աճը կարող է կազմել 25-26 մլն, ինչը նշանակում է, որ աճը ոչ մի դեպքում չի կարող 130 կամ 140 մլն լինել, ինչպես կանխատեսում էր կառավարությունը: Բայց մյուս կողմից՝ պետք է տեսնել, որ բյուջեի մյուս մուտքային հոդվածներով կա արդյունքների զգալի նվազում, եթե դա հաշվարկում ենք ոչ թե դրամով, այլ դոլարով: Բյուջեի մուտքերը դրամային արտահայտությամբ աճել են 101,6 տոկոսով, բայց երբ նայում ենք դոլարային արտահայտությամբ՝ նվազումը անհամեմատ մեծ է. 2014թ. հունվար-ապրիլին մուտքերը բյուջե եղել են 825 մլն դոլար, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում 715,8 մլն, այսինքն 109,2 մլն դոլարով պակաս: Ակնհայտ երեւում է, որ մենք ունենք տեղական արտադրության կրճատում, քանի որ եթե 2014թ. առաջին չորս ամիսներին շահութահարկի գծով մուտքերը եղել են 41 մլրդ դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում 40,8 մլրդ, դրամային արտահայտությամբ թերակատարումը չնչին է, բայց դոլարային արտահայտությամբ արդեն շատ զգալի: Էական նվազում կա հաստատագրված վճարների մասով. այս տարի մուտք է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի 34,2 տոկոսը, իսկ շրջանառության հարկի՝ 71,3 տոկոսը: Սրանք ցուցանիշներ են, որոնք խոսում են երկրի ներքին տնտեսական վիճակի վատթարացման մասին: Շատ հետաքրքիր ցուցանիշ ենք տեսնում բնական պաշարների օգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանման համար վճարների մասով: Չնայած հանքարդյունաբերությունը այս չորս ամիսներին աճել է 130,9 տոկոսով, սակայն վճարները կազմել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 91,2 տոկոսը: Ամփոփելով այս տվյալները, որոնք ընդհանուր պատկերի միայն մի փոքր մասն են կազմում, ուզում եմ ասել, որ պատկերը կարող էր շատ ավելի վատ լինել, եթե մենք չունենայինք դրամի գերարժեւորում, որը պահպանվում է Կենտրոնական բանկի պահուստների հաշվին, ինչը, իհարկե, երկար շարունակվել չի կարող: — Հայաստանի որոշ տնտեսվարողներ պնդում են, որ դրամի գերաժեւորումը հարվածում է իրենց տնտեսական գործունեությանը եւ անհրաժեշտ է դրամի արժեզրկում ռուսական ռուբլու արժեզրկման չափով, որպեսզի մեր արտադրողը մրցունակ լինի ռուսական շուկայում, Դուք համաձա՞յն եք այդ տեսակետի հետ: — Եթե դրամն արժեզրկվեր, մենք կունենայինք սղաճ, եւ ԿԲ-ն չէր կարողանա կատարել սահմանադրական իր ֆունկցիան՝ ապահովել գների կայունությունը: Ինչ վերաբերում է փոխարժեքը պահելու ճիշտ կամ սխալ լինելուն, ապա նայած թե որ տեսանկյունից ենք դրան նայում: Մենք ներմուծող երկիր ենք եւ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, եւ դրամի արժեւորումը ձեռնտու է ներմուծողներին ու սպառողներին: Սպառողները իրենց եկամուտը ստանում են դրամով, եւ որքան բարձր է դրամի փոխարժեքը, այնքան բարձր է գնողունակությունը: Իհարկե, բարձր փոխարժեքը լավ չէ արտահանողների համար: Բայց մենք գիտենք, թե ինչ վիճակում է այսօր գտնվում մեր արտահանումը, եւ այդ պատճառով է, որ հարց է առաջանում՝ դրամը արժեզրկենք, որ ինչ արտահանենք: Բայց մյուս կողմից՝ դրամի գերարժեւորումը երկար պահպանել չենք կարող, որովհետեւ ԿԲ պահուստները անսահմանափակ չեն: Եթե նկատի ունենանք, որ տրանսֆերտները, ուղղակի օտարերկրյա ներդրումները, արտահանման մակարդակը, այսինքն՝ երկիր մտնող արտարժույթի ծավալը կմնա այս մակարդակի վրա, ապա ԿԲ պահուստները շատ արագ կսպառվեն: Ես չեմ կարող ասել, թե դա երբ տեղի կունենա, բայց հնարավոր եմ համարում, որ ամեն պահի կարող է տեղի ունենալ դրամի հերթական արժեզրկում: — Հիմա տարբեր կարծիքներ են հնչում Հայաստանի տնտեսության ներկա վիճակի եւ ապագայի մասին: Միջազգային կառույցները պնդում են, որ 2015թ. արձանագրվելու է տնտեսական անկում, մինչդեռ տարբեր պաշտոնյաներ պնդում են, որ մեր տնտեսությունը շարունակում է աճել: Ո՞ւմ հավատալ: — Վերջերս հրապարակվեց ՀՆԱ վերաբերյալ հաշվետվությունը՝ հաշվարկված արտադրական եղանակով, եւ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հաշվարկված էր մոտ 600 դոլար՝ չորս ամսվա կտրվածքով: Իհարկե, տարվա ընթացքում կարող են փոփոխություններ լինել, բայց միջինացված արդյունքը շատ չի տարբերվելու եւ տարվա կտրվածքով կազմելու է 2500 դոլար: Անցյալ տարի այդ ցուցանիշը 2800-2900 դոլարի սահմաններում էր: Հիմա դուք ասեք՝ ունենք ՀՆԱ-ի ավելացո՞ւմ, թե՞ նվազում, չնայած կարող են ասել, որ դրամային արտահայտությամբ կա ավելացում՝ 2,2 տոկոս, բայց ոչ ոք ՀՆԱ-ն դրամով չի հաշվում: — Ինչ եք կարծում՝ ո՞րն է տնտեսական նման իրավիճակի պատճառը եւ ո՞րն է ելքը: — Մի բան կարող եմ հաստատ ասել, որ ԵՏՄ-ն ելք չի, ընդհակառակը ԵՏՄ-ն փակուղի է: Բոլորս ականատեսն ենք, որ ԵՏՄ-ում տեղի է ունենում տնտեսության փլուզում, ինչպես կարող է այդ վիճակում մեզ մոտ աճ լինել: Ուզում եմ մի քիչ անդրադառնալ մաքսային միություն երեւույթին, երբ երկրները միավորվելով ազատականացնում են իրար միջեւ տեղի ունեցող առեւտուրը, եւ այդ դեպքում ակնկալվում է սիներջիկ էֆեկտ, երբ բոլորը պետք է օգուտ ստանան դրանից: Վայների տեսությունը ասում է, որ եթե առեւտուր ծագում է երկրների միջեւ, այո, նրանք փոխադարձաբար շահում են, բայց Հայաստանի դեպքում մենք տեսնում ենք, որ շահում է միայն Ռուսաստանը, որը ցանկանում է, որ իր ապրանքները ավելի մրցունակ լինեն Հայաստանի շուկայում, ձգտում է հասնել նրան, որ Հայաստանը առեւտուր չանի երրորդ երկրների հետ: Բացի այդ, ռուսաստանցի արտադրողները ոչնչացնում են մեր արտադրողներին, քանի որ նրանք մի քանի առավելություն ունեն մեր արտադրողների նկատմամբ՝ կապված հումքի, էներգառեսուրսների մատչելիության եւ այլ առումներով: Այս իմաստով սիներջիկ էֆեկտից օգտվում է Ռուսաստանը, իսկ Հայաստանը տուժողի դերում է: — Ներմուծումը չորս ամիսներին նվազել է 36 տոկոսով, կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանում կենսամակարդակը 1/3-ով նվազել է: — Եթե կոպիտ հաշվարկ կատարենք, ապա կարող ենք, այո, ասել, որ հայ հասարակության կենսամակարդակը, բարեկեցությունը 36 տոկոսով նվազել է: Սա նշանակում է, որ ինչպես շարքային սպառողների, այնպես էլ ձեռնարկատեր սպառողների եկամուտները, գործունեություն ծավալելու հնարավորությունները 36 տոկոսով նվազել են: Եվ այս ամենը, անշուշտ, Հայաստանի ԵՏՄ մտնելու արդյունքն է: Շատերը կարող են ասել, որ հարեւան Վրաստանը եւս տնտեսական դժվարություններ ունի, քանի որ նրա տնտեսությունն էլ է կապված ռուսական շուկայի հետ, բայց Վրաստանը, այլ երկրներ, որոնք ունեն այդ դժվարությունները, ունեն դրանք հաղթահարելու ելքեր, ունեն այլ շուկաներ վերակողմնորոշվելու հնարավորություն, բայց ԵՏՄ-ն փակուղի է, այնտեղից ոչ մի ելք չի կարող լինել: ԵՄ-ին ասոցացվող Վրաստանի եւ ԵՏՄ-ին անդամակցած Հայաստանի վիճակների տարբերությունը արդեն երեւում է, եւ ապագայում այդ տարբերությունը ավելի է մեծանալու, եւ մենք ավելի պարզ ենք տեսնելու մեր կատարած ընտրության սխալ լինելը: 2013թ. մենք հնարավորություն ունեինք ԵՄ-ին ասոցացվելու միջոցով ոչ միայն պահպանել եղածը, այլ որակական առումով նոր աստիճանի բարձրացնել մեր տնտեսությունը, իսկ հիմա մենք ոչ միայն չենք կարողանում եղածը պահպանել, այլ ընդհակառակը՝ անընդհատ հետընթաց ենք ապրելու:
https://www.1in.am/1635473.html
2015-06-01
[]
www.1in.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին «ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վավերացնել 2017 թվականի հունվարի 30-ին ստորագրված՝ «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված): Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հանրապետության նախագահ | Ա. Սարգսյան | | ----- | ----- | | 2020 թ. սեպտեմբերի 29 Երեւան ՀՕ-428-Ն | | Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2020 թվական:
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146332
18.09.2020
[ "Օրենք" ]
www.arlis.am
UNICEF-ը կշարունակի աշխատել Ռուսաստանում. Известия ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) կշարունակի աշխատանքը Ռուսաստանում, սակայն այլ ձեւաչափով, հայտնում է izvestia.ru-ն: Օրերս ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանը «դուրս է հանում» իր տարածքից երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ամենախոշոր միջազգային կազմակերպությանը: Սակայն հիմնադրամից «Իզվեստիա»-ին հայտնել են, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աշխատանքը, ուղղակի այլ ձեւաչափով: Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Բադուն վստահեցրել է, որ խոսքը Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագրի վերակնքման մասին: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության պայմանագիրը սպառվել էր մոտավորապես 9 ամիս առաջ եւ չէր երկարաձգվել ՌԴ ԱԳՆ նախաձեռնությամբ: Երկու տարի առաջ նախարարությունը հայտարարել էր Ռուսաստանի՝ օգնություն ստացողի կարգավիճակից դոնորի կարգավիճակի անցնելու ցանկության մասին»,- ասել Բադը: Նա նշել է, որ այժմ Ռուսաստանի հետ բանակցություններ են տարվում համագործակցության նոր ձեւաչափեր մշակելու համար, որը կսկսվի հաջորդ տարվանից: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2012/10/10/unicef-russia/605238
2012-10-10
[]
www.tert.am
Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի Պեդրո Ալմոդովարը Կաննի կինոփառատոնի ժյուրին այս տարի կգլխավորի աշխարհահռչակ կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: 67-ամյա կինոռեժիսորը առաջին իսպանացին է, ում նման պատիվ է ընձեռվում: «Օսկարների», «Ոսկե գլոբուսների» եւ Կաննի մի շարք մրցանակների արժանացած կինոռեժիսորը հայտարարել է, թե երջանիկ է նման պատասխանատվություն ստանձնելու համար: Կաննի 70-րդ հոբելյանական փառատոնը կանցկացվի առաջիկա գարնանը՝ մայիսի 17-ից 28-ը:
https://www.azatutyun.am/a/28270175.html
2017-01-31
[]
www.azatutyun.am
Մյասնիկյանում գողության մեղադրանքով հետախուզվող կին է հայտնաբերվել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 21.00-ին, Մյասնիկյան պողոտայի 20 հասցեից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Սուսաննա Մ.-ն, որը մայիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
https://armlur.am/525033/
2016-05-05
[]
armlur.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 22 սեպտեմբերի 2023 թվականի N 1620-Ա «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: 2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | | Երեւան | | 22.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182932
22.09.2023
[ "Որոշում" ]
www.arlis.am
Թադեւոս Խաչատրյանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման եւ անցկացման մասին 2016թ մայիսի 25-ին ժամը 12.00-ին Թադեւոս Խաչատրյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով: 2016թ հունիսի 17-ին ժամը 12:00-ին սնանկության գործով կառավարիչ՝ Հ.Ասոյանի կողմից Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երեւան, Տիգրան Մեծի պող. 23/1 / տեղի կունենա Թադեւոս Խաչատրյանի պարտավորությունների համար ՙՅունիբանկ' ԲԲԸ-ում գրավադրված իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով: 1-լոտ Հ.Հ. ք. Երեւան , Կենտրոն վարչական շրջան Վարդանանց նրբ. 122/4 հասցում գտնվող բնակելի տուն: Բնակելի տւնը քարե 3 հարկանի, 2005թ կառուցված, ընդհանուր մակերեսը 279.2 քմ, որից 201.0 քմ-ն 1-ին, 2-րդ, 3-րդ հարկերն են իսկ ձեղնահարկը 78.0 քմ, բնակելի տունը գտնվում է բարվոք վիճակում մեկնարկային գինը՝ 57.458.000 ՀՀ դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված աճուրդով վաճառվող գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաեւ վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահին դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի եւ նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը եւ նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% եւ 5%: Աճուրդի մասնակցության վճարը եւ նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ' ՓԲԸ-ում բացված 1930032250030100 Թադեւոս Խաչատրյանի սնանկության հատուկ հաշվին մինչեւ աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչեւ աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երեւան, Տիգրան Մեծի պող. 23/1 /Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաեւ աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ՝ Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
https://www.azdarar.am/announcments/org/46/00174071/
25.05.2016
[ "Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ", "Ֆիզիկական անձիք" ]
www.azdarar.am
«Վավերացնում եմ»Հայաստանի ՀանրապետությանՆախագահ Ռ. Քոչարյան9հուլիսի 2002 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 27հունիսի 2002 թվականի N 915-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» ՆՀ-1132-Ն հրամանագրի 2-րդ կետի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը միացման ձեւով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կազմում գործող «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կանոնադրությունը եւ կառուցվածքը: 3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ա. Մարգարյան | | ----- | ----- | | 2002 թ. հուլիսի 4 <br> Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=9634
27.06.2002
[ "Որոշում" ]
www.arlis.am
«Հրապարակ». Ինչից էին ծագել Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին խոսակցությունները «Մի քանի օր է՝ հակասական տեղեկություններ են տարածվում Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին: Նախ «Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց՝ Ադրբեջանի պահանջով» գրությամբ լուսանկարներ տարածվեցին, ապա գրվեց, որ ռուսներն են դրդել հանել արձանը, քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հերքեց դա: Ավագանու անդամներից մեկն էլ կանգուն արձանի տեսանյութը տարածեց: Ինչի՞ց է ծագել աղմուկը: Մեր աղբյուրն ասաց, որ արձանի պատվանդանը կառուցվել է անցած տարի, սեպտեմբերին պետք է տեղադրվեր կիսանդրին, բայց պատերազմը խանգարել է, եւ այն տեղադրվել է 2021-ի հունվարի 25-ին, սակայն պաշտոնական բացման արարողություն չի եղել: «Կիսատ աշխատանքներ կան, պետք է ավարտենք, նոր բացումն անենք: Փողոցը, որտեղ տեղադրվել է, պետք է ասֆալտապատեինք, բայց պատերազմը սկսվեց՝ չարեցինք, եկող տարի է նախատեսվում: Արձանի երկու կողմը քանդված է, քանդակագործը պիտի գա՝ տեղում շտկի: Ես չգիտեմ՝ ով էր ինքնագլուխ գնացել, արձանը բացել, ու նման խոսակցություններ տարածվեցին»,- ասաց քաղաքապետը: Մեզ հայտնեցին, որ ի սկզբանե քաղաքապետին ասվել է, որ կիսանդրին պետք է հանեն-տանեն՝ կիսատ գործն ավարտեն: «Թե ով էր ասել, ինչու, չգիտեմ»,- ասացին: Քաղաքապետը, սակայն, վստահեցրեց, որ արձանն իր տեղից չի շարժվելու. «Այս պահին չկա նման խոսակցություն»: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Արմեն Պետրոսյանն է»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
https://www.tert.am/am/news/2021/02/17/hraparak/3526649
2021-02-17
[ "ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ" ]
www.tert.am
ՊՆ-ն հաստատում է. զինվորին գտել են կախված վիճակում Շիրակի մարզի Հացիկ գյուղում ժամկետային զինծառայողին գտել են կախված վիճակում: Լուրը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Մահացածը եղել է մոտ 1 տարվա ծառայող: Դեպքի մասին այլ մանրամասներ կպարզվեն ավելի ուշ:
https://a1plus.am/hy/article/170351
2017-08-15
[ "Քաղաքականություն", "Կարևոր լուրեր" ]
a1plus.am
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծննդյան օրը կանցկացնի ինքնաթիռում ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 20-ին նշում է իր ծննդյան օրը, սակայն նա Հայաստան վերադարձի ճանապարհին է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: «Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը առավոտյան կլինի Հայաստանում, այս պահին ենթադրելի է, որ ինքնաթիռում պետք է լինի»,- ասաց Խուրշուդյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել էր ԱՄՆ հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի 80-ամյա հոբելյանին մասնակցելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է 1959թ.-ի նոյեմբերի 20-ին ԿալիֆորնիայիՖրեզնո քաղաքում: 1985-1989թթ. պաշտոնավարել է որպես իրավաբան՝ Լոս Անջելեսի մի շարք գրասենյակներում: 1989թ. հիմնել եւ ղեկավարել է հայ փաստաբանների միությունը, իսկ 1990թ. հայրենադարձվել է Հայաստան եւ տնօրինել է Ամերիկայի հայկական համագումարի աղետի գոտու վերականգման գրասենյակը: 1991-1992թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը: 1994թ. Երեւանում հիմնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է Րաֆֆի Հովհաննիսյանի ծնունդը եւ մաղթում առողջություն:
https://armenpress.am/arm/news/699985.html
2012-11-20
[]
armenpress.am
Շալանդը հաստատվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի է ունեցել ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նիստի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ներկայացրել է իր ծրագիրը, որը հավանության է արժանացել ՀՖՖ Գործկոմի կողմից: Բեռնար Շալանդը հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: ՀՖՖ գործկոմը հաստատել է նաեւ ՀՖՖ մարզչական կանոնակարգը:
https://www.aysor.am/am/news/2014/03/10/armenian-football/755431
2014-03-10
[]
www.aysor.am
Կարիերայիս ամենադժվար հատվածն եմ անցկացնում. Բենզեմա. Սպորտ Ֆրանսիայի հավաքականի կազմում 1200 րոպեից ավելի գոլային երաշտից հետո հարձակվող Կարիմ Բենզեմային սուլոցներ էին հասցեագրվել «Սանտիագո Բերնաբեո»-ում, որտեղ խաղում է «Ռեալ»-ի կազմում: «Կարիերայիս ամենաբարդ շրջանն է: Բայց 10 հիանալի օր անցկացրի ազգային թիմում: Ինձ համար հեշտ չէր, բայց ես երբեք չեմ դադարել հավատալ ուժերիս: Հիանալի էր կրկին գոլ խփել Ֆրանսիայի հավաքականի կազմում եւ լավ հանդես գալ այս երկու հանդիպումներում»,- ասել է Բենզեման:
https://www.1in.am/222820.html
2013-10-16
[]
www.1in.am
ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ 12 մշտական հանձնաժողով ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ստեղծել 12 մշտական հանձանժողովներ: 7-րդ գումարման ԱԺ-ի հետ համեմատած՝ առաջարկում է կիսել Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը՝ դարձնելով 2 առանձին հանձնաժողով: ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման որոշման նախագիծ կարող են ներկայացնել խմբակցությունները: ԱԺ հանձնաժողովների թիվը, անվանումները եւ գործունեության ոլորտը հաստատելու երկու նախագիծ է ներկայացվել: Մեկը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիրը», մյուսն՝ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները: ՔՊ-ի նախագիծը ներկայացրեց Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաեւ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, ձեւավորվում են 7-րդ գումարման ԱԺ-ում գործող Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: «Այս կարգավորման հիմնական նպատակը նշված հանձնաժողովներից յուրաքանչյուրի նախնական քննարկմանը վերապահված օրենսդրական ակտերի քննարկման եւ խորհրդարանական վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումն է»,- ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը: Սամանադրոության համաձայն՝ հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: «Հաշվի առնելով, որ ՔՊ-ն ունի 71 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 անդամ, նախագծով առաջարկվում է մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների թիվը՝ նրանց ծանրաբեռնվածության, ինչպես նաեւ այն հաշվարկով, որ ՔՊ-ն եւ «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ ԱԺ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա 1 անդամ առաջադրելու իրավունք»,-ասաց Վարդանյանը: ՔՊ-ի առաջարկած հանձնաժողովներն են. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 10 անդամով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 9 անդամով Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամով Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով Տարածաշրջնային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով
https://lurer.com/?p=429203&l=am
2021-08-06
[ "Քաղաքական" ]
lurer.com
Սեւակ Սարուխանյան. Իրանին ձեռնտու են Եգիպտոսի իրադարձությունները Եգիպտոսում տեղ գտած վերջին իրադարձությունները, որոնք հանգեցրել են ողջ արաբական աշխարհի ապակայունացմանը, ձեռնտու են Իրանին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն Սեւակ Սարուխանյանը: Նրա խոսքով՝ դրա շնորհիվ անորոշ ժամանակով հետաձգվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավորությունը: Նա ավելացրել է, որ այժմ ԱՄՆ-ն ավելի շատ մտահոգված է այն հարցով, թե ինչպես թույլ չտա հեղափոխությունների կրկնությունը արաբական աշխարհի մյուս արեւմտամետ երկրներում, քան Իրանի միջուկային ծրագրով: Սարուխանյանն ավելացրել է, որ նախագահ Մուբարաքի վարչակարգի անկումը դարձավ Իրանի «խորհրդանշական եւ գաղափարական» հաղթանակը, քանի որ Մուբարաքը հանդես էր գալիս Եգիպտոսի զարգացման իսլամական ճանապարհի դեմ: Նա նկատել է նաեւ, որ մեծ խնդիրներ գոյություն ունեն արաբ-սուննիների, մասնավորապես «Եղբայր-մուսուլմանների» եւ շիիտական Իրանի միջեւ:
https://www.panarmenian.net/arm/politics/news/61835/
2011-02-17
[]
www.panarmenian.net
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 30-Ա «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀՕ-6-Ն ՕՐԵՆՔԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան՝ 1. Հաստատել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-387-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն հավելվածի: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | | ----- | ----- | | Երեւան | | 13.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Հավելված ՀՀ վարչապետի N 30-Ա որոշման «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀՕ-6-Ն ՕՐԵՆՔԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ | NN ը/կ | Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը | Իրավական ակտի նախագիծը ներկա- յացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը | Իրավական ակտի ընդունման առնչու- թյամբ իրականաց- վող միջոցառումների ֆինանսական աղբյուրը | Իրավական հիմքը | | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | | 1 | «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 6-ի N 416-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը | Կադաստրի կոմիտե | 2022 թ. հունվարի 3-րդ տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում: | «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի <br> 10-ի ՀՕ-387-Ն օրենքը | | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետի աշխատակազմի <br> ղեկավար | Ա. Հարությունյան | | ----- | ----- | 13.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159558
13.01.2022
[ "Որոշում" ]
www.arlis.am
Վահան Առուշանյան Վահան Առուշանի Առուշանյան , խորհրդային հայ դերասան: Կենսագրություն Վահան Առուշանյանը ծնվել է 1917 թվականի դեկտեմբերի 10-ին: Բեմական գործունեությունն սկսել է Բաքվի հայկական թատրոնում՝ ավարտելով այդ թատրոնի ստուդիան: 1942 թվականիցից՝ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասան: Մահացել է 1983 թվականի հոկտեմբերի 26-ին: Դերերը թատրոնում | Հեղինակ | Ներկայացում | Դեր | | ----- | ----- | ----- | | Ժիրայր Անանյան | Սերը ճամպրուկի մեջ | Փիլոյան | | Ալեքսանդր Շիրվանզադե | Մորգանի խնամին | Կարասով | | Ա. Պապայան | Աշխարհն, այո, շուռ է եկել | Վարշամ | | Ժորա Հարությունյան | Գլխի գինն է 50 միլիոն | Մոկացյան | | Մաքսիմ Գորկի | Հատակում | Բուբնով | | Բրանիսլավ Նուշիչ | Տիկին մինիստրուհի | Տոդորովիչ |
https://hy.wikipedia.org/wiki/Առուշանյան_Վահան
[]
hy.wikipedia.org
«Ազատ դեմոկրատներ»-ն ապավինում է Տավուշին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է այդ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ով Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթում նշված է որպես ԱԺ անկախ պատգամավոր: Խ. Քոքոբելյանը սերում Է Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղից, այնտեղ նա հայրական տուն ունի եւ բազմաթիվ հարազատներ: Վերոհիշյալ կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ տեղում Երեւան քաղաքում բնակվող անկուսակցական Ստյոպա Սաֆարյանն է: Նա ծնունդով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղից է: Քչերը գիտեն, որ Ստյոպա Սաֆարյանի հայրը՝ Սերյոժա Սաֆարյանը, 1990-ական թվականներին Ոսկեվանի սահմանագոտում գերվել է ադրբեջանցի զինյալների կողմից, Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղում գտնվել գերության մեջ: Եվ գերության մեջ ունեցած ապրումները նրա վաղաժամ մահվան պատճառ դարձան: Նշված կուսակցության համամասնական ցուցակի 21-րդ տեղում է Աչաջուր գյուղի բնակիչ, «Ազատ դեմոկրատներ, կուսակցության անդամ, «Սերա» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Վաչիկ Քոքոբելյանը: Վերջինս Խաչիկ Քոքոբելյանի հարազատ եղբայրն է, 1990-ական թվականների երկրորդ կեսին զբաղեցրել է Տավուշի մարզի Սեւքարի անտառտնտեսության տնօրենի պաշտոնը: Նշված կուսակցության համամասնական ցուցակի 32-րդ տեղում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի տնտեսագետ, սահմանամերձ Կողբ գյուղի բնակիչ Սարգիս Բեջանյանը: Համամասնական ցուցակի 43-րդ տեղում սահմանամերձ Բերդ քաղաքի բնակիչ, «Էրիեմ էներջի» ՍՊԸ տնօրեն Արմեն Մեժլումյանն է: Ցուցակի 52-րդ տեղում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող Շուրիկ Չիլինգարյանն է: Համամասնական ցուցակի 67-րդ տեղը զբաղեցնում է Կողբ գյուղի բնակիչ, չաշխատող Ֆլորա Ջաղինյանը, 80-րդ տեղը՝ անկուսակցական, Իջեւանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ Արման Մարկոսյանը: Ցուցակի 84-րդ տեղում էլ Աչաջուր գյուղի բնակիչ, «Ռիտա Խոջոյան» ՍՊԸ տնօրեն Ռիտա Խոջոյանն է: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 101 հոգանոց ցուցակում Տավուշի մարզից այդքան անձանց ընդգրկելը վկայում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցությունն ապավինում է Տավուշի մարզի ընտրողների քվեներին: Ոսկան Սարգսյան Տավուշ
https://armlur.am/660872/
2017-03-06
[]
armlur.am
Բորիս Մոիսեեւ (մուլտիպլիկատոր) Բորիս Մոիսեեւ , խորհրդային եւ ռուս, ավելի ուշ, նաեւ՝ կանադացի մուլտիպլիկացիոն ֆիլմերի բեմադրող նկարիչ: Կենսագրություն Բորիս Մոիսեեւը ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 27-ին: Սովորել է՝ Մոսկվայի տեքստիլ համալսարանում եւ հեռուստատեսության ստեղծագործական աշխատակիցների նախապատրաստման կուրսում: 1969-1970 թվականներին աշխատել է կենտրոնական հեռուստատեսության գրական-դրամատիկական ծրագրերի խմբագրականում, 1970-1991 թվականներին աշխատել է Էկրան ստեղծագործական միության «Մուլտտելեֆիլմ» ստուդիայում: Մասնակցել է մոտ 20 հեռուստատեսային շոուների ստեղծմանը: Համագործակցություն Բեղմնավոր համագործակցություն է ունեցել «Քրիսթմաս Ֆիլմզ» ստուդիայի հետ: Աշխատել է Յ. Կլեպացկու, Լ. Սուրիկովայի, Յ. Տրոֆիմովի, Մ. Նովոգրուդսկայայի, Գ. Բեդայի եւ ուրիշ ռեժիսորների հետ: 2001 թվականից բնակվու է Կանադայում: Ֆիլմագրություն Բեմադրող նկարիչ - 1970 թվական՝ «Փոքրիկը եւ սեւ դիմակ - 1971 թվական՝ «Պլյուշ ավանակը» - 1971 թվական՝ «Անգետիկ 1: Փոքրիկը գույնզգույն քաղաքից» - 1971 թվական՝ «Անգետիկ 1: Բանաստեղծ Անգետիկն» - 1972 թվական՝ «Անգետիկ 1: Անգետիկը հանդիպում է իր ընկերների հետ» («Անգետիկն հիվանդանոցում է») - 1972 թվական՝ «Անգետիկ 1: Անգետիկը ղեկին» - 1972 թվական՝ «Անգետիկ 1: Նկարիչ Անգետիկը» - 1972 թվական՝ «Զբոսաշրջիկը» - 1973 թվական՝ «Բզեզը ծուռ սարում» - 1974 թվական՝ «Հրաշագործը զմրուխտ քաղաքից 2» - 1974 թվական՝ «Հրաշագործը զմրուխտ քաղաքից 6» - 1975 թվական՝ «Խատուտիկը» - 1975 թվական՝ «Ֆյոդոր քեռին, շունն ու կատուն: Մատրոսկինը եւ Շարիկը» - 1976 թվական՝ «Ֆյոդոր քեռին, շունն ու կատուն: Մայրիկը եւ հայրիկը» - 1976 թվական՝ «Ֆյոդոր քեռին, շունն ու կատուն: Միտյան եւ Մուրկան» - 1977 թվական՝ «Մետաքսե վրձինը» - 1978 թվական՝ «Ոսկեծամիկը» - 1978 թվական՝ «Հեքիաթ կորած ժամանակների մասին» - 1979 թվական՝ «Քեռի Աուն»: «Քեռի Աուի սխալը» (2-րդ սերիա) - 1980 թվական՝ «Զինվորական հեքիաթ» - 1980 թվական՝ «Ֆուտբոլը» - 1980 թվական՝ «Զինվորական հանելուկը» - 1981 թվական՝ «Նախշերով աղջիկը» - 1982 թվական՝ «Պահեստային քամին» - 1983 թվական՝ «Աղջիկ+վիշապ» - 1983 թվական՝ «Ազնվամորու մուրաբան» - 1984 թվական՝ «Այս հեքիաթը եղել է այդպես...» - 1984 թվական՝ «Ո՞վ է ավելի ուժեղ» - 1985 թվական՝ «Կրոկոկոտը» - 1985 թվական՝ «Պեկան» - 1986 թվական՝ «Սառնարանից ձյուն է տեղում» - 1986 թվական՝ «Երաժշտության դասը» - 1987 թվական՝ «Չարաճճին» - 1987 թվական՝ «Հեշտ հացը» - 1989 թվական՝ «Բժիշկ Բարտեկը եւ մահը» Նկարիչ - 1997 թվական՝ «Ռուֆը» - 1999 թվական՝ «Կարմիր գլխարկը»
https://hy.wikipedia.org/wiki/Բորիս_Մոիսեև_(մուլտիպլիկատոր)
[]
hy.wikipedia.org
Սեւանա լճի 2015թ. ցուցանիշները ՀՀ Բնապահպանության նախարարությունը ներկայացրել է Սեւանա լճի վերաբերյալ 2015թ. ցուցանիշները: Մասնավորապես Սեւանա լճի մակարդակը 2015թ. կազմել է 1900.19 մ, լիճ է բաց թողնվել 605.447 հազ. մանրաձուկ: Սեւանա լճի ցուցանիշների ամփոփմանն առաջարկում ենք ծանոթանալ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում:
https://armeniasputnik.am/20160305/2332681.html
2016-03-05
[ "Ինֆոգրաֆիկա" ]
armeniasputnik.am
Գործարկվել է «Viva» սակագնային պլանների շարք ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայություններ ներառող նոր, հարմարավետ ու մատչելի սակագնային պլանների շարք, որը բաժանորդներին թույլ կտա զգալիորեն օպտիմալացնել հաղորդակցման ծախսերը: «Viva» սակագնային պլանների շարքն առավելագույնս հարմարեցված է այն բաժանորդների հաղորդակցման պահանջներին, որոնց անհրաժեշտ են ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների մատչելի փաթեթներ՝ մեկ սակագնային պլանի շրջանակում: Ֆիքսված գումարի դիմաց բաժանորդն ստանում է խոսելաժամանակ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային եւ 374 47 ֆիքսված ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա, SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն եւ, իհարկե՝ շարժական գերարագ ինտերնետ: «Viva» սակագնային պլանների առանձնահատկությունն այն է, որ բաժանորդն առաջարկվող տարբերակներից կարող է ընտրել իր հաղորդակցման կարիքներին առավելագույնս համապատասխանողը՝ ներառված ներցանցային, դեպի այլ ցանցեր եւ արտերկիր խոսելաժամանակի, գերարագ ինտերնետի նախընտրելի ծավալով, SMS հաղորդագրությունների նախընտրելի քանակով, եւ այս ամենը՝ մատչելի գումարի դիմաց: Բացի այդ, «Viva» սակագնային պլանի ցանկացած բաժանորդ կարող է հեշտությամբ անցում կատարել մեկ սակագնային պլանից մյուսին, ինչպես նաեւ, ըստ նախընտրության, վճարել նախքան ծառայություններն օգտագործելը կամ օգտագործելուց հետո: Այսպիսով՝ նոր սակագնային պլանների շարքը վերացնում է սակագնային պլանների հետվճարային եւ կանխավճարային տարբերակների որոշակի սահմանափակումները: Նոր սակագնային պլանների շարքն առավել ճկուն է եւ ունի օգտագործման համար ավելի պարզ կառուցվածք: Ստեղծված լինելով բաժանորդների հաղորդակցման պահանջների ուսումնասիրության արդյունքում՝ այն իսկապես արտացոլում է տարբեր ծավալի ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայություններ օգտագործող եւ այդ ծառայությունների համար տարբեր բյուջե նախատեսող բաժանորդների կարիքները:Սակագնային շարքի կոմերցիոն մեկնարկի օրը համընկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ սպասարկման կենտրոն կատարած հերթական այցելության հետ: Այս անգամ նա այցելել էր Արտաշատի սպասարկման կենտրոն: ««Viva» սակագնային պլանների շարքը ձայնային ծառայություններն ու շարժական ինտերնետը մեկ փաթեթում առաջարկելու նոր մոտեցում է: Սակագնային պլանների նոր շարքը ճկուն է եւ առավելագույնս հարմարեցված բաժանորդի կարիքներին: Հարկ է նշել, որ բաժանորդը, ըստ նախընտրության, կարող է վճարել նախքան ծառայություններն օգտագործելը կամ օգտագործելուց հետո: Այսպիսով, նոր սակագնային պլանների շարքը վերացնում է սակագնային պլանների հետվճարային եւ կանխավճարային տարբերակներին բնորոշ սահմանափակումները: «Viva»-ի մյուս առավելությունն էլ այն է, որ բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է մեկ տարբերակից անցում կատարել մյուսին՝ իր հայեցողությամբ եւ առանց սպասարկման կենտրոն այցելելու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Խոսելով մարզային սպասարկման կենտրոն այցելելու նպատակների մասին՝ Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Մարզային գրասենյակներ կատարվող այցելությունները նորություն չեն: Այցելում եւ շարունակելու եմ այցելել անսպասելիորեն, առանց նախազգուշացնելու, նաեւ՝ որպես հաճախորդ: Հաճախակի այցելությունների, հանդիպումների, ինչպես նաեւ վերաորակավորման դասընթացների նպատակն աշխատակիցների շրջանում այն համոզման շարունակական արմատավորումն է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման ոլորտի աշխատակիցը գտնվում է «առաջին գծում» եւ պատասխանատու է ընկերության վարկանիշը բարձր պահելու համար, ինչպես օլիմպիական մարզիկը՝ երկրի համբավը բարձր պահելու համար»: Սպառելուց հետո օգտագործվող ծառայությունների սակագների, նախընտրած փաթեթին միանալու հրահանգների եւ այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:
https://hraparak.am/post/591f9d2be3d84d0d37fca0a6
2016-03-24
[]
hraparak.am
Հովհաննես Մարկոսյանին սնանկ ճանաչելու, սնանկության գործով կառավարիչ եւ պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին Երեւանի քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2016թ. վճռով Հովհաննես Մարկոսյանը /հասցե ք.Երեւան, Տերյան փ. 131-13, անձնագիր AG0538687 / ճանաչվել է սնանկ: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 29.07.2016թ. Նույն դատարանի 17.08.2016թ. որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հարություն Գեւորգյանը: Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի կարգով՝ հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 17.10.2016թ, ժամը 16:30-ին, դատարանի շենքում՝ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9:
https://www.azdarar.am/announcments/org/46/00197251/
29.08.2016
[ "Սնանկության մասին հայտարարություններ", "Ֆիզիկական անձիք" ]
www.azdarar.am
Յուրի Խաչատուրովն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության ռազմական կցորդին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Դովաս Խրիստոսին: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են 201թ. ընթացքում կատարված աշխատանքները եւ քննարկվել 2012թ. ընթացքում պլանավորված միջոցառումները:
https://www.1in.am/49007.html
2011-12-15
[]
www.1in.am
Մետրոյի զարգացման եւ նոր կայարանի նախագիծ է մշակվում Երեւանի քաղաքապետրանը մշակում է Երեւանի մետրոյի զարգացման ու նոր կայարանի կառուցման նախագիծ, հայտնում է «Հայկական Ժամանակը»: Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի Տրանսպորտային ենթակառուցվածքների եւ շինարարության հարցերի ենթահանձնաժողովում քննարկվել են Մետրոպոլիտենի զարգացման, տրանսպորտային վերգետնյա եւ ստորգետնյա այլ կառույցների շինարարության եւ վերակառուցման հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նոր կայարանը նախատեսվում է կառուցել Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան-Աբելյան խաչմերուկի հատվածում, որը դեռ խորհրդային տարիներից մեծամասամբ՝ 70 տոկոսով, կառուցված է: Մնացած 30 տոկոսը կյանքի կոչելու համար կպահանջվի $75 մլն: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 14-ին, ոլորտի մասնագետների ու պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է եղել նաեւ քաղաքապետարանում, ինչից հետո հանձնարարվել է գործող մետրոյի ամբողջ կառույցն իրականացրած «Արմթունել» ընկերության իրավահաջորդ «Արթուն» ընկերությանը ներկայացնել համապատասխան առաջարկ: Քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական ծրագրի դրույթներից մեկը մետրոյի առնվազն մեկ նոր կայարան կառուցելու մասին էր:
https://www.panarmenian.net/arm/news/264211/
2019-01-12
[]
www.panarmenian.net
(4415) Էխնատոն , աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում: Հայտնաբերվել է 1960 թվականի սեպտեմբերի 24-ին Կոռնելիս վան Հաուտենի, Ինգրիդ վան Հաուտեն-Գրունեւելդի եւ Թոմ Գերելսի կողմից Պալոմարում: Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,338058ա.մ., առավելագույնը մոտենում է 2,1877ա.մ. հեռավորության վրա եւ հեռանում 2,4884ա.մ.: Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1305,81երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,27569աստիճան/օր արագությամբ: Աստերոիդի ուղեծրի եւ խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 2,01°անկյուն:
https://hy.wikipedia.org/wiki/(4415)-4237_P-L
[]
hy.wikipedia.org
Մուշեղ Հակոբյանին սնանկ ճանաչելու, կառավարիչ եւ պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին Դատարանի 02.07.2018թ. վճռով Մուշեղ Հակոբյանը ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 09.07.2018թ. որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Անահիտ Ղազարյանը: Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի կարգով՝ հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 09.01.2020թ. ժամը 10:00-ին դատարանի շենքում՝ ք. Երեւան, Օտյան 53/2:
https://www.azdarar.am/announcments/org/46/00595298/
30.11.2019
[ "Սնանկության մասին հայտարարություններ", "Ֆիզիկական անձիք" ]
www.azdarar.am
Յուրկովցի (գյուղ, Զաստավնայի շրջան) Յուրկովցի , գյուղ Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Զաստավնայի շրջանում: 2001 թվականի տվյալներով Յուրկովցի գյուղում բնակվում էր 1 846մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Յուրկովցի,_գյուղ,_Զաստավնայի_շրջան
[]
hy.wikipedia.org
ՀԱԿ-ը տեսակցություն է նշանակում Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը պատրաստվում է այսօր քաղաքապետարան ներկայացնել դիմում՝ առաջարկելով «տեղյակ պահել, թե առաջիկայում ո՞ր օրերն են, որ Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու համար խնդիր չեն հարուցում»: Իր դիմումը քաղաքապետարան ներկայացնելուց առաջ Զուրաբյանն այն այսօր ներկայացրեց լրագրողներին: Դիմումում մասնավորապես վկայակոչվում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը, որով քաղաքապետարանը զանգվածային միջոցառում անցկացնելու հայտ ստանալիս պարտավոր է կազմակերպչին առաջարկել զանգվածային միջոցառման անցկացման այլ վայրեր եւ ժամեր, ինչը, ըստ Զուրաբյանի, երբեւէ չի արել՝ ոտնահարելով օրենքի պահանջը: Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ վերջին շրջանում Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու առնչությամբ իրենք 32 անգամ մերժում են ստացել, որոնց մի մասը բողոքարկել են դատարանում եւ շարունակելու են բողոքարկել քաղաքապետարանի մերժումները: ՀԱԿ համակարգողը միաժամանակ նշեց, որ իրենք շարունակելու են «Ազատության հրապարակը վերանվաճելու գործընթացը»: Լեւոն Զուրաբյանը Ազատության հրապարակում միջոցառում անցկացնելու օրը հստակեցնելու մոտեցումը համեմատեց աղջկա հետ հանդիպում նշանակելու հետ այն առումով, որ աղջկան հանդիպելու առաջարկ արած եւ մերժված տղամարդն աղջկան առաջարկում է հանդիպել, երբ նրան հարմար է: Զուրաբյանն ասաց, որ իրենք հիմա տեսակցություն են նշանակում Ազատության հրապարակում: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2010/11/12/anc2/209937
2010-11-12
[]
www.tert.am
Ապարանի ջրամբարի մոտ մեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին՝ Ապարանի ջրամբարի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 21-029» մակնիշի 61ՏԼ165 համարանիշի ավտոմեքենան:
https://news.am/arm/news/209320.html
2014-05-15
[ "Պատահարներ", "Հայաստան" ]
news.am
Կորելիա Անտելմինելի , կոմունա Իտալիայի Տոսկանա մարզի Լուկայի գավառում: Բնակչությունը կազմում է 4805 մարդ (2008 թվականի տվյալներով): Բնակչության խտությունը՝ 92 մարդ/կմ^2: Տարածքը՝ 53 կմ^2: Փոստային ինդեքս՝ 55032: Հեռախոսային կոդ՝ 0583: Կորելիա Անտելմինելին սահմանակից է Աբետոնե Կուտիլիանո, Բանյի դի Լուկկա, Բարգա, Բորգո ա Մոցանո, Ֆյումալբո, Գալիկանո, Պիեւեպելագո համայնքներին: Կոմունայի հովանավորն է Սուրբ Միքայել Հրեշտակապետը: Տոնը նշվում է մայիսի 8-ին: Հիմնական տեսարժան վայրերը - Սան Մարտինոյի եկեղեցի - Սուրբ Պետրոս եւ Պողոս եկեղեցի - Սանտա Մարիա Ասունտա եկեղեցի Ժողովրդագրություն Բնակչության թվաքանակի փոփոխությունները. Կոմունայի վարչակազմ - Հեռախոսահամար՝ 0583 78152 - Գլխավոր կայք՝ http://www.lunet.it/forum/comunedicoreglia/ Archived 2008-08-23 at the Wayback Machine.
https://hy.wikipedia.org/wiki/Կորելիա_Անտելմինելի
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՂԵՏԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԱՄՊԵՐԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. Վավերացնել 1998 թվականի հունիսի 18-ին ստորագրված՝ «Աղետի մեղմացման եւ օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների տրամադրման մասին» Տամպերեի կոնվենցիան: | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ | Տ. Թորոսյան | | ----- | ----- | | 26 փետրվարի 2008 թվականի, քաղ. Երեւան Ն-054-4 | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=42274
26.02.2008
[ "Որոշում" ]
www.arlis.am
Արմավիրում տուն է հրդեհվել. փրկարարները դուրս են բերել տանտիրոջ դիակը Արմավիր քաղաքում, այսօր՝ մայիսի 18-ի, ժամը 07.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայի փողոցի թիվ 15 տանը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.40-ին: Հրշեջ-փրկարարները տնից դուրս են բերել 88-ամյա Իսրայել Հովսեփյանի դին:
https://news.am/arm/news/106009.html
2012-05-18
[ "Պատահարներ", "Հայաստան" ]
news.am
Ինչպիսին կլինի Սասնա Ծռերի ճակատագիրը Կա՞ր արդյոք հանցակազմ Սասնա Ծռերի գործողություններում, ժողովուրդն ունի՞ արդյոք ապստամբության իրավունք,ովքե՞ր են նրանք՝ հերոսներ, ահաբեկիչներ թե՞ ապստամբներ, եւ այլն, եւ այլն: Որակումներն ու գնահատականները կախված են քաղաքական կողմնորոշումներից, իշխանության հետ ունեցած հարաբերություններից, ինչպես նաեւ, որպես դասը լավ սերտած «գերազանցիկների»՝ կողմից հնչող՝ իրավական, միջազգայնորեն ընդունված սահմանումներից : Իսկ եթե ապստամբությունը հաջողության հասներ, ապա պատկերացնել կարելի է թե ինչպես մերձիշխանական մտավորականությունը, քաղաքագետները, ինչպես նաեւ «գերազանցիկները» կսկսեին լուրջ դեմքով բացատրել ապստամբության անխուսափելիությունը եւ Սասնա Ծռերի պատմական առաքելությունը հայոց պատմության մեջ: Հրապարակային կօրհներ նրանց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ինչեւէ, այսօր, հատկապես, այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքներից հետո, իշխանությունն իրեն ավելի ինքնավստահ է զգում, իսկ Սասնա Ծռերին ոչ այնքան ուժեղ աջակցությունն այլեւս արհամարհում է:ԵՎ պատահական չի, որ ընտրություններից հետո մեղադրանքների ծավալը մեծացավ, նույնիսկ արդեն անիմաստ դատապարտված Գեւորգ Սաֆարյանին նոր մեղադրանք առաջադրվեց: Այս իրավիճակը շարունակվելու դեպքում, կասկած չունենաք, որ Սասնա Ծռերը կդատապարտվեն ամենադաժան պատժաչափերով՝ ընդհուպ ցմահ դատավճիռներով: Շանթի եւ ընկերների անհամաչափ վճիռները ծիծաղելի կլինեն: Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը, ոչ միայն Սասնա Ծռերին, այլեւ նույնիսկ Շանթին եւ ընկերներին, Անդրեաս Ղուկասյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Արմեն Միքայելյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գեւորգ Սաֆարյանին,Կարո Եղնուկյանին, Սամվել Բաբայանին քաղաքական հալածյալներ չեն համարում, պատկերն ամբողջական կլինի: Ինչ փույթ, որ Սասնա Ծռերի հետ բանակցություններ անցկացվեցին, եղավ դատախազության հայտարարությունը՝ հանձնվելու դեպքում ինչ-ինչ մեղմացումների խոստումների մասին : Ինչ փույթ, որ նման ձեւով հանրային կառավարման դեպքում, ընդվզումների գայթակղություն միշտ կարող է առաջանալ: Կարեւորը իշխանության պահպանումն է ամեն գնով եւ խաղի կանոններին չենթարկվողներին դաժանորեն պատժելը: Իսկ ինչպես են եղել նմանատիպ իրավիճակներում հանգուցալուծումները տարբեր երկրներում:Չեմ ուզում օրինակներ բերել Մեծ Բրիտանիա- Իռլանդիա եւ նմանատիպ միջազգային հակամարտություններից: Գուցե առավել բնորոշ կլինի օրինակներ բերել ներազգային հակամարտությունների հանգուցալուծումներից: Այսպես.1991 թ. օգոստոսին ԽՍՀՄ-ում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո, մի քանի ամիս անց հեղաշրջման կազմակերպիչները համաներմամբ ազատ արձակվեցին:Նույն ձեւով ազատ արձակվեցին 1993 թ. Ռուսաստանում կառավարության շենքը գրաված եւ ապստամբության փորձ արած գործիչները: Հատուկ նշեմ, որ երկու դեպքերում էլ զոհեր էին եղել: Երկու դեպքերում էլ համաներումը հետապնդում էր ազգային համակեցության նպատակ: Եղել են արդյո՞ք նմանատիպ իրավիճակներ Հայաստանում: Հիշենք 1990թ. ՀԱԲ-ի զինաթափումը, անդամների ձերբակալությունները եւ հետագայում ազատ արձակումը:Ի դեպ, այդպես էլ չբացահայտվեցին Վիտյա Այվազյանի եւ Գեղազնիկ Միքայելյանի մահվան հանգամանքները: 1995,1996թթ. ՀՅԴ-ի անդամների եւ ԱԺՄ-ի անդամների եւ համակիրների ձերբակալությունները, մի դեպքում հեղաշրջման փորձի, մյուս դեպքում իշխանությունը զավթելու մեղադրանքներով: 1998թ.ներքին իշխանափոխության շնորհիվ, բոլորն ազատ արձակվեցին իրադրության փոփոխության հոդվածով (բացառությամբ Տիգրան Ավետիսյանի, որը մահապատժի էր դատապարտված, իսկ այդ հոդվածը,ինչպես այժմ ցմահը իշխանությունների համար տաբու է): Ի դեպ նույն հոդվածով կարճվեցին Ղարաբաղ կոմիտեի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործերը: Հաջորդը 2008 թ. ՀԱԿ-ի համակիրների ձերբակալումներն էին, նույն իշխանության զավթման մեղադրանքով: Նրանք 2009, 2011 թթ. համաներումներով ազատ արձակվեցին Հայաստանի եւ միջազգային հանրության հուժկու աջակցության շնորհիվ: Ըստ որում՝ չբացահայտվեցին 10 զոհերի մահվան հանգամանքները, որոնցից 2-ը հատուկ շեշտում եմ 2-ը ոստիկաններ էին: Այսպիսով, եթե հույս ունենք ինչպես բուն Սասնա Ծռերի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների ազատ արձակմանը (արդար դատավարության մասին խոսելը ավելորդ մտավարժանքներ են), ապա, կամ Հայաստանում պետք է լինի թեկուզ ներքին իշխանափոխություն, կամ հայաստանյան եւ միջազգային հանրության լուրջ ճնշումներ: Ավետիք Իշխանյան Աղբյուրը՝ aravot.am
https://www.7or.am/am/news/view/131445/
2017-06-17
[]
www.7or.am
Բարեփոխումների արդյունքում ԲՈՀ- ը հանդես է գալու որպես «օպերացիոն» մարմին Արմինե Գեւորգյան «Ռադիոլուր» Գիտական աստիճանաշնորհման համակարգը գնում է խստացման ԿԳՆ- ում երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհրդի նիստում օրերս հայտարարել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս հայտարարել էր, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն սկսել է գիտական աստիճանաշնորհման կարգի փոփոխության գործընթաց եւ ակնկալում է նաեւ առաջարկություններ ու դիտողություններ ծրագրի շահառուներից: «Մեր քաղաքականությունը միտված է գիտական աստիճանաշնորհման համակարգը տանել դեպի խստացում, միաժամանակ հստակեցնել թեկնածուական եւ դոկտորական աշխատանքների պահանջները, որպեսզի մասնագիտական խորհուրդները եւ ԲՈՀ-ը հանդես գան ավելի շատ որպես «օպերացիոն», քան՝ որոշում կայացնող մարմիններ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է նախարար Աշոտյանը:
https://hy.armradio.am/2014/02/08/բարեփոխումների-արդյունքում-բոհ-ը-հան/
2014-02-08
[ "Կարևոր", "Հասարակություն" ]
hy.armradio.am
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական տիկին Քերըն Դոնֆրիդի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա նախ հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին: Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաեւ Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել է Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Էդիտա Գզոյանը հյուրերին ծանոթացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Քերըն Դոնֆրիդը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
https://www.1lurer.am/hy/2022/06/18/ԱՄՆ-պետքարտուղարի-օգնական-Քերին-Դոնֆրիդն-այցելել-է-Հայոց-ցեղասպանության-հուշահամալիր/744976
2022-06-18
[ "Քաղաքականություն" ]
www.1lurer.am
Զենիթի պաշտպանը ընդգրկվել է Իտալիայի հավաքականի ընդլայնված կազմում «Զենիթի» պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն ընդգրկվել է Իտալիայի հավաքականի ընդլայնված կազմում: Անտոնիո Կոնտեի թիմն առաջիկա հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 16-ին Խորվաթիայի դեմ (Եվրո-2016-ի ընտրական փուլ) եւ նոյեմբերի 18-ին Ալբանիայի դեմ (ընկերական հանդիպում): Այս մասին հայտնում է «Զենիթի» պաշտոնական կայքը: Խաղացողների վերջնական ցանկը կհրապարակվի նոյեմբերի 9-ին: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2014/10/30/krishito2/1232134
2014-10-30
[ "Սպորտ" ]
www.tert.am
«Բարեւ, Ռոբ». ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ) «Հակահարված» արթ խմբի բողոքի հերթական ակցիան տեղի ունեցավ Ազգային ժողովի առջեւ՝ «Բարեւ, Ռոբ» գրությամբ պաստառով: «Հակահարված»-ի տղաները չմեկնաբանեցին գրությունը, միայն նշեցին, որ սա իրենց հերթական խաղաղ ակցիան է: Մի քանի րոպե անց Ազգային ժողովի անվտանգության ղեկավարը դուրս եկավ եւ ոչ միայն պատռեց խաղաղ ակցիայի մասնակիցների փակցրած պաստառը, այլ նաեւ խոչընդոտեց «Ա1+»-ի լրագրողի աշխատանքը՝ խլելով տեսանկարահանող սարքը եւ գցելով գետնին: Սա «Հակահարված» խմբի ԱԺ-ի մոտ անցկացրած՝ թվով հինգերորդ ակցիան էր: Հիշեցնենք, որ «Պրիվետ Ռոբ»-ի համար քաղաքացուն սպանած՝ Կուկու մականունով թիկնապահ Աղամալ Հարությունյանը, դատապարտվել էր ընդամենը պայմանական ազատազրկման:
https://a1plus.am/hy/article/105447
2014-09-09
[ "Քաղաքականություն" ]
a1plus.am
Կլեմենտե Ռոդրիգես Կլեմենտ Խուան Ռոդրիգես , արգենտինացի ֆուտբոլիստ, արգենտինական «Կոլոն» ակումբի ձախ պաշտպան: Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է Աթենքում անցկացվող 2004 թվականի օլիմպիական խաղերին եւ դարձել չեմպիոն: Կարիերա Կլեմենտե Ռոդրիգեսը իր կարիերան սկսել է արգենտինական «Բոկա խունիորս» ակումբում, որտեղ իր նորամուտը նշեց 2000 թվականի հոկտեմբերի 18-ին Մերկոսուրի Գավաթի շրջանակներում Ուրուգվայի «Նասիոնալ» ակումբի դեմ խաղում. այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի (3:3): 2000 թվականի դեկտեմբերի 10-ին նա նշեց իր նորամուտը Արգենտինայի առաջնության ապերտուրայում «Չակարիտոր Խունիորս» ակումբի դեմ խաղում, որում իր թիմը պարտվել է 1:2. դա Ռոդրիգեսի միակ խաղն էր երկրի առաջնությունում, որն ավարտվեց իր ակումբի հաղթանակով: 2000 թվականին նա անցկացրել է ընդամենը 4 խաղ: Հաջորդ տարի Ռոդրիգեսը նվաճեց իր տեղը թիմի հիմնական կազմում. նա անցկացրել է 13 խաղ է Կլաուսուրայում, 12 խաղ Ապերտուրայում եւ 10 խաղ Լիբերտադորեսի գավաթի խղարկությունում. վիրջինում հաղթել է իր թիմը: Նույն թվականի ապրիլի 6-ին նա խփեց իր առաջին գնդակը ակումբի կազմում, գրավելով «Չակարիտ Խունիորսի» դարպասը: Հաջորդ երկու մրցաշրջանում Ռոդրիգեսը մնացել է թիմի հիմնական կազմի խաղացող, ակումբի հետ հաղթելով Արգենտինայի եւս մեկ առաջնությունում, նվաճելով Լիբերտադորեսի երկրորդ գավաթը, ինչպես նաեւ հաղթելով Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում, եզրափակչում խաղալով «Միլանի» հետ 120 րոպե: «Բոկա Խունիորսի» կազմում Ռոդրիգեսը խաղացել է 148 խաղ եւ խփել է 6 գոլ: 2004 թվականի հուլիսին մոսկվայի «Սպարտակը» բանակցություններ են սկսվել Ռոդրիգեսի տեղափոխվելու վերաբերյալ: Մայիսին նա ժամանել է Մոսկվա, որտեղ Սպարտակի հետ կնքել է 4 ու կես տարվա պայմանագիր : Տրանսֆերի գումարը կազմել է 4 մլն եվրո: 2004-2009 թվականներին նա խաղացել է Մոսկվայի Սպարտակում: 2007 թվականի սկիզբում վարձավճարով խաղացել է «Բոկա Խունիորս» ակումբում, իսկ 2007-08 մրցաշրջանում իսպանական «Էսպանյոլում»: 2008 թվականի ամռանը վերադարձել է «Սպարտակի»: 2009 թվականի օգոստոսի 11-ին, ռուսական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո , Ռոդրիգեսը տեղափոխվել է արգենտինական «Էստուդիանտեսի»: Նոր ակումբի կազմում 2009 թվականի Ապերտուրայի 2-րդ տուրում իր նորամուտը նշել է Խիմնասիա (Լա-Պլատա) ակումբի դեմ որոն ավարտվելլ է 3:0 հաշվով հօգուտ «ուսանողների»: 2013 թվականի հունիսի 25-ին, երկու տարվա պայմանագիր է կնքել բրազիլական «Սան Պաուլու» հետ: 2015 թվականին նա տեղափոխվել է արգենտինական «Կոլոն» ակումբ: Ձեռքբերումններ Բոկա Խունիորս - Արգենտինայի չեմպիոն (3): 2000, 2003, 2011 - Արգենտինայի Գավաթակիր: (1) 2011/12 - Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր: (3) 2001, 2003, 2007 - Միջմայրցամաքային գավաթի մրցանակակիր: (1) 2003 - Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի մասնակից : 2004, 2012 Սպարտակ - Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր: 2005, 2006, 2009 - Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից: 2005/06 - Ռուսաստանի սուպերգավաթի եզրափակչի մասնակից: 2006 հավաքականում Արգենտինայի հավաքական - Օլիմպիական չեմպիոն: (1) - Ամերիկայի գավաթի արծաթե մեդալակիր: 2004 Ելույթների վիճակագրություն | Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Առաջնություն | Առաջնություն | Գավաթ | Գավաթ | Միջազգային | Միջազգային | Ընդհանուր | Ընդհանուր | | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | | Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | | Բոկա Խունիորս | Պրիմերա | 2000/01 | 14 | 1 | - | - | 13 | 0 | 27 | 1 | | Բոկա Խունիորս | Պրիմերա | 2001/02 | 26 | 0 | - | - | 10 | 0 | 36 | 0 | | Բոկա Խունիորս | Պրիմերա | 2002/03 | 30 | 2 | - | - | 13 | 0 | 43 | 2 | | Բոկա Խունիորս | Պրիմերա | 2003/04 | 25 | 1 | - | - | 16 | 1 | 41 | 2 | | Բոկա Խունիորս | Պրիմերա | 2006/07 | 14 | 2 | - | - | 13 | 1 | 27 | 3 | | Բոկա Խունիորս | Պրիմերա | 2010/11 | 27 | 1 | - | - | - | - | 27 | 1 | | Բոկա Խունիորս | Պրիմերա | 2011/12 | 28 | 1 | 2 | 0 | 11 | 0 | 41 | 1 | | Բոկա Խունիորս | Պրիմերա | 2012/13 | 23 | 0 | 1 | 0 | 11 | 0 | 35 | 0 | | Բոկա Խունիորս | Всего | Всего | 187 | 9 | 3 | 0 | 88 | 2 | 278 | 11 | | Սպարտակ | Պրեմիեր լիգա | 2004 | 9 | 0 | - | - | - | - | 9 | 0 | | Սպարտակ | Պրեմիեր լիգա | 2005 | 25 | 1 | - | - | - | - | 25 | 1 | | Սպարտակ | Պրեմիեր լիգա | 2006 | 20 | 1 | - | - | - | - | 20 | 1 | | Սպարտակ | Պրեմիեր լիգա | 2008 | 10 | 1 | 1 | 0 | 5 | 1 | 16 | 2 | | Սպարտակ | Պրեմիեր լիգա | 2009 | 7 | 0 | - | - | - | - | 7 | 0 | | Սպարտակ | Всего | Всего | 71 | 3 | 1 | 0 | 5 | 1 | 77 | 4 | | Էսպանյոլ | Լա Լիգա | 2007/08 | 17 | 0 | - | - | - | - | 17 | 0 | | Էսպանյոլ | Ընդհանուր | Ընդհանուր | 17 | 0 | - | - | - | - | 17 | 0 | | Էստուդիատես | Պրիմերա | 2009/10 | 27 | 1 | - | - | 10 | 0 | 27 | 1 | | Էստուդիատես | Всего | Всего | 27 | 1 | - | - | 10 | 0 | 37 | 1 | | Սան-Պաուլու | Սերիա А | 2013 | 3 | 0 | - | - | - | - | 3 | 0 | | Սան-Պաուլու | Սերիա А | 2014 | 1 | 0 | - | - | - | - | 1 | 0 | | Սան-Պաուլու | Սերիա А | 2015 | 0 | 0 | - | - | - | - | 0 | 0 | | Սան-Պաուլու | Всего | Всего | 3 | 0 | - | - | - | - | 3 | 0 | | Կոլոն | Պրիմերա | 2015 | 0 | 0 | - | - | - | - | 0 | 0 | | Կոլոն | Ընդհանուր | Ընդհանուր | 0 | 0 | - | - | - | - | 0 | 0 | | Ընդհանուր կարիերայի ընթացքում | Ընդհանուր կարիերայի ընթացքում | Ընդհանուր կարիերայի ընթացքում | 305 | 13 | 4 | 0 | 103 | 3 | 412 | 16 |
https://hy.wikipedia.org/wiki/Կլեմենտե_Ռոդրիգես
[]
hy.wikipedia.org
Ամերիկյան կործանիչները հետախուզական թռիչքներ են սկսել Իրաքի տարածքում Ամերիկյան ռազմաօդային ուժերի օդանավերը հետախուզական թռիչքներ են սկսել իրականացնել Իրաքի տարածքում, որը վերջին օրերին իսլամիստների հարձակումների զոհն է դարձել, հայտնում է kommersant.ru-ն: F-18 կործանիչները Պարսից ծոցում գտնվող «Ջորջ Բուշ» ռազմանավից են սկսել իրենց թռիչքները: Պենտագոնում ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ի աղբյուրի տվյալներով՝ այդ թռիչքների նպատակներից մեկն է ցուցադրել ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ միջամտել Իրաքում տիրող իրադրությանը: Սակայն ամերիկյան հրամանատարությունն ընդգծել է, որ «կարեւոր է ոչ միայն տեսնելը, այլեւ տեսնված լինելը»: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2014/06/19/american-jets-iraq/1119705
2014-06-19
[ "Իրադարձային" ]
www.tert.am
Բաժանում (նկար, Մունկ) «Բաժանում» , նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի նկարներից: Հեղինակը կտավը վրձնել է 1896 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են՝ 96 × 127 սմ: «Բաժանում» ստեղծագործությունն այսօր պահպանվում եւ ցուցադրվում է Մունկի թանգարանում (Օսլո, Նորվեգիա): Կտավը դասվում է Կյանքի ֆրիզ շարքին, որի կազմի մեջ մտցվել է 1903 թվականի ցուցահանդեսի ժամանակ: Նկարագիր «Բաժանում» ստեղծագործությունում նկարի հեղինակը՝ Էդվարդ Մունկը պատկերել է կնոջ եւ տղամարդու: Լքված տղամարդու հագին սեւ հանդերձանք է. նա տառապում է: Հիշողությունները չեն թողնում տղամարդուն թոթափել անցյալը: Տղամարդու դեմքը Մունկը նկարել է դալուկ ու գունատ: Աջ ձեռքով բռնել է կրծավանդակի այն հատվածը, որտեղ սիրտն է գտնվում: Կինը լուսավոր հանդերձանքով է պատկերված: Նրա ուրվագիծը տարրալուծվում է ֆոնին պատկերված բնանկարի հետ: Կնոջ կերպարը աչքի է ընկնում նպատակասլացությամբ ու հանդարտությամբ: Նրա նուրբ եւ ցվերջ չավարտված կերպարը խորհրդանշում է լուսավոր անցյալը: Իսկ տղամարդու մուգ կերպարը, որի դիմագծերը նկարված են ամբողջությամբ ու մանրամասնությամբ, պատկանում է մռայլ ներկային: «Բաժանում» կտավը ժլատ է գույներից, սակայն գերակշռում է օրգանական գունային հաջորդափունջը: Այդպիսի երանգավորումը դիտողին փոխանցում է լարվածության մթնոլորտ եւ դեպրեսիվություն:
https://hy.wikipedia.org/wiki/Բաժանում_(նկար,_Մունկ)
[]
hy.wikipedia.org
1836 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ օրը: Սա մեր թվարկության 1836 թվականն է, XIX դարի 36-րդ տարին: | Գրիգորյան օրացույց | 1836 <br> MDCCCXXXVI | | ----- | ----- | | Հուլյան օրացույց | 1835—1836 (հունվարի 13 -ից) | | Հուլյան օրացույց<br> բյուզանդական շրջան | 7344—7345<br> (սեպտեմբերի 13-ից) | | Հռոմի հիմնադրումից սկսած | 2588—2589 (մայիսի 3-ից) | | Հայկյան տոմար | 4328—4329 (օգոստոսի 11-ից) <br> ՏՅԻԸ—ՏՅԻԹ | | Հրեական օրացույց | 5596—5597 <br>ה'תקצ"ו—ה'תקצ"ז | | Իսլամական օրացույց | 1251—1252 | | Չինական օրացույց | 4532—4533 <br> 乙未 — 丙申<br>կապույտ գառ — կարմիր կապիկ | | Եթովպական օրացույց | 1828—1829 | | Հին հնդկական օրացույց | | | - Վիկրամ սամվատ | 1892—1893 | | - Շակա սամվատ | 1758—1759 | | - Կալի յուգա | 4937—4938 | | Իրանական օրացույց | 1214—1215 | | Բուդդայական օրացույց | 2379 | - Ցարական Ռուսաստանը թուլյատրել է Հայկական մարզի գյուղական վայրերում բացել միադասյա, իսկ մեծ բնակավայրերում՝ երկդասյա եկեղեցական-ծխական դպրոցների տեսչություն: Ծնունդներ - Սիրիլո Անտոնիո Ռիվարոլա, փաստաբան եւ պարագվայական քաղաքական գործիչ, երկրի նախագահ Պարագվայի պատերազմից հետո՝ եռապետության շրջանում, 1869 թ.օգոստոսի 18-ից 1870 թ. օգոստոսի 31-ը, իսկ դրանից հետո սահմանադրական նախագահ 1870 թ. սեպտեմբերի 1-ից 1871 թ. նոյեմբերի 15-ը, երբ նա հրաժարական տվեց բազմաթիվ բողոքի ցույցերի ու անկարգությունների պատճառով - Զարմայր Մսերյան, հրապարակախոս, խմբագիր
https://hy.wikipedia.org/wiki/1836
[]
hy.wikipedia.org
Հայը մարմնական վնասվածք էր հասցրել Նովոկուզնեցկում Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 12.55-ին, Մեծավան գյուղից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արկադի Մ.-ն, որը 2015 թ. սեպտեմբերի 9-ից ՌԴ Կեմերովի մարզի Նովոկուզնեցկի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /մարմնական վնասվածք/ 1-ին մասի մեղադրանքով:
https://www.7or.am/am/news/view/115628/
2016-10-14
[]
www.7or.am
«Դատարանն անօրինական որոշում կայացրեց».Սերժ Սարգսյանի եղբորորդու պաշտպանը ներկայացրեց մերժված միջնորդությունները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր՝ հունվարի 31-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստին միջնորդություն ներկայացրեց՝ հրապարակել գործով վկա Խաչատուր Խաչատրյանի տված ցուցմունքում առկա քննիչի հարցերը: Նշենք, որ այսօրվա դատական նիստին հետազոտվում են գործով առկա փաստաթղթերը: Պաշտպանի միջնորդությունը դատարանը մերժեց: «Վկայի հարցաքննության արձանագրությունն է, որը գործով առկա ապացույց է: Դա փաստական տվյալ է, որը գործի համար էական նշանակություն ունի: Անօրինական որոշում կայացրեց դատարանը»,- ասաց Երեմ Սարգսյանը: Երեմ Սարգսյանը դատարանին ներկայացրեց այն միջնորդությունները, որոնք մերժվել են դատաքննության ընացքում. «Շապիկը ճանաչվի իրեղեն ապացույց: Առերեսում կատարել Հայկ Սարգսյանի եւ տուժողների միջեւ: Գործով տուժող Դավիթ Սիմոնյանի վնասվածքների առկայություն էր արձանագրվել, մենք միջնորդեցինք դատաբժշկական փորձաքննություն նշանակվի, սակայն չիրականացվեց: Անձնական հաշիվների նկատմամբ արգելանքը վերացնելու համար միջնորդեցինք: Միջնորդեցինք մեղադրանքը վերաորակել ՔՕ 120-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք—զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի՝ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի: 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ—ից:
https://news.am/arm/news/557704.html
2020-01-31
[ "Պատահարներ", "Հայաստան" ]
news.am
«Հայկական ժամանակ». շարունակում են գնալ ու չգալ Այս տարվա առաջին 5 ամիսներին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնածները մոտ 64 հազարով ավելի են, քան ժամանողները: Անցյալ տարվա առաջին 5 ամիսներին մեկնողները ժամանողներից ավելի են եղել 58 հազարով: Ժամանողների թիվը գերազանցող մեկնողների մի զգալի մասն անվերադարձ արտագաղթողներն են, իսկ թե այս ցուցանիշն ընդհանուրի որ մասն է կազմում, պարզ կդառնա տարեվերջին: Այժմ կարող ենք արձանագրել միայն, որ ժամանողների համեմատ մեկնողների թվային առավելությունն ամսական աճում է մոտ 20 հազարով:
https://hetq.am/hy/article/2118
2011-06-14
[]
hetq.am
Անգելիկի Պանագիոտատոու , հույն բժշկուհի, մանրէաբան: Առաջին կին բժիշկը ժամանակակից Հունաստանում, որը Հունաստանում համալսարան է ավարտել (նախկինում Մարիա Կալապոտակեսն ուսանել է արտասահմանում): Կենսագրություն Հունաստանում ծնված Պանագիոտատոուն եւ իր քույր Ալեքսանդրան եղել են առաջին երկու ուսանողուհիները, որոնք 1893 թվականին ընդունվել են Աթենքի համալսարանի բժշկական դպրոց: Նրանք ապացուցել են, որ գոյություն չունի պաշտոնական օրենք, որն արգելում է կանանց Հունաստանում համալսարան հաճախել: 1897 թվականին Անգելիկին դարձել է առաջին կինը, որն ավարտել է Աթենքի բժշկական դպրոցը: Գերմանիայում հետագա ուսումը ավարտելուց հետո վերադարձել է Աթենքի համալսարան՝ որպես դասախոս. Պանագիոտատոուն եղել է Աթենքի բժշկական դպրոցի հիգիենայի լաբորատորիայի առաջին կին դասախոսը: Ուսանողները բողոքել են եւ հրաժարվել հաճախել նրա դասընթացներին, քանի որ նա կին էր, ուստի Անգելիկին ստիպված հրաժարական է տվել: Տեղափոխվել է Եգիպտոս, որտեղ դարձել է Կահիրեի համալսարանի մանրէաբանության պրոֆեսոր, ինչպես նաեւ եղել է Ալեքսանդրիայի ընդհանուր հիվանդանոցի տնօրենը: 1938 թվականին վերադարձել է Հունաստան եւ նշանակվել Աթենքի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր: Դարձել է Հունաստանում հիգիենայի եւ արեւադարձային բժշկության պրոֆեսորի առաջին տեղակալը, 1947 թվականին՝ Աթենքի բժշկական դպրոցի պատվավոր պրոֆեսոր, 1950 թվականին՝ Աթենքի ակադեմիայի առաջին կին անդամը:
https://hy.wikipedia.org/wiki/Անգելիկի_Պանագիոտատոու
[]
hy.wikipedia.org
Գեղեցկության սրահ (ֆիլմ, 2005) Գեղեցկության սրահ , ամերիկյան կինոֆիլմ: Թողարկվել է 2005 թվականին: Գլխավոր դերակատարը Կուին Լատիֆան է: Սյուժե Ջինա Նորիսը, ով ապրում էր Չիկագոյում, աշխատում էր Ջորջի գեղեցկության սրահում: Դերերում - Կուին Լատիֆա - Ջինա Նորիս - Էլֆի Վուդարդ - Ժոզեֆինա - Ալիսիա Սուլիվերստոուն - Լին - Էնդի ՄակԴաուլ - Թերրի - Կեվին Բեյկոն - Ջորջ - Մենա Սուվարի - Ջոան Մարկուս - Դելլա Ռիզ - Տաուներ - Ջիմոն Հոնսու - Ջո - Բրայան Ուիլյամս - Գլեն
https://hy.wikipedia.org/wiki/Գեղեցկության_սրահ_(ֆիլմ,_2005)
[]
hy.wikipedia.org
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ10ապրիլի 2004 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25մարտի 2004 թվականի N 418-Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի: 3. Հայաստանի Հանրապետության տարածքում 2004 թվականին տեղի ունեցած գարնանային հեղեղումներից վթարված հեղեղատների եւ գետերի փլուզված հատվածների վերականգնման նպատակով հակահեղեղային միջոցառումներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 61155.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով): 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br> ՎԱՐՉԱՊԵՏ | Ա. Մարգարյան | | ----- | ----- | | 2004 թ. ապրիլի 6 <br> Երեւան | | Հավելված <br> ՀՀ կառավարության 2004 թվականի <br> մարտի 25-ի N 418-Ն որոշման «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի եւ ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի եւ դրանք իրականացնող մարմինների անվանումները | Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում եւ փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում (բացասական նշանով նշվում են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները) | Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում եւ փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում (բացասական նշանով նշվում են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները) | Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում եւ փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում (բացասական նշանով նշվում են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները) | | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | | խումբը | ենթախումբը | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի եւ ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի եւ դրանք իրականացնող մարմինների անվանումները | 1-ին կիսամյակ | 9 ամիս | տարի | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | | 10 | 02 | Հողերի բարելավման աշխատանքներ | -35000.0 | -35000.0 | -35000.0 | | 10 | 02 | այդ թվում՝ | | | | | 10 | 02 | 01. Կոլեկտորադրենաժային ցանցի մաքրում եւ նորոգում | -30000.0 | -30000.0 | -30000.0 | | 10 | 02 | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | -30000.0 | -30000.0 | -30000.0 | | 10 | 02 | Կապիտալ նորոգումների ծախսեր | -30000.0 | -30000.0 | -30000.0 | | 10 | 02 | 02. «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող հողերի ագրոքիմիական հետազոտության եւ բերրիության բարձրացման միջոցառումների պետական պատվեր | -5000.0 | -5000.0 | -5000.0 | | 10 | 02 | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | -5000.0 | -5000.0 | -5000.0 | | 10 | 02 | Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | -5000.0 | -5000.0 | -5000.0 | | 10 | 04 | Բույսերի պաշտպանություն | -6655.0 | -6655.0 | -6655.0 | | 10 | 04 | այդ թվում՝ | | | | | 10 | 04 | 01. «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր | -2205.0 | -2205.0 | -2205.0 | | 10 | 04 | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | -2205.0 | -2205.0 | -2205.0 | | 10 | 04 | Այլ ծախսեր | -2205.0 | -2205.0 | -2205.0 | | 10 | 04 | 02. «Բույսերի կարանտինի ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր | -4450.0 | -4450.0 | -4450.0 | | 10 | 04 | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | -4450.0 | -4450.0 | -4450.0 | | 10 | 04 | Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | -4450.0 | -4450.0 | -4450.0 | | 10 | 05 | Անասնաբուժություն եւ հակահամաճարակային միջոցառումներ | -10000.0 | -10000.0 | -10000.0 | | 10 | 05 | այդ թվում՝ | | | | | 10 | 05 | 02. Պատվաստուկներ եւ այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում | -10000.0 | -10000.0 | -10000.0 | | 10 | 05 | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | -10000.0 | -10000.0 | -10000.0 | | 10 | 05 | Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | -10000.0 | -10000.0 | -10000.0 | | 10 | 07 | Տոհմաբուծություն, սերմնաբուծություն եւ այլ ծրագրեր | -7500.0 | -9500.0 | -9500.0 | | 10 | 07 | այդ թվում՝ | | | | | 10 | 07 | 02. «Սելեկցիոն նվաճումների փորձարկման, պաշտպանության եւ սերմերի որակի ստուգման կենտրոն» ՊՓԲԸ-ի կողմից իրականացվող սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման գծով պետական պատվեր | -1500.0 | -1500.0 | -1500.0 | | 10 | 07 | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | -1500.0 | -1500.0 | -1500.0 | | 10 | 07 | Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | -1500.0 | -1500.0 | -1500.0 | | 10 | 07 | 06. Աջակցություն գյուղատնտեսական տվյալների հավաքագրմանը | -6000.0 | -8000.0 | -8000.0 | | 10 | 07 | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | -6000.0 | -8000.0 | -8000.0 | | 10 | 07 | Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | -6000.0 | -8000.0 | -8000.0 | | 14 | 06 | Այլ ծրագրեր | 59155.0 | 61155.0 | 61155.0 | | 14 | 06 | այդ թվում՝ | | | | | 14 | 06 | 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 59155.0 | 61155.0 | 61155.0 | | 14 | 06 | ՀՀ կառավարություն | 59155.0 | 61155.0 | 61155.0 | | 14 | 06 | Կապիտալ նորոգումների ծախսեր | 59155.0 | 61155.0 | 61155.0 |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=12276
25.03.2004
[ "Որոշում" ]
www.arlis.am
Համավարակը՝ որպես բաժակաճառ եւ կանխատեսում Համաշխարհային տնտեսական տեղեկատվությունը երբեք այսքան միագիծ չի եղել: Թե՛ պարզ լուրերը, թե՛ վերլուծությունները նույն թեմայի մասին են՝ համավարակի: Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական լրատվությունը՝ նույնպես: Բայց դրանք բովանդակային առումով տարբեր են: Մեր եւ ադրբեջանական լրատվությունն արեւելյան բաժակաճառ են հիշեցնում, ուր երկար-բարակ խոսվում է հարազատ իշխանությունների խոհեմության, համավարակի դեմ շուտափույթ հաղթանակի, բիզնեսին եւ սոցիալական խոցելի խավերին հնարավորինս անչափ տրամադրվող օգնություն-աջակցության մասին: Վրացական մամուլում համավարակի դեմ պայքարի հերթական կոշտ քայլերի եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններից (ինչպես նաեւ եվրակառույցներից) ստացվող ֆինանսական աջակցության լուրեր են: Թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային վերլուծությունների թեման հետեւյալն է «Ի՞նչ քանակական ու որակական կորուստներ կունենա համաշխարհային տնտեսությունը»: Կանխատեսումները հստակությամբ չեն փայլում: Մեղմ ասած: Առեւտրի միջազգային կազմակերպությունը, օրինակ, կանխատեսում է, որ համաշխարհային առեւտրի ծավալն այս տարի կկրճատվի 13-32 տոկոսով: Անկումային տրամադրությունները խորացրին այն լուրերը, որ գործազրկության նպաստի համար ԱՄՆ-ում արդեն 22 մլն մարդ է հերթագրվել: Որ գործազրկության կանխատեսումները Ռուսաստանում կկազմի մոտ 15 մլն մարդ: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարեց, որ իր փորձագետների հաշվարկով 194 երկրներից 157-ի տնտեսությունը կկրճատվի: Այս հաշվետվություն-կանխատեսմանը զուգահեռ հրապարակվեց լուրն այն մասին, որ տարեկան հաշվարկով Չինաստանի տնտեսությունը 6.8 տոկոս անկում է ունեցել համավարակի առաջին եռամսյակի տվյալներով: Խոսքը երկրագնդի երկրորդ տնտեսության մասին է, որ 1990-ականներից երկնիշ թվով էր աճում: Իսկ BBC-ին սեփական դարդը թողած հաշվարկում է, որ ԱՄՆ-ի համար սա ամենամեծ անկումն է Մեծ ճգնաժամից հետո: ԱՄՀ-ի փորձագետների հաշվարկներով ՀՆԱ-ի անկումն ԱՄՆ-ում այս տարի կազմելու է 5.9 տոկոս: Ըստ նրանց՝ ամենաշատ տուժող երկրների ցուցակում առաջինը Վենեսուելան է՝ 15 տոկոս, ապա Լիբանանը՝ 12 տոկոս, Հունաստանը՝ 10: Խորվաթիայի եւ Մոնտենեգրոյի համար 9-ական տոկոս կրճատում են նախատեսում: Ուկրաինայի համար՝ 7.7: Վրաստանի համար՝ 7.5 տոկոս: Մեր տնտեսության մասին կանխատեսում չկար: Իսկ Ռուսաստանի տնտեսական կրճատումը 5.5 տոկոս է: Ընդորում հաշվարկի մեջ ներառված են նաեւ նավթի գնանկման հնարավոր հեռանկարները: Այս կանխատեսման հրապարակումից հետո ՌԴ իշխանությունները հրապարակեցին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի եւ երկրի բիզնես կյանքին աջակցելու համար պետբյուջեից հատկացնելու են ՀՆԱ-ի 2.8 տոկոսին համարժեք գումար: Համաշխարհային տնտեսական լրատվության մեջ կամաց-կամաց առաջին պլան է գալիս «Որ մահն է նախընտրելի՝ համաճարակի՞ց, թե՞ սովից» հարցը: Ամենալավատեսական կանխատեսումներով՝ սննդի համաշխարհային արդյունաբերությունը կկրճատվի 4 տոկոսով: Մեզ հետաքրքրող ոլորտներից հանքահումքային արդյունաբերության 6.6 տոկոսանոց անկում է կանխատեսվում: Հաշվարկներ կան, որ 2020թ. անկումը 2021-ին վերականգնել չի հաջողվի: Սա լավատեսական կանխատեսումներով: Հոռետեսներն ավելի անգութ են: Բնականաբար: Այստեղ խոսվում է ծառայությունների ոլորտի 70-78 տոկոսանոց անկման մասին, հագուստի ու կոշիկի արտադրության 50-53 տոկոս կրճատման մասին: Մշակույթի, զվարճությունների ու հանգստի ոլորտների անկման կանխատեսումը եւս ըստ հոռետեսների 40-46 տոկոս է կազմելու: Հետեւաբար ճաշակի հարց է՝ մխիթարվել արեւելյան մեղրահունչ բաժակաճառերո՞վ, թե՞ փորձել համավարակի հաղթահարման պլաններ քննարկել: «Արեւելյան» ածականն այս պարագային աշխարհագրական իմաստ չունի: Ոչ արեւելյան Բելառուսի աննկուն (ու անփոխարինելի) ղեկավարն, օրինակ, «կորոնափսիխոզ» արտահայտությունն է շրջանառության մեջ դրել: Ձեզ դա ոչինչ չի՞ հիշեցնում: Արա Գալոյան Տնտեսական մեկնաբան Աղբյուրը՝ politeconomy.org
https://www.7or.am/am/news/view/184635/
2020-04-18
[]
www.7or.am
Նովոտիշկովկա , գյուղ Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Դոբրովելիչկովի շրջանում: 2001 թվականի տվյալներով Նովոտիշկովկա գյուղում բնակվում էր 53մարդ: Բնակավայրը զբաղեցնում է 0,65կմ^2 տարածք: Բնակչության խտությունը կազմում էր 81,54մարդ/կմ^2:
https://hy.wikipedia.org/wiki/Նովոտիշկովկա
[]
hy.wikipedia.org
Զորբան Ակսել Բակունց Տունը գյուղի ծայրին է, ճանապարհի կողքին: Եթե գյուղը ման գաք, էլ ուրիշ ներկած դարբաս չեք ճարի: Կապույտ ներկ միայն նրա հաստ ու ամուր դարբասի վրա կա: Եվ եթե բաց են դռները, փողոցից կարելի է տեսնել բակն ու տան սրահը: Բակում բացօթյա մի արհեստանոց կա: Մեծ ու փոքր մուրճեր, սղոցներ, պայտարի գործիքներ, անիվների օղեր, սռնիներ, նոր քաշած տախտակների կույտ, կլպած գերաններ, որ չորանում են արեւի տակ: Ամեն օր մի քանի բանվոր է աշխատեցնում: Մեկը ցեխապատ անում, նոր գոմի պատերը շարում, մյուսը քար է տաշում, իսկ ինքն էլ իր որդիների հետ լուսաբացից մինչեւ արեւմուտ աշխատում է: Իզուր չէ, որ գյուղում եթե մեկը լավ աշխատող է, ասում են՝ - Զորբա Օսեփի ճանկն ընկնի, մի շաբաթ էլ չի դիմանա: Ինքն էլ է աշխատում եւ արհեստավորին շուտշուտ ձեն տալիս. - Հը՛, քեզ մատաղ, օրը պրծավ, հա՜, շուտ արա, էս շարքն էլ պատի, իրիկունը արաղ կտամ: Վարձը կալին է տալու ցորենով: Իսկ մինչ այդ եղածից բաժին է հանում: Եթե մի ծուռ գերան իրեն պետք չի, տալիս է արհեստավորին, տանի խանգարված կտուրի գերանը փոխի: Կալին հաշվից դուրս է գալու: Բակի անկյունում զինվորական մի խոհանոց կա՝ կաթսան ժանգոտած, խողովակը ծուռ: Մորեխի տարին մի փութ կորեկով է առել: Մտքում դրել է կաթսան հարմարեցնել արաղ քաշելու, իսկ մնացած երկաթեղենը ծախել: Խոհանոցի մոտ ընկած է երկանիվ մի սայլ, կռիվներից մնացած: Կարգի է բերել, ներկել եւ գործ է ածում, երբեմն էլ քրեհով տալիս: Տան կից պարտեզն է, գյուղի ամենալավ պարտեզը, ծառերը շարեշար, զանազան տեսակի, պատվաստած: Միայն նրա այգում կան պասվաստած ծառեր: Պարտեզի մոտ բանջարանոցը, որի մի անկյունում մեղուների տասներկու արկղ կա կարգով շարած: Պարտեզն ու բանջարանոցը բարձր ցեխապատով է պարսպած, փողոցից միայն ծառի վերի ճյուղերն են երեւում: Եթե մի հիվանդ մեղր ուզի կամ ձմեռը թթու խնձոր, Օսեփի ներկած դարբասն են ծեծելու: - Չկա,- կասի,- ի՜նչ էր, մի քանի խնձոր.- կամ ճանճը էս տարի օգուտ չտվավ,- եւ եթե լավ գին տաս, սպասիր տեսնեմ, կասի եւ մառանը կիջնի: Ընդարձակ բակն ընկած է տան առաջ, որ չորս լուսավոր սենյակ ունի, փեղկերով, ապակած: Սենյակներում գորգ ու կարպետ կա, պատերին խալի, երկու լավ մահճակալ, սպիտակ պղնձից ինքնաեռ, ափսեներ ու բաժակներ: Օսեփն առաջ խանութպան էր, գյուղումն էր առուծախս անում: Այն ժամանակից է պահել եւ պատերազմի տարիներում խալին ու սանդուղները լի պինդ թաքցրել մառանի մի անկյունում: Խաղաղության հետ ամեն տարի նրա տունը լցվում է, պահածը դուրս է հանում եւ ավելացնում անընդհատ: Գյուղում նրան «քոռ գայլ» են ասում: Եվ եթե խոսքը վեր է գալիս Օսեփի վրա, մի ջահել վրա է բերում. - Նրա ամբարում հլա ինչե՜ր կա... ----- Իսկ իրեն որ նայես, բամփես՝ տղի պես գետնին կփակչի. լղար՝ դարմանով պահած ձիու պես, այտոսկրները դուրս ընկած, կարճահասակ, կուզը մի քիչ դուրս ընկած: Նայում ես դեմքին, ասես որդ կերած կարտոշկա լինի, աչքերը փոքրիկ, բզով ծակած, ունքերը կատարյալ բեղ, փափախի մազերից չի ջոկվում: Բայց զորբա է: Չորս ձի ունի, սեփական գութան, որ նոր է առել: Եթե ուզենա, գութանը մենակ լծելու չափ եզներ ունի... բայց մենակ չի լծում: Հարաքաշ է անում, եզանց մի ջուխտ էլ գոմում պահում: Ձեռքից եկածը չի խնայում: Ձեռքափող է տալիս, տոկոս առնում կամ գարնան սերմացու տալիս, կալին մեկին երկու ստանում: Եթե գյուղում մեկը որոշում է մի ոչխար մորթել միսը ծախելու եւ եթե մենակ ուժը չի պատում, Օսեփը միշտ ընկերանում է, աժան պատահած ոչխարն առնում եւ մորթում: Ականջին է հասնում, որ գյուղում մեկը ծախու գերան ունի կամ քարն է ծախում, ուժ չունի նոր շենք շինելու, Օսեփը աչքերը ճպճպացնելով գլխին կանգնած է, գինը նաղդ է տալիս: Ինչպե՜ս էլ գիտե հարեւանի թույլ կողմը: Մի ուռի տեսնի, կկանգնի, աչքի պոչով կնայի, մտքում կհաշվի, թե քանի տախտակ դուրս կգա, եւ ծառի տիրոջ տեսնելիս կասի. - Էն մարագիս մի գերան ա պակաս, ծառդ ծախիր առնեմ: Ծառը դեռ արմատի վրա Օսեփի սեփականն է, մի տարի էլ կﬓա, երկու տարի էլ, ոչինչ, ավելի է հաստանում: Կաշի է ծախում: Ձմեռն էլ աղվեսի մորթի հավաքում, ծախում քաղաքում: Զորբան հին ադաթի փեշից այնքան էլ կախված չի: Օսեփը առաջ էլ եկեղեցի չէր գնում: Եվ եթե գյուղի կոմսոմոլն ընդունի, նա իր տղաներից մեկին կգրի նրանց շարքերում: - Մենակ նալոգն ա, որ դժար ա, չենք դիմանում: Տուրքն է եւ տուրքի հետ կապված մի շարք խնդիրներ, որ ինչքան էլ զորբան գլխին զոռ է տալիս, չի հասկանում, թե ինչու է այդպես: Եվ իր մտքում որոշել է, թե՝ «միջի մարդն է խառնակիչ»: Քաղաքից գալիս են շնչագրելու, ապրանքի եւ հողի ցուցակ անելու: Օսեփն իրեն խեղճ է ցույց տալիս, նվազած ձայնով ասում. - Ունեմ, կա, ինչու, ապրի էս կառավարությունը: Եվ եթե վիճակագիրը մեկ-մեկ հարցնում է՝ ձի, եզ, կով, Օսեփը, նախ կմկմում է եւ պակաս գրել տալիս՝ մի ձի, երկու էշ: Բայց հետո տեսնում է, որ հարկաթերթի մեջ իր ասածը չեն գրել, այլ այն, ինչ ունի: Դրա համար էլ ասում է, թե միջի մարդն է խառնակիչ: Եթե ջահելները ժողովի ժամանակ նեղացնում են եւ ասում, թե՝ - Օսեփ ապեր, ունես տուր,- Օսեփը չարանում է, ձայնը երկինք բարձրացնում եւ սկսում պատմել այն, ինչ հազար անգամ ասել է եւ լսողն էլ հազար անգամ իմացել, որ սուտ է ասում: Ի՞նչ է ասում: Որ աղքատը ծույլ է, ինքը օրնիբուն աշխատել է, որ խանութն իրեն օգուտ չի տվել, որ զուր են կարծում, թե ունեւոր է, եւ վերջում էլ ասում. — Մի սաղ գեղի չափ հարկ եմ տալիս կառավարության, էլ ի՞նչ եք ուզում: Եթե այդ չասի, պիտի ասի, որ մի քանի աղքատ տուն է պահում, իր արեւի տակ են ապրում: Օսեփի հարեւան մի քանի աղքատ տներ կան, որոնց կանայք նրա տանը բուրդ են լվանում, հաց թխում կամ ուրիշ գործ անում: Օսեփի հոտաղը միշտ այդ տներից կլինի, մաճ քշողն էլ, տավար պահողն էլ: Եթե մի վռազ գործ լինի, Օսեփը ձեն է տալիս բակից, մեկն ու մեկին կանչում: Աղքատ տներ են, որոնցից յուրաքանչյուրը մի եզ ունի կամ մի կով, երկու օրավար վար ունի, մի տուն լիքը ուտողներ: Իրենց գործն անելուց հետո սրա-նրա համար աշխատում են, գլուխ պահում: Օսեփը դրանց համար է ասում, թե իր արեւի տակ են մեծանում. լսողն էլ գիտե, որ այդպես չէ: Օսեփն է տզի պես փակչել նրանց եւ հացափոր աշխատեցնում: - Բա խի՞ դողն ընկել էր ջանդ, որ ասում էին պայման կապի բատրակի հետ... Այդ որ ասեին, Օսեփի ջանը իրոք որ դող էր ընկնում, վեր էր կենում, գեղամիջից հեռանում: ----- Գզիրը կտուրից ժողովի է կանչում: Մեկ-մեկ հավաքվում են դպրոցի բակում եւ նստոտում պատի տակ, գետնին կամ քարերի վրա: Ժողովը հարկի մասին է: Քաղաքից եկած մի ընկեր այս տարվա մասին է խոսում, բացատրում է, թե ինչու է քիչ: Ուշադիր լսում են, հետո հարցեր են տալիս: Հարցնում են, թե էլի առաջվա պես պիտի հավաքե՞ն՝ հարուստից շատ, միջակից քիչ: Օսեփն էլ է ժողովի եկել: Նա ոչ մի ժողով բաց չի թողնում, ամենից առաջ է խոսում, աշխատում է ծուռ ու մուռ ճանապարհներով, առակներով իր մտքինն ասել, ուզածն իմանալ: Եթե քաշվում է հարց տալ, մի ուրիշին է խնդրում, որ իմանա: Եվ ամեն ժողովի, երբ խոսք է բացվում հարկի մասին, նա միշտ նույնն է ասում. - Աղքատից էլ հարկ առեք, թող մի աբասի լինի, միայն առեք: Առեք, ասում է, որովհետեւ աղքատը հարկ չտալով ծուլության է վարժվում, ամեն տեղ նրա խնդիրն առաջ են ընդունում: Այդ մի յուրահատուկ տեսություն է նրա համար, որի ճշմարիտ լինելուն Օսեփը երբեք չի կասկածում: Աղքատը դատարանին խնդիր տալիս դրոշմատուրք չի վճարում: Դրա համար էլ աղքատները դատարանին շատ են դիմում եւ ճնշում ունեւորին: Կամ թե աղքատ գյուղացին համոզված է, որ կառավարությունը հարուստից առնելու է իրեն տա, դրա համար էլ չի ուզում հարստանալ, սեփական տնտեսություն ստեղծել: Մի խոսքով՝ մի ամբողջ տեսություն իր գործնական միակ առաջարկով, որ անում է Օսեփը ամեն ժողովի, երբ հարկի մասին է խոսք լինում: - Մի աբասի էլ աղքատից առեք: Մի անգամ էլ խորհրդի նախագահին Օսեփն աոաջարկել էր դիմում տալ կառավարության եւ իրավունք խնդրել գյուղի հարկը գյուղում բաժանելու: - Հարյուր մանեթ չեն ուզում գյուղի՞ց, թող երկու հարյուր մանեթ ուզեն, մենակ թե մեզ ասեն՝ էդ երկու հարյուր մանեթը դուք ձեր մեջ փայ արեք: Գյուղխորհրդի նախագահը ծիծաղել էր. - Ուրիշ տեղ չասես, Օսեփ ապեր, թե չէ կբռնեն քեզ: Եվ մինչեւ հիմա ուրիշ տեղ չի ասել, բայց մտքից էլ չի հանել: ----- Նախիրի գալը ժողովը ցրում է: Բոլորը վռազում են տավարը տեղաց անելու: Նախագահն իզուր է կանչում. - Ժողովը դեռ պրծել չի. հարցեր կա՞... Բայց նախիրը «հարց հարցոց» է գյուղի համար: - Այ տղա, բա էսպես էլ ժողովո՜ւրդ,- թոնթորում է նախագահը, ինքն էլ իր տավարի մոտ գնում, որովհետեւ կտուրից արդեն ձեն են տալիս: Գյուղի խոսք է, թե շինականի ապրուստի մասին նախրապանից հարցրու: Նա լավ գիտե, թե ով ի՛նչ ապրանք ունի: Նախրապանն է, որ նախիրը գյուղում ցրելուց հետո ժողովատեղին է եկել, մնացողներից մի բան իմանա: Բայց բոլորը ցրվել են, ես եմ նստել քարին: - Օսեփը շատ ա՞ զորբա,— հարցնում եմ նախրապանին: - Բա հայտնի բան ա, որ զորբա յա: Էն տավարն ո՛ւմն ա,- ասում է եւ կողքիս նստում, տրեխի թելը կապում: - Թամահը շատ ա է՜, հենց էն ա բերանը բաց ման ա ածում, թե որ քյասիբի թիքան կուլ տա: Բայց վե՞րջը փուչ ա նրա: Եվ երբ հարցնում եմ, թե ինչո՞ւ վերջը փուչ է, նա ուսերը թոթվում է, հետո գրպանից թութունի քիսան հանում, լցնում չիբուխի կավե գլուխը, մթնում կայծաքարը պողպատին խփում եւ շրթունքները ծպպացնելով փստացնում: - Դա մեզ լավ հայտնի յա նրա վերջի կյանքը... Օսեփը շունչը դինջ չի տալու... Եվ առակ է ասում, թե ինչպես ագահ մի գյուղացու ասում են՝ լուսաբացից մինչեւ արեւմուտք ոտով ինչքան գնաս, այդքան հող կտանք քեզ: Մարդը գնում է, գնում, քանի արեւմուտը մոտենում է, այնքան նա քայլերն է շտապեցնում: Եվ մայրամուտի վերջին պահին ագահությունից բոյով մի մեկնվում է, որ իր պառկած տեղն էլ զավթի: Նախրապանը առակն ավարտեց ու մահակն առավ, որ գնա: Մեկ էլ նայեց ինձ եւ ասաց. - Հենց էն պառկած տեղն ա մնալու իրան, զորբա Օսեփին... 1925
https://hy.wikisource.org/wiki/Զորբան
[ "Ակսել Բակունց" ]
hy.wikisource.org
Թիվ ՏԴ/5474/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում Պատասխանող՝ Անահիտ Սիմբաժի Մանուկյանին (հասցե՝ Տավուշի մարզ, գ. Կիրանց, 1 փ., տուն 35) ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Դալլաքյանը վարույթ է ընդունել թիվ ՏԴ/5474/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Անահիտ Սիմբաժի Մանուկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ եւ 31-րդ հոդվածների համաձայն՝ որպես քաղաքացիական դատավարության մասնակից՝ դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները. Վերը նշված հոդվածի համաձայն. Դուք ունեք հետեւյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ եւ պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ եւ մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները եւ դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների եւ փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ: Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել եւ Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ՝ սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ: Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը: Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի՝ 1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը, 2) գործի համարը, 3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, 4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), 5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, 6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, 7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, 8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի եւ ապացույցների ցանկը: Հայցադիմումի պատասխանում կարող են նշվել 1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը, 2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված, 3) պատասխանողի միջնորդությունները, 4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության եւ լուծման համար, 5) էլեկտրոնային հաղորդակցության մջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ: Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը եւ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ: Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը եւ ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ: Պատասխանին կից նույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացվել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչեւ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը: Հայցի առարկան եւ հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Ձեզ պարզաբանվում է նույն օրենսգրքի 140-րդ հոդվածի դրույթները, մասնավորապես՝ 1. Պատասխանողն իրավունք ունի մինչեւ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի՝ սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար: 2. Հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով: 3. Հակընդդեմ հայցն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե՝ 1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը. 2) հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը. 3) հակընդդեմ եւ սկզբնական հայցերի միջեւ առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ եւ արդյունավետ լուծումը: 4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է սույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով: Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե՝ 1. ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով: 2. Մեկ հայցադիմումում միացված մի քանի փոխկապակցված պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով, իսկ մյուսը՝ ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով, եթե փոխկապակցված պահանջներն ածանցվում են պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա պահանջից: 3. Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաեւ այլ գործեր, եթե՝ 1) առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջեւ կնքված՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, եւ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որեւէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ. 2) մինչեւ գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որեւէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց. 3) հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Տեղեկացվում եք նաեւ այն մասին, որ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝ 1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն. 2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց. 3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը. 4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն. 5) ներկայացվել է խմբային հայց. 6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ: Առաջին ատյանի դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչեւ նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձեւով կայացված որոշմամբ: 2. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրաբացիչ դատական ակտի հրապարակման օրը: 3. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում: 4. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների եւ չկատարելու հետեւանքների մասին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաեւ նրանց պահանջների եւ առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: 2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: 3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ: 4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը եւ ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը: Սույն գործով դատարանում հանդես գալով որպես դատավարության պատասխանող կողմ՝ Դուք ունեք եւ կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրով, սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ եւ պարտականություններ: Միաժամանակ տեղեկացվում է, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ՝ ք. Դիլիջան, Շահումյան 15: Տեղեկացվում է նաեւ, որ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, իսկ դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (datalex.am)՝ 2023 թվականի ապրիլի 25-ին: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ
https://www.azdarar.am/announcments/org/408/01269291/
31.03.2023
[ "Ընդհանուր իրավասության դատարաններ", "Դատական ծանուցումներ" ]
www.azdarar.am
Որպես հայրենասեր մարդ՝ ինձ բավարարում է այդ փաստաթուղթը. Վահան Քերոբյան Հողերի զիջման մասին խոսք չկար: Այս մասին Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ քննարկվում է փաստաթուղթ: «Չկա հողերի հանձնման մասին խոսակցություն, ոչ մի զիջում չի նախատեսվում »,— ասաց նա եւ նշեց, որ չի կարող ասել, թե ինչ է քննարկվում: «Աշխատանքային պրոցես է, ես այդ ոլորտի մասնագետը չեմ, այն տեղեկատվությունը, որը ես ունեմ, ինձ անձամբ՝ որպես հայրենասեր մարդու, բավարարում է այս պահին եւ ես կարող եմ այդքանով կիսվել ձեզ հետ»,-ասաց նա: Մանրամասն՝ տեսանյութում:
https://yerevan.today/all/politics/83025/orpes-hayrenaser-mard՝-indz-bavararoum-e-ayd-pastatoughty-vahan-qerobyan
2021-05-20
[ "Քաղաքական" ]
yerevan.today
Պոդսոսոնկի (գյուղ, Ուգրանսկի շրջան) Պոդսոսոնկի , գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Ուգրանսկի շրջանի կազմում: Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 58մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Պոդսոսոնկի,_Ուգրանսկի_շրջան
[]
hy.wikipedia.org
Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյան Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու: Այս մասին նշվում է 2-րդ նախագահի ֆեյսբուքյան էջում: «Իշխանությունն էլ ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի: Սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն ու իր ձայնին տեր կանգնելը թույլ կտա Հայաստանը դուրս բերել մի իրավիճակից, որտեղ շատերը պատրաստվում են արտագաղթել, որտեղ ազգը «վիզը ծռած» է, որտեղ մեծ ջանք է պետք գործադրել՝ վերականգնելու եւ հզորացնելու տնտեսությունը, բանակցային դիրքերը, կարեւոր դերակատարումն այս տարածաշրջանում: Նախագահ Քոչարյանը համոզված է, որ մենք ունենք այդ ներուժը: Եվ դրա շնորհիվ մենք կարող ենք ստեղծել ժամանակակից պետություն՝ ներդնելով տեխնոլոգիաներ ու դրանցով հզորանալով: Այս ու այլ հարցեր է ներկայացնում նախագահի՝ աջակիցների հետ հանդիպման տեսագրության երրորդ հատվածը»,-նշել է նա:
https://past.am/?p=276697&l=am
2021-04-30
[ "ՔԱՂԱՔԱԿԱՆ" ]
past.am
Գյուղացու փոխարեն սուբսիդավորում եք «Ֆլեշին». Լեւոն Զուրաբյանը՝ գյուղնախարարին 2014թ-ի բյուջեի քննարկման ժամանակ այսօր ԱԺ—ում «Հազ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, լսելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ բյուջեի մասով իրենց ոլորտի հատկացումների մասին ելույթին, նախ նախարարին մեղադրեց գյուղացու համար անբարենպաստ քաղաքականություն վարելու մեջ, ապա նշեց, որ կոնկրետ դիզվառելիքի հարցում գյուղացու փոխարեն սուբսիդավորում են դիզվառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությանը: «Էս թվերը շատ լավ են, ծրագրերը շատ լավ են: Բայց դուք ունե՞ք ինչ-որ մոդել՝ ինչպիսի գյուղատնտեսություն եք ուզում կառուցել: ՀԱԿ-ը 2010թ.-ին այդ մոդելը հրապարակել է: Մեր բոլոր ծրագրերը կառավարությունը ընդունում է, սկսում է իբր թե իրագործել, բայց պարզվում է հետարքրքիր հանգամանք: Ստացվում է, որ այսօր դուք վարում եք ուրբանիզացիայի, լատիֆունդիստական, խոշոր կալվածատերերի կողմից գյուղի նվաճման քաղաքականություն, որովհետեւ պահուստային հողերի 20%-ը տրամադրվել են խոշոր կալվածատերերի, գյուղացին չի օգտվել, ուստի անհասկանալի են ձեր խոսքերը, որ կոոպերացիոն գյուղատնտեսության ստեղծման ուղղությամբ քայլեր եք իրականացնում»: Ըստ ՀԱԿ պատգամավորի ՝ այս տարիների ընթացքում վերացվել են բոլոր շուկաները, որտեղ գյուղացիները կարող էին իրացնել իրենց ապրանքները, չեն ստեղծվել մեծածախ շուկաներ, բայց փոխարենը բարենպաստ պայմաններ են ստեղծված խոշոր կալվածատերերի համար: Նախարարի համբերություն սպառվեց եւ պահանջեց Լեւոն Զուրաբյանից հարցը կոնկրետացնել, ինչին ՀԱԿ պատգամավորը հակադարձեց՝ ասելով, թե ինքը խոսում է կոնցեպտուալ մոտեցումների մասին: «Ես կարծում եմ՝ որեւէ սահմանափակում չկա: Թույլ տվեք իրականացնեմ ասելիքս: Ես հիմնավորում եմ իմ հարցը»,-ասաց նա եւ անդրադարձավ գյուղացիներին տրված վառելիքի «խայտառակ» սուբսիդավորմանը: «Փոխանակ գյուղացիներին սուբսիդավորեիք, դուք սուբսիդավորում եք Ֆլեշին: Ինչի՞ համար: Արդյունքում էդ մարդը վաճառում է ամենաանորակ դիզվառելիք, որը հետո գյուղացին չի էլ օգտագործում: Սա ի՞նչ է, ինչո՞վ եք զբաղված»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը: Սերգո Կարապետյանի նյարդերը ի վերջո տեղի տվեցին. «Ես չեմ հասկանում, սա ելո՞ւյթ է, թե՞ հարց: Հարցը կոնկրե՛տ տվեք՝ պատասխանեմ, տասը րոպե է խոսում եք»: Լեւոն Զուրաբյանն էլ պատճառաբանեց, թե ինքը հիմնավորում է իր հարցը. «Հարցերս ուղղակի շատ են, հերթով տալիս եմ: Ես ներկայացնում եմ ձեր քաղաքականության արատավոր կողմը, բաղադրիչները»: ՀԱԿ պատգամավորի գնահատմամբ՝ նախարարութան քաղաքականությունը տանում է դեպի գյուղի դատարկման. «Ես ուզում եմ նաեւ հարցնել՝ ի՞նչ եք անում սահմանամերձ գյուղերում: Թեեւ որդեգրել եք մեր առաջարկած կոոպերացիոն մոդելը, բայց ստեղծում եք կալվածատիրական գյուղատնտեսություն»: Սերգո Կարապետյանը չհամաձայնեց Զուրաբյանի գնահատականների հետ. «Դուք ավելի շատ ներկայացրիք ձեր ծրագիրը: Եվ եթե դուք հետագայում կգաք իշխանության ձեր ծրագրերը կիրականացնեք: Հիմա մենք իրականացնում ենք այն քաղաքականությունը, որը երկրում ղեկավարում է: Արմավիրի մարզի գյուղացիները, որ ասում եք, թե իբրեւ դժգոհ են, ես չգիտեմ՝ ում հետ եք դուք հանդիպել, երեւի ձեր համախոհների հետ եք հանդիպել, որ դժգոհ են, բայց եթե հանդիպեք մյուսների հետ էլ, ովքեր օգտվել են ծրագրից, կտեսնեք, որ աննախադեպ էր ու նման օժանդակության ծրագրեր նախկինում չէին իրականացվել»: Նախարարը հավատացրեց, թե իրենք ոչ մեկի կողմից բողոքներ չեն ստացել, թե դիզվառելիքն անորակ է եղել, ապա նշեց, թե իրենք ձեռք ենք բերել ապրանքը ամենաբարձր որակ ապահովող ընկերությունից, որն առաջարկել է ամենացածր գինը: Լեւոն Զուրաբյանն արձագանքեց գյուղնախարարի այն հայտարարությանը, թե ինքը Արմավիրում խոսել է միայն իրենց համախոհների հետ. «Մեզ բոլորն են համախոհ են»: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2013/10/30/zurabyan-karapetyan/906600
2013-10-30
[]
www.tert.am
Մշակույթի շուրջ 60 գործիչներ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ազատել Ռոբերտ Քոչարյանին Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի արվեստի եւ մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտարարությունների տեքստերն ամբողջությամբ (հայերեն եւ ռուսերեն). Հայաստանի մշակույթի եւ արվեստի գործիչների Հայտարարությունը Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Մեզանից յուրաքանչյուրս իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք: Բայց մենք քաղաքացի ենք, եւ մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը: Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սեւեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք: Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ: Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին: Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է եւ չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը: Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Արթուր Գրիգորյան, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Արմեն Մարտիրոսյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր, Արտաշես Շահբազյան, գրող, Ալլա Լեւոնյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի, Անի Հակոբյան, թատերագետ, Աշոտ Գեւորգյան, դերասան, ռեժիսոր, Ավետ Բարսեղյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, բանաստեղծ, Ավո Խալաթյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, հաղորդավար, Արամե, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, Արման Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, Արմինկա, երգչուհի, Արսեն Գրիգորյան, երգիչ, դերասան, Աշուղ Ոսկեհուր, Անուշ Մազմանյան, պարուսույց, Գայա Արզումանյան, երգչուհի, Գայանե Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի, Գեղամ Մանուկյան, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, քաղաքական մեկնաբան, Գոհար Գասպարյան, հեռուստահաղորդավարուհի, Գուժ Մանուկյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գրիշա Օհանյան, հնչյունային ռեժիսոր, Էրիկ Կարապետյան, երգիչ, Լիռա Քոչարյան, պրոդյուսեր, «Արցախի ձայներ»-ի հիմնադիր, Լուիզա Ղամբարյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, Կարեն Գեւորգյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, Կարեն Համբարձումյան, «Կարեն Սեւակ» փրոդաքշն, Կրիստինա Ավագիմյան, պարուսույց, Հայկո, ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան, երգիչ, Հարություն Հարությունյան, արձակագիր, Հմայակ Ռոստոմյան, հնչյունային ռեժիսոր, Հովհաննես Ներսեսյան, օպերային երգիչ եւ սարկավագ, ՀՀ նախագահի 2013թ-ի մրցանակակիր, Հրաչ Քեշիշյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոդյուսեր, Մանո Գրիգորյան, դերասանուհի, պարուհի Մուշեղ Մաիլյան, գործիքավորող, Նորայր Ամալյան, երաժիշտ, գործիքավորող, Նունե Եսայան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի, Ռազմիկ Ամյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, Ռազմիկ Դավոյան, բանաստեղծ, Ռոբերտ Մարգարյան, երաժիշտ, Սամվել Գրիգորյան, երգիչ, հաղորդավար, Սարգիս Գրիգորյան, դերասան, հաղորդավար, Սերգեյ Գրիգորյան, դերասան Սյուզան Մարգարյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի, Սպարտակ Ղարաբաղցյան, լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ, Սեւակ Մելքոնյան, «Կարեն Սեւակ» փրոդաքշն, Վազգեն Ասատրյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Վահե Բեգոյան, երգիչ, խմբավար, Վաչե Հովեյան, ալտահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Վարդան Աճեմյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Վարդուհի Ալեքսանյան, պարուսույց, հեռուստահաղորդավարուհի, Վարշամ Գեւորգյան, դերասան:
https://www.1in.am/2675236.html
2019-12-19
[]
www.1in.am
Սիդնեյ ՖԱ «Սիդնեյ» , ֆուտբոլային ակումբ Սիդնեյ քաղաքում: Ակումբը հիմնադրվել է 2004 թվականին: Ակումբը անցկացրել է 4-5 եզրափակիչ հանդիպում А լիգայի շրջանակներում: 2009/2010 մրցաշրջանում թիմը խաղթել է կանոնավոր առաջնությունը, եւ А լիգայի փլեյ-օֆֆ փուլը: Ձեռքբերումներ - А լիգայի փլեյ-օֆֆի հաղթող - 2006, 2010 - Կանոնավոր առաջնության չեմպիոն - 2009/2010 Հայտնի խաղացողները - Ջոն Ալոիզի - Ադամ Գրիֆիտս - Ջոել Գրիֆիտս - Լուկաս Նիլ - Բրետ Էմերտոն - Դուայտ Յորկ
https://hy.wikipedia.org/wiki/Սիդնեյ_ՖԱ
[]
hy.wikipedia.org
Կարիմատե , կումունա Իտալիայում, Լոմբարդիա մարզի Կոմո գավառում: Բնակչությունը 3801 մարդ, խտությունը 760 մարդ/կմ^2: Տարածքը 5կմ^2: Փոստային կոդը՝ 22060, Հեռախոսային կոդը 031: Քաղաքի հովանավոր պաշտպանը համարվում է սուրբ Սան Ջորջիոն:
https://hy.wikipedia.org/wiki/Կարիմատե
[]
hy.wikipedia.org
Լավրովի հայտարարությունը հայերին կդարձնի ԴԱԻՇ-ի թիրախ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն երեկ ուշագրավ հայտարարություն է արել՝ նա խոստացել է ոչնչացնել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը՝ չնայած ահաբեկիչները չեն ցանկանում հանձնվել: «Ցավոք սրտի, ԴԱԻՇ-ը ոչ միայն հաստատվել է Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի հյուսիսում, այլ նաեւ չի ցանկանում հանձնվել, բայց մենք անպայման կոչնչացնենք նրանց»,-ասել է Լավրովը: Իսկ ամենաուշագրավն այն է, որ ՌԴ ԱԳ նախարարն ընդծել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու այդ ուղղությամբ: «Պատրաստ են նաեւ Տաջիկստանում, Ղրղըզստանում եւ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»,— հավելել է նա: Միանգամից ասենք, որ սա բավականին վտանգավոր հայտարարություն է Հայաստանի համար: Ճիշտ է, այն դեռեւս հայտարարություն է, եւ դեռ հարց է, ՌԴ-ն ՀԱՊԿ անդամ երկրներում տեղակայված իր ռազմաբազաները կօգտագործի՞ Իսլամական պետության դեմ պայքարելու նպատակով, միեւնույն է, անգամ այդ մակարդակով Լավրովի հայտարարությունը բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծում Հայաստանի համար: Իսլամական պետությունը գործում է Սիրիայում, որը ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանին է ավելի մոտ: Հայ-թուրքական սահմանին տեղակայված է ռուսական ռազմաբազա, որն ավելի մոտիկից կարող է հարվածել այդ կազմավորմանը: Բայց դատելով ԴԱԻՇ-ի գործելաոճից՝ կարելի է մտահոգություն ունենալ, որ ահաբեկչական այդ հզոր կազմավորումը կարող է անգամ գործողությունների չսպասել, եւ միայն Լավրովի հայտարարությունը հիմք ունենալով՝ Հայաստանին հարված հասցնել: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը մեր պետության համար շատ վտանգավոր է համարում ՌԴ արտգործնախարարի այդ հայտարարությունը, հատկապես, որ ՀՀ-ն Իսլամական պետության դեմ միջազգային պայքարում ակտիվ երկիր չի համարվում: «Կլինի դա արեւմտյան ճակատից, թե ռուսական ճակատից: Երկու ռազամավարությունների դեպքում էլ, իհարկե, հայտարարությունների մակարդակում պաշտպանում է այդ պայքարը, բայց չի մտել որեւ մեկի մեջ: Դա հզոր ռիսկեր կառաջացնի, որովհետեւ, եթե հարվածներ կամ օպերացիաներ իրականացվեն Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից, բնականաբար Հայաստանը կդառնա ԴԱԻՇ-ի վրիժառության թիրախը»,- ասում է Ս. Սաֆարյանը: Վերջինիս խոսքերով՝ այս դեպքում երկրորդ խնդիրն այն է, որ մենք ՌԴ-ի հետ համահավասար որոշումներ ընդունող չենք, որոշումները ՌԴ-ն է ընդունում, եւ մենք չգիտենք, թե նա ինչպիսի որոշումներ կկայացնի: Դրանք գուցե նույն ահաբեկչության դեմ պայքարի դաշտում առճակատման մեջ կհայտնվեն արեւմտյան ռազմավարության հետ: Չէ որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես Մերձավոր Արեւելքում ինչ-որ ստրատեգիա պետք է փորձարկի, եւ ՌԴ-ն դիրքավորվում է, որ ինքն էլ լինի խաղացող: «Հետեւաբար, նրան ճամբար է պետք: Եվ այդ ճամբարում նրանք դիտարկում են ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրներին, որտեղ ռազմաբազաներ ունեն: Այս կոնտեքստում պետք է դիտարկել նաեւ ռուս-թուրքական վերջին հանդիպումը, որտեղ առանցքային թեմա են եղել ահաբեկչության դեմ պայքարը եւ Թուրքիային հավաստիացումներ այն աստիճանի, որ Էրդողանը հայտարարեց, որ մի քանի օր հետո դրա արդյունքները կերեւան: Հիմա Մերձավոր Արեւելքում մենք կունենանք երկու ստրատեգիաների բախում՝ ամերիկյան եւ ռուսական: Եվ այս ճամբարավորումը, հատկապես, որ ՌԴ-ի գործողությունները շատ հաճախ արժանանում են Արեւմուտքի քննադատությանը, եւ հակառակը, միջազգային հարթակում մեզ կրկին դիրքավորման խնդրի առաջ է կանգնեցնելու: Նաեւ հիշեցնեմ, որ անցած հոկտեմբերին Երեւանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ընդունվեցին բազում փաստաթղթեր, որոնց մենք քիչ անդրադարձանք, բայց դրանք իրականում վերաբերում էին նաեւ այս խնդրին: Մինչեւ 2025թ. ՀԱՊԿ ռազմավարության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվեց, որտեղ ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիային առնչվող հարցեր կային: Եվ այդ փաստաթղթերով ՌԴ-ն ՀԱՊԿ անդամ երկրներում իր ռազմաբազաները ահաբեկչության դեմ օգտագործելու համար նորմատիվային հիմք ստեղծեց: Իսկ ՀՀ-ն քաղաքական դիրքորոշումների առումով արդեն մտել է այդ դաշտ»,- հավելեց Ս. Սաֆարյանը: Իսկ մեկ այլ քաղաքագետ՝ Ստեփան Գրիգորյանը պնդում է, որ ՀՀ-ն չպետք է ներգրավվի Իսլամական պետության դեմ պայքարին եւ հույս ունի, որ ՀՀ իշխանություններն այդ հարցում շատ զգույշ կլինեն: Այնուամենայնիվ, նա մտահոգություն է հայտնում, որ եթե ՌԴ-ն մի հարցում շատ է պնդում, ՀՀ իշխանությունները տեղի են տալիս: «Գուցե Տաջիկստանի դեպքում դա ակտուալ է, նա ընդհանուր սահման ունի Աֆղանստանի հետ, բայց Հայաստանի համար՝ ոչ: Մենք հակաահաբեկչական ընդհանուր գործընթացներում կանք, եւ դա շատ լավ է: Մենք խաղաղապահներ ունենք Կոսովոյում, Աֆղանստանում: Բայց մենք Հայաստանում չունենք ԴԱԻՇ-ի խմբավորումներ, որ նման ակտիվություն ցուցաբերենք: Բացի այդ, արաբական աշխարհում հայկական մեծ համայնքներ ունենք, եւ եթե մենք մխրճվենք այդ գործի մեջ, այդ մարդիկ կարող են ԴԱԻՇ-ի թիրախը դառնալ: Ոչ: Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազան իր պայմանագրի շրջանակներում այլ նպատակի է ուղղված»,- իր հերթին ասում է Ս. Գրիգորյանը: Սիրիայի հայ համայնքը առանց այդ էլ վատ վիճակում է, բայց Լավրովի այդ հայտարարությունը կարող է նրանց վրեժխնդրության թիրախ դարձնել: Մենք Լիբանանում եւ արաբական այլ երկրներում ունենք անվնաս համայնքներ, որոնք նույնպես կարող են հայտնվել նրանց թիրախում: Բացի այդ, Ս. Գրիգորյանը կարծում է, որ Ս. Լավրովը նման հայտարարություն անելով, կամ, իսկապես, ՀԱՊԿ անդամ երկրներին Իսլամական պետության դեմ պայքարի գործում ներգրավվելով՝ ցանկանում է միջազգային հարթակներում մեծացնել հենց ՀԱՊԿ-ի դերը: «ՌԴ-ին ձեռնտու է, իսկ մենք ինչ ենք ստանալու: Իշխանությունները պետք է ճշտեն այս հարցերը»,- եզրափակում է քաղաքագետը:
https://www.1in.am/2137330.html
2017-05-06
[]
www.1in.am
Զադո, գյուղ Արեւմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կարաքիլիսայի գավառակում: Գտնվում էր Արածանի աջ կողմում, Կարաքիլիսա քաղաքից հարավ: Բնակչություն 1877-1878 թվականներին ուներ 130 քուրդ բնակիչ: Տնտեսություն Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր:
https://hy.wikipedia.org/wiki/Զադո
[]
hy.wikipedia.org
Ազգիս դարավոր պատմությունը մեզ պատգամ է մատուցում նույն ոգով դիմակայելու մարտահրավերներին. Գարեգին Բ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման եւ Պաշտպանության բանակի հիմնադրման օրվա առթիվ. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր սիրեցյալ ժողովրդին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության եւ Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով, ինչպես նաեւ մեր խոնարհումը՝ Հայրենական պատերազմի վետերաններին ու Արցախյան հերոսամարտերի քաջարի զինվորներին: Պանծալի այս տոները տակավին բեկված սրտերով եւ վշտացած հոգիներով ենք դիմավորում, քանի որ դեռ չեն հաղթահարվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի աղետալի հետեւանքները, չեն վերադարձել գերությունից մեր զավակները, տեղեկություն չունենք անհայտ կորածների վերաբերյալ, իսկ հազարավոր ընտանիքներ մնացել են առանց զավակների կամ ծնողների: Մեր աղոթքն ու խոնարհումն ենք բերում զոհված հայրենյաց պաշտպանների անմահ հիշատակին: Սիրելիներ, ազգիս դարավոր պատմությունը՝ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու, հաղթանակներ կերտելու բազում վկայություններով, մեզ պատգամ է մատուցում նույն ոգով դիմակայելու մեր ժողովրդի եւ հայրենիքի դեմ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին: Ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար մղված պայքարները, որոնց նշանավորումն է այսօր, խորհրդանիշն են համազգային համախմբվածության ու միաբանության, որոնք առավել քան երբեք անհրաժեշտ են բարդագույն այս իրավիճակում, որպեսզի միասնաբար դիմագրավենք հառնած հիմնախնդիրներին եւ կերտենք վաղվա նոր օրը, լուսավոր ապագան եւ մեր նոր հաղթանակները: Մեր աղոթքն է, որպեսզի խաղաղություն լինի աշխարհում ու մարդկության կյանքում, եւ հարուցյալ մեր Տերը Իր Ամենազոր Աջի հովանու ներքո շինության ու ապահովության մեջ պահի մեր Հայրենիքը եւ զորացնի համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին արիությամբ, հույսով ու հավատով, այժմ եւ միշտ. ամեն:
https://www.shantnews.am/news/view/1125509.html
2022-05-09
[ "ՀԱՅԱՍՏԱՆ" ]
www.shantnews.am
ՀՀԿ—ական պատգամավոր. «Եթե առաջին նախագահը վերադարձել է մեծ քաղաքականություն, ապա երկրորդն էլ կարող է» ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր լրագրողներին ասել է, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը երկարատեւ դադարից հետո վերադարձել է, ապա Քոչարյանն էլ բարոյական իրավունք ունի վերադառնալու, եւ հաշվի առնելով նրա կառավարման տարիների հաջողությունները՝ այդ վերադարձի դեպքում Քոչարյանն առավել շահեկան դիրքում կգտնվի, քան Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, երբ վերադարձավ մեծ քաղաքականություն: —Եթե առաջին նախագահը վերադարձել է մեծ քաղաքականություն, ապա երկրորդն էլ կարող է: Ինձ թվում է՝ Ռոբերտ Քոչարյանն ավելի մեծ շանսեր ունի նախագահ դառնալու, այսինքն՝շահեկան դիրքում է երկրորդ նախագահը,—նշել է Հ. Հարությունյանը: ՀՀԿ—ական պատգամավորը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք շատ մարդիկ, ովքեր այժմ ՀՀԿ անդամ են, մեծ առաջընթաց են ունեցել, եւ ստորություն կլինի դա ժխտելը: Համլետ Հարությունյանը նաեւ նշել է, որ ՀԱԿ-ի գործն է՝ շուրջօրյա՞, թե՞ կեսօրյա հանրահավաքներ կանի, իսկ արդեն սկսված նախընտրական շրջանում զուտ նստացույցերով կամ դասախոսություններով առավելության հասնել հնարավոր չէ: —Սովորաբար ընդդիմությունը ձնագնդիի նման է, սակայն այսօրվա միտինգները նայելուց ես ձնհալոցի տպավորություն եմ ստանում,—ավելացրել է նա:—Ոնց որ էս ժողովրդին ձեռ են առնում՝ մե՛կ երկխոսում են, մե՛կ չեն երկխոսում, մե՛կ նստում են, մե՛կ վեր են կենում: Կլինի ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ինչ հզոր ուժ էլ ուզում է լինի, հաջողության չի հասնի, եթե նորմալ մարտավարություն չի իրականացնում: Նրանց նույնիսկ Ահարոն Ադիբեկյանի թվերը չեն օգնի: Եղբա՛յր, աշխատե՛ք:
https://www.7or.am/am/news/view/25621/
2011-10-13
[]
www.7or.am
ԵՄ-ն դրական դիրքորոշում ունի ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Դեսպանը հայտնել է ԵՄ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ եւ անդրադարձել ԵՄ աջակցությամբ նախատեսվող ծրագրերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը: «Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նշանակման առթիվ եւ հայտնել ԵՄ դրական դիրքորոշումը Կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ: Դեսպանն անդրադարձել է ԵՄ աջակցությամբ նախատեսվող ծրագրերին, որոնք ուղղվելու են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր եւ միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը եւ այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ, ամփոփելով հանդիպումը, կողմերը շեշտել են, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող ծավալուն փաթեթը ոչ միայն խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն է, այլեւ Հայաստանում եվրոպական արժեքների ամրապնդում եւ վերահաստատում:
https://armenpress.am/arm/news/1062765.html
2021-09-09
[]
armenpress.am
Պուտիլկովո , գյուղ Ռուսաստանի Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի կազմում: Բնակչությունը 2006 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1650մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Պուտիլկովո
[]
hy.wikipedia.org
Նրբության լեզուն (ֆիլմ) «Նրբության լեզուն» (անգլ.՝ Terms of Endearment, ֆիլմի այլ անվանումը՝ «Նրբության խոսքեր»)՝ ռեժիսոր Ջեյմս Բրուքսի կինոֆիլմը հիմնված է Լերի Մակմերտրի նույնանուն սիրավեպի մոտիվներով: Օսկարի հնգակի մրցանակակիր է: Սյուժե Ֆիլմը պատմում է մոր եւ աղջկա 30 երկարաձիգ տարիների կյանքի եւ փոխհարաբերությունների մասին: Ֆիլմի մեծ մասը ոճով նման է կատակի: Այն լի է սարկազմով հարուստ հումորով: Սակայն ֆիլմի ավարտը դրամատիկ է: Այս պատմությունը նրա մասին է, թե ինչպես ոչ երիտասարդ իրեն ամբողջովին աղջկանը նվիրած կինը, թույլ է տալիս իրեն սիրահարվել: Դերերում | Դերակատար | Դեր | | ----- | ----- | | Շիռլի Մակլեյն | Ավրորա Գրինուեյ | | Դեբրա Վինգեր | Էմմա Խորտոն | | Ջեք Նիկոլսոն | Գարետ Բրիդլավ | | Դենի Դե Վիտո | Բերնոն Դելարտ | | Ջեֆ Դենիելս | Ֆլեպ Խորտոն | | Ջոն Լիտգոու | Սեմ Բյորնս | Ֆիլմի մասին Ֆիլմը չի հանդիսանում Լերի Մակմերտրի վեպի մաքուր էկրանավորումը, մասնավորապես՝ Ջեք Նիքոլսոնի կերպարը մտածվել է հատուկ ֆիլմի համար՝ սցենարի հեղինակ, ռեժիսոր Ջեյսմ Բրուկսի կողմից: Նիքոլսոնը չկասկածելով համաձայնում է դերին՝ չնայած նրան, որ պետք էր խաղալ երկրորդ պլանի կերպարում: Ամենամեծ հաճույք էպատճառել կատակերգական էպիզոդի վրա աշխատանքը: Շիռլի Մկալեյնը համաձայնվել է դերի համար միանգամից սցենարը կարդալուց հետո: Ավրորայի դերի համար նույնպես հրավիրել են Ջենիֆեր Ջոնսին եւ Լուիզա Ֆլեթչերին: Վեպը հարմարեցվել է թատրոնի բեմականացմանը համապատասխան: Նույնանուն ներկայացումը հաջողության է հասել Լոնդոնում: BBC-ի քննադատական կարծիքում ֆիլմի եւ ներկայացման համեմատության մեջ հավանությունը տրվում է ներկայացմանը, իսկ ֆիլմը բնորոշվում է, ինչպես «երկարացված»: Պարգեւներ եւ անվանակարգեր - 1984 թ.՝ 5 Օսկարի մրցանակ. Լավագույն ֆիլմ (Ջեյմս Բրուկս), Լավագույն ռեժիսոր (Ջեյմս Բրուկս), Լավագույն կանացի դեր (Շիռլի Մակլեյն), լավագույն տղամարդկային դեր՝ երկրորդ պլանում (Ջեք Նիկոլսոն), լավագույն հարմարեցված սցենար (Ջեյմս Բրուկս) եւ նույնպես 6 անվանակարգեր. լավագույն կանացի դեր (Դեբրա Ուինգեր), լավագույն տղամարդկային դերը երկրորդական պլանում (Ջոն Լիտգոու), դիզայների լավագույն աշխատանք (Փոլի Փլետ, Խարոլդ Միկելսոն, Թոմ Պետիգո, Էնտոնի Մոնդել) լավագույն մոնտաժ (Ռիչարդ Մարկս), լավագույն ձայն (Դոնալդ Միտչել, Րիկ Քլային, Քեվին Օ'Քոնել, Ջեյմս Ալեքսանդեր), լավագույն երաժշտություն (Մայքլ Գոռ): - 1984 թ.՝ Ոսկե գլոբուսի 4 մրցանակ. լավագույն ֆիլմ ՝ դրամա, լավագույն կանացի դեր (Շիռլի Մակլեյն), լավագույն տղամարդկային դերը՝ երկրերդական պլանում (Ջեք Նիկոլսոն), լավագույն սցենար (Ջեյմս Բրուկս) եւ նույնպես երկու անվանակարգեր. լավագույն ռեժիսոր (Ջեյմս Բրուկս), լավագույն կանացի դեր (Դեբրա Ուինգեր): - 1985 թ.՝ BAFTA մրցանակբաշխության անվանակարգ լավագույն կանացի դերի համար (Շիռլի Մակլեյն):
https://hy.wikipedia.org/wiki/Նրբության_լեզուն_(ֆիլմ)
[]
hy.wikipedia.org
Թափառախումբը գնում է երկինք , խորհրդային լիամետրաժ գեղարվեստական կինոնկար: Նկարահանվել է 1975 թվականին, ռեժիսոր Էմիլ Լոտյանուի կողմից, Մաքսիմ Գորկու «Մակար Չուդրա» պատմվածքի հիման վրա: 1976 թվականին ԽՍՀՄ կինովարձույթի առաջատարն էր, այն դիտել են 64,9 միլիոն հանդիսատեսներ: Սյուժեն Ֆիլմի գործողություններն ընթանում են XX դարի սկզբին՝ Անդրկարպատներում, Տիսա գետի հովտում: Այն պատմում է երիտասարդ ու հպարտ ձիագող Լոյկո Զոբարի եւ գեղեցկուհի գնչուհի Ռադայի սիրո մասին: Չնայած, որ նրանք սիրում են միմյանց, սակայն կարծում են, որ ընտանեկան կյանքը դա մի շղթա է, որով կաշկանդվում է իրենց ազատությունն ու անկախությունը: Լոյկոն հանդիպել էր Ռադային, երբ վիրավոր էր, իսկ Ռադան գտել ու բուժել էր իրեն: Հետո նրանք կրկին հանդիպեցին, երբ Լոյկոն գնչու Բուչայի հետ գնաց գնչուների թափառախումբ, որտեղ ապրում էր Ռադան: Տեղացի կալվածատեր, ազնվական Անտոլ Սիլադին նույնպես սիրահարվել էր Ռադային, երբ պատահաբար փողոցում հանդիպել էր նրան: Սակայն Ռադան բոլորի ներկայությամբ մերժել էր նրան, որի պատճառով ազնվականը նախատինքով անիծել էր գնչուհուն: Ձիագող Լոյկոն հանդուգն էր ու հաջողակ իր արհեստում: Նա հաջողությամբ կատարում է Ռադայի ցանկությունը եւ գողանում է սպիտակ հովատակը: Սակայն դրանով նա իր վրա է ուղղում իշխանությունների ցասումը: Լոյկոյի հայրը իր մոտ եկած ժանդարմներին մատնում է որդու տեղը: Իշխանությունները Լոյկոյին դատապարտում են մահվան, սակայն նա կարողանում է փախչել՝ կորցնելով օգնության եկած ընկերոջը: Նա հասնում է Ռադայի հեռացող թափառախմբին եւ Ռադային նվիրում սպիտակ հովատակը: Ռադան գետի ափին գիշերում է Լոյկոյի հետ: Ֆիլմի վերջում Լոյկոն, չնայած ծեր գնչուհու մռայլ գուշակությանը, ընկերոջ հետ գալիս է Ռադայի թափառախումբ՝ խնդրելու նրա ձեռքը: Մինչ այդ Ռադան պայման էր դրել Լոյկոյի առջեւ, որ նա ողջ թափառախմբի ներկայությամբ պետք է ծնկի գա իր առջեւ, որը սակայն Լոյկոյի համար ստորացուցիչ էր եւ նա ընդդիմանալով Ռադայի պահանջին, դաշույնով հարվածում է Ռադային ու սպանում: Ռադայի հայրը՝ Դանիլոն, տեսնելով այդ ամենը, դանակով հարվածում է Լոյկոյին եւ սպանում նաեւ նրան: Դերասանական կազմ | Դերակատար | Կերպար | | ----- | ----- | | Սվետլանա Տոմա | Ռադա | | Գրիգորե Գրիգորիու | Լոյկո Զոբար | | Բարասբի Մուլաեւ | Մակար Չուդրա | | Իոն Սանդրի Շկուրյա | Անտոլ Սիլադի | | Վսեւոլոդ Գավրիլով | Դանիլո | | Բորիսլավ Բրոնդուկով | Բուչա | | Միխայիլ Շիշկով | Նուր | | Վասիլի Սիմչիչ | Բալինտ | | Լյալյա Չոռնայա | ծեր գնչուհի | Նկարահանող խումբ | Կինոգործիչ | Ներդրումը | | ----- | ----- | | Էմիլ Լոտյանու | սցենարիստ | | Էմիլ Լոտյանու | ռեժիսոր | | Սերգեյ Վրոնսկի | օպերատոր | | Եվգենի Դոգա | կոմպոզիտոր | Պարգեւներ ու մրցանակներ - 1976 թվականին արժանացել է Սան-Սեբաստիանի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե խեցի»: - 1977 թվականին ստացել է Բելգրադի «Fest-77» միջազգային կինոփառատոնի դիպլոմը՝ լավագույն ռեժիսուրայի համար: - 1977 թվականին ստացել է Պրահայի միջազգային կինոփառատոնի դիպլոմը, որպես լավագույն ֆիլմ: - 1978 թվականին Փարիզում ստացել է ֆիլմերի տեխնիկական մրցույթի պատվավոր դիպլոմը՝ UNIATEC կոնգրեսի շրջանակներում: - 1976 թվականին «Советский экран» ամսագրի հարցումներով Սվետլանա Տոման ճանաչվել է լավագույն դերասանուհի: Երաժշտական համարներ Ֆիլմում հնչում են դեռեւս 1930-ական թվականներից հայտնի «Маляркица», «Дывес и рат», «Яблоко», «Нанэ цоха» եւ այլ երգեր, որոնք կատարում են Մոսկվայի «Ռոմեն» երաժշտական դրամատիկական թատրոնի գնչու երգիչները:
https://hy.wikipedia.org/wiki/Թափառախումբը_գնում_է_երկինք
[]
hy.wikipedia.org
Ինչպես է Դիանա Մալենկոն պարում ձողի վրա (տեսանյութ) Դերասանուհի Դիանա Մալենկոն տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջի Stories բաժնում, որում ինքը եւ դերասանուհի Էմմա Մանուկյանը պարում են մերկարապարի համար նախատեսված ձողի վրա: Նշենք, որ Դիանան եւ Էմման խաղում են Երեւանի դրամատիկական թատրոնում:
https://lurer.com/?p=468227&l=am
2022-06-09
[ "Այլ" ]
lurer.com
«Գրանցված է» ՀՀ արդարադատության նախարարության կողմից21 դեկտեմբերի 2005 թ.Պետական գրանցման թիվ 60305488 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ | 18 նոյեմբերի 2005 թ. <br> ք. Երեւան | N 28-Ն | | ----- | ----- | Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի մարտի 5-ի «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի գների հաշվառման մասին» ձեւ թիվ 1-Գին (տարեկան) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը եւ լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 10-Ն որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունը. որոշման հավելված 1-ով հաստատված «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի գների հաշվառման մասին» ձեւ թիվ 1-Գին (տարեկան)պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթում՝ «Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչեւ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մայիսի 5-ը» բառերը փոխարինել «Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչեւ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը» բառերով: | Նախագահ | Ս. Մնացականյան | | ----- | ----- |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=21745
18.11.2005
[ "Որոշում" ]
www.arlis.am
Telegram-ը դարձել է ԱՄՆ-ում 2-րդ ամենաշատ ներբեռնված հավելվածը Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն սկսեցին օգտվել Telegram հավելվածից, այն դարձել է երկրում երկրորդ ամենաշատ ներբեռնված հավելվածը, հայտնում է eadaily.com լրատվական կայքը: Դա տեղի է ունեցել նախագահ Թրամփի ֆեյսբուքյան եւ թվիթերյան հաշիվների եւ Parler հավելվածի արգելափակումից հետո, որի հետեւանքով Telegram հավելվածը երեք օրվա ընթացքում ներբեռնվել է 545 հազար ամերիկացիների կողմից: Մերիլենդի համալսարանի տեղեկատվական հետազոտությունների պրոֆեսոր Ջեն Գոլդբեքն ասել է, որ Telegram-ն «ավելի երկար տուն» կարող է լինել ամերիկացիների համար եւ նշել, որ Apple-ն ու Google-ը կարող են փորձել որոշակի վերահսկողություն սահմանել դրա վրա, սակայն դա հաղորդագրությունների տարածման օրինական ծրագիր է, որից մարդիկ օգտվում են: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր tert.am-ը, Telegram հավելվածի սեփականատերն անվտանգության նկատառումներից ելնելով կոչ էր արել iOS-ից անցնել Android համակարգի կիրառմանը:
https://www.tert.am/am/news/2021/01/12/Telegram/3492732
2021-01-12
[ "ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ" ]
www.tert.am
Տպարան, արտադրական պոլիգրաֆիական ձեռնարկություն, որն զբաղվում է տպագիր արտադրանքի թողարկմամբ: Հիմնականում տպարաններն օգտագործում են տպագրության օֆսեթ եղանակը: Գոյություն ունեն նաեւ այլ տեսակի տպարաններ՝ փոքր տպաքանակի տպարանները օգտագործում են թվային/լազերային/ կամ շիթային/թանակային/տպող սարքեր, ռիզոգրաֆ եւ այլն: Լայն տարածում են ստացել լայնաֆորմատ տպագրությունը, տպագրությունը բաժակների, շապիկների, գրիչների եւ ցանկացած այլ իրերի վրա: Մեր օրերում ստեղծվել են նաեւ առցանց տպարաններ:
https://hy.wikipedia.org/wiki/Տպարան
[]
hy.wikipedia.org
| ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում | Քաղաքացիական գործ թիվԵԴ/35395/02/19 2020 թ. | | ----- | ----- | | Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35395/02/19 | | | Նախագահող դատավոր՝ | Կ. Չիլինգարյան | 20 20 թվականի դեկտեմբերի 17 -ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Գեղամ Հովսեփյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացուցիչ Անի Մուրադյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Գեղամ Հովսեփյանից բռնագանձել 93.521 ՀՀ դրամ, որից 90.000 ՀՀ դրամը՝ որպես ապահովագրական հատուցման գումար, 3.521 ՀՀ դրամը՝ որպես 24.06.2019 թվականից մինչեւ 21.10.2019 թվականը ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ, ինչպես նաեւ 90.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել եւ բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվանից մինչեւ պարտավորության փաստացի կատարման օրը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Վարդանյան) (այսուհետ՝ Դատարան) 28.02.2020 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.06.2020 թվականի որոշմամբ վճռի բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ընկերության անունից ներկայացված միջնորդությունը եւ Դատարանի 28.02.2020 թվականի վճռի դեմ Ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները եւ պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետեւյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետեւյալ փաստարկներով. Օրենսդրի կողմից հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրականացմանը: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հնարավոր չէ վերաքննիչ բողոք բերել այն դատական ակտի դեմ, որը չես ստացել: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 04.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը: 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները եւ եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը եւ որի առկայությունը հիմնավորվում է ստորեւ ներկայացված պատճառաբանություններով: Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին այն պարագայում, երբ դատարանը դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրը չի ուղարկել գործին մասնակցող անձին կամ մինչ այդ առձեռն չի հանձնել՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները: ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք: «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները եւ պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության եւ արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարեւոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը եւ ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության եւ արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի եւ դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, եւ եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջեւ չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfa-ui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36): Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց եւ այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Mag-med-v and -thers v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87): Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջեւ դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ եւ առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս, Pérez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43): Եվրոպական դատարանը նաեւ նշել է, որ հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետեւանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի եւ դատավարության մասնակիցների միջեւ փոխազդեցություն ստեղծելու համար եւ ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաեւ նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivan-va and Ivash-va v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46): Դատարանի մատչելիության իրավունքի դրսեւորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zav-dnik v. Sl-vénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71): Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետեւանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի եւ դատավարության կողմի միջեւ կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին եւ նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Esc-lan- and -thers v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37): Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու եւ նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր եւ երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու եւ գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ թե դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեեւ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան եւ դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, եւ չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության եւ արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը եւ 179-րդ հոդվածը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաեւ գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչեւ 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362—րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է: ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում եւ 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով եւ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն՝ եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու եւ նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաեւ դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում եւ չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել: Բացի այդ, տվյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով պարզեցված վարույթով գործերի քննության ընթացակարգին, գտել է, որ վերոնշյալ մոտեցումը կիրառելի է նաեւ պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի նկատմամբ, այսինքն՝ այն դեպքում, երբ առկա է պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտ, դրա օրինակն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն կողմերին չի հանձնվել: Իսկ ինչ վերաբերում է դատական իշխանության կայքի միջոցով պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակմանը, ապա այս եղանակը չի կարող դադարեցնել վճռի օրինակն առձեռն հանձնելու կամ պատվիրված նամակի միջոցով գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանի պարտականությանը՝ հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը): Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի՝ իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու եւ դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը 05.11.2019 թվականին կայացրել է որոշում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու եւ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որով դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 28.02.2020 թվականը (գ.թ. 3): Դատարանի 28.02.2020 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 25.03.2020 թվականին (հիմք՝ «datalex.am» տեղեկատվական համակարգը): Ըստ գործում առկա Դատարանի թիվ ԴԴ 9.1 գրության՝ Դատարանի 28.02.2020 թվականի վճիռն Ընկերությանն ուղարկելու համար ելքագրվել է 28.02.2020 թվականին (գ.թ. 37): Ընկերությունը Դատարանի 28.02.2020 թվականի վճիռը ստացել է 22.04.2020 թվականին (գ.թ. 38): Ընկերության անունից վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 12.05.2020 թվականին (գ.թ. 60): Վերաքննիչ դատարանի 04.06.2020 թվականի որոշմամբ Ընկերության՝ վճռի բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը եւ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ «բողոքարկված վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 25.03.2020թ., ուստի այդ վճռի բողոքարկման ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսվել է 26.03.2020թ. եւ ավարտվել է 15.04.2020թ.: Այս պայմաններում բողոք բերած անձը կարող էր 26.03.2020թ. մինչեւ 15.04.2020թ. ընկած ժամանակահատվածում բողոքարկել վճիռը՝ անկախ դրա թղթային օրինակը ստանալու պահից»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաեւ, որ « վերաքննիչ բողոքը համապատասխան ժամկետի ավարտից հետո ներկայացրած հայցվորն այդ ժամկետի վերականգնման մասին միջնորդության հիմքում դրել է սոսկ այն փաստը, որ վճիռը փոստով ստացել է 17.04.2020թ.: Միջնորդության հեղինակը չի ներկայացրել որեւէ փաստարկ՝ վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակված չլինելու կամ 2020թ. փետրվարի 28-ից ավելի ուշ հրապարակված լինելու կամ հրապարակման հաջորդ օրն իրեն առաքված չլինելու, դատական իշխանության պաշտոնական կայքի հասանելիության հետ կապված կամ այլ խնդիրներ ունեցած լինելու մասին, եւ չի վկայակոչել այնպիսի փաստեր, որպիսիք կարող էին ողջամտորեն գնահատվել որպես վճռի բողոքարկման ժամկետի բացթողման հարգելի պատճառներ, իսկ վճիռը 17.04.2020թ. ստացած լինելու մասին բողոք բերած անձի վկայակոչած միակ փաստն ինքնին բավարար չէ այն եզրակացության հանգելու համար, թե բողոք բերած անձն իրենից անկախ պատճառներով զրկված է եղել օրենքով սահմանված եղանակով 25.03.2020թ. հրապարակված վճիռը 15-օրյա ժամկետում բողոքարկելու հնարավորությունից»: Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները եւ ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետեւյալ պատճառաբանությամբ. Նախկինում կայացված իր որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն եւ՛ վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, եւ՛ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե՛ վճռի հրապարակումը, թե՛ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց եւ ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների եւ այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը եւ այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաեւ գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա եւ օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար: ՀՀ վճռաբեկ դատարանը, արժեւորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաեւ դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ երկու պարտականությունները, այն է՝ - ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում, - բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Դատարանը 28.02.2020 թվականի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, հրապարակել է ավելի ուշ՝ 25.03.2020 թվականին: Վճռաբեկ դատարանը փաստում է նաեւ, որ գործում առկա չէ ապացույց այն մասին, թե Դատարանը վճիռը երբ է ուղարկել Ընկերությանը՝ փոստային ծառայությանը հանձնելու միջոցով: Տվյալ դեպքում առկա է միայն Դատարանի թիվ ԴԴ 9.1 գրությունը, համաձայն որի՝ Դատարանի 28.02.2020 թվականի վճիռն Ընկերությանն ուղարկելու համար ելքագրվել է 28.02.2020 թվականին, սակայն գործում առկա չէ նշված վճիռը փոստին հանձնելու վերաբերյալ որեւէ ապացույց: Ընկերության ներկայացուցիչը վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացրել է 12.05.2020 թվականին՝ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը: Վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման եւ համարժեք գնահատման չեն արժանացել: Վճռաբեկ դատարանը եւս մեկ անգամ ընդգծում է, որ օրենսդիրը դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաեւ գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը, որոնց միաժամանակյա եւ օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար: Սույն գործով չի հիմնավորում, որ Դատարանը դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկել է Ընկերությանը, որպիսի պայմաններում Դատարանն ամբողջապես չի իրականացրել օրենքով իր վրա դրված պարտականությունը, հետեւաբար Վերաքննիչ դատարանը չէր կարող միանշանակ հետեւություն անել դատական ակտի բովանդակությունը բողոքաբերին հասանելի լինելու վերաբերյալ՝ միաժամանակ հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումների վերաբերյալ վկայակոչված իրավական դիրքորոշումները: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Դատարանը պատշաճ կարգով չի իրականացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր պարտականությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետեւանքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից՝ հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին, Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունն իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը ենթակա էր բավարարման, եւ բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետեւաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Ընկերության՝ վճռի բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը եւ վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ընկերության՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի եւ 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 04.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ եւ 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: | | Նախագահող | Ռ. Հակոբյան | | ----- | ----- | ----- | | | Զեկուցող | Ն. Տավարացյան | | | | Ս. Անտոնյան | | | | Վ. Ավանեսյան | | | | Ա. Բարսեղյան | | | | Մ. Դրմեյան | | | | Գ. Հակոբյան | | | | Ս. Միքայելյան | | | | Տ. Պետրոսյան | | | | Է. Սեդրակյան | Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական:
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149751
17.12.2020
[ "Որոշում" ]
www.arlis.am
Բեյոնսեի՝ լողազգեստով լուսանկարները՝ Յամայկայից Մինչ բազմաթիվ աստղեր նախապատրաստվում են ամանորին, Բեյոնսեն դեռեւս վայելում է արեւի շողերը: Այս ընթացքում երգչուհին Ջեյ-Զիի հետ հանգստանում է Յամայկայում եւ ժամանակ առ ժամանակ հանգստից դիտարժան լուսանկարներ են տեղադրում սոցկայքերում.
https://lurer.com/?p=123946&l=am
2013-12-06
[ "Հասարակություն" ]
lurer.com
Հիվանդանոցում մահացած զինվորի գործը նախարարի անմիջական հսկողության տակ է «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Էջմիածնի այն զորամաս, որտեղից հիվանդանոց էր տեղափոխվելպարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայող Էդիկ Շահնազարյանը, ով հիվանդանոցում մահացել էր երեկ»,- այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Վաղարշապատի հիվանդանոցում երեկ, ժամը 08.00-ի սահմաններում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: «Նախարարը գործն իր անմիջական հսկողության տակ է վերցրել եւ ծառայողական քննություն նշանակել, իսկ զորամասը բերվել է մշտական զորանոցային պայմանների»,- տեղեկացրեց Ա. Հովհաննիսյանը: Նախորդող հրապարակում՝ Այսօր հիվանդանոցում մահացած զինվորը մեկ շաբաթ առաջ էր բանակ զորակոչվել Հիվանդանոցում մահացած զինվորի դեպքի առիթով քրգործ է հարուցվել Հիվանդանոցում զինվոր է մահացել
https://www.aysor.am/am/news/2014/01/21/edik-shahnazaryan/730342
2014-01-21
[]
www.aysor.am
Անհավանական ավտովթարների շարքից Թուրքիայի Անթալիա քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցած ավտովթարները ֆիքսվել են ճանապարհային անվտանգության տեսախցիկների կողմից:
https://news.am/arm/news/171730.html
2013-09-18
[ "Թուրքիա", "Հասարակություն", "Պատահարներ" ]
news.am
Կասպշիկի հետ ԼՂՀ ԱԳՆ-ում քննարկել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր Panorama.am-ը գրում է. Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Տեղեկացնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցերը: Կարեն Միրզոյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների վրա, նշելով, որ դրանք վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/politics/2014/02/06/karen-mirzoyan-kaspshik/
https://blognews.am/arm/news/129187/kaspshiki-het-lxh-agn-um-qnnarkel-en-shpman-gtsum-tirox-iravitchakin-veraberox-harcer.html
2014-02-06
[]
blognews.am
Սեւանի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Երեւանում Ոստիկանության Սեւանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Նորքի այգիների փողոցում հայտնաբերել եւ Սեւանի բաժին բերման են ենթարկել 48-ամյա Հմայակ Ե.-ին, որը հուլիսի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
https://lurer.com/?p=427042&l=am
2021-07-19
[ "Հասարակություն" ]
lurer.com
Ակնկալվում է Վճռաբեկ դատարանում ստեղծել Քաղաքացիական եւ Վարչական պալատներ. օրինագծեր են քննարկման դրվել Քննարկման են դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախագծերով ակնկալվում է Վճռաբեկ դատարանում ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող՝ Քաղաքացիական եւ Վարչական պալատներ:
https://www.aysor.am/am/news/2021/04/06/դատարան-պալատ-օրինագիծ/1819943
2021-04-06
[]
www.aysor.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի փետրվարի 5-ին «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածը «Համայնքի ղեկավարը չի կարող» բառերից հետո լրացնել «անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,» բառերով: Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. | «Հոդված 27. | Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը | | ----- | ----- | Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետեւյալ տոկոսաչափերով՝ 1) մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 52,57 տոկոսը. 2) 1001-ից մինչեւ 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 62,06 տոկոսը. 3) 5001-ից մինչեւ 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 71,55 տոկոսը. 4) 20001-ից մինչեւ 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 81,04 տոկոսը. 5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 90,52 տոկոսը:»: Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «5. Աշխատակազմի (բացառությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի) կառուցվածքում կարող են նախատեսվել միայն «բաժին» տեսակի կառուցվածքային եւ (կամ) առանձնացված ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների նվազագույն թվաքանակը սահմանում է պետական լիազորված մարմինը, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանմանը ներկայացվող հիմնական պահանջները սահմանում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը:»: Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. | «Հոդված 31. | Աշխատակազմի եւ բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունը | | ----- | ----- | 1. Աշխատակազմի եւ բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին: 2. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում եւ աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչեւ հաջորդ ամսվա 15-ը: 3. Աշխատավարձը ներառում է պաշտոնային դրույքաչափը, հավելավճարները, պարգեւատրումները եւ հավելումները: 4. Յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի՝ 1) մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքի համար՝ 81,95 տոկոսը. 2) 1001-ից մինչեւ 5000 բնակիչ ունեցող համայնքի համար՝ 81,65 տոկոսը. 3) 5001-ից մինչեւ 20000 բնակիչ ունեցող համայնքի համար՝ 81,43 տոկոսը. 4) 20001-ից մինչեւ 75000 բնակիչ ունեցող համայնքի համար՝ 81,26 տոկոսը. 5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար՝ 81,14 տոկոսը:»: 5. Սույն օրենքի իմաստով հավելումը պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումն է, որը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքում: 6. Հավելավճարը՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումը, սահմանվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար: Համայնքի ավագանու որոշմամբ հավելավճար կարող է սահմանվել նաեւ համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար: 7. Աշխատակազմի եւ բյուջետային հիմնարկների աշխատողներին ծանր եւ վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առանձնապես ծանր եւ առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում՝ պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով: 8. Հավելավճարի կիրառման կարգը եւ չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին: 9. Աշխատանքի վարձատրության հետ կապված՝ սույն հոդվածով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով եւ այլ օրենքներով:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: | Հայաստանի Հանրապետության <br> Նախագահ | Ս. Սարգսյան | | ----- | ----- | | 2013 թ. փետրվարի 25 <br> Երեւան ՀՕ-6-Ն | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=81861
05.02.2013
[ "Օրենք" ]
www.arlis.am