text
stringlengths
25
5.04M
url
stringlengths
21
217
date
stringlengths
0
10
tags
sequencelengths
0
19
source
stringclasses
40 values
Ֆրանսիայում հետեւում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ՝ Ֆրանսիա—Արցախ բարեկամական շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամներ Դանիել Կազարյանը եւ Մուհամեդ Լաքհիլան, պատգամավորներ Ժան-Պիեր Կուբերտաֆոն, Գիյոմ Կասպարյանը, Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող սենատոր Պիեր Ուզալիասը: Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներին Հայաստանի կառավարությունում եւ ընդգծել, որ նրանք մեծ ներդրում ունեն հայ-ֆրանսիական բարեկամության զարգացման եւ Արցախի հարցի արդարացի լուծման գործում: «Մենք բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը, որն ապացույց է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների: Շնորհակալ ենք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը ցուցաբերած աջակցության, ձեր սկզբունքայնության, հետեւողականության եւ վճռականության համար: Ձեր գործունեությամբ դուք կարեւոր նպաստ եք բերում Արցախյան հարցի խաղաղ կարգավորմանը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը», — նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նկատել է, որ միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ թե՛ երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով համագործակցության շարունակական խորացումը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Գի Տեսիենը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար եւ նշել, որ շուրջ 30 տարի հանդիսանալով Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ՝ մեծ սիրով շարունակում է աշխատել հայ-ֆրանսիական բարեկամության սերտացման ուղղությամբ: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն անդրադարձել է օրեր առաջ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների՝ Արցախ կատարած այցին եւ խոսել տպավորությունների մասին: Նա նշել է, որ Արցախի ժողովուրդն ունի իր ձայնը բարձրաձայնելու կամք եւ խաղաղ պայմաններում ապրելու վճռականություն, եւ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամները շարունակելու են այցելել Արցախ՝ նպատակ ունենալով աջակցել հարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը նշել է, որ Ֆրանսիայում հետեւում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին եւ խորը հարգանք ունեն այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նկատմամբ: Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) եւ պատրաստակամություն հայտնել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցության շրջանակում աջակցել CEPA-ի կիրարկմանը: Վարչապետը կարեւորել է Հայաստանի եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին եւ ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման համատեքստում կարեւորել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը: Նիկոլ Փաշինյանը նաեւ երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ իրականացվող քայլերի համար ու նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու համար, ինչն ընդգծում է երկու երկրների միջեւ բարեկամության անշրջելի բնույթը: Մտքերի փոխանակության ընթացքում Հայաստանի վարչապետը պատասխանել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում հակակոռուպցիոն եւ դատաիրավական ոլորտների բարեփոխումներին, կանանց հասարակական-քաղաքական կյանքում ներգրավվածությանը եւ տնտեսական գործունեության խթանմանը, երիտասարդ սփյուռքահայության շրջանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացին եւ այլն: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
https://www.aravot.am/2019/09/13/1065805/
2019-09-13
[ "Պաշտոնական", "Նիկոլ Փաշինյան" ]
www.aravot.am
Վիտի (գյուղ, Հառկու շրջան) Վիտի , գյուղ Էստոնիայի Հարյումաա նահանգի Հառկու շրջանում: 2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 446մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Վիտի
[]
hy.wikipedia.org
Շչերբինովկա (գյուղ, Պուտիվիլի շրջան) Շչերբինովկա , գյուղ Ուկրաինայի Սումիի մարզի Պուտիվիլի շրջանում: 2001 թվականի տվյալներով Շչերբինովկա գյուղում բնակվում էր 159մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Շչերբինովկա,_գյուղ,_Պուտիվիլի_շրջան
[]
hy.wikipedia.org
ԱՄՆ տնտեսությունը սպասվածից ավելի արագ է աճում 2013 թ. երկրորդ եռամսյակում ԱՄՆ տնտեսական աճը սպասվածից 1.7 տոկոսով ավելին է, քան նախորդ եռամսյակում, եւ ավելի բարձր է, քան սպասվում էր: Այս մասին հաղորդում է BBC-ն: Առաջընթաց է գրանցվել բոլոր ոլորտներում՝ բացի նրանցից, որոնք կախված են դաշնային կառավարության ծախսերից: Դրանք համատարած կրճատվել են Կոնգրեսի հետ պայմանավորվելու անհաջող փորձից հետո: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ տնտեսությունը շարունակում է վերականգնվել խորը անկումից հետո, սակայն դեռեւս չունի տնտեսական աճի նախկին տեմպերը:
https://www.1in.am/203228.html
2013-08-01
[]
www.1in.am
Շահին Մուստաֆաեւը Արցախը համարել է Հայաստանինը. բացառիկ մանրամասներ. 168.am Գրող, արձակագիր Նելլի Շահնազարյանը168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում մի շարք ուշագրավ մանրամասներ է ներկայացրել իր նախկին համագյուղացու՝ Ադրբեջանի կողմից սահմանագծման հարցերով հանձնաժողովի նախագահն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի մասին, որը ծնվել է Նոյեմբերյանի Ջուջեւան գյուղում, ոսկե մեդալով ավարտել է Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցը: Նելլի Շահնազարյանը նաեւ մեջբերումներ է արել Հայաստանի վերաբերյալ Մուստաֆաեւի գրած շարադրությունից: «Շահին Մուստաֆաեւի հայրը 12 տարեկանից ապրել է մեր գյուղում, հովիվ է եղել: Ես հիշում եմ, որ, երբ ուզում էր ամուսնանալ, հայերն աղջիկ չէին տալիս, հետո գնում էր, որ Ղազախից աղջիկ բերի, այնտեղ էլ ասում էին՝ կյանքի կեսն ապրել է Հայաստանում, հայ է դարձել, եւ այնտեղ էլ աղջիկ չէին տալիս: Ի վերջո, Ղազախից 16-ամյա մի աղջիկ բերեց՝ Մահիզար անունով, մեր գյուղում ամուսնացան: Հայերը օգնեցին՝ տուն կառուցեցին: Ունեցան երեք աղջիկ եւ մեկ տղա: Աղջիկները ոչ մի անգամ Հայաստան բառը մեծատառով չէին գրում, իսկ Շահենը, որը հետո Շահին դարձավ, սովորում էր գերազանց: Հրաշալի տիրապետում է հայոց պատմությանը, կարդացել է հայկական բոլոր պատմավեպերը: 8-ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Նոյեմբերյանի համար 2 դպրոցում, հետո սովորել է Երեւանի տնտեսագիտական համալսարանում, կարծեմ՝ մինչեւ երրորդ կուրսը: Նույնիսկ, ղարաբաղյան շարժման տարիներին ելույթ է ունեցել հրապարակում, որ՝ Արցախը Հայաստանինն է»,- նշել է արձակագիրը: Նելլի Շահնազարյանը մեջբերել է Շահին Մուստաֆաեւի՝ դպրոցական տարիներին գրած շարադրության մի հատված. ««Հայաստանի մի բուռ հողը կոխոտվել է հազարավոր սմբակների տակ, այդ հողը կտրել անցել են տասնյակ մրրկարշավ ցեղեր, հայրենիքիս յուրաքանչյուր թիզ հողը ողողված է անմեղ մանուկների, ծերերի արյամբ, բայց հայ ժողովուրդն ամեն անգամ նվաճողներին դեմ է տալիս իր կուռ վահանը, պաշտպանվում, կենաց ու մահու պայքար է մղում եւ, ի վերջո, հաղթանակում...»: «Չշարունակեմ, այսքանն էլ բավարար է: Հայաստանը համարել է իր հայրենիքը, իր ծննդավայրը, Հայաստանը հրաշալի գիտի, գիտի հայոց պատմությունը, շատ լավ գիտի, թե ումն է Արցախը, շատ լավ գիտի՝ այն սահմանները, որ հիմա ներխուժել են, Հայաստանինն է: Ես հիմա շատ կուզենայի դիմացը կանգնել, նայել աչքերի մեջ եւ ասել՝ Շահեն, բայց չէ՞ որ դու ես ժամանակին ասել, որ հայրենիքդ կոխոտել են վայրի ցեղերը՝ իրենց նժույգները հեծած, բայց կուռ վահան են դառնում եւ միեւնույն է՝ պայքարում են եւ հաղթանակում. հաղթանակելու ենք էլի: Իրենք հասկանալի պատճառով են հենց Շահենին ղեկավար դարձրել: Մոսկվայի բոլոր հանդիպումների ժամանակ ես անհանգիստ էի, ասում էի՝ տեսնես գոնե գիտե՞ն, որ նա հայերենին հրաշալի տիրապետում է, գուցե Հայաստանի փոխվարչապետը եւ պատվիրակության մյուս անդամներն իրար հետ գաղտնի կարծիքներ են փոխանակում, նա շատ լավ հասկանում է՝ ինչ են խոսում, գոնե գիտե՞ն, որ նա հայերենին այդքան լավ տիրապետում է եւ Հայաստան աշխարհը 5 մատի պես գիտի»: Մանրամասները դիտեք168TV-ի տեսանյութում:
https://lurer.com/?p=466220&l=am
2022-05-26
[ "Արտաքին Քաղաքական" ]
lurer.com
Սիրահարվածը Վահան Տերյան Դու գնում ես տուն, եւ դեռ քո վերջին Խոսքի հնչյունը չի մարել օդում, Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում, Եվ կամքըս թույլ է, եւ միտքըս չնչին: Խենթացած բեռից այս չար մենության, Ես դուրս եմ վազում քեզ որոնելու, Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու Եվ հսկելու քեզ ըստվերի նըման... Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում Մենակությունը հավիտյան խոցող, Անցնում եմ արագ ես ձեր փողոցով Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում: Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,— Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս, Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս Եվ հասկանաս իմ հուզումը տխուր: Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես, Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս, Փախչում եմ... փախչում... եւ հեռանալիս Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ... 1908
https://hy.wikisource.org/wiki/Սիրահարվածը
[ "Վահան Տերյան" ]
hy.wikisource.org
Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի շիրմին եւ հարգանքի տուրք մատուցել իր մարտական ընկերոջ հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից: ՀՀ երրորդ նախագահի անունից այսօր առավոտյան «Եռաբլուր»-ում նաեւ ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին: Սերժ Սարգսյանը զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմին, ծաղկեպսակ տեղադրել՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին:
https://www.tert.am/am/news/2021/03/05/Serzh-sargsyan/3544541
2021-03-05
[ "ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ" ]
www.tert.am
ԲՀԿ պատգամավորը խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել. Նաիրա Զոհրաբյանի ձեռքին է այլ բովանդակությամբ դիմում Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել խմբակցություն: Այս մասին Tert.am-ին փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հակադարձելով տեղեկություններին, թե պատգամավորը ԲՀԿ խմբակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել: «Ես չգիտեմ, թե Ազգային ժողով ինչ բովանդակությամբ դիմում է ներկայացրել Դավիթ Քոչարյանը, բայց խմբակցություն նա դիմում է ներկայացրել ապրիլի 11-ին՝ հետեւյալ բովանդակությամբ. «ՀՀ ԱԺ նախահագ պարոն Հովիկ Աբրահամյանին՝ դիմում, Մեծարգո պարո՛ն նախագահ, խնդրում եմ դադարեցնել իմ՝ ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունները՝ իմ դիմումի համաձայն: Սա փոխանցվել է խմբակցություն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումի մասին է: Խմբակցության քարտուղարը նաեւ նշեց, որ իրենք պատրաստվում են զրուցել Դավիթ Քոչարյանի հետ՝ հասկանալու մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնելու պատճառները: Հարցին՝ արդյո՞ք այս ամենը Ձեր այն հայտարարության համատեքստում է, թե կհեռացվեն նրանք, ովքեր ինչ-որ ձեւաչափով կոալիցիա կմտնեն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Դիմումը Դավիթ Քոչարյանը գրել է ապրիլի 11-ին, իսկ այդ հայտարարությունը ես արել եմ այսօր»: Նշենք, որ ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանն էլ մեզ փոխանցեց, որ պատգամավորը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2014/04/14/zohrabyan/1059299
2014-04-14
[ "Իրադարձային" ]
www.tert.am
Մակրոնը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շաբաթ օրը 1 ժամ 40 րոպե քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից: հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմից Agence France-Presse-ի աղբյուրին հայտնել են, որ «զրույցը նվիրված է եղել Ուկրաինայի շուրջ ճգնաժամի լարվածության թուլացման հեռանկարներին»:
https://www.shantnews.am/news/view/1072128.html
2022-02-12
[ "ԱՇԽԱՐՀ" ]
www.shantnews.am
Բուսասանիտարական հսկողության ապրանքների ցանկը կրճատվել է 1/3-ով ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսասանիտարիայի տեսչության բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ցանկը կրճատվել է 1/3-ով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը, նախկինում բուսասանիտարական հսկողությամբ ներկրվող եւ արտահանվող ապրանքների թիվը մոտավորապես 120-ից ավելի էր, սակայն կատարված ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացվել ցանկը կրճատել: Ուսումնասիրությունների համար ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ներգրավված են եղել նաեւ գիտական կենտրոններից ներկայացուցիչներ: Ա. Ղարիբյանի խոսքով՝ հաշվի առնելով նախորդ 2-3 տարիների փորձը, ըստ որի՝ այդ ապրանքատեսակները ներմուծելուց հայտնաբերվել են վնասատուներ, թե ոչ, կայացվել է ցանկը կրճատելու որոշում՝ առանց վտանգելու քաղաքացիների անվտանգությունը:
https://armenpress.am/arm/news/632090.html
2010-12-10
[]
armenpress.am
Ուկրաինական բարոկկո Ուկրաինական, կամ կազակական բարոկկո, բարոկկո ոճի մի տարատեսակ, որն ի սկզբանե տարածված էր Ուկրաինայում՝ Դնեպր գետի շրջակայքում, իսկ Զապորոժյան բանակը Ռուսաստանի հպատակության տակ մտնելուց հետո, տարածվել է Ռուսական թագավորության եւ Ռուսական կայսրության ճարտարապետության, գեղանկարչության, երաժշտության եւ գրականության մեջ: Ուկրաինական բարոկկո ոճն առավել մեծ տարածում գտավ XVII - XVIII դարերում: Ուկրաինական բարոկկոյի հայտնվելը կապված էր զապորոժյան կազակների ազգային ազատագրական վերելքով ինչը ուկրաինական բարոկկոյին ազգային ոճ է հաղորդել: Ճարտարապետություն Ուկրաինական բարոկկոյի պատմական եւ տարածաշրջանային ոճը բնութագրվում է Արեւմտյան Եվրոպայի բարոկկոյի եւ Վերածննդի կոմպոզիցիոն լուծումների համադրությամբ՝ ուղղափառ եկեղեցական ճարտարապետության, հին ռուսական ճարտարապետության եւ ուկրաինական ժողովրդական զարդարանքների ժառանգության ստեղծագործական մշակմամբ: Ինչպես նշում են որոշ հետազոտողներ, Դնեպրի ձախ ափին, ինչպես նաեւ Սլոբոդա երկրամասում, տաճարները նախագծելիս հաշվի են առնվել ժողովրդական փայտե ճարտարապետության ավանդույթները նույնիսկ ավելին, քան ուղղափառ ճարտարապետության նախորդ ավանդույթները: Հայտնի է նաեւ ռուսական ճարտարապետության գիտակների քննադատական, նույնիսկ մի փոքր հեգնական վերաբերմունքը ուկրաինական բարոկկոյի նկատմամբ: Այսպես, Ի. Ե. Գրաբարը նշել է ուկրաինական ճարտարապետության «տնայնագործական-քաղցրաբլիթային բնույթը»: Գ. Կ. Լուկոմսկին հենց ուկրաինական բարոկկոյի նկատմամբ վերաբերմունքը արտահայտելով է ձեւակերպել իր հանրահայտ աֆորիզմը, որ այդպիսի ճարտարապետությունը բաղկացած է «ոչ թե ձեւավորված շենքից, այլ շենքի ձեւավորումից», այդպիսի շինությունն անվանելով «փորագրված շրջանակներ» եւ «ներկված քաղցրաբլիթներ»: Հին ռուսական ավանդույթի շարունակություն Կազակական բարոկկոյի ծնունդը սովորաբար կապվում է մետրոպոլիտ Պյոտր Մոգիլայի եւ նրա հաջորդների օրոք նախամոնղոլական շրջանի կիեւյան եւ չեռնիգովյան եկեղեցիների նորացման հետ: Կիեւյան Ռուսիայի անկումից հետո առաջին անգամ էր, որ ուղղափառ եկեղեցիները սկսեցին կառուցվել մեծ մասշտաբներով: Տաճարների փլուզված կամ քայքայված կամարները հաճախ տեղափոխվում էին, գմբեթներին տրվում էր տանձանման կամ կոկոնանման բնորոշ ձեւեր, երբ կարծես մի «սոխագլխի» վրա աճեցվում էր եւս մեկը: Թմբուկը կարող էր պսակվել կիսագնդի տեսք ունեցող գմբեթով, որի վրա ավելացվում էր մեկ այլ թմբուկ՝ սոխանման կամ կոնաձեւ այլ գմբեթով: Այս դեպքում, ի տարբերություն «ռուսական ոճին», «սոխի» տրամագիծը թմբուկի տրամագծից պակաս է: Գմբեթների գույնը կամ ոսկե կամ կանաչ էր: Հուշարձանային խաչ-գմբեթավոր կառույցների վրա տեղադրվում էր ծաղկային զարդանախշեր ու հրեշտակները պատկերող հատվածավոր բարոկկո դեկոր (կիսասյուներ, ռիզալիտներ, սյունասրահներ (портик)): Շինությունները սպիտակեցվում էին կամ սվաղված՝ կապույտ եւ սպիտակ գույների համադրություններով: Այդպես նորացված հնագույն հուշարձանների թվին են դասվում Չեռնիգովի Ելեցկի Ուսպենսկի տաճարը, Կիեւի Սուրբ Սոֆիայի մայր տաճարը, Կիեւ-Պեչորյան վանքի Վերափոխման մայր տաճարը, Վիդուբիցկիի տաճարը եւ Սուրբ Միքայելի ոսկեգմբեթ վանքը Կիեւում: Այդ շրջանում էլ զանգակատներն առաջին անգամ հայտնվեցին հին Ռուսաստանի վանքերում: Այս յարուսային շինությունները կառուցվել են տաճարներից առանձին եւ պսակվել են տանձաձեւ, զանգվածեղ գմբեթով: Բազմաթիվ վանքեր շրջապատվել են դեկորատիվ քարե ցանկապատով: Հին վանքերի օրինակով կառուցվել են նաեւ համեմատաբար նոր տաճարները: Ուղղափառ կանոնի համաձայն, սրանք խաչաձեւ գմբեթավոր, եռաստիճան, հինգ գմբեթավոր, չորս կամ վեց սյունանոց եկեղեցիներ էին: Միեւնույն ժամանակ, դրանք զարդարվել են «լեհական» (բարոկկո) ձեւով՝ ճակատները երբեմն աշտարակապատ: Այս խմբի հուշարձանները ներառում են «Մազեպա» տաճարները՝ Չեռնիգովի Սուրբ Երրորդություն տաճարը (1679-1695), Կիեւի Նիկոլաեւի ռազմական տաճարը (1690-1696) եւ Աստվածհայտնության եղբայրական վանքը (1690-1693): Կազակական բարոկկոյի ճարտարապետների թվում առանձնանում են Իվան Զարուդնին, Ստեփան Կովնիրը, Օսիպ Ստարցեւը, Իվան Գրիգորովիչ-Բարսկին եւ այլք: Ժողովրդական փայտե ճարտարապետություն Ծխական տաճարները, որոնք կառուցվել են «ամբողջ ժողովրդով», եւ ոչ թե պետական վանական կարգով, ավելի շատ կողմնորոշվել են կազակական փայտե ճարտարապետության օրինակների վրա: Հենց այնտեղից է, որ եկեղեցական հատակագիծը, որը բնորոշ էր ուկրաինական բարոկկոյին, անկյուններում գտնվող բջիջներով խաչի տեսք ուներ, ինչպես նաեւ կենտրոնական ծավալային դինամիկ կոմպոզիցիա: Քարե տաճարների շինարարները որպես օրինակ վերցրել են գյուղական երեք եւ հինգ հատույթով փայտե եկեղեցիները, իսկ գերանախցիկները, որպես կանոն՝ ութանկյուն ձեւի: Երեք հատույթանի տաճարներում ութանկյունները սովորաբար շարված են երկայնական՝ արեւելք-արեւմուտք առանցքի երկայնքով (օրինակ ՝ Գլուխովի Սուրբ Նիկոլաս եկեղեցին, 1693): Հինգ հատույթով տաճարներում, ութանկյուն հատույթները դասավորվել են խաչաձեւ, ընդ որում անկյուններում կան խցիկներ, երբեմն զարգանալով հասնում են տաճարի հիմնական ծավալի երկու երրորդի բարձրությանը (Չերնիգովի Եկատերինայի եկեղեցին, Նովգորոդ-Սեվերսկի Վերափոխման տաճար): Տաճարները շատ հազվադեպ են, ոչ թե երեք եւ ոչ թե հինգ, այլ մոտ յոթ ( Սուրբ Խաչ տաճար Պոլտավայում, 1699-1709; Սպասկայա եկեղեցի Ստարոդուբում) եւ նույնիսկ մոտ ինը գագաթներ (ինը գագաթանի Սուրբ Երրորդության տաճարը Նովոմոսկովսկում, 1775-1780, Զորքերի հարության տաճարը Ստարոչերկասկում): Յուրաքանչյուր փայտաշեն մաս պսակված է բազմանիստ թմբուկավոր գմբեթով: Ուկրաինական բարոկկոյի տաճարները բնութագրվում են տանձաձեւ հատուկ գլուխների ձեւերով, որոնք ավարտված են գլխիկներով: Ուկրաինական ճարտարապետների սիրված տեխնիկան «ծալքերն» են, այսինքն՝ տաճարն ավարտել միմյանց վրա ամրացված մի քանի յարուսների տեսքով, որոնցից յուրաքանչյուրը կտրում է նախորդի կամարը: Լայն ութանկյունից դեպի փոքր անցումը լուծվում է օգտագործելով սվոդի առանձնահատուկ ձեւավորմամբ՝ հարթ տանիքով կտրված բրգաձեւ վրանի տեսքով: Հեթմանական երեցփոխություն Ուկրաինական բարոկկոյի պատմության մեջ ամենաարդյունավետ ժամանակահատվածը կապված է Իվան Սամոիլովիչի, Իվան Մազեպայի, Իվան Սկորոպադսկու եւ Դանիլա Ապոստոլի հեթմանության ժամանակաշրջանի հետ: Այս ժամանակահատվածի ստորին սահմանը սկսվում է գեղեցիկ հնագույն Նեժինա քաղաքի Սուրբ Նիկոլաս Մայր Տաճարի կառուցումից (1668-1670), վերին սահմանը հեթման Դանիլա Ապոստոլի Սորոչինցիում կառուցած Փրկչի Վերափոխման եկեղեցին (1733) է: Բոլոր նշված հեթմանները խրախուսեցին տաճարների կառուցումը ոչ միայն խեսքով, այլեւ ֆինանսական միջոցներով: Տաճարների ամենամեծ քանակը կառուցվել է Պետրոս Մեծի օրոք, երբ հեթմանի լիազորությունները շատ լայն էին: Իվան Մազեպայի հեթմանությունը նշանավորվել է Դնեպրի ափերում ճարտարապետության ծաղկմամբ, ինչը թույլ է տալիս ուկրաինացի արվեստագետներին այսօր խոսել ոչ այնքան կազակական կամ ուկրաինական բարոկկոյի մասին, որքան «Մազեպական» բարոկկոյի մասին (ուկրաիներեն՝ Мазепинське бароко): - Մգարի վանք Լուբենի հարեւանությամբ - Համբարձման տաճար Պերեասլավում - Աստվածհայտնության տաճար Եղբայրության վանքում - Նիկոլաեւի ռազմական տաճար - Բոլոր Սրբոց եկեղեցին Պեչերսկու վանքի տնտեսական դարպասի վրա - Եռամիասնության եւ Սուրբ Նիկոլաս եկեղեցին Բատուրինում - Պրիլուկայի մերձակայքում գտնվող Գուստինի վանքի Պետրոպավլովյան եկեղեցի - Գլուխովի Վերափոխման տաճար - Բարեխոսական եկեղեցի Դեգտյարովկայում: Մազեպական շինությունները բնութագրվում են մոնումենտալ շքեղությամբ եւ կառույցների մասերի եւ մանրամասների ազատ կոմպոզիցիայով, դեկորատիվ զարդանախշերով եւ լույս ու ստվերի խաղով, որոնք կոչված են շեշտելու քարե եկեղեցիների հսկայական տարածքի առավելությունները: Սլոբոդյան Ուկրաինայի տաճարներ Սլոբոդյան Ուկրաինայի եկեղեցիները առանձնանում են մեծ ինքնատիպությամբ: Իզյումում Վերափոխման տաճարը (1682) հնգագագաթ է եւ պատկանում է կազակական գնդի տաճարի տիպին, միեւնույն ժամանակ դրա կամարները հատածի նման են: Խարկովում գտնվող Բարեխոսական եկեղեցու առանձնահատկությունը (1689) սերտորեն դասավորված երեք գմբեթավոր լինելն է՝ եռահարկ բազմասրահի եկեղեցու տեղական ավանդույթով: Նույն դեկորատիվ սխեման օգտագործվել է Սվյատոգորսկի վանքի Սբ. Նիկոլաս եկեղեցու շինարարության մեջ (մոտ 1684): Համարվում է, որ բոլոր երեք հուշարձանները կառուցվել են նույն արհեստավորների թիմի կողմից, անկասկած տեղական փայտե ճարտարապետության եւ, հավանաբար, Իվան Զարուդնիի ղեկավարությամբ: XVII-XVIII դարերի սլոբոդյան ճարտարապետության հուշարձանները կենտրոնացած են Ուկրաինայի արեւելքում (Խարկովի մարզ, Սումիի մարզ, Բելգորոդի մարզ) եւ Ռուսաստանի Դաշնության արեւմտյան շրջաններում. - Կազակական տաճար Ստարոդուբում (1678, վերակառուցվել է 1744) - Գլուխովի Սուրբ Նիկոլաս եկեղեցին (1693) - Հարության եկեղեցին Սումիում (1702) - Երրորդության տաճար Բելգորոդում (1707, քանդվել է խորհրդային տարիներին) - Ախտիրկայի Սուրբ բարեխոսական տաճար (1768) - Ախտիրի վանքի Երրորդության եկեղեցին - Բարեխոսության եկեղեցի Վիլշանում, Խարկովի մոտ (1769) - Խորոշեւսկու վանքի Հարության եկեղեցին (1759) - Սեւսկի եռագմբեթ տաճար (1718) - Սվենսկու վանք եւ Բելոբերժսկի մենաստան Բրյանսկի շրջանում: - Բարեխոսության տաճար Խարկովում (1689) - Վերափոխման տաճար Իզյումում (1682) - Չեռնիգովի կոլեգիայի զանգակատունը (1702) - Լիզոգուբովի դամբարանադաշտը Սեդնեւում (1690) - Գուստինի վանքի Պետրոպավլովյան եկեղեցի (1693) - Գլուխովի Նիկոլաս եկեղեցին (1693) - Նովոմոսկովսկի փայտաշեն Սուրբ Երրորդություն տաճար, Դնեպրոպետրովսկի մարզ (1778) Քաղաքացիական ճարտարապետություն Ուկրաինական Բարոկկո ոճի քաղաքացիական ճարտարապետության առավել հայտնի օրինակ է Չերնիգովյան կոլեգիումը (1700-1702): Նաեւ պահպանված են կազակական սպաների (ինչպես, օրինակ, գեներալ-գնդապետ Լիզոգուբի տունը մեջ Չեռնիգովում, Հեթման Մազեպայի պալատները Ռիլսկի մոտակայքում) բնակելի տներ եւ վանական սեղանատուն պալատներ (ամենավաղ օրինակը Իլյինսկի Երրորդություն վանքն է, 1677-1679): Փոխադարձ ազդեցություն Աջափնյա Ուկրաինան, որը մնաց Ռեչ Պոսպոլիտայի կազմում Խմելնեցկու ապստամբությունից հետո, շարունակեց զարգանալ իր ճարտարապետական ավանդույթներին համապատասխան, որտեղ ճաշակը թելադրողները հաճախորդներն էին՝ մեծահարուստ մագնատները, Ունիատական եւ Կաթոլիկ եկեղեցին: Ըստ այդմ, այստեղ քարե ճարտարապետության վրա ժողովրդական փայտե ճարտարապետության ազդեցությունը, եթե դա դրսեւորված է, շատ անուղղակի է: Նույնը վերաբերում է նաեւ Բելառուսին, երբ 18-րդ դարում «Սարմատական ոճի» զարդանախշերի խիստ, դեկորից զուրկ հարթություններին փոխարինելու եկան Վիլենյան բարոկկոն, որն ի տարբերություն ուկրաինական ավելի քմահաճ, ուղղահայաց ձգվող ուրվագծերի, առանձնանում էր հնարամիտ ձեւավորման բարդությամբ: Ուկրաինական բարոկկոն էական ազդեցություն ունեցավ Մոսկովյան բարոկկոյի ձեւավորման վրա, որի վարպետներից շատերը եկել էին Դնեպրի ձախ ափից: Ուկրաինական ճարտարապետության նմանակմանը նպաստել են հոգեւոր հայրերը, որոնք կրթվել էին Կիեւ-Մոգիլայան ակադեմիայում: XVII դարի վերջին, Ռուսական պետությունում Ուկրաինային հետեւելով, տարածվեցին ութանկյուն կառուցվածքով տաճաները (տե՛ս ութանկյունը քառանկյան վրա), երբեմն, բաղկացած երեք մասերից (Արքայազն Հովսեթի եկեղեցին Իզմայլովի պատմական մարզում): Մոսկվայում Դոնսկոյ վանքի Նոր տաճարի գմբեթները, ուկրաինական ավանդույթի համաձայն, ուղղված են խստորեն դեպի լույսը: Ուզկոյեում (Մոսկվա) Կազանի եկեղեցին ուկրաինական եկեղեցիների նման քառաթեւ հնգագաթ է: Վոլինից (Ուկրաինա) Ֆյոդոր Դուբյանսկին, դառնալով Ելիզավետա Պետրովնայի թագավորական խոստովանահայրը (հետագայում նաեւ Եկատերինա II-ի), Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող իր Կերսոտվո կալվածքում կառուցեց իր հարազատ գյուղում գտնվող փայտե հնգագաթ տաճարի ճշգրիտ պատճենը (1748 թ.): Սիբիրի եպիսկոպոսական բարձրաստիճան աթոռները զբաղեցնում էին Ուկրաինայից ներգաղթյալները, ինչը, ըստ երեւույթին, բացատրում է այն փաստը, որ «Սիբիրյան բարոկկոյի» վարպետները ուկրաինական բարոկկոյի ազդեցությունն են կրել ոչ պակաս, քան մոսկովյան բարոկկոյինը: Միեւնույն ժամանակ, ուկրաինական ճարտարապետության ազդեցությունը ռուսականի վրա միակողմանի չէր: Ռուսական զարդանախշման դեկորատիվ համակարգը մերժվել է այնպիսի ուկրաինական հուշարձաններում, ինչպիսիններից է Պուտիվլի Մոլչանսկի վանքը: Կիեւում Սուրբ Նիկոլաս տաճարի շինարարությունը ղեկավարել է մոսկվացի ճարտարապետ Օսիպ Ստարցեւը, եւ ուկրաինական բարոկկոյի ամենանշանավոր եկեղեցիներից մեկը՝ Պեչորսկի վանքի Բոլոր Սրբերի եկեղեցին, կառուցվել է մոսկովյան «քարե շենքերի նկարիչ» Դմիտրի Աքսամիտովը: XVIII դարի կեսին Ուկրաինայում ակտիվորեն աշխատել են Ելիզավետյան բարոկկոյի ներկայացուցիչներ՝ Մոսկվայի ճարտարապետներ Իվան Ֆեոդորովիչ Միչուրինը (կառուցել է Կիեւի Անդրեասի եկեղեցին ըստ Վ. Ռաստրելլի գծագրերի) եւ Դ. Ուխտոմսկին (Սուրբ բարեխոսության տաճար Ախտիրկայում): Ժառանգություն XVIII դարի ընթացքում ուկրաինական բարոկկոն արեւմտաեվրոպական եւ ռուս ճարտարապետների ազդեցության տակ ձեւափոխվեց: Դարի կեսերին Կիեւում կառուցում էին օտարերկրյա վարպետները, ինչպիսիք են Գոթֆրիդ Յոհան Շեդելը (Մեծ մայրավանքի զանգակատունը) եւ Վարֆոլոմեյ Ռաստրելլին (Մարինոյի պալատ ): Ազգային ճարտարապետության ավանդույթները շարունակեցին Ստեփան Դեմյանովիչ Կովնիրը (տաճար Վասիլկովում) եւ Իվան Գրիգորովիչ-Բարսկին (Կիեւի Կիրիլովսկի եկեղեցու վերակառուցում): Հեթմաններից վերջինը՝ Կիրիլ Ռազումովսկին, գերադասում էր տեղական շինարարության անձնակազմի ճարտարապետներին, որոնք եկել էին Սանկտ Պետերբուրգից: Նրա կալվածքներում աշխատում էին ուկրաինական ավանդույթներից հեռու այնպիսի վարպետներ, ինչպիսիք էին Անտոնիո Ռինալդին եւ Անդրեյ Կվասովը: Վերջինս ոչ միայն հետաքրքրվեց տեղական ճարտարապետությամբ, այլեւ կարողացավ նոր էջ բացել դրա մեջ՝ Չեռնիգովի մարզի Կոզելեց քաղաքում կանգնեցնելով ինը սրահանի հինգ գագաթներով տաճար: Եկատերինա Երկրորդի օրոք դասականությունը դարձավ ճարտարապետության գերիշխող միտումը: Այնուամենայնիվ, հետահայաց ուղղությունը մնում էր պահանջված, եւ ամբողջ 19-րդ դարի ընթացքում Կազակական բարոկկոն (տանձաձեւ գմբեթներ) շարունակում էր իր ազդեցությունը Կիեւի եւ Դնեպրի Ձախ ափի տաճարային ճարտարապետության վրա: Ուկրաինական բարոկկոյից անցումը նոր գեղագիտությանը հնարավոր է տեսնել Իվան Գրիգորովիչ-Բարսկու (1713-1785) կիեւյան շենքերի օրինակով: 1905-1915 թվականներին կառուցվել են առանձին եկեղեցիներ, միտումնավոր ոճավորված, որպես 17-18-րդ դարերի շենքեր: (Պլեշիվեցի Բարեխոսության եկեղեցին, տաճար-հուշարձանը կազակների գերեզմանների վրա): Ուկրաինայում անկախության ձեռք բերումից հետո (1991 թ.), մանրակրկտորեն վերականգնեցին ոչ միայն խորհրդային տարիներին ոչնչացված ուկրաինական բարոկկոյի գլուխգործոցները (Կիեւում գտնվող Սուրբ Միքայելի «Ոսկե գմբեթավոր վանքը» ), այլեւ սկսվեց նոր եկեղեցիների կառուցումը՝ արդիականացված բարոկկոյի (Կիեւի Սուրբ Երրորդություն տաճարը) ոգով: Նկարչություն Կիեւ-Պեչորյան մայրավանքի որպես ամրաշինություն կառուցված Սուրբ Երրորդություն դարպասային եկեղեցու որմնանկարները պատկանում են այս ոճով նկարչության լավագույն օրինակներին: Ուկրաինական բարոկկոյի շրջանում նկատվել է փորագրական արվեստի սրընթաց զարգացում: Օգտագործվել են սիմվոլիզմի, այլաբանությունների, հերալդիկ նշանների եւ հոյակապ զարդարանքների բարդ համակարգեր: Այդ ժամանակաշրջանի հարյուրապետերի եւ գնդապետների, բարձրագույն հոգեւորականների, կազակական ազատությունների դարաշրջանի քաղաքական եւ մշակութային գործիչների դիմանկարներում բացահայտվում է բարոկկո ոճի շքեղությունը, որն արտահայտում էր ռաֆինացված ազնվականության նկատմամբ նրանց ձգտումը: - Կիեւ-Պեչորյան մայրավանքի որպես ամրաշինություն կառուցված Սուրբ Երրորդություն դարպասային եկեղեցի (1108) - Խաչելությունը լուբնիյան գնդապետ Լեոնտի Սվեչկայի (?-1699) հետ, 17-րդ դարի վերջ, տեմպերա փայտի վրաՈւկրաինայի արվեստի ազգային թանգարան - «Յան Խոդկեվիչի մահը Խոտինում 1621-ին», ներկաների թվում՝ Պ.Կոնաշեւիչ-Սահայդաչնին կարմիր գույնով նկարիչ՝ Ֆ. Սմուգլեւիչ, 1806 թվական - Մետրոպոլիտ, Պյոտր Մոգիլա, նակարիչն անհայտ է, 17 դար - Մագնատ Մ. Պոտոտսկու դիմանկարը Լվովի արվեստի ազգային պատկերասրահնկարիչ՝ Յակով Կալինովիչ (?), 1771
https://hy.wikipedia.org/wiki/Ուկրաինական_բարոկկո
[]
hy.wikipedia.org
Ալեքսինաց , քաղաք եւ շրջան Սերբիայի Հանրապետությունում: Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 16,420 մարդ: Քաղաքի եւ հարակից գյուղերը միասին ունեն 51,462 մարդ բնակչություն: Հիմնական բնակիչները սերբերն են: Երկրորդ ամենախոշոր էթնիկ փոքրամասնությունը կազմում են գնչուները: Բնակչության միջին տարիքը՝ 39 տարեկանն է, քաղաքում կա 5 791 ծուխ ընտանիք:
https://hy.wikipedia.org/wiki/Ալեկսինաց
[]
hy.wikipedia.org
Լուսաձորի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Տավուշի մարզ) Այս հոդվածը ներկայացնում է Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ. հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից: Ցանկում ներառված է ընդամենը 16 հուշարձան (6 միավոր): | հուշարձան | կառուցված | վայր, հասցե | կոորդ | նշան. | հավելյալ նշումներ | պատկեր | | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | | Գյուղատեղի «Խավարձոր» («Խաչի տախտ») | զարգ. միջնադար - ուշ միջնադար | գյուղից 2 կմ հվ-ամ, անտառում, «Խաչի տախտ» վայրում, գետակի ափին | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Խաչքար | 12-13 դդ. | | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Եկեղեցի | 19 դ. | գյուղի մեջ | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Գերեզմանոց | 12-20 դդ. | | — | Հ | | 1&descriptionlang=hy&description=&lat=&lon= Լուսանկար վերբեռնել | | Խաչքար | 12-13 դդ. | եկեղեցու ամ պատի մոտ | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Խաչքար | 12-13 դդ. | ագուցված է եկեղեցու հվ պատին, արտաքուստ | — | Տ | վերին բեկոր | Լուսանկար վերբեռնել | | Խաչքար | 12-13 դդ. | ագուցված է եկեղեցու հվ պատին, արտաքուստ | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Խաչքար | 12-13 դդ. | | — | Հ | երկատված, վերին բեկորն ագուցված է եկեղեցու հվ պատին, ստորին բեկորը՝ աե | Լուսանկար վերբեռնել | | Եկեղեցի Սբ. Գեւորգ | 19 դ. | գյուղի ամ մասում, «Ագրիչայ» գետի աջ ափին, բարձրադիր վայրում | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Խաչքար | 12-13 դդ. | գյուղի հս-ամ մասի ժամանակակից գերեզմանոցում, նորակառույց մատուռում | — | Հ | տեղափոխվել է գյուղամիջյան եկեղեցուց | Լուսանկար վերբեռնել | | Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին | 1980 թ. | գյուղի մեջ, փոստատան դիմաց | — | Տ | | Լուսանկար վերբեռնել | | Քարայր-կացարանների համալիր | օգտագործված 19 դ. - 20 դ. սկզբին | գյուղից 2 կմ հվ-ամ, «Խավարաձոր» գյուղատեղիի դիմաց, ժայռի գահավեժ լանջին | — | Հ | բնական այրեր են | Լուսանկար վերբեռնել | | Քարայր-կացարան «Կաթնով պատած էր (այր)» («Եղունիկի էր») | օգտագործված 19 դ. - 20 դ. սկզբին | | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Քարայր-կացարան «Ղազարի էր» | օգտագործված 19 դ. - 20 դ. սկզբին | | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Քարայր-կացարան «Մութն էր» | օգտագործված 19 դ. - 20 դ. սկզբին | | — | Հ | | Լուսանկար վերբեռնել | | Քարայր-կացարան «Սլուլիկի էր» | օգտագործված 19 դ. - 20 դ. սկզբին | | — | Հ | | Լուսանկար վերբեռնել |
https://hy.wikipedia.org/wiki/Լուսաձորի_պատմության_և_մշակույթի_անշարժ_հուշարձանների_ցանկ_(Տավուշի_մարզ)
[]
hy.wikipedia.org
Իրանի նախագահը մեկնել է Երեւանից Ավարտելով պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն՝ ԻԻՀ Նախագահը գործարար համաժողովից հետո մեկնել է Երեւանից: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Մինչ այդ, հիշեցնենք, երկու երկրների նախագահները մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողությանը: Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ Նախագահի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից եւ միտված է նպաստելու հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի խորացմանը:
https://www.panorama.am/am/news/2016/12/21/Իրանի-նախագահ/1699019
2016-12-21
[ "Քաղաքական", "Հայաստան" ]
www.panorama.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 77-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ (ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանին (համաձայնությամբ) նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Պ-469-13.12.2022-ՖՎ-011/0) քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող): | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | | Երեւան | | 27.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=173608
27.01.2023
[ "Որոշում" ]
www.arlis.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2 սեպտեմբերի 2020 թվականի N 524-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ի N 431-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» N 431-Ա որոշման 1-ին կետում «32 արկղ, 176.4 կգ» բառերը փոխարինել «176 կգ» բառերով, իսկ «2,314.3 ԱՄՆ-ի դոլար» բառերը՝ «1,107 ԱՄՆ-ի դոլար» բառերով: | Հայաստանի Հանրապետության <br> փոխվարչապետ | Տ. Ավինյան | | ----- | ----- | | 2020 թ. սեպտեմբերի 2 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145698
02.09.2020
[ "Որոշում" ]
www.arlis.am
Վիքիպահեստը (անգլերեն՝ Wikimedia Commons կամ the Commons) ազատ օգտագործման պատկերների, ձայնային եւ այլ մեդիաֆայլերի զետեղարան է: Վիքիպեդիայի պես՝ այն նույնպես Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերից է: Վիքիպահեստը ֆայլերի ընդհանուր պահեստ է Վիքիմեդիայի բոլոր տարբեր կից նախագծերի համար բոլոր լեզուներով: Վիքիպահեստ բեռնված ֆայլերը կարող են օգտագործվել որպես տեղական բեռնված ֆայլեր Վիքիմեդիայի սերվերների վրա գտնվող բոլոր նախագծերում բոլոր լեզուներով, ներառյալ՝ Վիքիպեդիան, Վիքիգրքերը, Վիքիբառարանը, Վիքիդարանը եւ այլն...: Այս ֆայլերը կարող են նաեւ օգտագործվել համացանցից դուրս, քանի որ կայքի ամբողջ պարունակությունը կա՛մ գտնվում է հասարակական տիրապետման մեջ, կա՛մ էլ թողարկված են ազատ օգտագործման լիցենզիաների տակ, ինչպիսին է օրինակ՝ GNU Ազատ Փաստաթղթերի Լիցենզիան (GNU FDL):
https://hy.wikipedia.org/wiki/Վիքիպահեստ
[]
hy.wikipedia.org
Իսրայել Պլյուս (եբրայերեն՝ ערוץ ישראל פלוס, ռուս.՝ Израиль плюс, հայտնի է նաեւ «9-րդ ալիք» , ռուսերեն լեզվով հեռարձակվող Իսրայելական հեռուստաալիք: Հեռուստաալիքը հիմնվել է գործարար Լեւ Լեւայեվի կողմից, հեռարձակումը սկսել է 2002 թ. նոյեմբերի 12-ին, երբ Լեւայեւի ֆինանսական խումբը շահեց ռուսերեն լեզվով հեռուստաալիք հիմնվելու մրցույթը: Հեռուստաալիքի միջազգային տարբերակը հիմնվել է 2005 թվականին ԱՄՆ-ում (Galaxy26) եւ Ավստրալիայում (NSS6): Այս երկրներում տարածվում է «Իսրայել Պլյուս» անվանումով: Հեռուստաալիքի հաղորդումները ընդգրկվում են նաեւ մեկ այլ՝ ամերիկյան ռուսալեզու RTN հեռուստաալիքի եթերացանկում: 2008 թ. սկզբին հեռարձակումը տարածվում է Ռուսաստանում, Ղազախստանում, Մոլդովայում եւ Բալթյան երկրներում: 2009 թ,-ից հեռուստաալիքը հասանելի է ռուսաստանյան «Ռադուգա» (ABS1 արբանյակ) արբանյակային տիրույթում: 2009 թվականին հեռուստաալիքը մեկնարկեց տարածումը IPTV համակարգով ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եվրոպայի (հիմնականում Գերմանիայի) տարածքներում: 2010 թ. ապրիլին Ուկրաինայի խարհրդարանը ավելացրեց 9-րդ ալիքը Ուկրաինայի տարածքում հեռարձակում թույլատրված հեռուստաալիքների ցուցակում:
https://hy.wikipedia.org/wiki/Israel_Plus
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 14 սեպտեմբերի 2018 թվականի N 992-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽԱՆՋՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. 2018 թվականի հոկտեմբերի 21-ին նշանակել եւ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խանջյանի համայնքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | | 2018 թ. սեպտեմբերի 17 <br> Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=125308
14.09.2018
[ "Որոշում" ]
www.arlis.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 1 դեկտեմբերի 2009 թվականի N 16-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 10-րդ կետերը եւ ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում «համայնքի» եւ «համայնքների» բառերը համապատասխանաբար փոխարինել «վարչական շրջանի» եւ «վարչական շրջանների» բառերով: | ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ | Ա. Մկրտումյան | | ----- | ----- | | 2009 թ. դեկտեմբերի 1 ք. Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=55460
01.12.2009
[ "Որոշում" ]
www.arlis.am
Փլուզում Սարի թաղում. Սողա՞նք, թե՞... ի՞նչն է եղել երիտասարդի մահվան իրական պատճառը Armnewstv.am-ը գրում է. Երեկ երեկոյան փլուզում է տեղի ունեցել Երեւանի Սարի թաղի 7-րդ փողոցում: Ահազանգը ԱԻՆ ՃԿԿ-ն ստացել է 18-ն անց 36-ին: Պարզվել է, որ 18-րդ բնակարանում տան նախասրահում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ամբողջությամբ փլուզվել է մոտ 25 քառակուսի մետրանոց առաստաղը, ինչի հետեւանքով զոհվել է 31-ամյա երիտասարդ: Եվս մի երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց: Թեեւ Սարի թաղի որոշ հատվածներ սողանքային գոտում են, դժբախտ դեպքը, Հովհաննես Խանգալդյանի խոսքով, սողանքի ակտիվացման հետ կապ չունի: Փլուզման հստակ պատճառը կպարզի քննությունը, բայց նախնական վարկածի համաձայն, բնակիչներն առանց անվտանգության կանոնների պահպանման են իրականացրել շինաշխատանքները: Տեսանյութն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/news/32912
https://blognews.am/arm/news/188702/pluzum-sari-taxum-soxanq-te-inchn-e-exel-eritasardi-mahvan-irakan-pattchary.html
2014-08-28
[]
blognews.am
Գիտնականները պարզել են, որ միջնադարյան մարտական ձիերը պոնիից մեծ չեն եղել Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ միջնադարում ձիու միջին չափը շատ ավելի փոքր է եղել, քան ընդունված է կարծել, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Guardian-ին: Հետազոտողներն ուսումնասիրել են ձիերի 2000 մնացորդներ, որոնք ապրել են IV եւ XVI դդ. միջեւ ընկած ժամանակաշրջանում: Գիտական աշխատանքի արդյունքում պարզվել է, որ ձիու միջին չափը եղել է 1,24 մետր: Դա այնքան էլ չի գերազանցում ժամանակակից պոնիի չափը: Գիտնականները նշել են, որ կարող էին եւ ավելի մեծ ձիեր էլ եղած լինել: Այնուամենայնիվ, բանակներին առաջին հերթին անհրաժեշտ էին փոքր չափի ձիեր այնպիսի խնդիրների կատարման համար, ինչպիսին են նահանջող թշնամուն հետապնդելը, հեռավոր արշավներ կատարելը եւ ասպազենի տեղափոխումը: «Մարտական ձիերը հանրահայտ գործերում հաճախ պատկերվում են Շայր ձիու չափով (ծանրաքարշ ձիերի բրիտանական ցեղատեսակ, որոնց բարձրությունը երբեմն գերազանցում է երկու մետրը): Իրականում այդպես չի եղել: Միջնադարի ձիերի մեծ մասը զարմանալիորեն փոքր չափերի է: Շատ քչերն ունեն այնպիսի չափեր, ինչպես ֆիլմերում է կամ ցուցահանդեսներում»,- ասել է Էքստերի համալսարանի հնագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Ալան Ութրամը:
https://news.am/arm/news/681418.html
2022-01-12
[ "Աշխարհում", "Հասարակություն" ]
news.am
Մեդվեդեւը կզբոսնի անօրինակա՞ն նավով Դեռ անցյալ շաբաթ նախագահական նստավայրից «ՀԺ»-ին ասել էին, թե իրենք սույն նավի հետ որեւէ կապ չունեն: Անցյալ շաբաթվանից մենք փորձում ենք նաեւ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ճշտել, թե վերջին ամսվա ընթացքում Հայաստան ինչ նավեր են ներկրվել, որտեղից եւ ինչ միջոցներով: ՊԵԿ-ից, իհարկե, չեն ասում, թե հրաժարվում են պատասխանել մեր հարցին, բայց նաեւ, արդեն մեկ շաբաթ է, փաստորեն, չեն պատասխանում: «Հարսնաքարի» ադմինիստրատորը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե այդ նավի մասին իրենց տնօրենն էլ չգիտի: «Դա մեզ հետ կապ չունի»,- ասաց ադմինիստրատորը: Մեր ուղիղ հարցին՝ Մեդվեդեւի համար բերված նավը, որ հիմա «Հարսնաքարի» մոտ կանգնած է, դրսի՞ց է բերվել, համալիրի ադմինիստրատորը պատասխանեց. «Երեւի թե դրսից է բերվել, բայց դա ձեզ ոչ ոք չի տրամադրի» ու նաեւ բացատրեց, որ Սեւանա լճում ընդհանրապես զբոսանավի վարձակալության մեկ ժամն արժե 40 հազար դրամ: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ջրային ոստիկանությունում եւս Սեւանա լճի զբոսանավերի մասին որեւէ տվյալ գրանցված չէ. Գեղարքունիքի մարզային վարչությունից մեզ պատասխանեցին, որ Ջրային ոստիկանությունը հիմա վերակազմավորման փուլում է, իսկ ոստիկանությունը լճում ունի ընդամենը 1 նավ: «Սեւան» ազգային պարկում եւս լճում գտնվող նավերի մասին տվյալներ չկային գրանցված: «Պարկը լճում մեկ նավ ունի, մյուսների մասին տվյալներ չունենք». պատասխանեցին «Սեւան» ազգային պարկից: Սեւանա լճում շրջող նավերի մասին տվյալներ կային միայն արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում: Կենտրոնի վերլուծության բաժնի պետ Հակոբ Ամիրյանը երեկ մեզ փոխանցեց, որ իրենց մոտ Սեւանում շահագործվող 110 լողամիջոց կա գրանցված, որոնցից վերջինը գրանցվել է այս տարվա հունիսի 15-ին. դա, սակայն, ընդամենը մոտորանավակ է՝ նախատեսված ձկնորսության համար: Մեր հարցին, կարո՞ղ է չգրանցված լողամիջոցը, նաեւ՝ զբոսանավը, հանգիստ շրջել լճով, Հակոբ Ամիրյանը պատասխանեց. «Իհարկե, կարող է: Եթե լողամիջոցը գրանցված չէ, դրա համար մեկ միլիոն դրամ տուգանք է սահմանված, բայց մենք լծակներ չունենք՝ չգրանցվածների դեմ պայքարելու համար: Սեւանում գտնվող լողամիջոցներից մեզ մոտ գրանցված են միայն դրանց 75-80 տոկոսը, մնացած 20 տոկոսին գրանցելու համար լծակ չունենք. (ենթադրվում է, որ այդ 20 տոկոսը մեր օլիգարխներին պատկանող լողամիջոցներն են.-հեղ.): Հիմա մեզ մոտ 110 միջոց կա գրանցված, բայց իրականում դուք Սեւանում 500-ից պակաս շահագործվող բան երեւի չեք գտնի»: Մի խոսքով, ստացվում է, որ ՌԴ նախագահը ՀՀ-ում անօրինական զբոսանավով է շրջելու: թանկ կոմֆորտ Զբոսանավերը, ինչպես հայտնի է, թանկ հաճույք են: Marin.ru եվրոպական զբոսանավային գործակալության տվյալներով, 2010 թ. ամառային սեզոնին առագաստային եւ շարժիչով զբոսանավեր կարելի է վարձակալել Միջերկրարակն ծովում՝ Հունաստան, Խորվաթիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա եւ Թուրքիա (մեր տեղեկություններով, հիշեցնենք, Մեդվեդեւի համար նախատեսված զբոսանավը բերվել է Թուրքիայից): Ըստ Marin.ru-ի տվյալների, մեկ շաբաթով զբոսանավի վարձակալությունը 250 հազարից 850 հազար դոլար է: Մեդվեդեւ համար նախատեսված զբոսանավը ՀՀ է բերվել օրեր, եթե ոչ շաբաթներ առաջ եւ առնվազն դեռ մեկ շաբաթ էլ այստեղ կմնա: Փաստորեն, ստացվում է 250-850 հազար դոլարի կրկնակին: Չի բացառվում, սակայն, որ այդ զբոսանավը գնվել է: Եվրոպական նույն գործակալության կայքում տեղադրված տվյալներով, զբոսանավ կարելի է գնել 1 միլիոն դոլարից մինչեւ 98-100 միլիոն դոլարով: Majestry 86 «Vicoria 21» զբոսանավը, որը որոշակիորեն նման է «Հարսնաքարում» կայանվածին՝ (երկարությունը 25.90 է, սենյակները՝ 4+1, քնելու տեղերը՝ 8+3, արտադրությունը՝ 2000 թվականի), վաճառվում է 1 միլիոն 100 հազար դոլարով: Ակնհայտ է մեկ բան. Մեդվեդեւի կոմֆորտը Հայաստանում ապահովելու համար, փաստորեն, հսկայական գումարներ են ծախսվել ու դեռ կծախսվեն: Հիշեցնենք, ՌԴ նախագահը ՀՀ-ում կլինի օգոստոսի 19-22-ը:
https://armtimes.com/hy/article/15735
2010-08-18
[]
armtimes.com
«Մեր գյուղը շատ գեղեցիկ է, օդը մաքուր է, սնունդը՝ բնական». էկո-արտադրություն Ուրցաձորում Վերջին տարիներին Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի մի շարք բնակավայրերում կրճատվել է աղքատությունը, եւ զբաղվածության նոր հնարավորություններ են ստեղծվել: Դրանցից է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը: Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերի բաժինը: «Հօլանի» արտադրամասի աշխատակցուհի Վարդանուշ Սահակյանն ասում է. «Արտադրում ենք բնական թեյեր, որը հավաքում ենք մեր սարերից, ինչպես նաեւ՝ չրեր եւ մեղր: Միրգը ստանում ենք գյուղացիներից, նրանք մշակում են օրգանական եղանակով: Նախքան կորոնավիրուսի տարածումը շատ աշխույժ էր վիճակը՝ հյուրեր էին գալիս տարբեր երկրներից, շատ էին հավանում մեր գյուղը: Հիմա մի քիչ վիճակը պասիվ է, բայց հույս ունենք՝ կաշխուժանա, որովհետեւ մեր գյուղը շատ գեղեցիկ է, օդը մաքուր է, սնունդը՝ բնական»: Ուրցաձորի բնակիչների ստեղծած բարիքները՝ խոտաբույսեր, միրգ եւ մեղր, հավաքվում, մշակվում եւ փաթեթավորվում են «Հօլանի» բնամթերքի մշակման արտադրամասում: Այն ստեղծվել է Եվրոպական միության աջակցությամբ՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում: Այսօր «Հօլանի»-ն հայտնի ապրանքանիշ է, որը գոհացնում է սպառողին ու նպաստում Հայաստանի համայնքների զարգացմանը: Տեղաբնակների համար եկամտի նոր աղբյուրներ ստեղծելու նպատակով ծրագրի շրջանակներում մշակվել են գյուղատնտեսությունը, գյուղական եւ էկո տուրիզմը խթանող ծրագրեր: Իսկ դրանք կյանքի կոչելու գործում ներգրավվել են ավելի քան 100 շահառուներ՝ առաջնահերթություն տալով միայնակ տնտեսություն վարող կանանց եւ գործազուրկ երիտասարդներին: Video Player
https://hetq.am/hy/article/131538
2021-05-31
[]
hetq.am
Կեղծ ղանձլամեր սպիտակ | Կեղծ ղանձլամեր սպիտակ | Կեղծ ղանձլամեր սպիտակ | | ----- | ----- | | Կեղծ ղանձլամեր սպիտակ | Կեղծ ղանձլամեր սպիտակ | | Դասակարգում | Դասակարգում | | Թագավորություն | Բույսեր (Plantae) | | Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) | | Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) | | Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) | | Կարգ | Շուշանածաղկավորներ (Liliales) | | Ընտանիք | Մելանտազգիներ (Melanthiaceae) | | Ցեղ | Veratrum | | Տեսակ | Կեղծ ղանձլամեր սպիտակ (V.album) | | Միջազգային անվանում | Միջազգային անվանում | | Veratrum albumL., 1753 | Veratrum albumL., 1753 | Կեղծ ղանձլամեր սպիտակ (լատին.՝Veratrum album), մելանթազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս: Նկարագրություն Կարճ գորշ կոճղարմատով եւ բազմաթիվ քուղանման դեղին-ծղոտագույն արմատներով բազմամյա թունավոր խոտաբույս է: 1,5 մ բարձրությամբ հաստ տերեւապատ ցողունը վերին մասում ծածկված է կարճ թավով: Խոշոր տերեւները ամբողջաեզր ցողունագիրկ էլիպսաձեւ են, իսկ վերին տերեւները՝ նշտարաձեւ: Կարճ ծաղկակոթերով եւ նշտարաձեւ ծաղկակիցներով եռանդամ ծաղիկները հավաքված են բազմածաղիկ հուրաններում: Ներսում սպիտակավուն եւ թավոտ պսակակերպ ծաղկապատը դրսից կանաչավուն է: Վեց պսակաթերթիկները դասավորված են աստղաձեւ, իսկ վեց առէջները կարճ են պսակաթերթիկներից: Տափակ թեւավոր սերմերով պտուղը եռանիստ, փեղկավոր, բազմասերմ ձվաձեւ տուփիկ է: Տարածվածություն Աճում է միջին եւ վերին լեռնային գոտիների մարգագետիններում, բացատներում: Հանդիպում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում: Նշանակություն Բուժական նպատակներով օգտագործում են աշնանը եւ վաղ գարնանը հավաքված կոճղարմատները արմատներով, որոնք պարունակում են կենտրոնական նյարդային համակարգը թունավորող եւ մարսողական եւ սիրտանոթային համակարգի վրա ազդող ստերոիդային ալկալոիդներ:
https://hy.wikipedia.org/wiki/Կեղծ_ղանձլամեր_սպիտակ
[]
hy.wikipedia.org
թիվ ԵԴ/26772/02/22 քաղաքացիական գործով 13.06.2022թ. որոշումներ Պատասխանող՝ Գեորգի Հակոբի Մուրադյան ՀՀ, ք. Երեւան, Մանանդյան փող,, 1 շ, բն, 17 Ուղարկվում է թիվ ԵԴ/26772/02/22 քաղաքացիական գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ հայցադիմումը վարույթ ընդունելու եւ պարզեցված վարույթի կարգով քննելու մասին եւ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին 13.06.2022թ. որոշումները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրք 32-րդ հոդվածի համաձայն. «1. Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի եւ այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն՝ 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ եւ պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ եւ մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները եւ դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների եւ փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ: 2. Գործին մասնակցող անձինք ունեն եւ կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ եւ պարտականություններ»: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն. «1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը: 2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի՝ 1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը, 2) գործի համարը, 3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, 4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), 5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, 6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, 7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, 8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի եւ ապացույցների ցանկը: Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը եւ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ: Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը եւ ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչեւ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի եւ նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Հաշվի առնելով գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացնելը Ձեզ պարզաբանվում է նաեւ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն. «1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաեւ նրանց պահանջների եւ առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: 2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: 3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ: 4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը եւ ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:»: Դատավորի գործավար՝ Հ. Ավոյան
https://www.azdarar.am/announcments/org/408/01112039/
21.07.2022
[ "Ընդհանուր իրավասության դատարաններ", "Դատական ծանուցումներ" ]
www.azdarar.am
Փաշինյան. Շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ շատ շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնի: «Վստահ եմ՝ առաջարկը փոխշահավետ է եւ իրականանալի կարճ ժամանակահատվածում՝ միջազգային հանրության աջակցությամբ»,-ասվում է գրառման մեջ: Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել: Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս: Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են: Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սեւ լիճ տեղանքում եւ հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3.5 կիլոմետր: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, եւ հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել: Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի եւ Սիսիանի սահմանային հատվածներում: Բանակցություններն արդյունք չեն տվել:ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաեւ ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից:
https://www.panarmenian.net/arm/news/293192/
2021-05-27
[]
www.panarmenian.net
ԿԳ նախարարի որոշումը խուճապ է առաջացրել ԵՊՀ ուսանողները ԿԳ նախարարի նոր որոշումից շփոթության մեջ են:Ուսանողների խոսքերով, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ընդունված նոր որոշման համաձայն, հոկտեմբերի 1-ից երկու առարկայից լուծարք ունեցող ուսանողները հեռացվում են համալսարանից: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշիկ Մկրտչյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ նախկին կարգն ավելի հարմար էր եւ ուսանողի շահերից էր բխում: «Մենք առաջ հնարավորություն ունեինք 3-րդ անգամ լուծարք հանձնել, իսկ այս նոր որոշումից հետո, փաստորեն, մենք հնարավորություն չենք ունենում հանձնել լուծարքը եւ հեռացվում ենք համալսարանից: Նոր որոշումը թե աղջիկների, թե տղաների համար շատ վատ որոշում է: Հատկապես բանակային տարիքի տղաների համար, որոնք հեռացումից հետո միանգամից բանակ կգնան»,-ասաց Անուշիկ Մկրտչյանը: «Ա1+»-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ԵՊՀ-ից եւ ԿԳ նախարարությունից:ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը հայտնեց, որ ԿԳ նախարարի այս նոր որոշումը թույլ է տալիս եւս մեկ լուծարք հանձնել՝ մեկ առարկայից: «Մենք ստացել ենք ԿԳ նախարարի գրությունը. ըստ գործող կարգի՝ ուսումնական գործընթացը նախատեսված է քննաշրջանից եւ երկու լուծարքային շրջաններից: Արդեն 2-3 տարի է՝ նախարարությունը թույլ է տալիս եւս մեկ լրացուցիչ լուծարք կազմակերպել: Այս նոր գրությամբ նախարարությունը հայտնել է, որ թույլ է տալիս եւս մեկ լուծարք մեկ առարկայից: Դա նշանակում է, որ եթե որեւէ ուսանող ունի երկու առարկայի լուծարք, նա միանգամից հեռացվում է, որովհետեւ նախարարը թույլ չի տվել երկու լուծարք հանձնել: Կարգը գործում է ՀՀ բոլոր բուհերի համար: Նախարարն իր գրությամբ թույլ է տվել այն ուսանողներին, որոնք մեկ ակադեմիական պարտք ունեն, վերահանձնել այն եւս մեկ անգամ: Նրանց թույլատրվել է ամսի 8-11 ընկած ժամանակահատվածում հանձնել 3-րդ լուծարքը: Արդեն երկու օր է՝ սկսել է, մենք դեռ չգիտենք, թե քանիսը կհաղթահարեն: Նորից եմ ասում՝ որոշումը կայանում է նրանում, որ թույլ տալ եւս մեկ անգամ հանձնել այն ուսանողներին, որոնք պետպատվերով չեն, այսինքն՝ բանակից խուսափելու խնդիր չի, եւ այն ուսանողներին, որոնց մեկ հանձնումը թույլ է տալիս շարունակել ուսումը: Իսկ եթե մեկը հանձնելուց հետո եւս 2-3 առարկա ունի, բնական է, պետք է հեռացվի»,-ասաց պարոն Ժամհարյանը: ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ եթե ուսանողներն ունեն երկու առարկայի լուծարք եւ երկու առարկայից մեկը հանձնելով՝ իրենց գումարայինը 12 կրեդիտից չի անցնում, ապա տեղափոխվում են հաջորդ կուրս: «Մեր կարգի համաձայն, որն արդեն երեք տարի է գործում է, ուսանողները առաջին կուրսից մինչեւ ավարտական կուրսի սկիզբը կարող են 12 կրեդիտ պարտքով տեղափոխվել հաջորդ կուրս եւ հանձնել պարտքը: Եթե մեկ առարկան հանձնելով 12 կրեդիտից բարձր է, ենթակա է հեռացման»: Ասում են, որ այս որոշումն ուղղված է բարձր կուրսերում սովորող տղաների դեմ, եւ սրանով բանակը համալրելու խնդիր է լուծվում: Պարոն Սուքիասյանը մեկնաբանում է. «Այս որոշումից հետո ուսանողները կարող են ամեն ինչ խոսել: Զորակոչի ենթակա երեխաների թիվը քիչ է, որոնք տարկետումով են սովորում եւ ենթակա են հեռացման: Մենք ունենք նաեւ արտասահմանցի ուսանողներ, որոնք բանակի հետ կապված խնդիրներ չունեն, էնպես որ, թե ինչ մեկնաբանություն կանեն բարձր կուրսի ուսանողները, թողնում ենք իրենց»,-նշեց ԿԳ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:
https://a1plus.am/hy/article/76661
2013-10-09
[ "Հասարակություն" ]
a1plus.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 214-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | | Երեւան | | 09.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150637
09.03.2021
[ "Որոշում" ]
www.arlis.am
Հաստատվել է Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա): Մրցավարի օգնականներն են Միլովան Ջուկիչը (Չեռնոգորիա) եւ Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա), 4-րդ պաշտոնյան է Միլոշ Բոշկովիչը (Չեռնոգորիա): VAR-ի մրցավարն է Քեւին Բլոմը (Նիդերլանդներ), VAR-ի մրցավարի օգնականը՝ Քլեյ Ռուփերտին (Նիդերլանդներ): Հանդիպման տեսուչ է նշանակվել Լուսիլիո Բատիստան (Պորտուգալիա), պատվիրակ՝ Լենարտ Վեստերվալը (Շվեդիա): Հիշեցնենք, որ Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 14-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին:
https://www.aysor.am/am/news/2022/06/13/Հայաստան-Շոտլանդիա/1975778
2022-06-13
[]
www.aysor.am
Պանրի շուկայում առաջիկայում զգալի դեֆիցիտ է սպասվում Հայաստանի պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն ահազանգում են. պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ: Պատճառը կաթի արտադրությունն է, որը ՀՀ-ում սեզոնային բնույթ է կրում: «Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, ՀՀ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում: Իսկ շուկայում այսօր դեռ սպառվում է «Իգիթ»-ի անցյալ տարվա արտադրանքը: Բացի այս՝գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն արդեն ազդել է պանրի գնագոյացման վրա: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
https://www.panorama.am/am/news/2014/02/15/joghovurd/350590
2014-02-15
[ "Օրվա մամուլ" ]
www.panorama.am
Նախարար. «Մարդիկ քիչ են վստահում բժիշկներին» «Պետպատվեր պետք է իրականացնել այն հիմնարկներում, որոնք հզոր են ու զարգացած: Պետպատվերի հիմնական նպատակն այն է, որ եթե մարդ ունեւոր չի, չի նշանակում, որ պետք է վատ բուժօգնություն ստանա»,- խոսելով առողջապահության ոլորտում պետպատվեր ասվածին ԱԺ-ում նշեց ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նրա խոսքերով, առողջապահության ոլորտի հիմնական նպատակն է բարելավել բուժսպասարկման որակը, քանի որ, ցավոք, մարդիկ այս իմաստով չեն վստահում բժիշկներին: Ընդհանուր առմամբ, 2012թ-ի պետական բյուջեի նախագծով ոլորտում պետպատվերով բազմապիսի ծրագրեր իրականացնելու համար տրվելու է հատկացումների 80 տոկոսը: Ավելի պարզ ասած՝ հիվանդանոցային բուժօգնությանը հատկացվելու է 27.8 մլրդ դրամ, իսկ արտահիվանդանոցայինին՝ 23.8 մլրդ դրամ: Սոցիալապես անապահով խմբերը եւ բոլոր նրանք, ովքեր պետպատվերով բուժօգնություն ստանալու հնարավորություն ունեն, նախարարի համոզմամբ, պետք է բուժօգնություն ստանան ամենալավ հիվանդանոցներում.«Այսօր հավաստագիրը ձեռքին մարդը, որ հիվանդանոցում ցանկանա, այնտեղ էլ օգնություն կամ ծննդօգնություն կստանա՝ դա փաստ է: Ուրիշ բան, որ մեկից էլ կարող է մի բան ավելի ուզեն… Բայց մենք բոլոր հնարավորություններն ընձեռել ենք, որպեսզի մարդ ինքն ընտրի իր բուժօգնության ձեւն ու վայրը»,- տեղեկացրեց Հ.Քուշկյանն ու նշեց, որ այս իմաստով ոչ բոլոր հաստատություններն են, որ ստացել են պետպատվերի հնարավորություն: Վերադառնալով վստահության պակասին, նախարար Քուշկյանը նշեց, ազգաբնակչությունը վստահում է մի քանի հաստատությունների, իսկ մնացածը դուրս են մնում: Բայց այդպես չպետք է լինի եւ վստահությունը պետք է ուղղված լինի ընդհանուր համակարգին. «Լինի դա Հրազդանում, Մեղրիում, թե Երեւանում մարդ պետք է վստահ մտնի հիվանդանոց ու վստահ լինի, որ անհրաժեշտ ծավալը՝ որակի եւ մնացածի տեսակետից, ինքը կստանա»: Այդ դեպքում ավելի հեշտ չ՞է զրկել այդ հաստատությունները պետպատվերից կամ էլ լիցենզիայից պատգամավորի հնչեցրած հարցին, Հ.Քուշկյանը հավելեց, որ իհարկե հնարավոր է, բայց այդ կտրուկ քայլերի ետեւում կանգնած են մարդիկ եւ դրանք կբերեն նրանց ճակատագրի փոփոխությունների՝ նրանք կզրկվեն աշխատանքից եւ այլն:
https://www.panorama.am/am/news/2011/11/07/minister/859968
2011-11-07
[ "Առողջություն" ]
www.panorama.am
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 8 սեպտեմբերի 2020 թվականի ք. Երեւան | թիվ 96-Ն | | ----- | ----- | ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերի, 7-րդ մասի, 47-րդ հոդվածի 4-րդ մասի եւ «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը որոշում է. 1. Հաստատել՝ 1) ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի. 2) ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի ձեւը՝ համաձայն N 2 հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ | Տ. Հակոբյան | | ----- | ----- | | 2020 թ. սեպտեմբերի 8 ք. Երեւան | | Հավելված N 1 Հաստատված է Հեռուստատեսության եւ ռադիոյի <br> հանձնաժողովի 2020 թվականի <br> սեպտեմբերի 8-ի թիվ 96-Ն որոշմամբ ԿԱՐԳ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն կարգով սահմանվում է ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման ընթացակարգը: 2. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ սույն կարգի համաձայն: 3. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) ստանալու համար կարող են դիմել իրավաբանական եւ ֆիզիկական անձինք: 4. Լիցենզիան տրվում է տասը տարի գործողության ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ: 5. Լիցենզիայի վերաձեւակերպումը, գործողության ժամկետի երկարաձգումը եւ կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով: 2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 6. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման համար ներկայացվում է ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմում (այսուհետ՝ Դիմում)՝ համաձայն Ձեւ N 1-ի եւ անհրաժեշտ փաստաթղթեր: 7. Դիմումին կցվում են՝ 1) դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները, 2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ, 3) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր: 8. Դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են թելակարված, համարակալված, վերջին թերթի հետնամասում, կարի վրա փակցված պիտակով՝ «Բաղկացած է ... թերթից» գրառմամբ («...» նշվում է թերթերի քանակը), ստորագրված եւ կնքված (կնիքի առկայության դեպքում): 9. Փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին եւ սույն կարգով սահմանված պահանջներին: 10. Դիմումատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար: 11. Փաստաթղթերը Հանձնաժողով կարող են ներկայացվել պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ առձեռն՝ ստացականով: 12. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը դրանք ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, դիմումատուին պատշաճ կերպով տեղեկացնում է այդ մասին՝ դրանց շտկման նպատակով: Դիմումատուն իրավունք ունի սույն մասում նշված ծանուցումը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Հանձնաժողով ներկայացնել փաստաթղթերը՝ առանց նշված թերությունների: 3. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 13. Հանձնաժողովն իր նիստում քննարկում է Դիմումը եւ որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո՝ 30 օրվա ընթացքում: 14. Դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշումը դիմումատուին ուղարկվում է որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում: 15. Որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով: 16. Դիմումատուն լիցենզիա տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում վճարում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրք: 17. Սույն կարգի 16-րդ կետում նշված պետական տուրքի վճարումից հետո՝ տասնօրյա ժամկետում Հանձնաժողովը դիմումատուին տալիս է լիցենզիա: 18. Պետական տուրքը չվճարելը հիմք է լիցենզիա տրամադրելու մասին որոշումը Հանձնաժողովի կողմից ուժը կորցրած ճանաչելու համար: 4. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՈՒՄԸ 19. Դիմումը մերժվում է, եթե՝ 1) ներկայացված փաստաթղթերը թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են. 2) փաստաթղթերը չեն համապատասխանում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջներին. 3) դիմումատուն չի վերացրել Հանձնաժողովի կողմից նշված թերությունները. 4) բացակայում են տեսալսողական տեղեկատվության հեռարձակման տեխնիկական հնարավորությունները: | | Ձեւ N 1 Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ _____ _____ _____ _____ _____ _____ին | | ----- | ----- | | | (անուն, ազգանուն) | ԴԻՄՈՒՄ Ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու | Դիմումատուի անվանումը _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ | | | | | | Գտնվելու/հաշվառման վայրը _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ | | | | | | Հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ | | | | | | Սփռման տարածքը_____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ | | | | | | | | | | | | | | | Վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի թիվը_____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ | | | | | | Կից փաստաթղթեր՝ _____ թերթ: | | | | | | | | | | | | Կ.Տ. (կնիքի առկայության դեպքում) | | | | | | ___ _____ _____ _____ | | | (օրը, ամիսը, տարեթիվը) | | | ----- | ----- | | Վերահաղորդման եղանակը | □ Մալուխային □ IPTV □ Բջջային □ ՕTT | | | □ Այլ_____ _____ _____ _____ | | Դիմումատու _____ _____ _____ _____ _____ _____ (անուն, ազգանուն) | _____ _____ _____ (ստորագրություն) | Հավելված N 2 Հաստատված է Հեռուստատեսության եւ ռադիոյի <br> հանձնաժողովի 2020 թվականի <br> սեպտեմբերի 8-ի թիվ 96-Ն որոշմամբ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ | | ----- | | ԼԻՑԵՆԶԻԱ _____ _____ _____ (լիցենզիայի սերիան եւ համարը) | | ք. _____ _____ | _____ _____ _____ _____ (լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը) | | ----- | ----- | | տրվում է | _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ (իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը) | | ----- | ----- | | գործունեության տեսակը | _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ (իրավաբանական անձի գտնվելու կամ ֆիզիկական անձի հաշվառման վայրը) | | սփռման տարածքը | _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ _____ | | լիցենզիայի գործողության ժամկետը | _____ _____ _____ _____ _____ _____ _____ | | ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ | _____ _____ _____ _____ _____ _____ (ստորագրություն) Կ.Տ. (անուն, ազգանուն) | | ----- | ----- | Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական:
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145888
08.09.2020
[ "Որոշում" ]
www.arlis.am
Կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրության գործունեությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Ռոստոմ եւ Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող (ք. Վանաձոր) մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում եւ պարզել, որ այս արտադրությունը կազմակերպվել է օրեսնդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ եւ կենցաղային սենքերը եղել են անմաքուր եւ չնորոգված, արտադրամասում չեն եղել տաք եւ սառը ջրով ապահովված լվացարաններ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման եւ տեղափոխման տարածքներ կենդանիների, միջատների մուտքը կանխելու, վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները եւ գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման եւ ախտահանման: Նաեւ՝ արտադրամասի աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննությունների: Նշված հիմքով՝ «Ռոստոմ եւ Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
https://a1plus.am/hy/article/416838
2021-11-01
[ "Պաշտոնական" ]
a1plus.am
Օդեն (Լիեդա) Օդեն , մունիցիպալիտետ Իսպանիայում, գտնվում է Լեյդ նահանգում, Կատալոնիա ինքնավար համայնքում: Մունիցիպալիտետը գտնվում է Սոլյոնես շրջանում: Զբաղեցնում է 114.4 կմ^2: Բնակչությունը 264 մարդ (ըստ 2010 թվականի)
https://hy.wikipedia.org/wiki/Օդեն_(Լիեդա)
[]
hy.wikipedia.org
Այգեհատ գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր Օգոստոսի 19-ին՝ ժամը 18:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Այգեհատ գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 21:18-ին: Այգեհատ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկին հարակից այրվել է մոտ 150 հակ անասնակեր:
https://www.7or.am/am/news/view/166385/
2019-08-20
[]
www.7or.am
Ընկույզ ջարդելու ունելիք, նախատեսված է ընկույզ ջարդելու համար: Գոյություն ունի տարբեր ձեւերի եւ տեսակների: Ըստ այդմ ընկույզ ջարդելու ձեւավոր գործիքը ստացել է «մարդուկ-ջարդուկ» անվանումը: Նախատեսված է ընկույզի կճեպը ճարդելու եւ դրա միջուկը հանելու համար: Մարդուկ- ջարդուկն իրենից ներկայացնում է մարդուկի փայտե արձան, որը ընկույզը ջարդում է «ատամներով»: Առաջին մարդուկ-ջարդուկներն ի հայտ են եկել 19-րդ դարի սկզբին Գերմանիայում, որպես խաղալիքներ: Մարդուկ-ջարդուկների տեսքով սովորաբար պատկերվում էին իշխանության ներկայացուցիչները՝ անտառապետ, ոստիկան, թագավոր, հուսար եւ այդ իսկ պատճառով դրանք սովորաբար չար տեսք են ունենում: Մարդուկ-ջարդուկները պատրաստվում են եղեւնուց կամ հաճարենուց, իսկ ձեւավորման մեջ օգտագործվում են այնպիսի նյութեր, ինչպես մորթին, կաշին, տեքստիլ եւ վառ ներկեր: Մարդուկ-ջարդուկները կարեւոր պարագա են համարվում Սուրբ ծննդյան տան զարդարանքի համար, դրանք վաճառվում են Սբ ծննդյան շուկաներում եւ ընկույզ ջարդելու համար դրանք չեն կիրառվում: Մարդուկ- ջարդուկը գրական փառք ստացավ 1816 թվականին Էռնստ Հոֆմանի «Մարդուկ Ջարդուկը եւ մկների թագավորը» սուրբ ծննդյան հեքիաթը հրատարակելուց հետո: Հեքիաթում, մարդուկ-ջարդուկը հուսար է, որը հուսարական փայփլուն մանուշակագույն դոլոման է հագած՝ բազմաթիվ սպիտակ կապերով եւ ճարմանդներով եւ նեղ տաբատով ու գեղեցիկ երկարաճիտ կոշիկներով: Հոֆմանի հեքիաթի հիման վրա Պ.Ի. Չայկովսկին գրեց համաշխարհային հանրաճանաչություն վայելող «Մարդուկ Ջարդուկ» բալետը:
https://hy.wikipedia.org/wiki/Ընկույզ_կոտրելու_ունելիք
[]
hy.wikipedia.org
Դավիթ Անանյանի պաշտոնանկության մասին կառավարությունում քննարկումներ չեն եղել. փոխվարչապետ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի պաշտոնանկության մասին կառավարությունում քննարկումներ չեն եղել: Այս մասին այսօր լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին: Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ վերջին շրջանում բուռն քննարկվող պարգեւավճարների չափերի մասին հարցին: «Քաղծառայության համակարգի ընդհանուր վերանայման կարիք կա: Եվ բարոյական կողմի վրա, այո, պետք է միանշանակ ուշադրություն դարձնենք: Բայց, եթե մենք ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաեւ պետական համակարգում աշխատավարձերը պետք է գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին եւ սարքենք մրցունակ, որպեսզի լավագույն կադրերը ինչ-որ մի փուլում չգնան մասնավոր սեկտոր»,- ասաց Ավինյանը:
https://www.lragir.am/2019/01/30/413409/
2019-01-30
[]
www.lragir.am
Երկու մրցույթ Գիտական լրագրության 2-րդ մրցույթը «Տաշիր» բարեգործական հիմնադրամը եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտարարում են գիտական լրագրության 2-րդ մրցույթը: Մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր 2012թ. մայիսի 10-ից մինչեւ նոյեմբերի 30-ը (ներառյալ) տպագիր կամ համացանցային մամուլում, բլոգներում, հեռուստա- եւ ռադիոհաղորդումներով կամ այլ հարթակներում կանդրադառնան Հայաստանում գիտության ոլորտի հիմնախնդիրներին: Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու սահմանված ժամանակահատվածում առնվազն 10 նյութ հրապարակած լրագրողները, ընդ որում, նյութերը պետք է տեղադրված լինեն համացանցում: Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչեւ 2012թ. նոյեմբերի 30-ը: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ «Տաշիր» հիմնադրամը եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը (www.facebook.com/science.and.finance) Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարում են Հայոց ցեղասպանության մասին գրախոսվող՝ ինդեքսավորվող կամ ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական պարբերականներում անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն լեզուներով ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների կողմից գիտական հոդվածների տպագրության համար մրցանակաբաշխություն: Խրախուսման ենթակա են այն գիտական աշխատանքները, որոնք հաշվառվում են (ինդեքսավորվում են) միջազգային շտեմարանների ցանկերում: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ սփյուռքահայ ու օտարերկրյա գիտնականները: Հայտերն ընդունվում են մինչեւ 2015թ. մարտի 31-ը ներառյալ: Հայտերը կարող են ներկայացվել հոդվածի տպագրությունից անմիջապես հետո՝ մինչեւ նշված վերջնաժամկետն անընդմեջ: Մրցույթների արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 20-ին:
https://168.am/2012/07/05/106584.html
2012-07-05
[ "Գիտություն", "Հասարակություն" ]
168.am
AdMe Photo Awards ֆոտոմրցույթի ամենաուշագրավ կադրերը AdMe-ն մրցույթ էր հայտարարել տարվա ամենագեղեցիկ լուսանկարները բացահայտելու համար: Ռուսաստանի ամենալայնամասշտաբ AdMe Photo Awards ֆոտոմրցույթը մոտեցել է ավարտին: Ինչպես հաղորդում է պարբերականը՝ ընդհանուր առմամբ՝ 7379 աշխատանք է ներկայացվել, իսկ մրցանակային ֆոնդը կազմել է 3 175 050 ռուբլի: Հաղթողը շուտով հայտնի կլինի, իսկ մինչ այդ աղբյուրը ներկայացրել է ամենահետաքրքիր ու գեղեցիկ լուսանկարները, որոնք ընդգրկվել են մրցույցթի կարճ ցուցակում:
https://www.tert.am/am/news/2015/02/02/adme-contest/1577380
2015-02-02
[ "Մշակույթ" ]
www.tert.am
Մի զարմանալի վարչության անդամ «Մի զարմանալի վարչության անդամ», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից: Պատմություն Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1913 թվականին: Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի (№ 66) մարտի 24-ի համարում: Այնուհետեւ Երեւանում՝1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 243-245): Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից:
https://hy.wikipedia.org/wiki/Մի_զարմանալի_վարչության_անդամ
[]
hy.wikipedia.org
ԱՄՆ-ի օգնությամբ Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զանգահարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին եւ շնորհակալություն է հայտնել կարեւոր տեղեկատվության համար, որը թույլ է տվել կանխել խոշոր ահաբեկչական գործողություն Ռուսաստանի Դաշնության տարածքում: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ձերբակալել է երկու ռուսաստանցիների, ովքեր մտադիր էին «ամանորյա տոնական օրերին խոշոր ահաբեկչություն իրականացնել մարդկանց զանգվածային հավաքների վայրերում»: Այդ նախապատրաստվող գործողության մասին տեղեկությունն ամերիկացիները ռուսներին փոխանցել են հատուկ ծառայությունների խողովակով: Ըստ ТАСС-ի, Ռուսաստանի իրավապահներն առգրավել են նյութեր, որոնք վկայում են ահաբեկչություն ծրագրելու ձերբակալվածների մտադրության մասին: Հարուցվել է քրեական գործ: Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում նշել են, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները պետք է շարունակեն համատեղ պայքարն ահաբեկչության դեմ:
https://a1plus.am/hy/article/356676
2019-12-29
[ "Քաղաքականություն" ]
a1plus.am
Ազամատովո (գյուղ, Ալնաշսկի շրջան) Ազամատովո , գյուղ Ռուսաստանի Ուդմուրթական հանրապետության Ալնաշսկի շրջանի կազմում: Բնակչությունը 2008 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 397 մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Ազամատովո,_Ալնաշսկի_շրջան
[]
hy.wikipedia.org
Ջերմոցում (նկար) «Ջերմոցում» , ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Մանեի նկարներից: Հեղինակը կտավը վրձնել է 1878-ից 1879 թվականներն ընկած ժամանակահատվածում: Յուղաներկով կտավի չափերն են՝ 115 × 150 սմ: «Ջերմոցում» ստեղծագործությունն այսօր պահպանվում եւ ցուցադրվում է Ազգային հին պատկերասրահում (Բեռլին, Գերմանիա): Նկարագիր «Ջերմոցում» ստեղծագործությունում կտավի հեղինակը՝ Էդուրադ Մանեն վրձնել է փարիզյան մի ջերմոց, որը 1878-ից 1879 թվականներին հեղինակին ծառայում էր որպես արվեստանոց: Կտավի կենտրոնում պատկերված են տղամարդ եւ կին: Ըստ զույգի մատներին պատկերված մատանիների, կարելի է ենթադրել որ երիտասարդները ամուսիններ են: Սրանք Մանեի ընկերներն են՝ Ժիլմետով ամուսինները: Պատմություն «Ջերմոցում» կտավը հեղինակն առաջին անգամ հանրությանը ցուցադրել է 1879 թվականին՝ Փարիզի սալոնում: Ստեղծագործությունն անմիջապես որակվեց որպես պահպանողական, ինչն այդ պահին բնորորոշ չէր Մանեին: Ժյուլ-Անտուան Կաստարին գրում է. «Բայց ի՞նչ է սա: Դիմագծերն ու ձեռքերը նկարված են ավելի խնամքով, քան սովորաբար. մի՞թե Մանեն մտահոգվել է հանրության մասին:»: Ժորիս Կարլ Գյուիսմանսը նշել է, թե «ֆիգուրները զարմանալիորեն առանձնանում են շրջապատող բուսականությունից»: Ժան-Բատիստ Ֆորը գնում է այս եւ Մանեի այլ երեք կտավ 11 հազար ֆրանկով: 1896 թվականին Ուգո ֆոն Չուդին ձեռք է բերում «Ջերմոցում» ստեղծագործությունը Բեռլինի Ազգային հին պատկերասրահի համար, ուր ցայսօր էլ գտնվում է կտավը: 1945 թվականին այս եւ թանգարանի այլ կտավներ տարհանվում են Բեռլինից եւ թաքցվում Մերկերսի հանքահորում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կտավը ԱՄՆ-ի զինվորները գտնում եւ փրկում են կտավը:
https://hy.wikipedia.org/wiki/Ջերմոցում_(նկար)
[]
hy.wikipedia.org
Թափուր նախագահի պաշտոնը. լիազորությունների մասին մատնանշումը՝ «քող». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախապես նշենք, որ վերնագրում ո՛չ սխալ կա, ո՛չ վրիպակ: Հասկանում ենք, որ հայոց լեզվի կանոններով պետք է լիներ «նախագահի թափուր պաշտոնը»: Սակայն խոսքն այս դեպքում այդ մասին չէ, ոչ էլ հրաժարականի իրավական ձեւակերպման, կամ թափուր այդ պաշտոնին հավակնողների մասին: Խոսքը բովանդակության մասին է՝ բառիս ամենաիսկական իմաստով, այդ թվում՝ անցած չորս տարվա կտրվածքով… Հազիվ թե շատ անսպասելի էր նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Շատերի համար պարզ էր, որ նա ժամանակից շուտ է հեռանալու պաշտոնից: Սակայն, հաշվի առնելով, որ հայտարարվել է սահմանադրական փոփոխությունների մասին, թվում էր, թե նա, որ հրաժարական չտվեց պատերազմից հետո, ապա ամեն ինչ արեց, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել (ձեւական հայտարարությունները թոզփչոցի էին), կհեռանա նշյալ փոփոխությունների արդյունքում: Առավել եւս, որ Սարգսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունի, ապա ինքը պատրաստ է անմիջապես հրաժարական տալ: Բայց նրա հրաժարականը եղավ նախքան սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ինչը ներկայիս բարդ փուլում ներքաղաքական նոր իրադրություն է ստեղծում: Իսկ թե ինչու Արմեն Սարգսյանը նախընտրեց հիմա հեռանալ, այս հարցը դարձել է ակտիվ քննարկումների առարկա: Նախ՝ պետք է ուշադրություն դարձնել, թե նա ինչ պատճառաբանություններ է ներկայացնում իր հրաժարականը ժողովրդի աչքում «լեգիտիմացնելու» համար: Ըստ էության, Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում կարմիր թելի պես անցնում է այն պատճառաբանությունը, թե ՀՀ նախագահը ներկայիս կառավարման համակարգի պայմաններում չի ունեցել բավարար լիազորություններ, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում ազդի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների վրա: Այլ կերպ ասած՝ ըստ Արմեն Սարգսյանի, նախագահի ինստիտուտը չի ունեցել սահմանադրական գործիք՝ իր ունեցած ներուժն ի նպաստ երկրի օգտագործելու համար: Սակայն հետաքրքրական է, որ սա առաջին անգամ չէ, որ Արմեն Սարգսյանը բողոքում է, թե նախագահի ինստիտուտը գործող Սահմանադրության պայմաններում օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով: Նա տասնյակ անգամներ դրա մասին հայտարարել է իր բազմաթիվ ելույթներում ու հարցազրույցներում: Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր հրաժարական տալիս, երբ տեսնում էր, որ, օրինակ՝ ճգնաժամային իրավիճակներում՝ մասնավորապես պատերազմում պարտության արդյունքում պետությունը շատ ծանր վիճակում է հայտնվել, իսկ իր լիազորությունները չեն բավարարում իրադրության վրա ազդելու համար: Կամ՝ վերջինս կարող էր առնվազն հրաժարական տալ անցյալ տարվա հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ իր անհամաձայնությունը եւ բողոքը հայտնելով վարչական ռեսուրսների չարաշահման ու քաղաքական ճնշումների արդյունքում իշխանությունների վերարտադրման կապակցությամբ: Հաջորդ հարցն այն է, որ եթե Արմեն Սարգսյանը բողոքում է, թե գործող Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով եւ միայն արարողակարգային դերակատարություն է ունենալու, ապա ինչո՞ւ համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը: Մի՞թե այն ժամանակ ինքը քաջածանոթ չի եղել Սահմանադրության մեջ նախագահի լիազորություններին վերաբերող հատվածին: Իհարկե քաջածանոթ է եղել: Եվ առնվազն տարօրինակ է «ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի…» ձեւակերպումը, քանի որ նման պաշտոնի համար հավել յալ լիազորություններ չեն տրվում սոսկ բանավոր պայմանավորվածությամբ: Դրա համար կա Սահմանադրություն: Մյուս կողմից էլ՝ սա ցույց է տալիս, որ Սարգսյանը բավարար չափով անկեղծ չէ հանրության նկատմամբ, քանի որ իրականում, շատ մասնագետների գնահատմամբ, Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտին տրված լիազորությունները բավարար էին, որպեսզի նախագահը հանդես գա որպես պետության գլուխ եւ էական ներազդեցություն ունենա պետության կենսագործունեությանը վերաբերող բազմաթիվ առանցքային հարցերում: Այլ հարց է, որ Արմեն Սարգսյանն ի վիճակի չի եղել այս ընթացքում արժեւորել նախագահի ինստիտուտը: Կամ եթե նախագահը լիազորություններ չի ունեցել, ապա ինչո՞ւ վերջինս անցած տարի ստորագրեց Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, որով, ըստ էության, սահմանափակվում էին նախագահի լիազորությունները: Այսինքն, նախագահն անձամբ իր ձեռքով սահմանափակեց իր լիազորությունները, որոնք, իր համոզմամբ, առանց այդ էլ բավարար չէին: Կարճ ասած՝ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ երկրի ներքաղաքական եւ արտաքին հարցերում ավելի ակտիվ ու գործուն դերակատարություն ստանձնել, այլ հարց է, որ ինքը նույնիսկ չի էլ փորձել իրական կյանքում կիրառման մեջ դնել Սահմանադրությամբ նախագահին տրված լծակները: Ստացվում է, որ հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանի ներկայացրած արդարացումները համոզիչ չեն: Եվ այս ֆոնին նրա հեռանալն այլ ենթատեքստ է ստանում: Ու այս համատեքստում պատահական չեն այն տարբեր վերլուծությունները, որ վերջինս հեռանում է ոչ իր կամքով՝ այդպիսով լիովին ազատ արձակելով Նիկոլ Փաշինյանի ձեռքերը: Մյուս կողմից էլ՝ քննարկումներ կան, որ նրա հրաժարականը պատճառ է տարածաշրջանային, հնարավոր է՝ ավելի գլոբալ «շարժերի» արդյունքում մեր երկրի հետ կապված առաջիկա զարգացումների մասին հստակ տեղեկատվության տիրապետման հետ: Ըստ այդմ, ստացվում է, որ նա հրաժարական տվեց, որպեսզի պատասխանատվություն չստանձնի մեր երկրի հետ կապված առաջիկա ցավոտ զարգացումներում եւ իր ստորագրությունը չդնի առաջիկայում սպասվող փաստաթղթի տակ: Սակայն որն էլ լինի հրաժարականի պատճառը, հստակ է, որ դա լիազորությունների պակասը չէ»:
https://168.am/2022/01/25/1642120.html
2022-01-25
[ "Մամուլ", "Քաղաքականություն" ]
168.am
Գենդուլ, գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Գյումուշխանեի գավառում: Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել: Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին:
https://hy.wikipedia.org/wiki/Գենդուլ
[]
hy.wikipedia.org
«Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք». Մարիամ Փաշինյան ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղղակի ծիծաղելի է, ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների ոգեւորվածությունն այս իրավիճակում: Նաեւ բոլոր ուժերի ֆեյսբուքյան «համակիրների» վերաբերմունքը, որ իրավիճակը վերածում են դրամայի, ինչ-որ բացկանչություններ, գոռգոռոցներ... Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք, ես, իհարկե, հասկանում եմ, որ դուք օրերով ու շաբաթներով սպասում եք այսպիսի մի իրավիճակի Հայաստանի քաղաքական կյանքը բորբոքելու համար, բայց պատասխանատվություն կրեք էն ամեն ինչի համար, ինչ ասում եք ու անում եք»:
https://mamul.am/am/news/158385
2019-08-21
[]
mamul.am
Ապադոլարիզացիան՝ ըստ Կենտրոնական բանկի Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում տեղակայված լուրի համաձայն՝ ՀՀ ԿԲ եւ Կառավարության կողմից համատեղ իրականացված ապադոլարայնացման միջոցառումների արդյունքում փողի ագրեգատների դրամային բաղադրիչներն առաջանցիկ աճ են արձանագրել ընդհանուրի համեմատ. փողի զանգվածն ամսվա ընթացքում աճել է 1 տոկոսով, դրամային զանգվածը՝ 1.6 տոկոսով, դրամային ավանդներն ավելացել են 1.9 տոկոսով, արտարժութային ավանդները՝ 0.2 տոկոսով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 1.6 տոկոս-ով): Արդյունքում դոլարիզացիայի մակարդակը, շարունակելով նախորդ ամիսներին արձանագրած միտումները, նվազել է 0.7 տոկոսով: Այդուհանդերձ, ԿԲ-ն տեղեկացնում է, որ տնտեսության վարկավորման գերակշիռ մասը շարունակում է իրականացվել արտարժույթով. նախորդ ամսվա նկատմամբ դրամով վարկավորման աճը կազմել է 0.5 տոկոս, իսկ արտարժույթով վարկավորման աճը՝ 2.3 տոկոս:
https://news.am/arm/news/31409.html
2010-09-18
[ "Տնտեսություն", "Հայաստան" ]
news.am
Մի վայրկյան փակիր բերանդ, մի՛ ընդհատիր, անասուն.ինչպես են Ամանորը տոնել Խաչատրյան քույրերը Մոսկվայում 57-ամյա հոր ՝Միխայիլ Խաչատրյանի դաժան սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի կյանքից տեսանյութ է հրապարակվել: Խաչատուրյան ընտանիքում տոնական օր է՝ Ամանորի 2017-ի կապակցությամբ: Քույրերից մեկը ՝Անջելինան, պատրաստում է կենաց ասել, նա շնորհակալություն է հայտնում իր հորը՝ պաշտպանության համար եւ նշում, որ թեեւ ընտանիքը շատ վեճեր ունի, բայց դրանք թող մնան հին տարում, եւ բոլոր վիրավորանքները ներվեն: «Ես ուրախ եմ, որ ես ապրում եմ այս ընտանիքում, չնայած մենք հաճախ երդվում ենք: Նաեւ մաղթում եմ, որ Նոր տարին «ազատվի տխուր հիշողություններից»: Աղջիկները կարծես երբեմն ծիծաղում են, լարվածություն է նկատվում: Մինչ Անջելինան կենաց է ասում, աղջիկների հայրը՝ Միխայիլը, մի քանի անգամ ընդհատում է խոսքը ճիչերով: Մի տղամարդ դիմում է մյուս դուստրերին հետեւյալ խոսքերով. «Մի վայրկյան փակիր բերանդ, մի՛ ընդհատիր, անասուն»:
https://hraparak.am/post/34b1efea9b5c6cca2811298d23ab30f6
2019-10-13
[]
hraparak.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 17 հունվարի 2019 թվականի N 14-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 34-րդ հոդվածի 1-ին եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման եւ պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները եւ շրջանառության կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետեւյալ փոփոխությունները՝ 1) 15-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը՝ - ա. առաջին տեխնիկական զննություն անցնելու դեպքում վճարվում է մինչեւ առաջին տեխնիկական զննությունը, իսկ տարեկան տեխնիկական զննություն անցնելու դեպքում՝ մինչեւ տարեկան տեխնիկական զննությունը, - բ. երկու հարկային տարվա ընթացքում մեկ տեխնիկական զննություն անցնելու դեպքում՝ բնապահպանական հարկի տարեկան գումարի կրկնապատիկի չափով վճարվում է մինչեւ յուրաքանչյուր տեխնիկական զննությունը.». 2) 15.1-ին կետում «բնապահպանական վճարի» բառերը փոխարինել «բնապահպանական հարկի» բառերով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | | 2019 թ. հունվարի 21 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=127886
17.01.2019
[ "Որոշում" ]
www.arlis.am
Իզեո (լիճ) Իզեո , [ˈlaːɡo diˈzɛːo] կամ Սեբինո (իտալ.՝ Sebino), Իտալիայի Լոմբարդիա մարզի չորրորդ ամենամեծ լիճը: Սնվում է Օլյո գետով: Աշխարհագրական տվյալներ Լիճը գտնվում է Կամոնիկա տարածքում՝ Բրեշիա եւ Բերգամո քաղաքների մոտ: Այն գրեթե հավասարապես բաժանված է Բերգամոյի եւ Բրեշիայի միջեւ: Լճի արտաքին մակերեսը 65 քառակուսի կիլոմետր է, ծավալը՝ 8 մլն խորանարդ մետր, առավելագույն խորությունը՝ 251 մ, առավելագույն լայնությունը՝ 5000 մ, առավելագույն երկարությունը՝ 25 կմ, ափերի երկարությունը՝ 65 կմ, ծովի մակարդակից միջին բարձրությունը՝ 186 մետր: Հյուսիսային Իտալիան հայտնի է իր խիստ արդյունաբերական քաղաքներով, որոնց միջեւ կան մի շարք ակնառու լճեր: Իզեո լիճն աչքի է ընկնում իր բնական գեղեցկությամբ, սաղարթախիտ կանաչ լեռներով, որոնք շրջապատում են բյուրեղյա հստակ լիճը: Լճի շուրջ կան մի քանի միջնադարյան քաղաքներ, որոնցից ամենամեծը Իզեոն է եւ Սարնիկոն: Հատկանշական է զբոսաշրջության ոլորտը: Լեռների կողմից կառուցած ճանապարհով կարելի է շրջանցել ամբողջ լիճը: Լճի կենտրոնում է գտնվում Մոնտե Իզոլա կոմունան, որի մուտքն ապահովվում է լաստանավերով: Այլ տվյալներ 2016 թվականի հունիսի 18-ից մինչեւ հուլիսի 3-ը Իզեո լճի վրա իրականացվել է բուլղարացի արվեստագետներ Քրիստո եւ Ժան Կլոդների Լողացող ճեմուղիներ նախագիծը: Բազմահազար այցելուների հոսքը որոշակի քաոսային եւ տրանսպորտային խցանումներ է առաջացրել տարածքում: Բնակավայրեր Լճի ափերին են գտնվում մի քանի փոքր քաղաքներ՝ | Բրեշիա | Բերգամո | | ----- | ----- | | - Իզեո<br>- Պիլցոնե<br>- Սուլցանո<br>- Մարոնե<br>- Սալե Մարազինո<br>- Պիզոնե<br>- Պարատիկո<br>- Կլուզանե<br>- Մոնտե Իզոլա | - Սարնիկո<br>- Պրեդորե<br>- Տավերնոլա Բերգամասկա<br>- Ռիվա դի Սոլտո<br>- Կաստրո<br>- Լովերե | | Լճի տեսքը հարավային կողմից | Լճի տեսքը հարավային կողմից | Երկու փոքր կղզիներ՝ Լորետոն եւ Սուրբ Պողոսը, գտնվում են մասնավոր ենթակայության ներքո:
https://hy.wikipedia.org/wiki/Իզեո_(լիճ)
[]
hy.wikipedia.org
«ՊՐԻԶՄԱ-ՎԱՆ» ՍՊԸ-ի /ՀՎՀՀ 06938443/ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ 26.11.2021թ ծանուցագիր, Ա/Ձ ԿՈՐՅՈՒՆ ՔՈՉԻՆՅԱՆԻ /ՀՎՀՀ 81008307/ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ 27.11.2021թ ծանուցագիր, Ա/Ձ ԴԱՎԻԹ ՆԱԶԼՈՒԽԱՆՅԱՆԻ /ՀՎՀՀ 87573342/ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ 27.11.2021թ ծանուցագիր «ՊՐԻԶՄԱ-ՎԱՆ» ՍՊԸ-ի /ՀՎՀՀ 06938443/ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ 26.11.2021թ ծանուցագիր, Ա/Ձ ԿՈՐՅՈՒՆ ՔՈՉԻՆՅԱՆԻ /ՀՎՀՀ 81008307/ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ 27.11.2021թ ծանուցագիր, Ա/Ձ ԴԱՎԻԹ ՆԱԶԼՈՒԽԱՆՅԱՆԻ /ՀՎՀՀ 87573342/ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ 27.11.2021թ ծանուցագիր
https://www.azdarar.am/announcments/org/457/00985107/
14.12.2021
[ "Հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցումներ", "Պետական եկամուտների կոմիտե" ]
www.azdarar.am
Իրավիճակը փոխվում է ոչ թե ամեն օր, այլ գրեթե ամեն ժամ. Չինաստանում ՀՀ դեսպան Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի հարցազրույցը «News.am» լրատվական գործակալությանը.Հարց. Պարոն դեսպան, ներկայումս քանի՞ ՀՀ քաղաքացի է բնակվում Չինաստանում, իրենցից քանի՞սն են կապ հաստատել դեսպանության հետ, արդյո՞ք ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվել են հատուկ հարցեր, եւ արդյո՞ք հնարավոր է եղել դրանց լուծում տալ:Պատասխան. Ներկայումս ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն՝ իրենց տվյալներն ուղարկելու դեսպանության հորդորին արձագանքել է շուրջ 470 քաղաքացի, որոնց մի մասը վերջին օրերին Հայաստան է վերադարձել: Սակայն, մեր կարծիքով, դա չի արտացոլում ամբողջական պատկերը, քանի որ կան քաղաքացիներ, որոնք դեսպանության հայտարարությանը չեն արձագանքել: Բացի այդ, ինչպես արդեն տեղեկացվել է, մեծ թվով ՀՀ քաղաքացիներ արդեն իսկ վերադարձել են Հայաստան: Այսպես, համաձայն մեր նախնական հաշվարկների՝ հունվարի 25-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան է վերադարձել 214 ՀՀ քաղաքացի: Նշենք, որ առ այսօր շարունակում ենք ստանալ լրացուցիչ տեղեկություններ ՀՀ քաղաքացիներից, որոնք լրացվում են դեսպանության համապատասխան տվյալների բազայում:Մեր քաղաքացիներից դեսպանությունում որեւէ հարցով ստացված դիմում (հիմնականում դիմում են էլեկտրոնային կապի միջոցով) երբեւէ անարձագանք չի մնում: Բնականաբար, այս պահին դիմումների մեծ մասը վերաբերվում է նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված առկա իրավիճակին, եւ յուրաքանչյուր դեպքում դեսպանությունը փորձում է իր իրավասության շրջանակներում խորհրդատվություն տրամադրել եւ տալ հարցի լուծում, այդ թվում՝ ՉԺՀ իշխանությունների հետ համագործակցության շրջանակներում:Հարց.Նման մեծ պետությունում ինչպե՞ս է դեսպանությունը կապ ապահովում ՀՀ քաղաքացիների հետ: Արդյո՞ք առկա են բարդություններ: Ինչպե՞ս է պահպանվում կապը:Պատասխան. Իրավացի եք, նման մեծ երկրի պայմաններում դեսպանություն են այցելում հիմնականում Պեկինում բնակվող ՀՀ քաղաքացիները, իսկ այլ քաղաքներում բնակվող քաղաքացիների հետ կապն ապահովվում է հեռախոսի, էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաեւ օգտագործվում են սոցիալական ցանցերի եւ բջջային հավելվածների հարթակները, որտեղ գրանցված են ՉԺՀ-ում բնակվող հայերը, ինչպես նաեւ դեսպանության դիվանագետները:Սկզբունքորեն որեւէ խնդիրներ կապի ապահովման հարցում չկան, բացառությամբ կայուն հեռախոսակապի բարդություններին առնչվող մի քանի քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների, որոնք լուծվել են:Հարց. Օրերս քաղաքացիներից մեկի կողմից հրապարակում եղավ, որ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին չի ներկայացրել հստակ քայլերի դիմելու հորդոր, այլ նշել է, որ քաղաքացիները պետք է իրենք որոշենք իրենց հետագա քայլերը: Արդյոք ինչ հորդորներ են ներկայացվել ՀՀ քաղաքացիներին եւ ինչի մասին է խոսքը:Պատասխան. Ինչպես նշվեց, վերջին օրերին ստացված դիմումները եւ հարցադրումները կապված էին ստեղծված իրավիճակի հետ: Հարկ է նշել, որ իրավիճակը փոխվում է ոչ թե ամեն օր, այլ գրեթե ամեն ժամ: Այս իրավիճակում դեսպանությանը դիմած քաղաքացիների շրջանում տարակարծություն կա. նրանցից ոմանք ցանկություն են հայտնում մեկնելու Չինաստանից, մյուսները հստակ նշում են, որ իրենց ապահով են զգում Չինաստանում ներկա բնակության վայրում եւ կարծիք հայտնում, որ ամենամեծ ռիսկերը պարունակում է հենց տեղափոխվելու գործընթացը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քաղաքացուն մանրամասն բացատրվում է ներկա իրավիճակը, սակայն, որեւէ մեկին դեսպանությունը չի կարող պարտադրել ընդունել այս կամ այն որոշումը: Նշեմ նաեւ, որ ներկայումս որեւէ պետություն չի իրականացնում իր քաղաքացիների տարհանում Չինաստանից՝ բացառությամբ Հուբեյ նահանգի:Հարց. Արդյո՞ք հայերի մեջ կան կորոնավիրուսով վարակվածներ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Հայաստան տեղափոխվող քաղաքացիների՝ կարանտինում պահելու ուղղությամբ:Պատասխան. Ներկա պահին դեսպանությունը տեղեկություններ չի ստացել Չինաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների շրջանում՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպքերի մասին: Վստա՛հ եղեք, որ նման դեպքում դեսպանությունը անմիջապես կտեղեցկացվեր, մանավանդ, որ օտաերկրացիների վարակման դեպքերը գտնվում են ՉԺՀ իշխանությունների հատուկ ուշադրության ներքո: Հայաստանում Չինաստանից տեղափոխված քաղաքացիներին կարանտինում պահելու մասին հարցով կարծում եմ առավել նպատակահարմար է դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը: Եթե չեմ սխալվում, այս հարցով արդեն նախարարությունից արձագանք եղել է:Հարց. Արդյոք ՀՀ քաղաքացիները ցանկանո՞ւմ են վերադառնալ Հայաստան, վերադարձի քանի դիմում է ներկայացվել ՀՀ դեսպանություն:Պատասխան. Դեսպանություն դիմած քաղաքացիների կարծիքներն այդ հարցի կապակցությամբ նույնպես միանշանակ չեն: Ոմանք հայտնում են, որ որեւէ ցանկություն չունեն նման վիճակում վերադառնալու, ոմանք էլ նշում, որ պարտադիր վերադառնալու են Հայաստան: Ընդ որում, վերջիններիս հարցերը հիմնականում կապված են ընտրվելիք երթուղիների, ավիաընկերությունների, տարանցիկ երկրներում ստեղծված պայմանների հետ: ՀՀ քաղաքացիների մի մասը ցանկություն է հայտնել անմիջապես վերադառնալ Հայաստան:Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳՆ-ի հանձնարարությամբ դեսպանությունը համապատասխան հայտարարություն է տարածել Չինաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների շրջանում, որով հորդորում է հստակեցնել Հայաստան վերադառնալու իրենց ցանկությունը: Այսօրվա դրությամբ այդ հայտարարությանն արձագանքել է 15 ՀՀ քաղաքացի: Ստացված պատասխաններն ամփոփելուց հետո կկայացվի համապատասխան որոշում:Հարց. Արդյո՞ք դիտարկվում է ֆինանսական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, եւ արդյո՞ք նման դիմումներ ստացվել են:Պատասխան. Ինչ վերաբերում է քաղաքացիների ֆինանսական խնդիրներին, ապա նշեմ, որ նմանատիպ հարցեր արձանագրվել էին առաջին մի քանի օրվա ընթացքում. այդ հարցերով դիմած քաղաքացիներն արդեն վերադարձել են հայրենիք: Յուրաքանչյուր նման դիմում պահանջում է հատուկ քննարկում եւ մոտեցում: Հարց. Օրեր առաջ «Ուրալ ավիաուղիները» մերժել էին տեղափոխել ՀՀ քաղաքացիներին. ինչ կասեք այս մասին, բարձրացվել է արդյոք այդ հարցը պատկան մարմինների կողմից:Պատասխան. Այո, նման միջադեպեր արձանագրվել են: «Ուրալի ավիաուղիներ» ընկերությունը պատճառաբանել էր դա այն հանգամանքով, որ իրենք իրականացնում էին ոչ կանոնավոր չարթերային չվերթ, եւ ստեղծված իրավիճակը չինական կողմի պահանջն էր: Ի դեպ, խոսքը վերաբերում էր ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ նաեւ բոլոր օտարեկրյա, ներառյալ՝ Չինաստանի քաղաքացիներին: Այդ միջադեպի ընթացքում ՀՀ դեսպանություն դիմած քաղաքացիներին հորդորվել էր տեղում ստանալ փոխհատուցումը եւ անմիջապես փորձել տեղափոխվել «Աերոֆլոտի» կանոնավոր չվերթով, ինչը եւ արվել է: Միեւնույն ժամանակ արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիները չեն կարողացել ստանալ փոխհատուցումը, ինչի կապակցությամբ դեսպանությունը հետեւողական աշխատանքներ է տարել եւ Ռուսաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում՝ ներկայումս նշված քաղաքացիները կարող են կարգավորել հարցը «Ուրալի ավիաուղիներ» Երեւանի գրասենյակում:Հարց. Դուք նշեցիք ՀՀ երկու քաղաքացու տարհանման մասին Ուհան քաղաքից: Արդյո՞ք կարանտինում գտնվող ՀՀ քաղաքացիները իրենք են անձամբ հոգում իրենց բժշկական ծախսերը, քանի որ գուցե նաեւ դա է հանդիսանում տարհանվելուց հրաժարվելու պատճառներից մեկը:Պատասխան. Ինչպես նշել էինք մեր բազմաթիվ հաղորդագրություններում, կարանտինի հայտարարումից հետո փակ գոտում մնացել էին 11 ՀՀ քաղաքացի (այդ թվում՝ 4 հոգուց բաղկացած սիրիահայ ընտանիք, որոնցից մեկը դեռ չէր հասցրել ստանալ հայաստանյան անձնագիր): ԱԳՆ-ների եւ դեսպանությունների աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ տարհանել Հայաստանի մեկ քաղաքացու Ղազախստան եւ մեկ քաղաքացու՝ դեպի Ռուսաստան: Դեսպանության բազմաթիվ հորդորներին ի պատասխան՝ մնացած քաղաքացիները կամավոր հրաժարվել են տարհանումից՝ արդեն նշված պատճառներից ելնելով:Դեսպանությունն ամենօրյա կապի մեջ է կարանտինային գոտում մնացած քաղաքացիների հետ, եւ հարկ է նշել, որ վերջիններիս մոտ չկան խուճապային տրամադրություններ:Ինչ վերաբերում է բժշկական սպասարկմանը, ապա այդ հարցը պետք է բաժանել երկու մասի: Այն քաղաքացիները, որոնք սովորում են ՉԺՀ բուհերում եւ ապրում են ուսանողական հանրակացարաններում, ենթարկվում են ամենօրյա բժշկական զննման, իսկ նրանց սենյակները՝ վարակազերծման: Այն քաղաքացիները, որոնք ժամանել են Չինաստան աշխատելու անհատական պայմանագրերով եւ բնակվում են վարձակալված բնակարաներում, հայտնել են մեզ, որ հարցման կամ զննման նպատակով շաբաթը մեկ անգամ նրանց այցելում են ՉԺՀ համապատասխան մարմինների ներկայացուցիչներ: Միեւնույն ժամանակ, շենքերի ընդհանուր տարածքները ենթարկվում են ամենօրյա վարակազերծման, իսկ համատիրական շենքերի տարածքից դուրս եւ ներս գալու ընթացքում պարտադիր ստուգվում է ջերմությունը: Որեւէ լրացուցիչ վճարումներ չեն կատարվում: Միաժամանակ սոցիալական հարթակներում ստեղծված են հատուկ տեղեկատվական հավելվածներ (մասնավորապես՝ Ալիպեյում), որոնք թույլ են տալիս, անհրաժեշտության դեպքում, ստանալ մասնագիտական պատասխաններ:Հարց. Ի՞նչ խորհուրդ կտաք Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին:Պատասխան. Մենք հասկանում ենք, որ այս ժամանակահատվածում Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես եւ բոլոր օտարերկրացիների վիճակը հեշտ չէ: Միեւնույն ժամանակ կրկին խնդրում ենք խուսափել խուճապային տրամադրություններից: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ վարակի տարածումը տեղի է ունենում հիմնականում Հուբեյ նահանգում: Այլ նահանգներում հիվանդության տարածման ծավալները համեմատաբար շատ ավելի փոքր են: Շատ կարեւոր է նաեւ օգտվել եւ տարածել միայն ստուգված տեղեկատվություն, քանի որ այս իրավիճակում սխալ տեղեկատվության վրա հիմնված խուճապային տրամադրությունները բավական դյուրին են ձեւավորվում: Իհարկե, նաեւ հորդորում ենք, անհրաժեշտության դեպքում, անմիջապես կապի դուրս գալ Պեկինում ՀՀ դեսպանության հետ, որն այս օրերին աշխատում է շուրջօրյա ռեժիմով:
https://shamshyan.com/hy/article/2020/02/07/1146872/
2020-02-07
[]
shamshyan.com
Շմավոն Գրիգորյան Շմավոն Հրաչի Գրիգորյան , հայ ֆագոտահար, դիրիժոր, արվեստագիտության թեկնածու (2009): Կենսագրություն Շմավոն Գրիգորյանը ծնվել է Երեւան քաղաքում, 1986 թվականի հունվարի 21-ին: Ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆագոտի (2007, Գ. Մայիլյանի դասարան) բաժինը, որից հետո ուսումը շարունակել Ցյուրիխի Արվեստների համալսարանի ֆագոտի (Ջ. Մանդոլեզիի, Ու. Դենգլերի դասարաններ) եւ դիրիժորության (Մ. Կիշոցիի դասարան) բաժիններում: Երաժիշտը վարպետության դասեր է առել ֆագոտահարներ Ս. Շվեյգերտից (Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ, սոլո ֆագոտ), Գ. Նունեզից («Ռոյալ Կոնցերտգեբաու» նվագախումբ, սոլո ֆագոտ), Ս. Ացոլինիից: Նա կամերային երաժշտություն է սովորել Հ. Գրիգորյանից, Մ. Ֆրուտիգերից, Ֆ. Ռասինից, Մ. Ռացից, Է. Շմիդից, Ջ. Մանդոլեզիից եւ ուրիշներից: Շմավոն Գրիգորյանը նվագել է դիրիժորներ Վալերի Գերգիեւի, Մուհայ Թանի, Դեւիդ Զինմանի, Քոլին Դեւիսի, Ֆակունդո Ագուդինի, Մ. Վենդբերգի, Կարեն Դուրգարյանի եւ այլ դիրիժորների ղեկավարությամբ: Նա մենահամերգներ է ունեցել Մ. Բուրգի (հոբոյ), Մ. Ֆրուտիգերի (հոբոյ), Դ. Չենայի (ֆագոտ) եւ ուրիշ երաժիշտների հետ: Շմավոն Գրիգորյանը հանդես է եկել Մյունխենի երիտասարդական ֆիլհարմոնիկ, Ցյուրիխի «Տոնհալե» նվագախմբերի հետ, Մոսկվայում մասնակցել է Զատկի փառատոնին (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Վ. Գերգիեւ), հանդիսացել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի հիմնադիրներից եւ տնօրեն, Ա. Հարությունյանի անվան փողային գործիքների ամենամյա միջազգային փառատոնի հիմնադիր (2017): Հեղինակել եւ իրագործել է մի շարք նախագծեր՝ «Համերգ ճեմասրահում», «Օրկեստր+», «Օպերային արվեստը ՀՀ մարզերում եւ Արցախում», «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը սահմանամերձ գոտիների զորամասերում», «Հեքիաթն է կանչում» եւ այլն:
https://hy.wikipedia.org/wiki/Շմավոն_Գրիգորյան
[]
hy.wikipedia.org
Մասիս քաղաքի աղբավայրն այսօր էլ շարունակում է գործել օրենքների կոպիտ խախտումներով. Զարուհի Փոստանջյան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ այսօրվա նիստում Մասիս քաղաքի աղբանոցի անօրինական շահագործման, Մասիս քաղաքում եւ հարակից գյուղերում ստեղծված աղետալի բնապահպանական վիճակի մասին բազմաթիվ քաղաքացիների ահազանգի հիման վրա իմ կողմից պատագամվորական հարցում էր ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իմ վերոնշյալ հարցմանը ի պատասխան փաստել է, որ անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության «բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել են կամ տարերայնորեն ձեւավորվել են ավելի քան հինգ հարյուր աղբավայրեր եւ բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ եւ առաջացնում են լուրջ բնապահպանական եւ սանիտարական խնդիրներ»: Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել աղբավայրեր՝ որպես կենցաղային թափոնների գործացության օբյեկտի տեղադրման վայր, սակայն այսօրվա գոյություն ունեցող աղբավայրերը չեն համապատասխանում օենքների պահանջներին, այս մասին է փաստում ՀՀ կառավարության պատասխանը, որից մեջբերում եմ. « ….տարածքը որպես աղբավայր գործածելու վերաբերյալ բնապահպանական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից համաձայնություն չի տրվել, ….ՀՀ բնապահպանության նախարարության կողմից աղբավայրի վերաբերյալ նախագծային փաստաթղթերի փորձաքննություն չի իրականացվել, …. թեմատիկ ստուգումներ չեն իրականցվել…. հողահատկացման համաձայնություն ՀՀ առողջապահության նախարարության կողմից չի տրվել, …. «Մասիս բնակարանային կոմունալտնտեսության» ԲԲԸ-ի կողմից թափոնների անձնագրավորում չի իրականացվել,…. Ընկերության կողմից թափոնների գրանցամատյան չի կազմվել եւ համապատասխան հաշվառում չի իրականացվել, …. Բացակայում է աշխատող անձնակազմի վարչակենցաղային շենքը իր սանիտարա-կենցաղային շենքով…, ներկա վիճակում աղբանոցում նկատվում են այրման օջախներ եւ ցանկապատի մի մասի բացակայության պատճառով աղբը տարածված է շրջակայքում…., ստորգետնյա ջրերն աղտոտումից զերծ պահելու նպատակով աղբավայրն ապահովված չէ կուտակված սպառման թափոնների խտացված ծավալի խորություններում առաջացող կեղտաջրերի հեռացման համակարգով, ….Մասիս քաղաքի աղբավայրի ներկայացված խնդիրները բնորոշ են Հանրապետությունում առկա գրեթե բոլոր գործող աղբավայրերին…»: Վերը թվարկվածն արձանագրելով՝ Արարտի մարզպետը ՀՀ վարչապետին առաջարկում է աղբանոցը թողնել նույն տարածքում՝ ամբողջությամբ ցանկապատելով այն, աղբը լցնել, պահպանելով սահմանված կարգը, եւ խստորեն արգելել աղբանոցի տարածքում աղբի այրումը: Չնայած Արարատի մարզպետի առաջարկությանը եւ ՀՀ կառավարության կողմից արձանագրված վերը թվարկված օրենքների կոպիտ խախտումներին, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել եւ Մասիս քաղաքի աղբավայրն այսօր էլ շարունակում է գործել օրենքների կոպիտ խախտումներով: Միանշանակ է եւ անվիճելի, որ ՀՀ կառավարությունը՝ չկատարելով օրենքով սահմանված իր պարտականությունները, անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության աղբավայրերը 60-ից հասցրել է 500-ի: Եվ շարունակելով իր կողմից 20-ամյա արատավոր գործունեությունը՝ ոչ հեռու ապագայում Հայաստանի Հանրապետության զգալի մասը կվերածի աղբանոցի:
https://hetq.am/hy/article/18450
2012-09-11
[]
hetq.am
Մոխրոտը (մուլտֆիլմ, 1979) «Մոխրոտը» , մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1979 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում՝ Շառլ Պերոյի համանուն ստեղծագործության հիման վրա: Ներառվել է մուլտֆիլմների «Կախարդական գլոբուսի արկածները, կամ Կախարդուհու արարքները» (ռուս.՝ «Приключения волшебного глобуса, или Проделки ведьмы», ռեմասթերինգ, 1991) ժողովածուում: Սյուժե Ֆիլմի հերոսներն են կռվարար խորթ մայրը, նրա ծույլ ու ոչ համակրելի երկու դուստրերը, անտառապահ կամազուրկ ամուսինն ու խորթ դուստրը՝ աղախին Մոխրոտը: Վերջինս փերու օգնությամբ հայտնվում է թագավորական պարահանդեսում, որտեղ ծանոթանում է արքայազնի հետ: Փերու կախարդությունը կորչում է կեսգիշերին, Մոխրոտը փախչում է՝ կորցնելով բյուրեղապակե կոշիկը: Ստեղծողներ - Ռեժիսոր՝ Իվան Ակսենչուկ - Սցենարիստ՝ Ալբերտ Սաժին - Բեմադրող նկարիչ՝ Գալինա Շակիցկայա - Նկարիչներ՝ Վլադիմիր Մորոզով, Իրինա Սվետլիցա, Վ. Մաքսիմովիչ - Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Վլադիմիր Շեւչենկո Ալեքսանդր Պանով Վիկտոր Լիխաչեւ Իոսիֆ Կուրոյան Մարինա Ոսկանյանց Օլեգ Սաֆրոնով - Վլադիմիր Շեւչենկո - Ալեքսանդր Պանով - Վիկտոր Լիխաչեւ - Իոսիֆ Կուրոյան - Մարինա Ոսկանյանց - Օլեգ Սաֆրոնով - Օպերատոր՝ Բորիս Կոտով - Կոմպոզիտոր՝ Իգոր Ցվետկով - Հնչյունային ռեժիսոր՝ Վլադիմիր Կուտուզով - Խմբագիր՝ Պյոտր Ֆրոլով - Մոնտաժող՝ Ելենա Տերտիչնայա - Տնօրեն՝ Նինել Լիպնիցկայա - Երգի տեքստի հեղինակ՝ Հենրիխ Սապգիր - Դերերը հնչյունավորել են՝ Տատյանա Շաբելնիկովա — Մոխրոտ Իգոր Իվաով — արքայազն Վսեւոլոդ Լարիոնով — մունետիկ Էլվիրա Բրունովսկայա — փերի Լյուդմիլա Շապոշնիկովա — խորթ մայր - Տատյանա Շաբելնիկովա — Մոխրոտ - Իգոր Իվաով — արքայազն - Վսեւոլոդ Լարիոնով — մունետիկ - Էլվիրա Բրունովսկայա — փերի - Լյուդմիլա Շապոշնիկովա — խորթ մայր Ստեղծում Մուլտֆիլմում, ինչպես Իվան Ակսենչուկի այլ աշխատանքներում, կարեւոր տեղ է հատկացվել երաժշտությանը: Ռեժիսորը հեշտությամբ դիմել է տեխնոլոգիական նորարարությւոնների. այս մուլտֆիլմում բեմադրող նկարիչ Գալինա Շակիցկայան բոլոր ֆոները նկարել է թավշե թղթի վրա: Արձագանքներ Անիմացիայի պատմաբան, Կինոարվեստի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Գեորգի Բորոդինը նշել է, որ խորհրդային մի շարք այլ մուլտֆիլմերի հետ միասին «Մոխրոտը» մեծ ժողովրդականություն է վայելել 1970-1980-ական թվականներին: Սվետլանա Վերխոլանցեւան «Наш фильм» կայքում նշել է, որ «Հենրիխ Սապգիրի բանաստեղծության շնորհիվ Ալբերտ Սաժինի սցենարով նկարահանված մուլտֆիլմը դիտվում է զարմանալի հեշտությամբ»:
https://hy.wikipedia.org/wiki/Մոխրոտը_(մուլտֆիլմ,_1979)
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 22 ապրիլի 2022 թվականի N 538-Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. «Հայաuտանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաստանի Հանրապետության -րենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 7 աղյուսակում կատարել լրացումներ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 եւ 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ եւ լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 եւ 5 հավելվածների: 2. Սահմանել, որ՝ 1) սույն որոշման հավելվածներում նշված մարմինները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության) այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները պետք է վճարեն այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով. 2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրված գումարների բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Երեւանի քաղաքապետարանին՝ Երեւան քաղաքի այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | | ----- | ----- | | Երեւան | | 22.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 538-Ն որոշման Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 538-Ն որոշման Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 538-Ն որոշման Հավելված N 4 ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 538-Ն որոշման Հավելված N 5 ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 538-Ն որոշման Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 ապրիլի 2022 թվական:
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162189
22.04.2022
[ "Որոշում" ]
www.arlis.am
ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող կանանց թիվը կազմում է 89.265 «Կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները եւ պետական մարմինները իրենց ծրագրերում եւ քաղաքականությունում բավարար ուշադրություն չեն նվիրում հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքներին, հաշվի չեն առնում նրանց կարիքները: Նրանք դուրս են մնում այն բոլոր ծրագրերից, որոնք նախատեսված են կանանց համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» նախագահ Զարուհի Բաթոյանը: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող կանանց թիվը կազմում է 89.265: Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքներին անդրադառնալով «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանն էլ նշեց, որ երբ ընտանիքում հաշմանդամություն ունեցող աղջիկ է ծնվում, հաճախ նրան դիտարկում են ավելի շատ ընտանիքի մյուս անդամների մասին պետք է հոգ տանի մեկի, քան իր սեփական կյանքն ունեցողի: Կամ հակառակ ծայրահեղությունն է լինում՝ երբ գերխնամք են ցուցաբերում նրանց նկատմամբ՝ միեւնույն ժամանակ զրկելով կրթության, աշխատանքի եւ ինքնուրույն կյանքի հնարավորությունից: Բանախոսները մեկամսյակին ընդառաջ կոչ արեցին ընտանիքներին խրախուսել իրենց աղջիկների՝ որպես ակտիվ եւ լիարժեք քաղաքացիների կրթությունն ու դաստիարակությունը:
https://www.panorama.am/am/news/2014/03/07/disability/336302
2014-03-07
[ "Հասարակություն" ]
www.panorama.am
Ռոպեր Հատտեճյան , հայ գրող, հրապարակագիր: Կենսագրություն Ռոպեր Հատտեճյանը ծնվել է 1926 թվականին Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում: 1950 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության-փիլիսոփայության ֆակուլտետը: 1967 թվականից եղել է «Մարմարա» թերթի խմբագիր: Լույս են տեսել Հատտեճյանի «Բառասխալ» (1972), «Մարդոց մեծութեան եւ խեղճութեան մասին» (1972) պատմվածքների ժողովածուները, «Առաստաղը» (1983, հատոր 1, Ալեք Մանուկյանի գրական մրցանակ՝ 1983) վեպը, «Հակոբ Պարոնեանի մտերմութեան մէջ» (1965) հոդվածաշարը: 1982 թվականից տպագրվում են Հատտեճյանի «Յուշատետր» (հատոր 1-41, 1982-2002...) փիլիսոփախոհական նոթերը: Գրել է նաեւ պիեսներ [«Կեանքի մը երեք կիրակիները» (բեմ.՝ 1959), «Կիրակնօրեա հաշուեփակ» (բեմ.՝ 1959), «Մարդը եւ իր կեղեւը» (բեմ.՝ 1987), «Մահը ա՞յս է արդեօք» (բեմ.՝ 1994)]: Մրցանակներ - Ալեք Մանուկյանի գրական մրցանակ, 1983 - «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան - Մովսես Խորենացու մեդալ, 2002 Երկեր - Թատրոն՝ «Կեանքի Մը Երեք Կիրակիները» (1949), «Վաստակ» (1976) - Գրա-վերլուծական՝ «Յակոբ Պարոնեանի Մտերմութեան մէջ» (1965) - Պատմուածքներ՝ «Բառասխալ» (1972) - Վէպ՝ «Առաստաղ» (1978) - Հուշատետր (ընտրանի), Էջմիածին, 1998:
https://hy.wikipedia.org/wiki/Հատտեճյան_Ռոպեր
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 4-ին ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ Գ Լ ՈՒ Խ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ | Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան եւ գործունեության ոլորտը | | ----- | ----- | 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նոտարների գործունեության իրավական հիմքերը, նոտարական գործողությունների իրականացման կարգը եւ նոտարներին առաջադրվող հիմնական պահանջները, նոտարների նշանակման, ազատման կարգը եւ հիմքերը, նոտարի իրավական պաշտպանությունը, ինչպես նաեւ նոտարական գործողությունները բողոքարկելու եւ նոտարական գործողությամբ անձանց պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները: (1-ին հոդվածը խմբ. 19.10.16 ՀՕ-180-Ն) | Հոդված 2. | Նոտարի գործունեության իրավական հիմքերը | | ----- | ----- | 1. Նոտարն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Քաղաքացիական օրենսգիրք), սույն օրենքի, այլ օրենքների եւ իրավական ակտերի ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր) հիման վրա: 2. Եթե միջազգային պայմանագրերով սահմանված է սույն օրենքից տարբեր նոտարական գործողություններ կատարելու կարգ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Գ Լ ՈՒ Խ 2. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | Հոդված 3. | Նոտարը | | ----- | ----- | 1. Նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, իրականացնում է սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ եւ ծառայություններ: Նոտարի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են միայն սույն օրենքով: 2. Նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով: Նոտարը, վավերացնելով փաստաթուղթը, հաստատում է դրա օրինականությունը եւ հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը: Նոտարն իրավունք ունի մատուցելու նաեւ ծառայություններ, ընդ որում՝ տալու իրավական օգնություն, խորհրդատվություն, պարզաբանում կամ իրավական եզրակացություն կամ կազմելու գործարքների կամ իրավական այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնելու իրավական այլ ծառայություններ, ինչպես նաեւ նոտարական գործողությունների կատարումն ապահովող այլ գործառույթներ: 3. Նոտարական ակտն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն եւ լիարժեք ապացուցողական ուժ: 4. Նոտարական գործողությունն իրականացվում է անաչառորեն՝ բոլորի համար հավասար պայմաններով: 5. «Նոտար» բառը կամ դրա ածանցյալներն իրենց կամ իրենց գրասենյակների անվանման մեջ կարող են օգտագործել միայն սույն օրենքով սահմանված կարգով նշանակված նոտարները: (3-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-108-Ն,փոփ.19.10.16 ՀՕ-180-Ն) | Հոդված 4. | Նոտարի անկախությունը | | ----- | ----- | 1. Նոտարը նոտարական գործողություն կատարելիս կամ նոտարական այլ գործունեություն իրականացնելիս անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին: Արգելվում է պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցներին) նոտարական գործողությունների իրականացման ժամանակ խոչընդոտել նոտարի գործունեությունը, միջամտել դրան կամ ներգործել դրա վրա: 2. Նոտարի գործունեությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ հիմքերով: 3. Նոտարը չի կարող առանց իր գրավոր համաձայնության փոխադրվել այլ նոտարական տարածք: Նոտարն իր համաձայնությամբ կարող է տեղափոխվել այլ նոտարական տարածք միայն նոտարի թափուր հաստիքի առկայության դեպքում: Նոտարական գործունեություն իրականացնող նոտարների հաստիքները չեն կարող կրճատվել: (4-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-108-Ն, խմբ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 5. | նոտարական գաղտնիքը | | ----- | ----- | (վերնագիրը փոփ.19.10.16 ՀՕ-180-Ն) 1. Նոտարը պարտավոր է գաղտնի պահել իր կողմից նոտարական գործողություն կատարելու կամ այլ ծառայություն մատուցելու վերաբերյալ, ինչպես նաեւվավերացված կամ հաստատված փաստաթղթերից բխող իրեն հայտնի դարձած տեղեկությունները (նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն): Այդ պարտականությունը պահպանվում է նաեւ նոտարի՝ աշխատանքից ազատվելուց հետո: 2. Անձը, որի համաձայնությամբ կամ որի նկատմամբ կատարվել է նոտարական գործողությունը, ինչպես նաեւ նրա իրավահաջորդը կամ ներկայացուցիչն իրենց գրավոր համաձայնությամբ կարող են նոտարին ազատել նոտարական գործողությունների կատարման գաղտնիքը պահպանելու պարտականությունից: Սույն մասով նշված անձանց մահից հետո, նրա իրավահաջորդի բացակայության կամ վերջինիս հետ առնչվելու անհնարինության դեպքում, նոտարը կարող է նոտարական գաղտնիքը պահպանելու պարտականությունից ազատվել դատարանի վճռով: Այլ հարգելի պատճառների առկայությամբ եւս դատարանը կարող է նոտարին ազատել նոտարական գաղտնիքի պահպանման պարտականությունից: 3. Նոտարը նոտարական գործողությունների կատարման մասին տեղեկանքներ, սույն օրենքով սահմանված կարգով վավերացված պատճեններ եւ քաղվածքներ է տալիս միայն այն ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետ՝ կազմակերպություն) կամ նրանց ներկայացուցիչներին, որոնց դիմումով, համաձայնությամբ կամ որոնց նկատմամբ ինքը կատարել է նոտարական գործողություններ: 4. Նոտարը վարույթի հանրային մասնակցին (այդ թվում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում), դատարանին քրեական վարույթների, ինչպես նաեւ դատարանում քննվող գործերի առնչությամբ նոտարական գաղտնիք պարունակող տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ, պատճեններ կամ բնօրինակներ է տալիս դատարանի որոշման հիման վրա: Դատավորին, դատախազին, քննիչին կամ փաստաբանին արգելվում է մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն այլ անձանց, ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցներին, տեղեկատվություն տալ նոտարական գործողությունների մասին, ինչպես նաեւ այդ տեղեկատվությունը հրապարակել իրենց ելույթներում: Իրենց իրավասության սահմաններում նոտարական գործողություններին ծանոթանալու իրավունք ունեն նաեւ օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով նոտարական գործողությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք: 5. Նոտարը կարող է կտակի կամ դրա բովանդակության մասին սույն օրենքով սահմանված կարգով տեղեկություններ տրամադրել միայն կտակարարի մահից հետո: Ժառանգության վերաբերյալ ժառանգներին, պարտատերերին տեղեկություններ հայտնելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում: 5.1. Նոտարական գործի շրջանակում նոտարական գործողություններ իրականացնելու նպատակով նոտարին, ինչպես նաեւ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում օրենքում նշված անձին տեղեկություններ հայտնելը, պատճեններ կամ քաղվածքներ տրամադրելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում: 5.2. Նոտարի մասնագիտական ռիսկն ապահովագրող ընկերությանն ապահովագրական պատահարի դեպքում նոտարական գործից տեղեկություններ հայտնելը եւ փաստաթղթեր տրամադրելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում: 6. Սույն հոդվածով նախատեսված նոտարական գաղտնիքը չհրապարակելու կանոնները տարածվում են նոտարական գործողություններին օրենքով սահմանված կարգով մասնակցած (վկա, թարգմանիչ եւ այլն), ինչպես նաեւ այն անձանց վրա, որոնց այդ տեղեկությունները հայտնի են դարձել իրենց աշխատանքային եւ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ կամ ստաժավորման կամ ուսումնական պրակտիկայի ընթացքում: 7. Նոտարներն օրենքով սահմանված կարգով պահպանում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները եւ փաստաթղթերը: 8. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում նոտարը նոտարական գործողությունների կատարման մասին տեղեկանքներ, քաղվածքներ, պատճեններ կամ բնօրինակ փաստաթղթերտալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, այդ մասին իրավունք ունի հայտնել տվյալ նոտարական գործողությանը մասնակցած անձանց, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: 9. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված եւ նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ լիազոր մարմնի հարցման հիման վրա՝ այդ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: (5-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-108-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-21-Ն, փոփ. 26.05.08 ՀՕ-91-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-124-Ն, փոփ., լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն, խմբ. 16.04.20 ՀՕ-243-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-235-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-79-Ն, լրաց., խմբ., փոփ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 6. | Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերը եւ «Հայաստանի Հանրապետություն» բառերն օգտագործելու՝ նոտարի իրավունքը | | ----- | ----- | 1. Նոտարին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ արդարադատության նախարարություն) տալիս է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիք, որի վրա նշված են «Հայաստանի Հանրապետություն» բառերը, նոտարի անունը, ազգանունը եւ նոտարական տարածքը: Նոտարին տրամադրվում է նաեւ սույն մասով նախատեսված կնիքի էլեկտրոնային տարբերակը (այսուհետ՝ էլեկտրոնային կնիք): Նոտարի կնիքը դրվում է նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող կամ նոտարի կողմից տրվող նոտարական ակտերի, փաստաթղթերի կամ հաշվետվությունների, ինչպես նաեւ դրանց կրկնօրինակների վրա, իսկ էլեկտրոնային կնիքը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի վրա: Նոտարն իրավունք ունի ունենալ պետական զինանշանի պատկերով միայն մեկ կլոր կնիք: 2. Նոտարն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը եւ «Հայաստանի Հանրապետություն» բառերն օգտագործել իր գրասենյակի ցուցանակի եւ ձեւաթղթերի վրա: (6-րդ հոդվածը լրաց. 13.12.17 ՀՕ-316-Ն, փոփ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 7. | Նոտարի բանկային հաշիվները | | ----- | ----- | 1. Նոտարն իր որոշած բանկում պետք է ունենա բանկային հաշիվներ, իսկ պետական գանձապետարանում՝ դեպոզիտ հաշիվներ, այդ թվում՝ արտարժույթով: Նոտարի բանկային կամ դեպոզիտ հաշիվների միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն տնօրինում է նոտարը: 2. Նոտարի բանկային հաշիվների վրա կարող է բռնագանձում տարածվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատական կարգով: (7-րդ հոդվածը խմբ.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 8. | Նոտարի իրավական պաշտպանությունը | | ----- | ----- | 1. Նոտարին ձերբակալելիս, բերման ենթարկելիս, կալանավորելիս, խուզարկելիս, նրան դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելիս այդ մասին անհապաղ հայտնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին (այսուհետ՝ արդարադատության նախարար) եւ նոտարական պալատ: 2. Նոտարի աշխատանքային վայրը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ՝ նոտարական պալատի ներկայացուցչի մասնակցությամբ: 3. Նոտարի մոտ պահվող նոտարական ակտերը կարող են առգրավվել միայն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով: Նոտարի գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատական կարգով: Նոտարի մոտ պահվող նոտարական ակտերը կարող են ստուգման նպատակով վերցվել միայն արդարադատության նախարարի սահմանած կարգով: 4. Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել նոտարի՝ օրենքով սահմանված պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, եթե իր պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով: 5. Նոտարի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը: 6. Նոտարն ազատվում է վարժական հավաքներից: 7. Նոտարն ունի հաշվեցուցակային զենք եւ (կամ) պաշտպանության հատուկ միջոցներ ունենալու եւ կրելու իրավունք: Նոտարը քաղաքացիաիրավական կամ աշխատանքային պայմանագրերի հիման վրա կարող է իրականացնել իր նոտարական գրասենյակի պաշտպանությունը: (8-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-108-Ն) | Հոդված 9. | Նոտարների դասային աստիճանները | | ----- | ----- | (հոդվածն ուժը կորցրել է11.06.04 ՀՕ-108-Ն) | Հոդված 10. | Նոտարի պաշտոնում նշանակելը | | ----- | ----- | 1. Սույն օրենքով նախատեսված կարգով նոտարի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության գործունակ 25 տարին լրացածյուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն, անցել է նոտարական գործունեության առնվազն մեկ տարվա ստաժավորում առնվազն 3 տարվա՝ նոտարի գործունեության աշխատանքային ստաժ ունեցող նոտարի մոտ, իսկ 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժի կամ գիտական աստիճանի առկայության դեպքում՝ առնվազն 3 ամսվա ստաժավորում եւ հաղթահարել է նոտարի թեկնածուների որակավորման ստուգումը: Նոտարի թեկնածուների որակավորման ստուգմանը կարող է մասնակցել նաեւ իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան ունեցող՝ Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին՝ անկախ ստաժավորման հանգամանքից: Որակավորման ստուգումը հանձնած նման անձինք նոտարի պաշտոնում նշանակվում են կառավարության սահմանած կարգով նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցմանն ուղղված եռամսյա դասընթացը ավարտելուց հետո: 2. Որակավորման քննական հանձնաժողովի կազմը հաստատում է արդարադատության նախարարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հավասար թվով նախարարության աշխատակիցներ եւ նոտարական պալատի կողմից առաջադրված նոտարներ: 3. Նոտարի պաշտոնում նշանակումները կատարում է արդարադատության նախարարը՝ հաշվի առնելով նոտարական պալատի եզրակացությունը, որը պետք է լինի պատճառաբանված եւ հիմնավորված: Պաշտոնում նշանակելուց հետո արդարադատության նախարարությունը նոտարին տալիս է ծառայողական վկայական: (10-րդ հոդվածը փոփ., լրաց.25.05.11 ՀՕ-176-Ն, 19.10.16 ՀՕ-180-Ն, 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 11. | Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը | | ----- | ----- | 1. Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն իրականացվում է կառավարության հաստատած որակավորման ստուգման կարգի համաձայն: 2. Որակավորման ստուգման կարգով սահմանվում են որակավորման ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները եւ ստուգման համար ընտրված հարցերի կամ խնդիրների քանակը, գնահատման կարգը, ստուգման անցկացման ձեւը, ստուգման անցկացման համար նախատեսված ժամանակը, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման քննությունը հանձնելու համար անհրաժեշտ միավորների քանակը եւ ստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաեւ որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Ստուգման համար հարցերը, որոնք ենթակա չեն հրապարակման, նախապատրաստում է արդարադատության նախարարությունը: Որակավորման ստուգման բոլոր մասնակիցների համար պետք է սահմանվեն միեւնույն պահանջները: Եթե որակավորման ստուգումն իրականացվելու է տեխնիկական միջոցներով, ապա դիմողը նախօրոք պետք է ծանոթացվի տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին եւ պայմաններին: 2.1. Որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը տրվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր, ինչպես նաեւ նոր ստեղծված հաստիքի համար՝ նոտարական տարածքի եւ նստավայրի նշմամբ՝ տվյալ հաստիքը համալրելու համար: 3. (մասն ուժը կորցրել է12.07.23 ՀՕ-265-Ն) 4. (մասն ուժը կորցրել է12.07.23 ՀՕ-265-Ն) 5. Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի եւ տեղի մասին դիմողին պատշաճ ձեւով տեղեկացվում է ստուգումից առնվազն յոթ օր առաջ: 6. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով: 7. Որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց: Ստուգումների ընթացակարգը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել: 8. Ստուգումների արդյունքների մասին որակավորվող անձը պատշաճ ձեւով տեղեկացվում է, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում: 9. Որակավորման ստուգման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով եւ կարգով: 10. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով: (11-րդ հոդվածը լրաց., փոփ.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 12. | Նոտարի հաստիքների քանակը եւ աշխատանքի տեղամասը | | ----- | ----- | 1. Նոտարն իր գործունեությունն իրականացնում է նոտարական գրասենյակում, որը պետք է գտնվի նրա համար սահմանված նոտարական տարածքում: Նոտարական տարածքը այն վարչատարածքային միավորն է, որի սահմաններում նոտարն իրականացնում է իր գործունեությունը:Նոտարական տարածքները, նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները եւ գտնվելու վայրերի չափանիշները սահմանում է արդարադատության նախարարը: Նոտարական տարածքները սահմանվում են գործարքների, հաճախորդների ակտիվության վրա հիմնված տարածքային բաժանման սկզբունքի, իսկ նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները եւ գտնվելու վայրերի չափանիշները՝ քաղաքացիների հարմարավետության, հերթերի արդյունավետ կառավարման, անվտանգության ապահովման, ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա: Մեկ նոտարական տարածքում կարող է գործել մեկ կամ մի քանի նոտարական գրասենյակ: Մեկ նոտարական գրասենյակում կարող են աշխատել նույն նոտարական տարածքում գործունեություն իրականացնող մեկ կամ ավելի նոտարներ: Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարին կարող է դիմել ցանկացած անձ, անկախ նրա բնակության կամ գտնվելու վայրից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: 2. Նոտարների հաստիքների քանակը սահմանում է արդարադատության նախարարը՝ հաշվի առնելով նոտարական պալատի կարծիքը: 3. Եթե շահագրգիռ անձի՝ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակող հիվանդության կամ անօգնական վիճակի պատճառով նոտարական գրասենյակում նոտարական գործողությունների կատարումն անհնարին է դառնում, ապա շահագրգիռ անձի դիմումի հիման վրա նոտարը պարտավոր է դիմումը ներկայացնելուց հետո՝ ոչ ավելի, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, նոտարական գործողություններ կատարել նոտարական գրասենյակից դուրս՝ նոտարական տարածքում: Նոտարական գործողությունները կարող են կատարվել նոտարական գրասենյակից դուրս նաեւ սույն օրենքի 59-րդ, 61-րդ, 80-րդ, 82-րդ հոդվածներով սահմանված դեպքերում: Այս դեպքերում նոտարը պարտավոր է վավերացման մակագրության մեջ եւ գրանցամատյանում նշել նոտարական գործողության կատարման վայրը (հասցեն): (12-րդ հոդվածը խմբ., լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն, փոփ.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 13. | Նոտարի պաշտոնավարելու սկիզբը | | ----- | ----- | 1. Նոտարն իր պաշտոնեական պարտականությունների կատարմանն է անցնում նշանակումից հետո ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Երկամսյա ժամկետում իր պարտականությունների կատարմանը չանցնելու դեպքում արդարադատության նախարարն ուժը կորցրած է ճանաչում որակավորում ստացած անձին նոտարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ հրամանը: 2. Նոտարը, մինչեւ պաշտոն ստանձնելը, արդարադատության նախարարին եւ նոտարական պալատ է ներկայացնում իր ստորագրության նմուշը, իր գրասենյակի հասցեն, կապի միջոցների տվյալները: 3. Մինչեւ նոտարի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում իր պաշտոնեական պարտականությունների կատարմանն անցնելը նոտարական պալատը նրան ապահովում է էլեկտրոնային նոտարի համակարգ մուտք գործելու հնարավորությամբ: 4. Էլեկտրոնային նոտարի համակարգը մեքենածրագրային համալիր է, որը նախատեսված է նոտարական գործունեության ավտոմատացման, ինչպես նաեւ նոտարների, նոտարական պալատի, արդարադատության եւ այլ մարմինների էլեկտրոնային համակարգերի միջեւ կապ ապահովելու համար: (13-րդ հոդվածը փոփ., լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն, 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 13.1. | Նոտարի օգնականը, նոտարի գործունեությունն ապահովող անձինք եւ ստաժորը | | ----- | ----- | 1. Նոտարը կարող է ունենալ օգնական, իր գործունեությունն ապահովող այլ աշխատողներ (այսուհետ՝ նոտարի մոտ աշխատող այլ անձինք), որոնց ինքն է աշխատանքի ընդունում եւ ազատում: Նոտարի օգնականների, նոտարի մոտ աշխատող այլ անձանց քանակը որոշում է նոտարը: 2. Նոտարի օգնական կարող է լինել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն եւ չունի դատվածություն: Նոտարի օգնական չի կարող նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթություն չունեցող անձը, ինչպես նաեւ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ կետերի ուժով պաշտոնից ազատված նոտարը: 3. Նոտարի օգնականն իրավունք ունի իրականացնելու հետեւյալ գործողությունները. 1) քաղաքացիների ընդունելություն կամ նրանց ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրում. 2) խորհրդատվություն կամ իրավաբանական այլ ծառայությունների մատուցում. 3) նոտարական գործավարություն. 4) գործարքների եւ իրավաբանական բովանդակություն ունեցող այլ փաստաթղթերի նախագծերի կազմում. 5) նոտարական պրակտիկայի ամփոփում. 6) աշխատանք արխիվի հետ. 7) նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքներ, բացառությամբ նոտարական գործողությունների: 4. Նոտարի օգնականի պաշտոնում նշանակվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում նոտարական պալատը սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նրան ապահովում է էլեկտրոնային նոտարի համակարգ մուտք գործելու հնարավորությամբ: 5. Նոտարի օգնականի, նոտարի մոտ աշխատող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները որոշվում են աշխատանքային օրենսդրությամբ եւ նրանցից յուրաքանչյուրի ու նոտարի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրով: 6. Նոտարի օգնականը պարտավոր է առնվազն տարին մեկ անգամ նոտարական պալատի կազմակերպած վերապատրաստում անցնել նոտարական պալատի սահմանած կարգով եւ պայմաններով: 7. Նոտարի մոտ աշխատող այլ անձը, որի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, իրավունք ունի կատարելու նոտարի կամ նոտարի օգնականի տրամադրած փաստաթղթերի հիման վրա գործարքների կամ իրավաբանական բովանդակություն ունեցող փաստաթղթերի կազմում, մուտքագրում, այդ թվում՝ նոտարի կամ նոտարի օգնականի տրամադրած տվյալների մուտքագրում էլեկտրոնային շտեմարաններ, մատյանների լրացում, այդ թվում՝ գրանցամատյանում գրառումների գրանցում, նոտարական գործավարություն, արխիվի հետ աշխատանք, ինչպես նաեւ նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքներ: 8. Նոտարը կարող է ունենալ ստաժոր, որի ստաժավորումն իրականացվում է նոտարի եւ ստաժորի միջեւ կնքված պայմանագրի համաձայն: 9. Նոտարի ստաժոր կարող է լինել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն եւ չունի դատվածություն: 10. Նոտարը միաժամանակ կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու ստաժոր: 11. Նոտարի ստաժորն իրավունք ունի կատարելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված գործողությունները եւ նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքներ, բացառությամբ նոտարական գործողությունների: 12. Նոտարի՝ ստաժոր ներգրավելու եւ ստաժավորում անցնելու կարգը սահմանում է արդարադատության նախարարը: (13.1-ին հոդվածը լրաց. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 14. | Նոտարի գործունեության սահմանափակումները | | ----- | ----- | Նոտարն իր գործունեությանը զուգահեռ չի կարող զբաղեցնել այլ հաստիքային պաշտոն կամ կատարել այլ վարձատրվող աշխատանք, բացի մանկավարժական, գիտական կամ ստեղծագործական գործունեությունից: | Հոդված 15. | Նոտարական գործողությունների եւ նոտարի կողմից մատուցվող այլ ծառայությունների վճարովիությունը | | ----- | ----- | 1. Նոտարական գործողությունների իրականացումը եւ նոտարի մատուցած ծառայությունները վճարովի են: Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարը վճարվում է նոտարին՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայությունների համար ստացված վճարները տնօրինում է նոտարը: 2. Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարը գանձում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով: 3. Նոտարն իրավունք ունի ստանալու փոխհատուցում՝ նոտարական գործողությունների կատարման ընթացքում իր կատարած կամ կատարելիք տրանսպորտային, փոստային, հեռահաղորդակցության, բանկային, վճարահաշվարկային փաստաթղթերի պահպանման կամ ապացույցների ապահովման հետ կապված, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված այլ ծախսերի չափով: 4. Նոտարական գործողությունների սակագները հաստատում է կառավարությունը: Նոտարի մատուցած ծառայությունների համար վճարի չափը սահմանում է նոտարը: Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայությունների համար վճարը գանձվում է նոտարի սահմանածժամկետներում: 5. Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած վճարովի ծառայությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմը: Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայություններից ստացված, ինչպես նաեւ նոտարի կամ նոտարական գրասենյակի աշխատակիցների եկամուտները հարկվում են օրենքով սահմանված չափով եւ կարգով: (15-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-108-Ն, խմբ., փոփ. 18.01.22 ՀՕ-19-Ն) (18.01.22 ՀՕ-19-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 16. | Նոտարի գործունեության կասեցումը | | ----- | ----- | 1. Նոտարի գործունեությունը կասեցվում է՝ 1) եթե մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ն ամբողջությամբ չի վճարել նոտարական պալատին վճարվող անդամավճարները. 2) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ մինչեւ 6 ամիս ժամանակով. 3) սնանկ ճանաչելու դիմում ներկայացվելու դեպքում՝ սնանկության գործի ողջ ժամանակահատվածում. 4) օրենքով նախատեսված այլ դեպքերում, կարգով եւ ժամկետներում: 2. Նոտարական գործունեության կասեցման մասին որոշումը կայացնում է արդարադատության նախարարը՝ նշելով գործունեության կասեցման ժամկետը: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում նոտարի գործունեությունը կասեցվում է մինչեւ չվճարվածանդամավճարի վճարումը: 3. Նոտարի գործունեությունը կասեցված է համարվում կասեցման մասին որոշումը (հրամանը) նրան պատշաճ հանձնելու օրվան հաջորդող օրվանից: Նշված որոշումը (հրամանը) ենթակա է անհապաղ կատարման: 4.Գործունեությունը կասեցված նոտարն իրավունք չունի կատարելու նոտարական գործողություններ եւ մատուցելու նոտարական այլ ծառայություններ մինչեւ կասեցման ժամկետի ավարտը: 5. Գործունեությունը կասեցված նոտարի կնիքը եւ ճզմիչ կնիքըպահպանում է նոտարական պալատը՝ արդարադատության նախարարի սահմանած կարգով: 6. Նոտարն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել իր գործունեության կասեցման մասին որոշումը: (16-րդ հոդվածը խմբ., լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն, փոփ., լրաց., խմբ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 17. | Նոտարին պաշտոնից ազատելը կամ նրա լիազորությունները դադարեցնելը | | ----- | ----- | 1. Նոտարը պաշտոնից ազատվում է, եթե՝ 1) նա դիմում է այդ մասին. 2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը). 3) իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է նոտարի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի. 4) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով նա ավելի քան վեց ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի. 5) ավելի քան հինգ օր անընդմեջ առանց հարգելի պատճառի չի ներկայացել աշխատանքի. 6) նշանակվել է նոտարի պաշտոնում՝ օրենքի պահանջների խախտմամբ. 7) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած. 8) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ ազատությունից զրկող մեղադրական դատավճիռը, կամ նա օրենքով սահմանված կարգով ճանաչվել է պաշտոնական հանցագործություն կատարած անձ. 9) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 10) դատական կարգով ճանաչվել է սնանկ. 11) նա մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության, ընդ որում կիրառված տույժերից առնվազն մեկը խիստ նկատողություն է կամ մինչեւ 6 ամիս ժամկետով գործունեության կասեցում: 2. Նոտարը կարող է պաշտոնից ազատվել, եթե՝ 1) նրա վավերացրած գործարքը վավերացման պահին եղել է առ ոչինչ. 2) (կետն ուժը կորցրել է 19.10.16 ՀՕ-180-Ն) 3) մեկ տարվա ընթացքում նա երեք անգամ վավերացրել է գործարքներ կամ հաստատել է փաստաթղթեր, որոնք վավերացման կամ հաստատման պահին հակասել են օրենքով սահմանված պարտադիր կանոններին. 4) (կետն ուժը կորցրել է12.07.23 ՀՕ-265-Ն) 5) նա չարամտորեն խուսափել է հարկային պարտավորությունները կատարելուց. 6) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված ազատությունից չզրկող մեղադրական դատավճիռը կամ օրենքով սահմանված կարգով նա ճանաչվել է դիտավորությամբ հանցագործություն կատարած անձ, եթե կատարված այդ հանցագործությունների հետեւանքով խախտվել են նաեւ նոտարական էթիկայի կանոնների պահանջները: 3. Նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթուղթն անվավեր ճանաչելը, կամ այն դատական կարգով փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ փաստաթուղթը վավերացրած կամ հաստատած նոտարի պատասխանատվությունը, եթե դա չի փոփոխվել կամ անվավեր ճանաչվել նոտարական գործողություններ իրականացնելիս նոտարի կողմից թույլ տված օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտման պատճառով: 4. Նոտարի լիազորությունները դադարում են նրա մահվամբ: 5. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ եւ 10-րդ կետերով, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով նոտարին պաշտոնից ազատում է դատարանը: Նոտարին ազատելու համար դատարան դիմելու իրավունք ունի արդարադատության նախարարը՝ իր նախաձեռնությամբ կամ նոտարական պալատի առաջարկով: Նախքան նոտարին պաշտոնից ազատելու մասին դատարան դիմելն արդարադատության նախարարը պարտավոր է գրավոր բացատրություն վերցնել նոտարից: Բացատրություն վերցնելու ծանուցման մեջ արդարադատության նախարարը, հաշվի առնելով կարգապահական վարույթի առանձնահատկությունները, սահմանում է բացատրություն ներկայացնելու ժամկետ: Բացատրություն ներկայացնելու նվազագույն ժամկետ սահմանվում է ծանուցումը ստանալու պահից 3 աշխատանքային օրը: Նոտարի կողմից ծանուցման մեջ նշված ժամկետում բացատրություն չներկայացնելու դեպքում արդարադատության նախարարի՝ սույն մասով սահմանված պարտականությունը համարվում է կատարված: 6. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 7-9-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված հիմքերով նոտարին պաշտոնից ազատում է արդարադատության նախարարը: Ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով նոտարը պաշտոնից ազատվում է որպես երկրորդ կարգապահական տույժ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված տույժերից որեւէ մեկը կիրառելու մասին արդարադատության նախարարի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում: 7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն նոտարը պաշտոնից ազատված է համարվում իր 65 տարին լրանալու հաջորդ օրվանից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 7-8-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ որոշման մեջ (հրամանում) նշված օրվանից: Սույն հոդվածով նախատեսված այլ հիմքերով նոտարին պաշտոնից ազատելու դեպքում նոտարը պաշտոնից ազատված է համարվում ազատման մասին որոշումը (հրամանը) նրան հանձնելու օրվանը հաջորդող օրվանից: 8. Պաշտոնից ազատված նոտարը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր կնիքը եւ ճզմիչ կնիքը հանձնել արդարադատության նախարարություն, իսկ նոտարական գործերը եւ այլ փաստաթղթերը՝ նոտարական պալատ: Փոխարինող նոտար նշանակված լինելու դեպքում նոտարական գործերը եւ այլ փաստաթղթերը նոտարական պալատը հանձնում է փոխարինող նոտարին: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված հիմքերով ազատված նոտարի կամ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում լիազորությունները դադարեցրած նոտարի մոտ պահպանված փաստաթղթերն ու կնիքն ու ճզմիչ կնիքնընդունում է արդարադատության նախարարի ստեղծած հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են նոտարական պալատի ներկայացուցիչները: 9. Պաշտոնից ազատված նոտարի ստաժորը եւ նոտարի աշխատակազմի աշխատակիցները համարվում են ստաժորությունից եւ աշխատանքից ազատված՝ նոտարին պաշտոնից ազատելու օրվանից: 10. Նոտարին պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում այն նոտարին պատշաճ կարգով հանձնելու օրվան հաջորդող օրվանից եւ ենթակա է անհապաղ կատարման: Նոտարն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու իրեն պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի հրամանը: (17-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն, 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 18. | Նոտարի փոխարինումը եւ գործուղումը | | ----- | ----- | (վերնագիրը խմբ. 19.10.16 ՀՕ-180-Ն) 1.Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման, ինչպես նաեւ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման կամ նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարը, նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ, նոտարական գործողությունների իրականացումը նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման ժամանակահատվածում, իսկ պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարման դեպքում՝ անժամկետ, դնում է այլ նոտարի վրա: 2. Փոխարինող նոտարն իրավունք ունի նոտարական գործողություններ իրականացնելու իր նոտարական գրասենյակում կամ փոխարինվող նոտարի նոտարական գրասենյակում: 3. Փոխարինող նոտարը գործում է իր անունից եւ իր հաշվին: Փոխարինվող նոտարի գույքի օգտագործման եւ աշխատակազմի վարձատրության կարգը սահմանվում է նոտարական պալատի որոշմամբ: 4. Ժամանակավոր բացակայության դեպքում նոտարին փոխարինելու հիմքերն են՝ 1) ամենամյա, լրացուցիչ արձակուրդում գտնվելը. 2) հղիության եւ ծննդաբերության արձակուրդը. 3) մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը. 4) ժամանակավոր անաշխատունակությունը. 5) երեխայի կամ ընտանիքի անդամների հիվանդությունը (խնամքի անհրաժեշտության դեպքում). 6) գործուղումները. 7) վերապատրաստումները. 8) հինգ աշխատանքային օրից ավելի աշխատավայրից փաստացի բացակայության այլ դեպքեր: 5. Նոտարը կարող է գործուղվել այլ նոտարական տարածք միայն իր համաձայնությամբ նոտարական պալատի առաջարկի հիման վրա արդարադատության նախարարի հրամանով: (18-րդ հոդվածըխմբ. 19.10.16 ՀՕ-180-Ն, 13.06.18 ՀՕ-353-Ն, փոփ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 19. | Վերահսկողությունը նոտարի գործունեության նկատմամբ | | ----- | ----- | 1. Նոտարական գործողությունների եւ նոտարի կողմից սույն օրենքով նախատեսված այլ ծառայությունների մատուցման, «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման, նոտարական էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է արդարադատության նախարարությունը՝ սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: 2. Արդարադատության նախարարության կողմից վերահսկողությունն իրականացվում է նոտարական գործողությունների եւ նոտարի մատուցած այլ ծառայությունների ծրագրային ուսումնասիրության միջոցով՝ տարեկան ծրագրի հիման վրա, որը հաստատում է արդարադատության նախարարը մինչեւ ուսումնասիրությանը նախորդող տարվա դեկտեմբերի 20-ը ներառյալ: Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը եւ նոտարական գործողությունների կամ մատուցված այլ ծառայությունների տեսակները, ինչպես նաեւ ուսումնասիրություն կատարելու ժամկետը եւ վայրը սահմանվում են ուսումնասիրություն կատարելու մասին արդարադատության նախարարի հրամանով: Ուսումնասիրությունն իրականացվում է նոտարական գրասենյակ այցելելու կամ առանց նոտարական գրասենյակ այցելելու՝ նոտարից նոտարական գործերը եւ այլ փաստաթղթեր պահանջելու, ինչպես նաեւ էլեկտրոնային նոտարի համակարգում ուսումնասիրությունն ապահովելու միջոցով: Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրություն իրականացնողն իրավունք ունի գրավոր բացատրություններ եւ ուսումնասիրությանը վերաբերող նյութեր պահանջելու նոտարից, որոնք ենթակա են տրամադրման այդ մասին ծանուցումն ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում: Ուսումնասիրություն կատարողն ուսումնասիրություն իրականացնելու մասին հրամանում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի: Ուսումնասիրության ընթացքում նոր հանգամանքներ եւ անհրաժեշտություն առաջանալու դեպքում ուսումնասիրության նպատակներն ու շրջանակները կարող են փոփոխվել նախարարի հրամանով՝ ուսումնասիրություն իրականացնողի գրավոր հիմնավորմամբ: Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է նոտարը՝ նրան ներկայացնելով նոր հրամանի պատճենը: 3. Ուսումնասիրություն կատարելու մասին արդարադատության նախարարի հրամանի պատճենն ուսումնասիրությունն իրականացնելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ ուղարկվում է արդարադատության նախարարի հրամանում նշված նոտարին եւ նոտարական պալատ՝ ուսումնասիրությանը նոտարական պալատի ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու նպատակով: Նոտարական պալատի վարչությունն ուսումնասիրությանը նոտարական պալատի ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու դեպքում պարտավոր է արդարադատության նախարարի հրամանի պատճենը ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել այդ մասին արդարադատության նախարարությանը՝ տրամադրելով ներկայացուցիչ նշանակելու մասին վարչության որոշումը: Ուսումնասիրության արդյունքում արդարադատության նախարարի հրամանով սահմանված ուսումնասիրություն իրականացնողը կազմում է եզրակացություն: Նոտարական պալատի ներկայացուցիչը պարտավոր է իր մասնակցության մասին ստորագրել եզրակացությունում, իսկ եզրակացության վերաբերյալ առարկությունների դեպքում դրանք ներկայացնել առանձին փաստաթղթի տեսքով մեկ աշխատանքային օրվա ընթացքում, որը կցվում է եզրակացությանը: Եզրակացության պատճենը տրամադրվում է նոտարին դիրքորոշում ներկայացնելու համար, որը կցվում է եզրակացությանը: 4. Ուսումնասիրության ենթարկված նոտարի մոտ հաջորդ ծրագրային ուսումնասիրությունը կարող է իրականացվել ոչ շուտ, քան դրան հաջորդող երկրորդ տարում: 5. Դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաեւ իրավապահ այլ մարմիններ նոտարի նկատմամբ իրականացվող քրեադատավարական գործողությունների մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտնում են արդարադատության նախարարին եւ նոտարական պալատի նախագահին: Դատարանը իր վարույթում գտնվող կատարված կամ կատարվելիք՝ նոտարի գործողությունները վիճարկող գործերի մասին անմիջապես տեղեկություն է ուղարկում արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ կայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է այդ գործերով կայացրած վճիռների կամ դատավճիռների պատճենները: 6. Նոտարի՝ իրականացվող եւ իրականացրած այլ գործունեության նկատմամբ պետական մյուս մարմինները հսկողություն կարող են իրականացնել միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում եւ սահմաններում: Նոտարի գործողությունների նկատմամբ հսկողություն իրականացնող այլ մարմինները նոտարի մոտ ստուգումներ կատարելուց առաջ այդ մասին պետք է հայտնեն արդարադատության նախարարին: Արդարադատության նախարարին ուղարկվում են նաեւ ստուգումների արդյունքների վերաբերյալ ակտերի (արձանագրությունների) պատճենները: (19-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-108-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-124-Ն, խմբ. 19.10.16 ՀՕ-180-Ն, լրաց. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 19.1. | Ուսումնասիրության ենթակա նոտարի իրավունքներն ու պարտականությունները | | ----- | ----- | 1. Ուսումնասիրության ենթակա նոտարն իրավունք ունի՝ 1) արգելելու ուսումնասիրությունը, եթե ուսումնասիրություն իրականացնողը դուրս է եկել ուսումնասիրություն իրականացնելու մասին հրամանում նշված նպատակի շրջանակներից. 2) ծանոթանալու եզրակացությանը. 3) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ուսումնասիրություն իրականացնող անձանց գործողությունները. 4) չկատարելու ուսումնասիրություն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաեւ ուսումնասիրության նպատակներից եւ ծրագրերից չբխող պահանջներ. 5) ուսումնասիրության ընթացքում մասնակցելու ուսումնասիրության գործընթացին, հայտնաբերված խախտումների դեպքում ներկայացնելու բացատրություններ, անելու առարկություններ: 2. Ուսումնասիրության ենթակա նոտարը պարտավոր է՝ 1) չխոչընդոտել ուսումնասիրության ընթացքը, կատարել ուսումնասիրություն իրականացնող անձանց օրինական պահանջները. 2) ուսումնասիրություն իրականացնողի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները: (19.1-ին հոդվածը լրաց. 19.10.16 ՀՕ-180-Ն, 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 20. | Նոտարի գործողությունները բողոքարկելը | | ----- | ----- | 1. Անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը կամ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան: 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բողոքը արդարադատության նախարարություն կամ նոտարական պալատ ներկայացնելու դեպքում այն ուսումնասիրվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով: (20-րդ հոդվածը խմբ. 19.10.16 ՀՕ-180-Ն) | Հոդված 21. | Նոտարական գործողության իրականացումն այլ պաշտոնատար անձանց կողմից | | ----- | ----- | Այլ պետությունների տարածքում Հայաստանի Հանրապետության անունից նոտարական գործողություններ կատարում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկները: Գ Լ ՈՒ Խ 3. ՆՈՏԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ | Հոդված 22. | Նոտարի իրավունքները | | ----- | ----- | 1. Իր իրավասության իրականացման համար նոտարն ունի գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, կարող է վարձել եւ ազատել նոտարական գրասենյակի աշխատակիցներին, տնօրինել իր կողմից այլ ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող կամ երրորդ անձ կամ կատարել օրենքին համապատասխան այլ գործողություններ: 2. Նոտարն իրավունք ունի իրականացնել սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ կամ մատուցել սույն օրենքով կամ իրավական այլ ակտերով նախատեսված ծառայություններ, ինչպես նաեւ նոտարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցերով տալ պարզաբանումներ: 3. Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարն իրավունք ունի անհրաժեշտ տեղեկություններ կամ փաստաթղթեր պահանջել կազմակերպություններից, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից: Համապատասխան տեղեկություններն ու փաստաթղթերը պետք է ներկայացվեն նոտարի նշած ժամկետում: Այդ ժամկետը չի կարող տասնհինգ օրից ավելի լինել, եթե համապատասխան փաստաթղթերը տալու համար ավելի երկար ժամկետ չի կարող պահանջվել: Սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար սահմանված կարգով: 4. Նոտարն ունի 30 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա արձակուրդի իրավունք: Առանձին դեպքերում, անձնական, ընտանեկան կամ այլ հանգամանքներից ելնելով, արդարադատության նախարարը նոտարին կարող է թույլատրել օգտվել լրացուցիչ արձակուրդից՝ տարեկան մինչեւ 30 օրացուցային օր տեւողությամբ: 5. Նոտարի աշխատանքային ռեժիմը սահմանում է նոտարը, որը վերահսկում է արդարադատության նախարարը: 6. Նոտարը սահմանված կարգով ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ սոցիալական ապահովության իրավունք: 7. Նոտարն ունի օրենքով կամ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ: (22-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-108-Ն, 19.10.16 ՀՕ-180-Ն, 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 23. | Նոտարի պարտականությունները | | ----- | ----- | 1. Նոտարը պարտավոր է՝ 1) նոտարական գործունեություն իրականացնելիս լինել անկողմնակալ, պահպանել նոտարական էթիկայի կանոնները. 2) սույն օրենքով սահմանված կարգով գաղտնի պահել իր գործունեության առնչությամբ իրեն հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի. 3) մերժել նոտարական գործողության կատարումը, եթե այն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին կամ միջազգային պայմանագրերին. 4) ավելի քան հինգ օր հիվանդության կամ այլ հարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում այդ մասին տեղեկացնել արդարադատության նախարարություն ու նոտարական պալատ եւ 5) նոտարական գրասենյակի հասցեի փոփոխությունը համաձայնեցնել արդարադատության նախարարության հետ. 6) ապահովել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը. 7) տարին մեկ անգամ նոտարական պալատի կողմից կազմակերպված վերապատրաստում անցնել՝ նոտարական պալատի սահմանված կարգով եւ պայմաններով. 8) ապահովել «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը: Վերապատրաստման դասընթացների տեւողությունը առնվազն 30, բայց ոչ ավելի, քան 60 ակադեմիական ժամ է: Ակադեմիական ժամի տեւողությունը 40 րոպե է: 1.2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում արդարադատության նախարարը մեկշաբաթյա ժամկետում մերժում է նոտարական գրասենյակի հասցեի փոփոխությունը, եթե նոտարական գրասենյակի նոր հասցեն գտնվում է նոտարական տարածքից դուրս, կամ նոտարական գրասենյակը չի համապատասխանում առաջադրվող նվազագույն պահանջներին կամ գտնվելու վայրի չափանիշներին: 2. Նոտարական գործողությունների եւ նոտարի կողմից մատուցվող այլ ծառայությունների համար սահմանված համապատասխան վճարը վճարած անձանցնոտարը, բացառությամբ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքերի, պարտավոր է նաեւ՝ 1) նոտարական գործողություններ իրականացնելիս անձանց օգնություն ցույց տալու, նրանց իրավունքները եւ օրինական շահերը իրականացնելու նպատակով պարզաբանել նրանց իրավունքներն ու պարտականությունները, զգուշացնել նոտարական գործողությունների կատարման հետեւանքների մասին, որպեսզի անձի իրավական անտեղյակությունը չօգտագործվի ի վնաս իրեն. 2) կողմերին պարզաբանել նրանց ներկայացրած գործարքների նախագծերի իմաստն ու նշանակությունը եւ ստուգել դրանց բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը: 3. Եթե նոտարական կարգով վավերացման կամ հաստատման համար ներկայացված փաստաթղթում կիրառվել է օտարերկրյա պետության իրավունք կամ, եթե նոտարը կասկածներ ունի օտարերկրյա պետության իրավունքի կիրառման վերաբերյալ, ապա նա այդ մասին տեղեկացնում է դիմող կողմերին՝ կատարելով համապատասխան նշում վավերացման մակագրության մեջ: Այս դեպքում նոտարն օտարերկրյա պետության իրավունքի նորմերի մասով պարտավոր չէ իրականացնել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով եւ 2-րդ մասով նախատեսված իր պարտականությունները եւ որեւէ պատասխանատվություն չի կրում դրա հետեւանքով կողմերին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար: 4. Նոտարը պարտավոր չէ ստուգել իրեն ներկայացված կազմակերպությունների կողմից կամ իրենց իրավասության շրջանակում կազմակերպությունների կողմից տրված, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից օրենքով կամ իրավական այլ ակտերով նախատեսված կարգով տրված հայտարարությունների կամ այլ փաստաթղթերի իսկությունը եւ որեւէ պատասխանատվություն չի կրում դրա հետեւանքով կողմերին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար, եթե դա նախատեսված չէ օրենքով կամ, եթե չի ապացուցվում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Նոտարը պարտավոր չէ ստուգել վավերացվող գործարքներում կամ հաստատվող փաստաթղթերում, կողմերի կամ նրանց առաջարկով նշված տվյալների կամ փաստերի իսկությունը եւ որեւէ պատասխանատվություն չի կրում դրա հետեւանքով կողմերին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար, եթե դա նախատեսված չէ օրենքով կամ, եթե չի ապացուցվում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-7-րդ, 11-12-րդ, 14-րդ կետերով նախատեսված նոտարական գործողություններն իրականացնելիս նոտարը պարտավոր չէ ստուգել վավերացվող, հաստատվող կամ նոտարական այլ գործողության համար ընդունված փաստաթղթերի բովանդակության համապատասխանությունը օրենքներին կամ իրավական այլ ակտերի պահանջներին եւ որեւէ պատասխանատվություն չի կրում դրա հետեւանքով կողմերին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար: 5. Նոտարի վրա չեն կարող դրվել սույն օրենքով չնախատեսված պարտականություններ: (23-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-21-Ն, փոփ. 26.05.08 ՀՕ-91-Ն, խմբ., լրաց., փոփ.19.10.16 ՀՕ-180-Ն, լրաց. 13.12.17 ՀՕ-316-Ն, 18.01.22 ՀՕ-19-Ն, փոփ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (18.01.22 ՀՕ-19-Նօրենքն ունի անցումային դրույթ) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 24. | Նոտարի կարգապահական պատասխանատվությունը | | ----- | ----- | 1. Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ կարող են հարուցել՝ 1) արդարադատության նախարարը. 2) նոտարական պալատը: 2. Արդարադատության նախարարը կարգապահական վարույթը հարուցում է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված առիթների ուսումնասիրության արդյունքում՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգապահական խախտման հատկանիշների հայտնաբերման հիմքով: 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է փաստաթղթերը հետազոտելու, ինչպես նաեւ նոտարական գործողությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող արդարադատության նախարարության ստորաբաժանումների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից նոտարական գրասենյակ այցելելու կամ առանց նոտարական գրասենյակ այցելելու՝ նոտարից նոտարական գործերը եւ այլ փաստաթղթերը պահանջելու, ինչպես նաեւ էլեկտրոնային նոտարիհամակարգում ուսումնասիրությունն ապահովելու միջոցով: Սույն մասով նախատեսված գործողությունները պետք է կատարվեն կարգապահական վարույթում քննարկվող հարցերի շրջանակում: Սույն մասում նշված փաստաթղթերը, նյութերը նոտարը տրամադրում է ծանուցումը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում: 4. Նոտարական պալատը կարգապահական վարույթ հարուցում է սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով: Միեւնույն առիթով եւ հիմքով արդարադատության նախարարի եւ նոտարական պալատի կողմից կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքում նոտարական պալատի հարուցած կարգապահական վարույթը կարճվում է: Նոտարական պալատը կարճման որոշմանը կցում է իր եզրակացությունը՝ կարգապահական հիմքի վերաբերյալ: 5. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝ - ա) դիմումը կամ բողոքը. - բ) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը. - գ) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը. - դ) նոտարական պալատի հաղորդումը՝ իրեն ներկայացված նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած այլ ծառայությունների բողոքների կամ դիմումների վերաբերյալ. - ե) Հայաստանի Հանրապետության օրենքների, իրավական այլ ակտերի, ինչպես նաեւ նոտարական էթիկայի կանոնների խախտման հատկանիշների ինքնուրույն հայտնաբերումը. - զ) նոտարական պրակտիկայի ամփոփման կամ ծրագրային ուսումնասիրության արդյունքում խախտման հատկանիշների հայտնաբերումը: 6. Կարգապահական վարույթի տեւողությունը չի կարող վեց շաբաթից ավելի լինել, որը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ երեք շաբաթ ժամկետով: Նոտարը ծանուցվում է կարգապահական վարույթ հարուցելու մասին վարույթ հարուցելու պահից մեկ օրվա ընթացքում: Կարգապահական վարույթը արդարադատության նախարարի կողմից հարուցվելու դեպքում հարուցվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցվում է նոտարական պալատը: 7. Կարգապահական վարույթն իրականացնող անձը կարգապահական վարույթում քննարկվող հարցերի շրջանակում իրավունք ունի՝ 1) կարգապահական վարույթի ընթացքում նոտարից պահանջելու անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկատվություն, որը պետք է նոտարի կողմից տրամադրվի պահանջը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում: 2) նոտարի գրասենյակում ծանոթանալու անհրաժեշտ փաստաթղթերին եւ նյութերին. 3) նոտարից պահանջելու գրավոր բացատրություններ. 4) դիմելու այն անձին, որի դիմումը կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել՝ լրացուցիչ փաստաթղթեր եւ տեղեկատվություն տալու առաջարկությամբ: 8. Նոտարը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պարտավոր է վարույթ հարուցած անձին ներկայացնել գրավոր բացատրություններ: Գրավոր բացատրություն ներկայացնելուց հրաժարվելու դեպքում այդ մասին նշում է կատարվում, որի վերաբերյալ ստորագրում է նոտարը, կամ նշում է կատարվում վերջինիս ստորագրելուց հրաժարվելու մասին: Նոտարը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի չտրամադրելու՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, եթե դա չի բխում կարգապահական վարույթի շրջանակներից: 9. Մինչեւ կարգապահական վարույթ հարուցող անձի կողմից որոշում կայացնելը կարգապահական վարույթի նյութերին ծանոթանալու իրավունք ունի այն նոտարը, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Նոտարին նյութերը հանձնվում են ոչ ուշ, քան կարգապահական վարույթ հարուցող անձի կողմից որոշում կայացնելու վերջնաժամկետից յոթ աշխատանքային օր առաջ: Նյութերը ստանալու պահից յոթ աշխատանքային օրվա ընթացքում նոտարն իրավունք ունի ներկայացնելու լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն հարուցելու լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու մասին: 10. Կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա վարույթ հարուցող անձը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը. 1) կարգապահական վարույթը կարճելու մասին. 2) նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: 11. Վարույթ հարուցողն իր կողմից կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելուց հետո չի կարող նույն հիմքով կրկին վարույթ հարուցել: 12. Վարույթ հարուցող անձը, վարույթին մասնակցած վկաները եւ այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը: 13. Նոտարական պալատի կողմից կարգապահական վարույթի արդյունքում կայացված որոշումները դրանց կայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են արդարադատության նախարարություն: 14. Կարգապահական վարույթ հարուցելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներն ընդհատվում են: 15. Եթե սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետների ընթացքում նոտարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կամ դատարանում բողոքարկվում է խախտման հիմք հանդիսացող գործողության իրավաչափությունը, ապա կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի ընթացքը, իսկ կարգապահական վարույթը հարուցված լինելու դեպքում՝ հարուցված վարույթի ընթացքը կասեցվում է: Կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի կամ հարուցված վարույթի ընթացքը կասեցվում է մինչեւ քրեական վարույթով վերջնական լուծումը կամ դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը: Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում, ինչպես նաեւ դատարանի կողմից կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի կամ հարուցված վարույթի ընթացքը շարունակվում է կասեցման պահից՝ սույն օրենքով սահմանված կարգով: 16. Եթե նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել մի քանի փաստերի հիման վրա, ապա նրա նկատմամբ կիրառվում է ավելի խիստ կարգապահական տույժի միջոցը: 17. Կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա վարույթ հարուցող անձի կողմից կայացվող որոշումների (հրամանների) օրինակելի ձեւերը սահմանվում են արդարադատության նախարարի հրամանով: (24-րդ հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-108-Ն, 19.10.16 ՀՕ-180-Ն,փոփ.09.06.22 ՀՕ-235-Ն, լրաց. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 24.1. | Կարգապահական վարույթի կարճման հիմքերը | | ----- | ----- | 1. Կարգապահական վարույթը կարճվում է, եթե՝ 1) հիմնավորված չէ նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսացող խախտման փաստը. 2) անցել է նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար նախատեսված ժամկետը. 3) դադարեցվել են նրա լիազորությունները, կամ նա ազատվել է իր պաշտոնից. 4) սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում: (24.1-ին հոդվածըլրաց. 19.10.16 ՀՕ-180-Ն) | Հոդված 25. | Նոտարի կարգապահական պատասխանատվության հիմքերը | | ----- | ----- | 1. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ 1) նոտարի կողմից նոտարական գործունեության իրականացմանը, գործողության կատարմանը, մերժմանը, կասեցմանը, հետաձգմանը ներկայացվող՝ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտի պահանջն ակնհայտ խախտելը. 2) էթիկայի կանոններն ակնհայտ խախտելը. 3) վերապատրաստման դասընթացների առնվազն 20 տոկոսին առանց հարգելի պատճառի չմասնակցելը: 2. Նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթուղթն անվավեր ճանաչելը կամ այն դատական կարգով փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ փաստաթուղթը վավերացրած կամ հաստատած՝ նոտարի պատասխանատվությունը, եթե դա չի փոփոխվել կամ անվավեր ճանաչվել նոտարական գործողություններ իրականացնելիս նոտարի կողմից թույլ տրված օրենքի պահանջների խախտման պատճառով: Նոտարը չի կարող ենթարկվել պատասխանատվության, եթե վավերացրած կամ հաստատած փաստաթուղթն անվավեր, իսկ կատարած նոտարական գործողությունները ոչ իրավաչափ են ճանաչվել նրան ներկայացված կեղծ կամ անօրինական այնպիսի համաձայնագրերի կամ հայտարարությունների կամ այլ կեղծ փաստաթղթերի պատճառով, որոնց օրինականությունն ու ճշտությունը նոտարը չէր կարող կամ պարտավոր չէր ստուգել, եթե չի ապացուցվում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ ներկայացված համաձայնագրերի, հայտարարությունների կամ այլ փաստաթղթերի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը: 3. Նոտարը չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության, եթե սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումներն առաջացրած գործողությունների կատարման պահից անցել է մեկ տարի, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված խախտումների, որոնց համար կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե գործողությունների կատարման օրվանից անցել է երեք տարի: (25-րդ հոդվածը խմբ. 19.10.16 ՀՕ-180-Ն, խմբ., փոփ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 26. | Նոտարի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը | | ----- | ----- | 1. Սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով նոտարի նկատմամբ կարող է նշանակվել հետեւյալ կարգապահական տույժերից մեկը. 1) նախազգուշացում. 2) նկատողություն. 3) խիստ նկատողություն. 4) գործունեության կասեցում՝ մինչեւ 6 ամիս ժամկետով: 2. Արդարադատության նախարարն իրավասու է կիրառելու սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժերը, իսկ նոտարական պալատը՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված կարգապահական տույժերը: 3. Նոտարի գործունեության կասեցումը, որպես կարգապահական տույժի միջոց, կարող է կիրառվել նոտարի կողմից սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված խախտումների դեպքում: 4. Նոտարի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս հաշվի են առնվում նաեւ խախտման հետեւանքները, նոտարի մեղքի աստիճանը, առկա տույժերը, նոտարին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ: 5. Եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու կամ նոտարի գործունեությունը կասեցնելու օրվանից հետո՝ երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոտարը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող: Կարգապահական տույժի նշանակումը նոտարը կարող է բողոքարկել դատարան՝ տույժը կիրառելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: (26-րդ հոդվածը խմբ. 19.10.16 ՀՕ-180-Ն) | Հոդված 26.1. | Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշմանը (հրամանին) ներկայացվող պահանջները | | ----- | ----- | 1. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը (հրամանը) բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից: 2. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման (հրամանի) ներածական մասում նշվում են՝ 1) որոշումը (հրամանը) կայացնող մարմնի անվանումը. 2) որոշման (հրամանի) կայացման տարին, ամիսը եւ ամսաթիվը. 3) այն նոտարի անունը, ազգանունը եւ պաշտոնը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ. 4) կարգապահական վարույթի հարուցման առիթը: 3. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման (հրամանի) նկարագրական-պատճառաբանական մասում համառոտ նշվում են՝ 1) հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները. 2) կարգապահական վարույթը հարուցած մարմնի դիրքորոշումը. 3) այն նոտարի բացատրությունները եւ դիրքորոշումը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. 4) նոտարի կատարած՝ կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարքը, այդ արարքը կատարված լինելը հիմնավորող տեղեկությունները, ապացույցները, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները. 5) կիրառելի նորմատիվ իրավական ակտի այն նորմերը, որոնցով կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմինը ղեկավարվել է որոշումը (հրամանը) ընդունելիս. 6) նոտարի անձը բնութագրող հանգամանքները: 4. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման (հրամանի) եզրափակիչ մասում նշվում են կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմնի եզրահանգումը, որոշումը (հրամանը) կայացնող մարմնի անվանումը (պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը), ստորագրությունը եւ առկայության դեպքում՝ կնիքը: 5. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը (հրամանը) պետք է լինի հիմնավորված եւ պատճառաբանված: (26.1-ին հոդվսծը լրաց.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 27. | Նոտարի գույքային պատասխանատվությունը | | ----- | ----- | 1. Նոտարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից թույլ տրված խախտման հետեւանքով պատճառված իրական վնասի համար: Նոտարի՝ պաշտոնից ազատվելու դեպքում նոտարի կատարած նոտարական գործողությունների կամ նոտարական այլ ծառայությունների կատարման կամ դրանց կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս նոտարական պալատը, իսկ վնասի, այդ թվում՝ դատական ծախսերի հատուցման պահանջներով՝ պաշտոնից ազատված նոտարը: Նոտարի նշված պարտավորությունը ժառանգման կարգով իրավահաջորդության ենթակա չէ: 2. Նոտարը պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս, քան 6 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը: 2.1. Նոտարը, բացի պարտադիր ապահովագրությունից, կարող է նաեւ առանձին գործարքների մասով ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը: 3. Սույն օրենքի 35.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում նոտարների պատճառած վնասները հատուցվում են պահուստային ֆոնդի միջոցներից: (27-րդ հոդվածը խմբ. 19.10.16 ՀՕ-180-Ն, խմբ., լրաց.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածի 10.05.16 ՍԴՈ-1271 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 19.10.2016 ՀՕ-180-Ն օրենքի 20-րդ հոդվածի փոփոխությամբ) | Հոդված 27.1. | Նոտարի պատասխանատվությունը «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար | | ----- | ----- | 1. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նոտարը ենթակա է պատասխանատվության այդ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով: (27.1-ինհոդվածըլրաց. 21.06.14 ՀՕ-124-Ն) | Հոդված 27.2. | Նոտարի պատասխանատվությունը «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում | | ----- | ----- | 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նոտարը ենթակա է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պատասխանատվության: (27.2-րդ հոդվածը լրաց. 18.01.22 ՀՕ-19-Ն) (18.01.22 ՀՕ-19-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 28. | Նոտարի հաշվետվությունները | | ----- | ----- | Նոտարը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ արդարադատության նախարարություն եւ նոտարական պալատհաշվետվություն ներկայացնել նոտարական գործունեության մասին՝ արդարադատության նախարարի սահմանած կարգով: Նոտարն օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում եւ օրենքով նախատեսված մարմիններին տալիս է նաեւ վիճակագրական, հարկային եւ օրենքով ուղղակի նախատեսված այլ հաշվետվություններ: (28-րդ հոդվածը լրաց., փոփ.19.10.16 ՀՕ-180-Ն) | Հոդված 29. | Նոտարի ստաժորը եւ աշխատակազմը | | ----- | ----- | (հոդվածն ուժը կորցրելէ12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 4. ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ | Հոդված 30. | Նոտարական պալատը | | ----- | ----- | 1. Նոտարական պալատն ինքնակառավարման սկզբունքի եւ նոտարների պարտադիր անդամակցության վրա հիմնված՝ նոտարների մասնագիտական ոչ առեւտրային կազմակերպություն է: Նոտարական պալատն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին, այլ օրենքներին եւ իրավական ակտերին ու իր կանոնադրությանը համապատասխան: 2. Նոտարական պալատի կանոնադրությունն ընդունում, փոփոխում, լրացնում է նոտարական պալատը, իսկ գրանցում է արդարադատության նախարարությունը: Նոտարական պալատի կանոնադրության նկատմամբ տարածվում են հասարակական կազմակերպության կանոնադրության համար սահմանված պահանջները: Նոտարական պալատի գրանցումն իրականացվում է հասարակական կազմակերպությունների գրանցման համար նախատեսված կարգով: 3. Նոտարական պալատը ներկայացնում եւ պաշտպանում է նոտարների շահերը, նրանց օգնություն է ցույց տալիս նոտարական գործունեություն իրականացնելիս, մասնակցում է որակավորման քննությունների անցկացմանը, իրականացնում է նոտարների որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումներ եւ սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ: 4. Նոտարական պալատի բարձրագույն մարմինը նոտարական պալատի անդամների ժողովն է, գործադիր մարմինը՝ նոտարական պալատի վարչությունը: 5. Նոտարական պալատի գործունեությունը ֆինանսավորվում է նոտարների անդամավճարներից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից: 6. Նոտարական պալատի կողմից սույն օրենքի, իրավական այլ ակտերի եւ պալատի կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է արդարադատության նախարարությունը: Նոտարական պալատի նախագահը պարտավոր է նոտարական պալատի ժողովի, վարչության կամ իր կողմից ընդունված որոշումների պատճենը, որոշումներն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկել արդարադատության նախարարություն: Վերջինս իրավունք ունի դիմել դատարան անվավեր ճանաչելու համար նոտարական պալատի կամ նրա պաշտոնատար անձանց ու մարմինների կողմից ընդունված օրենքին, իրավական ակտերին ու նոտարական պալատի կանոնադրությանը հակասող կամ դրանցից չբխող որոշումները եւ այլ ակտերը: Նոտարական պալատի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք ունեն օրենքով ուղղակի նախատեսված այլ պետական մարմինները: (30-րդ հոդվածը լրաց., փոփ.19.10.16 ՀՕ-180-Ն) | Հոդված 31. | Նոտարական պալատի կազմը | | ----- | ----- | 1. Նոտարական պալատը կազմված է սույն օրենքով սահմանված կարգով նշանակված բոլոր նոտարներից: 2. Նոտարը նոտարական պալատի անդամ է դառնում պաշտոնում նշանակվելու օրվանից, իսկ նրա անդամությունը դադարում է պաշտոնից ազատվելու օրը: | Հոդված 32. | Նոտարական պալատի խնդիրներն իրականացնելու եղանակները | | ----- | ----- | 1. Իր խնդիրների իրականացման համար նոտարական պալատը՝ 1) հարաբերություններ է հաստատում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ միջազգային կազմակերպությունների, քաղաքացիների միավորումների հետ. 2) արդարադատության նախարարություն է ներկայացնում նոտարների գործունեությանն առնչվող օրենքների կամ այլ իրավական ակտերի, ինչպես նաեւ դրանց փոփոխման ու լրացման վերաբերյալ առաջարկներ. 3) նոտարական գործողությունների պրակտիկայի միասնականության ապահովման նպատակով ամփոփում է նոտարների գործունեության արդյունքները. 4) կազմակերպում է նոտարների ուսուցման եւ որակավորման բարձրացման գործը. 4.1) կազմակերպում է նոտարական արխիվային փաստաթղթերը համալրելու, հաշվառելու, պահպանելու եւ օգտագործելու հետ կապված աշխատանքները. 5) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ: 2. Նոտարական պալատի վճարովի հաստիքների ցանկը հաստատում է նոտարական պալատի անդամների ժողովը: (32-րդ հոդվածը լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն) | Հոդված 33. | Նոտարական պալատի անդամների ժողովը | | ----- | ----- | 1. Նոտարական պալատի անդամների ժողովը գումարվում է տարեկան առնվազն մեկ անգամ: 2. Նոտարական պալատի անդամների արտահերթ ժողովը գումարում է նոտարական պալատի վարչության նախագահը՝ իր նախաձեռնությամբ, նոտարական պալատի վարչության կամ նոտարական պալատի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի առաջարկությամբ: Եթե 20 օրում վարչության նախագահը չի հրավիրում արտահերթ ժողով, ապա առաջարկողներն իրենք իրավունք ունեն հրավիրել արտահերթ ժողով: 3. Նոտարական պալատի անդամների ժողովը գումարում եւ վարում է նոտարական պալատի վարչությունը, որը երկու շաբաթ առաջ պալատի անդամներին ծանուցում է ժողովի անցկացման վայրի, ժամանակի եւ օրակարգի մասին: Նոտարական պալատի անդամների ժողովը նախագահում է նոտարական պալատի վարչության նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը: Նոտարական պալատի անդամների ժողովի տեղի եւ ժամանակի մասին նոտարներին եւ արդարադատության նախարարություն հայտնվում է ոչ ուշ, քան ժողովից տասն օր առաջ: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը կարող է ներկա գտնվել ժողովին: 4. Նոտարական պալատի անդամների ժողովին նոտարը մասնակցում է անձամբ: 5. Նոտարական պալատի անդամների ժողովն իրավազոր է, եթե ներկա է պալատի անդամների առնվազն երկու երրորդը: Պալատի անդամների ժողովի որոշումներն ընդունվում են բաց կամ գաղտնի քվեարկությամբ՝ մասնակիցների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: 6. Նոտարական պալատի անդամների ժողովն իրավասու է լուծել նոտարական պալատի իրավասությանը պատկանող ցանկացած հարց: (33-րդ հոդվածը փոփ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 34. | Նոտարական պալատի անդամների ժողովի իրավասությունը | | ----- | ----- | 1. Նոտարական պալատի բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որին պատկանում է նոտարական պալատի իրավասությանը վերաբերող ցանկացած հարցի լուծում: 2. Նոտարական պալատի անդամների ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում՝ 1) նոտարական պալատի կանոնադրության ընդունումը, դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը. 2) նոտարական պալատի տարեկան հաշվետվության հաստատումը. 3) նոտարական պալատի նախագահի, վարչության անդամների ընտրությունը եւ նրանց ազատումը. 4) նոտարական պալատի եկամուտների եւ ծախսերի հաշվեկշռի հաստատումը. 5) նոտարական պալատի վարչության առաջարկով նոտարների որակավորման հանձնաժողովի կազմում նոտարական պալատի ներկայացուցիչներին հաստատելը. 6) նոտարական պալատի անդամների անդամավճարների չափի հաստատումը. 7) նոտարական պալատի վճարովի աշխատակիցների հաստիքացուցակի եւ աշխատավարձերի չափի հաստատումը. 8) նոտարական էթիկայի կանոնների հաստատումը: Նոտարական պալատի բացառիկ իրավասությանը պատկանող հարցերի լուծումը չի կարող փոխանցվել նոտարական պալատի վարչության կամ նրա այլ մարմնի իրավասությանը: 3. Նոտարական պալատի անդամների ժողովն իրավասու է հարգելի պատճառների դեպքում վարչությանը թույլատրել փոփոխություններ կատարելու նոտարական պալատի հաշվեկշռում, որոնք ներկայացվում են նոտարական պալատի անդամների առաջիկա ժողովի հաստատմանը: | Հոդված 35. | Նոտարական պալատի վարչությունը | | ----- | ----- | 1. Նոտարական պալատի անդամների ժողովն ընտրում է վարչությունը, որը կազմված է նախագահից, տեղակալից եւ երեք անդամից: Նոտարական պալատի վարչության նախագահը միաժամանակ նոտարական պալատի նախագահն է: Նոտարական պալատի նախագահը եւ վարչության անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց հիմնական աշխատանքից կտրվելու՝ հասարակական հիմունքներով: 2. Նոտարական պալատի նախագահը եւ վարչության կազմն ընտրվում է նոտարական պալատի անդամների ժողովի կողմից՝ գաղտնի քվեարկությամբ, ժողովի մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Նոտարական պալատի նախագահի, նրա տեղակալի եւ վարչության անդամների ընտրությունը կատարվում է առանձին-առանձին: Եթե նոտարական պալատի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մասնակցում է առավել ձայներ ստացած երկու թեկնածուն: Եթե քվեարկվել է երկու թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է նոր ընտրություն: 3. Վարչության նախագահի, տեղակալի եւ անդամի լիազորությունների ժամկետը չորս տարի է: Վարչության նախագահը, տեղակալը եւ անդամները չեն կարող անընդմեջ երկու անգամից ավելի ընտրվել նույն պաշտոնում: 4. Վարչությունը նիստեր է գումարում առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Նիստը գումարում եւ վարում է վարչության նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը: Վարչությունը կարող է հարցեր քննարկել եւ որոշումներ կայացնել, եթե դրան մասնակցում է վարչության անդամների կեսից ավելին: Վարչության որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում վարչության նախագահի ձայնը վճռորոշ է: 5. Նոտարական պալատի վարչությունը՝ 1) ապահովում է նոտարական պալատի կանոնադրական խնդիրների կատարումը եւ նրա անդամների ժողովի որոշումների իրականացումը. 2) ներկայացնում է նոտարական պալատը կազմակերպությունների հետ հարաբերություններում, անհրաժեշտության դեպքում նոտարական պալատի անունից ներկայացնում է առաջարկություններ եւ եզրակացություններ. 3) նոտարական պալատի անդամների ժողով է ներկայացնում նոտարական պալատի ներկայացուցիչների թեկնածությունները. 4) իր խնդիրների կատարման համար կարող է ներգրավել նոտարական պալատի վարչության կազմի մեջ չմտնող այլ նոտարներ. 5) կազմում է իրավաբանական փաստաթղթերի ձեւեր եւ ապահովում է նոտարների ընթացիկ խորհրդատվությունը եւ իրազեկումը. 6) վարում է նոտարական պալատի եկամուտների ու ծախսերի եւ նրա անդամների վճարների հաշիվը. 7) կազմակերպում է նոտարի, նոտարի օգնականի վերապատրաստման դասընթացները: 6. Պալատի նախագահն ի պաշտոնե նոտար է: Պալատի նախագահը՝ 1) հրավիրում է ժողովներ եւ վարչության նիստեր. 2) կազմում է ժողովի եւ վարչության նիստերի արձանագրությունները. 3) առանց լիազորագրի գործում է պալատի անունից, ներկայացնում է նրա շահերը. 4) տնօրինում է պալատի գույքը, պալատի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային. 5) պալատի վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի գործառույթներ. 6) իրականացնում է սույն օրենքով նոտարական պալատի իրավասությանը վերապահված ժողովի կողմից լիազորված այլ գործառույթներ, բացառությամբ ընդհանուր ժողովի բացառիկ լիազորությունների: 7. Նոտարական պալատի վարչության նախագահը, նրա տեղակալը, վարչության մյուս անդամները եւ պալատի աշխատակիցներն իրավունք չունեն հրապարակել նոտարական գործողությունների մասին տվյալներ, որոնք նրանց հայտնի են դարձել վարչությունում իրենց պարտականություններն իրականացնելիս: Նման տվյալները հրապարակվում են միայն նոտարական պալատի թույլտվությամբ: Նոտարականգաղտնիքը նշված անձինք պարտավոր են պահպանել նաեւ վարչության կազմից դուրս գալուց կամ ծառայությունից ազատվելուց հետո: 8. (մասնուժը կորցրել է11.06.04 ՀՕ-108-Ն) (35-րդ հոդվածը խմբ., փոփ.11.06.04 ՀՕ-108-Ն, փոփ., լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն,խմբ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 35.1. | Նոտարական պալատի պահուստային ֆոնդը | | ----- | ----- | 1. Նոտարների պատճառած վնասների հատուցումը երաշխավորելու համար նոտարների անդամավճարների առնվազն տասը տոկոսը բանկային հաշվում կապիտալացնելու միջոցով նոտարական պալատը ստեղծում է պահուստային ֆոնդ (այսուհետ՝ պահուստային ֆոնդ): 2. Բանկային տոկոսներն ուղղվում են պահուստային ֆոնդի համալրմանը: 3. Նոտարական պալատի անդամների ժողովը կարող է սահմանել պահուստային ֆոնդ վճարվող տոկոսների առավել բարձր չափ: 4. Պահուստային ֆոնդից նոտարի պատճառած վնասները հատուցվում են դատական ակտի հիման վրա, եթե վնասների չափը գերազանցում է նոտարի ապահովագրական գումարի չափը: Պահուստային միջոցները բավարար չլինելու դեպքում նոտարի պատճառած վնասները ենթակա են հատուցման նոտարի անձնական գույքի հաշվին: 5. Պահուստային ֆոնդի միջոցները բացառապես օգտագործվում են նոտարի պատճառած վնասի հատուցման նպատակով: Նոտարական պալատի պարտավորություններով պահուստային ֆոնդի վրա բռնագանձում չի տարածվում: 6. Սույն հոդվածի պահանջները կիրառելի են նաեւ նոտարին պաշտոնից ազատելու կամ սնանկ ճանաչելու դեպքերում: (35.1-ին հոդվածը լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն,խմբ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 5. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ | Հոդված 36. | Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունները | | ----- | ----- | 1. Նոտարն իրականացնում է հետեւյալ նոտարական գործողությունները. 1) վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր եւ այլն). 2) միջոցներ է ձեռք առնում ժառանգական գույքի պահպանության համար. 3) տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր. 4) տալիս է ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր. 5) վավերացնում է փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկությունը. 6) վավերացնում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը. 7) վավերացնում է փաստաթղթերի թարգմանության իսկությունը. 8) հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը. 9) հաստատում է քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը. 10) հաստատում է լուսանկարում պատկերված անձի եւ քաղաքացու նույնությունը. 11) հաստատում է փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը. 12) ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը փոխանցում է այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններ. 13) դեպոզիտ է ընդունում, պահպանում, հանձնում կամ վերադարձնում դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր եւ տալիս է վկայագիր. 14) ի պահ է ընդունում փաստաթղթեր. 15) ապահովում է ապացույցներ. 16) վավերացնում է կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրությունը. 17) հավատարմագրային կառավարման է հանձնում ժառանգական գույքը. 18) տալիս է կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր. 19) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը. 20) վավերացնում է իր վստահած թարգմանչի ստորագրության իսկությունը. 21) տալիս է կատարողական մակագրության թերթ. 21.1) 21.2) 22) տալիս է նոտարական ակտերի կրկնօրինակներ. 22.1) հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր. 23) իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական այլ գործողություններ: 2. Սույն հոդվածով նախատեսված նոտարական առանձին գործողություններ կարող են իրականացնել Քաղաքացիական օրենսգրքով ուղղակի նախատեսված պաշտոնատար անձինք: 3. Ժառանգներին եւ հնարավոր պարտատերերին հայտնաբերելու նպատակով նոտարը համացանցում այդ նպատակի համար նախատեսված տիրույթում հրապարակում է հաղորդագրություն ժառանգության բացման վերաբերյալ: 4. Նոտարը, նոտարական գործողություններ կատարող այլ անձինք նոտարական գործողություններ իրականացնելիս կարող են օգտվել պետական մարմինների կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից, իր լիազորություններն իրականացնելու նպատակով ստանալ անձնական տվյալներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: 5. Նոտարը, սույն հոդվածով նախատեսված նոտարական ծառայություններից բացի, տրամադրում է հետեւյալ ծառայությունները. 1) իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը եւ փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման սպասարկմանն ուղղված գործառույթներ. 2) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում իրականացնում է պետական մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթներ. 3) գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման պահանջը ապահովելու նպատակով ծանուցում է գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու մասին. 4) (կետն ուժը կորցրել է 12.07.23 ՀՕ-265-Ն) (36-րդ հոդվածը լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն, 16.07.20 ՀՕ-388-Ն, խմբ., փոփ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (հոդվածը 23.12.22 ՀՕ-586-Ն օրենքի փոփոխության մասովուժի մեջէ մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից) (հոդվածը 26.06.23 ՀՕ-229-Նօրենքիփոփոխության մասովուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից) (23.12.22 ՀՕ-586-Նօրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ) (26.06.23 ՀՕ-229-Նօրենքն ունիեզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 36.1. | Նոտարական ակտը | | ----- | ----- | 1. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների արդյունքում կայացվող որոշումը, գործարքի կամ այլ փաստաթղթի հաստատումը կամ վավերացումը, կատարողական մակագրության թերթը հանդիսանում են նոտարական ակտ: 2. Նոտարական ակտը պետք է բովանդակի՝ 1) նոտարական ակտի համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը. 2) նոտարական տարածքը, նոտարի անունը, ազգանունը. 3) փաստաթղթի նույնականացումը հաստատող անհատականգաղտնագիրը. 4) նոտարի ստորագրությունը եւ կնիքը, ճզմիչ կնիքը, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությունը եւ էլեկտրոնային կնիքը. 5) առկայության դեպքում՝ պետական տուրքի եւ նոտարի մատուցած ծառայությունների վճարի չափը. 6) օրենքով սահմանված այլ պարտադիր պայմաններ: (36.1-ին հոդվածը լրաց. 19.10.16 ՀՕ-180-Ն, 13.12.17 ՀՕ-316-Ն, 12.07.23 ՀՕ-265-Ն) (հոդվածը 23.12.22 ՀՕ-586-Ն օրենքի փոփոխության մասովուժի մեջէ մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից) (հոդվածը 26.06.23 ՀՕ-229-Նօրենքիփոփոխության մասովուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից) (23.12.22 ՀՕ-586-Նօրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ) (26.06.23 ՀՕ-229-Նօրենքն ունիեզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 37. | Նոտարական գործողությունների կատարումը | | ----- | ----- | 1. Նոտարական բոլոր գործողությունները կատարվում են ցանկացած նոտարի կողմից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: 2. Նոտարական գործողություն կատարելու համար նոտարին կարող է դիմել (այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով)ցանկացած անձ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 3. Էլեկտրոնային եղանակով նոտարին դիմումը ներկայացվում է «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ: (37-րդ հոդվածը լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն) | Հոդված 38. | Նոտարական գործողություններ կատարելու սահմանափակումները | | ----- | ----- | 1. Նոտարը կամ նոտարական առանձին գործողություններ կատարող պաշտոնատար անձն իրավունք չունի նոտարական գործողություններ կատարել իր, իր ամուսնու, իր կամ ամուսնու ծնողների, զավակների, եղբայրների, քույրերի, թոռների, պապի, տատի, ինչպես նաեւ տվյալ նոտարական գրասենյակի աշխատողների անվամբ եւ անունից: 2. Նոտարը կամ նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձը եւ սույն հոդվածի 1-ին մասում նշված նրանց ազգականները չեն կարող հանդես գալ որպես գործարքի միջնորդներ կամ վկաներ: 3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված սահմանափակումը տարածվում է նաեւ այն նոտարական գործողությունների վրա, որոնք կատարվում են այն կազմակերպության կողմից, որի՝ - ա) ղեկավարը նոտարի ամուսինն է. - բ) բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 50 տոկոսից ավելին պատկանում է նոտարին կամ նրա ամուսնուն: 4. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն գործարքների վավերացման վրա, որոնք իրականացվել են հրապարակային սակարկությունների միջոցով: 5. Եթե սույն հոդվածով նշված անձանց վերաբերյալ նոտարական գործողություններն օրենքին համապատասխան պետք է իրականացնի միայն սույն հոդվածով նշված նոտարը, ապա նման նոտարական գործողություններ կատարելու լիազորություն ունեցող նոտարին որոշում է նոտարական պալատը: 6. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված նոտարական գործողություններն առ ոչինչ են: (38-րդ հոդվածը փոփ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 39. | Նոտարական գործողությունների կատարման լեզուն | | ----- | ----- | 1. Նոտարական գործողությունները կատարվում են գրական հայերենով: Վավերացման կամ հաստատման են ենթակա միայն գրական հայերենով կազմված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառվող փաստաթղթերը, այդ թվում՝ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում պահանջող պայմանագրերը, կազմվում են միայն հայերենով: 2. Նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերը կողմերի ցանկությամբ կարող են հայերենի հետ միաժամանակ վավերացվել կամ հաստատվել նաեւ օտար լեզվով (լեզուներով), եթե նոտարը բավարար չափով ծանոթ է այդ լեզվին: Եթե նոտարը եւ (կամ) կողմը բավարար չափով ծանոթ չէ փաստաթղթի լեզվին, ապա հրավիրվում է թարգմանիչ: Այս դեպքում փաստաթուղթը սահմանված կարգով ստորագրում է նաեւ թարգմանիչը: Վերջինիս ծառայության վերաբերյալ փաստաթղթի տեքստում կատարվում է հատուկ նշում: 3. Միաժամանակ հայերեն եւ օտար լեզվով (լեզուներով) վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերի տեքստերը կարող են շարադրվել իրար հետեւից կամ իրար կողքի, պայմանով, որ իրար հետեւից տեքստերի շարադրման դեպքում վերեւում զետեղվում է հայերենով տեքստը, իսկ իրար կողքի շարադրվելու դեպքում հայերենով տեքստը շարադրվում է ձախ մասում: 4. Միաժամանակ հայերեն եւ օտար լեզվով վավերացված կամ հաստատված փաստաթղթերն ունեն միեւնույն իրավաբանական ուժը: Միաժամանակ հայերեն եւ օտար լեզվով վավերացված կամ հաստատված փաստաթղթերի միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերենով վավերացվածին կամ հաստատվածին: 5. Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթի տարբեր լեզուներով տեքստերը պետք է սույն օրենքով սահմանված կարգով ստորագրվեն եւ վավերացվեն կամ հաստատվեն որպես մեկ նոտարական ակտ: 6. Եթե անձը չի տիրապետում այն լեզվին, որով կազմվել է փաստաթուղթը, ապա դա կարող է ստորագրել իրեն հայտնի լեզվով: 7. Անձը, որը չի տիրապետում հայերենին, կարող է նոտարական գործողություններին մասնակցել թարգմանչի միջոցով: Եթե նոտարը տիրապետում է անձին հայտնի օտար լեզվին, ապա փաստաթուղթը բանավոր կարող է թարգմանվել նոտարի կողմից, եթե նոտարական գործողություններին մասնակցող անձը չի առարկում եւ չի ցանկանում մասնակցել իր թարգմանչի միջոցով, որի մասին նշում է կատարվում վավերացման մակագրությունում: 8. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ վավերացված կամ հաստատված փաստաթուղթը չունի սույն օրենքով նախատեսված ապացուցողական ուժ: (39-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 40. | Նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձի ինքնությունը, իրավունակությունը կամ գործունակությունը պարզելը | | ----- | ----- | 1. Նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել նոտարական գործողություններ կատարելու համար դիմած ֆիզիկական անձանց, նրանց ներկայացուցիչների կամ կազմակերպության ներկայացուցիչների լիազորությունները, ինքնությունն ու գործունակությունը, ինչպես նաեւ կազմակերպությունների իրավունակությունը, բացառությամբ խորհրդատվությունների կամ նոտարական գործողություններ չհամարվող այլ նոտարական ծառայություններ մատուցելու, ինչպես նաեւ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու համար դիմելու դեպքերի: Լիազորագրերի հիման վրա նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել լիազորված անձանց լիազորությունները: 2. Ֆիզիկական անձի ինքնությունը եւ գործունակությունը որոշվում է անձը հաստատող փաստաթղթերով, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ վավերական էլեկտրոնային ստորագրության առկայությամբ: Կազմակերպության իրավունակությունը որոշվում է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ իրավաբանական անձի կանոնադրության պահանջներից: Պետության կամ համայնքի անունից հանդես եկող պետական կամ համայնքային մարմինների իրավունակությունը որոշվում է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ պետության կամ համայնքի անունից հանդես եկող մարմինների կամ հիմնարկների կանոնադրության պահանջներից: (40-րդ հոդվածը փոփ.19.10.16 ՀՕ-180-Ն, լրաց. 13.12.17 ՀՕ-316-Ն, լրաց., փոփ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 41. | Նոտարական գործողություններ կատարելու համար փաստաթղթեր պահանջելու նոտարի պարտականությունը | | ----- | ----- | 1. Նոտարը նոտարական գործողությունների համար դիմած անձանցից պահանջում է ներկայացնել տվյալ նոտարական գործողություններ կատարելու համար օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ լիազորություններ, թույլտվություններ, համաձայնություններ կամ օրենքից ու իրավական այլ ակտերից բխող փաստաթղթեր: Գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման, փոփոխման կամ դադարեցման մասին գործարքները վավերացնելու համար նոտարը պարտավոր է պահանջել ապացույցներ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին, ինչպես նաեւ կարող է պահանջել գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ ապացույցներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 2. Նոտարական գործողությունների համար դիմած անձանց լիազորությունների, իրավունքների, պարտականությունների կամ արտոնությունների ապացուցման պարտականությունը դրվում է նոտարական գործողությունների համար դիմած անձանց վրա, իսկ նոտարական գործողությունների համար դիմած անձանց կողմից կատարվող գործարքների կամ նրանց համար իրականացվող նոտարական այլ գործողություններն օրենքին կամ իրավական այլ ակտերին համապատասխանությունը որոշելու պարտականությունը՝ նոտարի վրա: 3. Այն դեպքում, երբ նոտարը կարող է միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ձեռք բերել այլ մարմիններից կամ անձանցից, ապա նոտարին դիմած անձից չի պահանջվում ներկայացնել նոտարական գործողություն կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը: (41-րդ հոդվածը փոփ., լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն, փոփ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 42. | Նոտարական գործողություններ կատարելու համար նախապատրաստվող փաստաթղթերին առաջադրվող պահանջները | | ----- | ----- | 1. Վավերացման կամ հաստատման ենթակա չեն, ինչպես նաեւ նոտարական գործողություններ կատարելու համար հիմք չեն ընդունվում այնպիսի փաստաթղթեր, որոնցում նշված չեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, կամ որոնցում կան ջնջումներ կամ էական վնասվածքներ, կամ հավելագրումներ, կամ ջնջված բառեր, կամ դատարկ եւ հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մասեր, կամ այլ չծանոթագրված ուղղումներ, ինչպես նաեւ մատիտով գրված փաստաթղթերը: Մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի թերթերը պետք է լինեն կարված, համարակալված: 2. Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ եւ հստակ, հեշտ ընթեռնելի, չպետք է պարունակի հապավումներ, իսկ փաստաթղթի բովանդակությանը վերաբերող թվերն ու ժամկետներն առաջին օգտագործման դեպքում առնվազն մեկ անգամ պետք է գրված լինեն բառերով, կազմակերպությունների անվանումները, դրանց կազմակերպական-իրավական ձեւը պետք է գրվեն առանց կրճատումների՝ նշելով դրանց գտնվելու վայրը: Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերում ֆիզիկական անձանց ազգանունները, անուններն ու հայրանունները (անձը հաստատող փաստաթղթում՝ դրա առկայության դեպքում) պետք է գրվեն լրիվ, իսկ պետության կամ համայնքի անունից հանդես եկող մարմինների անվանումները, դրանց ենթակայությունը (ենթակայության առկայության դեպքում), գտնվելու վայրերը պետք է նշվեն լրիվ: Վավերացվող գործարքներում պետք է լրիվ գրվեն ֆիզիկական անձանց բնակության վայրը, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց ծննդյան տարին, ամիսը, օրը: 3. Եթե նոտարական գործողությանը մասնակցում է վկա կամ թարգմանիչ, ապա պետք է լրիվ նշվեն նրա ազգանունը, անունն ու հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում՝ դրա առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, օրը եւ բնակության վայրը: 4. Նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթում դիմողի պահանջով նշվում է նաեւ վավերացման կամ հաստատման ժամը: 5. Նոտարական գործողություններ կատարելու համար չեն ընդունվում միայն այն փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանում օրենքների կամ իրավական այլ ակտերի պահանջներին կամ պարունակում են քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ: 6. Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերի էջերը համարակալվում են հաջորդականությամբ: 7. Սույն հոդվածի 1-3-րդ, 5-6-րդ մասերի պահանջների խախտմամբ վավերացված կամ հաստատված փաստաթուղթը չունի սույն օրենքով նախատեսված ապացուցողական ուժ: 8. Գործարքի կատարման տարվա, ամսվա եւ ամսաթվի, փաստաթղթի վավերացման կամ հաստատման տարվա, ամսվա եւ ամսաթվի, կողմի անվան եւ ազգանվան (անվանման) վերաբերյալ նշում չպարունակելը հանգեցնում է նոտարական կարգով վավերացված կամ հաստատված փաստաթղթի անվավերության: Նման փաստաթղթերը, ինչպես նաեւ գործարքի մասնակցի՝ չստորագրված կամ մատիտով գրված փաստաթղթերն առ ոչինչ են: (42-րդ հոդվածը փոփ.19.10.16 ՀՕ-180-Ն, փոփ., խմբ.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 43. | Նոտարի կողմից վավերացվող փաստաթղթի օրինակների քանակը | | ----- | ----- | 1. Նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի մեկ օրինակը պահվում է նոտարի մոտ, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 20-րդ կետերով սահմանված նոտարական գործողությունների, որոնց դեպքում նոտարի մոտ պահվում է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը, մյուս օրինակները կազմվում են գործարքի կողմերի քանակով, իսկ նաեւ այլ մարմին (մարմիններ) ներկայացնելու անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան քանակով: Վավերացված կամ հաստատված բոլոր օրինակներն ունեն հավասար իրավաբանական ուժ, սակայն նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի բնօրինակը համարվում է նոտարի մոտ պահպանվող օրինակը, իսկ բնօրինակի եւ մյուս օրինակների միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակին: Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակին վերաբերող առանձնահատկությունները նախատեսված են «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: 2. Ժառանգության իրավունքի վկայագիրը յուրաքանչյուր ժառանգի համար կազմվում է առանձին: (43-րդ հոդվածը խմբ.11.06.04 ՀՕ-108-Ն, լրաց. 13.12.17 ՀՕ-316-Ն, խմբ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 44. | Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերի ստորագրման կարգը | | ----- | ----- | 1. Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերն ստորագրվում են նոտարի ներկայությամբ: Եթե համաձայնությունը կամ այլ փաստաթուղթն ստորագրվել է նոտարի բացակայությամբ, ապա ստորագրողը պետք է հաստատի, որ փաստաթուղթն ստորագրել է ինքը: Նոտարն իրավունք ունի փաստաթուղթը ոչ իր ներկայությամբ ստորագրող անձից չպահանջել իր ներկայությամբ հաստատել իր ստորագրությունը, եթե նա պաշտոնապես ստացել է փաստաթուղթն ստորագրած անձի ստորագրության նմուշը: Սույն մասով նախատեսված դրույթները չեն տարածվում սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված էլեկտրոնային պայմանագրերի վրա: 2. Վկաների ներկայությամբ կատարված գործարքներն ամբողջությամբ ընթերցում է նոտարը: 3. Եթե անձը ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ, նրա ու նոտարի ներկայությամբ փաստաթուղթը կարող է ստորագրել այլ անձ: Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը՝ նշելով այն պատճառները, որոնց ուժով փաստաթուղթը չէր կարող ստորագրել նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձը: 4. Եթե նոտարական ակտը կազմելուն մասնակցում է լսողական խանգարում ունեցող անձ, որը կարող է կարդալ, ապա ինքն է կարդում փաստաթուղթը եւ հստակ հայտարարում, որ դա ինքը կարդացել է բարձրաձայն եւ արտահայտում է իր կամքը: Այդ մասին նոտարը փաստաթղթում կատարում է համապատասխան նշում: Երբ մասնակիցը լսողական խանգարում ունեցող անձ է, բայց կարող է կարդալ եւ գրել, նա կարդում է փաստաթուղթը եւ փաստաթղթի վերջում՝ նոտարի ստորագրությունից առաջ, գրում է, որ փաստաթուղթն ինքը կարդացել է եւ հավանություն է տալիս: 5. Եթե լսողական, խոսակցական խանգարում ունեցող անձինք չեն կարող կարդալ փաստաթուղթը, նոտարը հրավիրում է ժեստերի լեզվի թարգմանչի, որը կարող է բացատրվել նշված անձանց հետ: Ժեստերի լեզվի թարգմանիչը պետք է բացատրվի լսողական, խոսակցական խանգարում ունեցող անձի հետ եւ հայտնի նոտարին, որ փաստաթուղթն արտահայտում է նրա կամքը, եւ նա հավանություն է տալիս դրան: Դիմողի խնդրանքով նոտարական գործողությանը կարող է (են) մասնակցել նաեւ վկա (վկաներ): 5.1. Եթե գործարքի կողմ է տեսողական խանգարում ունեցող անձը, ապա նոտարը բարձրաձայն ընթերցում է գործարքի բովանդակությունն ամբողջությամբ՝ առնվազն երկու վկաների ներկայությամբ: Վկաները գործարքի վրա ստորագրություն դնելու միջոցով հաստատում են իրենց ներկայությամբ գործարքի բովանդակությունը նոտարի կողմից ընթերցված եւ կողմերի համար պարզաբանված լինելու փաստը: 6. Փաստաթուղթն ընթերցելուց անմիջապես հետո դա ստորագրում է յուրաքանչյուր կողմ: Վկաների ներկայությամբ կատարված գործարքն ստորագրում են վկաները, իսկ թարգմանչի մասնակցությամբ՝ նաեւ թարգմանիչը: Նոտարը գործարքն ստորագրում է նրանցից անմիջապես հետո: 6.1. Սույն հոդվածի 3-րդ, 5-րդ եւ 5.1-ին մասերով, ինչպես նաեւ 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքերում գործարքը ենթակա չէ էլեկտրոնային եղանակով վավերացման: Նոտարը չի կրում գույքային պատասխանատվություն սույն հոդվածով նախատեսված դեպքերում եւ սահմանված կարգով կնքված գործարքի՝ էլեկտրոնային եղանակով վավերացման համար, եթե կողմը չի ապացուցում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ սույն մասով սահմանված սահմանափակման մասին: 7. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ վավերացված կամ հաստատված փաստաթուղթը չունի սույն օրենքով նախատեսված ապացուցողական ուժ: (44-րդ հոդվածը փոփ.11.06.04 ՀՕ-108-Ն, 28.04.14 ՀՕ-11-Ն,փոփ., խմբ., լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն, լրաց. 13.12.17 ՀՕ-316-Ն, փոփ., լրաց. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 45. | Նոտարական կարգով վավերացված կամ հաստատված փաստաթղթերում ուղղումներ կատարելու կարգը | | ----- | ----- | (վերնագիրը խմբ.19.10.16 ՀՕ-180-Ն) 1. Նոտարն ուղղում է իր վավերացրած կամ հաստատած փաստաթղթերում տեղ գտած լեզվական, տեխնիկական, տպագրական սխալները կամ վրիպակները, եթե դրանք չեն փոխում փաստաթղթի էությունը եւ բովանդակությունը: Ուղղումները պետք է կատարվեն այնպես, որ բոլոր սխալները եւ ուղղումները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում: Ուղղումները կատարվում են փաստաթղթերի բոլոր օրինակների վրա, բացառությամբ երբ անհնար է ներկայացնել բոլոր օրինակները: Սույն մասի կանոնները տարածվում են նաեւ նոտարին օրենքով սահմանված կարգով փոխանցված՝ այլ նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթերի վրա, ինչպես նաեւ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված փոխարինման դեպքերի վրա: 2. Վավերացված կամ հաստատված փաստաթղթերում թվի մեջ թվանշան կամ բառի մեջ տառ բաց թողնված լինելու կամ թիվը կամ բառը սխալ գրված լինելու դեպքերում դրանք վերցվում են օղակի մեջ, եւ գրվում է լրիվ ճիշտ թիվը կամ բառը: Ուղղումները պետք է ծանոթագրի նոտարը: 3. Վավերացված կամ հաստատված փաստաթղթում ուղղումներ կատարելու անհնարինության դեպքում նոտարը ուղղումը կատարում է առանձին փաստաթղթի տեսքով, ծանոթագրում այն եւ կցում վավերացված կամ հաստատված փաստաթղթին: Առանձին փաստաթղթի տեսքով կատարված ուղղումը հանդիսանում է վավերացված կամ հաստատված փաստաթղթի անբաժանելի մասը: 4. Ծանոթագրման մեջ նշվում է, որ ուղղումը կատարել է նոտարը, ինչպես նաեւ նշվում են դրա կատարման օրը, ամիսը եւ տարին: Ծանոթագրումը ստորագրում եւ կնքում է նոտարը: 5. Նոտարական գործողություններին մասնակցած անձինք իրավունք չունեն ուղղումներ, փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վավերացված կամ հաստատված փաստաթղթում: 6. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված ուղղումները, վավերացված կամ հաստատված փաստաթղթերում որեւէ այլ փոփոխություններն ու լրացումներն առ ոչինչ են: (45-րդ հոդվածը խմբ.19.10.16 ՀՕ-180-Ն, 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 46. | Թարգմանիչը | | ----- | ----- | 1. Նոտարական գործողությունների ժամանակ որպես թարգմանիչ կարող է հանդես գալ համապատասխան լեզվի տիրապետման մասին որակավորման վկայական ունեցող այն անձը, որին վստահում է նոտարը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Օտար լեզվով գործարքը վավերացնելիս կամ հայերենին չտիրապետող կողմին պարզաբանումներ տալու համար թարգմանչի ընտրությունը համաձայնեցվում է կողմերի հետ: Որակավորման վկայականներ տալու կարգը հաստատում է կառավարությունը: Որակավորման վկայականի ձեւը սահմանում է արդարադատության նախարարը: Թարգմանիչ է համարվում նաեւ ժեստերի լեզվի թարգմանիչը: Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հանձնաժողովի կողմից, երբ՝ 1) վստահության վերաբերյալ փաստաթուղթ տված նոտարը գրավոր հայտնում է վստահությունը կորցնելու մասին, եւ որեւէ այլ նոտար չի հայտնել իր վստահությունը. 2) թարգմանիչը թույլ է տվել ակնհայտ կոպիտ խախտում կամ խախտումը կատարել է չարամտորեն. 3) թարգմանիչը վկայական ստանալու համար ներկայացրել է կեղծ փաստաթղթեր. 4) թարգմանիչը չի պահպանել նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը. 5) թարգմանիչը դիմում է ներկայացրել որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու մասին. 6) թարգմանիչը մահացել է, ճանաչվել է անգործունակ կամ անհայտ բացակայող. 7) բացասական են վերապատրաստման արդյունքները: Որակավորում ունեցող անձը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով վերապատրաստվում է առնվազն երեք տարին մեկ անգամ: 2. Թարգմանիչը չի կարող լինել նոտարական գործողության մասնակից կամ վկա: Թարգմանիչը կարող է լինել նոտարի մոտ աշխատող անձ: 3. Թարգմանիչը պետք է նոտարին ու կողմերին մանրակրկիտ թարգմանի վավերացվող կամ հաստատվող փաստաթղթի բովանդակությունը եւ երաշխավորի, որ թարգմանությունը կատարված է ճիշտ, լրիվ եւ իր կողմից: Այդ մասին նոտարը կատարում է համապատասխան մակագրություն: 4. Թարգմանչի ծառայությունների համար վճարումը կատարում են կողմերը: 5. Նոտարը պարտավոր է նախազգուշացնել թարգմանչին նոտարական գաղտնիքի պահպանման անհրաժեշտության մասին՝ մինչեւ նոտարական գործողության իրականացումը: 6. Թարգմանիչը քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր կատարած ոչ ճիշտ կամ ոչ լրիվ թարգմանությունների հետեւանքով պատճառված վնասի համար: 7. Որպես թարգմանիչ չեն կարող հանդես գալ՝ - ա) նոտարական գործողությանը մասնակցող վկան. - բ) այն անձը, ում օգտին իրականացվում է նոտարական գործողությունը: 8. Որակավորման վկայական ունեցող ժեստերի լեզվի թարգմանչի բացակայության դեպքում նոտարական գործողության կատարմանը որպես թարգմանիչ մասնակցում է մասնագիտացված կազմակերպության կողմից որպես ժեստերի լեզվի թարգմանիչ երաշխավորված անձը: Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզվով որակավորման վկայական ունեցող թարգմանչի բացակայության դեպքում նոտարական գործողության կատարմանը որպես թարգմանիչ մասնակցում է տվյալ ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանության նպատակով ձեւավորված հասարակական կազմակերպության ղեկավարի կողմից երաշխավորված անձը, իսկ այդպիսի հասարակական կազմակերպության բացակայության դեպքում՝ ազգային փոքրամասնության բնակության վայրի համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից երաշխավորված անձը: (46-րդ հոդվածը խմբ. 28.04.14 ՀՕ-11-Ն, փոփ., խմբ., լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն, լրաց.13.06.18 ՀՕ-353-Ն) | Հոդված 47. | Վկան | | ----- | ----- | 1. Նոտարական գործողությունների ժամանակ վկայի ներկայությունը պարտադիր է միայն օրենքով նախատեսված դեպքերում: Կողմերի առաջարկով նոտարը նոտարական գործողություններն իրականացնում է վկայի (վկաների) մասնակցությամբ: 2. Վկան պետք է ներկա լինի նոտարի կողմից նոտարական վավերացման ենթակա փաստաթղթի ընթերցման, փաստաթղթի ստորագրման եւ նոտարի կողմից դրա վավերացման ժամանակ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: 3. Նոտարը պարտավոր է նախազգուշացնել վկային նոտարական գաղտնիքի պահպանման անհրաժեշտության մասին մինչեւ նոտարական գործողության իրականացումը, որի մասին կատարվում է համապատասխան գրառում: 4. Որպես վկա կարող են հանդես գալ միայն լրիվ գործունակ անձինք: 5. Որպես վկա չեն կարող հանդես գալ՝ 1) նոտարը, նոտարական գործողություն իրականացնող այլ անձը, նրանց ամուսինները, նրանց կամ նրանց ամուսինների ծնողները, զավակները, եղբայրները, քույրերը, թոռները, պապը կամ տատը. 2) նոտարական գործողությանը մասնակցող թարգմանիչը. 3) այն անձը, ում օգտին իրականացվում է նոտարական գործողությունը. 4) անգրագետները կամ նոտարական վավերացման կամ հաստատման ենթակա փաստաթուղթը կարդալ չկարողացող այլ անձինք. 5) այն անձինք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում հայերենին, բացառությամբ այն դեպքի, երբ կազմվում է փակ կտակ: 6. Նոտարի պահանջով վկան պարտավոր է հայտարարություն ներկայացնել այն մասին, որ ինքը բավարարում է վկա հանդես գալը բացառող՝ սույն հոդվածով նախատեսված պահանջները: Այս դեպքում նոտարը պատասխանատվություն չի կրում վկայի տված կեղծ հայտարարության հետեւանքների համար, եթե չի ապացուցվում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ հայտարարության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը: (47-րդ հոդվածը փոփ.19.10.16 ՀՕ-180-Ն) | Հոդված 48. | Նոտարի կողմից նոտարական գործողությունների համար ներկայացված փաստաթղթերի մեկնաբանումը | | ----- | ----- | 1. Նոտարական գործողությունների կատարման համար ներկայացված փաստաթղթերը նոտարն իրավունք ունի մեկնաբանել՝ ելնելով դրանցում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից: Միայն դրանցում առանձին պայմանների կամ դրույթների տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում նոտարը դրանք մեկնաբանում է Քաղաքացիական օրենսգրքի 8-րդ եւ 447-րդ հոդվածների պահանջներին համապատասխան: 2. Նոտարը լիազորված անձի լիազորությունների շրջանակը որոշելիս պետք է ելնի միայն լիազորագրի բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից: Լիազորագրով պետք է իրականացվեն միայն դրանում նախատեսված գործողություններ, կամ կնքվեն դրանում նախատեսված գործարքներ: Նոտարն իրավունք չունի լիազորագրի մեկնաբանման միջոցով լրացուցիչ լիազորություններ տալ կամ լիազորություններից զրկել անձին: Անդեմ, անիմաստ գործողություններ կատարելու կամ գործարքներ կնքելու լիազորություններ չբովանդակող կամ բազմիմաստ լիազորություններ բովանդակող լիազորագրերի դրույթները գործարքներ կամ նոտարական այլ գործողություններ կատարելու համար հիմք չեն ընդունվում: Եթե լիազորագրում նախատեսված են գործողությունների կատարման կամ գործարքների կնքման կարգ, պայմաններ, ձեւեր կամ այլ պահանջներ (վայր, ժամկետ, գին եւ այլն), ապա նոտարական գործողությունները պետք է կատարվեն դրանց պահանջների խստիվ պահպանմամբ: 3. Փաստաթղթի մեկնաբանմամբ նոտարական գործողություններ կատարելու դեպքում նոտարը պարտավոր է արձանագրել մեկնաբանման բովանդակությունը, որը հաստատվում է նոտարի ստորագրությամբ ու կլոր կնիքով եւ կցվում է ներկայացված փաստաթղթին կամ դրա պատճենին: | Հոդված 49. | Վավերացման մակագրությունը | | ----- | ----- | 1. Վավերացման ենթակա նոտարական գործողություններ կատարելիս նոտարը վավերացվող յուրաքանչյուր փաստաթղթի վրա կատարում է համապատասխան վավերացման մակագրություն, որում մասնավորապես նշվում են նոտարի անունը, ազգանունը, նոտարական տարածքը, կատարվող նոտարական գործողության տեսակը, կատարման տարին, ամիսը, օրը (բառերով), գրանցամատյանում համապատասխան գրանցման համարը, ինչպես նաեւ նոտարի հայտարարությունն այն մասին, որ նոտարական գործողության մասնակիցների ինքնությունը, իրավունակությունը կամ գործունակությունն ստուգված են: 2. Օտար լեզվով վավերացվող փաստաթղթերի վրա վավերացման մակագրությունները կարող են կատարվել համապատասխան լեզվով: 3. Վավերացման մակագրությունների օրինակելի ձեւերը հաստատում է արդարադատության նախարարը՝ նոտարական պալատի ներկայացմամբ: 4. (մասն ուժը կորցրել է 19.10.16 ՀՕ-180-Ն) 5. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ վավերացված փաստաթուղթը չունի սույն օրենքով նախատեսված ապացուցողական ուժ: (49-րդ հոդվածըփոփ.19.10.16 ՀՕ-180-Ն) | Հոդված 50. | Նոտարական գործողությունների գրանցումը | | ----- | ----- | 1. Նոտարի կատարած բոլոր նոտարական գործողությունները գրանցվում են նոտարական գրանցամատյանում: 2. Յուրաքանչյուր նոտարական գործողությանը տրվում է առանձին համար, որը պարտադիր կարգով նշվում է նոտարի կողմից տրվող փաստաթղթերում, ինչպես նաեւ վավերացվող մակագրություններում: 3. Նոտարական գրանցամատյանի ձեւը եւ գրանցամատյանում գրանցումների կատարման կարգը սահմանում է արդարադատության նախարարը: | Հոդված 51. | Նոտարական գործողությունների կատարումը հետաձգելը կամ կասեցնելը | | ----- | ----- | 1. Նոտարական գործողությունները կատարվում են դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: 2. Շահագրգիռ անձի գրավոր հիմնավորված դիմումով, որով նա ցանկանում է դատարանում վիճարկել նոտարական գործողություն կատարելու անձի իրավունքը, նոտարական գործողության կատարումը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան տասն օրով: Եթե նշված ժամկետում նոտարը դատարանից որոշում չի ստանում տվյալ նոտարական գործողության կատարումն արգելելու մասին, ապա նա կատարում է նոտարական գործողությունը: Եթե նշված ժամկետում նոտարը դատարանից ստանում է տվյալ նոտարական գործողության կատարումն արգելելու մասին դատարանի որոշում, ապա նոտարական գործողության իրականացումը կասեցվում է մինչեւ դատարանի կողմից արգելանքը հանելը: Սույն մասով նախատեսված հիմքով նոտարական գործողությունը կասեցնելու պահանջ առաջադրած անձը պարտավոր է փոխհատուցել անհիմն կասեցման հետեւանքով կողմին պատճառված վնասը: Այս մասին նոտարը գրավոր նախազգուշացնում է կասեցման պահանջ ներկայացրած կողմին: 3. Նոտարական գործողությունների կատարումը կարող է հետաձգվել՝ 1) օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի, համաձայնությունների կամ այլ փաստաթղթերի բացակայության կամ տվյալ նոտարական գործողությունը կատարելու համար օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջները պահպանված չլինելու դեպքում. 2) փաստաթղթերը նոտարի կողմից փորձաքննության ուղարկելու դեպքում. 3) ներկայացված փաստաթղթերը նոտարի կողմից մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում. 4) նոտարական գործողության կատարման համար նոտարի կողմից կազմակերպություններից համապատասխան տեղեկություններ կամ փաստաթղթեր ստանալու անհրաժեշտության դեպքում. 5) օրենքով նախատեսված այլ դեպքերում եւ ժամկետներում: Սույն մասի 1-ին կետով նախատեսված հիմքերով նոտարական գործողությունների կատարման ժամկետը հետաձգվում է մինչեւ օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի, համաձայնությունների ներկայացման կամ նոտարական գործողություններ կատարելու համար սահմանված կարգի պահանջների կատարման մասին ապացույցները նոտարին ներկայացնելու օրը: Սույն մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով նոտարական գործողությունների կատարման ժամկետը հետաձգվում է մինչեւ փորձաքննության եզրակացությունը նոտարին հանձնելու օրվան հաջորդող օրը: Սույն մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով նոտարական գործողությունների կատարման ժամկետը կարող է հետաձգվել մինչեւ տասն օրով: Սույն մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով նոտարական գործողությունների կատարման ժամկետը հետաձգվում է մինչեւ համապատասխան տեղեկությունները կամ փաստաթղթերը նոտարի կողմից ստանալու օրվան հաջորդող տասներորդ օրը: 4. Նոտարական գործողությունների կատարման հետաձգման կամ կասեցման հիմքերի առկայության դեպքում նոտարը դիմողի պահանջով կայացնում է հետաձգման կամ կասեցման գրավոր որոշում, որում նշվում են հետաձգման կամ կասեցման իրավական հիմքերը, իսկ սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ նաեւ հետաձգման ժամկետը: Նոտարական գործողության կատարումը հետաձգելու կամ կասեցնելու մասին որոշման մեկ օրինակը հանձնվում է նոտարական գործողությունների կատարման համար դիմած անձանց: Եթե նոտարը նոտարական գործողությունների կատարման հետաձգման կամ կասեցման ժամանակ դիմողից վերցնում է փաստաթղթեր, ապա հետաձգման կամ կասեցման որոշման մեջ պետք է մանրամասն նշվեն վերցված փաստաթղթերի անվանումները, երբ եւ ում կողմից են կազմվել կամ տրվել եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ: (51-րդ հոդվածըփոփ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 52. | Նոտարական գործողությունների կատարումը մերժելը | | ----- | ----- | 1. Նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է, եթե՝ 1) նոտարական գործողության կատարումը հակասում է օրենքին, իրավական այլ ակտերին կամ կազմակերպության կանոնադրությանը. 2) ներկայացված փաստաթուղթը կամ պահանջվող նոտարական գործողությունը ենթակա չէ նոտարական վավերացման կամ հաստատման. 3) օրենքի համաձայն նոտարական գործողությունը ենթակա չէ տվյալ նոտարի կողմից կատարման. 4) նոտարական գործողություն կատարելու մասին խնդրանքով դիմել է անգործունակ անձ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող անձ կամ նրա անգործունակ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող ներկայացուցիչ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 5) նոտարական գործողության կատարման համար դիմած անձը թեեւ գործունակ է, սակայն տվյալ պահին գտնվում է այնպիսի վիճակում, որ չի հասկանում իր գործողությունների նշանակությունը կամ չի կարող կառավարել դրանք. 6) դիմող անձը հրաժարվում է ներկայացնել նոտարական գործողության կատարման համար օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը. 7) դիմող անձը չի վճարում նոտարական գործողության կատարման համար նախատեսված պետական տուրքը կամ նոտարի մատուցած այլ ծառայությունների վճարը. 8) նոտարական գործողությունը պետք է կատարվի դատարանի որոշմամբ հետախուզվող եւ քրեական պատասխանատվությունից խուսափող անձի կամ նրա գույքի նկատմամբ: Սույն կետով նշված հիմքով նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն: 2. Նոտարական գործողությունների կատարման մերժման հիմքերի առկայության դեպքում դիմողի պահանջով նոտարը կայացնում է մերժման գրավոր որոշում, որում նշվում են մերժման իրավական հիմքերը եւ բողոքարկման կարգը: Նոտարական գործողության մերժման մասին որոշման մեկ օրինակը հանձնվում է նոտարական գործողությունների կատարման համար դիմած անձանց: Եթե ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն չունեն, ապա նոտարը նոտարական գործողությունը մերժելու մասին որոշումը կայացնում է իրեն դիմելու օրը կամ դիմումը ներկայացնելու հաջորդ օրը: Ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտության դեպքում նոտարը նոտարական գործողությունը մերժելու մասին որոշում է կայացնում մինչեւ դիմելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: (52-րդ հոդվածը լրաց.11.06.04 ՀՕ-108-Ն,խմբ.19.10.16 ՀՕ-180-Ն, փոփ.09.06.22 ՀՕ-235-Ն) | Հոդված 53. | Փաստաթղթերը պահպանելը եւ տրամադրելը | | ----- | ----- | 1. Նոտարական ակտերի բնօրինակները պահպանվում են դրանք վավերացրած նոտարի մոտ: Նոտարական գործողությունների կատարումից հետո, կողմերի դիմումի համաձայն, նրանց տրամադրվում են նոտարական ակտերի կրկնօրինակները եւ սույն օրենքով սահմանված կարգով վավերացված պատճենները կամ դրանցից քաղվածքներ, որոնք ունեն բնօրինակին հավասար իրավաբանական ուժ: 2. Փաստաթղթի կրկնօրինակը, սույն օրենքով սահմանված կարգով վավերացված պատճենը կամ քաղվածքը պետք է համապատասխանեն փաստաթղթի բնօրինակին նաեւ ուղղագրական, կետադրական, բառերի կրճատման առումով: Նոտարը փաստաթղթից քաղվածքը տալիս է, եթե փաստաթղթի մնացած մասը չի հակասում քաղվածքի բովանդակությանը: 3. Նոտարը պարտավոր է ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների գրավոր խնդրանքով, որոնց անունից կամ ի շահ որոնց կատարվել են նոտարական գործողությունները, քաղվածքներ տալ նոտարական գրանցամատյանից: 4. Կատարված նոտարական գործողությանն առնչվող նախաքննության կամ դատաքննության մեջ գտնվող քրեական վարույթներովկամ քաղաքացիական գործերի առնչությամբ նոտարը դատախազի, դատարանի, քննիչի կամ նախաքննության մարմնի՝ Հայաստանի Հանրապետության քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով տրված գրավոր պահանջի հիման վրա նրանց տալիս է նոտարական ակտի կրկնօրինակը կամ քաղվածք նոտարական գրանցամատյանից: Օրենքով նախատեսված դեպքերում նոտարը փաստաթղթի բնօրինակը պարտավոր է հանձնել նշված անձանց, ովքեր նոտարին ստորագրություն են տալիս փաստաթղթի ստացման մասին: Այս դեպքում նոտարը պարտավոր է իր մոտ պահել հանձնված փաստաթղթի պատճենը, որի վրա կատարում է գրառում, որ փաստաթղթի բնօրինակը գտնվում է համապատասխան մարմնում՝ նշելով տրամադրման ամսաթիվը: Պատճենին կցվում է նաեւ փաստաթղթի բնօրինակը պահանջելու մասին որոշումը: Համապատասխան գործը կամ վարույթն ավարտելուց կամ փաստաթղթի բնօրինակից օգտվելու անհրաժեշտությունը դադարելուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատարանը կամ փաստաթղթի բնօրինակը պահանջած մարմինը պարտավոր է նոտարին վերադարձնել բնօրինակը: 5. Իրենց իրավասության սահմաններում նոտարական գործողությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք ունեցող մարմինների գրավոր պահանջով նոտարը նրանց տալիս է նոտարական ակտը կամ դրա պատճենը կամ քաղվածք նոտարական գրանցամատյանից: 6. Նոտարական գործից փաստաթղթեր հանելն արգելվում է, բացառությամբ՝ 1) օրենսդրությամբ սահմանված կարգով գործարքը կամ նոտարական գործողությունն անվավեր ճանաչվելու դեպքերի, եթե այդ կապակցությամբ կողմերին վերադարձվելու են նրանց ներկայացրած փաստաթղթերի իսկական օրինակները: Այս դեպքում նոտարական գործում կարվում է վերադարձվող փաստաթղթի պատճենը, ինչպես նաեւ գործարքը կամ նոտարական գործողությունն անվավեր ճանաչելու մասին փաստաթուղթը կամ դրա պատճենը. 2) նոտարական գործում գտնվող փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով փորձաքննության ուղարկելու դեպքի, եթե դրա փորձաքննությունն անհնար է կատարել առանց փաստաթուղթն առանձնացնելու: Փաստաթղթի փորձաքննության ավարտից հետո դա պետք է կարվի նոտարական գործում: Նոտարական գործից փաստաթուղթ հանելու կամ դա պատճենով փոխելու վերաբերյալ նոտարի կողմից կատարվում է գրառում նոտարական գործի կազմի վերջին էջի վրա կամ առանձին թղթի վրա, որը նույնպես կարվում է նոտարական գործի վերջում: 7. Նոտարական գործավարության կարգը սահմանում է արդարադատության նախարարը՝ նոտարական պալատի առաջարկությամբ: 8. Նոտարների կողմից արխիվի վարման կարգը սահմանում է արդարադատության նախարարը՝ նոտարական պալատի առաջարկությամբ: 9. Նոտարական ակտերի, ինչպես նաեւ ժառանգական գործերի առցանց շտեմարանների վարման կարգը սահմանվում է արդարադատության նախարարի հրամանով: (53-րդ հոդվածը փոփ.11.06.04 ՀՕ-108-Ն, լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն, լրաց., փոփ. 09.06.22 ՀՕ-235-Ն, խմբ., փոփ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 54. | Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների կողմից կատարվող նոտարական գործողությունները | | ----- | ----- | 1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկները կատարում են հետեւյալ նոտարական գործողությունները. 1) վավերացնում են գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր եւ այլն), բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կնքվող պայմանագրերի. 2) միջոցներ են ձեռք առնում ժառանգական գույքի պահպանության համար. 3) տալիս են ժառանգության իրավունքի վկայագրեր. 4) տալիս են ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով անձանց պատկանող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր. 5) վավերացնում են փաստաթղթերի պատճենների եւ դրանց քաղվածքների իսկությունը. 6) վավերացնում են փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը. 7) վավերացնում են փաստաթղթերի թարգմանության իսկությունը. 8) հաստատում են քաղաքացու ողջ լինելու փաստը. 9) հաստատում են քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը. 10)հաստատում են լուսանկարում պատկերված անձի եւ քաղաքացու նույնությունը. 11) հաստատում են փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը. 12) դեպոզիտ են ընդունում, պահպանում, հանձնում եւ վերադարձնում դրամական գումար եւ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր եւ տալիս է վկայագիր. 13) ի պահ են ընդունում փաստաթղթեր. 14) հավատարմագրային կառավարման է հանձնում ժառանգական գույքը. 15) տալիս է կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր. 16) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը. 17) տալիս է նոտարական ակտերի կրկնօրինակներ: 2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողությունները կատարում են նրանց ղեկավարները: 3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկները նոտարական գործողությունները կատարում են սույն օրենքով եւ դրա համաձայն ընդունված իրավական այլ ակտերով սահմանված կարգով: (54-րդ հոդվածը փոփ.11.06.04 ՀՕ-108-Ն, լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն) Գ Լ ՈՒ Խ 6. ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ | Հոդված 55. | Նոտարական կարգով վավերացվող գործարքները | | ----- | ----- | 1. Նոտարը վավերացնում է այն գործարքները, որոնց համար օրենքով նախատեսված է պարտադիր նոտարական ձեւ: Կողմերից մեկի պահանջով նոտարը կարող է վավերացնել եւ այլ գործարքներ, անգամ, եթե օրենքով տվյալ տեսակի գործարքի համար նոտարական ձեւ չի պահանջվում: 2. Գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու վերաբերյալ գործարքները վավերացնում է հիմնական գործարքը վավերացրած նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու եւ պաշտոնից ազատելու դեպքերի: Նոտարի բացակայության դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նոտարական գործողությունը կատարում է փոխարինող նոտարը: 3. Նոտարը պետք է կողմերից պահանջի ներկայացնել տվյալ գործարքը վավերացնելու համար սույն օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր, ներառյալ՝ ապացույցներ, որ գույքը կամ դրա նկատմամբ իրավունքը պատկանում է այն տնօրինող (օտարող, գրավ դնող, օգտագործման կամ հավատարմագրային կառավարման հանձնող եւ այլն) անձին, իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու պահանջի դեպքում՝ նաեւ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: 4. Նոտարը կարող է էլեկտրոնային եղանակով վավերացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը: (55-րդ հոդվածը լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն, 13.12.17 ՀՕ-316-Ն, 16.07.20 ՀՕ-388-Ն, խմբ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 56. | Կտակի վավերացումը | | ----- | ----- | 1. Նոտարը վավերացնում է գործունակ անձանց կտակները: 2. Ներկայացուցիչների միջոցով կտակների վավերացում չի թույլատրվում: 3. Կտակը վավերացնելիս կտակարարից կտակվող գույքի նկատմամբ նրա սեփականության կամ այլ իրավունքը հաստատող ապացույցներ չեն պահանջվում: 4. Կտակը կարող է վերացվել կամ փոփոխվել կտակարարի կողմից՝ համապատասխան դիմում տալու կամ նոր կտակ կազմելու ձեւով: Կտակում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ինչպես նաեւ կտակը վերացնելու մասին դիմումը վավերացնում է հիմնական կտակը վավերացրած նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու եւ պաշտոնից ազատելու դեպքերի: 4.1. Նոտարին փոխարինելու դեպքում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նոտարական գործողությունը կատարում է փոխարինող նոտարը: 5. Կտակը վերացնելու մասին դիմում ստանալու, ինչպես նաեւ կտակը վերացնող կամ փոփոխող նոր կտակ ստանալու դեպքում նոտարն այդ մասին նշում է անում նոտարական գրասենյակում պահվող կտակի օրինակի վրա եւ նոտարական գործողությունների գրանցամատյանում: Կտակը վերացնելու կամ փոփոխելու մասին դիմումը վավերացվում է կտակի վավերացման համար սահմանված կարգով: 6. Կտակը նոտարը վավերացնում է Քաղաքացիական օրենսգրքով եւ սույն օրենքով նախատեսված կարգով: 7. Նոտարը ժառանգության բացման մասին տեղեկանալու պահից ծանուցում է ժառանգներին կտակի առկայության մասին: 8. Նոտարը ժառանգական գործերը եւ կտակները մուտքագրում է ժառանգական գործերի վարման եւ կտակների առցանց շտեմարան: (56-րդ հոդվածը խմբ., լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն) | Հոդված 57. | Լիազորագրի վավերացումը | | ----- | ----- | 1. Նոտարը վավերացնում է լիազորագիրը մեկ անձի անունից մեկ կամ մի քանի անձանց անունով: 2. Վերալիազորման կարգով տրված լիազորագիրը ենթակա է նոտարական վավերացման՝ օրենքով սահմանված կարգով: Վերալիազորման կարգով տրված լիազորագիրը նոտարը վավերացնում է հիմնական լիազորագիրը ներկայացնելու դեպքում: Վերալիազորման կարգով տրված լիազորագիրը չի կարող ներառել հիմնական լիազորագրով վերապահվածից ավելի իրավունքներ: Վերալիազորման կարգով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել հիմնական լիազորագրի գործողության ժամկետը: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով նախատեսված լիազորությունների վերալիազորում չի թույլատրվում: 3. Լիազորագրում լիազորությունները պետք է շարադրված լինեն պարզ եւ հստակ: Չպետք է վավերացվեն անդեմ կամ երկիմաստ լիազորություններ: 4. Նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող հայտարարությունների եւ (կամ) համաձայնությունների նկատմամբ կիրառվում են լիազորագրերի համար սահմանված կարգն ու պայմանները: 5. Լիազորագիրը վավերացնելուց հետո նոտարն այն մուտքագրում է լիազորագրերի առցանց շտեմարան: 6. Լիազորագրից հրաժարվելու կամ լիազորագիրը դադարեցնելու մասին դիմում ստանալու դեպքում նոտարը համապատասխան տվյալները մուտքագրում է լիազորագրերի առցանց շտեմարան: (57-րդ հոդվածը լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն, փոփ., լրաց.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 7. ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ | Հոդված 58. | Ժառանգական գույքը պահպանելը | | ----- | ----- | 1. Ժառանգների, շահառուների եւ այլ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համար ժառանգության բացման վայրն սպասարկող նոտարը ձեռնարկում է Քաղաքացիական օրենսգրքով եւ սույն օրենքով սահմանված եւ ժառանգությունը պահպանելու ու կառավարելու համար անհրաժեշտ միջոցներ: 2. Ժառանգական գույքը պահպանելու եւ կառավարելու միջոցները նոտարը ձեռնարկում է ժառանգի, կտակակատարի, պարտատիրոջ, տեղական ինքնակառավարման մարմնի կամ ժառանգական գույքի պահպանման շահերից հանդես եկող այլ անձանց դիմումի հիման վրա: Անհրաժեշտության դեպքում նոտարն իրավունք ունի իր նախաձեռնությամբ միջոցներ ձեռնարկել ժառանգական գույքը պահպանելու կամ կառավարելու համար: Ժառանգությունը պահպանելու եւ կառավարելու միջոցները ձեռնարկվում են նոտարի սահմանած ժամկետի ընթացքում՝ հաշվի առնելով ժառանգության բնույթը (ժառանգական զանգվածը, դրա մեջ մտնող գույքի պահպանման հրատապությունը, ժառանգների թիվը եւ նրանց փոխհարաբերությունները եւ այլն), ժառանգական զանգվածի արժեքն ու ժառանգության տիրապետմանն անցնելու համար ժառանգներին անհրաժեշտ ժամանակը, բայց ոչ ավելի, քան մինչեւ ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը: Ժառանգությունը պահպանելու, զանգվածը պարզելու եւ կառավարելու ծախսերը հատուցում է դիմումատուն: (58-րդ հոդվածըլրաց.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 59. | Ժառանգության զանգվածի գույքագրումը | | ----- | ----- | 1. Ժառանգական գույքի պահպանության նպատակով նոտարն օրենքով սահմանված կարգով գույքագրում եւ կառավարում է ժառանգության զանգվածը: Ժառանգության զանգվածի գույքագրումը կատարվում է այդ գործողությանը մասնակցել ցանկացող շահագրգիռ անձանց եւ երկուսից ոչ պակաս վկայի մասնակցությամբ: 2. Գույքագրման արձանագրությունում պետք է նշվեն ժառանգության զանգվածի պահպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին դիմումը (հաղորդումը) ստանալու ամսաթիվը, գույքագրման ամսաթիվը, գույքագրմանը մասնակցող անձանց անունները, ազգանունները, բնակության վայրերը, ժառանգատուի անունը, ազգանունը, հայրանունը, նրա մահվան օրը, գույքագրվող զանգվածի գտնվելու վայրը, տեղեկատվություն այն մասին, թե արդյոք ժառանգատուին պատկանող բնակարանը, շենքը կամ այլ շինությունը կնքված են եղել մինչեւ նոտարի ներկայանալը եւ ում կողմից, չի խախտվել արդյոք կապարակնիքը կամ կնիքը, նաեւ գույքագրվող առարկաների մանրամասն նկարագիրը, դրանցից յուրաքանչյուրի գնահատման եւ մաշվածության աստիճանը: Գույքագրվող գույքի գնահատման համար նոտարն իր նախաձեռնությամբ կամ գույքագրման մասնակիցների պահանջով իրավունք ունի հրավիրել գույքը գնահատող մասնագետ: Արձանագրության յուրաքանչյուր էջի վերջում նշվում է գույքագրված առարկաների քանակային հանրագումարը, իսկ գույքագրումն ավարտելուց հետո՝ առարկաների ընդհանուր քանակային հանրագումարը: 3. Գույքագրման արձանագրության մեջ մտցվում է ժառանգատուի բնակարանում, շենքում կամ այլ շինությունում գտնվող ամբողջ գույքը: Առանձին առարկաների՝ ժառանգատուին պատկանելու մասին հարեւանների, հարազատների եւ այլ անձանց հայտարարությունները նույնպես մտցվում են գույքագրման արձանագրության մեջ, իսկ շահագրգիռ անձանց բացատրվում է այդ գույքը գույքագրումից հանելու մասին հայցադիմումով դատարան դիմելու կարգը: 4. Եթե գույքի գույքագրումն ընդհատվում կամ շարունակվում է մի քանի օր, ապա բնակարանը, շենքը կամ այլ շինությունը յուրաքանչյուր անգամ կնքում է նոտարը: Գույքագրման արձանագրությունում նշվում է գույքագրումը դադարեցնելու եւ վերսկսելու պատճառների ու ժամանակի մասին, ինչպես նաեւ բնակարանի, շենքի կամ այլ շինության հետագա բացումների ժամանակ կապարակնիքի եւ կնիքի վիճակի մասին: 5. Արձանագրության վերջում նշվում է այն քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը եւ բնակության վայրը, որի պահպանությանը հանձնված է գույքը, նրա անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը, երբ եւ ում կողմից է տրված այդ փաստաթուղթը: 6. Արձանագրությունը կազմվում է ոչ պակաս, քան երեք օրինակից: Բոլոր օրինակներն ստորագրում են նոտարը, շահագրգիռ անձինք, վկաները, գույքը գնահատողը (հրավիրված լինելու դեպքում) եւ այն անձը, որն ի պահ է ընդունել գույքը: 7. Եթե հնարավոր չէ ժառանգության զանգվածի պահպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկել (ժառանգատուի հետ ապրող ժառանգները կամ այլ անձինք առարկում են գույքագրման դեմ, ժառանգության զանգվածը գույքագրման չեն ներկայացնում, կամ այն դուրս է հանված եւ այլն), ապա նոտարը կազմում է համապատասխան արձանագրություն եւ այդ մասին հայտնում է շահագրգիռ անձանց եւ նոտարական պալատ: 8. Եթե ժառանգական գույքը գտնվում է տարբեր վայրերում, ապա ժառանգության բացման վայրի նոտարը ժառանգական գույքի համապատասխան մասի գտնվելու վայրի նոտարին ժառանգությունը պահպանելու կամ կառավարելու վերաբերյալ պարտադիր կատարման ենթակա հանձնարարություն է ուղարկում՝ այդ մասին տեղեկացնելով նոտարական պալատ: | Հոդված 60. | Նոտարի կողմից ժառանգության զանգվածը պահպանելու միջոցներ ձեռնարկելը | | ----- | ----- | 1. Ժառանգության զանգվածի մեջ մտնող կանխիկ դրամը կամ օտարերկրյա արժույթը մուծվում է նոտարի դեպոզիտ, իսկ արժույթը, թանկարժեք քարերից կամ մետաղներից պատրաստված գույքը պահատվության համար հանձնվում են բանկ՝ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: 2. Ժառանգության զանգվածի մեջ մտնող այն գույքի պահպանությունը, որը կարող է շրջանառության մեջ գտնվել թույլտվությամբ կամ լիցենզիայով, նոտարն իրականացնում է համապատասխան գույքի մասին օրենսդրությամբ սահմանված կարգով: 3. Ժառանգության զանգվածի մեջ մտնող սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում չնշված գույքը, եթե այն կառավարման կարիք չունի, նոտարը պահատվության պայմանագրով հանձնում է ժառանգներից մեկին, իսկ ժառանգներին հանձնելու անհնարինության դեպքում՝ մասնագիտացված կազմակերպությանը: 4. Եթե ժառանգության զանգվածում առկա է ոչ միայն պահպանելու, այլ նաեւ կառավարելու կարիք ունեցող գույք (տնտեսական ընկերակցության կամ ընկերության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմաս, արժեթղթեր, բացառիկ իրավունքներ եւ այլն), ապա նոտարը՝ որպես հավատարմագրային կառավարման հիմնադիր, կնքում է այդ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր: 5. Կառավարիչը, ժառանգները կամ այլ անձինք, որոնց հանձնվել է ժառանգական զանգվածի մեջ մտնող գույք, նախազգուշացվում են ժառանգական գույքը վատնելու, փչացնելու, թաքցնելու, օտարելու եւ ժառանգներին վնաս պատճառելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին: (60-րդ հոդվածըփոփ.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 61. | Ժառանգների պատասխանատվության ապահովման միջոցներ կիրառելը | | ----- | ----- | 1. Ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրն ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ծախսերը: 2. Ինչպես անմիջապես ժառանգության բացման, այնպես էլ ժառանգության ընդունման իրավունքի փոխանցման դեպքում ժառանգություն ստացած ժառանգը պատասխանատվություն է կրում այդ երկու հիմքերով ստացված գույքի արժեքի սահմաններում: Իրենց անցած ժառանգության գույքի արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն: 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծախսերի վճարումն ապահովելու նպատակով շահագրգիռ անձի դիմումի հիման վրանոտարը կարող է արգելանք դնել ժառանգների կողմից որպես ժառանգություն ստացած համապատասխան գույքի վրա՝ այդ մասին հայտնելով ժառանգներին, նրանց պարտատերերին ու իրավասու պետական մարմիններին: Սույն մասով նշված գույքը կարող է արգելանքից հանվել միայն բոլոր պարտատերերի համաձայնությամբ կամ ժառանգների կողմից սույն հոդվածի 1-ին մասով նշված պարտավորությունների կատարման դեպքում: (61-րդ հոդվածըփոփ., լրաց.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 8. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼԸ | Հոդված 62. | Ժառանգության իրավունքի վկայագիրը | | ----- | ----- | 1. Ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին տրվում է ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա՝ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետում: 1.1. Մահացած անձանց ժառանգները կարող են գրավոր դիմել ժառանգության բացման վայր հանդիսացող նոտարական տարածքի ցանկացած նոտարին եւ նրանից ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր: 1.2. Միեւնույն նոտարական տարածքում աշխատող նոտարներից նույն ժառանգատուի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալիս է այն նոտարը, որին առաջինն է տրվել ժառանգություն ընդունելու մասին դիմումը: 1.3. Անկախ միեւնույն տարածքում աշխատող նոտարների թվից՝ միեւնույն նոտարական տարածքում կարող է վարվել միայն ժառանգական գործերի հաշվառման եւ գրանցման մեկ ընդհանուր մատյան: 2. Ժառանգության ընդունման ժամկետը բաց թողած ժառանգը կարող է ժառանգությունն ընդունել ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությամբ, որը պետք է ներկայացվի գրավոր: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի՝ նախկինում տված ժառանգության իրավունքի վկայագիրն ամբողջությամբ կամ մասնակի չեղյալ համարելու եւ նոր վկայագիր տալու համար: 3. Անժառանգ գույքը համայնքին անցնելու դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է համայնքին՝ ի դեմս ղեկավարի: 4. Նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգությունն ընդունած բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում ժառանգության իրավունքի վկայագիր տված նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու եւ պաշտոնից ազատելու դեպքերի: (62-րդ հոդվածը փոփ., լրաց.19.10.16 ՀՕ-180-Ն, լրաց.13.06.18 ՀՕ-353-Ն, լրաց., փոփ. խմբ.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 63. | Ըստ օրենքի եւ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու պայմանները | | ----- | ----- | 1. Ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում ժառանգի ներկայացրած փաստաթղթերի հիման վրանոտարն ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը եւ վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը: 2. Մինչեւ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը նոտարը պարզում է նաեւ ժառանգությունում պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ նախազգուշացնելով ըստ կտակի ժառանգներին օրինական ժառանգների գոյությունը թաքցնելու համար պատասխանատվության մասին: 3. Եթե ժառանգը զրկված է օրինական ժառանգության իրավունք տվող ազգակցական կապի մասին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից կամ ազգակցական կապը հաստատող փաստաթղթերում առկա անճշտությունների պատճառով չի կարողանում ապացուցել ժառանգատուի հետ իր ազգակցական կապը, ապա այդ ժառանգը կարող է ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր՝ մնացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատական կարգով: (63-րդ հոդվածըլրաց., խմբ.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 9. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՑ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԲԱԺՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԵՐ ՏԱԼԸ | Հոդված 64. | Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելը կամ դրանից բաժինն առանձնացնելը | | ----- | ----- | 1. Ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջեւ ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունք ունեցող մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո: Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջեւ բաժանվել նրանց համաձայնությամբ: 2. Նոտարը ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության բոլոր մասնակիցների համատեղ դիմումի հիման վրավավերացնում է ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության բոլոր մասնակիցների կողմից կնքված համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու կամ բաժինն առանձնացնելու մասին համաձայնագիրը եւ դրա հիման վրա տալիս է նրանց պատկանող ընդհանուր կամ բաժնային գույքի համապատասխան բաժնի կամ մասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր: 3. Սեփականության իրավունքի վկայագիր տրվում է միայն այն գույքի նկատմամբ, որը հանդիսանում է համատեղ կամ բաժնային սեփականության մասնակիցների համատեղ կամ բաժնային սեփականությունը, եւ որն առկա է համաձայնագիրը վավերացնելու եւ վկայագիր տալու օրը: 4. Ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցներից մեկի մահվան դեպքում նրանց ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ ժառանգության բացման վայրի նոտարը սեփականության իրավունքի վկայագիր է տալիս ողջ մնացած մասնակցին կամ մասնակիցներին նրանց բոլորի գրավոր դիմումի հիման վրա՝ այդ մասին իրազեկ դարձնելով ժառանգությունն ընդունած ժառանգներին: Ծանուցագրի մեջ նշվում է ընդհանուր գույքի կազմը, որի բաժնի նկատմամբ ողջ մնացած մասնակիցը խնդրում է տալ սեփականության իրավունքի վկայագիր, ինչպես նաեւ պարզաբանվում են ողջ մնացած մասնակիցների (մասնակցի) գույքային պահանջները՝ ժառանգի կողմից վիճարկելու դեպքում դատարան դիմելու իրավունքը: 5. Ընդհանուր համատեղ սեփականության ողջ մնացած մասնակիցների համաձայնությամբ նոտարը կարող է տալ ընդհանուր գույքի՝ մահացած մասնակցի բաժնի չափի մասին սեփականության իրավունքի վկայագիր: 6. Եթե գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա նոտարի կողմից վավերացված համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու կամ բաժինն առանձնացնելու մասին համաձայնագրով կամ նոտարի կողմից տրված սեփականության իրավունքի վկայագրով նախատեսված իրավունքները ծագում են դրանց պետական գրանցման պահից: (64-րդ հոդվածըլրաց., փոփ.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 10. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ԿԱՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ | Հոդված 65. | Փաստաթղթերի պատճենների կամ փաստաթղթերի քաղվածքների իսկության վավերացումը | | ----- | ----- | 1. Նոտարը վավերացնում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց կողմից տրված եւ ստորագրված կամ ֆիզիկական անձանց կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների համապատասխանությունը բնօրինակին, եթե դա արգելված չէ օրենքով: 2. Քաղվածքի ճշտությունը կարող է վավերացվել միայն այն ժամանակ, երբ այն փաստաթուղթը, որից քաղվածք է հանվում, ներառում է մի քանի առանձին՝ միմյանց հետ կապ չունեցող հարցերի լուծում: Փաստաթղթի քաղվածքը պետք է վերարտադրի որոշակի հարցի վերաբերյալ փաստաթղթի լրիվ տեքստը: 3. Պատճենը պետք է համապատասխանի բնօրինակին՝ ուղղագրության, կետադրության, բառերի կրճատման առումով: 4. Օտար լեզվով կազմված փաստաթղթի պատճենը վավերացվում է միայն, եթե նոտարը տիրապետում է տվյալ օտար լեզվին: Եթե նոտարը չի տիրապետում համապատասխան օտար լեզվին, ապա օտար լեզվով կազմված փաստաթղթի պատճենը կարող է վավերացվել միայն այդ փաստաթղթի թարգմանությունը սույն օրենքով սահմանված կարգով վավերացվելուց հետո: 5. Ֆիզիկական անձի կողմից տրված փաստաթղթի պատճենի իսկությունը նոտարը վավերացնում է այն դեպքում, եթե փաստաթղթի վրա եղած ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը վավերացրել է նոտարը: 6. Նոտարը, վավերացնելով փաստաթղթի պատճենի իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի պատճենը համապատասխանում է բնօրինակին: (65-րդ հոդվածըփոփ.16.07.20 ՀՕ-390-Ն, 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 66. | Փաստաթղթի պատճենից հանված պատճենի իսկության վավերացումը | | ----- | ----- | 1. Նոտարը փաստաթղթի պատճենից հանված պատճենի իսկությունը վավերացնում է պայմանով, եթե պատճենի իսկությունը վավերացված է նոտարական կարգով, կամ եթե փաստաթղթի պատճենը տվել են այն պետական, տեղական ինքնակառավարման մարմինը, իրավաբանական անձը, որոնց կողմից տրվել է իսկական փաստաթուղթը: Վերջին դեպքում փաստաթղթի պատճենը պետք է շարադրված լինի տվյալ պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի ձեւաթղթի վրա եւ նշումով այն մասին, որ իսկական փաստաթուղթը գտնվում է վերջիններիս մոտ: (66-րդ հոդվածըփոփ.16.07.20 ՀՕ-390-Ն, խմբ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 11. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎՐԱ ԵՂԱԾ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ | Հոդված 67. | Փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացումը | | ----- | ----- | 1. Նոտարը վավերացնում է այն բոլոր փաստաթղթերի վրա եղած ֆիզիկական անձանց ստորագրությունների իսկությունը, որոնք չունեն գործարքի բնույթ: 2. Նոտարը, վավերացնելով ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ ստորագրությունը կատարել է որոշակի անձ: Գ Լ ՈՒ Խ 12. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅԱՆՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ (վերնագիրը լրաց. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 68. | Փաստաթղթերի թարգմանության իսկության եւ թարգմանչի ստորագրության իսկությանվավերացումը | | ----- | ----- | (վերնագիրը լրաց. 12.07.23 ՀՕ-265-Ն) 1. Նոտարը, վավերացնելով թարգմանության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի թարգմանության բովանդակությունը համապատասխանում է դրա բնօրինակի բովանդակությանը, եթե նա տիրապետում է համապատասխան լեզուներին: Եթե նա չի տիրապետում համապատասխան լեզուներին, ապա փաստաթուղթը թարգմանում է նոտարի կողմից վստահված թարգմանիչը, որի ստորագրության իսկությունը վավերացնում է նոտարը: 2. Նոտարը, վավերացնելով թարգմանչի ստորագրության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, ինչպես նաեւ փաստաթղթի թարգմանության բովանդակության համապատասխանությունը դրա բնօրինակի բովանդակությանը, այլ սոսկ հաստատում է թարգմանչի ստորագրության իսկությունը: (68-րդ հոդվածը լրաց., խմբ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 13. ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ՈՐՈՇԱԿԻ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ ՈՂՋ ԼԻՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ ՊԱՏԿԵՐՎԱԾ ԱՆՁԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆՈՒՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ | Հոդված 69. | Քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստի հաստատումը | | ----- | ----- | 1. Նոտարը քաղաքացու դիմումով հաստատում է նրա՝ որոշակի վայրում գտնվելու փաստը եւ տալիս է վկայագիր: 2. Անգործունակ ճանաչված անձի՝ որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատվում է նրանց օրինական ներկայացուցիչների (ծնողների, որդեգրողների, խնամակալի), ինչպես նաեւ այն կազմակերպությունների դիմումի հիման վրա, որոնց խնամքի տակ է անգործունակը: (69-րդ հոդվածըխմբ.19.10.16 ՀՕ-180-Ն) | Հոդված 70. | Անձի ողջ լինելու փաստը հաստատելը | | ----- | ----- | Նոտարը կարող է հաստատել, որ անձը ողջ է, եթե նա անձամբ ներկայացել է նոտարին, կամ որի մոտ անձամբ գնացել է նոտարը: Նոտարը ստուգում է անձի ինքնությունը եւ հաստատում նրա ողջ լինելու փաստը: Անձի ողջ լինելու փաստը հաստատող փաստաթղթում նշվում են անձի ազգանունը, անունն ու հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում՝ դրա առկայության դեպքում), նրա ծննդյան տարին, ամիսը, օրը, վայրը, բնակության վայրը, փաստի հաստատման տարին, ամիսը, օրը, ժամը, անձի գտնվելու վայրը, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ տեղեկություններ: | Հոդված 71. | Քաղաքացու նույնության հաստատումը լուսանկարում պատկերված անձի հետ | | ----- | ----- | Նոտարը հաստատում է քաղաքացու նույնությունը լուսանկարում պատկերված անձի հետ: Գ Լ ՈՒ Խ 14. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՅԼ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼԸ | Հոդված 72. | Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը փոխանցելը | | ----- | ----- | 1. Նոտարը կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը փոխանցում է այլ նոտարի,կազմակերպություններ կամ ֆիզիկական անձանց՝ ստորագրությամբ, կամ ուղարկում է նրանց փոստով՝ հետադարձ տեղեկացմամբ: 2. Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը դրանք ներկայացրած անձանց համաձայնությամբ կարող են փոխանցվել ֆաքսով, համակարգչային ցանցերի եւ տեխնիկական, էլեկտրոնային կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ առձեռն: Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթեր այլ նոտարի կարող են փոխանցվել էլեկտրոնային նոտարի համակարգի միջոցով: Դիմումների, հայտարարությունների կամ այլ փաստաթղթերի փոխանցման հետ կապված ծախսերը վճարում է այն անձը, որի խնդրանքով դիմումը, հայտարարությունը կամ այլ փաստաթուղթը փոխանցվում է: 3. Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը տված անձի պահանջով նրան համապատասխան տեղեկատվություն է տրվում դիմումի, հայտարարության կամ այլ փաստաթղթի փոխանցման մասին: (72-րդ հոդվածը լրաց. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 15. ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ ԴԵՊՈԶԻՏ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ՊԱՀՊԱՆԵԼԸ, ՀԱՆՁՆԵԼԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ | Հոդված 73. | Դրամական գումարներ եւ արժեթղթեր դեպոզիտ ընդունելը, պահպանելը եւ վերադարձնելը | | ----- | ----- | 1. Օրենքով նախատեսված դեպքերում նոտարը պարտավորությունների կատարման նպատակով պարտապաններից, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում դեպոզիտ է ընդունում դրամական գումարներ (Հայաստանի Հանրապետության դրամ կամ օտարերկրյա արժույթ) կամ արժեթղթեր՝ դրանք պարտատիրոջը հանձնելու նպատակով: Պարտապաններից պարտավորությունների կատարման համար դրամական գումարներ կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելիս նոտարը պահանջում է, որպեսզի դեպոզիտ հանձնող անձը (պարտապանը) իր դիմումում, բացի իր անունից (անվանումից) ու բնակության վայրից (գտնվելու վայրից), հստակ նշի նաեւ դեպոզիտ ստանալու լիազորություն ունեցող անձին եւ դրամը կամ արժեթղթերը որպես դեպոզիտ պահպանելու ժամկետները: Դրամը կամ արժեթղթերը դեպոզիտ հանձնած անձն իր դիմումով կարող է փոփոխություն կամ լրացում կատարել դեպոզիտի պայմանների մեջ: Դեպոզիտ հանձնած անձի դիմումով դեպոզիտը կարող է դադարել: Պետական արժեթղթերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով կատարվող գործառնությունների կարգը սահմանող նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նոտարը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից դեպոզիտ է ընդունում գրավադրված դրամական գումարներ՝ դրանք պարտատիրոջը հանձնելու նպատակով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դիմումում, բացի իր անվանումից ու գտնվելու վայրից, հստակ նշվում են նաեւ տեղեկություններ գրավատուի եւ գրավառուի ենթապահառուների վերաբերյալ եւ դրամը որպես դեպոզիտ պահպանելու ժամկետները: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր դիմումով կարող է փոփոխություն կամ լրացում կատարել դեպոզիտի պայմանների մեջ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դիմումով դեպոզիտը կարող է դադարել: 2. Նոտարը ծանուցում է պարտատիրոջը դրամական գումարների կամ արժեթղթերի մուտքի մասին եւ դրանք հանձնում է պարտատիրոջը՝ նրա դիմումով: 3. Դրամական գումարները կամ արժեթղթերը կարող են վերադարձվել դրանք դեպոզիտ հանձնած անձին օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի ուժով կամ այն անձի համաձայնությամբ, հօգուտ որի կատարվել է վճարը, կամ դատարանի վճռով: (73-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-77-Ն, խմբ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 74. | Դրամը կամ այլ արժեթղթերը պահպանելը | | ----- | ----- | 1. Նոտարը պարտավոր է պահպանել ստացված դրամը կամ արժեթղթերը: Նա գրանցամատյանում գրանցում է իրեն հանձնված դրամը կամ արժեթղթերը, որտեղ նշում է հանձնված դրամի գումարի չափը, այլ արժեթղթերի քանակը եւ արժեքը, դրանք հանձնողի ազգանունը, հանձնման ժամկետը եւ նպատակը, այն պարտավորությունը, որի կատարման համար հանձնվել է դրամը կամ արժեթղթերը: 2. Նոտարն առանց հաստատման փոխանցում է դրամը կամ արժեթղթերը այն մարմնին կամ անձին, ում համար նախատեսված է այդ փոխանցումը՝ ստանալով փոխանցման համար անդորրագիր: (74-րդ հոդվածը փոփ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 75. | Դրամի եւ արժեթղթերի հանձնման անհնարինությունը | | ----- | ----- | Եթե նոտարն օբյեկտիվ պատճառներով նախատեսված ժամկետում չի կարող կատարել իրեն հանձնարարված փոխանցումը, ապա ստանալուց 15 օրվա ընթացքում նա պարտավոր է վերադարձնել դրանք, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա այն ի պահ հանձնել դատարանին կամ իր դեպոզիտի հաշվին՝ այդ մասին պատվիրված նամակով տեղեկացնելով դրամը եւ արժեթղթերը հանձնած անձին: | Հոդված 76. | Դրամը եւ արժեթղթերը հանձնելու իրավաբանական հետեւանքները | | ----- | ----- | 1. Դրամը եւ արժեթղթերը նոտարին հանձնելը պարտավորության կատարում է: 2. Սույն օրենքի 73-75-րդ հոդվածներով նախատեսված կարգն իրականացվում է նաեւ այն դեպքում, երբ նոտարը, օրենքի համաձայն, ի պահ է ընդունում փաստաթղթեր, դրամ, արժեթղթեր, ժառանգական գույք կամ այլ առարկաներ: Գ Լ ՈՒ Խ 16. ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ Ի ՊԱՀ ԸՆԴՈՒՆԵԼԸ | Հոդված 77. | Փաստաթղթերն ի պահ ընդունելը | | ----- | ----- | 1. Նոտարն իրավունք ունի ընդունել օրենքին չհակասող ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝ էլեկտրոնային կրիչի վրա: Նոտարը փաստաթղթերն ի պահ է ընդունում հանձնման-ընդունման արձանագրությամբ: Արձանագրության մեկ օրինակը մնում է նոտարի մոտ, իսկ մյուս օրինակը տրվում է փաստաթղթերն ի պահ հանձնած անձին: Փաստաթուղթն ի պահ է ընդունվում ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Նշված ժամկետը լրանալուց հետո փաստաթուղթը հանձնողի դիմումով դրա պահելու ժամկետը յուրաքանչյուր անգամ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան մեկ տարով: 2. Նոտարը պատասխանատվություն է կրում ի պահ հանձնված փաստաթղթերի պահպանության համար: 3. (մասն ուժը կորցրել է 12.07.23 ՀՕ-265-Ն) (77-րդ հոդվածը փոփ., խմբ.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 78. | Ի պահ ընդունած փաստաթղթերը վերադարձնելը եւ դրանցից քաղվածքներ տալը | | ----- | ----- | 1. Ի պահ ընդունած փաստաթղթերը վերադարձվում են դրանք հանձնողին կամ օրինական կարգով լիազորված անձին՝ հանձնման-ընդունման արձանագրության օրինակը ներկայացնելու դեպքում կամ դատարանի որոշմամբ: Փաստաթուղթը վերադարձվում է դրա հանձնողին սույն օրենքի 77-րդ հոդվածով նախատեսված պահելու ժամկետը լրանալու օրը: Եթե նոտարի կողմից պահվող փաստաթղթի ժամկետը լրանալու հաջորդ օրն այն հանձնած անձը չի ներկայանում փաստաթուղթն ստանալու, ապա նոտարը պատասխանատվություն չի կրում այդ փաստաթղթի հետագա պահպանման համար: 2. Նոտարը պարտավոր է տալ իրեն ի պահ հանձնված փաստաթղթերի պատճեններ, փաստաթղթերից քաղվածքներ եւ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկանքներ դրանք ի պահ հանձնած անձանց՝ նրանց ժառանգների պահանջով եւ հաշվին, ինչպես նաեւ դատարանի որոշմամբ: (78-րդ հոդվածը փոփ., խմբ.12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 17. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ | Հոդված 79. | Դատարանում կամ իրավապահ մարմիններում գործ հարուցելու նպատակով անհրաժեշտ ապացույցների ապահովումը | | ----- | ----- | 1. Շահագրգիռ անձանց դիմումով նոտարը կատարում է ապացույցների ապահովում, որոնք կարող են անհրաժեշտ լինել դատարանում կամ իրավապահ մարմիններում գործ հարուցելու համար, եթե հիմքեր կան ենթադրելու, որ ապացույցներ ներկայացնելը հետագայում կարող է դժվարանալ կամ անհնարին դառնալ: 2. Նոտարն ապացույցներ չի ապահովում այնպիսի գործերով, որոնք գտնվում են դատարանի վարույթում: | Հոդված 80. | Նոտարի գործողությունները ապացույցներն ապահովելիս | | ----- | ----- | 1. Ապացույցների ապահովման նպատակով նոտարը հարցաքննում է վկաների, կատարում է գրավոր կամ իրեղեն ապացույցների զննում, նշանակում է փորձաքննություն, ինչպես նաեւ կատարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ապացույցների ապահովմանն ուղղված այլ գործողություններ: 2. Ապացույցների ապահովման դատավարական գործողություններ կատարելիս նոտարը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով եւ օժտված է օրենսգրքով նախատեսված համապատասխան լիազորություններով: 3. Նոտարն ապացույցների ապահովման ժամանակի եւ տեղի մասին ծանուցում է կողմերին ու շահագրգիռ անձանց, սակայն նրանց չներկայանալը արգելք չէ ապացույցների ապահովման գործողություններ կատարելու համար: Ապացույցների ապահովումն առանց կողմերի ու շահագրգիռ անձանց հրավիրման կարող է կատարվել միայն անհետաձգելի կամ այնպիսի դեպքում, երբ չի կարելի որոշել, թե հետագայում ով պետք է մասնակցի գործին: 4. Հրավիրված վկայի կամ փորձագետի չներկայանալու դեպքում նոտարն այդ մասին հաղորդում է վկայի կամ փորձագետի բնակության վայրի դատարան՝ համապատասխան միջոցներ ձեռք առնելու համար: 5. Նոտարը վկային եւ փորձագետին նախազգուշացնում է ակնհայտ սուտ ցուցմունք կամ եզրակացություն տալու եւ դրանք տալուց հրաժարվելու պատասխանատվության մասին: | Հոդված 81. | Փաստաթուղթը ներկայացնելու ժամանակը հաստատելը | | ----- | ----- | 1. Ժամանակը, երբ փաստաթուղթը ներկայացվել է նոտարին կամ նոտարի մասնակցությամբ այլ անձի, հաստատում է նոտարը: 2. Անձի պահանջով նոտարը պարզում է այն անձի ինքնությունը, որը ներկայացրել է փաստաթուղթը եւ փաստաթուղթը ստացողի ինքնությունը: Գ Լ ՈՒ Խ 17.1 (գլուխըլրաց.19.10.16 ՀՕ-180-Ն) ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐ ՀԱՍՏԱՏԵԼԸ | Հոդված 81.1. | Իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատելը | | ----- | ----- | 1. Նոտարը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը: 2. Նոտարը հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող հետեւյալ փաստերը. 1) անձանց ազգակցական հարաբերությունները. 2) անձի՝ ուրիշի խնամքի տակ լինելը. 3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության եւ մահվան գրանցումը. 4) անձի՝ որոշակի ժամանակում եւ որոշակի հանգամանքներում մահը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը. 5) ժառանգությունն ընդունելը եւ (կամ) ժառանգության բացման վայրը. 6) դժբախտ պատահարը. 7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը, բացառությամբ անձնագրի եւ զինվորական փաստաթղթերի. 8) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը. 9) անհաղթահարելի ուժի առկայությունը. 10) անձանց բանավոր հայտարարությունները: 3. Նոտարը օրենքով նախատեսված դեպքերում հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր: 4. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաեւ բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ: 4.1. Դիմողի գրավոր միջնորդության հիման վրա նոտարը ցուցմունք է վերցնում վկայից: Վկայի ներկայությունն ապահովում է դիմողը: Նոտարի մոտ ցուցմունք տալը վկայի իրավունքն է: Նոտարը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ վկան ստորագրում է, եւ որը կցվում է նոտարական գործին: Ցուցմունքն արձանագրում է նոտարը, այն ստորագրում է վկան, եւ արձանագրությունը կցվում է նոտարական գործին: Ցուցմունքը կարող է նաեւ ձայնագրվել, որի դեպքում ձայնագրման կրիչը կցվում է նոտարական գործին: Վկայից ցուցմունք վերցնելիս նոտարը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են սույն հոդվածի դրույթների նկատմամբ: 5. Նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլարտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը: 6. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձեւակերպելու համար: 7. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը կարող է օգտագործվել միայն նոտարական ակտում նշված նպատակով: 8. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը պետք է բովանդակի՝ 1) սույն օրենքի 36.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները. 2) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, որը հաստատվում է տվյալ նոտարական ակտով. 3) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու կամ մերժելու հիմքերը. 4) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու նպատակը: 9. Նոտարն ընդունում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտ, եթե՝ 1) ներկայացված փաստաթղթերը կամ վկայի ցուցմունքըբավարար են իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու համար. 2) հաստատման ենթակա իրավաբանական նշանակություն ունեցող փաստը բխում է ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներից կամ վկայի ցուցմունքից. 3) բացակայում է նյութաիրավական նորմերի պահանջների հետ անհամապատասխանությունը. 4) դիմողը հնարավորություն չունի այլ արտադատականկարգով ստանալու կամ վերականգնելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող փաստաթղթերը, կամ դրա հնարավորությունն օրենքի ուժով սպառված է. 5) պահպանված են սույն հոդվածի 4-րդ մասի պահանջները, վկայից ցուցմունք վերցնելու դեպքում՝ նույն հոդվածի 4.1-ին մասի պահանջները. 6) իրավաբանական նշանակություն ունեցող փաստն անվիճելի է: 10. Սույն հոդվածի 9-րդ մասի պահանջները պահպանված չլինելու դեպքում նոտարը մերժում է փաստի հաստատումը: (81.1-ին հոդվածըլրաց.16.07.20 ՀՕ-390-Ն, խմբ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) | Հոդված 81.2. | Նոտարի կողմից անձանց բանավոր հայտարարությունները հաստատվելը | | ----- | ----- | 1. Նոտարը հաստատում է անձի կողմից իր մոտ արված բանավոր հայտարարությունը, որին կցվում է նաեւ այդ անձի տված հայտարարությունը ճշմարտացի լինելու երդման հավաստիացումը: 2. Երդման հավաստիացումը կատարվում է նոտարի մոտ առնվազն երկու վկաների ներկայությամբ՝ բանավոր հայտարարելով եւ երդման հավաստիացումը երդվող անձի կողմից ստորագրվելու միջոցով: Երդմամբ ֆիզիկական անձը հավաստում է արված հայտարարության ճշմարտացիությունը եւ ստորագրում է իր հայտարարությունն ու երդման հավաստիացումը: Վկաները ստորագրությամբ հավաստում են, որ հայտարարությունը եւ երդման հավաստիացումը կատարվել են իրենց ներկայությամբ: 3. Երդման հավաստիացմամբ անձը հաստատում է, որ տեղյակ է կեղծ երդում տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին: 4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով նոտարի հաստատած բանավոր հայտարարություններն ապացուցողական ուժ ունեն դատարանում, այլ պետական մարմիններ եւ նոտարին ներկայացնելիս: (81.2-րդհոդվածըփոփ. 12.07.23 ՀՕ-265-Ն) (12.07.23 ՀՕ-265-Նօրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 18. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԿԱՄ ԿՈԼԵԳԻԱԼ ԱՅԼ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ | Հոդված 82. | Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրության վավերացումը | | ----- | ----- | 1. Եթե նոտարը կազմակերպության կողմից հրավիրվում է վավերացնելու անցկացվող նիստի կամ ժողովի արձանագրությունները, ապա նոտարը միայն վավերացնում է նիստի կամ ժողովի այն արձանագրությունը, որում գրի են առնվել այն ամենը, ինչը տեղի է ունեցել եւ հաստատվել իր ներկայությամբ, ինչպես նաեւ նիստի կամ ժողովի անցկացման ժամը եւ վայրը, նիստում կամ ժողովում ընդունված որոշումները: 2. Արձանագրությունն ստորագրում են նիստը կամ ժողովը նախագահողը եւ քարտուղարը: 3. Նոտարը գրանցում է կատարում նիստը կամ ժողովը նախագահողի ինքնության մասին եւ նրա ցանկությամբ հաստատում է այլ մասնակիցների ինքնությունը: Գ Լ ՈՒ Խ 18.1 (գլուխըլրաց.19.10.16 ՀՕ-180-Ն) ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ | Հոդված 82.1. | Ընդհանուր դրույթներ կատարողական մակագրության վերաբերյալ | | ----- | ----- | 1. Պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու՝ պարտատիրոջ պահանջը կատարելու համար նոտարն իր վավերացրած, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով, գործարքի վերաբերյալ կատարում է կատարողական մակագրություն: 2. Կատարողական մակագրությունը կատարվում է, եթե կողմերի միջեւ կնքվել է նոտարական կարգով վավերացված համաձայնագիր, որով կողմերը համաձայնվում են տվյալ նոտարի վավերացրած գործարքից բխող գումար վճարելու կամ գույք (փաստաթուղթ) հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պարտավորությունը չկատարելու դեպքում նոտարի կողմից կատարողական մակագրություն կատարվելու վերաբերյալ, կամ եթե նման համաձայնություն ի սկզբանե նախատեսված է եղել նոտարի կողմից վավերացվող գործարքում: 3. Կատարողական մակագրությունը կատարվում է, եթե կողմերի համաձայնությամբ դրամական գումարներ կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու՝ պարտապանի պարտավորությունը կատարվելու է նոտարական ակտեր կայացնելու կամ նոտարական գործողություններ կատարելու միջոցով, բացառությամբ էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի: Էլեկտրոնային եղանակով վավերացված էլեկտրոնային պայմանագրից բխող դրամական պարտավորությունը կատարված չլինելու դեպքում կատարողական մակագրությունը կատարվում է, եթե՝ 1) պարտապանը սույն օրենքի 82.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, նոտարին չի ներկայացնում պարտավորությունը կատարելու վերաբերյալ ապացույց, կամ 2) պարտավորությունների վերաբերյալ էլեկտրոնային համակարգի առկայության եւ այդ համակարգին նոտարի հասանելիության դեպքում նոտարը ստուգել է, որ այդ պարտավորության կատարումը տեղի չի ունեցել: Չկատարված պարտավորության վերաբերյալ կատարողական մակագրությունը տրվում է չկատարված պարտավորության մասով: 4. Կատարողական մակագրությունը կատարվում է պարտատիրոջ դիմումի հիման վրա՝ կատարողական մակագրության թերթ տրամադրելով: (82.1-ին հոդվածը լրաց. 13.12.17 ՀՕ-316-Ն) | Հոդված 82.2. | Կատարողական մակագրության թերթ տալու պայմանները | | ----- | ----- | 1. Կատարողական մակագրության թերթը տրվում է հետեւյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե՝ 1) ներկայացվում են նոտարական կարգով վավերացված փաստաթղթեր, որոնք հաստատում են պարտատիրոջ հանդեպ պարտապանի անվիճելի պարտավորությունը, եւ բացակայում է պարտատիրոջ հանդիպական պարտավորությունը, իսկ էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթղթերի դեպքում ներկայացվում են պարտապանի պարտավորության չափի, այդ պարտավորության չափի հաշվարկի վերաբերյալ տեղեկանք եւ նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթղթերը. 2) առկա են սույն օրենքի 82.1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հիմքերը. 3) պարտատերը ներկայացնում է պարտքը բռնագանձելու կամ չկատարված պարտականությունը կատարելու համար նոտարին կատարողական մակագրություն տալու համար դիմելու մասին պարտապանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով ծանուցելու վերաբերյալ ապացույց. 4) լրացել է պարտավորության կատարման՝ նոտարի վավերացրած գործարքով նախատեսված ժամկետը, կամ պարտատիրոջ մոտ նոտարի վավերացրած գործարքի հիման վրա առաջացել է պարտավորության կատարում պահանջելու իրավունք. 5) առերեւույթ չի լրացել օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը: 2. Կատարողական մակագրության թերթը տրվում է երկու օրինակից, որոնցից մեկը պարտատիրոջ ներկայացրած փաստաթղթերի հետ կցվում է նոտարական գործին՝ «երկրորդ օրինակ» նշումով, մյուսը տրվում է պարտատիրոջը: 3. Յուրաքանչյուր չկատարված պարտականության մասով տրվում է առանձին կատարողական մակագրության թերթ: 4. Նոտարին ներկայացված փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են պարտատիրոջը՝ նոտարական գործում թողնելով փաստաթղթի բնօրինակի՝ նոտարի կնիքով վավերացված պատճենը: 5. Կատարողական մակագրության թերթի օրինակելի ձեւաթուղթը հաստատում է արդարադատության նախարարը: 6. Կատարողական մակագրության թերթը տրվում է դիմում ներկայացնելուց հետո: Սույն օրենքի 82.1-ին հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում կատարողական մակագրության թերթը տրվում է երկշաբաթյա ժամկետը լրանալուց, իսկ պարտավորությունների վերաբերյալ էլեկտրոնային համակարգով նոտարի կողմից պարտավորության չկատարման փաստն ստուգելուց հետո՝ երեք օրվա ընթացքում: (82.2-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ.13.12.17 ՀՕ-316-Ն, լրաց. 09.07.19 ՀՕ-130-Ն) | Հոդված 82.3. | Կատարողական մակագրությամբ բռնագանձման կարգը | | ----- | ----- | 1. Կատարողական մակագրության թերթը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: (գլուխըլրաց.19.10.16 ՀՕ-180-Ն) Գ Լ ՈՒ Խ 18.2 ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼԸ (գլուխը 23.12.22 ՀՕ-586-Ն օրենքիլրացման մասովուժի մեջէ մտնումվճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից) (23.12.22 ՀՕ-586-Նօրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 18.3 ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿՎԵԼԸ (գլուխը 26.06.23 ՀՕ-229-Նօրենքիլրացման մասովուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից) (26.06.23 ՀՕ-229-Նօրենքն ունիեզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ) Գ Լ ՈՒ Խ 19. ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ | Հոդված 83. | Օտարերկրյա իրավունքի նորմերի կիրառումը | | ----- | ----- | Նոտարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կիրառում է օտարերկրյա իրավունքի նորմեր: Նոտարն ընդունում է օտարերկրյա իրավունքի պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենքին կամ միջազգային պայմանագրերին: Նոտարը վավերացման մակագրություններ է կատարում օտարերկրյա օրենսդրությամբ նախատեսված ձեւով կազմված փաստաթղթերի վրա, եթե դա չի հակասում օրենքին կամ միջազգային պայմանագրերին, եւ եթե նոտարը տիրապետում է օտարերկրյա օրենսդրությանը: | Հոդված 84. | Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար նոտարական գործողություն կատարելը | | ----- | ----- | Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը կարող է անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով դիմել նոտարական գործողությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով: | Հոդված 85. | Ժառանգական գույքը պահպանելը եւ ժառանգության իրավունքի վկայագիր տալը | | ----- | ----- | Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի մահից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում մնացած գույքի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու մահից հետո օտարերկրյա քաղաքացուն հասանելիք գույքի պահպանության, ինչպես նաեւ այդպիսի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալու հետ կապված գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: | Հոդված 86. | Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված լիազորագիրը | | ----- | ----- | Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված եւ գործողության ժամկետի մասին նշում չպարունակող՝ նոտարի վավերացրած լիազորագիրը ուժը պահպանում է մինչեւ լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը: | Հոդված 87. | Նոտարի կողմից արտասահմանում կազմված փաստաթղթերի ընդունումը | | ----- | ----- | Այլ պետությունների իրավասու մարմինների պաշտոնատար անձանց մասնակցությամբ կազմված կամ նրանց կողմից տրված փաստաթղթերը նոտարն ընդունում է, եթե դրանք սահմանված կարգով վավերացրել են Հայաստանի Հանրապետության հյուպատոսական մարմինները, բացառությամբ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: | Հոդված 88. | Այլ պետությունների արդարադատության մարմինների հետ նոտարի հարաբերությունները | | ----- | ----- | Այլ պետությունների արդարադատության մարմինների հետ նոտարի հարաբերությունների կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով: | Հոդված 89. | Այլ պետությունների մարմիններում գործեր վարելու համար պահանջվող ապացույցների ապահովումը | | ----- | ----- | Նոտարն ապահովում է այլ պետությունների մարմիններում գործեր վարելու համար պահանջվող ապացույցներ: | Հոդված 90. | Միջազգային պայմանագրերը | | ----- | ----- | Եթե միջազգային պայմանագիրը նոտարի իրավասությանն է վերապահում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված նոտարական գործողությունների կատարումը, ապա նոտարն այդ նոտարական գործողությունը կատարում է արդարադատության նախարարության սահմանած կարգով: Գ Լ ՈՒ Խ 20. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ | Հոդված 91. | Անցումային դրույթներ | | ----- | ----- | 1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված պետական նոտարները շարունակում են իրենց գործունեության վայրում իրականացնել սույն օրենքով նախատեսված գործողությունները՝ մինչեւ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով նոր նոտարների նշանակումը: Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված եւ իրենց գործունեությունը շարունակող պետական նոտարների վրա տարածվում են նոտարների համար սույն օրենքով նախատեսված իրավունքները, պարտականությունները, երաշխիքներն ու արտոնությունները: 2. Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված պետական նոտարների, ինչպես նաեւ նոտարների նոր թեկնածուների որակավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամիս հետո: 3. Արդարադատության նախարարի կողմից նոր նոտարների նշանակումն իրականացվում է սույն օրենքն ընդունելու օրվանից չորս ամիս հետո: Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված եւ որակավորման քննություն հանձնած նոտարներն առանց ընտրության նշանակվում են որպես նոտարներ՝ իրենց նախկին գործունեության վայրի նոտարական տարածքում: Այդ նոտարները կարող են այլ նոտարական տարածք փոխադրվել միայն իրենց դիմումի համաձայն՝ նոր վայրում թափուր տեղի առկայության դեպքում: Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված եւ որակավորման քննություն հանձնած նոտարներն իրավունք ունեն իրենց նոտարական գործունեությունն իրականացնել նախկին նոտարական գրասենյակների տարածքներում, որոնք նրանց են հատկացվում անհատույց օգտագործման համար: 4. Որակավորման քննություններ չհանձնած նախկին նոտարները շարունակում են նոտարական գործունեություն իրականացնել երեք ամիս ժամկետով, որի ընթացքում իրավունք ունեն սույն օրենքով սահմանված կարգով հանձնել որակավորման քննություններ: Նշված ժամկետում որակավորման քննություններ չհանձնած նոտարներն ազատվում են զբաղեցրած պաշտոնից: 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից չորս ամիս հետո արդարադատության նախարարը հրավիրում է նոտարական պալատի հիմնադիր ժողով, որին իրավունք ունեն մասնակցել միայն որակավորման քննություններ հանձնած նոտարները: 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոտարի պաշտոն զբաղեցնելու ցանկություն հայտնած անձանց վրա չի տարածվում սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված առնվազն մեկ տարվա ստաժավորման պահանջը: 7. Սույն հոդվածով նախատեսված որակավորման քննություններն անցկացնելիս չեն կիրառվում սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ եւ 9-րդ կետերի պահանջները: 8. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված նոտարի ստաժորների ստաժորությունը շարունակվում է համապատասխան նոտարների մոտ մինչեւ ստաժավորման մեկ տարվա ժամկետի ավարտը: 9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում, կառավարությունը նոտարական պալատին հատկացնում է համապատասխան տարածք: Գ Լ ՈՒ Խ 21. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ | Հոդված 92. | Օրենքի ուժի մեջ մտնելը | | ----- | ----- | 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 1-ից: 2. Ուժը կորցրած ճանաչել «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքը: | Հայաստանի Հանրապետության <br> Նախագահ | Ռ. Քոչարյան | | ----- | ----- | | Երեւան <br> 27 դեկտեմբերի 2001 թ. <br> ՀՕ-274 | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181131
04.12.2001
[ "Օրենք" ]
www.arlis.am
ԿՀՎ ղեկավարը խոսել է ռուսական կիբերհարձակումների մասին ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանը նախազգուշացրել է ռուսներին այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները նույնպես հնարավոր է, որ համարժեք կիբերհարձակումներ ձեռնարկեն ռուսական սերվերների վրա: Նման հարձակումների պատասխանատվությունը ամերիկյան հատուկ ծառայությունները դրել են Մոսկվայի վրա, քանի որ սկզբում հենց ռուսներն են սկսել նման գործելաոճը: Այս մասին հայտնում է NPR ռադիոկայանը: Նշենք, որ այս տարվա հոկտեմբերից ամերիկյան հատուկ ծառայությունները պարբերաբար մեղադրում էին ռուսներին իրենց կողմից ձեռնարկված կիբերհարձակումների առնչությամբ, որոնք իրականացվել են ինչպես պետական հաստատությունների, այնպես էլ կուսակցությունների սերվերների վրա: Այս մեղադրանքները հերքվել են Մոսկվայի կողմից:
https://hraparak.am/post/591f9398e3d84d0d37fc39ad
2016-12-23
[]
hraparak.am
Հունվարից փոփոխություններ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում կառուցվածքային փոփոխություններ են, կազմակերպչական ձեւն է փոխվում, տորաբաժանումներն են վերանվանվում: ՍԱՏՄ-ում, որն իրականացնում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն, անհանգիստ իրավիճակ է: Աշխատակազմն անորոշության մեջ է: Բուսասանիտարիայի տեսչության աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ նման ստորաբաժանում հունվարի 1-ից չի լինելու: Տեսչական մարմնից պարզաբանեցին, որ մեծ փոփոխություն տեղի չի ունենալու, պարզապես նախկին տեսչությունները՝ սննդի անվտանգության, բուսասանիտարական, անասնաբուժական, դառնալու են վարչություններ: Տրամաբանությունը հետեւյալն է. նախկինում կար «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, որը ստեղծվել էր 2010 թվականին եւ գործում էր գյուղնախարարության կառուցվածքում: 2018 թվականից, տեսչական մարմինների մասին օրենքի ընդունումից հետո, ՍԱՊԾ-ն դարձավ տեսչական մարմին, եւ, բնականաբար, դրա կազմի մեջ մտնող երեք տեսչություններն այլեւս չէին կարող պահպանել նախկին տեսքը, լինել տեսչություններ՝ տեսչության մեջ: Այժմ դրանք վերածվում են վարչությունների: «Նույն գործառույթները պահում են, պարզապես փոխվում է անունը»,- ասաց ՍԱՏՄ մամուլի պատասխանատուն՝ վստահեցնելով, որ կադրային կրճատումներ չեն լինելու: Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Կային ստորաբաժանումներ, որոնք այլեւս չեն լինելու: Օրինակ, վերանում են անձնակազմի կառավարման, կադրերի բաժինները, ֆինանսատնտեսական վարչությունը: Այդ գործառույթները տեսչական մարմնից հանվում են եւ փոխանցվում ՀՀ կառավարությանը: Ընդհանուր բաժինը, ըստ ՍԱՏՄ-ին մոտ մեր աղբյուրի, նույնպես որպես առանձին ստորաբաժանում չի լինելու: Այն կլանվելու է, փաստաթղթաշրջանառության եւ իրավաբանական վարչության մասն է կազմելու: Վերանում է տնտեսական բաժինը, եւ եթե, օրինակ, ապակի ջարդվի, կամ ավտոմեքենա փչանա, ապա «ռեմոնտի» գործը նույնպես կառավարությունն է անելու: Նախկինում կային նաեւ մեթոդոլոգիայի, պլանավորման, միջազգային կապերով զբաղվող բաժիններ: Դրանք էլ չեն լինելու: «Իրենք էլ չգիտեն՝ ինչ են պահում, ինչ են տանում: Արդեն մի քանի ամիս է՝ կառուցվածք պետք է մշակեն, բայց չկա»,- ասում է աշխատակիցներից մեկը՝ ստիպելով մեզ 7 անգամ երդվել, որ իր անունը չենք գրի: Ըստ նախնական ժամանակացույցի, ՍԱՏՄ նոր կառուցվածքը պետք է պատրաստ լիներ օգոստոսից: Հիմա նոր ժամկետ են նշում՝ մինչեւ հունվար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղարը հերքում է սա՝ ասելով, որ ժամկետային սահմանափակում երբեք չի եղել: Այնուամենայնիվ, գործընթացը չի կարող տեւել անսահմանափակ երկար: Ինչպե՞ս են լուծվելու կադրային հարցերը, նոր ստեղծվող վարչություններում կրճատումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ: Այս հարցերին կառույցից խոստացան պատասխանել գրավոր՝ տեղեկացնելով, որ մոտ 300 աշխատակցից ոչ մեկին էլ չեն ազատելու գործից: Տեղեկությունն այս հաստատվում է ներսից ստացված տվյալներով: Սակայն գործազրկության վտանգը շատերի համար ռեալ է: Նախ, արդեն տեսանք, որ մի քանի բաժիններ չեն լինելու, իսկ դրանց աշխատակիցներին, ամենայն հավանականությամբ, աշխատանք կառաջարկվի մարզային ստորաբաժանումներում՝ Բագրատաշեն, Բավրա, Մեղրի, Գոգավան, այլ կետեր, որոնք գրեթե բոլորն էլ ունեն աշխատողների զգալի պակաս: Եվ ոչ բոլոր քաղծառայողները պատրաստ կլինեն գնալ շրջաններ: Հիշեցնենք, որ սննդի անվտանգության ծառայությունը բարդ կառուցվածք ունի, եւ ՀՀ բոլոր մաքսակետերում այն ներկայացված է: Կառույցի նախկին ղեկավարները՝ Աբրամ Բախչագուլյանը, Իշխան Կարապետյանը, Արմեն Հայրապետյանը, աշխատում էին պահպանել այս մարմնի համեմատական անկախությունը գյուղնախարարության կառուցվածքում:
https://hraparak.am/post/3aaaa88b3a14dfec4dde3fc9b858fa19
2019-12-10
[]
hraparak.am
Բրյուսելում ընթանում Է ահաբեկչության դեմ պայքարի հարցերին նվիրված արտահերթ նիստ ԲՐՅՈՒՍԵԼ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունն այսօր Բրյուսելում անցկացնում Է ահաբեկչության դեմ պայքարի՝ Եվրամիության փորձագիտական խմբի արտահերթ նիստը, որը նվիրված Է Նորվեգիայում կատարված կրկնակի ահաբեկչական գործողությանը, որի հետեւանքով զոհվել Է ավելի քան 70 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Եվրամիությունում Լեհաստանի մշտական ներկայացուցչության աշխատակիցը: Նրա խոսքով՝ նիստի նպատակն Է տեղեկատվության եւ կարծիքների փոխանակումը, ոչ մի կարգի որոշումներ չեն սպասվում: Ենթադրվում Է, որ փորձագետները Նորվեգիայի իշխանությունների հետ համատեղ կքննարկեն Եվրոպայում ահաբեկչական գործողությունների կանխման հարցերը: Հանդիպմանը մասնակցում Է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Եվրամիության համակարգող Ժիլ դը Կերկովը:
https://armenpress.am/arm/news/659814.html
2011-07-28
[]
armenpress.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 10սեպտեմբերի 2009 թվականի N 752-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Տ. Սարգսյան | | ----- | ----- | | 2009 թ. սեպտեմբերի 10 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=53663
10.09.2009
[ "Որոշում" ]
www.arlis.am
Հարություն Վեզնեյան Հարություն (Արթին) Վեզնեյան (Վեզնեճյան) , հայ բժիշկ: Կենսագրություն Ծնվել է 1875/1883 թվականին, Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Հյուսեյնիկ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1900 թվականին ավարտել է Խարբերդի նահանգի իդադիե (միջնակարգ) կամ «Սուլթանիե» վարժարանը: 1900-1907 թվականներին սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում: Ուսանելու ընթացքում ստացել է ԱՄՆ-ում բնակվող 2 եղբայրների նյութական օգնությունը: 1907 թվականից Թալաս, ապա Զիլե քաղաքների թաղապետական բժիշկ է աշխատել: 1910 թվականին եղբայրներին տեսակցելու նպատակով մեկնել է ԱՄՆ Քոննեքթիքեթի նահանգի Նյու Հեյվըն քաղաքը, ուր վիրաբուժության գծով կատարելագործման դասընթացի է մասնակցել: Վերադառնալով հայրենիք, Խարբերդի թաղապետական բժիշկ է նշանակվել: 1912 թվականին ամուսնացել է Մեզիրեի հանրածանոթ Հարություն էֆենդի Խարփութլյանի դստեր՝ Արաքսի հետ եւ ունեցել Մասիս որդուն, որը հրաշքով փրկվելով կոտորածներից, հետագայում դարձել է դեղագործ եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ի Փրովիդենս քաղաքում: 1914 թվականի գարնանը Մեզիրեի քաղաքապետական կամ Հյուսեյնիկ գյուղի բժիշկ է նշանակվել: Եղել է ՀԲԸՄ-ի անդամ: 1914 թվականի աշնանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ եւ զինվորական բժիշկ ծառայել: 1915 թվականին ձերբակալվել է, բանտարկվել ու տարագրվել դեպի Մելիտինե: Սպանվել է 1915 թվականին, Մելիտինեում կամ Սեբաստիայի մոտակայքում՝ սրախողխող արվելով՝ մոտ 35 տարեկանում: Այլ տվյալներով՝ 1915 թվականի հունիսի 25-ին, բժիշկներ Նշան Նահիկյանի եւ Մանվելի հետ նահատակվել է Մեզիրեի բանտում հայ արգելափակյալների ինքնահրկիզման ժամանակ:
https://hy.wikipedia.org/wiki/Հարություն_Վեզնեյան
[]
hy.wikipedia.org
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Նշվում է, որ ի շարունակումն նախկինում ունեցած շփումների՝ ԱԳ նախարարները համընդգրկուն քննարկում ունեցան տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձ կատարեցին Արցախում հումանիտար իրադրության եւ արցախահայության առջեւ ծառացած մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ ռազմագերիների եւ պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից այդ գործընթացում խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը: Այս առնչությամբ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի իր գործընկերոջը հարցը օրակարգում մշտապես բարձր պահելու համար: ԱԳ նախարարները շեշտել են ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում եւ մտքեր փոխանակել համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ:
https://www.panorama.am/am/news/2021/02/12/Արա-Այվազյան-Ժան-Իվ-Լը-Դրիան/2450730
2021-02-12
[ "ՔԱՂԱՔԱԿԱՆ", "ՀԱՅԱՍՏԱՆ" ]
www.panorama.am
Գաբդուլլա Տուկայի հուշարձան (Կազան, Պուշկինի փողոց) Գաբդուլլա Տուկայի հուշարձան , հուշարձան Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, որը նվիրված է թաթար ժողովրդական բանաստեղծ, գրական քննադատ, հրապարակագիր, հասարակական գործիչ եւ թարգմանիչ Գաբդուլլա Տուկային (Թուքայ): Տեղադրվել է Պուշկինի փողոցում, Տուկայի անվան պուրակում՝ քաղաքի Վախիտովյան շրջանում: Թաթարստանի մայրաքաղաքում տեղադրված է Գաբդուլլա Տուկայի երկու հուշարձան. մյուսը գտնվում է Թաթարստանի Մուսա Ջալիլի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքի մոտ, Թատերական փողոցում: Ամեն տարի բանաստեղծի ծննդյան օրը այս հուշարձանի մոտ կայանում են ստեղծագործական միջոցառումներ: Նկարագրություն Հուշարձանի հեղինակներն են Սադրի Ախունովը, Լեւ Կերբելը եւ Լեւ Պիսարեւսկին: Բրոնզե հուշարձանը պատկերում է Գաբդուլլա Տուկային, որի ձեռքին բացված գիրք է: Քանդակը տեղադրված է սեւ լաբրադորիտից կառուցված բարձր պատվանդանին: Պատվանդանը, որը գտնվում է քառակուսի հիմքի վրա, ներքեւում քառանիստ է, որն աստիճանաբար վերածվում է ութանիստի: Պատվանդանի ստորին հատվածը գոտեվորված է թաթարական ժողովրդական նախշերով: Պատվանդանի ճակատային մասում կյուրեղագրով եւ արաբական տառերով փորագրված է մակագրությունը: Հուշարձանը բացվել է 1958 թվականին: ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 30.08.1960 թվականի թիվ 1327 որոշման հավելված 1-ով հուշարձանը ճանաչվել է մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ:
https://hy.wikipedia.org/wiki/Գաբդուլլա_Տուկայի_հուշարձան_(Կազան,_Պուշկինի_փողոց)
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 հոկտեմբերի 2007 թվականի N 1246-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին եւ 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի: 3. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում ընդգրկվելիք աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եւ փորձաքննության անցկացման նպատակով 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 4550.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով): 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ | Հ. Աբրահամյան | | ----- | ----- | | 2007 թ. հոկտեմբերի 27 Երեւան | | Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի N 1246-Ն որոշման «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (հազ. դրամ) | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի եւ ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի եւ դրանք իրականացնող մարմինների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) | | ----- | ----- | ----- | ----- | ----- | | խումբը | ենթա-խումբը | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի եւ ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի եւ դրանք իրականացնող մարմինների անվանումները | ինն ամիս | տարի | | | | ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ | 0.0 | 0.0 | | | | այդ թվում՝ | | | | 10 | | ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ | 0.0 | (4550.0) | | | | այդ թվում՝ | | | | | 05 | Անասնաբուժություն եւ հակահամաճարակային միջոցառումներ | 0.0 | (4550.0) | | | | այդ թվում՝ | | | | | | 04. Գյուղատնտեսական նշանակության այլ օբյեկտների հիմնանորոգում | 0.0 | (4550.0) | | | | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 0.0 | (4550.0) | | | | Կապիտալ նորոգումների ծախսեր | (0.0) | (4550.0) | | 14 | | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | 0.0 | 4550.0 | | | | այդ թվում՝ | | | | | 06 | Այլ ծրագրեր | 0.0 | 4550.0 | | | | այդ թվում՝ | | | | | | 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 0.0 | 4550.0 | | | | ՀՀ կառավարություն | 0.0 | 4550.0 | | Հայաստանի Հանրապետության <br> կառավարության աշխատակազմի <br> ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | | ----- | ----- |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=39899
25.10.2007
[ "Որոշում" ]
www.arlis.am
(3148) Գրեչկո , աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում: Հայտնաբերվել է 1979 թվականի սեպտեմբերի 24-ին Նիկոլայ Չեռնիխի կողմից Նաուչնիում: Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,103244ա.մ., առավելագույնը մոտենում է 2,509ա.մ. հեռավորության վրա եւ հեռանում 3,6975ա.մ.: Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1996,74երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,180294աստիճան/օր արագությամբ: Աստերոիդի ուղեծրի եւ խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 0,73°անկյուն:
https://hy.wikipedia.org/wiki/(3148)-1979_SA12
[]
hy.wikipedia.org
Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 12 մեքենա. ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում Ապրիլի 20-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի եւ 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով: Երթեւեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորած եւ ճանապարհային երթեւեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 12 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Հիշյալ տրանսպորտային միջոցներից մեկը նաեւ գտնվում էր հետախուզման մեջ: Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է վարորդական իրավունքի վկայական չունեցող մեկ անձ, որը վարում էր թաղանթապատված դիմապակիով մեքենա: Բացի դրանից՝ հայտնաբերվել է ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարող հինգ, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12 անձ: Հայտնաբերված օրինախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ: Ճանապարհային ոստիկանության հետեւողական միջոցառումները ամենօրյա են, ուստի հորդորում ենք խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները՝ չդրսեւորելով ավելորդ ինքնավստահություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
https://www.shantnews.am/news/view/658787.html
2020-04-21
[ "ՀԱՅԱՍՏԱՆ" ]
www.shantnews.am
Թուրքմենական օրացույց , օրացույց, որը Թուրքմենստանում պաշտոնական գործածության մեջ մտավ 2002 թվականին՝ երկրի նախագահ Սափարմուրատ Նիյազովի հրամանով եւ չեղարկվեց 2008 թվականին՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կողմից: Օրացույցն իրենից ներկայացնում է ամբողջությամբ գրիգորյան օրացույցը՝ 12 ամիսներով եւ շաբաթվա 7 օրերով: Միակ առանձնահատկությունն այն է, որ ամսվա եւ շաբաթվա օրերն ունեն թուրքմենական անվանումներ: 2002 թվականին օրացույցը գործածության մեջ մտավ այնպիսի խորհրդանշական անվանումներով, որոնք նկարագրված են Սափարմուրատ Նիյազովի Ռուհնամա գրքում: Ամվա անվանումներ - հունվար (Ýanwar)՝ «թուրքմենբաշի» (Türkmenbaşy aý), - փետրվար (Fewral)՝ «բայդակ» (Baýdak aý, «դրոշի ամիս»: Դրոշի տոնը նշվում է Նյազովի ծննդյան օրը:), - մարտ (Mart)՝ «նոռուզ» (Nowruz aý, ի պատիվ իրանական օրացույցների Ամանորի), - ապրիլ (Aprel)՝ «գուրբանսոլթան-էջե» (Gurbansoltan aý, ի պատիվ Նյազովի մոր), - մայիս (Maý)՝ «մահթումկուլի» (Magtymguly aý, ի պատիվ թուրքմեն հռչակավոր բանաստեղծ Մահթումկուլիի), - հունիս (Iýun)՝ «օգուզ» (Oguzhan aý, ի պատիվ Օգուզ խանի), - հուլիս (Iýul)՝ «գորկուտ-ատա» (Gorkut aý, թուրքմենական էպոսի հերոս), - օգոստոս (Awgust)՝ «ալպ արսլան» (Alp Arslan aý, թուրքմեն հրամանատար), - սեպտեմբեր (Sentýabr)՝ «ռուհնամա» (Ruhnama aý, Թուրքմենբաշիի գիրքը), - հոկտեմբեր (Oktýabr)՝ «գարաշսիսլիկ» (Garaşsyzlyk aý, «անկախության ամիս»), - նոյեմբեր (Noýabr)՝ «սանջար» (Sanjar aý, Թուրքմենստանի պատմական գործիչ), - դեկտեմբեր (Dekabr)՝ «բիտարապլիկ» (Bitaraplyk aý, «չեզոքության ամիս»): Շաբաթվա օրերի անվանումներ Թուրքմենական օրացույցով շաբաթվա բնօրինակ անվանումները գալիս են պարսկերենից. - երկուշաբթի (Duşenbe)՝ բաշգյուն (Başgün, գլխավոր օր) - երեքշաբթի (Sişenbe)՝ յաշգյուն (Ýaşgün, երիտասարդ օր) - չորեքշաբթի (Çarşenbe)՝ հոշգյուն (Hoşgün, բարեգործության օր) - հինգշաբթի (Penşenbe)՝ սոգապգյուն (Sogapgün, արդարության օր) - ուրբաթ (Anna)՝ աննագյուն (Annagün, աննա՝ պարսկական ավանդական անուն, որին ավելացվել է թուրքմենական «գյուն»-ը) կամ պարզապես աննա - շաբաթ (Şenbe)՝ ռուհգյուն (Ruhgün, հոգու օր) - կիրակի (Ýekşenbe)՝ դինչգյուն (Dynçgün, հանգստի օր): Չեղարկում 2008 թվականի հուլիսի 1-ին Թուրքմենստանը վերադարձավ գրիգորյան անվանումներին եւ շաբաթվա անվանումների ավանդական պարսկական տարբերակին:
https://hy.wikipedia.org/wiki/Թուրքմենական_օրացույց
[]
hy.wikipedia.org
«Փաստ». Այսօր մեր երկիրը կանգնած է տնտեսական կոլապսի առաջ, այնինչ իշխանությունները փորձում են ժողովրդից թաքցնել իրական վիճակը «Փաստ» թերթը գրում է. «Մասնագետների համոզմամբ, այսօր մեր երկիրը կանգնած է տնտեսական կոլապսի առաջ, այնինչ իշխանությունները փորձում են ժողովրդից թաքցնել իրական վիճակը: Բազմաթիվ տնտեսագետներ անընդհատ բարձրաձայնում են, որ այսօր էլ վիճակն օրհասական է, սակայն մոտ 4-5 ամիս հետո մեզ իրական արհավիրք է սպասվում, ի մասնավորի՝ գների աննախադեպ բարձրացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ: Ըստ էության, իշխանություններն այսօր առաջնային պլանում են պահում իրենց քաղաքական հարցերը՝ փորձելով գամված մնալ աթոռից եւ պահպանել սեփական իշխանությունը: Նրանք պետբյուջեից դուրս են գրում փաստացի վերջին փողերը, որպեսզի հերթական պարգեւավճարը բաժանեն ոստիկաններին ու չինովնիկների տարբեր խմբերի՝ ընտրություններին ինչ-որ հաջողություն գրանցելու համար: Այլ կերպ ասած՝ առաջնորդվում են պահի ու նեղ քաղաքական շահի թելադրանքով, իսկ թե դրանից հետո ինչ կլինի, դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում: «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով եւս այստեղ քաղաքական հանգամանք կա՝ կապված նախընտրական շրջանի հետ: «Կա զուտ քաղաքական հաշվարկ. հիմա ծախսենք, հիմա օգտագործենք այդ հնարավորությունները՝ իշխանությունը պահելու համար: ՀՀ իշխանությունները պարտքեր են վերցնում, որոնք թույլ են տալու որոշ ժամանակ քիչ թե շատ ծախսեր անել, իսկ առնվազն հաջորդ տարվա համար արդեն նոր պարտք է հարկավոր լինելու, քանի որ չեն ուզում բյուջեն վերանայել: Քանի որ անպատասխանատու քաղաքականություն է վարվում, վտանգ կա, որ ինչ-որ պահից տնտեսական արդեն կառուցվածքային ճգնաժամ կլինի՝ այս անգամ արդեն անկախ համաշխարհային տնտեսական ճգնաժամից», - «Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայելյանը»:
https://www.aysor.am/am/news/2021/04/01/Փաստ/1818197
2021-04-01
[]
www.aysor.am
«Միլան»-ը նվաճեց Իտալիայի սուպերգավաթը Քաթարի «Ջասիմ Բին Համադ Ալ Սադ » մարզադաշտում կայացավ Իտալիայի սուպերգավաթի խաղարկության «Յուվենթուս» - «Միլան» հանդիպումը: Լարված պայքարում ընթացող խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, թիմերը հաղթողին չորոշեցին նաեւ լրացուցիչ ժամանակում: Գործը հասավ 11-մետրանոց հարվածաշարին, որի ընթացքում ավելի ամուր գտնվեցին «Միլան»-ի ֆուտբոլիստների նյարդերը:Ваш браузер не поддерживает iframe.
https://mamul.am/am/news/97297
2016-12-24
[]
mamul.am
(7928) Բիջաուի , աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում: Հայտնաբերվել է 1986 թվականի նոյեմբերի 27-ին CERGA հետազոտական կենտրոնի կողմից Կոսոլում: Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,091915ա.մ., առավելագույնը մոտենում է 2,5336ա.մ. հեռավորության վրա եւ հեռանում 3,6502ա.մ.: Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1985,82երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,181285աստիճան/օր արագությամբ: Աստերոիդի ուղեծրի եւ խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 12,06°անկյուն:
https://hy.wikipedia.org/wiki/(7928)-1986_WM5
[]
hy.wikipedia.org
Ապամեա Կյուպոդոս, բնակավայր Հայաստանում՝ Արարատ լեռան ստորոտում: Ըստ Ղ. Ալիշյանի՝ Կյուպադոս նշանակում է տուփ, տապան:
https://hy.wikipedia.org/wiki/Ապամեա_Կյուպոդոս
[]
hy.wikipedia.org
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենն այցելել է սահմանապահ զորքերի ուղեկալներ ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը եւ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը մայիսի 22-ից 23-ը այցելել են հայ-իրանական սահմանը վերահսկող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալներ: ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ընդգծել է ջոկատի ներկայիս վիճակի նկատելի ձեռքբերումները, դրական գնահատել նման բարդ բնակլիմայական պայմաններում անցկացվող ծառայությունը, միեւնույն ժամանակ մատնանշել առկա խնդիրները եւ տվել հանձնարականներ այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, այցի ընթացքում Էդուարդ Մարտիրոսյանը շարքային Ա Հովհաննիսյանին շնորհել է կրտսեր սերժանտի կոչում՝ սահմանախախտման դեպք հայտնաբերելու եւ սահմանախախտին ձերբակալելու համար:
https://armenpress.am/arm/news/1016386.html
2020-05-25
[]
armenpress.am
Գավառում Սերժ Սարգսյանը փեսային օգնեց վառել Տյառնընդառաջի կրակը(տեսանյութ) Նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Գավառ քաղաքում մասնակցեց Տյառնընդառաջ տոնին, եւ անձամբ վառեց Գավառի Սուրբ աստվածածին եկեղեցու բակի խարույկը, որի շուրջ նաեւ նորապսակներ կային: Տեսնելով, որ փեսան ոչ մի կերպ չի կարողանում վառել կրակը՝ Սերժ Սարգսյանի համբերությունը սպառվեց եւ նա մոտեցավ փայտերին ու սկսեց անձամբ վառել խարույկը: Նրան օգնեցին բոլոր կողմերից, նաեւ լրագրողները՝ թղթեր տրամադրելով: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը նորապսակներին երջանկություն մաղթելով, փեսային հուսադրեց, որ դժվարը կրակ վառելը չէ, կարեւորը ամուսնական կյանքում կարողանա կրակը վառ պահել: Հրապարակում արդեն նախապես պատրաստված բեմում նախագահի թեկնածուն բոլոր նորապսակներին շնորհավորելով տոնի առիթով՝ իր խոսքն ուղղեց հատկապես երիտասարդներին, Հայաստանի բոլոր պատանիներին եւ աղջիկներին: «Դիմում եմ Ձեզ, որովհետեւ ձեզանից շատերը հաշված օրեր անց ընտելու են իրենց երկրի նախագահին, այս ընտրություններն առավել կարեւոր են հենց ձեզ համար: Մի քանի օրից կմտնեք քվեարկության խցիկ եւ գրչի մի հարվածով ինքներդ ապագա ընտրեք ձեզ համար եւ մեզ բոլորի համար»,— ասաց նա: Սերժ Սարգսյանն այնուհետեւ ասաց, որ գալիք երկուշաբթին պատասխանատվություն է դնելու հենց երիտասարդների ուսերին: «Բոլոր որոշումները, որ կայացնում ենք մենք որպես պետություն, ազգ, այս բոլոր որոշումները ամենաուղղակի կերպով ազդելու են ձեր կյանքի վրա: Ես միշտ հիշում եմ այս մասին այն պահերին, երբ կայացնում եմ որոշումներ: Դրանք որոշումներ են իմ Մարիամի, իմ Արայի, իմ Սերժի, այսինքն՝ իմ թոռների ճակատագրի վրա: Այսպես է եղել եւ լինելու միշտ, երբ մի սերունդ որոշում է կայացնում գալիք սերնդի համար»,— ասաց նա: Նախագահը նշեց, որ իր սերունդը ավելի քան երկու տասնամյակ առաջ կատարեց իր ընտրությունը, պայքարեց իր իրավունքի համար, վճարեց իր արյամբ ու քրտինքով, եւ այժմ եկել է այս սերնդի ընտրություն կատարելու ժամանակը: «Եվ հավատացե՛ք, որ դա այնքան կարեւոր է , որքան երկու տասնամյակ առաջ»,— ընդգծեց նախագահի թեկնածուն: «Եթե վստահեք իմ ու ձեր ուխտին, ապա կշարունակեմ անել հնարավորինը, որ դուք կրթություն ստանաք, մասնագիտություն ձեռք բերեք եւ լավ աշխատանք գտնեք, ոչ թե օտար ափերում այլ այստեղ ձեր հողում: Մեր երկրի համար ձեր ճակատագրական ընտրությունը կատարելուց առաջ պատասխանեք մի քանի հարցերի.ցանկանո՞ւմ եք ձեր արդար վաստակով սեփական բնակարանը գնելու հնարավորություն ունենալ, զգալ պետության օգնող ձեռքը, դեռ մի բան էլ կենսաթոշակ կուտակել, հանգստի տարիներն ապահով անցկացնելու համար»,— ասաց նա եւ նշեց, որ դրա համր պետք է ընտրել ապահով Հայաստանը: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2013/02/13/president-gavar/703064
2013-02-13
[]
www.tert.am
Բուրուլի խոց , ինֆեկցիոն հիվանդություն, որը պայմանավորված է Mycobacterium ulcerans բակտերիայով: Հիվանդության սկզբնական շրջանն արտահայտվում է փոքր, անցավ հանգույցի կամ այտուցի առաջացմամբ: Այդ հանգույցը կարող է վերածվել խոցի: Խոցը կարող է մաշկի տակ չափսերով ավելի մեծ լինել եւ կարող է շրջապատվել այտուցով: Հիվանդության բարդացման դեպքում կարող է վարակվել ոսկրը: Բուրուլի խոցերը հաճախ ախտահարում են ոտքերն ու ձեռքերը, հազվադեպ կարող է դիտվել տենդ: M. ulcerans բակտերիան արտազատում է միկոլակտոն անվանմամբ տոքսին, ինչը հանգեցնում է իմուն համակարգի գործառույթի խանգարման եւ հանգեցնում է հյուսվածքի մահվան: Այս նույն խմբին պատկանող բակտերիաներն առաջացնում են պալարախտ եւ լեպրոզ (M. tuberculosis եւ M. leprae, համապատասխանաբար): Հիվանդության տարածման եղանակն անհայտ է: Տարածման մեջ կարող են դեր ունենալ խմելու ջրի աղբյուրները: 2018թ. տվյալներով հիվանդության դեմ արդյունավետ վակցինա գոյություն չունի: Bacillus Calmette—Guérin (BCG) վակցինան ցուցաբերել է սահմանափակ արդյունավետություն: Բոլոր դեպքերի 80%-ում հակաբիոտիկներն արդյունավետ են առաջին 8 շաբաթվա ընթացքում, մարդիկ շուտ են բուժվում: Բուժումն իր մեջ ներառում է այնպիսի դեղամիջոցներ ինչպիսիք են ռիֆամպիցինն ու ստրեպտոմիցինը: Որոշ դեպքերում ստրեպտոմիցնի փոխարեն օգտագործվում են կլարիթրոմիցին կամ մոքսիֆլօքսացին: Բուժման այլ եղանակ է խոցի վիրահատական հեռացումը: Վարակի բուժումից հետո ախտահարված հատվածում որպես կանոն մնում է սպի: Տարեկան գրանցվում է մոտ 2000 դեպք: Բուրուլի խոցն առավել հաճախ հանդիպում է Աֆրիկայի գյուղական բնակավայրերում, Սահարայից դեպի հարավ եւ Ավստրալիայում, հազվադեպ է հանդիպում Հարավային Ամերիկայում եւ Խաղաղ Օվկիանոսի արեւմտյան հատվածում: Երեխաները հաճախ հիվանդանում են Աֆրիկայում, իսկ մեծահասակներն Ավստրալիայում: Հիվանդության դեպքեր գրանցվել են 33 երկրներում: Հիվանդությունը մարդկանցից բացի հանդիպում է նաեւ կենդանիների մոտ, սակայն մարդու եւ կենդանիների հիվանդության միջեւ ուղիղ կապ չի հայտնաբերվել:1897թ. հիվանդությունն առաջին անգամ նկարագրվել է Ալբերտ Ռասկին Կուկի կողմից: Այն դասակարգվում է որպես մոռացված տրոպիկական հիվանդություն: Նշաններ եւ ախտանիշներ Դեպքերի մեծամասնությունում հիվանդության սկզբնական շրջանում դիտվում է անցավ հանգույցի առաջացում, որը կարող է ուղեկցվել տենդով: Ավստրալիայի հարավային շրջանում որպես կանոն այն դրսեւորվում է մաշկի վրա բշտիկի առաջացմամբ, որը պետք է տարբերակել միջատի խայթոցից: Վարակը հիմնականում տեղակայվում է վերջույթների բաց հատվածներին սակայն ոչ դաստակներին կամ ներբաններին: Երեխաների մոտ կարող են ախտահարվել մարմնի բոլոր հատվածները, ներառյալ դեմքը եւ որովայնը: Հիվանդության այտուցային տարբերակը կարող է վերջույթներին առաջացնել ցրված այտուցներ որոնք ի տարբերություն բշտերի կամ հանգույցների ցավոտ են եւ կարող են ուղեկցվել ջերմության իջեցմամբ: Հիվանդությունը կարող է հաջորդել որոշակի վնասվածքներին, հաճախ թեթեւ քերծվածքներին: Պատճառագիտություն Հիվանդությունը պայմանավորված է Mycobacterium ulcerans բակտերիայով: Հիվանդությունը հաճախ հանդիպում է ջրամբարների մոտակայքում, սակայն ջրի հետ անմիջական շփման հետ պայմանավորված դեպքեր եւ հիմնավորումներ չկան (Օրինակ՝ ջրի հավաքում, ձկնորսություն, բրնձի աճեցում եւ այլն): Բուրուլի խոցի փոխանցման պատճառները մինչեւ վերջ հայտնաբերված չեն, սակայն կա վարկած, որ միջատները կարող են ներգրավված լինել այս գործընթացում: Այդ միջատները հիմնականում ջրային մլակներ են, որոնք պատկանում են Naucoris ցեղի Naucoridae ընտանիքին եւ Diplonchus ցեղի Belostomatidae ընտանիքին: Վնասվածքները հավանաբար հանդիսանում են ամենահասանելի ճանապարհը կեղտոտված մաշկից հարուցչի դեպի օրգանիզմի խորը շերտեր թափանցելու համար: Սկզբնական վնասվածքը կարող է լինել թեթեւ մաշկային քերծվածք: Այլ հետազոտություններ ենթադրում են վարակի օդակաթիլային փոխանցում, սակայն դա ապացուցված չէ: Ավստրալիայում այնպիսի կենդանիներ ինչպիսիք են կոալաները եւ օպոսումները վարակվում են բնական ճանապարհով: Էպիդեմիոլոգիական տվյալները չեն ապացուցում հիվանդության մարդուց-մարդուն փոխանցման ուղին: Այնումաենայնիվ Մյուլդերն ու Նուրուն հայտնաբերել են որ 28 հիվանդներից 10-ն ունեն ազգականներ ովքեր նույնպես վարակված են տվյալ հիվանդությամբ եւ զգուշացրեցին հիվանդության օդակաթիլային փոխանցման հնարավոր ճանապարհի մասին: Հաշվի առնելով, որ հիվանդների վերքերից արտաքին միջավայր են դուրս գալիս բազմաթիվ բացիլներ եւ որ հիվանդներն ու առողջ ազգականներն ապրում են նեղ կենցաղային պայմաններում հարկ է ակնկալել հիվանդացության ավելի բարձր ցուցանիշներ: Դեպքերը, որոնք նկարագրվել են Մյուլդերի եւ Նուրուի կողմից հավանաբար ունեցել են վարակման ընդհանուր աղբյուր, բացի այդ կա հավանականություն, որ նույն ազգատոհմի մարդիկ կարող են ունենալ հիվանդության նկատմամբ զգայունության գենետիկական բարձրացում: Հետազոտելով տարբեր կասկածելի ազդակներ Portaels et al-ը առաջ քաշեց հիպոթեզ այն մասին, որ մարդիկ եւ կենդանիները կարող են վարակվել բուրուլի խոցով այնպիսի միջատների խայթոցից հետո ինչպիսիք են օրինակ մլակները: Ջրային մլակները կոսմոպոլիտ տեսակներ են որոնք տարածված են տրոպիկական եւ չափավորված տարածաշրջաններում հատկապես որոնք հատկապես հարուստ են խմելու ջրով: Նրանք ներկայացնում են ջրի հետ կապված Hemiptera բոլոր տեսակների շուրջ 10%-ը եւ պատկանում են Heteroptera ենթատեսակին. Nepomorpha, որոնք ներառում են 4 սուպերընտանիք որոնց անդամներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում ջրի տակ եւ Naucoroidea, որոնք ներառում են մեկ ընտանիք՝ Naucoridae որոնց անդամների հաճախ անվանում են ջրի վրա սողացող մլակներ: Այս միջատները հայտնաբերվել են չափավոր կլիմայով երկրներում, օրինակ՝ Ֆրանսիան, կամ տրոպիկական երկրներում, օրինակ՝ Կոտ դ'Իվուար եւ վարում են միանման կենսակերպ, սնվում են իրենց չափսերից կախված՝ փափկամարմիններով, խխունջներով, փոքր ձկներով, ինչպես նաեւ այլ միջատների ձվերով եւ հասուն առանձնյակներով, որոնց որսում են իրենց առաջային ոտքերով եւ կծնում բերանային ապարատով: Այս միջատները կարող են ցավոտ խայթել նաեւ մարդկանց: Կոտ դ'Իվուարում բուրուլի խոցը էնդեմիկ հիվանդություն է ջրային միջատներն ապրում են այնպիսի ջրամբարներում որոնց հետ անմիջականորեն կապված է մարդու գործունեության այնպիսի ոլորտներ ինչպիսիք են ձկնորսությունը, որոշ բույսերի աճեցումը, կենցաղը: Ներկայիս հետազոտությունները նկարագրում են միջատի խայթոցով հիվանդության փորձարարական փոխանցումը առնետներին, ինչից հետեւում է, որ մեծ հավանականությամբ այս հիվանդությունը նույն ճանապարհով կարող է փոխանցվել նաեւ մարդուն: Ի օգուտ այս հիպոթեզի է խոսում նաեւ այն հանգամանքը, որ Naucoridae-ի թքագեղձերում հայտնաբերվել է M. ulcerans: Այս երեւույթի ֆիզիոլոգիական հիմքը հավանաբար հանդիսանում է այն, որ հարուցիչն իր կյանքի ցիկիլի մի մասը պետք է անց կացնի միջատի օրգանիզմում ռեպլիկացիան ապահովելու համար, ինչեւէ այս երեւույթը չի հանդիպում միկոբակտերիաների այլ տեսակների մոտ: Հետաքրքիր է այն, որ միջատի օրգանիզմում միկոբակտերիաների կողմից արտազատվող ցիտոտոքսիկ նյութերը չեն վնասում վերջինիս: Այս տոքսինի ապաակտիվացումը կարող է պայմանավորված լինել միջատի թքի մեջ պարունակվող ֆերմենտների ակտիվությամբ: Mycobacterium ulcerans-ն առաջին անգամ աճեցվել է շրջական միջավայրից եւ բնութագրվել 2008 թվականին: Ախտաբանություն Հիվանդությունն իրենից ներկայացնում է առավելապես ենթամաշկային ճարպաբջջանքի ախտահարում, ինչը հանգեցնում է մեռուկացված ճարպաբջիջների առաջացման որոնք պարունակում են միկոբակտերիայով գնդիկներ: Մաշկի ախտահարումը հանդիսանում է հիվանդության երկրորդային դրսեւորում: M. ulcerans-ն արտազատում է լիպիդային տոքսին, միկոլակտոն, որն ազդում է որպես իմունաճնշիչ, նեկրոզացնող գործոն եւ բջջային մահվան ակտիվատոր: Կարող է տեղի ունենալ անսպասելի առողջացում, սակայն որպես կանոն հիվանդությունը զարգանում է միչեւ հետագա խոցի առաջացում, գրանուլյացիա եւ կոնտրակտուրա: Կարող են առաջանալ սատելիտային ախտահարումներ, օրինակ ոսկրերում: Չնայած, որ հիվանդությունը հազվադեպ է հանգեցնում մահվան, այն զգալիորեն իջեցնում է կյանքի որակը եւ կարող է հանգեցնել որոշակի դեֆորմացիաների: Իմուն համակարգի Th1 միջնորդավորված պատասխանը պաշտպանում է խոցի առաջացումից, իսկ Th2 միջորդավորված պատասխանը՝ ոչ: Ախտորոշում Բուրուլի խոցի ախտորոշումը պայմանավորված է խոցերի էնդեմիկ հատվածներում առաջացմամբ: Ախտորոշման մեջ որոշակի դժվարությունների առկայության դեպքում կարելի է կատարել PCR հետազոտություն IS2404-ի թիրախավորմամբ ինչը կարող է օգնել ախտորոշմանը, սակայն վերջնական պատասխան տալ չի կարող: Ցիլ-Նիլսենի բիծը զգայուն է միայն 40-80%-ով, իսկ կուլտուրան 20-60%: Ախտորոշման հաստատման համար կարող է մի քանի ախտորոշիչ մեթոդների միաժամանակյա կիրառման անհրաժեշտություն առաջանալ: Կանխարգելում Myocobacterium ulcerans-ի համար չկա սպեցիֆիկ վակցինա: Bacillus Calmette-Guérin-ն կարող է առաջացնել մասնակի պաշտպանություն: Բուժում Բուժումը շուտ սկսած մարդկանց 80%-ի մոտ հակաբակտերիային դեղամիջոցների կիրառումն 8 շաբաթվա ընթացքում արդյունավետ է: Հաճախ բուժման դեղամիջոցները ներառում են ռիֆամպիցինն ու ստրեպտոմիցինը: Ստրեպտոմիցնի փոխարեն երբեմն օգտագործվում են կլարիթրոմիցին կամ մոքսիֆլօքսացին: Բուժման եղանակներից մեկն է նաեւ խոցի վիրաբուժական հեռացումը: Սա իրենից ներկայացնում է փոքր վիրահատություն եւ բավականին արդյունավետ է եթե կատարվում է վաղ շրջանում: Հիվանդության զարգացումը կարող է հանգեցնել երկարաժամկետ բուժման մաշկի տարածուն փոխպատվաստմամբ: Վիրաբուժական պրակտիկան կարող է վտանգավոր լինել զարգացող երկրներում, որտեղ տարածված է այս հիվանդությունը: Համաճարակաբանություն Վարակումը տեղի է ունենում հստակ սահմանված շրջաններում ամբողջ աշխարհով, հատկապես տրոպիկական շրջաններում մասնավորապես Ավստրալիայի որոշ շրջաններում, Ուգանդայում, Արեւմտյան Աֆրիկայի մի քանի հատվածներում, Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայում, Հարավ-Արեւելյան Ասիայում, Նոր Գվինեայում: Այն հստակորեն աճում է որպես ծանր հիվանդություն, հատկապես Արեւմտյան Աֆրիկայում եւ թույլ զարգացած երկրներում, որտեղ այն հանդիսանում է միկոբակտերիայով պայմանավորված թվով 3-րդ ամենածանր հիվանդությունը տուբերկուլյոզից ու լեպրայից հետո: Հիվանդությունը հատկապես զարգանում է միջավայրի փոփոխություն կրած շրջաններում, մասնավորապես նոր ջրամբարների առաջացում, ավազի արդյունաբերություն: Ներկայումս բուրուլի խոցն էնդեմիկ է Բենինում, Կոտ դ'Իվուարում, Գանայում, Գվինեայում, Լիբերիայում, Նիգերիայում, Սիերա-Լեոնում, Տոգոյում: 1999թ. տվյալներով Գանայի արեւմտյան հատվածի Գա շրջանում հիվանդացության ցուցանիշը կազմում էր 87,7 մարդ 100,000-ից ինչը գերազանցում է ազգային տարածվածության ցուցանիշը 20,7 միավորով 100,000 մարդու հաշվարկով: Աշխարհագրական տարածվածություն Բուրուլի խոցի դեպքեր գրանցվել են աշխարհի 32 երկրներում, մասնավորապես տրոպիկական հատվածներում: - Արեւմտյան Աֆրիկա. Բենին, Բուրկինա Ֆասո, Կոտ դ'Իվուար, Գանա, Լիբերիա, Նիգերիա, Տոգո, Գվինեա, Սիերրա Լեոնե - Աֆրիկական այլ երկրներ. Անգոլա, Կամերուն, Կոնգոյի Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Գաբոն, Սուդան, Ուգանդա - Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մաս. Ավստրալիա, Պապուա Նոր Գվինեա, Կիրիբատի - Ամերիկա. Մեքսիկա, Պերու, Սուրինամ - Ասիա. Չինաստան, Մալայզիա, Ճապոնիա Այս երկրներից որոշներում հիվանդությունը չի հանդիսանում առողջապահական խնդիր այդ պատճառով ներկայիս հիվանդների քանակությունն անհայտ է: Հնարավոր պատճառներն են. - Հիվանդությունը հաճախ տարածվում է էնդեմիկ երկրների որոշակի հատվածներում - Բուրուլի խոցը ծանուցման ենթակա հիվանդություն չէ - Դեպքերի մեծամասնությունում հիվանդներն իրենց բուժօգնությունը ստանում են մասնավոր բժշկական հաստատություննեում կամ ավանդական բժշկական կենտրոններում: Հետեւաբար այս հիվանդությունների դեպքերի մասին հնարավոր չէ հայտնել առողջապահության նախարարությանը: Ամենից հաճախ դա տեղի է ունենում Կոնգո եւ Կամերուն Կենտրոնական Աֆրիկայում, Կոտ դ'Իվուար, Գանա եւ Բենին Արեւմտյան Աֆրիկայում: Հարավ-Արեւելյան որոշ երկրներ եւ Ավստրալիան ունեն հիվանդության խոշոր օջախներ, իսկ Հարավային Ամերիակայում եւ Մեքսիկայում գրանցվել են հիվանդության մի քանի դեպքեր: Օջախային բռնկումներն առաջացել են հիմնականում ջրհեղեղներից, մարդկանց միգրացիայից եւ արհեստական տոպոգրաֆիկ փոփոխութուններից հետո (Օրինակ՝ առողջարաններ): Անտառահատումներն ու գյուղատնտեսության ոլորտի հիմնական ուղղվածությունների զարգացումը կարող էր պատճառ լինել վերջին շրջանում հիվանդության դեպքերի հաճախականության աճի, հատկապես Արեւմտյան Աֆրիկայում, որտեղ հիվանդությունն արագ զարգանում է: Ռասա, տարիք, սեռ Բուրուլի խոցը որպես կանոն ախտահարում է հատկապես հեռավոր գյուղերում բնակվող, ցածր կենցաղային պայմաններով անձանց, ում համար որակյալ բուժօգնությունն անհասանելի է: Հիվանդությունը կարող է ախտահարել բոլոր տարիքային խմբերը սակայն հիմնականում ախտահարվում են մինչեւ 15 տարեկան երեխաները (2-14 տարեկաններ): Երեխաների հիվանդացության դեպքերի դասկարգման ժամանակ տարբեր սեռերի հիվանդացության հաճախականության տարբերություն չի գրանցվել: Տարեց մարդկանց շրջանում կանայք ավելի հաճախ են հիվանդանում: Ոչ մի ռասայական կամ սոցիալ-տնտեսական խումբ ապահովագրված չէ այս հիվանդությունից: Խոցերը մեծ մասամբ հանդիպում են վերջույթների վրա. ախտահարումները ստորին վերջույթների վրա 2 անգամ ավելի հաճախ են հանդիպում քան վերին վերջույթներին: Խոցերը գլխի եւ մարմնի վրա կազմում են բոլոր դեպքերի 8 տոկոսից ավելի քիչ քանակություն: Պատմություն Ջեյմս Արթուր Գրանտն իր գրքում 1864թ. նկարագրել էր, թե ինչպես է իր ոտքը ուժեղ այտուցվել եւ կարծրացել առատ արտազատումներից հետո: Հավանաբար դա եղել է հիվանդության ծանր այտուցային ձեւը եւ դա այս հիվանդության առաջին նկարագրությունն է: Բուրուլի հիվանդությունը որպես այդպիսին հայտնաբերվել է 1897 թվականին Բրիտանական բժիշկ սեր Ալբերտ Կուկի կողմից Ուգանդայի Կամպալ քաղաքի Մենգո հիվանդանոցում: Հիվանդությունն անվանվել է ի պատիվ Ուգանդայի Բուրուլի շրջանի (ներկայումս Ուգանդայի Նակասոնգոլա շրջան): Հիվանդացությունը վերջին շրջանում ավելանում է տրոպիկական Աֆրիկայում եւ Ավստրալիայի որոշ շրջաններում: Հիվանդության մանրամասն նկարագրությունը տրվել է 1948 թվականին պրոֆեսսոր Պիտեր ՄակՔոլլումի եւ նրա կոլլեգաների կողմից ովքեր բուժում էին Բերնսդեյլ շրջանի հիվանդներին, Ավստրալիայի արեւելյան հատվածի Գիպպսլենդ շրջանում: ՄակՔոլլումն ու նրա թիմն առաջինն էին, որ ճանաչեցին միկոբակտերիային որպես խոցի առաջացման հիմնական պատճառ: Ավստրալիայում դա հայտնի է նաեւ որպես Bairnsdale եւ Daintree: 2008 թվականի մարտին առաջին անգամ հայտարարվեց M. ulcerans-ի շրջակա միջավայրից իզոլացվելու մասին: Սա վկայում է այն մասին, որ հիվանդությունը կարող է փոխանցվել շրջակա միջավայրի հետ կոնտակտի արդյունքում այլ ոչ թե մարդուց մարդուն ճանապարհով: M. ulcerans-ի ամբողջ գենոմը սեկվեստրացված է: Պատմության մեջ կան դեպքեր երբ տիղմի որոշ տեսակներ կիրառվել են հիվանդության բուժման նպատակով: Այլ անվանումներ Այլ անվանումները ներառում են Բրենսդեյլի խոց, Սիրլսի խոց, Դեյնթրիի խոց, Կումուսիի խոց եւ միկոբուրուլի խոց: Սիրլսն առաջին բժիշկներից էր որ նկարագրեց այս հիվանդությունը:
https://hy.wikipedia.org/wiki/Բուրուլի_խոց
[]
hy.wikipedia.org
Արտակարգ պատահար. ասֆալտը քանդվել է անիվների տակ Այս առավոտ արտակարգ պատահար է գրանցվել Սամարայում: Ավտոմեքենայի անիվների տակ փլվել է ասֆալտը եւ մեքենան հայտնվել է հսկա ջրափոսի մեջ: Բարեբախտաբար վարորդն այդ պահին մեքենայի մեջ չի եղել: Ոստիկանները կասկածում են, որ ասֆալտի տակ ջուրը հավաքվել է վնասված ջրատարի պատճառով: Սամարայում ճանապարհային այս կարգի փլուզումները դարձել են սովորական երեւույթ: Այս տարի արդեն դրանց «զոհն են» դարձել մեկ բեռնատար եւ մեկ տրոլեյբուս: Իշխանությունը 1 միլիարդ ռուբլի է հատկացրել շրջանի ճանապարհները բարեկարգելու համար:
https://mamul.am/am/news/35514
2013-04-28
[]
mamul.am
12-ամյա հայուհու բռնաբարության ու սպանության մանրասներն ի հայտ են գալիս տարիներ անց Կալինգրադի շրջանում տարիներ անց բացահայտվել են 11 եւ 12-ամյա երկու աղջիկների սպանության ու բռնաբարության մանրամասները: Աղջիկներից մեկը հայ է՝ Քրիստինե Ղեւոնդյան: Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվում է հնագիտական արշավախմբի 34-ամյա խոհարար Վիտալի Սալիվոնը: «Երիտասարդը շատ հանգիստ մարդ էր, խոհեմ ու բարի: Որեւէ անգամ չենք մտածել, որ մենք այս ամբողջ ընթացքում կերել ենք մի մարդու ձեռքի սարքած ուտելիքները, ով մեղադրվում է նման սարսափելի հանցագործություններ իրականացնելու մեջ»,-«Գազետա.ռու»-ին պատմել է հնեաբաներից մեկը: Սալիվոնին ձերբակալել են այս տարվա հոկտեմբերի 20-ին՝ 13-ամյա աղջկա բռնաբարությունից հետո: Կատարվածի մասին հայտարարությամբ աղջկա ծնողները դիմել են իրավապահներին: Նրան բռնել են տաք հետքերով: Քննության տվյալներով, հարցաքննության ժամանակ նա ընդունել է նաեւ 11 ու 12 տարեկան աղջիկների՝ Դարա Կվաշինայի ու Քրիստինե Ղեւոնդյանի սպանության մեղքը: Սալիվոնի նկատմամբ նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն, որոնց արդյունքները վկայել են, որ նա սեռական բնույթի գործողություններ է իրականացրել անչափահաս աղջիկների նկատմամբ 2003-ին ու 2006-ին: 2003-ի հունվարի 14-ին Կալինգրադի փողոցներից մեկում՝ վտակի մեջ հայտնաբերվել է 11-ամյա Դարա Կվաշինայի դին: Երեք տարի անց՝ 2006-ի հունվարի 30-ին հենց նույն վտակում գտել են 12-ամյա Քրիստինե Ղեւոնդյանի դին: Երկու դեպքում էլ հանցագործի ձեռագիրը նույնն է եղել: Նույնիսկ աղջիկներն են միանման հագնված եղել՝ կարմիր բաճկոն, սպիտակ գլխարկ, սեւ կոշիկներ: Քննիչները մոտ 500 մարդու են ստուգել՝ այդ ծանր հանցագործություններին նրանց մեղսակցությունը պարզելու համար: Սալինովի նկատմամաբ այժմ նշանակվել է դատական-հոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու նրա գիտակցության աստիճանը:
https://www.panorama.am/am/news/2010/12/09/kalingrad/1017172
2010-12-09
[ "Իրավունք" ]
www.panorama.am
Գառնիկ Մարգարյան. «ՀԱԿ-ը պետք է հրաժարվեր մանդատներից» «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահի կարծիքով՝ ՀԱԿը պետք է հրաժարվեր մանդատներից. «7 մանդատի դեպքում ի՞նչ հաջողության պետք է հասնի ՀԱԿ-ը: Հույս ունենալ, որ որեւիցե պառլամենտական խումբ կարող է միանալ ՀԱԿ-ին, բացառում եմ»: Ի դեպ, կուսակցությունը հրաժարվել էր ընդգրկվել ՀԱԿ ընտրացուցակում: Գառնիկ Մարգարյանը գտնում է, որ այսօր էլ ՀԱԿ-ը պետք է պահանջի արտահերթ նախագահի ընտրություններ. «Մեկ օր շուտ ազատվելը Սերժ Սարգսյանից, սա երկրի փրկությունն է»: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
https://www.aravot.am/2012/05/23/297959/
2012-05-23
[ "Քաղաքական", "ՀԱԿ", "Գառնիկ Մարգարյան", "«Հայրենիք եւ պատիվ»" ]
www.aravot.am
ՄԻՊ—ը նախաձեռնել է հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում՝ հանրաքվեին մասնակցելու ու քաղաքացիների մյուս իրավունքների երաշխավորման նպատակով: 1. Հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները՝ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու հանրաքվեի անցկացման սահմանադրականության հարցին կամ նպատակահարմարությանը կամ դրա հետ կապված դիրքորոշումներին: Հանրաքվեի գործընթացն իրողություն է եւ անմիջականորեն կապված է քաղաքացիների իրավունքների հետ: Հետեւաբար, առաջանում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների գործադրման անհրաժեշտություն՝ այդ իրավունքների երաշխավորման նպատակով: 2. Ըստ այդմ, Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման դիտարկումը վերաբերելու է հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքին, հանրաքվեի քվեարկության օրվան եւ հանրաքվեի հետ կապված հնարավոր իրադարձություններին դրանից հետո: 3. Դիտարկումն ամբողջությամբ իրականացվելու է անկախ, անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները: 4. Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ: 5. Հանրաքվեի կազմակերպման ու անցկացման ողջ ընթացքում եւ հանրաքվեի քվեարկության օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: 6. Ապահովվելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր եւ գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: 7. Հանրաքվեի գործընթացի շրջանակներում նախատեսվում է սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու բոլոր մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ: Վերջինիս հետ արդեն տեղի են ունեցել քննարկումներ համատեղ աշխատանքի հիմնական սկզբունքների առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում սերտ համագործակցություն կիրականացնի դիտորդների, քարոզչական կողմերի ու նրանց վստահված անձանց հետ: Ակտիվ համագործակցություն կլինի նաեւ գործընթացին ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ լրատվամիջոցների հետ: 8. Մարդու իրավունքների պաշտպանն առանձին դիտարկման է ենթարկելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքը՝ երաշխավորելու համար լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքն ու նրանց անխոչընդոտ աշխատանքը: 9. Պաշտպանի ու աշխատակազմի հատուկ ուշադրության ներքո են լինելու վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող ու ատելության խոսքի հետ կապված հարցերը: Պաշտպանը հատուկ արձանագրում է անում այն մասին, որ այս երեւույթները խոսքի ազատության երաշխիքներով չեն պաշտպանվում, ուստի անթույլատրելի են: 10. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք սահմանափակված են իրենց պաշտոնական կարգավիճակով: Անհրաժեշտ է ցուցաբերել բարձր պատասխանատվություն երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող այս գործընթացում:Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր պաշտոնյաներից պահանջում է խստորեն պահպանել իրենց կարգավիճակի սահմանները: 11. Հանրաքվեի գործընթացին մասնակցող կամ չմասնակցող բոլոր կողմերին, ինչպես նաեւ սոցիալական մեդիայի բոլոր օգտատերերին կոչ է արվում զերծ մնալ վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ այդպիսիք խրախուսող խոսքից կամ հայտարարություններից, ինչպես նաեւ նման քննարկումների ներքաշվելուց: Անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել տարբերվող կարծիքների նկատմամբ ու բոլոր քննարկումները ծավալել համերաշխության մթնոլորտում: 12. Հանրաքվեին մասնակցելու եւ հանրաքվեի գործընթացի հետ կապված իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով:
https://yerevan.today/all/iravakan/49033/mip-y-nakhadzernel-e-hanraqvei-gortsyntaci-ankakh-ditarkum
2020-02-20
[ "Իրավական" ]
yerevan.today
Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության եւ պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաեւ՝ վրացական եւ աղվանական ուժեր: Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն եւ զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները եւ Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել եւ մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ եւ առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ եւ, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր եւ զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին եւ Գուգարքի բդեշխ Աշուշային: Հայրենիքում՝ Անգղ եւ Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության՝ նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին: Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ (այժմ՝ Ղազախ, Ադրբեջան) քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը եւ հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը եւ ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու: 451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում Մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը եւ ընդառաջում նրան: Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը եւ հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչեւ երեկո եւ ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում եւ շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա եւ նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղեւոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում եւ քշում դեպի երկրի խորքերը: Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք: Նախընթաց դեպքեր 428 թվականին անկում է ապրում հայ Արշակունիների թագավորությունը, որը Հայաստանի պարսկամետ կուսակցության հաղթանակներից էր: Պարսկամետ կուսակցությունը վարում էր Հայաստանի՝ Պարսկաստանին ձուլման քաղաքականություն: Պարսկական արքունիքն այդ քաղաքականությանը նպաստող քայլեր էր իրականացնում: Պարսից արքունիքն աջակցում էր մի նոր աղանդավորական շարժման՝ մանիքեականության, որը քրիստոնեական եւ զրադաշտականության կրոնների միախառնումն էր: Այդ քայլով պարսից արքունիքը փորձում էր խարխլել քրիստոնեության հիմքերը Հայաստանում եւ մտցնել պարսկական կրոնին համահունչ տարրեր, քանի որ մանիքեականությունը, ինչպես զրադաշտականությունը, պաշտում էր կրակը: Այս աղանդին ավելի շատ հարում էր հայոց պարսկասեր կուսակցությունը: Հայ առաքելական եկեղեցին ստիպված էր 444 թվականին Շահապիվանում եկեղեցական ժողով հրավիրել եւ պատիժներ սահմանել մանիքեականության աղանդին հարելու համար: 447 թվականին Հայաստան է գալիս Դենշապուհը, որն աշխարհագիր է անցկացնում եւ ծանրացնում Հայաստանի հարկերը: Այս ամենը ռամիկների շրջանում ըմբոստություն է առաջացնում ընդդեմ պարսկական տիրապետության: Կուսակցություններ Վարդանանց պատերազմի նախօրյակին Հայաստանում ձեւավորված էին երկու կուսակցություններ՝ վասակյանք եւ վարդանանք, որոնց առաջացումն ուներ լուրջ նախապատմական պատճառներ[փա՞ստ]: Վասակյանք Նախապատմություն Վանի թագավորության շրջանում Սյունիքը հանդես է գալիս մի առանձին ցեղային միության ձեւով, որը հայտնի էր «Սիունիա» անունով: Հետագայում Սյունիքը մտավ Հայաստանի կազմի մեջ, որն իր զբաղեցրած դիրքով մեծ կարեւորություն ուներ Հայքի պատմության մեջ, քանի որ նա ավելի մոտիկ էր Այրարատ նահանգին՝ Հայոց միջնաշխարհին: Սյունիքը մոտ էր նաեւ Պարսկաստանին եւ այդպիսով հանդիսանում էր մի կապող օղակ այս երկու պետությունների եւ մշակույթների միջեւ: 4-րդ դարում Սյունյաց տոհմը սկսում է լուրջ պայքար մղել քաղաքական եւ կրոնական ոլորտներում: Կրոնական ոլորտում Սյունիներն արագորեն կարողանում են ներքին ինքնավարություն ստանալ, երբ առաջնություն է ստանում Սյունյաց եպիսկոպոսությունը, իսկ առաջին՝ քաղաքական ոլորտում թելադրող դառնալու համար երկար պայքար էր պետք ծավալել: Սյունիների տոհմից առաջին կարկառուն ներկայացուցիչը, որը փորձեց ամրանալ քաղաքական ոլորտում եւ ազդեցիկ դիրք գրավել, Անդովկ Սյունի (Անդոկ) իշխանն էր, որն իր Փառանձեմ աղջկա միջոցով խնամիացել էր հայ Արշակունիների հետ, սակայն չէր կարողացել ազդեցիկ դիրք ձեռք բերել հայոց արքունիքում, եւ Արշակ Բ-ից հետո երկրորդ ազդեցիկ պաշտոնյան հայոց արքունիքում Վասակ Մամիկոնյանն էր մնացել: Անդոկը, հասկանալով, որ Արշակ Բ-ի միջոցով չի կարողանում ազդեցիկ դիրք գրավել արքունիքում, շատ ժամանակ էր անցկացնում պարսից արքունիքում, ապրում էր Շապուհի պալատում եւ այսպես փորձում էր նրա միջոցով ազդեցիկ դիրք ձեռք բերել: Սյունիքի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը պատմում է մի դեպք Անդոկի մասնակցությամբ: Երբ Շապուհն իր ավագանուն մեծ ճաշ էր տալիս, հրավիրում է նաեւ Անդոկին, սակայն նրան նստեցնել է տալիս մի ստորադաս տեղ: Անդոկն այնքան է վիրավորվում, որ ամբողջ ճաշի ընթացքում ոչ մի պատառ չի դնում իր բերանը: Այս ամենը նկատում են Շապուհի սպասավորները եւ զեկուցում նրան, սակայն արքան ուշադրություն չի դարձնում: Անդոկը լցվում է թշնամանքով եւ երբ Շապուհը խազարների հետ պատերազմով էր զբաղված եւ անպաշտպան էր թողել Տիզբոնը, Անդոկն իր 1700 սյունեցիների հետ միասին հարձակվում է Տիզբոնի վրա եւ ավերում ու թալանում արքայական գանձերը, ապա հեռանում իր հայրենի Սյունիք: Այստեղ նա բնակչությանը հրամայում է պատսպարվել լեռներում, իսկ ինքն ամրանում է անառիկ Բաղաբերդում: Երբ Շապուհը վերադառնում է պատերազմից, հավաքում է իր զորքը եւ հարձակվում Սյունիքի վրա, պաշարում Բաղաբերդը, սակայն երեք անգամ անընդմեջ պաշարումներից հետո չի կարողանում գրավել ամրոցը: Անդոկը հարմար առիթով դուրս է գալիս ամրոցից եւ թիկունքից հարվածում հակառակորդին, ապա, վերցնելով Տիզբոնից թալանած գանձերը, փախչում է Բյուզանդիա, Թեոդորոս կայսեր մոտ: Նրա որդին՝ Բաբիկը, ցանկանում էր վերականգնել իր օրինական իշխանությունը Սյունիքի վրա: Այդ պատճառով նա գալիս է պարսից արքունիք, սակայն չի ներկայանում այնտեղ որպես Անդոկի որդի: Նա սպասում է մի առիթի, որով կկարողանար մեծ ծառայություն մատուցել պարսից արքային եւ ստանալ նրանից իր հայրական կալվածքները: Այդպիսի առիթ է հանդիսանում հոների արշավանքը, որի ժամանակ Բաբիկը մենամարտում է հոների առաջնորդի դեմ եւ նրան սպանելով՝ մեծ վտանգից փրկում Պարսկաստանը: Այս նվիրվածության համար Շապուհը թույլ է տալիս վերադառնալ եւ տեր դառնալ Սյունիքի իր հայրական կալվածքներին: Բաբիկը կառավարում է 21 տարի՝ մինչեւ իր մահը: Վասակ Սյունու քաղաքական գործունեություն Բաբիկի որդին էր Վասակը, որը ծնվել էր 387 թվականին եւ 10-11 տարեկան հասակում պատանդ էր մնացել պարսից արքունիքում, քանի որ Բաբիկի հանդեպ պարսից արքունիքը լիակատար վստահություն չուներ: Երբ Բաբիկը մահանում է, պարսից Վռամ արքան Սամ Գնթունուց իմանում է այդ լուրը եւ որոշում Վասակ Սյունուն ուղարկել իր հայրական կալվածքները ժառանգելու: Երբ Սամ Գնթունին հայտնում է դրա մասին Վասակին, նա պատասխանում է, որ Սյունիքի իշխանությունն իր հայրական ժառանգությունն է եւ Վռամը չպետք է լինի այն նրան շնորհողը: Սամ Գնթունին հայտնում է այս խոսքերի մասին Վռամին, որը որոշում է Սյունիքը հանձնել Սամ Գնթունուն, սակայն նա, մեկ տարի անց թունավորվելով, մահանում է, բայց այս անգամ էլ Սյունիքի իշխան է նշանակվում Վասակի հորեղբայր Վաղինակը: Այս տարիներին Վասակը պարսից արքունիքում դաստիարակվում է որպես քաղաքական գործիչ: Ինը տարի անց նա իր հորեղբոր՝ Վաղինակի դեմ դավեր է նյութում եւ նրան սպանել տալով՝ վերջապես ստանում Սյունիքի իշխանությունը: Վաղինակը երկու որդի ուներ՝ Բաբկենը եւ Բակուրը, որոնք վրեժով են լցվում իրենց հոր սպանության պատճառով եւ դառնում են Վասակի թշնամիներն ու Վարդանի կողմնակիցները: Մովսես Խորենացին Վասակին անվանել է «Մանուկն Վասակի Սիւնեաց տէր», քանի որ Վասակը շատ երիտասարդ հասակում էր ստացել Սյունիքի կառավարումը: Նա նաեւ հիշատակվում է Կորյունի կողմից որպես Մաշտոցի եռանդուն օգնական եւ աջակից, որը օգնում էր նրան դպրոցներ բացել Սյունիքում եւ տարածել ազգային լուսավորություն: Որոշ ժամանակ անց Վասակը նշանակվում է վրաց մարզպան: Հետագայում, քանի որ Հազկերտը գոհ էր նրա մարզպանությունից, նրան է հանձնվում արդեն հայոց մարզպանի պաշտոնը: Այստեղ Վասակ Սյունին հեռուն գնացող նպատակներ ուներ: Քանի որ հայոց թագավորությունը նոր էր կործանվել, շատերն աչք ունեին հայոց թագի վրա եւ ցանկանում էին վերականգնել հայոց անկախությունը, ապա դառնալ թագավոր: Ըստ Թովմա Արծրունու՝ այդ ցանկությունը խորթ չէր հայոց հազարապետ Վահան Ամատունուն եւ նաեւ Վարդան Մամիկոնյանին: Այս ամենի պատճառով Վասակ Սյունին դավեր է նյութում Վահան Ամատունու դեմ եւ նրան զրկում հազարապետի պաշտոնից, որի փոխարեն նշանակվում է մի պարսիկ պաշտոնյա: Այս ամենի պատճառով այս երկու հզոր քաղաքական ուժերը միմյանց հանդեպ թշնամանում են: Վասակ Սյունին սկսում է ավելի մտերմանալ պարսից արքունիքի հետ: Նա մտերմանում է Միհրներսեհի հետ, որը պարսից հազարապետն էր: Միհրներսեհը հմուտ քաղաքական գործիչ էր, որը չէր կարող բաց թողնել Վասակ Սյունուն՝ որպես Հայաստանում պարսկական քաղաքականության գործիք: Վասակի կողմնակիցներ Վասակ Սյունու կողմնակիցներն ունեին լուրջ քաղաքական պատճառներ պարսկամետ քաղաքականություն վարելու համար: Օրինակ՝ Բագրատունյաց նախարարական տոհմը թշնամացել էր Մամիկոնյան տոհմի հետ: Խոսրով թագավորի ժամանակ սպարապետ էր դարձել Սահակ Բագրատունին, բայց երբ նա մահանում է, այս պաշտոնը չի անցնում նրա ժառանգներին, այլ Սահակ Պարթեւի միջնորդությամբ վերադարձվում է Մամիկոնյան տոհմին: Այս դեպքերը հարուցում են թշնամանք Բագրատունյաց եւ Մամիկոնյաց տոհմի միջեւ, որի հետեւանքով Բագրատունիները հարում են Վասակ Սյունուն: Ըստ Եղիշեի Վասակյանք էին՝ - Ռշտունյաց Արտակ անունով իշխանը - Խորխոռունյաց Գադիշո անունով իշխանը - Վահեւունյաց Գյուտ անունով իշխանը - Բագրատունյաց Տիրոց անունով իշխանը - Ապահունյաց Մանեճ անունով իշխանը - Գաբեղենից Արտեն անունով իշխանը - Ակեայի Ընջուղ անունով իշխանը - Ուրծի Ներսեհ անունով իշխանը - Պալունյաց մյուս մասի Վարազշապուհ անունով իշխանը - Ամատունյաց մի սեպուհ Մանեն անունով Վարդանանք Նախապատմություն Հայաստանում քրիստոնեության ընդունումից Լուսավորչի տոհմը մեծ հզորացում ապրեց եւ դարձավ հսկայական կալվածքների տեր: Սահակ Պարթեւը, որը Լուսավորչի տոհմի արական ճյուղի վերջին ներկայացուցիչն էր, իր աղջկան՝ Սահականույշին, ամուսնացնում է Համազասպ Մամիկոնյանի հետ: Նրանց ավագ որդին Վարդան Մամիկոնյանն էր: Մամիկոնյանների տոհմի հզորացումը մեծապես կապված էր Լուսավորչի տոհմի կալվածքների ժառանգման հետ: Վարդան Մամիկոնյանի կուսակցության գլխավոր ուժը հոգեւորականությունն էր: Վարդան Մամիկոնյանի գործունեություն | " | Քրիստոնէութիւնը ոչ թէ հագուստ էր հայոց համար, այլ մաշկի գոյն: | " | | ----- | ----- | ----- | | - Եղիշե | - Եղիշե | - Եղիշե | Վարդան Մամիկոնյանը ծնվել է 388 թվականին եւ սովորել Վաղարշապատի նորաբաց դպրոցում: 420 թվականին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս II կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422 թվականին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որպեսզի Սասանյան Վռամ V Գոռ արքայի կողմից ստանա հայոց սպարապետի կոչում, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից հետո՝ 432 թվականին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ: Վարդան Մամիկոնյանը որպես նշանավոր զորավար հայտնի էր ոչ միայն հայկական, այլ նաեւ պարսկական արքունիքում: Նա պարսիկների կողմից մարտեր է մղել քուշանների դեմ պատերազմում: Վարդան Մամիկոնյանի կողմնակիցներ Ըստ Եղիշեի «իրենց տեղում ի բնե հաստատ են» եւ մասնակցել են ճակատամարտին՝ - Վարդան Մամիկոնյանը - Ներշապուհ Արծրունին - Խորեն Խորխոռունին - Արտակ Պալունին - Վահան Ամատունին - Վահեւունյաց Գյուտը - Թաթուլ Դիմաքսյանը - Արշավիր Արշարունին - Շմավոն Անձավացին - Տաճատ Գնթունին - Ատոմ Գնունին - Արտակ Մոկացը - Խոսրով Գաբեղյանը - Կարեն Սահառունին - Հմայակ Դիմաքսյանը - Գազրիկ Դիմաքսյանը - Ներսեհ Քաջբերունին - Փարսման Մանդակունին - Արսեն Ընձայացին - Այրուկ Սլկունին - Վրեն Տաշրացին - Ասպրամ Արծրունին - արքունի Շահխոռապետը - Խորա Սրվանձտյացը - Քողյանները, Ակեացիները, Տրպատունիները, Ռշտունիների զորքը, արքունի բոլոր գործակալներն ամեն մեկն իր զորքի հետ միասին Որոշ տոհմեր, օրինակ՝ Խորխոռունիները, կիսվեցին՝ մի մասը սկսեց հարել Վարդանին, իսկ մյուսը՝ Վասակին: Հազկերտի հրովարտակ Միհրներսեհը վարում էր հայերին, վրացիներին եւ աղվաններին իրենց ազգին ձուլելու քաղաքականություն: Նա այս հարցով դիմում է Հազկերտին, որը տալիս է իր համաձայնությունը՝ հրովարտակով հայերին, աղվաններին եւ վրացիներին կոչ անել ընդունել զրադաշտականություն: Հազկերտն իր մոգերին հրամայում է զրադաշտական կրոնի նկարագրության նամակ գրել, որն իր հրովարտակի հետ նա ուղարկում է Հայաստան, Վիրք եւ Աղվանք: Առանձին հրովարտակում, որը գրվել էր Հազկերտի անունից, հայտարարվում է, որ «արյաց արքան գոհ է իր հպատակներից եւ ընդունում է, որ նրանք շատ են օգուտներ տվել, բայց ցանկանում է իր հպատակներին տեսնել պարսիկներին կրոնակից»՝ պարզաբանելով, որ «նա շատ է սիրում իր հպատակներին եւ չի կարող անուշադրության մատնել նրանց հոգիների փրկությունը»: 449 թվականին հայոց, վրաց եւ աղվանից մեծամեծ իշխաններին եւ հոգեւորականությանն է ուղարկվում հետեւյալ հրովարտակը. Հայ նախարարությունը, հոգեւորականությունը որոշում են հավաքվել հայոց մայրաքաղաք Արտաշատում՝ որոշելու հետագա անելիքները: Արտաշատի ժողով Հայոց իշխանների համար պարզ էր, որ կրոնափոխությունը միայն առիթ էր. գլխավոր պատճառը հայերին իրենց ուրույն դիմագծից զրկելն էր: Հայոց կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորցին ժողով է հրավիրում, որին մասնակցում են հայոց նշանավոր իշխանները: Ժողովին չէին մասնակցում Բագրատունյաց իշխանները՝ այդպիսով ցույց տալով իրենց գժտությունը Մամիկոնյանների հետ: Ժողովին մասնակցում էին նաեւ 18 եպիսկոպոսներ Հայքի տարբեր նահանգներից: Ժողովը, քննելով Հազկերտի առաջարկը, որոշում է. 1. հայտարարել, որ հայերը ոչ մի անջատողական նպատակ չունեն եւ շարունակելու են հավատարիմ մնալ Սասանյան Պարսկաստանին՝ առանց որեւէ թերացման կատարելով իրենց հպատակական պարտականությունները: 2. կրոնական հարցի վերաբերյալ հայտարարել, որ դա ամենեւին կապ չունի քաղաքականության հետ եւ մարդիկ ամբողջովին ազատ են ընտրելու իրենց կրոնը: Ժողովի մասնակիցները չբացեցին մազդեզական մոգերի կողմից գրված կրոնի նկարագրությունները՝ պատճառաբանելով, որ «դա կարող է վիրավորական լինել արքայի համար, որովհետեւ եթե կարդան մոգերի գրած նամակը, ապա պետք է ծանր քննադատություն օգտագործեն այն հերքելու համար»: Պատասխան նամակը գրվում է Հովսեփ կաթողիկոսի անունից եւ ուղարկվում պարսից արքունիք: Կտրուկ մերժումը դժգոհություն եւ բարկություն է առաջացնում Հազկերտի մոտ, որը պահանջում է հայոց 10 նշանավոր իշխաններին ներկայանալ արքունի Դուռը: Նախարարների մեկնումը Տիզբոն եւ վերադարձ Կրոնափոխություն կատարելու մասին Հազկերտի հրամանը «Նավասարդից մինչեւ Նավասարդ, ասում է, մեծ թագավորի իշխանության տակ գտնված բոլոր վայրերում պետք է վերանան եկեղեցու արարողությունները, պետք է փակվեն եւ կնքվեն սուրբ տաճարների դռները, նվիրական անոթները պետք է գրով ու համարով հարքունիս գրավվեն, լռեն սաղմոսերգության ձայները, եւ դադարեն անսուտ մարգարեների ընթերցվածները: Քահանաները չվստահանան իրենց սաներում ուսուցանել ժողովրդին, եւ Քրիստոսին հավատացող այն տղամարդիկ ու կանայք, որոնք բնակված են մենանոցներում, փոխեն իրենց հագուստը՝ աշխարհական կարգի համաձայն: Հազկերտի հրամանով հայոց 10 նշանավոր նախարարներ պարտավոր էին ներկայանալ արքունի Դուռը: Այդ նշանավոր իշխաններն էին մարզպան Վասակ Սյունին, Ներշապուհ Արծրունին, Արտակ Ռշտունին, Գադիշո Խորխոռունին, սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Արտակ Մոկացին, Մանեճ Ապահունի, Վահան Ամատունին, Գյուտ Վահեւունին, Շմավոն Անձեւացին, իսկ Վիրքից՝ Աշուշա Բդեշխը եւ այլ ավագ իշխաններ: Հայոց իշխանները պայմանավորվում են վրաց եւ աղվանաց իշխանների հետ եւ որոշում չզիջել Հազկերտին: Հազկերտը պարսից մեծ ժողով է գումարում եւ պահանջում ընդունել մազդեզական կրոնը, այլապես կմոռանա իշխանների մատուցած ծառայությունները եւ իշխաններին, նրանց կանանց, երեխաներին եւ ամբողջ տոհմը կաքսորի կամ կոչնչացնի: Իշխանները ժամանակ են խնդրում մտածելու համար եւ քննարկումներից հետո որոշում են առերես ընդունել զրադաշտականություն, քանի որ մերժման դեպքում հայոց իշխաններն անմիջապես կձերբակալվեին, եւ ապստամբությունը զսպելը շատ հեշտ կլիներ: Նրանք ավելի շատ այդ որոշմանը եկան ոչ թե իրենց փրկելու, այլ վերադառնալու եւ ապստամբական գործը կազմակերպելու համար: Այս առերես կրոնափոխությունը եւ խաբեությունը շատ տարածված էր Արեւելքում, հենց այդ պատճառով էլ ապահովության համար Հազկերտն իր մոտ պատանդ է պահում վրաց նշանավոր Աշուշա բդեշխին եւ Վասակ Սյունու երկու որդիներին՝ Բաբիկին եւ Ատրներսեհին: Հազկերտը հայ նախարարների հետ Հայաստան է ուղարկում 700 մոգեր ու մի զորաբաժին եւ հրամայում մեկ տարվա ընթացքում իր հպատակ տարածքներում ավարտել կրոնափոխության գործընթացը եւ ազգային կրոն դարձնել զրադաշտականությունը: Ապստամբություն Նախորդող դեպքեր Վերադառնալով հայրենիք՝ նախարարները զգում են ուրացության բացասական կողմերը: Հոգեւորականությունը դիմավորում է նախարարներին, սակայն լացով ու տխրությամբ: Ըստ Փարպեցու՝ ոչ ոք չէր համաձայնում ուրացողների հետ սեղան նստել՝ «ոչ կին, ոչ որդի, ոչ ազատ, ոչ ծառայ ոք եւ ոչ սպասաւորք»: Վերադառնալուց հետո Մամիկոնյանների ընտանիքը որոշում է հեռանալ դեպի Հայաստանի արեւմտյան մաս: Դա ավելի շատ փախուստ էր, որով Մամիկոնյանները կամովի հրաժարվում էին իրենց դիրքից եւ պաշտոնից, որը զբաղեցնում էին Մարզպանական Հայաստանում: Իմանալով Վարդան Մամիկոնյանի հեռանալու մասին՝ Վասակ Սյունին միջոցներ է ձեռք առնում այդ ամենը կանխելու համար: Վասակ Սյունին պատվիրակություն է ուղարկում նրա մոտ, որի ղեկավարն Արշավիր Կամսարականն էր՝ Վարդանի փեսան: Պատվիրակության կազմի մեջ էր նաեւ Ղեւոնդ երեցը, երկու այլ իշխաններ եւ քահանաներ: Պատվիրակությունը Վարդանին հանդիպում է Բասենի սահմանին՝ Արամանայ գյուղի մեջ: Պատվիրակությունը վստահեցնում է, որ Վասակ Սյունին կարողացել է համաձայնության հասնել հոների հետ, որոնք պարտավորվել են ասպատակել պարսկական հողերը, իսկ եթե Վարդանը վերադառնա, նրանք բանակցություններ կսկսեն նաեւ Բյուզանդիայի հետ: Վարդան Մամիկոնյանը համաձայնվում է վերադառնալ եւ հանձն առնել զորքերի ղեկավարությունը: Ծրագրվում էր օգնություն ստանալ նաեւ Արեւմտյան Հայաստանի ստրատելատից՝ Վասակ Մամիկոնյանից, որը, սակայն, հետագայում օգնություն չտրամադրեց: Վարդանի վերադառնալուց հետո սկսվեցին հակասություններ առաջանալ նրա եւ Վասակի միջեւ: Վասակ Սյունին պատրաստվում էր ապստամբել երկար պատրաստությունից եւ դաշնակից գտնելուց հետո, իսկ Վարդանը՝ եկեղեցու ճնշումների ներքո ցանկանում էր անմիջապես ապստամբության դրոշ պարզել: Ի վերջո, Վարդան Մամիկոնյանը եւ իր կուսակիցները սկսում են մարզպան Վասակ Սյունուց ծածուկ պատրաստվել ապստամբության: Երբ իշխաններից մեկը՝ Զանդաղան Ոստանիկը, հայտնեց Վասակին, թե ինչ է կատարվում իր շուրջը, նրան լրտես համարեցին եւ քարկոծելով սպանեցին Բագրեւանդ գավառի Բերկունք գյուղում: Այս դեպքից հետո Վարդանը եւ իր կուսակիցները չէին կարող ծածուկ պահել ապստամբությունը: Նրանք ամեն ինչ հայտնում են Վասակին, իսկ նա, ուրիշ ճանապարհ չունենալով, համաձայնվում է միանալ ապստամբությանը: Ռազմական հակամարտության ծավալում Ապստամբության սկսվելուց հետո եկեղեցականությունը ռամիկների հետ միասին շարժվում է դեպի Անգղ եւ հարձակվում ատրուշանների վրա, քանդում զրադաշտական կրոնական կենտրոնները, ապա հանգցնում պարսիկների համար սրբազան համարվող կրակը: Ապստամբական հզոր ելույթներ տեղի ունեցան նաեւ Զարեհավան ավանում, որը ղեկավարվում էր հոգեւորականության կողմից: Ամռան շոգերի ժամանակ հայոց զորքը գնում է իր ամառանոցը, որը գտնվում էր Ծաղկավետ լեռներում, սակայն Միհրներսեհն այդ ժամանակ իր զորքերին հրամայում է Փայտակարանով շարժվել դեպի Աղվանք: Միհրներսեհը կարողանում է իր կողմը քաշել նաեւ Վասակ Սյունուն եւ նրա միջոցով պառակտում մտցնել հայերի մեջ: Աղվանքի իշխանները օգնություն են խնդրում հայերից, եւ Վարդան Մամիկոնյանն իջեցնում է զորքը Ծաղկանց լեռներից ու շարժվում դեպի Աղվանք: Վասակ Սյունին միայնակ է մնում Հայաստանում, քանի որ Վարդանի մյուս կողմնակիցներն ուղարկված էին որպես պատվիրակություն՝ տարբեր երկրների հետ բանակցելու համար: Վասակն ընտրեց եւ իր հետ Հայաստանում թողեց մի քանի նախարարական զորքեր, որոնք հավատարիմ էին իրեն՝ Բագրատունյաց, Խորխոռունյաց, Ապահունյաց, Վահեւունյաց, Պալունյաց, Գաբեղենից, Ուրծա իշխանների զորքերը: Արշավանք դեպի Աղվանք եւ Խաղխաղի ճակատամարտ Հայկական զորքն արշավում է նախ Վիրք, որպեսզի այնտեղից Աղվանքում գտնվող պարսկական զորքին հարվածի թիկունքից, սակայն պարսիկները տեղյակ էին հայկական զորքի տեղաշարժից եւ մարտական դիրք են բռնում Լոպնաս գետի (Զակամ) ափին՝ Խաղխաղի դաշտում: Վարդան Մամիկոնյանի զորքը Գուգարքով մտավ Աղվանք եւ մարտական դիրք բռնեց Խաղխաղ քաղաքի մոտ, որը հայոց հինավուրց ձմեռանոցն էր: Նա իր զորքը բաժանում է 3 թեւի՝ - Աջ թեւի հրամանատարությունը հանձնվում է Վարդանի փեսա Արշավիր Կամսարականին - Կենտրոնական թեւի հրամանատարությունը ստանձնում է հենց ինքը՝ Վարդան Մամիկոնյանը - Ձախ թեւի հրամանատարությունը հանձնվում է Խորեն Խորխոռունուն Պարսկական զորքը ղեկավարում էր Սեբուխտ զորավարը: Զորքի աջ եւ կենտրոնական մասը կազմված էր պարսկական, իսկ ձախ թեւը՝ Բաղասկանի եւ Լփնաց զորքերից: Ի տարբերություն պարսից զորքի՝ հայոց զորքը սակավաթիվ էր: Սակայն Վարդան Մամիկոնյանն իր զորքով հարձակվում է պարսից զորքի վրա: Սկզբից Արշավիր Կամսարականի եւ Մուշ Դիմաքսյանի ղեկավարած թեւն անհաջողություններ են կրում, քանի որ ձիարշավի ընթացքում խրվում են ճահիճների մեջ: Մուշ իշխանն այդտեղ էլ սպանվում է, սակայն Արշավիրը կարողանում է սողալով դուրս գալ ճահճից եւ նորից իր վրա վերցնել այդ թեւի ղեկավարությունը: Նույն միջոցին Վարդան Մամիկոնյանը նույնպես հերոսական մարտեր էր տալիս աջ թեւում: Հայերը հաղթանակ են տանում: Անցնելով Կուր գետը՝ ազատագրում է Աղվանքի ամրոցները եւ հասնում մինչեւ Ճորա պահակ, որտեղից բանակցություններ են սկսվում հոների հետ: Արդյունքում կնքվում է հայ-հոնական դաշինքը: Վասակ Սյունու ապստամբությունից հեռացում Երբ Վարդան Մամիկոնյանը շարունակում էր իր հաղթարշավը, պարզ է դառնում, որ Վասակ Սյունին հեռացել է ապստամբական գործից եւ մեկնել իր հայրենի Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանն անմիջապես վերադառնում է Հայաստան, որտեղ սակայն ձմեռ էր եւ չէր կարելի սկսել ռազմական գործողություններ: Վասակ Սյունին նախարարների եւ ժողովրդի մեջ երկպառակություն մտցնելու համար նամակներ էր ուղարկում նրանց, որտեղ ասվում էր, որ պարսից արքայից արքան կրոնի ազատություն է շնորհել բոլորին, այսինքն՝ նրանք կարող են քրիստոնյա մնալ: Ասվում էր նաեւ, որ եթե ապստամբած նախարարները հեռանան Վարդանից, ապա պատժի չեն ենթարկվի: Այս ամենը, իհարկե, թուլություն եւ լքում մտցրեց ապստամբած ուժերի շարքերում, բայց ապստամբությունը կանգնեցնել անհնարին եղավ: Ավարայրի ճակատամարտ 451 թվականի վաղ գարնանը պարսիկները սկսում են իրենց ուժերը կենտրոնացնել Հեր եւ Զարեւանդ գավառներում: Այդ ժամանակ հայոց իշխաններից շատերը հեռացել էին զորքից եւ վերադարձել իրենց տները, որպեսզի նշեն Սուրբ Զատիկը: Վարդան Մամիկոնյանն անմիջապես հետ է կանչում նախարարներին եւ ստանձնելով զորքի հրամանատարությունը՝ իր 66 հազարանոց զորքով շարժվում պարսից զորքին ընդառաջ, որի հրամանատարը Մուշկան Նիսալավուրտն էր, եւ կազմված էր 80-90 հազար զինվորից եւ 13 մարտական փղերից: Հայոց մի շարք պատվիրակություններ, որոնք փորձում էին Բյուզանդիայից աջակցություն ստանալ, անհաջողություն են կրում բանակցություններում: Բյուզանդիան չէր կարող օգնության հասնել հայերին, քանի որ իր կայսրությունը ենթարկվում էր ասպատակությունների հոն Աթթիլայի կողմից: Բյուզանդիայի կայսր Մարկիանոսը ոչ միայն օգնության չի հասնում, այլ հայերի օգնություն խնդրելու մասին տեղյակ է պահում պարսից Հազկերտ արքային: Հայերը օգնություն չեն ստանում նաեւ Բյուզանդիայի ենթակայության տակ գտնվող հայ իշխաններից, քանի որ, ըստ Եղիշեի, Վասակ Սյունին կարողացել էր անջատողական գործողություններով այդ իշխաններին համոզել, որ Վարդանի պարտությունն անխուսափելի է: Միայն հոներն էին, որ հավատարիմ մնացին իրենց ուխտին, սակայն նրանք ոչ թե միավորեցին իրենց ուժերը հայոց զորքի հետ, այլ, անցնելով Ճորա պահակը, սկսեցին ասպատակել պարսից տարածքները: Վարդանի հետ ճակատամարտին մասնակցում էին 23 նախարարներ: Նա զորքը բաժանում է 3 մասի. - Աջ թեւի ղեկավարությունը ստանձնում է Խորեն Խորխոռունին, ում օգնականներ են նշանակվում Թաթուլ Վանանդեցին եւ Ներսեհ Քաջբերունին: - Կենտրոնական թեւի ղեկավարությունը ստանձնում է Ներշապուհ Արծրունին, ում օգնականներ են նշանակվում Արշավիր Կամսարականը եւ Արտակ Մոկացին: - Ձախ թեւի ղեկավարությունը ստանձնում է հենց ինքը՝ Վարդան Մամիկոնյանը, ում օգնական է նշանակվում Փափագ Առավեղյանը: Վերջապահ գնդի հրամանատար է նշանակվում Վարդանի եղբայրը՝ Համազասպյանը: - Վերջապահ գնդի հրամանատար է նշանակվում Վարդանի եղբայրը՝ Համազասպյանը: Վարդան Մամիկոնյանը զորքի առաջին շարքում կանգնեցնում է ծանր հետեւակը, որին հաջորդում էր թեթեւ հետեւակը: Երկրորդ շարքում հայ աշխարհազորն էր, իսկ երրորդում՝ ծանր հեծելազորը: Չորրորդ շարքը պահեստազորն էր: Զորքի թեւերում կային հեծյալ ջոկատներ, որոնցով Վարդանը պատրաստվում էր վճռական հարվածներ հասցնել հակառակորդին: Պարսից զորքն ուներ եւ՛ թվային, եւ՛ որակական առավելություն: Ճակատամարտին, որպես պահեստազոր, մասնակցում էր նաեւ Մատյան գունդը, որն անպարտելի գունդ էր համարվում: Հակառակորդի կողմից կռվելու էր նաեւ Սյունյաց զորքը: Պարսիկներն իրենց հիմնական ուժերը կենտրոնացրել էին աջ թեւում: Մուշկան Նիսալավուրտը ճակատամարտը ղեկավարում էր մի բարձր դիրքից: Մինչեւ ճակատամարտի սկսվելը, Վարդան Մամիկոնյանը, Ղեւոնդ երեցը եւ Հովսեփ Վայոցձորցին քաջալերում են զորքին: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի վաղ առավոտյան Ավարայր կոչվող դաշտում, օրը՝ շաբաթ: Այն սկսվում է նետաձգությամբ: Պարսիկները հասնելով Տղմուտ գետին՝ կանգնում են, իսկ հայկական զորքն անցնում է գետը եւ մարտի բռնվում: Հայերը կարողանում են հակառակորդի ձախ եւ կենտրոնական թեւերը փախուստի մատնել: Հայոց պահեստազորի մի մասը հարձակվում է պարսիկների կենտրոնական թեւին, իսկ մյուս մասը օգնում է Վարդան Մամիկոնյանին աջ թեւում, սակայն հակառակորդը օժանդակ ուժեր է բերում եւ շրջապատում Վարդանի գունդը, այդ ժամանակ էլ նա հերոսաբար զոհվում է: Հայոց զորքից շատերը նահանջում են դեպի լեռներ: Ըստ Փարպեցու՝ հայոց զորքում կային այնպիսի ուժեր, որոնք ստիպմամբ էին կռվում, այլ ոչ հոժարակամ, նաեւ այնպիսի ուժեր, որոնք դիտմամբ էին մտել հայկական զորքի կազմ՝ այնտեղ կազմալուծություն մտցնելու համար: Հայկական կողմից դաշտում սպանվել է ընդամենը 286 մարդ, իսկ անկանոն փախուստի ժամանակ 750 զինվոր, բայց պարսկական կողմը ռազմադաշտում ուներ 3544 զոհ: Վարդան Մամիկոնյանի հետ միասին ճակատամարտում զոհվեցին նաեւ 8 նախարարներ: Պայքարի շարունակումն Ավարայրի ճակատամարտից հետո Հայերի ապստամբական պայքարն Ավարայրի դաշտում չի ավարտվում: Հայկական ուժերն ապաստանում են լեռներում եւ անցնում մանր ճակատամարտների ռազմավարությանը: Վարդանի զորքերի մնացորդներն անցնում են Տայք, Արցախ ու Տմորիք եւ շարունակում պաշտպանվել կամ հարձակումներ գործել: Քանի որ պարսից զորքը մեծ կորուստներ էր կրել, Մուշկան Նիսալավուրտը հետ է կանչվում Պարսկաստան: Միհրներսեհը զիջումների է գնում եւ հայոց մարզպանի պաշտոնից հանում է Վասակ Սյունուն, քանի որ նա այլեւս հարկավոր չէր պարսից քաղաքականությանը: Հայաստանի մարզպան է նշանակվում Ատրորմիզդ Արշակունին: Նոր մարզպանին հրամայվում է շարունակել հալածանքներն ապստամբների հանդեպ, իսկ ազգաբնակչությանը՝ սիրաշահել: Հմայակ Մամիկոնյանի ղեկավարությամբ Վարդանի կողմնակիցներն ամրանում են Տայոց աշխարհի Պարխար լեռներում: Նրանք ամրանում են Որջնհաղ գյուղի մոտակայքում: Պարսից եւ Սյունյաց զորքերը նույնպես շարժվում են դեպի Որջնհաղ: Այդ զորքերը ղեկավարում էին Արտեն Գաբեղյանը եւ Վարազշապուհ Պալունին: Երբ հայկական ուժերը մի օր լեռներից իջնում են Որջնհաղում գիշերելու, պարսկա-սյունական զորքերը գիշերը հանկարծակի հարձակվում են: Հանկարծակիի եկած իշխաններից ոմանք առանց զենքի հազիվ հասնում են իրենց ձիերին եւ փախուստի դիմում: Կռիվ է բռնվում գյուղամեջում եւ այգեստաններում: Շատերը փախչում են ռազմի դաշտից եւ փրկվում, սակայն նաեւ զոհվողներ են լինում, որոնց թվում էր նաեւ Հմայակ Մամիկոնյանը: Այս ամենից հետո դեռեւս շարունակվում էր ապստամբությունը: Հայաստանի հարավային շրջանների գնդերն իջնում էին միչեւ Միջագետք եւ ավերում պարսկական տարածքները՝ անհանգստություններ պատճառելով Սասանյան Պարսկաստանին: Հազկերտի հրամանով ձերբակալվեցին եւ Սյունիքի բերդերում բանտարկվեցին հոգեւորականության կարեւորագույն ներկայացուցիչներ Հովսեփ Վայոցձորցին, Ղեւոնդ երեցը, Սամվել եւ Աբրահամ քահանաները, Ռշտունյաց եպիսկոպոս Սահակը ու նրա աշակերտ Քաջաջ Ռշտունին եւ հոգեւորականության այլ կարկառուն ներկայացուցիչներ: Ապստամբության դատ Որջնհաղ գյուղում տեղի ունեցած բախումից հետո հիմնական գործողությունները տեղափոխվում են Տիզբոն, որտեղ տեղի էր ունենում ապստամբության դատը: Դատավորը Հազկերտն էր, իսկ մեղադրյալները 8 քահանա եւ 31 նախարար: Մեղադրվում էին Բաբկեն եւ Բակուր Սյունիները, որոնք Վասակի հորեղբոր որդիներն էին եւ նրա թշնամիները, Ներշապուհ, Շավասպ, Շնգին, Պարգեւ եւ Տաճատ Արծրունիները, Վարդանի եղբայր Համազասպյան, Համազասպ, Արտավազդ եւ Մուշեղ Մամիկոնյանները, Արշավիր, Թաթ եւ Վարձա Կամսարականները, Վահան, Առանձար եւ Առնակ Ամատունիները, Ատոմ Գնունին, Թաթուլ եւ Սատո Դիմաքսյանները, Շմավոն եւ Առավան Անձեւացիները, Փափակ, Վարազդեն եւ Դաղ Առավեղյանները, Ապրսամ Արծրունին, Սահակ եւ Փարսման Մանդակունիները, Վրեն Տաշրացին եւ Բաբիկ ու Հոհան Ռոփսենցիները: Ըստ Եղիշեի՝ այս նախարարներին ավելանում է նաեւ Մեհրուժան Արծրունին, Ներսեհ ու Աշոտ Կամսարականները եւ Զուարեն Անձացին: Երբ Հազկերտը սկսում է դատավարությունը եւ հարցնում, թե ինչ համարձակությամբ են հայ նախարարները դիմել այդ ահավոր գործին, հայ նախարարները խնդրում են, որ իրենց բոլորի անունից խոսի Արշավիր Կամսարականը: Արշավիրը ցույց է տալիս Հազկերտին Վասակի գրած նամակը Վարդանին, որով նա հետ էր կանչում Վարդանին Արեւմտյան Հայաստանի սահմանից: Այս նամակները որպես ապացույց ներկայացնելով՝ Արշավիրը մեղադրում է Վասակին, ասելով, որ հենց նա է մեղավոր Վարդանի վերադարձի ու ապստամբության ծավալման մեջ եւ եթե նա հետ չկանչեր Վարդանին, ապա այս ամենը տեղի չէր ունենա: Նրան մեղադրանք ներկայացվեց նաեւ արքունի հարկերը յուրացնելու համար: Այլ էր քահանաների դիրքը: Նրանք ոչ մեկի չէին մեղադրում եւ ընդունում էին ըմբոստ կերպարանք՝ բացահայտ ասելով իրենց պայքարի բուն նպատակը: Այս ամենից հստակ երեւում էր, որ ապստամբությունը ղեկավարվել էր ոչ թե նախարարների, այլ հենց հոգեւորականության կողմից: Հազկերտը մահվան դատապարտեց ապստամբներին, իսկ Վասակից խլեցին բոլոր պատվանշանները, զարդարանքները: Արքունի հարկերը յուրացնելու համար նա պարտավորվում էր նաեւ վճարել ահռելի տուգանք, որը վճարելու համար նա ստիպված էր վաճառել իր ամբողջ անձնական եւ տոհմային ունեցվածքը: Մնացած նախարարներին եւ հոգեւորականներին Հազկերտը մահվան դատապարտեց, բայց, քանի որ նա քուշանների դեմ պատերազմի մեջ էր, նա հրամայեց բոլոր մահապարտներին տանել Ապար աշխարհի Վրկան կոչված վայրը, որտեղ էլ ինքը հենց գնալու էր: Հազկերտը պարտություն է կրում քուշաններից եւ, մտածելով, որ անհավատ քահանաներին իր մոտ պահելու պատճառով են իրենց աստվածները բարկացել, նա սպանել է տալիս բոլորին եւ կենդանի թողնում միայն Խորեն եւ Աբրահամ երեցներին, որոնք էլ աքսորվում են Միջագետք՝ պարսկական հողերը մշակելու: Իսկ նախարարներին Հազկերտը Նյուշապուհից աքսորում է Հրեւ քաղաք, որտեղ 5 տարի շարունակ իշխանները սպասում են իրենց մահապատժին, սակայն երբ Պերոզը դառնում է Սասանյան Պարսկաստանի արքա, ազատ է արձակում նախարարներին, որոնք 463-464 թվականներին վերադառնում են հայրենիք: Նրանց հետ վերադառնում է նաեւ Աբրահամ երեցը, իսկ Խորենն աքսորի տարիներին մահացել էր: Հետեւանքներ Վարդանաց ապստամբության հետեւանքով Հայաստանը կարողացավ պահպանել քրիստոնեությունը, որը հասցրել էր արմատավորվել հայերի մեջ՝ դառնալով հայկական ազգային ինքնության հիմնական բաղադրիչներից մեկը: Կրոնափոխության միջոցով պարսիկները փորձում էին պարսկացնել հայերին, որը սակայն խափանեց Վարդանանց ապստամբությունը: Ապստամբության շնորհիվ թեթեւացավ նաեւ հարկահանությունը: Վարդանանց պատերազմից երկու տասնյակ տարի անց տեղի է ունենում Վահանանց ապստամբությունը, որը Պարսկաստանի ծրագրերից վերջնականապես ջնջում է հայերի կրոնափոխության ծրագիրը: Վասակ Սյունու գործունեությունն այլ տեսակետից Ըստ Նիկողայոս Ադոնցի՝ Եղիշեն դիտմամբ Վասակին է վերագրել նրա փեսա Վարազվաղանի արարքները, որպեսզի վարկաբեկի նրան: Իսկ Կորյունը նշում է, որ Վասակ Սյունին այդ ժամանակաշրջանի ուսյալ այրերից էր եւ նա՝ որպես ազգի նվիրյալ, առաջիններից էր, որն աջակցեց Մեսրոպ Մաշտոցին՝ Սյունիքում գրագիտություն տարածելու գործում: Նա իր մոտ է հրավիրում Մաշտոցին եւ ամեն պայմաններ ստեղծում նրա գործունեության համար: Պատմիչը նշում է. «Աստված տվեց, որ Սյունիքի իշխանության գլուխն անցավ քաջ սիսական Վասակը՝ խելացի ու հանճարեղ եւ կանխագետ, աստվածային իմաստության շնորհքով օժտված մի մարդ…»: Վիրքի, ապա Հայաստանի մարզպան նշանակվելը պատմիչները բացատրում էին այն հանգամանքով, որ պարսից արքունիքում գտնվելու ժամանակ պարսիկները նրան ընդունում էին որպես դաշնակից եւ վստահում են նրան այդ կարեւոր պաշտոնները: Նույնիսկ Եղիշեն իր «Վարդանի եւ հայոց պատերազմի մասին» գրքում նշում է, որ Վասակը հայրենասեր, քաջ, խոհեմ ու հմուտ դիվանագետ իշխան էր: Վասակյանք ոչ թե փորձում էին կրոնափոխություն պարտադրել Հայաստանում, այլ առանց արյունահեղության վերականգնել Հայաստանի անկախությունը: Վասակին արդարացնող փաստ է նաեւ այն, որ պարսիկները պատանդ պահեցին Վասակի որդիներին, այլ ոչ թե Վարդանի: Սրանից կարելի է ենթադրել, որ պարսիկները վախենում էին Վասակից, ոչ թե Վարդանից: Վարդանի փախուստից հետո Վասակը համոզում է նրան վերադառնալ եւ հավաստիացնում է, որ հոների հետ բազմիցս երդումներով դաշնակցային կապերի մեջ է: Սակայն Վարդանի վերադառնալուց հետո սկսվում է հայ նախարարների պառակտումը, որը հանգեցնում է նաեւ ներքին տարաձայնությունների: Վարդանը դիմում է անկազմակերպ ապստամբության, որի վերջը նահատակումն էր լինելու, իսկ Վասակ Սյունին փորձում էր պատրաստվել լուրջ ապստամբության, սակայն Վարդան Մամիկոնյանի պառակտիչ գործողությունների պատճառով դա չստացվեց: Այն, որ Հայաստանում Վարդանի եւ Վասակի միջեւ սկսվել էր քաղաքացիական պատերազմ, ապացուցում է այն փաստը, որ Եղիշեն նշում է ուրացողների կողմից ճակատամարտում ընկած 3455 զինվորի մասին, իսկ նրա գրքում ուրացողները պարսիկները չէին, այլ Վասակյանք: Իսկ պարսիկները պարզապես եկել էին օգնական զորքով եւ փղերով՝ օգնելու իրենց դաշնակից Վասակ Սյունուն: Չնայած Վարդանանց կուսակցության պարտությանը, Վարդանի կողմնակիցները կարողանում են ամբողջ ապստամբության մեղքը բարդել Վասակի վրա եւ նրան զրկել ամեն ինչից: Ըստ Նիկողայոս Ադոնցի՝ Վասակը օժտված էր քաղաքական խոհեմությամբ, ինչի շնորհիվ էլ հասկանում էր, որ առանց արատաքին օգնության անհնար կլինի լուծել հակամարտությունը: Արտաշատի ժողովի ժամանակ ապստամբելու որոշումն ընդունվել է արտաքին օգնությանը դիմելու որշման հիմնա վրա, ինչից հետո հիմնվելով այդ որոշման վրա՝ Վասակը դիմումներ է ուղարկել Բյուզանդիա, Արեւմտյան Հայաստան, Անտիոք, նույնիսկ հոների մոտ: Այդ ընթացքում հոգեւորականությունը հասարակ ժողովրդի մոտ պայքարի կոչեր է արել եւ բորբեքել նրանց, ինչն էլ հանգեցրել է, որ զայրացած ամբոխը Զարեհավանում հանգցնի մազդեզական սրբազան կրակը, հարձակվի մոգերի վրա: Այդ ժամանակ ամբոխը Վասակին առաջարկում է դառնալ համընդհանուր ապստամբության առաջնորդ, սակայն նույն պահին լուր է ստացվում, որ մահացել է Բյուզանդիայի Թեոդոսիոս կայսրը, իսկ նոր կայսրը՝ Մակրիանոսը, մերժել է օգնության խնդրանքը: Մերժումներ ստացվեցին նաեւ Արեւմտյան Հայաստանից ու Ասորիքից, որոնք նույնպես ենթարկվում էին կայսերական Բյուզանդիային: Կշռադատելով ստեղծված քաղաքական իրավիճակը եւ հասկանալով, որ հակառակորդն անհամեմատ ավելի ուժեղ է եւ պատերազմը տանում է անխուսափելի կործանման՝ Վասակը պառակտվում է Վարդանից եւ խորհուրդ տալիս կոծկել ապստամբության գործը եւ հույս չդնել սեփական սակավաթիվ ուժերի վրա: Ավարայրի ճակատամարտում պարտություն կրելուց հետո էլ Վասակը շարունակում էր կոչեր հղել ժողովրդին՝ կոչ անելով վայր դնել զենքը եւ խաղաղվել: Վարդանանց պատերազմը սերունդների հիշողություններում Ավարայրի ճակատամարտում ընկած մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու սրբերի շարքին: Վարդան Մամիկոնյանը դասվել է «Հայրենիքի Սուրբ Նահատակների» շարքին: Նրա հիշատակին 1920 թվականին ստեղծվել են «Սուրբ Վարդան զորավար», իսկ 2002 թվականին՝ «Վարդան Մամիկոնյան» շքանշանները: Նրա հիշատակին է նվիրված Երվանդ Քոչարի քանդակը, որը տեղադրված է Երեւանի կենտրոնում: Գրական ասպարեզում Վարդանանց պատերազմին են նվիրված Ղեւոնդ Ալիշանի «Պլպուլն Ավարայրի», Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» ստեղծագործությունները, ինչպես նաեւ «Նորահրաշ» շարականը: Վարդան Մամիկոնյանին եւ ապստամբությանն է նվիրված նաեւ Եղիշեի «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» ստեղծագործությունը: Գեղանկարչության ասպարեզում իրենց կտավներով Վարդանանց պատերազմին են անդրադարձել Էդուարդ Իսաբեկյանը, Գրիգոր Խանջյանը, Վահան Խորենյանը: 2002 թվականին սկսվեց եւ 2014 թվականին ավարտվեց հոլիվուդյան մի նախագիծ, որը պատմում է Վարդանանց պատերազմի մասին եւ կոչվում է «Բյուզանդիայի արեւելք. պատերազմ, աստվածներ ու սուրբ նահատակներ» (անգլ.՝ «East of Byzantium: War Gods and Warrior Saints»):
https://hy.wikipedia.org/wiki/Հայ_ազատագրական_շարժում_(450-451)
[]
hy.wikipedia.org
Լիբիայի խորհրդարանը մարտի 8-ին հատուկ նիստ է նշանակել նոր կառավարության հաստատման համար Լիբիայի խորհրդարանը մարտի 8-ին հատուկ նիստ է նշանակել Աբդել Համիդ Դբեյբայի նոր կառավարության հաստատման համար: Այս մասին նշված է Ներկայացուցիչների պալատի (օրինական ընտրված խորհրդարանի) հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հայտարարության մեջ, մասնավորաբար, նշված է, որ խոսնակ Աքիլա Սալեհը որոշում է ընդունել հատուկ նիստ գումարելու մասին՝ մարտի 8-ին Սիրտում ընտրված վարչապետի նոր կառավարությանը վստահություն հայտնելու համար: Ընդ որում՝ նա նշել է, որ նիստը կկայանա, եթե «5+5» ձեւաչափով ռազմական կոմիտեն երաշխավորի դրա անցկացման անվտանգությունը: Հակառակ դեպքում նիստը կանցկացվի Թոբրուքում նույն օրը: Սալեհը զինվորականներին կոչ է արել իր ուղերձին պաշտոնական պատասխան տալ: Դբեյբան հինգշաբթի խորհրդարանին է փոխանցել իր կառավարության նախարարների պաշտոնների հավակնորդների ցուցակը: Փետրվարի 5-ին Շվեյցարիայում կայացած Լիբիական քաղաքական երկխոսության համաժողովում ընտրված վարչապետին 21 օր ժամանակ էր տրվել կառավարությունը կազմավորելու համար, որի կազմը նա պետք է խորհրդարանին ներկայացներ մինչեւ փետրվարի 26-ը: Պատգամավորները նաեւ պետք է հավանություն տան ընտրված Նախագահական խորհրդին: Հաստատման այս բոլոր ընթացակարգերը պետք է ավարտվեն մինչեւ մարտի 21-ը: Եթե խորհրդարանը չկարողանա կառավարությանը վստահություն հայտնել, այդ հարցը փոխանցվելու է երկխոսության մասնակիցներին: Անցումային մարմինների գլխավոր խնդիրն է լինելու ընթացիկ տարվա դեկտեմբերի 24-ին Լիբիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը, բայց մինչ դա պետք է նաեւ անցկացվի նոր սահմանադրության նախագծի հանրաքվե: Լիբիայի ժամանակավոր կառավարությունը պետք է ներառի երկրի բոլոր նահանգների ներկայացուցիչներին, հայտարարել է Սալեհը:
https://news.am/arm/news/630999.html
2021-02-27
[ "Աշխարհում", "Քաղաքականություն" ]
news.am
Իսրայելը հնարավոր է միանա քիմիական զենքի արգելման կոնվենցիային Իսրայելի վարչապետ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է քննարկել քիմիական զենքից հրաժարվելու հարցը: Ներկայում Իսրայելն այն 6 երկրներից մեկն է, որը չի միացել Քիմիական զենքի արգելման կոնվենցիային: «Վստահ եմ, որ մեր կառավարությունն այդ հարցի քննարկմանն ամենայն լրջությամբ կմոտենա»,- Պերեսի խոսքերը մեջ է բերում Ռոյթերը: Վերջերս Իսրայելի հետախուզության եւ ռազմավարության նախարար Յուվալ Շտայնիցը հայտարարել է, որ Իսրայելն այդ հարցը կքննարկի Մերձավոր Արեւելքում իրավիճակի կայունացումից հետո:
https://www.lragir.am/2013/09/30/88852/
2013-09-30
[]
www.lragir.am
Թուրքիան ԿՀՎ նախկին ղեկավարին վարձել է որպես լոբբիստ Թուրքիայի կառավարությունն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Փորթեր Գոսսին վարձել է՝ լոբբիստական գործունեություն ծավալելու համար: Այս մասին գրում է «Asbarez»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից համացանցում հրապարակված փաստաթղթերը: Գոսսը, որը ԿՀՎ տնօրենն է եղել 2004-2006 թվականներին՝ Ջորջ Բուշի պաշտոնավարման օրոք, արձանագրված է իր նոր գործատուի՝ «Դիքսթեյն Շապիրո» իրավաբանական ընկերության ցուցակում, որը վաղեմի կապեր ունի թուրքական կառավարության հետ: ԿՀՎ նախկին ղեկավարը «խորհրդատվություն է տրամադրելու առանցքային մի շարք ոլորտներում թուրք-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման եւ ամրապնդման մասին, որոնք Կոնգրեսում բանավեճերի առարկա են, այդ թվում՝ առեւտրի, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում եւ Մերձավոր Արեւելքում ու Եվրոպայում տարածաշրջանային կայունության վերականգնման հարցերի շուրջ; Կոնգրեսի անդամներին եւ վարչակազմին տեղեկացնելու է այն հարցերի շուրջ, որոնք կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի համար; Թուրքիային տեղեկացնելու է Կոնգրեսում եւ գործադիր մարմնի որեւէ ճյուղում իրականացվող այն գործողությունների մասին, որոնք կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի համար; վերլուծելու է Կոնգրեսում եւ գործադիր մարմնի որեւէ ճյուղում իրադարձությունների զարգացումներն այն հարցերի շուրջ, որոնք կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի համար»:
https://news.am/arm/news/266416.html
2015-05-12
[ "Աշխարհում", "Քաղաքականություն", "Թուրքիա" ]
news.am
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշան՝ ազգային բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնին ԱՄՆ Արեւելյան հայոց թեմ կատարած հայրապետական այցի ընթացքում, նոյեմբերի 22-ին' Գոհաբանության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ազգային բարերար տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնին հանձնեց 2011թ. փետրվարին նրան շնորհված «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշանը՝ Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար: Ամենայն Հայոց Հայրապետը բարձր է գնահատել տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի ավանդը ազգային եւ եկեղեցական կյանքում: Մեծազնիվ բարերարը դուստրն է ազգանվեր ու եկեղեցասեր ծնողների՝ ՀՀ ազգային հերոս եւ ՀԲԸՄ ցմահ նախագահ հոգելույս տիար Ալեք Մանուկյանի եւ տիկին Մարի Մանուկյանի: Տիկին Լ. Մանուկյան Սիմոնը, իբրեւ ՀԲԸՄ նախագահ, սատար է կանգնել Հայրենիքին ինչպես խորհրդային, այնպես եւ ՀՀ անկախության տարիներին: Հատկապես մեծ է նրա ցուցաբերած զորակցությունը նորանկախ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Նրա ակնառու նախաձեռնությունների շարքին է պատկանում Ամերիկյան համալսարանի ստեղծումը Հայաստանում: Բազմամյա իր ծառայության ընթացքում ՀԲԸՄ նախագահը մշտապես զորավիգ է եղել նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին եւ Հայոց Եկեղեցուն: Նրա պաշտոնավարման ընթացքում սկիզբ առան եւ հաջող շարունակում են իրենց գործունեությունը Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ համատեղ կրթական եւ սոցիալական ձեռնարկները Հայաստանում' Հայորդյաց տների եւ բարեգործական ճաշարանների ծրագրերը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնին փոխանցվեց «Ս. Ներսես Մեծ» բժշկական կենտրոնը: Մեծազնիվ բարերարի ջանքերով Մանուկյան ընտանիքի կողմից հաստատվեց Մայր Աթոռի Միածնաէջ Ս. Տաճարի պահպանության հիմնադրամ, նաեւ նորոգվեց Մայր Տաճարը, բարեզարդվեց Մայր Աթոռի տարածքը, կառուցվեցին միաբանական եւ վարչա-տնտեսական շենքերը: Նրա իշխանավայել ընծաբերումներով Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով կառուցվեց Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, Մալաթիա-Սեբաստիա համայնքում վեր խոյացավ Ս. Երրորդություն հոյակերտ եկեղեցին, ավարտին է մոտենում Արաբկիրի վարչական շրջանի եկեղեցու շինարարությունը: Տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնն այսօր էլ սրտաբուխ առատաձեռն նվիրատվություններով շարունակում է զորավիգ լինել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությանը եւ Ամենայն Հայոց Հայրապետին' վկայելով իր հավատը, սերն ու հավատարմությունը ազգի, Եկեղեցու եւ Հայրենիքի հանդեպ:
https://lurer.com/?p=57443&l=am
2012-11-26
[ "Վերջին լուրեր" ]
lurer.com
Բակո Սահակյանը մեկնել է Հադրութի շրջան Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տումի գյուղ եւ մասնակցել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող վերջերս վերանորոգված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Արցախի նախագահը նշել է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացումը հանդիսանում է մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության կարեւոր նախապայմաններից մեկը: Նախագահի խոսքով՝ այն հանգամանքը, որ համալիրի վերանորոգումը կատարվել է ժողովրդի հանգանակության, պետական եւ հասարակական սեկտորների համատեղ ջանքերով, ցույց է տալիս հասարակության բոլոր հատվածների միակամությունն այս կարեւոր հարցում: Այնուհետեւ Բակո Սահակյանը հայրենիքի պաշտպանության գործում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ ազատամարտիկների հանձնել է պետական պարգեւներ: Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2010/10/02/hadrut/192809
2010-10-02
[]
www.tert.am
Եվրամիությունը հաստատեց Բելառուսի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը Եվրամիության երկրների ներկայացուցիչները չորեքշաբթի օրը հաստատել են պաշտոնական Մինսկի դեմ պատժամիջոցների հերթական՝ թվով հինգերորդ փաթեթը: Այս անգամ պատժամիջոցները սահմանվել են ԵՄ երկրների հետ Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամի հետ կապված: Եվրամիությունը մեղադրում է Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին միգրացիոն ճգնաժամն արհեստականորեն ստեղծելու մեջ՝ այն որպես ճնշման գործիք օգտագործելու համար: Ըստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակցի, ցուցակը պաշտոնապես կհրապարակվի հինգշաբթի օրը, այն ներառում է 28 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Ցուցակում չկան Ռուսաստանի քաղաքացիներ եւ ռուսական ընկերություններ, այդ թվում՝ «Աէրոֆլոտ»-ը, որոնց «սեւ ցուցակում» հնարավոր ընդգրկման մասին ավելի վաղ գրել էին որոշ լրատվամիջոցներ: Պատժամիջոցների ցուցակը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը: Դրանում «Բելավիա» ավիաընկերությունն է, որը, ըստ ԵՄ-ի, մասնակցել է Մերձավոր Արեւելքից Բելառուս ներգաղթյալների տեղափոխման սխեմաներին: Պատժամիջոցները չեն ազդել Մինսկի միջազգային օդանավակայանի վրա:
https://www.azatutyun.am/a/31589942.html
2021-12-02
[]
www.azatutyun.am
Գոմարեթի , գյուղ Վրաստանում: Գտնվում է Քվեմո Քարթլիի մարզի Դմանիսի շրջանում: Դիրք Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1380 մետր բարձրության վրա: Շրջկենտրոն Դմանիսից հեռու է 30 կմ: Բնակչություն Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 594 մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Գոմարեթի
[]
hy.wikipedia.org
56-ամյա կնոջը վրաերթի ենթարկած անհայտ ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է Հունիսի 28-ին, ժամը 12.20-ին, Երեւանի Մարգարյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ բերման են ենթարկել 1987 թ. ծնված Աննա Պ.-ին, որը «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայով կատարել էր նշված վրաերթը: Կատարվում է քննություն:
https://news.am/arm/news/160673.html
2013-07-02
[ "Պատահարներ", "Հայաստան" ]
news.am
ՀՀ արտաքին պարտքը անսպասելիորեն աճել է 500 մլն դոլարով Երեկ ԱԺ լիագումար նիստում ելույթ ունենալով պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուշագրավ հայտարարությոն է արել: Նա ասել է, թե 2011 թվականի վերջում Հայաստանի արտաքին պետական պարտքը կկազմի 4.3 մլն դոլար: «Դեֆիցիտը հիմնականում կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ներքին եւ արտաքին ռեսուրսների հաշվին, ընդ որում՝ 86.8 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին եւ 2011 թվականի վերջում կանխատեսում ենք ունենալ 4305.1 մլն ԱՄՆ դոլարի չափով արտաքին պարտք»,- ասել է վարչապետը: Սակայն նշենք, որ կառավարության կողմից հուլիսին հաստատված «ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2011-2013 թթ. ռազմավարական ծրագրով» 2011 թ. վերջին ողջ արտաքին պետական պարտքը նախատեսված է 3.8 մլրդ դոլար: Եվ դեռեւս մի ամիս առաջ ֆինանսների նախարարը նշում էր, որ այդ ծրագրի մեջ ներկայացված թվերը չեն փոփոխվելու, քանի որ այդ ծրագրում հաշվարկված վարկային միջոցներից բացի այլ վարկեր Հայաստանը չի վերցնելու:
https://www.1in.am/2357.html
2010-11-18
[]
www.1in.am
Մանասարյան, հայկական ազգանուն: Ազգանունը կրողներ - Գրիգոր Հենրիկի Մանասարյան (ծնվ. 1956), ճարտարագետ-մեխանիկ: - Սերգեյ Հենրիկի Մանասարյան (ծնվ. 1959), դիվանագետ: Տե՛ս նաեւ - Մանասերյան - Մանկասարյան
https://hy.wikipedia.org/wiki/Մանասարյան
[]
hy.wikipedia.org
Իրանին չի հուզում ԱՄՆ-ի սպառնալիքները. ԱԳՆ Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանին չի հուզում ԱՄՆ-ի սպառնալիքները, հաղորդում է Reuters գործակալությունը: «Իրանին չի հուզում սպառնալիքները... Մենք երբեք պատերազմ չենք սկսի, բայց պաշտպանության հարցում մենք կարող ենք միայն մեզ ապավինել»,-գրել է Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել էր, որ Իրանը կրակի հետ է խաղում, եւ ինքը մտադիր չէ նախկին նախագահ Բարաք Օբամայի նման բարի վերաբերմունք ցուցաբերել: Iran unmoved by threats as we derive security from our people. We'll never initiate war, but we can only rely on our own means of defense. pic.twitter.com/TxlSEL8rjj — Javad Zarif (@JZarif) 3 февраля 2017 г.
https://www.1in.am/2085639.html
2017-02-03
[]
www.1in.am
թիվ ԵԴ/10006/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր <<Քոմ Սիսթեմս>> ՍՊԸ ՀՀ, ք. Երեւան, Ամիրյան 24 շ., 30 տարածք Էդուարդ Բաբուրյան ՀՀ, ք. Երեւան, Եկմալյան 1-ին փ., 16-րդ շ., բն. 13 Քաղաքացիական գործի համարը՝ ԵԴ/10006/02/19 Կողմերը եւ պահանջը՝ ըստ հայցի «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո » ՀԿ-ի ընդդեմ <<Քոմ Սիսթմս>> ՍՊԸ-ի եւ Էդուարդ Բաբուրյանի ՝ գումար բռնագանձելու պահանջի մասին: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը՝ վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ, (հիմք՝ 06,09.2019 թվականի վճիռը): Ի գիտություն՝ Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան՝ սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչեւ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Բողոքաբերի եւ գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ բողոքը քննելու համար (հիմք՝ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մաս): Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մաuնակցող անձանց (հիմք՝ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասեր):
https://www.azdarar.am/announcments/org/162/00582152/
06.11.2019
[ "ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան", "Դատական ծանուցումներ" ]
www.azdarar.am
Ֆիլիպ Կիրկորովին կարող են զրկել ժողովրդական արտիստի կոչումից Ռուսական էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովին, ով վերջին շրջանում ազատ է արձակել ոչ միայն իր լեզուն, այլեւ ձեռուոտը, «Ոսկե գրամոֆոն» մրցույթի ռեժիսորին ծեծելուց հետո կարող են զրկել պատվավոր կոչումից: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ընդունած հրամանագրերից մեկի համաձայն՝ ժողովրդական արտիստի կոչումը կարող է չեղյալ համարվել քրեական գործ հարուցելու դեպքում: Մինչ այս նման նախադեպ չի եղել, բայց հրամանագիրը նոր է ուժի մեջ մտել: Հիշեցնենք, որ օրերս Կիրկորովը դաժանաբար ծեծել էր ռեժիսոր Մարինա Յաբլոկովային: Վերջինս դիմում է ներկայացրել ոստիկանություն:
https://news.am/arm/news/40974.html
2010-12-08
[ "Ռուսաստան" ]
news.am
Կրծքի քաղցկեղի առաջացման պատճառներ, որոնց ուշադրություն չեք դարձրել 168.am-ը գրում է. Կրծքի քաղցկեղը յուրաքանչյուր կնոջ մղձավանջն է: Մինչեւ հիմա ոչ մի քաղցկեղի պատճառ հստակ որոշված չէ, սակայն պարզ է մի բան, որ դա դաժան հիվանդություն է, որի պատճառ կարող է հանդիսանալ գրեթե ցանկացած բան՝ վատ էկոլոգիան, ոչ ճիշտ ապրելակերպը, թույլ իմունային համակարգը եւ երկար ժամանակ սթրեսի մեջ գտնվելը: Այս հիվանդությունը կարող է նաեւ առաջանալ բոլոր նրանց մոտ, ում օրգանիզմում մեծ քանակությամբ տոքսիկ նյութեր են կուտակվում: Նույնը կրծքի քաղցկեղի դեպքում է: Ըստ takprosto.cc-ի՝ այս հիվանդությամբ տառապող կանանց մոտ ավիշների շրջանառությունը լավ չի կատարվում, ինչի պատճառով օրգանիզմում տոքսիններն ավելի ակտիվ են կուտակվում: Ձեզ կզարմացնի այն փաստը, որ հաճախ նույնիսկ հասարակ իրերը կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Ռիսկային գոտում են գտնվում այն կանայք, ովքեր Օգտագործում են այնպիսի անտիպերսպիրանտներ (հոտազերծիչներ եւ քրտնազերծիչներ), որոնց մեջ ալյումին է պարունակվում: Ալյումինը կարող է կուտակվել օրգանիզմում եւ թունավորել այն: Բացի այդ, ծակոտիների խցանումը շատ վտանգավոր է, քանի որ այդպիսով քրտնարտադրությունը դադարում է, դրան զուգահեռ՝ օրգանիզմից դուրս չեն գալիս նաեւ թույները, որոնք էլ հանգեցնում են քաղցկեղի: Քրտնագեղձերը գտնվում են կրծքին մոտ, եւ տոքսինները հիմնականում կուտակվում են կրծքի շուրջ գտնվող ավշային հանգույցներում: Այս փաստերը բոլորովին չեն նշանակում, որ պետք է հրաժարվել այդ միջոցներից: Սակայն սովորական միջոցների փոխարեն՝ օգտվեք բնական պատրաստված միջոցներից: Այդպիսի միջոցները չեն դադարեցնում քրտնարտադրությունը եւ անվնաս են ձեզ համար: Եթե կրծկալն ընտրում եք հիմնականում տեսքի համար, ապա շատ մեծ սխալ եք գործում: Այն պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլեւ՝ հարմար, չպետք է սեղմի: Նեղ կրծկալները խանգարում են ավիշների սովորական հոսքին եւ խթանում են կրծքի հատվածներում կանցերոգեն տարրերի կուտակումը: Երբեք մի՛ քնեք կրծկալով եւ աշխատեք ամբողջ օրը դրանով չլինել: Անքնություն: Վնասակար գործոն, որն ազդում է քաղցկեղի զարգացման վրա: Քնած ժամանակ օրգանիզմում արտազատվում է մելատոնին հորմոնը, որն ունի նաեւ հակաքաղցկեղային նշանակություն: Այն կանայք, ովքեր տառապում են անքնությամբ, ռիսկային գոտում են գտնվում: Չափազանց կարեւոր է գիշերները բավարար չափով քնելը: Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/05/23/494413.html
https://blognews.am/arm/news/272724/krtsqi-qaxckexi-arajacman-pattcharner-oronc-ushadrutyun-cheq-dardzrel.html
2015-05-28
[]
blognews.am
Օշական (թերթ) «Օշական», կրոնական, ազգային, մշակութային պարբերաթերթ: Պատմություն Հայ եկեղեցու Բերիո թեմի ազգային առաջնորդարանի հրատարակություն: Լույս է տեսել 1981—1989 թվականներին Հալեպում: Խմբագիր՝ Խաչիկ Շահինյան: Լուսաբանել է թեմի առօրյան, սիրիահայության կյանքը, անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու, ինչպես նաեւ Հայաստանում, Արցախի Հանրապետությունում, Սփյուռքում տեղի ունեցող կարեւոր իրադարձություններին:
https://hy.wikipedia.org/wiki/Օշական_(թերթ)
[]
hy.wikipedia.org
Գ. Մելիքյան. «ՌԴ նախագահի այցը Բաքու հիշեցնում է հերթապահ այցելություն, որի նպատակն է հանդարտեցնել Ադրբեջանում ծավալվող հակառուսական հիստերիան» ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմություն ու կայացած ավանդույթներ, նոր փուլ թեւակոխեցին օգոստոսին Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցելությամբ Հայաստան, որի ընթացքում հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, կարեւորագույն փաստաթղթեր ստորագրվեցին: Այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: «Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի այցելությանը Բաքու, ապա նախ հարկավոր է նշել, որ կարգավիճակով ցածր է՝ պաշտոնական է: Հենց այստեղից էլ երեւում է հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների տարբերությունները: Այն ավելի շատ հիշեցնում է հերթապահ այցելություն, որի նպատակն է հանդարտեցնել Ադրբեջանում ծավալվող հակառուսական հիստերիան՝ պայմանավորված Հայաստանի հետ շահերի ամրապնդման, հնարավոր ագրեսիայի դեպքում Հայաստանը պաշտպանելու Ռուսաստանի հանձնառությամբ եւ դրա մասին ամենաբարձր մակարդակի հայտարարությամբ: Ստորագրվելու է ընդամենը երկու փաստաթուղթ, որոնցից քիչ թե շատ լուրջ է պետական սահմանի մասին փաստաթուղթը»,- մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցելությունը Ադրբեջան՝ ասել է Գ. Մելիքյանը:
https://armenpress.am/arm/news/618325.html
2010-09-02
[]
armenpress.am
Վոժեմկա (Վիչեգդայի վտակ) Վոժեմկա , գետ Ռուսաստանում, հոսում է Արխանգելսկի մարզում: Գետաբերանը տեղակայված է Վերին Այպա գետի ձախ ափով՝ 171 կմ հեռավորության վրա: Գետի երկարությունը 16 կմ է: Ջրային գրանցամատյանի տվյալներ Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դվինսկո-Պեչորսկ ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը Պյոզա գետն է, գետի ենթաավազանը Մեզեն գետերն են: Գետի գետային ավազանը (Վերին) Մեզեն գետն է: Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության: - Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 03020200212103000023696 - Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 103002369 - Ավազանի կոդը - 03.02.02.002 - Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03 - Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
https://hy.wikipedia.org/wiki/Վոժեմկա_(Վիչեգդայի_վտակ)
[]
hy.wikipedia.org