text
stringlengths 25
5.04M
| url
stringlengths 21
217
| date
stringlengths 0
10
| tags
sequencelengths 0
19
| source
stringclasses 40
values |
---|---|---|---|---|
Անհամաչփություն՝ միջազգային եւ հայստանյան թանկացումների միջեւ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը, խոսելով Հայաստանում բենզինի գների թանկացման շուրջ, նշեց, որ միջազգային շուկայում բենզինի գները տատանվում են, սակայն, ըստ նրա, միջազգային շուկայում, եթե բենզինի գները բարձրանում են, Հայաստանում էլ ավելի է բարձրանում, իսկ եթե իջնում է, ապա, որպես կանոն Հայաստանում չի իջնում կամ էլ սիմվոլիկ:
Բանախոսը, խոսելով միջազգային շուկայում բենզինի գների եւ Հայաստանում բենզինի գների անհամաչափությունից, նշեց, որ համաձայն միջազգային թանկացումների՝ Հայաստանում օրինակ բենզինի գինն այժմ 5000 է, այնինչ պետք է լիներ 4000 դրամ:
Նա նաեւ խոսեց շահույթի նորմի շուրջ, եւ նշեց, որ ոչ ոք չի հաշվել, թե որքան է կազմում զուտ շահույթը, որը, տարբեր հաշվարկներով, բավականին մեծ է եւ շահույթի նորմն անցնում է 50 տոկոսից: Ըստ նրա ավելի վատ վիճակում է գազը, որտեղ հարյուր տոկոս շահույթի նորմ է:
«Մեզ մոտ ներկողների շահույթի նորմը շատ բարձր է, որի դեպքում խեղդվում են տնտեսության մյուս ճյուղերը»,- շեշտեց կառավարման փորձագետը եւ հավելեց, որ այսօր 4 անգամ ավելի շատ ներկրում ունենք, քան արտահանում, արտահանման մասով շահույթի նորմը տաս տոկոսը չի անցնում, եթե ոչ բացասական է:
«Բենզինի շուկան կարիք ունի լուրջ ուսումնասիրման»,- իր հերթին ընդգծեց հայրենական ապրանք արտադրողների ՀԿ-ի նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ հավելեց, որ այսօր հանրապետության 450.000 ավտոմեքենաների 80 տոկոսը գազ է օգտագործում, քանի որ բենզինը թանկ է: Նրա խոսքով, պետք է բենզինի ոլորտի հարկային քաղաքականությունը վերանայել: | https://www.aysor.am/am/news/2012/04/05/harutyun-mesropyan/421617 | 2012-04-05 | [] | www.aysor.am |
ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը
Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին (լիազորությունները կասեցված են) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության քննարկումը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, քանի որ նա արձակուրդում է, նիստին ներկայացել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:
ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանն ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց, քանի որ քաղաքացիական գործերից մեկով իրենք հանդիսանում են դատավարության հակառակ կողմեր:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել կայքերից մեկում հրապարակված հարցազրույցը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որտեղ նա խոսել էր Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշման մասին:
Դավիթ Գրիգորյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավորը: | https://www.lragir.am/2021/07/15/655376/ | 2021-07-15 | [] | www.lragir.am |
Գրիգոր Աղաթոն , հայ հասարակական գործիչ:
Մ. Աղաթոնի եղբայրը:
Կենսագրություն
Ծնվել է հուլիսի 4-ին, Կ. Պոլսում: Սովորել է Ներսեսյան վարժարանում: 1843 թվականին ընդունվել է Փարիզի Գրինյոնի երկրագործական բարձրագույն դպրոցը: 1848 թվականին ստանձնել է Կ. Պոլսի Այմամայ թաղամասի երկրագործական վարժարանի տեսչի պաշտոնը, որտեղ 1849 թվականին ստեղծել է տեղի հայ ուսանողներից կազմված Երկրագործական ընկերությունը:
1848 թվականից «Հայաստան» շաբաթաթերթում եւ այլ պարբերականներում հանդես է եկել երկրագործության եւ տնտեսագիտության վերաբերյալ հոդվածներով: 1853 թվականին ընտրվել է Ֆրանսիայի Պարտիզպանության կայսերական ընկերության անդամ, իսկ 1859 թվականին՝ Թուրինի (Իտալիա) Երկրագործական ակադեմիայի թղթանդամ: Աղաթոնը Կ. Պոլսի Բարեգործական ընկերության հիմնադիրներից է եւ ատենապետը 1860 թվականին: Երկար տարիներ ղեկավարել է Թուրքիայի փոստ—հեռագրական վարչությունը, իսկ 1867 թվականին նշանակվել է Թուրքիայի հասարակական շինությունների նախարար:
Պարգեւներ
Պարգեւատրվել է ֆրանսիական Պատվո լեգեոնի խաչով 1867 թ.:
Մահացել է ապրիլի 27-ին, Փարիզում: Աղաթոնը հայացքներով ազգային—պահպանողական էր: Գործուն մասնակցություն է ունեցել ազգային կյանքին, եղել է Կ. Պոլսի Ներսեսյան վարժարանի հոգաբարձու, ազգային երեսփոխան եւ այլն: Թողել է Թուրքիայի տնտեսության վերաբերյալ աշխատություն (ձեռագիր): | https://hy.wikipedia.org/wiki/Աղաթոն_Գրիգոր | [] | hy.wikipedia.org |
|
Տանգենսոիդ, , հարթ կոր, որը պատկերում է տանգենս ֆունկցիայի փոփոխությունները՝ կախված նրա արգումենտի (անկյան) փոփոխություններից: y—tgx ֆունկցիայի գրաֆիկը տանգենսոիդ կազմված է անվերջ թվով առանձին համընկնելի կորերից, որոնք մեկը մյուսից ստացվում են Ox, առանցքով
π
{\displaystyle \pi ~}
բազմապատիկ մեծությամբ տեղաշարժելով: Տանգենսոիդ Ox, առանցքը հատում է ±
π
{\displaystyle \pi ~}
n (կամ ±180°n) կետերում, ո=0, 1,2,...: | https://hy.wikipedia.org/wiki/Տանգենսոիդ | [] | hy.wikipedia.org |
|
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին
Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ:
«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջեւ դարերի ընթացքում ձեւավորված բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն այսուհետ եւս ամուր հիմք կհանդիսանան տարբեր ոլորտներում հայ-բելառուսական միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացման համար»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում: | https://hetq.am/hy/article/132977 | 2021-07-03 | [] | hetq.am |
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին
Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում:
Վարչապետի պաշտոնակատարը նախ առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի եւ hոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի հետ:
Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների արդյունքներին, Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներին, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին: Վերջինիս հետ կապված Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել սփյուռքահայության համախմբվածությունը հատկապես պատերազմի օրերին եւ հայրենիքին ցուցաբերած անգնահատելի օժանդակությունը:
Վարչապետի պաշտոնակատարը հանգամանալից պատասխանել է ֆրանսահայերին հետաքրքրող բոլոր հարցերին:
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն ավարտվել է: ՀՀ պատվիրակությունը ժամանել է Բրյուսել, որտեղ հունիսի 2-ին հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Նախատեսվում է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ: | https://www.1lurer.am/hy/2021/06/02/Նիկոլ-Փաշինյանը-հանդիպել-է-Ֆրանսիայի-հայ-համայնքի-ներկայացուցիչներին/486787 | 2021-06-02 | [
"Հասարակություն"
] | www.1lurer.am |
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն , բացվել է 1922 թվականի հունվարի 25-ին, Երեւանում, հայ դասական Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի (ռեժ. Լեւոն Քալանթար) բեմադրությամբ՝ որպես Առաջին պետական թատրոն:
Պատմություն
Դերասանական խմբի հիմնական կազմն ընտրվել է Թբիլիսիի «Որոնումների» թատրոնից, հետագայում խումբը համալրվում է նոր դերասաններով:
Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ռեժիսոր Լեւոն Քալանթարը: 1937 թվականին թատրոնը կոչվում է հայ դրամատուրգ եւ արձակագիր Գաբրիել Սունդուկյանի անունով: Թատրոնի հաջողությունները, հատկապես շեքսպիրյան ներկայացումները, առիթ դարձան, որ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը եւ կոնֆերանսը անցկացվի Երեւանում:
1960 թվականին թատրոնը ստանում է ակադեմիական կոչումը:
Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի քանդակային համակազմի ստեղծմանը քանդակագործ Արա Հարությունյանը ձեռնամուխ է եղել քանդակում շարժման եւ ժամանակի զգացողության պլաստիկ իմաստավորման բարդագույն խնդիրների ներդրմամբ:
Տնօրեն
Վարդան Մկրտչյան
Գեղարվեստական ղեկավար
Արմեն Էլբակյան
Թատրոնի ռեժիսորներ
- Վարդան Աճեմյան
- Խորեն Աբրահամյան
- Արշակ Բուրջալյան
- Արմեն Գուլակյան
- Լեւոն Քալանթար
- Տիգրան Շամիրխանյան
- Վահե Շահվերդյան
- Արմեն Էլբակյան
- Հրաչյա Ղափլանյան
- Տիգրան Գասպարյան
Թատրոնի դերասաններ
- Վլադիմիր Աբաջյան
- Հովհաննես Աբելյան
- Խորեն Աբրահամյան
- Ալեքսանդր Ադամյան
- Լեւոն Ալավերդյան
- Իսահակ Ալիխանյան
- Լորենց Առուշանյան
- Հովհաննես Ավագյան
- Ավետ Ավետիսյան
- Գրիգոր Ավետյան
- Օրի Բունիաթյան
- Գուրգեն Գաբրիելյան
- Ազատ Գասպարյան
- Դավիթ Գուլազյան
- Թաթուլ Դիլաքյան
- Ֆրունզե Դովլաթյան
- Վահրամ Եղշատյան
- Արմեն Էլբակյան
- Էդգար Էլբակյան
- Գարուշ Խաժակյան
- Համբարձում Խաչանյան
- Ալեքսանդր Խաչատրյան
- Արմեն Խոստիկյան
- Մուրադ Կոստանյան
- Արծրունի Հայրապետյան
- Գեղամ Հարությունյան
- Դավիթ Մալյան
- Միքայել Մանվելյան
- Վաղինակ Մարգունի
- Վարդան Միրզոյան
- Գրիգորի Մկրտչյան
- Սամվել Մկրտչյան
- Մհեր Մկրտչյան
- Հարություն Մովսիսյան
- Աշոտ Ներսեսյան
- Բաբկեն Ներսիսյան
- Հրաչյա Ներսիսյան
- Տիգրան Ներսիսյան
- Գեւորգ Չեպչյան
- Նիկիտա Ջանան
- Գուրգեն Ջանիբեկյան
- Կարեն Ջանիբեկյան
- Սոս Սարգսյան
- Թադեւոս Սարյան
- Վաղարշ Վաղարշյան
- Վահրամ Փափազյան
- Լեւոն Քալանթար
- Վլադիմիր Քոչարյան
- Արմեն Մարգարյան | https://hy.wikipedia.org/wiki/Գ._Սունդուկյանի_անվան_ակադեմիական_թատրոն | [] | hy.wikipedia.org |
|
Կուրտ-Ելգա , խուտոր Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Կուգարչինսկի շրջանի կազմում:
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 34մարդ: | https://hy.wikipedia.org/wiki/Կուրտ-Ելգա | [] | hy.wikipedia.org |
|
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:
Փոխվարչապետը ողջունել է ԱՄՀ առաքելության ղեկավարի առաջին այցը Հայաստան եւ հույս հայտնել, որ նա կհեռանա մեր երկրից լավ տպավորություններով եւ դրական տրամադրվածությամբ: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությունը եւ նշել, որ այս տարվա մայիսին հաստատված համատեղ ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվելիք միջոցառումներն ամբողջությամբ համապատասխանում են Կառավարության առաջ քաշած բարեփոխումների տրամաբանությանը: Հարկային վարչարարության եւ հարկաբյուջետային համակարգին առնչվող միջոցառումները, ըստ փոխվարչապետի, ոչ միայն կրում են իրենց մեջ ֆինանսական բաղադրիչ, այլեւ ուղղորդում են ավելի գլոբալ ռազմավարությունները:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի եւ առաքելության այցի ընթացքում Կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից կառուցողական մթնոլորտում ունեցած հանդիպումների համար: Նաթան Պորտերը, ընդգծելով, որ բարեփոխումներ իրականացնելու հարցում կառավարության եռանդն ու պատրաստակամությունը ակնհայտ է, նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ու անձամբ ինքը պատրաստ են աջակցել այս կարեւոր գործընթացում: Ըստ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի՝ համատեղ ծրագրերի իրականացումը Հայաստանի առջեւ, իհարկե, մարտահրավերներ կստեղծի, բայց դրան զուգահեռ կհանգեցնի զգալի բարեփոխումների ամենատարբեր ոլորտներում:
Զրուցակիցները քննարկել են ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու արդեն իսկ ընդունված ռազմավարությունների առանցքային ուղղությունները: Նաթան Պորտերը դրական է գնահատել ՊԵԿ ռազմավարությունը՝ նշելով առանձին միջոցառումների կարեւորությունը նաեւ այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու գործընթացում: Անդրադարձ է կատարվել անշարժ գույքի գնահատման հարկման ոլորտում բարեփոխումներին, հանրային ներդրումների կառավարմանը, պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքի ընդունմանը եւ հետագայում դրա լիարժեք իրականացմանը, ինչպես նաեւ Հայաստանում կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտությանը: | https://armtimes.com/hy/article/176160 | 2019-12-13 | [
"ՀՀ կառավարություն",
"Մհեր Գրիգորյան"
] | armtimes.com |
Պատգամավոր դարձած փաստաբանները
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած վերոնշյալ փաստաբանների փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է: Այս մասին հայտնում են ՓԲ մամուլի ծառայությունից:
Փաստաբաններ Նիկոլայ Յուրիի Բաղդասարյանը (արտոնագիր № 95), Հերիքնազ Սարգսի Տիգրանյանը (արտոնագիր № 618), Աննա Սամվելի Կարապետյանը (արտոնագիր № 2091) Սուրեն Սամվելի Գրիգորյանը (արտոնագիր № 2037), Արթուր Ռազմիկի Դավթյանը (արտոնագիր № 391), Էդմոն Հրաչիկի Մարուքյանը (արտոնագիր № 788) եւ Տարոն Վարդանի Սիմոնյանը (արտոնագիր № 1092) Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 09.12.2018թ. արտահերթ ընտրություններում համապատասխան տարածքային եւ համապետական ընտրական ցուցակներով ընտրվել են 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 04.01.2019թ. թիվ 1 արձանագրության համաձայն գրանցվել են որպես ՀՀ ազգային ժողովի պատգամավոր եւ ստացել են մանդատ:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած վերոնշյալ փաստաբանների փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, համաձայն որի՝ Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանն ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում՝ իր լիազորությունների ժամկետով:
Նշված անձանց փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետով: | https://yerevan.today/all/politics/27114/patgamavor-dardzats-pastabannery | 2019-01-22 | [
"Քաղաքական"
] | yerevan.today |
Վարշավայում Սթոլթենբերգի ավտոշարասյունը ՃՏՊ-ի մասնակից է դարձել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի ավտոշարասյան ոստիկանական մեքենաներից մեկը Վարշավայում դարձել է ՃՏՊ-ի մասնակից: Այս մասին հայտնում է TVN24 հեռուստաալիքը:
Ոստիկանական մեքենան բախվել է ֆուրգոնին: Հաղորդվում է 4 վիրավորի մասին:
Վթարի հետեւանքով կառավարական մեքենաներից ոչ մեկը չի վնասվել: | https://www.1in.am/2196736.html | 2017-08-25 | [] | www.1in.am |
Մոնումենտ (Լոնդոն)
Լոնդոնի մեծ հրդեհին նվիրված հուշարձան (անգլ.՝ The Monument to the Great Fire of London) կամ ուղղակի Մոնումենտ , հուշարձան՝ տեղադրված է Լոնդոնի կենտրոնում, որը իրենից ներկայացնում է հռոմեական դորիական ոճի սյուն, որը ունի 61,57 մետր բարձրություն: Կառուցվել է 1671- 1677 թթ ճարտարապետ Քրիստոֆեր Ռենի կողմից: Նրան այդ գործում օգնել է Ռոբերտ Հուկը: Հուշարձանը համարվում է առանց հարմարանքի կանգնած աշխարհի ամենաբարձր սյունը:.
Տեղակայման վայրը
Մոնումենտը գտնվում է լոնդոնյան Մոնումենտ սթրիթի եւ Ֆիշ սթրիթ հիլի հատման կետում, Լոնդոնյան Սիթի բորոյում: Մոնումենտից մի քանի մետր այն կողմ գտնվում է Լոնդոնի կամուրջը՝ Թեմզայի վրա: Ընդունված է համարել, որ մոնումենտից ընդամենը 202 ֆուտ (կամ 61,57 մետր) հեռավորության վրայից է սկսվել Լոնդոնյան մեծ հրդեհը 1666 թ-ի սեպտեմբերի 2-ին:
Տեսարանը հուշարձանի կատարից
2007- 2009 թթ հուշարձանի կատարին տեղադրվել է վիդեոտեսախցիկ:
Լոնդոնի համայնպատկերը Մոնումենտի կատարից
Հղումներ
- Մոնումենտի պաշտոնական կայք էջը (անգլ.) | https://hy.wikipedia.org/wiki/Մոնումենտ_(Լոնդոն) | [] | hy.wikipedia.org |
|
Բայդենը ինքնաթիռի սանդուղքով բարձրանալիս երեք անգամ ընկել է (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախագահական ինքնաթիռի սանդուղքով բարձրանալիս երեք անգամ ընկել է:
Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան-Պիեռը, անդրադառնալով նախագահի սայթաքումներին, ասել է. «Դրսում շատ քամոտ էր»: | https://past.am/?p=272172&l=am | 2021-03-19 | [
"ՎԻԴԵՈ"
] | past.am |
Արքայադուստր Մարգարետ , Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ:
Եղիսաբեթ 2-րդ թագուհու կրտսեր քույրը:
Կենսագրություն
Արքայադուստր Մարգարետը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 21-ին Գլեմիս ամրոցում, Շոտլանդիայում: Նա Ջորջ 6-րդի եւ Եղիզաբեթ Բոուզ Լայոնի կրտսեր դուստրն էր: Արքայադուստրը կնքվել է Բուքինգհեմյան պալատի մատուռում: Նրա կնքահայրը՝ ապագա Էդուարդ 8-րդն էր, նրա հոր ավագ եղբայրը, իսկ կնքամայրը՝ Ինգրիդը, Շվեդիայի ծնյալ արքայադուստրը, մի քանի տարի անց նաեւ Դանիայի թագուհին: 1936 թվականին նրա հորեղբայրը՝ Էդուարդ 8-րդը հրժարվեց գահից, եւ Մարգարետի հայրը դարձավ թագավոր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մարգարետը մնում է Վինձորի ամրոցում, չնայած Լոնդոնի բազմաթիվ ռմբակոծություններին:
1953 թվականին արքայադուստր Մարգարետը ծանոթացել է կապիտան Պիտեր Տաունսենդի (1914-1995) հետ: Նա պալատական չէր (Մարգարետի հոր՝ Ջորջ VI-ի օրոք եղել էր թագավորական ախոռապետ), բայց Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի անդամ էր, այդ իսկ պատճառով ընդունվեց թագավորական ընտանիք, եւ Բուքինգհեմյան պալատ: Բայց նա ամուսնալուծված էր եւ երեխաներ ուներ, ինչը անհնարին էր դարձնում արքայադստեր եւ նրա ամուսնությունը. անգլիկան եկեղեցին եւ թագավորական ավանդույթներն արգելում են ամուսնությունը բաժանված մարդու հետ: Թագավորական պալատի օրենքների համաձայն, որպեսզի Արքայադուստր Մարգարետը ամուսնանար կապիտանի հետ, պետք է լրանար նրա 25 տարին եւ հրաժարվեր իր թագավորական տիտղոսից: Մի քանի տարի տեւած սիրավեպից հետո Մարգարետը հրապարակայնորեն հայտարարել է Պիտերից բաժանվելու մասին «իր երկրի նկատմամբ ունեցած պարտականությունների պատճառով»:
Մարգարետը դարձել էր լրատվամիջոցների թիրախը՝ իր շահեկան դիրքի եւ թագավորական ընտանիքին ոչ հարիր վարքի պատճառով: Նրան նկատել են Ջոն Թյորների հետ, որը հետագայում դարձել է Կանադայի վարչապետը:
1960 թվականին արքայադուստրը ամուսնացել է Էնթոնի Արմսթրոնգ Ջոնսոնի (1930—2017) հետ, լուսանկարիչ, ուելսյան փոքր արքայական տոհմի ժառանգորդ, որն արժանացել էր կոմս Սնոուդոն եւ Լինլիի վիկոնտ տիտղոսներին:
Նրանք ունեցել են երկու երեխա.
- Դեւիդ Արմսթրոնգ Ջոնս (ծնվ.՝ 1961), Լինլիի վիկոնտ, 2017 թվականից՝ Սնոուդոնի 2-րդ կոմս
- Տիկին Սառա Արմսթրոնգ Ջոնս (ծնվ.՝ 1964):
1978 թվականին կոմս եւ կոմսուհի Սնոուդոնները բաժանվել են:
Մարգարետին սկանդալային վարքագծի պատճառով անվանել են «Խռովարար արքայադուստր», նա դարձել էր լոնդոնյան ակումբների մշտական հաճախորդը: 1980-ական թվականներից սկսած նրա մոտ առաջացել են առողջական լուրջ խնդիրներ:
2002 թվականին Մարգարետը կաթվածից մահացել է:
2005 թվականին թողարկվել է արքայադստեր կյանքի մասին պատմող «Princess Margaret, a Love Story» ֆիլմը:
Մրցանակներ
- CI: Հնդկական թագի շքանշանի ընկերակից, 1947 թվականի հունիսի 12
- GCVO: Թագավորական Վիկտորյան շքանշանի Մեծ Խաչի տիկին, 1953
- Թագավորական Վիկտորյան շղթա, 1990
- Թագավոր Գեորգ 5-րդի թագավորական տան շքանշան
- Թագավոր Գեորգ 6-րդի թագավորական տան շքանշան
- Ելիզավետա 2-րդի թագավորական տան շքանշան
Արտերկրյա պարգեւներ
- Նիդեռլանդական առյուծ շքանշանի մեծ խաչ, 1948
- Զնզիբարի ադամանդե աստղի 1 կարգի շքանշան, 1956
- Թագի շքանշանի մեծ խաչ (Բելգիա, 1960)
- Order of the Crown, Lion and Spear of Toro Kingdom (Уганда, 1965)
- Թանկարժեք թագի 1 կարգի շքանշան (Ճապոնիա, 1971)
Կինեմատոգրաֆիա
- Կետի մակ Գրատ - «Թագուհին» (Մեծ Բրիտանիա, 2009)
- Ռամոնա Մարքիզ - Թագավորի ելույթը (2010)
- Բել Պաուլի - Լոնդոնյան արձակուրդներ (Մեծ Բրիտանիա, 2015)
- Վանեսա Կիրբի - «Թագ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2016)
- Գարրիետ Ուոլտեր - Պատրիկ Մելրոուզ (հեռուստասերիալ) (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2018)
- Հելենա Բոնեմ Քարթեր - «Թագ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2019): | https://hy.wikipedia.org/wiki/Արքայադուստր_Մարգարետ | [] | hy.wikipedia.org |
|
Հոգեբուժությունը Հայաստանում
Հոգեբուժություն, Հոգեախտաբանական տարբեր վիճակների ուշագրավ նկարագրություններ հանդիպում են դեռեւս վաղմիջնադարյան հայ մատենագրության մեջ: Իսկ գիտական հոգեբուժության զարգացումը կապված է 1926 թվականին Երեւանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում հոգեբուժության ամբիոնի ստեղծման եւ 1930 թվականին Երեւանի հոգեբուժական հիվանդանոցի հիմքի վրա նույն ամբիոնի վերակազմավորման հետ: Մինչեւ 1937 թվականը ամյության հիմնադիր Գ. Տեր-Հակոբյանը , այնուհետեւ՝ Գ. Աղբալյանը 1937-1938 թթ., Ա. Զայցեւը 1938-1944 թթ., Ա. Մեհրաբյանը 1944-1985 թթ., Մ. Մելիք-Փաշայանը 1988-1991 թթ. եւ 1993-2008 թթ., Վ. Հովհաննիսյանը 1991-1993 թթ., Ա. Մելիք- Փաշայանը 2008 թվականից: 1957 թվականին ամբիոնը տեղափոխվել է «Նորք» հոգեկան առողջության կենտրոն: Հոգեբուժության բնագավառում լուրջ աշխատանքներ կատարվել են Հայրեն, մեծ պատերազմից 1941-1945 թթ. հետո Ս. Դավթյանն ուսումնասիրել է գանգուղեղային վնասվածքների հետեւանքները, Վ. Հովհաննիսյանը՝ երկրամասային ախտաբանություն համարվող մալարիային պսիխոզները, ինչպես նաեւ բրուցելոզի, ռեւմատիզմի, տուբերկուլոզի, գրիպի ժամանակ հանդիպող հոգեկան խանգարումները: Ոաումնասիրվել են անձի եւ գիտակցության, շիզոֆրենիայի հիմնախնդիրները (Ա. Մեհրաբյան), լուսաբանվել են այդ հիվանդության վաղաժամ դրսեւորումներն ու նրա նեւրոզանման ընթացքը (Ս. Դավթյան), շիզոֆրենիայի անընդմեջ ձեւերի ընթացքի առանձնահատկությունները (Գ. Աղբալյան), շիզոֆրենիայի եւ աթերոսկլերոզի դեպքերում առաջացած արատի կառուցվածքի ու փոխհատուցման մեխանիզմի հարցեր (Մ. Մելիք-Փաշայան), հաշիշամոլության եւ հաշիշային պսիխոզների (Վ. Հովհաննիսյան), ալկոհոլային ատիպիկ ու խառը պսիխոզների կլինիկան (Կ. Դանիելյան): Բացահայտվել են էպիլեպտիկ պսիխոզների ընթացքի կլինիկական, էլեկտրաֆիզիոլոգիական (էլեկտրաուղեղագրական) առանձնահատկությունները, որոնց շնորհիվ էական շտկումներ են մտցվել էպիլեպսիայի վաղաժամ հայտնաբերման, տարբերակիչ ախտորոշման, ելքի եւ արդյունավետ բուժման, կանխարգելման, բժշկագենետիկական խորհրդատվությունների եւ այլ բնագավառներում: Փորձարկվել են նորաստեղծ հոգեխթանիչ (պսիխոլեպտիկ) դեղանյութեր: Ուսումնասիրվել են նաեւ նյարդահոգեկան հիվանդությունների (էպիլեպսիա, մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ, նեւրոզներ, պսիխոպաթիաներ եւ ռեակտիվ վիճակներ) համաճարակաբան, առանձին հարցեր: Կատարվում են նաեւ ՀՀ-ում ալկոհոլամոլության եւ թմրամոլության տարածվածության համաճարակաբան, բազմակողմանի հետազոտություններ: ՀՀ-ում կատարվել են աշխատանքներ նաեւ հոգեբուժության պատմության եւ հոգեկան հիվանդությունների կլինիկավիճակագրության բնագավառում: Ամբիոնը համագործակցում է Հոգեբուժության համաշխարհային ընկերակցության եւ մի շարք երկրների բժշկական համալսարանների հոգեբուժության ամբիոնների հետ: Ամբիոնում անցկացվում են կլինիկ, օրդինատուրայի եւ ասպիրանտուրայի դասընթացներ, հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ, «Հոգեբուժության դասագիրք» (Մ. Մելիք-Փաշայան, Վ. Հովհաննիսյան, 1994), Հոգեբուժության ուսումնական ձեռնարկ՝ 3 լեզվով (խմբագիր՝ Ա. Մելիք-Փաշայան, 2010): Ամբիոնում ներկայումս զբաղվում են շիզոֆրենիայի, գլխուղեղի օրգանական ախտահարումների, ՀՀ-ում հոգեկան հիվանդությունների կլինիկահամաճարակաբանության խնդիրներով: | https://hy.wikipedia.org/wiki/Հոգեբուժությունը_Հայաստանում | [] | hy.wikipedia.org |
|
Առաջին նախագահը նորից գնաց, ետ վերադարձավ իր պատվանդանին
Ինչպես եւ իր հարցազրույցում նշել էր ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր չառաջադրվելը քաղաքական ուժերից ոմանց ուրախություն պարգեւեց;
''Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ առաջին նախագահը նորից գնաց, եւ վերադարձավ իր պատվանդանին, որը խիստ պատմական էր'',- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ-ն հարգանքով է վերաբերում 2013թ. ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելուն. ''Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր աստղային ժամն ունի'':
ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով քաղաքական պատասխանատվությունն ընկնում է ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ այն թիմի վրա, որը չկարողացավ ստեղծել քաղաքական կապիտալ:
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ նշեց, որ ափսոսում է Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման համար: | https://mamul.am/am/news/29554 | 2012-12-26 | [] | mamul.am |
ՍԴՀԿ-ն ձախ ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում երկրում
փոփոխություններ հաստատելու համար
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը երկրում ստեղծված իրավիճակը փոփոխելու նպատակով նախաձեռնել է քաղաքական խոհրդակցությունների շարք երկրում գործող այլ ձախ սոցիալիստական ուժերի հետ: Առաջիկա տասը օրվա ընթացքում ձախ ուժերի միությունը հանդես կգա հայտարարությամբ, ապա կկազմակերպի համաժողով, որտեղ կներկայացնի ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը: Այս մասին փետրվարի 27-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը՝ հավելելով, որ պայքարի թիրախը լինելու են համակարգային փոփոխությունները:
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը երկրում ստեղծված իրավիճակը փոփոխելու նպատակով նախաձեռնել է քաղաքական խոհրդակցությունների շարք երկրում գործող այլ ձախ սոցիալիստական ուժերի հետ: Առաջիկա տասը օրվա ընթացքում ձախ ուժերի միությունը հանդես կգա հայտարարությամբ, ապա կկազմակերպի համաժողով, որտեղ կներկայացնի ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը: Այս մասին փետրվարի 27-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը
՝ հավելելով, որ պայքարի թիրախը լինելու են համակարգային փոփոխությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ատենապետը նշեց, որ երկրում առկա է սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացում, սոցիալական արդարության պակաս, եւ քաղաքացին պահանջում է փոփոխություններ: «Հասարակական դժգոհությունն անթաքույց է, եւ եթե փոփոխություններ չլինեն, ապա այն կվերածվի դասակարգային պայքարի»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ Հայաստանի նորանկախ պատմության կյանքում փոխվել են իշխանություններ, մարդիկ, դեմքեր, սակայն կառավարման տրամաբանությունը մնացել է նույնը: Նրա խոսքով, հենց համակարգային փոփոխությանն է ուղղված լինելու ձախ ուժերի միության հետագա աշխատանքը, որպեսզի առանց լուրջ ցնցումների երկրում լինեն փոփոխություններ:
Արմենպրես
Ըստ Գալստյանի, առայժմ միության գործիքակազմի վերաբերյալ ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել, հետեւաբար չի կարող ասել, թե ինչ ձեւաչափով եւ ինչ կերպ կշարունակեն պայքարը: Նա ասաց, որ ամենայն հավանականությամբ կլինեն համաժողովներ, բողոքի ակցիաներ եւ հանրահավաքներ, որոնք պետք է կառավարությանը ստիպեն իրականացնել լուրջ բարեփոխումներ: | https://armenpress.am/arm/news/751792.html | 2014-02-27 | [] | armenpress.am |
Վորոբյովո (գյուղ, Գագարինսկի շրջան)
Վորոբյովո , գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Գագարինսկի շրջանի կազմում:
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 31մարդ: | https://hy.wikipedia.org/wiki/Վորոբյովո,_Գագարինսկի_շրջան | [] | hy.wikipedia.org |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2018 թվականի N 115-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի N ՆԿ-4-Ա կարգադրությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված 2 միավոր տրանսպորտային միջոցներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն հավելվածի՝ հետագայում օտարելու նպատակով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանելու հետ կապված ծախսերն իրականացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
| Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Կ. Կարապետյան |
| ----- | ----- |
| 2018 թ. փետրվարի 13 Երեւան | |
Հավելված <br> ՀՀ կառավարության 2018 թվականի <br> փետրվարի 8-ի N 115-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի
| NN <br> ը/կ | Տրանսպորտային միջոցի անվանումը | Պետական համարանիշը | Թողարկ- ման տարե- թիվը | Սկզբնական արժեքը (դրամ) | Մնացորդային արժեքը (դրամ) | Նույնականացման համարը |
| ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- |
| 1 | TOYOTA COROLLA 1.4 GAS | 013 UU 01 | 2011 թ. | 8.25e+06 | 2.47122e+06 | JTNBH58E90J008456 |
| 2 | TOYOTA COROLLA <br> 1.4 GAS | 017 UU 01 | 2011 թ. | 8.25e+06 | 2.47122e+06 | JTNBH58E90J008537 |
| Հայաստանի Հանրապետության <br> կառավարության աշխատակազմի <br> ղեկավար | Վ. Ստեփանյան |
| ----- | ----- | | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=119794 | 08.02.2018 | [
"Որոշում"
] | www.arlis.am |
Հաշմանդամ օդաչուներին նախագահականից ուղարկեցին արդարադատության նախարարություն
Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի առաջ բողոքի ցույց են անում հաշմանդամ օդաչուները: Ակցիայի մոտ 40 մասնակիցներ երկրի իշխանություններից պահանջում էին վերադարձնել իրենց պարտք մնացած գումարները, որոնք գոյացել են «Հայկական ավիաուղիների» լուծարման հետեւանքով:
Այսօր հաշմանդամ օդաչուներին նախագահականից կրկին պատասխանել է նամակների բաժնի ղեկավարը՝ Աիդա Ասատրյանը, նրանց փոխանցելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի բանավոր ասածները: «Aravot.am»-ի հետ զրույցում օդաչուներից մեկը պատմեց, որ պարոն Սարգսյանը հորդորել է դիմել արդարադատության նախարարին. «Մի խոսքով՝ գլխներից ռադ արեցին: Հրայր Թովմասյանի մոտ մենք արդեն եղել ենք: Նա մեզ պատասխանել է, որ պետությունը պարտավորություն չունի, քանի որ այդ ընկերությունը սնանկացել է: Բայց 49 օդաչու այս պետության համար է, չէ,՞ հաշմանդամ դարձել, այդպես ձեռքները լվանալ ու ասել մենք կապ չունե՞նք»:
Հաշմանդամ օդաչուների խոսքերով, մոտ 20-25 օր առաջ նամակ են գրել ՀՀ նախագահին, սակայն նախագահականից անգամ նրանց դիմումին չեն պատասխանել: «Մյուս ուրբաթ էլ ենք հավաքվելու: Ընկերությունը սնանկացել է, բայց պետությունը հո կա»,-ասում էին նրանք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ | https://www.aravot.am/2012/01/20/288653/ | 2012-01-20 | [
"բողոքի ակցիա",
"Սոցիալական",
"Հասարակություն",
"Նախագահական"
] | www.aravot.am |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2016 թվականի N 1075-Ա
«ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ «ԱՊՀ մասնակից պետությունների՝ սպառողների իրավական իրազեկվածության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
| Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Կ. Կարապետյան |
| ----- | ----- |
| 2016 թ.հոկտեմբերի 24 Երեւան | | | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=108895 | 20.10.2016 | [
"Որոշում"
] | www.arlis.am |
Երկարուկ, բլուր Հայաստանի Արմավիրի մարզում, Արագած լեռնազանգվածում, Արեգունի բլրից հարավ, ձգվում է արեւմուտքից արեւելք 450 մ, հյուսիսից հարավ՝ 300 մ: Այստեղ հայտնաբերված են պալեոլիթի նյութական մշակույթի մնացորդներ: | https://hy.wikipedia.org/wiki/Երկարուկ | [] | hy.wikipedia.org |
|
Լենա Նանուշյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Վարչապետի որոշմամբ՝ Լենա Նանուշյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Լենա Նանուշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: | https://hetq.am/hy/article/126715 | 2021-01-26 | [] | hetq.am |
Թափառող շան փոխարեն՝ իրեն է կրակել
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 21-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Դարակերտ գյուղի բնակիչ, 17-ամյա Արամ Ա-ն:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 19-ի սահմաններում տղան ինքնագլուխ վերցնելով հոր անվամբ գրանցված, մետաղյա պահարանում պահվող ''Տուլա'' տիպի երկփողանի հրացանը՝ փորձել է կրակել տան շրջակայքում թափառող շան ուղղությամբ, սակայն տան մոտով անցնող ջրատարի վրայով ցատկելիս՝ հրացանը կրակվել է, ինչի հետեւանքով նա ստացել է նշված վնասվածքը:
Հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: | https://mamul.am/am/news/4509 | 2011-12-03 | [] | mamul.am |
Նաիրա Զոհրաբյանը չհարգեց իմ նախաձեռնությունը. Գեւորգ Պետրոսյանը դիմել է դատարան
Նախկին ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը, ինչպես եւ խոստացել էր, այսօր դատական հայց է ներկայացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության Ավանի տարածքային խորհրդի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: «Նաիրա Զոհրաբյանը չհարգեց իմ նախաձեռնությունը: Ինչպես եւ խոստացել էի, հայցը ներկայացվեց դատարան: Այսուհետ՝ թեմայի հետ կապված ամեն ինչ՝ հրապարակայնության սկզբունքով»,- իր Ֆեյսբուքի պատին գրել է Գեւորգ Պետրոսյանն ու տեղադրել դատական հայցի լուսանկարը:
Հիշեցնենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանին հեռացրել են ԲՀԿ-ի շարքերից: Վերջին շրջանում Գեւորգ Պետրոսյանը, ով եւս կոալիցիա կազմելու կողմնակից է, իր ֆեյսբուքյան էջում հանդես էր գալիս ԲՀԿ նախագահի հասցեին քննադատություններով: Գեւորգ Պետրոսյանի դիտարկմամբ՝ իրեն անօրինական են հեռացրել կուսակցությունից, քանի որ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին դուր չի եկել իր տեսակետները կուսակցության գործելաոճի մասով: Պետրոսյանի խոսքով՝ գոյություն ունի համապատասխան օրենք, որի համաձայն՝ կուսակցությունից հեռացվելու վճիռը պետք է գրավոր ձեւով ներկայացվի հենց այն մարդուն, ում կուսակցությունից հեռացնելու որոշում է կայացվել, մինչդեռ իր պարագայում նման կերպ չեն վարվել: | https://hraparak.am/post/591f9b17e3d84d0d37fc8c49 | 2016-05-16 | [] | hraparak.am |
«Ալաշկերտը» պարտվեց ուկրաինական «Ալեքսանդրիային»
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Թուրքիայում անցկացվող մարզումային հավաքի երկրորդ ստուգողական խաղում մրցեց ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով՝ գոլ բաց թողնելով առաջին խաղակեսում:
«Ալեքսանդրիան» Ուկրաինայի Պրեմիեր լիգայում ընթացիկ երրորդ տեղում է:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» նախորդ ստուգողական խաղում մրցել էր ղազախական «Օկժետպեսի» հետ եւ հաղթել նվազագույն հաշվով Արտակ Եդիգարյանի գոլի շնորհիվ:
Հետեւեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter եւ Telegram-ում | https://sport.news.am/arm/news/97296/ | 2019-02-18 | [] | sport.news.am |
Քվեդա Բախվ , գյուղ Վրաստանում: Գտնվում է Գուրիայի մարզի Օզուրգեթի շրջանում:
Դիրք
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 120 մետր բարձրության վրա: Շրջկենտրոն Օզուրգեթից հեռու է 10 կմ:
Բնակչություն
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմել է 681 մարդ: Գյուղը բնակեցված է վրացիներով:
Այս գյուղում է ծնվել վրացի հեղափոխական եւ դիվանագետի Խարիտոն Շավիշվիլին (1886-1975): Գյուղն ունի հանրային դպրոց, եկեղեցի, ֆուտբոլային մարզադաշտ:
Տրանսպորտ
Գյուղը շրջկենտրոն Օզուրգեթի հետ կապված է ավտոխճուղով: Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին:
Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Բաթում քաղաքում: | https://hy.wikipedia.org/wiki/Քվեդա_Բախվ | [] | hy.wikipedia.org |
|
Ավստրալիայի բնակչությանը զգուշացրել են նոր ջրհեղեղների մասին
Ավստրալիական Քվիսլենդ նահանգում սպասվելիք նոր ջրհեղեղի պատճառով սկսվել է տեղի բնակչության մասնակի տարհանումը: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն:
Տեղեկատվության համաձայն, նահանգին է մոտենում մոտ 250 կմ. ժամ արագությամբ ընթացող Յասի ցիկլոնը, որն, ամենայն հավանականությամբ, կուղեկցվի հորդառատ անձրեւներով: Օդերեւութաբանների կանխատեսմամբ, արդեն չորեքշաբթի նահանգում սպասվում են մեկ մետրից ավելի տեղումներ, ինչի արդյունքում նահանգի որոշ շրջաններ կարող է ջրի տակ հայտնվեն:
Բրիսբեն քաղաքում պատրաստվում են տարհանել տեղի հիվանդանոցների մոտ 250 հիվանդներին: Չնայած նահանգում դեռեւս լայնամասշտաբ տարհանման աշխատանքներ չի սկսվել, այնուամենայնիվ, ափամերձ շրջանների բնակիչներին իշխանությունները խորհուրդ են տվել ժամանակավորապես լքել տները: | https://www.panorama.am/am/news/2011/02/01/flood/996517 | 2011-02-01 | [
"Աշխարհում"
] | www.panorama.am |
Լեովա , քաղաք Մոլդովայում: Գտնվում է Լեովայի շրջանում:
Աշխարհագրություն
Լեովա քաղաքը գտնվում է Պրուտ գետի ափին՝ Յարգարա երկաթուղային կայարանից 22 կիլոմետր հյուսիս-արեւմուտք:
Զինանշան
Ընդունման տարեթիվ՝ 1934 թվական:
Նկարագիր. կարմիր վահանի վրա պատկերված է արծաթե ատամնավոր զոլ, որի մոտ կանգնած է արծաթե առյուծը: Վահանը պսակված է ոսկե թագով, որն ունի երեք աշտարակ:
Պատմություն
1897 թվականին Լեովոյում ապրում էր 4877 բնակիչ, որից 2773-ը՝ հրեաներ (57%): Համաձայն 1930 թվականի նոյեմբերի 29-ի մարդահամարի տվյալների բնակչության երկու երրորդը ռումինացի/մոլդովացիներ էին, իսկ 35,5%՝ հրեաներ:
Խորհրդային Մոլդովայի տարիներին Լեովայում գործել են կաթ-պանրի, գինու գործարաններ:
1940 թվականին բնակավայրին շնորհվում է քաղաքի կարգավիճակ:
1972 թվականին քաղաքում ապրում էր 9 5892 մարդ, իսկ 1991 թվականին՝ 12 հազար:
Բնակչություն
Ազգային կազմ
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ Լեովայում ապրում են հետեւյալ ազգությունների մարդիկ՝
| Ազգություններ | Բնակչության թիվ | % |
| ----- | ----- | ----- |
| Մոլդովացիներ | 6,125 | 82.3% |
| Ռումինացիներ | 457 | 6.1% |
| Ռուսներ | 334 | 4.5% |
| Բուլղարներ | 224 | 3% |
| Ուկրաինացիներ | 189 | 2.5% |
| Գագաուզներ | 70 | 0.9% |
| Գնչուներ | <3 | |
| Այլազգիներ | 38 | 0.5% |
| Ընդհանուր | 7,443 | 100% |
Քույր քաղաքներ
- Վետրիշոայա, Ռումինիա | https://hy.wikipedia.org/wiki/Լեովա | [] | hy.wikipedia.org |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2008 թվականի N 1046-Ա
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Անհետաձգելի համարել «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
| Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Տ. Սարգսյան |
| ----- | ----- |
| 2008 թ.սեպտեմբերի 24 <br> Երեւան | | | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=46803 | 18.09.2008 | [
"Որոշում"
] | www.arlis.am |
Պաշտոնական. Բակո Սահակյանը պարգեւատրել է
Սեպտեմբերի 15-ին Նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
«Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են բարերար Արամ Իզմաիլյանը՝ բարեգործական նշանակալի գործունեության համար (Ռուսաստանի Դաշնություն) եւ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնող վարպետ Վոլոդյա Բաբայանը: | https://www.1in.am/33778.html | 2011-09-16 | [] | www.1in.am |
Էլնուր Հուսեյնով , ադրբեջանցի երգիչ:
2008 թվականին Day After Day երգով, Սամիրի հետ ներկայացրել է Ադրբեջանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում եւ մրցույթի եզրափակիչ փուլում զբաղեցրել 8-րդ հորիզոնականը: | https://hy.wikipedia.org/wiki/Է._Հուսեյնով | [] | hy.wikipedia.org |
|
Սլովակիան չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնին
Լիխտենշտեյնի ու Սլովակիայի հավաքականները ոչ ոքի խաղացին ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարում: Հանդիպումը կայացավ Լիխտենշտեյնում եւ ավարտվեց 1:1 հաշվով:
Մինչեւ խաղի 73-րդ րոպեն դաշտի տերերն առջեւում էին հաշվի մեջ, սակայն Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Յան Դյուրիցան սլովակներին փրկեց պարտությունից:
Աշխարհիառաջնության ընտրականմրցաշար
Եվրոպականգոտի
G խումբ
Լիխտենշտեյն - Սլովակիա՝ 1:1
Մարտին Բյուխել, 13 — Յան Դյուրիցա, 73 | https://sport.news.am/arm/news/24784/ | 2013-06-07 | [] | sport.news.am |
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔԿԾ պետը՝ օրենքով գողերի դեմ պայքարելու մասին
Այսօր տեղի է ունեցել Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը: Ասուլիսի ժամանակ Գոյունյանն անդրադարձավ օրենքով գողերի դեմ պայքարին:
Մանրամասները՝ տեսանյութում | https://armlur.am/955426/ | 2019-12-20 | [] | armlur.am |
Քաղաքագետ. Բաքուն օգտագործում է ստատուս քվոն՝ միլիտարիստական հայտարարությունների համար
Ադրբեջանական կողմը պարզապես հասկացել է, որ եթե փորձի լարվածություն ստեղծել այս օրերին, ապա ավելի լարված, ցավոտ իրավիճակ է ստանալու նաեւ Ադրբեջանի ղեկավարության համար հունիսին կայանալիք համաեվրոպական խաղերի ժամանակ: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, բանակցային գործընթացն այս պահին ֆորմալ բնույթ է կրում: «Բայց դա լծակ է ցույց տալու, որ ընթանում են բանակցություններ, եւ ռազմական գործողությունները չեն վերսկսվի:
Դրա հետ մեկտեղ բոլոր կողմերը կփորձեն օգտագործել այդ ժամանակը, ստատուս քվոն՝ ելնելով սեփական շահերից: Ադրբեջանը փորձում է օգտագործել դա ռազմական հայտարարությունների եւ ռազմական գործողությունների վերականգման նպատակով: Դա այն ժամանակ, երբ հայկական կողմը այլ դիրքորոշում ունի»,- ընդգծեց Մինասյանը: Ըստ նրա՝ հատկապես Լեռնային Ղարաբաղը փորձում է օգտագործել այդ ժամանակը պետականության հաստատման համար: Նա նպատակ ունի ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ միջազգային հանրություն ու Ադրբեջանը ստիպված են լինելու հաշտվել ձեւավորված քաղական իրողության հետ: «Իսկ այդ իրողությունը նաեւ այն է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղում կան իշխանություններ, որոնք ընտրությունները բավական բարձր մակարդակով են կազմակերպում: Եվ դա հայկական կողմի ամենալուրջ փաստարկներից մեկն է»,- եզրափակեց Սերգեյ Մինասյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են կայացել: | https://news.am/arm/news/265167.html | 2015-05-04 | [
"Արցախ",
"Ադրբեջան",
"Քաղաքականություն",
"Հայաստան"
] | news.am |
Ժետ , կամ Յետտե (հոլ.՝ Jette [ˈjɛtə]), Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը ձեւավորող 19 համայնքներից մեկը: Տեղակայված է Բրյուսելի ագլոմերացիայի հյուսիսարեւմտյան հատվածում: Համայնքի բնակչությունը՝ 43.5 հազար մարդ:
Ժետը սահմանակցում է հետեւյալ համայնքների հետ (ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝ քաղաք Բրյուսել, Մոլենբեեկ-Սեն-Ժան, Կուկելբերգ, Գանսհորեն, Ասսե եւ Վեմմել (վերջին երկու համայնքները ֆլամանդական են):
Ժետում է տեղակայված Բրյուսելի նիդերլանդախոս Ազատ համալսարանի բժշկական ֆակուլտետի մասնաշենքը:
Տեսարժան վայրեր
- Քաղաքապետարան, կառուցվել է 20-րդ դարասկզբում,
- Հին դարբնոց, որը գործել է մինչ 1960 թվականը (Wemmelsesteenweg, 306 փողոց),
- Երկաթուղային կայարանի շենք, որը կառուցվել է 1892 թվականին,
- Աբբայության պալատ (18-րդ դար), Դիգեմյան աբբայության միակ պահպանված մասը,
- Սուրբ Պետրոսի նեոգոթիկ եկեղեցի, կառուցվել է 1877-1880 թվականներին:
Թանգարաններ
- Աբբայության պալատի թանգարան,
- Ռենե Մագրիտի թանգարան, տեղակայված է այն տանը, որտեղ նա բնակվել է,
- «Ատելյե 340» թանգարան, ժամանակակից արվեստի անկած թանգարան:
Տրանսպորտ
Ժետում կա գործող երթուղային կայարան, որը սպասարկում է երկու գիծ՝ 50 Բրյուսել-Գենտ եւ 60 Ժետ-Դենդերմոնդե գծեր:
Համայնքն ունի մետրոյի մեկ կայարան՝ Բելիժիկա: Փաստացի այն տեղակայված է Ժետի եւ Մելենբեկ-Սեն-Ժենի սահմանագծին: | https://hy.wikipedia.org/wiki/Ժետ | [] | hy.wikipedia.org |
|
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-7) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաեւ աշխատանքի կազմակերպական լիազորությունների եւ ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.4-Մ1-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն (ք. Երեւան, Մաշտոցի պողոտա 47) ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձեւը լրացվում է տեղում),
2.-անձնագիր եւ/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5.-արական սեռի անձինք՝ նաեւ զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը եւ 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:30-ին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երեւան, Մաշտոցի պողոտա 47):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երեւան, Մաշտոցի պողոտա 47):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» եւ «Աշխատանքային իրավիճակներ» ձեւաչափերով:
Հիմնական աշխատավարձը 256,623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն եւ պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետեւյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-5, 8, 10, 18, 20-23, 27, 31, 32, 35-40, 42, 45-49, 51, 55, 57, 66, 70, 72-73, 159, 176, 193
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143723
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ 1, 4-10, 14, 15, 23, 29, 31, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 6, 18- 20, 22, 24, 37-39
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 3, 5, 6, 9
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120947
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 11-13, 17-20, 23, 25, 33-38
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=142147
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 4-8
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138732
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 3, 7-11
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143868
«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 4, 8, 15-16, 20-22, 27
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140399
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3, 6-11, 16, 19-21
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144772
«Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3-4, 9-14, 23, 25-27
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121902
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 4-5, 7, 9, 17, 42-43
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143362
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 7-12, 16-17, 25-25.1., 28, 47-48
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 6-10, 17-18, 37, 41-42, 53
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141535
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 4-5, 9-11, 14-15, 18, 20
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=144767
«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 12-13, 21-23, 25-26
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141276
Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենք. հոդվածներ՝ 8, 10, 15-17, 19, 21, 23
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140926
«Գնումների մասին» ՀՀ օրենք. . հոդվածներ՝ 2, 6-8, 10-11, 16-18, 26-29, 35-37, 51
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121796
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք. հոդվածներ՝ 24-26, 49, 50-56, 320-325, 333, 436
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=145091
ՀՀ Քրեական օրենսգիրք. հոդվածներ՝ 5, 7-10, 19, 28, 42-47, 49, 179, 188, 189, 189.1
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145003
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 696-Լ որոշում.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137871
Ինֆորմատիկա 7-րդ դասարան: Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան: Երեւան 2012:
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան: Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր եւ հումանիտար հոսքերի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան: Երեւան 2013:
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- «Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
- «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի եւ լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երեւան, Մաշտոցի պողոտա 47, հեռախոսահամարներ՝ 010 31 31 88, 010 31 31 86, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@supervision.am):
Թեստի ձեւանմուշը կցվում է: | https://www.azdarar.am/announcments/org/471/00724486/ | 24.08.2020 | [
"ՀՀ պետական վերահսկողական ծառայություն",
"Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ"
] | www.azdarar.am |
ԱԺ Հանձնաժողովը մերժեց «Հարսնաքարի» նախագիծը
Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաեւ 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության եւ ամենաթողության համար պատասխանատու եւ մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկումը: Հիմնական զեկույցով հանդես եկավ նախագծի հեղինակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Չորս կողմ եւ չորս դեմ ձայների հարաբերակցությամբ այն արժանացավ հանձնաժողովի ոչ դրական եզրակացությանը: Այս մասին տեղեկացնում են Ժառանգություն կուսակցությունից: | https://www.lragir.am/2012/11/09/74279/ | 2012-11-09 | [] | www.lragir.am |
Վիների գրադարան, Հոլոքոստի մասին տվյալների հավաքագրմամբ զբաղվող ամենամեծ արխիվը, ինչպես նաեւ Հոլոքոստը, դրա պատճառներն ու հետեւանքները ուսումնասիրող ամենահին հաստատությունը աշխարհում: Հիմնադրվել է 1933 թվականին որպես տեղեկատվական բյուրո, որը տեղեկացնում էր հրեական համայնքներին եւ կառավարություններին նացիստների կողմից հրեաների հետապնդման մասին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերաձեւավորվել է որպես գիտահետազոտական ինստիտուտ: Այժմ գտնվում է Լոնդոնում՝ Ռասելլ սքվերում:
Պատմություն
Հրեական հավատք ունեցող գերմանիական քաղաքացիների կենտրոնական միությունում աշխատող գերմանացի հրեա Ալֆրեդ Վիները երկար տարիներ է ծախսել
հակասեմականության աճի մասին տվյալներ հավաքագրելու վրա: Նրա արխիվը ներառում էր նկարներ, նամակներ, լրագրեր եւ այլ տվյալներ, այդ թվում՝ դասագրքեր, մանկական խաղեր նացիստական պրոպագանդայի եւ ռասիստական ուսմունքների մասին գրառումներ:
1933 թվականին Վիները փախչում է Գերմանիայից Ամստերդամ, որտեղ նա հրեական ինֆորմացիոն բյուրոյի նախագահն էր եւ ղեկավարում էր այն: 1938 թվականի նոյեմբերին՝ Բյուրեղապակյա գիշերից հետո, Վիները իր արխիվի հետ միասին տեղափախվում է Մեծ Բրիտանիա: Հավաքածուն բացվել է նացիստների՝ Լեհաստան ներխուժման օրը՝ 1939 թվականի սեպտեմբերի մեկին: Լոնդոնում Կենտրոնական տեղեկատվական բյուրոն գործում էր որպես մասնավոր հակահետախուզություն: Վիները Մեծ Բրիտանիային տեղեկացնում էր Գերմանիայում տեղի ունեցող դեպքերի մասին եւ դրա դիմաց բրիտանական կառավարությունից ստանում էր գումար:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գրադարանը օգտագործում էր իր ընդարձակ հավաքածուները, որպեսզի ՄԱԿ-ի համար ապահովի նյութեր ռազմական հանցագործությունների հանձնաժողովի եւ ռազմական հանցագործների պատասխանատվության ենթարկելու համար:
1946 թվականի նոյեմբերից մինչեւ 1983 թվականը գրադարանը ամիսը երկու անգամ հրատարակել է տեղեկագիր: 1950-1960-ական թվականների կարեւոր խնդիրներից մեկն էր ականատեսների վկայությունների հավաքագրումը, ռեսուրս, որը դառնալու էր գրադարանի հավաքածուի կարեւոր մասը: Հաշվառման գրառումները սիստեմատիկորեն հավաքագրվել են ինտերվյուերների թիմի կողմից:
1974 թվականի ճգնաժամի ժամանակ որոշում է կայացվում հավաքածուի մի մասը փոխադրել Թել Ավիվ: Փոխադրման նախապատրաստվելու ընթացքում հավաքածուի մեծ մասը պատճենվել է միկրոֆիլմերի վրա: 1980 թվականին, երբ արխիվի փոխադրումն արդեն սկսված էր, տեղափոխվելու պլանը փոխվում է: Արդյունքում գրադարանի գրքային ֆոնդը տեղափոխվում է Թել Ավիվի համալսարան, իսկ Լոնդոնյան գրադարանը պահպանում է միկրոֆիլմերը:
Այսօր Վիների գրադարանը՝ անգլիական օրենքի համաձայն գրանցված է որպես բարեգործական կազմակերպություն: | https://hy.wikipedia.org/wiki/Վիների_գրադարան | [] | hy.wikipedia.org |
|
Ալեքսեյ Ռեզնիկով. «Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա»
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը փետրվարի 14-ին հայտարարել է, որ երկրում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա:
«Ես համոզված եմ, որ հատուկ իրավական ռեժիմ մտցնելու հիմնավորում այսօրվա դրությամբ չկա»,- ասել է նախարարը ICTV ուկրաինական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում:
Ավելի վաղ Ուկրաինայի բարձրաստիճան ղեկավարները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, տարբեր առիթներով հայրենակիցներին դիմել են խուճապի չմատնվելու կոչերով, վստահեցնելով, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է, եւ Ռուսաստանի կողմից մոտալուտ հարձակման վտանգ չկա: | https://www.azatutyun.am/a/31703521.html | 2022-02-15 | [] | www.azatutyun.am |
Աղվան Վարդանյան.
Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իրեն «գործիք» էր կոչում, արդեն պիտանի չէ օգտագործման: | https://www.7or.am/am/news/view/184355/ | 2020-04-15 | [] | www.7or.am |
«Նորք Մար-Սուիթ» բնակարանաշինարարական ՈԱԿ սպառողական կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ-վաճառքի մասին
23.10.2018թ.-ին ժամը 15:30-ին հայտարարվել էր սնանկ ճանաչված «Նորք Մար-Սուիթ» բնակարանաշինարարական ՈԱԿ սպառողական կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող եւ գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով՝ 12 (տասներեք) առանձին լոտերով: Հայտարարված աճուրդը տեղի ունեցավ մասնակիորեն:
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 22.11.2018թ.-ին ժամը 15:30-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրում /ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9/ հայտարարվել է սնանկ ճանաչված «Նորք Մար-Սուիթ» բնակարանաշինարարական ՈԱԿ սպառողական կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով՝ 1 (մեկ) առանձին լոտով: Մեկնարկային գինը լոտի համար կազմում է՝ 18 208 054 ՀՀ դրամ:
Լոտ 3 - ք. Երեւան, Գ.Հովսեփյան 24/3 շենքի, թիվ 41 բնակարանը ( 91.5 քմ):
Վերոհիշյալ բնակարանում կոմունիկացիանները բացակայում են:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի եւ նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձեւակերպման եւ պետ. գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը եւ նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 եւ 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը եւ նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ-ում բացված 1510025706052700 սնանկության հատուկ հաշվին մինչեւ աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչեւ աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ /ք. Երեւան, Հր.Ներսիսյան 10 հասցեով/, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների եւ այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչեւ 21.11.2018թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ (ք.Երեւան, Հր.Ներսիսյան 10) կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ՝ Հ. Եղյանին հեռ. (094) 400-356: | https://www.azdarar.am/announcments/org/46/00422083/ | 29.10.2018 | [
"Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ",
"Ֆիզիկական անձիք"
] | www.azdarar.am |
Մել եւ Կիմ , բրիտանական փոփ դուետ, որ կազմված է երկու քույրերից՝ Մելանի եւ Կիմ Էպպլբիներից: 1980-ական թվականների վերջին նրանց պրոդյուսերը այդ ժամանակ պոպուլյար պրոդյուսերական տրիոն էր՝ Սթոքը, Էյտկենը եւ Ուոտերմանը:
Նրանց դեբյուտային սինգլը, որը Սթոքը, Էյտկենը եւ Ուոտերմաննը գրել եւ պրոդյուսերություն են արել, 1986 թվականի վերջին մեծ հաջողության է հասել (մասնավորապես՝ գրավել է առաջին հորիզոնականը բրիտանական վարկանշային աղյուսակում):
1987 թվականին թողարկվեց նրանց առաջին ալբոմը, որը նույնպես հաջողություն ունեցավ, սակայն այն եղավ նրանց վերջին ալբոմը:
1988 թվականին Մելի մոտ հայտնաբերվեց քաղցկեղ: 1990 թվականի սկզբին նա մահացավ:
1990-ական թվականներին Կիմը ձայնագրեց սոլո ալբոմ, սակայն դա այնքան հաջողություն չունեցավ, ինչքան քրոջ հետ համատեղ աշխատանքը (1990 թվականի դեկտեմբերի այն գրավեց 23-րդ հորիզոնականը), սակայն պետք է նկատել, որ ավելի շուտ՝ նոյեմբերին, նրա «Don't Worry» սինգլը հասավ երկրորդ հորիզոնականին, իսկ հաջորդ սինգլը՝ «G.L.A.D.»-ը, 1991 թվականի փետրվարին հասավ 10-րդ հորիզոնականին:
Կազմ
- Մելանի (Մել) Էպպլբի (անգլ.՝ Melanie Susan Appleby) (1966 թվականի հուլիսի 11-1990 թվականի հունվարի 18)
- Կիմ Էպպլբի (Ծնվել է 1961 թվականի օգոստոսի 28-ի)
Սկավառակագրություն
- Տե'ս «Mel and Kim # Discography» (անգլ.) | https://hy.wikipedia.org/wiki/Մել_և_Կիմ | [] | hy.wikipedia.org |
|
«168 ժամ». 204 միլիոն դոլար՝ հարկատուների ուսերին
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, անդրադառնալով գազի գծով Հայաստանի 155 միլիոն դոլարի պարտքին, ասել էր, թե այն կուտակվել է 2011 թվականից: Նախարարի անորոշ ձեւակերպումներից հասկացվեց, որ 2011 թվականի հուլիսից գազի գինը փաստացի բարձրացել է, սակայն «Հայռուսգազարդը» շարունակել է վճարել նախկին գնով՝ 180 դոլարով: Արդյունքում կուտակվել է շուրջ 300 միլիոնի պարտք, որի կեսը ռուաստանյան կողմը «մեծահոգաբար» վերցրել է իր վրա, իսկ Հայաստանն իր պարտքի դիմաց զիջել է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը:
Իրականում, 2013 թվականի ապրիլից կուտակված պարտքը (շուրջ 49 միլիոն դոլար) կարելի է համարել Հայաստանինը, որովհետեւ ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ կսուբսիդավորի գազի թանկացումը՝ իր վրա կվերցնի 270 դոլարից 81 դոլարը: Սակայն 2011թ. հուլիսից մինչեւ 2013թ. ապրիլը կուտակված պարտքի մասին ոչինչ չի հայտարարվել: Այն կազմում է մոտ 204 միլիոն դոլար, որը մնաց ՀՀ հարկատուների ուսերին:
Ընդ որում, «ՀայՌուսգազարդն» այս պատմության մեջ մեղքի բաժին չունի: Այս խառնաշփոթի հեղինակը ՀՀ կառավարությունն է: Նույն մեխանիզմով «ՀայՌուսգազարդի» տեղում կարող էր լինել ցանկացած ընկերություն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը մասնաբաժին ունի: Եվ կուլիսային խաղերի արդյունքում չի բացառվում՝մի գեղեցիկ օր պարզվի, որ ուրիշ պարտքեր էլ կան, եւ ուրիշ ակտիվներ էլ պետք է զիջվեն»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում | https://news.am/arm/news/184310.html | 2013-12-07 | [
"Տնտեսություն",
"Հայաստան"
] | news.am |
«Կարեն Կարապետյանը, բացի թմբուկ նվագելուց ու կոստյումն այս ու այն կողմ կախելուց, ուրիշ ոչ մի բան չի արել». Արամ Սարգսյան
«Ելք» դաշինքի անդամներն այս պահին Մեծ Մանթաշում են՝ նախընտրական հանդիպում են անցկացնում գյուղացիների հետ: Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ժողովուրդն ամեն անգամ ստիպված է լինում վատի ու վատագույնի միջեւ ընտրություն կատարել. «Հեսա ՀՀԿ-ի վարչապետը կգա ձեր գյուղ, մեծ-մեծ խոստումներ կտա: Էդ մարդն իր եկած օրվանից բացի թմբուկ նվագելուց եւ կոստյումն այս ու այն կողմ կախելուց ուրիշ ոչ մի բան չի արել: Էդ մարդուն հանել են, բրենդ են սարքել, քանի որ գիտեն՝ ՀՀԿ-ն վարկանիշ չունի: Թվեր են ներկայացնում իրենց պատվիրած հարցումներից, որ վարչապետի վարկանիշը բարձր է, սիրում են նրան, Հայաստանում ինչքան կին կա, ուշքը գնում ա եւ այլն»: Սարգսյանը հորդորեց բնակիչներին՝ տարբերել լավին վատից. «Ինձ ասում են՝ դու վարչապետ էիր ժամանակին, ի՞նչ արեցիր: Ժողովուրդ ջան, եթե թվարկեմ, Կարապետյանի ուշքը կգնա: Իմ շրջանում էն ձեւի իրավիճակ էր, որ բոլորը բոլորին կասկածում էին: Ազգային համաձայնության կառավարություն էի ստեղծել, մի բան, որ Ս. Սարգսյանը երազում էր: «Նաիրտ»-ը կանգնած էր, ես եմ վերագործարկել, Կապանի, Ագարակի գործարաններն եմ վերագործարկել»,- թվեց նա: | https://mamul.am/am/news/101926 | 2017-03-21 | [] | mamul.am |
Ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն
Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու Պարետի որոշման կատարումը:
Ոստիկանության ծառայողները, համագործակցելով առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների հետ, այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին:
Ինքնամեկուսացման կանոնների խախտումների դեպքում կազմվում են վարչական իրավախախտման արձանագրություններ:
Հսկողություն է իրականացվում հասարակական տրանսպորտում: Ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում չպետք է լինեն նախատեսվածից ավելի ուղեւորներ, վարորդները պետք է լինեն դիմակով, ձեռնոցով, ունենան պաշտպանիչ եւ ախտահանիչ պարագաներ:
Ուղեւորները նույնպես պարտադիր պետք է կրեն դիմակ ու ձեռնոցներ, տրանսպորտային միջոց նստելիս ախտահանեն ձեռքերը ավտոբուսի կամ միկրոավտոբուսի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ նյութերով:
Տաքսիներում նույնպես վարորդները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցներով, թույլ չի տրվում փոխադրել ուղեւորների, որոնք առանց պաշտպանիչ միջոցների են, արգելվում է վարորդի կողքին ուղեւորի նստեցումը:
Ոստիկանները հայտնաբերում են նշված կանոնները խախտած անձանց, իջեցնում տրանսպորտային միջոցներից եւ կազմում արձանագրություն:
Ոստիկանները արտակարգ ծառայություն են իրականացնում նաեւ կանգառներում ու մարդաշատ վայրերում, հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն եւ ունենան դիմակներ:
Հիշեցնենք նաեւ, որ հոգեհանգստյան եւ թաղման արարողություններին սրահում արգելվում է 5-ից ավելի անձանց ներկայությունը:
Պարետի բոլոր որոշումները կարող եք տեսնել gov.am կայքի «Պարետի որոշումներ» բաժնում:
«Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, դրանք խախտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ: | https://www.shantnews.am/news/view/684821.html | 2020-05-22 | [
"ՀԱՅԱՍՏԱՆ"
] | www.shantnews.am |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
| ՀՀ վերաքննիչքաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0636/02/08 | Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0636/02/08 2009թ. |
| ----- | ----- |
| Նախագահող դատավոր՝Տ. Սահակյան | |
| Դատավորներ՝ Կ. Հակոբյան Տ. Նազարյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանիքաղաքացիական եւ վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
| | նախագահությամբ | Ս. Սարգսյանի |
| ----- | ----- | ----- |
| | մասնակցությամբ դատավորներ | Վ. Ավանեսյանի |
| | | Վ. Աբելյանի |
| | | Ս. Անտոնյանի |
| | | Ա. Բարսեղյանի |
| | | Ե. Խունդկարյանի |
| | | Է. Հայրիյանի |
| | | Տ. Պետրոսյանի |
| | | Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հոկտեմբերի 16-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռիմա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հրանտ Գրիգորյանի ընդդեմ Ռիմա Գրիգորյանի, Էրեբունու նոտարական տարածքի նոտարական գրասենյակի՝ կտակը եւ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հրանտ Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել 13.08.2001 թվականի հա. 1-4829 կտակը եւ կտակի հիման վրա Ռիմա Գրիգորյանի անվամբ տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի 21.03.2002 թվականի հա. 2-1422 վկայագիրը:
Երեւանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.11.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.02.2009 թվականի որոշմամբ Դատարանի 04.11.2008 թվականի վճիռը բեկանվել է, եւ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռիմա Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները եւ պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետեւյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, 53-րդ եւ 51-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետեւյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը դուրս է եկել բողոքի հիմքերի եւ հիմնավորումների շրջանակներից: Մասնավորապես, վերաքննիչ բողոքը բերվել է երկու հիմքով, այն է՝ Վարդանուշ Խաչատրյանը կտակի կազմման ժամանակ իր գործողությունները չգիտակցելու եւ հայցվորի կողմից ներկայացված փորձաքննություն նշանակելու միջնորդության մերժման հիմքով:
Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է մի հանգամանք, որը բողոքի հիմքում եւ շրջանակներում ընդգրկված չի եղել, մասնավորապես Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ գործի նյութերի համաձայն 13.08.2001 թվականին կազմված կտակը կտակարարի հիվանդության պատճառով ստորագրվել է այլ քաղաքացու՝ Աղավնի Կուրտիկյանի կողմից: Ինչպես նաեւ նշվել է, որ կողմերի բացատրությունները եւ գործով ձեռք բերված ապացույցները պարունակում են իրարամերժ տվյալներ կտակարարի առողջական վիճակի մասին: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս է եկել, քանի որ այդ հիմքով բողոք չի բերվել:
Փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը ներկայացվել է բանավոր եւ գործի դատաքննության ընթացքում, հետեւաբար Դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության մերժումը հիմնավոր է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.02.2009 թվականի որոշումը եւ օրինական ուժ տալ Դատարանի 04.11.2008 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետեւյալ փաստերը՝
1) 1958 թվականին Երեւանի Դիմիտրովի փողոցի 22 հասցեում գտնվող անշարժ գույքի 5/8-րդ բաժինը հաշվառվել է Վարդանուշ Խաչատրյանի անվամբ, 1/8-րդ բաժինը՝ Վարյա Կոստանյանի անվամբ, 1/8-րդ բաժինը՝ Ռիմա Գրիգորյանի եւ 1/8-րդ բաժինը՝ Վասակ Գրիգորյանի անվամբ (հատոր առաջին, գ.թ. 20-21):
2) Վարդանուշ Խաչատրյանը 13.01.2001 թվականին Երեւանի Դիմիտրովի փողոցի 22 տան մասը, ինչպես նաեւ նրանում գտնվող ամբողջ գույքը կտակել է Ռիմա Գրիգորյանին (հատոր առաջին գ.թ. 46):
3) Վարդանուշ Խաչատրյանը մահացել է 24.09.2001 թվականին (հատոր առաջին գ.թ. 11):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները եւ եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետեւյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը նախնական նիստում մասնավորապես՝ կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:
Դատարանի կողմից հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, համաձայն որի՝ «Հայցվորն իր պահանջի հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածը, որեւէ պատշաճ ապացույց չներկայացրեց դատարանին, որով կհիմնավորվեր այն հանգամանքը, որ 13.08.2001 թվականի կտակը կազմելու պահին Վարդանուշ Խաչատրյանը գտնվել է այնպիսի վիճակում, որ ընդունակ չի եղել հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք: Նման պայմաններում, երբ հայցապահանջի հիմքում ընկած վերը նշված հանգամանքը չապացուցվեց, դատարանը գտնում է, որ հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման»:
Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Դատարանը պարտավոր էր նշանակել փորձաքննություն: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վկայակոչել է Սրբուհի Քրաջյանի եւ Անահիտ Շերմազանյանի գործում առկա ցուցմունքների՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտության անհրաժեշտությունը: Սրբուհի Քրաջյանի ցուցմունքի համաձայն՝ ինքը Վարդանուշ Խաչատրյանին տեսել է 2001 թվականին, երբ վերջինս իրեն չի ճանաչել, հիշեցնելուց հետո էլ չի հիշել: Դրանից մոտ մեկ ամիս անց Վարդանուշ Խաչատրյանը մահացել է: Ինչ վերաբերում է Անահիտ Շերմազանյանի տված ցուցմունքին, ապա վերջինս հայտնել է, որ Վարդանուշ Խաչատրյանն ընդունել է ցավազրկող հաբեր միայն ոտքերի համար, եւ մահացել է սրտի աշխատանքի անբավարարության հետեւանքով, այլ ոչ թե որպես օնկոլոգիական հիվանդ:
Փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետից հետեւում է, որ փորձաքննություն նշանակելու հարցը պետք է լուծվի գործի նախնական նիստում: Մինչդեռ սույն գործով Հրանտ Գրիգորյանի ներկայացուցիչը դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացրել դատաքննության փուլում, ինչը Դատարանի կողմից իրավացիորեն մերժվել է:
Ինչ վերաբերում է Սրբուհի Քրաջյանի եւ Անահիտ Շերմազանյանի ցուցմունքներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սրբուհի Քրաջյանի ցուցմունքը սույն գործի համար էական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ դրանից հետեւում է, որ Սրբուհի Քրաջյանը Վարդանուշ Խաչատրյանին տեսել է վիճարկվող կտակը կազմելուց՝ 13.01.2001 թվականից ավելի քան 7 ամիս հետո: Հետեւաբար, տվյալ ապացույցով հնարավոր չէ գնահատել Վարդանուշ Խաչատրյանի առողջական վիճակը հենց կտակ կազմելու ժամանակ: Ինչ վերաբերում է Անահիտ Շերմազանյանի ցուցմունքին, ապա այն որեւէ կերպ չէր կարող վկայել Վարդանուշ Խաչատրյանի մոտ կտակը կազմելու ժամանակ սեփական գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունը բացառող հանգամանքի մասին:
Հետեւաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Հրանտ Գրիգորյանը չի ապացուցել գործարքը կնքելու պահին Վարդանուշ Խաչատրյանի կողմից իր գործողությունների նշանակությունը հասկանալու եւ դրանք ղեկավարելու անկարողությունը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի հիմքերից դուրս գալու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետեւյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում:
Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջից դուրս չի եկել, քանի որ եւ կտակն այլ անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, եւ վկաների ցուցմունքները, առողջական վիճակի մասին դատողությունները վերաքննիչ բողոքի հիմքերն են:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ եւ 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 20.02.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետեւյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետեւաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաեւ գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2009 թվականի որոշումը եւ օրինական ուժ տալ Երեւանի քաղաքացիական դատարանի 04.11.2008 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:
| Նախագահող՝ | | Ս. Սարգսյան |
| ----- | ----- | ----- |
| Դատավորներ՝ | | Վ. Ավանեսյան |
| | | Վ. Աբելյան |
| | | Ս. Անտոնյան |
| | | Ա. Բարսեղյան |
| | | Ե. Խունդկարյան |
| | | Է. Հայրիյան |
| | | Տ. Պետրոսյան |
| | | Ե. Սողոմոնյան | | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=55609 | 16.10.2009 | [
"Որոշում"
] | www.arlis.am |
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը՝ Մարիամը
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հայտնում են.
««Շենգավիթ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը՝ Մարիամը:
Մարիամը 40 ամյա Ալինա Աթայանի երրորդ երեխան է: Ծնվել է 3300գրամ քաշով եւ 50սմ հասակով:
Մարիամի լույս աշխարհ գալը նոր հույսի շող ու ապրելու մեծ ցանկություն է բերել Հովակիմյանների ընտանիքին:
Փա՛ռք բոլոր հերոսներին եւ հերոսածին մայրերին:
Մարիամի մայրիկ Ալինան իր շնորհակալությունն է փոխանցել սիրելի բժիշկներին՝ մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովային եւ նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին իրենց պրոֆեսիոնալ, հոգատար մոտեցման եւ ամբողջ մանկաբարձական բաժանմունքին անմնացորդ նվիրման, ջերմության համար:
Իսկ մենք մաղթում ենք առողջ եւ խաղաղ մանկություն փոքրիկ Մարիամին»: | https://past.am/?p=295040&l=am | 2021-12-10 | [
"ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ"
] | past.am |
| 11 նոյեմբերի 2022 թ. <br> ք. Երեւան | N 88-Ն |
| ----- | ----- |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձեւը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 33-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ | Վ. Հովակիմյան |
| ----- | ----- |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2022 թվական: | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=170560 | 11.11.2022 | [
"Որոշում"
] | www.arlis.am |
Նյու Յորքում հանդիսավոր կերպով նշվել է ՀՕՄ-ի 100-ամյակը
Հայ օգնության միության (ՀՕՄ) աշխարհասփյուռ անդամները (Հունաստանից, Ֆրանսիայից, Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից եւ ԱՄՆ-ից) մարտի 10-13-ը հավաքվել են Նյու Յորքում՝ նշելու ՀՕՄ-ի հարյուրամյակը: Առաջին օրը գլխավոր բանախոսը Կանանց համաշխարհային բանկի նախագահ եւ վարիչ Մերի Էլեն Իսքենտերյանն էր, ով նշել է, որ կանանց կողմից տնտեսական զարգացման մեջ ներդրումները հաջողություն են արձանագրել: Նա կոչ է արել ներկաներին շարունակել իրենց համաշխարհային զորակցությունը հայ ընտանիքների դաստիարակչական, առողջապահական, բնակարանային եւ այլ կարիքների բավարարման ջանքերին:
Երեկույթը վարող Ստեֆանի Մեսրոպյանը խոսել է ՀՕՄ-ի 100-ամյա գործունեության մասին, նշելով, որ այն կենտրոնացնում է իր ջանքերը Հայաստանի, Արցախի ու Ջավախքի մեջ կատարվող ծրագրերի վրա:
Հայ առաքելական եկեղեցու Արեւելյան Ամերիկայի թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը կարդացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի Կոնդակը՝ որտեղ նա շնորհավորել է ՀՕՄ-ին, նրա 100-ամյա անձնուրաց ծառայության համար: Նա 2010-ը հայտարարել է Հայ կնոջ տարի: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հերթին կարդացել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը:
Երեկույթի գեղարվեստական բաժնին մասնակցել են օպերայի երգիչներ Վիկտորյա Ավետիսյանը, եւ Եղիշե Մանուչարյանը՝ դաշնակահարուհի Արմինե Վարդանյանի նվագակցությամբ: | https://news.am/arm/news/17013.html | 2010-03-18 | [
"Աշխարհում",
"Հասարակություն",
"Հայաստան"
] | news.am |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) հիմնադրման մասինՊեսկարա (Իտալիա)
Ներածություն
Գիտակցելով ռելյատիվիստական աստղաֆիզիկայի հետազոտությունների կարեւորությունը՝ հասկանալու համար աստղերի կյանքը, էվոլյուցիան եւ մեր տիեզերքի կառուցվածքը, ինչպես նաեւ ճանաչելու բնության հիմնարար օրենքները,
գիտակցելով, որ այս բնագավառում հետազոտությունները պետք է հիմնված լինեն միջազգային համագործակցության վրա,
ընդունելով այն, որ երկնային եւ աստղաֆիզիկական օբյեկտների ուսումնասիրությունը ունի շատ խորը արմատներ տարբեր մշակույթներում,
հաշվի առնելով երկնային մարմինների՝ պուլսարների, քվազարների եւ սեւ անցքերի հայտնաբերման նկատմամբ մեծ հետաքրքրությունը բոլոր երկրներում,
շեշտելով ռելյատիվիստական աստղաֆիզիկայում օգտագործվող եւ դրա հետ կապված տեխնոլոգիաների եւ տեխնիկայի զարգացման կարեւորությունը, ինչպիսիք են ռադիոտեխնոլոգիաները, օպտիկական, տիեզերական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաները,
քանի որ սույն Համաձայնագրի Կողմերը ցանկանում են ստեղծել ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանց, այսուհետ՝ ԻԿՐԱՆԵՏ, որպես միջազգային անկախ հաստատություն՝ համապատասխան ղեկավարությամբ, իրավունակությամբ եւ համապատասխան միջազգային կարգավիճակով, լիազորություններով, արտոնություններով եւ անձեռնմխելիությամբ ու այլ անհրաժեշտ պայմաններով, որոնք հնարավորություն կտան գործել արդյունավետ իր նպատակներին հասնելու համար,
հիշեցնելով, որ Իտալիայի Կառավարությունը կբանակցի տեղակայման համաձայնագրի շուրջ, հենց որ ԻԿՐԱՆԵՏ-ը ձեռք բերի միջազգային կազմակերպության կարգավիճակ,
ստորագրող Կողմերը համաձայնում են հետեւյալի մասին.
Հոդված I
Հիմնադրվելու է ԻԿՐԱՆԵՏ կոչվող միջազգային կազմակերպություն, որը գործելու է համաձայն սույն Համաձայնագրին կցված եւ անբաժանելի մաս կազմող Կանոնադրությանը համապատասխան, քանի որ Կանոնադրությունը անհրաժեշտության դեպքում կարող է փոփոխվել 16-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված II
Ստորագրում, վավերացում, ընդունում, պարտավորված լինելու վերաբերյալ համաձայնություն, միացում
Սույն Համաձայնագիրը բաց է պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ստորագրման համար՝ Իտալիայի Հանրապետության Կառավարության հսկողության ներքո: Այն ստորագրման համար բաց կմնա երկու տարի ժամկետով՝ սկսած 2003 թվականից, եթե այս ժամկետը, նախքան ավարտը, չերկարացվի ավանդապահի կողմից՝ ԻԿՐԱՆԵՏ-ի խորհրդի խնդրանքով:
Իտալիայի Հանրապետության Կառավարությունը կլինի սույն Համաձայնագրի ավանդապահը:
Սույն Համաձայնագրով պարտավորված լինելու վերաբերյալ համաձայնությունը պետք է իրականացվի ստորագրող Կողմերի կողմից՝ նրանց օրենսդրությանը եւ ընթացակարգերին համապատասխան:
Սույն Համաձայնագրով պարտավորված լինելու վերաբերյալ պետության կամ միջազգային կազմակերպության համաձայնությունը չի հանդիսանում պարտավորություն ԻԿՐԱՆԵՏ-ին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ բացառությամբ կամավոր ներդրումների:
Առաջին պարբերության մեջ նշված ժամկետի ավարտից հետո սույն Համաձայնագիրը կմնա բաց ցանկացած պետության եւ միջազգային կազմակերպության միացման համար՝ կախված ԻԿՐԱՆԵՏ-ի ղեկավար խորհրդի հավանությունից, պարզ մեծամասնությամբ:
Միանալու փաստաթղթերը պետք է ի պահ հանձնվեն սույն Համաձայնագրի ավանդապահին:
Հոդված III
Պայմանավորվող կողմեր
ԻԿՐԱՆԵՏ-ը հիմնելուն պես համալսարանները եւ հետազոտական կենտրոնները ազատորեն կհամագործակցեն:
Հոդված IV
Ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրը եւ դրան կցված Կանոնադրությունը ուժի մեջ կմտնեն անմիջապես սույն Համաձայնագրի Կողմեր հանդիսացող երեք պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից վավերացվելու կամ պաշտոնապես ընդունվելու պահից:Յուրաքանչյուր պետության եւ միջազգային կազմակերպության համար, որոնք ի պահ կհանձնեն միանալու կամ պաշտոնապես ընդունելու վերաբերյալ իրենց փաստաթղթերը սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո, սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի ի պահ հանձնելուց հետո:
Հոդված V
Դադարում
Սույն Համաձայնագրի ցանկացած Կողմ կարող է, ավանդապահին գրավոր փաստաթուղթ հանձնելով, չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը: Պարտավորված լինելու վերաբերյալ համաձայնության այդպիսի դադարումը ուժի մեջ կմտնի նման փաստաթուղթը ստանալու օրվանից երեք ամիս հետո:
Հոդված VI
Վեճերի կարգավորում
Կողմերի միջեւ սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ իրականացման հետ կապված որեւէ վեճ կկարգավորվի դիվանագիտական ուղիներով:
Հոդված VII
Բնօրինակ
Սույն Համաձայնագրի բնօրինակը, ներառյալ կցված Կանոնադրությունը, կազմված է իտալերեն եւ անգլերեն:
Ի վկայություն վերոհիշյալի՝ ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, լինելով պատշաճորեն լիազորված իրենց համապատասխան Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը մեկ բնօրինակով. իտալերեն եւ անգլերեն, երկու տեքստերը հավասարազոր են:
Կատարված է Հռոմ քաղաքում, 2003 թ. մարտի 19-ին, Հայաստանի Հանրապետության կողմից՝ 2003 թ. հունիսի 12-ին:
ԻԿՐԱՆԵՏ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1
Կարգավիճակը
1. ԻԿՐԱՆԵՏ-ը գործելու է որպես միջազգային կազմակերպություն եւ կազմակերպվելու է բացառապես գիտական եւ կրթական նպատակների համար:
2. ԻԿՐԱՆԵՏ-ը կունենա միջազգային լիարժեք իրավունակություն եւ այնպիսի իրավական հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են իր գործառույթների եւ նպատակների իրականացման համար:
Հոդված 2
Կենտրոնակայանների գտնվելու վայրը
ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոնակայանները կգտնվեն Պեսկարայում (Իտալիա), եթե ղակավար կոմիտեն չորոշի դրանք տեղակայել մեկ այլ վայրում:
Օպերատիվ լինելու եւ իր նպատակին հասնելու համար ղեկավար կոմիտեն կարող է այլ երկրներում հիմնել հետազոտական կենտրոններ ԻԿՐԱՆԵՏ-ի ծրագրերին աջակցելու համար՝ համաձայն 3-րդ հոդվածի:
Հոդված 3
Նպատակներ եւ գործունեություն
1. ԻԿՐԱՆԵՏ-ը կխրախուսի միջազգային գիտական համագործակցությունը եւ կկատարի հետազոտություններ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում: Այն նաեւ կհամակարգի միջազգային տեսական, փորձարարական եւ դիտարկող հետազոտությունները, որոնք կիրառում են սարքավորումներ տիեզերքում, երկրագնդի մակերեւույթին կամ ընդերքում:
2. ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեությունը բաղկացած կլինի հետեւյալից.
- ա) գիտական հետազոտությունների զարգացում,
- բ) դասավանդում թեկնածուական եւ դոկտորական մակարդակներում,
- գ) երկարատեւ եւ կարճատեւ գիտական ուսուցում,
- դ) սեմինարների եւ գիտական ժողովների կազմակերպում,
- ե) գիտնականների եւ մասնագետների փոխանակման ծրագրերի կազմակերպում,
- զ) հետազոտական կենտրոնների միջեւ էլեկտրոնային հաղորդակցման նոր ստանդարտների մշակում,
- է) բոլոր հնարավոր դիտարկվող երկնային մարմինների վերաբերյալ տվյալների միացյալ բազայի հիմնում,
- ը) հաղորդակցության նոր ստանդարտների մշակում,
- թ) միջազգային գիտական կազմակերպությունների հետ համագործակցություն եւ դրանց անդամակցում,
- ժ) գիտական համագործակցություն եւ տեխնոլոգիայի փոխանցում արդյունաբերության ներգրավմամբ,
- ժա) ցանկացած այլ գործունեություն՝ կապված իր նպատակների հետ:
3. Ընդգրկվող գիտական ոլորտները կներառեն՝ կոսմոլոգիա, բարձրագույն էներգիայի աստղաֆիզիկա, տեսական ֆիզիկա եւ մաթեմատիկական ֆիզիկա:
4. ԻԿՐԱՆԵՏ-ը կհամակարգի ցանցի անդամ հանդիսացող համալսարանների եւ հետազոտման կենտրոնների անդամների հետազոտական գործունեությունը, որոնք գործում են տարբեր աշխարհագրական տարածքներում: Այս համագործակցությունը թույլ կտա նաեւ իրականացնել ուսումնական գործունեություն, որը անհրաժեշտ է ԻԿՐԱՆԵՏ-ի բոլոր կենտրոններում երիտասարդ գիտնականների կատարելագործման համար: Յուրաքանչյուր կենտրոն կկիսի իր սեփական սարքերը ցանցի բոլոր այլ անդամների հետ: Նման սարքերը տնտեսական եւ գիտական արժեք են ներկայացնում եւ կարեւոր են ԻԿՐԱՆԵՏ-ի հետազոտական ծրագրերը իրականացնելու համար:
5. ԻԿՐԱՆԵՏ-ը կխրախուսի գիտնականների շարժը կենտրոնների միջեւ՝ այն պայմանով, որ յուրաքանչյուր կենտրոն կհոգա իր հետազոտողների ճանապարհածախսերը, իսկ տեղում կատարվող ծախսերը կհոգա հյուրընկալ հաստատությունը:
6. ԻԿՐԱՆԵՏ-ը կհատկացնի կենսաթոշակներ երիտասարդ ուսանողներին, շրջանավարտներին, ասպիրանտներին եւ թեկնածուներին հատուկ ուսումնական ծրագրերի շրջանակներում:
7. ԻԿՐԱՆԵՏ-ը պատրաստ կլինի ծառայել այն գիտական հաստատություններին եւ անդամ պետություններին, որոնք ցանկանում են համագործակցել ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում:
Հոդված 4
Կառուցվածքը
ԻԿՐԱՆԵՏ-ը կունենա կազմակերպական հետեւյալ կառուցվածքը՝
- ա) ղեկավար կոմիտե,
- բ) տնօրեն,
- գ) գիտական կոմիտե:
Հոդված 5
Ղեկավար կոմիտե
1. Ղեկավար կոմիտեն բաղկացած կլինի հետեւյալ անդամներից.
- ա) ԻԿՐԱՆԵՏ-ի անդամ հանդիսացող յուրաքանչյուր պետության եւ միջազգային կազմակերպության մեկ ներկայացուցիչ,
- բ) ցանկացած այլ պետության կամ միջազգային կազմակերպության եւս մեկ ներկայացուցիչ, որը ֆինանսապես կօժանդակի ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեությանը,
- գ) ԻԿՐԱՆԵՏ-ի անդամ հանդիսացող յուրաքանչյուր համալսարանի եւ հետազոտական կենտրոնի մեկ ներկայացուցիչ,
- դ) ցանկացած այլ հաստատության մեկ ներկայացուցիչ, որը օժանդակում է ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեությանը եւ ընդունվել է որպես անդամ՝ ղեկավար կոմիտեի որոշմամբ,
- ե) Իտալիայի Կառավարության ֆինանսների նախարարի մեկ ներկայացուցիչ եւ Պեսկարայի քաղաքապետի մեկ ներկայացուցիչ՝ ազգային ներդրման եւ տեղակայման համաձայնագրով նախատեսված ներդրման պահից: Ինչ վերաբերում է Համաձայնագրին միանալուն, մասնակցությունը ազատ կլինի ԻԿՐԱՆԵՏ-ում ներդրում կատարող յուրաքանչյուր պետության եւ միջազգային կազմակերպության ներկայացուցիչների համար,
- զ) Սթենֆորդի համալսարանի մեկ ներկայացուցիչ, մեկ ներկայացուցիչ Արիզոնայի համալսարանից, մեկը՝ Սպեկոլա Վատիկանից եւ մեկն էլ՝ ԻԿՐԱ-ից՝ որպես հիմնադիր անդամներ:
2. Ղեկավար կոմիտեն իր անդամներից կընտրի երեք տարի ժամկետով վերընտրվող նախագահ:
3. Տնօրենը կլինի ղեկավար կոմիտեի գործադիր քարտուղարը:
4. Ղեկավար կոմիտեն նիստեր կգումարի տարին մեկ անգամ. նախագահի կողմից հրավիրվելու դեպքում այն արտակարգ նիստեր կգումարի իր նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն կեսի պահանջով:
5. Անդամների մեծամասնությունը կկազմի քվորում ղեկավար կոմիտեի նիստերին:
6. Ղեկավար կոմիտեն կընդունի ընթացակարգի իր կանոնները:
Հոդված 6
Ղեկավար կոմիտեի գործառույթները
Ղեկավար կոմիտեի գործառույթները կլինեն՝
1) ընտրել ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրեն,
2) լսելով գիտական կոմիտեին՝ ձեւավորել ընդհանուր ուղեցույցներ ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեության համար՝ հաշվի առնելով նրա նպատակները, ինչպես նշված է 3-րդ հոդվածում,
3) քննել՝
- ա. բյուջեի տարեկան մակարդակը,
բ.համապատասխան ավանդների մակարդակը,
գ.ֆինանսական պլանները,
- դ. ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեության համար հատկացվող ֆոնդերի օգտագործումը,
4) քննարկել տնօրենի առաջարկները ԻԿՐԱՆԵՏ-ի ծրագրի, աշխատանքային պլանների, ֆինանսական պլանների, աշխատակազմի եւ բյուջեի վերաբերյալ եւ այնուհետեւ ընդունել որոշումներ,
5) ընդունել, ներկայացնել համապատասխան ներդնողների հավանությանը բյուջեի աճը՝ հիմնված ԻԿՐԱՆԵՏ-ի պահանջների վրա,
6) քննարկել ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեության վերաբերյալ տնօրենի տարեկան եւ այլ զեկույցները,
7) նշանակել ֆինանսական հաշվետվությունների օտարերկրյա աուդիտորներ եւ ընդունել նրանց զեկույցը,
8) ընդունել աշխատակազմի Կանոնադրությունը, ինչպես ընդունված է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի այլ միջազգային կազմակերպություններում:
Հոդված 7
Քվեարկություն ղեկավար կոմիտեի կողմից
Ղեկավար կոմիտեի կողմից քվեարկությունը կարգավորվում է հետեւյալ կերպ.
1) ղեկավար կոմիտեի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն,
2) ղեկավար կոմիտեի խորհրդի որոշումները կայացվում են ներկա գտնվող քվեարկող անդամների մեծամասնությամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն Կանոնադրության 8-րդ հոդվածում:
Հոդված 8
Տնօրենի նշանակումը
Վերընտրվող տնօրենի նշանակումը, հինգ տարին չգերազանցող ժամանակահատվածով, կորոշվի ղեկավար կոմիտեի անդամների երկու երրորդի մեծամասնությամբ: Քվորումի բացակայության դեպքում, երկու անգամ նիստ գումարելուց հետո, նշանակումը կիրականացվի ներկա անդամների մեծամասնության կողմից: Առաջին հինգ տարիների ընթացքում ԻԿՐԱ-ի նախագահը կնշանակվի որպես տնօրեն:
Հոդված 9
Տնօրենի գործառույթները եւ լիազորությունները
1. Տնօրենը կլինի ԻԿՐԱՆԵՏ-ի գլխավոր ակադեմիկոս եւ վարչական պաշտոնյա: Այս առումով տնօրենը՝
- ա) կկառավարի ԻԿՐԱՆԵՏ-ը,
- բ) կպատրաստի առաջարկներ ԻԿՐԱՆԵՏ-ի ընդանուր գործունեության եւ աշխատանքային պլանների վերաբերյալ՝ ղեկավար կոմիտեի հավանությանը ներկայացնելու համար,
- գ) կպատրաստի ԻԿՐԱՆԵՏ-ի ֆինանսական պլաններ եւ բյուջետային առաջարկներ՝ ղեկավար կոմիտեի ընդունմանը ներկայացնելու համար,
- դ) կվերահսկի ԻԿՐԱՆԵՏ-ի աշխատանքային ծրագրերի կատարումը եւ կիրականացնի վճարումներ կառավարող խորհրդի կողմից ընդունված ղեկավար ցուցումների եւ հատուկ որոշումների շրջանակներում,
- ե) տնօրենը ԻԿՐԱՆԵՏ-ի իրավական ներկայացուցիչն է: Նա կստորագրի բոլոր փաստաթղթերը, կոնտրակտները, համաձայնագրերը, պայմանագրերը եւ այլ իրավական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ԻԿՐԱՆԵՏ-ի նորմալ գործունեությունը ապահովելու համար: Ղեկավար կոմիտեն կարող է նախատեսել տնօրենի կողմից այդ լիազորությունների փոխանցման աստիճանը: Կոնտրակտները, համաձայնագրերը եւ պայմանագրերը, որոնք ազդում են ԻԿՐԱՆԵՏ-ի կառավարման, նպատակների, տեղակայման, ընդլայնման կամ լուծարման կամ հյուրընկալ երկրում հարաբերություններին վերաբերող կարեւոր խնդիրների վրա, ենթակա են ղեկավար կոմիտեի հավանությանը:
2. Տնօրենը կունենա այնպիսի գործառույթներ եւ լիազորություններ, որոնք կարող են նախատեսվել սույն փաստաթղթի դրույթներով, մասնավորապես՝
- ա) ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեության համար աշխատակազմի համալրում եւ ղեկավարում,
- բ) տարեկան հիմքով անցկացնել ֆինանսական գործողությունների ֆինանսական աուդիտ օտարերկրյա հաշվապահական ֆիրմայի կողմից (6-րդ հոդվածի 6-րդ կետ):
Հոդված 10
Գիտական կոմիտե
1. Կստեղծվի գիտական կոմիտե՝ բաղկացած ԻԿՐԱՆԵՏ-ի անդամ հանդիսացող յուրաքանչյուր պետության, միջազգային կազմակերպության, համալսարանի կամ հետազոտական կենտրոնի մեկական ներկայացուցչից:
2. Գիտական կոմիտեն իր անդամներից պարզ մեծամասնությամբ կընտրի վերընտրվող նախագահ երեք տարի ժամկետով:
Հոդված 11
Գիտական կոմիտեի գործառույթները
1. Գիտական կոմիտեն ԻԿՐԱՆԵՏ-ին կտեղեկացնի գործունեության իր ծրագրերի մասին՝ հաշվի առնելով աշխարհի կարեւոր ակադեմիական, գիտական, կրթական եւ մշակութային միտումները՝ կապված իր նպատակների հետ:
2. Գիտական կոմիտեն կապահովի ԻԿՐԱՆԵՏ-ի գիտական գործունեության համակարգումը եւ առաջարկներ կներկայացնի տնօրենին ԻԿՐԱՆԵՏ-ի հետագա ընդլայնման եւ հետազոտության առանձին ուղղությունների վերաբերյալ:
3. Ղեկավար կոմիտեն եւ տնօրենը կարող են գիտական կոմիտեից խորհուրդ խնդրել:
4. Գիտական կոմիտեն կընդունի ընթացակարգի իր կանոնները եւ կհավաքվի տարին մեկ անգամ:
Հոդված 12
Քարտուղարություն
1. ԻԿՐԱՆԵՏ-ի քարտուղարությունը բաղկացած կլինի այն աշխատակազմից, որն անհրաժեշտ է իր գործունեության համար:
2. Քարտուղարության անդամները կնշանակվեն տնօրենի կողմից՝ 9-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան:
3. Աշխատակազմի աշխատանքում եւ ծառայության պայմանների որոշման հարցում առաջնահերթ քննարկումները անհրաժեշտ կլինեն որակի բարձր մակարդակ եւ արդյունավետություն ապահովելու համար:
4. Աշխատավարձերի չափերը, ապահովագրությունը, թոշակի համակարգը եւ աշխատանքի այլ պայմանները կամրագրվեն աշխատակազմի Կանոնադրության մեջ:
Հոդված 13
Ֆինանսներ
1. ԻԿՐԱՆԵՏ-ը ձեռք կբերի իր ֆինանսական ռեսուրսները այնպիսի միջոցներից, ինչպիսիք են կամավոր ներդրումները եւ նվիրատվությունները, դասընթացների եւ սեմինարների ուսումնական վճարները, ուսումնական սիմպոզիումների եւ տեխնիկական օգնության վճարները, հրատարակումների եւ այլ ծառայության եկամուտները, վարկերից, նվիրաբերումներից եւ բանկային հաշիվներից ստացվող տոկոսային եկամուտը:
2. Չի պահանջվի, որ սույն Կանոնադրության Կողմերը հաստատությանը ֆինանսական աջակցություն տրամադրեն՝ բացի կամավոր ներդրումներից:
3. ԻԿՐԱՆԵՏ-ի ֆինանսական գործողությունները կկառավարվեն ղեկավար կոմիտեի կողմից ընդունված ֆինանսական կանոններով՝ Միավորված ազգերի՝ հաստատված սկզբունքների համապատասխան:
4. ԻԿՐԱՆԵՏ-ի բյուջեն կհաստատվի ղեկավար կոմիտեի կողմից՝ ամեն տարի:
5. Իտալիայի Կառավարությունը համաձայն է ներդրում կատարել ԻԿՐԱՆԵՏ-ի բյուջեում հետեւյալ կերպ՝ սույն փաստաթղթի ուժի մեջ մտնելուն պես յուրաքանչյուր տարվա ֆինանսական ներդրումը կկազմի մինչեւ 1.549.370 եվրո, եւ այն կարող է աճել՝ ԻԿՐԱՆԵՏ-ի կարիքներից կախված, որոնք կորոշվեն ղեկավար կոմիտեի կողմից՝ 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:
6. Ցանկացած այլ ներդրում, որը ԻԿՐԱՆԵՏ-ը կարող է ստանալ պետություններից, միջազգային կազմակերպություններից կամ միջազգային ոչ կառավարական կազմակերպություններից, համալսարաններից եւ հետազոտական կենտրոններից, մատուցած ծառայությունների դիմաց վճարներից, նույնպես կկազմի բյուջեի մաս:
7. Բյուջեն կծածկի աշխատակազմի ծախսերը, ընթացիկ եւ ծրագրային ծախսերը:
8. Պեսկարայի քաղաքապետարանը Պեսկարայում ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեության համար կհատկացնի շինություններ:
Հոդված 14
Հարաբերությունները այլ կազմակերպությունների հետ
1. Իր նպատակներին առավել արդյունավետ ճանապարհով հասնելու համար ԻԿՐԱՆԵՏ-ը կարող է համապատասխան ազգային, տարածաշրջանային կամ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների եւ գործակալությունների հետ սերտ համագործակցության նպատակով կնքել համաձայնագրեր:
2. Այն հետազոտական կենտրոնները, որոնք ցանկանում են մասնակցել ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեությանը, ինչպես նախատեսված է սույն փաստաթղթով, պետք է տնօրենին ուղարկեն համապատասխան ծանուցում:
Հոդված 15
Իրավունքներ, արտոնություններ եւ անձեռնմխելիություն
Տեղակայման համաձայնագիրը կստորագրվի Իտալիայի Հանրապետության Կառավարության եւ ԻԿՐԱՆԵՏ-ի միջեւ, որպեսզի հաստատվեն աշխատակազմի անդամների եւ պաշտոնական այցելուների իրավունքները, արտոնությունները եւ անձեռնմխելիությունը, այդ միջազգային կազմակերպությունը հիմնելուն պես:
Հոդված 16
Փոփոխություններ
Սույն Կանոնադրությունը կարող է փոփոխվել ղեկավար կոմիտեի կողմից՝ Համաձայնագրի Կողմեր հանդիսացող պետությունների եւ միջազգային կազմակերպությունների միաձայն քվեարկությամբ: Ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի հաստատումից վեց ամիս հետո:
Հոդված 17
Լուծարում
1. ԻԿՐԱՆԵՏ-ը կարող է լուծարվել ղեկավար կոմիտեի՝ քվեարկող բոլոր անդամների երեք քառորդի մեծամասնության կողմից հավանության արժանանալու դեպքում, եթե որոշվում է, որ ԻԿՐԱՆԵՏ-ի նպատակները չեն իրագործվել:
2. Լուծարման դեպքում հյուրընկալ երկրում կամ այլ երկրներում գտնվող ԻԿՐԱՆԵՏ-ի գույքը կփոխանցվի այդ երկրներին՝ նմանատիպ նպատակներով օգտագործելու համար, կամ այդ երկրներում կբաշխվի այն հաստատություններին, որոնք ունեն նույն նպատակները, ինչ որ ԻԿՐԱՆԵՏ-ը, այդ երկրների Կառավարությունների եւ ղեկավար կոմիտեի միջեւ համաձայնագիր կնքվելուց հետո:
Հոդված 18
Եզրափակիչ դրույթներ
ԻԿՐԱՆԵՏ-ի փակման դեպքում Համաձայնագրի Կողմերի համար չի լինի ոչ մի ծախս:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. հուլիսի 20-ից: | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=30282 | 12.06.2003 | [
"Համաձայնագիր"
] | www.arlis.am |
«Պատերազմն ավարտված է: Եթե դու ուզում ես դա». Յոկո Օնոն հայերենով պաստառ է հրապարակել
Աշխարհահռակ Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, պաստառներ եւ վերնաշապիկներ է թողարկում «Պատերազմն ավարտված է» թեմայով:
Օնոն Facebook-յան էջում տեղադրել է դրանց լուսանկարները, որոնց շարքում է նաեւ հայերեն տարբերակը: «Պատերազմն ավարտված է: Եթե դու ուզում ես այդ»,- այս գրությունն է պարունակում հայերեն պաստառը: Գրառմամբ Օնոն հայտնել է, որ պաստառներն ու շապիկները հասանելի են անգլերենով, հայերենով, ավելի քան 100 լեզվով:
Աղբյուրը՝ style.news.am | https://www.7or.am/am/news/view/173376/ | 2019-11-14 | [] | www.7or.am |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի №253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի №178Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն եւ 2016 թվականի հունիսի 22-ի №178Ն որոշումներով հաստատված՝ մոնիթորինգների իրականացման կարգերը նույնաբովանդակ են եւ տարբերվում են միայն հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում) մոնիթորինգներ իրականացնելու կարգավորմամբ՝ ներկայացված նախագծերով առաջարկվում է հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգներ իրականացնել մեկ միասնական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով՝ հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի կարգում լրացում կատարել եւ ամրագրել հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում) մոնիթորինգներ իրականացնելու հնարավորությունը, միեւնույն ժամանակ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 22-ի «էներգետիկայի ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի մոնիթորինգի (մշտադիտարկման) կարգը հաստատելու մասին» №178Ն որոշումը:
-----
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի № --Ն ք. Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի №253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի «էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» №253-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «լիցենզավորված անձի տարածքում» բառերից հետո լրացնել «եւ(կամ) վերջինիս կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
- ք. Երեւան
-- --- 2021թ.
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
2021 թվականի №___Ն ք. Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի №178Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 22-ի «էներգետիկայի ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի մոնիթորինգի (մշտադիտարկման) կարգը հաստատելու մասին» №178Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ.ԲԱՂՐԱՄՅԱՆ
- ք. Երեւան
-- --- 2021թ.
-----
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի № --Ն
- ք. Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի №253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի «էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» №253-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում
«լիցենզավորված անձի տարածքում» բառերից հետո լրացնել «եւ(կամ) վերջինիս կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
- ք. Երեւան
-- --- 2021թ.
-----
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
2021 թվականի №___Ն
- ք. Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի №178Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 22-ի
«էներգետիկայի ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի մոնիթորինգի (մշտադիտարկման) կարգը հաստատելու մասին»
№178Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
-----
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի №253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի №178Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից պարբերաբար մոնիթորինգներ են իրականացվում էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեությունը «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավական ակտերին, լիցենզիայի պայմաններին համապատասխանության վերահսկման, հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների եւ տեղեկատվության հավաստիության, ինչպես նաեւ սակագների վրա ազդեցություն ունեցող գործոնների գնահատման նպատակով (ծախսեր, ներդրումներ, գնումներ եւ այլն): Համաձայն հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն որոշմամբ հաստատված՝ էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի կարգի՝ մոնիթորինգներն իրականացվում են հանձնաժողովի գրասենյակում՝ լիցենզավորված անձի կողմից հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների եւ տեղեկատվության ուսումնասիրության միջոցով կամ լիցենզավորված անձի տարածքում՝ լիցենզավորված անձի գտնվելու եւ (կամ) գործունեության վայրում: Միեւնույն ժամանակ, հանձնաժողովն իրականացնում է էներգետիկայի որորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի մոնիթորինգներ՝ լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում, ներառյալ սպառողների տարածքում, ինչը կարգավորվում է հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 22-ի №178Ն որոշմամբ հաստատված՝ էներգետիկայի ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի մոնիթորինգի (մշտադիտարկման) կարգով:
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Հաշվի առնելով, որ հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն եւ 2016 թվականի հունիսի 22-ի №178Ն որոշումներով հաստատված մոնիթորինգների իրականացման կարգերը նույնաբովանդակ են եւ տարբերվում են միայն հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում) մոնիթորինգներ իրականացնելու կարգավորմամբ՝ ներկայացված նախագծերով առաջարկվում է հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգներ իրականացնել մեկ միասնական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով՝ հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի կարգում լրացում կատարել եւ ամրագրել հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում) մոնիթորինգներ իրականացնելու հնարավորությունը, միեւնույն ժամանակ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 22-ի «էներգետիկայի ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի մոնիթորինգի (մշտադիտարկման) կարգը հաստատելու մասին» №178Ն որոշումը:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունումը թույլ կտա հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգներ իրականացնել մեկ միասնական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով: | https://www.e-draft.am/projects/3309 | 02.06.2021 | [] | www.e-draft.am |
Aeroflot Open. Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթանակներ տարան
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Aeroflot Open շախմատային փառատոնի A մրցաշարի 3-րդ տուրում Հրանտ Մելքումյանն ու Վլադիմիր Հակոբյանը պարտության մատնեցին համապատասխանաբար հնդիկ Գույրաթի Սանթոշին եւ ռուս Միխաիլ Ուլիբինին եւ իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում հայ գրոսմայստերները կմրցեն միմյանց հետ: Նշենք, որ Հրանտն ու Վլադիմիրն ընդամենը կես միավորով են ետ մնում առաջատարների խմբից:
Աղբյուր ArmSport.am | https://www.tert.am/am/news/2012/02/10/chess/437427 | 2012-02-10 | [
"Սպորտ"
] | www.tert.am |
Սահականուշ Մատինյան
Սահականուշ Սահակի Մատինյան , հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1967), ԽՍՀՄ նկարիչների միության անդամ:
Կենսագրություն
Սահականուշ Մատինյանը ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 4-ին, Երեւանում, մտավորականի ընտանիքում: Հայրը՝ Սահակ Մատինյանը, Թումանյանի մերձավորներից էր: Նրա պապերը մոտ երկու հարյուր տարի առաջ հիմնել են Լոռվա Համզաչիման (ներկայումս՝ Մարգահովիտ) գյուղը: Սահակը ուսումն ավարտելուց հետո աշխատել է Բաքվում՝ Միրզոեւի նավթահանքային գրասենյակում: 1905 թվականին՝ ռուսական հեղափոխությունից հետո, ձերբակալվում է, երկու տարի անցկացնում Պետերբուրգի բանտում, գալիս Թիֆլիս, ապա՝ Համզաչիման, ուր ստեղծում է տնտեսական արտել, խնայդրամարկղ, կոոպերատիվ: Վերադառնալով Թիֆլիս՝ անցնում է Իգդիր, ամուսնանում Փեփրոնե Փահլավունու հետ եւ տեղափոխվում Երեւան, աշխատում բուհական համակարգում: Մայրը՝ Փեփրոնե Մատինյանը, հայոց լեզվի եւ գրականության բազմամյա ուսուցչուհի, 1947 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման: Եղբայրը՝ ջութակահար Աթիկ Մատինյանը, նույնպես Հայաստանի վաստակավոր մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմում ծանր վիրավորվելուց հետո ընդունվում եւ փայլուն ավարտում է Մոսկվայի պետական կոնսերվատորիան, որոշ ժամանակ աշխատում Մոսկվայի Դրամատիկական թատրոնի նվագախմբում, ապա վերադառնում է Երեւան եւ մինչեւ կյանքի վերջը դասավանդում Չայկովսկու անվան երաժշտական տասնամյակում եւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ կրթելով ջութակահարների մի քանի սերունդ:
Սահականուշ Մատինյանը 1936 թվականին ընդունվել եւ 1941 թվականին գերազանցությամբ ավարտել է Երեւանի Գեղարվեստական ուսումնարանը: Երազում էր ուսումը շարունակել Մոսկվայում կամ Լենինգրադում, սակայն պատերազմը խանգարեց: 1941 թվականին նա ընդունվում եւ 1945 թվականին ավարտում է Երեւանի Պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսերենի բաժինը, երկու տարի աշխատում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում որպես նկարչուհի: Իսկ երբ 1945 թվականին Երեւանում բացվում է Գեղարվեստի ինստիտուտը, նա անմիջապես ընդունվում եւ 1951 թվականին գերազանցությամբ ավարտում է գեղանկարչության բաժինը՝ նույն տարին դիպլոմային՝ «Մայրություն» կոմպոզիցիոն աշխատանքով մասնակցելով հանրապետական ցուցահանդեսին: Այնուհետեւ իր աշխատանքները ներկայացրել է գրեթե բոլոր հանրապետական ցուցահանդեսներին, ստեղծագործական գործուղումների է մեկնել Լենինգրադ, Մոսկվա, Պրահա: Արժանացել է պետական պարգեւների, իսկ 1967 թվականին՝ Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման:
1958 թվականին Նկարիչների միության անդամ դառնալու համար նրան երաշխավորել են Արա Բեքարյանը, Հովհաննես Զարդարյանը, Ցոլակ Ազիզյանը՝ գնահատելով նրա ստեղծագործությունները որպես պրոֆեսիոնալ, գրագետ, ճաշակով, գունագեղ, հասկանալի...
Բայց նաեւ մանկավարժությունն էր նրա կոչումը, եւ 1946 թվականից մինչեւ կյանքի վերջը ֆրանսերեն ու գեղանկարչություն էր դասավանդում իր հարազատ, արդեն Փանոս Թերլեմեզյանի անունը կրող Գեղարվեստական ուսումնարանում: Նրա ուսանողները սիրով են հիշում իրենց դասատուին, ով ոչ միայն փորձառություն էր հաղորդում նրանց շնորհքին, այլեւսերմանում էր աշխատասիրություն, բարություն, գեղեցկությունը տեսնելու, վերարտադրելու հմտություն. «Իսկ ֆրանսերենը Մատինյանի շնորհիվ ողջ կյանքի համար դարձավ մշակույթի լեզու...»:
Նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ Ֆրանսիայի հանդեպ: 1989 թվականին, ընկերուհու հրավերով, մեկնեց Ֆրանսիա, շրջեց, այցելեց հայտնի թանգարաններն ու վերադարձավ մի տեսակ փոխված, խաղաղված. վերջապես իր աչքերով տեսել էր այն ժողովրդի մշակույթը, այն երկիրը, որն իր համար երկրորդ հայրենիք էր դարձել դեռ վաղ երիտասարդությունից:
1998 թվականի նոյեմբերի 11-ին, ծննդյան 77-ամյակի կապակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Սահականուշ Մատինյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը (հետմահու): Եղբոր զավակները՝ Յուրի եւ Գոհար Մատինյանները, մեծ թվով աշխատանքներ նվիրել են նրա արվեստը գնահատող եւ սիրող մարդկանց: Այժմ այդ նկարները գտնվում են անհատական հավաքածուներում՝ Երեւանում, Մոսկվայում, Նանտում, Վարշավայում, Նյու Յորքում, Բոստոնում: Որոշ գործեր հանգրվանել են Հայաստանի ազգային պատկերասրահի պահոցներում:
Փխրուն առողջությամբ այս զարմանալի կինը մինչեւ իր վախճանն աշխատում էր սիրով ու նվիրումով: Սահականուշ Մատինյանն իր մահկանացուն կնքեց 1993 թվականի սեպտեմբերի 21-ին, Երեւանում: Նրա աճյունը հանգչում է Երեւանի Կենտրոնական գերազմանատանը:
Ցուցահանդեսներ
Սահականուշ Մատինյանի ստեղծագործություններից հանրությանը ներկայացվել են Հայաստանի ազգային պատկերասրահում 1998 թվականի նոյեմբերի 11-ին կազմակերպված հետմահու ցուցահանդեսի ժամանակ: Նրա աշխատանքները ներկայացվել են նաեւ 2005 թվականի հոկտեմբերի 17-ից 26-ը Նանտում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ:
2019 թվականին Երեւանի SarGallery պատկերասրահում, «Նուրբ տեսանկյուն» խորագրով ցուցահանդեսում, որտեղ ներկայացվել են քսանից ավելի նկարչուհիների աշխատանքներ, ներկայացվել են նաեւ Սահականուշ Մատինյանի ստեղծագործություններից:
Ստեղծագործություններ
- Սեւանի ափին
- Ինքնադիմանկար (1945, ՀԱՊ)
- Նելլին (1958, Կին նկարիչների համամիութենական ցուցահանդես, Մոսկվա, Բաքու)
- Զովունի գյուղը (1967, ՀԱՊ)
- Աղջկա դիմանկար (Աբովյանի Բարեկամության թանգարան)
- Պատանի հնագետը (1967, Երեւանի 2750-ամյակին նվիրված ցուցահանդես)
- Ծխախոտագործուհին (Վանաձորի պատկերասրահ)
- Ուսանողուհի Իրինայի դիմանկարը (Ժամանակակից արվեստի թանգարան)
- Հարդարանքի սեղան (Կին նկարիչների ցուցահանդես)
- Նատյուրմորտ (1981, ՀԱՊ)
- Գեղարդ (1984, ՀԱՊ)
- Սաղմոսավանք (1988)
- Կակաչներ (ՀԱՊ)
- Մայրը մանկան հետ (ՀԱՊ)
- Սեւան (ՀԱՊ) | https://hy.wikipedia.org/wiki/Մատինյան_Սահականուշ | [] | hy.wikipedia.org |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մայիսի 29-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 39
1
-րդ հոդվածով՝
| «Հոդված 391. | ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ |
| ----- | ----- |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հանդիսացող ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է 100 տոկոսով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ազատ տնտեսական գոտու շահագործող հանդիսացող ռեզիդենտի հաշվետու տարվա համախառն եկամտի առնվազն 90 տոկոսը կազմում է Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու տարածքից Հայաստանի Հանրապետությունից դուրս արտահանված ապրանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց եկամուտը, ապա տվյալ ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է 100 տոկոսով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
| Հայաստանի Հանրապետության <br> Նախագահ | Ռ. Քոչարյան |
| ----- | ----- |
| Երեւան <br> 1 հունիսի 2002 թ. <br> ՀՕ-330 | | | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1100 | 29.05.2002 | [
"Օրենք"
] | www.arlis.am |
Բայոն (Վերին Պրովանսի Ալպեր)
Բայոն , համայնք Ֆրանսիայում, որը գտնվում է Պրովանս Ալպեր Լազուր ափ մարզի Վերին Ալպերի Պրովանսի գավառում: Մտնում է Տյուրե կանտոնի կազմի մեջ: Կոմունայի շրջանը՝ Ֆորկալկե:
Համայնքի INSEE կոդ՝ 04023:
Բնակչություն
Համայնքի բնակչությունը 2008 թվականին կազմում էր 253 մարդ:
| 1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2008 |
| ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- |
| 136 | 128 | 150 | 138 | 194 | 198 | 253 |
Տնտեսություն
2007 թվականի տվյալներով 140 աշխատունակ տարիքի մարդկանցից (15-64 տարեկան) 93-ը տնտեսապես ակտիվ էին, 47-ը անգործ (ակտիվության ցուցանիշը 66,4%, 1999 թվականին եղել է՝ 69,9%): 93 աշխատունակ բնակիչներից 82-ը աշխատում էին (45 տղամարդ եւ 37 կին), անաշխատանք էին 11-ը (6 տղամարդ եւ 5 կին): 47 անգործ մարդկանցից 8-ը աշակերտներ կամ ուսանողներ են, 23-ը թոշակառու, 16-ը չէին աշխատում այլ պատճառներով:
Տեսարժան վայրեր
- Քառակուսի աշտարակի ավերակներ (XIII—XIV դարեր)
- Նոտր Դամ դը Բետլեմ ծխական եկեղեցի (XIV դար)
- Սուրբ Աննա եկեղեցի
- Սեն Քրիստոֆ եկեղեցի
- Սեն Վենսան եկեղեցու ավերակներ
- Սուրբ Մարիամ Մագդաղենացի ժամատուն
- Նոտր Դամ Սեկուր դը Պեշյոր ժամատուն (1867—1868 թվականներ) | https://hy.wikipedia.org/wiki/Բայոն_(Վերին_Պրովանսի_Ալպեր) | [] | hy.wikipedia.org |
|
«Կարծես՝ հնդկական էժան կինո լինի». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իր ընդդիմադիր եղած ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության ժամանակ Նիկոլ Փաշինյանը իշխանությունից պահանջում էր հանրությանը բացատրել դրանց պատճառները, միգուցե այդ պաշտոնյաները հանցանք են կատարել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարել բացատրել գեներալի կոչում ստացած Վանեցյանի եւ Օսիպյանի պաշտոնանկության պատճառները: Հիմա էլ Մարտի 1-ի գործով մեղադրվող, ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն շնորհել է գեներալի կոչում: Հայրը հանցագործության մեջ մեղադրվող, որդուն՝ գեներալական ուսադիրներ: Կարծես՝ հնդկական էժան կինո լինի, սակայն ի տարբերություն հնդկական կինոյի, սա վերաբերում է Հայաստանի պատերազմական իրավիճակին, եւ ավելի լուրջ մոտեցում է պահանջում»: | https://mamul.am/am/news/160942 | 2019-09-20 | [] | mamul.am |
Կավտանզողլու մարզադաշտ , մարզադաշտ Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Կառուցվել է հույն հայտնի ճարտարապետ Լիսանդրոս Կավտանզողլուի դրամական նվիրատվությամբ եւ դա է պատճառը, որ կրում է վերջինիս անունը:
Պատմություն
Կավտանզողլու մարզադաշտը կառուցվել է 1960 թվականին, իսկ բացումը տեղի է ունեցել նույն թվականի հոկտեմբերի 27-ին: Այն համարվում էր Բալկանների ամենամեծ եւ որակյալ մարզադաշտերից մեկը:
Ներկայումս մարզադաշտի տարողությունը կազմում է 27,770 մարդ: Այն հյուրընկալել է 2004 թվականի ամառային օլիմպիակա խաղերի ֆուտբոլային մի քանի հանդիպում, չնայած նրան, որ խաղերը կենտրոնացված էին մայրաքաղաք Աթենքում:
Մինչ 1960 թվականին այն եղել է հայտնի հունական Իրակլիս Սալոնիկ ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը: 1969 թվականի հոկտեմբերի 15-ին այս մարզադաշտը ռեկորդ է սահմանել՝ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության որակավորման խաղերի «Շվեյցարիա-Հունաստան» հանդիման ժամանակ՝ ըստ ընդունած հանդիսականների թվի: Այդ խաղն ավարվել է Հունաստանի պարտությամբ՝ «4-1»: | https://hy.wikipedia.org/wiki/Կավտանզողլիո_մարզադաշտ | [] | hy.wikipedia.org |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2018 թվականի N 781-Լ
«
Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծԻ (Պ-333-13.06.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-333-13.06.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
| Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան |
| ----- | ----- |
| 2018 թ. հուլիսի 16 Երեւան | |
xml:namespace prefix = "-" /
«
Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծԻ (Պ-333-13.06.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունԸ
Հայաստանի
Հանրապետության
կառավարությունն
առաջարկում
է
«
Գործու
նե
ու
թյան
իրականացման
ծանուցման
մասին
»
Հայաստանի
Հանրապետության
օրենքում
փո
փոխություն
կատարելու
մասին
»
Հայաստանի
Հանրապետության
օրենքի
նախա
գծով
քննարկվող՝
գործող
օրենքի
հոդվածը
թողնել
ան
փո
փոխ՝
հաշվի
առնելով
ստորեւ
ներկայացված
հանգամանքները՝
Համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-5-րդ եւ 8-րդ կետերում նշված գործունեության տեսակներն իրականացնող անձանց արգելվում է որեւէ ամսվա արդյունքներով գործունեության բոլոր տեսակների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության, դրան համապատասխանող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի հանրագումարի 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլելը: Նույն մասով սահմանված սահմանաչափը գերազանցելու դեպքում նշված անձանց նկատմամբ կիրառվում են առանց ծանուցման՝ ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
Հարկ է նկատի ունենալ, որ օրենքով նշված սահմանափակումը կիրառելու նպատակը բացառապես վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող որոշ արտադրանքի իրացման հաշվարկային փաստաթղթերով փաստաթղթավորմանը՝ հաշվի առնելով, որ հաշվարկային փաստաթղթերում հստակ արտացոլվում են արտադրանքի տեսակը, քանակը եւ գինը, ինչպես նաեւ արտադրանքը ձեռք բերող անձանց համապատասխան տվյալները: Այս դեպքում հնարավորություն է ընձեռվում պատշաճ վերահսկողություն իրականացնել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնողների նկատմամբ: Վերջինս կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովումը համարվում է հարկային վարչարարության հիմնական խնդիրներից մեկը:
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումը հանելու արդյունքում հնարավորություն կստեղծվի ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների մատակարարումը հսկիչ- դրամարկղային մեքենաների կտրոններով ցույց տալու (ձեւակերպելու) համար որի պարագայում մեծ են իրական շրջանառությունները պակաս ցույց տալու ռիսկերը:
Հաշվի առնելով նշվածը՝ հայտնում ենք, որ ներկա փուլում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը: Թերեւս ներկայացվող առաջարկությունը նպատակահարմար է քննարկել այն ժամանակ, երբ հսկիչ - դրամարկղային մեքենաների կտրոնների վրա, որպես պարտադիր պայման, կնշվեն նաեւ ապրանք ձեռք բերող հարկ վճարողի համապատասխան վավերապայմանները: | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=123825 | 10.07.2018 | [
"Որոշում"
] | www.arlis.am |
Սիրիային հումանիտար աղետ է սպառնում. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը կարծում է, որ Գերմանիան տարածաշրջանային հակամարտություններում եւ աղետներում կարող է ավելի նկատելի դեր խաղալ, այդ թվում՝ ռազմական: Այս մասին նա հայտարարել է Մյունխենյան անվտանգության համաժողովում, հայտնում է DW-ն:
Գերմանական ԱԳՆ ղեկավարն արտահայտվել է սիրիական Իդլիբում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: «Մենք շատ ենք վախենում, որ այնտեղ հումանիտար աղետ տեղի ունենա եւ փախստականների թիվը մեծանա, ինչը ոչ մեկին պետք չէ»,- հայտարարել է նա:Համաժողովի կուլիսներում Մաասը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հետ, որոնց ժամանակ քննարկել է իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում:
Մաասը կոչ է արել Մոսկվային օգտագործել իր ազդեցությունը Բաշար Ասադի կառավարության վրա, որին աջակցում է Ռուսաստանը: Թուրքական զորքերը պայքարում են տարածաշրջանում գրոհայինների կողմից: Չավուշօղլուն եւ Լավրովը նույնպես հանդիպել են Մյունխենում՝ փակ դռների հետեւում: Նրանց հետագա բանակցությունները կանցկացվեն փետրվարի 17-ին:
Մյունխենյան համաժողովում կիրակի օրը պլանավորված է նիստ Լիբիայում իրավիճակի հարցով՝ 12 երկրների պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել հունվարի 19-ին՝ Բեռլինի գագաթաժողովում: | https://news.am/arm/news/560585.html | 2020-02-16 | [
"Աշխարհում",
"Քաղաքականություն",
"Մերձավոր Արեւելք"
] | news.am |
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի2004 թվականի N 150-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել, որ՝
- ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության անվանմամբ, ըստ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ծրագրերի (Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գծով), բացվում են գանձապետական հաշիվներ.
- բ) սույն որոշման «ա» ենթակետով նախատեսված ծրագրերի շրջանակներում ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրերի համար բացված գանձապետական հաշիվներից ելքագրման միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բանկային հաշիվներին՝ նրա կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված գրավոր պահանջագրի հիման վրա՝ առանց լրացուցիչ փաստաթղթերի.
- գ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան պատասխանատու է սույն որոշման համաձայն իրեն փոխանցված միջոցների տնօրինման եւ դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելու համար:
| Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ա. Մարգարյան |
| ----- | ----- |
| 2004 թ.փետրվարի 25 <br> Երեւան | | | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=12073 | 19.02.2004 | [
"Որոշում"
] | www.arlis.am |
Հիվանդ կլինենք մենք, եթե հաշտվենք, որ այդ վարչախումբը պետք է շարունակի կառավարել Հայաստանը. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Սեփական բռնապետի «օրինակին» հետեւելով, Բաքվում մայր ու մանուկ հերթի տակ այցելում են տխրահռչակ «Ռազմական ավարի զբոսայգին» եւ ծաղրում մեզ, բայց նաեւ իրենց:
Ինչո՞ւ նաեւ իրենց: Որովհետեւ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չունի «Հաղթանակի զբոսայգի», չունի հաղթական հորջորջվող պատերազմի հերոսներ, չունի նույն պատերազմում փայլուն իրականացված որեւէ ռազմական գործողություն, այլ ունի հիվանդ իշխանություն եւ հասարակություն, որոնք իրենց մայրերին եւ երեխաներին թունավորում են մեր զինվորի խրտվիլակներով եւ գանգերի «խորհրդանիշ» սաղավարտներով:
Այդ հիվանդ կազմավորման հետ հարատեւ հաշտություն կամ խաղաղ հարեւանություն քարոզողը հիվանդ է ինքը, հիվանդ է մեզ այս ամոթալի վիճակին հասցրած՝ Հայաստանում դեռեւս իրեն իշխանություն համարող եւ չհեռացող վարչախումբը, հիվանդ կլինենք մենք՝ որպես ազգ եւ պետություն, եթե հաշտվենք այն մտքի հետ, որ այդ վարչախումբը պետք է շարունակի կառավարել Հայաստանը՝ այն փառապանծ Հայաստանը, որն ունի Նժդեհ, Մոնթե, Լեոնիդ, որն ունի Շուշիի, Քարվաճառի, Բերձորի ազատագրման փայլուն ռազմական գործողություններ, այն Հայաստանը, որը տոնել եւ տոնելու է իր հաղթանակը, այլ ոչ թե թշնամու պարտությունը»: | https://yerevan.today/all/politics/80966/hivand-klinenq-menq,-ete-hashtvenq,-or-ayd-varchaxoumby-petq-e-sharounaki-karavarel-hayastany․-vardan-oskanyan | 2021-04-20 | [
"Քաղաքական"
] | yerevan.today |
Google-ի գլխավոր մենեջերը նշել է ամենամեծ «ՏՏ-վտանգ» ներկայացնող երկիրը
Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտն իր՝ «Նոր թվային դար» գրքում հայտարարել է, որ Չինաստանին համարում է այն երկիրը, որն ամենամեծ «IT-վտանգ»-ն է ներկայացնում եւ համարվում է արտասահմանյան կազմակերպությունների «ամենախորամանկ եւ հաջողակ» հաքերը: Այս մասին գրում է Корреспондент.net կայքը:
Google-ի գլխավոր մենեջերը ԱՄՆ իշխանություններին կոչ է անում օրինակ վերցնել Չինաստանից եւ ավելի սերտորեն համագործակցել երկրի խոշոր կազմակերպությունների հետ: Ըստ մասնագետի՝ հակառակ դեպքում նրանք կպարտվեն չինական հակառակորդներին, որոնք աջակցություն են ստանում կառավարության կողմից:
Շմիդտը կարծում է, որ եթե ԱՄՆ-ն հենվի այն կազմակերպությունների վրա, որոնց կարելի է վստահել, ապա թե բիզնեսը, թե երկիրը միայն կշահեն:
Շմիդտի գրքում նաեւ շեշտադրում է կատարվում այն բանի վրա, որ Չինաստանում համացանցը ազատ չէ, եւ իշխանությունները զտում են համաշխարհային ցանցի բոլոր տեղեկությունները:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am | https://www.tert.am/am/news/2013/02/04/google-it/694682 | 2013-02-04 | [
"Գիտություն/տեխնիկա"
] | www.tert.am |
Իտալիայում փախստականները բախվում են ոստիկանության հետ
Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, Իտալիայում սկսվել են փախստականների բախումներ ոստիկանության հետ: Ցուցարարները անվադողեր եւ աղբամաններ են այրում, կան վիրավորներ, այդ թվում՝ 20 ոստիկան:
Ներգաղթածներն այսպիսով իրենց բողոքն են հայտնում փախստականի կարգավիճակի տրամադրման ձգձգումների դեմ: Փախստականները հիմնականում հյուսիսային Աֆրիկայից են, եւ հենց այդ տարածաշրջանից մարդկային հոսքի կտրուկ ավելացումը հանգեցրեց ԵՄ երկրներում սահմանային կանոնների խստացմանը: | https://www.1in.am/28505.html | 2011-08-01 | [] | www.1in.am |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 9դեկտեմբերի 2019 թ. | N 3692-Ա |
| ----- | ----- |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԵՐԳԵՅ ՔԵՇԻՇՅԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Ա-ԲՕ-000927 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՕՐԹՈԴՈՆՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2807-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը եւ անհատ ձեռնարկատեր Սերգեյ Քեշիշյանի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի «Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Քեշիշյանի Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի ապրիլի 27-ին տրամադրված բժշկական օգնության եւ սպասարկման N Ա-ԲՕ-000927 լիցենզիայի արտահիվանդանոցային՝ ընտանեկան ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական տեսակների գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 2807-Ա հրամանը ուժը կորցրած ճանաչել:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին եւ Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր Սերգեյ Քեշիշյանին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
Ա. Թորոսյան | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138027 | 09.12.2019 | [
"Հրաման"
] | www.arlis.am |
Խուլ եղինջ սպիտակ
| Խուլ եղինջ սպիտակ | Խուլ եղինջ սպիտակ |
| ----- | ----- |
| Խուլ եղինջ սպիտակ | Խուլ եղինջ սպիտակ |
| Դասակարգում | Դասակարգում |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
| Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
| Ենթաընտանիք | Խուլեղինջայիններ (Lamioideae) |
| Ցեղ | Խուլ եղինջ (Lamium) |
| Տեսակ | Խուլ եղինջ սպիտակ (L.album) |
| Միջազգային անվանում | Միջազգային անվանում |
| Lamium albumL., 1753 | Lamium albumL., 1753 |
Խուլ եղինջ սպիտակ (լատին.՝Lamium album), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս:
Նկարագրություն
30-80 սմ բարձրությամբ հորիզոնական կոճղարմատով մեղրատու բազմամյա խոտաբույս է: Ցողունը ուղիղ է եւ ցրված մազիկներով ծածկված: Երկար կոթուններով, սրածայր, ատամնաեզր, երկարավուն-սրտաձեւ տերեւները հակադիր դասավորված են քառանիստ ցողունի վրա: Վերին տերեւների անոթներում օղակներով դասավորված են խոշոր, երկշուրթ ծաղիկները: Թավոտ բաժակը զանգակաձեւ է եւ ունի սրված ատամիկներ: Կարճ, թեքված խողովակով պսակը սպիտակ է: Երկարավուն-ձվաձեւ պտուղները եռանիստ ընկուզիկներ են:
Տարածվածություն
Աճում են անտառներում, թփուտներում, աղբավայրերում, այգիներում եւ բանջարանոցներում: Հանդիպում է Հայաստանի բոլոր մարզերում:
Նշանակություն
Բուժական նպատակներով օգտագործում են խուլ եղինջի՝ ծաղկման շրջանում հավաքվող ծաղիկները: Ծաղկապսակները պարունակում են դաբաղանյութեր, լորձանյութեր, սապոնիններ, եթերային յուղ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, գլիկոզիդներ, խոլին, գիստամին, ասկորբինաթթու եւ այլն: Ծաղիկներից պատրաստում են թեյ, որն օգտագործում են սակավարյունության, թոքերի հիվանդությունների, թութքի եւ մաշկային բորբորքումների դեպքում: | https://hy.wikipedia.org/wiki/Խուլ_եղինջ_սպիտակ | [] | hy.wikipedia.org |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2022 թվականի N 580-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու եւ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների եւ ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները՝
1) N 5 հավելվածում՝
- ա. հարցաշարի 1-ին կետի 3-րդ սյունակում «Չափումների միասնականության ապահովման մասին» (ՀՕ-22-Ն 08.02.2012 թ.) ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք), 13-րդ հոդված, 15-րդ հոդվածի 1-ին մաս, 16-րդ հոդվածի 1-ին մաս, 19-րդ հոդված, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 21-րդ հոդվածի 2-րդ մաս եւ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշման 1-ին կետով սահմանված Հավելված» բառերը փոխարինել «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի (այսուհետ Օրենք) 13-րդ հոդված, 15-րդ հոդվածի 1-ին մաս, 16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր, ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելված» բառերով,
- բ. հարցաշարի 2-րդ կետի 2-րդ սյունակի նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արդյո՞ք օրենսդրական չափագիտության ենթակա ոլորտներում կիրառվող չափման միջոցները համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին:»,
- գ. հարցաշարի 2-րդ կետի 3-րդ սյունակում «Օրենքի 13-րդ հոդված, 19-րդ հոդված, 21-րդ հոդվածի 2-րդ մաս» բառերը փոխարինել «Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս» բառերով.
2) N 17 հավելվածը «2403 19 900 0,» թվերից հետո լրացնել «2404 11 000, 2404» թվերով.
3) N 17 հավելվածի Աղյուսակ 2-ում կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունը՝
- ա. 2.1-ին կետի 2-րդ սյունակում «կամ «Ծխելու ծխախոտ» բառերը փոխարինել «, «Ծխելու ծխախոտ», «Տաքացվող ծխախոտի գլանակ» կամ «Տաքացվող կապսուլա ծխախոտով» բառերով,
- բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.10-րդ կետով.
| « | | », | | | | | | |
| ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- |
| 2.1 | տաքացման համար նախատեսված <br> սարքի անվանումը, որի հետ <br> օգտագործվում է տաքացվող <br> ծխախոտով արտադրատեսակը. | 10-րդ ենթակետ | տեսազննում | 0.2 | | | | |
- գ. 6-րդ կետի 5-րդ սյունակում «1.2» թիվը փոխարինել «1.0» թվով.
4) N 17 հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ Աղյուսակ 3-ով.
«Աղյուսակ 3
| | ». | | | | | | | |
| ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- |
| NN ը/կ | Հարցը | Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը | Ստուգման անցկացման մեթոդը | Կշիռը | Մեկնաբանություններ | Պատասխան | Պատասխան | Պատասխան |
| NN ը/կ | Հարցը | Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը | Ստուգման անցկացման մեթոդը | Կշիռը | Մեկնաբանություններ | այո | ոչ | Չ/պ |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
| 1. | Արդյո՞ք ՀՀ տարածքում շրջանառության մեջ դրվող նիկոտին պարունակող արտադրանքը (այսուհետ՝ ՆՊԱ) ուղեկցվում է համապատասխանության հայտարարագրով: | ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշմամբ հաստատված Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 8-րդ կետ | փաստաթղթային | 30.0 | | | | |
| 2. | Արդյո՞ք ՆՊԱ-ն ուղեկցվում են հայերեն մակնշմամբ եւ համապատասխանության ազգային նշանով: | Կանոնակարգի 8-րդ կետ | տեսազննում | 1.2 | | | | |
| 3. | Արդյո՞ք նիկոտին մատակարարող համակարգի (այսուհետ՝ ՆՄՀ) հեղուկների արտադրման գործընթացում օգտագործվում են հետեւյալ հումքերը. նիկոտին, նիկոտինի աղեր, գլիցերին՝ թորած, պրոպիլենգլիկոլ: | Կանոնակարգի 20-րդ կետ (Աղյուսակ 1) | լաբորատոր փորձարկում | 2.0 | | | | |
| 4. | Արդյո՞ք նիկոտին պարունակող հեղուկը չի պարունակում հետեւյալ հավելումները. | Կանոնակարգի 22-րդ կետի | | | | | | |
| 4.1 | վիտամիններ կամ այլ հավելումներ, որոնք տպավորություն են ստեղծում, որ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչն առողջության համար օգտակար է կամ ներկայացնում է առողջության համար նվազեցված ռիսկեր. | 1-ին ենթակետ | լաբորատոր փորձարկում | 0.5 | | | | |
| 4.2 | կոֆեին կամ տաուրին կամ այլ հավելումներ եւ խթանիչ միացություններ, որոնք կապված են էներգիայի եւ կենսունակության հետ. | 2-րդ ենթակետ | լաբորատոր փորձարկում | 0.5 | | | | |
| 4.3 | արտանետումների գունազարդման հատկություններ ունեցող հավելումներ. | 3-րդ ենթակետ | լաբորատոր փորձարկում | 0.5 | | | | |
| 4.4 | հավելումներ, որոնք հեշտացնում են ինհալացիան կամ նիկոտինի կլանումը. | 4-րդ ենթակետ | լաբորատոր փորձարկում | 0.5 | | | | |
| 4.5 | հավելումներ, որոնք ունեն քաղցկեղածին, մուտագեն կամ ռեպրոտոքսիկ (մարդու վերարտադրողական համակարգի վրա ազդող թունավոր նյութեր) հատկություններ չտաքացված վիճակում | 5-րդ ենթակետ | լաբորատոր փորձարկում | 0.5 | | | | |
| 5. | Արդյո՞ք ՆՄՀ-ի հեղուկում նիկոտինի առավելագույն պարունակությունը չի գերազանցում 20 մգ/գ-ը: | Կանոնակարգի 23-րդ կետ | լաբորատոր փորձարկում | 2.0 | | | | |
| 6. | Արդյո՞ք սպառման համար նախատեսվող՝ միավոր պարկուճում (քարթրիջում) ՆՄՀ-ի հեղուկի ծավալը չի գերազանցում 2 մլ-ը: | Կանոնակարգի 24-րդ կետ | լաբորատոր փորձարկում եւ /կամ/ տեսազննում | 1.5 | | | | |
| 7. | Արդյո՞ք ՆՊԱ-ի արտադրության ժամանակ առկա չեն արգելված բաղադրիչներ. նյութեր՝ ագարինաթթու (Acidumagaricinicum), կեչու ձյութայուղ (Oleum Betulaeempyreumaticum), դառը նուշի յուղ (Oleum Amygdalarumamarum)՝ ազատ կամ կապված սինիլաթթվի պարունակությամբ, սասաֆրասի յուղ (Oleum Sassafratis), գիհու ձյութայուղ (Oleum Juniperi Empyreumaticum), կամֆորայի յուղ (Oleum Camph-ratum), կամֆորա, կումարին, կանճրակ, կենսածառ՝ թույա, սաֆլոր, թուխոն, նյութերը, որոնց շրջանառությունն արգելված է՝ ՀՀ միջազգային պայմանագրերով, բուրավետիչ եւ համային նյութեր, որոնք պատրաստված են՝ դառը եւ քաղցր համով մորմի փայտե ցողունից (Stipites Dulcamarae), կամֆորայի ծառի փայտից (Lignum Camph-rae), բազ-մոտիկ սովորական կոճղարմատից (Rhiz-ma P-iyp-dii), ճահճային դաղձի տերեւներից (Herba Pulegii), կվասսիայի փայտից (Lignum Quassiae), օճառածառի կեղեւից (C-rtex Quillaja), տարկավանի խոտերից (Herba Tanaceti), սատապի խոտերից (Herba Rutae), սասաֆրասի ցողուններից, տերեւներից, կեղեւից (Stipes, F-lium, C-rtex Sassafratis), դեղատու իշառվույտից (Millil-tus -ffi cinalis), տոնկա հատիկներից (Semen T-ncae), հոտավետ լիատրիսից (Liatris -d-ratissima), գետնաստղից (Asperula-d-rata): | Կանոնակարգի 34-րդ կետ | լաբորատոր փորձարկում | 2.0 | | | | |
| 8. | Արդյո՞ք ՆՄՀ-ի լիցքավորման համար օգտագործվող տարողության ծավալը չի գերազանցում 10 մլ-ը: | Կանոնակարգի 38-րդ կետ | տեսազննում | 1.0 | | | | |
| 9. | Արդյո՞ք ՆՄՀ-ի համար նախատեսված հեղուկների փաթեթվածքի վրա մակնշված է հետեւյալ տեղեկատվությունը. | Կանոնակարգի 51-րդ կետի | | | | | | |
| 9.1 | ՆՊԱ-ի կամ լցանյութի տեսակը. | 1-ին ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.2 | արտադրանքի անվանումը, այդ թվում՝ ապրանքային նշանը. | 2-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.3 | կտորների քանակը (չափաբաժին կամ միավոր (հատ). | 3-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.4 | արտադրողի եւ ներկրողի անվանումը, վերջիններիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն). | 4-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.5 | ՀՀ-ում գրանցված եւ սպառողների պահանջներն ընդունելու համար արտադրողի կողմից լիազորված կազմակերպության անվանումը եւ հասցեն. | 5-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.6 | ՆՄՀ-ի համար հեղուկում նիկոտինի պարունակությունը (մգ/գ). | 6-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.7 | ՆՄՀ-ի համար հեղուկի ծավալը (մլ). | 7-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.8 | արտադրման ամիսը, տարին եւ պիտանիության ժամկետը. | 8-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.9 | անչափահասներին վաճառքի անթույլատրելիության մասին նշում. | 9-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.10 | ՆՄՀ-ի հեղուկների համար՝ նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին՝ «Պահպանեք երեխաների համար անհասանելի տեղում» գրության տեսքով. | 10-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.11 | սարքի համար դրա անվանումը՝ ներառելով ՆՄՀ-ի կամ պարկուճի (քարթրիջի) հետ նպատակային օգտագործման եւ կիրառման ցուցումը. | 11-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.12 | նախազգուշացնող մակագրություն՝ «Պարունակում է նիկոտին, որը թունավոր է եւ կախվածություն է առաջացնում»: Մակագրության տեքստը՝ տպագրված սպիտակ ֆոնի վրա, սեւ, թավ, հստակ, հեշտ ընթեռնելի տառաչափով եւ Arial Armenian տառատեսակով, որն զբաղեցնում է դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը. տեղեկությունը ներկայացվում է 3-4 մմ3-ից ոչ պակաս հաստություն ունեցող սեւ շրջանակում՝ զբաղեցնելով սպառողական փաթեթավորման հիմնական դիմային կողմի 30%-ից ոչ պակաս մակերես. | 12-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.13 | արտադրանքի օգտագործման եւ պահպանման հրահանգները. | 13-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.14 | հակացուցումները. | 14-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.15 | նախազգուշացումներ հատուկ ռիսկային խմբերի համար. | 15-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 9.16 | հնարավոր անբարենպաստ ազդեցությունները | 16-րդ ենթակետ | տեսազննում | 0.3 | | | | |
| 10. | Արդյո՞ք օգտագործված չեն «Նիկոտինի ցածր պարունակություն», «Թեթեւ», «Շատ թեթեւ» («Գերթեթեւ»), «Փափուկ», «Յուրահատուկ», «Նվազ վտանգավոր» կամ ցանկացած այլ՝ մոլորության մեջ գցող տերմիններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ արտադրատեսակի անվտանգ լինելու մասին կարծիքի ձեւավորմանը: | Կանոնակարգի 55-րդ կետ | տեսազննում | 2.0 | | | | |
| 11. | Արդյո՞ք սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվությունը հայոց լեզվով է (արտադրողի ու լիցենզավորողի անվանումները եւ ՆՊԱ-ի անվանումը կամ ապրանքային նշանները կարող են ներկայացվել լատիներեն տառերով): | Կանոնակարգի 57-րդ կետ | տեսազննում | 1.0 | | | | |
5) N 17 հավելվածի «Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետեւյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝» պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3. ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
| ----- | ----- |
| Երեւան | |
28.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2022 թվական: | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162411 | 28.04.2022 | [
"Որոշում"
] | www.arlis.am |
Գիտնականներին հաջողվել է անջատել վախի զգացումը
Life.panorama.am-ը գրում է.
Սթենֆորդ համալսարանի գիտնականներին հաջողվել է անջատել վախի զգացումը: Նրանք պարզել են, որ գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է զգայական համակարգի համար, ազդանշաններ է ուղարկում, երբ վտանգի սպառնալիք է լինում:
Կրծողների գլխուղեղի այդ հատվածում կատարած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վերջիններիս գլխուղեղում օպտիկական մանրաթելեր տեղադրելով եւ այդ մանրաթելերին հատուկ լուսային իմպուլսներ ուղարկելով՝ կարելի է լրիվ փոխել կենդանիների վարքագիծը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝
http://life.panorama.am/hy/news/2014/07/04/vakhi-zgatsum/186979 | https://blognews.am/arm/news/172761/gitnakannerin-hajoxvel-e-anjatel-vakhi-zgacumy.html | 2014-07-04 | [] | blognews.am |
Մանկական թատրոն,
1. Մանուկների կողմից խաղացվող ներկայացումներ: Սկզբնավորվել է, այսպես կոչված, դպրոցական թատրոնից: Խորհրդային տարիներին մանկական ինքնագործունեության տեսակներից է, որ կազմակերպվում է պիոներների ու դպրոցականների պալատներում, դպրոցներում, ակումբներում եւ այլն:
2. Մանուկների դաստիարակությանը ծառայող պրոֆեսիոնալ թատրոն (պատանի հանդիսատեսի թատրոն՝ ՊՀԹ): Ստեղծվել է խորհրդային պետության օրոք: Կազմավորվել է լուսավորության առաջին ժողովրդական կոմիսար Ա. Վ. Լունաչարսկու միջամտությամբ. նա է գլխավորել Մանկական առաջին պետական թատրոնի (Մոսկվա, 1920 թվական) դիրեկտորիան: Մանկական թատրոնի ամրապնդման եւ զարգացման համար մեծ ավանդ են ներդրել նրա առաջին գործիչներն ու ղեկավարները՝ Ա. Ա. Բրյանցեը, Ն. Ի. Սացը, Դ. Վ. Ռոշալը, Ա. Ա. Թաղաիշվիլին եւ ուրիշներ: 1920-ական թվականներին թատրոններ ստեղծվել են Խարկովում (1920 թվական, այժմ՝ Մ. Գորկու անվան ՊՀԹ Լվովում), Մոսկվայում՝ 1921 թվականին (այժմ՝ Կենտրոնական մանկական թատրոն) եւ 1924 թվականին (Պատանի հանդիսատեսի թատրոն), Լենինգրադում (Պատանի հանդիսատեսի թատրոն, 1922 թվական), Կիեւում (1924 թվական), ՊՀԹ-ներ Թիֆլիսում՝ ռուսական (1927 թվական) եւ վրացական (1928 թվական), Գորկիում (1928 թվական), Բաքվում (1928 թվական), Երեւանում (1929 թվական), Նովոսիբիրսկում (1930 թվական) եւ այլուր: 1930 թվականին արդեն կար 20 մանկական թատրոն, որոնց ցանցն ամեն տարի ընդարձակվում էր. միաժամանակ աճում էր տիկնիկային թատրոնների թիվը: Մանկական թատրոնների խաղացանկը սկզբում կազմվել է հեքիաթների եւ մանկական ընթերցման համար նախատեսվող վիպակների բեմականացումներից: Կատարվել են նաեւ մանկական թատրոնի բեմադրական առանձնահատկությունների որոնումներ՝ ձգտելով ներկայացման հատուկ գունեղության եւ սինթետիկության կամ օգտագործելով մանկական խաղի սկզբունքները: 1920-ական թվականներին կեսերին ժամանակակից թեմայով գրվել են առաջին պիեսները մանուկների համար: Հերոսը խորհրդային պատանին էր, որի մարմնավորումը առաջին պլան մղեց բազմաթիվ երիտասարդ տրավեստի-դերասանուհիների: 1930-ական թվականներին սկգբը խորհրդային դրամատուրգիան հիմնական տեղ գրավեց մանկական թատրոնների խաղացանկում՝ նպաստելով դպրոցի եւ պիոներական կազմակերպության դաստիարակչական աշխատանքին: 1930-ական թվականներին կեսերին վերջնականապես կազմավորվել են խորհրդային նանկական թատրոնի զաղափարա-գեղարվեստական եւ մանկավարժական հիմնական սկզբունքները, փոքր տարիքի դպրոցականների համար մշակվել է հիմնականում թատերական հեքիաթի ժանրը, պատանիների համար՝ արկածային, պատմահեղափոխական պիեսներ, կատակերգություններ, ավելի խոր խնդիրներ առաջ քաշող ներկայացումները (այդ թվում դասականների գործերը) հասցեագրված են բարձր դասարանցիներին: Մանկական թատրոնն ունի մանկավարժական մաս, որ կապ է պահպանում դպրոցի հետ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին հատուկ նշանակություն է ստացել հայրենասիրության թեման: 1940-ական թվականներին երկրորդ կեսին ներկայացումներում մեծ ուշադրություն է նվիրվել խաղաղության, պատանու բնավորության ձեւավորման, նրա բարոյաքաղաքացիական ինքնագիտակցության ձեւավորման հարցերին: ԽՍՀՄ-ում 1971 թվականին գործել է 46 դրամատիկական եւ մեկ երաժշտական մանկական թատրոն: Մանուկների համար ներկայացումներ են բեմադրվում նաեւ մեծահասակների թատրոններում: Սոցիալիստական մյուս երկրներում մանկական թատրոնները լայնորեն օգտվում են խորհրդային թատրոնի փորձից, խաղացանկից, հովանավորվում են պետության կողմից, ունեն մշտական շենքեր: Կապիտալիստական երկրներում մանկական թատրոնները մեծ մասամբ կիսապրոֆեսիոնալ շրջիկ կոլեկտիվներ են:
1965 թվականին ստեղծվել է մանուկների եւ պատանիների միջազգային ասոցիացիա (ԱՍՍԻՏԵԺ), որի նախագահը 1968 թվականից Կ. Յա. Շահ-Ազիզովն է (Մոսկվայի կենտրոնական մանկական թատրոնի ղեկավարը), գլխավոր քարտուղարը՝ Ռ. Մ. Բոդուեսը (Ֆրանսիա):
Առաջին հայկական մանկական թատրոնը ստեղծվել է Թիֆլիսում, 1927 թվականին (տես Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական թատրոն): 1929 թվականին կազմակերպվել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, 1935 թվականին՝ Լենինականի տիկնիկային թատրոնը եւ Երեւանի տիկնիկային թատրոնը, 1931—1936 թվականներին գործել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից պատանի հանդիսատեսի թատրոնը: Հայաստանի մանկական թատրոնները յուրովի օգտվել են միութենական, հատկապես ռուսական նույնատիպ թատրոնների փորձից, խաղացանկից, գաղափարա-գեղարվեստական եւ մանկավարժական հիմնական սկզբունքներից, թարգմանական պիեսներին հաղորդել հայ մանկան, պատանու հոգեբանությանը, պատկերացումներին ու դաստիարակությանը համահնչուն երանգներ, որոնել ազգային մանկական թատրոնին բնորոշ արտահայտչամիջոցներ: Հայկական մանկական թատրոնները նոր սերնդի դաստիարակման, ապագա քաղաքացու գաղափարա-բարոյական կերպարի կազմավորմանն օժանդակող կարեւոր մշակութային օջախներ են: Մանուկների համար ներկայացումներ են բեմադրում նաեւ Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի, Սունդուկյանի անվ., Ստանիսլավսկու անվան ռուսական, Լենինականի դրամատիկական թատրոնները: Հայկական մանկական թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել են ռեժիսորներ Ա. Րուրջալյանը, Տ. Շամիրխանյանը, Ա. Աբարյանը, Ս. Քափանակյանը, Ա. Աղասյանը, Ս. Քոչարյանը, Հ. Ղափլանյանը, Զ. Տատինցյանը, բեմանկարիչ Գ. Վարդանյանը, դերասանդնրասանուհիներ Ն. Մանուչարյանը, Վ. Միրզոյանը, Պ. Սանթրոսյանը, Պ. Դեվորգյանը, Ա. Ղազարյանը, Վ. Ամիրբեկյանը, P. Մուրադյանը, է. Ամիրբեկյանը, է. Վարդանյանը, է. էլբակյանը, Ի. Ղարիբյանր
1. ↑ ««ՍԱՌՑԵ ՍԻՐՏԸ» ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ / ՍՈՒՍԱՆՆԱ ԲՐԻԿՅԱՆ»: tatron-drama.am: Վերցված է 2021-09-25 | https://hy.wikipedia.org/wiki/Մանկական_թատրոն | [] | hy.wikipedia.org |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2019 թվականի N 881-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
| Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան |
| ----- | ----- |
| 2019 թ. հուլիսի 3 Երեւան | | | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132441 | 03.07.2019 | [
"Որոշում"
] | www.arlis.am |
Ի՜նչ սեւ էր լինելու ու ի՜նչ լուսավոր օր դարձավ մինչեւ անցած տարի շարքային էս ապրիլի 9-ը
Հիշողությունը զարմանալի բան ա: Ուկրաինայի եղբայրասպան կռիվ-կոտորածի ռեպորտաժներն էի էլի նայում ու մեկ էլ հիշեցի, որ ուղիղ մի տարի առաջ մազի վրա էինք էդ վիճակից: Էսօր ապրիլի 9-ն ա: Ուղիղ մի տարի առաջ Հովհաննիսյան Րաֆֆին ստեղ-ընդեղ բարեւելով ահագին ժողովուրդ էր հավաքել Բաղրամյանում ու արդեն ոչ իրա բարեւին էր կարում տիրություն անի, ոչ էլ էդ ժողովրդին: Հասկանալի էլ չէր, թե ինչ են ուզում: Չնայած, երբ որ անծրագիր ժողովուրդ ա հավաքվում, ոչ մի խելքին մոտ բան էլ չեն ուզում: ԱՄԲՈԽԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԲՆԱԶԴՆ Ա: Իսկ բնազդի նպատակը արարումը չի, ավերումն ա: Անկախ նրանից՝ նախնական խնդիրը բարի ա եղել, թե չար, մի պահից գնալու են չափառները փշրեն, գլուխ ջարդեն, արյուն անեն: Էնքան, մինչեւ որ չարը պարպվի: Ու մի տարի առաջ այ էդ մազի վրա էինք…
Էդ օրը չարի ու բարու մասին չեմ մտածել, անկե՛ղծ: Ես էլ էի բնազդի վրա՝ վախի բնազդի: Որովհետեւ անգիտակիցի ուզածդ պոռթկում ժողովրդին հետ է շպրտում տարիներով, քաղաքացիական բախումը (Աստված հեռու պահի, քաղաքացիական պատերազմը) հետ է շպրտում դարերով: Ինչքան էլ սիրուն անուններ դնենք՝ սահմանադրական կարգի վերականգնում, հանցավոր ռեժիմի տապալում, սոցիալական արդարության հաստատում, փողոցի բնազդը ընդունակ ա մենակ ավերելու, ու ով իմանա, թե հետո ինչ կշինվի…
Մի տարի առաջ այս էս վախը կար, ու արյունոտ պարպման վտանգը իրական էր: Էդ ժամանակ չէի պատկերացնում, որ չարը խափանելու հնարավորությունն էլ կա: Աղոթքո՛վ: Գիտեի, բայց ինչ էլ անես՝ դեռ ահագին սովետական ու կռապաշտ ենք: Ուղիղ մի տարի առաջ, երբ որ մազի վրա էինք, Աստված հենց էդ ճամփան ցույց տվեց: Թե իր կամքի կատարման համար ինչի՞ էր ոստիկանապետ Գասպարյանին ընտրել՝ չգիտեմ, անքննելի են Տիրոջ ուղիները, բայց որ ճիշտ ու ժամանակին էր ընտրել, հաստատվեց հենց էդ օրը ու դրանից հետո: Չգիտեմ նաեւ, թե արյունը աղոթքով փոխարինելու էդ հրաշքից հետո քանիսը հավատացին Տիրոջ ուժին ու Աղոթքի զորությանը, բայց մի բան հաստատա. ընտրվեց իրար լսելու, հաշտությունը, միասին, ոչ թե իրար դեմ քայլելու ճանապարհը …
Մի կարեւոր բան էլ մեզ հուշվեց՝ ոչ մի գաղափար ու գաղափարախոսություն մարդու արյան կաթիլը չարժի, ու նաեւ ուժը ուժեղ է, երբ խոնարհ է ու բարեպաշտ…
Իսկ գուցե ուժայինին, հենց դրա՞ համար ընտրեց, որ սովորեցնի մեզ՝ ուժը (իշխանության, թե ժողովրդի) եղբոր վրա գործադրելու համար չի, աղո՛թքն ա եղբոր համար:
Ի՜նչ սեւ էր լինելու ու ի՜նչ լուսավոր օր դարձավ մինչեւ անցած տարի շարքային էս ապրիլի 9-ը…
Նյութի աղբյուր՝
https://www.facebook.com/ashot.virabyan.5/posts/448902261922075?stream_ref=1 | https://blognews.am/arm/news/148262/i՜nch-sev-er-linelu-u-i՜nch-lusavor-or-dardzav-minchev-ancats-tari-sharqayin-es-aprili-9-y.html | 2014-04-09 | [] | blognews.am |
Կաշառակեր ոստիկաններն աստիճանաբար վերանում են
Այս տարվա առաջին կիսամյակում 38 ճանապարհային ոստիկան կարգապահական բնույթի խախտումներ է թույլ տվել, իսկ հինգ աշխատակից՝ կարգապահական տույժի ենթարկվել՝ անհարկի երթեւեկության խախտում թույլ տալու համար: Նման փաստ արձանագրեց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
«Նրանք բոլորն էլ ՀՀ ոստիկանապետի կամ ճանապարհային ոստիկանապետի հրամանով ենթարկվել են տարբեր տիպի կարգապահական տույժերի, նույնիսկ՝ աշխատանքից ազատվել»,- ասաց Ն.Սարգսյանը:
Գնդապետը նշեց նաեւ, որ այս տարի կաշառակերության դեպք չի հայտնաբերվել եւ նման մեղադրանքով որեւէ ճանապարհային ոստիկանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել:
«Նախորդ տարի երկու նման ծառայող հայտնաբերվել է: Եթե ասեմ, թե նման բաներ չկան, սուտ կլինի: Կան, սակայն աստիճանաբար դրանք վերանում են», - ասաց նա: | https://www.aysor.am/am/news/2010/07/13/police-corrupction/173901 | 2010-07-13 | [] | www.aysor.am |
Քանի որ դե ֆակտո իշխանություն չունենք, պիտի համագործակցենք, հասկանանք՝ ինչ քայլեր անենք, որպեսզի թուրքի գերությունից ազատենք մեր տղաներին. Ն. Զոհրաբյանը՝ գերիների խնդրով զբաղվող ՀԿ-ներին ու անհատներին
Քանի որ դե ֆակտո իշխանություն չունենք, պիտի համագործակցենք, հասկանանք՝ ինչ քայլեր անենք, որպեսզի թուրքի գերությունից ազատենք մեր տղաներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ-ում եւ երկրից դուրս գերիների խնդրով զբաղվող ՀԿ-ներին ու անհատներին: Գրառումը՝ ստորեւ.
«Սորոսական խունտայի խորհրդարանական մի ներկայացուցիչ թռավ ընդդիմադիր պատգամավորի դեմքին, երբ վերջինս ընդամենը կարծիք հայտնեց, որ Ալիեւը Բաքվի շքերթին կհանի նաեւ հայ ռազմագերիներին: Խունտայի ներկայացուցչին վիրավորել էր «ժողովրդավար» Ադրբեջանի հանդեպ նման «անարդար» ռեպլիկը:
РЕКЛАМА
Այսօր մոտավոր հաշվարկներով անգամ մենք 250-ից ավելի ռազմագերի ունենք, որոնց գերության ամեն օրը Բաքվում դժոխք է:
Human Rights Watch-ը զրուցել է Հայաստան վերադարձած 4 ռազմագերիների հետ, ովքեր զարհուրելի մանրամասներ են պատմել իրենց եւ իրենց հետ գերեվարվածների նկատմամբ վատ վերաբերմունքից: Նրանք բոլորն էլ նկարագրել են, որ երկարատեւ եւ բազմակի ծեծի են ենթարկվել: Նրանցից մեկը պատմել է, որ իրեն ծակծկել են սուր մետաղական ձողով, մյուսը պատմել է, որ իրեն էլեկտրաշոկի են ենթարկել, երրորդի խոսքով՝ իրեն շարունակաբար այրել են կրակայրիչով: Գերիները պահվել են նվաստացուցիչ պայմաններում, առաջին օրերին նրանց շատ քիչ ջուր են տվել եւ գրեթե սնունդ չեն տվել:
Քանի որ մենք դե ֆակտո իշխանություն չունենք, ես կարծում եմ բոլոր այն հասարակական կառույցներն ու անհատները՝ Հայաստանում եւ մեր երկրից դուրս, ովքեր զբաղվում են այս խնդրով, պիտի համատեղենք մեր ջանքերը, համագործակցենք միմյանց հետ, փոխանակենք մեր ունեցած տեղեկատվությունն ու հասկանանք՝ է՞լ ինչ քայլեր է հնարավոր, որպեսզի թուրքի գերությունից ազատենք մեր տղաներին:
Մենք ժամանակ չունենք»: | https://www.tert.am/am/news/2021/03/20/Zohrabyan/3558267 | 2021-03-20 | [
"ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ"
] | www.tert.am |
ԱՄՆ-ի պետքարտուղար Քերրին ննջել է իր շեֆի մամուլի ասուլիսի ժամանակ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ննջել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Բելվեդեր պալատում, հաղորդում է բրիտանական «Daily Mail»-ը:
Քերրիի կարճատեւ քունը լրագրողները նկարահանել են: Ինչպես երեւում է տեսանյութում, Վարշավայում մամուլի ասուլիսի ժամանակ Քերրին ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Սյուզան Ռայսի կողքին է նստած, ում շատերը տեսնում էին պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի փոխարեն: Չդիմանալով լեհ նախագահի երկար ելույթին՝ Քերրին որոշել է ննջել: | https://news.am/arm/news/212987.html | 2014-06-06 | [
"Աշխարհում",
"Քաղաքականություն"
] | news.am |
Տիմոշչուկը կարող է տեղափոխվել «Միլան»
Իտալական «Միլանը» մտադիր է գնել «Բավարիայի» եւ Ուկրաինայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկին, որի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2013-ին: «Միլանը» Տիմոշչուկին դիտարկում է որպես փոխարինող Մարկո վան Բոմելի տեղը, որը տեղափոխվել է հոլանդական ՊՍՎ Էյդհովեն:
Իտալական թիմի համար առաջնային տարբերակ է «Մանչեսթեր Սիթիի» 28-ամյա խաղացող Նայջել դե Յոնգը, սակայն այս տեղափոխության չկայանալու դեպքում «Միլանը» կկենտրոնանա ուկրաինացի ֆուտբոլիստի տրանսֆերի վրա, հաղորդում է Calciomercato-ն: | https://sport.news.am/arm/news/6470/ | 2012-06-25 | [] | sport.news.am |
Սեպտեմբերի 18-ին Էրեբունին մասամբ կջրազրկվի
«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-18:00-ը, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ 1 եւ 2 թաղամասերի (Հոլիվուդ) ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառած անհանգստության համար: | https://www.civilnet.am/news/128057/սեպտեմբերի-18-ին-էրեբունին-մասամբ-կջրազ/ | 2013-09-17 | [] | www.civilnet.am |
3 ամսում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 1190 մարդ. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017թ. առաջին եռամսյակում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու որոշում է կայացրել 1190 քաղաքացի: Նրանք ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն են դիմել քաղաքացիությունից հրաժարվելու համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս թիվը ներկայացրել է անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Վերջինս նշել է, որ չի կարող ասել, թե այդ դիմումներից քանիսը կբավարարվի, քանիսը՝ ոչ:
ՀՀ քաղաքացիություն շնորհում եւ քաղաքացիությունից զրկում իրականացվում է նախագահի հրամանագրով: Քաղաքացիություն ստանալու եւ զրկելու դիմումների քննարկման համար օրենքով սահմանված է 6-ամսյա ժամկետ:
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կատարած թերթի այցի ժամանակ էլ կային նման դիմումներ գրող քաղաքացիներ, որոնք սակայն հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել քաղաքացիությունից հրաժարվելու պատճառների մասին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: | https://armlur.am/685383/ | 2017-05-02 | [] | armlur.am |
Versace-ն թողարկել է աքսեսուարների La Medusa հավաքածուն
Versace-ն թողարկել է աքսեսուարների La Medusa հավաքածուն: Այն ոգեշնչված է ապրանքանիշի անփոփոխ խորհրդանիշից՝ Մեդուզայից: La Medusa-ի բոլոր մոդելները զարդարված են դրա պատկերով:
Հավաքածուի պայուսակները ներկայացված են մի շարք հագեցած երանգներով, այդ թվում DV Blue կապույտով: Այդ երանգը ստեղծել է Դոնաթելա Վերսաչեն: Դիզայները ցանկացել է փոխանցել իդեալական կապույտ գույնը, որն իր տիրոջը երջանկության զգացում կպարգեւեր:
«Կապույտն իմ սիրելի գույնն է, այն ինձ համար մարմնավորում է ազատությունը: Երբ ես ծովում եմ, ինձ ազատ եմ զգում: Ինձ շրջապատում է բնությունը, մաքուր կապույտ երկինքը, եւ ես երջանկություն եմ զգում, ամեն վատ բան անհետանում է: Աշխարհը վերածվում է կապույտի»,- ասել է Դոնաթելան:
Բոլոր պայուսակները պատրաստված են իտալական կաշվից:
Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում | https://style.news.am/arm/news/77167/ | 2021-03-12 | [] | style.news.am |
| ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանիորոշում | Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5064/02/17 2022 թ. |
| ----- | ----- |
| Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5064/02/17 | |
| Նախագահող դատավոր՝ | Գ. Խանդանյան |
| Դատավորներ՝ | Հ. Ենոքյան |
| | Տ. Նազարյան |
| | նախագահող | Մ.Դրմեյան |
| ----- | ----- | ----- |
| | զեկուցող | Տ. Պետրոսյան |
| | | Ս. Անտոնյան |
| | | Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ |
| | | Գ. Հակոբյան |
| | | Ա. Մկրտչյան |
| | | Է. Սեդրակյան |
2022 թվականի սեպտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կառավարության, ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (ներկայումս՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն) (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2019 թվականի որոշման դեմ ըստ հայցի Վալերիկ Հայրապետյանի ընդդեմ ՀՀ կառավարության, Նախարարության, երրորդ անձինք՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ Ֆինանսների նախարարության՝ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Վալերիկ Հայրապետյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին իրեն սեփականության իրավունքով պատկանող 0,7722քմ հողամասը բերել նախկին վիճակին, այն է՝ 0,7722քմ հողամասի համադրվող /0,0847քմ/ մասից հանել ճանապարհը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Մազմանյան) (այսուհետ՝ Դատարան) 26.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.10.2019 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության եւ երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության ու պատասխանող Նախարարության ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվել են, եւ Դատարանի 26.03.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ կառավարությունն ու ՀՀ ֆինանսների նախարարությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Ատոմ Ջանջուղազյան) եւ Նախարարությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Սուրեն Պապիկյան):
Վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել Վալերիկ Հայրապետյանը (ներկայացուցիչ՝ Արմինե Ավետիսյան):
2. ՀՀ կառավարության եւ ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները եւ պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետեւյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած եւ 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 60-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է նույն օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը, 48-րդ հոդվածի 2-րդ կետը, 51-րդ հոդվածի 1-ին կետը եւ 53-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետեւյալ հիմնավորումներով.
Սույն գործի քննության ընթացքում հայցվորը հղում անելով իր կողմից ներկայացված եւ գործում առկա ապացույցներին, հատկապես հիմք ընդունելով «Վ.Կ.ԳԵՈ» ՍՊԸ-ի կողմից 26.06.2017 թվականին տրված գրությունը՝ պնդել է, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող 7722քմ հողամասից 847քմ հողամասը համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ: Իսկ պատասխանող կողմը դատարան ներկայացրած առարկությունների եւ ապացույցների շրջանակում պնդել է, որ 2010 թվականին Մ2, Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 182-րդ կմ-ում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում ճանապարհի ծրագծի փոփոխություն չի կատարվել, ինչպես նաեւ առկա չէ համադրություն Վալերիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող 7722քմ հողամասից 847քմ հողատարածքի եւ Մ2 ավտոմայրուղու հետ: Հաշվի առնելով գործով ներկայացված ապացույցների իրար հակասող բովանդակությունները, կողմերի հիմնավորումներն ու սույն գործի առանձնահատկությունները, միանշանակ է, որ 7722քմ հողամասից 847քմ հողամասը Մ2 ավտոմայրուղու հետ համադրման առկայության կամ բացակայության փաստը կարող է հաստատվել միայն համապատասխան փորձագիտական եզրակացությամբ, որի կապակցությամբ դատարանի կողմից համապատասխան փորձաքննություն չի նշանակվել:
Դատարանի կայացրած վճռի տրամաբանությունը եւ բովանդակությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ Դատարանը որեւէ ձեւակերպմամբ չի նշել պատասխանող կողմի ներկայացրած ապացույցները մերժելու փաստարկները, ինչի արդյունքում գործի հանգամանքների բազմակողմանի հետազոտություն չի կատարվել եւ խախտվել են պատասխանող կողմի իրավունքներն ու օրինական շահերը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2019 թվականի որոշումը եւ փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1. Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները եւ պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետեւյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, չի կիրառել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, նույն օրենքի 4-րդ, 7-րդ եւ 13-րդ հոդվածները, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ եւ 23-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ, 135-րդ եւ 163-րդ հոդվածները, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է Նախկին օրենսգրքի 62-րդ, 66-րդ, 86-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետեւյալ հիմնավորումներով.
Սույն գործով կարեւոր է այն հանգամանքը, որ գործ ունենք միջպետական մայրուղու անխափան շահագործման եւ այն հետագայում վիճելի հողամասից հանելու առանձնահատուկ դեպքի հետ, որը չհիմնավորված եւ ոչ իրավաչափ դատական ակտի գոյության պայմաններում կխախտի պետության սեփականության իրավունքներն ու օրինական շահերը՝ հանգեցնելով ծանր հետեւանքների, մասնավորապես՝ չհիմնավորված դատական ակտը օրինական ուժ ստանալու պայմաններում պատասխանող կողմի համար կառաջացնի պետական միջոցներից լրացուցիչ չպլանավորած ծախսեր կատարելու պարտավորություն՝ իրավունքի խախտումը վերացնելու եւ Մ2 միջպետական ավտոմայրուղու 182-րդ կմ-ում նոր ճանապարհ կառուցելու մասով: Ավելին, դատական ակտի կատարման ընթացքում կառաջանան խոչընդոտներ՝ միջպետական ավտոմայրուղու անխափան երթեւեկության կազմակերպման եւ շահագործման առումով:
Վերաքննիչ դատարանը չի ապահովել գործի փաստական հանգամանքների լրիվ եւ բազմակողմանի քննությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2019 թվականի որոշումը եւ փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:
2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի վթարային տեղամաս 182-րդ կմ հատվածում 2010 թվականին կատարված շինարարական աշխատանքների հետեւանքով փաստացի տեղի է ունեցել ճանապարհի ծրագծի փոփոխություն, ինչն անհայտ պատճառով չի արտացոլվել կադաստրային քարտեզում:
Հարկ է նշել, որ սույն գործով արդեն իսկ ներկայացվել է համապատասխան մասնագետի եզրակացություն առ այն, որ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 7722քմ հողամասից 847քմ հողամասը համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ: Նշված եզրակացության առկայության պայմաններում պատասխանող կողմը չի միջնորդել նշանակելու առանձին փորձաքննություն՝ համադրման փաստը հաստատելու կամ ժխտելու նպատակով:
Այսպիսով, ներկայացված վճռաբեկ բողոքներն անհիմն են եւ ենթակա են մերժման:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետեւյալ փաստերը.
1. Վալերիկ Հայրապետյանը «Կարմրախայթ» կոոպերատիվից նվեր է ստացել Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում գտնվող «Կարմրախայթ» կոոպերատիվին պատկանող շինությունը՝ բաղկացած 163,98քմ բնակելի եւ 141,54քմ օժանդակ մակերեսից (հատոր 1-ին, գ.թ. 10).
2. Վալերիկ Հայրապետյանի սեփականության իրավունքը Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի Հյուսիսային հատվածի թիվ 1 արտադրական շենքի նկատմամբ գրանցվել է պետական գրանցման միասնական 09-049-4-3 մատյանի 126 համարի տակ: Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին 04.10.2005 թվականի թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով (հատոր 1-ին, գ.թ. 14-17).
3. ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կողմից 16.06.2017 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 16062017-09-0022 վկայականի համաձայն՝ հայցվոր Վալերիկ Հայրապետյանի անվամբ Սյունիքի մարզի Գորայք համայնքի Ծղուկ գյուղի Հյուսիսային հատված 1 արտադրական շենքի եւ 0,7722 հեկտար հողամասի նկատմամբ գրանցվել է սեփականության իրավունք (հատոր 1-ին, գ.թ. 11).
4. «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ-ի անունից, եւ «Սիսիանի Ճանշին» ՍՊ ընկերության միջեւ 31.08.2010 թվականին կնքվել է պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման թիվ ՄԲԱՇՁԲ-10/18 պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն՝ կատարողի կողմից պատվիրատուի հանձնարարությամբ պետք է իրականացվեր Մ2, Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի վթարային տեղամաս 182-րդ կմ-ում հիմնանորոգման աշխատանքներ:
5. Ի պատասխան հայցվորի դիմումի՝ «Վ.Կ.ԳԵՈ» ՍՊ ընկերության կողմից չափագրման արդյունքում, 26.06.2017 թվականին տրվել է գրություն, որի համաձայն՝ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող /վկայական 16062017-09-0022/ 09-049-0109-0026 ծածկագրով 7722քմ հողամասից 847քմ հողամասը համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ (հատոր 1-ին, գ.թ. 88).
6. ի պատասխան հայցվորի՝ 10.07.2017 թվականի գրության՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն աշխատակազմի ղեկավարը 07.08.2017 թվականի թիվ 08/14-1/14727 գրությամբ հայտնել է, որ 2010 թվականին Մ2, Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 182-րդ կմ-ում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում ճանապարհի ծրագծի փոփոխություն չի կատարվել (հատոր 1-ին, գ.թ. 18).
7. անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ 08.06.2018 թվականի թիվ ՄՍ/3402-18 գրությամբ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ըստ Սյունիքի մարզի Գորայք համայնքի Ծղուկ գյուղի Հյուսիսային հատված թիվ 1 հասցեի կադաստրային /արխիվային/ գործի նյութերի՝ ժողովրդական դեպուտատների Սիսիանի շրջխորհրդի գործկոմի՝ 08.01.1990 թվականի թիվ 1/8-1 որոշման համաձայն՝ «Կարմրախայտ-1» կոոպերատիվին հատկացվել է 1,5հա մակերեսով հողամաս, սակայն վերջինիս անվամբ 04.01.1998 թվականին գույքագրում է կատարվել 0,5հա մակերեսով հողամասի նկատմամբ: Հարկ է նշել, որ գույքագրման, հետագայում նաեւ սեփականության իրավունքի գրանցման վկայականներում պատկերված հողամասի գծային չափերով մակերեսը կազմում է 0,7722հա, սակայն վկայականներում թյուրիմացաբար նշվել է 0,5հա: Այնուհետեւ, 09.01.1998 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա քաղաքացի Վալերիկ Հայրապետյանի անվամբ 10.01.1998 թվականին կատարվել է գույքագրում, որից հետո նաեւ՝ 05.03.2004 թվականին սեփականության իրավունքի պետական գրանցում: (…): Որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված Գորայք համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծի եւ վերջինիս կողմից 13.06.2017 թվականին տրված գրության հիման վրա 16.06.2017 թվականին կատարվել է նոր պետական գրանցում /վերագրանցում/ եւ հողամասի մակերեսն ուղղվել է 0,7722հա, որն էլ առանց համադրման տեղադրվել է կադաստրային քարտեզում:
Հայտնվել է նաեւ, որ, հետագայում որակավորման վկայական ունեցող մեկ այլ անձի կողմից կազմվել է իրադրության հատակագիծ եւ եզրակացություն, որի համաձայն՝ նշված հողամասը 0,0847հա մակերեսով համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ (հատոր 1-ին, գ.թ. 52-53).
8. ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ՀՀ Սյունիքի մարզպետ Կ. Համբարձումյանին 13.07.2018 թվականին ուղղված թիվ 01/16.1/11755-18 գրությամբ հայտնվել է, որ Մ2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 182-րդ կմ հատվածը համադրվում է Վալերիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող 7722 քմ-ից 847քմ. մակերեսով հողատարածքին:
Խնդրվել է մարզպետի միջնորդությունը Գորայք համայնքի ղեկավարին՝ վերանայել ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի Ծղուկ գյուղի Հյուսիսային հատված թիվ 1 հասցեում գտնվող հողամասի հատակագիծը, որը կբացառի համադրությունը ՀՀ սեփականություն հանդիսացող Մ2, Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 182-րդ կմ-ի ճանապարհահատվածի հետ (հատոր 1-ին, գ.թ. 50-51).
9. ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի կողմից 15.08.2018 թվականին տրված թիվ 185 պատասխան-գրությամբ հայտնվել է հետեւյալը.
«1. Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման Մ2 ավտոմայրուղու 182-րդ կմ հատվածը գտնվում է Գորայք համայնքի Ծղուկ բնակավայրի հարակից հատվածում:
2. Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման Մ2 ավտոմայրուղու 182-րդ կմ հատվածում 2010 թվականին կատարված շինարարական աշխատանքների համար շինարարության թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմում ներկայացվել է, թե ոչ՝ հստակ պատասխանել չեն կարող, քանի որ երեք անգամ՝ 08.09.2017 թվականի թիվ 35, 22.12.2017 թվականի թիվ 58 եւ 31.08.2018 թվականի թիվ 169 գրություններով դիմել են շինարարության պատվիրատու ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը եւ որեւէ պատասխան չեն ստացել: Գորայք խոշորացված համայնքի կազմում ընդգրկված նախկին Ծղուկ համայնքի արխիվային փաստաթղթերում կատարված ուսումնասիրությամբ՝ խնդրո առարկա շինարարության վերաբերյալ փաստաթղթեր առկա չեն: Ծղուկ համայնքի նախկին ղեկավար Մեսրոպ Ամիրջանյանի՝ 04.09.2017թ. գրավոր բացատրագրով վերջինս հավաստել է, որ Մ2 ավտոմայրուղու 182-րդ կմ հատվածում 2010 թվականին կատարված շինարարական աշխատանքների համար շինարարության թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմում Ծղուկի համայնքապետարան շինարարության պատվիրատուի կողմից չի ներկայացվել եւ կատարված շինաշխատանքները ապօրինի է՝ կատարված է առանց շինթույլտվության:
3. Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման Մ2 ավտոմայրուղու 182-րդ կմ հատվածում 2010 թվականին կատարված շինարարական աշխատանքների հետեւանքով փաստացի տեղի է ունեցել ճանապարհի ծրագծի փոփոխություն, ինչը՝ իրենց անհայտ պատճառով չի արտացոլվել կադաստրային քարտեզում (հիմք՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեից Վալերիկ Հայրապետյանին տրված 22.06.2017 թվականի թիվ ԱՍ-21/06/2017-24-0007 քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկանքը):Ծրագծի փոփոխությունը փաստվում է նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվերով շինարարությունը իրականացրած Սիսիանի «ՃԱՆՇԻՆ» ՍՊ ընկերության տնօրեն Հրաչիկ Գաբրիելյանի՝ 05.09.2017 թվականին տված գրավոր բացատրագրով:
4. 04.09.2017 թվականին Սյունիքի մարզի Գորայքի համայնքապետարանի աշխատակազմում Սիսիան քաղաքի բնակիչ Վալերիկ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դիմումատու Վ.Հայրապետյանը Գորայք համայնքի Ծղուկ բնակավայրի Հյուսիսային հատված թիվ 1 հասցեում գտնվող 09-049-0109-0026 կադաստրային ծածկագրով 7722քմ. հողամասի եւ այդ հողամասի վրա կառուցված 09-049-0109-0026-001 կադաստրային ծածկագրով հասարակական նշանակության օբյեկտի սեփականատերն է եւ այդ հողամասի 847քմ. մակերեսը համադրվում է Մ2 միջպետական նշանակության ավտոմայրուղու հետ՝ համաձայն «Վ.Կ.ԳԵՈ» ՍՊ ընկերության կողմից չափագրման արդյունքում Վ.Հայրապետյանին տրամադրած իրադրության հատակագծի: Չափագրող Վ.Ենգիբարյանի կողմից արձանագրած համադրությունը հնարավոր է դարձել 2010 թվականին Մ2 միջպետական նշանակության ավտոմայրուղու 182-րդ կմ-ում կատարված հիմնանորոգման աշխատանքների հետեւանքով: Նշված աշխատանքների արդյունքում ավտոճանապարհի՝ «Դալի» գետի վրայով անցնող հատվածը մասնակի փլուզումից հետո չի վերականգնվել նույն տեղում, այլ վերակառուցվել է բոլորովին նոր տեղամասով՝ փլուզված հատվածից Երեւան-Մեղրի ուղղությամբ դեպի ձախ մի քանի տասնյակ մետր փլուզված հատվածից վերեւ, համապատասխանաբար՝ Վ.Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում: Ճանապարհի ծրագծի ակնհայտ փոփոխությունն առանց որեւիցե չափագրման նկատելի է նաեւ անզեն աչքով՝ նախկին ճանապարհի փլուզումից հետո մնացած հետքերից, ինչպես նաեւ համայնքի բնակիչների եւ վարորդների հետ անցկացրած հարցախույզից:
Միաժամանակ, վարչական վարույթի նյութերով նախապես հայտնի փաստերի ստուգման եւ հաստատման նպատակով ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկությամբ ստեղծվել է համատեղ հանձնաժողով՝ կատարված շինարարության օրինականությունը ստուգելու նպատակով, սակայն որեւիցե պատասխան հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունքների վերաբերյալ Գորայքի համայնքապետարանին չի տրամադրվել» (հատոր 1-ին, գ.թ. 73).
10. ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ 03.09.2018 թվականի թիվ 08/16.1/14288-18 պատասխան-գրությամբ Մ2 Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման 182-րդ կմ-ի վթարային հատվածի վերականգնման աշխատանքների վերաբերյալ հայտնվել է հետեւյալը «.1-3 ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը 2010 թվականին «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության համաձայն՝ «Ճաննախագիծ» ՍՊ ընկերությանը պատվիրել է Մ2 Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման 182-րդ կմ-ի վթարային հատվածի վերականգնման աշխատանքային նախագիծ: Աշխատանքային նախագծի համաձայն՝ աշխատանքների իրականացման նպատակով «Սիսիանի Ճանշին» ՍՊ ընկերության հետ 31.08.2010թ. կնքվել է թիվ ՄԲԱՇՁԲ-10/18 պետական գնման պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ աշխատանքների կատարումն ավարտվել է 20.11.2010 թվականին» (հատոր 1-ին, գ.թ. 69-70).
11. ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 07.08.2017 թվականի թիվ 08/14.1/14727 գրությամբ Վալերիկ Հայրապետյանին պատասխանվել է, որ Մ2 Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 182-րդ կմ-ում կատարվել է հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում ծրագծի փոփոխություն չի կատարվել (հատոր 1-ին, գ.թ. 18).
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները եւ եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, եւ որի առկայությունը հիմնավորվում է ստորեւ ներկայացված պատճառաբանություններով.
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ փորձաքննություն նշանակելու դատարանի հայեցողությանն այն պարագայում, երբ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար առկա են հակասական ապացույցներ:
Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները եւ առարկությունները հիմնավորող, ինչպես նաեւ վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Այդ տեղեկությունները հաստատվում են՝ (…) փորձագետների եզրակացություններով:
Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետեւությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը եւ փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը եւ ներքին համոզմունքը (տե՛ս թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին՝ որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից եւ անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին՝ արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը եւ թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաեւ տվյալ ապացույցի արժանահավատությունը, եւ ապացույցների միջեւ հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս թիվ 3-81(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):
Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը: Արժանահավատ է այն ապացույցը, որը գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկություն է բովանդակում: Ապացույցի արժանահավատության ստուգման եւ գնահատման չափորոշիչները տարբեր են՝ պայմանավորված հետազոտված ապացույցի տեսակով (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաեւ, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պարտադիր կերպով պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միեւնույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը: Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից:
Միեւնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաեւ գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված եւ հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված եւ հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջեւ եղած հակասությունները եւ արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված եւ հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով:
Այսպիսով, ապացույցների հավաստիության եւ փոխադարձ կապի տեսանկյունից դրանց գնահատման նպատակն այն է, որ վերացվեն ձեռք բերված եւ հետազոտվող ապացույցների միջեւ առկա հակասությունները, փարատվեն ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները: Պարզելով ապացույցների արժանահավատությունը՝ դատարանը որոշում է դրանց բավարար լինելը, բացահայտում է ձեռք բերված եւ հետազոտված ապացույցների հիման վրա որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն անելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ստուգել նաեւ գործով հավաքված ապացույցների լրիվությունը (տե'ս ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, արձանագրել է նաեւ, որ ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջեւ հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետեւությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների եւ դատողությունների վրա (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Գործն ըստ էության լուծող դատական ակտով Դատարանը պարտավոր է պատճառաբանել յուրաքանչյուր հայցապահանջի բավարարման կամ մերժման վերաբերյալ իր եզրահանգումը, ինչը պետք է հիմնված լինի միայն արժանահավատ ապացույցների վրա: Դատարանը չի կարող բավարարել հայցապահանջը, եթե այն հիմնավորող որեւէ իրավական կամ փաստական հանգամանք առկա չէ (տե՛ս թիվ ԵԿԴ/0807/02/10 քաղաքացիական գործով 28.11.2014 թվականի որոշումը):
Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով՝ դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով՝ ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս, Ռազմիկ Սարգսյանը եւ Լիդա Սեւոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված դատավարական նորմի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակել փորձաքննություն՝ իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը եւ բովանդակությունը, իսկ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում դատարանն իրավունք ունի նաեւ նշանակել լրացուցիչ փորձաքննություն: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները եւ առարկությունները հիմնավորող, ինչպես նաեւ վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն՝ փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ եւ չի կարող կրել ձեւական բնույթ (տե՛ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի եւ մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ իրավական նորմերն ու մեկնաբանությունները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի ճիշտ լուծումը հիմնականում կախված է գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը որոշելուց եւ դրանց հաստատման համար ներկայացված եւ/կամ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի վերլուծությունից եւ գնահատումից:
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը պետք է հաստատվի բավարար ապացույցներով, եւ որ ամենակարեւորն է՝ այդ ապացույցները պետք է օժտված լինեն արժանահավատության բարձր մակարդակով: Էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատող ապացույցը պետք է լինի միանշանակ, եւ որեւէ պարագայում չհարուցի որեւէ կասկած:
Ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձեւավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր:
Բոլոր այն դեպքերում, երբ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար առկա ապացույցների համակցությունը կասկած է հարուցում՝ իրար հակասող ապացույցների առկայության հանգամանքով պայմանավորված, դատարանը պետք է գնահատի այդ ապացույցների արժանահավատությունը՝ մերժելով իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա: Միաժամանակ բոլոր այն դեպքերում, երբ ապացույցների հակասությունն այնպիսին է, որ դատարանը չի կարող պատճառաբանված կերպով հիմնավորել ոչ արժանահավատ ապացույցի մերժումը եւ արժանահավատ ապացույցի հիման վրա դատական ակտի կայացման իրավաչափ լինելու հիմնավորվածությունը, դատարանը պետք է կիրառի օրենսդրությամբ թույլատրված ցանկացած միջոց՝ այնպիսի ապացույց ձեռք բերելու, որը միտված կլինի վիճելի եւ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայության կամ բացակայության հաստատմանը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Վալերիկ Հայրապետյանը դիմել է դատարան եւ պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին իրեն սեփականության իրավունքով պատկանող 7722քմ հողամասը բերել նախկին վիճակին, այն է՝ 7722քմ հողամասի համադրվող /847քմ/ մասից հանել ճանապարհը:
Դատարանը 26.03.2019 թվականի վճռով հայցը բավարարել է հետեւյալ պատճառաբանությամբ. «գործի փաստերը համադրելով՝ դատարանը գտնում է, որ պատասխանողները Մ2, Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի համապատասխան հատվածը անցկացրել են հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասով, որի հիման վրա հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց իրավական հիմքերի կառուցվել է նոր ճանապարհ: Մասնավորապես՝ գործի փաստերով դատարանը հաստատված համարեց, որ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 7722քմ հողամասից 847քմ հողամասը համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ»:
Վերաքննիչ դատարանը 10.10.2019 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության եւ երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության ու պատասխանող Նախարարության վերաքննիչ բողոքները մերժել է, եւ Դատարանի 26.03.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ արձանագրելով, որ Դատարանը գործով իրականացրել է լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն եւ արդյունքում հայցը բավարարելու վերաբերյալ կայացրել է օրինական, հիմնավորված եւ պատճառաբանված դատական ակտ:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետեւյալը.
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը, որի ապացուցմանը պետք է ուղղված լինեին ստորադաս դատարանների ջանքերը, հետեւյալն է. արդյո՞ք Վալերիկ Հայրապետյանին պատկանող 7722քմ հողամասի 847քմ հատվածը համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ:
Սույն գործով Վալերիկ Հայրապետյանը դիմել է դատարան եւ պնդել է, որ Մ-2, Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի վթարային տեղամաս 182-րդ կմ-ում կատարված աշխատանքների արդյունքում 2010 թվականին իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի միջոցով անցկացվել է նոր ճանապարհ (իր հողամասի 847քմ հատվածը համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ) եւ պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին իրեն սեփականության իրավունքով պատկանող 7722քմ հողամասը բերել նախկին վիճակին, այն է՝ 7722քմ հողամասի համադրվող /847քմ/ մասից հանել ճանապարհը:
Գործով պատասխանողները պնդել են, որ Մ2 Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 182-րդ կմ-ում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում ծրագծի փոփոխություն չի կատարվել եւ առկա չէ որեւէ համադրություն Վալերիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի եւ Մ2 ավտոմոբիլային ճանապարհի միջեւ:
Սույն գործով կողմերը, իրենց պնդումները հիմնավորելու նպատակով, դատարան են ներկայացրել մի շարք ապացույցներ, որոնցից են՝
- Նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ 03.09.2018 թվականի թիվ 08/16.1/14288-18 պատասխան-գրությունը, համաձայն որի՝ Մ2 Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման 182-րդ կմ-ի վթարային հատվածի վերականգնման աշխատանքների վերաբերյալ հայտնվել է հետեւյալը «1-3 ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը 2010 թվականին «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության համաձայն՝ «Ճաննախագիծ» ՍՊ ընկերությանը պատվիրել է Մ2 Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման 182-րդ կմ-ի վթարային հատվածի վերականգնման աշխատանքային նախագիծ: Աշխատանքային նախագծի համաձայն՝ աշխատանքների իրականացման նպատակով «Սիսիանի Ճանշին» ՍՊ ընկերության հետ 31.08.2010թ. կնքվել է թիվ ՄԲԱՇՁԲ-10/18 պետական գնման պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ աշխատանքների կատարումն ավարտվել է 20.11.2010 թվականին»:
- Որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված Գորայք համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծի եւ վերջինիս կողմից 13.06.2017 թվականին տրված գրությունը, որի հիման վրա 16.06.2017 թվականին կատարվել է նոր պետական գրանցում /վերագրանցում/ եւ հողամասի մակերեսն ուղղվել է 0,7722հա, որն էլ առանց համադրման տեղադրվել է կադաստրային քարտեզում:
- Հետագայում որակավորման վկայական ունեցող մեկ այլ անձի կողմից կազմված իրադրության հատակագիծը եւ եզրակացությունը, որի համաձայն՝ նշված հողամասը 0,0847հա մակերեսով համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ:
- «Վ.Կ.ԳԵՈ» ՍՊ ընկերության կողմից չափագրման արդյունքում Վ. Հայրապետյանին տրամադրած իրադրության հատակագիծը, համաձայն որի՝ չափագրող Վ. Ենգիբարյանի կողմից արձանագրած համադրությունը հնարավոր է դարձել 2010 թվականին Մ2 միջպետական նշանակության ավտոմայրուղու 182-րդ կմ-ում կատարված հիմնանորոգման աշխատանքների հետեւանքով: Նշված աշխատանքների արդյունքում ավտոճանապարհի՝ «Դալի» գետի վրայով անցնող հատվածը մասնակի փլուզումից հետո չի վերականգնվել նույն տեղում, այլ վերակառուցվել է բոլորովին նոր տեղամասով՝ փլուզված հատվածից Երեւան-Մեղրի ուղղությամբ դեպի ձախ մի քանի տասնյակ մետր փլուզված հատվածից վերեւ, համապատասխանաբար՝ Վ. Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում: Ճանապարհի ծրագծի ակնհայտ փոփոխությունն առանց որեւիցե չափագրման նկատելի է նաեւ անզեն աչքով՝ նախկին ճանապարհի փլուզումից հետո մնացած հետքերից, ինչպես նաեւ համայնքի բնակիչների եւ վարորդների հետ անցկացրած հարցազրույցից:
- ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի՝ 15.08.2018 թվականի թիվ 185 գրությունը, համաձայն որի՝ ի պատասխան ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գ. Մուղնեցյանի՝ 09.08.2018 թվականի գրության հայտնվել է հետեւյալ տեղեկատվությունները. (...) Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման Մ2 ավտոմայրուղու 182-րդ կմ հատվածում 2010 թվականին կատարված շինարարական աշխատանքների հետեւանքով փաստացի տեղի է ունեցել ճանապարհի ծրագծի փոփոխություն, ինչը՝ իրենց անհայտ պատճառով չի արտացոլվել կադաստրային քարտեզում:
- ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 07.08.2017 թվականի թիվ 08/14.1/14727 գրությամբ Վալերիկ Հայրապետյանին պատասխանվել է, որ Մ2 Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 182-րդ կմ-ում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում ծրագծի փոփոխություն չի կատարվել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ Դատարանը, եւ թե՛ Վերաքննիչ դատարանը իրենց եզրահանգումը կատարելուց առաջ մեջբերել են նաեւ վերոնշյալ իրարամերժ ապացույցները, եւ առանց որեւէ վերլուծություն կատարելու՝ արձանագրել են, որ գործի փաստերը համադրելով գտնում են, որ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 7722քմ հողամասից 847քմ հողամասը համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում եւս մեկ անգամ արձանագրել, որ գործով ձեռք բերված ապացույցների արժանահավատությունը գնահատելիս դատարանները պետք է վեր հանեն իրար հակասող ապացույցները եւ, եթե գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը թույլ է տալիս, կայացնեն դատական ակտ, դրա հիմքում դնելով արժանահավատ ապացույցները՝ համապատասխան պատճառաբանություններով, իսկ դատարանի կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը մերժել՝ հիմնավորելով տվյալ մերժումը: Այսինքն՝ դատարանի պատճառաբանություններից պետք է պարզ դառնա, թե նման դատական ակտ կայացնելու հիմքում որ ապացույցներն են դրվել եւ ինչպիսի պատճառաբանություններով, եւ որ ապացույցներն են գնահատվել ոչ արժանահավատ՝ կրկին ինչպիսի պատճառաբանություններով:
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտերը չեն պարունակում պատճառաբանություններ վկայակոչված իրարամերժ ապացույցների՝ հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ, եւ թե ինչ հիմքով են ընտրվել հողամասի եւ ավտոմայրուղու համադրումը հիմնավորող ապացույցները, եւ ինչ հիմքով են մերժվել համադրման բացակայության վերաբերյալ ապացույցները՝ անհայտ է:
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն գործի փաստերը եւ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ անհրաժեշտ է գործն ուղարկել նոր քննության՝ գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու եւ դրանք պատշաճ կերպով հիմնավորող ապացույցների հիման վրա հիմնավորված եւ պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու եւ գործը նոր քննության ուղարկելու համար:
Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները հերքվում են սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները եւ եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից եւ գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջեւ բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին եւ թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաեւ դատարանի եւ գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու եւ բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջեւ բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2019 թվականի որոշումը եւ գործն ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:
| | Նախագահող | Մ.Դրմեյան |
| ----- | ----- | ----- |
| | Զեկուցող | Տ. Պետրոսյան |
| | | Ս. Անտոնյան |
| | | Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ |
| | | Գ. Հակոբյան |
| | | Ա. Մկրտչյան |
| | | Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական: | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175615 | 30.09.2022 | [
"Որոշում"
] | www.arlis.am |
Ֆիզիկական անձ ԲԱԳՐԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ /ՀՎՀՀ 57265173/ չկատարված դրոշմանիշային վճարի պարտավորությունները գանձելու մասին վարչական ակտ ընդունելու նպատակով 17.06.2021թ-ին հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցագիր:
Ֆիզիկական անձ ԲԱԳՐԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ /ՀՎՀՀ 57265173/ չկատարված դրոշմանիշային վճարի պարտավորությունները գանձելու մասին վարչական ակտ ընդունելու նպատակով 17.06.2021թ-ին հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցագիր: | https://www.azdarar.am/announcments/org/457/00886929/ | 17.06.2021 | [
"Հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցումներ",
"Պետական եկամուտների կոմիտե"
] | www.azdarar.am |
թիվ ԵԴ/28975/02/20 քաղաքացիական գործով Ռուբեն Արմենակի Բաղյանի վերաբերյալ տեղեկություններ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/28975/02/20 քաղաքացիական գործն ըստ դիմումի՝ Արմեն Բաղյանի՝ անձին մահացած ճանաչելու պահանջի մասին:
Ռուբեն Արմենակի Բաղյանի (ծնված՝ 14.04.1940թ.-ին, հասցե՝ ք. Երեւան, Նոր Արեշ 24 փող., տուն 42) վերաբերյալ տեղեկություններ ունեցող բոլոր քաղաքացիներին եւ կազմակերպություններին անհրաժեշտ է դիմել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ք.Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով:
Դատաքննությունը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 25-ին, ժամը՝ 15:00-ին, Երեվան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրում /հասցեª ք. Երեվան, Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ թիվ 7/: | https://www.azdarar.am/announcments/org/408/00801818/ | 15.01.2021 | [
"Ընդհանուր իրավասության դատարաններ",
"Դատական ծանուցումներ"
] | www.azdarar.am |
Արմեն Պողոսյան (երաժիշտ)
Արմեն Կառլենի Պողոսյան , հայ կոնտրաբասահար, դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ վաստակավոր արտիստ (2006): Կիթառահար, մանկավարժ Նունե Պողոսյանի ամուսինը:
Կենսագրություն
Արմեն Պողոսյանը ծնվել է 1965 թվականի ապրիլի 19-ին Երեւանում: 1980 թվականին ավարտել է Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի թավջութակի (դասատուներ՝ Ա. Չաուշյան, Ռ. Նանյան), 1984 թվականին՝ Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոնտրաբասի (դասատուներ՝ Լ. Նալյան, Վ. Թերզյան) բաժինները: 1990 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի զինվորական դիրիժորության ֆակուլտետը (Ք. Խախանյանի, Վ. Մոսկվիչովի դասարաններ):
1984-1985 թվականներին եղել է Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի նվագախմբի կոնտրաբասահար, 1990-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ԶՈւ զորամասի նվագախմբի դիրիժոր, I դեսանտագրոհային գնդի նվագախմբի (1992) հիմնադիր եւ դիրիժոր, 2009 թվականից՝ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի գլխավոր զինվական դիրիժոր:
2004 թվականին հիմնադրել եւ դասավանդում է Երեւանի պետական կոնսերվատորիայի զինվորական դիրիժորության բաժնում: 2010 թվականին հիմնադրել է ՀՀ Զինված ուժերի երգի-պարի անսամբլը, 1992 թվականից ղեկավարել բազմաթիվ պետական, գերատեսչական, զանգվածային եւ այլ միջոցառումներ:
Գրել է «Ադաջո հին ոճով»՝ սիմֆոնիկ եւ փողային նվագախմբի, «Տանգո «Մարիաննա»՝ կամերային նվագախմբի եւ կիթառի, կոնցերտ՝ սիմֆոնիկ նվագախմբի եւ կիթառի, «Լուսնային վալս»՝ սիմֆոնիկ նվագախմբի, «Վալս»՝ սաքսոֆոնի եւ փողային նվագախմբի, «Փարիզյան տրամադրություն»՝ էստրադսիմֆոնիկ նվագախմբի համար, քայլերգեր («Դիմավորման քայլերգ», «Մայրաքաղաքային քայլերգ»), փողային նվագախմբային գործեր («Տուրք», «Ձոն հայրենիքին», «Հայկական պար» եւ այլն), երգեր («Պատիվ ունեմ», «Ընկերների երգը», «Ելիր ի զեն», «Իմ հայկական բանակ», «Ի զեն, ի զեն», «Երկու փոքրիկ», «Մարդկության հավատք» եւ այլն), ջութակի եւ կիթառի պիեսներ եւ այլ երկեր: Կիթառահարների եռյակի համար մշակել է Կոմիտասի «Խնկի ծառ», «Նուբար-Նուբար», «Քելե-քելե», «Կաքավիկ», Ռոմանոս Մելիքյանի «Վարդ», հայկական ժողովրդական «Քոչարի» եւ այլ գործեր:
Պարգեւներ
- 2011 — ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ,
- 2015 — ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ,
- 2013 — Հայաստանի մշակույթի նախարարության մեդալ,
- 2015 — Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալ: | https://hy.wikipedia.org/wiki/Արմեն_Կառլենի_Պողոսյան | [] | hy.wikipedia.org |
|
Grand Theft Auto Advance
«Grand Theft Auto Advance» , 2004 թվականին թողարկված մարտա-արկածային համակարգչային խաղ, որը մշակվել է Digital Eclipse-ի կողմից եւ հրապարակվել Rockstar Games-ի կողմից: Grand Theft Auto շարքի ութերորդ մասը, այն թողարկվել է Game Boy Advance-ի համար 2004 թվականի հոկտեմբերի 26-ին (նույն օրը Grand Theft Auto: San Andreas-ը թողարկվել է PlayStation 2-ի համար): Խաղը տեղի է ունենում Լիբերթի Սիթիում (Նյու Յորքի գեղարվեստական ծաղրերգություն), նույն պարամետրը, որն օգտագործվում է Grand Theft Auto III-ի համար, որը ծառայում է որպես նախադրյալ: Պատմությունը, որը տեղի է ունենում Grand Theft Auto III-ից մեկ տարի առաջ, հետեւում է փոքր ժամանակ հանցագործ Մայքի՝ իր գործընկերոջ ենթադրյալ մահից հետո վրեժխնդիր լինելուն, ինչը նրան ստիպում է խճճվել կազմակերպված հանցավորության, խմբակային պատերազմի եւ կոռուպցիայի աշխարհում:
Խաղը խաղում է վերեւից ներքեւ տեսանկյունից, որը նման է Grand Theft Auto-ում եւ Grand Theft Auto 2-ում օգտագործվող ոճին; չնայած դրան, այն սերիալի «3D տիեզերք» կանոնի մի մասն է՝ կիսելով շարունակականությունը ֆրանշիզայի եռաչափ խաղերի հետ: Այն նաեւ պարունակում է 3D Grand Theft Auto խաղերի խաղային տարրերի մեծ մասը, ներառյալ տրանսպորտային միջոցների վրա հիմնված կողային առաքելությունները, զենքերի մեծ մասը, անվտանգ տների օգտագործումը եւ գլխի ցուցադրման ոճը: Խաղը հակասական ակնարկներ ստացավ քննադատների կողմից, եւ դրան հաջորդեց Grand Theft Auto: Liberty City Stories-ը՝ Grand Theft Auto III-ի մեկ այլ պրիքվելը, 2005 թվականին:
Սյուժե
Խաղը տեղի է ունենում 2000 թվականին գեղարվեստական Լիբերթի Սիթի (անգլ.՝ Liberty City անգլերեն թարգմանաբար՝ Ազատություն քաղաք) քաղաքում, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայի արեւելյան ափին, եւ դրա նախատիպը իրական Նյու Յորքն էր:
Մայքը փոքր ժամանակով հանցագործ է, որն աշխատում է ավելի կապված Վիննիի համար: Նրանք որոշում են միասին հեռանալ Լիբերթի Սիթիից եւ իրենց բախտը փորձել այլուր, բայց Վիննին համոզում է Մայքին կատարել որոշ առաջադրանքներ իրենց երբեմնի գործատուների՝ մաֆիայի համար, նախքան հեռանալը: Այս առաքելություններից մեկի ժամանակ Վիննին, ըստ երեւույթին, սպանվում է ականապատ մեքենայի մեջ՝ իր հետ տանելով իր եւ Մայքի փողերը: Դրա համար Մայքը երդվում է վրեժ լուծել: Այնուհետեւ Մայքն աշխատում է 8-Գնդակի մոտ՝ Վիննիի գործընկերներից, ով առաջարկում է օգնել Մայքի որոնումներին: Մայքը նրա համար տարբեր աշխատանքներ է կատարում, նախքան 8-Գնդակը կառաջարկի, որ նա աշխատի Ջոնի անունով բարմենի մոտ, որը նույնպես կապված է հանցավոր անդրաշխարհի հետ: Մայքը որոշ աշխատանք է կատարում Ջոնիի համար, այդ թվում՝ խնամում է իր հարբած ընկերուհուն, մինչդեռ Ջոննին օգնում է Վիննիի մահը պարզել: Մայքը փոքր-ինչ նյարդայնացած է Ջոնիի պարանոյայից, բայց հետագայում դա ապացուցում է, որ ճիշտ է, երբ Մայքը գտնում է, որ Ջոննին սպանվել է, երբ Մայքը վարձու շնաձկների աշխատանքին էր: Մայքը նկատում է, որ բարից դուրս եկած հարձակվողները Uptown Yardies-ի անդամներ են: Մայքը հետապնդում է Յարդիներին մինչեւ Սթոնթոն կղզի:
Ի վերջո, Մայքը բախվում է Յարդիի առաջնորդ Քորթնի թագավորին: Քորթնին հերքում է, որ ինքը պատասխանատու է, ասելով, որ ինքը փնտրում է նաեւ մարդասպանին, քանի որ Ջոննին Յարդիներին պարտք է գումար: Մինչ Մայքը որոշ գործեր է անում Յարդիների համար, ակնհայտ է դառնում, որ նրանք օգտագործում են նրան, դա հաստատվում է, երբ Քորթնին ուղարկում է Մայքին, որ գնա կոլումբիական կարտելի առաջնորդի եւ Յարդների մրցակից Սիսկոյի հետեւից: Մայքը, հավատալով, որ Սիսկոն է մեղավորը, ռեստորանում բախվում է ավազակախմբի ղեկավարի հետ: Սիսկոն վերջապես զգուշացնում է Մայքին Քորթնիի դավաճանության մասին: Այնուհետեւ Մայքն աշխատում է Cisco-ի եւ Cartel-ի համար, ինչպես նաեւ օգնում է Յակուզային, երբ Ասուկա Կասենը ուղարկում է Մայքին փրկելու իր զարմուհուն՝ Յուկային (որին, ճակատագրի հեգնանքով, առեւանգել է Մայքը Ցիսկոի մոտ աշխատելիս): Մայքը գտնում է, որ աշխատում է ավազակախմբերի երկու առաջնորդների համար, որոնք կռվում են միմյանց հետ, բայց դա անում է անկախ նրանից, որ եւ՛ Սիսկոն, եւ՛ Ասուկան համաձայնում են ուսումնասիրել Վինիի մահը: Այնուհետեւ Մայքն անսպասելիորեն գտնում է Սիսկոյին մահացած, Մայքը ենթադրում է, որ մեղավորը Վիննիի եւ Ջոնիի մարդասպանն է: Մայքը սկսում է հետապնդել հարձակվողների մեքենան, ոչ թե նրան ժամանակավորապես շրջապատել են մարդիկ, ովքեր վարձել են մարդասպանին պաշտպանելու համար: Մայքն ի վերջո վթարի է ենթարկում փախչող մեքենան, եւ պարզվում է, որ դրա հետեւում կանգնած հանցագործը Վիննին է, ով կեղծել է իր մահը եւ ամբողջ ժամանակ դավադրություն է կազմակերպել Մայքի դեմ: Վիննին եւ նրա թիկնապահները փոխհրաձգության մեջ են մտնում Մայքի հետ, նախքան Վինին վիրավորվելը: Վիննին աղաչում է նրա կյանքը, բայց Մայքը հրաժարվում է լսել: Մինչ Մայքը կսպանի նրան, Վիննին զգուշացնում է Մայքին, որ նրա մահվան դեպքում ցանկացած հանցագործ, որը բավականաչափ ագահ է, անպայման կգնա նրա հետեւից, բայց Մայքը ուշադրություն չի դարձնում դրան:
Ավելի ուշ Մայքը հանդիպում է 8-Գնդակին (ով չի կարողացել զգուշացնել Մայքին Վինիի մասին): Երկուսի վրա հանկարծակի հարձակվում են կոլումբիացիները, ովքեր մեղադրում են Մայքին Սիսկոյի մահվան մեջ: Երկարատեւ կռվից հետո ոստիկանությունը հանկարծակի հարձակվում է, եւ 8-Գնդակը ձերբակալվում է (հիմք է ստեղծում նրա փախուստի համար Grand Theft Auto III ինտրոյում), բայց Մայքին հաջողվում է փախչել: Մայքը փորձում է շփվել նույնիսկ Սիսկոյի իրավահաջորդի հետ, ով ասում է նրան, որ Քորթնին թագավորը մեղադրել է Մայքին իր փողի համար (ինչպես հանգուցյալ Վիննին զգուշացրել է): Մայքը ավելի ուշ անցնում է քաղաքով մեկ՝ կոտորելով Յարդիների մարդասպաններին: Մայքը հանդիպում է Ասուկային, ով առաջարկում է օգնել նրան սպանել Քորթնի թագավորին: Մայքը եւ Յակուզայի մի քանի անդամներ հանդիպում են Յարդիների թաքստոցում: Յակուզաները փախչում են՝ ստիպելով Մայքին միայնակ հանդիպել Քորթնի թագավորի եւ նրա մարդկանց հետ: Սկսվում է գագաթնակետային կռիվ, որի արդյունքում Մայքը գրեթե սպանում է Քորթնիին, ով հանձնվում է եւ աղաչում նրա կյանքը: Հանկարծ LCPD-ն արշավում է տարածքը, բայց Մայքին հաջողվում է խուսափել նրանց կլիմայական հետապնդումից հետո: Այնուհետեւ Մայքը նստում է Ցիսկոի ինքնաթիռը եւ ուրախությամբ փախչում Liberty City-ից, եւ նրա ճանապարհորդությունը ամբողջ քաղաքում ավարտված է: | https://hy.wikipedia.org/wiki/Grand_Theft_Auto_Advance | [] | hy.wikipedia.org |
|
Դոմուզդերե, գյուղ Արեւմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում:
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել: Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին: | https://hy.wikipedia.org/wiki/Դոմուզդերե | [] | hy.wikipedia.org |
|
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ17ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 1997 թվականի N 591քաղ. Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻN 42 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի «Երեւան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը սահմանելու մասին» N 42 որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխություններն ու լրացումները՝
| - ա) | որոշման N 1 հավելվածում՝ <br> հանել հետեւյալ օբյեկտները՝ <br> մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն <br> Մաշտոցի շրջանի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն <br> ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ. |
| ----- | ----- |
| լրացնել հետեւյալ օբյեկտները՝ | լրացնել հետեւյալ օբյեկտները՝ |
| | N 7 գրադարան <br> N 7 գրապահոց. |
| - բ) | որոշման N 2 հավելվածից հանել հետեւյալ օբյեկտները՝ ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ. |
| - գ) | որոշման N 3 հավելվածից հանել հետեւյալ օբյեկտները՝ <br> Արաբկիրի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն <br> ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ. |
| - դ) | որոշման N 4 հավելվածում՝ |
| հանել հետեւյալ օբյեկտները՝ | հանել հետեւյալ օբյեկտները՝ |
| | ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ. |
| լրացնել «Մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն» օբյեկտը. | լրացնել «Մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն» օբյեկտը. |
| - ե) | որոշման N 5 հավելվածում՝ |
| հանել հետեւյալ օբյեկտները՝ | հանել հետեւյալ օբյեկտները՝ |
| | N 17 երաժշտական դպրոց Էրեբունու ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ. |
| լրացնել «Մուշավանի եւ Ջրաշենի նախկին գյուղխորհուրդների վարչական շենքեր» օբյեկտները. | լրացնել «Մուշավանի եւ Ջրաշենի նախկին գյուղխորհուրդների վարչական շենքեր» օբյեկտները. |
| - զ) | որոշման N 6 հավելվածում՝ |
| հանել հետեւյալ օբյեկտները՝ | հանել հետեւյալ օբյեկտները՝ |
| | Կենտրոնի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ. |
| լրացնել հետեւյալ օբյեկտները՝ | լրացնել հետեւյալ օբյեկտները՝ |
| | N 17 երաժշտական դպրոց <br> N 22 գրադարան. |
| - է) | որոշման N 7 հավելվածից հանել հետեւյալ օբյեկտները՝ <br> NN 7 եւ 22 գրադարաններ <br> N 7 գրապահոց <br> Շահումյանի շրջանի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն՝ <br> ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ. |
| - ը) | որոշման N 8 հավելվածից հանել հետեւյալ օբյեկտները՝ <br> Խորհրդային շրջանի ջրմուղ-կոյուղու դուստր ձեռնարկություն <br> ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ. |
| - թ) | որոշման N 9 հավելվածից հանելհետեւյալ օբյեկտները՝ <br> ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ. |
| - ժ) | որոշման N10 հավելվածից հանել հետեւյալ օբյեկտները՝ <br> ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ. |
| - ժա) | որոշման N11 հավելվածից հանել հետեւյալ օբյեկտները՝ <br> Շենգավիթի շրջանի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն <br> ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ. |
| - ժբ) | որոշման N12 հավելվածից հանել հետեւյալ օբյեկտները՝ <br> ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ <br> ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ: |
2. Երեւանի քաղաքապետին՝ թաղային համայնքների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշմամբ սահմանված համայնքի սեփականություն հանդիսացող գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թաղային համայնքներին հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 17-ից:
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
| ----- | ----- | | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=6379 | 17.12.1997 | [
"Որոշում"
] | www.arlis.am |
«Գազպրոմ Արմենիա»-ն որոշել է սպառողների համար գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձելու է գազի սակագինը բնակչության համար անփոփոխ պահել հայ-վրացական սահմանին 15 դոլարով բարձրանալուց հետո, սակայն սա իրականացնելու է՝ նվազեցնելով ծախսերը: Այդ ճանապարհին «Գազպրոմ Արմենիա»-ն կրճատելու է աշխատակիցների թիվը: Բայց նրանք կրճատումներն անելու են ոչ թե կենտրոնական ապարատի, այլ տեսուչների հաշվին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումները: Մեր հարցին, թե արդյոք այդ ազատումները կապվա՞ծ են գազի սակագնի սահմանային թանկացման հետ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից փոխանցեցին. «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման եւ հաստիքների կրճատման հարցերը»:
Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը որոշել է սպառողների համար գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին: Մինչդեռ, ըստ մասնագետների, գազի սակագինը հնարավոր է անգամ նվազեցնել՝ ընկերության ծախսերի օպտիմալացման, կորուստների կրճատման եւ շահութաբերության նորմայի իջեցման հաշվին»: | https://www.shantnews.am/news/view/344024.html | 2019-04-16 | [
"ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ"
] | www.shantnews.am |
Կառուցվում է գնդակոծված ճանապարհի այլընտրանքայինը
Տավուշի մարզի Բերդ-Իջեւան մայրուղու Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածի փակման հետեւանքով Այգեհովիտ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվում է շրջանցիկ ավտոճանապարհ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է, որ Շինարարության ընթացքին, կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Տավուշի մարզ, որտեղ Վազաշեն-Պառավաքար հատվածում ընթանում են նոր ճանապարհի կառուցման աշխատանքները:
Ճանապարհի շինարարությունն իրականացնող Իջեւանի ճանշինի ղեկավարը նախարարին հավաստիացրեց, որ հողային աշխատանքները կավարտվեն մարտի կեսին, իսկ ապրիլի վերջին ճանապարհը կհանձնվի շահագործման:
Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ եղանակային բարենպաստ պայմանները եւս կնպաստեն շինարարական աշխատանքների արագ ընթացքին, եւ նորակառույց ճանապարհահատվածը նախանշված ժամկետներում կշահագործվի:
«Անցած տարի մեծ աղմուկ բարձրացավ այս ճանապարհի հետ կապված, բայց ես պետք է ասեմ, որ ժողովուրդը բավականին տեղին էր բողոքում, որովհետեւ կար ոչ անվտանգ ճանապարհ, եւ անցյալ տարվա ցավալի դեպքերը բոլորս լավ ենք հիշում››, - ասաց նախարարը:
Այլընտրանքային այս ճանապարհը կունենա 3,2 կմ երկարություն եւ 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության առաջարկով ավտոճանապարհի նախագծման աշխատանքները, որոնցում ներառված են նաեւ տեղանքի երկրաբանական հետազոտությունները, իրականացրել է ‹‹Ճաննախագիծ ինստիտուտ›› ՍՊ ընկերությունը:
Նախագծման աշխատանքներն ավարտվել են, այժմ ընթանում են շինարարական աշխատանքները: Արդեն պատրաստ է ճանապարհի 1,6 կմ հատվածի հողային պաստառը:
Կիրառված նախագծային լուծումներն ապահովվում են ճանապարհահատվածի անվտանգությունը:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության առաջարկով շինարարական աշխատանքներն իրականացնում է ‹‹ Իջեւան ՃՇՇ›› ՓԲ ընկերությունը: | https://a1plus.am/hy/article/92435 | 2014-01-16 | [
"Հասարակություն"
] | a1plus.am |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2014 թվականիN 443-Ա
ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Տիգրան Բարսեղյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
| Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Հ. Աբրահամյան |
| ----- | ----- |
| 2014 թ. մայիսի 17 Երեւան | | | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=90594 | 17.05.2014 | [
"Որոշում"
] | www.arlis.am |
Սվազիլենդում ուսանողները չեն կարողանա շարունակել ուսումը
Սվազիլենդի համալսարանը հայտարարել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով չի կարող նոր ուսանողներ ընդունել, քանի որ երկրի կառավարությունը գումարներ չունի ուսանողական նպաստներ վճարելու համար:
Անցած շաբաթ Սֆազիլենդը հարեւան Հարավաֆրիկյան Հանրապետությունից 350 միլիոն դոլար էր խնդրել:
Սվազիլենդը փոքր թագավորություն է Աֆրիկայի հարավում: | https://www.1in.am/29411.html | 2011-08-09 | [] | www.1in.am |
Դու Երեւանը բացի զիբիլանոց սարքելուց ուրիշ գործ արած կա՞ս, որ մի հատ էլ զբոսաշրջիկներին ներկայացնում ես Երեւանը
Նիկոլը հիմա էլ զբոսաշրջիկներին ներկայացնում է Երեւանը:
Ուզում եմ հասկանալ էս տղու տրամաբանությունը. դու Երեւանը բացի զիբիլանոց սարքելուց ուրիշ գործ արած կա՞ս, որ մի հատ էլ զբոսաշրջիկներին ներկայացնում ես Երեւանը:
Ա'յ մարդ, ես չեմ հասկանում՝ մարդ ինչքան աննամուս կարող է լինել:
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից | https://www.7or.am/am/news/view/166079/ | 2019-08-14 | [] | www.7or.am |
Ուիլյամ Սյուարդ Բերրոուզ , ամերիկացի գրող եւ ակնարկագիր (էսսեիստ): 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկյան առանցքային հեղինակներից մեկը: Համարվում է ամերիկյան բիթ-սերնդի կարեւորագույն ներկայացուցիչը: Ամերիկյան մշակույթի եւ գրականության ակադեմիայի անդամ (1981 թվականից): Ֆրանսիական մշակույթի եւ գրականության Շքանշանի առաջնորդ (1984):
Ուիլյամ Բերրոուզը ծնվել է ապահովված ընտանիքում, ավարտել է Հարվարդի համալսարանը, կրթությունը շարունակել է Եվրոպայում, ճանապարհորդել է ամբողջ աշխարհով: 1940-ական թվականներին ծանոթացել է բիթերի «նեղ շրջանակի» ապագա անդամների հետ: Այս ժամանակներին է վերաբերում նրա առաջին գրական փորձերը: Բերրոուզը իր անդրանիկ գիրքը հրատարակել է բավականին հասուն տարիքում՝ երեսունինը տարեկանում: Բերրոուզի գրական փառքի հիմքը «Մերկ նախաճաշ» փորձարարական վեպն է, որը լույս է տեսել 1959 թվականին: Հեղինակել է մոտ երկու տասնյակ վեպեր եւ ավելի քան տասը փոքր արձակի ժողովածուներ: Նրա ստեղծագործությունները էական ազդեցություն են ունեցել ժամանակակից փոփ-մշակույթի, մասնավորապես գրականության եւ երաժշտության վրա:
1997 թվականին՝ Բերրոուզի մահից հետո, հետաքրքրությունը նրա գրական ժառանգության հանդեպ չի թուլանում: Բերրոուզի գրքերը շարունակում են վերահրատարակվել, մասնավորապես՝ լույս են տեսել վեպերի հոբելյանական հրատարակումները՝ իրենց առաջին հրատարակման ամսաթվին համապատասխան, ինչպես նաեւ՝ տպագրվել են գրողի օրագրային գրառումները, նրա ծավալուն նամակագրությունները ընկերների հետ, հարցազրույցների ժողովածուները: Զգալի թվով գրականագիտական աշխատանքներ են հրատարակվել՝ նվիրված ինչպես նրա ստեղծագործություններին, այնպես էլ նրա արվեստին՝ լայն իմաստով: Գրողի ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել են. ամենամեծ ճանաչում ձեռք է բերել «Մերկ ընթրիք» ֆիլմը, որը նկարահանել է Դեյվիդ Կրոնենբերգը «Մերկ նախաճաշ» վեպի հիման վրա: Ռուսաստանում Բերրոուզի գրքերի թարգմանությունները սկսել են հայտնվել 1990-ական թվականների կեսերին: Այժմ նրա ստեղծագործությունների մեծագույն մասը հասանելի են ռուսերեն լեզվով, թեպետ մասնագետների մոտ որոշ թարգմանությունների հավաստիությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս:
Կենսագրություն
Վաղ տարիներ եւ պատանեկություն
Ուիլյամ Սյուարդ Բերրոուզը ծնվել է 1914 թվականի փետրվարի 5-ին, Սենտ-Լուիս քաղաքում (Միսսուրի նահանգում (ԱՄՆ): Հայտնի արդյունաբերողների ընտանիքում: Նրա պապը, Burroughs Corporation ընկերության հիմնադիրն է, նաեւ հաշվիչ մեքենայի գյուտարարը, չէր կարողանում մեծ փողեր աշխատել եւ փաստացի ոչինչ չէր թողել իր ընտանիքին որպես ժառանգություն: Մահանալով 41 տարեկանում՝ նա այդպես էլ չդարձավ իր հիմնադրած ընկերության բաժնետոմսերի գոնե ինչ-որ մասի սեփականատերը: Այն չնչին գույքը, ինչին նա տիրապետում էր, ստիպված եղան վաճառելու: Կտակակատարը հաշվեց, որ հանգուցյալի մտահղացած հաշվիչ մեքենան բացարձակ կիրառելի չէ, եւ չի կարող ապագայի համար հասույթ ապահովել: Գրողի հայրը՝ Մորտիմեր Պերրի Բերրոուզը ապակի արտադրող ֆաբրիկայի սեփականատեր էր:
Բերրոուզը մեծացել է Սենտ-Լուիսի էլեգանտ թաղամասում, սովորել է Միսսուրիի եւ Նյու-Մեքսիկոյի մասնավոր միջնակարգ դպրոցներում: 1920 թվականից մինչեւ 1929 թվականը փոխել է չորս դպրոց՝ ի վերջո դառնալով «The Taylor School»-ի շրջանավարտ: Վաղ մանկությունից ի վեր Ուիլյամը հետաքրքրվում էր գրականությամբ: «Ես ուզում էի գրող դառնալ, որովհետեւ գրողները հարուստ ու ճանաչված են լինում»: Իր առաջին գրական երկը՝ «Գայլի ինքնակենսագրությունը» Բերրոուզը ստեղծեց դպրոցահասակ տարիքում: «<…> ես գրեցի այն՝ կարդալով «Գորշ արջի կենսագրությունը» (1900, հեղինակ՝ Էռնեստ Սեթոն- Թոմփսոն): Այստեղ էգ արջի կողմից լքված ծեր եւ հիվանդ արուն ճանապարհ է ընկնում դեպի հովիտ, որտեղ, ինչպես ինքն է կարծում, կուտակվում են թունավոր գոլորշիներ»: 1932 թվականից 1936 թվականը Բերրոուզը սովորել է Հարվարդի համալսարանի անգլիական գրականության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո ստացել է բակալավրի աստիճան՝ գրելով մի քանի ուսանողական աշխատություններ ազգագրական եւ հնագիտական թեմաներով: Ավարտելով համալսարանը՝ ապագա գրողը մեկնել է Եվրոպա՝ ճանապարհորդության: 1936—1937 թվականներին Բերրոուզը հաճախել է Վիեննայի համալսարանի բժշկական դպրոցը: Այդ ժամանակ նա ծանոթանում եւ շուտով ամուսնանում է հրեական ծագում ունեցող Իլզե Կլապերի հետ (անգլ.՝ Ilse Klapper)՝ նրան ԱՄՆ տեղափոխվելուն օգնելու նպատակով, այդ կերպ նա ուզում էր փրկեր նրան նացիստական Գերմանիայի իշխանությունների հետապնդումներից:
1930-ականների վերջերին վերադառնալով Վիեննայից ԱՄՆ, գաղափար անգամ չունենալով, թե ինչով է զբաղվելու՝ նորից ընդունվում է Հարվարդի համալսարան՝ ուսումնասիրելու մարդաբանություն: Կամպուսում՝ համալսարանական «քաղաքում», նա միեւնույն սենյակում ապրում էր իր վաղեմի ընկերոջ՝ Քելլս Էլվինսի (անգլ.՝ Kells Elvins) հետ, ում հետ համատեղ գրում է «Մթնշաղի մարող լույսը» պատմվածքը: Այս պատմվածքին վիճակված էր դառնալ ապագա գրողի գրչի փորձարկումը: Պատմվածքի ստեղծման համար նյութ հանդիսացավ 1935 թվականին տեղի ունեցած «Մորրո Կասլ» լայների աղետը: Տասներեք էջանոց ձեռագրի բնօրինակը չի պահպանվել, գոյություն ունի միայն այն տարբերակը, որը, որոշ ժամանակ անց, հիշողությամբ գրի է առել Բերրոուզը. այն այժմ պահպանվում է Արիզոնայի համալսարանի արխիվում: Պատմվածքի կրճատ տարբերակը ավելի ուշ նրա կողմից ներառնվել է «Նովա Էքսպրես» (անգլ.՝ Nova Express) (1964) վեպում, իսկ ավելի ընդարձակ տեսքով այն հրատարակվել է «Ինտերզոնա» փոքրարձակի ժողովածուի մեջ (1989): Մեկ տարի անց, 1939 թվականին, Չիկագոյում Բերրոուզը հաճախում է Ալֆրեդ Կորժիբսկու՝ ընդհանուր իմաստաբանության դասընթացներին, իսկ վերադառնալով Նյու-Յորք՝ ուսումնասիրում է ներկա դիսցիպլինի անալիզի հիմունքները: Միեւնույն ժամանակ գրողը լրջորեն տարվում է Ջեկ Անդերսոն անունով մի պատանիով, որի սիրեկանն է փորձում դառնալ, բայց ապարդյուն: Փորձելով երիտասարդի վրա տպավորություն թողնել՝ Բերրոուզը կտրում է իր ձախ ձեռքի ճկույթի վերջին ֆալանգը (այդ մասին գրել է «Մատը» պատմվածքում, կարելի է գտնել «Ինտերզոնա» ժողովածուի մեջ): Այս դեպքից հետո՝ Բերրոուզը կարճ ժամանակով բուժվում է Փեյն-Ուիթնի հոգեբուժական հոսպիտալում:
1940-ականների սկիզբը, ծանոթությունը Գինզբերգի եւ Կերուակի հետ
1942 թվականին Բերրոուզը կամավորագրվեց ԱՄՆ-ի բանակին, սակայն այստեղ երկար չմնաց: Նրան արագ հոգնեցրեց ռազմական խստավարժանքները, նա հասկացավ, որ սպայի դերը իրեն ավելի հարմար կլիներ, այդ պատճառով որոշեց թողնել իր համար այդքան անհարմար զբաղմունքը: Ապագա գրողը օգնության դիմեց իր մորը եւ վերջինս, օգտագործելով բժիշկների շրջանում իր ունեցած կապերը, հասավ նրան, որ իր որդին զինվորական ծառայության համար ճանաչվեց ոչ պիտանի: «Ինձ բանակ կանչեցին՝ պիտանի ճանաչելով անժամկետ ծառայության համար՝ առանց առաջխաղացման իրավունքի: Գիտակցելով, որ զինվորական ուսափոկը շուտով կդառնա խեղդօղակ՝ ես անհապաղ կողք քաշվեցի՝ ի հայտ բերելով մի հարազատ հոգեբուժարանի հնացած եզրակացությունը:
1943 թվականին Բերրոուզը ծանոթանում է Կոլումբիայի համալսարանի երիտասարդ ուսանող Ալեն Գինզբերգի հետ, ով երազում էր իրավաբան դառնալու եւ աշխատավոր դասակարգի շահերը պաշտպանելու մասին, իսկ 1944 թվականի փետրվարին, մի երեկույթի ժամանակ ծանոթանում է Ջեկ Կերուակի հետ: Նոր ընկերների մոտ հյուրընկալվելու ժամանակ էլ նա հանդիպում է իր ապագա կնոջ՝ Ջոան Վոլլմերի հետ: Ինչպես փաստում են գրողին մոտ կանգնած մարդիկ, Ջոանը միակ կինն է եղել, որի հետ Ուիլյամը հոգեպես ներդաշնակ էր, որովհետեւ նրանք գտնվել են ինտելեկտուալ միեւնույն մակարդակի վրա: Նոր ձեւավորվող ընկերախմբում բոլորը սկսում են թմրանյութեր եւ հոգեմետ դեղեր օգտագործել. Կերուակը բենզեդրինի սիրահար էր, որի հանդեպ հակումներ ուներ նաեւ Վոլլմերը: Բերրոուզը սկսեց մորֆին օգտագործել, Գինզբերգը նախընտրում էր պեյոտլը: Բերրոուզը խոստովանում է, որ թմրանյութ «օգտագործել է հիմնականում հետաքրքրությունից դրդված», իսկ հետո՝ «լողացել է հոսանքին համընթաց»:
1944 թվականի ամռան վերջին Բերրոուզի շրջապատում ողբերգություն տեղի ունեցավ. Օգոստոսի 14-ի առավոտյան Կոլումբիայի համալսարանի ուսանող Լյուսիեն Կարրը եւ նրա սիրեկան Դեյվիդ Կամերերը քաղաքային այգիներից մեկում մնում են միայնակ: Համատեղ ալկոհոլ օգտագործելուց հետո նրանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունենում, որի ժամանակ Կարրը Կամերերի կրծքավանդակին դանակի երկու հարված է հասցնում: Կամերերը կորցնում է գիտակցությունը, Կարրը կարծում է, որ նա մահացած է եւ մարմինը նետում է Հուդզոն գետը, իսկ մի քանի օր անց հանձնվում է իշխանությանը: Սպանության մասին լուրը ցնցում է ընկերախմբին՝ Բերրոուզին, որ Կամերերի հետ միեւնույն դպրոցում էր սովորել, Կերուակին, ով Կարրի մտերիմ ընկերն էր, Գինզբերգին, ով սովորել էր Կարրի հետ միեւնույն խմբում: Կարրին մեղադրեցին երկրորդ կարգի սպանության մեջ եւ դատապարտեցին ազատազրկման տասը տարի ժամկետով: 1944-45 թթ ձմռանը Կերուակը եւ Բերրոուզը այս իրադարձությունները նկարագրեցին «Եվ գետաձիերը խաշվեցին իրենց ջրավազաններում» վեպում, սակայն դատարանը հատուկ վճռով արգելեց գրքի հրապարակումը մինչեւ Կարրիի մահը: Բերրոուզը ավելի ուշ հիշում է, որ 1943 եւ 1949 թվականների միջեւ ընկած ժամանակամիջոցում ինքը անգամ չի փորձել ինչ-որ բան գրել:
Գրողի հետագա ստեղծագործությունների եւ բազմաթիվ գաղափարների վրա էական ազդեցություն է ունեցել հոգեվերլուծաբան Վելհելմ Ռայխը, մասնավորապես՝ նրա «օրգոնիկ էներգիայի» հետազոտությունները: Առաջին «օրգոնիկ խուցը» Բերրոուզը կառուցեց 1979 թվականին, երբ գտնվում էր գիտնականի աշխատության ազդեցության ներքո: Հետագայում նա մեկ անգամ չէ, որ նորից կառուցել է այն՝ նրա ներսում յուրաքանչյուր օր 15-20 րոպե տեւողությամբ մեդիտացիա անելով: Բերրոուզը Ռայխի բացահայտումը հրաշալի էր համարում՝ միաժամանակ վերապահում անելով, որ ինքը՝ գիտնականը գերագնահատել է իր կարեւորությունը, եւ ավելացնելով, որ, այնուամենայնիվ «բացահատման կարեւորության մասին կարելի է հստակ դատել՝ ելնելով այն փաստից, թե իշխանությունները որքանով են ջանք ներդնում այն թաքցնելու համար»:
1940-ականների վերջը, Մեքսիկա տեղափոխվելը եւ կնոջ սպանությունը
1940 թվականի վերջին հալյուցինոգենների ազդեցության արդյունքում Բերրոուզը բազմաթիվ դժվարություններ ունեցավ եւ ստպված եղավ հոգեվերլուծության կուրս անցնել: Կործանարար կախյալության, ինչպես նաեւ ալկոհոլի պատճառով Ուիլյամը եւ Ջոանը հաճախ փոխում են իրենց բնակության վայրը. նրանք տեղափոխվում են Տեխաս, Լուիզիանա եւ Մեքսիկա՝ թաքնվելով ԱՄՆ-ի իշխանությունների հետապնդումներից: 1947 թվականի հունիսի 21-ին ծնվում է ապագա գրողի որդին. որոշվել էր նրան անվանակոչել ի պատիվ հոր: 1949 թվականի ապրիլի 16-ին Բերրոուզը Ալեն Գինզբերգի հետ ունեցած նամակագրությամբ կիսվում է այն մասին, որ իրեն մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր պահելու մեջ եւ իրեն բանտարկություն է սպառնում: Մայիսի 27-ին նա առաջին անգամ հիշատակում է այն մասին, որ պատրաստվում է ընտանիքի հետ տեղափոխվել հարավ, իսկ հոկտեմբերի 13-ին իր թղթակիցներին նամակ է ուղարկում արդեն Մեխիկոյում գտնվող իր նոր տնից: Նոր վայրում Ուիլյամը փորձ է անում զբաղվել ֆերմերությամբ. տանը հարակից ընդարձակ տարածքում նա բամբակ եւ մարիխուանա է աճեցնում]: 1949 թվականի հոկտեմբերի 13-ին Բերրոուզը գրում է Գինզբերգին. «Բամբակի մասով ամեն ինչ բավականին լավ է, սակայն բերքահավաքի եւ տեխնիկայի վրա արված ծախսերը գրեթե կլանեցին ողջ շահույթը: Երկու ամսից կհասնեն աշնանային բանջարեղենները: Մեխիկոն հեքիաթային քաղաք է, այստեղ գները նահանգների գների մեկ երրորդի չափով են: Այստեղ կարելի է ապրել առանց տանջվելու, եւ, առհասարակ, չեմ պատկերացնում, թե կարող եմ ապրել մեկ այլ վայրում:…»: Ջոանը այդ ժամանակ փորձում է ազատագրվել բենզեդրինի հանդեպ ունեցած կախյալությունից, քանի որ այն որեւէ տեղից հայթայթելն անհնարին էր: Այդ ընթացքում նա, ինչպես իր ամուսինը, անսահմանորեն չարաշահում էր ալկոհոլը: 1951 թվականի սեպտեմբերի 6-ին հերթական երեկույթներից մեկի թեժ պահին Բերրոուզը հանկարծ հայտարարում է, որ կկրակի ատրճանակից «Վիլհելմ Տելլի ոճով»: Ջոանը նույն պահին բաժակը դնում է իր գլխին: Ուիլյամը, լինելով մշտատեւ-սաստիկ ալկոհոլային արբեցած վիճակում, ճակատագրական կրակոց է արձակում՝ վրիպելով նպատակակետը եւ սպանելով կնոջը: Ուշագրավ է եւս մեկ զուգադիպություն. հենց այդ նույն երեկո Բերրոուզը պատրաստվում էր վաճառել ատրճանակը, որից կրակել էր Ջոանի վրա, բայց գնորդը չէր եկել ապրանքի հետեւից: Շատ տարիներ հետո Բերրոուզ-կրտսերը կպնդի, որ ամեն ինչ տեղի է ունեցել իր աչքի առաջ. այլ ականատեսներ ուրիշ տարբերակ են առաջ քաշում՝ երեխան այդ պահին այդ սենյակում չի եղել:
Ողբերգական իրադարձությունից հետո փոքրիկ Բիլլին անորոշ ժամանակով ուղարկեցին Սենտ-Լուիս՝ տատիկի եւ պապիկի՝ Բերրոուզ-ավագի ծնողների՝ Լորի եւ Մորտիմերի մոտ: Կնոջ սպանության գործով նախաքննության արդյունքում Բերրոուզը մեղավոր ճանաչվեց, եւ նրան ութից քսան տարի բանտարկություն էր սպասվում: Սակայն փաստաբանների բողոքարկմամբ սկսված նոր լսումների արդյունքում դատարանը նրան ազատ արձակեց: Բալիստիկայի կրկնակի փորձաքննության (ի հակակշիռ այն փորձաքննության, որով ապացուցվել էր Բերրոուզի մեղքը) հետ կապված պատմությունը մինչեւ օրս սպիտակ հետքի նման մնում է. փաստաթղթերի բնօրինակները, որոնցով կարելի էր բացատրել, թե ինչպես Բերրոուզին հաջողվեց երկու շաբաթ բանտում մնալուց հետո դուրս գալ այստեղից, պարզապես չեն պահպանվել: Մինչեւ 1952 թվականի նոյեմբերի կեսերը Բերրոուզը մնաց Մեխիկոյում, ապա վերադարձավ ԱՄՆ: Մեքսիկա նա այլեւս չմեկնեց:
1951-1953 թվականներին Բերրոուզը ակտիվորեն աշխատում էր «Այլանդակը» (անգլ.՝ Queer), «ռուս.՝ Пидор») վիպակի վրա: Վիպակի վերնագիրը նրա համար սկզբունքային նշանակություն ուներ: 1952 թվականի ապրիլի 22-ին Գինզբերգին հասցեագրված նամակում գրողը վերջինիս խնդրում է կապվել Կարլ Սողոմոնի՝ ռուսական գրականության գործակալի հետ, ով մի գիրք էր պատրաստում հրատարակության, որը հրատարակիչները պատրաստվում էին վերնագրել «Faggot» («Педик»):
Վաղ 1950-ականները, ստեղծագործության սկիզբը
1951 թվականի կեսերին Ուիլյամը փորձեց «չինական մեթոդով» դադարեցնել թմրանյութերի ընդունումը (չափաբաժնի աստիճանական նվազեցմամբ) եւ ակտիվորեն աշխատում էր իր առաջին գրքի վրա, որի պատրաստի գլուխները Գինզբերգին ուղղված նամակներով ուղարկելով ԱՄՆ: Ինքնակենսագրական նյութը գրողին հնարավորություն էր տալիս թեմայից թեմա անցնելու, ազատորեն զանազարկելու դրանք, այդ պատճառով ձեռագիր տեքստը հետագայում բաժանվեց 2 ստեղծագործության՝ «Այլանդակը» եւ «Ջանկի»: «Ace Books» հրատարակությունը նախապատրաստում էր լույս ընծայել «Այլանդակը» վեպը, սակայն նրա ներկայացուցիչը հրաժարվեց գրքում զետեղել հեղինակի հոմոսեքսուալ փորձառության ճոխ նկարագրությունները, որն էլ դարձավ նյութը երկու առանձին մասերի բաժանելու գլխավոր պատճառը. «Ես հիշում եմ, ինչպես «Ace Books-ի խմբագիրը, ով տպագրել էր «Ջանկի»-ն ասաց ինձ, որ իրեն կդատապարտեն, եթե ինչ-որ մի օր ինքը հրատարակի «Այլանդակը» («Гомосек», «Пидор»)}}:
1953 թվականի հունվարին, վկայակոչելով ինչ-ինչ «հետազոտություններ» անելու անհրաժեշտությունը, Բերրոուզը իր ծնողներին համոզեց հովանավորել իր ճամփորդությունը դեպի Հարավային Ամերիկա. իրականում նա պլանավորել էր մեկնել բացառապես որոնելու արագաճ լիանաներ, որոնցով Ամազոնի ավազանի բնակիչները հոգեմետ նյութեր էին պատրաստում: Նամակներում շարադրվող վեպը այս ուղեւորության մանրամասն հաշվետվությունն է. մի քանի տարի անց առանձին գրքով լույս կտեսնի «Յախեի նամակներ» («Письма Яхе») վեպը (1963): Ճանապարհորդության ավարտից հետո գրողը տեղափոխվում է Մարոկկո, Տանժերի միջազգային գոտի, ուր այցելելը նրա երազանքն էր ամերիկյան հայտնի գրող Փոլ Բոուլզի մի քանի գրքերը կարդալուց հետո:
Տանժերում գրողը մնաց մի քանի տարի՝ մինչեւ միջազգային զոնայի լիկվիդացիան, որը տեղի ունեցավ 1956 թվականի հոկտեմբերի 23-ին (նրա վերջնական միացումը Մարոկկոյի թագավորությանը տեղի ունեցավ 1957 թվականի հունվարի 1-ին): «Տանժերը աղտոտ է, նրա փողոցները, որտեղ ամեն տեսակի լեշեր են վխտում, նեղ են եւ նման են միջանցքների, տները առանց պատուհանների են: Այս ամենը ավելի շատ նման է բանտի, քան թե քաղաքի…» - Բերրոուզից հարյուրամյակ առաջ քաղաքի մասին գրել է ռուս զբոսաշրջիկ, գրականագետ եւ թարգմանիչ Վասիլի Բոտկինը: «Տանժերը Բերրոուզի համար մի քաղաք էր, ուր «վխտում են տարատեսակ քաղաքական աքսորյալները՝ հրեա փախստականներ ֆաշիստական Գերմանիայից, իսպանական հանրապետականներ, Վիշիի ռեժիմի համակիրներ եւ այլ կոլլաբորացիոնիստներ Ֆրանսիայից, ֆաշիստ հանցագործներ <…> հետզհետե հավաքվում էին անհաջողակներ առանց փաստաթղթերի եւ գումարի, ովքեր առաջ գնալու տեղ չունեին այլեւս: Տանժերը՝ մի մեծ գաղութ էր»:
1950 թվականին քաղաքը նշանավորվեց բավականին շատ հեշտհասանելի հերոինով, (գրողը այն օգտագործում էր արդեն տասը տարի), ինչպես նաեւ գեյ-մարմնավաճառների առատությամբ: Բայց, ինչպես վկայում է «Մասնավոր Թղթակցի» տեսաբան Միխայիլ Պոբորսկին, պատճառը դրանում չէր, կամ՝ ոչ միայն դրանում էր: Վերջինիս կարծիքով «Բերրոուզը ենթագիտակցաբար ինքն իրեն թաղում է դժոխքի խորխորատներում՝ ջնջելով ինքն իրեն, <…> կենդանի այրվելով Տանժերում, օգտագործելով հերոինի հսկայական քանակություն ՝ կարծես ոչնչացնելով ինքն իրեն ամբողջապես, բայց այս ամենից չոր է դուրս գալիս <…> դժոխքից նա դուրս է բերում այս հրաշալի գիրքը, ընդ որում՝ ոչ միակը»:
Ջեյմս Գրաուէրհոլցի կարծիքով (Բերրոուզի կենսագիրը, խմբագիրը եւ գրական կտակակատարը) հենց Տանժերում, 1954-1957 թվականների ընթացքում Բերրոուզը վերջնականապես ձեւավորվեց որպես գրող: Միջազգային զոնայում գտնվելու տարիներին ստեղծված առանձին նյութերի վրա 1957 թվականին սկսեցին աշխատել հեղինակի ընկերները՝ Ալեն Գինզբերգը, Ջեկ Կերուակը եւ Ալան Անսենը: Մեկ տարի անց Փարիզում վերջնականապես ձեւավորվեց «Ինտերզոնա»-ի առաջին տարբերակը (ժողովածուի մեջ ընդգրկված ստեղծագործություններից մեկի անունով) 1958-1959 թվականները Բերրոուզը անհաջող փորձեր է անում իր ձեռագրերի համար հրատարակիչ գտնելու: Տեքստը ներկայացվում է Լոուրենս Ֆերլինգետին եւ վերջինիս City Lights Books հրատարակչությանը (այստեղ արդեն հրատարակվել էր Գինզբերգի «Ողբ»-ը), սակայն նյութը մերժվում է: Այս տեքստը նույն ճակատագրին արժանացավ նաեւ Մորիս Ժիրոդիայի փարիզյան «Olympia Press» եւ Չիկագոյի համալսարանի Chicago Review հրատարակչություններում: Վերջինիս սեփականատերը՝ Իրվինգ Ռոզենտալը (անգլ.՝ Irving Rosenthal), հրաժարվելով վեպն ամբողջությամբ հրատարակելուց, այնուամենայնիվ համաձայնեց նրա առանձին հատվածները ներառել «Մեծ սեղան № 1» ժողովածուի մեջ, որը հրատարակվեց 1958 թվականի գարնանը. Կերուակի կողմից առաջարկած «Մերկ նախաճաշ» վերնագրի ներքո գրքի մեջ մտան «Ինտերզոնա»-ից տասը էպիզոդներ:
1950-ական եւ 1960-ականների վերջերը, «Մերկ նախաճաշ»
Տանժերում Բերրոուզի հետագա ստեղծագործական կյանքի համար տեղի ունեցավ մի հիշարժան հանդիպում. գեղարվեստական ցուցահանդեսներից մեկի ժամանակ նա ծանոթացավ սկսնակ գեղանկարիչ Բրայոն Գայսինի հետ: Առաջին հանդիպումը նրանց չմտերմացրեց, իսկ շուտով նաեւ վանեց իրարից. Բերրոուզը Գայսինի նկարները դատարկ էր համարում, իսկ վերջինս գրողին ընկալում էր որպես «կիսախելագար թմրամոլ»: Գայսենի սահուն կյանքն ավարտվում է 1958 թվականին, երբ փակվում է կարճատեւ գործած ռեստորանը, որի սեփականատերը համարվում էր նկարիչը. նա վերադառնում է Եվրոպա, որտեղ կրկին հանդիպում է Բերրոուզին: Այս երկրորդ հանդիպումը երկարամյա ընկերության եւ ստեղծագործական համագործակցության հիմքը դարձավ: Փարիզում Գայսինը տեղավորվեց «Քանդված հյուրանոց»-ում, ուր այդ ժամանակ գտնվում էր նաեւ Բերրոուզը: Այստեղ, երջանիկ պատահականությամբ, Գայսինը իր համար բացահայտեց դեռեւս 1920-ական թվականներին ռումինական ծագմամբ ֆրանսիական գրող Տրիստան Ցարի կողմից հայտնաբերված «ակոսների մեթոդը»: «Twisty Little Passages» (2005) գրքում նկարիչը գրում է. «Մինչ ես N 25 սենյակում նկարների քաթանների վրա ակոսներ էր անում, փորիչով գծեր էր անում թերթերի տրցակներին եւ մտածում էր այն մասին, թե վեց ամիս առաջ նամակով ինչ էի ասել Բերրոուզին նկարչության մեջ տեխնիկայի օգտագործման անհրաժեշտության մասին: Ես հատվածները համադրում էր եւ սկսում էի տեքստ հավաքել: Բերրոուզը ասում էր, որ անհրաժեշտ է էջը վերցնել եւ այն կտրատել երկայնքով եւ լայնությամբ, որպեսզի արդյունքում չորս բաժիններ ստացվեն, որոնք հետագայում պետք է տեղափոխվեն. առաջինը՝ չորրորդի, երկրորդը՝ երրորդի փոխարեն: Այս կերպ, ըստ գրողի, ձեր առջեւ հայտնվում է նոր էջ»:
Բերրոուզի հետ միասին Գայսինը շարունակեց «ակոսների մեթոդի» մշակումը, ինչն էլ հանգեցրեց «Minutes to Go» (1960), «The Exterminator» (1960) եւ «The Third Mind» (1977) գրքերի ստեղծմանը: Բերրոուզն ասում էր, որ «ակոսները» պատկերների միջեւ նոր կապեր են առաջացնում, եւ դրա հետեւանքով գծերը տեսանելիորեն ընդարձակվում են: Այս ամենից բացի գրողը համոզված էր, որ ակոսները իրենց մեջ կտրատված կամ նույնիսկ ամբողջական դիպվածի ֆենոմենի համար նշանակություն ունեցող կոդավորված ուղերձ են պարունակում: Նա գրում է. «ակոսների մեթոդը ի զորու է մեդիան հեղեղել իլյուզիաներով»: Ժոզեֆինիա Հենդին (անգլ.՝ Josephine Hendin) ավելացնում է նաեւ, որ Բերրոուզը միանգամից կարեւորեց «ակոսների մեթոդը» եւ Գայսինի հետ միասին նրանք գլխովին մխրճվեցին էքսպերիմենտների մեջ՝ մասնատելով (անգլ.՝ The Saturday Evening Post), Time magazine հրատարակությունները, Ռեմբոյի եւ Շեքսպիրի տեքստերը: Բերրոուզի արվեստի մի քանի ուսումնասիրողներ Գայսինին առանձնացնում են գրողի վրա ունեցած նրա նշանակալի ազդեցությամբ:
1957 թվականի հոկտեմբերին, Գինզբերգը իր սիրեկան Պիտեր Օրլովսկու հետ տեղափոխվում է Փարիզ: Մեկ տարի անց Բերրոուզը միանում է նրանց՝ թմրակախյալությունից ապոմորֆինով բուժման հետեւանքների զգացողություններով: Շատ տարիներ անց, պատասխանելով այդ պրեպարատի մասին Դ. Օդյեի տված հարցին, Բերրոուզը կասի՝ «Դա (ապոմորֆինը) շրջադարձային մեկնակետ է կյանքի ու մահվան միջեւ: Առանց ապոմորֆինի ես չէի բուժվի: Չէի գրի «Մերկ նախաճաշը»:
Թմրակախյալությունից ձերբազատվելու գործում ապոմորֆինի կիրառման մասին խոսելիս, Բերրոուզը նշել է դեղագործական ընկերությունների կողմից պրեպարատի ազդեցությունը ուսումնասիրող լուրջ հետազոտությունների բացակայության փաստը եւ մատնացույց է արել հիսուն անգամ ավելի ուժեղ ապոմորֆինի արհեստական ճանապարհով ստանալու եւ պրեպարատի հիմնական կողմնակի ազդեցություն համարվող սրտխառնուքը բացառելու տեսական հնարավորությունները: Հիմնվելով իր սեփական փորձի վրա՝ գրողը վերապահում է անում՝ խոստովանելով իր միակ ռեցիդիվը՝ կրկնափորձը, որը իր հետ պատահել է ապոմորֆինով բուժման կուրս անցնելուց երկու տարի անց: Բուժման երկրորդ կուրսը լիարժեք նրա ազատեց ծանր թմրակախյալությունից եւ առավել արդյունավետը եղավ փորձարկված բազմաթիվ տարբերակներից: Ժամանակակից դեղագործության մեջ ապոմորֆինը օգտագործվում է հիմնականում որպես խխահան, փսխեցուցիչ, ինչպես նաեւ ալկոհոլիզմի բուժմանն ուղղված դեղամիջոց:
Այդ ժամանակ Գինզբերգը, Կերուակը եւ Անսենը օգնում էին վերամշակել եւ ձեւավորել Բերրոուզի կողմից մասնատված նյութերը, եւ 1958 թվականին նրանք միասին ավարտեցին «Մերկ նախաճաշի» սեւագրության նախապատրաստական աշխատանքները: Այդ նույն թվին ձեռագիրը տրվեց Մորիս Ժիրոդիային՝ տպագրության, սակայն վերջինս մերժեց այն: Գրողը ստիպված դիմեց Լոուրենս Ֆերլինգետտին եւ նրա «City Lights»-ին (Սան-Ֆրանցիսկո): Օլիվեր Հարրիսը՝ «Ուիլյամ Բերրոուզի նամակները» գրքի համահեղինակը, նշում է, որ թեպետ գրողը զիջումների գնաց՝ համաձայնելով տեքստից հանել այսպես կոչված «կեղտոտ» պահերը, Ֆերլինգետտին, այնուամենայնիվ, մերժեց իրենց կողմից «Մերկ նախաճաշի» հրատարակումը: Միայն որոշ ժամանակ անց, երբ գրքի նշանակալի մասը հրատարակված էր «Chicago Review»-ի կողմից, ժամանակին իր կողմից մերժված ձեռագրի հանդեպ Ժիրոդիան հետաքրքրություն ցուցաբերեց: Այստեղ՝ Փարիզում, կայացավ եւս մեկ կարեւոր հանդիպում՝ Գայսինը Բերրոուզին ներկայացրեց ռեժիսիոր Էնթոնի Բելչային: Նրանք երեքով սկսեցին Բերրոուզի ստեղծագործությունների հիման վրա կինոնախագծերի շարքի վրա աշխատել: Այդ ընթացքում Բերրոուզը, մնալով Փարիզում, սկսեց Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ճանապարհորդելու ընթացքում իր կողմից արված բազմաթիվ օրագրային գրառումներն ու ուրվանկարները վերամշակել: Այդ աշխատանքի արդյունքը դարձան «Փափուկ մեքենա», «Տոմսը, որը պատռվել էր» եւ «Նովա Էքսպրես» երեք վեպերը՝ «Նովա» եռերգությամբ: «Նովա» եռերգությունը որոշակիորեն ազդեցություն ունեցավ ոչ միայն գրականության ոլորտում «ակոսների մեթոդի» լինելիության, այլ նաեւ էականորեն նպաստեց գիտական ֆանտաստիկայի ժանր հանդիսացող կիբերպանկի զարգացմանը: Վեպը լույս ընծայեց «Olympia Press»-ը (Ֆրանսիա) 1959 թվականին, սակայն ոչ կոռեկտ բառապաշարի առատ առկայության եւ մանկապղծության եւ մանկական սպանությունների տեսարանների պատճառով հայտնվեց ԱՄՆ-ի տարածքում հրատարակության արգելված գրքերի ցանկում: Ուշագրավ է նաեւ այն, որ Ֆրանսիայում էլ առանց սկանդալի չեղավ. բանը հասավ նրան, որ հայտնի գրականագետները Ժիրոդիայի գործողությունները՝ գրքի լույս ընծայման կապակցությամբ, արդարացնող բաց նամակ հղեցին երկրի իշխանություններին: 1960 թվականին գրողը տեղափոխվում է Լոնդոն, ուր շարունակում է աշխատել նոր ստեղծագործությունների վրա: Նա հեռացավ Անգլիայից մեկ տարի անց՝ որոշելով ամառն անցկացնել իր սիրելի Տանժերում: Այս ուղեւորության ընթացքում նա ծանոթանում է Թիմոթի Լարիի հետ, ում հետ ընկերանում է: Բերրոուզը մեկ անգամ չէ, որ Միացյալ Թագավորությունում այցելե է Լարիին:
1961 թվականի ամռանը գրողը փորձում է հարթել որդու հետ հաղորդակցվելու խնդիրները, եւ նրան հրավիրում է Տանժեր, որտեղ այդ ժամանակ ապրում էր իր սիրեկանի՝ Իեն Սոմմերվիլի հետ: Այստեղ Բիլլը փորձեց հոր սիրելի պատրաստուկը՝ կիֆը: Շփումը, ընդհանուր առմամբ, քիչ օգտակար եղավ. հայր եւ որդի այդպես էլ չկարողացած միմյանց լավ ճանաչել: «Քամու ձեւ ստացած ծառեր» հոդվածում Բերրոուզ-ավագը գրում է. «Մեր շփումը Տանժերում լարված ու դատարկ ստացվեց» <…> Լարվածություն եւ չհասկացվածություն <…> մենք այդպես էլ չմտերմացանք: Հիշում եմ՝ երբ պառկում էի քնելու, լսում էի, թե ինչպես է հարեւան սենյակում Բիլլը կիթառ նվագում: Զգում էր՝ ինչպես եմ տխրում»:
Բրայոն Գայսինը, մեկնաբանելով Միացյալ Նահանգներում Բերրոուզի արվեստի շուրջ ծավալվող իրավիճակը, կարեւոր նկատառում է արել. «Բորրոուզը բավականին ճիշտ ժամանակին դուրս պրծավ մութ հերոինից եւ հոմոսեքսուալիզմից, երբ ԱՄՆ-ի ցենզուրայի մեքենան վերջապես առաջ էր բերել մեծ թվով խելացի երիտասարդ իրավաբաններ, ովքեր աշխատում էին Նյու-Յորքի «Գրոուվ» Պրեսս»-ում, ովքեր բավականին առատ նյութ էին կուտակել Ամերիկայի բոլոր 50 նահանգներում դատական գործեր մեկնարկելու համար: Ընդ որում, նրան հաղթում էին»: 1962 թվականին «Գրոուվ» Պրեսս»-ի հրատարակչությունը Չիկագոյում շահեց «գործ ընդդեմ ցենզուրայի» դատական գործը: Նույն թվականի օգոստոսին Բերրոուզը Էդինբուրգում մասնակցեց գրողների կոնֆերանսին (անգլ.՝ Edinburgh Writers' Conference), որը կազմակերպել էր ավանգարդ-հրատարակիչ Ջոն Կալդերը. կոնֆերանսին նա ներկայացրեց «ակոսների մեթոդը» եւ հանդես եկավ բարոյական ցենզուրայի դեմ ուղղված խոսքով: Կոնֆերանսին ներկա գտնված հոլանդացի գրականագետ Հերարդ Ռեվեն գրում է «Հազվադեպ է ինձ վիճակվել լսել, երբ այսպես հասկանալի եւ անողոքաբար բացատրվում է բարոյական ցենզուրայի կեղծ բնութագիրը եւ համոզիչ կերպով ապացուցվում է, որ պետությունը դատապարտում է ստեղծագործաբար գրգրող սեքսուալ այն դրդիչները, որոնք նա ինքը օգտագործել չի կարողանում»: Կոնֆերանսին «Մերկ նախաճաշ»-ի օգտին արտահայտվեցին Նորման Մեյլերը եւ Ալեքսանդր Տրոկկին: Ռոսսետը որոշեց վեպի եւս մի քանի հազար օրինակ պատվիրել տպագրողից եւ ձեռնամուխ եղավ ԱՄՆ-ի տարածքում դրա վաճառքին: Տարվա ընթացքում գիրքը առկա էր երկրի տարածքի բոլոր գրախանութներում, սակայն 1963 թվականի քաղաքացիական չդադարող ելույթները հանգեցրեցին բոստոսնյան ոստիկանության կողմից գրքի խոշոր քանակության կալանքին: Բերրոուզի «Մերկ նախաճաշ» վեպի գործի լսումները սկսվեցին 1965 թվականի հունվարի 12-ին: Գործը քննում էր դատավոր Յուդժին Հուդսոնը (անգլ.՝ Eugene Hudson)): Պաշտպանության հիմքում դրված էր այն գաղափարը, որ ստեղծագործությունը անվիճելի սոցիալական նշանակություն ունի: Գրքին գնահատական տվող հրավիրված փորձագետների թվում էին Գինզբերգը, Մայլերը եւ Չիարդին: Ինքը՝ հեղինակը, լսումներին չէր մասնակցում: Պատասխանելով այս կապակցությամբ հնչած լրագրողական օրինաչափ հարցին՝ Բերրոուզը պատասխանեց, որ իր համար այդ ամբողջ գործընթացը ֆարսի է նման: Գրողը մեկնաբանում է. «Պաշտպանը ապացուցում է, որ իբր «Մերկ նախաճաշ»-ը վիթխարի հասարակական նշանակություն ունի, սակայն, իմ կարծիքով, դա գործին չի վերաբերում եւ չի առնչվում ոչ ցենզուրայի իրավունքի հիմանահարցին՝ ընդհանրապես, ոչ էլ ցենզուրան սահմանելու պետության իրավունքին»:
Դատարանում Գինզբերգը ելույթ ունեցավ մեկ ժամից ավել՝ վերլուծելով վեպի կառուցվածքը, նրա թեմաները եւ գրական արժեքները: Գրքի յուրաքանաչյուր տարրը նա բաժանեց մեկը մյուսից եւ ցույց տվեց, թե դա որքան կարեւոր է ստեղծագործելու մեթոդիկայի մեջ՝ առհասարակ: Մեյլերը, իր հերթին, Բերրոուզի ստեղծագործությունը համեմատեց Մարսել Պրուստի «Կորած ժամանակի որոնումներում»-ի եւ Ջեյմս Ջոյսի «Ուլիսս»-ի հետ՝ պնդելով, որ «Մերկ նախաճաշ»-ը լիովին համարժեք է դրանց հետ: 1966 թվականի հուլիսի 7-ին Մասսաչուսետսի Գերագույն դատարանը վճռեց, որ «Միլլերի տեստի» համաձայն «Մերկ նախաճաշ» վեպը «անպարկեշտ չի համարվում»: Տպագրողն ազատվեց բոլոր մեղադրանքներից, եւ ստեղծագործությունն արդեն կարող էր ազատորեն վաճառվել ԱՄՆ-ի տարածքում: Մեկ տարի անց, 1967 թվականին, Բերրոուզը, Գայսինի համառ խորհրդով, որոշեց վերադառնալ պատմողական ավանդական ոճին եւ էսսեիստիկային. նա սկսեց աշխատել այն տեքստերի վրա, որոնցից հետագայում կձեւավորվի «Վայրի տղաներ» գիրքը (1971 թվականին, ռուսերեն թարգմանությունը՝ 2000 թվականին):
1970-ական եւ 1980-ական թվականները
1970-ականներին Բերրոուզը, լսելով Գինզբերգի խորհուրդը, վերադարձավ Նյու-Յորք, որտեղ զբաղվում էր Սիթի-քոլեջում կրեատիվ գրության դասավանդմամբ: Այս ուսումնական հաստատությունում գրողը կարճ աշխատեց՝ իր համար դասախոսի աշխատանքի մեջ որեւէ հետաքրքրություն չգտնելով: «Ընթերցողական հմտություն» էսսեի մեջ Բերրոուզը քննդատաբար է գնահատում իր փորձը. «դասավանդելով գրողի վարպետություն՝ ես սկսեցի կասկածել՝ կարելի է արդյոք սովորեցնել գրել առհասարակ: Դա նույնն է, որ սովորեցնես երազներ տեսնել»: Գինզբերգը անհանգստանում էր, որ Բերրոուզը ոչ մի դասախոսություն բաց չթողներ, որի համար նրան օգնական ուղարկեց երիտասարդ Ջեյմս Գրաուէրխոլցին: Վերջինս դարձավ գրողի սիրեկանը, ապա՝ մենեջերը, իսկ հետագայում նաեւ կենսագիրն ու գրական ժառանգության տնօրինողը: Ծանոթության պահից մինչեւ Բերրոուզի մահը Գրաուէրխոլցը մնաց նրան նվիրված ու մտերիմ ընկերը:
Գրաուէրխոլցի խորհրդով եւ համագործակցությամբ Բերրոուզը զբաղվում էր հանրային ընթերցումներով՝ ելույթ ունենալով Միացյալ Նահանգների տարբեր համալսարաններում: Միաժամանակ Գրաուէրխոլցի օգնությամբ գրողը սկսեց երաժշտությանը նվիրված ամենամյա սյունակ վարել «Crawdaddy!» հանրահայտ ամսագրում: Աշխատելով այս հրատարակչատանը՝ գրողը ծանոթացավ Ջիմմի Փեյջեմի եւ մի շարք այլ կատարողների հետ: Այս նոր ծանոթությունները Բերրոուզին հնարավորություն տվեցին մոտենալու նյույորքյան արտիստիկ շրջանակներին, մտերմանալու դրա ներկայացուցիչների՝ Էնդի Ուորխոլի, Լու Ռիդի եւ Փաթթի Սմիթի հետ: Բերրոուզը տարվեց ժամանակակից մշակույթով, համագործակցում էր այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք էին Ջորջի Կոնդոն եւ Դավիդ Բրեդշոուն: Ամենից առավել գրողը տարված էր փորագրական արվեստով: Այս հափշտակությունը կդառնա լուրջ նորություն գրողի կյանքում. սկսած 1995 թվականից մինչեւ կյանքի վերջին օրերը գրողը կնվիրի վիզուալ արվեստին՝ փաստացիորեն դադարելով գրել:
1976 թվականին, մտերիմ ընկերների հետ նախաճաշելիս, նրա որդու՝ Բիլլիի մոտ առատ արյունահոսություն սկսվեց: Շուտով նրա մոտ լյարդի ցիռոզ ախտորոշեցին: Դրանից որոշ ժամանակ անց նա ապրեց Նարոպի համալսարանից քիչ հեռու եւ աշխատեց ավելի մոտ գտնվել Դենվերի Colorado General Hospital-ին, որը այդ ժամանակ ԱՄՆ-ի այն երկու հիվանդանոցներից մեկն էր, ուր լյարդի փոխպատվաստում էին կատարում: Վիրահատության ենթակա թեկնածուների ցուցակում լինելով՝ 1977 թվականին նրան նոր լյարդ փոխպատվաստեցին: Որդու կյանքի վերջին տարիներին Բերրոուզը հաճախ էր նրան այցելում՝ փորձելով հատուցել անցյալի կորուստները: Սակայն Բիլլին առավել մտերմիկ էր ընտանիքի ընկեր Ալեն Գինզբերգը, ով նրան խնամեց մինչեւ մահը: 1981 թվականի մարտի 3-ին Բերրոուզ-կրտսերը մահացավ: Մարմինը թաղվել է Բոուլդերում, Կոլորադոյի նահանգում:
1980 թվականների սկզբին Գինզբերգի խորհրդով Բերրոուզը ընտրվում է Ամերիկյան մշակույթի եւ գրականության ակադեմիայի անդամ: Անդամակցելու հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Նյու Յորքում: Չորս տարի անց Ֆրանսիայի մշակույթի նախարարը գրողին շնորհեց Մշակույթի եւ գրականության օրդենի բարձրագույն աստիճան՝ կոմանդոր: Այս պահից սկսած բոլոր արարողությունների ժամանակ Բերրոուզը իր հագուստին ամրացված կրում էր այդ շքանշանը: 1984 թվականի փետրվարին Գրողի առաջին կենսագիրը՝ Թեդ Մորգանը, սկսեց աշխատել Բերրոուզի կյանքին նվիրված «Literary Outlaw: The Life and Times of William S. Burroughs» գրքի վրա, որը լույս տեսավ 1988 թվականին: Սրան զուգահեռ գրողն ինքը սկսեց Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս-Անջելեսում, Լոնդոնում եւ Փարիզում ակտիվորեն հանդես գալ ընթերցումներով: Միեւնույն ժամանակ Բերրոուզը մասնակցում էր իր մասին ռեժիսիոր Հովարդ Բրուկների՝ վավերագրական ֆիլմի գովազդային աշխատանքներին: Բերրոուզը տեղափոխվում է Լոնդոն, որտեղ սկսում է աշխատել իր վերջին խոշոր՝ «Կարմիր գիշերվա քաղաքները» եռագրության վրա (1981 թվական, ռուսերեն թարգմանությունը՝ 2003 թվականին): Այդ կապակցությամբ մամուլից բավականին զուսպ արձագանքեր ստանալով: Շուտով լույս տեսավ վեպի շարունակությունը՝ նրա երկրորդ մասը՝ «Մեռյալ ճանապարհների տարածությունը» (1983 թվական, ռուսերեն թարգմանությունը՝ 2004 թվականին): Հեղինակը վկայում է. «Երբ ես գրում էի «Մեռյալ ճանապարհների տարածությունը» գիրքը, ես զգում էի, որ հանգուցյալ անգլիացի գրող Դանտոն Ուելշի հոգու հետ գտնվում եմ հաղորդակցությամ մեջ, եւ վեպի գլխավոր հերոսին՝ Կիմ Կարսոնին, ստեղծեցի հենց նրա կերպարով: Ամբողջ հատվածներ ինձ թելադրվել են՝ ասես հոգին գտնվում էր սեղանի սփռոցի տակ»:
1984 թվականին հետաքրքիր դեպք պատահեց. «բիթ-սերնդի արխիվարիուս» Բիլլ Մորգանը Ալեն Գինզբերգի թղթերի մեջ, որոնք ի պահ էին տրվել Կոլումբիայի համալսարանին կից Բատլերի գրադարանին, գտավ «Ինտերզոնա»-ի ձեռագրի մի տարբերակ՝ խմբագրված Բերրոուզի, Կերուակի եւ Անսենի կողմից 1958 թվականին. այն մեկ քառորդ դար մոռացության էր մատնվել: Գինզբերգը առաջարկեց տեքատը ուղարկել Կանզաս՝ Բերրոուզին, որտեղ հեղինակը կկարողանար հետեւել նոր խմբագրման գործընթացին: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքը եղավ վեպի՝ լրացուցիչ նյութերով հանդերձ, լիակատար հրատարակումը, որը ներառել էր նաեւ ավելի վաղ Բերրոուզի կողմից հրատարակված կամ չհրատարակված խոշոր աշխատանքները: Այս ամենը տեւեց հինգ տարի, «Ինտերզոնա»-ի հրատարակիչը դարձավ ամերիկյան Viking Press հրատարակչությունը: Գիրքը թողարկվեց 1989 թվականին:
1985 թվականին գրողը վերջին անգամ այցելեց Տանժեր, որտեղ նա ակտիվորեն համագործակցեց Դեյվիդ Կրոնենբերգի հետ՝ քննարկելով «Մերկ նախաճաշի» էկրանավորման հնարավորությունը: Պրոդյուսեր Ջերեմի Թոմասի նախաձեռնած ճամփորդության արդյունքում Կրոնենբերգը վճռական որոշում կայացրեց նկարահանել «Մերկ նախաճաշը»: Բերրոուզը, անմիջական մասնակցություն չունենալով սցենարի ստեղծման գործում, հավանություն տվեց Կրոնենբերգի աշխատանքին: Գրողը դրական վերաբերմունք ցուցաբերեց այն բանին, որ սցենարում օգտագործվել էին հատվածներ իր մյուս գրքերից (մասնավորապես՝ «Դեզինսեկտոր»-ից), ինչպես նաեւ ողբերգական փաստեր իր անձնական կյանքից (կնոջ սպանությունը): Կրոնենբերգը գրքի սյուժեից շեղվելը բացատրում էր նրանով, որ «Մերկ նախաճաշը» բառացի էկրանավորելը անհնարին կլիներ, այն «կարժենար 400 միլիոն դոլլար եւ կարգելվեր աշխարհի բոլոր երկրներում»: Գլխավոր դերը ռեժիսիորը վստահեց Պիտեր Ուելլերին՝ «Մերկ նախաճաշ»-ի վաղեմի ջատագովին: Դերասանն առանց մտածելու նվիրվեց իր իսկ բնորոշմամբ «վերահսկողության, կախյալության եւ իշխանության մասին մեծագույն գրքի» էկրանավորմանը: 1990 թվականին օգոստոսին Պարսից ծոցում բռնկված ռազմական կոնֆլիկտի պատճառով ֆիլմի նկարահանումները Տանժերի փոխարեն անցկացվեցին Տորոնտոյի տաղավարներում: Այդուհանդերձ, Բերրոուզը գոհ մնաց պատրաստի կինոնկարից, իր խոսքով՝ Դեյվիդ Կրոնենբերգը «ամեն ինչը շատ լավ արեց» եւ «ֆիլմը ստացվեց»:
1986 թվականի գարնանը մահանում է Բերրոուզի մտերմ ընկերը՝ Բրայոն Գայսինը: Գրողը բավականին ծանր տարավ այդ կորուստը, իրեն մեղադրում էր այն բանում, որ անհրաժեշտ պահին չի եղել ընկերոջ կողքին: Բերրոուզի համար միակ մխիթարությունը դարձավ «Կատուն ներսում» գրքի (1986 թվական, ռուսերեն թարգմանությունը 1999 թվականին), սահմանափակ տպաքանակով հրատարակումը. գիրքը ընդհանուր առմամբ նվիրված էր կատուներին, որոնց ինքը շատ-շատ էր սիրում: Գրքում ներառնված էին Գայսինի՝ թվով ութ նկարազարդումները: Կենդանիների հանդեպ իր խորը կապվածության մասին հեղինակը գրումբ է գրքի սկզբում. «Տասնհինգ տարի առաջ ես երազ տեսա, իբր կարթով կատու եմ բռնում: Ինչ-որ պատճառով ես նրան բաց չթողեցի, բայց նա, դժգոհ մլավելով, անհետացավ: Ռուսկիին (Բերրոուզի սիրելի կենդանիներից մեկը) ձեռք բերելուց հետո կատվային երազները ավելի հաճախ ու պարզ էին այցելում ինձ <…> վերջին տարիներին ես դարձել էի նվիրված կատվասեր»: Այդ նույն տարվա աշնանը Բերրոուզը ավարտին է հասցնում եռագրությունը՝ գրելով «Արեւմտյան հողեր»-ը (1987 թվականին, ռուսերեն թարգմանությունը 2005 թվականին): Գրքի մի գլուխը նկարազարդված էր նկարիչ Կիտ Հարինգի կողմից, ով Բերրոուզի աշխատանքների ուժեղ տպավորությունների տակ էր: Մեկ տարի անց Բերրոուզը եւ Հարինգը ստեղծեցին «Apocalypse» (ռուս.՝ Апокалипсис, 1988) գրաֆիկական գիրքը:
1990-ականները եւ մահը
Հրատարակելով «Իմ կրթությունը. երազների գիրք» (1995 թվականին, ռուսերեն թարգմանությունը՝ 2002 թվականին) ստեղծագործությունը՝ կյանքի տարբեր ժամանակաշրջանների երազների իրնքնատիպ ձեռագիր հավաքածուն՝ գրողը վերադառնում է ինքնակենսագրական ժանրին: Այս աշխատանքը դառնում է Բերրոուզի կենդանության օրոք վերջին խոշոր գիրքը: Հեղինակը բացատրում է գրքի վերնագիրը՝ նկարագրելով 1959 թվականին տեսած իր երազը: 1990 թվականին Բերրոուզը անսպասելի հեռանում է Լոուրենսից (Կանզասի նահանգ), ուր նա բնակվում էր 1981 թվականից: «Երազների գրքից» հետո գրողն այլեւս ձեռնամուխ չեղավ որեւէ խոշոր աշխատանքի՝ զբաղվելով աուդիոգրքերի ստուդիական ձայնագրմամբ: 1995-1996 թվականների ընթացքում նա ձայնագրում է երկու աուդիոգիրք՝ «Մերկ նախաճաշ» եւ «Ջանկի»: 1996 թվականի ամառվանից սկսած գրողը ավելի ու ավելի շատ ժամանակ է անցկացնում իր մտերիմ ընկերների հետ: Այդ նույն տարվա մեջ մեծ իրադարձություն դարձավ Լոս-Անջելեսի մշակույթի թանգարանում կայացած ցուցահանդեսը, որը նվիրված էր գրողի ստեղծագործությունների հետ կապված կերպարվեստի (սկսած Գայսինի հետ համատեղ աշխատանքներից) վերջին երեսուն տարիներին. ցուցահանդեսը վերահսկում էր Բերրոուզի ընկերներից մեկը: Նկարիչը շատ գոհ մնաց ցուցահանդեսից, որից հետո գրողի ստեղծագործություններին նվիրված եւս մի քանի հրապարակային միջոցառումներ տեղի ունեցան:
Գրողը հեղինակ է թատերական բեմադրությունների մի քանի սցենարների, էպիզոդիկ դերով նկարահանվել է Գաս Վան Սենտի «Դեղատան կովբոյը» ֆիլմում: 1993 թվականին «Ինտերզոնա» ժողովածուից «The Junky's Christmas» պատմվածքը էկրանավորվել եւ հանվել է վարձույթի նույն վերնագրով (ռուսերեն թարգմանությունը՝ «Рождество наркомана»):
Պլաստիլինային անիմացիաների տեխնիկայով ստեղծված կարճամետրաժ սեւ-սպիտակ մուլտֆիլմի ռեժիսորները՝ Նիկ Դոնկինը (անգլ.՝ Nick Donkin) եւ Մելոդի Մակ-Դանիելն էին, պրոդյուսերը՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, մուլտֆիլմում հնչում է Բերրոուզի ձայնը:
1997 թվականին սրտի հիվանդության պատճառով գրողը իր մոտ մշտապես պահում էր նիտրոգլիցերինային հաբեր: Այդուհանդերձ Բերրոուզը երբեք ինքնասպանության փորձ չի արել: Ապրիլի սկզբին Գինզբերգը զանգում է իր ընկերոջը եւ հայտնում, որ իր մոտ լյարդի քաղցկեղ է հայտնաբերվել եւ մոտ հինգ ամիս է մնացել ապրելու: Իրականում ավելի քիչ էր մնացել. ապրիլի 5-ին պոետը մահացավ: Բերրոուզը փիլիսոփայորեն մոտեցավ Ալլեն Գինզբերգի մահվան փաստին: Գրողը համակերպվել էր այն փաստի հետ, որ բոլոր նրանք, ում ինքը ճանաչել եւ սիրել է, մահացել են (կինը՝ 1951 թվականին, Կերուակը՝ 1969 թվականին, որդին՝ 1981 թվականին, Գայսինը՝ 1986 թվականին, Լիրին՝ 1996 թվականին): Արթրիտի պատճառով նա այլեւս մեքենագրել չի կարողանում, եւ կյանքի վերջին ամիսներին ձեռքով էր գրում. դրանք բացառապես օրագրային գրառումներ էին, որոնք հրապարակվեցին գրողի մահից հետո: Բերրոուզը իր կյանքի վերջին տարիներին գտնվում էր մտերիմ ընկեր Ջեյմս Գրաուէրհոլմցի խնամքի ներքո:
Ուիլյամ Սյուարդ Բերրոուզը մահացավ 1997 թվականի օգոստոսի 2-ին 83 տարեկան հասակում ավեի վաղ տարած միոկարդի ինֆարկտի հետեւանքով: Թաղվել է իր ընտանիքի անդամների կողքին, Սենտ- Լուիսի Bellofontaine գերեզմանատանը:
Վեպերն ու պատմվածքները
| Հրատարակության թիվը | Անվանումը հայերենով | Բնօրինակ անունը | Ռուսերենով հրատարակության թիվը |
| ----- | ----- | ----- | ----- |
| 1945 | Եվ գետաձիերը խաշվեցին իրենց ջրավազաններում | And the Hippos Were Boiled in Their Tanks | 2010 |
| 1953 | Ջանկի | Junkie | 1997 |
| 1953 | Այլանդակ | Queer | 2002 |
| 1959 | Մերկ նախաճաշ | Naked Lunch | 1994 |
| 1961 | Փափուկ ավտոմեքենա | The Soft Machine | 1999 |
| 1962 | Տոմս, որը պայթեց | The Ticket That Exploded | 1998 |
| 1963 | Նամակ Յախին | The Yage Letters | 2001 |
| 1964 | Նովա Էքսպրես | Nova Express | 1998 |
| 1969 | Գոլանդցա Շուլցայի վերջին խոսքը | The Last Words of Dutch Schultz | 2004 |
| 1971 | Վայրի տղան | The Wild Boys | 2000 |
| 1973 | Սրբերի նավահանգիստը | Port of Saints | 2003 |
| 1979 | Բլեյդռաներ: ֆիլմ | Blade Runner (a movie) | 2004 |
| 1981 | Քաղաքը կարմիր գիշերում | Cities of the Red Night | 2003 |
| 1983 | Մահացած ճանապարհի վայրը | The Place of Dead Roads | 2004 |
| 1986 | Կատուն ներսից | The Cat Inside | 1999 |
| 1987 | Արեւմտյան հողեր(Ռոման) | The Western Lands | 2005 |
| 1991 | Թափանցիկ հնարավորություն | Ghost of Chance | 1999 |
| 1995 | Իմ կրթությունը | My Education | 2002 |
Պատմվածքները, էսսեները, հարցազրույցները, նամակները
| Հրատարակության թիվը | Անվանումը հայերենով | Բնօրինակ անունը | Ռուսերենով հրատարակության թիվը |
| ----- | ----- | ----- | ----- |
| 1969 | Հարցազրույց Բերրոուզի հետ | The Job: Interviews with William S. Burroughs | 2011 |
| 1973 | Դեզինսեկտոր | Exterminator! | 2001 |
| 1974 | Գիրք շնչառության | The Book of Breething | 2004 |
| 1979 | Այստեղ է Ահ Պուչը | Ah Pook is Here | 2002 |
| 1982 | Սինկիի սաունան | Sinki's Sauna | 2002 |
| 1984 | Ռուսկեր | Ruski | 2002 |
| 1985 | Հաշվիչ մեքենա | The Adding Machine: Collected Essays | 2008 |
| 1989 | Ինտերզոնա | Interzone | 2010 |
| 1989 | Տորնադոյի նրբանցքը | Tornado Alley | 2002 |
| 1993 | Բերրոուզի նամակները | The Letters of William S. Burroughs: 1945-1959 | 2011 |
Ֆիլմագրություն
| Թվական | Անվանումը հայերեն | Բնօրինակ անունը | Մասնակցություն | Ժանր | ռեժիսոր |
| ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- |
| 1963 | Աշտարակ՝ բաց կրակոց | Towers Open Fire | Դերասան | Կարճամետրաժ | Էնտոնի Բելչ |
| 1966 | Հատվածներ | The Cut-Ups | Դերասան | Կարճամետրաժ | Էնտոնի Բելչ |
| 1966 | Չապկավա | Chappaqua | Դերասան | Դրամա | Կոնրադ Ռուկս |
| 1966 | Բերրոուզը թութակ է գնում | William Buys a Parrot | Դերասան | Կարճամետրաժ | Էնտոնի Բելչ |
| 1967 | Համար 9-րդ սենյակի ուրվականները | Ghosts at Number 9 | Դերասան | Կարճամետրաժ | Էնտոնի Բելչ |
| 1972 | Բիլլը եւ Թոնին | Bill and Tony | Դերասան | Կարճամետրաժ | Էնտոնի Բելչ |
| 1978 | | Thot-Fal'N | Դերասան | Կարճամետրաժ | Էնտոնի Բելչ |
| 1981 | | Energy and How to Get It | Դերասան | Կարճամետրաժ | Ռոբերտ Ֆրանկ |
| 1982 | | The Discipline of D.E. | Սցենարի հեղինակ | Կարճամետրաժ | Գաս Վան Սենթ |
| 1983 | Վագրալեռան գրավումը | Taking Tiger Mountain | Ֆիլմ ըստ «Բլեյդռաներ» գրքի | | |
| 1983 | Ծովահենյան ձայնագրություն | Pirate Tape | Դերասան | Կարճամետրաժ | |
| 1984 | | It Don't Pay to Be an Honest Citizen | Դերասան | | |
| 1984 | Դեկոդեր | Decoder | Դերասան | Սարսափ | Մուշա |
| 1989 | Ոլորողը | Twister | Դերասան | կատակերգություն | Մայքլ Ալմերեյդա |
| 1989 | Բրոդվեյի խուզարկուները | Bloodhounds of Broadway | Դերասան | Դրամա | Հովարդ Բրունկեր |
| 1989 | Դեղատան կովբոյը | Drugstore Cowboy | Դերասան | Դրամա | Գաս Վան Սենթ |
| 1990 | | The Black Rider | Սցենարի հեղինակ | Դերասան | Ռոբերտ Վիլսոն |
| 1991 | Մերկ Ճաշ | Naked Lunch | Ֆիլմ ըստ «Մերկ նախաճաշ» գրքի | Դրամա, Կենսագրական ֆիլմ | Դավիթ Կրոնենբերգ |
| 1991 | Շնորհակալական Աղոթքը | Thanksgiving Prayer | Սցենարի հեղինակ, Դերասան | Կարճապետրաժ | Գաս Վան Սենթ |
| 1993 | Թմրամոլի ծնունդը | The Junky's Christmas | Սցենարի հեղինակ | Կարճապետրաժ | Նիկ Դոնկին |
| 1994 | Այստեղ է Ահ Պուչը | Ah Pook Is Here | Սցենարի հեղինակ | Կարճապետրաժ | Փիլիպ Խանտ |
| 1998 | Կյանքի գիրք | The Book of Live | Ձայնը ռադիոյով | Ֆանտազիա | Հել Հարտլի |
| 2001 | Գոլլոնդա Շուլցայի վերջին բառը | The Last Words of Dutch Schultz | Սցենարի հեղինակ | Դրամա | Ջերրիտ Վան Դեյկ |
| 2008 | | The Japanese Sandman | Սցենարի հեղինակ | Կարճապետրաժ | Էդ Բուր | | https://hy.wikipedia.org/wiki/Ուիլիամ_Սյուարդ_Բերրոուզ | [] | hy.wikipedia.org |
|
Վարդան Մինասյանը հրապարակել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմը
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին Սլովակիայի եւ Անդորրայի ընտրանիների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի «Խիմկի», Ռուսաստան
Գեւորգ Կասպարով «Միկա»
Ստեփան Ղազարյան «Բանանց»
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան «Ռանդերս», Դանիա
Արարատ Առաքելյան «Բանանց»
Հրայր Մկոյան «Միկա»
Հովհաննես Համբարձումյան «Բանանց»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Վահագն Մինասյան «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան «Փյունիկ»
Արթուր Եդիգարյան «Պաս», Իրան
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Էդգար Մալաքյան «Փյունիկ»
Լեւոն Պաչաջյան «Սանատ Նավթ», Իրան
Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա
Հարձակվողներ
Գեւորգ Ղազարյան «Փյունիկ»
Էդգար Մանուչարյան «Փյունիկ»
Մարկոս Պիզզելի «Փյունիկ»
Յուրա Մովսիսյան «Ռանդերս», Դանիա
Հովհաննես Գոհարյան «Փյունիկ»
08.10.10 20:00 Հայաստան-Սլովակիա
12.10.10 20:00 Հայաստան-Անդորրա | https://news.am/arm/news/33266.html | 2010-10-05 | [
"Աշխարհում",
"Հայաստան"
] | news.am |
Արեւմուտքը չի շտապում, իսկ մենք էլ ժամանակ չունենք. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Hromadske.tv ստուդիայում հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու հարցը հրատապ է.
«Մենք պետք է ընդլայնենք Ուկրաինայի աջակցության միջազգային ճակատը, որովհետեւ սպառնալիքը չի անցել: Դժբախտաբար չկա թուլացման որեւէ ցուցիչկամ էլ Պուտինի կողմից թայմ-աուտ վերցնելու ցուցիչ»:
Սաակաշվիլու խոսքերով՝ հակառակորդը հերթական հարձակմանն է պատրաստվում Ուկրաինայի արեւելքում. ռուսների ու զինյալների զորքերը շարված են հարձակողական ոճով, ինչպես որ դա արվել է Վրաստանում.
«Այդ ֆոնին Արեւմուտքի երկրների շրջանում կա որոշակի կոնսենսուր Ուկրաինային օգնելու վերաբերյալ, սակայն որոշումն ընդունվում է դանդաղ: Ընդ որում՝ Արեւմուտքը չի շտապում, իսկ մենք էլ ժամանակ չունենք: Այժմ դա տեխնիկայի հարց է»: | https://168.am/2015/05/07/488684.html | 2015-05-07 | [
"Աշխարհ"
] | 168.am |
Բոլորը լռում են, իսկ Ծառուկյանը շարունակում է խաղալ
«Ժողովուրդն» անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի՝ Բելգիա մեկնելու փաստին ու գրել. «Ծառուկյանի խոսնակը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Բելգիայից Ծառուկյանը որեւէ հայտարարություն չի անի: Ու չնայած ներկայանալի հաղորդագրությանը, ամենայն հավանականությամբ, Բրյուսելում որեւէ էական ու նշանակալից հարց չի քննարկվելու: Պարզապես եւս 2-3 օր կարող է հետաձգվել «չարաբաստիկ» որոշման մասին հայտարարությունը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանն իրարամերժ խոստումներ է տվել եւ Ս.Սարգսյանին, եւ Ռ.Քոչարյանին, եւ Լ.Տեր-Պետրոսյանին: Երեք նախագահների կողմնակիցներն էլ չգիտեն, թե հատկապես ում հետ զրույցում է անկեղծ եղել ԲՀԿ առաջնորդը: Դրա համար էլ բոլորը լռում են, իսկ Ծառուկյանն էլ շարունակում է խաղալ»: | https://www.panorama.am/am/news/2012/12/04/joghovurd1/629800 | 2012-12-04 | [
"Օրվա մամուլ"
] | www.panorama.am |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29հունվարի 2009 թվականի N 102-Ն
ԳՅՈՒՏԵՐԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մաuին» Հայաuտանի Հանրապետության -րենքի (2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-111-Ն) 2-րդ եւ 5-րդ հոդվածներին համապատաuխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մաuին» Հայաuտանի Հանրապետության -րենքով նախատեuված պետական լիազոր մարմին ճանաչել Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Տ. Սարգսյան |
| ----- | ----- |
| 2009 թ. փետրվարի 6 Երեւան | | | https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=49546 | 29.01.2009 | [
"Որոշում"
] | www.arlis.am |
<<Վան-98>> ՍՊԸ-ն գույքը սակարկություններով վաճառելու մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՃուրդի կազմակերպման եւ անցկացման մասին
2016թ օգոստոսի 05-ին ժամը 12:30-ին <<Վան-98>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս. Հակոբյանի կողմից ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում / ք. Սպիտակ Ալեք Մանուկյան 2-րդ նրբ 10 հասցեում / կանցկացվի ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ վաճառք 2 առանձին լոտերով նախկին աճուրդի 20% իջեցված 10176114 ՀՀդրամ մեկնարկային գնով:
Լոտ 1 Մեկնարկայկին գին- 7156924 / յոթ միլիոն հարույր հիսուն վեց հազար ինը հարույր քսան չորս / ՀՀդրամ
- Վանաձոր քաղաքի Բաթումի փ. 28-1 հասցեում գտնվող 7711.15ք.մ մակերեսով արտադրամաս,
- Պարիսպ- 0.72ք.մ
- Զբաղեցրած հողամաս 4746.6 ք.մ սեփ. վկ թիվ 11122015-06-0001
Լոտ 2. Մեկնարկային գինը- 3019190 / երեք միլիոն տասնինը հազար հարույր իննսուն / ՀՀ դրամ Գտնվելու վայրը ք. Վանաձոր, Բաթումի 28-2 հասցեում գտնվող 4895.6 ք.մ. մակերեսով արտադրամաս, 160 ք.մ մակերեսով ամբարտակ, 14.99 ք.մ մակերեսով պարիսպ սեփ վկ թիվ 11122015-06-0003 / քանդման ենթակա շինություն/
Հողամասը ծանրաբեռնված է կադաստրային արժեքով
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարը եւ նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 եւ 5 %-ը) աճուրդի մասնակցության վճարը եւ նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին << ԱՐԴՇԻՆ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ում հ/հ 2471705668370000 մինչեւ աճուրդին նախորդող օրվա ժ. 16.00: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչեւ աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ք. Սպիտակ Ալեք. Մանուկյան 2-րդ նրբ. 10 հասցեում: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաեւ աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդի նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 9-ից մինչեւ 18.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարչին ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում կամ զանգահարել (091) 73 58 24 հեռախոսահամարով
Սնանկության գործով կառավարիչ Ս. Հակոբյան | https://www.azdarar.am/announcments/org/46/00188626/ | 20.07.2016 | [
"Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ",
"Ֆիզիկական անձիք"
] | www.azdarar.am |
Բյուրեղավանում կընդունեն տեղահանված ընտանիքների
Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը կընդունի մի քանի տասնյակ տեղահանված ընտանիքների: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադարմի ֆեյսբուքյան էջը:
Գիշերօթիկ հաստատության կաթսայատունը եւ ջեռուցման համակարգը անսարք վիճակում էին գտնվում, ուստի Հիմնադրամը ստանձնել է վթարված համակարգի հիմնանորոգման ծախսերը:
Շենքի ջեռուցման ապահովման շնորհիվ բազմաթիվ տեղահանված արցախցի ընտանիքներ կկարողանան ցրտաշունչ ձմռանը ապաստանել այս հաստատությունում: | https://a1plus.am/hy/article/390017 | 2021-01-04 | [
"Պաշտոնական"
] | a1plus.am |
Մեր մի այտին հարվածողը համարժեք պատասխան կստանա. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդական հարցի կարգավորման հետ կապված իր ելույթում հայտարարել է թե «երբ մի այտիդ հարվածում են, մյուս այտդ էլ դեմ տուր» հասկացությունն իրենց համար չէ:
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արադարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ, անդրադառնալով քրդական հարցի կարգավորման թեմային, ասել է, թե հարցի կարգավորման մեջ մասնակցություն ունենալիք «խելամիտ մարդկանց» անուններն արդեն ճշտված են եւ առաջիկա օրերին այդ մարդկանց անունները կհայտարարվի:
Էրդողանը բոլորին կոչ է արել իրենց ուժերով պայքարել քրդական հարցի կարգավորման գործընթացը տապալել ցանկացողների դեմ: Էրդողանը, նշելով, որ իրենք համբերատար են, ավելացրել է. «Մեր համար չէ «երբ մի այտիդ հարվածում են, մյուս այտդ էլ դեմ տուր» հասկացությունը: Մեր մի այտին հարվածողը համարժեք պատասխան կստանա»,-ասել է Էրդողանը: | https://news.am/arm/news/147066.html | 2013-04-02 | [
"Քաղաքականություն",
"Թուրքիա"
] | news.am |
Եթե Ջհանգիրյանն ասել ա... բայց եթե չբացահայտվի, շարունակական բաներ կլինեն. Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Եթե Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը ողջ լինեին, մենք այսօր լրիվ այլ պետություն կունենայինք: Այս մասին Եռաբլուր պանթեոնում՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երկրապահ կամավորակամ միության նախագահ Սասուն Միքայելյանը:
«Այդ ոճրագործությունը պետք է բացահայտվի, եթե չբացահայտվի, շարունակական բաներ տեղի կունենան հետագայում»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Նա նշեց, որ եթե նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգհիրյանն ասել է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտվել է, ուրեմն ժամանակի հետ ամեն ինչ պարզ կլինի:
Նշենք, որ այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցը: 1999 թ այս օրը Նաիրի Հունանյանի գլխավորած հանցավոր խումբը ներխուժեց Ազգային ժողով ու կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ սկսեց ինքնաձիգից կրակահերթեր արձակել, որի հետեւանքով սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ու պատգամավորներ: Զոհերի թիվը 8-ն էր: | https://a1plus.am/hy/article/416360 | 2021-10-27 | [
"Քաղաքականություն",
"Տեսանյութեր"
] | a1plus.am |