Աբովյան Խաչատուր՝ Առաջին սերը
stringlengths 1
3.49k
|
---|
ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ |
Գիշերվան մութը գետինն առել էր: |
Մեկ ոտդ քարին դիպչելիս, հազար տեղ ձեն էր տալիս: |
Երևանա բերդն ու Նորագեղի բաղերն՝ դաոել էին դիվանոնց բնակարան: |
Ամեն մեկ քարի, ամեն մեկ թփի տակի՝ հենց իմանում էիր՝ քո հոգեառ հրեշտակը նստած, քեզ ա մտիկ անում, որ սաղ սաղ կուլ տա: |
Կատաղած Զանգին փրփրել ուզում էր սար ու ձոր բաթմիշ անի, իրար գլխով տա: |
Մեկ բարակ քամի՝ էս սարսափելի սհաթին՝ մեկ տխուր ձեն բերում էր, կտրվում, էլ եդ քարափներին տալիս, լսողի սիրտը խորովում: |
«Հոգի ունեի, դու էիր, ա՜խ դու.Ո՞ւր տվիր ինձ նրան, որ ես քո սիրուԷրվիմ, խորովվիմ. ո՛չ երկինքն լսի,Ո՛չ երկիրն իմ չոր գլուխս տակով անի: |
Երաբ էս սհաթին՝ որ ես քարանամՓարիխան իմ ջան՝ գլխովդ ման տամ,Մեկ շվաքդ էլա երեսիս կընկնի՞,Որ հողս էլա իր հասրաթը մեկ առնիԸնչի՞ չէ՛ր աչքս էն օրը խավարում,Որ սֆթա վառվեց էս կրակն իմ սրտում.Ընչի՞ Աստված ինձ էս շունչը տվեց,Ու քե՛զ էս ջրատար գլխիս ռաստ բերեց: |
Վա՜յ որ չեմ կանչում, դողում են քարերն,Ա՜խ որ չեմ քաշում, սասանում սարերն.Բայց ա՜խ Երաբ ձենս քեզ էլ հասնո՞ւմ ա,Թե ինձ էրում միայն, վա՜յ քո Վանուն վա՜յ: |
Հոգիս հանդարտ, մեր գեղի դաշտերումն,Ծաղկի, ջրի վրա, հոտում, չիմանումն,Արևն ու լուսին, աստղեր ու հրեշտակԾիծաղում իմ հետս ամեն ժամանակ: |
Քեզ տեսա թե չէ, աստղս թեքվեցավ.Նոր աշխար, նոր օր աչքիս բաց էլալ.Վարդին էլ թաքուն ես մոտանալիս,Աստղին էլ աչքս տխուր քցելիս,Հենց իմանում էի իմ գլխիս կանգնած,Դու ես աչքս ու սիրտս թողել մոլորած: |
Զանգին ա մնացել իմ հույս, ապավեն.Փարիխան իմ ջան՝ փակ քո փանջարեն,Ի՜նչպես էս ջրին մատաղ տամ իմ ջան,Որ դու չե՛ս տեսնիլ ՝ ազի՛զ Փարիխան: |
Երաբ ի՞նչ հալումն ա անմեղ հոգիդ,Երաբ սո՛ւր դիպավ էդ արդար սրտիդ.Թե դու էդ խորումն, ա՜խ ե՛ս էս ձորումԻրար կարոտու էրվում, տոչորվում: |
Ո՞վ անօրենի տանը կկարոտի,Ո՞վ չար գազանի տեսին հասրաթ կըլի.Բայց քո շունչն էդ տեղ էլած ժամանակն,Որ բերնիս էլ դնեն նրանք թուր ու դանակն,էլի կպաշտեմ ես նրանց ոտի հողը,Թաքլի երեսիս փռեն քո քողը: |
Լուսինն ամպի տակն մտավ, մթնացավ,Անշունչ քարերն են լսում՝ ա՜խ՝ իմ ցավ.Ո՞ւր է՛ն սուրբ, արդար մեռոնի լիսը,էն սուրբ կենարար արինն ու միսը,Սուրբ Գեորգի հրաշքն, սուրբ Գեղարդի շնորքն,էն արագահաս` սուրբ Սարգսի զորքն,Որ մեկ ճար անեն, թո՛ղ՝ հոգիս առաջԱռնեն, որ չմնամ քո սիրովն մեռած: |
Փարիխա՛ն իմ ջան՝ արևն որ բացվի,Էլ չե՛մ ուզում, չե՛մ, որ աչքս լիս տեսնի: |
Մեկ հենց շունչդ առնիմ, ապա հոգիս տամ,Երեսս ոտիդ տակն դնեմ, թուլանամ.Որ դու իմանաս՝ քու կորած ՎանինՄեկ քեզ ուներ, մեկ իր խավար հոգին,էն էլ քեզ տվեց, որ էս աշխարքումնԹե դու նրա անունն չպահես քո սրտումն,Երկինք ու երկիր կմնան նրան փակ,Կջնջվի նրա ա՜խ՝ դառն հիշատակ: |
Բա՛ց էդ սուրբ երեսդ՝ դու իմ հրեշտակ՝ բա՛ց.Մեկ ծունր էլ դնեմ առաջիդ չոքած,Հետո թո՛ղ՝ Զանգին գերեզմանս ըլի,էրված սրտին ա՜խ՝ սառը պատան կուզի: |
Բա՛ց էդ սուրբ երեսդ՝ արեգա՛կ իմ՝ բա՛ց,Քանի շունչս բերնումս ա, դեո աչքս բաց»: |
Էսպես էր էրվում, մղկտում տարաբախտ երիտասարդն, ջիվան Վանին՝ Ջրենդհեցի ռես Կարոյի որդին՝ Զանգվի ղրաղին նստած, մեկ մութը քարափի տակի կուչ էկած, աչքը Երևանու բերդի, սարդարի ամարաթի վրա քցած, սառած: |
Էն տեղը որ ցերեկը օրը ճաշին էլ՝ ղուշն իր թևովը մոտանալիս՝ սարսափում էր, ուր տեղ, որ քար ու հող՝ արնի հոտը մարդի քյալլում էին ցցում, էս ողորմելին՝ գլխիցը ձեռք վերցրած՝ էն զարհուրելի սհաթին էկել, նստել, իր սև օրը լաց էր ըլում: |
Քար ըլեր կհալչեր, բայց նրա սիրտը ապառաժից էլ՝ ավելի էր պնդացել: |
Մահը նրա աչքին խաղ էր թվում, նհախ տեղն էին Զանգին, քամին իրանց բարկությունը, կատաղությունը թափում, նրա ակաջն ու դոշը ծեծում, որ իր ջանին Էլա ափսոս գա, գլուխն առնի, կորչի, բայց նրա ջանը որ վրեն չէ՛ր, խելքը գլխիցը որ թռած, աչքը արինը կոխած, ի՞նչ կիմանար, ի՞նչ կվախեր: |
Ախր ո՞ւմ էր կորցրել, որ նա դիմանար: |
Աչքը Արաղի ղրաղին էր սֆթա բաց արել, աոաջին՝ նրա մարմանդ ջուրը, Մասսա ու Ալագյազի սարերը տեսել, նրանց դոշերին ման էկել, նրանց ալվան ծաղկները քաղել, նրանց քաղցր աղբրների վրա քնել, վեր կացել: |
Երեխությունից նրա մեծ գործը, նրա ուրախությանն էն էր, որ քյահլան ձիու վրա նստած, յարաղ ասպաբը քցած, իր թայդաշ տղերքանց հետ՝ յա ֆորս դուս գնա, յա ջիրիդ խաղա, յա մզրախը ձեոին Քրդերին՝ ճամբում, չոլում ոաստ բերի ու նրանց գլխին՝ իր տղամարդությունը փորձի: |
Երեսի, թշերի ղրաղները դեռ նոր էին սկսում ծաղկիլ, որ սիրտն էլ հետը քիչ — քիչ սկսեց փոխվիլ: |
Մինչև էն ժամանակը՝ մեկ սիպտակ լաչակ (չիքիլա), մեկ կարմիր, յա ալ քող՝ աչքովն ընկնելիս՝ հենց իմանում էր՝ թե մեկ անմահական հով երեսին դիպավ, սիրտը մի քիչ թրպրտում, միտքը հետը գնում, ա՜խ էլ որ քաշում, արատասունքն էլ շատ անգամ՝ որ աչքը լցվում, խավարացնում էր, էլի դեռ չէ՛ր իմանում, թե պատճառն ի՞նչ ա: |
Հենց իմանում էր, թե սարերի գլխին, չայիր չիմանի միջին ըլի իր սիրտը թաղած: |
Տանը որ չէ՛ր համբերում, էս տեղարենք էր դուս գալիս, հորից, մորից քաշվում, որ իր դարդը մարդ չիմանա, արտասունքը, չտեսնի, ու էս թփի տակին, էն աղբրի ղրաղին՝ էնպես քշված, գժված՝ գլուխը վեր դնում, արեգակի, իր շվաքի հետ խոսում, ու էս հալին նղղում, որ բալքի քնով էլա իրան մի քիչ հովացնի, |
Քյարամի, Աշղ Ղարիբի, Քեշիշ Օղլվի խաղերն ու պատմությունը՝ որ Աշղները չէին պատմում ու հետն էլ իրանց սազը բան քցում, ուզում էր՝ էլ ո՛չ ուտի, ո՛չ խմի, գիշեր, ցերեկ մեկ սազ էլ ինքը ձեռն առնի, սարեսար, աշխարքե աշխարք ընկնի, որ ինքն էլ էն օրերը քաշի, որ բալքի իրան էլ Աստված մեկ էնպես յար, մեկ էնպես հրեշտակ ռաստ բերի, որ գիշեր, ցերեկ մոտին նստած, ո՛չ քնի, ո՛չ աչքը թերթի, հենց նրան մտիկ տա, նրա գովքն անի, նրա հոտն առնի, նրանով կշտանա: |
Վարդեվառի պասն էկել, օրը մոտանում էր: |
Վանու մեր՝ Սոնի խաթունը կոները վեր քաշած՝ սաղ շաբաթը ո՛չ աչքը քուն էր էկել, ո՛չ միտքը զարար, պաշար էր, որ հազիր էին անում. բուղլամա դրած գառներ, խաշած հավեր, ձկներ շինել, հացի մեջ կոլոլել էին: |
Քաթին, թերթին, լոշին, բոքոնին հո՝ ո՛չ թիվ կար, ո՛չ համար: |
Խունկն ու մոմը, գանձանակը վաղուց էին առել, հազիր արել, մատաղացու աչառի՝ միսն էկել, անկաջները կոխել էր, էնքան իր քեֆին թողել էին՝ որ կանաչ խոտումը ման գա, չաղանա: |
Ով մեկ զինք ու զարդ ուներ, էսպես օրվա համար էր պահում, որ քցի, դուս գա, իր գլուխը աշխարքին, ալամին ցույց տա. Ով նոր շոր չուներ, կարիլ էր տալիս, ով ձիու ռախտ, յա լավ ասպաբ չուներ, յա բազարիցն էր առնում, յա փոխ ուզում: |
Ջահել հարսն, աղչիկ հո՝ ամսով առաջ՝ հարիր անգամ գլխըները շինել, աչքըները դեղ դրել, հայլու առաջին հազար անգամ կուչ ու ձիգ արել, էլ եդ չհավանել, էլ եդ քանդել, նեղացել, էլ եդ նորեն շինել, իրանց պատկերին, գյովդին, շորերին մտիկ արել, իրար թաքուն շհանց տվել ու մտքներումը հազար մեկ բան անց էին կացրել, թե ո՞ր սարի ետևից, ո՛ր չոլի տակից իրանց սիրած ուզածը պտեր էն օրը լիս ընկնիլ, որ երազումը էնքան նրանց տանջել էր, առաջներին ջիրիդ խաղալ, իրանց յա խնձորով, յա վարդով խփել, որ իրանց մուրազը մի կատարվեր: |
Ղուշ էր գլխըներովը թռել, նրանք նրա համար էին ա՜խ քաշել, հով էր երեսներին դիպել, հենց իմացել էին, իրանց սիրածի շունչն ա. ծաղկի հոտ էին առել, յա վարդ ծոցըները դրել, հենց գիտացել էին՝ նրա՛ հոտն են առնում, նրա ձեռը ծոցըները դնում, նրան երեսներին կպցնում, էնպես էր սիրտըները թափ տալիս: |
Հինգշաբթի առավոտը ով Ջրենդեհ մտներ՝ հենց կիմանար, թե դաշտ ու ձոր թև են առել, ուզում են, որ թռչին. Սպիտակ լաչակի ու կարմիր, ալ քողի շողքը մեկ դհից էր արեգակի ու հովի հետ խաղում, թուր ու թվանքի, յարաղ ասպաբինը՝ մյուս կողմից լսի հետ պեծին տալիս, փայլում, դաբ ու զուռնա, սազ, քյամանչա քարերին՝ էլ հոգի Էին տալիս, վեր կացնում: |
Ջահել տղերքը քյահլան ձիանոնց վրա՝ ուզում էին իրար կտրատեն, էնքան էին դռների, չոլի երկենությունը չափել, ձիանոնց հոգին առել, որ հարսն օղլուշաղ էլ մի շուտով դուս գա, մի ճամփա ընկնին, մի իրանց մուրազն առնին՝ իրանց հունարը ջահել աղչկերանցը շհանց տան, նրանց սրտին մի դիր գան ու հետո գնան Ծաղկեվանք, որ իրանց ուխտն անեն, վարդեվորի տոնը էնտեղ կատարեն: |
Ով Հայաստանու սուրբ աշխարի մեծությունը, նրա դրախտանման դաշտերի հոտն ու համը, Էն ծաղկափթիթ ձորերը, էն անմահական աղբրների ջուրը, ու Հայոց անմեղ ազգի հաքուստը, ուրախությունը, խաղը, բարեպաշտությունն ու աստվածասիրությունը կամենում էր տեսնի, նրա գառը որդոց ազիզ երեսին նայի, մուրազն առնի, էս տեղ պետք է գար, Ծաղկեվանքի ծերին պտի կանգներ, որ իմանա՝ թե էս երկնանման բարձրությունից էին Հայք իրանց աշխարին մտիկ տալիս, Մասսա, Ալագյազի վրա խնդում, Նոյան տապանը, Լուսավորչու կանթեղը, սուրբ Գեղարդավանքն, էջմիածին ու Խոր Վիրաբ միտքըները բերում, կրակի պես վառվում, արծվի պես թռչում, ամպի հետ բարձրանում, ջան ու արին ջրի պես մատաղ անում, որ իրանց լիս հողիցը չզրկվին, չհեռանան, սուր տան, սուրը քաշվին, բայց Էնտեղ ապրին, Էնտեղ մեռնին: |
Սրանք էին, որ Հայկա վեհ սիրտը վառեցին, Վաղարշակ իրանց ծոցը քաշեցին, Տիգրանին թե տվին, Տրդատին Հռովմա ետ բերին, Վռամշապուհի վսեմ միտքը բորբոքեցին, որ Հայաստան իմաստության տան շինի: |
Սրանք էին, որ Մովսես Խորենացին տեսնելիս՝ վերանում էր, Եղիշե պատմելիս՝ խոյանում, Վարդան, Վահան Մամիկոնյան արին վեր ածելիս՝ նո՛ր հոգի առնում, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի գովելիս՝ հրեշտակի լեզու ստանում: |
Էլի սրանք էին, էս սուրբ սարերը, որ ջրհեղեղովն աշխարը քանդվելիս, Աստուծո աչքը մեր աշխարի վրա մնաց քաղցր, մեր աշխարն ընտրեց արդար Նոյի բնակության համար, էնքան ազգեր էլ, որ սար ու ձոր ոտնատակ տալով, թուր թրի տվին, որ մեր ազգի շվաքն աշխարքի երեսիցը կտրեն, իրանք փչացան, իրանք վերջացան ու էլի մեր սուրբ հավատը, մեր արդար Հայոց որդիքը՝ էս օր էլ կան, էս օր էլ իրանց օրենքն ու լեզուն՝ սրտներումն, բերնըներումն ունին, ու իրանց լավությունովը, աշխատասիրությունովը, խելոքությունովն ու հավատարմությունովը՝ ամեն ազգի սիրելի, ամեն երկրում գոված՝ կան ու կմնան ու իրանց ընտիր հոգին ո՛չ կփոխեն, ո՛չ կմոռանան: |
էս երկնքի դոշն էր, էս օր մեր ուխտավորների գալու տեղը: |
էլ գեղ չէ՛ր մնացել՝ որ տեղիցը պոկ չգա, էլ տուն չէ՛ր մնացել՝ որ ինչ ունի չունի, թողա, էս տեղ գա: |
Ո՛ր ձորը մտնեիր էս օր, ո՛ր աղբրի վրովն անց կենայիր, որ նո՛ր թամաշա, նո՛ր ուրախություն չի՛ աչքիդ առաջը գա, ո՛ր քարի, ծառի տակիցն ասես, որ կրակի մուխը, սազի, խաղի ձենը՝ չէ՛ր վեր ըլում: |
Կարելի ա, բազի քնթի մազ, ծուծը բարակ, գլուխը հաստ՝ մարդ ասի, թե ուխտ գնալիս պետք է գլուխդ քաշ գցած, լալով գնաս, բայց միթե անմեղ ուրախությունը Աստուծո ընդդե՞մ ա, որ մարդ էսպես օրն էլ իր սիրտը կոտրի: |
Հետին աղքատն էլ էնքան պաշար էր վերցրել էս օր հետը, որ ամիս նրան հերիք էր, բայց նա իրան դարդումը չէ՛ր մենակ: |
Ամեն ռաստ էկող, էն յաբանի յադն էլ, թուրք էլ որ ըլեր, հենց աչքըներովն ընկան թե չէ պտի կանչեին, ուտացնեին, խմացնեին, էնպես ճամփու քցեին: |
Քանի՞ աղքատի աչք էս օր պետք է կշտանար, չէկողին էլ՝ իրանք էին զոռով իրանց սուփրի վրա քաշում, էկողը հո՝ գլխըների վրա տեղ ուներ: |
Ամեն մեկ կանաչ տեղ, ամեն մեկ աղբյուր՝ նրանց մանգզիլն էր, նրանց սեղանը: |
Տեսածին պես իսկույն ջահել տղերքը ձիուց վեր էին թռչում, հարսն աղչկանը ուսուլով վեր բերում, չախմախ տալն ու կրակ վառելը մեկ սհաթվա բան էր, պաշարը հո՝ բեռներով, խորովածի շամփրները կրակի վրա էին դնում, իրանք կարգով նստում, որը հացն էր փռում, որը աչքը չռում, որը գինու գավը, որը խորոված հավը, իրար տալիս, հաց ուտելիս, ու հետը սազ ածում, խաղ ասում, պար գալիս: |
— Ա՜խ՝ լավ աչք պտի, որ մեկ էլ էս սար ու ձորը տեսնի, — մեկ զմեկու ասում էին, — քանի՛ էսպես մեզ նման էկող գնացող տեսել, բարովել են սրանք, իրանք մնացել, նրանք գնացել: |
Քանի բերնըներումս շունչ կա, մեր կյանքը վայելենք: |
Ա՜յ տղա ածա՛, դրա սուրբ բաժակին ղուրբան, մեռած տեղս էլ կուզեի որ գյոռումս ածեն: |
Երեխե՛ք՝ Աստված ինչ մուրազ ունիք, է՛ն կատարի, ծառա եմ սուրբ Ծաղկեվանքի զորությունին, ո՞վ ա նրա դռնիցը դարդակ ետ դառել, որ մենք ետ դառնանք: |
Մերն էլ մեր ուխտատեղերը, մեր սուրբ խաչերն են մնացել, որ նրանք էլ մեզանից երեսները |
թեքեն, էլ ո՞վ մեզ ճար կանի: |
Հա՜ աչքներս լիս, մեր բանը խեր ա, էս ծիծեռնակը որ ծլվլալով վրըներովս թռավ, բարի նշան ա: |
Աստված տա՝ մի տեղ հասնինք, ուխտըներս անենք, մատաղներս մորթենք, խունկ ու մոմ վառենք, քեֆ, քեֆ՝ էն ժամանակ պտի արած, էս ի՜նչ ա: |
Ա՜յ տղա՝ տո մի սազդ քոքի՛ր, տեսնինք՝ Աստված ի՜նչ տուն ա տալիս քեզ: |
Տո օխտ տարի սուրբ Կարապետի պասը պահել, ուխտդ կատարել, գնացել, դիլակդ առել ես, էլ ի՞նչ ես ծում պահողի պես՝ բերանդ փակել. հունար անիս, շհանց տո՛ւր, էլ ո՞ր օրվա համար ես պահում: |
Ահա՛՝ աչքներս լիս, ճանճը թռավ, աչքս շլում ա, հմիկ որդե որ ա, ճամփորդ լիս կընկնի. անիծած ըլիմ՝ թե որ իմ դուշմանն էլ ըլի, չքաշեմ, չբերեմ, մեր գլխավերևը չնստացնեմ: |
Դուք էստեղ կացե՛ք, ես մի սարը նի ըլիմ, աչք ածեմ, որ խոսքս սուտ չի՛ դուս գա: |
— Մի քիչ վախտ անց կացավ թե չէ՝ մեկ էլ էն տեսան՝ որ երկու մարդի թևիցը բռնած՝ քարքաշան անելով՝ բերում ա: |
Արեգակը մի քիչ թեքվեց թե չէ՛, մեր ուխտավորքն էլ եդ ձի նստեցին: |
Ձիու վրիցն էլ մեկ խելիմ տեղ դեռ իրար գինի, մազա էին թավազա անում, սազ ածում, քեֆ անում, ձի քշում, ջիրիդ խաղում, թվանքի ու փշտովի ձենը հո՝ երկինքն էր հասել: |
Իրիգնահովն ընկել, արեգակը արևմտի դուռն էր հասել, որ մեր ուխտավորների տուտը Ծաղկեվանքա փեշը հասավ: |
Ծաղկըների հոտն ու ալվան ռանգները, աղբրների քչքչոցը ու ղշերի ձենը՝ մարդի հոգին ջանիցը հանում էին: |
Շատը հենց ուխտատեղը տեսավ թե չէ, իսկույն ձիուցը վեր էկավ, ծունր դրեց, աղոթք արեց, մեկ խելիմ տեղ էլ չոքեչոք գնաց: |
էն անշունչ քարերն էլ աչք էին առել, ծիծաղում: |
Մողնուցը մեկ քանի վարդապետ, տիրացու էին էկել, որ ժամ ասեն, պատարագ անեն: |
Սրանք էլ պարկեշտությամբ դռանը կանգնել էին, էկողին աջըները տալիս, օրհնում էին, ու նրանց արևշատություն խնդրում: |
Կնիկ, աղչիկ, տղամարդ, մեծ, պստիկ էնպես էին իրար խառնվել, ինչպես գառն ու ոչխար: |
Քար չէր մնացել, որ չըլիզեին, հող չէ՛ր մնացել, որ երեսներին չքսեն, յա բերանները չքցեն, որը դոշին էր ծեծում, որը չոքած՝ աղոթք անում: |
Ամեն մեկ քարի հազար մոմ կար վառած: |
Էս էլ որ պրծան՝ էրիցը դուս էկան ու ամեն մարդ իր թադարեքի հետ էր: |
Ծեր մարդիկը վարդապետի մոտ գնացին, ջահելները իրանց դասթի միջում՝ ջուր էին բերում, կրակ վառում, հարսն աղչկերքն էլ իրիգնահացը պատրաստում: |
Բայց ա՜խ՝ ինչ էս հադաղին մեր Վանու հալն էր, Աստված ո՛չ շհանց տա: |
Ինչ երեխությունից էնպես խուլ, մունջ՝ նրա սիրտը քրքրել էր, էս օր աչքի աոաջին կենդանացել էր, հոգին տանում, ջանը հանում: |
էն ո՞ր հրեշտակն էր նրա աչքովն ընկել, որ լիսը չքաղեր, խելքը չմաղեր: |
Ճամփի դեռ կեսը չհասած՝ հենց էջմիածնի դուզը հասան՝ ձիանը կատաղեցան: |
Մեյդանը լեն, թամքի վրեն, որ մեկ թվանք էլ չտրաքեց, քառասուն ձիավոր, որը մզրախով, որը ջիգով՝ Իրար ետևից ընկան, թոզ ու դումանն արեգակի լիսը կալավ: |
էն ղզղուն կռվումն էլ՝ էս կրակը չէ՛ր վառվիլ, ինչպես էս տեղ: |
Ո՞վ չգիտի, որ Ջրենդհեցի Հայերը կտրիչ տղամարդ են, ու ձիու ղաշը բռածին պես՝ էլ ո՛չ սար աչքըները կգա, ո՛չ ծով: |
էնքան տղամարդի միջում էլ, Վանու հատը մեկն էլա չկար: |
Յարաղ ասպաբի շողքը աչք էր քոռացնում. նրա բոյն ու պատկերը՝ տեսնողի ուշք ու միտքը հետը տանում: |
Քցած ջիրիդը էլ դարդակ չէ՛ր անց կենում: |
էս կրակված ժամանակին մեկ գել Սև ջրի ղամշի միջիցը դուս պրծավ, հարիր թվանք բաց |
էլավ, գյուլլեն տեղ չի՛ հասավ: |
Վանին ձին թռցրեց, թե ո՛ւր հասավ, էլ չի՛ հայտնի, մեկ էլ որ էն թոզակալած աչքը չի՛ բարձրացրեց, սար ու ձոր մեկ ծափ տվին, ծիծաղեցին, էլ եդ ձենըները կտրեցին, ինքը հո՝ տեղնուտեղը մնաց քարացած, կանգնած: |
Նրա թմբրած աչքին էր տեսածը երազ թվում՝ սիրելի կարդացող, բայց օրը ճաշին երազն ո՞ւմ աչքը կգա: |
«Վանի՛, ներքևիցը մեկ ձեն էր գալիս,— Վանի՛, քո սիրտը քանդողը էս անմեղ պատկերն ա, որ աչքը քեզ ա քցել: |
Հեր չունի, անմեր, եթիմ ա, էս աղքատ հալևորն էլ, որ դրան առաջն ա արել, բոբիկ ոտով տանում, իրեք օր ա տանիցը դուս ա էկել, որ դրան էլ տանի ուխտ, որ Աստված բալքի դրա մուրազն էլ տա, դրան էլ մեկ ճար ըլի: |
Մեկ շեն օջաղից էդ մեկ եթիմն ա մնացել, հերնըմերը ցավով հինգ օրվա միջումը կոտորվել, քեռի, հորախպեր կռվում, գյուլլի առաջին փչացել, մալ դովլաթ անիրավի ձեռ ընկել ու դա, էդ անմեղ հրեշտակը դռնեդուռն ընկել: |
Վա՛նի՝ մտիկ արա՛ դրա էն արդար երեսին, դրա լուսաթաթախ աչքերին, դրա վարդագեղ բերնին, ու թե սիրտ ունիս, եդ դառի՛ր, տե՛ս՝ քար ու հող ի՞նչ կրակ են ածում գլխիդ»: |
Ա՜խ՝ քարը բալքի թե ոտն առներ, եդ դառնար, բայց Վանին ո՞ւր կերթար: |
Աղբյուրը աոաջին էր քչքչում, արեգակը ետևին պլպլում, Վանու սիրտը արեգակից էլ ավելի էր բաց էլել, բայց շուտով ամպերը գլուխ բարձրացրին, շուտով նրա հոգուն չոքեցին: |
End of preview. Expand
in Dataset Viewer.
- Downloads last month
- 48