File size: 1,208 Bytes
ddeb3a3
 
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել  Արթուր Ոսկանյանը: Նրա օգնականները կլինեն «Շիրակի» մարզիչ Ֆելիքս Խոջոյանը   և դարպասապահների մարզիչ Վոլոդյա Վարդանյանը:


«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Նրա օգնականները կլինեն «Արարատի» մարզիչ Արմեն Տոնոյանը և «Գանձասարի»  դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:


Իսկ Մ-21 տարեկանների հավաքականը կշարունակի գլխավորել Ռաֆայել Նազարյանը: Նրան կօգնեն «Բանանցի» մարզիչ Կարեն Սիմոնյանը և «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս «Փյունիկի» մարզիչ Արտակ Օսեյանը: