File size: 1,622 Bytes
ddeb3a3
 
 
 
 
1
2
3
4
5
6

Կաննի 66-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ ոսկե արմավենու ճյուղը, հանձնվել է Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» ֆիլմին: Ֆիլմի երկու գլխավոր դերակատարների՝ Լեա Սեյդուի և Ադել Էկզարկոպուլոսի ուղեկցությամբ ստանալով մրցանակը՝ ռեժիսորը հայտարարել է, որ իր աշխատանքը նվիրում է Ֆրանսիայի (որտեղ ինքը մեծացել է) և Թունիսի (որտեղ ծնվել է)երիտասարդությանը:Կինոնկարը լեսբիական սիրո մասին է: Այն լի է չափազանց բաց տեսարաններով, որոնք ցնցել են հանդիսատեսներին և կինոփառատոնի մասնակիցներին: Սակայն Սթիվեն Սփիլբերգի ղեկավարած ժյուրին որոշել է, որ Աբդելատիֆ Քեշիշն այդ թեման շոշափել է նրբորեն և մեծ վարպետությամբ:


Կինոփառատոնի երկրորդ մրցանակին է արժանացել Կոեն եղբայրների «Լյուին Դևիսի ներսում» կինոնկարը: 2013-ի  Կաննի կինոփառատոնում կնոջ լավագույն դերակատար է ճանաչվել 36-ամյա ֆրանսուհի Բերենիս Բեժոն, իսկ լավագույն դերասան՝ ամերիկյան կինեմատոգրաֆի 76-ամյա վետերան Բրյուս Դերնը, փոխանցում է euronews-ը: