File size: 3,105 Bytes
ddeb3a3
 
 
 
 
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12

«Պատմամշակութային արգելոց­թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ը «Գառնի» տաճարի նկատմամբ կատարված հանցագործությամբ պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի մարզային վարչության Աբովյանի բաժին:


Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՌԴ քաղաքացի Մաքիսմ Նիկիտենկոն 2014 թ. սեպտեմբերի 26­ին նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկանյութով դիտավորությամբ գրառում էր կատարել հանրապետական նշանակություն հանդիսացող «Գառնի» տաճարի հարավային պատին, որի հետևանքով հուշարձանին վնաս էր պատճառվել: Նիկիտենկոյի հետագա գործողությունը կանխվել էր հուշարձանի պահապանների և քաղաքացիների կողմից:


«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագիտական հանձնաժողովի կողմից 2014 թ. սեպտեմբերի 24-­ին կազմված ակտով պատճառված վնասի չափը կազմել է 839 հազար 390 ՀՀ դրամ, ինչը հիմնավորվել է նաև նախաքննական մարմնի կողմից նշանակված դատամշակութաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննության համապատասխան եզրակացությամբ, քրգործով ձեռք բերված այլ ապացույցներով: Նախաքննական մարմնի կողմից, քրգործով ՊՈԱԿ-­ը ճանաչվել է որպես տուժող: 


Նշենք, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը նախատեսում է, որ հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ անհնարինության դեպքում` հատուցել օրենքով սահմանված կարգով: Հավելենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածը պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար նախատեսում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով: