Աբովյան Խաչատուր՝ Առաջին սերը
stringlengths 1
3.49k
|
---|
Ղորդ են ասել՝ թե տանու տերտերին օրհնյա՛ տեր չի ըլիլ: |
Ինչևիցե՝ թուր ու թվանք չունիմ, արզա գրիլ պետքը չի , թո՛ղ բլբյուլը խոսի: |
Էշն ի՞նչ գիտի վարդն ի՞նչ զատ ա,Նրանը փալանն (ու) թավալ տալն ա: |
ԷՇՆ ՈԻ ԲԼԲՅՈՒԼԸ |
Բացվել էր գարունքն, սար ու ձոր ծաղկելԱնուշ հոտն ու հովն ամեն տեղ բռնել: |
Ամեն աշխարից, հեռավոր տեղիցՓախած, կորած ղշերն իրանց բներիցէկան, որ գարնան գալն շնորհավորեն,Մեր ու ձագ նստած ծառերի վրեն,Թփերի տակին, սարերի գլխին,Իրանց սրտի քեֆն հայտնել կուզեին: |
Բայց պարկեշտ բլբյուլն իր էրված սրտի,Իր սիրուն վարդի սերն ու իր մտքիՀասրաթն ու Էշխը բերան բերելով,Խոր ձորում նստած, դարդերը լալով,Նայում էր ջրին, իր վարդի թփին,Ուզում էր բացվի ա՛խ՝ իր սիրելին: |
Բայց վարդն անիրավ մնացել էր փակ,Խեղճ բլբյուլի սիրտն դաոել էր կրակ: |
Մեկ չոր քարի վրա մնաց կուչ էկած,Աչքը իր վարդի երեսին քցած,Լալիս էր, էրվում, «ա՛խ՝ վա՛րդ իմ կարմիր՝Բացվի՛ր՝ երեսիդ մեռնիմ, ա՜խ բացվի՛ր: |
Կամ իմ հոգիս էլ ա՛ռ, քո հետդ տա՛ր.Կամ էրված սրտիս արա՛ դու մեկ ճար»: |
Սար ու ձոր նրա սուքն էին անում,Ծառ, ու թուփ, ծաղիկ նրա հետ ցավում,Բայց ձեն չունեին՝ որ մեկ անցվորիԵդ պատմեն, որ նրան մեկ չարա անի: |
Էս դառն հադաղին սատանի քամինՈ՛րդիանց հանեց մեր կորած իշին: |
Քունն էր հատել, թե փալանը ծռվել.Խոռակը պակսել, քիթն քամի մտել,Գելն էր հետ ածել, թե տերը դնքսել,Նոխտեն կտրվել, թե բեռից փախել: |
Անկաջները խլշացրածՊոչը ցցած, զուռնեն քոքած.Սարնըվեր ընկած, որ չէկավ առաջ.էն հաստ գլուխը թափ տվեց, զռաց,էն մուռտառ դունչն էլ՝ որ վրա բերեց,Անմեղ վարդի թուփն, կոկոմն որ բռնեց,Մշրեց ու զռաց մեր էշ խնամին.Սար ու ձոր իրանց աչքը փակեցին.Ղշերը թռան՝ ա՜խ, ո՜խ քաշելովԾաղկներն երեսներն ծածկեցին՝ լալով,Իմ անմեղ բուլբյուլն գլուխն թևի տակին,Դեռ չէ՛ր հեռացել որ իր թշնամինՀենց ոտը փոխեց, ընկավ ցխի մեջ.Էլ ճանճ ու ագռավ չմնաց, վազեցՂոթուր մեջքն, ուսերն յարալու արեց,Արինն քամակիցն շռռալով փախավ: |
Թրքահոտ գոմումն կանգնած միտք արավ: |
«Հարամ ըլի ինձ էս հաստ գլուխն էլ,Էս գեշ անկաջներն, էս կոպիտ բոյն էլ.Որ ո՛չ զռալով, ո՛չ քացի տալովՃանճին էլ ա չեմ վախացնում, ա՜խ՝ ո՞վԻմ հալիս կըլի, վա՜յ նրա օրին,Վարդն էլ համ չի տալ իր դարդակ փորին»: |
Էլի բլբյուլի էրված հոգին էրՈր միտք անելով իր դառը ցավեր,Էկավ, վարդի վրեն կանգնեց, սուքն սկսեց: |
«Աննման իմ վա՛րդ» ողբալով ասեց,«Թագուհի իմ վարդ՝ հոգուս սիրելի,Անունդ հիշելով, սիրտս խորովի,Ընչի՞ դառն աշխարս քեզ բերեց բհամ,Որ մեկն էլ ա չի՛ իմանում քո համ: |
Երկինքն ա տեղդ, ընչի՞ ես մնում,Իշի կերակուր, էս փշի միջում.Քանի փուշ ու էշ դեռ կան աշխարքում,Կմնաս անտեր: |
է՛ս եմ միտք անում,Ու գլխիս տալիս, էրվում, խորովվում: |
Քո սերն հանապազ կպահեմ իմ սրտումն,Բայց ու՞մ ասեմ, ո՞ւմ, իմ դարդերս՝ ա՜խ ո՞ւմ.Էշն ի՞նչ գիտի ղադրդ՝ սրտումս էլ պահեմ,Քեզ, ամեն խաթից միշտ էլ ազատեմ,Էլի դեո քանի իշի հոտը կա,Մեզ էս աշխարքումս մեկ չարա չկա: |
Յ՛ա դու ինձ էրի, մեկ օր պրծնիմ,Յա թև ա՛ռ, թռչինք՝ երեսի՛դ մեռնիմ»: |
Իմ սիրուն բլբյուլ՝ մի՛ էդքան ցավիր.Կա՛ց մեր միջումը՝ քո վարդը գովի՛ր,Էշը թրքումն ա իր ծնունդն առելԷլի թրքի հոտն նա կուզի առնել,Քեզ վարդ, մանիշակ, քեզ ծառ ու ծաղիկԱստված փայ տվել, բլբյուլ գեղեցիկ: |
ԱՍԱՑՎԱԾՔ |
ԽԱՆԸ |
Ժամանակավ մեկ նաքյազ հարուստ կար.Մեկ որդի ուներ, էն էլ անհունար: |
Մեռավ, մեկ միլիոն նա փող եդ քցեց,Որդին խան դառնալն մտքումն դրեց: |
Նալաթ սև սիգին, մարդ ի՞նչ կամենա,Որ փողով չճարի, ջանը դինջանա: |
Խանությունը որ գտավ, ու պրծավ,Բեկլարբեկու տեղ ճարել կամեցավ: |
էն էլ ձեռք բերեց, սիրտը դինջացավ: |
Հիմիկ էլ վազիր լինիլ ուզեցավ,Կամ թագավորի դռանն ու քովըՄեկ մեծ գործք ճարիլ անցավ մտքովը: |
Ղոնշունի գլուխ ըլիլ, խաչ, նշանԴոշին քաշ անիլ: |
էս էր նրա բանն: |
Բայց մեր խեղճ խանի ծուծն ու գլուխըՀենց դարդակ էին, որ քամեիր, ծուխըՔթովն դուս կգար, այբի կտոր չկար: |
Շնորք, մարիֆաթ փողով ո՞վ կտար: |
— Ա՜յ իմ անխելք խա՛ն՝ թո՛ղ էդ քո ֆիքրը: |
Բայց չէ մեր խանի է՛ս էր հենց միտքը,Որ վազիր դառնա, կամ ղոնշունի գլուխ.Նստի դիվանուն, սրտի սոխն ու ոխնՀանի, ամենին հրաման անի: |
Որին կպչի նա, իրան չէր հայտնի: |
Բայց նրա շնորքն հենց իր միլիոնն էր,էնդով էր ուզում բոլորը ճարեր: |
Քոշք ու ամարաթ՝ լավ բաբաթ սարքեց,Խազինի դուռը, քիսեն բաց արեց,Աշխարք մնացել էր վրեն զարմացած,Ո՞վ ասես՝ որ նրա հացին չէր նստած: |
Զուռնա, նաղարա միշտ դմբում էին,Նրա ամարաթումն, ու նա իր քեֆինՆոքար ու ֆառաշ ոսկով զարդարած,Ամեն կողմիցը նրա կուշտը բռնած: |
Կառեթումն էլ որ չէր նստում փքված,Հենց իմանում էր, սար ու ձոր չոքած՝Իրան էին միշտ գլուխ վեր բերում,Չունքի սաղ քաղաքն նրա հացն էր ուտում: |
Ում լեզուն սուր էր, փորը մեծ ու հաստ,Փորըսող նրան գովում ամեն վախտ: |
Մկան պոչի պես կուչ ու ձիգ անում,Գլուխը փչում, աչքը թոզ ածում.Լիրբ լեզվով նրան երկինքը հանում.Իմաստությունը, շնորքն մեծացնում.Հոգին հանում ու քիսեն դարդակում: |
Խանի սիրտն էսպես կատվի ձեռի էր,էսպեսի վրա նա քաղցր աչք ուներ: |
Ինչ սհաթի էլ հացն ուտում էին,Ծիծաղում վրեն, լափ ածում գլխին: |
Բայց ո՞վ չի գիտի, թե փողը՝ ձեռիԿեխտ ա, ու մեկ օր կհատնի, կպակսի: |
Միլիոնը գնաց վայ տեր կանչելով,Խանն էլի փորի Ֆիքրը քաշելով.էլածն էլ տվեց քամուն, ու կերավ.Ինչ սրտումն ուներ, սատանեն տարավ: |
Վազիրությունը ու մեծությունըՂոնշուն ունենալն, իշխանությունըՎաղուց էր խեղճը աքլորին բարձել: |
Փորը կարաս, ոռքն էլ ծակ, գլուխն էլ: |
Ինչքան էլ ածես, հերիք ե՞րբ կասի,Վա՜յ նրան, որ փորին կդառնա գերի: |
Խեղճ խանի բանը քիչ քիչ շլոր դառավՁեռը պակսեց ու փողի տուտն հատավ: |
Միլիոնն էլ գնաց, զուռնեն էլ, սազն էլ: |
Ազիզ բարեկամք՝ հո վաղ հեռացել: |
Սառած ջաղացի պես մնաց կանգնած: |
էլ ո՞վ նրա դուռը կգար, կաներ բաց: |
Վիզն էլ բարակեց, երկուտակ փորն էլ,Միս, մորթի, կաշի երեսին կպել: |
էսպես նա իրան կանոն էր շինել,Երբ մարդ ուզում էր պատճառն հարցնել,է՛ն ախն էր քաշում, որ հետը հոգինՈւզում էր դուս գա, ասում հարցնողին: |
«Ով էս աշխարքումն որդու լավությունԿուզի, թո՛ղ տա նրան շնորք, կրթություն: |
Խազին, դոլվաթ կերթան, կփչանան,Մարդիս իր ուսո՛ւմն կմնա միայն»: |
— |
ԲԱՂԴԱՏԻ ՃԱՄՓՈՐԴ ԷՇԸ |
Եփրատ գետի կանաչ ղրաղինԿենում էր մեկ խեղճ ռաչպար: |
Անունն Հասան. իր հավատինԱրի, բարի, արդար, անշառ: |
Մեկ էշ ուներ մեր Մուսուրմանն.Սիրում, պաշտում ախպոր նման: |
Էնպես էր նրան թիմարում, պահում,Խերն ու լավությունն ամեն տեղ գովում.Լիսը բացվում էր, թե օրը մթնում,Քամակին բազմած՝ Հասան տուն մտնում: |
Մտքի հետ ընկած վախտն նոխտեն թողում,Էշ ախպորն էնպես էր նա հավատում,Որ նա իր բեռը միշտ տուն կտանի.Թե ուզենա, մարդ ճշմարիտն ասի,Էշն իմաստուն էր, խոսիլ պետքը չի՛: |
Գլուխն էլ շատ հաստ, կոխքն ու անկաջն էլ: |
Բոլը սուրահի, տեսնողի աչքն էլՀետո գնում էր, հենց զգաստ, հպարտ էր: |
Հասանի դարդերն ցրվում զռալով,Մեծ մեծ անկաջներն թափեթափ տալով: |
Սիրուն բոյն ղորդ ա՝ քաշում, մաշում աՄեր սիրտը, բայց մեջը ոչինչ խեր չկա,Երբ գոգրեն դարդակ ու ծուծը բարակՄարդ չի ճանաչում ո՛չ էշ, ո՛չ քուռակ: |
Խելք է հարկավոր: |
Պարոն էշն քիչ, շատէստուց էլ ուներ, էլ ի՞նչն էր կիսատ: |
Բեռի տակին չէ՛ր բուդուրմիշ ըլում: |
Աչքը առաջին. դուզ ճամփեն գնում: |
Դբի դեմ գալիս նա շարժում կամաց,Ինչպես մեծ մարդը իր բաղումն կանաչ: |
Անվանի Սադին էնպես է գրում,Թե ճշմարիտ խելքն էնդում ա մալում,Որ իմստունի խրատը լսենք,Ու բեռի տակին բնավ տնքալ չենք: |
Կտանենք անսաս: |
Տեղն ընկած վախտն էլԿհամբերենք, գլուխ չենք ցավացնիլ: |
Մեկ անգամ Հասան իշի վրա բազմած՝Գնում էր քաղաքն նա երիշ քաշած: |
Մեկ դարվիշ էկավ փետով նրա առաջն: |
Միրուք, մազն սպիտակ: |
Մեկ պոպոզ գլխին.Հասան տեսավ՝ ձեռն դրեց ճակատին: |
«Բարի օր՝ աչքի լիս»՝ ասեց դարվիշն: |
«Փեղամբարն օրհնի քո ալիշ, վերիշն: |
էդ քո տակին ի՞նչ էշ ունիս սիրուն»: |
—«Դարվի՛շ բաբա՝ իմ մխիթարությունն,Ընկերն էս էշն ա. իր գեղեցկություննԽելքովն ավելցրել, իմ սիրտս առելԽոնար, հնազանդ, ճամփին վելագ էլ: |
Նոխտեն թողում եմ, իր գլխու գնումԱմեն ժամանակ, ու ճամփեն գտնում: |
Չէ՛ թե ես սրան, սա՛ է ինձ պահում: |
Հոգիս էլ ուզեն, կտամ սրա գնում: |
Քսան թուման էլ տան, չեմ ծախիլ սրան»: |
«Թե կուզես, հարիր ես կտամ դրան»: |
—Շատ ուրախությամբ սուրբ դարվիշն ասեց,Որ կակղի Հասանն ու ռխին նայեց: |
Հասան իր իշին՝ իր աչքի լսիՀետ չէր փոխիլ հեչ, ամա թումանիՁենն որ իմացավ, ջանը դող ընկավ: |
Փողն ո՞ւմ չի խաբել: |
Հասան բոշացավ.Ի՞նչ պետք է արած: |
Ձեռը բարձրացրեց,Էն ա բարըշիլն էր նա ուզում հենց: |
Դարվիշն միտք արեց ու խոսքը փոխեց,Ուրիշ թահր նրա գլուխը փչեց: |
«Նհախ ասեցի, որ իշիդ ծախես,Գիտեմ, որ դրան դու շատ սիրում ես: |
Խեղճդ գալիս ա, աչքիցդ եմ տեսնում,Լսի՛ր, ի՛մ որդի՝ տե՛ս, ի՞նչ եմ ասում: |