Աբովյան Խաչատուր՝   Առաջին սերը
stringlengths
1
3.49k
— Դարվիշն եդ կրկնեց:
— «Բարեկամիդ էլ որ չես ճանաչում,Ծախել ես գլուխդ, էլ ի՞նչ ասեմ, ո՞ւմ:
է՞ս չի քո էշը»:
— «Վա՜յ օրիս, ըմբրիս,Ես ո՞ր ջուրն ընկնիմ, ի՞նչ վայ տամ գլխիս:
Աչքս դուս էկել, էշս չոլախացել:
Սաղ ոտի տեղը կաղ ոտն ա ճարել:
Ալլա՛հ, իլլալլահ՝ փեղամբարի գլուխն,Մահմադի արևն գիտենա, իմ ծուխնՀատել, տունս քանդվել:
Ես էլ ի՞նչ անեմ»:
—«էդուր խոսք չունիմ, կհավատացնեմ,Որ հոգին կաղ չի ու միտքը շատ սուր»,Դարվիշն ասեց նրան ու աչքն ածեց մուր:
«Վայ իմ սև օրին՝ ա՞չքն ուր է մնացել,Որ էսպես քոքիցն քոռացել, փչվել»:
—— «Շատ ղորդ ես ասում, մկամ իմաստուննՉի՞ կարող ըլիլ քոռ ու շատ գիտուն:
Ղուոանումն էլ ա էս բանը գրած.Մեկ աչքով պետք է սիրտը քննած:
Լա՛վ է աչքով քոռ ըլիլ, քան մտքով»:
—«Էն հաստ վիզն ո՞ւր է», ասեց տերն լալով:
«Էն լիքը փորը, էն դոշն ու թուշը,Էսպես քոսոտ, լղար ե՞րբ էր իմ էշը:
Գյամու պես էկել լցվել, հաստացել.Գառան անկաջներն մսումը թաղվել.Էսպես էր դղդղում նա ման գալիս էլ,Որ ուղտ ու գոմեշ կուզեին ճաքել:
Հիմիկ հենց բռնես՝ ուլ ըլի դառած,Ոսկոռն մնացել կաշվիցը կպած:
Փչես, վեր կընկնի, ի՞նչ իմ գլուխս լամ»:
-«Հո ռաչպարի խելքն իմ բա՛րեկամ,Հո էս քու իշի. ո՛ր ջհանդամ գնամ:
Տո խե՛լք ասա՛՝ խե՛լք. ի՞նչ անտաշ մարդ ես,Մարիֆաթ ուզի՛ր, հաստ փորն ի՞նչ կանես:
Լեզու հարցրո՛ւ, տե՛ս՝ ի՞նչ ա սովրել,Ապա սկսի՛ր դու ինձ քարկոծել»:
—— «Մարիֆաթ ունի՞, ուրեմն իմ Էշը»:
-— «Էլ ասիլ կուզի՞»:
— Ասեց Դարվիշը:
—«Էլ Սողոմոնի գիրք չի՛ մնացել,Բոլոր Ասիո լեզվովն հո էլՋրի պես գիտի:
Խանի ու բեգիՋուղաբը կտա:
Աստծուն է հայտնի:
Տա՛ր, մեկ քանի օր թավլումդ կապի՛ր,Թ՛ող, քիչ դինջանա, հետո իմացի՛ր:
Ժամանակ չունիմ, է՛դ դու, էդ քո տվածԱմանաթդ:
Աստված ձեր բանն հաջողի՛,Ձեր ցավն ու չոռը՝ թո՛ղ քամին տանի:
Մնաս բարով իշիդ հետը մուղարար,Ես պարտքիցս պրծա, դու արա՛ դրան ճար»:
-«Թողություն արա՛՝ սուրբ Դարվիշ բաբա,Ուր գնաս, քեզ քոմակ փեղամբարն դառնա,Ավել պակասը ների՛ր, ինձ բաշխի՛ր,Գնաս բարով, ինչպես դու բարի եկիր:
Ու դո՛ւ աչքի լիս՝ իմ էշ շնորհալի՝Մտի՛ր առաջվան տեղդ ու դինջացի՛»,Դարվիշն հեռացել՝ ճամփին գնում էր,Որ Հասան իշին դեռ գուրգուրում էր:
Քոռ աչքին պաչում, կաղ ոտն համբուրում,Մեջքը սղալում ու հետը խոսում:
«Ընչի՞ էդ բլբլի լեզուն չի բլբլում,.Ընչի՞ բերանդ կապել, չես խոսում.Ա՜յ իմ շնորհալի արևածաղիկ՝Ախր էդ հալին՝ թե տեսնին մարդիք,Քեզ ի՞նչ կասեն, ինձ, մեկ լավ միտք արա՛,Աշխարք շրջելու մարիֆաթն է՞դ ա:
Ամա չէ, էս օր բեզարած կըլիս,Մի քիչ դինջացի՛ր, դու լսիր խոսքիս:
էքուց տեսածդ պատմի՛ր մեզ քիչ քիչ:
Իմ ջանը դուս գա՝ ճամփին հո չամիչՉէին տալ քեզ՝ էդ ե՛ս էլ լավ գիտեմ,Հլա դինջացի՛ր՝ ես քեզ խնդրում եմ:
Հետո պատմի՛ր մեզ քո սովրած բաները:
Խոտով, դարմանով լիքն ա մեր ամբարը՝Պռտեպռունկ՝ դու հեչ էլ չի վախենաս,Կե՛ր, քեֆիդ պարկի՛ր, որ դու կարենասԻշտահով ասիլ, թե ի՞նչ ես տեսել,Լսել, իմացել, քեզ դատում արել»:
—Էն մեկ գիշերը սաղ տարի դառավՀասանի համար, ընչանք լուսացավ:
Հարևաններին բոլորին ասեց՝Ավետիք տալով ու հավատացրեց,«Թե իր թավլումը մեկ փիլիսոփաԿա իշի ցեղիցն:
Մարդ չի զարմանա:
Ամենին կանչեց. գան, նրան տեսնին:
Դաստա կապած՝ մյուս օրն հավաքվեցին:
Հասան ձեն տվեց:
«Ա՛յ մեր ջամըհաթ՝Էս ձեզ՝ իմ Էշը, ո՛չ բարակ, ո՛չ հաստ:
Թարաքյամերեն ոտանավորովՈւ Ասորեվար՝ դա արձակ գրովԿարող է խոսիլ, շնորքը հայտնիլ.Խնդրում եմ հետը մի քիչ զրից անիլ»:
—Մեկ քաչալ, քոռ մարդ՝ միրուքը ղաբա,Դուս Էկավ մեյդան, որ հետը խոսա,Գլուխ վեր բերեց ու սալամ տվեց,Իմաստուն իշին խոսալ դուս կանչեց:
«Երկինք ու երկիր ի՞նչպես են կապված,Լուսինն ընչի՞ է պոզով ստեղծված,Հույս ունիմ, ասեց, որ չբարկանաս,Թասխըս բաշխես ու չի՛ նեղանաս,Ա՛յ չորս ոտանի, ուսյալ կենդանի՝Գեղըցու գոգրումն ի՞նչ խելք, շնորք կըլի:
Էդ իմաստության ծովը դարդակի,Որ մեզ էլ քիչ փայ դրանից հասնի»:
—Էշը դունչը կապ՝ մնացել էր կանգնած,Ու մեր գեղըցիքն էն ա հազրված՝Ուզում էին՝ որ Հասանի գլխինՄեկ ջվալ ծիծաղ ածեն ու քաշվին:
—«Մի քիչ սաբր արե՛ք»՝ Հասան ձեն տվեց,«Ամոթու էսպես սա ձենը կտրեց:
Փիլիսոփա է, որ հատը չունի:
Հավատացե՛ք ինձ, թողե՛ք միտք անի»:
—«Կացե՛ք մեկ սհաթ՝ տո ի՞նչ ա էլել»,Փինաչին սկսեց էն կողմիցն ասել.Փորը հաստ, ինքը յոռնիկ շախաչի,Յարամազ քոսա, շատ էլ հանաքչի:
—«Մտիկ արա՛ ինձ, ա՞յ երկարանկաջԻմ փիլիսոփա՝ որ գնացիր Հաջն:
Ասա՛, մի տեսնիմ, քանի՞սն ա սհաթի:
Ի՞նչ ես ամաչում, էս էլ հո դժար չի»:
—էշը ունքերը մի քիչ եդ տարավ,Քամի մտավ քիթն, թե երազ տեսավ,Անկաջներն նորեն թափեթափ տվեց,Մեր կանգնողներին լավ մտիկ արեց:
Քթի ծակերը թունդ լենացրեց,Ոտներն եդ քաշեց, պոչը դուզ ցցեց,Ինչքան ղվաթ ուներ է՛նպես զիլ զռաց,Որ պատ ու գետին մնացին խլացած:
—«Հա՞յ բարաքյալլա՝ նոր փիլիսոփա:
էդ հունարն հո մեր քառակումն էլ կա,Շե՛ն կենա, հաստատ պահողիդ տունը,Որ ունի իր մոտ քեզ պես իմաստունը:
Աստված ողորմի՛ խրատողիդ հոգուն»:
—Մաշեկարն ասեց:
Բայց խալխի լեզունԿապվել, փակվել էր ու էնպես ծիծաղԻրանց օրումն էլ չէին տեսել՝ սաղ:
—Հասանի փոխանն է՛ն կատուն ընկավ,Որ մեկ դագանակ իսկույն վեր առավ:
Իշի ոտն ու գուխն լավ բաբաթ դզեց.Խղճի ոսկոռտանքն բոլոր փորն ածեց:
«Ընչի՞ ես ծեծում՝ ա՛յ դու հե՛ր օրհնած»՝Փինաչին էլ եդ Հասանին ասաց:
«Ասա՛, ի՞նչ տեղից ես դու իմացել,Թե էշդ մարիֆաթ, խելք ա սովորել:
Փիլիսոփոսի պես խոսալ գիտի,Ո՞վ ա լսել՝ թե էշը կխոսի:
Դարվիշն ուզել ա աչքդ թոզ ածի,Ոտով ման չգա, որ չբեզարի:
Դու էդ դդում, դարդակ գլխովդՆրան քոմակ արիր էդ խեղճ իշովդ:
Էդ հունարի տեր էս տեղ էլ շատ կա,Ու դու՝ բա՛րեկամ՝ ի՞նչ զարմանք բան ա,«Ով էշ ճամփա գնա, էշ էլ եդ կգա,«Բայց էշը նա է, որ կհավատա»:
ՔՈՌԵՐԸ
Մեկ քանի քոռ մարդ ընկած մեկ ճամփա,Էնպես էին գնում, ինչպես քոռն կէրթա:
Երբ սաղ աչկանին ճամփեն ցույց չտա:
Ոտն էին փոխում, բուդուրմիշ ըլում,Կամ քյալլի տալով՝ գետնի վրա չոքում:
Անց կենողի մեկն՝ էս որ հենց տեսավ,Սիրտը մրմնջաց, մեկ փեդ վեր առավ,Ու նրանց տվեց, որ էլ վեր չընկնին,Փեդը դեմ տալով՝ գնան, տեղ հասնին:
Քոռերի մեկը գլուխը պատռած՝Փետը ձեռն առավ ու ընկավ առաջ,Ու մեկելներին եդևիցն քաշեց:
Էսպես իրար բռնած՝ քոռ սուրուն քաշվեցՈւ առաջվա պես էլ վեր չի ընկան,Լոք լոք անելով՝ քիչ որ հեռացան,Հանկարծ մեջըներն խիստ կռիվ բացվեց,Առաջին գնալն, որն ասես, ուզեց:
Էս չվերջացրած՝ մեկ ուրիշ քամիՄտավ քթները, թե ձեռնափեդիԱսլն ընչի՞ց կըլի, ի՞նչ ծառից կտրած:
—«Բոխի փետից ա»:
Մեկն ասեց հանկարծ:
Մյուսն ընկերի դնչին չմռած,Հաստատում էր՝ թե կաղնուց է պոկած:
—էսպես ամեն մեկն իր զուռնեն փչեց,Փեդն առավ ձեռը ու մատնահարեց.Որ ձեռ քսելով էն բանն իմանա,Ինչ որ սաղ մարդի փեշակն ու գործն ա:
Աղլամազ քոռերն իրանց մարաքենէնպես չաղ արին, էս դհեն, էն դհենէնպես ղալմաղալ, դատբեդատ արին,Որ անկաջ պտեր, լսեր նրանց խոսքին:
Սատանեն էլ հո՝ է՛ս ա միշտ ուզում,Մատն էնպես խրեց նրանց քոռ աչքումն,Որ ամեն մեկի բերնիցն մեկ ջվալՈւշունց դուս էկավ, թե քաշես հալալ:
—Լեզուն հո թուր չի, որ կտրած տեղըՄրմնջա, կալնի մարդ իր ըռեխը,էրված սրտի դեղն կամ քարն ա, կամ փեդն,էն էլ հազիր էր՝ ղոյմաղոչում տղե՛րք:
Գլուխ էր, որ պատռվեց, ատամ, որ ջարդվեց.Որն հարայ կանչեց, որն արինն սրբեց:
Էն փեդն որ պետք էր նրանց պահպաներ,Միս, աղցան շինեց բոլոր ոսկոռներ:
Բայց ի՞նչ անես, բանն էն տեղ էր ընկել,Որ անկաջներն էլ՝ էր սալթ քառացել:
Էն տուր ու քոթակն տվին նրանք իրար,Շուն էլ որ ըլեր, տերն կմոռանար:
Բայց իր ասածը հեչ չուզեց մեկն էլ,Բայց, որ էս կրակն չէրի իրանց էլ,Խերի տեղն՝ էսպես՝ էն տված փեդըՔանդեց նրանց տունն՝ էս կռվից եդը:
Իմաստուն մարդիք մեզ նման քոռինՈր հավատ տվին, օրենք կարգեցին.Ուզեցան՝ քոմակ մեզ նրանք անեն,Չէ թե մեր տունը քանդեն, կործանեն:
Բեդուղուր քոռին ի՞նչ ժամ, պատարագէնքան ձգձգեցինք հավատ ու բաժակ,Որ մեկի տեղը՝ բյուր ու միլիոնԻրար գլուխ կերան, որ պահեն կանոն:
Աբովյան Խաչատուր՝   Պարապ վախտի խաղալիք
ԱՐԱԲԵՔԸ
Արաբեքումը բարձած կճճներԳեղըցին կուզեր գնալ դարնըվեր: