Աբովյան Խաչատուր՝   Առաջին սերը
stringlengths
1
3.49k
ՖՈՐԹՆ ՈԻ ԽՈԶԸ
Կով ու խոզ մեկ մարդ իր թավլեն արածԿովին դարման, էլ՝ չէ՛ր ածում առաջին:
Խոզին թեփ, գարի տալիս, չաղացնում:
Ֆորթն էս անիրավ գործքը որ տեսավ,Մորը գանգատվեց ու մեկ օր ասավ:
«Ախըր կաթն ու եղ, մածունն էլ հետըՀո մեզանից ա ստանում մարդը,էս ի՜նչպես բան ա, մեր միսն էլ ուտում,էլի էս խոզին ընդունում, սիրում» —Համբերի՛ր՝ որդի՛, վերջը կըտեսնիս»,Մերն ասեց նըրան, «ու լսիր խոսքիս,Մարդն էն բարեսիրտ կենդանուցը չի՛,Որ նըհախ տեղը լավություն անի:
Դըրա հեսաբը մեկ օր կպահանջեն,Թող մեզ խոտ տան ու մեզ մըտիկ չանեն»—Մեկ օր էլ ֆորթի ջանը դող ընկավ,Որ լսեց դռանն՝ ինչ ճղղոց էկավ:
«Էս ի՞նչ խաբար է», մորը հարցրեց:
—«Գարո՛ւ հեսաբն է», — նա պատասխանեց:
Թո՛ղ անոշ թիքին մարդ հեչ չի խաբվի,Քըթից կհանեն, ինչ օր որ ըլի:
ԷՇՆ ՈՒ ՇՈԻՆԸ
Ամառվա էն շատ շոք ժամանակինԽեղճ իշի մեկը իր բեռի տակինԿանգնել էր անսաս մեկ մեծ մեյդանում,Քիթ ու պռունկը քաշ՝ խոր միտք էր անում:
Չար ճանճերն էլ հենց վախտ էին ճարել,Էլ պոչ ու անկաջ նրանք չէին թողել,Ուր հասնում էին, կըծում, ցավացնում,Իշի դարդերը դըհա շատացնում:
Մեկ շուն էն կողմիցն՝ շըվաք տեղն ընկած,Իշի չարչարանքն տեսավ ու ասաց,Ա՜յ ողորմելի՝ քեզ ո՞վ էր ասում,Որ յախեդ ձեռ տաս ու մընաս բալում:
էն գլուխն ու անկաջն, էն ձենն ու գոռալն,Որ դուք ունեք, ու էն սիրուն ման գալն,Թագավորի գուք լայաղ կըլեիք,էդ չոռն ու ցավը դուք տանիլ չէիք,Թե մեկ դանգի չափ խելք ունենայիք,Ձեր գըլուխն ձեռի տակ չըքըցեի՛ք:
Մարդի առաջին քանի որ կուչ գաս,Գլխիդ կընստի, թե լավ իմանաս:
ՍՈԽՆ ՈԻ ՍԽՏՈՐԸ
«Ա՞յ թե քոռուղուփ, դու հոտած զատ ես,Ժանգի պարկի պես լըցվել, տըռզել ես»:
—Մեկ օր սըխտորը էսպես խոսք քըցեց,Խեղճ սոխի գըլխին թուք ու մուր ածեց:
«Կոխքըդ հաստացել, գլուխդ գիրացել,Ի՞նչ ես դու էդպես շատ ուռել, փըքվել:
Ինչ պտուղ որ ես, քեզ ո՞վ չի գիտի,Որ ուզում ես՝ թե հենց քեզ տեղ ըլի:
Մարդ քեզ ուտելիս, բերանն ես կըծում,Դանակ դիպչելիս աչքը քոռացնում:
Չեմ գիտում՝ մարդը ախր ի՞նչ լազաթ աՔեզանից տեսնում, որ քեզ ցանում ա:
Էլ մաեգ ու բոստան հեչ չի՛ մընացել,Բոլոր գեշ հոտովըդ բռնել, հոտացրել:
Ընչանք չեն եփում, քո աչքըդ հանում,Դու քո փիս հոտը չե՛ս պակասացնում»:
—— «Տօ դու քո Աստվածն՝ ով էլ ինչ ասի,Խոսքը սազ կըգա, իրավունք ունի»—Սոխը ջուղաբը եդ դարձացրեց, ասաց:
Է՞դ էր մնացել, փա՛ռք քեզ՝ տե՛ր Աստված.Որ դո՞ւ էլ ըռեխդ ցրվես ինձ վրա:
Տօ ա՜յ անզգամ, հոտած, բեհայա,Էփելիս էլ ա ես հոտս քաշում եմ,Մարդի բերանը ապականում չեմ:
Քո գլուխը լաս՝ որ խաշի միջումնԷ՛ն հոտն ես թողում, ուտողի բերնումն,Որ մոտի կանգնողն իրանից գնում,Սիրտը խառնըվում, ու քյալլեն ծակվում:
—Գիտե՞ս՝ խնամի՝ իմ միտքըս ի՞նչ ա,Ես չեմ ուրանում, իմ հոտըս փիս ա:
Արի՛, դու էլ քո չափը ճանաչի՛ր,Խոսքիս լսի՛ր ու լեզուդ քեզ պահի՛ր:
Երկուսս էլ ունինք էդ պակասություննՄենք մերը ծածկենք, ու պահենք թաքուն:
Մենք իրար վատն որ ասենք մեր լեզվով,Խայտառակ կըլինք, կմնանք ամոթով:
-Էսպես սոխ, սխտոր հոտած մարդըքերքնԼա՛վ կանեն, իրանց այիբն որ ծածկեն:
Բայց շատ անգամ որ էսպես սխտոր մարդԲերանը բանում չի ու վախտ բեվախտՈւրշին փուդ դնում, է՛ս ա մեզ էրում,Էս մեզ խորովում:
ԱՂՎԵՍՆ ՈԻ ԳԵԼԸ
Վա՜յ Էն մարդին՝ որ Էնպես տեղ ընկնի,Որ գրի, արզի մտիկ տվող չըլի:
Մարդի՝ սաղ սաղ էլ որ ուտեն, սպանեն,Մեկ սիրտ չի ցավիլ կաշին էլ հանեն:
Աղվեսն խորամանկ մեկ ձմեռվան օրՍոված ման գալիս՝ նա որդիանց որՄեկ թուղթ գտավ ճամփին, բերնին որ բռնած՝Նա ռաստ չէկավ գիլին կատաղած,Ջանը դող ընկավ, փախչիլ չկարաց,Գլուխ տալով էկավ մեր գիլի առաջն:
Եդ էկած ու կապը կտրած մարդինԻնչ պետք է չոքիլ ուստի առաջին,Հազար պարզամիտ ու անմեղ ուստիՀախիցն վեր կըգա, ով իր բանն գիտի:
—Դեռ գելն իր իշտահն ատամի տակինՀազրում էր, որ կնքի աղվեսին,Սատանի ոտը բարով տալուց եդ,թուղթը բաց արեց, կարթաց նրա հետ,Որ ինչ տեղ գնա, տասը ճուտ ու հավՏան իրան, էնպես խանն հրաման արավ:
Գիլի փոր, աղիք է՛ն կատուն ընկավ,Որ էս լսեց:
Տեր աղվեսին ասավ,«Ֆառաշ չի՞ պետքը, որ հարկն հավաքի,Էդ գործն էլ թո՛ղ դու՝ իմ վզիս ըլի,Բանը թամամեց:
Երկուսն էլ հասանԻրանց մուրազին ու ընկեր դառան:
Գալով, զրից տալով, խորհուրդ անելով,Հենց էկան, հասան մեկ մեծ գեղի քով,Աղվեսն մեկ սարի ծերի վրա կանգնեց,իր գել ֆառաշին տանդրոչ մոտ ղրկեց:
Գելը գիշերն էլ գեղից կփախչի,Ու՞ր մնա ցերեկն ու օրը ճաշի:
Ամա հրամանն տեսավ որ ունի,Դունչն էլ մեկ կես գազ նա բարձր ցցած՝Մըտավ գեղի մեջն անահ, անկասկած:
Գեղ ու գել ու շուն — էն էլ էն սհաթին.Էլ ի՞նչ կհարցներ շների ուզբաշին:
Հենց որ բուրդ ու մազ լավ գզգզեցին,Ու շատն ատամն էլ հասցրեց մսին,Մեր Աղվես խանը սկսեց ձեն տալ,Տանդրոչը թուղթը տալ ու տուն գնալ:
Խեղճ գիլի հոգին բերանն էր հասել,Հենց էն կարաց նա Աղվեսին ասել:
«Աստված քո տունը քանդի քո գլխին,Ինչպես ինձ հասցրիր գա էս սհաթին.Գլխիդ քար ընկնի՛,Ի՞նչ թուղթ, ի՞նչ հրաման, կամ ի՞նչ տանուտեր:
Անիծվի՛ քո սոյն, էս ի՞նչ իմ բան էր,Հազար շուն կան, որ ո՛չ գրել գիտեն.Ո՛չ գրի զորություն, որ ասածս լսեն:
Դուշմանիս չգա, ինչ իմ գլուխն էկավ,Ով որ իմանա էս իմ դավն ու ցավ,Խորամանկ մարդիցն գլուխը պահի,Տեսնելիս՝ աչքը եդևը քցի»:
ԱՂԻ ԳՆԱՑՈՂ ԱՉԱՌԸ
Մարդ որ մեկ բան արած չի ըլում,Ամեն բան աչքին խաղ է երևում,Ջահել մարդը հո՝ ինչ որ ասում ես,Անկաջվեր անում, շուռ տալիս երես:
Մեկ թարաքյամա մեկ քանի աչառԱռաջն էր արել գնում աղի սար:
Խոտ կերած աչառ՝ էնպես դուզ մեյդան.Քամին էլ որ քիթն չի մտավ բիրդան,Էլ տիրոնչ ռխին չի՛ մտիկ արին,Պոչ ու գլուխ ցցած՝ նրանք զու քաշեցին:
Տիրոնչ հոգին հո՝ բողազն հասցրին,էնքան դես ու դեն՝ խաղ, տրտինգ արին:
Բիրդան մեկ չոլում մեկ քանի եզըՆրանց ռաստ էկան, կտրեցին հազը:
«Ի՞նչ տեղ եք գնում՝ ա՛խպեր՝ խե՛ր ըլի» ,Տնքալով հարցրին:
Մեր աչառ, մոզիէլի իրանց խաղն նորեն սկսեցին,Էլի փռնչալով՝ գլխներն քամակինԴրած՝ քեֆը չաղ՝ պատասխան տվին:
Աղի՛ ենք գնում, աղի». ասացին:
—— Գնացե՛ք՝ աստված ձեր բանն հաջողի,Հըլա համն առե՛ք ձեր ասած աղի,Հետո ձեզ կասենք, հիմիկ վախտը չի»:
—Եզերն ասեցին ու ընկան խոտի:
Աղը որ բարձած՝ էլի եդ էկան,Քամակ ու ուսեր ուռած, նրանց տեսան:
Էլի որ հարցրին ինչ տեղից գալը,Էլ ի՞նչ էր նրանց ահվալն ու հալը,Շլնքները ծուռ, ձեն ու շունչ կտրած.Մեկը խոր նաֆասն քաշելով՝ ասաց,«Աղի՜ց ենք գալիս, աղից՝ հե՛ր օրհնած:
Էլի ի՞նչ ես մեր ցավն՝ ա՜խ՝ դու, անում բաց»:
ԲԱՐԴԻՆ (ՉԻՆԱՐԻՆ) ՈԻ ՎԱԶԸ
Բարդին մեր վազին ղնամիշ արեց:
Ի՞նչ ես կուչ էկել»:
— Նա նրան ասեց.Ես էլ որ չըլիմ, ի՞նչ կըլի քո բանն,Քեզ որ իմ տակիս շվաք տեղ չտամ:
Ինձանով որ դու չգաս, փաթութվիս,Ի՞նչ կըլի քո հալն, էլ ի՞նչպես կապրիս:
Բարակ քամին էլ հոգիդ կհանի,էդպես սև օրը՝ Աստված տա՝ չըլի:
Ինձ մտիկ արա՛, տե՛ս, ո՞ւր եմ հասել,Ինձ պես բոյ արա՛, որ ամեն մարդ էլՄտիկ անելիս քեզ՝ խելքը գնա,Շլինք ծռելով՝ ո՞վ պատիվ կտա:
Ոչ ցից ա ինձ պետք, ո՛չ գերան, ձողի,Մեկ տուտս գետնումն, մեկը երկնքիԱմպի, անձրևի, քամու առաջին:
Ճխկներս վեր քաշած, որ սուր ու կացինՉի հասնի, դիպչի իմ միջքին, ծերին:
Բայց ձեր խեղճ սոյը հենց դուս է գալիս,Շուտով շլինքը կախ անում, թեքվում,Ոտի տակ ընկնում, մեկ հով դիպչելիս,Գետնին չոքըչոք դես ու դեն ընկնում:
Ափսո՛ս էդ պտղին, որ դուք եք տալիս,Մեզ է՛դ սազ կգար, էս բարձր ծերիս»:
—— «Ի՞նչ եմ անում ես՝ հաստ քոքն ու բոյը,Շատ բարձրանանք էլ՝ էլի մեր սոյըԷ՛ն սիրտը չունի, գլուխ բարձրացնի»,Պատասխան տվեց վազը սիրելի:
«Ո՞ւր թողանք մեր քաղցր պտուղն ու ճուխկը,Էլ ո՞վ կբանա մարդի տխուր միտքը:
Էլ ո՞վ էն ազնիվ, էն սուրբ բաժակըԿտա, որ հիշեն մեռլի հիշատակը:
Որ մենք էլ ուզենք՝ մեր պատվի խաթերՔեզ պես բարձրացնել տերև ու ճխկներ:
Ղորդ ա՝ քեզանով մենք փաթաթվում ենք:
Բազի անգամ ու շվաքդ տեսնում ենք:
Բաս է՞ն էլ, ասա՝ որ մեր բարի տերըՉունենա էսքան մեր տված խերը,Քեզ մեկ օր էլա՝ բաղում չի պահիլ:
Լավ չի՛՝ բա՛րեկամ՝ էսպես զրից անիլ:
Ւնձ որ պահում են, փորում տակս, ջրում,Ի՞նչքան ա քեզ խեր սրանից հասնում:
Ինչքան սիրտդ ուզի, էնքան բարձրացի՛ր,Մի՛ հպարտանար, մեր ղադրն իմացի՛ր:
Մենք էլ որ պտուղ չտանք քեզ նման.Մեր նյութն ու ղվաթը չկորցնենք էսքան,Ո՛չ կըկռանանք, ո՛չ կըցածանանք,Ո՛չ կբարակինք, ու կհաստա՛նանք:
Բանից վախեցողն ու փորի գերինԷդպես կգիրանան, երկինքն կհասնին»:
—Երկար բոյիցը, ու հաստ մեջքիցըԻ՞նչ խեր դուս կգա, կամ մեծ գլխիցը:
Պտղատու մարդը ազնիվ վազի նմանՊետք է խոնարհի, որ լինի պիտան:
Բայց ա՜խ՝ բարդի մարդն մեկ շվաք տալիս՝Յա բաղի վախտ էլ քիչ մոտանալիս,էնպես է կարծում, թե իր պահածն աԵրկիր ու աշխարք:
Ու գոռոզանա:
ԷՇՆ ՈԻ ՁԻՆ
Էշն մեկ օր պարապ արըշտոտալով,Երկար անկաջներն թափեթափ տալով,Թավալ որ տվեց, մոխրիցն վեր կացավ,Թե ի՞նչ տեղ գնա, ինքն էլ չիմացավ:
Շատ էր էն օրը չունքի զռացել,Փորի հարսանիքն արել, կշտացել,Մեկ սաղ շաբաթ էր, փալանի երես,Կամ դագանակի, բեռնի համ ուտեսՉէր ընկել աչքովն, քամակը դզվել,Դառն օրի ֆիքրը ի՞նչ կքաշեր էլ:
Էսպես քունն առած, գլուխը ուռած,Մեկ դռնով ուզեց, անց կենա, հանկարծՁիու խրխնջոցն ընկավ անկաջը,Լենացրեց շեքը, խլըշաց առաջը.Թափ տվեց քշոցն, մեկ թունդ փշտաց,Չունքի գործ չուներ, մեկ կուշտ էլ զռաց: