text
stringlengths
25
5.04M
url
stringlengths
21
217
date
stringlengths
0
10
tags
sequencelengths
0
19
source
stringclasses
40 values
Վաշինգտոնը սանկցիաներ է մտցրել իրանական ակտիվները կառավարող ընկերությունների նկատմամբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է մտցրել միջազգային ֆինանսական մի ցանցի նկատմամբ, որն ամերիկյան կողմի տվյալներով ստեղծվել է Իրանի ղեկավարության ակտիվները կառավարելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը: Հրապարակված ցուցակում 30 ընկերություն կա, այդ թրվում Amin Investment բանկը: Ընկերությունները հիմնականում գրանցված են Գերմանիայում, Խորվաթիայում եւ ՀԱՀ-ում:
https://www.lragir.am/2013/06/04/83743/
2013-06-04
[]
www.lragir.am
Իրինա Շեյքը ցուցադրել է իր շքեղ մարմինը (ֆոտո) Ռուս մոդել Իրինա Շեյքը հիացրել է բոլորին Beach Bunny Swimwear -ի համար արվածիր լուսանկարներով: Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն մերկացել է այդ ապրանքանիշի նոր լողազգեստների գովազդի համար: Նա ներկայացրել է 2014 թվականի նորաձեւ լողազգեստները: Շեյքի շքեղ մարմինը անչափ համահունչ է էկզոտիկ տեսարանի ֆոնի հետ:
https://lurer.com/?p=126901&l=am
2014-01-11
[ "Հասարակություն" ]
lurer.com
Իսլամիստները պայթեցրել են Հոմս քաղաքի կողքով անցնող գազատարը Սիրիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պայթեցրել է Հոմս քաղաքի կողքով անցնող գազատարը: Հարձակման պահին այդ հատվածում ստուգման աշխատանքներ էին իրականացվում, աշխատողներից երկուսը զոհվել են, մի քանիսը՝ վիրավորվել: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը մեկնելու է Դամասկոս՝ քննարկելու Հալեպի տարածքը խաղաղ գոտի դարձնելու հարցը: Այս եւ այլ միջազգային նորությունները՝ տեսաշարում
https://www.1lurer.am/hy/2014/11/09/Islamists-blew-up-the-gas-pipeline/2987
2014-11-09
[ "Աշխարհ" ]
www.1lurer.am
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եվ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եվ հնարավոր կորուստների պահուստների ձեվավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրաման ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ___ _____ _____ 2018թ. թիվ ____ -Ն Հ Ր Ա Մ Ա Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԱՐԿԵՐԻ ՈՒ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Հրամայում եմ. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եւ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման կարգը: 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագող «ծագած» հարաբերությունների վրա: ----- Նախագծով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եւ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման կարգը 1. Սույն կարգը սահմանվում է համաձայն «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ կանոնակարգում է ՀՀ տարածքում գործող բանկերի եւ վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եւ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց (այսուհետ՝ բանկեր) վարկերի ու դեբիտորական պարտքերի (ակտիվների) դասակարգումը, հնարավոր կորուստների համար ընդհանուր եւ հատուկ պահուստավորումը, անհուսալի ճանաչված ակտիվների դուրսգրման հարցերը: 2. Սույն կարգի նպատակներն են՝ 1. շահութահարկ վճարողների հարկման բազայի որոշման նպատակով սահմանել համախառն եկամտից կատարվող նվազեցումները՝ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով, 2. բանկային գործունեությունը կարգավորող տնտեսական նորմատիվների հաշվարկման համար օգտագործվող բանկի ընդհանուր կապիտալի եւ ակտիվների մեծության վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության ստացումը: 1. Ակտիվների դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստավորման պատասխանատվությունը կրում են բանկերը: 2. Սույն կարգի նպատակներից ելնելով՝ 1. բանկերը ձեւավորում են ընդհանուր պահուստ՝ ստանդարտ ակտիվների եւ հատուկ պահուստ՝ խնդրահարույց (հսկվող ոչ ստանդարտ, կասկածելի, անհուսալի) ակտիվների համար, 2. ակտիվների հնարավոր կորուստների համար պահուստավորումն իրականացվում է ըստ ակտիվների դասակարգման չափանիշների, 3. սահմանվում են ակտիվների դասակարգման օբյեկտիվ եւ սուբյեկտիվ չափանիշներ: 1. ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ծառայությունը կարող է վերահսկողության արդյունքում պարտավորեցնել բանկին՝ ճշգրտելու ակտիվների դասակարգումը եւ (կամ) պահուստավորումը՝ սույն կարգին համապատասխան: 2. Սույն կարգի իմաստով՝ 1. Վարկեր եւ դեբիտորական պարտքեր (այսուհետեւ՝ ակտիվներ) են համարվում բանկի հաշվին (ռիսկով) տեղաբաշխված վարկերը (այդ թվում՝ օվերդրաֆտ, վարկային քարտեր, բանկերում (բացառությամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի) ներդրված ավանդներ (այդ թվում՝ նաեւ բանկային ոսկով)), որպես ակտիվ հաշվառվող ռեպո համաձայնագրերի, օվերնայթների, ֆակտորինգի, ֆինանսական վարձակալության (ֆինանսական լիզինգ), բանկային երաշխիքների եւ ակրեդիտիվների գծով պահանջները, բանկի ռիսկով ակտիվային այլ գործառնությունների (արժեթղթերում ներդրումներից՝ միայն մուրհակների) գծով ստացվելիք գումարները եւ (կամ) երրորդ անձանց նկատմամբ այլ պահանջները (ներառյալ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը, բանկերում թղթակցային (բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի) եւ սառեցված հաշիվները, բանկերի նկատմամբ հաշվարկների գծով կարճաժամկետ պահանջները, հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ստացվելիք գումարները, ստացվելիք այլ գումարները, բանկի աշխատակիցներին տրված առհաշիվ գումարները, մատակարարներին տրված կանխավճարները, նախավճարները, այլ ընթացիկ ակտիվները), սույն կետում նշված պահանջների գծով հաշվեգրված եւ չվճարված տոկոսները, տույժերը, տուգանքները, ինչպես նաեւ բանկի համար վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածները, 2. Ակտիվների դասակարգումը ակտիվների խմբավորումն է հետեւյալ 5 դասերի՝ համաձայն սույն կարգի 18-րդ մասի՝ - ա. ստանդարտ, - բ. հսկվող, - գ. ոչ ստանդարտ, - դ. կասկածելի, - ե. անհուսալի: 1. Ընդհանուր պահուստը հաշվեկշռում ակտիվին հակակշիռ գրանցված պահուստ է, որը ձեւավորվում է ստանդարտ ակտիվների գծով՝ ընդհանուր պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին: Վերջիններս ճանաչվում (գրանցվում) են որպես ծախս բանկի «Եկամուտների եւ ծախսերի մասին» հաշվետվությունում՝ ելնելով ակտիվների գծով ապագա, բայց դեռեւս չպարզաբանված (չբացահայտված) կորուստներ առաջացման հավանականությունից: 2. Հատուկ պահուստը հաշվեկշռում ակտիվին հակակշիռ գրանցված պահուստ է, որը ձեւավորվում է հսկվող ոչ ստանդարտ, կասկածելի եւ անհուսալի դասակարգված ակտիվների գծով՝ հատուկ պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին: Վերջիններս ճանաչվում (գրանցվում) են որպես ծախս բանկի «Եկամուտների եւ ծախսերի մասին» հաշվետվությունում՝ ելնելով վերոհիշյալ ակտիվների գծով, պարզաբանված (բացահայտված) կորուստների առաջացման հավանականությունից: 3. Չաշխատող են այն ակտիվները, որոնց. - ա. հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացել է պայմանագրում նշված ժամկետից, - բ. տոկոսային վճարները կապիտալացվել են (գումարվել են չմարված փոխատվության (վարկի) գումարին) կամ, - գ. պայմանները վերանայվել (վերաֆինանսավորվել) կամ էլ փոխանցվել են նոր փոխատվության (վարկի) գումարին: Այն ակտիվները, որոնց համար սահմանված չեն (պայմանագրում նշված չեն) մարման նախապես որոշված ժամկետներ (պայմաններ), համարվում են չաշխատող ակտիվներ, եթե ակտիվի ձեւավորման օրվանից սկսած 90 օրվա ընթացքում, ինչպես նաեւ դրան հաջորդող յուրաքանչյուր 90 օրվա ընթացքում չի մարվել ակտիվի սկզբնական գումարի առնվազն 25%-ը: Սույն պարբերությունում նշված դեպքերում 90-օրյա ժամկետին հաջորդող օրվանից սկսած ակտիվը համարվում է չաշխատող եւ շարունակում է դիտարկվել չաշխատող մինչեւ ակտիվի ամբողջական մարումը: 1. Ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվների խմբին են դասվում այն ակտիվները, որոնք բավարարում են ներքոհիշյալ բոլոր պայմաններին միաժամանակ՝ - ա. ապահովված չեն գրավով, առնվազն նախորդ հաշվետու եւ ընթացիկ ժամանակաշրջանում շահույթով աշխատած իրավաբանական անձի երաշխավորությամբ կամ երաշխիքով, բյուջետային երաշխիքով եւ, - բ. ապահովված չեն փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում՝ ֆինանսական հոսքերը) բնութագրող բավարար տեղեկատվությամբ եւ, - գ. ապահովված չեն փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող տեղեկատվությամբ (գործարար ծրագրեր, պայմանագրեր եւ այլն), ինչպես նաեւ այլ հիմնավոր փաստաթղթերով եւ, - դ. չեն հանդիսանում ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռք բերման համար կատարված կանխավճար կամ առհաշիվ տրված գումար: Եթե ակտիվը մասամբ է ապահովված սույն կետի «ա» ենթակետում նշված ապահովվածության տեսակներով եւ միաժամանակ բավարարում է սույն կետի «բ», «գ» եւ «դ» ենթակետերով սահմանված պայմաններին, ապա ակտիվի չապահովված մասը դիտարկվում է որպես ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվ: ՀՀ կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով բանկի կողմից ակտիվի (կամ դրա մասի) դասակարգումն ըստ սույն կետի «ա»-ից «դ» ենթակետերի կարող է փոխվել: Սույն կարգի 6-րդ մասի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված ապահովվածության տեսակներով չապահովված եւ սույն կարգի 6-րդ մասի 6-րդ կետի «դ» ենթակետում նշված պայմաններին բավարարող ակտիվները, որպեսզի համարվեն փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում՝ ֆինանսական հոսքերը) բնութագրող բավարար տեղեկատվությամբ եւ (կամ) փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող տեղեկատվությամբ կամ այլ հիմնավոր փաստաթղթերով ապահովված եւ չդիտարկվեն բլանկային, բանկը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի բանկի գործառնությունները կանոնակարգող այն ներքին իրավական ակտերը, որոնցում սահմանված են սույն կետում նշված ակտիվների ձեւավորման գործընթացները եւ փոխառուի ֆինանսական վիճակի գնահատման սկզբունքները՝ Կենտրոնական բանկի կողմից համապատասխան եզրակացություն ստանալու համար: Մինչեւ ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ստանալը, բանկերն այդ իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվները կարող են դիտարկել ոչ բլանկային: Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն կետում նշված ներքին իրավական ակտերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկի կողմից բացասական եզրակացություն ստանալու դեպքում սույն կետում նշված ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխվող ակտիվները պետք է դիտարկվեն բլանկային՝ բացասական եզրակացությունը ստանալու օրվանից սկսած, ընդ որում՝ բացասական եզրակացությունը տարածվում է նաեւ մինչեւ բացասական եզրակացություն տալը ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա: Կենտրոնական բանկը նախկինում ներկայացված ներքին իրավական ակտերի վերաբերյալ տրված դրական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչել, եթե տեղի է ունեցել հանգամանքների այնպիսի փոփոխություն, որի պայմաններում այդ ներքին իրավական ակտերը կարող են վտանգել տվյալ բանկի կամ բանկային համակարգի ֆինանսական կայունությունը: Կենտրոնական բանկի կողմից նախկինում տրված դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխվող ակտիվները պետք է դիտարկվեն բլանկային՝ դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը ստանալու օրվանից սկսած, ընդ որում դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը չի կարող տարածվել մինչեւ այդ ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա: Եթե սույն կետում նշված ակտիվները ձեւավորվել են Կենտրոնական բանկ ներկայացված ներքին իրավական ակտերի շրջանակներից դուրս կամ բանկում բացակայում են նման ներքին իրավական ակտերը, ապա բանկը՝ ակտիվները ոչ բլանկային չդիտարկելու վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունն ստանալու նպատակով, պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի տվյալ փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում՝ ֆինանսական հոսքերը) բնութագրող բավարար տեղեկատվությամբ եւ (կամ) փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող տեղեկատվությամբ ապահովվածությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Մինչեւ Կենտրոնական բանկից համապատասխան եզրակացություն ստանալն այդ ակտիվները կարող են բանկի կողմից դիտարկվել ոչ բլանկային, իսկ բացասական եզրակացություն ստանալու դեպքում պետք է դիտարկվեն բլանկային՝ Կենտրոնական բանկից համապատասխան եզրակացությունը ստանալու օրվանից: Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն պարբերությունում նշված հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկի կողմից սույն կետում նշված ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների, հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ բացասական եզրակացություն չտալը որեւէ պատասխանատվություն չի առաջացնում Կենտրոնական բանկի համար: Սույն կարգի 6-րդ մասի 6-րդ կետում նշված դրույթները չեն տարածվում Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած պահանջների վրա: Եթե բանկի կողմից տեղաբաշխված ակտիվը միաժամանակ բավարարում է սույն կարգի 6-րդ մասի 6-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերով սահմանված պայմաններին եւ ապահովված է միայն սույն կարգի 6-րդ մասի 6-րդ կետի «ա» ենթակետով սահմանված իրավաբանական անձի երաշխավորությամբ կամ երաշխիքով, ապա տվյալ ակտիվը պետք է դասակարգվի՝ հիմք ընդունելով ստորեւ նշված դասերից ամենախիստը. - ա. երաշխիք կամ երաշխավորություն տրամադրող իրավաբանական անձի վերաբերյալ բանկերի նկատմամբ ունեցած դասակարգված պարտավորությունների (առկայության դեպքում) գծով բանկերի կողմից տրված միասնական ամենախիստ դասը, - բ. տվյալ փոխառուի (պարտապանի) գծով սույն կարգի 10-րդ մասում նշված առավել խիստ չափանիշը: 1. Տոկոսների կապիտալացումը գործընթաց է, որի արդյունքում չվճարված տոկոսները, պայմանագրի համաձայն, դրանց վճարման կամ վարկի մարման օրը գումարվում են ակտիվի չմարված մասին: 2. Վերանայված պայմաններով ակտիվներն այն ակտիվներն են, որոնք պայմանագրի համաձայն վերաֆինանսավորվել են կամ որոնց մարման ժամկետները կամ այլ պայմանները վերանայվել (վերաձեւակերպվել) են, գումարները փոխանցվել են ակտիվային (վարկային) նոր գործիքներին, կամ էլ պայմանները վերանայվել են այլ կերպ՝ փոխառուի (պարտապանի) համար առավել նպաստավոր ուղղությամբ, որը պայմանավորված է նրա վատ ֆինանսական դրությամբ եւ (կամ) նրա պարտքը մարելու կարողությամբ: 3. Վերաֆինանսավորված ակտիվներ են համարվում՝ - ա. այն ակտիվները, որոնց մի մասի մարումը, պայմանավորված փոխառուի (պարտապանի) վատ ֆինանսական դրությամբ եւ (կամ) փոխառուի (պարտապանի)՝ բանկի նկատմամբ առկա պարտավորությունները մարելու ոչ բավարար կարողությամբ, իրականացվել է նոր ստանձնած պարտավորությունների հաշվին՝ անկախ այն հանգամանքից, թե նոր պարտավորությունները ձեւավորվել են նույն բանկում, թե այլ բանկերում, - բ. այն ակտիվները, որոնք ուղղվել են սույն ենթակետի ա. պարբերությունում նշված ակտիվների (կամ դրանց մի մասի) մարմանը: ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության հիմնավոր կարծիքով վերաֆինանսավորված ակտիվների (կամ դրանց մասերի) դասակարգումը կարող է փոխվել: Բանկի ակտիվների պայմաններն ի օգուտ փոխառուի (պարտապանի) վերանայելու դեպքում, որպեսզի այդ ակտիվները Կենտրոնական բանկի կողմից չդիտարկվեն վերանայված պայմաններով, բանկը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի նշված գործառնությունները կանոնակարգող բանկի ներքին իրավական ակտերը, որոնցում պետք է նշվեն ակտիվների պայմանների վերանայման այնպիսի սկզբունքներ եւ գործընթացներ, որոնք թույլ չեն տալիս ակտիվների պայմանների վերանայում փոխառուի (պարտապանի) վատ ֆինանսական վիճակի պայմաններում՝ Կենտրոնական բանկի կողմից համապատասխան եզրակացություն ստանալու համար: Մինչ ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացություն ստանալը, եթե ակտիվների պայմանները վերանայվել են այդ ներքին իրավական ակտերին համապատասխան, ապա այդ ակտիվները կարող են չդիտարկվել վերանայված պայմաններով: Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն ենթակետում նշված ներքին իրավական ակտերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկի կողմից բացասական եզրակացություն ստանալու դեպքում սույն ենթակետում նշված ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխվող ակտիվները պետք է դիտարկվեն վերանայված պայմաններով՝ բացասական եզրակացությունը ստանալու օրվանից սկսած, ընդ որում բացասական եզրակացությունը տարածվում է նաեւ մինչեւ բացասական եզրակացություն տալը ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա: Կենտրոնական բանկը նախկինում ներկայացված ներքին իրավական ակտերի վերաբերյալ տրված դրական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչել, եթե տեղի է ունեցել հանգամանքների այնպիսի փոփոխություն, որի պայմաններում այդ ներքին իրավական ակտերը կարող են վտանգել տվյալ բանկի կամ բանկային համակարգի ֆինանսական կայունությունը: Կենտրոնական բանկի կողմից նախկինում տրված դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխվող ակտիվները պետք է դիտարկվեն վերանայված պայմաններով՝ դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը ստանալու օրվանից սկսած, ընդ որում դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը չի կարող տարածվել մինչեւ այդ ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա: Եթե բանկն ի օգուտ փոխառուի (պարտապանի) վերանայել է ակտիվների պայմանները սույն ենթակետում նշված ներքին իրավական ակտերի շրջանակներից դուրս, ապա որպեսզի այդ ակտիվները սույն կարգի համաձայն Կենտրոնական բանկի կողմից չդիտարկվեն վերանայված պայմաններով, բանկը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի տվյալ ակտիվների գծով փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում՝ ֆինանսական հոսքերը) բնութագրող եւ (կամ) փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր՝ այդ ակտիվները վերանայված պայմաններով չդիտարկելու վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունն ստանալու համար: Մինչեւ Կենտրոնական բանկի եզրակացությունը ստանալը, բանկը կարող է սույն պարբերության մեջ նշված ակտիվները չդիտարկել վերանայված պայմաններով, իսկ Կենտրոնական բանկի կողմից բացասական եզրակացություն ստանալու դեպքում՝ այդ ակտիվները պետք է դիտարկվեն վերանայված պայմաններով՝ Կենտրոնական բանկից համապատասխան եզրակացությունը ստանալու օրվանից: Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն պարբերությունում նշված հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկի կողմից սույն ենթակետում նշված ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների, հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ բացասական եզրակացություն չտալը որեւէ պատասխանատվություն չի առաջացնում Կենտրոնական բանկի համար: Սույն կարգի դրույթները չեն տարածվում 1000 Հայաստանի Հանրապետության դրամը (համարժեք արտարժույթը) չգերազանցող ակտիվների վրա: 1. Բանկերն առնվազն ամիսը մեկ անգամ պետք է միաժամանակ դասակարգեն բոլոր ակտիվները բանկի կողմից սահմանված ներքին կանոնակարգին համապատասխան, ընդ որում, դասակարգման օր պետք է լինի նաեւ հաշվետու ամսվա վերջին բանկային օրը: 2. Յուրաքանչյուր ակտիվ պետք է դասակարգվի որպես ստանդարտ, հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի: 3. Ակտիվների դասակարգումը հիմնված է սույն կարգում սահմանված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ չափանիշների վրա: 4. Այն դեպքում, երբ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, ինչպես նաեւ սույն կարգի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված չափանիշներով ակտիվների դասակարգման ընթացքում առկա են տարբերություններ, ապա բանկի համար առաջնային է առավել խիստ չափանիշը: 1. բանկն իր փոխառուին տրամադրված վարկերի եւ դեբիտորական պարտքերի դասակարգումը պետք է իրականացնի՝ ելնելով բոլոր բանկերի կողմից միեւնույն փոխառուին տրամադրված վարկերի եւ դեբիտորական պարտքերի գծով առկա միասնական ամենախիստ դասից՝ առաջնորդվելով տվյալ փոխառուին բանկերի կողմից տրված վարկերի եւ դեբիտորական պարտքերի ժամկետանց եւ (կամ) վերանայված օրերի քանակի վերաբերյալ Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրից կամ վարկային բյուրոյից ստացված տեղեկատվությամբ՝ համաձայն սույն կարգի 18-րդ մասով սահմանված օբյեկտիվ չափանիշների: 2. Եթե բանկը տրամադրել է վարկեր մեկից ավելի անձանց եւ նրանցից յուրաքանչյուրը համապարտ պատասխանատվություն է կրում մյուս վարկառուների ստանձնած վարկային պարտավորությունների համար, ապա վարկառուներից որեւէ մեկի՝ սույն կետում նշված վարկը օբյեկտիվ չափանիշով դասակարգվելու դեպքում առնվազն նույն դասով պետք է դասակարգվեն համապարտ պատասխանատվություն կրող մնացած բոլոր վարկառուներին տրամադրված վարկերը: 3. Եթե բանկը տրամադրել է վարկեր մեկից ավելի անձանց եւ նրանցից յուրաքանչյուրը համապարտ պատասխանատվություն է կրում մյուս վարկառուների ստանձնած վարկային պարտավորությունների համար, եւ եթե վարկառուներից որեւէ մեկը (այսուհետ սույն կետի իմաստով՝ ժամկետանց վարկառու) այլ բանկում կամ նույն բանկում ունի ժամկետանց այլ վարկեր եւ դեբիտորական պարտքեր, ապա՝ միայն ժամկետանց վարկառուին տրամադրված վարկը պետք է դասակարգվի առաջնորդվելով սույն կարգի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված ամենախիստ դասով, իսկ մյուս վարկառուներին տրամադրված վարկերի դասը ենթակա չէ փոփոխման վերոնշյալ հիմքով: 1. Օբյեկտիվ չափանիշները հիմնված են սույն կարգի 6-րդ մասի 5-րդ կետով նախատեսված պայմանների վրա: 2. Սուբյեկտիվ չափանիշները հիմնված են բանկերի եւ ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության դատողությունների եւ մասնագիտական կարծիքի վրա: Վերոհիշյալ դատողությունները պետք է համարժեք լինեն սույն կարգում սահմանված ստանդարտ, հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի եւ անհուսալի ակտիվների սահմանումների հետ: 3. Ստանդարտ ակտիվների պորտֆելն իրենից ներկայացնում է համախառն եւ դասակարգված ակտիվների տարբերությունը: Ստանդարտ են դասակարգվում այն ակտիվները, որոնք սպասարկվում են պայմանագրի համաձայն եւ խնդրահարույց չեն (այդ թվում՝ ակտիվները, որոնց գծով վճարումներ չեն իրականացվել մինչեւ 90 օր ժամանակահատվածում): Որպես կանոն, ստանդարտ ակտիվներին բնորոշ են հետեւյալ հայտանիշները՝ 1. փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը կասկած չի հարուցում, եւ 2. առկա է ակտիվը մարելու (սպասարկելու) փոխառուի (պարտապանի) բավարար ունակությունը: Ստանդարտ ակտիվներն ունեն բավարար ապահովվածություն (գրավով, երաշխիքով, երաշխավորությամբ, ֆինանսական հոսքերով եւ այլն) պայմանագրով սահմանված հիմնական գումարի եւ տոկոսների գծով մարումները (վճարումները) կատարելու համար: Ստանդարտ ակտիվների գծով ձեւավորվում է միայն ընդհանուր պահուստ: 1. Հսկվող են դասակարգվում այն ակտիվները, որոնք չնայած սպասարկվում են սկզբնական պայմանագրի համաձայն, սակայն տեղի է ունեցել փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակի վատթարացում կամ ի հայտ են եկել այնպիսի պայմաններ, որոնց պարագայում հնարավոր է փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակի վատթարացում, որի արդյունքում կարող է վտանգվել ակտիվը մարելու (սպասարկելու) փոխառուի (պարտապանի) բավարար ունակությունը: 2. Ոչ ստանդարտ են դասակարգվում այն ակտիվները, որոնց գծով պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում՝ կապված փոխառուի (պարտապանի) ֆինանսական վատ դրության կամ նրա պարտքը մարելու անկարողության հետ: Ոչ ստանդարտ ակտիվների մեջ ներառվում են՝ 1. ժամկետային ակտիվները, որոնց մարումը ժամկետում հնարավոր չէ փոխառուի (պարտապանի) դրամական միջոցների անբավարար հոսքի պատճառով, 2. սեփական կապիտալի եւ ներգրավված միջոցների միջեւ հարաբերակցության՝ բանկի կողմից սահմանված ներքին կանոնակարգին համաձայն, անբավարար աստիճան ունեցող փոխառուի (պարտապանի) վարկերը, կանխավճարները եւ փոխառուի (պարտապանի) նկատմամբ այլ պահանջները, 3. այն ակտիվները, որոնք փոխառուն (պարտապանը) չի կարող մարել նախնական պայմանավորվածության համաձայն, եւ որոնք փոխառուի ֆինանսական ոչ բարվոք վիճակի հետեւանքով վերանայումների ու դրանց շուրջ տարվող բանակցությունների առարկա են: Այսինքն՝ ակտիվի մարման առաջնային աղբյուրները բավարար չեն, եւ բանկը պետք է դիմի դրա մարելու երկրորդային աղբյուրներին, որպիսիք են՝ գրավի, գույքի վաճառքը, պայմանների վերանայումը (վերաֆինանսավորումը) կամ կապիտալի նոր աղբյուրների հայթայթումը եւ այլն: Ոչ ստանդարտ ակտիվներն ունեն ակնհայտ ռիսկեր, որոնք նվազեցնում են ակտիվի ամբողջական մարման հավանականությունը: Ոչ ստանդարտ ակտիվներին կարող են դասվել նաեւ այն ակտիվները, որոնց հետ կապված է սովորականից ավելի մեծ ռիսկ՝ կապված փոխառուի ընթացիկ ֆինանսական տեղեկատվության կամ գրավի վերաբերյալ համարժեք փաստաթղթերի բացակայության կամ ակտիվը (կամ դրա մի մասը) ոչ նպատակային օգտագործելու հետ: Ոչ ստանդարտ ակտիվի համապատասխան դասակարգումը պարզելու համար պետք է հաշվի առնել նաեւ հետեւյալ գործոնները՝ 1. ակտիվի սպասարկման պայմանների շարունակական վերանայումները (վերաձեւակերպումները) առանց դրա զգալի մարման, 2. փոխառուի (պարտապանի) կողմից ավելի նպաստավոր պայմաններով ակտիվի մարման վերաբերյալ առաջարկով հանդես գալը՝ կապված վերջինիս ֆինանսական վիճակի հետ, 3. ոչ համարժեք գրավի առկայությունը: 1. Կասկածելի ակտիվներն ունեն ոչ ստանդարտ ակտիվների բոլոր հատկանիշները, սակայն առավել խնդրահարույց են, ինչի արդյունքում դրանց հավաքագրումը տվյալ պահին դառնում է չափազանց դժվար կամ անհնար: Կասկածելի ակտիվների դեպքում զգալի կորուստների հավանականությունը բարձր է, բայց կորուստների չափերը պարզ չեն, ինչը հիմնականում պայմանավորված է մի շարք կարեւոր եւ հատուկ գործոններով, որոնք կարող են բարելավել այս ակտիվի վիճակը: Այսպիսով, այս ակտիվի դասակարգումը որպես անհուսալի հետաձգվում է մինչեւ վերջինիս հետ կապված հանգամանքների հստակեցումը: 2. Անհուսալի ակտիվներն անհավաքագրելի եւ ամբողջությամբ արժեզրկված ակտիվներն են, որոնց հաշվառումը հաշվեկշռում որպես ակտիվներ այլեւս նպատակահարմար չէ: Այս դասակարգումը չի նշանակում, որ ակտիվը հնարավոր չէ վերականգնել ապագայում, բայց դրա հաշվապահական ճանաչումը տվյալ պահին պետք է լինի որպես արժեզրկված ակտիվ: 3. Ակտիվների դասակարգման չափանիշներն ամփոփվում են ստորեւ բերված աղյուսակում: Սույն կարգի 6-րդ մասի 5-րդ կետի «գ» ենթակետի հիման վրա չաշխատող համարվող ակտիվների դասակարգման առանձնահատկությունները սահմանվում են սույն կարգի 22-24-րդ մասերով: | Ակտիվի դասը | Օբյեկտիվ չափանիշ | Սուբյեկտիվ չափանիշ | | ----- | ----- | ----- | | Ստանդարտ | Ակտիվն աշխատող է եւ գտնվում է սպասարկման ընթացքում համաձայն պայմանագրի* | Համապատասխանում է սույն կարգի 13-րդ մասում տրված ստանդարտ ակտիվի սահմանմանը | | Հսկվող | Չաշխատող է մինչեւ 90 օր | Համապատասխանում է սույն կարգի 14-րդ մասում տրված հսկվող ակտիվի սահմանմանը | | Ոչ ստանդարտ | Չաշխատող է 91-180 օր | Համապատասխանում է սույն կարգի 15-րդ մասում տրված ոչ ստանդարտ ակտիվի սահմանմանը | | Կասկածելի | Չաշխատող է 181-270 օր | Համապատասխանում է սույն կարգի 16-րդ մասում տրված կասկածելի ակտիվի սահմանմանը | | Անհուսալի | Չաշխատող է 271 եւ ավելի օր | Համապատասխանում է սույն կարգի 17-րդ մասում տրված անհուսալի ակտիվի սահմանմանը | 1. Սույն կարգի 18-րդ մասում նշված չաշխատող օրերի հաշվարկը սկսվում է կարգի 6-րդ մասի 5-րդ կետի համաձայն: 2. Սույն կարգի 6-րդ մասի 5-րդ կետի «ա» ենթակետի հիման վրա չաշխատող համարվող ակտիվների դասակարգումն իրականացվում է հիմք ընդունելով դասակարգման օրվա դրությամբ ակտիվի գծով առկա առավելագույն ժամկետանց օրերի քանակը: Եթե ակտիվի գծով վճարման ենթակա գումարից (հիմնական գումար, տոկոս եւ (կամ) տույժ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարվել միայն 1000 Հայաստանի Հանրապետությանը դրամը (համարժեք արտարժույթը) չգերազանցող գումար, ապա նշված չափով չվճարումը հիմք չի հանդիսանում ակտիվը չաշխատող համարելու եւ (կամ) ակտիվի դասը խստացնելու համար: 3. Փոխառուի (պարտապանի) կողմից ակտիվի ոչ նպատակային օգտագործման դեպքում, որը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել ակտիվի գծով պայմանագրային պարտավորությունների չկատարմանը, ակտիվը բանկի կամ Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության կողմից ակտիվի ոչ նպատակային օգտագործման փաստը բացահայտելու օրվանից սուբյեկտիվ չափանիշով պետք է դասակարգվի ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի՝ հաշվի առնելով սույն կարգով սահմանված համապատասխանաբար ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի ակտիվների սահմանումները: 4. Սույն կարգի 6-րդ մասի 8-րդ եւ 9-րդ կետերում նշված ակտիվները այդ ակտիվների պայմանների վերանայման դեպքում ակտիվի դասակարգման օրը դասակարգվում են ոչ ստանդարտ, եթե սույն կարգի 10-րդ մասի համաձայն՝ ավելի խիստ դաս առկա չէ: Ակտիվների հետագա դասակարգումն իրականացվում է ստորեւ բերված աղյուսակի համաձայն՝ | Ակտիվի դասը | Օբյեկտիվ չափանիշ | | ----- | ----- | | Ոչ ստանդարտ | վերանայված կարգավիճակում է մինչեւ 90 օր | | Կասկածելի | վերանայված կարգավիճակում է 91-180 օր | | Անհուսալի | վերանայված կարգավիճակում է 181 եւ ավելի օր | Եթե սույն կարգի համաձայն՝ ակտիվների վերանայման պահին ակտիվները դասակարգված են ոչ ստանդարտ կամ կասկածելի, ապա այդ ակտիվները կարող են մնալ նույն դասում, եթե համապատասխանում են սույն կարգում սահմանված համապատասխանաբար «ոչ ստանդարտ» կամ «կասկածելի» ակտիվների սահմանումներին: Սույն մասում նշված ակտիվների հետագա դասակարգումն իրականացվում է սույն կարգի 18-րդ մասին համապատասխան: 1. Բանկերը Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու նպատակով Կենտրոնական բանկ կարող են ներկայացնել սույն կարգի 6-րդ մասի 8-րդ եւ 9-րդ կետերում նշված ակտիվների պայմանների վերանայումից հետո ակտիվների հետագա դասակարգման վերաբերյալ իրենց ներքին իրավական ակտերը, որոնց համաձայն՝ ներքին իրավական ակտերում նշված պայմանների առկայության դեպքում հնարավոր կլինի ակտիվների դասի հետագա բարելավումը: Ներքին իրավական ակտերում պետք է առնվազն սահմանվեն սկզբնական պայմանագրի նկատմամբ վճարումների (մարումների) քանակի եւ հիմնական գումարի մարման ծավալի ողջամիտ նվազագույն մեծություններ, ինչպես նաեւ ցանկացած երկու հաջորդական մարումների միջեւ ընկած ողջամիտ առավելագույն ժամկետներ, որի պարագայում, վերանայված պայմանագրի համաձայն սպասարկվելու դեպքում, հնարավոր կլինի ակտիվի դասի բարելավումը: Ներքին իրավական ակտերում պետք է նախատեսվի, որ ավելի բարձր (բարելավված) դասով դասակարգելու պահին ակտիվը պետք է բավարարի համապատասխան դասի ակտիվի համար սույն կարգով սահմանված չափանիշներին: Ներքին իրավական ակտերը չեն կարող վերաբերել այն ակտիվներին, որոնք նախկինում վերանայվել են առնվազն մեկ անգամ, ինչպես նաեւ այն ակտիվներին, որոնք վերանայման պահին դասակարգված են եղել ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի: Մինչ ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ստանալը, ակտիվները կարող են դասակարգվել այդ ներքին իրավական ակտերին համապատասխան: Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում սույն մասում նշված ներքին իրավական ակտերի վերաբերյալ եզրակացություն չտալու դեպքում, Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկի կողմից բացասական եզրակացություն ստանալու դեպքում սույն մասում նշված ներքին իրավական ակտերի պահանջներին բավարարող ակտիվները պետք է դասակարգեն սույն կարգի 22-րդ մասով սահմանված կարգով՝ բացասական եզրակացությունը ստանալու օրվանից սկսած, ընդ որում՝ բացասական եզրակացությունը տարածվում է նաեւ մինչեւ բացասական եզրակացություն տալը ներքին իրավական ակտերին համապատասխան տեղաբաշխված ակտիվների վրա: Կենտրոնական բանկը նախկինում ներկայացված ներքին իրավական ակտերի վերաբերյալ տրված դրական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչել, եթե տեղի է ունեցել հանգամանքների այնպիսի փոփոխություն, որի պայմաններում այդ ներքին իրավական ակտերը կարող են վտանգել տվյալ բանկի կամ բանկային համակարգի ֆինանսական կայունությունը: Կենտրոնական բանկի կողմից նախկինում տրված դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում ներքին իրավական ակտերի պահանջներին բավարարող ակտիվները պետք է դասակարգվեն սույն կարգի 22-րդ մասով սահմանված կարգով՝ դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը ստանալու օրվանից սկսած, ընդ որում դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը չի կարող տարածվել մինչեւ այդ ներքին իրավական ակտերին համապատասխան դասակարգված ակտիվների վրա: Կենտրոնական բանկի կողմից սույն մասում նշված ներքին իրավական ակտերի, ներքին իրավական ակտերում ամրագրված սկզբունքների վերաբերյալ բացասական եզրակացություն չտալը որեւէ պատասխանատվության չի առաջացնում Կենտրոնական բանկի համար: 1. Սույն կարգի 23-րդ մասում նշված ներքին իրավական ակտեր չունենալու դեպքում, ակտիվի վերանայման պայմանները կամ ակտիվի վերանայումից հետո վերանայված պայմանագրի սպասարկման պայմանները սույն կարգի 23-րդ մասում նշված ներքին իրավական ակտերին չհամապատասխանելու դեպքում, ակտիվների դասակարգումն իրականացվում է սույն կարգի 22-րդ մասին համապատասխան: 2. Կենտրոնական բանկի վերահսկողության արդյունքում պարտավորեցված սուբյեկտիվ չափանիշի հիման վրա դասակարգված ակտիվը շարունակում է մնալ նույն դասում այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվը սուբյեկտիվ դասակարգելու համար հիմք հանդիսացող չափանիշի (չափանիշների) փոփոխություն տեղի չի ունեցել կամ չեն առաջացել սույն կարգի 10-րդ մասի համաձայն առավել խիստ չափանիշով դասակարգելու հիմքերը: Ակտիվը սուբյեկտիվ դասակարգելու համար հիմք հանդիսացող չափանիշի (չափանիշների) փոփոխության դեպքում բանկերն ինքնուրույն են փոփոխում (այդ թվում՝ բարելավում) ակտիվի դասը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության կողմից նախապես սահմանվել են այդ ակտիվի հետագա դասակարգման չափանիշները, ժամկետները եւ կարգը: 3. Յուրաքանչյուր բանկ ակտիվների հնարավոր կորուստները ծածկելու նպատակով վարում է առանձին հաշիվ՝ ընդհանուր եւ հատուկ պահուստների համար: Այդ պահուստների մեծությունը ճշգրտվում է ակտիվների յուրաքանչյուր դասակարգման ամսաթվին՝ սույն կարգի 7-րդ մասին համապատասխան, բացառությամբ ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվների, որոնց գծով պահուստները ճշգրտվում են ակտիվի ձեւավորման պահին: Հնարավոր կորուստների պահուստների սույն կարգով սահմանված դրույքաչափերը կիրառվում են ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի նկատմամբ, որն իրենից ներկայացնում է տվյալ ակտիվի գծով հաշվեկշռում գրանցված գումարը՝ ներառյալ տվյալ ակտիվի գծով հաշվեգրած տոկոսները, տույժերը եւ տուգանքները՝ առանց նվազեցնելու տվյալ ակտիվի գծով ձեւավորած հնարավոր կորուստների պահուստները: Ընդ որում, արտարժույթով արտահայտված ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դրամով ստացման ենթակա տոկոսների, տույժերի եւ այլ գումարների) նկատմամբ կիրառվում է արտարժույթով արտահայտված ակտիվի համար սույն կարգով սահմանված միեւնույն պահուստավորման դրույքաչափը: 1. Բանկերը ձեւավորում են հատուկ պահուստ հետեւյալ չափերով՝ 1. Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված ակտիվների դեպքում՝ - ա. հսկվող ակտիվների համար՝ 10%, - բ. ոչ ստանդարտ ակտիվների համար՝ 20%, - գ. կասկածելի ակտիվների համար՝ 50%, - դ. անհուսալի ակտիվների համար՝ 100%: 1. Արտարժույթով արտահայտված ակտիվների դեպքում՝ - ա. հսկվող ակտիվների համար՝ 12%, - բ. ոչ ստանդարտ ակտիվների համար՝ 24%, - գ. կասկածելի ակտիվների համար՝ 60%, - դ. անհուսալի ակտիվների համար՝ 100%: 1. Բանկերը ձեւավորում են ընդհանուր պահուստ՝ ստանդարտ ակտիվների գումարի 1 տոկոսի չափով: 2. Բանկերն ինքնուրույն, առանց Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության համաձայնությունը ստանալու, կարող են ավելացնել հատկացումները ընդհանուր պահուստին ստանդարտ ակտիվների համար՝ մինչեւ 2%-ի չափով, իսկ հատուկ պահուստին հետեւյալ չափերով՝ 1. Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված ակտիվների դեպքում՝ - ա. հսկվող ակտիվների համար՝ մինչեւ 15%-ը, - բ. ոչ ստանդարտ ակտիվների համար՝ մինչեւ 25%-ը, - գ. կասկածելի ակտիվների համար՝ մինչեւ 70%-ը: 1. Արտարժույթով արտահայտված ակտիվների դեպքում՝ - ա. հսկվող ակտիվների համար՝ մինչեւ 18%-ը, - բ. ոչ ստանդարտ ակտիվների համար՝ մինչեւ 30%-ը, - գ. կասկածելի ակտիվների համար՝ մինչեւ 85%-ը: 1. Եթե ակտիվը ճանաչվում է անհուսալի, ապա այն ակտիվի դասակարգման օրը պետք է դուրս գրվի բանկի հաշվեկշռից՝ հատուկ պահուստի հաշվին, եւ շարունակվի հաշվառվել բանկի հետհաշվեկշռային հաշիվներում (այսուհետ՝ հետհաշվեկշռային հաշիվներ), բացառությամբ ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվների (կամ դրանց մասերի), որոնք առանց դասակարգման դուրս են գրվում բանկի հաշվեկշռից ակտիվի ձեւավորման պահին: Հետհաշվեկշռում ակտիվները շարունակվում են արտացոլվել այն արժեքով, որով կարտացոլվեին հաշվեկշռում հաշվառվելու դեպքում՝ առանց թղթակցելու համապարփակ եկամտի հաշիվների հետ: Կենտրոնական բանկի վերահսկողության արդյունքում պարտավորեցված, սուբյեկտիվ չափանիշի հիման վրա դասակարգված ակտիվների դիմաց պահուստների ճշգրտումը Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության պահանջով կարող է իրականացվել Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության կողմից նշված օրը: 2. Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայությունը, Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով, կարող է վերահսկողության արդյունքում պարտավորեցնել բանկին որոշակի գումարով պահուստ ձեւավորել կոնկրետ ակտիվի կամ ակտիվների խմբի համար՝ առանց ակտիվի (ակտիվների) դասակարգման: 3. Հետհաշվեկշռում հաշվառվող ակտիվների դիմաց վճարում (փոխհատուցում) ստանալիս՝ 1. ակտիվը կամ դրա մի մասը վերականգնվում է հաշվեկշռում՝ դուրսգրման պահին ակտիվի կամ դրա մի մասի համախառն հաշվեկշռային արժեքի չափով թղթակցելով տվյալ ակտիվի հնարավոր կորուստների հատուկ պահուստի հաշվի հետ, իսկ հետհաշվեկշռում հաշվառվելու ընթացքում ակտիվի գծով ձեւավորված գումարների չափով՝ թղթակցելով տոկոսների եւ (կամ) տույժերի եւ տուգանքների տեսքով ստացվող եկամուտների համապատասխան հաշիվների հետ: Միեւնույն ժամանակ, եթե արտարժութային ակտիվի կամ դրա մի մասի գծով դուրսգրման եւ վերականգնման պահերին առկա է վերագնահատումից տարբերություն, ապա վերջինս ուղղվում է արտարժույթի վերագնահատումից օգուտների կամ կորուստների հաշիվներին: 2. Վերականգնված ակտիվը կամ դրա մի մասը մարվում է՝ թղթակցելով դրամական միջոցների կամ համապատասխան այլ ակտիվի հաշվի հետ, իսկ պահուստը ճշգրտվում է՝ թղթակցելով կորուստների վերականգնումից եկամուտների համապատասխան հաշիվների հետ: Վերականգնված ակտիվը մարվում է՝ թղթակցելով դրամական միջոցների կամ համապատասխան այլ ակտիվի հաշվի հետ: 1. Ակտիվների հերթական դասակարգումը եւ պահուստների ճշգրտումներն իրականացնելիս, բանկն ընդհանուր եւ հատուկ պահուստներում առկա ավելցուկային մնացորդներն ուղղում է եկամուտների հաշվին: 2. Հետհաշվեկշռում հաշվառվող ակտիվները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում հետհաշվեկշռային հաշիվներից՝ 1. բանկի կողմից ակտիվը (կամ դրա մի մասը) զիջելու (կամ ներելու) դեպքում, 2. ակտիվի (կամ դրա մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վաղեմության ժամկետը լրանալու դեպքում, 3. փոխառուի (պարտապանի)՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լուծարվելու դեպքում, 4. ֆիզիկական անձ փոխառուների (պարտապանների) մահանալու դեպքում, եթե ժառանգության կարգով անձի պարտավորությունները չեն փոխանցվում այլ անձանց, կամ 5. ֆիզիկական անձ փոխառուների (պարտապանների) օրենքով սահմանված կարգով սնանկ ճանաչվելու դեպքում այն պարտավորությունների մասով, որոնցով ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտվել է պարտավորությունների կատարումից ազատելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով: 1. Եթե բանկի հաշվեկշռում հաշվառվող ակտիվները (կամ դրանց մի մասը) բանկի կողմից զիջվել են (կամ ներվել) մինչեւ դրանց անհուսալի ճանաչվելը եւ (կամ) հաշվեկշռից դուրս գրվելը, դրանք չեն հանդիսանում շահութահարկ վճարողների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտի նվազեցումներ: Ընդ որում՝ 1. եթե բանկի հետհաշվեկշռային հաշիվներում հաշվառվող ակտիվը (կամ դրա մի մասը) դուրս է գրվել հետհաշվեկշռային հաշիվներից մինչեւ սույն կարգի 34-րդ մասի 2-5-րդ կետերով սահմանված հիմքերի ի հայտ գալը ակտիվի (կամ դրա մի մասի) անհատույց զիջման կամ ներման արդյունքում, որով փոխառուի (պարտապանի) նկատմամբ բանկի պահանջի իրավունքը դադարել է, ապա շահութահարկ վճարողների հարկման բազայի որոշման նպատակով բանկի հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամուտն ավելանում է այդ ակտիվի (կամ դրա մի մասի) գումարի չափով: 2. եթե բանկի հետհաշվեկշռային հաշիվներում հաշվառվող ակտիվը (կամ դրա մի մասը) դուրս է գրվել ակտիվի (կամ դրա մի մասի) նկատմամբ բանկի իրավունքի պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, ապա շահութահարկ վճարողների հարկման բազայի որոշման նպատակով բանկի հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամուտն ավելանում է այդ ակտիվի (կամ դրա մի մասի) գումարի չափով, բացառությամբ եթե ակտիվի (կամ դրա մի մասի) գումարը չի գերազանցում 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը: 3. սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն՝ շահութահարկ վճարողների հարկման բազայի որոշման նպատակով բանկի հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամուտն ավելանում է արտահաշվեկշռում հաշվառվող ակտիվի այն գումարի չափով, որով ակտիվը (ներառյալ՝ տոկոսները, տույժերը եւ տուգանքները) դուրս է գրվել հաշվեկշռից: 1. Սույն կարգի 34-րդ եւ 35-րդ կետերով նախատեսված դեպքերում բանկը պարտավոր է յոթօրյա ժամկետում այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:
https://www.e-draft.am/projects/699
29.01.2018
[]
www.e-draft.am
«Վավերացնում եմ» Հայաստանի ՀանրապետությանՆախագահ Ռ. Քոչարյան27 նոյեմբերի 2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2 նոյեմբերի 2006 թվականի N 1638-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման մեջ կատարել հետեւյալ լրացումը՝ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեների կատարման կարգը 14-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 141-րդ կետով. «141. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, երբ միասնական գանձապետական հաշվին եկամտի հաշվեգրման դիմաց պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից գործարքի կատարման համար հիմք են հանդիսանում այդ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին ներկայացված բյուջեի օգտին գումարի վճարումը հիմնավորող փաստաթղթերը (վճարման անդորրագրեր, վճարման հանձնարարականներ), ապա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինն այդ վճարումը հիմնավորելու նպատակով՝ մինչեւ գործարքի կատարումը՝ ներկայացված փաստաթղթերի տվյալները համեմատում է այդ վճարումների հաշվեգրման համար գանձապետարանում բացված համապատասխան հաշվից քաղվածքի տվյալների հետ: Տվյալների անհամապատասխանության (այդ թվում՝ նաեւ վճարման նպատակը հստակ չնշելու կամ սխալ նշելու, անշաժ գույքի գնման դեպքում ձեռք բերվող գույքի գտնվելու հասցեն չնշելու կամ սխալ նշելու, վճարողի անձնագրային տվյալները չնշելու կամ սխալ նշելու, վճարման նպատակին չհամապատասխանող այլ տվյալների առկայության) դեպքում գործարքի կատարումը մերժվում է: Սույն կետի առաջին պարբերությունում նշված քաղվածքը գանձապետարանը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին տրամադրում է օրական կտրվածքով՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Քաղվածքը տրամադրվում է էլեկտրոնային ձեւով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից գանձապետարան գրավոր ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկման միջոցով: Նույն ժամկետում քաղվածքը նախարարության կողմից սահմանված ձեւով տեղադրվում է նաեւ նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Քաղվածքն էլեկտրոնային ձեւով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին տրամադրելու անհնարինության դեպքում տրամադրվում է թղթային կրիչով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի եւ գանձապետարանի միջեւ փոխհամաձայնեցված ժամկետում:»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ա. Մարգարյան | | ----- | ----- | | 2006 թ. նոյեմբերի 17 <br> Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=28919
02.11.2006
[ "Որոշում" ]
www.arlis.am
Վարվառա Փայլակի Վարդերեսյանի պարտատերերի պահանջների նախնական ցուցակի մասին Վարվառա Փայլակի Վարդերեսյանի պարտատերերի նախնական ցուցակ ՙՍնանկության մասին' ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն հրապարակվում է Վարվառա Փայլակի Վարդերեսյանի պարտատերերի նախնական ցուցակը ըստ նույն օրենքի 43-րդ եւ 82-րդ հոդվածի պահանջների բավարարման հերթականության համապատասխան. 1. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ' ՓԲԸ՝ 20.681.820, 1 ՀՀ դրամի չափով, որպես ՙՍնանկության մասին' ՀՀ օրենքի ապահովված պահանջ /գրավ/: 2. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ' ՓԲԸ՝ /պետ. տուրք, դատական ծախս/ - 100.000 / հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով, որպես ՙՍնանկության մասին' ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի դ/ ենթակետի պահանջ: Սույն պարտատերերի պահանջների նախնական ցուցակը կարող է բողոքարկվել իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո՝ 7 /յոթ/ օրվա ընթացքում Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ք.Երեւան , Տիգրան Մեծի պող. 23/1 հասցեով:
https://www.azdarar.am/announcments/org/46/00212357/
19.10.2016
[ "Պարտատերերի պահանջների նախնական ցուցակի մասին հայտարարություն", "Ֆիզիկական անձիք" ]
www.azdarar.am
«Վավերացնում եմ» Հայաստանի ՀանրապետությանՆախագահ Ռ. Քոչարյան20հոկտեմբերի 2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 12 հոկտեմբերի 2006 թվականի N 1436-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. «Նորք» հեռուստատեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացում նկարահանման եւ մոնտաժման տեխնիկայի վարձակալման գծով ընկերության կրեդիտորական պարտքը մարելու նպատակով «Նորք» հեռուստատեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հատկացնել 21507.2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով): 2. Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Նորք» հեռուստատեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա՝ դրանում որպես նվիրաբերության պայման նախատեսելով սույն որոշման 1-ին կետում նշված նպատակը: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ա. Մարգարյան | | ----- | ----- | | 2006 թ.հոկտեմբերի 14 <br> Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=27725
12.10.2006
[ "Որոշում" ]
www.arlis.am
Կապոդիմոնտե աստղադիտարան Կապոդիմոնտեի աստղադիտարան , աստղադիտարան է Իտալիայում, հիմնվել է 1812 թ. Նեապոլում: Մտնում է Ազգային աստղաֆիզիկական ինստիտուտի կազմի մեջ: Աստղադիտարանի ղեկավարները - 1833 - 1850՝ Էրնեստո Կապոչի դի Բելմոնտե - 1850 - 1860՝ Լեոպոլդո Դել Ռե - 1864 - 1889՝ Անիբալե դե Գասպարիս - 1912 - 1932՝ Ացելիո Բեմպորադ - 1932 - 1948՝ Լուիջի Կարներա Աստղադիտարանի պատմությունը Աստղադիտարանը հիմնվել է 1812 թ. Յոախիմ Մյուրատի հրամանով: Ծրագիրը ավարտվել է 1819 թ., երբ Նեապոլում գահն արդեն վերադարձվել էր Ֆերդինանդ I-ին, ով եւ հաստատեց Իտալիայում առաջին հատուկ աստղադիտարանի համար նախատեսված շենքի կառուցման նախագիծը: Աստղադիտարանի գործիքները - 40-սմ Ռիչի-Կրետյեն - Երկայնական շրջան Աստղադիտարանի բաժինները - Արեւի ֆիզիկայի լաբորատորիա - Տիեզերական ֆիզիկայի եւ մոլորակագիտության լաբորատորիա - Աստղերի ֆիզիկայի լաբորատորիա - Գալակտիկաների ֆիզիկայի եւ տիեզերագիտության լաբորատորիա - Երկրի մակերեւույթից կատարվող դիտարոկւմների տեխնոլոգիաների լաբորատորիա - Տիեզերքում կատարվող դիտարկումների տեխնոլոգիաների լաբորատորիա - Աստղագիտական գործիքների թանգարան - Պլնետարիում Հոտազոտությունների ուղղությունները - Արեգակ - Արեգակնային համակարգի փոքր մարմիններ - Աստղեր - Միջաստղային տարածություն - Գալակտիկաներ - Տիեզերագիտություն Հիմնական նվաճումները - (10) Հիգեայի եւ եւս 8 աստերոիդների հայտնաբերումը Անիբալե դե Գասպարիսի կողմից: - V391 Պեգասի b էկզոմոլորակի հայտնաբերումը Հայտնի աշխատակիցներ - Քրիստիան Պետերս - Սիմոնե Զաջիա - Էմանուելե Ֆերգոլա - Սալվատորե Աուրինո Հետաքրքիր փաստեր - Կապոդիմոնտե աստղադիտարանն Իտալիայում աստղադիտարան դառնալու նպատակով հատուկ կառուցված առաջին շենքն է:
https://hy.wikipedia.org/wiki/Կապոդիմոնտե_աստղադիտարան
[]
hy.wikipedia.org
Հայտարարվել է Անկախության 20-ամյակի խորհրդանիշի ընտրության մրցույթ 2011 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը: Հոբելյանական Պետական հանձնաժողովը հայտարարում է Անկախության 20-ամյակի խորհրդանիշի (լոգոյի) ընտրության մրցույթ: ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր (1.000.000 դրամ) եւ մեկ խրախուսական (500.000- ական դրամ) մրցանակներ: Հայտերն ընդունվում են մինչեւ 2011 թ. հունվարի 20-ը:
https://www.7or.am/am/news/view/12901/
2010-12-14
[]
www.7or.am
Սանտա Կատալինա , փոքր քարքարոտ կղզի Միջերկրական ծովի Ջիբրալթարի նեղուցի հարավային մասում: Տեղակայված է մայրցամաքից 30 մետր հեռավորության վրա՝ Ալմինա թերակղզիում: Մտնում է Սեուտա ինքնավար կղզու կազմի մեջ (Իսպանիա): Ունի ոչ մշտական բնակչություն: Մակերեսը՝ 0,02 կմ^2: Բնակչությունը ըստ 2008 թվականի տվյալների կազմում է 0 մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Սանտա_Կատալինա
[]
hy.wikipedia.org
Ռուս-ադրբեջանական «հանուն Հայաստանի» բարեկամության նոր սպառնալիքը Հայաստանի նախընտրական թոհուբոհում անցնող շաբաթ համեմատաբար քիչ ուշադրության արժանացան Ռուսաստանի պաշտոնական պրոպագանդայի «հենասյուներ» հանդիսացող Դմիտրի Կիսելյովի եւ Վլադիմիր Սոլովյովի հայաստանյան «վոյաժն» ու ասուլիսը, դրանում արվող հայտարարություններով, որոնցով նրանք հերթական անգամ փորձում էին հայ հասարակությանը համոզել, որ Ադրբեջանի հետ Ռուսաստանի սերտ բարեկամությունն ու դաշնակցությունը հանուն Հայաստանի է: Նրանք համոզում էին, որ հանուն Հայաստանի է նաեւ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը: Թե ինչքանով է դա «հանուն» Հայաստանի, Հայաստանի հասարակությունը դժբախտաբար իր մաշկի վրա զգաց ապրիլի պատերազմին, կորցնելով իր հարյուրից ավելի զավակների կյանքը եւ այդ թանկ գնով կասեցնելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի «հանուն Հայաստանի» դաշնակցության եւ բարեկամության արդյունքը՝ Արցախի դեմ Բաքվի գրոհը: Եվ եթե այդ ամենից մոտ մեկ տարի անց Ռուսաստանի պաշտոնական պրոպագանդան սկսել է վերստին ակտիվորեն քարոզել ռուս-ադրբեջանական այդ բարեկամությունը եւ ընդհանրապես վերականգնել Հայաստանում ռուսական պրոպագանդայի նախաապրիլյան «լավագույն ավանդույթները», որ ապրիլից հետո ստիպված էին որոշակիորեն դադարեցնել, ապա այդ ամենը պետք է Հայաստանի հասարակությանը բերի զգոնության, հերթական անգամ այդ ամենի հետեւանքը մաշկի վրա չզգալու համար: Ապրիլյան պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերությունը, մասնավորապես դրա ռուսաստանյան քաղաքականության բաղադրիչը հայտնվեց փակուղում, «մերկացավ»: Դրա ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը Ռուսաստանին մտցրել է փակուղի, իսկ Հայաստանին դրել մեծ վտանգների առաջ: Հայաստանի շահերի հաշվին տարածաշրջանային սեփական շահը հետապնդելու քաղաքականությունը Մոսկվայի համար կարող է ավարտվել պարզապես Հայաստանի կորստով: Ապրիլի պատերազմում բոլորը գիտակցեցին այդ խորը վտանգը, թեեւ մինչ այդ բոլորը հեգնում կամ քննադատում էին այն քիչ թվով մարդկանց, որոնք նախազգուշացնում էին աղետալի վտանգի մասին: Բայց այդ ապրիլն անցնում է եւ առաջանում է որոշակի դիլեմա՝ թուլանո՞ւմ է ապրիլի ազդեցությունը, թե՞ արվում են անհրաժեշտ եզրահանգումներ նաեւ հայ-ռուսական հարաբերության խորքային վերափոխման մասով: Ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանը ստիպված էր Հայաստանի հանրային կարծիքի ճնշման տակ նկատելիորեն փոխել իր մարտավարությունը, բայց Ռուսաստանի ռազմավարությունը՝ Հայաստանի եւ հայերի շահի ու անվտանգության հաշվին հասնել Կովկասում եւ լայն տարածաշրջանում սեփական դիրքի պահպանմանը, համենայնդեպս, առայժմ չի դրսեւորել փոխվելու միտում: Դա իհարկե էապես կախված է նաեւ թե՛ Հայաստանի հասարակության, թե՛ նաեւ Հայաստանի իշխանության պահվածքից: Միեւնույն ժամանակ, նույն ապրիլի իրադարձությունները ցույց տվեցին, որ եթե անգամ Հայաստանի իշխանությունը չի դիմադրում ռուսական քաղաքականությանը, միեւնույն է, Հայաստանի հանրության առաջ Ռուսաստանը չի ազատվում դրա աղետալի հետեւանքի համար պատասխանատվությունից: Ռուսաստանի քաղաքականության մշակման հարցում աներկբա է մի շարք խմբերի մրցակցությունն ու բախումը, հատկապես այժմ, երբ միջազգային մեկուսացման քաղաքականության հետեւանքով Ռուսաստանում տնտեսական ծանր վիճակ է, ինչը խորացնում է ներիշխանական խմբերի եւ տնտեսական խմբավորումների շահերի բախումն ու պահանջները Պուտինից: Դժվար է ասել, թե այդ իրավիճակում ինչպիսին է ուժերի հարաբերակցությունը Հայաստանի հանդեպ քաղաքականության փոփոխության հարցում: Կա՞ն ընդհանրապես այլ մոտեցումներ, կա՞ն այդ քաղաքականությունն ու ռազմավարությունը փոխելու մոտեցման կրողներ: Թերեւս դրանից է կախված նաեւ հարցը, թե արդյո՞ք Հայաստանում կլինեն ռուսական ներդրումներ, որոնք միտված կլինեն ոչ միայն Հայաստանում ֆինանսատնտեսական վիճակագրությունը, ուժերի հարաբերակցությունը, այլ նաեւ տնտեսական որակը փոխելուն: Իսկ դա հնարավոր է, որովհետեւ Հայաստանում խոշոր հաշվով առկա է ռուսական տնտեսական կապիտալի ներկայացվածության երկու «երես»: Մի դեպքում անարդյունավետ կառավարումն է եւ առաջընթացի բացակայությունն ու ճգնաժամահեն վիճակը, ինչպես, օրինակ, էլցանցերի ռուսական սեփականատիրոջ դեպքում էր, կամ հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարման դեպքում, իսկ մյուս դեպքում՝ Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի նպաստումը, հեռահաղորդակցության ոլորտի արդիականացումը՝ ինչպես կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում գործող ռուսական ընկերությունները:Այսինքն՝ կարո՞ղ է Ռուսաստանը Հայաստանի հարցում ավանդական շանտաժից անցնել արդիական առաջարկի: Այստեղ, իհարկե, խնդիրը միայն Ռուսաստանի կարողությունը չէ, քանի որ Մոսկվան ստիպված կլինի անցնել, եթե Հայաստանը կարողանա ստեղծել այդ վիճակը: Կամ, ավելի շուտ, պահել այն, քանի որ ապրիլին հայկական զինուժը այդ վիճակը գործնականում ստեղծել է: Խնդիրը այն պահելն է:
https://www.1in.am/2105416.html
2017-03-11
[]
www.1in.am
Ձյուն է տեղում Նոյեմբերի 12-ի ժամը 15.30-ի դրությամբ առատ ձյուն է տեղում Կոտայքի եւ Լոռու մարզերում, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Գավառ, Վայոց ձորի մարզի Վայք, Սյունիքի մարզի Սիսիան եւ Գորիս քաղաքներում: Հիշեցնենք նաեւ, որ Սելիմի լեռնանցքը ձնաբուքի հետեւանքով շարունակում է փակ մնալ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:
https://a1plus.am/hy/article/51505
2011-11-12
[ "Հասարակություն" ]
a1plus.am
Ավելորդ քաշով պատանիները ապագայում կարող են ամլանալ Չաղլիկ պատանի՝14-20 տարեկան տղաները մինչեւ 50% նվազ տեստոստերոն ունեն, քան նորմալ կազմվածքով իրենց հասակակիցները, ինչը կտրուկ բարձրացնում է անպտղության վտանգը ապագայում, նշվում է ԱՄՆ Բուֆալո Համալսարանի կատարած հետազոտության մեջ, որին հղում է կատարելով հոդված է հրապարակել The Daily Mail-ը: Դեռեւս 2004թ. ապացուցվել էր, որ գեր մարդկանց եւ շաքարային 2 տիպի դիաբետ ունեցողների մոտ տեստոստերոնը ցածր է (հիպոգոնադիզմ): Այս հետազոտությամբ գիտնականները որոշել են ուսումնասիրել առանց շաքարախտի պատմության 25 գեր երիտասարդների ողջ հորմոնալ ֆոնը: Ընդգրկված է եղել նաեւ 25 հոգանոց վերահսկվող խումբ: Նրանցից ամեն առավոտ արյուն է վերցվել ընդհանուր եւ ազատ տեստոստերոնի եւ էստրադիոլի մակարդակի որոշման համար: Այսպես, ցածր տեստոստերոն ունեցող պատանիները հաճախ ավելորդ քաշի խնդիր են ունեցել: Ինչպես նաեւ, պատանեկան ավելորդ քաշի իրավիճակում, մարդու մոտ առավել ակտիվանում է աբդոմինալ ճարպակալումը, նվազում է մկանային մասսան եւ ինսուլինային դիմադրություն է զարգանում: Գիտնականների եզրահանգումն այն է, որ պատանեկան գիրությունը ուղիղ ճանապարհ է դեպի շաքարախտ եւ ամլություն: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2012/10/20/fat-teenage-boys/612861
2012-10-20
[ "Իրադարձային" ]
www.tert.am
Թիվ ԱՐԱԴ/0641/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ Պատասխանող՝ Նունե Խդրի Համոյանին Հասցեն՝ ՀՀ Արագածոտնի մ., գ. Շամիրամ, 1-ին փ., 24 ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ձեզ հրավիրում է որպես պատասխանող՝ ըստ հայցի <<Ճանապարհային դեպարտամենտ>> հիմնադրամի ընդդեմ Մրազ Համոյանի եւ մյուսների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում,Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ: Դատական նիստը նշանակված է 2022թ. հուլիսի 13-ին, ժամը՝ 12:00-ին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մարգարյանի (հասցեն՝ ք.Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65, դատական նիստերի դահլիճ № 4): Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ՝ առկայության դեպքում եւ այլն): ԴԱՏԱՎՈՐի ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
https://www.azdarar.am/announcments/org/408/01086932/
08.06.2022
[ "Ընդհանուր իրավասության դատարաններ", "Դատական ծանուցումներ" ]
www.azdarar.am
Գոհար Ենոքյանը հազարավոր մարդկանց ա քցել, ինձ էլ հետը. «Յուվեցի Կարո» ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», պնդում է, որ մայիսի 4-ին ձերբակալված նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը դեռ 2011թ.-ին «շատ մարդկանց է քցել»: Ըստ նրա 2011ին Գոհար Ենոքյանը շատերի է խաբել , բայց այն ժամանակ նախաքննություն չի կատարվել, իսկ հիմա ասում են մեղք է՝ հիվանդ է: « Ինքը ոչ միայն մեզ ա «քցել», հազարավոր մարդկանց կյանքն ա կերել, փողերը տարել: Տականքի մեկն ա, ես դա գիտեմ»,- ասաց «Յուվեցի Կարոն»: Անդրադառնալով մամուլի տարածված տեղեկություններին, թե Գոհար Ենոքյանը կասկածվում է իր սպանությունը նախապատրաստելու մեջ, պատգամավորը նշեց, որ այդ մասին ոչինչ չգիտի: Այնուամենայնիվ, նա հայտնեց, որ «կան զապիսներ, որոնք տարել, հանձնել են դատախազությանը»: «Որ Նաիրա Զոհրաբյանը խոսում ա ըսենց, ընենց, էդ զապիսներն անօրինակա՞ն են, որ տարել են Հատուկ քննչական ծառայություն: Ամեն դեպքում ինձ Հատուկ քննչական ծառայություն չեն կանչել, ես չեմ իմանում՝ ինչ ա, ինչի համար ա կասկածվում»,- ավելացրեց նա: Թե ինչ «զապիսների» մասին է խոսքը, պատգամավորը չնշեց:
https://blognews.am/arm/news/265698/gohar-enoqyany-hazaravor-mardkanc-a-qcel-indz-el-hety-yuveci-karo.html
2015-05-06
[]
blognews.am
Մի դարդից էլ պրծանք. հովտային եւ նախալեռնային գոտում ցրտահարությունների վտանգը կարող ենք համարել ավարտված. Սուրենյան Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտում կարող ենք համարել ավարտված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը: «Մի դարդից էլ պրծանք: Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտում կարող ենք համարել ավարտված»,-գրել է նա: Նշենք, որ ապրիլի 14-18-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 7-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով:
https://news.am/arm/news/572357.html
2020-04-14
[ "Հասարակություն", "Հայաստան" ]
news.am
Հայաստանի եւ Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է «Վրաստանի պաշտպանության եւ անվտանգության համաժողով» ամենամյա բազմազգ հանդիպմանը: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Համաժողովի ընթացքում Դավիթ Տոնոյանի հանդիպումներ է ունեցել Վրաստանի եւ այլ գործընկեր պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական քաղաքականության ոլորտի ղեկավարների հետ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էլ հանդիպել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ: Հանդիպումների օրակարգում եղել է գործընկեր պետությունների հետ երկկողմ պաշտպանական համագործակցության եւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը:
https://www.aysor.am/am/news/2016/05/25/Դավիթ-Տոնոյան/1088678
2016-05-25
[]
www.aysor.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 11 հունիսի 2020 թվականի N 939-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված՝ բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման N 3 հավելվածի «Մակերեսը» սյունակի 54-րդ տողում «75» թիվը փոխարինել «76» թվով, 59-րդ տողում «37.5» թիվը՝ «36.3» թվով, 61-րդ տողում «44.6» թիվը՝ «41» թվով, 64-րդ տողում «28.7» թիվը՝ «38.7» թվով, 69-րդ տողում «38.2» թիվը՝ «36.3» թվով, 70-րդ տողում «35.6» թիվը՝ «35.1» թվով, 72-րդ տողում «36.3» թիվը՝ «38.2» թվով, 77-րդ տողում «37» թիվը՝ «37.1» թվով, 79-րդ տողում «43.06» թիվը՝ «42.27» թվով, 80-րդ տողում «37.72» թիվը՝ «39.7» թվով, իսկ 105-րդ տողում «149.44» թիվը՝ «67.0» թվով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | | 2020 թ. հունիսի 12 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143352
11.06.2020
[ "Որոշում" ]
www.arlis.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 918-Ա ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ 1. Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը 10 աշխատանքային օր տեւողությամբ՝ 2022 թվականի օգոստոսի 15-26-ը ներառյալ: 2. Սուրեն Թովմասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | | ----- | ----- | | Երեւան | | 11.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=167165
11.08.2022
[ "Որոշում" ]
www.arlis.am
Որոշում-ՏԾ/Հ/1275-2022-Ա Վարչական տույժ նշանակելու մասին Ա/Ձ Արթուր Հակոբյանին ենթարկել վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումներ վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ վերջինիս նկատմամ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք 50,000 ( հիսուն հազար) հհ դրամ գումարի չափով:
https://www.azdarar.am/announcments/org/460/01225536/
23.01.2023
[ "Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին", "Գրավոր վարչական ակտերի հրապարակում" ]
www.azdarar.am
Մարիամ Գեւորգի Անտոնյանի պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին ՀՀ Սնանկության դատարանի 07.06.2021թ. ՍնԴ/1148/04/21 վճռով Մարիամ Գեւորգի Անտոնյանը ճանաչվել է սնանկ եւ 15.06.2021թ. որոշմամբ նշանակվել եմ կառավարիչ: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 01.11.2021թ. ժամը 12:00-ին՝ ք.Երեւան, Օտյան 53/2 հասցեում: Սնանկության գործով կառավարիչ՝ Արամ Խաչատրյան:
https://www.azdarar.am/announcments/org/46/00940678/
30.09.2021
[ "Պարտատերերի ժողով հրավիրելու մասին հայտարարություն", "Ֆիզիկական անձիք" ]
www.azdarar.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2 սեպտեմբերի 2020 թվականի N 522-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 857-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02269952) կողմից «Պրոֆ ԱԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01831375) 2020 թվականի հուլիսի 24-ին կնքված՝ N ՎԸ-020/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյանի անվան փողոցի կանաչ գոտու ավտոմատ ոռոգման համակարգի նախագծման, պատրաստման եւ մոնտաժման, ինչպես նաեւ սիզամարգերի հիմնման ու ծառերի տնկման աշխատանքների իրականացում՝ 13,426,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի նոյեմբերի 29-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցի բարեկարգման եւ նորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին N 857-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ եւ դրա համար ունի զգալի նշանակություն: | Հայաստանի Հանրապետության <br> փոխվարչապետ | Տ. Ավինյան | | ----- | ----- | | 2020 թ. սեպտեմբերի 2 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145685
02.09.2020
[ "Որոշում" ]
www.arlis.am
Ի՞նչ միջոցների հաշվին է «թալանչիներին չսիրող» պարոն Մարուքյանը կուսակցություն բացել, պահել, քարոզարշավ արել. Աշոտյան «Այսօր Ազգային Ժողովում Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հանրապետականին, մեզ բաժանելով երկու խմբի՝ «թալանչիների» եւ «թալանը կոծկող խոսափողների», ինձ «մեծահոգաբար» դասելով երկրորդ խմբին եւ անվանելով «ռուպռ»: Թողնում եմ Մարուքյանի իրավաբանական բեքգրաունդին եւ դեռեւս կենդանության նշաններ չցուցադրող խղճին, թե ինչո՞ւ է նա տարածում իշխանական քարոզչական կլիշեները, շատ լավ իմանալով, որ հանրության ուշադրության կենտրոնում զոռով խցկվող սկանդալային «բացահայտումներով» դեռեւս չկա ուժի մեջ մտած գեթ մեկ դատավճիռ»: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Այլ բան եմ ուզում ասել: Եթե թալանչի ասելով, Մարուքյանը նկատի է ունեցել հարուստ, ինչպես այսօր կասեին, խոշոր սեփականատեր հանդիսացող հանրապետական որոշ պատգամավորների, ապա պետք է իրեն հիշեցնեմ, որ այդ կուսակիցներիս հետ նա երկար տարիներ շատ ավելի ջերմ ու ինտենսիվ հարաբերություններ է ունեցել, քան ես: Ի դեպ, նրանց մի զգալի մասն արդեն վաղուց Էդմոնի սիրելի վարչապետին սատարողների շարքում են: Իսկ ինչ վերաբերում է «ռուպռներին», այստեղ եւս գործընկերոջս հիշողությունը թարմացնող ներարկում պիտի անեմ, հիշեցնելով պարոն Մարուքյանին, որ անկախ նրանից, որ հրապարակավ ասում էր, որ «մենք սիրելու բան չենք», սակայն իրականում իմ, Արփինեի, Շարմազանովի, Ֆարմանյանի, Հովհաննես Սահակյանի հետ շատ ինտենսիվ, մտերմիկ եւ հաճույքով «ընկերություն» էր անում: Ավել բան այս պահին «ռուպռից» չեմ ազդարարի, սակայն հետաքրքիր է, օրինակ, ի՞նչ միջոցների հաշվին է «թալանչիներին չսիրող» պարոն Մարուքյանը կուսակցություն բացել, պահել, քարոզարշավ արել եւ այլն», - գրել է Աշոտյանը:
https://www.aysor.am/am/news/2019/10/25/Մարուքյանը-Աշոտյան/1621598
2019-10-25
[]
www.aysor.am
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՈԼԵԳԻԱ Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն | 24 ապրիլի 2017 թվականի | թիվ 39 | քաղ. Մոսկվա | | ----- | ----- | ----- | «ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ («ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 20 ՀԱՎԵԼՎԱԾ) 20-ՐԴ ԿԵՏԻ 5-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ 1. Հավանություն տալ «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 20 հավելված) 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) եւ այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը: 2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից: | Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ | Տ. Սարգսյան | | ----- | ----- | ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ Ո Ր Ո Շ ՈՒ Մ | « » ի 20 թվականի | թիվ | քաղ. | | ----- | ----- | ----- | «ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ («ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 20 ՀԱՎԵԼՎԱԾ) 20-ՐԴ ԿԵՏԻ 5-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց. 1. Հավանություն տալ «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 20 հավելված) 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) եւ այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝ | Հայաստանի Հանրապետությունից՝ | Բելառուսի Հանրապետությունից՝ | Ղազախստանի Հանրապետությունից՝ | Ղրղզստանի Հանրապետությունից՝ | Ռուսաստանի Դաշնությունից՝ | | ----- | ----- | ----- | ----- | ----- | | Վ. Գաբրիելյան | Վ. Մատյուշեւսկի | Ա. Մամին | Օ. Պանկրատով | Ի. Շուվալով | ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն | « » ի 20 թվականի | թիվ | քաղ. | | ----- | ----- | ----- | «ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ («ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 20 ՀԱՎԵԼՎԱԾ) 20-ՐԴ ԿԵՏԻ 5-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ի գիտություն ընդունելով «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 20 հավելված) 20-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերում նշված՝ 2016 թվականին կատարված աշխատանքի արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ 1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ 2018 թվականի առաջին կիսամյակում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 20 հավելված) 20-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերին համապատասխան՝ 2017 թվականին կատարված աշխատանքի արդյունքների մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համաձայնեցված տեղեկատվությունը: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ մշակել բնական մենաշնորհների ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլան («ճանապարհային քարտեզ»), որով նախատեսվում է համապատասխան միջոցների իրականացման հաջորդականությունը, եւ մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ն այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը: 2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝ | Հայաստանի Հանրապետությունից՝ | Բելառուսի Հանրապետությունից՝ | Ղազախստանի Հանրապետությունից՝ | Ղրղզստանի Հանրապետությունից՝ | Ռուսաստանի Դաշնությունից՝ | | ----- | ----- | ----- | ----- | ----- |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141999
24.04.2017
[ "Կարգադրություն" ]
www.arlis.am
Ոսկե բջիջ (ֆիլմ) «Ոսկե բջիջ» , մեքսիկական կինոֆիլմ նկարահանված ռեժիսոր Դիեգո Կեմադի Դիեսի կողմից, էկրաններ է բարձրացել 2013 թվականին: Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 2013 թվականի Կաննի կինոփառատոնի շրջանակներում: Ֆիլմը ստացել է մի շարք մրցանակներ եւ նոմինացիաներ, ներառյալ «Արիել» մրցանակը, որպես լավագույն ֆիլմ: Սյուժե Աղքատությունից հոգնած Գվատեմալայից երեք դեռահասներ՝ Հուանը, Սառան եւ Սամուելը որոշում են մեկնել ԱՄՆ: Նրանք նավակով հատում են Մեքսիկայի սահմանը եւ այնտեղ հանդիպում են Չաուկային, ով հնդկական ցոցիլի ազգից է: Սակայն նա դեռ չի կարողանում խոսել իսպաներեն, բայց նրան հաջողվում է ընկերանալ Սառայի հետ: Երբ նրանք հայտնվում են Չյապաս քաղաքում, նրանց բռնում է ներգաղթային ոստիկանությունը: Նրանք վերցնում են Չաուկի եւ Հուանի կոշիկները եւ նրանց արտաքսում հետ՝ Գվատեմալա: Սամուելը որոշում է մնալ տանը, եւ, սակայն Հուանին դուր չի գալիս մեկնել արկածների Չաուկի հետ, Սառան պնդում է, որ նա պետք է գա, եւ նրանք երեքով նորից մեկնում են հյուսիս: Մեքսիկական բանակը կանգնեցնում է գնացքը, որով նրանք մեկնում էին, եւ փորձում է օրենքը խախտողներին կանգնեցնեին: Նրանց հաջողվում է թաքնվել շաքարեղեգի դաշտում, որտեղ նրանց տալիս են ժամանակավոր աշխատանք: Երբ նրանք կրկին մեկնում գնացքով, բայց այս անգամ արդեն դեպի ԱՄՆ, նրանց կանգնեցնում են թմրանյութեր վաճառողները: Նրանք գողանում են ուղեւորների մոտից բոլոր գումարները, եւ իրենց հետ տանում են կանանց: Թմրանյութ վաճառողներից մեկը հասկանում է, որ Սառան, ով տղայի հագուստով է, իրականում աղջիկ է եւ նրան էլ են տանում: Հուանը եւ Չաուկը ամեն կերպ փորձում էին նրանց խանգարել, սակայն նրանց քնեցնում են, եւ երբ արթնանում են, հասկանում են, որ արդեն ուշ է եւ ոչինչ չեն կարող անել: Մեկ այլ գնացքում նրանք ծանոթանում են Գվատեմալիից ժամանած մի տղայի հետ, ով նրանց առաջարկում է իր օգնությունը: Նրանք մեկնում են նրա հետ, սակայն իրականում նա նրանց տանում է մարդկանց վաճառողների մոտ: Վաճառողների ղեկավարը բաց է թողնում Հուանին, քանի որ նա ինքն էլ է Գվատեմալայից: Հետո Հուանը գալիս է նրանց մոտ եւ առաջարկում գումար՝ որպեսզի Չաուկին ազատ արձակեն, որը նա աշխատել էր շաքարեղեգի դաշտում: Չաուկը եւ Հուանը հասնում են մինչեւ Մեխիկալի, որտեղ նրանց օգնություն են ցույց տալիս ԱՄՆ-ի սահմանապահները, բայց հետո նրանց բաց են թողնում մի ամայի տեղում, որտեղ էլ արտագաղթյալների որսորդը սպանում է Չաուկին: Դերերում - Բրենդոն Լոպես - Հուան - Ռոդոլֆո Դոմինգես - Չաուկ - Կարեն Մարտինես - Սառա - Կարլոս Չահոն - Սամուել - Էկտոր Տաուիտե - Գրեգորիո - Ռիկարդո Էսկեռա - Վիտամինա
https://hy.wikipedia.org/wiki/Ոսկե_բջիջ_(ֆիլմ)
[]
hy.wikipedia.org
Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում տեղի է ունենում Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մամուլի ասուլիսը:
https://shamshyan.com/hy/article/2019/05/15/1124832/
2019-05-15
[]
shamshyan.com
Ուռիսաառե , գյուղ Էստոնիայի Պյարնումաա նահանգի Հյաադեմեեստե շրջանում: 2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 68մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Ուռիսաառե
[]
hy.wikipedia.org
29-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՝ ավազակային հարձակում եւ սպանություն կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Նորամարգ գյուղի բնակիչ Վալերի Մուսայելյանի սպանության հանգամանքները, շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտիտեղեկատվության եւ հասարակայնությանհետ կապերի բաժնից հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ավազակությամբ զուգորդված սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն գյուղի 29-ամյա բնակչի: 2015 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ին, Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավար Ս.Գալստյանից ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցի տներից մեկում դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը՝ Արարատի մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ, եւ նշված տանը հայտնաբերել նույն տան բնակիչ, 1946թ. ծնված Վալերի Մուսայելյանի դիակը՝ բռնի մահվան հետքերով: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածի հատկանիշներով: Քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանությունը զուգորդված է եղել գույք հափշտակելու դիտավորությամբ ավազակային հարձակմամբ: Վ.Մուսայելյանը բնակվել է միայնակ եւ զբաղվել հողագործությամբ: Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 04:00-04:30-ի սահմաններում, համագյուղացի երիտասարդներից մեկը գույք հափշտակելու նպատակով մտել է Մուսաելյանի տուն, բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, եւ պահանջել գումար: Վ.Մուսայելյանը դիմադրել է, որից հետո երիտասարդը դանակով 13 հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ այդ թվում կենսական կարեւոր նշանակություն ունեցող օրգանների շրջանին: Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը տանը գումար է փնտրել, սակայն չի գտել, ապա տեսնելով, որ տանտերը փորձում է գետնից բարձրանալ՝ վառարանի մոտից վերցրել է փայտ եւ հարվածել գլխին: Տեսնելով, որ նա անշարժացել է՝ հեռացել է դեպքի վայրից: Դեպքի վայրում կատարվել է զննություն, վերցվել փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակել դատաբժշկական, մատնանդրոշմային փորձաքննություններ: Պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ է, 29 տարեկան: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ այսօր՝ 2016թ. հունվարի 11-ին, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
https://www.panorama.am/am/news/2016/01/11/Նորամարգ-սպանություն-ավազակային-հարձակում-մեղադրանք-ՔԿ/1509684
2016-01-11
[ "Իրավունք", "Հայաստան" ]
www.panorama.am
Ավետիսյանների իրավահաջորդները գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ ՌԴ-ի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ եւ Նարինե Պողոսյանների կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) եւ 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման հիմքով, տեղեկացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Գանգատը հիմնավորվել է նրանով, որ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով թույլ են տրվել նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներ: Մասնավորապես՝ պետությունը չի կանխարգելել Արաքսյա Պողոսյանի եւ նրա ընտանիքի անդամների կյանքի նկատմամբ ակնհայտ վտանգը կանխարգելելու իր պարտավորությունը՝ հստակ իմանալով, որ Վալերի Պերմյակովը ենթակա չէ զորակոչման, առավել եւս՝ իրավունք չունի զենքով ծառայություն իրականացնելու: Բացի դրանից՝ ռուսական կողմը պատշաճ կարգով եւ ժամանակին չի տեղեկացրել հայ իրավապահներին Վալերի Պերմյակովի՝ զորամասը լքելու մասին, ինչը կարող էր կանխել ողբերգությունը: Ինչ վերաբերում է դատավարական իրավունքի խախտմանը, ապա ռուսական կողմի իրականացրած քննությունը հասանելի չի եղել տուժողի իրավահաջորդներին, ինչի արդյունքում վերջիններս զրկվել են գործի շրջանակներում իրենց իրավունքներն իրացնելու հնարավորությունից, մասնավորապես՝ միջնորդություններ ներկայացնելու, նախաքննական մարմնի որոշումները բողոքարկելու եւ այլ հնարավորություններից: Ինչպես նաեւ՝ Վ. Պերմյակովի կողմից զորամասը ինքնակամ լքելու մասին ՀՀ իրավապահ մամիններին շուրջ երեք ժամ ուշ տեղեկացնելու մասով որեւէ պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել: ՄԻԵԿ 13-րդ հոդվածի իմաստով տուժողի իրավահաջորդների իրավունքների վերականգնման ուղղությամբ ներպետական մեխանիզմներ չկան, քանի որ ռուսական կողմի իրականացրած քննության նյութերին տուժող կողմը հնարավորություն է ունեցել ծանոթանալու վերջնական որոշման կայացման պահից շուրջ երեք ամիս անց միայն, երբ արդեն ՌԴ Քննչական կոմիտեում ավարտվել էին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով բոլոր վարույթները, եւ Վ. Պերմյակովը դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման:
https://www.aysor.am/am/news/2016/07/13/Ավետիսյանների-իրավահաջորդ-ՄԻԵԴ-ՌԴ/1111046
2016-07-13
[]
www.aysor.am
«Սգո օրերն ինչ-որ ակցիաների օր դարձնելն ինքս համարում եմ շատ անբարոյական». Կարինե Աճեմյան Եթե մինչեւ երկուշաբթի՝ ժամը 14:00-ն ազատ չարձակվեն «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ու բոլոր այն քաղաքացիները, ովքեր անազատության մեջ են գտնվում քաղաքական հայացքների համար, ապա շուրջ 50 ազատամարտիկներ Ազատության հրապարակում կհայտարարեն հացադուլ-նստացույց: Այս մասին ապրիլի 17-ին հրավիրած հանրահավաքին հայտարարեցին ազատամարտիկները: Իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանն ասաց, որ թեեւ այդ քայլին գնում են մարդիկ, որոնք վաստակ ունեն եւ մեծ ներդրում՝ մեր երկրի փառահեղ հաղթանակներում, բայց նա, միեւնույն է, ոչ մի կերպ չի կարողանում ընկալել, որ այս ժամանակահատվածում, երբ արտերկրից բազմաթիվ հյուրեր ունենք եւ խնդիր կա պատվով ներկայանալու նրանց, վերջինները նման քայլերի են գնում. «Ես կարծում եմ, որ այս օրերին մեր հյուրերի առջեւ այսպես ներկայանալը հարիր չէ մեզ: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ պատվով ներկայանալու աշխարհին, այսինքն՝ կարողանանք մեր ցավը կիսել, մեր խոսքն ասել… Ընդամենը կարելի էր սպասել, ձեւեր գտնել, կարելի էր քննարկել…»,- նկատեց Կ. Աճեմյանը: Մեր թղթակցի դիտարկմանը, թե «Հիմնադիր խորհրդարանը» նախապես հայտարարել էր, որ արտառոց ոչինչ չի իրականացնելու, ամեն ինչ խաղաղ պայմաններում է ընթանալու, ուրեմն ինչի՞ համար եւ ո՞ւմ էին պետք այս ձերբակալությունները, մեր զրուցակիցն ասաց. «Հանգստի ու արտառոցի խնդիրը չէ: Վերջիվերջո սա բողոքի ակցիա է: Կարելի էր այն անել մի այնպիսի ժամանակ, երբ 100-ամյակի հետ կապված նման արարողություն չէր լինի»: Ինչ վերաբերում է ազատամարտիկների խնդիրներին, ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ «ոչ ոք դրանց մատների արանքով չի նայում», այնուամենայնիվ, նա այն համոզմունքին է, որ վերջինները նույնպես այս երկրի մի մասնիկն են եւ իրենց էլ պետք է մտահոգի միջազգային հանրության կարծիքը. «Պետք է հասկանան, որ ապրիլի 24-ն իրենց համար բողոքի օր չէ, որ այն կարող է լուրջ ազդեցություն թողնել համաշխարհային հանրության կարծիքի վրա: Այդ օրը մեր խնդիրները բարձրացնենք, դնենք այդ հյուրերի առջեւ ինչի՞ է նման: Ես ինքս տեղին եւ ժամանակին չեմ համարում այս բողոքի ցույցը»,- ասաց նա՝ տեսակետ հայտնելով նաեւ հասարակությունում ձեւավորված այն կարծիքի վերաբերյալ, թե Ժիրայր Սեֆիլյանից իշխանությունները վախեցան միգուցե, դրա համար էլ ձերբակալեցին. «Ախր սխալ ձեւակերպում է «վախենալ»-ը: Մենք խոսում ենք խայտառակվելուց: Ինչի՞ց վախենան, վախենալու բան չկա… Պարզապես մենք պետք է կարողանանք պատշաճ ձեւով ներկայանալ, պարզապես պետք է կարողանանք միասնական սգալ այս օրը: Սգո օրերն ինչ-որ ակցիաների օր դարձնելը ինքս համարում եմ շատ անբարոյական»,- ասաց նա:
https://mamul.am/am/news/66025
2015-04-20
[]
mamul.am
Արսեն Թորոսյանը հանդիսացել է արյան դոնոր, նշանակում է՝ պրակտիկորեն առողջ անձ է. Մարինա Խաչատրյանի համոզմամբ՝ նրա զինծառայությունից ազատվելը կոռուպցիոն ռիսկ է պարունակում Բժիշկ-նեյրովիրաբույժ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը դիմել է Դավիթ Տոնոյանին, Արթուր Բաղդասարյանին եւ Արթուր Վանեցյանին՝ պնդելով, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ զինծառայությունից ազատվելը հիվանդության հիմքով, կոռուպցիոն ռիսկ է պարունուկում: Դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ, 2018 թվականի հոկտեմբերի 29-ին մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ տառապում է պարբերական հիվանդությամբ եւ ամեն օր օգտագործում է Կոլխիցի դեղամիջոցը: Որպես ապացույց նա ներկայացրել է նաեւ 2009 թվականի նոյեմբերի 18-ին Բժշկական գենետիկայի կենտրոնում իրականացրած հետազոտության արդյունքները (նկար 1 եւ 2): (Տե՛ս 18:54-ից): 2019 թվականի մայիսի 8-ին Արսեն Թորոսյանը ստացել է «Գարդասիլ-4» պատվաստանյութ: 2019 թվականի հունիսի 14-ին Արյան դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ Արսեն Թորոսյանը հանձնել է արյուն՝ հանդիսանալով արյան դոնոր: (Տե՛ս 0:17) ՀամաձայնԱՀԿ (WHO) ուղեցույցիքրոնիկ երիկամային հիվանդությունը հանդիսանում է հակացուցում անձի՝ դոնոր հանդիսանալու համար: Մինչդեռ, Պարբերական (Երեւանյան) հիվանդության հիմնական բարդությունը երիկամների ամիլոիդոզն է (երիկամների քրոնիկ հիվանդություն է), որը տարիների ընթացքում կարող է բերել երիկամային անբավարարության: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Թորոսյանը հանդիսացել է արյան դոնոր՝ նշանակում է, որ նա հանդիսանում է պրակտիկորեն առողջ անձ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ համարում եմ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունիցազատումը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: Պահանջում եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ՝ բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաեւ ինձ: Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Արսեն Թորոսյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը:
https://www.tert.am/am/news/2019/07/29/torosyan/3059948
2019-07-29
[ "Իրադարձային" ]
www.tert.am
Ռոդիոն Շչեդրին Ռոդիոն Կոնստանտինովիչ Շչեդրին , ռուս կոմպոզիտոր, դաշնակահար եւ մանկավարժ,ՌԽՖՍՀ-ի կոմպոզիտորների միության նախագահ (1973-1990): Բեռլինի «Արվեստի ակադեմիայի» անդամ 1989 թվականից, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981), Լենինյան մրցանակի դափնեկիր (1984), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1972) եւ ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1992): 7 օպերաների, 5 բալետների, 3 սիմֆոնիաների, 14 կոնցերտների, բազմաթիվ կամերային, գործիքային, վոկալ, երգչախմբային եւ ծրագրային երաժշտական ստեղծագործությունների, կինոյի եւ թատերական ներկայացումների համար երաժշտության հեղինակ: Կենսագրություն Ծնվել է Մոսկվայում՝ Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ, կոմպոզիտոր եւ մանկավարժ Կոնստանտին Շչեդրինի (1894-1955) եւ տնտեսագետ, Կոնկորդիա Շչեդրինայի երաժշտության սիրահարի ընտանիքում (1908-1999): Ռոդիոն Շչեդրինի երաժշտության առաջին ուսուցիչը հայրն էր՝ Կոնստանտին Շչեդրինը, որը ծնվել է Տուլայի նահանգի Վորոտցի գյուղում, իսկ մանկությունն անց էր կացրել Տուլայի մոտ՝ Ալեքսինում: Նա օժտված էր երաժշտական հազվագյուտ ընդունակություններով՝ «ձայնագրային» հիշողությամբ (առաջին անգամից հիշում էր երաժշտությունը), բացարձակ լսողությամբ: Նրա ընդունակությունները նկատեց քաղաք ժամանած դերասանուհի Վերա Պաշեննայան, որն իր հաշվին տղային ուղարկեց Մոսկվա, որտեղ վերջինս ավարտեց Մոսկվայի կոնսերվատորիան: Ռոդիոն Շչեդրինը երաժշտությամբ շրջապատված էր դեռ մանուկ հասակից՝ լսում էր հոր նվագը ջութակով, հոր եւ նրա եղբայրների գործիքային տրիոն: 1941 թվականին ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիային կից գործող Կենտրոնական երաժշտական տասնամյա դպրոց: Դաշնամուրով սկսեց լուրջ զբաղվել՝ մասնավոր սովորելով Մ. Գեհտմանի մոտ: 1941 թվականի հոկտեմբերին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, Շչեդրինների ընտանիքը տարհանվեց Սամարա: Նույն քաղաք տարհանվեց նաեւ Դմիտրի Շոստակովիչը՝ այնտեղ ավարտելով իր հանրահայտ Յոթերորդ սիմֆոնիան. երիտասարդ Ռոդիոնն առիթ ունեցավ լսել այն գլխավոր փորձի ժամանակ՝ Սամուիլ Սամոսուդի դիրիժորությամբ: Շոստակովիչն ու Կոնստանտին Շչեդրինը գործունեություն էին ծավալում Կոմպոզիտորների միությունում, առաջինը՝ նախագահն էր, երկրորդը՝ պատասխանատու քարտուղարը: Շոստակովիչը հոգատար օգնում էր Շչեդրինների ընտանիքին կենցաղային դժվարին եւ այլ հանգամանքներում: 1944-1950 թվականներին երաժշտական կրթությունը շարունակում է Մոսկվայի երգչախմբային ուսումնարանում, որը ղեկավարում էր Ալեքսանդր Սվեշնիկովը: 1950-1955 թվականներին սովորել է Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, որը գերազանցությամբ ավարտում է 2 մասնագիտացմամբ՝ կոմպոզիցիայի (Յուրի Շապորինի դասարանը) եւ դաշնամուրային (Յակով Ֆլիերի դասարանը): 1959 թվականին ավարտում է նաեւ նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ Յուրի Շապորին): 1965-1969 թվականներին կոմպոզիցիա է դասավանդում Մոսկվայի կոնսերվատորիայում: Նրա աշակերտների շարքում էին Օլեգ Գալախովը, Բ. Գեցելեւը, Գ. Մինչեւը: Շչեդրինը թողեց կոնսերվատորիայի աշխատանքը՝ կոնֆլիկտի մեջ մտնելով տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետի կուսակցական գործիչների հետ: 1968 թվականին հրաժարվեց ստորագրել նամակը, որով պետք է աջակցեր Վարշավայի պայմանագրի երկրների զորքերի ներխուժումը Չեխոսլովակիա: 1973 թվականին Շչեդրինը ընտրվում է ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միության նախագահ: Այս պաշտոնում աշխատում է մինչեւ 1990 թվականը՝ կամավոր թողնում այն, որից հետո նրան թողնում են որպես Ռուսաստանի Կոմպոզիտորների միության պատվավոր նախագահի պաշտոնում: Այն փաստը, որ այդքան տարիներ ռուսական կոմպոզիտորական կազմակերպությունը ղեկավարում էր նորարարական ուղղվածություն ունեցող լուրջ կոմպոզիտոր, չափազանց առաջադիմական դեր խաղաց: Մեծ էր նաեւ նրա անձնական օգնությունը կոմպոզիտորներին, երաժշտագետներին, դիրիժորներին եւ այլոց: «Երկար տարիներ Շչեդրինը ղեկավարում էր Ռուսաստանի կոմպոզիտորների միությունը, եւ քչերը գիտեն, թե որքան երիտասարդ տաղանդների է նա օգնել, որոնց մերժել ու հալածել են իշխանությունները»,— 2002 թվականին նրա մասին գրել է Վլադիմիր Սպիվակովը երաժշտական փառատոնի թռուցիկում, որը նվիրված էր կոմպոզիտորի 70-ամյա հոբելյանին: Ռոդիոն Շչեդրինը Լիտվայի եւ Իսպանիայի քաղաքացիություն ունի, քանի որ Լիտվայի անկախության վերականգնման ժամանակ տարբեր երկրների բնակիչներ՝ այդ թվում եւ Ռուսաստանի ստացան Լիտվայի քաղաքացիություն: Դրանք հիմնականում հասարակական, մշակույթի, արվեստի ականավոր գործիչներ էին, ինչպես նաեւ մարզիկներ եւ գործարարներ: Հանրահայտ Մայա Պլիսեցկայա եւ Ռոդիոն Շչեդրինը զույգն առաջիններից էր, որ 1991 թվականին լիտվական անձնագիր ստացավ: 2015 թվականի մայիսի 2-ին՝ Մայա Պլիսեցկայայի մահից հետո հրապարակվեց նրա կտակը՝ ըստ որի նրա մոխիրը ամուսնու մահից հետո պետք է խառնվի վերջինիս մոխրի հետ եւ ցրվի Ռուսաստանով մեկ:
https://hy.wikipedia.org/wiki/Շչեդրին,_Ռ.
[]
hy.wikipedia.org
13-ն իր վրա չի գալիս Ազգային ժողովում նոր պետհամարանիշների բաշխումը, պարզվում է, այնքան էլ խաղաղ ու հարթ չի անցնում: ԲՀԿ-ական պատգամավոր, եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որին ի սկզբանե բաժին է հասել 0130 ՀՀ 01 պետհամարանիշը, կատեգորիկ հրաժարվել է այդ համարից՝ ասելով, որ 13 թիվն իր «վրա չի գալիս»: Դրանից հետո վախը մտել է հանձնաժողովի մյուս նախագահների մեջ, եւ բոլորը մերժում են այդ համարը, իսկ թե ի վերջո ում բաժին կհասնի այն, կիմանանք մոտ օրերս: Ի դեպ, ԱԺ աշխատակազմում փոփոխությունների կոնտեքստում բենզինի, հեռախոսային խոսակցությունների նոր լիմիտներ են սահմանվել՝ էականորեն նվազեցնելով նախկինը: ԱԺ նախագահի մեքենան եթե անցյալում անսահմանափակ բենզին կարող էր ստանալ, այժմ օրական 25 լիտր է սահմանվել: Հեռախոսային խոսակցությունների համար էլ՝ ամսական 45 հազար դրամ:
https://hraparak.am/post/59aee01439812e156fba62db
2017-09-02
[]
hraparak.am
Լունար օրբիտեր 2, , ԱՄՆ ՆԱՍԱ-ի Լունար օրբիտեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր լուսանկարել Լուսնի մակերեւույթի հարթ տարածքները, եւ գտնել փափուկ վայրէջք կատարելու համար հարմար կետեր Սերվեյոր կայանների եւ Ապոլոն տիեզերանավերի համար: Որպես երկրորդական նպատակ կատարվում էին Լուսնի եւ միջավայրի հետազոտություններ: Արձակվել է 1966 թվականի նոյեմբերի 6-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս-Աջենա կրող հրթիռով: Լունար օրբիտեր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուցվել էր Բոինգ ընկերության կողմից: Կայանի կառուցվածք Լունար օրբիտեր կայանի հիմնական բլոկը ուներ հատած կոնի տեսք, 1,65 մ բարձրությամբ եւ 1,5 մ տրամագծով հիմքում: Տիեզերանավը կազմված էր երեք տախտակամածներից: Նավի ստորին տախտակամածերին տեղադրված էին հետեւյալ սարքավորումները՝ մարտկոց, տվյալների հաղորդման մոդուլ, թռիչքի կառավարման համակարգիչ, իներցիալ նավիգացիոն համակարգ, աստղերին հետեւող մոդուլ, մուլտիպլեքսային կոդավորիչ, եւ լուսանկարչական համակարգ: Հիմնական բլոկի կոնաձեւ հիմքի ամեն կողմին ամրացված էին չորս արեւային մարտկոցներ որոնց բացված դիրքի դեպքում կայանը ուներ 3,72 մ լայնություն: Կայանի հիմքին միացված էին նաեւ երկու անտենաներ 1,32 մ եւ 2,08 մ ձողերի վրա: Սարքավորումների տախտակամածի վեր միջին տախտակամածում տեղադրված էին՝ արագության վերահսկման շարժիչը, վառելանյութի տարողությունները, արեւային տվիչները եւ միկրոասուպների տվիչները: Երրորդ տախտակամածի վրա տեղադրված էր ջերմային վահանը, որը պաշտպանում էր կայանը շարժիչի այրման արդյունքում առաջացած արտանետումներից: Թռիչք Լունար օրբիտեր 2 կայանը արձակվել է 1966 թվականի նոյեմբերի 6-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս-Աջենա կրող հրթիռով: Սկզբնական Լուսնի շուրջ ուղեծիրը էլիպտիկ, մոտ հասարակածին էր 196 - 1850 կմ, թեքումը 11,8°: Հինգ օր անց, կատարելով 33 ուղեծրային պտույտ կատարվեց երկրորդ ուղեծրի ուղղում մինչեւ 49.7 կմ պերիլուսին: Իսկ դեկտեմբերի 8-ին ուղեծրի թեքումը փոփոխվեց դառնալով 17,5° որպեսզի հնարավոր լիներ ստանալ նոր տվյալներ Լուսնի գրավիտացիայի մասին: Լուսանկարումները կայանը կատարել է նոյեմբերի 18-ից 25, եւ ընդհանուր առմամբ կատարեց է 609 բարձր թույլտվութայմբ եւ 208 միջին թույլտվությամբ լուսանկարներ, լուսանկարների լավագույն թույլտվությունը կազմում էր 1 մ: Սա ներառում էր Կոպեռնիկ խառնարանի ամբողջական պատկերը, որը մամուլում անվանվեց որպես հարյուրամյակի լավագույն լուսանկար, լուսանկարը կայանը կատարել էր նոյեմբերի 25-ին, 45 կմ բարձրությունից: Բոլոր մնացած սարքավորումներից նույնպես ստացվել են ճշգրիտ տվյալներ: Լունար օրբիտեր 2-ը բախվեց Լուսնին 1967 թվականի հոկտեմբերի 11-ին, համաձայն ստացված հրահանգի: 2011 թվականին, ՆԱՍԱ-ի Լունար ռեկոնասաս օրբիտեր կայանի լուսախցիկով հնարավոր է եղել գտնել Լունար օրբիտեր 2-ի բախման կետը: Կայանի 45° թեքությամբ հարվածից հետո բեկորները տարածվել են թիթեռի թեւերի նման:
https://hy.wikipedia.org/wiki/Լունար_օրբիտեր_2
[]
hy.wikipedia.org
Մեկնարկել է Երեւանի ավագանու նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Ընթանում է Երեւանի ավագանու հերթական նիստը, օրակարգում ընդգրկված է 16 հարց: Քննարկվելու են ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ նախագահի տեղակալ ընտրելու հարցերը: Օրակարգային հարցերից մեկով առաջարկվում է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն» անվանափոխել: Եվս մեկ հարցով նախատեսվում է Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչել: Ավագանին նաեւ քննարկելու է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցը:
https://mamul.am/am/news/148902
2019-04-23
[]
mamul.am
Պյոտր Սվիտալսկի. «ՀՀ տնտեսության զարգացման հիմնական գործիքներից մեկը ՓՄՁ—ների զարգացումն է» Հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ներկայացնելով այսօր մեկնարկած «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» խորագիրը կրող միջոցառումների շարքը, ասել է, որ ԵՄ—ն գործունեության առանցք է դիտարկում արեւելյան գործընկերության երկրներում տնտեսական աճին օժանդակելը: Սվիտալսկիի խոսքով՝ Հայաստանի նոր Կառավարությունը նույնպես իր ծրագրի առանցքում ունի այս հարցը, եւ իրենք պատրաստ են օժանդակել Հայաստանի Կառավարությանը բարեփոխումների հարցում: —ՀՀ տնտեսության զարգացման հիմնական գործիքներից մեկը ՓՄՁ—ների զարգացումն է: Այս ոլորտում չիրացված շատ մեծ ներուժ կա: Հայաստանում զբաղվածության ընդամենը 30%-ն է բաժին ընկնում ՓՄՁ—ներին, մինչդեռ Եվրոպայում այն կազմում է 60-70 %,—ասել է ԵՄ դեսպանը՝ հույս հայտնելով, որ ՓՄՁ-ների վրա շեշտադրումը ՀՀ-ում նոր տնտեսական աճ կարող է ապահովել: Հայաստանի զարգացման հարցում Պյոտր Սվիտալսկին կարեւորել է նաեւ օտարերկրյա ներդրումները: —Հավատացած ենք, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ իրականացվող բարեփոխումները կօգնեն, որ լրացուցիչ օտարերկրյա ներդրումներ ներգրավվեն, այդ թվում՝ ԵՄ-ից,—ասել է նա: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ընդգծել է, որ որքան հաջողված լինի Հայաստանի տնտեսությունը, այնքան լավ կլինի Եվրամիության համար:
https://www.7or.am/am/news/view/116232/
2016-10-24
[]
www.7or.am
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. քաղաքացին հայտնել է, որ իր ծնողների գերեզմանին սեւ գույնի կտոր են դրել, որն, ըստ իրենց ավանդույթի, նշանակում է վրեժխնդրություն՝ սպանության սպառնալիք SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 44-ամյա Ամր Մ.-ն դիմել է ոստիկանության Արմավիրի բաժին եւ հայտնել, որ 1 օր առաջ այցելել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող իր հարազատների գերեզմանատուն, որտեղ թաղված են իր հայրն ու մայրը, շիրիմի մոտ նկատել է սեւ գույնի կտոր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ամր Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ, ըստ իրենց ավանդույթի, եթե գերեզմանոցում սեւ գույնի կտոր են դնում, ապա դա նշանակում է վրեժխնդրություն, այսինքն ՝ սպանության սպառնալիքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ամր Մ.-ն ոստիկաններին հայտնել է նաեւ, թե ում վրա է կասկածում այդ արարքում: Իսկ ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված հաղորդումը տարածքային կարգով հետագա ընթացքը որոշելու նպատակով ուղարկվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
https://shamshyan.com/hy/article/2021/06/03/1188389/
2021-06-03
[]
shamshyan.com
Պիտակով չարագործը «Պիտակով չարագործը», 1954 թվականի խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նկարահանված Բորիս Ստեպանցեվ եւ Վսեւոլդ Շարբակով ռեժիսորների կողմից (մեծահասակների համար): Բորիս Ստեպանցեւի առաջին ռեժիսորական աշխատանքն էր, որն ապագայում ստեղծել է այնպիսի հայտնի մուլտֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մանչուկն ու Կառլսոնը», «Վովան անդրսարյան թագավորությունում», «Մուրզիլկայի արկածները», «Պետյան ու Կարմիր գլխարկը», «Մարդուկ-Ջարդուկը», «Աքաղաղն ու ներկերը» եւ այլն: Մուլտֆիլմը եւս երեք նովելների հետ միասին («Ակամա ռեւիզորներ», «Ես ոչինչ չեմ հիշում» եւ «Ստորագրությունն անընթեռնելի է») ընդգրկվել է «Родимые пятна» կինոալմանախում: Սյուժե Կինոնկարի հեղինակներն այն նվիրել են հավերժական թեմային՝ հարբեցողության վտանգներին: Մուլտֆիլմը, որը նախատեսված է մեծահասակների համար, ստեղծվել է Սերգեյ Միխալկովի առակների հիման վրա: Հիմնական հակահերոսը կես լիտր շիշն է, որն ամենուրեք խնդիրներ է ստեղծում եւ չարիք է բերում յուրաքանչյուրին, ով իր հետ հանդիպում է փնտրում: Համր կինոյի ոճով սյուժեն ուղեկցվում է երաժշտությամբ եւ ընդմիջվում բանաստեղծություններով: Ստեղծողներ - Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Միխալկով - Ռեժիսորներ՝ Վսեվոլոդ Շերբակով, Բորիս Ստեպանցեւ - Օպերատոր՝ Իոսիֆ Գոլոմբ - Բեմադրող նկարիչ՝ Վ. Գրեխով - Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Մոսոլով - Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Մարտինյուկ - Ռեժիսորի օգնական՝ Վ Շեւելեւա - Մոնտաժողի օգնական՝ Ն. Արավինա - Տիկնիկները եւ զարդարանքները պատրաստվել են գլխավոր նկարիչ Ռոման Գուրովի ղեկավարությամբ - Տիկնիկավար դերասաններ՝ Վլադիմիր Կուսով, Գ. Բոդրովա, Լ. Կյարտ - Ֆիլմի տնօրեն՝ Բ. Բուրլակով
https://hy.wikipedia.org/wiki/Պիտակով_չարագործը
[]
hy.wikipedia.org
Տիտով (Սեմիկարակորսկի շրջան) Տիտով , գյուղ Ռուսաստանի Ռոստովի մարզի Սեմիկարակորսկի շրջանում: Մտնում է Զադոնո-Կագալնիցսկի գյուղական համայնքի կազմի մեջ: Զադոնո-Կագալնիցսկի գյուղական համայնքից գտնվում է 7 կմ հեռավորության վրա: Բնակչությունը կազմում է 1040 մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Տիտով_(Սեմիկարակորսկի_շրջան)
[]
hy.wikipedia.org
Ջենիֆեր Լոպեսն ու Կասպեր Սմարթը՝ Muhammad Ali՛s Celebrity Fight Night-ում (լուսանկարներ) Նախօրեին կայացել է 19-րդ ամենամյա Muhammad Ali՛s Celebrity Fight Night-ը, որի նպատակն է միջոցներ հավաքել Փարքինսոնի հիվանդությամբ տառապողներին օգնելու նպատակով: Հայտնի է, որ տոնակատարության անցկացման ամբողջ պատմության ընթացքում հավաքվել է 80 մլն դոլար, եւ այս անգամ էլ բարեգործական «գանձանակը» նույնպես բավականին լցվել է: JW Marriott Desert Ridge Resort & Spa-ի կարմիր գորգի վրա են հայտնվել շոու-բիզնեսի ու սպորտի բոլոր հայտնի ներկայացուցիչները: Հատուկ հյուրի կարգավիճակ են ստացել Ջենիֆեր Լոպեսն ու Կասպեր Սմարթը: Համաշխարհային բեմի 43-ամյա աստղը շարունակում է երկրպագուներին ուրախացնել գեղեցիկ տեսքով, ինչի համար շնորհակալությունը պետք է ուղղորդվի նրա երիտասարդ ուղեկցին: Այս անգամ երգչուհին ցուցադրել է Maria Lucia Hohan-ի երեկոյան զգեստը: 1. Ջենիֆեր Լոպես 2. Ջենիֆեր Լոպես եւ Կասպեր Սմարթ 3. Ռիտա Ուիլսոն 4. Սթիվ Մարտին 5. Ջերի Քալանջելո 6. Վերն Թրոյեր 7. Էվանդեր Հոլիֆիլդ 8. Բիլի Ռեյ Սայրուս 9. Հեյլի Ռեյնհարթ 10. Իոլանդա եւ Ջիջի Հադիդ, Դեյվիդ Ֆոսթեր 11. Ֆրենքի Մունիս եւ Էլիսա Մերի Թենբոու 12. Քեյվին Սարբո եւ Սեմ Ջենքինս 13. Մայքլ Ջոնս եւ Սթեյսի Վուդուրիս 14. Նենսի Լիբերման եւ Սեմ Մուր
https://www.1in.am/171003.html
2013-03-24
[]
www.1in.am
Արգիրոզ կամ արգիրիա , այն առաջանում է մարդու մարմնում արծաթի, դրա միացությունների եւ արծաթի փոշու մեծ չափաբաժնի ընդունումից: Աննշան կերպով կարող է օգնել լազերային թերապիան կամ դերմաբրազիան: Արգիրոզը հաճախ առաջանում է երկար ժամանակ արծաթի ընդունումից, օրինակ՝ կոսմետիկ միջոցներ: Արգիրոզի դեպքեր նաեւ արձանագրվում են արծաթի վերամշակման արտադրության աշխատողների մոտ: Փոքր չափաբաժիններով այն վնասակար չէ: Սակայն կոսմետիկ դեֆեկտները, որոնք կարող են մաշկի գույնը փոխել կապտա-արծաթագույն, հնարավոր է առաջացնեն հոգեբանական անհարմարավետություն: Չնայած հետազոտությունները ցույց են տալիս, որ պրեպարատները որոնց մեջ կան արծաթի իոններ, ունեն ավելի մեծ հակաբակտերիալ ազդեցություն: 2007 թվականի դեկտեմբերի 20-ին հրատարակվեց կալիֆոռնիացի Պոլ Կարասոնի պատմությունը՝ երկար ժամանակ կոլոիդական արծաթ ընդունելուց հետո, նրա մաշկը ամբողջովին պատվել էր կապտա-արծաթագույնով: 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Պոլը 62 տարեկան հասակում մահացավ սրտի կաթվածից: Հիվանդության ընդհանուր բնութագիր Մաշկի, լորձաթաղանթի, ներքին օրգանների եւ աչքերի գունափոխությունը կապտամոխրավունի պայմանավորված է դրանցում արծաթի պարունակությամբ, ինչը հանգեցնում է «Կապույտ մաշկի համախտանիշ» կամ արգիրիա հիվանդությանը: Այն հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որն առավել շատ տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ բուժվել են արծաթ պարունակող դեղորայքով եւ չարաշահել են դրա չափաբաժինը, ինչպես նաեւ այն մարդկանց մոտ, ովքեր զբաղվել են արծաթի որոնումով եւ վերամշակումով: Մաշկի գունավորման աստիճանը կախված է կլանված արծաթի իոնների քանակից: Այլ կերպ ասած, որքան երկար է արծաթի ընդունման տեւողությունը, այնքան ավելի վառ են դրսեւորվում ախտանիշները: Մասնավորապես, հյուսվածքները ձեռք են բերում մոխրակապտավուն երանգ, ծանր դեպքերում արծաթը կարող է կուտակվել տեսողական նյարդում՝ հանգեցնելով տեսողության վատթացման: Ուսումնասիրություններից պարզվել է նաեւ, որ եթե բացակայում են հիվանդությանն ուղեկցող բացասական երեւույթներ, ապա բացի մաշկի կապույտ գունավորումից հիվանդին ոչինչ չի անհանգստացնում, սակայն մաշկի այդ երանգը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Հարկ է նշել, որ արձանագրվել են այս հիվանդության մի քանի դեպքեր: Օրինակ՝ Կազանի շրջանում ապրում է մարդ, ում անվանում են ‹‹արծաթագույն››: Հարբուխից հետո նրա արտաքինը փոխվել է անճանաչելիորեն, քանի որ նա օգտագործել էր արծաթ պարունակող կաթիլներ: Տղամարդու մաշկն ունի կապտամոխրագույն գունավորում, փոխվել են նաեւ մազերը: Այժմ տղամարդու առողջությունը կատարյալ է: 30 տարվա ընթացքում նա միայն 3 անգամ է հիվանդացել հարբուխով: 56 տարեկան տղամարդը զբաղվել է կոլոիդային արծաթի տարածմամբ, եւ ինքը զուգահեռ ընդունել է այն: Որոշ ժամանակ անց նրա եղունգները դարձել են կապտամոխրավուն: Արյան քննությունից պարզվել է, որ դրա մեջ արծաթի կոնցենտրացիան բարձր է եղել: 56-ամյա կնոջ մոտ 14 տարեկանից սկսել է փոխվել մաշկի գույնը: Հետագայում պարզվել է, որ նա 11 տարեկանից ընդունել է քթի կաթիլներ, իսկ այն պարունակել է կոլոիդային արծաթ: 3 տարվա ընթացքում նրա մաշկի գույնն ամբողջությամբ փոխվել է: 15 տարի առաջ 57 տարեկան տղամարդը սկսել է օգտագործել կոլոիդային արծաթ, որպեսզի ազատվի մաշկաբորբից: Նա մերսել է այդ լուծույթով մաշկը եւ միեւնույն ժամանակ խմել է այն: Տղամարդը մինչ օրս խմում է այն՝ անտեսելով մաշկի գունափոխումը: 57 տարեկան տղամարդը, ով 32 տարի աշխատել է տարբեր մետաղների կորզման բնագավառում, մոտ 10 տարի առաջ փոխվել է նրա մաշկի գույնը: Սկզբում գունափոխվել են մարմնի վերին, հետո նաեւ ստորին հատվածները: Գունավորման աստիճանը տարեց տարի ավելացել է: Հետազոտման արդյունքում պարզվել է, որ փոխվել է ոչ միայն մաշկի գույնը, այլ նաեւ մազերը, լեզուն, եղունգները, տեսանելի լորձաթաղանթը, ինչպես նաեւ ներքին օրգանները եւ գունափոխումը ոչ մի եղանակով չի հաջողվել կասեցնել եւ վերականգնել: Պարզվել է նաեւ, որ մաշկի կապտամոխրավուն գունավորումը կարող է փոխանցվել սերնդե- սերունդ: Օրինակ՝ անցյալ դարի 60-ական թվականներին Կենտուկի նահանգում ապրում էին կապույտ մաշկ ունեցող մի ամբողջ ընտանիք, որոնց մարդիկ անվանում էին «կապույտ ֆյուգերտներ»: Արծաթի ազդեցության հետեւանքներ Արգիրիայի ծագումնաբանություն Արծաթը բժշկական նպատակներով օգտագործվել է անհիշելի ժամանակներից: Դեռեւս Ավիցենան արծաթի խարտուքը կիրառել է որպես արյունը մաքրող եւ շնչառությունը կարգավորող միջոց: Նա նկարագրել է կապույտ աչքեր ունեցող իր հիվանդին, որի աչքերի գունափոխումը արծաթի չափից ավել ընդունման հետեւանք է եղել: Այն համարվել է հիվանդության առաջին պաշտոնապես արձանագրված դեպքը: Արգիրիա տերմինն առաջին անգամ գործածության մեջ է մտել 1840 թվականին: Այդ ժամանակաշրջանում արծաթն օգտագործվել է էպիլեպսիայի (ընկնավորություն) բուժման համար: ԱՄՆ-ում այդ տարիներին լայնորեն կիրառվել է արծաթյա նրբաթիթեղը եւ շղարշը, որոնք պարունակել են այդ մետաղը եւ օգտագործվել են որպես հականեխիչ վիրակապեր: Արծաթի նիտրատը (լյապիս (դժոխաքար)) Ռուսաստանումում լայնորեն կիրառվել է որպես տտիպ համով հականեխիչ միջոց՝ քսուքի տեսքով, լուծույթի տեսքով, մաշկի եւ լորձաթաղանթի համար: Կոլոիդ արծաթն գտագործվել է հակաբակտերիական ժամանակաշրջանում քթի կաթիլների տեսքով՝ մրսածության ժամանակ: Այն կիրառվել է նաեւ սիֆիլիսի բուժման համար: Արծաթը լայնորեն օգտագործվել է սպիտակուցների հետ կոմպլեքս ձեւով: Այդ միացություններից էին պրոտարգոլը եւ կոլարգոլը: 1967 թվականին արծաթի սուլֆազինն կիրառվել է այրվածքների դեպքում: Ներկայումս, նույնպես նկատվում է արծաթի լայնածավալ կիրառություն՝ բուժական նպատակներով: Հյուսվածքաբանական առանձնահատկություններ Առավել շատ արծաթը պարունակվում է մաշկում եւ շարակցական հյուսվածքում: Արծաթի ատոմները տեղայնացվում են քրտնագեղձերի շուրջը, կոլագենային թելերում, անոթների պատերում եւ այլն: Արձանագրվել են դեպքեր մակրոֆագերում արծաթի պարունակության մասին: Այն ազդում է նաեւ մաշկի շերտերում գտնվող մելանոցիտների վրա: Վերջիններս արեւի ճառագայթների ներգործության հետեւանքով կարող են ակտիվ գործել՝ հանգեցնելով անդառնալի հետեւանքների: Արծաթի թունավոր ազդեցությունն օրգանիզմի վրա Արծաթի թունավոր ազդեցությունը կախված է ընդունված չափաբաժնից, օրգանիզմ ներթափանցելու ձեւից, ազդեցության երկարատեւությունից, ինչպես նաեւ անհատի գենետիկական առանձնահատկութուններից: Ցույց է տրվել, որ օրական մարդու օրգանիզմ ներթափանցում է մոտ 27-89 միկրոգրամ արծաթ: Դրա թույլատրելի չափաբաժինը, որը չի առաջացնում բջիջների նեկրոզ 5 միկրոգրամն է 1 կիլոգրամի հաշվարկով: Համաձայն սահմանված չափորոշիչների արծաթի նիտրատի առավելագույն միանվագ չափաբաժինը ներքին ընդունման համար կազմում է 0,03 գ (30 մգ), առավելագույն օրական չափաբաժինը՝ 0,1 գ (100 մգ): Հարկ է նշել, որ 10 գրամ արծաթի նիտրատը մահացու է: Դրա ավելցուկը կարող է հանգեցնել թոքերի այտուցի, գիտակցության կորստի, սակավարյունության: Ագրանուլոցիտոզը կարող է զարգանալ արծաթի ընդունման ժամանակ՝ ոսկրածուծի թերֆունկցիայի հետեւանքով: Այն բնորոշվում է հետեւյալ ախտանիշներով՝ սրտխառնոց, փսխում, փորկապություն, ցնցումներ, շոկային իրավիճակի զարգացում: Կարող է նաեւ դրսեւորվել երիկամային անբավարարություն, բորբոքային երեւույթներ աղեստամոքսային համակարգում, քրոնիկ բրոնխիտ, հազ, մրսածություն, ինչպես նաեւ մահ՝ շնչառական կենտրոնի կաթվածիհետեւանքով: Արծաթի երկարատեւ ընդունումը հանգեցնում է «Կապույտ մաշկի համախտանիշ» կամ «Արգիրիա» հիվանդությանը: Առաջացման պատճառներ Արգիրիայի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ եւ՛ մասնագիտական, եւ՛ բժշկական ազդեցությունը: Մասնագիտական ազդեցությունը դրսեւորվում է այն անձանց մոտ, ովքեր երկար տարիներ աշխատում են արծաթի հանքերում, իսկ բժշկական ազդեցություն՝ այն հիվանդների մոտ, ովքեր երկար ժամանակ բուժվել են արծաթ պարունակող դեղապատրաստուկներով: Արծաթ պարունակող դեղամիջոցները կիրառվում են այնպիսի հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսիք են՝ արգանդի վզիկի լորձենախախտը, խոցը, կոկորդաբորբը, սուր շաղկապենաբորբը եւ այլն: Հիվանդության առաջացման պատճառ կարող է հանդիսանալ արծաթի շերտերով միզածորանների լվացումը, ինչպես նաեւ արհեստական ատամնաշարերի պատրաստման համար օգտագործվող արծաթ պարունակող հումքը: Տեսակներ Արգիրիան դրսեւորվում է երկու ձեւով՝ համընդհանուր եւ տեղային: Համընդհանուր ձեւ Այս պարագայում գունափոխություն նկատվում է ոչ միայն մաշկում, այլ նաեւ ներքին օրգաններում: Տեղային ձեւ Բնորոշվում է շուրջակնակապճային փոփոխությամբ, հիվանդի մոտ նկատվում է աչքի գույնի փոփոխություն, սակայն չի նկատվում լույսն անցկացնող համակարգերի վնասում: Մաշկի եւ աչքերի գույնի փոփոխությունը տեղի է ունենում շատ դանդաղ: Գունափոխությունը լավ արտահայտվում է արծաթի հետ աշխատելուց կամ օգտագործումից 10-12 տարի անց: Ախտորոշման մեթեդներ Արգիրիայի ախտորոշումը հիմնված է կլինիկական նշանների հետազոտման եւ ունեցած տվյալների ուսումնասիրման վրա: Ի սկզբանե, անհրաժեշտ է պարզել, թե որոնք են արծաթի ընդունման աղբյուրները, որոնցով այն անցնում է օրգանիզմ: Հյուսվածաբանական հետազոտությունների միջոցով հյուսվածքում կարելի է հայտաբերել արծաթի մասնիկներ, որոնք նման են կլոր հատիկների՝ հավասար մեծությամբ: Այդ հատիկները հիմնականում տեղայնացված են միջբջջային նյութում, որի շերտը բաժանվում է էպիթելով, ինչպես նաեւ քրտնագեղձերի շուրջ: Աչքի եղջերաթաղանթի արգիրիայի ախտորոշման համար, իրականացվում է աչքի կենսամանրադիտակային հետազոտություն: Հիվանդության առկայության դեպքում եղջերաթաղանթի հետին մասում նկատվում է բարդ պատկեր, որը բաղկացած է ոլորված, միահյուսվող գծերից, որոնք ունեն մոխրակապույտ երանգ: Միեւնույն ժամանակ եղջերաթաղանթի արտաքին շերտերը մնում են թափանցիկ: Երկարատեւ ընթացք ունեցող արգիրիայի ժամանակ արծաթի իոնները կարող են կուտակվել ապակենման մարմնում: Ախտորոշում իրականացնելիս կարեւոր է տարանջատել արգիրիան այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են՝ - Հեմոքրոմատոզ՝ երկաթ պարունակող միջոցների փոխանակության խախտում: - Մեթհեմոգլոբինեմիա՝ թունավորման արդյունքում մեթհեմոգլոբինի պարունակության բարձրացում արյան մեջ: - Պորֆիրիա՝ պիգմենտների փոխանակության խանգարում: - Ադդիսոնի հիվանդություն՝ մակերիկամների կեղեւի երկկողմանի ախտահարում: - Մակերիկամի կեղեւային շերտի ֆունկցիայի խանգարում: Կանխարգելում Արգիրիան կարելի է կանխարգելել արծաթի ազդեցության նվազեցման միջոցով: Բուժման ժամանակ չի կարելի ավելացնել արծաթ պարունակող միացությունների չափաբաժինը: Այդ մետաղի հետ աշխատելիս պետք է պահպանել տեխնիկական անվտանգության կանոնները: Թեթեւ եւ միջին աստիճանի արգիրիայի դեպքում կանխարգելումը դրական ազդեցություն է ունենում, սակայն վերականգնել փոփոխված մաշկի եւ աչքերի գույնն անհնար է: Ծանր աստիճանի արգերիայի դեպքում հնարավոր է նաեւ տեսողության վատթարցում: Բուժում Դեռեւս արգիրիայի բուժման արդյունավետ եղանակ գոյություն չունի: Արծաթի իոնների դուրս բերումը հյուսվածքներից բավականին բարդ է: Այդ իսկ պատճառով մաշկի եւ աչքերի գունափոխումն այս հիվանդության ժամանակ համարվում է անդարձելի երեւույթ: Հիվանդներն այդպիսի արտաքին թերությամբ ստիպված են ապրել ամբողջ կյանքի ընթացքում: Մասնակի արգիրիան կարելի է բուժել Դերմբրալիի եղանակի կրիառմամբ, որի ժամանակ հեռացնում են մաշկի վերին շերտը: Գործընթացի իրականացման համար օգտագործում են հատուկ գործիքներ, որոնց միջոցով հեռացվում է վերնամաշկը բավականին խորությամբ, մինչեւ անգամ արյունատար անոթների մակարդակին: Պրոցեսն ընթանում է անզգայացմամբ, որին հետեւում է բավականին երկար վերականգնման փուլը: Սակայն այս եղանակը ոչ միշտ է տալիս ցանկալի արդյունք, քանի որ արծաթի իոնները կարող են գտնվել ոչ միայն վերնամաշկում, այլ նաեւ ներքին օրգաններում: Բացի դրանից այդպիսի վիրահատության դեպքում մեծ է սպիների ձեւավորման վտանգը: Այս հիվանդության պարագայում՝ որպես դեղապատրաստուկ, օգտագործվում է հիդրոխինոը (5% լուծույթ կամ քսուք), ինչն իջեցնում է արծաթի իոնների քանակությունը մաշկի վերին շերտերում, ինչպես նաեւ քրտնագեղձերի շուրջը: Ներկայումս, ցույց է տրվել, որ «QS Nd:YAG» լազերի միջոցով հնարավոր է ամբողջությամբ բուժել արգիրիա:
https://hy.wikipedia.org/wiki/Արգիրոզ
[]
hy.wikipedia.org
ՀՈւԼԻՍԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ ԽՈՅԵՐ Ժպտացեք՝ անկախ ամեն ինչից: Ձեր սիրելին, ինչպես նաեւ ձեր ընկերներն ու բարեկամները, կգնահատեն դա: ՑԼԵՐ Լավագույն տարբերակը ձեզ դուր եկած անձնավորությանը գրավելու համար այսօր կլինի նրա ներաշխարհ ու մտքեր ներթափանցելը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Կողմնորոշվեք ձեր զգացմունքների հարցում եւ հասկացեք, թե ով է ձեզ համար ձեր սիրելին՝ ընկե՞ր, սիրեկա՞ն, թե՞պարզապես սովորություն: ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Այսօր սիրելիին հեշտ չի լինի համարձակություն հավաքել եւ ասել ձեզ այն կարեւոր բաները, որոնք դուք պետք է վաղուց իմանայիք: ԱՌՅՈՒԾՆԵՐ Այսօր չարժե, որպեսզի փորձեք բացատրերլ ձեր զգացմունքները բանականության լեզվով: Դրանք բացատրություն չեն էլ ունենա: ԿՈՒՅՍԵՐ Այսօր լուրջ խոսակցության համար ամենաբարեհաջող ժամանակահատվածը կլինի երեկոն: Հենց երեկոյան դուք կկարողանաք սիրելիին հասցնել ձեր մտքերի խորությունը: ԿՇԵՌՔՆԵՐ Այսօր ծանր օր է սպասվում ձեզ: Ձեզ կթվա, թե ոչ ոք չի հասկանում ձեզ, այդ թվում եւ ձեր սիրելին: ԿԱՐԻՃՆԵՐ Այսօր ձեր սիրելի էակի համար անհասկանալի կլինի, թե ձեր այս կամ այն գործողությունով ինչ եք ցանկանում ակնարկել: Փորձեք խուսափել ակնարկներից եւ ենթատեքստերից, եղեք անկեղծ, բաց եւ ուղղախոս: ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Այսօր սիրելի անձնավորության համար դուք պետք է ոչ միայն երկրորդ կես, այլեւ լավ ընկեր լինեք: Պատրաստ եղեք լսել ձեր ընտրյալին, ճիշտ խորհուրդներ տաք եւ քաջալերեք նրան, որ ամեն ինչ լավ է լինելու: ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ Հուլիսի 31-ին խուսափեք ասել «միշտ» կամ «երբեք» բառերը: Իսկ եթե ձեր սիրելի էակը փորձի դրանք օգտագործել, ուրեմն աշխատեք ուշադրություն չդարձնել, քանզի իրականում այսօր այդ խոսքերը ոչ մի նշանակություն չեն ունենալու: ՋՐՀՈՍՆԵՐ Այսօր շատ դժվար կլինի խոսել ձեր սիրելի էակի հետ, քանի որ նրա մտքերը զբաղված կլինեն այլ գործերով: Նա հնարավոր է ոչ ադեկվատ ձեւով արձագանքի ձեր խոսքերին, ցանկություններին եւ պահանջներին: Պատրաստվեք, քանի որ ստիպված եք լինելու շատ համառ ու հաստատակամ լինել: ՁԿՆԵՐ Այսօր ուրախացրեք ձեր սիրեի էակին խոհարարական ձեր հմտություններով: Հնարավոր է, որ ինչ-որ յուրօրինակ եւ տարբերվող ուտեստ չստացվի (օրինակ՝ ձվածեղ), բայց ձեր ընտրյալն այն իսկապես կգնահատի, քանզի դա հենց դուք եք պատրաստել եւ արել եք մեծ սիրով: Կարեւորը ցանկությունն ու ուշադրությունն է:
https://www.iravunk.com/?p=90130&l=am
2019-07-31
[ "Արխիվ 16-20" ]
www.iravunk.com
«Վավերացնում եմ» Հայաստանի ՀանրապետությանՆախագահ Ռ. Քոչարյան20 հունիսի 2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 8 հունիսի 2006 թվականի N 811-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական հաշվառման գործընթացը կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 17-ի «Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց եւ պահեստազորայինների զինվորական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 282 որոշման մեջ կատարել հոտեւյալ փոփոխությունները՝ - ա) որոշման 2-րդ կետում «ձեռնարկություններում,» բառը փոխարինել «դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում,», իսկ «հաշվառումը վարելու վերաբերյալ հրահանգը» բառերը՝ «հաշվառման վարման կարգը» բառերով. - բ) որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝ 1-ին կետում «բնակության» բառը փոխարինել «հաշվառման (հաշվառում չունեցողներինը՝ փաստացի բնակության)» բառերով, 4-րդ եւ 5-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4. Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց եւ պահեստազորայինների զինվորական հաշվառումն իրականացվում է ըստ նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը՝ փաստացի բնակության), աշխատանքի եւ ուսման վայրի՝ զինվորական կոմիսարիատների, դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների կողմից: Զինվորական կոմիսարիատները, դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, հիմնարկները, կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները զինվորական հաշվառման գործընթացը կազմակերպում եւ իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված զինվորական հաշվառման վարման կարգի համաձայն: Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, իրենց իրավասության սահմաններում, պարտավոր են աջակցել զինվորական հաշվառման գործընթացի իրականացմանը: 5. Դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում զինվորական հաշվառման ենթակա են զինվորական կոմիսարիատներում կցագրում անցած եւ օտարերկրյա պետությունում բնակվող (մեկ ամսվանից ավելի ժամկետով) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Մինչեւ կցագրման տարիքը լրանալն օտարերկրյա պետությունում բնակվող եւ Հայաստանի Հանրապետությունում կցագրում չանցած քաղաքացիները դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում զինվորական հաշվառման են վերցվում առանց պարտադիր բժշկական հետազոտում անցնելու: Դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում զինվորական հաշվառման վերցված, զորակոչային տարիքը լրացած եւ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ նյութերը համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ օրենքով սահմանված կարգով ազատման կամ տարկետման որոշում կայացնելու համար: Դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում զինվորական հաշվառման վերցված ու մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն վերադարձած քաղաքացիները հանվում են դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում զինվորական հաշվառումից, եւ նրանց վերաբերյալ նյութերը փոխանցվում են Հանրապետական զինկոմիսարիատ:», 7-րդ կետի երկրորդ մասի «բ» ենթակետում եւ երրորդ մասում «ձեռնարկություններում,» բառը փոխարինել «դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում,» բառերով, 9-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «գ) վերահսկողություն է իրականացնում զինվորական հաշվառման գործընթացի կազմակերպման եւ իրականացման նկատմամբ,», 10-րդ կետի առաջին պարբերության մեջ «Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների ղեկավարները եւ այլ պաշտոնատար անձինք» բառերը փոխարինել «Զինվորական հաշվառում իրականացնող, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, իրենց իրավասության սահմաններում,» բառերով, 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «11. Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց ու պահեստազորայինների զինվորական հաշվառման գործընթացը կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով զինվորական հաշվառման մարմիններում, համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով, նշանակվում են պատասխանատու աշխատողներ:»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ա. Մարգարյան | | ----- | ----- | | 2006 թ. հունիսի 15 <br> Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=24875
08.06.2006
[ "Որոշում" ]
www.arlis.am
«Ժողովուրդ». Իշխող կուսակցության թանկարժեք քմահաճույքները. նոր ծախսեր՝ ընտրության համար «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վեդի քաղաքում հետընտրական գործընթացների հետեւանքով նոր ՏԻՄ ընտրություններ կլինեն: Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունների՝ ավագանու անդամ ընտրված ներկայացուցիչները որոշել են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել եւ հրաժարվել մանդատներից, իսկ սա նշանակում է, որ Վեդիում նոր ընտրություններ կլինեն: ՏԻՄ օրենքի հոդված 73-ի համաձայն՝ եթե որեւէ ուժ չունի սահմանված մանդատների մեծամասնությունը, չի կարող միայնակ ստանձնել կառավարումը, եւ կառավարությունը պարտավոր է 7-օրյա ժամկետում նոր ընտրություն նշանակել: Իսկ ինչու՞ նրանք այդպես վարվեցին. Վեդիում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ, հավաքել էր ամենաշատ ձայները՝ 8668 ձայն: «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Գարիկ Սարգսյանի առաջնորդությամբ, երկրորդն էր՝ 7706 ձայնով, իսկ Փաշինյանի աջակից Արամ Զավենիչի կուսակցությունը ստացել էր 3346 ձայն: Չունենալով 50 %+1 ձայն՝ ուժերից եւ ոչ մեկը չէր կարող միայնակ ստանձնել քաղաքի կառավարումը: Թվում էր, թե Փաշինյանի ու Զավենիչի միջեւ կոալիցիա կկնքվի, ինչպես արվում է բազմաթիվ համայնքներում, սակայն Զավենիչի կուսակցության ցուցակը գլխավորած Գարիկ Հակոբյանի շուրջ կոալիցիա այդպես էլ չկազմվեց: 7 օր անց կլինեն նոր ընտրություններ, ինչն իր հերթին նոր ծախս է ենթադրում՝ քվեաթերթիկների տպագրություն, հանձնաժողովի անդամների վարձատրություն, կազմակերպչական այլ աշխատանքներ… Կարճ ասած, յուրաքանչյուր ընտրություն ծախս է առաջին հերթին պետբյուջեի վրա, եւ սա նշանակում է, որ իշխանոթյան քմահաճույքները կամ պարտությունը նաեւ ֆինանսական հետեւանքներ են ունենալու բոլոր քաղաքացիների համար: Հավելենք, որ քանի դեռ նոր ընտրություններ նշանակված չեն, հստակ չէ, թե որքան գումար է այն կազմելու, սակայն նախորդ ընտրությունների թվերի ուսումնասիրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մոտ 8-10 մլն դրամ է ծախսվելու մեկ համայնքի ընտրության կազմակերպման համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
https://news.am/arm/news/677944.html
2021-12-17
[ "Քաղաքականություն", "Հայաստան" ]
news.am
Մեքենա վարելը կարող է վնասել կանացի ձվարաններին Մեքենա վարելը կարող է վնասել կանացի ձվարաններին: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի առաջատար աստվածաբաններից մեկը: Շեյխ Սալեհ Լոհայդանն այս հայտարարությամբ պատասխանել է երկրում սկսված պետական գործընթացին, որը պահանջում է թույլ տալ կանանց մեքենա վարել:
https://lurer.com/?p=117179&l=am
2013-10-01
[ "Այլ" ]
lurer.com
Բաքուն այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանից. Փաշինյան Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Անվտանգության խորհրդի հայտարարությանը, որ Ադբեջանը Արցախի ու Հայաստանի ուղղությամբ նոր սադրանքներ ու հարձակում ձեռնարկելու նպատակ ունի: «Այս հայտարարությունը, բնականորեն, լրացուցիչ հարցեր է առաջացրել, եւ ուզում եմ հանդես գալ մի շարք պարզաբանումներով եւ հիմնավորումներով, որպեսզի թե հայաստանյան եւ թե միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունն առավել պարզ լինի: Ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակության ձեւավորման քաղաքականություն: Նա նախ դիվանագիտական եւ/կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին, առաջարկություններին կամ մեկնաբանություններին կամ չարձագանքելու, կամ ապակառուցողական կերպով արձագանքելու, կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում է ինչ-որ պայմանավորվածություններ: Հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են արդեն վերը նկարագրված խոսույթով ու բանաձեւումներով: Բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաեւ հիմա եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել եւ իմ այսօրվա նպատակը այդ խոսույթի անհիմն եւ ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է: Վերը նշված համատեքստում, ի դեպ, երբեմն էական դերակատարում է ստանում ապատեղեկատվությունը, ինչպես հիմա ընդունված է ասել՝ fake news-ը: Հիմա օրինակ, արեւմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն իր ունեցած 4 հատ СУ-30СМ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Սա, իհարկե, աղաղակող ապատեղեկատվություն է եւ մեր СУ-երը Հայաստան ներկրվելու օրից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ նույն կերպ իբրեւ ճշմարտություն է հրամցվում նաեւ այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա: Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել նրանց այլ վայրերում ներգրավմանը: Իսկ տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատը շահարկվածը, թերեւս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի թեման է: Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանի Հանրապետությունը անարձագանք է թողնում այդ հարցը: «Այս տվյալը մինչդեռ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր: Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք իբր անարձագանք ենք թողել այդ առաջարկությունը: Կառավարության նախորդ նիստում, ուղիղ եթերում ես մանրամասն անդրադարձել եմ այս խնդրին, եւ արձանագրել, որ մարտի 10-ին Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Ադրբեջանի 5 կետանոց առաջարկ եւ մենք մարտի 14-ին, այսինքն՝ չորս օր անց, գրավոր պատասխանել ենք այդ առաջարկին եւ պատասխանը փոխանցել ենք այն նույն ճանապարհով, ինչ ճանապարհով ստացել ենք: Այն մեզ փոխանցել է ԵԱՀԿ ՄԽ համանախահող երկիրը, մենք պատասխանը փոխանցել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով: Նաեւ հրապարակային հայտարարել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. (մեջբերում եմ) «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին». մեջբերման ավարտ: Սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է եւ ինչպես տեսնում եք, Ադրբեջանի փոխանցած հինգ կետանոց առաջարկին Հայաստանի Հանրապետությունը արձագանքել է թե հրապարակային եւ թե աշխատանքային-դիվանագիտական խողովակներով: Այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը: Եւ ուրեմն հարց է ծագում, ինչու՞ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն: Պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր հրապարակային եւ դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, եւ Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը: Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլեւս լուծված է: Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում սակայն մի կարեւոր հարցի՝ իսկ ինչպե՞ս է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը: Այս հարցի պատասխանը չկա ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսեւորումը տեսնում ենք միջազգային ամենատարբեր հարթակներում: Հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը առկա է եւ ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն եւ այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի: Ադրբեջանը ըստ էության փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար: Եթե սխալվում ենք, Ադրբեջանն ուրեմն թող Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքների քննարկմանը նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի: Խնդիր, որ առաջ է քաշում ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ միջազգային հանրությունը: Իսկ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում, պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Նաեւ այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը: Այս անվանման օգրագործումը, սակայն, միանշանակ լեգիտիմ է, տրամանաբանական, այլոց թվում նաեւ այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթը», ասաց նա:
https://www.lragir.am/2022/03/31/708319/
2022-03-31
[]
www.lragir.am
Աշոտյանը երազում է Արթուր Բաղդասարյանի նախկին պաշտոնին նշանակվելու մասին «Հրապարակի» տեղեկություններով, ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի ոչ թե սահմանադրական բարեփոխումներից հետո, այլ՝ նախաշեմին, իշխանության հետ «թեւ թեւի», քարոզչություն իրականացնելով խորհրդարանական կառավարման առավելությունների մասին: «Ըստ նույն տեղեկությունների, ՀՅԴ-ն հատկապես սեւեռված է կրթության նախարարի պորտֆելի վրա: Թերեւս, դա է պատճառը, որ վերջին ամիսներին դեմ կամ ձեռնպահ է «քվեարկում» Աշոտյանի ներկայացրած օրինագծերին, որոնց անգամ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են կողմ քվեարկում. խոսքը «Գիտատեխնիկական փորձաքննության» եւ «Կրթության եւ հանրակրթության մասին» օրենքների մասին է: Եթե ՀՅԴ-ին հաջողվի պորտֆելն առնել Աշոտյանի ձեռքից՝ հանուն Լեւոն Մկրտչյանի, ապա Մկրտչյանը չորրորդ անգամ կվերադառնա այս աթոռին՝ ապացուցելով, որ բազմիցս կարելի է մտնել նույն գետը: Ի դեպ, ինքը՝ Աշոտյանն էլ երազում է Արթուր Բաղդասարյանի նախկին պաշտոնին՝ ԱԽՔ նշանակվելու մասին»,- գրել է թերթը:
https://www.aysor.am/am/news/2015/04/15/Աշոտյանը-աախ/935493
2015-04-15
[]
www.aysor.am
ՄԵՍՍԻՆ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՒԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ «Բարսելոնայի» հարձակվող, Արգենտինայի հավաքականի խաղացող Լիոնել Մեսսին արժանացել է բարձր պարգեւի Կատալոնիայի տեղական կառավարության կամ ժեներալիտետի կողմից: Այն կոչվում է Սանտ-Ժորդիի խաչի շքանշան: Այս մասին հայտնում է «Բարսելոնա» ակումբի պաշտոնական կայքը: Նշենք, որ այս տարի ամռանը լրանում է Մեսսիի 32-ամյակը: «Բարսելոնայի» կազմում Մեսսին արդեն 34 տիտղոս է նվաճել, ինչը ակումբի պատմության ամենալավ արդյունքն է համարվում:
https://hraparak.am/post/2072369611
2019-04-30
[]
hraparak.am
ԱՐԳԱՄԻՉԸ ՆԱԽԱՏԵԼ Է Երեկ գրել էինք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետերի հետ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այդ խորհրդակցությունից հետո Աբրահամյանը նախատել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին՝ հորդորելով լավ աշխատել նախագահի ընտրությունների ժամանակ՝ ՀՀԿ-ին մարզից լավ ձայներ ապահովելու համար: Աբրահամյանն այնուհետեւ առանձնազրույց է ունեցել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) հետ ու դժգոհել Ղուլարյանից, թե «մարդ չի կարա հույսը նրա վրա դնի»: «Ժողովուրդ»-ը զրուցեց երկու մարզպետերի հետ, որոնք հերթով հրաժարվեցին հանդիպման մանրամասներ հայտնել: «Ձեր թեման շատ հին է: ՀՀԿ-ն իր ձայները բերել վերջացրել է արդեն, հաջողություն»,-հակիրճ ասաց Ղուլարյանն ու անջատեց հեռախոսը: Իսկ Է. Բարսեղյանն էլ ասաց, թե նման բան չի եղել:
https://armlur.am/38710/
2012-12-14
[]
armlur.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 24 սեպտեմբերի 2021 թվականի N 1550-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու եւ տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետեւյալ փոփոխությունները՝ 1) 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերում «2018 թվականի համար՝ նաեւ մինչեւ» բառերը փոխարինել «2018 եւ 2021 թվականների համար՝ նաեւ մինչեւ տվյալ տարվա» բառերով. 2) 5-րդ կետի 1-ին ենթակետում «դասակի հրամանատարների» բառերը փոխարինել «կրտսեր հրամանատարական խմբի» բառերով. 3) 7-րդ կետի առաջին նախադասությունում «108-րդ» բառը փոխարինել «92-րդ» բառով. 4) N 3 ձեւի 1.1-ին եւ 2.1.3-րդ կետերում «դասակի հրամանատարի» բառերը փոխարինել «կրտսեր հրամանատարական խմբի» բառերով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | | ----- | ----- | | Երեւան | | 24.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2021 թվական:
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=156216
24.09.2021
[ "Որոշում" ]
www.arlis.am
Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա ընտանիքը ծանր վիճակում են, օգնության կարիք ունեն Խարդախության մեղադրանքով 6.5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին եւ նրա ընտանիքին օգնելու համար իրականացվում է դրամահավաք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանն ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա ընտանիքը ծանր կացության մեջ են. կինը 10 օր հիվանդանոցում է պառկած եղել, որդին մի քանի անգամ վիրահատվել է, բացի այդ՝ հարկավոր է օգնել Ավետիսյանի ընտանիքին՝ կատարել դատավճռի՝ 2 հազար դոլարի վճարման պահանջը: Մանրամասները՝ տեսանյութում
https://www.1in.am/1574229.html
2015-03-16
[]
www.1in.am
Գագիկ Հարությունյան. Սահմանադրական բարեփոխումների նպատակն է՝ ունենալ Սահմանադրություն, որի կենտրոնում մարդն է Panorama.am-ը գրում է. Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ մեկտեղ երկրի ղեկավարը լրացուցիչ խնդիր է առաջադրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ հայեցակարգի դրույթների կենսագործման հետ կապված կազմակերպել քննարկումներ քաղաքական կուսակցությունների հետ: Քննարկումների արդյունքների ամփոփումը հնարավորություն կտա բարելավել կամ լրացուցիչ մոտեցումներ մշակել: ՀՀ սահմանադրական բերփոխումների հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ լրագրողներին հայտարարեց ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ մարտի 14-ին նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի եւ կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ եւ կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները: Գ. Հարությունյանն ասաց, որ այսօր կայացել է հանձնաժողովի նիստ, որի ժամանակ ընդունվել է մի հայտարարություն, որով հանձնաժողովը դիմում է քաղաքական բոլոր կուսակցություններին հանդես գալ իրենց նկատառումներով՝ հայեցակարգում առկա մոտեցումների կենսագործման վերաբերյալ: «Այս պահին մեր ձեռքի տակ կա միայն ՀՅԴ ուղարկած նկատառումները: Հնարավոր է, այս ընթացքում լրացուցիչ նկատառումներ ունենան: Կհամաձայնեցնենք հետագա համատեղ քննարկումների ժամանակացույցը, իսկ մյուսների դեպքում սպասում ենք առաջարկությունների»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/law/2015/03/16/g-harutyunyan/
https://blognews.am/arm/news/248661/gagik-harutyunyan-sahmanadrakan-barepokhumneri-npatakn-e-unenal-sahmanadrutyun-ori-kentronum-mardn-e.html
2015-03-16
[]
blognews.am
Կարբօքսիսոմներ (պոլիէդրալ մարմնիկներ)՝բակտերիաների բջջում միկրոբաղադրիչներ՝ պարունակող ածխածինը ֆիքսող ֆերմենտներ: Դրանք բազմանկյուն միաշերտ սպիտակուցային մարմնիկներ են , ունեն 80-ից 140 նանոմետր տամագիծ: Նրանք CO2-ի կուտակման մեխանիզմի հիմնական մասն են, եւ դա օգնում է հաղթահարել ռիբուլոզոբիֆոսֆատկարբօքսիլազի (Ռուբիսկո)անարդյունավետությունը: Ռուբիսկոն գլխավոր ֆերմենտն է, որը սահմանափակում է ածխածնի ֆիքսացիայի արագությունը Կալվինի ցիկլում: Քլորոսոմները հայտնաբերվել են բոլոր ցիանաբակտերիաներում եւ շատ հեմատոտրոֆ բակտերիաներում, որոնք ֆիքսում են CO2 : Կարբօքսիսոմները միկրոկոմպարտմենտների մեծ խմբի օրինակ են, ունեն տարբեր ֆունկցիաներ, սակայն նմանատիպ կառուցվածք, որը հիմնված է մեմբրանային սպիտակուցների երկու ընտանիքների հոմոլոգիայի վրա: Բացահայտման պատմություն Առաջին անգամ կարբօքսիսոմները հայտնաբերվել են էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ 1956 թվականին Phormidium uncinatum ցիանաբակտերիայի մոտ , իսկ ավելի ուշ 1960-ականներին նմանատիպ բազմանկյուն օբյեկտներ հայտնաբերվել են նաեւ այլ ցիանաբակտերիաների մոտ:1961 թվականին (օրնակ, Halothiobacillus[en], Acidithiobacillus[en], Nitrobacter[en] եւ Nitrococcus): Կարբօքսիսոմները նման էին ֆագային մասնիկներին, եւ գիտնականները երկար ժամանակ թերհավատորեն էին վերաբերբում այն մտքին, որ դրանք կարող էին լինել բակտերիալ բջջի գործառական օրգանելներ: Սակայն, այս թերահավատությունը արագորեն վերացավ, երվ 1973 թվականին Ջեսապ Շիվլին (Jessup Shively) եւ նրա գործընկերները առանձնացրեցին կարբօքսիսոմները Thiobacillus neapolitanus-ից, որից հետո ցույց տրվեց նրանցում Ռուբիսկոյի առկայությունը եւ ԴՆԹի բացակայությունը: Հեղինակները առաջարկեցին այդ օրգանոիդները անվանել կարբօքսիսոմներ, քանի որ նոր օրգանոիդները ներգրավված էին ածխածնի ֆիքսման գործընթացում :
https://hy.wikipedia.org/wiki/Կարբօքսիսոմներ
[]
hy.wikipedia.org
Ստեկելենբուրգը տեղափոխվեց Ֆուլհեմ Ինչպես եւ սպսվում էր, Հոլանդիայի հավաքականի եւ «Ռոմայի» դարպասապահ Մարտին Ստեկելենբուրգը տեղափոխվեց «Ֆուլհեմ», հաղորդում է Sky Sports-ը: 30-ամյա դարպասապահը կարող էր Լոնդոնում հայտնվել դեռ ձմռանը, սակայն այդ ժամանակ գործարքը խափանվել է վերջին պահին: Խաղացողի տրանսֆերը «Ֆուլհեմին» արժեցել է 4 միլիոն ֆունտ ստերլինգ: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2013/06/03/stekelenburg-fulham/786973
2013-06-03
[ "Սպորտ" ]
www.tert.am
Մենք գրանցվել ենք այնպես, ինչպես բոլոր ընկերությունները. «Ալբերտ տուր» -ի տնօրեն (տեսանյութ) Մենք գրանցվել ենք այնպես, ինչպես բոլոր ընկերությունները. «Ալբերտ տուր» -ի տնօրեն
https://a1plus.am/hy/article/167776
2017-06-26
[ "Տեսանյութեր" ]
a1plus.am
«Վավերացնում եմ» Հայաստանի ՀանրապետությանՆախագահ Ռ. Քոչարյան11հոկտեմբերի2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 22 սեպտեմբերի 2006 թվականի N 1387-Ն ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետին եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Արարատի մարզի Դալարի գյուղական համայնքի ղեկավար Տիգրան Պետրոսյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված: 2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել եւ Արարատի մարզի Դալարի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: 3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին՝ Արարատի մարզի Դալարի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 259450 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: 4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արարատի մարզի Դալարի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ա. Մարգարյան | | ----- | ----- | | 2006 թ.հոկտեմբերի 7 <br> Երեւան | | Հավելված <br> ՀՀ կառավարության 2006 թվականի <br> սեպտեմբերի 22-ի N 1387-Ն որոշման Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ | NN <br> ը/կ | Ծախսերը | Գումարը <br> (դրամ) | | ----- | ----- | ----- | | 1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 90000 | | ----- | ----- | ----- | | | այդ թվում՝ | | | | տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, <br> նախագահի տեղակալի եւ քարտուղարի աշխատավարձ | 90000 | | 2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 25500 | | 3. | Կապի ծառայության վճարներ | 1000 | | 4. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 | | 5. | Գրասենյակային ծախսեր | 3000 | | | ընդամենը | 124500 | | ----- | ----- | ----- | | | 2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր <br> (2 x 124500) | 249000 | | | Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր <br> (2030 ընտրող + 2030 x 0,03) x 5 դրամ | 10450 | | | Ընդամենը | 259450 | | ----- | ----- | ----- | | Հայաստանի Հանրապետության <br> կառավարության աշխատակազմի <br> ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | | ----- | ----- |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=27622
22.09.2006
[ "Որոշում" ]
www.arlis.am
Բունդեսթագի պատգամավորին զարմացրել են Երեւանի գրավիչ արտաքին տեսքն ու զարգացման տեմպերը ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Համառոտ կերպով ներկայացնելով Երեւանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները՝ քաղաքապետը նշել է, որ այսօր Երեւանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացումներ ապահովելու ուղղությամբ: «Հաշվի առնելով, որ Երեւան քաղաքի կառավարման բարձրագույն մարմինը Երեւանի ավագանին է, որն ընտրվում է երեւանցիների կողմից, կառավարման մեր քաղաքականությունն էլ, ըստ այդմ, հենվում է բնակիչների հետ սերտորեն համագործակցելու եւ բարձրացվող խնդիրներին հետզհետե լուծում տալու վրա: Երեւան քաղաքի զարգացման քառամյա ծրագիրն էլ, մեծ հաշվով, նաեւ մշակվել է երեւանցիների կողմից հրատապ դիտարկվող խնդիրներին լուծում տալու առաջնահերթությամբ, ընդ որում, հաշվի է առնվել հատկապես այն հանգամանքը, որ Երեւանում առկա բազում խնդիրներ տասնամյակների պատմություն ունեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ դրան զուգահեռ նաեւ իրականացվում են ընթացիկ եւ հեռանկարային ծրագրեր, որոնք կապահովեն մայրաքաղաքի համաչափ զարգացումը: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ քաղաքապետը առանձնացրել է նաեւ այն ոլորտները, որոնց շրջանակում Երեւանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում գործընկեր քաղաքների հետ: «Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարեւորում ենք նաեւ միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարեւոր է նաեւ գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը: Երեւանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության շրջանակներն ու, ըստ այդմ, պարոն Պետցոլդ, ակնկալում եմ, որ նաեւ Ձեր եւ պարոն դեսպանի գործուն աջակցությամբ գործընկերային կապեր կհաստատենք Երեւանի եւ Գերմանիայի քաղաքների միջեւ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ այսօր համագործակցության մեծ հնարավորություններ եւ հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ միասին կանի հնարավորը, որպեսզի առաջիկայում Երեւանի եւ գերմանական քաղաքների միջեւ հարաբերություններն ավելի սերտ ու գործնական դառնան: «Երեւանում գտնվելն իսկապես հաճելի է, եւ, պետք է խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երեւանի գրավիչ արտաքին տեսքով ու զարգացման տեմպերով: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանը ականատես եղա այստեղ, արդեն իսկ խոսուն վկայությունն են այն բանի, որ այսօր կան բոլոր նախադրյալները երկկողմ ծրագրերի իրականացման եւ փորձի փոխանակման համար: Եվ, վստահեցնում եմ Ձեզ, որ իմ կողմից կանեմ հնարավորը գերմանական քաղաքների եւ Երեւանի միջեւ գործընկերային համագործակցություն ձեւավորելու ուղղությամբ»,- նշել է Մարտին Պետցոլդը: Հանդիպմանը ներկա ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը եւս ողջունել է գերմանական քաղաքների հետ գործընկերային սերտ կապեր հաստատելու Երեւանի քաղաքապետի դիրքորոշումը եւ իր հերթին վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կնպաստի հնարավորին կարճ ժամանակում այդ հարաբերությունները ձեւավորելուն եւ զարգացնելուն: Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու գերմանական քաղաքների հետ եւ իր լիազորությունների շրջանակում օժանդակելու փորձի փոխանակման, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության զարգացման, քաղաքացիների սպասարկման, կառավարման, այդ թվում նաեւ Երեւանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:
https://armenpress.am/arm/news/766354.html
2014-06-18
[]
armenpress.am
Աուշիգեր , գյուղ Ռուսաստանի Դաշնության Կաբարդա-Բալկարական Հանրապետության Չերեկի շրջանի կազմում: Բնակչությունը 2010 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 4807 մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Աուշիգեր
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 4հունիսի 2018 թվականի N 605-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1369-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1369-Ա որոշման մեջ «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին» բառերը փոխարինել «ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին» բառերով: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | | 2018 թ. հունիսի4 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=122674
04.06.2018
[ "Որոշում" ]
www.arlis.am
Բարձրացրեք կենսաթոշակը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը պատրաստվում է ԱԺ ներկայացնել մի օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում կենսաթոշակների չափը պայմանավորված կլինի միջին աշխատավարձի չափով: Բագրատյանը մեր թղթակցին ասել է, որ նախագիծը քննարկվել է ՀԱԿ խմբակցությունում, հավանության է արժանացել եւ առաջիկա օրերին պաշտոնապես շրջանառության մեջ կդրվի: Այս նախագծով նա առաջարկում է, 2013-ից սկսած, 1-ին տարվա համար նվազագույն կենսաթոշակը սահմանել ամսական աշխատավարձի 30 տոկոսի չափով: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում 120 հազար դրամից մի քիչ ավելի է: Այսինքն, այս տարբերակով՝ կենսաթոշակը 36 հազար դրամից պակաս չպետք է լինի: Հետագայում կենսաթոշակի եւ միջին աշխատավարձի հարաբերակցության գործակիցը տարեցտարի պետք է ավելանա եւ հասնի միջին ամսական աշխատավարձի 38 տոկոսին: Ներկայում նվազագույն կենսաթոշակը 13 հազար դրամ է, որը, Բագրատյանի առաջարկած տարբերակով, առնվազն կեռապատկվի, տարեցտարի կաճի նաեւ՝ ըստ միջին ամսական աշխատավարձի բարձրացման:
https://armtimes.com/hy/article/36457
2012-09-26
[]
armtimes.com
ՊԵԿ-ը կազմել է 361 վարչական ակտ՝ 306 մլն դրամի չափով. Էդվարդ Հովհաննիսյան «2019 թ. առաջին յոթ ամիսներում ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի չափով, լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ բնական պաշարներն օգտագործելու հոդվածով արձանագրվել է 35 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 20 վարչական ակտ՝ ավելի քան 21.5 մլն ՀՀ դրամի չափով, իսկ ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելու 458 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով»,- օգոստոսի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: Մանրամասն՝ տեսնայութում:
https://yerevan.today/all/tntesutyun/37618/pek-y-kazmel-e-361-varchakan-akt-306-mln-drami-chapov-edvard-hovhannisyan
2019-08-13
[ "Տնտեսություն" ]
yerevan.today
Լավատես է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների՝ երեկ Տիրանայում կայացած նիստի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե Հայաստանը լավատեսորեն է նայում հայ-թուրքական հարաբերություններին: «Հայաստանն աշխատում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները բացելու եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով»,- ընդգծել է Նալբանդյանը: Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրները լուծելուն միտված գործընթացները նշանակալի ջանքեր են տարածաշրջանի կայունացման ուղղությամբ: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր ձեռքբերումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատումը կլինի»,- ընդգծել է թուրք դիվանագետը:
https://armtimes.com/hy/article/15205
2010-08-03
[]
armtimes.com
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ | Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԴ/0606/01/18 | ԵԴ/0606/01/18 | | ----- | ----- | | Նախագահող դատավոր՝ Կ. Մարդանյան | | ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) | | նախագահությամբ՝ | | | ----- | ----- | ----- | | | մասնակցությամբ՝ դատավորներ | | | | | Ս. Ավետիսյանի | | | | ե. Դանիելյանի | | | | Ա. Պողոսյանի | | | | Ս. Օհանյանի | | | քարտուղարությամբ՝ | Մ. Ավագյանի | | | մասնակցությամբ՝ | | | | պաշտպան | Լ. ԱՍԼԱՆՅԱՆԻ | | 2019 թվականի ապրիլի 11-ին | ք. Երեւանում | | ----- | ----- | դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշման դեմ ամբաստանյալ Վաչագան Աշոտի Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաեւ Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ թիվ ԵԴ/0606/01/18 քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Վաչագան Ավդալյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (երկու դրվագ) եւ 112-րդ հոդվածի 1-ին մասով միացվել է թիվ ԵԴ/0367/01/18 քրեական գործին՝ ըստ մեղադրանքի Վաչագան Ավդալյանի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով եւ 137-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նշանակվել դատական քննության: Նույն որոշմամբ Վ.Ավդալյանի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու հարցը քննարկելու համար նշանակվել է դատական նիստ՝ 2018 թվականի սեպտեմբերի 4-ին: 2. 2018 թվականի սեպտեմբերի 4-ի դատական նիստի ընթացքում պաշտպան Լ.Ասլանյանը միջնորդել է վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւ կիրառել ստորագրություն չհեռանալու մասին, կամ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի՝ սահմանելով գրավի ողջամիտ չափ: 3. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ Վ.Ավդալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը թողնվել է անփոփոխ, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ, մերժվել: 4. Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաեւ Վերաքննիչ դատարան) 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության: 5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 16-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 6. Վերաքննիչ դատարանը, բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ վկայակոչելով Ա.Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշումը, արձանագրել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանման արդյունքում ստացվում է, որ դատական կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Քրեադատավարական օրենքը որեւէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին (…): (…) Սույն գործի նյութերից երեւում է, որ պաշտպան Լ.Ասլանյանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանի՝ դատաքննության ընթացքում կայացված՝ ամբաստանյալ Վաչագան Ավդալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելու մասին որոշումը, որն ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ դատարան բողոքարկման ենթակա ակտերի շարքում: (…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոք է բերվել այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման (…)»1: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները եւ պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետեւյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 7. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ եւ սխալ է պատճառաբանված: 7.1 Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ՝ սույն գործով Վերաքննիչ դատարանը խախտել է Վ.Ավդալյանի՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ եւ 6-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթները: Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ, նշել է, որազատությունից զրկված յուրաքանչյուր ոք ունի իրեն ազատությունից զրկելու որոշումը բողոքարկելու իրավունք, մինչդեռ, Վերաքննիչ դատարանը ներկայացված վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության: Նման պայմաններում բողոքաբերը հանգել է հետեւության, որ առկա է Վ.Ավդալյանի իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում: 8. Վերոշարադրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ վերացնելով Վ.Ավդալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ նրան ազատելով արգելանքից: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները եւ եզրահանգումը. 9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջեւ բարձրացված իրավական հարցը հետեւյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը: 10. ՀՀ սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ անդրադառնալով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննության արդյունքում կայացված որոշման բողոքարկման հնարավորությանը, արտահայտել է հետեւյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Գ]ործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաեւ Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (…): Ուստիեւ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի՝ որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ (…)»2: 11. ՀՀ սահմանադրական դատարանի՝ նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը վերանայելով Անուշ Ղավալյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները3՝ Գարիկ Սարգսյանի գործով փաստել է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու (այդ թվում նաեւ՝ կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը մերժելու) մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով4: 12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երեւում է, որ Վերաքննիչ դատարանը պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ պաշտպանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանի՝ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում կայացված ամբաստանյալ Վ.Ավդալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը, որն ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ դատարան բողոքարկման ենթակա ակտերի շարքում5: 13. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Ավդալյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը: 14. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա եւ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու եւ գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկել համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ եւ 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Վաչագան Աշոտի Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: ----- 1Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 57-58: 2Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.2-րդ կետը: 3Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անուշ Ղավալյանի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշման 21-րդ կետը: 4Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարիկ Սարգսյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԿԴ/0294/01/17 որոշման 14-րդ կետը: 5Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը: | Նախագահող՝ | Լ. Թադեւոսյան | | ----- | ----- | | Դատավորներ՝ | Հ. Ասատրյան | | | Ս. Ավետիսյան | | | Ե. Դանիելյան | | | Ա.Պողոսյան | | | Ս. Օհանյան |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139672
11.04.2019
[ "Որոշում" ]
www.arlis.am
Պաշտոնական Երեւանից չեն հնչում պատասխաններ Բաքվից եկող սադրիչ հայտարարություններին. Կարեն Հովհաննիսյան Պաշտոնական Երեւանից չեն հնչում պատասխաններ Բաքվից եկող սադրիչ հայտարարություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Կարեն Հովհաննիսյանը: «Պաշտոնական Երեւանից չեն հնչում պատասխաններ Բաքվից եկող սադրիչ հայտարարություններին: Պաշտոնական Երեւանը կարող է հայտարարություն տարածել, որով դիմի միջազգային հանրությանը, որպեսզի սաստեն Բաքվի բռնապետի հայատյաց քաղաքականությունը եւ հայտարարությունները: Ավելին, պաշտոնական Երեւանը պարզապես պարտավոր է ՊԱՀԱՆՋԵԼ Ադրբեջանից, որպեսզի այլեւս չշահարկի Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայիր, տեղանքի անուն, որը կարող է կրկին տարածաշրջանը վերածել ռազմական թատերաբեմի: Կարծում եմ, որ պաշտոնական Երեւանը պետք է միջազգային հանրությանը ցույց տա, թե ով ինչպես է սադրում այս փուլում: Տպավորություն է, որ Հայաստանը սուս ու փուս լսում է, թե Բաքվի բռնապետն ինչեր է ասում, տպավորություն է, որ պայմանավորվել է չպատասխանել մատ թափ տալուն եւ նոր պահանջներ ներկայացնելուն»,- գրել է Հովհաննիսյանը:
https://lurer.com/?p=409166&l=am
2021-03-06
[ "Բլոգոսֆերա" ]
lurer.com
Առաջին հայացքից անմեղ թվացող կատակն ավարտվել է կրտսեր սերժանտի սպանությամբ Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը: Զինծառայողը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Ավելի ուշ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ զինծառայողի սպանությունը տեղի էր ունեցել դիտավորյալ արձակած կրակոցի հետեւանքով: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 19-ամյա զինծառայողի կյանքն ավարտվեց կատակին հաջորդող պահին: Զինծառայողը հերթափոխի ժամանակ մի պահ քնով է անցել եւ հերթափոխի դիտորդը մինչեւ նրան արթնացնելը թաքցրել է Գագիկին ամրակցված զենքը, որը եղել է նրա կողքին դրված: Ձայներ լսելով՝ սերժանտն արթնացել է ու շտապել վերցնել զենքը, բայց նկատել, որ այն չկա, զինակից ընկերներին հարցրել է, թե ով է վերցրել ու թաքցրել իր զենքը: Ապա հնչել են հայհոյանքներ այդ թվում զենքը թաքցնողի հասցեին, ինչից հետո էլ կրակոց է հնչել Գագիկի ուղղությամբ: Կրտսեր սերժանտը արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստանում որովայնի ստորին հատվածում, որը մահացու է եղել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ: Ըստ մեր տեղեկությունների՝ Գեւորգի սպանության մեջ կասկածվող շարքայինը ցուցմունք է տվել եւ պատմել կատարվածը:
https://www.7or.am/am/news/view/129244/
2017-05-13
[]
www.7or.am
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի թիվ 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական հիմքեր ջրային պարեկային ծառայողի կողմից տեխնիկական միջոցով իրավախախտման հայտնաբերման տեղում կատարել վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում)՝ առանց վերջինիս տեղափոխելու բուժհաստատություն: ----- Կից ներկայացված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի թիվ 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ----- ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ « » 2023 թվականի N -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի «ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ, ՈՒՂԵԳՐԻ, ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁեւԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է**. **1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձեւերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում ««իե.3» կետը» բառերից հետո լրացնել «եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասին» օրենքի 24.1.-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը» բառերը: 2. Որոշման N 4 հավելվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Սույն կարգը տարածվում է նաեւ անձի սթափության վիճակի որոշման այլ դեպքերի վրա:»: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության<br>վարչապետ | Ն. Փաշինյան<br>« » 2023 թ.<br>Երեւան | | ----- | ----- | ----- Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ «ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձեւերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկային ծառայության ներդրմամբ: «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 125.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար: Նշված զանցակազմի փաստը հաստատելու համար անհրաժեշտ է հաստատել լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու հանգամանքը, ինչը ըստ նույն օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ կետերի՝ կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: ՀՀ կառավարության 19.03.2009թ. թիվ 277-Ն որոշմամբ սահմանվել է ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու կարգ (հավելված N 4), սակայն նշված կարգով կարգավորվում են ճանապարհային երթեւեկության ապահովման հետ կապված հարաբերությունները (կարգի 1-ին կետ), ուստի անհրաժեշտ է նշված որոշման մեջ կատարել լրացում եւ նույն կարգում նախատեսել դրույթ այն մասին, որ նշված կարգը տարածվի նաեւ անձի սթափության վիճակի որոշման այլ դեպքերի վրա: Համանման կարգավորում նախատեսված է նույն կարգի 1-ին հավելվածում, որը վերաբերվում է բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննությանը: Նշված իրավակարգավորման բացակայությամբ լողամիջոցի վարորդի սթափության վիճակի զննությունը հնարավոր կլինի կատարել միայն բուժհաստատություններում, ինչը պահանջում է ժամանակի եւ ռեսուրսների լրացուցիչ ծախսեր եւ կարող է տեղիք տալ քաղաքացիների, մասնավորապես՝ հովեկների եւ զբոսաշրջիկների դժգոհության: 1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Նախագծի ընդունումը չի բղում ռազմավարական փաստաթղթերից 1. Առաջարկվող կարգավորման բնույթը Առաջարկվող լրացման արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական հիմքեր ջրային պարեկային ծառայողի կողմից տեխնիկական միջոցով իրավախախտման հայտնաբերման տեղում կատարել վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում)՝ արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով, առանց վերջինիս տեղափոխելու բուժհաստատություն: 1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում: 1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից: 1. Ակնկալվող արդյունքը. Ներդրվող ջրային պարեկային ծառայության գործառույթների իրականացման իրավական երաշխիքների ապահովում:
https://www.e-draft.am/projects/6190
31.08.2023
[]
www.e-draft.am
Ռամոսը «Ռեալի» ամենաշատ հեռացված ֆուտբոլիստն է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, Իսպանիայի առաջնության հերթական տուրի շրջանակներում «Վիլյառեալի» հետ կայացած խաղում ստանալով կարմիր քարտ՝ ակումբի պատմության մեջ դարձավ խաղադաշտից ամենաշատ հեռացված ֆուտբոլիստը: Հանդիպման 85-րդ րոպեին ստացած կարմիր քարտը 11-րդն էր նրա համար՝ սկսած 2005 թ. ամառվանից: Այս ամբողջ ժամանակահատվածում իսպանացին Պրիմերայում անցկացրել է 221 հանդիպում, այսինքն՝ հեռացվել է խաղադաշտից մոտավորապես 20 խաղում 1 անգամ: Ավելացնենք նաեւ, որ «Վիլյառեալի» հետ խաղը թվով 300-րդն էր Ռամոսի համար «Ռեալի» կազմում:
https://www.aysor.am/am/news/2012/03/22/ramos/416257
2012-03-22
[]
www.aysor.am
Վարդանես քահանայի եւ Արեւի խաչքար (Մայր Աթոռ) Վարդանես քահանայի եւ Արեւի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից երկրորդն է: Հաշվառված է Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.22): Տեղադրություն Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից երկրորդն է: Կանգնեցված է բազալտե պատվանդանին: Կանգնեցված է եղել Հայկական ԽՍՀ-ի Վարդենիսի շրջանի, իսկ այժմ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից 3 կմ հարավարեւելյան ուղղության վրա գտնվող «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արեւելյան կողմում՝ երեսնիվայր: Վիմական արձանագրություն Խաչքարի քիվին՝ ելնդատառ, եւ աջ կողմում՝ խորագիր, առկան են վիմական արձանագրություններ: Արձանագրություն 1 Խաչքարի քիվին 1 տող ելնդատառ վիմական արձանագրություն. 1. ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ ՎԱՐԴԱՆԷՍ ՔԱՀԱՆԱՅԻ Համաձայն արձանագրության՝ խաչքարը նվիրված է Վարդանես քահանային: Արձանագրություն 2 Խաչքարի աջ կողմում 18 տող խորագիր վիմական արձանագրություն. 1. Թ[ՎԻՆ] 2. ՋՂ[Բ.] (1543) 3. ԿԱՄԱՒՆ [Ա̅Յ] 4. ՄԷՔ՝ ՈՐԴԻԳՍ, 5. ՍԿԱՆՍ, 6. ՏՐ Գ[ՐԻ]ԳՈՐՍ, 7. ՍՈՒԼԹԱՆՍ, 8. ԱՂԷՍ Կ[ԱՆ]ԿՆ 9. ԵՑԱՔ Զ 10. ԽԱՉՍ ՏՐ 11. ՎԱՐԴԱՆ 12. ԻՍԻՆ, ԻՒՐ 13. ԿՈՂԱԿԻ 14. Ց ԱՐԷ 15. ՎԻՆ, 16. Ա̅Ծ ՈՂ 17. ՈՐՄԻ 18. ԱՄԷՆ Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրել են Ոսկանի որդիներ Տեր Գրիգորը, Սուլթանը, Աղեն ի հիշատակ Վարդանես քահանային եւ նրա կողակից Արեւին: Այլ տեղեկատվություն - Խաչքարը Մայր Աթոռ տեղափոխվել է 1975 թվականին: - «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արեւելյան կողմում երեսնիվայր ընկած լինելու պատճառով Ս. Բարխուդարյանը չի նկատել քիվի վրա եղած ելնդագիր վիմական արձանագրությունը եւ գրի չի առել: Այդ ժամանակ արդեն իսկ կոտրված է եղել խաչքարի վերին աջ անկյունը, եւ Բարխուդարյանը թվականը լրացրել է ՋՂԲ. (1543)՝ համաձայն Ե. Լալայանի ընդօրինակման, ում ժամանակ խաչքարն ամբողջական է եղել եւ հավանաբար կանգուն: Արձանագրությանը զուգահեռ Բարխուդադյանը ներկայացնում է նաեւ տեր Վարդանեսի տապանագիրը. «ԱՅՍ Է ՀԱ[Ն]ԳԻՍՏ ՏՐ ՎԱՐԴԱՆԻՍԻՆ» - Ակունք գյուղից 3 կմ հարավարեւելյան ուղղության վրա գտնվող «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արեւելյան կողմից Մայր Աթոռ է տեղափոխվել նաեւ Թամթոյի խաչքարը:
https://hy.wikipedia.org/wiki/Վարդանես_քահանայի_և_Արևի_խաչքար_(Մայր_Աթոռ)
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ | ՀՀ վերաքննիչքաղաքացիական եւ վարչական պալատի որոշում <br> Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1352/02/08 | Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1352/02/08 <br> 2020 թ. | | ----- | ----- | | | նախագահող | Ռ. հակոբյան | | ----- | ----- | ----- | | | զեկուցող | Գ. հակոբյան | | | | Ս. Անտոնյան | | | | Ա. Բարսեղյան | | | | Մ. Դրմեյան | | | | Ե. Խունդկարյան | | | | Տ. Պետրոսյան | | | | Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | | | | Ն. Տավարացյան | 2020 թվականի ապրիլի 23-ին գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Մհեր Ալիխանյանի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի բողոքը՝ ըստ «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Մհեր Ալիխանյանի՝ գույքը փոխհատուցմամբ օտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 17.06.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու ու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2009 թվականի որոշումը բեկանելու վերաբերյալ, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքում Մհեր Ալիխանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,186հա մակերեսով հողամասն օտարել իրեն 157.550 ՀՀ դրամին համարժեք փոխհատուցմամբ: ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Բաղդասարյան) (այսուհետ՝ Դատարան) 28.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Վ. Ավանեսյան, Ա. Խառատյան, Կ. Չիլինգարյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.03.2009 թվականի որոշմամբ Մհեր Ալիխանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, եւ Դատարանի 28.11.2008 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 17.06.2009 թվականի որոշմամբ Մհեր Ալիխանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մհեր Ալիխանյանի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները եւ պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետեւյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Սույն գործով առկա է նոր հանգամանք: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետեւյալ հիմնավորումներով. Սույն գործով նոր հանգամանք է Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 4413/10) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) 14.02.2019 թվականի վճիռը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել Մհեր Ալիխանյանի՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Մասնավորապես, Եվրոպական դատարանը նշել է, որ «44. սույն գործում վիճելի չէ այն փաստը, որ տեղի է ունեցել «գույքից զրկում»՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ նախադասության իմաստով (...)»: Եվրոպական դատարանը նաեւ արձանագրել է, որ «56. (...) դիմումատուն ստիպված է եղել ավելորդ առանձին բեռ կրել: Հետեւաբար վիճարկվող օտարումն իրականացվել է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ»: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 17.06.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ու բեկանել Վերաքննիչ դատարանի 19.03.2009 թվականի որոշումը: 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները. Մհեր Ալիխանյանը, պահանջելով դատական ակտի վերանայում, ըստ էության վիճարկում է տրամադրված փոխհատուցման գումարի չափը, որի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած եւ ի կատար ածված դատական ակտ: Եվրոպական դատարանն արդեն իսկ իր վճռով բողոքաբերին տրամադրել է նյութական եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում գույքի դիմաց, ինչը Կոնվենցիայի իմաստով նպատակ ունի փոխհատուցել խախտման արդյունքում առաջացած վնասները: Սույն քաղաքացիական գործի վերանայման պահանջը փոխհատուցման կրկնակի պահանջի ներկայացում է, որն ուղղակիորեն խախտում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող՝ դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքը: Բացի այդ, փոխհատուցման պահանջի կրկնակի ներկայացումը եւ Մհեր Ալիխանյանի օգտին գումարի կրկնակի բռնագանձումը կրկնակի պատասխանատվություն է եւ անհամաչափ միջամտություն կատարված արարքի համար: 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետեւյալ փաստերը՝ 1) Դատարանի 28.11.2008 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է, եւ Մհեր Ալիխանյանին պատկանող 0,186հա մակերեսով հողամասը 157.550 ՀՀ դրամին համարժեք փոխհատուցմամբ օտարվել է Ընկերությանը (գ.թ. 66-68). 2) Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի 28.11.2008 թվականի վճռի դեմ Մհեր Ալիխանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, 19.03.2009 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին (գ.թ. 104-106). 3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 17.06.2009 թվականի որոշմամբ Մհեր Ալիխանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (գ.թ. 117-120). 4) Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 4413/10) գործով Եվրոպական դատարանը 14.02.2019 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով «հայտարարել է», որ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի մասով բողոքն ընդունելի է, եւ վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Եվրոպական դատարանը վերը նշված վճիռը հիմնավորել է նրանով, որ «52. (…) դատարանները դիմումատուին վճարման ենթակա փոխհատուցման չափը որոշել են՝ բացառապես հիմնվելով «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ի կողմից պատրաստված գնահատման եզրակացության վրա, որն իր սկզբնական գնահատումը փոփոխել է՝ գործով վարույթի ընթացքում ներկայացնելով ուղղված եզրակացություն: Չնայած այն փաստին, որ դիմումատուն ունեցել է այլընտրանքային գնահատման եզրակացություն ներկայացնելու՝ օրենքով նախատեսված հնարավորություն, պարզվել է, որ գործնականում զրկված է եղել այդպիսի հնարավորությունից, քանի որ այլ լիցենզավորված գնահատման ընկերություններ հրաժարվել են իրականացնել մեկ այլ գնահատում: Դատարանները չեն իրականացրել փորձաքննություն նշանակելու իրենց լիազորությունը՝ որոշելու համար դիմումատուի գույքի իրական շուկայական արժեքը, որը դիմումատուի պնդմամբ էականորեն ցածր էր գնահատվել», « 53. (…) այն իրավիճակում, երբ դիմումատուի հողի շուկայական արժեքը որոշվել է նույն տարածքում գտնվող հողամասերի վաճառքի գների հիման վրա, չի կարելի բացառել, որ դիմումատուն չէր կարողանա ձեռք բերել ստացված փոխհատուցման գումարին համարժեք՝ օտարման ոչ ենթակա մեկ այլ տարածքում գտնվող հող կամ այն գտնելու հետ կապված՝ առնվազն լուրջ դժվարություններ կունենար», «54. չսահմանափակելով համապատասխան ներպետական դրույթները եւ այս հարցերով պետության հայեցողական լիազորությունների շրջանակը՝ Դատարանը համարում է, որ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ տվյալ անշարժ գույքի շուկայական գինն արտահայտող փոխհատուցումը՝ նույնիսկ օրենքով սահմանված լրացուցիչ տոկոսի ավելացմամբ, չի համարվի բավարար փոխհատուցում՝ գույքից զրկելու դիմաց: Դատարանը կարծում է, որ նման իրավիճակ կարող է առաջանալ մասնավորապես այն դեպքում, երբ անձը զրկվում է իր եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրից, եւ առաջարկվող փոխհատուցումը չի համապատասխանում այդ կորստին (…)», «55. (…) այս հիմնական հայեցակետը, մասնավորապես այն, որ օտարման հետեւանքով դիմումատուն կորցրել է իր եկամտի միակ աղբյուրը, հաշվի չի առնվել ներպետական դատարանների կողմից՝ հատկացվող պատշաճ փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում: Դատարանները որոշել են, որ դիմումատուին, անկախ հանգամանքներից, պետք է տրամադրվի փոխհատուցում, որի չափը որոշվել էր օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների եւ ակնկալվող եկամուտների հիման վրա: Նրանք չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուի՝ ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն բավարար կլինի, որ նա ձեռք բերի համարժեք հող այն տարածքում, որտեղ նա ապրում էր»: Եվրոպական դատարանը գտել է, որ «56. (…) դիմումատուն ստիպված է եղել ավելորդ առանձին բեռ կրել: Հետեւաբար վիճարկվող օտարումն իրականացվել է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ» (Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 4413/10) գործով Եվրոպական դատարանի 14.02.2019 թվականի վճիռը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից): 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները եւ եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում՝ պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորեւ ներկայացված պատճառաբանություններով: Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են նույն Կոնվենցիայի 1-ին բաժնում: Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության եւ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար: Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի եւ վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին եւ վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք եւ նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, գլխավոր դատախազը եւ նրա տեղակալը՝ օրենքով նախատեսված դեպքերում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն: Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախեւառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ Կոնվենցիան 46-րդ հոդվածում հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե՛ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի եւ մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը): Այսպես՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաեւ ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր եւ (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու եւ դրանց հետեւանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում՝ պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Sc-zzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249): Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաեւ, որ Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք եւ ներառում է միմյանց հետ փոխկապված հետեւյալ երեք իրավական պահանջները. 1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը, 2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը, 3. restituti- in integrum սկզբունքից բխող՝ մինչեւ խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը: Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետեւանքով դիմումատուի կրած բացասական հետեւանքների վերացման եւ, վերջին հաշվով, մինչեւ խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը եւ դրա հետեւանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչեւ իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichal-p-ul-s and -thers v. Greece (Article 50) գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, 34-րդ կետ, Selçukand Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, 125-րդ կետ): ՀՀ վճռաբեկ դատարանը նաեւ փաստել է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային եւ հիմնարար restituti- in integrum սկզբունքը ենթադրում է մինչեւ խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը եւ քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետեւյալ միջոցառումները. - դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն, - Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում, - Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում եւ այլն: Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձեւավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից եւ պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո՝ հաշվի առնելով նաեւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, 210-րդ կետ): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորություն, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար: ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 եւ 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական եւ (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետեւանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինսվերականգնել մինչեւ իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restituti- in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական եւ (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչեւ իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաեւ, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ips- fact- հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի եւ կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաեւ, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է՝ գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետեւյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող՝ դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ. 1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ, 2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետեւանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ եւ չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ: Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետեւանքների վերացում: Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից եւ պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո՝ հաշվի առնելով նաեւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Հետեւաբար, Եվրոպական դատարանի Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչեւ իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restituti- in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով: Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքում Մհեր Ալիխանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,186հա մակերեսով հողամասն օտարել իրեն 157.550 ՀՀ դրամին համարժեք փոխհատուցմամբ: Համաձայն «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման ԱԳ-N3328 հաշվետվության՝ Մհեր Ալիխանյանին սեփականության իրավունքով պատկանող թիվ 300-039 ծածկագրով անշարժ գույքի՝ 0,186հա մակերեսով հողամասի շուկայական արժեքը 25.03.2008 թվականի դրությամբ կազմում է 134.000 ՀՀ դրամ: Համաձայն «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատմանն ուղղված ԱԳ-N3328 հաշվետվության՝ Մհեր Ալիխանյանին սեփականության իրավունքով պատկանող թիվ 300-039 ծածկագրով անշարժ գույքի՝ 0,186հա մակերեսով հողամասի շուկայական արժեքը 25.03.2008 թվականի դրությամբ կազմում է 137.000 ՀՀ դրամ: Նշված հողերի համարժեք փոխհատուցման գումարը, ներառյալ 15% հավելում, կազմել է 157.550 ՀՀ դրամ: Դատարանի 28.11.2008 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է: Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի 28.11.2008 թվականի վճռի դեմ Մհեր Ալիխանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, 19.03.2009 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 17.06.2009 թվականի որոշմամբ Մհեր Ալիխանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 4413/10) գործով Եվրոպական դատարանը 14.02.2019 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով «հայտարարել է», որ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի մասով բողոքն ընդունելի է եւ վճռել է նաեւ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքների խախտումները սույն գործով հանգում են նրան, որ «52. (…) դատարանները դիմումատուին վճարման ենթակա փոխհատուցման չափը որոշել են՝ բացառապես հիմնվելով «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ի կողմից պատրաստված գնահատման եզրակացության վրա, որն իր սկզբնական գնահատումը փոփոխել է՝ գործով վարույթի ընթացքում ներկայացնելով ուղղված եզրակացություն: Չնայած այն փաստին, որ դիմումատուն ունեցել է այլընտրանքային գնահատման եզրակացություն ներկայացնելու՝ օրենքով նախատեսված հնարավորություն, պարզվել է, որ գործնականում զրկված է եղել այդպիսի հնարավորությունից, քանի որ այլ լիցենզավորված գնահատման ընկերություններ հրաժարվել են իրականացնել մեկ այլ գնահատում: Դատարանները չեն իրականացրել փորձաքննություն նշանակելու իրենց լիազորությունը՝ որոշելու համար դիմումատուի գույքի իրական շուկայական արժեքը, որը դիմումատուի պնդմամբ էականորեն ցածր էր գնահատվել», «53. (…) այն իրավիճակում, երբ դիմումատուի հողի շուկայական արժեքը որոշվել է նույն տարածքում գտնվող հողամասերի վաճառքի գների հիման վրա, չի կարելի բացառել, որ դիմումատուն չէր կարողանա ձեռք բերել ստացված փոխհատուցման գումարին համարժեք՝ օտարման ոչ ենթակա մեկ այլ տարածքում գտնվող հող կամ այն գտնելու հետ կապված՝ առնվազն լուրջ դժվարություններ կունենար», «54. չսահմանափակելով համապատասխան ներպետական դրույթները եւ այս հարցերով պետության հայեցողական լիազորությունների շրջանակը՝ Դատարանը համարում է, որ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ տվյալ անշարժ գույքի շուկայական գինն արտահայտող փոխհատուցումը՝ նույնիսկ օրենքով սահմանված լրացուցիչ տոկոսի ավելացմամբ, չի համարվի բավարար փոխհատուցում՝ գույքից զրկելու դիմաց: Դատարանը կարծում է, որ նման իրավիճակ կարող է առաջանալ մասնավորապես այն դեպքում, երբ անձը զրկվում է իր եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրից, եւ առաջարկվող փոխհատուցումը չի համապատասխանում այդ կորստին (…)», «55. սույն գործում դիմումատուն նշել է, որ ինքը տնտեսապես կախված է եղել տվյալ հողից, որն իր եկամտի միակ աղբյուրն էր (…): Այս փաստարկը չի հերքվել պատասխանող Կառավարության կողմից (…): Այս հիմնական հայեցակետը, մասնավորապես այն, որ օտարման հետեւանքով դիմումատուն կորցրել է իր եկամտի միակ աղբյուրը, հաշվի չի առնվել ներպետական դատարանների կողմից՝ հատկացվող պատշաճ փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում: Դատարանները որոշել են, որ դիմումատուին, անկախ հանգամանքներից, պետք է տրամադրվի փոխհատուցում, որի չափը որոշվել էր օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների եւ ակնկալվող եկամուտների հիման վրա: Նրանք չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուի՝ ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն բավարար կլինի, որ նա ձեռք բերի համարժեք հող այն տարածքում, որտեղ նա ապրում էր»: «56. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուն ստիպված է եղել ավելորդ առանձին բեռ կրել: Հետեւաբար վիճարկվող օտարումն իրականացվել է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ»: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրվել է, որ ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել Մհեր Ալիխանյանի կոնվենցիոն իրավունքի խախտում, այն է՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 4413/10) գործով Եվրոպական դատարանի 14.02.2019 թվականի վճիռը նոր հանգամանք է եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 17.06.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք: Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով եւ ազատություններով, հաշվի առնելով Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 14.02.2019 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները,հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restituti- in integrum սկզբունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կատարած վերլուծությունները, միեւնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնել Մհեր Ալիխանյանի խախտված կոնվենցիոն իրավունքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչեւ Մհեր Ալիխանյանի այդ իրավունքների խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 17.06.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու եւ դրա արդյունքում Դատարանի 28.11.2008 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 19.03.2009 թվականի որոշումը բեկանելու եւ գործը նոր քննության ուղարկելու միջոցով: Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 17.06.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու եւ Վերաքննիչ դատարանի 19.03.2009 թվականի որոշումը բեկանելու ու գործը նույն օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Դատարան՝ նոր քննության ուղարկելու համար: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ եւ 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 17.06.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: 2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2009 թվականի որոշումը եւ գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: | Նախագահող | Ռ. Հակոբյան | | ----- | ----- | | Զեկուցող | Գ. Հակոբյան | | | Ս. Անտոնյան | | | Ա. Բարսեղյան | | | Մ. Դրմեյան | | | Ե. Խունդկարյան | | | Տ. Պետրոսյան | | | Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | | | Ն. Տավարացյան |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143305
23.04.2020
[ "Որոշում" ]
www.arlis.am
Արցախում Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված ArmFighting ընդհանուր մենամարտերի մրցաշար է անցկացվել Ստեփանակերտի N 6 դպրոցի մարզադահլիճում անց է կացվել ArmFighting Selection-22 ընդհանուր մենամարտերի մրցաշար, որը նվիրված էր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին: Հուշամրցաշարին մասնակցել է ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի 13 զույգ մարզիկ, հաղորդում է Artsakhpress.am-ը: Հուշամրցաշարին ներկա է եղել նաեւ պրոֆեսիոնոլ «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հայկ Ղազարյանը, որը նշել է, թե ՀՀ տարբեր քաղաքներում եւ գյուղերում անց են կացրել նմանատիպ միջոցառումներ, եւ Ստեփանակերտն էլ բացառություն լինել չի կարող: «Այս անգամ որոշեցինք, որ այս մրցաշարը կազմակերպենք Ստեփանակերտում, որպեսզի այն խթան լինի մատաղ սերնդի համար, որպեսզի տեսնելով այս միջոցառումը, ցանկություն ունենան մարզվել այս մարզաձեւով: Սա այն մարզաձեւն է, որը կարողանում է մարզիկին ավելի մոտեցնել բանակին ու ինքնապաշտպանությանը: Այսպիսի մարզիկները կարող են հետագայում դիրքերում ու խրամատներում իրենց ավելի ուժեղ ու անպարտ զգալ: Մենք նաեւ ուզում ենք բացահայտել արցախցի լավագույն մարզիկներին, որոնք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում ոսկե մեդալներ կարող են նվաճել»,- ասել է Ղազարյանը: Արցախի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արմեն Հայրապետյանն էլ նշել է, որ ArmFighting Selection-22-ին մասնակցել են Ստեփանակերտի, Երեւանի, Գավառի, Էջմիածնի եւ Սպիտակի մարզիկները: «Այս մրցումը երրորդ անգամ է անցկացվում Ստեփանակերտում: Մրցումը նվիրելով ազատամարտի հերոսներից Ռոբերտ Աբաջյանին՝ մեկ անգամ եւս ուզում ենք վառ պահել նրա մասին մեր հիշողությունները, ասել, որ նրա հիշատակը միշտ վառ է մեր սրտում ու հոգում: Ռոբերտ Աբաջյանն այնպիսի սխրանք է գործել, որ բոլորս հպարտանալով խոնարվում ենք նրա հիշատակի առաջ»,- ընդգծել է Հայրապետյանը եւ հավելել, որ Արցախի 13 մարզիկներից 10-ը հաղթել են: Մրցաշարում հաղթող ճանաչված մարզիկները պարգեւատրվել են պատվոգրով, մեդալով եւ գավաթով:
https://www.panarmenian.net/arm/news/225678/
2016-11-15
[]
www.panarmenian.net
Զբոսաշրջային ընկերություններն ու հյուրանոցների ամրագրման ծառայություններն ամփոփում են առաջին կիսամյակի արդյունքները Hotels.com օնլայն-ամրագրման համակարգի տվյալներով Երեւանի հյուրանոցներում համարներ ամրագրող Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների քանակն աճել է 385 տոկոսով, այսինքն չորս անգամ: Նույն աղբյուրի համաձայն, Երեւանը ռուսաստանցիների համար երկու անգամ ավելի հետաքրքիր է քան Ռիո դե Ժանեյրոն: Անցյալ տարի Հայաստան էր այցելել շուրջ 300 հազար ռուսաստանցի, այս տարի նրանց հոսքն, ըստ կանխատեսումների կհասնի 500 հազարի: Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավելացել է 9,4 տոկոսով 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, նշված ժամանակահատվածում երկիր այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է 92 955 մարդ՝ 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: Միեւնույն ժամանակ, ինչպես վկայում են վիճակագրության տվյալները, հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի սահմաններից դուրս մեկնած զբոսաշրջիկների քականը 2009թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 7,1 տոկոսով՝ կազմելով 90 950 մարդ: Օրինակ, S7 ավիաընկերությունում պնդում են, որ ուղեւորահոսքը դեպի Հայաստան վերջին 5 ամսում ավելացել է: 2010 թվականի առաջին հինգ ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուղեւորափոխադրումները աճել են 4 տոկոսով, իսկ չվերթերի քանակն ավելացել է 10 տոկոսով: Նույն կարծիքին է «Երեւան թրավելի» գլխավոր տնօրեն Հովհաննես Խաչատրյանը: Դեռեւս 3 տարի առաջ, ըստ նրա, նման հետաքրքրություն երկրի հանդեպ չկար: Ըստ գլխավոր տնօրենի, զբոսաշրջիկներին գրավում են ցածր գները: Հայաստանում մեկ շաբաթ տեւողությամբ շրջայցը, ըստ «Երեւան թրավելի» գլխավոր տնօրենի, կազմում է շուրջ 600-700 դոլար (25 000 ռուբլի)՝ ներառյալ ավիափոխադրումը, ապրելավարձը, էքսկուրսիաները, ապահովագրությունը, նախաճաշերն ու ճաշերը: Զբոսաշրջիկների մեծ մասը միջին տարիքի կամ մի փոքր ավելի մեծ տարիքային խմբի մարդիկ են, որոնք ամռանը մեկնում են էքսկուրսիաների կամ առողջարաններ, օրինակ, Սեւան կամ Ջերմուկ: «Երեւան Թրավելի» ներկայացուցիչների կանխատեսմամբ, ձմռանն աճում է երիտասարդ զբոսաշրջիկների հոսքը, որոնք նախընտրում են Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրերը: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը եւ հայկական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցեցին Հարավային Կովկասում լեռնային տուրիզմի զարգացման հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսն անցավ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության տուրիզմի եւ հանգստավայրերի դեպարտամենտի նախաձեռնությամբ՝ ավստրիացի եւ գերմանացի մասնագետների մասնակցությամբ: Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ծանոթացան մարքեթինգի եւ լեռնային տուրիստական կենտրոնների կառավարման ոլորտներում Ավստրիայի եւ Գերմանիայի փորձին: Միջազգային զբոսաշրջությունը խթանելու նպատակով Հայաստանում կառուցում են եվրոպական մակարդակի հյուրանոցներ, որոնցից մեկի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նոր «Աղվերան հոթել» հյուրանոցը գտնվում է Երեւանից 50 կմ հեռավորության վրա Դալար գետի ափին: «Էլիտ գրուպ» շինարարական ընկերությունը ձեռք էր բերել հյուրանոցը կիսակառույց վիճակում 2006 թվականին: Այսօրվա դրությամբ դա 60 հազար քմ տարածքի վրա գտնվող հանգստյան տուն է 8 մասնաշենքով: Հյուրանոցի տարածքում կա բոուլինգ-կենտրոն, լողավազան, թենիսի կորտ: Հյուրանոցի կառուցման համար ներդրվել է 5 մլն դոլար: Ավելին, օրերս երեւանյան հյուրանոցներից մեկու տեղի կունենա զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների անդրանիկ «առանց փողկապների հանդիպումը»: Ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում զբոսաշրջային ընկերությունների միությունների եւ զբոսաշրջային մոտ 40 ընկերությունների ղեկավարներ եւ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, հավաքվելով կլոր սեղանի շուրջ, մանրամասն կքննարկեն զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները եւ առկա խոչընդոտները, օրենսդրության եւ գործնականում դրա կիրառման հետ կապված խնդիրները, որոնք համատեղ նախաձեռնություններով, պետական աջակցությամբ եւ օրենսդրական փոփոխություններով հնարավոր է լուծել:
https://www.panarmenian.net/arm/economy/details/51144/
2010-07-10
[]
www.panarmenian.net
Նապոլեոն Աբդուլայ , գանացի քաղաքական գործիչ եւ դիվանագետ, Գանայի նոր հայրենասիրական կուսակցության անդամ: 2017 թվականից Կուբայում Գանայի արտակարգ եւ լիազոր դեսպան է: Կենսագրություն Նապոլեոն Աբդուլայը ծնվել է 1956 թվականին: 1987 թվականին ավարտել է Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի տնտեսագիտության եւ իրավունքի ֆակուլտետը՝ «միջազգային իրավունք» մասնագիտությամբ: Այնուհետեւ, 1990 թվականին ավարտել է մագիստրատուրան Միդլսեկի համալսարանում: 1992 թվականից 1994 թվականները Լոնդոնում եղել է «Africa World Review» պարբերականի խմբագիր: Բուրունդիում եղել է զինված հակամարտության խաղաղ կարգավորման նախագծի հեղինակներից մեկը, որը կազմվել է 1998 թվականին: 1999 թվականից 2000 թվականները աշխատել է որպես քաղաքական վերլուծաբան Աֆրիկյան միասնության կազմակերպման գործում: 2005 թվականից Լիբերիայում UNDP ծրագրի ղեկավար է: 2017 թվականի հուլիսին նախագահ Նանա Ակուֆո-Ադոն նրան նշանակել Է Կուբայում Գանայի դեսպան: Միջազգային հարաբերությունների եւ Աֆրիկայի նորագույն պատմության վերաբերյալ մի շարք հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած է:
https://hy.wikipedia.org/wiki/Նապոլեոն_Աբդուլայ
[]
hy.wikipedia.org
Էդգար Միթչել Էդգար Դին Միթչել , ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի 1-ին կարգի կապիտան: 1952 թվականին ծառայության է անցել ԱՄՆ ռազմածովային ուժերում: Ավարտել է Փիթսբուրգի Կարնեգիի անվան եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտները (1964)՝ ստանալով գիտության դոկտորի աստիճան: ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1966 թվականին: 1971 թվականի փետրվարի 1-10-ը, Ալան Շեփարդի եւ Ստյուարտ Ռուսայի հետ, որպես լուսնախցիկի օդաչու, «Ապոլլոն-14» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին: Լուսնի վրա մնացել է 33 ժ 30 ր (երկու անգամ դուրս եկել Լուսնի մակերեւույթ՝ 4-ական ժամով):
https://hy.wikipedia.org/wiki/Էդգար_Միթչել
[]
hy.wikipedia.org
Թբիլիսիում ոստիկանության շենքի մոտ մի տղամարդ է ինքնահրկիզվել Մարտի 5-ի երեկոյան երիտասարդ տղամարդ Թբիլիսիի Գլդանի թաղամասի ոստիիկանական բաժանմունքում հարցաքննությունից հետո շենքից դուրս է եկել եւ հայտարարել, որ ոստիկանությունը ճնշում է գործադրում իր վրա: Հայտարարությունից հետո տղամարդը բենզին է լցրել վրան եւ ինքնահրկիզել իրեն «Ռուսթավի 2» ՀԸ-ի տեսախցիկների առջեւ: Միջադեպից անմիջապես հետո տուժած երիտասարդին հոսպիտալացրել են: Բժիշկների հայտարարությամբ՝ այժմ նրա վիճակը կայուն ծանր է : Նա ստացել է երրորդ աստիճանի այրվածքներ եւ վնասել շնչուղիները:
https://www.shantnews.am/news/view/306407.html
2019-03-06
[ "ՊԱՏԱՀԱՐՆԵՐ" ]
www.shantnews.am
(1953) Ռուպերտուայլդ , աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում: Հայտնաբերվել է 1951 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդիանայի համալսարանի կողմից Բրուկլինում: Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,111716ա.մ., առավելագույնը մոտենում է 2,5405ա.մ. հեռավորության վրա եւ հեռանում 3,6829ա.մ.: Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2004,93երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,179558աստիճան/օր արագությամբ: Աստերոիդի ուղեծրի եւ խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 2,46°անկյուն:
https://hy.wikipedia.org/wiki/(1953)-1951_UK
[]
hy.wikipedia.org
Դրոշի հին տեսքի համար Մեծամորի բաժնի պետին տույժի են ենթարկել Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ ՀՀ պետական խորհրդանիշ հանդիսացող ՀՀ դրոշի պատշաճ տեսքը չապահովելու համար, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մարատ Պողոսյանը ենթարկվել է կարգապահական տույժի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից: Ըստ տեղեկատվության՝ ՀՀ ոստիկանության շտաբի կողմից կատարված ծառայողական քննությամբ պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի մասնաշենքի վրա տեղադրված ՀՀ պետական դրոշը գտնվել է գունաթափված, մաշված եւ քրքրված վիճակում, ինչը ժամանակին չի նկատվել բաժնի պետի կողմից, իսկ դրոշը փոխարինվել է նորով լրատվամիջոցներում հրապարակում հայտնվելուց հետո միայն: ՀՀ խորհրդանիշների մասին ՀՀ օրենքների պահանջների խախտումները բացառելու նպատակով ոստիկանության պետի նույն հրամանով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների պետերին հանձնարարվել է կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել ստորաբաժանումների վարչական շենքերի վրա տեղադրված ՀՀ պետական դրոշի պատշաճ տեսքն ապահովելու համար, ինչպես եւ ենթակա անձնակազմի շրջանում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ՀՀ պետական խորհրդանիշներին՝ ՀՀ պետական դրոշին եւ զինանշանին ներկայացվող պահանջները օրենքով սահմանված կարգով կատարելու ուղղությամբ:
https://www.aysor.am/am/news/2011/11/10/police/360298
2011-11-10
[]
www.aysor.am
Փետրվարի 6-ին մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.03 դրամ Փետրվարի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 406.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.20 դրամ: Ընդ որում, փետրվարի 6-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.03 դրամ, փետրվարի 6-ի համեմատ ավելանալով 0,24 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 549.68 դրամ է՝ ավելանալով 0.89 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.53 դրամ՝ ավելանալով 0,03 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:
https://www.panarmenian.net/arm/news/144582/
2013-02-06
[]
www.panarmenian.net
Է. Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի ԱԳ նախարարի հետ Օգոստոսի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ արգենտինական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեկտոր Տիմմերմանի հետ: Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են հուլիսին ՀՀ Նախագահի՝ Արգենտինա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Էդվարդ Նալբանդյանն ու Հեկտոր Տիմերմանը կարեւորել են երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացումը: ՀՀԱրտաքինգործերինախարարություն
https://armlur.am/221412/
2014-08-28
[]
armlur.am
«Ես էլ եմ գնալու բանակ, որ քեզ պաշտպանեմ, տատ ջա՛ն» «Մեր բանակը ստեղծվել է բավականին դժվարին պայմաններում: Բայց մենք կարողացանք դա անել, քանի որ այն միտքը, որ ժողովրդի ու հասարակության անվտանգության միակ երաշխիքը սեփական զինված ուժեր, բանակ ունենալն է, բոլորի ուղեղում էր այդ ժամանակ: Հայորդիները հավաքվեցին ու ստեղծեցին: Ես չեմ կարող ասել, որ հպարտանում եմ այսօրվա մեր բանակով, բայց վստահ եմ, որ պատերազմի դեպքում մենք հաղթանակ կտանենք. դժվարին պահերին մենք ավելի համախմբված ենք դառնում»,- Panorama.am-ի թղթակից հետ զրուցում Հայոց բանակի մասին ասաց երեւանցի Խաչիկ Սմբատյանը: Հայոց բանակը, որը կազմավորվել է երեք փուլով՝ 1988-ի փետրվար-1992 թվականի մայիս, 1992 թվականի հունիս-1994 թվականի մայիս, 1994 թվականի հունիսից մինչ օրս, այսօր դառնում է 19 տարեկան: Թեեւ այսօր էլ դեռեւս շարունակվում է բանակաշինությունը, բայց հստակորեն կարող ենք ասել, որ Հայկական բանակը կայացած է, հզոր, ամենամարտունակը տարածաշրջանում: Հայոց բանակի մասին երեւանցիները տարբեր կարծիքներ են հայտնում՝ եւ լավ, եւ վատ, եւ՛ հպարտության արտահայտող, եւ՛ հուսահատական՝ «կապված վերջին մի քանի դեպքերի հետ»: Բայց եւ այնպես, բոլորն էլ կարծում են, որ ժողովրդի անվտանգության երաշխիքը հենց ԲԱՆԱԿՆ է: «Բանակում տեղի են ունենում դեպքեր, որոնք, կոպիտ ասած, սազական չեն մեզ: Մենք միշտ էլ ավելի հանգիստ, հանդուրժող ազգ ենք եղել ու հենց դրա արդյունքում ենք շատ բաների հասել: Բայց այսօր, միգուցե պայմաններից ելնելով, ավելի նյարդային, բռնկուն ենք դարձել: Իսկ երիտասարդներն ավելի անհանդուրժող են: Իհարկե, դա չի արդարացնում այն, ինչ տեղի է ունենում բանակում … Չեմ ուզում վատ բաներ ասել այսօր: Ուղղակի ասեմ, որ ինձ հանգիստ եմ զգում, որովհետեւ մեր սահմանները պաշտպանված են»,- ասաց Սաթիկ Նիկողոսյանը: Իսկ նրա ձեռքը բռնած 7-ամյա թոռնիկը՝ Տիգրանը, լսելով իր տատիկին, ասաց. «Ես էլ եմ գնալու բանակ, որ քեզ պաշտպանեմ, տատ ջա՛ն»: Ինչպես պարզվեց, երիտասարդ երեւանցիները «լավ» կարծիք ունեն Հայոց բանակի մասին, վստահում են Հայոց բանակին, պատրաստ են ծառայել Հայոց բանակում ու պատրաստ են զենք վերցնեն ու դուրս գան թշնամու դեմ: Հանդիպեցինք նաեւ հակառակ կարծիքն ունեցող երիտասարդների: 20-ամյա Աննայի ապագա ամուսինն այս պահին ծառայում է բանակում. «Ես հպարտանում եմ, որ նա ծառայում է բանակում: Ինչ բանակում է, նրան անունով չեմ դիմում, այլ՝ «իմ պաշտպան»: Բայց մի քիչ անհանգիստ եմ նաեւ ու օրերը շատ դանդաղ են առաջ գնում: Անհամբեր սպասում եմ նրա վերադարձին»: Թեեւ անհանգստություններին, մտավախություններին, բոլորս էլ հասկանում ենք, որ դարերի ընթացքում պետականություն կորցրած, բայց զենքի ուժով ու արյան գնով ձեռք բերածը կրկին պահպանելու ու պաշտպանելու, խաղաղություն ու անվտանգություն ապահովելու միակ գրավականը հզոր ու զորեղ ԲԱՆԱԿ ունենալն է: Իհարկե, ոչ ոք չի ուզում, որ մարդը մարդու դեմ դուրս գա զենքով, ոչ ոք չի ուզում, որ պատերազմ լինի, բայց անհրաժեշտության դեպքում, հստակորեն կարող ենք ասել, որ հայ զինվորը պատրաստ է դրան:
https://www.panorama.am/am/news/2011/01/28/army/998164
2011-01-28
[ "Հասարակություն" ]
www.panorama.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ | 4 հուլիսի 2006 թ. | N 328-Ա | | ----- | ----- | Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քննարկելով անհատ ձեռնարկատեր Կարեն Հակոբյանի 2006 թվականի հունիսի 13-ի հայտը եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման եւ վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունր (2006 թվականի հունիսի 26-ի թիվ 28 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է. 1. Կարեն Հակոբյանին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երեւան, Աբովյան 17 հասցեում իրականացնելու համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: | ՀՀ կենտրոնական <br> բանկի նախագահ | Տ. Սարգսյան | | ----- | ----- | | 2006 թ. հուլիսի 12 <br> Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=26043
04.07.2006
[ "Որոշում" ]
www.arlis.am
Հերթոխենբոշ (համայնք) Հերթոխենբոշ (հոլ.՝ 's-Hertogenbosch , համայնք Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանտ մարզում: Տարածքը 84,63կմ^2 է, բնակչությունը՝ 141.134 (2011 թ.): Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 13.900 եվրո է:
https://hy.wikipedia.org/wiki/Հերթոխենբոշ_(համայնք)
[]
hy.wikipedia.org
«Սիրուն ընտանիք». Հռիփսիմե Հակոբյանի եւ որդիների ջերմ գրկախառնությունը (ֆոտո) Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է իր եւ երգիչ Մարտին Մկրտչյանի կրտսեր որդու 10 ամսականին եւ ատամհատիկին նվիրված խնջույքի ժամանակ: Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Հռիփսիմեն ամուր գրկել է արդիներին՝ Լեոյին եւ Ռոբերտին: Երիտասարդ մայրիկը կրում է սեւ գույնի հանդերձանք, նրա մազերն արձակված են, արտահայտիչ շպարով է: «Ռոբերտի 10 ամսական եւ առաջին ատամիկ», - մակագրել է երգչուհին: Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր ուսը բաց, սեւ գույնի բլուզ: Նրա մազերն արձակված էին, առանց շպարի էր: Իսկ երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները. ժամացույց, վզնոց: Հրապարակումը նա չէր մեկնաբանել: Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում
https://style.news.am/arm/news/88608/
2022-04-09
[]
style.news.am
Թիվ ԼԴ/3290/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում Իսպիրոս Շոթայի Դավիդովին հասցեն՝ Լոռու մարզ, Ախթալա, Լեռնագործների փողոց, 1 փակուղի, տուն 14 ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՄՈԳՈ» ՈւՎԿ ՍՊԸ-ի ընդդեմ Իսպիրոս Շոթայի Դավիդովի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: ՀՀ քաղաքացիական դատավարությանօրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համապատասխան՝ հրապարակային ծանուցվում եք, որ նշված քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը եւ կից փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով: Տեղեկացվում եք, որ նույն օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված): ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
https://www.azdarar.am/announcments/org/408/01315391/
15.06.2023
[ "Ընդհանուր իրավասության դատարաններ", "Դատական ծանուցումներ" ]
www.azdarar.am
ԱՄՈՒՍԻՆՆԵՐՈՎ՝ ՊԵԿ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ Չնայած երեկ ՊԵԿ նախագահը վստահեցնում էր, որ համակարգում ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի չեն ընդունվում, սակայն որոշ տեղեկություններով ՊԵԿ ՏՏ վարչության պետի խորհրդականի պաշտոնում Սերգեյ Թաիրյանը նշանակվել է տիկնոջ միջնորդությամբ, նրա կինը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդական Սաթինե Գզողյանն է: Ի դեպ, Գզողյանը ֆինանսների նախկին նախարարի գործավարուհին էր: Ուշագրավ է, որ Թաիրյանը Դիջիթայն ընկերության փոխտնօրենն է եւ դասախոսում է Սլավոնական համալսարանում եւ աշխատանքի է գնում երբ ցանկանում է: Ամուսինները ընդգրկված են ՊԵԿ-ի բարձր պարգեւատրվողների ցանկում, Սաթինե Գզողյանը՝ 2 մլն. 763 000 դրամ է ստացել, իսկամուսինը՝ 1 մլն 574 000 դրամ: Ի դեպ, ամուսինները հարկային ծառայողներ չեն:Եվ սա այն դեպքում, երբ ՊԵԿ շարքային հարկային տեսուչները, ծառայողները ստացել են 100- 200 000 դրամ, ավելին, առաջիկայում էլ նախատեսվում է տասնյակ շարքային աշխատակիցների հաստիքների կրճատում:
https://hraparak.am/post/157201464
2019-01-25
[]
hraparak.am
Սենո Նորիկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաեւ վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն 2017թվականի մարտի 03-ին ժամը 12.00-ին Սենո Նորիկի Մանուկյանին պատկանող եւ վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի աճուրդային վաճառքը կայացել է մասնակի, իսկ մնացած մասը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով: 2017թվականի ապրիլի 10-ին ժամը 12.00-ին Սենո Նորիկի Մանուկյանին սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում/ կանցկացվի Սենո Նորիկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաեւ վերջինիս պարտավորությունների դիմաց -րավադրված, գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է՝ Լոտ 1. ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ' ՓԲԸ-ում գրավադրված՝ Նորիկ, Զաբել, Սուրեն, Սենո Մանուկյանների եւ Հասմիկ Հակոբյանների անվամբ հաշվառված, գրավի առարկա հանդիսացող՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բերքառատ, 8-րդ փող., 1-ին նրբ., թիվ 19 հասցեից, բնակելի տունը, տնամերձ հողամասով եւ կից շինություններով, հողամասի չափը՝ 0.443 հա, տան մակերեսը՝ 146.2 քմ., անասնագոմ 147,15 քմ., հացատուն 13.5 քմ., ավտոտնակ 40.05 ք., մեկնարկային գինը՝ 5.845.851 դրամ: Լոտ 2. ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ' ՓԲԸ-ում գրավադրված՝ Էդվարդ Գնունու Միրզոյանի անվամբ հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Սոսեի փող., թիվ 22 կիսակառույց բնակելի տունը, 360,8 քմ., առկա է միայն պատերը, առանց ծածկի, մեկնարկային գինը՝ 2.598.156 դրամ: Լոտ 5. ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ' ՓԲԸ-ում գրավադրված՝ Սուրեն Նորիկի Մանուկյանի անվամբ հաշվառված, գրավի առարկա հանդիսացող՝ Ֆոլկսվագեն PASSAT -1.8 մակնիշի, 13 ՍՏ 634 համարանիշի, 2000թ. ավտոմեքենան, այն գտնվում է նորմալ վիճակում ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բերքառատ գյուղում, մեկնարկային գինը՝ 992.023 դրամ: Լոտ 6. ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ' ՓԲԸ-ում գրավադրված՝ Սուրեն Նորիկի Մանուկյանի անվամբ հաշվառված, գրավի առարկա հանդիսացող՝ HUMMER H2 մակնիշի, 25 ԼՍ 025 համարանիշի, 2002թ. ավտոմեքենան, այն գտնվում է նորմալ վիճակում ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բերքառատ գյուղում, մեկնարկային գինը՝ 3.661.038 դրամ: Լոտ 7. ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ' ՓԲԸ-ում գրավադրված՝ KAMAZ 55111 մակնիշի, 25 QO 025 համարանիշի, 1989թ. ավտոմեքենան, այն գտնվում է նորմալ վիճակում ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բերքառատ գյուղում, մեկնարկային գինը՝ 2.550.917 դրամ: Լոտ 8. ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ' ՓԲԸ-ում գրավադրված՝ ԳԱԶ 53Բ մակնիշի, 22 ՕO 598 համարանիշի, 1988թ. ավտոմեքենան, այն գտնվում է ապամոնտաժված վիճակում ՀՀ Արաածոտնի մարզ, գ. Բերքառատ գյուղում, ենթակա չէ շահագործման, մեկնարկային գինը՝ 78.732 դրամ: Լոտ 9. ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ' ՓԲԸ-ում գրավադրված՝ Կոմբաային CK-5, 1983թ. արտադրության տեխնիկան, այն գտնվում է նորմալ վիճակում ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բերքառատ գյուղում, մեկնարկային գինը՝ 1.842.329 դրամ: Լոտ 10. ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ' ՓԲԸ-ում գրավադրված՝ Տրակտոր ԴՏ-75, 1990թ. արտադրության տեխնիկան, այն գտնվում է նորմալ վիճակում ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բերքառատ գյուղում, մեկնարկային գինը՝ 992.023 դրամ: Լոտ 11. Սենո Մանուկյանի անվամբ հաշվառված՝ ՀՀ Արա-ածոտնի մարզ, գ. Բերքառատ, 5-րդ փող., 11/2 հասցեի բնակելի կառուցապատման հողամասը 0.297 հա., մեկնարկային գինը՝ 1.889.568 դրամ: Լոտ 12. Սենո Մանուկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանողէ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բերքառատ, 004-016 կադաստրային համարի, 0.034 հա տնամերձ հողամասից, Սենո մանուկյանի 1/5 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 43.342 դրամ: Լոտ 13. Սենո Մանուկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բերքառատ, 108-8 կադաստրային համարի, 1.753 հա գյուղ նշանակության վարելահողից, Սենո մանուկյանի 1/5 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 310.598 դրամ: Լոտ 14. Սենո Մանուկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բերքառատ, 106-2 կադաստրային համարի, 1.2439 հա գյուղ նշանակության վարելահողից, Սենո մանուկյանի 1/5 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 220.371 դրամ: Լոտ 15. Սենո Մանուկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բերքառատ, 103-10 կադաստրային համարի, 2.3124 հա գյուղ նշանակության վարելահողից, Սենո մանուկյանի 1/5 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 409.780 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի եւ նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը եւ նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը եւ 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը եւ նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ բանկի Սենո նորիկի Մանուկյանի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 220221897063000 մինչեւ աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչեւ աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում / ք. Երեւան, Տիգրան Մեծի 23/1/: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաեւ աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Երեւան, Տիգրան Մեծի 23/1/ հասցեով, կամ կարող են զանգահարել Սենո Նորիկի Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին՝ 091-333-603 հեռախոսահամարով:
https://www.azdarar.am/announcments/org/46/00255078/
15.03.2017
[ "Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ", "Ֆիզիկական անձիք" ]
www.azdarar.am
Թունիսում նոր կաբինետի մի քանի նախարարներ հրաժարական են տվել Ինչպես տեղեկացնում է «BBCRussian»-ը, Թունիսից ստացված տեղեկությունների համաձայն մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչներ դուրս են եկել ազգային միասնության կառավարությունից, որը ձեւավորվել էր երկուշաբթի օրը: Թունիսի խոշորագույն մասնագիտական միավորման՝ Աշխատավորների հասարակական դաշինքում (UGTT) ընդգրկված երեք նախարար դուրս են եկել Թունիսի ժամանակավոր կառավարության կազմից: Ավելի վաղ Աշխատավորների հասարակական դաշինքը հայտարարել էր, որ չի ընդունում անցած երկուշաբթի ձեւավորված Թունիսի ժամանակավոր կառավարությունը:
https://www.7or.am/am/news/view/398/
2011-01-18
[]
www.7or.am
Շարունակվում է իրավական աջակցության տրամադրումը զորակոչիկներին եւ նրանց հարազատներին Համաձայն ՀՀ նախագահի 2014 թ. հոկտեմների 15-ի ՆՀ-544-Ն հրամանի՝ 2014 թվականի դեկտեմբեր — 2015 թվականի փետրվար ամիսներին անցկացվելու է Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:Ինչպես նախորդ զորակոչերի ընթացքում այս անգամ եւս ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կշարունակի իրականացնել զորակոչիկների իրավունքների պաշտպանություն եւ 2014 թվականի դեկտեմբեր — 2015 թվականի փետրվար ամիսներին իրականացվող զորակոչի ընթացքում կտրամադրի անհրաժեշտ իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվության տրամադրում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումների իրականացում եւ այլն: Կազմակերպություն կարող են դիմել նաեւ այն բոլոր զորակիչները, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ համաձայն չեն բժշկական հանձնաժողովների կողմից իրենց առողջական վիճակի վերաբերյալ կայացված որոշումների հետ:Անհամաձայնության դեպքում կազմակերպությունը կապահովի բժիշկ-փորձագետի կողմից նրանց առողջական վիճակի բժշկական հետազոտության արդյունքների մասին տվյալների ուսումնասիրությունը եւ համապատասխան եզրակացության տրամադրումը, որի հիման վրա զորակոչիկներ կարող են վիճարկել զինծառայությանը իրենց պիտանի ճանաչելու օրինականության հարցը:Բոլոր այն զորակոչիկները, ովքեր գտնում են, որ խախտվել են իրենց իրավունքները կարող են ստանալ անվճար իրավական աջակցություն՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ (հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59), ամեն օր, ժամը 9:30-ից -18:30 կամ զանգահարելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին /0322/ 4 22 68 հեռախոսահամարին կամ 0 8000 12 11 անվճար թեժ հեռախոսագծին, ինչպես նաեւ գրելով [emailprotected] էլեկտրոնային փոստի հասցեով:
https://www.lragir.am/2014/12/05/107605/
2014-12-05
[]
www.lragir.am
«Ոսկե գնդակ» մրցանակը դրական ազդեցություն չի թողնում. Մոուրինյո «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արտահայտել է իր վերաբերմունքը«Ոսկե գնդակ» մրցանակի մասին, ինչպես նաեւ ընդգծել, որ իր սաների համար անձնական մրցանակները կարեւոր չեն: « «Ոսկե գնդակ»-ի նման մրցանակները օգուտ չեն բերում ֆուտբոլին: Հենց այդ պատճառով էլ ես մրցանակի մասին չեմ մտածում: Այդպիսի մրցանակները մրցակցություն են մտցնում ֆուտբոլիստների միջեւ, իսկ դա այն չէ, ինչ մենք ակումբի ներսում ցանկանում ենք տեսնել: Մյուս կողմից, դա հետեւանք է լավ թիմային աշխատանքի: Բայց պետք չէ անհանգստանալ այդ հանգամանքի համար կամ կենտրոնանալ մրցանակի վրա: Երբ ես հավակնորդների թվում կարդում եմ Սեսկ Ֆաբրեգասի եւ Էդեն Ազարի անունները, ես վստահ եմ, որ նրանք չեն մտածում մրցանակների մասին: Նրանց մոտ առաջին տեղում ակումբն է, լավ խաղալու ցանկությունն ու խաղերում հաղթանակ տանելը», — նշել է Մոուրինյոն:
https://armlur.am/270293/
2014-11-29
[]
armlur.am
Հայաստանում 240 հաշվառված մարմնավաճառ կա Արտակ Բարսեղյան «Ռադիոլուր» http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/10/201012pornik.mp3 Մեր երկրում հաշվառված է 240 մարմնավաճառ, որոնց գործունեությունը ոստիկանությունում գնահատում են որպես վարչական իրավախախտում: Ինչպես վիճակագիրներն են ասում, տարիքային կտրվածքով մարմնավաճառների 20 տոկոսը 18-25 տարեկան է, 49 տոկոսը՝ 25-30 տարեկան, 28 տոկոսը՝ 35-45 տարեկան, 3 տոկոսը՝ 45 եւ բարձր տարիքի են: Կան եւ 60-ն անց սիրո քրմուհիներ: Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարեւոր հանձնարարություններով ավագ տեսուչ՝ Արա Սրապյանի խոսքով՝ մարմնավաճառներին դասակարգում են երեք խմբի: «Փողոցում կանգնող մարմնավաճառներ, որոնք մշտապես գտնվում են ոստիկանության տեսադաշտում, երկրորդ խմբում այն մարմնավաճառներն են, որոնք գործունեություն են ծավալում բարերում, գիշերային ակումբներում, ինչպես նաեւ այլ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից եւ Ռուսաստանից հյուրախաղերով Հայաստան եկող մարմնավաճառները, որոնք քիչ վերահսկելի են, եւ երրորդ խմբում են էլիտար մարմնավաճառներ, որոնք իրենց ծառայությունները առաջարկում են հեռախոսազանգերի միջոցով: Նրանք ընդհանրապես դուրս են վերահսկողությունից»,- ասում օ Արա Սրապյանը:
https://hy.armradio.am/2012/10/20/հայաստանում-240-հաշվառված-մարմնավաճառ-կ/
2012-10-20
[ "Հասարակություն" ]
hy.armradio.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 13 մայիսի 2021 թվականի N 771-Ա 2021 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՈՌՈԳԵԼԻ ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԽՈՆԱՎԱԼԻՑՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածը, 61.2-րդ հոդվածի առաջին մասը, ինչպես նաեւ նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.. 1. Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազոր մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությամբ մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման եւ խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձեւավորելու: 2. Գետերի վարարումների հետեւանքով հեղեղումները կանխելու նպատակով թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափել, ինչպես նաեւ ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը ոռոգման նպատակով ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձեւավորելու: 3. Առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին սույն որոշման 1-ին եւ 2րդ կետերով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչեւ 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետի պաշտոնակատար | Ն. Փաշինյան | | ----- | ----- | | Երեւան | | 13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152648
13.05.2021
[ "Որոշում" ]
www.arlis.am
Վոսկոդավինցի (գյուղ, Կրասիլովի շրջան) Վոսկոդավինցի , գյուղ Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Կրասիլովի շրջանում: 2001 թվականի տվյալներով Վոսկոդավինցի գյուղում բնակվում էր 343մարդ: Բնակավայրը զբաղեցնում է 1136կմ^2 տարածք: Բնակչության խտությունը կազմում էր 301,94մարդ/կմ^2:
https://hy.wikipedia.org/wiki/Վոսկոդավինցի,_գյուղ,_Կրասիլովի_շրջան
[]
hy.wikipedia.org
Կարայի ծով , Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով՝ Արեւմտա-Սիբիրական հարթավայրի, Նոր երկիր, Ֆրանց Իոսիֆի երկիր եւ Հյուսիսային երկիր կղզիների միջեւ: Անվանում Անվանումը ստացել է նրա մեջ թափվող Կարա գետից: Գեռանունն էլ իր հերթին առաջացել է նենեցերեն Կարա (կարե) բառից, որը նշանակում է «սառցեկարկառի սառույց»: Աշխարհագրություն Տարածությունը մոտ 880 հազար քառակուսի կիլոմետր է, միջին խորությունը՝ 127 մետր, առավելագույնը՝ 620 մետր, (մոտ 40%-ն ունի մինչեւ 50 մետր խորություն եւ միայն 2%-ը՝ 500 մետրից ավելի): Ջրի ծավալը՝ 112 հազար խորանարդ կիլոմետր է, ձգվածությունը՝ մոտ 1500 կիլոմետր, լայնությունը՝ մինչեւ 800 կիլոմետր: Կարայի ծով թափվող գետերը (Ենիսեյ, Օբ, Պյասինա, Կարա) ունեն 1300 խորանարդ կիլոմետր տարեկան հոսք: Կան շատ կղզիներ: Կլիման արկտիկական է, խիստ: Տարեկան 3-4 ամիս բեւեռային գիշեր է, 2-3 ամիս՝ բեւեռային ցերեկ: Օդի ջերմաստիճանը հյուսիսում՝ 9-10 ամիս, հարավում՝ 7-8 ամիս՝ ցածր 0-ից: Հունվարի միջին ջերմաստիճանը -20 աստիճանից մինչեւ -28 աստիճան է (նվազագույնը՝ -46 աստիճան), հուլիսինը՝ 6 աստիճանից մինչեւ - 1 աստիճան է (առավելագույնը՝ 16 աստիճան): Տարվա մեծ մասը սառցակալած է: Ձմռանը ջրի ջերմաստիճանը սառցաշերտի տակ -1, 5 աստիճանից մինչեւ - 1, 7 աստիճան է, ամռանը մակերեսային ջրերինը՝ 2-60 աստիճան, աղիությունը՝ 10-33%: Հոսանքներն ունեն ժամացույցի սլաքի հակառակ ուղղություն: Մակընթացությունը կեսօրյա է, մակարդակի տատանումները՝ 0, 5-0, 8 մետր, ծոցերում՝ մինչեւ 2 մետր: Հարուստ է ձկներով, կաթնասուններով, կղզիները՝ թռչնաշուկաներով, սպիտակ արջերով ու բեւեռաղվեսներով: Կարայի ծովը Հյուսիսային ծովային ուղու մի մասն է: Գլխավոր նավահանգիստը Դիքսոնն է:
https://hy.wikipedia.org/wiki/Կարայի_ծով
[]
hy.wikipedia.org
Աղի ջրեր Աղիջրեր, վայր Հայաստանում: Հիշատակել է արաբ մատենագիր Իբն ալ-Ասիրը: Աշխարհագրական դիրքն ու բնույթը՝ անորոշ:
https://hy.wikipedia.org/wiki/Աղի_ջրեր
[]
hy.wikipedia.org
Թուրքիայի արդարադատության նախարարությունը պատասխանել է ԱՍԱԼԱ-ի անդամի ընտանիքի փ Թուրքիայի տարածքում ԱՍԱԼԱ-ի ամենանշանակալից գործողության մասնակիցներից Լեւոն Էքմեքչյանի դին Ֆրանսիա տեղափոխելու համար Էքմեքչյանի ընտանիքի պահանջին պատասխանել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը: Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Էքմեքչյանի էղբայրը՝ Համբարձում Էքմեքչյանը, փաստաբան Էրեն Քեսքինի միջոցով դիմել էր Թուրքիայի ՆԳ նախարարություն՝ հայտնելով, որ տեղեկություն կա, թե 1983 թվականի հունվարի 28-ին Անկարայում մահապատժի ենթարկված Լեւոն Էքմեքչյանի դին ամփոփված է Անկարայի Ջեբեջի Ասրի գերեզմանատանը: Դիմումի մեջ նշվել է, որ Էքմեքչյանի ընտանիքը ցանկանում է դին տեղափոխել այլ վայր, թաղել համապատասխան ձեւով: ՆԳ նախարարությունը դիմումն ուղարկել է Արդարադատության նախարարության միջազգային իրավունքի եւ հարաբերությունների գլխավոր վարչություն, սակայն այստեղ էլ Էքմեքչյանի ընտանիքի փաստաբանին հայտնել են, որ ըստ 2010 թվականի հունվարի 19-ին փոփոխված նոր օրենքի, գերեզմանների եւ դիակների տեղափոխման հետ կապված հարցերով պետք է դիմել քաղաքապետարաններին: Թուրքական «Անադոլու» գործակալության հետ հարցազրույցի ժամանակ Էքմեքչյանի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը հայտնել է, որ առաջիկա օրերին այցելելու է Անկարա եւ դիմելու է քաղաքապետարան: Նշենք, որ 1982 թվականի օգոստոսի 7-ին ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ» անձնասպան ջոկատը Անկարայի Էսենբողայի օդանավակայանում իրականացրել է «Կարին» գործողությունը: Գործողության ընթացքում վիրավոր ձերբակալվել է Լեւոն Էքմեքչյանը, իսկ ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանն ինքնասպան է եղել, երբ զինամթերքը վերջացել է:
https://news.am/arm/news/143893.html
2013-03-11
[ "Աշխարհում", "Քաղաքականություն", "Թուրքիա" ]
news.am
Շտապօգնության ծառայությունը Ամանորին աշխատել է լարված գրաֆիկով Երեւանի Շտապօգնության ծառայությունը Ամանորին աշխատել է լարված գրաֆիկով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, այս տարվա հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր կանչերի քանակը կազմել է 5708, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1103 կանչով ավելի է: Նշվեց նաեւ, որ հունվարի 1-8-ը հիվանդանոց է տեղափոխվել 895 հիվանդ: «Եթե անցած տարի 616 կանչը համարվում էր բավականին շատ, ապա այս տարի կանչերի քանակը օրական հասել է 750-ի, ինչը դժվարացրել է շտապօգնության աշխատանքը»,- ասաց Թ.Ստեփանյանը: Ըստ նրա՝ կանչերը հիմնականում կապված են եղել սրտային հիվանդությունների հետ. այս տարվա առաջին ութ օրերին նման հիվանդությունների համար գրանցվել է 1462 կանչ, որից 269-ը հոսպիտալացվել է: Մանկական կանչերի թիվը եղել է 513, որի արդյունքում 118 երեխա հոսպիտալացվել է: Ինչ վերաբերում է տոնական օրերին գրանցված ալկոհոլային թունավորումներին, ապա այս տարի դրանց թիվը կազմել է 25, իսկ սննդային թունավորումներինը՝ 3, իսկ 50 դեպքը, ըստ Թ.Ստեփանյանի, ավելի շատ կարելի է վերագրել աղեստամոքսային խրոնիկ հիվանդությունների սրացմանը, այլ ոչ թե սննդային հիվանդություններին: Նշվեց նաեւ, որ հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում շտապօգնության բրիգադայի ներկայությամբ գրանցվել է մահացության 9 դեպք, իսկ մինչ շտապօգնության բրիգադայի հասնելը՝ 52 դեպք: Թ.Ստեփանյանի խոսքերով՝ այսօր մեծ խնդիր են առաջացնում կրկնակի կանչերը: «Բրիգադան հիվանդին զննելուց հետո փորձում է նրան հոսպիտալացնել, սակայն հիվանդը հրաժարվում է հիվանդանոց տեղափոխվելուց, բայց որոշ ժամանակ անց նորից է շտապ օգնություն կանչում: Արդյունքում, միայն երկրորդ կամ երրորդ կանչից հետո է տեղափոխվում հիվանդանոց, իսկ դա արդեն լուրջ խնդիրներ է առաջացնում»,- ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրենը եւ հավելեց, որ հունվարի 1-8-ը գրանցվել է 212 կրկնակի կանչ: Եթե անցած տարի այդ նույն ժամանակահատվածում օրական գրանցվել է 15-16 կանչ, ապա այս տարի՝ 30-36 կանչ: Ըստ Թ.Ստեփանյանի՝ շտապօգնությունը պետք է հիվանդին հասնի 7-12 րոպեի ընթացքում, սակայն պատահում են նաեւ ուշացումներ, որը կարող է մի շարք պատճառներով պայմանավորված լինել, օրինակ՝ պիկ ժամերին, որը հատկապես երեկոյան ժամերն են, երբ կանչերը շատ են: «Օրական 700 կանչի դեպքում ֆիզիկապես հնարավոր չէ 7-12 րոպեում հիվանդին հասնել»,-ասաց նա: Նա նաեւ ընդգծեց, որ լինում են հիվանդներ, որ հոսպիտալիզացիայից հրաժարվում են եւ ցանկանում են, որ բժիշկը երկար ժամանակ մնա իրենց տանը, սակայն բժիշկը հիվանդի տանը պետք է մնա 20 րոպե: Թ.Ստեփանյանի խոսքերով՝ շտապօգնությունն անհետաձգելի օգնություն է, եւ անհրաժեշտության դեպքում շտապօգնություն իհարկե է պետք է դիմել, սակայն հաճախ դիմում են ուղղակի գլխացավի, ատամի ցավի համար, 37.2 տաքության ժամանակ: Ուստի, այդ կանչերի ժամանակ շտապողականություն չեն ցուցաբերում, այլ արձագանքում են այն կանչերին, որոնք ավելի կարեւոր են: Թ.Ստեփանյանը տեղեկացրեց նաեւ, որ 2011թ.-ին կանչերի քանակը բավականին շատացել են. 2010 թվականի համեմատ 14656 կանչով ավելի է եղել: Նշվեց նաեւ, որ շտապօգնությունը օրական սպասարկել է 500- 520 հիվանդի:
https://www.panorama.am/am/news/2012/01/10/ambulance/831526
2012-01-10
[ "Հասարակություն" ]
www.panorama.am
Անի Զախարյանը ցանկանում է հեղափոխություն անել (տեսանյութ) «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը բարձրախոսով կառավարության շենքի առջեւ է:
https://a1plus.am/hy/article/357001
2020-01-09
[ "Քաղաքականություն" ]
a1plus.am
Երեւանում ռազբորկայի են պատրաստվել օրենքով գող Զապը, Մոսկվայի Արամչոն եւ այլք. բոլորը բերման են ենթարկվել. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը պաշտոնապես հաղորդագրություն տարածեց, որ ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած, քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել: Հավաստի տվյալներ կային նաեւ, որ նրանք ապօրինի զենք-զինամթերք ունեն, եւ հնարավոր է, որ պարզաբանումներն ավարտվեն զինված բախումով, ինչը կանխվեց: Մյասնիկյան պողոտայում հայտնաբերվեցին ու մեքենայով հանդերձ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին երեք տղամարդ՝ 35, 37 եւ 39 տարեկան, երեքն էլ՝ Երեւանի բնակիչ: Խուզարկությամբ նրանցից մեկի մոտից հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ 6 փամփուշտով: Օպերացիայի արդյունքում ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 3 անձ: Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկ մականվամբ 39-ամյա Վարդգես Իսպիրյանն է, մյուսը Երրորդմասցի Ռուժ Արթուրիկ մականվամբ 35-ամյա Արթուր Փոխարյանն է, իսկ մյուսը Երրորդմասցի Արմենչիկ մականվամբ 37-ամյա Արմեն Հարությունյանն է: Իսկ ո՞ւմ էին նրանք պատրաստվում հանդիպել: Դեպքից ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ այն, որ Մյասնիկյան պողոտայում բերման ենթարկված երեք տղամարդիկ Երեւանում ցանկացել են հանդիպել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ Զապին, Մոսկվայից վերջերս Հայաստան վերադարձած Մասկովսկի Արամչոյին, որը ԱԺ պատգամավորներից մեկի խնամին է եւ հեղինակություն է համարվում: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները բերման են ենթարկել նաեւ «օրենքով գողերին»»: Մանրամասները՝ թերթի համարում:
https://mamul.am/am/news/225707
2021-11-18
[]
mamul.am
Ալբերտ Առուշանյան , հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից: Կենսագրություն Ալբերտ Առուշանյանը ծնվել է 1971 թվականի հուլիսի 26-ին Բաքու քաղաքում: Չորս ամսական հասակում կորցրել է մորը: Ընտանիքի հետ տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղ, որտեղ ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը, ուսումը շարունակել է Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանում: 1991 թվականին ծառայել է Խաչենի գումարտակում: Մասնակցել է մի շարք մարտերի: Զոհվել է 1994 թվականի հունվարի 7-ին Հակոբ Կամարի գյուղի համար մղված մարտում: Հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով: Ամուսնացած չէր: Հանգչում է Առաջաձորի գերեզմանատանը:
https://hy.wikipedia.org/wiki/Ալբերտ_Առուշանյան
[]
hy.wikipedia.org
Նաֆթալի Բենեթ , իսրայելցի պետական եւ քաղաքական գործիչ: 2021 թվականի հունիսի 13-ից Իսրայելի վարչապետն է: Աելետ Շաքեդի հետ «Հա-Յամին հա-Հադաշ» կուսակցության հիմնադիրն է: «Իմ Իսրայել» շարժման հիմնադիրներից մեկն է: Նախկինում եղել է իսրայելցի ձեռնարկատեր եւ ստարտափների տնօրեն: Կենսագրություն Բենեթը ծնվել է Հայֆայում, Վեցօրյա պատերազմից հետո Սան Ֆրանցիսկոյից Իսրայել տեղափոխված հրեա-ամերիկացի ներգաղթյալներ Ջիմ եւ Միրնա Բենեթների ընտանիքի երեք որդիներից մեկն է: Իսրայելի պաշտպանության բանակում ծառայության ժամանակ եղել է Սայերեթ Մատկալի եւ Մաղլանի հատուկ ստորաբաժանումների վաշտի հրամանատար, մայորի կոչումով շարունակում է ծառայել պահեստազորում: Երուսաղեմի հրեական համալսարանում սովորել է իրավաբանություն: 1999 թվականին դարձել է համակարգչային անվտանգության ոլորտում ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող «Cyota» ընկերության համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը: «Cyota»-ն 2005 թվականին 145 000 000 ԱՄՆ դոլարով վաճառվել է RSA Security ընկերությանը: Ամուսնացած է, ունի չորս երեխա, ապրում է Ռաանանայում: Քաղաքական գործունեություն Երկրորդ լիբանանյան պատերազմին մասնակցելուց հետո Բենեթը միացել է այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Բենյամին Նեթանյահուին եւ 2006-2008 թվականներին աշխատել որպես նրա գրասենյակի ղեկավար: Ղեկավարել է կրթական համակարգի բարեփոխումների ծրագիր մշակող թիմը: 2010 թվականի հունվարի 31-ին Բենեթն ընտրվել է Հրեաստանի, Սամարիայի եւ Գազայի բնակավայրերի խորհրդի գլխավոր տնօրեն եւ գլխավորել է 2010 թվականին բնակավայրերի շինարարության սառեցման դեմ պայքարը: Այդ պաշտոնն զբաղեցրել է մինչեւ 2012 թվականի հունվարը: 2011 թվականի ապրիլին դարձել է «Իմ Իսրայել» արտախորհրդարանական շարժման համահիմնադիրը, որին մասնակցել է ավելի քան 80 հազար մարդ: 2012 թվականի ապրիլին նախաձեռնել է «Իսրայելացիներ» շարժումը: Հետագայում Բենեթը դուրս է եկել «Լիքուդից» եւ միացել «Հրեական տուն» կուսակցությանը: Հետո առաջադրել է իր թեկնածությունը կուսակցության առաջնորդի պաշտոնում: 2012 թվականի նոյեմբերի 6-ի ներկուսակցական ընտրություններում հավաքել է ձայների մոտավորապես 67%-ը, որից հետո ընտրվել է որպես «Հրեական տան» ղեկավար: 2018 թվականին լքել է «Հրեական տուն» կուսակցությունը եւ դարձել «Նոր իրավունքներ» կուսակցության հիմնադիրներից մեկը: «Նոր իրավունքներ» դաշինքը 2019 թվականի ապրիլի ընտրություններում չի անցել տոկոսային շեմը: Այդ ժամանակ էլ «Նոր իրավունքները» միացել են «Յամինա» կոալիցիային: Նաֆթալի Բենեթն ընտրվել է խորհրդարանի անդամ: 2021 թվականի հունիսի 2-ին Իսրայելում ընդդիմությունը համաձայնագիր է ստորագրել կառավարական կոալիցիա ստեղծելու մասին: Իսրայելի առաջին վարչապետ է նշանակվել «Յամինա» կուսակցության նախագահ Նաֆթալի Բենեթը, իսկ «Եշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդը՝ այլընտրանքային վարչապետ: Վարչապետ 2021 թվականի հունիսի 13-ին Բենեթն ընտրվել է Իսրայելի վարչապետ՝ հավաքելով Քնեսեթի պատգամավորների 60 կողմ, 59 դեմ եւ 1 ձեռնպահ ձայները:
https://hy.wikipedia.org/wiki/Նաֆթալի_Բենեթ
[]
hy.wikipedia.org
Ո՞ւմ է պետք մաթեմատիկան «Ո՞ւմ է պետք մաթեմատիկան» , մաթեմատիկոսներ Նելլի Լիտվակի եւ Անդրեյ Ռայգորոդսկու գիտահանրամատչելի գիրքը, որը թողարկվել է 2017 թվականին: Գիրքը պատմում է ժամանակակից աշխարհում մաթեմատիկայի կիրառման մասին: Հրատարակության տարում գիրքը հայտնվել է «Просветитель» մրցանակի շորթ-լիստում: Գլգի յուրաքանչյուր գլուխ նկարագրում է մեկ իրական կիրառական խնդիր, ապա դրա գաղափարը եւ լուծման պատմությունը մաթեմատիկայի միջոցով: Ներկայացված խնդիրներն ընդգրկում են 1940-ից մինչեւ 2000 թվականները: Գլուխները նվիրված են հետեւյալ թեմաներին՝ արտադրության լոգիստիկա, տեղեկատվության կոդավորում, ինտերնետի կապվածություն, ինտերնետի հարցումների մշակում, տվյալների կոդավորում եւ պաշտպանություն, մեծ տվյալների մշակում սահմանափակ հիշողության պայմաններում, ինտերնետ գովազդի մեխանիզմներ: Գրքում կան հավելվածներ եւ խնդիրներ բարձրացված թեմաների լրացուցիչ ուսումնասիրման համար: Հեղինակների կարծիքով՝ գիրքը կարելի է օգտագործել ուսուցման մեջ, այդ թվում՝ ավագ դպրոցում: Ռեակցիա «Սնոբ» հրատարակությունից Յուլիա Գուսարովան նշել է, որ «Просветитель» մրցանակի ժյուրիի անդամների խոսքով՝ գիրքը հեշտությամբ կարող են ընկալել նաեւ մաթեմատիկայից քիչ հասկացող ընթերցողները: Ալեքսեյ Սբիգնեւը «Троицкий вариант — Наука» թերթի համար գրած գրախոսականում հայտարարել է, որ գիրքը կարողանում է «մատների վրա» բացատրել կարեւոր մաթեմատիկական խնդիրները, իսկ նրա տեքստը «լավ մշակված է»: Դրա հետ մեկտեղ Իրինա Յակուտենկոն նույն հրատարակության գրախոսականում, դրական գնահատելով գիրքն ընդհանուր առմամբ, համարել է, որ փոփոխական հաջողությամբ հեղինակներին հաջողվում է հավասարակշռություն պահպանել բացատրությունների պարզության եւ մանրամասնության միջեւ: «ГодЛитературы.РФ»-ի մեկնաբան Սերգեյ Ալեքսեենկոն կարծում է, որ գիրքը գրված է մեծահասակների լեզվով:
https://hy.wikipedia.org/wiki/Ո՞ւմ_է_պետք_մաթեմատիկան
[]
hy.wikipedia.org