text
stringlengths
0
114k
Լեւոն Բարսեղյան
Աղբյուրը` http://www.asparez.am/news-hy/vahramaberd-7-4-13/
Ապրիլի 8-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Գլենդել Հիլզի» շենքի նկուղից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել՝ 06.04-ին: Այրվել են «Միցուբիշի» մակնիշի 50 ՏՏ 100, «Օպել» մակնիշի 32 ՍԼ 616 պետհամարանիշերով ավտոմեքենանաներն ամբողջությամբ, «Նիսան» մակնիշի 91 NՍ 999 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահի առաստաղը, ետնամասի աջակողմյա անիվը, և ջերմահարվել է «ՎԱԶ-2109» մակնիշի 32 ՕԼ 770 պետհամարանիշով ավտոմեքենայի աջակոմյա դուռը:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են շենքի բնակիչերի տարահանում. տուժածներ չկան:
Դեպքի վայրում են գտնվել նաև պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության աշխատակիցները:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 8-ին` ժամը 00.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 25 շենքի 2-րդ հարկի պատշգամբից անչափահաս երեխա է կախվել և ծնողներին է փնտրում, հնարավոր է ցած ընկնի. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները պատուհանով մտել են թիվ 7 բնակարան, որտեղ 2010թ. ծնված Վ. Բաբայանին միայնակ են գտել: Հրշեջ-փրկարարները երեխային հանձնել են բնակարան ժամանած մորը՝ Ա. Սարգսյանին:
Ապրիլի 8-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում` անտառում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 «Երեխաները ապօրինի կերպով մուտք էին գործել հրաձգարանի տարածք, որը բոլոր կողմերից խրամապատված էր և առկա էին հայերեն, ռուսերեն նախազգուշացնող ցուցանակներ»,- այսօր iLur.am-ի հետ զրույցում ասաց 102 ռուսական ռազմակայանի մամուլի պատասխանատու Կիրիլ Կիսելյովը՝ մեկնաբանելով երեկվա դժբախտ դեպքը:
Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից արևելք գտնվող «Կամխուտ» հրաձգարանի տարածքում, գտած նռնակի չպայթած մասերի հետ խաղալու պատճառով զոհվել են Վահրամաբերդ գյուղի 2 երեխաներ: Ըստ մամուլում տարածված վարկածի՝ երեխաներն այդ տարածքում ոչխարի հոտ էին արածեցնում:
Կիսելյովը կարծիք հայտնեց նաև, որ երեխաները եկել էին այդտեղ գունավոր մետաղներ հայթայթելու նպատակով:
Այն հարցին, թե անկախ ամեն ինչից, ինչու է այդտեղ զինամթերք անկանոն թափված եղել՝ նա պատասխանեց, որ վարժանքներից հետո հնարավոր է զինամթերք մնա հրաձգարանի տարածքում և բացի սակրավորներից այդ տարածքում ոչ մեկ իրավունք չունի գտնվելու:
Yerkir.am-ը տեղեկություն է ստացել, որ երեկ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Հադրութ-Աղդամ ճանապարհին, շրջվել է զինվորներ տեղափոխող ԼՂՀ ՊԲ ավտոմեքենա:
Լրատվամիջոցի աղբյուրների հավաստմամբ` վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն 16 զինծառայող տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Հատկանշական է, որ այս մասին արդեն երկու օր է, ոչ մի տեղեկատվություն չկա: Լուրը փորձեցինք ճշտել ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից, ով հայտնեց, թե ավտովթար, իրականում տեղի է ունեցել, սակայն լուրջ բան չկա: Այն հարցին` իսկ քանի զինծառայող էր տեղափոխում վթարի ենթարկված մեքենան ու քանի հոգի են վնասվածք ստացել, նա կրկնեց, որ լուրջ բան չկա, թիվն էլ կարեւոր չէ.«Ընդամենը ստացել են թեթեւ քերծվածքներ, լուրջ բան չկա»,- ասաց Ս. Հասրաթյանը եւ այլ հարցերի չպատասխանեց:
Այսօր առավոտյան՝ ժամը 05.00-ին, Վորոնեժի օդանավակայանում վթարային վայրջք է կատարել Երևանից թռած Saab-2000 ինքնաթիռը: Ոչ ոք չի տուժել:
Վայրէջքի ժամանակ ինքնաթիռի սարքերը ցույց են տվել, որ խնդիրներ են ծագել առջևի անիվների բացման հարցում: Օդանավի հրամանատարը խնդրել է վթարային վայրէջք կատարել, ինչից հետո թռիչքուղի են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունների ավտոմեքենաները, հայտնել է «Ռոսիյսկայա գազետան»:
Ընդ որում, վայրէջքն իրականացվել է հաստիքային ռեժիմով: Այն հաջող է անցել, բացվել են օդանավի անիվները: Օդանավում գտնվել է 44 ուղևոր և 4 հոգանոց անձնակազմը: Միջադեպը հետաքննող հանձնաժողովը պետք է պարզի, թե ինչու են օդանավի սարքերը ցույց տվել անսարքություն:
Ապրիլի 9-ին, ժամը 19.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շեվչենկո - Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում` աղբամանի հետնամասում, հայտնաբերվել է զինամթերք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ հայտնաբերվել է 1 արկղ «ԱԿՍ» և «ԱԿՄ» ավտոմատների փամփուշտներ, 1 ՌԳ-42 նռնակ և 3 փամփշտատուփ լիցքավորված փամփուշտներով: Ոստիկանության աշխատակիցները զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք:
Ապրիլի 9-ին, ժամը 18.20-ի սահմաններում, քարով բեռնված ամբարձիչի վարորդը Փարաքար գյուղում գտնվող հիմնարկության տարածքում վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Կարեն Տոնոյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Ապրիլի 9-ին, ժամը 23.50-ին, 1970 թ. ծնված Հակոբ Ն.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, իր և ընկերուհու` 1984 թ. ծնված Աննա Ավետիսյանի միջև Ուրցաձոր գյուղի դաշտերում ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով պարանոցը սեղմելով` խեղդամահ է արել նրան, ապա իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է իր կրծքավանդակի ձախ շրջանին` ցանկանալով ինքնասպան լինել:
Ոստիկանությունից հայտնում են, որ Հակոբ Ն.-ն դեպքի վայրից տեղափոխվել է Վեդիի հիվանդանոց, որտեղ էլ ստանում է ստացիոնար բուժում:
Կատարվում է նախաքննություն:
Ապրիլի 10-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուսթավելի փողոցում` թիվ 23 դպրոցի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:Պարզվել է, որ հսկողությամբ այրվում է աղբ (0,5 քմ):
Ապրիլի 11-ին, ժամը 00.40-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Քաջարան-Կապան ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Պատահարի հետևաքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:
ՌԴ Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում ապրիլի 9-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհված ՀՀ քաղաքացիների դիերն այսօր կտեղափովեն Հայաստան: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, զոհված ՀՀ քաղաքացիներից երկուսի` 1963թ. ծնված Սասունիկ Սարգսյանի և 1981թ. ծնված Զուրաբ Ավագյանի դիերը Մոսկվայից Երևան են տեղափոխվել ապրիլի 12-ի առավոտյան:
Ըստ նախատեսված չվերթի՝ 1980թ. ծնված Վարդան Վարդանյանի, 1988թ. ծնված Արթուր և 1987թ. ծնված Արտեմ Խաչատրյանների դիերը Երևան կտեղափոխվեն ապրիլի 12-ի օրվա ընթացքում:
Պատահարի հետևանքով տուժած ՀՀ ևս մեկ քաղաքացի՝ 1966թ. ծնված Արմեն Վարդանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:
Ապրիլի 9-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 8-ին` ժամը 18.57-ին, Գյումրի-Մոսկվա թիվ НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Մոսկվա:
Ճանապարհին` Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Միցուբիշի» մակնիշի, «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պետհամարանիշի և «Վոլվո» մակնիշի B212BO12 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Պատահարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացի` «ԳԱԶել» մեքենայի վարորդ, 1966թ. ծնված Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի բժշկական կենտրոն։ Դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ` 1981թ. ծնված Զուրաբ Ավագյանը, 1963թ. ծնված Սասունիկ Սարգսյանը և Արթիկի բնակիչ` 1980թ. ծնված Վարդան Վարդանյանը տեղում մահացել են։ Պարզվել է, որ զոհվածների թվում կան ևս 2 ՀՀ քաղաքացիներ` 1988թ. ծնված Արթուր և 1987թ. ծնված Արտեմ Խաչատրյանները: