text
stringlengths
0
114k
Գյուղապետարանի մոտ հայտնաբերվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:
iLur.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հաստատեց այդ տեղեկությունը: Նրա խոսքով՝ պարզվում են հանգամանքները:
Հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հետ զրույցում ասել են, որ գյուղապետին սպանել են, սակայն, մեկ այլ վարկածով էլ նա հանկարծամահ է եղել, ինչը կպարզվի քիչ ուշ, քանի որ ժամանում են նաև փորձագետներն ու դատական բժիշկը:
Հրաչ Մուրադյանը եղել է ազատամարտիկ, ակտիվ մասնակցություն ունեցել Արցախի ազատագրման համար մղվող մարտերին, երկար տարիներ ղեկավարում էր Պռոշյան համայնքը:
____
Պռոշյանի գյուղապետի անունը մամուլում շրջանառվել էր նաեւ ամիսներ առաջ` այդ անգամ ծեծկռտուքի հետ կապված: Հիշեցնենք, որ դեռ 2012 սեպտեմբերին մամուլում հրապարակումներ եղան, որ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վերընտրված դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի և պարտված ՀՀԿ թեկնածու Արթուր Մուրադյանի կողմնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Tert.am-ի տեղեկություններով կողմերի միջև կռվի առիթը եղել է հետևյալը: Վերընտրված գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի հաղթանակը տոնելու առիթով կազմակերպված արարողության ժամանակ, գյուղապետի հարազատներից մեկը՝ Դանիել անունով, ով ինչպես նշվում է՝ նաև նրա «աջ ձեռքն» է, իր մոտ է կանչել արարողության ժամանակ այդտեղ եղած մի երեխայի, ով պարզվել է, որ գյուղապետի՝ արդեն պարտված թեկնածուի շրջապատի մարդկանցից մեկի երեխան է, և վերջինիս միջոցով պարտված թեկնածուին հայհոյանք է փոխանցել:
Դրանից հետո Արթուր Մուրադյանն իր շրջապատի հետ եկել է «պատասխան պահանջելու» և տեղի է ունեցել ծեծկռտուքը: Ըստ տեղեկությունների՝ ծեծի է ենթարկվել նաև Պռոշյանի համայնքապետը:
Ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հաստատել էին միջադեպի մասին տեղեկությունը՝ նշելով, որ անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել վիճաբանության մասին և այս պահին ոստիկանները դեպքի վայրում են և համապատասխան գործողություն են իրականացնում: Նշենք, որ գործող դաշնակցական գյուղապետի ու իշխանության թեկնածուի միջև ըստ գյուղի բնակիչների, պապենական թշնամություն կա, նրանք մինչ ընտրությունները ընտանեկան հակամարտության մեջ են եղել, սակայն նախընտրական շրջանում հանգիստ են իրենց դրսևորել:
_____
Վարկածներ կան, որ գյուղապետը զոհվել է հրազենային վնասվածքից:
Ապրիլի 2-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 VS 120 պետհամարանիշի ավտո­մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ` 1978թ. ծնված Միքայել Կարախանյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ ուղևոր` 1987թ. ծնված Արթուր Գրիգորյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ:
Ըստ բժիշկների՝ Մ.Կարախանյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ա.Գրիգորյանինը` բավարար:
Ապրիլի 1-ին, ժամը  00.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին «ՎԱԶ-2106»    մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը`  1982 թ. ծնված Էդգար Աղաբաբյանը,  մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, ժամը 03.55-ին, մահացել է:
Կատարվում է քննություն:
Բնապահպանական պետական տեսչության կողմից մարտի 25-ից մինչև մարտի 29-ը իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 400 հազ. դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում:
Ապրիլի 3-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում` "Էրեբունի" կոչվող նախկին հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 30 ԼN 211 և «Ֆոլկսվագեն» մակնիշի 30 ՏԼ 974 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Շահումյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում:
Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներ` 1991 թ. ծնված Ա. Իվանյանին և 1992 թ. ծնված Լ. Նազարյանին, իսկ «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայից` Ս. Մկրտչյանին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները Ա. Իվանյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Լ. Նազարյանի և Ս. Մկրտչյանի առողջական վիճակը` միջին ծանրության
Ապրիլի 4-ին, ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի  լոկոմոտիվային դեպոյի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» ծառայության աշխատակիցները:
Չգործող ջրամբարում` աղբակույտի մեջ, հայտնաբերվել է «F1» տիպի բեկորային նռնակ: Ոստիկանության աշխատակիցների կողմից նռնակը տեղափոխվել է անվտանգ տարածք:
Ապրիլի 3-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ն. Զարյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկում վիճաբանություն է:
Նույն օրը, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռոդինա Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, Ն. Զարյան փողոցի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1970 թ. ծնված Նորայր Ա.-ն քաշքշուկի մեջ է մտել կնոջ մոր հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով վնասել է նրա ձեռքը:
Ոստիկանությունից հայտնում են, որ Նորայր Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Ապրիլի 4-ին, ժամը 23.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. Նախնական տվյալներով կա 3 տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 պետհամարանիշի և «Չերրի» մակնիշի 09UL425 պետհամարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Ըստ168.am-ի՝Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) մոտ անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մեքենային։ Զոհրաբ Զոհրաբյանը եղել է իր վարորդի հետ։ Հարվածող մեքենան փախել է դեպքի վայրից։ Նրանց երկուսին անգիտակից վիճակում տեղափոխել են Արմենիա բ.կ.։  Զոհրաբ Զոհրաբյանը դեռևս անգիտակից վիճակում է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ 
Հիշեցնենք, որ նա մարտի սկզբին էր անդամագրվել ԲՀԿ-ին (նախկինում ՀՀԿ անդամ էր)։ 
Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ապրիլի 5-ին՝ ժամը 00.30-ին, հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1993թ. ծնված Քրիստինե, 1996 թ. ծնված Լյուդմիլա և 2006թ. ծնված Զարզանդ Գրիգորյանները: