text
stringlengths
0
114k
Հայաստանից 30 տոննա կոնյակ փոխադրող բեռնատար ավտոմեքենան այրվում Է Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե կենտրոնական ավտոմայրուղու «Ռուիս» թունելում, հաղորդում Է Արմենպրեսը՝ հղում անելով վրացական հեռուստատեսության ապրիլի 12-ի տեղեկատվությանը:
Ինչպես հայտնել Է Գորիի շրջանի հրշեջ ծառայության ղեկավար Մամուկա Իմերլիշվիլին, թունելում անջատված Է ԷլեկտրաԷներգիան, տեղում աշխատում են փրկարար ծառայության աշխատակիցները եւ հրշեջ բրիգադներ:
Ըստ նախնական տվյալերի, բռնկման պատճառ կարող Էր դառնալ բեռնատարի անսարքությունը:
Ապրիլի 12-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սեբաստիա փողոցում գտնվող չգործող «Փարոս» ռեստորանի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միքայելյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող նախկին «Փարոս» ռեստորանի պահակակետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.12-ին, մարվել` 14.26-ին: Ամբողջությամբ այրվել է պահակակետը՝ 30 քմ:
Ապրիլի 13-ին, ժամը 21.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում: Հայտնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.04-ին, մարվել` 23.20-ին: Այրվել է 100 խմ փայտակոճի մնացորդ: 
Ապրիլի 15-ին, ժամը 01.43-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի « Բաղաբուրջ» թաղամասում այրվում է տուն:Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.57-ին, մարվել` 05.17-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքի «Բաղաբուրջ» թաղամասի թիվ 31 տանը:Այրվել են Լ.Բաղդասարյանին պատկանող երկհարկանի տան երկրորդ հարկի ննջասենյակը` գույքով (75 քմ), և տանիքի փայտյա կառուցատարրերը (150 քմ):
Ապրիլի 14-ին, ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա մեկ տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում են բախվել «Տոյոտա» մակնիշի 34 TO 247 պ/հ (վարորդ՝ Ալեքսանդր Յակովլև ծնվ. 1988թ.) և «ԲՄՎ» մակնիշի 34 SD 304 պ/հ (վարորդ՝ Մանուկ Հովհաննիսյան ծնվ. 1980թ.) ավտոմեքենաները:Փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Մ.Հովհաննիսյանին:
ՃՏՊ-ի հետևանքով Ա.Յակովլևը, Մ.Հովհաննիսյանը և ուղևորներ Մերի Հովհաննիսյանը (ծնվ. 1986թ.), Ջուլիետա Հովեյանը (ծնվ. 1961թ.) և Խաչիկ Միքայելյանը ( ծնվ.1996թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները Ա.Յակովլևի, Մ.Հովհաննիսյանի, Ջ.Հովեյանի, Խ.Միքայելյանի վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Մանուկ Հովհաննիսյանինը՝ ծանր:
Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Ապրիլի 16-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն  ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում «Թաիրով» կոչվող ջրանցքից Երևանի ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատարը և անձը չպարզված քաղաքացին ջրանցքից դուրս են բերել 1998 թ. ծնված Գոհար Ավոյանին (Երևան, Ֆրունզեի փողոցի թիվ 6/6 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ), ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Երևանի «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ապրիլի 17-ին, ժամը 05.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի գազալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ` կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 16-րդ կմ-ում բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի DDS350 պետհամարանիշի ավտոմեքենան և «ԴԱՖ» մակնիշի FAJ800 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ`1953 թ. ծնված Խուդուլավա Գիվի), ինչի հետևանքով «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ`1982թ. ծնված Ս.Անտոնյան) ուղևորներ Բ.Կոկոյանը (36-37 տ.) տեղում մահացել է, իսկ ուղևորներ Կ.Անտոնյանը (1986 թ.) և Ա.Շլեփչյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ Կ.Անտոնյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա.Շլեփչյանինը` լավ:
Ապրիլի 18-ին, ժամը 01.49-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների աշխատակիցները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ աշխատակիցները կանխել են Ֆելիքս Գրիգորյանի (ծնվ. 1991թ. ) ինքնասպանու­թյան փորձը:
Ապրիլի 18-ին, ժամը 21.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 11 փողոցի թիվ 48/1 տան բնակիչ Մարգարիտա Մաթևոսյանը փորձում է ինքնասպանություն գործել և հրկիզել տունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:Պարզվել է, որ Մ.Մաթևոսյանը ունի հոգեկան խանգարումներ: Վերջինս հոսպիտալացվել է հոգեբուժարան:
Ապրիլի 19-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու թանգարանից դեպի Էրեբունու հիվանդանոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. Կա երկու տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ Այվազովսկի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 35 ՍD 213 պ/հ (վարորդ` Ն. Մանուկյանիդիս՝ ծնվ. 1989թ.` Հունաստանի հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված «Բրոչ մյուլեր» մակնիշի BSB 974 պ/հ ավտոբուսին, ինչից ուղևոր Ա. Գրիգորյանը (ծնվ. 1987թ.) մահացել է, իսկ Ն. Մանուկյանիդիսը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Հրջեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գրիգորյանի դին: Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները:
Ժամը 06.00-ի սահմաններում Ն. Մանուկյանիդիսը հիվանդանոցում մահացել է:
Ապրիլի 21-ին, ժամը 02.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ում՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում "ՎԱԶ-21124" մակնիշի Լ 2021 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին և շրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1992 թ. ծնված Է. Քաբաթյանը տեղում զոհվել է:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ապրիլի 22-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 19-րդ փողոցի 16-րդ տանը:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, հայտնում են ԱԻՆ-ից: