Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
1.8 kB
Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն հաստատվեց:
Լեւոն Արոնյանը սպիտակներով ընդունել էր Պյոտր Սվիդլերին: Պարտիան արագ ավարտվեց ոչ-ոքի: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Ռաջաբով – Կրամնիկ, եւ Գելֆանդ – Իվանչուկ պարտիաները:
Միակ արդյունավետ պարտիան գրանցվեց Կառլսեն –Գրիշչում մրցամարտում: Արդեն ծանոթ ձեռագիր էր. հավասար դիրք, ոչ-ոքիի հեռանկարներ, ընդամենը մեկ սխալ, եւ Կառլսենը պարզապես բզկտեց Գրիշչուկին:
Այս հաղթանակից հետո Կառլսենը միավորներով հավասարվեց Լեւոն Արոնյանին եւ սա ավելի է հետաքրքրացնում մրցաշարը: Չնայած, իհարկե, դեռ ամեն ինչ առջեւում է:
Մրցաշարային աղյւսակը 4-րդ տուրից հետո
1-2. Արոնյան` 3
1-2. Կարլսեն` 3
3. Սվիդլեր` 2.5
4-5. Ռաջաբով` 2
4-5. Կրամնիկ` 2
6. Գրիշչուկ` 1.5
7-8. Գելֆանդ` 1
7-8. Իվանչուկ` 1
Այսօր մրցաշարի 5-րդ տուրն է: Այն ունի կենտրոնական պարտիա՝ Կրամնիկ – Արոնյան: Հետաքրքիր մրցավեճ է սպասվում նաեւ Իվանչուկ – Կառլսեն պարտիայում: Մյուս երկու զույգերը՝ Սվիդլեր – Գելֆանդ, Գրիշչուկ – Ռաջաբով: