Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն հաստատվեց: Լեւոն Արոնյանը սպիտակներով ընդունել էր Պյոտր Սվիդլերին: Պարտիան արագ ավարտվեց ոչ-ոքի: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Ռաջաբով – Կրամնիկ, եւ Գելֆանդ – Իվանչուկ պարտիաները: Միակ արդյունավետ պարտիան գրանցվեց Կառլսեն –Գրիշչում մրցամարտում: Արդեն ծանոթ ձեռագիր էր. հավասար դիրք, ոչ-ոքիի հեռանկարներ, ընդամենը մեկ սխալ, եւ Կառլսենը պարզապես բզկտեց Գրիշչուկին: Այս հաղթանակից հետո Կառլսենը միավորներով հավասարվեց Լեւոն Արոնյանին եւ սա ավելի է հետաքրքրացնում մրցաշարը: Չնայած, իհարկե, դեռ ամեն ինչ առջեւում է: Մրցաշարային աղյւսակը 4-րդ տուրից հետո 1-2. Արոնյան` 3 1-2. Կարլսեն` 3 3. Սվիդլեր` 2.5 4-5. Ռաջաբով` 2 4-5. Կրամնիկ` 2 6. Գրիշչուկ` 1.5 7-8. Գելֆանդ` 1 7-8. Իվանչուկ` 1 Այսօր մրցաշարի 5-րդ տուրն է: Այն ունի կենտրոնական պարտիա՝ Կրամնիկ – Արոնյան: Հետաքրքիր մրցավեճ է սպասվում նաեւ Իվանչուկ – Կառլսեն պարտիայում: Մյուս երկու զույգերը՝ Սվիդլեր – Գելֆանդ, Գրիշչուկ – Ռաջաբով: