Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
1.81 kB
«Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում այսօր անկարգություններ են սկսվել: Կենտրոնի տարածքում գործող i-electronics կենցաղայն տեխնիկայի խանութը նախորոք ակցիա էր հայտարարել, որի շրջանակներում առաջին հարյուր այցելուները կարող էին հեռուստացույցեր եւ այլ տեսակի կենցաղային տեխնիկա գնել 1000 դրամով:
Այս հնարավորությունից օգտվելու համար հազարավոր մարդիկ էին եկել, ինչի պատճառով հրմշտոց է սկսվել:
 
 
 
Ավելի ուշ «Երեւան Մոլ»-ի տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ խառնաշփոթի հետեւանքով տուժածներ չկան:
«Ակնհայտ է, որ այդ ակցիան պետք է աշխուժություն առաջացներ հանրության մեջ, քանի որ այդպիսի առաջարկներ լինում են հազվադեպ:
«Երևան Մոլում» գործող բոլոր խանութները առանձին տնտեսվարող սուբյեկտներ են և նրանց մարքեթինգային գործունեությունը չի վերահսկվում մոլի ղեկավարության կողմից:
Հայտնում ենք նաև, որ այս պահին ակցիան ավարտված է, և որևէ արտակարգ իրավիճակ, ինչպես նկարագրվում էր մամուլի տարածած նախորդ հաղորդագրություններում չի գրանցվել», - ասվում է հայտարարության մեջ: