«Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում այսօր անկարգություններ են սկսվել: Կենտրոնի տարածքում գործող i-electronics կենցաղայն տեխնիկայի խանութը նախորոք ակցիա էր հայտարարել, որի շրջանակներում առաջին հարյուր այցելուները կարող էին հեռուստացույցեր եւ այլ տեսակի կենցաղային տեխնիկա գնել 1000 դրամով: Այս հնարավորությունից օգտվելու համար հազարավոր մարդիկ էին եկել, ինչի պատճառով հրմշտոց է սկսվել:       Ավելի ուշ «Երեւան Մոլ»-ի տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ խառնաշփոթի հետեւանքով տուժածներ չկան: «Ակնհայտ է, որ այդ ակցիան պետք է աշխուժություն առաջացներ հանրության մեջ, քանի որ այդպիսի առաջարկներ լինում են հազվադեպ: «Երևան Մոլում» գործող բոլոր խանութները առանձին տնտեսվարող սուբյեկտներ են և նրանց մարքեթինգային գործունեությունը չի վերահսկվում մոլի ղեկավարության կողմից: Հայտնում ենք նաև, որ այս պահին ակցիան ավարտված է, և որևէ արտակարգ իրավիճակ, ինչպես նկարագրվում էր մամուլի տարածած նախորդ հաղորդագրություններում չի գրանցվել», - ասվում է հայտարարության մեջ: