id
int64
800
1.12M
title
stringlengths
1
125
article
stringlengths
8
195k
461,414
Չորգետ (գետ)
Չորգետ, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավարևելյան լանջերից և ձախից միախառնվում Ծակքար գետին։ Երկարությունը՝ 18 կմ։ == Ծանոթագրություններ ==
745,914
Ժողովածու (3442)
Ժողովածու (3442), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 3442 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 17-րդ դարին։ Գրված է թղթի վրա, որը ունի 15,2×12 չափս։ Ձեռագիրը կազմված է 11 թերթից։ Գրված է միասյուն նոտրգրով։ Կազմը` լուսանցազարդ։ Հիշատակարաններ՝ 11բ,: == Բովանդակություն == Սիմ․ Երևանցւոյ Քարոզ։ Հարցմունք և պատասխանիք։ Մասն Ռամգրոց։ Հայատառ թուրքերեն Տաղ֊հանելուկ։ == Ծանոթագրություններ ==
68,081
Գրանդ շրջան (Կոլորադո)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրանդ շրջան (այլ կիրառումներ)Գրանդ շրջան (անգլ.՝ Grand County), ԱՄՆ Կոլորադո նահանգի 64 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 4839 կմ² է, բնակչությունը՝ 14843 մարդ (2010 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Հոթ Սալֆար Սպրինգս բնակավայրը։ Կազմավորվել է 1874 թ.։
514,521
Ալինաբադ
Ալինաբադ, գյուղ Արևելյան Հայաստանում, Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում։ 1907 թ.-ին ուներ 158 բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ == Աղբյուրներ == «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն == Տես նաև == Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ բնակավայրեր == Ծանոթագրություններ ==
108,912
(10000) Միրիոստոս
(10000) Միրիոստոս (անգլ.՝ Myriostos), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1951 թվականի սեպտեմբերի 30-ին Ալբերտ Վիլսոնի կողմից Պալոմարում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,588214 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,8041 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,3724 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1520,89 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,236703 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 20,61° անկյուն։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (10000) Միրիոստոս աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
267,928
Մերգեսուր
Մերգեսուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հեքյարիի գավառում։ Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ == Աղբյուրներ == «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն == Տես նաև == Վանի նահանգի հայաբնակ բնակավայրեր == Ծանոթագրություններ ==
704,233
Քաստեր (այլ կիրառումներ)
Քաստեր, կարող է վերաբերել՝ Քաստեր - ԱՄՆ Կոլորադո նահանգի 64 վարչական միավորներից մեկը։ Քաստեր - ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի 66 վարչական միավորներից մեկը։ Քաստեր - ԱՄՆ Մոնտանա նահանգի 56 վարչական միավորներից մեկը։ Քաստեր - ԱՄՆ Նեբրասկա նահանգի 93 վարչական միավորներից մեկը։
754,277
Բաշկադըքլարի ճակատամարտ
Բաշկադըքլարի ճակատամարտ, տեղի է ունեցել 1853 թվականի նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1 )-ին, Ղրիմի պատերազմի ժամանակ, ռուսական և թուրքական զորքերի միջև, Ալեքսանդրապոլ–Կարս ճանապարհին ընկած Բաշկադըքլար գյուղի մոտ։ Դեպի Կարս նահանջող թուրքական բանակը սերասքյար Ահմեդ փաշայի հրամանատարությամբ փորձում էր կասեցնել ռուսական զորքերի (հրամանատար գեներալ Վասիլ Բեհբութով) առաջխաղացումը։ Այնուամենայնիվ, ռուսական ուժերը (10 հազար զինվոր, 32 հրանոթ), չնայած թուրքերի թվական գերակշռությանը (36 հազար զինվոր, 46 հրանոթ) և համառ դիմադրությանը, սրընթաց գրոհով ջախջախեցին նրանց աջ թևը։ Չդիմանալով ռուսական զորամասերի գրոհին՝ թուրքերը փախուստի դիմեցին։ Ճակատամարտին մասնակցել է նաև հայերից և կովկասյան այլ ժողովուրդներից կազմված 11 հարյուրյակ։
442,606
Կուլոն (այլ կիրառումներ)
Կուլոն (ֆրանսիացի ֆիզիկոս Շ. Կուլոնի անունով), բազմիմաստ անվանում, որը կարող է վերաբերել. էլեկտրականության քանակի (էլեկտրական լիցքի) միավորը Միավորների միջազգային համակարգում (ՄՀ)։ Կրճատ նշանակվում է կ (միջազգային նշանակումը՝ C )։ Կուլոնը էլեկտրականության այն քանակն է, որն անցնում է հաղորդիչի լայնական հատույթով 1 վայրկյանում։ Ա անփոփոխ հոսանքի դեպքում (1Կուլոն = 1 ա-վայրկյան)։ էլեկտրական շեղման հոսքի (էլեկտրական ինդուկցիայի հոսքի) միավորը ՄՀ-ում։ 1Կուլոնը էլեկտրական շեղման հոսքն է 1 կ ազատ լիցք պարունակ ող փակ մակերևույթի միջով։
1,044,758
Ջոն Մորգան
Ջոն Պիրպոնտ Մորգան Առաջին (անգլ.՝ John Pierpont Morgan, ապրիլի 17, 1837(1837-04-17)[…], Հարթֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - մարտի 31, 1913(1913-03-31)[…], Հռոմ, Իտալիայի թագավորություն), ամերիկացի ձեռնարկատեր, բանկիր և ֆինանսիստ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կորպորատիվ ֆինանսների և արդյունաբերական համախմբման ոլորտում է եղել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ == Կենսագրություն և բիզնես == Ծնվել է Ջունիուս Սպենսեր Մորգանի՝ Լոնդոնում «J.S. Morgan & Co-ի» հիմնադրի և Ջուլիետ Պիրպոնտի ընտանիքում։ Նա կրթություն է ստացել Գյոթինգենի համալսարանում։ 1857-1861 թվականներին Մորգանը ծառայել է Նյու Յորքի Duncan, Sherman & Company բանկում։ 1861 թվականին ամուսնացել է Ամելիա Ստարջեսի (1835-1862) հետ։ Երբ Մորգանի կինը մահացել է, նա երկրորդ անգամ ամուսնացել է 1865 թվականին Ֆրենսիս Լուիզ Թրեյսիի (1842-1924) հետ։ Նրանք ունեն չորս երեխա` Լուիս Մորգանը (1866-1946), Ջեկ Մորգանը (1867-1943), Ջուլիետ Մորգանը (1870-1952) և Աննա Մորգանը (1873-1952)։ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ (1861-1865) Մորգանը զենքի առևտուր է արել։ Ավելի ուշ կոնգրեսական հանձնաժողովն ուսումնասիրել է այդ առևտրային գործարքները, բայց Մորգանը խուսափել է պատասխանատվությունից՝ օգտագործելով պետական կապեր։ Ժամանակի շատ հարուստ մարդկանց նման, Ջոն Մորգանը խուսափել է զինվորական ծառայությունից՝ վճարելով 300 դոլար պաշտոնական փոխհատուցում։ Մորգանի բանկը վերահսկում էր երկաթուղիների շինարարությունը, մասնակցել է US Steel խոշորագույն պողպատի ընկերության, General Electric էլեկտրատեխնիկական ընկերության ստեղծմանը և Ատլանտյան օվկիանոսում ֆինանսավորել է ուղևորափոխադրումները։ 1892 թվականին Մորգանը կազմակերպեց «Edison General Electric»-ի և «Thomson-Houston Electric Company»-ի միաձուլումը, որի արդյունքում ստեղծվեց General Electric-ը։ Նա նաև կարևոր դեր է խաղացել Միացյալ Նահանգների պողպատի կորպորացիայի, «International Harvester»-ի և «AT&T»-ի ձևավորման գործում։ Քսաներորդ դարի սկզբին Մորգանն իր կարիերայի գագաթնակետին իր գործընկերների հետ ֆինանսական ներդրումներ կատարել է շատ խոշոր կորպորացիաներում, և նրանք զգալի ազդեցություն ունեցան կառավարության անդամների, ֆինանսների և Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամների վրա։ Նա գլխավորել է բանկային կոալիցիան, որը վերջ է դրել 1907 թվականի խուճապին։ Ջոն Մորգանը «առաջընթացի դարաշրջանի» առաջատար ֆինանսավորողն է եղել։ Արդյունավետությանն ու արդիականացմանը նրա նվիրվածությունը օգնել է փոխակերպել ամերիկյան բիզնեսը։ Ադրիան Վոլդրիջը Մորգանին նկարագրել է որպես «Ամերիկայի ամենամեծ բանկիր»։ 1907 թվականին Մորգանը կանխեց խոշոր բանկային ճգնաժամը` հավաքելով մասնավոր ներդրողների` բանկային խուճապը վերացնելու համար։ Մորգանը մահացել է 75 տարեկան հասակում Իտալիայի Հռոմ քաղաքում՝ քնած ժամանակ՝ իր կարողությունն ու բիզնեսը թողնելով որդուն՝ Ջոն Պիրպոնտ Մորգան կրտսերին։ Կենսագիր Ռոն Չերնոուն Մորգանի կարողությունը գնահատել է ընդամենը 118 միլիոն դոլար (որից մոտավորապես 50 միլիոն դոլարը վերագրվեց նրա հսկայական արվեստի հավաքածուին)։ Սա Ջոն Դ. Ռոքֆելլերին դրդեց ասել. «Պարզապես կարելի է մտածել, որ նա նույնիսկ հարուստ մարդ չէր»։ == Կոլեկցիոներ և բարերար == Մորգանը հայտնի է որպես նկարների, գրքերի և արվեստի այլ գործերի կոլեկցիոներ, որոնցից շատերը նա նվիրել է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին (Նյու Յորք), որի հովանավորն ու նախագահն էր անձամբ։ Մորգանի մահից հետո, նրա որդին 1924 թվականին բացել է Նյու Յորքի Պիրպոնտ Մորգանի գրադարանը և իր անձնական գրադարանի առաջին տնօրեն է նշանակել իր հորը՝ Բելլա դա Կոստա Գրինին (1883-1950)։ Մորգանը հայտնի է նաև որպես ամենամեծ բարերար։ Բացի Մետրոպոլիտեն թանգարանից, նա հսկայական գումարներ է նվիրել Ամերիկյան բնական պատմության թանգարանին, Գրոտոնի դպրոցին (Մասաչուսեթս), Հարվարդի համալսարանին (հատկապես նրա բժշկական դպրոցին), աշխատանքային դպրոցներին (դրանք խորհրդային արհեստագործական դպրոցներին համարժեք դպրոցներ էին)։ 1901 թվականին գումար է հատկացրել Նիկոլա Տեսլային Մանհեթենում լուսավորության համակարգ կառուցելու համար։ === Թանկարժեք քարերի հավաքածու === Դարասկզբին Ջոն Մորգանը ԱՄՆ-ում թանկարժեք քարերի հավաքածու ունեցող ամենահայտնի մարդն էր։ Նրա հավաքածուն, որը հավաքվել է տարիների ընթացքում, բաղկացած էր ավելի քան 1000 թանկարժեք քարերից։ Իր առաջին հավաքածուն նա հավաքեց «Tiffany & Co.»-ի և նրա գլխավոր գեմոլոգ Ջորջ Ֆրեդերիկ Կունցի օգնությամբ։ Այս հավաքածուն ցուցադրվել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում 1889 թվականին։ Հավաքածուն ստացել է երկու ոսկե մրցանակ և գրավել է ականավոր գիտնականների, կոլեկցիոներների և լայն հասարակության ուշադրությունը։ Ջորջ Ֆրեդերիկ Կունցը ստեղծեց նաև երկրորդ, նույնիսկ ավելի արժեքավոր հավաքածուն, որը ցուցադրվեց Փարիզում 1900 թվականին։ == Կինոյում == Նիկոլա Տեսլայի առեղծվածը / Tajna Nikole Tesle (Հարավսլավիա, 1979 թվական, ռեժիսոր` Քրսթո Պապիչ) - Մորգանի դերում Օրսոն Ուելսը Ամերիկան կառուցող մարդիկ / The Men Who Built America, մինի-սերիալ, ԱՄՆ, 2012 թվական, 5-7 սերիա - Մորգանի դերում Էրիկ Ռոլանդը Տիտանիկ. Արյուն և պողպատ (Իռլանդիա, Իտալիա, Ֆրանսիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, 2012 թվական) - Մորգանի դերում Քրիս Նոթը Ալիենիստը / The Alienist (ԱՄՆ, սերիալ, 2018 թվական) - Մորգանի դերում Մայքլ Այրոնսայդը == Ծանոթագրություններ ==
1,078,874
Թիմիմուն
Թիմիմուն (արաբ․՝ تيميمون‎‎), քաղաք և համայնք Ալժիրի կենտրոնական մասում՝ Ադրադ վիլայեթում։ Թիմիմուն շրջանի վարչական կենտրոնը։ == Աշխարհագրական դիրք == Քաղաքը գտնվում է վիլայեթի հյուսիսային մասում՝ Սահարայի հյուսիս-արևմուտքում գտնվող օազիսներից մեկի տարածքում՝ Ալժիրի մայրաքաղաքից մոտ 862 կմ դեպի հարավ-արևմուտք (SSW)։ Ծովի մակարդակից ունի 279 մետր բացարձակ բարձրություն։ Թիմիմուն համայնքը սահմանակից է Թիներկուկ, Աուգրուտ, Ուլեդ Այսա, Ուլեդ Սաիդ և Հասսի էլ Գարա (Գարդայա վիլայեթ) համայնքներին։ Տարածքը կազմում է 9936 կմ²։ == Կլիմա == Քաղաքի կլիման բնութագրվում է որպես անապատային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում)։ Տարվա ընթացքում տեղումները գրեթե բացակայում են (միջին տարեկան քանակը՝ 17 մմ)։ Միջին տարեկան ջերմաստիճանը 24,2 °C է։ Ամենացուրտ ամսվա (հունվար) միջին ջերմաստիճանը 11,8 °C է, իսկ ամենաշոգ ամսվանը՝ (հուլիս) 36,6 °C: == Բնակչություն == 2008 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ համայնքի բնակչության թվաքանակը կազմել է 33 060 մարդ։ Տղամարդկանց բնակչության մասնաբաժինը կազմել է 50,01 %, իսկ կանանցը՝ համապատասխանաբար 49,99 %։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 79,6 %։ Տղամարդկանց շրջանում գրագիտության մակարդակը կազմել է 87,5 %, իսկ կանանց շրջանում՝ 71,8 %։ Թիմիմունի բնակիչների 7 %-ը բարձրագույն կրթություն է ունեցել, իսկ 19,3 %-ը՝ միջնակարգ կրթություն։ == Տրանսպորտ == Քաղաքի միջով անցնում է N 51 ազգային ավտոճանապարհը։ Թիմիմունից հարավ-արևմուտք գտնվում է համանուն օդանավակայանը։ == Ծանոթագրություններ ==
740,384
Էմիլիա (երգչուհի)
Էմիլիա Յանչևա Վյալևա (բուլղար․՝ Емилия Янчева Вълева, մարտի 21, 1982(1982-03-21), Galabovo, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա), բուլղարացի երգչուհի։ Հանդես է գալիս որպես փոփ-սոուլ և վոկալ երգչուհի, և դերասանուհի։ == Կենսագրություն == Էմիլիան ծնվել է 1982 թ-ի մարտի 21-ին։ Ունի իրենից մեծ քույր՝ Դանիելան։ Մանուկ հասակում էմիլիան շատ աշխույժ և չարաճճի երեխա էր։ 12 տարեկանում նա արդեն երգում էր ժողովրդական երգեր։ Դրանից հետո ուսումը շարունակել է Շիրոկա-Լիկա քաղաքում։ 3 տարի անց նա հրաժարվում է պայմանագիր կնքել Պայներ ձայնագրման ստուդիայի հետ, բայց ստուդիայի ղեկավարները պնդում էին, որ նրա ձայնը դեռ հղկված չէ։ Այդուհանդերձ Էմիլիան շարունակում էր սովորել Դմիտրովգրադի երաժշտական դպրոցում, ավարտելով այն 2000 թ-ին։ 1999 թ-ին Էմիլիան ձայնագրում է իր առաջին Свършено е с теб (Ձեզ հետ ամեն ինչ վերջացած է) երգը։ Որը նա ստացել էր որպես մտցանակ Фракия Фолк մրցույթին լավագույնս ներկայանալու համար։ 2001 թ-ի հուլիսին Էմիլիան թողարկում է իր Весело момиче (ուրախ աղջիկ) ալբոմը։ Դրանից հետո Էմիլիային կնքում են փոփ-ֆոլկի ուրախ աղջիկ մականվամբ։ Նույն թվականի նոյեմբերին երգչուհին առաջին անգամ հանդես է գալիս արտասահմանում, ելույթ ունենալով մեկ այլ երգչուհու՝ Գլորիայի հետ, Աթենքում։ 2005 թվականին Էմիլիան ձայնագրել է իր Целувай ме (համբուրիր ինձ) երգը, որն էլ դարձավ երգչուհու այցեքարտը։ 2006 թ-ին թողարկում է Още мисля за теб (մտածում եմ քո մասին) երգը։ 2006 թվականի աշնանը Էմիլիան սկսում է իր առաջին արտասահմանյան հյուրախաղերը դեպի Ավստրալիա, որտեղ հանդես է գալիս համերգային ծրագրով, Բուլղարիայի սփյուռքի ներկայացուցիչների համար։ 2010 թ-ին իր հասակակից այլ երգչուհիների՝ Միլանոյի և Գալենայի հետ թողարկում են Аларма (տագնապ) երգը, որից հետո ուղևորվում է ԱՄՆ, որտեղ ունենում է մենահամերգներ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, բուլղարական սփյուռքի համար։ 2013 թ-ին Էմիլիան թողարկում է իր Ти си ми (դու իմն ես) երգը, և տեսահոլովակը հնդկական մոտիվներով։ 2014 թ-ին Էմիլիան թողարկում է երկու զուգերգ իսրաելցի երգիչ Ավի Բենդիյի հետ, Кой ще му каже (եբր. ‏בואי תגלי לי‏‎) (ով կասի քեզ), և Балкания (Բալկաններ)։ Նույն թվականին Էմիլիան և Ավին համերգ ունեցան Մոսկվայում, Կրեմլի պալատում։ 2015 թ-ի հուլիսի 11-ին, Էմիլիան Պրեսլավայի, Ցվետէլինա Յանեվոյի, Դեսի Սլավայի, Գալենայի և Անելիայի հետ ներկայացնում են ճանաչված ժողովրդական երգը Лале ли си, зюмбюл ли си (Վարդակակաչ Ձեզ, հակինթ Ձեզ) երգը նորովի մոտեցմամբ, իսկ հուլիսի 9-ին թողարկվում է այդ երգի տեսահոլովակը։ 2016 թ-ին էմիլիան թողարկում է իր նոր երգը՝ California, որտեղ իր մասնակցությունն ունեցավ DJ Ցեցի Լուդատա Գլավան, որը ընդգրկվեց signal.bg պորտալի լավագույն հնգյակում։ == Սկավառակագրություն == === Ստուդիական ալբոմներ === 2001 - Весело момиче / Ուրախ աղջիկ 2002 - Нежни устни / Քնքուշ խոսքեր 2004 - Ангел в нощта / Գիշերվա հրեշտակ 2005 - Самотна стая / Միայնակ սենյակ 2006 - Мисли за мен / Մտքեր տղամարդկանց համար 2008 - Родена съм да те обичам / Ծնվել եմ քեզ սիրելու համար 2010 - Така ми харесва / Այնպես որ ես սիրում եմ 2012 - Смелите си имат всичко / Համարձակն ստացավ այս ամենը 2015 - Ех, Българийо, красива / Ա՜խ գեղեցիկ ես Բուլղարիա === Հավաքածու === 2007 - Целувай ме - Best Ballads 2013 - Златните хитове на Емилия == Ծանոթագրություններ ==
294,438
Խորանարդային համակարգ
Խորանարդային համակարգ, բյուրեղագիտական համակարգ։ Խորանարդային համակարգին բնորոշ է բարձր կարգի համաչափության մի քանի առանցքի և երկրաչափական հաստատունների ( a = b = c , α = β = γ = 90 {\displaystyle a=b=c,\alpha =\beta =\gamma =90} °) առկայությունը։ Ստորաբաժանվում է համաչափության 5 դասի՝ տրիտետրաէդրային դիդոդեկաէդրային հեքսատետրաէդրային տրիօկտաէդրային հեքսաօկտաէդրային։Խորանարդային համակարգն ունի 15 բյուրեղագիտական պարզ ձև։ Որպես միավոր նիստ ընդունվում է օկտաէդրի կամ տետրաէդրի նիստը։ Խորանարդային համակարգին են պատկանում ալմաստը, ոսկին, սֆալերիտը, գալենիտը, ցինկի, բարիումի, կապարի նիտրատները, նատրիումի քլորիդը և այլն։
756,011
Գարիբալդիի կամուրջ
Գարիբալդի կամուրջ (իտալերեն՝ Ponte Garibaldi), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Դե Չենչի բուլվարը Ջուզեպպե Ջիոակինո Բելլի հրապարակին Ռեգոլա և Տրաստևերե շրջաններում։ == Նկարագրություն == Կամուրջը նախագծել է ճարտարապետ Անջելո Վեսկովալին, և այն կառուցվել է 1884-1888 թվականներին։ Նվիրվել է Ջուզեպպե Գարիբալդիին՝ «Երկու աշխարհների հերոսին»։ 1959 թվականին կամուրջն ընդլայնվում է, որպեսզի հեշտացվի քաղաքի ընդարձակումը Տրաստևերեի ուղղությամբ։ Կամուրջն ունի երկու մետաղական կամար, և երկու հիմնասյուն՝ պատված տրավերտինով։ Երկարությունը կազմում է 120 մետր։ == Տրանսպորտ == Կամուրջը երթևեկելի է։ Նրանով անցնում են 8-րդ տրամվայն ու H, 780 e 781 ավտոբուսները։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ravaglioli, Armando (1997). Roma anno 2750 ab Urbe condita. Storia, monumenti, personaggi, prospettive. Rome: Tascabili Economici Newton. ISBN 88-8183-670-X. Rendina, Claudio (2005). Enciclopedia di Roma. Rome: Newton Compton Editori. ISBN 88-541-0304-7.
236,633
Էդմունդ Քին
Էդմունդ Քին (անգլ.՝ Edmund Kean, մարտի 17, 1787(1787-03-17), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 15, 1833(1833-05-15)[…], Ռիչմոնդ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի դերասան, անգլիական բեմական ռոմանտիզմի ներկայացուցիչ։ == Կենսագրություն == 12 տարեկանից եղել է թափառական դերասան, 14-ից՝ խաղացել գավառական թատրոններում, ուր ստեղծել է իր լավագույն դերերը (այդ թվում նաև Շեքսպիրի ողբերգություններում)։ 1814 թվականին առաջին անգամ Շայլոկի (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը») դերով հանդես է եկել «Դրուրի-Լեյն» (Լոնդոն) թատրոնում, ուր ավելի ուշ դարձել է Անգլիայի լավագույն ողբերգակ դերասանը։ Դերերից են՝ Ռիչարդ III, Համլետ, Մակբեթ, Օթելլո, Յագո (Շեքսպիրի «Ռիչարդ III», «Համլետ», «Մակբեթ», «Օթելլո»), սըր Օվեռիչ (Մեսսինջերի «Հին պարտքերը հատուցելու նոր միջոց»)։ Հումանիստ դերասան Քինը ձգտել է ստեղծել բարոյական մեծ մաքրությամբ օժտված կերպարներ։ Օթելլոյի դերում ավելի շեշտել է տանջանքի խորությունը, քան խանդը, Համլետում՝ տարերային բողոքը ստի և երեսպաշտության դեմ։ Անգլիական թատրոնի պատմության մեջ արտասովոր հաղթանակից հետո Քինի աղմկահարույց անձնական կյանքի պատճառով անգլիական հանրային կարծիքը բացասական վերաբերմունք դրսևորեց նրա նկատմամբ, հասարակության շրջաններ սկսեցին բացահայտ հալածել Քինին։ Նրան արգելել են գլխավորել «Դրուրի- Լեյնը»։ ԱՄՆ-ի հյուրախաղերից հետո (1825 - 1826) Քինը համարյա ելույթ չի ունեցել։ == Ընտանիք == Չարլզ Ջոն Քինը (1811–1868 թվականներ) էդմունդ Քինի որդին էր։ Առաջին ելույթը «Դյուրի–Լեյն»-ում է եղել։ Խաղացել է մելոդրամաներում։ 1850 թվականին գլխավորել է «Փրինսես» թատրոնը, որի խաղացանկի հիմքը մելոդրամաներ և Շեքսպիրի պիեսներն էին։ Բեմադրություններում ավելի ուշադրություն է դարձրել դեկորացիային, զգեստներին, բեմադրական էֆեկտներին՝ ի վնաս բովանդակության։ Քինը ձգտել է հասնել իրադրության պատմական վավերականության, հաղորդել ժամանակի մթնոլորտը։ 1859 թվականին հեռացել է թատրոնից։ == Ծանոթագրություններ ==
666,511
Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1937/1938
1937/1938 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը հիսուներորդն էր։ Հաղթող դարձավ Անգլիայի հավաքականը։ Մրցաշարի մեկնարկում անգլիացիները 5։1 հաշվով հաղթեցին իռլանդացիներին, ապա նաև ուելցիներին, ինչը նրանց ապահովեց մրցաշարում միանձնյա հաղթանակ, չնայած եզրափակիչ խաղում շոտլանդացիներից կրած պարտությանը։ Անգլիացիներին օգնեց նաև այն, որ շոտլանդացիները պարտություն կրեցին ուելսցիներից։ Վերջիններս չկարողացան շարունակել իրենց հաղթարշավը՝ պարտություն կրելով հաջորդ երկու խաղերով։ Շոտլանդացիներն ու իռլանդացիները բաժանեցին միավորները և կիսեցին երկրորդ տեղը։ == Մրցաշարային աղյուսակ == Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = ՄիավորԱղբյուր. Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։ == Արդյունքներ == == Հաղթող == == Ռմբարկուներ ==
65,566
Կամենո-Տուզլովկա (Կույբիշևի շրջան)
Կամենո-Տուզլովկա (ռուս.՝ Каменно-Тузловка), գյուղ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կույբիշևի շրջանում։ Մտնում է Կրինիչնո-Լուգսկի գյուղական համայնքի կազմի մեջ։
611,699
Դեն Բիլզերյան
Դեն Բիլզերյան (անգլ.՝ Dan Bilzerian, դեկտեմբերի 7, 1980(1980-12-07), Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, դերասան և ինտերնետային աստղ։ == Պոկերային կարիերա == Պրոֆեսիոնալ պոկերում Դեն Բիլզերյանի առաջին մեծ հաջողությունը եղել է 2009 թվականին՝ Պոկերի միջազգային մրցախաղին։ Նա հայտնվել է այդ մրցախաղին նվիրված հեռուստատեսային շոուի 6 դրվագներում։ Այդ մրցախաղում նա գրավել է 180-րդ հորիզոնականը և հաղթել 36 626 դոլար։ Համարվում է Victory Poker-ի հիմնադիրներից մեկը։ 2010 թվականին Թվիթերում Bluff ամսագրի կողմից անվանվել է ամենածիծաղելի խաղացողներից մեկը։ 2011 թվականի մարտի 9-ին 385 000 դոլար վաստակելու համար մասնակցել է ընկերական մրցավազքի ԱՄՆ վերին դատարանի անդամ և իրավաբան Թոմ Գոլդշտեյնի հետ։ Մրցույթը անցկացվել է Լաս Վեգասում, և հաղթել է Դենը։ Բիլզերյանը հանդես էր գալիս 1965 թվականին թողարկված AC Cobra մեքենայով, իսկ Գոլդշտեյնը՝ 2010 թվականին թողարկված Ferrari 458 Italia-ով։ == Կարիերան կինոյում == 2013 թվականին Դեն Բիլզերյանը մասնակցել է «Օլիմպոսի անկումը» ֆիլմի նկարահանումներին։ Ներդրել է մեկ միլիոն դոլար «Վերապրող» ֆիլմի ստեղծման համար և ստացել է դերերից մեկը։ 2014 թվականին նաև նկարահանվել է «Այլ կին» և «Մեծն հավասարեցնող» ֆիլմերում։ == Անձնական կյանք == 30 տարեկան հասակում ստացել է սրտի երկու կաթված։ Դենի հայրը՝ Փոլ Բիլզերյանը, հայտնի նախկին թրեյդեր է Ուոլ սթրիթում, իսկ եղբայրը՝ Ադամ Բիլզերյանը, նույնպես պրոֆեսիոնալ պոկեր խաղացող է։ == Նախագահի թեկնածու == 2015 թվականի հունիսին Բիլզերյանը հայտարարեց 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին լուրը : == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Դրվածք Դեն Բիլզերյան Internet Movie Database կայքում
929,971
Գանդի (ֆիլմ)
«Գանդի» (անգլ.՝ Gandhi) 1982 թվականին Ռիչարդ Աթենբորոյի նկարահանած կենսագրական ֆիլմ։ Պատմում է սատյագրահա՝ ոչ բռնի դիմադրության շարժման գաղափարախոս և առաջնորդ Մահաթմա Գանդիի կյանքի մասին, որը պայքարել է 20-րդ դարի առաջին կեսին Հնդկաստանում բրիտանական գաղութացման դեմ։ Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի վարկածով ֆիլմը զբաղեցրել է 100 լավագույն ֆիլմերի սանդղակում 34-րդ տեղը, արժանացել է 8 «Օսկար» մրցանակի։ == Սյուժե == Ֆիլմը սկսում է հեղինակների նախաբանով, որտեղ նրանք բացատրում են իրենց մոտեցումները Մահաթմա Գանդիի կյանքի ճանապարհի դժվար խնդրին։ Ֆիլմը սկսվում է Գանդիի սպանությամբ՝ 1948 թվականի հունվարի 30-ի երեկոյան աղոթքից հետո Գանդիին օգնում են դուրս գալ հանդիպման եկած մեծաթիվ համակիրների մոտ։ Մարդկանցից մեկը դիմահար կրակոցով կրակում է նրա կրծքին։ Գանդին ճչում է «Օ, աստված» (բնօրինակով՝ «Hé Ram!») և մահացած վայր է ընկնում։ Հետո ընթանում են նրա հուղարկավորության կադրերը, որին ներկա էին հոգևորականներ աշխարհի շատ երկրներից։ Գանդիի կյանքի վաղ փուլը չի հիշատակվում և չի ցուցադրվում։ Դրա փոխարեն սյուժեն սկսվում է մի իրադարձությամբ, ինչը մի անգամ արմատապես փոխել է Գանդիի կյանքը․ 1893 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ուղեկցորդը կոպտորեն գնացքից հրում է նրան այն բանի համար, որ Գանդիի մաշկը բավականաչափ սպիտակ չէ (չնայած նա համարվում էր Մեծ Բրիտանիայի քաղաքացի, իրավաբան, մեկնում է առաջին կարգով, ինչի համար վճարել է բոլորի պես)։ Գանդին հասկանում է, որ օրենքը հավասար չէ հնդիկների հանդեպ և որոշում է ընդդիմադիր անզեն շարժում սկսել բոլոր հնդիկների իրավունքների համար։ == Դերերում == Բեն Քինգսլի՝ Մահաթմա Գանդի (խորհրդային նախագծում կրկնօրինակել է Ռուդոլֆ Պանկովը) Ռոհինի Հաթանգանդի՝ Կաստուրբա Գանդի Ռոշան Սեթ՝ պանդիտ Ջավահարլալ Ներու Սաիդ Ջաֆրի՝ Սարդար Վալաբհայ Պատել Ալիկ Պադամսի՝ Մուհամմեդ Ալի Ջիննա Քենդիս Բերգեն՝ Մարգարետ Բուրկ Ուայթ Իեն Չարլսոն՝ Չարլզ Ֆրիր Էնդրյուս Ամրիշ Պուրի՝ Խան Էդվարդ Ֆոքս՝ բրիգադային գեներալ Ռեջինալդ Դայեր Ջոն Գիլգուդ՝ բարոն Իրվին Ջոն Միլս՝ լորդ Չելմսֆորդ Մարտին Շին՝ Վինս Ուոկեր Ատոլ Ֆուգարդ՝ գեներալ Յան Սմեթս Օմ Պուրի՝ Նահարի Դենիել Դեյ Լյուիս՝ հարավաֆրիկացի երիտասարդ՝ Կոլին, որը փորձել է մտերմացնել Գանդիին և Էնդրյուսին Տրևոր Հովարդ՝ դատավոր Բրումֆիլդ == Մրցանակներ և անվանակարգեր == === Մրցանակներ === 1982 թվականին՝ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի 2 մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն տղամարդու դեր» (Բեն Քինգսլի) 1983 թվականին՝ 8 Օսկար մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» (Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն տղամարդու դեր»՝ (Բեն Քինգսլի), «Լավագույն ռեժիսոր»՝(Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն նկարիչ բեմադրող»՝ (Ստյուարդ Կրեյգ, Բոբ Լեյն, Մայքլ Սիրտոն), «Լավագույն օպերատորական աշխատանք»՝ (Բիլի Ուիլյամս, Ռոնի Թեյլոր), «Լավագույն հագուստների ոճավորում»՝ (Բանու Ատայա, Ջոն Մոլո), «Լավագույն մոնտաժ»՝ (Ջոն Բլում), «Լավագույն օրիգինալ սցենար»՝ (Ջոն Բրայլի) 1983 թվականին՝ 5 մրցանակ Ոսկե գլոբուսում՝ «Լավագույն տղամարդու դեր»՝ (դրամա) (Բեն Քինգսլի), «Լավագույն ռեժիսորական աշխատանք»՝ (Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն սցենար»՝ (Ջոն Բրայլի), «Լավագույն օտարալեզու ֆիլմ», «Տղամարդ դերասան տարվա հայտնություն»՝ (Բեն Քինգսլի), 1983 թվականին՝ 5 BAFTA մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» (Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն ռեժիսուրա»՝ (Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն տղամարդու դեր» (Բեն Քինգսլի), «Տարվա հայտնություն» (Բեն Քինգսլի), «Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր» (Ռոհինի Հաթանգանդի) 1983 թվականին՝ Դավիդ դի Դոնաթելոյի 3 մրցանակ՝ «Եվրոպական Դավիդ», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» և «Արտասահմանյան ֆիլմի լավագույն պրոդյուսեր» (Ռիչարդ Ատենբորո) 1983 թվականին ԱՄՆ «Ռեժիսորների Հիլդի մրցանակ» (Ռիչարդ Ատենբորո) === Անվանակարգեր === 1983 թվականին՝ Օսկար կինոմրցանակի 3 անվանակարգում՝ «Լավագույն դիմահարդարում» (Թոմ Սմիթ), «Լավագույն երաժշտություն»՝ (Ռավի Շանկար, Ջորջ Ֆենտոն), «Լավագույն ձայն»՝ (Ջերի Խամֆրիս, Ռոբին Օ'Դոնոհյու, Ջոնաթան Բեյթս, Սայմոն Քեյ) 1983 թվականին՝ BAFTA մրցանակաբաշխության 11 անվանակարգում՝ «Լավագույն օպերատորական աշխատանք» (Բիլի Ուիլյամս, Ռոնի Թեյլոր), «Հագուստների լավագույն ոճավորում» (Բանու Աթայա, Ջոն Մոլո), «Լավագույն մոնտաժ»՝ (Ջոն Բլում), «Լավագույն դիմահարդարում»՝ (Թոմ Սմիթ), «Լավագույն նկարիչ բեմադրող»՝ (Ստյուարտ Կրեյգ), «Լավագույն երաժշտություն»՝ (Ռավի Շանկար, Ջորջ Ֆենտոն), «Լավագույն սցենար»՝ (Ջոն Բրայլի), «Լավագույն ձայն»՝ (Ջերի Համֆրիս, Ռոբին Օ'Դոնոհյու, Ջոնաթան Բեյթս, Սայմոն Քեյ), «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ (Էդվարդ Ֆոքս և Ռոշան Սեթ), «Երկրորդ պլանի լավագույն[դերասանուհի»՝ (Քենդիս Բերգեն) 1984 թվականին՝ Գրեմմի կինոմրցանակում «Լավագույն սաունդթրեքի» համար (Ռավի Շանկար, Ջորջ Ֆենտոն) == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == «Ганди»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում «Ганди»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում «Ганди»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: Сценарий фильма(անգլ.)
977,118
La Modelo
«La Modelo» (հայերեն՝ Մոդել), պուերտոռիկացի երգիչ Օսունայի երգը, որի ձայնագրման մեջ մասնակցություն է ունեցել ռեփեր Քարդի Բին։ Երգը թողարկվել է որպես Օսունայի Aura ալբոմի առաջատար սինգլ։ Թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին VP Records լեյբլում։ Երգը գրել են Օզունան, Քարդի Բին, Խոսե Ապոնտեն, Վինսենտե Սաավեդրան, իսկ պրոդյուսերներն են՝ Յամփին, Հայ Ֆլոուն և Քրիս Ջիդեյը։ Երգն իսպաներեն է, Քարդի Բին կատարում է իր իր հատվածն անգլերեն և իսպաներեն։ == Երաժշտական տեսահոլովակ == Նկարահանումներն անցկացվել են Ճամայկայում, ռեժիսորը Նունո Գոմեսն է, թողարկումը կայացել է 2017 թվականի դեկտեմբերի 19-ին։ == Հիթ-շքերթներ == == Թողարկման պատմություն == == Ծանոթագրություններ ==
79,319
Քլայդ (գետ)
Քլայդը (անգլ.՝ Clyde, գաել.՝ Cluaidh), իր մեծությամբ 8-րդ գետն է Մեծ Բրիտանիայում։ Այն ամբողջությամբ գտնվում է Շոտլանդիա երկրամասում։ Գետի երկարությունը կազմում է 176 կմ, իսկ ավազանի տարածքը՝ 4100 քառ. կմ։ Գետը սկիզբ է առնում հարավշոտլանդական բարձունքներից և թափվում է Ֆյորտ-օֆ-Կլայդ ծովածոցը։ Գետի ափին է գտնվում Մեծ Բրիտանիայի ամենամեծ քաղաքներից մեկը՝ Գլազգոն։ Գետը իր վտակների միջոցով կապվում է Հյուսիսային ծովի հետ։
999,179
Զախար Դիլանյան
Զախար Հակոբի Դիլանյան (ռուս.՝ Диланян, Захар Акопович, մայիսի 6, 1995(1995-05-06), Ռուսաստան), հայազգի ռուսաստանցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ == Կարիերա == Սանկտ Պետերբուրգի «Կոլոմյագի» մարզադպրոցի սան է։ Հանդես է եկել «Զենիթի» երիտասարդական և երկրորդ ակումբներում։ 2015 թվականի օգոստոսին տեղափոխվել է Հայաստան, որտեղ պայմանագիր է կնքել բարձրագույն խմբում հանդես եկող «Ուլիսի» հետ Լ Այս ակումբի կազմում անց է կացրել մեկ խաղ՝ օգոստոսի 15-ին «Գանձասարի» դեմ (0:3)՝ 63-րդ րոպեին փոխարինել է պերուացի Կլաուդիո Տորեխոնին։ 2016 թվականի ձմռանը «Ուլիսը» դուրս է մնացել Հայաստանի առաջնությունից, և Դիլանյանն ավարտել է իր ֆուտբոլային կարիերան։ Ավելի ուշ Սանկտ Պետերբուրգում աշխատել է որպես մանկապատանեկան մարզիչ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Статистика на сайте «Зенита»
411,490
Իմրե Սենկեյ
Իմրե Սենկեյ (հունգ.՝ Imre Senkey, հունիսի 21, 1898(1898-06-21), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 1, 1984(1984-10-01), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգար նախկին ֆուտբոլիստ և մարզիչ։ == Նվաճումներ == Սերիա B-ի հաղթող՝ Տորինո՝ 1959-1960
702,210
Բակեու
Բակեու, Բաքեու (ռումիներեն՝ Bacău), քաղաք Ռումինիայում, համանուն գավառի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմում է ▼136 102 մարդ (դեկտեմբերի 1, 2021)։ Զարգացած է նավթի, անտառամշակման, թեթև ու սննդի արդյունաբերությունը։ Բակեուում հայերը հիշվում են 19-րդ դարից։ 1858-ին քաղաքում եղել է 60 հայ ընտանիք, 1935-ին՝ 50, իսկ 1948-ին՝ ընդամենը 100 հայ։ Նրանք ունեին եկեղեցի, դպրոց, զբաղվում էին առևտրով ու արհեստներով։ 1926-ին Բակեուում հիմնվել է 1915-ի Մեծ եղեռնից փրկված հայ գաղթականներին օժանդակող կազմակերպության մասնաճյուղ։ == Ծանոթագրություններ ==
240,873
Ռասսիպնոե (գյուղ, Ռասսիպնոյեի գյուղական խորհուրդ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՌասսիպնոեՌասսիպնոե (ուկրաիներեն՝ Розсипне), գյուղ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Շախտյորսկի շրջանում։ 2001 թվականի տվյալներով Ռասսիպնոե գյուղում բնակվում էր 497 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
761,943
Զաչեպիլովսկի գյուղական խորհուրդ (այլ կիրառումներ)
Զաչեպիլովսկի գյուղական խորհուրդ, կարող է վերաբերել՝ Զաչեպիլովսկի գյուղական խորհուրդ - Ուկրաինայի Խարկովի մարզի Զաչեպիլովսկի շրջանում Զաչեպիլովսկի գյուղական խորհուրդ - Ուկրաինայի Պոլտավայի մարզի Նովոսանժարսկի շրջանում
914,978
Էլիզա Օլջույան
Էլիզա Հարությունի Օլջույան(Զեհրա Բիլիր, մարտի 26, 1913(1913-03-26), Արաբկիր, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 28, 2007(2007-06-28), Ստամբուլ, Թուրքիա), հայկական ծագմամբ թուրք երգչուհի, օպերետային պարուհի, ազգագրական երգեր ժողովող և ուսուցիչ։ == Կենսագրություն == Էլիզա Օլջույանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի գավառի Արաբկիր քաղաքում։ Հայրը՝ Հարությունը, զոհվել է Հայոց ցեղասպանության ժամանակ, իսկ մայրը, հանուն երեխաների (3 դուստր, 1 որդի), ներկայացել է որպես թուրք և ամուսնացել թուրքի հետ։ Թուրք հայրը աղջկան տվել է Զեհրա անունը։ Սաբահ օրաթերթին տված հարցազրույցում Էլիզան նշում է, որ անունը փոխել է, երբ 22 տարեկան էր և ամուսնանում էր երկրորդ ամուսնու հետ։ Նախնական կրթություն ստանալուց հետո՝ 1927 թվականին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս։ Երաժշտության դասեր է առել հայ երաժիշտ Արտակ Ջանդար-Թերզյանի մոտ։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 1943 թվականին, Ստամբուլի ռադիոյով։ Հավաքագրել և ներկայացրել է թուրքական ազգային երաժշտությունը։ Նրա առաջին ձայնագրություններն արվել են Վահրամ Կեսարյանի ձայնագրման ստուդիայում։ Նրան անվանել են «Թուրքիայի Էդիթ Պիաֆ»։ Եղել է օպերետային պարուհի, ազգագրական երգեր ժողովող և ուսուցիչ։ Գործունեության ամբողջ ընթացքում նա երբեք հրապարակավ չի խոստովանել իր հայկական ծագման մասին։ Թուրքերը կարծել են, թե թուրք է, քանի որ թուրքական անուն է ունեցել՝ Զեհրա Բիլիր։ Տարբեր աղբյուրներ փաստել են, որ նրա իրական ազգանունը Սուրհանդակյան է եղել, մինչդեռ լրագրող Պերճուհի Բերբերյանը, ով Էլիզայի մանկության ընկերուհին է եղել, «Ակօս» թերթում լույս տեսած իր հոդվածում հերքել է այդ ինֆորմացիան։ == Ժառանգություն == 1985 թվականին Արաբկիրի այն փողոցը, որտեղ գտնվել է Զեհրա Բիլիրի տունը, անվանակոչվել է «Զեհրա Բիլիր»։ Մի քանի անգամ հայտնվել է Հակոբ Այվազի հրատարակած «Քոնուք» ամսագրի շապիկին։ == Մահ == Մահացել է 2007 թվականի հունիսի 27-ին, Ստամբուլի ծերանոցում։ Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Zehra Bilir - Helvaci ՅուԹյուբում Sen Bu Yaylaları Yaylayamassın ՅուԹյուբում O Sesler Zehra Bilir ՅուԹյուբում
468,334
Լեոնիդ Ագուտին
Լեոնիդ Նիկոլաևիչ Ագուտին (ռուս.՝ Леони́д Никола́евич Агу́тин, հուլիսի 16, 1968(1968-07-16), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս փոփ երգիչ և երգահան։ 2008 թվականին դարձել է ՌԴ վաստակավոր արտիստ։ Երաժշտական գործունեություն է ծավալում սկսած 1990-ական թվականներից, թողարկել է 10 ալբոմ և 3 խմբակային ալբոմ։ == Կենսագրություն == Լեոնիդ Ագուտինը ծնվել է 1968 թվականի հուլիսի 16-ին Մոսկվայում՝ երաժիշտ Նիկոլայ Պետրովիչ ու մանկավարժ Լյուդմիլա Լեոնիդովնա (մինչ ամուսնությունը՝ Շկոլնիկովա) Ագուտինների ընտանիքում։ Հայրը երգում էր «Կապույտ կիթառներ» համույթում, «Բրատիսլավական քնար» մրցույթի դափնեկիր։ Աշխատել է Ստաս Նամինի, «Ուրախ տղաներ», «Երգող սրտեր», «Երգիչներ» խմբերում որպես ադմինիստրատոր։ Ներկայումս (2016)՝ երաժշտական քննադատ։ Մայրը՝ տարրական դասարանների ուսուցչուհի է, ՌԴ վաստակավոր ուսուցիչ, աշխատում էր Մոսկվայի № 791 դպրոցում։ 6 տարեկան հասակում Լեոնիդն ընդունվում է երաժշտական դպրոց։ Այնուհետև Մոսկվայի № 863 միջնակարգ դպրոցում սովորելուն զուգահեռ ավարտել է «Մոսկվորեչիե» մշակութային տանը կից գործող Մոսկվայի ջազային դպրոց՝ դաշնամուրի դասարանը։ 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային սահմանապահ զորքերում՝ խորհրդաֆիննական սահմանին։ 1992 թվականին ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտը՝ «Թատերական մասսայական ներկայացումների ռեժիսոր-բեմադրիչ» մասնագիտությամբ։ 1989 թվականից շրջագայել է ԽՍՀՄ հանրապետություններով՝ հայտնի ռուսական խմբերի կազմում՝ որպես «տաքացնող» արտիստ։ 1992 թվականին Լեոնիդ Ագուտինը «Ոտաբոբիկ տղան» երգով դառնում է «Յալթա 1992» էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային կոնկուրսի դափնեկիր, իսկ 1993 թվականին՝ «Յուրմալա 1993» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի դափնեկիր։ == Անձնական կյանք == Առաջին կինը՝ Սվետլանա Բելիխ, ումից ամուսնալուծվել է 1993 թվականին՝ միասին ապրելով մոտ 5 տարի։ Քաղաքացիական ամուսնություն՝ Մարիա Վորոբյովա, բալետի պարուհի։ Ծանոթացել են 1994 թվականին Փարիզում։ Դուստրը՝ Պոլինա Վորոբյովա (ծն․ մարտի 12, 1996), ապրում էր մոր և խորթ հոր հետ Իտալիայում, իսկ այժմ ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։ Երկրորդ կինը՝ Անժելիկա Վառում (ծն․ մայիսի 26, 1969), խորհրդային ռուս էստրադային երգչուհի, դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ (2011)։ Զույգը միասին է 1997 թվականից։ Ամուսնացել են 2000 թվականի հուլիսի 18-ին․ հարսանիքը կազմակերպել են Վենետիկում։ Դուստրը՝ Ելիզավետա Վառում (ծն․ փետրվարի 9, 1999), 2003 թվականից ապրում է Մայամիում։ Ստեղծել է սեփական ռոք խումբը՝ «Without Gravity» («Առանց ձգողականության»), որի հետ համերգներով հանդես է գալիս դպրոցներում, խմբի համար երաժշտություն է գրում, նվագում է կիթառ։ Քույր (հորական կողմից)՝ Քսենիա Ագուտինա (սեպտեմբերի 1, 1980) Քույր (հորական տնից)՝ Մարիա Ագուտինա (հունիսի 13, 1982) == Սկավառակագրություն == == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Լեոնիդ Ագուտինի պաշտոնական կայքը // agutin.com Լեոնիդ Ագուտին. «Մենք համերգների ենք գալիս՝ թերություններ, այլ ոչ թե աժանիքներ գտնելու համար». top.oprf.ru կայքին տված հարցազրույցը // top.oprf.ru (16 դեկտեմբերի 2013 թվական) (արխիվային կրկնօրինակ) Լեոնիդ Ագուտինը կդառնա «Усадьба Jazz» փառատոնի հեդլայները // facetoplace.ru (20 մարտի 2014 թվական)
728,059
Կրիպտոս
Կրիպտոս (անգլ.՝ Kryptos), ամերիկացի քանդակագործ Ջեյմս Սանբորնի ԿՀՎ-ի գլխավոր գրասենյակի (Լենգլի, Վիրջինիա) դիմաց տեղադրված քանդակն է։ Քանդակի բացումից՝ 1990 թվականի նոյեմբերի 3-ից սկսած առ այսօր (ավելի քան 25 տարի), արձանի վրա տեղադրված գաղտնագիր տեքստի բացահայտման շուրջ քննարկումներ են գնում։ Գաղտնագիրը կարդալու վրա աշխատել են Կենտրոնական հետախուզական վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներ և բազմաթիվ անհատներ, բայց կարողացել են կարդալ միայն երեք հատված։ Չորրորդ, այպես կոչված, Կ4 հատվածը համարվում է աշխարհի ամենահայտնի չվերծանված տեքստերից մեկը։ == Ընդհանուր տեղեկություններ == Քանդակի տեղադրման աշխատանքները սկսել են 1989 թվականին և տևել են մինչև 1990 թվականի նոյեմբերը։ Քանի որ Սանբորնը գաղտնագրության բավարար գիտելիքներ չի ունեցել, նա դիմել է Էդ Շեյդթուին, որը վերջերս էր թողել Լենգլիի գաղտնագրության կենտրոնի ղեկավարի պաշտոնը։ Քանդակի ավարտին չսպասելով` որոշ մարդիկ փորձել են մուտք գործել քանդակագործի արվեստանոց և լուսանկարել Կրիպտոսը։ Հուշարձանը կազմված է քարացած փայտից, սպիտակ կվարցից, երկաթբետոնից և պղնձից։ Կրիպտոսի հիմնական մասը ԿՀՎ նոր շտաբակայանի հյուսիսարևմտյան մասում է՝ սրճարանի բակում։ Անվանումը գալիս է հին հունարեն «գաղտնի» բառից։ Հուշարձանի առավել հայտնի մասը մեծ ուղղահայաց, գլանաձև ձեռագիր հիշեցնող, լատիներեն S տառի նման պրոֆիլով պղնձե թիթեղն է, որի վրա գտնվում է գաղտնագիրը։ Ներքևում ցրված են գրանիտի բավականին մեծ կտորներ, որոնցով շատրվան է ձևավորվում։ Գաղտնագիրը լատինական տառերից և մի քանի հարցական նշաններից է։ Գրությունը չորս մասից է։ Նշանների թիվը 865-ն է։ Պղնձե թիթեղի հաստությունը 1,3 սմ է։ Հուշարձանի արժեքը 250000 ԱՄՆ դոլլար է։ == Վերծանման փորձեր == Հուշարձանը բացումից անմիջապես հետո համընդանուր ուշադրության կենտրոնում հայտնվեց։ Ոչ միայն գաղտնագրի հայտնի մասնագետները, այլև շատ սիրող վերծանողներ սկսեցին վերծանել տեքստը։ Առաջին յոթ տարիների ընթացքում հաջողություններ չեղան, որը շատ զարմացրեց հուշարձանի հեղինակին։ Վերծանման հաջողությունը պատկանում է ԿՀՎ աշխատակից Դեվիդ Սթեյնին (անգլ.՝ David D. Stein), որը վերծանության վրա ծախսել էր իր անձնական ժամանակից 400 ժամ։ 1998 թվականի փետրվարին նա իր բացահայտումը ներկայացրել է ԿՀՎ աշխատակիցներին, բայց արդյունքները մամուլում չեն հրապարակվել։ Մեկուկես տարի անց Լոս Անջելեսից հայտնի վերծանող Ջեյմս Գոլոգլին աշխատելով տնային համակարգիչով և օգտագործելով իր գրած ծրագիրը կարողացել է վերծանել առաջին երեք հատվածները։ Երբ արդյունքները հայտնվել են լրատվամիջոցներում, ԿՀՎ-ն գաղտնազերծել է Սթեյնի վերլուծությունը։ == Գաղտնագրի կազմությունը == Առաջին՝ Կ1 հատվածում օգտագործված է Վիժեների ծածկագիրը։ Բանալի բառերը հնարավոր եղավ որոշել փոխարինումով, դրանք KRYPTOS և PALIMPSEST բառերն էին, սխալ բանալի բառը այս դեպքում IQLUSION-ն էր։ . Կ2-ի վերծանումը իրագործվում է աջից տառի միջոցով։ Այստեղ հեղինակը խորամանկության է դիմել։ Սանբորնը նախադասությունների արանքում օգտագործել է Х նշանը, որը դժվարացնում է վերծանումը։ Բանալի բառերը այստեղ KRYPTOS-ն ու ABSCISSA-ն էին, սխալ բանալի բառը UNDERGRUUND-ն էր։ Կ3 հատվածի վերծանման համար օգտագործվել մեկ այլ՝ վերադասավորման մեթոդը։ Բոլոր նշանները փոխադարձ կապի մեջ են, և կարող են վերծանվել միայն կոմպլեքսային մատրիցայի , և նրանց դիրքերը նկարագրող մաթեմատիկական մեթոդների բացահայտումից հետո։ Այստեղ էլի սխալ բանալի բառ կա, որը DESPARATLY-ն է, իսկ վերջին նախադասությունը՝ Can you see anything? փակված է իմաստային Х и Q փակագիծ նշաններով։ Սանբորնը Կ4 հատվածը առավել դժվար վերծանելի էր սարքել։ Կ3-ի մի ամբողջ նախադասություն ասում է, որ Կ4-ի տեքստը ստանդարտ անգլերեն չէ և պահանջում է ավելի խոր կրիպտոանալիզ։ Հնարավոր է բանալի բառերը օգնեն հատվածի վերծանմանը, բայց դրա համար կարող են նաև օգտագործվել քանդակի այլ հուշումները՝ Մորզեի այբուբենը քարերից մեկի վրա, կողմնացույցը կամ փոքր շատրվանը։ Ծածկագիրը այնպես է կառուցված, որ առաջին երեք հատվածների վերծանումը չի նպաստում կամ արագացնում չորրորդի վերծանումը։ Կ1-ը հեղինակի տեքստն է՝ Տվյալ դեպքում iqlusion բառը հատուկ սխալ է, իսկ հատվածը վերծանվում է հետևյալ կերպ՝ Կ2-ը հեռագրի տեքստ է, որտեղ և աշխարհագրական կոորդինատներ կան, և մագնիսական դաշտի տվյալներ։ Կոորդինատները տանում են հուշարձանից մի քանի հարյուր քայլ հեռու, բայց որոնումները այնտեղ ծածկագրի հետ կապված ոչինչ չեն գտել։ Վերծանված տեքստը հետևյալն է՝ Թարգմանությունը մոտավորապես հետևյալն է՝ Ավելի ուշ վերծանման արդյունքում վարկած է հայտնվել, որ Կ2-ը ավարտվում է, ոչ թե «id by rows», այլ «id layer two» (երկրորդ մակարդակ) բառերով։ Սանբորնը այստեղ հուշում է, որ վերծանման համար հարկավոր է մեկ այլ մակարդակի վերծանման գիտելիքներ։ Կ3-ը վերաֆրազավորում է 1922 թվականին Թութանհամոնի դամբարանը բացած մարդաբան Հովարդ Քարտերի օրագրի տեքստը, որը ավարտվում էր «Can you see anything?» նախադասությամբ։ Կ4-ի վերջին 97 նշանները առայժմ չեն վերծանված։ բայց Սանբորնը հուշել է Նյու Յորք Թայմս թերթին․որ Կ4-ի 64-69 նշանները (NYPVTT) վերծանումից հետո BERLIN են դառնում։ 2014 թվականի նոյեմբերին Սանբորնը տվել է երկրորդ հուշումը՝ Կ4-ի 70-74 նշանները (MZFPK) վերծանվում են CLOCK։ Ստացված բառակապակցությունը՝ BERLIN CLOCK կարող է հիշատակել Բեռլինի ժամացույցներ «բազմության թեորիա»-ն։ Հուշումը զուգադիպությամբ տրված է Բեռլինի պատի անկման 25-ամյակին։ == Հետաքրքիր փաստեր == Միչիգանից մի գործարար վաճառել է իր ծրագրային ապահովման բիզնեսը միայն նրա համար, որ ժամանակ տրամադրի Կրիպտոսի վերծանմանը։ Yahoo խմբից 1300 մարդ օգտագործելով բազմաթիվ տարբերակներ՝ սկսած կոմպլեքսային մաթեմատիկայից և վերջացրած աստղաբանություն, փորձել են համատեղ ուժերով վերծանել ծածկագիրը։ Կրիպտոսի երկրպագու Ռենդի Թոմփսոնը ստեղծել և պահում է այս թեմատիկայի ամենատեղեկատու և ակտիվ կայքը։ Ինքը պնդում է, որ չորս տարի է ծախսել Կ4-ի ծածկագրի վերծանման վրա։ 2005 թվականին Ջեյմս Սանբորնը հերքել է Դեն Բրաունի «թեորիան», թե Կ3-ի WW տառերը շրջված ММ տառերն են, և նշանակում են «Մարիա Մագդաղենացի». Ըստ Սանբորնի՝ միակ մարդը ում հետ նա կիսվել է Կ4-ի տեքստով՝ ԿՀՎ նախկին տնօրեն Ուիլիամ Ուեբսթերն է (անգլ.՝ William Webster)։ Սրա օգտին են խոսում նաև Կ3-ի վերծանված «Who knows the exact location only WW» բառերը։ 2005 թվականին Բրաունի հետ կապված պատմությունից հետո Սանբորնը հաստատել է, որ այդ տառերը վերաբերում են Ուեբսթերին, այլ ոչ Մարիա Մագդաղենացուն։ 1999 թվականին Ուեբսթերը New York Times թերթին տված հարցազրույցում ասել է, որ որոշումը հավասարաչափ ակնհայտ է և փիլիսոփայական։ Սանբորնն ասել է, որ ինքը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել է, և անգամ իր մահից հետո չի լինի ոչ մեկը, որ լիովին իմանա վերծանման գաղտնիքը։ Սանբորնը պնդում է, որ ինքն անգամ բացահայտման լրիվ գաղտնիքը չգիտի, բայց եթե Կրիպտոսի գաղտնիքը բացվի, ապա քանդակի արժեքն ու նշանակությունը խիստ կնվազեն։ Ըստ Սանդերսի՝ այդպես է լինում ցանկացած ստեղծագործության հետ, որը կորցնում է իր առեղծվածությունն ու գաղտնիքը։ == Տես նաև == «Վենոնա» նախագիծ == Գրականություն == Jonathan Binstock and Jim Sanborn Atomic Time: Pure Science and Seduction. — 2003. — ISBN 0-88675-072-5. Elonka Dunin, Dunin, Elonka The Mammoth Book of Secret Codes and Cryptograms. — Constable & Robinson, 2006. — С. 500. — ISBN 0-7867-1726-2. Dunin, Elonka Kryptos: The Unsolved Enigma // Secrets of the Lost Symbol: The Unauthorized Guide to the Mysteries Behind The Da Vinci Code Sequel. — Harper Collins, 2009. — С. 319—326. — ISBN 9780061964954. Dunin, Elonka Art, Encryption, and the Preservation of Secrets: An interview with Jim Sanborn // Secrets of the Lost Symbol: The Unauthorized Guide to the Mysteries Behind The Da Vinci Code Sequel. — Harper Collins, 2009. — С. 294—300. — ISBN 9780061964954. Decoding Kryptos // Illustrated Guide to the Lost Symbolавтор=Taylor, Greg. — Simon & Schuster, 2009. — ISBN 9781416523666. == Ծանոթագրություններ == . == Արտաքին հղումներ == «CIA’s Artistic Enigma Reveals All but Final Clues», June 16, 1999, New York Times «Cracking the Code of a CIA Sculpture», July 19, 1999, Washington Post «Gillogly Cracks CIA Art», & «The Kryptos Code Unmasked» Archived 2018-08-21 at the Wayback Machine., 1999, New York Times «Cracking the Code», June 19, 2005, CNN Kryptos photos by Jim Gillogly Kryptos website Richard Gay’s Kryptos pages
875,215
Երկնային օրեր (ֆիլմ)
Երկնային օրեր, ռոմանտիկ ֆիլմ, գրվել և նկարահանվել է Թերենս Մալիկի կողմից 1978 թվականին։ Գլխավոր դերերում խաղում են Ռիչարդ Գիրը, Բրուկ Ադամսը, Սեմ Շեպարդը և Լինդա Մանզը։ Ֆիլմը նկարագրում է 1916 թ-ի դեպքեր, պատմում Բիլլի և Էբբիի սիրո պատմությունը։ Սիրահարները գնում են Տեխասի Պանհանդլեն, բերքահավաքի համար։ Բիլլը խրախուսում է Էբբիին կեղծ ամուսնություն խաղա ծեր ֆերմերի հետ, որ տիրանա հարստությանը։ Երկնային օրերը Մալիկի երկրորդ գեղարվեստական ֆիլմն է, որը խանդավառորեն մեծ ճանաչում ստացավ Բեդլենդս(1973) ֆիլմից հետո,որի բյուջեն կազմեց 3,000,000 ԱՄՆ դոլար։ Նկարահանումները մեծ դժվարություններ են առաջացնում հստակ նկարահանման ժամանակացույցի և բյուջետային խոշոր սահմանափակումների պատճառով։ Բացի այդ, նկարահանումը Մալիկից պահանջեց երեք երկար տարիներ, այն պատճառով, որ դժվար էր հասնել ընդհանուր հոսքի և տեսարանների սահուն ավարտմանը։ Դա վերջապես լուծվեց Լինդա Մանզի կողմից ավելացված պատմությամբ։ Ֆիլմի ստեղծման մեջ մեծ դեր խաղացին նաև Էննիո Մորիկոնին, Նենսի Ալմենդրոսը և Հասկել Վաքսլերը։ Երկնային օրեր ֆիլմը դրական կարծիքներ է ստանում նաև օրիգինալ թատերական բեմից, նրա լուսանկարումը լայնորեն գովաբանվում է, չնայած փոքր թվով քննադատներ համարում էին, որ միայն այս առարկան է արժանի բարձր գովասանքի։ Դա նշանակալից կոմերցիոն հաջողություն չէր, բայց արժանացել է «Լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգում «Ակադեմիա» մրցանակին, ինչպես նաև երեք այլ անվանակարգեր, կոստյումի դիզայնի և ձայնի համար։ Մալիկը հաղթել է նաև Կաննի կինոփառատոնի լավագույն մրցանակին։ Երկնային օրերը դարձել են իր տասնյակի առավել ճանաչված ֆիլմերից մեկը։ 2007 թ. այն գրանցվել է Կոնգրեսի գրադարանի ազգային կինոյի ռեգիստրում որպես «մշակութային, պատմական կամ էսթետիկան » պահպանող ֆիլմ։ Այն շարունակում է հայտնվել երբևէ կատարված լավագույն ֆիլմերի հարցումների ժամանակ և հայտնվել է 49-րդ հորիզոնականում`ամերիկյան լավագույն ֆիլմերի ԲիԲիՍի-ի հարցման ժամանակ։ == Սյուժե == Իրադարձությունները տեղի են ունենում Ամերիկայում Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին։ Բիլը, որն աշխատում էր Չիկագոյի մետալուրգիական գործարանում, վիճաբանության արդյունքում մարդէ սպանում և փախուստի է դիմում։ Իր ընկերուհու՝ Էբբիի և նրա քրոջ՝ Լինդայի հետ միասին նա թաքնվում է Տեխաս գետի ակունքներում, որտեղ աշխատում են ագարակում։ Լինդան պատմում է կադրերից դուրս տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Բամբասանքից խուսափելու համար Բիլը և Էբբին ձևացնում են, որ եղբայր և քույր են։ Երբ Էբբիին սկսում է սիրահետել մի հարուստ ֆերմեր, որը անբուժելի հիվանդ էր, Բիլը տալիս է իր համաձայնությունը և նրանք ամուսնանում են։ Սակայն ֆերմերի առողջությունը շատ ամուր էր և նույնիսկ ժամանակի ընթացքում Էբբին սիրահարվում է իր ամուսնուն։ == Դերերում == Ռիչարդ Գիր- Բիլ Բրուկ Ադամս- Էբբի Սեմ Շեպարդ- ֆերմեր Լինդա Մանց- Լինդա Ռոբերտ Ուիլկ- ֆերմայի բրիգադիր Ջեկի Շուլտիս- Լինդայի ընկերուհին Ստուարտ Մարգոլին- ջրաղացի բրիգադիր == Նկարահանումներ == Նկարահանումը տեղի է ունեցել 1976 թվականի աշնանը, հիմնականում Կանադայում։ Բյուջեի մեջ տեղավորվելու համար ֆիլմում ներգրավեցին նորեկ, քիչ հայտնի դերասաններ։ Ֆերմերների տունը սեփական նախագծով կառուցել էր արտադրության դիզայներ Ջեք Ֆիսկը, որը հայտնի է որպես Սիսի Սպեյսեկի ամուսին և Դեյվիդ Լինչի մոտ ընկեր։ Ձգտելով հասնել առավելագույն ռեալիզմի, դերձակ Պատրիսիա Նորիսը հագուստներ էր կարում արդեն իսկ օգտագործված կտորից և իրերից։ Նկարահանումը շատ դանդաղ էր, հիմնականում «ոսկե լույսի» 20 րոպեանոց կարճ ժամանակահատվածում, որն անմիջապես նախորդում էր մայրամուտին (այսպես կոչված, մոգական ժամ)։ Ֆիլմի օպերատոր Ալմենդրոսը նշեց, որ ֆիլմի ռեժիսորը նկարահանող խմբի առջև դրել էր նախապայման, որ պատմությունը վարեն ոչ թե խոսքերով և երկխոսություններով, այլ տեսողական շարքի օգնությամբ. «Շատ քչերն են նախապատմությունը տալիս ուղղակի «նկարին»։ Շատ ղեկավարներ գերակայությունը տալիս են սյուժեին և դերասաններին »: Ֆիլմի քննադատներից մեկի կարծիքով Մալիկը ձգտում էր ազդել ոչ միայն հասարակության լսողության և տեսողության վրա, այլև դիպչել, զգալ բուրմունքը, նույնիսկ զգալ համային գամմաները։ Բարրի Լինդոնայից հետո որոշ օպերատորներ այդ թվում նաև Ալմենդրոսը անհրաժեշտ համարեցին նկարահանել պատմական ժապավենները, օգտագործելով զուտ բնական լուսավորություն. 20-րդ դարի սկզբին էլեկտրաէներգիան դեռևս չէր ներթափանցել գյուղ։ Արհեստական լույսի նվազագույն օգտագործումը և յուրաքանչյուր շրջանակի զգայուն հարթությունը (դրան խորությունը տալը) հետաձգեց նկարահանման գործընթացը։ Որպեսզի նկարահանեն մորեխների ներխուժումը, ինքնաթիռից ներքև էին լցնում չորացած ոլոռի տերևներ։ «Պարամաունթ փիքչրսի» կողմից հատկացված գումարը շուտով սպառվում է։ Ալմինդրոսն իր նկարահանող խմբի հետ գնում է Ֆրանսիա, իր փոխարեն թողնելով Հասկելլա Վեսկլերին, որը նկարահանում է «Երկնային օրեր» ֆիլմը։ == Մոնտաժ և երաժշտություն == Մալիկը Կանադայից մեծ քանակությամբ տեսանյութ է բերում։ Ռիվետի պես նա նախընտրեց «պատրաստել» ֆիլմը արդեն խմբագրման ստուդիայում։ Նրա ֆիլմերը երբեմն հիշեցնում են ասոցիացիայի խմբագրման սեմինար, որի մասին գրել է Էյնշտեյնը։ Սովորության համաձայն Մալիկին ֆիլմի մոնտաժի ժամանակ օգնում էր Բիլլի Ուզբերը։ Մալիկը որոշեց խմբագրման տարբեր լուծումներ ուսումնասիրելուց հետո նվազեցնել մարդկային խոսքի օգտագործումը։ Նկարահանած շատ երկխոսություններից նա արդեն հրաժարվել էր, սակայն որոշեց ավելացնել Լինդայի ետնաբեմյա երկխոսությունը։ Վերջաբանի համար ընտրվում է բաց եզրակացություն. երբ մի պատմություն ավարտվում է, սկսվում է մեկ այլ պատմություն։ Կալիֆորնիայում եզրափակիչ փուլի ժամանակ որոշ խոշոր պլանով նկարահանումներ են իրականացվել (մասնավորապես, երբ Գիրը դեմքով ընկնում է ջրի մեջ)։ Սակայն ֆիլմի նկարահանումները Մալիկին սպառում են և հոգեպես և ֆիզիկապես։ Նկարահանումից 2 տարի անց պրեմիերայից հետո նա հեռացավ Ամերիկայից Փարիզ և 20 տարով հեռացավ ֆիլմից։ Ֆիլմի երաժշտությունը հանձնարարված էր իտալացի երաժիշտ Էննիո Մորիկոնեին։ Աշխատանքը հեշտ չէր։ Մալիկը ցանկանում էր, որ մեկնարկային կետը լիներ «Ակվարիում» մեղեդին «Կենդանիների բարեկամություն» հավաքածուից։ Հենց այս մեղեդին է հնչում ֆիլմի սկզբնական հատվածում։ == Ձեռքբերումներ == 1978- Լավագույն ֆիլմի համար ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ։ 1979- Կաննի կինոփառատոնի լավագույն ռեժիսորի մրցանակ (Թերենս Մալիկ)։ 1979- «Օսկար լավագույն կինեմատոգրաֆիայի համար» (Նեսթոր Ալմենդրոս ), ինչպես նաև երեք անվանակարգերում `« Լավագույն եզակի երաժշտություն» (Էննիո Մորիկոնե), «Լավագույն կոստյում» (Պատրիսիա Նորիս), «Լավագույն երաժշտություն» (Ջոն Վիլկինսոն, Ռոբերտ Քեյն Քրեյն, Ջոն Ռիտց, Բարրի Թոմաս)։ 1979- երկու անվանակարգ `« Ոսկե գլոբուս » մրցանակ` լավագույն կինո-դրամա և լավագույն ռեժիսոր։ 1979- Երկու անվանակարգ «Դավիթ դի Դանթելլո» լավագույն արտասահմանյան սցենարիստ (Թերենս Մալիկ) և լավագույն օտարերկրյա դերասան (Ռիչարդ Գիր)։ 1979- ԱՄՆ Սցենարի հեղինակների Գիլդիայի մրցանակաբաշխության առաջադրում (Թերենս Մալիկ)։ 1980- BAFTA մրցանակ լավագույն երաժշտության համար (Էննիո Մորիկոնե)։ 2007- Ֆիլմը ներառված է Ազգային կինոյի ռեգիստրում։ == Գեղարվեստական առանձնահատկություններ == Կինեմատոգրաֆիստները սովորաբար կենտրոնանում են «Երկնային օրերի» հետևյալ հատկանիշների վրա. սյուժեն և ընդհանրապես այն ամենն, ինչ կապված էր մարդկանց հետ, Մալիկն ուշադրություն չէր դարձնում։ Մալիկն ավելի ուշադիր էր տեսարանների, լանդշաֆտների, լույսի և ստվերի համադրություններին։ Երկխոսությանը փոխարինում էին տպավորիչ տեսողական պատկերներ։ Դեյվ Քերը նշում է խմբագրման տեխնիկայի հմտությունը, մինչդեռ օպերատորի ստեղծած պատկերները ձգվում են մոնումենտալ էպոսի նկատմամբ, վերլուծական մոնտաժը վերացնում է իր ծանրությունը, «նկարները» կտրված էին և արագ հերթափոխում էին միմյանց։ Մոնտաժային համադրումների օգնությամբ մարդկային կրքերը համակցված են կենդանական բնազդով։ Գյուղական ամենօրյա կյանքի պատմությունը անցնում է դեռահաս աղջկա մտքով, որն ուներ բրուկլինյան ակցենտ։ Նա իր մեկնաբանություններում աշխարհը ներկայացնում է մի փոքր այլ, թվում է, թե նա գիտի այս աշխարհի մասին ամեն ինչ, կամ էլ հակառակը։ Ֆիլմը զուրկ է բաց տեսարրաններից՝ սիրահարների մեղավորությունը երկրորդական պլան է մղված։ Պատկերները խորապես մտածված են, երեք հիմնական նիշերից յուրաքանչյուրը համապատասխանում են հիմնական տարրին։ Բիլի հետ կապվում է կրակը և ընդհանրապես կարմիրը, այն ուղեկցվում է տարբեր մեխանիզմներով, որը ֆիլմին դինամիկա է հաղորդում։ Ի տարբերություն Բիլի, ֆերմերն ավելի հանգիստ բնույթով է պատկերած, նրա տարերքը հողն էր և դրա պտուղները՝ համակցված կանաչ և դեղին գույներով։ Էբբին համեմատվում էր ջրի տարերքի հետ, որը լի էր սիրով։ == Ծանոթագրություններ ==
444,182
Ցումադինսկի շրջան
Ցումադինսկի շրջան (ռուս.՝ Цумадинский район), մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Դաղստան հանրապետությունում։ Ստեղծվել է 1926 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Ագվալի։ == Աշխարհագրություն == Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 1100 կմ²։ == Բնակչություն == 2010 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 22683 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 20,62 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի Կառավարության կայք. Տարածաշրջանների մասին տարաբնույթ տեղեկություններ։ Անհրաժեշտ է փնտրել ըստ շրջանի անվանման։ (ռուս.)
256,890
Աբասգյոլ (գյուղ, Սուրմալուի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբասգյոլ (այլ կիրառումներ)Աբասգյոլ, գյուղ Արևելյան Հայաստանում, Երևանի նահանգի Սուրմալուի գավառում, համանուն լճակի մոտ։ 1906 թ.-ին ուներ 670 բնակիչ, մեծամասնությունը՝ հայեր։ Նախնիների մի մասը Պարսկահայաստանից և Արևելյան Հայաստանի տարբեր վայրերից Աբասգյոլում բնակություն հասատելու համար եկել են 1858-1829 թթ.-ին։ Բնակչությունն զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ոռոգման նպատակներով օգտագործում էին Աբաս-գյոլ լճակի ջուրը։ Գյուղն ուներ Սուրբ Սարգիս անունով եկեղեցի։ 1918-1920 թթ.-ի կոտորածներից Աբաս-Գյոլի բնակչության փրկված մասն ապաստանեց Սովետական Հայաստանում։ Գյուղն ունի քարածքի պաշարներ։ Մինչև 1920 թ.-ը գյուղն ունեցել է փոստակայան, մաքսատուն, հայկական հին գերեզմանատուն և Սուրբ Սարգիս անունով եկեղեցի։ == Ծանոթագրություններ ==
524,510
Վարդան Թովմասյան
Վարդան Միքայելի Թովմասյան (օգոստոսի 10, 1948(1948-08-10) - դեկտեմբերի 31, 2012(2012-12-31), Երևան), հայ քանդակագործ։ == Կենսագրություն == 1970-ական թվականներին Թովմասյանը եղել է նորարարական մտքի ակտիվ առաջնորդներից։ 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի ձևավորող-նկարիչ։ 1989 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ == Անհատական ցուցահանդեսներ == «Դոն Կիխոտը Սանչոյի մարմնում», «Լեո 52 ցուցասրահում», Երևան, 2013 (հետահայաց ցուցահանդես) 1989 թվականից պարբերաբար ցուցահանդեսներ է կազմակերպել Փարիզում, (շուրջ 7 ցուցահանդես) Երևանի ժամանակակից արվեստի թանգարան, քանդակների ցուցահանդես, 1976 == Խմբակային ցուցահանդեսներ == «Այո» ցուցահանդես, 2010 (մասնակիցներ՝ Վարդան Թովմասյան, Կամո Նիգարյան, Վահան Ռումելյան, Գարիկ Կարապետյան, Համլետ Հովսեփյան, բանաստեղծ Վահան Վարդանյան) == Մեջբերումներ Վարդան Թովմասյանից == == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Վարդան Թովմասյան
301,904
Գավրիլովո (գյուղ, Դուխովշչինսկի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԳավրիլովոԳավրիլովո (ռուս.՝ Гаврилово), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Դուխովշչինսկի շրջանի կազմում։ Մտնում է Բաբինսկի գյուղական բնակավայրի կազմի մեջ։ Գավրիլովոն գտնվում է շրջանի հյուսիսային մասում՝ Դուխովշչինկայից 8 կմ հարավ, P136 Սմոլենսկ-Նելիդովո մայրուղուց 4 կմ դեպի արևելք, Բերյոզա գետի ափին։ Պրիսելսկայա երկաթուղային կայարանը գտնվում է գյուղից 13 կմ հարավ-արևելք՝ Մոսկվա-Մինսկ գծի վրա։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմել է 1 մարդ։ == Պատմություն == Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի հուլիսին, գյուղը գրավել են նացիստական զորքերը, ազատագրվել է 1943 թվականի սեպտեմբերին։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
602,771
Բարակետ (առվակ)
Բարակետ, առվակ Ճորոխի ավազանում, Լիվանայի հովտում։ Ոռոգելով համանուն գյուղի հանդամասեր՝ աջից միանում է Ճորոխին։ == Ծանոթագրություններ ==
903,596
Ավետիք Ճահկեցի
Ավետիք Ճահկեցի (17-րդ դար, Ճահուկ - 1744), հայ հոգևոր և գրական գործիչ, վարդապետ։ == Կենսագրություն == Ավետիք Ճահկեցին ծնվել է Ճահուկ գավառի Ճահուկ ավանում։ Ապրել ու գործել է XVII դարի 2-րդ կեսին։ == Աշխատանքային գործունեություն == Եղել է հայտնի թարգմանիչ-մանկավարժ Փիլիպոս Ղայթմազյանի ուսուցիչը։ 1744 թվականին Երնջակ գավառի եպիսկոպոս է եղել, այնուհետև վիրահայոց թեմի առաջնորդ։ «Ներբողեյան առ թագավորն Հերակլ» չափածո աշխատանքի հեղինակ է, որի վրացերեն օրինակը պահվում է Թիֆլիսի Կ․ Կեկելիձեի անվան ձեռագրերի ինստիտուտում։ Թաղված է Աբրակունիսի ս․ Կտրապետ վանքի գերեզմանոցում։ == Ծանոթագրություններ ==
461,524
Կատվանման աղվես
Կատվանման աղվեսը (լատ.՝ Vulpes macrotis) իրական աղվեսներին պատկանող կենդանի է, որը ապրում է միայն Հյուսիսային Ամերիկայում։ Այս կենդանին շատ նման է ամերիկյան դաշտաղվեսին, սակայն ԴՆԹ անալիզները ցույց են տվել, որ այս երկու տեսակները տարբեր են։ == Ապրելավայրը == Կատվանման աղվեսները կարող են ապրել ծովի մակարդակից 400-1900 մետր բարձրության վրա։ Նրանք ապրում են թփուտներում, անապատային չոր կլիմա ունեցող վայրերում, սակայն նրանց կարելի է հանդիպել նաև մարդաշատ վայրերում և արտերում։ == Ընդհնանուր բնութագիր == === Չափսերը === Կատվանման աղվեսը իրական աղվեսներին պատկանող ամենափոքր կենդանին է։ Իր քաշի շնորհիվ նա կարողանում է ցածրացնել մարմնի ջերմաստիճանը, ինչը նրան տալիս է շատ սուր լսուղություն։ Մարմինը ունի մոտ 1,6-2,7 կգ քաշ և մոտ 535 մմ մարմնի երկարություն։ Պոչը ունի մոտ 340 մմ երկարություն։ Արուները ավելի մեծ են էգերից։ === Մորթին === Մորթին ունի մոխրագույն գունավորում սև պոչի ծայրով։ Ականջների հատվածը ավելի բաց է։ Մեջքի մորթին ունի մուգ գունավորում համեմատած մարմնի այլ մասերի։ Քթի շրջանը մուգ մազերով է պատված։ == Սնունդը == Կատվանման աղվեսները սովորաբար որսում են գիշերը։ Նրանք որսի են դուրս գալիս մայրամուտից հետո։ Նրանց սնունդը հիմնականում բաղկացած է մանր կրծողներից՝ առնետներ, փոքր նապաստակներ, մարգագետնային շնիկներ, ձկներ, մողեսներ, միջատներ։ Սովորաբար այս կենդանին համարվում է մսակեր, սակայն գրանցվել են դեպքեր, երբ նրանք սնվել են նաև լիլոկներով, կակտուսի ծաղկով և այլ հատապտուղներով։ Սովորաբար կատվանման աղվեսները որսում են նույն տարածքում, բայց ոչ թե նույն ժամին։ == Բազմացումը == Սովորաբար կատվանման աղվեսները իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում, սակայն գրանցվել են նաև զույգին ամեն տարին փոխող կենդանիներ։ Այս աղվեսները ընտանիք են կազմում դեկտեմբեր-փետրվար ամիսներին և ձագերը ծնվում են մարտ-ապրիլ ամիսներին։ Հղիությունը տևում է 49-55 օր։ Ծնվում են 4-7 ձագեր։ Մինչև իրենց չորս շաբաթական հասակը ձագերը մնում են բնում։ Ձագերը սեռապես հասունանում են տասը ամսական հասակում։ Բնության գրկում ապրող աղվեսները ապրում են մոտ 5 տարի, իսկ մարդկանց հսկողության տակ ապրողները՝ 12։
48,675
Արիոդանթ
Արիոդանթ (գերմ.՝ Ariodante, HWV 33), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա (opera seria) երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրոետտոն անանուն է, հիմնված Անտոնիո Սալվիի կողմից նախկինում գրված տեքստի վրա, որի համար իր հերթին աղբյուր է ծառայել Լյուդովիկո Արիոստոյի «Մոլեգնած Օրլանդո» (Orlando Furioso) պոեմի 5-րդ և 6-րդ երգերը։ Օպերան առաջին անգամ բեմադրվել է Լոնդոնի «Կովենտ Գարդեն» թատրոնում 1735 թ. հունվարի 8-ին՝ դիմանալով 11 ներկայացման։ Գլխավոր դերերգը կատարել է ժամանակի հռչակավոր կաստրատ երգիչներից մեկը՝ Կարեստինին։ Ինչպես և Հենդելի այլ օպերաները «Արիոդանթը» երաժշտական ճաշակի փոփոխության պատճառով ավելի քան 200 տարով մոռացության է մատնվել։ Սկսվել է նորից բեմադրվել արդեն 1970-ական թթ.։ Ներկայումս համարվում է գերմանացի երգահանի օպերային ժանրում գրված լավագույն ստեղծագործություններից մեկը։
942,521
Կարոլա Շտերն
Կարոլա Շտերն (նոյեմբերի 14, 1925(1925-11-14), Ahlbeck, Heringsdorf, Vorpommern-Greifswald District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա - հունվարի 19, 2006(2006-01-19)[…], Բեռլին, Գերմանիա), անվանում, որի ներքո Էրիկա Ասմուսը ձևացել է որպես լուրջ լրագրող և (հետագայում) հեղինակ և քաղաքական հեռուստահաղորդավար, այն բանից հետո, երբ նա 1951 թվականին պարտավորվել է կարճ ժամանակում տեղափոխվել Արևելյան Գերմանիայից Արևմտյան Գերմանիա։ Եղել է մարդու իրավունքների պաշտպանության Amnesty International կազմակերպության գերմանական բաժնի համահիմնադիրը։ 1987-1995 թվականներին եղել է PEN միջազգային կազմակերպության գերմանական բաժնի ղեկավարը, որից հետո դարձել է PEN «պատվավոր նախագահ»։ == Կենսագրություն == === Վաղ տարիներ === Կարոլա Շտերնը ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 14-ին, Ուզեդոմ Բալթիկ կղզու Ահլբեկ թաղամասում, որն այդ ժամանակ ամբողջապես Գերմանիայի կազմում էր։ Նրա հայրը, որը քաղաքացիական ծառայող էր, մահացել է Շտերնի ծնվելուց առաջ։ Նրա այրիացած մայրը հյուրատուն էր ղեկավարում։ Նացիզմի տարիներին նա Գերմանացի աղջիկների լիգայի խմբի ղեկավար էր. այս խմբին միանալն այդ ժամանակ գրեթե համընդհանուր էր Գերմանիայի փոքր քաղաքների աղջիկների համար։ Հետագայում իր «Հիշողությունների ցանցում» գիրքը գրելիս ինքն իրեն խիստ քննադատել է «հիմար հարմարվողականության» համար։ Դպրոցը հաջողությամբ ավարտել է 1944 թվականին։ Պատերազմի ավարտն աղետ էր նրա` Նացիոնալ-Սոցիալիզմին նվիրված մոր համար, բայց Էրիկան այդ ժամանակ քննադատաբար էր մոտնելում քաղաքական գործիչների կարգախոսներին` կոչ անելով մարդկանց դիմադրել, քանի որ ավարտը մոտ էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա միացել է դեպի արևմուտք կատարվող ընդհանուր նահանջին։ 1945 թվականի սեպտեմբերից մինչև 1947 թվականի հունվար նա որպես գրադարանավար է աշխատել Թյուրինգիայի փոքրիկ Բլեյխերոդ քաղաքի Ռեյբ Միսսիլ հետազոտական ինստիտուտում, որտեղ խորհրդային ուժերը հավաքել էին նախկին Փինեմյուդ մարտական հետազոտությունների կենտրոնի հրթիռային մասնագետներին. կենտրոնն ավերվել էր և տարհանվել այն ժամանակ, երբ գերմանական ուժերն սկսել էին դիտարկել պարտության հնարավորությունը։ === Լրտեսություն, հայտնաբերում և փախուստ === 1947 թվականին նա հայտնաբերում է, որ իրեն փնտրում է «ոմն տիկին Բեքեր», որը հետաքրքրված էր Ռեյբ ինստիտուտով և առաջարկում է դեղեր ձեռք բերել քաղցկեղով հիվանդ իր մոր համար, որը բուժվում էր Բեռլինում։ Նա ԱՄՆ բանակի հակահետախուզական կորպուսի կողմից հավաքագրվել է որպես լրտես. վերջինս հանձնարարում է նրան ներթափանցել Գերմանացի ազատ երիտասարդներ շարժման մեջ, որն այդ ժամանակ կոմունիստական երիտասարդական կազմակերպություն էր։ Հետագայում նա միացել է Արևելյան Գերմանիայում իշխող Գերմանիայի սոցիալիստական կուսակցությանը և դասախոսի աշխատանք է ստացել կուսակցության Կառլ Մարքս համալսարանում, որն այդ ժամանակ տեղակայված էր Հակեբուրգում, Բեռլինի հարավ-արևմտյան արվարձանում գտնվող Կլայնմախնով կոմունայի նախկին ավատատիրական տներից մեկում։ ԱՄՆ հակահետախուզական կորպուսի համար նրա արված լրտեսական աշխատանքները բացահայտվում են նրա ընկերուհիներից մեկի կողմից և հաղորդվում են Արևելյան Գերմանիայի իշխանություններին։ Ասմուսը հարցաքննվում է Կուսակցական կենտրոնական վերստուգող հանձնաժողովի կողմից, ինչից հետո նա փախչում է Արևմտյան Բեռլին։ === Արևմուտքում` որպես ուսանող և գրող === 1951-1959 թվականներին ուսանող է եղել` քաղաքագիտություն ուսումնասիրելով Գերմանիայի քաղաքագիտության ակադեմիայում և Բեռլինի ազատ համալսարանում։ Այս տարիների ընթացքում նրա հանդեպ առևանգման երկու փորձ է արվել Արևելյան Գերմանիայի հայտնի Պետական անվտանգության նախարարության կողմից։ Նաև հանդես է եկել որպես գրող` ի սկզբանե աշխատելով որպես լրագրող։ Բազմաթիվ հրապարակումներ է արել Արևելյան Գերմանիայի, այնտեղ իշխող Գերմանիայի սոցիալիստական կուսակցության ու դրա անդամների մասին։ Սկզբնապես իր անվտանգության համար նրա աշխատանքներն անանուն են տպագրվել` ճանաչելի դառնալով միայն վերջում դրված երեք աստղանիշով։ Հետագայում սկսել է գրել Կարոլա Շտերն կեղծանվամբ, անուն, որը նրա ընթերցողներին հաճախ մոլորեցրել է, թե հեղինակը հրեա է։ Գերմաներեն «Stern» (Շտերն) բառը թարգմանաբար նշանակում է «աստղ», և կարծիք կա, թե այս անունը կապվել է նախկինում նրա ստորագրած աստղանիշերի հետ` այդպիսով նույն հեղինակին վերագրելով նաև նախկինում հրապարակված հոդվածները։ === Գրական ընդլայնում և հանրային կարիերա === 1960-1970 թվականներին որպես խմբագիր է աշխատել Քյոլնի Kiepenheuer & Witsch հրատարակչատանը, ինչպես նաև շարունակել է գրել իր համար։ Նրա աշխատանքները քաղաքական բնույթի էին, նա գրում էր սոցիալ-դեմոկրատական տեսանկյունից` ուշադրությունը կենտրոնացնելով մարդու իրավունքների, կանանց ու ընտանեկան խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև` միևնույն ժամանակ գրում էր որպես Արևելյան Գերմանիայի ներքին խնդիրների փորձագետ։ 1961 թվականին Կարոլա Շտերնը Գերդ Ռյուջի ու Ֆելիքս Ռեխհաուսենի հետ հիմնել է Amnesty International կազմակերպության գերմանական բաժինը` դառնալով դրա նախագահը։ Նրան աջակցում էին Արևմտյան Գերմանիայի ապագա նախագահ, քաղաքական գործիչ Գուստավ Հեինեմանը և նրա կինը` Հիլդան, ինչպես նաև` աստվածաբան Հելմուտ Գոլվիթզերն ու նրա կինը` Բրիջիտը։ 1970-1985 թվականներին նա դարձել է ռադիոյի խմբագիր և հայտնի է դարձել որպես Գերմանիայի ազգային հեռուստատեսության մշտական մեկնաբան։ === Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանություն === 1971 թվականի հունիսի 6-ին գերմանական հայտնի Շտերն ամսագրում տպագրվում է «Մենք արհեստական վիժում ենք անում» վերնագրով նամակ։ Նամակը կազմվել էր ֆեմինիստ ակտիվիստ Ալիս Շվարցերի կողմից և ստորագրվել 374 կանանց, այդ թվում` Կարոլա Շտերնի կողմից։ Այդ ժամանակ և մինչև 1992 թվականը աբորտը Արևմտյան Գերմանիայում քրեական պատասխանատվություն էր առաջացնում։ Շտերնի հաճախակի հայտնվելը հեռուստատեսությամբ նրան հայտնի է դարձնում որպես նամակն ստորագրողի և Արևմտյան գերմանական հեռարձակող ընկերությունը հեղեղվում է «քաղաքական պոռնիկի» վերաբերյալ բողոքներով։ 1976 թվականից նա Հայնրիխ Բյոլի և Գյունտեր Գրասի հետ դառնում է «L '76» ամսագրի համահիմնադիրը, որն ի թիվս այլ բաների, հարթակ էր առաջարկում չեխ այլախոհ գրողների համար, որոնք ստիպված էին թողնել Չեխոսլովակիան 1968 թվականի օգոստոսի Պրահայի գարունից հետո։ Նա շարունակել է մասնակցել Ազգային հետռուստատեսությամբ կազմակերպվող քաղաքական քննարկումներին։ 1978 թվականին, այս անգամ աշխատելով Էրհարդ Էփլերի և Յոհաննես Ռաուի հետ և ոգեշնչվելով վերջերս մահացած Գուստավ Հեինմանի կյանքով` հիմնում է «Մարդու իրավունքների ու խաղաղության Գուստավ Հեինման նախաձեռնությունը»։ === Ուշ տարիներ === Կարոլա Շտերնը հեռացել է հեռուստատեսությունից 1985 թվականին, բայց շարունակել է գրքեր գրել, ինչպես նաև` ներգրավվել արշավներում։ 2000 թվականին Հարմուտ վոն Հենտինգի և Գյունտեր Գրասսի հետ պահանջ է ստորագրել Նացիստական Գերմանիայի հարկադիր աշխատանքի քաղաքականության զոհերին անհապաղ փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։ == Անձնական կյանք == 1968 թվականին Կարոլ Շտերնն ամուսնացել է լրագրող Հայնց Զյոգերի հետ։ Որպես նախկին կոմունիստ` Զյոգերը հետապնդվել է նացիստական ժամանակաշրջանում։ 1959 թվականին նա ստիպված է եղել փախչել Արևմտյան Գերմանիա` Արևելյան Գերմանիայում պետական թշնամի ճանաչվելուց հետո։ Զյոգերը ծագումով Լայպցիգից էր, սակայն նրանք միասին թաղված են Ուզեդոմում, այն կղզում, որտեղ ծնվել էր Շտերնը։ == Հիշատակ == Շտերնի որոշ իրեր ցոցւադրված են Ուզեդոմ կղզու Հանս Վերներ Ռիխտեր տանը։ Նրա ծննդավայրի` Ալհբեկի տեղական իշխանությունները մերժել են տեղադրել նրա հուշատախտակը։ 2008 թվականի հունվարի 28-ին PEN միջազգային կազմակերպության գերմանական բաժինը հայտարարել է Դարմշտադտում Կարոլա Շտերն հիմնադրամ ստեղծելու մասին։ Հիմնադրամի նպատակներից են օգնել ճնշված գրողներին և կազմակերպել նրանց ինտեգրումը Գերմանիայում։ == Հրապարակումներ == 1954: Die SED. – Handbuch über den Aufbau, die Organisation und Funktion des Parteiapparats der SED. 1957: Porträt einer bolschewistischen Partei. – Entwicklung, Funktion und Situation der SED. Wie konnte die SED alle anderen gesellschaftlich relevanten Gruppen aus der Macht verdrängen? 1964: Ulbricht. Eine politische Biographie. – Darstellung der Frühgeschichte der SED. 1971: Lexikon zur Geschichte und Politik im 20. Jahrhundert – as co-producer 1975: Willy Brandt. rororo Monographien Nr. 50.232, 3-499-50232-1. 1979: Zwei Christen in der Politik – Gustav Heinemann und Helmut Gollwitzer. – Gustav Heinemann gewidmet. 1979: Wendepunkte der deutschen Geschichte. – produced together with Heinrich A. Winkler. 1980: Strategien für die Menschenrechte. 1981: amnesty international – Wer schweigt, wird mitschuldig. – als Herausgeberin. 1986: Isadora Duncan und Sergej Jessenin. Der Dichter und die Tänzerin. – rororo Taschenbücher Nr. 22.531, 3-499-22531-X. 1986: In den Netzen der Erinnerung. Lebensgeschichten zweier Menschen. – rororo Taschenbücher Nr. 12.227, 3-499-12227-8. 1990: "Ich möchte mir Flügel wünschen." Das Leben der Dorothea Schlegel. rororo Taschenbücher Nr. 13.368, 3-499-13368-7. 1994: Der Text meines Herzens. Das Leben der Rahel Varnhagen. – rororo Taschenbücher Nr. 13.901, 3-499-13901-4. 1998: Die Sache, die man Liebe nennt. Das Leben der Fritzi Massary. – 2000: rororo Taschenbücher Nr. 22.529, 3-499-22529-8. 2000: Männer lieben anders. Helene Weigel und Bertolt Brecht. – Rowohlt, Berlin, 3-87134-411-7. 2001: Doppelleben. – Autobiografie, Kiepenheuer & Witsch, Köln, 3-46202981-9. 2003: Alles, was ich in der Welt verlange. Das Leben der Johanna Schopenhauer. – Kiepenheuer & Witsch, Köln, 3-462-03319-0. 2004: "Uns wirft nichts mehr um." Eine Lebensreise, aufgezeichnet von Thomas Schadt. – Rowohlt, Reinbek, 3-498-06380-4. 2005: Eine Erdbeere für Hitler: Deutschland unterm Hakenkreuz. – Book for young people written together with Ingke Brodersen. 2005: Auf den Wassern des Lebens. – Doppelbiographie von Gustaf Gründgens und Marianne Hoppe. Verlag Kiepenheuer und Witsch, Köln, 19.90Euro, 400 Seiten; 3-462-03604-1. 2006: Kommen Sie, Cohn! – zusammen mit Ingke Brodersen, Verlag Kiepenheuer und Witsch, Köln, 16.90Euro, 192 pages. Doppelbiographie und deutsch-jüdische Familiengeschichte des Verlegers Friedrich Cohn und der Schriftstellerin Clara Viebig. Her last book, which appeared posthumously 3-462-03724-2. == Ծանոթագրություններ ==
454,774
Աֆեկտ
Աֆեկտ, արագ և բուռն կերպով ընթացող հուզական գործընթաց, որն առաջ է բերում կամային գիտակցական վերահսկողության չենթարկվող իմպուլսիվ գործողություններ և արտահայտիչ շարժումներ (դիմախաղ, ժեստեր և այլն), ձայնային ռեակցիաներ (լաց, ճիչ), երբեմն էլ, ընդհակառակը լինում է քարացում։ Ի տարբերություն տրամադրության ու կրքի (զգացմունքներ), համեմատաբար կարճատև էմոցիոնալ ապրում՝ կատաղություն, սարսափ և այլն։ Աֆեկտների արտաքին դրսևորման ձևերը, ինչպես և խորությունը շատ բանով կախված են մարդու անհատական առանձնահատկություններից, մասնավորապես նրա կամքի դաստիարակությունից, բարձրագույն նյարդային գործունեության տիպաբանական առանձնահատկություններից։ Այդ գործողությունները հաճախ չեն համապատասխանում ազդող գրգռիչների նշանակության աստիճանին, այսինքն՝ համարժեք ու հարմարվողական բնույթ չունեն։ Հաճախ առաջ են գալիս այնպիսի գրգռիչների ազդեցության տակ, որոնք անսպասելի են անձի համար և նա չի հասցնում հարմարվել ու համարժեք գործողություններ կատարել։ Աֆեկտի վիճակում մարդն ամբողջովին համակված է այն բանով, ինչ առաջ է բերել ապրումը (գիտակցության նեղացում), որի հետևանքով խախտվում է մտավոր պրոցեսների ընթացքը և թուլանում է վերահսկողությունն իր վարքի նկատմամբ։ Աֆեկտի հաղթահարումը պահանջում է զգալի կամային ջանքեր և ավելի հեշտ հաղթահարվում է նրա սկզբնական փուլում։ Աֆեկտի ազդեցության ներքո կատարված հանցագործությունները հաճախ դատարանների կողմից ներվում են կամ այդ հանգամանքը հանդիսանում է մեղմացուցիչ գործոն։ == Տեսակները == Աֆեկտները լինում են՝ ստենիկ (գրգռող, ակտիվացնող՝ ուրախություն, զայրույթ և այլն), աստենիկ (ճնշող՝ սարսափ, հուսահատություն և այլն)։ == Աղբյուրներ == Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.)։ Հոգեբանական բառարան (Լույս ed.)։ Երևան։ էջ 240 Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.։
726,759
Սենդհիլ Ռամամուրթի
Սենդհիլ Ռամամուրթի (անգլ.՝ Sendhil Ramamurthy, թամիլերեն՝ செந்தில் ராமமூர்த்த, մայիսի 17, 1974(1974-05-17), Չիկագո), ամերիկացի դերասան, հայտնի է Հերոսները և Գաղտնի գործողություններ հեռուստասերիալներում կատարած դերերով։ == Կենսագրություն == Սենդհիլը ծնվել է 1974 թվականի մայիսի 17 -ին Չիկագոյում՝ Իլինոյս նահանգում, Բանգալորից (Հնդկաստան) եկած բժիշկների ընտանիքում։ Նրա հայրը կաննադացի է, իսկ մայրը թամիլացի։ 1991 թվականին Սենդհիլն ավարտել է Տեխաս նահանգի Սան Անտոնիոյի դպրոցը։ Հետո ընդունվել է Թաֆթս համալսարանի բժշկական ֆակուլտետ, որպեսզի գնա իր ծնողների հետքերով, ինչպես և իր քույրը։ Ռամամուրթին խոսում է անգլերեն և կաննադերեն։ Ամուսնացած է դերասանուհի Օլգա Սոսնովսկայի հետ, ունեն երկու երեխա։ == Կարիերա == Լոնդոնի բեմական արվեստի Ակադեմիան (Webber Douglas Academy of Dramatic Art) 1999 թվականին։ 2000 թվականին NBC հեռուստալիքի աստվածաշնչյան պատմությունների վրա հիմնված «Երկրի ստեղծումը» ներկայացման մեջ խաղացել է Ադամի դերը։ Հերոսները հեռուստասերիալում խաղացել է Մոհինդեր Սուրեշի դերը։ Գաղտնի գործողություններ հեռուստասերիալում խաղացել է ինքնահավան ԿՀՎ գործակալ Ջեյ Ուիլկոքսի դերը։ == Ֆիլմագրություն == == Ծանոթագրություններ ==
591,860
Կոլեսանո
Կոլեսանո (իտալերեն՝ Collesano) կոմունա Իտալիայում, Սիցիլիա մարզի Պալերմո գավառում։ Բնակչությունը կազմում է 4254 մարդ, բնակչության խտությունը կազմում է 39 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 108 կմ² մակերես տարածք։ Փոստային ինդեքսն է՝ 90016։ Հեռախոսային կոդը՝ 0921։ == Ծանոթագրություններ ==
508,742
Ռոթենակեր
Ռոթենակեր (գերմ.՝ Rottenacker), կոմունա Գերմանիայի Բադեն Վյուրտեմբերգ երկրամասում։ Մտնում է Ալբ Դունայ շրջանի կազմում։ Բնակչությունը կազմում է 2130 մարդ (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի)։ Տարածքը կազմում է 10,29 կմ²։ Պաշտոնական կոդ՝ 08 4 25 104։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պաշտոնական էջ
250,889
Ֆեդորովկա (գյուղ, Զենկովի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՖեդորովկաՖեդորովկա (ուկրաիներեն՝ Федорівка), գյուղ Ուկրաինայի Պոլտավայի մարզի Զենկովի շրջանում։ 2001 թվականի տվյալներով Ֆեդորովկա գյուղում բնակվում էր 43 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,312 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 137,82 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
319,388
Սեշչա
Սեշչա (ռուս.՝ Сеща), գյուղ Ռուսաստանի Բրյանսկի մարզի Դուբրովսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2010 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1423 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
243,563
Սամոյլովկա (գյուղ, Սամոյլովկայի գյուղական խորհուրդ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՍամոյլովկաՍամոյլովկա (ուկրաիներեն՝ Самійлівка), գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Բլիզնյուկովի շրջանում։ Հիմնադրվել է 1880 թվականին։ 2001 թվականի տվյալներով Սամոյլովկա գյուղում բնակվում էր 673 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,91 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 739,56 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
493,896
Գոյկո Միտիչ
Գոյկո Միտիչ (սերբ.՝ Гојко Митић, հունիսի 13, 1940(1940-06-13), Strojkovce, Լեսկովաց, Vardar Banovina, Հարավսլավիայի Թագավորություն), հարավսլավացի կինոդերասան, ռեժիսոր և կասկադյոր (ազգությամբ սերբ), հայտնի է դարձել հնդկացիների մասին ֆիլմերով։ Հնդկացիների թեմատիկայով ընդամենը նկարահանվել է 15 կինոնկարում, որտեղ էկրանավորել է Չինգաչգուկի, Տեկումսեհի Վինետուի և այլ հնդկացիների կերպարներ։ == Կենսագրություն == Գոյկո Միտիչը ծնվել է 1940 թվականին Սերբիայի Լեսկովաց քաղաքին կից Ստրոյկովիցե գյուղում (այն ժամանակ Հարավսլավիա), գյուղացիների ընտանիքում։ ավարտել է Բելգրադի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ 1966 թվականին տեղափոխվել է Արևելյան Բեռլին։ === Կինոնկարներ հնդկացիների մասին === Գոյկո Միտիչը 1960 թվականին նկարահանվել է «Լանսելոտը և թագուհին» կինոնկարում, հետագայում Կարլ Մայի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված Վինետուի մասին կինոնկարների սերիաների մասսայական տեսարաններում։ 1966 թվականին տեղափոխվելով Արևելյան Բեռլին, սկսել է նկարահանվել ԴԵՖԱ կինոստուդիայում՝ հնդկացիների դերում։ Նույն թվականին էկրան է դուրս գալիս «Մեծ Արջի որդիները» կինոնկարը, որտեղ Միտիչը կատարում է գլխավոր՝ հնդկացի առաջնորդի դերը։ Գլխավոր դերի համար Գոյկո Միտիչին ընտրել էր ռեժիսոր Յոզեֆ Մախը։ Կինոնկարը մեծ հաջողություն ունեցավ, հատկապես երիտասարդության շրջանում։ 1967 թվականին էկրան է բարձրացել «Չինգաչգուկ Մեծ օձը» կինոնկարը, որտեղ Միտիչը կատարեց Չինգաչգուկի դերը։ Ֆիլմը ստեղծվել էր ըստ Ֆենիմոր Կուպերի «Գազանորսը» վեպի։ === Նահանջ իստեռնից === Հանդիսատեսի հետաքրքրության անկումից հետո Միտիչը տեղափոխվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն և սկսել է նկարահանվել հեռուստասերիալներում։ Խաղացել է Բադ Զագեբերգի թատրոնում, կատարել է Տրուֆալդինոյի, Ռոբին Հուդի և Սպարտակի դերերը։ 1970-ական թվականներին մասնակցել է Վիկտոր Հյուգոյի «Մարի Թյուդոր»-ում, կատարելով Ավազակ Ֆաբիանի դերը։ Նկարահանվել է «Մահվան արխիվ» հեռուստասերիալում և «Երկու տիրոջ ծառա» հեռուստաթատրոնում։ Նկարահանել է մի քանի մանկական կինոնկար։ == Ֆիլմագրություն == == Ծանոթագրություններ ==
302,516
Դեմյանկովո (գյուղ, Սաֆոնովսկի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԴեմյանկովոԴեմյանկովո (ռուս.՝ Демьянково), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Սաֆոնովսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 4 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
250,408
Գորոդիշչե (քաղաք, Ուկրաինա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԳորոդիշչեԳորոդիշչե (ուկրաիներեն՝ Городище), քաղաք Ուկրաինայի Չերկասիի մարզի Գորոդիշչեի շրջանում, շրջկենտրոն։ 2007 թվականի տվյալներով Գորոդիշչե քաղաքում բնակվում էր 14 798 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 21,69 կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պաշտոնական կայք Archived 2014-05-31 at the Wayback Machine. (ուկր.) Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.)
430,317
Էստոնիայի օրհներգ
Mu isamaa, mu õnn ja rõõm, 1920 թ.-ից Էստոնիայի պետական օրհներգ, որի երաժշտությունը գրվել է ֆին կոմպոզիտոր Պացիուս Ֆրեդերիկի կողմից։ Որոշ ձևափոխումներով հանդիսանում է նաև Ֆինլանդիայի օրհներգը։ Երգի բառերը Էստոներենով գրել է Յոհան Վոլդեմար Յանսենը։ Էստոնիայում այս օրհներգն առաջին անգամ երգեցին 1869 թ.-ի հուլիսի 18-ից 20-ը Տարտու քաղաքում կազմակերպված երգի փառատոնին։ Էստոնիայի ԽՍՀ-ի գոյության տարիներին այս հիմնն արգելված էր երգել։ 1991 թ.-ին էստոնական պետականության վերականգնումից հետո «Մու իսամա, մու ինն յա ռիմ»-ը կրկին դարձավ Էստոնիայի պետական օրհներգը։ == Արտաքին հղումներ == Օրհներգի երաժշտությունը (առանց բառերի) Էստոնիայի պետական օրհներգ Archived 2007-10-08 at the Wayback Machine. — Էստոնիայի զինված ուժերի տղամարդկանց ազգային երգչախմբի կատարմամբ == Ծանոթագրություններ ==
605,791
Երազանք (արհեստական լիճ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երազանք (այլ կիրառումներ)Երազանք, նախկին արհեստական լիճ Երևան քաղաքում, Սովետական շրջանում, Ազատության պողոտայում։ == Ծանոթագրություններ ==
976,512
Եվգենի Նուտովիչ
Եվգենի Միխայլովիչ Նուտովիչ (1934, Մոսկվա, ԽՍՀՄ - 2017, Մոսկվա, Ռուսաստան), ռուս կոլեկցիոներ, որը հանդիսանում էր 1950-1980 թվականների ռուսական ոչ պաշտոնական արվեստի լավագույն հավաքածուներից մեկի սեփականատերը։ == Կենսագրություն == Ծնվել է 1934 թվականին Մոսկվայում։ Երեկոյան դպրոցն ավարտել է հիվանդանոցում աշխատելով։ 1956 թվականից Գրական ինստիտուտում սեմինարների է հաճախել, գրել բանաստեղծություններ։ 1958 թվականի մայիսից աշխատել է Տրետյակովյան պատկերասրահում նախ՝ կշռաբաժանման բրիգադում, ապա՝ ֆոտոլաբորատորիայում։ Եվգենի Նուտովիչի հավաքածուն հիմնադրվել է 1960 թվականին, երբ Օսկար Ռաբինը նրան նվիրել է «Вагончик селедки» կտավը։ == Ե. Նուտովիչի հավաքածուի նկարների ցուցահանդեսներ == 1999 — «Ե. Նուտովիչի հավաքածուի նկարների ցուցահանդես»։ «Ընդհանուր թերթի» խմբագրություն, Մոսկվա։ 1998 — «Ե. Նուտովիչի հավաքածուի նկարների ցուցահանդես»։ «Մեր ժառանգությունը» ամսագրի խմբագրություն, Մոսկվա։ 1997 — «Мир коллекционера, взгляд современника»: Մասնավոր հավաքածուների թանգարան, Մոսկվա։ 1997 — «Ե. Նուտովիչի հավաքածուի նկարների ցուցահանդես»։ «А-3» պատկերասրահ, Մոսկվա։ 1965 — «Ե. Նուտովիչի հավաքածուի նկարների ցուցահանդես»։ Դուբնա։ == Ծանոթագրություններ == == Հղումներ == Елена Зайцева. Спасительная страсть(չաշխատող հղում) Сидлин М. Тихий фотограф Нутович
73,979
Ֆուտբոլային լիգայի գավաթ 1962-63
Ֆուտբոլային լիգայի գավաթ 1962-63, Ֆուտբոլային լիգայի գավաթի 3-րդ խաղարկությունն է, որում հաղթեց «Բիրմինգհեմ Սիթի» ֆուտբոլային ակումբը։
846,347
Ալֆեուս Հայաթ Վերիլ
Ալֆեուս Խայատ Վերրիլ (անգլ.՝ Alpheus Hyatt Verrill, հուլիսի 23, 1871(1871-07-23), Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - նոյեմբերի 14, 1954(1954-11-14), Chiefland, Լևի շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի բնագետ, ճանապարհորդ նկարիչ և գրող, հայտնի է հետազոտություններով Կենտրոնական Ամերիկա և Հարավային Ամերիկա ։ == Կենսագրություն == Հայտնի կենսաբան Ալֆեուս Հայաթ Վերիլը ծնվել է 1871 թվականի հուլիսի 23-ին, Կոնեկտիկուտի Նյու Հեյվեն քաղաքում, Եյլի համալսարանի պրոֆեսոր Էդիսոն Էմիրի Վերիլի ընտանիքում։ Սովորել է Եյլի գեղարվեստի համալսարանում, որտեղ լսելում էր հոր հատուկ դասընթացները։ Նկարազարդել է բնական պատմության բաժինը «Վեբստեռովսկու համաշխարհային բառարան»–ում (1896 թ․),«Կլարենդոնսկի բառարան»–ում և այլ բազմաթիվ գիտական հոդվածներում։ 1902 թվականին ստեղծել է ավտոխրոմատիկ ֆոտոպրես, որը գունավոր լուսանկարչական պատկեր ստանալու միջոց է։ 1889-1920 թթ․ մասնակցել է բնական գիտությունների արշավներին Բերմուդյան կղզիներում, Վեստ Ինդիայում, Գայանայում, Կենտրոնական Ամերիկայում և Պանամայում։ 1907 թվականին Դոմինիկյան Հանրապետությունում նա վերսկսեց իր աշղատանքները կապված կաթնասունների դասին պատկանող սոլենոդոնների (Solenodon paradoxus) հետ։ 1916-1928 թթ․ եղել է Պանամայի, Պերույի, Բոլիվիայի, Չիլիիյում և Սուրինամի ազգագրական արշավների նաղաձեռնող և մասնակից։ 1924-1927 թթ․ աշխատել է Կենտրոնական Ամերիկայի հնագիտական արշավներում, որտեղ հայտնաբերել է մինչ այդ անհայտ պարզունակ մշակույթի հետքերը և բնանկարել է Հարավային Ամերիկայի և Կենտրոնական Ամերիկայի հնդկացիների կյանքի մասին բազմաթիվ գեղատեսիլ պատկերներ։ 1928-1932 թթ․ Պերուում և Բոլիվիայում զբաղվել է հնագիտական պեղումներով։ Հետագայում կազմակերպել է արշավներ դեպի Վեստ Ինդիա (1948) և Մեքսիկա (1953)։ Ալֆեուս Հայաթ Վերիլը գրել է ավելի քան 100 գիրք, այդ թվում վավերագրական և հանրահայտ գիտական աշխատանքներ, ճամփորդական հաշվետվություններ, դեռահասների համար գրքեր, որոնք ընդգրկում են տարբեր թեմաներ, ներառյալ ծովահենության մասին պատմությունը։ 1910-ական թվականների Ալֆեուս Հայաթ Վերիլը սկսեց գրել և հրատարակել արկածային ֆանտաստիկ աշխատանքներ։ 1916 թվականին նա հրատարակեց մոռացված քաղաքակրթության որոնման մասին իր վեպը` «Ոսկե քաղաք» («The Golden City») անվանմամբ։ 1922-1924 թթ․ հրատարակվել են մի քանի ֆանտաստիկ տարրերով արկածային պատմվածքներ երեղաների համար։ Դրանք համախմբված էին «Ռադիո դետեկտիվներ» և «Բոյիշ արկածները» ցիկլերում։ Շուտով Հյուգո Գերնսբեկի «Զարմանալի պատմություններ» («Amazing Stories») ամսագրի հրատարակությունից հետո, Ալֆեուս Հայաթ Վերրիլը դառնում է նրա հեղինակը։ 1926 թվականից մինչև 1935 թվականը հրատարակվել են բացի հեքիաթներից և պատմություններից հրատարակվել են մի քանի իր ֆանտաստիկ վեպեր, որոնցից էին՝ «Բևեռի մյուս կողմում» («Beyond the Pole», 1926), «Կանաչ Պրիզմայի միջով» («Beyond the Green Prism», 1930), «Ոսկե Աստծո Գանձը» («The Treasure of the Golden God», 1933), «Անդերի միջով» («Through the Andes», 1934), «Ներքին աշխարհ» («The Inner World», 1935) և այլն։ «Լույսի կամուրջ» («The Bridge of Light», 1929) և «Երբ արագացավ Լուսինը» («When the Moon Ran Wild», 1931) պատմվածքները հեղինակի մահից հետո վերահրատարակվել են «Ռեյ Էյնսբերի» անվան տակ։ Ալֆեուս Հայաթ Վերրիլը մահացել է 1954 թվականի նոյեմբերի 14-ին, Ֆլորիդայում։ == Հղումներ == https://gutenberg.org/ebooks/author/5100 == Ծանոթագրություններ ==
601,090
Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (այլ կիրառումներ)Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (անգլ.՝ SpongeBob SquarePants), ամերիկյան համանուն մուլտֆիլմի գլխավոր կերպարը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1999 թվականի մայիսի 1-ին։ Կերպարը ստեղծվել է Սթիվեն Հիլենբերգի կողմից, իսկ հնչյունավորել է դերասան Թոմ Քեննին։ == Ընդհանուր նկարագիր == Սպունգ Բոբը ծովային սպունգ է, թեև ունի խոհանոցայինի տեսք։ Նրա արտաքին հատկանիշներն են. կապույտ աչքեր, բազմաթիվ անցքերով դեղին մարմին, պեպեններ։ Նրա քաշը 28 գրամ է, իսկ հասակը՝ 1.10։ Նա հեշտությամբ կարող է փոխել մարմնի ձևը, ձեռքերի երկարությունը և այլն։ Հաճախ կրում է սպիտակ վերնաշապիկ, կարմիր փողկապ և շագանակագույն քառակուսի տաբատ, որից էլ նրա ազգանունը՝ «Քառակուսի Տաբատ»։ Կրում է նաև սև գոտի։ Ոտքերին սև կոշիկներ են և գուլպաներ՝ կապույտ և կարմիր գծերով։ Խոսում է բարձր և բարակ ձայնով, սիրում է Պատրիկի հետ երգել։ Սպունգ Բոբը աշխատում է Քռասթի Քռաբ ռեստորանում՝ որպես խոհարար, որտեղ նա ստացել է «ամսվա լավագույն աշխատող» կոչումը ավելի քան 1 000 106 անգամ։ Նա սովորում է Տիկին Փաֆի ավտոդպրոցում, բայց ոչ մի կերպ չի կարողանում ստանալ վարորդական իրավունքները։ Սպունգ Բոբը ապրում է իր խխունջի՝ Գերիի հետ մեծ անանաս-տան մեջ, որը գտնվում է Բիկինի Բոթոմ քաղաքում, 124 Կոնչ Սթրիթ փողոցում։ Նրա հարևաններն են՝ Սքուիդվարդ Թենթքլզը, որը նաև Սպունգ Բոբի կոլեգան է Քռասթի Քռաբում (գանձապահ) և Պատրիկ Աստղը, որը Սպունգ Բոբի լավագույն ընկերն է։ Սպունգ Բոբը նաև կարողանում է նվագել հավայան կիթառ։ Սպունգ Բոբը բավականին ուրախ, դրական, աշխատասեր, զվարճալի, հուսալի կերպար է, բայց նա բավականին միամիտ է։ == Տես նաև == Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Սպունգ Բոբի կերպարը Nickelodeonի պաշտոնական կայքում (անգլ.) Սպունգ Բոբի կերպարը Archived 2009-02-20 at the Wayback Machine. Internet Movie Databaseի կայքում (անգլ.)
1,005,899
Զանգվածային սպանություն Օրորա քաղաքում
Զանգվածային սպանություն Օրորա քաղաքում, 2012 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցած իրադարձություն, տեղի ժամանակով ժամը 0:39-ի սահմաններում, Օրորա առևտրի կենտրոնի Century Aurora 16 Movie Theater կինոթատրոնի դահլիճում (Դենվերի արվարձան, ամերիկյան Կոլորադո նահանգի մայրաքաղաք), սուպերհերոս Բեթմենի մասին Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետ. լեգենդի վերածնունդ» եռերգության եզրափակիչ մասի պրեմիերայի ժամանակ։ == Հրաձգություն == Ուրբաթ օրը, 2012 թվականի հուլիսի 20-ին, տեղի ժամանակով ժամը 0:00 ի սահմաններում ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Օրորա քաղաքի Century Aurora 16 Movie Theater города կինոթատրոնի սրահում սկսվել է Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետ. լեգենդի վերածնունդ» եռերգության եզրափակիչ մասի պրեմիերան։ Մոտավորապես 40 րոպե անց (տեղի ժամանակով մոտավորապես 0:39-ին), վթարային ելքից ներս է մտել SWAT-ի աշխատակցի համազգեստով՝ զրահաբաճկոնով և հակագազով մի տղամարդ։ Սկզբում հանդիսատեսը նրա վրա ուշադրություն չդարձրեց, մտածելով, որ այն կեղծ կերպար է հանդիսատեսի ժամանցն ապահովելու համար։ Սակայն տղամարդը ծխագնդակ կամ էլ նռնակ է նետել հանդիսատեսի վրա, ապա անկանոն կերպով կրակ է բացել ինքնաշեն AR-15 հրացանից։ Ավելի քան 70 դիտորդ է ընկել կրակի տակ։ Սկզբում հանցագործը կրակել է միայն առաջին շարքերի վրա, սակայն հետո սկսել է կրակել նրանց վրա, ովքեր փորձել են փախչել ելքի դռներով։ Սակայն շուտով ինքնաձիգը խափանվել է, դրա համար ոչ հատուկ 100 փամփուշտանոց թմբուկաձև փամփուշտակալի խնդիրների պատճառով, և Հոլմսը փոխարինել է այն Remington 870 (12-րդ տրամաչափի) հրացանով և Glock 22 ատրճանակով (40 տրամաչափի, մինչև 40 փամփուշտի համար փամփուշտակալի մեծացմամբ): Մի քանի փամփուշտ կոտրել են հարևան դահլիճը բաժանող պատը, որտեղ այլ ֆիլմի ցուցադրություն էր գնում, և հանդիսատեսից մի քանի հոգի նույնպես ստացել էին վնասվածքներ։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել առաջին ահազանգից 90 վայրկյան անց՝ 0:41 րոպեին. այն շուտով ձերբակալել է կրակողին։ Հրաձգության արդյունքում տեղում սպանվել է 10 մարդ, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում։ Հրազենային վնասվածքներով 59 մարդ տեղափոխվել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներից ամենափոքրը ընդամենը երեք ամսական է, իսկ ամենամեծը 51 տարեկան։ == Զոհվածների ցուցակը == Ջեսսիկա Գոուի, 24 տարեկան (Սան-Անտոնիո, Տեխաս,ԱՄՆ) Ջոն Թոմաս Լերիմեր, 27 տարեկան (Կրիստալ-Լեիկ, Իլինոյս, ԱՄՆ) (Моряк ВМС США дислоцирующийся в Ороре) Մեթ Մակքուին, 27 տարեկան (Սենթ-Փերիս, Օհայո, ԱՄՆ) Միքայել Մեդդեկ, 23 տարեկան (Օրորա, Կոլորադո, ԱՄՆ) Ալեքս Սալլիվան, 27 տարեկան (Օրորա, Կոլորադո, ԱՄՆ) (զոհվել է սեփական ծննդյան օրը) Ալեքս Թեվես, 24 տարեկան (Օրորա, Կոլորադո, ԱՄՆ) Ալեքսանդր Ջեյ Բոյկ, 18 տարեկան (Օրորա, Կոլորադո, ԱՄՆ) Ջեսսի Չիլդրես, 29 տարեկան (Կալիֆոռնիա, ԱՄՆ) (ԱՄՆ բանակի սերժանտ) Վերոնիկա Մոզեր-Սալլիվան, 6 տարեկան Ռեբբեկա Ուինգո, 32 տարեկան Ջոնաթան Բլանք, 26 տարեկան (ԱՄՆ բանակի զինծառայող, զոհվել է, փամփուշտից պաշտպանելով իր ընկերուհուն) Գորդոն Կաուդեն, 51 տարեկան Ջորդան Մորրիս, 31 տարեկան == Կրակ == Կինոթատրոնից ոչ հեռու ավտոկայանատեղիում, ոստիկանությունը ձերբակալել է հրացանով և երկու ատրճանակով մի կասկածյալի և պարզել նրա ինքնությունը։ Նա 24-ամյա Ջեյմս Հոլմսն էր, ով բնակվում էր Օրորայի հյուսիսում։ Թե ինչն է նրան դրդել զանգվածային սպանության, դեռ հայտնի չէ։ Իրավապահ մարմինները կարծում են, որ հնարավոր է նա ունեցել է հոգեկան խնդիրներ։ Ինչպես նաև, ձերբակալության ընթացքում նա հայտարարել, որ իր բնակարանում ռումբ է տեղադրված, և ոստիկանությունը ստիպված է եղել մարդկանց տարհանել հարևան տներից։ Ավելի ուշ, իր տանը իսկապես պայթուցիկ է հայտնաբերվել։ Վարկածներից մեկի համաձայն՝ հանցագործությունը պայմանավորված է նրանով, որ հանցագործը բարկացած էր այն բանի վրա, որ չէր կարողացել ֆիլմի պրեմիերայի համար տոմս գնել։ Սակայն նշված տեղեկատվությունը ժխտվել է ոստիկանության կողմից, այն պատճառով, որ Ջեյմս Հոլմսը բոլորի հետ միասին մտել է կինոթատրոն, սակայն ֆիլմի ամենասկզբից դուրս է եկել և արդեն ետ է վերադարձել վթարային ելքից, զենքերով և SWAT-ի աշխատակցի հագուստով։ == Արձագանք == ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրում հայտարարել է հինգօրյա սուգ, ընդհատել է իր նախընտրական քարոզարշավը և արտակարգ խորհրդակցություն հրավիրել դեպքի կապակցությամբ։ Փարիզի պրեմիերան, որին պետք է այցելեին ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր հերոսները, չեղարկվել է, Կոլորադոյի ողբերգության պատճառով։ Ընկերության կողմից չեղյալ են հայտարարվել նաև Մեքսիկայի և Ճապոնիայի պրեմիերաները, իսկ Ֆինլանդիայի գովազդային կազմակերպությունը կանգնեցվել է։ Ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը խորը վիշտ է հայտնել ողբերգության կապակցությամբ։ 2012 թվականի հուլիսի 22-ին, Օրորա էժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով հանդիպել է ողբերգության զոհերին։ Օբաման հանդիպել է տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որոնք հետաքննել են հանցագործությունը։ Նախագահը հայտարարել է հավաքված քաղաքացիներին՝ «Ես այստեղ եկել եմ ոչ որպես նախագահ, այլ որպես հայր և ամուսին, ես կիսում եմ ձեզ հետ արցունքները, ողջ երկիրը մտածում է ձեր մասին»։ Ընտրություններում Օբամայի մրցակից և Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին ևս իր ցավակցությունն է հայտնել զոհվածների և վիրավորների հարազատներին։ Հուլիսի 24-ին Օրորա է ժամանել Քրիստիան Բեյլը, Բեթմենի դերակատարը, ով ծաղիկներ է դրել կինոթատրոնի դիմաց, տեղի բնակիչների կողմից ստեղծված զոհերի հանպատրաստից հուշարձանին, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը։ == Հրազենի նկատմամբ վերահսկողության խստացման շուրջ վեճեր == 2012 թվականի հուլիսի 22-ին, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը նախագահական պաշտոնի թեկնածուներ Օբամային և Ռոմնիին խնդրել էր պարզաբանել իր դիրքորոշումը հրազենի նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ։ Օբաման հայտարարել է, որ չի հասնի զենքի մասին օրենքների խստացմանը և ասել է, որ մտադիր է պայքարել այն հանցագործությունների դեմ, որոնք կատարվում են զենքի միջոցով՝ հենվելով գոյություն ունեցող օրենքների վրա։ Հուլիսի 23-ին CNBC-ի հարցազրույցում Միթ Ռոմնին նաև հայտարարել է, որ դեմ է քվեարկում զենքի մասին օրենքների խստացմանը, քանի որ դա համարում է անիմաստ և խախտում է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ ուղղումը, որը թույլ է տալիս երկրի քաղաքացիներին տիրապետել հրազենին։ Հրաձգությունից հետո ԱՄՆ-ում զենքի վաճառքն աճել է 41 տոկոսով։ Հուլիսի 21-ից 25-ը զենքի խանութներ են ուղարկվել 3647 զենք գնելու հայտ, մինչդեռ այդ հանցագործությունից չորս օր առաջ՝ ընդամենը 2583 հայտ։ Ընդ որում, հուլիսի 20-ից հետո գնորդները սկսել են նախապատվությունը տալ ոչ թե որսորդական հրացաններին, այլ ինքնապաշտպանական ատրճանակներին։ == Ծանոթագրություններ ==
323,303
Աբզանովո (այլ կիրառումներ)
Աբզանովո, կարող է վերաբերել՝ Աբզանովո - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Արխանգելսկի շրջանի կազմում։ Աբզանովո - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Զիանչուրինսկի շրջանի կազմում։
299,771
Ալֆիմկովո
Ալֆիմկովո (ռուս.՝ Алфимково), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Կրասնինսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 20 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
512,739
Լյուիս
Լյուիս (անգլերեն` Lewis)` գերմանական Լուդվիգ (գերմաներեն` Ludwig) անվան անգլերենացված ձևն է։ Գործածվում է նաև որպես ազգանուն։ == Անունը կրողները == Լյուիս Մայլսթոուն (Lewis Milestone, 1895-1980 թթ.)` հրեա ծահումով ամերիկացի կինոռեժիսոր == Որպես ազգանուն == Մեթյու Լյուիս (Matthew Lewis, *1989 թ.)` անգլիացի դերասան Քլայվ Սթեյփլս Լյուիս (Clive Staples Lewis, 1898-1963 թթ.)` բրիտանացի նովելիստ == Տե'ս նաև` == Լուիս Լուի
1,035,425
Stray Kids-ի սկավառակագրություն
Հարավկորեական բոյ բենդ Stray Kids-ի սկավառակագրությունը, որը ստեղծվել է 2017 թվականին ընկերության JYP Entertainment-ի կողմից համանուն ռեալիթի շոուի միջոցով։ Այն բաղկացած է մեկ ստուդիական ալբոմից, վեց մինի ալբոմներից (որոնցից մեկը թողարկվել է մինչև դեբյուտը), քսան սինգլներից և տեսահոլովակներից։ == Ալբոմներ == === Ստուդիական ալբոմներ === === Ժողովածուներ === === Սինգլ-ալբոմներ === == Մինի ալբոմներ == == Վերահրատարակում == == Սինգլներ == == Չարթում հայտնված այլ սինգլներ == == Սաունդթրեքներ == == Տեսահոլովակներ == == Նշումներ == == Ծանոթագրություններ ==
557,367
Ռազա
Ռազա (ռուս.՝ Раза≥), գետ Ռուսաստանում, հոսում է Արխանգելսկի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Վաենգա գետի աջ ափին՝ 174 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 14 կմ է։ == Ջրային գրանցամատյանի տվյալներ == Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ հյուսիսային Դվինա գետն է, գետի ենթաավազանը Վիչեգդա և Վագա գետերն են։ Գետի գետային ավազանը Հյուսիսային Դվինան գետն է՝ մինչև հյուսիսային Դվինի միախառնման կետը։ Գետավազանը՝ Հյուսիսային Դվինա։ Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության. Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 03020300412103000032693 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 103003269 Ավազանի կոդը - 03.02.03.004 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03 Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0 == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine.
264,388
Եզնոց Ներքին
Եզնոց Ներքին, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզում։ Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։ == Աղբյուրներ == «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն == Տես նաև == Կարսի նահանգի հայաբնակ բնակավայրեր == Ծանոթագրություններ ==
96,474
Արտավան Գ
Արտավան Գ (մ.թ.ա. 1-ին դար - 38), Պարթևաց արքա 12-ից։ Մոր կողմից՝ Արշակունի։ Նախապես թագավորել է Ատրպատականում։ Պարթևական գահը գրավել է Հռոմի դրածո Վոնոն թագավորին տապալելուց հետո՝ հիմնելով Արշակունիների կրտսեր ճյուղը։ Արտավանը 16 թ.-ին Վոնոնին վտարել է նաև Հայաստանից, որի գահը վերջինս գրավել էր Հռոմի օգնությամբ։ Արտավանը փորձել է Հայաստանի թագավոր հռչակել իր որդի Որոդեսին, սակայն Հռոմը կանխել է նրան և հայկական ավագանու համաձայնությամբ Հայոց թագավո հռչակել Զենոն-Արտաշեսին։ Վերջինիս մահից (34 թ.) հետո, Արտավանը Հայոց թագավոր է կարգել իր որդի Արշակ Ա-ին՝ նպատակ ունենալով Հայաստանի զինակցությամբ Հռոմը դուրս բերել Արևելքից, վերականգնել Աքեմենյան աշխարհակալության սահմանները։ Սակայն 35 թ.-ին Արշակ Ա-ն դավադրաբար սպանվել է և Հռոմի օգնությամբ հայկական գահին տիրել է Միհրդատ Իբերացին։ Հռոմի դրդմամբ պարթևական պետության վրա հարձակվել են վրացական և ալանական ցեղերը։ 36 թ.-ին պարթևական թագավոր է հռչակվել Հռոմի նոր դրածո Տրդատ Գ-ն, որի գահանիս է եղել Արտավանի դեմ ապստամբած Միջագետքի Սելևկիա քաղաքը։ Արտավանը հարկադրված է եղել պարթևական ուժերը Հայաստանից ետ տանել և հոգալ սեփական սահմանների պաշտպանությունը։ Նրան հաջողվել է հաղթել Տրդատ Գ-ին, վերականգնել իռ գահակալական իրավունքները (37 թ.), Ատրպատականի, Միջագետքի, Պարսքի, Ելամի, կառավարումը հանձնել Արշակունիների տան ներկայացուցիչներին, կայունացնել պարթևական պետության վիճակը։
261,515
Խանգեղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խանգեղ (այլ կիրառումներ)Խանգեղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում։ Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ == Ծանոթագրություններ == == Աղբյուրներ == «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թվականներն, Երևանի Համալսարանի հրատարակչություն == Տես նաև == Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
673,596
Տափաստանի գայլը
«Տափաստանի գայլը» (գերմ.՝ Der Steppenwolf), գերմանացի գրող Հերման Հեսսեի վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1927 թվականին Գերմանիայում։ Համարվում է գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ == Սյուժե == Վեպը ներկայացնում է Հարրի Հալլերի գրառումները, որոնք հրատարակել է նրա տանտիրուհու ազգականը։ Այդ ազգականի անունից է գրված վեպի նախաբանը։ Նկարագրվում է Հալլերի կենսակերպը, հոգեբանական դիմանկարը։ Ապրում էր փակ և ամփոփ, մարդկանցից մեկուսի, ասես տապաստանի գայլ, որը մոլորվել է քաղաքակրթության և քաղքենիության սահմանագծին։ Սկզբում պատմողը Հարիի նկատմամբ վախի և զգուշավորության զգացում է ցուցաբերում, սակայն հետո նրան տիրում է համակրանքը։ Համակրանք մի մարդու հանդեպ, որը չի կարողացել բացել իր հոգու ճշմարիտ աղբյուրները աշխարհում, ուր շատ բան հիմնված է անհատի կամքը ճնշելու վրա։ Հալլերը գրասեր է, որը հեռու է պրակտիկ հետաքրքրություններից։ Չի աշխատում, երկար պառկում է անկողնում։ Սիրում է դասական գրականություն. գրեթե բոլոր գրողներին՝ Գյոթեից մինչև Դոստոևսկի։ Հաճախ նկարում է։ Սակայն մնում է ներփակված իր աշխարհում՝ հեռու մնալով քաղքենի աշխարհից։ Հերոսը զգում է իր մեջ երկու բնություն՝ մարդու և գայլի։ Բայց ի տարբերություն ուրիշ մարդկանց, որոնք դարձել են ձեռնասուն և սովորել են ենթարկվել, Հարրին տառապում է իր ներսում ծավալվող այդ երկու բնությունների պայքարից։ Փորձելով ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ՝ Հարրին պարտություն է կրում։ Հանդիպելով փողոցում ծանոթ պրոֆեսորի և այցելելով նրա տուն՝ Հարրին տառապում է այդ տանը տիրող քաղքենիական մթնոլորտից. հատկապես Գյոթեի անհաջող դիմանկարից և տանտիրոջ դատողություններից։ Հարրին ցանկանում է հեռանալ այս աշխարհից, սակայն վախենում է մահից։ Պատահաբար մտնում է «Սև արծիվ» սրճարանը, որտեղ հանդիպում է Հերմինե անունով մի աղջկա։ Սկսվում է անսովոր սիրավեպ։ Հերմինեն փորձում է սովորեցնել Հարրիին գիշերային սրճարաններին և ռեստորաններին, ջազին և իր ընկերներին։ Այս ընթացքում հերոսն ավելի ու ավելի խորն է հասկանում իր վիճակի երկվությունը։ Նա խոսում է պատերազմների դեմ, սակայն պատերազմի ժամանակ թույլ չի տվել, որ իրեն գնդակահարեն, այլ հարմարվել է իրավիճակին։ Նա դեմ է բանկերին և վարկերին, սակայն բանկում ունի արժեթղթեր, որոնց տոկոսներով ապրում է։ Մտածելով գերմանական երաժշտության մասին՝ Հալլերը տեսնում է դրա հանդեպ իր վերաբերմունքի մեջ ողջ գերմանական մտավորականության ճակատագիրը։ Կյանքի մեջ մտնելու և այն ճանաչելու փոխարեն մտավորականը փախչում է երաժշտության անբառ ոլորտը։ Այստեղից ծագում է ատելություն իրականության հանդեպ։ Վեպի վերջում հերոսը հայտնվում է կախարդական դիմակահանդեսում՝ Մոգական թատրոնում։ Փորձելով գտնել Հերմինեին, որը տղայի զգեստ է հագել և հաղթում է կանանց իր լեսբիական հմայքով, Հարրին հայտնվում է ռեստորանի նկուղային հարկում՝ Հադեսում, որտեղ նվագում են երաժիշտ չարքերը, իսկ մթնոլորտը հիշեցնում է Գյոթեի «Ֆաուստի» Վալպուրգյան գիշերը։ Ռոմանտիկական ավանդույթից փախչող հերոսը ցուցաբերում է իր էության երկվությունը կամ բազմակիությունը։ Երաժշտության և դասական արվեստի սիրահարը նրա մեջ զուգակցված է մարդասպանի հետ։ Մոգական թատրոն, որտեղ մուտքը միայն խելագարների համար է, Հարրիին ուղեկցում է Հերմինեյի ընկերը՝ սաքսոֆոնահար Պաբլոն, որը թմրադեղերի մեծ գիտակ է։ Հալլերը սպանում է հենց Պաբլոյի հետ անկողնում հայտնված Հերմինեին՝ անառակին և իր մուսային, հանդիպում է մեծն Մոցարտին, որը բացահայտում է նրան կյանքի գաղտնիքը։ Կյանքը պետք չէ ընդունել շատ լուրջ։ «Հարկ է սովորել ծիծաղել․ լսել կյանքի ռադիոերաժշտությունը և ծիծաղել…»: Մոցարտը վերածվում է Պաբլոյի, ասես ապացուցելով, որ գերագույնը կյանքում խաղն է, որի օրենքը պետք է պահպանել։ Հալլերին մնում է հուսալ, որ երբևէ մի անգամ էլ խաղալու առիթ կստանա։ == Էկրանավորումներ == 1974 թվականին թողարկվել է ԱՄՆ և Շվեյցարիայի համատեղ արտադրության «Տափաստանի գայլը» գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորը Ֆրեդ Հայնսն է։ == Մեջբերումներ == Տառապյալի հիվանդությունը չի կապվում նրա բնավորության ինչ-ինչ արատների հետ, այլ միանգամայն հակառակը՝ արդյունք է ներդաշնակության չհասած նրա ուժերի ու շնորհների արտակարգ առատության։ Նրա ողջ կյանքն օրինակ էր այն բանի, թե սեփական անձի հանդեպ առանց սիրո անհնար է նաև սերը դեպի մերձավորը, որ ինքնատելությունը ճիշտ և ճիշտ նույն բանն է և ուղղակիորեն հանգեցնում է նույն սարսափելի մենակությանը և հուսահատությանը, ինչպես որ ուժեղ եսասիրությունը։ Պետք է հպարտանալ ցավով, յուրաքանչյուր ցավ հիշեցնում է մեզ մեր բարձր կոչման մասին։ Մենակությունը անկախություն է, ես ինքս եմ այն ցանկացել ու նվաճել ինձ համար երկար տարիների ընթացքում։ Մենակությունը սառն էր, այո, բայց և անաղմուկ, զարմանալի անաղմուկ ու մեծ, ինչպես սառը, անաղմուկ տարածությունը, որի մեջ շարժվում են աստղերը։ Այս պարզունակ, հարմարվող, այդքան քչով բավարարվող այսօրվա աշխարհի համար դու շատ խստապահանջ ու քաղցած ես, այդ աշխարհը մի կողմ կշպրտի քեզ, դու մի չափում ավելի ունես, քան անհրաժեշտ է նրան։ Ով այսօր ուզում է ապրել ու իր կյանքից գոհ լինել, նա իրավունք չունի լինել քեզ և ինձ նման։ Ով ճնկճնկոցի փոխարեն պահանջում է երաժշտություն, հայացքների փոխարեն ուրախությունններ, դրամի փոխարեն` հոգի, վազվզոցի փոխարեն` իսկական աշխատանք, զվարճալիքի փոխարեն` իսկական կրքեր, նրա համար այս փառավոր աշխարհը հայրենիք չէ։ Սեփական անհատականությունը ոչնչացնելու փոխարեն նրան միայն հաջողվել էր ինքն իրեն ատելուն սովորեցնելը։ Ինչ երեկ նորմալ էր, այսօր արդեն աննորմալ է։ Ինչ հիմար են հնչում «գազան» կամ «գիշատիչ» բառերը։ Այդպես չի կարելի խոսել կենդանիների մասին։ Իհարկե, նրանք հաճախ լինում են սարսափելի, բայց շատ ավելի իսկական են, քան մարդիկ։ Նայիր որևէ կենդանու, դու կտեսնես, որ նրանք բոլորը անկեղծ են, ոչ մի կենդանի շփոթված չէ կամ չգիտի, թե ինչ է անում և ինպես է պետք իրեն պահել։ Նրանք չեն ուզում քեզ դուր գալ։ Թատրոն չկա։ Նրանք այնպիսին են, ինչպիսին կան, ինչպիսին քարերը, ծաղիկները և աստղերը երկնքում։ Հավերժության մեջ իրականում ժամանակ չկա. հավերժությունը` ընդամենը մի ակնթարթ է, որը բավարար է կատակի համար։ Ամեն մարդ կարծում է, որ իր տառապանքը ամենածանրն է։ Ինքնասպանությունը` հիմարություն է, վախկոտություն, ստորություն, դա անփառունակ խայտառակ ելք է` ամենաամոթալի ելքը այս տանջանքի ջրաղացից։ Եթե յուրաքանչյուր ուժ կարող է վերածվել թուլության, ապա բնույթով ինքնասպանը, ընդհակառակը, կարող է իր թվացյալ թուլությունը վերածել ուժի։ Այն մարդիկ, որոնց կյանքը չափազանց անհանգիստ է, իրենց երջանկության հազվադեպ ակնթարթների մեջ երբեմն այնպիսի ուժ ու անասանելի գեղեցկություն են զգում, երջանկության փրփուրը երբեմն տառապանքի ծովից այնպիսի կուրացուցիչ բարձրության է հասնում, որ այդ կարճատև բռնկման լույսը հասնում է նաև մնացած բոլոր մարդկանց ու կախարդում նրանց։ Աշխարհը չի կործանվել ոչ կամերային երգչախմբի, ոչ էլ բարեկամի բացակայության պատճառով, և ծիծաղելի բան էր կործանել ինքն իրեն ջերմության հանդեպ անզոր կարոտից։ Աշխարհը դա ճանաչում, որոնում և սիրում է, մեծ մասամբ, բանաստեղծություններում, կյանքում դա թողնում է խելագարության տպավորություն։ Մշտապես շատ տպավորվող ու զգայուն մարդիկ ամենափոքր ցնցման դեպքում ամբողջությամբ տրվում են ինքնասպանության գաղափարին։ Ինչպես որ խելագարությունն է ամենաբարձր իմաստով ամեն մի իմաստության սկիզբ, այնպես էլ մտագարությունը ամեն մի արվեստի, ամեն մի երևակայության ակունքն է։ Արարված ամեն ինչ, տեսքով նույնիսկ ամենաանմեղը, արդեն իսկ մեղավոր է, արդեն իսկ բազմաձև է, նա նետված է կազմավորման անմաքուր հոսքի մեջ և այլևս երբեք չի կարող լողալ դեպի ետ` հոսանքին հակառակ։ Եթե քեզ` քո իսկ բավականության համար անհրաժեշտ է ուրիշների թույլտվությունը, ապա դու իրոք ողորմելի մարդ ես։ Բարեպաշտ լինելու համար ժամանակ է պետք, ավելին՝ անկախության ժամանակից։ Դու չես կարող լուրջ բարեպաշտ լինել և միաժամանակ ապրել իրականության մեջ ու քեզ նաև բարեպաշտ պահել։ Նրանք չեն ցանկանում մտածել, չէ որ նրանք ծնվել են ապրելու համար, ոչ մտածելու… Յուրաքանչյուր բարձր երգիծանք սկսվում է նրանով, որ դադարում ես լրջորեն ընդունել սեփական անձդ։ Ամեն մարդ իր մահացու մեղքն ունի։ Վերևը և ներքևը գոյություն ունեն միայն մտածողության, միայն վերացականության մեջ։ Իսկ աշխարհը, ինքնին, չի ճանաչում ոչ վեր, ոչ էլ վար։ Յուրաքանչյուր ոք ունի իր ճակատագիրը, ոչ մեկինն էլ մյուսից ավելի թեթև չէ։ …այդպես էր և Տափաստանի գայլի կյանքում։ Նա մեծ մասամբ շատ դժբախտ էր, դա ժխտել չէր կարելի, և դժբախտացնում էր ուրիշներին, հատկապես, երբ սիրում էր նրանց, և նրանք էլ՝ իրեն։ Քանզի բոլորը, ովքեր սիրում էին նրան, տեսնում էին նրա մի կողմը։ Շատերը նրան սիրում էին իբրև նուրբ, խելացի և ինքնատիպ մարդու և սարսափում ու հիասթափվում էին, երբ նրա մեջ հանկարծ հայտնաբերում էին գայլին։ Եվ չհայտնագործել չէին կարող, քանի որ Հարրին, ինչպես բոլորը, ցանկանում էր, որ իրեն սիրեն ամբողջությամբ, ուստի չէր կարողանում նրանցից, ում սերն իր համար շատ բան էր նշանակում, թաքցնել գայլին և ստել։ Բայց կային և այնպիսինները, որ նրա մեջ սիրում էին հենց գայլին, հենց ազատությունը, վայրենությունը, սարսափը և ուժը, և նրանց նույնպես սոսկալի հուսախաբության էր մատնում ու տանջում, երբ հանկարծ պարզվում էր, որ այդ կատաղի, չար գայլն ընդամենը նույնպես մարդ էր և իր մեջ դեռ բաղձանք ուներ առ բարին, առ քնքշությունը, նաև Մոցարտ լսել, բանաստեղծություններ կարդալ, մարդկային իդեալներ ունենալ էր ցանկանում։ Ամենից շատ, սովորաբար, հենց սրանք էին հիասթափվում ու չարանում, և այդպիսով՝ Տափաստանի գայլն իր սեփական հակասականությունը փոխանցում էր նաև այն օտար ճակատագրերին, որոնց հետ շփվում էր… Յուրաքանչյուր անգամը կարող է լինել վերջինը։ Ինչպես կարող եմ չլինել տափաստանի գայլ և ողորմելի մենակյաց այն աշխարհում, որի նպատակներից ոչ մեկը իմը չէ, որի ուրախություններից ոչ մեկն իմ հոգու հետ չի խոսում։ Լրջությունը ծնվում է ժամանակը գերագնահատելիս։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == «Տափաստանի գայլը» վեպի հայերեն թարգմանությունն առցանց
1,098,920
Մարշա Փի Ջոնսոն
Մարշա Փի Ջոնսոն (ծնված 24 1945 թվականի օգոստոս Էլիզաբեթում, Նյու Ջերսի ; † 6 1992 թվականի հուլիս Նյու Յորքում ), ամերիկացի տրանսգենդեր կին, սեքս-աշխատող և ԼԳԲՏ շարժման ակտիվիստ ։ Նա Նյու Յորքի նույնասեռական անձանց շրջանում և արվեստի ասպարեզում հայտնի դեմք էր 1960֊ական թվականներից և 1969 թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Սթոունուոլի ցույցերին։ Իր կյանքի վերջին տարիներին նա ներգրավված էր Act Up շահագրգիռ միության հետ ՁԻԱՀ -ի մասին իրազեկվածության բարձրացման գործում։ == Կյանքը == Ջոնսոնը 1966֊ին տեղափոխվեց Նյու Ջերսիից Նյու Յորքի Գրինվիչ Վիլիջ, որը հայտնի էր որպես նույնասեռական մարդկանց թաղամաս։ Այնտեղ նրան փողոցներում սկսեցին ճանաչել որպես Դրագ արտիստ, իսկ ավելի ուշ իր օրինական անունը Մալքոլմ Մայքլսից նա փոխեց Մարշա Փի Ջոնսոնի։ Երբ նրան հարցնում էին իր անվան P-ի մասին, նա պատասխանում էր․ «Ուշադրություն մի՛ դարձրեք»։ Որպես Մարշա Փի Ջոնսոն, նա կրում էր էքսցենտրիկ հագուստ և գլխարկներ, թեև երբեմն նա շարունակում էր ընդունել իր տղամարդկային ինքնության անվանումը՝ Մալքոլմ Մայքլսը։ 1969 թվականի հունիսի 28-ին նա գտնվում էր The Stonewall Inn- ում՝ Նյու Յորքի գեյ-ակումբում, երբ ոստիկանությունը հետախուզում իրականացրեց այնտեղ, ինչի արդյունքում դաժան բախումներ տեղի ունեցան ակումբի այցելուների և ոստիկանության միջև։ Նշվում է, որ Ջոնսոնը զգալիորեն նպաստել է անկարգությունների մեկնարկին Սիլվիա Ռիվերայի և այլ «փողոցային թագուհիների» "street queens" հետ միասին։ 1970 թվականին նա Սիլվիա Ռիվերայի հետ միասին հիմնել է « Street Transvestite Action Revolutionaries» (STAR) ակտիվիստական խումբը՝ աջակցելու անօթևան տրանսգենդերներին և դրագ քուիններին։ Ջոնսոնը դարձավ նաև Գեյերի ազատագրման ճակատի ակտիվիստ։ 1974 թվականին նա նկարվել է Էնդի Ուորհոլի համար նրա Polaroid շարքում "Ladies and gentlemen" Նա նաև եղել է Ուորհոլի « Hot Peaches » դրագ կատարողական խմբի անդամ։ Ջոնսոնին գտել են մահացած 1992 թվականի հուլիսի 6֊ին Հուդզոն գետում։ Ջոնսոնը նկարահանվել է տարբեր վավերագրական ֆիլմերում, օրինակ. Ռոզա ֆոն Պրաունհեյմի ֆիլմերում նույնպես։ Դեյվիդ Ֆրանսը հավաքել է Netflix- ի «Մարշա Փի Ջոնսոնի մահն ու կյանքը» վավերագրական ֆիլմը (2017) Ջոնսոնի մասին օրիգինալ ներդրումներից և իր ժամանակակիցների հետ ունեցած հարցազրույցներից։ Նրա մահն ի սկզբանե ոստիկանության որակվել էր որպես ինքնասպանություն, սակայն ընկերներն ու ծանոթները կասկածներ են հայտնել այդ պնդման վերաբերյալ։ 2002 թվականին պնդումը փոխվեց, և մահը հայտարարվեց որպես «անբացատրելի»։ == Պատվարժան հիշատակումներ == 2018 թվականին The New York Times- ը հրապարակեց ուշացած մահախոսական Ջոնսոնի համար։ 2019 թվականին Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում ցուցադրվեց Ջոնսոնի և Սիլվիա Ռիվերայի պատկերով մեծ որմնանկարը՝ ի հիշատակ Սթոունուոլի իրադարձությունների 50-ամյակի։Ասում են, որ տրանսգենդեր անձանց դրոշի առջև «Գեյերի իրավունքների շարժման երկու ռահվիրաների» նկարն աշխարհի ամենամեծ որմնանկարն է՝ ի պատիվ տրանսգենդեր անձանց համայնքի։ 2019 թվականի մայիսին հայտարարվեց, որ Ջոնսոնը և Սիլվիա Ռիվերան կպարգևատրվեն հուշահամալիրներով Գրինվիչ Վիլիջում՝ Նյու Յորքի Սթոունուոլ ակումբի մոտակայքում։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2021 թվականը։ Ջոնսոնի և Ռիվերայի այս հուշահամալիրները կլինեն աշխարհում առաջինը, որը կկանգնեցվի ի պատիվ տրանսգենդեր ակտիվիստների։ 2019 թվականի կեսերին Ջոնսոնը հետմահու պարգևատրվել է որպես Նյու Յորքի հպարտության երթի մեծ մարշալ ։ 2020 թվականի կեսերին Ջոնսոնը դարձավ 1։ Google Doodle- ով Նյու Յորքի հպարտության երթի մեծ մարշալի պատվին արժանանալու տարեդարձը։ 2021-ի վերջին գերմանացի երգչուհի և երգահան Սառա Լեշը Ջոնսոնին պարգևատրել է The Story of Marsha P. Johnson երգով իր Trigger Warning ալբոմում։ == Ճանաչում == Տրանս երգիչ Էնթոնի Հեգարտին իր խումբն անվանել է Antony and the Johnsons ի պատիվ Մարշա Փի Ջոնսոնի։ Խմբի River of Sorrow երգը նվիրված է Մարշա Պ. Ջոնսոնին և անդրադառնում է նաև իր մահվան պատճառին։ 2020 թվականի հունիսի 30֊ին նրան նվիրվեց է մի Google Doodle։ 2020 թվականին իր 70 ամյակի առթիվ իր ծննդյան օրը նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարեց, որ Բրուքլինի East River State Park-ը կվերանվանվի Marsha P. Johnson State Park, և որ հուշարձան կկանգնեցվի։ Դրանով իսկ նա դառնում է առաջին ԼԳԲՏՔ անձը, ով արժանացել է պետական պարկի վերաօծման պատվին։ == Հղումներ == Video von Michael Kasino: Pay It No Mind – The Life and Times of Marsha P. Johnson, YouTube, 15 հոկտեմբեր 2012 (55:30 րոպե; անգլերեն, փաստավավերագրական ֆիլմ). == Այլ մանրամասներ ==
30,616
Իվանովո
Իվանովո (1871-1932 թվականներին՝ Իվանովո-Վոզնեսենսկ), քաղաք Կենտրոնական Ռուսաստանում, Իվանովոյի մարզի կենտրոնը։ Բնակչությունը՝ 409 285 մարդ (2015 թվականի դրությամբ)։ Իվանովո-Վոզնեսենսկ քաղաքը հիմնադրվել է 1871 թվականին 15-րդ դարում գոյություն ունեցող Իվանովո գյուղի և 19-րդ դարում ստեղծված Վոզնեսենսկի պոսադի միացման արդյունքում։ Իվանովո քաղաքը առաջին հերթին հայտնի է իր տեքստիլ արդյունաբերության, կրթական հաստատությունների և հեղափոխական պատմության շնորհիվ։ Հայտնի է «Հարսնացուների քաղաք», «Առաջին Խորհրդի Հայրենիք», «Չթի երկիր», «Ռուսաստանի տեքստիլ մայրաքաղաք», ինչպես նաև «Ռուսական և Կարմիր Մանչեստեր»։ Մտնում է Ռուսաստանի Ոսկե օղակի մեջ։ == Պատմություն == Հնագիտական պեղումները, որոնք հայտնաբերվել են ժամանակից Իվանովոյի տարածքում, պատկանում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին։ 1929 թվականին Սոսնեվե բնակավայրում, Ռիլիխի գյուղում հայտնաբերվել են ֆատյանովյան մշակույթի շաղափված կացիններ։ Առաջին հազարամյակում տարածաշրջանը բնակեցվել է ֆինաուգորական մերյա ցեղերով։ 1863 թվականին հնագետների կողմից հայտնաբերվել են գերեզմանոցներ և 54 դամբարանաբլուր։ Տղամարդկանց գերեզմանոցներում հայտնաբերվել էին դանակներ, մետաղյա վահանակներ, կացիններ, իսկ կանանց գերեզմանոցներում՝ զարդարանքներ։ Իրերը պատկանել են 11-12-րդ դարերին։ == Իվանովո գյուղի առաջացումը == Իվանովո քաղաքի առաջացման վայրը՝ Ուվոդ գետի մոտակայքում գտնվող տեղանքը Պոտոկ և Կոկույ բնավայրերի միջև։ == Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր == === Աշխարհագրական դիրք === Իվանովոն գտնվում է Իվանովոյի մարզի կենտրոնում, Ուվոդ գետի ափին, Մոսկվայից 290 կմ դեպի հյուսիս-արևելք և Յարոսլավլից, Վլադիմիրից և Կոստրոմայից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ հս.լ. 57˚, արլ.ե. 41˚: Քաղաքը զբաղեցնում է 10 484 հա տարածք, որից կառուցապատված է 2 353 հա տարածքը։ Իվանովոն և Իվանովոյի մարզը գտնվում են այնպիսի ժամային գոտում, որն ը միջազգային չափանիշի նշվում է որպես Moskow Time Zone (MSK/MSD): Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) նկատմամբ շեղումը +3:00 (MSD) է։ === Հող === Իվանովո քաղաքի շրջանում և արվարձաններում հողը կավային է, ավազի բավականին մեծ պարունակությամբ, բույսերի համար քիչ սննդարար է և պարարտանյութերի կարիք ունի։ === Ջրաբանություն === Քաղաքը բաժանելով երկու մասի, հյուսիսից հարավ հոսում է Ուվոդ գետը (Կլյազմա գետի վտակ)։ Քաղաքի սահմաններում Ուվոդ գետի մեջ են թափվում երկու փոքր գետեր՝ Տալկա և Խարինկա։ === Բուսականություն === Գետերի ափերին քաղաքի սահմաններում գտնվում են հանգստի խոշոր զբոսայգիներ՝ Ստեպանովի անվան, 1505 թվականի Հեղափոխության անվան և Խարինկա։ Անտառները, որոնք շրջապատում են քաղաքը, հիմնականում կենտրոնացված են քաղաքի հարավային, արևելյան և հյուսիսային սահմանների մոտ։ Դրանք բնակչության համար հանգստավայր են հանդիսանում։ === Էկոլոգիական իրավիճակ === Պաշտոնական տվյալներով էկոլոգիական իրավիճակը Իվանովոյի մարզում գնահատվում է որպես բավարար, սակայն ջրամբարների վիճակը քաղաքի տարածքում այդպիսին չէ։ Քաղաքի միջով հոսող գետերը հիմնականում աղտոտված են կենցաղային աղբով։ Քաղաքում մաքուր խմելու ջրի խնդիր կա, որը հիմնականում վերցվում է Ուվոդի ջրամբարից։ Իվանովո քաղաքում օդի աղտոտման հիմնական աղբյուրներն են հանդիսանում ավտոմոբիլային տրանսպորտը և կարի արտադրամասերը։ === Կլիմա === Իվանովո քաղաքի կլիման չափավոր ցամաքային է, որին բնորոշ են համեմատաբար շոգ ամառները և ցուրտ ձմեռները կայուն ձնածածկույթով։ Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է՝ -11.5°-ից մինչև -12°միջին ամսական ջերմաստիճանով։ Ամռան ամենատաք ամիսը հուլիսն է, որի միջին ամսական ջերմաստիճանը կազմում է +17.5°-ից +18.7°: Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +3,6˚: == Բնակչություն == 2015 թվականի դրությամբ Իվանովո քաղաքը բնակչության թվով Ռուսաստանի Դաշնության 1114 քաղաքների թվում զբաղեցնում էր 46-րդ տեղը։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Քաղաքի վիճակագրությունը Խորհրդային քաղաք Իվանովա քաղաքի պատմության կայքեր
58,382
Խորիշահ
Խորիշահ (ծննդյան թվականն անհայտ - մահացել է 1260-ական թթ-ին), Վաչուտյան իշխանատոհմի իշխանուհի, Դսեղի Համազասպյան-Մամիկոնյան Մարծպան իշխանի և Մամքանի դուստր։ == Գործունեությունը == Խորիշահն ամուսնու՝ Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Քուրդ Ա Վաչուտյանի հետ շուրջ չորս տասնամյակ իշխել է Արագածոտն-Նիգ գավառներում, մասնակցել ամուսնու բոլոր ձեռնարկումներին։ 1250-ական թվականների սկզբին իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակին Խորիշահը և Քուրդ Ա-ն կառուցել են Սաղմոսավանքի գրատուն-մատենադարանը։ Նրանք կառուցել են Աստվածընկալի կենտրոնագմբեթ եկեղեցին /1244 թ./ և գավիթը /1250-ական թվականներին/, Հովհաննավանքի գավիթը /1251 թ./, նորոգել են Սևանի Առաքելոց վանքը։ Նվերներ են տվել Հաղպատի, Սանահինի վանքերին։ Խորիշահը և Քուրդ Ա-ն հովանավորել են մշակութային գործիչներին։ 13-րդ դարի հայ նշանավոր մշակութային գործիչ, պատմիչ Վարդան Արևելցին տևական ժամանակ հյուրընկալել է նրանց Վարդենիս գյուղի դղյակում։ Նրանց հյուրն են եղել Վանական Վարդապետը, Գևորգ Սկևռացին, Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա-ն /1254-1255 թթ-ին/, պատմիչ Կիրակոս Գանձակեցին։ Պատմիչն ականատեսի վստահությամբ գրել է, որ Հեթում Ա թագավորի դղյակում գտնվելու օրերին,,... եկին առ նա ... եպիսկոպոսք և վարդապետք և քահանայք և իշխանք քրիստոնէից...,,։ == Գրականություն == Տիգրան Հայազն, Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի։ Երևան, 2005 թ., էջ 57։
730,715
Գրիցաևկա (այլ կիրառումներ)
Գրիցաևկա, կարող է վերաբերել՝ Գրիցաևկա - գյուղ Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կոբելյակի շրջանում Գրիցաևկա - խուտոր Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ֆեոդորովսկի շրջանի կազմում
472,857
Նորք (հանդես)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորք (այլ կիրառումներ)«Նորք», գրական, գիտական և քաղաքական հանդես։ Լույս է տեսել 1922-ից 1926 թվականներին, 1928 թվականին, Երևանում (8 գիրք)։ Խմբագիրներ՝ Ա․ Հովհաննիսյան, Ա․ Մռավյան, այնուհետև՝ խմբագրական կոլեգիա (1928 թվականին)։ Նպատակն էր արձանագրել նոր կյանքի ճանապարհին հայ աշխատավորի ձեռք բերած հաջողությունները, պարզաբանել տնտեսության ու մշակույթի բնագավառների անելիքները, լուսաբանել անցյալի իրադարձությունները մարքսիստական պատմագիտության տեսանկյունով։ Հանդեսը ճիշտ դիրքորոշում ուներ գրական և մշակութային ժառանգության գնահատման հարցերում, մերժում էր պրոլետկուլտականությունը։ Հ․ Թումանյանի, Վ․ Տերյանի, Ա․ Շիրվանզադեի, Լեոյի գործերի կողքին տպագրել է Ե․ Չարենցի, Դ․ Դեմիրճյանի, Մ․ Արազու, Մ․ Մանվելյանի, Ս․ Զորյանի, Ն․ Զարյանի, Ա․ Բակունցի, Մ․ Արմենի և այլոց ստեղծագործություններ։ «Նորք» հանդեսի գործունեության էական մասն են կազմել գրական-քննադատական հոդվածները (Ա․ Հովհաննիսյան, Ա․ Կարինյան և ուրիշներ), որոնցում մերժվում էին ժամանակի անընդունելի տեսակետները։ Թարգմանական բաժինը ներկայացրել է ռուս և եվրոպական գրականության լավագույն նմուշներ։ Գիտական և քաղաքական բաժիններում հրատարակված Ս․ Կասյանի, Թ․ Ավդալբեգյանի, Ե. Շահազիզի, Աշխարհբեգի և ուրիշների հոդվածները հիմնականում առնչվում են հայ ժողովրդի պատմության տարբեր շրջանների խնդիրներին։ «Մոտիկ անցյալից» խորագիրը ներկայացրել է հուշագրություններ, վավերագրեր, մեկնաբանություններ ևն, որոնք վերաբերում են XX դարի հասարակական-քաղաքական կացությանը Անդրկովկասում (մասնավորապես Հայաստանում)։ Անդրադարձել է նաև հայ սովետական պարբերականների գործունեությանը, տպագրել մամուլի տեսություններ։
416,125
Մուցու (գյուղ, Վասցելիինա շրջան)
Մուցու (էստ․՝ Mutsu), գյուղ Էստոնիայի Վիրումաա նահանգի Վասցելիինա շրջանում։ 2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 6 մարդ։ == Տես նաև == Էստոնիայի վարչական բաժանում == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն) Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն)
772,436
Սալովկա (այլ կիրառումներ)
Սալովկա, կարող է վերաբերել՝ Սալովկա - գյուղ Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուգի շրջանում Սալովկա - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Պոչինկովսկի շրջանի կազմում
89,436
Աստերոիդների ցանկ (204801-204900)
Աստերոիդների ցանկ (204701-204800) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (204901-205000) Աստերոիդների ցանկ (204701-204800) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (204901-205000)
937,133
Մերի Անդերսոն (կինոդերասան)
Մերի Անդերսոն (ապրիլի 3, 1918(1918-04-03), Բիրմինգհեմ, Ալաբամա - ապրիլի 6, 2014(2014-04-06), Բըրբանք, Կալիֆոռնիա), ծննդյան անունը՝ Մերի Բ․ «Բիբի» Անդերսոն (անգլ.՝ Mary B. «Bebe» Anderson), 1918 թվականի ապրիլի 3-ից 2014 թվականի ապրիլի 6, ամերիկացի դերասանուհի։ == Կենսագրություն == Մերի Անդերսոնը ծնվել է 1918 թվականի ապրիլի 3-ին Ալաբամայի Բիրմինգհեմ քաղաքում։ Ավարտել է Գովարդի քոլեջը (ներկայում՝ Սեմֆորդի համալսարան)։ Այդպես էլ վարձույթի դուրս չեկած ֆիլմերից երկուսում դերեր խաղալուց հետո, նա ստաավ էպիզոդիկ դեր Մեյբել Մերիուեզերի «Քամուց քշվածները» ֆիլմում։ Կինոկարիերան ավարտելուց հետո, 1950-ական թվականների սկզբին նա տեղափողվել է հեռուստատեսություն, որտեղ նրա ամենահայտնի դերերից մեկը եղել է Քեթրին Հիրինգթոնը «Փեյթոն Փլեյս» սերիալում։ Մերի Անդերսոնը ամուսնացած է եղել օպերատոր Լեոն Շամրոյի հետ 1953 թվականից մինչև ամուսնու մահը՝ 1974 թվականը։ ԱՄՆ կինոարտադրության ոլորտում ունեցած ավանդի համար արժանացել է աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղու։ Մերի Անդերոսնը մահացել է 2014 թվականի ապրիլի 6-ին Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում՝ 96-ամյակից 3 օր հետո։ == Ֆիլմագրություն == == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == «Мэри Андерсон»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
574,901
Սերտան դի Կրատեուսի գավառ
Սերտան դի Կրատեուսի գավառ (պորտ.՝ Microrregião do Sertão de Cratéus), գավառ Բրազիլիայում, մտնում է Սեարա նահանգի մեջ։ Մտնում է Սերտոյնս Սեարենսիս նահանգի մարզի մեջ։ Բնակչությունը կազմում է 240 013 մարդ 2006 թվականի տվյալով։ Զբաղեցված տարածքը 12 831,035 կմ²։ Բնակչության խտությունը 18,7 մարդ/կմ²։ == Վիճակագրություն == Համախառն ներքին արտադրանքը կազմել է 462 390 680,00 (ըստ Բրազիլիայի ինստիտուտի աշխարհագրության և վիճակագրության տվյալների) Համախառն ներքին արտադրանքը մեկ շնչի հաշվով 2003 թվականին կազմում է 1 950,47 ռեալ (ըստ Բրազիլիայի ինստիտուտի աշխարհագրության և վիճակագրության տվյալների) Մարդկային զարգացման ինդեքսի պոտենցիալը 2000 թվականին կազմել է 0,643։ == Գավառի կազմ == Գավառի կազմի մեջ են մտնում հետևյալ համայնքները. Արարաենդա Կրատեուս
899,338
Գերմանիայի թվային գրադարան
Գերմանիայի թվային գրադարան (գերմ.՝ Deutsche Digitale Bibliothek, DDB), Գերմանիայի ամենամեծ առցանց գրադարանն է։ 2007 թվականի ամռանից ստեղծագործական նախագծում աշխատել է մասնագետների մեծ խումբ։ Գերմանիայի կառավարությունը նման ազգային պորտալ ստեղծելու մասին որոշումը կայացրել է 2009 թվականին։ Գրադարանը պաշտոնապես ներկայացվել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին Բեռլինում կայացած շնորհանդեսի ժամանակ։ Բացման ժամանակ գրադարանում հավաքվել է 5,6 միլիոն գիրք, արխիվներ, հուշարձանների լուսանկարներ, նկարների վերատպումներ, ձայնագրություններ և ֆիլմեր։ Գրադարանի կայքի էջերից կարելի է անցնել Բեռլինի թանգարաններից որևէ մեկը, դիտել Մյունխենում անցկացվող որևէ ցուցահանդես, տեսնել Դյուսելդորֆի փողոցներում գտնվող հուշարձանները 3D ֆորմատով կամ տեսնել հին արխիվը։ Ֆոնդերի հասանելիության պարագայում հետազոտության և վերապատրաստման գործընթացը պետք է ավելի հեշտ լինի։ Գերմանիայի թվային գրադարանը հնարավորություն է ընձեռում մուտք գործել 1,8 հազար մշակութային և գիտական հաստատություններ, որոնց թիվը հետագայում կհամալրվի մինչև 30 հազար։ Գաղափարն իրականացրել են գերմանական գրադարանների, թանգարանների, արխիվների և ֆիլմերի արխիվների գրադարանների աշխատակիցները պետական հաստատությունների հետ համատեղ։ Նախատեսվում է, որ այս գրադարանը կմիավորի գերմանական բոլոր մշակութային և գիտական հաստատություններն իրենց առցանց գրադարաններով և կինտեգրվի Europeana նախագծին։ Ի տարբերություն Google կամ Yahoo որոնման համակարգերի նոր գրադարանի կայքը չէր նախատեսում ունենալ այցելուների առավելագույն թվաքանակ։ Ծրագիրը շահույթ չի հետապնդում և հիմնական շեշտը դրվում է որակի, կարևորության և հուսալիության վրա։ Պորտալում տեղեկատվությունը հանգամանորեն մշակված է։ Բոլոր մշակութային և գիտական հաստատություններն այն օգտագործելու թույլտվություն են տվել։ Գրադարանը ստեղծողները պետք է հաշվի առնեն Գերմանիայում գործող հեղինակային իրավունքները։ Այս առումով 20-21-րդ դարերի վաղեմության արվեստը, գրականությունը և գիտական աշխատանքները ներկայացված են ոչ բավարար չափով։ == Ծանոթագրություններ == == Գրականություն == Manfred Dworschak: Babylonischer Bau. In: Der Spiegel. Nr. 6, 2010, S. 142–144 (online – 8. Februar 2010). Zitat: „Die Deutsche Digitale Bibliothek will Millionen Bücher, Filme, Bilder und Tonaufnahmen im Internet zugänglich machen. Über 30.000 Bibliotheken, Museen und Archive sollen ihr digitalisiertes Kulturgut beisteuern. Kann ein derart ehrgeiziger Plan überhaupt gelingen?“ Mirko Smiljanic (2012-11-27)։ «Per Mausklick zum nationalen Kulturerbe.»։ Deutschlandfunk (DLF). Hintergrund Politik. (գերմաներեն)։ Վերցված է 2017-08-11 «Kulturerbe - Deutsche Digitale Bibliothek»։ Staatsministerin für Kultur und Medien (գերմաներեն)։ 2016-01-13։ Վերցված է 2017-08-11 Archived 2016-04-18 at the Wayback Machine. == Ссылки == Website der Deutschen Digitalen Bibliothek Dokumentation des API der Deutschen Digitalen Bibliothek Portal für Datenpartner der Deutschen Digitalen Bibliothek Website des Archivportals-D, der spartenspezifische Zugang zu Archivdaten der Deutschen Digitalen Bibliothek. blogs.ub.tu-berlin.de
458,933
Ալեքսանդր Մնացականյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Մնացականյան (այլ կիրառումներ)Ալեքսանդր Սիդորի Մնացականյան (Մնացականով) (փետրվարի 23, 1921(1921-02-23), Վլադիկավկազ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 24, 2004(2004-07-24), Մոսկվա, Ռուսաստան, թաղված է Տրոյեկուրովյան գերեզմանատանը), խորհրդային Միության հերոս (մարտի 24, 1945), գեներալ-մայոր (1968)։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։ == Կենսագրություն == Ավարտել է Կամիշինի տանկային ուսումնարանը (1942), Մոսկվայի Զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիան (1948)։ 1942 թվականի օգոստոսից մինչև 1943 թվականի հունվարը, որպես տանկային դասակի հրամանատար, մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, 1943 թվականի կեսերից՝ Լենինգրադի ազատագրման մարտերին, որտեղ թշնամու պաշտպանական բնագծերը ճեղքելու ժամանակ ցուցաբերած արիության համար արժանացել է հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Ետպատերազմյան տարիներին ծառայել է խորհրդային բանակի տարբեր օկրուգներում, Թամանյան դիվիզիայում, ապա Մոսկվայում՝ խորհրդային բանակի գլխավոր շտաբում։ 1947 թվականին ավարտել է Ի. Ստալինի անվան Զրահատանկային և մեքենայացված զորքերի Ռազմական ակադեմիան։ Ծառայել է Հյուսիս-Կովկասյան և Անդրկովկասյան զինվորական օկրուգներում, 1955 թվականին ավարտել է Ռազմա-դիվանագիտական ակադեմիան։ Ծառայել է ռազմական կցորդի օգնական Սիրիայում, Լիբանանում, ռազմական կցորդ՝ Լաոսում, Մարոկոյում, Սիրիայում։ 1977-1982 թվականներին եղել է Ռազմա-դիվանագիտական ակադեմիայի 2-րդ ֆակուլտետի պետ, 1982-1986 թվականներին՝ 35576 զորամասի ֆակուլտետի պետ։ == Մրցանակներ == Կարմիր աստղի շքանշան Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան «ԽՍՀՄ ԶՈւ-ում Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի» շքանշան «Մարտական վաստակի համար» մեդալ «Արիության համար» մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ == Հիշատակ == Կրասնոյե Սելո քաղաքի (Լենինգրադի մարզ) Զրահատանկային փողոցում տեղադրված է Մնացականյանին նվիրված հուշատախտակ։ == Ծանոթագրություններ ==
661,732
Պարում են բոլորը
Պարում են բոլորը (ուկր. Танцюють всі!), տաղանդների պարային շոու է, ցուցադրվել է СТБ ալիքով, սկսած 2008 թվականի սեպտեմբերի 12-ից։ === Նախագծի պատմություն === «Պարում են բոլորը։» - ուկրաինական նմանակումն է բրիտանական շոուին «So You Think You Can Dance?» («Դու, գիտես թե դու կարողանում ես պարել?»).Շոուի անդամ կարող է լինել ցանկացածը, ով ցանկանում է ապացուցել, որ ինքը կարող է պարել։ Շոու «So You Think You Can Dance»ը ստեղծվել է Սայմոն Ֆուլերոմի և Նայդջելոմ Լիտկոյի կողմից, այն սկսվել է ԱՄՆում 2005 թվականին:Ավելի քան 1000 դիմորդ ընտրում են քսան լավագույն պարողների (10 աղջիկ և 10 տղա), որոնք 9 շաբաթ մրցում են ուղիղ եթերում որպես լավագույն այդ պետության պարող։ Մարտի 9ին 2012 թվականին СТБ ալիքով սկսվեց նոր պարային նախագիծ, նույն արտադրությամբ-«Պարում են բոլո՜րը:Հերոսների վերադարձ», որտեղ մասնակցում են դիտողների համար ավելի սիրված զույգը, 4 եթերաշրջանների ընթացքում։ Մասնակիցները վեբ- էջերում == 1ին եթերաշրջանի մասնակիցները == Ալեքսանդր Օստանին, 1ին հորիզոնական, Օդեսա, 23 տարեկան Սաշա Լեշենկո, 2րդ հորիզոնական, Ալեքսանդրիա, 19 տարեկան Մարիամ Տուրկմենբաևա, 3րդ հորիզոնական, Սևաստոպոլ, 18 տարեկան Նատաշա Կրոտովա, 4րդ հորիզոնական, Չերկասի, 24 տարեկան Օլյա Գոլդիս, Կիև, 24 տարեկան Մաքս Պեկնիյ, Արմյանսկ, 21 տարեկան Տոնյա Ռուդենկո, Չերկասի, 22 տարեկան Նիկոլայ Բոյչենկո, Սևաստոպոլ, 22 տարեկան Դաշա Միլակովա, Կրասնոարմեյսկ, 19 տարեկան Եվգենիյ Կոտ, Խերսոն, 20 տարեկան Վիկա Մարտընովա, (ինֆորմ.չկա) Միխաիլ Սմագին, Խարկով, 19 տարեկան Մաշա Բեզյակինա, Կիև, 21 տարեկան Դենիս Խրիստյուկ, Կիև, 28 տարեկան Լիդա Շրամկո, Ստախանով, 25 տարեկան Օլեգ Ժեժել, Լվով, 27 տարեկան Յանա Դուդնիկ, Անտրացիտ, 23 տարեկան Դենիս Միրգոյազով, Կրասնոարմեյսկ, 25 տարեկան Լյուբա Զարեմբո, Դնեպրոպետրովսկ, 18 տարեկան Ոադիմ Լյաշենկո, Կիև, 21 տարեկան == 2րդ եթերաշրջանի մասնակիցները == Նատալյա Լիգայ, 1ին հորիզոնական, Դնեպրոպետրովսկ, 31 տարեկան Կատյա Բուխտիյարովա, 2րդ հորիզոնական, Դոնեցկ, 23 տարեկան Եվգենիյ Կարյակին, 3 րդ հորիզոնական, Դնեպրոձերժինսկ, 24 տարեկան Սերգեյ Զմեյեկ, 4րդ հորիզոնական, Չեռնիգով, 27 տարեկան Իլոնա Գվոզդևա, Դնեպրոպետրովսկ, 21 տարեկան Ռոման Դմիտրիկ, Տերնոպոլ, 21 տարեկան Վիկա Սկիցկայա, Զապորոժիե, 20 տարեկան Արտյոմ Գորդև, Չերկասի, 20 տարեկան Կատյա Կարյակինա, Դնեպրոձերժինսկ, 22 տարեկան Անդրեյ Գուրցալ, Կիև, 23 տարեկան Իննա Մազուրենկո, Խերսոն, 26 տարեկան Արտյոմ Վոլոսով, Կախովկա, 25 տարեկան Վալենտինա , Կիև, 20 տարեկան Օլեգ Պատրակով, Դնեպրոպետրովսկ, 20 տարեկան Ալինա Նիզյաևա, Կիև, 23 տարեկան Վիտալի Զագուրայկո, Կուպյանսկ, 22 տարեկան Ալենա Պերեպելիցա, Կիև, 18 տարեկան Գլուշիկ Անդրես, Բելգորոդ-Դնեստրովսկի, 19 տարեկան Յարոսլավա Սլոնովա, Զապորոժիե, 18 տարեկան Իգոր Գորբոնոս, Դնեպրոձերժինսկ, 19 տարեկան == 3րդ եթերաշրջանի մասնակիցները == Ալեքսանդր Գարաշենկո, 1ին հորիզոնական, Խորոլ, 22 տարեկան Նիկիտա Երիմին, 2րդ հորիզոնական, , Խարցըզսկ, 25 տարեկան Անյա Տեսլյա, 3րդ հորիզոնական, Նոր Կախովկա, 23 տարեկան Անժելա Կարասևա, 4րդ հորիզոնական, Զապորոժիե, 23 տարեկան Մարտա Ժիր, Դնեպրոպետրովսկ, 18 տարեկան Եվգենիյ Պանչենկո, Օդեսա, 21 տարեկան Ելենա Պուլյ, Խարկով, 22 տարեկան Տոնի Կիբա, Տեպլոդար, 24 տարեկան Եվգենիյա Դեխտյարենկո, Կիև, 26 տարեկան Անտոն Դավիդենկո, Միրիոպոլ, 20 տարեկան Եվգենիյա Խրամովա, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, 28 տարեկան Ֆեդոր Խաշալով, Իվանո-Ֆրանկովսկ, , 28 տարեկան Տիսատո Իսիկավա, Այտի, Ճապոնիա, 20 տարեկան Մակար Կիլիվնիկ, Մակեեվկա, 18 տարեկան Դարյա Օլխովսկայա, Կրիվոյ Ռոգ, 22 տարեկան Մաքս Օրոբեց, Չերկասի, 22 տարեկան Յուլիա Սախնևիչ, Կիև, 20 տարեկան Կոստյա Կովալյ, Կիև, 21 տարեկան Ադրիանա Կոստեցկայա, Տերնոպոլ, 22 տարեկան Յուդժին Կուլակովսկի, Մելատոպոլ, 22 տարեկան == 4րդ եթերաշրջանի մասնակիցները == Վասյա Կոզարյ, 1ին հորիզոնական, Մուկաչևո, 20 տարեկան Ռոդիոն Ֆարխշատով, 2-րդ հորիզոնական, Ստերլիտամակ, Ռուսաստան, 21 տարեկան Տիսատո Իսիկևա, 3-րդ հորիզոնական, Ճապոնիա, 21 տարեկան Գալյա Պեխա, 4-րդ հորիզոնական, Օդեսա, 22 տարեկան Կատյա Բելյավսկայա, Կիև, 23 տարեկան Սերգեյ Պոյարկով, Մինսկ, Բելառուս, 26 տարեկան Մարիա Կոզլովին, Սամարա, Ռուսաստան, 23 տարեկան Տոլիկ Սաչիվկո, Կիև, 19 տարեկան Զոյա Սագանենկո, Դոնեցկ, 25 տարեկան Իլյա Վերմինիչ, Մոգիլյով, Բելառուս, 20 տարեկան Լիդա Սոկլակովա, Վիննիցա, 21 տարիեկան Իվան Դրոզդով, Կիև, 24 տարեկան Յուլիա Կուդինովա, Թեոդոսիա, 23 տարեկան Վիտալի Սավչենկոն, Դնեպրոպետրովսկ, 19 տարեկան Անաստասիա Սերգեևի , 20 տարեկան Ալեքսանդր Վարենկո, Միրգորդ, 21 տարեկան Ելենա Իգնատևա, Կիեւ, 22 տարեկան Վիտալի Գալկին, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան, 20 տարեկան Անաստասիա Ռըչկովա, Օդեսա, 21 տարեկան Մաքսիմ Բոչագին, Բրեստ, Բելառուս, 21 տարեկան == 5րդ եթերաշրջանի մասնակիցները == 1-ին հորիզոնական -Իլյդար Տագիրով, 18 տարեկան, Ռուսաստան 2-րդ հորիզոնական - Օլգա Շապովալովա, 25 տարեկան, Մինսկ, Բելառուս 3-րդ հորիզոնական- Անտոն Ռըբալչենկո, 22 տարեկան, Մարիուպոլ, Ուկրաինա 4 րդ հորիզոնական - Ալեքսանդր Վոլկով, 26 տարեկան, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան 5-6 րդ հորիզոնական - Աննա Եդինակ, 18 տարեկան, Կիև, Ուկրաինա 5-6 րդ հորիզոնական - Դանիլա Սիտնիկով, 28 տարեկան, Մոսկվա, Ռուսաստան 7-8րդ հորիզոնական - Դմիտրի Չոպենկո, 19 տարեկան, Մոսկվա, Ռուսաստան 7-8րդ հորիզոնական - Սվետլանա Կամբուր, 20 տարոկան, Ռուսաստան 9-10դ հորիզոնական - Նիկիտա Վասիլենկո 19 տարեկան, Կիեւ, Ուկրաինա 9-10 րդ հորիզոնական - Անահիտ Բոկովա, 26 տարեկան, Կիեւ, Ուկրաինա 11-12 - րդ հորիզոնական - Ալեքսեյ Կուչերենկո, 21 տարեկան, Կիեւ, Ուկրաինա 11-12 - րդ հորիզոնական- Անժելիկա Նիկոլաևի, 18 տարեկան, Դնեպրոպետրովսկ, Ուկրաինա 13-րդ հորիզոնական - Տատյանա Դանիլևսկայա, 25 տարեկան, Մուրմանսկ, Ռուսաստան 14-րդ հորիզոնական - Ալիսա Զայցևա, 24 տարեկան, Կիեւ, Ուկրաինա 15-16րդ հորիզոնական - Արտյոմ Շոշին, 20 տարեկան, Լուցկ, Ուկրաինա 15-16րդ հորիզոնական - Սոֆյա Չաուխարի, 20 տարեկան, Մոսկվա, Ռուսաստան 17-18 րդ հորիզոնական - Վլադ Կորսենկո, 18 տարեկան, օդեսա, Ուկրաինա 17-18 րդ հորիզոնական - Սոնյա Գևորգյան, 25 տարեկան, Մոսկվա, Ռուսաստան(հայուհի) 19-20 րդ հորիզոնական - Յուլիան Ցուրկանու, 23 տարեկան, Քիշնև, Մոլդովա 19-20րդ հորիզոնական, - Եկատերինա Գուբսկայա 23 տարեկան, Խարկով, Ուկրաինա 21-22 րդ հորիզոնական - Եվգենի Ռոգոզենկո, 29 տարեկան, Դնեպրոպետրովսկ, Ուկրաինա 21-22 րդ հորիզոնական - Ժաննա Տարանտյևա, 20 տարեկան, Նոր Կախովկա, Ուկրաինա == Հաղթողներ == 2008 թ. 1-ին եթերաշրջան - Ալեքսանդր Օստանին 2009 թ. 2-րդ եթերաշրջան Նատալյա Լիգայ 2010 թ. 3-րդ եթերաշրջան - Ալեքսանդր Գերաշչենկո 2011 թ. 4-րդ եթերաշրջան Վասիլի Կոզարյ 2008 թ. - 2012 թ.եթերաշրջանների պայքար - Եվգենի Կոտ և Մարիամ Տուրկմենբաևա 2012 թ. 5-րդ եթերաշրջան Իլյդար Տագիրով 2013 թ. 6-րդ եթերաշրջան - Վլադիմիր Ռակով 2014 թ. 7-րդ եթերաշրջան-Դանիել Սիբիլլի 2015 թ.8-րդ եթերաշրջան Իլյդար Գայնուտդինով == 5, 6, 7, 8րդ եթերաշրջանների ֆինալիստներ == 5րդ եթերաշրջան - Օլգա Շապովալովա, Անտոն Ռըբալչենկո, Ալեքսանդր Վոլկով 6րդ եթերաշրջան - Յանա Զայաց, Դմիտրի Շեբետ, Նիկիտա Կրավչենկո 7րդ եթերաշրջան - Դմիտրի Մասլեննիկով, Աննա Նիկոլոնկո, Եկատերինա Կլիշինա 8րդ եթերաշրջան-Իլյա Չիժիկ, Էլինա Անտոնովա, Աննա Կորոստելևա == Արտաքին հղումներ == Ֆ Archived 2016-01-11 at the Wayback Machine. ան-էջ շոու -Պարում են բոլո՜րը։ Պաշտոնական էջ՝-Պարում են բոլո՜րը Archived 2016-02-06 at the Wayback Machine.։ Պաշտոնական էջ YouTubeում-Պարում են բոլո՜րը։ == Ծանոթագրություններ ==
759,709
Կրոնը Սլովակիայում
Սլովակիայի հիմնական կրոնը քրիստոնեությունն է։ Սլովակյան Սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատությունը։ Ընդհանուր առմամբ Սլովակիան համարվում է բավականին կրոնականացված երկիր (բնակչության 77%)՝ հատկապես համեմատած հարևան Չեխիայի հետ։ Սլովակիայի հավատացյալների մեծ մասը (62 %) կաթոլիկներ են։ Երկիրը բաժանված է 8 թեմերի, այդ թվում՝ 3 արքեպիսկոպոսական թեմերի։ Կան նաև հունակաթոլիկներ(4,1 %)։ Ըստ մեծության երկրորդ խումբը բողոքականներն են (10,8 %, լյութերականները (հիմնականում սլովակներ) և ռեֆորմականները (հիմնականում հունգարները))։ Ուղղափառությունը (0,9 %) տարածված է հիմնականում ռուսների և երկրի հյուսիս-արևելքում նրանց հետնորդների շրջանում։ Սլովակիայում ապրում է 50 000 ուղղափառ և կա 125 եկեղեցի ու 105 ուղղափառ համայնք։ Մնացած դավանանքներին պատկանում է երկրի բնակչության 1,1 %-ը։ Մոտ 2 300 հրեաներ են մնացել Սլովակիայի մինչպատերազմական հրեական բնակչությունից, որոնք կազմում էին մոտ 120 000 մարդ։ Երկրի ողջ տարածքում բնակչության գերիշխող են կաթոլիկները՝ բացառությամբ երկու շրջանների՝ Միյավան, որտեղ ավելի շատ են լյութերականները, իսկ Սվինդիկում՝ հունակաթոլիկները։ Բնակչության 13,7 %-ն իրեն համարում է աթեիստ։ Սլովակիայում ապրում են 4-5 հազար մուսուլման, սակայն նույնիսկ այդ պարագայում երկրում չկա և ոչ մի մզկիթ։ Բացի այդ՝ երկրում կան քրիստոնեական այլ ուղղությունների փոքր խմբեր՝ բապտիստներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, չեխական եղբայրներ, հին կաթոլիկներ, Սլովակիայի առաքելական եկեղեցի, հուսիտներ և այլն։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Freedom of religion or belief in Slovakia - Legislationline database Archived 2017-02-11 at the Wayback Machine. (անգլերեն)
605,748
Դիակարմուջ (առվակ)
Դիակամուրջ, առվակ Ճորոխի ավազանում, Շավշեթ գետի Արտանուջ վտակի օժանդակը։ Հոսում է համանուն գյուղով։ == Ծանոթագրություններ ==
948,536
Վաշինգտոն-Սլագբաայ
Վաշինգտոն-Սլագբաայ, ազգային պարկ և էկոլոգիական արգելոց Նիդեռլանդների Կարիբյան ավազանում՝ Բոնեյրե կղզու հյուսիս-արևմտյան մասում,: 5643 հեկտար (21,79 քառ. մղոն) տարածք զբաղեցնող այգին, որը ծածկում է Բոնայրե կղզու մոտավորապես մեկ հինգերորդ մասը, գտնվում է Բոնայրեի կառավարության անունից STINAPA Bonaire շահույթ չհետապնդող հիմնադրամի տնօրինության տակ։ Հիմնադրվելով 1969 թվականին՝ Վաշինգտոն-Սլագբաայ ազգային պարկը դարձել է առաջին բնական արգելոցը նախկին Նիդեռլանդական Անտիլյան կղզիներում։ Ֆլորան ներառում մոտ 340 տեսակ։ Բույսերի ընտանիքներից շատերը (մոտ 40 %) ներկայացված են միայն մեկ տեսակով։ Այգին նաև առանցքային թռչնաբանական տարածք է, քանի որ ծառայում է որպես անհետացման վտանգի տակ գտնվող կամ սահմանափակ արեալ ունեցող թռչունների տեսակների բնադրման, գիշերակացի և սննդի հայթայթման վայր։ Հանքային լճերը ֆլամինգոյի բնակության վայր են, որոնց համար ստեղծվել են պահպանվող տարածքներ բների պատրաստման համար։ Թութակների առավել պահպանվող տեսակներից մեկը դեղնաուս ամազոնն է։ Բնում ձագերի գոյատևման հավանականությունը շատ փոքր է։ Առնետները, վայրի կատուները և այլ թռչունները ուտում են ձվերը, բայց ամենամեծ վտանգը ներկայացնում են մարդիկ։ Նրանք բներից հանում են ճտերին և վաճառում։ Առևտուրը ներկայում արգելված է միջազգային կոնվենցիայով (ՍԻՏԵՍ)։ 2008 թվականից սկսած՝ տեսակի պոպուլյացիան կրկին սկսել է աճել։ == Ծանոթագրություններ ==
607,181
Վիրինեն
Վիրինեն (ֆր.՝ Virignin), կոմունա Ֆրանսիայում, մտնում է Ռոն Ալպեր մարզի կազմի մեջ։ Մտնում է Բելլե կանտոնի կազմի մեջ։ Կոմունայի օկրուգը Բելլեն է։ Կոմունայի INSEE կոդը՝ 01454։ == Բնակչություն == Կոմունայի բնակչությունը 2010 թվականին կազմել է 855 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Վիճակագրության ազգային ինստիտուտ (ֆր.)
524,643
Հերման Լի
Հերման Լին (անգլ.՝ Herman Li, չինարեն՝ 李康敏, հոկտեմբերի 3, 1976(1976-10-03), Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն), բրիտանական երաժիշտ և պրոդյուսեր չինական ծագումով։ Մեծամասնությամբ հայտնի է փաուեր մետալ ներկայացնող DragonForce խմբի գլխավոր կիթառահար։ ===== Երաժշտական ոճ ===== Լին ասում է, որ նրա երաժշտական ոճի վրա ազդել են բոլոր մետալի ժանրերը, նաև ռետռո համակարգչային խաղերի միջի երաժշտությունը։ Նա հաճախ փոփոխում է 80-ական թվականների վերջի և 90-ական թվականների սկզբի ամնենահայտնի համակարգչային խաղերի ձայները։ Օրինակ՝. «Through the Fire And Flames» երգը Inhuman Rampage ալբոմի։ Լին այդ երգում օգտագործել է Մարիո համակարգչային խաղի ձայները, բայց փոփոխած։ Նրա նվագելու ոճը կազմված է շռեդի տարբեր տեխնիկաներից։ Լին ասում է, որ նրա ոճի հիմնավորմանը շատ է ազդել Մայքլ Ռոմեոյի նվագը Symphony X խմբից։ ===== Մրցանակներ ===== Metal Hammer Golden Gods 2009 Grammy Awards 2009 Guitar World Reader's Poll 2007 Guitar World Reader's Poll 2007 Guitar World Reader's Poll 2007 Total Guitar Reader's Poll 2007 Terrorizer Reader's Poll 2006 Terrorizer Reader's Poll 2006 Terrorizer Reader's Poll 2006 Metal Hammer Golden Gods 2005 Guitar World Magazine
1,065,770
Ստանիսլավ Նոակովսկի
Ստանիսլավ Նոակովսկի (լեհ.՝ Stanisław Noakowski, մարտի 21, 1867(1867-03-21), Nieszawa, Aleksandrów County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան - հոկտեմբերի 1, 1928(1928-10-01), Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), ռուս և լեհ ճարտարապետ և գծանկարիչ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ == Կենսագրություն == Ստանիսլավ Նոակովսկին Վլոցլավեկ քաղաքի ռեալական դպրոցում ուսումն ավարտելուց հետո ճարտարապետություն է սովորել Գեղարվեստի կայսերական ակադեմիայում (1886-1894 թվական)։ Գեղարվեստի ակադեմիայում «Հյուրանոց` մայրաքաղա այցելածների համար» ծրագրի համար ստացել է արծաթե փոքր (1890 թվական), արծաթե մեծ մեդալներ (1891 թվական), ոսկե փոքր մեդալ (1893 թվական)։ Ստացել է առաջին աստիճանի բարձրակարգ նկարչի կոչում (1894 թվական)։ Որպես Գեղարվեստի ակադեմիայի թոշակառու` 1896 թվականին երեք տարով գործուղվել է Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա։ 1899 թվականից արվեստի պատմության դասընթաց է դասախոսել և կոմպոզիցիա է դասավանդել Մոսկվայի Ստրոգանովի տեխնիկական նկարչության կենտրոնական ուսումնարանում։ Դասախոսությունների ժամանակ նա սահուն, բայց ճշգրիտ կերպով կավիճով գրատախտակին նկարել է ճարտարապետության հուշարձանների հանքակտրվածքներ և հեռանկարներ։ Նոակովսկու հրապարակային դասախոսությունները և նրա նկարները հսկայական հաջողություն են ունեցել։ Դասախոսությունների մոտ երկու հազար նկար, որոնք նկարիչը տեղափոխել է թղթի վրա, Նոակովսկուն ճարտարապետության յուրահատուկ նկարչի համբավ են բերել։ 1899 թվականի մարտի 29-ից Նոակովսկին դարձել է Ստրոգանովի ուսումնարանի թանգարանի վարիչ, իսկ 1900 թվականի հունվարի 1-ից եղել է այդ ուսումնարանի տեսուչը։ 1906 թվականից եղել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի պրոֆեսոր։ 1905 թվականից համարվել է Մոսկվայի ճարտարապետության ընկերության նախագահի տեղակալը։ Ակադեմիկոսի կոչում է ստացել (1914 թվական)։ 1915 թվականից եղել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1918 թվականին դարձել է Մոսկվայի արվեստի գործերի և Ժողովրդական կոմիսարիատի լուսավորության գեղարվեստական արդյունաբերության կոլեգիաների անդամ։ 1918 թվականին տեղափոխվել է Լեհաստանի երկրորդ հանրապետություն։ 1919 թվականից եղել է Վարշավայի պոլիտեխնիկկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի ժամանակակից ճարտարապետության պատմության պրոֆեսոր։ Նոակովսկին չի դարձել գործող ճարտարապետ, իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում նա ստեղծագործել է ջրաներկով, որի հիմնական թեման համարվում էր Լեհաստանի հնագույն ճարտարապետությունը։ == Ծանոթագրություններ == == Գրականություն == Эттингер П. Ноаковский Станислав: Опыт характеристики. — М.: Светлана, 1922. — 24, [1] с. Лебедев П. И. Советское искусство в период иностранной военной интервенции и гражданской войны. Советское изобразительное искусство: Монографии и исследования. М.- Л.: Искусство, 1949. Земцов С. М. Станислав Ноаковский: Альбом. — М.: Изобразительное искусство, 1980. — 136 с. — 10 000 экз. С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 (Часть биографическая). — С. 366. — 459 с. == Արտաքին հղումներ == «НОАКОВСКИЙ СТАНИСЛАВ-ВИТОЛЬД ВЛАДИСЛАВОВИЧ»։ Российская Академия художеств։ Վերցված է 2019-06-04 Ստանիսլավ Վիտոլդ Նոակովսկի
418,227
Վալկլա
Վալկլա (էստ․՝ Valkla), գյուղ Էստոնիայի Հարյումաա նահանգի Կուուսալու շրջանում։ 2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 532 մարդ։ == Տես նաև == Էստոնիայի վարչական բաժանում == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն) Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն)
451,862
(10664) Ֆեմիոս
(10664) Ֆեմիոս (հին հունարեն՝ Φήμιος), այս երկնաքարը հայտնաբերվել է 1973 թվականի սեպտեմբերի 25-ին, ամերիկացի աստղագետներ Կոռնելիս վան Հաուտենի, Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդի և Թոմ Գերելսի կողմից Պալոմարյան աստղադիտարանում։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (10664) Ֆեմիոս աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
900,163
Ռեբրովի պուրակ (Կիսլովոդսկ)
Ռեբրովի պուրակ (ռուս.՝ Сквер Реброва), պուրակ Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ Բացվել է 2017 թվականին` առողջարանային քաղաքի պատմական կենտրոնում, Կոմինտերնի փողոցում։ Անվանակոչվել է անվանի շերամաբույծ և գործարար, պետական խորհրդական և Կովկասի մարզային ազնվականության առաջնորդ Ալեքսեյ Ֆեոդորովիչ Ռեբրովի պատվին։ == Պատմություն == Ալեքսեյ Ռեբրովը որպես ձեռնարկատեր շատ բան է արել ողջ տարածաշրջանի զարգացման համար. հենց նա է սկսել զարգացնել շերամագործությունը, Ստավրոպոլի երկրամասում և Դաղստանում խաղողի այգիներ է հիմնադրել, իսկ նրա արտադրած շամպայնը չէր զիջում ֆրանսիականին։ Ռեբրովը նաև Կովկասյան հանքային ջրերի առաջին պատմագիրն է, նա մեծ ջանքեր է գործադրել Կիսլովոդսկի զբոսայգու և Պյատիգորսկի Կիրովի անվան զբոսայգու զարգացման գործում։ Ռեբրովը պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի, Սուրբ Աննայի և Սուրբ Ստանիսլավի շքանշաններով։ == Պուրակի նկարագրություն == Ռեբրովի պուրակը բացվել է 2017 թվականի սեպտեմբերի 9-ին` Կիսլովոդսկի պատմական կենտրոնում, Կոմինտերնի փողոցում։ Այստեղ ստեղծվել են մարգագետիններ և ծաղկանոցներ, տեղադրվել են նստարաններ, անցկացվել է ժամանակակից լուսավորություն։ Պուրակի կենտրոնում գտնվում է Ալեքսեյ Ֆեոդորովիչ Ռեբրովի հուշարձանը։ 2,7 մետր բարձրությամբ բրոնզե քանդակը ձուլվել է մերձմոսկովյան Ժուկովսկիում` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սալավատ Շչերբակովի արվեստանոցում։ Պուրակի հարևանությամբ շարունակվում են մատուռի վերակառուցման աշխատանքները։ == Բացման արարողություն == 2017 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Քաղաքի օրվան հարմարեցված արարողությանը մասնակցել է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։ Պատվավոր հյուրերի թվում էր Ստավրոպոլի երկրամասի պատվավոր քաղաքացի, մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Ռոզենֆելդը։ Նա հույս է հայտնել, որ, բացի այս պուրակից, Կիսլովոդսկում կվերականգնվի նաև հայտնի Ռեբրովի տունը։ Ռեբրովի տունն առողջարանային քաղաքի հիմնական տեսարժան վայրերից էր։ Այնտեղ սիրել են կանգ առնել Պուշկինը, Լերմոնտովը, Տոլստոյը, արվեստագետներ, զինվորականներ։ Նրանց թվում է եղել նաև ապագա կայսր Ալեքսանդր II-ը։ Միխայիլ Լերմոնտովը Ռեբրովի տանն է «բնակեցրել» «Մեր ժամանակի հերոսը» վեպի գլխավոր հերոսներին։ Բացման արարողության ժամանակ նաև օծվել է Ռեբրովի հուշարձանը։ Արարողության ավարտին քաղաքի բնակիչներն ու հյուրերը ծաղիկներ են դրել հուշարձանի մոտ։ == Ծանոթագրություններ ==
253,079
Կրիկովցի
Կրիկովցի (ուկրաիներեն՝ Криківці), գյուղ Ուկրաինայի Վիննիցայի մարզի Նեմիրովի շրջանում։ Հիմնադրվել է 1800 թվականին։ 2001 թվականի տվյալներով Կրիկովցի գյուղում բնակվում էր 584 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 2981 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 195,91 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
770,369
Ռուդաևո (այլ կիրառումներ)
Ռուդաևո, կարող է վերաբերել՝ Ռուդաևո - գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Բլիզնյուկովի շրջանում Ռուդաևո - գյուղ Ռուսաստանի Տվերի մարզի Լիխոսլավլսկի շրջանի կազմում
263,961
Բաղ (Աղբակի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղ (այլ կիրառումներ)Բաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառակում։ == Պատմություն == 1895-1896 թվականների ժամանակ գյուղը ենթարկվել է թալանի և ավերածության։ == Աղբյուրներ == «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն == Տես նաև == Վանի նահանգի հայաբնակ բնակավայրեր == Ծանոթագրություններ ==
567,230
Պովա
Պովա (ռուս.՝ Пова), գետ Ռուսաստանում, հոսում է Վոլոգդայի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Կիխտ գետի աջ ափում՝ 30 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 11 կմ է։ Աղբյուրը գտնվում է անտառում, 8 կմ հյուսիս-արևմուտք Զադնե գյուղի մոտ և 21 կմ հեռավորության վրա Ուստե գյուղի մոտ։ == Ջրային գրանցամատյանի տվյալներ == Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դոնի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Հյուսիսային Դոն գետն է։ Գետի ենթաավազանը Սուխոնան գետն է։ Գետի գետային ավազանը՝ Հյուսիսային Դոն։ Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության. Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 03020100112103000006211 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 103000621 Ավազանի կոդը - 03.02.01.001 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03 Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0 == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine.
66,525
Գրեկովո-Բալկա (Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջան)
Գրեկովո-Բալկա (ռուս.՝ Греково-Балка), գյուղ Ռուսաստանի Ռոստովի մարզի Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջանում։ Մտնում է Բոլդիրևսկի գյուղական համայնքի կազմի մեջ։
224,810
Ստալինգրադի ճակատամարտ
Ստալինգրադի ճակատամարտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-գերմանական ռազմաբեմի («Հայրենական Մեծ պատերազմ») հիմնական և վճռական ճակատամարտը, որում Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները կռվում էին Խորհրդային Միության դեմ Ստալինգրադ քաղաքի (այժմ՝ Վոլգոգրադ) վերահսկման համար։ Ռազմական գործողությունները տեղի են ունեցել 1942 թվականի օգոստոսի 23-ից մինչև 1943 թվականի փետրվարի 2-ը։ Համարվում է պատերազմների պատմության մեջ ամենաարյունալի ճակատամարտը՝ մոտավորապես երկու միլիոն զոհով։ Գերմանական 6-րդ բանակի մեծ կորուստների պատճառով Ստալինգրադի ճակատամարտը վճռական բեկում մտցրեց ողջ պատերազմում։ Ստալինգրադի ճակատամարտից հետո Գերմանական բանակն այլևս երբեք չկարողացավ վերադարձնել իր երբեմնի հզորությունը։ Ռազմական գործողությունները ընթացել են երկու փուլով։ Նախ` սովետական զինուժի համար պատերազմը պաշտպանողական է եղել, որի ընթացքում կազմակերպվել է Ստալինգրադ քաղաքի պաշտպանությունը, ապա 1942 թվականի նոյեմբերից պատերազմը վերածվել է հարձակողականի։ Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային բանակին պահանջվում է ջախջախիչ պարտության մատնել Գերմանիայի 6-րդ բանակի միավորումները, իտալական բանակի 8-րդ դիվիզիան։ Վճռական մարտերի ժամանակ 20 օրերի ընթացքում, զոհվում է հակառակորդի 1,5 միլիոն զինվոր, գերի ընկնում 90 հազարից ավելի զինծառայող։ Գերմանիայում Համաշխարհային պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հայտարարվում է ազգային սուգ։ Ճակատամարտից հետո ֆաշիստական երկրներին հարող պետություներում ուժեղացավ Գերմանիայի նկատմամբ անվստահությունը։ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցելու համար Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացան 112 պատերազմի մասնակիցներ, 44 բանակային միավորումների տրվեցին պատվավոր կոչումներ, 183-ը վերափոխվեցին զվարդիականի։ == Ծանոթագրություններ ==
316,853
Ռաստոչինո
Ռաստոչինո (ռուս.՝ Расточино), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Կրասնինսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 8 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
315,240
Պանովո (գյուղ, Վյազեմսկի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՊանովոՊանովո (ռուս.՝ Паново), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Վյազեմսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 9 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
500,162
Ռիվաստիգմին
Ռիվաստիգմին, դեղորայքային միջոց, ացետիլխոսլինէսթերազի ինհիբիտոր, օգտագործվում է Ալցհեյմերի և Պարկինսոնյան հիվանդությունների բուժման համար։ Օգտագործվում է դեղահաբերի ձևով։ Համարվում է այսպիսի հիվանդությունների բուժման սխեմայի կարևորագույն պրեպարատ։ == Ֆարմակոլոգիական ազդեցություն == Գլխուղեղի ացետիլխոլինէսթերազի սելեկտիվ ինհիբիտոր։ Բարձրացնում է ացետիլխոլինի մակարդակը գլխուղեղի կեղևում և հիպոկամպում, բարելավվում է Ալցհեյմերի հիվանդությամբ պայմանավորված կոգնիտիվ խանգարումները։ Խոլինէսթերազի ինհիբիցիան դանդաղեցնում է ամիլոիդի β նախորդների առաջացումը, որոնց մասնակցում են ամիլոիդոգենեզին,և հետևապես ընկճում ամիլոիդային վահանիկների առաջացումը։ == Ֆարմակոկինետիկա == Կենսամատչելիությունը՝ 30-40% , արյան սպիտակուցների կապման աստիճանը՝ 40%, Tmax՝ 1 ժամ, տեղաբաշխման ծավալը՝ 1.9-2.7 լ/կգ։ Հեշտ է թափանցում ՀԷ բարիերով։ Մետաբոլիզմն իրականացվում է հիդրոլիզի միջոցով՝ խոլինէսթերազի մասնակցությամբ։ Արտազատվում է հիմնականում երիկամներով՝ (մեծ մասը մետաբոլիտների ձևով)։ Առաջին օրվա վերջում արտազատվում է կենսամատչելի դոզայի 90%-ը։ Կումուլյացիա չի դիտվում։ == Նշանակման ցուցումներ == Թույլ և ուժեղ արտահայտված դեմենցիա՝ պայմանավորված Ալցհեյմերի և Պարկինսոնյան հիվանդությունների ժամանակ դիտվող փոփոխություններով։ == Հակացուցումներ == Գերզգայնություն (այդ թվում այլ կարբամատների նկատմամբ), ծանր լյարդային անբավարարություն, կաթնարտադրության շրջան, մանկական տարիք։ Զգուշությամբ է օգտագործվում ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, բրոնխիալ ասթմայի, սրտամկանի հաղորդականության խանգարման, ուղիների օբստրուկցիայի, էպիլեպսիայի, հղիության դեպքում։ Չի կարելի զուգակցել խոլինոմիմետիկ դեղամիջոցների հետ։ == Կողմնակի էֆեկտներ == Կողմնակի էֆեկտների հաճախականություն՝ շատ հաճախ՝ 10% և ավել, հաճախ՝ 1 և ավելի տոկոս, ոչ հաճախ՝ 0.1 % և ավել, երբեմն՝0.01% և ավել։ Հիմնականում դիտվում է սրտխառնոց, փսխում, հատկապես դոզայի բարձրացման դեպքում։ Շատ հաճախ՝ միզային ուղիների բորբոքում։ ԿՆՀ-ի կողմից գլխապտույտ, կողմնորոշման խանգարումներ, գլխացավ, քնկոտություն, տրեմոր, երբեմն՝ անքնություն, դեպրեսիա։ Սիրտ-անոթային համակարգի կողմից՝ ստենոկարդիա, երբեմն բրադիկարդիա, AV բլոկադա, նախասրտերի ֆիբրիլյացիա, արտերիալ ճնշման արտահայտված իջեցում։ Ստամոքսաղիքային համակարգի կողմից՝ դիսպեսիաներ, աբդոմինալ ցավեր, պանկրեատիտ, երբեմն ստամոքս-աղիքային արյունահոսություններ։ == Գերդոզավորում == Սիմպտոմներ՝ փսխումներ, դիարեա, զարկերակային ճնշման իջեցում, հալյուցինացիաներ։ Երբեմն՝ բրադիկարդիա։ == Ցուցումներ == Խոլինէրգիկ ստիմուլյացիան կարող է նպաստել աղաթթվի սեկրեցիային ստամոքսում։ Հղիության ընթացքում ընդունել միայն այն դեպքում, երբ սպասվող բուժական էֆեկտը գերակշռում է պտուղը կորցնելու պոտենցիալ վտանգին։ == Փոխազդեցություն == Կարող է ազդել անտիխոլինէրգիկ և խոլինոմիմետիկ դեղամիջոցների վրա։ Պոտենցում է ապաբևեռացնող միոռելաքսանտների ազդեցությունը ընդհանուր անէեթեզիայի ժամանակ։ == Սինթեզ == == Ծանոթագրություններ ==
665,430
Ռամլայի ճակատամարտ (1105)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռամլայի ճակատամարտ (այլ կիրառումներ)Ռամլայի ճակատամարտ, ռազմական ընդհարում Երուսաղեմի թագավորության խաչակիրների և Եգիպտոսում իշխող ֆաթիմյան դինաստիայի միջև 1105 թվականի օգոստոսի 27-ին։ Ռամլա քաղաքը գտնվում է Երուսաղեմից Ասկալոն տանող ճանապարհին։ Ասկալոնը հետագայում դարձավ Պաղեստինում ամենամեծ Ֆաթիմյան ամրոցներից մեկը։ 1099-1107 թվականներին ֆաթիմյան վեզիր հայազգի ալ-Աֆդալը Ասկալոնից էր իրականացնում իր հարձակումները նորաստեղծ խաչակրաց թագավորության վրա։ Երկու զորքերը Ռամլայում հանդիպում են երեք անգամ՝ 1101, 1102 և 1105 թվականներին։ Այս հանդիպումներից վերջինը համարվում է ամենաարյունարբու հանդիպումը։ Այդ ժամանակ եգիպտական զորքը ապավինում էր արաբ և բերբեր հեծելազորի և սուդանցի նետաձիգերի վրա, և հենց այս փաստը առավելություն տվեց խաչակիրներին հաղթանակ տանելու այս ճակատամարտերում։ Վերջիններս մշակել էին հետապնդման և շրջափակման մարտավարություն, որի նպատակն էր նվազեցնել եգիպտական զորքերի ազդեցությունը։ Ինչպես նախորդ ճակատամարտերում, 1105 թվականին նույնպես խաչակիրների հեծելազորի և հետևակի հրամանատարն էր Բալդուին I-ը։ Այս ճակատամարտում եգիպտացիներին էին միացել Դամասկոսի սելջուկ թուրքերը, ովքեր ունեին հեծյալ նետաձիգեր, որն էլ մեծ սպառնալիք էր ներկայացնում խաչակիրների համար։ Այնուամենայնիվ, երկար դիմադրությունից հետո, խաչակիրներին հաջողվեց ներխուժել քաղաք և ճակատամարտ տանել ամբողջ օրը։ Բալդուինը կարողացավ կրկին հեռացնել թշնամուն ճակատամարտի դաշտից, բայց անկարող էր երկար հետապնդել։ Այս ճակատամարտում նույնպես խաչակիրները իրենց հաղթանակով պարտական էին Բալդուին I-ին։ Չնայած այս պարտությանը, եգիպտացիները շարունակում էին իրենց հարձակումները Երուսաղեմի թագավորության վրա։ Հաջորդ մեծ ընդհարումը ֆաթիմյանների և խաչակիրների միջև Յիբնեի ճակատամարտն էր 1123 թվականին։ == Գրականություն == Dupuy, R. E. and T. N. Dupuy, eds. The Encyclopedia of Military History. New York: Harper & Row, 1977. ISBN 0-06-011139-9 Smail, R. C. Crusading Warfare, 1097–1193. New York: Barnes & Noble Books, 1995 [1956]. ISBN 1-56619-769-4
949,643
Կոնստանտին Շուվալով
Կոնստանտին Շուվալով (ռուս.՝ Константи́н Ви́кторович Шува́лов, դեկտեմբերի 12, 1953(1953-12-12), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։ == Կենսագրություն == 1976 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1976 թվականից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում զբաղվում է դիվանագիտական գործուեությամբ։ Տիրապետում է պարսկերեն, փաշթո, գերմաներեն և անգլերեն լեզուներին։ 1993-1994 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հարավային և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի կառավարման պետի տեղակալ։ 1994-ից 1997 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ։ 1997 թվականից մինչև 2001 թվականն՝ Իրանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։ 2001 թվականի մայիսի 1-ից մինչև 2005 թվականի մարտի 30-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրեն։ 2005 թվականի մարտի 30-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերի 1-ը Բոսնիա և Հերցեգովինայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։ 2009 թվականի սեպտեմբերից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպանորդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ նախագահ՝ Քաղաքակրությունների միության հետ փոխներգործությամբ։ == Դիվանագիտական աստիճան == 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հոկտեմբերի 2) 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի դեկտեմբերի 31) Արտակարգ և լիազոր դեսպան (2003 թվականի հունիսի 2) == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Шувалов, Константин Викторович. Биография
873,419
Կուրտ Հյուգո Շնայդեր
Կուրտ Հյուգո Շնայդեր (սեպտեմբերի 7, 1988(1988-09-07), Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), օգտագործում է նաև KHS հապավումը, հոլովակների ամերիկացի խմբագիր, պրոդյուսեր, երաժիշտ, երգիչ և երգերի հեղինակ, որի հիմնական գործնեությունն արտահայտվում YouTube-ում երաժշտական տեսահոլովակներ ավելացնելով։ Նա ստեղծում է տեսահոլովակներ YouTube-ում տարբեր երաժիշտների, այդ թվում է Սեմ Ցույի օգնությամբ, ստեղծում մեդլի երաժշտական հոլովակներ, որոնցում Սեմ Ցույը երգում է որպես մեկ մարդուց կազմված երգչախումբ։ == Նախապատմություն == Շնայդերը ծնվել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում վիզուալ նկարիչ Լաուրա Ս․ Աութի և մաթեմատիկոս Մայքլ Շնայդերի ընտանիքում։ Մեծացել է Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա նահանգի Բլյու Բելլ բնակավայրում, որտեղ նա ապրել է Սեմ Ցույից ընդամենը մեկ փողոց հեռու, որ հետ ծանոթացել է միջնակարգ դպրոցում։ Ավելի ուշ նրանք երկուսով հաճախել են Վիսսահիկովի ավագ դպրոց։ Նա ունի գերմանական և ավստրիական ծագում հոր կողմից, բայց չի խոսում գերմաներեն։ Շնայդերը ունի մեծ քույր, ով դասական դաշնակահար է։ Վիսսահիկովի դպրոցն ավարտելիս Շնայդերն ստացել է Valedictorian աստիճան։ 2010 թվականին ավարտել է Եյլի համալսարանը (magna cum laude), որտեղ սովորել է մաթեմատիկա ու ներգրավվել Phi Beta Kappa միությունում։ Շնայդերը խաղացել է Եյլի համալսարանի շախմատի թիմում։ Ներկայում նրա Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիայի Elo վարկանիշն 2235 է և կարող է խաղալ շախմատ միաժամանակ մի քանի տախտակի վրա՝ աչքերը կապած։ Լաս Վեգասի «Nordic Semiconductor» հյուրընկալված CES 2014 շախմատի մրցաշարում նա խաղացել է Մագնուս Կառլսենի դեմ։ Նաև ինքնակրթությամբ սովորած երաժիշտ է։ Ըստ Business Insider-ի և SocialBlade-ի տվյալների՝ համարվում է, որ նա YouTube-ից ստանում է ավելի քան վեցանիշ գումար։ == Կարիերա == === Համագործակցություն Սեմ Ցույի հետ === Շնայդերը Սեմ Ցույի հետ համագործակցությունն սկսել է ավագ դպրոցից և շարունակել Եյլի համալսարանում սովորելու ողջ ընթացքում․ Շնայդերը համալսարան ընդունվել է մի տարի առաջ։ Նա նկարահանել է հոլովակներ, որոնցում Ցույը կատարում է քավերներ և մեդլիներ, այնուհետև ստեղծել առցանց երաժշտական ​​շարք (College Musical) և օրիգինալ երգեր։ Նրանք լրատվամիջոցների ուշադրությունն արժանացել են Մայքլ Ջեքսոնի մեդլիի տեսագրությամբ։ Այս տեսանյութը Շնայդերի KurtHugoSchneider YouTube-յան ալիքի իններորդ ամենաշատ դիտված տեսանյութն է (ավելի քան 34 միլիոն)։ Այս մեդլին մեկն է այն մի քանի աշխատանքներից, որոնցում Շնայդերը, օգտագործելով հոլովակի խմբագրման տեխնիկան, ստեղծում է ա կապելլա կատարող մեկ մարդուց բաղկացած երգչախմբի պատրանք՝ Ցույի հետ կատարելով վոկալն ու բեք վոկալը, ներկայացնելով իր բազմաթիվ տարբերակներ։ Նրանց մեդլի տեսահոլովակները Time ամսագրի կողմից նկարագրվել են որպես Glee-ի և «Կլոնների հարձակումը» ֆիլմի համադրություն։ Վիրուսային տեսանյութերը մի քանի անգամ հեռարձակվել են հեռուստատեսությամբ, ներառյալ The Oprah Winfrey Show-ն և The Ellen DeGeneres Show-ն։ 2011 թվականի փետրվարի 3-ին Շնայդերի տեսահոլովակը, որում Ցույը կատարում է Hold It Against Me երգը և նվագում դաշնամուր, իսկ Շնայդերը՝ հարվածային գործիքներ, հայտնվել է Բրիթնի Սփիրսի պաշտոնական կայքում։ Նրանց տեսահոլովակների հայտնիությունն օգնել է, որ ստեղծվեն այլ նախագծեր։ Ինքնուրույն նկարահանած «Քոլեջի մյուզիքլ։ Ֆիլմ» կինոնկարը, որ հիմնված է իրենց առցանց երաժշտական շարքերի վրա, ավարտվին է հասցվել 2010 թվականի ամռանը և թողարկվել սեպտեմբերի 3-ին։ Ֆիլմի մի քանի կադրից դուրս տեսարաններ, որ նկարահանվել են Նիք Ուհասի կողմից, թողարկվել են ՅուԹուբում։ 2010 թվականի սեպտեմբերից Շնայդերը և Ցույն սկսել են թողարկել նաև օրիգինալ երգերի տեսանյութեր, իսկ 2013 թվականի մայիսին թողարկվել է Սեմ Ցույի դեբյուտային օրիգինալ ալբոմը` Make It Up: === Այլ աշխատանքներ === Շնայդերը ստեղծել է նաև երաժշտական տեսահոլովակներ այլ արտիսիտների հետ համագործակցությամբ։ Հայտնի տեսանյութերից են Մայլի Սայրուսի մեդլին Քրիստինա Գրիմմիի կատարմամբ, «Just Dream» երգը Ցույի և Գրիմմի կատարմամբ («Կուրտ Հյուգո Շնայդեր» ալիքի առավել դիտված տեսահոլովակը` ավելի քան հարյուր քառասուն միլիոն դիտում) և "Baby" երգի ծաղրանմանակման տեսանյութը Հասկիի հետ։ Նա նաև ծաղրանմանակել է Ռեբեկա Բլեքի "Friday" երգը, որը Շնայդերի փոփոխությունների շնորհիվ հայտնի է որպես "Void Rays": Նա համագործակցել է Թիֆֆանի Ալվորդի հետ Թեյլոր Սվիֆթի մեդլիի կատարման, և Matisse-ի հետ՝ Ռիհաննայի երգերի մեդլիի կատարման համար։ Որոշ դեպքեում նա համագործակցել է նաև Մաքս Շնայդերի հետ, օրինակ՝ նա ղեկավարել է Շնայդերի և Վիկտորիա Ջասթթիի` Բրունո Մարսի մեդլիի, Maroon 5-ի մեդլիի և Սուրբծննդյան մեդլիի ստեղծումը։ Քոդ Սիմսոնի «Paradise» ալբոմի համար Շնայդերի հետ գրել է «Standing in China» ստեղծագործությունը։ Շնայդերը հանդես է եկել որպես պրոդյուսերի օգնական Եյլի համալսարանի համար տեսանյութի պատրաստման ժամանակ, որում նկարահանվել են Ցույն ու համալսարանի ուսանողներ։ Նա նաև կատարել է Ջասթին Բիբերի "Beauty and the Beat" երգի քավերը Alex Goot-ի և Քրիսի Քոստանզայի հետ, OneRepublic-ի "Counting Stars" երգի քավերը, ինչպես նաև Դեմի Լովատոյի "Heart Attack" երգի քավերը Halocene-ի հետ։ === Համագործակցություն Կոկա Կոլայի հետ === 2013 թվականին Շնայդերը և Կոկա Կոլան 2013 թվականի երկու սինգլների՝. դրանք են Քելվին Հարիսի "Feel So Close" և Of Monsters and Men-ի "Little Talks" երգերի քավերների համար ստեղծել են երաժշտական տեսահոլովակներ "The Sounds of AHH" արշավի համար։ Պրեմիերան կայացել է հունվարի 14-ին՝ FOX ալիքի American Idol նախագծի 13-րդ սեզոնի առաջին թողարկման ժամանակ։ Շնայդերի կողմից մշակված 2 նոր տարբերկաներում նա «նվագում» է միայն Կոկա Կոլայի շշերով, բաժակներով և տարաներով։ Բացի այդ, "Feels So Close" հոլովակում առկա է Սեմ Ցույի վոկալը, իսկ "Little Talks" երգը կատարվում է բիթբոքսեր Քեվին Օլուսոլայի ձայնակցմամբ։ == Սկավառակագրություն == Ներկայացվում է iTunes Store-ում թվային տարբերակով թողարկված սինգլների ցանկն է, որը ձայնագրվել են այլ արտիստների հետ, բացառությամբ Սեմ Ցույի։ Քավերներ == Ֆիլմագրություն == === Ֆիլմ === === Երաժշտական տեսահոլովակներ === == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Hugo Schneider Տեսանյութը ՅուԹյուբում
307,609
Նովայա (գյուղ, Նիժնի Նովգորոդ քաղաքային օկրուգ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՆովայաՆովայա (ռուս.՝ Новая), գյուղ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Նիժնի Նովգորոդ քաղաքային օկրուգի կազմում։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)