id
int64
800
1.12M
title
stringlengths
1
125
article
stringlengths
8
195k
1,000,758
Հայաստանում ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատող մարդկանց իրավունքներ
Հայաստանի Հանրապետությունում ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատող մարդկանց իրավունքներ. իրավունքներ են, որոնք ամրագրված են ՀՀ իրավական ակտերում՝ ապահովելու համար նման պայմաններում աշխատողների անվտանգության և առողջության առավելագույն պաշտպանությունը։ Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքի անվտանգ պայմաններ ունենալու իրավունք։ Վտանգավոր և վնասակար պայմաններում աշխատող մարդկանց իրավունքներն իրենց արտացոլումն են գտել բազմաթիվ իրավական ակտերում` ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական։ Դրանց թվում են` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Վերանայված Եվրոպական սոցիալական Խարտիան, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը, «Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) թիվ 17, «Մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողներին փոխհատուցման մասին» ԱՄԿ թիվ 18, «Խոշոր արդյունաբերական վթարների կանխման մասին» ԱՄԿ թիվ 174, «Հանքահորերում անվտանգության և առողջության մասին» ԱՄԿ թիվ 176 կոնվենցիաները, ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, ՀՀ Կառավարության և ՀՀ Վարչապետի որոշումները։ ՀՀ-ում ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար պայմաններում կատարվող աշխատանքների ցանկը սահմանված է ՀՀ Կառավարության 2010թ. N1698-Ն որոշմամբ, իսկ առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակը և քանակը սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով։ Այդպիսի աշխատանքներ կատարող անձանց տրվում են լրացուցիչ իրավունքներ, երաշխիքներ և արտոնություններ՝ նրանց անվտանգության և առողջության առավելագույն պաշտպանության նպատակով։ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ «աշխատողների անվտանգությունը և առողջությունը աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգն է, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ»։ Աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն՝ այդ նպատակով ընդունելով համապատասխան ներքին իրավական ակտեր։ Առողջության համար անվտանգ և անվնաս պայմանները ներառում են անվտանգության, տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը, պատշաճ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը, սահմանված նվազագույն նորմաներից ցածր աղմուկը, ճառագայթումը, վիբրացիան և աշխատողի առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ գործոններ։ Ընդ որում՝ աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին իրավական ակտերի, աշխատանքների կազմակերպման և իրականացման կանոնների, հրահանգների պահանջները չպահպանելը համարվում է կազմակերպության ներքին կարգապահական կանոնների խախտում։ 2015թ.-ին փոփոխված ՀՀ Սահմանադրության 82-83-րդ հոդվածները հիմնարար երաշխիքներ են ամրագրում աշխատանքի պայմանների և սոցիալական ապահովության համար։ Այդպիսի սահմանադրական երաշխիքի սահմանմամբ իրավական առումով ապահովվում են յուրաքանչյուր աշխատողի՝ օրենքի պահանջներին համապատասխան առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմաններ ունենալու, մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունքները։ Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այս երաշխիքը` ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, իբրև սկզբունք, երաշխավորում է յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովումը՝ ներառյալ` հանգստի, անվտանգության ապահովման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանների իրավունքները։ Վերջինս ամրագրված է նաև Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրով, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200/Ա XXI բանաձևով և վավերացվել է ՀՀ-ի կողմից։ Մասնավորապես՝ դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են աշխատանքի արդար և նպաստավոր պայմանների` յուրաքանչյուրի իրավունքը, այդ թվում՝ աշխատանքի այնպիսի պայմանների, որոնք համապատասխանում են անվտանգության և հիգիենայի պահանջներին։ Այս հիմնարար և սկզբունքային դրույթների, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված՝ աշխատանքի ոլորտի միջազգային իրավական ակտերի հիման վրա էլ աշխատանքային օրենսդրությունը ամրագրում է ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար պայմաններում աշխատող մարդկանց իրավունքները։ == Պատմական ակնարկ == Աշխատանքի ընթացքում տեղի ունեցող վթարները, աշխատանքային պայմաններով պայմանավորված մասնագիտական հիվանդությունները անհատների և նրանց ընտանիքների ոչ միայն տնտեսական, այլև ֆիզիկական և հոգեբանական բարեկեցության վրա մեծ ազդեցություն են ունենում, լինի դա երկարատև, թե կարճատև։ Ավելին, դրանք կարող են զգալիորեն ազդել ձեռնարկությունների արտադրողականության վրա՝ հանգեցնելով արտադրական գործընթացների խանգարումների, մատակարարման շղթաներում ձեռնարկությունների մրցունակության և հեղինակության նվազեցման, ինչպես նաև լայնորեն ազդել հասարակության և տնտեսության վրա։ Վերջերս (2018թ.) ստացված պատկերները ցույց են տալիս, որ էրգոնոմիկ գործոնները, վնասվածքներ ստանալու ռիսկը պայմանավորող գործոնները, պինդ կամ հեղուկ թափոնների արտանետումները, գազերը, ծուխը և աղմուկը մասնագիտական հիվանդությունները պատճառավորող համաշխարհային գործոնների ամենամեծ մասն են կազմում։ Վերջին հետազոտությամբ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) երևում է, որ ամբողջ աշխարհում գոտկատեղի և պարանոցի ցավերի 20 տոկոսը և հասուն մարդկանց շրջանում լսողության կորստի դեպքերի 25 տոկոսը վերագրելի են աշխատանքային գործունեության ազդեցությանը։ Սա նշանակում է, որ աշխատանքային գործունեության վրա շարունակում են մեծ ազդեցություն ունենալ ավանդական և քաջ հայտնի վնասակար ֆիզիկական, քիմիական և կենսաբանական գործոնները, և որ դեռևս երկար ճանապարհ կա դիմադրելու աշխատանքային գործունեության վրա այսպիսի ռիսկային գործոնների ազդեցության ընդլայնման համաշխարհային միտումին։ Աշխատողների առողջության և անվտանգության ապահովման խնդիրը գոյություն է ունեցել դեռևս այն ժամանակվանից, երբ մարդիկ սկսել են աշխատել, կամ նրանց վարձել են՝ աշխատավայրերում աշխատելու։ Այդուհանդերձ, աշխատանքի ընթացքում առաջացող տարածված վնասների, հիվանդությունների, մահացության մասին տեղեկացվածության շարունակական բարձրացումը սկսվում է դեռևս արդյունաբերական հեղաշրջումից, որ տեղի ունեցավ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Եվրոպայի որոշ գաղութներում 18-րդ և 19-րդ դարերում։ Արդյունաբերացումը իր հետ բերեց տնտեսության մեջ և հասարակական կազմակերպությունների շրջանում խոշոր տեղաշարժեր։ Այս փոփոխություններին զուգահեռ աճում էին մտահոգությունները աշխատողների առողջության, անվտանգության և բարեկեցության վերաբերյալ։ Հանքային փոշիների, մանրաթելերի, թունավոր մետաղների, կենսաբանական վնասատուների (ինչպիսին է օրինակ բացիլլին, որ սիբիրախտ է առաջացնում, և այլ մանրէածին ինֆեկցիաներ) բացահայտումները, իոնիզացնող ճառագայթումները, ինչպես նաև վտանգավոր մեքենաներից առաջացող ֆիզիկական վնասները, դրանց հետ մեկտեղ՝ հանքային արդյունաբերության, առևտրային փոխադրումների ժամանակ տեղի ունեցող արտադրական խոշոր աղետները, հրդեհներն ու պայթյունները խիտ, մարդաշատ գործարաններում, փաստագրվում էին մինչև 19-րդ դարի վերջերը։ Մինչ 20-րդ դարի վաղ տասնամյակները այսպիսի մարտահրավերներին ուղղված պատասխանները ևս արձանագրվեցին։ Դրանք ի հայտ եկան կարգավորող հսկողության և դրա հարկադիր կիրառման ձևով՝ կազմակերպության ձևավորման և աշխատողների առողջության և անվտանգության խնդիրների շուրջ աշխատուժի քաղաքական մոբիլիզացման, ինչպես նաև աշխատողների առողջության և անվտանգության վերաբերյալ մասնագիտացված գիտական, բժշկական, հիգիենիկ, ինժեներական գիտելիքների աճին և կարգավորող մասնագետների՝ այդ թվում պետական կառավարիչների սոցիալական ապահովագրության կազմակերպությունների, կորպուսների զարգացմանը զուգահեռ։ Ամենազարգացած պետությունները տեղում ունեին կարգավորված հսկողության շրջանակ՝ նախատեսված աշխատանքային հարաբերությունների առավել լայն իրավական կառուցվածքների ձևավորման համար, և պարտավորեցնում էին ապահովագրել աշխատողներին վնասվածքներից կամ վատառողջությունից՝ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում, ինչպես նաև ամրագրում էին դրույթներ անհրաժեշտության դեպքում նրանց ֆինանսական փոխհատուցման համար։ Դրանք ղեկավարվում էին պետությունների կողմից այն տեսչությունների միջոցով, որոնք հաստատվել էին այդ նպատակի համար, թեև այդ տեսչությունները բավականին սահմանափակ լիազորություններ և ազդեցություն ունեին։ Արդյունքում այսպիսի համակարգերը լայնորեն ընդունվեցին՝ իրականացնելու միայն աշխատողների սահմանափակ պաշտպանություն, ուստի հետագայում ևս աստիճանաբար բարեփոխումներ կատարվեցին։ Մինչև 20-րդ դարի սկիզբը, մշտապես սոցիալական բարեփոխումներ իրականացնողները, իրավաբանները, աշխատողների ներկայացուցիչները, կրթված արդյունաբերողները, իրենց կողմից ստեղծված միություններով հանդերձ, ինչպես օրինակ` Աշխատանքային օրենսդրության միջազգային ասոցիացիան (International Association for Labour Legislation), արդեն իսկ իրենց միջազգային ջանքերով հասել էին որոշակի հաջողության՝ բարձրացնելու աշխատավորական խնդիները, որոնց մեջ գերակայում էին անվտանգությունն ու առողջությունը՝ ներառյալ Բեռնի 1906թ.-ի` սպիտակ ֆոսֆորի և կանանց գիշերային աշխատանքի արգելման վերաբերյալ կոնվենցիաների ընդունումը ( 1906 Berne Conventions preventing the use of White Phosphorous and night work for women): Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը ընդհատեց աշխատողների առողջության և անվտանգության միջազգային ստանդարտների ձևավորման այս ջանքերը, այն միաժամանակ ուշադրություն հրավիրեց այդ խնդիրների վրա։ Տարբեր երկրների պատերազմական ձգտումների արտադրական աջակցությունը հանգեցրեց պատերազմի հետ կապված ապրանքների և դրանց հետ կապված վնասակար նյութերի արտադրության աճի։ Թունավոր և պայթուցիկ նյութերի ընդլայնվող բացահայտումները առողջության վրա ազդեցության և անվտանգության բարելավված չափորոշիչների անհրաժեշտության առավել խորը գիտակցում առաջացրին։ Ի վերջո, պատերազմի ավարտը խթան եղավ համաշխարհային խաղաղության հաստատման տևական կարգավորումներ ապահովելու, սոցիալական արդարության և բարեկեցության հաստատման համար հետագա միջազգային ջանքերի գործադրման՝ Ազգերի լիգայի և Աշխատողների միջազգային կազմակերպության (ԱՄԿ)՝ իբրև Վերսալյան դաշնագրի կողմի, ստեղծման ճանապարհով։ ԱՄԿ-ն ստեղծվեց Առաջին աշխարհամարտից հետո՝ որպես Ազգերի լիգայի գործակալություն (երկուսն էլ ստեղծվեցին 1919-ին Վերսալյան դաշնագրով)՝ իբրև սոցիալական, աշխատանքային և տնտեսական բարեփոխումների շուրջ միջազգային մտահոգությունների արտահայտություն։ Միջազգայնորեն գործելու շուրջ հետպատերազմյան օրակարգը ներառում էր աշխատանքի ընթացքում առաջացող ռիսկերից աշխատողների առողջության և անվտանգության պաշտպանության անհրաժեշտության մասին իրազեկվածությունը։ Աշխատողների առողջությունն ու անվտանգությունը դրվեց ԱՄԿ-ի ստեղծման հիմքում։ ԱՄԿ կանոնադրության մի քանի այլ դրույթներ վեր էին հանում առավել լայն խնդիրներ, որոնք ներառում էին աշխատանքի ընթացքում աշխատողների առողջությունն ու անվտանգությունը, ինչպես օրինակ՝ աշխատաժամանակի ընդունելի ստանդարտների ընդունումը, խոցելի խմբերի և երեխաների պաշտպանության երաշխավորումը։ Այս դերը ԱՄԿ-ին փոխանցվեց Վերսալյան դաշնագրով։ 1919-ին Վաշինգտոնում անցկացված Աշխատանքի միջազգային համագումարի առաջին նստաշրջանում ԱՄԿ-ն ընդունեց աշխատավորների անվտանգության և առողջության չափորոշիչները սահմանող փաստաթղթեր (Anthrax Prevention Recommendation, 1919 (No. 3); Lead Poisoning (Women and Children) Recommendation, 1919 (No. 4); and White Phosphorus Recommendation, 1919 (No. 6)): Համագումարի ժամանակ ընդունված 6 հանձնարարականներից 3-ը աշխատավորների անվտանգության և առողջության վերաբերյալ էին։ Համագումարն ընդունեց նաև արտադրությունում աշխատաժամանակի, մայրության պաշտպանության, կանանց գիշերային աշխատանքի, աշխատանքի նվազագույն տարիքի և դեռահասների գիշերային աշխատանքի վերաբերյալ փաստաթղթեր։ ԱՄԿ-ի՝ իբրև միջազգային կազմակերպության առանձնահատկությունը եղել և մնում է դրա եռակողմ կառուցվածքը, որ ներառում է դրա անդամ պետությունների ղեկավարության ներկայացուցիչներին՝ գործատուների և աշխատողների կազմակերպությունների հավասար ներկայացվածության հետ համատեղ։ Կազմակերպության հիմնադրումից սկսած՝ աշխատանքի միջազգային ստանդարտները արտացոլել են կողմերի միջև բանակցությունների արդյունքները և ընդունվել են ԱՄԿ-ի կողմից՝ քվեարկությամբ։ Սկսած արդյունաբերական հեղաշրջումից մինչև 20-րդ դարի 2-րդ կեսը, աշխատողների առողջության և անվտանգության պահպանման ԱՄԿ-ի փաստաթղթերը ուղղված են եղել առանձին հարցերի կարգավորմանը, ինպես օրինակ՝ վնասակար նյութերի բացահայտումները կամ վտանգավոր մեքենաների հսկումը, կամ արդյունաբերական գործունեության բաժինները՝ ինչպես հանքարդյունաբերությունը, ծովային արդյունաբերությունը, շինարարությունն ու մանուֆակտուրաները։ Յուրաքանչյուր համատեքստում ստեղծվեցին կարգադրական կանոններ և կենտրոնում հայտնվեցին կառավարությունները, որ պետք է պաշտպանեին աշխատողներին վտանգներից։ Հատկապես նպատակադրվեց աշխատողների առողջության և անվտանգության այն լուրջ խնդիրների կարգավորումը, որոնք ազդում էին աշխատողների մեծ խմբերի վրա, ինչպես նաև ուշադրության կենտրոնում հայտնվեցին աշխատողների առանձին կատեգորիաները, կանայք, երեխաները։ Թեև աշխատողների առողջության և անվտանգության նկատմամբ վերաբերմունքը ժամանակի ընթացքում փոխվել է, աշխատողների առողջության և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերի ընդունումը և զարգացումը շարունակում է կենտրոնական տեղ զբաղեցնել ԱՄԿ-ի գործառույթների շարքում։ Ներկայումս, ԱՄԿ-ի գլխավոր հռչակագրերի հետ մեկտեղ կան 40 փաստաթղթեր, որ հատկապես աշխատողների առողջության և անվտանգության հարցերն են կարգավորում։ Սրանով ապահովվում են այն նվազագույն ստանդարտները, որոնք նպատակաուղղված են աշխատանքի հետ կապված ռիսկերի և աշխատողների պաշտպանության կառավարմանն ու հսկողությանը մասնագիտությունների և այն իրավիճակների լայն շրջանակի համար, որոնցում կատարվում է աշխատանքը։ ԱՄԿ-ի աշխատանքի միջազգային ստանդարտները մինչ օրս 190 կոնվենցիաներն են՝ նպատակ ունենալով խթանելու արժանապատիվ և արդյունավետ աշխատանք ունենալու հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար՝ ազատության, անվտանգության և արժանապատվության ապահովման պայմանով։ Դրանցից 8-ը համարվում են հիմնարար կոնվենցիաներ են, որոնք պարտադիր են ԱՄԿ-ի բոլոր անդամ պետությունների համար իրենց անդամության ուժով՝ սկսած 1998-ին Աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների մասին հռչակագրի ընդունումից։ Մյուս կոնվենցիաները պարտադիր են անդամ այն պետությունների համար, որոնց Կառավարությունները վավերացրել են դրանք։ Վավերացվելուց հետո այդ կոնվենցիաները պետք է արտացոլվեն ազգային օրենսդրությունում։ Քանի որ որպես այդպիսին չկա Աշխատանքի միջազգային դատարան, Կովենցիաների կիրառումը կախված է ներպետական դատարանների որոշումներից։ 1920-ականների վերջերից ԱՄԿ-ի մոտեցումներում առավել գերակայող դարձան փորձագիտական երկխոսությունների համար միջազգային հարթակներ ստեղծելուն ուղղված ջանքերը։ Միշտ տարբեր մոտեցումներ կային կառավարությունների, աշխատողների և գործատուների հեռանկարներում, որ հաճախ դրսևորվում էին կարգավորումների և աշխատողների անվտանգության և առողջության ռիսկերի շուրջ դիմադրության ձևով։ 1920-ին ԱՄԿ-ն հիմնեց Արդյունաբերական հիգիենայի բաժինը (Industrial Hygiene Section): Արդյունաբերական հիգիենայի բաժինը ստեղծվեց իբրև աշխատանքի հետ կապված դեղորայքի և հիգիենայի վերաբերյալ տեղեկատվության շտեմարան։ 1921-ին հիմնադրվեց նաև Արդյունաբերական անվտանգության բաժինը (Industrial Safety Section (ISS)): Սա էլ հանգեցրեց ԱՄԿ-ի հանրագիտարանի ստեղծման որոշմանը, որը մեծապես նպաստեց աշխատողների անվտանգության և առողջության բազմամասնագիտական դաշտի հաստատմանը։ Առաջին խմբագրությունը հրատարակվեց 1930-ին, և այն կանոնավոր կերպով թարմացվում էր նոր խմբագրություններով և հոդվածներով հազարավոր փորձագետների կողմից, մինչև մերօրյա առցանց տարբերակը, որը առաջին անգամ գործարկվել է 2012-ին։ Այն ԱՄԿ-ի ամենատարածված հրատարակությունն է և աշխատողների անվտանգության և առողջության ծրագրավորման հիմնաքարը։ Օրինակ՝ «Հիգիենայի հանրագիտարանի առաջին հավելված, պաթոլոգիա և սոցիալական բարեկեցություն»-ը ներառում էր տեղեկանք ասբեստի և քաղցկեղի վերաբերյալ դեռևս 1938թ.-ին։ Այսպիսով, մինչև 1920-ականների վերջը, ԱՄԿ-ի անդամ պետությունները ուշադրություն դարձրին սոցիալական քաղաքականության գերակա խնդիրներին, ինչպիսիք են հիվանդությունից ապահովագրությունը և կենսաթոշակները։ Աշխատանքային հիվանդությունները կանխարգելող դեղամիջոցները, այդուհանդերձ, դարձան տեխնիկապես կողմնորոշված, և հաճախ դրանց կիրառումն անհնար էր նախքան հիմնարար գիտական տվյալների հավաքումը և պատճառականության հաստատումը։ Սա նշանակում էր, որ այսպիսի խնդիրները, որոնք միջազգային մտահոգության առարկա էին, տարիներ էին խլում մտահոգությունների սկզբնական արտահայտումից մինչև ստանդարտի քննարկում և ընդունում։ == Իրավական ակտեր == ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային իրավական ակտերը համարվում են ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը, քանի որ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը, սակայն այդ պայմանագրերը չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը, քանի որ վերոնշյալ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրությանը տալիս է բարձրագույն իրավաբանական ուժ, իսկ 116-րդ հոդվածը արգելում է Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերի վավերացումը։ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ամրագրում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի թույլատրելի շրջանակը, որը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, աշխատանքային օրենսգիրքը, օրենքները, այլ իրավական ակտերը և կոլեկտիվ պայմանագրերը։ Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված թույլատրելի շրջանակներում կարող են այդպիսի հարաբերությունները կարգավորվել նաև գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերով։ Գործատուները ևս կարող են ընդունել աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող ակտեր՝ ներքին (լոկալ) և անհատական իրավական ակտերի ձևով` առաջնորդվելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, վերոհիշյալ իրավական ակտերի թույլատրելի շրջանակում ներառում է նաև օտարերկրյա իրավունքի կիրառումը՝ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող աշխատանքային հարաբերությունների նկատմամբ, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով։ == Վերանայված Եվրոպական սոցիալական Խարտիա == Վերանայված Եվրոպական սոցիալական Խարտիան (այսուհետ՝ Խարտիա) աշխատանքի բնագավառի իրավահարաբերությունները կարգավորող միջազգային իրավական ակտ է, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1996թ.-ի մայիսի 3-ին, և վերջինս ուժի մեջ է մտել 2004թ.-ի մարտի 1-ին, ուստի նշված ոլորտի իրավահարաբերությունները կարգավորելիս ՀՀ-ն պետք է առաջնորդվի նաև վերոնշյալ փաստաթղթով։ Համաձայն Խարտիայի՝ դրան միացող յուրաքանչյուր պետություն, այդ թվում և Հայաստանը, պետք է ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Խարտիայով ամրագրված իրավունքների և սկզբունքների արդյունավետ իրականացմանը։ Խարտիայով ամրագրված այդպիսի հիմնարար իրավունքներից մեկը աշխատանքի իրավունքն է՝ ամրագրված Խարտիայի 1-ին հոդվածում։ Խարտիան հռչակում է, որ աշխատանքի արդար պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով դրա անդամ պետությունները ստանձնում են մի շարք պարտավորություններ, որոնց թվում է վտանգները, հատկապես անառողջ և վտանգավոր աշխատանքներում, վերացնելը, իսկ որտեղ դա դեռևս հնարավոր չէ, անդամ պետությունները պարտավոր են վերացնել կամ զգալիորեն նվազեցնել այս վտանգները, ապահովել աշխատանքային ժամերի կրճատում կամ սահմանել լրացուցիչ վճարովի արձակուրդներ այդ աշխատանքներում ներգրավված աշխատողների համար, իսկ գիշերային ժամերին աշխատողների համար ապահովել, որ վերջիններս օգտվեն իրենց գործի հատուկ բնույթի համար տրվող միջոցներից։ Անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով անդամ պետությունները պարտավորվում են աշխատանքային անվտանգությանը, աշխատանքային առողջությանը և աշխատանքային միջավայրին վերաբերող առանձնահատուկ ազգային քաղաքականությունը ձևակերպել, իրականացնել և պարբերաբար վերանայել, որի առաջնային նպատակը պետք է լինի աշխատանքային անվտանգության ու առողջության բարելավումը և աշխատանքի ընթացքում առաջացող վթարների և առողջությունը վնասելու հնարավորության կանխումը։ Այդպիսի միջոցառումներ կարող են լինել անվտանգության և առողջության պահպանման կանոնակարգերի թողարկումը, այդ կանոնակարգերի կիրարկման նկատմամբ վերահսկողության իրականացումը, աշխատանքային միջավայրին հատուկ վտանգների պատճառների նվազեցումը և այլն։ Իբրև չափահաս տարիքի չհասած աշխատողների առանձնահատուկ պաշտպանություն՝ Խարտիան հռչակում է, որ առողջության համար վտանգավոր կամ վնասակար համարվող աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք պետք է ապահովվի 18 տարեկանը, անչափահասները չպետք է կատարեն գիշերային աշխատանք (սակայն վերջին դեպքում բացառություններ կարող են նախատեսվել ազգային օրենքներով կամ կանոնակարգերով սահմանված որոշակի աշխատանքների համար)։ Մայրության պաշտպանությունը նույնպես տեղ է գտել Խարտիայում, որը արգելել է ստորերկրյա հանքային արդյունաբերությունում հղի կանանց, նոր ծննդաբերած կամ իրենց երեխաներին կերակրող կանանց ներգրավելը՝ վտանգավորության, առողջության վնասակարության կամ դժվար բնույթի պատճառով։ == ՀՀ Աշխատանքային օրենսգիրք == Վերոհիշյալ միջազգային իրավական ակտերին և ՀՀ Սահմանադրության դրույթներին համապատասխան՝ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը ներպետական երաշխիքներ է ստեղծում աշխատողների անվտանգության և առողջության պաշտպանության համար՝ առավել լայն իրավունքներ վերապահելով ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար պայմաններում աշխատողներին։ Այսպիսով՝ այն ամրագրում է ինչպես աշխատողների առողջության և անվտանգության պահպանմանը նվիրված ընդհանուր նորմեր, որոնք հիմնարար և կարևոր երաշխիք են բոլոր աշխատողների համար, այնպես էլ ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար պայմաններում աշխատող մարդկանց վերաբերող հատուկ կարգավորումներ։ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում ամրագրված՝ աշխատողների առողջությանը և անվտանգությանը վերաբերող ընդհանուր կանոնները ամրագրում են, որ աշխատավայրի կահավորումը պետք է լինի այնպիսին, որ յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս։ Կազմակերպությունում պետք է լինեն հանգստանալու, զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անհատական պաշտպանության միջոցները պահպանելու համար կահավորված սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով։ Թույլատրվում է աշխատանքի ընթացքում օգտագործել միայն այնպիսի միջոցներ, որոնք տեխնիկապես սարքին վիճակում են։ Այս ամենը պետք է համապատասխանի աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին։ Ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար պայմաններում աշխատողների անվտանգության և առողջության պաշտպանությանն ուղղված հատուկ կարգավորումները ամրագրում են, որ մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ կապված աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողներին ամենամյա արձակուրդը տրամադրվում է երկարացված` 25 աշխատանքային օր տևողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում)։ Ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում։ Մարդկանց առողջության համար վտանգավոր քիմիական նյութերի օգտագործման, արտադրման, տեղափոխման կամ պահպանման հետ կապված արտադրություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների առողջության, շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար գործատուները պետք է սահմանեն և ձեռնարկեն համապատասխան միջոցներ։ Իսկ աշխատողները պետք է անցնեն վտանգավոր որոշակի քիմիական նյութերի հետ անվտանգ վարվելու ուսուցում և հրահանգավորում, ինչպես նաև ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով։ Իբրև լրացուցիչ և կարևորագույն երաշխիք՝ օրենսգիրքը գործատուներին պարտավորեցնում է ապահովել վտանգավոր պայմաններում աշխատող մարդկանց, այդ թվում՝ աշխատանքի վայրում մասնագիտական ռիսկի գործոնների ենթարկվողների պարտադիր բուժզննությունը՝ հաստատելով այդպիսի զննության ենթակա անձանց ցանկը և համապատասխան ժամանակացույցը՝ այն համաձայնեցնելով առողջությունը վերահսկող կազմակերպության հետ։ Վերջիններս պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան։ Պարբերական բժշկական զննություն անցնելու պահանջը պահպանվում է նաև եթե տվյալ անձինք նույն կազմակերպությունում փոխում են իրենց աշխատատեղը կամ աշխատանքը։ Աշխատանքի ընթացքում պարբերաբար բժշկական զննություն պետք է անցնեն նաև գիշերային ժամանակ կամ հերթափոխով աշխատողները։ Կազմակերպության սանիտարահիգիենիկ սենյակների կահավորմանը ներկայացվող հատուկ պահանջով նշվում է, որ այն կազմակերպությունում, որտեղ օգտագործվում են վտանգավոր նյութեր, կահավորվում են սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ՝ հատուկ պահանջների պահպանմամբ, իսկ այդ պահանջները սահմանվում են աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերով` հաշվի առնելով աշխատանքի բնույթը, օգտագործվող նյութերը, աշխատողների քանակը։ Եթե աշխատողը չի ծանոթացել աշխատանքի անվտանգ կատարման կանոններին, առաջացել է աշխատանքի միջոցի անսարքություն կամ վթարային վիճակ, աշխատանքը կատարվում է սահմանված տեխնոլոգիական կանոնակարգի խախտումներով, աշխատողները ապահովված չեն կոլեկտիվ և (կամ) անհատական պաշտպանության միջոցներով, աշխատավայրը վտանգավոր կամ վնասակար է կյանքի և առողջության համար, աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է, սակայն պահպանվում է աշխատողի միջին աշխատավարձը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում միջին ժամային աշխատավարձի չափը։ Վերոնշյալ կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցները աշխատողներին տրամադրում է գործատուն։ Մասնավորապես՝ նա աշխատողների անվտանգության և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի և կազմակերպությունում աշխատողների անվտանգության ու առողջության վիճակի գնահատման հիման վրա կահավորում է կոլեկտիվ պաշտպանության միջոցները, աշխատողներին անվճար տրամադրում է անհատական պաշտպանության միջոցներ։ Սակայն եթե կոլեկտիվ պաշտպանության միջոցները չեն ապահովում աշխատողների պաշտպանությունը ռիսկի գործոններից, ապա աշխատողներին պետք է տրամադրվեն անհատական պաշտպանության միջոցներ, որոնք պետք է հարմարեցված լինեն աշխատանքի համար, հարմար լինեն օգտագործման համար և լրացուցիչ վտանգներով չսպառնան աշխատողների անվտանգությանը։ === Մայրության պաշտպանությունը === Մայրության պաշտպանությանն ուղղված հիմնարար երաշխիքներ են ամրագրվում թե ՀՀ Սահմանադրությամբ, թե Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով, որոնց համապատասխան՝ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը առանձնահատուկ պաշտպանություն է նախատեսում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար՝ արգելելով նրանց ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելը։ Աշխատանքի վնասակար պայմանների և վտանգավոր գործոնների ցանկի, ինչպես նաև աշխատավայրի գնահատման արդյունքների հիման վրա գործատուն պարտավոր է որոշել հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց անվտանգության և առողջության վրա ազդող վտանգավոր գործոնների ազդեցության տևողությունը և բնույթը։ Հնարավոր ազդեցության առկայությունը որոշելուց հետո գործատուն պարտավոր է վտանգավոր գործոնների ազդեցության ռիսկի վերացման նպատակով ձեռնարկել ժամանակավոր միջոցներ։ Այդպիսի հնարավորություններ չունենալու դեպքում նա պետք է միջոցներ ձեռնարկի՝ բարելավելու աշխատանքային պայմանները, որպեսզի հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանայք չենթարկվեն նման գործոնների ազդեցությանը։ Սակայն եթե այդ եղանակով նույնպես հնարավոր չէ վերացնել նշված գործոնների ազդեցությունը, ապա գործատուն պարտավոր է կնոջը (նրա համաձայնությամբ) փոխադրել այլ աշխատանքի նույն կազմակերպությունում։ Հակառակ դեպքում, եթե չկա նման հնարավորություն ևս, կնոջը տրամադրվում է վճարովի արձակուրդ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի հատկացումը։ === Գործատուի պարտականությունները === Աշխատողներին աշխատողների անվտանգության ապահովման և առողջության վիճակի վերլուծության, պլանավորման, միջոցառումների կազմակերպման և վերահսկման բոլոր հարցերի մասին տեղեկացնելը և նրանց հետ խորհրդակցելը գործատուի պարտականությունն է։ Նա պարտավոր է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերի քննարկմանը մասնակից դարձնել աշխատողների ներկայացուցիչներին։ Աշխատողների՝ աշխատանքային պարտականությունների կատարմանը անցնելը միայն կազմակերպությունում գոյություն ունեցող հնարավոր ռիսկի գործոնների մասին տեղեկացվելուց և աշխատանքի որոշակի վայրում անվտանգության հրահանգավորում անցնելուց հետո, պարտավոր է ապահովել գործատուն։ Գործատուն իրավունք չունի աշխատողից պահանջել անցնելու աշխատանքային պարտականությունների կատարմանը, եթե աշխատողը աշխատանքի անվտանգության ուսուցում և (կամ) հրահանգավորում չի անցել։ Եթե աշխատավայրում տեղի են ունենում դժբախտ պատահարներ, կամ առաջանում են սուր հիվանդութուններ, գործատուն պարտավոր է աշխատողներին ապահովել առաջին բժշկական օգնությամբ։ Աշխատանքի վայրում հիվանդացած կամ վնասվածքներ ստացած աշխատողի տեղափոխումն առողջապահական կազմակերպություն իր միջոցների հաշվին նույնպես կազմակերպում է գործատուն։ Այդպիսի դժբախտ պատահարներից տուժած, մասնագիտական սուր հիվանդություններով հիվանդացած, ինչպես նաև այն անձինք, որոնք ականատես են եղել դժբախտ պատահարին կամ դրա հետևանքներին, պարտավոր են անմիջապես այդ մասին հայտնել ստորաբաժանման ղեկավարին, գործատուին, կազմակերպության աշխատողների անվտանգության և առողջության հարցերով ծառայությանը։ Եթե աշխատողը մահանում է աշխատավայրում, գործատուն պարտավոր է անհապաղ հայտնել ապահովագրողին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Կազմակերպությունում աշխատողների մոտ մասնագիտական հիվանդություններ առաջանալու կամ մահվան ելքով դժբախտ պատահարների դեպքում դրանց պատճառները պարզելու համար իրականացվում է ծառայողական քննություն։ Այդպիսի ծառայողական քննություններին կարող են մասնակցել նաև տուժողը կամ նրա ներկայացուցիչը. նրանք իրավունք ունեն ծանոթանալու ծառայողական քննության նյութերին, ստանալու դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննության ակտը, իսկ ակտին համաձայն չլինելու դեպքում ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկել վարչական և (կամ) դատական կարգով։ == Աշխատողների անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ վերահսկողությունը == Աշխատողների անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին)։ Այն պետք է ապահովի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում անվտանգության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանումը՝ այդ նպատակով կիրառելով համապատասխան պատասխանատվության միջոցներ, նշված ոլորտներում իրականացնելով ռիսկերի կառավարում, ձեռնարկելով կանխարգելիչ միջոցառումներ։ Վերոնշյալին համապատասխան՝ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը ներառում է աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրումն ու վերլուծումը, աշխատանքային օրենսդրության և այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության ապահովման գործում մեթոդական օգնության կազմակերպումը` համապատասխան տեղեկատվության և խորհրդատվության տրամադրմամբ, ինչպես նաև նշված ոլորտի ՀՀ իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը և տնտեսվարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացնելը, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով աշխատանքների ժամանակավորապես դադարեցումը՝ մինչև խախտումները վերացնելը, մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը, որպիսին է օրինակ այն, որ վերջիններս, օրենսդրությանը համապատասխան, չպետք է ներգրավվեն վտանգավոր աշխատանքներում։ Բացի այդ, Տեսչական մարմինը իր իրավասության շրջանակներում իրականացնում է ստուգումներ, որոնց արդյունքներով բացահայտված խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերում պարտադիր կատարման հանձնարարականներ է տալիս և դրանց վերացման համար ժամկետներ սահմանում։ Կազմակերպությունում աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի (այդ թվում` առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների վերաբերյալ) կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունը իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները` արհեստակցական միությունները, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչները (մարմինը)։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին ԱՄԿ թիվ 17 կոնվենցիա Archived 2020-07-25 at the Wayback Machine. Մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողներին փոխհատուցման մասին ԱՄԿ թիվ 18 կոնվենցիա Archived 2020-07-25 at the Wayback Machine. Խոշոր արդյունաբերական վթարների կանխման մասին ԱՄԿ թիվ 174 կոնվենցիա Archived 2022-03-25 at the Wayback Machine. Հանքահորերում անվտանգության և առողջության մասին ԱՄԿ թիվ 176 կոնվենցիա Archived 2022-01-23 at the Wayback Machine. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 121 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1530-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
243,226
Միրնոե (քաղաքատիպ ավան, Ուկրաինա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՄիրնոեՄիրնոե (ուկրաիներեն՝ Мирне), քաղաքատիպ ավան Ուկրաինայի Լուգանսկի մարզի Կրասնոդոնի շրջանում։ Հիմնադրվել է 1920 թվականին։ 2001 թվականի տվյալներով Միրնոե քաղաքատիպ ավանում բնակվում էր 471 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 11,97 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 39,34 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.)
31,622
Բյուրական (այլ կիրառումներ)
Բյուրական կարող է ունենալ հետևյալ կիրառումները՝ Բյուրականի աստղադիտարան - աստղադիտարան, որը գտնվում է ՀՀ Բյուրական գյուղում. Բյուրական - գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Բյուրական համայնքում. Բյուրական (գինի) - սեղանի տեսակավոր սպիտակ գինի
322,611
Վեսելովկա (գյուղ, Պոչինկովսկի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՎեսելովկաՎեսելովկա (ռուս.՝ Веселовка), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Պոչինկովսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
588,428
Ուրարտագիտություն
Ուրարտագիտություն, արևելագիտության ուրույն գիտաճյուղ, որն ուսումնասիրում է Ուրարտու պետության պատմությունը, մշակույթը և արքունի դպրանոցում օգտագործվող սեպաձև արձանագրությունների Հուրիերեն լեզուն։ Ձևավորվել է XIX դարում, գերազանցապես եվրոպացի արևելագետների ջանքերով։ Ֆրանսիայի Ասիական ընկերությունը 1827 թվականին երիտասարդ արևելագետ Ֆ․ Ե․ Շուլցին գործուղեց Արևմտյան Հայաստան՝ հետազոտելու Վասպուրական նահանգի Տոսպավան կամ Վան քաղաքում և շրջակայքում Ասորեստանի թագուհի Շամիրամին վերագրվող այն կառույցները, որոնց մասին մանրամասն տեղեկություններ էին պահպանվել Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկում։ Դաշտային որոնումների ընթացքում (1827–29 թվականներ) Շուլցը հայտնաբերեց և ընդօրինակեց 42 սեպաձև արձանագրություն, նկարագրեց մի քանի հնագիտական հուշարձաններ։ 1829 թվականին քուրդ ելուզակների ձեռքով Շուլցի սպանությունից հետո օսմանյան կառավարությունը տարիներ շարունակ արգելեց եվրոպացի գիտնականների մուտքն Արևմտյան Հայաստան։ Հայաստանում սփռված սեպագրերի հանդեպ հետաքրքրությունը վերստին աշխուժացավ Փարիզում Շուլցի հավաքած նյութերի հրապարակումից (1840), ապա՝ աքքադերենի վերծանումից հետո։ Հետագա մի քանի տասնամյակներում բազմաթիվ նոր արձանագրություններ հայտնաբերվեցին Հայաստանի զանազան գավառներում։ Առանձնապես արդյունավետ եղան Էջմիածնի միաբան Մ․ Սմբատյանցի որոնումներն Արևելյան Հայաստանում․ 1860–70-ական թվականներին նա հայտնաբերեց և հրատարակեց (գլխավորապես՝ «Համբավաբեր Ռուսիո» և «Արարատ» պարբերականներում) տասնյակ նոր արձանագրություններ, որոնցից օգտվեցին եվրոպացի գիտնականները։ Անծանոթ լեզվով այդ սեպագրերը 1848 թվականին փորձեց վերծանել իռլանդացի արևելագետ Է․ Հինքսը։ Թեև նա նկատեց, որ որոշ գաղափարագրեր (իդեոգրամմաներ) նույնանում են աքքադերենի գաղափարագրերին, սակայն չհասավ արդյունքի։ Ապարդյուն անցան նաև Ֆ․ Լընորմանի և Ա․ Դ․ Մորդմանի վերծանման փորձերը (1870-ական թվականներ), որովհետև նրանցից առաջինն այդ սեպագրերի լեզուն դիտում էր վրացերենը, իսկ երկրորդը՝ հայերենը։ 1880 թվականին ֆրանսիացի աշշուրագետ Մ․ Գյույարը, կռահելով, որ արձանագրությունների եզրափակիչ տողերը նույնօրինակ կրկնվող անեծքի բանաձև են, ասորեստանյան զուգահեռ բնագրերի համադրությամբ վերծանեց մի քանի բառեր ու քերականական դարձվածքներ։ Հաջողությամբ օգտագործելով վաղամեռիկ Գյույարի վերծանման բանալին՝ անգլիացի աշշուրագետ Ա․ Հ․ Սեյսը ընթերցեց բազմաթիվ բառեր ու դարձվածքներ, իսկ 1882 թվականին նա Բրիտանական Ասիական ընկերության ամսագրում հրատարակեց այն ժամանակ հայտնի արձանագրությունները՝ տալով դրանց հնարավոր թարգմանություններն ու քերականության ընդհանուր ուրվագիրը։ Մի շարք արձանագրությունների հրատարակման և մեկնաբանման հարցերում Սեյսին աջակցել է հայագետ Ք․ Պատկանյանը։ Ա․ Սեյսի շնորհիվ ուրարտական սեպաձև արձանագրությունները վերծանվեցին այնքանով, որքանով դա հնարավոր էր աշշուրագետի իմացությամբ ու հայեցակետով։ 1893 թվականին ռուս արևելագետ Մ․ Վ․ Նիկոլսկին Արևելյան Հայաստանում ուսումնասիրեց մի շարք սեպաձև արձանագրություններ ու հուշարձաններ (հնագետ Վ․ Ա․ Իվանովսկու հետ), իր «Անդրկովկասի սեպաձև արձանագրությունները» աշխատությունում (1896, ռուս․) ամփոփեց այդ տարածքում հայտնաբերված արձանագրությունները, տվեց դրանց թարգմանությունները, մի շարք բառերի ու քերականական ձևերի նշանակությունը։ 1898–99 թվականներին գերմանացի գիտնականներ Կ․ Ֆ․ Լեհման-Տաուպտը և Վ․ Բելքը Հայաստանում հետազոտեցին բազմաթիվ հուշարձաններ, ճշգրտեցին սեպաձև արձանագրությունների կասկածելի ընդօրինակությունները, պեղումներ կատարեցին Վանում և մերձակա Թոփրախ–կալեում։ 1911–12 թվականներին Թոփրախ–կալեում պեղումներ կատարեց և հարուստ նյութեր հայտնաբերեց Հ․ Օրբելին։ 1916 թվականին, երբ ռուսական զորքերն առժամանակ ազատագրեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը, Վանում և Թոփրախ–կալեում պեղումները շարունակեց Ռուսական հնագիտական ընկերության արշավախումբը՝ Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու գլխավորությամբ (վերջինս Վանի ժայռախորշում պեղեց Սարդուրի Բ թագավորի տարեգրությունը)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լեհման–Հաուպտն ուսումնասիրեց Վ․ Բելքի հետ իր հավաքած հարուստ նյութերը, նախապատրաստեց հայտնաբերված արձանագրությունների լիակատար ժողովածուն, բայց հետագայում (1928 թվականին և 1935 թվականին) կարողացավ հրատարակել միայն երկու պրակ, որոնցում ամփոփված են 110 արձանագրություն։ Ուրարտագիտության զարգացման գործում (հատկապես արձանագրությունների հավաքման և հրապարակման) կարևոր ավանդ ունեն Մխիթարյան միաբաններ Ն․ Սարգիսյանը, Հ․ Սանտալճյանը և ուրիշներ։ 1900 թվականին Հ․ Սանտալճյանը հրատարակեց (ֆրանսերեն) ուրարտական հայտնի արձանագրությունների ժողովածուն, իսկ 1901 թվականին քաղվածաբար հրատարակեց Նաիրի և Ուրարտու երկրներին վերաբերող ասորեստանյան արձանագրությունների հայերեն թարգմանությունը։ Այնուհետև ուրարտական սեպաձև արձանագրությունների լեզվի ուսումնասիրումն զգալիորեն առաջ մղվեց շնորհիվ Ն․ Մառի, Ի․ Ի․ Մեշչանինովի, Ի․ Ֆրիդրիխի, Ա․ Գյոտցեի, Գր․ Ղափանցյանի մի շարք աշխատությունների, որոնցում մեկնաբանվեցին բազմաթիվ բառեր ու քերականական ձևեր։ Կարևոր արդյունք ստացվեց ուրարտական սեպագիր լեզուն խեթերենի ու հայերենի (Գրիգոր Ղափանցյան), մասնավորապես՝ խուռիերենի (Շպայզեր, Ֆրիդրիխ) հետ համեմատություններից։ Դեռևս Հ․ Սանտալճյանը սեպագիր բառերի վերլուծությունից եզրակացրեց, որ մի շարք բառարմատներ ունեն հնդեվրոպական բնույթ և մատնանշեց դրանց հայկական զուգահեռները։ Սեպագիր մի շարք բառարմատների, հատկապես տեղանունների, անձնանունների, ցեղանունների ու դիցանունների հնդեվրոպական բնույթը շեշտել են նաև Լեհման–Հաուպտը, Պ․ Կրեչմերը, Ռ․ Այսլերը, Գր․ Ղափանցյանը և ուրիշներ։ Իսկ Գևորգ Ջահուկյանն ուրարտական արձանագրությունների լեզվում ի հայտ բերեց այնպիսի զգալի քանակի ու որակի հնդեվրոպական «տարրեր», որ այդ բոլորը սովորական փոխառությամբ կամ սուբստրատային ազդեցությամբ մեկնաբանելը դարձավ անհնարին։ Արձանագրությունների բառապաշարի ու քերականական կառուցվածքի մեջ մատնանշելով բազմաթիվ «հնդեվրոպաբանություններ»՝ նա հանգեց այն եզրակացության, որ այդ լեզուն ցեղակցական սերտ կապերի մեջ է եղել հնդեվրոպական լեզուների, հատկապես՝ հայերենի հետ («Ուրարտերենը և հնդեվրոպական լեզուները», 1963, ռուսերեն)։ Մինչդեռ հակառակ դիրքերից ելնող ուսումնասիրողները (Ի․ Մ․ Դյակոնով և ուրիշներ) իրավացիորեն ընդունելով, որ ուրարտական սեպագրերի լեզուն խուռիերենի հետ կազմում է մի ուրույն լեզվաբանական խումբ, սակայն անտեսում են նրա հնդեվրոպական «տարրերը»՝ լավագույն դեպքում դրանք համարելով շրջակա հնդեվրոպական ցեղերի ու ժողովուրդների սոսկ ազդեցության արդյունք։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հնագիտական կանոնավոր պեղումներ ծավալվեցին ուրարտական մի շարք հնավայրերում՝ Կարմիր բլուրում, Արին բերդում և այլուր։ Կարմիր բլուրի պեղումների արդյունքները Բ․ Բ․ Պիոտրովսկին ամփոփեց իր «Ուրարտուի պատմությունն ու մշակույթը» (1944), ինչպես նաև «Կարմիր–բլուր» եռամասն (1950–1955) աշխատություններում։ 1951 թվականին Ի․ Մ․ Դյակոնովը հրատարակեց Ուրարտուի մասին աշշուրա–բաբելական սկզբնաղբյուրների ռուսերեն թարգմանությունները։ 1953-1954 թվականներին և 1971 թվականին Գ․ Ա․ Մելիքիշվիլին հրատարակեց ուրարտական արձանագրությունների համահավաք բնագրերը, դրանց ռուսերեն թարգմանություններն ու մեկնաբանությունները, քերականությունը։ Այդ հրատարակության շնորհիվ ուրարտական սեպաձև արձանագրությունները դարձան մատչելի ու լիարժեք պատմական աղբյուր։ 1955 թվականին ավստրիացի գիտնական Ֆ․ Քյոնիգը նույնպես հրատարակեց համանման ժողովածու, սակայն այն նյութի ամբողջականությամբ և թարգմանության (գերմ․) որակով զգալիորեն զիջում է Գ․ Ա․ Մելիքիշվիլու աշխատությանը։ Վերջինս գրեց նաև «Նաիրի–Ուրարտու» ծավալուն աշխատությունը (1954, ռուսերեն), որի մեջ գրավոր աղբյուրների լիակատար քննությամբ մանրամասնորեն շարադրեց Ուրարտուի պատմությունը։ Ուրարտուի պատմության, մշակույթի, տեղագրության ու կրոնի հարցերով Հայաստանում, Գրիգոր Ղափանցյանից բացի, զբաղվեցին նաև Ն․ Վ․ Հարությունյանը, Մ․ Ա․ Իսրայելյանը, Հ․ Մարտիրոսյանը, Հ․ Կարագյոզյանը և ուրիշներ։ Ուրարտական հնագիտական նյութերի հավաքածուների խոշոր կենտրոններ են Սանկտ Պետերբուրգ Էրմիտաժը, Հայաստանի պատմության թանգարանը, Էրեբունի թանգարանը, Վրաստանի պատմության թանգարանը, Բրիտանական և Բեռլինի թանգարանները։ Կարմիր բլուրից և Արին բերդից պեղված առանձին առարկաներ պահպանվում են Մոսկվայի պետական պատմության թանգարանում և Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում։ == Գրականություն == Ղափանցյան Գ․ Ա․, Ուրարտուի պատմությունը, Ե․, 1940։ Патканов Х․ П., О клинообразных надписях ванской системы, открытых в пределах России, СПБ, 1893. Никольский M. B., Клинообразные надписи Закавказья, «Материалы по археологии Кавказа», в․ 5, М․, 1896. Мещанинов И․ И․, Халдоведение․․Баку, 1927. Мещанинов И․ И․, Язык ванских клинописных надписей, ч․ 1–2, Л․, 1932–35. Мещанинов И․ И․, Грамматический строй урартского языка, ч․ 1, Именные части речи, М․–Л․, 1958, ч- 2; Структура глагола, М․–Л․, 1962. Мещанинов И․ И․, Аннотированный словарь урартского (биайнского) языка, Д․, 1978. Лемман-Гаупт К․ Ф․, Вступительная лекция по истории и культуре халдов, «Труды Тбилисского гос․ университета», 1938, т․ VI. Меликишвили Г․ А․, Урартские клинообразные надписи, М․, 1960. Меликишвили Г․ А․, Урартские клинообразные надписи, II (Открытия и публикации 1954–70 гг․), «Вестник древней истории», 1971, № 3,4. Меликишвили Г․ А․, Урартский язык, М․, 1964. Дьяконов И․ М․, Урартские письма и документы, М․–Л․, 1963. Дьяконов И․ М․, Языки древней Передней Азии, М․, 1967. Арутюнян Н․ В․, Новые урартские надписи Кармир-блура, Е․, 1966. Фридрих И․, Дешифровка забытых письменностей и языков, пер․ с нем․, М-, 1961. Фридрих И․, История письма, пер․ с нем․, М․, 1979. Фридрих И․, Beitrage zu Grammatik und Lexikon des Chaldischen, «Caucasica», VII–VIII, 1931. Коnig F․ W․, Handbuch der chaldischen inschriften, Graz, 1955․
763,730
Չելիկ (այլ կիրառումներ)
Չելիկ, կարող է վերաբերել՝ Չելիկ Ներքին - գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Խոշաբի գավառակում Չելիկ Վերին - գյուղակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Խոշաբի գավառակում Չելիկ - գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Ջանիկի գավառում
514,211
Կաստելնուովո Բելբո
Կաստելնուովո Բելբո (իտալերեն՝ Castelnuovo Belbo), կոմունա Իտալիայի Պիեմոնտ մարզի Աստի գավառում։ Բնակչությունը կազմում է 897 մարդ (2008)։ Բնակչության խտությունը՝ 95 մարդ/կմ²։ Տարածքը կազմում է 9 կմ²։ Փոստային ինդեքս՝ 14043։ Հեռախոսային կոդ՝ 0141։ Կաստելնուովո Բելբոն սահմանակից է Բերգամասկո, Բրունո, Ինսիսա Սկապաչինո, Մոմբարուցո և Նիցա Մոնֆերատո մունիցիպալիտետներին։ Նահատակ Վլաս Սեբաստացին հարգվում է որպես կոմունայի հովանավոր սուրբ։ Տոնակատարությունը փետրվարի 3-ին է։ == Ժողովրդագրություն == Բնակչության թվաքանակի փոփոխությունները == Արտաքին հղումներ == Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.) http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine. == Ծանոթագրություններ ==
846,188
Գարեջրագործությունն Ավստրիայում
Գարեջրագործությունն Ավստրիայում երկարամյա ավանդույթներ ունի։ Երկրում գարեջուր արտադրող գործարանները բաշխված են երկրի ամբողջ տարածքով մեկ։ Դրանց թիվը քիչ չէ, սակայն շուկայում գերակշիռ դիրք ունեն միայն մի քանի խոշոր գարեջրային ընկերություններ։ Ավստրիական գարեջրագործները երբեք չեն հետևել 1516 թվականին ընդունված գարեջրի մաքրության օրենքից բխող խիստ սահմանափակումներին։ Դրա արդյունքում, ի տարբերություն Գերմանիայի, Ավստրիայում հումքի և գարեջրի եփման տեխնոլոգիաների առավել լայն շրջանակ է կիրառվել։ Ավստրիայի ամենահայտնի գարեջուրը նման է մարտյան գարեջրին՝ մերցենին (գերմ.՝ Märzen, Märzenbier), որը թույլ խմորմամբ և անպայման վաղ գարնանն է պատրաստում։ Բայց այնուամենայնիվ, այս գարեջրի տեսակի պատրասպան ավստրիական ոճը նույնպես փոքր-ինչ տարբերվում է գերմանականից։ == Պատմություն == Ավստրիայում գարեջրագործությունը սկիզբ է առել Գերմանիայում և Չեխիայիայում այդ ավանդույթի հիմնադրման հետ միաժամանակ։ Ավստրիայում նույնպես, սկզբնական շրջանում գարեջուրը եփվել է հիմնականում վանական համալիրներում, սակայն արդեն 19-րդ դարի կեսերին երկիրը դարձել է Եվրոպայում գարեջրագործության հիմնական կենտրոններից մեկը։ Չնայած ավստրիացիները պնդում են, որ իրենց երկրում զարգացած է գինեգործությունը, սակայն գարեջրագործությունը նույնպես վերելք է ապրում, և համաձայն վիճակագրական տվյալների, Ավստրիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում (Չեխիայի Հանրապետությունից հետո) բնակչության մեկ շնչի հաշվով սպառվող գարեջրի քանակությամբ։ Յուրաքանչյուր ավստրիացուն տարեկան բաժին է ընկնում 107.8 լիտր գարեջուր։ == Արտադրություն և տեսակներ == Գարեջրի սպառման ժամանակակից շուկան Ավստրիայում համեմատաբար մեծ չէ։ Տեղական գարեջրագործական ընկերությունները արտադրում են ավելի քան 360 տեսակի գարեջուր, որոնց տարեկան ընդհանուր արտադրությունը ավելի քան 8 միլիոն հեկտոլիտր է կազմում։ Ավստրիայում 2012 թվականից ի վեր գարեջրագործական ոլորտի ցուցանիշները հետևյալն են - Արտադրության ծավալը` 8.917 մլն հեկտոլիտր - Արտահանման ծավալը` 713.000 հեկտոլիտր - Ներմուծման ծավալը` 673.000 հեկտոլիտր - Սպառումը `9.105 մլն հեկտոլիտր - Գոյություն ունեցող գարեջրագործական ընկերություններ՝ 170 (+ 97 փոքր գարեջրագործական արտադրամասեր)։ Ըստ պատրաստման տեխնոլոգիայի՝ ավստրիական գարեջրի տեսակների գերակշիռ մասը արտադրվում է ստորին խմորման մեթոդով։ Ներկայում առավել տարածված են բաց լագերները (անգլ.՝ Pale Lager, Light Lager), որոնցից ամենահայտնիներն են Gösser, Stiegl, Zipfer, Ottakringer, Schwechater, Egger, Wieselburger, Fohrenburger, Hirter, Kaiser, Zwettler գարեջրի տեսակները։ Բացի այդ, ավստրիացի գարեջրագործների մոտ տարածված է մարտյան գարեջուր պատրաստելու ավանդույթը։ Վաղ գարնանը Ավստրիայում պատրաստում են Gösser Märzen, Zipfer Märzen, Schwechater Zwikl, Gösser Bock, Eggenberg Urbock 23, Ottakringer 2000, Eggenberg Nessie տեսակները։ Ավստրիացի գարեջրագործները ծննդյան տոներին ընդառաջ պատրաստում են նաև մեկ այլ սեզոնային գարեջուր՝ Սուրբ Ծննդյան համար նախատեսված Samichlaus-ը։ Ավստրիան հպարտանում է նաև իր ցորենի գարեջրային տեսակներով, որոնք պատրաստվում են վերին խմորման շնորհիվ՝ Edelweiss Weissbier, Stiegl-Weisse և այլն։ == Ավստրիայում արտադրվող գարեջրի տեսակներ == === Վիեննական լագեր === Վիեննական լագերը (Vienna lager) «եվրոպական սաթագույն լագեր»-ի (European Amber Lager) տեսակ է։ Այն ստեղծվել է 1840 թվականին ավստրիացի գարեջրագործ Անտոն Դրեերի կողմից, Schwechat գարեջրի գործարանում և կոչվել է վիեննական գարեջուր կամ վիեննական լագեր։ Դրեերը գարեջրի մեծ գործարան է հիմնել Վիեննայում, իսկ ավելի ուշ նաև Բուդապեշտում, Տրիեստում և Միխալովցեում (Բոհեմիա)։ 1930 թվականին վիեննական գործարանը սնանկանում է, և նոր գարեջրի տեսակը Ավստրիայում դադարում է թողարկվել։ Այժմ վիեննական լագերը մեծ պահանջարկ ունի հիմնականում Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմի այն երկրներում, որոնք են՝ Մեքսիկան և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այս գարեջուրը պատրաստելու համար օգտագործվում է միայն բարձրորակ ածիկ, որը համադրվում է ազնվական սորտի գայլուկի հետ։ Վիեննական լագերն առանձնանում է իր վառ կարմիր գունավորմամբ արտահայտված սաթագույնից մինչև մեղրագույն։ Այն առանձնանում է նաև իր թափանցիկությամբ, առատ, դեղին և կայուն փրփուրով, վիեննական կամ մյունխենյան ածիկային ընդգծված հարուստ համով, գայլուկի նրբերանգներով։ Սպիրտի պարունակությունն ընդհանուր զանգվածի 4.5-ից 5.7 % է կազմում։ Այս տեսակն այսօր արտադրվում է մի քանի ավստրիական գարեջրի գործարաններում։ Գարեջուրն արտադրվում է հետևյալ ապրանիշերի ներքո՝ Ottakringer Wiener Original, Schloss Eggenberg Nessie, Stiegl-Ambulanz Wiener Lager, Gusswerk Wiener Lager, Gablitzer Wiener Lager, Brew Age Malzstrasse: === Շտեյնբիր === Steinbier (գերմ.՝ Stein, թարգ.՝ «քար»), հայտնի է նաև որպես քարի գարեջուր, որը հատուկ ավանդական գարևեջուր է համարվում, որը տարածված է եղել Կարանտիայում մինչև 20-րդ դարի սկիզբը։ Այն հայտնի է եղել նաև Սկանդինավիայում, Ֆրանկոնիայում և հարավ-արևմտյան Գերմանիայում։ Այսօր արտադրվում է հազվադեպ՝ Ավստրիայի, Գերմանիայի և Միացյալ Նահանգների որոշ գարեջրային գործարաներում։ Այն իր անվանումը ստացել է քաղցուի եփման տեխնոլոգիայի շնորհիվ, որը եփվում է տաք քարի վրա տեղադրման շնորհիվ։ Նախկինում քաղցուն եփելու անոթները պատրաստվում էին փայտից, ուստի հնարավորություն չկար դրանք տաքացնել կրակի վրա։ Նման կերպ, քաղցուն եռացնելու միակ տարբերակը մնում էր քարի միջոցով իրականացնելու տարբերակը։ Նման մեթոդով ստացված գարեջուրը առանձնանում էր սովորական գարեջրից, քանի որ քարը կարամելացնում էր ածիկային շաքարը և վառ արտահայտված սեխի բույր հաղորդում։ Սովորաբար steinbier –ը չեն ֆիլտրում։ Քարի գարեջուրն ունի ընդհանուր զանգվածի մեջ 4.5-ից 7.2 % ալկոհոլի պարունակություն։ Այս էկզոտիկ գարեջրի ավստրաիկան տարբերակները արտադրվում է Gusswerk Urban-Keller's Steinbier ապրանքանիշի ներքո։ === Սուրբ Ծննդյան գարեջուր === Սուրբ Ծննդյան ամենահայտնի գարեջրի ապրանքանիշն աշխարհում Samichlaus ավստրիական գարեջրի գործարանի Schloss Eggenberg-ն է։ Այս գարեջրի տեսակը պատրաստվում է տարին մեկ անգամ՝ դեկտեմբերի 6-ին, այնուհետև հասունացման թողնելով 10 ամիս, պատրաստ է լինում հաջորդ տարի Սուրբ Ծննդյանը օգտագործելու համար։ Համարվում է պարբերաբար արտադրվող ամենաթունդ գարեջրի տեսակներից մեկը, քաղվածքի և սպիրտի մեծ քանակությունը նպաստում է երկարատև պահպանմանը՝ ընդհուպ մինչև 5 և ավել տարիներ։ Գարեջրի այս տեսակի արտադրությունը սկսվել է 1984 թվականից Ցյուրիխում գտնվող շվեյցարական Brauerei Hürlimann գարեջրագործական ընկերության կողմից, որը սակայն փակվել է 1997 թվականին։ Գարեջրի այս տեսակի ապրանքային անվանումը՝ Samichlaus-ը գնվել է ավստրիական Schloss Eggenberg գարեջուր արտադրող գործարանի կողմից, որը սկսել է տոնական գարեջուրը կրկին արտադրել 2000 թվականից։ Ապրանքանիշի անվանումը ծագել է Շվեյցարիայում, որտեղ Սանտա Կլաուսին անվանում են Samichlaus: Գարեջրի այս տեսակն առանձնանում է մուգ մեղրագույն երանգավորմամբ, ընկույզի բույրով և ածիկի, մրգերի ու ալկոհոլի համադրությամբ բարդ համով։ === Տրապիտյան գարեջուր === Տրապիտյան գարեջուրը (գերմ.՝ Bière trappiste, Trappistenbier) պատրաստվում է տրապիստ-վանականների կողմից կամ նրանց հսկողության ներքո։ Ամբողջ աշխարհում հաշվվում է 174 տրապիստական աբբայություն, սակայն դրանցից միայն 8-ն են (6-ը Բելգիայում, 1-ը՝ Նիդեռլանդներում և 1-ը Ավստրիայում), որ պատրաստում են տրապիստական գարեջուր և իրավունք ունեն պիտակի վրա դնել «իսկական տրապիստական արտադրանք» մակնշումը, որը նշանակում է, որ արտադրանքը համապատասխանում է «Միջազգային տրապիստական ասոցիացիայի» նորմերին։ Engelszell-ը ավստրիական տրապիստական գարեջուր է, որը արտադրվում և շշալցվում է Վերին Ավստրիայում գտնվող Stift Engelszell աբբայության գարեջրային արտադրամասում։ Այդ աբբայությունում գարեջրի պատրաստմամբ են զբաղվում 1590 թվականից, սակայն 1929 թվականին արտադրությունը դադարեցվել է։ 2011 թվականին սկսվել է նոր արտադրամասի կառուցումը։ Այն տեղակայված է վանական համալիրի տնտեսական կառույցում և հնարավորություն ունի տարեկան արտադրել 2500 հեկտոլիտր գարեջուր։ 2012 թվականի փետրվարի 8-ին ավստրիական աբբայության նոր գարեջրային արտադրամասում պատրաստում են առաջին տրապիստական գարեջուրը, որի արտադրությունը դադարեցվել էր 1929 թվականին։ Ավստրիական այս նոր գարեջուրը առևտրի կետերում հայտնվել է 2012 թվականի մայիսին 2 տարատեսակով։ Մեկը՝ Engelszell Benno-ն, բաց գարեջուր է ալկոհոլի 6.9% պարունակությամբ, իսկ մյուսը՝ Engelszell Gregorius-ը, մուգ գարեջուր է, ալկոհոլի 9.7% պարունակությամբ։ == Ավստրիական գարեջրի գործարաններ == Ավստրիայի ամենախոշոր գարեջրի գործարանը «Brau-Union AG» - ն է, որը միավորում է մի քանի գարեջրագործարաններ՝ զբաղեցնելով շուկայի 56% մասնաբաժինը։ Brau Union Österreich AG (Heineken-ի սեփականությունն է)՝ Brauerei Gösser Brauerei Zipfer Brauerei Schwechat Brauerei Wieselburger Brauerei PuntigamerՏարեկան 500.000 հեկտոլիտից ավելի արտադրական հզորությամբ մեծ գործարաններ են՝ Brauerei Stiegl Ottakringer BrauereiՏարեկան 100.000-500.000 հեկտոլիտեր արտադրական ծավալով միջին գործարաններ են՝ Vereinigte Kärntner Brauereien Privatbrauerei Fritz Egger Brauerei Fohrenburger Brauerei Zwettl Mohrenbrauerei August Huber Schloss Eggenberg Brauerei Murauer Brauerei Hirt und Josef Sigl === Գարեջրային հայտնի ապրանքանիշեր === Edelweiss Egger Bier Freistadter Bier Fohrenburger Hirter Privat Pils Gösser Märzen Goldfassl Kaiser Bier Kapsreiter Ottakringer Schwechater Stiegl Zipfer Zwettler == Ծանոթագրություններ ==
734,959
Եղինջ (այլ կիրառումներ)
Եղինջ, կարող է վերաբերել՝ Եղինջ - կծան խոտ, կճան մրմռուկ, աղինջ, դաղդղան, դարդահան, եղինջազգիների (Urticaceae) ընտանիքի միամյա և բազմամյա, եղինջ երկտուն (Urtica dioica L.), հազվադեպ՝ եղինջ այրող (Urtica urens L.) միատուն բույսերի ցեղ Եղինջ - լեռ Հայկական լեռնաշխարհում, Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Սասունում, Մոտկան գավառակում, Արփի գետի մոտ
64,978
Ստոգովսկի (Վերխնեդոնսկի շրջան)
Ստոգովսկի (ռուս.՝ Стоговской), գյուղակ (խուտոր) Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Վերխնեդոնսկի շրջանում։ Մտնում է Տուբյանսկի գյուղական համայնքի կազմի մեջ։
461,139
Complicated
Complicated, կանադացի Ավրիլ Լավին փոփ-ռոք երգչուհու առաջին սինգլը։ Մինչև «Girlfriend» երգի թողարկումը համարվել է երգչուհու ամենահաջող սինգլը։ Թողարկումից հետո հենց առաջին շաբաթվա ընթացքում այն զբաղեցրեց 2-րդ տեղ ամերիկական տրամագիր «Billboard Hot 100»-ում։ 2004 թվականին երգը հնչում էր Օլսեն քույրերի մասնակցությամբ «Նյու Յորքի ակնթարթները» ֆիլմում։ == Երաժշտական տեսահոլովակ == Տեսահոլովակում Ավրիլ Լավինը ներկայանում է փանկ-աղջկա կերպարով։ Իր ընկերների հետ նա վարում է սկեյթ և հանդես է գալիս բեմում։ Խուճապ է առաջացնում խանութում, վախեցննում անցորդներին, փախչում է ոստիկանությունից- ահա թե ինչով է զբաղվում երգչուհին ազատ ժամանակ։ == Երգացանկ == Բրիտանական, կանադական և մեքսիկական հրատարակություններ 1."Complicated" 4։03 2."I Don't Give" 3։39 3."Why" 4։00 4."Complicated" (music video) Ավստրալիական հրատարակություն 1."Complicated" 4։03 2."I Don't Give" 3։39 3."Why" 4։00 Ճապոնական, ֆրանսիական, իտալական, հոլանդական հրատարակություններ 1."Complicated" (The Matrix mix) 4։08 2."I Don't Give" 3։39 Ամերիկական հրատարակություն 1."Complicated" (Tom Lord-Alge Mix) 4։08 2."Complicated" (The Matrix Mix) 3։39 == Հիթ-շքերթներ == == Հավաստագրումներ == == Մրցանականեր == == Ծանոթագրություններ ==
418,651
Վիիպեռե
Վիիպեռե (էստ․՝ Võipere), գյուղ Էստոնիայի Լյաենե-Վիրումաա նահանգի Կադռինա շրջանում։ 2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 54 մարդ։ == Տես նաև == Էստոնիայի վարչական բաժանում == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն) Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն)
557,961
Պոգրոմա
Պոգրոմա (ռուս.՝ Погрома), գետ Ռուսաստանում, հոսում է Արխանգելսկի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Մեխրենգա գետի աջ ափին՝ 28 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 44 կմ է։ == Ջրային գրանցամատյանի տվյալներ == Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ հյուսիսային Դվինա գետն է, գետի ենթաավազանը Վիչեգդա և Վագա գետերն են։ Գետի գետային ավազանը Հյուսիսային Դվինան գետն է՝ մինչև հյուսիսային Դվինի միախառնման կետը։ Գետավազանը՝ Հյուսիսային Դվինա։ Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության. Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 03020300412103000033881 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 103003388 Ավազանի կոդը - 03.02.02.002 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03 Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0 == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine.
262,177
Բուլամքյոյլար
Բուլամքյոյլար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մալաթիայի գավառում։ Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ == Աղբյուրներ == «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն == Տես նաև == Խարբերդի նահանգի հայաբնակ բնակավայրեր == Ծանոթագրություններ ==
1,062,498
Ֆազալ Իլահի Չոուդհուրի
Ֆազալ Իլահի Չոուդհուրի (ուրդու՝ فضل الہی چوہدری‎, հունվարի 1, 1904(1904-01-01), Kharian, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան - հունիսի 2, 1982(1982-06-02), Լահոր, Պակիստան), պակիստանցի պետական գործիչ, եղել է Պակիստանի նախագահը (1973-1978 թվական)։ == Կենսագրություն == Տարրական կրթություն է ստացել իր հայրենի քաղաքում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ալիգարհի համալսարան։ 1925 թվականին քաղաքագիտության մագիստրոս է ստացել, իսկ 1927 թվականին գիտական աստիճան է ստացել Փենջաբի համալսարանում` իրավունքի ոլորտում։ Համալսարանն ավարտելուց հետո նա վերադարձել է Գուջրաթ, որտեղ միության խորհուրդ է ընտրվել։ 1942 թվականին միացել է Մուսուլմանական լիգային։ 1945 թվականին դարձել է Գուջրաթի Մուսուլմանական լիգայի նախագահը։ Նա կարևոր դեր է խաղացել Մուսուլմանական լիգայի գաղափարների տարածման գործում իր քաղաքի բնակչության շրջապատում։ Պակիստանի անկախացումից հետո Ֆազալը դարձել է հանրապետության խորհրդարանի քարտուղարը։ Ավելի ուշ նա կրթության և առողջապահության ոլորտում նախարար է նշանակվել։ 1951 թվականին ընտրվել է Փենջաբի ազգային ասամբլեայի անդամ։ 1956 թվականին ընտրություններում ընտրվել է որպես Պակիստանի ազգային ասամբլեայի խոսնակ, այդ պաշտոնին է մնացել մինչև 1958 թվականը։ 1970 թվականին Պակիստանի ժողովրդական կուսակցությունից ընտրվել է Ազգային ասամբլեայի անդամ և ավելի ուշ հաստատվել է որպես դրա խոսնակ։ 1973 թվականին սահմանադրության ընդունումից հետո դարձել է Պակիստանի նախագահը։ 1977 թվականի հուլիսի 5-ին երկրում իշխանության են եկել զինվորականները, իսկ 1978 թվականի սեպտեմբերի 16-ին Ֆազալ Իլահին հրաժարվել է պետության ղեկավարի պաշտոնից։ == Ծանոթագրություններ ==
996,258
Ֆրիզ (ճարտարապետություն)
Ֆրիզ (ֆր.՝ frise), ճարտարապետական օրդերի հատված, անտաբլեմենտի միջին հատված, որ գտնվում է արխիտրավի և քիվի միջև: Ավելի լայն նշանակությամբ գեղազադրային կոմպոզիցիա է՝ հորիզոնական ժապավենի տեսքով, որ պսակում է ճարտարապետական կառույցի այս կամ այն մասը: == Անվան ստուգաբանություն == Անվան ստուգաբանությունը միանշանակ չէ: Վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է ֆրանսերեն բառից, որ նշանակում է զարդարուն, խավոտ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ճարտարապետական ֆրիզն ամենից առաջ զարդարվել է ռելիեֆային կամ նկարված պատկերներով: Անուղղակիորեն անվան այս տարբերակն է հաստատում ֆրիզի անվանումը, որն ընդունված է եղել անտիկ ժամանակաշրջանում՝ զոֆոր (հուն․՝ ζῴφόρος, ζῴοφόρος, բառացի՝ կենդանիների պատկերներ կրող): Անվան մյուս վարկածի համաձայն՝ այն առաջացել է գերմանական ֆրիզ (լատ.՝ frisii) ցեղախմբի անունից, որը մեր թվարկության սկզբին հաստատվել էր Հռենոս գետի ստորին հոսանքում և հույներին հայտնի էր բարբարոսական որակներով, մորուքներով և երկար, գանգուր մազերով: Այդ պատճառով էլ ավանդաբար ֆրիզ կամ ֆրիզային կտոր են անվանել երկար մազիկներով բրդյա կտորները: == Դասական ճարտարապետություն == Հին էտրուսկների ճարտարապետության մեջ Իտալիայում տաճարների ծածկի փայտե կոնստրուկցիաները, այդ թվում՝ արխիտրավը, ֆրիզն ու քիվը ծածկել են թրծակավե սալիկներով, որոնք նկարազարդել են հանքային ծագման սպիտակ, կապույտ և կարմիր ներկերով: Սակայն ֆրիզի դասական ձևի նշանակությունը՝ որպես օրդերի մի հատվածի, ձևավորվել է Հին Հունաստանի շինարակական մշակույթում: Դորիական օրդերում ֆրիզը, որը գտնվել է հարթ արխիտրավի և հղկված քիվի միջև, ձևավորվել է տրիգլիֆների և մետոպաների հերթագայությամբ: Ընդ որում, եթե սյուների ու արխիտրավի միջին հատվածը, որպես կանոն, չեն ներկել, ֆրիզն ու քիվը ներկել են վառ գույներով. տրիգլիֆները ներկել են կապույտ կամ կանաչ, մետոպի ֆոնը՝ վառ կարմիր: Քառակուսու տեսքով մետոպները զարդարել են ռելիեֆով, հազվադեպ՝ նկարներով: Հատուկ նշանակություն է ունեցել մետոպների պատկերների ուղղվածությունը. կերպարների տեսողական շարժումը ուղղված է եղել գլխավոր ճակատամասի կենտրոնին կամ դրա հակառակ ուղղությանը, առաջնային ճակատամասի միջին գծից՝ շինության ճակատի հետնամասին, որտեղ ռելիֆները հանդիպում են «դեմ առ դեմ»: Հոնիական, կորինֆյան և կոմպոզիտյան օրդերներում տրիգլիֆներն ու մետոպները բացակայում են: Տոսկանյան օրդերի հռոմեական տարբերակում, Վիտրուվիոսի տեսության համաձայն, ֆրիզը հարթ չէ: Հունական հոնիական, հռոմեական հոնիական, կորինֆյան և կոմպոզիտյան օրդերներում ֆրիզը ծածկել են ռելիեֆի մասամբ ոսկեզօծ զոֆորի ժապավենով, որը ներկել են վառ գույներով: Հելլենիզմի դարաշրջանի քանդակագործական արվեստի նշանավոր հուշարձան է Պերգամոնում Զևսի խորանը (մ. թ. ա. 164-156): Այն ոչ սովորական տեղադրում ունի. տեղադրված է П-աձև հարթակին, ոչ թե սյունաշարի անտաբլեմենտում: Հարթաքանդակային ֆրիզը բաղկացած է մարմարյա առանձին սալերից՝ 2.3 մ բարձրությամբ և 120 մ ընդհանուր երկարությամբ: Խորանի վերին հատվածում՝ պերիստիլում, կա քանդակային փոքր ֆրիզ՝ որպես ինքնուրույն կոմպոզիցիա: == Միջնադարյան և նոր ժամանակների ճարտարապետություն == 17-19-րդ դարերի կլասիցիզմի, նեոկլասիցիզմի և բարոկկոյի, ինչպես նաև 20-21-րդ դարերի նոր կլասիցիզմի ճարտարապետության մեջ ֆրիզային կոմպոզիցիաների կիրառումը եղել է ազատ և չի ենթարկվել խիստ կանոնակարգերի: Այսպես, 18-րդ դարի երկրորդ կեսի եկատերինյան կլասիցիզմի ճարտարապետ Ջակոմո Կվարենգին Սանկտ Պետերբուրգում գտնվող Անիչկովի պալատի աշխատասենյակում (1803-1805), խախտելով կանոնները, հոնիական կապիտելը համադրել է դորիական անտաբլեմենտին: Դասական ճարտարապետության խիստ շրջանակներում ֆրիզ է է կոչվում ժապավենի տեսք ունեցող կոմպոզիցիոն տարրը, գեղազարդված կամ մակագրություն ունեցող ռելիեֆը: == Ֆրիզի տեսակներ == Անֆիմիոն: Ֆրիզի տարատեսակ՝ կորնթարդ զարդանախշով, որ ամենից հաճախ հանդիպում է հոնիական սյունաշարով:Ճարտարապետական ֆրիզի անունով է կոչվում յուրօրինակ կոմպոզիցիան, որ ոչ միշտ է կապվում ճարտարապետության հետ. դա գեղանկարչության մեջ կերպարների ֆրիզային դասավորվածությունն է, դեկորատիվ նկարչությունը, խճանկարները: Կիրառական արվեստում երկարացված կաղապարով ցանկացած տարր անվանում են ֆրիզ: == Ծանոթագրություններ == == Գրականություն == «Фриз, в архитектуре»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
860,321
Արտաշես Նազինյան
Արտաշես Մկրտչի Նազինյան (փետրվարի 23, 1924(1924-02-23), Աչաջուր, Հայաստան - օգոստոսի 2, 1999(1999-08-02), Երևան, Հայաստան), հայ բանագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1953)։ == Կենսագրություն == Արտաշես Նազինյանը ծնվել է 1924 թվականի Աչաջուր գյուղում։ 1942-1944 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1960-1999 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժնի վարիչ։ 1953 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Մահացել է 1999 թվականի օգոստոսի 2-ին Երևանում։ == Ստեղծագործություններ == Նազինյանի խմբագրությամբ և մասնակցությամբ իրականացվել է «Հայ ժողովրդական հեքիաթների» (հատոր 1-13, 1959-85) համահավաք հրատարակությունը։ Գրել է «Սովետահայ գրականությունը և ժողովրդական բանահյուսությունը» (1954), «Սովետահայ ժողովրդական բանահյուսությունը» (1957) ուսումնասիրությունները։ Նազինյանի մշակմամբ լույս են տեսել «Հայկական ժողովրդական հեքիաթներ» (1955, 1967, 1986, 1990), «Ծաղկեփունջ» (1960, Հայկական ժողովրդական առակներ, զրույցներ, առածներ, խաղիկներ, հանելուկներ) ժողովածուները։ == Պարգևներ == Կարմիր աստղի շքանշան == Գրականություն == Արտաշես Մկրտչի Նազինյան։ Կենսամատենագիտություն, ISBN 9994133179, 9789994133178 == Ծանոթագրություններ ==
665,406
Ատեսկալ
Ատեսկալ (իսպ.՝ Atexcal), մունիցիպալիտետ Մեքսիկայում, գտնվում է Պուեբլա նահանգում։ == Պատմություն == Քաղաքը հիմնվել է 1895 թվականին։ == Ծանոթագրություններ ==
100,712
(1867) Դեյֆոբուս
(1867) Դեյֆոբուս (անգլ.՝ Deiphobus), աստերոիդ Յուպիտերի տրոյացիներից։ Հայտնաբերվել է 1971 թվականի մարտի 3-ին Կառլոս Սեսկոյի կողմից Էլ Լիոնսիտոյում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 5,130138 ա. մ., առավելագույնը մոտենում է 4,9036 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 5,3566 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Դեյֆոբուս աստերոիդը նվազագույնը մոտենում է 3,8877 ա. մ. հեռավորության վրա։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 4244,16 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,084822 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 26,91° անկյուն։ Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է D դասին։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (1867) Դեյֆոբուս աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
759,391
Անարձագանք սենյակ
Անարձագանք սենյակ (անգլ.՝ Anechoic chamber), արտաքին աղմուկները և էլեկտրամագնիսական ալիքներն արգելափակող վայր։ Սենյակն արգելափակում է ձայների 99,99%-ը։ Գինեսի ռեկորդների գրքում այն գրանցված է որպես աշխարհի ամենալուռ վայր։ Սենյակը գտնվում է ԱՄՆ-ի Հարավային Մինեապոլիսի Օրֆիլդի Լաբորատորիայում (անգլ.՝ Orfield Laboratories): «Անարձագանք սենյակ» տերմինը առաջին անգամ առաջարկել է ձայնագիտության մասնագետ Լեո Բերանեկը։ Սենյակի հիմնադիրը և տնօրենը Սթիվեն Օլֆրիդն է։ Սենյակում ամենաերկար ժամանակահատվածը, որին դիմացել են մարդիկ՝ նամանավանդ լույսն անջատած վիճակում, կազմել է ոչ ավելի քան 45 րոպե։ Օրֆիլդը, կարողացել է դիմանալ միայն 30 րոպե։ Նրա համոզմամբ մարդուն ավելի շատ շեղում է ոչ թե աղմուկը, այլ լռությունը։ == Անարձագանք սենյակի նկարագիր == Բացարձակ լռություն ստանալու համար սենյակը կառուցելիս օգտագործել են մեկուսացված պողպատից երկշերտ պատեր, մեկ մետր լայնությամբ ապակեթել ակուստիկական հիմնաշերտեր և 30 սմ հաստության բետոն։ Սթիվեն Օրֆիլդն ասում է, որ երբ լռությունը դառնում է բացարձակ, լսողությունը սկսում է աստիճանաբար հարմարվել։ «Որքան ավելի լուռ է սենյակը, այնքան իրականում ավելի շատ բան եք սկսում լսել. օրինակ՝ ինչպես է բաբախում սիրտը, ինչ ձայներ են հանում ձեր աղիները, ինչպես են շարժվում թոքերը, այսինքն մարդ սկսում է լսել սեփական օրգանիզմի յուրաքանչյուր ձայն»,- ներկայացրել է հիմնադիրը՝ հավելելով. «Անարձագանք սենյակում դուք ինքներդ եք ձայն դառնում»։ Ըստ Օրֆիլդի անարձագանք սենյակը շփոթեցնող է, քանի որ այն ստիպում է մի տեղում նստած մնալ։ Սրա պատճառն այն է, որ տարածության մեջ, օրինակ՝ քայլելիս, մենք կոմնորոշվում ենք ձայներով։ Անարձագանք սենյակում չկա ոչ մի ազդակ, որը թույլ կտա պահել հավասարակշռութունը, այդ իսկ պատճառով էլ ավելի լավ է նստած մնալ։ Մարդու համար անարձագանք սենյակը կարող է լուրջ փորձություն դառնալ։ Սենյակում գտնվելուց մի քանի րոպե անց սկսում ենք համակերպվել ձայնի բացակայության հետ՝ փորձելով գտնել ավելի ու ավելի թույլ ձայնային ազդանշանները։ Ծանր դեպքերում դրանք լսելը ունակ է հյուծել մարդուն։ ՆԱՍԱ-ի տիեզերագնացները, որոնց մարզում են ջրային հատուկ ամբար-մեկուսարաններում, որոշ ժամանակ այս սենյակում մնալուց հետո սկսում են հալյուցինացիաներ ունենալ։ Սա պայմանավորված է նրա հետ, որ մեր մարմինը փորձում է ոչնչից ձայներ ստեղծել։ == Ակուստիկ անարձագանք սենյակ == Անարձագանք սենյակը իրենից ներկայացնում է ոչ միայն մարդկանց փորձության ենթարկելու միջոց, այլ նաև օգտագործվում է մի շարք արտադրողների կողմից սեփական արտադրանքի ձայնի բարձրությունը կամ աղմուկը չափելու համար (օրինակ՝ բջջային հեռախոսների էկրաններ, սրտի փականներ, անջատիչներ) և ձայնային համակարգի որակի ստուգման նպատակով։ Ձայնագիտության մեջ ակուստիկ անարձագանք սենյակներն օգտագործվում են անսահմանափակ տարածություն կեղծելու համար, որտեղ աղբյուրի ձայնային ալիքները երբեք հետ չեն վերադառնում։ Այսպիսի սենյակներն օգնում են կատարել բարձրախոսների, ականջակալների անտենայի ուղղվածության դիագրամի չափումներ, օգնում են ուսումնասիրել արդյունաբերական արտադրանքի ձայների բաշխումը։ Հաճախ ակուստիկ անարձագանք սենյակներն օգտագործում են երաժշտական կատարումների ձայնագրություններ իրականացնելու համար։ === Կիսաարձագանք սենյակ === Կիսաարձագանք սենյակը, ի տարբերություն անարձագանք սենյակի, չի կլանում էներգիան բոլոր ուղղություններով։ Այն ունի ամուր հատակ, որը հանդես է գալիս որպես աշխատանքային հարթակ՝ ծանր իրեր պահելու համար (օրինակ՝ ավտոմեքենաներ, լվացքի մեքենաներ, արդյունաբերական սարքեր)։ Կիսաարձագանք սենյակը արգելափակում է դրսից եկող վիբրացիաները և էլեկտրամագնիսական ազդանշանները։ Կիսաարձագանք սենյակը, ինչպես և ակուստիկ անարձագանք սենյակը, իդեալական է ձայնագրման ստուդիաների համար։ == Ծանոթագրություններ ==
646,856
Ձորագետի ջրաէլեկտրակայան
Ձորագետի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Լոռու մարզի Ձորագետ գյուղում։ Այն հիմնվել է 1927 թ։ Հէկը գտնվում է Դեբեդ գետի ափին, սակայն օգտագործում է Ձորագետ գետի ջրի հոսանքները։ Հիմնականում օգտագործվում են 3 շարժիչներ, որոնք ունեն 26,2 մեգավատտ արտադրողականություն։ ՀԷԿը սկսել է գործել 1932 թ նոյեմբերի 15-ին՝ 22,320 կիլովատտ արտադրողականությամբ։ Մինչև 2011 թ․ այն դասվում էր միջին չափի ՀԷԿերի շարքին։ 2011 թ․-ից ի վեր, համաձայն կառավարութան որոշման, Ձորագետի ՀԷԿը համարվում է փոքր (<30ՄՎտ)։ Ձորագետի ՀԷԿը գետի վրա գործող ՀԷԿ է, քանի որ ամբարտակի հետևում գտնվող լիճը չի կարող տեղավորել մեծ քանակությամբ ջուր։ == Պատմություն == ՀԷԿ-ի կառուցումը սկսվել է 1927 թ․ և տևել է 5 տարի՝ մինչև 1932 թ։ ՀԷԿ-ը ստեղծել են Հենրի Օսիպովիչ Գրաֆիտիոն՝ ակադեմիկոս, ինժեներ և Սովետական Միության ՀԷԿ-երի կառուցման պիոներ, և Հովհաննես Մելիք-Փաշաևը՝ հայ ինժեներ և ակադեմիկոս։ ՀէԿ-ի կառուցումը ծրագրել ու կազմակերպել է Իոսիֆ Անդրե Տեր-Աստվածատրյանը Հէկ-ը սկսել է գործել 1932 թ։ Նույն տարում էլ 7400 կիլովատտ արտադրողականությամբ ագգրեգատը կցվել է աշխատանքին։ Այդ տարի ՀԷԿը աշխատեց ամբողջ 22,320 կիլովատ արտադրողականությամբ՝ տարեկան միջինը 14,920 կիլովատտ ջրի հոսանքի արտադրողականությամբ:. ՀէԿի առաջին երկու ագրեգատները կառուցվել են 1932 թ, իսկ երրորդը կառուցվել է 1949 թ։ Մինչև 2011 թ, ՀԷԿ-ը պատկանել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը։ 2011 թ Ձորագետ ՀԷԿ-ը սեփականաշնորհվել է «Ձորագետ» ՍՊԸ-ի կողմից։ Հետևաբար, կազմակերպությունը անկախ է բաժնետերերից, ֆոնդային առաջարկներից, վճարում է ավելի քիչ հարկեր ու առավել հեշտորեն է դրամական միջոցներ ձեռք բերում։ Ավելին, աշխատելով որպես մասնավոր կազմակերպություն, Ձորագետ ՀԷԿ-ի սեփականատերերն ունեն բազում առավելություններ։ Սեփականատերերը կախված չեն կազմակերպության կորուստներից կամ օրինական խնդիրներից, հետևաբար կազմակերպությունն ու սեփականատրերը կատարելապես առանձին գործող մարմիններ են։ Էներգիա ստանալու այլ միջոցների հետ համեմատած՝ փոքր ՀԷԿ-երը համարվում են էկոլոգիապես բարենպաստ, չնայած, որ ՀԷՑ-ը պարտադրված է մոտ 15 տարի գնել ՀԷԿ-ի արտադրած էներգիան։ Մինչև 2011 թ, Հայաստանում փոքր էին համարվում այն ՀԷԿ-երը, որոնք ունեին 10 մեգավատտից ցածր արտադրողականություն։ 2011 թ-ից ի վեր այս շեմը հասավ 30 մեգավատտի, և ամբողջ Հայաստանում Ձորագետ ՀԷԿ-ը միակ ՀԵԿն էր, որ օգուտ ստացավ այս փոփոխությունից։ Կազմակերպությունը հավելյալ ֆինանսական օգուտ ստացավ ՀԷՑ-ի վճարումներից, քանի որ վերջինս՝ «Ձորագետ» ՍՊԸ-ի էկոլոգիապես բարենպաստ կարգավիճակի շնորհիվ պատադրված է փոքր ՀԷԿերից էներգիա գնել բարձր գներով։ === Ծրագրային շեղումներ === Ձորագետ ՓՀԷԿ-ը ունի տարբեր շեղումներ իր նախագծից։ Շեղումների շարքին են պատկանում պատվարի 0.5 մ բարձր և 4.75 մ երկար լինելը, գլխամասում ձկնացարանի ստանդարտներին ոչ համապատասխան լինելը, մեկ այլ պատվարի՝ առանց ձկնացարանի լինելը, որը անհաղթահարելի խոչընդոտ է հանդիսանում ձկների ձկնացարան հասնելու ճանապարհին։ Ավելին, աղբորսիչում առաջացած ճեղքերը թույլ են տալիս մանր ձկներին անցնել աղբորսիչի միջողով և հայտնվել ճնշումային խողովակատարում։ Բացակայում է նաև ձկնապաշտպան ցանցը, իսկ ձկնուղին չի ծառայում իր նպատակին։ Էլեկտրակայանի շրջակայքում հանդիպում է կարմրախայտը, բայց եթե չլիներ շինությունը, ապա կհանդիպեին նաև Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկը, կողակը, քառթակը, Կուրի լերկաձուկը։ Որպես արդյունք, այդ բարձրության, արհեստական ջրթափի և այդ քանակության ջրի հոսքը ստեղծել է խոչընդոտներ ձկների գետի երկու ուղություններով էլ տեղաշարժվելու համար։ == Տեսակ == Ձորագետի ջրաէլեկտրակայանն ունի գետի վրա կառուցված ամբարտակ։ Ամբարտակի այս տեսակը չի կարող պահպանել մեծ քանակությամբ ջուր իր մեջ։ Ջուրը հոսում է ամբարտակից դեպի կայան տեղափոխող թունելի միջոցով, որի տրամագիծն է 1300 մմ։ Արտադրանքը կախված է երկու գործոններից՝ գլխային հանգույցի երկարությունից և ջրի հոսանքի արագությունից։ Գլխային հանգույցը, որն ունի 974 մետր բարձրություն և ուղղահայաց հեռավորությունն ամբարտակից դուրս եկած ջրից մինչև հզորություն արտադրող տուրբինը։ Արտադրված էներգիան ուղիղ համեմատական է ջրի հոսանքին, այդ պատճառով էլ ստացված էներգիայի քանակությունը տարեց տարի փոփոխվում է ջրի հոսանքի քանակությանը համապատասխան։ 2013 թվականին արտադրված էներգիան եղել է 76,210,140 կՎտժ, 2014 թվականին այն նվազել է և դարձել 69,230,401 կՎտժ, իսկ 2015 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ աճել է և դարձել 81,630,959 կՎտժ։ Տուրբինը հարմարեցված է այնպես, որ ի վիճակի լինի աշխատել ջրի տարբեր հոսանքների և ճնշման պայմաններում։ Տուրբինի անիվը պտտվում է ներմուծվող ջրի քանակության, հոսքի և ճնշման շնորհիվ։ ջրաէլեկտրակայանում կան երեք գեներատորներ, որոնք միացված են տուրբինին սյուներով և ատամնավոր շարժանիվներով, որոնք ստիպում են գեներատորներին պտտվել տուրբինի հետ միասին։ Որպես արդյունք, գեներատորները փոխակերպում են տուրբինի մեխանիկական էներգիան էլեկտրական էներգիայի, որը այնուհետև փոխանցման լարերով հասնում է տներ։ Այդ ագգրեգատների հզորություններն են 8,8, 8,8, և 8,6 մեգավատտ համապատասխանաբար։ Բացի այս ագգրեգատներից, այնտեղ կա ևս մեկ ագգրեգատ՝ 120 կՎտ հզորությամբ, որը կառուցվել էր ՀԷԿ-ի աշխատանքը ապահովելու համար։ Այն մասնավորապես օգտագործվում է էլեկտրաէներգիայի պակասի ժամանակ, որպեսզի շարժիչները շարունակեն աշխատանքը։ == Ջրալոգիա == Ձորագետ գետը լեռնային գետ է, որը սնուցվում է ձյան և անձրևի տեղումներից, ինչպես նաև ստորգետնյա ակունքներից՝ արտեզյան ջրերից։ Հետևաբար գետն ունի սեզոնային ջրային ռեժիմ։ Դիտարկումները ցույց են տալիս որ ջրի արտահոսքը 2,66 մ3/վրկ է և հոսքի մոդուլը 19 1/վրկ կմ2։ Տվյալները ցույց են տալիս, որ ջրի հոսքի տարեկան միջին ցուցանիշը հավասար է մեկ մետր3/վայրկյանում։ Շատ դեպքերում առավելագույն ելքը գետի Ձորագետ ՓՀԷԿ-ի հատվածում հավասար է լինում 56,2 մ3/վրկ։ Ձորագետ գետի երկրաբանական կազմը շատ զանազան է, բայց հիմնականում կազմված է հրաբխային քարերից և ժայռերից։ Այդ կազմի մեջ մտնում են գրանիտը, տուֆը, բազալտը, անդեզիտ բազալտը։ Բացի Ձորագետ ՀԷԿ-ից, Ձորագետ գետի վրա նախատեսված է կառուցել Լոռի-բերդ ՀԷԿ-ը, որը կունենա 66 մեգավատտ հզորություն և ընդունակ կլինի տարեկան արտադրել 200 միլլիոն կՎտժ էներգիա։ == Ֆինանսական պատմություն == Ի սկզբանե, Ձորագետ ՀԷԿ-ը կառուցելու համար կային երկու տարբեր ներդրումային ծրագրեր. Մասնավոր ներդրումներ միայն (Սցենար 1) 30% -ը մասնավոր կապիտալ և 70% վարկավորում (Սցենար 2)2008 թ.-ին էլեկտրաէներգիայի վաճառքի ինքնարժեքը 5,4 ցենտ է մեկ կՎտժ-ի համար։ Վարկի տոկոսադրույքը 10% է։ Ստորև ներկայացված աղյուսակի տեղեկատվությունները ապացուցում են, որ Սցենար 2-ը ֆինանսապես ավելի շահավետ է, քանի որ այն ունի բարձր ներքին դրույքի վերադարձ և զուտ ընթացիկ արժեք՝ տարբեր զեղչային դրույքներով, քան Սցենար 1-ը։ === Տարեկան շահագործման ծախսեր === Ձորագետ ՓՀԷԿ-ի էներգիայի արտադրության տարեկան ծախսերը կազմված են մաշման և շահագործման ծախսերից։ Մաշվածության ընդունված է հաշվել գծային սկզբունքով՝ 3,3 տոկոսով։ 2008 թ.-ին մաշվածության ծախսերը կազմել են 65300 դոլար, տարեկան շահագործման ծախսերը կազզմել են 41000 դոլար, իսկ ընդհանուր ծախսերը կազմել են 106300 դոլար։ Աշխատավարձերի ծախսերը հավասար էին 20.200 ԱՄՆ դոլարի, վերանորոգման ծախսերը՝ 15800 դոլար և այլ ծախսերը՝ 5000 դոլար 2014 և 2013 թվականների ֆինանսական վիճակի վերաբերյալ ընկերության ցուցանիշները ցույց են տալիս, որ նրա շահութաբերությունը 2014 թվականին ավելի քիչ է եղել (289 369 000 դրամ), քան 2013 թ.-ին (626 922 000 դրամ)։ Շահութաբերության նվազումը պայմանավորված էր վարչական և արտադրական ծախսերի ավելացումով։ Բացի այդ, 453 747 000 ՀՀ դրամով նվազել են ընդհանուր ակտիվները, որը պայմանավորված էր դեբիտորական պարտքերի մեծացմամբ և ընթացիկ ֆինանսական ներդրումների նվազման հետևանքով։ Այս օրինակներին նաև կարելի է ավելացնել կապիտալի նվազումը հավասար 109 172 000 դրամի, ոչ ընթացիկ պարտավորությունների նվազումը հավասար 351 335 00 դրամ, և ընթացիկ պարտավորությունների աճը հավասար է 6 761 00 դրամի։ Այնուամենայնիվ, այս տեղեկությունները բավարար չեն եզրակացություններ կատարելու համար, քանի որ Ձորագետ ՀԷԿ-ը լինելով մասնավոր ընկերությունը, չի հրապարակում իր ամբողջ ծախսերը և եկամուտները։ Սակայն ակնհայտ է, որ ընկերությունը 2014 թ-ին ավելի քիչ շահույթ է ունեցել, քան 2013 թ.-ին։ == Պատկերասրահ == == Ծանոթագրություններ ==
414,700
Կառիլացի (գյուղ, Վասցե-Կուուստե շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԿառիլացիԿառիլացի (էստ․՝ Karilatsi), գյուղ Էստոնիայի Պիլվամաա նահանգի Վասցե-Կուուստե շրջանում։ 2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 113 մարդ։ == Տես նաև == Էստոնիայի վարչական բաժանում == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն) Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն)
1,110,966
Էնն Էնրայթ
Էնն Թերեզա Էնրայթ (հոկտեմբերի 11, 1962(1962-10-11), Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի կին գրող։ Նա հրապարակել է յոթ վեպ, բազմաթիվ նովելներ՝ «Ստեղծելով նորածիններ. սայթաքելով մայրության կյանք», իր երկու երեխաների ծննդյան մասին։ Նրա ստեղծագործությունը ուսումնասիրում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ընտանիքը, սերը, ինքնությունը և մայրությունը։ Էնրայթը 2007 թվականին արժանացել է Man Booker մրցանակի իր չորրորդ «Հավաքը» վեպի համար։ Նրա երկրորդ վեպը՝ «Ինչպիսի՞ն ես դու», ընդգրկվել է 2000 թվականի Whitbread մրցանակաբաշխության վեպերի անվանակարգում։ == Վաղ կյանք == Էնն Էնրայթը ծնվել է Դուբլինում, Իռլանդիա և կրթություն է ստացել Ռաթմինսի Սուրբ Լուիսի ավագ դպրոցում։ Նա հաղթել էր միջազգային կրթաթոշակ Վիկտորիա նահանգի Բրիտանական Կոլումբիա նահանգի Խաղաղօվկիանոսյան Լեսթեր Բ. Փիրսոնի Միացյալ Համաշխարհային Քոլեջում, որտեղ երկու տարի սովորել է միջազգային բակալավրիատում։ Այնուհետև նա ավարտել և ստացել է անգլերենի և փիլիսոփայության բակալավրի աստիճան Դուբլինի Թրինիթի քոլեջում։ Նա սկսեց լրջորեն գրել, երբ իր 21-ամյակին նրան էլեկտրական տպիչ մեքենա նվիրեցին։ Նա շահել էր կրթաթոշակ Չիվնինգի Արևելյան Անգլիայի համալսարանում ստեղծագործական արվեստի դասընթացների համար, որտեղ սովորել է Անժելա Քարթերի և Մալքոլմ Բրեդբերին հետ։ Այնուհետր ավարտել և ստացել է մագիստրոսի կոչում։ Էնրայթը վեց տարի եղել է հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր Դուբլինում RTÉ-ալիքում և չորս տարի արտադրել է RTÉ Nighthawks ծրագիրը։ Այնուհետև նա երկու տարի աշխատել է մանկական ծրագրավորման ոլորտում, իսկ հանգստյան օրերին անդադար ստեղծագործում էր։ Իր կյանքը ամբողջովին գրելուն նվիրեց 1993 թվականին։ Նրա գրողի կյանքը սկսվեց այն ժամանակ, երբ նա հեռացավ հեռուստատեսությունից նյարդային խնդիրների պատճառով, ավելի ուշ նշելով. կյանքը պարզապես շուտ է քանդվում, դուք կարող եք նորից հավաքել այն։ Դժվարության մեջ են մարդիկ, ովքեր միշտ գտնվում են ճգնաժամի եզրին»։ Որպես պրոդյուսեր կուլիսներում աշխատելու իր ժամանակի մասին Էնրայթն ասել է. «Մեծ աղմուկ էր բարձրանում, և երբեմն ուզում էի ինքս ինձ մանուշակագույն սրտեր շնորհել այն աշխատանքի համար, որ անում էի»։ Դա «չափից շատ խմելու» և «շփվելու» ժամանակ էր այն մարդկանց հետ, ովքեր «իրականում կայուն աշխատանք չունեն»։ == Անձնական կյանք == Էնրայթը նախկինում ապրել է Բրեյում (մինչև 2014 թվականը), այժմ ապրում է Դուբլինում, Վիկլո կոմսությունում։ Նա ամուսնացած է Մարտին Մերֆիի հետ, ով Դուն Լաոգեյրի Pavilion Theatre-ի տնօրենն էր և այժմ աշխատում է որպես Իռլանդիայի Արվեստի խորհրդի խորհրդական։ Մերֆիին է Էնրայթին օգնել այն ժամանակ, երբ նա թուլացել էր հիվանդության պատճառով։ Նրանք ունեն երկու երեխա՝ որդի և դուստր։ == Գրքեր == Նա նկարագրել է իր աշխատանքային պրակտիկան որպես «մի ձեռքով մանկասայլակը օրորելը, իսկ մյուսով գրելը»։ Քննադատները ենթադրում են, որ հենց Ֆլան Օ'Բրայենի աշխատանքներից է Էնրայթը ոգեշնչվել և ստեղծագործել։ 1991 թվականին լույս տեսավ «The Portable Virgin »՝ նրա պատմվածքների ժողովածուն։ Անջելա Քարթերը (ով որպես Էնռայթի նախկին ուսուցչուհի, ով լավ էր ճանաչում նրան) այն անվանեց «նրբագեղ,մանրակրկիտ մտածված, միշտ խելացի և, ամենակարևորներից մեկը՝ օրիգինալ»։ Էնրայթի առաջին վեպը լույս է տեսել 1995 թվականին «The Wig My Father Were» վերնագրով։ Գիրքն ուսումնասիրում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սերը, մայրությունը և Կաթոլիկ եկեղեցին։ Վեպի պատմողը Գրեյսն է, ով ապրում է Դուբլինում և աշխատում է ժամանցային շոու ծրագրում։ Նրա հայրը կեղծամ է կրում, որի մասին չի կարելի խոսել նրա ներկայությամբ։ Սթիվեն անունով հրեշտակը, որն ինքնասպան է եղել 1934 թվականին և վերադարձել է երկիր՝ առաջնորդելու կորած հոգիներին, տեղափոխվում է Գրեյսի տուն, և նա սիրահարվում է նրան։ 2000 թվականին Էնռայթի երկրորդ վեպում՝ «Ինչպիսի՞ն ես դու», խոսվում է Մարի և Մարիա կոչվող երկվորյակ աղջիկների մասի, ովքեր ծնվելիս բաժանվել և միմյանցից առանձին են մեծացել Դուբլինում և Լոնդոնում։ Այդ գրքում քննարկում է ընտանիքի անդամների միջև լարվածությունն ու հեգնանքը։ Այն ընդգրկվել է Whitbread մրցանակաբաշխության վեպերի անվանակարգում։ Էնրայթի երրորդ վեպը՝ Էլիզա Լինչի հաճույքը, որը հրատարակվել է 2002 թվականին, վիպական պատմություն է Էլիզա Լինչի կյանքի մասին՝ իռլանդուհի, որը Պարագվայի նախագահ Ֆրանսիսկո Սոլանո Լոպեսի ամուսինն էր և դարձավ Պարագվայի ամենահզոր կինը 19-րդ դարում։ Էնրայթի 2004 թվականի «Ստեղծելով երեխաներ. սայթաքում մայրության կյանք» գիրքը ծննդաբերությոան և մայրության մասին անկեղծ և հումորային էսսեների հավաքածու։ Նրա չորրորդ վեպը՝ «Հավաքը», արժանացել է Բուքերյան մրցանակի 2007 թվականին։ Իսկ նախագահ Մաքալիզի օգնականը հաստատել է արդյունքը։ The New York Times-ի դրական ակնարկը նշում էր, որ The Gathering-ում «մխիթարություն» չկար։ Էնռայթի յոթերորդ վեպը «Դերասանուհին» ընտրվել է հաղթող 2020 թվականի կանանց կողմից գրված գեղարվեստական գրականության երկար ցուցակում։ Այդ գրքում խոսվում է դստեր մասին, որը մանրամասնում է իր մոր փառքի նվաճումը քսաներորդ դարի վերջին իռլանդական թատրոնում, Բրոդվեյում և Հոլիվուդում։ The Gathering-ի տեսարանը տեղի է ունենում Belvedere հյուրանոցի ճեմասրահում։ == Այլ == Նրա ստեղծագործությունները տպագրվել են տարբեր ամսագրերում և թերթերում։ The New Yorker-ը յոթ տարվա ընթացքում հրապարակել է նրան վերագրված գրություններ՝ 2000, 2001 և 2005, 2007, 2017, 2019 և 2020 թվականներին։ Էնրայթը ժամանակին եղել է BBC Radio 4-ի մշտական թղթակիցը, ինչպես նաև գրախոսել է RTÉ-ի համար։ Նա նաև եղել է The Dublin Review-ում, The Irish Times-ում, The Guardian-ում, Granta-ում և The Paris Review-ում։ 2011 թվականին իռլանդական ակադեմիական մամուլը հրատարակեց նրա գրած էսսեների ժողովածուն՝ խմբագրված Քլեր Բրաքենի և Սյուզան Քեհիլի կողմից։ Նրա գրածը պատկերված է «Reading Ireland» տեսահոլովակում։ Էնրայթը 2017 թվականին ստացել է իռլանդական «PEN» գրականության մրցանակը։ Taoiseach Էնդա Քենին Էնրայթին նշանակեց իռլանդական գեղարվեստական գրականության դափնեկրի կոչման։ Իռլանդական գեղարվեստական գրականության դափնեկիր լինելու ընթացքում Էնրայթը նպաստում էր մարդկանց ներգրավվածությանը իռլանդական գրականության հետ հանրային դասախոսությունների և ստեղծագործական ոճով գրելու դասընթացների միջոցով։ Հետագայում նա դասավանդել է UCD- ի Անգլերենի դպրոցում՝ սկսած 2018–2019 ուսումնական տարվանից։ == Մատենագիտություն == === Նովելներ === Էնռայթ, Անն (1995)։ Հայրիկի անցրաց կեղծամը։ Enright, Anne (1995)։ The wig my father wore։ London: Jonathan Cape Ինչի՞ ես նման դու։ What are you like?. Էլիզա Լինչի հաճույքները։ The pleasure of Eliza Lynch. Հավաքը։ The Gathering (2007) Մոռացված վալս։ The Forgotten Waltz (2011) Կանաչ ճանապարհը։ The Green Road (2015) Դերասանուհին։ Actress (2020) === Կարճ գեղարվեստական հավաքածուներ === Դյուրատար կույսը։ The Portable Virgin (1991) Նկարահանում։ Taking Pictures (2008) Նախորդ օրվա եղանակը։ Yesterday's Weather (2009)Պատմություններ == Մրցանակնոր == 1991 թվական, Ռունիի մրցանակ The Portable Virgin ստեղծագործության համար։ 2001 Encore մրցանակ «Ինչպիսի՞ն ես դու» ֆիլմի համար։ 2007 Man Booker մրցանակ The Gathering ստեղծագործության համար 2010 Գրականության թագավորական ընկերության անդամ 2012 Կարնեգի մեդալ «Մոռացված Վալս» ստեղծագործության համար։ 2012 պատվավոր կոչում (DLit) Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջից։ 2016 Kerry Group իռլանդական գեղարվեստական ​​մրցանակ «Կանաչ ճանապարհ» ֆիլմի համար == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Anne Enright's top 10 slim volumes, The Guardian, 21 March 2001. Transcript of interview with Ramona Koval on The Book Show, ABC Radio National, 15 September 2008, recorded at the 2008 Edinburgh International Book Festival. Audio and video interviews with Anne Enright at RTÉ.ie. 2002 interview with Anne Enright in The Sunday Business Post. Podcast of Anne Enright discussing her Man Booker Prize at the Shanghai International Literary Festival. "The TLS on Anne Enright": a collection of pieces on Anne Enright from The Times Literary Supplement, 17 October 2007. An interview and a reading from The Gathering on La Clé des langues, May 2010. 2011 radio interview at The Bat Segundo Show. "Anne Enright, August 2008", in Close to the Next Moment: Interviews from a Changing Ireland by Jody Allen Randolph. Manchester: Carcanet, 2010.
746,306
Կովիչան
Կոչիվան (անգլ.՝ Cowichan River) գետ, որը գտնվում է Վանկուվեր կղզու հարավում (Բրիտանական Կոլումբիայի մարզ, Կանադա)։ == Աշխարհագրություն == Գետը սկիզբ է առնում Լեյք Կովիչան քաղաքի համանուն լճից, հոսում համանուն հովտով դեպի հարավ֊արևելք և թափվում Դունկան քաղաքի համանուն ծովախորշ։ Գետի երկարությունը կազմում է 47 կմ, իսկ ավազանի մակերեսը՝ 795 կմ²։ == Ֆլորա և ֆաունա == Գետի գետաբերանը հանդիսանում է ջրային թռչունների ձմեռելու վայր, մասնավորապես՝ կարապների և կանադական սագերի, իսկ գետի հովիտը՝ ավելի քան 200 տեսակ թռչունների բնակվելու վայր, այդ թվում՝ ջրարծիվներ, բվեր, բադեր, սպիտակագլուխ ծովարծիվներ, սև ագռավներ։ Հովտում բնակվող կաթնասուններից են սև արջերը, պումաները, գայլերը, Ռուզվելտա եղնիկները, կուղխերը, կղաքիսները, ջրասամույրները և կուղբերը։ Գետի ջրերում բնակվում եմ ձկների 7 տեսակներ, այդ թվում՝ կետա, սաղմոն, ծիածանափայլ իշխան։ Ինչպես նաև բնակվում են քարալեզներ, քաղցրահամ ջրերում ապրող փափկամարմիններ, երբեմն՝ թառափ։ Գետի երկարությամբ աճում են թխկիներ, ուռենիներ, բարդիներ, լաստենիներ։ Անցյալում Կովիչան գետի և լճի շրջանը եղել է փայտամթերման կենտրոն։ Ներկայումս ուշադրության տակ է գտնվում զբոսաշրջության զարգացումը։ 1995 թվականին գետի հովտում ստեղծվել էր Կովիչան Ռիվեր գավառական զբոսայգին, որտեղ տարեկան այցելում են 88 000 այցելուներ։ == Անվանում == Գետի անվանումը թարգմանաբար նշանակում է «տաք երկիր» կամ «արևից տաքացված երկիր», քանի որ գետը գործնականորեն երբեք չի սառչում ձմռանը։ 1997 թվականին գետը առաջադրվել էր, իսկ 2003 թվականին՝ ներառվել Կանադայի հսկվող գետերի ցանկի մեջ (Canadian Heritage Rivers)։ == Ծանոթագրություններ ==
975,554
Հայկական ժանյակ
Հայկական ժանյակ, գեղարվեստական ստեղծագործության այս ինքնուրույն և յուրահատուկ տեսակը հայ ժողովրդի հետ միասին անցել է շատ փորձություների միջով, պահպանել իր պարզությունն ու նրբագեղությունը և հասել մեր օրեր։ Նյութի մատչելիության, գործիքների համեմատաբար պարզ ձևերի, դրա հետ մեկտեղ գեղարվեստական արտահայտչության լայն միջոցների շնորհիվ ժողովրդի մոտ լայն տարածում ստացած և սիրված զբաղմունքներից մեկն է եղել։ Զարդանկարների հարստությունն ու բազմազանությունը, ոճային միասնականությունը, առանձին մոտիվների մշակված, հղկված ձևերը, մեծ կոմպոզիցիաների մեջ ներդաշնակությունը, համաչափությունը յուրահատուկ նուրբ գեղեցկություն են հաղորդել հայկական ժանյակին։ Չնայած, որ հայկական ժանյակի մեջ գերիշխել է սպիտակ գույնը, գունավոր ժանյակներում, տարազի հետ կապված, բավական չափավոր և ներդաշնակ են գույների համադրությունը, որն էլ արտահայտում է հայկական արվեստին բնորոշ մեղմությունը։ Հայկական ժանյակի լավագույն նմուշներ են պահպանվել մասնավոր հավաքածուներում և աշխարհի տարբեր թանգարաններում։ == Պատմություն == Ընդունված է համարել, որ ժանյակագործությամբ սկսել են զբաղվել 15-16-րդ դարերում։ Ժանյակի հայրենիք է համարվում Իտալիան։ Ամենաթանկարժեքն են համարվել Վենետիկի ժանյակները, որոնք արվել են առանց կտորի հիմքի։ Ջենովան հայտնի է եղել իր ոսկեթել և արծաթաթել ժանյակներով։ Ժանյակի ասպարեզում Իտալիան իր առաջնությունը պահպանել է մինչև 18-րդ դարը, երբ սկսել է զարգանալ ֆրանսիական և ֆլանդրիական ժանյակագործությունը։ Ենթադրվում է, որ ոսկեթել, արծաթաթել, մետաքսաթել մարգարտահյուս ժանյակները ասիական մի շարք երկրներում հայտնի է եղել ավելի վաղ քան Եվրոպայում (13-րդ դար)։ 10-րդ դարի արաբ պատմիչները, թվելով հայ ժողովրդի զբաղմունքները, արհեստների մեջ հիշատակել են ձեռագործեր, գլխի շալեր, ծածկոցներ, որոնք ըստ երևույթի կապ են ունեցել ժանյակի հետ։ Նուրբ հյուսվածքից, տարբեր որակի և տեսակի թելերից հյուսված ժանյակը չէր կարող պահպանվել հազարամյակներ։ Այդ է պատճառը, որ աշխարհի թանգարաններում հնագույն ժանյակներ չկան։ Հայկական ժանյակագործության հնագույն գոյության համոզիչ ապացույց կարող է ծառայել քարաքանդակները, մանավանդ խաչքարերը, որոնցից ամեն մեկը կարծես ժանյակի մի չքնաղ նմուշ լինի։ == Ժանյակի կիրառություն == Հայկական ժանեկագործությունն իր զարդանախշերով և հորինվածքային լուծումներով բավականին նմանություն ունի դեկորատիվ-կիրառական արվեստի այլ ճյուղերի հետ։ Ակնհայտ է ժանյակի ու խաչքարի նմանությունը։ Հորինվածքներում համաչափության պահպանումը, զարդանախշերի հարստությունն ու բազմազանությունը, ոճային միասնականությունը յուրահատուկ գեղեցկություն են հաղորդում հայկական ժանյակին։ Ժանյակ հյուսելու եղանակով գործվել են սփռոցներ, վարագույրներ, ծածկոցներ, տարբեր բոխչաների (տուտկապերի), թաշկինակների, գլխաշորերի երիզներ, ինչպես նաև՝ օձիքներ, զանազան կենցաղային իրեր. սանրամաններ, կոճակի, թաշկինակի գրպանիկներ և այլն։ Ուշադրության է արժանի Բարձր Հայքի կանանց տարազի գլխի հարդարանքի մաս կազմող ճակատազարդը՝ «վարդ»-ը, որը հյուսվել է ասեղով, մետաքսե բազմագույն թելերով, մանրիկ ծաղիկների ու տերևների համակցված նախշերով։ Հետաքրքրություն են ներկայացնում կիլիկիահայ կանանց տարազի շուշան նախշերով, սպիտակ, մետաքսաթել ժանյակ-լանջակալները։ Կարինում, Վանում, Բաղեշում կանայք հյուսել են իրենց ճակատնոցի ժանյակները, յափուշի եզրերը, յազմանները։ Կարինի հայկական կանացի տարազի գլխի հարդարանքի մեջ գործածվել են ոչ միայն մետաքսաթել այլև մարգարտահյուս ժանյակներ, որոնք երբեմն հյուսվել են ոսկյա հուլունքների հետ։ Ժապավաենաձև ցանցկեն մարգարտահյուս ժանյակները կախվել են քունքերին, գործածվել են որպես վզնոցներ։ Շատախում տարածված է եղել ժանյակե՝ թոռագործ սփռոցներն ու վարագույրերը։ == Ժանյակի տարատեսակներ == Ժանյակի տեսակներն իրենց անվանումները ստացել են պատմական Հայաստանի նահանգների անուններից։ Հայտնի են Այնթապի թելքաշ, Վասպուրականի ժանյակ, Ուրֆայի լիցք, Սվազի խաչկար, Եդեսիայի սուզանի, Մարաշի գաղտնակար, Մարաշի լիցք և այլ տեսակները։ Պոլսում գոյություն է ունեցել երկու տեսակի ժանյակ․ ասեղով գույնզգույն թելերով կարված՝ օյա և կեռ ասեղով՝ ղասանքով և հելունով հյուսված։ Շամախում, որպես գլխի հարդարանք տարածված է եղել թոռ ժանյակը։ Թոռը գործել են դազգահի վրա միլով և կեռ ասեղով՝ մետաքսաթելից։ Գործելուց հետո եփել են օճառով։ Մարաշի ժանյակները կարվել են երկու տարբեր տեսակի ասեղնակարերով. մեկը յուրահատուկ հարթակար է եղել, որ կոթ ասեղ, Զեյթունի կար անուններով, իսկ մյուսը` հյուսված կար։ Կիլիկիայի հայաբնակ բնակավայրերում ժանյակի այլ տեսակների հետ մեկտեղ տարածված է եղել օղակ-հանգույցով կարած ժանյակները։ == Աշխարհագրական տարածում == Ժանեկագործությունը տարածված է եղել Հայաստանի գրեթե բոլոր նահանգներում։ 19-րդ դարում ժանեկագործության խոշոր կենտրոններ են համարվել Վան-Վասպուրականը, Բարձր Հայքը (Կարինը, Կարսը, Ալեքսանդրապոլը, Ախալցխան, Ախալքալաքը), Կիլիկիան (Այնթապը, Մարաշը, Ուրֆան), Փոքր Հայքը (Սեբաստիան, Կեսարիան, Արաբկիրը և այլն), Կ.Պոլիսը, Թիֆլիսը։ Առաջին համաշխարհային պատերազմից և Մեծ եղեռնից հետո ժանյակի գործը հայ գաղթականության հետ տարածվել է Անդրկովկասում, արաբական մի շարք երկրներում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում։ Հայկական ժանյակի աշխարհագրական տարածումը ընդգրկել է նաև Ասիայի, Աֆրիկայի մի շարք հայաբնակ վայրեր, ինչպես նաև Ղրիմը։ == Պատկերասրահ == 20-րդ դարի հայկական ժանյակագործության նմուշներ, Սոֆիայի պատմության թանգարան == Գրականություն == Սերիկ Դավթյան Հայկական ժանյակ. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1966. == Ծանոթագրություններ ==
301,483
Բոտինո (գյուղ, Դուխովշչինսկի շրջան)
Բոտինո (ռուս.՝ Ботино), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Դուխովշչինսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 6 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
1,088,569
Կիևյան կամերատա
«Կիևյան Կամերատա» մենակատարների ազգային անսամբլ, Կիևի երաժշտական կոլեկտիվ։ Անսամբլի ստեղծագործական գործունեության հիմնական ուղղությունը ուկրաինացի կոմպոզիտորների երաժշտության հանրահռչակումն է և նրանց ստեղծագործությունների ներկայացումն արտասահմանում։ == Պատմության փուլեր == Հիմնադրվել է 1977 թվականին Վալերի Մատյուխինի մասնավոր ձեռնարկության հիման վրա։ Սկզբում կոլեկտիվը մասնագիտացած է եղել ժամանակակից ուկրաինական երաժշտության կատարման բնագավառում, հետագայում նրա աշխատանքում ընդգրկվել են տարբեր դարաշրջանների և տարբեր ժանրերի ստեղծագործություններ։ Տարիների ընթացքում կոլեկտիվը գլխավորել են Եվգենի Ստանկովիչը, Միրոսլավ Սկորիկը և Իվան Կարաբիցը։ 1993 թվականի օգոստոսին թիմին շնորհվել է պետական, իսկ 2000 թվականին՝ ազգային կոլեկտիվի կարգավիճակ։ Իր գոյության տարիների ընթացքում անսամբլն իրականացրել է ուկրաինացի ժամանակակից կոմպոզիտորների՝ Վալենտին Սիլվեստրովի, Վլադիմիր Զուբիցկու, Իվան Կարաբիցի, Եվգեն Ստանկովիչի, Միրոսլավ Սկորիկի, Ա. Կիվայի, Յուրի Իշչենկոյի, Իգոր Շչերբակովի, Աննա Գավրիլեցի, Ի. Կիրիլինայի, Ա. Լևկովիչի, Վ. Գուբարենկոյի, Վ. Զագորցևի, Յ. Վերեշչագինի, Ս. Ալմաշի, Ալեքսանդր Շիմկոյի և մյուսների ստեղծագործությունների պրեմիերային կատարումներ։ Համույթը համագործակցել է նաև վոկալիստներ Նինա Մատվիենկոյի, Ալեքսանդր Վասիլենկոյի և Լյուդմիլա Վոյնարովսկայայի հետ։ Անսամբլը մասնակցել է ակադեմիական երաժշտության փառատոների Ուկրաինայում, ինչպես նաև հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Լեհաստանում, Հունաստանում, Ռուսաստանում, Բալթյան երկրներում, Հայաստանում, Վրաստանում։ Համույթն ունի «Երկրի ձայնը» Համաուկրաինական բաց երաժշտական օլիմպիադայի պաշտոնական նվագախմբի կարգավիճակ։ == Սկավառակագրություն == CD Կարմելլա Ցեպկոլենկո, Կամերային սիմֆոնիա «Զուգահեռներ», «Անտառ-դաշնամուր» դաշնամուրի համար, տրիո, «Գիշերային պրեֆերանս» կլառնետի, դաշնամուրի և հարվածային գործիքների համար։ Քառյակ սաքսոֆոնների համար, «Կիևյան Կամերատա» դիրիժոր՝ Վ. Մատյուխին։ — О.: ELCI-records, 1995, Իգոր Ստրավինսկի «Dumbarton Oaks», Վագներ Ռ. «Զիգֆրիդ-Իդիլիա», Իվան Կարաբից, Կոնցերտ 5 գործիքների համար, Վ․ Վալեյ, «Ադամի խնձորը», «Կիևյան Կամերատա», դիրիժոր՝ Վ. Մատյուխին։ Մ., Արկադիա-Սիմֆո, 1996, Համաշխարհային ակադեմիական երաժշտություն, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Սիմֆոնիա No. 29, Գուստավ Մալեր, Սիմֆոնիա № 10, Առնոլդ Շյոնբերգ, «Լուսավոր գիշեր»՝ «Կիևի Կամերատա», դիրիժոր՝ Վ. Բեյլի. - Մ., Արկադիա, 1999, «Անցած դարերի մարգարիտներ», ուկրաինական ռոմանսներ և ժողովրդական երգեր, Օ. Ստուպակ (Օլեսյա Չարիվնա) և «Կիևի կամերատա»՝ Վ. Մատյուխինի ղեկավարությամբ։ Մ. Սիմֆոկար, 2002 թ. — 053-S-021-2, Երաժշտական երկխոսություններ, Ուկրաինա-Ավստրիա։ Դմիտրի Բորտնյանսկի, Կվինտետ ստեղնագործիքի, ջութակի, փողային երաժշտական գործիքի և տավիղի համար, Համերգային սիմֆոնիա ստեղնագործիքի, լարային քառյակի, ֆագոտի և տավիղի համար, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Ֆանտազիա մեխանիկական ստեղնագործիքի և լարային նվագախմբի համար, f-moll, K-608։ Նվագախմբային կատարումը Է. Ստանկովիչի, Կոնցերտ կլարնետի համար։ A-dur, K-622. - M .: Oբերեգ, 2003, Վալենտին Սիլվեստրով, Մեդիտացիաներ, Սիմֆոնիա «Կիևյան Կամերատա», դիրիժոր՝ Վ. Մատյուխին, Ի. Կուչերի - Չեռնովցի, 2004 - K 608209 Բ, Ստանկովիչ Ե. Ստեղծագործություն ջութակի և նվագախմբի համար է ՝ «Կիևյան Կամերատա» դիրիժոր՝ Վ. Մատյուխին, Բ. Պիվնենկո) - Չեռնովցի, 2006. - Կ 742794, կրկնակի- Օլեգ Կիվա, Ստեղծագործություններ ձայնի և նվագախմբի համար, «Կիևյան Կամերատա», դիրիժոր՝ Վ. Մատյուխին, մենակատարներ՝ Նինա Մատվիենկո, Ի. Սեմենենկո, Լ. Վոյնարովսկայա, Վ. Բույիմիստ, Դ. Վիշնյա - Կ ., Ատլանտիկ, 2007 - K 961322 KO, Իգոր Շչերբակով, Կամերային սիմֆոնիաներ, «Կիևյան Կամերատա»՝ Վ. Մատյուխինի ղեկավարությամբ, մենակատարներ՝ Բ. Պիվնենկո (ջութակ), Ա. Տուչապեց (ալտ)։ - Կ., Ատլանտիկ, 2007. - K 959610 KO, Եվգենի Ստանկովիչ, Կամերային ստեղծագործություններ, «Կիևի կամերտա», դիրիժոր՝ Վ. Մատյուխին, մենակատարներ՝ Բ. Պիվնենկո (ջութակ), Ա. Տուչապեց (ալտ), Է. Օրկին (կլառնետ), - Մ., Ատլանտիկ, 2007։ == Գրականություն == Сосим О. Киевская камерата: вчера, сегодня, завтра // Музыка. — 1997. — № 4; Лунина Г. Основной критерий — духовность // Там же. — 2005. — № 4; Те же. Четыре столетия «Киевской камераты» // Голос Украины. — 2002. — 5 дек.; Те же. Воистину уникален и универсален // КиЖ. — 2003. — 11 дек.; Зиневич Г. Perpetuum mobile отечественной музыки //Музыка. — 2006. — № 5; Лукьянчук Г. «Киевской камерате — 30!» // Вестн. культура. — 2007. — № I Сикорская И. Слава и проблемы «Киевской камераты» // КИЖ. — 1997. — 15 янв.; Чистая О. Мир Камераты // День. — 2002. — 13 ноябрь.; её же. Музыка безграничности // Там же. — 6 ноябрь.; Чекан Ю. Парад оркестров // Зеркало недели. — 2003. — 15 окт.; Тимощук О. «Киевская камерата в измерениях разных эпох» // Слово Просвещения. — 2006. — № 5; И. Сикорская. Национальный ансамбль солистов «Киевская камерата» // Украинская музыкальная энциклопедия , Т.2 — Ин-т искусствоведения, фольклористики и этнологии им. М. Т. Рыльского НАН Украины. 2008 — C. 371 == Ծանոթագրություններ ==
532,207
Լանդշաֆտ
Լանդշաֆտ (գերմ.՝ Landschaft), աշխարհագրական թաղանթի տարածքային բաժանման կատեգորիա, աշխարհագրական հիմնական հասկացություն, լանդշաֆտագիտության ուսումնասիրության օբյեկտ։ Հանդիսանում է աշխարհագրական թաղանթի բնական զարգացման ընթացքում առաջացած համասեռ տեղամաս, որը այլ տեղամասերից որակապես տարբերվում է ներքին կառուցվածքով, տարածքային փոքր միավորներով, երևույթների սեզոնային ռիթմի յուրօրինակությամբ և այլն։ Աշխարհագրական լանդշաֆտի առաջին գիտական բնորոշումը պատկանում է ռուս աշխարհագրագետներին, որոնք այն դիտում էին որպես բնական բաղադրամասերի (ռելիեֆի, կլիմայի, հողաբուսական ծածկույթի և այլն) ներդաշնակ համակցում՝ առանձնացված բնական սահմաններով։ Աշխարհագրական լանդշաֆտը կազմված է տարբեր բնույթի աշխարհագրական համալիրներից (տեղանք, բնատեղամաս, ֆացիա և այլն)։ Զարգացման արտաքին գործոններն են արեգակնային ռադիացիան (նրա հետ կապված մթնոլորտի շրջանառությունը), երկրակեղևի տեկտոնական շարժումները, մարդու տնտեսական գործունեությունը։ Աշխարհագրական լանդշաֆտները միմյանցից մեկուսացած չեն, գտնվում են փոխադարձ կապի մեջ, որն արտահայտվում է բաղադրամասերի և ձևաբանական միավորների նյութերի և էներգիայի փոխանակությամբ, մթնոլորտի ու ջրի շրջանառությամբ և օրգանական աշխարհի կենսագործունեությամբ։ Արտասահմանյան աշխարհագրական գրականության մեջ աշխարհագրական լանդշաֆտը օգտագործվում է տարբեր իմաստով։Հիմնականում դիտվում է որպես երկրի մակերևույթի արտաքին բնորոշ գծերի ամբողջություն՝ որն ընդգրկում է նաև մարդու գործունեության տարբեր դրսևորումները։
483,816
Օսթին Մահոուն
Օսթին Մահոուն (ապրիլի 4, 1996(1996-04-04), Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի փոփ երգիչ-երգահան։ Հայտնի է դարձել 2010 թվականին ՅուԹուբ վիդեոհոսթինգում տեսահոլովակներ տեղադրելով, որից հետո սկսել է պրոֆեսիոնալ երաժշտական կարիերան։ 2012 թվականին թողարկել է իր դեբյուտային «11:11» սինգլը, իսկ 2013 թվականին «What About Love» սինգլը նրան ավելի մեծ ճանաչում է բերում և միջազգային մի քանի հիթ շքերթներում զբաղեցնում է հորիզոնականներ։ Օսթին Մահոնը մի քանի անգամ ստացել է լավագույն նորեկ կատարողի մրցանակը տարբեր մրցնակաբաշխություններում։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պաշտոնական կայք
560,374
Վերձենիս
Վերձենիս (իտալերեն՝ Verzegnis), կոմունա Իտալիայում։ Գտնվում է Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզի Ուդինե գավառում։ Բնակչությունը կազմում է 924 մարդ 2008 թվականի մարդահամարի տվյալների, բնակչության խտություն՝ 24 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 39 կմ² մակերես։ Փոստային ինդեքս՝ 33020։ Հեռախոսային կոդ՝ 0433։ Կոմունայի հովանավորն է Սուրբ Մարտին Տուրը։ Տոնը նշվում է նոյեմբերի 11-ին։ == Ժողովրդագրություն == Բնակչության թվաքանակի փոփոխությունները == Կապի տվյալներ == Հեռախոս՝ 0433 2713 Էլեկտրոնային փոստ՝ demografico@com-verzegnis.regione.fvg.it Պաշտոնական կայք՝ http://www.comune.verzegnis.ud.it == Արտաքին հղումներ == Բնակավայրի պաշտոնական կայք (իտալ.) Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.) http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine. == Ծանոթագրություններ ==
1,107,612
Լիդիա Աղաբալյան
Լիդիա Սիմոնի Աղաբալյան (հոկտեմբերի 7, 1933(1933-10-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ (1958)։ == Կենսագրություն == Ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտը (1957 թվական, Ն. Ի. Պեյկոյի և Արամ Խաչատրյանի դասարան)։ 1959–1966 թվականներին աշխատել է Նովոսիբիրսկի կոնսերվատորիայում, 1966–1977 թվականներին՝ Քիշնևի արվեստի պետական ինստիտուտում, ապա վերադարձել է Հայաստան։ 1973–1974 թվականներին ստեղծել է «Մանկական անկյուն» դաշնամուրային շարքը, որը շատ բարձր է գնահատվել։ == Ստեղծագործություններ == Գրել է «Արա Գեղեցիկ» (1958) օպերան, սյուիտ (1956)՝ նվագախմբի համար, դաշնամուրային կվինտետ (1955), լարային կվարտետ (1954), տրիո (1953, տավիղ, ֆլեյտա և ալտ), դաշնամուրային վարիացիաներ (1951), պիեսներ՝ մանուկների (1950), նաև ջութակի և դաշնամուրի (1951) համար։ == Ծանոթագրություններ ==
612,979
Ամպեր-գալարներ
Ամպեր-գալարներ, հոսանքակիր կոճի գալարների թվի և այդ կոճով անցնող էլեկտրական հոսանքի ուժի (արտահայտված ամպերով) արտադրյալը։ Նշանակվում է ա-գ (միավորների MKSA համակարգում)։ Ամպեր-գալարներով չափվում է կոճը մագնիսացնող հոսանքի ուժը, իսկ ա-գ/մ–ով՝ կոճի մագնիսական դաշտի լարվածությունը, օրինակ տորոիդալ կոճի առանցքի վրա, ինչպես նաև բավականաչափ երկար ու նեղ, միաշերտ կոճի կենտրոնում մագնիսական դաշտի լարվածությունը հավասար է 1 ա-գ/մ, իսկ 1 ա-գ/մ = 4 π / 10 {\displaystyle 4\pi /10} −2 է։ == Տես նաև == Ամպեր Ինդուկտիվություն == Ծանոթագրություններ ==
768,545
Մշակութային զբոսաշրջություն
Մշակութային զբոսաշրջություն կամ մշակութային տուրիզմ, զբոսաշրջության մի բաժին, որը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք հետաքրքրվում են այլ երկրների կամ շրջանների մշակույթով, տեղացի մարդկանց կենսակերպով, պատմությամբ, կրոնով, ճարտարապետությամբ, արվեստով և նրանց կյանքը կազմող այլ բնագավառներով։ Մշակութային տուրիզմը ընդգրկում է ճանապարհորդություններ դեպի քաղաքային վայրեր, մասնավորապես պատմական և մեծ քաղաքներ և մշակութային նշանակություն ունեցող կառույցներ, ինչպիսիք են օրինակ թանգարանները և թատրոնները։ Այն կարող է նաև ներառել զբոսաշրջությունը գյուղական վայրերում, որը ներկայացնում է բնիկ ցեղերի սովորույթները, կենսակերպը, ծեսերն ու ավանդույթները։ Համարվում է, որ մշակութային զբոսաշրջիկները ավելի շատ գումար են ծախսում քան սովորական զբոսաշրջիկները։ Մշակութային զբոսաշրջությունը գնալով դառնում է ավելի հայտնի և տարածված ամբողջ աշխարհում։ Բացի այդ այն կարևոր դեր է խաղում այցելվող վայրերի զարգացման և հարստացման գործում։ Մշակութային տուրիզմը սահմանվում է որպես անհատների տեղաշարժը իրենց մշտական բնակության վայրից դեպի մշակութային կենտրոններ նոր ինֆորմացիա և փորձ ձեռք բերելու ինչպես նաև մշակութային կարիքները բավարարելու նպատակով։ Մշակութային կարիքներ ասելով հասկանում ենք անհատի սեփական մշակութային ինքնության ամրապնդումը այլ մշակույթներ ուսումնասիրելու միջոցով։ Մշակութային տուրիզմը ունի երկար պատմություն։ Այն երբեմն համարում են զբոսաշրջության նախնական տարբերակը։ Այն նաև զարգացման մեծ հեռանկարներ ունի ապագայում։ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը հաշվարկել է, որ ընդհանուր զբոսաշրջության մոտ 37 %-ը կազմում է մշակութային տուրիզմը, և հետագայում այն տարեցտարի աճելու է ևս 15%-ով։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Եվրոպացիները արտասահմանում այցելում են նույնքան թանգարաններ, որքան իրենց հայրենիքում։ Սա ցույց է տալիս մշակութային զբոսաշրջության զարգացման կարևորությունը։ == Նպատակակետեր == Մշակութային զբոսաշրջության նպատակակետերի մի տեսակ են բնակավայրերը։ Այլ երկրներ այցելելը նոր մշակույթներ ուսումնասիրելու մեծ հնարավորություն է։ Ուրիշ նպատակակետեր են պատմական նշանակություն ունեցող վայրերը, ժամանակակից քաղաքային վայրերը, որևէ քաղաքի էթնիկ խմբերը, թեմատիկ այգիները և բնական էկոհամակարգերը։ Մշակութային կենտրոնները և իրադարձությունները մեծ թվով զբոսաշրջիկներ են գրավում։ Մշակութային զբոսաշրջությունը լավ հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է մշակույթը, տուրիզմը, մշակութային տնտեսությունը և այլն։ == Առանցքային սկզբունքներ == === Նպատակակետի որոշումը === Քանի ներկայումս ծագել է համաշխարհայնացման խնդիրը, աշխարհում գոյություն ունեցող տարբեր մշակութային հանրությունները պահպանելը դառնում է բավականին դժվար։ Նպատակակետ կազմող ցանկացած անհատի գլխավոր նպատակն է ցեղային համայնքներում զարգացնել տնտեսությունը՝ վերջինիս հնարավորինս քիչ վնաս պատճառելով։ Երբ զբոսաշրջիկները այցելում են որևէ վայր՝ ուսումնասիրելու համար դրա մշակույթը, տվյալ վայրին բավականին շատ վնասներ են հասցնում, քանի որ տեղացիները, տեսնելով և ընդօրինակելով եկվորների մշակույթը, կորցնում են իրենց ինքնությունը։ ==== Կազմակերպման խնդիրները ==== Նպատակակետ որոշելիս պետք է հաշվի առնել այն փաստը, որ սպասելիքները, կարիքները և զբոսաշրջությունից սպասվող օգուտները տարբեր են՝ կախված այցելության վայրից։ Տարբեր վայրերում հնարավոր չէ զարգացնել և իրականացնել միևնույն տեսակի զբոսաշրջությունը, քանի որ տարբեր նպատակակետեր տարբեր հնարավորություններ ունեն, և անհրաժեշտ է զարգացնել զբոսաշրջության այն ճյուղը, որից կստացվի առավելագույն օգուտը։ === Նպատակակետի որոշման ռեսուրսները === ==== Ճանապարհորդությունը կազմակերպող զբոսավարները ==== Ճանապարհորդություն կազմելիս պետք է հաշվի առնել մշակույթ եզրույթի տարբեր նշանակությունները, քանի որ վերջինս բավականին սուբյեկտիվ է։ Զբոսաշրջիկների հետաքրքրությունների բավարարումը՝ բնապատկերներ տեսնելը, արվեստի, մշակույթի, սովորույթների ուսումնասիրությունը, կարևոր է մշակութային նպատակակետի զարգացման համար։ Տեղական համայնքը, զբոսաշրջիկները, նպատակակետը և կայուն զբոսաշրջությունը Չնայած զբոսաշրջիկների հետաքրքրությունները և պահանջները առաջնային են, անհրաժեշտ է մտածել նպատակակետի բնակիչների ենթահամակարգերի մասին։ Անհրաժեշտ է պակասեցնել նպատակակետի զարգացման վրա դրված ճնշումը, քանի որ ինչքան այն զարգանում է այնքան կորցնում է իր յուրահատկությունները, և նվազում է տվյալ նպատակակետի հանդեպ հետաքրքրությունը։ ==== Տեղեկատվության աղբյուրը ==== Կազմակերպչի աշխատանքի խնդիրն է հեշտացնել նախագծման պրոցեսը։ Տուր կազմելու համար անհրաժեշտ ինֆորմացիան կարելի է ձեռք բերել հետևյալ աղբյուրներից․ Առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ Գրադարաններ, համացանց և հարցումներ Ստատիստիկ տվյալներ Տարածաշրջանային հետազոտություն == Լուսաբանում։ Կենտրոնական Ասիայի և Հիմալայների լեռնային շրջաններ == Զբոսաշրջությունը սկսել է տարածվել հնում մեկուսացված բայց հիանալի Կենտրոնական Ասիայի, Հինդուկուշի և Հիմալայների լեռնային շրջաններում։ Երկար տարիներ զբոսաշրջիկների տեսադաշտից հեռու լինելով՝ այս շրջանները ներկայումս գրավում են մեծ թվով զբոսաշրջիկների՝ շնորհիվ իրենց յուրահատուկ մշակույթի և բնական գեղեցկության։ Ինչևէ, չնայած զբոսաշրջիկների այս մեծ ներհոսքը տնտեսական և աշխատանքային նոր հնարավորություններ է բերում տեղական բնակչությանը, այն նաև մեծ մարտահրավեր է նետում այդ ռեսուրսների և հնարավորությունների հավասարաչափ բաշխմանը։ Ի պատասխան այս մտահոգության՝ Նորվեգիայի կառավարությունը և ՅՈՒՆԵՍԿՈն մշակել են Կենտրոնական Ասիայի և Հիմալայների լեռնային շրջանների մշակութային և էկոտուրիզմի զարգացման ծրագրեր։ Դրանց նպատակն է կապ հաստատել և համագործակցել տեղի բնակչության, ազգային և միջազգային հասարակական կազմակերպությունների և տուրիստական գործակալությունների հետ, որը կօգնի տեղական բնակչությանը ներգրավել տարբեր ծրագրերում և թափուր աշխատատեղեր ստեղծել նրանց համար։ == Ծանոթագրություններ ==
852,425
Հարբուրգ (Համբուրգ)
Հարբուրգ (UN/LOCODE: DE HBU), Գերմանիայի Համբուրգ քաղաքի 7 շրջաններից մեկն է, ինչպես նաև թաղամաս այդ շրջանում։ Գտնվում է Էլբա գետի հարավային ափերին և ներառում է Համբուրգ քաղաքի նավահանգստային մասը, բնակելի և գյուղական վայրերը և որոշ հետազոտական ինստիտուտներ։ 2016 թվականին շրջանի բնակչությունը կազմել է 163771 մարդ։ == Պատմություն == Մինչև 1937 թվական Հարբուրգը պատկանել է Հանովերի պրուսական նահանգին և եղել է Հարբուրգի շրջանի մայրաքաղաքը։ 1927 թվականին այն միավորվել է մոտակա Վիլհելմսբուրգ քաղաքի հետ` Հարբուրգ-Վիլհելմսբուրգ քաղաքը ձևավորելու համար։ Համաձայն Մեծ Համբուրգի ակտի այլ քաղաքների հետ միավորվելով, ինչպիսին է Ալտոնան, ներգրավվել է Համբուրգ քաղաքի կազմում։ Չնայած Համբուրգի կազմում լինելուն, Հարբուրգը շարունակում է մնալ Հարբուրգի Հանովերյան շրջանի մայրաքաղաքը։ 1944 թվականին շրջանային մայրաքաղաքը տեղափոխվեց Վինզեն (Լուի)։ 2007 թվականի հունվարի 1-ին Ortsämter (տեղամասեր) լուծարվել է և վերակազմավորվել է Համբուրգի բոլոր շրջանների կազմակերպությունը։ 2008 թվականի մարտի 1-ին Հարբուրգի Վիլհելմսբուրգ թաղամասը Համբուրգի օրենքի համաձայն տեղափոխվել է Համբուրգ-Միտտե գավառ շրջան։ == Աշխաչհագրություն == 2006 թվականին ըստ Համբուրգի և Շլեսվիգ-Հոլշտայնի վիճակագրական գրասենյակի՝ Հարբուրգն ունի ընդամենը 160.6 քառ. կմ ընդհանուր տարածք և Հարբուրի շրջանն ունի 3.9 քառ. կմ տարածք։ == Վարչական բաժանում == Համբուրգի մյուս շրջանների նման Հարբուրգը բաժանվում է թաղամասերի։ Դրանք են՝ == Ժողովրդագրություն == 2006 թվականին շրջանն ունեցել է 201119 բնակիչ։ Բնակչության խտությունը մեկ քառակուսի մետրի համար կազմել է 1253 մարդ յուրաքանչյուր կմ2, 18,9%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են, իսկ 18,7%-ը` 65 տարեկան կամ ավելի բարձր, 20,1%-ը` օտարերկրյա բնակիչներ են։ 12,785 մարդ գրանցվել է որպես գործազուրկ։ 1999 թվականին եղել է 94273 տնային տնտեսություն, որից 23,9%-ը ունեցել են 18 տարեկանից ցածր երեխաներ, իսկ բոլոր տնային տնտեսությունների 40%-ը կազմված է եղել ֆիզիկական անձանցից։ միջին տնային տնտեսության չափը կազմելէ 2.11: Բնակչությունը ըստ տարիների 2006 թվականին շրջանում կատարվել է 24900 քրեական հանցագործություն (124 հանցանք յուրաքանչյուր 1000 մարդու համար)։ Այս թվերը վերաբերում են նաև Հարբուրգ թաղամասին։ == Շրջանի պառլամենտ == Պետական խորհրդարանական ընտրություններին (Bürgerschaft) զուգահեռ, Bezirksversammlung ընտրվում է որպես քաղաքացիների ներկայացուցիչ։ Այն բաղկացած է 51 ներկայացուցիչներից։ === Ընտրություններ === Համբուրգում ընտրությունները տեղի են ունեցել 2008 թվականի փետրվարի 24-ին։ Ընտրություններում 5%-ի շեմը հաղթահարած կուսակցություններն են՝ պահպանողական Քրիստոնեական-դեմոկրատական միությունը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Միություն 90/Կանաչներ (GAL), Ձախակողմյանները և Գերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցությունը (FDP): Ընտրողների մասնակցության թիվը կազմել է 54,6%։ == Կրթություն == Շրջանում գործում են 32 տարրական և 26 միջնակարգ դպրոցներ (օր. Ֆրիդրիխ-Էբերտ գիմնազիան), ներառյալ 3 տարրական և 4 միջնակարգ դպրոցներ Հարբուրգ թաղամասումref name="stats 2006"/>: Համբուրգի տեխնոլոգիական համալսարանն իր ինժեներական ֆակուլտետների համար միջազգային հեղինակություն ունի։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Harburg on hamburg.de (only in German language) Pictures of Hamburg-Harburg Archived 2016-10-18 at the Wayback Machine. == Աղբյուրներ == Greater Hamburg Act Gesetz über Groß-Hamburg und andere Gebietsbereinigungen (Groß-Hamburg-Gesetz) 26 January 1937 Archived 17 January 2018 at the Wayback Machine. Text of the law Statistical office Hamburg and Schleswig-Holstein Statistisches Amt für Hamburg und Schleswig-Holstein, official website Act of the areal organisation, July 6, 2006 Gesetz über die räumliche Gliederung der Freien und Hansestadt Hamburg (RäumGiG)
313,989
Միրիլա
Միրիլա (ռուս.՝ Мырыла), գյուղ Ռուսաստանի Սախա-Յակուտիայի հանրապետության Չուրապչինսկի ուլուսի կազմում։ Բնակչությունը 2010 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 507 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
588,388
Ալվանիկալա (լեռ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալվանիկալա (այլ կիրառումներ)Ալվանիկալա, Ալվանիկալա, լեռ Թուրքիայի Էրզրումի նահանգում, Արսիանի լեռնաշղթայի հյուսիսային հատվածում, Օլթի քաղաքից մոտ 48 կմ հյուսիս, Ճորոխի ստորին հոսանքից աջ։ Բարձրությունը 2768 մ է։ Լանջերը անտառապատ են == Ծանոթագրություններ ==
309,114
Ուրիկ (գյուղ, Իրկուտսկի շրջան)
Ուրիկ (ռուս.՝ Урик), գյուղ Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Իրկուտսկի շրջանի կազմում։ Բնակչությունը վերջին գրանցված տվյալներով կազմում էր 1300 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
260,701
Գոնդե Ջանո
Գոնդե Ջանո, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բշերիկի գավառակում։ == Պատմություն == Գյուղի բնակիչները տեղահանվել և կոտորվել են 1915-1916 թվականներին։ == Բնակչություն == XX դարի սկզբին ուներ 110 տուն հայ բնակիչ։ == Տնտեսություն == Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն և երկրագործությունն էր։ == Պատմամշակութային կառույցներ == Գոնդե Ջանոն ուներ հայկական եկեղեցի։ == Աղբյուրներ == «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն == Տես նաև == Դիարբեքիրի նահանգի հայաբնակ բնակավայրեր == Ծանոթագրություններ ==
447,198
Հիպերլիցք
Հիպերլիցք (< հիպեր... և լիցք), ուժեղ փոխազդող տարրական մասնիկների՝ հադրոնների բնութագրերից մեկը, որ հավասար է բարիոնային լիցքի և տարօրինակության գումարին։
921,209
Ժերմեն Ռիշիե
Ժերմեն Ռիշիե (ֆր.՝ Germaine Richier, սեպտեմբերի 16, 1902(1902-09-16), Գրանս - հուլիսի 31, 1959(1959-07-31)[…] կամ հուլիսի 21, 1959(1959-07-21), Մոնպելիե), ֆրանսիացի քանդակագործ և գծանկարիչ։ == Կենսագրություն == Ժերմեն Ռիշիեն սովորել է Մոնպելիեի գեղարվեստի դպրոցում, 1926-1929 թվականներին` Մոնպառնասի Գրանդ Շոմեր ակադեմիայում (Էմիլ Անտուան Բուրդելի ղեկավարությամբ, մինչև 1929 թվականը աշխատել է նրա ստուդիայում)։ Այստեղ ծանոթացել է Ալբերտո Ջակոմետիի հետ, բայց չի ընդունել նրա կողմնորոշումները։ Ռիշիեի համար ուղեցույց են դառնում Օգյուստ Ռոդենն ու Բուրդելը։ Ռիշիեի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1934 թվականին, Փարիզում` Մաքս Կագանովիչի պատկերասրահում։ 1939 թվականին Ռիշիեի աշխատանքները մյուսների հետ միասին ներկայացվել են Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսի ֆրանսիական տաղավարում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն անցկացրել է Պրովանսում և Շվեյցարիայում։ 1943 թվականին Բազելում կայացել է Ռիշիեի, Ֆրից Վոտռուբայի և Մարինո Մարինիի համատեղ ցուցահանդեսը։ 1946 թվականին վերադարձել է Փարիզ։ 1945 թվականից հետո հեռացել է գեղապատկերային քանդակագործությունից դեպի պատկերի խորը արտահայտչական խեղաթյուրում, դիցաբանական ֆանտաստիկա։ Այդ ժամանակահատվածի ամենահայտնի քանդակներից է «Քրիստոսը» (1950), հանրահայտ Աստվածամոր տաճարում (Notre Dame de Toute Grace) Ասսիում (Վերին Սավոյ), որտեղ աշխատել են ժամանակի բազմաթիվ ականավոր նկարիչներ և քանդակագործներ (Ժորժ Բրաքը, Պիեռ Բոնարը, Ֆերնան Լեժեն, Անրի Մատիսը, Ժորժ Ռուոն, Մարկ Շագալը և ուրիշներ)։ == Ցուցահանդեսներ == Ներկայացվել է Կասելի documenta 2-րդ և 3-րդ ցուցահանդեսում։ 1997 թվականին Բեռլինի գեղարվեստի ակադեմիան կազմակերպել է Ռիշիեի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը։ == Աշակերտներ == Ռիշիեի աշակերտներից է Սեզար Բալդաչինին։ == Ծանոթագրություններ == == Գրականություն == Cassou J. Germaine Richier. Paris: Editions du temps, 1961 (американское и голландское изд. – 1961, нем. - 1964) Crispolti E. Germaine Richier. Milano: Fratelli Fabbri Editori, 1966 Da Costa V. Germaine Richier: un art entre deux mondes. Paris: Norma, 2006 == Արտաքին հղումներ == Ժերմեն Ռիշիեի աշխատանքներն աշխարհի թանգարաններում 2000-ականների ցուցահանդեսներ
1,095,053
Լենի Քյուր
Լենի Քյուր (հոլ.՝ Lenny Kuhr, փետրվարի 22, 1950(1950-02-22), Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ) հոլանդացի երգիչ, 1969 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող։ == Կենսագրություն == Նա իր սոլո կարիերան սկսել է 1967 թվականին՝ կատարելով ֆրանսիական շանսոնի ավանդույթներով ստեղծագործություններ։ 1969 թվականին նա ներկայացրել է Նիդեռլանդները Եվրատեսիլ երգի մրցույթում՝ իր «De troubadour» ստեղծագործությամբ և դարձել հաղթող։ Նա այդ տարի չորս հաղթողներից մեկն է եղել։ 1970֊ական թվականների սկզբին Քյուրն ավելի հաջողակ էր Ֆրանսիայում, քան իր հայրենի երկրում։ 1970 թվականին նա հյուրախաղերով հանդես է եկել Ջորջ Բրասենսի հետ։ Իր ամենամեծ հաջողությունը Կուրը հասել է Նիդեռլանդներում 1980 թվականին «Visite» երգով, որը ձայնագրվել է ֆրանսիական «les Poppys» խմբի հետ։ Հետագայում Լենի Քյուրն ընդունել է հուդայականություն և երկար ժամանակ ապրել է Իսրայելում։ 2007 թվականին պարգևատրվել է Հոլանդիայի «Orange-Nassau» շքանշանով։ Լենի Քյուրը կատարել է «De troubadour» երգը Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակչի ժամանակ՝ 2021 թվականի մայիսի 22-ին Ռոտերդամում։ 1973 թվականին Հաառլեմում տեղի ունեցած հարձակման ժամանակ վնասվել է Լենի Քյուրի քիթը, որից հետո՝ 1974 թվականին նա ամուսնացել է իրեն բուժող իսրայելցի բժշկի հետ և ընդունել հուդայականություն։ Բժշկի հետ նրանք ունեցել են երկու դուստր։ Ամուսնալուծությունից հետո երգչուհին 1981-1993 թվականներին ռոմանտիկ կապ է ունեցել երգահան Հերման Պիտեր դե Բուրի հետ։ Լենի Քյուրը երկրորդ անգամ ամուսնացել է 2003 թվականին։ == Սկավառակագրություն == 1969: De troubadour 1971: De zomer achterna 1972: Les enfants 1972: De wereld waar ik van droom 1974: God laat ons vrij 1975: 'n Avondje Amsterdam 1976: 'n Dag als vandaag 1980: Dromentrein 1981: Avonturen 1982: Oog in oog 1983: De beste van Lenny Kuhr 1986: Quo vadis 1990: Het beste van Lenny Kuhr 1990: De blauwe nacht 1992: Heilig vuur 1994: Altijd heimwee 1997: Gebroken stenen 1997: Stemmen in de nacht 1998: De troubadour 1999: Oeverloze liefde 2000: Visite 2001: Fadista 2004: Op de grens van jou en mij 2005: Panta Rhei == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == https://www.lennykuhr.com/ Լենի Քյուր. պաշտոնական կայք
598,504
Անորթիտ
Անորթիտ (հին հունարեն՝ ἄνορθος՝ շեղ), միներալ պլագիոկազների խմբից. Ca[Al2Si2O8]։ Համակարգը տրիկլինային է։ Կարծրությունը՝ 6, խտությունը՝ 2 760 կգ/մ3։ Գույնը՝ սպիտակ, մոխրավուն, դեղին կամ կարմիր։ Սովորաբար պատահում է անկանոն հատիկների ձևով։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == «Анортит»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 Каталог Минералов / Анортит Анортит Archived 2016-03-04 at the Wayback Machine.
742,001
Կոլումբոսյան ձու
Կոլումբոսյան ձու (անգլ.՝ Columbus' egg), թևավոր արտահայտություն, որ նշանակում է դժվար իրադրությունից դուրս գալու անսպասելի հեշտ ելք։ Ավանդության համաձայն` երբ Քրիստափոր Կոլումբոսը կարդինալ Գոնսալես դե Մենդոսի հրավիրած ճաշկերույթի ժամանակ պատմել է, թե ինչպես է հայտնաբերել Ամերիկան, ներկաներից մեկն ասել է. «Ի՞նչը կարող է ավելի հեշտ լինել, քան նոր երկիր բացահայտելը»։ Որպես պատասխան Կոլումբոսը առաջարկել է հասարակ մի խնդիր` ձուն կանգնեցնել ուղղահայաց։ Երբ ներկաներից ոչ մեկը չի կարողանում դա անել, Կոլումբոսը, ձուն վերցնելով, ջարդում է այն մի ծայրից և դնում սեղանի վրա` ցույց տալով, որ դա իրականում շատ հեշտ էր։ Դա տեսնելով` բոլորն ընդդիմանում են` ասելով, որ այդպես բոլորն էլ կարող էին։ Այդ ժամանակ Կոլումբոսը պատասխանում է. «Տարբերությունն այն է, որ դուք կարող էիք դա անել, իսկ ես դա արեցի»։ == Արտահայտության ծագման այլ տարբերակներ == Հնարավոր է, սակայն, որ այս դրվագը, որ առաջին անգամ նկարագրվել է իտալացի ճանապարհորդ Ջիրոլամո Բենցոնիի «Նոր աշխարհի պատմություն» գրքում (1565), ընդամենը լեգենդ է, քանի որ համանման պատմություններ հայտնի են եղել Իտալիայում և Իսպանիայում Կոլումբոսից շատ առաջ։ Իսպանիայում «կոլումբոսյան ձու» արտահայտության օրինակով գործածվում է «Խուանելոյի ձու» արտահայտությունը (անգլ.՝ huevo de Juanelo), որը կիրառվել է խրթին հարցը պարզ ձևով լուծելու իմաստով։ Նման դրվագներ կան նաև իսպանացի դրամատուրգ Կալդերոնի «Անտեսանելի կինը» և արվեստի իտալացի տեսաբան Ջորջո Վազարիի «Առավել հայտնի նկարիչների, քանդակագործների կյանքի նկարագրություններ» գրքերում։ Վազարին պատմում է, թե ինչպես աշխարհի տարբեր կողմերից 1421 թվականին Ֆլորենցիա են գալիս շատ ճարտարապետներ, որպեսզի լուծեն Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի գմբեթի կառուցման հարցը։ Ճարտարապետ Ֆելիպե Բրունելեսկին (1377-1446) իր առաջարկը չի ներկայացնում ընդհանուր ժողովին` փոխարենն առաջարկելով, որ գմբեթը կառուցի այն մարդը, ով կարող է ձուն կանգնեցնել սեղանին։ Միայն ճարտարապետը ինքն է կարողանում դա կատարել վերոնշյալ ձևով, ինչից հետո տաճարի գմբեթը նմանեցնում են մի կողմը հատած ձվի։ == Դրսևորումներ հանրամատչելի մշակույթում == Իսպանիայի Սան Անտոնիո Աբադ քաղաքում կա կոտրված ձու ներկայացնող քանդակ, որը խորհրդանշում է Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերումը։ Columbus Files անիմեի Lupin III մասում ձուն հանդիսանում է հնագիտական թանկարժեք գտածո, որ պատկանել է հենց Կոլումբոսին։ Հոլանդական «Գործարք» ֆիլմում (2012) ներկայացվում է կոլումբոսյան ձվի պատմությունը։ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» գրքում բնության տեսարանի նկարագրության ժամանակ օգտագործվում է «կոլումբոսյան ձու» արտահայտությունը։ == Ծանոթագրություններ == == Տես նաև == Գորդյան հանգույց == Արտաքին հղումներ == «Կոլումբոսյան ձու» արտահայտությունը դարձվածաբանական բառարանում
545,684
Շեկաղբյուր
Շեկաղբյուր, լեռնագագաթ Լոռու մարզում, Լեջան լեռնազանգվածի հյուսիս–արևելյան ճյուղավորություններում, Արդվի գյուղից 3 կմ հյուսիս–արևմուտք։ Բարձրությունը 2061 մ է։ Լեռան վրա կա մի քարայր, որտհղ ճգնել է Հովհաննես Օձնեցին (VIII դ)։ == Ծանոթագրություններ ==
601,279
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիա
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիա (IFFHS), կազմակերպություն, որը հաշվառում է ֆուտբոլային պատմությունը և վիճակագրությունը։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1984 թվականի մարտի 27-ին Լայպցիգում Ալֆերդո Պյոգեի կողմից այդ ժամանակվա ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Հելմուտ Կայզերի աջակցությամբ Կազմակերպությունը գրանցված էր Աբու Դաբիում որոշ ժամանակ, սակայն 2010 թվականին տեղափոխվեց Գերմանիայի Բոնն քաղաք։։ == Ծանոթագրություններ ==
553,446
Խաչատրո անապատ
Խաչատրո անապատ, վանք Կիլիկյան Հայաստանի Բարձրաբերդ գավառի, Շղրկա գետի հովտում։ Եղել է հայ գրչության կենտրոն։ == Ծանոթագրություններ ==
54,148
Վեստմինստերյան պալատ
Վեստմինստերյան պալատը (անգլ.՝ Palace of Westminster, Westminster Palace), կառույց է Լոնդոնում, Թեմզա գետի ափին, որտեղ տեղակայված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանը։ Պալատի հարևանությամբ է գտնվում Թրաֆալգարյան պալատը։ Պալատը կառուցվել է 1529 թ-ին։ Շենքում կան 1200 սենյակ, 100 աստիճան և 5 կմ-անոց միջանցք։ Պալատի ամենահայտնի աշտարակներն են Բիգ Բենը և Վիկտորիայի աշտարակը։ 1987 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ == Պատկերասրահ == == Ծանոթագրություններ ==
554,788
Ծովինար (գետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծովինար (այլ կիրառումներ)Ծովինար, Սողանլու, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռների հյուսիսային լանջերից և անցնելով Ծովինար գյուղի միջով՝ թափվում Սևանա լիճ հարավային ափում։ Երկարությունը 24 կմ է։ == Ծանոթագրություններ ==
631,606
Վինի Թուխը (մուլտֆիլմ, 2011)
«Վինի Թուխը և իր ընկերները» (անգլ.՝ Winnie the Pooh), «Ուոլթ Դիսնեյ ընկերության» հիսունմեկերորդ լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը։ Թողարկվել է 2011 թվականին ռեժիսորներ Սթիվեն Անդերսոնի և Դոն Խոլի կողմից։ Ֆիլմը արտադրվել է մի շարք պրոդյուսերների կողմից. Ջոն Լեսեթեր՝ պատասխանատու է «Փիքսար» ընկերության անիմացիոն ֆիլմերի համար և «Ուոլթ Դիսնեյ ընկերության» ղեկավարը, Կլարկ Սփենսեր՝ ավելի վաղ աշխատել է «Լիլո և Սթիչ» մուլտֆիլմի վրա և Բեռնի Մաթիսոնը՝ ավելի վաղ աշխատել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի վրա։ Սա երկրորդ անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմն է (և տասերորդը թողարկված «Ուոլթ Դիսնեյ ընկերության» կողմից) Վինի Թուխի մասնակցությամբ։ Մուլտֆիլմը նկարահանվել է համանուն գրքի տասներկուերորդ գլխի հիման վրա «Գլուխ տասներկու, որտեղ նապաստակը շատ զբաղված է և մենք առաջին անգամ հանդիպում ենք բծավոր Շասվիրնուսի հետ»։ Սկզբից Ռուսաստանում պլանավորվում էր մուլտֆիլմը թողարկել 2011 թվականի հունիսին անմիջապես DVD տարբերակով, առանց կինոթատրոններում ցուցադրելու։ Բայց ավելի ուշ հայտարարեցին, որ 2011 թվականի օգոստոսի 25-ին այն կցուցադրեն կինոթատրոններում։ == Սյուժե == === Սկիզբ === Մուլտֆիլմը սկսվում է նրանով, որ հեղինակը ասում է քնած Վինի Թուխին, որ ժամանակն է արթնանալ, քանի որ նրան սպասվում է շտապ-կարևոր մի գործ։ Երբ նա արթնանում է, պարզվում է, որ մեղրը վերջացել է և նա գնում է Իշուկի մոտ, որպեսզի մեղր խնդրի նրանից։ Բայց նա ոչ միայն մեղր չուներ, այլ նաև կորցրել էր իր պոչը։ Քրիստոփոր Ռոբինը հայտարարում է մրցույթ՝ «Լավագույն պոչափոխարինում» և բոլորը սկսում են առաջարկել տարբերակներ։ Մրցույթի մրցանակն է մեղրը՝ Վինիի առաջարկով։ Հաղթում է Ֆիլինը։ Իսկ Վինի Թուխը գնաց մեղր խնդրելու Քրիստոփոր Ռոբինից, բայց պարզվում է, որ նա տանը չէ, և այնտեղ կար միայն գրություն։ Վինին այն տանում է Ֆիլինի մոտ (ով միակն էր, որ կարողանում էր կարդալ) և պարզվում է, որ գրության շարադրանքը հետևյալն է. «Ես գնացել եմ Յասկորրի գործերով...Ք.Ռ.»: Փիլինը հայտարարում է տագնապ, քանի որ Քրիստոփոր Ռոբինին գոցացել էր մի սարսափելի հրեշ Յակսոր անունով։ Իսկ նապաստակը մշակել էր մի նախագիծ, թե ինչպես փրկել Քրիստոփորին։ Բոլորը սկսեցին զբաղվել դրանով բացի Վագրից, ով գնացել էր Յակսորին «հետախուզելու»։ Բայց հրեշի փոխարեն նա գտավ Իշուկին, որին որոշեց դարձնել «Վագրիկ համար 2»։ Վագրիկը (№ 1) փոխվեց և դարձավ Յակսոր և սկսեց փորձել Իշուկին, թե ինչ կաներ նա, եթե նրա վրա հարձակվեր հրեշ։ Իշուկը՝ չսպասելով Վագրիկի կողմից նման վերաբերմունք, թաքնվեց թփերի ետևում։ Իսկ Վագրիկը նկատեց իր իսկ հետքերը և որոշեց, որ նրան հետևում է հրեշը և մտածեց, որ Վագրիկ № 2-ին հրեշը արդեն կերել է։ Վագրը խախեցավ և այդ հանդերձանքով փախավ անտառ։ === Միջին մաս === Այդ պահին Դնչիկը փորում էր խոր փոս, իսկ Վինին «գլխավորում էր խումբը»։ Երբ փորելը ավարտվեց, Դնչիկը փոսի վրա պիկնիկի գորգ փռեց և վրան մի դատարկ զամբյուխ դրեց մակագրությամբ. «Մեղր ». Այդ պահին Վինին շատ էր սովածացել, նա սկսեց զառանցել, օրինակ՝ նրա ստվերը նման էր մի աման մեղրի, իսկ Կենգույի և Ռուի մոտ սկսվեց հետևյալ երկխոսությունը. « Մայրիկ, կարելի՞ է մի քիչ մեղր ուտել» — «Ո՛չ, սկզբից մեղրը, ապա նոր մեղրը». Զառանցանքերը հեղինակը նկարագրել է մի ամբողջ տող գրելով «Մեղր, Մեղր, Մեղր»… Երբ արջուկը բացեց աչքերը, նա տեսավ որ ամեն ինչ պատրաստված էր մեղրից։ Վինին ուտում էր և ուտում էր մեղրը և մեկել հանկարծ պարզվում է, որ նա ուտում է ցեխը լճակի միջից։ Այդ ժամ նա գնաց փնտրելու իրական մեղր և գտավ զամբյուղը, որի վրա գրված էր «Մեղր»։ Պարզվում է զամբյուղը դատարկ էր, իսկ Վինին՝ փոսի մեջ։ Այդ ընթացքում բոլորը փնտրում էին արջուկին և նրան գտան փոսի մեջ։ Հանկարծ նրանց մոտ եկավ Իշուկը նոր պոչով (մի մեծ խարիսխ երկար շղթայի վրա)։ Նապաստակի մոտ հայտնվեց ևս մի իդեալական գաղափար. պետք է վ, հանել նրան, հետո երցնել խարիսխը Իշուկի շղթայի վրայից, գցել այն Վինի մոտ փոսի մեջ, այնտեղից հանել նրան, դառնալ հայտնի, ստանալ մրցանակ և դառնալ բոլոր նապաստակների թագավորը։ Ընդհանուր հաշվով նապաստակը շողվել էր իրական հանձնարարությունից, բայց երբ վերադարձավ դրան, գաղաձարը կյանքի կոչեց։ Բայց ամեն ինչ չստացվեց այպես, ինչպես նա էր ուզում։ Շղթան կարճ էր, այդ իսկ պատճառով բոլորը հայտնվեցին փոսում, բացի Դնչիկից։ === Ավարտ === Նապաստակը սկսեց ցուցումներ տալ Դնչիկին, թե ինչ պետք է անել, որպեսզի կարողանան բոլորը դուրս գալ փոսից։ Դժբախտաբար,խոզուկը չափազանց հիմար էր իր ընկերներին դուրս հանելու համար, այս պատճառով նա կարծում էր, որ ծաղիկը բավական գեղեցիկ է իր ընկերներին դուրս հանելու համար, գիրքը բավական հաստ է, իսկ պարանը շատ կարճ է։ Վերջապես նապաստակը կարողացավ համոզել Դնչիկին, որ պետք է գնալ Քրիստոփոր Ռոբինի մոտ և այնտեղից բերել պարան։ Ֆիլինը դուրս թռավ փոսից, որ քաջալերի խոզուկին, բայց չգիտես ինչու կրկին ետ եկավ։ Դնչիկը երկար ժամանակ թափառում էր անտառում։ Ծառի ճյուղերի մեջ նա գտավ մի փուչիկ։ Հանկարծ նրան մոտեցավ Յասկոր հրեշի ուրվագիծը։ Դնչիկը նստեց փուչիկ վրա և թռավ վեր։ Յասկորը, իհարկե, Վագրիկն էր։ Բայց Դնչիկի գոռոցի վրա՝ «Յասկորն այնտեղ էր!!!» նա այնպիսի կերպ արձագանքեց, որ Վագրիկը կարծեց, որ հրեշը իր մեջքի ետևում է և այդ պատճառով վազեց Դնչիկի ետևից։ Այս մրցարշավի պատճառով երկուսնել հայտնվեցին փոսի մեջ։ Վինին տեսավ փոսում զամբյուղը մակագրությամբ «Մեղր» և կառուեց աստիճան։ Զամբյուղը, իհարկե, դատարկ էր։ Նապաստակը տեսավ, որ ելք հայտնվեց, և բոլորը դուրս եկան փոսից։ Այդ պահին թփերի միջից ձայն լսվեց և այնտեղից դուրս եկավ… Քրիստոփոր Ռուբինը, ողջ և առողջ, փուչիկով։ Ընկերները պատմեցին նրան Յասկորի մասին, իսս հետո պարզվեց, որ գրության մեջ գրված էր. «Ես գնացել եմ գորշերով, շուտով կվերադառնամ...Ք.Ռ. » Արդեն մթնում էր, իսկ Վինին դեռ սոված էր։ Նա եկավ Ֆիլինի մոտ, որպեսզի նրանից մեղր խնդրեր և այնտեղ գտավ Իշուկի պոչը։ Վինին անմիջապես վերցրեց պոչը և վազեց Քրիստոփոր Ռոբինի մոտ։ Իշուկը կրկին ետ ամրացրեց իր պոչը, իսկ այդ արարքի համար Վինին ստացավ մի մեծ աման «Մեղր»։ Հենց այդ գիշեր մի ահավոր հրեշ, շատ նման Յասկորին, դուրս եկավ անտառից և ընկավ փոսի մեջ... == Հնչյունավորում == Ջոն Կլիզ - Հեղինակ Ջիմ Կամինգս - Վինի արջուկ Թոմաս Կենի - Նապաստակ Կրեյգ Ֆերգյուսոն - բու Ֆիլին Թրեվիս Օութս - Դնչիկ Բադ Լակի - Իշուկ Քրիսթեն Անդերսոն-Լոպես - Կենգա Թրեվիս Օութս - Փոքրիկ Ռու Ջիմ Կամինգս - Վագր Ջեկ Բոլտեր - Քրիստոփոր Ռոբին == Մրցանակներ և նոմինացիաներ == == Տես նաև == Վինի Թուխ Վինի Թուխի նոր արկածները Վինի Թուխի բազմաթիվ արկածները == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Официальный сайт Винни Пуха Winnie the Pooh(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
464,816
Վերլուծական քիմիան Հայաստանում
Վերլուծական (անալիտիկ) քիմիայի զարգացումը Հայաստանում պայմանավորվել է տեղական հանքանյութերի քիմիական բաղադրության վերլուծության անհրաժեշտությամբ։ Առաջին աշխատանքները կատարվել են ԵՊՀ-ում՝ Ժողտնտխորհի կենտրոնական քիմիական լաբորատորիայում։ Վերլուծական քիմիայի նոր եղանակների ստեղծման առաջին փորձերը կատարվել են Ի. Ալիմարինի ղեկավարությամբ և վերաբերում են էլեկտրաքիմիական վերականգնման եղանակով փոփոխական արժեքականություն ունեցող կատիոնների քանակական որոշմանը։ 1938 թվականին ԵՊՀ-ում ստեղծվել է վերլուծական քիմիայի ամբիոն (վարիչ՝ Վերգինե Թառայան), որտեղ Լևոն Ռոտինյանի առաջարկով կատարվել են նստեցման և կոմպլեքսագոյացման մի շարք ռեակցիաների պոտենցիալաչափային հետազոտություններ, մշակվել են սիլիկաթթվի, ալյումինի, բերիլիումի, կապարի, թորիումի, կալցիումի և այլ տարրերի որոշման եղանակներ (Վ. Թառայան), սնդիկի (II) աղերը որպես վերականգնիչներ օգտագործելու միջոցով Թառայանն ստեղծել է տիտրաչափային (ծավալային) վերլուծության նոր եղանակ՝ ՙՙմերկուրոռեդուկտոչափություն, որը նկարագրված է նրա «Մերկուրոռեդուկտոչափություն» (ռուսերեն, 1958 թվական) մենագրության մեջ։ 1950-ական թվականներին հետազոտվել են հազվագյուտ և ցրված մի շարք տարրերի վերլուծական քիմիայի հարցեր (Ե. Հովսեփյան)։ Մշակվել են ռենիումի միկրոքանակների որոշման նոր եղանակներ, որոնք ամփոփվել են Վ. Թառայանի «Ռենիումի վերլուծական քիմիան» (ռուսերեն, 1965 թվական) մենագրության մեջ։ Մշակվել են նաև սելենի և թելուրի միկրոքանակերի որոշման նոր եղանակներ։ == Լուսաչափական եղանակներ == 1960-ական թվականներին սկսվել են լուսաչափական եղանակներով հետազոտությունները, հիմնային ներկանյութերի կիրառմամբ ստեղծվել են նոր բարձրզգայուն լուծահանման-լուսակլանման եղանակներ (Վ. Թառայան, Ե. Հովսեփյան)։ Եռֆենիլմեթանային, թիազինային և ակրիդինային շարքերի հիմնային ներկանյութերի կիրառմամբ մշակվել են հազվագյուտ տարրերի (ռենիում, թալիում, ոսկի, գալիում, տանտալ, ուրան, սնդիկ և այլն) միկրոքանակների որոշման զգայուն եղանակներ։ Ուշագրավ են հետազոտվող տարրերի անիոնային կոմպլեքսների հետ հիմնային ներկանյութերի առաջացրած միացությունների՝ իոնական ասոցիատների, օրգանական լուծիչներով լուծահանման մեխանիզմի և օրգանական ֆազ անցած միացության բաղադրության հետազոտությունները։ Շրջակա միջավայրի աղտոտման վերահսկողության հետ կապված՝ ԵՊՀ-ի վերլուծական քիմիայի ամբիոնում մշակվող լուսաչափական եղանակները կիրառվում են թափոնաջրերում, հողում, բույսերում, սննդամթերքում մի շարք թունավոր տարրերի որոշման համար (Ժ. Առստամյան)։ Ուշագրավ են հիմնային ներկանյութերով ոսկու և պլատինային խմբի մետաղների (պլատին, պալադիում, օսմանյանիում) որոշման լուծահանման-լուսաչափական և ֆլոտրաչափական եղանակների մշակումն ու կիրառումը (Հ. Խաչատրյան, Ջ. Միքայելյան)։ === Լուծահանման-ֆլոտրաչափական եղանակ === Այս եղանակի կիրառմամբ հնարավոր է դարձել հազվագյուտ տարրերի որոշումը հետազոտվող նյութում՝ նրանց մինչև 106-107% պարունակության դեպքում (Վ. Թառայան)։ Հիմնային ներկանյութերի քվանտաքիմիական հետազոտմամբ մեկնաբանվել են նրանց ռեակցիոնունակության և ընտրողականության տարբերության պատճառները։ Կարևոր գործնական նշանակություն ունի նաև եռազինային շարքի հերբիցիդների որոշման լուծահանման-ֆլոտրաչափական եղանակի մշակումը։ Մշակվել են Հայաստանի սուլֆիդային հանքաքարերում, սիլիկատային ապարներում հանդիպող մի շարք տարրերի միկրոքանակների որոշման զգայուն, հազվագյուտ տարրերի բաժանման և որոշման քրոմատագրության եղանակներ։ Հետազոտվել են մի շարք որբենտիոնափոխանակիչների հատկությունները, որոնք կիրառվում են քրոմատագրության մեջ։ Մշակվել են նշված իոնների կոնցեևտրացման և անջատման նոր եղանակներ՝ որպես կրող սորբենտ կիրառելով ՀՀ-ում տարածված ոչ մետաղ, հանածոների մանրահատիկները (Դանիել Գայբակյան)։ Հետազոտվել են բնական սորբենտների կլանող հատկությունները նրբաշերտ քրոմատագրության մեջ, որոշվել են նստեցնող և կոմպլեքսագոյացնող նյութերի առավել արդյունավետ կոնցենտրացիաները, աղային էֆեկտի արժեքը, իոնների համեմատական շարժունակությունը (Աղասի Քանքանյան)։ Գործնական և տեսական կարևորություն ունեն Վ. Թառայանի ու Ֆ. Միրզոյանի ղեկավարությամբ ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում հիմնային ներկանյութերի և տարաբազմաթթուևերի անիոնների միջև ընթացող նստվածքագոյացման ռեակցիաների հետազոտությունները, որոնց արդյունքները կիրառվում են սիլիցիում, ֆոսֆոր, արսեն, գալիում, գերմանիում և այլ տարրերի նվազագույն քանակների որոշման համար։ 1959 թվականին սինթետիկ կաուչուկի գործարանի կենտրոնական լաբորատորիայում ներդրվել է գազային քրոմատագրությունը։ Քլորոպրենային կաուչուկի և լատեքսների տեխնոլոգիական շարժընթացների վերահսկողության նպատակով մշակվել և արտադրության մեջ ներդրվել են քլորոպրենային բազմա թորուցքի (ռեկտիֆիկատ) և նրա մեջ պա րունակվող խառնուրդների (օդում՝ քլորոպրեևի, լատեքսներում՝ չպոլիմերված քլորոպրենի) որոշման գազային քրոմատագրության (Ս. Սուքիասյան) և սպեկտրաչափական եղանակները (Խ. Խանամիրյան)։ ՀՀ ԳԱԱ ՕՔԻ-ում և ՆՕՔԻ-ում մշակվել են օրգանական միացությունների քիմիական վերլուծության նոր եղանակներ (Ա. Աբրահամյան)։ Օրգանական նյութերում հալոգենների, ծծմբի, ֆոսֆորի, սնդիկի և բորի միկրոքիմիական որոշման համար որպես օքսիդիչ առաջարկվել է կալիումի պերմանգանատը, որը հնարավորություն է տալիս չափումն իրականացնել այդ տարրերից մի քանիսի առկայությամբ։ Առաջարկվել է հալոգենները կլանելու համար ոսկու և արծաթի փոխարեն օգտագործել մետաղ՝ ծարիր ու բիսմութ և ածխածնի, ջրածնի ու հալոգենների որոշումը կատարել համատեղ։ == Կուլոնաչափական եղանակ == Այս եղանակը հանրապետությունում առաջինը (1968 թվականին) կիրառվել է ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ-ում՝ սինթեզված չորրորդային ամոնիումային էսթերների (քվատերոն, դիթիլին, սուբեխոլին և այլն) որոշման համար։ Մշակվել են նաև ազոտ, թթվածին և հալոգեններ պարունակող օրգանական միացություններում ծծմբի միկրոքանակների որոշման եղանակներ։ Ենթակարմիր սպեկտրաչափական եղանակը կիրառվում է ինդոլի և պիրիմիղինի ածանցյալների, մի շարք տարացիկլային միացությունների ցիս-տրանս իզոմերների հետազոտման համար (Լ. Խաժակյան և ուրիշներ)։ == Սպեկտրաչափական եղանակ == Սպեկտրաչափական եղանակը վերլուծական քիմիայում առաջինը կիրառվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում և Երկրաբանական վարչության կեևտրոնական լաբորատորիայում՝ հատկապես հազվագյուտ ու ցրված տարրեր պարունակող հանքաքարե րի հետազոտման նպատակով։ Հայկական լեռնաշխարհի սիլիկատային ապարների ուսումնասիրությամբ զբաղվում են հանրապետության ԳՀ և գիտաարտադրական մի շարք լաբորատորիաներում (Քարի և սիլիկատների, Երկրբանական գիտությունների ինստիտուտներ և այլն)։ Բնական ջրերում տարրերի որոշման աշխատանքներ են կատարվում ՀՀ ԳԱԱ Երկրբանական գիտությունների ինստիտուտի ջրաբանության լաբորատորիայում։
350,966
Ներկայացում (թատրոն)
Ներկայացում, թատերարվեստի գոյաձևը՝ դրամատուրգիական երկի, դերասանական արվեստի, բեմադրական մտահղացման, բեմանկարչության ու երաժշտական ձևավորման համատեղմամբ և ընկալողի՝ հանդիսատեսի ներկայությամբ։ Օպերային, բալետային, կրկեսային ներկայացումներն ունեն իրենց յուրահատկությունները։ == Ստեղծելու ընթացքը == Թատերական արվեստի ստեղծագործություն, որի հեղինակներն են թատերագիրը, դերասանը, բեմադրիչը, բեմանկարիչը, երաժիշտը, հնչյունային ձևավորողը։ Ստեղծագործության հաջորդական ընթացքը՝ պիեսի ընտրություն, դերաբախշում, աշխատանք սեղանի շուրջը, աշխատանք դերասանի հետ, աշխատանք բեմանկարչի հետ, փորձեր փորձասենյակում, այնուհետև բեմում՝ բեմավիճակների ստեղծում (դերակատարների հարաբերությունը միմյանց և նյութական միջավայրի հանդեպ՝ գործողության ընթացքի բոլոր պահերին), ներկայացման տեմպի (գործողության ընթացքի արագության և դանդաղության աստիճանը) և ռիթմի (դրամատիկական լարվածության ուժգնացման և թուլացման աստիճանը), փորձերի շարունակությունը հարդարված, կահավորված բեմում, գրիմավորմամբ, զգեստավորմամբ, երաժշտական, հնչյունային ձևավորմամբ և լուսավորությամբ, գլխավոր փորձ, որ, ի տարբերություն նախորդների, դիտում են մի որոշ քանակի հանդիսատեսներ, ներկայացման հանձնում (թատրոնի գեղարվեստական խորհրդին), պրեմիերա (առաջին ներկայացում)։ == Պատրաստի ներկայացում == Պատրաստի ներկայացումը թատերական ստեղծագործության համեմատաբար կայուն ձևն է, բայց և այնպես մի ներկայացումը մյուսի բացարձակ կրկնությունը չէ, քանի որ դերասանի խաղը տարբեր ներկայացումներում ընդունում է տարբեր երանգներ։ Երկար ժամանակ շահագործվելով, ներկայացումն սկսում է մաշվել, կորցնել իր նախնական թարմությունը. այդ դեպքում ներկայացումը դուրս է գալիս խաղացանկից կամ հարկ է լինում այն վերականգնել։ Ներկայացման երկարակեցությունը պայմանավորված է նրա գեղարվեստական որակով և հանդիսատես գրավելու զորությամբ։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի բացառիկորեն երկարակյաց, խաղացանկում տասնյակ տարիներ դիմացած ներկայացումներից են Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (բեմադրիչ՝ Բորիս Զախավա), Վրթանես Փափազյանի «Ժայռը», Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուսը» (բեմադրիչ՝ Վարդան Աճեմյան) և այլն։ == Տես նաև == Պիես Արար Պատկեր Տեսարան Դրվագ == Աղբյուրներ == Լևոն Հախվերդյան, «Թատերագիտական բառարան», Երևան, «Հայաստան», 1986 թ., 208 էջ։
507,275
Սիմանկաս
Սիմանկաս (իսպ.՝ Simancas), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Վալիադոլիդ պրովինցիայում (Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում)։ Տարածքը կազմում է 42,53 կմ2։ Բնակչությունը՝ 2591 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Պրովինցիայի վարչական կենտրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա։ == Պատկերասրահ ==
549,598
Չերիալե
Չերիալե (իտալերեն՝ Ceriale), կոմունա Իտալիայում, Լիգուրիա մարզում՝ Սավոնա գավառում։ Բնակչությունը ըստ 2008 թվականի տվյալների կազմում է 5878 մարդ, խտությունը՝ 524 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 11 կմ² տարածք։ Փոստային ինդեքս՝ 17023։ Հեռախոսային կոդ՝ 0182։ == Ժողովրդագրություն == Բնակչության թվաքանակի փոփոխությունները. == Տվյալներ == Հեռախոսային համար՝ 0182 990024 Էլեկտրոնային հասցե՝ info@comune.ceriale.sv.it Պաշտոնական կայք՝ http://www.comune.ceriale.sv.it == Արտաքին հղումներ == Պաշտոնական էջ (իտալ.) Վիճակագրության ազգային ինդտիտուտ (իտալ.) http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine.
746,720
Պետեր Ալեքսանդր
Պետեր Ալեքսանդր (գերմ.՝ Peter Alexander, հունիսի 30, 1926(1926-06-30)[…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն - փետրվարի 12, 2011(2011-02-12)[…], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի կինոդերասան, երգիչ, շոումեն։ AllMusic երաժշտական կայքը անվանում է նրան «հետպատերազմյան սերնդի ավստրիացի շոումեն»։ == Կենսագրություն == Իր երաժշտական կարիերան Պետերը սկսել է դեռ այն ժամանակ, երբ երկրում պատերազմ էր, հետագայում նա նույնպես մեկնում է կռիվ։ Ծառայել է Լյուտաֆեյում։ 1945 թվականին գերեվարվել է բրիտանական զորքերի կողմից։ Պատերազմից հետո ընդունվել է Վիեննայի դերասանական համալսարան, դասավանդվել է Մաքս Ռեյնհարդի մոտ (գերմ.՝ Max Reinhardt Seminar)։ 1948 թվականին սկիզբ է դրել իր դերասանական կարիերային։ Հայտնի է նաև որպես դերասան։ Սկսել է նկարահանվել ֆիլմերում 1950-ական թվականներից։ 1960-ականներին երգիծական «Կոմս Բոբը» ֆիլմի շնորհիվ դարձել է։ Ավելի ուշ՝ 1972 թվականին, Պետերը սկսել է վարել իր սեփական հեռուստաշոուն՝ «Die Peter Alexander Show»։ Այս հաղորդումը էկրաններին է հայտնվել 1995 թվականից։ Հաղորդումը վարելը դարձնելով իր հիմնական աշխատանքը։ Եվ վերջապես, նա մեծ հաջողությունների հասավ որպես երգիչ՝ երկու հիթ 40 տարիների ընթացքում։ Սկսել է 1950 թվականից։ Դարձել է Ավստրայի մի քանի հիթերի հեղինակ՝ «Mädchen Weine Nicht», «Das Wunder Bist Du», «Der Letzte Walzer», «Komm und Bedien Dich».։ Մահացել է 2011 թվականի փետրվարի 12-ին, 85 տարեկան հասակում։ == Ֆիլմագրություն == «Peter Alexander § Filmografie» գերմանական բաժնում == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պետեր Ալեքսանդր AllMusic կայքում Պետեր Ալեքսանդր Internet Movie Database կայքում
417,158
Ռուունա
Ռուունա (էստ․՝ Ruuna), գյուղ Էստոնիայի Վալգամաա նահանգի Պուկա շրջանում։ 2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 34 մարդ։ == Տես նաև == Էստոնիայի վարչական բաժանում == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն) Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն)
299,722
Ալկատվաամ (գյուղ, Անադիրսկի շրջան)
Ալկատվաամ (ռուս.՝ Алькатваам), գյուղ Ռուսաստանի Չուկոտկայի ինքնավար օկրուգի Անադիրսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2012 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 287 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
436,449
Լեոն Կրուչկովսկի
Լեոն Կրուչկովսկի (լեհ.՝ Leon Kruczkowski, հունիսի 28, 1900(1900-06-28)[…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 1, 1962(1962-08-01)[…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ արձակագիր, դրամատուրգ, հասարակական գործիչ։ Լեհական բանվորական կուսակցության (1948 թվականից՝ լեհական միացյալ բանվորական կուսակցություն) անդամ 1945 թվականից։ Լեհական գրականության զարգացման մեջ նոր փուլ են նշանավորել Կրուչկովսկիի «Կորդիանը և անպատկառը» (1932 թ.), «Սիրամարգի փետուրներ» (1935 թ.), «Թակարդ» (1937 թ.) վեպերը։ Հայտնի են Կրուչկովսկիի «Հատուցում» (1948 թ.), «Գերմանացիներ» (1949 թ.), «Ազատության առաջին օրը» (1960), «Նահանգապետի մահը» (1961) պիեսները։ Եղել է Լեհաստանի գրողների միության նախագահը (1949-1956)։ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ (1950 թ.-ից)։ Արժանացել է ԼԺՀ պետական մրցանակի (1950 թ. և 1955 թ.), «Ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային Լենինի մրցանակի (1953 թ.)։ == Ծանոթագրություններ ==
80,706
Բոգդան Լոբոնց
Բոգդան Լոբոնց (ռումիներեն՝ Bogdan Lobonţ, հունվարի 18, 1978(1978-01-18), Հունեդոարա, Հունեդոարա, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ։ Ռումինիայի հավաքականի և իտալական Ռոմայի դարպասապահ։ == Արտաքին հղումներ == Անհատական պրոֆիլը պաշտոնական կայքում Archived 2013-02-01 at the Wayback Machine.
685,048
Սևաստոպոլյան պատմվածքներ
«Սևաստոպոլյան պատմվածքներ», երեք պատմվածքների շարք՝ գրված Լև Տոլստոյի կողմից, հրատարակված 1855 թվականին։ Պատմվածքները նկարագրում են Սևաստոպոլի պաշտպանությունը։ Տոլստոյը գրում է ինչպես քաղաքի պաշտպանների հերոսության, այնպես էլ անմարդկային ու անիմաստ պատերազմի մասին։ Առաջին անգամ հայտնի գրողը գտնվում է գործող բանակում և նրա շարքերից անմիջապես հայտնում է հանրությանը իր աչքի առաջ կատարվածի մասին։ Այսպիսով կարելի է պնդել, որ Լև Տոլստոյը եղել է առաջին ռազմական թղթակիցը։ Շրջապատված քաղաքի կյանքի պատկերի ճշտության ու հավաստիության ապահովումը պայմանավորված էր ոչ միայն գրողի վարպետությամբ, այլ ավելի շուտ այն բանով, որ Լև Տոլստոյը 1854 թվականի նոյեմբերից մինչև 1855 թվականի օգոստոսը գտնվում էր Սևաստոպոլում և նրա շրջակայքում։ Մեկուկես ամսվա ընթացքում կրակոցների տակ նա հերթապահում էր Չորրորդ հրետանային մարտկոցում (այդ թվում՝ մարտի 28-ի (ապրիլի 9) երկրորդ ուժեղացված ռմբակոծության ժամանակ, մասնակցել է Սև գետակի ճակատամարտին և քաղաքի վերջին գրոհի մարտերին։ == Պատմվածքներ == === Սևաստոպոլը դեկտեմբեր ամսին === Լև Տոլստոյը առաջին մասում օգտագործում է երկրորդ դեմք (դա ցույց է տալիս «Դուք» դերանվան գործածությունը)։ Քաղաքի նկարագիրը, հնարավոր է, գրված էր Տոլստոյի 1854 թվականին Սևաստոպոլ ժամանելու հիման վրա։ Պատմողը ընթերցողին է ներկայացնում ժամանակավոր հիվանդանոց։ Այստեղ տեղավորված են անդամահատված վերջույթներով վիրավոր շատ զինվորներ, «ոմանք մահճակալների վրա, մեծ մասը` հատակին»։ Այնտեղ ընթերցողը բանակցություններ է տանում վիրավորների հետ, ապրում է պատերազմի ցավն ու տառապանքը։ Այնուհետև այցելում է մի տեղ, ուր ճաշի ժամանակ սպաներն ու զինվորները լսում են չորրորդ ամրոցի ֆանտաստիկ պատմությունները, որն ընթերցողի մոտ առաջացնում է այդ ամրոցն այցելելու անհրաժեշտություն։ Տոլստոյն ընթերցողին ուղեկցում է չորրորդ ամրոցը, որտեղ նա հակառակորդի դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա զրույցի է նստում այն ժամանակվա հրամանատարի հետ։ Վստահ լինելով քաղաքի ուժերին, զինվորը սեր է տածում իր երկրի նկատմամբ և գիտակցում է պայքարի նկատմամբ իր աներեր կամքը՝ ստիպելով ընթերցողին վերադառնալ քաղաք։ Տոլստոյը «Սևաստոպոլը դեկտեմբեր ամսին» պատմվածքը օգտագործում է նաև նրա ահամար, որպեսզի ընթերցողին տրամադրի «Սևաստոպոլը մայիսին» և «Սևաստոպոլը 1855 թվականի օգոստոսին» պատմվածքների ընթերցմանը։ === Սևաստոպոլը մայիսին === Երկրորդ մասում Տոլստոյը դիտարկում է պատերազմի սնափառությունն ու անիմաստությունը։ Պատմությունն ուսումնասիրում է պատերազմի հոգեբանությունն ու զինադադարի ժամանակ մոլորության տանող մարդասիրության առկայությունը (քանի որ երկրները պատերազմում են միմյանց հետ՝ չնայած նախկին զինադադարների)։ Տոլստոյը հանգում է նրան, որ իր պատմվածքում կա մեկ հերոս՝ ճշմարտությունը։ === Սևաստոպոլը 1855 թվականի օգոստոսին === Երրորդ պատմվածքում խոսքը նորակոչիկ Վոլոդյայի ճակատագրի մասին է։ Տոլստոյը նկարագրում է երիտասարդ Վոլոդյայի հայրենասիրությունը, լավատեսությունը, որը կամավորական էր Սևաստոպոլում, այն դեպքում, երբ հին մարտիկները չէին հասկանում, թե ինչպես կարելի է թողնել աշխարհը հանուն այդ պատերազմի։ Հարկավոր էր սպա Մալախով կուրգանում, և Վոլոդյան համաձայնում է գնալ։ Ֆրանսիական հարձակման վերջում նա զոհվում է։ Նրա մահվան նկարագրությունը նմանվում է «Պատերազմ և խաղաղություն» վեպի այն հատվածին, երբ զոհվում է Նատաշա Ռոստովայի կրտսեր եղբայր Պետյան։ Տոլստոյը նախևառաջ ուզում է փոխանցել հայրենասիրության պատկերացումների պատրանքայնությունը մահվան դաժան և անիմաստ ֆոնին, որը կրում է պատերազմը։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Севастопольские рассказы на Google Book Search. Christine Müller-Scholle, послесловие, в: Лев Толстой (перевод Барбары Хайткам), рассказы, Штутгарт 2002, стр. 451—455.
539,723
Էսկիմոս
Էսկիմոսներ, բնիկ ժողովուրդներ, ովքեր պատմականորեն բնակություն են հաստատել Երկրագնդի հյուսիսային շրջաններում ՝ արևելյան Սիբիրից (Ռուսաստան) մինչև Ալյասկա (ԱՄՆ), Հյուսիսային Կանադա, Նունավիկ, Նունացիավուտ և Գրենլանդիա։ Էսկիմոս համարվում են երկու հիմնական ժողովուրդներ ինուիթները (ներառյալ ալյասկյան ինուպիատները, Գրենլանդական ինուիթները և Կանադայի ինուիթները) և յուպիկները արևելյան Սիբիրից և Ալյասկայից։ Երրորդ հյուսիսային ժողովուրդը ալեուտներն են, որոնք մոտ կապ ունեն այս երկուսին։ Նրանք ունեցել են միասնական նախնի և լեզվախումբ էսկիմո-ալեուտ լեզուներ։ Շատ ինուիթներ, յուպիկներ, ալեուտներ և այլ ժողովուրդներ համարում են Էսկիմոս տերմինը անընդունելի։ Բառը չունի հստակ հոմանիշ։ Էսկիմոսների ոչ ինուիթ ենթաճյուղ Էսկիմո-Ալեուտ լեզվաընտանիքի մեջ մտնում է չորս յուպիկ լեզուներ, որոնցից երկուսն օգտագործվում են Ռուսաստանի հեռավոր արևելքում և Սուրբ Լավրենտի կղզում, իսկ մյուս երկուսը՝ Ալյասկայում։ Ըստ վերձին գենետիկ հետազոտությունների արևելյան Սիբիրի չուկչաների ամենամոտ կապը Սիբիրյան յուպիկների հետ է։ Աշխարհում ներկայումս ապրում է ավելի քան 183․000 էսկիմոս, որոնցից 135․000-ը ավանդական բևեռային շրջաններում։ Կանադայի և ԱՄՆ-ի կառավարությունները քայլեր ձեռնարկեցին, որպեսզի չօգտագործվի Էսկիմոս տերմինը պաշտոնական փաստաթղթերում, սակայն այն ամբողջությամբ չի վերացվել, քանի որ բառը որոշ տեղերում գրված է ցեղային և հետևաբար, ազգային տերմինաբանության մեջ։ Կանադան պաշտոնապես օգտագործում է Ինուիթ տերմինը երկրի հյուսիսային շրջանում ապրող բնիկների համար։ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես գործածում է Ալյասկայի բնիկներ տերմինը յուպիկների, ինուիթների և ալեուտների համար։ == Էսկիմոսները Ռուսաստանում == == Բնակչությունը 2002 թվականի տվյալներով == գյուղ Նովոե Չապլինո - 279 մարդ գյուղ Սիրենիկի - 265 մարդ գյուղ Լավրենտիյա - 214 մարդ գյուղ Պրովիդենիյա - 174 մարդ գյուղ Անադիր - 153 մարդ գյուղ Ուելկալ - 131 մարդ == Ծանոթագրություններ ==
52,716
Բեյրութ
Բեյրութ կամ Պէյրութ (արևմտահայերէն) (արաբերեն՝ بيروت), Լիբանանի մայրաքաղաքը ու ամենամեծ քաղաքը։ Գտնվում է Միջերկրական ծովի արևելյան ափին։ Բնակչությունը՝ 361 366 մարդ (2012)։ == Պատմական տեղեկանք == Բեյրութ, Բերութա կամ Բերիթ անունով հայտնի է մ․թ․ա․18-րդ դարից (այլ տվյալներով՝ մ․թ․ա․ 15-րդ դարից), որպես փյունիկյան քաղաք։ Մինչև մ․թ․ա․ III դ․ Բեյրութը ենթարկվել է եգիպտական, խեթական, ասորական և այլ տիրակալներին։ Հելլենա-հռոմեական շրջանում (մ․թ․ա․ 3-րդ դար- մ․թ․ 4-րդ դար) եղել է արհեստների և առևտրի խոշոր կենտրոն՝ ինքնավարության և սեփական դրամ կտրելու իրավունքով։ Մեր թվարկության 635 թվականին Բեյրութը մտցվել է արաբական խալիֆայության մեջ։ 12-րդ դարի սկզբից մինչև 13-րդ դարի (ոչ մեծ ընդհատումներով) ենթարկվել է խաչակիրներին, իսկ 14-15-րդ դարերում՝ եգիպտական մամլուքներին։ 1516 թվականին Բեյրութը նվաճել են թուրքերը, 17-18-րդ դարերում քաղաքը կառավարել են լիբանանյան էմիրները կամ թուրքական նահանգապետը։ 1887-ից Բեյրութը Օսմանյան կայսրության համանուն վիլայեթի կենտրոնն էր։ 1918 թվականի հոկտեմբերին Անտանտի զորքերը օկուպացրին Բեյրութը։ 1920-1926 թվականներին Բեյրութը ֆրանսիական ենթամանդատային «Մեծ Լիբանանի պետության», 1926-1943 թթ.-ին Լիբանանի Հանրապետության, իսկ 1943 թվականի նոյեմբերից անկախ Լիբանանի Հանրապետության մայրաքաղաքն է։ 20-րդ դարի 20-ական թվականներից Բեյրութն ազգային-ազատագրական և հեղափոխական շարժումների կենտրոն է (հայտնի են 1930-ական թվականների, 1943 թվականի, 1958 թվականի ժողովրդական հակաիմպերիալիստական ելույթները)։ === Ճարտարապետություն === Բեյրութում պահպանվել են փյունիկյան, հռոմեական և բյուզանդական կառույցների մնացորդներ, Զամի ալ-Օմարի մզկիթը (վերակառուցվել է քրիստոնեական եկեղեցուց, 1291 թ.-ին), «Պալատական մզկիթը» (XVI դ․ սկիզբ)։ == Տրանսպորտ == Խոշոր նավահանգիստ է, երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց, միջազգային օդանավակայան։ Արդյունաբերական, առևտրա-ֆինանսական և զբոսաշրջության կենտրոն է։ Զարգացած են թեթև, սննդի և մետաղամշակման արդյունաբերությունը։ Արտահանում է ցիտրուսներ, խնձոր, ձիթապտղի յուղ, մետաքսի հումք, բրդեղեն։ == Ժամանակակից Բեյրութ == Բեյրութը հիմնականում ժամանակակից քաղաք է, ուղիղ փողոցներով, գեղեցիկ առափնյակով, բազմահարկ տներով, հյուրանոցներով, բանկերով, վիլլաներով։ Կենտրոնում են 3 գլխավոր հրապարակները (ալ-Բուրջ, ան-Նեժմա և Ասսուր), որոնցից հարավ, հարավ-արևելք և արևելք բացվում են լայն փողոցներ՝ փոխարկվելով դեպի այլ քաղաքներ տանող խճուղիների։ Ճարտարապետության մեջ գերակշռում են ժամանակակից պարզ ծավալներն ու ձևերը, հարթ պատերին համադրված ապակու առատությունը, տափակ կտուրները՝ հաճախ օգտագործված սրճարանների, ռեստորանների համար։ 1950-1960-ական թվականներին կառույցներից են՝ բանկի շենքը (ճարտ․ Ա․ Սալամ), «Ազարիա» գրասենյակների շենքը (ճարտ․ Մ․ Էկոշար), «աս-Սայադ պրեսս» (ճարտ․ Բ․ Հ․ Մակդիսի), Արդարադատության պալատը (ճարտ․ Ֆ․ Թրադ), «Փյունիկիա» հյուրանոցը (ճարտ․ Է․ Սթոուն, Ռ․ Էլյաս), բազմաբնակարանանոց տներ (ճարտ․ Է․ Թաբեթ և ուրիշներ)։ === Հուշարձաններ և թանգարաններ === Հուշարձաններից են՝ թուրքական տիրապետության զոհերի հուշարձանը ալ-Բուրջ հրապարակում և Ռիադ աս-Սոլխի հուշարձանը Ասսուր հրապարակում։ Բեյրութը ունի Լիբանանի պետական, ամերիկյան, ֆրանսիական և արաբական համալսարաններ, Հնագիտական թանգարան, Լիբանանի արվեստի պատմության ազգային թանգարան, Մուրսոկ (ժամանակակից արվեստի) թանգարան։ Լիբանանի Ազգային գրադարանը, որ գործում էր 1921 թվականին փակվել է 1979 թվականին քաղաքացիական պատերազմի պատճառով, 2000 թվականից սկսել են միջոցառումներ այն վերաբացելու համար։ == Հայերը Բեյրութում == Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Բեյրութ քաղաքում ապրել են շուրջ 1500 հայեր, որոնք մեծ մասամբ Ադանայից, Մարաշից, Եդեսիայից, Դիարբեքիրից, Ակնից, Կ.Պոլսից, Բաղդադից և այլ վայրերից գաղթածներ էին։ Հայոց Ցեղասպանության վերապրողների լայն զանգված հաստատվեց այստեղ և Բեյրութը դարձավ Սփյուռքի ամենակարևոր կենտրոնը։ Լիբանանի քաղաքացիական պատերազմը քանդեց Բեյրութը։ Բնականաբար տուժեց նաև տեղի հայ գաղութը երբ մեծ թվով բեյրութահայեր փոխադրվեցին ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա և այլ երկիրներ։ 1939 թվականին (Ալեքսանդրետի սանջակից) բռնի տեղահանված և արտաքսված հայերը բնակվեցին Բեյրութում։ Բեյրութում բնակվում էր շուրջ 180 հազար հայ (1973), հիմնականում՝ արհեստավորներ (կոշկակարներ, դերձակներ, ոսկերիչներ և այլն), բանվորներ և մանր առևտրականներ, կան խոշոր առևտրականներ, ձեռնարկատեր արդյունաբերողներ, մեծ թվով մտավորականներ (գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, ուսուցիչներ, բժիշկներ, ճարտարապետներ և այլն)։ Բեյրութի առաջին հայկական եկեղեցին՝ Սբ․ Նշանը, սկսել է գործել 19-րդ դարի 2-րդ կեսին, իսկ առաջին հայկական դպրոցը՝ 1902 թվականին։ Այժմ (1973) Բեյրութում գործում են 50-ից ավելի վեցամյա, թերի միջնակարգ և միջնակարգ հայկական դպրոցներ (Սուրեն Խանամիրյան քոլեջ՝ նախկին Սբ․ Նշան վարժարան, Տայ Ավետարանական կեդրոնական բարձրագույն վարժարան, Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ճեմարան, Վիեննական Մխիթարյան երկրորդական վարժարան, Սահակյան լիսե, Ն․ Փալանջյան ճեմարան, ՀԲԸ Միության Դարուհի Հակոբյան վարժարան, ՀԲԸ Միության Հովակիմյան-Մանուկյան վարժարան, Նոր Բարձրագույն վարժարան ևն), բարձրագույնի մակարդակի մեկ ուսումնական հաստատություն՝ Հայկազյան քոլեջը, որտեղ հայերից բացի կրթություն են ստանում արաբ և այլազգի երիտասարդներ։ Հայագիտական ամբիոն ունի Հայկազյան համալսարանը։ Բեյրութում առաջին հայերեն թերթի հրապարակումից (1921) մինչև 1973 թվականը լույս է տեսել շուրջ 150 անուն պարբերական։ Այժմ հրատարակվում է ավելի քան 20 անուն պարբերական։ Քաղաքի շուրջ 20 հայկական տպարաններում տպագրվում են հայերեն պարբերականներ, դպրոցական դասագրքեր, գեղարվեստական, գիտական և այլ գրականություն։ Գործում են 100-ից ավելի հայկական մշակութային («Թեքեյան», «Նոր սերունդ», «Լիբանանահայ գրական շրջանակ», «Համազգային» ևն), երիտասարդական-մարզական («Հայ մարմնամարզական միություն», «Արարատ», «Հայ երիտասարդաց ընկերակցություն», «Հայ մարմնամարզական ընդհանուր միություն» և այլն), բարեգործական (ՀԲԸՄ Բեյրութի մասնաճյուղը հիմնվել է 1910 թ.-ին), հայրենակցական միություններ, քաղաքական, կրոնական, կրթական և այլ կազմակերպություններ, ինչպես նաև թատերախմբեր («Վահրամ Փափազյան», «Գասպար Իփեկյան», «Վարդան Աճեմյան», «Թատրոն-67» և այլն) ու երգչախմբեր («Գարուն», «Կոմիտաս»)։ Արմենպրեսը 1967 թվականից ուղղակի հեռատիպային կապ ունի Բեյրութի հետ։ Խորհրդային տարիների գործում է Երևան-Բեյրութ օդային գիծ։ Բեյրութում եղել են Սբ.Նշան եկեղեցին (1851 թ.-ից), նրան կից հոգետուն, փոխանորդարան, դպրոց և գերեզմանատուն։ Կաթոլիկ համայնքը Բեյրութում ունեցել Սբ. Եղիա եկեղեցին (1890 թ.-ից), Սբ. Հայտնության մատուռը և մի այլ գերեզմանատուն։ == Պատկերասրահ == == Հայտնի հայեր == Քաղաքաշինության ասպարեզում Մուհանդիզը (Մանուկ Մանուկյան, 1841-1925) շուրջ 50 տարի գլխավորել է Դամասկոսի և Բեյրութի ճարտարագիտա-ճարտարապետական վարչություններ, Բեյրութում կառուցել ճանապարհներ և հասարակական օգտագործման շենքեր։ == Կլիմա == Կլիման մերձարևադարձային է, շոգ ու չոր ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 14 °C է, օգոստոսինը՝ մոտ 28 °C, տարեկան տեղումները՝ մոտ 900 մմ։ == Քույր քաղաքներ == Աթենք, Հունաստան Բուենոս Այրես, Արգենտինա Վիկտորիա, Բրազիլիա Դուբայ, ԱՄԷ Երևան, Հայաստան Սպահան, Մադագասկար Կահիրե, Եգիպտոս Լոս Անջելես, ԱՄՆ Մոնրեալ, Կանադա Նիկոսիա, Կիպրոս Փարիզ, Ֆրանսիա Մոսկվա, Ռուսաստան Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Սան Պաուլու, Բրազիլիա Ստամբուլ, Թուրքիա == Ծանոթագրություններ ==
538,830
Լա Կասսա
Լա Կասսա (իտալերեն՝ La Cassa), կոմունա Իտալիայի Պիեմոնտ մարզի Թուրին գավառում։ Բնակչությունը՝ 1600 մարդ (2008 թվականի տվյալներով)։ Բնակչության խտությունը՝ 145 մարդ/կմ²։ Տարածքը՝ 12 կմ²։ Փոստային ինդեքս՝ 10040։ Հեռախոսային կոդ՝ 011։ Բնակավայրի հովանավորն է համարվում սուրբ Լավրենտիոսը։ == Ժողովրդագրություն == Բնակչության թվաքանակի փոփոխությունները. == Կոմունայի վարչակազմ == Հեռախոսահամար։ 011 9842918 Էլեկտրոնային հասցե։segreteria_protocollo@comune.la-cassa.to.it Պաշտոնական կայք՝ http://www.comune.la-cassa.to.it/ == Արտաքին հղումներ == Բնակավայրի պաշտոնական կայք (իտալ.) Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.) Վիճակագրության ազգային ինստիտուտ (անգլ.)
1,069,274
Փոքր Լուսավորչի վանք
Փոքր Լուսավորչի վանք, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից մոտ 25 կմ դէպի հարավ-արևելք հեռավորության վրա Մերճանա լեռների ստորոտին։ Վանքը հայտնի է նաև Չարչարանաց (Տատասկի) Փոքր Լուսավորչի վանք կամ Մերճանա վանք։ Այս վանքը Հայոց ցեղասպանության նախօրեին ամենամեծ և ամենահին վանքերից մեկն էր։ Վանական համալիրի գլխավոր եկեղեցին պարզ կառույց էր, հին ճարտարապետական ոճով կառուցված՝ քարաշեն շինություն։ Վանքը ներառում էր նաև փոքրիկ մատուռ՝ «Սուրբ Լուսավորչի բանտ» անունով։ Եկեղեցում պահվում էր Գրիգոր Լուսավորչի արծաթապատ և ոսկեզոծ աջը, նաև սրբազան անոթներ, մագաղաթե մատեաններ և այլն։ Քանի որ, կար վտանգ որ քրդական ավազակախմբերը կարող են պաշարել վանքը, այդ իսկ պատճառով վանքի հարստությունը պահվում էր հատուկ թաքստոցներում և դուրս էր բերվում միայն հատուկ արարողությունների ժամանակ։ Մեղուցիկը,Ղարաթուշը, Ագրակը և Ճանճիկենը վանքի թեմական գյուղերն էին, բայց 19-րդ դարի վերջերին դարձել էին քրդաբնակ։ Վանական համալիրը նաև ուներ վանականների համար նախատեսված տուն-կացարաններ, խոհանոց, ճաշարան, մառան և գյուղատնտեսական շինություններ։ Վանքը ուներ բավականին մեծ վարելահող և մարգագետիններ։ Վանքի տարածքը պարիսպապատ էր, հյուսիսային կողմում առկա էր 2 դիտակետ, որի շնորհիվ դիտարկում էին քուրդ ավազակային խմբերի մոտեցումը։ Վանքի առողջ օդը, սառնահամ ջուրը և դրախտային տեսքը այն դարձել էր ուխտագնացների սիրելի վայրերից մեկը։ Վանքը՝ որպես ընտանեկան հանգստի տեղ ընտրել էին անգամ որոշ թուրք պաշտենյաներ։ 1870-1895 թվականներին Փոքր Լուսավորչի վանքի վանահայրն էր Տեր Ղևոնդ քահանայ Տեր-Պողոսեյանը։ Նա լինելով, գործունյան և բանիմաց անձնավորություն, կարողացավ վանքապատկան տնտեսութունը հասցնել որոշակի բարեկեցիկ վիճակի։ 1880-ական թվականներին, Փոքր Լուսավորչի վանքը Երզնկայի գավառի միակ վանքն էր որ ուներ արդյունաբեր և ինքնաբավ տնտեսություն։ Տեր Ղևոնդ քահանայ Տեր-Պողոսեյանը օգտագործելով իր ունեցած կապերը, կարողանում էր տնօիրնել վանքապատկան կալուածքներին և հաջողությամբ դիմադրել համայնքաի կողմից հոգաբարձության հաստատելու բոլոր փորձերին։ Վանքը ծաղկուն շրջանի վերջը տրվում է Համիդյան ջարդերի ժամանակ։ 1895 թվականի հոկտեմբեր ամսին վանքը ենթարկվում է քրդական ցեղախմբերի հարձակմանը, այդ ժամանակ սպանվում է Տեր Ղևոնդ քահանայ Տեր-Պողոսեյանը, քանի որ հերոսական դիմադրություն է ցույց տալիս ավազակներին։ Նրան սպանելուց հետո վանքը կողոպտում են։ Հետագայում վանքը շարունակում է տնօրիննել Տեր Ղևոնդ քահանայ Տեր-Պողոսեյանի ընտանիքը։ == Ծանոթագրություններ ==
256,566
Կուլևչա
Կուլևչա (ուկրաիներեն՝ Кулевча), գյուղ Ուկրաինայի Օդեսայի մարզի Սարատայի շրջանում։ Հիմնադրվել է 1995 թվականին։ 2001 թվականի տվյալներով Կուլևչա գյուղում բնակվում էր 3 032 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 4,94 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 816,19 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
702,185
Դելֆին Հեկտորի
Դելֆին Հեկտորի (լատ.՝ Cephalorhynchus hectori), Դելֆինների ցեղին պատկանող տեսակ, որը բնակվում է միայն Նոր Զելանդիայի ծովափնյա շրջաներում։ Երկարությունը մոտ 1,4 մ։ Այսօր գոյություն ունի մոտ 7000 առանձնյակ։ == Անվանում == Անվանվել է ի պատիվ պարոն Ջեյմս Հեկտորի (1834—1907), որը Վելինգտոնի թանգարանի հսկիչն էր և առաջինն էր հայտնաբերել տեսակը։ Առաջին անգամ պատշաճ կերպով նկարագրվել է 1881 թվականին կենսաբան Պյեր-Ջոզեֆ Վան Բենեդենի կողմից։ == Ենթատեսակներ == Cephalorhynchus hectori maui — Դելֆին Հեկտորիի ենթատեսակ։ Անհետացման ճանապարհին է․ այսօր մնացել է ընդամենը 110 առանձնյակ։ Մաորի անվանում են Հեկտորի դելֆիննեին Tutumairekurai, Tupoupou կամ Popoto. == Աղբյուրներ == Hector’s dolphin http://www.arkive.org/hectors-dolphin/cephalorhynchus-hectori/ Archived 2012-08-23 at the Wayback Machine.
106,011
(7139) Ցուբոկավա
(7139) Ցուբոկավա (անգլ.՝ Tsubokawa), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1994 թվականի փետրվարի 14-ին Ցունեո Նիջիմայի և Տակեշի Ուրատայի կողմից Օջիմայում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,995697 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,9087 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,0827 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1893,85 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,190089 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 9,79° անկյուն։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (7139) Ցուբոկավա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
102,751
(3890) Բունին
(3890) Բունին (անգլ.՝ Bunin), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1976 թվականի դեկտեմբերի 18-ին Լյուդմիլա Չեռնիխի կողմից Նաուչնիում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,330289 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,0018 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,6588 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1299,31 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,27707 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 5,21° անկյուն։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (3890) Բունին աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
241,878
Մուսիևկա (գյուղ, Ժիտոմիրի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՄուսիևկաՄուսիևկա (ուկրաիներեն՝ Мусіївка), գյուղ Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Ժիտոմիրի շրջանում։ Հիմնադրվել է 1937 թվականին։ 2001 թվականի տվյալներով Մուսիևկա գյուղում բնակվում էր 16 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,14 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 114,29 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
1,108,016
Մեծամորի կարևորագույն թռչնաբանական տարածք
Մեծամորի կարևորագույն թռչնաբանական տարածք, 10,296 հեկտար տարածք Հայաստանի Արմավիրի մարզում, որը «BirdLife International» միջազգային բնապահպանական կազմակերպության կողմից առանձնացվել է որպես «Կարևորագույն թռչնաբանական տարածք» (ԿԹՏ), որի հիմնական նպատակն է պաշտպանել թռչունների տեսակները և ապրելավայրերը։ Տարածքը նաև ճանաչված է որպես «Զմրուխտ տեղանք» և առանցքային կենսաբազմազանության տարածք։ ԿԹՏ-ն գտնվում է Արարատյան հարթավայրում և ներկայացված է ջրաճահճային տարածքների, կիսաանապատային և խճանկարային վարելահողերի համադրությամբ։ Ընդհանուր առմամբ այս տարածքում գրանցված է 225 թռչուն, այդ թվում՝ 92 բնադրող և 133 չվող և ձմեռող տեսակներ։ Տարածքում հյուրընկալվում են գլոբալ վտանգված կարմրագլուխ սուզաբադը, սովորական կիվիվը, մեծ իլիկակտցարը, սովորական տատրակը, տափաստանային մկնաճուռակը, ազգային վտանգված եվրոպական ճնճղաճուռակը, ոտնացուպիկը, ինչպես նաև Բեռնի կոնվենցիայի II հավելվածում ներառված այնպիսի տեսակներ, ինչպիսիք են սպիտակ արագիլը, ներկարարները, սիրիական փայտփորիկը և սևաճակատ շամփրուկը։ Տարածքը 2002 թվականին ճանաչվել է որպես ԿԹՏ։ Այն Հայաստանի թռչունների տասնութ կարևորագույն տարածքներից մեկն է։ == Ծանոթագրություններ ==
71,591
Վինխեն (համայնք)
Վինխեն (հոլ.՝ Wijchen ( արտասանություն)), համայնք Նիդերլանդների Խելդերլանդ մարզում։ Տարածքը 66,83 կմ² է, բնակչությունը՝ 39.563 (2011 թ.)։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 12.900 եվրո է։
254,301
Պոդլան
Պոդլան (ուկրաիներեն՝ Підлань), գյուղ Ուկրաինայի Սումիի մարզի Գլուխովի շրջանում։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
1,097,541
Leave Before You Love Me
«Leave Before You Love Me» (թարգմ․՝ «Հեռացիր, նախքան կսիրես ինձ»), ամերիկացի ձայնագրման պրոդյուսեր Marshmallow-ի և ամերիկյան Jonas Brothers փոփ-ռոք-խմբի երգը, որը թողարկվել է Republic Records և Joytime Collective լեյբլներում 2021 թվականի մայիսի 21-ին։ Որպես պրոդյուսեր հանդես է եկել Marshmello-ն, համապրոդյուսերները եղել են Ալեսոն, Digital Farm Animalsruen-ը և Heavy Mellow-ը, ինչպես նաև երգի ստեղծմանը մասնակցել են Ռիչարդ Բորդմանը և Պաբլո Բոումենը The Six հեղինակային կոլեկտիվից, ինչպես նաև Ֆիլ Պլեստեդն ու Ուիլյամ Վոենը։ Butterscotchruen խմբի Քրիստիան Առնոլդը, Դևիդ Մարտինը և Ջեֆ Մորոուն համահեղինակներ են համարվում կրկներգում «Can't Smile Without You» երգի մեղեդու օգտագործման պատճառով։ Ծրագրավորմամբ զբաղվել է բացառապես Marshmello-ն, իսկ մաստերինգով՝ Մենի Մարրոկինը։ Երգին մասնակցում են Jonas Brothers-ի մասնակիցները. օգտագործվում է Նիկի և Ջոյի վոկալը, ինչպես նաև Քևինի բեք վոկալը և նվագը կիթառով։ Սինգլը դարձել է Jonas Brothers-ի առաջին թողարկումը 2021 թվականին։ == Երգ == Երգը Billboard-ի կողմից նկարագրվում է որպես «քաղցր փոփ բալլադ», որում կան «փաթիլներ, գրուվ և մթնոլորտ, որը պետք է սրտեր կոտրի ամբողջ աշխարհում»։ Rolling Stone-ը երգի տեմպը նկարագրում է որպես «փոփ-ռոքի հարթ, բայց մռայլ բիթ՝ ութսունականների ոճով, որը անցնում է վշտահար Jonas Brothers-ի հարմոնիաներով»։ Երգի մասին հայտարարվել է 2021 թվականի մայիսի 20-ին՝ թողարկումից մեկ օր առաջ։ == Երաժշտական տեսահոլովակ == Երգի թողարկման օրը YouTube-ում՝ Jonas Brothers ալիքում, հրապարակվել է երաժշտական տեսահոլովակ, որն ուղեկցվում է երգի տեքստով։ Երգի պաշտոնական երաժշտական տեսահոլովակը, որը նկարահանել է ռեժիսոր Քրիստիան Բրեսլաուերը, թողարկվել է YouTube-ում՝ Marshmallo ալիքում 2021 թվականի մայիսի 24-ին։ Նա և Jonas Brothers հանդես են գալիս մետրոյում և տանիքի վրա գիշերը։ Վիզուալ էֆեկտները սկսվում են այն բանից, որ Jonas Brothers-ի Նիկը մենակ նստած է մետրոյի գնացքում, ապա միանում է խմբի մյուս անդամներին և Marshmallo-ին մետրոյի պլատֆորմի վրա, ապա տանիքի վրա։ Նա և նրա ավագ եղբայր Ջոն կատարում են երգը։ == Billboard Music Awards == Marshmallo-ն և Jonas Brothers-ը կատարել են երգը Billboard Music Awards մրցանակաբաշխության ժամանակ՝ 2021 թվականի մայիսի 23-ին՝ երգի թողարկումից երկու օր անց։ Jonas Brothers-ը կատարել է նաև «Sucker», «Only Human Only Human», «Remember This» և «What a Man Gotta Do» երգերը։ == Հիթ-շքերթներ == == Հավաստագրեր == == Թողարկման պատմություն == == Ծանոթագրություններ ==
68,782
Կոլորադո շրջան (Տեխաս)
Կոլորադո շրջան (անգլ.՝ Colorado County), ԱՄՆ-ի Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 20 734 մարդ։ ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 20 874 մարդ։ Շրջկենտրոնն է Կոլումբուս (անգլ.՝ Columbus) բնակավայրը։ == Պատմություն == Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1836 թվականին։ Իր անվանումը ստացել է Կոլորադո գետի պատվին։ == Աշխարհագրություն == ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Կոլորադո շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2522 կմ², որից 2494 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 28 կմ²-ն կամ 1,09 %-ը՝ ջրային տարածքները։ === Հարևան շրջաններ === Օստին շրջան (հյուսիս-արևելք) Ուարտոն շրջան (հարավ-արևելք) Ջեկսոն շրջան (հարավ) Լավակա շրջան (հարավ-արևմուտք) Ֆայետ շրջան (հյուսիս-արևմուտք) == Բնակչություն == Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 20 390 մարդ։ Առկա էր 7641 տնային տնտեսություն և 5402 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 8 մարդ/կմ²։ Հաշվվում էր 9431 բնակելի շինություն՝ 4 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 72,79 %, աֆրոամերիկացիներ – 14,80 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,37 %, ասիացիներ – 0,21 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,02 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 10,04 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,78 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 19,74 %–ը (անկախ ռասայից)։ Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 25,60 % - մինչև 18 տարեկան, 8,90 % - 18-24 տարեկան, 23,80 % - 25-44 տարեկան, 23,10 % - 45-64 տարեկան և 18,60 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 39 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 95,30 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92,40 տղամարդ։ 2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 20 874 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 8 մարդ/կմ²։ Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․ == Ծանոթագրություններ ==
486,512
Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը
«Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» (անգլ.՝ The Curious Case of Benjamin Button), անգլիացի կինոռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի ֆիլմը, որի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերի 25-ին։ Ֆիլմի սցենարը, որը գրել են Էրիկ Ռոտն ու Ռոբին Սուինքորդը, հիմնված է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն ստեղծագործության վրա։ == Սյուժե == XX դարի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ծնվում է Բենջամին Բաթոնը՝ այն միակ մարդը, որը մանուկ հասակում ուներ 80 տարեկան ծերունու առողջություն, այդ պատճառով դժվարությամբ էր քայլում։ Հայրը Բենջամինի տարօրինակ տեսակի համար նրան թողնում է մի տան շեմին, որտեղ խնամում էին ծեր մարդկանց։ Ծեր մարդկանց խնամող մի կին, որի անունը Քուինի էր, խղճում է նորածնին և խնամում նրան։ Բժիշկները Բենջամինին շատ քիչ ժամանակ էին տվել ապրելու համար։ Բենջամինն օր օրի երիտասարդանում էր։ Ֆիլմի իրադարձություննորն սկսվում են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո և շարունակվում մինչև 2005 թվական։ == Դերերում == == Թողարկումը == «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմի պրեմիերան սկզբում պետք է տեղի ունենար 2008 թվականի մայիսին, սակայն այն տեղի ունեցավ 2008 թվականի նոյեմբերի 26-ին։ Չնայած դրան ԱՄՆ-ում պրեմիերան տեղի ունեցավ 2008 թվականի դեկտեմբերի 25-ին, Մեքսիկայում` 2009 թվականի հունվարի 16-ին, իսկ Անգլիայում 2009 թվականի փետրվարի 6-ին։ == Մրցանակները == 2009 - «Օսկար» մրցանակ Գեղարվեստական ղեկավարների լավագույն աշխատանք - Դոնալդ Գրեմ Բյորտ, Վիկտոր Դզոլֆո Դիմահարդարների լավագույն աշխատանք - Գրեգ Կեն Լավագույն էֆեկտներ - Էրիկ Բարբա, Սթիվ Պրիգ, Բյորտ Դոլտոն, Կրեյգ Բերոն 2009 - «Սատուրն» մրցանակ Ֆենթեզի ժանի լավագույն ֆիլմ Դիմահարդարների լավագույն աշխատանք - Գրեգ Կեն Երկրորդական դերում լավագույն դերասանուհի - Թիլդա Սուինտոն 2009 - BAFTA մրցանակ Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում - Ջին Էն Բլեք, Քոլին Քելագան Գեղարվեստական ղեկավարների լավագույն աշխատանք - Դոնալդ Գրեմ Բյորտ, Վիկտոր Դզոլֆո Լավագույն էֆեկտներ - Էրիկ Բարբա, Սթիվ Պրիգ, Բյորտ Դոլտոն, Կրեյգ Բերոն ԱՄՆ-ի Քննադատների Ազգային խորհուրդի մրցանակ Լավագույն ռեժիսոր - Դեյվիդ Ֆինչեր Լավագույն սցենարիստ - Էրիկ Ռոտ === Անվանակարգեր === 2009 - «Օսկար» մրցանակ Լավագույն օպերատորային աշխատանք - Կլաուդիո Միրանդա Հագուստների լավագույն ձևավորում - Ժակլին Ուեսթ Լավագույն մոնտաժ - Կիրկ Բակստեր, Էնգուս Ուոլ Լավագույն ռեժիսուրա - Դեյվիդ Ֆինչեր Լավագույն օրիգինալ սաունդթրեք - Ալեքսանդր Դեսպլա Լավագույն ձայն - Դեյվիդ Փարկեր, Մայքլ Սեմանիկ, Ռեն Կլայս, Մարկ Ուայնհարթեր Տարվա լավագույն ֆիլ - Քետլին Քենեդի, Ֆրենկ Մարշալ, Սին Չեֆին Երկրոդային դերում լավագույն դերասանուհի - Թարաջի Հենսոն Լավագույն սցենար, գրված նախկինում տպագրվածնյութի հիման վրա - Էրիկ Ռոտ, Ռոբին Սվայկորդ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» allmovie կայքում
1,006,645
Մարիա Ուսպենսկայա
Մարիա Ալեքսեևնա Ուսպենսկայա (անգլ.՝ Maria Ouspenskaya, հուլիսի 29, 1876(1876-07-29), Տուլա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 3, 1949(1949-12-03), Լոս Անջելես, ԱՄՆ), ռուս- ամերիկացի դերասանուհի և թատերական մանկավարժ։ == Կենսագրություն == Մարիա Ուսպենսկայան ծնվել է Տուլայում՝ իրավաբանի ընտանիքում։ Վոկալի հմտություններ է ստացել Վարշավայում, որոշ ժամանակ հյուրախաղերով հանդես է եկել գավառներում։ 1917 թվականին նա ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոն, որտեղ աշխատել է Կոնստանտին Ստանիսլավսկու ղեկավարությամբ։ Միևնույն ժամանակ առաջին քայլերն է արել կինոյում, հետագայում հանդես է եկել չորս համր ֆիլմերում։ 1922 թվականին՝ թատրոնի ամերիկյան հյուրախաղերի ժամանակ, Մարիա Ուսպենսկայան որոշել է հիմնավորվել Նյու Յորքում, որտեղ էլ 1929 թվականին լեհ դերասան Ռիչարդ Բոլեսլավսկու հետ հիմնադրել է դրամատիկական մշակույթի դպրոց՝ այնտեղ ակտիվորեն պրոպագանդելով Ստանիսլավսկու մեթոդը։ Դերասանուհին զբաղված էր Բրոդվեյ թատրոնի բեմադրություններում՝ խաղալով հիմնականում տարիքային դերեր։ Հոլիվուդում նրա դերերից են ծեր գնչուհին՝ «Գայլ մարդը» սարսափ ֆիլմում (1941 թվական), տիկին Կիրովան՝ «Վաթեռլոո կամուրջը» ֆիլմի վերափոխված տարբերակում, ինչպես նաև ոչ պակաս նշանակալի դերեր Ֆրանկենշտեյնի և Տարզանի մասին ֆիլմերում։ Ուսպենսկայան ներկայացվել է «Օսկար» մրցանակի իր առաջին ամերիկյան դերի համար «Դոդսվորթ» ֆիլմում (1936 թվական)՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Երեք տարի անց դարձյալ առաջադրվել է «Սիրային պատմություն» մելոդրամայում իր խաղացած դերի համար։ Նկարահանման հրապարակում Մարիա Ուսպենսկայան միշտ եղել է իշխող և խստապահանջ, իսկ իր վերջին ֆիլմերի նկարահանումների ժամանակ պնդել է, որ տիտրերում ինքը ներկայացվի որպես տիկին Մարիա Ուսպենսկայա։ 1946 թվականին «Օսկար» մրցանակի արժանացել է նրա աշակերտուհին՝ Էնն Բաքսթերը։ Մարիա Ուսպենսկայան մահացել է կաթվածից 1949 թվականի դեկտեմբերին՝ բավական լուրջ այրվածքներից հետո, որոնք ստացել էր իր տանը բռնկված հրդեհի ժամանակ, երբ նա քնել էր՝ ծխախոտը ձեռքին։ == Ֆիլմադարան == 1915 թվական «Ծղրիդ վառարանի վրա» 1916 թվական «Ոչնչություններ» 1917 թվական «Ուշացած ծաղիկներ» 1920 թվական «Խվեսկա» 1929 թվական «Տանյա պանդոկապանուհին» 1936 թվական «Դոդսվորթ» — բարոնուհի ֆոն Օբերսդորֆ 1937 թվական «Նվաճում» — կոմսուհի Պելագեյա Վալևսկա 1939 թվական «Սիրավեպ» — Ժաննա տատիկ 1939 թվական «Անձրևներ են» — Մահարանի 1940 թվական «Բժիշկ Էլրիխի մոգական գնդակը » — Ֆրանցիսկա Սպայեր 1940 թվական «Վաթեռլոո կամուրջը» — տիկին Օլգա Կիրովա 1940 թվական «Մահացու փոթորիկ» — Հիլդա Բրայթներ 1940 թվական «Տղամարդը, որի հետ ամուսնացել եմ» — ֆրաու Գերհարդ 1940 թվական «Պարի՛ր, աղջի՛կ, պարի՛ր »— տիկին Լիդիա Բասիլովա 1941 թվական «Գայլ մարդը» — ծեր գնչուհի Մալվա 1941 թվական «Դաժան Շանհայ» — Ամա 1942 թվական «Քինգս Ռոու » — տիկին Մարիա ֆոն Էլն 1943 թվական «Ֆրանկենշտեյնը դիմավորում է գայլ մարդուն» — ծեր գնչուհի Մալվա 1945 թվական «Տարզանը և ամազոնուհիները» — ամազոնուհիների թագուհի 1946 թվական «Ես միշտ քեզ սիրել եմ» — տիկին Գորոնոֆ 1949 թվական «Համբույր մթության մեջ» — տիկին Կարինա == Ծանոթագրություններ == == Հետաքրքիր փաստեր == Թրումեն Կապոտեի «Նախաճաշ Թիֆանիի մոտ» վեպում Հոլլի Հոլայթլը ասում էր, որ ադամանդները իրականում երևում են միայն ծեր կանաց վրա՝ նկատի ունենալով Մարիա Ուսպենսկայային։
452,828
Սոֆի Դևոյան
Սոֆի Արայի Դևոյան (հուլիսի 8, 1949(1949-07-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պարուհի, պարուսույց, դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984)։ == Կենսագրություն == 1961-1967 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժնում։ 1967-1990 թվականներին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի պարուհի, մենակատար։ 1986 թվականից աշխատել է Պարի պետական համույթում՝ որպես պարուսույց։ Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում՝ Օլիմպիա, Գրանդ օպերա, Մետրոպոլիտեն օպերա, Կարնեգի Հոլլ և այլն։ 1993 թվականին հիմնադրել է «Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոնը»»։ ==== Մենապարեր ==== «Սուսերով պարը» «Շալախո» «Ուզունդարա» «Ղարաբաղի եղնիկ» «Սայաթ-Նովա» «Ադրբեջանական» «Խաղողի պար» «Գնչուական» «Սյուիտ» «Չինար ես» == Ստեղծագործական ուղի == 1999 թվականից «Պարի և հոգու թատրոն»ի հիմնադիր-ղեկավարն է։ Բեմադրել է մի քանի բեմադրություններ` «Կոմիտասը մեր աչքերով» «Ամարաս» «Ազնվության ակնթարթներ» «Ընդդիմություն» «Ազնավուրյան ակնթարթներ» «Ես հավատում եմ», սյուիտ նվիրված ՓարաջանովինՍոֆի Դևոյանի «Սամսարա» պարը՝ Լոզանի միջազգային փառատոնում արժանացել է բարձր գնահատականի։ 1995 թվականին ստեղծել է նոր ոճ, որտեղ չկա զգեստ, դեմք, կան միայն ոտքեր և ձեռքեր։ Այդ ոճի մեջ արտացոլվում է հայկական մանրանկարչությունը և փիլիսոփայությունը։ 1994 թվականին ստեղծել է մշակույթի կենտրոն, որտեղ գործում են բազմաթիվ պարային խմբակներ, ինչպես նաև մանկական անսամբլներ։ Նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում։ 2009 թվականից համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղ խաղացել է մի քանի հեռուստասերիալներում` «Կյանքի գին 1, 2», «Վերադարձ», «Բախտաբեր»։ == Հեռուստասերիալներ == «Կյանքի գինը 1, 2» «Վերադարձ» «Բախտաբեր» «Խաչվող հետքեր» «Պահանջվում է միլիոնատեր» «Մամա» «Վենդետտա» «Երանի» «Մոռացված կանգառը» «Երևի» «Ախթամար» == Պարգևներ, մրցանակներ == ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972) Մովսես Խորենացու մեդալ (2009) == Ծանոթագրություններ ==
588,632
Սազ (գետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սազ (այլ կիրառումներ)Սազ, գետակ Արաքսի ավազանում։ Հոսում է Էրզրումի նահանգի Բայազետի գավառի տարածքով։ Ստորին հոսանքը կոչվում է Սարըսու։ Եվրոպացի ճանապարհորդները երբեմն անվանում են Ալզաս։ Գետի ավազանում կան շամբուտներ, որից Ղ. Ալիշանը ենթադրում է, որ հայկական աղբյուրներում հիշատակված Շամբն Կոգովիա վայրը այս գետակի հովտում էր։ == Ծանոթագրություններ ==
28,411
Նեյտրոն
Նեյտրոն (լատ.՝ neuter — ոչ այս, ոչ այն), չեզոք լիցք ունեցող տարրական մասնիկ է, որը կազմում է ատոմի միջուկը։ Պատկանում է բարիոնների դասին։ 1930 թ․ Վիկտոր Համբարձումյանը և Դ․ Դ․ Իվանենկոն ցույց տվեցին, որ միջուկը չի կարող, ինչպես համարվում էր այն ժամանակ, բաղկացած լինել պրոտոններից և էլեկտրոններից, որ բետա-տրոհման ընթացքում միջուկից դուրս թռչող էլեկտրոնները ծնվում են տրոհման պահին, և որ պրոտոններից բացի միջուկում պետք է լինեն ինչ-որ չեզոք մասնիկներ։ Նեյտրոնի գոյությունը բացահայտել է ֆիզիկոս Ջեյմս Չադվիկը 1932 թ., ինչի համար նա ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ 1935 թ.։ == Ծանոթագրություններ == կկկկկկ
65,926
Սովետկա (Նեկլինովսկի շրջան)
Սովետկա (ռուս.՝ Советка ), սլոբոդա Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանում։ Մտնում է Սովետինսկի գյուղական համայնքի կենտրոնի կազմի մեջ։
981,131
Ինովրոցլավ
Ինովրոցլավ (լեհ.՝ Inowrocław, գերմ.՝ Inowrazlaw, 1904—1920 թթ. և 1939—1945 թթ.՝ գերմ.՝ Hohensalza, հնացած անվանաձևը՝ Jungleslau)) , քաղաք Լեհաստանի հյուսիսային մասում, Կույավիա-Պոմորյան վոևոդությունում։ Նույնանուն շրջանի (գավառի, պովիատի) և համայնքի վարչական կենտրոնն է։ Առողջարանային քաղաք է՝ ընկած Նոտեց գետի ափին, Ինովրոցլավյան դաշտավայրում։ Մեծությամբ 49-րդ բնակավայրն է Լեհաստանում. 2018 թվականի հունիսի 30-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 73.318: 2019-ին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 72 786-ի։ Զբաղեցնում է 30,42 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության խտությունը կազմում է 2392,7 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա população = 72 786: Վոևոդության վարչական կենտրոն և խոշորագույն քաղաք Բիդգոշչից հեռավորությունը մոտավորապես 40 կիլոմետր է։ Ինովրոցլավն արդյունաբերական քաղաք է (առաջին հերթին հայտնի է իր աղի հանքերով), ինչպես նաև՝ երկաթուղային կարևոր հանգույց, որտեղ արևմուտք-արևելք (Պոզնան-Տորուն) երկաթգիծը խաչվում է Խոժուվից Գդինյա ձգվող լեհական ածխային մայրուղուն։ Բնակավայրի հովանավորը, քաղաքային խորհրդի ընդունած որոշման համաձայն, Յադվիգա թագուհին է։ == Պատմություն == 1185 - Ինովրոցլավն առաջին անգամ հիշատակվել է պատմական փաստաթղթերում XII դար - պայքար տևտոնյան ուխտի (օրդենի) ասպետների դեմ XIII դար - ստացել է քաղաքի կարգավիճակ և արտոնություններ 14-րդ դար—1772 - Լեհական թագավորության և Ռեչ Պոսպոլիտայի Ինովրոցլավյան վոևոդության գլխավոր քաղաք՝ վարչական կենտրոն XV դար - հայտնաբերվել են աղի հանքերը 1812 - Նապոլեոն Բոնապարտն իր զորքերն այստեղ է գումարել Ռուսաստանի դեմ արշավանքին նախապատրաստվելիս 1875 - հիմնվել են աղահանքաջրային առաջին առողջարանները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լեհաստանին տիրացած ֆաշիստներն այստեղ հիմնել են համակենտրոնացման ճամբար, որտեղ տաժանակրության էին դատապարտված լեհեր և գերի ընկած խորհրդային զինվորներ, ինչպես նաև գրավյալ տարածքներից բռնի տեղահանված խաղաղ բնակիչներ 1975-ից 1998 թվականներին գտնվել է Բիդգոշչի վոևոդության կազմում == Ժողովրդագրություն == Ինովրոցլավի բնակչության թվաքանակը, Լեհաստանի վիճակագրական կենտրոնական բյուրոյի (Główny Urząd Statystyczny|GUS) տվյալների համաձայն, 1997 թվականին եղել է 79 571, 2015-ին՝ 74 258, 2019-ի հունիսի 30-ի տվյալներով՝ 72.786: Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները վերջին 120 տարում. == Քույր քաղաքներ == Բադ Էյնհաուզեն, Գերմանիա Ֆիմ, Ֆրանսիա Վիր Վոլի, Մեծ Բրիտանիա == Անվանի անձինք == Յան Կասպրովիչ Մարիա Կոնոպնիցկա Վլադիսլավ Սիկորսկի Ստեֆան Ստաժինսկի Յանուշ Կուսոչինսկի Բրոնիսլավա Վայս == Պատկերասրահ == == Գրականություն == Heinrich Wuttke: Städtebuch des Landes Posen. Codex diplomaticus: Allgemeine Geschichte der Städte im Lande Posen. Geschichtliche Nachrichten von 149 einzelnen Städten. Leipzig 1864, S. 326–331. Karol Kopeć, Ilustrowany przewodnik po Inowrocławiu i Kujawach (Kruszwica-Strzelno-Trzemeszno-Mogilno-Pakość), Inowrocław 1933 [1] Stanisław Waszak, Przewodnik po Inowrocławiu i Kujawach (Kruszwica, Strzelno, Pakość), Inowrocław 1933 [2] Alfred Krysiak, „Inowrocław i Kujawy” różne wydania z różnych lat == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == www.ino-online.pl/ www.zschie.kujawy.com.pl www.ikmedia.pl www.dawny-inowroclaw.info www.ino.webpark.pl
300,269
Արնիշիցի
Արնիշիցի (ռուս.՝ Арнишицы), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Ուգրանսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 169 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
303,072
Եմաշի
Եմաշի (ռուս.՝ Емаши, բաշկիրերեն՝ Ямаш), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Բելոկատայսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1116 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
584,001
Ալվառինջ (հովիտ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալվառինջ (այլ կիրառումներ)Ալվառինջ, հովիտ Հայկական լեռնաշխարհում, որ գտնվում է Մշո դաշտի համանուն գյուղում։ Այստեղ է գտնվում Սմբատաբերդը։ Արևմտահայերեն աղբյուրներում հիշատակվում է Ալվառըչու հովիտ ձևով։ == Ծանոթագրություններ ==
323,943
Դվորիշչե (այլ կիրառումներ)
Դվորիշչե, կարող է վերաբերել՝ Դվորիշչե - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Դեմիդովսկի շրջանի կազմում։ Դվորիշչե - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Ուգրանսկի շրջանի կազմում։ Դվորիշչե - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Ռուդնյանսկի շրջանի կազմում։
96,558
(53) Կալիպսո
(53) Կալիպսո (անգլ.՝ Kalypso), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1858 թվականի ապրիլի 4-ին Ռոբերտ Լյութերի կողմից Դյուսելդորֆում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,617012 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,0781 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,1559 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Կալիպսո աստերոիդը նվազագույնը մոտենում է 1,0996 ա. մ. հեռավորության վրա։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1546,35 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,232807 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 5,17° անկյուն։ Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է C դասին։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) Կալիպսո աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
24,173
662
662 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է չորեքշաբթի օրը։ Սա մեր թվարկության 662 թվականն է, VII դարի 62-րդ տարին։ == Դեպքեր == == Ծնունդներ == == Մահեր ==
588,816
Մեծ Կերան
Մեծ Կերան (ռուս.՝ Большая Керан), գետ Ռուսաստանում, հոսում է Կոմի Հանրապետությունով։ Գետաբերանը գտնվում է Սեդ Յու գետի աջ ափին՝ 58 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը կազմում է 36 կմ։ == Ջրագրության տվյալներ == Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տեղեկությունների համաձայն՝ գետը պատկանում է Դոնի Ռոստով ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Պեչորա, գետի ենթավազանը՝ Պեչորա գետի ավազաների վտակները մինչև թափվելը Ուսա, գետի գետային ավազանը Պեչորա։ Ըստ աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ջրային բաժնի տարածքում Ռուսաստանի Դաշնության պատրաստած դաշնային գործակալության ջրային ռեսուրսների՝ Ջրային օբյեկտի կոդը հանրային գրանցմամբ — 03050300112103000076127 Կոդը ըստ հիդրոլոգիական հետազոտության (ՌԴ) — 103007612 Ավազանի կոդը — 03.05.03.001 Ծավալի համարը ըստ ՌԴ-ի — 03 Թողարկումը ըստ ՌԴ-ի — 0 == Ծանոթագրություններ ==
763,747
Չերնիշև (այլ կիրառումներ)
Չերնիշև, կարող է վերաբերել՝ Չերնիշև - գյուղակ (խուտոր) Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բելոկալիտվինսկի շրջանում Չերնիշև - խուտոր Ռուսաստան Դաշնության Ադըղեայի Հանրապետության Շովգենովսկիի շրջանի կազմում
546,614
Կավայայի շրջան
Կավայայի շրջան (ալբ․՝ Rrethi i Kavajës), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի կենտրոնում։ Հանդիսանում է Տիրանայի գավառի չորս շրջաններից մեկը։ == Վարչական բաժանում == Կավայայի շրջանն ունի 8 համայնք, որոնք ներառում են 2 քաղաք և 66 գյուղ։ Վարչական կենտրոնը Կավայա քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 24 230 մարդ։ Քաղաքն ու շրջակա ավանները կազմում են 695 քառ.կմ տարածք։ == Աշխարհագրություն == Կավայայի շրջանը գտնվում է Կենտրոնական Ալբանիայում, Ադրիատիկ ծովի ափին։ Հյուսիսում գտնվում է Դուրրես քաղաքը։ Ծովափնյա դաշտավայրը արևելքում վերածվում է 400 մ բարձրության բլրաշղթայի։ Լյուշնյայի շրջանի հետ բաժանված է Շկումբինի գետով։ Բնակչության մեծամասնությունը ապրում է գյուղերում։ == Տնտեսություն == Շրջանի վարչաքաղաքական կենտրոն Կավայա քաղաքը կառուցվել է Դուրրեսից և մայրաքաղաք Տիրանայից եկող առևտրական ճանապարհի վրա։ Այն ուղղվում էր հարավային Ալբանիա։ Կավայայի շրջանի ապագա զարգացումը կապված է զբոսաշրջության հետ։ 21-րդ դարի սկզբին այստեղ սկսել է հյուրանոցների ու ժամանցի վայրերի կառուցումը։ == Ծանոթագրություններ ==
924,731
Օրագվեթ
Օրագվեթ (վրաց.՝ ორაგვეთი), գյուղ Վրաստանում: Գտնվում է Իմերեթի մարզի Խոնի շրջանում: == Դիրք == Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 360 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Խոնից հեռու է 22 կմ։ == Բնակչություն == Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 0 մարդ: == Ծանոթագրություններ ==
1,087,220
Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշի
Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշի, այլ կերպ՝ ալ-Քուրայշի (արաբ․՝ أبو إبراهيم الهاشمي القرشي‎‎; իրական անունը՝ Ամիր Մոհամմադ Աբդուլ Ռահման ալ-Մավլի աս-Սալբի (արաբ.՝ أمير محمد عبد الرحمن المولى الصلبي), 1976 հոկտեմբերի 1 կամ 5 – 2022 փետրվարի 3), իրաքցի ահաբեկիչ, ով Իրաքի և Լևանտի իսլամական պետության երկրորդ խալիֆն է եղել։ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին՝ նախկին ղեկավար Աբու Բաքըր ալ-Բաղդադիի մահից մեկ շաբաթ անց, Իսլամական պետության մեդիան հայտարարել է, որ շուրա խորհուրդը Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշիին է նշանակել որպես խալիֆ։ Ալ-Քուրաշիի իշխանության շրջանում Իսլամական պետությունը հիմնականում սահմանափակվել է Մերձավոր Արևելքում ապստամբական գործողություններով՝ զգալի առաջընթաց ունենալով Աֆրիկայում, որտեղ Իսլամական պետությունը մեծացրել է իր ազդեցությունն ու ավելացրել ահաբեկիչների թիվը։ ԱՄՆ Արդարության համար պարգևների ծրագիրը ալ-Քուրաշիի ձերբակալությանը հանգեցնող տեղեկության դիմաց առաջարկել է 10 մլն դոլար։ 2022 թվականի փետրվարի 3-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ալ-Քուրաշին, ԱՄՆ Հատուկ գործողությունների համատեղ հրամանատարության գործողության ժամանակ ռումբ պայթեցնելով, սպանել է իրեն և իր ընտանիքի անդամներին, այդ թվում՝ տղամարդկանց, կանանց և երեխաների։ == Ինքնություն == Երբ նա հայտարարվել է որպես Աբու Բաքր ալ-Բաղդադիի իրավահաջորդ, ալ-Քուրաշիի մասին ոչինչ հայտնի չի եղել, բացի այն անունից, որը նրան տվել էր Իսլամական պետությունը՝ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշի։ Նրա արաբական օնոմաստիկան («նիսբահ»)՝ ալ-Քուրաշի, ենթադրում է, որ նա, ինչպես ալ-Բաղդադին, հավակնում էր իրեն ներկայացնել որպես Քուրեյշ ցեղի ներկայացուցիչ, որը Մուհամմադ մարգարեի ցեղն է։ Կարծիք կա, որ ալ-Քուրաշին նրա կեղծանուն է, իսկ իրական անունը հայտնի չէ։ Ալ-Քուրաշիի իշխանության գալու օրը քննարկվել է այն հավանականությունը, որ ալ-Քուրաշին Ամիր Մոհամմեդ Աբդուլ Ռահման ալ-Մավլի աս-Սալբին էր, բայց այդ փաստը չի հաստատվել։ Մուհամմադ Ալի Սաջիթը՝ ալ-Բաղդադիի փեսան և օգնականը, ում բռնել են 2019 թվականի հունիսին, կարծում էր, որ «Հաջի Աբդուլլահը»՝ ալ-Բաղդադիի գլխավոր օգնականը, եղել է հենց ալ-Քուրաշին։ SITE Intelligence Group-ի տնօրեն Ռիտա Կացը կարծում էր, որ քիչ հավանական է, որ Իսլամական պետությունը «հրապարակի այս նոր առաջնորդի որևէ տեսաելույթ կամ գոնե այնպիսի ելույթներ, որոնք ցույց են տալիս նրա դեմքը»։ Այնուամենայնիվ, 2019 թվականի նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը բացահայտել է ալ-Քուրաշիի իրական ինքնությունը։ Սակայն 2019 թվականի նոյեմբերի 5-ին The National-ի զեկույցում ասվում է, որ դա «կարծես թե այդպես չէ», և որ «զեկույցները ցույց են տալիս, որ իրաքցի, քուրդ և ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ շատ բան չունեն շարունակելու համար»։ Հետախուզության և ահաբեկչության տեղեկատվական կենտրոնը նոյեմբերի 5-ին ճշտորեն ենթադրություն է արել, որ ալ-Քուրաշին ազգությամբ իրաքցի է։ The Small Wars Journal-ը համաձայնել է այս տեսակետի հետ՝ նշելով, որ իրաքցիները կազմում են Իսլամական պետության անդամների մեծամասնությունը և չեն ընդունի կազմակերպության ոչ իրաքցի առաջնորդի։ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին Ամերիկայի ձայնի զեկույցում ալ-Քուրաշի գոյությունը կասկածի տակ է առնվել։ Այնտեղ ասվում էր, որ Իսլամական պետությունը հնարավոր է հանկարծակիի է եկել և հայտարարել է մի անուն՝ «տպավորություն ստեղծելու համար, որ ամեն ինչ վերահսկողության տակ է»։ 2020 թվականի հունվարի 20-ին The Guardian-ը ներկայացրել է զեկույց, որը հաստատում է ալ-Քուրաշիի իրական ինքնությունը՝ որպես Ամիր Մոհամմադ Աբդուլ Ռահման ալ-Մավլի աս-Սալբի։ 2020 մայիսի 20-ին Իրաքի հետախուզական ծառայությունը մի գերի ընկած զինյալի ներկայացրել է որպես ալ-Քուրաշի, սակայն զինյալը իրականում եղել է Աբդուլ Նասեր Քարդաշը, ով ևս ալ-Բաղդադիի հավանական իրավահաջորդներից էր։ Այդ ժամանակ ալ-Քուրաշին Իրաքի վերահսկողության տակ չի եղել։ == Կենսագրություն == === Վաղ կյանք և կրթություն === Ալ-Քուրաշին ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 1-ին կամ 5-ին` որպես Ամիր Մոհամմեդ Աբդուլ Ռահման ալ-Մավլի աս-Սալբի։ Նրա ծննդավայրը վիճելի է, թեև աղբյուրներից շատերը, այդ թվում նաև ալ-Քուրաշին, նշում են, որ նա ծնվել է Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ գտնվող ալ-Մուհալաբիա քաղաքում։ Մեկ այլ տեսակետ առաջարկում է, որ նրա ծննդավայրը եղել է Թալ Աֆարը։ Նրա հայրը մուեզզին է եղել և ունեցել է երկու կին։ Ալ-Քուրաշին ունեցել է 6 եղբայր և 9 քույր։ Ալ-Քուրաշիի էթնիկ պատկանելությունը քննարկումների առարկա է դարձել։ Ըստ որոշ պնդումների՝ նա արաբ է, իսկ շատ աղբյուրներ պնդում են, որ նրա ընտանիքը ծագումով Իրաքի թուրքմեն է։ Ըստ փորձագետ Նիզար աս-Սադունի՝ ալ-Քուրաշիի տոհմի՝ ալ-Մավլա, մեծ մասը արաբ է և ծագում է Աբբասյան բուրիշա տոհմից, որն էլ իր հերթին կապված է Մուհամմադ մարգարեի տոհմի հետ։ ԱՄՆ զինվորականները 2008 թվականին նրան ծագումնաբանությամբ դասակարգել են որպես արաբ։ Սակայն նրա եղբայրներից երկուսը դարձել են իրաքյան թուրքմենական կազմակերպությունների ղեկավարներ։ Իսլամական պետության պաշտոնական աղբյուրները հետագայում ներկայացրել են նրա ընտանիքը՝ որպես Մուհամմադի ցեղի՝ Քուրայշների մի մաս, սակայն որպես դրա «թյուրքացված» ճյուղը։ Նրա ընտանիքը սուֆիզմի հետևորդ է․ ալ-Քուրաշին ինքն էլ հայտարարել է, որ վաղ տարիներին սուֆի է եղել։ Ալ-Քուրաշին Մոսուլի համալսարանում շարիաթի իրավունք է սովորել՝ մասնագիտանալով ղուրանագիտության և իսլամական կրթության ոլորտներում։ 2000 թվականին նա ավարտել է համալսարանը և զորակոչվել Իրաքի բանակ՝ որպես շարքային կամ սպա։ Ամենայն հավականությամբ իր զինվորական ծառայության ընթացքում նա կապեր է հաստատել ջիհադիստական խմբավորումների հետ։ === Ալ-Քաիդա և Իսլամական պետության վաղ շրջան === 2003 թվականին ԱՄՆ-ի Իրաք ներխուժումից հետո՝ Սադդամ Հուսեյնի իշխանության ավարտին, ալ-Քուրաշին միացել է ալ-Քաիդայի իրաքյան ճյուղին՝ Իրաքի իսլամական պետությանը և ծառայել որպես կրոնական ներկայացուցիչ և շարիաթի իրավաբան։ Ալ-Քաիդային միանալու նրա շարժառիթն անհայտ է մնում։ Ավելի ուշ հարցաքննության ժամանակ նա հակասող պատճառաբանություններ է ներկայացրել՝ հայտարարելով, որ ինքը «միացել է Իրաքի իսլամական պետությանը՝ կանխելու զինյալների հարձակումները անմեղ մարդկանց վրա» կամ այն պատճառով, որ իրեն խնդրել են դասեր տալ Իրաքի իսլամական պետության անդամներին։ Մոսուլում մագիստրատուրայում սովորելու տարիներին ալ-Քուրաշին բարձրացել է խմբավորման շարքերով։ 2007 թվականին նա նշանակվել է ալ-Քաիդայի կրոնական իրավաբան, իսկ ավելի ուշ Մոսուլում էմիրի տեղակալ։ Այդ ժամանակ նա դասախոսություններ է կարդացել քաղաքի Ֆուրքան մզկիթում։ Նա դարձել է իրաքյան ալ-Քաիդայի ներսում գոյություն ունեցող խմբավորման անդամ, որը կոչվում էր «Քարադիշ» և ձևավորվել էր Աբու Ալի ալ-Անբարի հետևորդների կողմից։ Հետազոտող Հասան Հասանը նկարագրել է ալ-Քուրաշին՝ որպես ալ-Անբարի «աշակերտ», ում խմբավորումը հետագայում գերիշխելու էր Իսլամական պետության գլխավոր հրամանատարության շարքերում։ 2008 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ զինված ուժերը ձերբակալել են ալ-Քուրաշին և պահել հարավային Իրաքի Բուկկա ճամբարում։ Բանտում գտնվելու ընթացքում նա կեղծ պնդում է կատարել, թե միացել է ալ-Քաիդային 2007 թվականին և եղել է Աբու Օմար ալ-Բաղդադիի տեղակալը։ ԱՄՆ զինվորականները հետագայում պնդում են, որ նա բանտարկության ժամանակ կամովին տեղեկություններ է հաղորդել իրենց։ ԱՄՆ մի պաշտոնյա հայտարարել է․ «Նա մի շարք բաներ է արել իր կաշին փրկելու համար և նա երկար ժամանակ թշնամական վերաբերմունք ուներ, այդ թվում՝ հարցաքննության ժամանակ, ԻԼԻՊ-ի անդամ օտարերկրացիների նկատմամբ»։ Սակայն այս պնդումների ճշմարտացիությունը վերլուծաբանները կասկածի տակ են առել։ Հասան Հասանը պնդել է, որ «լավ տեղակայված իրաքյան աղբյուրները» ալ-Քուրաշիի՝ որպես տեղեկություններ հաղորդող հանդես գալու մեղադրանքները բնութագրել են որպես «թույլ» և շատ անհավանական, քանի որ Իսլամական պետությունը սովորաբար բարձրաստիճան պաշտոններ չէր տալիս այնպիսի մարդկանց, ովքեր կարող էին դառնալ «խաբարբզիկ», ինչը չէր կարելի ասել ալ-Քուրաշիի մասին։ Նա անհայտ հանգամանքներում ազատ է արձակվել 2009 թվականին։ Ազատ արձակվելուց հետո նա կրկին միացել է ալ-Քաիդային և սկսել աշխատել Աբու Բաքր ալ-Բաղդադի՝ խմբավորման իրաքյան նոր տարածքային ղեկավարի հրամանատարության ներքո։ 2011 թվականին Իրաքից ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումից կարճ ժամանակ անց ալ-Քուրաշիի եղբայրներից մեկը՝ Ամեր ալ-Մավլան, սպանվել է ամենայն հավանականությամբ ալ-Քաիդայի կողմից։ Ամերն այդ ժամանակ եղել է Մոսուլի համալսարանի թուրքմեն ուսանողական խորհրդի նախագահը։ 2014 թվականին ալ-Քուրաշին պաշտոնապես հեռացել է ալ-Քաիդայից՝ վերահաստատելով իր հավատարմությունը Իսլամական պետությանը, որը նախկինում գործում էր որպես ալ-Քաիդայի իրաքյան ճյուղ։ Նա կարևոր դեր է խաղացել Իսլամական պետության կողմից 2014 թվականի հունիսին Մոսուլի գրավման մեջ։ Նա եղել է Իսլամական պետության գլխավոր առաջնորդներից, ով նույն տարվա օգոստոսին կազմակերպել և իրականացրել են եզդիների ցեղասպանական մասսայական գործողությունները Սինջարի կոտորածների ժամանակ։ Իսլամական պետությունը նաև համակարգված կերպով ստրկացրել է եզդի կանանց․ այս քայլը կազմակերպության ներսում հակասությունների պատճառ է դարձել, քանի որ իրաքցի հրամանատարներից շատերը դեմ են հանդես եկել այդ պրակտիկային։ Սակայն ալ-Քուրաշին այն մարդկանցից էր, ով աջակցում էր ստրկության վերականգնման որոշմանը և այս հարցում աջակցություն էր ստանում Իսլամական պետության ոչ իրաքցի անդամներից։ Այսպիսով՝ նա դարձել է Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալը և Իսլամական պետությունում խալիֆի քննադատներին վերացնելու պատասխանատուն։ Ինչ-որ ժամանակ նա նաև եղել է Իսլամական պետության արդարադատության նախարարը, ինչպես նաև ծառայել է որպես այլ նախարարների խորհրդատու։ Ալ-Քուրաշիի կարևորությունը աճել է 2015 թվականին Իսլամական պետության մի շարք կարևոր հրամանատարների մահից հետո՝ դարձնելով նրան կազմակերպության ամենակարևոր ներկայացուցիչների մեկը։ Նույն տարում ԱՄՆ-ն թիրախավորել է նրան Մոսուլի մոտակայքում. օդային հարձակման արդյունքում ալ-Քուրաշին կորցրել է իր աջ ոտքը։ Երբ 2016 թվականից ի վեր ԻՊ-ն սկսել է կորցնել իր տարածքները, ալ-Բաղդադին հրամայել է, որ ԻՊ-ն վերադառնա ապստամբությունների գործելակերպին։ Բազմիցս կրած պարտությունների պայմաններում ալ-Քուրաշին դարձել է կազմակերպության ֆինանսների և գաղափարախոսության պատասխանատուն։ Նա բնակություն է հաստատել ալ-Կաիմ քաղաքում մինչև 2017 թվականի հոկտեմբերին Իրաքի անվտանգության ուժերը հարձակում են գործել քաղաքի վրա։ Դրանից հետո նա վերահաստատվել է Սիրիայում։ Բաղուզ Ֆավքանիի ճակատամարտից հետո ալ-Բաղդադին ալ-Քուրաշիին նշանակել է իր իրավահաջորդ։ Ըստ Իսլամական պետության, ալ-Քուրաշին եղել է Արևմտյան աշխարհի դեմ պայքարի վետերան՝ որպես կրոնական կրթություն ստացած անձ և փորձառու հրամանատար։ Նրան նկարագրում են որպես «գիտնական, աշխատող, երկրպագու», «ջիհադի ականավոր ներկայացուցիչ» և «պատերազմի էմիր»։ === Իշխանության շրջան === Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվանից մեկ շաբաթ անց ալ-Քուրաշին շուրա խորհրդի կողմից ընտրվել է որպես Իսլամական պետության նոր խալիֆ՝ նշելով, որ խումբը շարունակում է իրեն համարել որպես խալիֆայություն՝ չնայած կորցրել է տարածքների մեծ մասը Իրաքում և Սիրիայում։ Ալ-Քուրաշիի նշանակումը, ենթադրվում է, որ եղել է համաձայն Բաղդադիի խորհրդի, որը նշանակում է, որ նոր էմիրն իրավահաջորդ է նշանակվել հենց Բաղդադիի կողմից։ Ալ-Քուրաշիի՝ Բաղդադիի կողմից նշանակված լինելու համար լրացուցիչ ապացույց է այն փաստը, որ Բաղդադիի մահից հետո ժառանգորդությունը համեմատաբար արագ է տեղի ունեցե։ Ալ-Քուրաշիի իշխանության գալը տեղի է ունեցել Իսլամական պետության կողմնակիցների շրջանում Բաղդադիի մահվան շուրջ մի քանի օր շարունակվող շահարկումների և հերքման պայմաններում։ Ընդհանուր ակնկալիքն այն էր, որ ալ-Քուրաշին դառնալու է «մաշված կազմակերպության ղեկավար, որը վերածվել է ցրված և պասիվ բջիջների խմբի» և «մոխիրների խալիֆայության» ղեկավար։ Որոշ վերլուծաբաններ կարծում էին, որ Բաղդադիի մահը հանգեցնելու է Իսլամական պետության պառակտման՝ «նոր առաջնորդին, ով էլ դա լինի, թողնելով խմբի՝ որպես մարտական ուժ, վերամիավորման առաջադրանքը»։ Սակայն այլ վերլուծաբաններ կարծում էին, որ Բաղդադիի մահը որևէ ազդեցություն չէր ունենա Իսլամական պետության վրա «գործառնական կարողության տեսանկյունից» և հավանական էր, որ «չէր հանգեցնի խմբի կազմալուծմանը կամ նույնիսկ անկմանը»։ Բացի այդ, լրագրող Ֆերաս Քիլանին մատնանշել է, որ ԻՊ-ը ալ-Քուրաշիի իշխանության գալու ժամանակ դեռևս ղեկավարում էր առնվազն 10,000 զինյալ Սիրիայում և Իրաքում, ինչը նշանակում է, որ «խալիֆան առանց խալիֆայության» դեռևս պարտության մատնված չէր։ === Իսլամական պետության առաջնորդ === Ալ-Քուրաշիի նշանակումը որպես խալիֆ Իսլամական պետության ներսում միանշանակ չի ընդունվել, և ԻՊ-ի շատ անդամներ կասկածներ ունեին նրա վերաբերյալ։ ԻՊ-ի շատ աջակիցներ արհամարհանքով նկարագրում էին նրան որպես «մեկուսացված թղթե խալիֆ» և «անհայտ ոչ ոք»։ 2019 թվականի նոյեմբերի 2-3-ին ալ-Վաֆա մեդիա գործակալությունը, որը նախքան 2019 թվականի մարտից Իսլամական պետության դեմ հանդես գալը, նրան աջակցող առցանց լրատվամիջոց էր, ալ-Քուրաշիի խալիֆությունը քննադատել է որպես անօրինական։ Քննարկվում էր, որ «Մարգարեն հրամայել է ենթարկվել այն առաջնորդներին, ովքեր գոյություն ունեն և հայտնի են․․․ ոչ թե նրանց, ովքեր գոյություն չունեն և անհայտ են»։ Ավելին՝ պնդում էին, որ ալ-Քուրաշիին ընտրած խորհուրդը չի համարվում օրինական, քանի որ խալիֆին ընտրողների մոտ բացակայում էր երեք որակավորում՝ արդարություն, գիտելիք և իմաստություն, որոնք չուներ խորհուրդը, քանի որ Բաղդադիին ուղարկել էր Իդլիբ, որն ավելի վաղ նրանց կողմից համարվում էր «անհավատության երկիր», երբ նա «շատ ավելի ապահով կլիներ՝ թաքնվելով անապատում»։ Խորհրդի հետագա որակազրկման պատճառ էր նաև այն փաստը, որ խորհուրդը «մուսուլմանական անմեղ արյուն է թափել և ծայրահեղականություն է ընդունել արտաքսման պրակտիկայում» (թաքֆիր)։ Ի վերջո ալ-Վաֆա մեդիա գործակալությունը հայտարարել է, որ ոչինչ չի մնացել, որ ապագա խալիֆը նախագահի. «Դուք չեք հասկանում, որ Աստված վերացրել է ձեր պետությունը ձեր ճնշումների պատճառով»։ Այնուամենայնիվ, նման ուղղակի և բաց քննադատությունը բացառություն էր․ ալ-Քուրաշին կարողացել է արագորեն վերահաստատել իր վերահսկողությունը Իսլամական պետության նկատմամբ՝ պահպանելով դրա համախմբվածությունը։ ԻՊ-ի կողմնակիցները պահպանել են ալ-Քուրաշիի հետ կապված գաղտնիությունը, քանի որ այն անվտանգության խնդիրներով էր պայմանավորված։ 2019 թվականին ալ-Քուրաշին հավատարմության երդում է ստացել Իսլամական պետության Սինայի և Բանգլադեշի մասնաճյուղերից (նոյեմբերի 2), Սոմալիի մասնաճյուղից (նոյեմբերի 3), Պակիստանի և Եմենի մասնաճյուղերից (նոյեմբերի 4), Հավրանի և Խորասանի մասնաճյուղերից (նոյեմբերի 5), Թունիսի մասնաճյուղից (նոյեմբերի 6), Արևմտյան Աֆրիկայի, Հոմսի, Ռաքքայի մասնաճյուղերից, Արևելյան Ասիայի և Կենտրոնական Աֆրիկայի մասնաճյուղերից (նոյեմբերի 7), Արևմտյան Ասիայի մասնաճյուղից (նոյեմբերի 8), Արևմտյան Աֆրիկայի՝ Մալի և Բուրկինա Ֆասո, Լևանտի շրջանի ալ-Բարաքա (նոյեմբերի 9), Լևանտի շրջանի Հալաբ (նոյեմբերի 12), Իրաքի շրջանի Բաղդադ (նոյեմբերի 14), Լիբիայի շրջանի (նոյեմբերի 15), Իրաքի շրջանի Դիջլահ (նոյեմբերի 16), Իրաքի շրջանի Դիյալա (նոյեմբերի 17), Իրաքի շրջանի Սալահ ադ-Դին (նոյեմբերի 18), Իրաքի շրջանի Քիրքուք (նոյեմբերի 19), Արևելյան Ասիայի շրջանի Ինդոնեզիա (նոյեմբերի 22), Ադրբեջանի (նոյեմբերի 29) մասնաճյուղերից և 2020 թվականին Իսլամական պետության մալիական մասնաճյուղից (հունվարի 31)։ Հավատարմության այս երդումները նպատակ ունեին ցույց տալու ալ-Քուրաշիի օրինականությունն ու միաձայն ընդունումը և հակազդելու այն քննադատությանը, որ նա անհայտ է և ոչ լեգիտիմ։ Ենթադրվում էր, որ ԻՊ-ի առաջնորդ նշանակվելու ժամանակ ալ-Քուրաշին գաղտնի գործում էր Սիրիայի արևելքում, հավանաբար այն տարածքում, որը գտնվում էր Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ։ Իրավիճակն իր վերահսկողության տակ վերցնելուց հետո նրա առաջին նպատակը նոր հրամանատարական կառույցի ստեղծումն էր Իսլամական պետության համար, որը կորցրել էր իր բարձրաստիճան անդամներից շատերին։ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին Ամերիկայի ձայնը մեկնաբանել է, որ ալ-Քուրաշին «տեսանելի ղեկավարություն չի ապահովել»։ 2019 թվականի դեկտեմբերի վերջից մինչև 2020 թվականի հունվար Ալ-Քուրաշին ցուցադրել է իր վերահսկողությունը ԻՊ-ի նկատմամբ՝ համակարգելով «Վրեժ երկու շեյխերի համար» արշավը, որը բաղկացած է մի քանի երկրներում բազմաթիվ ահաբեկչական գործողություններից, որոնք պետք է ծառայեին որպես վրեժ ալ-Բաղդադիի և ԻՊ-ի խոսնակ Աբու ալ-Հասան ալ-Մուհաջիրի մահվան համար։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2020 թվականի հունվարին նշել է, որ Իսլամական պետությունը վերածնվել է Իրաքում և Սիրիայում։ Չնայած այս հաջողությունները մասամբ վերագրվել են ալ-Քուրաշիի ղեկավարությանը, նա շարունակել է մնալ ստվերային կերպար։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը առաջ է քաշել այն տեսակետը, որ Իսլամական պետությունը մտավախություն ուներ, որ ալ-Քուրաշին չունի որոշ որակավորումներ, որոնք սովորաբար անհրաժեշտ են խալիֆի համար, և այդ պատճառով նրան հեռու էր պահում ուշադրության կենտրոնից, որպեսզի չվտանգեր նրա դիրքը։ 2020 թվականի մարտի 24-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը 13224 գործադիր հրամանի համաձայն ալ-Քուրաշիին ճանաչել է որպես Հատուկ մատնանշված գլոբալ ահաբեկիչ (SDGT)։ ԱՄՆ-ն նաև լայնածավալ մարդաորս է սկսել նրա նկատմամբ։ Ալ-Քուրաշին ի վերջո հաստատվել է հյուսիսարևմտյան Սիրիայում՝ Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Ատմե քաղաքում։ Այնտեղ նա հիմնականում ապրել է մեկուսի իր կնոջ և երկու երեխաների, ինչպես նաև երկու այլ ընտանիքների հետ։ Դրանցից մեկը բարձրաստիճան լեյտենանտի ընտանիքն էր, ում ալ-Քուրաշին շատ է վստահել՝ ամբողջ աշխարհում ԻՊ-ի ուժերին ղեկավարելու համար։ Երրորդ ընտանիքը որևէ առնչություն չի ունեցել ԻՊ-ի հետ։ Մինչև 2021 թվականի վերջ ալ-Քուրաշիի ղեկավարության ներքո գործող Իսլամական պետությունը մեծապես ուժեղացրել է իր դիրքերն Աֆրիկայում։ Իսլամական պետության Արևմտյան Աֆրիկայի շրջանի մասնաճյուղը զանգվածաբար ընդլայնել է իր ազդեցությունը Սահելում, և ԻՊ-ի նոր մասնաճյուղերը են բացվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Մոզամբիկում։ 2021 թվականի սեպտեմբերին ԱՄՆ լրտեսական անօդաչու թռչող սարքը նկատել է աջ ոտքը կորցրած մորուքավոր տղամարդու, ով արևային լոգանք է ընդունել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող եռահարկ շենքի վերևում, ինչը համընկնում էր ալ-Քուրայշիի ֆիզիկական նկարագրության հետ։ Ուստի ԱՄՆ-ը սկսել է նախապատրաստվել հարձակման։ === Մահ === 2022 թվականի փետրվարի 3-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Ատմեում՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի սահմանին մոտ, որի արդյունքում մահացել է Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշին։ Հարևաններից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ արաբերենով բարձրախոսը կոչ է արել հարևան քաղաքացիներին լքել տարածքը, որին հետևել են ԱՄՆ զինված ուժերի և արաբերեն թարգմանչի տեղում արված նույն հայտարարությունները։ Սպիտակ տան մի բարձրաստիճան պաշտոնյա Reuters-ին հայտնել է, որ Հատուկ գործողությունների համատեղ հրամանատարության գործողության ժամանակ ալ-Քուրաշին ռումբ է պայթեցրել, որը սպանել է իրեն և ևս 12 մարդու, այդ թվում՝ իր ընտանիքի անդամներին։ Պայթյուն այնքան ուժեղ է եղել, որ ալ-Քուրաշիի դիակը դուրս է թռել պատուհանից։ Պայթյունից հետո շենք են մտել ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատների հրամանատարները, և փոխհրաձգություն է տեղի ունեցել փրկվածների հետ, այդ թվում՝ ալ-Քուրաշիի լեյտենանտի, որը նույնպես սպանվել է։ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության (Սպիտակ սաղավարտներ) նախնական տվյալներով զոհվածների թվում եղել են չորս կին և վեց երեխա։ Ավելի ուշ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության հաղորդագրությունների համաձայն՝ 13 մարդ է զոհվել։ Բայդենն ասել է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատճառ է դարձել ալ-Քուրաշիի ռումբի պայթյունը։ Հայաթ Թահրիր աշ-Շամի զինյալներից մեկը նույնպես սպանվել է ԱՄՆ-ի ուժերի հետ կարճատև փոխհրաձգության ժամանակ, երբ նկատել է, որ հարձակում է տեղի ունենում։ ԱՄՆ-ի զոհերի մասին տեղեկություններ չկան, թեև ամերիկյան ուղղաթիռներից մեկը մեխանիկական խնդիրներ է ունեցել և վայրէջք է կատարել առանձին տարածքում, որտեղ այն ոչնչացվել է ամերիկյան մեկ այլ ինքնաթիռի կողմից։ ԱՄՆ զինված ուժերը ազատ են արձակել փրկվածներին, այդ թվում ԻՊ-ի հետ որևէ կապ չունեցող ընտանիքին և ԻՊ-ի լեյտենանտի 4 երեխաներին։ Վերջիններս վերցվել են Թահրիր աշ-Շամի խնամակալության տակ։ === Արձագանքներ === Գործողությունը տեղի է ունեցել Թուրքիայի մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ վերջինիս ազդեցության տակ գտնվող սիրիական տարածքում, որը հարցեր է առաջացրել տարածքը վերահսկելու Թուրքիայի ունակության վերաբերյալ։ Համեմատություն է արվել 2019 թվականին Աբու Բաքր ալ-Բաղդադիի՝ ԻՊ-ի նախկին ղեկավարի դեմ գործողության հետ, որը ևս տեղի է ունեցել Թուրքիայից 4 կմ հեռավորության վրա և վերջինիս ազդեցության տակ գտնվող տարածքում։ Տարածքում դաշտային հսկողությունն իրականացնում էր Հայաթ Թահրիր աշ-Շամը, որը խիստ ջիհադիստական խմբավորում է և Թուրքիայի դաշնակիցը։ Տարածքը հայտնի է նաև նրանով, որ ընդունում և հյուրընկալում է գաղթական ընտանիքներ պատերազմից տուժած տարբեր շրջաններից, ինչը դժվարացնում է նույնականացումը և առհասարակ հսկողությունը՝ դարձնելով այն իդեալական վայր ալ-Քուրաշիի և մյուսների թաքնվելու համար։ Սիրիայի պաշտպանության բանակը դատապարտել է ալ-Քուրաշիի և ալ-Բաղդադիի ներկայությունը Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներում՝ որպես լրացուցիչ ապացույց Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ի ուժերին ապահով ապաստան տրամադրելու վերաբերյալ։ The Jerusalem Post-ը նշել է, որ ԻՊ-ի վերջին երկու առաջնորդների ներկայությունը հենց Թուրքիայի սահմանին ցույց է տալիս, որ Թուրքիան ԻՊ-ի համար վտանգ չի ներկայացնում, ուստի Թուրքիայի ազդեցության գոտին ԻՊ-ի կողմից ընկալվում է որպես ապահով ապաստան իր բարձրագույն ղեկավարության համար։ Long War Journal-ը պնդում է, որ ալ-Քուրաշիի մահը դժվար թե երկարաժամկետ հեռանկարում թուլացնի Իսլամական պետությանը, քանի որ «խալիֆի պաշտոնավարումը ապացուցեց, որ Իսլամական պետությունը կարող է իր ազդեցությունն ընդլայնել անկախ նրանից, թե ով է զբաղեցնում ամենաբարձր պաշտոնը»։ Մեկ օր անց սպանությունը հայտնվել է առաջին էջերում, The New York Times-ը նույնպես մատնանշել է այս մահը՝ նշելով, որ թեև այն հարված է ԻՊ-ին, սակայն չի փոխում երկարաժամկետ դինամիկան։ == Նշումներ == == Ծանոթագրություններ == === Գրականություն === Milton Daniel, al-'Ubaydi Muhammad (2020)։ «Stepping Out from the Shadows: The Interrogation of the Islamic State's Future Caliph»։ CTC Sentinel (West Point, New York: Combating Terrorism Center) 13 (9): 1–13
243,214
Բոկովո-Խրուստալնե (քաղաք, Ուկրաինա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոկովո-Խրուստալնե (այլ կիրառումներ)Բոկովո-Խրուստալնե (ուկրաիներեն՝ Боково-Хрустальне), քաղաք Ուկրաինայի Լուգանսկի մարզի Կրասնի Լուչի քաղաքային խորհուրդում, շրջանային նշանակության քաղաք։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Շախտյորսկոե։ 2011 թվականի տվյալներով Բոկովո-Խրուստալնե քաղաքում բնակվում էր 12 197 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 27,51 կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.)
566,597
Փոքր Տորժենգա
Փոքր Տորժենգա (ռուս.՝ Малая Торженьга), գետ Ռուսաստանում, հոսում է Վոլոգդայի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Տորժենգա գետի աջ ափում՝ 6 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 13 կմ է։ Ակունքը գտնվում է Վոլոգդայի մարզի մոտ, 30 կմ հարավ-արևմուտք Լոիգա գյուղի մոտ։ == Ջրային գրանցամատյանի տվյալներ == Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դոնի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Հյուսիսային Դոն գետն է։ Գետի ենթաավազանը Սուխոնան գետն է։ Գետի գետային ավազանը՝ Հյուսիսային Դոն։ Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության. Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 03020100312103000009081 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 103000908 Ավազանի կոդը - 03.02.01.003 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03 Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0 == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine.
244,748
Կրեյդյանկա (գյուղ, Շևչենկոյի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԿրեյդյանկաԿրեյդյանկա (ուկրաիներեն՝ Крейдянка), գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Շևչենկոյի շրջանում։ 1977 թվականի տվյալներով Կրեյդյանկա գյուղում բնակվել է 13 մարդ։ == Աշխարհագրական դիրք == Կրեյդյանկա գյուղը գտնվում է Վելիկի Բուրլուկ գետի ձախ ափին։ Վերևում՝ 2 կմ հեռավորության վրա, Ռազդոլնոե գյուղն է, հոսանքին ներքև՝ 1 կմ հեռավորության վրա, Արկադևկա գյուղն է։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
899,996
Գազ ամբողջատերև
Գազ ամբողջատերև (լատ.՝ Astragalus holophyllus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ == Նկարագրություն == Անցողուն բույս է, որի ծաղկակիրները դուրս են գալիս տերևների արմատամերձ վարդակից։ Տերևները պարզ են, կարճ տերևակոթով, ձվաձև-կլոր կամ համարյա երիկամաձև, երկու կողմից խիտ առսեղմ խավոտ։ Ծաղկակիրները մինչև 5 սմ երկարությամբ են և ունեն 3-7 ծաղիկներ։ Պսակը դեղին է։ Ունդերը էլիպսաձև երկարավուն են, 4-5 սմ երկարությամբ, 1,5 սմ լայնությամբ։ Տեսակը առանձնահատուկ տաքսոնոմիկ դիրք ունի։ == Տարածվածություն == Աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երանոս լեռնագագաթ, Երախի և Ուրծի լեռնաշղթաներ)։ == Էկոլոգիա == Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա, մերգելային կրաքարերից կազմված չոր խճաքարոտ լանջերին, ավազային անապատում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին։ == Պահպանություն == Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։ Աճելավայրերից մեկը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում։ == Ծանոթագրություններ ==
1,110,882
Չարլզ Դուիլ Քոբրն
Չարլզ Դուիլ Քոբրն (անգլ.՝ Charles Douville Coburn, հունիսի 19, 1877(1877-06-19), Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ - օգոստոսի 30, 1961(1961-08-30), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և թատերական պրոդյուսեր։ Նա երեք անգամ արժանացել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար մրցանակի՝ «Սատանան և միսս Ջոնսը» (1941), «Որքան շատ, այնքան ավելի ուրախ» (1943) և «Կանաչ տարիները» (1946) ֆիլմերի համար։ Կինոինդուստրիայում ունեցած իր ներդրման համար Քոբրնը 1960 թվականին արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղի աստղին։ == Կենսագրություն == Քոբրնը ծնվել է Ջորջիա նահանգի Մակոն քաղաքում։ Նա՝ շոտլանդա-իռլանդական ամերիկացիներ Էմմա Լուիզ Սպրիգմանի (ծնված՝ 1838 թվականի մայիսի 11-ին, Օհայո նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում) և Մովսես Դուիլ Քոբրնի (ծնված՝ 1834 թվականի ապրիլի 27-ին Սավաննա քաղաքում - մահացած՝ 1902 թվականի դեկտեմբերի 27-ին) որդին էր։ Մեծանալով Սավաննա քաղաքում՝ 14 տարեկանից նա սկսել է մի շարք աշխատանքներ անել Սավաննա քաղաքի տեղի թատրոնում` որպես դռնապան, հսկիչ և այլն։ 17 կամ 18 տարեկանում նա թատրոնի մենեջեր էր։ Հետագայում դարձավ դերասան, 1901 թվականին Բրոդվեյ թատրոնում՝ կատարելով իր առաջին ելույթը։ 1905 թվականին Քոբրնը՝ դերասանուհի Իվա Ուիլսի հետ ստեղծում են դերասանական ընկերություն։ Նրանք ամուսնանում են 1906 թվականին։ Ընկերությունը ղեկավարելուց բացի, զույգը բազում ներկայացումներ է տալիս Բրոդվեյ թատրոնում։ Կնոջ մահից հետո՝ 1937 թվականին, Քոբրնը վերաբնակվում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ սկսում է իր կինոաշխատանքը։ 1943 թվականին նա արժանացել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար մրցանակի՝ խաղալով «Որքան շատ, այնքան ավելի ուրախ» (անգլ․՝ The More the Merrier) կատակերգական ֆիլմում թոշակի անցած միլիոնատեր Քյուփիդի դերը։ Նա նաև մրցանակի է արժանացել 1941 թվականին «Սատանան և միսս Ջոնսը» կատակերգական ֆիլմի և 1946 թվականին «Կանաչ տարիները» դրամատիկ ֆիլմի համար։ Նրա կատարմամբ այլ ուշագրավ ֆիլմերից են՝ «Մարդկային սրտերի մասին» (1938), «Տիկին Եվան»(1941), Kings Row (1942), «Դրախտը կսպասի» (1943), «Վիլսոն» (1944), «Ազդեցություն» (1949), «Պարադինի գործը» (1947), «Բոլորն այդպես են անում» (1950), «Անիմաստ աշխատանք» (1952), «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (1953) և «Ջոն Փոլ Ջոնս»-ը (1959)։ Նա սովորաբար մարմնավորել է կատակերգական դրվագներ, բայց «Վիլսոն» ֆիլմում երևում է նրա՝ դրամատիկական բազմակողմանիությունը։ Կինոնկարներում ունեցած իր ներդրման համար 1960 թվականին Քոբրնը արժանացավ Հոլիվուդյան բուլվար 6268 հասցեում գտնվող Հոլիվուդյան փառքի ծառուղի աստղին։ == Քաղաքական գործունեություն == 1940-ական թվականներին Քոբրնը համարվում է ամերիկյան իդեալների պահպանման համար կինոգործիչների միության դաշինքի փոխնախագահ՝ խումբ, որը դեմ էր ձախակողմյան ներթափանցմանը և դավանափոխությանը Սառը պատերազմի ընթացքում Հոլիվուդում։ Ծնվել և մեծանալով Ամերիկայի Ջորջիա նահանգի հարավում՝ Քոբրնը սպիտակամորթների քաղաքացիական խորհրդի անդամ էր (սպիտակամորթների գերապաշտ խումբ, որը դեմ էր ռասայական ինտեգրմանը)։ 1944 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Քոբրնը աջակցեց՝ հանրապետականների թեկնածությունը նախագահի պաշտոնում դրած Թոմաս Դյուին։ == Անձնական կյանք == Քոբրնը ամուսնացել է Իվա Ուիլսի (ծնված՝ օգոստոսի 19, 1878) հետ, Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, 1906 թվականի հունվարի 29-ին։ Ունեցել են վեց երեխա։ Իվան մահացել է սրտի անբավարարությունից Նյու Յորք քաղաքում 1937 թվականի դեկտեմբերի 3-ին՝ 59 տարեկան հասակում։ 82 տարեկանում Քոբրնը ամուսնացավ Վինիֆրեդ Նացկայի հետ Լոս Անջելեսում 1959 թվականի հունիսի 30-ին։ Նա Նոր Զելանդիայի բաս օպերային երգիչ Օսկար Նացկայի այրին էր։ Նրանք ունեցել են մեկ դուստր։ 1940 թվականին Քոբրնը հաստատվեց Նյու Յորքի Արվեստի ազգային ակումբում։ Այնտեղ նա ապրում էր իր հանգուցյալ կնոջ մոր հետ։ Քոբրնը մահացավ սրտի կաթվածից՝ 84 տարեկան հասակում 1961 թվականի օգոստոսի 30-ին Նյու Յորքում։ Ամուսնու մահից հետո՝ Վինիֆրեդը տեղափոխվեց Նոր Զելանդիա։ == Ամբողջական ֆիլմագրություն == == Ռադիո ելույթներ == == Ծանոթագրություններ == == Գրականություն == Alistair Rupert (2018)։ «Charles Coburn»։ The Name Below the Title : 65 Classic Movie Character Actors from Hollywood's Golden Age (softcover) (First ed.)։ Great Britain: Independently published։ էջեր 68–71։ ISBN 978-1-7200-3837-5
508,714
Հոլցկիրխ
Հոլցկիրխ (գերմ.՝ Holzkirch), կոմունա Գերմանիայի Բադեն Վյուրտեմբերգ երկրամասում։ Մտնում է Ալբ Դունայ շրջանի կազմում։ Բնակչությունը կազմում է 269 մարդ (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի). Տարածքը կազմում է 8,14 կմ²։ Պաշտոնական կոդ՝ 08 4 25 062։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պաշտոնական էջ
702,012
Երվանդ Ազատյան
Երվանդ Նազարեթի Ազատյան (Էդմոնդ Կոտալազյան, մայիսի 13, 1935(1935-05-13), Բեյրութ, Լիբանան - մարտի 25, 2023(2023-03-25), Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1988)։ Հայաստանի գրողների միության անդամ։ == Կենսագրություն == Երվանդ Ազատյանը ծնվել է 1935 թվականին Բեյրութում։ 1958 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը, 1973 թվականին՝ Բոստոնի «Նորթիսթըրն» համալսարանը և Դետրոյտի «Ուեյն» նահանգային համալսարանը։ 1954-1958 թվականներին եղել է Բեյրութի «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսի և «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի, 1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ» (անգլերեն) հանդեսի, 1991 թվականից՝ Երևանի «Ազգ» օրաթերթի, 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից և գլխավոր աշխատակիցներից։ 1972-1997 թվականներին եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, 1973 թվականից՝ Դետրոյտի «Հայ մշակույթի ժառանգություն» (անգլերեն) ռադիոծրագրի տնօրեն, 1994-1997 թվականներին՝ ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ, 1997 թվականից՝ փոխատենապետ։ == Պարգևներ, մրցանակներ == Հայ եկեղեցու Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ շքանշան, 1989 թ. Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշան, 1991 թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2009 թ. == Երկեր == «Կեանք ու երազ Հայաստան» (1964, ուղեգրություններ) «Գրական-գեղարուեստական սեւեռումներ» (1988) «Դիմանկարներ և դիմաստվերներ» (անգլերեն, 1995) «Պատմությունը ընթացքի մեջ» (անգլերեն, 1999, Էսսեներ) «Դիտումներ և դատումներ» (2006, հրապարակախոսություն) == Գրականություն == Երուանդ Ազատեան. Մատեան մեծարանքի, Լոս Անջելես, 1988։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Երվանդ Ազատյան. «Սփյուռքահայ գրականության ճակատագիրը վտանգված է» Ե՛վ գիրք, և՛ ուղեցույց, գիտական ուսումնասիրություն / Երվանդ Ազատյանի հետ
955,889
Իռլանդացին
«Իռլանդացի» (անգլ.՝ The Irishman), ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի դրամատիկական ֆիլմ՝ Սթիվեն Զաիլյանի սցենարով, որը հիմնված է Չարլզ Բրանդտի «Ես լսել եմ, դու ներկում ես տներ» վեպի վրա։ Գլխավոր դերերը կատարել են Ռոբերտ Դե Նիրոն, Ալ Պաչինոն և Ջո Պեշին, երկրորդական դերերում նկարահանվել են Ռեյ Ռոմանոն, Բոբի Կանավալեն, Աննա Փեքուինը, Սթիվեն Գրեմը, Ստեֆանի Կուրտցուբան, Ջեսի Պլեմոնսը և Հարվի Քեյթելը։ Ֆիլմը պատմում է Ֆրենկ «իռլանդացի» Շիրանի (դե Նիրոյի)՝ հեռահար վարորդի պատմությունը, որը դառնում է մարդասպան և կապվում գանգստեր Ռասել Բուֆալինոյի (Պեշիի) և նրա քրեական ընտանիքի հետ, ինչպես նաև աշխատում է արհմիութենական ազդեցիկ առաջնորդ Ջիմի Հոֆուի (Պաչինոյի) հետ։ «Իռլանդացու» պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքի 57-րդ կինոփառատոնում։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 1-ին, իսկ նոյեմբերի 27-ից հասանելի է դարձել Netflix-ում։ == Ստեղծում == Մարտին Սկորսեզեն երկար ժամանակ մտադիր էր նկարահանել «Իռլանդացուն» և գլխավոր դերերին հրավիրել Ռոբերտ Դե Նիրոյին, Ջո Պեշիին և Ալ Պաչինոյին։ 2014 թվականի սեպտեմբերին Պաչինոն հաստատեց իր մասնակցությունը նախագծին, որը պետք է դառնար ռեժիսորի հաջորդ աշխատանքը «Լռություն» ֆիլմից հետո։ Բոբի Կանավալեն նույնպես ընդգրկվել է պատրաստվող նախագծի դերասանական կազմում։ Հաջորդ տարվա հոկտեմբերին Դե Նիրոն հայտարարել է, որ ֆիլմի վրա աշխատանքը դեռ ընթացքի մեջ է, և նկարահանումները կարող են սկսվել 2016 թվականին։ Այդ ժամանակ Սկորսեզեն հաստատեց, որ Սթիվեն Զաիլյանն արդեն աշխատում է սցենարի վրա։ «Ես լսել եմ, դու ներկում ես տներ» վեպը բացահայտել է Հոֆայի գործի հետ կապված նոր մանրամասները, որոնց մասին հայտնի չէր (1992) թվականի «Հոֆֆա» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ 2016 թվականի մայիսին հայտարարվել էր, որ ֆիլմի իրավունքները կառաջարկվեն Կաննի 69-րդ կինոփառատոնում։ Մեքսիկացի պրոդյուսերական Դե Սինե ընկերությունը Paramount Pictures-ին առաջարկել է 100 մլն դոլար գումար՝ ֆիլմի վրա աշխատելու համար՝ ներքին իրավունքները պահպանելու դիմաց։ 2017 թվականին Netflix սթրիմինգային ծառայությունը ձեռք է բերել նախագիծը։ Այն բանից հետո, երբ դրանից հրաժարվել են STX-ը և Paramount-ը։ Ենթադրվում էր, որ խոշոր ստուդիաների մերժումը հիմնավորվել էր բարձր բյուջեով (200 մլն դոլար)։ CGI-ի կիրառման պատճառով ֆլեշբեկների բազմաթիվ տեսարաններում գլխավոր հերոսների երիտասարդացման համար։ == Ընդունում == «The Guardian» թերթի մեկնաբան Փիթեր Բրեդշոուն ֆիլմը գնահատել է 5 աստղով։ Նա Սկորսեզեի գործը անվանել է լավագույնը «Փառավոր տղաների» ժամանակներից և նրա լավագույն ֆիլմերից մեկը՝ հատկապես գովելով Ջո Պեշիի խաղը։ «Կոմերսանտ» թերթի մեկնաբան Անդրեյ Պլախովը դրական է գնահատել ֆիլմը՝ նշելով գրագետ կինեմատոգրաֆիզմը և Դե Նիրոյի ու Ալ Պաչինոյի դերասանական խաղը։ == Մրցանակներ և անվանակարգեր == == Դերերում == == Ծանոթագրություններ ==
537,141
Անդրեյ Երյոմենկո
Անդրեյ Իվանովիչ Երյոմենկո (ռուս.՝ Андрей Иванович Ерёменко, ուկրաիներեն՝ Андрій Іванович Єрьоменко, հոկտեմբերի 2 (14), 1892 կամ հոկտեմբերի 14, 1892(1892-10-14), Markivka, Starobelsk Uyezd, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 19, 1970(1970-11-19), Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության մարշալ (1955), Խորհրդային Միության հերոս։ Որպես շարքային մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ Ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1935)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է ռազմաճակատի հրամանատար, մասնակցել Մոսկվայի ն Ստալինգրադի ճակատամարտերին, Ղրիմի, Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Պատերազմից հետո (1945— 1958)՝ Մերձկարպաայան, Արևմտասիբիրյաև և Հյուսիսային Կովկասի ռազմական զորքերի հրամանատար։ Եղել է ՍՄԿԿ ԿԿ-ի անդամ, ՍՍՏՄ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգնատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Սուվորովի առաջին աստիճանի, Կուտուզովի 1-ին աստիճանի, արտասահմանյան 7 շքանշաններով և մեդալներով։ Գրել է հուշեր՝ «Հատուցման տարիներ» գրքում (1969)։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։ == Ծանոթագրություններ ==