parquet-converter commited on
Commit
f376136
1 Parent(s): 61876d7

Update parquet files

Browse files
README.md DELETED
@@ -1,426 +0,0 @@
1
- ---
2
- task_categories:
3
- - text-generation
4
- language:
5
- - hy
6
- dataset_info:
7
- features:
8
- - name: ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ Արբատի ամենամեծ շենքը Նիկոլսկի և Դենեժնի նրբանցքների արանքում
9
- էր, հիմա դրանք կոչվում են Պլոտնիկով նրբանցք և Վեսնինի փողոց։ Ութհարկանի երեք
10
- շենք սեղմ շարքով հաջորդում էին միմյանց, առաջինի ճակատը ջնարակած սալիկներով էր
11
- երեսպատված։ Ցուցանակներ էին կախված` «Ցանցկեն կար», «Կակազության բուժում», «Վեներական
12
- և միզասեռական հիվանդություններ» Ցածրակամար, անկյունները երկաթյա բարակ շերտերով
13
- պատված բաց մուտքերը միացնում էին մթին, խորն ընկած երկու բակերը։ Սաշա Պանկրատովը
14
- ելավ տնից ու թեքվեց ձախ`դեպի Սմոլենսկայա հրապարակ։ Արբատսկի Արս» կինոթատրոնի
15
- մոտ արդեն զույգ-զույգ զբոսնում էին արբատցի և դորոգոմիլովցի, նաև Պլյուշչիխայում
16
- ապրող աղջիկներ, վերարկուների օձիքներն անփութորեն բարձրացրած, շրթունքները ներկած,
17
- արտևանունքները կորացրած, աչքերը`սպասողական, գույնզգույն գլխաշորերը վզներին փաթաթած`արբատյան
18
- աշնանային շքեղությունն էր դա։ Սեանսը վերջացել էր, հանդիսականներին դուրս էին
19
- թողնում բակի կողմից, բազմությունը փողոց էր հորդում նեղ դարպասից, այդտեղ էլ խռնված
20
- էին մի խումբ պատանյակներ`այս տեղերի մշտական տերուտնօրենները։ Արբատն ավարտում
21
- էր իր օրը։ Երթևեկելի մասն ասֆալտած, բայց դեռ տրամվայի գծերի արանքում քարաշար
22
- սալարկի վրայով, հին կառքերը շրջանցելով, անցնում էին սովետական առաջին «ԳԱԶ» և
23
- «ԱՄՕ» ավտոմեքենաները։ Տրամվայները պարկից դուրս էին գալիս մեկ, երբեմն էլ երկու
24
- կցավագոններով. խոշոր քաղաքի փոխադրական պետքերը հոգալու ապարդյուն մի փորձ։ Իսկ
25
- գետնի տակ մետրոյի առաջին հերթն էին կառուցում, և Սմոլենսկայա հրապարակում հորատանցքի
26
- վրա փայտաշեն աշտարակ էր կանգնած։ Կատյան Սաշային էր սպասում Դևիչյե պոլեում, «Կաուչուկ»
27
- գործարանի ակումբի մոտ, խոշոր այտոսկրերով, մոխրագույն աչքերով, տափաստանաբնակ
28
- աղջիկ էր, գյուղական հաստ բրդի թելից գործած սվիտերով։ Գինու հոտ էր փչում բերանից։
29
- Աղջկերքի հետ կարմիր գինի խմեցինք։ Քեզ համար տոն-բան չկա՞։ Ի՞նչ տոն։ Ինչ տոն
30
- Աստվածածին։ Ա՜ Ա» ու`ասել էի Ո՞ւր ենք գնալու։ Ուր Ընկերուհուս մոտ։ Ի՞նչ առնեմ։
31
- Ուտելիք կա։ Օղի առ։ Բոլշոյ Սավվինսկի նրբանցքով, բանվորական հին կացարանների մոտով,
32
- որտեղից հարբած գոռոցներ, աններդաշնակ երգի, հարմոնի և պատեֆոնի ձայներ էին գալիս,
33
- ապա ֆաբրիկայի փայտյա ցանկապատերի նեղլիկ արանքներով նրանք իջան գետի ափ։ Ձախ կողմում
34
- Սվերդլովի և Լիվերսի ֆաբրիկաների լայն լուսամուտներն էին, աջ կողմում`Մոսկվա գետը,
35
- դիմացը`Նովոդևիչյե մենաստանի պարիսպը, օղակաձև երկաթուղու կամուրջի մետաղյա հեծաններր,
36
- ավելի հեռվում`ճահիճներ ու մարգագետիններ, Կոչկին և Լուժնիկին… Ո՞ւր ես տանում
37
- ինձ, հարցրեց Սաշան։ Ուր, ուր… Արի, ճամփա գնացողը կարճ ու երկար չի նայի։ Սաշան
38
- ձեռքը գցեց Կատյայի ուսով, աղջիկը փորձեց տղայի ձեռքն իջեցնել։ Կդիմանաս։ Սաշան
39
- ավելի պինդ սեղմեց Կատյայի ուսը։ Կռիվ մի արա։ Քառահարկ, անսվաղ շենքը մեկուսի
40
- էր կանգնած։ Նրանք անցան թույլ լուսավորված, երկու կողմերում անվերջանալի դռներով,
41
- երկար միջանցքով։ Վերջին դռան մոտ Կատյան ասաց. Մարուսյայի մոտ իր ընկերը պիտի
42
- լինի Բան չհարցնես։ Բազմոցի վրա, երեսը պատին արած մի տղամարդ էր քնած, պատուհանի
43
- մոտ տասը-տասնմեկ տարեկան տղա և աղջիկ էին նստած, շրջվեցին դեպի դուռը, բարևեցին
44
- Կատյային։ Սենյակի անկյունում, լվացարանի մոտ, խոհանոցային սեղանի կողքին կանգնած
45
- կինն աման էր լվանում։ Կատյայից բավական մեծ էր, բարի և սիրունիկ դեմք ուներ`Մարուսյան
46
- էր։ Շատ սպասեցինք, կարծեցինք էլ չեք գա, ասաց նա, ձեռքերը սրբելով, գոգնոցն արձակելով,
47
- կարծեցինք, քեֆ եք անում մի տեղ։ Վասիլի Պետրովիչ, վեր կացեք, հյուրեր են եկել։
48
- Պառկածը վեր կացավ`նիհար, խոժոռադեմ մարդ էր, ցանցառ մազերը սղալեց, դեմքն ափով
49
- շփեց քունը վանելու համար։ Վերնաշապկի օձիքը ճմրթված էր, փողկապի հանգույցն իջեցրած։
50
- Թխածս չորացավ, Մարուսյան սրբիչը վերցրեց տարեկանի ալյուրից թխված բլիթների վրայից։
51
- Էս սոյայով է, էս`կարտոֆիլով, էս մեկն էլ`կաղամբով։ Տոմա, պնակները բեր։ Աղջնակը
52
- սեղանին ափսեներ դրեց։ Կատյան հանեց ժակետը, դանակ ու պատառաքաղ վերցրեց պահարանից,
53
- սեղանն իսկույն գցեց, գիտեր, ինչը որտեղ է, երևում էր, որ առաջին անգամ չէ այստեղ։
54
- Սենյակը հավաքիր, հրամայեց Մարուսյային։ Ճաշից հետո քնեցինք-մնացինք, արդարանում
55
- էր Մարուսյան, աթոռների վրայից հավաքելով հագուստը։ Երեխեքն էլ թուղթ-մուղթ են
56
- կտրատել։ Վիտյա, թղթերը հավաքիր։ Տղան, հատակի վրա չոքեչոք, թղթի կտորներն էր հավաքում։
57
- Վասիլի Պետրովիչը լվացվեց, փողկապը ձգեց։ Մարուսյան մեկական կտոր կտրեց բոլոր թխվածքներից
58
- ու դրեց պատուհանին։ Կերեք։ Վասիլի Պետրովիչը օղի լցրեց բաժակների մեջ։ Տոններդ
59
- շնորհավոր։ Սեղանի տակ հանդիպենք, Սաշայից բացի, բոլորին նայեց Կատյան։ Առաջին
60
- անգամ էր տղային բերել իր ծանոթների մոտ, այստեղ օղի էր խմում, իսկ Սաշայի հետ
61
- միայն կարմիր գինի էր խմում։ Էս սև աչքերով տղին որտեղի՞ց ես գտել, զվարթ ասաց
62
- Մարուսյան, գլխով անելով Սաշայի կողմը։ Սև աչքերով ու խուճուճ մազերով, քթի տակ
63
- ծիծաղեց Կատյան։ Ջահել ժամանակ մազերը խուճուճ են լինում, տարիքն առնելուց`թափվում,
64
- հայտարարեց Վասիլի Պետրովիչը և շիշը նորից ձեռքն առավ։ Հիմա նա խոժոռադեմ չէր թվում
65
- Սաշային, խոսելաձևի մեջ ծանոթությունն ամրապնդելու ցանկություն կար։ Եվ Մարուսյան
66
- նրանց էր նայում սիրալիր, հասկացողի հայացքով։ Սաշային դուր էր գալիս Մարուսյայի
67
- հովանավորությունը, դուր էր գալիս ծայրամասային այդ տունը, պատից այն կողմ հնչող
68
- երգն ու հարմոնի նվագը։ Ի՞նչի բան չեք ուտում, հարցրեց Մարուսյան։ Շնորհակալ եմ,
69
- ուտում եմ, համեղ է։ Թխելու բան լիներ, ավելի լավերը կթխեի`թթխմորի եղածն ինչ է,
70
- չկա։ Ապրի Վասիլի Պետրովիչը, բերեց։ Վասիլի Պետրովիչն ինչ-որ լուրջ բան ասաց թթխմորի
71
- մասին։ Երեխաներն էլի ուզեցին։ Մարուսյան նորից մեկական կտոր տվեց նրանց։ Մենակ
72
- հո ձեզ համար չե՞մ թխել։ Ձեր քեֆն արեցիք-պրծաք, լվացվեք։ Վերցրեց նրանց անկողիններն
73
- ու սենյակից տարավ դուրս`հարևանուհու մոտ։ Երեխաները գնացին քնելու։ Վասիլի Պետրովիչն
74
- էլ պատրաստվեց գնալ։ Մարուսյան ուղեկցելու ելավ, Կատյային ասելով. Մաքուր սավան
75
- պահարանից կվերցնես։ Այդ մարդը նրա ինչի՞ն է պետք, հարցրեց Սաշան, երբ դուռը փակվեց
76
- Մարուսյայի ետևից։ Սեփական մարդն ալիմենտից փախել է, գտնել չի լինում, իսկ ապրել
77
- պե՞տք է։ Երեխաների աչքի առա՞ջ։ Սոված նստեն`ավելի՞ լավ է։ Ծեր է։ Մարուսյան էլ
78
- ջահել չի։ Իսկ ինչո՞ւ չի ամուսնանում։ Կատյան հոնքերի տակից նրան նայեց։ Դո՞ւ ինչի
79
- չես պսակվում հետս։ Պսակվե՞լ ես ուզում։ Պսակվել ես ուզում Լավ, արի պառկենք։ Սա
80
- էլ էր անսովոր։ Ամեն անգամ Սաշան ստիպված էր լինում տիրել նրան, կարծես առաջին
81
- անգամ էին հանդիպում, իսկ այսօր ինքն անկողին գցեց, հանվեց։ Միայն ասաց. Լույսը
82
- հանգցրու։ Հետո մատներով խաղում էր նրա մազերի հետ… Ուժեղ տղա ես, աղջիկները վայ
83
- թե սիրում են քեզ, մենակ անզգույշ ես, կռացավ տղայի վրա, նայեց աչքերի մեջ, սև
84
- աչքերով մի ճստիկ բերեմ քեզ համար, չե՞ս վախենա։ Վաղ թե ուշ`լինելու էր։ Է ինչ,
85
- աբորտ կաներ, երեխան ոչ Սաշային էր պետք, ոչ`նրան։ Հղի՞ ես։ Կատյան գլուխը դրեց
86
- նրա ուսին, սեղմվեց ամբողջ մարմնով, կարծես պաշտպանություն էր որոնում իր կյանքի
87
- դժվարություններից ու ձախորդություններից։ Ի՞նչ գիտե ինքը Կատյայի մասին։ Որտե՞ղ
88
- է ապրում։ Հորաքրոջ մո՞տ։ Հանրակացարանո՞ւմ։ Անկյո՞ւն է վարձում։ Աբո՞րտ։ Ի՞նչ
89
- պիտի ասի տանը, ի՞նչ բյուլետեն պիտի ներկայացնի աշխատանքի վայրում։ Իսկ եթե ուշացրե՞լ
90
- է։ Ի՞նչ է անելու երեխան գրկին։ Եթե հղիացել ես, ծննդաբերիր, կամուսնանանք։ Առանց
91
- գլուխը բարձրացնելու, Կատյան հարցրեց. Անունն ի՞նչ ենք դնելու։ Կդնենք, ժամանակ
92
- շատ կա։ Կատյան նորից ծիծաղեց, ետ քաշվեց։ Ոչ դու կպսակվես, ոչ էլ ես քեզ կառնեմ։
93
- Քանի՞ տարեկան ես։ Քսաներկո՞ւ։ Ես որ ես եմ, էլի քեզնից մեծ եմ։ Դու`կրթված, իսկ
94
- ե՞ս։ Վեց դասարան… Կպսակվեմ, մենակ թե քեզ հետ չէ։ Իսկ ո՞ւմ հետ։ Հետաքրքիր է։
95
- Հետաքրքիր է… Մեր գյուղացի մի տղա կա։ Որտե՞ղ է։ Որտեղ է… Ուրալում, կգա ու ինձ
96
- կտանի։ Ի՞նչ գործի է։ Ինչ գործի է… Մեխանիկ։ Վաղո՞ւց ես ճանաչում։ Չասի՞`մեր գյուղացի
97
- է։ Իսկ ինչո՞ւ մինչև հիմա չի ամուսնացել հետդ։ Ման գալուց չի կշտացել, չի պսակվել։
98
- Իսկ հիմա կշտացե՞լ է։ Հիմա արդեն երեսուն տարեկան է։ Գիտե՞ս, ինչ կնանիք է ունեցել
99
- Սիրո՞ւմ ես նրան։ Հա, սիրում եմ։ Իսկ ինձ հե՞տ ինչու ես հանդիպում։ Հանդիպում…
100
- Ես էլ եմ ուզում կյանք անեմ։ Միլիցիայի պես հարցաքննում ես, հանգիստ թող։ Իսկ ե՞րբ
101
- է գալու։ Վաղը։ Ու էլ չե՞նք հանդիպի։ Հարսանիքիս կանչե՞մ… Աժդահա մարդ է, մի հատ
102
- որ տվեց, շունչդ կփչես։ Կտեսնենք։ Պահ, պահ… Բայց հղի ես, չէ՞։ Ո՞վ ասաց։ Դու։
103
- Ես բան էլ չեմ ասել։ Ինքդ ես հնարել։ Դուռը կամացուկ թակեցին։ Կատյան բացեց, Մարուսյան
104
- ներս եկավ, նորից պառկեց։ Ճամփու դրեցի, Մարուսյան լույսը վառեց, թեյ կխմե՞ք, Սաշան
105
- ձեռքը մեկնեց`շալվարը վերցնելու։ Ինչի՞, ասաց Մարուսյան։ Մի անհանգստանաք։ Ամաչկոտ
106
- է, քթի տակ ծիծաղեց Կատյան, ամաչում է, որ հետս ման է գալիս, ուզում է պսակվի։
107
- Պսակվելն էլ է հեշտ, ասաց Մարուսյան, բաժանվելն էլ։ Մնացած օղին Սաշան լցրեց բաժակի
108
- մեջ, խմեց, մի կտոր բլիթ կերավ։ Ընդհանրապես, շնորհակալ պետք է լիներ Կատյայից,
109
- որ ամեն ինչ բարեհաջող վերջացավ։ Հավանաբար, այդ մեխանիկն իսկապես գոյություն ունի,
110
- բայց ըստ էության, խնդիրը նա չէ։ Բանն այն է, որ Կատյան նորից հոգու հետ խաղում
111
- է, իսկ ինքը թթվել է հիմարի պես։ Սաշան վեր կացավ։ Ո՞ւր ես գնում, հարցրեց Կատյան։
112
- Տուն։ Ինչի՞, անհանգստացավ Մարուսյան, գիշերր կմնաք, առավոտը կգնաք, հարևաններիս
113
- մոտ կմնամ, ոչ ոքի չեք խանգարի։ Պիտի գնամ։ Կատյան խոժոռ էր նայում։ Ճամփան կգտնե՞ս։
114
- Չեմ մոլորվի։ Կատյան հպվեց նրան. Մնա։ Գնամ։ Հաջողություն։ Բայց և այնպես, լավ
115
- աղջիկ է։ Ինչ խոսք`ափսոս։ Եվ եթե էլ չզանգահարեց, երբեք չեն հանդիպի, հասցեն չգիտի,
116
- Կատյան չի տալիս` «Հորաքույրս կջղայնանա», նույնիսկ չի ասում, թե որ ֆաբրիկայում
117
- է աշխատում` «Կցցվես մուտքի առաջ»։ Մինչ այդ մեկ-մեկ զանգահարում էր Սաշային ավտոմատից,
118
- գնում էին կինո կամ զբոսայգի, հետո մտնում Նեսկուչնի պուրակի խորքերը։ Լուսնի լույսի
119
- տակ սպիտակին էին տալիս պարուսինե շեզլոնգները, Կատյան երեսը թեքում էր, «Մտքովդ
120
- ի՜նչ է անցնում… «Ի՛ նչ ես կպել…»։ Իսկ հետո սեղմվում էր իրեն, շրթունքները`չոր,
121
- քամահար, փշփշոտ մատներով խաղում էր տղայի մազերի հետ։ Առաջին անգամ քեզ գնչուի
122
- տեղ դրեցի։ Մեր գյուղի մոտ գնչուներ կային… քեզ պես սև էին։ Մենակ թե մաշկդ փափուկ
123
- է։ Ամռանը, երբ մայրը գնում էր քրոջ ամառանոցը, Կատյան գալիս էր Սաշայի մոտ`բարկացած
124
- աչքերով, ամաչում էր մուտքի առաջ նստած կանանցից. «Աչքները չռում են վրաս։ Կյանքում
125
- էլ չեմ գա»։ Զանգահարելիս սովորաբար լռում էր, հետո կախում խոսափողը, նորից զանգահարում…
126
- Կատյա, դո՞ւ ես։ Հա, ես եմ… Իսկ ինչո՞ւ չես պատասխանում… Ես զանգ չեմ տվել… Հանդիպե՞նք։
127
- Էդ որտե՞ղ հանդիպենք… Այգու մո՞տ։ Բան գտավ… Կգաս Դեվիչկա։ Վեցի՞ն, յոթի՞ն։ Վեցին
128
- վազեցի, չէ մի… Այս ամենը Սաշան հիշում էր հիմա, սպասում նրա զանգին։ Հաջորդ օրն
129
- ինստիտուտից շուտ ուզեց տուն գնալ`մեկ էլ տեսար, զանգահարեց։ Բայց մնաց`հոկտեմբերյան
130
- տոնի առթիվ պատի թերթը սարքելու։ Իսկ հետո նրան կանչեցին կուսբյուրոյի նիստի։ Դռան
131
- մոտ ազատ տեղ չկար։ Սաշան խցկվեց աթոռների միացրած շարքերի արանքով, դիպչելով կիպ-կիպ
132
- նստած, մարդկանց, կուսբյուրոյի քարտուղար Բաուլինի դժգոհ հայացքի տակ։ Շիկահեր,
133
- պնդակազմ մարդ էր, հասարակ, համառ դեմքով, սատինե շեղօձիք, կապույտ, երկու սպիտակ
134
- կոճակով կարճ վզին կոճկած վերնաշապկի տակից լայն կուրծքը դուրս ցցած։ Հետևելով,
135
- թե Սաշան ինչպես նստեց անկյունում, Բաուլինը նորից դարձավ Կռիվոռուչկոյին։ Այդ
136
- դո՞ւք եք խափանել հանրակացարանի շինարարությունը, Կռիվոռուչկո։ Օբյեկտիվ պատճառները
137
- ոչ ոքի չեն հետաքրքրում։ Ֆոնդերը փոխանցվել են հարվածային շինարարությունների՞ն։
138
- Դուք պատասխանատու եք ոչ թե Մագնիտկայի, այլ ինստիտուտի համար։ Ինչո՞ւ չեն զգուշացրել,
139
- որ ժամկետները ռեալ չեն։ Ա՛ հ, ժամկետները ռեալ են… Ինչո՞ւ չեն կատարվել։ Քսան
140
- տարի կուսակցության շարքերո՞ւմ եք… Նախկին ծառայությունների համար գլուխ ենք խոնարհում,
141
- իսկ սխալների համար պիտի խփենք։ Բաուլինի տոնը զարմացրեց Սաշային։ Դիրեկտորի տեղակալ
142
- Կռիվոռուչկոյից ուսանողները վախենում էին։ Ինստիտուտում խոսում էին նրա զինվորական
143
- հռչակավոր կենսագրության մասին. մինչև հիմա գիմնաստյորկա էր հագնում, գալիֆե և
144
- սապոգ։ Կորամեջք, երկար ու մռայլ քթով, աչքերի տակ կախ տոպրակներով այդ մարդը երբեք
145
- և ոչ մեկի հետ խոսքի չէր բռնվում, նույնիսկ բարևելիս բավարարվում էր միայն գլխի
146
- շարժումով։ Կռիվոռուչկոն ձեռքով հենվել էր աթոռի թիկնակին, Սաշան տեսավ, թե ինչպես
147
- են դողում նրա մատները։ Մշտապես այնքան ահեղատեսք մարդու թուլությունը խղճալի էր։
148
- Բայց շինանյութ իսկապես չէին տվել շինարարության համար, իսկ հիմա ոչ ոք չի ուզում
149
- մտածել այդ մասին։ Միայն Յանսոնը`Սաշայենց ֆակուլտետի դեկանը, անդրդվելի մի լատվիացի,
150
- դիմելով ինստիտուտի դիրեկտոր Գլինսկայային, հաշտվողաբար ասաց. Գուցե նորի՞ց ժամկետ
151
- տանք։ Ինչ ժամկետ, չարագույժ բարեհոգությամբ հարցրեց Բաուլինը։ Գլինսկայան լուռ
152
- էր։ Նստած էր նեղացած մարդու տեսքով, որին ահա այդպիսի անպիտան տեղակալ են շնորհել։
153
- Վեր կացավ ասպիրանտ Լոզգաչևը`բարձրահասակ ու վայելչագեղ, ձեռքերը տարածեց դերասանավարի։
154
- Մի՞թե բահերն էլ են Մագնիտկա ուղարկել։ Ուսանողները մատներո՞վ էին փորում սառած
155
- հողը։ Ահա, նստած է խմբի կոմերիտական կազմակերպիչը, թող ասի, թե ինչպես էին աշխատում
156
- առանց բահերի։ Բաուլինը հետաքրքրությամբ նայեց Սաշային։ Սաշան վեր կացավ։ Մենք
157
- առանց բահ չենք աշխատել։ Մի անգամ է պահեստը փակ եղել։ Հետո պահեստապետը եկավ ու
158
- բահերը տվեց։ Երկա՞ր սպասեցիք, գլուխը չբարձրացնելով, հարցրեց Կռիվոռուչկոն։ Տասը
159
- րոպե։ Լոզգաչևը, որ անհաջող էր վկայակոչել Սաշային, կշտամբանքով օրորեց գլուխը,
160
- կարծես ոչ քե ինքն էր սխալվել, այլ Սաշան։ Ամեն ինչ բարեհաջո՞ղ վերջացավ, քմծիծաղ
161
- տվեց Բաուլինը։ Բարեհաջող, պատասխանեց Սաշան։ Իսկ ինչքա՞ն աշխատեցիք, ինչքա՞ն պարապ
162
- մնացիք։ Չէ՞ որ շինանյութ չկար։ Որտեղի՞ց գիտես։ Բոլորն էլ գիտեն։ Իզուր ես փաստաբանություն
163
- անում, Պանկրատով, խստորեն ասաց Բաուլինը, անտեղի։ Աշխատելով չնայել Կռիվոռուչկոյին,
164
- բյուրոյի անդամները քվեարկեցին`նրան կուսակցությունից վտարելու համար։ Ձեռնպահ
165
- մնաց միայն Յանսոնը։ Ավելի կորամեջք դարձած Կռիվոռուչկոն դուրս եկավ սենյակից։
166
- Ստացվել է դոցենտ Ազիզյանի դիմումը, հայտարարեց Բաուլինը և նայեց Սաշային, կարծես
167
- հարց տալով, հիմա՞ ինչ կասես, Պանկրատով։ Սաշայենց խմբում Ազիզյանը սոցիալիստական
168
- հաշվառման հիմունքներ էր դասավանդում։ Սակայն խոսում էր ոչ թե հաշվառման, ոչ նույնիսկ
169
- հիմունքների մասին, այլ նրանց, ովքեր այդ հիմունքներն աղավաղում են։ Սաշան ուղղակի
170
- ասել էր, որ չէր խանգարի իրենց պատկերացում տալ ինքնին հաշվապահության մասին։ Գանգրամազ
171
- Ազիզյանը`խորամանկ մի ստահակ, ընդամենը ծիծաղել էր։ Իսկ հիմա մեղադրել էր Սաշային,
172
- որ վերջինն հանդես է եկել հաշվառման մասին գիտության մարքսիստական հիմնավորման
173
- դեմ։ Այդպիսի բան եղե՞լ է, Բաուլինը Սաշային էր նայում երկնագույն, պաղ աչքերով։
174
- Ես չեմ ասել, թե տեսություն պետք չէ։ Ասել եմ, որ հաշվապահական գիտելիքներ չենք
175
- ստացել։ Գիտության կուսակցականությունը քեզ չի՞ հետաքրքրում։ Հետաքրքրում է։ Կոնկրետ
176
- գիտելիքները`նույնպես։ Կուսակցականության և կոնկրետության մեջ տարբերությո՞ւն կա։
177
- Նորից վեր կացավ Լոզգաչևը։ Գիտեք ինչ, ընկերներ… Երբ բացահայտորեն գիտության ապաքաղաքականություն
178
- են քարոզում… Եվ հետո`Պանկրատովը փորձեց կուսակցական բյուրոյի վզին փաթաթել իր
179
- հատուկ կարծիքը Կռիվոռուչկոյի մասին, ուսանողական լայն զանգվածների ներկայացուցիչ
180
- ձևացրեց իրեն։ Պանկրատով, իսկ ո՞ւմ եք դուք այստեղ ներկայացնում, ի դեպ։ Յանսոնը
181
- նստած էր մռայլված, հաստլիկ մատներով կտկտացնում էր ցմփոր պայուսակը։ [...] Գլինսկայան
182
- դարձավ Բաուլինին։ Գուցե կոմերիտական կազմակերպությա՞նը հանձնենք… Նրա ձայնի մեջ
183
- մեծավորական հոգնածություն կար. հարցը մանր է, ուսանողի անձնավորությունը`աննշմար։
184
- Լոզգաչևը նայեց Բաուլինին, նրան թվաց, թե վերջինս դժգոհ պիտի լիներ Գլինսկայայի
185
- առաջարկից։ Կուսակցական բյուրոն չպետք է շեղվի… Այս անզգույշ խոսքն ամեն ինչ վճռեց։
186
- Ոչ ոք չի շեղվում, խոժոռվեց Բաուլինը։ Բայց կարգ գոյություն ունի։ Թող կոմսոմոլը
187
- քննարկի։ Տեսնենք, թե ինչպիսին է նրա քաղաքական հասունությունը։ Կախիչից կաշվե
188
- դարչնագույն վերարկու էր կախված… Քեռի Մա՜րկը։ Մա՞ն ես գալիս… Սաշան համբուրեց
189
- քեռու խնամքով սափրված այտը։ Մարկից ծխամորճի ընտիր ծխախոտի, նուրբ օդըկոլոնի հոտ
190
- էր գալիս, «ամուրի մարդու տնական հոտ»` ինչպես մայրն էր ասում։ Իր երեսունհինգ
191
- տարիներից ավելի մեծ էր թվում Մարկը`լիքը-լիքը, զվարթաբարո, ճաղատացող քեռի էր։
192
- Եվ միայն ակնոցի դեղնավուն ապակիների տակից նայող սուր աչքերն էին մատնում արդյունաբերության
193
- հրամանատարներից մեկի, համարյա առասպելական այդ մարդու երկաթյա կամքը, որ առասպելական
194
- էր Արևելքում իր վիթխարի շինարարության պես. Սովետական Միության մետալուրգիական
195
- նոր բազան էր կառուցում նա, թշնամու ավիացիայի համար անմատչելի, պրոլետարական տերության
196
- ստրատեգիական թիկունքը։ Կարծում էի, չեմ տեսնի քեզ, մի տեղ մնացած կլինես։ Սաշան
197
- միշտ տանն է գիշերում, ասաց մայրը։ Սեղանին պորտվեյն էր դրված, վարդագույն երշիկ,
198
- շպրոտ, «թրքական չորահաց»` Մարկը միշտ բերում էր այդ ամենը։ [...] Մոր ավանդական
199
- թխվածքն էլ էր սեղանին, ըստ երևույթին, Մարկը զգուշացրել էր, որ գալու է։ Երկա՞ր
200
- ժամանակով ես եկել, հարցրեց Սաշան։ Այսօր եմ եկել, վաղը գնալու եմ։ Նրան Ստալինն
201
- է կանչել, ասաց մայրը։ Նա հպարտանում էր իր եղբորով, հպարտանում էր տղայով. հպարտանալու
202
- ուրիշ ոչինչ չուներ`ամուսնուց լքված, միայնակ կին էր, փոքրամարմին, գիրուկ, դեռևս
203
- գեղեցիկ, ճերմակ դեմքով, խիտ ու գանգուր ճերմակած մազերով։ Մարկը ձեռքը պարզեց
204
- բազմոցին դրված կապոցին։ Բաց արա։ Սոֆյա Ալեքսանդրովնան փորձեց արձակել հանգույցը։
205
- Սաշան դանակով կտրեց քուղը։ Քրոջ համար Մարկը վերարկուի կտոր էր բերել և նուրբ
206
- բրդյա գլխաշոր։ Սաշայի համար`մուգ կապույտ բոստոնից կոստյում։ Թեթևակի ճմրթված
207
- պիջակը շատ լավ նստեց տղայի վրա։ Վրայով է կարված, հավանություն տվեց Սոֆյա Ալեքսանդրովնան,
208
- շնորհակալ ե��, Մարկ, հագնելու բան չուներ բոլորովին։ Սաշան հաճույքով իրեն էր նայում
209
- հայելու մեջ։ Մարկը միշտ պետքական բան է նվիրում։ Փոքր ժամանակ իրեն տարել էր կոշկակարի
210
- մոտ, որը տղայի համար քրոմե երկարաճիտք սապոգներ էր կարել, այն ժամանակ ոչ ոք այդպիսի
211
- սապոգ չուներ, ոչ բակում, ոչ դպրոցում, շատ էր հպարտանում իր ունեցածով և մինչև
212
- հիմա հիշում էր դրանց հոտը, հիշում էր նաև կաշվի և կուպրի սուր հոտը կոշկակարի
213
- խցիկում։ Այդ երեկո Մարկին մի քանի անգամ հեռախոսի մոտ կանչեցին։ Թավ, տիրական
214
- ձայնով նա հրամաններ էր տալիս ֆոնդերի, լիմիտների, էշելոնների մասին, նախազգուշացնում
215
- էր, որ գիշերելու է Արբատում, և կարգադրեց առավոտյան ժամը ութին մեքենա ուղարկել։
216
- Ետ գալով սենյակ, Մարկը շեղակի նայեց շշին։ Օհո՜։ Խմիր, իմ ընկեր, քանի լիքն է
217
- գավը, կյանքի դառնությունը քամուն տանք, երգեց Սաշան քեռու սիրած երգը, որ հենց
218
- նրանից էր լսել դեռևս փոքր հասակում։ Վանենք, իմ ընկեր, վանենք մեր հոգսերը, քանի
219
- կանք, միացավ Մարկը, այսպե՞ս էր։ Ճիշտ այդպես։ Սաշան նորից երգեց. Վաղը գուցե հենց
220
- այս ժամին Այստեղ գա ուժը Չեկայի, Գուցե նաև հենց այս պահին Մենք վերջը տանք Կոլչակի
221
- Ձայն և լսողություն մորից էր ժառանգել, ժամանակին Սոֆյա Ալեքսանդրովնային հրավիրում
222
- էին երգելու ռադիոյով, բայց հայրը չթողեց։ Վաղը գուցե հենց այս ժամին Մեր ընկերները
223
- գան, Գուցե նաև հենց այս պահին Մեր համազարկը տան Լավ երգ է, ասաց Մարկը։ Միայն
224
- թե վատ եք երգում, նկատեց Սոֆյա Ալեքսանդրովնան, կույրերի երգչախմբի պես։ Կույրերի
225
- զույգի, ծիծաղեց Մարկը։ Նրա անկողինը բազմոցին գցեցին, Սաշան պառկեց պարուսինե
226
- տապճակի վրա։ Մարկը հանեց պիջակը, տաբատակալները, վերնաշապիկը և, մնալով օձիքին
227
- ու թևքերին երկնագույն երիզներով շապկով, գնաց լողասենյակ։ Ձեռքերը գլխատակին դրած,
228
- Սաշան պառկած նրան էր սպասում։ Նիստից հետո, աստիճաններով իջնելիս, Յանսոնը թփթփացրել
229
- էր իր ուսին։ Բարեսիրտ ու քաջալերիչ այդ միակ ժեստն ընդամենն ընդգծեց այն դատարկությունը,
230
- որ զգում էր Սաշան։ Մյուսները ձևացրեցին, թե շտապում են. որը`տուն, որը`ճաշարան։
231
- Տրամվայի կանգառ տանող ճանապարհին, քանդքնդված արվարձանի կեղտոտ սալարկի վրայով
232
- մարդատար սև մեքենա անցավ։ Գլինսկայան նստած էր առջևում, գլուխը շրջած ինչ-որ բան
233
- էր ասում ետևում նստածներին։ Եվ այն, թե ինչպես էին խոսում ու ինչպես սլացան իր
234
- կողքով, չնկատելով ու չմտածելով իր մասին, դատարկության, անարդարացի լքվածության
235
- զգացում հարուցեց կրկին։ Սաշան Գլինսկայային ճանաչում էր դեռևս դպրոցից, տեսնում
236
- էր ծնողական կոմիտեի նիստերին, նրա տղան`Յանը, իրենց դասարանում էր. մռայլ, սակավախոս,
237
- միայն ալպինիզմով հետաքրքրվող տղա էր։ Գլինսկայան Կոմինտեռնի աշխատակցի կին էր,
238
- լեհական առոգանությունը նրա անվերապահ կարծիքներին անբնականության երանգ էր հաղորդում։
239
- Այդուհանդերձ, թվում էր, թե նա չպետք է լռեր բյուրոյի ժամանակ, հանրակացարանների
240
- խնդրում պակաս պատասխանատու չէ, քան Կոիվոռուչկոն։ Բայց լռեց։ Մարկը ետ եկավ`լվացված,
241
- թարմ, պայուսակից հանեց օդըկոլոնը, շփվեց, պառկեց բազմոցին, ��ուռումուռ եկավ հարմար
242
- տեղավորվելով, ակնոցը հանեց և կարճատես աչքերով դնելու տեղ փնտրեց։ Որոշ ժամանակ
243
- լուռ պառկած էին, հետո Սաշան հարցրեց. Ստալինն ինչո՞ւ է քեզ կանչել։ Ինձ Ստալինը
244
- չի կանչել, ինձ կանչել են, որ հայտնեն նրա ցուցումը։ Ասում են, նա կարճահասակ է։
245
- Իմ ու քո նման։ Բայց ամբիոնի վրա բարձրահասակ է թվում։ Այո։ Երբ նրա հիսնամյակն
246
- էր, ասաց Սաշան, ինձ դուր չեկավ նրա պատասխանը ողջույնների առթիվ, այսպիսի մի բան
247
- ասաց, թե «ինձ կուսակցությունն է ծնել, ըստ պատկերի յուրում»։ Իմաստն այն է, որ
248
- ողջույնները վերաբերում են կուսակցությանը, և ոչ թե անձամբ իրեն։ Ճի՞շտ է, Լենինը
249
- գրել է, որ Ստալինը կոպիտ է և կողմնակալ։ Որտեղի՞ց գիտես։ Ինչ նշանակություն ունի…
250
- Գիտեմ։ Չէ՞ որ գրել է։ Այդ հատկանիշները զուտ անձնական են, ասաց Մարկը, դրանք չեն
251
- գլխավորը։ Գլխավորը քաղաքական գիծն է։ Մի՞թե դրանք կարելի է բաժանել, առարկեց Սաշան,
252
- այդ պահին հիշելով Բաուլինին և Լոզգաչևին։ Կասկածո՞ւմ ես դրանում։ Կարծես`չեմ մտածել։
253
- ՉԷ որ ես էլ եմ Ստալինին կողմ։ Բայց կուզեի ավելի քիչ լիներ փառաբանությունը`ականջ
254
- է սղոցում։ Անհասկանալին դեռևս ոչ ճիշտը չէ, պատասխանեց Մարկը, հավատա կուսակցությանը,
255
- նրա իմաստնությանը։ Խիստ ժամանակներ են սկսվում։ Սաշան քթի տակ ծիծաղեց։ Այսօր
256
- մաշկիս վրա եմ զգացել։ Նա պատմեց կուսբյուրոյի նիստի մասին։ Հաշվապահությո՞ւն։
257
- Դա՞ է այն սկզբունքային հարցը, որով պետք է… Գիտես ինչ։ Սկզբունքային հարցին կարող
258
- ես սպասել ամբողջ կյանքիդ ընթացքում Լսարանում վիճաբանելն անտակտություն է։ Ինձ
259
- մեղադրում են ոչ թե անտակտության, այլ ապաքաղաքականության մեջ։ Եվ պահանջում են,
260
- որ ես դա ընդունեմ, հասկանո՞ւմ ես։ Եթե սխալվել ես, կարելի է և ընդունել։ Այդ մեկը
261
- չեն տեսնի։ Ի՞նչն ընդունեմ։ Կեղծիք է։ Ձեր դիրեկտորն էլի Գլինսկայա՞ն է։ Այո։ Ներկա՞
262
- էր բյուրոյին։ Ներկա էր։ 2. Մարկ Ալեքսանդրովիչը վարորդին կարգադրեց առաջ անցնել,
263
- իսկ ինքը ոտքով գնաց։ Աշնան թափանցիկ առավոտ էր, առույգացնող ու չափավոր ցուրտ։
264
- Աշխատանքի էին շտապում ծառայողները, կանանց աղմկոտ հերթը խռնվել էր հացի խանութի,
265
- տղամարդկանց լուռ հերթը`ծխախոտի կրպակի մոտ։ Մարկ Ալեքսանդրովիչը Սոնյային միշտ
266
- տարբերում էր իր մյուս քույրերից, սիրում ու խղճում էր նրան, առանձնապես անօգնական`հիմա,
267
- երբ հեռացել էր ամուսինը, Սաշային էլ էր սիրում։ Ի՞նչ են կպել տղայից։ Չէ որ ազնվորեն
268
- է ասել, բայց հոգին ոտնակոխ են անում, պահանջում զղջալ չարածի համար։ Ինքն էլ համոզեց
269
- Սաշային`զղջալ։ Մարկ Ալեքսանդրովիչը հատեց Արբատսկայա հրապարակը և քայլեց Վոզդվիժենկայով,
270
- ուր անսպասելի խաղաղ էր և ամայի եռուզեռով լի Արբատից հետո։ Միայն բազմամարդ հերթ
271
- էր սպասում Զինառի խանութի բացվելուն և ավելի սակավամարդ հերթը սեղմվել էր Կալինինի
272
- ընդունարանի պատին։ Մարկ Ալեքսանդրովիչը նստեց իրեն սպասող մեքենան և Մոխովայա
273
- փողոցով, Օխոտնի ռյադով, Տեատրալնայա և Լուբյանսկայա հրապարակներով գնաց Նոգինի
274
- հրապարակ, ուր նախկին Արհեստագործական վարչության վիթխարի, հինգհարկանի մոխրագույն,
275
- երկար միջանց��ներով ու անհամար սենյակներով շենքում տեղավորված էր Ծանր արդյունաբերության
276
- ժողովրդական կոմիսարիատը։ Երկրի բոլոր ծայրերից հազարավոր մարդիկ էին գալիս այս
277
- շենքը, այստեղ էր ամեն ինչ վճռվում, պլանավորվում, հաստատվում։ Ինչպես միշտ, Ժողկոմատում
278
- իր շրջագայությունը Մարկ Ալեքսանդրովիչը սկսեց ոչ թե գլխավոր վարչությունների պետերից,
279
- այլ բաժիններից ու սեկտորներից։ Եվ այն, որ Ռյազանովը`աշխարհում խոշորադույն շինարարության
280
- ղեկավարը, Օրջոնիկիձեի սիրելին, նախ շարքային աշխատողների մոտ էր գալիս, հաճելի
281
- էր նրանց համար. հաշվի է նստում իրենց հետ, հասկանում է իրենց ուժը, ապարատի ուժը։
282
- Ու նրանք հաճույքով զբաղվում էին նրա գործերով, վճռում այնպես, ինչպես պահանջում
283
- էին գործարանի`հնգամյակի զարդ ու պարծանքի շահերը, այսինքն այնպես, ինչպես կամենում
284
- էր Մարկ Ալեքսանդրովիչը։ Բաժիններում շրջելուց հետո նա բարձրացավ երկրորդ հարկ,
285
- անցավ մի քանի միջանցքներով, նորից բարձրացավ սանդուղքով, իջավ մեկ ուրիշով և հայտնվեց
286
- շենքի խաղաղ, սակավամարդ թևում, ուր ժողկոմի և նրա տեղակալների աշխատասենյակներն
287
- էին։ Գորգապատ ընդունարանում, հեռախոսներով ծանրաբեռնված սեղանների մոտ նստած էին
288
- քարտուղարուհիները։ Նրանք ճանաչում էին Ռյազանովին, և առանց զգուշացնելու, նա մտավ
289
- Բուդյագինի մոտ։ Կուսակցության Կենտկոմի անդամ, դեռևս աքսորավայրից Ստալինին ծանոթ
290
- Բուդյագինին մի քանի ամիս առաջ ետ էին կանչել արտասահմանից։ Եվրոպական խոշորագույն
291
- տերություններից մեկի նախկին դեսպանին նշանակել էին ժողկոմի տեղակալ։ Խոսում էին,
292
- որ դիվանագիտական աշխատանքից նրան ետ կանչելը պատահական չէ, Բուդյագինից դժգոհ
293
- էին։ Սակայն Բուդյագինի չորչորուկ, սևաբեղ դեմքին, թավ հոնքերի տակ նրա մոխրագույն
294
- աչքերի մեջ ոչինչ կարդալ չէր լինի։ Այդ բանվոր մտավորականները, որոնք զինվորական
295
- կոմիսարի շինելը դիվանագիտական ֆրակով, գավչեկայի նախագահի կաշվե բաճկոնը տրեստների
296
- դիրեկտորների կոստյումով էին փոխարինել, Մարկ Ալեքսանդրովիչի համար միշտ էլ մարմնավորում
297
- էին Հեղափոխության ահեղ ոգին, Դիկտատուրայի ամենակործան ուժը։ Խոսքը չորրորդ դոմնայի
298
- մասին էր։ Դոմնան պիտի վառեին կուսակցության Տասնյոթերորդ համագումարի նախօրեին,
299
- հինգ և ոչ թե ութ ամիս անց, ինչպես նախատեսված էր պլանով։ Այն, որ տնտեսական նպատակահարմարությունը
300
- զոհաբերվում է քաղաքական անհրաժեշտությանը, հասկանում էին թե՛ Մարկ Ալեքսանդրովիչը,
301
- թե՛ Բուդյագինը։ Սակայն դա էր Ստալինի կամքը։ Երբ ամեն ինչի մասին պայմանավորվեցին,
302
- Մարկ Ալեքսանդրովիչը հարցրեց. Դուք ճանաչո՞ւմ եք Սաշա Պանկրատովին, իմ ազգականն
303
- է, ձեր աղջկա հետ մի դպրոցում է սովորել։ Ճանաչում եմ, Բուդյագինի դեմքը վերստին
304
- անթափանց դարձավ։ Մի փուչ պատմության մեջ է ընկել Մարկ Ալեքսանդրովիչը գործի էությունը
305
- պատմեց Բուդյագինին։ [...] Պատկերացնում եք`հաշվապահության ապաքաղաքականություն։
306
- Նրանց դիրեկտորը Գլինսկայան է, ես չեմ ճանաչում, դուք գիտեք նրան։ Եթե ձեզ համար
307
- դժվար չէ, խոսեք հետը։ Ափսոս է տղան, կհետապնդեն։ Ես կարող եմ դիմել Չեռնյակին,
308
- բայց չէի ուզենա շրջկոմ հասցնել։ Չեռնյակն արդեն քարտուղար չէ, ասաց Բուդյագինը։
309
- Ինչպե՞ս։ Այդպես Ո՞ւր ենք հասնելու մենք։ Բուդյագինն ուսերը թոթվեց։ Համագումարը
310
- հունվարին է առանց որևէ դադարի շարունակեց. փառավոր տղա է Սաշան, մեր տանը լինում
311
- է։ Տարօրինակ է, ինձ ոչինչ չի ասել։ Օգնություն խնդրողներից չէ։ Գլինսկայան ի վիճակի՞
312
- է ինչ-որ բան անել, երկմտեց Բուդյագինը։ Չգիտեմ։ Բայց չեմ թողնի տղային հոշոտեն։
313
- Չի կարելի խեղել երեխաներին, նոր-նոր են սկսում ապրել։ Նման բան հիմա միայն քո
314
- ազգականի հետ չի կատարվում, ասաց Բուդյագինը։ Մարկ Ալեքսանդրովիչն իջավ վարսավիրանոց,
315
- մազերը կտրեց և սափրվեց`ինչ երբեք չէր անում այստեղ։ Եվ զղջաց. վարսավիրն օդըկոլոն
316
- ցողեց, որի բարկ հոտը դուր չեկավ։ Օտար, օծանելիքի կպչուն հոտի տհաճ այդ զգացումով
317
- մտավ կոլեգիայի անդամներին սպասարկող ճաշարանը։ Բուֆետապանուհին դիմեց նրան. Ընկեր
318
- Ռյազանով, խնդրեցին անցնեք ընկեր Սյոմուշկինի մոտ։ Նա վեր բարձրացավ։ Անատոլի Սյոմուշկինը`Օրջոնիկիձեի
319
- քարտուղարը, չոր-չոր բարևեց, դժկամությունն արտահայտելով, որ հարկ եղած րոպեին
320
- Մարկ Ալեքսանդրովիչն իր տրամադրության տակ չէր։ Սյոմուշկինը բոլորին «դու» ով էր
321
- դիմում, ոչ ոքի չէր հավանում, Սերգոյից բացի, ու նրանից պակաս չէին վախենում, քան
322
- Սերգոյից։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նրա համհարզն էր, քսանմեկ թվականից`քարտուղարը
323
- թե՛ Անդրկովկասում, թե՛ ԿՎՀ-ԲԳՏ-ում, թե՛ այստեղ`Ծանր արդյունաբերության ժողկոմատում։
324
- Դեմքի`անկրկնելի նշանակալից ու նախկին դժգոհ արտահայտությամբ Սյոմուշկինը հավաքեց
325
- հեռախոսի համարը Ընկեր Ռյազանովը հեռախոսի մոտ է… Եվ լսափողը հանձնեց Մարկ Ալեքսանդրովիչին։
326
- Ժամը չորսին նրան սպասում են Կրեմլում Մարկ Ալեքսանդրովիչը կռահում էր, որ հենց
327
- դրա համար էլ իրեն կանչել են։ Սակայն վերադարձի տոմսն իրեն հանձնել էին արդեն,
328
- և վճռել էր, որ հանդիպումը հետաձգվում է։ Իսկ հիմա`քառասուն րոպե հետո Ստալինի
329
- մոտ պիտի լիներ։ Մյուս հեռախոսով Սյոմուշկինը կապվեց Բոբրինսկի քիմկոմբինատի հետ,
330
- այնտեղից պատասխանեցին, որ Գրիգորի Կոնստանտինովիչր շինհրապարակում է։ Բայց Սյոմուշկինը
331
- շարունակում էր զանգահարել, սպասեցնում Մարկ Ալեքսանդրովիչին, ենթադրելով, որ ավելի
332
- լավ է ուշանալ Ստալինի մոտ, քան ներկայանալ`առանց Օրջոնիկիձեի ցուցումները ստանալու։
333
- Բայց Մարկ Ալեքսանդրովիչն այդպես չգտավ։ Սյոմուշկինն ընդամենը շփվում էր`բարձր
334
- մակարդակով, իսկ ինքը գործում էր`նույն մակարդակով։ Եվ Սյոմուշկինի քարտուղարական
335
- ջանադրությունը չպետք է խանգարեր իրեն։ Նա հանգիստ էր և անդրդվելի։ Խանգարում էր
336
- միայն օտար, վարսավիրանոցային հոտը։ Անհեթեթ բան կլիներ Կրեմլ, Ստալինին ներկայանալ
337
- այդ թարմաշունչ տեսքով։ Նորից մտավ վարսավիրանոց, լվաց դեմքը և գլուխը։ Հաճախորդին
338
- բազկաթոռին նստած թողնելով, վարսավիրը կանգնած էր նրա առաջ, սրբիչը ձեռքին։ Բարեհոգի
339
- այն Մարկ Ալեքսանդրովիչը, որը կես ժամ առաջ կատակում էր նրա հետ`ճաղատացող տղամարդկանց
340
- վերաբերյալ, արդեն չկար։ Տիրական դեմքը, հատկապես հիմա, երբ ակնոցր հանել էր, անողոք
341
- էր թվում։ Տրոիցկիյե դարպասի մոտ Մարկ Ալեքսանդրովիչը փոքր պատուհանից ներս պարզեց
342
- կուսակցական տոմսը։ Ակնատը փակվեց, ապա նորից բացվեց, ապակու ետևից երևաց զինվորականի
343
- ուրվագիծը, որը կռացավ, և Մարկ Ալեքսանդրովիչը նոր միայն զննեց դեմքը։ Զենք ունե՞ք։
344
- Ոչ։ Ի՞նչ կա պայուսակի մեջ։ Մարկ Ալեքսանդրովիչը բարձրացրեց պայուսակը, բացեց։
345
- Հերթապահը վերադարձրեց կուստոմսը`անցաթուղթը մեջն էր։ Հատուկ մուտքի դռան մոտ հրացանակիր
346
- երկու զինվոր էին կանգնած։ Զննելով կուստոմսի լուսանկարը, պահակապետը ուշադիր-պաշտոնական
347
- հայացքը սահեցրեց նրա դեմքի վրայով։ Մարկ Ալեքսանդրովիչը հանվեց փոքր հանդերձարանում
348
- ու բարձրացավ երրորդ հարկ։ Աշխատասենյակի դռան մոտ քաղաքացիական հագուստով մի մարդ
349
- նորից ստուգեց նրա փաստաթղթերը։ Աշխատանքային մեծ սենյակում, սեղանի մոտ նստած
350
- էր Պոսկրեբիշևը։ Մարկ Ալեքսանդրովիչն առաջին անգամ էր տեսնում նրան և մտածեց, թե
351
- ինչ կոպիտ, անդուր դեմք ունի։ Ռյազանովը հայտնեց իր ով լինելը։ Պոսկրեբիշևը նրան
352
- առաջնորդեց հաջորդ սենյակը`ընդունարանն էր, մատնացույց արեց բազմոցը, ինքը մտավ
353
- առանձնասենյակ, դուռն ամուր փակելով ետևից։ Ապա ետ եկավ։ Ընկեր Ստալինը սպասում
354
- է ձեզ։ Ստալինի ընդարձակ աշխատասենյակը ձգված էր երկարությամբ։ Ձախ կողմում, պատից
355
- կախված էր ՍՍՀՄ հսկայական քարտեզը։ Աջ կողմում`պատուհանների արանքներում, գրապահարաններն
356
- էին, դռան մոտի անկյունում, պատվանդանի վրա խոշոր գլոբուս կար, դիմացի անկյունում
357
- գրասեղանը և բազկաթոռը։ Սենյակի մեջտեղում կանաչ մահուդով ծածկված երկար սեղանն
358
- էր և աթոռներ։ Ստալինը գնում-գալիս էր աշխատասենյակում և կանգ առավ, երբ բացվեց
359
- դուռը։ Գորշ կանաչ, համարյա դարչնագույն կտորից ֆրենչ էր հագինը, նույն կտորից
360
- շալվար`փողքերը սապոգների մեջ մտցրած։ Միջահասակից ցածր էր թվում, պնդակազմ էր,
361
- թեթևակի չեչոտ, քիչ մոնղոլանման աչքերով։ Նեղ ճակատից վեր խիտ մազերը ճերմակել
362
- էին սկսել։ Ստալինը մի քանի թեթև, զսպանակվող քայլ արեց Մարկ Ալեքսանդրովիչին ընդառաջ
363
- և պարզեց ձեռքը`սովորական, քաղաքավարի, սակայն գիտակցելով այդ ձեռքսեղմումի նշանակությունը։
364
- Հետո սեղանի մոտից երկու աթոռ քաշեց, նստեցին։ Մարկ Ալեքսանդրովիչը շատ մոտիկից
365
- տեսավ Ստալինի աչքերը`բաց խաժ էին, կենդանի, անգամ զվարթ թվացին նրան։ Մարկ Ալեքսանդրովիչը
366
- զեկույցը սկսեց շինարարության ընդհանուր նկարագրությունից։ Ստալինն անմիջապես ընդհատեց
367
- նրան. Ընկեր Ռյազանով, ժամանակ մի կորցրեք։ Կենտրոնական կոմիտեն և նրա քարտուղարը
368
- գիտեն, թե որտեղ է շինարարությունը և ինչի համար է շինարարությունը։ Նա խոսում
369
- էր վրացական զգալի առոգանությամբ։ Եվ, ինչպես համոզվեց Մարկ Ալեքսանդրովիչը, քաջատեղյակ
370
- էր գործի ընթացքին։ Կոմերիտականները փախչո՞ւմ են։ Այո։ Ուրեմն, մոբիլիզացրեցինք,
371
- որ փախչեն։ Ինչքա՞ն են փախել։ Ութսուներկու հոգի։ Ստալինի հայացքը դարձավ ծակող,
372
- քննող… Ցույց տվեք տեղեկանքը։ Մարկ Ալեքսանդրովիչը պայուսակից հանեց բանվորական
373
- ուժի շարժման աղյուսակը, ցույց տվեց հարկավոր սյունակը։ Ինչո՞ւ եք ինքներդ ձեզ
374
- զրպարտում, ընկեր Ռյազանով։ Եթե որևէ գործարանից ընդամենը ութսուներկու հոգի փախած
375
- լինեին, գործարանի դիրեկտորն իրեն հերոս կզգար։ Նա ժպտաց։ Աչքերի պոչերին հստակ
376
- գծագրվեց կնճիռների ցանցը։ Մարկ Ալեքսանդրովիչը բողոքեց սարքավորումներ մատակարարող
377
- գործարանից։ Ստալինը հարցրեց, թե ով է այդ գործարանի դիրեկտորը։ Ազգանունը լսելուց
378
- հետո ասաց. Խելոք մարդ չէ, ամեն ինչ կտապալի։ Նրա աչքերը հանկարծ դեղնավուն դարձան,
379
- ծանր, վագրային, բիբերի մեջ չարություն ցոլաց այն մարդու նկատմամբ, որին Մարկ Ալեքսանդրովիչը
380
- գիտեր որպես լավ աշխատողի`ընկած դժվարին պայմանների մեջ։ Ռյազանովն անցավ ամենանուրբ
381
- հարցին`մարտենյան երկրորդ արտադրամասի շինարարությանը։ Մի տարվա ընթացքում կկառուցե՞ք։
382
- Ոչ, ընկեր Ստալին։ Ինչո՞ւ։ Ես տեխնիկական բախտախնդիր չեմ։ Եվ տեղնուտեղը վախեցավ
383
- իր ասածից։ Ստալինն ուշադիր նրան էր նայում։ Աչքերը նորից դեղնավուն դարձան, ծանրացան,
384
- հոնքերից մեկը բարձրացել էր համարյա ուղղաձիգ։ Դանդաղ, բառերը ձգելով, արտասանեց.
385
- Ուրեմն, Կենտկոմը`տեխնիկական բախտախնդիրնե՞ր են։ Ես այդպես չարտահայտվեցի, ներեցեք։
386
- Նկատի ունեի հետևյալը Մարկ Ալեքսանդրովիչը մանրամասն ու համոզիչ զեկուցեց, թե ինչու
387
- մարտենյան արտադրամասի երկրորդ հերթը չի կարելի ավարտել հաջորդ տարի։ Ստալինն ուշադիր
388
- լսում էր, բռունցքի մեջ սեղմած ծխամորճով ձախ ձեռքը կրծքին սեղմած. թվում էր, այդ
389
- ձեռքը վատ է ծալվում։ Դուք ազնվորեն ասացիք։ Մեզ հարկավոր չեն այնպիսի կոմունիստներ,
390
- որոնք ինչ ասես կխոստանան։ Մեզ հարկավոր են նրանք, ովքեր ճշմարտությունն են ասում։
391
- Ստալինը սա ասաց առանց ժպտալու, շատ նշանակալի, սույն խոսքերը նախատեսված էին ամբողջ
392
- երկրի համար։ Մարկ Ալեքսանդրովիչն ուզում էր շարունակել զեկույցը, բայց Ստալինը
393
- ձեռքը դիպցրեց նրա բազկին. Ես ձեզ լսեցի, հիմա դուք ինձ լսեք։ Նա սկսեց խոսել մետալուրգիայի
394
- մասին, Արևելքի մասին, երկրորդ հնգամյակի մասին, երկրի պաշտպանության մասին։ Խոսում
395
- էր դանդաղ, հստակ, մեղմ ու խուլ ձայնով, պարզորոշ, ասես թելադրում էր մեքենագրուհուն,
396
- ամենքին հայտնի բաներ էր ասում, սակայն հիմա, նրա բերանից, այդ ամենը թվում էր
397
- նոր և առանձնապես ծանրակշիռ։ Բայց չորրորդ դոմնայի մասին չհիշատակեց, կարծես չկամենալով
398
- Մարկ Ալեքսանդրովիչին դրդել առարկությունների, որոնք պիտի չընդուներ, որոնք միայն
399
- կվնասեին Ռյազանովին։ Դուք ե՞րբ եք մեկնում, հարցրեց Ստալինը, ոտքի ելնելով։ Այսօր,
400
- Մարկ Ալեքսանդրովիչը նույնպես վեր կացավ։ Հետաձգեք երկու օրով, եթե հնարավոր է,
401
- կարծում եմ, ընկերների համար հետաքրքիր կլինի ձեզ լսել Քաղբյուրոյում։ Անհարմարության
402
- և տագնապի զգացողությունը, որ Մարկ Ալեքսանդրովիչն ուներ Ստալինի հետ խոսակցության
403
- ընթացքում, տեղի տվեց, մնաց լոկ զգացողությունն այն մեծ բանի, ինչին հպվել էր։
404
- Աննախադեպ շինարարությունը, որ ինքն էր ղեկավարում, երկաթյա կամք էր պահանջում։
405
- Եթե նրանից վեր չլիներ Ստալինի երկաթյա կամքը, նա չէր կարող դրսևորել իրեն։ Խիստ
406
- էր այդ կամքը։ Ի՞նչ արած։ Պատմական շրջադարձերը բարեգթությամբ չեն իրականանում։
407
- Ժողկոմատում գիտեին Ստալինի հետ Մարկ Ալեքսանդրովիչի խոսակցության մասին, և իրավասու
408
- մարդիկ արդեն պատրաստում էին Քաղբյուրոյի որոշման նախագիծը։ Երեկոյան և գիշերը
409
- աշխատելու մնացին նրանք, ովքեր կարող էին պետք գալ. գլխավոր վարչության աշխատակիցները,
410
- մեքենագրուհիները, հերթապահ բուֆետապանուհին։ Կոլեգիայի անդամները, որոնց ստորագրությունն
411
- էր պահանջվում որոշման նախագծի վրա, Ժողկոմատ կներկայանան առաջին իսկ զանգից հետո,
412
- և փաստաթղթերն առավոտյան հատուկ մեկը կհասցնի Կենտկոմ։ Մարկ Ալեքսանդրովիչից ոչ
413
- ոք չէր հարցնում, թե ինչ ասաց Ստալինը։ Վերապատմելիս ինչ-որ բան կարող է աղավաղվել։
414
- Ստալինն ինքն է ասում ժողովրդին այն, ինչ հարկ է համարում։ Մարկ Ալեքսանդրովիչը
415
- ժամկետները, օբյեկտներն էր ասում`հենց դա էլ Ստալինի կամքն էր։ Գլխավորն այն էր,
416
- որ մարտենյան երկրորդ արտադրամասի շինարարությունն ավարտելու ժամկետը հետաձգված
417
- է մեկ տարով։ Դա կանխագուշակում էր նոր, ռեալիստական մոտեցում`երկրորդ հնգամյակի
418
- պլանը կազմելիս. մետաղն
419
- dtype: string
420
- splits:
421
- - name: train
422
- num_bytes: 1525824
423
- num_examples: 27
424
- download_size: 1413391
425
- dataset_size: 1525824
426
- ---
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
data/train-00000-of-00001-c78a18e9ec73c91b.parquet → armvectores--hy_parallel_rnc_2023/parquet-train.parquet RENAMED
@@ -1,3 +1,3 @@
1
  version https://git-lfs.github.com/spec/v1
2
- oid sha256:e49f694c40aa5d38019776412e772a114cee530de985b4fc15254d13f80eb1c5
3
- size 1413391
 
1
  version https://git-lfs.github.com/spec/v1
2
+ oid sha256:7fdc764f7bdebceb5596ede627c2f48fb48fa0120d5885408283410eda63ce97
3
+ size 1413392