Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
892 Bytes
Մայիսի 25-ին կեսօրից հետո հյուսիսային կեսում սպասվում է, իսկ հարավային կեսում` հնարավոր է անձրև, ամպրոպ, հնարավոր է քամի 20-23մ/վրկ և կարկուտ:  Օդի ջերմաստիճանը հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Այլ շրջաններում նվազում է սպասվում կիրակի օրը: Այս մասին հայտնում է Մետեո TV-ն:
Երևանում այս գիշեր և մայիսի 25-ին առավոտյան կդիտվի առանց էական տեղումների եղանակ, օրվա 2-րդ կեսին տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև: Քամին` 8-10մ/վրկ: Գիշերը +11+13, ցերեկը +25+27, երեկոյան +18+20: