Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
1.23 kB
Մայիսի 16-ին, 17-ին, 19-ին և 20-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 16-ից 20-ը` հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-17-ին, 19-20-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում`
Մայիսի 16-ից 20-ը` հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Երևանի մայիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 31.20C (1961թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 4.00C (1912թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 17.00C