Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
638 Bytes
Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում առաջինն ավարտվեց Լեւոն Արոնյան – Պյոտր Սվիդլեր պարտիան:
Սկզբնախաղում Արոնյանը մի փոքր առավելություն ուներ, սակայն Սվիդլերը անթերի էր պաշտպանվում եւ 31-րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքիի:
Արոնյանը վաստակեց 3 միավոր, Սվիդլերը՝ 2,5: Մնացած պարտիաները դեռ շարունակվում են: