Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
1.85 kB
«Բարև Ձեզ». հենց այս խորագրով քիչ առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ստամբուլաբնակ հայազգի ֆոտոլրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը: Ըստ PanARMENIAN.Net-ի, ցուցադրվում է աշխարհահռչակ լուսանկարչի` աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված 100 լուսանկար:
Արա Գյուլերը հիշել է իր առաջին հայտնի, այսպես ասած ժուռնալիստական լուսանկարը` արված 1948 թվականին, Թուրքիայում` Աթաթուրքի արձանը կոտրելու պահին: Ասուլիսի ժամանակ Գյուլերը խոսել է նաև հայ լինելու մասին ու նշել. «Ես երբեք չեմ թաքցրել, որ հայ եմ, և հայ լինելն ինձ երբեք չի խանգարել: Հայ լինելն առավելություն է»:
Իսկ երջանիկ, Գյուլերը երբեք չի եղել. «Ես միշտ վազել եմ երջանկության հետևից, բայց երբեք երջանիկ չեմ եղել»:
Փոխարենը համարձակության պակաս չի ունեցել, իր ամենահամարձակ քայլերից առանձնացրել է 2 անգամ Արարատի գագաթը բարձրանալն ու 4 պատերազմ լուսանկարելը:
Վերջին օրեին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին առհասարակ չի խոսել, իսկ քաղաքական գործիչների մասին միայն ասալ է. «Թող գրողի ծոցը գնան բոլորը»: