Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
899 Bytes
Հունիսի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին անցել է աշխատանքի ամառային ռեժիմին: 
 Ամռանը ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 20:15 (վերջին ուղևորափոխադրումը «Հալիձոր» և «Տաթև» կայաններից կլինի ժամը 20:00-ին): 
Ինչպես և նախկինում, կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական 6 օր, բացառությամբ երկուշաբթիի (պրոֆիլակտիկա):
Տոնական երկուշաբթի և Հայ առաքելական եկեղեցու տոներին հետևող և ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով: