Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
1.41 kB
«Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող « Dorians» խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ՀՀ սփյուռքի նախարարին հիշեցնում է, որ մրցույթին Հայաստանից մասնակցում է ոչ թե Գոռ Սուջյանը, այլ Dorians խումբը: Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.
«Արձագանքելով ՀՀ սփյուռքի նախարարի կոչին եւ մամուլի հրապարակումներին՝ ցանկանում ենք հիշեցնել, որ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնում է ոչ թե Գոռ Սուջյանը, այլ Dorians խումբը: 
Dorians-ը հայտնում է, որ թեեւ խումբը ՀՀ սփյուռքի նախարարությանը աջակցության համար չէր դիմել, ակնհայտ է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների ձայները չափազանց կարեւոր են Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող արտիստների համար:
Dorians-ը կանի ամեն հնարավորը՝ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար»: