Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
912 Bytes
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը, որի մասնակցությամբ «Կովկասի գերուհին», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» և  ուրիշ ֆիլմեր ռուսական կինոյի  դասական նմուշներ են, երեկ` մայիսի 6-ին, դարձավ 90 տարեկան:
Մեծ հայրենականի վետերանը, ժողովրդական արտիստը, Վախթանգովյան թատրոնի առաջատարը, հանրաճանաչ կինոդերասանը, Շչուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի գեղարվեստական ղեկավարն ու պրոֆեսորն իր հոբելյանը նշելու է մայիսի 10-ին նոր ներկայացման պրեմիերայով:
Աղբյուրը՝ http://kinoashkharh.am