Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
2.52 kB
Երեկ Գ. Սունդուկյանի թատրոնում տեղի է ունեցել Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշ» օպերանայի բաց փորձը, որին այսօր կհաջորդի պրեմիերան:
Փորձի վերջում բեմ է բարձրացել Ավագ Պետրոսյանի որդին, նրա հայրը տարիներ շարունակ հայ օպերային թատրոնի մենակատարներից էր, և նույն օպերայում կատարում էր Սարոյի դերը և հայտարարել. «Վաղը ոչ թե պրեմիերան է լինելու, այլ թաղումը այս օպերայի: Դուք թաղեցիք հայկական օպերայի ավանդույթները։ Շնորհակալություն հայտնենք Սերժ Ավետիքյանին, որ նա այս խայտառակությունը երկար չի պահելու Հայաստանում ու տանելու է Ֆրանսիա»։ Այս մասին գրում է emporium ամսագիրը:
Ականատեսները պատմում են, որ այդ ընթացքում Ավետիքյանը փորձում էր պատասխանել, սակայն միկրոֆոնը չէր միանում և ձայնը չէր լսվում: Այնուամենայնիվ Պետրոսյանի կարծիքի հետ համամիտ չեն շատերը՝ «Երիտասարդական, ժամանակակից, նոր լուծումներով, հիանալի պարողներով ներկայացում էր, որն արժե դիտել»,-ասում են ականատեսները:
Ռեժիսոր Աննա Թովմասյանը կարծում է. «Եթե ռեժիսորը օպերա չանվաներ բեմադրությունը, այլ մյուզիքլ, ավելի ճիշտ կլիներ և ավելի քիչ պատասխանատվություն կվերցներ համեմատվելու իրական օպերայի հետ, որն իմ կարծիքով պիտի շատ ավելի մասշտաբային լինի, շատ ավելի հզոր ձայներով լինի, քան այն ինչ տեսանք: Սակայն չեմ ասում, թե վատն էր»: Ականատեսներն այն կարծիքի են, որ կոմերցիոն ներկայացում է արված՝ շրջագայելուն հարմար: Ինքը Սերժ Ավետիքյանն արդեն հայտարարել է այն մասին, որ ներկայացումը շուտով հյուրախաղերի է մեկնելու: