Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
974 Bytes
Beatles լեգենդար բրիտանական խմբի թվով 8-րդ Sgt. Pepper's Lonely Hearts Club Band ալբոմը, որը լույս է տեսել 1967թ. և կրում  խմբի բոլոր անդամների մակագրությունը, վաճառվել է ԱՄՆ-ում կայացած աճուրդում  290, 5 հազար դոլարով, հայտնում է BBC-ն:
Սկավառակի նախնական գինը սահմանվել էր 30 հազար դոլար:
Սկավառակի վաճառքն իրականացրած Heritage Auctions աճուրդի տունը չի նշել գնորդի անունը, սակայն ընդգծել է, որ ալբոմը աճուրդի ամենատպավորիչ նմուշն էր:
Լիվերպուլյան քառյակի ստորագրությամբ սկավառակի վաճառքի նախորդ ռեկորդը կազմել է 150 հազար դոլար: Meet the Beatles սկավառակը վաճառվել է 2011թ.: