Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
1.31 kB
Հանրահայտ սերբ կինոգործիչ Էմիր Կուստուրիցան KUBANA-13 փառատոնի շրջանակներում The No Smoking Orchestra ֆոլկ-ռոք խմբի հետ համատեղ կներկայացնի իր «Գնչուների ժամանակը» պանկ-օպերան, որով էլ կմեկնարկի KUBANA-13 ամենամյա փառատոնը, գրում է The Epoch Times կայքը:
Կուստուրիցայի համանուն ֆիլմի հիման վրա բեմադրված օպերան, որը Ռուսաստանում կներկայացվի բաց երկնքի տակ հատուկ կառուցված հարթակում, ռեժիսորի խոսքերով կարող է ավելի ամբողջական ընկալվել, քան թատրոնի պատերի ներքո:
«Գնչուների ժամանակը» նախագծի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2007թ-ին Փարիզի Բաստիլիա օպերային թատրոնում: Ներկայացման մեջ Կուստուրիցան համադրել է դասական թատրոնի և կրկեսի ժանրերը: Լեգենդար արվեստագետի խոսքերով իր գլխավոր նպատակը «ժանրը և ուղղույթունը սպանելն է»: