Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
1.47 kB
Deem Communications ընկերությունը Սիրուշոյի և Dorians ռոք խմբի հետ համատեղ պատրաստում է «Միասին մեկ բեմում»  խորագրով համերգ, որը կկայանա ապրիլի 6-ին Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Համերգային ծրագրի շրջանակում կհամադրվեն ռոք և փոփ ոճերը, ինչպես նաև ազգային մեղեդիների ռիթմերը: Համերգը կուղեկցվի պարային և լուսային շոու ծրագրով: Արտիստները հանդես կգան իրենց ծրագրերով՝ Հայաստանի երաժշտասերներին ուրախացնելով ոճերի համադրությամբ և նոր մոտեցումներով:
Սիրուշոն բազմաթիվ ալբոմների հեղինակ է, ելույթ է ունեցել հայաստանյան և միջազգային բեմերում: Երգչուհին կներկայացնի ինչպես հին ու սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ՝ շոուի ուղեկցությամբ:
2008թ. Հայաստանում կազմավորված Dorians ռոք խումբը մի քանի տարում կարողացել է մեծ հեղինակություն ձեռք բերել: