Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
1.56 kB
Մայիսի 18-22-ը առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ տարածքում՝
Մայիսի 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 21-22-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 19-22-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ 19-ի ցերեկը նույնքանով կնվազի:
Երևանում՝
Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ: Մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ, 21-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին սպասվում է ամպրոպ և անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Երևանի մայիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.10C (1962 թ.)Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.20C (1954 թ.)Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.60C