Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
3.07 kB
Վերջին երեք օրերին հանրապետության տարածքում դիտվել է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մոտ 8-10 աստիճանով: Մարտի 15-ին առավելագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում գրանցվել է +10...+130C, Լոռիում` +15...+180C, Տավուշում` +15...+200C, Արարատյան դաշտում` +21...+230C, Արագածոտնի և Սյունիքի նախալեռներում` +20...+220C, Սյունիքի Հովիտներում` մինչև +260C:
Մարտի 16-ին, ժամը 10.00 դրությամբ ջերմաստիճանի բարձրացումը հանրապետության տարածքում շարունակվում է և մարտի 15-ի նույն ժամի հետ համեմատ` ջերմաստիճանը բարձրացել է միջինը 4-5, Լոռիում և Սյունիքի նախալեռների առանձին հատվածներում` 7-12 աստիճանով:
Ջերմաստիճանի աճը կշարունակվի մինչև մարտի 17-ի օրվա առաջին կեսը ներառյալ: Մարտի 17-ի երեկոյան ժամերից, մարտի 18-ին և մարտի 19-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Մարտի 18-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում կտատանվի -2...+30C, Լոռիում` +3...+80C, Տավուշում` +6...+100C, Արագածոտնի նախալեռներում` +8...+120C, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում` +8...+130C, Սյունիքի հովիտներում` +7...+100C, Սյունիքի նախալեռներում` +2...+5, Արցախում` +6...+100C, Երևանում` +11...+130C սահմաններում:
Մարտի 19-ի գիշերը օդի ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում կտատանվի -5...-100C, Լոռիում` -2...-70C, Տավուշում` +1...+40C, Արագածոտնի նախալեռներում` +1...+40C, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում` +1...+40C, Սյունիքի հովիտներում` +2...+50C, Սյունիքի նախալեռներում` 0...+4, Արցախում` +2...+50C, Երևանում` +1...+30C սահմաններում:
Պայմանավորված մոտեցող ցիկլոնի ուժի թուլացմամբ, որոշակիորեն կնվազի նաև մարտի 17-ից 18-ը սպասվող տեղումների ինտենսիվությունը և կփոքրանա գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման վտանգը: