Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
1.06 kB
31-ամյա հեծանվորդ Ֆրանսուա Ժիսին լեռնային հեծանվով 263 կմ/ժ արագություն է բացել ջրածնային հատուկ սարքավորման շնորհիվ: Ընդ որում՝ հեծանվորդը անիվ ընդհանրապես չի պտտեցրել:
Սարքավորումը ստեղծել էր շվեյցարացի ինժեներ Առնոլդ Ներաշերը: Նա բացատրել է, որ սարքավորման համար օգտագործել է սովորական ջրածնային պերեկիս, որով գունաթափում են մազերը:  
«Բարձր ճնշման ներքո H2O2-ը միանում է կատալիզատորի հետ, որի արդյունքում հսկայական էներգիա է արտազատվում»,- ասել է Ներաշերը:
Փորձարկումները կատարվել են Գերմանիայի Մյունշուզ քաղաքի մերձակայքում՝ նախկին ռազմական օդանակավայանի տարածքում: