Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» հավակնորդների լոնգ-լիստում: | |
Ֆիլմը պատմում է Վարպետի կյանքի երեք ժամանակաշրջանների մասին` «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի նկարահանման գործընթացը, բանտում գտնված տարիները և խաղաղ կյանքը Թբիլիսիում, որից հետո առաջարկվեց նկարահանել «Աշուղ Ղարիբ» ֆիլմը: Գլխավոր դերը ֆիլմում փայլուն կերպով կատարել է Սերժ Ավետիքյանը: | |
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացավ 2013 թվականի ամռանը, Կարլովի Վարի 48-րդ կինոփառատոնում: Օդեսայի միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացավ «Ոսկե Դյուկ» մրցանակին, որպես ուկրաինական լավագույն լիամետրաժ ֆիլմ: Բացի այդ, Ավետիքյանն արժանացավ նաև Բաթումիի հեղինակային ֆիլմերի միջազգային փառատոնի (BIAFF) «Լավագույն դերասան» մրցանակին: | |
«Օսկարի» հավակնորդների լոնգ-լիստում ընդհանուր հաշվով ընդգրկված է 76 կինոնկար: Հաղթողի թեկնածուները հայտնի կդառնան հաջորդ տարվա հունվարի 16-ին, իսկ հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին: | |