text
stringlengths
0
114k
iLur.am-ը ցավակցում է Ալենի եւ Սոսեի հարազատներին, ընկերներին, ինչպես նաեւ Սիվիլնեթի մեր գործընկերներին:
Հյուսիսային պողոտայում մայիսի 10-ի երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ առանց դնչկալի պիտբուլը հոշոտել է ավելի փոքր տնական շնիկին։ Շան կյանքը փրկել չի հաջողվել, նրան հոշոտած պիտբուլն ու տերը փախել են դեպքի վայրից։  
Շանը փրկել փորձող երիտասարդներից մեկը մի քանի մանրամասներ է պատմել eMedia.am կայքին։ Ըստ նրա խոսքերի, ոստիկանները շան հարձակման պահին պարզապես շվարեցին ու չկարողացան ինչ-որ բան ձեռնարկել։ Անցորդները ստիպված էին առնել նրանց ձեռքից ոստիկանական մահակներն ու ծեծել պիտբուլին, որպեսզի նա բաց թողնի շանը, սակայն՝ ապարդյուն։ Պիտբուլի երախից շանը փորձում էին փրկեին միայն անցորդներն ու շան տերը։ Մահակներով ծեծելուց բացի, ինչ-որ մեկը նաև դանակով հարվածներ է հասցրել շանը։ Վերջապես ինչ-որ մեկը սառը ջուր լցրեց պիտբուլի երախին, ինչից հետո նա բաց թողեց զոհին։ Շան տերը, վերցնելով նրան, հեռացել է տարածքից։ Այդ ընթացքում նա՝ շանը գրկած, անցել է ոստիկանների կողքով, որոնք նրան չեն էլ կանգնեցրել։  
Այնուհետև հոշոտած շնիկի տերն ու անցորդները փորձել են շնիկին տեղափոխել կլինիկա, սակայն մի քանի տաքսիստ հրաժարվել է արնաքամ կենդանուն մեքենա վերցնել։ Վերջապես երբ ժողովուրդը վրա տվեց տաքսիստների վրա, նրանցից մեկը համաձայնվեց տանել, սակայն արդեն ուշ էր։ Նշենք նաև, որ Հյուսիսային Պողոտայի՝ «Լա Պիացցայից» մինչև համարյա Պուշկինի խաչմերուկ հատվածը պարզապես ողողված էր շան արյունով։ Մի քանի կնոջ ինքնազգացողություն տեղում վատացել է տեսածից։ Անցորդները՝ սեփական ուժերով, տարել են նրանց ավելի ապահով տեղ։  
Դեպքի մասին ոստիկանությունն իրազեկվել է, գործով զբաղվում է ոստիկանության Կենտրոնի բաժինը։ Ականատեսներից առնվազն մեկը հրավիրված է ոստիկանություն՝ ցուցմունք տալու։
Հոշոտված շան տերն արդեն ֆեյսբուքում «Պատասխան եք տալու» վերնագրով միջոցառում է ստեղծել, որտեղ նաև գրել է.
«Մայիսի 10-ին ժամը 22:00-ին Հյուսիսային Պողոտայում Պիտբուլ ցեղատեսակի շունը հարձակվել է Ռուսական սպանիել ցեղատեսակի շան (իմ Մաշայի) վրա:
Ոստիկանները շիվարած կանգնել են, սրիկան և իր շունը փախել են,իսկ իմ շունիկը այլևս չկա:
Ձայն եմ բարձրացնում հանուն արդարության: Գտնել և արժանի պատիժ հասցնել:
Ականատեսներ եթե կան,խնդրում եմ կապնվել ինձ,ով ինչով կարող է թող օգնի:
Անպատիժ չի մնալու»:
Հոշոտված շան տերը իրեն կորցնելով` հարձակվել է պիտբուլի վրա ու դանակի մի քանի հարված հասցրել:
Դանակի ութ հարված ու մահակով ծեծ: Եթե սա լիներ հոլիվուդյան ֆիլմ ու եթե գործող անձինք լինեին մարդիկ, ապա գուցե այսքան սարսափելի չլիներ: Երևանի կենտրոնում հանրահայտ Բլեյդ անունով պիտբուլը հոշոտեց տնային փոքրամարմին շանը: Բլեյդը Հյուսիսային պողոտայում շրջում էր իր տիրոջ հետ, երբ նրանց դիմաց հայտնվեց մեկ այլ շունիկ` Մաշան:Երբ հարձակվեց այլևս փոքրիկ Մաշային փրկելն անհնար էր: Մեկ ակնթարթում, ըստ Բլեյդի տերերից մեկի, ով շրջում էր Բլեյդի հետ, շան վրա հարձակվեց հոշոտվող Մաշայի տիրոջ ընկերը: Ձեռքի հարվածներին փոխարինեցին դանակի հարվածներով: Ականատեսները չեն հասցրել ոչինչ անել, ոչ Բլեյդին է հաջողվել ետ քաշել, ոչ էլ դանակով շան վրա հարձակվողին: Այս մասին տեղեկանում ենք «Արմնյուզի» կայքից:
Լուրը ցնցեց ամբողջ Ֆեյսբուքը: Մաշա անունով շան տիրոջ հետ Արմնյուզը կապ հաստատեց, խոստացան զանգահարել` հարցազրույցի համար, սակայն անջատեցին հեռախոսը: Ըստ ֆեյսբուքյան գրառումների` ամեն ինչ եղել է ոչ այդպես: Բլեյդը, ըստ ֆեյսբուքյան գրառման, առանց կապի է եղել ու չի ունեցել դնչկալ, հարձակվել է Մաշայի վրա` տերերի հրահանգով: Ինչը կտրականապես հերքում են Բլեյդի տերերը:
Հյուսիսային պողոտայի այս հատվածում արյան հետքերն ինչպես պատերազմից հետո: Դժվար է որոշել ում արյունն է` Մաշայի, որը դարձել է Բլեյդի զոհը, թե Բլեյդի, որը դարձել է մարդու զոհը: Մաշա շնիկին փրկել չի հաջողվել, չնայած տերերն ամեն գնով փորձել են կանգնեցնել Բլեյդին: Իսկ Բլեյդը ստացել է ծանր վնասվածքներ և անասնաբույժները նրա կենդանի մնալու հավանականությունը գնահատում են 20 տոկոս:
Մարտական պիտբուլը երկու վիրահատություն է տարել` ութ ժամ տևողությամբ: Վնասվել են շան թոքն ու աղիքները: Մաշայի տերերը փորձում են ամեն գնով գտնել Բլեյդի տերերին ու պատասխանատվության ենթարկել: Ըստ որոշ կայքերի` ոստիկանությունը վկաների է հարցաքննել: Նույնը պատրաստվում է անել նաև Բլեյդի խնամակալը:
Ոստիկանությունից սակայն տեղեկացրին, որ միջադեպի առիթով բողոք չեն ստացել: Նյութեր է հավաքում ու չեն կարող ասել, թե ով է մեղավոր: Ո՞վ կպատժվի` Բլեյդի տե՞րը, ում շունը հոշոտել է ուրիշի շանը, թե՞ այն մարդը, ում դանակի ու մահակի հարվածներից կիսամեռ է պիտբուլը:
Emporium ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հետևյալ հայտարարությունը.
«Անհայտ կորել է 18 տարեկան երիտասարդ՝ Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանող Արմեն Մուրադյանը: Դուրս է եկել տանից 11.05.2013-ի առավոտյան և մինչ այժմ տեղեկություններ չկան նրա մասին: Վերջին անգամ նրան տեսել են Շրջանայինում՝ նույն օրը առավոտյան 10-ի սահմաններում: Խնդրում ենք բոլոր տեղեկություն ունեցողներին կամ տեսնողներին արձագանքել»:
Մայիսի 15-ին, ժամը 07.07-ին, անձը չպարզված քաղաքացին դիմել է թիվ 37 ՀՓՋ առ այն, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի 5-4 թիվ 1/21 տնակի սեփականատեր, 1959 թ. ծնված Ս. Հովհաննիսյանը Ներսիսյան փողոցի մոտակայքում գտնվող կամրջից նետվել է Տանձուտ գետը:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացուն, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ֆեյբուքյան «Եկեք կանխենք գազի թանկացումը» խումբը նախաձեռնում է մայիսի 16-ին՝ ժամը 10-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա՝  ընդդեմ գազի գնի կտրուկ բարձրացման:
Ակցիայի նախաձեռնողների հաղորդագրության մեջ նշվում է.
«Մայիսի 16-ին, առավոտյան ժամը 10-ին, հավաքվում ենք ՀՀ Կառավարության գլխավոր շենքի մոտ՝ մեր պահանջը ներկայացնելու համար: Այսօր «ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով, որպեսզի գազի գինը բարձրացնի 64 տոկոսով: Սա նշանակում է, որ դրական պատասխանի դեպքում Հայաստանում ամեն ինչ կթանկանա՝ հաց-հացամթերք, տրանսպորտ, էլեկտրաէներգիան, առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ և այլն:
Սա այն պահն է, որ բոլորս համախմբված պետք է դուրս գանք փողոց ու պաշտպանենք մեր իրավունքները: Հայ մարդ, արթնացի՜ր ու դուրս արի փողոց»:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.07-ին, Օրբելի 6 հասցեում տեղի է ունեցել Ճանապարհային տրանսպորտային պատահար, կան զոհեր: Այս մասին iLur.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Ֆորդ» մակնիշի 15 ՍՏ 570 մեքենան բախվել է «DAF» ՄԱԿՆԻՇԻ 19 ՍՍ 078 պետհամարանիշի բեռնատարին, այնուհետև ծառի, որը կոտրվել է, ապա՝ պատի: 
Մեքենայի մեջ հրդեհի բռնկում տեղի չի ունեցել: Հայտնի է դարձել, որ տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում հինգ վիրավորներից երկուսը՝ երկու կին մահացել են, իսկ մյուս երեքը՝ երեք տղամարդ, տեղափոխվել են հիվանդանոց:
Նշենք, որ վթարված մեքենայի ուղևորների մոտ չեն եղել փաստաթղթեր, ուստիև փրկարարներին հայտնի չեն զոհվածների ու վիրավորների ոչ անուն-ազգանունները և ոչ տարիքը: Թեպետ նշվել է, որ բոլոր ուղևորներն էլ երիտասարդ են:
Մայիսի 15-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ» աստիճան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «3-րդ» աստիճան:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար և փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։