Sentence
stringlengths 1
114k
| class
stringclasses 7
values | source
stringclasses 1
value |
---|---|---|
Անջելինա Ջոլին հարցազրույցում, որի վրա հղում է կատարում Digital Spy կայքը, խոստովանել է, որ հումանիտար գործունեությունը ավելի շատ ժամանակ է խլում, քան աշխատանքը կինոյում, սակայն միևնույն է, նա մտադիր չէ հրաժարվել ՄԱԿ-ի հատուկ բանագնացի պաշտոնից: Իսկ կինոկարիերան կարող է վերջանալ մոտ ապագայում. «Մտածում եմ, որ պետք է հրաժարվեմ նկարահանումներից, երբ իմ երեխաները դեռահաս դառնան: Ես ստիպված կլինեմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, տանը»,- ասել է դերասանուհին:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանը կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին:
Գեդիգյանն արդեն 35 տարի է ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը պատկանում են ամենատարբեր ժանրերի՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն: Անկախ ժանրից՝ բոլոր այս ֆիլմերում վառ փայլում է ռեժիսորի խորը հոգևոր աշխարհընկալումը և մարդասիրական վերաբերմունքն իր հերոսների նկատմամբ: Ֆրանսիացի կինոգետները Գեդիգյանին կոչել են «Մարսելի աշխատավոր դասի երգիչ»:
Ռոբեր Գեդիգյանը ծնվել է 1953 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ հայ հոր և գերմանուհի մոր ընտանիքում: Մինչ օրս ապրում է Մարսելում, որը նրա ֆիլմերի մշտական միջավայրն է: Ուսանել է Փարիզի համալսարանի սոցիալական գիտությունների բաժնում:
1980-ից կինոյի ասպարեզում է: Հիմնականում հայտնի էր իր սոցիալական ֆիլմերով, սակայն համաշխարհային ճանաչում ստացավ 1996 թվականին «Մարիուսն ու Ժանեթը» կատակերգության հաջողությունից հետո: Ֆիլմն արժանացել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակին, «Դելյուկ», «Լյումիեր» մրցանակներին, ինչպես նաև Ժնևի, Ֆիգեյրա դա Ֆոսի (Պորտուգալիա), Հայֆայի (Իսրայել) միջազգային փառատոների Մեծ մրցանակին:
Գեդիգյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերում:
2001 թվականին Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ Գեդիգյանն արժանացավ Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի (ՖԻՊՐԵՍՍԻ) մրցանակին «Քաղաքը հանգիստ է» կինոնկարի համար:
Մրցանակների է արժանացել ոչ միայն ռեժիսորը, այլև նրա դերասանական կազմը: «Մարիուսն ու Ժուլյետը» ֆիլմի դերասանուհի Արիան Ասկարիդը, ով նաև Գեդիգյանի կինն է, իր աշխատանքի համար պարգևատրվել է Ֆրանսիայում կինոոլորտի ամենապատվավոր՝ «Սեզար» մրցանակով: Նույն պարգևին է արժանացել Գեդիգյանի «Մարսյան դաշտի անցորդը» (2005) կինոնկարի գլխավոր դերակատար Միշել Բուքեն:
Մի շարք ֆիլմերում Գեդիգյանն անդրադարձել է հայկական թեմային: Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիգյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում:
2006 թվականին Գեդիգյանն իր «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:
Գեդիգյանի «Խենթ պատմություն»-ը «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմն է:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Դեկտեմբերի 27-ին Երևանում կկայանա Դավիթ Սահակյանցի և Լյուլյա Սահակյանցի «Անահիտ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի երկար սպասված պրեմիերան: Երևանյան պրեմիերայից հետո «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է Ռուսաստանում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Մուլտֆիլմը ներկայացվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում:
«Անահիտը» նկարահանվել է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա: Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը:
Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Գահերի խաղը» հեռուստասերիալի հեղինակները ուրբաթ երեկոյան՝ հուլիսի 25-ին, հայտարարել են այն նոր ինը դերասանների անունները, ովքեր կմասնակցեն հինգերորդ սեզոնի նկարահանումներին: Ինչպես հաղորդել է Associated Press-ը՝ սերիալի «նորեկներին» ներկայացրել են Սան-Դիեգոյի (Կալիֆոռնիա նահանգ) Comic-Con փառատոնում:
Այս տարվա հուլիսի սկզբին «Գահերի խաղը» դարձավ «Էմմի» մրցանակի առաջատարը՝ հայտնվելով միանգամից 19 անվանակարգերում: «Էմմի-2014»-ի հաղթողի անունը կհայտարարվի օգոստոսի 26-ին Լոս-Անջելեսում:
«Գահերի խաղը» հեռուստասերիալը, որ նկարահանվել է Ջորջ Մարտինի երկերի հիման վրա, HBO հեռուստաալիքում մեկնարկել է 2011 թ. ապրիլի 17-ին: Նախագիծը ամենախոշոր բյուջե ունեցողներից է հեռուստատեսությունում և ամենաթանկարժեքը՝ «ֆենտեզի» ժանրում: «Գահերի խաղը» երկու անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ լավագույն դրամատիկական սերիալ անվանակարգում, և արժանացել է «Հյուգո» մրցանակի՝ լավագույն բեմադրության համար: Դերասան Փիթեր Դինկլեյջը, որը կատարում է Տիրիոն Լաննիստերի դերը, «Էմմի»-ի և «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում:
HBO-ն, որ Time Warner ընկերության ստորաբաժանումներից է, միայն ԱՄՆ-ում ունի ավելի քան 40 միլիոն բաժանորդ, իսկ նրա հեռուստասերիալները գնել են 150-ից ավելի երկրներ: Փոխանցում է lenta.ru-ն:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մանկությունը լուսավոր, վառ ու հետաքրքիր սենյակ է, որտեղ դրված յուրաքանչյուր առարկա իր դասավորությունը չի փոխում: Խաղալիքների, մրգերի, հատկապես` մանդարինի բույրի, տոների ու վառվռուն լամպերի կողքին յուրաքանչյուր մարդ ունի իր մանկական գրադարանը: Գրադարան, որտեղ շարված գրքերը խիստ անհատական լինելով, այնուամենայնիվ, յուրաքանչյուրիս կապում են մեկ այլ մարդու մանկությանը:
Անշուշտ, մանկական գրադարանում իր քաղցր տեղն ունի Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» գիրքը:
Ուրեմն … «Չարլին» ուրախ է ձեզ հետ ծանոթանալու համար, իսկ «Շոկոլադի գործարանը» վերջապես բացում է իր դռները՝ սակավաթիվ երջանիկների համար:
«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված «Չարլին և շոկոլադի գործարանը»՝ գրախանութներում:
iLur.am-ի կողմից՝ այսուհետ մեր «Գրանորություն» բաժնում կարդացեք լույս ընծայվող գրքերի մասին նորությունները:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունվարի 23-ին ներկայացնում է համերգային ծրագիր՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի («Ռոմանոս Մելիքյան» ֆեստ) շրջանակներում։
Երեկոյի ընթացքում կհնչեն Գագիկ Հովունցի, Միխայիլ Կոկժաևի, Խաչատուր Մարտիրոսյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։ Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան թավջութակահար Արամ Թալալյանը, ալտահար Յանա Դարյանը և դաշնակահարուհի Կարինե Էլչյանը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին։ Ամենամյա փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է 2010 թվականի ։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Բոլոր մարդիկ ճիշտ իրար նման են, բացի նրանցից, որ… նման չեն: Չնմանները բարի են, լավ, ուրախ, հոգատար, հյուրասեր, շատ լավ մարդիկ են, բայց… մարդ չեն: Իսկ եթե մարդ չեն, ուրեմն չկան: Բայց… Ո՞նց չկան… Պետք է, պետք է, պետք է այնպես անել, որ նրանք չլինեն: Սպանե՞լ: Չէ՜: Իսկ ինչո՞ւ չէ՜…Եթե չկան ուրեմն գնացել են, փախել են, կորե՜լ: Բայց… Եթե գնացել են, ուրեմն ինչ-որ տեղ կան, թաքուն ապրում, գարեջուր են խմում, գառան միս ուտում: Ահավոր են… Մարդկանց չնման մարդիկ ահավոր են: Բայց նրանք իրոք չկան: Ինչո՞ւ. մի պարզ պաճառով, որ ընդամենը հեքիաթի հերոսներ են, հա, հա, հեքիաթների հերոսներ: Իսկ հեքիաթներին ո՞վ է հավատում, ո՞վ… Էդ երեկ էր, որ մարդկանց չնման էակներ կային, իսկ այսօ՞ր… Այսօր բոլոր մարդիկ ճիշտ իրար նման են… Օ՜ֆ... Բացի նրանցից, որ… Օֆ՛…
«Այստեղ առաջին անգամ քաղաքագլուխը զարմացավ ու փոքր-ինչ վախեցավ: Չլինի՞ Թորինն իսկապես հին օրերի թագավորների ժառանգ է: Նա չէր կարծել, որ թզուկներն իսկապես համարձակություն կունենան Սմաուգին մոտ գնալու: Ավելի հակված էր մտածելու, որ խաբեբաներ են ու վաղ թե ուշ կբռնվեն: Իհա՛րկե սխալվում էր: Թորինն իսկապես էլ Լեռան ընդերքի թագավորների թոռն էր, իսկ թե թզուկները վրեժի և կորսվածը հետ բերելու համար ինչերի են ունակ, ոչ ոք չգիտեր»:
«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթը» վեպը՝ անգլերենից Նունե Թորոսյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Աշխարհահռչակ կինոդերասան Բրեդ Փիթը որոշել է 100 հազար դոլար աջակցություն տրամադրել ԱՄՆ-ում միասեռականների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Campaign նախաձեռնությանը, որը պահանջում է օրինականացնել միասեռական զույգերի ամուսնությունը, հայտնում է «Ասոշեյթիդ Պրես» լրատվական գործակալությունը:
Միասեռական ամուսնությունների հարցը համընդհանուր քվեարկության է դրվելու ԱՄՆ 4 նահանգներում՝ Վաշինգտոնում, Մինեսոտայում, Մերիլենդում և Մեննում: Human Rights Campaign կազմակերպության անդամներին ուղղված իր նամակում աշխարհահռչակ կինոաստղը նշել է. «Հավատս չի գալիս, որ մարդկային հարաբերությունները կարող են քվեարկության առարկա դառնալ»:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հուլիսի 2-ին, ժամը 18-ին, Ազգային գեղագիտության կենտրոնի ցուցասրահում տեղի կունենա Լիլիթ Թադևոսյանի, Աստղիկ Վարդանյանի, Արամ Խաչատրյանի ու Ժորա Գասպարյանի գեղանկարների ցուցահանդեսը: Երիտասարդ նկարիչները առաջին անգամ են այս ձևաչափով ներկայանում: Խումբն առանձնահատուկ մոտեցմամբ է ընդառաջ գնացել ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին՝ ստեղծելով յուրատեսակ նախաբան: Այն պրոմո տեսահոլովակ է, որտեղ ցուցահանդեսի մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր ստեղծագործական ապրումներն ու զգացումները, ցուցադրում ստեղծագործողի և իրականության փոխհարաբերության ձևավորման պահը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նախքան մարելը իր կրողին ֆիզիկապես ոչնչացրած Սիրո համար միշտ էլ արձան են կանգնեցնում: Ու սերը դառնում է լեգենդ՝ առանց կյանքի, ապրում, հպումի, բաժանում-միացումի: Այլ կերպ ասած՝ հսկայական գովազդային պոստեր, որն ընդամենը մեկ երևացող մակերևույթ ունի: Մակերևույթ, որի վրա տարբեր, հաճախ՝ ոչ պարկեշտ դիրքերով երազում են հայտնվել բոլորը: Իսկ սիրո իմիտացիան սիրուց առավել տեսանելի է, քանի որ «թշվառությունն է հոժարում դրան և ոչ թե կամքը»: Իսկ սե՞րը… Ընդամենը հարյուր մետրանոց վազքուղու կանգառ է… Կանգառ, որը չգիտես որտե՞ղ է գտնվում՝ սկզբո՞ւմ, թե՞ վերջում…
ՄԵՐԿՈՒՑԻՈ …
Այդ խելագար սերը նման է մի մեծ տխմարի, որ լեզուն դուրս հանած՝ վեր ու վար է վազում իր գավազանը մի ծակ խրելու համար*:
ԲԵՆՎՈԼԻՈ
Այդտեղ կանգ առ, այդտեղ կանգ առ:
ՄԵՐԿՈՒՑԻՈ
Կուզես, որ խոսքս կիսա՞տ թողնեմ:
ԲԵՆՎՈԼԻՈ
Վախենում եմ, որ պատմությունդ շատ երկարացնես:
ՄԵՐԿՈՒՑԻՈ
Օ՜, սխալվում ես, ես ուզում էի կարճացնել, որովհետև հասել էի իմ պատմության ամենախորը տեղը և, ճշմարիտն ասած, մտադիր էի շուտով ավարտել**…:
*Բացահայտ սեքսուալ ակնարկ է:
**Մերկուցիոն շարունակում է սեքսուալ ենթատեքստով խոսել:
«Անտարես» հրատարակչության կողմից «Լիակատար Շեքսպիր» մատենաշարով լույս ընծայված Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը՝ Խաչիկ Դաշտենցի թարգմանությամբ, Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ և ծանոթագրություններով՝ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Forbes. Նատալի Փորթմանը Հոլիվուդի ամենաեկամտաբեր աստղն է
Forbes ամսագիրը հաշվել է կինոաստղերի հոնորարները եւ նրանց շնորհիվ վերջին շրջանում ստացած եկամուտները, եւ հետեւություն են արե, որ Հոլիվուդում այսօր ամենա եկամտաբեր դերասանուհին Նատալի Փորթմանն է:
Ֆրանսուհին այդ տիտղոսնը ձեռք է բերել բարձր հոնորարների չձգտելու եւ հաջողակ նախագծեր ընտրելու ունակությն շնորհիվ: Նրա մասնակցությամբ «Սեւ կարապը», «Ավելին, քան սեքս», եւ այլ ֆիլմերը, մեծ բյուջե չունենալով հանդերձ, միջազգային վարձակալության ժամանակ ավելի քան կես միլիարդ դոլար են հավաքել: Այսպիսով, Փորթմանի համար վճարված յուրաքանչյուր դոլարի դիմաց կինոստուդիաները 42,70 դոլար եկամուտ են ստացել: Համեմատության համար, իրեն վճարված հոնորարները ամենից վատ «հետ է բերում» Էդդի Մըրֆին: Նույն Forbes-ի հաշվարկներով, նրան տրված յուրաքանչյուր դոլարն ընդամենը 2,30 դոլար է բերում:
Ամենաեկամտաբեր աստղերի տասնյակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Քրիստեն Ստյուարտը, որը շատ քիչ է զիջում Փորթմանին, «Մթնշաղ»-ի հերոսի բերած եկամուտը հավասար է հոնորարի յուրաքանչյուր դոլարի դիմաց 42,6-ի: «Մթնշաղի սագայի» գծով Քրիստենի գործընկերներ Ռոբերտ Փաթինսոնը եւ Թեյլոր Լոնտերը նույնպես շատ հետ չեն մնացել՝ զբաղեցնելով համապատասխանաբար 4-րդ եւ 6-րդ տեղերը: Ընդհանուր առմամբ, եկամտաբերության վարկանշային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի.
Նատալի Փորթման ($42,70)
Քրիսթեն Ստյուարտ ($42,60)
Շայա ԼաԲաֆ ($35,80)
Ռոբերտ Փաթինսոն ($31,70)
Դենիել Ռեդկլիֆ ($30,50)
Թեյլոր Լոտներ ($29,50)
Բրեդլի Քուպեր ($25)
Դուեյն Ջոնսոն ($22,70)
Էմի Ադամս ($22,60)
Քեւին Ջեյմս ($22,40)
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցչի՝ Արամ MP3-ի երգն արդեն պատրաստ է։
Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ։ «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը»:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթը կանցկացվի Դանիայում, Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը Եվրատեսիլում ելույթ կունենա մայիսի 6-ի կիսաեզրափակիչ փուլում։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այս տարի լրանում է The Rolling Stones բրիտանական լեգենդար ռոք-խմբի ստեղծման 50-րդ տարեդարձը: Հոբելյանական տոնակատարությունների շրջանակներում խմբի անդամները պատրաստվում են հանդես գալ համերգային շրջագայությամբ:
Վերամիավորված խմբի առաջին համերգը կայացել է կիրակի երեկոյան, Լոնդոնում: Ծրագրված հինգ համերգներից 2-ը նախատեսված են լոնդոնյան հանդիսատեսի համար, իսկ մյուս 3-ը տեղի կունենան ԱՄՆ-ում:
Ռուսական Вести ФМ-ի փոխանցմամբ՝ խումբը կներկայանա իր ոսկե կազմով՝ ի դեմս Միք Ջագերի, Թոնի Վուդսի, Քիտ Ռիչարդսի և Չարլի Ուոթսի:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 82-րդ տարում Լոնդոնում վախճանվել է իռլանդական ծագումով բրիտանացի հանրահայտ դերասան Փիթեր Օ’Թուլը, ով հռչակ էր ձեռք բերել 1962 թ. Լոուրենս Արաբացու դերակատարմամբ՝ համանուն կինոնկարում:
Օ’Թուլը աչքի է ընկել նաև թատրոնում, հատկապես Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների բեմականացումներում իր կատարած դերերով: Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը դերասանի մահվան առիթով ասել է, որ Իռլանդիան և աշխարհը զրկվեց կինոյի և թատրոնի պատմության ամենաերևելի ֆիգուրներից մեկից:
Օ’Թուլը ութ անգամ ներկայացվել էր «Օսկարի», սակայն այդպես էլ չէր արժանացել այդ մրցանակին: 2003 թ. Ամերիկյան կինոակադեմիան, ի վերջո, նրան «Օսկար» շնորհեց՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած վաստակի համար: Ի դեպ, նախկինում մի անգամ Օ’Թուլը հրաժարվել էր այդ մրցանակից: Արձանիկի հանձնման արարողությանը դերասանը կատակել էր. «Միշտ՝ հարսնացուի ընկերուհու դերում, իսկ հարսնացուի՝ երբեք, ա՛յ քեզ բան»:
Փիթեր Օ’Թուլը հայտնի է նաև «Ինչպես գողանալ միլիոն», «Կալիգուլա», «Առյուծը ձմռանը», «Տրոյա» և այլ ֆիլմերում իր դերակատարումներով, փոխանցում է BBC-ն:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Լոս-Անջելեսում տեղի է ունեցել Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ընկերության «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը:
Լավագույն դրամա-ֆիլմ անվանակարգում մրցանակի է արժանացել ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» ֆիլմը:
Կատակերգություն կամ մյուզիքլ կատեգորիայում լավագույնն է ճանաչվել Ուես Անդերսոնի ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը»:
«Լավագույն դերասան» անավանակարգում հաղթել է Էդդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում խաղացած դերի համար, իսկ լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը՝ «Առայժմ դեռ Էլիս» ֆիլմի դերակատարման համար:
Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» կինոժապավենը լավագույնն է ճանաչվել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Փոխանցում է BBC-ն:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Փետրվարի 22-ից մարտի 5-ը Երևանում կկազմակերպվի բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը: Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը նվիրվում է ներառական և հաղորդակցության խնդիրներին և կանցկացվի Երևանում, Գորիսում, Գավառում և Գյումրիում: Մուտքն ազատ է: Երևանում փառատոնը կկազմակերպվի փետրվարի 22-ից մարտի 5-ը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում: Մոսկվա կինոթատրոնում ֆիլմերը 17:00-ին կցուցադրվեն անգլերեն, իսկ 20:00-ին` հայերեն ենթագրերով: Մարզերում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-ից 16-ը:
Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, Յունիսեֆը և ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline):
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ստորեւ ներկայացնում ենք աշխարհահռչակ դերասան եւ ռեժիսոր Ռոբին Ուիլյամսի մտքերից մի քանիսը.
«Երբեք ոչնչից մի վախեցեք: Ծայրահեղ դեպքում թող վախը ոգեշնչի ձեզ»
«Երեխաներին դաստիարակելու ընթացքում քեզ ժամանակ առ ժամանակ պարզ է դառնում, թե բնության մեջ որոշ կենդանիներ ինչու են ուտում իրենց զավակներին»
«Լիարժեք ազատ մարդ կարող է լինել միայն իր երազանքներում: Այսպես եղել է, կա եւ միշտ էլ կլինի»
«Կոկաին. դա Աստծո համար միջոց է ձեզ ասելու, որ դուք շատ փող ունեք»
«Ռուսները սիրում են Բրուկ Շիլդսին, քանի որ նրա հոնքերը հիշեցնում են Բրեժնեւի մասին»
«Միակ զենքը, որ դուք ունեք՝ հումորն է»
«Երբ ես կմեռնեմ՝ պարեք իմ գերեզմանի վրա, իսկ ծաղիկները ջրեք այն ջրով, որը խմում եք: Արեք ինչ ուզում եք, միայն չկլոնավորեք ինձ, քանի որ կլոնը երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին ես եմ»
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Սպասվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի սեզոնի շլացուցիչ բացում, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում խոստացել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Նրա խոսքով, այս տարի Ֆրանկոֆոնիայի սեզոնը սովորական ժամկետից փոքր-ինչ վաղ կսկսվի: Ավանդական դարձած իրադարձության մեկնարկը կտրվի մարտի 9-ին, երբ հայ հանդիսատեսի համար ելույթ կունենա հայտնի երգչուհի Պատրիսիա Կաասը:
Ֆրանկոֆոնիայի նոր սեզոնը կտևի մի քանի շաբաթ: Միջոցառումների ամբողջական ծրագիրը կներկայացվի ավելի ուշ: Հիշեցնենք, որ 2013 թվականին
Ֆրանկոֆոնիայի սեզոնի շրջանակներում շուրջ 300 միջոցառում է անցկացվել:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Արմենպրես» լրատվական գործակալության հարցումների արդյունքում երևանյան գրախանութներից ամենաշատ գնված գրքերի ցանկը գլխավորում է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»: Երկրորդ տեղում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթները» գիրքն է: Ռուսական ժողովրդական հեքիաթները շարունակում են հետաքրքրել փոքրիկներին. այդ շարքից «Բոքոնիկը» ամենաշատ գնված գրքերից երրորդն է:
Ցանկի չորրոդ հորիզոնականում ժամանակակից հայ գրող Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» գիրքն է: Ամերիկացի հայտնի գրող Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը» այս անգամ հինգերորդ հորիզոնականում է:
Թումանյանի, Անդերսենի և ռուսական ժողովրդական հեքիաթներին զուգահեռ փոքրիկներին հետաքրքիր են նաև վեցերորդ հորիզոնականում հայտնված Ղազարոս Աղայանի հեքիաթները` «Հեքիաթներ» ժողովածուով: Երևանյան գրախանութներում պահանջված է նաև ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինքսթոն անունով ճայը» գիրքը: Այն ամենաշատ գնված գրքերի ցանկում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը, որին հաջորդում է Գրիգոր նարեկացու «Մատյան ողբերգության»-ը: Իններորդ հորիզոնականում Լևոն Ներսիսյանի «Վերջին խոսքը» գիրքն է: Անվանի դասականներից ու հեքիաթագիրներից իր հետաքրքրությամբ ու վաճառքով հետ չի մնում նաև Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը»: Այն ցանկի վերջին` տասներորդ հորիզոնականում է:
Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան վեց գրախանությների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք», «Նոյան տապան», «Մեկ պրինտ», «Բյուրոկրատ», «Բուքինիստ» և «Արտբրիջ» գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրեսն» ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:
1. Հովհաննես Թումանյան - «Հեքիաթներ» (Արևիկ)
2. Հանս Քրիստիան Անդերսեն - «Հեքիաթներ» (Արևիկ)
3. Ռուսական ժողովրդական հեքիաթ - «Բոքոնիկը» (ՋիԷսԷմ)
4. Արամ Պաչյան - «Ցտեսություն ծիտ» (Անտարես)
5. Հենրի Միլլեր - «Խեցգետնի արևադարձը (Անտարես)
6. Ղազարոս Աղայան - «Հեքիաթներ» (Արևիկ)
7. Ռիչարդ Բախ - «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» (Բուքինիստ)
8. Գրիգոր Նարեկացի - «Մատյան ողբերգության» (Նաիրի)
9. Լևոն Ներսիսյան - «Վերջին խոսքը» (Վան Արյան)
10. Պաոլո Կոելյո - «Ալքիմիկոսը» (Վան Արյան)
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Dorians-ի «Lonely Planet» երգի տեսահոլովակն արդեն հասանելի է Youtube-ում: Հիշեցնենք, որ հենց այս երգով է հայաստանյան խումբը հանդես գալու Եվրատեսիլ 2013-ին: Black Sabbath-ի կիթառահար, հայտնի ռոք-երաժիշտ Թոնի Այոմիի հեղինակած երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել Dorians-ի YouTube-ի պաշտոնական էջում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ուշադրություն: Գրական հայտարարություն:
Գրքեր կան, որ բանտ են, մութաքաներով բանտախուց՝ երբեմն հաճելի, գերող ու խճճող: Իսկ իրական Գիրքը սկիզբ է, որն անվերջ ազատագրվելու հնարավորություն է ընձեռում: Քեզ մեսիջ, նամակ, հաղորդագրություն, չստացվելու տարբերակում էլ՝ մահախոսական է ուղարկում: Ընդամենը երեք բառ. «Դու ազատ չես»: Ազատագրող գրականությունը ալիք է, որը հաճախ կարճ, բայց սևեռուն պատկերի է վերածվում: Հետո կրկին ալիք է դառնում, որ չճնշի, չբռնանա, ավանդական քար ու պատ չդառնա: Ազատագրող տեքստը ազատագրման ենթակա ընթերցողի հետ է գրվում…
Կարդացեք «Նամակի ժամանակ» թերթի մնացած բոլոր էջերում. ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՏՐՅՈՇԿԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ բարև, նամակ միասին ենք ծնվել, տեսքով էլ նույնն ենք, դու ինձնից մեծ ես, քո մեջ տեղ կանեմ դու ինձնից փոքր ես, իմ մեջ տեղ կանես բացվիր-փակվիր՝ գտիր քեզ, որ իմանաս՝ ով եմ ես: …ՁԵՐ iՊԱՏՄՎԱ՞ԾՔԸ
«Անտարես» հրատարակչության XXI շարքով լույս ընծայած Արմեն Օհանյանի՝ «Կիկոսի վերադարձը» ժողովածուն հարցրեք գրախանութներում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |