text
stringlengths
25
5.04M
url
stringlengths
21
217
date
stringlengths
0
10
tags
sequencelengths
0
19
source
stringclasses
40 values
Հայբուսակ - Ախախիա Ղեւոնդ Ալիշան 28. * Ախախիա կամ Աղաղիա. Արաբերէն ալ այսպէս կոչուած, ըստ Լ. Փ. Acacia, Ռ. Акацia, ի յոյն α'χη բառէ որ է սուր կամ փուշ, ծառին փշուտ ըլլալուն համար, ինչպէս վկայութիւն բերէ Ամիրտոլվաթ ի Գալիենոսէ, որ ասէ, թէ «Փուշ ալ ունի եւ խէժ ալ ունի». բայց ինքն՝ ըստ Պէյթարի զԱղաղիա համարի քամուք կամ հոյզ Ղարազ կամ Ղարատ ըսուած ծառի. «եւ ոմանք ասեն թէ խառնուպին ծառին (Եղջիւրենի) ըռուպն է, եւ Ղարազին՝ պարսկերէն Քարզ կ'ասեն (այսպէս Պէյթար ալ, قرظ) եւ Ղուլղուկ կ'ասեն»: Բայց երբ կարգն գայ ի Ղուլղուլ՝ չի յիշել զԱղաղիա, այլ ստորագրութեամբն կ'իմացընէ որ նա Կասիա ծառն, Cassia: — Աղաղիայի տեղ ոմանք հիմայ Կակիա կ'ըսեն. իսկ Յ. Աթանասեան Հակակ, չգիտեմ նմանցնելով թէ ի լրոյ:
https://hy.wikisource.org/wiki/Հայբուսակ/Ախախիա
[ "Ղևոնդ Ալիշան" ]
hy.wikisource.org
Օգոստոսի 23 | << | Օգոստոս | Օգոստոս | Օգոստոս | Օգոստոս | Օգոստոս | >> | | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | ----- | | Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 | | | Օգոստոսի 23, տարվա 235-րդ (նահանջ տարիներին՝ 236-րդ) օրն է: - Տարվա ավարտին մնում է 130 օր: Դեպքեր - 79 - Վեզուվիուս լեռը ժայթքում է այն նույն օրը, երբ հռոմեացիները տոնում էին կրակի աստված Վուլկանի օրը - 1071 - Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիները պարտություն են կրում սելջուկներից - 1839 - Միացյալ Թագավորությունը նվաճում է Հոնկոնգը - 1939 - Խորհրդա-Գերմանական պայմանագիր կամ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ, չհարձակման պայմանագիր Նացիստական Գերմանիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ - 1989 - Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի երկու միլիոն բնակիչ ձեռք-ձեռքի տալով կազմում են Վիլնյուսից մինչեւ Տալլին ձգվող 600 կմ երկարության շղթա - 1990 - Արեւելյան Գերմանիան եւ Արեւմտյան Գերմանիան հայտարարում են, որ միավորվելու են հոկտեմբերի 3-ին - 1990 - Գերագույն խորհուրդը ընդունում է հռչակագիր անկախ պետականության հաստատման գործընթաց սկսելու մասին: - 1993՝ Galileo տիեզերական սարքը լուսանկարեց հետագայում Դաքթիլ անունն ստացած (243) Իդա աստերոիդի արբանյակը, որը դարձավ առաջին հայտնաբերված աստերոիդի արբանյակը Ծնունդներ - 1864 - Էլեֆթերիոս Վենիզելոս Ἐλευθέριος Κυριάκου Βενιζέλος հույն քաղաքական գործիչ - 1867 - Ալեքսեյ Դավիդով, ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ արդյունաբերող եւ գործարար - 1879 - Ալֆրեդ Կալնին, լատիշ ազգության սովետական կոմպոզիտոր - 1900 - Էռնստ Կշենեկ Ernst Krenek կոմպոզիտոր - 1904 - Ուիլյամ Փրիմրոուզ William Primrose շոտլանդացի ջութակահար - 1904 - Սուրեն Քոչարյան, ասմունքող - 1908՝ Արթյուր Ադամով Arthur Adamov հայազգի ֆրանսիացի արձակագիր եւ դրամատուրգ Թորգոմ Խաչատրյան, հայ սովետական մեխանիկ - Արթյուր Ադամով Arthur Adamov հայազգի ֆրանսիացի արձակագիր եւ դրամատուրգ - Թորգոմ Խաչատրյան, հայ սովետական մեխանիկ - 1910 - Վաղարշակ Էլիբեկյան, նկարիչ - 1912 - Ջին Քելլի Gene Kelly ամերիկացի պարող, երգիչ, դերասան եւ ռեժիսոր - 1924 - Ռոբերտ Մերտոն Սոլոու Robert Merton Solow ամերիկացի տնտեսագետ - 1938 - Արտավազդ Հովակիմյան բանաստեղծ - 1943 - Ռաուլ Կուբաս Գրաու, Պարագվայի 49-րդ նախագահը - 1950 - Լուիջի Դելների Luigi Delneri իտալացի ֆուտբոլային մարզիչ Արցախի պատերազմի մասնակիցներ՝ 1950 - Թելման Ալթունյան - Արցախի պատերազմի մասնակիցներ՝ 1950 - Թելման Ալթունյան - 1950 - Թելման Ալթունյան - 1953 - Սանտիլյանա, իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող - 1960 - Արտյոմ Առաքելյան - 1954 - Սաշա Աֆյան, պետական գործիչ - 1970 - Ռուբեն Բագրատունի, երաժիշտ - 1971 - Տատյանա Դանիլյանց Татьяна Данильянц կինոռեժիսոր, լուսանկարիչ եւ բանաստեղծ - 1978 - Ռոմիկ Խաչատրյան, ֆուտբոլիստ - 1988՝ Ջերեմի Լին Jeremy Shu-How Lin ամերիկացի բասկետբոլիստ Միշա Ալոյան Михаи́л (Ми́ша) Алоя́н, եզդի ազգության ռուսաստանցի բռնցքամարտիկ - Ջերեմի Լին Jeremy Shu-How Lin ամերիկացի բասկետբոլիստ - Միշա Ալոյան Михаи́л (Ми́ша) Алоя́н, եզդի ազգության ռուսաստանցի բռնցքամարտիկ - 1994 - Ռոբերտո Բելլարոսա Roberto Bellarosa իտալական ծագումով բելգիացի երգիչ Մահեր - 1806 - Շառլ Օգյուստեն Կուլոն, ֆրանսիացի ֆիզիկոս - 1829 - Իվան Աբամելիք, ռուսական բանակի հրետանու գեներալ-մայոր - 1846՝ գերմանական ծագումով ռուս գրող Վիլհելմ Կյուխելբեկեր - 1861՝ գերմանացի արեւելագետ (իրանագետ, հայագետ) Ֆրիդրիխ Վինդիշման - 1865 - Ֆերդինանդ Վալդմյուլլեր, ավստրիացի նկարիչ՝ - 1934 - Վիկտոր Կապլան, ավստրիացի ինժեներ - 1947՝ դերասանուհի Հասմիկ (Թագուհի Հակոբյան) - 1956՝ նկարիչ Պետրոս Կոնտուրաջյան - 1980՝ կոմպոզիտոր, ջութակահար եւ մանկավարժ Ցոլակ Բեքարյան Արցախի պատերազմում զոհվածներ՝ - Արցախի պատերազմում զոհվածներ՝ - 1993՝ Վարդգես Ալեքսանյան Մարգարիտա Սարգսյան Մհեր Ջուլհաճյան - Վարդգես Ալեքսանյան - Մարգարիտա Սարգսյան - Մհեր Ջուլհաճյան - 2005՝ երգչուհի Բելլա Դարբինյան - 2023՝ ռուս ռեստորատոր, օլիգարխ, ձեռնարկատեր, վարձկան, զորավար, հանցագործ Եվգենի Պրիգոժին Տոներ - Ստրուկների առեւտրի եւ նրա վերացման զոհերի հիշատակի միջազգային օր - Ստալինիզմի եւ նացիզմի զոհերի հիշատակի Եվրոպական օր - Ուկրաինա՝ Պետական դրոշի օր - Ռումինիա՝ Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր - Ումհլանգա՝ Սվազիլենդ - Սվազիլենդ - Վուլկանալիա՝ Անտիկ Հռոմ - Անտիկ Հռոմ
https://hy.wikipedia.org/wiki/23_օգոստոսի
[]
hy.wikipedia.org
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում անցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Լուսագյուղ-Սարալանջ ավտոճանապարհը: Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Արթիկ-Ալագյազ եւ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի մարզում, Լոռու մարզի Տաշիր եւ Ալավերդի քաղաքներում տեղում է ձյուն:
https://www.shantnews.am/news/view/861389.html
2021-02-24
[ "ՀԱՅԱՍՏԱՆ" ]
www.shantnews.am
Ջոն Ստյուարտ Միլ , բրիտանացի փիլիսոփա, քաղաքական տնտեսագետ, Միացյալ Թագավորության պառլամենտի անդամ, քաղծառայող: Համարվել է դասական լիբերալիզմի (ազատականության) պատմության մեջ ամենաազդեցիկ մտածողներից մեկը, կարեւոր ներդրումներ է ունեցել հասարակագիտության, քաղաքագիտության եւ քաղտնտեսության ոլորտներում: Բնորոշվել է որպես «19-րդ դարի ամենաազդեցիկ անգլիախոս փիլիսոփան»: Հանդես է եկել որպես անհատի ազատության ջատագով՝ հակադրվելով պետության ու հասարակության անսահմանափակ հսկողությանը նրա նկատմամբ, եւ այդպիսով պաշտպանել է անձի իրավունքները: Ստեղծագործական կյանքի ուշ շրջանում շարունակելով պաշտպանել անձի իրավունքներն ու ազատությունները՝ ավելի քննադատաբար է վերաբերվել տնտեսական ազատականությանը (լիբերալիզմին), եւ քաղաքատնտեսության բնագավառում նրա հայացքները հակվել են դեպի լիբերալ սոցիալիզմ: Անդամակցել է լիբերալ կուսակցությանը: Հեղինակել է վաղ շրջանի ֆեմինիստական գրականության առաջին աշխատություններից մեկը՝ «Կանանց ենթարկվածությունը» (The Subjection of Women) երկը, հաջորդելով Հենրի Հանթին՝ դարձել է բրիտանական պառլամենտի երկրորդ անդամը, ով դեռեւս 1832 թվականին կոչ է արել կանանց նույնպես տալ ընտրություններին մասնակցելու, քվեարկելու իրավունք (ի դեպ, ժամանակակիցների վկայությամբ՝ Միլին ստեղծագործական աշխատանքներում մեծապես օգնել է իր կինը՝ Հելեն Թեյլորը): Միլը Ջերեմի Բենթամի զարգացրած տեսության՝ ուտիլիտարիզմի հետեւորդն էր: Միեւնույն ժամանակ՝ ուսումնասիրողներից շատերը նրան բնորոշել են որպես նշանավոր փիլիսոփա Բերտրան Ռասելի հոգեւոր հայր: Կենսագրություն Ջոն Միլը ծնվել է 1806 թվականի մայիսի 20-ին, Լոնդոնում: Ծագումով շոտլանդացի փիլիսոփա, պատմաբան, տնտեսագետ Ջեյմս Միլի որդին էր: Հայրը, որ Դեւիդ Ռիկարդոյի մտերիմ ընկերն էր եւ վերջինիս ու Ջերեմի Բենթամի հետեւորդը, հատուկ նպատակ է դրել նրանից կերտել հանճարեղ մի մտածող, ով Բենթամի եւ իր մահից հետո պիտի շարունակեր ուտիլիտարիզմի տեսության զարգացման ու տարածման գործը: Եվ ինքն անձամբ, Բենթամի ու Ֆրենսիս Փլեյսի օժանդակությամբ, զբաղվել է Ջոնի կրթության ու խստապահանջ դաստիարակության գործով: Տղան երեք տարեկանից հին հունարեն է սովորել, ութ տարեկանում արդեն բնագրով կարդացել է Եզոպոսի առակները, Քսենոֆոնի «Անաբասիս»-ը, Հերոդոտոսի, Պլատոնի եւ հույն այլ հեղինակների աշխատություններ, ձեռնամուխ եղել լատիներենին տիրապետելու, մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն ուսումնասիրելու գործին, նշանակվել իր փոքր եղբայրների ու քույրերի ուսուցիչ: Տասներեք տարեկանից ծանոթացել է քաղաքատնտեսությանը, հոր հետ միասին ուսումնասիրել Ադամ Սմիթի, Դեւիդ Ռիկարդոյի աշխատությունները (վերջինս հաճախ պատանուն հրավիրել է իր տուն ու նրա հետ զրուցել քաղաքատնտեսության զանազան հիմնախնդիրների շուրջ): Տասնչորս տարեկանում արդեն Ջոն Միլը համալսարանական ծրագրերը մեծապես գերազանցող գիտելիքների էր տիրապետում: 1823 - 1825 թվականներին նա ծառայել է Բրիտանական արեւելահնդկական ընկերությունում, 1865 - 1868 թվականներին եղել բրիտանական պառլամենտի համայնքների պալատի անդամ: Հիմնական աշխատություններ Ուսումնասիրողների գնահատմամբ՝ Ջոն Միլի փիլիսոփայական գլխավոր աշխատություններն են «Ազատության մասին» (1859), «Ուտիլիտարիզմ» (1861), «Տրամաբանության համակարգը» (անգլ.՝ А System of Logic; 1843), տնտեսագիտական աշխատանքներից՝ «Քաղաքատնտեսության առարկայի եւ նրա մեթոդի մասին» (1836), «Էսսեներ քաղաքատնտեսության մի քանի չլուծված հարցերի մասին» (անգլ.՝ Essays on some unsettled Questions in Political Economy), «Քաղաքատնտեսության սկզբունքները» (Principles of Political Economy, 1848թ.) երկերը: «Քաղաքատնտեսության սկզբունքները» գրքի նախաբանում Միլը գրել է, որ իր խնդիրն է համարել ստեղծել Ադամ Սմիթի «Ուսումնասիրություն ժողովուրդների հարստության բնույթի եւ պատճառների մասին» աշխատության նորացված տարբերակը՝ տնտեսագիտական գիտելիքների մակարդակի աճի եւ ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հաշվառումով: Գրքի հիմնական բաժինները նվիրված են արտադրությանը, բաշխմանը, փոխանակմանը, կապիտալիզմի առաջընթացին եւ տնտեսության մեջ պետության ունեցած դերին: Միլին հաջողվել է իր աշխատության մեջ համակցել Ռիկարդոյի տեսությունն ու նրան քննադատողների առաջարկած մոդիֆիկացիաներից լավագույնները: Դրա շնորհիվ գրքում տեղ են գտել ժամանակի առավել էական ու արժեքավոր քաղաքական-տնտեսագիտական գաղափարները, եւ պատահական չէ, որ այն դարձել է անգլիախոս աշխարհի հիմնական տնտեսագիտական դասագիրքը (մինչեւ 1890 թ. Ալֆրեդ Մարշալի «Տնտեսագիտության սկզբունքները» երկի լույընծայումը), ճանաչվել է տնտեսագիտական լավագույն դասագիրք, թարգմանվել մի շարք լեզուներով, բազմիցս վերահրատարակվել եւ գործածվել եվրոպական բազմաթիվ համալսարաններում: Հասարակական-քաղաքական հայացքները Ջոն Միլը խոսքի ազատության եռանդուն պաշտպան եւ գրաքննության հակառակորդ էր: Իրեն դրսեւորել է որպես ժողովրդավարության տեսաբան, քննադատել է բուրժուական կարգերի արատները (ունեցվածքային անհավասարությունը, փողի պաշտամունքը, աշխատավորների ցածր կենսամակարդակը), որոնց հաղթահարման միջոցը համարել է հասարակական բարեփոխումների իրականացումը: Նա հույս է տածել, որ կապիտալիստական ընկերություններին կփոխարինեն բանվորական կոոպերատիվները («բանվորական ընկերակցությունները»), պետության հասարակական-տնտեսական գործառույթները կբարեփոխվեն ու կուղղվեն ամբողջությամբ վերցրած հասարակության եւ մասնավորապես նրա նվազ պաշտպանված խավերի շահերի պաշտպանությանը, այդ թվում՝ համընդհանուր կրթության, լուսավորության ապահովմանը, արհմիությունները կստանան հասարակական-քաղաքական լայն իրավունքներ, ընդսմին՝ նաեւ գործադուլի իրավունք: Միլը եղել է ստրկատիրության անհաշտ հակառակորդ, առաջարկել է, որ գաղութներին ավելի մեծ իրավունք ու հնարավորություն տրվի իրենց հուզող հարցերը լուծելու գործում: Նա համարել է, որ բոլոր կանայք եւ տղամարդկանց բացարձակ մեծամասնությունը ստրկական վիճակում են գտնվել ու գտնվում, ուստի հետեւողականորեն պայքարել է կանանց ազատագրման, նրանց ընտրական իրավունքի ապահովման համար: Կրոնական հայացքների տեսակետից Միլը ագնոստիկ էր եւ սկեպտիկ: Միլի ժամանակներում նրա վերոնշյալ հայացքներից շատերն արմատական էին համարվում, եւ դրա պատճառով նա մի քանի անգամ կալանավորվել է: Նրա ազատականությունը (լիբերալիզմը) շատ առումներով կարելի է համարել ավելի հետեւողական, քան, օրինակ, Ջոն Լոկինը, Շառլ Մոնտեսքյոյինը: Աշխատությունների ընտրանի | Վերնագիրը | Տարեթիվը | Աղբյուրը | | ----- | ----- | ----- | | "Two Letters on the Measure of Value" | 1822 | "The Traveller" | | "Questions of Population" | 1823 | "Black Dwarf" | | "War Expenditure" | 1824 | Westminster Review | | "Quarterly Review — Political Economy" | 1825 | Westminster Review | | "Review of Miss Martineau's Tales" | 1830 | Examiner | | "The Spirit of the Age" | 1831 | Examiner | | "Use and Abuse of Political Terms" | 1832 | | | "What is Poetry" | 1833, 1859 | | | "Rationale of Representation" | 1835 | | | "De Tocqueville on Democracy in America [i]" | 1835 | | | "State of Society In America" | 1836 | | | "Civilization" | 1836 | | | "Essay on Bentham" | 1838 | | | "Essay on Coleridge" | 1840 | | | "Essays On Government" | 1840 | | | "De Tocqueville on Democracy in America [ii]" | 1840 | | | A System of Logic | 1843 | | | Essays on Some Unsettled Questions of Political Economy | 1844 | | | "Claims of Labour" | 1845 | Edinburgh Review | | The Principles of Political Economy: with some of their applications to social philosophy | 1848 | | | "The Negro Question" | 1850 | Fraser's Magazine | | "Reform of the Civil Service" | 1854 | | | Dissertations and Discussions | 1859 | | | A Few Words on Non-intervention | 1859 | | | On Liberty | 1859 | | | Thoughts on Parliamentary Reform | 1859 | | | Considerations on Representative Government | 1861 | | | "Centralisation" | 1862 | Edinburgh Review | | "The Contest in America" | 1862 | Harper's Magazine | | Utilitarianism | 1863 | | | An Examination of Sir William Hamilton's Philosophy | 1865 | | | Auguste Comte and Positivism | 1865 | | | Inaugural Address at St. Andrews Concerning the value of culture | 1867 | | | "Speech In Favour of Capital Punishment" | 1868 | | | England and Ireland | 1868 | | | "Thornton on Labour and its Claims" | 1869 | Fortnightly Review | | The Subjection of Women | 1869 | | | Chapters and Speeches on the Irish Land Question | 1870 | | | Nature, the Utility of Religion, and Theism | 1874 | | | Autobiography | 1873 | | | Three Essays on Religion | 1874 | | | Socialism | 1879 | Belfords, Clarke & Co. | | "Notes on N. W. Senior's Political Economy" | 1945 | Economica N.S. 12 |
https://hy.wikipedia.org/wiki/Ջոն_Ստյուարտ_Միլ
[]
hy.wikipedia.org
Չեմ ուզում մտածել, որ քաղաքապետը ինչպես քննիչ հանձնաժողովի դեպքում եկավ ԱԺ եւ ասաց՝ ինչ անեն, նույնը այս նախագծի դեպքում կանի. Անի Սամսոնյանը՝ ՏԻՄ-երի նվիրատվությունները հանրայնացնելու նախագծի մասին Իմ մշակած օրինագծի շուրջ գործընկերոջս հետ բովանդակային քննարկում էինք ունենում, նա անցում կատարեց այլ թեմայի, ես նրան հորդորեցի պարզապես վերադսռնալ բովանդակային քննարկման, ինչից էլ ծագեց փոքրիկ վիճաբանություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ էր միջացքում վիճում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հետ եւ նրան ասում. «Կհարգեք՝ կհարգվեք, չեք հարգի՝ չեք հարգվի»: Անի Սամսոնյանը նշեց, որ պատգամավորը եղել է «Իմ քայլը» դաշինքից Համազասպ Դանիելյանը: «Մենք բովանդակային քննարկում էինք ունենում, իսկ նա փորձեց ինձ դաստիարակչական խրատներ տալ, ես խնդրում էի նրան վերադառնալ քննարկմանը: Քննարկումը իմ նախագծի վերաբերյալ էր»,- ասաց նա: Նշենք, որ Անի Սամսոնյանը նախագիծ է մշակել, որով պետք է կարգավորվի ՏԻՄ-երի նվիրատվությունները հանրայնացնելու հարցը: «Եղել է պրակտիկա, որ ավագանին հաստատել է նվիրատվությունները, բայց քանի որ վերջին նվիրատվությունները չէին հաստատվել ավագանու կողմից եւ մեր գործըկերները հղում էին անում, որ օրենքում կոնկրետ դրույթ չկա, որ ավագանին պետք է հաստատի, հիմա ես բերել եմ կարգավորումը, որ այդ պրակտիկայում իրագործածը մենք կարգավորենք նաեւ իրավական նորմերով եւ որ դա չարաշահումների տեղիք չտա»,- պարզաբանեց պատգամավորը: Նա հիշեցրեց, որ երբ իրենք ստեղծում էին քննիչ հանձնաժողովը, «Իմ քայլի» իրենց գործընկերները ասում էին՝ ինչո՞ւ են զբաղվում անիմաստ գործերով, պետք է բերեն օրենսդրական նախաձեռնություններ, որ այդ դաշտը կարգավորվի: «Հիմա ես բերել եմ օրենսդրական նախաձեռնություն, մեր գործընկերները դեմ ելույթներ են ունենում, տեխնիկական հարցեր են մեջբերում: Ես ասել եմ, որ պատրաստ եմ ընդունել բոլորի առաջարկները, բայց նաեւ քաղաքական ելույթներ են հնչում եւ տպավորություն է՝ ինչ-որ խնդիր կա եւ մեր գործընկերները չեն ուզում ընդունել նախագիծը»,- ասաց նա: Վերջինս հայտարարեց, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, նախագիծը բերվել է օրակարգ: «Մարդիկ, որոնք հնչեցնում են բովանդակային ելույթներ, ես դրանց կպատասխանեմ, մենք կհամագործակցենք, բայց նրանք, ովքեր հնչեցնում են քաղաքական ելույթներ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կա քաղաքական որոշում՝ այս նախագիծը չպիտի անցնի: Ես չեմ ուզում մտածել, որ Երեւանի քաղաքապետը ինչպես քննիչ հանձնաժողովի դեպքում եկավ ԱԺ եւ ասաց, թե ԱԺ-ում ինչ պիտի անեն, նույնը այս նախագծի դեպքում կանի»,- հայտարարեց նա:
https://www.tert.am/am/news/2020/02/12/Samsonyan/3208960
2020-02-12
[ "Իրադարձային" ]
www.tert.am
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ ինքնաթիռում (տեսանյութ) Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ ինքնաթիռում
https://a1plus.am/hy/article/141383
2016-05-17
[ "Տեսանյութեր" ]
a1plus.am
Քիմ Քարդաշյանին շփոթել են պոռնոդերասանուհու հետ (ֆոտո) Մերկ ֆոտոն, որ վերագրում էին Քիմ Քարդաշյանին, իրականում պատկանում է իտալացի պոռնոդերասանուհու: Լուսանկարը ցանցում հայտնվել է դեռ ապրիլին, եւ Քիմը վրդովված հերքել է, թե լուսանկարը, որտեղ թիկունքից նկարված մորեմերկ, թխահեր կին է, իրեն է պատկերում: Սակայն երկար ժամանակ լուսանկարը պտտվում էր սոցիալական ցանցերում՝ «Մերկ Քիմ Քարդաշյանը հյուրանոցում» գրառմամբ: Միայն այժմ է պարզվել, որ իրականում այնտեղ պատկերված է իտալական եւ հավայան ծագումով պոռնոդերասանուհի Ամիա Միլին (իսկական ազգանունը Մորետտի): Այդ մասին TMZ պարբերականին հայտնել է ինքը՝ Ամիան: Նա որպես ապացույց ներկայացրել է իր մարմնի վրայի հետքերը, որ չեն կարող լինել Քիմի վրա: Լուսանկարի մասին հետաքրքրություն էր առաջացել, քան որ լուրեր էին տարածվել, որ այն առաջինը հայտնվել է Քանյե Ուեթսի բլոգում, սակայն դերասանի ներկայացուցիչները հերքել էին այդ տեղեկությունները:
https://news.am/arm/news/109689.html
2012-06-15
[ "Աշխարհում", "Սփյուռք", "Հայաստան" ]
news.am
Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշումը չփոխվեց. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մերժեց նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Նշենք, որ պաշտպանները բողոքարկել են Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, եւ դրանում շոշափվում էին նաեւ Կոստանյանի եւ ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի անունները: Գեւորգ Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:
https://news.am/arm/news/552500.html
2019-12-30
[]
news.am
Խոլստ (գյուղ, Ալագիրսկի շրջան) Խոլստ , գյուղ Ռուսաստանի, Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրապետության Ալագիրսկի շրջանի կազմում: Բնակչությունը 2002 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 44մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Խոլստ,_Ալագիրսկի_շրջան
[]
hy.wikipedia.org
Քաղաքապետարանը պարզաբանում է, թե ինչու է անօթեւանների խնդրի համար 30 մլն դրամ հատկացրել, թափառող շների դեմ պայքարին՝ 220 մլն Tert.am-ը գրում է. Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը ոչ կոռեկտ է համարում այն համեմատությունը, որ 2013թ-ին քաղաքապետարանն ու «Երեւան» հիմնադրամը միասին մոտ 25-30 մլն դրամ են հատկացրել անօթեւանների խնդրի լուծմանը, մինչդեռ միայն թափառող շների դեմ պայքարելու համար քաղաքապետարանը հատկացրել է 220 մլն դրամ: Tert.am-ի հարցին, թե ամեն դեպքում ի՞նչ սկզբունքով է նման համադրությամբ ընտրվում գումարների հատկացումը, Արթուր Գեւորգյանը պատասխանեց, որ Երեւանի քաղաքապետարանը անօթեւաններին գումար հատկացրել է՝ որպես բարի կամքի դրսեւորում, քանի որ անօթեւանների հարցով զբաղվում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ բյուջեից գումար է հատկացվում հենց այդ մարմնին խնդրի լուծման համար: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/02/21/mayor/
https://blognews.am/arm/news/133777/qaxaqapetarany-parzabanum-e-te-inchu-e-anotevanneri-khndri-hamar-30-mln-dram-hatkacrel-taparox-shneri-dem-payqarin-220-mln.html
2014-02-21
[]
blognews.am
ՆԱՏՕ-ն անցկացնում է ամենամեծ ՀՕՊ զորավարժությունները՝ «Ռամշտայնի ժառանգությունը» ՆԱՏՕ-ն իրականացնում է հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի փորձարկման՝ պատմության մեջ ամենամեծ զորավարժությունները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով բրիտանական Times թերթին: Նշվում է, որ զորավարժությունները տեղի են ունենում այն մտավախությունների ֆոնին, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ընդգրկել նաեւ այլ տարածքներ: «Ռամշտայնի ժառանգություն» անվանումը կրող զորավարժություններին մասնակցում է ՆԱՏՕ-ի շուրջ 3000 զինվորական՝ 17 դաշնակից երկրից: Զորավարժություններն անցկացվում են Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում ինքնաթիռների, հակահրթիռային պաշտպանության համակարգերի եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի օգտագործմամբ: Եվրոպական ռազմաբազաներից զորավարժություններին մասնակցելու է եկել 50 կործանիչ եւ այլ մարտական ինքնաթիռներ: Միեւնույն ժամանակ Իսլանդիայում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Իսլանդիայի արտաքին գործերի նախարարը Ռեյկյավիկում ելույթի ժամանակ հայտնել է, որ հարկավոր է պատրաստ լինել վատագույն սցենարին, եւ չի կարելի բացառել ՆԱՏՕ-ի երկրների դեմ ուղիղ ռազմական ագրեսիայի սպառնալիքը:
https://www.shantnews.am/news/view/1144293.html
2022-06-09
[ "ԱՇԽԱՐՀ" ]
www.shantnews.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը Կ. Խ. ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կտրիճ Խաչիկի ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական: | Հայաստանի Հանրապետության Նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան | | ----- | ----- | | Երեւան <br> 11 հունվարի 1995 թ. <br> ՆՀ-406 | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=2204
11.01.1995
[ "Հրամանագիր" ]
www.arlis.am
Օրենքով շիկահերը 2 «Օրենքով շիկահերը 2» , Ամանդա Բրաունի սցենարի հիման վրա կատակերգություն՝ նկարահանված ռեժիսոր Էրման-Վերֆելդի կողմից: Սյուժե Երիտասարդ փաստաբան Էլ Վուդսն աշխատում է Բոստոնի խոշոր ընկերությունում: Էլը պատրաստվում է ամուսնանալ, բայց հիշում է, որ իր շան՝ Վելիկանի մայրիկին չի հրավիրել հարսանիքին, հասցեն եւ հեռախոսի համարը չունենալու պատճառով: Վուդսը սկսում է որոնումները, բայց հանկարծ իմանում է, որ Վելիկանի մայրը գտնվում է V.E.R.S.A.C.E ընկերությունում, որտեղ կենդանիների վրա կատարում են կոսմետիկ փորձարկումներ: Էլը ստիպում է ընկերությունը փակել, սակայն տնօրենը չի հաստատում նրա նախաձեռնությունը: Էլը զայրացած արտահայտում է իր բարոյական սկզբունքները եւ տնօրենը հեռացնում է նրան: Որպեսզի փրկի իր շան մոր կյանքը՝ Էլը ուղեւորվում է Վաշինգտոն: Էլը տեղափոխվում է հյուրանոց, որտեղ ծանոթանում է դռնապանի հետ, ով ամեն հարցում օգնում է իրեն: Վուդսը կազմակերպում է խումբ, որը դեմ է կենդանիների վրա փորձարկումներին, սակայն չի ստանում իր գործընկերների աջակցությունը: Քաղաքական գործիչներից մեկը՝ ում շունը միասեռական էր, օգնում է Էլ Վուդսին: Բացի դրանից նրա կողմից էին Կոնգրեսական Լիբի Խաուզերը, ով Delta Nu-ի անդամ էր, եւ Վիկտորիա Ռադը, սակայն հետո նա հրաժարվում է օգնել Էլին: Վուդսի միակ շանսը՝ հավաքել ստորագրություններ: Ռադի շտաբը օգնում է հավաքել ստորագրություններ, երիտասարդական կազմակերպությունը Վաշինգտոնում կազմակերպում է բողոքի ցույց, որի ընթացքում Վուդսը իր խոսքով ելույթ է ունենում ԱՄՆ-ի Կոնգրեսականում: Կենդանիների վրա փորձարկումների մասին օրենքը ստորագրում են, Էլն ամուսնանում է Վաշինգտոնում իր սիրեցյալ Էմմետի հետ: Դերերում | Դերասան | Դեր | | ----- | ----- | | Ռիզ Ուիզերսփուն | Էլ Վուդս | | Սալի Ֆիլդ | Վիկտորիա Ռուդ | | Լյուկ Ուիլսոն | Էմետ Ռիչմոնդ | | Ջենիֆեր Կուլիջ | Պոլետ Բոնաֆոնտե | | Ռեջինա Կինգ | Գրեիս Ռոսիտեր | | Մերի Լին Ռաջսկաբ | Ռինա Գուլանի | | Բրյուս ՄակԳիլ | Ստենֆորդ Մարկս | | Դանա Այվի | Լիբի Խաուզեր | Հետաքրքիր փաստեր Ֆիլմի շահույթը կազմել է 121 600 000 ԱՄՆ դոլլար:
https://hy.wikipedia.org/wiki/Օրենքով_շիկահերը_2
[]
hy.wikipedia.org
ԽԱՉԻԿՅԱՆԻ ԲԱՑԻԿՆԵՐԸ NEW Երեկ ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց ճանաչված լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի եւ դիզայներ Հասմիկ Մովսեսյանի ցուցահանդեսը՝ «Միավորված գույներ» խորագրով, որտեղ ցուցադրվում էին շուրջ 20 տարվա պատմություն ունեցող բացիկներ: Հնի եւ նորի համադրությամբ ներկայացված էին հայկական բնապատկերները, անցյալն ու ներկան՝ համեմված նուրբ ու բարի հումորով: «Այս բացիկները նախատեսված են ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլեւ՝ հենց մեր: Սրանց միջոցով ուզում եմ հիշողություն արթնացնել: Օրինակ՝ մի քանի տարի առաջ պատշգամբներին կարելի էր տեսնել շշեր, որոնց մեջ մարդիկ ջուր էին տաքացնում եւ հետո օգտագործում: Հիմա այդպիսի բան չկա, բայց այս բացիկը կարող է լավ հիշողություն արթնացնել»,- ասում է Զավեն Խաչիկյանը: Շուրջ 150 բացիկներից այցելուներին առավել հետաքրքրում էին բնապատկերները: Ազգագրագետ Հարություն Մարությանը նշեց, որ լուսանկարները յուրօրինակ են իրենց արտահայտած իմաստներով. «Զավենի լուսանկարները պատկերում են այսօվա իրականությունը, բայց ազգագրական տեսանկյունից: Օրինակ՝ մի բացիկ կար, որտեղ ներկայացված էր գինեվաճառը, մինչդեռ իրականում Արենի գյուղի կենցաղն էր: Ազգագրությունը Զավենի նկարներում առկա է ամեն տեղ, ինչը ավելի հայկական է դարձնում պատկերը»: Բացիկներից բացի, կային նաեւ շուրջ 50 մեծադիր լուսանկարներ, որոնց մեջ հատկապես աչքի էին ընկնում անգույն մանուկներ պատկերողները: Եր—անում Բրազիլիայի դեսպանատան մշակույթի կցորդ Ֆլորիանո Ռեժիսը պատմեց, որ մի անգամ առիթ է ունեցել շրջագայել հայ լուսանկարչի հետ ու տեսնել, թե նա ինչպես է լուսանկարում, վերաբերվում մարդկանց ու իր նկարներին:
https://www.aravot.am/2011/10/20/337050/
2011-10-20
[]
www.aravot.am
Ռոստովում երկու հայ խարդախ կին է ձերբակալվել Ռոստովում ձերբակալվել են երկու հայ կին՝ Ռոզա եւ Միլանա (անունները փոխված են), որոնք զբաղվել են կեղծ փաստաթղթերի ստեղծումով ու վաճառքով: donnews.ru կայքը հաղորդում է, որ նրանք Ռոստով են ժամանել 10 տարի առաջ եւ բնակարան գնել, որտեղ էլ նրանք հիմնել են իրենց բիզնեսը: Կանայք հիմնականում պատրաստել են կեղծ անձնագրեր եւ ժամանակավոր գրանցման վկայական: Նրանց հիմնական հաճախորդները եղել են ժամանակավոր աշխատանքի համար Ռոփստով եկած տղամարդիկ, հատկապես ԱՊՀ երկրներից: Օպերատիվ տեղեկություններով ամսեկան մինչեւ 50 փաստաթուղթ է պատրաստվել: Իսկ ժամանակավոր գրանցման համար նրանք գտել են հարբեցողների, նրանց խմիչքի գումար տվել եւ նրանց բնակարանների վրա գրանցել իրենց հաճախորդներին: Եղել են բնակարաններ, որտեղ 40 ներգաղթյալ է գրանցված եղել: Հայ կանանց գտել են այն բանից հետո, երբ նրանցից խաբված մի ընտանիք դիմել է իրավապահներին: Ներկայումս հետաքննություն է ընթանում: Ձերբակալության պահին կանանցից մեկը փորձել է կաշառք տալ ոստիկաններին չձերբակալվելու դիմաց, սակայն փոխարենը ստացել է եւս մեկ հոդված՝ «պետական պաշտոնյայի կաշառք տալը»: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2011/07/11/rostov/311128
2011-07-11
[ "Իրադարձային" ]
www.tert.am
Կովախեղդի վանք, հայկական եկեղեցի, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում: Գտնվում է Կովախեղդ գյուղի մոտ:
https://hy.wikipedia.org/wiki/Կովախեղդի_վանք
[]
hy.wikipedia.org
Միտում՝ Արմեն Միքայելյանին պատասխանատվության ենթարկել (տեսանյութ) Միտում՝ Արմեն Միքայելյանին պատասխանատվության ենթարկել
https://a1plus.am/hy/article/149500
2016-09-20
[ "Տեսանյութեր" ]
a1plus.am
Զարեհ Սինանյանը կգործուղվի Արցախ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը եւ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հունվարի 22-24-ը ներառյալ կգործուղվեն Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ): Այցի նպատակն է հետպատերազմյան շրջանում սփյուռքի ներուժի թիրախային աջակցության կազմակերպման հարցերի շուրջ Արցախի Հանրապետության պետական պաշտոնյաների հետ հանդիպումներ, քննարկումներ անցկացնելն ու գործող ծրագրերի բարելավմանն ուղղված աշխատանքների պլանավորումը:
https://www.shantnews.am/news/view/840109.html
2021-01-20
[ "ՀԱՅԱՍՏԱՆ" ]
www.shantnews.am
Ամիլազներ, դիաստազ, օսլան եւ գլիկոգենը հիդրոլիտիկ եղանակով ճեղքող ֆերմենտներ: Գիտությանը հայտնի առաջին ֆերմենտն է. հայտնաբերել է ռուս գիտնական Կ. Մ. Կիրխգոֆը (1814): Կան α-, β— եւ γ-: Մեծ քանակությամբ ամիլազները պարունակում են կենդանիների, մարդու ենթաստամոքսահյութը, քիթը, բույսերի ծլող սերմերը: Նշանակություն Մեծ է ամիլազների դերը մարսողության ընթացքում: Մարդու եւ կենդանիների ստամոքս-աղիքային համակարգում օսլան ամիլազների ու մսւլթազի ներգործությամբ տրոհվելով վերածվում է խաղողաշաքարի եւ ներծծվում: Բուսական օրգանիզմներում ամիլազները պահեստային օսլան վերածում են մալթոզի, որն օգտագործվում է նյութափոխանակության պրոցեսում: Սպիրտային արդյունաբերության եւ հացաթխման մեջ խմորման ենթակա օսլայի շաքարացման համար կիրառվում է Օամիլազը, իսկ օսլայից խաղողաշաքար ստանալիս՝ 7-ամիլազի պատրաստուկները: Որոշ ամիլազներ ստացվել են նաեւ բյուրեղային վիճակում:
https://hy.wikipedia.org/wiki/Ամիլազներ
[]
hy.wikipedia.org
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, այն հաղթահարելու ուղիներին, եւ, որպես հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: Ներկայացնելով իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը կարեւորում է ընտրական օրենսդրության կատարելագործումը եւ, մասնավորապես, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ համամասնական ընտրակարգով անցկացումը:
https://hetq.am/hy/article/128948
2021-03-24
[]
hetq.am
To Know Him Is to Love Him (երգ) «To Know Him Is to Love Him» (հայերեն՝ ճանաչել նրան՝ նշանակում է սիրել նրան)Ֆիլ Սպեկտորի գրած երգը, որը ստեղծվել է հոր գերեզմանին հնչած «To Know Him Was To Love Him» նախադասության հիման վրա: Առաջին անգամ երգը թողարկվել է 1958 թվականին եւ մինչ օրս կատարվել է բազմաթիվ հայտնի երգիչների կողմից: Բազմիցս հայտնվել է երաժշտական հիթ—շքերթների վերին սանդղակներում, գլխավորել է Billboard Hot 100-ը՝ 1958 թվականի The Teddy Bears խմբի երգի բնօրինակ կատարմամբ: Երգը 1987 թվականի մայիսի 16-ին Hot Country Songs քանթրի հիթ—շքերթում Դոլլի Փարթոնի, Լինդա Ռոնստադտի եւ Էմիլ Հարիս եռյակի մասնակցությամբ զբաղեցրել է առաջին տեղը: Ստեղծագործությունը գրվել է 12/8 չափի մեջ: 1958 թվականին The Teddy Bears խմբի կողմից երգի կատարման բնօրինակ տարբերակ Երգի առաջին տարբերակը կատարվել է The Teddy Bears խմբի կողմից, որտեղ հանդես էր գալիս Ֆիլ Սպեկտորը: Փորձերից հետո նրանք երգը ձայնագրել են հոլիվուդյան Gold Star Studio ստուդիայում՝ 20 րոպեի ընթացքում: Ստեղծագործությունը հրապարակել է նոր բացված Dore ձայնագրման լեյբլը: Ձայնապնակը թողարկվել է ռադիոկայանում, 500 օրինակով՝ 1958 թվականի օգոստոսին: Երգի մասին սկզբում որեւէ արձագանք չի եղել, խմբի երկու անդամներ լքել են խումբը եւ գնացել են քոլեջում սովորելու: Սեպտեմբերին Հյուսիսային Դակոտա նահանգի Ֆարգո քաղաքից մի դիջեյ հանկարծ ձայնապնակը պտտել է «Բ» կողմի վրա եւ եթեր հեռարձակել «To Know Him Is to Love Him» երգը: Շուտով Մինեապոլիս քաղաքից երգի 18 հազար ձայնապնակի պատվեր է ստացվում: Երգն հայտնվում է է հիթ շքերթում, իսկ The Teddy Bears խումբը՝ American Bandstand հեռուստաշոուում: Դեկտեմբերի 1-ին երգը զբաղեցրել է Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականը, որտեղ մնացել է երեք շաբաթ: Մինչեւ Սուրբ Ծնունդը վաճառվել է երգի ավելի քան մեկ միլիոն կրկնօրինակ: Դոլի Պարտոնի, Լինդա Ռոնստադտի եւ Էմիլ Խարիսի տարբերակ. 1987 թվական 1987 թվականի մարտին «To Know Him Is to Love Him» երգի եւս մեկ հայտնի տարբերակ են առաջարկել քանթրի ոճի երգչուհիներ Դոլի Պարտոնը, Լինդա Ռոնստադտը եւ Էմիլ Խարիսը՝ իրենց համատեղ՝ Trio ալբոմում: Նրանք ընտրել են այս ստեղծագործությունը՝ ներշնչվելով 1950-ական թվականներին կանանց վոկալ երգչախմբի աշխատանքներով, եւ այն նվիրել են տղամարդկանց, որոնց հետ տվյալ պահին կապել են իրենց կյանքը: Երգը թողարկվել է նաեւ ՝որպես սինգլ, 1987 թվականի մայիսի 16-ին գլխավորել է Billboard ամսագրի Hot Country Songs-ը: Վոկալային մեկնարկային հատվածը վստահվել է Խարիսին, իսկ Ռոնստադտը եւ Պարտոնը երգել են հարմոնիկ հաջորդականությամբ: Ձայնագրմանը մասնակցել են գործիքավորողներ, որոնց վաղուց ճանաչում էին Խարիսն ու Ռոնստադտը՝ Ալբերտ Լին՝ ակուստիկ կիթառ, Ռայ Կուդեր՝ կիթառ, Դեյվիդ Լինդլի՝ ակուստիկ հավայան կիթառ, Մարկ Օ կոնոր՝ մանդոլին եւ Քենի Էդվարդս՝ ակուստիկ բաս: Երգի համար նկարահանվել է տեսահոլովակ, որում երգչուհիները նստած են Ռոնստադտ հյուրասենյակում՝ վառարանի մոտ, զրուցում են, ծիծաղում եւ վալենտինկաներ պատրաստում: Սեղանի վրա համապատասխանաբար դրված են Ջորջ Լուկասի՝ Ռոնստադտի ընկերոջ, Պոլ Քեներլիի՝ Խարիսի ամուսնու եւ Կառլ Թոմասի՝ Պարտոնի ամուսնու նկարները: Լուկասը եղել է տեսահոլովակի ռեժիսորը: Նա նշել է, որ ձգտել է ստեղծել «ջեյնօսթինյան» մթնոլորտ : Այլ տարբերակներ - The Beatles խումբը երգը ներկայացրել են իրենց Decca լեյբլում (այս կատարման ձայնագրությունը մինչ օրս պաշտոնապես չի հրապարակվել, չնայած պահպանվում է ոչ պաշտոնական քիչ հայտնի՝ The Complete Silver Beatles ձայնապնակի վրա, որը թողարկվել է 1982 թվականի սեպտեմբերին՝ Audio Fidelity ձայնագրման ստուդիայում): Դրանից հետո երգը մնացել է խմբի կենդանի կատարումների երգացանկում: Երգի տարբերակներից մեկը Բրիտանական հեռարձակման կորպորացիայի համար (ձայնագրվել է 1963 թվականի հուլիսի 16-ին եւ եթեր է հեռարձակվել օգոստոսի 6-ին)) հրապարակվել է 1994 թվականին՝ Live at the BBC ալբոմում (երգի տեքստում փոքրիկ փոփոխություններ են կատարվել, իսկ ստեղծագործությունը ստացել է «To Know Her Is to Love Her» անվանումը): - «To Know You Is to Love You» անվանումով երգը ձայնագրվել է Մարկ Բոլանի կողմից Գլորիա Ջոնսի, Գարի Գլիտերի, Peter & Gordon եւ Բաբի Վինտոն դուետի հետ: - 1972 թվականին քավեր տարբերակը ձայնագրվել է Ջոդի Միլլերի կողմից: - 1973 թվականին Ջոն Լենոնը ձայնագրել է տվյալ երգի տարբերակներից մեկը Ֆիլ Սպեկտրի հետ՝ Լենոնի՝ Rock 'n' Roll ալբոմին նվիրված նախնական լսումների ժամանակ: Այս տարբերակը բոլորովին նման չէր «Beatles» խմբի տարբերակին եւ հնչում էր զգալի զուսպ: Երգն ավելի ուշ թողարկվել է Menlove Ave (1986) ալբոմում: - Երգի քավեր տարբերակը ներառվել է Steeleye Span խմբի Now We Are Six ալբոմում (1974 թվական): - 2007 թվականին երգի ակուստիկ տարբերակը ձայնագրվել է Էմի Ուայնհաուսի կողմից՝ «You Know I'm No Good» սինգլի «Բ» կողմի վրա: Ավելի ուշ երգն ըդգրկվել է The Saturday Sessions ալբոմի հավաքածուում: - 2007 թվականին երգը ձայնագրվել է Իհիլ Յունսոն, Jill Johnson-ի եւ Լիզա Միսկովսկիի կողմից՝ Յունսոնի Music Row ալբոմի համար: - 2010 թվականի հուլիսի 10-ին երգը կատարվել է Դեյվիդ Գիլմորի եւ Ռոջեր Ուոթերսի համատեղությամբ՝ Hoping Foundation բարեգործական հիմնադրամի շրջանակներում, ինչը դարձել է նրանց համատեղ առաջին ելույթը 2005 թվականի հուլիսից հետո, երբ Pink Floyd խումբն իր դասական կազմով ելույթ է ունեցել Live 8 համերգաշարի շրջանակներում: - 2011 թվականին շվեդ երգչուհի Կիկի Դանիելսոնը ձայնագրել է այդ երգի քավեր տարբերակը՝ իր Första dagen på resten av mitt liv ալբոմի համար:
https://hy.wikipedia.org/wiki/To_Know_Him_Is_to_Love_Him_(երգ)
[]
hy.wikipedia.org
Սուոլա (գյուղ, Մորուկսկի նասլեգ) Սուոլա , գյուղ Ռուսաստանի Սախա-Յակուտիայի հանրապետության Մեգինո-Կանգալասկի ուլուսի կազմում: Բնակչությունը 2001 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 501մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Սուոլա,_Մորուկսկի_նասլեգ
[]
hy.wikipedia.org
«Լիվերպուլը» հաղթեց «Միլանին» եւ եզրափակիչում կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդին» (ֆոտո) ԱՄՆ-ում շարունակվող International Champions Cup ընկերական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Լիվերպուլը»: Խմբային փուլի վերջին տուրում լիվերպուլցիները 2:0 հաշվով հաղթեցին իտալական «Միլանին»՝ B խմբում գրավելով առաջին տեղը: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթող էր ճանաչվել A խմբում: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 4-ին Մայամիում: International Champions Cup, A խումբ,երրորդտուր «Լիվերպուլ» (Անգլիա) — «Միլան»(Իտալիա)՝ 2:0 Ռոյ Ալեն, 17, Սուսո, 89 Չիրացված 11 մետրանոց՝ Ռիկի Լամբերտ, 28 («Լիվերպուլ»)
https://sport.news.am/arm/news/44652/
2014-08-03
[]
sport.news.am
Վերջին պատերազմի հետեւանքով շքանշան կորցրած անձինք կարող են դիմել Արցախի նախագահի աշխատակազմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետեւանքով ԼՂՀ պետական պարգեւը (շքանշան, մեդալ) կորցրած անձինք կամ նրանց հարազատները կարող են դիմել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմ՝ պետական պարգեւի վկայականի կրկնօրինակը կամ տվյալ փաստը հաստատող այլ փաստաթուղթ ստանալու համար: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւների մասին» օրենքի համաձայն՝ ԼՂՀ պետական պարգեւները, դրանց վկայականները կորցնելու դեպքում պարգեւատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները:
https://a1plus.am/hy/article/403114
2021-05-26
[ "Պաշտոնական" ]
a1plus.am
Շոտլանդիայում քաղաքապետարանը հաշմանդամի տան մոտ կառուցել է է 10 մակարդակ ունեցող հատուկ ուղի Շոտլանդիայում Արեւմտյան Դամբարտոնշիր շրջանի քաղաքապետարանը տան մոտ, որտեղ ապրում է հաշմանդամ, կառուցել է 10 մակարդակ ունեցող հատուկ ուղի՝ հաղորդում է Scottish Daily Record-ը: Մետաղական կառույցն իշխանություններին արժեցել է 40 հազար ֆունտ սթեռլինգ: Քլեր Լալին, որի 7-ամյա դուստրը հաշմանդամ է, նման կառույցի համար պայքարել է երկու տարի: Միեւնույն ժամանակ, Լալիի ընտանիքն այնքան էլ գոհ չէ իշխանությունների ջանքերից: Մայրը դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ մետաղական կառույցը փակել է ամբողջ բակը: Լալին կարծում է, որ քաղաքապետարանը պետք է այլ լուծում գտներ, օրինակ՝ վերելակ կառուցեր: Բացի այդ, տեղի սքեյթբորդիստների համար այն դարձել է սիրելի վայր, ինչը անհանգստություն է պատճառում ընտանիքին: Նրանք խնդրել են ցանկապատել տարածքը, սակայն մերժում են ստացել:
https://www.1in.am/250870.html
2014-02-14
[]
www.1in.am
Նորվեգիան դարձել է ամենաթանկ ալկոհոլով երկիրը Եվրոպայում ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայում ալկոհոլի գների մակարդակը դարձել Է ամենաբարձրը Եվրոպայում. այն 151,2 տոկոսով բարձր Է Եվրամիության միջին մակարդակից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել Է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը: Մասնագետներն ուսումնասիրել են 37 երկրների տվյալները: Նորվեգիայից անմիջապես հետո հետեւում են Իսպանիան (գները 139,4 տոկոսով բարձր են Եվրամիության միջինից), Ֆինլանդիան (92,7 տոկոսով), Իռլանդիան (80,7 տոկոսով) եւ Շվեդիան (65,7 տոկոսով): ԱմենաԷժան ալկոհոլով պետությունները դարձել են Հունգարիան (գների մակարդակը Եվրամիության միջինից ցածր Է 27,3 տոկոսով), Ռումինիան (26,2 տոկոսով) եւ Բուլղարիան (19,5 տոկոսով): Եվրոստատի տվյալներով՝, որոնք հրապաակվել են օգոստոսի սկզբին, 2019 թվականին ալկոհոլի չարաշահման դեպքերի մասով Եվրամիության առաջատարներն են դարձել Դանիան (նրա չափահաս բնակչության 38 տոկոսն ամսական թեկուզեւ մեկ անգամ խմել Է ավելի քան 60 գրամ մաքուր Էթանոլ մեկ ընդունմամբ), Ռումինիան (35 տոկոս) եւ Լյուքսեմբուրգը (34 տոկոս): Եվրամիության չափահաս բնակիչների ավելի քան մեկ երրորդը (37,2 տոկոս) խմում Է ամեն օր (8,4 տոկոս) կամ շաբաթական առնվազն մեկ անգամ (28,8 տոկոս): Ամենից հաճախ ամեն օր ալկոհոլ են գործածում Պորտուգալիայում (չափահաս բնակիչների 20,7 տոկոսը), Իսպանիայում (13 տոկոսը) եւ Իտալիայում (12,1 տոկոսը), ավելի հազվադեպ՝ Լատվիայում եւ Լիտվայում (շուրջ 1 տոկոս): Եվրամիությունում ոգելից խմիչքների ամենօրյա գործածման գծով առաջատարներ են 74 տարեկանից բարձր մարդիկ. ամեն օր խմում Է այդ տարիքային խմբի ներկայացուցիչների 16 տոկոսը: Ապրիլին ՌԴ-ի առողջապահւթյան նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել Է, որ Ռուսաստանում 15 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում ալկոհոլի գործածումը 2010 թվաանից կրճատվել Է 32 տոկոսով. բնակչության մեկ շնչի հաշվով 15,8 լիտրից մինչեւ 10.8 լիտր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի՝ նույն ամսին հապարակված զեկույցի համաձայն՝ Ռուսաստանում 2010 — 2016 թվականներին ոգելից խմիչքների գործածումը կրճատվել Է 26,1 տոկոսով՝ մեկ մարդու հաշվով 15,8 լիտրից մինչեւ 11,7 լիտր, մինչդեռ կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի 51 երկրներում նույն ժամանակահատվածում այդ ցուանիշն իջել Է սոսկ 12,5 տոկոսով՝ 11,2 լիտրից մինչեւ 9,8 լիտր. հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
https://armenpress.am/arm/news/1061927.html
2021-08-30
[]
armenpress.am
ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձեւակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ. 3-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձեւակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 148 հարկ վճարողների մոտ 2021թ. 3-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձեւակերպման 28 եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 134 դեպք: Իսկ խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 40 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձեւակերպման 3 եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 38 դեպք: Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ եւ օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից:
https://www.tert.am/am/news/2021/10/11/Customs/3708435
2021-10-11
[ "ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ" ]
www.tert.am
ԱՄՆ-ի պատմություն (1991-2008) 1991-2008 թվականներ, ժամանակաշրջան ԱՄՆ պատմության մեջ, որը սկսվել է Սառը պատերազմի ավարտից հետո: ԽՍՀՄ փլուզմամբ ԱՄՆ-ն դարձավ աշխարհում միակ գերտերությունը՝ ստանձնելով առաջատար դերը Մերձավոր Արեւելքի եւ Պարսից ծոցի ռազմական միջամտություններում: Իրադարձություններ 1993 թվականին նախագահ դարձավ ԱՄՆ դեմոկրատական կուսակցություն անդամ Բիլ Քլինթոնը, իսկ մեկ տարի անց ԱՄՆ հանրապետական կուսակցությունը 40 տարում առաջին անգամ մեծամասնություն կազմեց Կոնգրեսում: Դեմոկրատական եւ հանրապետական կուսակցությունների միջեւ ընթացող ներքին մենամարտը հանգեցրեց կառավարության աշխատանքի դադարեցմանը: Մոնիկա Լեւինսկու սկանդալի հետ կապված մեղադրանքները 1998 թվականին հանգեցրին Քլինթոնի իմպիչմենտին, բայց ավելի ուշ նա արդարացվեց Սենատի կողմից: 2000 թվականի նախագահական ընտրություններում հաղթեց հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջորջ Ու. Բուշը: Կառավարման սկզբում Բուշի վարչակազմը հավանություն տվեց կրթական բարեփոխումներին եւ բոլոր հարկերի կրճատմանը: 2001 թվականի ահաբեկչական գործողություններից հետո ԱՄՆ-ն սկսեց պայքարել ակաբեկչության դեմ՝ ներխուժելով 2001 թվականին Աֆղանստան եւ 2003 թվականին՝ Իրաք: «Կատրինա» փոթորկի ժամանակ կառավարության անվճռականությունը կարիքավորների նկատմամբ, ինչպես նաեւ իրաքյան պատերազմի ոչ ժողովրդականությունը հանգեցրեց Բուշի հասցեին քննադատությունների եւ օգնեց դեմոկրատներին Կոնգրեսում մեծամասնություն ստանալ: Գլոբալացում եւ տենտեսական աճ Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին ամերիկյան քաղաքական դիսկուրսը հիմնականում կենտրոնացած էր ներքին խնդիրների վրա: 1990-ականների սկզբին ԱՄՆ տնտեսությունը գտնվում էր ռեցեսիայի մեջ: Տնտեսության վերականգնումը սկսվել է 1994 թվականին եւ մեծ թաափ ստացել տեխնոլոգիական պայթյունի շնորհիվ: 1998 թվականին գործազրկությունը կազմում էր 5%: 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո Միացյալ Նահանգները գերիշխող ռազմական տերություն էր աշխարհում, իսկ Ճապոնիան, որին համարում էին ԱՄՆ խոշորագույն տնտեսական մրցակիցը, հայտնվել էր լճացման շրջանում: ԱՄՆ գլխավոր առեւտրային մրցակիցը Չինաստանն էր: 1990-ական թվականներին ներգաղթը մեծացավ հիմնականում Լատինական Ամերիկայից եւ Ասիայից՝ հիմք հանդիսանալով հետագա տասնամյակների ընթացքում ԱՄՆ բնակչության ժողովրդագրական կազմի փոփոխությունների համար: Լատինոամերիկացիները սկսեցին փոխարինել աֆրոամերիկացիներին՝ որպես ամենամեծ փոքրամասնություն: Ռազմական կոնֆլիկտներ Պատերազմ Պարսից ծոցում Արդյունաբերական տեսանկյունից զարգացած աշխարհի զգալի կախվածությունը նավթից ակնհայտ է դարձել ԱՄՆ համար նախ 1973 թվականի համաշխարհային նավթային ճգնաժամից հետո, ապա՝ 1979 թվականի երկրորդ տնտեսական ճգնաժամի ժամանակ: Մերձավոր Արեւելքի հակամարտությունը 1990 թվականի օգոստոսի 2-ին եւս մեկ միջազգային ճգնաժամ է առաջացրել, երբ Իրաքը ներխուժել եւ փորձել է բռնակցել հարեւան Քուվեյթը:
https://hy.wikipedia.org/wiki/ԱՄՆ-ի_պատմություն_(1991-2008)
[]
hy.wikipedia.org
Ծառուկյան. Բոլորը տոռմուզները քաշել, կանգ են առել «Մենք ասել ենք, որ հեղափոխությունից հետո անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճապեզրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա ասաց, առկա լարվածությամբ ու խնդիրներով է պայմանավորված, որ ավելի հաճախ է խորհրդարան գալիս, մտահոգ է երկրի ու ժողովրդի համար: «Եթե մենք ուզում ենք ներգաղթ լինի, ապա պետք է ստեղծենք բարենպաստ պայմաններ: Բոլորը պատրաստվել էին գալու, կարաք հարցնեք մեր սփյուռքահայերին: Բոլորը տոռմուզները քաշել, կանգ են առել: Բոլորը պատրաստ էին գալու, բայց տեսնելով, ասենք թե աշխատատեղ չկա, հնարավորություն չկա, հիմա նորից դրել են օպտիմալացում»,-ասաց նա: Ծառուկյանը դեմ է, երբ մեծ Սփյուռք ունեցող երկրում կրճատում են այդ նախարարությունը: Պնդում է, պետք է նախարարությունը գործեր ու հայրենադարձության նոր ծրագրեր իրականացներ: «Մենք Սփյուռքահայությանը պետք է համախմբենք, ծրագրար իրականացնենք, հզորացում, զարգացում ունենանք: Հարկավոր է համախմբվել, միասնական գործունեություն ծավալենք, որ այս վիճակից դուրս գանք»,-ասաց նա:
https://www.panorama.am/am/news/2019/04/16/Ծառուկյան-տոռմուզ/2101370
2019-04-16
[ "ՔԱՂԱՔԱԿԱՆ", "ՀԱՅԱՍՏԱՆ" ]
www.panorama.am
Հայաստանին արհեստական բանականությունը զարգացնելու համար անհրաժեշտ է ունենալ սեփական արբանյակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին մասնակցեց «Գերխոշոր սեւ խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով կոնֆերանսի փակման արարողությանը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արհեստական բանականության կողմից մշակված եւ ապրիլի 10-ին հրապարակված սեւ խոռոչի լուսանկարին՝ Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանում արհեստական բանականությունը զարգացնելու համար մի քանի տարբերակ կա: «Եթե Հայաստանում ուզում ենք զարգացնել արհեստական բանականությունը, մեծ ծրագրավորողներ, գիտնականներ ստեղծել, եւ, եթե ուզում ենք, որ Հայաստանը դառնա ժամանակակից երկիր, ունենա նաեւ 5-րդ սերնդի կոմունիկացիաներ, տարբեր քայլեր պետք է անենք: Դրանցից մեկն այն է, որ աշխարհահռչակ գիտնականներ գան Հայաստան, որքան հնարավոր է՝ հաճախ: Չի բացառվում, որ Հայաստանը կարիք ունի գործընկերների հետ ունենալ սեփական մեծ տեխնոլոգիական գործիքները, ընդհուպ՝ արբանյակներ»,- ասաց Սարգսյանը: Արմեն Սարգսյանի խոսքով՝ սեւ խոռոչի արված լուսանկարները եւս մեկ անգամ ապացուցում են, որ 100 տարի առաջ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը ճիշտ էր: «Որպեսզի պարզ հասկանանք, թե ինչպես են կարողացել դիտել սեւ խոռոչն, ուղղակի վերցրել են երկրագունդը, որպես մեկ դիտակ, ամբողջ մակերեսը, օգտագործել են տարբեր դիտակներ, որոնք իրար հետ են կապել համակարգչային համակարգով, եւ օգտագործել են արհեստական բանականություն: Այն բոլոր տեղերը, որոնք տեսանելի չէին, արհեստական բանականությունը պատկերել է, եւ կարողացել է տեսնել այն, ինչ այսօր մենք տեսնում ենք: Հսկայական մեծ հայտնագործություն է, որը անուղղակի ձեւով եւս մեկ անգամ ապացուցում է, որ 100 տարի առաջ Ալբերտ Էյնշտեյնը ճիշտ էր»,- հավելեց նա:
https://www.lragir.am/2019/04/12/434665/
2019-04-12
[]
www.lragir.am
Շուշանց , գյուղ Արեւմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում: Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել: Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին:
https://hy.wikipedia.org/wiki/Շուշանց
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 72-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ 1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (1,164 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման եւ այլ ծախսերը կազմել են 481 եւ 116 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արեւմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: | Հայաստանի Հանրապետության <br> փոխվարչապետ | Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ | | ----- | ----- | | Երեւան | | 02.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Հավելված ՀՀ փոխվարչապետի N 72-Ա որոշման ՑԱՆԿ «ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԵՌԻ | NN ը/կ | Անվանումը | Քանակը (հատ) | Ընդհանուր գումարը (ԱՄՆ-ի դոլար) | | ----- | ----- | ----- | ----- | | 1 | Քարտապանակներ | 2000 | 300 | | 2 | USB փոխարկիչներ | 107 | 214 | | 3 | Դռան բռնակ | 2 | 110 | | 4 | Դռան փական | 2 | 108 | | 5 | USB կրիչ | 4 | 432 | Ընդամենը՝ 1,164 ԱՄՆ-ի դոլար Փոխադրման եւ այլ ծախսերը՝ 481 ԱՄՆ-ի դոլար եւ 116 ԱՄՆ-ի դոլար | Հայաստանի Հանրապետության <br> փոխվարչապետ | Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ | | ----- | ----- | 02.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=173780
02.02.2023
[ "Որոշում" ]
www.arlis.am
Տխորին , գյուղ Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Օվրուչի շրջանում: 2001 թվականի տվյալներով Տխորին գյուղում բնակվում էր 1 277մարդ: Բնակավայրը զբաղեցնում է 3871կմ^2 տարածք: Բնակչության խտությունը կազմում էր 329,89մարդ/կմ^2:
https://hy.wikipedia.org/wiki/Տխորին
[]
hy.wikipedia.org
Փաշինյանի գնահատմամբ՝ Մյունխենում Ալիեւի հետ քննարկումը շրջադարձային նշանակություն ուներ ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջադարձային նշանակության է համարում Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ես կարծում եմ, որ այդ հանդիպումն ունի շրջադարձային նշանակություն: 2018թ. մայիսից ի վեր Ադրբեջանը փորձում է ողջ միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Այդ խոսակցությունը միջազգային հանրությանը շատ հստակ ցույց տվեց, որ Հայաստանն ունի կառուցողական դիրքորոշում Ղարաբաղի հարցում, իսկ Ադրբեջանն ունի ապակառուցողական, ընդհուպ՝ ռասիզմի հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում: Սա ամենակարեւոր արդյունքն է»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ երկրորդ ամենակարեւոր արդյունքն այն է, որ ինքը իրականացրել է հայ ժողովրդին տված կարեւորագույն խոստումներից մեկը: «Ես ասել եմ, որ ՀՀ ժողովրդից Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում որեւէ գաղտնիք չեմ ունենալու: Անցել են այն ժամանակները, երբ Ղարաբաղի հարցի էությանը պետք է տիրապետի փորձագետների նեղ շրջանակ: Ղարաբաղի հարցի էությանը պետք է տեղյակ լինի ողջ հայ ժողովուրդը»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հանդիպման արդյունքում շատ կարեւոր բան է տեղի ունեցել: «Ձեւավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որը ես պայմանականորեն անվանում եմ Մյունխենյան սկզբունքներ»,- ասաց Փաշինյանը: Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկում, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
https://armenpress.am/arm/news/1005725.html
2020-02-20
[]
armenpress.am
Անիծվածների հոգեբուժարան (անգլ.՝ «Eliza Graves» կամ անգլ.՝ «Stonehearst Asylum» ԱՄՆ-ում)՝ ռեժիսոր Բրեդ Անդերսոնի թրեյլերը Էդգար Ալլան Պոի «Բժիշկ Սմոլյաի եւ պրոֆեսոր Պերրոի համակարգը» պատմության հիման վրա: Սյուժե Գործողությունները սկսվել են 1899 թվականին, Օքսֆորդի համալսարանի հոգեբուժության դասախոսությունից, որի ժամանակ ուսանողներին ցուցադրում են հոգեկան հիվանդ մարդկանց վարքը: Էլիզա Գրեյվսը՝ ազդեցիկ անգլիացի բարոնետի կինը, հիվանդ է խրոնիկական հիստերիայով: Աղջիկը շատ գեղեցիկ է եւ հավաստում է, որ բացարձակապես առողջ է, բայց փորձաքննությունը հակառակն է ցույց տալիս: Այնուհետեւ սցենարը մեզ տանում է կես տարի առաջ՝ Ալբիոնի մութ անտառներ, որտեղ երիտասարդ Էդվարդ Նյուգեյտը գալիս է «Սթոունհյորսթ» հոգեբուժական կլինիկա, որտեղ պահվում են կայսրության հարուստ եւ նշանավոր ընտանիքների հիվանդները: Նա հանդիսանում է Օքսֆորդի շրջանավարտ, հնարավոր է այն մարդկանցից մեկը, ով ներա էր այդ դասախոսությանը: Հոգեբուժական կլինիկայում նրան դիմավորում է ոմն Սայլաս Լեմբը, ով ներկայանում է որպես տվյալ հաստատության տնօրեն: Լեմբը առաջարկում է Նյուգեյտին իր հետ շրջայց կատարել, որտեղ երիտասարդը հանդիպում է Էլիզա Գրեյվսին: Շրջայցի ժամանակ Նյուգեյտը զարմանում է բժիշկ Լեմբի բուժման մեթոդներից, որոնք նման չեն ավանդական բուժման մեթոդներին: Լեմբը եւ Նյուգեյտը մի սեղանի շուրջ ընթրում են հիվանդների հետ, այդտեղ երիտասարդ բժշկին հիացնում է Միկի Ֆինը: Շուտով Էդվարդը տեղեկանում է, որ հիվանդանոցը ղեկավարում են հոգեկան հիվանդ մարդիկ, իսկ իսկական բժիշկները գտնվում են հաստատության նկուղում: Սոլթը խնդրում է Նյուգեյտին փախչել եւ պատմել այս ամենի մասին իշխանություններին: Նյուգեյթը մտնում է Լեմբի գրասենյակ՝ գտնելու Սոլթի հիվանդության պատմությունը, նա լսում է Լեմբի եւ Ֆինի խոսակցությունը: Կեղծ-որսորդը անհանգստանում է, որ գարնանը պետք է մարդիկ գան հիվանդանոց, իսկ Նյուգեյթը կարող է բացահայտել ճշմարտությունը: Խոսակցությունը ընդհատվում է հիվանդանոցում տագնապով, ահազանգելով երկու բանտարկյալների՝ Սոլթի եւ բժիշկ Սվոնվիկի փախուստով: Առավոտյան Էդվարդին, ով արժանացել էր Էլիզայի համակրանքին, խնդրում են գնալ Ֆիննի վիրահատարան: Լեմբը նրան ցույց է տալիս սեղանին կապված Սոլթին եւ պատրաստվում է նրա վրա կատարել էլեկտրոշոկերային թերապիա: Էդվարդն այդտեղ տեսնում է թերապիայի սարսափելի հետեւանքները - Բենջամին Սոլթի անձը ոչնչացված էր: Երբ Էդվարդն արդեն կապված էր սեղանին եւ պատրաստվում էր էլեկտրոշոկերային թերապիայի, Էլիզան գալիս է նրա մոտ: Էդվարդը խոստովանում է, որ կես տարի առաջ, երբ տեսել է նրան Օքսֆորդում դասախոսության ժամանակ սիրահարվել եւ խոստացել է, որ կազատի նրան հոգեբուժարանից: Երբ Լեմբը պատրաստվում է թերապիան անցկացնել Նյուգեյթի վրա բոլորի ներկայությամբ, նա խնդրում է իր գրպանից հանել Էլիզայի նկարը, որպեսզի կարողանա վերջին անգամ տեսնել նրան մինչ հիշողությունը կորցնելը: Լեմբը կատարում է վերջին խնդրանքը, բայց Էլիզայի փոխարեն նկարին պատկերված էր երիտասարդ անգլիացի թմբկահարը՝ Լեմբի զոհերից մեկը: Բժիշկը ընկնում է հիշողությունների մեջ եւ հեռանում է: Ֆինը փորձում է կառավարել իրավիճակը, բայց Գրեյվսը եւ Նյուգեյթը ապստամբում են նրա դեմ: Ֆինը փորձում է շարունակել թերապիան, բայց հոսանքահարվում է, եւ հիվանդանոցում հրդեհ է բռնկվում: Գրեյվսը հիվանդներին շենքից հանում է, իսկ Նյուգեյթը գնում է փնտրելու Լեմբին: Ասում են, որ Լեմբը բարձր ճնշման տակ մահապատժի է ենթարկել իր հիվանդներին: Մարդկանց փրկելուց հետո Նյուգեյթը կրկին առաջարկում է Գրեյվսին հեռանալ իր հետ, բայց նա հրաժարվում է ասելով, որ նրանք չեն կարող միասին լինել քանի որ Նյուգեյթը հոգեպես առողջ է: Նյուգեյթը պատասխանում է, որ նա առողջ չէ, քանի որ խելագարվել է սիրուց եւ պետք է նրան մի գաղտնիք խոստովանի: Որոշ ժամանակ անց Գրեյվսի ամուսինը եւ Օքսֆորդի նախկին պրոֆեսորը ժամանում են հոգեբուժարան: Պրոֆեսորը հարցնում է տիկին Գրեյվսի մասին, բայց տիկին Փայքը՝ հիվանդանոցի այժմյա տնօրենը, ասում է, որ Նյուգեյթը նրան արդեն դուրս է գրել: Պրոֆեսորը հայտնում է, որ ինքն է պարոն Նյուգեյթը, իսկ այն մարդը ում նրանք ճանաչում են՝ հոգեկան խանգարումներ ունի: Ֆիլմի վերջում այսպիսի տեսարան է. տիկին Գրեյվսը եւ կեղծ Նյուգեյթը գտնվում են Իտալիայի հոգեբուժարաններից մեկում, որտեղ նրանք հայտնի են որպես պարոն եւ տիկին Լեմբեր, երկուսով երջանիկ պարում են եւ գրկախառնվում պարտեզում: Հետաքրքիր փաստեր - Բեն Քինգսլին խաղացել է նմանատիպ դեր «Անիծվածների կղզին» ֆիլմում: - Տեսարանը նկարահանվել է Բուլղարիայում, տեսարանների շարքը՝ Բուլղարիայի կառավարության շենքում («Վրանա պալատում», Սոֆիայում՝ որտեղ ապրել էր Սիմեոն II-ը): Դերերում - Քեյթ Բեքինսեյլ - Էլիզա Գրեյվս - Ջիմ Սթարջես - Էդվարդ Նյուգեյթ - Մայքլ Քեյն - բժիշկ Բենջիամին Սոլթ - Բեն Քինգսլի - բժիշկ Սիլաս Լեմբ - Դեւիդ Թյուլիս - Միկի Ֆին - Բրենդան Գլիսոն - Հոգեբույժ - Շինեյդ Քյուսաք - տիկին Փայք - Սոֆի Քենեդի Քլարք - Միլլա - Քրիստոֆեր Ֆուլֆորդ - Փեքսթոն - Ջեյսոն Ֆլեմինգ - Սուոնվիք - Էդմունդ Քինգսլի - Չարլզ Գրեյվս, Bt.
https://hy.wikipedia.org/wiki/Անիծվածների_հոգեբուժարան
[]
hy.wikipedia.org
Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծումներ , մարդկության պատմության մեջ միջուկային զենքի ռազմական կիրառման միակ օրինակները: Այն իրականացվեց ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում (պաշտոնապես հայտարարված նպատակը Ճապոնիայի կապիտուլյացիան արագացն էր), Երկրորդ Համաշխարհային պատերազմի խաղաղօվկիանոսյան թատերաբեմի ռազմական գործողությունների շրջանակներում: 1945 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան B-29 «Enola Gay», ռմբակոծիչը, որն այդպես էր կոչվել անձնակազմի հրամանատարի գնդապետ Փոլ Թիբբեթսի մոր անունով (Էնոլա Գեյ Հագարդ), ճապոնական Հերոսիմա քաղաքի վրա նետեց 13-18 կիլոտոն տրոտիլի համարժեքությամբ ատոմային «Little Boy» («Փոքրիկ») ռումբը: Երեք օր անց, 1945 թվականի օգոստոսի 9-ին «Fat Man» («Հաստլիկ») ատոմային ռումբը նետվեց Նագասակի քաղաքի վրա B-29 «Bockscar» ռմբակոծիչի հրամանատար օդաչու Չարլզ Սուինիի կողմից: Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց Հերոսիմայում 90-166 հազար մարդ եւ Նագասակիում՝ 60-80 հազար մարդ: Ճապոնիայի նկարիչներ, խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիրներ Իրի եւ Տոսիկո Մարուկին, ովքեր այդ ոճրագործության ականատեսներն էին եւ հետագայում կրեցին նրա սարսափելի հետեւանքները, հետեւյալ կերպ էին պատմում կատարվածը. Օգոստոսի 7-ին ճապոնական կառավարությունը հայտնի ֆիզիկոս Իոշիո Նիշիուին ուղարկեց Հիրոսիմա, տեղում պարզելու համար կիրառված զենքի բնույթը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ հողը բարձր ռադիոակտիվություն ունի, եւ դա կասկած անգամ չթողեց, որ ատոմային ռումբ էր գցվել: ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունների կրկնակի ցնցումը եւ ԽՍՀՄ-ի ընդդեմ Ճապոնիայի պատերազմի մեջ մտնելը 1945 թվականի օգոստոսի 9-ին խորը ազդեցություն գործեցին Ճապոնիայի վարչապետ Կանտարո Սուձուկիի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոգո Սիգենորիի վրա, որոնք եկան այն եզրակացության, որ Ճապոնիայի կառավարությունը պետք է վերջ տա պատերազմին: 1945 թվականի օգոստոսի 15-ին Ճապոնիան հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին: Կապիտուլյացիայի մասին ակտը, որը ձեւականորեն վերջ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին, ստորագրվեց 1945 թվականի սեպտեմբերի 2-ին: Ճապոնիայի կապիտուլյացիայի հարցում ատոմային ռմբակոծության դերը եւ բուն ռմբակոծությունների էթիկական արդարացումները մինչ օրս սուր վեճերի առարկա են: Նախադրյալներ 1944 թվականի սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի Հայդ պարկում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է կնքվել, ըստ որի նախատեսվում էր Ճապոնիայի դեմ ատոմային զենք կիրառել: 1945 թվականի ամռանը Ամերիկայի Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի աջակցությամբ Մանհեթենյան նախագծի շրջանակներում ավարտել են ատոմային զենքի առաջին գործող օրինակների ստեղծման նախապատրաստական աշխատանքները: ԱՄՆ-ի՝ երեք ու կես տարվա Երկրորդ համաշխարհային պատերազմում ուղղակի մասնակցությունից հետո սպանվել է մոտ 200 հազար ամերիկացի, նրանցից կեսը՝ Ճապոնիայի դեմ պատերազմի ժամանակ: 1945 թվականի ապրիլից-հունիս ընկած ժամանակահատվածում ճապոնական Օկինավա կղզու գրավման գործողության ժամանակ զոհվել է ավելի քան 12 հազար ամերիկյան զինծառայող, եւս 39 հազարը՝ վիրավորվել (ճապոնացիների կորուստները կազմել էին 93-110 հազար զինծառայող եւ ավելի քան 100 հազար քաղաքացիական անձինք): Սպասվում էր, որ Ճապոնիա ներխուժումը կհանգեցնի կորուստների, որոնք մի քանի անգամ ավելի մեծ կլինեն, քան Օկինավայում: 1945 թվականի մայիս. թիրախների ընտրություն Երկրորդ նիստի ժամանակ Լոս Ալամոսում (1945 թվական, մայիսի 10-11) Թիրախների ընտրության կոմիտեն՝ որպես թիրախ առաջարկում է ատոմային զենքը գործածել Կիոտո (խոշորագույն արդյունաբերական կենտրոն), Հիրոսիմա, Յոկոգամա (ռազմական արդյունաբերության կենտրոն), Կոկուրա (խոշորագույն ռազմական զինապահեստ) եւ Նիհիգատա (ռազմական նավակայան եւ մեքենայաշինության կենտրոն) քաղաքներում: Կոմիտեն մերժեց միայն ռազմական նպատականերով զենքի կիրառման գաղափարը, քանի որ կար հավանականություն վրիպելու փոքր տարածքում՝ չշրջապատված լայնարձակ քաղաքային գոտիով: Թիրախների ընտրման հարցում մեծ նշանակություն տրվեց այնպիսի հոգեբանական գործոններին, ինչպիսիք են՝ - Հասնել առավելագույն հոգեբանական ազդեցության Ճապոնիայի դեմ, - Առաջին անգամվա զենքի կիրառումը պետք է լիներ բավականաչափ նշանակալից՝ դրա կարեւորությունը միջազգայնորեն ընդունելու համար: Կոմիտեն նշեց, որ Կիոտոյի ընտրությունը խոսում էր այն մասին, որ դրա բնակչությունը ավելի բարձր կրթական մակարդակ ուներ եւ այդ պատճառով, ավելի լավ կարող էր գնահատել զենքի նշանակությունը: Հիրոսիման էլ ուներ այնպիսի չափս եւ դիրք, որ ըստ հաշվարկների՝ շրջակա բլուրներից կիզակետվելու ազդեցությամբ, ժայթքման ուժը կարող էր մեծանալ: ԱՄՆ-ի ռազմական նախարար Հենրի Ստիմսոնը նշել է Կիոտոն՝ որպես մշակութային նշանակություն ունեցող քաղաք: Էդվին Օ. Ռայշաուերի խոսքերով՝ Ստիմսոնը «գիտեր եւ գնահատում էր Կիոտոն դեռ մի քանի տասնամյակ առաջ այնտեղ անցկացրած մեղրամսի ժամանակներից»:
https://hy.wikipedia.org/wiki/Հիրոսիմայի_և_Նագասակիի_ատոմային_ռմբակոծումներ
[]
hy.wikipedia.org
Ակտիվ կենտրոններ. - քիմիական կինետիկայում քիմիական ռեակցիայի ընթացքում առաջացող միջանկյալ նյութեր՝ մոլեկուլների բեկորներ (ազատ ռադիկալներ կամ ատոմներ), որոնք կենտ էլեկտրոն ունենալու պատճառով քիմիապես հագեցած չեն եւ արտակարգ ռեակցունակ են: Ակտիվ կենտրոններ են պայմանավորում շղթայական ռեակցիաները: Մոլեկուլների տրոհումը եւ ակտիվ կենտրոնների առաջացումը տեղի են ունենում ջերմության, լույսի, ճառագայթային մասնիկների ազդեցությամբ կամ մոլեկուլների փոխադարձ հարվածների շնորհիվ: - Հետերոգեն (տարասեռ) կատալիզում, կատալիզատորի մակերեւույթի այն մասերը, որոնց վրա ընթանում է քիմիական ռեակցիան: - Ֆերմենտային կատալիզում, ֆերմենտների մոլեկուլների այն մասերը, որոնք փոխազդման մեջ են մտնում կատալիզվող նյութի հետ:
https://hy.wikipedia.org/wiki/Ակտիվ_կենտրոններ
[]
hy.wikipedia.org
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն միմյաց մեղադրում են Արեւելաչինական ծովում տեղի ունեցած միջադեպի համար Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները միմյանց մեղադրում են այսօր առավոտյան Արեւելաչինական ծովում տեղի ունեցած միջադեպի համար: Ամերիկյան ու ռուսական երկու ռազմանավ իրար շատ մոտ շաժվել ու միայն արտակարգ միջոցների դիմելով խուսափել են բախումից: Ռազմանավերի միջեւ 50 մետր հեռավորություն էր մնացել: Կողմերը միմյանց մեղադրում են «ոչ պրոֆեսիոնալ եւ վտանգավոր» պահվածքի համար:
https://www.azatutyun.am/a/29986907.html
2019-06-07
[]
www.azatutyun.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 1 դեկտեմբերի 2011 թվականի N 1709-Ա ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երեւան քաղաքի Տիգրան Մեծի 9 հասցեում գտնվող՝ 702.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձեւով օտարել «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ Տիգրան Մեծի 9): 2. Սահմանել՝ 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2011 թվականի հոկտեմբերի 4-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը՝ 258113 հազ. դրամ. 2) ուղղակի վաճառքի ձեւով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 167143,5 հազ. դրամ. 3) որ գնորդին է օտարվում նաեւ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 320 քառ. մետր մակերեսով հողամասը՝ իր կադաստրային արժեքով: 3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաեւ գույքի արժեքի որոշման համար նախատեսված 376536 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝ 1) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը. 2) առաջիկա 2 տարվա ընթացքում կատարել 90 մլն դրամի ներդրում: 4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝ 1) վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին. 2) «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ որպես տեղական նշանակության հուշարձան-շենքի սեփականատեր, սահմանված կարգով Երեւանի քաղաքապետարան ներկայացնել հուշարձանի պահպանական պարտավորագիր: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Տ. Սարգսյան | | ----- | ----- | | 2011 թ. դեկտեմբերի 8 <br> Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=72542
01.12.2011
[ "Որոշում" ]
www.arlis.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 3 նոյեմբերի 2016 թվականի N 1117-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ եւ հյուպատոսական հիմնարկներ եւ միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշման 1.1-ին կետից հանել «Չինաստանի» բառը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Կ. Կարապետյան | | ----- | ----- | | 2016 թ. նոյեմբերի 4 <br> Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=109089
03.11.2016
[ "Որոշում" ]
www.arlis.am
ՔԱՐԱԹԱՓՈՒՄ Մայիսի 30-ին՝ ժամը 09:20-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայք-Հերհեր ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում թափվել են քարեր՝ ճանապարհը դարձնելով միակողմանի: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության եւ տրանսպորտի բաժնի ղեկավարները:
https://armlur.am/26862/
2012-05-31
[]
armlur.am
MAC հասցե, (media access control address) նույնականացման եզակի ցուցիչ, նշանակվող ցանցային ինտերֆեյսի վերահսկիչի կողմից ցանցի ֆիզիկական սեգմենտում հաղորդակցության համար: MAC հասցեները հիմնական IEEE 802 ցանցային տեխնոլոգիաների, Wifi եւ լարային կապի համար օգտագործվում են որպես ցանցային հասցեներ: Տրամաբանորեн MAC հասցեները օգտագործվում են OSI մոդելի մեդիա հասանելիության կառավարման պրոտոկոլի ենթաշերտերում: MAC հասցեները շատ հաճախ նշանակվում են ցանցային սարքի արտադրողի կողմից եւ պահպանվում են սարքի մեջ: Եթե հասցեն նշանակված է արտադրողի կողմից, այն հաճախ ներկայացնում է արտադրողի նույնականացման գրանցված համարը: Այն կարող է հայտնի լինել նաեւ որպես ցանցային սարքի հասցե (Ethernet hardware address) (EHA), սարքի հասցե (hardware address) կամ ֆիզիկական հասցե (physical address): Սա կարող է հակադրվել ծրագրավորված հասցեին, որտեղ սպասարկող սարքը NIC-ին ուղարկում է հրամաններ՝ օգտագործելու կամայական հասցե: Ցանցային հանգույցը կարող է ունենալ մի քանի NIC-եր եւ դրանցից յուրաքանչյուրը՝ չկրկնվող MAC հասցե: MAC հասցեները կազմում են մեկից երեք թվային տարածություններ, որոնք կառավարվում են էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի կողմից (IEEE): MAC-48, EUI-48, եւ EUI-64. Էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը պահանջում է EUI-48 եւ EUI-64 անվանումների ապրանքային նշանները, որտեղ EUI-ը Extended Unique Identifier հապավումն է (ընդլայնված եզակի նույնականացում): Պայմանական կոնվենցիաներ Ստանդարտ (IEEE 802) MAC-48 հասցեների տպագրման ֆորմատը մարդուն հասանելի կերպով իրենից ներկայացնում է 2 տասնվեցերորդական թվերի 6 խումբ, որոնք իրարից բաժանվում են գծերով՝ (-) կամ վերջակետերով՝ (:), ըստ խոսանցման հաջորդականության: (Օրինակ՝ 01-23-45-67-89-ab 01:23:45:67:89:ab): Այս կառուցվածքը հաճախ օգտագործվում է նաեւ EUI-64-ում: Մեկ այլ կոնվենցիա, որը օգտագործվում է ցանցային սարքերի կողմից, օգտագործում է 4 տասնվեցերորդական թվերի 3 խումբ, որոնք բաժանվում են կետերով՝ (.) (օրինակ՝ 0123.4567.89ab), կրկին ըստ խոսանցման հաջորդականության:
https://hy.wikipedia.org/wiki/MAC_հասցե
[]
hy.wikipedia.org
Հաջորդ մրցաշրջանում Իգուաինը կդառնա «Նապոլի»-ի լավագույն ռմբարկուն. Բենիտես. Սպորտ «Նապոլի»-ի իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը խոսել է թիմի նորեկ ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինից ունեցած իր սպասելիքների մասին: «Իգուաինն ուժեղ ֆուտբոլիստ է, ով առանցքային դեր էր կատարում «Ռեալ»-ի նման թիմում: Մենք ծանոթ ենք նրա խաղին: Եթե «Նապոլի»-ն ցանկանում է առաջընթաց գրանցել, ապա անհրաժեշտ է թիմ հրավիրել նման ֆուտբոլիստների: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում Իգուաինը կդառնա ակումբի լավագույն ռմբարկուն»,- նշել է մասնագետը: Բենիտեսը մեկնաբանել է նաեւ թիմի տրանսֆերային քաղաքականությունը: «Ինչ վերաբերում է Սունյիգային, ապա նրա տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակը բավականին թափանցիկ է: Նա կարեւոր ֆուտբոլիստ է «Նապոլի»-ի համար: Փորձում ենք պահել նրան մեր թիմում: Ակումբն աշխատանքներ էր տանում նաեւ Ժուլիո Սեզարին թիմ հրավիրելու ուղղությամբ, սակայն մեզ դա չհաջողվեց: Հարկ է նշել, որ Ռեյնայի տրանսֆերի ձեռքբերումն իսկական անակնկալ եղավ»,- հայտարարել է Բենիտեսը:
https://www.1in.am/202230.html
2013-07-27
[]
www.1in.am
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԷՀՀ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ16.06.96 Թ. ԹԻՎ 15 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (ՀԱԱՖ) փաստաթղթերի պետական հաշվառման կարգը մշակվել է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թ. հունվարի 8-ի օրենքի 13-րդ հոդվածի համաձայն: 1.2. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը ենթակա են պետական հաշվառման ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունում: 1.3. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառումը փաստաթղթերի պահպանության ապահովման եւ դրանց առկայության նկատմամբ հսկողության իրականացման միջոց է: Հաշվառումն ամրացնում է փաստաթղթերի կազմակերպումը դասակարգման որոշակի համալիրներում եւ հնարավորություն ընձեռնում դրանք հասցեներով որոնելու համար: 2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ 2.1. Հաշվառման ենթակա են արխիվում պահվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ չցուցակագրված եւ տվյալ արխիվի համար ոչ պրոֆիլային փաստաթղթերը, «ապահովագրական ֆոնդ»-ի եւ «օգտագործման ֆոնդ»-ի փաստաթղթերի պատճենները, ինչպես նաեւ գործերի ցուցակները: 2.2. Հաշվառման հիմնական միավորներն են. արխիվային ֆոնդը, արխիվային հավաքածուն, պահպանման միավորը (գործը): 2.3. Պետական եւ գերատեսչական արխիվներում փաստաթղթերի հաշվառումն իրականացվում է աշխատանքի կազմակերպման բոլոր փուլերում (գործավարությունում, գերատեսչական գործի վարչությունու) հաշվառման փաստաթղթերի կենտրոնացման, ժառանգորդության, շարժունության սկզբունքների հիման վրա: Հաշվառման կենտրոնացման եւ ժառանգորդության սկզբունքները իրենց մեջ ներառում են հաշվառման փաստաթղթերի համակարգի կարգավորումը, դրանց լրացման միասնական պահանջներն ու մեթոդական ղեկավարման իրականացումը: Շարժունության սկզբունքն ապահովում է. հաշվառման փաստաթղթերում ժամանակին փոփոխությունների կատարումը, ֆոնդերի կազմի ու ծավալի վերաբերյալ կենտրոնական ֆոնդային քարտարան պարբերաբար տեղեկությունների հաղորդումը: 3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ 3.1. Պետական արխիվում փաստաթղթերի հաշվառումն իրականացվում է կենտրոնացված կերպով հատուկ առանձնացված ստորաբաժանման կամ աշխատողի կողմից: Պետական արխիվներում կենտրոնացված հաշվառումից բացի, փաստաթղթերի հաշվառումը տարվում է յուրաքանչյուր արխիվապահոցում: Հաշվառումը տանելու, հաշվառման փաստաթղթերի օժանդակ ձեւեր ստեղծելու, արխիվների փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու, ինչպես նաեւ համապատասխան հաշվառման փաստաթղթերը արխիվապահոցից կենտրոնացված հաշվառման ստորաբաժանմանը հանձնելու կարգը սահմանվում է պետական եւ գերատեսչական արխիվներում փաստաթղթերի հաշվառման մասին հրահանգով: 3.2. Հաշվառումը ճիշտ կազմակերպելու նպատակով արխիվում կազմվում է հաշվառման սխեմա, որտեղ հետեւողականորեն (սյունակային ձեւով) նշվում են փաստաթղթերի հաշվառման բոլոր փուլերը գործերի ընդունման (դուրս գրման) ժամանակ, նշելով յուրաքանչյուր փուլի վերաբերյալ որտեղ, ինչպիսի հաշվառման փաստաթղթեր եւ ում կողմից են լրացվում, արտացոլվում է կենտրոնացված հաշվառման եւ ըստ արխիվապահոցների հաշվառման փոխադարձ կապը: 3.3. Արխիվում գործերի հաշվառումը կատարվում է հաշվառման հիմնական եւ օժանդակ փաստաթղթերով: 3.3.1. Արխիվում հաշվառման հիմնական փաստաթղթերն են. փաստաթղթերի մուտքի հաշվառման գիրքը, ֆոնդերի ցուցակը, ֆոնդի հաշվառման քարտը, ֆոնդի թերթը, պահպանման միավորների ցուցակը, ֆոնդի գործը, արխիվադարանի անձնագիրը, «Հաշվետվություն փաստաթղթերի պետական հաշվառման» (հավելված 1) «Տեղեկություններ արխիվում եղած ֆոնդերի կազմի ու ծավալի փոփոխությունների մասին» (հավելված 2) վիճակագրական հաշվետվությունները: Հաշվառման հիմնական փաստաթղթերը պարտադիր են յուրաքանչյուր պետական եւ երատեսչական արխիվի համար: 3.3.2. Արխիվում հաշվառման օժանդակ փաստաթղթերն են. ֆոնդերի, ցուցակների պ.միավորների (գործերի) շարժի հաշվառման գիրքը, այլ արխիվներ փաստաթղթերի հանձնման հաշվառման գիրքը, ոչնչացման համար առանձնացված ֆոնդերի եւ պ. միավորների (գործերի) հաշվառման գիրքը, ֆոնդերի անձնագրերը եւ այլն: Հաշվառման օժանդակ փաստաթղթերի անհրաժեշտությունը որոշում է տվյալ արխիվի ղեկավարությունը: 3.4. Հաշվառման հիմնական փաստաթղթերի ձեւերն ու դրանց լրացման կարգը սահմանված են «Պետական եւ գերատեսչական արխիվներում փաստաթղթերի հաշվառման մասին» հրահանգում: 4. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ՔԱՐՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 4.1. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության կենտրոնական ֆոնդային քարտարանը (ԿՖՔ) ներառում է իր մեջ պետական արխիվներում պահպանվող բոլոր ֆոնդերի ֆոնդային քարտերը (հավելված): ԿՖՔ-ն ներկայացնում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմը ամբողջությամբ: 4.2. Կենտրոնական ֆոնդային քարտարանը ստեղծվում է պետական արխիվների ցանցին համապատասխան: ԿՖՔ-ի առաջին խումբը ներկայացնում են կենտրոնական պետական արխիվների ֆոնդերի քարտերը, երկրորդը՝ մարզերի պետական արխիվների ֆոնդերի քարտերը: 4.3. Կենտրոնական ֆոնդային քարտարանից օգտվելը դյուրին դարձնելու նպատակով կազմվում է ֆոնդ առաջացնող աղբյուր-հիմնարկների անվանումների քարտային ցուցիչ՝ դասակարգված ըստ նախապես մշակված կառուցվածքի: <br> 2 հուլիսի 1996 թվականի, <br> քաղ. Երեւան <br> թիվ 15 ԳՐԱՆՑՎԱԾ ԷՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ02.07.1996 թ.պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 37960038
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=18445
16.06.1996
[ "Կարգ" ]
www.arlis.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 14 հոկտեմբերի 2016 թվականի N 951-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Կ. Կարապետյան | | ----- | ----- | | 2016 թ.հոկտեմբերի 14 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=108750
14.10.2016
[ "Որոշում" ]
www.arlis.am
Վելիկայա Դուբրովա , գյուղ Ռուսաստանի Բրյանսկի մարզի Մգլինսկի շրջանի կազմում: Բնակչությունը 2010 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 306մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Վելիկայա_Դուբրովա
[]
hy.wikipedia.org
Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ 2014, Ֆուտբոլային լիգայի գավաթի 54-րդ խաղարկությունն է, որում հաղթեց «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը: «Մանչեսթեր Սիթին» նվաճեց երրորդ տիտղոսը ակումբի պատմության մեջ՝ եզրափակիչում հաղթելով «Սանդերլենդին» 3-1 հաշվով: Խաղը կայացավ Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում: Խաղի մրցավարն է եղել Մարտին Ակինսոնը:
https://hy.wikipedia.org/wiki/Ֆուտբոլային_լիգայի_գավաթի_եզրափակիչ_2014
[]
hy.wikipedia.org
Թիվ ԵԱՔԴ/0073/02/16 քաղաքացիակա գործով դատական ծանուցագիր ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N ԵԱՔԴ 0073/02/16 գործով Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ձեզ հրավիրում է որպես պատասխանող 05.05.2016թ. ժամը 10:10-ին Ուր ք.Երեւան, Վարշավյան 4 շ., բն. 5 Ում Վահե Գրիգորյանին Ներկայանալ անձնագրով, լիազորագրով Հետեւյալ հասցեով՝ Երեւան, Հր.Ներսիսյան 10, հեռ. 24-01-61 Հիշեցվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու եւ դատական նիստ նշանակելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Դուք պարտավոր եք դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որը պետք է պարունակի՝ հայցը ներկայացված դատարանի անվանումը, հայցվորի անուն-ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին Ձեր դիրքորոշումը: Առարկելու դեպքում պետք է նշեք՝ - հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք չեք ընդունում, - արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար, - առարկության հիմքում ընկած փաստերը, եւ այդ փաստերը հաստատող յուրաքանչյուր ապացույց՝ համապատասխան նշումով, - պատասխանին կից փաստաթղթերի եւ ապացույցների ցանկը: Պատասխանի հետ պետք է ներկայացնել նաեւ՝ - Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր եւ իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, եւ եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին: - Հայցադիմումի պատասխանը եւ կից փաստաթղթերը հայցվորին եւ գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:: Միաժամանակ նախազուշացվում է, որ պատասխան չներկայացնելը դատարան կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ս.ԱԲՈՎՅԱՆ
https://www.azdarar.am/announcments/org/408/00162277/
12.04.2016
[ "Ընդհանուր իրավասության դատարաններ", "Դատական ծանուցումներ" ]
www.azdarar.am
Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է Գյումրու թատրոնների տնօրեններին ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարտի 25-ին հյուրընկալել է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Լյուդվիգ Հարությունյանին, ՀՀ վաստակավոր արտիստ, Մտորումների թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանին, Գյումրու Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից: «Ինձ համար շատ հաճելի է ձեզ հանդիպել, քանի որ մեր մարզի համար ձեզանից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը շատ կարեւոր է եւ ես, որպես Շիրակի մարզպետ, խիստ գնահատում եւ առանձնակի ակնածանքով եմ վերաբերվում ձեր գործունեությանը: Կարծում եմ՝ միասին մենք շատ բան կկարողանանք անել եւ այս հանդիպումն հենց այդ նպատակն ունի՝ առավել առարկայական դարձնել մեր համագործակցությունը, համատեղ ջանքերով գնալ խնդիրների լուծման ճանապարհով: Բոլորիդ հետ առանձին հասցրել եմ խոսել ու լսել ձեր մտահոգությունները, հիմա էլ պատրաստ եմ քննարկել բոլոր հարցերը եւ վստահեցնում եմ, որ մենք կաջակցենք բարձրացված հարցերի լուծման գործում: Թատրոնի, որպես ապրող օրգանիզմի գործունեությունը, շատ եմ կարեւորում, քանզի թատրոններն այցեքարտ են մեր քաղաքի, մեր մարզի համար»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը: Ըստ աղբյուրի՝ արվեստագետները շնորհակալություն են հայտնել ջերմ ու անմիջական ընդունելության համար՝ կարեւորելով մարզային իշխանությունների հոգատար վերաբերմունքն ու համագործակցության պատրաստակամությունը: «Շնորհակալ ենք բարեկամական վերաբերմունքի համար, մենք դա զգացել ենք եւ եթե անգամ բացթողումներ էլ կան մեր համագործակցության մեջ՝ կշտկենք, քանզի զգում ենք նաեւ ձեր պատրաստակամությունը: Մեր թատրոնի գործունեությունը ներկայացնելու կարիք չկա՝ տեղեկացված եք, նաեւ խոսել ենք մեր խնդիրներից, խոսքս թատրոնի պատուհանների ու որմնանկարի մասին է: Այս խնդրին անդրադառնում եմ 4-5 տարի, ձեզ գրավոր դեռ չեմ դիմել, հաստատ կդիմեմ»,- նշել է Լյուդվիգ Հարությունյանը: Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ տիկնիկային թատրոնի տանիքի նորոգման խնդրին, Մտորումների թատրոնի առաջիկա անելիքներին, ինչպես նաեւ արվեստագետներին պետական պարգեւներ, պատվավոր նոր կոչումներ շնորհելուն վերաբերող հարցերի:
https://armenpress.am/arm/news/1078949.html
2022-03-25
[]
armenpress.am
Մոչալիշչե (գյուղ, Զվենիգովսկի շրջան) Մոչալիշչե , գյուղ Ռուսաստանի Մարի Էլ հանրապետության Զվենիգովսկի շրջանի կազմում: Բնակչությունը 2002 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 2253մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Մոչալիշչե,_Զվենիգովսկի_շրջան
[]
hy.wikipedia.org
Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն. Նիկոլ Փաշինյան ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը մեր կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն, եւ մենք այստեղ պետք է կարողանանք շատ լուրջ փոփոխությունների եւ արդյունքների հասնել: Սրա համար անհրաժեշտ է, իհարկե, իրականացնել եւ' կառուցվածքային փոփոխություններ, եւ' գտնել հնարավորություններ, որպեսզի ոլորտի ֆինանսավորումն էական մեծանա: Ըստ էության՝ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար մեզ պետք է իրականացնել հետեւյալը. անհրաժեշտ է ունենալ մեր գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների եւ պետական կառավարման համակարգի շատ հստակ աշխատող մեխանիզմ, եւ առաջիկայում այս հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում: Իհարկե, մենք այս համատեքստում ենք դիտարկում նաեւ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարեւոր, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի մենք կարողանանք ոլորտում լուրջ փոփոխությունների հասնել: Այստեղ շատ կարեւոր է մեր գիտական ներուժի հետ համագործակցության հարցը եւ նաեւ Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի վերլուծական աշխատանքը մեր Զինված ուժերի կարիքների համար, որովհետեւ շատ կարեւոր է, որ նույնիսկ այն միջոցները՝ դրանք շատ են, թե քիչ են, իհարկե, կարեւոր է, որ շատ լինեն, բայց շատ լինելու պարագայում նաեւ պետք է թիրախները ճիշտ որոշվեն, պետք է ճիշտ որոշվի, թե մենք ինչ կարգի մշակումների, հետազոտությունների, արտադրանքի, սպառազինության եւ տեխնիկայի կարիք ունենք, եւ դրանց որ մասի մշակումը, արտադրությունը եւ արդիականացումը կարող ենք իրականացնել Հայաստանի Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ, իհարկե, այսօր մենք որոշակի կարողություններ ունենք Հայաստանի Հանրապետությունում, բայց այդ կարողությունների ծավալը, թողունակությունը եւ իրական արտադրանքի ծավալը չի կարող գոհացուցիչ եւ բավարար թվալ: Ընդհանրապես, կարծում եմ, որ նաեւ այս ոլորտում, մյուս ոլորտներում նույնպես խնդիրները քննարկելիս մենք պետք է քննարկենք ոչ թե բարդությունները, թե ինչքան բարդ է այս կամ այն խնդիրը լուծելը, այլ պետք է ձեւակերպենք մեր նպատակները, եւ մեր բոլոր գործողությունները պետք է բխեն այդ նպատակներին հասնելու առաջնահերթությունից: Այն աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական միջավայրը, որ այսօր կա մեր տարածաշրջանում, մեզ թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել, որովհետեւ «յոլա գնալու» տրամաբանությամբ մենք ընդամենը սպառում ենք այս ռեսուրսները, որոնք ունենք: Մենք պետք է մտածենք մեր ռեսուրսների զարգացման մասին եւ այստեղ պետք է անողոք լինենք առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ: Մենք պետք է, այո՛, գնանք շատ լուրջ, թեկուզ ոչ պոպուլյար, կամային լուծումների, որպեսզի համոզվենք, որ մեր պետական համակարգում ընդհանրապես պետական ֆինանսավորում ստացող որեւէ օղակ չկա, որը պարապ նստած է: Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր ամենակարեւոր խնդիրն է՝ անկախ նրանից, թե դա որ ոլորտին է վերաբերում, առավել եւս՝ ռազմարդյունաբերության, տեխնոլոգիաների ոլորտներին: Մենք այստեղ պետք է կարողանանք իսկապես տեխնոլոգիական լուծումներ առաջարկել: Տեխնոլոգիական լուծում ասելով ես պատկերացնում եմ հետեւյալը՝ կարեւորը, կոպիտ ասած, ոչ թե տանկն է, այլ այն խնդիրը, որը մենք ուզում ենք լուծել տանկի միջոցով: Հետեւաբար, տանկը չէ կարեւորը, այլ խնդիրը եւ դրա լուծումը: Մեր մտածելակերպը պետք է լինի՝ գտնել մի միջոց, որը կլուծի այդ խնդիրը՝ անկախ նրանից՝ դրա անունը տանկ է, թե որեւէ ուրիշ բան: Հետեւաբար, մեր տրամաբանությունը ռազմարդյունաբերության, գիտության, տեխնոլոգիայի ոլորտներում այսպես պետք է աշխատի. մենք պետք է հասկանանք մեր խնդիրները, մեր լուծումները եւ դուրս գանք այդ լուծումների, գործիքների վերաբերյալ եղած ավանդական պատկերացումներից, որպեսզի կարողանանք տեխնոլոգիական որոշակի առաջընթաց եւ փոփոխություն առաջնորդել: Որպես ամենավառ օրինակ՝ նամակի խնդիրը սովորաբար եղել է տեղեկատվությունը Ա կետից Բ կետը հասցնելը, բայց եթե մարդիկ ծրարի, թղթի եւ գրիչի տրամաբանությանը կպած մնային, մինչեւ հիմա էլեկտրոնային փոստը չէին ստեղծի: Մեր խնդիրն ահա այդպիսի փոփոխություն անելն է»: ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը նշել է, որ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի պատվիրակությունն այս տարի առաջին անգամ մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2 տարին մեկ անգամ կազմակերպվող ռազմական տեխնիկայի եւ սպառազինության IDEX համաշխարհային ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով: Նրա խոսքով՝ մեր տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել, եւ Հայաստանի ցուցադրությունը գտնվել է ուշադրության կենտրոնում, ինչը պայմանավորված էր թե՛ հայկական կողմից ներկայացված ռազմական արտադրանքով, թե՛ ցուցահանդեսի բացման արարողությանը ՀՀ ՊՆ Պատվո պահակախմբի վաշտի, պաշտպանության ռազմական նվագախմբի եւ «Երեւանյան թմբուկներ» խմբի ցուցադրական ելույթներով: Ա. Քերոբյանը տեղեկացրել է, որ Միջին Արեւելքի ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կա հայկական ռազմական արտադրանքի նկատմամբ, ինչը լավ հիմք է ներդրումների ներգրավման եւ ՀՀ գիտատեխնոլոգիական արտադրանքի արտահանման շուկաները ընդլայնելու համար: Այնուհետեւ նիստի ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ուղղված ծրագրերը եւ անելիքները:
https://armenpress.am/arm/news/965241.html
2019-02-22
[]
armenpress.am
ՀՀ Արմավիրի մարզ Վաղարշապատ համայնքի ղեկավարի 08.02.2023թ. որոշում թիվ 214Ա՝ Անուշավան Կարապետի Ալեքսանյանից գույքահարկի եւ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 361/22 վարչական գործը՝ գույքահարկի եւ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Անուշավան Կարապետի Ալեքսանյանը /ք.Էջմիածին, Պետրոզավոդսկ փող., թիվ 68 տուն, անձնագիր՝----- ----- -----/, հանդիսանալով գույքահարկ եւ հողի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ եւ հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի տեղեկանքների եւ ծանուցման հիման վրա, 2022 թվականի դեկտեմբերի 22-ին «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի եւ նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Անուշավան Կարապետի Ալեքսանյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք 22.12.2022թ. թիվ 6619/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ եւ կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները: Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Անուշավան Կարապետի Ալեքսանյանին ծանուցումը եւ իրազեկումը ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել: Վարչարարության կարգով հարուցված եւ իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները եւ հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետեւյալը. Համաձայն գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի եւ շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի աշխատակազմի ամփոփ ցուցակից եւ ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ Վաղարշապատ համայնքում գտնվող անշարժ գույքերը հանդիսանում են Անուշավան Կարապետի Ալեքսանյանի սեփականությունը եւ «Գույքահարկի մասին» ու «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով վերջինս կողմից չի կատարվել գույքահարկ եւ հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետեւանքով առաջացել է՝ 1) ք. Էջմիածին, Պետրոզավոդսկ փողոցի թիվ 68 հասցեում գտնվող անշարժ գույքի /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0060-0066-001/ գույքահարկի գծով 65 579 /վաթսունհինգ հազար հինգ հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 44 109 /քառասունչորս հազար հարյուր ինը/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքի գումար եւ 21 470 /քսանմեկ հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար: 2) ք. Էջմիածին, Պետրոզավոդսկ փողոցի թիվ 68 հասցեում գտնվող 0,0426 հա մակերեսով ոչ գյուղ. նշանակության հողատարածքի համար /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0060-0066/ հողի հարկի գծով 51 494 /հիսունմեկ հազար չորս հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 34 593 /երեսունչորս հազար հինգ հարյուր իննսուներեքը/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքի գումար եւ 16 901 /տասնվեց հազար ինը հարյուր մեկ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար: Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով եւ չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ գույքահարկ վճարողներ են համարվում նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք: «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները: Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Վաղարշապատ համայնքի բյուջե, մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է՝համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը: Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը եւ վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով եւ 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ, 13-րդ եւ 17-րդ հոդվածներով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ եւ 16-րդ հոդվածներով եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ եւ 89-րդ հոդվածներով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1.Քաղաքացի Անուշավան Կարապետի Ալեքսանյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 117 073 /հարյուր տասնյոթ հազար յոթանասուներեք/ ՀՀ դրամ, որպես Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի գույքահարկի եւ հողի հարկի պարտավորություն, որից ք. Էջմիածին, Պետրոզավոդսկ փողոցի թիվ 68 հասցեում գտնվող անշարժ գույքի /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0060-0066-001/ գույքահարկի գծով 65 579 /վաթսունհինգ հազար հինգ հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 44 109 /քառասունչորս հազար հարյուր ինը/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքի գումար եւ 21 470 /քսանմեկ հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար եւ ք. Էջմիածին, Պետրոզավոդսկ փողոցի թիվ 68 հասցեում գտնվող 0,0426 հա մակերեսով ոչ գյուղ. նշանակության հողատարածքի համար /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0060-0066/ հողի հարկի գծով 51 494 /հիսունմեկ հազար չորս հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 34 593 /երեսունչորս հազար հինգ հարյուր իննսուներեքը/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքի գումար եւ 16 901 /տասնվեց հազար ինը հարյուր մեկ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար: 2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին՝ երկամսյա ժամկետում: 3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:
https://www.azdarar.am/announcments/org/259/01251711/
03.03.2023
[ "Համայնքներ", "Գրավոր վարչական ակտերի հրապարակում" ]
www.azdarar.am
«Գրանցված է»ՀՀ արդարադատության նախարարության կողմից22 հոկտեմբերի 2004 թ.Պետական գրանցման թիվ 60104279 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ | 8հոկտեմբերի 2004 թ. <br> ք. Երեւան | N292/04-Ն | | ----- | ----- | Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 355/02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը որոշում է. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2002 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար եւ կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 355/02-Ն որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները. 1. Որոշմամբ հաստատված հավելված 1-ի՝ 1) 3-րդ կետի «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից եւ հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական եւ ուսումնական հաստատություններից» բառերով. 2) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետեւյալ տվյալները. - ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները՝ բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) եւ այլն. - բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:». 3) 4-րդ կետի «գիտական հաստատության եւ հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական եւ ուսումնական հաստատությունների» բառերով. 4) 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Արժեթղթերի հանձնաժողովը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման եւ ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին եւ հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսեւորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաեւ ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:». 5) 6-րդ կետի «18» թիվը փոխարինել «24» թվով. 6) 6-րդ կետի «գ» ենթակետի «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների եւ հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական եւ ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով. 7) 12-րդ կետի՝ - ա) «թ» ենթակետից հանել «հաստատում եւ» բառերը. - բ) «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը. - գ) «ժէ» ենթակետից հանել «պաշտոնապես» բառերը. - դ) «ժը» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ժը) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.». - ե) «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով. 8) 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը. 9) 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «20. Հանձնաժողովը կնիքը եւ չօգտագործած ամփոփաթերթերը, ինչպես նաեւ մրցութային փաթեթը Արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:»: 2. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի՝ 1) 3-րդ կետի «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից եւ հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական եւ ուսումնական հաստատություններից» բառերով. 2) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետեւյալ տվյալները. - ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները՝ բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) եւ այլն. - բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:». 3) 4-րդ կետի «գիտական հաստատության եւ հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական եւ ուսումնական հաստատությունների» բառերով. 4) 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Արժեթղթերի հանձնաժողովը ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման եւ ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին եւ հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսեւորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաեւ ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:». 5) 6-րդ կետի «18» թիվը փոխարինել «24» թվով. 6) 6-րդ կետի «գ» ենթակետի «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների եւ հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական եւ ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով. 7) 12-րդ կետի՝ - ա) «ժա» ենթակետից հանել «հաստատում եւ» բառերը. - բ) «ժե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը. - գ) «ժթ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել. - դ) «ի» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «ատեստավորման փաթեթը» բառերով. 8) 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը. 9) 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «20. Հանձնաժողովը կնիքը եւ չօգտագործած ամփոփաթերթերը, ինչպես նաեւ ատեստավորման փաթեթը Արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:»: | ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի <br> նախագահ՝ | Է. Մուրադյան | | ----- | ----- |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=16453
08.10.2004
[ "Որոշում" ]
www.arlis.am
Լա Սկալա հրապարակ , հետիոտնային կենտրոնական հրապարակ Իտալիայի Միլան քաղաքում, որը Միլանի Դուոմո գլխավոր հրապարակին է միանում Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահի անցումով: Անվանվել է Լա Սկալա հայտնի օպերային թատրոնի պատվին, որը գտնվում է հրապարակի հյուսիսարեւմտյան մասում: Շենքում տեղակայված է եւ՛ օպերային թատրոնը, եւ՛ Լա Սկալայի եւ, ընդհանրապես, օպերայի պատմությանը նվիրված Լա Սկալա թանգարանը: Լա Սկալա թատրոնի շենքի մյուս կողմում՝ դեպի հարավ-արեւելք, Միլանի քաղաքապետարանի շենքն է՝ Մարինո պալատը: Հրապարակի հյուսիսարեւելյան կողմում է գտնվում մեկ այլ նշանակալի կառույց՝ Իտալիայի առեւտրային բանկի շենքը: Հրապարակի հարավարեւմտյան հատվածը մուտք ունի դեպի Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ, ինչպես նաեւ Բելտրամի պալատ: Հրապարակի ճարտարապետության մեծ մասը վերագրվում է իտալացի ճարտարապետ Լուկա Բելտրամիին, ով նախագծել է համանուն պալատը, Մարինո պալատի ճակատային հատվածը, Իտալիայի առեւտրային բանկի շենքը: Հրապարակի կենտրոնում է գտնվում քանդակագործ Պիետրո Մանիի հեղինակած Լեոնարդո դա Վինչիին նվիրված հուշարձանը: Պատմություն Լա Սկալա հրապարակը Միլանի կենտրոնի համեմատաբար վերջին լրացումներից է: Հրապարակում գտնվող ամենահին շինությունը՝ Մարինո պալատը, թվագրվում է 16-րդ դար (կառուցումն ավարտվել է 1563 թվականին), այն ժամանակ, այնուամենայնիվ, հրապարակը դեռեւս գոյություն չի ունեցել (տարածքը զբաղեցրել են շենքեր): Մարինո պալատի ճակատային հատվածը ի սկզբանե միակ կառույցն էր, որ նայում էր դեպի Սան Ֆեդել հրապարակ: Երբ 1778 թվականին կառուցվեց Լա Սկալա թատրոնի շենքը, այն նայում էր ավելի շատ դեպի փողոց, քան հրապարակ: 19-րդ դարի վերջում Միլանի քաղաքային իշխանությունները նախաձեռնեցին տարածքի մանրակրկիտ վերանորոգումը, ինչպես նաեւ հրապարակի ստեղծումը: Ճարտարապետ Լուկա Բելտրամին նախաձեռնեց Բելտրամի պալատի ստեղծումը (1886), այնուհետեւ՝ Մարինո պալատի նոր ճակատային հատվածը (1888-1892), ավելի ուշ՝ Իտալիայի առեւտրային բանկի շենքի ստեղծումը (1923-1927): Շենքեր եւ հուշարձաններ | Ծանոթագրություններ | | ----- | | Լա Սկալա<br>Ճարտարապետ ՝ Ջուզեպպե Պիերմարինի<br>Կառուցվել է՝ 1776-1778 | | Մարինո պալատ<br>Ճարտարապետ ՝ Գալիացցո Ալիեսի<br>Կառուցվել է՝ 1557-1563 | | Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ<br>Ճարտարապետ ՝ Ջուզեպպե Մենիոնի<br>Կառուցվել է՝ 1865 | | Լեոնարդո դա Վինչիիի հուշարձան<br>Քանդակագործ՝ Պիետրո Մանի<br>Բացվել է՝ 1872 | | Իտալիայի առեւտրային բանկի շենք (պալատ)<br>Ճարտարապետ ՝ Լուկա Բելտրամի<br>Ավարտվել է՝ 20-րդ դար | | Բելտրամի պալատ<br>Ճարտարապետ ՝ Լուկա Բելտրամի<br>Կառուցվել է՝ 1920 |
https://hy.wikipedia.org/wiki/Լա_Սկալա_հրապարակ
[]
hy.wikipedia.org
Կորպանգի յոկի , գետ Ռուսաստանում, հոսում է Կարելական ինքնավար հանրապետությունում: Գետաբերանը տեղակայված է Կենտ գետի ձախ ափին՝ 40 կմ հեռավորության վրա: Գետի երկարությունը 13 կմ է: Ջրային գրանցամատյանի տվյալներ Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Բարենցի Սպիտակ ծովի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Կեմ գետի ակունքն է, գետի ենթաավազանը բացակայում է: Գետի գետային ավազանը Կոլսկի թերակղզին եւ Կարելիի, թափվում է Սպիտակ ծով: Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության. - Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 02020000812102000002765 - Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 102000276 - Ավազանի կոդը - 02.02.00.008 - Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 02 - Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
https://hy.wikipedia.org/wiki/Կորպանգի_յոկի
[]
hy.wikipedia.org
«Հրապարակ». «Ծառուկյանն ու իր նազիր-վեզիրները» Երեկ Գագիկ Ծառուկյանն իրեն «մերձ» լրատվամիջոցներից մեկով ներքաղաքական հարցերի վերաբերյալ նախանձելի հայերենով հարցազույց էր տվել: Սակայն օրերից մի օր խորհրդարան եկած ԲՀԿ ղեկավարից լրագրողները երեկ շատ ջանացին «ժիվոյ» խոսք լսել իր մտադրությունների եւ գնահատականների մասին: Նիստերի դահլիճում ընդամենը 15 րոպե մնալուց եւ Մարտի մեկի հարցի քվեարկությանը մասնակցելուց հետո Ծառուկյանը, պաշտպանված ԲՀԿ-ական տիկնանցով, յուր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանով եւ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանով, արագ լքեց ԱԺ շենքը: ԱԺ միջանցքում դարանակալած լրագրողներին ԲՀԿ-ական տիկնայք հանդիմանում, աչքերով «ուտում» էին, թե Ծառուկյանն արդեն բոլոր հարցերի պատասխանը տվել է, եւ որքան սեղմվում էր լրագրողական օղակը, այնքան գործի էին դրվում այս տիկնանց ձեռքերը: Ծառուկյանն ի վերջո մի քանի հարցի կցկտուր պատասխանեց, ԱԺ հազվադեպ հաճախելու հարցին ասաց, որ ինքը գործեր է ունեցել նախկինում, այդ գործերն ավարտել է, հիմա արդեն կարող է մասնակցել ԱԺ նիստերին: Արդյոք իր այդ որոշման վրա ազդեցությո՞ւն է ունեցել անցյալ քառօրյային ԱԺ նախագահ եւ իր խնամի Հովիկ Աբրահամյանի բարկությունը եւ նիստերը լքող պատգամավորների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու սպառնալիքը: «Ես արդեն պատասխանեցի»,- ասաց Ծառուկյանը, ով գրեթե բոլոր հարցերին նույնկերպ էր արձագանքում եւ ասում, որ ինքն արդեն պատասխանել է իր նախընտրելի կայքում: Մեր հարցին, թե չի՞ փոշմանել, եւ, ի վերջո, ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալո՞ւ է, քանի որ ժողովուրդն այդ կերպարում է ԲՀԿ-ին ընդունում, Ծառուկյանը հերթապահ պատասխան հնչեցրեց: Գագիկ Ծառուկյանին նաեւ հարց ուղղվեց. արդյո՞ք ճիշտ են լուրերը, թե սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը վերանորոգել է ՀԱՕԿ նախագահի սենյակը: «Թող ոչ մեկ նեղություն չքաշի, ամեն մարդ թող իրա կաբինետը վերանորոգի»: Ի դեպ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր ապարանցի Լյովա Խաչատրյանը, տեսնելով, որ մի խումբ լրագրողներ ԲՀԿ խմբակցության սենյակի մոտ սպասում են Գագիկ Ծառուկյանին, վերջինից շուտ մոտեցել է լրագրողներին եւ իրեն բնորոշ քաղաքակրթությամբ փորձել հեռացնել տարածքից՝ «քըշ-քըշ-քըշ» անելով: Բայց նույնքան արագ հեռացել է, երբ լրագրողները հաշիվ են պահանջել իր պահվածքի համար: Առավել մանրամասն՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
https://lurer.com/?p=101786&l=am
2013-05-21
[ "Հայկական Մամուլ" ]
lurer.com
Կարեն Բեքարյան. Կարելի է փուլային տարբերակի գաղտնազերծված փաստաթուղթ գտնել, կարդալ եւ տեսնել՝ ինչին էր կողմ Տեր-Պետրոսյանը, եւ ում էր սատարում այսօրվա վարչապետ Փաշինյանը:
https://www.7or.am/am/news/view/166868/
2019-08-29
[]
www.7or.am
Տիմոֆեյ Նեֆ Տիմոֆեյ Անդրեեւիչ Նեֆ (ռուս.՝ Тимофей Андреевич Нефф, Տիմոլեոն Կարլ ֆոն Նեֆ, գերմ.՝ Carl Timoleon von Neff, հոկտեմբերի 2 , 1804, Պյուսի, Püssi City, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ - դեկտեմբերի 24 1876 (հունվարի 5 1877), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), պատմական ժանրի նկարիչ եւ դիմանկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, գաղտնի խորհրդական: Կենսագրություն Տիմոֆեյ Անդրեեւիչ Նեֆը ֆրանսիացի տնային դաստիարակչուհու անօրինական որդին է: Սովորել է Դրեզդենի արվեստի ակադեմիայում՝ Հ. Հարթմանի եւ Հ. ֆոն Աուեի ղեկավարությամբ: Իր արվեստը կատարելագործել է Իտալիայում: 1826 թվականին ժամանելով Սանկտ Պետերբուրգ՝ շուտով հռչակ է ձեռք բերել իր դիմանկարների եւ այլ աշխատանքների շնորհիվ: Արժանացել է պալատական նկարչի (1832) եւ «նշանակված ակադեմիկոսի» կոչումների: 1837 թվականին ճանապարհորդել է Ռուսական կայսրությունում՝ ժողովրդի տեսակներին ու կենցաղին ծանոթանալու համար: 1855 թվականից դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում: Ձմեռային պալատի փոքր եկեղեցու գեղանկարչական աշխատանքների, այդ թվում նաեւ «Խորհրդավոր ընթրիքի» համար արժանացել է ակադեմիկոսի կոչման: Բարձրացվել է ազնվականության աստիճանի (1844, դիպլոմ 1860), շնորհվել են մի շարք շքանշաններ եւ նվերներ: «Տիմոֆեյ Անդրեեւիչ» անունը նկարիչն ստացել է 1844 թվականին, երբ Նեֆին ազնվականություն է շնորհվել: Եղել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1846): Սուրբ Իսահակի տաճարի պատկերի համար արժանացել է Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորի կոչման: Եղել է Գեղարվեստի ակադեմիայի պատմական նկարչության եւ դիմանկարչության 2-րդ աստիճանի պրոֆեսոր, Գեղարվեստի ակադեմիայի գիտական խորհրդի անդամ (1855): 1864 թվականից դարձել է Կայսերական Էրմիտաժի պատկերասրահի նկարների պահպանող՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆ. Ա. Բրունին: Արժանացել է 1-ին աստիճանի պրոֆեսորի կոչման (1865): 1860-ական թվականներին Ա. Վ. Գոլովնինի պատվերով Նեֆը Գուլինկի գյուղի եկեղեցու բեմի հետեւում ստեղծել է Քրիստոսի հարության պատկերը, որի յուղաներկով նկարված պատճենը գտնվում էր Սերգիուսի վանքում: Իր ակադեմիական ոճի համար ստացել է «Ռուսական Ռաֆայել Մենգ» մականունը: Տիմոֆեյ Նեֆը մահացել է 1876 թվականին: Թաղված է Սմոլենսկի Լյութերական գերեզմանատանը:
https://hy.wikipedia.org/wiki/Նեֆ_Տիմոֆեյ
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ եւ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով՝ որոշում եմ. 1. 2012 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ, եւ որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաեւ մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին եւ մինչեւ 2012 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ: 2. 2012 թվականի մայիս-հունիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: 3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: 4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: | Հայաստանի Հանրապետության <br> Նախագահ | Ս. Սարգսյան | | ----- | ----- | | 2012 թ. ապրիլի 23 Երեւան ՆՀ-97-Ն | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75438
23.04.2012
[ "Հրամանագիր" ]
www.arlis.am
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին ավելի քան 50 տարի տեւած քաղաքացիական պատերազմին վերջ դնելուն ուղղված ջանքերի համար: Պարգեւավճարը կազմում է 8 մլն շվեդական կրոն՝ 932.000 հազար դոլար: Սեպտեմբերի վերջին Կոլումբիայի իշխանությունները եւ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) ապստամբները պատմական համաձայնագիր կնքեցին խաղաղության մասին, որով վերջ է դրվում կեսդարյա քաղաքացիական պատերազմին: Արարողությունը տեղի է ունեցել Կարտախենայում, իրենց ստորագրություններն են դրել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ու նախկին ապստամբների առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնիո Էչեվերին Տիմոչենկո մականունով: Սանտոսն ու Տիմոչենկոն ստորագրել են փաստաթուղթը հատուկ գրիչներով, որոնք պատրաստված էին փամփուշտներից: Դա խորհրդանշում է երկրի անցումը խաղաղ կյանքին: FARC պարտիզանները գործում էին Կոլումբիայի տարածքում վերջին 50 տարվա ընթացքում: Մի ժամանակ բավականին հաջող՝ վերահսկելով երկրի տարածքի զգալի մասը, հարվածներ հասցնելով կայազորներին եւ ոստիկանության բաժանմունքներին, ահաբեկչություններ կազմակերպելով մայրաքաղաքում, սպանելով եւ առեւանգելով հայտնի քաղաքական գործիչներին: Կոլումբացի ապստամբներին սատարում էր Կուբան, իսկ հետո Վենեսուելան: Բանակցությունները կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ սկսվել եւ ընդհատվել են մի քանի անգամ: Այնուամենայնիվ, իշխանություններին հաջովեց վերջին շրջանում զգայուն հարվածներ հասցնել պարտիզաններին՝ մեկը մյուսի հետեւից սպանվեցին նրանց առաջնորդները, նրանք զրկվեցին ֆինանսավորման հիմնական աղբյուրներից. թմրանյութերի վաճառքից ստացվող շահույթից եւ Վենեսուելայի տնտեսական աջակցությունից: Պարգեւատրման արարողությունը կանցնի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ այդ օրը մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրն է: Հոկտեմբերի 5-ին Նոբելյան կոմիտեն հրապարակել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները՝ Ժան Պիեռ Սավաժ, Ֆրեզեր Սթոդարթ եւ Բեռնար Ֆերինգ:
https://www.panarmenian.net/arm/news/222637/
2016-10-07
[]
www.panarmenian.net
Թիվ ԵԴ/4425/17/18 արբիտրաժային գործով դատական ծանուցագիր Աննա Շարոյանին 1. <<Յունիբանկ>> ԲԲ ընկերության դիմումին՝ <<Օպտիմուս լեքս>> ՍՊ ընկերության մշտապես գործող արբիտրաժային դատարանի միանձնյա արբիտրաժային տրիբունալի 26.04.2018 թվականին կայացրած թիվ 01-624/02/18 վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին դիմումը (միջնորդությունը) ընդունել վարույթ: 2.Գործի քննության արդյունքով որոշումը կկայացվի 2018 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 13:06-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մալաթիա-Սեբաստիա նստավայրում (հասցե՝ ք. Երեւան, Օտյան փողոց 53/2): Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկել գործին մասնակցող անձանց: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
https://www.azdarar.am/announcments/org/408/00407978/
11.09.2018
[ "Ընդհանուր իրավասության դատարաններ", "Դատական ծանուցումներ" ]
www.azdarar.am
Հանցավոր իրավախախտումներ՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչները առանց հարկեր վճարելու ձեռնարկատիրական գործունեություն են ծավալել ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ուսումնասիրել է 2021թ. ընթացքում հանրապետությունում կատարված տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացը, հայտնում են Դատախազությունից: «Պարզվել է, որ 2021թ. ընթացքում հարուցվել է նշված բնույթի 1114 քրեական գործ, ինչը 1,31 անգամ կամ 270-ով ավել է 2020թ.-ի համեմատ: Նախորդ տարի դատարան է ուղարկվել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 33 քրեական գործ, որոնցով դատի է տրվել 47 անձ՝ գրեթե նույնքան, որքան 2020թ. ընթացքում: Միայն նախապատրաստված եւ ավարտված նյութով, քննված եւ ավարտված քրեական գործերով, ինպես նաեւ դատարանում քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված, հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 22.3մլրդ ՀՀ դրամ, կամ 2020թ. (շուրջ 12մլրդ դրամ) համեմատ 85%-ով ավելի: Էապես ավելացել է նաեւ քրեական գործերի շրջանակում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը: 2021թ. ընթացքում վերականգնվել է 5.6մլրդ ՀՀ դրամ՝ 2020թ.-ի 1.9 մլրդ ՀՀ դրամի դիմաց, կամ շուրջ 2.8 անգամ ավելի: Տնտեսական բնույթի որոշակի հանցատեսակներով դեպքերի, ինչպես նաեւ վարույթում քննվող գործերի աճը պայմանավորված է մի քանի հանգամանքնով: Նախ՝ ինչպես ՀՀ ՊԵԿ նախաձեռնությունների, այնպես էլ տնտեսական գործունեության առանձին՝ հանցավորության առումով առավել խնդրահարույց ոլորտների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրված կոնկրետ հանձնարարականների կատարման արդյունքում էապես ավելացել են ՀՀ ՊԵԿ ստորաբաժանումների կողմից հարկային պարտավորությունների չկատարման, կանխամտածված սնանկության, ապօրինի ձեռնարկատիրության ավելի շատ դեպքերի հայտնաբերման դեպքերը: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից տրված հանձնարարությամբ ՀՀ ՊԵԿ-ում ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ-ում ռեզիդենտ համարվող շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից առանց հարկային մարմիններում հաշվառման, այսինքն առանց հարկեր վճարելու ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ կառուցապատման, բենզինի, դիզվառելիքի ներմուծման եւ վաճառքի ոլորտներում: ՞Դրանց արդյունքում հայտնաբերվել են հարկային բնույթի հանցավոր իրավախախտումներ, որոնք քրեաիրավական ընթացք են ստացել: Բացի այդ, քրեական գործերի ոսումնասիրմամբ արձանագրվել են առանձին գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բացկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանների այնպիսի խախտման դեպքեր, երբ ՀՀ կառավարության որոշումներով արտոնյալ պայմաններով ՀՀ տարածք ներմուծված ապրանքները չեն ծառայել իրենց նպատակային նշանակությանը: Հաշվի առնելով, որ նման արտոնություններ տրվել են բազմաթիվ տնտեսվարողների՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությանը հանձնարարվել է պարբերաբար իրականացնել միջոցառումներ վերջիններիս կողմից դրանց նպատակային օգտագործման հանգամանքները պարզելու եւ խախտման դեպքերի մասին ՀՀ գլխավոր դատախազությանը տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ: Ելնելով գործնական խնդիրներից՝ 2021թ. համապատասխան իրավակարգավորումներում փոփոխությունների կոնկրետ առաջարկություններով համապատասխան միջնորդագիր է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Արդյունքում այդ առաջարկությունները ներառվել են ՀՀ կառավարության որոշման մեջ: Բացի այդ, վերջին շրջանում բանկերը, վարկային կազմակերպություններն առավել նախաձեռնող են դարձել կեղծ փողեր հայտնաբերելու դեպքում այդ մասին իրավապահ մարմիններին հաղորդումներ ներկայացնելու, վերջիններիս հետ համագործակցելու հարցում: Դրան նպաստել է նախ այն հանգամանքը, որ բանկային կամ վարկային, վճարային համակարգերի բնագավառում գործող կազմակերպությունների հետ աշխատանքներ են տարվել կեղծ փողերի հայտնաբերման նոր սարքավորումների ներդրման, աշխատակիցների զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ: Բացի այդ, դրան նպաստել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ Կենտրոնական բանկի եւ բանկերի ներկայայցուցիչների մասնակցությամբ նախորդ տարի կազմակերպված՝ կեղծ փողերի դեմ պայքարի շրջանակում նման դեպքերի մասին ՀՀ իրավապահ մարմիններին տեղեկացնելու, այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության ձեւերի շուրջ քննարկումը»: Ավելի մասնրամասն՝ այստեղ:
https://www.panorama.am/am/news/2022/03/11/դատախազություն/2652832
2022-03-11
[ "ԻՐԱՎՈՒՆՔ", "ՀԱՅԱՍՏԱՆ" ]
www.panorama.am
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր (ֆոտո) Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին է ներկայացրել հուշահամալիրի կառուցման պատմությունը եւ բացատրել դրա խորհրդանշական իմաստը: Դեսպան Կոպիրկինը դեսպանատան իր գործընկերների հետ ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերն այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանը ներկաներին ծանոթացրել է թանգարանային ցուցադրության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին հավաստող վավերագրերի, ցուցանմուշների հետ: Այցի ավարտին դեսպան Կոպիրկինը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենը ՌԴ դեսպանին է նվիրել ՀՑԹԻ կողմից հրատարակված Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող ռուսերեն լեզվով գրքեր:
https://news.am/arm/news/508187.html
2019-04-19
[ "Ռուսաստան", "Քաղաքականություն", "Հայաստան" ]
news.am
Երկրի մթնոլորտում CO2-ի խտությունը ռեկորդային մակարդակի է հասել մարդկության ողջ պատմության ընթացքում Ածխաթթվային գազի (CO2) խտությունը Երկրի մթնոլորտում մարդկության պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 415 մասնիկը՝ մեկ միլիոնի հաշվով (ppm). այսինքն՝ յուրաքանչյուր խորանարդ մետր օդում առկա է ոչ պակաս, քան 415 մլ ածխաթթվային գազ: Այդ մասին մայիսի 13-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը: Նրա տվյալներով՝ 415,26 ppm ռեկորդային ցուցանիշը մայիսի 11-ին գրանցվել է Օվկիանոսների եւ մթնոլորտի ուսումնասիրման ԱՄՆ-ի ազգային վարչության դիտարանի (NOAA) մասնագետների կողմից, որը գտնվում է Հավայի կղզու Մաունա-Լոա հրաբխի գագաթին: «Սա առաջին անգամն է մարդկության պատմության մեջ: Ոչ միայն փաստագրված պատմության մեջ եւ ոչ 10 հազար տարի առաջ գյուղատնտեսության հայտնվելու պահից»,- Twitter-ի իր էջում նշել է ամերիկացի օդեերեւութաբան Էրիկ Հոլթհաուսը: Մթնոլորտում CO2-ի խտության բարձրացումը նպաստում է ջերմոցային Էֆեկտի առաջացմանը: Փորձագետների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ հանածո վառելիք այրող մարդու գործունեությունը Երկրի վրա կլիմայի տաքանալու հիմնական պատճառներից մեկն է:
https://www.1in.am/2559117.html
2019-05-13
[]
www.1in.am
թիվ ԵԱՔԴ/3039/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ - ք. Երեւան, Հր.Ներսիսյան 10, հեռ.՝ (010) 20-97-01, arabkir-dataran@mail.ru Գործ ԵԱՔԴ/3039/02/16 «29» նոյեմբերի 2016թ. Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր Պատասխանող՝ Անահիտ Հարությունյանին /ք.Երեւան, Բաղրամյան պողոտա, 4-րդ նրբ., տուն 16/ Դուք՝ որպես պատասխանող, տեղեկացվում եք, որ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/3039/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Ստեփանյանի, Աննա Ստեփանյանի, Մելսիկ Ստեփանյանի ընդդեմ Գալինա Կիշչենկոյի, Էլիզա Գրիգորյանի, Գայանե Գրիգորյանի, Անահիտ Հարությունյանի, Սեդա Գրիգորյանի, Ասյա Բադալյանի՝ վճռի կատարմանը պարտավորեցնելու պահանջի մասին, նախնական դատական նիստը հրավիրվել է 2017 թվականի մարտի 22-ին, ժամը 11:00-ին՝ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ ք. Երեւան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ: Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն ՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հացվորի կամ պատասխանողի, ինչպես նաեւ դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ. ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
https://www.azdarar.am/announcments/org/408/00226710/
02.12.2016
[ "Ընդհանուր իրավասության դատարաններ", "Դատական ծանուցումներ" ]
www.azdarar.am
Գավազան (Տաթեւի վանք) Գավազան, Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Տաթեւ վանական համալիրի տարածքում տեղադրված ճոճվող (օրորվող) սյուն, ութանկյուն կոթող, որը կառուցվել է 906 թվականին: Ընդհանուր բարձրությունը 9 մետր է: Սա միակ կառույցն է, որը դարերի ընթացքում կանգուն է մնացել՝ չքանդվելով ո՛չ բնական աղետներից, ո՛չ էլ մարդկանց ազդեցությունից: Սյան ճոճվելը պայմանավորված է սյունի հիմքի հոդավոր կոնստրուկցիայով. այն օգնում է Երկրի մակերեսի նկատմամբ 90° անկյան տակ մնալ՝ պահելով հավասարակշռությունը: Սյունը հենված է ութանիստ պատվանդանի վրա, կազմված է 12 մասից, ավարտվում է զարդանախշ քիվով, որի վրա Երկիրը խորհրդանշող գունդ է տեղադրված՝ վրան խաչքար-կողմնացույց: Սյան վրա ժամացույց եւ թռչուններ են պատկերված: Գավազան-սյունը ճարտարագիտական արվեստի եզակի գլուխգործոց է, հայկական կոթողային արվեստի ճոճվող ստեղծագործություն՝ Սուրբ Երրորդությանը նվիրված հուշասյուն: Այն մարդկության ստեղծած ամենաճշգրիտ աստղագիտական գործիք-կողմնացույցն է՝ կողմնորոշված Հայկ (Օրիոն) գոտուն եւ ցույց է տաիս ժամանակի հաշվարկման զրոյական կետը: Պատմություն Գավազանը կառուցվել է 906 թվականին, եպիսկոպոսի նստավայրի հարեւանությամբ՝ Սուրբ Պողոս-Պետրոս (սուրբ առաքյալներ Պողոս եւ Պետրոս) եկեղեցու հարավային պատի դիմաց: Տաթեւի սյունը ճարտարապետական ձոն է Սուրբ Երրորդության: Ութանիստ քարե սյունը հենվում է ութանիստ եկեղեցական պատվանդանի վրա: Ճարտարապետներին հաջողվել է ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկել բուն հուշարձանի ծանրության եւ դրա ծավալների միջեւ համապատասխանության պարամետրերը, ինչը ապահովում է սյան կայուն ուղղահայաց դիրքը: Միեւնույն ժամանակ, այն տեղադրված է ծխնիների վրա եւ ունակ է օրորվել: Այդ իսկ պատճառով էլ այն կոչվում է «օրորվող հենարան» կամ «կենդանի գավազան»: Նպատակայնության վարկածներ Գոյություն ունի այս ինժեներական լուծման երկու տարբերակ: Դրանցից մեկը գիտական է. հնում այն որպես երկրաշարժագիր է ծառայել՝ նույնիսկ ամենաթույլ երկրաշարժի ժամանակ սյունը շարժվել է՝ վանականներին եւ տեղի բնակիչներին նախազգուշացնելով բնական աղետի մասին: Մեկ այլ վարկածի համաձայն այն կառուցվել է պաշտպանողական նկատառումներից ելնելով. զինված հեծելազորի մոտենալու դղրդյունից գետինը սկսում էր ցնցվել, եւ այդ ժամանակ սյունը շարժվում էր: Ըստ լեգենդի՝ Գավազանը սարսափեցրել է սելջուկ մարտիկներին, որոնք «սատանայական սյունից» վախեցած նետվել են ձորը: Մշակութային եւ գիտական արժեք Գավազանը ինժեներական արվեստի եզակի աշխատանք է, որը վկայում է Տաթեւի ճարտարապետների նորարարական մշակույթի եւ մտքի թռիչքի մասին: Ըստ պատմական տեղեկությունների՝ Տաթեւի վանական համալիրի հիմնադրումը թվագրվում է IV դարով: Սա Հայաստանում քրիստոնեությունը որպես «պետական կրոն» ընդունելու (301թ) ժամանակաշրջանն էր, եւ այն մուտք էր գործում«հեթանոսական» կոչվող համակարգի ոչնչացմամբ: Քրիստոնեական եկեղեցիները կառուցվում էին ավերված հեթանոսական տաճարների տեղում, դրանց հիմքերի վրա: Նախկինում տաճարները պատահական տեղերում չէին կառուցվում, այլ կառուցվում էին որոշակի սխեմայով, հատուկ տեղերում, յուրահատուկ ձեւով ու տեսքով: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Տաթեւի ներկա համալիրի տեղում նույնպես հեթանոսական կառույցներ են եղել, եւ որ Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց առաջ, ինչպես նաեւ դրանից հետո, այս տարածքում մշակույթի խոշոր կենտրոն է եղել, որտեղ կատարվում էին կրոնական, գիտական, փիլիսոփայական, աստղագիտական ուսումնասիրություններ եւ թարգմանություններ, գրվում էին գրքեր (մատյաններ): Այլ կերպ ասած՝ Տաթեւը եղել է ժամանակի խոշոր իմաստասիրական կենտրոններից մեկը եւ, հին աշխարհի համանման կենտրոնների օրինակով, ունեցել է ժամանակի չափման իր կառույցները՝ Քարահունջի աստղադիտարանը եւ Տաթեւի սյուն-Գավազանը: Հայ գիտական մտքի համակարգում երկար ժամանակ Տաթեւը (Սյունիքը) ունեցել է նույն դերը, ինչ Քաղդեան՝ Բաբելոնի կամ Ալեքսանդրիան՝ Եգիպտոսի համար եւ պատահական չէ, որ Սյունիք (Սյունյաց աշխարհ) անվանման հիմքում սյուն (սուն) բառն է, որը նշանակում է հիմք, առանցք: Հայկական դիցաբանության մեջ «Սասնա Ծռեր» անվանման հիմքում նույնպես սյուն (սուն) գաղափարն է: Ճարտարապետություն Կարելի է հիանալ հայ ճարտարապետների հմտության վրա, ովքեր կարողացել են ոչ թե մոնոլիտ, այլ իրար վրա շարված առանձին քարերով կառուցել ճոճվող սյուն, որի նմանը չի եղել անգամ Բաբելոնում՝ հին աշխարհի աստղագիտության կենտրոնում: Պատմությանը հայտնի է միակտոր բյուրեղաքարից (կվարց) պատրաստված նման սյան գոյության մասին, որը գտնվել է Դամասկոսում եւ կոչվել է Դամասկոսյան սյուն: Այդ սյան վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: Սակայն այստեղ կարեւորը ոչ միայն եւ ոչ այնքան ճոճվող սյան կառուցումն էր, այլ այն, որ IX դարի վերջին եւ X դարի սկզբին (իրականում ավելի վաղ ժամանակներից) Հայաստանում գիտեին արեգակնային համակարգի մոլորակների ընթացքի մասին այնպիսի նրբություններ, որպիսիք «քաղաքակիրթ» աշխարհը միայն վերջերս է իմացել արհեստական արբանյակների միջոցով: Այս ամենը ցույց է տալիս հայերի նախնիների աշխարհճանաչողության բարձր մակարդակը: Մասնավորապես, Անանիա Շիրակացին դեռ VII դարում տիեզերքի մասին գրած իր աշխատության մեջ նշում է Ուրան (Շիրակացին սրան անվանում է Ժամադետ կամ Ժամադիտակ) եւ Նեպտուն (Շիրակացին սրան անվանում է Մազովր կամ Մազաբովթ) մոլորակների գոյության մասին, որոնց մասին «քաղաքակիրթ» աշխարհն իմացավ միայն 1200 տարի անց: Գավազան սյունը միակ կառույցն է, որը դարերի ընթացքում չի քանդվել ոչ բնության, ոչ էլ մարդկանց ազդեցությունից: Գոյության տասնմեկ դարերի ընթացքում կառույցը չի տապալվել ցնցումներից, քանի որ դրանք մարվել են սյան տատաանումների շնորհիվ, իսկ թշնամիների նկրտումներն ավարտվել են սարսափով, երբ տեսել են «…հրաշս» սյան ճոճքը: Բանն այն է, որ Սյունը տեղադրված է հոդավոր հիմքի վրա, որը տատանվել է միայն մեկ՝ ութանիստի հարավ արեւելյան եւ հյուսիս-արեւմտյան գագաթներով անցնող առանցքի ուղղությամբ (հենվելով այդ առանցքին ուղղահայաց ուղղության վրա գտնվող երկու հանդիպակաց փոքր մակերեսներին): Շինարարություն Հնում շինությունները կառուցվում էին որոշակի տեղում, որոշակի գաղափարախոսությամբ: Այդ շինությունների տեսքն ու չափերն արտահայտում էին այն համակարգի գաղափարախոսությունը, որին պատկանում էին: Նման կառույցները քարե հանրագիտարաններ են, որոնց մեջ թաքնագրված է որոշակի ինֆորմացիա (Այսպես են կառուցվել եգիպտական տաճարները, բուրգերն ու Սֆինքսը, Բաբելոնն՝ իր աշտարակով, Պերսեպոլիսը, մայաների բուրգերը (աշտարակները), հնդիկների բուրգաձեւ տաճարները, Հռոմի Կոլիզեումը եւ այլն): Այդ համակարգով է կառուցվել նաեւ Տաթեւի ճոճվող սյունը: Այն կառուցված է 8-ական (ութու-ութա) համակարգի գաղափարով: Սյունն ութանիստ է, ունի ութ մետր բարձրություն, տեղադրված է ութանիստ «թասի» մեջ: Կենտրոնում այն բաժանված է երկու մասի: Սյան ամբողջ բարձրությունը՝ վերեւում դրված խաչքար-կողմնացույցի հետ միասին, կազմում է 9 մետր. խաչքարը ցույց է տալիս արեւելքն ու արեւմուտքը: Ժամանակի խորհրդանիշներ Գավազանի 9 մետր բարձրությունը որոշակի իմաստ ունի՝ 8 x 9 = 72 երկրային տարի (մեկ արեգակնային օր): Սյան տակի թասը եւս խորհրդանշական է եւ դրա չափերը նույնպես որոշակի իմաստ ունեն: Թասը լցված է եղել ջրով, եւ ծառայել է որպես ջրավազան: Այստեղից էլ սյան երկրորդ անունը Գ.ավազան, որը նշանակում է երրորդ ավազան, երրորդ ջուր (հեղեղ), երրորդ սերունդ: Սյունը կառուցվել է արեգակնային շրջանի 8640 տարի պարբերության գաղափարով՝ այդ պարբերության ընթացքին հետեւելու համար, որը վերջին Մեծ (համաշխարհային) ջրհեղեղից մինչեւ հաջորդ մեծ աղետ ընկած ժամանակն է: Գավազանը, Քարահունջի աստղադիտարանի հետ միասին, նախատեսված է եղել ժամանակի ընթացքին հետեւելու համար՝ հանդիսացել է ժամանակացույց, իսկ ժամանակը որոշվում էր աստղային երկնքի դիտարկման միջոցով՝ կենդանակերպի նկատմամբ Արեգակի եւ արեգակնային համակարգի մոլորակների տեղաշարժի դիտարկման միջոցով՝ այդ նպատակի համար կառուցված շինությունների՝ աստղադիտարանների օգնությամբ: Դիտարկումները կատարվել են տարբեր մեթոդներով, սակայն բոլորի հիմքում աստղային երկնքի նկատմամբ Արեգակի (Երկրի) ընթացքի դիտարկումն է եղել: Բանն այն է, որ Արեգակնային համակարգը սպիրալաձեւ շարժումով շարժվում է գալակտիկայի կազմում՝ Կույս կենդանակերպի տիրույթում: Այդ սպիրալի մեկ գալարով (շրջանով) պտույտը, որը մեր պատկերացմամբ Արեգակի (համակարգի) մեկ տարին է, տեղի է ունենում 25 920 երկրային տարում, այսինքն արեգակնային 1 տարին հավասար է 25 920 երկրային տարվա, իսկ 1 օրը՝ 72 երկրային տարվա: Պայմանավորված արեգակնային համակարգի ներքին օրենքներով եւ զոդիակի նկատմամբ ունեցած (գտնված) դիրքով՝ համակարգում որոշակի պարբերություններով տեղի են ունենում աղետներ: Իմանալով այդ պարբերությունների տեւողությունը եւ արեգակնային համակարգի տեղը, դիրքը զոդիակում՝ կարելի է իմանալ առաջիկա աղետի ժամանակը եւ պատրաստվել դրան դիմակայելուն: Որքան ճշգրիտ է գործում համակարգը, այնքան ճշգրիտ կարելի է որոշել սպասվող աղետի ժամանակը: Գավազասյունը չափում է գալակտիկայի ժամանակը մոտավորապես այնպես, ինչպես թվատախտակի վրա շրջանաձեւ շարված թվերը ցույց են տալիս ժամացույցի սլաքները: Այստեղ թվերին փոխարինում են աստղերը: Իսկ ժամանակի ընթացքին, ինչպես նշել ենք, հետեւում էին զոդիակի նկատմամբ Արեգակի եւ Լուսնի ընթացքով (տեղաշարժով): Ժամանակը չափում էին սյան ստվերի դիրքով, նրա երկարությամբ եւ թասի նկատմամբ տեղաշարժերով: Որպես ստուգիչ կետեր օգտագործվում էին գարնանային եւ աշնանային գիշերահավասարի եւ ամառային ու ձմեռային արեւադարձի կետերը: Ճոճման գաղտնիքը Որպեսզի սյունը կարողանա ճոճվել, կարեւոր է, որ խարսխի վերին աստիճանի՝ միակտոր քարի ստորին մակերեւույթը ունենա որոշակի գլանային կորության ուռուցիկություն, իսկ ներքեւի աստիճանի միակտոր քարի վերնամասը լինի հորիզոնական կամ գոգավոր մակերեւույթով, սակայն ավելի մեղմ գոգավորությամբ: Սյան ճոճումն ապահովող վերին աստիճանի հիմքի կորության կենտրոնը գտնվում է սյան ուղղաձիգ առանցքի վրա եւ որ պարտադիր է, ծանրության կենտրոնից բարձր, որի նվազագույն չափի դեպքում կապահովեն սյան ճոճքն ու չտապալվելը (թե իրականում այնքան մեծ ուժ չգործածվի, որ ծանրության կենտրոնի ուղղաձիգ պրոյեկցիան դուրս գա հիմքի մակերեսից): Դեռեւս հայտնի չէ միջուկի ողջ կրաշաղախի բաղադրությունը: Ենթադրվում է, որ սյան ստորին հատվածներում օգտագործված է արճիճ, ծանրության կենտրոնը հիմքին մոտեցնելու նպատակով, սակայն անկախ իրական վիճակից՝ տատանման սխեման ու կառուցվածքը չի կարող փոխվել, կփոխվեն միայն տատանման լայնույթն ու անկյունը: Սյունն ավելի հեշտ կարելի է տատանել, երբ հորիզոնական ուժը կիրառվի ծանրության կենտրոնից՝ պարանահյուս գոտուց վերեւ ընկած հատվածում (ինչքան բարձր, այնքան ուժի մեծ բազուկ եւ համապատասխանաբար մեծ պտտող մոմենտ, իսկ մարդու հասակը թույլ չի տալիս նշված մակարդակից վերեւ վտանգավոր ուժ կիրառել): Հիմնամասից վերեւ համապատասխան հրող ուժի դեպքում, որը որոշակի բարձրության վրա հասու է նաեւ մարդուն (ռեզոնանս առաջացնելու դեպքում), սյունը սկսում է ճոճվել հենման հանգույցում: Ճոճման առաջին պահին տեղի է ունենում պտտական շարժում մեկ կետով (անմիջական հենման տիրույթի վերջնակետեր), անցնող առանցքի շուրջը մինչեւ այն պահը, երբ խարսխի վերին աստիճանի հիմնամասի գլանային տաշվածքի կորության կենտրոնը, որ բարձրացված է 13, 395 մ, կհայտնվի այդ առանցքի ուղղաձիգի վրա: Ճոճման երկրորդ փուլում սյունը կատարում է գլորման շարժում՝ ունենալով R = 13, 395 մ շառավղով եւ վերը նշված գլանային տաշվածքի կորության կենտրոնով շրջանագիծ: Երրորդ փուլում տատանման անկյունը մեծացնելով (դեռեւս չշրջվելով)՝ սյունը նորից կատարում է պտտական շարժում, այնքան ժամանակ, մինչեւ ծանրության կենտրոնը հայտնվի ծայրակետի ուղղաձիգի սահմանային կետում: Երկնային կողմնացույց Ըստ պատմաբան Ստեփանոս Օրբելյանի՝ Սյունը տեղադրվել է Տաթեւի վանքը կառուցելուց երկու տարի առաջ: Ընդ որում՝ դրա հիմնադրումն ու տեղադրումն իրականացվել է Նավասարդի՝ հայկական Նոր տարվա ժամանակ, որը համընկնում է օգոստոսի 10-11-ին: Սյունը ճշգրիտ երկնային կողմնացույց է, որը կողմնորոշված է դեպի Հայկ-Օրիոնի գոտի: Սյունը ժամանակի ցուցանշան է, թե դա միայն խորհրդանիշ է հարցին պատասխանելու համար անկախ հետազոտող Վազգեն Գեւորգյանը այլ հետազոտողների հետ միասին 2008 թվականի օգոստոսի 11-ին բարձրացել է Տաթեւի վանական համալիրի դիտարան, որը գտնվում է սյունի հարեւանությամբ: Այն փաստը, որ գավազանի վրա ժամացույց ու թռչուն է պատկերված եւ այն 12 մասից է կազմված, առիթ է տալիս ենթադրելու, որ սյունը օգտագործվել է նաեւ ընթացիկ ժամանակի չափման համար: Ինչ վերաբերում է հոդավոր հիմքին, ապա, այն օգնում է սյունին հավասարակշռությունը պահել Երկրի մակերեսի նկատմամբ 90° անկյան տակ: Այուն-գավազանով է պայմանավորված Սյունիքի մարզանվանումը: Այսինքն, Սյունիք՝ երկիր, որն ունի ժամանակի գլխավոր ցուցանշան կամ երկնային կողմնացույց՝ Սյուն: Հետաքրքիր փաստեր Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով 2010 թվականին կառուցվել է Տաթեւի վանք—Հալիձոր ճոպանուղին՝ 5,7 կմ երկարությամբ: Այն աշխարհում ամենաերկարն է, գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում: Տաթեւի լայնությամբ Օրիոնը ուղղահայաց է ծագում, դրա գելիակտիկ ծագումը տեղի է ունենում հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին: Երկրային հասարակածի նկատմամբ ամենաբարձր դիրքը Օրիոնը զբաղեցրել է 2012 թվականի օգոստոսի 10-11-ին, իսկ մյուս անգամ դա տեղի կունենա 25 920 տարի հետո: Այս երեւույթի աստղագիտական ապացույցները հաստատել է Սիբիրի պետական գեոդեզիական ակադեմիայի (Նովոսիբիրսկ) աշխատակից Ելենա Գիենկոն:
https://hy.wikipedia.org/wiki/Գավազան_(Տաթևի_վանք)
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 6մայիսի 2017 թվականի N 414-Ա «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի՝ Հաստատել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-48-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն հավելվածի: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Կ. Կարապետյան | | ----- | ----- | | 2017 թ. մայիսի 6 Երեւան | | Հավելված ՀՀվարչապետի 2017 թ. մայիսի 6-ի N 414-Ա որոշման «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ | Միջոցառման անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը | Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը | Իրավական հիմքը | | ----- | ----- | ----- | ----- | ----- | | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ պաշտպանության նախարարություն | 2017 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում: | «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» <br> ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի 11-րդ մաս | | Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | | ----- | ----- |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=113201
06.05.2017
[ "Որոշում" ]
www.arlis.am
Լրագրողը ձերբակալվել է՝ խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ լրագրողի կողմից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Լրագրողը ձերբակալվել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 18-ին «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը այցելել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ եւ ներկայանալով որպես լրագրող՝ հայտնել է, որ տեղեկություններ ունի՝ իբրեւ վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ այդ առնչությամբ շուրջ 41.000.000 ՀՀ դրամի չափով չվճարված հարկային պարտավորություններ ունենալու վերաբերյալ: Լրագրողը գումարտակի հրամանատարի տեղակալին հայտնել է նաեւ, որ պատրաստվում է այդ վարկաբեկիչ տեղեկությունը հրապարակել չորս լրատվամիջոցներով, եւ այն չհրապարակելու համար գումարտակի հրամանատարի տեղակալից պահանջել է խոշոր չափերի՝ 800.000 ՀՀ դրամ գումար՝ ակնարկելով, որ պահանջված գումարի չափը հնարավոր է նվազեցնել: 2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը, այցելելով գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ, նախկինում ներկայացրած սպառնալիքով պահանջել եւ շորթմամբ ստացել է 400.000 ՀՀ դրամ գումար, որից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն աշխատասենյակում բռնվել է: Դեպքի վայրի զննությամբ լրագրողի պայուսակում հայտնաբերվել է գումարտակի հրամանատարի տեղակալից ստացած 400.000 ՀՀ դրամ գումարը: Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 19-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: Լրագրողը ձերբակալվել է՝ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալից խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
https://www.1in.am/2581660.html
2019-06-20
[]
www.1in.am
Գանիմեդ (արբանյակ) Գանիմեդ , Յուպիտերի յոթերորդ արբանյակն է, Գալիլեյան արբանյակներից եւ, ընդհանրապես, Արեգակնային համակարգում ամենամեծ արբանյակը, 8%-ով մեծ է Մերկուրիից (Գանիմեդի տրամագիծը հավասար է 5268 կիլոմետրի), իսկ զանգվածով զիջում է այդ մոլորակին համարյա երկու անգամ՝ 45%-ով: Համեմատության համար, Գանիմեդի տրամագիծը 2%-ով մեծ է Տիտանի տրամագծից, որը մեծությամբ երկրորդ արբանյակն է Արեգակնային համակարգում, ինչպես նաեւ Գանիմեդը ամենամեծ զանգվածը ունի մոլորակների արբանյակների մեջ, նրա զանգվածը 2,02անգամ մեծ է Լուսնի զանգվածից: Հայտնաբերվել է Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին: Գանիմեդը կազմված է մոտավորապես հավասար քանակի սիլիկատային ապարներից եւ ջրային սառույցից: Սա ամբողջությամբ դիֆերենցացված մարմին է երկաթով հարուստ հեղուկ միջուկով: Գանիմեդի վրա ենթադրաբար գոյություն ունի ստորգետնյա օվկիանոս, որը գտնվում է սառույցի շերտերի եւ մակերեւույթի միջեւ, մոտավորապես 200 կիլոմետր խորության վրա, որը կարող է պարունակել ավելին ջուր քան կա Երկրի բոլոր օվկիանոսներում միասին վերցրած: Գանիմեդի մակերեւույթը ներկայացված է երկու տեսակի լանդշաֆտներով: Մուգ շրջանները, որոնք զբաղեցնում են մակերեւույթի մեկ երրորդ մասը, ծածկված են հարվածային խառնարաններով, որոնց տարիքը հասնում է չորս միլիարդ տարվա: Ավելի պայծառ մասերը, որոնք ծածկում են մնացած մակերեւույթը, հարուստ են լայն իջվածքներով եւ լեռնաշղթաներով, ավելի երիտասարդ տարիք ունեն: Պայծառ մասերի կտրտվածության պատճառը վերջնականորեն չի ուսումնասիրված, սակայն, հավանաբար, արդյունք է տեկտոնիկ ակտիվության, որը առաջացել է պարբերական տաքացումների արդյունքում: Գանիմեդը Արեգակնային համակարգի միակ արբանյակն է, որն ունի սեփական մագնիսոլորտ, որը, ամենայն հավանականությամբ, առաջացել է կոնվեկցիայի արդյունքում, հեղուկ, երկաթով հարուստ միջուկում: Ոչ մեծ մագնիսոլորտը պարփակված է ավելի հզոր Յուպիտերի մագնիսոլորտի մեջ եւ կապված է նրա հետ «բաց» ուժային գծերով: Արբանյակն ունի նաեւ բարակ թթվածնային մթնոլորտ, որի մեջ կան O, O2եւ, հնարավոր է՝ O3(օզոն): Մթնոլորտում կա ատոմային ջրածին աննշան քանակներով: Կապը արբանյակի իոնոսֆերայի եւ մթնոլորտի միջեւ առայժմ պարզ չէ: Գանիմեդի հայտնաբերումը պատկանում է Գալիլեո Գալիլեյին, ով առաջին անգամ տեսավ այն 1610 թվականի հունվարի 7-ին: Շուտով Սիմոն Մարիուսը առաջարկեց արբանյակի անվանումը, ի պատիվ դիցական Գանիմեդի՝ հին-հունական սեղանապետ-աստծո, Զեւսի սիրեկանի: Գանիմեդի հետազոտությունները տիեզերական սարքերով սկսվեց «Պիոներ-10» ԱՄԿ-ով Յուպիտերի համակարգի հետազոտություններից: «Վոյաջեր» ծրագրով կատարվեցի ավելի մանրակրկիտ հոտազոտություններ եւ հնարավոր եղավ ճշտել նրա չափերը: Ստորերկրյա օվկիանոսը եւ մագնիսական դաշտը հայտնաբերվեցին «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով: Յուպիտերի համակարգ ուղղվող հաջորդ առաքելություններն են ՆԱՍԱ-ի կողմից ուղարկված «Ջունոն» եւ Եվրոպական տիեզերական գործակալության Յուպիտերի սառցե արբանյակների հետազոտող (JUICE) ԱՄԿ-ն, նախատեսված է 2022 թվականին: Բոլոր երեք սառցե արբանյակների մոտով անցումից հետո սարքը պետք է դուրս գա Գանիմեդի ուղեծիր: Հայտնաբերման եւ անվանման պատմություն Չինական աստղագիտական պատմագրություններում ասվում է, որ մ. թ. ա. 365 թվականին Գան Դեն հայտնաբերել է երկնային մարմին, որը հանդիսանում էր Յուպիտերի արբանյակ, հավանաբար Գանիմեդը, անզեն աչքով: Գանիմեդը հայտնաբերվել է Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականի հունվարի 7-ին, նրա պատմության մեջ առաջին աստղադիտակի միջոցով: Այդ օրը Գալիլեյը դիտարկում էր Յուպիտերի մոտ գտնվող 3 աստղերը՝ Գանիմեդը, Կալիստոն եւ մի աստղ, որը հետագայում պարզվեց, որ երկու արբանյակներ են՝ Եվրոպան եւ Իոն (միայն հաջորդ գիշերը Գալիլեյը, տեսնելով նրանց տեղաշարժը, տարբերակեց նրանց): Հունվարի 15-ին Գալիլեյը հանգեց այն եզրահանգման, որ այս դիտարկված աստղերը իրականում հանդիսանում են երկնային մարմիններ, որոնք շարժվում են Յուպիտերի շուրջ ուղեծրերով: Գալիլեյը անվանեց այս չորս հայտնաբերված արբանյակները «Մեդիչիների մոլորակներ» եւ տվեց նրանց հերթական համարներ: Ֆրանսիացի աստղագետ Նիկոլա-Կլոդ Ֆաբրի դը Պեյրեսկը առաջարկեց այս արբանյակներին տալ առանձին անուններ, անվանելով չորս Մեդիչի եղբայրների անուններով, սակայն նրա առաջարկությունը տարածում չստացավ: Արբանյակի հայտնաբերմանը նաեւ հավակնում էր գերմանացի աստղագետ Սիմոն Մարիուսը, ով դիտարկել էր Գանիմեդը 1609 թվականին, եւ ժամանակին չէր հրատարակել իր տվյալները: Մարիուսը փորձեց տալ արբանյակներին հետեւյալ անունները՝ «Յուպիտերի Սատուրն», «Յուպիտերի Յուպիտեր» (դա Գանիմեդն էր), «Յուպիտերի Վեներա» եւ «Յուպիտերի Մերկուրի», սակայն այս անվանումները նույնպես ճանաչում չստացան: Յոհան Կեպլերի առաջարկությունից հետո, Մարիուսը եւս մեկ անգամ փորձեց տալ արբանյակներին անվանումներ եւ «Գանիմեդ» անվանումը առաջարկվել է հենց նրա կողմից 1614 թվականին՝ Սակայն, «Գանիմեդ» անվանումը, ինչպես եւ Մարիուսի կողմից մյուս Գալիլեյան արբանյակների համար առաջարկված անունները, գործնականորեն չէին գործածվում ընդհուպ մինչեւ XX դարի կեսերը: Հիմնականում, ավելի հին աստղագիտական գրականության մեջ Գանիմեդը նշանակվում էր հռոմեական թվով (Գալիլեյի կողմից ներմուծված համակարգ), որպես Յուպիտեր III կամ «Յուպիտերի երրորդ արբանյակ»: Սատուրնի արբանյակների հայտնաբերումից հետո, նշանակման համակարգը, որը առաջարկել էին Կեպլերը եւ Մարիուսը, սկսեց գործածվել Յուպիտերի արբանյակների համար: Գալիլեյան արբանյակներից Գանիմեդը միակն է տղամարդ կերպարի անունով, ով, ինչպես եւ Իոն, Եվրոպան եւ Կալիստոն Գանիմեդը եւս եղել է Զեւսի սիրեկանը: Ըստ չինական աստղագիտական գրառումների, մ.թ. ա. 365 թվականին չինացի աստղագետ Գան Դեն հայտնաբերել է Յուպիտերի արբանյակը անզեն աչքով դիտելիս (հավանաբար, դա եղել է Գանիմեդը): Ուղեծիր եւ պտույտ Գանիմեդի ուղեծիրը գտնվում է Յուպիտերից 1 070 400 կիլոմետր հեռավորության վրա, փաստորեն Յուպիտերից հեռավորությամբ երրորդն է գալիլեյան արբանյակների մեջ: Մոլորակի շուրջ մեկ ամբողջական պտույտ Գանիմեդը կատարում է յոթ օր երեք ժամում: Ինչպես եւ հայտնի արբանյակների մեծամասնությունը, Գանիմեդի պտույտը իր առանցքի շուրջ սինքրոն է նրա պտույտի պարբերության հետ Յուպիտերի շուրջ, եւ այն միշտ ուղղված է դեպի մոլորակը նույն կողմով: Նրա ուղեծիրը ունի փոքր էքսցենտրիսիտետ եւ ուղեծրի թեքում Յուպիտերի հասարակածի նկատմամբ, որոնք ժամանակի ընթացքում փոփոխվում են արեգակնային եւ մոլորակային ազդեցությունների տակ, որոնք ազդում են դարերով: Փոփոխությունների միջակայքերն են 0, 0009 - 0, 0022 էքսցենտրիսիտետի համար եւ 0, 05 - 0, 32 °՝ թեքման համար: Այս ուղեծրային տատանումները առաջացնում են պտույտի առանցքի թեքումի փոփոխություններ 0 - 0,33°: Գանիմեդը Եվրոպայի եւ Իոյի հետ գտնվում է ուղեծրային ռեզոնանսում՝ Յուպիտերի շուրջ Գանիմեդի կատարած ամեն մի պտույտի դիմաց Եվրոպան պտտվում է երկու անգամ, իսկ Իոն՝ չորս: Իոյի եւ Եվրոպայի լավագույն դասավորումը տեղի է ունենում, երբ Իոն գտնվում է պերիկենտրոնում, իսկ Եվրոպան ապոկենտրոնում: Եվրոպայի եւ Գանիմեդի միջեւ այսպիսի դասավորվածություն տեղի է ունենում, երբ Եվրոպան գտնվում է պերիկենտրոնում: Իոյի եւ Եվրոպայի ու Գանիմեդի եւ Եվրոպայի «միանալու» ժամանակը փոփոխվում է այնպիսի արագությամբ, որը դարձնում է անհնարին այս երեք արբանյակների մեկ գծով դասավորվելը: Այսպիսի բարդ ռեզոնանսը կոչվում է Լապլասի ռեզոնանս: Լապլասի այս ռեզոնանսը չի կարող մեծացնել Գանիմեդի ուղեծրի էքսցենտրիսիտետը: Այս պահին Գանիմեդի էքսցենտրսիտետը կազմում է մոտ 0, 0013, ինչ կարող է լինել անցած դարաշրջանի հետեւանք, երբ հնարավոր է եղել էքսցենտրիսիտետի աճը: Գանիմեդի ուղեծրի էքսցենտրիսիտետը շատ հարցերի տեղիք է տալիս, եթե այն չի ավելանում, ապա ինչու այն չի կազմաքանդվել մակընթացային ազդեցության արդյունքում: Սա կարող է նշանակել, որ վերջին էքսցենտրիսիտետի ավելացումը տեղի է ունեցել միայն մի քանի հարյուր միլիոն տարի առաջ: Քանի որ Գանիմեդի ուղեծրի էքսցենտրիսիտետը համեմատաբար փոքր է (միջինը՝0, 0015), այս արբանյակի մակընթացային տաքացումը այս պահին աննշան է: Սակայն, Գանիմեդը անցյալում, հնարավոր է, որ ուներ Լապլասի մեկ կամ մի քանի ռեզոնանս, որոնք կարող էին ուղեծրի էքսցենտրիսիտետը մեծցնելով հասցնել 0, 01-ից մինչեւ 0, 02: Սա, հավանական է, Գանիմեդի ներքին կառուցվածքում առաջացրել է զգալի մակընթացային տաքացում, ինչը հնարավոր է, որ դարձել է անհարթ լանդշաֆտի ձեւավորման պատճառ: Կա երկու վարկած որոնք բացատրում են Իոյի, Եվրոպայի եւ Գանիմեդի միջեւ լապլասյան ռեզոնանսի առաջացումը ՝ առաջինը, որ այն եղել է Արեգակնային համակարգի առաջացման առաջին օրից կամ, որ այն առաջացել է արդեն Արեգակնային համակարգի ձեւավորումից հետո: Վերջին վարկածի համար հավանական է նաեւ իրադարձությունների հետեւյալ ընթացքը՝ Յուպիտերի վրայի աճող մակընթացությունները ստիպեցին Իոին ընդլայնելու ուղեծիրը այնքան, մինչեւ նա Եվրոպայի հետ մտավ 2:1 ռեզոնանսի մեջ, որից հետո Իոյի ուղեծիրը շարունակում էր մեծանալ, սակայն իմպուլսի մոմենտի մի մասը հաղորդվեց Եվրոպային, քանի որ այս ռեզոնանսը ստիպեց նաեւ Եվրոպայի ուղեծրին մեծանալ, գործընթացը զարգացավ մինչեւ Եվրոպան չմտավ Գանիմեդի հետ 2:1 ռեզոնանսի մեջ: Արդյունքում ուղեծրերի փոփոխություները սինքրոնիզացվեցին երեք արբանյակների միջեւ եւ մեկուսացրին իրար Լապլասի ռեզոնանսում: Ֆիզիկական առանձնահատկություններ Չափ Գանիմեդը Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակն է, 5268 կմ տրամագծով: Նրա տրամագիծը 1,51 անգամ մեծ է Լուսնից եւ 1,08 անգամ Մերկուրի մոլորակից, եւ կազմում է Երկրի տրամագծի 0,41 մասը: Կազմություն Գանիմեդի միջին խտությունը կազմում է 1,936 գ/սմ3, ինչը նշանակում է որ այն կազմված է մոտավորապես հավասար մասերով քարե ապարներից եւ ջրային սառույցից: Սառույցների զանգվածային չափաբաժինը կազմում է մոտ 46 - 50 %, որը մի փոքր ցածր է Կալիստոյի ցուցանիշից: Արբանյակում կարող են նաեւ լինել որոշ քանակով այլ ցնդող նյութերի սառույցներ, այնպիսիք, ինչպես ամոնիակն է: Գանիմեդի քարե ապարների ճշգրիտ կազմությունը հայտնի չէ, սակայն հավանական է որ դա Լ եւ ԼԼ տեսակների հասարակ խոնդրիտներ են, որոնց առանձնահատկությունն այն է, որ այստեղ պարունակում է ավելի քիչ քանակով երկաթ եւ ավելի շատ երկաթի օքսիդ քան Հ խոնդրիտներում: Գանիմեդի վրա երկաթի հարաբերությունը սիլիցիումին կազմում է 1,05 - 1,27, մինչդեռ Արեգակի վրա դա մոտ 1,8 է: Մակերեւույթի առանձնահատկություններ Գանիմեդի մակերեւույթը ունի մոտ 43% ալբեդո: Ջրային սառույցը մակերեւույթի մեջ տարածված է ամենուրեք եւ կազմում է մոտ 50 - 90 %, զգալիորեն ավելի շատ քան ընդհանուր առմամբ Գանիմեդի մեջ: Մոտ ինֆրակարմիր տիրույթում կատարված սպեկտրի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ջրային սառույցի ուժեղ կլանման տիրույթները ընկնում են 1,04, 1,25, 1,5, 2,0 եւ 3,0 մկմ ալիքի երկարության վրա: Գոգավոր լանդշաֆտները ավելի պայծառ են եւ պարունակում են ավելի շատ սառույց քան մուգ շրջանները: Երկրի վրա գտնվող աստղադիտարաններից եւ Գալիլեո ԱՄԿ-իօց կատարված բարձր ճշտության մոտ-ինֆրակարմիր եւ ուլտրամանուշակագույն սպեկտրոսկոպիկ ուսումնասիրությունները բացահայտել են հետեւյալ ոչ-ջրային նյութերի առկայությունը՝ ածխածնի երկօքսիդ, ծծմբի օքսիդ եւ հավանաբար ցիանոգեն, ջրածնի սուլֆատ, ինչպես նաեւ տարբեր օրգանական միացություններ: Գալիլեոյից ստացված տվյալների համաձայն մակերեւույթին ներկա են նաեւ մագնեզիումի սուլֆատ (MgSO4) եւ հավանաբար նատրիումի սուլֆատ (Na2SO4): Այս աղերի ծագման աղբյուրը կարող է լինել ընդերքային օվկիանոսը: Գանիմեդի մակերեւույթի ալբեդոն ասիմետրիկ է, առաջնային կիսագունդը ավելի պայծառ է քան հետնայինը: Այս առանձնահատկությունը նման է Եվրոպային, սակայն հակառակն է Կալիստոյի մոտ: Գանիմեդի հետնային կիսագունդի մակերեւույթը հարուստ է ծծումբի երկօքսիդով: Ածխաթթու գազի տարածումը համասեռ է ամբողջ մակերեւույթով, սակայն այն չի դիտարկվում բեւեռների մոտ: Գանիմեդի վրա գտնվող հարվածային խառնարանները (բացի մեկից) առանձնապես հարուստ չեն ածխաթթու գազով, ինչը եւս տարբերում է արբանյակը Կալիստոյից: Գանիմեդի ածխաթթու գազը հավանական է որ արտանետվել է արբանյակից անցյալում: Գանիմեդի մակերեւույթը երկու տեսակի լանդշաֆտերի խառնուրդ է. շատ հին, չափազանց խառնարանացված, մուգ շրջաններ եւ համեմատաբար երիտասարդ, պայծառ շրջաններ, որոնք առատորեն ծածկված են ճառագայթներով, ակոսներով եւ լեռնաշղթաներով: Մուգ տարածքները, որոնք կազմում են արբանյակի մակերեսի մոտ երրորդ մասը, պարունակում են կավեր եւ օրգանական միացություններ, ինչը վկայում է Յուպիտերի արբանյակների ստեղծման ժամանակներին, նրանց հարվածող մարմինների կազմության մասին: Գանիմեդի ակոսավոր մակերեւույթի առաջացման համար անհրաժեշտ տաքացման մեխանիզմը դեռեւս չլուծված խնդիր է մոլորակագիտության համար: Ժամանակակից կարծիքն է, որ այս ակոսները ունեն տեկտոնիկական ծագում: Ենթադրում են, որ կրիոհրաբխային ակտիվությունը, եթե նույնիսկ այն գոյություն ունի արբանյակի վրա, ապա ունի չափազանց փոքր ազդեցություն: Այն ուժերը, որոնք ստեղծում են Գանիմեդի սառցե լիթոսֆերայում բավարար տեկտոնիկ լարումներ կարող են ունենալ մակընթացային ծագում, հավանաբար երբ արբանյակը եղել է ոչ կայուն ուղեծրային ռեզոնանսում: Մակընթացային ճկումները կարող էին տաքացնել արբանյակի ընդերքային սառույցը եւ հանգեցնել ճեղքերի եւ գրաբենների առաջացմանը, որը փոաստորեն ջնջել է հին մուգ մակերեւույթի մոտ 70 %: Ակոսավոր մակերեւույթի առաջացումը կարող է նաեւ կապված լինել միջուկի վաղ ձեւավորման հետ, որից հետո մակընթացային տաքացման հետեւանքով Գանիմեդը ընդլայնվել է մոտ 1 - 6 % Արբանյակի էվոլյուցիայի ընթացքում խորքերից արտանետված տաք ջրի շիթերը կարող էին դուրս մղվել միջուկից դեպի մակերես եւ հանգեցնել լիթոսֆերայի տեկտոնիկ ձեւափոխումների: Այս պահին արբանյակի տաքացման հիմնական աղբյուր է համարվում ռադիոակտիվ տրոհումը ընդերքային ապարներում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ անցյալում Գանիմեդի ուղեծրի էքսցենտրիսիտետը մեկ աստիճանով ավելին էր եւ այդ ժամանակներում մակընթացային տաքացումը շատ ավելի մեծ ազդեցույթուն ուներ արբանյակի վրա քան հիմա է գնահատում: Երկու տեսակի լանդշաֆտների վրա էլ նկատվում է խառնարանացում, սակայն այն ավելի ինտենսիվ է մուգ տարածքներում, այս խառնարանները առաջացել են հիմնականում հարվածային ազդեցույթան հետեւանքով: Ավելի պայծառ կտրտված մակերեւույթները ավելի քիչ են պարունակում հարվածային խառնարաններ, եւ դրանք ընդամենը աննշան ազդեցություն են ունեցել տեկտոնիկ էվոլյուցիայի ընթացքում: Խառնարանացման խտությունը ցույց է տալիս մակերեւույթի տարիքը մուգ տարածքների համար մոտ 4միլիարդ տարի, Լուսնի մակերեւույթի նման, եւ բավականին ավելի երիտասարդ ավելի պայծառ ակոսավոր տարածությունների համար (թէ որքանով են այս տարածքները երիտասարդ դեռեւս պարզ չէ): Գանիմեդը կարող էր ենթարկվել ուժգին խառնարանացման 3,5-ից 4միլիարդ տարի առաջ, Լուսնի նման: Եթե դա այդպես է, ապա խառնարանների մեծ մասը առաջացել է այդ ժամանակահատվածում, եւ դրանից հետո արբանյակի մակերեւույթին առաջացել են շատ ավելի քիչ քանակով խառնարաններ: Խառնարանները ինչպես հատում են ակոսները եւ լեռնաշղթաները, այնպես էլ հակառակը, ինչը ցույց է տալիս, որ լեռներից որոշները բավականին հին են: Դիտարկվում են նաեւ համեմատաբար երիտասարդ խառնարաններ վառ երեւացող արտանետված նյութի հետքերով: Գանիմեդի խառնարանները ավելի հարթ են քան Լուսնի կամ Մերկուրիի վրայինները: Սա հավանաբար Գանիմեդի սառույցի ավելի փափուկ լինելու հետ է կապված, հնարավոր է, որ այս խառնարանները ժամանակի ընթացքում հոսելու հետեւանքով ավելի են հարթվում, այսպիսով առաջացնելով խառնարանի «ուրվականներ», որոնք անվանում են պալիմպսեստներ: Գանիմեդի վրա ամենանկատելի առանձնահատկություններից է Գալիլեոյի շրջանը, որը պարունակում է բազմաթիվ համակենտրոն ակոսներ եւ «ջրանցքներ», հավանավբար ստեղծված երկրաբանական ակտիվության ժամանակահատվածում: Գանիմեդը ունի նաեւ բեւեռային գլխարկներ, որոնք կազմված են հավանաբար սառած ջրից: Այս սառցադաշտերը տարածվում են մինչեւ 40° լայնությունը: Բեեւեռային գլխարկները առաջին անգամ հայտնաբերվել են Վոյաջեր կայանների լուսանկորներում: Այս գլխարկների առաջացման վարկածները տարբեր են, ջրի միգրացիայից ավելի բարձր լայնություններ, մինչեւ սառույցի պլազմայի կողմից ռմբակոծությունը: Գալիլեոյից ստացված տվյալներից հետեւում է, որ վերջինը ավելի հավանական է: Գանիմեդի մագնիսական դաշտի առկայության հետեւանքով նրա չպաշտպանված բեւեռային շրջանները ենթարկվում են լիցքավորված մասնիկների ավելի ինտենսիվ ռմբակոծության: Սա բերում է ջրի մոլեկուլների վերաբաշխման, որի հետեւանքով սառույցները կենտրոնանում են ավելի սառը բեեւեռային շրջաններում: Գանիմեդի երկրաբանական քարտեզը (փետրվար 2014): Հին, ցածր ալբեդոյով խառնարանացված մասերը շագանակագույն, ավելի երիտասարդ բարձր ալբեդո ունեցող մասերը կապույտ, եթե կտրտված են, եւ կապույտ-կանաչ եթե հարթ են (մանուշակագուն եթե խառնված մակերեւույթ է): Գանիմեդի երկայնությունները հաշվարկվում են վերցնելով որպես հաշվարկման կետ Անատ խառնարանը, որը ընդունվում է որպես 128° երկայնություն: 0° երկայնությունը ուղիղ նայում է դեպի Յուպիտեր, եւ աստիճանները հաշվվում են արեւմտյան ուղղությամբ: Ներքին կառուցվածք Գանիմեդը ամբողջովին բաժանված կառուցվածք ունի, իր կենտրոնում պարունակելով երկաթի սուլֆիդե - երկաթե միջուկ, սիլիկատներից կազմված մանթիա եւ հեղուկ ջրից եւ սառույցից կազմված արտաքին շերտեր: Գանիմեդի ընդերքի առանձին շերտերի ճշգրիտ հաստության գնահատականը հիմնված է մանթիայում սիլիկատների կազմության (օլիվինների եւ պիրոքսենների մասեր) եւ միջուկում ծծումբի քանակի գնահատականների վրա: Գանիմեդը Արեգակնային համակարգի պինդ մարմինների մեջ ունի ամենացածր իներցիայի մոմենտը՝ 0,31: Սա խոսում է ջրի զգալի պարունակության եւ ամբողջովին բաժանված ներքին կառուցվածքի մասին: Ընդերքային օվկիանոս 1970-ականներին ՆԱՍԱ-ի գիտնականները առաջ քաշեցին վարկած, ըստ որի Գանիմեդը ունի բավական հաստ ընդերքային օվկիանոսի շերտ երկու սառցի շերտերի միջեւ, որոնցից մեկը մակերեւույթային շերտն է, իսկ մյուսը ծածկում է արբանյակի մանթիան: 1990-ականներին ՆԱՍԱ-ի Գալիլեո կայանը անցավ Գանիմեդի մոտով եւ հաստատեց արբանյակի ընդերքային օվկիանոսի գոյությունը: 2014 թվականին հրապարակված վերլուծությունը, որը հաշվի է առնում ջրի եւ աղերի ջերմադինամիկան, ցույց է տալիս, որ Գանիմեդը կարող է ունենալ մի քանի օվկիանոսների շերտեր, որոնք իրարից բաժանված են տարբեր կազմությամբ սառույցների շերտերով, եւ ամենաստորին հեղուկ ջրի շերտը անմիջականորեն ծածկում է մանթիան: Ջուր-քար փոխազդեցությունը կարող է լինել կյանքի առաջացման համար կարեւորագույն նախապայման: Այդ վերլուծությունը նաեւ փաստում է, որ օվկիանոսի ամենախորը տեղերում այն տարածվում է մինչեւ ~800 կմ, եւ այդ վայրերում օվկիանոսի ջրի ջերմաստիճանը կարող է լինել մինչեւ 40 Կելվինով բարձր քան սառույց-ջուր շփման կետերում: 2015 թվականի մարտին գիտնականները փաստեցին Հաբլ աստղադիտակով կատարված դիտարկումների հիման Գանիմեդի բեեւեռափայլերի շարժը, որը իր հերթին ապացուցում է ընդերքային օվկիանոսի առկայությունը: Հսկայական աղի ջրի օվկիանոսը ազդում է Գանիմեդի մագնիսական դաշտի վրա, եւ հետեւաբար նաեւ բեեւեռափայլերի վրա: Կան նաեւ կարծիքներ, որ Գանիմեդի ընդերքային օվկիանոսում կա արտերկրային կյանք: Միջուկ Հեղուկ երկաթ-նիկելե միջուկի գոյությունը կարող է բացատրել Գալիլեո կայանի կողմից հայտնաբերված Գանիմեդի ներքին մագնիսական դաշտը: Հեղուկ, բարձր էլեկտրական հաղորդականություն ունեցող, երկաթի կոնվեկցիան մագնիսական դաշտի գեներացման ամենահավանական մոդելն է: Միջուկի խտությունը գնահատվում է 5,5 - 6 գ/սմ3, իսկ սիլիկատային մանթիայինը՝ 3,4 - 3,6 գ/սմ3: Արբանյակի միջուկի շառավիղ գնահատվում է մոտ 500 կմ: Միուկում ջերմաստիճանը հավանաբար կազմում է մոտ 1500 - 1700 Կ, իսկ ճնշումը 10 ԳՊ: Մթնոլորտ եւ իոնոսֆերա 1972 թվականին հնդկացի, բրիտանացի եւ ամերիկացի աստղագետների խումբը, աշխատելով Ճավայում (Ինդոնեզիա) եւ Կավալուրում (Հնդկաստան) հայտարարեց, որ դիտարկել է Գանիմեդի մոտ մթնոլորտի բարակ շերտ, երբ արբանյակը եւ Յուպիտերը ծածկել էին աստղը: Նրանց գնահատականի համաձայն մակերեւույթային ճնշումը կարող էր կազմել մոտ 0,1 Պա: Սակայն 1979 թվականին Վոյաջեր 1 կայանի Յուպիտերի համակարգով անցման ժամանակ դիտարկվեց Կենտավրոսի Կապպա աստղի ծածկումը, եւ դիտարկման արդյունքները այլ էին: Դիտարկումը կատարվել էր հեռու ուլտրամանուշակագույն սպեկտրի 200 նմ ալիքի երկարության մեջ, որը շատ ավելի ճշգրտություն էր տալիս գազերի չափումների համար քան 1972 թվականի չափումներն էին, որոնք կատարվել էին տեսանելի սպեկտրում: Վոյաջերից ստացված տվյալների համաձայն արբանյակը մթնոլորտ չուներ: Մակերեւույթին մոտ մասնիկների խտությունը ստացվում էր մոտ 1.5×109 սմ-3, որը համապատսախանում է 2.5 մՊա-ից պակաս ճնշմանը: Այս ցուցանիշը մոտ հինգ կարգ անգամ փոքր է 1972 թվականի գնահատականից: Չնայած Վոյաջերից ստացված տվյալներին, 1995 թվականին Հաբլ տիեզերական աստղադիտակով ստացվել են ապացույցներ, որ Գանիմեդի վրա կա բավականին նոսր թթվածնային մթնոլորտ (Էկզոսֆերա), որը շատ նման է Եվրոպայի վրա գտնվածին: Հաբլը փաստորեն դիտարկել է ատոմական թթվածնի գազային փայլատակումներ մոտ-ուլտրամանուշակագույն սպեկտրի 130,4 նմ եւ 135,6 նմ ալիքի երկարությունում: Այսպիսի փայլատակում է լինում, երբ ատոմային թթվածինը դիսոցվում է էլեկտրոնների հարվածների արդյունքում, որը հանդիսանում է զգալի քանակությամբ, չեզոք եւ հիմնականում O2 մոլեկուլներից կազմված, մթնոլորտի առկայության ապացույց: Մակերեւութային մասնիկների խտությունը հավանաբար կազմում է (1,2 - 7)×108 սմ-3, որը համապատասխանում է 0,2 - 1,2 մՊա ճնշմանը: Այս ցուցանիշները չեն հակասում Վոյաջերի չափումների 1981թվականին սահմանված վերին սահմանին: Այս թթվածինը կյանքի գոյության ապացույց չէ, այն հավանաբար արտադրվել է, երբ Գանիմեդի ջրային սառույցի մակերեւույթային մասերում ջրի մոլեկուլները ռադիացիայի ազդեցության տակ բաժանվել են ջրածնի եւ թթվածնի, եւ արդյունքում ջրածնի մասնիկները իրենց ավելի մեծ արագության եւ ցածր ատոմական զանգվածի պատճառով արտաներտվել են տիեզերք: Գանիմեդի մոտ դիտարկվող գազերի փայլատակումները այնքան միատարր չեն, ինչպես Եվրոպայի մոտ են: Հաբլը դիտարկել է երկու պայծառ կետեր հյուսիսային եւ հարավային կիսագնդերում, ± 50° լայնության վրա, որը հանդիսանում է Գանիմեդի մագնիսական դաշտի բաց եւ փակ գծերի հատման ճշգրիտ սահմանը: Այս պայծառ կետերը հավանաբար հանդիսանում են բեւեռափայլեր, որոնք առաջանում են մագնիսական դաշտ ներխուժող պլազմայի պատճառով: Չեզոք մթնոլորտի գոյությունը պարտադրում է նաեւ իոնոսֆերայի գոյությունը, քանի որ մթնոլորտի թթվածնի մոլեկուլները իոնացված են մագնիսոլորտի էլեկտրենների հարվածների եւ արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթման հետեւանքով: Այնուամենայնիվ, Գանիմեդի իոնոսֆերայի բնույթը համարյա նույն չափ հակասական է, որքան եւ մթնոլորտի գոյությունը: Գալիլեոյի չափումներից որոշներում նկատվում է Գանիմեդի ջրջակայքում էլեկտրոնների խտության աճ, ցույց տալով իոնոսֆերայի գոյությունը, սակայն մյուս չափումներում ընդհանրապես ոչ մի բան չի նկատվում: Մակերեւույթի մոտ էլեկտրոնների խտությունը, հիմնվելով տարբեր աղբյուրների վրա, գնահատվել է 400 - 2500 սմ-3 միջակայքում: 2008 թվականի տվյալներով Գանիմեդի իոնոսֆերան դեռեւս լավ չի սահմանված: Մթնոլորտային թթվածնի գոյության մասին են վկայում նաեւ Գանիմեդի մակերեւույթային սառույցի մեջ ներփակված գազերի սպեկտրալ հետազոտությունները: 1996 թվականին հայտարարվեց այս «գրպաններում» օզոնի (O3) կլանման տիրույթների հայտնաբերման մասին: 1997 թվականին սպեկտրային հետազոտությունները ցույց տվեցին մոլեկուլար թթվածնի դիմերների (կամ երկատոմներ) կլանման տիրույթների առկայությունը: Այսպիսի տիրույթներ կարող են բացահայտվել միայն, երբ թթվածինը գտնվում է խտացված վիճակում: Ամենահավանական բացատրությունն է սառույցի մեջ ներփաված թթվածինը: Այս կլանման տիրույթների խորությունը կախված է նրանց բացահայտման լայնությունից եւ երկայնությունից, այլ ոչ մակերեւույթի ալբեդոյից: Այս խորությունը ձգտում է դեպի նվազում լայնության բարձրացման հետ համատեղ, մինչդեռ O3 գազի դեպքում այս ձգտումը հակադարձ է: Լաբորատոր հետազոտությունները ցույց տվեցին պարզել, որ Գանիմեդի մակերեւույթի ջերմաստիճանի պայմաններում, որը կազմում է մոտ 100 Կ (-173.15°C), թթվածինը լուծվում է սառույցում, այլ ոչ թէ հավաքվում պղպջակների մեջ: Գտնելով Եվրոպայի մթնոլորտում նատրիում, գիտնականները սկսեցին որոնել այն նաեւ Գանիմեդի մթնոլորտում: 1997 թվականի տվյալներով այն դեռեւս չի գտնվել, կամ այն ամենաքիչը 13 անգամ ավելի նոսր է Գանիմեդի շրջակայքում քան Եվրոպայի մոտ: Սա կարող է բացատրվել արբանյակի մակերեւույթում այս նյութի պակասով, կամ մագնիսոլորտի լիցքավորված մասնիկների ռմբակոծությունը չի թույլ տալիս նատրիումի ատոմներին դուրս նետվել մակերեւույթից: Գանիմեդի մթնոլորտի մեկ այլ բաղադրիչ է կազմում ատոմային ջրածինը: Ջրածնի ատոմներ դիտարկվել են արբանյակի մակերեւույթից մոտ 3000 կմ հեռավորության վրա: Այս նյութի խտությունը մակերեւույթի մոտ կազմում է մոտ 1.5×104 սմ-3: Մագնիսոլորտ Գալիլեո կայանը 1995 - 2000 թվականներին կատարել է Գանիմեդի մոտով վեց անցումներ (G1, G2, G7, G8, G28 եւ G29), եւ այս անցումների ժամանակ հայտնաբերել է Գանիմեդի հաստատուն (ներքին) մագնիսական դաշտը, որը կապված չէ Յուպիտերի մագնիսական դաշտի հետ: Մագնիսական մոմենտի մեծությունը կազմում է մոտ 1,3×1013 Տ·մ3, որը երեք անգամ ավելին է Մերկուրի մոլորակի մագնիսական մոմենտից: Մագնիսական դիպոլը շեղված է Գանիմեդի պտույտի առանցքի նկատմամբ 176°-ով, սա նշանակում է, որ այն ուղղված է Յուպիտերի մագնիսական մոմենտին հակառակ: Նրա հյուսիսային բեւեռը ընկած է ուղեծրային հարթությունից ներքեւ: Հաստատուն մագնիսական մոմենտի ստեղծած դիպոլի ինդուկցիան Գանիմեդի հասարակածի մոտ կազմում է 719 ± 2 նՏ, համեմատության համար Յուպիտերի մագնիսական դաշտի ինդուկցիան Գանիմեդի հեռավորության վրա կազմում է մոտ 120 նՏ: Գանիմեդի եւ Յուպիտերի դաշտերի հակադարձ լինելը առաջացնում է մագնիսական փոխմիացման երեւույթ: Գանիմեդի բեեւեռներում ներքին մագնիսական դաշտի հզորությունը կազմում է 1440 նՏ, որը երկու անգամ ավելին է քան հասարակածի մոտ: Գանիմեդի վրայի բեւեռափայլեր, այս շերտերի տեղաշարժը կարող է ցույց տալ ընդերքային օվկիանոսի գոյությունը: Գանիմեդի հաստատուն մագնիսական մոմենտը ստեղծում է փոքր մագնիսոլորտ ներփակված Յուպիտերի մագնիսոլորտի մեջ: Արբանյակը միակն է Արեգակնային համակարգի արբանյակների մեջ, որն ունի մագնիսոլորտ: Մագնիսոլորտի տրամագիծը կազմում է 4 - 5 RG (RG = 2631,2 կմ).: Գանիմեդի մագնիսոլորտը ունի փակ դաշտի գծերի շրջան, որը տեղակայված է 30° լայնությունից ներքեւ, որտեղ լիցքավորված մասնիկները (էլեկտրոններ եւ իոններ) գտնվում են «թակարդում», այսպիսով ստեղծելով ռադիացիոն գոտի: Մագնիսոլորտում պարփակված ինոնների մեծամասնությունը կազմում են իոնացված թթվածին - O+, որը համապատասխանում է Գանիմեդի նոսր թթվածնային մթնոլորտին: Բեւեռային շրջաններում, 30° լայնությունից վեր, մագնիսական դաշտի գշերը բաց են եւ միացնում են Գանիմեդի մագնիսական դաշտը Յուպիտերի իոնոսֆերային: Այս շրջաններում գրանցվել են բարձր էներգիայով (տասնյակ եւ հարյուրավոր կիլոէլեկտրոնվոլտ) էլեկտրոններ եւ իոններ, որոնք կարող են առաջացնել բեւեռափայլեր, որոնք եւ դիտարկվել են արբանյակի բեւեռների մոտ: Ծանր իոնները շարունակաբար նստում են Գանիմեդի բեեւեռային մակերեւույթների վրա, ներթափանցելով եւ մուգացնելով սառույցը: Գանիմեդի մագնիսոլորտի եւ Յուպիտերի պլազմայի փոխազդեցությունը շատ նման է արեւային քամու եւ Երկրի մագնիսոլորտի փոխազդեցությանը: Պլազման պտտվում է Յուպիտերի պտույտին համընթաց եւ հարվածում է Գանիմեդի հետնային կիսագնդին նույն ձեւով ինչպես արեւային քամին հարվածում է Երկրի մագնիսոլորտին: Հիմնական տարբերությունը պլազմայի հոանքի արագությունն է, որը գերձայնային է Երկրի դեպքում եւ նախաձայնային է Գանիմեդի մոտ: Քանի որ արագությունները չեն գերազանցում ձայնի արագությանը Գանիմեդի հետնային կիսագնդի մոտ չի հարվածային ալիք առաջանում: Բացի ներքին մագնիսական դաշտի մոմենտից Գանիմեդը ունի նաեւ ինդուցված դիպոլի մագնիսական դաշտ: Դրա գոյությունը կապված է Յուպիտերի մագնիսական դաշտի տատանումների հետ Գանիմեդի շրջակայքում: Ինդուցված դիպոլային մոմենտը ուղղված է դեպի Յուպիտեր, կամ նրան հակառակ ուղղությամբ: Գանիմեդի ինդուցված մագնիսական դաշտը մեկ կարգ փոքր է ներքինից: Նրա ինդուկցիան մագնիսական հասարակածում կազմում է մոտ 60 նՏ (երկու անգամ փոքր քան նույն տեղում Յուպիտերի դաշտի ինդուկցիան է): Գանիմեդի ինդուցված մագնիսական դաշտը նման է Կալիստոյի եւ Եվրոպայի նմանատիպ դաշտերին, ինչը ցույց է տալիս, որ Գանիմեդը նույնպես ունի ընդերքային օվկիանոս, որն ունի բարձր էլեկտրական հաղորդականություն: Հաշվի առնելով այն կարծիքը, որ Գանիմեդը ամբողջովին բաժանված է եւ ունի մետաղական միջուկ, նրա ներքին մագնիսական դաշտը հավանաբար ստեղծվում է Երկրի նման պայմաններում. ընդերքում մետաղի շարժման արդյունքում: Իսկ եթե մագնիսական դաշտը առաջացել է մագնիսական դինամոյի սկզբունքին համաձայն, ապա այն առաջանում է միջուկում տարբեր նյութերի կոնվեկցիոն շարժումների արդյուքում: Չնայած երկաթյա միջուկի առկայությանը, Գանիմեդի մագնիսական դաշտը դեռեւս գաղտնիք է մնում, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այլ այսպիսի մարմինների մոտ մագնիսական դաշտ սովորաբար չկա: Գիտնականներից ոմանք կարծում են, որ այսպիսի փոքր միջուկը արդեն պետք է սառչեր մինչեւ այն աստիճանը, երբ հեղուկի շարժ չի լինում եւ մագնիսական դաշտ չպետք է ստեղծեր: Բացատրություններից մեկի համաձայն դաշտը պահպանվում է արբանյակի ուղեծրային ռեզոնանսներից մեկի հետեւանքով, որոնք եւ առաջացրել են այսպիսի բարդ մակերեւույթ արբանյակի վրա, եւ այս ռեզոնանսներից առաջացած մակընթացային տաքացումը պաշտպանում է արբանյակի միջուկը սառչելուց եւ պահպանում է այն հեղուկ վիճակում: Մեկ այլ բացատրության համաձայն մագնիսական դաշտը դա սիլիկատային ապարների մնացորդային մագնիսացման արդյունք է, որը կարող է ճշմարիտ լինել, եթե նախկինում արբանյակը ունեցել է շատ ավելի հզոր մագնիսական դաշտ: Ծագում եւ էվոլյուցիա Հավանաբար, Գանիմեդը (ինչպես եւ այլ գալիլեյան արբանյակները) կազմավորվել է Յուպիտերի շուրջ մոլորակի առաջացումից հետո ձեւավորված ակկրեցիոն սկավառակից: Գանիմեդի ձեւավորումը հավանաբար ձգվել է 10000 տարի, շատ ավելի կարճ քան Կալիստոյի համար գնահատված 100000 տարին: Գալիլեյան արբանյակների ձեւավորման ժամանակ Յուպիտերի ենթամիգամածությունը հավանաբար հարուստ չի եղել գազերով, սա է հավանաբար եղել Կալիստոյի այդքան երկար ձեւավորման պատճառը: Դրան հակառակ, Գանիմեդը ձեւավորվել է Յուպիտերին ավելի մոտ, որտեղ ենթամիգամածությունը ավելի խիտ էր, որն էլ եղել է նրա ձեւավորման արագության պատճառը: Այս համեմատաբար արագ ձեւավորումը պահպանել է ակկրեցիոն տաքությունը արբանյակի մեջ, որն էլ կարող էր բերել սառույցների հալմանը եւ ընդերքի բաժանմանը սառույցների եւ քարերի: Քարերը նստել են դեպի կենտրոն ձեւավորելով միջուկը: Այս տեսանկյունից Գանիմեդը տարբերվում է Կալիստոյից, որը փաստորեն դանդաղ ձեւավորման պատճառով չի պահպանել տաքությունը եւ հետեւաբար չի հասցրել ձեւավորվել որպես բաժանված մարմին: Այս վարկածը բացատրում է այս երկու Յուպիտերյան արբանյակների այս վառ երեւացող տարբերությունը, չնայած նրանց նման զանգվածներին եւ կազմությանը: Այլ վարկածները բացատրում են Գանիմեդի ավելի մեծ ներքին տաքացումը մակընթացային ուժերի ազդեցությամբ, կամ ավելի ինտենսիվ հարվածային երեւույթներով Ուշ ծանր ռմբակոծության ժամանակ: Գանիմեդի միջուկը ձեւավորվելուց հետո հիմնականում պահպանել է ակկրեցիայի եւ բաժանման ժամանակ առաջացած տաքությունը, դանդաղորեն բաց թողելով այն դեպի սառցե մանթիա: Մանթիան իր հերթին տարածել է այն դեպի մակերեւույթ կոնվեկցիոն երեւույթների միջոցով: Ռադիոակտիվ տարրերի տրոհումը քարերում ժամանակի ընթացքում ավելի է տաքացրել միջուկը, հանգեցնելով ավելի մեծ բաժանման, ներքին երկաթ-երկաթի սուլֆիդե միջուկի եւ սիլիկատե մանթիայի: Դրանից հետո Գանիմեդը դարձավ ամբողջովին բաժանված մարմին: Որպես համեմատություն, ռադիոակտիվ տրոհումից առաջացած տաքացումը չբաժանված Կալիստոյի մոտ առաջացրեց սառցի շերտերի կենվեկցիա, որը եւ սառեցրեց արբանյակի ընդերքը, այսպիսով կանխելով ընդերքի սառույցների լայնամասշտաբ հալչումը եւ արագ շերտերի բաժանումը: Կալիստոյի վրա կոնվեկտիվ շարժումները միայն մասնակի են առաջացրել ընդերքի բաժանում: Այսօր, Գանիմեդը շարունակում է դանդաղորեն սառչել: Միջուկից դուրս մղվող տաքությունը եւ սիլիկատային մանթիան թուլ են տալիս օվկիանոսի հեղուկ վիճակում պահպանումը, մինչդեռ հեղուկ Fe—FeS միջուկի դանդաղ սառչումը առաջացնում է կոնվեկցիա եւ պահպանում է մագնիսական դաշտը: Այս պահին տաքության արտանետումը Գանիմեդից հավանաբար ավելի մեծ է քան Կալիստոյից: Հետազոտություններ Իրականացված առաքելություններ Մինչ այժմ Յուպիտերի համակարգը այցելել են մի քանի ավտոմատ միջմոլորակային կայաններ, 1970-ական թվականներին չորս կայաններ անցել են համակարգով, իսկ 1990-ականներին եւ 2000-ականներին Յուպիտերի համակարգը հետազոտվել է ուղեծրակայաններով, այս առաքելությունների ընթացքում կատարվել են Գանիմեդի մոտով բազմաթիվ անցումներ: Պիոներ 10 կայանը 1973 թվականին եւ Պիոներ 11-ը 1974 թվականին անցել են Յուպիտերի մոտով, եւ Երկիր են ուղարկել Գանիմեդի մասին բազմաթիվ տեղեկություններ: Մասնավորապես, Գանիմեդի ֆիզիկական տվյալների ճշգրտումներ, ինչպես նաեւ մինչեւ 400 կմ չափեր ունեցող մակերեւույթի առանձնահատկությունների մասին տվյալներ: Պիոներ 10 կայանի ամենամոտ անցումը արբանյակին եղել է 446250 կմ: Վոյաջեր 1 եւ Վոյաջեր 2 կայանները անցան Գանիմեդի մոտով 1979 թվականին: Արդյունքում ճշտվեց, որ նրա չափերը գերազանցում են Սատուրնի Տիտան արբանյակին, որը մինչ այդ համարվում էր Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակ: Ինչպես նաեւ լուսանկարվեց Գանիմեդի կտրտված մակերեւույթը: 1995 թվականին Գալիլեո կայանը մուտք գործեց Յուպիտերի շուրջ ուղեծիր, եւ 1996-ից 2000 թվականները վեց անգամ կատարեց Գանիմեդի մոտով մոտ տարածության վրա անցումներ: Այս անցումները համարակալվել են G1, G2, G7, G8, G28 եւ G29: Ամենամոտ, G2 անցման ժամանակ, Գալիլեոն անցել է Գանիեմդի մակերեւույթից ընդամենը 264 կմ հեռավորության վրա: 1996 թվականին, G1 անցման ժամանակ, հայտնաբերվեց Գանիմեդի մագնիսական դաշտը, իսկ ընդերքային օվկիանոսի հայտնաբերումը հայտարարվեց 2001 թվականին: Գալիլեոն ուղարկել է հսկայական քանակի սպեկտրալ լուսանկարներ, որի արդյունքում արբանյակի մակերեւույթին հայտնաբերվել են ոչ-սառցային տարաբնույթ միացություններ: Ամենավերջին մոտ տարածությունից կատարված դիտարկումները կատարվել են Նոր հորիզոններ կայանի միջոցով, որը Պլուտոն ուղեւորության ճանապարհին, իր 2007 թվականի Յուպիտերի համակարգով անցման ժամանակ կատարել է Գանիմեդի եւ Եվրոպայի հետազոտություններ: Նախատեսվող առաքելությունների նախագծեր Եվրոպայի Յուպիտերի համակարգի առաքելություն (ԵՅՀԱ) ծրագիրը նախատեսվում է արձակել 2020 թվականին, նախագիծը իրականացնում են ՆԱՍԱ-ն եւ ԵՏԳ-ն միասին, ծրագիրը նախատեսում է Յուպիտերի արբանյակների հետազոտություններ, ներառյալ նաեւ Գանիմեդը: 2009 թվականի փետրվարին հայտարարվեց, որ ՆԱՍԱ-ն եւ ԵՏԳ-ն այս առաքելությունը նախընտրել են Տիտանի Սատուրնի համակարգի առաքելություն ծրագրին: ԵՅՀԱ առաքելությունը ներառում է ՆԱՍԱ-ի կողմից ստեղծվող Յուպիտերի Եվրոպայի ուղեծրակայան եւ ԵՏԳ-ի կողմից ստեղծվող Յուպիտերի Գանիմեդի ուղեծրակայան կայանները, ինչպես նաեւ հնարավոր է, որ ավելացվի ՃՏՀԳ-ի կողմից նախագծվող Յուպիտերի մագնիտոսֆերիկ ուղեծրակայան կայանը: ԵՏԳ-ի մասնակցությունը ունեցել է ֆինանսական խնդիրներ այլ ԵՏԳ ծրագրերի պատճառով, սակայն 2012 թվականի մայիսի 2-ին առաքելության Եվրոպական մասը վերանվանվեց Յուպիտերի սառցե արբանյակների ուղեծրակայան (ՅՍԱՈւ), եւ նախատեսվում է, որ կարձակվի 2022 թվականին Արիան 5 կրող հրթիռով: ԱՄԿ-ն կմտնի Գանիմեդի ուղեծիր, ինչպես նաեւ կկատարի Կալիստոյի եւ Եվրոպայի հետազոտություններ: Ռուսաստանի ԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտը այժմ գնահատում է Գանիմեդի իջեցվող սարք առաքելությունը, որի հիմնական ուղղվածությունը պետք է լինի աստղակենսաբանությունը: Այս կայանը նախատեսվում է միացնել ՅՍԱՈւ կայանին: Եթե նախագիծը ընտրվի իրականացման համար, այն նախատեսվում է արձակել 2024 թվականին, սակայն սա կարող է վերանայվել ՅՍԱՈւ նախագծի հետ համապատասխանեցնելու համար: Հիմնվելով Ջունո կայանի կառուցվածքի վրա, 2010 թվականին Մոլորակագիտական հետազոտությունների տասնամյակի շրջանակներում առաջարկվել է Գանիմեդի ուղեծրակայան առաջքելությունը: 2005 թվականին մերժվեց մեկ այլ Յուպիտերի սառցե արբանյակների ուղեծրակայան առաքելությունը, որը նախատեսվում էր, որ պետք է ունենար միջուկային կայանով սնուցում եւ իոնային շարժիչներ:
https://hy.wikipedia.org/wiki/Ganymede_(աստղագիտություն)
[]
hy.wikipedia.org
Ֆրանսիան օգնել է փախստական սիրիացի զինվորական ղեկավարներին Փարիզը օգնել է մի շարք բարձրաստիճան սիրիացի պաշտոնյաների լքել երկիրը: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: «Մենք աջակցել ենք Սիրիայի դասալքման մի քանի օպերացիաների»,- հայտարարել է ԱԳՆ ղեկավարը՝ ելույթ ունենալով ֆրանսիացի պատգամավորների կողմից: Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ում է Ֆրանսիան օգնել փախչել Սիրիայից: Այս մասին հաղորդում են համացանցային լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ գրեթե 200 սիրիացի զինվորականներ վերջին ժամանակներս տեղափոխվել են Թուրքիա: Ինչպես հաղորդում է Guardian-ը՝փախստականների մեջ գեներալ-մայոր Ադնան Սիլլուն, որը նախկինում պատասխանատու էր սիրիական քիմիական զենքի ստեղծման համար:
https://www.1in.am/111666.html
2012-09-12
[]
www.1in.am
Օրվա կադրը. մամուլի տեսություն Մեջբերենք մի հատված Պերմում լույս տեսնող «Новый компаньон> թերթից՝ առանց մեկնաբանության. «Այն ընկերությունները, որոնք պատկանում են Հայաստանից եկածներին, վերահսկում են պետական եւ մունիցիպալ կարիքներ համար շինարարության Պերմի շուկայի գրեթե մեկ երրորդ մասը: Պերմի երկրամասի տնտեսության մեջ ի հայտ է եկել հայկական սփյուռքի ազդեցիկության աճի հետաքրքիր ֆենոմեն, որը կարելի արդեն համեմատել Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի համարժեք քաղաքների հետ: Հայաստանաբնակները ներկայացուցչություն են ստացել երկրամասային խորհրդարանում եւ Պերմի քաղաքային դումայում: Նրանց են պատկանում ոչ միայն սրճարանները, խանութները եւ առեւտրային կենտրոնները, այլեւ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները: Ոչ մի ուրիշ ազգային համայնքի նման ձեռնարկատիրական եւ քաղաքական հաջողությունների հասնել չի հաջողվել»:
https://hraparak.am/post/591fb898e3d84d0d37fda196
2013-08-19
[]
hraparak.am
Թոշակառու ուսուցիչների ընտանիքը բնակարանը կորցնելու վտանգի տակ է Նախկին մանկավարժ, պատմության ուսուցիչ Գագիկ Վաղարշակյանն ու իր կինը, որը նույնպես մանկավարժ է, բանկային համակարգի հերթական զոհն են դարձել: Վաղարշակյանը դիմել է դատարան՝ ընդդեմ սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի՝ անշարժ գույքի աճուրդը եւ դրա հիման վրա կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Բանն այն է, որ տարիներ առաջ՝ 2012 թվականին Վաղարշակյանի որդու ընկերը՝ Էդգար Թորոսյանը, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից, որը հետագայում վերակազմավորվեց «Արդշինբանկի», 6 մլն դրամ հիփոթեքային վարկ է վերցնում՝ 3 տարի ժամկետով եւ 18 տոկոս տոկոսադրույքով ՝ գրավադրելով ընկերոջ ծնողների՝ Վաղարշակյանի եւ իր կնոջ բնակարանը, ապա այդ գումարը կիսում է Վաղարշակյանի որդու հետ: Վաղարշակյանը այդ 3 տարիների ընթացքում կատարում է իր վարկային պարտավորությունները, սակայն վերջին տարում կինը հիվանդանում է, եւ թոշակառու ամուսինները չեն կարողանում վճարել տոկոսադրույքները: Թոշակի անցած ուսուցիչը հանդիպում է «Արդշինբանկի» կառավարիչ Արտակ Անանյանին՝ խնդրելով ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանա մաս-մաս վճարել: Վաղարշակյանի խոսքով՝ իրեն ասում են, որ եթե մայր գումարը կարողանա վճարել, գուցե եւ տոկոսադրույքների վերաբերյալ մի դրական լուծում գտնեն, սակայն 4 ամիս հետո ստանում է հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր դիմումի, որով խնդրում եք ժամանակ տրամադրել վճարված գումարները ուղղել մայր գումարի եւ վարկի մարման համար, սույնով հայտնում ենք, որ քննարկման արդյունքում բանկը նպատակահարմար չի գտնում Ձեր դիմումը բավարարել»: Վաղարշակյանըմեզ հետ զրույցում ասաց, որ այդ պատասխանից մոտ 2 ամիս անց ստանում են մեկ այլ, ավելի շոկային գրություն այն մասին, որ չնայած իրենց մոտ 1 մլն դրամ գումար էր մնացել վճարելու՝ իրենց պարտքը բանկին կազմում է շուրջ 5 մլն դրամ, քանի որ մոտ 1 տարի կնոջ հիվանդության պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները: Ի վերջո ամուսինները ճանաչվում են սնանկ, բնակարանը դրվում է աճուրդի: Դատական գործընթացների ժամանակ բանկն առաջին իսկ փորձով ԴԱՀԿ-ի աճուրդով գնել է վիճելի տունը՝ 5 միլիոն 300 000 դրամով: Վաղարշակյանն ասում է, որ դիմել են Վերաքննիչ դատարան, քանի որ մի անապահով ընտանիքի շահ է ոտնահարվել, եւ առաջին ատյանի դատարանը հօգուտ ուժեղ կողմի՝ բանկի է գործել. « Մենք պարտքեր արեցինք, մոտ 3 միլոն դրամի մնացած գումարը վճարեցինք, ընդհանուր 6 մլն 700 հազար, դիմում գրեցինք, որ զիջեն , որովհետեւ բանկը իր գումարը հետ էր բերել արդեն: Մի 3-4 ամիս խաբար չկար, մեկ էլ բանկից գրություն եկավ, որ բանկը նպատակահարմար չի գտնում , հետո էլի մի թուղթ էլ եկավ, որ մենք ունենք 5 ու կես միլիոն դրամի պարտք: Այսինքն՝ 1 միլիոն 50 հազար պարտքը դարձավ 5 ու կես միլիոն: Տվեցին գործը սնանկության կառավարչին, 700 հազար էլ նա պահանջեց, ընդհանուր դարձավ մոտ 6 միլիոն: Այսինքն՝ դուրս է գալիս, որ ես 100 տոկոսով ավել գումար եմ վճարում, դա օրը ցերեկով կողոպուտ է: Ես իրենց ասում եմ՝ այ ընկեր, էս ոնց եք հաշվել, լավ, մի տարի ուշացրել ենք, բայց...: Ես ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանին էլ դիմեցի: Վերջը գործը տվեցին սնանկության, սնանկության կառավարիչը ասում է՝ բա տունը վաճառեք: Ասում եմ՝ այ ընկեր, տունը վաճառեմ, ես որտե՞ղ ապրեմ: Գործը մտավ դատարան, դատավոր Կարինե Պետրոսյանի մոտ: Այս կինը 1 տարի 4 ամիս քաշքշելուց հետո տեսավ, որ թոշակառու ընտանիք է, աղջիկս ու իր անչափահաս երեխան մեզ հետ են ապրում, ամեն ինչը մեզ վրա է մնացել, հօգուտ բանկի որոշում կայացրեց: Այդ խառը ժամանակահատվածում ասացին, որ բանկը Ձեր տունը գնել է արդեն, թուղթ է գալիս, որ մենք կարող ենք արդեն տունը ազատել: Այդ ժամանակ մենք կրկին դիմեցինք դատարան, գործը կրկին ընկավ Կարինե Պետրոսյանին, որը հայցը մերժեց:Մոտ երեք նիստ էր տեղի ունեցել, բանկը ստեց, կար նոր երեւան եկած հանգամանք, սակայն դատարանը դա հաշվի չառավ: Դատավորի կողմից դատահաշվարկի արդյունքում մեկ միլիոնը դարձավ հինգուկես միլիոն դրամ, սակայն ինչպես այդ գումարները գոյացան, չհիմնավորվեց: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանին եմ գրել, դիմել եմ, սակայն բանկը նպատակահարմար չի գտնում »,- մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Վաղարշակյանը: Դատական նիստի ժամանակ «Արդշինբանկը» նշել է, որ գույքի օտարման գործընթացը տեղի է ունեցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթների պահպանմամբ եւ շրջանակում, ինչպես նաեւ ողջ գործընթացն արդեն գույքի աճուրդային վաճառքի հետ կապված կարգավորվում է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում. «Վերոնշյալ իրավանորմերի եւ մեկնաբանությունների, առկա փաստական հանգամանքների ամբողջությունից ակնհայտ է, որ Հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջը ենթակա է մերժման, քանի որ բանկի կողմից հայցվորին նախկինում պատկանող գույքը չի բռնագանձվել արտադատական կարգով: Բացի այդ, ներկայացված ոչ մի փաստական հանգամանք եւս չի վկայակոչում այն մասին, որ գույքի հրապարակային սակարկությունները կազմակերպվել եւ իրականացվել են օրենքի կամ այլ իրավական ակտերի խախտումներով»: Գագիկ Վաղարշակյանը ասաց, որ դեկտեմբրի 20-ին Վերաքննիչ դատարանում նիստ է տեղի ունենալու եւ սպասում են դատարանի որոշմանը:
https://hraparak.am/post/299fad8c4b2dd5641f11edd0035944de
2019-12-16
[]
hraparak.am
Ո՞վ կլինի Հունաստանի վարչապետը. կորոշվի այսօր Հունաստանի հիմնական կուսակցությունների առաջնորդների հանդիպումը երկրի նախագահի հետ, որի ընթացքում պետք է հայտարարվեր Հունաստանի հաջորդ վարչապետի անունը, երեկ տեղի չի ունեցել. Հանդիպումը կկայանա այսօր, նոյեմբերի 10-ին: Այդ մասին տեղեկացնում է Ռոյթերս (Reuters) գործակալությունը: Նշվում է, որ հանդիպումը հետաձգվել է Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլյասի նախաձեռնությամբ: Ամենայն հավանականությամբ, մինչեւ նշյալ խորհրդակցության անցկացումը՝ վարչապետի անունը չի հայտարարվի: Հանդիպումը հետաձգվել է այն բանից հետո, երբ հրաժարական տված վարչապետ Գեորգիս Պապանդրեուն եւ ընդդիմության առաջնորդ Անտոնիս Սամարասը Հունաստանի նախագահի հետ բանակցություններ են սկսել նոր, կոալիցիոն կառավարություն ստեղծելու ուղղությամբ: Մինչ այդ, նոյամբերի 9-ին Պապանդրեուն պաշտոնապես հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին: Պապանդեուի հրաժարականի պատճառը երկրում շարունակվող տնտեսական ճգնաժամն էր: Հունաստանի նախկին վարչապետը, որոշել էր բյուջետային ծախսերի կրճատման դիմաց հանրաքվեի դնել Եվրամիության եւ արտարժույթի միջազգային հիմնադրամից օգնություն ստանալու հարցը: Պապանդրեուի այս որոշումը, որ կարող էր հանգեցնել դեֆոլտի, քննադատության ալիք բարձրացրեց ինչպես Հունաստանի, այնպես էլ Եվրամիության կողմից: Արդյունքում՝ Պապանդրեուն հրաժարվեց ռեֆերենդում անցկացնելու գաղափարից: Հունաստանի պետական պարտքը կազմում է 350 միլիարդ եվրո, որից 200 միլիարդը գտնվում է անհատների ֆիանսական կառուցվածքների ակտիվներում: Հոկտեմբերի վերջին Եվրամիության գագաթաժողովում որոշվեց, որ մասնավոր ներդնողները կվճարեն պարտքի կեսը: Այն դեպքում, եթե Հունաստանը մերժի Եվրամիության ծրագիրը, ապա Եվրամիության կազմում նրա գտնվելը հարցականի տակ կդրվի:
https://www.aysor.am/am/news/2011/11/10/greece/360113
2011-11-10
[]
www.aysor.am
Քաղաքապետարանի հայտարարությունը Մյասնիկյան պողոտայի վերակառուցման ու ասֆալտապատման շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով, ս/թ հունիսի 29-ին , առավոտյան ժամը 7:00-ից մինչեւ հուլիսի 1-ի ժամը 18:00-ը ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը Մյասնիկյան պողոտայի՝ Աճառյան փողոցի ուղեանցից մինչեւ Հերացի փողոց իջնող հատվածում: Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթեւեկել Դավիթ Բեկի փողոցով կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով եւ Ազատության պողոտայով: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
https://www.lragir.am/2012/06/28/67630/
2012-06-28
[]
www.lragir.am
26-ամյա Թելմանը գողացել է բջջային հեռախոսներ Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հունիսի 19-ին, ժամը 20.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Մրգաշատ գյուղից բերման են ենթարկել 1986 թ. ծնված, նախկինում դատված Թելման Հ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թելման Հ.-ն մայիսի 4-ի գիշերը, բաց պատուհանից մուտք գործելով, Նորապատ գյուղի մի բնակչի տնից գողացել է «Ֆիլիպս» եւ «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսներ՝ պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Թելման Հ.-ն ձերբակալված է: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
https://www.1in.am/91060.html
2012-06-20
[]
www.1in.am
Չարլզ Լյուիս Թիֆանի , ամերիկյան զարդերի վաճառքի 19-րդ դարի առաջատար, Tiffany & Co. (1837) ընկերության հիմնադիրը: Ամերիկայում առաջին մանրածախ կատալոգի ստեղծողն է եւ ստեռլինգային արծաթի ու պլատինի անգլիական չափորոշիչների հիմնադիրը: Կենսագրություն Թիֆանին ծնվել է 1812 թվականի փետրվարի 15-ին Կոնեկտիկուտ նահանգի Քիլինգլի քաղաքում, Քլոեի (Դրապեր) եւ Կոմֆորտ Թիֆանիի ընտանիքում: Թիֆանին կրթությունը ստացել է շրջանային դպրոցում եւ Կոնեկտիկուտի Փլեյնֆիլդ քաղաքի ակադեմիայում: 15 տարեկանից օգնել է հորը՝ ղեկավարելով փոքրիկ խանութ: Հետագայում աշխատել է հոր գործարանի գրասենյակում: Թիֆանիի ընտանիքը ծագել է ներգաղթյալ Համֆրի Թիֆանիից (1630-1685), որն ապրել է Մասաչուսեթսի ծոցի գաղութում 1660 թվականին: Կարիերա 1837 թվականին, հորից փոխառված 1000 ԱՄՆ դոլարով, դասընկերոջ՝ Ջոն Բ. Յանգի հետ Նյու Յորքում բացել է գրենական պիտույքների եւ նվերների փոքրիկ խանութ: Առաջին երեք օրվա ընթացքում նրանց ընդհանուր վաճառքը բերել է ընդամենը 4,38 դոլար, բայց երկու տարի անց նրանք դեռ բիզնեսի մեջ էին՝ վաճառելով ապակյա եւ ճենապակյա իրեր, դանակներ, ժամացույցներ եւ զարդեր: Իր աշխատանքի համար Չարլզն ընտրել է մի փիլիսոփայություն, որն արտահայտված է հետեւյալ բառերով. «Լավ դիզայն՝ լավ բիզնես»: 1840-ական թվականներին, Լուի Ֆիլիպի ռեժիմի անկումից հետո, ֆրանսիացի արիստոկրատները, փախչելով քաղաքական ցնցումներից, փորձում էին վաճառել իրենց զարդերը: Չարլզ Թիֆանին դա համարել է հիանալի հնարավորություն եւ սկսել ադամանդներ գնել՝ վտանգելով իր «երիտասարդ» ձեռնարկության կապիտալը: Սա հանգեցրել է ԱՄՆ-ում խոշոր ադամանդների հայտնվելուն, որոնք աննկատ չեն մնացել ամերիկյան մամուլում, որը Չարլզ Թիֆանիին կնքել է «ադամանդների թագավոր»: 1841 թվականին խանութն ընդարձակվել է եւ փոխել իր անունը՝ «Թիֆանի, Յանգ եւ Էլիս»: Այն ձեռք է բերել լավագույն բոհեմյան ապակի եւ ճենապակի վաճառող խանութի հեղինակություն: Ավելի ուշ սկսել է պատրաստել նաեւ իր սեփական զարդերը: 1850-ականների սկզբին ընկերությունը վերանվանվել է «Tiffany & Co.» եւ մասնաճյուղեր բացել Փարիզում (1850) եւ Լոնդոնում (1868): Կենտրոնական խանութը տեղափոխվել է 5-րդ ավենյու: Վիկտորյական հասարակության արծաթե իրերի պահանջմունքը բավարարելու համար Չարլզ Թիֆանին վարձում է Նյու Յորքում հայտնի ոսկերիչ-արծաթագործ Ջոն Ս. Մուրին: Նրան հանձնարարվում է արծաթը հավասարեցնել բրիտանական ստեռլինգին՝ մաքուր արծաթի 92,5% եւ այլ մետաղների 7,5%: Հետագայում «Tiffany & Co.»-ի մշակումն ընդունվեց որպես ԱՄՆ-ի արծաթի ստանդարտ: 1861 թվականին Չարլզն անձամբ ծանոթանում է նախագահ Լինքոլնի հետ, որը որոշում է զարդեր պատվիրել կնոջ համար: Հատուկ Մերի Լինքոլնի համար ստեղծվում է հիանալի մարգարտե վզնոց: 1862 թվականին՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Չարլզն ու նրա ընկերությունն աջակցում են Հյուսիսին՝ բանակին մատակարարելով զենք, սնունդ եւ դեղորայք: 1860-ականների կեսերին Չարլզն առաջատար էր ամերիկյան արծաթի շուկայում, բայց քիչ հայտնի էր Եվրոպայում: 1867 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ընկերությունը մարտահրավեր է նետում եվրոպացիներին եւ ստանում արծաթագործության համար նածատեսված գլխավոր մրցանակը: Առաջին անգամ ամերիկյան դիզայնի տունը գովաբանվում է օտարերկրյա ժյուրիի կողմից: 1870 թվականին ընկերության գրասենյակը տեղափոխվում է Մանհեթենի Միության հրապարակ 15: Այդ ժամանակ ասում էին, որ Չարլզը շատ առույգ տեսք ուներ, ինչպես պատանեկության տարիներին: Քաղաքում նա միշտ հագնում էր վերարկու եւ կրում էր բարձր մետաքսյա գլխարկ: Չարլզ Թիֆանին իր ամբողջ կյանքի ընթացքում աշխատանքային ոչ մի օր չի բացակայել հիվանդության պատճառով: Չարլզը նորարարական գաղափարների հետեւորդ էր, ինչը նպաստում էր բիզնեսի զարգացմանը եւ իր ընկերության կարգավիճակի ամրապնդմանը: Նորամուծություններից մեկը զարդերում գունավոր քարերի ներմուծումն էր: 1876 թվականին «Tiffany & Co.» ընկերությունը բացառիկ տուրմալին է ձեռք բերում անվանի երկրաբան Ջորջ Ֆրեդերիկ Կունցից: Որոշ ժամանակ անց դոկտոր Կունցը միանում է զարդերի տանը եւ համագործակցում Չարլզ Թիֆանիի հետ՝ «Tiffany & Co.»-ի հաճախորդների համար Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում ամենալավ ադամանդե քարերը գտնելու նպատակով: 1877 թվականին Հարավային Աֆրիկայի Քիմբերլի ադամանդի հանքերում հայտնաբերվում է աշխարհի ամենամեծ եւ ամենագեղեցիկ ադամանդներից մեկը՝ դեղին ադամանդը: 287,42 կարատ քաշով քարը Թիֆանին գնում է 18000 դոլարով: Ջորջ Ֆրեդերիկ Կունցի ղեկավարությամբ Թիֆանի ադամանդը հղկվում է, եւ քաշը իջնում է մինչեւ 128,54 կարատի՝ ստանալով այն ժամանակների համար աննախադեպ՝ 82 նիստ: 1878 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Թիֆանիի տունը ստանում է ամենաբարձր մրցանակները՝ արծաթի եւ ոսկերչական զարդերի համար, իսկ Չարլզ Թիֆանին պարգեւատրվում է Պատվո լեգեոնի շքանշանի Խաչով: Այս ձեռքբերումների արդյունքում «Tiffany & Co.»-ն ստանում է կայսերական եւ թագավորական զարդերի ընկերության կարգավիճակ՝ զարդեր մատակարարելով Եվրոպայի թագաժառանգներին, ինչպես նաեւ օսմանյան սուլթանին, Ռուսաստանի կայսրին եւ կայսրուհուն, Իրանի շահին: Չարլզի կյանքի վերջին 20 տարվա ընթացքում նրա ընկերությունը իր արտադրանքի համար բազմիցս ստացել է ամենաբարձր մրցանակները: Դա տեղի է ունեցել նաեւ 1889 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում, 1893 թվականին եւ 1900 թվականին Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում: Չարլզի կյանքի ամենամեծ նվաճումներից մեկը Թոմաս Էդիսոնի հետ համագործակցությունն է, որի արդյունքում ստեղծվել են լուսարձակներ եւ թատրոնների էլեկտրական լուսավորության տարբեր այլ սարքավորումներ: Դրա շնորհիվ Բրոդվեյը եւ թատերական այլ շոուներ դառնում են ավելի ժողովրդական: Բացի այդ, Չարլզ Թիֆանին Մետրոպոլիտենի արվեստի թանգարանի հովանավորն էր եւ Նյու Յորքի գեղեցիկ արվեստների ընկերության հիմնադիրներից մեկը: Անձնական կյանք 1839 թվականի նոյեմբերի 30-ին Չարլզն ամուսնացել է Ջոն Բ. Յանգի քրոջ՝ Հարիետ Օլիվիա Ավենի Յանգի (1816-1897) հետ: Նրանք ունեցել են վեց երեխա՝ Չարլզ Լյուիս Թիֆանի կրտսերը (ծն. 1842), Էննի Օլիվիա Թիֆանի Միթչելը (ծն. 1844, ամերիկացի դիվանագետ Հայրամ Բինգհամ IV-ի մեծ տատը), Լուիս Կոմֆորտ Թիֆանի (ծն. 1848), Լուիզա Հարիթ Թիֆանի (ծն. 1856), Հենրի Չարլզ Թիֆանի (ծն. 1858) եւ Բերնեթ Յանգ Թիֆանի (ծն. 1860): Մահ Չարլզ Թիֆանին մահացել է Նյու Յորքի Յոնկեր քաղաքում, 1902 թվականի փետրվարի 18-ին, 90 տարեկան հասակում: Այդ պահին նրա ընկերությունը գնահատվել է ավելի քան 2 միլիոն դոլար եւ ճանաչվել է Հյուսիսային Ամերիկայի ամենահայտնի ոսկերչական ընկերություն: Պարգեւներ - Պատվո լեգեոնի շքանշան
https://hy.wikipedia.org/wiki/Չարլզ_Լյուիս_Թիֆանի
[]
hy.wikipedia.org
Ավստրալիան եւ այլ երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Բենղազին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Նիդերլանդների օրինակով այսօր Ավստրալիան կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել լիբիական Բենղազի քաղաքը: Այս մասին գրում է Australian թերթը՝ հղում անելով Ավստրալիայի ԱԳՆ հայտարարությանը: «Մեզ հայտնի է կոնկրետ սպառնալիքի մասին, որն ուղղված է Բենղազիում արեւմտյան երկրների քաղաքացիների դեմ»,- ասված է Ավստրալիայի ԱԳՆ հաղորդագրությունում: Այնտեղ ասվում է, որ գերատեսչությունը ունի տվյալներ արտասահմանցիների դեմ հարձակաման վտանգի մասին, եւ որ դա կապված է հարեւան Մալիում Ֆրանսիայի կողմից իրականացվող ռազմական օպերացիայի հետ: Երեկ վտանգի մասին էր հայտարարել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, որին հաջորդել էին Նիդերլանդների եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարությունները: Լիբիայի իշխանություններն իրենց հերթին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարությունը անվանել էին անհիմն, իսկ Լիբիայի փոխարտգործնախարար Աբդալլա Մասուդը զարմանք էր արտահայտել բրիտանացիների գործողությունների վերաբերյալ: Նշենք, որ Ալժիրի հարավ-արեւելքում նավթագազային համալիրի վրա իրականացված հարձակման հիմնական պատճառ ահաբեկիչները նշել էին Մալիում ֆրանսիական ուժերի կողմից իրականացվող օպերացիան:
https://www.1in.am/153243.html
2013-01-25
[]
www.1in.am
ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ՝ ՊԱՏԱՆԴ Երեկ «Առավոտը» պարբերաբար ահազանգեր էր ստանում ՀԱԿ- ակտիվիստներից՝ այն մասին, որ ոստիկանները առգրավել են միկրոավտոբուսները, փակել են Գյումրի-Երեւան մայրուղու տարբեր հատվածները՝ չթույլատրելով մեկնել հանրահավաքի: Մարալիկից մեզ մասնավորապես դժգոհեցին, որ տեղի ոստիկանությունը դեռեւս առավոտյան «պատանդ» է վերցրել 3 միկրոավտոբուս՝ պարալիզացնելով Մարալիկ-Երեւան երթեւեկությունը, «ոստիկանախեղդ» էր արվել Սառնաղբյուրի հատվածը: Գյումրիից էլ հետ են դարձրել հանրահավաքի մեկնող 2 միկրոավտոբուս: ՀԱԿ-ի պատասխանատուները մեզ վստահեցնում էին, որ ոստիկանները 1 օր առաջ կանչել էին բոլոր միկրոավտոբուսների տերերին եւ սպառնացել՝ չգնալ Երեւան: Մենք Գյումրու ավտոկայարանում ժամը 14.00-ի սահմաններում ականատես եղանք, որ միկրոավտոբուսները Երեւան չէին գնում: Մեր հարցին, թե ինչո՞ւ են ուղեւորներին սպասեցնել տալիս, դիսպետչերը փորձեց արդարանալ՝ ասելով, որ գազալցակայաններում գազի ճնշումը թույլ է, եւ միկրոավտոբուսները այնտեղից ուշ են վերադառնում: Տնօրենի խիստ հայացքից հետո, վերջինս փոխեց իր խոսքը՝ ասելով, որ, ի տարբերություն մյուս վայրերի, միկրոավտոբուսները Գյումրիից նորմալ աշխատում են: Սակայն նշենք, որ աշխատեցին այն պահին, երբ մենք կանգնած սպասում էինք: Դժգոհությունների հետ կապված փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ Անիի տարածաշրջանի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանից: Վերջինս կտրականապես հերքեց միկրոավտոբուսները պատանդ պահելու փաստը. «Սխալ ահազանգ եք ստացել, ով ահազանգում է՝ խառնակչություն է անում, անունն ի՞նչ դնեմ, որ միկրոավտոբուսները ոստիկանությունում պահեմ, դրանք սեփականատերեր ունեն՝ ՓԲԸ- են, ԲԲԸ-են, որ ուղեւոր չկա՝ ո՞նց գնան, ավելի ճիշտ՝ իրենց գործն է, կգնան, թե՝ չէ: Եթե մի անգամ էլ ձեզ ահազանգեն՝ ձեր անունից, ինչու չէ՝ նաեւ իմ անունից մի լավ անպատվեք», — խորհուրդ տվեց ոստիկանապետը: Մենք զանգեցինք նաեւ Մարալիկ-Երեւան միկրոավտոբուսի սեփականատեր Սերոժին: Վերջինս էլ փորձեց հերքել այն, որ իր միկրոավտոբուսները ոստիկանություն են տարել ու բաց չեն թողնում: Իսկ եթե ամեն ինչ իդեալական է, ինչո՞ւ միկրոավտոբուսները Երեւան չեն ուղեւորվում, սեփականատերն այս հարցին անհասկանալի պատասխան տվեց, իհարկե՝ չհերքելով մեր տեղեկությունները, որ միկրոավտոբուսներն իրոք մայրաքաղաք չեն մեկնել: Հիշեցնենք, որ քրեակատարողական հիմնարկի վարչության նախկին պետ Աշոտ Գիզիրյանի՝ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո, սա առաջին դեպքն է, որ ոստիկանները փակում են միտինգավորների ճանապարհը:
https://www.aravot.am/2011/04/09/340383/
2011-04-09
[]
www.aravot.am
Մարդու իրական տարիքը չի համապատասխանում կենսաբանականին Aysor.am-ը գրում է. Վաղուց հայտնի է, որ ժամանակագրական տարիքը չի համապատասխանում կենսաբանական տարիքին: Դուք կարող եք լինել 30 տարեկան, բայց զգալ Ձեզ 50 եւ հակառակը՝ 40-ն անց լինեք՝ 20 տարեկանի էներգիայով: Այսպիսով, փորձենք պարզել Ձեր բիոլոգիական տարիքը: 1. Չափում ենք անոթազարկը: Ձեր խնդիրն է չափել անոթազարկը հանգիստ վիճակում, այնուհետեւ կատարել 30 կքանստում եւ կրկին չափել. եթե տարբերությունը կազմում է 10 զարկ,ապա կենսաբանորեն 20 տարեկան եք,10-20 հարված՝ 30 տ.,20-30՝ 40տ.,30-40՝ 50տ.,40՝ 60տ.: 2. Ստուգում ենք հոդերը: Ձեռքերը հետ տարեք եւ միացրեք թիակների մակարդակին,եթե հեշտ ստացվեց, ապա 20տ. եք, հաջողվեց միայն մատները հպել՝ 30տ., չհաջողվեց նույնիսկ հպվել՝ 40տ., չկարողացաք ձեռքերը հետ տանել դեպի մեջք, ապա 60տ. եք: 3. Ստուգում ենք ճկունությունը: Կանգնեք ուղիղ, ոտքերը մի փոքր ծալեք ծնկների հատվածում եւ փորձեք դիպչել հատակին.ափերը ամբողջությամբ հպվում են հատակին,ապա 20տ. եք, միայն մատներն են դիպչում հատակին՝ 30-40տ.,հաջողվեց հասնել սրունքին՝ 40տ.,հասաք միայն ծնկներին՝ 60տ. եւ ավելի: 4. Ստուգում ենք հավասարակշռությունը: Փակեք աչքերը, կանգնեք ձախ ոտքին, ձեռքերը դրեք իրանին եւ հաշվեք՝ քանի վայրկյան կդիմանաք այս դիրքում. 30 վրկ եւ ավելի՝ 20տ., 20վրկ.՝ 40տ.,15վրկ.՝ 50տ.,10վրկ.՝ 60տ.: 5. Ստուգում ենք մաշկային ծածկույթների վիճակը: Հայտնի է, որ առավել երիտասարդ մաշկը կոլագենային թելերի հաշվին արագ է վերականգնվում: Պարզապես սեղմեք ափի հետին մակերեսի մաշկը 5 վայրկյան շարունակ եւ բաց թողելուց հետո հաշվեք՝ որքան ժամանակում է վերադառնում բնական գույնը: 5վրկ.՝ 30տ. փոքր, 8վրկ.-ից ավելի՝ շուրջ 40տ.,10վրկ.-ից ավելի՝ 50տ.,15վրկ.-ից ավելի՝ 60տ.: Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/09/16/real-age/
https://blognews.am/arm/news/85628/mardu-irakan-tariqy-chi-hamapataskhanum-kensabanakanin.html
2013-09-16
[]
blognews.am
Սեւանա լճում մոտորանավակ է շրջվել Հուլիսի 3-ին, ժամը 16.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւանա լճում հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական կայանի դիմաց՝ ափից մոտ 200 մ հեռավորության վրա, շուռ է եկել մոտորանավակ:
https://a1plus.am/hy/article/144552
2016-07-03
[ "Հասարակություն" ]
a1plus.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 13 հուլիսի 2023 թվականի N 1166-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները. 1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի՝ - ա. 2-րդ կետի 1-ին ենթակետում «Ոստիկանություն» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ ծառայություն)» բառերով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով, - բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում, 6-րդ, 9-րդ, 25-րդ, 29-րդ, 46-րդ կետերում, ինչպես նաեւ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետում «Ոստիկանությունում» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ծառայությունում» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով, - գ. 4-րդ կետը «փաստաթղթերն» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաեւ սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող» բառերով, - դ. 5-րդ կետում «եւ «գ» պարբերություններով» բառերը փոխարինել «պարբերությամբ» բառով, - ե. 14-րդ կետում եւ 32-րդ կետի 4-րդ ենթակետում «Ոստիկանությունում գործող համակարգերով» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով» բառերով, - զ. 16-րդ, 35-րդ եւ 50 կետերից «Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության» բառերը փոխարինել «ծառայության» բառով, - է. 22-րդ եւ 40-րդ կետերից «՝ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության» բառերը հանել, - ը. 27-րդ եւ 45-րդ կետը «փաստաթղթերն» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաեւ ցանկի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող» բառերով, - թ. 42-րդ կետի 3-րդ ենթակետում «սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկանքը տրամադրելու օրվանից» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով. 2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում՝ - ա. 1-ին կետի 6-րդ ենթակետում «ամուսնու անձնագիրը եւ դրա պատճենը» բառերը փոխարինել «ամուսնու անձնագրի պատճենը եւ դրա հայերեն թարգմանությունը» բառերով, - բ. 1-ին կետի 8-րդ ենթակետի «գ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել, - գ. 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով՝ «4. Այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա ցանկի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաեւ փոփոխությունը հավաստող փաստաթուղթ:». 3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ | | | »: | | ----- | ----- | ----- | | Անվանումը | Գտնվելու վայրը | | | Պատրիարքություններ | Պատրիարքություններ | | | Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն | Երուսաղեմ, Սրբոց Հակոբեանց Միաբանություն | | | Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություն | Ստամբուլ, Թուրքիա | | | Թեմեր ՀՀ տարածքում | Թեմեր ՀՀ տարածքում | | | Արարատյան Հայրապետական թեմ | Երեւան | | | Շիրակի թեմ | Գյումրի | | | Գուգարաց թեմ | Վանաձոր | | | Արմավիրի թեմ | Արմավիր | | | Սյունյաց թեմ | Գորիս | | | Արագածոտնի թեմ | Օշական | | | Կոտայքի թեմ | Ծաղկաձոր | | | Գեղարքունյաց թեմ | Գավառ | | | Վայոց ձորի թեմ | Եղեգնաձոր | | | Տավուշի թեմ | Իջեւան | | | Արթիկի թեմ | Արթիկ | | | Մասյացոտնի թեմ | Արտաշատ | | | Արցախի թեմ | Ստեփանակերտ | | | Թեմեր սփյուռքում | Թեմեր սփյուռքում | | | Վիրահայոց թեմ | Թբիլիսի, Վրաստան | | | Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմ | Մոսկվա, Ռուսաստան | | | Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ | Կրասնոդար, Ռուսաստան | | | Ուկրաինայի Հայոց թեմ | Լվով, Ուկրաինա | | | Բալթյան երկրների Հայոց թեմ | Ռիգա, Լատվիա | | | ԱՄՆ-ի Հայոց Արեւելյան թեմ | Նյու Յորք, ԱՄՆ | | | ԱՄՆ-ի Հայոց Արեւմտյան թեմ | Բըրբենք, Կալիֆոռնիա, ԱՄՆ | | | Կանադայի Հայոց թեմ | Մոնրեալ, Կանադա | | | Արգենտինայի Հայոց թեմ | Բուենոս-Այրես, Արգենտինա | | | Բրազիլիայի Հայոց թեմ | Սան Պաուլո, Բրազիլիա | | | Ուրուգվայի Հայոց թեմ | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | | | Ֆրանսիայի Հայոց թեմ | Փարիզ, Ֆրանսիա | | | Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայոց թեմ | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | | | Ռումինիայի Հայոց թեմ | Բուխարեստ, Ռումինիա | | | Բուլղարիայի Հայոց թեմ | Սոֆիա, Բուլղարիա | | | Հունաստանի Հայոց թեմ | Աթենք, Հունաստան | | | Գերմանիայի Հայոց թեմ | Քյոլն, Գերմանիա | | | Շվեյցարիայի Հայոց թեմ | Ժնեւ, Շվեյցարիա | | | Եգիպտոսի Հայոց թեմ | Կահիրե, Եգիպտոս | | | Իրաքի Հայոց թեմ | Բաղդադ, Իրաք | | | Դամասկոսի Հայոց թեմ | Դամասկոս, Սիրիա | | | Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմ | Սիդնեյ, Ավստրալիա | | | Հայրապետական պատվիրակություններ | Հայրապետական պատվիրակություններ | | | Հնդկաստանի եւ Ծայրագույն արեւելքի Հայրապետական պատվիրակություն | Սիդնեյ, Ավստրալիա | | | Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն | Հռոմ, Իտալիա | | | Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակություն | Վիեննա, Ավստրիա | | | Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակություն | Բուխարեստ, Ռումինիա | | 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Ն. Փաշինյան | | ----- | ----- | | Երեւան | | 13.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2023 թվական:
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180358
13.07.2023
[ "Որոշում" ]
www.arlis.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ | 20դեկտեմբերի2021 թ. | N 2086-Ա/2 | | ----- | ----- | Հ Ր Ա Մ Ա Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ եւ 8-րդ կետերի պահանջներով եւ հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 135/10 նիստի եզրակացությունը՝ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ 1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, ավագ նախադպրոցական տարիքային փուլով սովորողների համակազմի սահմանային 18 տեղերի թվով գործունեության լիցենզիա: 2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին: 3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին: | ՆԱԽԱՐԱՐ՝ | Վ. Դումանյան | | ----- | ----- | Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2021 թվական:
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=158878
20.12.2021
[ "Հրաման" ]
www.arlis.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ | 8 օգոստոսի 2007 թ. <br> ք. Երեւան | | N 213-Ա | | ----- | ----- | ----- | Հ Ր Ա Մ Ա Ն ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ եւ 43-րդհոդվածներին համապատասխան եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 3-ի N 2 եզրակացությունը. 1. Անհատ ձեռնարկատեր Արսեն Գրիգորյանին տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա, ինչպես նաեւ լիցենզիայի ներդիրներ՝ համաձայն սույն հրամանի 2-րդ կետով հաստատված ցանկի: 2. Հաստատել անհատ ձեռնարկատեր Արսեն Գրիգորյանի ավտոմոբիլների ցանկը՝ համաձայն հավելվածի: | ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար՝ | Ա. Մանուկյան | | ----- | ----- | Հավելված ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի <br> 2007 թվականի օգոստոսի 8-ի <br> N 213-Ա հրամանի Ց Ա Ն Կ ԱՁ Արսեն Գրիգորյանի ավտոմոբիլների | Հ/հ | Ավտոմոբիլի | Ավտոմոբիլի | Ավտոմոբիլի | | ----- | ----- | ----- | ----- | | Հ/հ | մակնիշ | հաշվառման համարանիշ | թողարկման տարեթիվ | | 1. | ԳԱԶ-3110 | 04ՏՕ605 | 1997 | | 2. | ԳԱԶ-3110 | 06ՕՕ528 | 1998 | | 3. | ԳԱԶ-3110 | 01ՏՍ537 | 1997 | | ՀՀ տրանսպորտիեւ կապի նախարարության <br> աշխատակազմի ղեկավար՝ | Վ. Մարության | | ----- | ----- |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=39354
08.08.2007
[ "Հրաման" ]
www.arlis.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ | 10ապրիլի 2017թ. | N 1191-Ա | | ----- | ----- | Հ Ր Ա Մ Ա Ն ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԷԴԻՏԱ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԹԻՎ Ա-XX—000694 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «անհատ ձեռնարկատեր Էդիտա Ասլանյանի 2017 թվականի մարտի 30-ի դիմումը. Հրամայում եմ՝ 1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Էդիտա Ասլանյանին 2010 թվականի դեկտեմբերի 21-ին տրված դեղատնային գործունեության իրականացման (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX—000694 լիցենզիայի գործողությունը մինչեւ 2020 թվականի մարտի 28-ը: 2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին՝ 1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում. 2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե: 3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին՝ 1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին: 4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին: Լ. Ալթունյան
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=113711
10.04.2017
[ "Հրաման" ]
www.arlis.am
Լուսնի հակառակ կողմը (մուլտֆիլմ) «Լուսնի հակառակ կողմը» , ռեժիսոր Ալեքսանդր Տատարսկու մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը նկարահանվել է 1984 թվականին: Սյուժե Մուլտֆիլմում կատակային ոճով պատմվում է կովկասյան ավանդական հյուրընկալության մասին: Ֆիլմի հերոսը էկրանի դատարկ տարածության մեջ տանում է մի սնդուկ: Որոշելով հանգստանալ՝ նա սկզբից սնդուկից հանում է գինով լի սափոր, ապա ընկերոջը, կնոջը, ապա խնջույքի մնացած մասնակիցներին եւ ամբողջ աշխարհը: Երբ կռվարար կինը նրա դեմ է տրամադրում բոլորին, վիրավորված հերոսը բոլորին հետ է լցնում սնդուկի մեջ եւ գնում, որ հետո ամեն ինչ սկսի նորից: Հեղինակներ Մրցանակներ «Լուսնի հակառակ կողմը» մուլտֆիլմն ստացել է շատ փառատոնային մրցանակներ. - Զագրեբի 1984 թվականի «Ոսկե ծաղրածու» VI կինոփառատոնի մրցանակ, - Լոնդոնի 1984 թվականի կինոփառատոնի պատոգիր եւ այլն: Տեսանյութ հրապարակումներ - Մինչեւ 1990-ական թվականների կեսերը Studio PRO Video-ը այս մուլտֆիլմը VHS-ով թողարկել է Ա. Տատարսկու լավագույն խորհրդային մուլտֆիլմերի հավաքածուի կազմում: - 2000 թվականին «Մասթեր Թեյփ» եւ «Союз Видео» ընկերությունները «Гостелерадиофонда»-ի օգնությամբ ներկայացրել են «Մանկական կինոթատրոն: Հետաքննությունը վարում են բոքոնիկները» մուլտֆիլմերի ամբողջական շարքի VHS, ինչպես նաեւ PAL համակարգով արտոնագրված պատճենները, որտեղ ներառված էին նաեւ Ա. Տատարսկու մուլտֆիլմերը: - 2002 թվականից այն թողարկվել է Ալեքսանդր Տատարսկու NTSC համակարգում առաջին անգամ Stereo 2.0 ձայնով «Թափվեց անցած տարվա ձյունը» մուլտֆիլմերի հավաքածուում: Նաեւ թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի «Հետաքննությունը վարում են բոքոնիկները» հավաքածուում PAL համակարգով: Փաստեր Գ. Բորոդինը գրել է. «Որոշ պատրաստի ֆիլմեր խոչընդոտներ հաղթահարելով «տարածվել են» պատահականության շնորհիվ: Դրա մի օրինակ է Ա. Մ. Տատարսկու «Լուսնի մյուս կողմը» պատմությունը, որը պատահականորեն առաջ է սլացել, որովհետեւ այդ նույն Խեսինի մոտ (ստուդիայի տնօրենը) Վրաստանից եկել էր ընկերը՝ վրացական կինոստուդիայի տնօրեն Ռեժո Չխեիձեն, որն իմ սիրելի «Զինվորի հայրը» ֆիլմի հեղինակն է: Եվ Խեսինը, ընդունելով ֆիլմը, կանչել է նրան, քանի որ ֆիլմը, այսպես ասած, «վրացական շեշտադրությամբ» է: Չխեիձեին մուլտֆիլմը դուր է եկել, եւ դա միակ դեպքն էր, երբ Խեսինն ասել է. «Եկեք գործենք, ես կստորագրեմ ամեն ինչ»:
https://hy.wikipedia.org/wiki/Լուսնի_հակառակ_կողմը_(մուլտֆիլմ)
[]
hy.wikipedia.org
Սզնի կովկասյան , Վարդազգիներ ընտանիքի, Սզնի ցեղի բույս: Նկարագրություն Տերեւաթափ, փոքր ծառ կամ թուփ է, 5—7 մ բարձրությամբ եւ 10 — 18 սմ բնի տրամագծով: Ճյուղերը մուգ գորշավուն են, մոխրագույն բծերով: Ընձյուղները մերկ են: Փշեր չունի, կամ ունի ծոցային եւ տերեւակալած փշեր: Տերեւները լայն ձվաձեւ են, կլորավուն կամ շեղանկյունաձեւ, սեպաձեւ կամ կլորավուն հիմքով, 5—7-աբաժան, հազվադեպ եռաբլթակ, անհավասարաչափ զույգ ատամնաեզր բաժիններով, մինչեւ 6 սմ երկարությամբ եւ 6—6,5 սմ լայնությամբ, անփայլ, ցրված մազմզուկապատ, ավելի ուշ՝ մերկ: Ծաղկաբույլերը գրեթե հավասար են տերեւների երկարությանը, կազմված են 5 — 15 ծաղիկներից, մերկ են: Ծաղիկներն ունեն մինչեւ 2 սմ տրամագիծ, առէջները 17 —20 հատ են, սռնակները՝ 2 (հազվադեպ 1 կամ 3): Պտուղը կարճ էլիպսաձեւ է, մուգ ծիրանագույն, լրիվ հասունացածները մուգ մանուշակագույն, սպիտակ կետիկներով եւ դեղին պտղամսով: Պարունակում է 2 կորիզ: Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հոկտեմբերին:Էկոլոգիական խումբը՝IX: Մշակության հավանական շրջանները Յա, 7 —14, 17: Տարածվածություն Տարածված է Կովկասում: Հայաստանի սահմաններում հանդիպում է Ապարանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, որտեղ աճում է ստորինից մինչեւ միջին լեռնային գոտիներում, նոսրանտառներում, լեռնային գետերի ու գետակների հովիտներում:
https://hy.wikipedia.org/wiki/Սզնի_կովկասյան
[]
hy.wikipedia.org
«Գեղեցկուհի». Աննա Դովլաթյանի գարնանային լուքը Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը: Ինստագրամյան էջում լուսանկարում երիտասարդ մայրիկը ոճային զգեստ է կրում: Աննան արձակել է մազերն ու բնական շպար ընտրել: Դերասանուհին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել. «Գեղեցկուհի»: Օրեր առաջ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ: Զույգը մեծացնում է դստերը՝ Կարինային: Աննան երեկոյի համար պուտավոր զգեստ էր ընտրել, որը համադրել էր բարձրակրունկների հետ: «Կնքահայր եւ կնքամայր»,- հրապարակումը կարճ մակագրել էր երիտասարդ մայրիկը: Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու զույգին բազմաթիվ դրական խոսքեր գրել. «Սիրուն զույգ»:
https://style.news.am/arm/news/90011/
2022-05-27
[]
style.news.am
Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն-Ալիեւ եռակողմ հանդիպում Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ: Հանդիպումից այլ մանրամասներ չի հաղորդվում: Դեկտեմբերի 15-ին էլ տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիեւ հանդիպում՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ: Բանակցությունները տեւել էին ավելի քան չորս ժամ: Հանդիպումից հետո եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը ասել էր՝ հարցերը բարդ էին, քննարկումը՝ բաց եւ անկեղծ: Փաշինյանը Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդում, մասնակցել է Արեւելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են ԱԼԳ մասնակից պետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաեւ Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները: Հանդիպումն առաջին անգամ անցկացվել է առանց Բելառուսի: Այն այս ամառ դադարեցրել էր իր մասնակցությունը ծրագրին՝ երկրի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով: Մինչ լիագումար նիստի մեկնարկը տեղի է ունեցել ԱԼԳ մասնակից երկրների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ ԵՄ-ում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ: Գագաթնաժողովը կենտրոնանում է առանցքային հինգ ոլորտների՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման եւ հասարակությունների ուղղությամբ աջակցության վրա: Հայաստանի վարչապետն իր խոսքում անդրադարձել է Արեւելյան գործընկերության շրջանակում Եվրոպական միության հետ համագործակցությանը, Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին եւ ժողովրդավարության ամրապնդման քայլերին, փոքր եւ միջին բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:
https://www.azatutyun.am/a/31611699.html
2021-12-16
[]
www.azatutyun.am
«Տավուշ տեքստիլի» բոլոր արտադրամասերի աշխատողները կթեստավորվեն Արտակարգ դրության պայմաններում «Տավուշ տեքստիլ» ձեռնարկության երկու արտադրամաս վերազինվել է եւ անցել բժշկական դիմակների արտադրության: Արտադրամասերից յուրաքանչյուրն օրական 15 հազար դիմակ է արտադրում: Օրեր առաջ ձեռնարկության արտադրամասերից մեկում վարակի դեպք էր արձանագրվել, ինչին անմիջապես հետեւեցին արտակարգ միջոցառումները՝ ձեռնարկության բոլոր աշխատակիցները կթեստավորվեն: Մանրամասները՝ ռեպորտաժում:
https://www.1lurer.am/hy/2020/05/26/Տավուշտեքստիլի-բոլոր-արտադրամասերի-աշխատողները-կթեստավորվեն/247136
2020-05-26
[ "Տնտեսություն" ]
www.1lurer.am
90 մլն եվրո. «Չելսի»-ն ցանկանում է պայմանագիր կնքել Խամես Ռոդրիգեսի հետ Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ Լոնդոնի «Չելսի»-ն մտադիր է աղմկոտ գործարքներ կատարել ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է շուրջ 140 մլն ֆունտ ծախսել ընթացիկ տրանսֆերային շուկայում, որի մեծ մասը մտադիր է վճարել Մադրիդի «Ռեալ»-ի կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի դիմաց: Տեղեկությունների համաձայն՝ «արիստոկրատներ»-ը պատրաստ են 90 մլն եվրո վճարել՝ Խամեսին թիմում տեսնելու համար:
https://www.1in.am/1983137.html
2016-08-16
[]
www.1in.am
ԱԺ աշխատակազմը որոշել է պաշտպանել պատգամավորներին Ազգային ժողովի նոր աշխատակազմը որոշել է հանդես գալ եւս մեկ նորամուծությամբ. ստեղծվում է արհմիություն, որին, որքան էլ տարօրինակ է, անդամակցելու են ինչպես՝ պատգամավորները, այնպես էլ՝ աշխատակազմի ներկայացուցիչները: 168.am-ի տեղեկություններով՝ արհմիությանն անդամակցելու ցանկություն են հայտնել գրեթե բոլոր պատգամավորները, բայց թե ումի՞ց պետք է պաշտպանի պատգամավորներին արհմիությունը՝ հայտնի չէ: Ընդհանրապես արհմիությունները ստեղծվում են, որպեսզի պաշտպանեն աշխատավորներին գործատուների ոտնձգություններից, բայց թե պատգամավորի համար ո՞վ է գործատուն, կամ ո՞վ կարող է ոտնձգություն կատարել նրանց աշխատանքային իրավունքների նկատմամբ՝ որեւէ մեկը չի կարող ասել: Բայց դե, արհմիություն է, էլի, թող լինի:
https://168.am/2014/10/23/418984.html
2014-10-23
[ "Քաղաքականություն" ]
168.am
Բազմիցս ապացուցել ենք՝ հզոր հավաքականների դեմ լավ ենք խաղում. Է. Մանուչարյան Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումից հետո, «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: -Էդգար, երկար ժամանակ հավաքական չէիր հրավիրվում, այժմ ի՞նչ տպավորություններ ունես: -Հավաքական հրավիրվելիս միշտ լավ տպավորություններ ունեմ: Ճիշտ է արդեն շատ ժամանակ է ինչ չէի եկել, բայց հրավերից շատ ուրախացա, քանի որ լավ մարզավիճակում եմ: Ինձ լավ եմ զգում թե՛ ֆիզիկապես եւ թե՛ հոգեպես: Պատրաստ եմ օգնել հավաքականին: -Ի՞նչպիսի մթնոլորտ է տիրում թիմում: -Մթնոլորտը միշտ նույնն է: Մարտական ենք տրամադրված եւ մեր միակ նպատակը հաղթանակն է: Ինչ խոսք, Իտալիաի հավաքականը շատ ուժեղ է, բայց մենք բազմիցս ապացուցել ենք, որ հզոր հավաքականների դեմ միշտ լավ ենք խաղում: Ամեն ինչ կորոշվի խաղադաշտում: -Բուլղարիայից կրած պարտությունը թիմի վրա չի՞ ազդել: -Չեմ կարծում: Այդ պարտությունից մենք ճիշտ հետեւություններ ենք արել, եւ դա արդեն անցյալում է: Մենք չենք մտածում այդ խաղի մասին: -Սարգիս Հովսեփյանի բացակայությունը ինչպե՞ս կանդրադառնա թիմի խաղի վրա: -Իհարկե, մենք զգում ենք Սարգիս Հովսեփյանի բացակայությունը: Ցավալի է, որ նա հեռացավ, բայց ինչ արած' կյանքը շարունակվում է: Շատ ուրախ եմ, որ երկար տարիներ հանդես եմ եկել նրա կողքին: Նա միշտ առաջատար է եղել: -Բացի Սարգիս Հովսեփյանից մի քանի առաջատարներ եւս չեն խաղալու … -Կարծում եմ արժանի փոխարինողներ կան: Ճիշտ է Մարկոս Պիզելիի եւ Գեւորգ Ղազարյանի բացակայությունը կզգացվի, բայց ինչ արած, պետք է առանց նրանց ճանապարհը շարունակենք եւ փորձենք լավ արդյունքի հասնել: -Ո՞վ է Իտալիայի հավաքականի ամենավտանգավոր ֆուտբոլիստը: -Երեւի Իտալիայի հավաքականը (ծիծաղում է): Բոլորն էլ բարձրակարգ եւ վտանգավոր ֆուտբոլիստներ են: Առաջին հերթին շատ հաճելի է խաղալ նման մրցակցի դեմ՝ լավ փորձ ձեռք բերելու համար, երկրորդն էլ եթե ցանկանում ենք փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել, ապա պետք է տնային բոլոր հանդիպումները դրական արդյունքով ավարտենք եւ փորձենք նաեւ դրսում լավ հանդես գալ: -Տակտիկական ի՞նչ փոփոխություններ կլինեն նախորդ խաղերի համեմատ: -Այդ հարցով զբաղվում է մարզիչը: Ճիշտ կլինի նա պատասխանի այդ հարցին: -Որքանո՞վ է հավանական ձեր՝ մեկնարկային կազմում լինելը: -Ես միշտ պատրաստ եմ հանդես գալ, բայց այդ հարցը եւս կորոշի մարզիչը: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
https://www.tert.am/am/news/2012/10/08/manucharyan/603790
2012-10-08
[ "Սպորտ" ]
www.tert.am
Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են ապրանքաշրջանառության ծավալները տարեկան մինչեւ 100 միլիարդ դոլարի հասցնել Ռուսաստանն ու Թուրքիան առաջիկա տարիներին մտադիր են ապրանքաշրջանառության ծավալները տարեկան մինչեւ 100 միլիարդ դոլարի հասցնել: Այդ նախաձեռնության իրականացման համար ենթադրվում է փոխադարձ ներդրումների ավելացում ոչ միայն գյուղատնտեսական, շինարարական եւ էներգետիկ ոլորտներում, այլեւ տիեզերական, դեղագործական եւ թվային տեխնոլոգիաների ճյուղերում:
https://www.aysor.am/am/news/2019/07/26/ՌԴ-Թուրքիա/1591535
2019-07-26
[]
www.aysor.am
Ոստիկանության կոչը՝ վարորդներին Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է վարորդներին՝ ձեռնպահ մնալ առանց հատուկ թույլտվության վերասարքավորված խլացուցիչներով, գերհզոր հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումներով, ինչպես եւ լուսաթափանցելիության չափի խախտումով հողմապակիներով կահավորված ավտոմեքենաներով երթեւեկելուց: Ցավոք, դեռեւս կան վարորդներ, որոնք անտեսում են այս պահանջը՝ ոչ միայն անհարմարավետություն ստեղծելով երթեւեկության մասնակիցների համար, այլեւ ուղղակիորեն վտանգելով թե իրենց, թե ուրիշներին: Կրկին կոչ ենք անում վարորդներին առավելագույն կարճ ժամանակում վերացնել հիշյալ խախտումները՝ ավտոմեքենաները բերելով պատշաճ վիճակի: Հիշեք, որ բացառությունները միայն օրենքով նախատեսված դեպքերի համար են, իսկ վարորդը մեկն է երթեւեկության բոլոր մասնակիցներից՝ անկախ իր սոցիալական վիճակից, դիրքից, պաշտոնից եւ որեւէ առավելություն ու արտոնություն չունի մյուսների նկատմամբ: Ճանապարհային ոստիկանության օրինական պահանջին չենթարկվող վարորդները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ: ՀՀ ոստիկանություն
https://a1plus.am/hy/article/165835
2017-05-25
[ "Հասարակություն" ]
a1plus.am
Ալեքսանդր Այվազյան Ալեքսանդր Արտեմի Այվազյան , հայ բժիշկ, թերապեւտ: Բժշկական գիտությունների դոկտոր (2004): Արտեմ Այվազյանի որդին: Կենսագրություն Ալեքսանդր Այվազյանը ծնվել է 1960 թվականի մայիսի 30-ին, Երեւանում: 1967-1977 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի Պավել Լիսիցիանի անվան թիվ 34 միջնակարգ դպրոցը: 1977-1983 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, 1983-1985 թվականներին Երեւանի պետական բժշկական ինստիտուտի Ներքին հիվանդությունների պրոպեդեւտիկայի ամբիոնում անցել է կլինիկական օրդինատուրա: 1985-1988 թվականներին աշխատել է Արտաշատի կենտրոնական հիվանդանոցում՝ որպես թերապեւտ: 1988-1991 թվականներին եղել է Երեւանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի գործառնական ախտորոշման բժիշկ, 1991-1992 թվականներին՝ Երեւանի պետական բժշկական ինստիտուտի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, միաժամանակ՝ Երեւանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում գործառնական ախտորոշման բժիշկ: 1999-2007 թվականներին եղել է Երեւանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի դոցենտ, միաժամանակ՝ 2005-2006 թվականներին՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-6 կուրսերի դեկան, 2007-2008 թվականներին՝ ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, միաժամանակ՝ Երեւանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում գործառնական ախտորոշման բժիշկ, 2008-2011 թվականներին՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թերապիայի կլինիկայի ղեկավար: Աշխատանքները հիմնականում վերաբերում են պարբերական հիվանդության ախտորոշման եւ բուժման եղանակների մշակմանը: Ապացուցել է, որ ՀՀ-ում պարբերական հիվանդությունը 15%-ի դեպքերում ընթանում Է գաղտնի: Պարզել է, որ պարբերական հիվանդության նոպաների կանխարգելման նպատակով կոլխիցին օգտագործելիս տարիքի հետ չի կարելի նրա դեղաչափն իջեցնել, նշել բազմաթիվ գործոնների ազդեցությունը ամիլոիդոզի վրա: Այվազյանը հեղինակ է ավելի քան 250 գիտական աշխատանքների: Անդամակցություն - Հայաստանի թերապեւտ-ինտերնիստների անդամ (1997) - Հայաստանի ռեւմատոլոգների անդամ (2000) - Հայկական բժշկական ընկերակցության անդամ (2005) Պարգեւներ - ԵՊԲՀ 75-ամյակի ոսկե մեդալ (2005) - ԵՊԲՀ 90-ամյակի արծաթե մեդալ (2010) Աշխատություններ - Այվազյան, Ալեքսանդր Արտեմի (2001) Պարբերական հիվանդության ախտորոշման եւ բուժման արդյունավետ մեթոդների մշակումը. Doctor of Sciences thesis, Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ:
https://hy.wikipedia.org/wiki/Ալեքսանդր_Այվազյան
[]
hy.wikipedia.org
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 15 փետրվարի 2018 թվականի N 153-Ա ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ եւ 18-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր ենթակայության «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) (գտնվելու վայրը՝ քաղ. Երեւան, Կոմիտասի 49) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (այսուհետ՝ գույք) (200 հասարակ (սովորական) բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 10000 դրամ անվանական արժեքով) ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցնել ընկերության աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ): 2. Սահմանել ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 200 հազ. դրամ: 3. Ընկերության բաժնետոմսերի (հաշվետու ժամանակահատվածի՝ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատված արժեքը կազմում է բացասական մեծություն: 4. Ընկերության ակտիվները 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 62663,1 հազ. դրամ: 5. Ընկերության պարտավորությունները 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 63077,2 հազ. դրամ, այդ թվում՝ 1) կարճաժամկետ փոխառություններ՝ 11622,0 հազ. դրամ. 2) կրեդիտորական պարտքեր՝ գնումների գծով՝ 81, 8 հազ. դրամ. 3) ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 45000,0 հազ. դրամ. 4) կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 124, 7 հազ. դրամ. 5) կրեդիտորական պարտքեր՝ աշխատավարձի եւ աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 6248,7 հազ. դրամ: 6. Ընկերության գույքն ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցնելուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում: 7. Ընկերության 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 268,8 հազ. դրամ: 8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված՝ 21,6 հազ. դրամի (ներառյալ ԱԱՀ-ն) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝ 1) իր միջոցների հաշվին վճարել մասնավորեցման պայմանագրի կնքման, ինչպես նաեւ ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման եւ պահառության դիմաց վճարումները. 2) մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում կատարել բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում՝ բաժնետոմսերի ռեեստրի վարումն իրականացնող մասնագիտացված կազմակերպությունում: 9. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է վճարման հանձնարարագիրն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի: | Հայաստանի Հանրապետության <br> վարչապետ | Կ. Կարապետյան | | ----- | ----- | | 2018 թ. փետրվարի 20 Երեւան | |
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=119942
15.02.2018
[ "Որոշում" ]
www.arlis.am
Սուրբ Ցեցիլիայի եկեղեցի (Քյոլն) Սուրբ Ցեցիլիայի եկեղեցի , կաթոլիկական նախկին եկեղեցի գերմանական Քյոլն քաղաքի հարավային հին հատվածում (de: Köln-Altstadt-Süd) (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա): Եկեղեցին գտնվում է Cäcilienstraße եւ Cäcilienkloster փողոցների հատման վայրում: Սուրբ Ցեցիլիայի եկեղեցին իրենից ներկայացնում է ռոմանական եռանավ բազիլիկ՝ առանց տրանսեպտի: Դասն ու հարավային կողմնային նավը ավարտվում են կիսաշրջանաձեւ ապսիդով: Հյուսիսային կողմնային նավը ապսիդի հետ միասին ավարտվում է ավանդատնով: Եկեղեցին Քյոլնում առանձնանում է շատ պարզ ճարտարապետությամբ եւ ներքին կահավորմամբ, ի տարբերություն մյուս ռոմանական եկեղեցիների: Պատմություն 9-րդ դարում Սուրբ Ցեցիլիա եկեղեցու տեղում առաջացավ կանանց մենաստան՝ կուսաստան: Նախկինում ենթադրում էին, որ այդ տեղում առաջացել է Քյոլնի առաջին տաճարը: Սակայն վերջին տարիների պեղումների արդյունքը հակառակն ապացուցեց: Պեղումների ժամանակ գտնվեցին ոչ մեծ ուղղանկյունաձեւ եկեղեցու հիմքեր: 10-րդ դարից սկսվեց նոր եկեղեցու շինարարական աշխատանքները: Սակայն միջոցների մշտական սղության պատճառով երկարաձգվեց եկեղեցու ավարտումը: Պահպանվել է մի փաստաթուղթ, որում հայտնվում է, որ Քյոլնի արքեպիսկոպոս Բրունո Մեծը վանքին է կտակել շուրջ 50 ֆունտ արծաթ՝ որպեսզի ավարտվի շինարարությունը: 1474 թվականին եկեղեցու շենքը հանձնում է Ավգուստինյան եկեղեցու վանականներին: Հենց այդ ժամանակահատվածին է վերաբերում նաեւ ավանդատան շինարարությունն ու ռոմանական տանիքի փոխարինումը կամարակապով: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բրիտանիայի ավիացիայի կողմից Քյոլնի ստրատեգիական ռմբակոծության ժամանակ ավերվում է Սուրբ Ցեցիլիայի եկեղեցին: Հետպատերազմյա տարիներին եկեղեցին վերականգնվեց իր առաջնային՝ ռոմանական տեսքով: 1956 թվականից սկսած եկեղեցում իր գործունեությունն է սկսում ծավալել Միջնադարյան արվեստի թանգարանը (de: Museum Schnütgen), որը կրում է Ալեքսանդրա Շնյուտգենի (de: Alexander Schnütgen) անունը: Վերջինս 1906 թվականին Քյոլնին է նվիրել իր հավաքածուն, որը եւ հանդիսացավ թանգարանի հիմնական մասը:
https://hy.wikipedia.org/wiki/Սուրբ_Ցեցիլիայի_եկեղեցի_(Քյոլն)
[]
hy.wikipedia.org
Հովիկ Աբրահամյանը ստվերային խաղ է սկսել կառավարության դեմ. մամուլ «Հրապարակ»-ը գրում է, որ վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած օրակարգային քննարկումների ժամանակ Հովիկ Աբրահամյանը մշտական հանձնաժողովների նախագահներին զգուշացրել է՝ մինչեւ վերջ «բոյ» տվեք, կառավարության բերած նախագծերը հենց էնպես չընդունեք: Ձեր պահանջները դրեք, եթե պետք լինի, նախագծերը հետ ուղարկեք: Այս մտքերը հատկապես հետաքրքիր են առաջիկայում կառավարության կողմից ԱԺ ներկայացված բյուջեի կատարողականի եւ 2013-ի բյուջեի նախագծի ֆոնին, բայց դրանք էլ ավելի հետաքրքիր դարձան շաբաթ օրը Սերժ Սարգսյանի կողմից կառավարության հասցեին հնչած քննադատության ներքո: Հիշեցնենք՝ Հովիկ Աբրահամյանը մեծ փորձառություն ունի կառավարության հրավիրված արտահերթ նստաշրջանները տապալելու գործում՝ Դաշնակցության եւ «Ժառանգության» պատգամավորների հետ ստվերային խաղի միջոցով: Սպասվելիք բյուջետային խաղերը կարեւորվում են նաեւ նրանով, որ այդ խաղերին միացել է նաեւ ԲՀԿ-ն:
https://www.1in.am/114032.html
2012-09-20
[]
www.1in.am
Կոբիլկինո (գյուղ, Գագարինսկի շրջան) Կոբիլկինո , գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Գագարինսկի շրջանի կազմում: Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1մարդ:
https://hy.wikipedia.org/wiki/Կոբիլկինո,_Գագարինսկի_շրջան
[]
hy.wikipedia.org
Հայաստանին մնում է Գողգոթա բարձրանալ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Հայաստանի տնտեսության վիճակին: Նա նշեց, որ օրինակ հարեւան Վրաստանի տնտեսության համար միջազգային կառույցներն ավելի լավ ցուցանիշներ են կանխատեսում այս տարի, որովհետեւ հավանաբար ավելի շատ ֆինանսական միջոցներ են նախատեսել այդ երկրի համար: Դիտարկմանը, թե 2009 թվականի անկումը բացատրվում էր միջազգային ճգնաժամով, հիմա էլ վիճակը կապվում է ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին, բայց ԱՄՀ տվյալներով՝ մեր հարեւան երկրներում՝ Վրաստանում ու Ադրբեջանում այս տարի տնտեսական աճ է լինելու՝ ի տարբերություն Հայաստանի, ինչպե՞ս է ստացվում, որ վատ իրավիճակն ազդում է միայն Հայաստանի վրա, Ղազարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ մենակ Ռուսաստանում, Վրաստանում գործերը լավ չեն, Ադրբեջանում լավ չեն, Եվրոպայում: Ես ինքս Վրաստանում գործնական կապեր եւ շահեր ունեցող անձնավորոթյուն եմ, ես Վրաստանի տնտեսությունում նույն հիվանդագին պրոցեսն եմ տեսնում, նույն պրոբլեմները, ինչ որ Հայաստանում կա: Ես այնտեղ դեռ չեմ տեսնում հեռանկարներ: Միջազգային կառույցները կանխատեսում են, որովհետեւ երեւի Վրաստանի տնտեսության համար լուրջ ֆինասնական հոսքեր են նախատեսվում միջազգային կառույցներից: Վրաստանի տնտեսությունն ունի բարձիկներ, որոնց վրա հենված է: Մենք այդպիսի բարձիկներ, վարկավորում չունենք»: Արսեն Ղազարյանի խոսքով՝ չպետք է համեմատվել Ադրբեջանի ու Վրաստանի հետ: Հայաստանի եկամուտներն, ի տարբերություն Ադրբեջանի, նավթային չեն, իսկ Վրաստանը հոյակապ տրանզիտային հնարավորությունից է օգտվում: "Մերը զուտ ներդրումների, ստվերային տնտեսության հաշվին է, մերը զուտ սեփական աշխատանքով ձեռք բերված եկամուտ է: Հարցը ուղղեք միջազգային կառույցներին՝ ինչո՞ւ են մեր կառավարությանն ավելի քիչ բյուջետային ու ենթակառուցվածքային վարկեր տալիս: Աշխարհքաղաքական շահեր կան",- ասաց նա: Հարցին, թե միգուցե Հայաստանի ընտրած ուղին՝ ԵՏՄ-ն է խոչընդոտում դրան, նա պատասխանեց. «Ուղին միշտ դժվար է եւ մաքառվող է: Խաչը ուսիդ պետք է փորձես բարձրանաս քո Գողգոթան, եւ հետո քեզ կճանաչեն: Երկար է ճանապարհը»: Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսությունում եւ մասնավորապես մեր տարածաշրջանում նոր փուլ է սկսվել, որը պահանջում է լուրջ դիվերսիֆիկացիա, շուկաների վերադասավորում, որը շատ բարդ խնդիր է: «Մենք մեր պլանավորումն ամբողջովին կատարել էինք ԱՊՀ տարածքի վրա, բայց այդ տարածքն այսօր հիվանդագին վիճակում է: Այդ տարածքում գնողունակության եւ վալյուտային ցնցումները չեն դադարում: Սա մշտական գործող պրոցես է, միշտ մարտահրավերներ լինելու են տնտեսությունում: Մեկ օրում հնարավոր չէ մտնել այլ շուկաներ եւ ունենալ նույն հաջողությունները, որ մենք 23-24 տարի շարունակ ձեռք էինք բերել պատմական ժառանգված մեր շուկայից՝ ԱՊՀ տարածքից»,- ասաց նա: Արսեն Ղազարյանի խոսքով՝ հայաստանյան գործարարների կողմից քայլեր են արվում են այլ շուկաներ՝ մասնավորապես, Եվրոպա, Չիանստան, Հնդկաստան, ԱՄՆ արտահանումներ իրականացնելու ուղղությամբ: Բայց դրանք տոկոսային հարաբերությամբ դեռեւս չեն մրցակցում այն շուկայի հետ, որտեղ հայ արտահանողները վերջին տարիներին լայնածավալ աճ ունեին: "Էլի սպասում ենք կայունանա, որ մեր տեմպերը նույն ձեւ շարունակվեն",- ասաց նա: Արսեն Ղազարյանի տեղեկացմամբ՝ այս տարվա առաջին երկու ամիսների համեմատ արտահանումների վիճակը հիմա փոքր ինչ բարելավվել է: "Դե բնական է, ՌԴ գնորդների մոտ կուտակված ապրանքը սպառվեց, պետք է լրացվի: Երկրորդ, մի փոքր ռուբլու կայունացում կա,նաեւ ռուսական շուկայում գնագոյացման նկատմամբ վերաբերմունքն է կայունանում: Ես հույս ունեմ, որ տարվա կեսից մենք կհասնենք գոնե 2014 թվականի ցուցանիշներին",- ասաց նա: Միության նախագահը նաեւ տեղեկացրեց, որ մայիսին Հայաստանում ներդրումային ֆորում կանցկացվի, "որպեսզի փորձենք ինքներս մեզ եւ աշխարհին ապացուցել, որ ներդրումներ է պետք անել: Բավական է սպասել": Դիտարկմանը, որ շատերի գնահատականով Հայաստանի տնտեսությունը մոնոպոլացված է, ի՞նչ ներդրումներ պետք է արվեն, նա պատասխանեց. "Անգլերեն լավ խոսք կա՝ No comment:
https://www.lragir.am/2015/04/16/113250/
2015-04-16
[]
www.lragir.am