diff --git "a/README.md" "b/README.md" --- "a/README.md" +++ "b/README.md" @@ -5,417 +5,469 @@ language: - hy dataset_info: features: - - name: ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ Արբատի ամենամեծ շենքը Նիկոլսկի և Դենեժնի նրբանցքների արանքում - էր, հիմա դրանք կոչվում են Պլոտնիկով նրբանցք և Վեսնինի փողոց։ Ութհարկանի երեք - շենք սեղմ շարքով հաջորդում էին միմյանց, առաջինի ճակատը ջնարակած սալիկներով էր - երեսպատված։ Ցուցանակներ էին կախված` «Ցանցկեն կար», «Կակազության բուժում», «Վեներական - և միզասեռական հիվանդություններ» Ցածրակամար, անկյունները երկաթյա բարակ շերտերով - պատված բաց մուտքերը միացնում էին մթին, խորն ընկած երկու բակերը։ Սաշա Պանկրատովը - ելավ տնից ու թեքվեց ձախ`դեպի Սմոլենսկայա հրապարակ։ Արբատսկի Արս» կինոթատրոնի - մոտ արդեն զույգ-զույգ զբոսնում էին արբատցի և դորոգոմիլովցի, նաև Պլյուշչիխայում - ապրող աղջիկներ, վերարկուների օձիքներն անփութորեն բարձրացրած, շրթունքները ներկած, - արտևանունքները կորացրած, աչքերը`սպասողական, գույնզգույն գլխաշորերը վզներին փաթաթած`արբատյան - աշնանային շքեղությունն էր դա։ Սեանսը վերջացել էր, հանդիսականներին դուրս էին - թողնում բակի կողմից, բազմությունը փողոց էր հորդում նեղ դարպասից, այդտեղ էլ խռնված - էին մի խումբ պատանյակներ`այս տեղերի մշտական տերուտնօրենները։ Արբատն ավարտում - էր իր օրը։ Երթևեկելի մասն ասֆալտած, բայց դեռ տրամվայի գծերի արանքում քարաշար - սալարկի վրայով, հին կառքերը շրջանցելով, անցնում էին սովետական առաջին «ԳԱԶ» և - «ԱՄՕ» ավտոմեքենաները։ Տրամվայները պարկից դուրս էին գալիս մեկ, երբեմն էլ երկու - կցավագոններով. խոշոր քաղաքի փոխադրական պետքերը հոգալու ապարդյուն մի փորձ։ Իսկ - գետնի տակ մետրոյի առաջին հերթն էին կառուցում, և Սմոլենսկայա հրապարակում հորատանցքի - վրա փայտաշեն աշտարակ էր կանգնած։ Կատյան Սաշային էր սպասում Դևիչյե պոլեում, «Կաուչուկ» - գործարանի ակումբի մոտ, խոշոր այտոսկրերով, մոխրագույն աչքերով, տափաստանաբնակ - աղջիկ էր, գյուղական հաստ բրդի թելից գործած սվիտերով։ Գինու հոտ էր փչում բերանից։ - Աղջկերքի հետ կարմիր գինի խմեցինք։ Քեզ համար տոն-բան չկա՞։ Ի՞նչ տոն։ Ինչ տոն - Աստվածածին։ Ա՜ Ա» ու`ասել էի Ո՞ւր ենք գնալու։ Ուր Ընկերուհուս մոտ։ Ի՞նչ առնեմ։ - Ուտելիք կա։ Օղի առ։ Բոլշոյ Սավվինսկի նրբանցքով, բանվորական հին կացարանների մոտով, - որտեղից հարբած գոռոցներ, աններդաշնակ երգի, հարմոնի և պատեֆոնի ձայներ էին գալիս, - ապա ֆաբրիկայի փայտյա ցանկապատերի նեղլիկ արանքներով նրանք իջան գետի ափ։ Ձախ կողմում - Սվերդլովի և Լիվերսի ֆաբրիկաների լայն լուսամուտներն էին, աջ կողմում`Մոսկվա գետը, - դիմացը`Նովոդևիչյե մենաստանի պարիսպը, օղակաձև երկաթուղու կամուրջի մետաղյա հեծաններր, - ավելի հեռվում`ճահիճներ ու մարգագետիններ, Կոչկին և Լուժնիկին… Ո՞ւր ես տանում - ինձ, հարցրեց Սաշան։ Ուր, ուր… Արի, ճամփա գնացողը կարճ ու երկար չի նայի։ Սաշան - ձեռքը գցեց Կատյայի ուսով, աղջիկը փորձեց տղայի ձեռքն իջեցնել։ Կդիմանաս։ Սաշան - ավելի պինդ սեղմեց Կատյայի ուսը։ Կռիվ մի արա։ Քառահարկ, անսվաղ շենքը մեկուսի - էր կանգնած։ Նրանք անցան թույլ լուսավորված, երկու կողմերում անվերջա��ալի դռներով, - երկար միջանցքով։ Վերջին դռան մոտ Կատյան ասաց. Մարուսյայի մոտ իր ընկերը պիտի - լինի Բան չհարցնես։ Բազմոցի վրա, երեսը պատին արած մի տղամարդ էր քնած, պատուհանի - մոտ տասը-տասնմեկ տարեկան տղա և աղջիկ էին նստած, շրջվեցին դեպի դուռը, բարևեցին - Կատյային։ Սենյակի անկյունում, լվացարանի մոտ, խոհանոցային սեղանի կողքին կանգնած - կինն աման էր լվանում։ Կատյայից բավական մեծ էր, բարի և սիրունիկ դեմք ուներ`Մարուսյան - էր։ Շատ սպասեցինք, կարծեցինք էլ չեք գա, ասաց նա, ձեռքերը սրբելով, գոգնոցն արձակելով, - կարծեցինք, քեֆ եք անում մի տեղ։ Վասիլի Պետրովիչ, վեր կացեք, հյուրեր են եկել։ - Պառկածը վեր կացավ`նիհար, խոժոռադեմ մարդ էր, ցանցառ մազերը սղալեց, դեմքն ափով - շփեց քունը վանելու համար։ Վերնաշապկի օձիքը ճմրթված էր, փողկապի հանգույցն իջեցրած։ - Թխածս չորացավ, Մարուսյան սրբիչը վերցրեց տարեկանի ալյուրից թխված բլիթների վրայից։ - Էս սոյայով է, էս`կարտոֆիլով, էս մեկն էլ`կաղամբով։ Տոմա, պնակները բեր։ Աղջնակը - սեղանին ափսեներ դրեց։ Կատյան հանեց ժակետը, դանակ ու պատառաքաղ վերցրեց պահարանից, - սեղանն իսկույն գցեց, գիտեր, ինչը որտեղ է, երևում էր, որ առաջին անգամ չէ այստեղ։ - Սենյակը հավաքիր, հրամայեց Մարուսյային։ Ճաշից հետո քնեցինք-մնացինք, արդարանում - էր Մարուսյան, աթոռների վրայից հավաքելով հագուստը։ Երեխեքն էլ թուղթ-մուղթ են - կտրատել։ Վիտյա, թղթերը հավաքիր։ Տղան, հատակի վրա չոքեչոք, թղթի կտորներն էր հավաքում։ - Վասիլի Պետրովիչը լվացվեց, փողկապը ձգեց։ Մարուսյան մեկական կտոր կտրեց բոլոր թխվածքներից - ու դրեց պատուհանին։ Կերեք։ Վասիլի Պետրովիչը օղի լցրեց բաժակների մեջ։ Տոններդ - շնորհավոր։ Սեղանի տակ հանդիպենք, Սաշայից բացի, բոլորին նայեց Կատյան։ Առաջին - անգամ էր տղային բերել իր ծանոթների մոտ, այստեղ օղի էր խմում, իսկ Սաշայի հետ - միայն կարմիր գինի էր խմում։ Էս սև աչքերով տղին որտեղի՞ց ես գտել, զվարթ ասաց - Մարուսյան, գլխով անելով Սաշայի կողմը։ Սև աչքերով ու խուճուճ մազերով, քթի տակ - ծիծաղեց Կատյան։ Ջահել ժամանակ մազերը խուճուճ են լինում, տարիքն առնելուց`թափվում, - հայտարարեց Վասիլի Պետրովիչը և շիշը նորից ձեռքն առավ։ Հիմա նա խոժոռադեմ չէր թվում - Սաշային, խոսելաձևի մեջ ծանոթությունն ամրապնդելու ցանկություն կար։ Եվ Մարուսյան - նրանց էր նայում սիրալիր, հասկացողի հայացքով։ Սաշային դուր էր գալիս Մարուսյայի - հովանավորությունը, դուր էր գալիս ծայրամասային այդ տունը, պատից այն կողմ հնչող - երգն ու հարմոնի նվագը։ Ի՞նչի բան չեք ուտում, հարցրեց Մարուսյան։ Շնորհակալ եմ, - ուտում եմ, համեղ է։ Թխելու բան լիներ, ավելի լավերը կթխեի`թթխմորի եղածն ինչ է, - չկա։ Ապրի Վասիլի Պետրովիչը, բերեց։ Վասիլի Պետրովիչն ինչ-որ լուրջ բան ասաց թթխմորի - մասին։ Երեխաներն էլի ուզեցին։ Մարուսյան նորից մեկական կտոր տվեց նրանց։ Մենակ - հո ձեզ համար չե՞մ թխել։ Ձեր քեֆն արեցիք-պրծաք, լվացվեք։ Վերցրեց նրանց անկողիններն - ու սենյակից տարավ դուրս`հարևանուհու մոտ։ Երեխաները գնացին քնելու։ Վասիլի Պետրովիչն - էլ պատրաստվեց գնալ։ Մարուսյան ուղեկցելու ելավ, Կատյային ասելով. Մաքուր սավան - պահարանից կվերցնես։ Այդ մարդը նրա ինչի՞ն է պետք, հարցրեց Սաշան, երբ դուռը փակվեց - Մարուսյայի ետևից։ Սեփական մարդն ալիմենտից փախել է, գտնել չի լինում, իսկ ապրել - պե՞տք է։ Երեխաների աչքի առա՞ջ։ Սոված նստեն`ավելի՞ լավ է։ Ծեր է։ Մարուսյան էլ - ջահել չի։ Իսկ ինչո՞ւ չի ամուսնանում։ Կատյան հոնքերի տակից նրան նայեց։ Դո՞ւ ինչի - չես պսակվում հետս։ Պսակվե՞լ ես ուզում։ Պսակվել ես ուզում Լավ, արի պառկենք։ Սա - էլ էր անսովոր։ Ամեն անգամ Սաշան ստիպված էր լինում տիրել նրան, կարծես առաջին - անգամ էին հանդիպում, իսկ այսօր ինքն անկողին գցեց, հանվեց։ Միայն ասաց. Լույսը - հանգցրու։ Հետո մատներով խաղում էր նրա մազերի հետ… Ուժեղ տղա ես, աղջիկները վայ - թե սիրում են քեզ, մենակ անզգույշ ես, կռացավ տղայի վրա, նայեց աչքերի մեջ, սև - աչքերով մի ճստիկ բերեմ քեզ համար, չե՞ս վախենա։ Վաղ թե ուշ`լինելու էր։ Է ինչ, - աբորտ կաներ, երեխան ոչ Սաշային էր պետք, ոչ`նրան։ Հղի՞ ես։ Կատյան գլուխը դրեց - նրա ուսին, սեղմվեց ամբողջ մարմնով, կարծես պաշտպանություն էր որոնում իր կյանքի - դժվարություններից ու ձախորդություններից։ Ի՞նչ գիտե ինքը Կատյայի մասին։ Որտե՞ղ - է ապրում։ Հորաքրոջ մո՞տ։ Հանրակացարանո՞ւմ։ Անկյո՞ւն է վարձում։ Աբո՞րտ։ Ի՞նչ - պիտի ասի տանը, ի՞նչ բյուլետեն պիտի ներկայացնի աշխատանքի վայրում։ Իսկ եթե ուշացրե՞լ - է։ Ի՞նչ է անելու երեխան գրկին։ Եթե հղիացել ես, ծննդաբերիր, կամուսնանանք։ Առանց - գլուխը բարձրացնելու, Կատյան հարցրեց. Անունն ի՞նչ ենք դնելու։ Կդնենք, ժամանակ - շատ կա։ Կատյան նորից ծիծաղեց, ետ քաշվեց։ Ոչ դու կպսակվես, ոչ էլ ես քեզ կառնեմ։ - Քանի՞ տարեկան ես։ Քսաներկո՞ւ։ Ես որ ես եմ, էլի քեզնից մեծ եմ։ Դու`կրթված, իսկ - ե՞ս։ Վեց դասարան… Կպսակվեմ, մենակ թե քեզ հետ չէ։ Իսկ ո՞ւմ հետ։ Հետաքրքիր է։ - Հետաքրքիր է… Մեր գյուղացի մի տղա կա։ Որտե՞ղ է։ Որտեղ է… Ուրալում, կգա ու ինձ - կտանի։ Ի՞նչ գործի է։ Ինչ գործի է… Մեխանիկ։ Վաղո՞ւց ես ճանաչում։ Չասի՞`մեր գյուղացի - է։ Իսկ ինչո՞ւ մինչև հիմա չի ամուսնացել հետդ։ Ման գալուց չի կշտացել, չի պսակվել։ - Իսկ հիմա կշտացե՞լ է։ Հիմա արդեն երեսուն տարեկան է։ Գիտե՞ս, ինչ կնանիք է ունեցել - Սիրո՞ւմ ես նրան։ Հա, սիրում եմ։ Իսկ ինձ հե՞տ ինչու ես հանդիպում։ Հանդիպում… - Ես էլ եմ ուզում կյանք անեմ։ Միլիցիայի պես հարցաքննում ես, հանգիստ թող։ Իսկ ե՞րբ - է գալու։ Վաղը։ Ու էլ չե՞նք հանդիպի։ Հարսանիքիս կանչե՞մ… Աժդահա մարդ է, մի հատ - որ տվեց, շունչդ կփչես։ Կտեսնենք։ Պահ, պահ… Բայց հղի ես, չէ՞։ Ո՞վ ասաց։ Դու։ - Ես բան էլ չեմ ասել։ Ինքդ ես հնարել։ Դուռը կամացուկ թակեցին։ Կատյան բացեց, Մարուսյան - ներս եկավ, նորից պառկեց։ Ճամփու դրեցի, Մարուսյան լույսը վառեց, թեյ կխմե՞ք, Սաշան - ձեռքը մեկնեց`շալվարը վերցնելու։ Ինչի՞, ասաց Մարուսյան։ Մի անհանգստանաք։ Ամաչկոտ - է, քթի տակ ծիծաղեց Կատյան, ամաչում է, որ հետս ման է գալիս, ուզում է պսակվի։ - Պսակվելն էլ է հեշտ, ասաց Մարուսյան, բաժանվելն էլ։ Մնացած օղին Սաշան լցրեց բաժակի - մեջ, խմեց, մի կտոր բլիթ կերավ։ Ընդհանրապես, շնորհակալ պետք է լիներ Կատյայից, - որ ամեն ինչ բարեհաջող վերջացավ։ Հավանաբար, այդ մեխանիկն իսկապես գոյություն ունի, - բայց ըստ էության, խնդիրը նա չէ։ Բանն այն է, որ Կատյան նորից հոգու հետ խաղում - է, իսկ ինքը թթվել է հիմարի պես։ Սաշան վեր կացավ։ Ո՞ւր ես գնում, հարցրեց Կատյան։ - Տուն։ Ինչի՞, անհանգստացավ Մարուսյան, գիշերր կմնաք, առավոտը կգնաք, հարևաններիս - մոտ կմնամ, ոչ ոքի չեք խանգարի։ Պիտի գնամ։ Կատյան խոժոռ էր նայում։ Ճամփան կգտնե՞ս։ - Չեմ մոլորվի։ Կատյան հպվեց նրան. Մնա։ Գնամ։ Հաջողություն։ Բայց և այնպես, լավ - աղջիկ է։ Ինչ խոսք`ափսոս։ Եվ եթե էլ չզանգահարեց, երբեք չեն հանդիպի, հասցեն չգիտի, - Կատյան չի տալիս` «Հորաքույրս կջղայնանա», նույնիսկ չի ասում, թե որ ֆաբրիկայում - է աշխատում` «Կցցվես մուտքի առաջ»։ Մինչ այդ մեկ-մեկ զանգահարում էր Սաշային ավտոմատից, - գնում էին կինո կամ զբոսայգի, հետո մտնում Նեսկուչնի պուրակի խորքերը։ Լուսնի լույսի - տակ սպիտակին էին տալիս պարուսինե շեզլոնգները, Կատյան երեսը թեքում էր, «Մտքովդ - ի՜նչ է անցնում… «Ի՛ նչ ես կպել…»։ Իսկ հետո սեղմվում էր իրեն, շրթունքները`չոր, - քամահար, փշփշոտ մատներով խաղում էր տղայի մազերի հետ։ Առաջին անգամ քեզ գնչուի - տեղ դրեցի։ Մեր գյուղի մոտ գնչուներ կային… քեզ պես սև էին։ Մենակ թե մաշկդ փափուկ - է։ Ամռանը, երբ մայրը գնում էր քրոջ ամառանոցը, Կատյան գալիս էր Սաշայի մոտ`բարկացած - աչքերով, ամաչում էր մուտքի առաջ նստած կանանցից. «Աչքները չռում են վրաս։ Կյանքում - էլ չեմ գա»։ Զանգահարելիս սովորաբար լռում էր, հետո կախում խոսափողը, նորից զանգահարում… - Կատյա, դո՞ւ ես։ Հա, ես եմ… Իսկ ինչո՞ւ չես պատասխանում… Ես զանգ չեմ տվել… Հանդիպե՞նք։ - Էդ որտե՞ղ հանդիպենք… Այգու մո՞տ։ Բան գտավ… Կգաս Դեվիչկա։ Վեցի՞ն, յոթի՞ն։ Վեցին - վազեցի, չէ մի… Այս ամենը Սաշան հիշում էր հիմա, սպասում նրա զանգին։ Հաջորդ օրն - ինստիտուտից շուտ ուզեց տուն գնալ`մեկ էլ տեսար, զանգահարեց։ Բայց մնաց`հոկտեմբերյան - տոնի առթիվ պատի թերթը սարքելու։ Իսկ հետո նրան կանչեցին կուսբյուրոյի նիստի։ Դռան - մոտ ազատ տեղ չկար։ Սաշան խցկվեց աթոռների միացրած շարքերի արանքով, դիպչելով կիպ-կիպ - նստած, մարդկանց, կուսբյուրոյի քարտուղար Բաուլինի դժգոհ հայացքի տակ։ Շիկահեր, - պնդակազմ մարդ էր, հասարակ, համառ դեմքով, սատինե շեղօձիք, կապույտ, երկու սպիտակ - կոճակով կարճ վզին կոճկած վերնաշապկի տակից լայն կուրծքը դուրս ցցած։ Հետևելով, - թե Սաշան ինչպես նստեց անկյունում, Բաուլինը նորից դարձավ Կռիվոռուչկոյին։ Այդ - դո՞ւք եք խափանել հանրակացարանի շինարարությունը, Կռիվոռուչկո։ Օբյեկտիվ պատճառները - ոչ ոքի չեն հետաքրքրում։ Ֆոնդերը փոխանցվել են հարվածային շինարարությունների՞ն։ - Դուք պատասխանատու եք ոչ թե Մագնիտկայի, այլ ինստիտուտի համար։ Ինչո՞ւ չեն զգուշացրել, - որ ժամկետները ռեալ չեն։ Ա՛ հ, ժամկետները ռեալ են… Ինչո՞ւ չեն կատարվել։ Քսան - տարի կուսակցության շարքերո՞ւմ եք… Նախկին ծառայությունների համար գլուխ ենք խոնարհում, - իսկ սխալների համար պիտի խփենք։ Բաուլինի տոնը զարմացրեց Սաշային։ Դիրեկտորի տեղակա�� - Կռիվոռուչկոյից ուսանողները վախենում էին։ Ինստիտուտում խոսում էին նրա զինվորական - հռչակավոր կենսագրության մասին. մինչև հիմա գիմնաստյորկա էր հագնում, գալիֆե և - սապոգ։ Կորամեջք, երկար ու մռայլ քթով, աչքերի տակ կախ տոպրակներով այդ մարդը երբեք - և ոչ մեկի հետ խոսքի չէր բռնվում, նույնիսկ բարևելիս բավարարվում էր միայն գլխի - շարժումով։ Կռիվոռուչկոն ձեռքով հենվել էր աթոռի թիկնակին, Սաշան տեսավ, թե ինչպես - են դողում նրա մատները։ Մշտապես այնքան ահեղատեսք մարդու թուլությունը խղճալի էր։ - Բայց շինանյութ իսկապես չէին տվել շինարարության համար, իսկ հիմա ոչ ոք չի ուզում - մտածել այդ մասին։ Միայն Յանսոնը`Սաշայենց ֆակուլտետի դեկանը, անդրդվելի մի լատվիացի, - դիմելով ինստիտուտի դիրեկտոր Գլինսկայային, հաշտվողաբար ասաց. Գուցե նորի՞ց ժամկետ - տանք։ Ինչ ժամկետ, չարագույժ բարեհոգությամբ հարցրեց Բաուլինը։ Գլինսկայան լուռ - էր։ Նստած էր նեղացած մարդու տեսքով, որին ահա այդպիսի անպիտան տեղակալ են շնորհել։ - Վեր կացավ ասպիրանտ Լոզգաչևը`բարձրահասակ ու վայելչագեղ, ձեռքերը տարածեց դերասանավարի։ - Մի՞թե բահերն էլ են Մագնիտկա ուղարկել։ Ուսանողները մատներո՞վ էին փորում սառած - հողը։ Ահա, նստած է խմբի կոմերիտական կազմակերպիչը, թող ասի, թե ինչպես էին աշխատում - առանց բահերի։ Բաուլինը հետաքրքրությամբ նայեց Սաշային։ Սաշան վեր կացավ։ Մենք - առանց բահ չենք աշխատել։ Մի անգամ է պահեստը փակ եղել։ Հետո պահեստապետը եկավ ու - բահերը տվեց։ Երկա՞ր սպասեցիք, գլուխը չբարձրացնելով, հարցրեց Կռիվոռուչկոն։ Տասը - րոպե։ Լոզգաչևը, որ անհաջող էր վկայակոչել Սաշային, կշտամբանքով օրորեց գլուխը, - կարծես ոչ քե ինքն էր սխալվել, այլ Սաշան։ Ամեն ինչ բարեհաջո՞ղ վերջացավ, քմծիծաղ - տվեց Բաուլինը։ Բարեհաջող, պատասխանեց Սաշան։ Իսկ ինչքա՞ն աշխատեցիք, ինչքա՞ն պարապ - մնացիք։ Չէ՞ որ շինանյութ չկար։ Որտեղի՞ց գիտես։ Բոլորն էլ գիտեն։ Իզուր ես փաստաբանություն - անում, Պանկրատով, խստորեն ասաց Բաուլինը, անտեղի։ Աշխատելով չնայել Կռիվոռուչկոյին, - բյուրոյի անդամները քվեարկեցին`նրան կուսակցությունից վտարելու համար։ Ձեռնպահ - մնաց միայն Յանսոնը։ Ավելի կորամեջք դարձած Կռիվոռուչկոն դուրս եկավ սենյակից։ - Ստացվել է դոցենտ Ազիզյանի դիմումը, հայտարարեց Բաուլինը և նայեց Սաշային, կարծես - հարց տալով, հիմա՞ ինչ կասես, Պանկրատով։ Սաշայենց խմբում Ազիզյանը սոցիալիստական - հաշվառման հիմունքներ էր դասավանդում։ Սակայն խոսում էր ոչ թե հաշվառման, ոչ նույնիսկ - հիմունքների մասին, այլ նրանց, ովքեր այդ հիմունքներն աղավաղում են։ Սաշան ուղղակի - ասել էր, որ չէր խանգարի իրենց պատկերացում տալ ինքնին հաշվապահության մասին։ Գանգրամազ - Ազիզյանը`խորամանկ մի ստահակ, ընդամենը ծիծաղել էր։ Իսկ հիմա մեղադրել էր Սաշային, - որ վերջինն հանդես է եկել հաշվառման մասին գիտության մարքսիստական հիմնավորման - դեմ։ Այդպիսի բան եղե՞լ է, Բաուլինը Սաշային էր նայում երկնագույն, պաղ աչքերով։ - Ես չեմ ասել, թե տեսություն պետք չէ։ Ասել եմ, որ հաշվապահական գիտելիքներ չենք - ստացել։ Գիտության կուսակցականությունը քեզ չի՞ հետաքրքրում։ Հետաքրքրում է։ Կոնկրետ - գիտելիքները`նույնպես։ Կուսակցականության և կոնկրետության մեջ տարբերությո՞ւն կա։ - Նորից վեր կացավ Լոզգաչևը։ Գիտեք ինչ, ընկերներ… Երբ բացահայտորեն գիտության ապաքաղաքականություն - են քարոզում… Եվ հետո`Պանկրատովը փորձեց կուսակցական բյուրոյի վզին փաթաթել իր - հատուկ կարծիքը Կռիվոռուչկոյի մասին, ուսանողական լայն զանգվածների ներկայացուցիչ - ձևացրեց իրեն։ Պանկրատով, իսկ ո՞ւմ եք դուք այստեղ ներկայացնում, ի դեպ։ Յանսոնը - նստած էր մռայլված, հաստլիկ մատներով կտկտացնում էր ցմփոր պայուսակը։ [...] Գլինսկայան - դարձավ Բաուլինին։ Գուցե կոմերիտական կազմակերպությա՞նը հանձնենք… Նրա ձայնի մեջ - մեծավորական հոգնածություն կար. հարցը մանր է, ուսանողի անձնավորությունը`աննշմար։ - Լոզգաչևը նայեց Բաուլինին, նրան թվաց, թե վերջինս դժգոհ պիտի լիներ Գլինսկայայի - առաջարկից։ Կուսակցական բյուրոն չպետք է շեղվի… Այս անզգույշ խոսքն ամեն ինչ վճռեց։ - Ոչ ոք չի շեղվում, խոժոռվեց Բաուլինը։ Բայց կարգ գոյություն ունի։ Թող կոմսոմոլը - քննարկի։ Տեսնենք, թե ինչպիսին է նրա քաղաքական հասունությունը։ Կախիչից կաշվե - դարչնագույն վերարկու էր կախված… Քեռի Մա՜րկը։ Մա՞ն ես գալիս… Սաշան համբուրեց - քեռու խնամքով սափրված այտը։ Մարկից ծխամորճի ընտիր ծխախոտի, նուրբ օդըկոլոնի հոտ - էր գալիս, «ամուրի մարդու տնական հոտ»` ինչպես մայրն էր ասում։ Իր երեսունհինգ - տարիներից ավելի մեծ էր թվում Մարկը`լիքը-լիքը, զվարթաբարո, ճաղատացող քեռի էր։ - Եվ միայն ակնոցի դեղնավուն ապակիների տակից նայող սուր աչքերն էին մատնում արդյունաբերության - հրամանատարներից մեկի, համարյա առասպելական այդ մարդու երկաթյա կամքը, որ առասպելական - էր Արևելքում իր վիթխարի շինարարության պես. Սովետական Միության մետալուրգիական - նոր բազան էր կառուցում նա, թշնամու ավիացիայի համար անմատչելի, պրոլետարական տերության - ստրատեգիական թիկունքը։ Կարծում էի, չեմ տեսնի քեզ, մի տեղ մնացած կլինես։ Սաշան - միշտ տանն է գիշերում, ասաց մայրը։ Սեղանին պորտվեյն էր դրված, վարդագույն երշիկ, - շպրոտ, «թրքական չորահաց»` Մարկը միշտ բերում էր այդ ամենը։ [...] Մոր ավանդական - թխվածքն էլ էր սեղանին, ըստ երևույթին, Մարկը զգուշացրել էր, որ գալու է։ Երկա՞ր - ժամանակով ես եկել, հարցրեց Սաշան։ Այսօր եմ եկել, վաղը գնալու եմ։ Նրան Ստալինն - է կանչել, ասաց մայրը։ Նա հպարտանում էր իր եղբորով, հպարտանում էր տղայով. հպարտանալու - ուրիշ ոչինչ չուներ`ամուսնուց լքված, միայնակ կին էր, փոքրամարմին, գիրուկ, դեռևս - գեղեցիկ, ճերմակ դեմքով, խիտ ու գանգուր ճերմակած մազերով։ Մարկը ձեռքը պարզեց - բազմոցին դրված կապոցին։ Բաց արա։ Սոֆյա Ալեքսանդրովնան փորձեց արձակել հանգույցը։ - Սաշան դանակով կտրեց քուղը։ Քրոջ համար Մարկը վերարկուի կտոր էր բերել և նուրբ - բրդյա գլխաշոր։ Սաշայի համար`մուգ կապույտ բոստոնից կոստյում։ Թեթևակի ճմրթված - պիջակը շատ լավ նստեց տղայի վրա։ Վրայով է կարված, հավանություն տվեց Սոֆյա Ալեքսանդրովնան, - շնորհակալ եմ, Մարկ, հագնելու բան չուներ բոլորովին։ Սաշան հաճույքով իրեն էր նայում - հայելու մեջ։ Մարկը միշտ պետքական բան է նվիրում։ Փոքր ժամանակ իրեն տարել էր կոշկակարի - մոտ, որը տղայի համար քրոմե երկարաճիտք սապոգներ էր կարել, այն ժամանակ ոչ ոք այդպիսի - սապոգ չուներ, ոչ բակում, ոչ դպրոցում, շատ էր հպարտանում իր ունեցածով և մինչև - հիմա հիշում էր դրանց հոտը, հիշում էր նաև կաշվի և կուպրի սուր հոտը կոշկակարի - խցիկում։ Այդ երեկո Մարկին մի քանի անգամ հեռախոսի մոտ կանչեցին։ Թավ, տիրական - ձայնով նա հրամաններ էր տալիս ֆոնդերի, լիմիտների, էշելոնների մասին, նախազգուշացնում - էր, որ գիշերելու է Արբատում, և կարգադրեց առավոտյան ժամը ութին մեքենա ուղարկել։ - Ետ գալով սենյակ, Մարկը շեղակի նայեց շշին։ Օհո՜։ Խմիր, իմ ընկեր, քանի լիքն է - գավը, կյանքի դառնությունը քամուն տանք, երգեց Սաշան քեռու սիրած երգը, որ հենց - նրանից էր լսել դեռևս փոքր հասակում։ Վանենք, իմ ընկեր, վանենք մեր հոգսերը, քանի - կանք, միացավ Մարկը, այսպե՞ս էր։ Ճիշտ այդպես։ Սաշան նորից երգեց. Վաղը գուցե հենց - այս ժամին Այստեղ գա ուժը Չեկայի, Գուցե նաև հենց այս պահին Մենք վերջը տանք Կոլչակի - Ձայն և լսողություն մորից էր ժառանգել, ժամանակին Սոֆյա Ալեքսանդրովնային հրավիրում - էին երգելու ռադիոյով, բայց հայրը չթողեց։ Վաղը գուցե հենց այս ժամին Մեր ընկերները - գան, Գուցե նաև հենց այս պահին Մեր համազարկը տան Լավ երգ է, ասաց Մարկը։ Միայն - թե վատ եք երգում, նկատեց Սոֆյա Ալեքսանդրովնան, կույրերի երգչախմբի պես։ Կույրերի - զույգի, ծիծաղեց Մարկը։ Նրա անկողինը բազմոցին գցեցին, Սաշան պառկեց պարուսինե - տապճակի վրա։ Մարկը հանեց պիջակը, տաբատակալները, վերնաշապիկը և, մնալով օձիքին - ու թևքերին երկնագույն երիզներով շապկով, գնաց լողասենյակ։ Ձեռքերը գլխատակին դրած, - Սաշան պառկած նրան էր սպասում։ Նիստից հետո, աստիճաններով իջնելիս, Յանսոնը թփթփացրել - էր իր ուսին։ Բարեսիրտ ու քաջալերիչ այդ միակ ժեստն ընդամենն ընդգծեց այն դատարկությունը, - որ զգում էր Սաշան։ Մյուսները ձևացրեցին, թե շտապում են. որը`տուն, որը`ճաշարան։ - Տրամվայի կանգառ տանող ճանապարհին, քանդքնդված արվարձանի կեղտոտ սալարկի վրայով - մարդատար սև մեքենա անցավ։ Գլինսկայան նստած էր առջևում, գլուխը շրջած ինչ-որ բան - էր ասում ետևում նստածներին։ Եվ այն, թե ինչպես էին խոսում ու ինչպես սլացան իր - կողքով, չնկատելով ու չմտածելով իր մասին, դատարկության, անարդարացի լքվածության - զգացում հարուցեց կրկին։ Սաշան Գլինսկայային ճանաչում էր դեռևս դպրոցից, տեսնում - էր ծնողական կոմիտեի նիստերին, նրա տղան`Յանը, իրենց դասարանում էր. մռայլ, սակավախոս, - միայն ալպինիզմով հետաքրքրվող տղա էր։ Գլինսկայան Կոմինտեռնի աշխատակցի կին էր, - լեհական առոգանությունը նրա անվերապահ կարծիքներին անբնականության երանգ էր հաղորդում։ - Այդուհանդերձ, թվում էր, թե նա չպետք է լռեր բյուրոյի ժամանակ, հանրակացարանների - խնդրում պակաս պատասխանատու չէ, քան Կոիվոռուչկոն։ Բայց լռեց։ Մարկը ետ եկավ`լվացված, - թարմ, պայուսակից հանեց օդըկոլոնը, շփվեց, պառկեց բազմոցին, շուռումուռ եկավ հարմար - տեղավորվելով, ակնոցը հանեց և կարճատես աչքերով դնելու տեղ փնտրեց։ Որոշ ժամանակ - լուռ պառկած էին, հետո Սաշան հարցրեց. Ստալինն ինչո՞ւ է քեզ կանչել։ Ինձ Ստալինը - չի կանչել, ինձ կանչել են, որ հայտնեն նրա ցուցումը։ Ասում են, նա կարճահասակ է։ - Իմ ու քո նման։ Բայց ամբիոնի վրա բարձրահասակ է թվում։ Այո։ Երբ նրա հիսնամյակն - էր, ասաց Սաշան, ինձ դուր չեկավ նրա պատասխանը ողջույնների առթիվ, այսպիսի մի բան - ասաց, թե «ինձ կուսակցությունն է ծնել, ըստ պատկերի յուրում»։ Իմաստն այն է, որ - ողջույնները վերաբերում են կուսակցությանը, և ոչ թե անձամբ իրեն։ Ճի՞շտ է, Լենինը - գրել է, որ Ստալինը կոպիտ է և կողմնակալ։ Որտեղի՞ց գիտես։ Ինչ նշանակություն ունի… - Գիտեմ։ Չէ՞ որ գրել է։ Այդ հատկանիշները զուտ անձնական են, ասաց Մարկը, դրանք չեն - գլխավորը։ Գլխավորը քաղաքական գիծն է։ Մի՞թե դրանք կարելի է բաժանել, առարկեց Սաշան, - այդ պահին հիշելով Բաուլինին և Լոզգաչևին։ Կասկածո՞ւմ ես դրանում։ Կարծես`չեմ մտածել։ - ՉԷ որ ես էլ եմ Ստալինին կողմ։ Բայց կուզեի ավելի քիչ լիներ փառաբանությունը`ականջ - է սղոցում։ Անհասկանալին դեռևս ոչ ճիշտը չէ, պատասխանեց Մարկը, հավատա կուսակցությանը, - նրա իմաստնությանը։ Խիստ ժամանակներ են սկսվում։ Սաշան քթի տակ ծիծաղեց։ Այսօր - մաշկիս վրա եմ զգացել։ Նա պատմեց կուսբյուրոյի նիստի մասին։ Հաշվապահությո՞ւն։ - Դա՞ է այն սկզբունքային հարցը, որով պետք է… Գիտես ինչ։ Սկզբունքային հարցին կարող - ես սպասել ամբողջ կյանքիդ ընթացքում Լսարանում վիճաբանելն անտակտություն է։ Ինձ - մեղադրում են ոչ թե անտակտության, այլ ապաքաղաքականության մեջ։ Եվ պահանջում են, - որ ես դա ընդունեմ, հասկանո՞ւմ ես։ Եթե սխալվել ես, կարելի է և ընդունել։ Այդ մեկը - չեն տեսնի։ Ի՞նչն ընդունեմ։ Կեղծիք է։ Ձեր դիրեկտորն էլի Գլինսկայա՞ն է։ Այո։ Ներկա՞ - էր բյուրոյին։ Ներկա էր։ 2. Մարկ Ալեքսանդրովիչը վարորդին կարգադրեց առաջ անցնել, - իսկ ինքը ոտքով գնաց։ Աշնան թափանցիկ առավոտ էր, առույգացնող ու չափավոր ցուրտ։ - Աշխատանքի էին շտապում ծառայողները, կանանց աղմկոտ հերթը խռնվել էր հացի խանութի, - տղամարդկանց լուռ հերթը`ծխախոտի կրպակի մոտ։ Մարկ Ալեքսանդրովիչը Սոնյային միշտ - տարբերում էր իր մյուս քույրերից, սիրում ու խղճում էր նրան, առանձնապես անօգնական`հիմա, - երբ հեռացել էր ամուսինը, Սաշային էլ էր սիրում։ Ի՞նչ են կպել տղայից։ Չէ որ ազնվորեն - է ասել, բայց հոգին ոտնակոխ են անում, պահանջում զղջալ չարածի համար։ Ինքն էլ համոզեց - Սաշային`զղջալ։ Մարկ Ալեքսանդրովիչը հատեց Արբատսկայա հրապարակը և քայլեց Վոզդվիժենկայով, - ուր անսպասելի խաղաղ էր և ամայի եռուզեռով լի Արբատից հետո։ Միայն բազմամարդ հերթ - էր սպասում Զինառի խանութի բացվելուն և ավելի սակավամարդ հերթը սեղմվել էր Կալինինի - ընդունարանի պատին։ Մարկ Ալեքսանդրովիչը նստեց իրեն սպասող մեքենան և Մոխովայա - փողոցով, Օխոտնի ռյադով, Տեատրալնայա և Լուբյանսկայա հրապարակներով գնաց Նոգինի - հրապարակ, ուր նախկին Արհեստագործական վարչության վիթխարի, հինգհարկանի մոխրագույն, - երկար միջանցքներով ու անհամար սենյ��կներով շենքում տեղավորված էր Ծանր արդյունաբերության - ժողովրդական կոմիսարիատը։ Երկրի բոլոր ծայրերից հազարավոր մարդիկ էին գալիս այս - շենքը, այստեղ էր ամեն ինչ վճռվում, պլանավորվում, հաստատվում։ Ինչպես միշտ, Ժողկոմատում - իր շրջագայությունը Մարկ Ալեքսանդրովիչը սկսեց ոչ թե գլխավոր վարչությունների պետերից, - այլ բաժիններից ու սեկտորներից։ Եվ այն, որ Ռյազանովը`աշխարհում խոշորադույն շինարարության - ղեկավարը, Օրջոնիկիձեի սիրելին, նախ շարքային աշխատողների մոտ էր գալիս, հաճելի - էր նրանց համար. հաշվի է նստում իրենց հետ, հասկանում է իրենց ուժը, ապարատի ուժը։ - Ու նրանք հաճույքով զբաղվում էին նրա գործերով, վճռում այնպես, ինչպես պահանջում - էին գործարանի`հնգամյակի զարդ ու պարծանքի շահերը, այսինքն այնպես, ինչպես կամենում - էր Մարկ Ալեքսանդրովիչը։ Բաժիններում շրջելուց հետո նա բարձրացավ երկրորդ հարկ, - անցավ մի քանի միջանցքներով, նորից բարձրացավ սանդուղքով, իջավ մեկ ուրիշով և հայտնվեց - շենքի խաղաղ, սակավամարդ թևում, ուր ժողկոմի և նրա տեղակալների աշխատասենյակներն - էին։ Գորգապատ ընդունարանում, հեռախոսներով ծանրաբեռնված սեղանների մոտ նստած էին - քարտուղարուհիները։ Նրանք ճանաչում էին Ռյազանովին, և առանց զգուշացնելու, նա մտավ - Բուդյագինի մոտ։ Կուսակցության Կենտկոմի անդամ, դեռևս աքսորավայրից Ստալինին ծանոթ - Բուդյագինին մի քանի ամիս առաջ ետ էին կանչել արտասահմանից։ Եվրոպական խոշորագույն - տերություններից մեկի նախկին դեսպանին նշանակել էին ժողկոմի տեղակալ։ Խոսում էին, - որ դիվանագիտական աշխատանքից նրան ետ կանչելը պատահական չէ, Բուդյագինից դժգոհ - էին։ Սակայն Բուդյագինի չորչորուկ, սևաբեղ դեմքին, թավ հոնքերի տակ նրա մոխրագույն - աչքերի մեջ ոչինչ կարդալ չէր լինի։ Այդ բանվոր մտավորականները, որոնք զինվորական - կոմիսարի շինելը դիվանագիտական ֆրակով, գավչեկայի նախագահի կաշվե բաճկոնը տրեստների - դիրեկտորների կոստյումով էին փոխարինել, Մարկ Ալեքսանդրովիչի համար միշտ էլ մարմնավորում - էին Հեղափոխության ահեղ ոգին, Դիկտատուրայի ամենակործան ուժը։ Խոսքը չորրորդ դոմնայի - մասին էր։ Դոմնան պիտի վառեին կուսակցության Տասնյոթերորդ համագումարի նախօրեին, - հինգ և ոչ թե ութ ամիս անց, ինչպես նախատեսված էր պլանով։ Այն, որ տնտեսական նպատակահարմարությունը - զոհաբերվում է քաղաքական անհրաժեշտությանը, հասկանում էին թե՛ Մարկ Ալեքսանդրովիչը, - թե՛ Բուդյագինը։ Սակայն դա էր Ստալինի կամքը։ Երբ ամեն ինչի մասին պայմանավորվեցին, - Մարկ Ալեքսանդրովիչը հարցրեց. Դուք ճանաչո՞ւմ եք Սաշա Պանկրատովին, իմ ազգականն - է, ձեր աղջկա հետ մի դպրոցում է սովորել։ Ճանաչում եմ, Բուդյագինի դեմքը վերստին - անթափանց դարձավ։ Մի փուչ պատմության մեջ է ընկել Մարկ Ալեքսանդրովիչը գործի էությունը - պատմեց Բուդյագինին։ [...] Պատկերացնում եք`հաշվապահության ապաքաղաքականություն։ - Նրանց դիրեկտորը Գլինսկայան է, ես չեմ ճանաչում, դուք գիտեք նրան։ Եթե ձեզ համար - դժվար չէ, խոսեք հետը։ Ափսոս է տղան, կհետապնդեն։ Ես կարող եմ դիմել Չեռնյակին, - բայց չէի ուզենա շրջկոմ հասցնել։ Չեռնյակն արդեն քարտուղար չէ, ասաց Բուդյագինը։ - Ինչպե՞ս։ Այդպես Ո՞ւր ենք հասնելու մենք։ Բուդյագինն ուսերը թոթվեց։ Համագումարը - հունվարին է առանց որևէ դադարի շարունակեց. փառավոր տղա է Սաշան, մեր տանը լինում - է։ Տարօրինակ է, ինձ ոչինչ չի ասել։ Օգնություն խնդրողներից չէ։ Գլինսկայան ի վիճակի՞ - է ինչ-որ բան անել, երկմտեց Բուդյագինը։ Չգիտեմ։ Բայց չեմ թողնի տղային հոշոտեն։ - Չի կարելի խեղել երեխաներին, նոր-նոր են սկսում ապրել։ Նման բան հիմա միայն քո - ազգականի հետ չի կատարվում, ասաց Բուդյագինը։ Մարկ Ալեքսանդրովիչն իջավ վարսավիրանոց, - մազերը կտրեց և սափրվեց`ինչ երբեք չէր անում այստեղ։ Եվ զղջաց. վարսավիրն օդըկոլոն - ցողեց, որի բարկ հոտը դուր չեկավ։ Օտար, օծանելիքի կպչուն հոտի տհաճ այդ զգացումով - մտավ կոլեգիայի անդամներին սպասարկող ճաշարանը։ Բուֆետապանուհին դիմեց նրան. Ընկեր - Ռյազանով, խնդրեցին անցնեք ընկեր Սյոմուշկինի մոտ։ Նա վեր բարձրացավ։ Անատոլի Սյոմուշկինը`Օրջոնիկիձեի - քարտուղարը, չոր-չոր բարևեց, դժկամությունն արտահայտելով, որ հարկ եղած րոպեին - Մարկ Ալեքսանդրովիչն իր տրամադրության տակ չէր։ Սյոմուշկինը բոլորին «դու» ով էր - դիմում, ոչ ոքի չէր հավանում, Սերգոյից բացի, ու նրանից պակաս չէին վախենում, քան - Սերգոյից։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նրա համհարզն էր, քսանմեկ թվականից`քարտուղարը - թե՛ Անդրկովկասում, թե՛ ԿՎՀ-ԲԳՏ-ում, թե՛ այստեղ`Ծանր արդյունաբերության ժողկոմատում։ - Դեմքի`անկրկնելի նշանակալից ու նախկին դժգոհ արտահայտությամբ Սյոմուշկինը հավաքեց - հեռախոսի համարը Ընկեր Ռյազանովը հեռախոսի մոտ է… Եվ լսափողը հանձնեց Մարկ Ալեքսանդրովիչին։ - Ժամը չորսին նրան սպասում են Կրեմլում Մարկ Ալեքսանդրովիչը կռահում էր, որ հենց - դրա համար էլ իրեն կանչել են։ Սակայն վերադարձի տոմսն իրեն հանձնել էին արդեն, - և վճռել էր, որ հանդիպումը հետաձգվում է։ Իսկ հիմա`քառասուն րոպե հետո Ստալինի - մոտ պիտի լիներ։ Մյուս հեռախոսով Սյոմուշկինը կապվեց Բոբրինսկի քիմկոմբինատի հետ, - այնտեղից պատասխանեցին, որ Գրիգորի Կոնստանտինովիչր շինհրապարակում է։ Բայց Սյոմուշկինը - շարունակում էր զանգահարել, սպասեցնում Մարկ Ալեքսանդրովիչին, ենթադրելով, որ ավելի - լավ է ուշանալ Ստալինի մոտ, քան ներկայանալ`առանց Օրջոնիկիձեի ցուցումները ստանալու։ - Բայց Մարկ Ալեքսանդրովիչն այդպես չգտավ։ Սյոմուշկինն ընդամենը շփվում էր`բարձր - մակարդակով, իսկ ինքը գործում էր`նույն մակարդակով։ Եվ Սյոմուշկինի քարտուղարական - ջանադրությունը չպետք է խանգարեր իրեն։ Նա հանգիստ էր և անդրդվելի։ Խանգարում էր - միայն օտար, վարսավիրանոցային հոտը։ Անհեթեթ բան կլիներ Կրեմլ, Ստալինին ներկայանալ - այդ թարմաշունչ տեսքով։ Նորից մտավ վարսավիրանոց, լվաց դեմքը և գլուխը։ Հաճախորդին - բազկաթոռին նստած թողնելով, վարսավիրը կանգնած էր նրա առաջ, սրբիչը ձեռքին։ Բարեհոգի - այն Մարկ Ալեքսանդրովիչը, որը կես ժամ առաջ կատակում էր նրա հետ`ճաղատացող տղամարդկանց - վերաբերյալ, արդեն չկար։ Տիրական դեմքը, հատկապես հիմա, երբ ակնոցր հանել էր, անողոք - էր թ��ում։ Տրոիցկիյե դարպասի մոտ Մարկ Ալեքսանդրովիչը փոքր պատուհանից ներս պարզեց - կուսակցական տոմսը։ Ակնատը փակվեց, ապա նորից բացվեց, ապակու ետևից երևաց զինվորականի - ուրվագիծը, որը կռացավ, և Մարկ Ալեքսանդրովիչը նոր միայն զննեց դեմքը։ Զենք ունե՞ք։ - Ոչ։ Ի՞նչ կա պայուսակի մեջ։ Մարկ Ալեքսանդրովիչը բարձրացրեց պայուսակը, բացեց։ - Հերթապահը վերադարձրեց կուստոմսը`անցաթուղթը մեջն էր։ Հատուկ մուտքի դռան մոտ հրացանակիր - երկու զինվոր էին կանգնած։ Զննելով կուստոմսի լուսանկարը, պահակապետը ուշադիր-պաշտոնական - հայացքը սահեցրեց նրա դեմքի վրայով։ Մարկ Ալեքսանդրովիչը հանվեց փոքր հանդերձարանում - ու բարձրացավ երրորդ հարկ։ Աշխատասենյակի դռան մոտ քաղաքացիական հագուստով մի մարդ - նորից ստուգեց նրա փաստաթղթերը։ Աշխատանքային մեծ սենյակում, սեղանի մոտ նստած - էր Պոսկրեբիշևը։ Մարկ Ալեքսանդրովիչն առաջին անգամ էր տեսնում նրան և մտածեց, թե - ինչ կոպիտ, անդուր դեմք ունի։ Ռյազանովը հայտնեց իր ով լինելը։ Պոսկրեբիշևը նրան - առաջնորդեց հաջորդ սենյակը`ընդունարանն էր, մատնացույց արեց բազմոցը, ինքը մտավ - առանձնասենյակ, դուռն ամուր փակելով ետևից։ Ապա ետ եկավ։ Ընկեր Ստալինը սպասում - է ձեզ։ Ստալինի ընդարձակ աշխատասենյակը ձգված էր երկարությամբ։ Ձախ կողմում, պատից - կախված էր ՍՍՀՄ հսկայական քարտեզը։ Աջ կողմում`պատուհանների արանքներում, գրապահարաններն - էին, դռան մոտի անկյունում, պատվանդանի վրա խոշոր գլոբուս կար, դիմացի անկյունում - գրասեղանը և բազկաթոռը։ Սենյակի մեջտեղում կանաչ մահուդով ծածկված երկար սեղանն - էր և աթոռներ։ Ստալինը գնում-գալիս էր աշխատասենյակում և կանգ առավ, երբ բացվեց - դուռը։ Գորշ կանաչ, համարյա դարչնագույն կտորից ֆրենչ էր հագինը, նույն կտորից - շալվար`փողքերը սապոգների մեջ մտցրած։ Միջահասակից ցածր էր թվում, պնդակազմ էր, - թեթևակի չեչոտ, քիչ մոնղոլանման աչքերով։ Նեղ ճակատից վեր խիտ մազերը ճերմակել - էին սկսել։ Ստալինը մի քանի թեթև, զսպանակվող քայլ արեց Մարկ Ալեքսանդրովիչին ընդառաջ - և պարզեց ձեռքը`սովորական, քաղաքավարի, սակայն գիտակցելով այդ ձեռքսեղմումի նշանակությունը։ - Հետո սեղանի մոտից երկու աթոռ քաշեց, նստեցին։ Մարկ Ալեքսանդրովիչը շատ մոտիկից - տեսավ Ստալինի աչքերը`բաց խաժ էին, կենդանի, անգամ զվարթ թվացին նրան։ Մարկ Ալեքսանդրովիչը - զեկույցը սկսեց շինարարության ընդհանուր նկարագրությունից։ Ստալինն անմիջապես ընդհատեց - նրան. Ընկեր Ռյազանով, ժամանակ մի կորցրեք։ Կենտրոնական կոմիտեն և նրա քարտուղարը - գիտեն, թե որտեղ է շինարարությունը և ինչի համար է շինարարությունը։ Նա խոսում - էր վրացական զգալի առոգանությամբ։ Եվ, ինչպես համոզվեց Մարկ Ալեքսանդրովիչը, քաջատեղյակ - էր գործի ընթացքին։ Կոմերիտականները փախչո՞ւմ են։ Այո։ Ուրեմն, մոբիլիզացրեցինք, - որ փախչեն։ Ինչքա՞ն են փախել։ Ութսուներկու հոգի։ Ստալինի հայացքը դարձավ ծակող, - քննող… Ցույց տվեք տեղեկանքը։ Մարկ Ալեքսանդրովիչը պայուսակից հանեց բանվորական - ուժի շարժման աղյուսակը, ցույց տվեց հարկավոր սյունակը։ Ինչո՞ւ եք ինքներդ ձեզ - զրպարտում, ընկեր Ռյազանով։ Եթե որևէ գործարանից ընդամենը ութսուներկու հոգի փախած - լինեին, գործարանի դիրեկտորն իրեն հերոս կզգար։ Նա ժպտաց։ Աչքերի պոչերին հստակ - գծագրվեց կնճիռների ցանցը։ Մարկ Ալեքսանդրովիչը բողոքեց սարքավորումներ մատակարարող - գործարանից։ Ստալինը հարցրեց, թե ով է այդ գործարանի դիրեկտորը։ Ազգանունը լսելուց - հետո ասաց. Խելոք մարդ չէ, ամեն ինչ կտապալի։ Նրա աչքերը հանկարծ դեղնավուն դարձան, - ծանր, վագրային, բիբերի մեջ չարություն ցոլաց այն մարդու նկատմամբ, որին Մարկ Ալեքսանդրովիչը - գիտեր որպես լավ աշխատողի`ընկած դժվարին պայմանների մեջ։ Ռյազանովն անցավ ամենանուրբ - հարցին`մարտենյան երկրորդ արտադրամասի շինարարությանը։ Մի տարվա ընթացքում կկառուցե՞ք։ - Ոչ, ընկեր Ստալին։ Ինչո՞ւ։ Ես տեխնիկական բախտախնդիր չեմ։ Եվ տեղնուտեղը վախեցավ - իր ասածից։ Ստալինն ուշադիր նրան էր նայում։ Աչքերը նորից դեղնավուն դարձան, ծանրացան, - հոնքերից մեկը բարձրացել էր համարյա ուղղաձիգ։ Դանդաղ, բառերը ձգելով, արտասանեց. - Ուրեմն, Կենտկոմը`տեխնիկական բախտախնդիրնե՞ր են։ Ես այդպես չարտահայտվեցի, ներեցեք։ - Նկատի ունեի հետևյալը Մարկ Ալեքսանդրովիչը մանրամասն ու համոզիչ զեկուցեց, թե ինչու - մարտենյան արտադրամասի երկրորդ հերթը չի կարելի ավարտել հաջորդ տարի։ Ստալինն ուշադիր - լսում էր, բռունցքի մեջ սեղմած ծխամորճով ձախ ձեռքը կրծքին սեղմած. թվում էր, այդ - ձեռքը վատ է ծալվում։ Դուք ազնվորեն ասացիք։ Մեզ հարկավոր չեն այնպիսի կոմունիստներ, - որոնք ինչ ասես կխոստանան։ Մեզ հարկավոր են նրանք, ովքեր ճշմարտությունն են ասում։ - Ստալինը սա ասաց առանց ժպտալու, շատ նշանակալի, սույն խոսքերը նախատեսված էին ամբողջ - երկրի համար։ Մարկ Ալեքսանդրովիչն ուզում էր շարունակել զեկույցը, բայց Ստալինը - ձեռքը դիպցրեց նրա բազկին. Ես ձեզ լսեցի, հիմա դուք ինձ լսեք։ Նա սկսեց խոսել մետալուրգիայի - մասին, Արևելքի մասին, երկրորդ հնգամյակի մասին, երկրի պաշտպանության մասին։ Խոսում - էր դանդաղ, հստակ, մեղմ ու խուլ ձայնով, պարզորոշ, ասես թելադրում էր մեքենագրուհուն, - ամենքին հայտնի բաներ էր ասում, սակայն հիմա, նրա բերանից, այդ ամենը թվում էր - նոր և առանձնապես ծանրակշիռ։ Բայց չորրորդ դոմնայի մասին չհիշատակեց, կարծես չկամենալով - Մարկ Ալեքսանդրովիչին դրդել առարկությունների, որոնք պիտի չընդուներ, որոնք միայն - կվնասեին Ռյազանովին։ Դուք ե՞րբ եք մեկնում, հարցրեց Ստալինը, ոտքի ելնելով։ Այսօր, - Մարկ Ալեքսանդրովիչը նույնպես վեր կացավ։ Հետաձգեք երկու օրով, եթե հնարավոր է, - կարծում եմ, ընկերների համար հետաքրքիր կլինի ձեզ լսել Քաղբյուրոյում։ Անհարմարության - և տագնապի զգացողությունը, որ Մարկ Ալեքսանդրովիչն ուներ Ստալինի հետ խոսակցության - ընթացքում, տեղի տվեց, մնաց լոկ զգացողությունն այն մեծ բանի, ինչին հպվել էր։ - Աննախադեպ շինարարությունը, որ ինքն էր ղեկավարում, երկաթյա կամք էր պահանջում։ - Եթե նրանից վեր չլիներ Ստալինի երկաթյա կամքը, նա չէր կարող դրսևորել իրեն։ Խիստ - էր այդ կամքը։ Ի՞նչ արած։ Պատմական շրջադարձերը բարեգթությամբ չեն իրականանում։ - Ժողկոմատում գիտեին Ստալինի հետ Մարկ Ալեքսանդրովիչի խոսակցության մասին, և իրավասու - մարդիկ արդեն պատրաստում էին Քաղբյուրոյի որոշման նախագիծը։ Երեկոյան և գիշերը - աշխատելու մնացին նրանք, ովքեր կարող էին պետք գալ. գլխավոր վարչության աշխատակիցները, - մեքենագրուհիները, հերթապահ բուֆետապանուհին։ Կոլեգիայի անդամները, որոնց ստորագրությունն - էր պահանջվում որոշման նախագծի վրա, Ժողկոմատ կներկայանան առաջին իսկ զանգից հետո, - և փաստաթղթերն առավոտյան հատուկ մեկը կհասցնի Կենտկոմ։ Մարկ Ալեքսանդրովիչից ոչ - ոք չէր հարցնում, թե ինչ ասաց Ստալինը։ Վերապատմելիս ինչ-որ բան կարող է աղավաղվել։ - Ստալինն ինքն է ասում ժողովրդին այն, ինչ հարկ է համարում։ Մարկ Ալեքսանդրովիչը - ժամկետները, օբյեկտներն էր ասում`հենց դա էլ Ստալինի կամքն էր։ Գլխավորն այն էր, - որ մարտենյան երկրորդ արտադրամասի շինարարությունն ավարտելու ժամկետը հետաձգված - է մեկ տարով։ Դա կանխագուշակում էր նոր, ռեալիստական մոտեցում`երկրորդ հնգամյակի - պլանը կազմելիս. մետաղն + - name: >- + ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ Արբատի ամենամեծ շենքը Նիկոլսկի և Դենեժնի նրբանցքների արանքում + էր, հիմա դրանք կոչվում են Պլոտնիկով նրբանցք և Վեսնինի փողոց։ Ութհարկանի + երեք շենք սեղմ շարքով հաջորդում էին միմյանց, առաջինի ճակատը ջնարակած + սալիկներով էր երեսպատված։ Ցուցանակներ էին կախված` «Ցանցկեն կար», + «Կակազության բուժում», «Վեներական և միզասեռական հիվանդություններ» + Ցածրակամար, անկյունները երկաթյա բարակ շերտերով պատված բաց մուտքերը + միացնում էին մթին, խորն ընկած երկու բակերը։ Սաշա Պանկրատովը ելավ տնից ու + թեքվեց ձախ`դեպի Սմոլենսկայա հրապարակ։ Արբատսկի Արս» կինոթատրոնի մոտ արդեն + զույգ-զույգ զբոսնում էին արբատցի և դորոգոմիլովցի, նաև Պլյուշչիխայում ապրող + աղջիկներ, վերարկուների օձիքներն անփութորեն բարձրացրած, շրթունքները ներկած, + արտևանունքները կորացրած, աչքերը`սպասողական, գույնզգույն գլխաշորերը վզներին + փաթաթած`արբատյան աշնանային շքեղությունն էր դա։ Սեանսը վերջացել էր, + հանդիսականներին դուրս էին թողնում բակի կողմից, բազմությունը փողոց էր + հորդում նեղ դարպասից, այդտեղ էլ խռնված էին մի խումբ պատանյակներ`այս տեղերի + մշտական տերուտնօրենները։ Արբատն ավարտում էր իր օրը։ Երթևեկելի մասն + ասֆալտած, բայց դեռ տրամվայի գծերի արանքում քարաշար սալարկի վրայով, հին + կառքերը շրջանցելով, անցնում էին սովետական առաջին «ԳԱԶ» և «ԱՄՕ» + ավտոմեքենաները։ Տրամվայները պարկից դուրս էին գալիս մեկ, երբեմն էլ երկու + կցավագոններով. խոշոր քաղաքի փոխադրական պետքերը հոգալու ապարդյուն մի փորձ։ + Իսկ գետնի տակ մետրոյի առաջին հերթն էին կառուցում, և Սմոլենսկայա + հրապարակում հորատանցքի վրա փայտաշեն աշտարակ էր կանգնած։ Կատյան Սաշային էր + սպասում Դևիչյե պոլեում, «Կաուչուկ» գործարանի ակումբի մոտ, խոշոր + այտոսկրերով, մոխրագույն աչքերով, տափաստանաբնակ աղջիկ էր, գյուղական հաստ + բրդի թելից գործած սվիտերով։ Գինու հոտ էր փչում բերանից։ Աղջկերքի հետ + կարմիր գինի խմեցինք։ Քեզ համար տոն-բան չկա՞։ Ի՞նչ տոն։ Ինչ տոն Աստվածածին։ + Ա՜ Ա» ու`ասել էի Ո՞ւր ենք գնալու։ Ուր Ընկերուհուս մոտ։ Ի՞նչ առնեմ։ Ուտելիք + կա։ Օղի առ։ Բոլշոյ Սավվինսկի նրբանցքով, բանվորական հին կացարանների մոտով, + որտեղից հարբած գոռոցներ, աններդաշնակ երգի, հարմոնի և պատեֆոնի ձայներ էին + գալիս, ապա ֆաբրիկայի փայտյա ցանկապատերի նեղլիկ արանքներով նրանք իջան գետի + ափ։ Ձախ կողմում Սվերդլովի և Լիվերսի ֆաբրիկաների լայն լուսամուտներն էին, աջ + կողմում`Մոսկվա գետը, դիմացը`Նովոդևիչյե մենաստանի պարիսպը, օղակաձև + երկաթուղու կամուրջի մետաղյա հեծաններր, ավելի հեռվում`ճահիճներ ու + մարգագետիններ, Կոչկին և Լուժնիկին… Ո՞ւր ես տանում ինձ, հարցրեց Սաշան։ Ուր, + ուր… Արի, ճամփա գնացողը կարճ ու երկար չի նայի։ Սաշան ձեռքը գցեց Կատյայի + ուսով, աղջիկը փորձեց տղայի ձեռքն իջեցնել։ Կդիմանաս։ Սաշան ավելի պինդ + սեղմեց Կատյայի ուսը։ Կռիվ մի արա։ Քառահարկ, անսվաղ շենքը մեկուսի էր + կանգնած։ Նրանք անցան թույլ լուսավորված, երկու կողմերում անվերջանալի + դռներով, երկար միջանցքով։ Վերջին դռան մոտ Կատյան ասաց. Մարուսյայի մոտ իր + ընկերը պիտի լինի Բան չհարցնես։ Բազմոցի վրա, երեսը պատին արած մի տղամարդ էր + քնած, պատուհանի մոտ տասը-տասնմեկ տարեկան տղա և աղջիկ էին նստած, շրջվեցին + դեպի դուռը, բարևեցին Կատյային։ Սենյակի անկյունում, լվացարանի մոտ, + խոհանոցային սեղանի կողքին կանգնած կինն աման էր լվանում։ Կատյայից բավական + մեծ էր, բարի և սիրունիկ դեմք ուներ`Մարուսյան էր։ Շատ սպասեցինք, կարծեցինք + էլ չեք գա, ասաց նա, ձեռքերը սրբելով, գոգնոցն արձակելով, կարծեցինք, քեֆ եք + անում մի տեղ։ Վասիլի Պետրովիչ, վեր կացեք, հյուրեր են եկել։ Պառկածը վեր + կացավ`նիհար, խոժոռադեմ մարդ էր, ցանցառ մազերը սղալեց, դեմքն ափով շփեց + քունը վանելու համար։ Վերնաշապկի օձիքը ճմրթված էր, փողկապի հանգույցն + իջեցրած։ Թխածս չորացավ, Մարուսյան սրբիչը վերցրեց տարեկանի ալյուրից թխված + բլիթների վրայից։ Էս սոյայով է, էս`կարտոֆիլով, էս մեկն էլ`կաղամբով։ Տոմա, + պնակները բեր։ Աղջնակը սեղանին ափսեներ դրեց։ Կատյան հանեց ժակետը, դանակ ու + պատառաքաղ վերցրեց պահարանից, սեղանն իսկույն գցեց, գիտեր, ինչը որտեղ է, + երևում էր, որ առաջին անգամ չէ այստեղ։ Սենյակը հավաքիր, հրամայեց + Մարուսյային։ Ճաշից հետո քնեցինք-մնացինք, արդարանում էր Մարուսյան, աթոռների + վրայից հավաքելով հագուստը։ Երեխեքն էլ թուղթ-մուղթ են կտրատել։ Վիտյա, + թղթերը հավաքիր։ Տղան, հատակի վրա չոքեչոք, թղթի կտորներն էր հավաքում։ + Վասիլի Պետրովիչը լվացվեց, փողկապը ձգեց։ Մարուսյան մեկական կտոր կտրեց բոլոր + թխվածքներից ու դրեց պատուհանին։ Կերեք։ Վասիլի Պետրովիչը օղի լցրեց + բաժակների մեջ։ Տոններդ շնորհավոր։ Սեղանի տակ հանդիպենք, Սաշայից բացի, + բոլորին նայեց Կատյան։ Առաջին անգամ էր տղային բերել իր ծանոթների մոտ, + այստեղ օղի էր խմում, իսկ Սաշայի հետ միայն կարմիր գինի էր խմում։ Էս սև + աչքերով տղին որտեղի՞ց ես գտել, զվարթ ասաց Մարուսյան, գլխով անելով Սաշայի + կողմը։ Սև աչքերով ու խուճուճ մազերով, քթի տակ ծիծաղեց Կատյան։ Ջահել + ժամանակ մազերը խուճուճ են լինում, տարիքն առնելուց`թափվում, հայտարարեց + Վասիլի Պետրովիչը և շիշը նորից ձեռքն առավ։ Հիմա նա խոժոռադեմ չէր թվում + Սաշային, խոսելաձևի մեջ ծանոթությունն ամրապնդելու ցանկություն կար։ Եվ + Մարուսյան նրանց էր նայում սիրալիր, հասկացողի հայացքով։ Սաշային դուր էր + գալիս Մարուսյայի հովանավորությունը, դուր էր գալիս ծայրամասային այդ տունը, + պատից այն կողմ հնչող երգն ու հարմոնի նվագը։ Ի՞նչի բան չեք ուտում, հարցրեց + Մարուսյան։ Շնորհակալ եմ, ուտում եմ, համեղ է։ Թխելու բան լիներ, ավելի + լավերը կթխեի`թթխմորի եղածն ինչ է, չկա։ Ապրի Վասիլի Պետրովիչը, բերեց։ + Վասիլի Պետրովիչն ինչ-որ լուրջ բան ասաց թթխմորի մասին։ Երեխաներն էլի + ուզեցին։ Մարուսյան նորից մեկական կտոր տվեց նրանց։ Մենակ հո ձեզ համար չե՞մ + թխել։ Ձեր քեֆն արեցիք-պրծաք, լվացվեք։ Վերցրեց նրանց անկողիններն ու + սենյակից տարավ դուրս`հարևանուհու մոտ։ Երեխաները գնացին քնելու։ Վասիլի + Պետրովիչն էլ պատրաստվեց գնալ։ Մարուսյան ուղեկցելու ելավ, Կատյային ասելով. + Մաքուր սավան պահարանից կվերցնես։ Այդ մարդը նրա ինչի՞ն է պետք, հարցրեց + Սաշան, երբ դուռը փակվեց Մարուսյայի ետևից։ Սեփական մարդն ալիմենտից փախել է, + գտնել չի լինում, իսկ ապրել պե՞տք է։ Երեխաների աչքի առա՞ջ։ Սոված + նստեն`ավելի՞ լավ է։ Ծեր է։ Մարուսյան էլ ջահել չի։ Իսկ ինչո՞ւ չի + ամուսնանում։ Կատյան հոնքերի տակից նրան նայեց։ Դո՞ւ ինչի չես պսակվում հետս։ + Պսակվե՞լ ես ուզում։ Պսակվել ես ուզում Լավ, արի պառկենք։ Սա էլ էր անսովոր։ + Ամեն անգամ Սաշան ստիպված էր լինում տիրել նրան, կարծես առաջին անգամ էին + հանդիպում, իսկ այսօր ինքն անկողին գցեց, հանվեց։ Միայն ասաց. Լույսը + հանգցրու։ Հետո մատներով խաղում էր նրա մազերի հետ… Ուժեղ տղա ես, աղջիկները + վայ թե սիրում են քեզ, մենակ անզգույշ ես, կռացավ տղայի վրա, նայեց աչքերի + մեջ, սև աչքերով մի ճստիկ բերեմ քեզ համար, չե՞ս վախենա։ Վաղ թե ուշ`լինելու + էր։ Է ինչ, աբորտ կաներ, երեխան ոչ Սաշային էր պետք, ոչ`նրան։ Հղի՞ ես։ + Կատյան գլուխը դրեց նրա ուսին, սեղմվեց ամբողջ մարմնով, կարծես + պաշտպանություն էր որոնում իր կյանքի դժվարություններից ու + ձախորդություններից։ Ի՞նչ գիտե ինքը Կատյայի մասին։ Որտե՞ղ է ապրում։ + Հորաքրոջ մո՞տ։ Հանրակացարանո՞ւմ։ Անկյո՞ւն է վարձում։ Աբո՞րտ։ Ի՞նչ պիտի ասի + տանը, ի՞նչ բյուլետեն պիտի ներկայացնի աշխատանքի վայրում։ Իսկ եթե ուշացրե՞լ + է։ Ի՞նչ է անելու երեխան գրկին։ Եթե հղիացել ես, ծննդաբերիր, կամուսնանանք։ + Առանց գլուխը բարձրացնելու, Կատյան հարցրեց. Անունն ի՞նչ ենք դնելու։ Կդնենք, + ժամանակ շատ կա։ Կատյան նորից ծիծաղեց, ետ քաշվեց։ Ոչ դու կպսակվես, ոչ էլ ես + քեզ կառնեմ։ Քանի՞ տարեկան ես։ Քսաներկո՞ւ։ Ես որ ես եմ, էլի քեզնից մեծ եմ։ + Դու`կրթված, իսկ ե՞ս։ Վեց դասարան… Կպսակվեմ, մենակ թե քեզ հետ չէ։ Իսկ ո՞ւմ + հետ։ Հետաքրքիր է։ Հետաքրքիր է… Մեր գյուղացի մի տղա կա։ Որտե՞ղ է։ Որտեղ է… + Ուրալում, կգա ու ինձ կտանի։ Ի՞նչ գործի է։ Ինչ գործի է… Մեխանիկ։ Վաղո՞ւց ես + ճանաչում։ Չասի՞`մեր գյուղացի է։ Իսկ ինչո՞ւ մինչև հիմա չի ամուսնացել հետդ։ + Ման գալուց չի կշտացել, չի պսակվել։ Իսկ հիմա կշտացե՞լ է։ Հիմա արդեն երեսուն + տարեկան է։ Գիտե՞ս, ինչ կնանիք է ունեցել Սիրո՞ւմ ես նրան։ Հա, սիրում եմ։ + Իսկ ինձ հե՞տ ինչու ես հանդիպում։ Հանդիպում… Ես էլ եմ ուզում կյանք անեմ։ + Միլիցիայի պես հարցաքննում ես, հանգիստ թող։ Իսկ ե՞րբ է գալու։ Վաղը։ Ու էլ + չե՞նք հանդիպի։ Հարսանիքիս կանչե՞մ… Աժդահա մարդ է, մի հատ որ տվեց, շունչդ + կփչես։ Կտեսնենք։ Պահ, պահ… Բայց հղի ես, չէ՞։ Ո՞վ ասաց։ Դու։ Ես բան էլ չեմ + ասել։ Ինքդ ես հնարել։ Դուռը կամացուկ թակեցին։ Կատյան բացեց, Մարուսյան ներս + եկավ, նորից պառկեց։ Ճամփու դրեցի, Մարուսյան լույսը վառեց, թեյ կխմե՞ք, + Սաշան ձեռքը մեկնեց`շալվարը վերցնելու։ Ինչի՞, ասաց Մարուսյան։ Մի + անհանգստանաք։ Ամաչկոտ է, քթի տակ ծիծաղեց Կատյան, ամաչում է, որ հետս ման է + գալիս, ուզում է պսակվի։ Պսակվելն էլ է հեշտ, ասաց Մարուսյան, բաժանվելն էլ։ + Մնացած օղին Սաշան լցրեց բաժակի մեջ, խմեց, մի կտոր բլիթ կերավ։ Ընդհանրապես, + շնորհակալ պետք է լիներ Կատյայից, որ ամեն ինչ բարեհաջող վերջացավ։ + Հավանաբար, այդ մեխանիկն իսկապես գոյություն ունի, բայց ըստ էության, խնդիրը + նա չէ։ Բանն այն է, որ Կատյան նորից հոգու հետ խաղում է, իսկ ինքը թթվել է + հիմարի պես։ Սաշան վեր կացավ։ Ո՞ւր ես գնում, հարցրեց Կատյան։ Տուն։ Ինչի՞, + անհանգստացավ Մարուսյան, գիշերր կմնաք, առավոտը կգնաք, հարևաններիս մոտ + կմնամ, ոչ ոքի չեք խանգարի։ Պիտի գնամ։ Կատյան խոժոռ էր նայում։ Ճամփան + կգտնե՞ս։ Չեմ մոլորվի։ Կատյան հպվեց նրան. Մնա։ Գնամ։ Հաջողություն։ Բայց և + այնպես, լավ աղջիկ է։ Ինչ խոսք`ափսոս։ Եվ եթե էլ չզանգահարեց, երբեք չեն + հանդիպի, հասցեն չգիտի, Կատյան չի տալիս` «Հորաքույրս կջղայնանա», նույնիսկ + չի ասում, թե որ ֆաբրիկայում է աշխատում` «Կցցվես մուտքի առաջ»։ Մինչ այդ + մեկ-մեկ զանգահարում էր Սաշային ավտոմատից, գնում էին կինո կամ զբոսայգի, + հետո մտնում Նեսկուչնի պուրակի խորքերը։ Լուսնի լույսի տակ սպիտակին էին + տալիս պարուսինե շեզլոնգները, Կատյան երեսը թեքում էր, «Մտքովդ ի՜նչ է + անցնում… «Ի՛ նչ ես կպել…»։ Իսկ հետո սեղմվում էր իրեն, շրթունքները`չոր, + քամահար, փշփշոտ մատներով խաղում էր տղայի մազերի հետ։ Առաջին անգամ քեզ + գնչուի տեղ դրեցի։ Մեր գյուղի մոտ գնչուներ կային… քեզ պես սև էին։ Մենակ թե + մաշկդ փափուկ է։ Ամռանը, երբ մայրը գնում էր քրոջ ամառանոցը, Կատյան գալիս էր + Սաշայի մոտ`բարկացած աչքերով, ամաչում էր մուտքի առաջ նստած կանանցից. + «Աչքները չռում են վրաս։ Կյանքում էլ չեմ գա»։ Զանգահարելիս սովորաբար լռում + էր, հետո կախում խոսափողը, նորից զանգահարում… Կատյա, դո՞ւ ես։ Հա, ես եմ… + Իսկ ինչո՞ւ չես պատասխանում… Ես զանգ չեմ տվել… Հանդիպե՞նք։ Էդ որտե՞ղ + հանդիպենք… Այգու մո՞տ։ Բան գտավ… Կգաս Դեվիչկա։ Վեցի՞ն, յոթի՞ն։ Վեցին + վազեցի, չէ մի… Այս ամենը Սաշան հիշում էր հիմա, սպասում նրա զանգին։ Հաջորդ + օրն ինստիտուտից շուտ ուզեց տուն գնալ`մեկ էլ տեսար, զանգահարեց։ Բայց + մնաց`հոկտեմբերյան տոնի առթիվ պատի թերթը սարքելու։ Իսկ հետո նրան կանչեցին + կուսբյուրոյի նիստի։ Դռան մոտ ազատ տեղ չկար։ Սաշան խցկվեց աթոռների միացրած + շարքերի արանքով, դիպչելով կիպ-կիպ նստած, մարդկանց, կուսբյուրոյի քարտուղար + Բաուլինի դժգոհ հայացքի տակ։ Շիկահեր, պնդակազմ մարդ էր, հասարակ, համառ + դեմքով, սատինե շեղօձիք, կապույտ, երկու սպիտակ կոճակով կարճ վզին կոճկած + վերնաշապկի տակից լայն կուրծքը դուրս ցցած։ Հետևելով, թե Սաշան ինչպես նստեց + անկյունում, Բաուլինը նորից դարձավ Կռիվոռուչկոյին։ Այդ դո՞ւք եք խափանել + հանրակացարանի շինարարությունը, Կռիվոռուչկո։ Օբյեկտիվ պատճառները ոչ ոքի չեն + հետաքրքրում։ Ֆոնդերը փոխանցվել են հարվածային շինարարությունների՞ն։ Դուք + պատասխանատու եք ոչ թե Մագնիտկայի, այլ ինստիտուտի համար։ Ինչո՞ւ չեն + զգուշացրել, որ ժամկետները ռեալ չեն։ Ա՛ հ, ժամկետները ռեալ են… Ինչո՞ւ չեն + կատարվել։ Քսան տարի կուսակցության շարքերո՞ւմ եք… Նախկին ծառայությունների + համար գլուխ ենք խոնարհում, իսկ սխալների համար պիտի խփենք։ Բաուլինի տոնը + զարմացրեց Սաշային։ Դիրեկտորի տեղակալ Կռիվոռուչկոյից ուսանողները վախենում + էին։ Ինստիտուտում խոսում էին նրա զինվորական հռչակավոր կենսագրության մասին. + մինչև հիմա գիմնաստյորկա էր հագնում, գալիֆե և սապոգ։ Կորամեջք, երկար ու + մռայլ քթով, աչքերի տակ կախ տոպրակներով այդ մարդը երբեք և ոչ մեկի հետ խոսքի + չէր բռնվում, նույնիսկ բարևելիս բավարարվում էր միայն գլխի շարժումով։ + Կռիվոռուչկոն ձեռքով հենվել էր աթոռի թիկնակին, Սաշան տեսավ, թե ինչպես են + դողում նրա մատները։ Մշտապես այնքան ահեղատեսք մարդու թուլությունը խղճալի + էր։ Բայց շինանյութ իսկապես չէին տվել շինարարության համար, իսկ հիմա ոչ ոք + չի ուզում մտածել այդ մասին։ Միայն Յանսոնը`Սաշայենց ֆակուլտետի դեկանը, + անդրդվելի մի լատվիացի, դիմելով ինստիտուտի դիրեկտոր Գլինսկայային, + հաշտվողաբար ասաց. Գուցե նորի՞ց ժամկետ տանք։ Ինչ ժամկետ, չարագույժ + բարեհոգությամբ հարցրեց Բաուլինը։ Գլինսկայան լուռ էր։ Նստած էր նեղացած + մարդու տեսքով, որին ահա այդպիսի անպիտան տեղակալ են շնորհել։ Վեր կացավ + ասպիրանտ Լոզգաչևը`բարձրահասակ ու վայելչագեղ, ձեռքերը տարածեց դերասանավարի։ + Մի՞թե բահերն էլ են Մագնիտկա ուղարկել։ Ուսանողները մատներո՞վ էին փորում + սառած հողը։ Ահա, նստած է խմբի կոմերիտական կազմակերպիչը, թող ասի, թե ինչպես + էին աշխատում առանց բահերի։ Բաուլինը հետաքրքրությամբ նայեց Սաշային։ Սաշան + վեր կացավ։ Մենք առանց բահ չենք աշխատել։ Մի անգամ է պահեստը փակ եղել։ Հետո + պահեստապետը եկավ ու բահերը տվեց։ Երկա՞ր սպասեցիք, գլուխը չբարձրացնելով, + հարցրեց Կռիվոռուչկոն։ Տասը րոպե։ Լոզգաչևը, որ անհաջող էր վկայակոչել + Սաշային, կշտամբանքով օրորեց գլուխը, կարծես ոչ քե ինքն էր սխալվել, այլ + Սաշան։ Ամեն ինչ բարեհաջո՞ղ վերջացավ, քմծիծաղ տվեց Բաուլինը։ Բարեհաջող, + պատասխանեց Սաշան։ Իսկ ինչքա՞ն աշխատեցիք, ինչքա՞ն պարապ մնացիք։ Չէ՞ որ + շինանյութ չկար։ Որտեղի՞ց գիտես։ Բոլորն էլ գիտեն։ Իզուր ես փաստաբանություն + անում, Պանկրատով, խստորեն ասաց Բաուլինը, անտեղի։ Աշխատելով չնայել + Կռիվոռուչկոյին, բյուրոյի անդամները քվեարկեցին`նրան կուսակցությունից + վտարելու համար։ Ձեռնպահ մնաց միայն Յանսոնը։ Ավելի կորամեջք դարձած + Կռիվոռուչկոն դուրս եկավ սենյակից։ Ստացվել է դոցենտ Ազիզյանի դիմումը, + հայտարարեց Բաուլինը և նայեց Սաշային, կարծես հարց տալով, հիմա՞ ինչ կասես, + Պանկրատով։ Սաշայենց խմբում Ազիզյանը սոցիալիստական հաշվառման հիմունքներ էր + դասավանդում։ Սակայն խոսում էր ոչ թե հաշվառման, ոչ նույնիսկ հիմունքների + մասին, այլ նրանց, ովքեր այդ հիմունքներն աղավաղում են։ Սաշան ուղղակի ասել + էր, որ չէր խանգարի իրենց պատկերացում տալ ինքնին հաշվապահության մասին։ + Գանգրամազ Ազիզյանը`խորամանկ մի ստահակ, ընդամենը ծիծաղել էր։ Իսկ հիմա + մեղադրել էր Սաշային, որ վերջինն հանդես է եկել հաշվառման մասին գիտության + մարքսիստական հիմնավորման դեմ։ Այդպիսի բան եղե՞լ է, Բաուլինը Սաշային էր + նայում երկնագույն, պաղ աչքերով։ Ես չեմ ասել, թե տեսություն պետք չէ։ Ասել + եմ, որ հաշվապահական գիտելիքներ չենք ստացել։ Գիտության կուսակցականությունը + քեզ չի՞ հետաքրքրում։ Հետաքրքրում է։ Կոնկրետ գիտելիքները`նույնպես։ + Կուսակցականության և կոնկրետության մեջ տարբերությո՞ւն կա։ Նորից վեր կացավ + Լոզգաչևը։ Գիտեք ինչ, ընկերներ… Երբ բացահայտորեն գիտության + ապաքաղաքականություն են քարոզում… Եվ հետո`Պանկրատովը փորձեց կուսակցական + բյուրոյի վզին փաթաթել իր հատուկ կարծիքը Կռիվոռուչկոյի մասին, ուսանողական + լայն զանգվածների ներկայացուցիչ ձևացրեց իրեն։ Պանկրատով, իսկ ո՞ւմ եք դուք + այստեղ ներկայացնում, ի դեպ։ Յանսոնը նստած էր մռայլված, հաստլիկ մատներով + կտկտացնում էր ցմփոր պայուսակը։ [...] Գլինսկայան դարձավ Բաուլինին։ Գուցե + կոմերիտական կազմակերպությա՞նը հանձնենք… Նրա ձայնի մեջ մեծավորական + հոգնածություն կար. հարցը մանր է, ուսանողի անձնավորությունը`աննշմար։ + Լոզգաչևը նայեց Բաուլինին, նրան թվաց, թե վերջինս դժգոհ պիտի լիներ + Գլինսկայայի առաջարկից։ Կուսակցական բյուրոն չպետք է շեղվի… Այս անզգույշ + խոսքն ամեն ինչ վճռեց։ Ոչ ոք չի շեղվում, խոժոռվեց Բաուլինը։ Բայց կարգ + գոյություն ունի։ Թող կոմսոմոլը քննարկի։ Տեսնենք, թե ինչպիսին է նրա + քաղաքական հասունությունը։ Կախիչից կաշվե դարչնագույն վերարկու էր կախված… + Քեռի Մա՜րկը։ Մա՞ն ես գալիս… Սաշան համբուրեց քեռու խնամքով սափրված այտը։ + Մարկից ծխամորճի ընտիր ծխախոտի, նուրբ օդըկոլոնի հոտ էր գալիս, «ամուրի + մարդու տնական հոտ»` ինչպես մայրն էր ասում։ Իր երեսունհինգ տարիներից ավելի + մեծ էր թվում Մարկը`լիքը-լիքը, զվարթաբարո, ճաղատացող քեռի էր։ Եվ միայն + ակնոցի դեղնավուն ապակիների տակից նայող սուր աչքերն էին մատնում + արդյունաբերության հրամանատարներից մեկի, համարյա առասպելական այդ մարդու + երկաթյա կամքը, որ առասպելական էր Արևելքում իր վիթխարի շինարարության պես. + Սովետական Միության մետալուրգիական նոր բազան էր կառուցում նա, թշնամու + ավիացիայի համար անմատչելի, պրոլետարական տերության ստրատեգիական թիկո��նքը։ + Կարծում էի, չեմ տեսնի քեզ, մի տեղ մնացած կլինես։ Սաշան միշտ տանն է + գիշերում, ասաց մայրը։ Սեղանին պորտվեյն էր դրված, վարդագույն երշիկ, շպրոտ, + «թրքական չորահաց»` Մարկը միշտ բերում էր այդ ամենը։ [...] Մոր ավանդական + թխվածքն էլ էր սեղանին, ըստ երևույթին, Մարկը զգուշացրել էր, որ գալու է։ + Երկա՞ր ժամանակով ես եկել, հարցրեց Սաշան։ Այսօր եմ եկել, վաղը գնալու եմ։ + Նրան Ստալինն է կանչել, ասաց մայրը։ Նա հպարտանում էր իր եղբորով, հպարտանում + էր տղայով. հպարտանալու ուրիշ ոչինչ չուներ`ամուսնուց լքված, միայնակ կին էր, + փոքրամարմին, գիրուկ, դեռևս գեղեցիկ, ճերմակ դեմքով, խիտ ու գանգուր ճերմակած + մազերով։ Մարկը ձեռքը պարզեց բազմոցին դրված կապոցին։ Բաց արա։ Սոֆյա + Ալեքսանդրովնան փորձեց արձակել հանգույցը։ Սաշան դանակով կտրեց քուղը։ Քրոջ + համար Մարկը վերարկուի կտոր էր բերել և նուրբ բրդյա գլխաշոր։ Սաշայի + համար`մուգ կապույտ բոստոնից կոստյում։ Թեթևակի ճմրթված պիջակը շատ լավ նստեց + տղայի վրա։ Վրայով է կարված, հավանություն տվեց Սոֆյա Ալեքսանդրովնան, + շնորհակալ եմ, Մարկ, հագնելու բան չուներ բոլորովին։ Սաշան հաճույքով իրեն էր + նայում հայելու մեջ։ Մարկը միշտ պետքական բան է նվիրում։ Փոքր ժամանակ իրեն + տարել էր կոշկակարի մոտ, որը տղայի համար քրոմե երկարաճիտք սապոգներ էր + կարել, այն ժամանակ ոչ ոք այդպիսի սապոգ չուներ, ոչ բակում, ոչ դպրոցում, շատ + էր հպարտանում իր ունեցածով և մինչև հիմա հիշում էր դրանց հոտը, հիշում էր + նաև կաշվի և կուպրի սուր հոտը կոշկակարի խցիկում։ Այդ երեկո Մարկին մի քանի + անգամ հեռախոսի մոտ կանչեցին։ Թավ, տիրական ձայնով նա հրամաններ էր տալիս + ֆոնդերի, լիմիտների, էշելոնների մասին, նախազգուշացնում էր, որ գիշերելու է + Արբատում, և կարգադրեց առավոտյան ժամը ութին մեքենա ուղարկել։ Ետ գալով + սենյակ, Մարկը շեղակի նայեց շշին։ Օհո՜։ Խմիր, իմ ընկեր, քանի լիքն է գավը, + կյանքի դառնությունը քամուն տանք, երգեց Սաշան քեռու սիրած երգը, որ հենց + նրանից էր լսել դեռևս փոքր հասակում։ Վանենք, իմ ընկեր, վանենք մեր հոգսերը, + քանի կանք, միացավ Մարկը, այսպե՞ս էր։ Ճիշտ այդպես։ Սաշան նորից երգեց. Վաղը + գուցե հենց այս ժամին Այստեղ գա ուժը Չեկայի, Գուցե նաև հենց այս պահին Մենք + վերջը տանք Կոլչակի Ձայն և լսողություն մորից էր ժառանգել, ժամանակին Սոֆյա + Ալեքսանդրովնային հրավիրում էին երգելու ռադիոյով, բայց հայրը չթողեց։ Վաղը + գուցե հենց այս ժամին Մեր ընկերները գան, Գուցե նաև հենց այս պահին Մեր + համազարկը տան Լավ երգ է, ասաց Մարկը։ Միայն թե վատ եք երգում, նկատեց Սոֆյա + Ալեքսանդրովնան, կույրերի երգչախմբի պես։ Կույրերի զույգի, ծիծաղեց Մարկը։ + Նրա անկողինը բազմոցին գցեցին, Սաշան պառկեց պարուսինե տապճակի վրա։ Մարկը + հանեց պիջակը, տաբատակալները, վերնաշապիկը և, մնալով օձիքին ու թևքերին + երկնագույն երիզներով շապկով, գնաց լողասենյակ։ Ձեռքերը գլխատակին դրած, + Սաշան պառկած նրան էր սպասում։ Նիստից հետո, աստիճաններով իջնելիս, Յանսոնը + թփթփացրել էր իր ուսին։ Բարեսիրտ ու քաջալերիչ այդ միակ ժեստն ընդամենն + ըն��գծեց այն դատարկությունը, որ զգում էր Սաշան։ Մյուսները ձևացրեցին, թե + շտապում են. որը`տուն, որը`ճաշարան։ Տրամվայի կանգառ տանող ճանապարհին, + քանդքնդված արվարձանի կեղտոտ սալարկի վրայով մարդատար սև մեքենա անցավ։ + Գլինսկայան նստած էր առջևում, գլուխը շրջած ինչ-որ բան էր ասում ետևում + նստածներին։ Եվ այն, թե ինչպես էին խոսում ու ինչպես սլացան իր կողքով, + չնկատելով ու չմտածելով իր մասին, դատարկության, անարդարացի լքվածության + զգացում հարուցեց կրկին։ Սաշան Գլինսկայային ճանաչում էր դեռևս դպրոցից, + տեսնում էր ծնողական կոմիտեի նիստերին, նրա տղան`Յանը, իրենց դասարանում էր. + մռայլ, սակավախոս, միայն ալպինիզմով հետաքրքրվող տղա էր։ Գլինսկայան + Կոմինտեռնի աշխատակցի կին էր, լեհական առոգանությունը նրա անվերապահ + կարծիքներին անբնականության երանգ էր հաղորդում։ Այդուհանդերձ, թվում էր, թե + նա չպետք է լռեր բյուրոյի ժամանակ, հանրակացարանների խնդրում պակաս + պատասխանատու չէ, քան Կոիվոռուչկոն։ Բայց լռեց։ Մարկը ետ եկավ`լվացված, թարմ, + պայուսակից հանեց օդըկոլոնը, շփվեց, պառկեց բազմոցին, շուռումուռ եկավ հարմար + տեղավորվելով, ակնոցը հանեց և կարճատես աչքերով դնելու տեղ փնտրեց։ Որոշ + ժամանակ լուռ պառկած էին, հետո Սաշան հարցրեց. Ստալինն ինչո՞ւ է քեզ կանչել։ + Ինձ Ստալինը չի կանչել, ինձ կանչել են, որ հայտնեն նրա ցուցումը։ Ասում են, + նա կարճահասակ է։ Իմ ու քո նման։ Բայց ամբիոնի վրա բարձրահասակ է թվում։ Այո։ + Երբ նրա հիսնամյակն էր, ասաց Սաշան, ինձ դուր չեկավ նրա պատասխանը + ողջույնների առթիվ, այսպիսի մի բան ասաց, թե «ինձ կուսակցությունն է ծնել, + ըստ պատկերի յուրում»։ Իմաստն այն է, որ ողջույնները վերաբերում են + կուսակցությանը, և ոչ թե անձամբ իրեն։ Ճի՞շտ է, Լենինը գրել է, որ Ստալինը + կոպիտ է և կողմնակալ։ Որտեղի՞ց գիտես։ Ինչ նշանակություն ունի… Գիտեմ։ Չէ՞ որ + գրել է։ Այդ հատկանիշները զուտ անձնական են, ասաց Մարկը, դրանք չեն գլխավորը։ + Գլխավորը քաղաքական գիծն է։ Մի՞թե դրանք կարելի է բաժանել, առարկեց Սաշան, + այդ պահին հիշելով Բաուլինին և Լոզգաչևին։ Կասկածո՞ւմ ես դրանում։ Կարծես`չեմ + մտածել։ ՉԷ որ ես էլ եմ Ստալինին կողմ։ Բայց կուզեի ավելի քիչ լիներ + փառաբանությունը`ականջ է սղոցում։ Անհասկանալին դեռևս ոչ ճիշտը չէ, + պատասխանեց Մարկը, հավատա կուսակցությանը, նրա իմաստնությանը։ Խիստ + ժամանակներ են սկսվում։ Սաշան քթի տակ ծիծաղեց։ Այսօր մաշկիս վրա եմ զգացել։ + Նա պատմեց կուսբյուրոյի նիստի մասին։ Հաշվապահությո՞ւն։ Դա՞ է այն + սկզբունքային հարցը, որով պետք է… Գիտես ինչ։ Սկզբունքային հարցին կարող ես + սպասել ամբողջ կյանքիդ ընթացքում Լսարանում վիճաբանելն անտակտություն է։ Ինձ + մեղադրում են ոչ թե անտակտության, այլ ապաքաղաքականության մեջ։ Եվ պահանջում + են, որ ես դա ընդունեմ, հասկանո՞ւմ ես։ Եթե սխալվել ես, կարելի է և ընդունել։ + Այդ մեկը չեն տեսնի։ Ի՞նչն ընդունեմ։ Կեղծիք է։ Ձեր դիրեկտորն էլի + Գլինսկայա՞ն է։ Այո։ Ներկա՞ էր բյուրոյին։ Ներկա էր։ 2. Մարկ Ալեքսանդրովիչը + վարորդին կարգադրեց առաջ անցնել, իսկ ինքը ոտքով գնաց։ Աշնան թափանցիկ առավոտ + էր, առույգացնող ու չափավոր ցուրտ։ Աշխատանքի էին շտապում ծառայողները, + կանանց աղմկոտ հերթը խռնվել էր հացի խանութի, տղամարդկանց լուռ հերթը`ծխախոտի + կրպակի մոտ։ Մարկ Ալեքսանդրովիչը Սոնյային միշտ տարբերում էր իր մյուս + քույրերից, սիրում ու խղճում էր նրան, առանձնապես անօգնական`հիմա, երբ + հեռացել էր ամուսինը, Սաշային էլ էր սիրում։ Ի՞նչ են կպել տղայից։ Չէ որ + ազնվորեն է ասել, բայց հոգին ոտնակոխ են անում, պահանջում զղջալ չարածի + համար։ Ինքն էլ համոզեց Սաշային`զղջալ։ Մարկ Ալեքսանդրովիչը հատեց Արբատսկայա + հրապարակը և քայլեց Վոզդվիժենկայով, ուր անսպասելի խաղաղ էր և ամայի + եռուզեռով լի Արբատից հետո։ Միայն բազմամարդ հերթ էր սպասում Զինառի խանութի + բացվելուն և ավելի սակավամարդ հերթը սեղմվել էր Կալինինի ընդունարանի պատին։ + Մարկ Ալեքսանդրովիչը նստեց իրեն սպասող մեքենան և Մոխովայա փողոցով, Օխոտնի + ռյադով, Տեատրալնայա և Լուբյանսկայա հրապարակներով գնաց Նոգինի հրապարակ, ուր + նախկին Արհեստագործական վարչության վիթխարի, հինգհարկանի մոխրագույն, երկար + միջանցքներով ու անհամար սենյակներով շենքում տեղավորված էր Ծանր + արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատը։ Երկրի բոլոր ծայրերից հազարավոր + մարդիկ էին գալիս այս շենքը, այստեղ էր ամեն ինչ վճռվում, պլանավորվում, + հաստատվում։ Ինչպես միշտ, Ժողկոմատում իր շրջագայությունը Մարկ + Ալեքսանդրովիչը սկսեց ոչ թե գլխավոր վարչությունների պետերից, այլ բաժիններից + ու սեկտորներից։ Եվ այն, որ Ռյազանովը`աշխարհում խոշորադույն շինարարության + ղեկավարը, Օրջոնիկիձեի սիրելին, նախ շարքային աշխատողների մոտ էր գալիս, + հաճելի էր նրանց համար. հաշվի է նստում իրենց հետ, հասկանում է իրենց ուժը, + ապարատի ուժը։ Ու նրանք հաճույքով զբաղվում էին նրա գործերով, վճռում այնպես, + ինչպես պահանջում էին գործարանի`հնգամյակի զարդ ու պարծանքի շահերը, այսինքն + այնպես, ինչպես կամենում էր Մարկ Ալեքսանդրովիչը։ Բաժիններում շրջելուց հետո + նա բարձրացավ երկրորդ հարկ, անցավ մի քանի միջանցքներով, նորից բարձրացավ + սանդուղքով, իջավ մեկ ուրիշով և հայտնվեց շենքի խաղաղ, սակավամարդ թևում, ուր + ժողկոմի և նրա տեղակալների աշխատասենյակներն էին։ Գորգապատ ընդունարանում, + հեռախոսներով ծանրաբեռնված սեղանների մոտ նստած էին քարտուղարուհիները։ Նրանք + ճանաչում էին Ռյազանովին, և առանց զգուշացնելու, նա մտավ Բուդյագինի մոտ։ + Կուսակցության Կենտկոմի անդամ, դեռևս աքսորավայրից Ստալինին ծանոթ + Բուդյագինին մի քանի ամիս առաջ ետ էին կանչել արտասահմանից։ Եվրոպական + խոշորագույն տերություններից մեկի նախկին դեսպանին նշանակել էին ժողկոմի + տեղակալ։ Խոսում էին, որ դիվանագիտական աշխատանքից նրան ետ կանչելը պատահական + չէ, Բուդյագինից դժգոհ էին։ Սակայն Բուդյագինի չորչորուկ, սևաբեղ դեմքին, թավ + հոնքերի տակ նրա մոխրագույն աչքերի մեջ ոչինչ կարդալ չէր լինի։ Այդ բանվոր + մտավորականները, որոնք զինվորական կոմիսարի շինելը դիվանագիտական ֆրակով, + գավչեկայի նախագահի կաշվե բաճկոն�� տրեստների դիրեկտորների կոստյումով էին + փոխարինել, Մարկ Ալեքսանդրովիչի համար միշտ էլ մարմնավորում էին + Հեղափոխության ահեղ ոգին, Դիկտատուրայի ամենակործան ուժը։ Խոսքը չորրորդ + դոմնայի մասին էր։ Դոմնան պիտի վառեին կուսակցության Տասնյոթերորդ + համագումարի նախօրեին, հինգ և ոչ թե ութ ամիս անց, ինչպես նախատեսված էր + պլանով։ Այն, որ տնտեսական նպատակահարմարությունը զոհաբերվում է քաղաքական + անհրաժեշտությանը, հասկանում էին թե՛ Մարկ Ալեքսանդրովիչը, թե՛ Բուդյագինը։ + Սակայն դա էր Ստալինի կամքը։ Երբ ամեն ինչի մասին պայմանավորվեցին, Մարկ + Ալեքսանդրովիչը հարցրեց. Դուք ճանաչո՞ւմ եք Սաշա Պանկրատովին, իմ ազգականն է, + ձեր աղջկա հետ մի դպրոցում է սովորել։ Ճանաչում եմ, Բուդյագինի դեմքը վերստին + անթափանց դարձավ։ Մի փուչ պատմության մեջ է ընկել Մարկ Ալեքսանդրովիչը գործի + էությունը պատմեց Բուդյագինին։ [...] Պատկերացնում եք`հաշվապահության + ապաքաղաքականություն։ Նրանց դիրեկտորը Գլինսկայան է, ես չեմ ճանաչում, դուք + գիտեք նրան։ Եթե ձեզ համար դժվար չէ, խոսեք հետը։ Ափսոս է տղան, կհետապնդեն։ + Ես կարող եմ դիմել Չեռնյակին, բայց չէի ուզենա շրջկոմ հասցնել։ Չեռնյակն + արդեն քարտուղար չէ, ասաց Բուդյագինը։ Ինչպե՞ս։ Այդպես Ո՞ւր ենք հասնելու + մենք։ Բուդյագինն ուսերը թոթվեց։ Համագումարը հունվարին է առանց որևէ դադարի + շարունակեց. փառավոր տղա է Սաշան, մեր տանը լինում է։ Տարօրինակ է, ինձ ոչինչ + չի ասել։ Օգնություն խնդրողներից չէ։ Գլինսկայան ի վիճակի՞ է ինչ-որ բան + անել, երկմտեց Բուդյագինը։ Չգիտեմ։ Բայց չեմ թողնի տղային հոշոտեն։ Չի կարելի + խեղել երեխաներին, նոր-նոր են սկսում ապրել։ Նման բան հիմա միայն քո ազգականի + հետ չի կատարվում, ասաց Բուդյագինը։ Մարկ Ալեքսանդրովիչն իջավ վարսավիրանոց, + մազերը կտրեց և սափրվեց`ինչ երբեք չէր անում այստեղ։ Եվ զղջաց. վարսավիրն + օդըկոլոն ցողեց, որի բարկ հոտը դուր չեկավ։ Օտար, օծանելիքի կպչուն հոտի տհաճ + այդ զգացումով մտավ կոլեգիայի անդամներին սպասարկող ճաշարանը։ + Բուֆետապանուհին դիմեց նրան. Ընկեր Ռյազանով, խնդրեցին անցնեք ընկեր + Սյոմուշկինի մոտ։ Նա վեր բարձրացավ։ Անատոլի Սյոմուշկինը`Օրջոնիկիձեի + քարտուղարը, չոր-չոր բարևեց, դժկամությունն արտահայտելով, որ հարկ եղած + րոպեին Մարկ Ալեքսանդրովիչն իր տրամադրության տակ չէր։ Սյոմուշկինը բոլորին + «դու» ով էր դիմում, ոչ ոքի չէր հավանում, Սերգոյից բացի, ու նրանից պակաս + չէին վախենում, քան Սերգոյից։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նրա համհարզն + էր, քսանմեկ թվականից`քարտուղարը թե՛ Անդրկովկասում, թե՛ ԿՎՀ-ԲԳՏ-ում, թե՛ + այստեղ`Ծանր արդյունաբերության ժողկոմատում։ Դեմքի`անկրկնելի նշանակալից ու + նախկին դժգոհ արտահայտությամբ Սյոմուշկինը հավաքեց հեռախոսի համարը Ընկեր + Ռյազանովը հեռախոսի մոտ է… Եվ լսափողը հանձնեց Մարկ Ալեքսանդրովիչին։ Ժամը + չորսին նրան սպասում են Կրեմլում Մարկ Ալեքսանդրովիչը կռահում էր, որ հենց + դրա համար էլ իրեն կանչել են։ Սակայն վերադարձի տոմսն իրեն հանձնել էին + արդեն, և վճռել էր, որ հանդիպումը հետաձգվու�� է։ Իսկ հիմա`քառասուն րոպե հետո + Ստալինի մոտ պիտի լիներ։ Մյուս հեռախոսով Սյոմուշկինը կապվեց Բոբրինսկի + քիմկոմբինատի հետ, այնտեղից պատասխանեցին, որ Գրիգորի Կոնստանտինովիչր + շինհրապարակում է։ Բայց Սյոմուշկինը շարունակում էր զանգահարել, սպասեցնում + Մարկ Ալեքսանդրովիչին, ենթադրելով, որ ավելի լավ է ուշանալ Ստալինի մոտ, քան + ներկայանալ`առանց Օրջոնիկիձեի ցուցումները ստանալու։ Բայց Մարկ + Ալեքսանդրովիչն այդպես չգտավ։ Սյոմուշկինն ընդամենը շփվում էր`բարձր + մակարդակով, իսկ ինքը գործում էր`նույն մակարդակով։ Եվ Սյոմուշկինի + քարտուղարական ջանադրությունը չպետք է խանգարեր իրեն։ Նա հանգիստ էր և + անդրդվելի։ Խանգարում էր միայն օտար, վարսավիրանոցային հոտը։ Անհեթեթ բան + կլիներ Կրեմլ, Ստալինին ներկայանալ այդ թարմաշունչ տեսքով։ Նորից մտավ + վարսավիրանոց, լվաց դեմքը և գլուխը։ Հաճախորդին բազկաթոռին նստած թողնելով, + վարսավիրը կանգնած էր նրա առաջ, սրբիչը ձեռքին։ Բարեհոգի այն Մարկ + Ալեքսանդրովիչը, որը կես ժամ առաջ կատակում էր նրա հետ`ճաղատացող տղամարդկանց + վերաբերյալ, արդեն չկար։ Տիրական դեմքը, հատկապես հիմա, երբ ակնոցր հանել էր, + անողոք էր թվում։ Տրոիցկիյե դարպասի մոտ Մարկ Ալեքսանդրովիչը փոքր պատուհանից + ներս պարզեց կուսակցական տոմսը։ Ակնատը փակվեց, ապա նորից բացվեց, ապակու + ետևից երևաց զինվորականի ուրվագիծը, որը կռացավ, և Մարկ Ալեքսանդրովիչը նոր + միայն զննեց դեմքը։ Զենք ունե՞ք։ Ոչ։ Ի՞նչ կա պայուսակի մեջ։ Մարկ + Ալեքսանդրովիչը բարձրացրեց պայուսակը, բացեց։ Հերթապահը վերադարձրեց + կուստոմսը`անցաթուղթը մեջն էր։ Հատուկ մուտքի դռան մոտ հրացանակիր երկու + զինվոր էին կանգնած։ Զննելով կուստոմսի լուսանկարը, պահակապետը + ուշադիր-պաշտոնական հայացքը սահեցրեց նրա դեմքի վրայով։ Մարկ Ալեքսանդրովիչը + հանվեց փոքր հանդերձարանում ու բարձրացավ երրորդ հարկ։ Աշխատասենյակի դռան + մոտ քաղաքացիական հագուստով մի մարդ նորից ստուգեց նրա փաստաթղթերը։ + Աշխատանքային մեծ սենյակում, սեղանի մոտ նստած էր Պոսկրեբիշևը։ Մարկ + Ալեքսանդրովիչն առաջին անգամ էր տեսնում նրան և մտածեց, թե ինչ կոպիտ, անդուր + դեմք ունի։ Ռյազանովը հայտնեց իր ով լինելը։ Պոսկրեբիշևը նրան առաջնորդեց + հաջորդ սենյակը`ընդունարանն էր, մատնացույց արեց բազմոցը, ինքը մտավ + առանձնասենյակ, դուռն ամուր փակելով ետևից։ Ապա ետ եկավ։ Ընկեր Ստալինը + սպասում է ձեզ։ Ստալինի ընդարձակ աշխատասենյակը ձգված էր երկարությամբ։ Ձախ + կողմում, պատից կախված էր ՍՍՀՄ հսկայական քարտեզը։ Աջ կողմում`պատուհանների + արանքներում, գրապահարաններն էին, դռան մոտի անկյունում, պատվանդանի վրա + խոշոր գլոբուս կար, դիմացի անկյունում գրասեղանը և բազկաթոռը։ Սենյակի + մեջտեղում կանաչ մահուդով ծածկված երկար սեղանն էր և աթոռներ։ Ստալինը + գնում-գալիս էր աշխատասենյակում և կանգ առավ, երբ բացվեց դուռը։ Գորշ կանաչ, + համարյա դարչնագույն կտորից ֆրենչ էր հագինը, նույն կտորից շալվար`փողքերը + սապոգների մեջ մտցրած։ Միջահասակից ցածր էր թվում, պնդակազմ էր, թեթևակի + չեչոտ, քիչ մոնղոլանման աչքերով։ Նեղ ճակատից վեր խիտ մազերը ճերմակել էին + սկսել։ Ստալինը մի քանի թեթև, զսպանակվող քայլ արեց Մարկ Ալեքսանդրովիչին + ընդառաջ և պարզեց ձեռքը`սովորական, քաղաքավարի, սակայն գիտակցելով այդ + ձեռքսեղմումի նշանակությունը։ Հետո սեղանի մոտից երկու աթոռ քաշեց, նստեցին։ + Մարկ Ալեքսանդրովիչը շատ մոտիկից տեսավ Ստալինի աչքերը`բաց խաժ էին, կենդանի, + անգամ զվարթ թվացին նրան։ Մարկ Ալեքսանդրովիչը զեկույցը սկսեց շինարարության + ընդհանուր նկարագրությունից։ Ստալինն անմիջապես ընդհատեց նրան. Ընկեր + Ռյազանով, ժամանակ մի կորցրեք։ Կենտրոնական կոմիտեն և նրա քարտուղարը գիտեն, + թե որտեղ է շինարարությունը և ինչի համար է շինարարությունը։ Նա խոսում էր + վրացական զգալի առոգանությամբ։ Եվ, ինչպես համոզվեց Մարկ Ալեքսանդրովիչը, + քաջատեղյակ էր գործի ընթացքին։ Կոմերիտականները փախչո՞ւմ են։ Այո։ Ուրեմն, + մոբիլիզացրեցինք, որ փախչեն։ Ինչքա՞ն են փախել։ Ութսուներկու հոգի։ Ստալինի + հայացքը դարձավ ծակող, քննող… Ցույց տվեք տեղեկանքը։ Մարկ Ալեքսանդրովիչը + պայուսակից հանեց բանվորական ուժի շարժման աղյուսակը, ցույց տվեց հարկավոր + սյունակը։ Ինչո՞ւ եք ինքներդ ձեզ զրպարտում, ընկեր Ռյազանով։ Եթե որևէ + գործարանից ընդամենը ութսուներկու հոգի փախած լինեին, գործարանի դիրեկտորն + իրեն հերոս կզգար։ Նա ժպտաց։ Աչքերի պոչերին հստակ գծագրվեց կնճիռների ցանցը։ + Մարկ Ալեքսանդրովիչը բողոքեց սարքավորումներ մատակարարող գործարանից։ Ստալինը + հարցրեց, թե ով է այդ գործարանի դիրեկտորը։ Ազգանունը լսելուց հետո ասաց. + Խելոք մարդ չէ, ամեն ինչ կտապալի։ Նրա աչքերը հանկարծ դեղնավուն դարձան, + ծանր, վագրային, բիբերի մեջ չարություն ցոլաց այն մարդու նկատմամբ, որին Մարկ + Ալեքսանդրովիչը գիտեր որպես լավ աշխատողի`ընկած դժվարին պայմանների մեջ։ + Ռյազանովն անցավ ամենանուրբ հարցին`մարտենյան երկրորդ արտադրամասի + շինարարությանը։ Մի տարվա ընթացքում կկառուցե՞ք։ Ոչ, ընկեր Ստալին։ Ինչո՞ւ։ + Ես տեխնիկական բախտախնդիր չեմ։ Եվ տեղնուտեղը վախեցավ իր ասածից։ Ստալինն + ուշադիր նրան էր նայում։ Աչքերը նորից դեղնավուն դարձան, ծանրացան, հոնքերից + մեկը բարձրացել էր համարյա ուղղաձիգ։ Դանդաղ, բառերը ձգելով, արտասանեց. + Ուրեմն, Կենտկոմը`տեխնիկական բախտախնդիրնե՞ր են։ Ես այդպես չարտահայտվեցի, + ներեցեք։ Նկատի ունեի հետևյալը Մարկ Ալեքսանդրովիչը մանրամասն ու համոզիչ + զեկուցեց, թե ինչու մարտենյան արտադրամասի երկրորդ հերթը չի կարելի ավարտել + հաջորդ տարի։ Ստալինն ուշադիր լսում էր, բռունցքի մեջ սեղմած ծխամորճով ձախ + ձեռքը կրծքին սեղմած. թվում էր, այդ ձեռքը վատ է ծալվում։ Դուք ազնվորեն + ասացիք։ Մեզ հարկավոր չեն այնպիսի կոմունիստներ, որոնք ինչ ասես կխոստանան։ + Մեզ հարկավոր են նրանք, ովքեր ճշմարտությունն են ասում։ Ստալինը սա ասաց + առանց ժպտալու, շատ նշանակալի, սույն խոսքերը նախատեսված էին ամբողջ երկրի + համար։ Մարկ Ալեքսանդրովիչն ուզում էր շարունակել զեկույցը, բայց Ստալինը + ձեռքը դիպցրեց նրա բազկին. Ես ձեզ լսեցի, հիմա դուք ինձ լսեք։ Նա սկսեց խոսել + մետալուրգիայի մասին, Արևելքի մասին, երկրորդ հնգամյակի մասին, երկրի + պաշտպանության մասին։ Խոսում էր դանդաղ, հստակ, մեղմ ու խուլ ձայնով, + պարզորոշ, ասես թելադրում էր մեքենագրուհուն, ամենքին հայտնի բաներ էր ասում, + սակայն հիմա, նրա բերանից, այդ ամենը թվում էր նոր և առանձնապես ծանրակշիռ։ + Բայց չորրորդ դոմնայի մասին չհիշատակեց, կարծես չկամենալով Մարկ + Ալեքսանդրովիչին դրդել առարկությունների, որոնք պիտի չընդուներ, որոնք միայն + կվնասեին Ռյազանովին։ Դուք ե՞րբ եք մեկնում, հարցրեց Ստալինը, ոտքի ելնելով։ + Այսօր, Մարկ Ալեքսանդրովիչը նույնպես վեր կացավ։ Հետաձգեք երկու օրով, եթե + հնարավոր է, կարծում եմ, ընկերների համար հետաքրքիր կլինի ձեզ լսել + Քաղբյուրոյում։ Անհարմարության և տագնապի զգացողությունը, որ Մարկ + Ալեքսանդրովիչն ուներ Ստալինի հետ խոսակցության ընթացքում, տեղի տվեց, մնաց + լոկ զգացողությունն այն մեծ բանի, ինչին հպվել էր։ Աննախադեպ + շինարարությունը, որ ինքն էր ղեկավարում, երկաթյա կամք էր պահանջում։ Եթե + նրանից վեր չլիներ Ստալինի երկաթյա կամքը, նա չէր կարող դրսևորել իրեն։ Խիստ + էր այդ կամքը։ Ի՞նչ արած։ Պատմական շրջադարձերը բարեգթությամբ չեն + իրականանում։ Ժողկոմատում գիտեին Ստալինի հետ Մարկ Ալեքսանդրովիչի + խոսակցության մասին, և իրավասու մարդիկ արդեն պատրաստում էին Քաղբյուրոյի + որոշման նախագիծը։ Երեկոյան և գիշերը աշխատելու մնացին նրանք, ովքեր կարող + էին պետք գալ. գլխավոր վարչության աշխատակիցները, մեքենագրուհիները, հերթապահ + բուֆետապանուհին։ Կոլեգիայի անդամները, որոնց ստորագրությունն էր պահանջվում + որոշման նախագծի վրա, Ժողկոմատ կներկայանան առաջին իսկ զանգից հետո, և + փաստաթղթերն առավոտյան հատուկ մեկը կհասցնի Կենտկոմ։ Մարկ Ալեքսանդրովիչից ոչ + ոք չէր հարցնում, թե ինչ ասաց Ստալինը։ Վերապատմելիս ինչ-որ բան կարող է + աղավաղվել։ Ստալինն ինքն է ասում ժողովրդին այն, ինչ հարկ է համարում։ Մարկ + Ալեքսանդրովիչը ժամկետները, օբյեկտներն էր ասում`հենց դա էլ Ստալինի կամքն + էր։ Գլխավորն այն էր, որ մարտենյան երկրորդ արտադրամասի շինարարությունն + ավարտելու ժամկետը հետաձգված է մեկ տարով։ Դա կանխագուշակում էր նոր, + ռեալիստական մոտեցում`երկրորդ հնգամյակի պլանը կազմելիս. մետաղն dtype: string splits: - name: train @@ -423,4 +475,8 @@ dataset_info: num_examples: 27 download_size: 1413391 dataset_size: 1525824 +size_categories: +- 100K