file_name,transcription gevorg_marzpetuni/clip_001_0.wav,"Մուրացան" gevorg_marzpetuni/clip_001_1.wav,"Գևորգ Մարզպետունի" gevorg_marzpetuni/clip_001_2.wav,"Լույս հրատարայչություն, Երևամ, 1982 թվական" gevorg_marzpetuni/clip_001_3.wav,"" gevorg_marzpetuni/clip_001_4.wav,"Առաջին մաս" gevorg_marzpetuni/clip_001_5.wav,"Ա" gevorg_marzpetuni/clip_001_6.wav,"ԳԱՌՆՈ ԱՄՐՈՑՈԻՄ" gevorg_marzpetuni/clip_001_8.wav,"Նա գտնվում էր Այրարատ նահանգի Մազազ ու Ոստան գավառները միմյանցից բաժանող Գեղա լեռան մի ոստի վրա, որը վերջին դարերում, յուր ծոցում գտնվող Ս․ Գեղարդի անունով Գեղարդասար կոչվեցավ։" gevorg_marzpetuni/clip_001_9.wav,"Բարձրադիր սարավանդակը, որի վրա կառուցած էր ամրոցը, շրջապատված էր բնության փառահեղ և ահարկու տեսարաններով։ — Հսկայակերպ ժայռեր, անհեթեթ հողազանգվածներ, ահավոր անդունդներ, իսկ ավելի հեռվից՝ գեղատեսիլ լեռներ խրոխտ ու կոհակավետ գագաթներով՝ ծածկում էին նրա շրջակայքն ու հանդիպակաց հորիզոնը։" gevorg_marzpetuni/clip_001_10.wav,"Ամրոցի առջևից՝ փրփրադեզ ալիքները դարևանդներից գահավիժելով՝ հոսում էր Ազատ գետի սրընթաց մի վտակը, որ սարավանդակն ընդգրկող ձորակից անցնելով՝ միանում էր Ազատի երկրորդ վտակի հետ և ապա օձապտույտ գետահետելով՝ դուրս գալիս Դվնո ընդարձակ դաշտը՝ Ոստան գավառի այգեստաններին ջուր ու զովություն մատակարարելու։" gevorg_marzpetuni/clip_001_13.wav,"923 թվականի աշունն էր։ Գեղարդասարը մերկացել էր արդեն այն աղքատիկ կանաչներից, որոնք հազիվ գարնան վերջերին համարձակվում են ծածկել յուր ժայռապատ լանջերը։ Նա այժմ ամբողջապես փոխարկվել էր քարակարկառ թմբերի ու ամբարտակների, որոնց խոշորագեղ խստությունը չէին մեղմում նույնիսկ Գառնո գեղեցիկ շինությունները։" gevorg_marzpetuni/clip_001_15.wav,"Այս պատճառով շրջակա ձորերի ու անդունդների վրա թագավորում էր ահարկու լռություն, որ հազիվ երբեմն ընդհատվում էր լեռների մեջ շառաչող աշնանային քամուց կամ դարևանդներից գահավիժող Ազատ գետի խոխոջներից։" gevorg_marzpetuni/clip_001_19.wav,"Արդեն լրանում էր երկրորդ շաբաթը, ինչ թագուհին սրտի անձկությամբ սպասում էր մեկին, բայց նա չէր երևում։ Այդ հանգամանքը տանջում էր նրան սաստիկ և ավելացնում մանավանդ այն վիշտը, որ վաղուց ի վեր կրծում էր յուր սիրտը։" gevorg_marzpetuni/clip_001_21.wav,"Բայց, ահա՛, մոտենում էր թագուհուն տարիքավոր մի կին միջին հասակով, բարի դեմքով, աղու աչքերով, ժպիտը շրթունքներին և կարծես վախենալով՝ թե միգուցե յուր մոտենալը գրգռե թագուհու զայրույթը։" gevorg_marzpetuni/clip_002_0.wav,"— Օրը տարաժամել է, սիրելի թագուհի, չէի՞ր հաճիլ դղյակը վերադառնալ, — մոտենալով պատշգամբին հարցրեց դայակը։" gevorg_marzpetuni/clip_002_1.wav,"— Դու այստե՞ղ ես, Սեդա, — անհանգստությամբ դարձավ դեպի նրան թագուհին։" gevorg_marzpetuni/clip_002_2.wav,"— Այո՛, մեծափառ տիկին․ եկա հայտնելու․․․" gevorg_marzpetuni/clip_002_3.wav,"— Եվ վաղո՞ւց ես դու այստեղ, — ընդհատեց նրան թագուհին կասկածոտ եղանակով, վախենալով, կարծես, որ դայակը լսած լինի յուր վշտերը մատնող մի որևէ խոսք կամ հառաչանք։" gevorg_marzpetuni/clip_002_4.wav,"— Հենց որ արևը ետևն անցավ։" gevorg_marzpetuni/clip_002_5.wav,"— Իսկ ես պատվիրել եմ, որ ոչ ոք իմ միայնությունը չխանգարե։" gevorg_marzpetuni/clip_002_6.wav,"— Այո՛, մեծափառ տիկին, քո պատվերը ես զանց անել չէի համարձակիլ, բայց օրը տարաժամել էր և քամին բարձրացել, դու կարող էիր մրսել, եկա հիշեցնելու, որ դղյակը վերադառնալու ժամանակն է։" gevorg_marzpetuni/clip_002_7.wav,"— Հիշեցնե՞լ, ի՞նչ է նշանակում այդ, Սեդա, — կես զարմացած և կես բարկացած հարցրեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_002_9.wav,"— Եկա հիշեցնելու, որ ցուրտ է, և թագուհին կարող է մրսել։" gevorg_marzpetuni/clip_002_10.wav,"— Այդ ես ինքս կարող էի իմանալ, — նկատեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_002_11.wav,"— Ո՛չ թագուհի, երբ դու ընկղմում ես տխուր մտածմունքների մեջ, այլևս չես զգում, թե ի՛նչ է կատարվում քո շուրջը․․․" gevorg_marzpetuni/clip_002_12.wav,"— Սեդա՛, մայր Սեդա, դու զառանցում ես,-ընդհատեց թագուհին զարմացմամբ։" gevorg_marzpetuni/clip_002_13.wav,"— Այդպես է, իմ սիրելի թագուհի,-կրկնեց Սեդան ավելի հաստատ ձայնով, — անցյալ օրը սաստիկ տեղատարափի ժամանակ ամենքը քաշվել էին տուն, նույնիսկ դղյակի առաջ ոչ մի պահնորդ չէր երևում, իսկ դու դարձյալ ճեմում էիր այստեղ, կարծես գարնան օրեր լինեն, և դու՝ մեր Գարդմանա դրախտներում․․․" gevorg_marzpetuni/clip_002_14.wav,"Թագուհին մի անհանգիստ շարժում արավ․ նրան թվաց, թե դայակը կշտամբում է իրան՝ անօգուտ գաղտնապահության համար, թե նա այդ անում է գուցե հակառակորդ իշխանուհիներից մեկին հաճոյանալու մտքով, թե ուրեմն յուր դժբախտությունը հայտնվել է արդեն բոլորին և նախանձոտ հակառակորդուհիներն սկսում են անարգել իրան, վիրավորելով յուր դշխոյական հպարտությունը յուր իսկ ստորադրյալների ձեռքով։" gevorg_marzpetuni/clip_002_15.wav,"Այս մտքերը վայրկենապես վրդովեցին թագուհու սիրտը, բայց նա յուր հուզմունքը ծածկելով մեղմ ձայնով հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_002_16.wav,"— Սեդա, ո՞վ ասաց քեզ, թե թագուհին ընկղմում է տխուր մտածմունքների մեջ, և թե այդպիսի ժամանակները նա չէ իմանում, թե ի՛նչ է կատարվում յուր շուրջը։" gevorg_marzpetuni/clip_002_18.wav,"Թագուհու սիրտը շարժվեցավ։ Նախկին կասկածոտ մտածմունքները տեղի տվին հանկարծ մի վստահության, որ կարծես հենց նույն րոպեին ծնվեց յուր մեջ դեպի բարի դայակը, նրա ձայնի մեջ նա այնքան անկեղծություն ու գորով գտավ, որ նրան թվաց, թե իրա հետ խոսողը հարազատ մայրն է և ոչ յուր ստնտուն։" gevorg_marzpetuni/clip_002_20.wav,"Սեդան չհասկացավ թագուհու լուռ և մտախոհ հայացքի նշանակությունը, նրան թվաց, թե յուր համարձակ խոսքերից վշտացել է նա արդեն․ ուստի և թագուհու հայացքից խուսափելու համար շտապեց վերցնել և ձգել նրա ուսերին պերճ սամուրենին, որ թագուհու բարձրանալու ժամանակ սահել, ընկել էր բազմոցի վրա։" gevorg_marzpetuni/clip_002_21.wav,"— Դրա համար դու արդեն անցել ես տարիքդ, մայր Սեդա, ո՞ւր են իմ նաժիշտները․․․ — հարցրեց թագուհին մեղմությամբ։" gevorg_marzpetuni/clip_002_22.wav,"— Օ՛, թո՛ւյլ տուր, որ միայն ես ծառայեմ քեզ, իմ քաղցր, իմ աննման թագուհի, մի՞թե Սեդան պառավել է այնքան, որ այլևս ոչ մի բանի պիտանի լինել չի կարող։" gevorg_marzpetuni/clip_002_23.wav,"— Մայր Սեդա, ա՛յդ չէի կամենում ասել․․․" gevorg_marzpetuni/clip_002_24.wav,"— Թե իմ ներկայությունը հաճելի չէ թագուհուն։" gevorg_marzpetuni/clip_002_25.wav,"— Սեդա, դու ինձ ընդհատում ես․․․" gevorg_marzpetuni/clip_002_26.wav,"— Կամ գուցե անզգույշ խոսքեր արտասանեցի, որոնք վշտացրին իմ թագուհուն։" gevorg_marzpetuni/clip_002_27.wav,"— Ո՛չ, ո՛չ, իմ Սեդա՛, քո ներկայությունը միշտ հաճելի է ինձ, ապացույց, որ ես իմ մենավոր զբոսանքների ժամանակ ոչ ոքին թույլ չեմ տալիս լինել ինձ հետ, բայց դու միշտ կաս և, ամեն անգամ, երբ կամենում ես, խանգարում ես ինձ, առանց նայելու, թե թագուհին ցանկանո՞ւմ է այդ, թե ոչ։" gevorg_marzpetuni/clip_002_28.wav,"— Այդպես էլ պիտի անեմ, մեծափառ տիկին, բարկացի՛ր ինձ վրա, եթե հաճելի է քեզ, բայց թույլ տալ, որ ժամերով տխուր մտածմունքների մեջ խորասուզվես, չեմ կարող, այդ կվնասե քո թանկագին առողջությանը։" gevorg_marzpetuni/clip_002_29.wav,"— «Թանկագի՞ն»․․․ այո, գուցե քեզ համար, իմ բարի Սեդա․ միայն քեզ համար․․․ — շշնջաց թագուհին ինքն իրան և ապա դայակին դառնալով հարեց․— իրավունք ունիս, մայր Սեդա, ես քեզ վրա չեմ բարկանում․․․ Բայց ես արդարև երկար մնացի բացօթյա, ո՞ւր են նաժիշտներս։" gevorg_marzpetuni/clip_002_30.wav,"— Դու հրամայել ես, որ նրանք չերևան, մինչև կոչի ձայն չառնեն։" gevorg_marzpetuni/clip_002_31.wav,"— Կանչի՛ր ուրեմն, թող գահավորակս բերեն։" gevorg_marzpetuni/clip_002_33.wav,"Թագուհին գրավվեցավ լուսնկա երեկոյի գեղեցկությամբ և կրկին խորասուզվեց մտածությունների մեջ։ Փոքր մի ևս և նա նորեն դեպի պատշգամբը պիտի դառնար և բազմոցի վրա ընկնելով անձնատուր լիներ երևակայության տանջող թռիչքներին, բայց նաժիշտների ձայնը և լույսը ջահերի, որ դղյակի սպասավորները ձեռքներին բերում Էին, սթափեցրին նրան։" gevorg_marzpetuni/clip_002_34.wav,"Թագուհին ետ նայեց։ Նաժիշտների և դայակի հետ միասին գալիս էր նաև տիկին Գոհար, Մարզպետունի իշխանուհին, որ հառաջանալով՝ ակնածությամբ գլուխ խոնարհեց թագուհուն և հաճոյական խոսքերով տրտունջ հայտնեց նրան յուր չափազանց մենասիրության համար։" gevorg_marzpetuni/clip_002_35.wav,"— Այստեղ նստած դիտում եմ Գեղա լեռան ճանապարհը, որպեսզի Գևորգ իշխանի գալստյան լուրն ամենից առաջ հաղորդեմ քեզ, — պատասխանեց թագուհին անուշ ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_002_36.wav,"— Շնորհապարտ կլինեմ, եթե միայն ուրախ լուր բերե նա մեզ, — հարեց Գոհար իշխանուհին և ձեռքը տվավ թագուհուն օգնելու նրան հովանոցի աստիճաններից իջնելու։" gevorg_marzpetuni/clip_002_37.wav,"— Իսկ եթե ուրախ լուր չբերե՞,-հարցրեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_002_38.wav,"— Այդ ժամանակ կցանկանայի, որ ամրոցի դռները չբանային նրա առաջ, — կատակեց իշխանուհին։" gevorg_marzpetuni/clip_002_39.wav,"Թագուհին ժպտաց և ոչինչ այլևս չխոսեց։" gevorg_marzpetuni/clip_002_40.wav,"Հովանոցի առաջ կանգնած էին չորս հուժկու սպասավորներ, ձեռներին բռնած թագուհու ոսկեզօծ գահավորակը, զարդարված ծաղկանկար մետաքսով և ոսկեթել փնջերով։" gevorg_marzpetuni/clip_002_41.wav,"Նաժիշտների օգնությամբ թագուհին բազմեց նրա վրա։ Ջահընկալ սպասավորները լուսավորեցին ճանապարհը, որի տարածությունը մինչև դղյակը հազիվ մի քանի տասնյակ քայլ էր։ Գահավորակն առաջ անցավ իշխանուհու և նաժիշտների ընկերակցությամբ։" gevorg_marzpetuni/clip_002_42.wav,"Դղյակի լայնակամար դռան առաջ նույնպես վառվում էին դամբարներ, և մի խումբ զրահավոր պահապաններ անցուդարձ էին անում այդտեղ։ Երբ թագուհու գահավորակը մոտեցավ, նրանք իսկույն շարվեցան կարգով և ի նշան հպատակության, նիզակները խոնարհեցին այնքան, որ նրանց տեգերը կպան գետնին։" gevorg_marzpetuni/clip_002_43.wav,"— Ձեր հիսնապե՞տը, — հարցրեց թագուհին, մոտենալով պահապաններին։" gevorg_marzpetuni/clip_002_44.wav,"— Այստեղ եմ, մեծափառ տիկին, — այս խոսքերով մոտեցավ թագուհուն մի բարձրահասակ և գեղադեմ երիտասարդ, որ մյուսներից զանազանվում էր յուր զենքերի փայլունությամբ և գլխանոցի վրա ծածանող ցցունքով։" gevorg_marzpetuni/clip_002_45.wav,"— Բերդակալից լո՞ւր․․․" gevorg_marzpetuni/clip_002_46.wav,"— Տեր բերդակալը պատվիրեց հայտնել, որ աղեղնավորներն ու գեղարդավորները զրկված են մարտկոցները, բերդապահները հսկում են պատնեշները, պահակախմբերը գտնվում են աշտարակներում։" gevorg_marzpetuni/clip_002_47.wav,"— Ամրոցի բանալիները․․․" gevorg_marzpetuni/clip_002_48.wav,"— Սպասում են թագուհու հրամանին փականքները դնելու համար։" gevorg_marzpetuni/clip_002_49.wav,"— Ինչո՞ւ այսքան ուշ․ արդեն մթնել է։" gevorg_marzpetuni/clip_002_50.wav,"— Այրիվանքից բանբեր եկավ և հայտնեց, որ այս գիշեր Վեհը պիտի ժամանե այստեղ։ Տեր բերդակալը ցանկանում է իմանալ, թե արդյոք բանալիները յուր մոտ պիտի մնան մինչև Վեհի գալը։" gevorg_marzpetuni/clip_002_51.wav,"— Հայտնի՛ր բերդակալին, որ փականքները դնե և շտապե ինձ մոտ։" gevorg_marzpetuni/clip_002_52.wav,"Հիսնապետը գլուխը խոնարհեց և ուղղվեցավ դեպի ավագ դռան փողոցը։" gevorg_marzpetuni/clip_002_55.wav,"Ամենից մեծ դռնով մտնելով թագուհին անցավ երկու փոքրիկ սենյակներ, որոնց պատերը շինված Էին ապակեբուռ գույնզգույն աղյուսներից և գեղեցիկ կերպով փայլփլում Էին արծաթե կանթեղների լուսի առաջ։ Այդ սենյակները զարդարված գորգերով ու օթոցներով ծառայում Էին սենեկապան նաժիշտներին։" gevorg_marzpetuni/clip_002_57.wav,"Թագուհին բազմեց դահլիճի ճակատին դրված դիպակազարդ բազմոցի վրա, և նաժիշտներից մինը խոնարհելով՝ դրավ նրա ոտքերի տակ մետաքսյա փնջազարդ բարձը։" gevorg_marzpetuni/clip_003_0.wav,"Բ" gevorg_marzpetuni/clip_003_1.wav,"ԱՆՀԱՃՈ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ" gevorg_marzpetuni/clip_003_2.wav,"— Արդյոք թագուհին չէ՞ գուշակում Վեհի գիշեր ժամանակ մեր ամրոցը գալու պատճառը,-հարցրեց Մարզպետունի իշխանուհին, կամենալով կարծես ընդարձակ դահլիճի նորեկներին շրջապատող անհաճո լռությունն ընդհատել և ապա իսկույն էլ նստելով թավշապատ եռոտանու վրա, որ գտնվում էր թագուհու բազմոցի հանդեպ, ուշադիր աչքերը հառեց թագուհու վրա, սպասելով նրա պատասխանին։" gevorg_marzpetuni/clip_003_3.wav,"— Անշուշտ արտաքո կարգի մի նորություն ունի հոգևոր հայրը մեզ հաղորդելու, — պատասխանեցը թագուհին տարակուսական եղանակով։" gevorg_marzpetuni/clip_003_4.wav,"— Թե՞ թագուհուն այցելության է գալիս։" gevorg_marzpetuni/clip_003_5.wav,"— Դրա համար, կարիք չկար գիշերանց ելնել վանքից․ փառք աստուծո, Այրիվանքը հեռու չէ մեզանից։" gevorg_marzpetuni/clip_003_6.wav,"— Չափազանց անհանգստացնում է ինձ այս լուրը։" gevorg_marzpetuni/clip_003_7.wav,"— Իսկ ինձ անհանգստացնում է Գևորգ իշխանի ուշանալը։ Արդեն երկու շաբաթը լրացավ, ինչ նա հեռացել է մեզանից։ Եթե կաթողիկոսի գալը կապ ունի մի նոր դժբախտության հետ, ապա ուրեմն իշխանի բացակայությունը կրկնակի վտանգի մեջ է դնում մեզ։" gevorg_marzpetuni/clip_003_8.wav,"— Մի՞թե դու, մեծափառ տիկին, կասկածում ես թագավորի հաջողության վրա։" gevorg_marzpetuni/clip_003_9.wav,"— Ուտիքի կուսակալին նվաճելը մեծ գործ չէ, բայց հաջողությունը աստված է տալիս։ Եթե թագավորը հանդիպած չլիներ անհաջողության, ապա Գևորգ իշխանն այստեղ կլիներ կամ գոնե սուրհանդակը լուր կբերեր, թե Ցլիկ-Ամրամը հաղթված կամ գերեված է։" gevorg_marzpetuni/clip_003_10.wav,"— Անհաջողությա՞ն․․․ Ո՜հ, մի՛ ասիր, սիրելի թագուհի։ Աստված չանե, որ թագավորը Ցլիկ-Ամրամի հետ ունեցած ընդհարման մեջ անհաջողության հանդիպե․ այդ արդեն մեծ նախատինք է թե՛ թագավորի և թե՛ զորքերի համար։" gevorg_marzpetuni/clip_003_11.wav,"— Ամենից առաջ ա՛յն իշխանների, որոնք անօգնական են թողել թագավորին և զբաղված են միայն սեփական ամրոցները պահպանելու հոգսերով, — դառնությամբ նկատեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_003_12.wav,"— Հարկավ, ամրոցների պահպանությունը նույնիսկ կանանց կարող էին հանձնել,-հարեց իշխանուհին, ցանկանալով ուղղել յուր սխալը։" gevorg_marzpetuni/clip_003_13.wav,"— Ուրեմն հաջողության սպասելու իրավունք չունինք։" gevorg_marzpetuni/clip_003_14.wav,"— Բայց եթե աստծուն հաճելի լինի․․․" gevorg_marzpetuni/clip_003_15.wav,"— Այո՛, եթե միայն հաճելի լինի․․․-հեգնական ժպիտով ընդհատեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_003_16.wav,"Այդ միջոցին ներս մտավ սենեկապան սպասուհին և հայտնեց թագուհուն, որ բերդակալը թույլտվություն է խնդրում ներկայանալու։" gevorg_marzpetuni/clip_003_18.wav,"Թագուհին վերցրեց բանալիները և հանձնեց դայակին, որ կանգնած էր իրանից փոքր ինչ հեռու։ Վերջինս առնելով այն, տարավ թագուհու առանձնարանը։" gevorg_marzpetuni/clip_003_19.wav,"Սա մի ծես էր, որ կատարվում էր ամեն երեկո միևնույն կարգով։" gevorg_marzpetuni/clip_003_21.wav,"— Դու կամենում էիր, որ մինչև Վեհի գալը բանալիները քե՞զ մոտ լինեին, — հարցրեց թագուհին բերդակալին։" gevorg_marzpetuni/clip_003_22.wav,"— Այո՛, մեծափառ տիկին։" gevorg_marzpetuni/clip_003_23.wav,"— Ինչո՞ւ։" gevorg_marzpetuni/clip_003_24.wav,"— Որպեսզի գիշերանց բանալիներն ստանալու պատճառով թագուհու քունը չխանգարեի։" gevorg_marzpetuni/clip_003_25.wav,"— Իսկ դու չգիտե՞ս, որ բերդի դռները բացվելիս թագուհին քնած լինել չէ կարող։" gevorg_marzpetuni/clip_003_26.wav,"— Այդպես է, մեծափառ տիկին, ների՛ր քո ծառայի միամտությունը։" gevorg_marzpetuni/clip_003_27.wav,"— Միամտությունը հանցանք չէ, իմ բարի Մուշեղ, բայց թուլություն է։ Իսկ մենք չար ժամանակներում ենք ապրում և ամեն մի քայլերնիս զգուշությամբ պիտի փոխենք։ Ո՞ր ժամին պիտի գա Վեհը․" gevorg_marzpetuni/clip_003_28.wav,"— Պատվիրակը ժամը չորոշեց, այլ հայտնեց միայն, որ պիտի հաճի ժամանել այս գիշեր և խնդրեց, որ ամրոցի դռները բանալու պատրաստ գտնվինք։" gevorg_marzpetuni/clip_003_29.wav,"— Իսկ դու չե՞ս կարողանում նրա գալստյան պատճառը գուշակել։" gevorg_marzpetuni/clip_003_30.wav,"— Անշուշտ նա գալիս է թագուհուն այցելելու։" gevorg_marzpetuni/clip_003_31.wav,"— Բայց ինչո՞ւ գիշերանց։" gevorg_marzpetuni/clip_003_32.wav,"— Նորին սրբությունը շատ անփառասեր է․ նա փախուստ է տալիս հանդիսավոր ընդունելությունից և ժողովրդյան ցույցերից։" gevorg_marzpetuni/clip_003_33.wav,"Այս միջոցին կրկին ներս մտավ սենեկապանը և հայտնեց, որ Գոռ իշխանը ցանկանում է ներկայանալ թագուհուն։" gevorg_marzpetuni/clip_003_34.wav,"— Թո՛ղ գա, — ասաց թագուհին ժպտալով, և նրա դեմքն ուրախ արտահայտություն ստացավ։" gevorg_marzpetuni/clip_003_35.wav,"Մարզպետունի իշխանուհին սկսավ ծիծաղադեմ դեպի դուռը նայել։ Զվարթ արտահայտություն ստացան նաև օրիորդ նաժիշտների և դայակի երեսները։ Երևում էր, որ ներս մտնողը բոլորին էլ սիրելի մի անձնավորություն էր։" gevorg_marzpetuni/clip_003_36.wav,"Եվ, ահա՛, ներս եկավ քսանամյա մի պատանի, բարձրահասակ, գեղեցկադեմ, վառվռուն աչքերով, համակ զրահազգեստ, ոսկեզարդ սուրը մեջքին, նույնպիսի բազպաններ ու սռնապաններ հագած, և փայլուն սաղավարտը ձեռին։" gevorg_marzpetuni/clip_003_37.wav,"Ժպտալով նա մոտեցավ թագուհուն և համբուրեց նրա ձեռը։ Ապա մոտեցավ յուր մորը՝ Մարզպետունի իշխանուհուն, համբուրեց նույնպես նրա աջը և կանգնեց բերդակալի կողքին։" gevorg_marzpetuni/clip_003_38.wav,"— Ամեն անգամ, երբ քեզ տեսնում եմ, Գո՛ռ, ինձ թվում է, թե կա՛մ պատերազմ ես գնում, կա՛մ ճակատամարտից վերադառնում։ Ինչո՞ւ միշտ զրահազգեստ ես,-հարցրեց թագուհին ժպտադեմ։" gevorg_marzpetuni/clip_003_39.wav,"— Այդպես պատվիրել է ինձ իմ հայրը, մա՛յր-թագուհի։" gevorg_marzpetuni/clip_003_40.wav,"— Բայց այս ժամի՞ն․․․ փակված ամրոցո՞ւմ, թագուհու դղյակի մե՞ջ․․․ Մի՞թե կարիք կա։" gevorg_marzpetuni/clip_003_41.wav,"— Ամեն վայրկյան պատրաստ պիտի լինեմ դիմագրավելու։ Ո՞վ գիտե, գուցե հենց այստեղ, դղյակի դստիկոններից մինում, թաքչող մի ապիրատի հետ պետք է լինում մենամարտել։" gevorg_marzpetuni/clip_003_42.wav,"— Օ՛, վտանգավոր մարդ ես դու, Գո՛ռ իշխան, — նկատեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_003_43.wav,"— Իմ թագուհու և թագավորի թշնամիների համար։" gevorg_marzpetuni/clip_003_44.wav,"— Որոնց երևի դու չես ճանաչում։" gevorg_marzpetuni/clip_003_45.wav,"— Եվ որոնց երբեք չէի կամենալ տեսնել այս դղյակում։" gevorg_marzpetuni/clip_003_46.wav,"Մարզպետունի իշխանուհին, որ մայրական խանդով լցված նայում էր որդուն, նրա վերջին խոսքից հրճվեցավ իսկ թագուհին ուրախ-ուրախ ծիծաղեց։" gevorg_marzpetuni/clip_003_47.wav,"— Բայց գիտե՞ս, սիրելիս, որ այդպիսի մի թշնամի գտնվում է այժմ մեր դղյակում,— ասաց թագուհին կեղծ լրջությամբ։" gevorg_marzpetuni/clip_003_48.wav,"— Անո՞ւնը, — եռանդով հարցրեց Գոռը։" gevorg_marzpetuni/clip_003_49.wav,"— Որ թաքնված ներքին խուցերից մինում, անշուշտ հարմար առիթի է սպասում մեզ վնասելու․․․" gevorg_marzpetuni/clip_003_50.wav,"— Բայց ո՞վ է դա, — անհամբերությամբ հարցրեց պատանին։" gevorg_marzpetuni/clip_003_51.wav,"— Օրիորդ Շահանդուխտը։" gevorg_marzpetuni/clip_003_52.wav,"Իշխանիկը ժպտաց և շառագունեց, բայց թագուհին ու իշխանուհին սկսան ծիծաղել։" gevorg_marzpetuni/clip_003_53.wav,"— Իսկ այժմ ո՞րտեղից ես գալիս, ուրախ լուր չե՞ս բերել մեզ, — հարցրեց կրկին թագուհին։" gevorg_marzpetuni/clip_003_54.wav,"— Այո՛, տխուր լուր չէ հաղորդելիքս, — պատասխանեց իշխանիկը։ — Վեհից երկրորդ պատգամավոր եկավ, որ հայտնում է, թե հայրապետն այլևս չէ գալիս մեր ամրոցը։" gevorg_marzpetuni/clip_003_55.wav,"— Եվ պատճառը։" gevorg_marzpetuni/clip_003_56.wav,"— Պատճառը չհայտնեց պատգամավորը․ որովհետև ամրոցի դուռը փակ էր, ես աշտարակի պատուհանից էի խոսում նրա հետ։" gevorg_marzpetuni/clip_003_57.wav,"Թագուհու ուրախ տրամադրությունը կրկին խանգարվեց, նա ընկավ մտածության մեջ։ «Արդյոք ի՞նչ տարօրինակ և գուցե տխրառիթ նորություն էր պատահել, որ կաթողիկոսը գիշերանց գալիս էր Գառնի և այժմ ի՞նչն է ստիպում նրան՝ յուր մտադրությունը թողնելու, — մտածում էր նա ինքն իրան, — արդյոք Ուտիքից մի տխուր լո՞ւր առավ, թե թշնամիների մոտալուտ հարձակման մասին մի բան է լսել»․․․" gevorg_marzpetuni/clip_003_58.wav,"— Բայց ինչո՞ւ համար ասացիր, թե տխուր լուր չէ հաղորդելիքդ՝մի՞թե Վեհի գալուստն անհաճո է քեզ, — հարցրեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_003_59.wav,"— Այո՛, թագուհի,-կտրուկ պատասխանեց իշխանիկը։" gevorg_marzpetuni/clip_003_60.wav,"— Զարմանում եմ․․․ — ասաց թագուհին և մի տարակուսական հայացք ձգեց պատանու վրա։" gevorg_marzpetuni/clip_003_61.wav,"Իսկ բերդակալը դեմքը խոժոռեց, կարծես վախենալով Գոռի նոր ասելիքներից, որոնք կարող էին յուր առ կաթողիկոսն ունեցած սրբազան զգացմունքը վիրավորել, հրաման խնդրեց թագուհուց և ողջունելով նրան հեռացավ դահլիճից։" gevorg_marzpetuni/clip_003_62.wav,"Մարզպետունի իշխանուհին այդ նկատեց և վշտանալով որդու անհամեստ պատասխանի վրա, շտապով հարցրեց նրան․" gevorg_marzpetuni/clip_003_63.wav,"— Ինչո՞ւ կաթողիկոսի գալուստը անհաճո է քեզ։" gevorg_marzpetuni/clip_003_64.wav,"— Եթե մայր-թագուհին կհրամայե ինձ անկեղծորեն խոսել․․․" gevorg_marzpetuni/clip_003_65.wav,"— Խոսի՛ր, ամեն հանցանքներից թեթևը անկեղծորեն խոսելն է, — ասաց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_003_66.wav,"— Տխրում եմ, որովհետև նա գալիս է մեր ամրոցը ո՛չ մայր-թագուհուն այցելելու և ո՛չ մեզ օրհնելու․․․" gevorg_marzpetuni/clip_003_67.wav,"— Գո՛ռ, զգուշությամբ խոսիր,-ընդհատեց մայրը որդուն՝ հանկարծական հուզմունքից շառագունելով։" gevorg_marzpetuni/clip_003_68.wav,"— Գոհար իշխանուհի, թո՛ղ որ նա յուր միտքն ազատորեն հայտնե, — նկատեց թագուհին ծանրությամբ։" gevorg_marzpetuni/clip_003_69.wav,"— Անկեղծորեն խոսելու համար չպետք է զգուշության ուշ դարձնել մայրի՛կ, ես խոսում եմ իմ թագուհու և մոր առաջ։ Այո՛, կրկնում եմ, կաթողիկոսը գալիս է ո՛չ թե մեզ օրհնելու, այլ Գառնիում ամրանալու։" gevorg_marzpetuni/clip_003_70.wav,"— Ինչպե՞ս թե ամրանալու,-հարցրեց թագուհին։ — Անշուշտ նա լսել է, որ հարձակում է պատրաստվում մեր լեռների վրա, և ահա ապաստանում է Գառնիին։" gevorg_marzpetuni/clip_003_71.wav,"— Եթե նա լսել է այդպիսի բան, ապա ուրեմն խոհեմություն է անում մեր ամրոցը գալով, — նկատեց իշխանուհին։" gevorg_marzpetuni/clip_003_72.wav,"— Ոչ, մայրի՛կ, նա չպետք է յուր միաբաններին անհույս ու անօգնական ձգե Այրիվանքում և միայն յուր անձի փրկության համար հոգա։" gevorg_marzpetuni/clip_003_73.wav,"— Իսկ դու այդպիսի մի բան լսե՞լ ես,-հարցրեց թագուհին անհանգստությամբ։" gevorg_marzpetuni/clip_003_74.wav,"— Ոչ, թագուհի, ես այդպես ենթադրում եմ։" gevorg_marzpetuni/clip_003_75.wav,"— Բայց պետք է խոսել ապացույցների և ոչ թե ենթադրությունների վրա հիմնված, — ծանրությամբ նկատեց իշխանուհին։" gevorg_marzpetuni/clip_003_76.wav,"— Մայր-թագուհի, կհրամայե՞ք ինձ պատասխանել, — դարձավ Գոռը թագուհուն։" gevorg_marzpetuni/clip_003_77.wav,"— Խոսի՛ր, — պատասխանեց վերջինս։" gevorg_marzpetuni/clip_003_78.wav,"— Ապացույցն այն է, մայրի՛կ, որ Վեհը Յուսուփի տեղակալից, մի որևէ Նսըրից վախենալով, անտեր է թողել Գվինի կաթողիկոսարանը և ապաստանել Այրիվանքի ծործորներին։ Իսկ Նսըրը վաղ թե ուշ կմտնե Դվին և կգրավե թե՛ կաթողիկոսարանը և թե՛ նրա կալվածները։" gevorg_marzpetuni/clip_003_79.wav,"— Եթե ոստիկանը կտիրե մայրաքաղաքին, որի պաշտպանը բացակա թագավորն է, ի՞նչ կա զարմանալու, եթե նա գրավե նաև կաթողիկոսարանը, որի պաշտպանը մի անզեն հոգևորական է, — հուզված խոսեց իշխանուհին, առանց մտածելու, որ այդ խոսքերով վշտացնում է թագուհուն։" gevorg_marzpetuni/clip_003_80.wav,"Իսկ վերջինս ոչ միայն խոցվեց իշխանուհու խոսքերից, այլև ներքին վրդովմունքից գրեթե այլագունեց։ Բայց չկամենալով երևան հանել յուր հուզմունքը կամաց-կամաց բարձրացավ բազմոցից և անուշադիր դեպի իշխանուհին՝ մեղմ ձայնով ասաց դայակին։" gevorg_marzpetuni/clip_003_81.wav,"— Մայր Սեդա, ես հոգնած եմ․ պատրա՞ստ է արդյոք հանգստարանս։" gevorg_marzpetuni/clip_003_82.wav,"— Այո՛, սիրելի թագուհի, — պատասխանեց դայակը։" gevorg_marzpetuni/clip_003_83.wav,"Թագուհին մի բռնազբոսիկ ժպիտով ողջունեց իշխանուհուն և իշխանիկին և բարի գիշեր մաղթելով նրանց ուղղվեցավ դեպի առանձնարանը։ Սեդան և նաժիշտները հետևեցին նրան․" gevorg_marzpetuni/clip_003_84.wav,"— Ի՞նչ արիր դու այդ, մայր իմ, ինձ էիր զգուշացնում ազատ խոսելուց, իսկ դու սուր ցցեցիր թագուհու սիրտը,-վրդովված բացականչեց Գոռը։" gevorg_marzpetuni/clip_003_85.wav,"Գոհար իշխանուհին, որ յուր պատասխանը տվել էր միայն յուր որդու համարձակախոսությունից գրգռված և ոչ թե թագուհուն վշտացնելու մտքով, հիշեց նորից յուր խոսքերը և մնաց կարծես շանթահար։" gevorg_marzpetuni/clip_003_86.wav,"— Ես չէի կամենում նրան վիրավորել ․․․ ես չմտածեցի․․․ հանկարծ դուրս թռան իմ խոսքերը․․․ -ընդհատելով և նվաղած ձայնով պատասխանեց որդուն Գոհարը և սաստիկ տխրեց։" gevorg_marzpetuni/clip_003_87.wav,"Իշխանիկը բարկացած անցուդարձ էր անում դահլիճի մեջ։ Հանկարծ նա կանգ առավ և դիմելով մորը՝ հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_003_88.wav,"— Մայրիկ, բոլո՞ր կանայք մոռացկոտ են քեզ պես։" gevorg_marzpetuni/clip_003_89.wav,"— Ինչո՞ւ համար ես հարցնում։" gevorg_marzpetuni/clip_003_90.wav,"— Ինչո՞ւ համար․․․ Հիշո՞ւմ ես․ հայրս յուր հրաժեշտի ժամին խնդրեց քեզ և դղյակի մյուս կանանց՝ աշխատել ուրախ պահել թագուհուն․ ասաց, որ նա ծանր վշտեր ունի և թե պետք է մոռացնել տալ նրան այդ վշտերը․․․ Ես ծանոթ չեմ թագուհու վշտերին, որովհետև այդյոք ծածկում են ինձանից․ բայց դու և քո բարեկամները, անշուշտ, ծանոթ եք, դու չպետք է մեղանչեիր ո՛չ թագուհու հանգստության և ո՛չ հորս պատվերի դեմ։" gevorg_marzpetuni/clip_003_91.wav,"— Դո՛ւ էիր հանցավորը, Գո՛ռ․ ինչպես կարողացար լոկ ենթադրության վրա հիմնված, թագուհու ներկայությամբ ասել թե կաթողիկոսը փախչում է Այրիվանքից ․․․" gevorg_marzpetuni/clip_003_92.wav,"— Ենթադրության վրա չէի հիմնված, մայրի՛կ, այլ իսկության, -ընդհատեց Գոռը։" gevorg_marzpetuni/clip_003_93.wav,"— Իսկությա՞ն․ ինչպե՞ս։" gevorg_marzpetuni/clip_003_94.wav,"— Այո՛, ճշմարտությունը ես ծածկեցի թագուհուց, որովհետև չէի կամենում անհանգստացնել նրան։" gevorg_marzpetuni/clip_003_95.wav,"— Ի՞նչ ճշմարտություն։" gevorg_marzpetuni/clip_003_96.wav,"— Այն, որ շուտով մեր լեռների վրա հարձակում կլինի։" gevorg_marzpetuni/clip_003_97.wav,"— Ի՞նչ ես ասում, Գո՛ռ, և ո՞վ պիտի հարձակվի։" gevorg_marzpetuni/clip_003_98.wav,"— Ինքը Նսըրը։ Նա արդեն դուրս է եկել Նախիջևանից և գալիս է Դվին։" gevorg_marzpetuni/clip_003_99.wav,"— Աստվա՛ծ իմ, ի՞նչ ասացիր, — բացականչեց իշխանուհին։" gevorg_marzpetuni/clip_003_100.wav,"— Այո՛, և այդ պատահում է հենց ա՛յն ժամանակ, երբ բացակա են Ոստանից թե՛ թագավորը և թե՛ զորքերը։" gevorg_marzpetuni/clip_003_101.wav,"— Ինչ պիտի անենք ուրեմն։" gevorg_marzpetuni/clip_003_102.wav,"— Դու պիտի ծածկես թագուհուց այս նորությունը և ուրիշ ոչինչ․ իսկ մենք կանենք այն, ինչ որ պարտավոր ենք։ Այժմ ես գնում եմ բերդակալի մոտ։" gevorg_marzpetuni/clip_003_103.wav,"Սա ասելով իշխանիկը ողջունեց մորը և շտապ քայլերով դուրս գնաց դահլիճից։" gevorg_marzpetuni/clip_003_104.wav,"Գոհար իշխանուհին շվարած և մտամոլոր ուղղվեցավ դեպի յուր կացարանը։" gevorg_marzpetuni/clip_004_0.wav,"Գ" gevorg_marzpetuni/clip_004_1.wav,"ԴԱՅԱԿԻ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ" gevorg_marzpetuni/clip_004_2.wav,"Դահլիճից հեռանալով՝ թագուհին մտավ յուր առանձնարանը հոգեպես հուզված։ Առաստաղից կախած արծաթե կանթեղի լույսը տկար ու դժգույն թվաց նրան, թեպետ յուր հրամանովն էր, որ միայն մի ճրագ էր վառվում յուր քնարանում։ Ուրիշ անգամ այդպիսի թերություն նա չէր նշմարիլ այդտեղ․ բայց այժմ չկարողացավ հաշտվել փոքրիկ ճրագի հետ։" gevorg_marzpetuni/clip_004_3.wav,"— Լո՛ւյս տվեք, առանց այն էլ սիրտս մթապատ է, — բացականչեց թագուհին և դիմեց դեպի նեղ, կամարակապ պատուհանը, որ նայում էր լուսնի լուսով լուսավորված Գեղա լեռան բարձունքներին, և որտեղից հով էր առնում սենյակը։" gevorg_marzpetuni/clip_004_4.wav,"Կանգ առնելով այդտեղ, նա սկսավ անհագաբար շնչել թարմ օդը, կարծես կամենալով մեղմել նրա զովությամբ յուր սիրտը վառող կրակի տապը։" gevorg_marzpetuni/clip_004_5.wav,"Նաժիշտներից մինը ներս բերավ իսկույն ոսկեզօծ հնգճյուղյան ճրագարանը և դրավ ընկուզենուց շինած և սադափով ու փղոսկրով զարդարած նգույրի (բոլորշի սեղան) վրա։" gevorg_marzpetuni/clip_004_7.wav,"Սենյակի ձեղունը գմբեթարդ էր, զարդարված սև ու կարմիր քարերի ծաղկաձև շարվածներով․ իսկ առաստաղը պատերի հետ միավորող քառանկյունները պճնված խորշխորշյա ոսկեզօծ մյուսիոններով։" gevorg_marzpetuni/clip_004_8.wav,"Պատերից երկուսի վրա շինված էին երկ-երկու նեղ, բայց երկար ու կամարավոր պատուհաններ, եզերված պորփյուրյա մանեկաձև գոտիներով։" gevorg_marzpetuni/clip_004_10.wav,"— Կկամենայի՞ր, մեծափառ, այժմեն իսկ հանգստանալ։" gevorg_marzpetuni/clip_004_11.wav,"— Այո՛, այժմեն իսկ, սաստիկ հոգնած եմ, — պատասխանեց թագուհին և երեսը պատուհանից դարձնելով, հրամայեց նաժիշտներին յուր հանդերձը հանել։" gevorg_marzpetuni/clip_004_12.wav,"Բայց նրա երեսն այդ միջոցին արտահայտում էր ոչ թե հոգնածություն, այլ ներքին, հոգեկան հուզմունք, որ սակայն մի գրավիչ փայլ էր տալիս նրա գեղանի դեմքին, լուսալիր աչքերին, նազելի հասակին և դշխոյական սիգաճեմ շարժմանը։" gevorg_marzpetuni/clip_004_14.wav,"Կիսով չափ հանվելով, թագուհին նստեց մահճի վրա և պահանջեց յուր սաղմոսարանը։" gevorg_marzpetuni/clip_004_15.wav,"Նաժիշտներից մինը մոտեցավ քնարանի սնարին և այդտեղ դրված փոքրիկ դարակից հանելով ոսկեկազմ և ակունքներով զարդարած մի գիրք, համբուրեց այն և տվավ թագուհուն, ընդնմին մոտեցնելով նրան ճրագարանը։" gevorg_marzpetuni/clip_004_16.wav,"— Այժմ արդեն գոհ եմ, գնացեք և հանգստացեք, այս գիշեր ինձ մոտ կմնա Սեդան, — ասաց թագուհին նաժիշտներին։" gevorg_marzpetuni/clip_004_17.wav,"— Բայց մի՞թե չէիր կամենալ մի բան ճաշակել, — գորովալից ձայնով և հոգատար եղանակով հարցրեց Սեդան, մոտենալով թագուհուն։" gevorg_marzpetuni/clip_004_18.wav,"— Ճաշակե՞լ․․․ Ո՛չ։" gevorg_marzpetuni/clip_004_19.wav,"— Կամ ըմպել մի գավաթ օշարակ։" gevorg_marzpetuni/clip_004_20.wav,"— Լա՛վ․ բերեք ինձ զովացուցիչ մի բան, — ասաց թագաուհին, կարծես կամենալով շնորհ անել դայակին։" gevorg_marzpetuni/clip_004_21.wav,"Նաժիշտները դուրս գնացին թագուհու հրամանը կատարելու։" gevorg_marzpetuni/clip_004_23.wav,"Վերջապես վերադարձան նաժիշտները, բերելով իրանց հետ արծաթե սկուտեղի վրա ոսկե գավաթով զովացուցիչ օշարակ, որ պատրաստված է մրգերի հուզից ու մեղրաջրից, այլև Արարատյան այգիների ընտիր պտուղներ։" gevorg_marzpetuni/clip_004_24.wav,"— Այժմ ազատ եք, — ասաց թագուհին նաժիշտներին, երբ նրանք բերածները դրին սեղանի վրա։" gevorg_marzpetuni/clip_004_25.wav,"Նաժիշտները գլուխ խոնարհեցին թագուհուն և «հանգիստ նինջ» մաղթելով նրան հեռացան։" gevorg_marzpetuni/clip_004_26.wav,"Թագուհին խորը շունչ քաշեց, որպես թե մի ճնշող ծանրությունից ազատված։ Ապա գիրքը դնելով նգույրի վրա և երեսը դարձնելով դեպի Սեդան, որ ձեռքերը խաչած կանգնած էր յուր սնարի մոտ, հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_004_27.wav,"— Սեդա, դու լսեցի՞ր ի՛նչ ասաց Գոհար իշխանուհին։" gevorg_marzpetuni/clip_004_28.wav,"— Այո՛, տիկին, լսեցի։" gevorg_marzpetuni/clip_004_29.wav,"— Բայց հասկացա՞ր այն ակնարկությունը, որ քո թագավորին էր վերաբերում։" gevorg_marzpetuni/clip_004_30.wav,"— Ա՛յն, որ ասաց, թե «բացակայում է Դվինի՞ց»։" gevorg_marzpetuni/clip_004_31.wav,"— Եվ թե՝ «շարունակ շրջում է Ուտիքում»։" gevorg_marzpetuni/clip_004_32.wav,"— Ո՛չ, թագուհի, նա Ուտիքի մասին ոչինչ չասաց։" gevorg_marzpetuni/clip_004_33.wav,"— Ինչպե՞ս թե չասաց, ուրեմն ես սխա՞լ լսեցի։" gevorg_marzpetuni/clip_004_34.wav,"— Նրա բոլոր խոսքերը մի առ մի կարող եմ կրկնել։ Նա Ուտիքի անունը չտվավ։" gevorg_marzpetuni/clip_004_35.wav,"— Ի՞նչ ես խոսում․ ա՛յ կին, ուրեմն ես․․․ բայց անկարելի է, ես հիշում եմ, որ նա Ուտիքի մասին էլ ակնարկեց։ Մի՞թե դու չտեսար, թե ի՛նչպես այլայլվեցա ես։" gevorg_marzpetuni/clip_004_37.wav,"Դայակի դիտողությունը լուսավորեց թագուհու միտքը, նրա հիշողությունը բացվեցավ, նա զգաստացավ և միևնույն ժամանակ սաստիկ ամաչեց, տեսնելով, թե ո՛ր աստիճան ինքն անձնատուր է եղել յուր երևակայության։" gevorg_marzpetuni/clip_004_38.wav,"Բացի այդ, նա մտաբերեց հանկարծ, որ ինքը Սեդայի հետ դեռ ոչինչ չունի խոսած յուր վշտերի մասին, ուրեմն ինչո՞ւ Ուտիքի վերաբերմամբ խոսում է այժմ այնպես ազատ, որ կարծես թե նրանից ծածուկ ոչինչ չունի այլևս։ Այդ հանգամանքը ճնշեց նրան սկզբում։ Բայց հետո մտածելով, որ բաժակն արդեն լցվել է և որ այսուհետև գաղտնի կերպով տանջվելը ոչ մի օգուտ չի բերելու իրան, հարցրեց հանկարծ դայակին․" gevorg_marzpetuni/clip_004_39.wav,"— Սեդա, դու ի՞նչ գիտես Ուտիքի մասին։" gevorg_marzpetuni/clip_004_40.wav,"Սեդան նայեց թագուհու աչքերին մի հայացքով, որ թե՛ զարմանք և թե՛ անվստահություն էր արտահայտում, և ոչինչ չպատասխանեց։" gevorg_marzpetuni/clip_004_41.wav,"— Սեդա, քեզ հարցնում է թագուհին, ինչո՞ւ ես լռում։" gevorg_marzpetuni/clip_004_42.wav,"— Ուտիքի մասին, սիրելի թագուհի, ես շատ բան գիտեմ, ես ամեն բան գիտեմ․․․" gevorg_marzpetuni/clip_004_43.wav,"— Այո՛, հիշում եմ, մի երկու ժամ առաջ հովանոցումն էլ նույնը ասացիր․․․ Ասացիր, թե վաղուց հայտնի է քեզ, թե ի՛նչ վիշտ է կրծում իմ սիրտը, բայց թե չես համարձակվել այդ մասին խոսել ինձ հետ, որովհետև հավատացած ես եղել, որ դրանով միայն իմ վերքերը պիտի նորոգես, առանց ինձ մի օգուտ տալ կարողանալու․․․ Այդպես չասացի՞ր, Սեդա՛։" gevorg_marzpetuni/clip_004_44.wav,"— Այո՛, իմ սիրելի թագուհի, այդպես ասացի։" gevorg_marzpetuni/clip_004_45.wav,"— Է՛հ, խոսի՛ր այժմ համարձակ, քո խոսքերով դու այլևս չես նորոգիլ իմ ցավերը, այլ գուցե և մեղմես նրանց։" gevorg_marzpetuni/clip_004_46.wav,"— Իսկ եթե․․․" gevorg_marzpetuni/clip_004_47.wav,"— Ոչ, ասում եմ քեզ․ այժմ ես կարոտում եմ մի հավատարիմ բարեկամի, մի ընկերուհու, որին սիրտս բանալ կարողանամ․ դո՛ւ եղիր այդ բարեկամը, մայր Սեդա, ես արդեն հոգնել, թուլացել եմ իմ վշտերս միայնակ տանելուց։" gevorg_marzpetuni/clip_004_48.wav,"— Բայց չէ՞ որ ամեն ինչ հայտնի է քեզ արդեն․ ինչո՞ւ ինձանից ես կամենում քո ցավերի պատմությունը լսել։" gevorg_marzpetuni/clip_004_49.wav,"— Ինչո՞ւ, այդ մի՛ հարցնիր, մայր Սեդա, կամենում եմ լսել նորից այն բոլորը, ինչ որ ինքս գիտեմ․ այլև այն՝ ինչ որ մինչև այժմ ծածկված է մնացել ինձանից։" gevorg_marzpetuni/clip_004_50.wav,"— Բայց․․․ չգիտեմ թե ո՛րտեղից սկսեմ։" gevorg_marzpetuni/clip_004_51.wav,"— Սկզբից․ բոլորովին սկզբից։ Գիշերը երկար է․ ես չպիտի կարողանամ քնել։" gevorg_marzpetuni/clip_004_52.wav,"— Բայց․․․ ի՞նչ ասեմ․․․ այդ բոլոր պատմությունը կարելի է ամփոփել մի քանի բառերի մեջ։ «Թագավորը սիրում է Ցլիկ-Ամրամի կնոջը․․․»․ այս չէ՞ բոլորը։" gevorg_marzpetuni/clip_004_54.wav,"— Լռի՛ր, Սեդա, ոչինչ մի՛ խոսիր, — հանկարծ հրամայեց նա, ինքն էլ չիմանալով, թե ինչո՛ւ համար է լռեցնում խեղճ կնոջը։" gevorg_marzpetuni/clip_004_55.wav,"Դայակը մնաց ապշած։ Նա երկյուղագին ու անթարթ աչքերով նայում էր թագուհուն, առանց նրա բարկության պատճառը գուշակել կարողանալու։" gevorg_marzpetuni/clip_004_56.wav,"Բայց թագուհին լուռ էր։ Նա գլխակոր և աչքերը խոժոռած նայում էր հատակին։" gevorg_marzpetuni/clip_004_57.wav,"Անցան մի քանի վայրկյաններ։ Հուզմունքը տեղի տվավ առողջ դատողության։ Թագուհին բարձրացրեց աչքերը և նայեց Սեդային, որի երկչոտ հայացքը և այլայլված դեմքը ճնշեցին յուր քնքուշ սիրտը։" gevorg_marzpetuni/clip_004_58.wav,"«Արժե՞ միթե նրա պատճառով վիրավորել այս խեղճին։ Ինչո՞ւ կեղծության քողը այսքան համառությամբ սեղմել իմ երեսին․․․», մտածեց ինքն իրան թագուհին և ձեռքը պարզելով դեպի դայակը, գորովալից ձայնով ասաց․" gevorg_marzpetuni/clip_004_59.wav,"— Սեդա, մոտեցի՛ր, տո՛ւր ինձ քո ձեռքը։" gevorg_marzpetuni/clip_004_60.wav,"Սեդան մոտեցավ բռնազբոսիկ քայլերով, բայց ձեռքը թագուհուն տալ չհամարձակվեցավ։" gevorg_marzpetuni/clip_004_61.wav,"— Մոտեցի՛ր, ասում եմ, և տո՛ւր ինձ քո ձեռքը։" gevorg_marzpetuni/clip_004_62.wav,"Սեդան մոտեցավ և յուր փափուկ ու սպիտակ աջը պարզեց դեպի թագուհին։" gevorg_marzpetuni/clip_004_63.wav,"Վերջինս բռնեց այն քնքշությամբ և սիրալիր հայացքով նայելով դայակի աչքերին, ասաց․" gevorg_marzpetuni/clip_004_64.wav,"— Մայր Սեդա, ես քեզ վշտացրի, ների՛ր ինձ, — և այս ասելով ջերմությամբ համբուրեց նրա ձեռքը, բայց այնպես արագ, որ դայակն արգելել չկարողացավ։" gevorg_marzpetuni/clip_004_65.wav,"— Իմ թագուհի, իմ մեծափառ տիկին, ի՞նչ ես անում, — այլայլված բացականչեց Սեդան և խոնարհելով թագուհու առաջ, փարեց նրա ծնկներով և սաստիկ հուզմունքից սկսեց արտասվել։" gevorg_marzpetuni/clip_004_67.wav,"Սեդան բարձրացավ և բազուկները տարածելով, յուր գիրկն առավ թագուհու գեղեցիկ գլուխը և սկսավ համբույրներով ծածկել նրա շուշան ճակատը և մարմարիոնի պես սպիտակ ուսերը, որոնք կիսով չափ սքողվում էին յուր հարուստ, ալեծածան մազերով։" gevorg_marzpetuni/clip_004_68.wav,"— Ա՜խ, այսպես ուրեմն, քաղցր են մայրական համբույրները․․․-շշնջաց թագուհին և ջերմությամբ փարելով դայակին՝ «ես մայր չունիմ, Սե՛դա, դու ինձ մա՛յր եղիր», — ասաց նա և, հեկեկաց։" gevorg_marzpetuni/clip_004_69.wav,"— Մի՛ լար, իմ անգին Սահանույշ, ես քո մայրն եմ, քո աղախինն եմ, քո ստրուկն եմ, մի՛ լար, իմ աննման թագուհի․․․" gevorg_marzpetuni/clip_004_70.wav,"Երկար նրանք գրկախառնված մնացին և հորդ արտասուքներով իրար կուրծքը թրջեցին։ Ապա դայակը առաջինը հեռանալով, մոտեցավ սեղանի վրա դրած օշարակին և ոսկե ըմպանակն առնելով, լցրավ ու բերավ թագուհուն։" gevorg_marzpetuni/clip_004_71.wav,"— Խմի՛ր այս ջրից մի բաժակ, սա կհանգստացնե քո հուզմունքը, — խնդրեց նա թագուհուն։" gevorg_marzpetuni/clip_004_72.wav,"Բայց նա, կարծես օշարակը չտեսնելով և նույնիսկ Սեդային չլսելով, սկսավ խոսել նրա հետ մի տեսակ ինքնամոռացության մեջ․" gevorg_marzpetuni/clip_004_73.wav,"— Լսի՛ր, Սեդա, մի՞թե ես ավելի բախտավոր չէի լինի, եթե մի հովվի կին լինեի․․․" gevorg_marzpetuni/clip_004_74.wav,"— Ի՞նչ ես ասում, թագուհի,-հարցրեց Սեդան տարակուսած։" gevorg_marzpetuni/clip_004_76.wav,"— Թագուհի, դու դարձյալ վրդովվում ես․ խմի՛ր այս բաժակը, աղաչում եմ, նա կհանգստացնե սիրտդ, — խնդրեց Սեդան, օշարակի բաժակը մոտեցնելով նրան։" gevorg_marzpetuni/clip_004_77.wav,"Թագուհին բաժակը վերցրավ և խմեց միանվագ։ Զովարար ըմպելիքը մեղմացրեց նրա սրտում վառվող կրակը։ Նա լռեց մի վայրկյան։ Սեդան հանգամանքից օգտվելով, ընտրեց նաժիշտների բերած մրգերի ծիրանեգույն խաղողի մի գեղեցիկ ողկույզ և բերավ թագուհուն։" gevorg_marzpetuni/clip_004_78.wav,"— Այս նույնպես կհանգստացնե սիրտդ․ ճաշակի՛ր մի քանի հատ, — խնդրեց նա թագուհուն։" gevorg_marzpetuni/clip_004_79.wav,"— Լա՛վ․ բայց նստի՛ր դու այստեղ, իմ առաջ, և պատմի՛ր բոլորը, ինչ որ գիտես, -հրամայեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_004_80.wav,"Սեդան հնազանդվեցավ, և մոտեցնելով թագուհու մահճակալին մի եռոտանի աթոռ, նստեց նրա վրա։" gevorg_marzpetuni/clip_004_81.wav,"— Այդպես․ այժմ սկսի՛ր։" gevorg_marzpetuni/clip_004_82.wav,"— Դու հուզված ես, իմ սիրելի թագուհի․ ավելի լավ կլիներ, եթե մենք ցավերից չխոսեինք․․․ — հոգատար եղանակով աղաչեց Սեդան։" gevorg_marzpetuni/clip_004_83.wav,"— Ես կամենում եմ անպատճառ իմանալ, թե որքա՛ն բան գիտեն ուրիշները իմ ցավերի մասին․ այդ անհրաժեշտ է․ այդ կարող է օգնել գործին, և հենց այդ պատճառով դու պիտի պատմես ինձ ոչ միայն քո գիտեցածները, այլև լսածներդ։" gevorg_marzpetuni/clip_004_84.wav,"— Եթե այդ կարող է օգնել գործին․․․" gevorg_marzpetuni/clip_004_85.wav,"— Այո՛, անպատճառ կօգնե, — ասաց թագուհին այնպիսի մի եղանակով, որի մեջ նկատվում էր նրա անդառնալի հրամանը՝չկրկնել տալ իրան այլևս միևնույն պատվերը։" gevorg_marzpetuni/clip_004_87.wav,"Թագուհին գուշակեց Սեդայի տարակուսանքը և դիմելով նրան՝ տխուր ժպտալով ասաց․" gevorg_marzpetuni/clip_004_88.wav,"— Գիտեմ, իմ բարի Սեդա, թե ինչո՛ւ համար ես դժվարանում խոսել։ Այո՛, չես կամենում ինձ վրդովել, այնպես չէ՞․ բայց ծածուկ վերքն ավելի ցավ ու տանջանք է պատճառում, քան հայտնին։ Խոսի՛ր ազատ և անկեղծորեն։ Դրանով դու ավելի թեթևություն կբերես իմ սրտին․ և ես խոստանում եմ լսել քեզ սառնասրտությամբ։" gevorg_marzpetuni/clip_004_90.wav,"Այս ասելով Սեդան ուղղեց յուր դիրքը, ծնկների վրա բերավ կապույտ պճղնավորի քղանցքները և աչքերը մի քանի վայրկյան գետնին հառելուց հետո նորից բարձրացրեց նրանց և թագուհու սպասող հայացքին ուղղելով՝ սկսավ մեղմ և հանգիստ ձայնով շարունակել։" gevorg_marzpetuni/clip_005_0.wav,"Դ" gevorg_marzpetuni/clip_005_1.wav,"ԹԵ Ե՞ՐԲ ՈՐՈՇՎԵՑ ՍԱՀԱՆՈՒՅՇԻ ԲԱԽՏԸ" gevorg_marzpetuni/clip_005_2.wav,"" gevorg_marzpetuni/clip_005_3.wav,"— Այն, ինչ որ պիտի պատմեմ, սիրելի թագուհի, շատ տարվա բաներ չեն․ նրանցից շատերը գուցե և հիշում ես դու, — այսպես շարունակեց Սեդան յուր զրույցը։ — Թեպետ անցյալը նորոգելը շահ չունի քեզ համար, բայց քո վշտերի արմատը նրա մեջ է թաքնված, ուստի եթե կամենում ենք այդ վիշտը մեղմել, պետք է որ մի փոքր անցյալով զբաղվենք։" gevorg_marzpetuni/clip_005_4.wav,"— Այո՛, Սեդա, անցյալից պիտի սկսես, որովհետև իմ ներկան մեռել է այդ անցյալով․․․ Գուցե քո պատմածների մեջ ես գտնեմ ապացույցներ, որոնք արդարացնեն նրան իմ առաջ․․․ Օ՛հ, ինչպես կկամենայի որ նա արդար լիներ․․․" gevorg_marzpetuni/clip_005_5.wav,"— Թագավորի համար է խոսքդ, այնպես չէ՞։" gevorg_marzpetuni/clip_005_6.wav,"— Զրո՜ւյցդ շարունակիր, Սեդա, այդ մասին հետո․․․" gevorg_marzpetuni/clip_005_8.wav,"Հիշո՞ւմ ես դու այն խնջույքներն ու հանդեսները, որ հաճախ արվում էին քո հոր ապարանքում, այն ձիարշավներն ու զինախաղերը, որ կատարվում էին մեծ բերդի առաջ․․․ Դրանք բոլորը պատրաստվում էին միայն քո պատճառով։" gevorg_marzpetuni/clip_005_9.wav,"— Ինչո՞ւ իմ պատճառով, մայր Սեդա, հայրս զբոսասեր էր ի բնե։" gevorg_marzpetuni/clip_005_10.wav,"— Ո՛չ, ի՛մ սիրելի․ այդպես համարում էին նրան ուրիշները։" gevorg_marzpetuni/clip_005_12.wav,"— Անշուշտ։" gevorg_marzpetuni/clip_005_15.wav,"Այդ իսկ պատճառով պայման էր դրել, և, ամենքին էլ պարզ ասում էր, թե «իմ Սահականույշը հարս կլինի ա՛յն իշխանին, որին նա ինքը կհավանե»։ Այս պայմանին նախապես և անտրտունջ համաձայնվում էր ամեն մի իշխան։" gevorg_marzpetuni/clip_005_16.wav,"Բայց դու, հիշո՞ւմ ես, չհավանեցիր ո՛չ Սյունյաց Սմբատ իշխանին, ո՛չ արքաեղբայր Գուրգեն Արծրունուն, ո՛չ քաջ Ատոմ Անձևացուն, ո՛չ մոկաց տեր Գրիգորին և ո՛չ աղվանական զարմի որևէ մի սեպուհի։" gevorg_marzpetuni/clip_005_17.wav,"— Հիշում եմ, այո․ չհավանեցի և ոչ մեկին․․․ Ես հպարտ էի այդ ժամանակ, ինչպես լեռան կրծքին բուսած բարձրաբուն կաղնին, որ արհամարհում է յուր կողքերը քերող սղոխներն ու քամին, բայց որին վերջապես կործանում է բքաբեր հողմը․․․ Օ՛հ, ինչպես չարաչար պատժվեցա ես իմ հպարտության համար․․․" gevorg_marzpetuni/clip_005_18.wav,"— Թագուհի, եթե դու վրդովվում ես, ապա հրաման տուր, որ լռեմ։" gevorg_marzpetuni/clip_005_19.wav,"— Չէ՛ , Սեդա, խոսի՛ր, բայց այդքան հեռվից մի սկսիր։" gevorg_marzpetuni/clip_005_20.wav,"— Այդպես հարկավոր է, սիրելի տիկին․ ավելի լավ է՝ կարգով պատմել և ոչինչ չմոռանալ, քան շտապել և կարևորը չասել։" gevorg_marzpetuni/clip_005_21.wav,"— Երևի դու կամենում ես, որ ես իմ ցանկացածները դեռ քեզանից չլսած քո՞ւն մտնեմ․․․ այնպես չէ՞, Սեդա, — հարցրեց թագուհին ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_005_22.wav,"— Ոչ, ես․․․ Բոլորը կպատմեմ․․․ — դժվարանալով պատասխանեց Սեդան և նույնպես ժպտաց։" gevorg_marzpetuni/clip_005_23.wav,"— Հասկացա, նպատակդ հասկացա․․․ Բարեսիրտ կին, ինչպե՜ս շատ ես հոգում դու իմ մասին․․․ բայց միևնույն է, ես չպիտի քնեմ այս գիշեր․ ուրեմն պատմի՛ր՝ ինչ որ գիտես, ես սպասում եմ։" gevorg_marzpetuni/clip_005_25.wav,"— Խե՜ղճ մարդ․ մարգարեացել է․․․ բայց եթե կարողանար գուշակել նաև այն, թե իշխանականից ավելի բարձր կոչում ունեցող այդ փեսացուն ի՛նչ ձյուն պիտի բերեր յուր, խեղճ հորս գլխին․․․" gevorg_marzpetuni/clip_005_27.wav,"— Սեդա՛, սկսածդ շարունակիր, նահատակությանց պատմություններ լսելու ցանկություն չունեմ․ շարունակի՛ր, ես այլևս չեմ վրդովվիլ։" gevorg_marzpetuni/clip_005_29.wav,"Թագուհին ժպտաց։ Սեղան կանգ առավ և նայեց նրան։ Նա կամենում էր իմանալ, թե ինչո՞ւ համար է թագուհին ժպտում։ Վերջինս գուշակեց դայակի տարակուսանքը և ծիծաղելով ասաց․" gevorg_marzpetuni/clip_005_30.wav,"— Ինչպե՜ս ծանր ես պատմում դու, Սեդա՛։" gevorg_marzpetuni/clip_005_31.wav,"— Իսկույն, իսկույն, իմ սիրելի թագուհի, այլևս չեմ ծանրացնի, — ասաց Սեդան նույնպես ժպտալով, — բայց մի՛ ձանձրանար, եթե մի քիչ հեռվից սկսեմ․․․ Ի՞նչ անեմ, չեմ կարողանում մոռացության տալ հիշատակաց արժանի պատմությունները։" gevorg_marzpetuni/clip_005_32.wav,"— Խոսի՛ր, չեմ ձանձրանում։" gevorg_marzpetuni/clip_005_33.wav,"— Հա․ երբ Սմբատ թագավորին խաչեցին Դվինի առաջ․․․ օ՛, ի՜նչ ծանր օրեր ենք անցրել․ հիշել անգամ սարսափում եմ․․․ այդ ժամանակ Աշոտ դյուցազնը դեռ գտնվում էր Ուտիքում․․․" gevorg_marzpetuni/clip_005_34.wav,"— Դարձյա՞լ Ուտիքում․․․ Ա՜խ, Սե՛դա, այդ անունը մի՛ տար, չեմ կարող լսել․․․" gevorg_marzpetuni/clip_005_35.wav,"— Թա՛գուհի։" gevorg_marzpetuni/clip_005_37.wav,"Երկար այս դրության մեջ մնաց թագուհին և ապա վերջապես խոր հոգոց հանեց։ Կարծես ծանր աշխատությունից վաստակաբեկ նա յուր աչքերը դարձրեց դեպի Սեդան հոգնած ձևով, նայեց և գլուխը շարժեց։" gevorg_marzpetuni/clip_005_39.wav,"Բայց երբ տեսավ, որ թագուհին նայում է իրան խաղաղ և անվրդով հայացքով, որովհետև նյարդերի գրգռումն անցել էր արդեն, նա հանգիստ շունչ քաշեց և ձեռքերի խաչը լուծեց։" gevorg_marzpetuni/clip_006_0.wav,"— Սեդա՛, շարունակիր պատմությունդ, — ասաց թագուհին մեղմ և հանգիստ ձայնով։" gevorg_marzpetuni/clip_006_1.wav,"— Շարունակե՞մ․․․ բայց․․․ չգիտեմ, չեմ հիշում, թե ո՛րտեղ մնացի․ այնպե՜ս շփոթեց ինձ քո վրդովմունքը․․․" gevorg_marzpetuni/clip_006_2.wav,"— Պատմում էիր Սմբատ թագավորի մասին, թե խաչեցին Դվինի առաջ․․․ — Այո՛, հիշում եմ․ բայց․․․ ի՞նչ ասեմ, ի՛մ թագուհի, ի՛մ հրեշտակ, դու նեղանում ես, վրդովվում ես․․․ քո Սեդան պառավել է, չի կարողանում այնպես հարմարեցնել յուր զրույցները, որ հաճույք պատճառե քեզ․․․ ինչպե՞ս անեմ․․․" gevorg_marzpetuni/clip_006_3.wav,"— Չէ, Սեդա՛, այդպես լավ է․ այժմ տեսնում եմ, որ զրույցներն օգնում են ինձ․ ես կամաց-կամաց ընտելանում եմ իմ վշտերը հիշեցնող ակնարկներին․ այդ լավ է․ երևի ես այժմ կսովորեմ հաշտվել իմ դրության հետ, դու շարունակի՛ր։" gevorg_marzpetuni/clip_006_4.wav,"— Իհարկե, իհարկե․ չպետք է հո միշտ տանջվել․ աստված ոչ ոքի առանց ցավերի չէ ստեղծել․․․ Բայց դու, իմ հրեշտակ, խմի՛ր դարձյալ մի բաժակ օշարակ, նա ավելի ևս կհանգստացնե քեզ, — ասաց Սեդան, սիրտ առնելով թագուհու խոսքերից, և ապա վեր կենալով բերավ նրան օշարակ։" gevorg_marzpetuni/clip_006_5.wav,"Թագուհին թեպետ ախորժանքով չվայելեց առաջարկված ըմպելիքը, բայց դայակի սիրտն ամոքելու համար տրտունջ չհայտնեց։ Բաժակը դարձնելով Սեդային նա հենվեցավ թավշյա բարձերին և սկսավ լուռ նրա զրույցը լսել։" gevorg_marzpetuni/clip_006_6.wav,"— Այո՛, այդպես․ անխոհեմ և ամբարիշտ իշխանների շնորհիվ այդ զարհուրելի և անարգ հարվածը հասավ մեր գլխին․ սուրբ և առաքինի թագավորին խաչեցին փայտի վրա, յուր իսկ մայրաքաղաքի առաջ․․․" gevorg_marzpetuni/clip_006_9.wav,"Սեդան այդ հիշատակներով այնպես հուզվեցավ, որ վերջին խոսքերն արտասանելիս նրա շրթունքները դողում և աչքերը փայլում էին անսովոր կրակով։" gevorg_marzpetuni/clip_006_11.wav,"— Բայց ինչպե՞ս չվրդովվես, երբ տեսնում ես, թե նա այդ բոլոր ոճիրները գործելուց հետո դեռ ապագա սերունդը խաբելու համար էլ հիշատակարաններ է կառուցանում․․․" gevorg_marzpetuni/clip_006_12.wav,"— Այդ եկեղեցին հավիտյան չի ապրիլ, Սեդա՛,-ընդհատեց թագուհին, — բայց մատնչի անունը կմնա անմոռաց։" gevorg_marzpetuni/clip_006_13.wav,"— Դրա համար էլ հոգացել է Գագիկը։ Ասում են, որ յուր ազգից Թովմա Արծրունի անունով մի վարդապետ գրում է այժմ Արծրունյաց ցեղի պատմությունը։ Հարկավ, այդ վարդապետը պաշտելի դյուցազանց կարգը կդասե յուր ազգակցին։" gevorg_marzpetuni/clip_006_14.wav,"— Ուրիշներն էլ կգրեն, Սեդա՛, ճշմարտությունը չի թաքչիլ․․․ Բայց դու մեր զրույցի նյութից հեռացար։" gevorg_marzpetuni/clip_006_15.wav,"— Հա՛, այն էի ասում, երբ դյուցազն ամուսինդ լսեց յուր հոր՝ Սմբատ արքայի մարտիրոսական մահը, Երնջակի առումը և Սյունյաց տիկնոջ, այլև ուրիշ ազատանի կանանց Յուսուփից գերվիլը, կայծակի արագությամբ իջավ Բագրևանդ։ Նա վառված, բորբոքված էր վրեժխնդրության բոցով։" gevorg_marzpetuni/clip_006_18.wav,"Սահակ իշխանի հետ գրկախառնվեցավ նա դղյակի մուտքի մոտ․ նրանք համբուրվեցան և արտասվեցին, հարկավ ապաբախտ արքայի մահը հիշելով․․․" gevorg_marzpetuni/clip_006_20.wav,"— «Խոստանում եմ վերադառնալ երկիրս ազատելուց հետո, ասաց արքայորդին․ իսկ քո օգնության համար կմնամ՝ շնորհապարտ, որովհետև Գարդմանա զորաց քաջությանը կարող եմ վստահանալ։" gevorg_marzpetuni/clip_006_21.wav,"Եվ իշխանը արքայորդու ձեռքը տվավ հինգ հարյուր քաջերից կազմած այն բանակը, որ հսկում է Գարդմանա մուտքին։" gevorg_marzpetuni/clip_006_23.wav,"«Կեցցե՜ արքայորդին, կեցցե՜ ընդ համայր ամս», — որոտընդոստ ձայնով պատասխանեց զորքը և առաջ խաղաց։" gevorg_marzpetuni/clip_006_24.wav,"Իշխանը ճանապարհ դրավ արքայորդուն մինչև Գարդմանա կամուրջը, և երբ վերադարձավ, ասաց ինձ առանձին, — Սեդա՛, գոհ եմ, որ Սահանույշն այստեղ չէր այսօր․ սա աստծու տնօրինությունն է։ — «Ինչո՞ւ», — հարցրի ես իշխանին։" gevorg_marzpetuni/clip_006_25.wav,"— Արքայորդին գեղեցիկ է բոլոր այն իշխաններից, որոնք երբևիցե խնդրել են իմ դստեր ձեռը։ Եթե Սահանույշը այստեղ լիներ, անկարելի է, որ այս քաջը նրա սիրտը չգերեր։" gevorg_marzpetuni/clip_006_26.wav,"— Ավելի լավ, ասացի ես իշխանին․ մի՞թե դու կմերժեիր քո դստեր ձեռը հայոց ապագա թագավորին։" gevorg_marzpetuni/clip_006_27.wav,"— Ոչ, Սեդա, չէի մերժիլ․ բայց դեռ հարց է, թե կժառանգե՞ նա հոր գահը։ Գիտե՞ս, թե որքան արգելքներ ունի բառնալու։ Արտաքին թշնամիները պիտի վանե, ներքինները՝ նվաճե․ իսկ դրա համար հսկայական ուժ, հզոր աշխատություն և մեծ փորձառություն է հարկավոր։ Տեսնենք, թե երիտասարդ արքայորդին կունենա՞ այդ բոլորը։" gevorg_marzpetuni/clip_006_28.wav,"— Եթե չունենա՞, — հարցրի ես։" gevorg_marzpetuni/clip_006_29.wav,"— Այն ժամանակ կընկճվի և հոր գահը կկորցնե։ Այդ դեպքում, հարկավ, կդժբախտանար իմ դուստրը, եթե նա սիրում լիներ արքայորդուն։ Իսկ այժմ նա ազատ է այդ երկյուղից։ Եթե Աշոտը կհաջողի հոր գահը պայազատելու, այն ժամանակ ես դարձյալ կփեսայացնեմ նրան։" gevorg_marzpetuni/clip_006_30.wav,"— Գուցե հաջողության ժամանակ Գարդմանա օրիորդը նրան չգրավե, — ասացի ես իշխանին։" gevorg_marzpetuni/clip_006_31.wav,"— Բայց Սահակ Սևադայի հզոր աջակցությունը կգրավի, — պատասխանեց իշխանը վստահությամբ, — քաջերի այն գունդը, որ ես տվի նրան, մեր նշանտուքի գրավականն է։ Նա ասաց, թե «այս օգնության համար կմնամ քեզ շնորհապարտ»։ Մենք իրար հասկացանք և արքայորդին յուր խոստումը կկատարե․ մանավանդ որ ապագայում պիտի կարոտի իմ աջակցության։" gevorg_marzpetuni/clip_006_32.wav,"— Ուրեմն հարցը վճռվա՞ծ է, իմ Սահանույշը ապագա թագուհի՞ն է, — հարցրի ես հորդ։" gevorg_marzpetuni/clip_006_33.wav,"— Այո՛, այդպես որոշեցի ես, հենց որ արքայորդին մտավ Գարդման, — ասաց իշխանը հաստատուն ձայնով։ Եվ, ահա՛, այդ օրը, իմ սիրելի Սահանույշ, քո ապագա բախտը որոշվեցավ։" gevorg_marzpetuni/clip_007_0.wav,"Ե" gevorg_marzpetuni/clip_007_1.wav,"ԹԵ Ի՛ՆՉ ԱՐԳԵԼՔՆԵՐ ԷԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԱՅԴ ԲԱԽՏԻՆ" gevorg_marzpetuni/clip_007_3.wav,"Մի օր, այսպիսի մի զրույցի ժամանակ, ասացի ես Գևորգ իշխանին․" gevorg_marzpetuni/clip_007_4.wav,"— Կարծեմ Գարդմանա օրիորդը ապագա արքայի ամուսինը պիտի լինի։" gevorg_marzpetuni/clip_007_5.wav,"— Ինչո՞ւ համար ես այդպես կարծում, — հարցրեց նա։" gevorg_marzpetuni/clip_007_6.wav,"— Իշխան Սևադան այդպիսի մի ցանկություն հայտնեց, — ասացի ես, — իսկ մեր իշխանը մինչև որ հաստատ հույս չունենար, այդ զրույցը չէր անիլ։" gevorg_marzpetuni/clip_007_7.wav,"— Այդ ցանկությունը չի իրագործվիլ, — նկատեց Մարզպետունին խորհրդավոր եղանակով։" gevorg_marzpetuni/clip_007_8.wav,"— Ինչո՞ւ, — հարցրի ես զարմացած։" gevorg_marzpetuni/clip_007_9.wav,"— Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող, — պատասխանեց նա։" gevorg_marzpetuni/clip_007_11.wav,"Մի օր, երբ վիրաբույժի կարգադրած դարմանը իշխանի վերքին դնելով թևը խնամքով փաթաթում էի, նա ժպտալով ասաց․" gevorg_marzpetuni/clip_007_12.wav,"— Չգիտեմ, թե ինչո՛վ պիտի փոխարինեմ քո երախտիքը․ քույր Սեդա։" gevorg_marzpetuni/clip_007_13.wav,"— Ոչ մի երախտիք չունիմ քեզ վրա, իշխան, — ասացի ես, — եթե հայ զինվորը կռվի դաշտում վերք է ստանում, հայ կնոջ պարտավորությունն է՝ կապել ու դարմանել նրան։ Այդ պարտքը մենք պիտի կատարենք մինչև անգամ կռվի դաշտում։ Իսկ մեր տան մեջ այդ անելը ոչ մի նեղություն չէ պատճառում մեզ։" gevorg_marzpetuni/clip_007_14.wav,"— Չէ, քույր Սեդա, ես շնորհապարտ մնացի քեզ, և շատ գոհ կլինեի, եթե ինքդ ասեիր ինձ, թե ինչո՛վ փոխարինեմ այդ շնորհը։" gevorg_marzpetuni/clip_007_15.wav,"Ես ժպտացի։" gevorg_marzpetuni/clip_007_16.wav,"— Ուրեմն դու ինձ այդ կասես, այնպես չէ՞, քույր Սեդա, — հարցրեց կրկին իշխանը։" gevorg_marzpetuni/clip_007_17.wav,"— Ես իմ արածների մեջ ուշադրության արժանի մի շնորհ չեմ տեսնում, — ասացի ես, — բայց եթե դու ցանկություն ունիս մի բարիք անելով շնորհապարտ կացուցանել ինձ, ապա ես կասեմ թե ի՛նչ բարիք եմ սպասում քեզանից։" gevorg_marzpetuni/clip_007_18.wav,"— Ասա՛, քույր Սեդա, ասա՛, աղաչում եմ, — թախանձեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_007_19.wav,"— Հայտնի՛ր ինձ այն գաղտնիքը, որ արգելում է արքայորդուն ամուսնանալ իշխան Աևադայի դստեր հետ, — խնդրեցի ես նրան։" gevorg_marzpetuni/clip_007_20.wav,"Իշխանը ժպտաց և ոչինչ չպատասխանեց։" gevorg_marzpetuni/clip_007_21.wav,"— Կարծեմ խնդրածս ծանր շնորհ չէ, այնպես չէ՞, հարցրի ես։" gevorg_marzpetuni/clip_007_22.wav,"— Օ՛, ծանր, շատ ծանր խնդիր է, քույր Սեդա․ կրկնապատիկ շնորհապարտ կմնայի, եթե ետ առնեիր խնդիրդ։" gevorg_marzpetuni/clip_007_23.wav,"— Ո՛չ, կա՛մ այդ խնդիրը, կա՛մ ոչինչ, — թախանձանոք պնդեցի ես։" gevorg_marzpetuni/clip_007_24.wav,"Իշխանը գլուխը շարժեց և ժպտալով ասաց․" gevorg_marzpetuni/clip_007_25.wav,"— Այդ գաղտնիքը ես չեմ հայտնել նույնիսկ իմ ամուսնուն՝ Գոհար իշխանուհուն։ Ների՛ր ինձ, քույր Սեդա, դու պատվական կին ես, բայց ես կասեմ, որ առհասարակ վախենում եմ գաղտնիքներ հայտնել կանանց։" gevorg_marzpetuni/clip_007_26.wav,"— Ա՜խ, իշխան, այդ հին նախապաշարմունք է, որ շարունակ ժառանգություն է մնում հորից որդուն, — ասացի ես, — կանայք իսկապես ավելի գաղտնապահ են, քան տղամարդիկ։" gevorg_marzpetuni/clip_007_27.wav,"Իշխանը ծիծաղեց։" gevorg_marzpetuni/clip_007_28.wav,"— Դու այդպես չես ընդունում, — հարցրի նրան։" gevorg_marzpetuni/clip_007_29.wav,"— Մենք այնպես մտերմացել ենք, քույր Սեդա, որ ես․ ազատ կարող եմ իմ մի քանի կարծիքները հայտնել քեզ, — ասաց իշխանը ժպտալով, — կանայք պինդ պահում են միայն իրանց սիրային գաղտնիքները, իսկ մնացյալի համար նրանց բերանը դուռ չունի։" gevorg_marzpetuni/clip_007_30.wav,"Ես ծիծաղեցի, որովհետև համաձայն էի իշխանի հետ, բայց միևնույն ժամանակ ավելացրի․" gevorg_marzpetuni/clip_007_31.wav,"— Կապացուցանեմ քեզ, իշխան, որ մինչև այսօր ճանաչածդ ոչ մի կնոջ չեմ նմանում ես։" gevorg_marzpetuni/clip_007_32.wav,"— Բոլոր ինձ պատահած կանայք այդպես են խոսել իրանց մասին, — նկատեց իշխանը շարունակ ծիծաղելով, — նրանցից ոչ մինը չի կամեցել նմանվել յուր քրոջը, բայց ես իմ կյանքում դեռ չեմ պատահել մի կնոջ, որ տարբեր լինի մյուսից որևէ մի բանով։ Միակ տարբերությունը եղել է այն, որ ամենից լավագույնը հենց ամենից թույլն է եղել։" gevorg_marzpetuni/clip_007_33.wav,"— Դու այդպես խիստ ես խոսում․ որպեսզի ես վշտանամ և ետ առնեմ խնդիրս, — ասացի իշխանին, — բայց ես չեմ վշտանում այլև իրավունք եմ տալիս քեզ ճշմարտությունը խոսելու և միևնույն ժամանակ պնդում եմ՝ որ ես իմ օրինակով կապացուցանեմ, թե կա՛ն աշխարհում կանայք, որոնց վրա կարելի է վստահիլ։" gevorg_marzpetuni/clip_007_34.wav,"— Ես սպանում էի քո այդ խոստման, քույր Սեդա, որ խնդիրդ կատարեմ և պարտքից ազատվեմ, — ասաց իշխանը լրջությամբ․ — այժմ կհաղորդեմ քեզ այն գաղտնիքը, որ հայտնի է միայն ինձ, իբրև արքայորդու մտերմին ու նիզակակցին և, հուսով եմ, որ այդ գաղտնիքը քո սրտի մեջ էլ կմեռնի։" gevorg_marzpetuni/clip_007_35.wav,"— Անշուշտ, — հարեցի ես։" gevorg_marzpetuni/clip_007_36.wav,"— Արքայորդին չի կարող ամուսնանալ իշխան Աևադայի դստեր հետ այն պարզ պատճառով, որ նա սիրում է ուրիշին, որին և նվիրված է հոգով ու սրտով, — ասաց իշխանը գրեթե շշնջալով։" gevorg_marzpetuni/clip_007_37.wav,"— Ո՞ւմ, մայր Սեդա, ո՞ւմ Ցլիկ-Ամրամի կնոջը, այնպես չէ՞․ ասա՛ շուտ այնպես չասա՞ց իշխանը․․․ -տեղից վեր թռչելով կարծես շնչասպառ բացականչեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_007_38.wav,"— Իսկույն, սիրելի, իսկույն․ մի՛ շտապիր, մի՛ վրդովվիր․ այդպիսով եղածից ոչինչ չես փոխիլ, այլ միայն քեզ կտանջես։" gevorg_marzpetuni/clip_007_39.wav,"— Ա՜խ, Սե՛դա, համբերությունս սպառում ես, ասա՛, ի՞նչ ես ծանրացնում։" gevorg_marzpetuni/clip_007_40.wav,"— Ասու՛մ եմ, էլի՜։" gevorg_marzpetuni/clip_007_41.wav,"— Ուրեմն Ցլիկ-Ամրամի կնոջը, այնպես չէ՞։" gevorg_marzpetuni/clip_007_42.wav,"— Ո՛չ։" gevorg_marzpetuni/clip_007_43.wav,"— Հապա՞։" gevorg_marzpetuni/clip_007_44.wav,"— Ցլիկ-Ամրամն այն ժամանակ մինչև անգամ ամուսնացած չեր։" gevorg_marzpetuni/clip_007_45.wav,"— Ո՞ւմն էր սիրում ուրեմն։" gevorg_marzpetuni/clip_007_46.wav,"— Սևորդիների նահապետ Գևորգ իշխանի դստերը։" gevorg_marzpetuni/clip_007_47.wav,"— Գևորգ իշխանի՞․ ա՛յն, որ յուր Արվես եղբոր հետ միասին Ափշինի ներքինապետից Փայտակարանում նահատակվեցա՞վ։" gevorg_marzpetuni/clip_007_48.wav,"— Այո՛, թագուհի։" gevorg_marzpetuni/clip_007_49.wav,"— Էհ, այդ միևնույն անձն է։ Գևորգ նահապետի դուստրը, որ մի օր արքայորդու հարսնացուն էր, այսօր արդեն Ցլիկ-Ամրամի կինն է․․․" gevorg_marzpetuni/clip_007_50.wav,"— Այո՛, այդպես է․․․" gevorg_marzpetuni/clip_007_51.wav,"— Եվ իմ թագավոր ամուսնու սիրուհին․․․" gevorg_marzpetuni/clip_007_52.wav,"— Կամաց․․․ սիրելի թագուհի, մեզ կարող են լսել։ Նաժիշտները շատ անգամ լրտեսում են։" gevorg_marzpetuni/clip_007_53.wav,"— Ա՛խ, Սեդա, այսուհետև այլևս ի՜նչ զգուշություն․․․ իմ վիշտը ուրեմն հայտնի է ամենքին․․․" gevorg_marzpetuni/clip_007_54.wav,"— Դեռ ոչ, թագուհի՛ ․․․ դեռ․․․" gevorg_marzpetuni/clip_007_55.wav,"— Լա՛վ, պատմի՛ր․ հետո ի՞նչ ասաց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_007_56.wav,"— Այն ասաց, որ արքայորդին սիրում էր այդ աղջկան։" gevorg_marzpetuni/clip_007_57.wav,"— Այդ իմացա։ Բայց հետո չհարցրի՞ր թե ինչպե՞ս է սկսվել այդ չարաբաստիկ սերը։" gevorg_marzpetuni/clip_007_58.wav,"— Ինչպե՛ս չէ, հարցրի և նա հետևյալն ասաց․" gevorg_marzpetuni/clip_007_60.wav,"— Եվ հաստատապե՞ս սիրահարվում։" gevorg_marzpetuni/clip_007_61.wav,"— Այո՛, և իբրև ապացույց՝ Մարզպետունի իշխանը հիշում է մի դեպք, որ արժանի է ուշադրության։" gevorg_marzpetuni/clip_007_62.wav,"— Այսի՞նքն։" gevorg_marzpetuni/clip_007_64.wav,"Մարզպետունի իշխանն ասում էր, թե այդ դեպքը մինչև անգամ չսառեցրեց Աշոտին դավաճան Սևորդիներից և նա նրանց հետ միասին վերադարձավ Ուտիք, չնայելով որ եղբայրը գերի էր տարվել Դվին։" gevorg_marzpetuni/clip_007_65.wav,"— Ուրեմն այդպես, վաղո՞ւց է սկսվել իմ դժբախտությունը․․․" gevorg_marzpetuni/clip_007_66.wav,"— Հապա ես որ ասում էի, թե անցյալի մեջ են ծածկված քո ցավերի արմատները։" gevorg_marzpetuni/clip_007_67.wav,"— Բայց հետո՞, հետո ինչպե՞ս եղավ, որ Աշոտը թողեց Սևորդյաց օրիորդին և ինձ, դժբախտիս հետ ամուսնացավ։" gevorg_marzpetuni/clip_007_68.wav,"— Պետական շահերը, սիրելիս, պետական շահերն այդպես էին պահանջում․․․ Աշոտը միայնակ էր զորավոր թշնամիների առաջ։ Իսկ Սահակ Սևադան յուր գարդմանացի զորքերով կարող էր արքայական բանակն ստվարացնել․․․" gevorg_marzpetuni/clip_007_69.wav,"— Եվ ուրեմն Սևադայի աղջիկը զոհ պետք է լիներ այդ պետական հաշիվների՞ն․․․" gevorg_marzpetuni/clip_007_70.wav,"— Աստուծո տնօրինությունն էր այդ։" gevorg_marzpetuni/clip_007_71.wav,"— Ի՞նչ աստուծո տնօրինություն, մայր Սեդա, իսկապես դու ես իմ դժբախտության պատճառը։" gevorg_marzpetuni/clip_007_72.wav,"— Ե՞ս․ ի՞նչ ասացիր թագուհի, Սեդան յուր Սահանույշի դժբախտության պատճա՞ռը․․․ Օ՛ մի՛ ասիր․․․ մի՛ ասիր․․․ այդ մի անեծք է․․․— հուզված բացականչեց Սեդան։" gevorg_marzpetuni/clip_007_73.wav,"— Այո՛, մայր Սեդա, դու ես պատճառը, բայց մի՛ վշտանար։ Եթե դու Մարզպետունի իշխանից լսածդ իսկույն ևեթ հայտնեիր հորդ, նա կզգուշանար և Աշոտ թագավորի պետական հաշիվներին չէր զոհիլ յուր աղջիկը։" gevorg_marzpetuni/clip_007_74.wav,"Սեդան լուռ և խորհրդավոր նայեց թագուհուն և ոչինչ չպատասխանեց։" gevorg_marzpetuni/clip_007_75.wav,"— Այնպես չէ՞, Սե՛դա։" gevorg_marzpetuni/clip_007_76.wav,"Դայակը լուռ էր։" gevorg_marzpetuni/clip_007_77.wav,"— Ինչո՞ւ չես պատասխանում, — հարցրեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_007_78.wav,"— Երանի՜ կլիներ, թագուհի, թե այդ լիներ իմ հանցանքը։" gevorg_marzpetuni/clip_007_79.wav,"— Հապա, ուրիշ ի՞նչ ես արել։" gevorg_marzpetuni/clip_007_80.wav,"— Դժբախտաբար ես խոստմնազանց եղա, Մարզպետունի իշխանին տվածս խոսքը չպահեցի, և նրա հաղորդած գաղտնիքը հայտնեցի հորդ հենց այն օրը, որ Մարզպետունի իշխանը հեռացել էր մեր ամրոցից։ Ի՞նչ անեմ, խնդիրը քո ապագա բախտին էր վերաբերում, չկարողացա լռության տալ։" gevorg_marzpetuni/clip_007_81.wav,"— Եվ ի՞նչ ասաց հայրս։" gevorg_marzpetuni/clip_007_82.wav,"— Ծիծաղեց․ մանավանդ երբ ես երկյուղ հայտնեցի, թե Սահականույշը ապագայում կդժբախտանա, եթե այդ միությունը կայանա։" gevorg_marzpetuni/clip_007_83.wav,"— Ինչո՞ւ համար ծիծաղեց։" gevorg_marzpetuni/clip_007_85.wav,"— Եվ հետո ի՞նչ արավ նա։" gevorg_marzpetuni/clip_007_86.wav,"— Անմիջապես գնաց Ուտիք՝ Սևորդյաց գավառը և համոզեց Գևորգ նահապետի կնոջը՝ ամուսնացնել յուր դուստրը մի քաջ իշխանի հետ, որպեսզի նա խնամի յուր կալվածները, որովհետև Գևորգ նահապետի միակ ժառանգը սյդ աղջիկն էր։" gevorg_marzpetuni/clip_007_87.wav,"— Հետո՞։" gevorg_marzpetuni/clip_007_88.wav,"— Սևորդյաց իշխանուհին ընդունեց այդ խորհուրդը շնորհակալությամբ։ Միևնույն ժամանակ նա խնդրեց մեր իշխանին, որ նա ինքը տնօրինե այդ գործը։ Իսկ Սևադա իշխանը ժամանակ չկորցրեց․ նա համոզեց Տաշրաց սեպուհ Ցլիկ-Ամրամին և ամուսնացրեց նրան այդ իշխանազնուհու հետ։" gevorg_marzpetuni/clip_007_89.wav,"— Իսկ այդ աղջիկն ինքը ի՞նչ արարած էր ուրեմն, որ արքայորդու նման դյուցազնի սերը փոխում էր Ցլիկ-Ամրամի հետ․․․։ Իմ թագավոր ամուսինը նվաստանում է իմ աչքում, Սեդա, երբ մտածում եմ, թե նա այդ կնոջն է սիրում․․․" gevorg_marzpetuni/clip_007_91.wav,"— Նրա սերը չէին կարող սառեցնել․ Աշոտին մի անգամ սիրողը չէր կարող այլևս դադարել սիրելուց․ երևի այդ աղջկանը հուսահատեցրել են, անհնարին համարելով նրա ամուսնությունը արքայորդու հետ։" gevorg_marzpetuni/clip_007_92.wav,"— Երևի։" gevorg_marzpetuni/clip_007_93.wav,"— Այդ հաստատ է, և ապացույցն այն է, որ նույն սերը շարունակվում է տակավին, չնայելով որ ամուսնացած են թե՛ Աշոտը և թե՛ նահապետի աղջիկը։" gevorg_marzpetuni/clip_007_94.wav,"— Ինձ էլ այդպես է թվում։" gevorg_marzpetuni/clip_007_95.wav,"— Եվ այդպես, ուրեմն, Սահակ Աևադան ինքը յուր ձեռքով սեփական տունը քանդեց․ «զգուբն, զոր փորյաց և պեղյաց՝ ի նույն անկցի ի խորխորատ, զոր և գործյաց»․․․ ահա՛ սրա համար է ասել մարգարեն։" gevorg_marzpetuni/clip_007_96.wav,"— Այո՛, դժբախտաբար, այսպես եղավ վախճանը․․․ Բայց ո՞վ կկարծեր․․․" gevorg_marzpetuni/clip_007_97.wav,"— Ա՜խ, Սեդա, գոնե մի կերպով հասկացնեիր ինձ այդ գաղտնիքը։" gevorg_marzpetuni/clip_007_98.wav,"— Թագուհի՛ ․․․ հապա իմ տված խոստո՞ւմը․․․ Կարո՞ղ էի միթե դրժել նրան։" gevorg_marzpetuni/clip_007_99.wav,"— Ա՛յ կին, չէ՞ որ հորս հայտնելով՝ դրժել ես արդեն։" gevorg_marzpetuni/clip_007_100.wav,"— Հո՞րդ․․․ Այդ ուրիշ է, թագուհի, նա տղամարդ էր․ նա հեռատեսություն ուներ։" gevorg_marzpetuni/clip_007_101.wav,"— Եվ ա՞յս է հեռատեսությունը․ ինքդ հո տեսնում ես վախճանը։" gevorg_marzpetuni/clip_007_102.wav,"— Մենք կանայքս շատ մոռացկոտ ենք․ ներկայի փոքրիկ դառնությունները հեշտությամբ մոռացնել են տալիս մեզ անցյալի բյուրավոր քաղցրությունները․․․ Սևադա իշխանը մեծ փառք պատրաստեց յուր դստեր համար․ այդ փառքը վայելեց իմ թագուհին․․․" gevorg_marzpetuni/clip_007_103.wav,"— Այո՛, և, սակայն, ներկան մոռացնել տվավ անցյալը։" gevorg_marzpetuni/clip_007_104.wav,"— Ինձ թվում է, թե առավել արդարացի կլիներ, եթե ներկայի փոքրիկ վշտերը աշխատեինք մեղմացնել անցյալի քաղցր հիշատակներով։" gevorg_marzpetuni/clip_007_105.wav,"— Որո՞նք են դրանք, Սեդա, ես չեմ հիշում․ ես քաղցրություն չեմ տեսել իմ ամուսնական կյանքում։" gevorg_marzpetuni/clip_007_106.wav,"Սեդան խորհրդավոր եղանակով ժպտաց։" gevorg_marzpetuni/clip_007_107.wav,"— Դու ծիծաղո՞ւմ ես, մայր Սեդա․ հապա հիշի՛ր, թվի՛ր այդ քաղցրությունները, գուցե ես այնոնք մտաբերելով իմ այժմյան ցավերը մոռանամ։" gevorg_marzpetuni/clip_007_108.wav,"— Օ՛, շատ երկար կտևե այդ, թագուհի․ դու պետք է հանգստանաս։" gevorg_marzpetuni/clip_007_109.wav,"— Ոչ, ասա՛, պատմի՛ր․ իմ հանգստությունը քո զրույցների մեջ եմ գտնում․ այս գիշեր քունը չի մոտենալ աչքերիս․ պատմի՛ր, ես լսում եմ։" gevorg_marzpetuni/clip_007_110.wav,"Այս ասելով թագուհին նորից պառկեց՝ հոլանի թևը բարձերին և ձեռքը ծնոտին հենելով։ Սեդան վեր կացավ և ծածկեց նրան մի նրբագործ շղարշով։" gevorg_marzpetuni/clip_007_111.wav,"— Եվ այդպես, ուրեմն, մոռացել ես դու բոլորը, իմ սիրելի թագուհի, այժմ կհիշեցնեմ․․․" gevorg_marzpetuni/clip_007_112.wav,"— Հապա՛։" gevorg_marzpetuni/clip_007_113.wav,"— Մտաբերո՞ւմ ես այն օրը, երբ դու և մեծ իշխանուհին վերադարձաք Խաչենից։" gevorg_marzpetuni/clip_007_114.wav,"— Հիշում եմ․ երկու օր էր ինչ Մարզպետունի իշխանը հեռացել էր մեր ամրոցից։" gevorg_marzpetuni/clip_007_115.wav,"— Եվ ես պատմեցի քեզ բոլորը, ինչ որ ձեզանից հետո անցել էր Գարդմանում։" gevorg_marzpetuni/clip_007_116.wav,"— Այո՛, և ես շատ վշտացա, որ արքայորդուն չէի տեսել։" gevorg_marzpetuni/clip_007_117.wav,"— Եվ ինչպե՜ս նրա մասին արած իմ նկարագրությունները ոգևորում էին քեզ։" gevorg_marzpetuni/clip_007_118.wav,"— Հիշում եմ։" gevorg_marzpetuni/clip_007_120.wav,"— Հիշում եմ․ և ինչպե՜ս մեզ ամենքիս ոգևորում էր այդ։ Ես ինքս մեծագին նվեր տվի սուրհանդակին այդ անդրանիկ բարելուրի համար։" gevorg_marzpetuni/clip_007_121.wav,"— Այնուհետև հետզհետե գալիս էին լուրեր, թե արքայորդին մտավ Շիրակ, անցավ Գուգարք, թե ամեն տեղ զորավոր կռիվ է մղում հագարացիների դեմ, ջարդում, ոչնչացնում է նրանց, բերդերն ու քաղաքներն առնում, գերիներն ու բանտարկյալներն ազատում, ավերակ ամրոցները վերանորոգում, ամեն տեղ պահապան զորքեր կարգում և արշավանքը առաջ է տանում։" gevorg_marzpetuni/clip_007_122.wav,"— Հիշում եմ․․․ Ասում Էին, որ Յուսուփը, լսելով արքայորդու քաջագործությունները, սարսափել էր, վախենալով թե գուցե նա յուր սուրը դարձնե դեպի Ատրպատական, ուր որջանում էր ինքը։" gevorg_marzpetuni/clip_007_124.wav,"Հայերը ջարդեցին նրանց, ցրեցին, արաբացի իշխանները գերելով՝ շղթայի զարկեցին, իսկ Տփխիսը ազատելով՝ վերադարձան Ուտիք։" gevorg_marzpetuni/clip_007_125.wav,"Այստեղ էլ, ինչպես գիտես, ուտիացիք Էին ապստամբել։ Սակայն նրանց նվաճելու համար մեծ աշխատանք գործ չդրավ արքայորդին։ Մի քանի սրիկայական գնդեր ցրելուց հետո ամենքը խաղաղեցան, մանավանդ որ վիթխարի Մովսեսը վերակացու կարգվեցավ նրանց վրա։" gevorg_marzpetuni/clip_007_126.wav,"Փառավոր էր արքայորդու հաղթությունը Աղստևի խորաձորում, ուր ընդհանուր բանակից վերցրած վեց հարյուր զինվորներով միայն սպառսպուռ ջնջեց այդտեղ թաքնված հագարացիների վերջին զորաբանակը։ Ասում Էին, որ նրանցից չէր ազատվել մինչև անգամ մի զորական, որ գույժ տաներ Յուսուփին իրանց կրած պարտության համար։" gevorg_marzpetuni/clip_007_127.wav,"— Այդ բոլորը ես բերան գիտեմ, Սե՛դա, դու ինչո՞ւ համար ես կրկնում, — հարցրեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_007_128.wav,"— Ցույց տալու համար այն բնական ճանապարհը, որով առաջացել է Գարդմանա օրիորդի դժբախտությունը, — պատասխանեց Սեդան խորհրդավոր եղանակով։" gevorg_marzpetuni/clip_008_0.wav,"Զ" gevorg_marzpetuni/clip_008_1.wav,"ՔԱՂՑՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԱԳԱԴՐՈԻԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ" gevorg_marzpetuni/clip_008_2.wav,"— Շարունակի՛ր, — ասաց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_008_3.wav,"Սեդան առաջ քաշեց աթոռակը, և յուր դիրքը նորից ուղղելով՝ շարունակեց զրույցը։" gevorg_marzpetuni/clip_008_5.wav,"Հարկավ, իշխան Սևադայի սրատես աչքերից չէին կարող ծածկվիլ այս բոլորը։ Եվ նա, որ յուր ուրախությունը քո իղձերը կատարելու մեջ էր տեսնում, անուշադիր չպիտի թողներ քո զգացումները, մանավանդ որ նրանք չէին հակառակում յուր փառասիրական նպատակներին։" gevorg_marzpetuni/clip_008_6.wav,"— Եվ երևի այդ պատճառով էլ շտապեց նույն նպատակներին հակառակող արգելքը բառնալու…" gevorg_marzpetuni/clip_008_8.wav,"— Բայց շատ անգամ էլ նրանք թևեր են տալիս նրան, — ընդհատեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_008_10.wav,"— Երջանիկ օրեր Էին…" gevorg_marzpetuni/clip_008_11.wav,"— Այո՛, մանավանդ որ այդ փայլուն հաղթանակներից հետո արքայորդին հոր գահն ու գավազանը ժառանգեց։" gevorg_marzpetuni/clip_008_12.wav,"— Ա՜խ, ինչո՞ւ հիշեցրիր ինձ այդ բոլորը, Սեդա… Ինչո՞ւ հիշեցրիր երջանկության այն ժամերը, որ ես անցրել եմ այնտեղ …" gevorg_marzpetuni/clip_008_13.wav,"— Դվինում, այնպես չէ՞։" gevorg_marzpetuni/clip_008_14.wav,"— Օ՛, և ինչպե՛ս բախտավոր էի ես… Ինչո՞ւ, Սեդա, ինչու՞ աստված մարդուն տալիս է երջանկություն, և հետո խլում այն նրանից …" gevorg_marzpetuni/clip_008_15.wav,"— Աստուծո կամքն անքննելի և խորհուրդներն անհասանելի են։" gevorg_marzpetuni/clip_008_18.wav,"— Երևի այդտեղից էլ սկսվեցավ կաթողիկոսի բարեկամությունը Ատրներսեհ թագավորի հետ։" gevorg_marzpetuni/clip_008_19.wav,"— Այո՛, ինչպես որ իմ տագր Աբասի բարեկամությունը՝ ափխազաց Գուրգեն իշխանի հետ։ Բայց առաջինի բարեկամությունը գոնե վնաս չբերավ մեզ, մինչդեռ երկրորդը յուր ծանր հետևանքներն ունեցավ։" gevorg_marzpetuni/clip_008_20.wav,"— Միակ պատճառը դարձյալ մի աղջիկ։ Եթե Աբաս արքաեղբայրը չամուսնանար Գուրգեն իշխանի դստեր հետ, ծանր հետևանքները տեղի չէին ունենալ։" gevorg_marzpetuni/clip_008_21.wav,"— Հարկավ․ հայ աղջիկը գժտություն չէր գրգռիլ հարազատ եղբարց մեջ։ Բայց մի ափխազուհու համար ինչ արժեք ուներ մեր երկրի խաղաղությունը։ Բայց թողնենք այդ․․․ ի՞նչ էի ասում։" gevorg_marzpetuni/clip_008_22.wav,"— Պատմում էիր, թե ձեզ ընդունեցին արքայի պալատում․․․" gevorg_marzpetuni/clip_008_24.wav,"— Եվ ինչո՞ւ, թագուհի, միթե արքայորդին կզլանա՞ր յուր իշխանազն հյուրերին պատշաճավոր հարգանք նվիրելու։" gevorg_marzpetuni/clip_008_26.wav,"— Ինձ թվում է, թե Գարդմանա Տան տոհմական հպարտության զգացում և ուրիշ ոչինչ։" gevorg_marzpetuni/clip_008_28.wav,"— Դժբախտաբար այդպես է, սիրելի թագուհի, — ասաց Սեդան խոր հառաչելով։" gevorg_marzpetuni/clip_008_29.wav,"Խեղճ կինը, երևի, հիշեց յուր անցյալը և մտաբերեց նմանօրինակ դեպքեր յուր կյանքից։" gevorg_marzpetuni/clip_008_31.wav,"Սեդան վեր կացավ և բերավ այն մանյակը, որ մի երկու ժամ առաջ հանել Էին նաժիշտները թագուհու պարանոցից։" gevorg_marzpetuni/clip_008_32.wav,"— Տե՛ս, փոքր է նա, բայց գողտրիկ, գեղեցիկ։ Երբե՛ք, երբեք չպիտի բաժանվեմ նրանից, և երբ մեռնեմ․ Սեդա, անպատճառ ասա՛, որ դնեն այդ իմ դագաղում…" gevorg_marzpetuni/clip_008_33.wav,"— Սիրելի թագուհի, ինչ տխուր բաների վրա ես մտածում․ թող մեռնեն քո թշնամիները կամ նրանք, որոնք բեռն են աշխարհի համար։" gevorg_marzpetuni/clip_008_34.wav,"— Բայց չէ, ի՛նչ եմ ասում, նա ինձ չէ պատկանում։ Այո՛, այն վայրկյանը, որ այս մանյակը իմ պարանոցը պատեց, կյանքիս մեջ ունեցած ամենաերջանիկ վայրկյանն էր։ Օ՛, երբե՛ք, երբե՛ք չպիտի մոռանամ սրան։" gevorg_marzpetuni/clip_008_35.wav,"— Ինչպե՞ս․ մայր-թագուհին հենց առաջին այցելության ժամանա՞կ նվիրեց այդ,-հարցրեց Սեդան հետաքրքրությամբ։" gevorg_marzpetuni/clip_008_37.wav,"— Երանի՜ քո աչքերին, թագուհի, որ տեսել ես այդ հանդեսը, և ականջներին՝ որոնք լսել են այդ օրհնությունները․ չմեռնեի և արժանանայի մի օր… Բայց ի՞նչ եմ ասում․ աստված թող իմ թագավորի կյանքը երկարե…" gevorg_marzpetuni/clip_008_38.wav,"— Այո՛, Սե՛դա, վսեմ և սրտաշարժ մի հանդես է դա։ Զարմանում եմ, թե ինչպե՛ս այդ հանդեսով օծվող թագավորը կարողանում է խոտորիլ ուղղության ճանապարհից, և ինչպե՜ս այդ հանդեսին երդվող իշխանները դավաճանում են նրան։" gevorg_marzpetuni/clip_008_39.wav,"Երբ կաթողիկոսը արքային յուր հարցերն անելուց հետո դարձավ և, հարցրեց ժողովրդին՝ «Խնդրե՞ք կալ ի ներքո սորին իշխանությանն, որպես խոստացավն պահել զձեզ․ և ուղիղ հավատով կամի՞ք հաստատել զսորա թագավորություն․ և կատարիցե՞ք զսորա հրամանն՝ հնազանդությամբ», — -բոլոր եկեղեցին միաբերան գոչեց․ «Այո՛, այո՛, տեր մեր է և թագավոր մեր»։" gevorg_marzpetuni/clip_008_40.wav,"Բայց այսօր քանի՞սն են նրան, հնազանդ և ո՞ր իշխանը չէ ապստամբ։" gevorg_marzpetuni/clip_008_41.wav,"— Ախ, սիրելի թագուհի, պատմի՛ր, աղաչում եմ, ինչպե՞ս են թագավոր պսակում․ իսկ աղոթքներից ոչ մեկը չե՞ս հիշում…" gevorg_marzpetuni/clip_008_42.wav,"— Դրանք շատ երկար են, Սեդա, պատմել անկարելի է․ պետք է տեսնել, լսել։ Ամենից առաջ սուրն են տալիս թագավորին…" gevorg_marzpetuni/clip_008_43.wav,"— Սո՞ւրը։" gevorg_marzpetuni/clip_008_44.wav,"— Այո՛, անպատճառ սուրը․ հետո արքայական մատանին, ապա թագը։" gevorg_marzpetuni/clip_008_45.wav,"— Իսկ աղոթքնե՞րը։" gevorg_marzpetuni/clip_008_46.wav,"— Ամեն մեկի համար առանձին են կարդում։" gevorg_marzpetuni/clip_008_47.wav,"— Օրինակ՝ ի՞նչ են ասում սուրը տված ժամանակ․ այդ շատ հետաքրքրական է․ իրավունք են տալիս նրան կոտորելու, այդպես չէ՞։" gevorg_marzpetuni/clip_008_49.wav,"— Տեսնո՞ւմ ես, թագուհի, այդ բոլորը մոռացել էիր դու…" gevorg_marzpetuni/clip_009_0.wav,"Է" gevorg_marzpetuni/clip_009_1.wav,"ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅ ԱԶԳԻ ԿՐԱԾ ԵՎ ՀԱՐՍ ԹԱԳՈՒՀՈՒՆ ԱՆՀԱՅՏ ՄՆԱՑԱԾ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ" gevorg_marzpetuni/clip_009_2.wav,"Թագուհին լռեց։ Անցյալի քաղցր հիշատակները ոչ միայն չամոքեցին նրա վշտերը, այլ ընդհակառակը, նորոգեցին նրանց։ Գլխակոր և ձեռքը ճակատին հենած՝ նա մի քանի վայրկյան մնաց լուռ․ ապա սրտի հուզմամբ ու հոգեկան խռովությամբ դիմադրել չկարողանալով՝ սկսավ արտասվել։" gevorg_marzpetuni/clip_009_3.wav,"Սեդան տեսավ այտերի ծորող արցունքները և մորմոքելով հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_009_4.wav,"— Այդ ի՞նչ էր, մեծափառ տիկին, մի՞թե արտասվում ես․ ես կարծում էի, թե անցյալից խոսելով պիտի ուրախանաս, ընդհակառակը՝ տխրում ես ․․․" gevorg_marzpetuni/clip_009_5.wav,"— Մտածում եմ, թե այս բոլորը կորել է անդարձ, թե այն դյուցազնը, որի միայն մի հայացքը ինձ հպարտացնում, մի ժպիտը ինձ երջանկացնում էր, այլևս իմը չէ․․․ և չպիտի լինի ․․․" gevorg_marzpetuni/clip_009_6.wav,"— Մի՛ ասիր այդ, թագուհի՛, մի՛ ասիր, եթե երջանկությունը տևողական չէ, ապա վշտերն էլ հավիտենական չեն․ նրանք շարունակ տեղի են տալիս միմյանց, որովհետև ամենի սկիզբը մի վախճան ունի․ տխրության հաջորդը ուրախությունն է․ սիրած դյուցազնը քոնն է և կվերադառնա դեպի քեզ ․․․" gevorg_marzpetuni/clip_009_7.wav,"— Ա՜խ, Սեդա, ավելին մի՛ ասի՛ր․․․" gevorg_marzpetuni/clip_009_8.wav,"— Կամենում էի ասել, թե պետք է համբերել, օրինակ հենց մեր թագավորից հենց քո ամուսնուց․ քանի՛-քանի՛ տեսակ փոփոխության է հանդիպել նրա բախտը, որպիսի՜ անհաջողություններ են շրջապատել նրան, և սակայն որպիսի՜ համբերությամբ ու տոկունությամբ է նա հաղթել ամեն դժվարության։" gevorg_marzpetuni/clip_009_9.wav,"— Ա՛խ, Սե՛դա, ինչպե՜ս քիչ ես զգում․․․ բայց նա այսպիսի վիշտ, այսպիսի կորուստ չէ ունեցել, նա յուր երջանկությունն ու երկինքը չէ ամփոփել մի սրտի մեջ, որ խլած լինեին իրանից․․․" gevorg_marzpetuni/clip_009_10.wav,"— Եվ դու, թագուհի, ինչպե՜ս քիչ ես զգում․․․ Ների՛ր համարձակությունս ․․․" gevorg_marzpetuni/clip_009_11.wav,"— Ի՞նչ, Սեդա։" gevorg_marzpetuni/clip_009_12.wav,"— Այն վշտերի ծանրությունը, որ մի օր նրան էր ճնշում։" gevorg_marzpetuni/clip_009_13.wav,"— Այսի՞նքն։" gevorg_marzpetuni/clip_009_14.wav,"— Դու ինքդ նկարագրեցիր այն երջանիկ օրը, երբ Դվինում թագավոր պսակեցին բազմահաղթ Աշոտին․ այնպես չէ՞։" gevorg_marzpetuni/clip_009_15.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_009_16.wav,"— Բայց հետո, ամիսներ չանցած, ի՜նչ ծանր վշտեր չպաշարեցին նրան։" gevorg_marzpetuni/clip_009_17.wav,"— Գիտե՞ս, Սեդա, այդ ժամանակվա դեպքերից ես քիչ բան գիտեմ։" gevorg_marzpetuni/clip_009_18.wav,"— Այո՛, որովհետև շատ բան ծածկում էին քեզանից։" gevorg_marzpetuni/clip_009_19.wav,"— Չեմ մոռացել միայն այն, որ երբ Դվինից վերադարձան Գարդման, հայրս ասաց, թե մեր զորքերից մի քանի գունդ շուտով պիտի հասցնենք թագավորին, որովհետև ներքին գավառներում ապստամբություն է ծագել։" gevorg_marzpetuni/clip_009_20.wav,"— Այո՛, միայն այդքան․ և նրանից հետո է՛լ ուրիշ տեղեկություններ չհաղորդեցին քեզ։" gevorg_marzpetuni/clip_009_21.wav,"— Երբեմն հարցնում էի, թե ինչո՞ւ Աշոտը չէ գալիս մեր երկիրը, կամ թե․․․" gevorg_marzpetuni/clip_009_22.wav,"— Ե՞րբ պիտի կատարվի մեր հարսանիքը։ Այդ հարցը ինձ արիր մի օր և՛ ծիծաղելով, և՛ շառագունելով։" gevorg_marzpetuni/clip_009_23.wav,"— Այո՛, հիշում եմ։" gevorg_marzpetuni/clip_009_24.wav,"— Եվ իշխան Սևադան երբեմն կցկտուր, երբեմն մանվածապատ պատասխաններ էր տալիս․ մերթ հուսադրում, մերթ վհատեցնում էր քեզ, բայց ոչ տխրեցնելու չափ։" gevorg_marzpetuni/clip_009_25.wav,"— Եվ իրա՛վ, այդ բոլորի մասին ինձ հետո բացատրություններ չտվին, որովհետև ուրիշ կարևոր դեպքեր սկսան մեզ զբաղեցնել։" gevorg_marzpetuni/clip_009_26.wav,"— Այո՛․ բայց եթե տված լինեին, այն ժամանակ կիմանայիր, թե խեղճ թագավորը, երեք երկար տարիների ընթացքում, որպիսի ծանր չարիքների ու վտանգների դեմ է մաքառել․ թե՛ մարդկանց և բռնության ձեռքով յուր երկրին հասած թշվառությանց առաջն առնելու համար ի՞նչ հերոսական կռիվներ է մղել։" gevorg_marzpetuni/clip_009_27.wav,"— Պատմի՛ր մի քանի խոսքով, ի՞նչ էր պատահել թագադրությունից հետո։" gevorg_marzpetuni/clip_009_28.wav,"— Թագադրությունից հետո՞, օ՛, մեծ բաներ։ Ասենք մի երկու խռովությունների պատճառն էլ իմ նորատի տիրուհին էր։" gevorg_marzpetuni/clip_009_29.wav,"— Ե՞ս։" gevorg_marzpetuni/clip_009_30.wav,"— Այո՛, իմ թագուհի, դո՛ւ։" gevorg_marzpetuni/clip_009_31.wav,"— Ինչպե՞ս, Սեդա, պատմի՛ ր, այդ հետաքրքրական է։" gevorg_marzpetuni/clip_009_32.wav,"— Դու հո ինքդ ես տեսել, թե հայոց իշխանները ինչպե՞ս մի սիրտ ու հոգի եղած հավաքվել էին Դվին Աշոտ-Երկաթը թագավորացնելու։" gevorg_marzpetuni/clip_009_33.wav,"— Այո՛․ և ամենքը ուրախ էին այդ համազգային տոնախմբության ժամանակ։" gevorg_marzpetuni/clip_009_35.wav,"— Բայց ինչի՞ր կատարեցին, Սեդա՛․ քեզ ասացի, որ այդ ժամանակվա դեպքերից շատ քիչ բան գիտեմ։" gevorg_marzpetuni/clip_009_37.wav,"— Ի՞նչ էր անում, ուրեմն, այդ ժամանակ թագավորը։" gevorg_marzpetuni/clip_009_39.wav,"— Տե՜ր աստված․ և այդ բոլորի մասին ինձ գրեթե ոչինչ չեք հայտնել․․․ Ա՞յդ էր ուրեմն պատճառը, որ հայրս համարյա Գարդմանում չէր մնում, երբեմն գնում էր Սյունիք, երբեմն՝ Գուգարք, երբեմն՝ Ոստանի կողմերը, մերթ փոքրիկ վաշտով, մերթ մի մեծ գնդով․․․" gevorg_marzpetuni/clip_009_40.wav,"— Եվ քո անհանգիստ հարցերին հանգստացնող պատասխաններ էր տալիս․ ասում էր, որ թագավորն զբաղված է Կարսա բերդը և Երազգավորսը ամրացնելով, թե Դվինի շուրջը նոր խրամ է փորել տալիս, թե ինքը յուր վաշտերով արքունական սահմանները շրջագայելու է գնում, և այլն, և այլն։" gevorg_marzpetuni/clip_009_41.wav,"Այո՛, և նրա այդ պատասխաններն ինձ հանգստացնում Էին։ Իշխանը հրամայել էր մեզ ամենիս՝ ոչ մի տխուր լուր չհաղորդել քեզ․ մանավանդ պատերազմի արհավիրքներից բնավ չխոսել քեզ մոտ։ Աղախինները մի անգամ սխալվել՝ լուրեր էին բերել քեզ։ Մենք ամեն ջանք գործ դրինք սուտ հանելու լսածներդ։" gevorg_marzpetuni/clip_009_42.wav,"— Հիշում եմ․ այդ՝ Դվինում նահատակված երիտասարդների մասին էր։ Բայց ինչո՞ւ այդ բոլորը ծածկում էիք ինձանից։" gevorg_marzpetuni/clip_009_43.wav,"— Որովհետև վերին աստիճանի դյուրազգաց էիր․ ամենաանշան կոտորածի լուրը լսելուց ժամերով լաց էիր լինում և երբեմն հոգեպես այնպես ընկճվում, որ ստիպված էիր լինում անկողին մտնել։" gevorg_marzpetuni/clip_009_44.wav,"— Եվ, իրավ, Սեդա, լավ է, որ այդ բոլորն այն ժամանակ չեք հայտնել ինձ․ ես սրտի կսկծից կարող էի մեռնել․․․" gevorg_marzpetuni/clip_009_45.wav,"— Օ՛, և դեռ չգիտես, թե ուրիշ ի՞նչ զարհուրելի բան ենք ծածկել քեզանից։" gevorg_marzpetuni/clip_009_46.wav,"— Ի՜նչ, Սեդա, — վախեցած հարցրեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_009_47.wav,"— Սովը, սարսափելի սովը․ հետո վայրենի գազանների, գայլերի ու բորենիների երևան գալը և քաղաքներում ու գյուղերում մարդիկ հափշտակելը։" gevorg_marzpetuni/clip_009_48.wav,"— Սովի մասին ես լսել եմ։" gevorg_marzpetuni/clip_009_49.wav,"— Ի՞նչ ես ասում, թագուհի, ինչպե՞ս կարելի էր իսկությունը քեզ հայտնել․ սիրտդ կտոր-կտոր կլիներ։ Դու ծանոթ էիր մեր Գարդմանա սովի հետ․ բայց դա սով չէր, այլ հացի թանկություն։ Տրտու գետը և Գարդմանա քաջերը թույլ կտայի՞ն, որ մեր երկրում սով լիներ։ Սովը, սարսափելի սովը տիրում էր Գարդմանից այս կողմը գտնվող երկրներում։" gevorg_marzpetuni/clip_009_51.wav,"— Ա՜խ, Սեդա, ինչե՜ր ես ասում, դադարի՛ր, լսել չեմ կարող․․․" gevorg_marzpetuni/clip_009_52.wav,"— Այո՛, իմ տիրուհի, ուտում Էին․․․ բայց ավելի սարսափելին, ավելի զարհուրելին կա․․․ Օ՛, կին արարածի ականջը լսել չէ կարող․․․" gevorg_marzpetuni/clip_009_53.wav,"— Ի՞նչ, Սեդա։" gevorg_marzpetuni/clip_009_54.wav,"— Կսարսափես, չեմ կարող ասել։" gevorg_marzpetuni/clip_009_55.wav,"— Ասա՛, Սեդա, պատմի՛ր, դու արդեն այդ տեսակ բաներ լսելն ինձ սովորեցրիր։" gevorg_marzpetuni/clip_009_57.wav,"— Օ՛, զարհուրելի է․․․" gevorg_marzpetuni/clip_009_58.wav,"— Իսկ ի՞նչ կասեիր կաթնկեր երեխաների համար, որոնք երկարատև լալուց նվազած ձայնով հրում էին մայրերի չորացած ստինքները․ փոքրիկ մանուկների համար, որոնք արտասուքը դալկացած ծնոտներից ծորելով և չորացած շրթունքներով հա՜ց գոչելով օդը լցնում էին աղեխարշ աղաղակներով, իսկ շատերը նվաղած՝ գետին գլորվում և անշնչանում․․․" gevorg_marzpetuni/clip_009_59.wav,"— Օ՛, սիրտս մաշվեցավ, Սեդա, բավական է։" gevorg_marzpetuni/clip_009_60.wav,"— Եվ հետո․․․ բուն զարհուրելին դեռ չասացի․․․ Գտնվեցան մայրեր, ո՛չ, գազան արարածներ, որոնք իբրև թե իրանց մանուկների տանջանքը չտեսնելու համար, մորթեցին նրանց և կերան․․․" gevorg_marzpetuni/clip_009_61.wav,"— Լռի՛ր, Սեդա․ այլևս ոչ մի խոսք․․․" gevorg_marzpetuni/clip_009_62.wav,"Եվ թագուհին սաստիկ հուզումից այլագունելով ընկավ բարձերի վրա։" gevorg_marzpetuni/clip_010_0.wav,"Ը" gevorg_marzpetuni/clip_010_1.wav,"ՀԱՐՍԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՈԳԵՎՈՐՈՒԹՈՅՈՒՆԸ ՓԵՍԱՅԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՌԻԹՈՎ" gevorg_marzpetuni/clip_010_2.wav,"Գիշերից բավական անցել էր․ հավերը խոսել էին վաղուց․ Սեդան սպասում էր, որ թագուհին յուր պատմություններից հոգնած՝ կպառկե վերջապես հանգստանալու և իրան էլ կհրամայե հեռանալ։" gevorg_marzpetuni/clip_010_3.wav,"Բայց նրա հույսը չարդարացավ։ Վերջին պատմությունները, ճշմարիտ է, գրգռել էին թագուհու ջղերը և այդ պատճառով մի առժամանակ լռությունը նրանց զրույցն ընդհատեց, բայց երբ Սեդան բարձրացավ ճրագարանի պատրույգներն ուղղելու և նորեն դեպի յուր աթոռակը դարձավ, թագուհին հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_010_4.wav,"— Այդ ժամանակ չէ՞ր, Սեդա, որ թագավորը Կոստանդնուպոլիս գնաց։" gevorg_marzpetuni/clip_010_5.wav,"— Այո, թագուհի, հենց այդ թշվառությունների ժամանակ, — պատասխանեց Սեդան և, ապա նորեն նստելով՝ շարունակեց․" gevorg_marzpetuni/clip_010_7.wav,"— Այս հաջողությունների լուրն արդեն բավական եղավ սթափեցնելու հայոց իշխաններին իրանց թմրությունից, — շարունակեց Սեդան։" gevorg_marzpetuni/clip_010_9.wav,"— Կարծեմ ամենից առաջ իմ տագր Աբասն սկսավ։" gevorg_marzpetuni/clip_010_10.wav,"— Արքաեղբա՞յրը․․․ Այո՛։ Թագավորը դեռ չէր վերադարձել՝ որ նա գնաց և ափխազաց Գուրգեն մեծ իշխանի դստեր հետ ամուսնացավ։ Չէ՞ որ վաղուց սիրում էին նրանք իրար։" gevorg_marzpetuni/clip_010_11.wav,"— Գիտեմ․ թագավորի թագադրության օրերից։ Իմ աչքի առաջ սկսվեցավ նրանց բարեկամությունը․․․" gevorg_marzpetuni/clip_010_12.wav,"— Այո՛, Դվինում․ մի փոքր առաջ պատմում էիր։ Բայց ժողովուրդը բամբասում էր նրան, որ մեծ և թագավոր եղբորից առաջ պսակվիցավ։" gevorg_marzpetuni/clip_010_13.wav,"— Իզուր։ Երևի Ափխազիայի օրիորդը առավել գրավիչ և զորեղ էր, քան Սահակ Սևադայի աղջիկը, ինչ կա այդտեղ բամբասելու։" gevorg_marzpetuni/clip_010_14.wav,"— Ո՛չ, իմ թագուհի, անակնկալ դեպքերն ուշացրին ձեր հարսանիքը։ Չէ՞ որ Յուսուփ ոստիկանը թագավորի՝ հունաց հետ միաբանելը լսելով՝ շտապել էր մի ընտանի և զորեղ թշնամի պատրաստելու նրա դեմ։ Սատանայական խորամանկությամբ նա թագ դրավ Աշոտ սպարապետի գլուխը և ուղարկեց Հայաստան։" gevorg_marzpetuni/clip_010_15.wav,"— Այո՛, որպեսզի հարազատը հարազատի դեմ կանգնեցնելով՝ երկուսին էլ ուժասպառ անե։" gevorg_marzpetuni/clip_010_16.wav,"— Եվ եղբայրասպան կռվով հայոց զորքերը տկարացնելով՝ անաշխատ տիրե մեր երկրին։" gevorg_marzpetuni/clip_010_19.wav,"— Եվ դու, Սեդա, հիշում ես բոլորը, այնպես չէ՞․․․" gevorg_marzpetuni/clip_010_20.wav,"— Օ, այնպես, որպես թե երեկ կատարվեցավ։" gevorg_marzpetuni/clip_010_21.wav,"— Եվ, իրավ, որքա՜ն քիչ ժամանակ է անցել, ընդամենը երկու տարի․․․ աստված իմ․․․ Եվ այս կարճ ժամանակում այսքան երկա՜ր ապրել․․․" gevorg_marzpetuni/clip_010_22.wav,"— Ի՞նչ, երկա՞ր ապրել ասացիր․․․" gevorg_marzpetuni/clip_010_23.wav,"— Այո՛, Սեդա, շատ երկար տանջվեցի․․․ Ինձ թվում է, թե տասնյակ տարիներ են անցել։ Քսանհինգամյակս դեռ չէ բոլորել, և սակայն վաղուց պառավել եմ ես․․․" gevorg_marzpetuni/clip_010_24.wav,"— Դու դեռ այնպես գեղեցիկ ես, ինչպես մի հրեշտակ։" gevorg_marzpetuni/clip_010_25.wav,"— Հա՜, հա՜, հա՜․․․ խեղճ Սեդա․․․ գեղեցիկ եմ, բայց ո՞ւմ համար, ո՞ւմն է պետք քո թագուհու գեղեցկությունը։" gevorg_marzpetuni/clip_010_26.wav,"— Դու դարձյալ տխրում ես․․․" gevorg_marzpetuni/clip_010_28.wav,"— Այո՛, որովհետև նա նպատակ էր ունեցել հանկարծ հարձակվելու Աշոտ բռնավորի վրա։ Ոչ ոք չպետք է այդ իմանար։" gevorg_marzpetuni/clip_010_30.wav,"— Երևակայում եմ։" gevorg_marzpetuni/clip_010_32.wav,"— Եվ կարելի՞ է մոռանալ այն։ Բոլոր ամրոցը ցնծում էր ուրախությունից։ Իշխանը մի ընտիր սուր, մի նժույգ և շատ ոսկիներ պարգևեց ավետաբեր զորականին։ Նա մեր այժմյան բերդակալը՝ Մուշեղն էր, այնպես չէ՞։" gevorg_marzpetuni/clip_010_33.wav,"— Այո՛, նա ինքն էր։ Ես կամենում էի, որ ավելի մեծագին ընծաներով պարգևատրեին նրան, բայց հորս ոչինչ չասացի․ խնդիրն ինձ էր վերաբերում, ամաչում էի։" gevorg_marzpetuni/clip_010_37.wav,"— Խեղճ կին․․․ — շշնջաց ինքն իրան Սեդան։" gevorg_marzpetuni/clip_010_39.wav,"— Ո՛չ․ կինն ինչպե՞ս կարող է բարձրանալ։ Բերդապահ նետաձիգները հազիվ են սողում այդ անցքերից։" gevorg_marzpetuni/clip_011_0.wav,"Թ" gevorg_marzpetuni/clip_011_1.wav,"ԱՆՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ" gevorg_marzpetuni/clip_011_2.wav,"Թագուհին ընդհատեց խոսքը մի քանի վայրկյան, կամենալով, կարծես, յուր աշխույժը չափավորել և ապա նորեն եռանդով շարունակեց․" gevorg_marzpetuni/clip_011_4.wav,"— Դու գեղեցիկ էիր ինչպես ավետաբեր քերոբեն ․․․" gevorg_marzpetuni/clip_011_5.wav,"— Եվ ուրախ էի, որ չէի ամաչեցնում իմ փեսային։" gevorg_marzpetuni/clip_011_6.wav,"— Այո՛, նա հայտնել էր Մարզպետունի իշխանին, թե երջանիկ է համարում իրան, որ դու գեղեցկությամբ գերազանցում ես Աբասի ամուսնուն։ Ափխազիայի մեծ իշխանը, ասել էր թագավորը, այլևս չի պարծենալ, թե յուր դուստրն է միայն հայոց արքունիքի զարդը։" gevorg_marzpetuni/clip_011_8.wav,"— Ես շատ բաներ պատմեցի, սիրելի թագուհի։" gevorg_marzpetuni/clip_011_9.wav,"— Ո՛չ․ դու ինձ չպատմեցիր, թե ինչպե՛ս սկսվեցավ մեր դժբախտությունը․ չէ՞ որ նախկին կայծերի հրդեհը մի հայտնի պատճառից բորբոքվեցավ։" gevorg_marzpetuni/clip_011_10.wav,"— Այո՛ պատճառը դարձյալ մեր թշնամին եղավ․․․" gevorg_marzpetuni/clip_011_11.wav,"— Ո՞վ։" gevorg_marzpetuni/clip_011_12.wav,"— Յուսուփը։" gevorg_marzpetuni/clip_011_13.wav,"— Ինչպե՞ս։" gevorg_marzpetuni/clip_011_14.wav,"— Հիշո՞ւմ ես, որ ձեր հարսանյաց օրերը նա մեծագին ընծաներ ուղարկեց թագավորին։" gevorg_marzpetuni/clip_011_15.wav,"— Այո՛, արքայական թագ, ականակուռ սուր, Արաբիայի ոսկեսար նժույգներ և ուրիշ շատ թանկագին զարդեր։" gevorg_marzpetuni/clip_011_16.wav,"— Այլև մի մեծ գունդ հագարացի հեծելազոր, իբրև արքունական բանակի սատար։" gevorg_marzpetuni/clip_011_17.wav,"— Այո՛, հիշում եմ։" gevorg_marzpetuni/clip_011_18.wav,"— Ի՞նչ էր այդ բարեկամության նպատակը։" gevorg_marzpetuni/clip_011_21.wav,"— Սե՛դա, բոլոր այդ պատմածներդ հայտնի են ինձ․ բայց դրանք կապ չունեն իմ դժբախտության հետ։" gevorg_marzpetuni/clip_011_22.wav,"— Ընդհակառակը, թագուհի՛, շատ մոտիկ կապ ունին։" gevorg_marzpetuni/clip_011_23.wav,"— Ինչպե՞ս։" gevorg_marzpetuni/clip_011_24.wav,"— Հապա՛։ Թագավորի այս անհաջող ընդհարումը եղավ պատճառ, որ Ուտիքում վերակացու կարգված Մովսես իշխանը ապստամբեցավ թագավորից։" gevorg_marzpetuni/clip_011_25.wav,"— Եվ հետո՞։" gevorg_marzpetuni/clip_011_26.wav,"— Թագավորը և Սահակ իշխանը գնացին միասին նրան նվաճելու ․․․" gevorg_marzpetuni/clip_011_27.wav,"— Եվ նվաճեցին։ Թագավորը կռվի մեջ արդեն սիով կիսել էր նրա գլուխը և վերջը աչքերը հանել։" gevorg_marzpetuni/clip_011_28.wav,"— Այո՛, բայց Մովսես ապստամբի փոխարեն նա Ուտիքում վերակացու կարգեց Ցլիկ-Ամրամին։" gevorg_marzpetuni/clip_011_29.wav,"— Ցլիկ-Ամրամի՞ն․․․ Այո՛, հիշում եմ․ ուրեմն այդտեղից սկսվեցավ, հա՞․․․" gevorg_marzpetuni/clip_011_30.wav,"Թագուհին մի անհանգիստ շարժումով մի կողմ հրեց բարձերը և մահճի մեջ ուղիղ նստելով, հառեց աչքերը դայակի վրա։" gevorg_marzpetuni/clip_011_31.wav,"Սեդան ոչինչ չէր խոսում․ ըստ երևույթին նա աշխատում էր փախուստ տալ նոր մերկացումներից, որովհետև վախենում էր՝ չլինի թե թագուհին նորից վրդովվի։" gevorg_marzpetuni/clip_011_32.wav,"— Ինչո՞ւ լռեցիր, Սե՛դա, — հարցրեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_011_33.wav,"— Չգիտեմ, թե ուրիշ ի՛նչ խոսեմ, — պատասխանեց դայակը տխուր ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_011_34.wav,"— Ասացիր, որ թագավորը Ուտիքում վերակացու կարգեց Ցլիկ-Ամրամին, այնպես չէ՞։" gevorg_marzpetuni/clip_011_35.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_011_36.wav,"— Ինչո՞ւ անպատճառ նրան և ո՛չ մի ուրիշին։ Ի՞նչ գիտես դու այդ մասին։" gevorg_marzpetuni/clip_011_37.wav,"— Ասում էին, որ Ամրամի մասին բոլորն էլ գովեստով էին խոսել թագավորի հետ։" gevorg_marzpetuni/clip_011_38.wav,"— Այո՛, նա հուժկու և զորավոր մարդ է, և հենց յուր զորության համար էլ նրան Ցլիկ են անվանում։ Բայց մի՞թե միայն այդ էր պատճառը։" gevorg_marzpetuni/clip_011_39.wav,"Սեդան լուռ էր։" gevorg_marzpetuni/clip_011_40.wav,"— Պատմի՛ր ինչ որ գիտես, առանց մի կետ թաքցնելու, — հրամայեց թագուհին այնպիսի խիստ եղանակով, որ Սեդան այլևս հապաղել չհամարձակվեցավ և պատմեց նրան հետևյալը․" gevorg_marzpetuni/clip_011_42.wav,"— Ինչո՞ւ, — հարցրի ես զարմանալով։" gevorg_marzpetuni/clip_011_43.wav,"— Ամուսնուս գործ դրած նախազգուշություններն ապարդյուն անցան, — ասաց, նա տխրությամբ։ — Իշխանը կարծել էր, թե Սևորդյաց օրիորդին Ցլիկ-Ամրամի հետ ամուսնացնելով, կջնջե արքայի սրտից նրա սիրո հիշատակը, բայց սխալվել է չարաչար․ նախկին սիրո կայծերն սկսել են արդեն երևան գալ և, գուցե, հրդեհ առաջացնեն․․․" gevorg_marzpetuni/clip_011_44.wav,"— Ինչպե՞ս,-վախենալով հարցրի ես։" gevorg_marzpetuni/clip_011_46.wav,"— Հետո՞, — հարցրի ես։" gevorg_marzpetuni/clip_012_1.wav,"— Եվ իհարկե դրանք բոլորը գիտեին, թե ինչո՞ւ թագավորը հաճախում է Ուտիք, այնպես չէ՞, — հարցրեց թագուհին, գրեթե հուզմունքից դողալով։" gevorg_marzpetuni/clip_012_2.wav,"— Ո՛չ․․․ կարծեմ միայն երկու հոգի յուր թիկնապահներից․․․" gevorg_marzpetuni/clip_012_3.wav,"— Ա՜խ, Սեդա, էլ ինչո՞ւ համար ես ծածկում, երկու հոգին էլ բավական են երկու հարյուրին իմացնելու համար։ Իսկ արքունիքի կանանցից որի՞ն էր հայտնի իմ դժբախտությունը։" gevorg_marzpetuni/clip_012_5.wav,"— Ովքե՞ր էին այդ տիկինները, Սեդա, ասա՛, ես կամենում եմ անպատճառ իմանալ, — հարցրեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_012_6.wav,"— Մինը մեր Շահանդուխտի մայրը, մյուսը՝ Գոհար իշխանուհին։" gevorg_marzpetuni/clip_012_7.wav,"— Եվ նրանք քեզ հետ խոսեցի՞ն այդ մասին։" gevorg_marzpetuni/clip_012_9.wav,"— Ինչպե՞ս, թագուհի՛, մի՞թե դու էլ այդ բանը Տավուշ բերդում իմացար։" gevorg_marzpetuni/clip_012_10.wav,"— Այո՛, Սեդա․ նույնիսկ այն անզգամի ապարանքում, մեր այնտեղ հասնելուց մի քանի օր հետո։" gevorg_marzpetuni/clip_012_11.wav,"— Ինչպե՞ս։" gevorg_marzpetuni/clip_012_13.wav,"— Աստվա՜ծ իմ․․․" gevorg_marzpetuni/clip_012_14.wav,"— Այո՛, իմ Աշոտը, իմ անսահման սիրո և երջանկության թագավորը գրկախառն Ցլիկ-Ամրամի կնոջ հետ․․․ Ա՜խ, Սեդա, զգո՞ւմ ես արդյոք, թե ի՛նչ հարված էր սա ինձ համար․․․ Ո՞ր շանթը, ո՞ր կայծակը կարող էր մարդկային սիրտն ավելի անողորմ կերպով հարվածել․․․" gevorg_marzpetuni/clip_012_15.wav,"— Եվ հետո ի՞նչ արիր։" gevorg_marzpetuni/clip_012_16.wav,"— Ոչինչ։ Նրանք երկուսն էլ մեռելի գույն առան․ իսկ ես համր ու անխոս դուրս եկա այդտեղից և ապաստանեցի մոտիկ սենյակներից մինին։" gevorg_marzpetuni/clip_012_17.wav,"— Այդ երևի այն ժամանակն էր, որ դու հիվանդացար։" gevorg_marzpetuni/clip_012_18.wav,"— Այո՛, հիվանդացա հենց այդ չարագուշակ դեպքի պատճառած ցավից․․․ երկու ամիս շարունակ տանջվեցա իմ այդ ծանր վշտի գաղտնի վերքերից․․․" gevorg_marzpetuni/clip_012_19.wav,"— Զարմանալի է․ և մեզանից ոչ ոքի չհայտնեցիր։" gevorg_marzpetuni/clip_012_20.wav,"— Չհայտնեցի, որովհետև չկամեցա հայոց թագավորի ընտանիքը կործանել․ չկամեցա Սահակ Սևադայի դստեր ձեռքով հայոց թագին ու գահին անարգանք դրոշմել և․․․ ա՜խ, ինչո՞ւ թաքցնեմ, Սե՛դա, չհայտնեցի, որպեսզի իմ հակառակորդուհիները չուրախանան, որպեսզի հաչաղկոտ իշխանուհիները ցնծության տոն չկատարեն և իմ նախկին փեսացուները իմ հպարտությունը չծաղրեն․․․" gevorg_marzpetuni/clip_012_21.wav,"— Իմ խեղճ տիրուհի․․․ — շշնջաց Սեդան ինքն իրան։" gevorg_marzpetuni/clip_012_22.wav,"— Եվ սակայն իմ հպարտությունն ինձ չարաչար պատժեց․․․" gevorg_marzpetuni/clip_012_23.wav,"— Աստված ողորմած է, տիրուհի՛․ դու, որ այդպես հերոսաբար տարել ես այդ ցավերը, անկարելի է, որ նախկին երջանկությունը նորեն չճաշակես։" gevorg_marzpetuni/clip_012_24.wav,"— Խե՛ղճ Սեդա, ինչքա՜ն բարի ես դու․․․ Բայց մի՞թե լսած կաս, որ մեր օրերում մեռելները հարություն առնեն․․․ Վե՛ր կաց, մայր Սեդա, վե՛ր կաց և գնա՛ հանգստացիր, քեզ շատ հոգնեցրի․ պիտի ներես ինձ․․․" gevorg_marzpetuni/clip_012_25.wav,"Սեդան, որ վաղուց սպասում էր այդ հրամանին, մոտեցավ թագուհուն, հանեց նրա մնացորդ շորերը, ուղղեց մահճի անհարթությունները և «բարի գիշեր» մաղթելով նրան՝ քաշվեցավ քնարանի մոտ գտնվող խուցը։" gevorg_marzpetuni/clip_012_26.wav,"Թագուհին նույնպես պառկեց քնելու։ Բայց տխուր մտածմունքները երկար տանջեցին նրան։ Լույսը բացվելու մոտ էր, որ նրա աչքերը ծանրացան, մինչդեռ Սեդան վաղուց վայելում էր խաղաղության հրեշտակի բարիքը։" gevorg_marzpetuni/clip_013_0.wav,"Ժ" gevorg_marzpetuni/clip_013_1.wav,"ԿՈԻՅՐ ՎՐԻԺԱՌՈԻՆ" gevorg_marzpetuni/clip_013_3.wav,"Երբ հեծյալներն ընդարձակ դաշտն անցնելով Գարդմանա ձորը մտան, իշխանը թիկնապահին դառնալով ասաց․" gevorg_marzpetuni/clip_013_4.wav,"— Ե՛զնիկ, արևն արդեն մայր մտավ, պետք է շտապել հասնել ամրոց դեռ մութը չկոխած․ ես չեմ կամենում, որ բերդապահներն աղմուկ հանեն դռները բանալու պատճառով։" gevorg_marzpetuni/clip_013_5.wav,"— Ինչի՞ց ես քաշվում, տեր, — հարցրեց թիկնապահը։" gevorg_marzpetuni/clip_013_6.wav,"— Չեմ կամենում, որ, մեր այստեղ գալը Սահակ իշխանն իմանա, մտադիր եմ ներկայանալ նրան իբրև՝ մի անծանոթ։" gevorg_marzpetuni/clip_013_7.wav,"— Բայց մի՞թե նրա դղյակում ոչ ոք չի ճանաչում քեզ։" gevorg_marzpetuni/clip_013_9.wav,"— Եթե այդպես է, ուրեմն ես չպետք է բերդը բարձրանամ, այլ պետք է գիշերեմ ավանում։" gevorg_marzpetuni/clip_013_10.wav,"— Ինչո՞ւ, -հարցրեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_013_11.wav,"— Որովհետև ինձ ճանաչում են ոչ միայն Սևադա իշխանի ծառաները, այլև բերդապահ զինվորները։" gevorg_marzpetuni/clip_013_12.wav,"— Ի՞նչ վնաս։" gevorg_marzpetuni/clip_013_13.wav,"— Նրանք գիտեն, որ ես ծառայում եմ իշխան Մարզպետունուն, ուրեմն և իմ պատճառով կճանաչեն նաև քեզ։" gevorg_marzpetuni/clip_013_14.wav,"— Եթե այդպես է, մնա՛ ավանում։" gevorg_marzpetuni/clip_013_15.wav,"— Ծառա եմ հրամանիդ։" gevorg_marzpetuni/clip_013_16.wav,"— Այդ լավ է․ գուցե քեզ հաջողվի նաև տեղեկություններ հավաքել Սևադա իշխանի մասին, թե ի՞նչ չափով նա մասնակից է այս ապստամբության գործին։" gevorg_marzpetuni/clip_013_17.wav,"— Անշուշտ․ Եզնիկը չի հանգստանալ, մինչև որ ամեն բան տեղն ու տեղը չիմանա։ Այստեղի քահանան շատախոսի մեկն է, ես նրա մոտ կիջնեմ։" gevorg_marzpetuni/clip_013_18.wav,"— Բայց քի՛չ խոսիր և շա՛տ լսիր։" gevorg_marzpetuni/clip_013_19.wav,"— Կարող եմ բոլորովին չխոսել, սակայն առատ աջհամբույր կտամ։" gevorg_marzpetuni/clip_013_20.wav,"— Այդ էլ լավ է․ պատրաստ արծաթ ունի՞ս։" gevorg_marzpetuni/clip_013_21.wav,"— Գեղջուկ քահանային պղնձե դրամներով էլ կգոհացնեմ։" gevorg_marzpetuni/clip_013_22.wav,"Հեծյալները խոսակցելով հասան Գարդմանա վտակին։" gevorg_marzpetuni/clip_013_23.wav,"— Դե՛հ, է՛լ մի՛ ուշանար․ անցի՛ր գետակը, — հրամայեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_013_24.wav,"Թիկնապահը ողջունեց տիրոջը և մտրակելով ձին՝ անցավ վտակը և ուղղվեցավ դեպի ձախ, Գարդման ավանը գնալու համար, իսկ իշխանը բռնեց ամրոցի ճանապարհը։ Երբ հասավ բերդասարի ստորոտին, երևաց Գարդմանը յուր սպիտակ պարիսպներով և հզոր աշտարակներով, որոնք ամբառնում էին բերդի արևմտյան կողմից և աջ ու ձախ ձգվելով՝ միանում հյուսիսային մասի անմատչելի լեռնալանջին և հարավային ու արևմտյան կողմերի վիմահերձ ժայռերի բնական պատնեշներին։" gevorg_marzpetuni/clip_013_26.wav,"Օրը տարաժամել էր։ Չնայելով որ իշխանի նժույգը հոգնած, և ճանապարհը զառիվայր էր, այսուամենայնիվ նա շտապեցնում էր խեղճ կենդանուն, որպեսզի ամրոց հասնե մի քանի վայրկյան առաջ։" gevorg_marzpetuni/clip_013_28.wav,"Դղյակում արդեն ճրագները վառել էին, երբ իշխանը հասավ ամրոցի դռանը, որ գտնվում էր արևմտյան կողմից բարձրացող երկու աշտարակների մեջտեղը։" gevorg_marzpetuni/clip_013_29.wav,"Իջնելով ձիուց, նա մոտեցավ աշտարակի դրսի պահարանին և վերցնելով այդտեղ պահվող փայտե մեծ մուրճը, երեք անգամ ամուր զարկեց պատի վրա ամրացրած տախտակե կոչնակին։" gevorg_marzpetuni/clip_013_30.wav,"— Ո՞վ է, — խռպոտ ձայնով հարցրեց մի պահապան։" gevorg_marzpetuni/clip_013_31.wav,"Իշխանը վարանեց պատասխանելու, որովհետև չէր մտածել, թե ի՞նչ անուն պիտի տա իրան։" gevorg_marzpetuni/clip_013_32.wav,"— Ո՞վ է կոչ անողը,-հարցրեց կրկին պահապանը փոքր ինչ զայրացած և այս անգամ աշտարակի նեղ պատուհանից դուրս հանեց իր ահագին գլուխը։" gevorg_marzpetuni/clip_013_33.wav,"— Արքայի բանբերը ․․․ — պատասխանեց իշխանը առանց մտածելու։" gevorg_marzpetuni/clip_013_34.wav,"— Արքայի բանբերը չի կարող մտնել մեր ամրոցը, — զայրացած պատասխանեց պահապանը․-մի՞թե թագավորը չգիտե, որ Գարդմանն արդեն իր հին տիրոջն է պատկանում։ — Այս ասելով նա իր գլուխը ներս տարավ դեպի աշտարակը և լռեց։" gevorg_marzpetuni/clip_013_36.wav,"«Ի՞նչ անել այժմ», — մտածեց ինքն իրան իշխանը և ապա որոշեց խորամանկության դիմել։ Նա կրկին մուրճը առավ և առաջվանից ավելի ամուր զարկեց կոչնակին։" gevorg_marzpetuni/clip_013_37.wav,"— Բարեկամ, երևի քո թագավորի սպասավորները սիրում են աշտարակներից կախվել, — հանդգնությամբ գոչեց վերևից պահապանը և գլուխը կրկին պատուհանից հանելով՝ ավելացրեց, — ցանկանո՞ւմ ես որ մի փքին ուղղեմ կրծքիդ։" gevorg_marzpetuni/clip_013_38.wav,"— Հիմա՛ր, քեզ փորձում էի, քեզ նման անասունը միայն կարող է անօրեն թագավորին սպասավորել։" gevorg_marzpetuni/clip_013_39.wav,"— Ո՞վ ես դու ուրեմն, — հարցրեց պահապանը ձայնը մեղմացնելով։" gevorg_marzpetuni/clip_013_40.wav,"— Ամրամ իշխանի համհարզը։ Սևադա իշխանին կարևոր լուր եմ բերել։" gevorg_marzpetuni/clip_013_41.wav,"— Իսկ եթե սուտ լինի այդ։" gevorg_marzpetuni/clip_013_42.wav,"— Տխմար․ ձեր բերդն ուրեմն մի զորակա՞ն էլ կարող է առնել․ ինչի՞ց ես վախենում։" gevorg_marzpetuni/clip_013_43.wav,"— Սպասի՛ր, պետք է բերդակալից հրաման առնենք, — այս ասելով պահապանը հեռացավ։" gevorg_marzpetuni/clip_013_44.wav,"Մի քառորդ ժամից ետ աշտարակի պատուհանից կախեցին մի վառած ղամբար, տեսնելու համար, թե արդյոք ուրիշ մարդիկ չկա՞ն դռան առաջ, և երբ ստուգեցին, որ սպասողը միայն մի հեծյալ է, եկան և ամրոցի դուռը բացին։" gevorg_marzpetuni/clip_013_45.wav,"Պահապանները տեսնելով, որ ներս մտնողը իշխան է և ոչ հասարակ զինվոր, պատշաճ հարգանք մատուցին նրան, բայց միևնույն ժամանակ խնդրեցին, որ բարեհաճե նախ բերդակալին ներկայանալ որովհետև իրանց այդպես էր հրամայված։" gevorg_marzpetuni/clip_013_46.wav,"Իշխանի նպատակն էլ այդ էր։ Նա կամենում էր ստուգել, թե արդյոք բերդակալն իսկապես միացա՞ծ է ապստամբների հետ, թե՞ ստիպված և առերես է հպատակում նրանց ճնշումներին։" gevorg_marzpetuni/clip_013_47.wav,"Պահապաններն առաջնորդեցին իշխանին դեպի մոտիկ դիտանոցներից մինը, որի վերնահարկում սպասում էր նրան բերդակալը։ Փոքրիկ և ցածր դռնից ներս մտնելով՝ նա սկսավ բարձրանալ քարյա նեղ և օձապտույտ սանդուղքներով։ Առաջնորդ պահապանը կանգ առավ վերնահարկի մուտքի առաջ և խնդրեց իշխանին, որ բարեհաճե նախ հանձնել իրան յուր սուրը և ապա մտնե ներս։" gevorg_marzpetuni/clip_013_48.wav,"Իշխանը հնազանդվեցավ զգուշության համար ընդունված այդ սովորությանը և հանձնելով զինվորին յուր սուրն ու վահանակը, մտավ բերդակալի մոտ։ Վերջինս մի բարձրահասակ, խոշորադեմ, խելոք աչքերով և ըստ երևույթին բարեսիրտ տղամարդ էր, որ փոքրիկ, կամարակապ սենյակի մեջտեղը կանգնած սպասում էր յուր խորհրդավոր հյուրին։" gevorg_marzpetuni/clip_013_49.wav,"Հենց որ իշխանը ներս մտավ, բերդակալը գրկաբաց վազեց դեպի նրան և բացականչեց․" gevorg_marzpetuni/clip_013_50.wav,"— Գևորգ իշխան, այս դո՞ւ ես, ի՞նչ հողմ, ի՞նչ դիպված։ — Այս ասելով, նա գրկախառնվեցավ իշխան Մարզպետունուն և համբուրվեցավ նրա հետ։" gevorg_marzpetuni/clip_013_51.wav,"Իշխանն այս սիրալիր ընդունելությունից արդեն գուշակեց, որ բերդակալն ապստամբների հետ չէ, ուստի նշանացի հայտնեց նրան, որ պահապանը կանգնած է դռան առաջ, և խնդրեց, որ հեռացնե նրան։" gevorg_marzpetuni/clip_013_52.wav,"— Ո՞վ կա այդտեղ, — գոչեց բերդակալը դեպի դուռը գնալով։" gevorg_marzpetuni/clip_013_53.wav,"— Ես եմ, տեր, — պատասխանեց պահապանը և ներս մտավ։" gevorg_marzpetuni/clip_013_54.wav,"— Դի՛ր այստեղ իշխանի սուրն ու վահանակը և իջի՛ր ներքև, — հրամայեց բերդակալը և պահապանը կատարելով նրա հրամանը՝ հեռացավ։" gevorg_marzpetuni/clip_013_55.wav,"Երբ նրանք միայնակ մնացին, բերդակալն առաջինն սկսավ խոսիլ․" gevorg_marzpetuni/clip_013_56.wav,"— Չէի կասկածում, որ այստեղ եկողը արքայի մարդկանցից է, պահապաններն ասացին, որ դու քեզ նախ արքայական և ապա Ցլիկ-Ամրամի համհարզն ես անվանել։ Սկզբում շփոթվեցի, կարծելով, թե եկողը Ամրամի մարդկանցից է, բայց հետո իմացա, որ մեր պահապանի՝ արքայի հասցեին ուղղած անզգույշ խոսքերից հետո ես խոսքդ փոխել, իսկույն գուշակեցի, որ մեր հավատարիմներից մինն է եկողը։" gevorg_marzpetuni/clip_013_57.wav,"Այժմ ասա՛, որտեղի՞ց և ինչպե՞ս հասար այստեղ, ինչո՞ւ միայնակ ես, ո՞ւր են թիկնապահներդ․ ինչ լուր ունիս արքայից․ արդյոք եգերացիներից հույս կա՞, թե՞ Ոստանում պետք է զորաժողով անել․․․ — շտապով և իրար ետևից հարցեր արավ բերդակալը։" gevorg_marzpetuni/clip_013_58.wav,"Մարզպետունի իշխանը, ըստ երևույթին, հեղինակավոր անձն էր բերդակալի համար։ Վերջինի հարցերին նա չշտապեց պատասխանել, այլ նստելով տախտակե աթոռակի վրա, որ այդտեղի միակ կարասին էր, առաջարկեց խոսակցին նույնպես նստել յուր հանդեպ՝ դիտանոցի պատուհանին։" gevorg_marzpetuni/clip_013_59.wav,"— Դու դեռ երիտասարդ ես, Վահրամ, իսկ ես տարիքս անցրած։ Ճանապարհի երկարությունն ինձ հոգնեցրել է, թող որ մի փոքր հանգստանամ և ապա խոսեմ,— նկատեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_013_60.wav,"— Ա՜խ, ների՛ր ինձ, իշխան, քո ներս մտնելով ես այնպես ուրախացա, որ մինչև անգամ շփոթվեցա և տանուտիրական պարտավորությունս մոռացա․․․ նույնիսկ նստել չառաջարկեցի քեզ․․․ Ների՛ր ինձ, աղաչում եմ։ Բայց մենք ինչո՞ւ այստեղ ուշանանք․ շնորհ արա ինձ, ե՛կ իմ տուն, այնտեղ հոգնությունդ կառնես և ավելի հանգիստ կխոսակցես։" gevorg_marzpetuni/clip_013_61.wav,"Այս ասելով բերդակալը վեր կացավ և կամենում էր առաջնորդել իշխանին։ Բայց նա տեղից չշարժվելով, նրան էլ առաջարկեց նստել։" gevorg_marzpetuni/clip_013_62.wav,"— Վահրամ, ես քո տունը գալ չեմ կարող, — ասաց իշխանը, — ինձ չպետք է տեսնեն քո տանը։ Մի քանի տեղեկություններ ունիմ քեզանից առնելու և փոխարենը քեզ հաղորդելու․ այդ վերջացնենք, և այնուհետև ես պիտի գնամ Սևադա իշխանի մոտ։ Մենք այժմ այնպիսի տագնապի մեջ ենք, որ հյուրասիրական իրավանց պարտավորությանց ուշադիր լինել չենք կարող։" gevorg_marzpetuni/clip_013_63.wav,"— Շատ լավ, արա՛, ինչ որ հաճելի է քեզ, — պատասխանեց բերդակալը և տեղը նստեց։" gevorg_marzpetuni/clip_013_64.wav,"Մարզպետունի իշխանը հառեց աչքերը բերդակալի վրա և մի խորհրդավոր հայացքով նայելով նրան ոտքից մինչև գլուխ, լուրջ ձայնով հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_013_65.wav,"— Վահրամ իշխա՛ն, կարելի՞ է այժմ վստահանալ քեզ վրա այնպես, ինչպես վստահանում էինք տարիներ առաջ Վահրամ սեպուհի վրա։" gevorg_marzpetuni/clip_013_67.wav,"— Ինչպե՞ս, բացատրի՛ր ինձ։" gevorg_marzpetuni/clip_013_69.wav,"— Ի՞նչ էր ասում։" gevorg_marzpetuni/clip_013_73.wav,"Իշխանը դեռ չէր վերջացրել խոսքը, որ բոլոր ավագանին և նրա հետ էլ ժողովուրդը միաբերան աղաղակեց․" gevorg_marzpetuni/clip_013_74.wav,"«Կորչի՜ բռնավորը, Գարդմանն ազատ է այս վայրկյանից և մեր իշխանն է Սահակ Սևադան․․․»։" gevorg_marzpetuni/clip_014_1.wav,"— Օ՛, այդ արդեն չափազանց է, — բացականչեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_014_2.wav,"— Այո՛, և ուրիշ մեծամեծ ավերումներ կանեին, եթե ես իսկույն իմ պահնորդների խումբը հավաքելով՝ հպատակության երդում չերդվեի Սևադային։" gevorg_marzpetuni/clip_014_3.wav,"— Ավելի լավ չէ՞ր լինիլ, եթե քո խմբով հեռանայիր ամրոցից, քան հպատակություն երդվեիր։" gevorg_marzpetuni/clip_014_4.wav,"— Ոչ, այն ժամանակ արքայի օգտին գործելու կամ ուտիացոց շարժումները դիտելու հնարավորությունից կզրկվեի։ Իսկ այժմ ապստամբների մեջ գտնվելով՝ կարողանում եմ շատ բան տեսնել և իմանալ։" gevorg_marzpetuni/clip_014_5.wav,"Բերդակալի պատմածները ծանր տպավորություն արին Մարզպետունու վրա․ նա գլուխը կախեց և ընկավ մտածության մեջ։" gevorg_marzpetuni/clip_014_6.wav,"— Մի՞թե դու ինձ մեղադրում ես, — հարցրեց բերդակալը փոքր լռությունից հետո։" gevorg_marzpetuni/clip_014_7.wav,"— Այո՛, մեղադրում եմ, — պատասխանեց իշխանը գլուխը վեր բարձրացնելով։" gevorg_marzpetuni/clip_014_8.wav,"— Բայց չէ՞ որ ես տեղի եմ տվել ստիպողական հանգամանքներին։" gevorg_marzpetuni/clip_014_9.wav,"— Միշտ և ամեն տեղ լինում են այդպիսի հանգամանքներ։ Եթե ամեն մի բերդակալ տեղի տա ստիպողական հանգամանքներին, այն ժամանակ բոլոր պետական ամրոցները թշնամու ձեռը կանցնեն։" gevorg_marzpetuni/clip_014_10.wav,"— Ես տեղի եմ տվել ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամիներին։ Ես չէի կարող իմ փոքրիկ գնդով դեմ դնել բազմաթիվ ամրոցականներին․ չէի կարող նաև եղբայրասպան կռիվ մղել իմ հարազատների դեմ, բավական է, որքան միմյանց արյուն թափեցինք․․․։" gevorg_marzpetuni/clip_014_11.wav,"Բերդակալը վերջին խոսքերն արտասանեց ջերմությամբ։" gevorg_marzpetuni/clip_014_12.wav,"Մարզպետունին նայեց նրան մի խորհրդավոր հայացքով և գլուխը շարժեց։" gevorg_marzpetuni/clip_014_13.wav,"— Մի՞թե ինձ վրա բարկանում ես դու, կամ, գուցե, անկեղծ չե՞ս գտնում իմ պատասխանը։" gevorg_marzpetuni/clip_014_15.wav,"— Շնորհակալ եմ, որ հասկանում ես ինձ։ Ես իրավունք կտայի քեզ սուր ցցել իմ կրծքի մեջ, եթե այդպիսի թուլություն արտաքին թշնամու դեմ անեի․ բայց ի՜նչ մեղքս թաքցնեմ, հարազատի վրա ձեռք բարձրացնել չեմ կարող։" gevorg_marzpetuni/clip_014_17.wav,"— Այդ ամենը գիտեմ․ բայց ես խորամանկելու էլ ճանապարհ չունեի, սիրելի՛ իշխան։" gevorg_marzpetuni/clip_014_18.wav,"— Լավ, քեզ չեմ մեղադրում․ անցածն անցել է։ Այժմ ինչպե՞ս, ի՞նչ ձևով միացնենք մեր այս պառակտումները․ մտածե՞լ ես երբևիցե սրա մասին, չէ՞ որ շարունակ դեպի կործանումն ենք գնում։" gevorg_marzpetuni/clip_014_20.wav,"Բերդակալի հետաքրքրությունն ու արած հարցերը կարծես տարակուսանքի մեջ ձգեցին Մարզպետունի իշխանին, նա կասկածում էր, թե չլինի՞ յուր ծրագիրները խանգարելու նպատակով է բերդակալն այդ հարցերն ուղղում իրան։" gevorg_marzpetuni/clip_014_21.wav,"Այս մտքերն ստիպեցին իշխանին լռել մի քանի վայրկյան։" gevorg_marzpetuni/clip_014_22.wav,"Բերդակալը գուշակեց նրա լռության պատճառը և ժպտալով նկատեց․" gevorg_marzpetuni/clip_014_24.wav,"Այս խոսքերն արտասանվեցան այնքան անկեղծորեն, որ Մարզպետունի իշխանի կասկածները փարատեցան։" gevorg_marzpetuni/clip_014_26.wav,"— Ամենաանձնվեր հավատարիմը։" gevorg_marzpetuni/clip_014_29.wav,"— Ուրեմն թագավորը գալիս է եգերացոց զորքերո՞վ, — ուրախացած հարցրեց բերդակալը։" gevorg_marzpetuni/clip_014_30.wav,"— Այո։ Եվ ես հենց մի քանի օր առաջ սուրհանդակ ուղարկեցի թագուհուն, հայտնելով նրան, թե շուտով Ամրամի ապստամբությունը պիտի ճնշենք․ բայց չհայտնեցի նրան, թե դիմել ենք եգերացոց օգնության։" gevorg_marzpetuni/clip_014_31.wav,"— Կարիք էլ չկար։ Բայց շո՞ւտ կհասնե այստեղ թագավորը։" gevorg_marzpetuni/clip_014_32.wav,"— Անշուշտ մի քանի օրից, բայց ինձ հարկավոր էր՝ մինչև նրա հասնելը՝ մի վերջին գաղտնիք ևս բանալ․ այն է, թե ի՞նչը դրդեց Ցլիկ-Ամրամին ապստամբել արքայի՝ յուր բարերարի դեմ։ Չէ՞ որ Աշոտ-Երկաթի աննախանձ բարության շնորհիվ է, որ նա այսօր Ուտյաց աշխարհի կուսակալը և հյուսիսային բանակի հրամանատարն է։ Ինչո՞ ւ նա չարությամբ է փոխարինում բարությունը։" gevorg_marzpetuni/clip_014_33.wav,"— Այո՛, Ամրամի այդ վարմունքը զարմացրել է նաև ինձ։" gevorg_marzpetuni/clip_014_34.wav,"— Դու ոչ մի պատճառ չգիտե՞ս, — հարցրեց Մարզպետունի իշխանը մի տեսակ կեղծ պարզությամբ։" gevorg_marzpetuni/clip_014_35.wav,"— Ո՛չ։" gevorg_marzpetuni/clip_014_36.wav,"— Ինձ թվում է, թե նա ապստամբել է Սևադայի խորհրդով։" gevorg_marzpetuni/clip_014_37.wav,"— Իսկ ես ընդհակառակը կարծում եմ, որ Սևադան ապստամբեցրեց գարդմանացիներին՝ միմիայն Ամրամի համարձակությունից խրախուսվելով։" gevorg_marzpetuni/clip_014_38.wav,"— Եվ չե՞ս սխալվում" gevorg_marzpetuni/clip_014_39.wav,"— Ինձ թվում է թե՝ չեմ սխալվում։ Սևադան նրան գրգռել չէր կարող։" gevorg_marzpetuni/clip_014_40.wav,"— Բայց ես հենց այդ հանելուկը լուծելու համար եկա այստեղ․ ես կասկածում էի Սևադայի վրա․ և մի քանի տեղեկություններ էլ, որ քաղեցի իմ ճանապարհորդության ժամանակ, հաստատեցին իմ կասկածները։ Ես տակավին չգիտեի, թե նա գարդմանն էլ է արքայից ապստամբեցրել, որովհետև, ի՛նչ մեղքս ծածկեմ, չէի կարող հավատալ, թե Վահրամ բերդակալը թույլ կտար նրան այդ քայլն անել․․․" gevorg_marzpetuni/clip_014_41.wav,"— Ես բացատրեցի քեզ, թե ի՛նչ հանգամանքներ ստիպեցին ինձ վարվել այդպես․․․" gevorg_marzpetuni/clip_014_42.wav,"— Մի՛ ընդհատիր․ ես քեզ չեմ մեղադրում․ արդեն ծանոթացա այդ հանգամանքներին և տեսնում եմ, որ Գարդմանն էլ ապստամբների հետ է․ և որ մեզ մնում է բարեկամ միայն Վահրամ բերդակալը։" gevorg_marzpetuni/clip_014_43.wav,"— Որի վրա կարող է թագավորը վստահանալ ամեն դեպքում։" gevorg_marzpetuni/clip_014_44.wav,"— Անշուշտ։ Այժմ ուրեմն դու մնա այստեղ և հրամայիր, որ պահապաններիցդ մինն առաջնորդե ինձ դեպի Սևադայի ապարանքը։ Ես նրան պիտի ներկայանամ իբրև մի անծանոթ կամ օտարական․ և ամեն հնար գործ պիտի դնեմ ինձ համար այդ անհայտ գաղտնիքը պարզելու։" gevorg_marzpetuni/clip_014_45.wav,"— Բայց դրանից ի՞նչ օգուտ։ Միևնույն չէ՞ քեզ համար, թե ո՛վ ո՛ւմն է գրգռել․ ապստամբությունն ակներև է․ դրա դեմ պետք է գործել։" gevorg_marzpetuni/clip_014_46.wav,"— Դրա դեմ, Այո՛, պետք է գործել եռանդով․ բայց կարևոր է նաև այս գաղտնիքը լուծել, որպեսզի չարիքը կարողանանք արմատից խլել։" gevorg_marzpetuni/clip_014_48.wav,"Սահակ Սևադայի ապարանքին հասնելով, իշխանը հրամայեց յուր առաջնորդին վերադառնալ և ինքը միայնակ առաջ անցավ։" gevorg_marzpetuni/clip_014_49.wav,"Իշխանի ապարանքը, որ միևնույն ժամանակ զորավոր մի դղյակ էր, գիշերվա այդ ժամին փակած չէր ոչ մի կողմից։ Ըստ երևույթին նրա կույր տերերը չէին սպասում ոչ մի հարձակման և չէին իսկ երազում, թե կգտնվի մի տմարդ թշնամի, որ սիրտ կանե գիշերվա այդ ժամին երկու դժբախտների գիշերվա խաղաղությունը վրդովելու։" gevorg_marzpetuni/clip_014_52.wav,"«Եվ այս բոլորի պատճառը մի ապօրինի քայլ, ողջախոհության դեմ մի հանցանք․․․», — շշնջաց ինքն իրան իշխանը և խոր հոգոց հանեց։ Ապա մոտենալով ներքին հարկի խցերից մինին, մտրակի կոթով դուռը բախեց։" gevorg_marzpetuni/clip_014_53.wav,"Դուրս եկողն իշխանի հին ծառաներից մինն էր․ Մարզպետունին իսկույն ճանաչեց նրան, որովհետև ճրագը նրա ձեռքումն էր։ Այդ անհաջող հանդիպումը տխուր տպավորություն արավ իշխանի վրա, որովհետև եթե իրան ճանաչեին, այլևս յուր ծրագիրներն առաջ տանել չպիտի կարենար։ Մի նվազ հույս էր միայն մնում, այն է՝ թե գուցե այդ ծառան մոռացած լինի իրան։" gevorg_marzpetuni/clip_014_54.wav,"Վերջինս, որ իշխանի արտաքինից արդեն տեսավ, թե հասարակ մարդ չէ իրանց այցելողը, իսկույն դուրս կանչեց ընկերներին, որոնք ու այն կողմերից հավաքվելով՝ վառեցին բակի մեջ պատրաստ եղող կպրաձյութի ղամբարը, և սկսան իրենց ծառայությունը մատուցանել իշխանին։" gevorg_marzpetuni/clip_014_55.wav,"Լուր հասցրին իսկույն ևեթ իրանց տիրոջը, որ մի նշանավոր հյուր է եկել իրանց։" gevorg_marzpetuni/clip_014_56.wav,"Իշխան Սևադան հրամայեց հայտնել հյուրին, որ «սիրով սպասում է յուր հին բարեկամ և ամենաազնիվ իշխան Գևորգ Մարզպետունուն»։" gevorg_marzpetuni/clip_014_57.wav,"Իշխանը շեմքի վրա մնաց զարմանքից սառած։" gevorg_marzpetuni/clip_014_58.wav,"— Որտեղի՞ց իմացավ իշխանը, թե Մարզպետունին է յուր հյուրը, — հարցրեց նա լուր բերող ծառային, փոքր-ինչ այլայլված։" gevorg_marzpetuni/clip_014_59.wav,"— Օ՛, ե՛ս տվի նրան այդ ավետիքը․ կամեցա ուրախացնել իմ իշխանին,-ինքնագոհ ժպիտով պատասխանեց ծառան։" gevorg_marzpetuni/clip_014_60.wav,"— Իսկ դո՛ւ, տղա՛, ճանաչո՞ւմ ես ինձ։" gevorg_marzpetuni/clip_014_61.wav,"— Սա իմ որդին է, տե՛ր, — մոտենալով իշխանին ժպտալով խոսեց հինավուրց ծառան, — ես հայտնեցի նրան, թե մեզ հյուր եկողը փառավոր Մարզպետունին է․․․ Տեսնո՞ւմ ես, իշխան, որդիս մեծացել է․ այն ժամանակ, որ դու հիվանդ պառկած էիր մեզ մոտ սա դեռ փոքր էր․ խելոք, պատվական տղա է․․․" gevorg_marzpetuni/clip_014_62.wav,"Իշխանը տեսավ, որ էլ ծածկելու տեղ չմնաց։" gevorg_marzpetuni/clip_014_63.wav,"— Այո՛, երևում է, աստված պահե, — արագ-արագ պատասխանեց նա շատախոս ծառային և ներքին դժգոհությամբ բարձրացավ վերին դստիկոնը։" gevorg_marzpetuni/clip_014_64.wav,"«Ապարդյուն այցելություն․․․ գուցե և իմ ձեռնարկությանց համար խափանարար հանդիպումն․․․», — մտածեց ինքն իրան իշխանը և ներս մտավ Սևադայի առանձնարանը։" gevorg_marzpetuni/clip_015_0.wav,"Գարդմանա հինավուրց իշխանը նստած էր այդտեղ առանձնարանի անկյունում դրված և թավիշներով զարդարած մի տախտի վրա ծալապատիկ, համակ սևազգեստ, համարիչը ձեռքին։ Նա գլուխը բարձր բռնած և ուշադրությունը լարած, ինչպես առհասարակ անում են բոլոր կույրերը, ուղղել էր դեմքը դեպի առանձնարանի դուռը։ Հենց որ ներս մտնող քայլերի ձայնն առավ, ժպտալով հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_015_1.wav,"— Իշխա՞նն է եկողը։" gevorg_marzpetuni/clip_015_2.wav,"— Այո՛, քո խոնարհ ծառան, — պատասխանեց Մարզպետունին և արագ քայլերով սկսավ մոտենալ։" gevorg_marzpetuni/clip_015_3.wav,"— Ե՛կ, իմ սիրարժան հյուր․ ե՛կ, մոտեցի՛ր ինձ, ես չեմ կարող քեզ ընդառաջել․ աստված զրկել է ինձ այդ ուրախությունից․ ե՛կ և գրկիր ինձ․․․" gevorg_marzpetuni/clip_015_4.wav,"Այս խոսքերի հետ նա բացավ յուր գիրկը և Մարզպետունի իշխանը, որ արդեն մոտեցել էր՝ ջերմագին գրկախառնվեցավ նրան։" gevorg_marzpetuni/clip_015_5.wav,"Սևադան սեղմեց նրան յուր կրծքին, համբուրեց մի քանի անգամ և հեկեկալով ասաց․" gevorg_marzpetuni/clip_015_6.wav,"— Կերպարանքդ չեմ տեսնում, իմ ազնիվ բարեկամ, բայց հոգիս միացած է հոգուդ և նա ինձ շշնջում է, թե սիրտդ խռոված է Սևադայի դժբախտությամբ և թե աչքերդ արտասվում են արդեն։ Եվ իրավ, Մարզպետունի իշխանը չկարողացավ զսպել իրան․ Սևադայի գրկում արդեն նա փղձկեցավ և լուռ, անմռունչ արտասվում էր։" gevorg_marzpetuni/clip_015_7.wav,"Այդ մարդը, որ արտաքուստ այնքան զորեղ և աննկուն էր երևում, մի նորատի կնոջ չափ փափուկ սիրտ ուներ։" gevorg_marzpetuni/clip_015_8.wav,"— Նստի՛ր այստեղ, ինձ մոտ, քաջ եղիր, արհամարհի՛ր ճակատագրի հարվածները, միայն թե․․․ նստի՛ր, սիրելիս (այս ասելով նա իշխանին նստեցրեց յուր կողքին), միայն թե՝ մի՛ արհամարհիր երբեք առաքինությունը․․․ Աշխարհում ոչ մի հանցանք անպատիժ չէ մնում․․․ Անշուշտ, Սևադան էլ գործել է այս պատժին արժանի մի հանցանք․․․" gevorg_marzpetuni/clip_015_9.wav,"— Չէի սպասում, թե այդքան դառը խոսքերով ինձ կընդունես, — նկատեց Մարզպետունին դիտմամբ, որպեսզի ստիպեր յուր դժբախտ հյուրընկալին փոխել զրույցի տխուր եղանակը։" gevorg_marzpetuni/clip_015_11.wav,"— Այո՛, տեր, քո բարի օրհնությամբ։" gevorg_marzpetuni/clip_015_12.wav,"— Աստուծո օրհնությամբ․․․ Եվ բոլորն այժմ գտնվում են Երազգավորսո՞ւմ․․․" gevorg_marzpetuni/clip_015_13.wav,"— Ո՛չ, Գառնիում, թագուհու մոտ։" gevorg_marzpetuni/clip_015_14.wav,"— Թագուհո՞ւ․․․ իմ Սահականույշի՞․․․" gevorg_marzpetuni/clip_015_15.wav,"Այդ րոպեին Սևադա իշխանի դեմքը վայրկենապես այլայլվեց, կարծես, թե հանկարծ մի սուր ցցեցին նրա թոքերի մեջ, բայց իսկույն էլ իրան զսպելով՝ նախկին հանգիստ կերպարանքն առավ և շարունակեց․" gevorg_marzpetuni/clip_015_16.wav,"— Իմ Սահականույշն էլ առողջ է, այնպես չէ՞ ․․․" gevorg_marzpetuni/clip_015_17.wav,"— Այո՛, իշխան, ես նրան շատ առողջ թողեցի Գառնիում։" gevorg_marzpetuni/clip_015_21.wav,"Ահա՛, այդ պատճառով նրա վրա անախորժ տպավորություն արավ Մարզպետունու այն պատասխանը, թե «Սահականույշին շատ առողջ թողեցի Գառնիում»։" gevorg_marzpetuni/clip_015_22.wav,"Բայց Գևորգ իշխանը ոչ մի հուզման նշան չնկատեց Սևադայի վրա։ Նրան զբաղեցնողն այդ րոպեին Սևադայի հոգեկան աշխարհը չէր, այլ այն միտքը, թե ի՞նչ պիտի պատասխանե իշխանին, եթե նա յուր այստեղ գալու մասին հարցնե։ Արդյոք սուտ պատճառնե՞ր հորինե, թե անկեղծությամբ խոստովանե ամեն բան։ Եվ ահա նա դեռ այդ վարանման մեջ էր, որ Սահակ իշխանն ասաց․" gevorg_marzpetuni/clip_015_24.wav,"Գևորգ իշխանի տխրամած դեմքը պայծառացավ․ կարծես թե Սևադան յուր ձեռքը պարզելով դուրս հանեց նրան մի խավարչտին անդունդից․ իշխանի խոսքերը բացին նրա առաջ փակված ճանապարհը և նա որոշեց ազատորեն խոսել։" gevorg_marzpetuni/clip_015_26.wav,"— Իմ օգնությո՞ւնը․․․ իշխա՛ն։" gevorg_marzpetuni/clip_015_27.wav,"— Այո՛, քո օգնությունը։" gevorg_marzpetuni/clip_015_28.wav,"— Դու առողջ աչքեր ունիս, տեր Մարզպետունի, անկարելի է, որ ճանապարհից մոլորված լինիս, — ժպտալով պատասխանեց Սևադան։" gevorg_marzpetuni/clip_015_29.wav,"Իշխանի այդ հեգնությունը խոցեց Մարզպետունու սիրտը, բայց նա չվրդովվեցավ։" gevorg_marzpetuni/clip_015_30.wav,"— Եթե մինչև անգամ զուրկ լինեի այդ պիտանի զգայարանքից, այնուամենայնիվ կարող էի դարձյալ իմ հոգվո աչքերով գտնել այն ճանապարհը, որ հանում է դեպի Գարդմանա իմաստուն և հայրենա սեր իշխանի դղյակը։ Ես, գուցե, շատ անգամ մոլորվել եմ ճանապարհից, բայց այս անգամ ճիշտ հասել եմ այնտեղ, ուր որ իմ ցանկությունն ու սրբազան պարտքը առաջնորդում էին։" gevorg_marzpetuni/clip_015_31.wav,"— Գարդմանա իշխանը խելազուրկ մարդ չէ, Այո՛, և դու չէիր հավատալ, եթե ես այդ անունը տայի ինձ․ բայց նա, իշխան, այլևս հայրենասեր չէ․ մի՛ պատվիր նրան այդ անունով։" gevorg_marzpetuni/clip_015_32.wav,"— Նա չի կամենալ, որ հայոց արքայական գահը վտանգվի․ ես այդ հաստատ գիտեմ, և եթե ինքդ իսկ հակառակը պնդես, ես չեմ կարող հավատալ։" gevorg_marzpetuni/clip_015_33.wav,"— Սևադան մի չարագործ է այժմ, իշխան, հավատա՛ ինձ։" gevorg_marzpetuni/clip_015_34.wav,"— Ոչ․ նա միայն վրդովված է, նա սրտմտած է հավաստի անիրավության դեմ․․․ բայց նա այդ ժամանակավոր զայրույթի պատճառով չի պատժիլ հայրենիքը, զլանալով նրա ծառաներին յուր իմաստուն խորհուրդները։" gevorg_marzpetuni/clip_015_35.wav,"— Խորհուրդնե՞ր, դու ինձ մոտ խորհրդի՞ ես եկել իշխան, — կարծես զարմանալով հարցրեց Սևադան։" gevorg_marzpetuni/clip_015_36.wav,"— Այո՛, տեր իշխան․ Ցլիկ-Ամրամը, Ուտիքի վերակացուն, ապստամբել է արքայից։ Բոլոր Ուտիքը, Արցախու և Գուգարաց մեծ մասը զենք են բարձրացրել իրանց թագավորի դեմ։ Եկա խորհուրդ հարցնելու հինավուրց զորավարից, թե ի՞նչ միջոցներ գործ դնենք, որպեսզի կարողանանք ճնշել այս ապստամբությունը առանց եղբայրասպան կռիվ մղելու։" gevorg_marzpetuni/clip_015_37.wav,"— Դու ծաղրո՞ւմ ես ինձ, իշխան, — լրջությամբ հարցրեց Սևադան։" gevorg_marzpetuni/clip_015_38.wav,"— Ինչպե՞ս կհամարձակիմ։" gevorg_marzpetuni/clip_015_40.wav,"Մարզպետունի իշխանը հանգիստ շունչ քաշեց․ նա կարծես թեթևացավ յուր սիրտը ճնշող ամենավերջին ծանրությունից էլ։" gevorg_marzpetuni/clip_015_41.wav,"— Եվ այդպես, ուրեմն, Գարդմանա տերը ապստամբների հե՞տ է, — հարցրեց իշխանը խաղաղ ձայնով։" gevorg_marzpetuni/clip_015_42.wav,"— Ո՛չ թե միայն ապստամբների հետ է, այլև նա ինքն է այդ ապստամբությունը վառել, բորբոքել։" gevorg_marzpetuni/clip_015_43.wav,"— Այդ անկարելի է։ Չարիքը գուցե յուր ետևից տարել է սրամտությամբ վառված Սևադային, բայց Սևադան ինքը այդ չարիքը չէր ստեղծի՛լ։" gevorg_marzpetuni/clip_015_44.wav,"— Այո՛, ես ինքս ստեղծեցի։" gevorg_marzpetuni/clip_015_45.wav,"— Դու ի՞նքդ։" gevorg_marzpetuni/clip_015_46.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_015_47.wav,"— Պատճա՞ռ։" gevorg_marzpetuni/clip_015_48.wav,"— Որպեսզի իմ վրեժխնդրության ծարավը հագեցնեմ։" gevorg_marzpetuni/clip_015_51.wav,"— Այո՛, Այո՛, անկե՛ղծ եղիր․ իշխանազն մարդուն անվայել է կեղծավորության գրգլյակներով ծածկվիլ․ բայց աշխատիր, որ անկեղծության անժույժ եռանդը մինչև զրպարտության սահմանները չտանե քեզ․․․" gevorg_marzpetuni/clip_015_52.wav,"— Զրպարտությո՞ւն, աստված մի արասցե։" gevorg_marzpetuni/clip_015_53.wav,"— Այո՛, դու ինձ զրպարտեցիր, հենց այս վայրկյանին։" gevorg_marzpetuni/clip_015_54.wav,"— Ինչպե՞ս, ասա՛, ես ներողություն կխնդրեմ։" gevorg_marzpetuni/clip_015_55.wav,"— Ասացիր, որ քո թագավորը պաշտպանում էր աշխարհը իմ փառասիրական ոտնձգությանց դեմ։" gevorg_marzpetuni/clip_015_56.wav,"— Այո՛, ասացի․ դու անարգեցիր նախկին հաշտության ժամանակ տված քո երդման գիրը և երկրորդ անգամ ապստամբեցար։ Մի՞թե փառասիրությունը չէր մղում քեզ դեպի այդօրինակ ուխտադրժություն։" gevorg_marzpetuni/clip_015_58.wav,"— Ի՞նչն էր ուրեմն քո այն ժամանակվա առաջին և երկրորդ ապստամբությանդ պատճառը։" gevorg_marzpetuni/clip_015_59.wav,"— Ի՞նչը ․․․ Այո՛, այդ պիտի հարցնես, այդ դու պարտավոր ես իմանալ, եթե դեռ չգիտես։ Բայց ամենից առաջ ասա՝ ինձ․ կկամենայի՞ ես դժբախտացնել իմ հարազատ դուստրը, որ հայոց թագուհին էր և որին սիրում էի ես ավելի, քան իմ զույգ աչքերի լույսը։" gevorg_marzpetuni/clip_015_60.wav,"— Ո՛չ։" gevorg_marzpetuni/clip_015_61.wav,"— Կկամենայի՞ խռովել նրա հանգստությունը, նրա արքունիքը, և, վերջապես, վտանգել իմ թագավոր փեսայի գահը։ Մի՞թե անձնասպանության հավասար մի հանցանք չէր լինիլ դա ինձ համար։" gevorg_marzpetuni/clip_015_62.wav,"— Անշուշտ։ Մենք էլ հենց դրա համար էինք զարմանում, որ Սևադա իշխանը ապստամբության դրոշ էր պարզում յուր դստեր և փեսայի դեմ։" gevorg_marzpetuni/clip_015_63.wav,"— Եվ դրա պատճառն էլ իմ փառասիրական ձգտումնե՞րն էիք համարում։" gevorg_marzpetuni/clip_015_64.wav,"— Ուրիշ բան մտածել չէինք կարող։" gevorg_marzpetuni/clip_015_65.wav,"— Լավ․ ուրիշ ի՞նչ փառք էր ինձ հարկավոր․․․ Աղջիկս՝ թագուհի, փեսաս՝՝ թագավոր, ինքս Գարդմանում ազատ, հարուստ և զորեղ իշխան։ Մի՞թե իրավունք ունեի այս բոլորից հետո մի ուրիշ պահանջ անել իմ բախտից։" gevorg_marzpetuni/clip_015_66.wav,"— Հարկավ ոչ։" gevorg_marzpetuni/clip_015_67.wav,"— Եվ վերջապես, մի՞թե Սահակ Սևադան մի հասարակ զինվորի չափ էլ հայրենասիրություն չուներ․ մի՞թե ես անծանոթ էի իմ ազգի պատմության և չգիտեի, թե որպիսի՛ թանկ զոհաբերության գնով ձեռք բերվեց Բագրատունի թագավորության գահն ու թագը, որ ես թույլ տայի ինձ փառասիրության ձգտումներով այդ գահի հաստատությունը խախտելու։" gevorg_marzpetuni/clip_015_68.wav,"— Բայց ի՞նչն էր, վերջապես, այն ժամանակվա քո ապստամբության պատճառը։" gevorg_marzpetuni/clip_015_69.wav,"— Իմ ապստամբության պատճա՞ռը, Այո՛, այդ կարող ես հարցնել․ այժմ այլևս ծածկելու կարիք չկա․․․ Բայց, կարծեմ, այդ մասին դու շատ բան գիտես։" gevorg_marzpetuni/clip_015_70.wav,"— Դեռ ոչինչ չգիտեմ։" gevorg_marzpetuni/clip_015_71.wav,"— Ոչինչ չգիտես, ուրեմն լսի՛ր։" gevorg_marzpetuni/clip_016_0.wav,"Ես քո արքայից առաջին անգամ ապստամբեցա՝ նրան չար ճանապարհից զգուշացնելու համար․ երկրորդ անգամ ապստամբեցա հայոց արքայական գահի պատիվը փրկելու համար․ իսկ այժմ՝ ապստամբել և Ցլիկ-Ամրամին էլ ապստամբեցրել եմ՝ իմ և իմ որդվո անձնական անարդանաց վրեժը լուծելու համար։" gevorg_marzpetuni/clip_016_1.wav,"— Ինձ դեռ առաջ բացատրիր նախկին ապստամբությանդ պատճառը։ Ի՞նչ կնշանակե, թե կամենում էիր արքային չար ճանապարհից զգուշացնել․ ի՞նչ չար ճանապարհ էր այդ։" gevorg_marzpetuni/clip_016_2.wav,"— Ինչ չար ճանապա՞րհ․․․" gevorg_marzpetuni/clip_016_3.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_016_4.wav,"— Քեզ հո հայտնի էր, որ նա մի ժամանակ սիրում էր Սևորդյաց Գևորգ նահապետի աղջկան։" gevorg_marzpetuni/clip_016_5.wav,"— Այո՛, մի ժամանակ․ բայց այդ շատ առաջ էր։" gevorg_marzpetuni/clip_016_6.wav,"— Ամուսնությունից առաջ, այնպես չէ՞։" gevorg_marzpetuni/clip_016_7.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_016_8.wav,"— Երբ մարդ ամուսնանում է, պետք է որ պատկառ մնա յուր ամուսնական պարտավորությանց, աստուծո և աշխարհի առաջ արած երդման, յուր կնքած ուխտին․ այնպես չէ՞։" gevorg_marzpetuni/clip_016_9.wav,"— Անշուշտ։" gevorg_marzpetuni/clip_016_10.wav,"— Եթե այդպես անում է հասարակ մարդը, ռամիկը, գեղջուկը, որքանն ավելի պարտավոր է անել թագավորը, ժողովրդյան հայրը և առաջնորդը․ նա՛, որին թագադրության ժամանակ եպիսկոպոսն արքայական մատանին հագցնելով ասում է․" gevorg_marzpetuni/clip_016_12.wav,"— Հարկավ ո՛չ։" gevorg_marzpetuni/clip_016_14.wav,"— Հայտնի են․ բայց․․․" gevorg_marzpetuni/clip_016_15.wav,"— Բայց դատապարտելի չեն քո աչքում, այնպես չէ՞։" gevorg_marzpetuni/clip_016_16.wav,"— Աստված մի՛ արասցե, որ ես ամբարշտության գործերը դրվատեմ․․․ բայց կամենում էի ասել, թե մարդկանց չպետք է խստությամբ դատել, առանց նրանց հանցանքի պատճառները խղճի մտոք քննելու։" gevorg_marzpetuni/clip_016_18.wav,"— Այժմ կատարելապես ծանոթացա քո առաջին պատմության շարժառիթների հետ․ երկրո՞րդն ի՛նչ պատճառներից հառաջացավ, — հարցրեց Մարզպետունի իշխանը։" gevorg_marzpetuni/clip_016_19.wav,"— Երկրո՞րդը։" gevorg_marzpetuni/clip_016_20.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_016_21.wav,"— Նրա պատճառներն ավելի ծանրակշիռ են։" gevorg_marzpetuni/clip_016_22.wav,"— Պատմի՛ր համառոտ, թե չես ձանձրանում։" gevorg_marzpetuni/clip_016_23.wav,"— Ձանձրանա՞լ, ոչ․ Մարզպետունի իշխանի հետ խոսակցելը ձանձրույթ չի պատճառի ինձ, — պատասխանեց Սևադան և սկսավ յուր երկրորդ զրույցը։" gevorg_marzpetuni/clip_016_25.wav,"— Իսկ քեզ մի՞թե անհայտ է։" gevorg_marzpetuni/clip_016_26.wav,"— Ես կամենում եմ, որ ինքդ ասես։" gevorg_marzpetuni/clip_016_27.wav,"— Սյունյաց վասակ իշխանը խառն էր արքայի կյանքի դեմ լարված դավադրության մեջ։" gevorg_marzpetuni/clip_016_28.wav,"— Ո՞ր դավադրության։" gevorg_marzpetuni/clip_016_29.wav,"— Այն, որ Աշոտ բռնավորը, արքաեղբայր Աբասը և նրա աներ ափխազաց Գուրգենը կազմել էին միասին։" gevorg_marzpetuni/clip_016_32.wav,"— Այո՛, այդպես է։" gevorg_marzpetuni/clip_016_33.wav,"— Արդ, նույն վասակ իշխանը, որ ամեն նեղություն կրել, տասն անգամ մի բանակից մյուսն անցել, հորդորել, համոզել, կրքերը խաղաղացրել ու հաշտություն էր կայացրել, միթե նույն մարդը ինքը մի ուրիշ նոր դավադրության կընկերանա՞ր․ այսինքն՝ այն դավադրության, որ Աբասն ու Գուրգենը կամենում էին կազմել Աշոտ բռնավորի ընկերակցությամբ․․․" gevorg_marzpetuni/clip_016_36.wav,"— Այդ այդպես է․ բայց նամակն ինքս կարդացի։ Նա Աշոտ բռնավորի գրածն էր և խուզարկության ժամանակ Վասակ իշխանի գրպանակից հանեցին։" gevorg_marzpetuni/clip_016_37.wav,"— Դու բոլորն ասացի՛ր․ դե՛հ, այժմ ինձ լսիր։" gevorg_marzpetuni/clip_017_0.wav,"Դա մի զրպարտություն էր, սև, չարահնար զրպարտություն։ Թագավորը կամենում էր առակել թագուհուն՝ իմ աղջկան․ կամենում էր արատավորել Գարդմանա տան անբիծ անունը, և, ահա՛, նա այդ նպատակին հասնելու համար աղարտեց և հայրենասեր Վասակ իշխանի համբավը։" gevorg_marzpetuni/clip_017_1.wav,"— Ինչպե՞ս․ այս խնդրում թագուհու անունը խառը չէ եղել բնավ։" gevorg_marzpetuni/clip_017_2.wav,"— Ձեզ համար, այո՛, միայն Վասակի դավադրության խնդիրը կար․ բայց ինձ համար պատրաստված էր և մի ուրիշ խնդիր։" gevorg_marzpetuni/clip_017_3.wav,"— Ի՞նչ։" gevorg_marzpetuni/clip_017_4.wav,"— Թագավորը հայտնում էր ինձ, որ իբրև թե Վասակը մտերմական հարաբերություններ ունի թագուհու հետ․․․" gevorg_marzpetuni/clip_017_5.wav,"— Ի՞նչ հարաբերություններ։" gevorg_marzpetuni/clip_017_6.wav,"— Սիրային․․․ տե՛ր Մարզպետունի, սիրային հարաբերություններ․․․ Իմ աղջիկը, իմ սուրբ, անարատ Սահականույշը․․․ լսո՞ւմ ես, իշխան։" gevorg_marzpetuni/clip_017_7.wav,"— Այդ անկարելի է։" gevorg_marzpetuni/clip_017_8.wav,"— Անկարելի՛ է․ այնպես չէ՞․․․ Բայց մի՞թե միայն անկարելի, ուրիշ խոսք չե՞ս ասում, չէ՞ որ դա մի սոսկալի, մի զարհուրելի զրպարտություն է․․․" gevorg_marzpetuni/clip_017_9.wav,"— Այո՛, լսողի սարսափման արժանի։" gevorg_marzpetuni/clip_017_11.wav,"— Եվ այդ խոսքերը կարողացե՞լ է թագավորն ասել։" gevorg_marzpetuni/clip_017_12.wav,"— Վասակ իշխանն ինքը պատմեց ինձ այդ բանը վշտահար սրտով։" gevorg_marzpetuni/clip_017_13.wav,"— Ա՞յդ էր ուրեմն պատճառը, որ կաթողիկոսը վստահության գիր առավ թագավորից Վասակ իշխանի համար։" gevorg_marzpetuni/clip_017_15.wav,"Այս ասելով իշխանը ծափ զարկեց։" gevorg_marzpetuni/clip_017_16.wav,"Ներս մտավ իսկույն մի ծառա։" gevorg_marzpetuni/clip_017_17.wav,"— Կանչի՛ր այստեղ գրագրին, — հրամայեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_017_18.wav,"Մի երկու վայրկյանից ներս եկավ գրագիրը։" gevorg_marzpetuni/clip_017_19.wav,"— Գնա՛, հանի՛ր իմ գրպանակից թագավորի այն նամակը, որ կապած է սև երիզով և կնքած մոմով, և բեր ինձ։" gevorg_marzpetuni/clip_017_20.wav,"Գրագիրը գնաց և քիչ ժամանակից հետ բերավ պատվիրած նամակը և տվավ Սևադա իշխանին։" gevorg_marzpetuni/clip_017_21.wav,"— Այժմ դու գնա, — հրամայեց իշխանը գրագրին, և նա հեռացավ։ -Ա՛ռ, բա՛ց արա այս նամակը և կարդա՛։ Ես չեմ կամենում, որ քո սրտում կասկածի նշույլ անգամ մնա, — ասաց իշխանը, նամակը Մարզպետունուն տալով։" gevorg_marzpetuni/clip_017_22.wav,"— Քո խոսքն ինձ համար ճշմարտություն է․ ի՞նչ կարիք կա հին գաղտնիքները քրքրելու, — պատասխանեց Մարզպետունին, չկամենալով նամակը բանալ։" gevorg_marzpetuni/clip_017_23.wav,"— Չէ՛, իշխան, դու թագավորի մտերիմն ես, իմ էլ, անշուշտ, անկեղծ բարեկամը․ կվայելե, որ դու իսկությամբ ծանոթանաս մեր թշնամության պատճառներին, որպեսզի չարիքների առաջն առնելու համար՝ ավելի հիմնավոր միջոցների դիմես և ստիպված չլինիս հեռավոր ճանապարհ գնալ՝ Սահակ Սևադայից խորհուրդ հարցնելու։" gevorg_marzpetuni/clip_017_24.wav,"— Կկարդամ, եթե այդպես հաճելի է քեզ, — ասաց իշխանը, և նամակի երիզն ու կնիքը լուծելով՝ բացավ մագաղաթը։" gevorg_marzpetuni/clip_017_25.wav,"— Բարձր կարդա․ ես մի անգամ էլ եմ ուզում այդ խոսքերը լսել։" gevorg_marzpetuni/clip_017_26.wav,"Իշխանը կարդաց հետևյալը․" gevorg_marzpetuni/clip_017_27.wav,"«Աշոտ շահնշահ Հայոց թագավորից՝" gevorg_marzpetuni/clip_017_28.wav,"Գարդմանա տեր և իշխան Սահակ Սևադային ողջույն։" gevorg_marzpetuni/clip_017_30.wav,"Աշոտ բ․ թագավոր հայոց»։" gevorg_marzpetuni/clip_017_33.wav,"— Ի՞նչ բանի վրա ես մտածում այժմ, իշխան, — հարցրեց Սևադան Մարզպետունուն, տեսնելով, որ վերջինս լռել է արդեն նամակը կարդալուց հետ։" gevorg_marzpetuni/clip_017_34.wav,"— Ոչ մի բանի վրա։" gevorg_marzpetuni/clip_017_35.wav,"— Այդ զարմանալի է։" gevorg_marzpetuni/clip_017_36.wav,"— Այո, երբ սուրը խոցում է սիրտը, այն ժամանակ ուղեղը դադարում է մտածելուց․․․ Դու սուր ցցեցիր իմ սիրտը, իշխա՛ն։" gevorg_marzpetuni/clip_017_38.wav,"— Մի՞թե ընդհանուր հայրենիքի համար զգացած վիշտը դառնագույն չէ, քան թե այդ բոլորը։" gevorg_marzpetuni/clip_017_39.wav,"— Բայց եթե ընդհանուր հայրենիքի համար զգացած վշտի վրա ավելանային և ա՞յս վշտերը․․․" gevorg_marzpetuni/clip_017_40.wav,"— Հարկավ անտանելի կլինեին նրանք․․․" gevorg_marzpetuni/clip_017_44.wav,"— Այդ կետում դու անարդար ես, իշխա՛ն։ Առաջին՝ մենք ամբողջ բանակը չշարժեցինք քո դեմ, այլ միայն մի քանի գնդերով եկանք․․․" gevorg_marzpetuni/clip_017_45.wav,"— Այդ ինձ հայտնի չէր․ ինձ թվում էր, թե դուք զորքի մեծ մասը դարանում եք դրել։" gevorg_marzpetuni/clip_017_46.wav,"— Ասում եմ այդպես է․ եկանք միայն մի քանի գնդերով։ Եվ երկրորդ՝ թագավորը բանակի եպիսկոպոսին ուղարկեց քեզ մոտ պատգամավոր, հաշտություն խնդրեց․ ինչո՞ւ չկամեցար հաշտվել, այլ ասել էիր եպիսկոպոսին, թե «Դու կա՛ց այստեղ իմ վրանում, ես կերթամ և նրան իմ սրով կտամ պատասխան»։" gevorg_marzpetuni/clip_017_48.wav,"— Այդպես է։" gevorg_marzpetuni/clip_017_50.wav,"— Վախենում էր ապագա ապստամբությունից, ապագա վրեժխնդրությունից։" gevorg_marzpetuni/clip_017_52.wav,"— Չէր սպասում։" gevorg_marzpetuni/clip_017_54.wav,"— Այդպիսով դուք ձեր վրեժը կլուծեք միայն ազգից և ոչ թե թագավորից, — վշտահար նկատեց Մարզպետունի իշխանը։" gevorg_marzpetuni/clip_017_55.wav,"— Ո՛չ, մենք մեր վրեժը կլուծենք միմիայն թագավորից։" gevorg_marzpetuni/clip_017_56.wav,"— Թագավորը չի հաղթահարվիլ։ Ահա՛ նա գալիս է եգերացոց կատաղի զորքերով և անպատճառ կվանե Ցլիկ-Ամրամին, կջարդե նրա բոլոր զորքերը, որոնք դժբախտաբար միմիայն հայեր են։ Գուցե նա կսպանե քո Դավիթ որդուն, որ այժմ Ամրամին զինակից է դարձել։" gevorg_marzpetuni/clip_017_57.wav,"— Ո՛չ, արդարադատ աստվածը չի հաջողիլ նրան, ես գուշակում եմ, և դու կտեսնես, որ այս անգամ, գոնե, աստուծո բազուկը կպատժի նրան․․․" gevorg_marzpetuni/clip_018_0.wav,"Ժ Ա" gevorg_marzpetuni/clip_018_1.wav,"ԿՈՒՅՐ ԱՉՔԸ ԿՆԵՐԵ, ԿՈՒՅՐ ՍԻՐՏԸ ՉԻ ՆԵՐԻԼ" gevorg_marzpetuni/clip_018_4.wav,"Այդ միջոցին ներս մտավ ծառաներից մինը և ջուր բերավ հյուրին՝ լվաց վելու համար։ Մարզպետունին ակնարկեց նրան՝ նախ Սևադա իշխանին մատուցանել կոնքը, որովհետև իրան, իբրե տարիքով նրանից փոքրի, վայել չէր առաջ լվացվել։" gevorg_marzpetuni/clip_018_5.wav,"Սևադան, որի ուշադրությունից ոչինչ չէր վրիպում, ժպտալով նկատեց․" gevorg_marzpetuni/clip_018_6.wav,"— Զարմանում եմ, որ թագավորը մանկությունից սկսած մեծացել է քեզ հետ, բայց պատշաճից օրենքները հարգելու մասին ոչինչ չէ սովորել քեզանից։" gevorg_marzpetuni/clip_018_7.wav,"— Բայց նա ունի և ուրիշ շատ առավելություններ, որոնց համար կարժեր ներել յուր փոքրիկ թերությունները․․․ — մեղմությամբ պատաս|սանեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_018_8.wav,"Երբ նրանք լվացվեցան, երկու ուրիշ ծառաներ ներս բերին ընթրիքը, որ պատրաստված էր երկու արծաթյա դրվագազարդ խաների մեջ, որոնցից մինը դրին Մարզպետունու և մյուսը Սեադայի առաջ։" gevorg_marzpetuni/clip_018_9.wav,"Մանկահասակ ծառաներից մինը չոքեց Սևադայի հանդեպ, որպեսզի օգնե նրան կերակուր առնելու․ իսկ մյուսը կանգնած և արծաթե սրվակը ձեռին գինի էր մատռվակում ինչպես յուր տիրոջը, նույնպեսև հյուրին։" gevorg_marzpetuni/clip_018_10.wav,"Բայց Մարզպետունին հուզված էր և գրեթե ոչինչ չէր ճաշակում։ Սևադան այդ իմացավ մատռվակի մի պատասխանից և ժպտալով ասաց․" gevorg_marzpetuni/clip_018_12.wav,"— Այդպես է, իշխան, կեղծել չեմ կարող, — պատասխանեց Մարզպետունին, — լավ չէ, որ մենք առհասարակ չենք հետևում մեր փորձված պապերի խրատներին։" gevorg_marzpetuni/clip_018_13.wav,"— Այո՛, համաձայն եմ քեզ հետ․ այդ խրատները սուրբ խրատներ են․ երբեք չպիտի մոռանանք նրանց։" gevorg_marzpetuni/clip_018_14.wav,"— Բայց մենք մոռանում ենք հենց ամենից կարևորները։ Այդ խրատներից մինը այն է, որ ասում է․ «Զուգություն է մայր բարյաց, անզուգություն՝ ծնող չարյաց․․․»։" gevorg_marzpetuni/clip_018_15.wav,"Սևադան մի վայրկյան լռեց և ապա ժպտալով դարձավ խոսակցին․" gevorg_marzpetuni/clip_018_16.wav,"— Դու ինձ կշտամբում ես, տեր Մարզպետունի, և իրավունք ունիս։ Բայց ես խնդրում եմ, որ ընթրիքդ վայելես, այդ ինձ ավելի կուրախացնե, քան թե «զուգություններից» առաջացող բարիքները․ որոնց շատ անգամ մենք չենք կարողանում բուն չարիքներից զանազանել․․․" gevorg_marzpetuni/clip_018_18.wav,"Երբ ընթրիքը վերջացավ, Մարզպետունին հարցրեց, թե ինչո՞ւ Գրիգոր իշխանը չի կամենում գալ իրանց մոտ։" gevorg_marzpetuni/clip_018_19.wav,"— Գրիգորը նույնպես Ամրամի հետ է, — պատասխանեց Սևադան։ — Դավիթ որդիս առաջնորդում է աղվանցի գնդերին, իսկ Գրիգորը՝ գարդմանացիներին։" gevorg_marzpetuni/clip_018_20.wav,"— Առաջնորդում է գարդմանցիների՞ն․․․ — զարմացած հարցրեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_018_22.wav,"Մարզպետունին զարմանում էր, որ Սևադան բանում էր նրա առաջ յուր սիրտն անկեղծորեն, հայտնում էր նրան, մինչև անգամ, յուր նախահոգակ դիտավորությունները, և այդ անում էր առանց քաշվելու կամ նույնիսկ վախենալու, թե ինքը, Մարզպետունին, իբրև արքայի հավատարիմ ու զինակից, կարող է խոչընդոտ լինել իրան յուր նպատակներն իրագործելու։ Սևադայի այս վարմունքն ավելի ևս երկյուղ էր ազդում Մարզպետունու սրտին։" gevorg_marzpetuni/clip_018_23.wav,"— Եվ այդպես, դու ուրեմն հոգացել ես, որ գարդմանացոց վրեժխնդրությունը լինի անշիջանելի, իսկ ապստամբությունը՝ համաճարակ և կործանի՞չ, — հարցրեց իշխանը հուսահատ ձայնով։" gevorg_marzpetuni/clip_018_24.wav,"— Այո՛, տեր Մարզպետունի, ուրիշ կերպ վարվել չէի կարող, անիծի՛ր ինձ, եթե կամենում ես, բայց գիտակցիր, որ երբ բաժակը լցվում է, այն ժամանակ այլևս անկարելի է ավելացնել նրա վրա ուրիշ մի քանի կաթիլ և պահանջել, որ նա չթափվի․․․" gevorg_marzpetuni/clip_018_28.wav,"— Իսկ նրա՞նք, որոնք ուժ ունին վրեժխնդիր լինելու և սակայն ներում են․․․" gevorg_marzpetuni/clip_018_29.wav,"— Եթե կան այդպիսի մարդիկ, ապա նրանք գերբնական արարածներ, ճիշտ Քրիստոսի աշակերտներ են, բայց ես այդպիսիներին չեմ ճանաչում։" gevorg_marzpetuni/clip_018_31.wav,"— Գարդմանա տերը, դժբախտաբար, մի հասարակ մարդ է․ բնությունը նրա կրծքի տակ դրել է այնպիսի մի սիրտ, որպիսին ունին և ուրիշները․ նա չի կարող զգալ այն, ինչ որ չեն զգում յուր նմանները։" gevorg_marzpetuni/clip_018_32.wav,"— Ո՛չ, Գարդմանա տերը մի սինլքոր կամ գեղջուկ չէ, որ չճանաչե առաքինությունը, նա գիտե, թե որքան քաղցր է ներելն և պիտի ներե անշուշտ։ Ես խնդրում եմ քեզանից այդ շնորհը այն մայրերի և կանանց բերանից, որոնց որդիներն ու ամուսինները պիտի զոհվեն քո վրեժխնդրությանը։" gevorg_marzpetuni/clip_018_34.wav,"— Ի՞նչ անես այն ժամանակ։" gevorg_marzpetuni/clip_018_35.wav,"— Այո՛, ասա՛, ես ինքս կամենում եմ ինձ հաղթահարել։" gevorg_marzpetuni/clip_018_38.wav,"Սևադան լուռ էր մի քանի վայրկյան․ հանկարծ նա գլուխը բարձրացնելով հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_018_39.wav,"— Ի՞նչ է քո պահանջն ինձանից, Գևորգ իշխան։" gevorg_marzpetuni/clip_018_40.wav,"— Այն, որ հեռացնես Ամրամից քո զույգ որդիներին և հետ կանչես Ուտիքից թե՛ Աղվանից և թե՛ Գարդմանա գնդերը։" gevorg_marzpetuni/clip_018_41.wav,"Աևադան կրկին գլուխը կախեց և սկսավ մտածել։ Սենյակում մի առ ժամանակ լռություն տիրեց։" gevorg_marzpetuni/clip_018_42.wav,"Բայց Գևորգ իշխանն զգում էր արդեն, որ յուր խոսքերը ցանկալի տպավորություն արին Սևադայի վրա, ուստի սրտատրոփ սպասում էր նրա համաձայնության։" gevorg_marzpetuni/clip_018_43.wav,"Եվ ահա՛, վերջապես, Սևադան խոսեց․" gevorg_marzpetuni/clip_018_45.wav,"— Ամենայն ուրախությամբ, աշխատությունից ես չեմ փախչում, միայն թե ասա՛ ո՞րն է արգելքը։" gevorg_marzpetuni/clip_018_46.wav,"Ես իմ որդիներին կհամոզեմ և կվերադարձնեմ իրանց զորքերով, բայց Ցլիկ-Ամրամին համոզել չեմ կարող, որովհետև ինքս եմ թշնամության կրակը վառել նրա սրտում, այժմ ինչպե՛ս հակառակ խորհուրդ տալ նրան։" gevorg_marzpetuni/clip_018_47.wav,"— Այդ նեղությունը ես հանձն կառնեմ, — ասաց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_018_49.wav,"Մարզպետունի իշխանը սաստիկ ուրախացավ և յուր շնորհակալությունը Սևադային հայտնելու համար առավ նրա աջը և համբուրեց։" gevorg_marzpetuni/clip_019_0.wav,"Իշխանի կարծիքով ամենամեծ դժվարությունն արդեն բարձվել էր։ Սևադան, որ ամենքից ճանաչված էր իբր անողոքելի մի քարաժայռ, ահա՛, համոզվել էր․ ի՞նչ դժվարություն կար, ուրեմն, Ցլիկ-Ամրամին համոզելու, մի մարդու, որ համառություն չուներ և որ ի բնե ստեղծված էր բարի սրտով։" gevorg_marzpetuni/clip_019_1.wav,"Այս մտածմունքով հեռացավ Սևադայից իշխանը և գնաց հանգստանալու դղյակի լավագույն քնարաններից մինում, ուր առաջնորդեց նրան իշխանի սենեկապետը։" gevorg_marzpetuni/clip_019_2.wav,"Փափուկ անկողինը և շրջապատող լռությունը շուտով թմրություն բերին իշխանի հոգնած անդամներին, և անուշարար քունը նրա աչքերը փակեց։" gevorg_marzpetuni/clip_019_4.wav,"Այնուհետև նորից բարձրանալով վերին դստիկոնը՝ զարթեցրեց Սևադայի բարապանին՝ իմանալու համար, թե արդյոք կարո՞ղ է տեսնել իշխանին։ Նրանց խոսակցության ձայնն առավ սենեկապանը և դուրս եկավ միջանցքը։ Նա զարմացավ Գևորգ իշխանին այդպես վաղ այդտեղ տեսնելով։" gevorg_marzpetuni/clip_019_5.wav,"— Ի՞նչ եք հրամայում, իշխան, — հարցրեց նա Մարզպետունուն։" gevorg_marzpetuni/clip_019_6.wav,"— Եթե կարող ես զարթեցնել իշխանին, հայտնի՛ր նրան, որ ես կամենում եմ գնալ և կուզեի տեսնել իրան, — ասաց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_019_7.wav,"Սենեկապանը ներս մտավ և մի քանի վայրկյանից վերադառնալով, հայտնեց, որ իշխանն սպասում է իրան։" gevorg_marzpetuni/clip_019_8.wav,"Մարզպետունին հետևելով սենեկապետին և մի երկու փոքրիկ խուցեր անցնելով՝ մտավ Սևադայի ննջարանը և սաղավարտը հանելով մոտեցավ իշխանի մահճակալին։" gevorg_marzpetuni/clip_019_9.wav,"Սենյակը լուսավորում էր տակավին փոքրիկ արծաթյա կանթեղը, իսկ իշխանը նստած էր մահճի մեջ գիշերային լոդիկով։" gevorg_marzpetuni/clip_019_10.wav,"— Ինչո՞ւ այսպես վաղ, սիրելի՛ իշխան,-հարցրեց Սևադան։" gevorg_marzpetuni/clip_019_11.wav,"— Կամենում եմ այսօր ևեթ հասնել Ամրամի բանակը, ժամանակը թանկ է, պետք է շտապել։" gevorg_marzpetuni/clip_019_12.wav,"— Բայց դու գիտե՞ս, թե որտե՛ղ է նա բանակած։" gevorg_marzpetuni/clip_019_13.wav,"— Երբ շրջում էի Ուտիքում, ինձ ասացին, որ նա անցել է Աղստև և գտնվում է Տավուշ բերդի մոտ։ Իսկ այժմ որտե՛ղ լինելը չգիտեմ, եկա, որ այդ մասին տեղեկություն առնեմ քեզանից։" gevorg_marzpetuni/clip_019_14.wav,"— Երկու օր առաջ մեր գնդերը բանակած էին Սադամի ափին, իսկ Ամրամը գտնվում էր դեռ Տավուշի մոտ։ Եթե թագավորի գալստյան մասին լուր առած լինին, ուրեմն բանակները կմիացնեն․․․ Գնա՛ և այդ կողմերը կպատահես նրանց։" gevorg_marzpetuni/clip_019_15.wav,"— Իսկ դու չե՞ս կարող հայտնել, թե որտե՛ղ պիտի միանան բանակները, — հարցրեց իշխանը ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_019_16.wav,"— Ոչ․ ես իրավունք չունիմ հայտնելու։ Եվ դու, իշխան, այդ չպիտի պահանջես ինձանից։ Դու ինձ համոզեցիր, և ես տվի քեզ իմ համաձայնությունը՝ հաշտվել թագավորի հետ։ Այդ ես կարող էի անել։ Գնա՛ այժմ համոզիր Ցլիկ-Ամրամին․ եթե կհաջողիս, լավ․ եթե ո՛չ, պատերազմը նրա կողմից անխուսափելի է․ ուրեմն և բանակի գաղտնիքը քեզ բանալն՝ անկարելի։" gevorg_marzpetuni/clip_019_17.wav,"— Շատ լավ։ Թո՛ղ այդպես լինի։ Շնորհակալ եմ արդեն քո համաձայնության համար։ Այժմ տո՛ւր ինձ քո օրհնությունը, և ես կերթամ։ Այդ օրհնությունը կհաջողե իմ ճանապարհը։" gevorg_marzpetuni/clip_019_18.wav,"— Աստվա՛ծ թող օրհնե այդ ճանապարհը։ Դու խաղաղության և հաշտության միջնորդ ես, անկարելի է, որ նախախնամությունը չհաջողե քեզ։ Բայց եթե նա կանխավ որոշել է պատժել հանցավորին․․․" gevorg_marzpetuni/clip_019_19.wav,"— Ես կանեմ այն, ինչ որ հրամայում է ինձ իմ պարտքը և հայրենիքը, իսկ աստուծո կամքը․․․ մենք միայն կարող ենք օրհնել։" gevorg_marzpetuni/clip_019_20.wav,"Այս ասելով իշխանը մոտեցավ Սևադային, գրկեց նրան և համբուրելով՝ հեռացավ։" gevorg_marzpetuni/clip_019_21.wav,"Մի քառորդ ժամից նա Վահրամ բերդակալի մոտ էր։" gevorg_marzpetuni/clip_019_22.wav,"Թանձր ու երկար այծենակաճի մեջ փաթաթված և խոշոր գլուխը պողպատե գլխանոցով ծածկած՝ անցուդարձ էր անում բերդակալը յուր դիտանոցի առաջ, երբ մոտեցավ նրան Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_019_23.wav,"" gevorg_marzpetuni/clip_019_24.wav,"— Գիտեի, որ այդպես վաղ պիտի բաժանվիս իշխանից, ուստի լուսածագին դուրս եկա տանից, որպեսզի հրամայեմ ամրոցի դռները բանալու, — ասաց բերդակալը իշխանին և մոտենալով նրան, հետաքրքրությամբ հարցրեց, թե արդյոք կարողացա՞վ անծանոթ մնալ Սևադայից կամ թե տեղեկացա՞վ ցանկացած գաղտնիքներին։" gevorg_marzpetuni/clip_019_25.wav,"Իշխանը պատմեց նրան համառոտ ինչ որ պատահել էր իրան կամ ինչ որ խոսել էր Սևադայի հետ և լսել նրանից, ծածկելով, իհարկե, այն ամենը, ինչ որ ապստամբությունը գրգռող «ընտանեկան գժտություններին ու սիրային գաղտնիքներին» էր վերաբերում։ Այդ պատճառների հետ, իշխանի կարծիքով, անկարելի էր ծանոթացնել արտաքին պաշտոնյաներին։" gevorg_marzpetuni/clip_019_26.wav,"Բարեսիրտ Վահրամը զարմացավ՝ տեսնելով, որ ինքն այնքան մոտիկ ապրելով Սևադային, չէր կարողացել նրա գաղտնիքները ճանաչել, և դեռ մինչև այդ րոպեին չգիտեր, թե Ցլիկ-Ամրամին ապստամբեցնողը Սևադան է եղել։" gevorg_marzpetuni/clip_019_27.wav,"Իշխանը կամեցավ օգուտ քաղել այդ բանից՝ բերդակալի մտերմությունն ավելի վաստակելու համար։" gevorg_marzpetuni/clip_019_28.wav,"— Ի՞նչ ես կարծում, բարեկամ, — ասաց նրան ծիծաղելով, — եթե Սևադան ճանաչած չլիներ քեզ, մի՞թե թույլ կտար, որ դու մնայիր այստեղ՝ այդ պաշտոնում։" gevorg_marzpetuni/clip_019_29.wav,"— Ի՞նչ, մի՞թե նա գիտե, որ ես դեռ հավատարիմ եմ թագավորին։" gevorg_marzpetuni/clip_019_30.wav,"— Նա ամեն բան գիտե․ բայց նա ճանաչում է քեզ։" gevorg_marzpetuni/clip_019_31.wav,"— Ինչպե՞ս թե ճանաչում է ինձ։" gevorg_marzpetuni/clip_019_32.wav,"— Նա գիտե, որ դու նրան վնասել չես կարող։" gevorg_marzpetuni/clip_019_33.wav,"— Ինչպե՞ս թե չեմ կարող, քաջությունն է իմ մեջ պակաս, թե՞ բազուկներս են ծերությունից թուլացել, — ջերմությամբ հարցրեց բերդակալը։" gevorg_marzpetuni/clip_019_34.wav,"— Նա մինչև անգամ համոզված է, որ դու թագավորիդ պաշտպանել չես կարող, եթե հարկը պահանջե, — հարեց Մարզպետունին, կամենալով գրգռել բերդակալի ինքնասիրությունը։" gevorg_marzpetuni/clip_019_35.wav,"— Եվ նա այդ մասին խոսե՞ց քեզ հետ, — հուզված հարցրեց Վահրամը։" gevorg_marzpetuni/clip_019_36.wav,"— Ո՛չ, հայտնապես ոչինչ չասաց․․․" gevorg_marzpetuni/clip_019_38.wav,"Մարզպետունին ուրախացավ յուր սրտում, որ կարողացավ հուզել Վահրամին և այդ խոստումն առնել նրանից։ Թագավորը, արդարև, կարիք ուներ այդ միջոցին Վահրամի նման անձանց աջակցության։ Նա այն քաջերի թվին էր պատկանում, որոնք սկզբում զգուշությամբ են մոտենում վտանգին, բայց մի անգամ մոտենալուց հետ՝ այլևս չեն վախենում նրանից։" gevorg_marzpetuni/clip_019_39.wav,"— Տո՛ւր ինձ քո ձեռքը և երդվի՛ր, որ ո՛ւր որ էլ լինեմ՝ պիտի գաս իմ կոչին, թեկուզ մահվան դիմավորելու համար, — ասաց Մարզպետունին, յուր թափանցող հայացքը, սևեռելով բերդակալի աչքերին։" gevorg_marzpetuni/clip_019_40.wav,"— Երդվում եմ Լուսավորչի սուրբ աջովը․․․ — հարեց իսկույն Վահրամը և ձեռքը տվավ Մարզպետունուն։" gevorg_marzpetuni/clip_019_41.wav,"Վերջինս սեղմեց նրան ջերմությամբ և ասաց․" gevorg_marzpetuni/clip_019_42.wav,"— Շնորհակալ եմ, Վահրամ իշխան, մինչև այժմ ես իրավունք ունեի միայն մի անձի վրա, որին կարող էի զոհել գահի և հայրենիքի սիրույն։ Այս վայրկյանից ուրեմն իրավունք եմ ստանում երկու անձի վրա․․․" gevorg_marzpetuni/clip_019_43.wav,"— Այո՛, Վահրամ սեպուհը նույնպես քեզ է պատկանում, զոհի՛ր նրան, երբ հարկը կպահանջե, միայն թե հայրենիքի փրկության սեղանի վրա։" gevorg_marzpetuni/clip_019_44.wav,"— Ես ուրիշ սեղան չեմ ճանաչում, և ահա՛ այս վայրկյանից քո ձեռքն եմ հանձնում իմ հույսը և հավատը․․․" gevorg_marzpetuni/clip_019_45.wav,"Այս ասելով իշխանը գրկեց բերդակալին, համբուրեց նրան ջերմությամբ և մի քանի ուրիշ պատվերներ էլ տալով, աշտանակեց յուր նժույգը և սրարշավ դուրս եկավ ամրոցից։" gevorg_marzpetuni/clip_019_46.wav,"Իշխանի թիկնապահը, որ Գարդման ավանում անախորժ նորություններ էր լսել, և այդ պատճառով գրեթե ամբողջ գիշերն անցրել էր անհանգստության մեջ, վաղ առավոտվանից ելնելով՝ ուղղվեցավ դեպի ամրոցը։ Նա աշխատում էր մի վայրկյան առաջ հասնել այնտեղ, վախենալով՝ թե գուցե յուր տիրոջը մի վտանգ հասնի ապստամբ իշխանից։" gevorg_marzpetuni/clip_019_47.wav,"Բայց որքա՛ն մեծ եղավ նրա զարմանքն ու ուրախությունը, երբ դեռ Գարդմանա գետակը չանցած՝ տեսավ իշխանին, որ իջնում էր ամրոցի զառիվայրից։" gevorg_marzpetuni/clip_019_48.wav,"— Ո՞ւր և ինչո՞ւ այդպես վաղ, Եզնիկ, — հարցրեց իշխանը յուր թիկնապահին, երբ նրանք մոտեցան միմյանց։" gevorg_marzpetuni/clip_019_49.wav,"— Տե՛ր իմ, եթե մութով կարողանայի մտնել ամրոցը, նույնիսկ այս գիշեր կգայի քեզ մոտ, — պատասխանեց թիկնապահը, — բայց գիտեի, որ Գարդմանը անմատչելի է ծակամուտների համար։" gevorg_marzpetuni/clip_019_50.wav,"— Ի՞նչ կա, ինչո՞ւ էիր շտապում։" gevorg_marzpetuni/clip_019_51.wav,"— Նորություններ իմացա, գալիս էի քեզ մոտ․ վախենում էի, թե գուցե մի վտանգ հասնի քեզ իշխանից։" gevorg_marzpetuni/clip_019_52.wav,"— Ես, փառք աստուծո, ահա ողջ-առողջ նստած եմ Սևուկիս վրա․ բայց դու ի՞նչ նորություններ լսեցիր։" gevorg_marzpetuni/clip_019_53.wav,"— Անախորժ նորություններ։ Իմ հյուրընկալ քահանան ոչինչ չէր կամենում ասել։" gevorg_marzpetuni/clip_019_54.wav,"— Հետո՞։" gevorg_marzpetuni/clip_019_55.wav,"— Բոլոր փողերս նրա տանը թողեցի։ Մի մասը աջհամբույր տվի իրան, մի մասը տիրուհուն ընծայեցի, մնացյալն էլ աղջկան տվի իբրև ոտնլվայի նվեր։" gevorg_marzpetuni/clip_019_56.wav,"— Իսկ աղջիկը գեղեցի՞կ էր։" gevorg_marzpetuni/clip_019_57.wav,"— Ո՛հ, տեր իմ, անշուշտ ուրախ է սիրտդ, որ Եզնիկի հետ կատակ ես անում, և իրավ շատ գեղեցիկ էր․ սևաչյա, կարմրաթուշիկ, երկայնահեր․․․" gevorg_marzpetuni/clip_019_58.wav,"— Ինչո՞ւ չնշանվեցար։" gevorg_marzpetuni/clip_019_59.wav,"— Հա՛, քահանային կաշառելո՞ւ համար․․․ Բայց ես նրան ուրիշ բանով կաշառեցի․ խոստացա, թե «կխնդրեմ իշխանին, որ քեզ տեղափոխել տա Դվին»։" gevorg_marzpetuni/clip_019_60.wav,"Զարմանալի է․ այդ գեղջուկն էլ է մայրաքաղաքում քահանայություն անել փափագում․" gevorg_marzpetuni/clip_019_61.wav,"— Դու չէի՞ր ուրախանալ, եթե քեզ հարյուրապետ կարգեինք։" gevorg_marzpetuni/clip_019_62.wav,"— Ինչո՞ւ չէ, բայց ես կարող էի առյուծի պես կռվել։" gevorg_marzpetuni/clip_019_63.wav,"— Է՛հ, քահանան էլ կարող է մկրտել, պսակել, թաղել․ մայրաքաղաքումն էլ մարդիկ այնպես են ծնվում ու մեռնում, ինչպես և գյուղերում։" gevorg_marzpetuni/clip_019_64.wav,"— Այդպես է, տե՛ր։" gevorg_marzpetuni/clip_019_65.wav,"— Բայց դու ի՞նչ իմացար քահանայից։" gevorg_marzpetuni/clip_019_67.wav,"— Այդ բոլորը ես գիտեմ, փողերդ իզուր ես վատնել․ — ասաց իշխանը։ Ապա հաղորդելով նրան մի քանի կարևոր նորություններ, հարցրեց։ — Ի՞նչ իմացար դու բանակի շարժման մասին, արդյոք ապստամբները մինչև ո՞ւր պիտի դիմավորեն թագավորին կամ գարդմանացիք որտե՞ղ պիտի միանան ուտիացիներին։" gevorg_marzpetuni/clip_019_69.wav,"— Այդ նրանց չի հաջողիլ, — նկատեց իշխանը հանգստությամբ, — թագավորի թիկնապահները վանանդացիք են․ նրանց վահանափակը կայծակն անգամ չի թափանցել, ուր մնաց ուտիացիների նետերը։" gevorg_marzpetuni/clip_019_70.wav,"— Բայց եթե ափխազաց զորքերը հասնեն, — ասում էր դասալիքը,-այն ժամանակ Ամրամը համարձակ կճակատե թագավորի դեմ։" gevorg_marzpetuni/clip_019_71.wav,"— Ի՞նչ, ափխազաց զորքե՞րը, — կարծես լսածին չհավատալով հարցրեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_019_72.wav,"— Այո՛, ափխազաց զորքերը։ Ցլիկ-Ամրամը խոստացել է Գուրգենին Ուտիքը հանձնել նրան, եթե վերջինս կօգնե իրան այս ապստամբության գործում։" gevorg_marzpetuni/clip_019_73.wav,"— Որտեղի՞ց գիտեր դասալիքը Ամրամի այդ գաղտնիքը։" gevorg_marzpetuni/clip_019_75.wav,"Իշխանի դեմքը մռայլվեց։ Թիկնապահի հաղորդածը երկյուղ ազդեց նրա սրտին։ Մինչև այդ՝ նա պարուրում էր իրան այն հուսով, թե գուցե արքայի մեծ զորքով երևալն ստիպե Ամրամին հետ քաշվել յուր ամրոցը, և պատերազմը տեղի չունենա։ Բայց այժմ, երբ իմացավ, թե ափխազաց Գուրգենն էլ խառն է գործի մեջ, չափազանց տխրեց։ Ամրամը օտարի այդ աջակցության վրա վստահանալով կարող էր մեծ վնաս հասցնել երկրին։" gevorg_marzpetuni/clip_019_76.wav,"Իշխանին մնում էր մի նվազ հույս, այն է՝ ապավինել յուր կորովին և պերճախոսությանը՝ ապստամբի սիրտը կակղացնելու համար։ Դրանից զատ նա չգիտեր ուրիշ մի ելք, որով կարելի լիներ չարիքի առաջն առնել։" gevorg_marzpetuni/clip_019_77.wav,"— Տե՛ր իմ, ափխազաց այդ հին գայլը մեզ շատ վնասներ հասցրավ, ե՞րբ պիտի կարողանանք պատժել նրան, — հարցրեց Եզնիկն իշխանին։" gevorg_marzpetuni/clip_019_78.wav,"— Երբ որ աստված կամենա, — անուշադիր եղանակով պատասխանեց իշխանը և սկսավ ձիու ընթացքն արագացնել։" gevorg_marzpetuni/clip_019_79.wav,"— Բայց մենք ո՞ւր ենք գնում,-հարցրեց թիկնապահը՝ իշխանին հետևելով։" gevorg_marzpetuni/clip_019_80.wav,"— Մենք այսօր ևեթ պիտի աշխատենք հասնել Ամրամի բանակը, մեր կորցրած ամեն մի ժամը կարող է մի նոր վտանգ ծնել մեզ համար։" gevorg_marzpetuni/clip_019_81.wav,"— Կերթանք առանց հանգստանալու։ Բայց ձիաների ուժը չի բավիլ այդքան ճանապարհը մի օրում կտրելու։" gevorg_marzpetuni/clip_019_82.wav,"— Ինչո՞ւ, քանի՞ փարսախ է այստեղից մինչև Տավուշ։" gevorg_marzpetuni/clip_019_83.wav,"— Հարյուրից ավելի։ Մենք հազիվ կարող ենք երեկոյան Սագամի ձորն անցնել։" gevorg_marzpetuni/clip_019_84.wav,"— Իսկ առավո՞տը։" gevorg_marzpetuni/clip_019_85.wav,"— Այո՛, լուսածագին կմտնենք Տավուշ։" gevorg_marzpetuni/clip_019_86.wav,"— Այդ էլ բավական է․ շտապենք, — ասաց իշխանը և մտրակը շարժեց։ Սևուկն սկսավ սուրալ հողմի պես․ թիկնապահը հետևում էր նրան։" gevorg_marzpetuni/clip_019_87.wav,"Երեկոյան դեմ մեր ճանապարհորդները գտնվում էին Սագամի ձորում։ Գետափին հանգստացող մի քանի գյուղացիներ տեղեկություն տվին նրանց, որ Դավիթ ու Գրիգոր իշխանների բանակը չվել էր այդտեղից հենց միևնույն օրը, և թե Ամրամի զորքերը գտնվում են այդ միջոցին Աղստև և Կուր գետերի խառնուրդի մոտ։" gevorg_marzpetuni/clip_019_88.wav,"— Ցանկալի էր իմանալ, թե ինչո՞ւ Ամրամը հեռացել է այդքան յուր ամրոցից, — հարցրեց Եզնիկն իշխանին, երբ նրանք գետն անցնելով՝ դեմ դրին դեպի դաշտավայրը։" gevorg_marzpetuni/clip_019_89.wav,"— Այդ նշան է, որ ափխազցիները մոտենում են նրան։ Ահա գարդմանացիք էլ այստեղից են չվել։ Կնշանակե նրանք միացնում են բանակները։" gevorg_marzpetuni/clip_019_90.wav,"— Ուրեմն թագավորի գալստյան մասին լո՞ւր ունին առած։" gevorg_marzpetuni/clip_019_91.wav,"— Անշո՛ւշտ, ապա թե ոչ, ինչո՞ւ այդքան զորքերը միասին կխմբեին, չէ՞ որ մի քանի օրվա մեջ բոլոր շրջակաների պաշարը կարող էին նրանք սպառել։" gevorg_marzpetuni/clip_019_92.wav,"— Տե՛ր, ինձ թվում է, թե մենք պատերազմին պիտի մասնակցենք և ոչ թե հաշտությանը, այնպես չէ՞, — հարցրեց Եզնիկը մի առանձին անհանգստությամբ։" gevorg_marzpetuni/clip_019_93.wav,"— Այդ աստծուն է հայտնի, տեսնենք, թե առավոտը ի՛նչ օր կծագե մեզ համար, — պատասխանեց իշխանը, ըստ երևույթին անփույթ եղանակով, բայց նա իսկապես տանջվում էր տխուր մտածմունքներից։ Մի ծանր նախազգացում ճնշում էր յուր սիրտը, և կարծես այդ ճնշումից ազատվելու համար էր, որ նա շարունակ արագացնում էր ձիու ընթացքը։" gevorg_marzpetuni/clip_019_95.wav,"Այդ բոլոր ծրագիրները հայտնի դարձան Մարզպետունուն, հենց որ նա Ամրամի Տավուշից հեռանալն իմացավ։" gevorg_marzpetuni/clip_019_96.wav,"— Ուրեմն մենք գործ չունինք նրա ամրոցում, — ասաց իշխանը թիկնապահին․ — առավոտն արդեն պիտի հասնինք Աղստև։" gevorg_marzpetuni/clip_019_97.wav,"— Դեռ արևը չծագած կարող ենք Հասանի ջուրն անցնել, — պատասխանեց թիկնապահը։" gevorg_marzpetuni/clip_019_98.wav,"Նրանք պառկեցին մի քանի ժամ հանգիստ առնելու համար։" gevorg_marzpetuni/clip_020_0.wav,"Հետևյալ առավոտ, հազիվ արևը հորիզոնից մի ասպարեզ բարձրացած, իշխանն ու յուր թիկնապահը Աղստևի հովիտը հասան։" gevorg_marzpetuni/clip_020_2.wav,"Նոր էին հասել և դաշնակից ափխազցիները, որոնք և խառն ու անկանոն կերպով խփել էին իրանց վրանները դեպի Կուրը ձգվող դաշտավայրի վրա։" gevorg_marzpetuni/clip_020_3.wav,"Ապստամբների այս ահագին պատրաստությունը տեսնելով՝ Մարզպետունի իշխանը դառնությամբ բացականչեց․" gevorg_marzpetuni/clip_020_4.wav,"— Ինչպե՜ս լավ համախմբվում են՝ իրանք իրանց կործանելու համար։" gevorg_marzpetuni/clip_020_5.wav,"— Չէիր սպասում այսպիսի կազմության, տեր իմ, այնպես չէ՞, — հարցրեց Եզնիկը ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_020_6.wav,"— Բնա՛վ։ Թշվառականները միայն հարազատի դեմ են լավ զինվում․․․ կամ երբ հարկավոր է լինում սեփական երկիրը ոտնակոխ անել․․․" gevorg_marzpetuni/clip_020_7.wav,"— Բանակատեղը պիտի մտնենք, այնպես չէ՞, — հարցրեց թիկնապահը։" gevorg_marzpetuni/clip_020_8.wav,"Իշխանը չպատասխանեց։ Նա ձիու սանձը քաշած և հաստաբուն մի ծառի ստվերում կանգնած՝ դիտում էր բանակը, նրա տարածությունը, նոր զարկվող վրանների շուրջը տիրող շարժումը, մի խումբ հեծելազորի վարժությունները և հովտի մի կողմը հավաքված զորքերի մկնդախաղը։ Երկար դիտելուց հետ, նա դարձավ թիկնապահին․" gevorg_marzpetuni/clip_020_9.wav,"— Տեսնո՞ւմ ես այն ընդարձակ վրանափակը, որի մեջտեղը զարկած է իշխանական վրանը։" gevorg_marzpetuni/clip_020_10.wav,"— Ա՞յն, որի վրա ծածանվում է երկգունյան դրոշակ։" gevorg_marzpetuni/clip_020_11.wav,"— Այո՛․ Ամրամ սեպուհինն է այն, գնա անցիր ուղղակի բանակի միջով․․․" gevorg_marzpetuni/clip_020_12.wav,"— Ավելի լավ չէ՞ հովտի եզերից մոտենալ։" gevorg_marzpetuni/clip_020_13.wav,"— Ո՛չ, սևորդիները վայրենի մարդիկ են․ կարող են մինչև անգամ նետահարել։ Անցի՛ր բանակի միջով, բայց սրարշավ և առանց աջ ու ձախ նայելու, մոտեցի՛ր իշխանի վրանին, ներս մտիր․․․ ճանաչո՞ւմ ես դու իշխանին։" gevorg_marzpetuni/clip_020_14.wav,"— Ինչպե՞ս չէ․ շատ անգամ եմ տեսել։" gevorg_marzpetuni/clip_020_15.wav,"— Հա՛, նե՛րս մտիր և հայտնիր իմ կողմից, որ եկել եմ և կամենում եմ տեսնվել յուր հետ։ Ասա՛, որ կարևոր գործի մասին է խոսելիքս։" gevorg_marzpetuni/clip_020_16.wav,"— Կհրամայե՞ս հայտնել իրան պատճառը, եթե հարցնելու լինի։" gevorg_marzpetuni/clip_020_17.wav,"— Ո՛չ․ պատճառների մասին խոսելը քո գործը չէ․ գնա՛, մի՛ ուշանար։" gevorg_marzpetuni/clip_020_18.wav,"— Իսկույն, տե՛ր իմ։ — Այս ասելով Եզնիկը մտրակեց յուր ձին և սրարշավ դեպի բանակն ուղղվեցավ։" gevorg_marzpetuni/clip_020_20.wav,"Իշխանական վրանի առաջ կանգնած էին զրահազգեստ պահապաններ, երկաթե գլխանոցներով, երկար նիզակներ ու ասպարներ ձեռքներին։ Իսկ վրանի մեջ անցուդարձ էր անում Ցլիկ-Ամրամը, միայնակ և մտախոհ։" gevorg_marzpetuni/clip_020_22.wav,"Հանկարծ սեպուհը լսեց մի վիճաբանության շշուկ, որ տեղի էր ունենում յուր վրանի առաջ։" gevorg_marzpetuni/clip_020_23.wav,"— Ո՞վ է այդտեղ, — գոչեց նա ներսից հզոր ձայնով։" gevorg_marzpetuni/clip_020_24.wav,"— Մի ոստանցի զինվոր, որ կամենում է ներկայանալ քեզ, տե՛ր, բայց չի կամենում վաղակավորն ու վահանը ձգել, — պատասխանեց պահապանը, մոտենալով վրանի մուտքին։" gevorg_marzpetuni/clip_020_25.wav,"— Ո՞վ է այդ համառը, թողե՛ք որ գա, — հրամայեց սեպուհը։" gevorg_marzpetuni/clip_020_26.wav,"Եկողը Եզնիկն էր։ Նա յուր երկարաբուն նիզակը հանձնեց պահապանին և ներս մտնելով վրանը, խորը գլուխ տվավ իշխանին։" gevorg_marzpetuni/clip_020_27.wav,"— Ո՞վ ես դու, — հարցրեց Ամրամը խրոխտ ձայնով։" gevorg_marzpetuni/clip_020_28.wav,"— Մարզպետունյաց Գևորգ մեծ իշխանի թիկնապահը, — պատասխանեց Եզնիկը։" gevorg_marzpetuni/clip_020_29.wav,"— Դու չգիտե՞ս, որ իրավունք չունիս սրով ու վահանով իշխանի վրանը մտնելու։" gevorg_marzpetuni/clip_020_30.wav,"— Երբե՛ք հեռացրած չեմ ինձանից այս զենքերը, տեր իմ։" gevorg_marzpetuni/clip_020_31.wav,"— Ուրեմն երբեք էլ բանբերի պաշտոն չե՞ս կատարած։" gevorg_marzpetuni/clip_020_32.wav,"— Առաջին անգամն եմ կատարում և երկրորդ անգամ չպիտի կատարեմ, քանի որ հարկավոր է դրա համար զինաթափ լինել, — պատասխանեց Եզնիկը փոքր-ինչ այլայլված։" gevorg_marzpetuni/clip_020_33.wav,"Սեպուհը ժպտաց։" gevorg_marzpetuni/clip_020_34.wav,"— Ի՞նչ ունիս ինձ հայտնելու, — հարցրեց նա։" gevorg_marzpetuni/clip_020_35.wav,"— Իշխանը հրամայեց ինձ՝ ասել, որ եկել է ձեր բանակը կարևոր գործի համար և կամենում է խոսակցել տեր սեպուհի հետ։" gevorg_marzpetuni/clip_020_36.wav,"— Գևորգ իշխանն այստե՞ղ, մեր բանակո՞ւմն է։" gevorg_marzpetuni/clip_020_37.wav,"— Այստեղ, բանակից դուրս սպասում է քո պատասխանին։" gevorg_marzpetuni/clip_020_38.wav,"— Գնա՛, ասա՛, թող շնորհ բերե, — պատվիրեց իսկույն սեպուհը և ապա կանչելով պահապանին՝ հրամայեց, որ հայտնե յուր թիկնապահներին՝ ընդառաջել իշխանին։" gevorg_marzpetuni/clip_020_39.wav,"Իսկույն մի խումբ զրահավորներ, պատրաստ ձիանը աշտանակելով՝ դիմավորեցին իշխան Մարզպետունուն բանակից դուրս և առաջնորդեցին նրան սեպուհի վրանը։" gevorg_marzpetuni/clip_020_40.wav,"— Ամեն մարդու կսպասեի տեսնել իմ վրանում, բայց Մարզպետունյաց իշխանին, թագավորի զինակցին ու հավատարմին, երբե՛ք․․․-ասաց սեպուհը ջերմագին ողջունելով իշխանին և հրամեցնելով նրան մի փոքրիկ եռոտանի աթոռ։" gevorg_marzpetuni/clip_020_41.wav,"— Բարեբախտաբար ես միշտ այնտեղ եմ, ուր ինձ չեն սպասում, — ժպտալով պատասխանեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_020_42.wav,"— Բարեբախտաբա՞ր, ի՞նչ կնշանակե այդ։" gevorg_marzpetuni/clip_020_43.wav,"— Կնշանակե, թե երբեք չար գործի համար չեմ այցելում մեր բարեկամներին։" gevorg_marzpetuni/clip_020_44.wav,"— Բարեկամներին, այո՛, բայց դու թշնամու վրանումն ես։" gevorg_marzpetuni/clip_020_45.wav,"— Ո՛չ, Մարզպետունին հայ թշնամի չունի․ Նա այդպիսի թշնամի չի ճանաչում։" gevorg_marzpetuni/clip_020_46.wav,"— Իսկ թագավորի թշնամիները քո թշնամիները չե՞ն։" gevorg_marzpetuni/clip_020_47.wav,"— Դու մի օր թագավորի բարեկամն էիր և դարձյալ բարեկամ կլինիս․․․" gevorg_marzpetuni/clip_020_48.wav,"— Բարեկա՞մ․․․ դժոխքը տանե նրան․․․ իմ սատանային հաշտության ձեռք կպարզեմ, բայց նրան՝ երբեք, — ուժգին բացականչությամբ ընդհատեց սեպուհն իշխանին։" gevorg_marzpetuni/clip_020_49.wav,"Մարզպետունին լռեց և մի տեսակ տարակուսական հայացքով սկսավ դիտել սեպուհի դեմքը, որ այլայլվել էր հանկարծական հուզմունքից։" gevorg_marzpetuni/clip_020_50.wav,"— Եթե գիտենայի, թե պիտի վրդովեմ քեզ․․․ այսքան երկար ճանապարհ չէի կտրիլ․․․ — մեղմ ու հանդարտ ձայնով նկատեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_020_51.wav,"— Թագավորը հազիվ մի ավուր ճանապարհով հեռի է մեզանից, — խոսել սկսավ սեպուհը՝ նույնպես մեղմությամբ, — վաղը գուցե մենք ճակատենք միմյանց դեմ․ եթե դու մեզ հաշտեցնելու համար ես եկել, ցավում եմ, որ ապարդյուն աշխատանք ես հանձն առել։" gevorg_marzpetuni/clip_020_52.wav,"— Ոստանում ոչ ոք չէր հավատում, թե սեպուհ Ամրամը կարող է ապստամբել յուր թագավորից․․․" gevorg_marzpetuni/clip_020_54.wav,"— Եվ նա քեզ պարտապան չմնաց, իշխան կարգեց ամբողջ Ուտիքի և Սևորդյաց աշխարհի վրա․ հյուսիսային զորքի հրամանատարությունը հանձնեց քեզ․․․ Դու չպետք է օգուտ քաղեիր քո ձեռքում ունեցած իշխանությունից ու պատրաստի զորքերից և, ապստամբության դրոշակ բանալով՝ սուրդ ուղղեիր քո բարերարի և թագավորի դեմ։" gevorg_marzpetuni/clip_020_55.wav,"— Երբե՛ք իմ թագավորի, մի՛ ասիր այդ, այլ իմ անձնական թշնամու․․․" gevorg_marzpetuni/clip_020_56.wav,"— Անձնական թշնամի՞․․․ մի՞թե թագավորը կարող է անձնական թշնամի լինել յուր պաշտոնակալին, — նկատեց իշխանը՝ իբրև թե սեպուհի խոսքերը չհասկանալով։" gevorg_marzpetuni/clip_020_57.wav,"— Իշխա՛ն, եթե դու ոչինչ չգիտես այն ամենից, ինչ որ իմ մեջ թշնամություն է գրգռել դեպի թագավորը, ապա շատացիր այնքանով՝ ինչ որ ես քեզ ասացի, ավելին խոսել չեմ կարող։" gevorg_marzpetuni/clip_020_58.wav,"— Ես չեմ կամենում, որ շատ բաներ պատմես ինձ։ Գիտեմ, թե առհասարակ ի՛նչ պատճառներ են դրդում մեր իշխաններին թշնամանալ թագավորին կամ ապստամբիլ նրա դեմ․․․" gevorg_marzpetuni/clip_020_59.wav,"— Գիտես, այնպես չէ՞, — ընդհատեց հանկարծ սեպուհը, — փառամոլություն, շահասիրություն, ընչաքաղցություն, ի՛նչ ես կարծում, դրանցից մեկը չէ՞, որ դրդել է ինձ թշնամանալ իմ թագավորին․․․" gevorg_marzpetuni/clip_020_60.wav,"— Չգիտեմ, և ասացի, թե չեմ էլ կամենում իմանալ, բայց կամենում եմ, որ դու ապստամբության դրոշակն ամփոփես և թագավորիդ դեմ հանած սուրը յուր պատյանը դարձնես։" gevorg_marzpetuni/clip_020_61.wav,"— Այդ սպառնալի՞ք է քո կողմից, իշխա՛ն։" gevorg_marzpetuni/clip_020_62.wav,"— Ո՛չ, այլ լոկ խնդիր, աղաչանք․․․" gevorg_marzpetuni/clip_020_63.wav,"— Զարմանում եմ․ Մարզպետունյաց տերը խնդրում, աղաչում է սեպուհ Ամրամին․․․ Այդպիսի խոնարհություն չեն ունեցել, կարծեմ, Մարզպետունի նախարարները․․․ Արդյոք մի խորհրդավոր գաղտնիք չկա՞ թաքնված այդ խնդրարկության մեջ․" gevorg_marzpetuni/clip_020_64.wav,"— Լսի՛ր, Ամրամ սեպուհ․ Մարզպետունի նախարարները հպարտ էին ավելի, քան քո նախահայրերը, բայց նրանց ժառանգը գերադասում է հայրենասիրությունը, մի՞թե այդ մի արատ է նրա համար։" gevorg_marzpetuni/clip_020_65.wav,"— Բնա՛վ․ երա՛նի նրան, ով կարող է անձնվիրաբար ծառայել հայրենիքին։" gevorg_marzpetuni/clip_020_66.wav,"— Եվ, ահա՛, հենց այդ հայրենիքի շահն է, որ իմ հպարտ ճակատը խոնարհեցնում է քո առաջ։ Կարո՞ղ ես արհամարհել այս խոնարհությունը կամ անարգ գաղտնիքներ որոնել նրա մեջ։" gevorg_marzpetuni/clip_020_67.wav,"— Ո՛չ։" gevorg_marzpetuni/clip_020_68.wav,"— Ուրեմն լսի՛ր ինձ․ կակղացրու սրտիդ կարծրությունը և արգելիր այն կոտորածը, որ տեղի պիտի ունենա մի կամ երկու օրից հետո։" gevorg_marzpetuni/clip_020_69.wav,"— Չեմ կարող։" gevorg_marzpetuni/clip_020_70.wav,"— Ուրեմն հայոց հազարավոր մայրերը որդիներ են ծնել ցավոք ու հեծությամբ, մեծացրել են նրանց բազմամյա տանջանքներով, որ դուք իշխաններդ մի օրվա ընթացքում զոհեք այդ բոլորին ձեր անձնական կրքերի՞ն։" gevorg_marzpetuni/clip_020_71.wav,"— Իսկ երբ նրանց տանում եք հագարացոց դեմ, երբ նրանց մաշում է մահմեդականի սուրը, ինչո՞ւ այն ժամանակ էլ չեք հիշում հայ մայրերի ցավն ու հեծությունը։" gevorg_marzpetuni/clip_020_72.wav,"— Հայրենիքի թշնամու դեմ կռվելը, նրա ազատության համար մեռնիլը սրբազան պարտք է, այդ պարտքից ոչ ոք չպիտի փախչի, բայց եղբայրասպանությունը մի ոճիր է, աստծուց և մարդկանցից անիծված։" gevorg_marzpetuni/clip_020_73.wav,"Ամրամը, որ խոսելու ժամանակ բարձրացել էր տեղից, նստեց նորեն եռոտանու վրա և լուռ ու մտախոհ սկսավ դիտել վրանի անկյունին հենած գեղարդները։ Ապա մի վայրկենից հետ ձեռքը դեպի ծնոտը տարավ և յուր հարուստ, նրբահեր մորուքը շոյելով՝ մեղմ ձայնով ասաց․" gevorg_marzpetuni/clip_020_75.wav,"— Այդ խիղճը թույլ չի տալ քեզ, որ եղբարցդ կյանքը վտանգի ենթարկես։" gevorg_marzpetuni/clip_020_77.wav,"— Այո՛, նա էլ այստեղ է․․․ հայոց թագավորի տոհմական թշնամին։" gevorg_marzpetuni/clip_020_78.wav,"— Որի հետ միացել ես դո՛ւ։" gevorg_marzpetuni/clip_020_79.wav,"— Այո՛, և երդվել եմ, ինչպես նրան, նույնպես և մյուս դաշնակիցներին, կռվել հետերնին միասին, մինչև իմ վերջին շունչը։" gevorg_marzpetuni/clip_020_80.wav,"— Եվ եթե հաշտվե՞ս։" gevorg_marzpetuni/clip_020_81.wav,"— Այն ժամանակ այդ բոլորի սուրը կդարձնեմ միայն իմ անձի դեմ։ Այս է մեր պայմանը։" gevorg_marzpetuni/clip_020_83.wav,"— Իսկ Սևադա իշխա՞նը, նրա երկու որդինե՞րը, կատաղի գարդմանացի՞ք, որոնք եկել են իրանց կույր իշխանների վրեժը լուծելու թագավորից․․․" gevorg_marzpetuni/clip_020_84.wav,"— Սևադա իշխանը ներեց թագավորին։" gevorg_marzpetuni/clip_020_85.wav,"— Ի՞նչ, Սևադան ներե՞ց,-տեղից վեր թռչելով բացականչևց Ամրամը։" gevorg_marzpetuni/clip_020_86.wav,"— Այո՛, ես նրա մոտ էի․ նա ներեց և հետ կկանչե յուր զորքերը, եթե դու էլ վեհանձնաբար վայր դնես քո սուրը։" gevorg_marzpetuni/clip_020_87.wav,"Բարկության հուրը ցոլաց Ամրամի աչքերում, նրա դեմքը այլայլվեցավ, և շունչը կարծես թե բռնվեցավ, ինչպես հնոցի մեջ խեղդվող բոցի ծուխը։" gevorg_marzpetuni/clip_020_88.wav,"Նա մի քանի քայլ առաջ գնաց, նորեն հետ դարձավ և, ապա կանգ առնելով իշխանի առաջ, հարցրեց կրկին․" gevorg_marzpetuni/clip_020_89.wav,"— Եվ այդպե՛ս, նա ուրեմն ներե՞ց․․․ և զորքերը հետ կկանչե, եթե ես հաշտվե՛մ․․․" gevorg_marzpetuni/clip_020_90.wav,"— Այո՛, նա բոլորովին ներեց, նա հարգեց իմ խնդիրը, նա ապացուցեց, որ սիրում է հայրենիքը։" gevorg_marzpetuni/clip_020_91.wav,"Ամրամը ձգեց յուր ձեռը, բռնեց իշխանի թևից և կամացուկ ձայնով ասաց․" gevorg_marzpetuni/clip_020_92.wav,"— Այստեղ մեզ կարող են լսել, արի իմ առանձնարանը։" gevorg_marzpetuni/clip_020_93.wav,"Այս ասելով, նա առաջ անցավ և ներքին վարագույրը բանալով՝ մտավ վրանի երկրորդ բաժանմունքը։ Իշխանը հետևեց նրան։" gevorg_marzpetuni/clip_020_94.wav,"— Այդ Սևադան, այդ հպարտ գարդմանացին, որ երդվել էր պատժել յուր դահճին, ի՞նչ բարիքների հուսով է հաշտվում թագավորի հետ, — դարձավ Ամրամը Մարզպետունուն։" gevorg_marzpetuni/clip_020_95.wav,"— Յուր անձի համար և ոչ մի։ Նա խնայում է յուր հայրենակիցների արյունը։" gevorg_marzpetuni/clip_020_96.wav,"— Իսկ նա պատմե՞ց քեզ, թե ինչո՛ւ համար եմ սուր վերցրել ես։" gevorg_marzpetuni/clip_020_97.wav,"— Պատմեց, ես բոլորը գիտեմ։" gevorg_marzpetuni/clip_020_98.wav,"— Պատմեց, և դու բոլորը գիտե՞ս․․․ — զայրույթից կարծես խեղդվելով հարցրեց Ամրամը։" gevorg_marzpetuni/clip_020_99.wav,"— Այո՛, բայց մի՛ վրդովվիր։" gevorg_marzpetuni/clip_020_100.wav,"— Չվրդովվե՞մ, այդ ի՞մ ցանկությունից է կախված, կարո՞ղ ես հրամայել առյուծին, որ նա չմռնչե, երբ դարանակալ սուրը ցցվում է յուր կողերի մեջ․․․" gevorg_marzpetuni/clip_020_101.wav,"— Համբերությունը ամենազորավոր զենքն է․․․" gevorg_marzpetuni/clip_020_102.wav,"— Ի՞նչ համբերություն՛ից խոսելու ժամանակ է, Մարզպետունի՛ իշխան։ Ասում ես, որ Սևադան ներել է նրան, ինչո՞ւ, ինչո՞ւ ուրեմն այդ ծերուկը դժոխք վառեց իմ սրտում, ինչո՞ւ իմ հոգու խաղաղությունը վրդովեց, ինչո՞ւ իմ կյանքը թունավորեց․․․ եթե այսօր պիտի ներեր։" gevorg_marzpetuni/clip_020_103.wav,"— Երբ մարդու հոգին կուրանում է վրեժխնդրության կրքերից․․․" gevorg_marzpetuni/clip_020_105.wav,"— Եվ ահա՛ հենց այդ ժամանակն է, որ հերոսը և մեծ հայրենասերը կարողանում է ապացուցանել, թե յուր մայրը հասարակ ծնունդ չէ պարգևել աշխարհին։" gevorg_marzpetuni/clip_020_106.wav,"— Ամենից հասարակ և ամենից սինլքորը կարող է հանդուրժել այս անպատվությանը, մեծ հոգին, ընդհակառակը, չի կարող տանել նրան։" gevorg_marzpetuni/clip_020_107.wav,"— Սևադան փոքրիկ մարդ չէ․ Աշոտը կուրացրել է նրա երկու աչքերը, կուրացրել է և նրա որդուն, և սակայն նա մոռանում է այսօր այդ անփոխարինելի զրկանքը և ներում է անխիղճ փեսային միայն հայրենիքի սիրույն համար։" gevorg_marzpetuni/clip_020_108.wav,"— Աշոտը նրա աչքերն է կուրացրել, բայց իմ՝ սիրտը։ Կույր աչքը կարող է ներել, բայց կույր սիրտը չի ներիլ․․․ չի կարող ներել։" gevorg_marzpetuni/clip_020_109.wav,"— Բայց․․․․" gevorg_marzpetuni/clip_020_110.wav,"— Տե՛ր Մարզպետունի, այն մարդը, «որ գիտ», թե թագավորն ի՛նչ անարգանք է հասցրել իմ անվանը և սակայն խորհուրդ է տալիս ինձ հաշտվել նրա հետ, նա իմ թշնամին է։ Եթե դու իմ վրանում չլինեիր, ես կմենամարտեի քեզ հետ․․․" gevorg_marzpetuni/clip_020_111.wav,"— Ուրեմն, ես իմ գործը վերջացրի․․․ — ասաց Մարզպետունին իշխանը և տեղից վեր կենալով՝ ողջունեց Ամրամին և վրդովված դուրս գնաց վրանից։" gevorg_marzpetuni/clip_021_0.wav,"Հազիվ իշխանը ներքին մուտքից հեռացել էր մի քանի քայլ, սեպուհը բարձրացրեց վարագույրը և ձայն տվավ նրան․" gevorg_marzpetuni/clip_021_1.wav,"— Տե՛ր Մարզպետունի։" gevorg_marzpetuni/clip_021_2.wav,"Իշխանը հետ դարձավ և հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_021_3.wav,"— Դու ինձ ուրիշ ասելիք ունի՞ս։" gevorg_marzpetuni/clip_021_4.wav,"— Ես դեռ ոչինչ չեմ ասել քեզ, — պատասխանեց Ամրամը։" gevorg_marzpetuni/clip_021_5.wav,"Իշխանն ինքն իրան ուրախացավ։ Նրա սրտում նոր հույս ծագեց։ «Միգուցե նա զղջաց յուր սառն ընդունելության համար, միգուցե նա կամենում է «հարգել իմ խնդիրը․․․», վայրկենապես անցան այս մտքերը Մարզպետունու գլխով, և նա հոժարությամբ հետ դարձավ և նորեն ներքին վրանը մտնելով՝ հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_021_6.wav,"— Ուրիշ ի՞նչ ունիս ինձ ասելու։" gevorg_marzpetuni/clip_021_7.wav,"— Նստի՛ր այստեղ մի վայրկյան, — ասաց սեպուհը՝ ցույց տալով իշխանին յուր մահճակալը։" gevorg_marzpetuni/clip_021_8.wav,"Իշխանը նստեց։" gevorg_marzpetuni/clip_021_9.wav,"— Տե՛ր Մարզպետունի, եթե դու եկել ես ինձ մոտ իբրև պատգամավոր, ապա ուրեմն պետք է լրիվ պատասխան տանես նրան, ով որ ուղարկել է քեզ, — ասաց սեպուհը։" gevorg_marzpetuni/clip_021_10.wav,"— Ոչ ոք ինձ չէ ուղարկել։ Թագավորը, ինչպես գիտես, նոր է վերադառնում եգերացոց աշխարհից, իսկ Ուտիքում եղած ժամանակ ես նրան չեմ տեսել․․․" gevorg_marzpetuni/clip_021_11.wav,"— Ես կարծում էի, թե գուցե թագուհին․․․" gevorg_marzpetuni/clip_021_13.wav,"— Ո՛չ, տեր Մարզպետունի, մի՛ հավատար, — ընդհատեց հանկարծ սեպուհը․ — մի՛ հավատար, թե ես կարող եմ քեզ լսել, թե քո խոսքերը կարող են իմ սիրտը շարժել, թե Ամրամ սեպուհը կարող է հայրենիքի համար մտածել․․․" gevorg_marzpetuni/clip_021_14.wav,"— Ինչո՞ւ ուրեմն հետ դարձրիր ինձ․ ես այդ համոզմունքով արդեն հեռանում էի քեզանից։" gevorg_marzpetuni/clip_021_15.wav,"— Հետ դարձրի, որ իմ սիրտը բանամ քո առաջ, ցույց տամ քեզ նրա ժահահոտ վերքերը, որպեսզի թագավորիդ հանդիպած ժամանակ պատմես նրան, թե Ամրամը ինչո՞ւ կործանման սուրը մերկացրեց։" gevorg_marzpetuni/clip_021_16.wav,"— Նա քեզ չի արդարացնել։" gevorg_marzpetuni/clip_021_17.wav,"— Մի՞թե ես սպասում եմ, որ նա ինձ արդարացնի․․․" gevorg_marzpetuni/clip_021_18.wav,"— Ինչո՞ւ ուրեմն հայտնեմ նրան, թե ի՛նչ պատճառով կործանման սուրը մերկացրիր։" gevorg_marzpetuni/clip_021_19.wav,"— Որպեսզի, եթե աստված ինձ հաջողե, և ես քո թագավորի զորությունը ջախջախեմ, երկիրն ավերեմ․ քաղաքները հրդեհեմ և նրա գահն ու թագը ապականության մոխրով ծածկեմ, նա իմանա, թե որ անարգանաց վրեժը լուծեց Ամրամը իրանից․․․" gevorg_marzpetuni/clip_021_20.wav,"— Այդ նա կիմանա․․․ Անշուշտ կիմանա, բայց դու էլ իմացիր, որ այդպիսի անխիղճ գործերի համար բոլոր աշխարհը պիտի քեզ անիծե։" gevorg_marzpetuni/clip_021_21.wav,"— Այդ անեծքները չեն տանջիլ իմ հոգին ավելի, քան, որքան տանջվում է նա այժմ ապիրատ թագավորի ինձ հասցրած անարգանքի պատճառով․․․ Նույնիսկ օրհնություններն անկարող են բուժել այն վերքերը, որոնք լափում, սպառում են այժմ իմ գոյությունը․․․" gevorg_marzpetuni/clip_021_22.wav,"— Բայց եթե կարողանայիր մի վայրկյան սառը ուղեղով դատել, եթե երիտասարդական անփորձ եռանդը տեղի տար խոհեմության և իմաստության․․․ եթե վրեժխնդրության փոխարեն վառվեր քո սիրտը հայրենիքի սիրով․․․ այն ժամանակ հավատացած եմ, չէիր կամենալ մի կնոջ պատճառով հայրենյաց դավաճանի անունը վաստակել։" gevorg_marzpetuni/clip_021_23.wav,"Սեպուհը մոտեցավ իշխանին, յուր հրավառ հայացքն ուղղեց նրա աչքերին և ներքին հուզմունքից դողացող ձայնով ասաց․" gevorg_marzpetuni/clip_021_25.wav,"— Ների՛ր ինձ, սիրելի Ամրամ, ես չէի կամենում քեզ վիրավորել, ոչ էլ «մի կին» ասելով՝ ուզում էի Ասպրամ իշխանուհուն նվաստացնել․․․" gevorg_marzpetuni/clip_021_26.wav,"— Լռի՛ր, աղաչում եմ քեզ․ մի՛ հիշիր նրա անունը, գոնե մի՛ հիշիր իմ առաջ, մի՛ խոսիր նվաստության մասին, ես կարող եմ խելագարվել․․․- — ընդհատեց իշխանին Ամրամը, ներքին հուզմունքից բոլորովին այլայլվելով։" gevorg_marzpetuni/clip_021_27.wav,"— Ես պետք է կրկին և կրկին անգամ ներողություն խնդրեմ քո վրանը մտնելուս համար, — մեղմ ձայնով ասաց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_021_28.wav,"Սեպուհը չպատասխանեց։ Նա վրդովված սկսավ անցուդարձ անել վրանում և ձեռքը մերթ ընդ մերթ դեպի ճակատը տանելով՝ շփել նրան, աշխատելով կարծես յուր ուղեղը ծանրաբեռնող մտածությունները ցրել։" gevorg_marzpetuni/clip_021_29.wav,"Անցան մի քանի վայրկյաններ։ Լուռ էին երկուսն էլ։ Վրանի մեջ լսվում էր միայն սեպուհի խուլ քայլատրոփը։" gevorg_marzpetuni/clip_021_31.wav,"Վերջապես սեպուհը նստեց յուր մահճակալի ծայրին և կարծես վրդովմունքից հոգնած, լուռ և անթարթ աչքով սկսավ նայել վրանի մուտքին։" gevorg_marzpetuni/clip_021_32.wav,"— Ամրամ սեպուհ, ի՞նչ անուն կտայիր դու այն մարդուն, որ մի քանի վայրկյան տաքանալու համար հրդեհեր յուր տունը, — հարցրեց հանկարծ իշխանը, չսպասելով սեպուհի խոսելուն։" gevorg_marzpetuni/clip_021_33.wav,"— Խելագար կանվանեի․․․ — պատասխանեց վերջինս՝ առանց աչքերը վրանի մուտքից հեռացնելու։" gevorg_marzpetuni/clip_021_36.wav,"— Կպաշարե։ Բայց հենց այդ տագնապի մեջ հոգիս ուրախությամբ կբաժանվի իմ մարմնից, երբ մտածեմ, թե մեռնում եմ հայրենիքի համար։" gevorg_marzpetuni/clip_021_37.wav,"— Իսկ երբ դաշույնը ցցվի հոգվո՞ւյդ մեջ․ երբ հոգին ինքը տանջանքների մատնվի՞․․․" gevorg_marzpetuni/clip_021_38.wav,"— Եթե դու սիրտ և զգացում ունիս, եթե քո երակներում ազնվական արյուն է հոսում, անկարելի է, որ քո հոգին ավելի չխոցոտվի այն ժամանակ, երբ տեսնես, թե քո ձեռքով անարգանք է հասել հայրենիքին, թափվել է եղբարցդ արյունը, վտանգվել է պետական գահը, և քո բաց արած ճանապարհով մտել է թշնամին, որ ավերում է հայրենի երկիրը․․․" gevorg_marzpetuni/clip_021_39.wav,"— Գիտե՞ս ի՛նչ կա, տեր Մարզպետունի։" gevorg_marzpetuni/clip_021_40.wav,"— Ասա՛, լսում եմ։" gevorg_marzpetuni/clip_021_41.wav,"— Դու հունաց դպրության ծանոթ ես ինձանից ավելի։ Ասում են, որ թագավորի հետ Բյուզանդիոն գնացած ժամանակ կայսեր արքունիքում զարմացել էին քո հունագիտության վրա։ Ճշմարի՞տ է այս, թե ոչ։" gevorg_marzpetuni/clip_021_42.wav,"— Ճշմարիտ է․ բայց դու ինչո՞ւ համար ես իմ հունագիտությունը հիշում։" gevorg_marzpetuni/clip_021_43.wav,"— Ինչո՞ւ համար, ասեմ։ Դու հո կարդացե՞լ ես Հոմերոսը։" gevorg_marzpetuni/clip_021_44.wav,"— Ինչպե՞ս չէ․ նրա հանգերգություններից շատը բերան գիտեմ։" gevorg_marzpetuni/clip_021_45.wav,"— Ուրեմն և գիտես, թե ինչո՛ւ Տրովադան կործանվեցավ, և ինչո՛ւ նրա պարիսպների տակ բազմաթիվ հույն զորավարներ իրանց բյուրավոր զորքերով ջարդվեցան։" gevorg_marzpetuni/clip_021_46.wav,"— Գիտեմ, մի կնոջ, մի Հեղինեի անհավատարմության պատճառով։" gevorg_marzpetuni/clip_021_47.wav,"— Ո՛չ, սխալվում ես, մի դավաճան Պարիսի պատճառով։" gevorg_marzpetuni/clip_021_48.wav,"— Ես այդպես չեմ հասկանում Հոմերոսը։" gevorg_marzpetuni/clip_021_50.wav,"— Ես մի Հեղինեի պատճառով նույնիսկ տասը հույնի արյուն չէի թափիլ, ո՛ւր մնաց թե բյուրավոր հույների, զորապետների, թագավորների․․․" gevorg_marzpetuni/clip_021_51.wav,"— Հա՞․․․ Ուրեմն դու մեծ մարդ ես․․․ Բայց Հունաստանը քեզ պես չմտածեց։ Նա ասաց, «Եթե այսօր Պարիսին թողնենք անպատիժ, վաղն էլ Հեկտորը կգա․․․ ուրեմն լավ է, որ անդրանիկ հարվածն իջեցնենք անդրանիկ հանցավորի գլխին․․․»" gevorg_marzpetuni/clip_021_52.wav,"— Եվ դու ուրեմն արդարացնում ես բյուրավոր մարդկանց կոտորածը մի մարդու պատճառո՞վ։" gevorg_marzpetuni/clip_021_53.wav,"— Պատվի պատճառով․․․" gevorg_marzpetuni/clip_021_54.wav,"— Եվ դու նույնը կարող ես անե՞լ։" gevorg_marzpetuni/clip_021_55.wav,"— Նույնը պիտի անեմ, պարտավոր եմ անել։" gevorg_marzpetuni/clip_021_57.wav,"— Լսի՛ր, տե՛ր Մարզպետունի։ Դու խոսում ես ինչպես մի աբեղա, բայց ես զինվորական եմ․․․" gevorg_marzpetuni/clip_021_58.wav,"— Ամրամ սեպուհ, դու մոռանում ես քեզ, — հանկարծ տեղից վեր թռչելով բացականչեց իշխանը, — դու պարտավոր ես զանազանել հայրենասերն աբեղայից։" gevorg_marzpetuni/clip_021_59.wav,"— Ներողություն, տեր Մարզպետունի, ես աբեղա բառը գործ դրի խաղաղասերի մտքով․ Ամրամն անծանոթ չէ Մարզպետունյաց ժառանգի քաջարիության։" gevorg_marzpetuni/clip_021_60.wav,"Իշխանն ըստ երևույթին հանգստացավ և նորեն նստեց մահճակալի վրա։" gevorg_marzpetuni/clip_021_61.wav,"— Ասացիր, որ պատերազմի արհավիրները պիտի կեղեքեն իմ սիրտը, եթե մտածեմ, թե այդ բոլորը լինում է մի կնոջ պատճառով․․․ — խոսել սկսավ նորեն Ամրամը, — այդպես է, իշխան, պիտի կեղեքեն, եթե հայրենասիրության մի կայծ գոնե մնացել է իմ սրտի մեջ․․․ Բայց եթե վերջին կայծն էլ մարա՞ծ է արդեն, եթե իմ սիրտը բաբախում է միայն վրեժխնդրությա՞ն համար․․․" gevorg_marzpetuni/clip_021_62.wav,"— Դու ուրեմն արժանի չես քաջի և զինվորի անուն կրելու, — վրդովված նկատեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_021_63.wav,"— Ես չեմ նեղանում այդ խոսքից։ Ես պարտավոր եմ հարգել տեր Մարզպետունու աստիճանն ու տարիքը․․․ Բայց պիտի դառնամ նորեն Հոմերոսին։ Աքիլլեսը ո՛չ միայն քաջ, այլև դյուցազն էր, այնպես չէ՞, իշխա՛ն։" gevorg_marzpetuni/clip_021_64.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_021_65.wav,"— Հունաց հերոսների մեջ ո՞րն էր նրան հավասար։" gevorg_marzpetuni/clip_021_66.wav,"— Ո՛չ ոք։" gevorg_marzpetuni/clip_021_67.wav,"— Նա միակն էր, այնպես չէ՞։" gevorg_marzpetuni/clip_021_68.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_021_70.wav,"Իշխանը լուռ էր։" gevorg_marzpetuni/clip_021_71.wav,"— Պատճառը դարձյալ նույնպիսի մի նախատինք․․․ — հարեց Ամրամը, — Ագամեմնոն արքան, հունաց դաշնակցության գլխապետը, խլել էր Աքիլլեսից Բրիսեիսե սիրուհին, որ նրան իբր մրցանակ էր տրված տրոյական ավարից։" gevorg_marzpetuni/clip_021_72.wav,"Աքիլլեսը չկարողացավ տանել այդ նախատինքը, նա յուր սուրը պատյանի մեջ դրավ․․․ նա հետ կեցավ պատերազմից, և մի Բրիսեիսեի պատճառով հազարավոր հույներ կոտորվեցան։ Այժմ դու կամենում ես, որ Ամրամ սեպուհը ավելի մեծ և ավելի քաջ լինի, քան Թետիսի որդին, դյուցազն Աքիլլե՞սը։" gevorg_marzpetuni/clip_021_73.wav,"— Չէի՞ր կամենալ նրանից ավելի մեծ և ավելի քաջ հռչակվել։" gevorg_marzpetuni/clip_021_74.wav,"— Կկամենայի․․․" gevorg_marzpetuni/clip_021_75.wav,"— Ուրեմն մոռացի՛ր քեզ հասած նախատինքը ի սեր հայրենիքի, և դու ավելի մեծ կլինես, քան Աքիլլեսը։" gevorg_marzpetuni/clip_021_76.wav,"— Ինձ ընդհատում ես․ կկամենայի, բայց չեմ կարող, բնությունն ինքն է քարացնում մարդու սիրտն այսպիսի դեպքում․․․ Ես հանցավոր չեմ։" gevorg_marzpetuni/clip_021_77.wav,"— Ուրեմն ի՞նչ ես որոշել անելու։" gevorg_marzpetuni/clip_021_78.wav,"— Պատերազմել․ ուրիշ միջոց ես չգիտեմ անարժան արքային պատժելու համար։ Աշոտ-Երկաթը կենդանի չպիտի վերադառնա յուր Ոստանը։ Ես որոշել եմ այդպես, և այդպես պիտի լինի։" gevorg_marzpetuni/clip_021_79.wav,"— Չե՞ս վախենում, որ դու լինիս առաջին զոհը։" gevorg_marzpetuni/clip_021_80.wav,"— Այդ միևնույն է․ կամ ես, կամ նա․ մեզանից մինը պիտի մեռնի, երկուսը միասին աստուծո լույսը չպիտի վայելեն։" gevorg_marzpetuni/clip_021_81.wav,"— Իսկ երբ դու միայնակ մնաս, կարծում ես, թե ուրախությա՞մբ պիտի վայելես այդ լույսը։" gevorg_marzpetuni/clip_021_83.wav,"Ամրամը, որ խոսելու միջոցին բարձրացել էր տեղից, նորեն ընկավ մահճակալի վրա, հուզմունքից դադրած և գլուխը ձեռքերի մեջ բռնելով՝ սկսավ ծանր շունչ քաշել։" gevorg_marzpetuni/clip_021_84.wav,"Լռություն տիրեց վրանում։ Չէր խոսում և Մարզպետունին, նա էլ խորասուզվել էր մտածմունքների մեջ։" gevorg_marzpetuni/clip_021_85.wav,"Անցան մի քանի վայրկյաններ։ Հանկարծ ձիաների խրխնջյուն լսվեցավ վրաններից դուրս, և մի պահապան ներս մտնելով՝ հայտնեց, որ Բեր իշխանը գալիս է սեպուհին այցելելու։" gevorg_marzpetuni/clip_021_86.wav,"Երկու խոսակիցները միաժամանակ բարձրացրին գլուխները։ Երբ պահապանը դուրս գնաց, Մարզպետունին վեր կացավ տեղից և, ձեռքը դեպի Ամրամը պարզելով՝ հուսահատ ձայնով ասաց․" gevorg_marzpetuni/clip_021_87.wav,"— Մնաս բարյավ, բարեկամ, երևի հաճելի չէր աստծուն՝ խնայել այս անգամ մեր ժողովրդին, այդ պատճառով նա քո սիրտը կարծրացրեց։ Բայց դեպի քեզ ունեցած իմ պարտքը ես կատարեցի, իմ խիղճն այլևս չի տանջիլ ինձ։" gevorg_marzpetuni/clip_021_88.wav,"Մնում է այժմ կատարել դեպի ազգն ու թագավորն ունեցած իմ պարտքը, և ես կերթամ այն կատարելու։" gevorg_marzpetuni/clip_021_90.wav,"— Ի՞նչ արած, Աշոտ Երկաթն է այժմ գահի վրա, իսկ ես գահի խոնարհ ծառան եմ։ Մնաս բարյավ։" gevorg_marzpetuni/clip_021_91.wav,"Այս ասելով, Գևորգ իշխանը սեղմեց Ամրամի աջը և տխուր սրտով դուրս գնաց վրանից։" gevorg_marzpetuni/clip_021_92.wav,"Ամրամը ճանապարհ դրավ նրան մինչև մյուս վրանի մուտքը։ Այդտեղ Մարզպետունին պատահեց ափխազաց արքայազն Բեր իշխանին։ Սա մի նրբակազմ, բարձրահասակ և գեղեցիկ երիտասարդ էր և հենց նոր ձիուց իջնելով՝ պատրաստվում էր մտնել վրանը։" gevorg_marzpetuni/clip_021_93.wav,"Իշխանը հառեց յուր աչքերը երիտասարդի վրա․ մի ծանր հայացքով չափեց սրան ոտից մինչև գլուխ և առանց ողջունելու անցավ։" gevorg_marzpetuni/clip_021_94.wav,"«Գեշի հոտ են առել թշվառականները և հավաքվել ինչպես անգղներ․․․ Սպասեցեք, կտեսնվենք մի օր ձեզ հետ»․․․ շշնջաց ինքն իրան Գևորգ իշխանը և դառը ժպիտը բերանին, աշտանակեց յուր նժույգը և հեռացավ։" gevorg_marzpetuni/clip_021_95.wav,"Եզնիկը հետևեց նրան։" gevorg_marzpetuni/clip_022_0.wav,"Ժ Բ" gevorg_marzpetuni/clip_022_1.wav,"ԱՆԱԿՆԿԱԼ ՎԱԽՃԱՆ" gevorg_marzpetuni/clip_022_2.wav,"Աշոտ արքայի բանակը, որ գլխավորապես կազմված էր եգերացոց թագավորի հեծելազորից, հետզհետե մոտենում էր հայոց սահմանին։ Նրա հառաջապահ գնդերը հասել էին արդեն այն հովտին, ուր վերջանում էին Սևորդյաց անտառները և ուր կարկաչահոս Խրամը, յուր ծոցն առնելով Ձորոգետի վտակը, թափվում էր հանդարտահոս Կուրի մեջ։" gevorg_marzpetuni/clip_022_4.wav,"Երբ լաստերի թիվը մի քանի տասնյակների հասավ, լաստավարներն սկսան միացնել այդ բոլորը պարաններով և հետզհետե դեպի հանդիպակաց ափը մղել։" gevorg_marzpetuni/clip_022_5.wav,"Այսպիսով լաստ լաստի միացնելով և ամենը միասին գետափի վրա ցցած բիրերին կապելով՝ կազմեցին մի ապահով կամուրջ, որի վրայով հեծելազորն սկսավ հետզհետե հայկական սահմանն անցնել։" gevorg_marzpetuni/clip_022_6.wav,"Շուտով հասավ և Աշոտ թագավորը եգերացոց վերջապահ գնդերով։ Միջօրյա հանգստությունից հետ նա հանդես արավ յուր զորքերին։" gevorg_marzpetuni/clip_022_7.wav,"Մի քանի հազարից կազմված հեծելախմբերը բռնեցին գետափի ուղղությամբ ձգվող դաշտավայրը բազմաթիվ շարքերով, որոնցից յուրաքանչյուրին առաջնորդում էր մի իշխանազն զորավար։" gevorg_marzpetuni/clip_022_9.wav,"Հանդես կազմելով զորքին յուր սահմանի վրա, թագավորը կամեցավ հավաստիանալ, թե արդյոք այդ հեծելազորը յուր արտաքին կազմության և ահարկու տեսքին համեմատ ունի՞ նաև ռազմական հմտություն և կարո՞ղ է ուտիացոց ու սևորդյաց զորությունն ընկճել։" gevorg_marzpetuni/clip_022_10.wav,"Տեղի ունեցող փորձերը համոզեցին թագավորին՝ թե եգերացիք արժանի էին իրանց հռչակին։ Նա ուրախ էր, որ ափխազաց այդ տոհմական թշնամիներով պիտի կարողանար կրկին մի խրատական դաս տալ Բեր իշխանին, որ Ափխազիայից եկել էր Ուտիք՝ յուր ապստամբ իշխաններին օգնելու համար։" gevorg_marzpetuni/clip_022_11.wav,"Սակայն չնայելով այս բոլորին, չնայելով և այն հաջողությանը, որին հանդիպեց արքան եգերացոց երկրում՝ ստանալով նրա թագավորից օգնական զորք այնպիսի մի ժամանակ, երբ ինքը մնացել էր մենակ և կարոտ զորավոր բարեկամի օգնության, այսուամենայնիվ, մի ներքին տխրություն ճնշում էր նրա սիրտը։" gevorg_marzpetuni/clip_022_13.wav,"Թագավորին անհանգստացնում էր նաև այն միտքը, թե ինչո՞ւ մինչև այն Մարզպետունին չերևաց։ Ի՞նչ դրության մեջ էր արդյոք երկիրը․ նոր խռովություն հո չէ՞ փրթել մի տեղ կամ որևէ հարձակում չէ՞ եղել յուր բերդերի վրա։" gevorg_marzpetuni/clip_022_14.wav,"Զորահանդեսը վերջացնելուց և վրանը վերադառնալուց ետ՝ թագավորն զբաղված էր այս մտքերով, երբ յուր բարապանը, որ վանանդացի հավատարիմներից մինն էր, ներս մտնելով՝ հայտնեց Գևորգ Մարզպետունու գալուստը։" gevorg_marzpetuni/clip_022_15.wav,"Թագավորն ուրախությունից վեր թռավ տեղից, կարծես մի նոր և մեծ զորություն օգնության հասավ իրան վտանգի վայրկենին։" gevorg_marzpetuni/clip_022_16.wav,"— Ո՞ւր է, կանչիր այստեղ, — հրամայեց նա իսկույն և ուրախ անհանգստությամբ սկսավ անցուդարձ անել վրանում։" gevorg_marzpetuni/clip_022_17.wav,"Մարզպետունին ներս մտավ և ողջունեց արքային խոնարհությամբ։ Վերջինս, սակայն, գրկեց նրան ինչպես շատ տարիներից ի վեր չտեսած յուր մի սիրելուն։" gevorg_marzpetuni/clip_022_19.wav,"— Այստեղ եկել եմ միայնակ, մեծափառ տեր, — պատասխանեց Մարզպետունին, աթոռակի վրա նստելով․ — միակ թիկնապահս Աղստևից վերադարձրի Գարդման՝ Վահրամ բերդակալը յուր վանանդացի հավատարիմներով այստեղ հրավիրելու համար․" gevorg_marzpetuni/clip_022_20.wav,"— Ինչպե՞ս․ Վահրամ բերդակա՞լը, — ընդհատեց թագավորը անհանգստությամբ․ — ինչպե՞ս կարող է նա գալ այստեղ, ո՞ւմ պիտի հանձնե Գարդմանը․ չէ՞ որ Սևադան նստած է այնտեղ յուր դղյակում և կարող է մեքենայություններ նյութել․․․" gevorg_marzpetuni/clip_022_21.wav,"Մարզպետունին սկսավ այնուհետև մանրամասն պատմել թագավորին յուր ճանապարհորդության պատմությունը՝ սկսած այն օրից, որ ինքը գարդմանացոց ձորում բաժանվել էր արքայից, մինչև այն վայրկյանը, որ վերադարձավ նորեն նրա մոտ։" gevorg_marzpetuni/clip_022_22.wav,"Նա նկարագրեց երկրի դրությունը այնպես, ինչպես որ տեսել էր․ հայտնեց Սևադա իշխանին և Ցլիկ-Ամրամին արած յուր այցելությունը, նրա նպատակը, տեղեկություններ տվավ ապստամբության արտաքին շարժառիթների, նրա ծավալման և ապստամբների ունեցած ուժի և ռազմական ծրագրերի մասին։" gevorg_marzpetuni/clip_022_23.wav,"Միով բանիվ՝ հաղորդեց թագավորին այն ամենը, ինչ որ կարևոր էր նրան գիտենալ յուր առաջիկա արշավանքը հաջողությամբ պսակելու կամ վերահաս վտանգներից խուսափելու համար։ Բայց չհայտնեց նրան ոչինչ՝ ապստամբության ներքին շարժառիթների մասին։" gevorg_marzpetuni/clip_022_24.wav,"Թագավորն ուշադրությամբ լսում էր իշխանին, առանց սակայն ամենափոքր դժգոհության նշույլ երևցնելու յուր դեմքի վրա։ Նա լսում էր այդ ամենն այնպես, ինչպես կլսեր ամեն մի սովորական և երկրի դժբախտության հետ ոչ մի կապ չունեցող պատմություն։" gevorg_marzpetuni/clip_022_25.wav,"Բայց նրա ներսը հանգիստ չէր։ Իշխանը թեպետ չհայտնեց նրան Սևադայի կամ Ամրամի իրան հայտնած գաղտնիքները, բայց թագավորը գուշակում էր, որ Մարզպետունին գիտե անշուշտ մի բան այդ գաղտնիքներից, և որ նա խնամքով ծածկում էր այդ իրանից։" gevorg_marzpetuni/clip_022_27.wav,"Առաջին դեպքում նա կունենար մի հավատարիմ խորհրդական, որ կօգներ իրան տագնապի ժամանակ թե՛ գործով և թե՛ խորհուրդներով․ իսկ երկրորդ դեպքում՝ նա ազատ կլիներ այն մտատանջությունից, թե նվաստացրել է իրան յուր ստորադրյալ մի պաշտոնյայի առաջ։" gevorg_marzpetuni/clip_022_28.wav,"Նա հպարտ էր և անընկճելի։ Նա կարող էր կործանվել, բայց կուրանա՞լ — երբե՛ք․ այդ պատճառով յուր երկար մտածություններից հետո նա եկավ դարձյալ այն որոշման, որի վրա էր և այդ մտածություններից առաջ, այն է՝ չխոսել գաղտնիքների մասին ոչինչ և աներկյուղ դիմավորել յուր ճակատագրին․․․" gevorg_marzpetuni/clip_022_30.wav,"— Իմ հետամուտները վաղուց արդեն ապստամբների բանակումն են։ Նրանցից երկուսը երեք օր առաջ եկան և հայտնեցին, որ Ամրամի ծակամուտներն սպասում են ինձ Կողբա ջրի մոտ, Կուրի շամբուտներում։ Այդ պատճառով էլ բանակը ես այս կողմից անցրի։ Տակավին Աղստև չհասած՝ ինձ լուր կբերեն մյուսները թշնամու վերջին դիտավորության մասին։" gevorg_marzpetuni/clip_022_31.wav,"— Պատերազմի համար ի՞նչ ծրագիր ունի կազմած արքան, — հարցրեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_022_32.wav,"— Հարձակողական։ Ճակատել անկարելի է, — պատասխանեց թագավորը։ -Այդ պատճառով էլ պետք է խույս տալ լեռնավայրում թշնամուն պատահելուց։" gevorg_marzpetuni/clip_022_33.wav,"Մեր հեծելազորն անշուշտ կհաղթանակե, եթե պատերազմե արձակ դաշտի վրա։" gevorg_marzpetuni/clip_022_34.wav,"Նույն օրը ևեթ թագավորը խորհրդի հրավիրեց եգերացի իշխաններին և նրանց ու Մարզպետունու հետ միասին որոշեց հետևյալ առավոտն իսկ առաջ վարել բանակը դեպի Աղստև։" gevorg_marzpetuni/clip_022_36.wav,"Սեպուհի բերած տեղեկությունները հաստատեցին նաև արքայի հետամուտները։" gevorg_marzpetuni/clip_022_37.wav,"Նորից խորհուրդ կայացավ թագավորի մոտ։ Վերջինս առաջարկեց զորապետներին խորամանկության դիմել թշնամուն յուր թաքստից հանելու համար, այսինքն՝ ետ նահանջել մի քանի ասպարեզ, ցույց տալու համար թե իբր արքան կամենում է անցնել Ուտիք հակառակ ճանապարհով։ Այս միջոցը կստիպեր ապստամբներին ձգել իրանց դիրքերը և հետևել թագավորին։" gevorg_marzpetuni/clip_022_38.wav,"Այն ժամանակ արքայական զորքը նորեն կդառնար և կհարձակվեր նրանց վրա։ Այդ անսպաս հարձակումը կշփոթեր թշնամուն և կստիպեր նրանց փախչել։" gevorg_marzpetuni/clip_022_39.wav,"Այս խորհրդին հավանեցին ամենքը, բայց բարվոք համարեցին նահանջը հետաձգել մի օր, որպեսզի, եթե հեծելազորն ստիպված լիներ հանկարծ վերադառնալու և հարձակում գործելու, գոնե հոգնած չլիներ և կարողանար զորեղ դիմադրության թափն ընկճել։" gevorg_marzpetuni/clip_022_40.wav,"Բայց որովհետև լեռան ստորոտը, ուր այդ միջոցին հանգստանում էր զորքը, զուրկ էր անակնկալ հարձակման ժամանակ պաշտպանվելու հարմարությունից, ուստի որոշեցին անցնել մոտակա կիրճը և գիշերել լեռան լանջին գտնվող ընդարձակ, բայց ավերակ մի բերդի մեջ։" gevorg_marzpetuni/clip_022_43.wav,"Թագավորը համամիտ էր յուր հավատարիմների հետ․ բայց կամենալով շնորհ անել օտար զինակիցներին և դրանով նրանց ինքնասիրությունը գգվել, մանավանդ որ չէր կարծում, թե թշնամին կարող է գիշերանց յուր դիրքերը ձգել և իրանց դեմ արշավել, համաձայնեցավ եգերացի իշխանների հետ։" gevorg_marzpetuni/clip_022_44.wav,"Սեպուհն ու Մարզպետունին չհակառակեցին արքային, բայց մի գաղտնի երկյուղ սկսավ անհանգստացնել նրանց։" gevorg_marzpetuni/clip_022_45.wav,"Երեկոյան դեմ հեծելազորը, հետզհետե կիրճը մտնելով, սկսավ դեպի ավերակ բերդը բարձրանալ։ Այդտեղ հասավ և թագավորը յուր և եգերացի իշխաններով։ Կրճի բերանում թողեցին պահանորդների մի խումբ, որ անքուն պիտի հսկեր գիշերը և թշնամու մոտենալը նկատելուն պես իմաց տար իշխաններին։" gevorg_marzpetuni/clip_022_46.wav,"Քիչ ժամանակից հետ ավերակ բերդը կենդանություն առավ։ Ամեն կողմը սկսան կրակներ վառել, խարույկներ բորբոքել, իսկ զորքը յուր ձիանը դարմանելուց հետո սկսավ արքայի նվիրած ոչխարները փողատել։ Պատերազմի նախատոնքը համեղ ընթրիքով կատարելու հրամանը տվել էր ինքը թագավորը։" gevorg_marzpetuni/clip_022_47.wav,"Բացի այդ, նա կարգադրել էր, որ իշխանները յուր հետ միասին վայելեն ընթրիքը։ Նա ուրախ տրամադրության մեջ էր․ և այդ հանգամանքը համարում էր մոտալուտ հաջողության նշան։" gevorg_marzpetuni/clip_022_48.wav,"Անցան ընթրիքի և զվարճության ժամերը․ կրակները մարեցին, և թագավորից սկսած մինչև վերջին զորականը ամենքն էլ քնո գիրկը մտան։ Անքուն էին միայն դետ կարգված պահապանները և թագավորի թիկնապահներից նրանք, որոնք հերթով պահապանություն էին անում արքայի վրանին։" gevorg_marzpetuni/clip_022_49.wav,"Ավերակ բերդի շուրջը խոր լռություն էր տիրում։ Միայն կուրն սպառող ձիաների փռնչոցը կամ միմյանց ընդհարվող նժույգների խրխնջյունն էր, որ մերթ ընդ մերթ ընդհատում էր այդ լռությունը։" gevorg_marzpetuni/clip_022_51.wav,"Երկար այս ու այն կողմը շրջվելուց ետ, իշխանը վեր կացավ տեղից և այծենակաճը վրան առնելով՝ դուրս եկավ ցածուն տնակից, որի մեջ պառկած էր ինքը։ Եզնիկը նույնպես, որ գտնվում էր նրա մոտ, վեր թռավ տեղից և հետևեց իշխանին։" gevorg_marzpetuni/clip_022_52.wav,"— Ո՞ւր, տեր իմ, — հարցրեց նա՝ աչքերը տրորելով։" gevorg_marzpetuni/clip_022_53.wav,"— Անհանգիստ եմ, Եզնիկ, քնել չկարողացա․ կամենում եմ դեպի ձորի բերանն իջնել, — ասաց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_022_54.wav,"— Ինձ ևս թույլ տուր հետևել քեզ։" gevorg_marzpetuni/clip_022_55.wav,"— Չէ, այս երկու օրը դու բավական հոգնեցար, պառկի՛ր և հանգստացիր․ վաղը շատ գործ ունիս կատարելու, — ասաց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_022_56.wav,"— Ո՛չ, տեր իմ, ես այլևս հոգնած չեմ․ թույլ տուր ինձ հետևել քեզ։" gevorg_marzpetuni/clip_022_57.wav,"Իշխանը չընդդիմացավ, և նրանք միասին դուրս գնացին տնակից։" gevorg_marzpetuni/clip_022_58.wav,"Աշնանային ցուրտ գիշեր էր․ բայց երկինքը պարզ էր և աստեղազարդ, լուսինը հանդարտ սահում էր երկնակամարի վրա և յուր արծաթյա շողերով պայծառ լուսավորում շրջակա լեռները, ժայռերն ու գահավեժները և լայնադիր բերդի կիսավեր շինությունները, որոնք այդ րոպեին իրանց տխուր լռությամբ ներկայացնում էին մի խորհրդավոր և երկյուղ ազդող տեսարան։" gevorg_marzpetuni/clip_022_60.wav,"Իշխանն ու Եզնիկն անցան քնած խմբի միջից կամացուկ քայլերով։ Արթնացողներ չեղան, միայն պահապաններից մի քանիսը ձայն տվին հեռվից և պատասխան առնելով՝ լռեցին։ Բանակատեղից անցնելով՝ խորաձորն իջան նրանք։" gevorg_marzpetuni/clip_022_61.wav,"— Շա՞տ պիտի հեռանանք բանակից, տեր իմ, — հարցրեց Եզնիկը։" gevorg_marzpetuni/clip_022_62.wav,"— Ո՛չ, կերթանք կրճի բերանը և կվերադառնանք, — պատասխանեց իշխանը․ — կամենում եմ ասել, թե մեր պահապանները հսկո՞ւմ են կրճին, թե քնած են արդեն։" gevorg_marzpetuni/clip_022_63.wav,"Այս խոսքերը դեռ չէր ավարտել Մարզպետունին, երբ հանկարծ կրճի կողմից հրհրոցի մի աղմուկ լսվեցավ։" gevorg_marzpetuni/clip_022_64.wav,"— Այս ի՞նչ է․ կարծես պահապանները կռվում են, — ասաց իշխանը և կանգ առավ։" gevorg_marzpetuni/clip_022_65.wav,"— Դեպի մեզ հեծյալներ են գալիս, տեր իմ․ ովքե՞ր են սրանք, — կասկածավոր եղանակով հարցրեց Եզնիկը։" gevorg_marzpetuni/clip_022_66.wav,"Եվ իրավ, այդ վայրկյանին հեծյալների մի խումբ սրարշավ դեպի խորաձորը խուժեց։" gevorg_marzpetuni/clip_022_67.wav,"— Մեր պահապաններն են, — ասաց իշխանը և մի հանկարծահաս երկյուղ ցնցեց նրան։" gevorg_marzpetuni/clip_022_68.wav,"— Ուրեմն թշնամին մոտենում է, — գուշակեց թիկնապահը։" gevorg_marzpetuni/clip_022_69.wav,"Իշխանը չպատասխանեց, այլ դեպի հեծյալները հառաջանալով՝ բարձր ձայնով հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_022_70.wav,"— Պահապաննե՛ր, ո՞ւր եք դիմում։" gevorg_marzpetuni/clip_022_71.wav,"— Թշնամին այստեղ, մեր առջևն է, տեր, — պատասխանեց պահապանների պետը և կանգ առավ իշխանի առաջ։" gevorg_marzpetuni/clip_022_72.wav,"— Թշնամի՞ն, — հարցրեց իշխանը, կարծես չհավատալով յուր ականջներին կամ կամենալով ուրիշ բան լսել բոթաբեր զորականից։" gevorg_marzpetuni/clip_022_73.wav,"— Այո՛, թշնամին, — կրկնեց վերջինս․ — նրա գնդերը կրճի մուտքը փակեցին։" gevorg_marzpetuni/clip_022_74.wav,"Իշխանն ասես կայծակնահար եղավ։ Նրա կասկածները մարմին էին առել։" gevorg_marzpetuni/clip_022_75.wav,"— Ինչպե՞ս հասան նրանք այդտեղ, մի՞թե ավելի վաղ չկարողացաք նկատել, որ լուր տայիք մեզ, — հարցրեց իշխանը վայրկենական լռությունից հետ։" gevorg_marzpetuni/clip_022_76.wav,"— Ո՛չ, տեր իմ, դաշտի վրա մենք չտեսանք նրանց։" gevorg_marzpetuni/clip_022_77.wav,"— Ինչպե՞ս թե չտեսաք, ուրեմն երկնքի՞ց իջան։" gevorg_marzpetuni/clip_022_78.wav,"— Ճիշտ որ երկնքից։ Կրճի բերանը փակող լեռան բարձունքից խուժեցին։" gevorg_marzpetuni/clip_022_79.wav,"Իշխանը մնաց շվարած։" gevorg_marzpetuni/clip_022_80.wav,"— Շտապենք զորքը ոտի կանգնեցնել, տեր իմ, — կամացուկ ձայնով ասաց Եզնիկը։" gevorg_marzpetuni/clip_022_81.wav,"— Ավելորդ է․ ապստամբները այս կողմը չեն անցնել․ նրանք մեր անզգուշությունը չունին, — նկատեց Մարզպետունին և հանդարտ քայլերով հետ դարձավ դեպի բերդը։" gevorg_marzpetuni/clip_022_82.wav,"Եվ արդարև՝ փախստական պահապաններին հալածողներ չեղան։ Ամրամի զորքը շատացել էր կրճի բերանը փակելով։ Նա այժմ կարող էր նստել այդտեղ հանգիստ կերպով և սպասել հակառակորդի անձնատուր լինելուն։" gevorg_marzpetuni/clip_022_83.wav,"Գևորգ իշխանը, հասնելով թագավորի վրանին, կանգ առավ այդտեղ։ Նա չէր վստահանում մտնել և արթնացնել նրան։" gevorg_marzpetuni/clip_023_0.wav,"«Սևադայի գուշակությունը կատարվեց, — մտածում էր ինքն իրան Մարզպետունին, — աստված այս անգամ պատժեց հանցավորին, իզուր էինք մենք աշխատում փախչել նրա բարկությունից, այդ բարկությունը հասավ և մատնեց մեզ թշնամուն․․․»։" gevorg_marzpetuni/clip_023_1.wav,"Բայց պահանորդ խմբի քայլատրոփը զարթեցրեց զորականներից շատերին։ Թշնամու գալստյան լուրը կայծակի արագությամբ տարածվեց ամեն կողմ և մի քանի վայրկենի մեջ ոտքի հանեց թե՛ զորքերին և թե՛ զորավարներին։" gevorg_marzpetuni/clip_023_2.wav,"Աղմուկն ու շշուկը զարթեցրեց նաև թագավորին։ Այդ ժամանակ ահա ներս մտավ Գևորգ իշխանը և հայտնեց նրան տխուր նորությունը։" gevorg_marzpetuni/clip_023_3.wav,"— Ի զե՜ն ուրեմն․․․ — գոչեց թագավորը և վեր թռավ տեղից։ Նա շտապով ծածկեց սաղավարտը և սուրն ածելով՝ կամեցավ դուրս թռչել։" gevorg_marzpetuni/clip_023_4.wav,"— Իզուր է շտապելդ, տեր արքա, թշնամին չէ հառաջանում դեպի մեզ․ նա նստած է կրճի բերանում․ — հանգիստ ձայնով ասաց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_023_5.wav,"— Ի՞նչ եղանակով ես խոսում, Մարզպետունի իշխան, քնո մե՞ջ ես դեռ, — նկատեց թագավորը՝ հավատարմի դանդաղկոտությունը տեսնելով։" gevorg_marzpetuni/clip_023_6.wav,"— Չեմ քնել բնավ և չէի կարող քնել, ես այս դժբախտությանն սպասում էի ամեն վայրկյան։" gevorg_marzpetuni/clip_023_7.wav,"— Ի՞նչ դժբախտություն․․․ Առաջի՞ն անգամն ենք հարձակման հանդիպում։" gevorg_marzpetuni/clip_023_8.wav,"— Ո՛չ, տեր արքա, բայց մեր այժմյան դիրքը․․․" gevorg_marzpetuni/clip_023_9.wav,"— Դատարկ խոսքեր են,-ընդհատեց թագավորը, չկամենալով որևէ դիտողություն լսել յուր ընտրած դիրքի մասին,-գնա՛ հայտնիր իշխաններին պատրաստվել իսկույն հարձակման։" gevorg_marzpetuni/clip_023_10.wav,"Իշխանն անխոս դուրս գնաց վրանից և հայտնեց պետերին արքայի հրամանը։" gevorg_marzpetuni/clip_023_11.wav,"Մի քանի վայրկյանում զորքը պատրաստվեցավ։ Բայց ի՞նչ հարձակում կարող էր գործել հեծելազորը այդ զառիվայրների վրա կամ խորափիտների մեջ։ Նրան հարկավոր էր ընդարձակ դաշտ, լայնադիր ճակատ․ մինչդեռ նա յուր առաջ ուներ միայն մի խորաձոր և մի փակված կիրճ։" gevorg_marzpetuni/clip_023_12.wav,"Իշխաններն ու զորքի պետերն եկան թագավորի մոտ խորհրդի։" gevorg_marzpetuni/clip_023_13.wav,"— Հարձակումն անհրաժեշտ է, չպետք է հանգստանալ ու ժամանակ տալ թշնամուն, — ասաց թագավորն իշխաններին։ — Եթե վաղվան սպասենք, ապստամբները լեռան բարձրությունները կգրավեն և մեզ երկու կողմից կպաշարեն։ Այն ժամանակ կռվելն ավելի կդժվարանա։" gevorg_marzpetuni/clip_023_14.wav,"— Մենք անծանոթ ենք մեր այժմյան դիրքին ու շրջականերին, — ասացին եգերացի իշխանները, — հետևապես գիշերանց թշնամու դեմ գնալ չենք կարող։ Թողեք առավոտը բացվի, այնուհետև կգործենք, ինչ որ բարվոք կհամարեք։ Այժմյանից, սակայն, կարող ենք հետազոտել մեր շուրջը, որպեսզի լույսը բացվելուց գործել սկսենք։" gevorg_marzpetuni/clip_023_15.wav,"Գևորգ իշխանն ու Վահրամ սեպուհը նույնպես այդ կարծիքին էին․ թագավորն ստիպված էր զիջանել իշխանների պահանջին՝ անօգուտ կոտորած չանելու համար։" gevorg_marzpetuni/clip_023_16.wav,"Բայց որոշվեցավ, որ Վահրամ սեպուհն ու եգերացի մի իշխան գնան իսկույն իրանց թիկնապահներով շրջակա դիրքերը հետազոտելու։ Եթե դաշտը ելնելու ճանապարհ գտնվեր, ուրեմն կհանեին զորքն այդտեղից և այդպիսով վտանգը կհեռացվեր․ իսկ եթե ճանապարհ չգտնվեր, այնուհետև պիտի կռվեին՝ պաշարման չենթարկվելու համար։" gevorg_marzpetuni/clip_023_17.wav,"Արևելքը հազիվ սկսել էր շառագունել, երբ Վահրամն ու եգերացի իշխանը վերադարձան իրանց թիկնապահներով և հայտնեցին թագավորին ու իշխաններին հետազոտության արդյունքը։" gevorg_marzpetuni/clip_023_19.wav,"— Բայց դրա համար օրեր են հարկավոր, — ընդհատեց սեպուհին նրան ընկերակցող իշխանը։" gevorg_marzpetuni/clip_023_20.wav,"— Ամբողջ շաբաթով կարող ենք նետաձիգներին պարապեցնել այդտեղ, — նկատեց թագավորը, — մենք նետերի մեծ պաշար ունինք։" gevorg_marzpetuni/clip_023_21.wav,"— Այո՛, տեր, նետերի պաշար ունինք, — կրկնեց իշխանը, — բայց ջուր չունինք։" gevorg_marzpetuni/clip_023_22.wav,"— Ինչպե՞ս թե ջուր չունինք։" gevorg_marzpetuni/clip_023_23.wav,"— Այո՛, այդպես է,-հաստատեց սեպուհը, — այս շրջականերում չկա ո՛չ առու և ո՛չ աղբյուր։ Միակ վտակը, որից զորքը ջուր առավ երեկ, կրճի բերանից դեպի այս խորաձորն է իջնում, իսկ նրա ընթացքը թշնամին արդեն դեպի դաշտն է շրջել։" gevorg_marzpetuni/clip_023_24.wav,"— Անկարելի է, որ այս լեռներում ուրիշ ջուր չգտնենք, — կրկնեց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_023_25.wav,"— Ամեն կողմը շրջեցինք, ամեն տեղ պտրտեցինք, մինչև անգամ անձրևաջուր չտեսանք, — պատասխանեց եգերացի իշխանը։" gevorg_marzpetuni/clip_023_26.wav,"— Ուրեմն կորած ենք․․․ — գոչեցին միաբերան նրա ընկերները։" gevorg_marzpetuni/clip_023_27.wav,"Թագավորը շվարած սկսավ յուր շուրջը նայել։" gevorg_marzpetuni/clip_023_28.wav,"— Ինչ պիտի անենք, տեր, — հարցվեց երիտասարդ եգերացիներից մինը։" gevorg_marzpetuni/clip_023_29.wav,"— Ա՛յն, ինչ որ պարտավոր ենք, — պատասխանեց թագավորը խաղաղ ձայնով։" gevorg_marzpetuni/clip_023_30.wav,"— Բայց ի՞նչ ենք պարտավոր, — կրկնեց երիտասարդ իշխանը։" gevorg_marzpetuni/clip_023_31.wav,"— Հայերն այսպիսի դեպքում կռվում են․․․ եգերացիք չգիտեմ, թե ի՛նչ են անում․․․ նկատեց թագավորը, կամենալով կշտամբել անժույժ երիտասարդին։" gevorg_marzpetuni/clip_023_32.wav,"— Ոչ մի ազգի հեծելազոր, ո՛վ արքա, չի կռվում լեռների լանջին կամ ձորակների մեջ, — պատասխանեց եգերացիների առաջնորդը, կամենալով յուր ընկերների պատիվը պաշտպանել։" gevorg_marzpetuni/clip_023_33.wav,"Թագավորը չպատասխանեց նրան, այլ դառնալով Մարզպետունի իշխանին և Վահրամ սեպուհին՝ հրամայեց․" gevorg_marzpetuni/clip_023_34.wav,"— Գնացեք և մի խմբեցեք այս վայրկենին բոլոր վանանդացիներին և Տայոց հեծյալներին․ ասացեք, որ թագավորը պիտի առաջնորդե նրանց և թե մի քանի վայրկենից մենք պիտի հարձակվենք մեզ պաշարող ապստամբների վրա։" gevorg_marzpetuni/clip_023_35.wav,"Իշխանն ու սեպուհը դուրս գնացին իսկույն, իսկ եգերացի պետերը մնացին կանգնած։" gevorg_marzpetuni/clip_023_36.wav,"Թագավորը մի քանի վայրկյան լուռ անցուդարձ արավ նրանց առաջ և ապա առաջնորդ իշխանին դառնալով՝ ասաց․" gevorg_marzpetuni/clip_023_38.wav,"Այս ասելով թագավորը դուրս գնաց վրանից։ Եգերացի իշխանների վրա ծանր ազդեցություն արին այդ խոսքերը։ Նրանք շվարած նայում էին միմյանց՝ առանց խոսել կամ տրտունջ հայտնել կարողանալու։" gevorg_marzpetuni/clip_023_39.wav,"— Այս անպատվությունը մենք պիտի տանե՞նք․․․ — հարցրեց վերջապես երիտասարդ իշխաններից մինը իրանց առաջնորդին։" gevorg_marzpetuni/clip_023_40.wav,"— Ո՛վ չի կարող տանել, պիտի վերցնե յուր գունդը և հետևե հայոց թագավորին, — ծանրությամբ նկատեց առաջնորդը։" gevorg_marzpetuni/clip_023_41.wav,"Բայց ոչ ոք չպատասխանեց նրան, որովհետև այդպիսի հանդուգն ձեռնարկության ոչ ոք էլ չէր կամենում մասնակցել։" gevorg_marzpetuni/clip_023_42.wav,"Իսկ Աշոտ արքան վրանից ելնելով՝ պատրաստ գտավ արդեն վանանդացոց և տայոց քաջերին, որոնց գլուխ էին անցել Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը։" gevorg_marzpetuni/clip_023_43.wav,"Թագավորն աշտանակեց իսկույն յուր օդապարիկ նժույգը և առաջ անցնելով՝ բարձր ձայնով գոչեց․" gevorg_marzpetuni/clip_023_44.wav,"— Քաջե՛ր, ո՞վ է կամենում ձեզանից կռվել և մեռնել թագավորի հետ միասին։" gevorg_marzpetuni/clip_023_45.wav,"— Մենք ամենքս․․․ — գոռացին միաբերան հայ կտրիճները և նրանց ձայնի արձագանքը որոտաց հեռավոր լեռներում։" gevorg_marzpetuni/clip_023_46.wav,"— Օ՛ն, ուրեմն, հառա՜ջ, — գոչեց թագավորը և սուրը հանելով դիմեց թշնամու կողմը։" gevorg_marzpetuni/clip_023_47.wav,"Հեծելազորը հետևեց նրան։" gevorg_marzpetuni/clip_023_48.wav,"Ապստամբներից մի խումբ հառաջացել էր արդեն մինչև ձորի բեանը և դիտում էր հեռվից արքայական բանակի շարժումը։ Երբ նա՝ հեծյալների այս գունդը տեսավ, սկսավ դեպի կրճի ներսը նահանջել։" gevorg_marzpetuni/clip_023_51.wav,"Գնդերից ոչ մինը տեղի չէր տալիս մյուսին։ Արքայականներն աշխատում էին վանել հակառակորդներին կրճի միջից, իսկ վերջինները ճգնում էին ետ մղել նրանց դեպի խորաձորը։" gevorg_marzpetuni/clip_023_53.wav,"Բայց հանկարծ աջակողմյան լեռնալանջից սկսավ տեղալ նրանց վրա նետերի սաստիկ մի տարափ։" gevorg_marzpetuni/clip_023_57.wav,"Այս հանգամանքը պատճառ եղավ, որ ապստամբները երկյուղ կրելով եգերացիների հարձակումից, հետ քաշվեցան կռվից, և արքայական գունդը, որ բավական նվազել էր, բանակատեղը դարձավ առանց դժվարության։" gevorg_marzpetuni/clip_023_58.wav,"— Մենք գալիս ենք ձեզ օգնելու, տեր արքա, — ասաց եգերացիների առաջնորդը, երբ թագավորը լեռնալանջը հասավ։" gevorg_marzpetuni/clip_023_59.wav,"— Իզուր նեղություն պիտի կրեիք, իշխան․ եգերացի քաջերի համար կռվելու տեղ չէր լինիլ կրճում, — պատասխանեց թագավորը դառնությամբ։" gevorg_marzpetuni/clip_023_60.wav,"— Բայց մենք մեր պարտքը պիտի կատարեինք։ Մենք ուշացանք միայն մեր գնդերը կարգավորելու պատճառով։" gevorg_marzpetuni/clip_023_61.wav,"— Եվ դուք ուշանալով անօգուտ գործ չարիք, դուք փրկեցիք ձեր զորքի պատիվը՝ հեռացնելով նրան մեր ամոթահար պարտության մասնակցելու դժբախտությունից։" gevorg_marzpetuni/clip_023_62.wav,"Այս ասելով թագավորը հեռացավ իշխանից՝ հեգնական ժպիտը շրթունքներին։" gevorg_marzpetuni/clip_023_63.wav,"Առաջնորդ եգերացին նայեց նրա հետևից վայրենի հայացքով և կարի զայրացած՝ յուր վրանը դարձավ։" gevorg_marzpetuni/clip_024_2.wav,"Այս պատճառով, ահա, գունդագունդ գալիս, խռնվում էին նրանք իշխանական կացարանների առաջ և պահանջում՝ յուր կամ հրաման տան իրանց զինաթափ լինելու և բանակից հեռանալու և կամ հնար ցույց տան ջուր հայթայթելու։" gevorg_marzpetuni/clip_024_3.wav,"Երկար խորհրդակցությունից հետո եգերացոց իշխանապետը որոշեց դիմել թագավորին և խնդրել նրանից, որ գործելու ճանապարհ ցույց տա իրանց։" gevorg_marzpetuni/clip_024_4.wav,"Նա վերցրեց ընկեր իշխաններին և նրանց հետ միասին մտավ թագավորի վրանը հենց այն միջոցին, երբ վերջինս նստած յուր երկու հավատարիմների, այն է՝ Գևորգ Մարզպետունու և Վահրամ սեպուհի հետ, խորհուրդ էր անում։" gevorg_marzpetuni/clip_024_5.wav,"— Զորքի մեջ, տեր արքա, սկսվել է տրտունջ, որ հետզհետե ավելանում և սպառնական կերպարանք է առնում, ինչպե՞ս կհրամայեք գործել դրա դեմ,-հարցրեց իշխանապետը թագավորին։" gevorg_marzpetuni/clip_024_6.wav,"— Անշուշտ տրտնջում են եգերացի զորականները, այնպես չէ՞,-հարցրեց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_024_7.wav,"— Այո՛, տեր արքա։" gevorg_marzpetuni/clip_024_8.wav,"— Ի՞նչ է նրանց պահանջը։" gevorg_marzpetuni/clip_024_9.wav,"— Ամենահասարակ, ամենաբնական պահանջ։" gevorg_marzpetuni/clip_024_10.wav,"— Այսի՞նքն։" gevorg_marzpetuni/clip_024_11.wav,"— Ջուր են խնդրում, տեր արքա, և կամ․․․" gevorg_marzpetuni/clip_024_12.wav,"— Եվ կամ ի՞նչ։" gevorg_marzpetuni/clip_024_13.wav,"— Եվ կամ հրաման, որ զենքերնին հանձնեն թշնամուն և ազատ ելնեն այս բանտից։" gevorg_marzpetuni/clip_024_14.wav,"Թագավորը յուր հայացքը սևեռեց իշխանապետի աչքերին և մի վայրկյան լուռ նայելուց հետ ասաց․" gevorg_marzpetuni/clip_024_15.wav,"— Զորքի պահանջն անբնական է և անարդար։" gevorg_marzpetuni/clip_024_16.wav,"— Ինչպե՞ս, տեր արքա․ մի՞թե մարդիկ իրավունք չունին ջուր խմելու, — հարցրեց իշխանապետն այնպիսի մի ժպիտով, որի մեջ նշմարվում էր և՛ զարմանք, և՛ հեգնություն։" gevorg_marzpetuni/clip_024_17.wav,"— Ո՛չ,-պատասխանեց թագավորը խիստ ձայնո՛վ։" gevorg_marzpetuni/clip_024_18.wav,"Իշխանները աչքերնին սևեռեցին արքայի վրա։" gevorg_marzpetuni/clip_024_19.wav,"— Գուցե ձեզ զարմացնում է իմ պատասխանը, — ասաց թագավորը, — բայց ես զարմանալի ոչինչ չասացի։ Ո՛վ որ անջրդի տեղը ջուր է պահանջում, անբնական պահանջ է անում, ո՛վ որ զինաթափության գնով ազատություն է որոնում, կարի նվաստագույն գործ է կատարում։" gevorg_marzpetuni/clip_024_20.wav,"— Ի՞նչ անենք ուրեմն․ կոտորվի՞նք․ ավելի լավ չէ՞ նվաստանալ՝ քան մեռնել։" gevorg_marzpetuni/clip_024_21.wav,"— Ո՛չ, ավելի լավ է մեռնել, քան նվաստանալ, — պատասխանեց թագավորը ծանրությամբ։" gevorg_marzpetuni/clip_024_22.wav,"Մի վայրկյան լռություն տիրեց։ Արքայի պատասխանը տպավորություն արավ իշխանապետի վրա․ նա գլուխը կախեց և սկսավ մտածել։" gevorg_marzpetuni/clip_024_23.wav,"Բայց իշխանների խմբից առաջ անցավ մի երիտասարդ և խոսեց․" gevorg_marzpetuni/clip_024_24.wav,"— Տեր արքա, զինվորականը նվաստանում է ոչ միայն այն ժամանակ, երբ միայն թերանում է քաջության մեջ, այլև այն ժամանակ, երբ թերանում է անկեղծության մեջ։ Ուստի աղաչում եմ չվշտանալ՝ եթե համարձակվեմ անկեղծորեն խոստովանել մի ճշմարտություն, որի ծածկելը, ըստ իմ կարծյաց, հավասար է դավաճանության։" gevorg_marzpetuni/clip_024_25.wav,"— Խոսի՛ր, — ասաց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_024_27.wav,"— Փրկել ուրեմն անպատվության գնո՞վ, — ընդհատեց թագավորը իշխանին։" gevorg_marzpetuni/clip_024_28.wav,"— Դրանից մեզ անպատվություն չի կարող հասնել։ Մենք հյուր ենք ձեր երկրում և պիտի կռվեինք ձեր մեծափառության համար։ Հետևապես, ո՛չ հաջողության փառքը և ո՛չ պարտության վնասը մեզ չի վերաբերում։" gevorg_marzpetuni/clip_024_29.wav,"— Ուրե՛մն․․․" gevorg_marzpetuni/clip_024_30.wav,"— Ուրեմն կա՛մ պիտի ճանապարհ ցույց տաք մեզ՝ մեր պատվավոր պարտքը կատարել կարողանալու համար և կա՛մ պիտի համաձայնիք մեզ հետ զենքերը թշնամուն հանձնելու։" gevorg_marzpetuni/clip_024_31.wav,"Թագավորը հառեց աչքերը երիտասարդ իշխանի վրա և ապա սկսավ յուր շուրջը դիտել։ Ամենքը լուռ էին և սպասում էին նրա պատասխանին։" gevorg_marzpetuni/clip_024_33.wav,"— Տեր արքա, դու նախատում ես քո զինակիցներին․․․ — վրդովված նկատեց եգերացի իշխանապետը։" gevorg_marzpetuni/clip_024_34.wav,"— Դուք որ անձնատուր լինելու վրա եք մտածում, իմ զինակիցը լինել չեք կարող։" gevorg_marzpetuni/clip_024_35.wav,"— Ուրեմն և չենք, լինիլ,-զայրացած պատասխանեց իշխանապետը և դառնալով ընկերներին՝ ասաց․ — իշխաններ, հուսահատ զորականը մեզ է սպասում, գնանք մեր վերջին պարտքը կատարելու։" gevorg_marzpetuni/clip_024_36.wav,"Այս ասելով նա սառնությամբ ողջունեց թագավորին և առաջ անցավ։ Ընկերները հետևեցին նրան։" gevorg_marzpetuni/clip_024_37.wav,"Թագավորը, որ ուշադրություն չդարձրեց ո՛չ իշխանապետի վերջին խոսքերին և ո՛չ իշխանների ողջունին, աչքերը վրանի անկյունին հառած՝ խորասուզվել էր մի ինչ-որ մտածության մեջ։ Երբ նա, զգաց, թե վրանում լռություն է տիրում, դարձավ յուր իշխաններին և ասաց․" gevorg_marzpetuni/clip_024_38.wav,"— Այո՛, եգերացիները կփրկեն իրանց։ Ով որ հանձն է առնում նվաստությունը, նա ձեռք կբերե և այն բարիքը, որ գերադասում է պատվից։ Բայց դուք ի՞նչ եք մտածում հայ զորականի մասին։" gevorg_marzpetuni/clip_024_39.wav,"— Նա պատրաստ է կռվել մինչև վերջին շունչը, — ասաց Վահրամ սեպուհը, — պետք է միայն առաջնորդել նրան։" gevorg_marzpetuni/clip_024_40.wav,"— Մենք նրան կառաջնորդենք․ բայց ի՞նչ շահ այդ կռվից, — նկատեց Մարզպետունի իշխանը, — մերոնք այնքան սակավաթիվ են, որ թշնամին մի քանի վայրկենում կջնջե նրանց։ — Ասում ես, որ պատրաստ են մինչև վերջին շունչը կռվե՞լ, — հարցրեց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_024_41.wav,"— Այո՛, տեր, — պատասխանեց սեպուհը։" gevorg_marzpetuni/clip_024_42.wav,"— Պետք է ուրեմն օգուտ քաղել այդ պատրաստակամությունից։ Այս գիշեր մենք ամենախիստ թափով կընկնենք թշնամու վրա։" gevorg_marzpetuni/clip_024_43.wav,"— Ընդհարմա՞ն դիտումով, — հարցրեց սեպուհը զարմացած։" gevorg_marzpetuni/clip_024_44.wav,"— Ո՛չ, բանակը ճեղքելու և անցնելու նպատակով։" gevorg_marzpetuni/clip_024_45.wav,"Իշխանի դեմքը պայծառացավ։ Փրկության այդ միջոցը, արդարև, ամենահեշտը և պատվավորն էր։ Մարզպետունին նույնպես համակիր էր այդ մտքին։ Պետք էր միայն գաղտնի կերպով պատրաստվել, որպեսզի եգերացիք արգելք չլինեին իրանց։" gevorg_marzpetuni/clip_024_46.wav,"Թագավորի հրամանով իշխանները դուրս գնացին, որպեսզի հավատարիմներին հարկ եղած հրահանգները տան։" gevorg_marzpetuni/clip_024_47.wav,"Երեկոյան դեմ մի քանի եգերացի գնդեր բերդի պարիսպներից իջնելով՝ դեպի խորաձորն իջան։ Այդ շարժումը Գևորգ իշխանի ուշադրությունը գրավեց։ «Ուրեմն համաձայնություն է կայացել թշնամու և եգերացիների մեջ», մտածեց նա ինքն իրան՝ ենթադրելով, թե վերջինները, երևի, սկսում են արդեն թշնամու բանակն իջնել։" gevorg_marzpetuni/clip_024_48.wav,"Դեռ այս մտքի մեջ էր նա, երբ Եզնիկը մոտենալով իրան՝ շշնջալով ասաց․" gevorg_marzpetuni/clip_024_49.wav,"— Տե՛ր իմ, եգերացոց իշխանները դավաճանության խորհուրդ են հղացել, պետք է աշխատել թագավորին փրկել։" gevorg_marzpetuni/clip_024_50.wav,"— Ի՞նչ խորհուրդ, Եզնիկ, — հարցրեց իշխանը վախենալով։" gevorg_marzpetuni/clip_024_51.wav,"— Պայման են դրել Ցլիկ Ամրամի հետ, որ թագավորին բռնեն և նրա ձեռը հանձնեն։ Իսկ Ամրամը դրա փոխարեն խոստացել է արձակել եգերացիներին առանց զինաթափ անելու։" gevorg_marzpetuni/clip_024_52.wav,"— Ինչպե՞ս իմացար այդ լուրը։" gevorg_marzpetuni/clip_024_53.wav,"— Խորաձորն իջնող գնդերի ամեն մի զորականն այդ գիտե։ Իշխանները նրանց պատվեր են տվել՝ հսկել կրճի անցքերին ամենայն զգուշությամբ, սպառնալով, որ եթե թագավորը ձեռքից հանեն, այլևս այս բանտից ողջ չպիտի ելնեն։" gevorg_marzpetuni/clip_024_54.wav,"Այժմ իրանք, զորականները, ամեն հնար գործ պիտի դնեն մեր ճանապարհը փակելու, որպեսզի իրանց խոստացված ազատությունը չկորցնեն։" gevorg_marzpetuni/clip_024_55.wav,"Եզնիկի բերած նորությունը ծանր մտահոգություն պատճառեց արքայի հավատարմին։ Նա պարզ տեսավ, որ փրկության ամեն հույս կորել է, ուստի նորեն Սևադայի խոսքերը հիշեց․" gevorg_marzpetuni/clip_024_56.wav,"— Նա ասաց, որ այս անգամ աստված պիտի պատժե հանցավորին, ահա՛ նրա գուշակությունը կատարվեցավ։ Մի՞թե թշվառ մահկանացուն կարող է հավիտենականի բարկությունից փախչել․․․" gevorg_marzpetuni/clip_024_57.wav,"Այս մտածմունքներով նա գնաց Վահրամ սեպուհի մոտ և նրա հետ միասին արքայի վրանը մտավ՝ այս տխուր նորությունը նրան հայտնելու։" gevorg_marzpetuni/clip_024_58.wav,"Բայց ո՛րքան մեծ եղավ իշխանի զարմանքը, երբ թագավորն այդ նորությունը լսելուց հետ անհոգ կերպով ծիծաղեց։" gevorg_marzpetuni/clip_024_59.wav,"— Այդ թշվառականն, ուրեմն, իմ արյանն է ծարավի, — ասաց նա հանգիստ ձայնով։ — Վաղուց ճանաչում եմ ես Ցլիկ-Ամրամին․ նա փառասիրություն չունի, ուրեմն և չէր կարող փառասիրական նպատակով ապստամբել յուր թագավորից։ Նրան հարկավոր է անշուշտ իմ անձը․․․ Այժմ ուրեմն հանելուկը լուծվում է։" gevorg_marzpetuni/clip_024_60.wav,"— Քո ա՞նձը, տեր արքա, ի՞նչ թշնամություն ունի Ամրամը քո անձի հետ, — զարմացած հարցրեց Վահրամ սեպուհը։" gevorg_marzpetuni/clip_024_61.wav,"Թագավորը կարծես շփոթվեցավ։ Նա զգաց յուր խոսքերի անպատեհությունը և աշխատեց խույս տալ բացատրություններից։" gevorg_marzpetuni/clip_024_62.wav,"— Այդպես ուրեմն, մեր փոքրիկ գունդը նույնպես փրկված է։ Ինձանից հետո թշնամին հանգիստ կթողնե թե՛ նրան և թե՛ եգերացիներին, — ասաց թագավորը, առանց Վահրամի հարցին պատասխանելու;" gevorg_marzpetuni/clip_024_63.wav,"Գևորգ իշխանը թագավորի խոսքը չհասկացավ, ուստի խնդրեց բացատրել իրան, թե ի՞նչ է կամենում անել։" gevorg_marzpetuni/clip_024_64.wav,"— Այս գիշեր ես պիտի հեռանամ այստեղից, — ասաց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_024_65.wav,"— Դո՞ւ, միայնա՞կ, — հարցրեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_024_66.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_024_67.wav,"— Ի՞նչ ճանապարհով։" gevorg_marzpetuni/clip_024_68.wav,"— Եգերացոց պահանորդ գնդերի և թշնամու բանակի միջով։" gevorg_marzpetuni/clip_024_69.wav,"Սեպուհն ու իշխանը զարմացած աչքերնին հառեցին թագավորի վրա։" gevorg_marzpetuni/clip_024_70.wav,"— Պիտի հասկացնեմ եգերացոց ու սևորդյաց իշխաններին, որ Աշոտ Երկաթին բռնելն ու Ցլիկ-Ամրամին հանձնելն իրանց ուժից վեր գործ է։" gevorg_marzpetuni/clip_024_71.wav,"Իշխանի սիրտն ուրախացավ, իսկ սեպուհի խոշոր դեմքի վրա փայլեց գոհության ժպիտ։" gevorg_marzpetuni/clip_024_72.wav,"— Ես մինչև այժմ հավատարիմների ապահովության համար էի մտածում, — շարունակեց թագավորը, — բայց այժմ տեսնում եմ, որ հենց իմ անձն է եղել նրանց վտանգողը։ Ես, ուրեմն, կհեռանամ այստեղից, որպեսզի ձեր ճանապարհի արգելքը վերացվի։" gevorg_marzpetuni/clip_024_73.wav,"— Դու հեռացիր միայն քո թանկագին անձը փրկելու համար, որովհետև աշխարհը սպասում է յուր թագավորին։ Իսկ մենք կարող ենք մինչև անգամ մեռնել, հայոց երկիրը շատ բան չի կորցնի, եթե մահ հասնե մեզ, — ասաց սեպուհը անկեղծորեն։" gevorg_marzpetuni/clip_024_74.wav,"— Բայց հայոց թագավորը կկորցնե․․․ — հարեց իսկույն արքան։" gevorg_marzpetuni/clip_024_75.wav,"Հասավ երեկոն։ Թագավորի դիտավորությունը հայտնի էր միայն Մարզպետունի իշխանին և Վահրամ սեպուհին։ Արքայի տված հրահանգի համաձայն նրանք կանչեցին իրանց մոտ թագավորի թիկնապահներից երկու երիտասարդների, որոնց հավատարմության ու քաջության վրա վստահություն ուներ ինքը թագավորը և հրամայեցին նրանց պատրաստ լինել թագավորին հետևելու։" gevorg_marzpetuni/clip_024_76.wav,"Երբ մութը կոխեց, և գիշերվա մի քանի ժամերն անցան, թագավորն ելավ յուր վրանից՝ ոտից գլուխ պողպատով զրահավորված։ Երկու քաջամարտիկ թիկնապահները, որոնք նույնպես զրահավորված էին երկաթով, մոտեցրին արքային յուր ամեհի նժույգը։" gevorg_marzpetuni/clip_024_77.wav,"Թագավորը քսանամյա երիտասարդի թեթևությամբ թռավ ձիու վրա, թիկնապահները նույնպես աշտանակեցին իրանց նժույգները։" gevorg_marzpetuni/clip_024_79.wav,"Թիկնապահները սրարշավ հետևեցին նրան։" gevorg_marzpetuni/clip_024_80.wav,"Մի քանի վայրկենից հետ երեք հեծյալներն անհայտացան խավարի մեջ։" gevorg_marzpetuni/clip_024_81.wav,"Արքայի բախտից երկինքն ամպամած էր և լուսինն անհայտացած։ Հեռվից ոչ ոք չէր կարող նշմարել նրանց։" gevorg_marzpetuni/clip_024_83.wav,"Թագավորն օգուտ քաղեց այդ խառնակությունից։ Թիկնապահների հետ միասին աջ ու ձախ հարվածելով և հորձանքի նման հանդիպակացները խորտակելով՝ կտրեց անցավ նա կրճի բոլոր երկարությունը, ճեղքեց վերջին պահանորդ խումբը և ընդարձակ դաշտը դուրս գալով՝ նույնիսկ Ամրամի բանակի առջևից սլացավ ինչպես կայծակ և անհայտացավ հովտի մթության մեջ։" gevorg_marzpetuni/clip_024_84.wav,"Հազիվ մի ժամից հետ հայտնի եղավ ապստամբներին թագավորի փախուստը։ Սևորդյաց և եգերացոց իշխանները մնացին ամոթահար, իսկ Ցլիկ-Ամրամը և ափխազաց Բեր իշխանը զայրույթից գրեթե կատաղեցին։" gevorg_marzpetuni/clip_025_0.wav,"ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ" gevorg_marzpetuni/clip_025_1.wav,"Ա" gevorg_marzpetuni/clip_025_2.wav,"ԱՅՐԻՎԱՆՔՈՒՄ" gevorg_marzpetuni/clip_025_4.wav,"Այստեղ, հսկայակերպ լեռան ծոցում, միապաղաղ ժայռերի մեջ փորված էին հին ժամանակներից բազմաթիվ այրեր, խուցեր ու մատուռներ, շրջապատած պարիսպներով և հզոր աշտարակներով։ Դրանցից ոմանք ծառայում էին մի օր հայ թագավորներին իբր արքայական գանձարան, իսկ ոմանք իբրև աղոթից տուն կամ զոհաբերությանց տաճար։" gevorg_marzpetuni/clip_025_5.wav,"Քրիստոնեության սուրբ նշանը տնկեց այստեղ առաջին անգամ ինքը՝ Լուսավորիչը, խափանելով, անշուշտ, հեթանոսական պաշտամունքները։ Այդ նշանի հովանվույն ներքո ժողովվեցան բազմաթիվ անապատականներ, որոնք Այրիվանքը դարձրին խաղաղության ու ճգնության օթևան։" gevorg_marzpetuni/clip_025_6.wav,"Այստեղ հանգիստ որոնեց Հայաստանյաց բարերար մեծն Ներսեսը, անշուշտ, հայրենիքի բարօրության համար գործ դրած երկարամյա աշխատություններից հետո։ Այստեղ առանձնացավ նրա արժանավոր որդի մեծն Սահակ՝ յուր վաթսուն խարազանազգեստ աշակերտներով, ազգի լուսավորության գործը ժայռերի ծոցում դարբնելու համար։" gevorg_marzpetuni/clip_025_8.wav,"Երկու օր էր ինչ լուր էին բերել հայրապետին, թե Նսըր ոստիկանը, որ Տուսուփից հետո տեղակալ էր կարգված, և որ մինչև այն նստում էր Ատրպատականում, հասել է արդեն Նախիջևան և հառաջանում է դեպի Դվին։ Ոստիկանին հայտնի էին հայոց թագավորի անհաջողությունները, հայ իշխանների խռովությունները և երկրի անտերունչ դրությունը։ Եվ ահա՛ նա շտապել էր օգուտ քաղել հաջող հանգամանքից։" gevorg_marzpetuni/clip_025_9.wav,"Կաթողիկոսն իմացավ, որ Նսըրը հետամուտ է կաթողիկոսարանը և նրա կալվածները գրավելու, իսկ այդ նպատակին հասնելու համար նախ կցանկանար ձեռք ձգել իրան՝ կաթողիկոսին և հայրապետական գանձերը հափշտակել և ապա թե հանցանքներ բարդելով նրա վրա՝ կաթողիկոսարանը գրավել։" gevorg_marzpetuni/clip_025_10.wav,"Այս պատճառով հայրապետը, որ մինչև այն ապրում էր Այրիվանքի ներքին այրերում, այն է՝ անապատականների միաբանության մեջ, ուր վիմափոր եկեղեցիներն ու ընդհանուր կացարաններն էին, ելավ, քաշվեցավ յուր հավատարիմներով դեպի վերին Վանքը, ուր անասուններն էին պահում։" gevorg_marzpetuni/clip_025_11.wav,"Այդտեղ անբնակ և խավարչտին այրերի մեջ թաքնվելով՝ կաթողիկոսը հույս ուներ ազատ մնալ Նսըրի հետապնդությունից և փրկել յուր հետ բերած հայրապետական հարառությունները, որոնք մեծ մասամբ սրբությանց ժողովածուներ և նախնի գահակալներից ժառանգած թանկագին իրեր էինս։" gevorg_marzpetuni/clip_025_12.wav,"Կաթողիկոսի կարծիքով թշնամին չէր մոտենալ այդ անշուք վայրերին, ուր գրաստներ էին դարմանում, և ուր մուրացիկ խուժանն էր ապրում։" gevorg_marzpetuni/clip_025_13.wav,"Բայց երբ հետզհետե հասնող լուրերից երկյուղը զորացավ, նրա մերձակաները խորհուրդ տվին իրան հեռանալ Այրիվանքից և ապաստանել Գառնո ամրոցին, ուր այդ ժամանակ ապրում էր թագուհին։" gevorg_marzpetuni/clip_025_14.wav,"Կաթողիկոսին հաճելի էր հետևել այդ խորհրդին, բայց յուր Դռան եպիսկոպոս Սահակը, որ լուրջ և իմաստուն մարդ էր, հակառակեց նրան՝ ասելով․" gevorg_marzpetuni/clip_025_15.wav,"— ժողովուրդն արդեն բամբասում է քեզ, Վեհափառ հայր, թե դու անտեր ես թողել Դվնո կաթողիկոսարանը և քո անձի ապահովության համար ապաստանել Այրիվանքի ամրություններին։ Այժմ էլ եթե Գառնի փոխադրվես, կգրգռես քո դեմ նույնիսկ կղերի զայրույթը։" gevorg_marzpetuni/clip_025_16.wav,"— Եթե մի անգամ արդեն հեռու եմ կաթողիկոսարանից, կարող եմ լինել և Գառնիում․ ինչո՞ւ այս առթիվ պիտի կղերը գրգռվի, — հարցրեց կաթողիկոսը եպիսկոպոսին։" gevorg_marzpetuni/clip_025_17.wav,"— Այստեղ մնալու համար դու պատրվակ ունիս, Վեհափառ տեր․ այդ այն է, որ դու հովանավորում ես Այրիվանքի հռչակավոր և բազմամարդ ուխտին։" gevorg_marzpetuni/clip_025_18.wav,"Իսկ Գառնիում ապրում են թագուհին և ազատանի կանայք, նրանք պետք չունին քո հովանավորության։" gevorg_marzpetuni/clip_025_20.wav,"Յուր Դռան եպիսկոպոսի վրա, սակայն, կաթողիկոսը մեծ համարում ուներ, նա հարգում էր նրան իբրև առաքինի և իմաստուն մարդու։ Եվ այդ պատճառով, չնայելով, որ արհավիրների մասին հասնող լուրերն անհանգստացնում էին իրան, այսուամենայնիվ որոշեց լսել նրա խորհրդին և մնալ Այրիվանքում յուր հոգևոր ուխտի հետ։" gevorg_marzpetuni/clip_025_21.wav,"Բայց ահա՝ հասավ այդտեղ կաթողիկոսարանի Գևորգ անունով սարկավագը, որ հաղորդեց Վեհափառին տխուր և սպառնական նորություններ։" gevorg_marzpetuni/clip_025_22.wav,"— Նսըրն եկել է արդեն Դվին, կապած բերելով յուր հետ Սյունյաց Սահակ և Բաբգեն մեծ իշխաններին, որոնց և դրել է բանտում։ Նա կալանավորել է նույնպես Դվնո հագարացի իշխաններին՝ թվով քառասուն հոգի, — ասաց սարկավագը։" gevorg_marzpetuni/clip_025_23.wav,"Կաթողիկոսը երկյուղից այլագունեց։ Կապյալները հայտնի և նշանավոր իշխաններ էին․ ինչպե՛ս կարող էր Նսըրը կալանավորել նրանց, մանավանդ Դվնո իշխաններին, որոնցից ոմանք ամիրապետի սիրելիներն էին։ Այդ նշան էր, թե ոստիկանը հրահանգներ ունի ստացած հալածանքներ հարուցանելու։" gevorg_marzpetuni/clip_025_24.wav,"— Ո՞ւր և ինչպե՞ս կալանավորեց նա Սյունյաց իշխաններին, — հարցրեց կաթողիկոսը սարկավագին։" gevorg_marzpetuni/clip_025_26.wav,"— Անշուշտ նրանց երկիրը գրավելու նպատակով, այսպես չէ՞, Սահակ սրբազան, — դարձավ կաթողիկոսը դեպի Դռան եպիսկոպոսը, որ կանգնած լսում էր սարկավագի բերած նորությունները։" gevorg_marzpetuni/clip_025_27.wav,"— Այդպես է, վեհափառ տեր․ ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր։" gevorg_marzpetuni/clip_025_28.wav,"— Հարկավ, չէ՞ որ ազատ իշխանը կարող է զորք ժողովել, պատերազմել․․․ Բայց նրանք զրկվեցան այժմ ազատությունից, սա մի մեծ դժբախտություն է մեր երկրի համար․․․ նույնիսկ թագավորի և ինձ համար․․․" gevorg_marzpetuni/clip_025_29.wav,"— Իսկ քեզ համար, Վեհափառ տե՛ր․․․ — կցեց սարկավագը։" gevorg_marzpetuni/clip_025_30.wav,"— Հա՛, ինձ համար ի՞նչ, — շտապով ընդհատեց կաթողիկոսը։" gevorg_marzpetuni/clip_025_31.wav,"— Քեզ համար էլ ոստիկանը որոգայթներ է լարում։" gevorg_marzpetuni/clip_025_32.wav,"— Այսի՞նքն։" gevorg_marzpetuni/clip_025_33.wav,"— Կամենում է կալանավորել։" gevorg_marzpetuni/clip_025_34.wav,"— Ի՞նձ․․․" gevorg_marzpetuni/clip_025_35.wav,"— Այո՛, Վեհափառ տեր։" gevorg_marzpetuni/clip_025_36.wav,"— Ինչպե՞ս իմացար այդ, — հարցրեց կաթողիկոսը երկյուղագին։" gevorg_marzpetuni/clip_025_37.wav,"— Ոստիկանը կանչեց յուր մոտ կաթողիկոսարանի վերակացուին և պատվիրեց նրան հրավիրակ ուղարկել այստեղ․․․" gevorg_marzpetuni/clip_025_38.wav,"— Իմ ետևից, այնպես չէ՞։" gevorg_marzpetuni/clip_025_39.wav,"— Այո՛, Վեհափառ տեր, քեզ հրավիրելու համար։" gevorg_marzpetuni/clip_025_40.wav,"— Ի՞նչ ունի ինձ հետ ոստիկանը, Սահակ սրբազան, — կասկածավոր եղանակով դիմեց կաթողիկոսը եպիսկոպոսին։" gevorg_marzpetuni/clip_025_41.wav,"— Աստծուն է միայն հայտնի, տե՛ր, — պատասխանեց սրբազանը։" gevorg_marzpetuni/clip_025_42.wav,"— Վերակացուին ասել է, թե կաթողիկոսը յուր կաթողիկոսարանում պիտի նստե և ոչ թե լեռներում ամրանա,-հարեց սարկավագը։" gevorg_marzpetuni/clip_025_43.wav,"— Նա ուրեմն գիտե՞, թե ես որտե՛ղ եմ գտնվում։" gevorg_marzpetuni/clip_025_44.wav,"— Այո՛, Վեհափառ տեր։" gevorg_marzpetuni/clip_025_45.wav,"Կաթողիկոսի գույնը թռավ։" gevorg_marzpetuni/clip_025_46.wav,"— Եթե ես այստեղից չհեռանամ, նա այսօր կամ վաղը զորք կուղարկե իմ ետևից, — ասաց հայրապետը դիմելով եպիսկոպոսին։" gevorg_marzpetuni/clip_025_47.wav,"Վերջինս լուռ էր։" gevorg_marzpetuni/clip_025_48.wav,"— Դու այդպես չե՞ս կարծում, սրբազան եղբայր, — հարցրեց կաթողիկոսը։" gevorg_marzpetuni/clip_025_49.wav,"— Նա զորք կուղարկե և այն ժամանակ, երբ հեռացած կլինես, տեր։" gevorg_marzpetuni/clip_025_50.wav,"— Բայց այդ ժամանակ նա չի կարող կալանավորել ինձ։" gevorg_marzpetuni/clip_025_51.wav,"— Կկալանավորե և կկոտորե Այրիվանից միաբանությունը․․․-ծանրությամբ հարեց սրբազանը։" gevorg_marzpetuni/clip_025_52.wav,"Կաթողիկոսը հասկացավ եպիսկոպոսի դիտողության նշանակությունը և լռեց։" gevorg_marzpetuni/clip_025_53.wav,"— Բայց դու, սրբազան, մի վայրկյան առաջ ասացիր, թե ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր, — խոսեց կաթողիկոսը րոպեական լռությունից հետո։" gevorg_marzpetuni/clip_025_54.wav,"— Այո՛, Վեհափառ տեր, ասացի։" gevorg_marzpetuni/clip_025_55.wav,"— Ուրեմն նա մեր կաթողիկոսարանն էլ կգրավե, եթե ինձ ձերբակալե։" gevorg_marzpetuni/clip_025_56.wav,"— Անշուշտ։" gevorg_marzpetuni/clip_025_57.wav,"— Եվ եթե ես այստեղ մնամ, այդ միևնույն է, թե մատնեմ ինձ Նսըրի դահիճներին։" gevorg_marzpetuni/clip_025_58.wav,"Եպիսկոպոսը չպատասխանեց։" gevorg_marzpetuni/clip_025_59.wav,"Այդ միջոցին հասավ կաթողիկոսարանի նվիրակը, որ Նսըրի կողմից հրավիրում էր կաթողիկոսին մայրաքաղաք։" gevorg_marzpetuni/clip_025_60.wav,"Վեհափառն այլևս երկար խորհուրդների չսպասեց։ Նա որոշեց հեռանալ Գառնի։ Ուստի հրամայեց Գևորգ սարկավագին ձի նստել իսկույն և շտապել ամրոցը՝ բերդակալին ու թագուհուն յուր գալուստը հայտնելու։ Նա մտածում էր ելնել վանքից հենց միևնույն գիշերը, որովհետև համոզված էր, թե ոստիկանը, նվիրակի վերադառնալուց հետ, զորք կուղարկե անշուշտ իրան կալանավորելու համար։" gevorg_marzpetuni/clip_025_61.wav,"Գևորգ սարկավագը փութաց Վեհափառի հրամանը կատարելու։" gevorg_marzpetuni/clip_025_62.wav,"Այդ լուրը հուզեց Այրիվանքի միաբանությանը։ Շատերն սկսան տրտնջալ, բայց կաթողիկոսին դժգոհություն հայտնել չհամարձակվեցան, որովհետև տեսնում էին, որ Դռան եպիսկոպոսը նույնպես լուռ է։ Այդ նշան էր, թե նա հույս չունի այլևս Հայրապետի վրա ազդելու, որովհետև երկյուղն ամեն կողմից պաշարել էր նրան։" gevorg_marzpetuni/clip_025_64.wav,"Երբ երեկոյացավ, հայրապետը յուր հավատարիմներով իջավ Ներքին Վանք տաճարում աղոթելու և միաբաններին յուր հրաժեշտը տալու համար։" gevorg_marzpetuni/clip_025_65.wav,"Տեղվույն վանահայրը խնդրեց այստեղ կաթողիկոսին հետաձգել յուր ուղևորությունը գեթ մի ժամով, որպեսզի վերջին անգամ ընթրիք վայելե յուր միաբանության հետ։ Կաթողիկոսը սիրով համաձայնեցավ և սեղան նստավ վանքի միաբանական ուխտի հետ։" gevorg_marzpetuni/clip_025_66.wav,"Ըստ սովորության՝ սեղանատան ամբիոնը բարձրացած կարդում էր սուրբ գիրքը Մովսես անունով մի երիտասարդ վարդապետ։ Նա ընթեռնում էր առաքելոց գործերը։ Երբ ընթրիքը մոտեցավ յուր վախճանին, նա բացավ Հովհաննու ավետարանը և բարձր ձայնով կարդաց հետեյալը․" gevorg_marzpetuni/clip_025_68.wav,"Դեռ վերջին խոսքերը չէր արտասանել վարդապետը, երբ կաթողիկոսը դենջակը ձգելով՝ այլայլված բարձրացավ աթոռից և բացականչեց․" gevorg_marzpetuni/clip_025_70.wav,"Բարի վանահայրը, որ երիտասարդ վարդապետի կողմից չէր սպասում երբեք այդպիսի նախամտածված և համարձակ քայլ, մնաց բոլորովին ապշած։ Հայրապետի խոսքերն ավելի ևս շփոթեցին նրան և խեղճը վազելով ծունկ չոքեց վեհափառի առաջ։" gevorg_marzpetuni/clip_025_71.wav,"— Աստվածարյալ տեր,-բացանանչեց նա, այս վարդապետը իմ միաբանների մեջ հայտնի էր յուր համեստությամբ և առաքինությամբ, բայց փորձիչը երևի գայթակղել է նրան։ Հրաման տուր այս վայրկենին իսկ կարգալույծ անել նրան և արտաքսել այն հարկից, որ նա անպատվեց յուր անպարկեշտությամբ։" gevorg_marzpetuni/clip_025_74.wav,"Բայց վանահայրը կաթողիկոսի խոսքերովն անգամ չհանգստացավ որովհետև վախենում էր, թե գուցե Վեհափառը յուր նենգամտության վերագրե այս դիպվածը, նա հարցրեց վարդապետին բարձր՝" gevorg_marzpetuni/clip_025_75.wav,"— Եղբայր իմ, ո՞վ պատվիրեց քեզ այդ ավետարանը։" gevorg_marzpetuni/clip_025_76.wav,"— Նա, որ աներևութաբար բազմած է այս րոպեին մեր մեջ և որ կառավարում է մեր սիրտն ու հոգին, — պատասխանեց վարդապետը խաղաղ ձայնով։" gevorg_marzpetuni/clip_026_0.wav,"— Ես չեմ հակառակում, — ասաց կաթողիկոսը։ -Ես կամենում էի, Այո՛, գիշերն օգնության առնել ինձ և թշնամուց անտեսանելի կերպով հեռանալ, բայց հենց այդ գիշերվա շնորհիվ իմ ալևորությունն արգելվեցավ։ Ուրեմն ես կմնամ։" gevorg_marzpetuni/clip_026_1.wav,"Այն սրբությունները, որոնց ես կամենում էի թշնամու հափշտակությունից ազատել, իրանք ուրեմն թող պաշտպանեն իրանց։ Եվ եթե աստծուն հաճելի լինի իմ հեռանալը, նա պայծառ արևի ժամանակ էլ գիշեր կստեղծե ինձ համար։" gevorg_marzpetuni/clip_026_2.wav,"Այս ասելով կաթողիկոսը հեռացավ յուր հանգստարանը։ Իսկ Դռան եպիսկոպոսը նոր բանբեր ուղարկեց Գառնի՝ հայտնելու համար բերդապահին՝ չսպասել այլևս կաթողիկոսի գալստյան։" gevorg_marzpetuni/clip_026_3.wav,"Հետևյալ առավոտ, շատ վաղ, կաթողիկոսը խորհրդի հրավիրեց յուր մոտ միաբանության գլխավորներին, որպեսզի նրանց հետ միասին հագարացիների հարձակման դիմադրելու կամ հարձակվողների հափշտակությունից վանական ու հայրապետական հարստություններն ազատելու մասին խորհրդակցե։" gevorg_marzpetuni/clip_026_9.wav,"Հանկարծ կաթողիկոսը, ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, բացականչեց․" gevorg_marzpetuni/clip_026_10.wav,"— Ո՛վ ահավոր և ամենակարող աստված, ի՞նչ հրաշք է այս, որ ցույց ես տալիս դու քո արարածներին․․․" gevorg_marzpetuni/clip_026_11.wav,"Բոլորը կարծես այդ ձայնից զարհուրած դեպի վեր նայեցին և սարսափելով տեսան, որ արևի պայծառ գունդը կիսով չափ ծածկվել է ստվերով, և հրավառ սկավառակը խավարում է արդեն։" gevorg_marzpetuni/clip_026_12.wav,"Մի քանի րոպեից տվնջյան պայծառ լույսը խավարեց բոլորովին։ Ամենքն մնացին սառած, և միայն երկյուղի ու զարմացման բացականչություններ էին, որ լսվում էին չորս կողմից։" gevorg_marzpetuni/clip_026_13.wav,"Հանկարծ Դռան եպիսկոպոսն առաջ գալով բարձրաձայն աղաղակեց․" gevorg_marzpetuni/clip_026_15.wav,"— Հեռացի՛ր, հեռացի՛ր, մենք օրհնում ենք քո ճանապարհը, — գոչեցին ամեն կողմից միաբանները։" gevorg_marzpetuni/clip_026_16.wav,"— Հնազանդվում եմ աստուծո կամքին, — ասաց կաթողիկոսը և ծունկ չոքելով սկսավ աղոթել։" gevorg_marzpetuni/clip_026_17.wav,"Բոլոր միաբանությունը հետևեց յուր հայրապետի օրինակին։" gevorg_marzpetuni/clip_026_18.wav,"Երբ արևի խավարումն անցավ, նրանք ջերմեռանդ սրտով թափորի կարգը շարունակեցին և ավարտելով վերադարձան տաճարը։" gevorg_marzpetuni/clip_026_19.wav,"Այստեղ Մովսես վարդապետը, որ ընթրիքի ժամանակ կարդացել էր Հովհաննու ավետարանը և դրանով կաթողիկոսի ուղևորության արգելք դարձել, սարսափահար ու վշտաբեկ եկավ ընկավ հայրապետի ոտքերը՝ թողություն խնդրելու։" gevorg_marzpetuni/clip_026_20.wav,"— Ես հանցանք գործեցի քո դեմ, Վեհափառ տեր, — ասաց նա արտասվելով, — ինձ թվում էր, թե աստված է ներշնչել ինձ քո ուղևորությունն արգելելու միտքը, բայց այժմ տեսնում եմ, որ ես գործել եմ սատանայի թելադրությամբ։" gevorg_marzpetuni/clip_026_21.wav,"Ների՛ր ինձ և աղոթիր, որ քո նվաստ ծառան ազատվի փորձչի կապանքներից։" gevorg_marzpetuni/clip_026_22.wav,"— Դու գործել ես աստուծո թելադրությամբ, սիրելի որդի, — ասաց նրան կաթողիկոսը մեղմ ձայնով, — աստված ինքն է ներշնչել քեզ այն՝ ինչ որ դու արիր, որպեսզի ցույց տա մեզ այսօր յուր ահավոր զորությունը։ Գնա՛ և գոհության աղոթք կարդա նրան, որ արժանի արավ քեզ այդ շնորհին։" gevorg_marzpetuni/clip_026_23.wav,"Վարդապետը հոգվով չափ մխիթարվելով այս խոսքերից, գլուխ խոնարհեց և հեռացավ։" gevorg_marzpetuni/clip_026_24.wav,"Քիչ ժամանակից հետո կաթողիկոսը յուր հավատարիմներով ու հետևորդներով ելավ Այրիվանից և ուղղվեցավ դեպի Գառնի։" gevorg_marzpetuni/clip_026_26.wav,"Մենաստանում մնացին ծերունի վանահայրը և մի քանի կորովասիրտ ու անձնվեր վարդապետներ, որոնք ավելի լավ համարեցին մեռնել վանքի պարիսպների մեջ, սրբազան տաճարի դռան առաջ, քան թե իրանց անձի ազատությունը որոնելով՝ թողնել վանքը բարբարոսների ձեռքում։" gevorg_marzpetuni/clip_026_28.wav,"Մնացողների թվումն էր և երիտասարդ Մովսես վարդապետը, որ փախչողներին ու թաքչողներին զանազան ճանապարհներ ու թաքստյան վայրեր ցույց տալուց և նրանց տեղավորելուց հետ, վերադարձավ վանահոր և նրա ընկերների մոտ, գալիք հարվածներից յուր բաժինն ստանալու համար։" gevorg_marzpetuni/clip_026_29.wav,"Երեկոյան դեմ գուժկան հասավ վանքը՝ թշնամիների հարձակման լուրը գուժելու։" gevorg_marzpetuni/clip_026_30.wav,"— Ոստիկանը մի քանի գունդ զորք ճանապարհեց այստեղ կաթողիկոսին կալանավորելու և միաբանությունը սրի անցցնելու համար,-ասաց նա վանահորը․ — կաթողիկոսարանի վերակացուն զրկեց ինձ այս տխուր նորությունը ձեզ հաղորդելու համար։" gevorg_marzpetuni/clip_026_31.wav,"— Աստված երկնքից ավելի շուտ լուր հասցրեց մեզ, որդի, — պատասխանեց վանահայրը, — կաթողիկոսը և միաբանության մեծ մասն ազատված են արդեն, իսկ մենք մնացինք այստեղ վանքի դռանը մեռնելու համար։ Գուժկանի հեռանալուց հետ վանահայրը ժողովեց յուր հետ եղողներին և մտավ տաճարն աղոթելու և հսկումն կատարելու համար։" gevorg_marzpetuni/clip_026_32.wav,"Նրանք դեռ ծնկաչոք աղոթում էին, երբ մի զարհուրելի աղաղակ վիմափոր տաճարի կամարները թնդացրեց։" gevorg_marzpetuni/clip_026_33.wav,"Վանահայրը վեր թռավ տեղից և մեղմ ձայնով Քրիստոսի խոսքերն արտասանեց․" gevorg_marzpetuni/clip_026_34.wav,"— «Արիք, երթիցուք, զի հասեալ է ժամ․․․»։ — Եվ նա այլևս չկարողացավ շարունակել, բայց առաջացավ խրոխտ քայլերով։" gevorg_marzpetuni/clip_026_35.wav,"Բոլորը հետևեցին նրան։ Երբ տաճարի գավիթը հասան, նա նորեն դարձավ միաբաններին և հուզված ձայնով ասաց․" gevorg_marzpetuni/clip_026_37.wav,"— Գնանք մեր սրբազան պարտքը կատարելու, — հարեց եռանդով Մովսես վարդապետը։ — Մենք ոչինչ չենք զոհում այստեղ և ոչինչ էլ չենք կորցնում։" gevorg_marzpetuni/clip_026_39.wav,"— Գնա՛նք, գնա՛նք, թշնամին մեզ չի ահաբեկի․ գնա՛նք մեր պարտքը կատարելու, — բացականչեցին մյուս վարդապետները և խմբովին բակը դուրս եկան։" gevorg_marzpetuni/clip_027_2.wav,"— Մենք իզուր ենք կատաղեցնում այդ մարդկանց, — դարձավ նա վանահորը․ — ավելի լավ է բանանք պարսպի դռները և ընդունենք նրանց, վաղ թե ուշ պիտի ներս խուժեն նրանք։" gevorg_marzpetuni/clip_027_3.wav,"— Ոչ, ոչ․ գուցե աստված դեռ կամենում է մեզ փրկել, գուցե անցնում է փորձության ժամը․․․ — պատասխանեց վանահայրը, որ երկյուղից գունաթափվել էր արդեն։" gevorg_marzpetuni/clip_027_5.wav,"Բայց երբ պարսպապատի դուռը, ժայռերի հարվածին չդիմանալով, ահագին ճարճատյունով գլորվեցավ ընկավ, և զորքը բարձրագոչ ներս խուժեց բակը, վանականները խմբով փախան դեպի գավիթը։" gevorg_marzpetuni/clip_027_6.wav,"Վայրենի հրոսակներն ընկան նրանց ետևից և մի ակնթարթում շրջապատեցին բոլորին։ Սրերն ու սվիններն սկսան շողալ։ Մի վայրկյան ևս ամենքը պիտի ջնջվեին։ Բայց խմբապետներից մինն առաջ անցնելով՝ զորավոր ձայնով գոռաց․" gevorg_marzpetuni/clip_027_7.wav,"— Ոչ ոքին չսպանեք, այս է զորապետի հրամանը։" gevorg_marzpetuni/clip_027_8.wav,"Կարծես կատաղի գայլերի բերանից հանկարծ որսը խլեցին։" gevorg_marzpetuni/clip_027_9.wav,"— Ինչո՞ւ չեք թողնում սատակել բոլորին, — գոռացին նրանք միաբերան և սկսան մռմռալ, սպառնալ և անլուր հայհոյանքներ թափել վանականների գլխին։" gevorg_marzpetuni/clip_027_10.wav,"Բայց շուտով այդտեղ հասավ Բեշիր զորապետը, նստած արաբական ամեհի նժույգի վրա և վերջ դրավ զորականի վայրենի եռանդին։" gevorg_marzpetuni/clip_027_12.wav,"— Ո՞րն է ձեր մեծը, — հարցրեց նա վանականներին, հառաջանալով դեպի նրանց։" gevorg_marzpetuni/clip_027_13.wav,"— Ես, խոնարհ ծառադ, — առաջ անցավ վանահայրը։" gevorg_marzpetuni/clip_027_14.wav,"— Որտե՞ղ է ձեր կրոնապետը, — հարցրեց Բեշիրը։" gevorg_marzpetuni/clip_027_15.wav,"— Նա գնաց Գառնի։" gevorg_marzpetuni/clip_027_16.wav,"— Գառնի՞։" gevorg_marzpetuni/clip_027_17.wav,"— Այո՛, տեր։" gevorg_marzpetuni/clip_027_18.wav,"— Ինչպե՞ս համարձակվեցավ։ Միթե Դվինից հրաման չբերի՞ն նրան մեծ ոստիկանի ոտքը գալու։" gevorg_marzpetuni/clip_027_19.wav,"Վանահայրը չպատասխանեց, նա տատանում էր և չգիտեր ի՞նչ ասել։" gevorg_marzpetuni/clip_027_20.wav,"— Ինչպե՞ս չէ, բերին, — հառաջ անցավ Մովսես վարդապետը։" gevorg_marzpetuni/clip_027_21.wav,"— Ինչո՞ւ ուրեմն նա այդ հրամանը անսաստեց։" gevorg_marzpetuni/clip_027_22.wav,"— Նրան կարելի էր խնդրել, բայց երբեք՝ հրամայել։" gevorg_marzpetuni/clip_027_23.wav,"— Դու համարձակվում ես այդ լեզվով խոսի՞լ ինձ հետ։" gevorg_marzpetuni/clip_027_24.wav,"— Ամեն լեզու իրավունք ունի ճշմարտությունը խոսելու։" gevorg_marzpetuni/clip_027_25.wav,"— Եվ չե՞ս վախենում, որ այդ ճշմարտախոս լեզուն արմատից հանեմ։" gevorg_marzpetuni/clip_027_26.wav,"— Մենք սպասում էինք արդեն մեռնելու համար։" gevorg_marzpetuni/clip_027_27.wav,"— Կյանքը երևի շատ է ձանձրացրել քեզ, թշվառական։" gevorg_marzpetuni/clip_027_28.wav,"— Ոչ միայն ձանձրալի է, այլև նվաստացուցիչ է այն կյանքը, որ մարդ վայելում է յուր թշնամու առաջ խոնարհելով, մահն այդպիսի կյանքից ավելի գերադաս ենք համարում մենք։" gevorg_marzpetuni/clip_027_29.wav,"— Հրամայեցե՛ք, տեր, որ այս ապերասանի կառափը ջախջախեմ, — գոռաց մի զորական, սուրը երիտասարդ վարդապետի գլխին շողացնելով։" gevorg_marzpetuni/clip_027_30.wav,"— Թո՛ղ միայն դա ապրի յուր ընկերներից, որպեսզի կյանքի նվաստություններից չարաչար տանջվի, — պատասխանեց զորապետը և ապա վանահորը դառնալով հարցրեց, — որտե՞ղ են գտնվում ձեր վանքի և կրոնապետի գանձերը։" gevorg_marzpetuni/clip_027_31.wav,"— Մենք գանձեր չունինք, — պատասխանեց վանահայրը։" gevorg_marzpetuni/clip_027_32.wav,"— Մի՛ համարձակվիր ստել իմ առաջ։" gevorg_marzpetuni/clip_027_33.wav,"— Ես չեմ ստում, ոչ թե նրա համար, որ վախենում եմ, այլ որ մեր կրոնն արգելում է այդ։ Մենք գանձեր չունենք, որովհետև անապատականներ ենք․ իսկ անապատականը սեփականություն չի կարող ունենալ։ Մենք պահպանում ենք միայն մեր ժողովրդի մեզ տված ավանդները և այն գործադրում ենք դարձյալ նրա օգտին, երբ կարիքը պահանջում է։" gevorg_marzpetuni/clip_027_34.wav,"— Դե՛հ ուրմեն, հայտնի՛ր ինձ այդ ավանդների տեղը, — հրամայեց զորապետը։" gevorg_marzpetuni/clip_027_35.wav,"— Ես իրավունք չունիմ, — պատասխանեց վանահայրը։" gevorg_marzpetuni/clip_027_36.wav,"— Ես հրամայում եմ քեզ։" gevorg_marzpetuni/clip_027_37.wav,"— Ես պիտի անսաստեմ քո հրամանին։" gevorg_marzpetuni/clip_027_38.wav,"— Կապեցեք դրանց բոլորին և ձգեցեք մի անկյուն, — հրամայեց զորապետը․ — իսկ դուք մտեք սրանց կացարանները, աղոթարանները, պտրեցեք, որոնեցեք ամեն տեղ, քրքրեցեք ամեն անկյուն, հանեցեք ծածկած իրերը, դուրս քաշեցեք թաքնվածներին։" gevorg_marzpetuni/clip_027_42.wav,"— Եվ այդպես, դուք ուրեմն ամեն ինչ ծածկե՞լ եք, — զայրացած հարցրեց զորապետը՝ դիմելով վանահորը։" gevorg_marzpetuni/clip_027_43.wav,"— Ծածկել ենք ա՛յն ամենը, ինչ որ այս մենաստանին և ոչ թե ձեզ է պատկանում, — պատասխանեց ծերունին։" gevorg_marzpetuni/clip_027_44.wav,"— Այս րոպեիս պիտի հայտնես տեղը, գարշելի ծերուկ, — գոռաց Բեշիրը և մտրակի ծանր հարված իջեցրավ վանահոր գլխին։" gevorg_marzpetuni/clip_027_45.wav,"Արջառի ջիղը, որից հյուսած էր մտրակը, գալարվելով դիպավ ծերունու դեմքին, որից նրա դալկահար երեսի վրա կապեց գորշ-կապույտ պալար։ Ծերունին երերաց և հենվեցավ եկեղեցու պատին։" gevorg_marzpetuni/clip_027_46.wav,"Մի երիտասարդ աբեղա սաստիկ գրգռվելով այդ բանից, առաջ անցավ և աներկյուղ ձայնով գոչեց․" gevorg_marzpetuni/clip_027_47.wav,"— Դո՛ւ, որ զառամյալ ծերունուն խնայելու չափ խիղճ չունիս, արժանի չես զորապետի անվան։ Աստված կպատժե քեզ մի օր, վախեցիր նրա բարկությունից։" gevorg_marzpetuni/clip_027_48.wav,"Բեշիրը դեռ չէր պատասխանել, որ մի ծանր սրի հարված իջավ աբեղայի գլխին, և նա արյունաթաթախ գլորվեցավ գետին։" gevorg_marzpetuni/clip_027_49.wav,"Գազան զորականը, որ այդ հարվածն իջեցրավ, արժանացավ զորապետի գովության։" gevorg_marzpetuni/clip_027_50.wav,"— Այսպիսի հարված կստանաք ամենքդ, եթե կհամառեք գանձերի տեղը ծածկել, — սպառնաց Բեշիրը․ — հայտնեցեք ինձ ամեն ինչ ճշտությամբ, և դուք կազատվեք մահից։" gevorg_marzpetuni/clip_027_51.wav,"— Մենք չենք մատնիլ ձեզ՝ ո՛չ մեր եղբայրներին և ո՛չ մեր սրբությունները, արեք մեզ հետ ինչ որ հաճելի է ձեզ, — պատասխանեց մի ուրիշ վանական։" gevorg_marzpetuni/clip_027_52.wav,"— Դո՛ւ էլ նույնն ես կրկնում, երիտասարդ կրոնավոր, — դարձավ Բեշիրը Մովսես վարդապետին։" gevorg_marzpetuni/clip_027_54.wav,"Տարեք, տանջեցեք այս մարդկանց ամենասոսկալի տանջանքներով, մինչև որ նրանք կհայտնեն ձեզ ծածկված գանձերի տեղը, — հրամայեց զորապետը և հեռացավ։" gevorg_marzpetuni/clip_027_55.wav,"Նրա գլխում շարունակ պտտվում էր այն միտքը, թե Այրիվանքը մեծ գանձեր ունի, և ինքը պիտի հափշտակե նրանց։ Վանականների համառությունն է՛լ ավելի էր գրգռում նրա ախորժակը։" gevorg_marzpetuni/clip_027_58.wav,"Այն ժամանակ Բեշիրը նորեն եկավ տանջվողների մոտ․ տեսավ թե ինչպե՜ս տված չարչարանքներն արյունոտել, այլանդակել էին թշվառ զոհերին․ կարծես խիղճը զարթեցավ բարբարոսի մեջ և նա հրամայեց, նրանց տանջանքները կարճելու համար, միանգամից սրի անցնել բոլորին։" gevorg_marzpetuni/clip_027_60.wav,"Այնուհետև Բեշիրը հրամայեց զորականին ավերել վանքը, չթողնելով այդտեղ նույնիսկ խեցիի մի կտոր։" gevorg_marzpetuni/clip_027_61.wav,"Զորքերը հափշտակեցին ինչ որ գտան․ թե՛ հավաքած իրեղենները, թե՛ հավ ու ճիվը, թե՛ մեղվի փեթակները, որոնք խիստ բազմաթիվ էին, և թե մինչև անգամ անասունների համար ամբարած խարն ու պաճարը։" gevorg_marzpetuni/clip_027_62.wav,"Միաբանների նահատակությամբ զորքերը իրանց զրկանաց վրեժը հանած լինելով, ուրիշ ավերումներ չարին տաճարի կամ մատուռների մեջ։ Այդպիսով անապատականների անձնվիրությունը յուր օգուտը բերավ։ Այրիվանից ճարտարապետական բարեզարդությունը մնաց անաղարտ։" gevorg_marzpetuni/clip_028_0.wav,"Բ" gevorg_marzpetuni/clip_028_1.wav,"ՆՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ" gevorg_marzpetuni/clip_028_2.wav,"Արևի խավարումը ծանր տպավորություն էր թողել Գառնո դղյակում։ Իշխանուհիները թագուհու մոտ ժողովված՝ զանազան գուշակություններ էին անում բնության այդ խորհրդավոր երևույթի մասին։ Նրանք հավատացած էին, որ արևի խավարումը նշան է մոտալուտ մի պատուհասի կամ ծանր դժբախտության։ Բայց թե ի՛նչ պատուհաս կամ դժբախտություն պիտի լիներ այդ, չգիտեին, և գուշակություններն ահա՝ դրա մասին էին։" gevorg_marzpetuni/clip_028_3.wav,"— Թագավորը պիտի հաղթվի, և այդ պարտությունը նոր անհաջողության դուռ պիտի բանա մեզ համար, այս է արևի խավարման նշանակությունը,-որոշեց վերջապես թագուհին։" gevorg_marzpetuni/clip_028_4.wav,"Բայց իշխանուհիներից ոմանք չհամաձայնվեցան նրա հետ։ Եվ այդ ոչ թե նրա համար, որ չէին հավատում այդ գուշակության, այլ նրա համար, որ թագուհու սիրտը վշտացնել չէին կամենում։" gevorg_marzpetuni/clip_028_6.wav,"— Եվ գուցե այս անգամ բարիքը մեզ վիճակվի, — հարեց Մարզպետունի իշխանուհին։" gevorg_marzpetuni/clip_028_9.wav,"Երբ կաթողիկոսը յուր աղոթքը կարդաց և մուտքի մաղթանքն ավարտեցին, թագուհին հրավիրեց նրան դղյակ, ուր Հայրապետի և յուր հետևորդների համար պատրաստված էր օթևան։" gevorg_marzpetuni/clip_028_10.wav,"Վեհափառի ատելությունն ուրախացրել էր գառնեցիներին․ ժողովուրդը ցնծության մեջ էր։ Բայց դղյակում, ընդհակառակը, տխրել էին ամենքը։" gevorg_marzpetuni/clip_028_11.wav,"Կաթողիկոսը հայտնել էր թագուհուն յուր գալստյան պատճառը։ Ոստիկանի Դվին հասնելու լուրը տարածվել էր դղյակի մեջ։ Ամենքն սկսել էին վախենալ և այս ու այն անկյունը ժողովված՝ խորհրդածություններ անել։ Իշխանուհիներին հուսադրում և սիրտ էր տալիս Գոռ իշխանիկը։ Եվ նրա խոսքերը, արդարև, հանգստացնում էին թե՛ հասակավոր տիկնանց և թե՛ դեռատի օրիորդներին։" gevorg_marzpetuni/clip_028_12.wav,"— Գառնին չէր կարող գրավել ոչ միայն Նսըրի, այլև ամիրապետի զորքերը, — ասում էր նա նրանց։ — Եթե մեր պահակ գնդերը չկռվին անգամ, դարձյալ Գառնո ամրությունը կմնա անխախտ։ Թշնամին չի կարող վնասել նրա ժայռերին, իսկ Տրդատաշեն պարիսպներն ու աշտարակները կդիմադրեն թե՛ բաբաններին և թե՛ բաղիստրի ռումբերին։" gevorg_marzpetuni/clip_028_14.wav,"Նա ռազմագետ մարդ էր, և բազմամյա փորձառությունից գիտեր, որ թշնամին հասնում է շատ անգամ այնպիսի ժամանակ, երբ ոչ ոք չէ սպասում նրան։ Այդ պատճառով ցանկանում էր պատրաստել զորքը ժամ առաջ, որպեսզի հանկարծակի գալով վտանգի չենթարկե ամրոցը, որին ապաստանած էին այդ միջոցին հայոց երկրի ամենաթանկագին գլուխները, — թագուհին և կաթողիկոսը։" gevorg_marzpetuni/clip_028_16.wav,"Բայց անցավ երկու օր, և տակավին թշնամու հարձակման մասին լուր չեկավ բերդակալին։ Այդ հանգամանքը սակայն չթուլացրեց նրա եռանդը։ Գիշեր-ցերեկ նա զորքի հետ էր և շարունակում էր յուր պաշտպանողական պատրաստությունները։" gevorg_marzpetuni/clip_028_17.wav,"Եվ ահա մի երեկո նա նկատեց մի խումբ հեծյալներ, որոնք իջնում էին Գեղա լեռան բարձրություններից։ Այդ նորությունը երկյուղ պատճառեց նրան։" gevorg_marzpetuni/clip_028_18.wav,"«Թշնամին, ուրեմն, մի քանի կետերից է կամենում հարձակվել ամրոցի վրա», մտածեց նա և մարդիկ ուղարկեց շրջակաները լրտեսելու։" gevorg_marzpetuni/clip_028_19.wav,"Բայց անցավ բավական ժամանակ և երևացող հեծելախմբին չհետևեց որևէ ուրիշ խումբ։ Հեծյալները հետզհետե առաջանալով իջան Ազատի ձորը և խոտորեցին դեպի Գառնի։" gevorg_marzpetuni/clip_028_20.wav,"Որքա՛ն մեծ եղավ բերդակալի ուրախությունը, երբ նա այդ խմբի մեջ ճանաչեց իշխան Մարզպետունուն։ Մի երկնային զորություն օգնության հասավ իրան ծանր ճգնաժամի վայրկենին։" gevorg_marzpetuni/clip_028_21.wav,"Իսկույն լուր տարան թագուհուն իշխանի գալստյան մասին։" gevorg_marzpetuni/clip_028_22.wav,"Հեծելախումբը, որի առաջնորդները Մարզպետունին ու Վահրամ սեպուհն էին, կազմված էր մի քանի տասնյակ վանանդացիներից, որոնք սեպուհի հետ միասին գնացել էին Աղստև՝ թագավորին օգնելու համար։ Գևորգ իշխանը թողեց նրանց բերդակալի մոտ և ինքը սեպուհի հետ միասին գնաց թագուհուն ներկայանալու։" gevorg_marzpetuni/clip_028_25.wav,"«Ի՞նչ, միթե նա այժմ պիտի ներկայանա ինձ՝ իբրև յուր թագուհո՞ւն․․․ իբրև յուր թագավորի ամուսնո՞ւն․․․ մի՞թե նա չգիտե, որ ես իրավունք չունիմ այլևս այդ անունը կրելու, քանի որ թագավորն անարգել, արհամարհել է ինձ․․․», մտածում էր ինքն իրան թագուհին և փափագում, որ իշխանը չներկայանա իրան, չերևա բնավ յուր աչքին։" gevorg_marzpetuni/clip_028_26.wav,"Բայց մի՞թե այդ հնարավոր էր։ Չէ՞ որ ինքը մինչև այն վայրկյաններն էր հաշվում, թե ե՞րբ արդյոք լուր կհասներ իրան Ուտիքից, չէ՞ որ նա ցանկանում էր և պարտավոր էր իմանալ, թե ի՛նչ հետևանք ունեցավ արքայի արշավանքը, հաղթե՞ց նա արդյոք թե՞ հաղթվեցավ։ Երկու դեպքումն էլ նա շահ ուներ յուր անձի համար, մեկում՝ իբրև թագուհի, մյուսում՝ իբրև ամուսին․․․" gevorg_marzpetuni/clip_028_27.wav,"Երբ սենեկապան սպասուհին հայտնեց թագուհուն, թե Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը թույլտվություն են խնդրում իրան ներկայանալու, նա շփոթվեցավ և չգիտեր, թե որի՞ն արդյոք ընդունել։" gevorg_marzpetuni/clip_028_28.wav,"— Թող գան, — ասաց սպասուհուն։ Բայց հենց որ վերջինս կամեցավ հեռանալ, — չէ՛, չէ՛, թո՛ղ միայն իշխանը ներկայանա, — հրամայեց նա նորեն և սպասուհին դուրս գնաց Մարզպետունուն հրավիրելու։" gevorg_marzpetuni/clip_028_29.wav,"Թագուհու սիրտն սկսավ տրոփել, մի ներքին անհանգստություն պաշարեց նրան, և դեմքի խաղաղ արտահայտությունն անհետացավ։" gevorg_marzpetuni/clip_028_30.wav,"Նա վեր կացավ տեղից, նայեց արծաթի հղկված հայելուն և տեսավ, թե ինչպե՜ս այլայլվել է ինքը։ Նրա շրթունքները դալկացել, այտերը գունատվել և աչքերը խառնվել էին։" gevorg_marzpetuni/clip_028_33.wav,"Այս բոլորը ճիշտ էր։" gevorg_marzpetuni/clip_028_36.wav,"Այս մտածմունքների մեջ էր թագուհին, երբ սենեկապանը նրա առանձնարանը մտնելով հայտնեց, թե իշխանն սպասում է իրան։" gevorg_marzpetuni/clip_029_0.wav,"Թագուհին դուրս գնաց դահլիճ առանց նաժիշտների ընկերակցության։" gevorg_marzpetuni/clip_029_1.wav,"Գևորգ իշխանը, որ կանգնած էր մուտքի առաջ, տեսնելով թագուհուն՝ ողջունեց նրան խոր գլուխ տալով և ապա եկավ ձեռքը համբուրելու։" gevorg_marzpetuni/clip_029_2.wav,"Իշխանի լուրջ և խաղաղ դեմքը հանգստացնող տպավորություն արավ թագուհու վրա։" gevorg_marzpetuni/clip_029_3.wav,"— Երկա՜ր սպասեցինք քեզ, իշխան, անշուշտ մեզ համար ուրախ լուր ես բերել, — ասաց նա սառը ժպտալով և աթոռի վրա բազմելով։" gevorg_marzpetuni/clip_029_4.wav,"— Ուրախ լո՞ւր․․․ Այո՛, կցանկանայի բոթաբեր չլինել, բայց աստված․․․" gevorg_marzpetuni/clip_029_5.wav,"— Ի՞նչ պիտի գուժես, — հարցրեց թագուհին անհանգստությամբ, աչքերն իշխանի վրա սևեռելով։" gevorg_marzpetuni/clip_029_6.wav,"— Թագավորն ազատված է․ պետք է փառք տանք աստծուն։" gevorg_marzpetuni/clip_029_7.wav,"— Ի՞նչ կնշանակե այդ, իշխան, ուրեմն արքայական զորքերը ջարդվեցա՞ն։" gevorg_marzpetuni/clip_029_8.wav,"Ամրամը հաղթանակե՞ց․․․" gevorg_marzpetuni/clip_029_9.wav,"— Նա չհաղթանակեց, բայց մենք ամոթալի պարտություն կրեցինք։" gevorg_marzpetuni/clip_029_10.wav,"— Չեմ հասկանում քեզ։" gevorg_marzpetuni/clip_029_11.wav,"— Ամրամը մեզ պաշարեց մի կրճի մեջ։ Թագավորը փախչելով ազատվեցավ․ իսկ զորքերի մեջ կռիվ չեղավ։" gevorg_marzpetuni/clip_029_12.wav,"— Պատմի՛ր ավելի մանրամասնորեն, — հրամայեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_029_13.wav,"Եվ իշխանը սկսավ մի առ մի պատմել թե՛ յուր դիմումների և թե՛ արքայի սպառազինման ու անհաջող ընդհարման բոլոր պատմությունը, ծածկելով, իհարկե, ա՛յն ամենը, ինչ որ ինքը կարևոր չէր համարում հայտնել նրան՝ թե՛ իբրև թագուհու և թե՛ իբրև ամուսնու։" gevorg_marzpetuni/clip_029_14.wav,"Երբ նա վերջացրեց, թագուհին շունչ առավ և կարծես գոհ իշխանի պատմածներից՝ ասաց․" gevorg_marzpetuni/clip_029_15.wav,"— Ուրեմն արյուն չթափվեցավ․․․ և սակայն թագավորը փախավ, գլխակո՞ր․․․ ամոթահա՞ր․․․ այնպես չէ՞։ Փառք ամենակարող աստծուն, նա դատում է արդարությամբ ․․․" gevorg_marzpetuni/clip_029_16.wav,"Եվ թագուհու դեմքի վրա փայլեց գոհության մի ժպիտ, որից սակայն անբաժան էր դառնության կսկիծը։" gevorg_marzpetuni/clip_029_17.wav,"— Մեծափառ տիկին, դու ինձ ապշեցնում ես․ մի՞թե արքայի պարտությունը ուրախություն է պատճառում քեզ, — հարցրեց Մարզպետունին թագուհու խոսքերից բոլորովին շփոթված։" gevorg_marzpetuni/clip_029_18.wav,"— Այո՛, Մարզպետունի՛ իշխան։" gevorg_marzpetuni/clip_029_19.wav,"— Բայց այդ պարտության նախատինքը վերաբերում է արքայական գահին և․․․" gevorg_marzpetuni/clip_029_20.wav,"— Եվ թագուհուն, այնպես չէ՞․ այդ չէի՞ր ուզում ասել։" gevorg_marzpetuni/clip_029_21.wav,"— Այո՛, մեծափառ տիկին։" gevorg_marzpetuni/clip_029_22.wav,"— Թագուհին այլևս հետամուտ չէ փառքի, այլ հոգվո հանգստության․․․" gevorg_marzpetuni/clip_029_23.wav,"Անցան այն ժամանակները, երբ իմ իղձերի լրումը Աշոտի հաղթություններն էին կազմում, երբ իմ հոգին սավառնում էր նրա հաղթական դրոշի շուրջը․․․ Այդ ժամանակ, Այո՛, փառքի մեջ էի որոնում իմ երջանկությունը, որովհետև երիտասարդ էի և անփորձ։ Իսկ այժմ այդ փառքն ատելի է դարձել ինձ, որովհետև նրա շնորհիվ իմ ամենաթանկագին երջանկությունը կորցրի։" gevorg_marzpetuni/clip_029_24.wav,"— Մի՞թե մի դժբախտություն է հասել իմ թագուհուն, — հարցրեց Մարզպետունին տարակուսելով։" gevorg_marzpetuni/clip_029_25.wav,"— Դժբախտությո՞ւն․․․ Ո՛չ․ ես շատ երջանիկ եմ․ այդ գիտես դու, գիտե Մարզպետունի իշխանուհին, գիտեն իմ պալատի կանայքը, իմ նաժիշտները․․․ Այո՛, դուք ամենքդ գիտեք, բայց կամենում էիք, որ ես չիմանամ․․․․ Այնպես չէ՞, տեր Մարզպետունի, — հարցրեց թագուհին հեգնաբար ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_029_26.wav,"— Ես․․․ չգիտեմ․․․ մեծափառ տիկին, ինչի մասին է խոսքը։" gevorg_marzpetuni/clip_029_27.wav,"Թագուհին սևեռեց յուր աչքերը իշխանի վրա և մի վայրկյան լուռ նայելուց հետ՝ մեղմ ձայնով ասաց․" gevorg_marzpetuni/clip_029_29.wav,"— Հուսո՞․․․ ի՞նչ հույս ունիս դու անհաջողության վրա, մեծափառ տիկին, — հետաքրքրությամբ հարցրեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_029_31.wav,"— Երբեք, մեծափառ տիկին, երբեք չէի հուսալ, թե մեր ընդհանուր դժբախտության միջոցին դու քո վիշտը կհիշեիր․․․ — նկատեց Մարզպետունին, ցանկանալով թագուհու տխուր զրույցն ընդհատել։" gevorg_marzpetuni/clip_029_33.wav,"Այս խոսքերի վրա թագուհին հանկարծ փղձկեցավ և թաշկինակն աչքերին սեղմելով սկսավ արտասվել։" gevorg_marzpetuni/clip_029_34.wav,"Իշխանը նայում էր նրան լուռ և տխուր, զգում էր խեղճ կնոջ վշտի մեծությունը, նրա ներքին, հոգեկան տանջանքները և սակայն չէր կարողանում նրան մխիթարել։" gevorg_marzpetuni/clip_029_35.wav,"Երկար լուռ սպասելուց հետ նա վերջապես հիշեց, որ Վահրամ սեպուհն սպասում է իրան և որ ինքն ու նա խորհուրդ ունեին թագուհուն հայտնելու։ Խնդրի կարևորությունը և ժամանակի սղությունը չէին ներում իրան թագուհու վշտերով երկար զբաղվելու․ ուստի նա մի քայլ առաջ անցավ և համոզկեր ձայնով սկսավ խոսել։" gevorg_marzpetuni/clip_029_37.wav,"— Ի՞նչ ես կամենում ասել, — հարցրեց թագուհին՝ թաշկինակը արտասվաթոր աչքերից հեռացնելով։" gevorg_marzpetuni/clip_029_38.wav,"— Վշտերի մասին հիշել ու տխրելն ավելորդ է այլևս, մեծափառ տիկին․ ով որ կարողանում է արիաբար համբերել, նա էլ ընկճում է բախտի կամակորությունը։ Անցյալն անդարձ է, այդ դու գիտես, այժմ ապագայի մասին պիտի հոգանք․․․ — Ի՞նչ, դու կարծում ես, թե նորեն պիտի կարողանա՞ս արքայիդ յուր ընտանիքի գիրկը դարձնել, — ընդհատեց հանկարծ թագուհին։" gevorg_marzpetuni/clip_029_39.wav,"— Յուր ընտանիքի գի՞րկը, այո՛։" gevorg_marzpetuni/clip_029_40.wav,"— Ի՞նչ ձևով, ի՞նչ եղանակով, նա ինձ չէ սիրում․․․" gevorg_marzpetuni/clip_029_41.wav,"Իշխանը կանգ առավ և սկսավ տարակուսական հայացքով դիտել թագուհուն։" gevorg_marzpetuni/clip_029_42.wav,"— Գուցե դու մի ուրիշ բան գիտես, գուցե նա քեզ խոստովանել է, որ զղջում է արդեն, գուցե․․․ ասա՛, իշխան, ասա՛, ոչինչ մի՛ ծածկիր ինձանից։" gevorg_marzpetuni/clip_029_43.wav,"— Մենք միմյանց չհասկացանք, մեծափառ թագուհի։" gevorg_marzpetuni/clip_029_44.wav,"— Ինչպե՞ս, արքայի մասին չէ՞ քո խոսքը։" gevorg_marzpetuni/clip_029_45.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_029_46.wav,"— Ուրե՞մն․․․" gevorg_marzpetuni/clip_029_47.wav,"— Ես ասացի, թե ապագայի մասին պիտի հոգանք, դու ինձ ընդհատեցիր, ապա կամենում էի հարել, թե այժմ մեծ ցավեր ունինք, նրանց հոգը պիտի քաշենք։" gevorg_marzpetuni/clip_029_48.wav,"— Ասացիր՝ արքային յուր ընտանիքի գիրկը պիտի դարձնես․․․" gevorg_marzpetuni/clip_029_49.wav,"— Այո՛, մեծափառ տիկին, այդպես ասացի, բայց չէ՞ որ աստված նրա ընտանիքի սահմանն ընդլայնել է շատ․ արքայի ընտանիքը համայն ազգն է կազմում։ Նրա գիրկը պիտի դառնա նա։" gevorg_marzpetuni/clip_029_50.wav,"Թագուհին մի անհանգիստ շարժում արավ և աթոռի մեջ ուղղվելով դժգոհ եղանակով հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_029_51.wav,"— Մի՞թե թագավորն այդ ընտանիքի գրկում չէ գտնվում այժմ։" gevorg_marzpetuni/clip_029_52.wav,"— Ո՛չ։" gevorg_marzpetuni/clip_029_53.wav,"— Ինչպե՞ս, չասացի՞ր, թե նա Ամրամի հետապնդություններից փախչելով հասել է Կաքավաբերդ և նստել այնտեղ։" gevorg_marzpetuni/clip_029_54.wav,"— Այդպես ասացի։" gevorg_marzpetuni/clip_029_55.wav,"— Է՜, Կաքավաբերդը Սյունիքում չէ՞․ Սյունիքը Հայաստանի նահանգը չէ՞։" gevorg_marzpetuni/clip_029_56.wav,"— Այդպես է, մեծափառ տիկին․ բայց թագավորը չէ կամենում այլևս վերադառնալ Ոստան, նա քաշվել է Կաքավաբերդ՝ այստեղից երբեք չելնելու պայմանով։" gevorg_marzpetuni/clip_029_57.wav,"— Ի՞նչ նորություն է այդ, չեմ հասկանում։" gevorg_marzpetuni/clip_029_58.wav,"— Թագավորը հուսահատ է սաստիկ․ Ամրամի երեսից փախուստ տալը ամոթահար է արել նրան․ «Այսուհետև, ասում է, ես ո՛չ սուր կհանեմ, ո՛չ գահույք կբարձրանամ․ իմ իշխանները ամոթապարտ կացուցին ինձ աշխարհի առաջ, թո՛ղ նրանք ուրեմն պատասխանատու լինին իմ երկրի ավերման»։" gevorg_marzpetuni/clip_029_59.wav,"— Իշխանները․․․ մի՞թե իշխանները ամոթապարտ կացուցին նրան, — դառնությամբ հարցրեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_029_60.wav,"— Հապա էլ ո՞վ․․․ Եթե նրանք միաբան լինեին թագավորի հետ, Ցլիկ-Ամրամը չէր համարձակվիլ ապստամբել, ափխազցիք չէին միանալ նրա հետ․․․" gevorg_marzpetuni/clip_029_62.wav,"Մարզպետունին լուռ նայում էր գետնին։" gevorg_marzpetuni/clip_029_64.wav,"— Այդ բոլորը ճիշտ է, մեծափառ տիկին, բայց ի՞նչ անենք այժմ, ձեռքերնիս ծալած նստե՞նք։ Չէ՞ որ երկիրը տագնապի մեջ է։" gevorg_marzpetuni/clip_029_65.wav,"— Արեք, ինչ որ կարող եք։" gevorg_marzpetuni/clip_029_66.wav,"— Կանենք, բայց դու մեզ պիտի օգնես։" gevorg_marzpetuni/clip_029_67.wav,"— Ե՞ս։" gevorg_marzpetuni/clip_029_68.wav,"— Այո՛, մեծափառ թագուհի։" gevorg_marzpetuni/clip_029_69.wav,"— Ի՞նչ կարող եմ անել։ Քեզ ասացի, թե մի թշվառ կին եմ ես, ոչինչ մի՛ պահանջեք ինձանից։" gevorg_marzpetuni/clip_029_71.wav,"Մարզպետունին յուր խոսքերն արտասանեց այնպիսի մի բացականչությամբ, որ թագուհին ցնցվեցավ։" gevorg_marzpetuni/clip_029_72.wav,"— Ի՞նչ է իմ անելիքն, իշխան, — հարցրեց նա ճնշված ձայնով։" gevorg_marzpetuni/clip_029_73.wav,"— Գործելու օրինակ տալ նրանց, որոնք նստած են անգործ։" gevorg_marzpetuni/clip_029_74.wav,"— Իմ սիրտն այնքան հուզված և միտքս այնպես խռոված է, որ ոչինչ գուշակել չեմ կարող։ Ասա՛ պարզ՝ ի՞նչ է իմ անելիքը։" gevorg_marzpetuni/clip_029_76.wav,"— Ես չեմ խանգարում ձեզ․ գնացեք, աստված թող օրհնե ձեր ճանապարհը։" gevorg_marzpetuni/clip_029_77.wav,"— Աստված կօրհնե․ նա մեզ կաջակցե․ բայց ամենից առաջ թագուհին պիտի զրկվի յուր մի քանի վաշտերից։" gevorg_marzpetuni/clip_029_78.wav,"— Ի՞նչ, դու կամենում ես Գառնին յուր պահակներից զրկե՞լ։" gevorg_marzpetuni/clip_029_79.wav,"— Քանի որ մեր բանակի նպատակն է թշնամու ուշադրությունը յուր վրա դարձնել, Գառնին կամ մյուս բերդերը պաշտպանության մեծ կարիք չեն ունենալ։" gevorg_marzpetuni/clip_029_80.wav,"— Թշնամու զորությունը մեծ է․ նա կարող է միաժամանակ թե՛ ձեզ հետ կռվել և թե՛ բերդերը պաշարել։" gevorg_marzpetuni/clip_029_81.wav,"— Նա այդ չի կարող անել, մենք թույլ չենք տալ նրան, — պատասխանեց իշխանը վստահաբար։" gevorg_marzpetuni/clip_029_82.wav,"Թագուհին լռեց և սկսավ մտածել․ «Կատարե՞լ արդյոք իշխանի խնդիրը, թե՞ ոչ»։" gevorg_marzpetuni/clip_030_0.wav,"Մի քանի վայրկյանից հետ նա հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_030_1.wav,"— Ուրիշ ումի՞ց հույս ունիս զորք առնելու։" gevorg_marzpetuni/clip_030_2.wav,"— Սպարապետից, Աբասից, Սյունյաց տերերից, Անձևացիներից․․․" gevorg_marzpetuni/clip_030_3.wav,"— Իսկ եթե նրանք մերժե՞ն։" gevorg_marzpetuni/clip_030_4.wav,"— Եթե թագուհին առաջին օրինակը չտա, ոչ ոք չի համարձակիլ։" gevorg_marzpetuni/clip_030_5.wav,"— Ես չեմ մերժում, դատարկիր թեկո՛ւզ բոլոր Գառնին, — վճռաբար պատասխանեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_030_6.wav,"Իշխանը խոր գլուխ տալով շնորհակալություն հայտնեց նրան։" gevorg_marzpetuni/clip_030_7.wav,"Ապա իրավունք խնդրելով՝ հրավիրեց դահլիճ Վահրամ սեպուհին, որին թագուհին ընդունեց սիրով ու քաղցրությամբ։ Նրանք երեքը միասին սկսան խորհուրդ անել ապագա ձեռնարկության համար և գործելու եղանակները որոշել։" gevorg_marzpetuni/clip_030_8.wav,"Տակավին խորհրդակցության մեջ էին նրանք, երբ սենեկապան սպասուհին ներս մտնելով՝ հայտնեց թագուհուն, թե կաթողիկոսը կամենում է ներկայանալ իրան։" gevorg_marzpetuni/clip_030_9.wav,"— Թո՛ղ շնորհ բերե, — ասաց թագուհին և ապա իշխաններին դառնալով ավելացրեց․ — անշուշտ Վեհափառն էլ կօգնե մեզ մի խորհրդով։" gevorg_marzpetuni/clip_030_10.wav,"— Անշուշտ, — հարեց Վահրամ սեպուհը։" gevorg_marzpetuni/clip_030_12.wav,"— Հրամայի՛ր մեզ, տիրուհի, ընդառաջել Հայրապետին, — ասաց Գևորգ իշխանը՝ տեղից վեր կենալով։ Նա կամենում էր շտապել և մի վայրկյան առաջ տեսնվել կաթողիկոսի հետ։" gevorg_marzpetuni/clip_030_13.wav,"— Ընդառաջեցեք, — ասաց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_030_15.wav,"— Այս ի՞նչ է, — բացականչեց Մարզպետունին և առաջ անցավ, կարծես կամենալով անապատականի մուտքն արգելել։" gevorg_marzpetuni/clip_030_16.wav,"— Թո՛ղ դրան, իշխան, թո՛ղ որ թագուհին մեր թշվառությունը տեսնե, — արգահատական ձայնով խոսեց կաթողիկոսը։" gevorg_marzpetuni/clip_030_17.wav,"— Այդ ի՞նչ է, — առաջ գալով բացականչեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_030_18.wav,"— Գազան հագարացիները Այրիվանքը քանդել, ավերել և միաբաններին զարհուրելի տանջանքներով նահատակել են։ Միայն սրան՝ այս ապաբախտ վարդապետին թողել են կենդանի, որ թե՛ յուր վերքերի ցավից տանջվի և թե՛ լուր բերելով մեր սիրտը կսկծեցնե, — խղճալի ձայնով հայտնեց կաթողիկոսը և աջը համբուրելու տալով թագուհուն և իշխաններին, բազմեց նախագահ աթոռի վրա։" gevorg_marzpetuni/clip_030_19.wav,"— Ինչպե՞ս պատահեց այդ․ ինչո՞ւ ոստիկանը բերդերը թողած՝ Այրիվանքի վրա է հարձակվում, — շտապավ հարցրեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_030_20.wav,"Կաթողիկոսը չպատասխանեց, նա նայում էր թագուհուն, կարծես հուսալով, թե վերջինս ավելի անմեղ հարց կանե իրան։" gevorg_marzpetuni/clip_030_21.wav,"— Ինչպե՞ս պատահեց այդ — բոլորը, պատմիր, — դիմեց թագուհին վիրավոր անապատականին։" gevorg_marzpetuni/clip_030_22.wav,"— Պատմի՛ր, Մովսես վարդապետ, պատմի՛ր մեծափառ թագուհուն գազանների բոլոր արարքը, — հրամայեց կաթողիկոսը, անհանգիստ շունչ քաշելով։" gevorg_marzpetuni/clip_030_23.wav,"Մովսես վարդապետն առաջ անցավ և չնայելով յուր վիրավոր ու անկար վիճակին, սկսավ իրան հատուկ աշխուժով պատմել հագարացիների հարձակման և յուր ընկերների նահատակության բոլոր պատմությունը, չմոռանալով մինչև անգամ արի նահատակների մահվան ժամում արտասանած վերջին խոսքերը, որոնք հուզեցին բոլոր լսողներին։" gevorg_marzpetuni/clip_030_24.wav,"Երբ վարդապետը յուր պատմությունն ավարտեց, Գևորգ իշխանը մոտենալով կաթողիկոսին՝ հայտնեց, թե առանձին խոսելիք ունի, ուստի և խնդրեց նրան՝ հեռացնել դահլճից յուր հետևորդներին, բացի Դռան եպիսկոպոս Սահակ սրբազանից և Մովսես վարդապետից։" gevorg_marzpetuni/clip_030_25.wav,"Վեհափառը կատարեց իշխանի խնդիրը։" gevorg_marzpetuni/clip_030_26.wav,"Երբ ավելորդ անձինքը հեռացան, Գևորգ իշխանը վեր կացավ տեղից և թույլտվություն խնդրելով թագուհուց ու կաթողիկոսից՝ հետևյալը խոսեց․" gevorg_marzpetuni/clip_030_28.wav,"Իշխանը նայեց կաթողիկոսին և ապա թագուհուն, նրանք երկուսն էլ հառած էին աչքերը յուր վրա։" gevorg_marzpetuni/clip_030_30.wav,"Իշխանն այս ասելով սևեռեց աչքերը կաթողիկոսի վրա։" gevorg_marzpetuni/clip_030_31.wav,"Վերջինս հասկանալով նրա հայացքի նշանակությունը՝ շտապով հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_030_32.wav,"— Ո՞ւր է մեր թագավորը, նա պետք է առաջնորդե զորքին։" gevorg_marzpetuni/clip_030_34.wav,"— Իշխան․․․ տեսնում ես, որ նա քո առջևդ է․․․ — ծանրությամբ, բայց ընկճված ձայնով նկատեց կաթողիկոսը։" gevorg_marzpetuni/clip_030_35.wav,"— Իմ առջև, այստե՛ղ, Գառնիում․ այնպես չէ՞․․․ Բայց ինչո՞ւ համար․․․" gevorg_marzpetuni/clip_030_36.wav,"— Ո՞ւր կկամենայիր, որ նա լիներ։" gevorg_marzpetuni/clip_030_37.wav,"— Դվինում, մեր կաթողիկոսարանում։" gevorg_marzpetuni/clip_030_38.wav,"— Բայց ոստիկանը ծարավ է իմ արյանը․ նա կամենում է ինձ սպանել։" gevorg_marzpetuni/clip_030_40.wav,"— Ես չէի կամենում հեռանալ Այրիվանքից, բայց աստված ինձ հրամայեց։" gevorg_marzpetuni/clip_030_41.wav,"— Աստվա՞ծ, — զարմացած հարցրեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_030_42.wav,"— Այո՛, աստված, այդ ամենքը գիտեն․ այդ գիտե և թագուհին, ես պատմեցի նրան։" gevorg_marzpetuni/clip_030_43.wav,"— Այո՛, իշխան, աստված հրամայեց, — խոսեց Դռան եպիսկոպոսը և սկսավ պատմել կաթողիկոսի Այրիվանքից հեռանալու և արևի խավարման բոլոր պատմությունը։" gevorg_marzpetuni/clip_030_44.wav,"Երբ նա վերջացրեց, իշխանն ասաց․" gevorg_marzpetuni/clip_030_46.wav,"— Այդպես է, իշխան, — պատասխանեց կաթողիկոսը, — բայց աստված Մովսեսին հրաշքներ պարգևեց․ և նա նրանցով յուր ժողովուրդը փրկեց, իսկ ես չունիմ այդ շնորհը, չեմ կարող հրաշք գործել։" gevorg_marzpetuni/clip_030_48.wav,"— Բանավոր է իշխանի խորհուրդները, Վեհափառ տեր, — ասաց Սահակ սրբազանը։" gevorg_marzpetuni/clip_030_49.wav,"— Եվ անհրաժեշտ՝ հետևել անմիջապես այդ խորհրդին, — հարեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_030_50.wav,"Բայց կաթողիկոսը լուռ էր, աչքերը դահլիճի դռան հառած։" gevorg_marzpetuni/clip_030_51.wav,"— Ոչ ոք ինձ չի լսիլ, ոչ մի իշխան զորք չի անջատիլ յուր բերդերից, — խոսեց վերջապես կաթողիկոսը, իշխանին դառնալով։" gevorg_marzpetuni/clip_030_52.wav,"— Թող Վեհափառը կատարե յուր պարտքը, և երբ նրան չեն լսիլ, այն ժամանակ «արյուն ձեր ի գլուխ ձեր» ասելով կհեռանա, — նկատեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_030_53.wav,"— Ոստիկանի հրոսակները բռնած են Շիրակի ճանապարհները, որտեղի՞ց կարող եմ ես անցնել և գնալ Երազգավորս, Բագարան կամ իջնել Աղնձյաց երկիրը, — պատճառաբանեց կաթողիկոսը։" gevorg_marzpetuni/clip_030_54.wav,"Վահրամ սեպուհը, որ մինչև այն լուռ նստած էր, վեր թռավ տեղից և աշխուժով բացականչեց․" gevorg_marzpetuni/clip_030_55.wav,"— Ես կընկերակցեմ քեզ, Վեհափառ տեր, իմ վանանդացի քաջերով․ ո՛չ մի հագարացի չի համարձակվիլ ձեռք բարձրացնել քեզ վրա։" gevorg_marzpetuni/clip_030_56.wav,"Կաթողիկոսը նայեց սեպուհին և չկարողանալով ուրիշ առարկություն անել, ասաց․" gevorg_marzpetuni/clip_030_57.wav,"— Թող մեծափառ թագուհու և իշխանների կամքը կատարվի, միայն թե խորհելու ժամանակ տրվի ինձ։ Ծանր մի գործ է այդ միջնորդությունը, անկարելի է անխորհուրդ կերպով ձեռնարկել նրան։" gevorg_marzpetuni/clip_030_58.wav,"— Խորհի՛ր որքան հաճելի է քեզ, Վեհափառ տեր, միայն թե կատարի՛ր մեր առաջարկությունը, — ասաց Մարզպետունին։ -Երկրի փրկությունը կախված է այժմ իշխանների միությունից և այդ միությունը պետք է ստեղծել՝ զոհաբերության ի՛նչ գնով ուզում է լինի։" gevorg_marzpetuni/clip_030_59.wav,"— Կաշխատեմ, — ասաց կաթողիկոսը և խոստանալով հայտնել շուտով յուր որոշումը, բարձրացավ աթոռից, ողջունեց թագուհուն ու իշխաններին և հեռացավ Սահակ սրբազանի ու Մովսես վարդապետի հետ։ Վահրամ սեպուհը հետևեց նրան մինչև վեհարանը։" gevorg_marzpetuni/clip_030_60.wav,"— Բնավ հույս չունհմ Վեհափառի վրա, — ասաց Գևորգ իշխանը, միայնակ մնալով թագուհու հետ։" gevorg_marzpetuni/clip_030_61.wav,"— Այս անգամ, ընդհակառակը, պետք է հուսալ, — պատասխանեց թագուհին․ — նա արդեն զգում է, որ Դվինից հեռանալով՝ դժգոհություն է պատճառել ամենիս, այժմ կաշխատե, որ մի բանով պիտանի լինի մեզ։" gevorg_marzpetuni/clip_030_63.wav,"Այդպես էր մտածում կաթողիկոսը, և այդ մտքերը խռովում էին նրան։ Շուտով նա խորհրդի հրավիրեց յուր մերձավորներին և հայտնեց, թե մտադիր է մերժել թագուհու և իշխանների առաջարկությունը, որովհետև դրա կատարելու մեջ նա վտանգ է տեսնում աթոռի նկատմամբ։" gevorg_marzpetuni/clip_030_65.wav,"Որքա՜ն մեծ եղավ թագուհու զարմանքը, երբ նա իմացավ, թե կաթողիկոսը հեռանում է Սևան։ Վահրամ սեպուհը զայրույթից մինչև անգամ ողջերթ մաղթելու չգնաց։ Իսկ Մարզպետունի իշխանը, որ Մուշեղ բերդակալի հետ միասին ճանապարհ դրավ նրան մինչև Ազատի կամուրջը, շատացավ միայն մի դիտողությամբ․" gevorg_marzpetuni/clip_030_66.wav,"— Դու որ այդքան հոգում ես քո անձի համար, — ասաց նա կաթողիկոսին, — կփրկես միայն քեզ։ Իսկ կաթողիկոսական աթոռը ժառանգություն կմնա նրանց, որոնք կարող կլինեն նրան պաշտպանել։" gevorg_marzpetuni/clip_030_67.wav,"— Ես հեռանում եմ միայն այդ աթոռը պաշտպանելու համար, — ասաց կաթողիկոսը։" gevorg_marzpetuni/clip_030_68.wav,"— Չէ՛, Վեհափառ տեր, այսուհետև քո պաշտպանածը կլինի Հովհաննես կաթողիկոսի՝ բայց երբե՛ք Լուսավորչի աթոռը։ Դու կորցրիր նրան այն օրից, որ հեռացար Դվինից։" gevorg_marzpetuni/clip_030_69.wav,"Կաթողիկոսն, իհարկե, չհավատաց իշխանի գուշակության և յուր ճանապարհը շարունակեց։" gevorg_marzpetuni/clip_030_70.wav,"Սևանում ընդունեցին նրան մեծ ուրախությամբ։" gevorg_marzpetuni/clip_030_71.wav,"Բայց Գևորգ իշխանը վերադառնալով Գառնի, նորեն խորհուրդ կազմեց թագուհու մոտ։ Երկրի ճգնաժամն անցնելու միակ ելքը բաժանված իշխանները միացնելու մեջ էր գտնում, ուստի ի՛նչ կերպ էլ որ լիներ՝ նա պետք է գլուխ բերեր այդ գործը։ Կաթողիկոսի վարմունքը ո՛չ միայն չհուսահատեցրեց, այլ, ընդհակառակը, ավելի ևս ոգևորեց նրան յուր մտադրությունն առաջ տանելու։" gevorg_marzpetuni/clip_030_73.wav,"Ինչ վերաբերում էր իրան ու Վահրամ սեպուհին, որոշեցին՝ որ ինքը դիմեր Աթաս արքաեղբորը և Աշոտ սպարապետին, իսկ սեպուհը՝ Աղձնյաց ու Մոկաց իշխաններին։ Դրանց համաձայնությունն առնելուց հետ նրանք պիտի դիմեին նաև Վասպուրականի տերերին։" gevorg_marzpetuni/clip_030_74.wav,"Կաթողիկոսի հեռանալուց մի օր հետո դուրս եկան Գառնիից Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը, յուրաքանչյուրը թիկնապահների մի փոքրիկ խմբով և դիմեցին դեպի իրանց առաքելության վայրերը։" gevorg_marzpetuni/clip_031_0.wav,"Գ" gevorg_marzpetuni/clip_031_1.wav,"ՄԻ ԴԱԼԱՐ ԲՈՂԲՈՋ ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԻ ՄՈՏ" gevorg_marzpetuni/clip_031_3.wav,"Բնակակից իշխանուհիները զարմանալով հարցնում էին իրար, թե «ի՞նչ է պատահել արդյոք թագուհուն»։" gevorg_marzpetuni/clip_031_5.wav,"Պատճառը պարզ էր։ Հուսահատությունն ընկճել էր նրա կանացի հոգին։" gevorg_marzpetuni/clip_031_8.wav,"Այսպես էր մտածում թագուհին և մի տեսակ թմրության անձնատուր եղած՝ փակվում օրերով դղյակի սենյակներում և կամ միայնակ զբոսնում Տրդատա հովանոցում։" gevorg_marzpetuni/clip_031_9.wav,"Մյուս կողմից, սակայն, Մուշեղ բերդակալն ու Գոռ իշխանիկը ծանր հոգսերի մեջ էին․ պատրաստություններ էին տեսնում ապագա հարձակմանց դիմադրելու համար, ավելացնում էին ամրոցի պաշտպանության պարագաները և ամբողջ օրերով աշխատեցնում էին զորքը։" gevorg_marzpetuni/clip_031_10.wav,"Այդ ամենը տեսնում էր թագունին, նայում էր այդ աշխատությանց վրա սառն, անտարբեր աչքով և երբեմն հարցնում ինքն իրան, թե «ինչո՞ւ համար է այս ամենը․ ինչո՞ւ մարդիկ կամենում են երկար ապրել, քանի՞ օր կարող են նրանք բախտավոր լինել իրանց կյանքում․․․ և միթե վերջ ի վերջո չպիտի՞ մեռնին»։" gevorg_marzpetuni/clip_031_11.wav,"Մի լուսընկա երեկո, երբ թագուհին Տրդատա հովանոցում, յուր սովորական բազմոցի վրա նստած՝ հենց այսպիսի մտքերով էր զբաղված, հանկարծ հովանոցի աստիճանների մոտից անցնողի մի շշուկ յուր ուշադրությունը գրավեց։ Նա բարձրացավ բազմոցից և նայեց դեպի վար։" gevorg_marzpetuni/clip_031_13.wav,"Ինքը՝ Սահականույշ թագուհին, սիրում էր հաճախ նստել այդտեղ և զրույց անել իշխանուհիների հետ կամ վայելել երբեմն մի բացօթյա նախաճաշ։" gevorg_marzpetuni/clip_031_17.wav,"Հազիվ հասել էր թագուհին նրբուհու կեսը և ահա՛ մի խոսակցության շշուկ հասավ յուր ականջին։" gevorg_marzpetuni/clip_031_18.wav,"«Ուրեմն ժայռերից գահավիժելու չէր գնում անծանոթուհին», մտածեց թագուհին և քայլերը ծանրացրեց։ Պարզ էր, որ գաղտնի մի ժամադրության պիտի հանդիսատես լիներ ինքը։ «Բայց հառաջանա՞լ, թե վերադառնալ», մտածեց նա և կանգ առավ մի վայրկյան։" gevorg_marzpetuni/clip_031_19.wav,"«Տեսնենք ովքե՞ր են և ի՛նչ են խոսում», շշնջաց թագուհու ականջին «կնոջ հետաքրքրությունը» և նա առաջ անցավ։ Բայց յուր քայլերը փոխում էր այնպես, որ խոսակիցները ոչինչ չլսեն և մանավանդ, թե իրան չնշմարեն։" gevorg_marzpetuni/clip_031_20.wav,"Երբ հասավ հաստաբուն ուռենուն, որի խիտ ճյուղերը ծածկում էին իրան գահավանդակի խոսակիցներից, նստավ նա ժայռի վրա։" gevorg_marzpetuni/clip_031_21.wav,"Որքա՜ն մեծ եղավ թագուհու զարմանքը, երբ խոսակիցների մեջ նա ճանաչեց երիտասարդ Գոռ իշխանին և օրիորդ Շահանդուխտին։" gevorg_marzpetuni/clip_031_22.wav,"Նրանք սիրում էին միմյանց․ այդ գիտեր թագուհին, գիտեին և դղյակի մյուս բնակիչները։ Բայց որ մենավոր ճեմանոցում ժամադիր լինեին կամ թաքուն տեսակցեին, այդպիսի բան չէր սպասում նրանցից թագուհին։" gevorg_marzpetuni/clip_031_23.wav,"Այդ հանգամանքը ա՛յն աստիճան գրգռեց տիկնոջ հետաքրքրությունը, որ նա որոշեց ականջել նրանց։" gevorg_marzpetuni/clip_031_24.wav,"«Երևի կարևոր գաղտնիք ունեին միմյանց հաղորդելու», մտածեց թագուհին և լսողությունը լարեց։" gevorg_marzpetuni/clip_031_25.wav,"Բայց մենք թողնենք նրան յուր ժայռի վրա և ծանոթանանք օրիորդ Շահանդուխտի հետ։" gevorg_marzpetuni/clip_031_26.wav,"Ո՞վ էր այդ աղջիկը, որի անունը մի անգամ միայն հիշեցինք մենք մեր պատմության սկզբում։" gevorg_marzpetuni/clip_031_27.wav,"Դա արքայի հորաքեռ թոռը, Սյունյաց մեծ իշխան Վասակի դուստրն էր, որ հոր մահվանից հետո յուր իշխանուհի մոր հետ միասին ապրում էր արքունիքում։" gevorg_marzpetuni/clip_031_28.wav,"Մի քանի տարի առաջ ամիրապետը Յուսուփ ոստիկանին կալանավորելով՝ վերակացու էր կարգել յուր մասի հայկական գավառներում Ըսբուք անունով մեկին, որ յուր նախորդներից ավելի թույլ և խաղաղասեր մարդ էր։" gevorg_marzpetuni/clip_031_29.wav,"Դրա ժամանակ դեռևս Սյունյաց Նահանգի Գողթն գավառը յուր Երնջակ ամրոցով գտնվում էր մի պարսիկ ամիրայի ձեռքում։ Յուսուփ ոստիկանը Սմբատ թագավորին նահատակելուց հետ՝ Երնջակ ամրոցը գրավելով հանձնել էր այդ ամիրային՝ Գողթան գավառի հետ միասին։" gevorg_marzpetuni/clip_031_31.wav,"Երեք եղբայրները թողեցին իսկույն ճակատը և քաջ ու աննման եղբոր մարմինն առնելով Գեղարքունիք դարձան և մեծ սուգ արին նրա վրա։" gevorg_marzpetuni/clip_031_32.wav,"Լսեցին այդ գույժը Աշոտ թագավորը ու Սահականույշ թագուհին և լացին դառնապես։" gevorg_marzpetuni/clip_031_34.wav,"Այնուհետև օրիորդը ապրում էր արքունիքում իբր արքայադուստր․ նրան սիրում և փայփայում էին ինչպես մի հարազատ զավակի թե՛ թագավորը և թե՛ թագուհին։ Նրան սիրում էին նույնպես իշխանուհիները։" gevorg_marzpetuni/clip_031_35.wav,"Բայց այդ բոլոր սիրողների մեջ մինը պաշտում էր նրան։" gevorg_marzpetuni/clip_031_36.wav,"Այդ Գևորգ Մարզապետունու որդին՝ Գոռ իշխանիկն էր։" gevorg_marzpetuni/clip_031_39.wav,"Գոռը կատարում էր իրան հանձնված ամեն մի պաշտոն արիությամբ, առանց տրտնջալու։ Նա հնազանդում էր հոր հրամանին՝ ինչպես յուր աստուծո ձայնին։ Հետևապես նա պարապ չէր մնում երբեք։" gevorg_marzpetuni/clip_031_43.wav,"Այս էր ահա պատճառը, որ թագուհին զարմացավ, երբ գահավանդակին հասնելով, լսեց նրանց զրույցը։ Այդ դեպքն այնքան տարօրինակ և անակնկալ էր յուր համար, որ նա չկարողացավ հետաքրքրությունը զսպել և չլսել նրանց։" gevorg_marzpetuni/clip_032_0.wav,"Բայց ի՞նչ էին խոսում ժամադիր սիրահարները։" gevorg_marzpetuni/clip_032_1.wav,"— Ծնկներս արդեն դողում են, ինչպե՞ս պիտի վերադառնամ, — ասում էր Գոռին Շահանդուխտը․ — առաջին անգամն է, որ պաշարում է ինձ այսպիսի երկյուղ։" gevorg_marzpetuni/clip_032_2.wav,"— Երկյո՞ւղ․ ինչո՞ւ համար, մի՞թե հանցանք գործեցիր։" gevorg_marzpetuni/clip_032_3.wav,"— Անշո՜ւշտ․ չէ՞ որ ամեն մի գործ, որ կատարվում է գաղտուկ, հանցանք է ըստինքյան։ Ես կամեցա անցնել հովանոցի մոտով այնպես, որ մայր-թագուհին ինձ չտեսնե։" gevorg_marzpetuni/clip_032_4.wav,"— Թագուհի՞ն, մի՞թե նա հովանոցումն էր։" gevorg_marzpetuni/clip_032_5.wav,"— Այո՛․ նա դեռ նստած էր յուր բազմոցի վրա տխուր, մտախոհ․․․ Ինչո՞ւ այդքան տխրամած է նրա դեմքը, Գո՛ռ, սիրտս ճմլվում է ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան։" gevorg_marzpetuni/clip_032_6.wav,"— Ինքս էլ չգիտեմ, ասում են, որ վիշտ ունի և այդ վիշտը ծածկում են մեզանից։" gevorg_marzpetuni/clip_032_7.wav,"— Ծածկո՞ւմ են․ ոչ ոք ոչինչ չէ ծածկում, ուրիշ ի՞նչ վիշտ կարող է դառնագույն լինել․ քան հոր ու եղբոր կուրությունը, քան վշտահար մոր մահը․․․" gevorg_marzpetuni/clip_032_8.wav,"— Անշուշտ չկա դառնագույնը։" gevorg_marzpetuni/clip_032_9.wav,"— Եվ չի կարող լինել․ այդ ամենից սարսափելին է։" gevorg_marzpetuni/clip_032_10.wav,"«Չի կարող լինե՞լ․․․ Օ՛, ինչպե՜ս անմեղ, ինչպես երջանիկ եք դուք, սիրասուն զավակներ, երանի՜ թե երբեք էլ այդ վիշտը չզգաք, այդ դառնությունը չճաշակեք․․․», շշնջաց ինքն իրան թագուհին և ձեռքը սեղմեց կրծքին, որ ալիքի պես ելնում ու իջնում էր։" gevorg_marzpetuni/clip_032_11.wav,"— Քո դիմավորումը լցրեց իմ սիրտը բերկրությամբ, — շարունակեց Գոռը, — աշխարհի ամենամեծ փառքերը չէին — կարող բերել ինձ այն ուրախությունը, որ ճաշակեցի ես այս վայրկենում։ Բայց եթե այդ շնորհն ինձ անելու պատճառով քո սիրտն անհանգստացել է մի վայրկյան, ես կցանկանայի, որ դու չհանդիպեիր ինձ այստեղ։" gevorg_marzpetuni/clip_032_14.wav,"— Խոսիր դու, իմ աննման Շահանդուխտ․ խոսի՛ր միայն դու․ քո ձայնը հնչում է ավելի քաղցր, քան այս առվի կարկաչը, քան գարնան սոխակի առավոտյան մեղեդին․․․" gevorg_marzpetuni/clip_032_15.wav,"— Այո՛, ես այլևս չկարողացա համբերել․ տեսա, որ եթե բախտի կամքին հանձնվեմ, շատ պիտի չարչարվիմ, ուստի որոշեցի այս հանդուգն քայլն անել․․․ Օ՛, ների՛ր ինձ, Գո՛ռ, եթե մեղանչեցի ես համեստության դեմ․․․ չգիտես, թե որքա՜ն շատ տանջվել եմ ես։" gevorg_marzpetuni/clip_032_16.wav,"— Ներե՞լ, մի՞թե հանցանք է սիրելը․ դու հնազանդել ես քո սրտին։" gevorg_marzpetuni/clip_032_17.wav,"— Այո՛, իմ սրտին։ Ահա՛, մի քանի օր է, ինչ տեսնում եմ, որ դու կրճերից վերադառնալով՝ բարձրանում ես ժայռերը և այս գահավանդակից անցնելով՝ քերում մեր աշտարակի ստորոտը․․․ Այդ ժամանակ ես արդեն լինում եմ ննջարանում․ պատուհանի նեղ անցքից տեսնում եմ քեզ․․․" gevorg_marzpetuni/clip_032_18.wav,"— Տեսնում ես, որ հայացքս վեր սևեռած՝ անցնում եմ համրաքայլ․․․" gevorg_marzpetuni/clip_032_19.wav,"— Այո՛, և աշխատում ես ինձ տեսնել։ Դժբախտաբար դղյակի պատուհաններն այնքան անձուկ են, որ նրանց միջից գլուխ հանելն իսկ անկարելի է․․․ Եվ ահա՛ այդ պատճառով ես այս հանդուգն միտքը հղացա․ որոշեցի գալ և սպասել այստեղ քո դարձին։" gevorg_marzpetuni/clip_032_20.wav,"— Իսկ դղյակի սպասուհինե՞րը․․․" gevorg_marzpetuni/clip_032_21.wav,"— Ոչ ոք ինձ չտեսավ, ես խուլ սանդուղքներից իջա։" gevorg_marzpetuni/clip_032_22.wav,"— Եվ եկար ինձ դիմավորելո՞ւ․ այստե՞ղ․․․ մենա՞կ․․․ Օ, որքա՜ն բարի, որքան սիրելի ես դու․․․" gevorg_marzpetuni/clip_032_23.wav,"Այս ասելով Գոռը բացավ յուր բազուկները և կամեցավ գրկել սիրուհուն, բայց նա բռնեց երիտասարդի երկու ձեռներից և քնքշաբար ետ մղելով նրան՝ ասաց ժպտալով․" gevorg_marzpetuni/clip_032_24.wav,"— Ո՛չ, սիրեցյալդ իմ Գոռ, նախարարազուն երիտասարդները այդպես չեն պաշտպանում բարձակից օրիորդներին․․․" gevorg_marzpetuni/clip_032_25.wav,"— Շահանդո՛ւխտ․․․" gevorg_marzpetuni/clip_032_26.wav,"— Այո՛, մենք մենակ ենք․ դու ինձ պիտի պաշտպանես քո դեմ։" gevorg_marzpetuni/clip_032_27.wav,"— Օ՛, ինչպե՜ս խիստ, ինչպե՛ս ահավոր ես դու։" gevorg_marzpetuni/clip_032_28.wav,"— Ես եկա միայն մի խոսք ասելու քեզ, որովհետև առանձին չենք պատահում միմյանց, իսկ երրորդի ներկայությամբ ասել չեմ համարձակվում․․․ Ես իսկույն պիտի վերադառնամ։" gevorg_marzpetuni/clip_032_29.wav,"— Ա՛խ, ինչպե՛ս կփափագեի, որ քո ճանապարհի վրա լեռներ բուսնեին այս վայրկենին․․․" gevorg_marzpetuni/clip_032_30.wav,"— Այո՛, միայն մի խոսք․․․ Եկա քեզ խնդրելու, որ երեկոները արևի մուտքից գեթ մի ժամ առաջ վերադառնաս տուն․․․ որպեսզի ամեն օր պատշգամբից կարողանամ քեզ ողջունել և քո ողջույնն առնել․․․" gevorg_marzpetuni/clip_032_31.wav,"— Միայն ա՞յդ։" gevorg_marzpetuni/clip_032_32.wav,"— Այո՛, միայն այս․ և այս արդեն շատ է ինձ համար, մինչև որ․․․" gevorg_marzpetuni/clip_032_33.wav,"— Մինչև որ ի՞նչ․․․" gevorg_marzpetuni/clip_032_34.wav,"— Մինչև որ դու քո աշխատությունները կավարտես և կվերադառնաս դղյակ։" gevorg_marzpetuni/clip_032_35.wav,"— Օ՛, իմ աշխատությունները չպիտի ավարտին, քանի որ․․․" gevorg_marzpetuni/clip_032_36.wav,"— Քանի որ ի՞նչ։" gevorg_marzpetuni/clip_032_37.wav,"— Քանի որ Շահանդուխտը գտնվում է Գառնո ամրոցում։" gevorg_marzpetuni/clip_032_38.wav,"— Ի՞նչ կնշանակե այդ։" gevorg_marzpetuni/clip_032_39.wav,"— Այդ կնշանակե ա՛յն, որ ես դողդողում եմ քո անձի համար, քո ապահովության համար։" gevorg_marzpetuni/clip_032_40.wav,"— Ինչպես և այն բոլորի, որոնք գտնվում են այս ամրոցո՞ւմ։" gevorg_marzpetuni/clip_032_41.wav,"— Ոչ․ այս բոլորի համար ես ուրիշ կերպ կմտածեի, բայց քեզ համա՛ր․․․ ի՞նչ ասեմ․․․" gevorg_marzpetuni/clip_032_42.wav,"— Խոսի՛ր, ինչո՞ւ ես լռում։" gevorg_marzpetuni/clip_032_44.wav,"— Ի՞նչ կնշանակե այդ, Գո՛ռ, ես քեզ չեմ հասկանում։" gevorg_marzpetuni/clip_032_46.wav,"Եվ այս ասելով երիտասարդը առավ նազելի օրիորդի աջը և երկյուղածությամբ սեղմեց յուր շրթունքներին։ Նա չընդդիմացավ։" gevorg_marzpetuni/clip_032_47.wav,"«Միայն քեզ համար․․․ աննման Շահանդուխտ․․․ Օ՛, որքան երջանիկ եք դուք․․․», շշնջաց դարձյալ թագուհին, և արտասուքի կաթիլները գլորվեցան նրա դալկահար դեմքի վրա։" gevorg_marzpetuni/clip_032_48.wav,"— Բայց ինչո՞ւ միայն ինձ համար․ չէ՞ որ դղյակում ապրում են թագուհին, քո և իմ մայրերը, ուրիշ իշխանազն տիկնայք ու օրիորդներ և, վերջապես, չէ՞ որ Գառնին լիքն է ժողովրդով, — նկատեց օրիորդը ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_032_50.wav,"— Միայն իմ պատճառո՞վ․․․ Օ՛, Գոռ․ չէի կամենալ, որ այդպես խոսես դու․․․ Մի՞թե սինլքոր արարածին մինը պիտի դառնայիր, եթե ես չլինեի․․․" gevorg_marzpetuni/clip_032_51.wav,"— Ա՛խ, ոչ․ այդ չէի կամենում ասել․․․" gevorg_marzpetuni/clip_032_52.wav,"— Հապա ի՞նչ։" gevorg_marzpetuni/clip_032_54.wav,"«Ո՜վ, բավական է, էլ ոչինչ չեմ ուզում լսել․․․ Անշուշտ մի չարության ոգի առաջնորդեց ինձ այստեղ՝ իմ ծանր վերքերը նորոգելու համար», մրմնջաց թագուհին և բարձրանալով տեղից՝ հուշիկ քայլերով հեռացավ դեպի հովանոցը։" gevorg_marzpetuni/clip_032_55.wav,"Այստեղից նա ուղղվեցավ դղյակը միայնակ, առանց նաժիշտների ընկերակցության, ինչպես անում էր նա երբեմն, և գնաց, փակվեցավ յուր առանձնարանում։" gevorg_marzpetuni/clip_032_56.wav,"Քիչ ժամանակ անց բաժանվեցան նաև սիրահարները։ Գոռը իհարկե խոստացավ յուր հարսնացուին կատարել նրա խնդիրը և ամեն երեկո վերադառնալ դղյակ արևի մուտքից առաջ։" gevorg_marzpetuni/clip_032_57.wav,"Բայց թագուհու վրա մեծ ազդեցություն արավ այս դեպքը։ Նրա վերքերը, արդարև, նորոգվեցան։ Սիրահարների զրույցը դեռ հնչում էր նրա ականջին, նա կարծես տակավին ուռենու մոտ նստած՝ լսում էր նրանց և մերթ ընդ մերթ որոճում այն սիրաշունչ խոսքերը, որ արտասանել էին Գոռը կամ Շահանդուխտը։" gevorg_marzpetuni/clip_032_60.wav,"Եվ թագուհին նայեց հանկարծ յուր շուրջը, տեսավ յուր միայնությունը և խոր հառաչեց։" gevorg_marzpetuni/clip_032_61.wav,"«Այսպես չէի ապրում ես․ այսպես չէր անցնում իմ կյանքը․ քանի նա սիրում էր ինձ․․․», — շշնջաց նա և լռեց։" gevorg_marzpetuni/clip_032_62.wav,"Մի քանի վայրկյանից նրա հայացքն ընկավ առանձնարանի պատուհանին։ Երևացին Գեղա լեռան լանջերը՝ լուսնի լուսով լուսավորված։ Նորեն հիշեց թագուհին սիրահար զույգը, նրանց զրույցները, Շահանդուխտի սիրախոսությունը, Գոռի ոգևորությունը և ինքն էլ կարծես երիտասարդացավ նրանց հետ (թեպետ երիտասարդ էր, և վշտերն էին միայն յուր սիրտը ծերացրել)։" gevorg_marzpetuni/clip_032_64.wav,"Այս նորածին մտքերն այնպես հուզեցին թագուհուն, որ ոչ միայն նրա վհատությունն անցավ, այլև մի նոր և մինչև այդ իրան անծանոթ ոգևորություն եկավ վրան։ Նա որոշեց իրական մասնակցություն ունենալ երկրի պաշտպանության գործում։ Բայց ի՞նչ պիտի աներ, դեռ չգիտեր, նա մտածում էր դրա վրա։" gevorg_marzpetuni/clip_032_65.wav,"Հանկարծ նրա դեմքը պայծառացավ, և գեղանի շրթունքների վրա շողաց մի առույգ ժպիտ։" gevorg_marzpetuni/clip_032_67.wav,"Եվ թագուհին վեր կենալով, իսկույն ձայն տվավ նաժիշտներին։" gevorg_marzpetuni/clip_032_68.wav,"Նրանք ներս եկան։" gevorg_marzpetuni/clip_032_69.wav,"— Կանչեցեք այստեղ Սեդային, — հրամայեց նա։" gevorg_marzpetuni/clip_032_70.wav,"Մի քանի վայրկենից ներս մտավ դայակը։" gevorg_marzpetuni/clip_032_71.wav,"— Սե՛դա, պատրաստվիր, մենք վաղը ևեթ պիտի ճանապարհվենք։" gevorg_marzpetuni/clip_032_72.wav,"— Ո՞ւր, մեծափառ տիկին, — զարմանալով հարցրեց դայակը։" gevorg_marzpetuni/clip_032_73.wav,"— Կաքավաբերդ։" gevorg_marzpetuni/clip_032_74.wav,"— Կաքավաբե՞րդ․ թագավորի մո՞տ։" gevorg_marzpetuni/clip_032_75.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_032_76.wav,"— Ինչո՞ւ, տիրուհի։" gevorg_marzpetuni/clip_032_77.wav,"— Ինչպե՞ս թե ինչո՞ւ, գնում եմ իմ ամուսնու և թագավորի մոտ․ մի՞թե տարօրինակ ցանկություն է այս։" gevorg_marzpetuni/clip_032_78.wav,"— Բնա՛վ․ աստված թո՛ղ օրհնե այդ ցանկությունը և քո ճանապարհը․․․ կամենում էի իմանալ, թե ինչո՞ւ հանկարծ․․․" gevorg_marzpetuni/clip_032_79.wav,"— Այսպիսի որոշումն արի․․․" gevorg_marzpetuni/clip_032_80.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_032_81.wav,"— Դրա համար հետո, խոսելու ժամանակ շատ ունենք։" gevorg_marzpetuni/clip_032_82.wav,"— Իսկ այժմ ի՞նչ կհրամայես։" gevorg_marzpetuni/clip_032_84.wav,"Սեդան գլուխ խոնարհեց թագուհուն և դուրս գնաց։" gevorg_marzpetuni/clip_033_0.wav,"Դ" gevorg_marzpetuni/clip_033_1.wav,"ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՌՈՒՄԸ" gevorg_marzpetuni/clip_033_2.wav,"Դեռ նոր արևելքն սկսել էր շառագունել, երբ Սևանա վանուց միաբանությունը առավոտյան ժամերգությունն ու պատարագն ավարտելով, դուրս եկավ և ս․ Առաքելոց եկեղեցուց և ցրվեցավ դեպի բլրակի խուցերը։" gevorg_marzpetuni/clip_033_5.wav,"Կաթողիկոսը նայում էր այդ բոլորին, նայում էր և զմայլում։" gevorg_marzpetuni/clip_033_6.wav,"— Ինչպե՜ս գեղեցիկ, ինչպե՜ս հրաշալի է մեր երկիրը, — բացականչեց նա հանկարծ․ — ինչո՞ւ, ինչո՞ւ չենք կարողանում հանգիստ սրտով ապրել այստեղ, ինչո՞ւ անիրավ ճակատագիրը հալածում է մեզ․․․" gevorg_marzpetuni/clip_033_7.wav,"Եվ նա հոգով սլացավ դեպի հին դարերը, դեպի այն երջանիկ, անդրանիկ օրերը, երբ այդ տեղերին տիրում էր Գեղամը յուր թոռներով, անխառն ընդոծիններով, երբ այդտեղ լսվում էր միայն հարազատի բարբառը, երբ մարդիկ այդտեղ անծանոթ էին օտարին, նրա լուծին ու բռնության։" gevorg_marzpetuni/clip_033_10.wav,"Այս մտքերը հուզեցին կաթողիկոսի սիրտը, և մի հանկարծական երկյուղ պաշարեց նրան։" gevorg_marzpetuni/clip_033_11.wav,"— Մի՞թե այստեղ ապահով ենք մենք թշնամու հարձակումից, — հարցրեց նա Սահակ սրբազանին։" gevorg_marzpetuni/clip_033_12.wav,"— Ապահով ենք, եթե աստուծո աջը հովանի է մեզ․․․ — պատասխանեց եպիսկոպոսը։" gevorg_marzpetuni/clip_033_13.wav,"— Բայց հովանի՞ է արդյոք։" gevorg_marzpetuni/clip_033_14.wav,"— Մեզ մահկանացուներիս հայտնի չէ ոչինչ։ Կարելի է միայն հուսալ, թե այս բազմաթիվ միաբանության մեջ կգտնվին սուրբ մարդիկ, որոնց շնորհիվ և նա կազատե մեզ փորձանքից։" gevorg_marzpetuni/clip_033_15.wav,"— Այո՛․ «եթէ գտանիցի անդ տասն, ոչ կորուսից և վասն տասանցն», այդպես ասաց աստուծո հրեշտակը Աբրահամհի, երբ գնում էր նա Սոդոմը կործանելու։ Բայց կգտնվի՞ն մեր մեջ տասն արդար մարդիկ։" gevorg_marzpetuni/clip_033_16.wav,"Դեռ Վեհափառը չէր վերջացրել խոսքը, երբ նա նշմարեց մի լաստ, որ Ցամաքաբերդի կողմից հառաջանում էր դեպի կղզին։" gevorg_marzpetuni/clip_033_17.wav,"— Ովքե՞ր են հյուր գալիս մեզ այսպես առավոտանց, — հարցրեց կաթողիկոսը եպիսկոպոսին։" gevorg_marzpetuni/clip_033_18.wav,"— Գուցե ուխտավորներ, — պատասխանեց վերջինս։" gevorg_marzpetuni/clip_033_19.wav,"Բայց Վեհափառը, որին անհանգստացնում էր կղզուն վերաբերյալ ամեն ել ու մուտ, դարձավ իսկույն դեպի վեհարան և հրամայեց եպիսկոպոսին մարդ ուղարկել և եկվորների ո՞վ լինելն իմանալ։" gevorg_marzpetuni/clip_033_20.wav,"Կես ժամից հետ ներկայացավ կաթողիկոսին Դվնո կաթողիկոսարանի սպասավոր Թեոդորոս սարկավագը, որ կղզին մտնողներից գլխավորն էր և հայտնեց Վեհափառին՝ թե Բեշիր զորապետը պատրաստվում է մեծ զորքով գալ Սևան և պաշարել նրան կղզու մեջ։" gevorg_marzpetuni/clip_033_21.wav,"Կաթողիկոսը գույնը նետեց։" gevorg_marzpetuni/clip_033_22.wav,"— Այստե՞ղ էլ հանգիստ չեն տալիս ինձ, — բացականչեց նա երկյուղագին, և ապա դիմելով Սահակ եպիսկոպոսին ասաց․ — տեսա՞ր, սրբազան, ուրեմն տասն արդար էլ չկա մեր մեջ;" gevorg_marzpetuni/clip_033_23.wav,"— Գուցե․․․ Բայց ինձ թվում է, թե աստված «կորուսանե զարդարն ընդ ամբարշտին», — կրկնեց եպիսկոպոսը Աբրահամու խոսքերը։" gevorg_marzpetuni/clip_033_24.wav,"— Ո՞վ է այդ ամբարիշտը, — հարցրեց կաթողիկոսը։" gevorg_marzpetuni/clip_033_25.wav,"— Ո՞վ գիտե․ գուցե ես․ գուցե նա, որ իրան արդար է համարում, — պատասխանեց սրբազանը․ — անկարելի է, որ այս չարիքները հասնում չլինին մեզ մի Հովնանի պատճառով․․․" gevorg_marzpetuni/clip_033_26.wav,"— Բայց ո՞վ է այդ Հովնանը․ ո՞ւր է գտնվում նա․ ասա, թող բռնենք և ծովը նետենք, գուցե այդպիսով աստուծո բարկությունն անցնի։" gevorg_marzpetuni/clip_033_27.wav,"Եպիսկոպոսը չպատասխանեց։" gevorg_marzpetuni/clip_033_28.wav,"— Ինչո՞ւ լռել ես, սրբազան, — հարցրեց կաթողիկոսը։" gevorg_marzpetuni/clip_033_29.wav,"— Հովնանի տեղը ես չգիտեմ, յուրաքանչյուր մարդ կարող էր յուր գործերը քննելով ասել, թե որքան հեռի է Հովնան լինելուց։ Բայց ես մի բան գիտեմ․ այդ այն է, որ Վեհափառը պիտի հեռանա Սևանից, որպեսզի այստեղի միաբանությունն էլ Այրիվանից հայրերի բախտը չճաշակե։" gevorg_marzpetuni/clip_033_30.wav,"Կաթողիկոսը հասկացավ Սահակ եպիսկոպոսի ակնարկությանց նշանակությունը և խոր հառաչեց․" gevorg_marzpetuni/clip_033_31.wav,"— Ուրեմն իմ երկրի մեջ չկա մի անկյուն, ուր ես գլուխս դնել կարողանամ․․․ ուր հանգչելու իրավունք ունենամ․․․-խոսեց ինքն իրան կաթողիկոսը և ապա դիմելով Թեոդորոս սարկավագին՝ հարցրեց․ — ի՞նչ են խոսում իմ մասին Դվինում։" gevorg_marzpetuni/clip_033_32.wav,"— Քո որոշումները, Վեհափառ տեր, ոչ ոք անխորհուրդ չի համարում, բայց, ասում են, որ եթե դու աթոռավայրում լինեիր, ոստիկանը չէր հանդգնիլ քեզ հալածել։" gevorg_marzpetuni/clip_033_33.wav,"— Իմ աթոռավայրո՞ւմ․․․ Լավ․ ես երկու օրից այնտեղ կլինեմ․․․․ Կհասնենք, այնպես չէ՞, սրբազան, — դիմեց կաթողիկոսը եպիսկոպոսին։" gevorg_marzpetuni/clip_033_34.wav,"— Դվի՞ն։" gevorg_marzpetuni/clip_033_35.wav,"— Ո՛չ, Բյուրական ամրոցը․ չէ՞ որ նա էլ իմ աթոռավայրն է։ Այդտեղ լինելով ես մոտ կլինիմ կաթողիկե եկեղեցուն։ Ոստիկանը գիտե, անշուշտ, որ Բյուրականը իմ դաստակերտն է, որ ես այդտեղ դղյակ ու եկեղեցի ունիմ կառուցած և տարվա մեծ մասն անցնում եմ այդ ամրոցում։" gevorg_marzpetuni/clip_033_36.wav,"— Կարող ենք երկու օրից հասնել։" gevorg_marzpetuni/clip_033_37.wav,"— Ուրեմն այսօր ևեթ ճանապարհվենք։ Թո՛ղ մարդիկ լուր տանեն Դվին, թե կաթողիկոսը ելավ Սևանից։ Թշնամին անշուշտ էլ չի դիմիլ այստեղ։" gevorg_marzpetuni/clip_033_38.wav,"Եվ նույն ավուր երեկոյան կաթողիկոսն յուր հետևորդներով ու մերձավորներով ելավ Սևանից և ուղղվեցավ դեպի յուր ձեռակերտ ամրոցը՝ Բյուրական։" gevorg_marzpetuni/clip_033_39.wav,"____" gevorg_marzpetuni/clip_033_40.wav,"Մի քանի օր հետո ներկայացան Նսրին կաթողիկոսի նվիրակները Դռան եպիսկոպոսի առաջնորդությամբ և հանձնեցին ոստիկանին կաթողիկոսի ձեռագիր մի նամակը և դրա հետ միասին՝ թանկագին ընծաներ։" gevorg_marzpetuni/clip_033_41.wav,"Կաթողիկոսը յուր նամակով շնորհավորում էր նախ ոստիկանի գալուստը և աղոթում նրա հաջողությանց համար և ապա յուր ընծաներն առաջարկելով՝ խնդրում էր նրանից ապահովության հրովարտակ՝ թե՛ յուր անձի և թե՛ աթոռի համար․" gevorg_marzpetuni/clip_033_42.wav,"Ոստիկանին դիմելու այս խորհուրդը տվել էին կաթողիկոսին Բյուրականում եղող յուր մերձավորները։" gevorg_marzpetuni/clip_033_43.wav,"Բեշիրը այնքան տագնապով հետևում էր Հայրապետին, որ միայն Նսըրի միջամտությունը կարող էր նրա հետապնդության առաջն առնել։ Այս պատճառով կաթողիկոսը չմերժեց մերձավորների խորհուրդը, որ արդարև, բարերար հետևանք ունեցավ։" gevorg_marzpetuni/clip_033_44.wav,"Ոստիկանը գրավվելով ոչ այնքան կաթողիկոսի քաղաքավար նամակից, որքան նրա ղրկած ընծաներից, շնորհեց Հայրապետին ազատության հրովարտակ, թույլ տալով նրան ապրել՝ ուր որ ինքը ցանկանում էր։" gevorg_marzpetuni/clip_033_45.wav,"Վեհափառը, իհարկե, յուր ձեռակերտ Բյուրականը գերադասեց Դվինից։ Որովհետև, գիտեր, որ մահմեդական իշխանավորի խոսքն ու ստորագրությունը չէին կարող ապահովել յուր անձը մայրաքաղաքում, այդ պատճառով մնաց Բյուրականում, մինչև որ տեսնե, թե տերը ի՛նչ է հաջողում հայոց թագավորին։" gevorg_marzpetuni/clip_033_46.wav,"Բայց Բեշիրը կատակեց, երբ Նսըրի հրամանը հասավ, որով ոստիկանը պատվիրում էր նրան հանգիստ թողնել հայոց կաթողիկոսին։" gevorg_marzpetuni/clip_033_47.wav,"Նա գիտեր, որ ոստիկանը ստացել է արդեն նվերների մի բաժին, և այդ է պատճառը, որ բարեկամացել է կաթողիկոսի հետ։ Բայց չէ՞ որ ինքն էլ յուրը պիտի ստանար․ չէ՞ որ Այրիվանից ձեռնունայն վերադառնալով՝ նա որոշնլ էր յուր վրեժը Սևանից առնել, իսկ եթե այդ չհաջողեր՝ ապա Բյուրականից։" gevorg_marzpetuni/clip_033_48.wav,"Բայց ահա ոստիկանը խանգարում էր նրան։ Ի՞նչ անել ուրեմն։" gevorg_marzpetuni/clip_033_49.wav,"Նա դիմեց իսկույն Դվին, մահմեդական կրոնապետի օգնության։" gevorg_marzpetuni/clip_033_50.wav,"Վերջինս որովհետև մեծ ազդեցություն ուներ ինչպես յուր ժողովրդի, նույնպես և ոստիկանի վրա, ուստի խոստացավ Բեշիրին՝ ոչնչացնել տալ ոստիկանի հրովարտակը և նորեն կաթողիկոսին յուր վրեժխնդրության հանձնել։" gevorg_marzpetuni/clip_033_51.wav,"Մինչդեռ Դվինում այս հոգսերով էին զբաղված, և հայոց կաթողիկոսը անցնում էր յուր ձմեռը խաղաղությամբ, մեր երկու առաքյալները, այն է՝ Վահրամ սեպուհն ու Մարզպետունի իշխանը թափառում էին հայոց մեծ ու փոքր իշխանների գավառներում, մի բերդից անցնելով մյուսը, մի ամրոցից՝ դեպի մի ուրիշը։" gevorg_marzpetuni/clip_033_53.wav,"Այս բանակցություններն ամիսներ տևեցին։ Աշունն ու ձմեռը անցան, և սկսավ Հայաստանի գեղեցիկ գարունը։" gevorg_marzpetuni/clip_033_54.wav,"Եվ սակայն միջնորդ իշխանները ոչ մի միություն ստեղծել չկարացին։" gevorg_marzpetuni/clip_033_55.wav,"Բայց Դվինի հագարացի կրոնապետը Բեշիր զորապետին արած յուր խոստումը կատարեց։ Որքան էլ ոստիկանը համառ էր ու ինքնակամ, այսուամենայնիվ դենպետը կարողացավ համոզել նրան, թե նա մեծ նախատինք է հասցրել Մահմեդի կրոնին, ապահովության գիր տալով հայոց կաթողիկոսին։" gevorg_marzpetuni/clip_033_57.wav,"Այս և սրանց նման զրույցներ շարունակ անում էր կրոնապետը, մինչև որ ոստիկանը համոզվելո՞ւց, թե՞ ձանձրանալուց հրաման տվավ Բեշիրին՝ հետևել նորեն կաթողիկոսին և դարձնել նրան Դվին։" gevorg_marzpetuni/clip_033_58.wav,"Բեշիրի ցանկությունն էլ այդ էր։ Ամբողջ ձմեռը նա Դվինում մաշվել էր անգործությունից։ Այժմ ահա՛ գարնան գեղեցիկ օրերի հետ, հասավ իրան ոստիկանի ավելի ևս գեղեցիկ հրամանը։ Ի՞նչ էր մնում նրան անել, եթե ոչ զորքերը հավաքել և դիմել Բյուրական։" gevorg_marzpetuni/clip_033_59.wav,"Այդպես էլ նա արավ։ Մի քանի օրվա մեջ կազմեց, պատրաստեց յուր հզոր բանակը և հրաժեշտ տալով բարերար ոստիկանին, դիմեց դեպի ծերուկ Արագածը։" gevorg_marzpetuni/clip_033_61.wav,"Արարատյան դաշտի վրա դեռ խաղաղություն էր տիրում, և գեղջուկն ու երկրագործը սկսել էին զբավիլ դաշտային աշխատություններով։" gevorg_marzpetuni/clip_033_62.wav,"Հանկարծ Ոստանից լուր հասավ, թե հագարացիք ստվար բանակով հառաջանում են դեպի Անբերդ։ Նորեն փախուստն ու թաքուստը սկսավ։" gevorg_marzpetuni/clip_033_65.wav,"Այս գեղեցիկ տեսարանները, որոնք գրեթե ամեն օր գրավում էին կաթողիկոսին և զբաղեցնում նրան վերացական մտածություններով, այսօր, կարծես թե, կրկնապատկել էին իրանց հրապույրը։" gevorg_marzpetuni/clip_034_0.wav,"Նա զվարճանում էր, որ կարողացել էր յուր դաստակերտի համար ընտրել այսպիսի մի գեղավայր, և որոշում էր ընդարձակել նրան նորանոր շինություններով, ամրացնել մարտկոցներով և բազմացնել յուր մենարանի միանձանց թիվը։" gevorg_marzpetuni/clip_034_2.wav,"Բայց ի՞նչ․ մի՞թե այդ տկար ուժերով պիտի կռվեին նրանք հագարացիների դեմ․ իհարկե ոչ․ դա հուսահատ դիմադրության պատրաստություն էր։" gevorg_marzpetuni/clip_034_6.wav,"Երբ կաթողիկոսը հայտնեց Սահակ եպիսկոպոսին յուր որոշումը և առաջարկեց նրան «խույս տալ աստուծո բարկությունից» յուր հետ միասին, սրբազանը պատասխանեց․" gevorg_marzpetuni/clip_034_7.wav,"— Ես կմնամ իմ ժողովրդի հետ։ Ե՛րբ նա կռվե, ես կաղոթեմ, երբ մեռնի, կմեռնեմ նրա հետ միասին․․․" gevorg_marzpetuni/clip_034_8.wav,"Նույն որոշումն արին կաթողիկոսի հետևորդներից Մովսես վարդապետը, Թեոդորոս սարկավագը, երկու եղբայր՝ Մովսես և Դավիթ քահանաները իրանց աշխարհական եղբոր՝ Սարգսի հետ, և մի քանի ուրիշներ։" gevorg_marzpetuni/clip_034_9.wav,"Բայց և այնպես նույն ավուր գիշերը կաթողիկոսը, յուր երկչոտ մերձավորները ժողովելով, նրանց հետ միասին խույս տվավ դեպի Բագարան։" gevorg_marzpetuni/clip_034_11.wav,"Երբ նրանք Բյուրականի պարսպներին հասան, ամրոցականները զարմանալով տեսան, որ մի քանի հարյուր հոգուց բաղկացած այս զորագունդը ոչ պետ ունի, ոչ գլխավոր, այլ մի ինչ-որ խարազանազգեստ մարդ, խաչանիշ դրոշը ձեռին, առաջնորդում է նրանց։" gevorg_marzpetuni/clip_034_12.wav,"Երբ ամրոցի դռները բացին օգնության հասնող զորքը ներս ընդունելու, Սահակ սրբազանը դեպի դրոշակակիր առաջնորդը առաջանալով, ասաց․" gevorg_marzpetuni/clip_034_13.wav,"— Այս ի՞նչ եմ տեսնում․․․ հայր Սոլոմոն։ Ճգնավորը զորապե՞տ է դարձել․․․" gevorg_marzpetuni/clip_034_14.wav,"— Այո՛, սրբազան, եկեղեցվո ազատությունը պաշտպանող զորքին ճգնավորները պիտի առաջնորդեն, — պատասխանեց խարազանազգեստ հայրը և պատմեց նրան, թե ինչպե՞ս էր ժողովել այդ զորագունդը։" gevorg_marzpetuni/clip_034_15.wav,"Սոլոմոն ճգնավորը Սագաստան աքսորված մի հայ քահանա էր, որ բախտի բերմամբ ազատություն գտնելով՝ վերադարձել էր հայրենիք և յուր օրերը վանքերում անցկացնում էր ճգնությամբ։" gevorg_marzpetuni/clip_034_16.wav,"Լսելով Այրիվանքի կոտորածը և հայոց կաթողիկոսի կրած հալածանքները, նրա մեջ վառվեց ազգակիցներին օգնելու նախկին եռանդը և նա սկսավ թափառել շեներն ու ավանները և հորդորել ժողովրդին զենքի դիմելու և իրանց պաշտպանելու, քանի որ իշխանները մերժում էին նրանց այդ պաշտպանությունը։" gevorg_marzpetuni/clip_034_18.wav,"Այս հրավերը սիրով ընդունվեցավ գնդի կողմից։" gevorg_marzpetuni/clip_034_19.wav,"Բացի այդ, ճգնավորի խմբին միացան նաև ավաններում գտնվող ուրիշ ազատ զորքեր, որոնք «մինչև այսօր երկրի իշխանների համար կռվեցինք, այժմ էլ եկեղեցվո իշխանի համար կռվենք» ասելով, հարել էին խաչանիշ դրոշին և դիմել Բյուրական։" gevorg_marzpetuni/clip_034_20.wav,"Ճգնավորի հետ եկած զորքը վեհարանի շուրջը պատած սպասում էր, որ Վեհափառը ելնե և օրհնե իրանց։ Այդ մի բնական և իրավացի ցանկություն էր այն զորականի համար, որ ինքնակամ եկել էր յուր եկեղեցին և նրա պետը պաշտպանելու։ Բայց որքա՜ն մեծ եղավ Սոլոմոն հոր ցավը, երբ Դռան եպիսկոպոսը հայտնեց նրան, թե Վեհափառը խույս է տվել Բագարան։" gevorg_marzpetuni/clip_034_21.wav,"— Իմ զորքերը կցրվեն, եթե այդ իմանան,-ասաց նա եպիսկոպոսին, — նրանք եկել են այստեղ Վեհափառին պաշտպանելու։ Իսկ եթե նրանց հայտնվի, թե կաթողիկոսը ձգել է միաբանությունը յուր անձն ազատելու համար, նրանք գուցե վերադառնան հենց այս վայրկենին։" gevorg_marzpetuni/clip_034_22.wav,"— Ի՞նչ անենք ուրեմն․ մենք կարոտ ենք այդ զորքի օգնության, — հարցրեց եպիսկոպոսը։" gevorg_marzpetuni/clip_034_23.wav,"Փոքր մտածելուց ետ ճգնավորը պատասխանեց․" gevorg_marzpetuni/clip_034_24.wav,"— Պետք է հայտնել նրանց, թե Վեհափառը հիվանդ է և ելնել չէ կարող։" gevorg_marzpetuni/clip_034_25.wav,"Այս անմեղ սուտը օգուտ կբերե մեզ։" gevorg_marzpetuni/clip_034_26.wav,"— Չէ՛, հայր Սոլոմոն, չկա մի սուտ, որ հանցանք չհամարվի, և չկա հանցանք, որ անպատիժ մնա, — նկատեց եպիսկոպոսը, — ես այդ տիրասեր զորքին խաբել չեմ կարող։ Ավելի լավ է հայտնենք նրան ճշմարտությունը, իսկ մեր պաշտպանության գործը թողնենք նրա խղճին։" gevorg_marzpetuni/clip_034_27.wav,"— Այդ միևնույն է, թե մենք մեր ձեռքով Բյուրականը հանձնենք թշնամուն։" gevorg_marzpetuni/clip_034_28.wav,"— Ի՞նչ անենք ուրեմն, — հարցրեց եպիսկոպոսը տարակուսելով։" gevorg_marzpetuni/clip_034_29.wav,"— Ոչինչ այլևս անելու չունենք, մնում է, որ ես ինքս գործեմ այդ հանցանքը, եթե արդարև դա մի հանցանք է, — ասաց ճգնավորը։ Ապա դուրս գալով Վեհարանի բակը, հայտնեց զորքերին, թե «վեհափառը հիվանդ է և իմ բերանով ուղարկում է ձեզ յուր հայրական օրհնությունը»։" gevorg_marzpetuni/clip_034_30.wav,"Զորքը, իհարկե, հավատաց ճգնավորին և շատերը նրանցից եկան այն համոզման, թե թշնամու հարձակման լուրը վախեցրել է կաթողիկոսին։" gevorg_marzpetuni/clip_034_31.wav,"Այս համոզումը մինչև անգամ բորբոքեց նրանց մեջ վրեժխնդրության կրակը։" gevorg_marzpetuni/clip_034_32.wav,"Նույն օրն ևեթ զորքերը կարգավորեցին։ Թե՛ ամրոցում եղածները և թե՛ նորեկները բաժանեցին մի քանի խմբերի, որոնց և կարգեցին զանազան տեղերում, այն է, ոմանց՝ աշտարակների մեջ, ոմանց՝ պարիսպների վրա և մնացյալներին՝ դռների առաջ կամ գաղտնի ծածկարաններում։" gevorg_marzpetuni/clip_034_33.wav,"Ընդհանուր հրամանատարությունը հանձն առան տեղական զորքերի վրա՝ Թեոդորոս սարկավագը, որ քաջ զինաշարժ էր, իսկ եկվորների վրա՝ Սոլոմոն ճգնավորը։" gevorg_marzpetuni/clip_034_34.wav,"Արդեն ամեն ինչ պատրաստ էր, երբ թշնամին երևաց, որ նստաջանում էր Վաղարշապատի կողմից։" gevorg_marzpetuni/clip_034_35.wav,"Իսկույն ամեն մի մարդ յուր տեղը բռնեց։" gevorg_marzpetuni/clip_034_39.wav,"— Ուրեմն մենք գործ ունինք ո՛չ թե անպաշտպան կաթողիկոսի, այլ զինավառյալ մի ամրոցի հետ, — ասաց Բեշիրը յուր մերձավորներին․ — ետ քաշվենք, բանակ դնենք և կանոնավոր հարձակման պատրաստվենք։" gevorg_marzpetuni/clip_034_40.wav,"Այս ասելով նա նահանջի փող հնչեցրեց, և զորքերը պարիսպներից հեռացան։ Ամրոցականներն ուրախության աղաղակ բարձրացրին և սկսան ծաղրել հագարացիներին, անվանելով նրանց «երկչոտ ու կնամարդի»։" gevorg_marzpetuni/clip_034_41.wav,"Թշնամին ոչինչ չէր պատասխանում, նա միայն կրճտում էր ատամները և վրեժխնդրություն սպառնում։" gevorg_marzpetuni/clip_034_42.wav,"Նույն ավուր երեկոյան Բյուրականի պարիսպների վրա վառվեցան հարյուրավոր կրակներ, և զորքն ու ժողովուրդը սկսավ ուրախության տոն կատարել։" gevorg_marzpetuni/clip_034_43.wav,"Բայց թշնամու բանակում ուրիշ գործի վրա էին։ Բազմաթիվ վարպետներ զբաղված էին բաբաններ, պալիստրներ և ուրիշ պարսպահար գործիքներ պատրաստելով։ Կառուցանում էին, մինչև անգամ, մի կրիա և փայտե շարժական աշտարակ։ Զորքը պարապած էր կախարաններ ու վերելակներ պատրաստելով, իսկ ինքը՝ Բեշիրը անձամբ հսկում էր այդ աշխատությանց վրա։" gevorg_marzpetuni/clip_034_46.wav,"Այդ միջոցին Բյուրականի եկեղեցում հանդիսավոր պատարագ էր մատուցանում Սահակ եպիսկոպոսը։ Ժողովրդի հետ միասին գտնվում էր եկեղեցում նաև զորքը։ Նա եկել էր վերջին անգամ պատարագ տեսնելու, վերջին անգամ յուր սուրբ նախահարց հոգեբուխ երգերը լսելու ս․ Փրկչի կենարար մարմնին ու արյանը հաղորդվելու։" gevorg_marzpetuni/clip_034_47.wav,"Բացակա էին միայն պահնորդ զորքերը, որոնք հսկում էին ամրոցի դռներին և թշնամու շարժմանը։" gevorg_marzpetuni/clip_035_0.wav,"Զորքին հաղորդություն տալուց առաջ Սահակ եպիսկոպոսը խոսեց նրա հետ բեմի վրայից․" gevorg_marzpetuni/clip_035_2.wav,"Երբ պատարագիչ սրբազանը ս․ հաղորդության սկիհը ձեռին խոնարհեց բեմի վրա, զորքերը կարգով առաջ եկան և հաղորդվեցան։ Նրանց հետևից ամրոցի ժողովուրդը սկսած փոքրից մինչև մեծը, որովհետև ամենքն էլ պատրաստվում էին օրհասական կռվի։" gevorg_marzpetuni/clip_035_3.wav,"Փոքր ժամանակից հետ զորքերն արդեն պարսպի և մարտկոցների վրա էին։" gevorg_marzpetuni/clip_035_4.wav,"Արևն արդեն բարձրացել էր, երբ թշնամու նախահարձակ գնդերն ամրոցի շուրջը պատեցին և սկսան նետաձիգ լինել դեպի պարսպի հայ զինվորները։ Վերջիններս պատասխանեցին նրանց նույն զենքով։" gevorg_marzpetuni/clip_035_5.wav,"Ապա հետզհետե մոտեցան կանոնավոր խմբերը, որոնց մի-մի շարքը ասպարափակ անելով՝ ծածկում էր թե՛ իրան և թե՛ հետևող խմբերին։ Վերջիններս այդպիսով պատսպարված՝ նետաձիգ էին լինում անընդհատ։ Այդ դեպքում պաշարյալներին պաշտպանում էին միայն պարսպի ատամները։" gevorg_marzpetuni/clip_035_7.wav,"Ուրիշ կողմերից մոտեցնում էին բաբաններ ու պալիստրներ՝ լարած արջառի ամուր ջիղերով։ Դրանց վրա դնում էին ահագին քարեր և ուժգին թափով զարկում պարսպի շուրթերին։" gevorg_marzpetuni/clip_035_8.wav,"Պարսպահար գործիների շուրջը վխտում էին բազմաթիվ զորքեր։ Նրանցից ոմանք գործիներն էին շարժում, ոմանք գործավորներին պատսպարում և ոմանք գործիների դեմ խիզախող մարտիկները վանում։" gevorg_marzpetuni/clip_035_10.wav,"Ոչնչացած խոյին փոխարինեց մի ուրիշը, որի ծածկը պատած էր թրջած թաղիքով և տամկացած կաշիներով։ Ամրոցականները նրա դեմ էլ սկսան մրցել համապատասխան հնարներով։" gevorg_marzpetuni/clip_035_13.wav,"Բայց հայ զինվորները ժամանակ չէին տալիս այդ քաջերին։ Երկաթե ահագին ձողերով, սվիններով ու նիզակներով շարունակ հարվածում, վայր էին գլորում նրանց կամ երկաթե ժանիքավոր կարթերով նրանց գլուխն ու մարմինը շամփրելով՝ դեպի վեր էին քաշում և չարաչար սատակում։ Շատ տեղ էլ սանդուղքները գլորելով՝ գետին էին թոթափում վրան մագլցողներին։" gevorg_marzpetuni/clip_035_14.wav,"Թշնամու հարձակումն անընդհատ շարունակվում էր։ Թե՛ դրսից և թե՛ ներսից կռվում էին կատաղությամբ։ Ոչ մի կողմը տեղի չէր տալիս մյուսին։ Նետերի տարափ էր, որ տեղում էր վերից վայր և հակառակ, սվիններ ու գեղարդներ էին, որ շարունակ թռչում էին օդի մեջ․ սանդուղքներ էին, որ ջախջախվում, նիզակներ, որ փշրվում, վահաններ, որ ջարդվում էին։" gevorg_marzpetuni/clip_035_15.wav,"Իսկ բոցն ու կրակը ինչպես մի լանածավալ հրդեհ պատում էր պարիսպները, պատնեշները և աշտարակները։" gevorg_marzpetuni/clip_035_16.wav,"Բեշիրը տեսնելով, որ բյուրականցիների ընդդիմությունը ահագին կոտորած է անում յուր զորքի մեջ, հրամայեց նրան նահանջել այդ օրը։ Պարիսպների տակ կուտակված էին ահագին թվով դիակներ, որոնց թշնամին ժողովելով՝ հազիվ մինչև երեկո թաղել կարողացավ մի ընդհանուր փոսի մեջ։" gevorg_marzpetuni/clip_035_17.wav,"Այս հանգամանքը կատաղեցնում էր Բեշիր զորավարին, նա փրփրում և ատամները կրճտում էր։ Բայց ի՞նչ կարող էր անել։ Պաշարյալները իրանց պարտքն էին կատարում և պաշտպանվում էին հերոսաբար։" gevorg_marzpetuni/clip_035_18.wav,"Մի վայրկյան նա մտածեց թողնել Բյուրականին բռնությամբ տիրելու որոշումը և առաջարկել կաթողիկոսին անձնատուր լինել խաղաղությամբ։ Նա հավատացած էր, թե կաթողիկոսը ամրոցումն է և թե ինքը վերջ ի վերջո պիտի տիրե նրա դղյակին և ձերբակալե նրան։ Բայց մեկ էլ մտածելով, որ պաշարյալները կարող են յուր առաջարկությունը մերժել, իրան էլ այդպիսով ծաղրել ու վիրավորել, թողեց այդ որոշումը։" gevorg_marzpetuni/clip_035_19.wav,"— Զենքի ուժով կառնեմ և կհատակեմ այս ամրոցը, — ասաց նա, վերջապես և հրաման տվավ զորքին՝ նոր և սաստկագույն հարձակման պատրաստվելու։" gevorg_marzpetuni/clip_035_22.wav,"Հայ զորքերի մի ստվար խումբ վազեց իսկույն աշտարակի կողմը և սկսավ կռիվ մղել նրա երրորդ հարկի մարտիկների դեմ, որոնք աշխատում էին երկաթապատ կամուրջը պարսպի վրա իջեցնել։" gevorg_marzpetuni/clip_035_23.wav,"Երկու կողմից էլ կատաղի կռիվ սկսավ։ Նետերը տեղում էին աջ ու ձախ․ նիզակները ճոճում ու հարվածում, ժանիքավոր սվինները խփում ու միմյանց կառչում, բայց կռվողներից ոչ մինը տեղի չէր տալիս մյուսին։" gevorg_marzpetuni/clip_035_24.wav,"Հանկարծ երկաթե ձողապատ կամուրջն աշտարակի բարձունքից ճռնչալով իջավ պարսպի վրա, և հագարացի մարտիկները միմյանց ետևից սկսան նրա վրայով խուժել դեպի պարիսպը։" gevorg_marzpetuni/clip_036_5.wav,"Այդպես էլ կատարվեցավ։" gevorg_marzpetuni/clip_036_6.wav,"Իսկ բյուրականցիք ուրախության աղաղակներով ծաղր ու ծանակ էին անում նրանց։" gevorg_marzpetuni/clip_036_7.wav,"Այդ գիշեր թշնամու բանակը կարծես սուգի մեջ էր, մինչդեռ Բյուրականը ջահերով ու ղամբարներով լուսավորված՝ հաղթության տոն էր կատարում։" gevorg_marzpetuni/clip_036_8.wav,"Հետևյալ երկու օրը թշնամին հարձակում չարավ, որովհետև զբաղված էր յուր վնասները դարմանելու և նոր զորախմբեր կազմելու հոգսերով։" gevorg_marzpetuni/clip_036_9.wav,"Երրորդ և հետևյալ օրերը նա շարունակ հարձակվում և մի քանի ժամ անհաջող կռիվ մղելուց ու հարյուրավոր հոգիներ կորցնելուց հետ վերադառնում էր բանակ։" gevorg_marzpetuni/clip_036_10.wav,"Յոթ օր անցավ այսպես և սակայն Բեշիրը չկարողացավ Բյուրականն առնել։ Ութերորդին՝ նա պատրաստվում էր բանակը վերցնել և հեռանալ, երբ մի դժբախտ ու անակնկալ դեպք հայոց բախտի անիվը դարձուց։" gevorg_marzpetuni/clip_036_12.wav,"Երբ վերջապես եպիսկոպոսը հայտնեց, թե կաթողիկոսը Բյուրականում չէ, հետևապես նրան տեսնել չեն կարող, պահանորդ զինվորները կարծես սառեցան։" gevorg_marzpetuni/clip_036_13.wav,"«Ի՞նչ, ուրեմն մենք մեր կաթողիկոսին չէի՞նք պաշտպանում, ուրեմն մեր անձը վտանգի էինք ենթարկել մի քանի թշվառ, բյուրականցիների՞ համար․․․», ասացին նրանք եպիսկոպոսին և առանց այլևս ուշադիր լինելու նրա խոսքերին, իրանց տեղը վերադարձան։" gevorg_marzpetuni/clip_036_15.wav,"— Կաթողիկոսն ինքը փախել է Բագարան, իսկ յուր ժողովուրդը թողել թշնամու առաջ, օրինավո՞ր բան է այս, — հարցնում էր զինվորներից մինը մյուսին։" gevorg_marzpetuni/clip_036_16.wav,"— Իհարկե, ոչ։" gevorg_marzpetuni/clip_036_17.wav,"— Ինչո՞ւ ուրեմն մենք մեր գլուխը մահուն ենք տալիս։ Բեշիրը երբ էլ լինի Բյուրականն առնելու և մեզ ամենքիս սուր է քաշելու։ Եթե կաթողիկոսը, որ հայր ու խնամակալ է, թողնում է ամենքին ու փախչում, մենք ինչո՞ւ չպիտի հետևենք նրա օրինակին։ Ո՞վ կպահե մեր կինն ու զավակները, եթե մենք սպանվինք։ Իհարկե՝ ոչ ոք։" gevorg_marzpetuni/clip_036_18.wav,"— Ի՞նչ անենք ուրեմն, փախչե՞նք այստեղից, — հարցրեց ընկերը։" gevorg_marzpetuni/clip_036_19.wav,"Առաջին զինվորը մի փոքր մտածեց և ապա շշնջալով ասաց․" gevorg_marzpetuni/clip_036_20.wav,"— Մենք կարող ենք մինչև անգամ վրեժխնդիր լինել մեզ ծեծողներին։" gevorg_marzpetuni/clip_036_21.wav,"— Ինչպե՞ս։" gevorg_marzpetuni/clip_036_22.wav,"— Մինչև անգամ կարող ենք մեզ հարստացնել․․․" gevorg_marzpetuni/clip_036_23.wav,"— Բայց ի՞նչ պիտի անենք։" gevorg_marzpetuni/clip_036_24.wav,"— Բեշիրը հո ամրոցը վերջ ի վերջո պիտի առնե։" gevorg_marzpetuni/clip_036_25.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_036_26.wav,"— Հո բոլորին պիտի կոտորե։" gevorg_marzpetuni/clip_036_27.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_036_28.wav,"— Է՜, եթե մենք կենդանի մնանք, բյուրականցիներին ի՞նչ վնաս։" gevorg_marzpetuni/clip_036_29.wav,"— Իհարկե ոչինչ։" gevorg_marzpetuni/clip_036_30.wav,"— Ուրեմն ես կերթամ այս գիշեր Բեշիրի մոտ։" gevorg_marzpetuni/clip_036_31.wav,"— Հետո՞։" gevorg_marzpetuni/clip_036_32.wav,"— Կխոսեմ նրա հետ։ Եթե նա կհամաձայնի տալ մեզնից յուրաքանչյուրին հարյուրական ոսկի, այլև Ոստանում հարյուր արտավար հող, մենք ամրոցը կհանձնենք նրան․․․" gevorg_marzpetuni/clip_036_33.wav,"Պահանորդ զինվորի աչքերն ուրախությունից փայլեցին։ Ո՛չ խիղճը, ո՛չ եղբոր թշվառությունը չշարժեցին այդ վայրկենին նրա սիրտը, որ հրճվում էր ապագա հարստության ու երջանկության հուսով։" gevorg_marzpetuni/clip_036_34.wav,"— Գնա՛, իսկ ես կբանամ աշտարակի փոքրիկ անցքը․․․ Ամրոցում ո՞վ կարող է իմանալ, թե մենք առաջնորդեցինք Բեշիրին․․․ չէ՞ որ շատ տեղերում կան անցքեր և պահանորդներ․․․" gevorg_marzpetuni/clip_036_35.wav,"Ասացին և կատարեցին։" gevorg_marzpetuni/clip_036_39.wav,"Սակայն ո՛չ սրերի շողալը և ո՛չ դահիճների սպառնանքը չվախեցրին աղոթող նահատակներին։ Կարծես թե հենց դրան էլ սպասում էին նրանք։ Ժողովրդի մի մասը դուրս փախավ եկեղեցուց, մի մասը տեղն ու տեղը սրի ճարակ դարձավ, իսկ եպիսկոպոսին ու միաբաններին դուրս քաշեցին իրանք, կատաղի զինվորները, և բերին կանգնեցրին Բեշիրի առաջ։" gevorg_marzpetuni/clip_036_40.wav,"— Ո՞ւր է ձեր կաթողիկոսը,-հարցրեց նրանց զորապետը։" gevorg_marzpetuni/clip_036_41.wav,"— Գնաց Բագարան, — պատասխանեցին նրան։" gevorg_marzpetuni/clip_036_42.wav,"— Այս անգա՞մ էլ ուրեմն փախավ նա իմ ձեռքից․․․— գոչեց Բեշիրը կատաղությամբ․․․ և ապա ատամները կրճտելով մռմռաց, — հոգ չէ, մենք Բագարան էլ կերթանք․․․ Այժմ դեռ դուք տուժեցեք։" gevorg_marzpetuni/clip_036_43.wav,"Այս ասելով նա հրամայեց զինվորներին մերկացնել բոլորին և ծանր տանջանքներով ու անարգ առականքով կոտորել նրանց։" gevorg_marzpetuni/clip_036_44.wav,"Զինվորները կատարեցին իսկույն զորապետի հրամանը։ Առաջին և դառնագույն մահը հասավ Սահակ եպիսկոպոսին, ապա մյուս միաբաններին։" gevorg_marzpetuni/clip_036_45.wav,"Այդ օրը, որ 924 թվականի ապրիլ 17-ն էր, միաժամանակ նահատակվեցան բոլոր այն գլխավորները, որոնք հակառակելով կաթողիկոսի հեռանալուն, իրենք մնացել էին Բյուրականում։ Դրանց թվումն էին Մովսես վարդապետը, Դավիթ և Մովսես քահանաները, նրանց զինվորական Սահակ եղբայրը և Սոլոմոն ճգնավորը։" gevorg_marzpetuni/clip_036_46.wav,"Թեոդորոս սարկավագը, որ վիրավոր ընկած էր դիակների մեջ, մահվան հարված ստացավ մի սինլքոր զորականից։" gevorg_marzpetuni/clip_036_47.wav,"Բեշիրը Բյուրականն ավերելուց ետ մեծ ավարով ու բազմաթիվ գերիներով վերադարձավ Դվին։" gevorg_marzpetuni/clip_036_48.wav,"Ներկայացնելով ոստիկանին երկու հայ մատնիչներին, զորապետը խնդրեց Նսըրին՝ վարձատրել նրանց։" gevorg_marzpetuni/clip_036_49.wav,"Եվ Նսըրը, արդարև, ըստ արժանվույն գնահատնց այդ թշվառականների մատուցած ծառայությունը։" gevorg_marzpetuni/clip_036_50.wav,"— Ձեր վարձատրությունը կլինի այն, ինչ որ ստանում են առհասարակ բոլոր մատնիչները, — ասաց նա զինվորներին․ — դուք, որ չկարողացաք հավատարիմ մնալ ձեր տերերին ու հավատակիցներին, հարկավ, մեզ ավելի ևս անհավատարիմ կլինիք։" gevorg_marzpetuni/clip_036_51.wav,"Այս ասելով նա հրամայեց դահիճներին իսկույն ևեթ գլխատել նրանց։" gevorg_marzpetuni/clip_037_0.wav,"Ե" gevorg_marzpetuni/clip_037_1.wav,"ՀԵՐՈՍԻ ՈՐՈՇՈՒՄԸ" gevorg_marzpetuni/clip_037_2.wav,"Մի քանի օր էր ինչ Գևորգ Մարզպետունին և Վահրամ սեպուհը վերադարձել էին Գառնի։ Նրանց առաքելությունը, ինչպես իմացանք, ապարդյուն էր անցել։ Ո՛չ Աբաս արքաեղբայրը, ո՛չ Աշոտ սպարապետը, ո՛չ Գագիկ Արծրունին չէին կամեցել միության մեջ մտնել։ Աղձնյաց ու Մոկաց տերերն էլ՝ նրանց նայելով՝ մնացել էին ձեռնպահ։" gevorg_marzpetuni/clip_037_3.wav,"Ի՞նչ պետք էր անել այժմ։" gevorg_marzpetuni/clip_037_4.wav,"Այս մասին էր մտածում իշխ․ Մարզպետունին, երբ լուր հասավ, թե Բեշիրը Բյուրականն առել, ավերել և բնակիչներին սրի է անցրել։" gevorg_marzpetuni/clip_037_5.wav,"Այդ լուրը ծանր տպավորություն արավ իշխանի վրա։" gevorg_marzpetuni/clip_037_6.wav,"Ուրեմն ավերումն սկսավ և մենք չկարողացանք դրա առաջն առնել․․․— մտածեց նա և խորը հառաչեց։" gevorg_marzpetuni/clip_037_7.wav,"Դղյակի լուռ և մենավոր մի առանձնարանում ճեմում էր նա տխուր և մտախոհ։ Հիշում էր մի քանի ամսից ի վեր յուր գործ դրած ջանքերը, անխոնջ աշխատությունները՝ բաժանված ու պառակտված ուժերը միացնելու, երկիրը օտարի բռնությունից, իսկ գահը կործանումից ազատելու համար․․․ հիշում էր նաև յուր կրած անհաջողությունները, և հուսահատությունը պաշարում էր նրան։" gevorg_marzpetuni/clip_037_8.wav,"Բայց չէ՞ որ այդ զգացմունքն անծանոթ էր մինչև այդ Մարզպետունի իշխանին։ Չէ՞ որ նա հավատում էր Քրիստոսի այն խոսքին, թե «որ հայցե՝ գտանե, որ բախե՝ բացցի նմա․․․»։ Իսկ ինքը շարունակ հայցեց և սակայն, ոչինչ գտավ, բոլորի դուռը բախեց և ոչ ոք բացավ նրան․․․" gevorg_marzpetuni/clip_037_10.wav,"Այս հուսահատ մտքերի մեջ էր իշխանը, երբ սեպուհը մտնելով՝ հայտնեց նրան մի ուրիշ նորություն։" gevorg_marzpetuni/clip_037_11.wav,"— Սյունիքից դարձող մի զինվոր տխուր լուր է բերել մեզ, — ասաց նա Մարզպետունուն։" gevorg_marzpetuni/clip_037_12.wav,"— Տարօրինակ կլիներ, եթե ուրախ լուր բերեր, որովհետև չենք սպասում նրան, — նկատեց իշխանը տխուր ժպտալով․ — ի՞նչ է հայտնում զինվորը։" gevorg_marzpetuni/clip_037_13.wav,"— Թագավորը Կաքավաբերդից հեռանալով՝ եկել, նստել է Սևան․․․" gevorg_marzpetuni/clip_037_14.wav,"— Սևա՞ն, — զարմանալով հարցրեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_037_15.wav,"— Այո՛, Սևան․ և որոշել է չելնել այլևս այնտեղից։" gevorg_marzpetuni/clip_037_16.wav,"— Իսկ թագուհի՞ն։" gevorg_marzpetuni/clip_037_17.wav,"— Նա էլ թագավորի հետ է։" gevorg_marzpetuni/clip_037_18.wav,"Իշխանը, որ մինչև այն նստած էր աթոռի վրա, վեր կացավ տեղից և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ։ Նա ոչինչ չէր խոսում, բայց դեմքն արտահայտում էր հուզում և վրդովմունք։" gevorg_marzpetuni/clip_037_19.wav,"Երկար անխոս ճեմելուց ետ նա կանգ առավ հանկարծ սենյակի մեջ և աչքերը սեպուհի վրա սևեռելով՝ հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_037_20.wav,"— Վա՛հրամ, ի՞նչ ես մտածում այժմ անելու։" gevorg_marzpetuni/clip_037_21.wav,"Սեպուհը չպատասխանեց, նա միայն ուսերը շարժեց։" gevorg_marzpetuni/clip_037_22.wav,"— Ի՞նչ ես մտածում անելու․ պատասխանի՛ր, — կրկնեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_037_23.wav,"— Եթե զորք ունենայինք, եթե իշխաններից գոնե մի երկուսը միանային․․․" gevorg_marzpetuni/clip_037_24.wav,"— Զորք չունինք, և իշխանները չեն միանում․․․ այդ արդեն գիտենք․․․ Ուրիշ ի՞նչ գիտես, ա՛յն ասա։" gevorg_marzpetuni/clip_037_25.wav,"— Էլ ուրիշ ի՞նչ ասեմ, մենք միայնակ ենք, «Մի ձեռը ծափ չի տալ», «մի ծաղկով գարուն չի գալ»։" gevorg_marzpetuni/clip_037_26.wav,"Իշխանը մի քայլ առաջ անցավ, ձեռքը դրավ սրին և գլուխը վեր բարձրացնելով՝ հպարտ-հպարտ նայեց սեպուհի վրա։" gevorg_marzpetuni/clip_037_27.wav,"— Էլ ուրիշ ոչինչ չե՞ս կարող ասել, — հարցրեց նա կրկին։" gevorg_marzpetuni/clip_037_28.wav,"— Ոչինչ, — պատասխանեց սեպուհը։" gevorg_marzpetuni/clip_037_29.wav,"— Իսկ ես կասեմ, որ «մի ձեռը ծափ կտա» և «մի ծաղկով գարուն կգա»։" gevorg_marzpetuni/clip_037_30.wav,"Սեպուհը ժպտաց։" gevorg_marzpetuni/clip_037_31.wav,"— Անկարելի է, տեր Մարզպետունի։" gevorg_marzpetuni/clip_037_32.wav,"— Հաստատուն կամքի և անձնվեր աշխատության առաջ անկարելի ոչինչ չկա։" gevorg_marzpetuni/clip_037_33.wav,"— Մենք ամեն բան արինք և սակայն չշահեցանք ոչինչ։" gevorg_marzpetuni/clip_037_34.wav,"— Մենք երկուսս միասին, այո՛, ամեն բան արինք․ բայց ես, Մարզպետունի իշխանս, ամեն բան չարի, ես դեռ ուրիշ պարտք ունիմ կատարելու։" gevorg_marzpetuni/clip_037_35.wav,"— Ի՞նչ է մնում քեզ այլևս անելու։" gevorg_marzpetuni/clip_037_36.wav,"— Այդ մասին կհայտնեմ ես վաղը, հրապարակավ, բոլոր ամրոցական զորքերի և Գառնիին ապաստանող իշխանազունների առաջ։" gevorg_marzpetuni/clip_037_37.wav,"Սեպուհը, ճանաչելով իշխանի բնավորությունը, հետամուտ չեղավ ավելի հարցուփորձելու․ բայց հետաքրքրությամբ սպասում էր նրա վաղվա հայտարարության։" gevorg_marzpetuni/clip_037_40.wav,"Երբ ամենքը իրանց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և աստիճաններից վերնագունի վրա կանգնելով, բարձր ու խրոխտ ձայնով խոսեց․" gevorg_marzpetuni/clip_037_43.wav,"— Ի՞նչ անենք մենք, ի՞նչ կարող ենք անել․․․ — ձայն տվին այս ու այն կողմից։" gevorg_marzpetuni/clip_037_45.wav,"— Այո՛, Այո՛, դատապարտում ենք, — ձայն տվին այս ու այն կողմից։" gevorg_marzpetuni/clip_037_47.wav,"Իշխանը լռեց և աչքերը հածեց այս ու այն կողմը, տեսնելու համար, թե ո՞վ է արձագանք տալիս իրան։" gevorg_marzpetuni/clip_037_48.wav,"Բայց բոլորը միանման անխոս էին և անշարժ։ Երկու հոգի միայն իրանց հրացայտ աչքերը հառել էին իշխանի վրա և շրջապատի լռությունից գրգռված՝ բոլորի փոխարեն, կարծես, կամենում էին թռչել դեպի նրան։ Դրանցից մինը Գոռն էր, որ կանգնած էր զինվորականների հետ, և մյուսը՝ Շահանդուխտը, որ գտնվում էր իշխանուհիների խմբում։" gevorg_marzpetuni/clip_037_49.wav,"Բայց Գևորգ իշխանը դրանց չէր որոնում, նա հինավուրց զինվորների և նրանց առաջնորդների ձայնին էր սպասում։ Սակայն երբ տեսավ, որ նրանք լուռ են և շատերը, մինչև անգամ, աշխատում են իրանց հայացքը նրանից թաքցնել մեղմ ձայնով շարունակեց․" gevorg_marzpetuni/clip_037_50.wav,"— Չէի սպասում, թե այստեղ, Գառնիումն էլ այսքան շատ երկչոտների կհանդիպեմ։ Ուրեմն չկան ձեր մեջ գեթ հարյուր հոգի, որոնք ապացուցանեին, թե քաջերի զավակ են իրանք։" gevorg_marzpetuni/clip_037_51.wav,"— Տե՛ր իշխան ի՞նչ կարող է անել հարյուրը։ Թո՛ղ հազար զինվոր ունեցողը գոնե ասպարեզ իջնե, և մենք միանանք նրան, — ձայն տվավ մի երիտասարդ հարյուրապետ։" gevorg_marzpetuni/clip_037_53.wav,"Զորքերն ու պետերը մնացին ապշած, նույնիսկ իշխանազունները չէին հավատում իրանց ականջներին։" gevorg_marzpetuni/clip_038_1.wav,"— Տե՛ր սեպուհ, երեկ ասում էիր ինձ, թե «մի ձեռը ծափ չի տալ», «մի ծաղկով գարուն չի գալ», քո խոսքը կրկնում են այժմ այս աբեղացուները, որոնք սխալմունքով զինվորական են դարձել։ Այժմ ես կամենում եմ ապացուցանել, որ դուք ամենքդ էլ սխալվում եք։" gevorg_marzpetuni/clip_038_2.wav,"Այս ասելով իշխանը սուրը հանեց և մի քայլ առաջ անցնելով որոտաձայն գոչեց։" gevorg_marzpetuni/clip_038_3.wav,"— Ահա՛ ես միայնակ գնում եմ հագարացոց դեմ․ ո՞վ է այն քաջը, որ կկամենա ինձ հետ միանալ, թո՛ղ առաջ գա։" gevorg_marzpetuni/clip_038_4.wav,"— Ե՛ս, հայր իմ, — որոտաձայն գոչեց Գոռը և սուրը հանելով դիմեց դեպի նրան։" gevorg_marzpetuni/clip_038_5.wav,"— Ի՛մ քաջ․․․ — շշնջաց իշխանը և գրկախառնվելով որդուն, որ հուզմունքից շառագունել էր, համբուրեց նրան ջերմագին։" gevorg_marzpetuni/clip_038_6.wav,"— Եվ ե՛ս, տեր Մարզպետունի, — ասաց Վահրամ սեպուհը և մոտեցավ նրան խաղաղ ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_038_7.wav,"— Ազնիվ սեպուհը մի գունդ արժե ինձ համար, — պատասխանեց իշխանը և ձեռքը պարզեց դեպի նրան։" gevorg_marzpetuni/clip_038_8.wav,"— Եվ ե՛ս, տեր իմ, — խոնարհությամբ մոտեցավ Եզնիկը։" gevorg_marzpetuni/clip_038_9.wav,"— Եվ մե՛նք, — առաջ անցան սեպուհի չորս թիկնապահները։" gevorg_marzpetuni/clip_038_10.wav,"— Ե՛վ ե՛ս․․․ և մե՛նք․․․ — այս խոսքերով հետզհետե մոտեցան իշխանին մի քանի գառնեցի, բասենցի և ոստանիկ զինվորներ։" gevorg_marzpetuni/clip_038_11.wav,"Ընդհանուր թիվը եղավ տասնինը։" gevorg_marzpetuni/clip_038_12.wav,"Վերջապես մոտեցավ Մուշեղ բերդակալը և գլխանոցը հանելով ասաց․" gevorg_marzpetuni/clip_038_13.wav,"— Սպասում էի, տեր իշխան, որ ինձանից ավելի արժանավորները առաջ անցնեն։ Այժմ տեսնում եմ, որ քաջերի թիվը լրացավ, ընդունի՛ր ուրեմն ինձ ևս իբրև վերջին ծառա այս անձնվեր և քաջասիրտ խմբի, որ քո հրամանի և դրոշի տակ պիտի կռվի։" gevorg_marzpetuni/clip_038_14.wav,"— Արի՛, իմ սիրելի և հավատարիմ Մուշեղ, արի, տո՛ւր ինձ քո ձեռը։ Քո աջակցությունը թանկագին է ինձ, զի դու ծերացել ես կռիվների մեջ։ Անշուշտ, աստված մեզ կօգնե հայրենիքի թշնամուն հաղթահարելու, քանի քեզ նման արդարներն ընկերակցում են մեզ։" gevorg_marzpetuni/clip_038_15.wav,"Իշխանի զինվորների թիվը եղավ քսան։" gevorg_marzpetuni/clip_038_16.wav,"— Դուք արդեն բավական եք․ ես հազարներ կջախջախեմ ձեզմով, — բացականչեց Գևորգ իշխանը և դիմելով Վահրամ սեպուհին՝ ասաց․ — գնանք այժմ երդվելու։" gevorg_marzpetuni/clip_038_17.wav,"— Ո՞ւր եք դիմում, եկեղեցին այս կողմն է, — նկատեց սեպուհը։" gevorg_marzpetuni/clip_038_18.wav,"— Ո՛չ, մեր երդման սեղանը այստեղ է, — ասաց իշխանը և մոտեցավ Մաշտոց կաթողիկոսի շիրմին, որ գտնվում էր հովանոցի արևելյան անկյունում։" gevorg_marzpetuni/clip_038_20.wav,"Զինակիցները հանեցին իսկույն սրերը և կաթողիկոսի շիրմի վրա դնելով՝ հավատարմություն ուխտեցին իշխանին, արքային և հայրենիքին։" gevorg_marzpetuni/clip_038_21.wav,"Երբ ամենքը իրանց երդման խոսքն արտասանեցին, Գևորգ իշխանն առաջ անցավ և բարձր ձայնով ասաց," gevorg_marzpetuni/clip_038_23.wav,"Տակավին իշխանը չէր վերջացրել խոսքը, երբ օրիորդ Շահանդուխտը իշխանուհիների խմբից ելնելով իջավ հովանոցից և մոտենալով ս․ Մաշտոցի շիրմին, մեղմ ու անուշ ձայնով բացականչեց․" gevorg_marzpetuni/clip_038_25.wav,"Օրիորդը, որ հուզմունքից շառագունել էր, արդեն նմանում էր այդ վայրկենին մի հրաշագեղ դիցուհու, որ իջնում էր երկնքից յուր սիրած մահկանացուի անիրավ ճակատագիրը ջնջելու․․․։ Նրա գեղանի աչքերը կրակ էին թափում, կարմրալար շուրթերը դեռ դողում էին, և պարկեշտ կուրծքը բարձրանում ու իջնում էր՝ տեղի տալով սրտի անհանգիստ տրոփյունին։" gevorg_marzpetuni/clip_038_26.wav,"Այս անսպաս դիմումը այն աստիճան հուզեց իշխանին, որ նրա քարեղեն աչքերում արցունք ցոլացին։ Նա բացավ թևերը, առավ գեղանան և սեղմելով կրծքին՝ ճակատը համբուրեց։" gevorg_marzpetuni/clip_038_28.wav,"Այս ասելով իշխանը բռնեց օրիորդի ձեռքից, և մինչդեռ ամենքը հիացած նայում էին դյուցազնուհուն, նա հանեց նրան աստիճանների վրա և դառնալով ժողովրդին, բարձրաձայն հայտարարեց․․․" gevorg_marzpetuni/clip_038_30.wav,"Այս ասելով՝ իշխանը յուր սուրը կամարաձև բռնեց օրիորդի գլխին։" gevorg_marzpetuni/clip_038_31.wav,"«Եվ մեր սրերի՛ն», բարձրաձայն որոտացին ուխտի զինվորները և սրերը միանվագ շողացրին օդի մ՛եջ։" gevorg_marzpetuni/clip_038_32.wav,"— Ապրի՛ Սյունյաց օրիորդը, — գոչեց ժողովուրդը և նրան մասնակցեցին Գառնո զինվորները, որոնք այս դեպքերից հետո մնացել էին ամոթահար։" gevorg_marzpetuni/clip_038_33.wav,"Երբ իշխանը հրաման առավ նրանց հեռանալ, մի խումբ երիտասարդ զինվորներ մոտեցան նրան և խնդրեցին ընդունել իրանց ուխտի մեջ։" gevorg_marzpetuni/clip_038_34.wav,"Իշխանը մերժեց նրանց խնդիրը՝ ասելով․" gevorg_marzpetuni/clip_038_35.wav,"— Դուք հետևեցիք ոչ թե իմ, այլ օրիորդի օրինակին, ուրեմն մնացեք ամրոցում և ծառայեցեք նրան հավատարմությամբ։ Ապագայում, եթե նա կմիջնորդե ձեր մասին, ես դարձյալ կընդունեմ ձեզ իմ դրոշի տակ։" gevorg_marzpetuni/clip_038_37.wav,"Իսկ պատանի Գոռը, որ մինչև այն մի անբացատրելի հուզման, մի երանական հափշտակության մեջ էր գտնվում յուր հարսնացուի ցույց տված արիական վարմունքից, մոտեցավ հորը և համեստությունից շառագունելով, ասաց նրան․" gevorg_marzpetuni/clip_038_39.wav,"— Տո՛ւր, սիրեցյալ զավակս, նվիրի՛ր քո հարսնացուին ինչ որ հաճելի է քեզ․․․ — պատասխանեց իշխանը խանդակաթ ձայնով։" gevorg_marzpetuni/clip_038_40.wav,"Գոռը առաջ անցավ և լուծելով յուր մեջքից փոքրիկ ոսկեպատյան վաղակավորը, որ նվեր էր ստացել հորից, կապեց օրիորդի մեջքը՝ ասելով․" gevorg_marzpetuni/clip_038_41.wav,"— Իմ սուրը բավական է ինձ․ իսկ այս վաղակավորը թող ծառայե մեզ իբր նշանտուքի առհավատչյա և պաշտպանն իմ բերդակալ հարսնացուին դարանամուտ թշնամիներից։" gevorg_marzpetuni/clip_038_42.wav,"— Կանայք սուր չեն կրում, Գոռ, բայց ես այս նվերը կկրեմ իբր հիշատակ քո սիրույն և կվերադարձնեմ քեզ այն ժամանակ, երբ դու քո արշավանքից կվերադառնաս հաղթական փառքով․․․ — ասաց Շահանդուխտը ժպտալով և շառագունելով։" gevorg_marzpetuni/clip_038_43.wav,"Գևորգ իշխանը, մայր-իշխանուհիները և ուխտի բոլոր անդամները օրհնեցին երիտասարդների նշանադրության այս հանդեսը և բարեմաղթություններ արին նրանց համար։" gevorg_marzpetuni/clip_038_44.wav,"Իսկ Վահրամ սեպուհը, որ բարյացակամ էր ամեն մի հայի երջանկության, այնքան զգացվեցավ այս անակնկալ ու սրտաշարժ տեսարանից, որ տարածեց յուր հաղթ բազուկները և գրկելով երկուսին միասին, բացականչեց․" gevorg_marzpetuni/clip_038_46.wav,"— Այո՛, այո՛, վերջին հագարացին, — գոչեցին միաբերան ուխտի զինվորները, և ուրախությունն ու ոգևորությունը ամենքի սրտերը գրավեցին։" gevorg_marzpetuni/clip_038_47.wav,"Երբ Մարիամ ու Գոհար իշխանուհիները իրանց օրհնության վերջին խոսքն ավարտեցին, Գևորգ իշխանը սուրը պատյանը դրավ և դիմելով զինակիցներին՝ ասաց․" gevorg_marzpetuni/clip_038_49.wav,"— Կեցցե՛ թագավորը, — գոչեցին միաբերան ուխտի զինվորները։" gevorg_marzpetuni/clip_038_50.wav,"Եվ նույն ավուր երեկոյան ամենքը միասին զրահավորված ու զինվորված ելան Գառնո ամրոցից և ուղղվեցան դեպի Սևան։" gevorg_marzpetuni/clip_038_51.wav,"Գեղանի բերդակալուհին, սյունեցի նժույգի վրա նստած և զրահավոր շքախմբով շրջապատած՝ ճանապարհ դրավ ուխտի զինվորներին մինչև մոտակա հանգրվանը, ուր, սիրահարներին սիրելի առանձնության մեջ, գրկախառնելով փեսացուին, ուղեկից տվավ նրան յուր անդրանիկ համբույրը և արտասվաթոր աչքերով նրա ճանապարհն օրհնելով վերադարձավ։" gevorg_marzpetuni/clip_039_0.wav,"Զ" gevorg_marzpetuni/clip_039_1.wav,"ՎՇՏԵՐԻՑ ԾԱՆՐԱԳՈՒՅՆԸ" gevorg_marzpetuni/clip_039_2.wav,"Լուսնի շառագույն սկավառակը երևաց Այծեմնասարի ետևից, և Գեղամա մթապատ ծովակն սկսավ լուսավորել։ Երերուն դաշտի արևելյան կողմը հետզհետե վառվեցավ մութ բոսոր գունով, և մանրիկ, մեղմիկ մկանունքներն սկսան թավալել բյուր լուսնի գնդեր։" gevorg_marzpetuni/clip_039_4.wav,"Երկար անցուդարձ անելուց հետո նա եկավ նստեց բարձրավանդակի այն ծայրին, ուր պարեխավոր ժայռերը ծովի միջից ելնելով՝ կուտակվում են միմյանց վրա և զորավոր ամբարտակներ կազմելով, պատում են կղզու արևելյան ու հարավային կողմերը, և այդպիսով անմատչելի կացուցանում նրան ոչ միայն լաստերին ու նավակներին, այլև մերկանդամ լողորդին։" gevorg_marzpetuni/clip_039_7.wav,"Եվ ահա՛ մի քանի քայլ հեռավորության վրա լսվեցավ մի թույլ քայլատրոփ։ Կարծես մոտեցողի կողմից մի գաղտնի զորություն եկավ, ցնցեց անծանոթին։ Նա, որ ոչինչ չէր զգում և ոչինչ չէր լսում, սթափվեցավ հանկարծ և գլուխը դարձնելով տեսավ, որ մոտենում է իրան շղարշով ծածկված մի կին։" gevorg_marzpetuni/clip_039_8.wav,"— Ո՞վ է սա․․․ — ձայն տվավ նա և ապա իսկույն ճանաչելով՝ վեր թռավ տեղից․ — թագուհի՛, այս դո՞ւ ես․․․ — հարցրեց մեղմ ձայնով։" gevorg_marzpetuni/clip_039_9.wav,"— Այո՛, իմ սիրեցյալ թագավոր․․․ — պատասխանեց վերջինս գրեթե շշնջալով։" gevorg_marzpetuni/clip_039_10.wav,"— Այստե՞ղ․․․ միայնա՞կ, այս գիշերաժամի՞ն․․․" gevorg_marzpetuni/clip_039_11.wav,"— Մի՞թե միայնակ եմ ես․․․ չէ՞ որ ինձ մոտ է Աշոտ թագավորը․․․" gevorg_marzpetuni/clip_039_12.wav,"— Բայց մինչև այստեղ գա՞լդ․․․ Ո՞ւր են քո նաժիշտները։" gevorg_marzpetuni/clip_039_13.wav,"— Ես ինքս ցանկացա միայնակ գալ այստեղ։ Կամենում էի անպատճառ քեզ տեսնել։ Մտա քո առանձնարանը, քո ննջարանը, ոչ մի տեղ չկայիր, բարապաններն ասացին․․․ որ դու ամեն գիշեր զբոսնում ես այստեղ մի քանի ժամ․․․" gevorg_marzpetuni/clip_039_14.wav,"Ես այդ չգիտեի․․․" gevorg_marzpetuni/clip_039_15.wav,"— Այո՛, գեղեցիկ են այստեղի գիշերային տեսարանները․․․ Բայց դու ինչո՞ւ կամենում էիր տեսնել ինձ անպատճառ․․․ մի՞թե մի նորություն ունիս հաղորդելու։" gevorg_marzpetuni/clip_039_16.wav,"— Նորությո՞ւն․․․ ո՛չ։" gevorg_marzpetuni/clip_039_17.wav,"— Հապա՞։" gevorg_marzpetuni/clip_039_18.wav,"— Կամենում էի քեզ տեսնել։" gevorg_marzpetuni/clip_039_19.wav,"— Ինձ տեսնե՞լ, ի՞նչ կնշանակե այդ։" gevorg_marzpetuni/clip_039_20.wav,"— Խոսել քեզ հետ մի քանի վայրկյան։" gevorg_marzpetuni/clip_039_21.wav,"— Չեմ հասկանում․․․ չէ՞ որ ցերեկով տեսնում ես ինձ ամեն ժամ․ կարող ես խոսել ամեն վայրկյան։ Ինչո՞ւ կամեցար գիշերային հանգիստդ խանգարել։" gevorg_marzpetuni/clip_039_22.wav,"— Հանգի՞ստ․․․ մի՞թե հանգիստ ունեմ ես, մի՞թե կարող եմ հանգիստ ունենալ․․․" gevorg_marzpetuni/clip_039_23.wav,"— Թագուհի՛․․․" gevorg_marzpetuni/clip_039_24.wav,"— Այո՛, վաղո՜ւց կորել են ինձ համար հանգստյան ժամերը․․․" gevorg_marzpetuni/clip_039_25.wav,"— Մեր երկրում ոչ ոք չունի այժմ հանգստություն։" gevorg_marzpetuni/clip_039_26.wav,"— Այո՛, ոչ ոք, բայց երբ թշնամին հեռանա՝ բոլորը դարձյալ իրանց հանգստությունը կվայելեն․․․" gevorg_marzpetuni/clip_039_27.wav,"— Նրանց հետ և դու։" gevorg_marzpetuni/clip_039_28.wav,"— Ե՞ս․․․ Ո՞ւր էր թե այդպես լիներ․․․" gevorg_marzpetuni/clip_039_29.wav,"— Մի՞թե վախենում ես ապագա հարձակումներից։ Նույնիսկ այսօր ոչ մի վտանգ չէ սպասում քեզ․ Սևանն անառիկ է և անմատչելի։" gevorg_marzpetuni/clip_039_30.wav,"— Իմ բերդն ու ամրությունները վաղո՛ւց առել ու կործանել է թշնամին․․․ իմ հանգիստն ու խաղաղությունը կորել է հավիտյան․․․" gevorg_marzpetuni/clip_039_31.wav,"— Ինչի՞ մասին է խոսքը․ դու դարձյալ հին ցավե՞րն ես ակնարկում։" gevorg_marzpetuni/clip_039_32.wav,"— Օ՛, թույլ տուր, որ խոսեմ քեզ հետ, գոնե այս անգամ․ թո՛ւյլ տուր, որ բանամ քեզ իմ սիրտը, որ համարձակվեմ արտասվել քո առաջ․․․" gevorg_marzpetuni/clip_039_33.wav,"— Թագուհի՛, դու հուզված ես, դու պետք է հանգստանաս։" gevorg_marzpetuni/clip_039_34.wav,"— Թո՛ղ, աղաչում եմ քեզ․ թո՛ղ որ հուզվիմ ու տանջվիմ․ հանգստությունը միայն տանջանքների մեջ եմ գտնում ես․․․" gevorg_marzpetuni/clip_039_35.wav,"— Բայց ի՞նչ է պատահել․ մի՞թե մի որևէ մարդ մի նոր վիրավորանք հասցրեց քեզ։" gevorg_marzpetuni/clip_039_36.wav,"— Նոր վիրավորա՞նք, ոչ։ Հին վերքը, հին վիշտն է, որ շարունակ մաշում, կեղեքում է իմ սիրտը․․․ և, ավա՜ղ, չկա մի ձեռք, որ դեղ կամ սպեղանի դնե նրա վրա, ես լքված, միայնակ եմ աշխարհում․․․ բոլորովին միայնակ․․․ Օ՛հ, չգիտես թե ինչպե՜ս ծանր, ինչպես դժվար է միայնակ ապրել աշխարհում․․․" gevorg_marzpetuni/clip_039_37.wav,"Այս խոսքերի հետ թագուհին փղձկեցավ և սկսավ լալ։" gevorg_marzpetuni/clip_039_38.wav,"— Այդ ի՞նչ է թագուհի, դու արտասվո՞ւմ ես․․․ Այդ տղայություն է, ի՞նչ կասեն՝ եթե լսեն։ Արի՛, արի՛ առաջնորդեմ քեզ դեպի քո կացարանը, դու պետք է հանգստանաս։" gevorg_marzpetuni/clip_039_39.wav,"— Թո՛ղ որ մնամ ես այստեղ, և դու, ո՛վ սիրեցյալ թագավոր, մի՛ հեռանար ինձանից, նվիրիր քո թագուհուն, քո ապաբախտ ամուսնուն, գոնե մի ժամ․ նա կամենում է խոսել քեզ հետ․ մի՛ մերժիր նրան այդ չնչին խնդիրը։" gevorg_marzpetuni/clip_039_40.wav,"— Սիրելի՛ Սահանույշ․․․" gevorg_marzpetuni/clip_039_42.wav,"— Այսուամենայնիվ, սիրելի թագուհի, դու չես հանգստանում․ դու շարունակ հուզվում ես, այդ քեզ կարող է վնասել։ Գնանք, գնանք այստեղից։" gevorg_marzpetuni/clip_039_43.wav,"— Օ՛հ, ոչ․ ես այլևս չեմ հեռանալ այստեղից, չեմ հեռանալ իմ սերելի Աշոտից․․․ Օ՛հ, ների՛ր ինձ․ թույլ տուր, որ այս անունով անվանեմ քեզ․․․ Այո՛, այժմ արդեն հանգիստ եմ․ այժմ կարող եմ խոսել․ ես այլևս չեմ հուզվիլ․ միայն թե տո՛ւր ինձ քո ձեռը և խոստացի՛ր, որ համբերությամբ ականջ դնես ինձ։" gevorg_marzpetuni/clip_039_44.wav,"Արքան աջը պարզեց առանց խոսելու։" gevorg_marzpetuni/clip_039_45.wav,"Թագուհին առավ այն, սեղմեց յուր դողդոջուն ձեռներում և շարունակեց․" gevorg_marzpetuni/clip_039_47.wav,"Թագուհին նորեն հեկեկաց, և այլևս իրան զսպել չկարողանալով՝ բացավ դողդոջուն բազուկները և փարվեց թագավորին։" gevorg_marzpetuni/clip_039_48.wav,"— Սահանո՛ւյշ․․․ սիրելի՛ Սահանույշ, — շշնջաց թագավորը և սեղմեց նրան յուր կրծքին։" gevorg_marzpetuni/clip_039_49.wav,"— Աղոթի՛ր, որ մահ հասնե ինձ այս վայրկենեն․․․ Կամենում եմ մեռնել քո գրկի մեջ․․․ Այս է իմ միակ տենչանքը․․․ — մրմնջաց թագուհին, և արտասուքը նրա ձայնը խեղդեց։" gevorg_marzpetuni/clip_039_50.wav,"Տիկնոջ հեկեկանքն ու արտասուքը հուզեցին թագավորին․ նա մնաց տարակուսի մեջ և չգիտեր ինչո՞վ սփոփել ապաբախտ թագուհուն։ Նա սկսավ ավելի ևս քնքշությամբ սեղմել նրան յուր կրծքին, զգալով, կարծես, որ այդ է միակ դարմանը, որ կարող է սիրող սրտի հուզումը դադարեցնել։" gevorg_marzpetuni/clip_039_51.wav,"Երկար այս դրության մեջ մնալուց ետ, վերջապես թագավորը լռությունն ընդհատեց․" gevorg_marzpetuni/clip_039_52.wav,"— Ինչո՞ւ, սիրելիս, այդքան շատ հուզվեցար։" gevorg_marzpetuni/clip_039_53.wav,"Այս խոսքը, որ թեպետ մեղմով ու գրեթե շշնջալով արտասանեց թագավորը, այսուամենայնիվ կոշտ հնչեց թագուհու ականջին, նա յուր գլուխը արքայի գրկից հեռացրեց։" gevorg_marzpetuni/clip_039_54.wav,"— Ինչո՞ւ․․․ Եվ դու այդ հարցնո՞ւմ ես․․․ Մի՞թե չգիտես, թե ինչից են թշվառ սրտերը հուզվում․․․ մի՞թե իմ արտասուքները ամեն ինչ քեզ չպատմեցին․․․" gevorg_marzpetuni/clip_039_55.wav,"Թագավորը ոչինչ չպատասխանեց։ Նա զգուշանում էր թագուհու սիրտը նորեն հուզելուց։ Ուստի դեպի խարակները հառաջանալով՝ նստեց ժայռի վրա և լուռ սկսավ դեպի ծովակը նայել։" gevorg_marzpetuni/clip_039_56.wav,"— Դու ինձ այլևս չե՞ս կամենում լսել, — բեկված ձայնով հարցրեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_039_57.wav,"— Խոսի՛ր, սիրելիս, ինչ որ հաճո է քեզ․ բայց անցյալից մի հիշեցնիր ինձ ոչինչ։" gevorg_marzpetuni/clip_039_58.wav,"— Ոչինչ էլ չպիտի հիշեցնեմ, — հարեց իսկույն թագուհին, և կարծես գոհ թագավորի այս խոսքից (որի մեջ նա նրա խոստովանությունն էր կարդում՝ յուր դեմ գործած հանցանքների համար), մոտեցավ նրան և ինքն էլ ժայռի վրա նստելով շարունակեց․" gevorg_marzpetuni/clip_039_59.wav,"— Մի քանի ամիս է, ինչ քեզ հետ եմ ես, սիրելի թագավոր, և սակայն բոլոր այդ ժամանակ չկարողացա խոսել քեզ այն, ինչ որ անհրաժեշտ էր խոսել և ինչի մասին որ եկել էի քեզ տեսնելու։ Այժմ, սակայն, համարձակություն առա և կարող եմ խոսել։ Խնդրում եմ միայն չխանգարել ինձ, եթե մինչև անգամ իմ զրույցն անհաճո լինի քեզ։" gevorg_marzpetuni/clip_039_60.wav,"— Խոսիր, ես լսում եմ։" gevorg_marzpetuni/clip_039_65.wav,"— Ի՞նչ է քո խնդիրն ինձանից, — հարցրեց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_039_66.wav,"— Այն, որ վերադառնաս Ոստան, բազմես քո գահի վրա, փայլ տաս արքունյացդ, շուրջդ հավաքես ավագանին, զորքն ու բանակը կարգավորես, թշնամու առաջն առնես, երկիրը տագնապից ազատես․․․" gevorg_marzpetuni/clip_039_67.wav,"— Միով բանիվ, դու կամենում ես, որ Աշոտ-Երկաթը թագավորե նորից։" gevorg_marzpetuni/clip_039_68.wav,"— Այո՛, թագավորե այնպես, ինչպես որ թագավորում էր առաջ․․․" gevorg_marzpetuni/clip_039_69.wav,"— Բարի է քո ցանկությունը, բայց կատարել նրան անկարող եմ ես։" gevorg_marzpetuni/clip_039_70.wav,"— Ինչո՞ւ։" gevorg_marzpetuni/clip_039_71.wav,"— Պատճառները բազմաթիվ են։" gevorg_marzpetuni/clip_039_72.wav,"— Ծանոթացրու ինձ այդ պատճառների հետ, եթե կարծում ես, թե դեռ անծանոթ եմ նրանց։" gevorg_marzpetuni/clip_039_73.wav,"— Թագավորը չպատասխանեց։ Նա դեմքը դեպի ծովակը դարձրած մտածում էր։" gevorg_marzpetuni/clip_039_74.wav,"— Մի՞թե այդ պատճառներն ավելի զորավոր են, քան Աշոտ-Երկաթի կամքը, — խոսեց նորեն թագուհին, կամենալով արքայի ինքնասիրությունը գրգռել։" gevorg_marzpetuni/clip_039_75.wav,"— Աշոտ-Երկաթի կա՞մքը․․․ Օ՛, նա այժմ ավելի անզոր է՝ քան հովտի եղեգը, որին տատանում է նույնիսկ հովի շունչը։" gevorg_marzpetuni/clip_039_76.wav,"— Ինչո՞ւ, հուսահատեցնում ես ինձ, տեր իմ և թագավոր,-շշնջաց թագուհին սրտահույզ ձայնով։" gevorg_marzpetuni/clip_039_77.wav,"— Քա՜վ, թե կամենամ քեզ հուսահատեցնել․ ճշմարտությունն եմ խոստովանում։" gevorg_marzpetuni/clip_039_78.wav,"— Բայց դու զորավոր էիր մի օր ինչպես անապատի առյուծը․․․" gevorg_marzpetuni/clip_039_79.wav,"— Որի մռնչյունը դող էր հանում դրացի գազանների սիրտը, — ընդհատեց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_039_80.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_039_81.wav,"— Եվ սակայն առյուծն էլ տկարանում ու մեռնում է։" gevorg_marzpetuni/clip_039_82.wav,"— Անշուշտ․ բայց այդ այն ժամանակ, երբ անցնում են նրա տարիքը, երբ հասնում է ծերությունը։" gevorg_marzpetuni/clip_039_83.wav,"— Իսկ երբ որսորդի երեքթևյանը հարվածում ու ջախջախում է նրա սի՞րտը։" gevorg_marzpetuni/clip_039_84.wav,"— Ո՞ր աննկուն որսորդն արդյոք այդպես ուժգին կարողացավ քեզ հարվածել, — հարցրեց թագուհին խորհրդավոր եղանակով։" gevorg_marzpetuni/clip_039_85.wav,"Թագավորը չպատասխանեց․ տխուր ժպիտը միայն նրա շուրթերը շարժեց։" gevorg_marzpetuni/clip_039_86.wav,"— Դու չե՞ս կամենում խոսել — հարցրեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_039_87.wav,"— Չեմ կամենում քո սիրտը վշտացնել, — պատասխանեց թագավորը՝ շարունակ ծովակին նայելով։" gevorg_marzpetuni/clip_039_88.wav,"— Աստվա՛ծ իմ, — բացականչեց թագուհին․ — մի՞թե դու իմ սրտի մասին ես մտածում․․․ այդ արդեն չափազանց է, սիրեցյալ ամուսին, ես ուրախությունից կարող եմ խելագարվել։" gevorg_marzpetuni/clip_039_89.wav,"— Այո՛, մտածում եմ․․․ Կան ճշմարտություններ, որոնք որքան էլ դառնագույն, այսուամենայնիվ, տղամարդը կարող է լսել համբերությամբ, բայց կնոջ ականջը չի հանդուրժիլ նրանց։" gevorg_marzpetuni/clip_039_90.wav,"— Օ՛ն ուրեմն, փորձի՛ր իմ քաջությունը։" gevorg_marzpetuni/clip_039_91.wav,"— Բարի, լսի՛ր ուրեմն ինձ։" gevorg_marzpetuni/clip_039_92.wav,"Այս ասելով թագավորը դեմքը դարձրեց թագուհուն և շարունակեց․" gevorg_marzpetuni/clip_040_0.wav,"— Մի փոքր առաջ հարցրիր, թե ո՞վ է այն որսորդը, որ այնքան ուժգին առյուծի սիրտը հարվածեց․․․ այժմ պիտի ասեմ, թե ո՛վ էր նա։ (Թագուհին լսողությունը լարեց)։ Այդ աննկուն որսորդը կնոջ սերն էր․․․" gevorg_marzpetuni/clip_040_1.wav,"— Ո՞ր կնոջ․․․-ընդհատեց հանկարծ թագուհին։" gevorg_marzpetuni/clip_040_2.wav,"— Դու արդեն քո քաջությունը կորուսիր, — նկատեց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_040_3.wav,"— Շարունակի՛ր, ես այլևս չեմ խանգարիլ, — հարեց թագուհին և գլուխը կախեց։" gevorg_marzpetuni/clip_040_4.wav,"— Մենք, սիրելի բարեկամ, թշվառ խաղալիքներ ենք բնության հզոր ձեռքում, — շարունակեց թագավորն․ — իզուր են մարդիկ օրենքներ դնում և կարգեր սահմանում՝ կառավարելու համար այն, ինչ որ ինքը բնությունը պիտի կառավարե և որի միահեծան տիրապետն է նա․․․ Մարդկային սրտերի մասին է խոսքը․․․ Դու ինձ սիրում ես, այնպես չէ՞։" gevorg_marzpetuni/clip_040_5.wav,"— Ինչո՞ւ համար է այդ հարցը։" gevorg_marzpetuni/clip_040_6.wav,"— Պատասխանի՛ր, սիրո՞ւմ ես թե ոչ։" gevorg_marzpetuni/clip_040_7.wav,"— Սիրում եմ անսահման սիրով։" gevorg_marzpetuni/clip_040_8.wav,"— Բար՛ի․ ի՞նչ կարող է անել դրա դեմ մարդկանցից սահմանված օրենքը։" gevorg_marzpetuni/clip_040_9.wav,"Կարո՞ղ է հրամայել, որ սիրելուց դադարես։" gevorg_marzpetuni/clip_040_10.wav,"— Օրենքն՝ ընդհակառակը, սրբագործում է իմ սերը, որովհետև ես սիրում եմ իմ օրինավոր ամուսնուն։" gevorg_marzpetuni/clip_040_11.wav,"— Այդ մի դիպված է։ Իսկ եթե հանկարծ սիրում լինեիր մի ուրիշի՞ն։" gevorg_marzpetuni/clip_040_12.wav,"— Քրիստոնեական առաքինությունը, որին հետևլ եմ միշտ, չէր թույլ տալ ինձ մտածել ապօրինի սիրո մասին։ Իսկ երբ մարդ չէ մտածում ապօրինության վրա, ապօրինի գործ էլ չէ կատարում երբեք։" gevorg_marzpetuni/clip_040_13.wav,"— Մտածության համար սահման որոշելն անկարելի է։ Ի՞նչ անե այն սիրտը, որին բնությունը հրամայել է սիրել նրան, որ օրենքով իրան չէ պատկանում։" gevorg_marzpetuni/clip_040_14.wav,"— Այդ միևնույնն է, եթե ասես, «ի՞նչ անեն գողերն ու ավազակները, որոնց սիրտը ցանկացել է հափշտակել ուրիշի ունեցածը․․․»։ Կարո՞ղ ես միթե արդարացնել այդ ավազակներին, երբ քո հարստահարյալ հպատակը հանե նրանց քո դատաստանի առաջ։" gevorg_marzpetuni/clip_040_15.wav,"Այդ խոսքերը խոցեցին թագավորի սիրտը, որովհետև հարվածն ուղղված էր բուն վերքին․․․ Նա լռեց մի քանի վայրկյան։" gevorg_marzpetuni/clip_040_16.wav,"— Էլ ուրիշ ասելիք չունի՞ս, — հարցրեց թագուհին մեղմությամբ։" gevorg_marzpetuni/clip_040_17.wav,"— Ուրիշ ասելի՞ք, ինչպե՛ս չէ, ունիմ։" gevorg_marzpetuni/clip_040_18.wav,"— Խոսի՛ր ուրեմն։" gevorg_marzpetuni/clip_040_19.wav,"— Լսի՛ր․ դատավորը աչառո՞ղ պիտի լինի, թե՞ անաչառ։" gevorg_marzpetuni/clip_040_20.wav,"— Անշուշտ՝ անաչառ։" gevorg_marzpetuni/clip_040_21.wav,"— Ավազակին պետք է պատժե՞լ, թե՞ վարձատրել։" gevorg_marzpetuni/clip_040_22.wav,"— Իհարկե պատժել։" gevorg_marzpetuni/clip_040_23.wav,"— Ինչո՞ւ ուրեմն դու կամենում ես վարձատրել նրան, երբ անաչառ դատավորը հրամայում է պատժել։" gevorg_marzpetuni/clip_040_24.wav,"— Ի՞նչ ես ուզում ասել, չեմ հասկանում։" gevorg_marzpetuni/clip_040_25.wav,"— Չե՞ս հասկանում, բայց ես պարզ խոսեցի։" gevorg_marzpetuni/clip_040_26.wav,"— Ո՞վ է ավազակը և ո՞վ դատավորը, ո՞ւմ համար եմ ես վարձատրություն պահանջում․․․ — հարցրեց թագուհին տարակուսելով։" gevorg_marzpetuni/clip_040_27.wav,"— Ես եմ այդ ավազակը․ և ինքս էլ, ահա, իբր անաչառ դատավոր, պատժել եմ ինձ, հեռանալով արքայական գահից և ապավինելով այս անապատին․․․ Ինչո՞ւ կամենում ես հանել ինձ այստեղից և նորեն դեպի Ոստան առաջնորդել։" gevorg_marzpetuni/clip_040_28.wav,"— Դու չափազանցում ես։" gevorg_marzpetuni/clip_040_29.wav,"— Չափազանցո՞ւմ․․․ Բնա՛վ։" gevorg_marzpetuni/clip_040_30.wav,"— Չափազանցում ես, իմ սիրեցյալ թագավոր։" gevorg_marzpetuni/clip_040_31.wav,"— Մի՛ անվանիր ինձ ո՛չ սիրելի և ո՛չ թագավոր, ես մի չարագործ եմ, աստուծուց և մարդկանցից անիծված, ինչո՞ւ համար ես դու ինձ սիրում, ինչո՞ւ ինձ փառք հայթայթելու մասին ես մտածում։" gevorg_marzpetuni/clip_040_32.wav,"— Հավիտյան պիտի սիրեմ․․․ Մի՞թե կարող ես հրամայել ինձ մոռանալ իմ ամուսնուն․․․" gevorg_marzpetuni/clip_040_33.wav,"— Ամուսնո՞ւն․․․ Օ՛հ, մի՛ տանջիր ինձ։ Ես չեմ կարող այդ նախատինքը տանել։" gevorg_marzpetuni/clip_040_34.wav,"— Նախատի՞նք․․․ մի՞թե ինձանից սիրվիլը նախատինք է քեզ համար։" gevorg_marzpetuni/clip_040_35.wav,"— Ոչ, մեծափառ թագուհի, այլ նախատինք է այն, որ իմ անհավատարմությունը դու այդքան անսահման սիրով ես փոխարինում․․․ Ես հպարտ եմ․ ես չեմ կարող տանել այն բարիքը, որ հատուցվում է ինձ իմ գործած չարության համար։" gevorg_marzpetuni/clip_040_36.wav,"— Ինձ ոչ մի չարիք չէ հասել քեզանից։" gevorg_marzpetuni/clip_040_37.wav,"— Այդպիսի խոսքերը չեն կարող ինձ սփոփել։ Ես այնքան անարի չեմ, որ իմ գործած հանցանաց չափով պատիժ կրել չկարողանամ։ Եթե դու կամենում ես սփոփանք բերել իմ սրտին, ապա ատիր ինձ քո հոգվո բոլոր զորությամբ։" gevorg_marzpetuni/clip_040_38.wav,"Միայն քո ատելությունը, միայն ծանր տանջանքները կարող են դյուրություն տալ իմ սրտին։" gevorg_marzpetuni/clip_040_39.wav,"— Ես չեմ կարող քեզ ատել։" gevorg_marzpetuni/clip_040_40.wav,"— Ատի՛ր, որովհետև ես չեմ սիրում քեզ։" gevorg_marzpetuni/clip_040_41.wav,"— Օհ, մի՛ ասիր այդ․․․" gevorg_marzpetuni/clip_040_42.wav,"— Չեմ կարող ստել, ես չեմ սիրում քեզ։" gevorg_marzpetuni/clip_040_43.wav,"— Օ՛հ, անգութ․․․" gevorg_marzpetuni/clip_040_44.wav,"— Միակ սիրածս կինը աշխարհում․․․" gevorg_marzpetuni/clip_040_45.wav,"— Օ, մի՛ արտասանիր նրա անունը, — բացականչեց թագուհին՝ գրեթե ճչալով։" gevorg_marzpetuni/clip_040_46.wav,"— Այո՛, միակ սիրածս կինը — այդ Ասպրամ իշխանուհին է, Սևորդյաց նահապետի աղջիկը։" gevorg_marzpetuni/clip_040_47.wav,"— Անսի՛րտ․․․ անգո՜ւթ, ի՞նչ շահ ունիս ինձ տանջելուց․․․ Ինչո՞ւ չես խղճում մի թշվառ, մի լքյալ կնոջ․․․ չէ՞ որ ես մի օր քո ամուսինն էի․․․" gevorg_marzpetuni/clip_040_48.wav,"— Կամենում եմ սիրտդ խոցոտելով՝ դժոխային ատելություն ծնեցնել նրա մեջ․ այդ կարող է մեղմել իմ ծանրագույն վիշտը։" gevorg_marzpetuni/clip_040_49.wav,"— Մի՛ հուսար․․․ ես չեմ կարող քեզ ատել, իզուր տեղը մի՛ տանջիր իմ հոգին․․․ Ասա՛ միայն ո՞րն է քո ծանրագույն վիշտը, ես հնար կգտնեմ նրան թեթևացնելու։" gevorg_marzpetuni/clip_040_50.wav,"— Ավելի վատ։" gevorg_marzpetuni/clip_040_51.wav,"— Մի՛ համառիր, իմ սիրեցյալ թագավոր․ ամեն մի հիվանդություն ունի յուր դարմանը և ամեն մի վիշտ՝ յուր սփոփանքը։ Հարկավոր է միայն բժշկող ձեռք և սիրող սիրտ։" gevorg_marzpetuni/clip_040_52.wav,"— Ո՞վ կարող է, օրինակ, բուժել այն հոգին, որ տանջվում է խղճի խայթերից։ Ո՞վ կարող է սփոփել այն մարդուն, որ ճանաչում է յուր հանցանքի ծանրությունը, չափում է նրանից հառաջացած չարիքի մեծությունը և գտնում է իրան անզոր ու անկարող՝ այդ չարիքը դարմանելու․․․" gevorg_marzpetuni/clip_040_53.wav,"— Ամենքը սխալական են աշխարհում։" gevorg_marzpetuni/clip_040_54.wav,"— Եվ ամենին կարելի է ներել․․․" gevorg_marzpetuni/clip_040_55.wav,"— Հետևապես և քեզ։" gevorg_marzpetuni/clip_040_57.wav,"— Անցյալը հիշելով ոչինչ չես շահիլ, — ասաց թագուհին․ — մոռացի՛ր այն և աշխատիր մեր ներկա վիճակը բարվոքել։" gevorg_marzpetuni/clip_040_59.wav,"— Միթե ավելի հաճելի չի՞ լինիլ աստծուն, եթե դու հանցանքդ քավես ուրիշներին բարիք անելով, — հարցրեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_040_60.wav,"— Ինչպե՞ս չէ, այդ ավելի հաճելի կլինի նրան․ զի լավ է բարիք գործել՝ քան անօգուտ տեղը լալ։" gevorg_marzpetuni/clip_040_61.wav,"— Է՛հ, ուրեմն դարձի՛ր աթոռդ, ձե՛ռքդ առ կառավարության ղեկը և փրկի՛ր ժողովուրդը՝ սպառնացող վտանգներից։" gevorg_marzpetuni/clip_040_62.wav,"— Այդ պետք է անեմ իբրև թագավոր, այնպես չէ՞։" gevorg_marzpetuni/clip_040_63.wav,"— Անշուշտ։" gevorg_marzpetuni/clip_040_64.wav,"— Բայց ես արժանի չեմ համարում ինձ այլևս այն գահին, որի վրա Աշոտ առաջինը և հայրենասեր ու առաքինի Սմբատը բազմեցին․ Սևանն է իմ արժանավոր կացարանը, այստեղ կապրեմ, այստեղ էլ կմեռնեմ։" gevorg_marzpetuni/clip_040_65.wav,"— Իսկ արքայական գա՞հը։" gevorg_marzpetuni/clip_040_66.wav,"— Թո՛ղ Աբասը պայազատե․ նա է իմ օրինական ժառանգը։" gevorg_marzpetuni/clip_040_67.wav,"Կարծես մի երկնային շանթ հաովածեց թագուհուն։ Այդ խոսքը նա առաջին անգամէր լսում։ Յուր սիրո կորստյան վրա, Այո՛, մտածել էր շատ, բայց դշխոյությունը կորցնելու մասին նա երբեք չէր երազել։" gevorg_marzpetuni/clip_040_69.wav,"— Ո՛չ, իմ մեծափառ թագավոր․ այդ որոշումը չպիտի կատարվի․ Սևանում դու չպիտի մնաս․ գահն ու ժողովուրդը քեզ են սպասում, և դու պիտի վերադառնաս Ոստան, — խոսեց թագուհին վճռաբար։" gevorg_marzpetuni/clip_040_70.wav,"— Անկարելի է․․․ Այդ անելու համար նախ պետք է սիրտս խլեմ իմ կրծքից և գանգս դատարկեմ ուղեղից․․․ Այս սրտով և ուղեղով ես գահ բարձրանալ չեմ կարող։" gevorg_marzpetuni/clip_040_71.wav,"— Չէ՛, դու պիտի գթաս քո ժողովրդին․ նա նմանում է այժմ հովվից զրկված և անապատներում ցրված անտիրական մի հոտի․ գայլերը չորս կողմից հալածում են նրան․ մայրերի ու գառնուկների մայունը խլացնում է ձորերը․․․" gevorg_marzpetuni/clip_040_72.wav,"— Այդ հոտը կժողովե Աբասը, նա ավելի պիտանի կլինի այժմ երկրին՝ քան ես։" gevorg_marzpetuni/clip_040_73.wav,"— Մի՛ ասիր այդ․ մի՛ տար Աբասի անունը․ հայոց թագավորը կենդանի է դեռ։" gevorg_marzpetuni/clip_040_74.wav,"— Ո՛չ, նա մեռել է վաղուց․ նա մեռավ այն օրը, երբ Ցլիկ-Ամրամի երեսից փախուստ տվավ նվաստաբար․․․" gevorg_marzpetuni/clip_040_75.wav,"— Մի՛ ասիր այդ խոսքերը․ մի՛ հիշիր անցյալը, աղաչում եմ քեզ․․․" gevorg_marzpetuni/clip_040_76.wav,"Այս ասելով թագուհին բռնեց թագավորի ձեռքը և քնքշաբար նայելով նրա աչքերին, որոնք անթարթ ուղղված էին լուսնին, կամացուկ ձայնով մրմնջաց․" gevorg_marzpetuni/clip_040_77.wav,"— Աշո՛տ, իմ մեծափառ թագավոր, իմ սիրեցյալ ամոսին․ մի՛ թույլ տար, որ ափխազուհին ծաղրե քո Սահականույշի հպարտությունը, թո՛ղ որ հայոց թագուհին յուր կոչման մեջ հանդիպե մահվան․․․" gevorg_marzpetuni/clip_040_78.wav,"— Ա՛խ․․․ ինչպե՛ս քիչ ես ծանոթ իմ վշտերին․․․ — շշնջաց թագավորը և դեմքը դեպի ծովակը դարձուց։" gevorg_marzpetuni/clip_040_79.wav,"— Խոսի՛ր, եթե դեռ մի ուրիշ ցավ ունիս, բա՛ց արա իմ առաջ սրտիդ վարագույրը․․․" gevorg_marzpetuni/clip_040_80.wav,"Թագավորը չպատասխանեց, նա լուռ նայում էր ծովակին։" gevorg_marzpetuni/clip_040_82.wav,"Այս մտքերը, որոնք վաղուց ի վեր տանջում էին թագավորին, այդ միջոցին այն աստիճան հուզեցին նրան, որ նա ինքն իրան մոռանալով բացականչեց․" gevorg_marzpetuni/clip_040_83.wav,"— Ո՛չ, անկարելի է․ ես չեմ կարող ապրել, քանի որ նա մեռնում է-․․․։" gevorg_marzpetuni/clip_040_84.wav,"— Ո՞ւմ համար է խոսքդ, ո՞վ է մեռնողը․․․ — հարցրեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_040_85.wav,"Թագավորը ցնցվեցավ և տեղից բարձրանալով աջը պարզեց թագուհուն․ — Գնա՛նք․ լուսինն արդեն խոնարհում է․․․ — ասաց նա խրոխտ ձայնով։" gevorg_marzpetuni/clip_040_86.wav,"— Բայց ո՞ւմ համար էիր խոսում, — հարցրեց կրկին թագուհին։" gevorg_marzpetuni/clip_040_87.wav,"— Անհայտության մեջ մեռնողի համար, — պատասխանեց թագավորը և առաջ անցավ։" gevorg_marzpetuni/clip_040_88.wav,"Թագուհին հետևեց նրան, առանց այլևս խոսել իշխելու։" gevorg_marzpetuni/clip_041_0.wav,"Է" gevorg_marzpetuni/clip_041_1.wav,"ՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ" gevorg_marzpetuni/clip_041_3.wav,"Իշխանի հարցին՝ թե «ո՛ւր են ձեր նավակները», ձկնորսները պատասխանեցին․" gevorg_marzpetuni/clip_041_4.wav,"— Արքայից հրաման եկավ, որ ոչ ոք եզերքում լաստ կամ նավակ չպահե, այդ պատճառով ամեն ոք յուր ունեցածը ծածկել է գյուղում։" gevorg_marzpetuni/clip_041_5.wav,"Իշխանը գուշակեց, որ թագավորի հրամանը տրված է՝ թշնամիների մուտքը դեպի Սևան արգելելու նպատակով։ Այսուամենայնիվ պատվիրեց, որ իրանց համար նավակ իջեցնեն ծովը, բայց ձկնորսները դժվարացան։" gevorg_marzpetuni/clip_041_6.wav,"— Թագավորը մեզ կկախե, եթե համարձակվենք նրա հրամանն անարգելու, — ասացին նրանք և խնդրեցին՝ չստիպել իրանց անհնազանդ, գտնվել արքայի առաջ։" gevorg_marzpetuni/clip_041_7.wav,"Իշխանը չպնդեց, բայց հրամայեց նշան տալ կղզեցիներին՝ լաստ ղրկել իրանց համար, իսկ մինչ այդ հյուրսաիրել յուր հեծյալներին Գեղամա թարմ ձկներով։" gevorg_marzpetuni/clip_041_8.wav,"Ծովափը պատող ժայռերի վրա ձկնորսները կրակ վառեցին իսկույն։ Բոցը բորբոքվելով ծառացավ, բարձրացավ դեպի վեր։ Այդ էր այն նշանը, որով կղզեցիներից լաստ էին խնդրում եզերքում եղողները։ Շուտով կղզու պարիսպներից դուրս ելան երկու սևազգեստներ, որոնք դեպի նավամատույցը հառաջանալով՝ լուծեցին այդտեղ կապած լաստերից մինը և դեպի ծովի խորը մղեցին։" gevorg_marzpetuni/clip_041_9.wav,"Մինչև լաստի մոտենալը, ձկնորսները իրանց որսած ընտիր «իշխաններից» ու «գեղարքունիներից» պատրաստեցին համեղ նախաճաշ և հյուրասիրեցին իշխանի հեծյալներին։" gevorg_marzpetuni/clip_041_10.wav,"Միջօրեի ժամերգությունը նոր էին ավարտել կղզում, երբ իշխանը յուր խմբով հասավ այդտեղ։" gevorg_marzpetuni/clip_041_11.wav,"Թագավորը զարմացավ՝ տեսնելով յուր առաջ Գևորգ Մարզպետունուն։" gevorg_marzpetuni/clip_041_12.wav,"— Դո՞ւ էլ քո թագավորի հետ ճգնելու եկար, — հարցրեց նա իշխանին ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_041_13.wav,"— Ո՛չ, տեր արքա․ այժմ հանցանքներ գործելու և ոչ թե ապաշխարելու ժամանակ է, — պատասխանեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_041_14.wav,"— Հանցանքներ գործելո՞ւ․․․ — հարցրեց թագավորը․ — մի՞թե հանցանք գործելու համար էլ որոշ ժամանակ է լինում։" gevorg_marzpetuni/clip_041_15.wav,"— Այո՛, տեր արքա։ Տասը պատվիրաններից մինը «մի սպանաներ» խոսքն է։ Այժմ հասել է այդ պատվիրանի դեմ գործելու ժամանակը, մենք շարունակ պիտի սպանենք։" gevorg_marzpetuni/clip_041_16.wav,"— Հույս ունիս՝ ինձ քո հանցանքին մասնակից անելու համար չես եկած։" gevorg_marzpetuni/clip_041_17.wav,"— Եթե իմ զորքին թագավորն առաջնորդեր, ես քսան տարավ կերիտասարդանայի։" gevorg_marzpetuni/clip_041_18.wav,"— Քո զորքի՞ն․ մի՞թե զորք ունիս ժողոված,- — զարմանալով հարցրեց արքան։" gevorg_marzpetuni/clip_041_19.wav,"— Այո՛, մեծափառ տեր։" gevorg_marzpetuni/clip_041_20.wav,"— Որտե՞ղ է գտնվում բանակդ։" gevorg_marzpetuni/clip_041_21.wav,"— Այստեղ, Սևանում։" gevorg_marzpetuni/clip_041_22.wav,"— Սևանո՞ւմ, — ավելի ևս զարմանալով հարցրեց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_041_23.wav,"— Այո՛, տեր արքա, Սևանում․․․" gevorg_marzpetuni/clip_041_24.wav,"Թագունին, որ ներկա էր իշխանի խոսակցությանը, ընդհատեց նրան․" gevorg_marzpetuni/clip_041_25.wav,"— Ես նայում էի իմ դիտանոցից, երբ քո լաստը մոտենում էր կղզուն․ քեզ հետ միայն մի խմբակ կար, հազիվ քսան մարդուց բաղկացած, իսկ մնացածները ե՞րբ հասան այստեղ։" gevorg_marzpetuni/clip_041_26.wav,"— Իմ բանակը կազմված է հենց քսան մարդուց, ես ավելին ձեռք բերել չկարողացա, — պատասխանեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_041_27.wav,"— Դու հիվա՞նդ ես, Մարզպետունի իշխան, — հարցրեց թագավորը՝ աչքերը նրա վրա սևեռելով։" gevorg_marzpetuni/clip_041_28.wav,"— Գուցե կասկածում ես, թե խելագարվա՞ծ եմ, — ժպտալով հարցրեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_041_29.wav,"— Այո՛, ինձ այդպես է թվում, — հարեց թագավորը լրջությամբ։ -Ասում ես, որ քսան մարդուց է բաղկացած բանակդ, և միևնույն ժամանակ փափագում, որ քո թագավորն առաջնորդե նրան։ Ծա՞ղր է այդ, թե երգիծանք․․․" gevorg_marzpetuni/clip_041_30.wav,"— Քա՛վ լիցի, եթե համարձակվեմ այդ չափ լրբանամ քո առաջ, տեր արքա․․․ — պատասխանեց իշխանը հուզվելով։" gevorg_marzpetuni/clip_041_31.wav,"— Ի՞նչ զորք է ուրեմն այն, որի անունով խոսում ես դու։" gevorg_marzpetuni/clip_041_32.wav,"— Հենց հիշածս քսան հոգիներն են։ Նրանք են իմ զորքն ու բանակը կազմում։" gevorg_marzpetuni/clip_041_33.wav,"Թագավորն ու թագուհին զարմացած նայեցին իրար, կարծես կամենալով հարցնել միմյանց, թե «արդյոք այս մարդը չէ՞ խելագարվել․․․»։" gevorg_marzpetuni/clip_041_34.wav,"Մարզպետունին թափանցեց նրանց սրտի խորքը և դառը ժպտալով ասաց․" gevorg_marzpetuni/clip_041_36.wav,"— Այդ դու կարող ես անել, եթե հաղթությամբ պսակես հանդուգն ձեռնարկությունդ, — նկատեց թագավորը․ — բայց ի՞նչ կարող են անել քսան հոգիները թշնամու ահավոր զորության առաջ։" gevorg_marzpetuni/clip_041_37.wav,"— Իմ քսան հոգիներից յուրաքանչյուրը կարող է վանել հարյուր հագարացի։ Եթե հոգնախումբ բանակների դեմ կանգնել չկարողանանք, գոնե նրանց ուժը ջլատել կամ կարգը խանգարել կարող ենք միշտ։" gevorg_marzpetuni/clip_041_38.wav,"— Այդպիսով շատ փոքր օգնություն կարող ես անել հայրենիքիդ։" gevorg_marzpetuni/clip_041_39.wav,"— Ամեն մեծ գործ նախ փոքրով է սկսվում։" gevorg_marzpetuni/clip_041_40.wav,"— Ուրեմն դու հույս ունիս, թե վերջ ի վերջո պիտի հաղթանակե՞ս։" gevorg_marzpetuni/clip_041_42.wav,"Թագավորն աչքերը հառած նայում էր իշխանի վրա, որ խոսում էր ինչպես մարմնացյալ հայրենասիրություն․ նրա սիրտը հուզվում էր, նա կամենում էր գրկել և համբուրել այդ քաջին և միևնույն ժամանակ կամենում էր ասել․ — «Որքան երջանիկ ես դու, Գևորգ իշ՛խան, որ կարող ես իբրև հասարակ զինվոր մարտնչել հայրենիքի համար․․․ իսկ ես զրկված եմ նույնիսկ այդ մխիթարությունից․․․»։" gevorg_marzpetuni/clip_041_43.wav,"— Ինչո՞ւ ուրեմն եկար Սևան, — հարցրեց թագավորը յուր հուզումը ծածկելով։" gevorg_marzpetuni/clip_041_44.wav,"— Իմ արշավանքն սկսելուց առաջ արքայի հրամանն ու օրհնությունն ստանալու եկա։" gevorg_marzpetuni/clip_041_45.wav,"— Իմ քա՛ջ և հավատարիմ իշխան․ դու ուրեմն փառքն անգամ չես կամենում առանց քո արքայի հրամանին վայելել․․․ Դու արժանավոր զինակից հանդիսացար ինձ, բայց ես, ավա՛ղ, քեզ անարժան թագավոր․․․" gevorg_marzpetuni/clip_041_46.wav,"— Մի՛ ասիր այդ, տեր արքա․ բախտը կարող է վանդակի մեջ փակել առյուծին, բայց նրա սիրտն ու կորովը կապտել չի կարող։ Ապրիր դու այստեղ, մինչև որ քո ծառան վանդակը դարբնող ձեռքերը կփշրե․․․" gevorg_marzpetuni/clip_041_47.wav,"— Իմ քաջ, իմ ազնիվ իշխան, վանդակը դարբնել են․․․" gevorg_marzpetuni/clip_041_48.wav,"Նա կամենում էր ասել՝ «այնպիսի ձեռքեր, որոնց եթե փշրեիր, ինձ հավիտենական վիշտ պիտի պատճառեիր․․․», բայց նա ընդհատեց խոսքը և վեր կացավ տեղից հանկարծ․" gevorg_marzpetuni/clip_041_49.wav,"— Ո՞ւր են քո քաջերը․ գնանք նրանց մոտ։ Այդ հերոսներն արժանի են, որ թագավորը նրանց ընդառաջե և ոչ թե իրանք գան նրա կոչին։" gevorg_marzpetuni/clip_041_50.wav,"Այս ասելով թագավորն առաջ անցավ և իշխանը հետևեց նրան։" gevorg_marzpetuni/clip_041_51.wav,"Բարապանն արդեն ուրիշ ճանապարհով վազեց դեպի ուխտավորների կացարանը՝ խմբի անդամներին արքայի գալուստը հայտնելու։" gevorg_marzpetuni/clip_041_52.wav,"Վահրամ սեպուհի հրամանով նրանք դուրս եկան իսկույն իրանց խուցերից և սպառազինված շարվեցան կղզու ծառազարդ տափարակի վրա։" gevorg_marzpetuni/clip_041_53.wav,"Թագավորն ու իշխանը իջնում էին բլրի կողմից։ Երբ նրանք հասան ս․ Աստվածածնի տաճարին և խոտորվեցան դեպի տափարակը, ուխտի զինվորները միաձայն որոտացին՝ «Կեցցե՛ թագավորը»։" gevorg_marzpetuni/clip_041_55.wav,"Բայց ուխտի զինվորների աղաղակը կարծես վայրկենապես սթափեցրեց նրան․ մի հաճոյական և կենարար դող նրա մարմինը ցնցեց և քաջազնական զգացմունքով հոգին ու սիրտը լցվեցան։" gevorg_marzpetuni/clip_041_57.wav,"— Ապրի՛ք, իմ քաջեր, — բացականչեց նա և խումբը նորեն որոտաց․" gevorg_marzpetuni/clip_041_58.wav,"— Կեցցե՜ թագավորը։" gevorg_marzpetuni/clip_041_59.wav,"Վահրամ սեպուհն առաջ անցնելով սաղավարտը հանեց և գլուխ խոնարհեց արքային։" gevorg_marzpetuni/clip_041_60.wav,"Վերջինս աջը պարզելով՝ ողջունեց նրան ջերմագին։" gevorg_marzpetuni/clip_041_61.wav,"Սեպուհին հետևեց Մուշեղ բերդակալը, որին թագավորը բարեհաճ խոսքերով ընդունեց։" gevorg_marzpetuni/clip_041_62.wav,"Առաջ անցավ ապա Գոռ իշխանիկը։ Թագավորը նրան տեսնելուն պես բացականչեց։" gevorg_marzpetuni/clip_041_63.wav,"— Դու է՞լ այստեղ, իմ սիրեցյալ Գոռ․․․ Դու է՞լ անձնվեր քաջերի խմբում։" gevorg_marzpetuni/clip_041_64.wav,"Այս ասելով թագավորը թևերը բացավ և գրկախառնելով պատանուն, որ սաղավարտը ձեռին մոտեցել էր իրան, համբուրեց նրան սրտագին։" gevorg_marzpetuni/clip_041_65.wav,"— Որի՞ պաշտպանության հանձնեցիր հարսնացուդ, Գոռ, — հարցրեց թագավորը ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_041_66.wav,"— Յուր իսկ պաշտպանության, — պատասխանեց պատանին շառագունելով։" gevorg_marzpetuni/clip_041_68.wav,"Այս ասելուց հետ թագավորը մոտեցավ մյուս զինվորներին, բոլորի հետ խոսեց, բոլորին էլ քաջալերեց և ապա դառնալով Մարզպետունուն, առաջարկեց նրան միացնել յուր խմբին Սևանում գտնված զինվորների կեսը։" gevorg_marzpetuni/clip_041_69.wav,"Իշխանը հրաժարվեցավ արքայի առաջարկությունից, չկամենալով նվազեցնել նրա թիկնապահների թիվը։" gevorg_marzpetuni/clip_041_70.wav,"— Վտանգի միջոցին մենք կարող ենք փախչել, — ասաց նա նրան, — բայց արքան այս կղզում խույս տալու տեղ չունի․ անկարելի է մի զորական անգամ հեռացնել այստեղից։" gevorg_marzpetuni/clip_041_71.wav,"Թագավորը գովեց յուր հավատարմի հոգածու զգուշությունը և ապա դառնալով նրան ու Վահրամ սեպուհին՝ ավելացրեց․" gevorg_marzpetuni/clip_041_73.wav,"Այս ասելով թագավորը հրամայեց թիկնապահներին բերել արքայական դրոշը։" gevorg_marzpetuni/clip_041_74.wav,"Խոր լռություն տիրեց։ Ուխտի զինվորները ակնածությամբ սպասում էին թիկնապահների դարձին։ Երբ դրոշը երևաց, ամենքն իսկույն սաղավարտները հանելով միաբերան գոչեցին․ «Կեցցե՛ թագավորը»։" gevorg_marzpetuni/clip_041_75.wav,"Վերջինս առավ դրոշակը թիկնապահների ձեռքից և հանձնելով այն Մարզպետունուն, ասաց․" gevorg_marzpetuni/clip_041_76.wav,"— Այս դրոշի հետ միասին տալիս եմ քեզ իրավունք՝ գործել ամեն տեղ իմ կողմից և անունից։ Այս դրոշը իմ փոխարեն կլինի քո խմբին և՛ առաջնորդ, և՛ զինակից։" gevorg_marzpetuni/clip_041_77.wav,"Նույն օրը ուխտի զինվորներին սեղանակից արին իրանց թագավորն ու թագուհին։ Իսկ հետևյալ առավոտ հեռացավ խումբը Սևանից՝ տանելով յուր հետ արքայական դրոշը և թագավորի, թագուհու և բոլոր միաբանության օրհնությունը։" gevorg_marzpetuni/clip_041_79.wav,"Արդ, Մարզպետունի իշխանը կամենում էր հանդիպել այդ հանդուգն հելուզակներին, որովհետև հույս ուներ, թե առանձին-առանձին պատահելով նրանց՝ կարող է շատերին ոչնչացնել։" gevorg_marzpetuni/clip_041_80.wav,"Բայց հազիվ յուր հեծելախումբը Հրազդան գետն անցավ և ահա՛ գաղթականների մի բազմություն ընդառաջեց նրան։" gevorg_marzpetuni/clip_041_81.wav,"— Որտեղացի՞ եք և ո՞ւր եք գնում, — հարցրեց նրանց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_041_82.wav,"— Գեղա բերդիցն ենք, տեր, — պատասխանեց հաղթանդամ ու բարձրահասակ առաջնորդը․ — գնում ենք Սյունյաց լեռներում ամրանալու։" gevorg_marzpetuni/clip_041_83.wav,"— Ուրիշները դիմում են դեպի Գեղ, իսկ դուք փախչո՞ւմ եք այնտեղից, ի՞նչ է պատահել․ ո՞վ է հարձակվում ձեզ վրա։" gevorg_marzpetuni/clip_041_84.wav,"— Բեշիրը, տե՛ր։" gevorg_marzpetuni/clip_041_85.wav,"— Ո՞վ ասաց ձեզ։" gevorg_marzpetuni/clip_041_86.wav,"— Դվինից լուր ղրկեց կաթողիկոսարանի վերակացուն։" gevorg_marzpetuni/clip_041_87.wav,"— Է՜, լավ, էլ ինչո՞ւ եք փախչում, չէ՞ որ Գեղա բերդն ամուր է բավական։" gevorg_marzpetuni/clip_041_88.wav,"— Ամուր է, բայց զորք քիչ ունի։" gevorg_marzpetuni/clip_041_89.wav,"— Թշվառականնե՛ր, եթե ամենքդ այդպես կփախչեք այնտեղից, իհարկե զորք չեք ունենալ, ինչի՞ համար է այդ հաղթ հասակը, եթե տագնապի րոպեին տուն տեղ պիտի ձգես․ ե՛տ դարձեք այս վայրկենին, թե չէ ամենքիդ սուր քաշել կտամ։" gevorg_marzpetuni/clip_041_90.wav,"Առաջնորդը նայեց յուր ընկերներին, կանայք ծածկոցները բանալով սկսան դիտել խոսող իշխանին, իսկ երեխաները վախկոտ նայվածքով նրանց շուրջը կծկվեցան։" gevorg_marzpetuni/clip_041_91.wav,"— Ե՛տ դարձեք, — կրկնեց իշխանը, — այստեղ եղող բոլոր տղամարդկանց պահակ պիտի կարգեմ Գեղա պարիսպների վրա։" gevorg_marzpetuni/clip_041_92.wav,"Գաղթականներն սկսան աղաչել իշխանին՝ թույլ տալ իրանց շարունակել ճանապարհը, բայց Մարզպետունին մնաց անողոք։" gevorg_marzpetuni/clip_041_93.wav,"— Տե՛ր, դու մեզ, ուրեմն, մատնում ես Բեշիրին, նա մի երկու օրից Գեղա բերդը պիտի գրավե, — խոսեց պառավ մի կին։" gevorg_marzpetuni/clip_041_94.wav,"— Ես թույլ չեմ տալ, մայրիկ, որ Բեշիրը հասնե Գեղ․ բայց եթե աստծուց վիճակված է քեզ մահ, ապա լավ է, որ տանդ մեջ մեռնես, քան թե օտարության մեջ։" gevorg_marzpetuni/clip_041_95.wav,"— Ես ցավում եմ ոչ թե ինձ, այլ երիտասարդների համար։" gevorg_marzpetuni/clip_041_96.wav,"— Նրանք թող իրանք պաշտպանեն իրանց։" gevorg_marzpetuni/clip_041_97.wav,"Այս ասելով նա հրամայեց գաղթականների առաջնորդին ետ դարձնել ամենքին․ իսկ ինքը յուր խմբին դառնալով ավելացրեց․" gevorg_marzpetuni/clip_041_98.wav,"— Մեր ծրագիրը փոխվեցավ։ Ուղեկցենք այս փախստականներին մինչև Գեղա ստորոտը, իսկ այնուհետև կդիմենք ուր որ հարկավոր է։" gevorg_marzpetuni/clip_041_99.wav,"Հետևյալ ավուր երեկոյան իշխանը յուր հեծելախմբով բաժանվեց գաղթականներից․ նրանք բարձրացան դեպի Գեղա լանջերը, իսկ ինքը բռնեց Դվնո դաշտի ճանապարհը։" gevorg_marzpetuni/clip_041_100.wav,"Որովհետև մութը կոխում էր, իշխանն ու սեպուհը որոշեցին շատ չհեռանալ Գեղա սահմաններից։ Ուստի ուղղվելով դեպի Ուրծաձոր, բարձրացան մի փոքրիկ լեռնագոտու վրա, որ ծածկված էր անտառով ու մացառուտով։ Այդտեղ գտան նրանք ծառերով հովանավոր մի անքույթ ծածկարան, ուր և իջան հանգստանալու և գիշերելու։" gevorg_marzpetuni/clip_042_1.wav,"Դա հագարացիների բանակն էր։" gevorg_marzpetuni/clip_042_2.wav,"Զինվորները վերադարձան և պատմեցին այս մասին իշխաններին։" gevorg_marzpetuni/clip_042_3.wav,"— Դրանք ուրեմն Գեղն առնելու են գնում, — գուշակեց սեպուհը։" gevorg_marzpetuni/clip_042_4.wav,"— Անշուշտ, — պատասխանեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_042_5.wav,"— Ի՞նչ պիտի անենք այժմ մենք։" gevorg_marzpetuni/clip_042_6.wav,"— Մի՞թե դեռ չգիտես։" gevorg_marzpetuni/clip_042_7.wav,"— Գիտեմ․ պիտի խանգարենք․․․ բայց․․․" gevorg_marzpetuni/clip_042_9.wav,"Ընթրիքի վրա ոչ ոք չէր խոսում․ ամենքը լուռ ուտում էին։ Բայց այդ՝ ոչ այն պատճառով, որ ուշադիր էին իրանց քաղցը հագեցնելուն, այլ այն, որ ամենքն էլ մտածում էին սկսելիք գործի մասին, որ կարի հանդուգն և վտանգավոր մի ձեռնարկություն էր։" gevorg_marzpetuni/clip_042_10.wav,"Երբ ընթրիքը վերջացավ, Գևորգ իշխանը վեր կացավ տեղից և ասաց․" gevorg_marzpetuni/clip_042_12.wav,"— Թո՛ւյլ տուր, հայր իմ, որ ես ևս հետևեմ ձեզ, — ասաց Գոռ իշխանիկը։" gevorg_marzpetuni/clip_042_13.wav,"— Ո՛չ, զավակս․ դու էլ պառկիր և հանգստացիր, զինվորը չպիտի զատվի յուր ընկերներից, — պատասխանեց իշխանը լրջությամբ, կամենալով հասկացնել որդուն, թե ինքը ոչ մի առավելություն չունի մյուսներից և, հետևապես, պիտի հնազանդե հոր ձայնին, ինչպես յուր ընկերները։" gevorg_marzpetuni/clip_042_14.wav,"Գոռը ժպտալով գլուխը խոնարհեց։ Իշխանն ու սեպուհը թողնելով զինվորներին՝ ուղղվեցան դեպի բանակի կողմը։" gevorg_marzpetuni/clip_042_15.wav,"Հովիտը, ուր զարկած էին թշնամու վրանները, ընկած էր երեք բարձրության մեջ։ Նրա հյուսիսային կողմը բարձրանում էին Գեղա դարևանդները․ արևմտյան կողմից ընկած էր այն լեռնագոտին, որի վրա գտնվում էին ուխտի զինվորները, արևելյան մասը փակում էին բարձրադիր բլուրներ, իսկ հարավից բացվում էր Վեդիի դաշտը, ուր խոխոջում էր համանուն գետը։" gevorg_marzpetuni/clip_042_16.wav,"— Եթե հարձակվենք այս կողմից, — ցույց էր տալիս իշխանը ձորահովտի հյուսիսակողմը, — այն ժամանակ կստիպենք թշնամուն փախչել դեպի հարավ։" gevorg_marzpetuni/clip_042_17.wav,"Մեր գործը պիտի լինի հանկարծակի բերել նրանց։ Ուրեմն ամեն հնար գործ պիտի դնենք՝ շփոթել թշնամուն և թույլ չտալ, որ կարգի գան կամ ճակատեն, որովհետև նրանց թույլ ընդդիմությունն անգամ կարող է մեր գործը խանգարել։" gevorg_marzpetuni/clip_042_18.wav,"— Գլխավորը ջահեր ձեռք բերելն է․ հենց որ մի երկու վրան կարողանանք վառել, սարսափը կտիրե ամենքին, — խոսել սկսավ սեպուհը, — սակայն այդ պաշտոնը գեղեցիները պիտի կատարեն, իսկ մերոնք պիտի հարվածեն։" gevorg_marzpetuni/clip_042_19.wav,"Երկար խոսելուց և այս ու այն կողմը հետազոտելուց հետ՝ իշխանն ու սեպուհը վերադարձան զինվորների մոտ։ Նրանք ամենքն էլ քաղցր քուն էին մտել, բայց մի քանիսը եկողների քայլատրոփը լսելուց վեր թռան տեղներից։ Արթուն էր միայն մի զինվոր, որ պահպանություն էր անում ձիաներին։" gevorg_marzpetuni/clip_042_20.wav,"Գևորգ իշխանը տեսնելով Գոռին, որ գլուխը մի կոճղի հենած՝ անուշ մրափում էր, ակամա կանգ առավ նրա առաջ։ Լուսինը, որ սահում էր երկնակամարի վրա, պայծառ շողերը ծառերի միջից թափանցելով՝ լուսավորել էր պատանու գեղեցիկ դեմքը, որ հանգչում էր այդ րոպեին մի հանգիստ և խաղաղ ժպիտ։" gevorg_marzpetuni/clip_042_22.wav,"Իշխանը սկսավ նայել որդուն, ծնողական սիրտը կարծես զգաստացավ մի երկարատև արբեցությունից, և մի տխուր զգացում սկսավ նրա սիրտը ճնշել։" gevorg_marzpetuni/clip_042_24.wav,"Այս մտքերն էին հուզում Մարզպետունու հոգին, երբ սեպուհը մոտենալով՝ զորավոր ձեռքը դրավ նրա ուսին և ասաց․" gevorg_marzpetuni/clip_042_25.wav,"— Մենք ուշանում ենք, տե՛ր Մարզպետունի, այստեղ պառկած բոլոր զինվորները նույնպիսի մայրեր ունին, որպիսին ունի Գոռ իշխանիկը, գնա՛նք։" gevorg_marzpetuni/clip_042_26.wav,"Սեպուհի այս խոսքը սասանեց իշխանին և նա կարծես անուրջից սթափվելով՝ բացականչեց․" gevorg_marzpetuni/clip_042_27.wav,"— Գնա՛նք․ թող բոլորի մայրերն էլ նահատակների ծնող հռչակվեն։" gevorg_marzpetuni/clip_042_29.wav,"Ճիղին վտակի մոտ նրանք բաժանվեցան։ Իշխանը լեռան լանջերը բարձրանալով, դարձյալ սկսավ Գոռի վրա մտածել։ Բայց այս անգամ ոչ իբրև թուլասիրտ հայր, այլ իբրև հայրենասիրտ զինվոր։" gevorg_marzpetuni/clip_042_31.wav,"Այս մտքերն այնպես ոգևորեցին իշխանին, որ նա չզգաց, թե ինչպես անցավ Գեղա դարևանդները և հասավ ամրոցի պարիսպներին։" gevorg_marzpetuni/clip_042_32.wav,"Դռան մոտ թակ չգտնելով, նա վերցրեց մի ահագին որձաքար և զարկեց երկաթապատ դռներին։ Փեղկերը դղրդացին, բայց աշտարակից պահապանի ձայն չլսվեցավ։ Իշխանը նորից կրկնեց յուր հարվածը և այս անգամ միայն պահապանը յուր խռպոտ ձայնը լսեցրեց։" gevorg_marzpetuni/clip_042_33.wav,"— Բացե՛ք դուռը։ Ինչ քնելու ժամանակ է, հիմարներ, թշնամին ձեր առջևն է, — գոչեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_042_34.wav,"Մարզպետունու ձայնը ծանոթ էր Գեղա պահակներին։ Իսկույն իրար զարթեցնելով դիմեցին նրանք բերդակալին, որ և շտապեց դուռը բանալու։" gevorg_marzpetuni/clip_042_35.wav,"Իշխանը ներս մտնելուն պես հրամայեց շեփոր հնչեցնել և ամրոցի բնակիչները զարթեցնել։" gevorg_marzpetuni/clip_042_36.wav,"— Ի՞նչ կա, տեր իմ, մի՞թե թշնամին մոտենում է արդեն, — սրտատրոփ հարցրեց բերդակալը։" gevorg_marzpetuni/clip_042_37.wav,"— Ամեն մեկի հետ զատ-զատ խոսելու ժամանակ չունիմ․ հավաքիր այստեղ ժողովուրդը, ասելիքս թո՛ղ ամենքը լսեն, — պատասխանեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_042_38.wav,"Բերդակալի հրամանով զինվորներն իսկույն ազդարար շեփոր հնչեցրին ամրոցի անցքերում։ Բնակիչները սարսափահար վեր թռան տեղներից և յուրաքանչյուր տան կարող անձինքները դուրս թռան փողոց։" gevorg_marzpetuni/clip_042_39.wav,"Կես ժամվա մեջ արդեն Գեղի բոլոր ժողովուրդը, ի բաց առնելով կանանց ու երեխայոց, հավաքված էր բերդի դռան հրապարակը։ Նրանցից շատերը մինչև անգամ զինված էին սրերով ու նիզակներով։" gevorg_marzpetuni/clip_042_40.wav,"Այստեղ հասան և այն զինվորները, որոնք պահպանություն էին անում բերդին։ Իշխանը հրամայեց նրանց ջահեր վառել, որպեսզի կարենային միմյանց երես տեսնել։ Ապա բարձրանալով ժայռի մի բեկորի վրա, սկսավ խոսել․" gevorg_marzpetuni/clip_042_42.wav,"— Մենք այստեղից ելնել չենք կարող․․․ մենք կռվելու ուժ չունինք․․․ մենք զինվոր չունինք․․․ — սկսան խոսել ու գոչել այս ու այն կողմերից։" gevorg_marzpetuni/clip_042_43.wav,"— Լռեցեք․ ինձ լսեցեք, — հրամայեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_042_44.wav,"Ժողովուրդը լռեց։" gevorg_marzpetuni/clip_042_47.wav,"Առաջին պայմանը անձայն ու անշշուկ ընթանալն էր, որին ամբոխը հետևում էր զգուշությամբ։ Իսկ իշխանը դիտմամբ ծանր էր առաջանում, մտածելով՝ թե մինչև սեպուհի դարձը ինքը կարող է տեղ հասնել։" gevorg_marzpetuni/clip_042_48.wav,"Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ ուխտի զինվորների կացած տեղը հասնելով՝ տեսավ, որ սեպուհը վաղուց սպասում է իրան և որ Վեդիից ու Ճերմանիսից բերած մի բազմաթիվ ամբոխ խլրտում է լեռնալանջի ծմակում։" gevorg_marzpetuni/clip_042_50.wav,"Գիշերից բավական անցել էր․ առավոտյան աստղը ծագում էր արդեն և արևելքի մեջ խավարն սկսում էր լուսից բաժանվել։" gevorg_marzpetuni/clip_042_52.wav,"Հանկարծ հովտի մեջ որոտաց Մարզպետունու ձայնը․" gevorg_marzpetuni/clip_042_53.wav,"— Հառա՛ջ, քաջերս, աստված մեզ օգնական․․․" gevorg_marzpetuni/clip_042_54.wav,"— Կեցցե՛ թագավորը, — գոռացին ուխտի զինվորները և հարձակվեցան։" gevorg_marzpetuni/clip_042_57.wav,"Արի պատանին, կամենալով հաղթության պսակներից թանկագինը գրավել, խիզախել էր մինչև զորապետի վրանը։ Հսկա հագարացին ահագին սուրը բարձրացրած պատրաստվում էր յուր հարվածը կշռել պատանու գլխին, երբ Մարզպետունի իշխանը, որ աչքից չէր թողնում քաջ որդուն, ետևից որոտաց․" gevorg_marzpetuni/clip_042_58.wav,"— Թշվառական, ո՞ւմն ես հարվածում։" gevorg_marzpetuni/clip_042_60.wav,"Այնուհետև փախուստն ընդհանրացավ․ էլ ոչ մի տեղ դիմադրող չկար, ամենքն իրանց կյանքը փրկելու վրա էին մտածում։" gevorg_marzpetuni/clip_042_61.wav,"Այս տեսնելով բլուրների վրա եղող խուժանը՝ որոտընդոստ աղաղակով ընկավ փախչողների ետևից։ Ուխտի զինվորներից ազատվողները զոհ էին դառնում նրանց բրերին և տապարներին։" gevorg_marzpetuni/clip_042_62.wav,"Հաղթությունը կատարյալ էր։" gevorg_marzpetuni/clip_042_63.wav,"Առավոտյան դեմ հալածողները ետ դարձան և զարմանալով տեսան, որ ամբողջ հովիտը ծածկված է թշնամու դիակներով։ Նրանք չէին կարողանում հավատալ, թե այդ ահագին կոտորածն իրանք են արել։" gevorg_marzpetuni/clip_042_64.wav,"Իշխանի առաջին գործը եղավ այն, որ շուրջը ժողովե ուխտի զինվորներին և տեսնե, թե այս անհավասար կռվի մեջ ի՞նչ կորուստ է ունեցել ինքը։" gevorg_marzpetuni/clip_042_65.wav,"Նա համարեց բոլորին և ցավելով տեսավ, որ երեք հոգի պակասում էին յուրայիններից, նրանք ընկել էին կռվի մեջ։" gevorg_marzpetuni/clip_042_66.wav,"Այսուամենայնիվ, հաղթությունն այնքան մեծ ու փառավոր էր, որ այդ երեք հերոսների կորուստը ծանր վիշտ չպատճառեց նրանց։ Ինքը իշխանը սեպուհի և Գոռի հետ միասին որոնելով գտավ սպանված հերոսների մարմինները և իսկույն էլ հրամայեց վրաններից մեկի մեջ պատսպարել։ Ապա կարգադրեցին, որ ամբոխը ժողովե ավարը մի կողմ, իսկ դիակները ծածկե հողով։" gevorg_marzpetuni/clip_042_67.wav,"Իսկույն սկսան վրանները քակել, դիակները կապտել և ամեն ինչ ժողովելով բերել իշխանների մոտ։" gevorg_marzpetuni/clip_042_68.wav,"Խուժանի այդ տենդային աշխատությունը դիտելով՝ Գևորգ իշխանը դարձավ սեպուհին․" gevorg_marzpetuni/clip_042_69.wav,"— Հիշո՞ւմ ես, Վահրամ, այն խոսքը որ ասացիր ինձ Գառնո դղյակում։" gevorg_marzpetuni/clip_042_70.wav,"— Ի՞նչ խոսք, — հարցրեց սեպուհը։" gevorg_marzpetuni/clip_042_71.wav,"— Այն, որ ասում էիր, թե «մի ծաղկով գարուն չի գալ»։" gevorg_marzpetuni/clip_042_72.wav,"— Հիշում եմ։" gevorg_marzpetuni/clip_042_73.wav,"— Է՜, ինչպե՞ս եղավ, մի ծաղկով գարուն բացվեցա՞վ թե ոչ։" gevorg_marzpetuni/clip_042_74.wav,"— Օրհնյա՛լ է աստված, բացվեցավ, — պատասխանեց սեպուհը, և ժպիտը խաղաց նրա խոշոր դեմքի վրա։" gevorg_marzpetuni/clip_043_0.wav,"Ը" gevorg_marzpetuni/clip_043_1.wav,"ԾՈՎԱՄԱՐՏ" gevorg_marzpetuni/clip_043_2.wav,"Մարզպետունի իշխանը, յուր գիշերային հարձակումը հաջողությամբ պսակելուց ետ, սուրհանդակ ուղարկեց Սևան՝ արքայական դրոշի տարած հաղթությունը թագավորին ավետելու։" gevorg_marzpetuni/clip_043_4.wav,"Բայց Գևորգ իշխանը այդ միջոցին զբաղված էր ուրիշ գործով։ Նա հաստատ գիտեր, որ Բեշիրը չի հանգստանալ, մինչև որ յուր կրած պարտության վրեժը չլուծե։ Ուստի առանց ժամանակ կորցնելու սկսավ նորանոր պատրաստություններ տեսնել, որպեսզի ոչ միայն ապագա հարձակմանց դիմադրե, այլև ինքը, հագարացիների ուժը ջլատելու համար, նորանոր հարձակումներ գործե։" gevorg_marzpetuni/clip_043_5.wav,"Այդ նպատակով, ահա՛ թշնամու թողած ավարը յուր զինվորների և կռվին մասնակցող խուժանի մեջ հավասարապես բաժանելուց հետ, նա անմիջապես քաշվեցավ Գեղ, յուր բանակն այդտեղ կազմակերպելու համար։" gevorg_marzpetuni/clip_043_9.wav,"Եվ ահա՛ նա հրամայեց ժողովել Դվին բոլոր հագարացի զորքերը, բերդերի պահակախմբերը, հետ դարձնել, մինչև անգամ, արաբացի հրոսակներին, որոնք մինչև այն ավարում էին անպաշտպան գյուղերը, և կազմել այդ բոլորից այնպիսի մի բանակ, որի տեսքից միայն թագավորը սարսափեր։" gevorg_marzpetuni/clip_043_10.wav,"Երբ ամեն ինչ կազմ ու պատրաստ եղավ, նա ելավ Դվինից գիշերանց և ուղղվեցավ դեպի Սևան։" gevorg_marzpetuni/clip_043_11.wav,"Եվ որովհետև դեռ երկյուղ էր կրում Մարզպետունու անակնկալ հարձակումից, այդ պատճառով նա Գեղա լեռներից չանցավ․ այլ Մազազը պատելով՝ մտավ Կոտայք։" gevorg_marzpetuni/clip_043_12.wav,"Գևորգ Մարզպետունին, ընդհակառակը, սպասում էր Բեշիրին Գեղա ամրոցում, որովհետև հավատացած էր, թե նա իրանից միայն պետք է յուր պարտության վրեժն առնե։" gevorg_marzpetuni/clip_043_13.wav,"Երեք օրից հետ հագարացոց բանակը Գեղամա ծովափունքը բռնեց, զարկելով յուր վրանները ուղիղ Սևանա հանդեպ։" gevorg_marzpetuni/clip_043_14.wav,"Բայց Բեշիրը, որ բնավ գաղափար չուներ այդ կղզու մասին, մնաց տարակուսած, երբ տեսավ նրան չորս կողմից շրջապատ։" gevorg_marzpetuni/clip_043_15.wav,"— Ինչպե՞ս պիտի գրավենք այս տարօրինակ ամրոցը, — մտածեց նա ինքն իրան և խորհրդի հրավիրեց յուր գնդապետներին։" gevorg_marzpetuni/clip_043_17.wav,"— Ինչպե՞ս թե ծովակն արձակել,-զարմացած հարցրեց Բեշիրը։" gevorg_marzpetuni/clip_043_18.wav,"— Այնպես, ինչպես որ երկու հարյուր տարի առաջ Մահմեդ Բ․ ոստիկանն արավ,-պատասխանեց զինվորականը։" gevorg_marzpetuni/clip_043_19.wav,"— Բայց նա ինչպե՞ս արավ։" gevorg_marzpetuni/clip_043_22.wav,"— Այդպես էլ մենք կանենք, — ընդհատեց Բեշիրը զինվորականին։ -Ո՛վ որ ձեզանից կարող է այդ հինավուրց ջրանցքը գտնել, թող շտապե, ես նրան ամենամեծ պարգևը կտամ։" gevorg_marzpetuni/clip_043_23.wav,"— Այդ գիտնականը, տեր, իմ նախահայրերից մինն էր, — շարունակեց զինվորականը, — և այդ պատմությունը ավանդաբար մնացել է մեր ընտանիքում։ Գուցե դարձյալ նախկին հնարագետի թոռներից մինին հաջողի այդ գյուտը, ուստի խնդրում եմ ինձ շնորհել այդ հետազոտության իրավունքը։" gevorg_marzpetuni/clip_043_24.wav,"Բեշիրը զիջավ հնարագետի ժառանգին խնդրած իրավունքը, և նա յուր մի քանի ընկերներով շտապեց Գեղամա ծովափունքը հետազոտելու։" gevorg_marzpetuni/clip_043_25.wav,"Բայց որպեսզի այդ հնարը չհաջողելուց ժամանակ չկորցնե, նա հոգաց նաև մյուս միջոցների մասին, այն է՝ փայտահարներ ղրկեց մոտակա անտառը, որպեսզի գերաններ կտրեն լաստերի համար։" gevorg_marzpetuni/clip_043_26.wav,"Թողնենք այժմ հագարացիներին իրանց պատրաստությանց հետ և տեսնենք, թե ի՞նչ էին անում այդ ժամանակ Սևանա կղզում։" gevorg_marzpetuni/clip_043_27.wav,"Առավոտ էր, երբ վանական հայրերից մի քանիսը ծովափն իջնող հրոսակների գնդերը նշմարեցին։ Արաբական դրոշը ծանոթ էր նրանց, ուստի աճապարանոք խուցերը վազեցին՝ վանահորն ու միաբաններին այդ նորությունը հայտնելու։ Երբ վերջիննները բլուրը ելան՝ ծովափը դիտելու, թշնամու հեծելագնդերը բռնել էին արդեն հանդիպակաց տափաստանները։" gevorg_marzpetuni/clip_043_28.wav,"Մարզպետունու հաղորդած լուրը չէր հարմարում այս անակնկալ նորության։ «Եթե Բեշիրը հաղթված էր, ապա ո՞րի զորքերն էին Սևանի վրա հարձակվողները․․․»։ Այս միտքը երկյուղ բերավ միաբանների վրա։" gevorg_marzpetuni/clip_043_29.wav,"Բայց երբ այդ մասին հայտնեցին թագավորին, նա ամենի կասկածը փարատեց՝ ասելով․" gevorg_marzpetuni/clip_043_30.wav,"— Մարզպետունուց ջարդ ուտելու պատճառով է, որ Բեշիրը հարձակվել է մեզ վրա․ նա իշխանի վրեժը կամենում է լուծել թագավորից։" gevorg_marzpetuni/clip_043_31.wav,"— Ի՞նչ պիտի անենք այժմ, — սրտատրոփ հարցրեց թագուհին, որ միաբանների հետ միասին գտնվում էր թագավորի մոտ։" gevorg_marzpetuni/clip_043_32.wav,"— Ոչինչ, — անհոգ եղանակով պատասխանեց թագավորը, — եթե արաբացիք կփորձեն մոտենալ մեր կղզուն, մենք կջարդենք նրանց լաստերը և իրանց էլ ջրի հատակը կխորասուզենք։" gevorg_marzpetuni/clip_043_33.wav,"— Բայց ի՞նչ ուժով, մենք այստեղ ընդամենը հարյուր զինվոր ունինք, — հարցրեց թագուհին երկյուղագին։" gevorg_marzpetuni/clip_043_34.wav,"— Հարյուր էլ միաբան, — հարեց թագավորը․ — ով որ ազգի հացն ուտում է, ազգի համար էլ կարող է կռվել։" gevorg_marzpetuni/clip_043_35.wav,"— Մենք պատրաստ ենք․ մենք չենք փախչիլ կռվից, — դիտեց վանահայրը․ — միայն թե զենք է պակասում մեր եղբարց։" gevorg_marzpetuni/clip_043_37.wav,"— Այդ կարող ենք անել․․․" gevorg_marzpetuni/clip_043_38.wav,"— Թույլ չենք տալ, որ կղզուն մի լաստ մոտենա․․․" gevorg_marzpetuni/clip_043_39.wav,"— Բոլորին կխորասուզենք․․․" gevorg_marzpetuni/clip_043_40.wav,"Այս ու այն կողմից եռանդով խոսեցին միաբանները։" gevorg_marzpetuni/clip_043_41.wav,"Տակավին այս խորհրդի մեջ էին թագավորն ու կղզեցիք, երբ արքայի թիկնապահներից մինը ներս մտնելով հայտնեց, թե թշնամու կողմից զրկված մի նավակ գալիս է դեպի կղզին։" gevorg_marzpetuni/clip_043_42.wav,"— Թո՛ւյլ տվեք, որ մոտենա, մի նավակը մեզ չարիք բերել չի կարող, — հրամայեց թագավորը։ Ապա ելնելով յուր կացարանից՝ պատվիրեց թիկնապահներին սպառազինվել իսկույն և իջնել կղզու տափարակը։ Նույն տեղ ժողովելու պատվեր տվավ նաև միաբաններին։" gevorg_marzpetuni/clip_043_43.wav,"Երբ ամենքը հավաքվեցան, թագավորը նույնպես իջավ այդտեղ և զինվորները առաջից, իսկ միաբանները վերջից կարգերով, կանգնեցրեց նրանց կղզու մուտքի կամ պարիսպների առաջ այնպիսի մի ձևով, որ ափին մոտեցողը կկարծեր, թե կղզին լիքն է զորքերով։" gevorg_marzpetuni/clip_043_44.wav,"Նավակը, որ վարում էր ցամաքաբերդցի մի հայ, մոտեցավ ափին։ Նրա մեջ նստած էին երկու հագարացի իշխաններ և մի քանի զորական։ Ելնելով ցամաք, նրանք հայտնեցին, թե Բեշիր զորապետի կողմից պատգամ են բերել հայոց թագավորին, ուստի կամենում են տեսնել նրան։" gevorg_marzpetuni/clip_043_45.wav,"Արքայի հրամանով թիկնապահները առաջնորդեցին նրանց դեպի արտաքին տունը, ուր գտնվում էր այդ ժամանակ թագավորը։ Նա չէր ցանկանում, որ օտարները կղզու ներսը տեսնեն, ուստի պատգամավորներին ընդունեց այդտեղ։" gevorg_marzpetuni/clip_043_46.wav,"— Ի՞նչ բարի հրաման, — հարցրեց թագավորը ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_043_47.wav,"Պատգամավորները գլուխ խոնարհելով պատասխանեցին․" gevorg_marzpetuni/clip_043_49.wav,"Թագավորը թեպետ խորը վիրավորվեցավ այս հանդուգն խոսքերից, բայց յուր սառնությունը պահել աշխատելով, ժպտալով պատասխանեց․" gevorg_marzpetuni/clip_043_51.wav,"Պատգամավորներն հիացան թագավորքի խոնարհ ու քաղաքավար պատասխանի վրա, որովհետև նրա սիրտը թափանցել չկարողացան, ուստի ուրախ — ուրախ իրանց նավակը դառնալով՝ դեպի բանակն ուղղվեցան։" gevorg_marzpetuni/clip_043_52.wav,"Երբ Բեշիրը թագավորի պատասխանը լսեց, հրճվեցավ․ նա հավատաց, որ թագավորը սարսափել է արդեն յուր զորքի բազմությունից և թե յուր տեսությունը հետաձգել է այն պատճառով, որ արժանավոր ընծաներ պատրաստե յուր համար։" gevorg_marzpetuni/clip_043_53.wav,"Բայց թագավորը դառնալով յուրայինների մոտ, հայտնեց, որ պատրաստվին վաղը ևեթ թշնամու վրա հարձակվելու։" gevorg_marzpetuni/clip_043_54.wav,"Արքայի թիկնապահները, որոնց թիվը հազիվ հարյուրի էր հասնում, մնացին ապշած։" gevorg_marzpetuni/clip_043_55.wav,"«Ինչպե՞ս թե հարձակվել թշնամու վրա․ ի՞նչ կարող ենք անել մենք այն ահագին բանակի դեմ․․․», մտածեցին նրանք։" gevorg_marzpetuni/clip_043_56.wav,"Թագավորն այդ իմացավ և զինվորներին դառնալով հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_043_57.wav,"— Կուզե՞ք, որ ձեր թագավորը գերվի Բեշիրից։" gevorg_marzpetuni/clip_043_58.wav,"— Երբե՛ք, — գոչեցին նրանք միաբերան։" gevorg_marzpetuni/clip_043_59.wav,"— Պատրաստվեցեք ուրեմն կռվելու։ Իշխան Մարզպետունին քսան հոգով ջախջախեց այս բանակը, մի՞թե դուք, հարյուր հոգիք, նույնը չեք կարող անել։" gevorg_marzpetuni/clip_043_60.wav,"Մարզպետունու քաջերի անունը ցնցեց զինվորներին։" gevorg_marzpetuni/clip_043_61.wav,"— Առաջնորդի՛ր մեզ, տեր արքա․ մենք հետ չենք մնալ նրանցից, — գոչեցին նրանք եռանդով։" gevorg_marzpetuni/clip_043_62.wav,"— Ես ձեզ հետ կլինեմ մինչև իմ վերջին շունչը, — ասաց թագավորը։ Ապա դառնալով կղզու դարանապետին հարցրեց․ — քանի՞ լաստի պատրաստություն ունի կղզին։" gevorg_marzpetuni/clip_043_63.wav,"— Քսան, եթե գործածական նավակները չհաշվենք,-պատասխանեց դարանապետը։" gevorg_marzpetuni/clip_043_64.wav,"— Այդ բոլորը թող հանվին դարաններից։ Վաղ առավոտ, դեռ արևը չծագած, նրանք պատրաստ պիտի լինին ծովն իջնելու։" gevorg_marzpetuni/clip_043_65.wav,"— Պատրաստ կլինին նույնիսկ այս գիշեր, — հարեց դարանապետը և գլուխ խոնարհելով արքային, հեռացավ։" gevorg_marzpetuni/clip_043_66.wav,"Թագավորի ձեռնարկությունը ավելի քան հանդուգն էր։ Մի քանի տասնյակ զինվորներով գնալ հազարավորների դեմ և այն՝ ջրերի խորքից նրանց հետ կռվելու համար, կնշանակեր՝ գնալ իսկական մահվան դեմ։" gevorg_marzpetuni/clip_043_67.wav,"Վանքի միաբանները, որոնք ավելի լավ էին կշռում վտանգի մեծությունը, խոսեցին այս մասին թագուհու հետ, իսկ վերջինս եկավ արքային համոզելու, որ հետ կանգնե նա յուր մտադրությունից։" gevorg_marzpetuni/clip_044_1.wav,"— Այդ դեպքում արդեն թույլ չեմ տալ, որ ինձ մեղադրեն, ես արդեն չափել եմ, կշռել իմ քայլը և գիտեմ, թե նա ո՛ւմ կարող է վնասել։ Այս հարձակումը գուցե մի զո՛հ ունենա, բայց այդ զոհը կլինի նա, ով հետամուտ է մահվան, մնացյալները հաղթանակով կվերադառնան։" gevorg_marzpetuni/clip_044_2.wav,"— Տարօրինակ մի գուշակություն է այդ․․․" gevorg_marzpetuni/clip_044_4.wav,"— Եվ թագուհի՞ն․․․ Ուրեմն դու հավատում ես, որ նա կարող է անհոգ լինել, երբ թագավորը հետամուտ է լինում մահվա՞ն․․․" gevorg_marzpetuni/clip_044_5.wav,"— Չէի կամենալ վիշտ պատճառել քեզ․․․ Բայց իմ վճիռն անդարձ է։ Ինչ հետևանք էլ որ նա ունենա, դու պիտի հաշտվես նրա հետ։ Իմ երջանկության օրերում անգամ ես թույլ չեմ տվել, որ անձնասիրությունը գերակշռե իմ մեջ պատվասիրության, ի՞նչպես կարող եմ թույլատրել այդ ա՛յժմ, երբ դեպի իմ անձը տածում եմ միայն ատելություն․․․" gevorg_marzpetuni/clip_044_6.wav,"— Օ՛, ինչպե՛ս անգութ ես․․․ գոնե վերջին պատճառն ինձ չհայտնեիր, գոնե զգալ չտայիր ինձ, թե դիմավորում ես մահվան այն պատճառով, որ չունիս աշխարհում այլևս մեկը, որի համար կամենայիր դու ապրել․․․" gevorg_marzpetuni/clip_044_7.wav,"Այս ասելով թագուհին հեռացավ թագավորից և վշտահար սրտով յուր կայանը դարձավ։" gevorg_marzpetuni/clip_044_8.wav,"Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, լաստերը պատրաստ ջրի վրա էին։ Թագավորի ներկայությամբ զինվորները նետաձգության փորձեր էին անում։ Նա կամենում էր ստուգել, թե որո՞նք կարող են պիտանի լինել արշավանքին, որպեսզի լաստերի վրա անշահ մարդիկ չվերցնե։" gevorg_marzpetuni/clip_044_9.wav,"Յուր հարյուր զինվորներից նա ընտրեց միայն յոթանասուն հոգի, որոնք կորովի, մազից չվրիպող նետաձիգներ էին։ Դրանց բոլորին տեղավորեց տասը լաստի վրա, յուրաքանչյուր լաստին հատկացնելով յոթ զինվոր, իսկ լաստավարներ կարգեց միաբաններից, որոնք հաջողակ էին այդ գործում։" gevorg_marzpetuni/clip_044_13.wav,"Այն ժամանակ հայերը թո՛ղ ճանաչեն Բեշիրին, թո՛ղ սարսափահար լինին նրա անունը լսելուց, և այն սրիկա իշխանը, որ համարձակվեց գիշերանց իմ բանակի հանգիստը խռովել, թո՛ղ գա ծնկաչոք ներողություն խնդրելու և Դվինի զնդանում յուր դժբախտ գլուխը լալու․․․»։" gevorg_marzpetuni/clip_044_14.wav,"Այս մտքերով էր զբաղված Բեշիրը, երբ Աշոտ արքայի տորմիղն սկսավ մոտենալ ափին։ Հագարացի հրոսակները սկսան ավելի և ավելի խռնվել ավազուտի և ժայռերի վրա։ Մոտեցող լաստերը իրանց զրահազգեստ զինվորներով՝ տեսնելու գեղեցիկ խաղալիքներ էին թվում նրանց։" gevorg_marzpetuni/clip_044_15.wav,"Հանկարծ թագավորը, կապարճակրի ձեռքից արծաթե աղեղն առնելով, գոչեց․" gevorg_marzpetuni/clip_044_16.wav,"— Ժամանակ է, քաջեր, նետերնիդ տեղացեք․․․" gevorg_marzpetuni/clip_044_17.wav,"Զինվորները մի ակնթարթում վահանները ձեռք առան և լայնալիճերը լարելով սկսան արագ-արագ նետաձիգ լինել դեպի հագարացիները։" gevorg_marzpetuni/clip_044_19.wav,"Բեշիրը տակավին գեղեցիկ երազներ էր տեսնում, երբ յուր բանակի մեջ փրթող զարհուրելի աղաղակը լսեց, նա շփոթված վեր թռավ տեղից և վրանի դռնում թիկնապահներին պատահեց, որոնք սրտատրոփ, այլայլված հայտնեցին նրան, թե հայերը հարձակվել են իրանց վրա։" gevorg_marzpetuni/clip_044_20.wav,"— Օ՛ն անդր, ի զե՛ն, — գոռաց նա խռպոտ ձայնով և սուրը հանելով վազեց դեպի առաջ։ Բայց փախչող զորականի խռանը պատահելով՝ ստիպված եղավ հետ մղվել դեպի յուր թիկնապահները։" gevorg_marzpetuni/clip_044_21.wav,"Այսուամենայնիվ զորապետն իրան չկորցրեց, նա աշտանակեց իսկույն յուր ամեհի նժույգը, որ բերավ նրան թիկնապահներից մինը և ահավոր սուրը հանելով գոռաց․" gevorg_marzpetuni/clip_044_22.wav,"— Արաբացի քաջեր, մի՛ թուլանաք, մի՛ շփոթվեք, օ՛ն, հետևեցեք ինձ․․․ հառա՛ջ, սուսերավորներ, հառա՛ջ, նիզակավորներ․․․ թշնամին սակավաթիվ է, հարձակվեցե՛ք, ջարդեցե՛ք նրան․․․" gevorg_marzpetuni/clip_044_23.wav,"Բայց զորապետին քչերն էին հետևում, իսկ թիկնապահները գոռում էին․" gevorg_marzpetuni/clip_044_24.wav,"— Թշնամին ծովի վրա է, տեր, ի՞նչ կարող են անել նրանց մեր սրերն ու նիզակները․․․" gevorg_marzpetuni/clip_044_25.wav,"— Օ՛ն ուրեմն, հառա՛ջ, նետաձիգ քաջեր․ ցույց տվեք անհավատներին ձեր բազկի զորությունը, ծովակուր արեք այդ սրիկաներին, — գոռում, գոչում էր զորապետը։" gevorg_marzpetuni/clip_044_27.wav,"Հանկարծ թագավորի նավակի մեջ բարձրացավ մի կարմիր դրոշ և սկսավ ծածանել օդի մեջ։ Դա կղզեցիներին որոշ հրաման տվող նշանն էր։" gevorg_marzpetuni/clip_044_29.wav,"Բեշիրի զորքերն սկսան վախենալ, նրանցից շատերը, մինչև անգամ, որոշեցին նահանջել կամ միանգամայն փախչել։ Որովհետև մտածում էին․ «Եթե կռվող տորմիղը այսքան մեծ կոտորած է անում, ի՞նչ կլինի մեր դրությունը, եթե օգնական լաստերն էլ հասնեն»։ Իսկ այս վերջիններն ավելի բազմաթիվ էին։" gevorg_marzpetuni/clip_044_30.wav,"Զորապետը նկատեց զորքի այդ խլրտումը և ավելի սկսավ խրախուսել նրանց, բայց յուր ձայնն այլևս չէր ոգևորում լքվածներին։ Իզուր նա գոռում և փրփրերախ նժույգն այս ու այն կողմն էր վազեցնում, երկյուղը հետզհետե պաշարում էր ամենքին։ Նրա համհարզներից մինը, մինչև անգամ, մոտեցավ և խորհուրդ տվավ նրան նահանջի փող հնչեցնել։" gevorg_marzpetuni/clip_044_31.wav,"— Այդ հայերը, տե՛ր, մեծ պատրաստություն ունին, — ասաց նա զորապետին․ — փոքրիկ տորմիղով մեր դեմ խիզախելը միայն մի պատրվակ էր, որով նրանք կամեցան քաշել մեզ դեպի կռիվ և զբաղեցնել, զորավոր հարձակումը անշուշտ նոր պիտի սկսեն։" gevorg_marzpetuni/clip_044_32.wav,"— Այդ եկողներին էլ կջարդենք մենք, — գոռաց զորապետը։" gevorg_marzpetuni/clip_044_33.wav,"— Չենք կարող, որովհետև նրանց ուրիշները կհետևեն։ Երբ ես պատգամավոր գնացի թագավորի մոտ, նրա կղզին լիքն էր զորքերով, մենք պիտի խույս տանք կոտորածից, — պնդեց համհարզը։" gevorg_marzpetuni/clip_044_34.wav,"Նրանք դեռ այս վեճի մեջ էին, երբ նետաձիգների մի խումբ, որ հանդիպակաց էր կռվող լաստերին, չկարողանալով այլևս դիմադրել նրանց՝ երես դարձրավ և սկսավ փախչել։" gevorg_marzpetuni/clip_044_38.wav,"Դառնալով բանակատեղը, հայ կտրիճները հավաքեցին թշնամու թողած ավարը, որ բավական հարուստ էր, կապտեցին ընկածների զենքերը և քակեցին բազմաթիվ վրանները, որոնց հետ նաև Բեշիրի հարուստ տաղավարը, և այդ ամենը միասին փոխադրեցին կղզին։" gevorg_marzpetuni/clip_044_39.wav,"Թագուհին, որ սրտատրոփ սպասում էր կռվի վախճանին, յուր նաժիշտների հետ միասին իջավ կղզու ափը՝ հաղթական երգերով վերադարձող քաջերին դիմավորելու։" gevorg_marzpetuni/clip_044_41.wav,"Բայց թագավորը տխուր էր և դալկադեմ․ նա ժամանակից առաջ քաշվեցավ յուր կացարանը, առանց զորքի ուրախության մասնակցել կարողանալու։" gevorg_marzpetuni/clip_044_42.wav,"Այս հանգամանքը անհանգստացրեց թագուհուն և նա դիմեց արքայի մոտ՝ նրա տխրության պատճառն իմանալու։" gevorg_marzpetuni/clip_044_43.wav,"— Ես վիրավորված եմ, — ասաց թագավորը մեղմ ձայնով։" gevorg_marzpetuni/clip_044_44.wav,"— Վիրավորվա՞ծ․․․ — բացականչեց թագուհին․ — ինչո՞ւ ուրեմն չես հայտնում մեզ այդ․․․ ո՞ւր է վիրաբույժը․․․ կանչենք նրան այստեղ․․․։" gevorg_marzpetuni/clip_044_45.wav,"— Թո՛ղ, ես չեմ կամենում զորքի ուրախությունը խանգարել․․․ Մի օրից հետո էլ կարող ենք մենք այս վերքը դարմանել, — ընդհատեց նրան թագավորը։" gevorg_marzpetuni/clip_044_46.wav,"— Բայց դու գունատ ես և թախծադեմ, անշուշտ խոր է քո վերքը․․․ — Ես տխուր եմ այն պատճառով, որ կենդանի վերադարձա այստեղ․․․։" gevorg_marzpetuni/clip_044_47.wav,"— Աստվա՜ծ իմ․․․ Դու դարձյալ նույն մտքերո՞վ ես զբաղված։" gevorg_marzpetuni/clip_044_48.wav,"— Ես ցավում եմ, որ մահացու չէ վերքս։" gevorg_marzpetuni/clip_044_49.wav,"— Խնայի՛ր ինձ, աղաչում եմ․․․ — աղերսեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_044_50.wav,"— Այո՛, թշնամին արդեն նահանջում էր, երբ մի նետ եկավ և ցցվեց իմ կողերի մեջ․․․ Ես ուրախացա․․․ կարծեցի թե իմ զորքի հաղթանակը կպսակվի իմ մահվամբ․ այդ պատճառով էլ իսկույն դուրս քաշեցի նետը, որպեսզի նրա հետ միասին ելներ և իմ հոգին, բայց ավա՛ղ․․․ Արաբացու բազուկը չէր կարողացել Աշոտ-Երկաթին սպանելու չափ ուժով ձգել աղեղը․․․" gevorg_marzpetuni/clip_044_51.wav,"— Օ՛հ, ինչպե՜ս անսիրտ ես դու, — մրմնջաց թագուհին, և այլևս համբերել չկարողանալով՝ դուրս եկավ իսկույն սրահը և դռան մոտ կանգնած բարապանին հրամայեց՝ վազել վիրաբույժի ետևից։" gevorg_marzpetuni/clip_044_52.wav,"Վերջինս եկավ, քննեց արքայի վերքը, որ լայն բացված էր նրա կողերի մեջ․ լվացավ այն զգուշությամբ, և վրան դարմաններ դնելով՝ կապեց խնամքով։ Թագուհու հարցին թե՝" gevorg_marzpetuni/clip_044_53.wav,"— Որքա՞ն վտանգավոր է նա, — պատասխանեց․" gevorg_marzpetuni/clip_044_54.wav,"— Փառք աստուծո, արքայի կյանքին վտանգ չէ սպառնում։" gevorg_marzpetuni/clip_044_55.wav,"Բայց երբ թագավորը առանձին առնելով հրամայեց նրան ճշմարիտը խոստովանել, նա ասաց․" gevorg_marzpetuni/clip_044_56.wav,"— Հարվածող նետը, տեր արքա, թաթախված է եղել թույնի մեջ․ վերքի արագ բորբոքումը ծանր ապագա է գուշակում։" gevorg_marzpetuni/clip_044_57.wav,"Թագավորի դեմքի վրա փայլեց գոհության մի ժպիտ, որ սակայն զարմանք պատճառեց վիրաբույժին։" gevorg_marzpetuni/clip_045_0.wav,"Թ" gevorg_marzpetuni/clip_045_1.wav,"ՋՐԻՑ ՓԱԽՉՈՂԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ" gevorg_marzpetuni/clip_045_2.wav,"Մարզպետունի իշխանը այնքան շատ էր զբաղված յուր նորագույն պատրաստություններով, որ մինչև անգամ օրեր անցրեց առանց Դվինից տեղեկություն առնելու, թե ինչ էր կատարվում այնտեղ։ Նա հավատացած էր, թե Բեշիրը Վեդիի հովտում կրած պարտությունից հետ՝ տակավին անշարժ նստած է Դվինում և թե առժամանակյա լռությունը պետք է վերագրել այն հանգամանքին, որ նա գաղտնի պատրաստություններ է տեսնում յուր վրա հարձակվելու։" gevorg_marzpetuni/clip_045_3.wav,"Այս պատճառավ ահա՝ իշխանը բավականացել էր միայն պահապաններ կարգելով Գեղա բերդի սահմաններում, որպեսզի թշնամու գալուստը իմանալուն պես հարկ եղածը տնօրինե։" gevorg_marzpetuni/clip_045_4.wav,"Բայց ո՛րքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ դետ կարգված պահապաններից մինը եկավ և հայտնեց, թե «Դվին դարձող կարավանները պատմեցին, որ Բեշիրը բազմաթիվ զորքով հասել է Գեղամա ծովը և Սևանը պաշարել․․․»։" gevorg_marzpetuni/clip_045_5.wav,"«Հա՛, նա ուրեմն անակնկալ հարձակում է գործել, որպեսզի արքային հանկարծակի բերի, — մտածեց Մարզպետունին, — անշուշտ նա կամենում է ինձնից կրած հարվածի վրեժը լուծել թագավորից․․․ Ուրեմն արքան ծանր դրության մեջ է, պետք է շտապենք նրան օգնելու»։" gevorg_marzpetuni/clip_045_6.wav,"Այս մտածությամբ դուրս գնաց իշխանը, որպեսզի հրաման տա զորքին՝ ժամ առաջ պատրաստվելու և դեպի Սևան ուղղվելու։" gevorg_marzpetuni/clip_045_7.wav,"Բայց հազիվ թե նա հանդես արավ զորքին և հայտնեց նրանց յուր դիտավորությունը, ահա՛ Սևանից հասավ արքայի բանբերը, որ ավետեց նրան թագավորի մղած կռվի և տարած հաղթության ուրախարար լուրը։" gevorg_marzpetuni/clip_045_9.wav,"Ժողովուրդն ու զորքը ծնկան եկան, իսկույն գոհության աղոթք մրմնջացին աստծուն։" gevorg_marzpetuni/clip_045_10.wav,"Ապա օրվա մնացորդը անցուցին նրանք ուրախ կերուխումով, որին մասնակցեց ինքը՝ իշխանը յուր համհարզներով և ուխտի անդրանիկ զինվորներով։" gevorg_marzpetuni/clip_045_11.wav,"Մինչդեռ հայերը Սևանում ու Գեղում ուրախության տոն էին կատարում, Բեշիրը, իբրև վիրավոր վագր, զայրացած ու կատաղած դիմում էր դեպի Ոստան։ Նա ժողովել էր յուր փախչող զինվորներին, կարգի էր բերել նրանց և գալիս էր չարյաց սկզբնապատճառ Գեղը կործանելու։ Նա գիտեր, որ Մարզպետունին գտնվում է Ուրծաձորում, բայց չէր կարծում, թե բարձրացած կլինի Գեղ։" gevorg_marzpetuni/clip_045_12.wav,"Այս պատճառավ, երբ համհարզներից մինը զգուշացրեց զորապետին Գևորգ իշխանի անակնկալ հարձակումից, նա պատասխանեց․" gevorg_marzpetuni/clip_045_13.wav,"— Այդ սրիկան թափառում է կիրճերում, նա չի կարող բաց դաշտի վրա հանդիպել մեզ կամ մարդաշատ տեղերում ամրանալ։ Եթե գիշերները զգուշանանք, ցերեկով նա չի համարձակիլ մեզ մոտենալ։" gevorg_marzpetuni/clip_045_14.wav,"Այս հույսով Բեշիրը Կոտայքն անցավ և մտնելով Ոստան, բանակ դրավ Երանոս գյուղի առաջ Ազատի ափին։" gevorg_marzpetuni/clip_045_15.wav,"Այստեղից նա բանբեր ուղարկեց Գեղ և պահանջեց բերդի բանալիները։ Նրան թվում էր, թե գեղցիք, ապագա սրածությունից վախենալով, չեն ընդդիմանալ յուր հրամանին։" gevorg_marzpetuni/clip_045_16.wav,"Բայց որքա՜ն մեծ եղավ նրա զայրույթը, երբ բանբերը հետ դարձավ բացասական պատասխանով։" gevorg_marzpetuni/clip_045_17.wav,"— Մեր բերդի բանալիները խիստ ծանր են, — ասել էին գեղցիք բանբերին, — դու միայնակ տանել չես կարող, ասա՛ Բեշիրին, որ ինքը գա այն ստանալու։" gevorg_marzpetuni/clip_045_18.wav,"— Նրանք ուրեմն իմ հրամանը ծաղրեցի՞ն,-գոռաց Բեշիրը։" gevorg_marzpetuni/clip_045_19.wav,"— Այո՛, տեր․ մինչև անգամ հայհոյանք արձակեցին քո դեմ․․․" gevorg_marzpetuni/clip_045_20.wav,"— Հայհոյա՞նք․․․ լավ․ ես ջարդել կտամ այդ հայհոյող բերանները․․․ Բայց․․․ որքա՞ն զորք ունին այդ սրիկաները։" gevorg_marzpetuni/clip_045_21.wav,"— Չգիտեմ, տեր, ինձ թույլ չտվին բերդը մտնելու, աշտարակի վրայից խոսեցին հետս, — պատասխանեց բանբերը։" gevorg_marzpetuni/clip_045_22.wav,"Զորքի գլխավորները, վախենալով անհայտ ուժի դեմ հարձակվելուց, խորհուրդ տվին Բեշիրին իջնել Դվին, հանգիստ տալ զորքերին և ապա կազդուրված ուժով վերադառնալ Գեղ։" gevorg_marzpetuni/clip_045_23.wav,"— Մինչև այն, մենք միջոց կգտնենք նաև գեղցիների ունեցած զորքի մասին տեղեկություն առնելու, — ավելացրին նրանք։" gevorg_marzpetuni/clip_045_24.wav,"— Ո՛չ, ես կրկնակի պարտություն կրելուց հետ Դվին վերադառնալ չեմ կարող, — պատասխանեց զորապետը։ — Ես սովոր եմ հաղթանակով մտնել Դվին և այդպես էլ կմտնեմ։" gevorg_marzpetuni/clip_045_25.wav,"Կամակոր հագարացուն համոզել անկարելի էր․ գնդապետները ստիպված էին նրա հրամանը կատարելու։" gevorg_marzpetuni/clip_045_27.wav,"Երանոսի գյուղապետը, համաձայն Մարզպետունու կարգադրության, ժամ առաջ արդեն մարդիկ էր ուղարկել Գեղ՝ հագարացոց գալուստը իշխանին հայտնելու։ Վերջինս յուր զորքերով կազմ և պատրաստ սպասում էր Բեշիրին։" gevorg_marzpetuni/clip_045_29.wav,"Երբ Բեշիրը Դվնո վտակն անցնելով՝ սկսավ դեպի Գեղա լանջերը բարձրանալ, տեսավ, որ լեռան կատարը բռնված է թանձր մառախուղով։ Գեղա բերդը չէր երևում ամենևին, իսկ լեռան վերին լանջերը ծածկված էին մշուշով։" gevorg_marzpetuni/clip_045_30.wav,"Այս հանգամանքը երկյուղ ազդեց նրա սրտին․ բայց յուր շրջապատողներին ոչինչ չասաց։ Նա լուռ, քաջալանջ առաջ էր վարում նժույգը և ոսկե ցցունքը հպարտ-հպարտ ծածանում էր յուր սպիտակ ապարոշի վրա։" gevorg_marzpetuni/clip_045_31.wav,"Հագարացիք արդեն հասել էին լեռան կեսը և մտնում էին մառախուղի սահմանը։ Համհարզներից մինը հիշեցրեց զորապետին մշուշի վտանգավոր լինելու մասին։ Բայց Բեշիրը աներկյուղ պատասխանեց։" gevorg_marzpetuni/clip_045_34.wav,"Գևորգ իշխանը, որ հերոսաբար կռվում էր սարատափի վրա, տեսավ Բեշիրի շահատակությունը և նրա խմբի ճիգը՝ դեպի վեր բարձրանալու։" gevorg_marzpetuni/clip_045_35.wav,"Կարծես մի նոր զայրույթ բռնկեց նրան։ Ճեղքելով հանդիպակաց խմբերը՝ նա խոյացավ դեպի զորապետը։" gevorg_marzpetuni/clip_045_37.wav,"Արաբացոց այս խումբն էլ երկար չդիմադրեց․ նա հետ նահանջեց դեպի վայր, որոնելով զորապետին։ Բայց Բեշիրը չէր երևում ոչ մի տեղ․ նա ձորակի ճանապարհով խույս էր տվել դեպի Դվին, որովհետև յուր զորքի պարտությունն ակներև տեսել էր․ ուստի փութացել էր գոնե յուր կյանքն ազատելու։" gevorg_marzpetuni/clip_045_38.wav,"Այս հանգամանքը վհատեցրեց վերջին դիմադրողներին, և նրանք հետզհետե նահանջելով՝ հասան լեռան ստորոտը և այդ տեղից սկսան փախուստ տալ դեպի Դվնո դաշտը։" gevorg_marzpetuni/clip_046_0.wav,"ԵՐՐՈՐԴ ՄԱՍ" gevorg_marzpetuni/clip_046_1.wav,"Ա" gevorg_marzpetuni/clip_046_2.wav,"ԱՆՀԱՆԳԻՍՏ ՄԱՐԴԸ" gevorg_marzpetuni/clip_046_7.wav,"Այս ամենը, սակայն, չարգելեց Հովհաննես կաթողիկոսին ապաստան որոնել ազգից անարգված «բռնավորի» մոտ։ Նա, ինչպես տեսանք, փախավ Բյուրականից հենց այն ժամանակ, երբ Բեշիրը զորքով գալիս էր յուր դաստակերտի վրա և երբ յուր ներկայությունը կարող էր Բյուրականի առումը խափանել։ Բայց նա յուր մերձավորներով դիմեց Բագարան և ապավինեց «բռնավորի» պաշտպանության։" gevorg_marzpetuni/clip_046_8.wav,"Այդ օրից սկսած սպարապետը հովանավորում էր կաթողիկոսին, և վերջինս կատարյալ հանգստություն էր վայելում նրա մոտ։" gevorg_marzpetuni/clip_046_9.wav,"Բայց, ահա՛, մի գեղեցիկ օր Բագարանի խորաձորն իջավ սպառազեն հեծյալների մի խումբ, որ գալիս էր վեհափառ հոր՝ ամիսներից ի վեր վայելած հանգստությունը խանգարելու։" gevorg_marzpetuni/clip_046_10.wav,"Խմբի պետը Գևորգ Մարզպետունին էր․ նրան ընկերակցում էին յուր թիկնապահները։" gevorg_marzpetuni/clip_046_11.wav,"Բայց ինչո՞ւ համար էր նա դիմում Բագարան։" gevorg_marzpetuni/clip_046_12.wav,"Պատճառը իշխանի մի նոր դիտավորությունն էր։" gevorg_marzpetuni/clip_046_15.wav,"Եվ ահա՛ հաջողությունները նոր միտք ծնեցրին իշխանի գլխում։ Նա որոշեց ձեռնարկել այնպիսի մի զորավոր միջոցի, որով կարողանար միանգամայն երկիրը հագարացիներից ազատել և գահի հաստատությունն ընդմիշտ ապահովել։ Նա կամենում էր հարձակվել Դվինի վրա, գրավել մայրաքաղաքը և հալածել այդտեղից Բեշիրին, քանի ոստիկանը չէր վերադարձել Ատրպատականից։" gevorg_marzpetuni/clip_046_17.wav,"Կեսօր էր։ Իշխանը յուր խմբով Ախուրյանն անցնելով՝ սկսավ դեպի Բագարանի լանջիվերը բարձրանալ։ Այդ վերելքը, որ դյուրագնաց էր, սկսում էր գետաձորից և աստիճանաբար բարձրանում մինչև քաղաքի հարավային սահմանը, ուր կանգնած էին պարիսպները, նրանց վրա շրջում էին պահանորդներ, որոնք ուշադրությամբ դիտում էին մոտեցողներին։" gevorg_marzpetuni/clip_046_18.wav,"Նժույգներն ընթանում էին արշավասույր, և նրանց ասպազենը փայլում էր արևի առաջ։ Խմբի համարձակ ընթացքից գուշակեցին պահապանները, որ եկվորները բարեկամներ են։ Ուստի ամրոցի երկաթապատ դռներն անարգել բացվեցան նրանց առաջ։" gevorg_marzpetuni/clip_046_19.wav,"Իշխանը դիմեց ուղղակի սպարապետի ապարանքը՝ յուր առաջին ողջույնը նրան մատուցանելու։ «Բռնավորը», որ տակավին թագավոր էր անվանում իրան և նույն անունով ճանաչվում թե՛ Շիրակի դաշտում և թե՛ Արշարունյաց ձորում, ընդունեց իշխանին արժանավայել մեծարանքով։" gevorg_marzpetuni/clip_046_20.wav,"— Եթե իմանայի, որ հաղթող Մարզպետունին պիտի մեզ այցելե, շքախումբ կուղարկեի նրան դիմավորելու, — ասաց սպարապետը ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_046_21.wav,"— Քո խոնարհ ծառան, մեծափառ, տեր, գոհ է արդեն այս ընդունելությամբ, որին, գուցե և, արժանի չէ, — պատասխանեց իշխանը համեստությամբ։" gevorg_marzpetuni/clip_046_22.wav,"— Արժանի՞․․․ ի՞նչ ասացիր դու․ — հարցրեց իսկույն սպարապետը․ — քեզ դափնիներով պիտի պսակեն և հաղթական կամար կանգնեն ամեն տեղ։ Բեշիրը փախուստի վրա է մտածում, իսկ Դվինի, ամիրաները դողալով են քո անունն արտասանում․․․ Ինչո՞ւ այդ աստիճան սարսափեցրել ես դու նրանց։" gevorg_marzpetuni/clip_046_23.wav,"Մարզպետունին ժպտաց և այդ ժպիտի տակ թաքցրեց յուր կասկածը, որով նա վերաբերվում էր դեպի սպարապետի անկեղծությունը։ Նա գիտեր, որ այդ գովությունները տրվում են իրան առերես, և յուր զենքի հաջողությունը բնավ ցանկալի չէ «բռնավորին»։" gevorg_marzpetuni/clip_046_24.wav,"— Կփափագեի իրավամբ արժանանալ այդ դրվատյաց․․․ բայց որքա՜ն հեռի եմ ես նրանցից, — նկատեց իշխանը լրջությամբ։" gevorg_marzpetuni/clip_046_25.wav,"— Օ՛, մի՛ ասիր այդ․ իմ եղբորորդին բախտավոր է, որ քեզ նման զինակից ունի, — բացականչեց սպարապետը․ — բոլոր Երասխաձորը կնվիրեի նրան, ով քեզ զուգատիպ մի համհարզ կգտներ ինձ համար։" gevorg_marzpetuni/clip_046_26.wav,"Իշխանը սևեռեց յուր հայացքը սպարապետի աչքերին, կամենալով, կարծես, թափանցել նրա սրտի մեջ և դուրս կորզել այդտեղից չարակամության ու նախանձի ոգին։ Նրան թվում էր, թե հենց այդ ոգին է, որ խոսում է յուր հետ այդ վայրկենին․ նա խոր վիշտ զգաց և հոգվոց հանեց․․․" gevorg_marzpetuni/clip_046_28.wav,"Այս ամենը հասկանում էր իշխան Մարզպետունին, կարդում էր նրա սիրտը յուր իսկ դեմքի վրա, այն դեմքի, որ այնքան վեհ ու հպարտ էր երևում արտաքուստ, ոի ստեղծվել էր կարծես հարգանք ու ակնածություն ներշնչելու համար, բայց որին նսեմացնում էին փոքրոգության ստվերները․․․ Ինչպե՞ս ուրեմն չվշտանար, ինչպե՞ս չհառաչեր հայրենասեր հոգին։" gevorg_marzpetuni/clip_046_29.wav,"Սակայն սպարապետը իշխանի հայացքից խուսափելու համար շտապեց հարցնել նրա գալստյան պատճառը։" gevorg_marzpetuni/clip_046_30.wav,"— Բագարանը, իշխան, դու չես սիրում բնավ, անշուշտ ունիս դու մի կարևոր խորհուրդ, որ ստիպել է քեզ մեզ այցելելու, — ավելացրեց նա ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_046_31.wav,"— Այո՛, ունիմ,-պատասխանեց Մարզպետունին և հայտնեց նրան յուր գալստյան պատճառը, որ էր՝ դարձնել կաթողիկոսը յուր աթոռը։" gevorg_marzpetuni/clip_046_32.wav,"— Ինչո՞ւ համար ես կամենում զրկել մեզ Վեհափառի հովանավորությունից, — հարցրեց սպարապետը խորհրդավոր եղանակով։" gevorg_marzpetuni/clip_046_33.wav,"— Նրա համար, որ այսօր կամ վաղը ոստիկանը պիտի վերադառնա Ատրպատականից և եթե անտեր գտնե կաթողիկոսարանը, անշուշտ կհափշտակե նրան, որպեսզի դրանով Բեշիրի կրած պարտության վրեժը լուծե մեզանից։" gevorg_marzpetuni/clip_046_34.wav,"— Բայց ի՞նչ կշահե նա դրանով։" gevorg_marzpetuni/clip_046_35.wav,"— Ինչ կշահե՞․․․ մի՞թե հայտնի չէ քեզ այդ։ Հարյուրավոր վանքեր ու միաբանություններ կերակրվում են կաթողիկոսարանի կալվածոց հասույթով։" gevorg_marzpetuni/clip_046_36.wav,"— Այո՛, այդ ուշադրության արժանի կետ է։ Վանքերը կորուստ կունենան․․․ — պատասխանեց սպարապետը և ապա մի խորհրդավոր հայացք ձգեց Մարզպետունու վրա։ Նրան թվում էր, թե իշխանը ուրիշ գաղտնի դիտավորություններ էլ ունի, որոնք, սակայն, ծածկում է իրանից, բայց չէր կարողանում գուշակել, թե ի՞նչ դիտավորություններ են դրանք։" gevorg_marzpetuni/clip_046_37.wav,"Ինքը՝ Մարզպետունին էլ ոչինչ չհայտնեց և զգուշանում էր ավելին խոսելուց։" gevorg_marzpetuni/clip_046_38.wav,"— Կարո՞ղ եմ այժմ տեսնել Վեհափառին, — հարցրեց իշխանը, կարծելով թե հայրապետը գտնվում է սպարապետի ապարանքում։" gevorg_marzpetuni/clip_046_39.wav,"— Ինչո՞ւ չէ․ բայց կցանկանայի, որ հանգիստ առնեիր մի փոքր․ Վեհափառի տան ճանապարհը բավական հեռի է և դժվարագնաց, դու կարող ես հոգնել, մանավանդ որ արևը սաստիկ այրում է։" gevorg_marzpetuni/clip_046_40.wav,"— Մի՞թե նա այստեղ, քո ապարանքում չէ՞,-զարմացած հարցրեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_046_41.wav,"— Ո՛չ։" gevorg_marzpetuni/clip_046_42.wav,"— Ուրեմն քաղաքացիներից մինի տա՞նն է ապրում։" gevorg_marzpetuni/clip_046_43.wav,"— Դարձյալ ոչ, նա լինում է միջնաբերդում, — պատասխանեց սպարապետը ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_046_44.wav,"— Միջնաբերդո՞ւմ․․․ ի՞նչ է շինում նա այնտեղ, — բացականչեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_046_45.wav,"— Այն օրից ի վեր, որ դու քո խմբերով սկսար անհանգիստ անել հագարացիներին, Վեհափառը փախավ միջնաբերդը, նա չէ վստահանում յուր պաշտպանությունը նույնիսկ իմ զորքերին։" gevorg_marzpetuni/clip_046_46.wav,"— Ահա՛ մի մարդ, որ աստուծո տված պարգևը գնահատում է ըստ արժանվույն, — հեգնական ժպիտով նկատեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_046_47.wav,"Ապա ուղղելով հայացքը դեպի միջնաբերդը, որ ահարկու հսկայի նման բազմած էր հանդիպակաց բարձրության վրա, հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_046_48.wav,"— Ո՞ւմ կհրամայեք առաջնորդել ինձ, տեր․ ես կամենում եմ այժմ ևեթ ներկայանալ Վեհափառին։" gevorg_marzpetuni/clip_046_49.wav,"— Իմ թիկնապահների պետը քեզ կընկերանա, եթե կհաճիս ընդունել, — պատասխանեց սպարապետը։" gevorg_marzpetuni/clip_046_50.wav,"Իշխանը շնորհակալություն արավ և յուր թիկնապահների ու ցույց տված առաջնորդի հետ ուղղվեցավ դեպի միջնաբերդը։" gevorg_marzpetuni/clip_047_2.wav,"«Ովքե՞ր են արդյոք դրանք, ինչո՞ւ են դեպի միջնաբերդը դիմում և այն՝ միջօրեի ժամանակ, երբ արևը կիզում է վերևից, իսկ ջերմացած խարակները ներքևից», մտածում էր Վեհափառն ինքն իրան, սակայն եկվորների ով լինելը չէր կարողանում գուշակել։" gevorg_marzpetuni/clip_047_3.wav,"Բայց ահա՛ վերջապես նրանք մոտեցան բերդի լանջին, մի քանի քայլ ևս, և նրանց ով լինելը կիմացվեր։" gevorg_marzpetuni/clip_047_4.wav,"— Այդ նա՛ է, այո՛, նա ինքն է․ ի՞նչ ունի այստեղ․․․— բացականչեց հանկարծ կաթողիկոսը, ճանաչելով Մարզպետունի իշխանին, որ մեծաքայլ ու քաջալանջ դիմում էր դեպի բերդի դռները։" gevorg_marzpetuni/clip_047_5.wav,"— Ո՞վ, Վեհափառ տեր, — հարցրեց եպիսկոպոսը, որ մինչև այն խոսակցում էր նրա հետ։" gevorg_marzpetuni/clip_047_6.wav,"— Նա՛, այն անհանգիստ մարդը․․․ որ ստեղծվել է հավիտյան թափառելու համար․․․ — շշնջաց կաթողիկոսը, վախենալով, կարծես, թե յուր ձայնը կհասնե մինչև բերդի ստորոտը։" gevorg_marzpetuni/clip_047_7.wav,"— Բայց ո՞վ է նա, — հարցրեց եպիսկոպոսը երկրորդ անգամ և բարձրացավ տեղից եկողներին նայելու։" gevorg_marzpetuni/clip_047_8.wav,"— Մարզպետունի իշխանը, անշուշտ անհաճո մի նորություն է բերում մեզ․․․ — հարեց կաթողիկոսը, գուշակելով, որ իշխանը գալիս է յուր հանգիստը վրդովելու։" gevorg_marzpetuni/clip_047_9.wav,"— Ինչո՞ւ անպատճառ անհաճո նորություն, — հարցրեց եպիսկոպոսը։" gevorg_marzpetuni/clip_047_10.wav,"— Չգիտեմ, ինձ այսպես է թվում․․․ — պատասխանեց Վեհափառը և սենյակը քաշվեցավ։" gevorg_marzpetuni/clip_047_12.wav,"— Մի՞թե կարելի է գաղտնիք վստահանալ մի մարդու կամ անձնվիրություն պահանջել մի հոգևորականից, որ դողում է յուր կյանքի վրա և յուր անձը այսպիսի ամրությունների մեջ է խնամում․․․ — շշնջաց նա ինքն իրան և առաջ անցավ հուսահատ սրտով։" gevorg_marzpetuni/clip_047_13.wav,"Վեհափառը, սակայն, ընդունեց իշխանին սիրով ու օրհնությամբ․ և բազմեցնելով կողքին յուր գոհությունն ու անսահման հիացումը հայտնեց այն քաջագործությանց համար, որ նա կատարել էր միայնակ։" gevorg_marzpetuni/clip_047_15.wav,"— Ի՞նչ պիտի անենք մենք, — հարցրեց կաթողիկոսը անհանգստանալով։" gevorg_marzpetuni/clip_047_16.wav,"— Ձեզանից յուրաքանչյուրը պիտի կատարե յուր պարտքը։" gevorg_marzpetuni/clip_047_17.wav,"— Այսի՞նքն։" gevorg_marzpetuni/clip_047_18.wav,"Իշխանը հայտնեց նրան մի քանի խոսքով Դվինը գրավելու համար ունեցած յուր դիտավորությունը, այլև Վեհափառի յուր աթոռը դառնալու մասին ունեցած ցանկությունը։" gevorg_marzpetuni/clip_047_19.wav,"— Դու կամենում ես Դվինը գրավե՞լ․․․ — զարմացած հարցրեց Վեհափառը։" gevorg_marzpetuni/clip_047_20.wav,"— Այո՛, և որքան կարելի է՝ շուտ։" gevorg_marzpetuni/clip_047_21.wav,"— Եվ դու չե՞ս վախենում ամիրապետի բարկությունից, արաբական հզոր քանակներից։" gevorg_marzpetuni/clip_047_22.wav,"— Ո՛վ է ամիրապետը, մենք մեր թագավորն ունինք, — բացականչեց իշխանը եռանդով։" gevorg_marzpetuni/clip_047_23.wav,"— Բայց Դվինը նրա կալվածն է․ նա տիրում է Ոստանի մեծ մասին, ճակատքը, Կոգովիտը, մինչև անգամ Ծաղկոտը նա համարում է Տուրուբերանի մասն, որին և տիրում է ամբողջապես։" gevorg_marzpetuni/clip_047_24.wav,"— Եվ դրանք ուրեմն գարշելի հագարացու սեփականությո՞ւն են․․․-բարկացած հարցրեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_047_25.wav,"— Առ այժմ այո՛, — պատասխանեց կաթողիկոսը հանգիստ ձայնով։" gevorg_marzpetuni/clip_047_27.wav,"— Ես ասացի «առ այժմ»․․․" gevorg_marzpetuni/clip_047_28.wav,"— Ո՛չ առ այժմ և ո՛չ առհապա․․․ — ընդհատեց իշխանը․ — արաբացին Արաբիայում պիտի իշխե և ոչ թե հայոց երկրում։" gevorg_marzpetuni/clip_047_29.wav,"— Թո՛ղ այդպես լինի, ես չցանկացողը չեմ։" gevorg_marzpetuni/clip_047_30.wav,"— Այդպես կլինի, Վեհափառ տեր, եթե չես հապաղիլ խնդիրս կատարելու։" gevorg_marzpetuni/clip_047_31.wav,"— Ի՞նչ խնդիր։" gevorg_marzpetuni/clip_047_32.wav,"— Մի վայրկյան առաջ հայտնեցի, դու պիտի վերադառնաս քո աթոռը։" gevorg_marzpetuni/clip_047_33.wav,"— Դվի՞ն։" gevorg_marzpetuni/clip_047_34.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_047_35.wav,"— Բայց ի՞նչ օգուտ ունի քեզ համար իմ վերադարձը, ես կռվող չեմ, ոչ էլ զորախումբ ունիմ, որով կարողանայի քեզ օգնել։ Եթե դու մտադիր ես Դվինը գրավել և հույս ունիս քո զորության վրա, գրավի՛ր նրան, ազատի՛ր քաղաքը հագարացիներից, այն ժամանակ ես կվերադառնա՛մ իմ աթոռը՝ քո կյանքը լիաբերան օրհնելով։" gevorg_marzpetuni/clip_047_36.wav,"— Կամենում ես անիծիր ինձ, միայն վերադարձիր այժմեն իսկ, քանի ոստիկանը բացակա է Դվինից և քանի իմ զորքերը չեն պաշարել նրան։" gevorg_marzpetuni/clip_047_37.wav,"— Բայց ի՞նչ օգուտ ունի իմ վերադարձը, բացատրի՛ր վերջապես։" gevorg_marzpetuni/clip_047_38.wav,"— Բացատրե՞մ։" gevorg_marzpetuni/clip_047_39.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_047_40.wav,"— Արդյոք իզուր չի՞ անցնիլ իմ գաղտնիք հայտնելը, քանի դու գտնվում ես այս բերդում։" gevorg_marzpetuni/clip_047_41.wav,"— Ո՛չ, ես իսկույն կհեռանամ, թե համոզվիմ, որ անհրաժեշտ է այդ։" gevorg_marzpetuni/clip_047_43.wav,"— Ոչ մի աշխարհականի թույլ չեն տալ անցնել Դվինի դռներով, — ընդհատեց կաթողիկոսը։" gevorg_marzpetuni/clip_047_44.wav,"— Գիտեմ, բայց նրանք կմտնեն իբրև վեղարավորներ․․․" gevorg_marzpetuni/clip_047_45.wav,"— Աստվա՛ծ իմ․․․ դու ուրեմն ոստիկանի սուրը կախում ես իմ գլխի՞ն․․․ — բացականչեց կաթողիկոսը երկյուղից այլագունվելով։" gevorg_marzpetuni/clip_047_46.wav,"— Մի՛ վախենար, Վեհափառ հայր, ես թույլ չեմ տալ, որ ոստիկանը յուր սուրը մերկացնե, ո՛ւր մնաց թե կախե քո գլխին։" gevorg_marzpetuni/clip_047_47.wav,"— Ի՞նչ պիտի անեն քո հավատարիմները։" gevorg_marzpetuni/clip_047_48.wav,"— Հարկավոր դեպքում խրամատ պիտի փորեն կաթողիկոսարանի նկուղներից մինչև արտաքին պարիսպը։" gevorg_marzpetuni/clip_047_49.wav,"— Օ՛ն և օ՛ն․․․ չեմ կարող ես միանալ այդ խորհրդին։ Նա, որ հրամայեց մեզ՝ «տալ զաստուծույնն աստուծո», նույնը հրամայեց՝ «զկայսերն տալ կայսեր»․․․ — խոսեց կաթողիկոսը վճռական ձայնով։ — Ո՞վ է քո կայսրը, — հարցրեց իշխանը բարկությունից դողալով։" gevorg_marzpetuni/clip_047_50.wav,"Վեհափառը չպատասխանեց։" gevorg_marzpetuni/clip_047_52.wav,"— Ես փախչում էի բռնակալի վրեժխնդրությունից, — խոսել սկսավ կաթողիկոսը․ — դու ինչո՞ւ ուղարկում ես ինձ այդ վրեժխնդրության առաջ։ Ի՞նչ օգուտ կարող է բերել քեզ իմ մահը։" gevorg_marzpetuni/clip_047_53.wav,"— Մի՛ ասիր «քեզ», այլ ասա՛ «հայրենիքին»։ Եթե կարծում ես, թե քո վերադարձը մահ պիտի պատճառե քեզ, ապա ուրեմն ուրա՛խ եղիր։ Մի՞թե ավելի լա՛վ չէ Ղևոնդյանց հետ դասվիլ, քան անհիշատակ ոչնչանալ․․․" gevorg_marzpetuni/clip_047_55.wav,"— Ղևոնդյանց հետ դասվիլ ասացիր, — խոսել սկսավ Վեհափառը, — կցանկանայի, այո, արժանանալ այդ փառքին, բայց մի՞թե կարող եմ։" gevorg_marzpetuni/clip_047_56.wav,"— Կամենալը՝ կարենալ է։ Եվ հարմար առիթը, ահա՛ հրավիրում է քեզ։ Քա՛ջ եղիր, արհամարհի՛ր անցավոր կյանքը, կատարի՛ր այն՝ ինչ որ քարոզում ես աշակերտներիդ և քո հիշատա՛կը եկող սերունդները կօրհնեն․․․" gevorg_marzpetuni/clip_047_57.wav,"— Ի՞նչ պիտի լինի իմ գործը Դվինում, — հարցրեց Վեհափառը։" gevorg_marzpetuni/clip_047_58.wav,"— Պիտի հովանավորես այն մարդկանց, որոնք քո հոգևոր ծառաների անունով կապրեն կաթողիկոսարանում։ Ցերեկը նրանք պիտի քնեն, իսկ գիշերը գործեն։" gevorg_marzpetuni/clip_047_59.wav,"— Իսկ եթե մատնիչները մեզ խանգարե՞ն։" gevorg_marzpetuni/clip_047_60.wav,"— Այն ժամանակ մի քանի մարդկանց մահ կհասնի, նրանց թվում, գուցե, և հայրապետին․ բայց այդ զոհերն անհրաժեշտ են։" gevorg_marzpetuni/clip_047_61.wav,"— Ծանր պայման է այդ․․․" gevorg_marzpetuni/clip_047_62.wav,"— Ի՞նչ, մեռնե՞լը։ Կա՞ միթե ավելի դյուրին և սիրելի բան քան հայրենյաց համար մեռնելը։" gevorg_marzpetuni/clip_047_63.wav,"— Քաջի և հայրենասերի համար, այո, դյուրին է, բայց․․․" gevorg_marzpetuni/clip_047_64.wav,"— Դու քաջ չես, Վեհափառ տեր, այդ գիտեմ, բայց հայրենասեր ես, այդ չես ուրանալ։" gevorg_marzpetuni/clip_047_65.wav,"— Թո՛ղ կատարվի քո կամքը, սիրելի իշխան, եթե աստված մահ է որոշել ինձ համար, կընդունեմ նրան հոժարությամբ։ Մարտիրոսների կարգը չեն դասիլ ինձ, գիտեմ, բայց անեծքը գոնե չի մոտենալ իմ շիրմին, — խոսեց Վեհափառը վճռական եղանակով։" gevorg_marzpetuni/clip_047_66.wav,"— Աստուծով ազատ կմնաս փորձությունից, Վեհափառ տեր․ բախտն արդեն ծիծաղում է մեզ, անկարելի է, որ այս վերջին ձեռնարկությունը ևս չհաջողե նա մեզ, — հուսադրեց իշխանը կաթողիկոսին։" gevorg_marzpetuni/clip_047_67.wav,"— Տեսնենք, գուցե աստված լսե արդարների աղոթքը։" gevorg_marzpetuni/clip_047_68.wav,"Իշխանը վեր կացավ տեղից, համբուրեց Վեհափառի աջը, և շնորհակալություն անելով նրան յուր խնդիրը չմերժելու համար, հարցրեց, թե ե՞րբ կհաճի մեկնել Բագարանից։" gevorg_marzpetuni/clip_047_69.wav,"— Նույնիսկ վաղը, եթե անհրաժեշտ է շտապել, — պատասխանեց կաթողիկոսը։" gevorg_marzpetuni/clip_047_70.wav,"— Այո՛, անհրաժեշտ է․ յուրաքանչյուր ավուր կորուստը անփոխարինելի վնաս կարող է բերել մեզ։" gevorg_marzpetuni/clip_047_71.wav,"— Ուրեմն մի կամ երկու օրից, եթե սպարապետը չի ստիպիլ ինձ ուշանալ։" gevorg_marzpetuni/clip_047_72.wav,"— Սպարապե՞տը․․․ Այո՛, ես մոռացա։ Այս գաղտնիքների մասին, վեհափառ տեր, չպիտի հայտնես նրան ոչինչ։" gevorg_marzpetuni/clip_047_73.wav,"— Ի՞նչ պատճառ բերեմ ուրեմն Բագարանից հեռանալուս համար։" gevorg_marzpetuni/clip_047_74.wav,"— Ես արդեն պատճառը հայտնեցի նրան։ Դու գնում ես Դվին՝ կաթողիկոսարանը ոստիկանի հափշտակությունից ազատելու համար։" gevorg_marzpetuni/clip_047_75.wav,"Վեհափառը բավարար գտավ այդ առարկությունը և պայման դրավ իշխանի հետ՝ ելնել Բագարանից երրորդ օրը։ Իսկ մինչև այն իշխանը պիտի պատրաստեր յուր մարդիկը, որոնք կմիանային կաթողիկոսի հետևորդներին Ծննդոց անտառում և նրանց հետ միասին կուղևորվեին Դվին։" gevorg_marzpetuni/clip_047_76.wav,"Նույն օրը ևեթ հրաժեշտ տվավ Մարզպետունին Աշոտ սպարապետին և յուր թիկնապահների հետ ուղղվեցավ դեպի Գեղա լեռները։" gevorg_marzpetuni/clip_048_0.wav,"Բ" gevorg_marzpetuni/clip_048_1.wav,"ԵՐԵՔ ԿԵՏԻ ՎՐԱ" gevorg_marzpetuni/clip_048_2.wav,"Հազիվ Մարզպետունի իշխանը հեռացավ Բագարանից, և ահա սպարապետը դիմեց միջնաբերդ, նրա գալստյան բուն պատճառը կաթողիկոսից իմանալու։ Բայց որովհետև համոզված էր, թե վերջինս նույնպես կարող է ծածկել այդ իրանից, ուստի որոշեց դիմել խորամանկության։" gevorg_marzpetuni/clip_048_3.wav,"— Իշխանի մտադրությանը ես չեմ համակրում, — ասաց նա կաթողիկոսին, առանց որոշակի հարցեր անելու, — դու պիտի զգուշանաս այդ մարդուն գործիք դառնալուց։" gevorg_marzpetuni/clip_048_4.wav,"— Ի՞նչ, նրա մտադրութունն արդեն հայտնի՞ է քեզ,-միամտաբար հարցրեց կաթողիկոսը։" gevorg_marzpetuni/clip_048_5.wav,"— Ինչպե՛ս չէ․ սկզբում նա ծածկեց ինձանից, բայց երբ քո մոտից վերադարձավ, ես ստիպեցի նրան, և նա յուր ծրագիրը բացավ իմ առաջ։" gevorg_marzpetuni/clip_048_6.wav,"— Մի՞թե․․․ Բայց նա ինձ զգուշացնում էր․․․" gevorg_marzpetuni/clip_048_7.wav,"— Ինձ ոչինչ չհայտնել, այնպես չէ՞, — հարցրեց սպարապետը՝ խորամանկ ժպիտով։" gevorg_marzpetuni/clip_048_8.wav,"Կաթողիկոսը մի տարակուսական հայացք ձգեց սպարապետի վրա և լռեց, նա չգիտեր ի՞նչ պատասխանել։" gevorg_marzpetuni/clip_048_9.wav,"— Մի՛ ծածկիր ոչինչ, վեհափառ տեր․ նա արդեն ամեն ինչ ինձ խոստովանեց։ Միայն չկարծես, թե իմ արքայական ճաշը կամ ազնիվ գինիները նրա սիրտը բացին, ո՛չ․ ես նրան խոստացա իմ զորագնդերն ուղարկել յուր օգնության․․․ Նրա վերջին մտադրությունը կարոտ է աջակցության։" gevorg_marzpetuni/clip_048_10.wav,"— Ինչպե՞ս, դու խոստացա՞ր, և այդ խոստմունքը կկատարե՞ս․․․ — հարցրեց կաթողիկոսը անհանգիստ ուրախությամբ։" gevorg_marzpetuni/clip_048_11.wav,"— Անշուշտ, ընդհանուր հայրենիքի շահը այդ է պահանջում։" gevorg_marzpetuni/clip_048_12.wav,"— Կեցցես, մեծափառ տե՛ր, այդպիսով դու կազատես քո կաթողիկոսին անարգ գործ կատարելուց։ Չէ՞ որ երկու տարի առաջ Դվինը միասին գրավեցիք, այժմ էլ կարող եք նույն ձևով գրավել։" gevorg_marzpetuni/clip_048_13.wav,"— Անարգ գո՞րծ․․․ Այո՛, դու չպիտի կատարես, ես այդ թույլ չեմ տալ։" gevorg_marzpetuni/clip_048_14.wav,"— Ես կաղոթեմ քո և իշխանի համար, կաղաչեմ աստծուն, որ նա անպարտելի կացուցանե ձեր բանակը, բայց կաթողիկոսարանի մեջ դավադրություն սարքել անկարող եմ․․․" gevorg_marzpetuni/clip_048_15.wav,"— Միթե իշխանը քե՞զ հանձնեց այդ գործը։" gevorg_marzpetuni/clip_048_16.wav,"— Այո՛․ «Դու հովանավորիր, ասում է, այն մարդկանց, որոնք հոգևորականի հագուստով ծպտյալ կապրեն կաթողիկոսարանում և նրա նկուղներից խրամատ կվարեն մինչև արտաքին պարիսպը․․․»։ Միթե այդ կարելի՞ է։" gevorg_marzpetuni/clip_048_17.wav,"Սպարապետն իմացավ արդեն ինչ որ պետք էր․ մի ներքին ուրախություն նրա էությունը տոգորեց։" gevorg_marzpetuni/clip_048_18.wav,"— Ո՛չ, այդ անարգ գործին չպիտի մասնակցես դու։ Ես թույլ չեմ տալ, որ հայոց կաթողիկոսը դավադիր հռչակվի աշխարհում, իմ բազուկը դեռ զորավոր է, և նա կգործե քո փոխարեն։ Ես կմիացնեմ իմ գնդերը իշխանի զորքերի հետ, և մենք Դվինը կգրավենք բռնի ուժով, այդպես էլ ես ասացի նրան։" gevorg_marzpetuni/clip_048_19.wav,"Կաթողիկոսը, որ արդեն այդպիսի մի առիթ էր որոնում խոստացած վտանգավոր քայլից հետ կանգնելու, ուրախությունից իրան կորցրեց և Գևորգ իշխանի՝ յուր հետ ունեցած բոլոր խոսակցությունը մանրամասն պատմեց սպարապետին։" gevorg_marzpetuni/clip_048_20.wav,"Վերջինս, կրկին և կրկին միամտացնելով Վեհափառին, վերադարձավ յուր ապարանքը գոհ սրտով։" gevorg_marzpetuni/clip_048_23.wav,"Այդ մտածություններով ոգևորված նա մտավ առանձնարանը, կանչեց դպրին և նրանից մագաղաթ ու մելան ստանալով՝ նստեց և սկսավ գրել մի նամակ։ Ըստ երևույթին գաղտնի հաղորդագրություն էր այդ, որովհետև դպրին չհանձնեց գրելու, բացի այդ, նա չպիտի ուղղեր այն որևէ մի հայի, ըստ որում գրում էր արաբերեն։" gevorg_marzpetuni/clip_048_24.wav,"Ավարտելով յուր գործը, նա արքայական կնիքը դրավ ստորագրության փոխարեն, փակեց և տվավ դպրին կնքելու։ Ապա կանչելով յուր հավատարիմ քաջերից մեկին, հանձնեց նամակը նրան և պատվիրեց մինչև երեք օրը հասցնել պատկանելույն։" gevorg_marzpetuni/clip_048_25.wav,"— Մինչև երեք օրը, տեր, դժվար է հասնել Ատրպատական, — ասաց բանբերը։" gevorg_marzpetuni/clip_048_26.wav,"— Մինչև երեք օրը տեղ պիտի հասնե այդ նամակը, — կրկնեց սպարապետը։" gevorg_marzpetuni/clip_048_27.wav,"Բանբերը չպատասխանեց, նա գլուխ խոնարհեց և դուրս գնաց։" gevorg_marzpetuni/clip_048_31.wav,"Դրանք Մարզպետունու մարդիկն էին, որոնք սպասում էին այդտեղ կաթողիկոսի գալստյան, որպեսզի, նրա հետևողների հետ միանալով՝ դիմեն դեպի Դվին։" gevorg_marzpetuni/clip_048_33.wav,"Եվ սակայն այդպիսով շաբաթը լրացավ, բայց Բագարանից լուր չեկավ իրանց։" gevorg_marzpetuni/clip_048_34.wav,"Զինվորներից ոմանք ցանկություն հայտնեցին ուղարկել Բագարան իրանցից մեկին և կաթողիկոսի ուշանալու պատճառն իմանալ։ Բայց մյուսներն արգելք եղան, հայտնելով, թե իշխանը հրամայել է իրանց սպասել, ուրեմն և պիտի սպասեն, որպեսզի ոիևէ սխալ քայլ անելով՝ իշխանի դիտավորությունները չխանգարեն։" gevorg_marzpetuni/clip_048_35.wav,"Բայց որտե՞ղ էր այդ միջոցին ինքը՝ Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_048_36.wav,"Նա գտնվում էր Երազգավորսում, Աբաս արքաեղբոր մոտ։ Դվինի գրավելու մասին հարկ եղած որոշումն անելուց և նախնական պատրաստությունները տեսնելուց հետո, նա դիմել էր Աբասին, նախ՝ թագավորի հետ նրան հաշտեցնելու և ապա այդ քաջի աջակցությունը ձեռք բերելու յուր մտադրյալ գործի համար։" gevorg_marzpetuni/clip_048_41.wav,"— Եթե նա իմանա, թե դու հաշտության ձեռք ես պարզում իրան, նա ուրախությամբ յուր աթոռանիստը կդառնա։" gevorg_marzpetuni/clip_048_43.wav,"Մարզպետունին զարմացավ՝ տեսնելով Աբասի խոսքերի մեջ այսքան մեղմություն ու գորով։ Ի՞նչ էր պատահել արդյոք, մի՞թե զղջացել էր նա եղբոր դեմ ունեցած գժտության համար, թե՞ աներոջ հետ գործած դավաճանության հիշատակը տանջում էր նրա խիղճը։" gevorg_marzpetuni/clip_048_44.wav,"— Ես կերթամ թագավորի մոտ, կխնդրեմ նրան իմ և քո կողմից, — ասաց Մարզպետունին․ — հույս ունիմ, թե նա կհարգե մեր խնդիրը։" gevorg_marzpetuni/clip_048_45.wav,"— Ես նույնպես կընկերանամ քեզ, — ասաց Աբասը։" gevorg_marzpetuni/clip_048_46.wav,"— Դո՞ւ, մեծափառ տեր, — հարցրեց Մարզպետունին բոլորովին զարմացած։" gevorg_marzpetuni/clip_048_47.wav,"— Այո՛, ե՛ս․ մի՞թե տարօրինակ է թվում քեզ իմ ցանկությունը։" gevorg_marzpetuni/clip_048_48.wav,"— Ո՛չ թե տարօրինակ, այլ ընդհակառակը, շատ բնական․․․ Միայն թե չգիտեմ ինչո՞ւ հանկարծ այսպես․․․" gevorg_marzpetuni/clip_048_49.wav,"— Ի՞նչ։" gevorg_marzpetuni/clip_048_50.wav,"— Փափկացավ քո սիրտը, որին ես այնքան անողոք էի գտնում միշտ։" gevorg_marzpetuni/clip_048_51.wav,"— Իշխա՛ն, հարազատ եղբորը դժվար է մոռանալ։" gevorg_marzpetuni/clip_048_52.wav,"— Իսկ ես ավելին կասեմ, անկարելի է մոռանալ․․․" gevorg_marzpetuni/clip_048_53.wav,"— Այո՛, թագավորն ինձ ինքնագիր նամակ է գրել․․․— ընդհատեց Աբասը՝ աչքերը տխրությամբ գետնին հառելով։" gevorg_marzpetuni/clip_048_54.wav,"— Նամա՞կ, — հարցրեց իշխանը զարմանալով։" gevorg_marzpetuni/clip_048_55.wav,"— Այո՛, տխուր նամակ, մեծ ցավ պատճառեց նա ինձ յուր այդ գրությամբ։" gevorg_marzpetuni/clip_048_56.wav,"— Ի՞նչ է գրել, ինչո՞ւ է ցավ պատճառել, — հետաքրքրությամբ հարցրեց իշխան Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_048_57.wav,"— Նա հիվանդ է։" gevorg_marzpetuni/clip_048_58.wav,"— Հիվա՞նդ, ինչո՞ւ։" gevorg_marzpetuni/clip_048_59.wav,"— Չէ՞ որ Բեշիրի հետ ունեցած կռվում վիրավորված է եղել։" gevorg_marzpetuni/clip_048_60.wav,"— Մի՞թե, այդ ես չգիտեի, — հարեց իշխանը վախենալով։" gevorg_marzpetuni/clip_048_61.wav,"— Այո՛, վիրավորվել է թունավոր նետով, վիրաբույժը, ասում են, հուսահատված է արդեն։" gevorg_marzpetuni/clip_048_62.wav,"— Օ՛, այդ մի դժբախտություն է, — բացականչեց իշխանը․— անկարելի է ուրեմն թողնել նրան Սևանում, շտապենք բերել այստեղ։" gevorg_marzpetuni/clip_048_63.wav,"— Վաղը ևեթ կարող ենք ճանապարհվել։" gevorg_marzpetuni/clip_048_64.wav,"— Իսկ թագավորի նամակը չէի՞ր հաճիլ տալ ինձ կարդալու, — ակնածությամբ հարցրեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_048_65.wav,"— Դու արքայական տան հավատարիմն ես, ի՞նչ պիտի ունենանք մենք քեզանից ծածուկ, — պատասխանեց Աբասը վստահորեն․ — ահա՛ նամակը, կարդա՛։" gevorg_marzpetuni/clip_048_66.wav,"— Այս ասելով նա մոտեցավ պահարանին և հանելով այնտեղից արքայի գրությունը, տվավ իշխանին կարդալու։" gevorg_marzpetuni/clip_048_67.wav,"Նամակը հետևալն էր․" gevorg_marzpetuni/clip_048_68.wav,"«Հայոց Աշոտ ապաբախտ թագավորից յուր սիրեցյալ եղբոր Աբաս արքայորդուն՝" gevorg_marzpetuni/clip_048_69.wav,"Ողջույն։" gevorg_marzpetuni/clip_048_70.wav,"Նախախնամության աջը, սիրեցյալ եղբայր, ծանրացավ արդեն ինձ վրա։ Իմ գործած հանցանքների համար նա պատժեց ինձ չարաչար։ Ես տեսա իմ երկրի ավերումը, տեսա սիրեցյալի երեսդարձությունը, տեսա իմ թագի նսեմանալը։" gevorg_marzpetuni/clip_048_71.wav,"Արժանի՞ էի ես այդ ամենին թե ոչ, չգիտեմ, միայն գիտեմ, որ նախախնամությունն անարդար ոչինչ չէ տնօրինում։ Պիտի խոնարհիմ ուրեմն նրա սուրբ կամքի առաջ և օրհնեմ նրա անունը գոնե այն մխիթարության համար, որ նա տվավ ինձ իմ տանջանքների մեջ։" gevorg_marzpetuni/clip_048_72.wav,"Դա այն աներկյան հույսն է, թե քիչ ժամանակից հետ պիտի բաժանվիմ աշխարհից և դադարեմ այլևս տանջվելուց։" gevorg_marzpetuni/clip_048_75.wav,"Վերջին խոսքերն ավարտելուց հետ իշխանն անհամբերությամբ հարեց․" gevorg_marzpetuni/clip_049_0.wav,"— Ե՞րբ ստացար այս նամակը, տե՛ր։" gevorg_marzpetuni/clip_049_1.wav,"— Երեք օր առաջ, — պատասխանեց Աբասը։" gevorg_marzpetuni/clip_049_2.wav,"— Եվ մինչև այս րոպեն կարողացար համբերե՞լ։" gevorg_marzpetuni/clip_049_3.wav,"— Համբերեցի տանջվելով։ Եթե թագավորը միայն հաշտության մասին խոսեր, ես իսկույն ևեթ կշտապեի նրա մոտ, բայց նա հիշում է նաև իմ ժառանգությունը․․․ Մի՞թե այդ ժառանգության համար պիտի հաշտվեմ նրա հետ․․․" gevorg_marzpetuni/clip_049_4.wav,"— Եթե ա՛յդ է միակ տանջող մտածմունքդ․․․" gevorg_marzpetuni/clip_049_5.wav,"— Այո՛, միայն այդ․ ծանր է այժմ ինձ երևալ նրա առաջ։ Չէ՞ որ նա կկարծե, թե ժառանգությունս ստանալու համար եմ այցելել իրան։" gevorg_marzpetuni/clip_049_6.wav,"— Մի՛ հոգար այդ մասին, տե՛ր, հապաղելն ավելի ցավ կարող է պատճառել քեզ, — ասաց Մարզպետունին և խորհուրդ տվավ նրան շտապել, ճանապարհվել կարելվույն չափ փութով։" gevorg_marzpetuni/clip_049_7.wav,"Մի քանի օրից հետ Աբաս արքաեղբայրն ու Մարզպետունի իշխանը ելան Երազգավորսից և ուղղվեցան դեպի Սևան։ Նրանց ուղեկցում էր հազար հոգուց կազմված և գեղեցկապես սպառազինված մի բանակ, որի մի մասը արքաեղբոր և մյուսը՝ Մարզպետունու զորքերից էին։" gevorg_marzpetuni/clip_049_9.wav,"Այս ամենը տեսնելով արքաեղբայրը հուզվում և դառնալով Մարզպետունուն՝ հարցնում էր․" gevorg_marzpetuni/clip_049_10.wav,"— Եթե ժողովրդի մեջ այսպիսի սիրտ ու հոգի կա, ինչո՞ւ մենք մնացել ենք անզոր, ինչո՞ւ չենք օգտվում այս պատրաստի ուժից։" gevorg_marzpetuni/clip_049_12.wav,"— Ո՞վ կարող է լինել այդ մարդը, — հարցրեց արքաեղբայրը։" gevorg_marzpetuni/clip_049_13.wav,"— Նա, որ կկարողանա բոլորանվեր կերպով զոհել յուր անձը հայրենիքին, — պատասխանեց իշխանը եռանդով։" gevorg_marzpetuni/clip_049_14.wav,"— Այդպիսի մեկին ճանաչում եմ ես, տեր Մարզպետունի։" gevorg_marzpetuni/clip_049_15.wav,"— Ո՞ւր է նա, — հետաքրքրությամբ հարցրեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_049_16.wav,"— Ահա՝ այստեղ, իմ առաջ․․․ Այդ դու ես, — ասաց Աբասը ժպտալով, և ապա ձեռքը պարզելով իշխանին, ավելացրեց․ — երկրորդը, ահա՛ գալիս է քեզ միանալու, նա կլինի քո անբաժան և անձնվեր զինակիցը։" gevorg_marzpetuni/clip_049_17.wav,"— Եվ իմ տերն ու իշխանապետը, — բացականչեց Մարզպետունին և ջերմությամբ արքաեղբոր աջը սեղմելով՝ ավելացրեց․ — այս օրվանից ուրեմն ծագում է նոր արև․ նա կջերմացնե սառած սրտերը և կառաջնորդե յուր ժողովրդին։" gevorg_marzpetuni/clip_049_20.wav,"Բայց որքա՛ն մեծ եղավ նրա սարսափը, երբ Դարվա լեռներում յուր հանդեպ ելան Սմբատ իշխանի սպառազինված գնդերը։" gevorg_marzpetuni/clip_049_21.wav,"Մարզպետունու օրինակը քաջալերել էր հայ իշխաններին, ամեն տեղ նրանք պատրաստված էին արդեն, իսկ Սյունյաց քաջ իշխանն ավելի ևս։" gevorg_marzpetuni/clip_049_22.wav,"Իմանալով որ Նսըրի բանակն անցել է Երասխա հունը, Սմբատ իշխանը, որ հենց այդ միջոցին գտնվում էր Երնջակում, հրամայեց զորքերին առաջանալ դեպի թշնամին, որովհետև գիտեր՝ նա առանց վնաս պատճառելու չի անցնիլ Սյունիքից։ Եվ ահա Դարվա լեռնաձորում հանդիպեցին նրանք միմյանց։" gevorg_marzpetuni/clip_049_23.wav,"Իշխանը, որ յուր գնդերով գտնվում էր լեռնալանջի վրա, պատգամ ուղարկեց Նսըրին՝ ասելով․" gevorg_marzpetuni/clip_049_29.wav,"Այս ամենը լսեց Սմբատ իշխանը և շատ զղջացավ, որ ազատ է թողել ուխտադրուժ հագարացուն։ Բայց սխալն ուղղել այլևս անկարելի էր։ Մնում էր նրան մխիթարվել այն միակ մտածությամբ, թե յուր եղբայրները մահից և կապանքից ազատելու համար գործեց այդ թուլությունը։" gevorg_marzpetuni/clip_049_30.wav,"Եվ որովհետև նա հաստատ գիտեր, որ Բեշիրը չէր խնայիլ յուր հարազատներին, եթե նա ջարդեր հագարացոց բանակը, ուստի այդ մտածությունը մեղմեց նրա վիշտը։" gevorg_marzpetuni/clip_049_31.wav,"Այսուամենայնիվ նա ուխտեց տուժել տալ հագարացուն ուրծաձորցիների վնասը և ազատել նույնիսկ կաթողիկոսարանը, եթե աստված հաջողեր իրան հանել յուր եղբայրները բանտից։" gevorg_marzpetuni/clip_049_32.wav,"Բագարանի միջնաբերդում նստած խոսակցում էին կաթողիկոսն ու Աշոտ բռնակալը։ Վերջինս եկել էր մխիթարելու Վեհափառին այն ծանր կորստի համար, որ կրել էր եկեղեցական իշխանապետությունը կաթողիկոսարանի գրավմամբ։" gevorg_marzpetuni/clip_049_33.wav,"Բայց Վեհափառն անմխիթար էր։ Նա տանջվում էր, մանավանդ, խղճի խայթերից։" gevorg_marzpetuni/clip_049_34.wav,"— Եթե ես լսած լինեի Մարզպետունու խորհրդին, եթե կատարած լինեի նրան տվածս խոստումը, կաթողիկոսարանը չէր վտանգվիլ, նրա կալվածները չէին հափշտակվիլ, — ասում էր նա և կշտամբում, մանավանդ, Աշոտ բռնավորին, որ պատճառ դարձավ յուր հապաղելուն։" gevorg_marzpetuni/clip_049_36.wav,"— Այժմ էլ արդեն մեռած ու անպատված եմ, — պատասխանեց կաթողիկոսը, — ի՞նչ իրավունք ունիմ այլևս ապրելու և ինձ գահակալ անվանելու, քանի որ եկեղեցվո սուրբ հայրերից ինձ ավանդ տրված հարստությունը հափշտակության մատնեցի իմ թուլությամբ։" gevorg_marzpetuni/clip_049_37.wav,"— Ոչ թե քո, այլ նրա՛ թուլությամբ, որ իրան հայոց թագավոր է հռչակում, բայց երկյուղից կծկվել է Սևանի խուցերում։ Եթե թագավորը, որ զենք ունի ձեռքին և զորք յուր ետևում, փախչում է թշնամու երեսից, մի՞թե նույնն անելու իրավունք չունի մի հոգևորական, որի զենքն աղոթքն է միայն։" gevorg_marzpetuni/clip_049_38.wav,"— Ո՛ւր էր թե այդպես մտածեր և իմ ժողովուրդը, բայց նա ամեն հանցանք ինձ վրա պիտի բարձի, մանավանդ՝ «երբ «անհանգիստ իշխանը» մեղադրե ինձ ամենքի առաջ․․․»" gevorg_marzpetuni/clip_049_39.wav,"— Մարզպետունի՛ն։" gevorg_marzpetuni/clip_049_40.wav,"— Այո՛, ես սարսափում եմ նրանից։ Ի՞նչ պատասխան պիտի տամ արդյոք, եթե նա վերադառնա այստեղ։" gevorg_marzpetuni/clip_049_41.wav,"— Եվ ո՛չ մի պատասխա՛ն, ո՞վ է նա և ի՞նչ իրավունք ունի քեզ վրա։" gevorg_marzpetuni/clip_049_42.wav,"— Նա արքայի հավատարիմն է և գործում է նրա հրամանով։ Նա բարի խորհուրդ տվավ ինձ և ես չլսեցի․․․" gevorg_marzpetuni/clip_049_43.wav,"— Կամենո՞ւմ ես, Վեհափառ տեր, ազատվել անհաճո զրույցներից, — հարցրեց հանկարծ բռնավորը։" gevorg_marzpetuni/clip_049_44.wav,"— Օ՛, շատ կցանկանայի, բայց ինչպե՞ս կարող եմ։" gevorg_marzpetuni/clip_049_45.wav,"— Հեռացի՛ր Բագարանից։" gevorg_marzpetuni/clip_049_46.wav,"— Հեռանա՞մ, և ո՞ւր կարող եմ դիմել․ Այրարատում այլևս չկա ինձ համար հանգստյան անկյուն։" gevorg_marzpetuni/clip_049_47.wav,"— Դու կաթողիկոս ես ոչ միայն Այրարատի, այլ համայն հայոց համար, և ուր էլ որ լինի քո աթոռը, հայերը պարտավոր են պաշտոն մատուցանել նրան։" gevorg_marzpetuni/clip_049_48.wav,"— Բայց ո՞ւր կարող եմ հեռանալ, ո՞վ այլևս կպաշտպանե ինձ, — հարցրեց կաթողիկոսը վշտալի ձայնով։" gevorg_marzpetuni/clip_049_49.wav,"— Նա, որ այնքան հաճախ հրավիրում էր քեզ յուր մոտ, որ կամենում էր քեզ հովանավորել, բայց որի խնդիրը մերժում էիր դու։" gevorg_marzpetuni/clip_049_50.wav,"— Ո՞վ․․․ — հարցրեց Վեհափառը, չկարողանալով մտաբերել ակնարկած անձին։" gevorg_marzpetuni/clip_049_51.wav,"— Գագիկ թագավորը։" gevorg_marzpetuni/clip_049_53.wav,"Բռնավորի խոսքերն այն աստիճան հաճո թվեցան կաթողիկոսին, որ սա հուզվելով բռնեց նրա աջը և ջերմագին սեղմելով բացականչեց․" gevorg_marzpetuni/clip_049_55.wav,"— Եվ այդտեղ կավարտես քո Հայոց պատմությունը․․․ — հիշեցրեց բռնավորը։" gevorg_marzpetuni/clip_049_56.wav,"— Այո՛, այո՛, իմ պատմությունը, որ ցայսօր մնաց թերի․․․ Որքա՞ն երախտագետ պիտի լինիմ քեզ, եթե ավարտեմ այն, — բացականչեց կաթողիկոսը։" gevorg_marzpetuni/clip_049_57.wav,"Եվ այդ բանով նա այնպես ուրախացավ, ինչպես մի մանուկ, որ գտնում է հանկարծ յուր կորցրած խաղալիքները։ Կարծես այլևս չէր մնում ուրիշ ցավ, որ կարողանար տանջել յուր հային կամ թե հայ ազգի դժբախտությունը պիտի վերանար, եթե նա յուր թերի պատմությունն ավարտեր։" gevorg_marzpetuni/clip_049_58.wav,"Մի քանի օրից հետ կաթողիկոսը յուր հավատարիմներով ելավ Բագարանից և իջավ դեպի Երասխաձոր։" gevorg_marzpetuni/clip_049_59.wav,"Ծննդոց անտառում սպասող հայ զինվորները տեսան հեռվից Վեհափառի գալուստը և ուրախացան։ Նրանք արագ-արագ հագան իրանց վարդապետական վերարկուները և վեղարները ծածկեցին։ Այդպիսով կազմեցին նրանք կղերականաց մի ստվար խումբ, որ փայլ պիտի տար հայրապետական գնացքին, եթե Վեհափառը միանար նրանց հետ և այդպիսով մուտ գործեր Դվին։" gevorg_marzpetuni/clip_049_60.wav,"Բայց որքա՛ն մեծ եղավ զինվորների տխրությունը, երբ կաթողիկոսը հայտնեց նրանց, թե ոստիկանն արդեն հասել է Դվին, հափշտակել է կաթողիկոսարանը և հետևում է իրան ձերբակալելու։ Հետևապես, չկարողանալով այլևս վերադառնալ յուր աթոռը և ոչ էլ մնալ Բագարանում, նա փախուստ է տալիս դեպի Վասպուրական՝ Գագիկ թագավորին ապավինելու։" gevorg_marzpetuni/clip_049_63.wav,"Բայց մենք թողնենք կաթողիկոսին այս հակաթոռ թագավորի երկրում և վերադառնանք Սևան, հարազատ թագավորի մոտ։" gevorg_marzpetuni/clip_050_0.wav,"Գ" gevorg_marzpetuni/clip_050_1.wav,"ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ" gevorg_marzpetuni/clip_050_3.wav,"Սակայն բժիշկը, թագուհու համաձայնությամբ, խորհուրդ տվավ արքային շտապել, տնօրինել յուր վերջին կամքը պետական գործերի նկատմամբ և պատրաստվել՝ հրաժեշտ տալ աշխարհին, որովհետև յուր հիվանդությունը սուր կերպարանք էր առնում։" gevorg_marzpetuni/clip_050_5.wav,"Բայց որովհետև թագավորը հակառակ ցանկության էր և չէր կամենում Սևանից ելնել, ուստի բժիշկը այդ հնարը մտածեց, որպեսզի գոնե ուրիշների օգնությամբ կարողանա նպատակին հասնել։" gevorg_marzpetuni/clip_050_6.wav,"Եվ այդ հաջողեց նրան։ Թագավորն ուրախությամբ լսեց վիրաբույժի խորհուրդը և գրեց Աբաս եղբորը մեզ հայտնի նամակը։" gevorg_marzpetuni/clip_050_8.wav,"«Այդ Մարզպետունին է, իմ քաջ և հավատարիմ իշխանը․․․», — շշնջաց նա և դուրս ելավ սենյակից՝ դեպի դիտարանը գնալու։" gevorg_marzpetuni/clip_050_9.wav,"Նրան հանդիպեց թագուհին, որ պահապան հրեշտակի նման հսկում էր արքայի վրա։ Տեսնելով վերջինիս ուրախադեմ՝ տիկինը զարմացավ։ Որքա՛ն ժամանակ էր, որ թագավորի դեմքը չէր զվարթացել և շրթունքները չէին ծիծաղել․ այժմ ի՞նչ էր պատահել։ Միգուցե հիվանդության մի չարագուշակ փոփոխություն էր այդ կամ թե հոգեկան տկարության ապացույց։" gevorg_marzpetuni/clip_050_10.wav,"Այդ մտքերը վայրկենապես ծագեցին տիկնոջ գլխում, բայց և իսկույն անհետացան, երբ թագավորը հայտնեց նրան Գևորգ իշխանի գալուստը։" gevorg_marzpetuni/clip_050_12.wav,"Եվ ահա հանդիպակաց ափը շրջապատեցին լաստեր ու նավակներ, որոնց մասին իշխանը հոգացել էր կանխավ։ Նրանց մեջ լցվեցան մի քանի հարյուր հոգի, և փոքրիկ տորմիղն սկսավ սուրալ խաղաղ ալիքների վրա։" gevorg_marzpetuni/clip_050_15.wav,"Բայց հենց որ դեմքը դարձուց և տեսավ Մարզպետունուն, որ նայում էր յուր վրա իբրև մարմնացյալ եռանդ, իբրև աննկուն հայրենասիրություն, որ ամեն քեն ու ոխ ստորադրում էր միայն հայրենիքի շահուն, նա ամաչեց և զայրույթն իջավ։" gevorg_marzpetuni/clip_050_17.wav,"Եթե թագավորը հանցավոր էր այդ բանում, միթե ինքը Աբասը անպարտ էր բոլորովին․․․ ինչպե՞ս պիտի տեսներ այժմ եղբորը յուր նվաստության մեջ, այն հաղթող ու հերոս Աշոտին՝ աբեղաների խուցերում․․․" gevorg_marzpetuni/clip_050_18.wav,"Վերջին մտքերն այնպես հուզեցին արքաեղբորը, որ նրա աչքերը արտասուքով լցվեցան։" gevorg_marzpetuni/clip_050_19.wav,"«Ես այնպես ջերմագին կսեղմեմ նրան կրծքիս, որ յուր վշտերն իսկույն մոռանա․․․», — շշնջաց ինքն իրան Աբասը և աչքերը սրբեց։" gevorg_marzpetuni/clip_050_20.wav,"Երբ նավակները հասան կղզու ափին, արքայի պահանորդները կանգնած էին այդտեղ։ Նրանք եկել էին իշխանին դիմավորելու։ Բայց տեսնելով նրա հետ և արքաեղբորը, որ սիրալիր կերպով ողջունեց իրանց, իսկույն ցնծության աղաղակ բարձին և «կեցցեներով» օդը թնդացրին։ Ապա առաջնորդեցին նորեկներին դեպի վերին տունը, ուր ապրում էր թագավորը։" gevorg_marzpetuni/clip_050_22.wav,"Իշխանը և բոլոր հետևորդները բլրի վրա արձանացած՝ դիտում էին հարազատների սրտաշարժ հանդիպումը։ Այդ լուռ տեսարանն այն աստիճան հուզիչ էր, որ ներկա եղողներից շատերն արտասվեցին։ Նրանցից ամեն մինն զգում էր, թե երկիրը որքա՛ն շատ է տուժել դրանց գժտությունից և միևնույն ժամանակ չափում էր, թե որքա՜ն շահ կարող է ստանալ նա այդ քաղցր հաշտությունից։" gevorg_marzpetuni/clip_050_23.wav,"Թագավորը, որ արդեն տկար էր, սաստիկ հուզումից ավելի թուլացավ, նա հազիվ ողջունեց մյուս հետևորդներին։ Բայց աջը դեպի Մարզպետունին ուղղելով սեղմեց նրա ձեռը և ասաց․․․" gevorg_marzpetuni/clip_050_24.wav,"— Այնքան շատ եմ պարտական քեզ, իշխա՛ն, որ կուզենայի ապրել միայն քո երախտյաց փոխարենը հատուցանելու համար։" gevorg_marzpetuni/clip_050_25.wav,"— Ապրի՛ր քո գահի և հայրենիքի համար, տեր, Մարզպետունի իշխանը քո նվաստ ծառան է․ նա յուր պարտքից ավելի դեռ ոչինչ չէ արել, — պատասխանեց իշխանը համեստաբար։" gevorg_marzpetuni/clip_050_26.wav,"Այնուհետև նրանք բարձրացան դեպի դղյակը, ուր թագուհին սիրով ընդունեց յուր տագրին և նրա հետ միասին՝ իշխան Մարզպետունուն։" gevorg_marzpetuni/clip_050_27.wav,"Արքայական կացարանը յուր տխրությունից մերկացավ, և հանապազօրյա հառաչանքներին հաջորդեցին խնդություն, հրճվանք և հաճոյական զրույցներ։" gevorg_marzpetuni/clip_050_28.wav,"Շուտով կղզին հասան նաև մյուս զորքերը և Սևանը կյանքով ու կենդանությամբ լցրին։ Եվ որովհետև իշխանը հրամայել էր նրանց հաշտության տոն կատարել, ուստի աբեղաների խուցերը դադարեցին շուտով ճգնարան լինելուց, հոգևոր հայրերը հսկումները մոռացան, և Սյունյաց հինավուրց ամրոցը տոնական կերպարանք առավ։" gevorg_marzpetuni/clip_050_29.wav,"Ուրախության օրերն անցնելուց հետ՝ թագավորը հրավիրեց յուր մոտ Աբաս եղբորը և թագուհու ու Մարզպետունի իշխանի ներկայությամբ ասաց նրան․" gevorg_marzpetuni/clip_050_32.wav,"Թագավորը վերջին խոսքերն արտասանելով՝ նայեց թագուհուն մի կարեկցական հայացքով և ապա նորեն Աբասին դառնալով շարունակեց․" gevorg_marzpetuni/clip_050_34.wav,"Թագուհին, որ լուռ ու տխուր լսում էր արքային, հանկարծ հեկեկաց, և արտասուքն աղբյուրի պես սկսավ հոսել նրա աչքերից։" gevorg_marzpetuni/clip_050_35.wav,"— Մի՛ լար սիրեցյալ Սահանույշ, ո՛չ ոք աշխարհում չէ ապրում հավիտյան, — ասաց թագավորը խանդաղատելով։" gevorg_marzpetuni/clip_050_36.wav,"— Մի՛ հոգար ուրեմն և իմ մասին․․․ — պատասխանեց թագուհին՝ արտասուքից խեղդվող ձայնով։" gevorg_marzpetuni/clip_050_38.wav,"— Հավատում եմ քո սրտի անկեղծության և կարի վշտանում, որ այսքան ուշ սկսա վայելել քո սիրո քաղցրությունը, բայց իմ օրերը հաշված են, սիրելի Աբաս, ես պիտի հեռանամ աշխարհից․․․ Աստված թող օրհնե և պահպանե քեզ, որպեսզի մխիթարես քո ժողովուրդը, որ այնքան շատ վշտացավ իմ թագավորության օրով։" gevorg_marzpetuni/clip_050_39.wav,"— Քո թագավորության օրով էլ նա կմխիթարվի, — պատասխանեց Աբասը աշխուժով․ — դու մեզ հետ միասին կհեռանաս այստեղից, կմտնես շուտով քո աթոռանիստը, կբազմես նորեն քո գահի վրա, և մենք կաշխատենք փառքով այդ գահը շրջապատել․․․" gevorg_marzpetuni/clip_050_40.wav,"— Փառքո՞վ․․․ վաղուց եմ ես այդ փառքի աղբյուրները ցամաքացրել, — ընդհատեց թագավորը վշտալի ձայնով։" gevorg_marzpetuni/clip_050_41.wav,"— Ո՛չ, տեր արքա, այդ աղբյուրները չեն ցամաքել, այլ նվազել են, և այն՝ ոչ թե քո, այլ իմ հանցանքով, ուստի ինձ է մնում այդ հանցանքը քավել։" gevorg_marzpetuni/clip_050_42.wav,"— Դու միայն մի պարտք ունիս կատարելու, այն է՝ քո արժանավոր թագավորությամբ մոռացնել տալ հայ ժողովրդին Աշոտ Երկաթի անունը։" gevorg_marzpetuni/clip_050_43.wav,"— Այդ անունն այսուհետե․ ավելի պիտի փառավորվի, — հարեց Աբասը վճռական ձայնով։" gevorg_marzpetuni/clip_050_44.wav,"— Իսկ ինձ շատ օր չէ մնում ապրելու, — նկատեց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_050_45.wav,"— Ընդհակառակը, տարիներ են մնում, — խոսեց Մարզպետունին խորհրդավոր ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_050_46.wav,"— Իսկ դու իմ վերքը տեսե՞լ ես, — հարցրեց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_050_47.wav,"— Ես լսել եմ քո վիրաբույժին, որի տված տեղեկությունները կարի մխիթարական են։" gevorg_marzpetuni/clip_050_48.wav,"— Ի՞նչ կնշանակե այդ, — հարցրեց թագավորը զարմանալով։" gevorg_marzpetuni/clip_050_49.wav,"Մարզպետունին ներողություն խնդրեց վիրաբույժի համար, որ հասարակաց օգուտն ի նկատի ունենալով՝ սխալ տեղեկություն է տվել արքային յուր հիվանդության նկատմամբ և հայտնեց, որ իսկապես ոչ մի վտանգ չէ սպառնում յուր կյանքին և թե շուտով կապաքինվի ինքը, եթե հաճի ելնել Սևանից և վերադառնալ Ոստան։" gevorg_marzpetuni/clip_050_50.wav,"Թագավորը երկար ժամանակ համառում էր յուր որոշման մեջ, որ էր ապրել և մեռնել Սևանում, բայց Աբասի ու Մարզպետունու թախանձանքը և զորավոր խոսքերը, որ շատ երկար շարունակվեցին, վերջ ի վերջո համոզեցին նրան վերադառնալ յուր աթոռանիստը՝ Երազգավորս։" gevorg_marzpetuni/clip_050_51.wav,"Եվ որպեսզի արքայի վերադարձը լիներ փառավոր ու հանդիսավոր, արքաեղբայրն ու իշխանը հրաման ուղարկեցին Ոստանում գտնվող իրանց զորքերին շտապել Սևան։ Նույնպիսի առաջարկությամբ դիմեցին նրանք Սյունյաց Սմբատ իշխանին։" gevorg_marzpetuni/clip_050_52.wav,"Վերջինս ժողովեց իսկույն յուր ազատ գնդերը և մտավ Գեղարքունիք՝ ամիսներից ի վեր այդտեղ հյուր եղող արքային յուր մեծարանքը մատուցանելու։" gevorg_marzpetuni/clip_050_53.wav,"Վահրամ սեպուհը նույնպես վերցրեց Գեղա լեռներում գտնվող յուր բանակը և Գոռ իշխանի հետ միասին շտապեց Սևան։ Նույն տեղը հասավ և Աբաս արքաեղբոր մնացորդ զորքը։ Այդպիսով միացյալ բանակի զորաց թիվը հասավ մի քանի հազարի։" gevorg_marzpetuni/clip_050_54.wav,"Թագավորն այս պատրաստությունները տեսնելով՝ սկսավ ուրախանալ և մխիթարվիլ, և այդ լավ ազդեցություն արավ նրա հիվանդության վրա։ Իսկ թագուհին չգիտեր, թե ի՞նչ բառերով արտահայտեր յուր շնորհակալիքն ու երախտագիտությունը յուր տագերն ու Մարզպետունուն, որոնք կարծես նոր կյանք էին ներշնչում թե՛ իրան և թե՛ արքային։" gevorg_marzpetuni/clip_050_55.wav,"Մի քանի օրից հետո թագավորը թագուհու, արքաեղբոր և իշխանների հետ միասին հրաժեշտ տվավ Սևանի հյուրընկալ միաբանությանը և միացյալ բանակի ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի յուր աթոռանիստ գավառը՝ Շիրակ։" gevorg_marzpetuni/clip_051_0.wav,"Մի շաբաթ էր, ինչ Երազգավորսը կերպարանափոխվել էր․ նրա լուռ փողոցները լցվել էին աղմուկով, անցուդարձը մեծացել էր և հրապարակներում տիրում էր ժխոր։" gevorg_marzpetuni/clip_051_2.wav,"Երբ նշանակված օրը հասավ, աթոռանիստ քաղաքի բնակիչներն ընդառաջ գնացին արքային մի քանի փարսախ ճանապարհ, նրանց առաջնորդում էին ազատանիները։ Իսկ պալատական տիկնանց և իշխանուհիների խումբը, որոնց գլուխ անցած էր արքաեղբոր ամուսին Գուրգենդուխտ տիկինը, սպասում էր արքային սուրբ Փրկչի տաճարում։" gevorg_marzpetuni/clip_051_4.wav,"Բայց որպեսզի չհուսահատեցնե յուր շրջապատողներին և մանավանդ Աբաս եղբորն ու Մարզպետունի իշխանին, որոնց անձնվիրությունը գնահատում էր ըստ արժանվույն, նա աշխատեց զսպել իրան և երևալ ամենքին ուրախ և զվարթերես։" gevorg_marzpetuni/clip_051_5.wav,"Բացի այդ, նա որոշեց, մինչև անգամ, խորհուրդ տալ Մարզպետունուն՝ օգուտ քաղել ժողովրդի այդ ոգևորությունից՝ ծառայեցնելով նրանց եռանդը առավել շահյակ մի ձեռնարկության, այն է՝ Դվինի գրավման, որի մասին ինքը իշխանն, աշխատել էր երկար, բայց որի հաջողության արգելք էր դրել Աշոտ բռնավորը՝ յուր մատնությամբ։" gevorg_marzpetuni/clip_051_6.wav,"Երբ ժողովուրդն ու ազատանին արքայի գալստյան առթիվ ստեղծած տոնախմբություններն ավարտեցին, թագավորը հրավիրեց յուր մոտ Աբասին ու Մարզպետունուն և հայտնեց նրանց յուր խորհուրդը։" gevorg_marzpetuni/clip_051_7.wav,"— Քանի այսքան զորքի միասին ունինք խմբած և Սյունյաց իշխանը յուր գնդերով գտնվում է մեզ մոտ, պատրաստվեցեք հարձակվել Դվինի վրա։ Ձեր այս ուժին հագարացիք դիմադրել չեն կարող, և դուք մայրաքաղաքը կխլեք նրանցից, — ասաց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_051_8.wav,"— Ինչպե՞ս, դու այդ կթույլատրե՞ս մեզ․․․ — կես զարմացած և կես ուրախացած հարցրեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_051_9.wav,"— Մի՞թե ես պարզ չխոսեցի․․․ ո՛չ միայն թույլատրում, այլև խորհուրդ եմ տալիս, չպետք է բնավ հապաղել։" gevorg_marzpetuni/clip_051_11.wav,"— Ես պատրաստ եմ իմ զորքերով, — ասաց Աբասը վճռաբար։" gevorg_marzpetuni/clip_051_12.wav,"— Խոսեցեք ուրեմն Սմբատ իշխանի հետ և արդյունքը հայտնեցեք ինձ, — հրամայեց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_051_13.wav,"Նույն ավուր երեկոյան՝ արքաեղբոր ապարանքում խորհրդի ժողովվեցան Մարզպետունի իշխանը, Սյունյաց տերը, Վահրամ սեպուհը և Գոռ իշխանիկը։ Արքաեղբայրը հայտնեց ամենքին թագավորի ցանկությունը և առաջարկեց նրանց հայտնել իրանց կարծիքը առաջադրյալ խնդրի մասին։" gevorg_marzpetuni/clip_051_14.wav,"Մարզպետունի իշխանի տված մի քանի բացատրություններից հետ՝ ամենքը միաբերան ցանկություն հայտնեցին հետևել արքայի խորհրդին և օգուտ քաղել հանգամանքների հաջողությունից։" gevorg_marzpetuni/clip_051_16.wav,"Շուտով մյուս իշխաններն էլ սկսան կարգավորել իրանց զորքը և պատրաստել նրան մոտալուտ հարձակման։" gevorg_marzpetuni/clip_051_18.wav,"Բայց արի պատանին ոչ միայն չէր տրտնջում, այլև ժպիտը չէր հեռացնում երեսից։ Իսկ Վահրամ սեպուհը նրան ոգևորելու համար ասում էր․" gevorg_marzpetuni/clip_051_19.wav,"— Շուտով, սիրելիս, Դվինը կառնենք, հաղթական տոներ կկատարենք և մայր տաճարի մեջ քո պսակը կօրհնենք։" gevorg_marzpetuni/clip_051_20.wav,"Մինչդեռ Երազգավորսում այս պատրաստություններով էին զբաղված, տեղի ունեցավ մի անակնկալ դեպք, որ սառեցրեց զորքի և զորապետների եռանդը։" gevorg_marzpetuni/clip_051_21.wav,"Այդ հետևյալն էր։" gevorg_marzpetuni/clip_051_23.wav,"Արդեն Աբասի հաշտությունը թագավորի հետ այնպիսի մի դեպք էր, որից ոստիկանը պիտի վախենար, որովհետև այդ երկու քաջերի միությանն արաբացիք դիմադրել չէին կարող։ Բայց երբ նա իմացավ, որ Սյունյաց Սմբատ իշխանը ևս միացել է նրանց հետ յուր զորքերով, էլ սրտի բոլոր քաջությունը կորցրեց։" gevorg_marzpetuni/clip_051_25.wav,"Այս մտածությամբ ընկճված՝ նա հրավիրեց յուր մոտ Բեշիր զորապետին և Դվնո դենպետին և խորհուրդ արավ նրանց հետ, թե ինչպե՞ս կարող է սպառնացող վտանգը հեռացնել իրանից։" gevorg_marzpetuni/clip_051_26.wav,"Բեշիրը հայտնեց, որ քաղաքում գտնվող արաբական զորքը հազիվ կարող է տասնօրյա պաշարման դիմադրել, ըստ որում համբարանոցներում պաշարը նվազած է և շուտով այն հայթայթել չեն կարող։ Միակ փրկությունը Դամասկոս սուրհանդակ ուղարկելը և ամիրապետից օգնական զորք խնդրելն է, բայց այդ միջոցը երկար կտևի և հայերը մինչև այն կարող են Դվինը պաշարել։" gevorg_marzpetuni/clip_051_27.wav,"— Ինչպե՞ս կլինի, եթե մենք ինքներս հաշտություն առաջարկենք նրանց և թագավորի բարեկամությունը խնդրենք, — հարցրեց ոստիկանը։" gevorg_marzpetuni/clip_051_28.wav,"— Մեր կրոնն իրավունք է տալիս քեզ խոնարհել և կեղծավորել անհավատին, եթե բռնությամբ չես կարող հաղթել նրան, — ասաց դենպետը․-միայն պիտի գիտենաս, որ մի անգամ խոնարհելուդ համար՝ տասն անգամ պիտի խոնարհեցնես, երբ հանգամանքները նորեն հաջողին քեզ։" gevorg_marzpetuni/clip_051_30.wav,"— Այո՛, այդպես լավ է․ այդ է միակ խոհական միջոցը, — ասաց Բեշիրը, և դենպետը համաձայնվեցավ նրա հետ։" gevorg_marzpetuni/clip_051_32.wav,"Որքան մեծ եղավ երիտասարդի զարմանքը, երբ նա հեծելախմբին մոտենալով՝ տեսավ նրա հետ Սյունյաց Բաբգեն իշխանին պատվավոր զրահավորության մեջ և ոստիկանի ավագանիներով շրջապատված։ Մինչդեռ նա անակնկալ հանդիպումով շփոթված պատրաստվում էր յուր զարմանքը արտահայտելու, իշխանը դիմեց դեպի նրան և փարելով երիտասարդին՝ համբուրվեցավ նրա հետ։" gevorg_marzpetuni/clip_051_33.wav,"— Ի՞նչ դեպք և ի՞նչ հողմ հաջողեցին քո դարձը, տեր․․․ — բացականչեց Գոռը ուրախանալով։" gevorg_marzpetuni/clip_051_34.wav,"Իշխանը մի քանի խոսքով հայտնեց նրան յուր առաքելության նպատակը, և ապա երկուսը միասին, իրանց հետևորդներով, դիմեցին դեպի բանակը։" gevorg_marzpetuni/clip_051_37.wav,"Թագավորը, թեպետ դժգոհ այս անակնկալ պատգամավորությունից, այսուամենայնիվ, ի պատիվ Բաբգեն իշխանի՝ սիրով ընդունեց նրանց, շնորհակալություն արավ ոստիկանի բարի դիտավորության և ղրկած ընծաների համար, ապա հրավիրելով պատգամավորներին քաղաք, խոստացավ նրանց՝ պատասխանել ամիրայի առաջարկության մի քանի օրից հետ։" gevorg_marzpetuni/clip_051_39.wav,"Այսուամենայնիվ խորամանկ հագարացու պատգամավորությունը ի դերև էր հանում քաջերի հույսը։ Շատերը նրանցից ցանկանում էին, որ թագավորը մերժե ոստիկանի առաջարկությունը և խաղաղությունը ձեռք բերե ոչ թե արաբացոց հետ բարեկամանալով, այլ նրանց յուր երկրից ընդմիշտ արտաքսելով։" gevorg_marzpetuni/clip_051_41.wav,"— Եղբորս կյանքը վտանգի չենթարկելու համար, գոնե, պիտի ընդունենք ոստիկանի առաջարկությունը, — խոսեց իսկույն Սմբատ իշխանը, վախենալով, կարծես, մի՞գուցե ուրիշները հակառակ կարծիք հայտնեն։" gevorg_marzpetuni/clip_051_43.wav,"Թագավորի որոշումը սիրով ընդունեցին ամենքը, իսկ Սյունյաց իշխանները սրտագին շնորհակալություն արին նրան՝ իրանց եղբոր նկատմամբ ունեցած խնամոց համար։" gevorg_marzpetuni/clip_051_44.wav,"Ներկա եղողների մեջ դժգոհ էր միայն Գոռ իշխանիկը, որովհետև արքայի որոշումը խլում էր նրանից այն փառքը, որ նա հույս ուներ ձեռք բերել Դվնո առման ժամանակ։" gevorg_marzpetuni/clip_051_45.wav,"Այդ բանը նկատեց թագավորը և ժպտալով դարձավ յուր խորհրդականներին․" gevorg_marzpetuni/clip_051_46.wav,"— Ձեզանից ո՞վ կարող է առաջարկել ինձ մի միջոց, որով կարողանանք փոխարինել Գոռ իշխանի այն կորուստը, որ նա կրում է այս հաշտությամբ։" gevorg_marzpetuni/clip_051_47.wav,"— Ես, տե՛ր արքա, — բացականչեց Վահրամ սեպուհը։" gevorg_marzpetuni/clip_051_48.wav,"— Խոսի՛ր, սեպուհ, ես շնորհապարտ կմնամ քեզ, — ասաց թագավորը շարունակ ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_051_50.wav,"— Կեցցե՛ս, սեպուհ, ավելի իմաստուն առաջարկություն անկարելի էր անել, — բացականչեց թագավորը․ — վաղուց մեր արքունիքը կարոտ էր ուրախության։ Թո՛ղ ուրեմն վաղվանից ամեն ինչ պատրաստվի։ Սյունյաց օրիորդի հարսանյաց, ի դեպ, կմասնակցեն օրիորդի հորեղբայրները և Սյունյաց քաջերը։" gevorg_marzpetuni/clip_051_51.wav,"Մարզպետունի իշխանը վեր կացավ տեղից և շնորհակալություն արավ արքային յուր այդ ուրախարար հրամանի համար, իսկ Գոռը, որ ամոթխածությունից շառագունել էր բոլորովին, ծնկան եկավ և թագավորի ձեռքը ջերմությամբ համբուրեց։" gevorg_marzpetuni/clip_051_52.wav,"Հետևյալ առավոտ հաշտության դաշնագիրը գրվեցավ, որ թագավորը կնքելով հանձնեց ոստիկանի պատգամավորներին, տալով նրանց նաև զանազան ընծաներ Դվնո ոստիկանին տանելու համար։" gevorg_marzpetuni/clip_051_54.wav,"Ինչ վերաբերում է Գոռ իշխանին և Շահանդուխտ օրիորդին, նրանք արդեն բոլոր համախմբված քաջերի և գեղեցկուհիների անզուգական պսակն էին կազմում։" gevorg_marzpetuni/clip_051_55.wav,"Մի քանի օր շարունակ տևեցին հարսանյաց տոնախմբությունները։ Բոլոր Շիրակը, համարյա, մասնակցեց արքունյաց ուրախության, իսկ զորքերը նրանով ա՛յն աստիճան զբաղվեցան, որ մոռացան, մինչև անգամ, Դվնո առման արգելք եղող ոստիկանի պատգամավորներին։" gevorg_marzpetuni/clip_052_0.wav,"Դ" gevorg_marzpetuni/clip_052_1.wav,"925 թվականը վերջացավ և սակայն Հայոց երկիրը, շնորհիվ տեղի ունեցած հաշտությանց, վայելում էր դեռ կատարյալ անդորրություն։" gevorg_marzpetuni/clip_052_2.wav,"Այս պատճառով դաշնակից իշխանները իրանց զորքերով հեռացել էին Երազգավորսից, Մարզպետունի իշխանը միայն չէր կարողանում վերադառնալ յուր ամրոցը՝ Գառնի, ուր վաղուց արդեն գտնվում էր Գոռը՝ նորապսակ հարսի և իշխանուհի մոր հետ։" gevorg_marzpetuni/clip_052_3.wav,"Արքայի հարցին՝ թե «ինչո՞ւ իշխանը չէ կամենում հանգստանալ», վերջինս պատասխանեց․" gevorg_marzpetuni/clip_052_4.wav,"— Իմ հանգստության ժամը չէ հասել տակավին։" gevorg_marzpetuni/clip_052_5.wav,"— Ի՞նչ կնշանակե այդ, — հարցրեց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_052_6.wav,"— Ես դեռ պարտք ունիմ կատարելու, — ավելացրեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_052_8.wav,"— Ամենից գլխավորը, տե՛ր։" gevorg_marzpetuni/clip_052_9.wav,"— Այսինքն։" gevorg_marzpetuni/clip_052_10.wav,"— Երդմանս պարտքը։" gevorg_marzpetuni/clip_052_11.wav,"— Ի՞նչ երդման, — հարցրեց թագավորը զարմանալով։" gevorg_marzpetuni/clip_052_12.wav,"— Այն, որ երդվեցի Գառնիում, ս․ Մաշտոցի գերեզմանի վրա, իմ ուխտի զինվորներին և Գառնո ժողովրդյան առաջ։" gevorg_marzpetuni/clip_052_13.wav,"— Այսինքն։" gevorg_marzpetuni/clip_052_14.wav,"— Չվերադառնալ ընտանյացս գիրկը, չմտնել իմ հարկի տակ, մինչև, որ վերջին հագարացին չհալածեմ հայրենի սահմաններից։" gevorg_marzpetuni/clip_052_15.wav,"Թագավորը նոր հիշեց այդ պատմությունը, որ արել էր նրան իշխանը Սևանում և տարակուսելով հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_052_16.wav,"— Ինչո՞ւ, ուրեմն, թույլ տվիր ինձ հաշտվել ոստիկանի հետ, քանի որ այդպիսի ուխտ ունեիր արած։" gevorg_marzpetuni/clip_052_17.wav,"— Մտածեցի, թե ավելի լավ է տարագիր մնամ իմ տանից, քան թե մեր բանակը վտանգի ենթարկեմ։" gevorg_marzpetuni/clip_052_18.wav,"— Դու առաջ արդեն մտադիր էիր Դվնո վրա հարձակվելու, — նկատեց թագավորը․ — մի՞թե այն ժամանակ զերծ պիտի մնար զորքը վտանգից։" gevorg_marzpetuni/clip_052_19.wav,"— Այն ժամանակ հույս ունեի իմ հավատարիմների վրա, որոնք կաթողիկոսի հետ միասին Դվին պիտի մտնեին։ Բայց հետո այդ հույսը ոչնչացավ, որովհետև «բռնավորը» մեր գաղտնիքը մատնեց։" gevorg_marzpetuni/clip_052_21.wav,"Այս մտքերը հուզեցին թագավորին։ Նա պատրաստ էր ամեն անձնվիրության, միայն թե ազատեր սիրելի իշխանին երդման կապանքներից։ Այդպիսով, գոնե, կփոխարիներ մի փոքր նրա երախտիքը։ Բայց ի՞նչ կարող էր անել։ Միակ հնարը ոստիկանի հետ դրած ուխտին դրժելն էր, որ, սակայն, իբրև քրիստոնյա թագավոր նա չէր կարող անել։" gevorg_marzpetuni/clip_052_22.wav,"Բայց նա սիրով ընդունեց իշխանի մի առաջարկությունը, որի նպատակն էր օրինական ճանապարհով ստիպել ոստիկանին՝ կատարել իրենց մի պահանջը և կամ պատերազմել իրանց հետ։" gevorg_marzpetuni/clip_052_24.wav,"Թագավորն իրավացի գտավ իշխանի խոսքերը և հաճություն հայտնեց նրա մտադրության։ Եվ որովհետև վերջինս միտք ուներ նաև դաշնակցել Գագիկ Արծրունու հետ, որպեսզի պատերազմի դեպքում նա ևս միանա Արարատյան իշխանապետության, ուստի հետկար խնդրեց թագավորից, որպեսզի իբրև լիազոր ներկայանա Գագիկին։ Թագավորը տվավ նրան ինքնագիր նամակ։" gevorg_marzpetuni/clip_052_25.wav,"Մի քանի օրից հետ Մարզպետունի իշխանը յուր թիկնապահներով ելավ Շիրակից և ուղղվեցավ դեպի Վասպուրական։" gevorg_marzpetuni/clip_052_26.wav,"Բայց դեռ չէր հասել Արծրունյաց ոստանին, երբ լուր հասավ նրան, թե Հովհաննես կաթողիկոսը վախճանվել է Զորո-վանքում։" gevorg_marzpetuni/clip_052_28.wav,"Այսուամենայնիվ իշխանն շտապեց Զորո-վանքը՝ ներկա լինելու կաթողիկոսի թաղման։" gevorg_marzpetuni/clip_052_29.wav,"Վասպուրականի բազմաթիվ ժողովրդյան հետ միասին խռնված էին այստեղ նաև նրա վանքերի հոգևոր հայրերը և գլխավոր եպիսկոպոսները։ Այդտեղ էր նաև Գագիկ թագավորը յուր մեծամեծ իշխաններով և պալատական տիկնանցով։ Մարզպետունի իշխանը ներկայացավ Զորո-վանքում իբրև Արարատյան իշխանապետության ներկայացուցիչ, և Գագիկ թագավորն ընդունեց նրան արժանավայել մեծարանքով։" gevorg_marzpetuni/clip_052_30.wav,"Երբ կաթողիկոսի մարմինն ամփոփեցին վանքի դամբարանում, Գագիկ թագավորը հրավիրեց Մարզպետունուն յուր արքայական ոստանը՝ Վան։" gevorg_marzpetuni/clip_052_32.wav,"Այդ միջոցներում ահա՛ հոգևոր միաբանությունների մեջ սկսավ արծարծվիլ նոր կաթողիկոս ընտրելու խնդիրը և մի քանի նշանավոր վարդապետանոցներ Մարզպետունու գուշակած երկպառակության դրոշը պարզեցին։" gevorg_marzpetuni/clip_052_33.wav,"Հայաստանի հյուսիսային նահանգներում հոգևորականությունը ցանկանում էր, որ կաթողիկոսն ընտրվի իրանց եպիսկոպոսներից և բազմե անպատճառ Ոստանում, իբրև կաթողիկոսի մշտական վեհավայրում, մինչդեռ հարավային նահանգներում ցանկանում էին, որ նա լինի Վասպուրականի վանականներից և բազմե Զորո-վանքում, ըստ որում կաթողիկոսը վախճանվել էր այդտեղ։" gevorg_marzpetuni/clip_052_34.wav,"Հոգևոր միաբանությանց արծարծած խնդիրը գրավեց նաև կուսակից իշխաններին և երկպառակությունը հետզհետե ընդհանրացավ։ Փոքր իշխաններին միացան մեծերը, իսկ այս վերջիններին՝ նախարարական տները։" gevorg_marzpetuni/clip_052_36.wav,"Այսպիսով Արծրունյաց Տունը ավելի սերտ կկապվեր Բագրատունյաց հետ, իսկ այդ բարեկամությունն օգուտներ կբերեր ապագայում թե՛ գահին և թե՛ հայ»րենիքին։" gevorg_marzpetuni/clip_052_37.wav,"Այսպիսի մի նամակ էլ նա գրեց արքաեղբորը, խնդրելով նրան՝ հորդորել թագավորին յուր խնդիրը չանտեսել։" gevorg_marzpetuni/clip_052_38.wav,"Եվ ահա անմիջապես նա ստացավ պատասխան, որով թագավորն ու արքաեղբայրը իրավունք էին տալիս նրան տնօրինել այդ խնդիրը ըստ յուր ցանկության։" gevorg_marzpetuni/clip_052_39.wav,"Իշխանն այդ ժամանակ ներկայացավ Գագիկ թագավորին և հարցրեց նրան, թե ո՞ւմ կկամենար ընտրել կաթողիկոս և ո՞ւր կցանկանար բազմած տեսնել նրան։" gevorg_marzpetuni/clip_052_40.wav,"Գագիկ թագավորը պատասխանեց, թե յուր ընտրելին Վասպուրականի մեջ հայտնի Ստեփաննոս եպիսկոպոսն է․ իսկ կաթողիկոսարանը նա ցանկանում է տեսնել Աղթամարա կղզում, ուր ինքը կառուցել է հոյակապ եկեղեցի և հզոր դղյակ և ուր որ շուտով արքունիքը պիտի տեղափոխե։" gevorg_marzpetuni/clip_052_41.wav,"Իշխանը հայտնեց, թե Աշոտ թագավորը և Աբաս գահաժառանգը հրամայել են իրան, իբր Արարատյան իշխանապետության լիազորին՝ հարգել այդ խնդրում Գագիկ թագավորի կամքը։ Հետևապես թող հաճի արքան ընտրել հայրապետական գահի ժառանգ նրան, որին ինքը կցանկանա և այդ ընտրության համար կտան իրանց հաճությունը հյուսիսային նահանգների նախաթոռ վարդապետարանները։" gevorg_marzpetuni/clip_052_42.wav,"Գագիկ արքային մեծ հաճույք պատճառեց այդ լուրը։" gevorg_marzpetuni/clip_052_43.wav,"— Աշոտ թագավորը և Աբաս թագաժառանգը երախտապարտ կացուցին ինձ այդ գեղեցիկ շնորհով, — բացականչեց նա ուրախությամբ․— այսուհետև Արծրունյաց տունը թող անբաժան զինակից լինի Բագրատունի թագավորաց և նրանց թշնամիները՝ թշնամի հռչակվին նաև մեր գահին։" gevorg_marzpetuni/clip_052_44.wav,"Մի քանի ժամանակից հետ՝ Արծրունյաց Ոստանում խմբված համագումար ժողովում կաթողիկոս ընտրվեցավ Ստեփաննոս եպիսկոպոսը և այդ ընտրության, ինչպես խոստացել էր Մարզպետունին, իրանց հաճությունը տվին Աշոտ թագավորը և հյուսիսային նահանգների վարդապետանոցները։" gevorg_marzpetuni/clip_052_45.wav,"Գագիկ թագավորը մեծ փառքով տարավ նորընտիր կաթողիկոսին Աղթամարա կղզին և օծել տալով նրան յուր նորակառույց ս․ Խաչի տաճարում, բազմեցրեց այդտեղ իբրև հայոց ընդհանրական կաթողիկոս։ Իսկ յուր շնորհակալիքը Աշոտ արքային հայտնելու համար ուղարկեց նրան թանկագին ընծաներ և նույնպիսի նվերներով էլ պատվեց Մարզպետունի իշխանին։" gevorg_marzpetuni/clip_052_46.wav,"Բայց վերջինս ուրախ էր ոչ թե այդ սին ընծաներով, այլ այն բարեկամությամբ, որ ձեռք բերավ Վասպուրականում և որ ապագա հաջողությանց համար պիտի ծառայեր իբրև հիմնաքար։" gevorg_marzpetuni/clip_052_48.wav,"Այդ հայացքն ունեին այս խնդրի վրա նաև Աշոտ թագավորն ու արքաեղբայրը։ Այդ պատճառով և լիաբերան շնորհակալություն մատուցին Մարզպետունուն, որ նա իմաստնաբար խորհելով՝ փոքրը զոհել էր՝ մեծագույնը ձեռք բերելու համար։" gevorg_marzpetuni/clip_052_49.wav,"Մարզպետունի իշխանը վերադարձավ Երազգավորս՝ գոհ յուր առաքելությամբ։ Նա թեպետ անկարող եղավ վերադարձնել Հովհաննես կաթողիկոսին, բայց դրա փոխարեն բերավ յուր հետ Գագիկ թագավորի բարեկամության դաշնագիրը, որ առավել մեծագնի էր, քան հայրապետի վերադարձը։" gevorg_marzpetuni/clip_052_51.wav,"Բայց անողոք բախտը խանգարում էր նրան։ Հազիվ նա մի քանի գործեր կարգադրեց և հավատարիմներին հրահանգներ տվավ, ահա՛ գույժ հասավ Ուտիքից թե Ցլիկ-Ամրամը Գուգարաց և Տաշրաց իշխանների հետ միանալով՝ հյուսիսային այդ երեք նահանգները հանձնում է ափխազաց Բեր թագավորին։" gevorg_marzpetuni/clip_052_52.wav,"(Այդ ժամանակ արդեն վախճանվել էր վերջինի հայր Գուրգենը, որ միևնույն ժամանակ Աբաս արքաեղբոր աներն էր և որի տեղ Ափխազիայում իշխում էր Բերը)։" gevorg_marzpetuni/clip_052_53.wav,"Այս լուրն ընդհանրապես ծանր տպավորություն արավ արքունիքում, բայց ամենից ավելի վշտացրեց արքային և իշխան Մարզպետունուն։" gevorg_marzpetuni/clip_052_54.wav,"Երբ վերջինս մտավ թագավորի մոտ՝ Ամրամի այս նոր դավաճանության պատճառի մասին նրա կարծիքն իմանալու, արքային գտավ տխուր և տկար։ Այսուամենայնիվ նա սիրով ընդունեց նրան և հետն սկսավ մտերմաբար խոսակցել։" gevorg_marzpetuni/clip_052_56.wav,"— Ես կամենում եմ թողնել այս տեղի գործը կամ հանձնել այն մեծ իշխան Աբասին և դիմել Ուտիք, գուցե կարողանամ վտանգի առաջն առնել, քանի ափխազաց թագավորը չէ եկել յուր կապուտը գրավելու, — ասաց Գևորգ իշխանը։" gevorg_marzpetuni/clip_052_57.wav,"— Գնալ Ուտի՞ք․․․ Այո՛, այդ կարևոր էր․․․ բայց դու շատ հոգնեցար․ Հայոց աշխարհը ուրիշ Մարզպետունի չունի, դու պետք է խնայես քեզ։" gevorg_marzpetuni/clip_052_58.wav,"— Մարզպետունիները աննշան մարդիկ կլինեին, եթե անգործ նստեին։ Հրամայիր ինձ, արքա, վաղն ևեթ ճանապարհվել, գուցե կարողանամ դեռ պիտանի լինել գործին, — հարեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_052_59.wav,"Թագավորը մի քանի վայրկյան մտածեց և ապա նայեց Մարզպետունու աչքերին։ Նա, կարծես, կամենում էր մի նոր բան ասել, բայց քաշվում էր։" gevorg_marzpetuni/clip_052_60.wav,"— Մի՞թե որևէ միտք արգելում է քեզ՝ տալ ինձ այդ հրամանը, — հարցրեց իշխանը թագավորին։" gevorg_marzpetuni/clip_052_61.wav,"— Ո՛չ․ դու կարող ես գնալ, և գուցե այս անգամ ազդես նրա վրա․․․ բայց որտե՞ղ հույս ունիս պատահել Ամրամին։" gevorg_marzpetuni/clip_052_62.wav,"— Ամբողջ Ուտիքը կարող եմ շրջել։" gevorg_marzpetuni/clip_052_63.wav,"— Ո՛չ, ավելի լավ է գնալ ուղղակի Տավուշ․․․ գուցե նա դեռ այնտեղ լինի։" gevorg_marzpetuni/clip_052_64.wav,"— Տավո՞ւշ․․․ շատ բարի, ես ամենից առաջ կմտնեմ Գուգարք։" gevorg_marzpetuni/clip_052_65.wav,"— Ուրեմն կարող ես մի քանի օրից ճանապարհվել։" gevorg_marzpetuni/clip_052_66.wav,"— Կճանապարհվեմ նույնիսկ վաղը, այստեղ ինձ ոչինչ չի ուշացնում։" gevorg_marzpetuni/clip_052_67.wav,"— Վա՞ղը․․․ այդպես շո՞ւտ։" gevorg_marzpetuni/clip_052_68.wav,"— Այո՛․ որքան շուտ, այնքան լավ։" gevorg_marzpetuni/clip_052_71.wav,"Բայց մի՞թե կարելի էր այդպես պատվեր տալ Մարզպետունուն․ այն առաքինի հերոսին, որ աշխարհի մեջ միայն երւկու սրբություն էր ճանաչում — հայրենիք և ընտանիք, և որ միայն այդ սրբարանների առաջ էր խոնարհվում։" gevorg_marzpetuni/clip_052_72.wav,"Այդ իհարկե գիտեր թագավորը, ուստի և նրան ոչինչ չպատվիրեց։ Նա գոհ եղավ միայն այն մտածությամբ, թե իշխանը տիկնոջ մասին կլսե անշուշտ Տավուշում մի նորություն և կբերե այն իրան։" gevorg_marzpetuni/clip_052_73.wav,"Հետևյալ օրը, ինչպես որ որոշված էր, իշխանը յուր թիկնապահներով ելավ Երազգավորսից և ուղղվեց դեպի Գուգարք։" gevorg_marzpetuni/clip_053_0.wav,"Ե" gevorg_marzpetuni/clip_053_1.wav,"ՀԻՆ ՎՇՏԵՐԻ ՎԱԽՃԱՆԸ" gevorg_marzpetuni/clip_053_5.wav,"Երբ հեծյալները հասան բերդի դռանը, նա ճանաչեց իսկույն Մարզպետունի իշխանին և դուրս գալով քարաշեն պատշգամբը՝ հրաման արավ իսկույն բանալ բերդի դռները։" gevorg_marzpetuni/clip_053_6.wav,"«Ինչո՞ւ համար է նա գալիս այստեղ․ ի՞նչ ունի այժմ ինձ հետ․․․», — մտածեց ինքն իրան սեպուհը և չկարողանալով պատճառը գուշակել, ներս մտավ դահլիճը։" gevorg_marzpetuni/clip_053_7.wav,"Գևորգ իշխանն իջնելով ձիուց՝ տեսավ դղյակի բակում տեղի ունեցող շարժումն ու պատրաստությունները և ինքն իրան շշնջաց․" gevorg_marzpetuni/clip_053_8.wav,"«Մենք ուշացանք, նա արդեն հեռանում է․․․»։" gevorg_marzpetuni/clip_053_9.wav,"Բարձրանալով դղյակի վերին դստիկոնները, իշխանն ամեն տեղ տեսավ ամայություն․-գորգերն ու զարդերը հավաքած, բազմոցները քակած, կանթեղներն իջեցրած, միով բանիվ՝ դղյակը բարեզարդությունից մերկացրած էր։" gevorg_marzpetuni/clip_053_10.wav,"«Ինչո՞ւ այսպես շուտ, այս ձմեռ ժամանակ․․․»,-մտածեց ինքն իրան իշխանը և սակայն յուր հարցին պատասխան գտնել չկարողացավ։" gevorg_marzpetuni/clip_053_11.wav,"Երբ մտավ սեպուհի մոտ, վերջինս նստած էր կրակարանի առաջ և քաշում էր յուր համրիչը։" gevorg_marzpetuni/clip_053_12.wav,"— Դու այստե՞ղ, Մարզպետունի իշխան,-բացականչեց սեպուհը և դիմեց դեպի նրան մի բռնազբոսիկ ժպիտով, որ սակայն չէր մեղմում յուր դեմքի տխրությունը։" gevorg_marzpetuni/clip_053_13.wav,"— Ինչպես տեսնում ես, տե՛ր սեպուհ, ես այստեղ եմ, եկա քո դղյակը հյուր, բայց դու երևի հենց դրա համար էլ մերկացրել ես նրան բարեզարդությունից։" gevorg_marzpetuni/clip_053_15.wav,"— Այո՛, ձեր լեռները մի փոքր սեղմեցին մեզ․ այծենակաճները հազիվ էին մեզ սառելուց պահպանում։" gevorg_marzpetuni/clip_053_16.wav,"— Ինչո՞ւ այս ձյուն-ձմռան հիշեցիր ինձ, տեր Մարզպետունի, — հարցրեց սեպուհը, չկարողանալով կարծես համբերել, որ հյուրասիրության համար սահմանված ժամերն անցնեն։" gevorg_marzpetuni/clip_053_17.wav,"— Իսկ դո՞ւ ինչու ես այս ձյուն-ձմռան մեջ հեռանում քո երկրից․-հարցրեց իշխանը մեղմով ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_053_18.wav,"— Ես իմ երկիրը հանձնեցի ափխազաց թագավորին և փոխարենն ստացա Ճորոխի ափերը․․․ գնում եմ իմ նոր կալվածը ժառանգելու, — պատասխանեց սեպուհը առանց ակնածության։" gevorg_marzpetuni/clip_053_19.wav,"— Այդ ես գիտեի․․։ Բայց ինչո՞ւ անպատճառ այս ձյուն-ձմռան մեջ։" gevorg_marzpetuni/clip_053_20.wav,"— Մի օր ավելի մնալը մահ է ինձ համար․․․ Այս դղյակի սենյակներում ապրում են այժմ դժոխային ճիվաղներ, որոնք օր ու գիշեր անհանգիստ են անում ինձ․ ես փախչում, հեռանում եմ նրանցից․․․" gevorg_marzpetuni/clip_053_21.wav,"— Դժոխային ճիվաղնե՞ր․․․ ի՞նչ կնշանակե այդ, — հարցրեց Մարզպետունին, տարակուսական մի հայացք ձգելով սեպուհի վրա։" gevorg_marzpetuni/clip_053_22.wav,"— Այո՛, ճիվաղներ․․․ դու պատահե՞լ ես, տեսե՞լ ես նրանց։" gevorg_marzpetuni/clip_053_23.wav,"— Ե՞ս․․․ Ո՛չ․․․ — պատասխանեց իշխանը և նրան այնպես թվաց, թե սեպուհը խելագարված է։" gevorg_marzpetuni/clip_053_24.wav,"— Բախտավոր մարդ ես ուրեմն, ում որ ճիվաղները չեն չարչարում, նա անպայման բախտավոր է․․․ Այո՛, ես էլ մի օր այդպիսին էի, բայց իմ բախտը քո թագավորը կործանեց․․․" gevorg_marzpetuni/clip_053_25.wav,"— Տե՛ր,սեպուհ․․․" gevorg_marzpetuni/clip_053_26.wav,"— Հա՛, ի՞նչ է անում այն թշվառականը, ապրում է, այնպես չէ՛․ հանդեսնե՞ր է կատարում արքունյաց մեջ․․․ մայրաքաղաքն առնելու վրա է մտածում․․․ և չէ հիշում յուր չարագործությունը․․․" gevorg_marzpetuni/clip_053_27.wav,"— Տե՛ր սեպուհ, ես քաղցած եմ, հրամայի՛ր նախ կերակրել ինձ, — ընդհատեց իշխանը դիտմամբ, կամենալով արգելել սեպուհի զայրույթը։" gevorg_marzpetuni/clip_053_28.wav,"Վերջինս մի վայրկյան մնաց լուռ և ապա իշխանին դառնալով՝ ասաց․" gevorg_marzpetuni/clip_053_29.wav,"— Ների՛ր ինձ, տե՛ր Մարզպետունի, ես գրգռվեցա․ այդպես չպետք է անեի, Այո՛, բայց․․․ ինչ ասեմ, հիվանդ եմ, սիրտս ու հոգիս ծածկված են վերքերով իմաստությունն այլևս չի կառավարում իմ զգացումները․․․" gevorg_marzpetuni/clip_053_30.wav,"Այս ասելով՝ նա ծափ զարկեց, և դռնապանը ներս մտավ։" gevorg_marzpetuni/clip_053_31.wav,"— Ասա՛ թող ճաշ բերեն մեզ, — հրամայեց սեպուհը։" gevorg_marzpetuni/clip_053_32.wav,"Ծառաներն իսկույն ջուր բերին, որով իշխանները լվացվեցան և ապա պաշտեցին ճաշը, որ կազմված էր մի քանի համադամ խորտիկներից։" gevorg_marzpetuni/clip_053_33.wav,"Սեպուհը ճաշից հետ զբաղեցրեց հյուրին աննշան զրույցներով, որպեսզի առիթ չունենա նորեն գրգռվելու և իշխանի խաղաղ տրամադրությունը խանգարելու։" gevorg_marzpetuni/clip_053_34.wav,"Բայց հետևյալ առավոտ նա խնդրեց Մարզպետունուն՝ հայտնել յուր առաքելության նպատակը, ըստ որում ինքը երկար չպիտի մնար Տավուշում։" gevorg_marzpetuni/clip_053_35.wav,"— Ոստանում լուր առանք, թե դու միացել ես Գուգարաց և Տայոց իշխանների հետ, — խոսիլ սկսավ իշխանը, — և պայման դրել՝ հանձնել ափխազաց թագավորին Տայք, Գուգարք և Ուտի նահանգները։ Այդ լուրն անախորժ տպավորություն արավ արքունիքում, իսկ ինձ ուղղակի սարսափեցրեց։ Ես եկա խանգարելու այդ ազգավաճառ գործը։" gevorg_marzpetuni/clip_053_36.wav,"— Դու ուշացել ես, — նկատեց սեպուհը սառնությամբ։" gevorg_marzpetuni/clip_053_37.wav,"— Ինչպե՞ս թե ուշացել եմ։" gevorg_marzpetuni/clip_053_38.wav,"— Այնպես։ Մենք արդեն մեր գործն ավարտեցինք։" gevorg_marzpetuni/clip_053_39.wav,"— Ինչպե՞ս թե ավարտեցիք։" gevorg_marzpetuni/clip_053_40.wav,"— Հիշածդ նահանգները հաստատուն դաշնագրերով հանձնեցինք Բեր թագավորին, իսկ դրանց փոխարեն ստացանք նրանից զանազան կալվածներ Ափխազիայում։" gevorg_marzpetuni/clip_053_41.wav,"— Ո՞ր իրավունքով արիք դուք այդ բանը։" gevorg_marzpetuni/clip_053_42.wav,"— Այն իրավունքով, որ մեզ տրված էր հայոց թագավորից։" gevorg_marzpetuni/clip_053_43.wav,"— Նա ձեզ սոսկ վերակացուներ էր կարգել այդ նահանգների վրա։" gevorg_marzpetuni/clip_053_44.wav,"— Բայց հետո մենք ապստամբեցանք, տիրեցինք այդ նահանգներին և տիրապետ թագավորը չկարողացավ խլել այն մեզանից։" gevorg_marzpetuni/clip_053_45.wav,"— Այսուամենայնիվ, այդ նահանգները ձեր ժառանգական ստացվածները չէին, դուք հափշտակեցիք այն տիրանենգությամբ։" gevorg_marzpetuni/clip_053_48.wav,"— Ի՞նչ, մի ուրիշ արգե՞լք պատահեց։" gevorg_marzpetuni/clip_053_49.wav,"— Օ՛հ, իշխան, եթե կարողանայի այլևս չխոսել․․․" gevorg_marzpetuni/clip_053_50.wav,"— Բայց ուրիշ ի՞նչ պատահեց։" gevorg_marzpetuni/clip_053_51.wav,"— Ուրիշ ի՞նչ, ոչինչ․․․ ոչինչ չպատահեց․․․" gevorg_marzpetuni/clip_053_52.wav,"Վերջին խոսքերն արտասանելիս սեպուհի գույնը թռավ, նա հեռացրեց Մարզպետունուց յուր հայացքը, որի մեջ այդ վայրկենին հրդեհվում էր մի հնոց։" gevorg_marzpetuni/clip_053_53.wav,"— Բայց ի՞նչ պատահեց, ասա՛, — թախանձեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_053_54.wav,"— Ի՞նչ պատահեց․․․ Երկինքը կործանվեց, հասկանո՞ւմ ես, երկինքը, բայց չէ, այդ դու չես հասկանալ․․․ Դժոխքը յուր բոլոր արհավիրներով փոխադրվեց երկրի վրա ինձ նման թշվառականին տանջելու, չարչարելու, իմ սիրտն ու հոգին կեղեքելու համար․․․" gevorg_marzpetuni/clip_053_55.wav,"— Հավատա՛ ինձ, տեր սեպուհ, չեմ կարողանում քեզ հասկանալ, — ասաց իշխանը երկյուղագին։" gevorg_marzpetuni/clip_053_57.wav,"Վերջին խոսքերի վրա Ամրամը խոր հառաչեց և գլուխը ձեռքերի մեջ առնելով՝ մնաց լուռ։ Թվում էր, թե նա չի կարողանում այլևս սկսածը շարունակել, ուստի իշխանը խնդրեց նրան լռել՝ եթե մի ծանր վիշտ արգելում էր իրան խոսել։" gevorg_marzpetuni/clip_053_59.wav,"— Ի՞նչ վիճակում, օրինակ։" gevorg_marzpetuni/clip_053_60.wav,"— Եթե հանկարծ իմանայիր, որ սիրածդ անձը դավաճանել է քեզ։" gevorg_marzpetuni/clip_053_61.wav,"— Ես ոչ մի մարդու կատարյալ չեմ համարում, ամեն մինը մեզանից ունի յուր թերությունը, այդ պատճառով էլ ես ներողամիտ եմ լինում միշտ դեպի ասեն մարդ, որ հանցանք է գործում իմ դեմ։" gevorg_marzpetuni/clip_053_62.wav,"— Բայց մի՞թե չկա հանցանք, որին անկարելի լիներ ներել, որի համար մարդկանց սյունից կախեին, կրակում այրեին, ջրահեղձ անեին․․․" gevorg_marzpetuni/clip_053_63.wav,"— Ինչպե՞ս չէ, կա։" gevorg_marzpetuni/clip_053_64.wav,"— Ո՞րն է այ՛դ, ասա՛․․․ Ասա՛, իշխան, կամենում եմ լս՛ել․․․" gevorg_marzpetuni/clip_053_65.wav,"— Հայրենիքի դեմ արած դավաճանությունը։" gevorg_marzpetuni/clip_053_66.wav,"— Միայն ա՞յդ։" gevorg_marzpetuni/clip_053_67.wav,"— Միայն այդ հանցանքն է, որին չէ կարելի ներել։" gevorg_marzpetuni/clip_053_68.wav,"— Իսկ եթե դավաճաներ քեզ քո սիրած․․․ Բայց ի՞նչ եմ խոսում, մի՞թե կարող ես դու ինձ հասկանալ․․․ Ահա ինչո՞ւ համար էի ասում, թե մեր վշտերը կմեղմանային՝ եթե ընկեր մարդիկ կարողանային նրանց էությունն ըմբռնել։" gevorg_marzpetuni/clip_053_69.wav,"— Խոսի՛ր, տեր սեպուհ, ես կարող եմ հասկանալ։" gevorg_marzpetuni/clip_053_70.wav,"— Կարո՞ղ ես․․․ Դե ասա՛, ի՞նչ կանեիր, եթե հանկարծ իմանայիր, ներիր համարձակությանս, թե Գոհար իշխանուհին դավաճանել է քեզ․․․ Մի՛ դատիր քո այժմյան սրտով, դարձիր դեպի քո անցյալը, երիտասարդացի՛ր, հիշիր այն խանդն ու կրակը, որ վառել, բորբոքել է քո սիրտը․․․" gevorg_marzpetuni/clip_053_71.wav,"— Չգիտեմ, այդ վիշտն անծանոթ է եղել ինձ։" gevorg_marzpetuni/clip_053_74.wav,"Բայց հոգիս հետզհետե ավելի էր խռովվում։ Լինում էին վայրկյաններ, երբ տխրությունը ծանրանում էր վրաս, անձուկը խեղդում էր ինձ և ես լուռ, անխոս, առանց հառաչել իսկ կարենալու, սկսում էի դառնապես արտասվել․․․" gevorg_marzpetuni/clip_054_1.wav,"— Ի՞նչ պատահեցավ, — հարցրեց իշխանը վախենալով։" gevorg_marzpetuni/clip_054_2.wav,"— Ի՜նչ պատահեցավ․․․ Ահա թե ինչ, շտապ-շտապ դիմեցի դեպի աշտարակը, հրամայեցի պահապանին երկաթապատ դուռը բանալ, ներս մտա և ի՞նչ տեսա, աստված իմ․․․ Իմ կինը, իմ սիրած Ասպրամը կախված առաստաղից․․․" gevorg_marzpetuni/clip_054_3.wav,"— Կախվա՞ծ․․․ — բացականչեց իշխանը սարսափելով։" gevorg_marzpetuni/clip_054_5.wav,"Այս խոսքերի վրա սեպուհը խոր հառաչեց և գլուխը կախելով լռեց մի րոպե։" gevorg_marzpetuni/clip_054_6.wav,"Իշխանը, որ քաջ ըմբռնում էր նրա վշտի ծանրությունը, կամեցավ մխիթարական խոսքեր ասել նրան, բայց դրանք հակառակ ազդեցություն արին Ամրամի վրա։" gevorg_marzpetuni/clip_054_8.wav,"— Տե՛ր սեպուհ, դու գրգռվում ես․․․ Բայց թո՛ւյլ տուր հարցնել։ Չէ՛ որ մի ժամ առաջ ասացիր, թե թագավորի փախուստից հետ հաշտվել էիր քո դժբախտության հետ, արդ, ինչո՞ւ նորեն բորբոքում ես ատելությունդ։" gevorg_marzpetuni/clip_054_9.wav,"— Ասացի, այո՛, հաշտվել էի իմ դժբախտության հետ․ բայց չէ՞ որ այդ հաշտության հաջորդեց մի ուրիշ, առավել սոսկալի դժբախտություն, չէ՞ որ թշվառ ամուսինս կախվեցավ․․․" gevorg_marzpetuni/clip_054_10.wav,"— Եվ ուրեմն դրա՞ համար մեր հայրենի նահանգները հանձնեցիր Բերին։" gevorg_marzpetuni/clip_054_12.wav,"— Տեր սեպուհ, դու կարող էիր հեռանալ Տավուշից, ի՞նչ հարկ կար Բերին հանձնել քո նահանգը։" gevorg_marzpetuni/clip_054_13.wav,"— Որպեսզի ինձանից հետ Աշոտը չտիրեր նրան։" gevorg_marzpetuni/clip_054_14.wav,"— Եվ մի՞թե կարծում ես, թե Բերը կկարողանա ժառանգել այս երկիրը։" gevorg_marzpetuni/clip_054_15.wav,"— Եթե չի կարողանալ, գոնե կպատերազմե Աշոտի հետ, կխանգարե նրա հանգստությունը, կավերե նրա երկիրը․․․ Իսկ ինձ այդ է հարկավոր։" gevorg_marzpetuni/clip_054_16.wav,"Իշխանը տեսնելով որ միայն կիրքն է խոսում սեպուհի մեջ և որ ինքը խրատներով չպիտի կարողանա նրա ապստամբ սիրտը նվաճել, զղջաց, որ եկել է Տավուշ, ուստի և դադարեց նոր հարցեր ու դիտողություններ անելուց։" gevorg_marzpetuni/clip_054_17.wav,"Մի երկու օրից հետ Ցլիկ-Ամրամը յուր ստացվածներով ու հավատարիմներով հեռացավ Տավուշից, թողնելով յուր տիրած կալվածները ափխազաց թագավորին, որի հավատարմատարները հասել էին արդեն Տավուշ։" gevorg_marzpetuni/clip_054_18.wav,"Հեռացավ նաև Մարզպետունի իշխանը։ Բայց նա չգնաց Ոստան, այլ դիմեց Գուգարաց և Տայոց իշխաններին, որպեսզի կարողանա հետ կանգնեցնել նրանց Բեր թագավորին տված խոստումներից։" gevorg_marzpetuni/clip_054_20.wav,"Իշխանը սեպուհի խոսածների և մանավանդ նրա տխուր հրաժեշտի ազդեցության տակ լինելով՝ յուր նամակը գրեց այնպիսի ոգով, որով ուղղակի դատապարտում էր արքային, նա չկարողացավ գուշակել, թե այդ գրությունը ծանր ազդեցություն կանե հիվանդ թագավորի վրա, որ առանց այն էլ բավական շատ էր տանջվել ճակատագրի հարվածներից։" gevorg_marzpetuni/clip_054_21.wav,"Սակայն մի երկու օրից, երբ սուրհանդակը հեռացել և, գուցե, արդեն Շիրակ էր մտել, նա մտաբերեց այն նամակը, հիշեց յուր գրածները և սաստիկ զղջացավ։ Բայց արդեն ուշ էր․ նամակն այլևս անկարելի էր վերադարձնել։" gevorg_marzpetuni/clip_054_22.wav,"Մարզպետունին յուր նամակում խնդրել էր թագավորին՝ ուղարկել շուտով Ուտիք Վահրամ սեպուհին մի քանի զորավոր գնդերով, որպեսզի մինչև ափխազցիների գալը՝ իրանք գրավեին Ուտյաց, Գուգարաց և Տայոց աշխարհները։" gevorg_marzpetuni/clip_054_24.wav,"Ապա խոտորելով դեպի արևմտյան հարավ՝ նա մտավ Տայոց աշխարհը, ուր հանդիպեց Գևորգ Մարզպետունուն։ Վերջինս հայտնեց նրան, թե Գուգարաց և Տայոց վերակացու իշխաններն իրանց հավատարիմներով հեռացել են արդեն Ափխազիա և թե Տայոց ամրությունները, իբրև ավելի մոտ այդ երկրին, բռնված են արդեն ափխազաց զորքերով։" gevorg_marzpetuni/clip_054_25.wav,"Բայց որովհետև ձմռան օրեր էին և Տայոց երկիրը գրավելու համար պետք է նրանք կռվեին շատ բերդերի հետ, իսկ այդ առիթով հարկավոր կլիներ թե՛ նոր զորք բերել Ոստանից և թե՛ ձմեռվա խստության դեմ գործել, այդ պատճառով իշխանն ու Վահրամը խորհուրդ արին բանակ դնել Փանասկերտի մոտերքը, համանուն ձորում, որ Գուգարաց ու Տայոց սահմանն էր, և սպասել այդտեղ մինչև գարնան օրերը կբացվեին։" gevorg_marzpetuni/clip_054_27.wav,"Այս նպատակն ունենալով աչքի առաջ, իշխանն անգործ չնստեց նաև ձմեռվան ամիսներում։ Նա գաղտնի բանակցություններ սկսավ երկրի փոքրիկ իշխանների հետ և ամեն միջոց գործ դրավ նրանց բարեկամությունը վաստակելու։ Եվ որովհետև դրանք դեռ հավատարիմ էին գահին, ուստի սիրով ընդունեցին այն ամեն առաջարկությունները, որ արավ իշխանը՝ ափխազցիների դեմ գործելու նկատմամբ։" gevorg_marzpetuni/clip_054_28.wav,"Վերջապես գարունը հասավ, օրերը ջերմացան և հալոցի սկսվելով՝ ճանապարհները մաքրվեցան։ Մարզպետունի իշխանը, յուր նիզակակցի հետ միասին, զորքերի գլուխ անցնելով՝ դիմեց ամենից առաջ Փանասկերտի վրա։ Ամրոցի վերակացուն, համաձայն իշխանի հետ դրած պայմանին, բերդն ու ավանը հանձնեց նրա ձեռը։" gevorg_marzpetuni/clip_054_29.wav,"Իշխանը վերակացուին հաստատեց նորեն յուր պաշտոնի մեջ և թողնելով նրա մոտ պահակների մի խումբ՝ ինքը յուր բանակով հառաջացավ դեպի Ուտիք, ուր գտնվում էին ափխազաց զորքերը։" gevorg_marzpetuni/clip_054_30.wav,"Եվ որովհետև Ուտիքում անխուսափելի էր հակառակորդների ընդհարումը, ուստի իշխանը կանխավ սուրհանդակ ղրկեց թագավորին, խնդրելով նրան՝ օգնական զորք հասցնել իրան Արարատյան Բասենի վրայով։ Մարզպետունին հաշվում էր, որ եթե նոր գնդերը Բասենից մտնեին Տայք, ինքը նրանց կհանդիպեր Ճորոխի ակունքների մոտ, որտեղից և միասին կառաջանային դեպի Ուտիք։" gevorg_marzpetuni/clip_054_31.wav,"Բայց հազիվ նա յուր սուրհանդակը ճամփեց և ահա՛ Ոստանից հասավ մի բանբեր, որ Աբաս մեծ իշխանի կողմից հանձնեց իրան մի նամակ։" gevorg_marzpetuni/clip_054_32.wav,"Կարդալով արքաեղբոր գրությունը, իշխանն այլայլվեց։ Աբասը հայտնում էր, որ թագավորն անհուսալի հիվանդ է, ուստի խնդրում էր իրան՝ շտապել դեպի Ոստան։" gevorg_marzpetuni/clip_054_33.wav,"— Մի չար ոգի հալածում է մեզ․ — ասաց իշխանը յուր նիզակակցին։ — Դու մնա՛ այստեղ քո գնդերով և պահպանի՛ր գրաված նահանգների սահմանը, մինչև որ ես երթամ Ոստան՝ տեսնելու թե ուրիշ ի՞նչ չարիքների դեմ պիտի պատրաստվենք մաքառելու։" gevorg_marzpetuni/clip_054_34.wav,"— Գնա՛, — ասաց սեպուհը․ — ես հետ կնահանջեմ դեպի Փանասկերտ՝ բանակը հարձակումից ապահովելու համար։ Բայց հենց որ կարիք զգաս իմ օգնության, սուրհանդակ ղրկիր ինձ իսկույն, և ես անմիջապես կիջնեմ դեպի Շիրակ։" gevorg_marzpetuni/clip_054_35.wav,"Մարզպետունին շնորհակալ եղավ սեպուհին յուր պատրաստակամության համար և հրաժեշտ տալով նրան՝ մի վաշտ թիկնապահների ուղեկցությամբ իջավ դեպի Բասեն և այնտեղից Շիրակ։" gevorg_marzpetuni/clip_054_36.wav,"Երբ Մարզպետունին մտավ Երազգավորս, թագավորն արդեն մերձիմահ էր։ Այսուամենայնիվ նա ուրախացավ հավատարիմ իշխանի գալուստը լսելով։" gevorg_marzpetuni/clip_054_37.wav,"— Կանչեցեք նրան այստեղ, — հրամայեց թագավորը, և իշխանն իսկույն ներկայացավ։" gevorg_marzpetuni/clip_054_38.wav,"— Միակ ցանկությունս էր՝ տեսնել քեզ վերջին անգամ, — ասաց թագավորը յուր դողդոջուն ձեռքը պարզելով դեպի նրան․ — արի, մոտեցի՛ր ինձ, իշխան, և ասա, որ ներում ես ինձ։" gevorg_marzpetuni/clip_054_39.wav,"— Ո՞ր հանցանքիդ համար, տեր, — բացականչեց իշխանը և հուզված ծնկան եկավ արքայի ձեռքը համբուրելու։" gevorg_marzpetuni/clip_054_40.wav,"— Հանցանքներս շատ են, նրանց թվել չեմ կարող․․․ այսքանը միայն կասեմ, որ կրածդ նեղությանց պատճառը ես եմ․․․ Ների՛ր ինձ․ Ների՛ր քո թագավորին․․․" gevorg_marzpetuni/clip_054_41.wav,"— Տեր արքա, մենք մաքառում ենք արտաքին չարիքների դեմ, նրանք հասնում են մեզ հեռվից․․․" gevorg_marzpetuni/clip_054_42.wav,"— Ո՛չ․ այդ չարիքների հեղինակն էլ ես եմ․․․ Տավուշից գրած քո նամակը ճշմարտության մի քարոզ էր․․․ Շնորհակալ եմ․ նա ազատության դուռ բացավ ինձ համար․․․ Եթե իմանաս, թե որչա՞փ ուրախ եմ կեղեքող տանջանքներից ազատվելու համար․․․" gevorg_marzpetuni/clip_054_43.wav,"Իշխանը հասկացավ արքայի ակնարկության խորհուրդը և թեպետ համոզված, որ նա ուրախ է մեռնելու համար, այսուամենայնիվ սրտի խորքից վշտացավ, որ յուր նամակն է տագնապն շտապեցրել։" gevorg_marzpetuni/clip_054_44.wav,"— Դո՛ւ պիտի ներես ինձ, տեր, — խոսեց իշխանը վշտագին․ — ես իմ անզգույշ քայլով վտանգել եմ քո քաջառողջությունը։" gevorg_marzpetuni/clip_054_46.wav,"Թագավորը մի վայրկյան լռեց և ապա աչքերը բանալով նայեց յուր շուրջը։ Նա տեսավ սնարի մոտ՝ վշտահար թագուհուն և նրա հանդեպ՝ Աբաս եղբորը։" gevorg_marzpetuni/clip_055_0.wav,"Զ" gevorg_marzpetuni/clip_055_1.wav,"ՀԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԵՎ ՆՈՐ ԹԱԳԱՎՈՐԸ" gevorg_marzpetuni/clip_055_2.wav,"Արքայի մահվան լուրը արագությամբ տարածվեց ամեն տեղ։ Հայոց իշխաններն ու նախարարազունները, յուրաքանչյուրը յուր պահանորդ գնդով, փութացին Երազգավորս՝ ներկա լինելու թագավորի հուղարկավորության։" gevorg_marzpetuni/clip_055_3.wav,"Այստեղ էին Բագարանի տեր Աշոտ բռնավորը, Վասպուրականի արքայորդին՝ Աշոտ-Դերենիկը, Տուրուբերանի իշխանը, Աղձնյաց տերը, Մոկաց նահապետը, Սյունյաց իշխանները, Աղվանից սեպուհը, Գարդմանա տեր Դավիթը և ուրիշ շատ մանր իշխաններ ու կողմնապետներ։ Ներկա չէր միայն Վահրամ սեպուհը, որովհետև նա հսկում էր հյուսիսային նահանգներին։" gevorg_marzpetuni/clip_055_4.wav,"Վասպուրականի արքայորդու հետ միասին եկել էր նաև Թեոդորոս կաթողիկոսը (այդ ժամանակ Ստեփաննոսը վախճանած լինելով՝ նրա տեղ Աղթամարում նստում էր վերջինս)։" gevorg_marzpetuni/clip_055_7.wav,"Զորքին հետևում էր ժողովրդյան ահագին բազմություն, որ և գնալով ստվարանում էր, որովհետև ճանապարհի վրա գտնվող ավաններից ու գյուղերից հետզհետե ելնում և միանում էին նրանց ուրիշ շատ խմբեր։ Այսպիսով հուղարկավորության թափորը հասավ Բագարան՝ մի քանի հազար հոգուց կազմված բազմության ուղեկցությամբ։" gevorg_marzpetuni/clip_055_8.wav,"Արքայի մարմինն ամփոփեցին Տապանատան ս․ Կաթողիկե կոչված եկեղեցում, ուր նրանից առաջ ամփոփված էին յուր նահատակ հայր Սմբատը և նահատակ եղբայր Մուշեղը։" gevorg_marzpetuni/clip_055_9.wav,"Թագավորի գերեզմանի վրա մեծ կոծ արավ թագուհին՝ յուր հետևորդ տիկնանց և գուսանական խմբի մասնակցությամբ։ Սրտագին լացին նրա վրա նաև Աբաս եղբայրը և մյուս արքայազունք։" gevorg_marzpetuni/clip_055_11.wav,"Այս մտածություններն էին պաշարել իշխանին այն տխուր ժամին, երբ արքայի մարմինն իջեցրին գերեզման և ծածկեցին հողով, և այս մտածություններն էին, որոնք և դառնապես արտասվել տվին նրան։" gevorg_marzpetuni/clip_055_14.wav,"Տեսնելով այդ հաջողությունը, «բռնավորը» սիրտ արավ «գլխավոր նպատակին» վերաբերյալ մյուս պատրաստությունները տեսնելու։ — Ամենից առաջ նա մարդ ուղարկեց Նսըրի մոտ և հայտնելով նրան յուր դիտավորությունը, խնդրեց օգնել իրան՝ եթե հարկը պահանջե։ Նսըրը, որովհետև հենց այդպիսի առիթ էր որոնում յուր հին վրեժը լուծելու համար, սիրով ընդունեց «բռնավորի» խնդիրը։" gevorg_marzpetuni/clip_055_15.wav,"Այնուհետև վերջինս հրաման արավ Երասխաձորում գտնվող յուր զորքին տակավ առ տակավ առաջանալ դեպի Երազգավորս, առանց սակայն կասկածի առիթ տալու հետաքրքիր հետամուտներին։" gevorg_marzpetuni/clip_055_16.wav,"Ապա նա մտածեց Աբասին ու նրա հավատարիմներին ձերբակալելու։ Բայց որպեսզի այդ անելուց հետ պետական զորքը հնազանդի իրան, նա մեծ գումար տվավ յուր մտերիմների ձեռքը, որպեսզի նրանք զորքի գլխավորներին կաշառեն։" gevorg_marzpetuni/clip_055_17.wav,"Այս ամենը կարգադրելուց ետ՝ նա սկսավ խոսիլ չեզոք իշխանների հետ և նրանց կարծիքն իմանալ ապագա թագավորի վերաբերմամբ։ «Բռնավորը» հույս ուներ գտնել նրանց մեջ դժգոհներ, որոնք սիրով կմիանային յուր հետ, և գործը դրանով կհեշտանար։ Բայց նա հիասթափվեցավ, երբ իշխանները միաբերան մատնացույց արին Աբասի վրա։" gevorg_marzpetuni/clip_055_18.wav,"— Միակ օրինական թագավորը նա է, և ժողովուրդը նրան է սպասում, — ասացին նրանք և փափագ հայտնեցին օր առաջ տեսնել իշխանաց իշխանին յուր եղբոր գահի վրա։" gevorg_marzpetuni/clip_055_19.wav,"Կաթողիկոսը մինչև անգամ խորհուրդ տվավ նրանց՝ շտապել, թագավոր պսակել Աբասին, քանի դեռ թշնամիներից վտանգ չէր հասել գահին։" gevorg_marzpetuni/clip_055_20.wav,"Այս ամենն, իհարկե, անհաճո տպավորություն արին «բռնավորի» վրա․ բայց յուր դժգոհությունը ծածկեց, մինչև որ իշխանների մեծ մասը հեռացավ Բագարանից։" gevorg_marzpetuni/clip_055_21.wav,"Սգո առաջին օրերն անցնելուց ետ՝ այդտեղ մնացել էին միայն թագուհին յուր պալատական տիկնանցով, Աբասը՝ յուր դրանիկներով, Գարդմանա տեր Դավիթը և Մարզպետունի իշխանը՝ Գոռ որդու հետ միասին։" gevorg_marzpetuni/clip_055_22.wav,"Վերջինս, սակայն, գտնվում էր քաղաքից դուրս, որովհետև հսկում էր զորքերի վրա, որոնք բանակած էին Ախուրյանի մոտ։" gevorg_marzpetuni/clip_055_24.wav,"Իշխանն այդ լուրն առավ բանակում, նա տակավին վարանման մեջ էր, երբ յուր հավատարիմ Եզնիկը մոտենալով հայտնեց մի ուրիշ նորություն։" gevorg_marzpetuni/clip_055_25.wav,"— Երկու օր է,-ասաց նա, — ինչ մի քանի բագարանցիք ձրի պաշար են բաժանում մեր զորքին, ասելով, թե Բագարանի շրջանում գտնվող ամեն հայ զինվոր կարող է ձրիաբար օգտվել սպարապետի համբարանոցից։ Բացի դրանից՝ նրանք շարունակ սպարապետի գովեստն են անում, ասելով, թե նա առատ թոշակ է տալիս զորքին և թե նրա տասնապետները ավելի հարուստ են մեր հարյուրապետներից։" gevorg_marzpetuni/clip_055_26.wav,"Այս ամենը լսելով իշխանն այլայլվեցավ։ Նա կանչեց իսկույն Գոռին և հայտնելով նրան այս նորությունները, ասաց․" gevorg_marzpetuni/clip_055_28.wav,"Այս ասելով իշխանը յուր նժույգը հեծավ և սրարշավ դեպի «բռնավորի» ապարանքը դիմեց։" gevorg_marzpetuni/clip_055_29.wav,"Եզնիկը հետևեց նրան։" gevorg_marzpetuni/clip_055_30.wav,"Մարզպետունին հասավ ապարանքին հենց այն ժամանակ, երբ «բռնավորն» ու Աբասը պատրաստվում էին բարձրանալ դեպի միջնաբերդը, իբր թե Աշոտի նորակառույց դղյակը դիտելու։ Ապարանքի առաջ կանգնած էր մի պահակախումբ, որ սպասում էր յուր իշխանապետի հրամանին։" gevorg_marzpetuni/clip_055_31.wav,"— Ո՞ւր եք դիմում, տե՛ր, — հարցրեց իշխանը արքաեղբորը, նայելով նրա վրա խորհրդավոր հայացքով։" gevorg_marzpetuni/clip_055_32.wav,"— Հորեղբայրս կամենում է իմ թախիծը փարատել, նա առաջարկեց ինձ բարձրանալ միջնաբերդ՝ յուր նորակառույց դղյակը դիտելու, — պատասխանեց Աբասը միամտաբար։" gevorg_marzpetuni/clip_055_33.wav,"— Դու էլ, եթե կամենում ես, ընկերացիր մեզ, — հարեց «բռնավորը» քաղցրությամբ․ — շատ պիտի ուրախանամ, եթե Մարզպետունի իշխանը հավանե իմ ճարտարապետական ճաշակին։" gevorg_marzpetuni/clip_055_34.wav,"— Դու մոռացել ես, տեր, բայց ես տեսել եմ քո ձեռակերտը՝ դեռ այն ժամանակ, երբ Հովհաննես կաթողիկոսը ապաստանած էր նրան, — պատասխանեց իշխանը սառնությամբ․․․" gevorg_marzpetuni/clip_055_35.wav,"— Հոգ չէ, ընկերացի՛ր մեզ․ եղանակը ջերմ է և հաճելի, — պնդեց Աշոտը։" gevorg_marzpetuni/clip_055_36.wav,"— Մեծափառ տեր, քո դղյակը գեղեցիկ է և ամուր, իշխանաց-իշխանն անշուշտ կհավանե նրան, բայց ցանկալի էր, որ մենք դժգոհություն չպատճառենք թագուհուն, — առարկեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_055_37.wav,"— Ի՞նչ կնշանակե այդ, — հարցրեց Աբասը զարմացած։" gevorg_marzpetuni/clip_055_38.wav,"— Մենք տակավին սգո մեջ ենք և մեր թախիծն անցնելու վրա չպիտի մտածենք․ — պատասխանեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_055_39.wav,"— Կենդանիները մեռելների հետ չեն թաղվում, Գևորգ իշխան, — նկատեց «բռնավորը» կեղծավորաբար ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_055_40.wav,"— Այդ ճիշտ է․ բայց մեռյալներին այդքան էլ շուտ չեն մոռանում։" gevorg_marzpetuni/clip_055_41.wav,"— Տե՛ր Մարզպետունի, քեզ չի հասնիլ հրահանգել քո իշխանապետին, նա քո թագավորն է այժմ, — խստությամբ նկատեց «բռնավորը»։" gevorg_marzpetuni/clip_055_42.wav,"— Այո՛, իմ թագավորն է․ կեցցե՛ Աբաս հայոց թագավորը, — բացականչեց իշխանը՝ սաղավարտը հանելով և խոժոռ աչքերով սպարապետի վրա նայելով։" gevorg_marzpetuni/clip_055_43.wav,"— Ի՞նչ կնշանակե այս ամենը, — տարակուսած հարցրեց Աբասը՝ զգալով, որ երկու հակաճառողներին հայտնի է արդեն մի գաղտնիք, որը սակայն անգիտանում է ինքը։" gevorg_marzpetuni/clip_055_44.wav,"— Տեր, դո՞ւ ցանկություն հայտնեցիր դղյակը բարձրանալու, — հարցրեց իշխանը Աբասին, առանց նրա հարցին պատասխանելու։" gevorg_marzpetuni/clip_055_45.wav,"— Ո՛չ, հորեղբայրս առաջարկեց, և ես շնորհակալ եմ նրա հոգածության համար։" gevorg_marzpetuni/clip_055_46.wav,"— Ես առաջարկեցի, այո՛, իսկ դու, Մարզպետունի իշխան, ինչո՞ւ ավելորդ բացականչություններ ես անում իմ արքայական մեծության առաջ․ — գոչեց «բռնավորը»՝ աչքերը զայրացած իշխանի վրա սևեռելով։" gevorg_marzpetuni/clip_055_47.wav,"Վերջինս չպատասխանեց նրան, այլ դառնալով Աբասին՝ մեղմությամբ ասաց․" gevorg_marzpetuni/clip_055_48.wav,"— Տեր իմ, քո ծառան աղաչում է, որ դղյակը բարձրանալու փոխարեն բարեհաճիս իջնել բանակը, եթե կարիք ես զգում թախիծդ փարատելու․ Ախուրյանի ափերը ավելի զվարճալի են այժմ, և արևն այնտեղ ավելի է ջերմացնում։" gevorg_marzpetuni/clip_055_49.wav,"Աբասը դեռ չէր պատասխանել, երբ «բռնավորը» գոչեց։" gevorg_marzpetuni/clip_055_50.wav,"— Ինչո՞ւ իմ հարցին չես պատասխանում, Մարզպետունի իշխան։" gevorg_marzpetuni/clip_055_51.wav,"— Քո հարցին պատասխանելուց առաջ՝ ինքս պիտի նոր հարց տամ քեզ․ ասացե՛ք, ինչո՞ւ Երասխաձորի քո զորագունդը հառաջանում է դեպի Երազգավորս․․․" gevorg_marzpetuni/clip_055_52.wav,"— Իմ զորագո՞ւնդը․․․ — այլայլած ու շփոթված հարցրեց Աշոտը։" gevorg_marzpetuni/clip_055_53.wav,"— Երասխաձորից դեպի Երազգավո՞րս․․․ Այդ ի՞նչ է նշանակում, — վրդովված հարցրեց Աբասը։" gevorg_marzpetuni/clip_055_54.wav,"— Այո՛, մինչդեռ մենք ապահով նստած ենք այստեղ, մեր հյուրընկալը մտածում է մեզ հանկարծակիի բերելու․․․ — հարեց իշխանը։" gevorg_marzpetuni/clip_055_55.wav,"— Դու ստում ես․․․ — բացականչեց «բռնավորը»։" gevorg_marzpetuni/clip_055_56.wav,"— Ստում է քո «արքայական մեծությունը», — զայրացած պատասխանեց Մարզպետունին, առանց այլևս համբերել կարողանալու։" gevorg_marzpetuni/clip_055_57.wav,"— Դու հանդգնում ես մինչև այդտե՞ղ, — գոռաց «բռնավորը» և ապա զորականին դառնալով՝ հրամայեց․ — կալանավորեցե՛ք իսկույն այս թշվառականին։" gevorg_marzpetuni/clip_055_58.wav,"Զինվորներից մի քանիսը առաջ անցան։" gevorg_marzpetuni/clip_055_59.wav,"— Մի՞թե ստեղծվել է այն մարդը, որ պիտի համարձակվի Մարզպետունուն կալանավորել նրա մեռնելուց առաջ․․․ — որոտաց իշխանը և սուրը հանելով՝ հրավեր կարդաց զորականին։ -Օ՛ն, ուրեմն, փորձեցեք ձեր ուժը, բագարանցի քաջեր․․․" gevorg_marzpetuni/clip_055_60.wav,"Եզնիկն այս տեսնելով՝ թռավ ձիու վրա և դեպի բանակը սլացավ։ Բայց հառաջացող զինվորները տեղերնին մեխվեցան։" gevorg_marzpetuni/clip_056_0.wav,"— Այս ի՞նչ է նշանակում, մեծափառ տեր․ մի՞թե Բագրատունյաց պայազատը կարող է այս աստիճան նվաստանալ․․․ — վրդովված խոսեց Աբասը։" gevorg_marzpetuni/clip_056_1.wav,"— Ի՞նչ, նվաստանա՞լ ասացիր․․․ և այն իմ պահակների՞ առաջ․․․ — բացականչեց «բռնավորը»։" gevorg_marzpetuni/clip_056_2.wav,"— Դու ոտնակոխ ես անում հյուրասիրության սրբազան օրենքը, դու անարգում ես հանգուցյալ թագավորի հիշատակը, ուրիշ ի՞նչ անուն կարող եմ տալ այդ վարմունքին։" gevorg_marzpetuni/clip_056_3.wav,"— Դու ուրեմն կրկնո՞ւմ ես հայհոյանքդ։" gevorg_marzpetuni/clip_056_4.wav,"— Ավելին կարող եմ ասել, դու մի դավաճան ես․․․ — զայրացած պատասխանեց Աբասը և ապա դառնալով Մարզպետունուն՝ հրամայեց․— իշխա՛ն, խնդրի՛ր իմ կողմից թագուհուն պատրաստվել իսկույն, մենք այսօրևեթ պիտի հեռանանք այստեղից։" gevorg_marzpetuni/clip_056_5.wav,"— Ոչ ոք չպիտի հեռանա, — կտրուկ ձայնով գոչեց «բռնավորը»։" gevorg_marzpetuni/clip_056_6.wav,"— Հեռանալը մեր կամքից է կախված, — նկատեց Աբասը։" gevorg_marzpetuni/clip_056_7.wav,"— Իսկ թողնելը իմ կամքից, — պատասխանեց Աշոտը։" gevorg_marzpetuni/clip_056_8.wav,"— Թողնե՞լը․․․ Ի՞նչ, դու ուրեմն կալանավորում ես մեզ, — բացականչեց Աբասը զայրույթից դողալով։" gevorg_marzpetuni/clip_056_9.wav,"— Ոչ, ես կամենում եմ ավելի երկար հյուրասիրել ձեզ, — պատասխանեց «բռնավորը» հեգնորեն ժպտալով։" gevorg_marzpetuni/clip_056_10.wav,"— Ա՞յդ նպատակով էիր ուրեմն ինձ քո դղյակն առաջնորդում, այնտե՞ղ էիր կամենում ինձ բանտարկել, — հարցրեց Աբասը զայրագին։" gevorg_marzpetuni/clip_056_11.wav,"— Այո՛․․․ եթե հաճելի է քեզ հավատալ քո կասկածին։" gevorg_marzpetuni/clip_056_12.wav,"— Այդ ոչ թե կասկած, այլ ճշմարտություն է․ Մարզպետունի իշխանն ավելի շուտ գուշակեց քո դիտավորությունը։" gevorg_marzpetuni/clip_056_13.wav,"— Եթե այդպես է, թո՛ղ ուրեմն մարմնանա այդ ճշմարտությունը․․․ Ո՛չ ոք այլևս իրավունք չունի ելնել այս ապարանքից․․․ Պահակապետ, կատարի՛ր քո պարտքը․․․ — Այս ասելով նա նշան արավ պահակախմբի գլխավորին և ինքը շուռ եկավ ներս մտնելու համար։" gevorg_marzpetuni/clip_056_14.wav,"— «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, խիստ է քեզ ընդդեմ խթանի աքացել․․․», — գոչեց Աբասը և սուրը մերկացնելով «բռնավորի» առաջն առավ․ — ո՞ւր ես գնում, կանգնի՛ր, երկրորդի՛ր հրամանդ․․․-որոտաց նա ահավոր ձայնով․ — Բագրատունյաց գահի պայազատին իրավունք չունիս անարգելու, կանգնի՛ր և ասա՛ ինձ՝ ո՞վ ես դու։" gevorg_marzpetuni/clip_056_15.wav,"— Ես հայոց թագավորն եմ, իսկ դու իմ հպատակը, — պատասխանեց «բռնավորը» և նորեն դառնալով պահակներին՝ գոչեց․ — ի՞նչ եք կանգնել, թշվառականներ։" gevorg_marzpetuni/clip_056_16.wav,"— Եվ իրավ, ի՞նչ եք կանգնել, — բացականչեց Մարզպետունին և սուրը քաշելով դիմեց առաջացող պահակների վրա։" gevorg_marzpetuni/clip_056_17.wav,"Վերջինները շրջապատեցին իշխանին և կամենում էին սուրը խլել նրանից։ Այս տեսնելով՝ Աբասը հարձակվեց նրանց վրա։" gevorg_marzpetuni/clip_056_18.wav,"— Օ՛ն ուրեմն, կատարենք մեր պարտքը, — գոչեց նա և սկսավ սրի հարվածներով դիմադիր վահանները ջախջախել։" gevorg_marzpetuni/clip_056_19.wav,"Ընդհարման աղմուկն ամբողջ ապրանքը բռնեց, այս ու այն կողմից դուրս վազեցին արքաեղբոր թիկնապահները և, տեսնելով նրան վտանգի մեջ, հարձակվեցին դավադիրների վրա։ Սկսվեցավ կանոնավոր կռիվ։" gevorg_marzpetuni/clip_056_21.wav,"— Դժոխքի որդիք, ի՞նչ եք անում, — գոչեց նա զայրագին և սկսավ հարվածել հոր հակառակորդներին։" gevorg_marzpetuni/clip_056_22.wav,"Երիտասարդ իշխանին հետևեցին յուր թիկնապահները, հետո՝ Դրանիկների խումբը, վերջը՝ Վանանդացիք։ Չանցավ մի քանի վայրկյան և ապարանքի ընդարձակ բակը լցվեցավ զորքերով, որոնք սրեր շողացնելով և նիզակներ ճոճելով սպառնում էին քանդել, կործանել՝ ինչ որ մի անգամ կդիմադրեր իրանց։" gevorg_marzpetuni/clip_056_23.wav,"Փոքր ժամանակից հետ հասան ուրիշ զորախմբեր, որոնք «բռնավորի» ապարանքը ամեն կողմից պատեցին։" gevorg_marzpetuni/clip_056_24.wav,"Դավադիր պահակները մի ակնարկում փախել, չքացել էին։ Ընդհարման տեղում մնացել էին միայն մի քանի դիակներ, որոնց արքայական զորքը տրորեց յուր ոտքերի տակ։" gevorg_marzpetuni/clip_056_25.wav,"Ինչ վերաբերում է «բռնավորին», նա անհայտացել էր հենց գալարափողի ձայնը առնելուն պես։" gevorg_marzpetuni/clip_056_26.wav,"Արքաեղբայրն ու Մարզպետունին, ազատվելով վերահաս վտանգից, փութացին իսկույն կանանոցը՝ թագուհուն ու պալատական տիկնանց հանգստացնելու, որովհետև դավադրության երևան գալը գուժել էր նրանց փողերի ձայնը։" gevorg_marzpetuni/clip_056_27.wav,"— Հեռանանք այստեղից, հեռանանք շուտով, — ասաց թագուհին․ — ես չեմ կամենում ապագա չարիքների պատճառով անիծել այն քաղաքը, որին ավանդ եմ տված իմ սիրելին․․․" gevorg_marzpetuni/clip_056_28.wav,"— Կհեռանանք հենց այսօր, — պատասխանեց Աբասը․ — միայն թե ժամանակ տուր ինձ ձերբակալել դավաճանին, որովհետև օձը միշտ պիտի խայթե, քանի մականը չէ ջախջախել նրա գլուխը․․․" gevorg_marzpetuni/clip_056_29.wav,"— Թո՛ղ դրան, սիրելի Աբաս, աստված ինքը կպատժե չարին, եթե արժանի է նա պատժի․․․ Աշոտը դավաճանեց յուր հյուրերին, բայց հյուրերը թո՛ղ ապերախտ չլինեն դեպի հյուրընկալը։" gevorg_marzpetuni/clip_056_30.wav,"— Ասացե՛ք՝ դեպի դավաճանը, — բացականչեց Մարզպետունին։" gevorg_marzpetuni/clip_056_31.wav,"— Անվանեցեք, ինչպես կամենում եք, բայց թողե՛ք նրան և հեռացե՛ք, — կրկնեց թագուհին։" gevorg_marzpetuni/clip_056_32.wav,"Նույնը թախանձեցին և Գուրգենդուխտ տիկինը, Գոհար ու Շահանդուխտ իշխանուհիները և մյուս պալատական տիկնայք։" gevorg_marzpetuni/clip_056_33.wav,"Դրանիկները, ընդհակառակն, պահանջում էին կալանավորել «բռնավորին»։" gevorg_marzpetuni/clip_056_34.wav,"Բայց Աբասն ապագա խռովություններից խույս տալու համար զիջավ թագուհու առաջարկության։" gevorg_marzpetuni/clip_056_35.wav,"Նույն ավուր երեկոյան արքաեղբայրը՝ յուր դրանիկներով, թագուհին՝ յուր տիկնանցով և Մարզպետունի իշխանը՝ պետական զորքերով ելան դավադիրների քաղաքից և ուղղվեցան դեպի Երազգավորս։" gevorg_marzpetuni/clip_056_36.wav,"Գարդմանա տեր Դավիթ սեպուհն ուղեկցեց յուր թագուհի քրոջը մինչև արքունիքը։" gevorg_marzpetuni/clip_056_37.wav,"Աշոտ բռնավորի այն զորախմբերը, որոնք նրա հրամանով դիմել էին Երազգավորս՝ քաղաքն ու արքունիքը գրավելու, լուր առնելով «բռնավորից», թե յուր մտադրությունը չէ հաջողած և թե Աբասն ու Մարզպետունին իրանց զորքերով վերադառնում են Երազգավորս, ձգեցին իսկույն քաղաքը և խույս տվին դեպի Շիրակաշատ, որպեսզի շրջան անելով՝ վերադառնան Բագարան․ առանց արքայական զորաց հետ ընդհարումն ունենալու։" gevorg_marzpetuni/clip_056_38.wav,"Բայց որքա՛ն մեծ եղավ Բագարանից դարձողների զարմանքը, երբ նրանք Հռոմոսի վտակի մոտ հանդիպեցին արաբական հեծելազոր մի գնդի, որ նույնպես վերադառնում էր Երազգավորսից։" gevorg_marzpetuni/clip_056_39.wav,"Հեծելազորը հեռվից նկատելով հայոց բանակը, աշխատեց խույս տալ նրանից, բայց Մարզպետունու հրամանով վրա հասան նրա հառաջապահ գնդերը և շրջան կազմելով՝ փակեցին իրանց մեջ արաբացիներին։" gevorg_marzpetuni/clip_056_40.wav,"Վերջիններս, տեսնելով իրանց սակավությունը և հակառակորդի առավելությունը, ընդհարվելու փորձ անգամ չարին։" gevorg_marzpetuni/clip_056_41.wav,"Աբասի հարցին, թե ովքե՞ր են իրանք և ի՞նչ ունին յուր սահմաններում, զորքի պետը պատասխանեց․" gevorg_marzpetuni/clip_056_42.wav,"— Նսըր ամիրայի հրամանով մենք գնացել էինք Երազգավորս՝ Բագարանի թագավորի զորաց օգնության, բայց որովհետև նրանք ձեր գալուստը լսելով փախան, ուստի մենք ևս ահա՛ վերադառնում ենք Դվին։" gevorg_marzpetuni/clip_056_43.wav,"Աբասը սաստիկ զայրացավ և քիչ էր մնում, որ հրաման արձակեր՝ սուր քաշել ամենքին։ Բայց Մարզպետունին հանգստացրեց նրան ասելով․" gevorg_marzpetuni/clip_056_44.wav,"— Աստված հաջողում է մեզ, տե՛ր, ոստիկանի հետ գրած դաշինքը մենք չէինք կարող ոտնակոխ անել՝ առանց ամիրապետի ցասումը գրգռելու։ Բայց ահա՛ Նսըրն ինքն է առաջինը դրժում յուր երդման։ Այժմ ուրեմն մենք ազատ ենք Դվնո վրա հարձակվելու, և ամիրապետն ինքը կարդարացնե այս վրեժխնդրությունը։" gevorg_marzpetuni/clip_056_45.wav,"Աբասը բանավոր գտավ իշխանի առարկությունը և հրամայեց խլել բոլոր հագարացիներից զենքերն ու ձիերը և իրանց հետիոտն արձակել Դվին։" gevorg_marzpetuni/clip_056_46.wav,"— Գնա՛ և ասա՛ ոստիկանին, թե շուտով մենք կգանք յուր հաշիվը քննելու․․․ — ասաց նա արաբացի գլխավորին և հեռացավ։" gevorg_marzpetuni/clip_056_47.wav,"Հայոց զորքերը զինաթափ արին հագարացիներին, խլեցին արաբական նժույգները և արձակեցին նրանց։" gevorg_marzpetuni/clip_056_48.wav,"Հասնելով Երազգավորս՝ Մարզպետունու առաջին գործն եղավ՝ սուրհանդակ ուղարկել Վասպուրական և հիշեցնել Գագիկ թագավորին հանգուցյալ արքայի հետ դրած բարեկամության դաշինքը և խնդրել նրան՝ վերցնել կաթողիկոսին և գալ Երազգավորս Աբասին թագավոր պսակելու։" gevorg_marzpetuni/clip_056_49.wav,"Գագիկը պատճառ բերելով յուր ծերությունը՝ խնդրեց Աբասին իրան իջնել Վասպուրական և Արծրունյաց հին ոստանում թագավոր պսակվել։" gevorg_marzpetuni/clip_056_50.wav,"«Քանի որ արտաքին ու ներքին թշնամիները այդքան մոտ են ձեզ, ասում էր նա յուր նամակում, նրանք կարող են մեզ խանգարել նույնիսկ թագադրության ժամին։ Ուստի ես բարվոք եմ համարում այդ սրբազան հանդեսը կատարել Վանում, ուր ես կհրավիրեմ բոլոր իշխաններին և ուր հայոց թագավորը կարող է վայելել ապահով հանգիստ, որչափ ժամանակ և ինքը կկամենա»։" gevorg_marzpetuni/clip_056_51.wav,"Աբասն ու Մարզպետունին շահավոր գտան այս առաջարկությունը և իսկույն էլ իրանց համաձայնությունը հայտնեցին Գագիկին։" gevorg_marzpetuni/clip_056_52.wav,"Այն ժամանակ վերջինս սուրհանդակներ ղրկեց Հայաստանի նահանգներն ու գավառները և հրավիրեց հայոց բոլոր իշխաններին ու նախարարներին փութալ յուր ոստանը՝ Վան, և թագավոր պսակել Աբասին Բագրատունյաց գահի վրա։" gevorg_marzpetuni/clip_056_53.wav,"Եվ որովհետև «բռնավորի» դավադրության լուրը հասել էր ամեն տեղ և գրգռել ամենքին, ուստի իշխանները, առանց ժամանակ կորցնելու, շտապեցին Վան՝ հայոց գահի պայազատին իրանց բարեկամության ու հարգանաց հավաստիքը մատուցանելու։" gevorg_marzpetuni/clip_056_54.wav,"" gevorg_marzpetuni/clip_056_55.wav,"928 թվականի գարունն էր։ Բզնունյաց ծովի ափերը ծածկվել էին կանաչով։ Սիփանն ու Վարագը, Արտոսն ու Գրգուռը՝ թեպետ դեռ ձյունապատ՝ բայց արդեն հալոցի առուներ էին հոսում դեպի հինավուրց ծովակը։ Դաշտային կյանքը եռում էր ամեն տեղ և այգեստանները պճնվել էին փայլուն կանաչությամբ։" gevorg_marzpetuni/clip_056_57.wav,"Բայց բնության գեղեցկագույն հարստությունը վիճակված էր քաղաքի արևելյան մասին, որտեղից սկսված տարածվում է ընդարձակ ծառաստան, որ կազմված էր զվարճալի պարտեզներից ու այգիներից և ոռոգվում էր քաղցրահամ աղբյուրներով ու առուներով։" gevorg_marzpetuni/clip_056_59.wav,"Աշոտ-Դերենիկը դիմավորեց Աբասին Արծրունյաց տոհմի պայազատների և Վասպուրականի իշխանների հետ և ողջունելով նրան Տոսպա սահմանի վրա, մեծ պատվով ու փառքով առաջնորդեց դեպի Վան յուր հոր՝ Գագկա արքայանիստը։" gevorg_marzpetuni/clip_056_60.wav,"Քաղաքի դռների մոտ դիմավորեց գահաժառանգին ինքը՝ Գագիկ թագավորը։ Նրա հետ էին թե՛ արքունի իշխանները և թե՛ հրավիրյալ նախարարներն ու ազատանիները, որոնք եւ փառահեղ հանդեսով ուղեկցեցին նրան մինչև Գագկա հոյակապ արքունիքը։" gevorg_marzpetuni/clip_056_61.wav,"Թեպետ բոլոր քաղաքը զարդարված էր արդեն գույնզգույն դրոշներով և պատշգամբներն ու սարավույթները պճնված շղարշներով, երփներանգ պաստառներով և սյունական գորգերով, բայց արքունյաց զարդարանքը շլացնում էր ամեն աչք։" gevorg_marzpetuni/clip_056_63.wav,"Վասպուրականի թագավորը, որ սիրահար էր շքեղության, դրա հետ միասին ուներ անհուն փառասիրություն։ Եթե մի կողմից նա շքեղազարդել էր արքունիքը ի պատիվ Արարատյան վեհապետի, մյուս կողմից էլ այդ արել էր յուր վեհազնյա հյուրերի, իշխանների և իշխանուհիների առաջ պարծենալու համար։" gevorg_marzpetuni/clip_056_64.wav,"Եվ շատերի աչքը, արդարև նա շլացրեց, բայց այդ շատերի թվում չէին ո՛չ Մարզպետունին և ո՛չ Սյունյաց հարազատները, որոնք գիտեին, թե ի՞նչ գնով է Գագիկն այդ ամենը ձեռք բերել, ինչ գնով է նա թագավոր ճաշակվել և որքա՜ն չարիք, որքա՞ն թշվառություններ է պատճառել ազգին, մինչև որ արքայի կոչումն է ստացել։" gevorg_marzpetuni/clip_056_65.wav,"Սակայն հանգամանքներն ստիպել էին այժմ դրանց՝ դիմել հինավուրց մատնչի օգնության և նրա ոստանում թագավոր պսակել Աբասին։" gevorg_marzpetuni/clip_056_66.wav,"Երբ այդ մասին դիտողություն արավ Սյունյաց իշխանը, Մարզպետունին պատասխանեց։" gevorg_marzpetuni/clip_056_67.wav,"— Ընտրեցինք չարիքներից փոքրագույնը․․․" gevorg_marzpetuni/clip_056_68.wav,"Մի քանի օրից հետ Թեոդորոս կաթողիկոսը Վանա ս․ Հովհաննես կոչված հոյակապ տաճարի մեջ Գագիկ թագավորի, նրա պալատականների և բոլոր հրավիրյալ իշխանների և իշխանուհիների ներկայությամբ թագավոր պսակեց Աբասին, և թագուհի՝ Գուրգենդուխտ տիկնոջը։" gevorg_marzpetuni/clip_056_69.wav,"Այդպիսով Հայաստանի նախագահ իշխանապետ կամ արքայից-արքա հռչակվեցավ Աբասը և նրա թագավորությունը սրտագին ողջունեցին ինչպես Գագիկ Արծրունին, նույնպես և հայոց բոլոր իշխանները, երդվելով նրան հավատարմություն և անխախտ բարեկամություն։" gevorg_marzpetuni/clip_056_70.wav,"Աբաս թագավորը մեծամեծ ընծաներով պատվեց թագադրության ներկա եղող իշխաններին։ Բայց ամենից արժանավոր պարգևը տվավ Գևորգ Մարզպետունուն, կարգելով նրան յուր բոլոր զորքերի վրա հրամանատար սպարապետ, և տալով նրան իրավունք՝ վայելել այդ պատիվը որդվոց որդի։" gevorg_marzpetuni/clip_057_0.wav,"Է" gevorg_marzpetuni/clip_057_1.wav,"ԴՎՆՈ ԱՌՈՒՄԸ" gevorg_marzpetuni/clip_057_4.wav,"Հաճախ նա առաջնորդում էր հյուրերին դեպի արքայական որսարանները, որոնք գտնվում էին Վարագա ապառաժուտ լանջերում, կամ ծովի հարավակողմը գտնվող անտառներում, ուր և էրեների առատ որսորդությամբ զվարճացնում էր նրանց։" gevorg_marzpetuni/clip_057_5.wav,"Երբեմն էլ նա պտտեցնում էր նրանց Վասպուրականի այն վանքերը, որոնք հռչակավոր էին իրանց դպրությամբ կամ միաբանական կարգավորությամբ, ցույց տալու համար յուր երկրի մտավոր ու կրոնական զարգացման հառաջադիմությունը։" gevorg_marzpetuni/clip_057_8.wav,"Սակայն Գևորգ Մարզպետունին բոլորովին այլ գործով էր զբաղված։ Նախ՝ նա մտածում էր Արարատյան ու հարավային իշխանապետությանց մեջ ստեղծած միությունն հաստատուն կապերով ամրապնդելու և երկրորդ՝ համոզել բոլոր միացած իշխաններին՝ հավաքական ուժով Դվնո վրա արշավելու, որպեսզի մայրաքաղաքը գրավելով՝ մի անգամ ընդմիշտ օտար տիրապետության անհարազատ ազդեցությունը երկրի վրայից հեռացնե։" gevorg_marzpetuni/clip_057_9.wav,"Այս նպատակով, ահա՛, նա շարունակ խոսում, հորդորում էր մերթ Աղձնյաց ու Մոկաց տերերին, մերթ Սյունյաց իշխաններին և հաճախ՝ Գագիկ Արծրունուն կամ արքայորդի Աշոտ-Դերենիկին։ Նա հարյուրերորդ անգամ կրկնում, ապացուցանում էր այդ ձեռնարկության անհրաժեշտությունը և նրանից գալիք օգուտների մեծությունը թե՛ Հայաստանի ժողովրդի և թե՛ նույնիսկ իրանց՝ իշխանապետների համար։" gevorg_marzpetuni/clip_057_10.wav,"Եվ նա այնքան աշխատեց, որ բոլորին համոզեց հինավուրց մայրաքաղաքը պաշարմամբ գրավելու որոշումն անել։" gevorg_marzpetuni/clip_057_11.wav,"_________" gevorg_marzpetuni/clip_057_15.wav,"Չնայելով այս պատրաստությանց, ոստիկանը, սակայն, հույս ուներ դեռ ազատ մնալ հայոց վրեժխնդրությունից, որովհետև ծանոթ էր նրանց խաղաղասեր բնության և հավատում էր, թե՝ կարող է նորեն գրավել թագավորի սիրտը և նորոգել նրա հետ յուր բարեկամությունը։" gevorg_marzpetuni/clip_057_16.wav,"Այս պատճառով նա ընծաներով մարդիկ ուղարկեց Վասպուրական՝ Աբաս արքայի գահակալությունն ու թագադրությունը շնորհավորելու և նրա հետ հաշտության նոր դաշն կռելու։" gevorg_marzpetuni/clip_057_17.wav,"— Ասացեք ամիրային, թե հայոց թագավորը Դվնո մեջ կընդունե նրա շնորհավորությունները․․․ — պատվիրեց Աբասը արաբացի դեսպաններին և հետ դարձրեց նրանց իրանց ընծաներով։" gevorg_marzpetuni/clip_057_18.wav,"Այսքանն արդեն բավական էր, որ ոստիկանը հասկանար, թե թագավորն այլևս չի կամենում խաբվել և յուր ուխտադրուժ վարմունքը ներել։ Այս պատճառով երբ դեսպանները հասան Դվին և թագավորի պատվերը հայտնեցին, Նսըրը հրամայեց զորքին կռվի պատրաստվել։" gevorg_marzpetuni/clip_057_21.wav,"Ներքին պատրաստություններն ավարտելուց ետ՝ ոստիկանը հրամայեց խրամը ջրով լցնել։ Եվ ահա արաբացի զինվորները հարյուրավոր բահերով դիմեցին դեպի Արտաշատու ջրանցքը, որպեսզի թումբերը բանալով՝ ջուրը դարձնեն դեպի Դվին։" gevorg_marzpetuni/clip_057_25.wav,"Սակայն Աբաս թագավորի զորքը, որին միացել էին արդեն աղձնեցիք և մոկացիք, վաղուց հեռացել էր Շարուրից և այն՝ գիշերանց։" gevorg_marzpetuni/clip_057_26.wav,"Նրա բանակատեղում մնում էին միայն դատարկ վրաններ՝ մի քանի վաշտ պահապաններով, որոնք պաշտոն ունեին՝ խաբել Նախիջևանի ճանապարհը պահող արաբացիներին, ցույց տալով նրանց, թե հայոց զորքը դեռ բանակած է այնտեղ։ -Այդ զորքը, սակայն, զանազան մասերի բաժանված, անծանոթ ճանապարհներով դիմում էր Դվին։" gevorg_marzpetuni/clip_057_28.wav,"Ուստի թագավորի ընտրությամբ այդ գործի համար նշանակվեցան Վանանդացոց ու Սյունյաց գնդերը, որոնց պիտի առաջնորդեր Բաբգեն իշխանը, իբրև քաջածանոթ Արտաշատու շրջականերին։" gevorg_marzpetuni/clip_057_29.wav,"Երեկո էր, երբ Բաբգեն իշխանը յուր զորքերով մտավ Ազատ գետի հովիտը և սկսավ առաջանալ դեպի Դվին։ Որովհետև ճանապարհը, որով առաջանում էին նրանք, անցնում էր Խոսրովակերտ անտառի միջով, որ Ազատի հովտից սկսած տարածվում էր մինչև Գեղա ստորոտը, այդ պատճառով զորքերի ընթացքը աննկատելի մնաց արաբացի պահանորդներին, որոնք խմբերով թափառում էին Դվնո դաշտում։" gevorg_marzpetuni/clip_057_31.wav,"Ըստ որում, եթե ջրանցքը բացված լիներ և խրամը ջրով լցված, էլ իրանց Արտաշատ գնալը միտք չէր ունենալ։ Այդ քայլը, ընդհակառակը, կարող էր վնաս բերել, նախ՝ յուր փոքրաթիվ գնդերը վտանգելով և երկրորդ՝ թշնամուն թագավորի գալը հայտնելով։" gevorg_marzpetuni/clip_057_32.wav,"Բայց լրտեսները վերադարձան և հայտնեցին, թե մնացել է միայն մի քանի քայլ տարածություն, որպեսզի ջրանցքի արգելքը բացվի, և թե այդ էլ արաբացիք շուտով կպնդեն, որովհետև գործի վրա աշխատում են հարյուրավոր ձեռքեր։" gevorg_marzpetuni/clip_057_33.wav,"— Օ՛ն ուրեմն, հառա՛ջ, էլ սպասելու ժամանակ չէ, — գոչեց Բաբգեն իշխանը և առաջ անցավ։ Զորքը սրընթաց հետևեց նրան։" gevorg_marzpetuni/clip_057_36.wav,"Բայց Բեշիրը խույս էր տվել ոչ թե փախչելու, այլ Դվնից նոր զորք բերելու մտքով։ Սակայն ոստիկանը, որ ավելի շրջահայաց ու հեռատես էր, թույլ չտվավ նրան զորք հանել քաղաքից։" gevorg_marzpetuni/clip_058_0.wav,"— Քանի որ չգիտենք, թե ի՞նչ ուժով են հայերը հասել այստեղ, կամ թե ի՞նչ կետերում են համախմբված նրանք և մութն արգելում է մեզ ճիշտ տեղեկություններ առնել այդ մասին, ավելի լավ է ուրեմն զորքը վտանգի չենթարկել, առավոտը մենք ամեն ինչ կտեսնենք աստուծո լույսով և ըստ այնմ հարկ եղածը կփութանք տնօրինել, — ասաց Նսըրը Բեշիրին, և վերջինս բանավոր գտավ այդ խորհուրդը։" gevorg_marzpetuni/clip_058_1.wav,"Եվ որքա՞ն մեծ եղավ արաբացոց զարմանքը, երբ առավոտը վեր կենալով տեսան, թե Արտաշատու ջրանցքը գրավող վորքը կազմված է ընդամենը մի քանի վաշտերից։ Ամոթի հետ միասին մի կատաղի զայրույթ եղավ Բեշիրի վրա, երբ նա համոզվեց, թե ինքը արաբական քաջերի առաջնորդ լինելով հանդերձ, փախել է մի քանի վաշտերի առաջից։" gevorg_marzpetuni/clip_058_2.wav,"— Հենց այս վայրկենին կջարդեմ բոլորին, թո՛ղ ոչ մի զորական չազատվի իմ սրից, — գոռաց զորապետը և արաբական կատաղիներից մի քանի գունդ առնելով՝ պատրաստվում էր դուրս գալ Դվնո պարիսպներից։" gevorg_marzpetuni/clip_058_3.wav,"Ոստիկանը, որ այդ ժամանակ կանգնած էր յուր ապարանքի մինարեթի վրա և դիտում էր Դվնո շրջապատը, տեսնելու համար թե էլ ուրիշ որտե՞ղ կան հայ զորախմբեր, նկատեց, որ քաղաքի արևմտյան կողմից, այն է՝ Կարնո ճանապարհով, ուր ինքը պահակախումբ չէր կարգել, առաջանում է ստվար հեծելախումբ․" gevorg_marzpetuni/clip_058_4.wav,"— Ահա գալիս են և մեր դաշնակից Աշոտի զորքերը, — ձայնեց նա դեպի Բեշիրը, որ դեռ կանգնած էր ապարանքի առաջ և հրահանգներ էր տալիս զորքին։" gevorg_marzpetuni/clip_058_5.wav,"— Առանց նրանց էլ մենք գործը կավարտենք, — հոխորտաց զորապետը և յուր հրոսախումբը կարգավորելով, դուրս եկավ Դվնո պարիսպներից։" gevorg_marzpetuni/clip_058_8.wav,"— Կարնո ճանապարհով կարող է միայն դավաճանի զորքը գալ, — ասաց Բաբգենը․ — մեր փրկությունը պետք է սպասել Դվնո դաշտից։" gevorg_marzpetuni/clip_058_9.wav,"— Մեկ էլ՝ երկնքից, — նկատեց համհարզներից մինը։" gevorg_marzpetuni/clip_058_10.wav,"— Եթե աստված հաճի․․․ — հարեց իշխանը և լռեց։" gevorg_marzpetuni/clip_058_11.wav,"Բայց հենց այդ ժամանակ բացվեցան Դվնո հարավային դռները, և արաբացոց զորքը գալարափողերը հնչեցնելով, սկսավ դուրս խուժել և դիմել դեպի Արտաշատու ջրանցքը։" gevorg_marzpetuni/clip_058_13.wav,"Իշխանը հենց որ լսեց փողի ձայնը, աշտանակեց իսկույն յուր նժույգը և սուրը մերկացնելով՝ ձայն տվավ դեպի զորքերը․" gevorg_marzpetuni/clip_058_15.wav,"Այս ասելով իշխանը սաղավարտը հանեց և դեմքը դեպի ս․ Գրիգորի գմբեթը դարձնելով՝ — «Դո՛ւ մեզ օգնիր, ո՛վ սուրբ կաթողիկե, մեր կռիվն ու մահը քո և որդվոց ազատության համար է․ թող թշնամին չպարծենա, թե կիսալուսինը հաղթեց սուրբ խաչին․․․»։" gevorg_marzpetuni/clip_058_16.wav,"Այս ասելով նա սուրը շողացրեց և «օ՛ն, հառաջ․․․» գոռալով դիմեց դեպի թշնամին։" gevorg_marzpetuni/clip_058_17.wav,"Սյունյաց և վանանդացոց քաջերը որոտընդոստ աղաղակով հետևեցին նրան։" gevorg_marzpetuni/clip_058_18.wav,"Նույնպիսի ոգևորությամբ և գոռյուն-գոչյունով դիմում էին հայերի դեմ արաբացիները։" gevorg_marzpetuni/clip_058_21.wav,"Բաբգեն իշխանը զարմացավ։ Որտեղի՞ց բուսավ արդյոք սեպուհը։ Որտե՞ղ էին թաքնված նրա զորքերը, չէր կարողանում գուշակել։" gevorg_marzpetuni/clip_058_25.wav,"Հայերն ընկան փախչողների ետևից և սկսան չարաչար կոտորել նրանց։ Շուտով Դվնո դռները բացվեցան և ներս առան փախչող զորականը։" gevorg_marzpetuni/clip_058_26.wav,"Սեպուհն այդ տեսնելով՝ հանդուգն միտք հղացավ, այն է՝ հրամայել յուր զորքերին՝ ներս խուժել քաղաքը փախչողների ետևից։" gevorg_marzpetuni/clip_058_27.wav,"Բայց Բաբգեն իշխանը, որ ավելի հեռատես էր, արգելեց նրան այդ քայլն անել, առարկելով, թե քաղաքում կարող է վտանգ հասնել զորքին։" gevorg_marzpetuni/clip_058_28.wav,"Նրանք բավականացան տարած հաղթությամբ և զորքը ժողովելով վերադարձան դեպի ջրանցքի հովիտը։" gevorg_marzpetuni/clip_058_29.wav,"Երեկոյան դեմ, երբ կռիվն արդեն ավարտած, հաղթությունը տարած, իսկ հագարացիք Դվնո մեջ փակված էին, հասավ թագավորը՝ Գևորգ սպարապետի, դաշնակից իշխանների և արքայական համախումբ բանակի հետ։" gevorg_marzpetuni/clip_058_30.wav,"Վերջինս, սպարապետի կարգադրությամբ, շրջապատեց քաղաքը բոլոր մատչելի կողմերից։" gevorg_marzpetuni/clip_058_31.wav,"Տեսնելով Դվնո խրամը տակավին չոր և լսելով տեղի ունեցած կռվի և տարած հաղթության համար՝ թագավորն ուրախացավ և ի նշան յուր գոհության՝ գրկեց ու համբուրեց Բաբգեն իշխանին և Վահրամ սեպուհին։ Ապա հրամայեց փառավոր հրավառությամբ ամբողջ բանակը լուսավորել այդ գիշեր։" gevorg_marzpetuni/clip_058_32.wav,"Կարճ ժամանակվա ընթացքում Դվնո հինավուրց անտառից դուրս հանվեցան հարյուրավոր մայրեր ու կաղամախներ և տապարներով ջախջախվելով՝ դերբուկաձև դիզվեցան թե՛ բանակի մեջ և թե՛ քաղաքի շուրջը, պարիսպների և աշտարակների հանդեպ։" gevorg_marzpetuni/clip_058_39.wav,"Վերջապես ոստիկանը կանչեց յուր մոտ Բեշիրին և սկսավ խորհուրդ անել նրա հետ։" gevorg_marzpetuni/clip_058_40.wav,"— Այս հայերը, ըստ երևույթին, պաշարել են մեզ այնպիսի զորությամբ, որին դիմադրել չպիտի կարողանանք, եթե նրանք հաճախ հարձակվին մեզ վրա, — ասաց նա զորապետին,-ինձ թվում է, թե մի հնար միայն կա ընդհարումն արգելելու և Աբասին մեզ հետ հաշտվել ստիպելու։" gevorg_marzpetuni/clip_058_41.wav,"— Ո՞րն է այդ, — հարցրեց Բեշիրը, որի գոռոզությունն ընկճվել էր արդեն կրած պարտության պատճառով։" gevorg_marzpetuni/clip_058_42.wav,"— Այն, որ հայտնենք հայոց թագավորին, թե կկախենք աշտարակից մեզ մոտ պատանդ եղող յուր հորաքեռ որդուն՝ Սյունյաց Սահակ իշխանին, եթե նա մեր առաջարկած հաշտությունը չի ընդունիլ և յուր զորքերը չի հեռացնիլ Դվինից։" gevorg_marzpetuni/clip_058_43.wav,"— Աբասը եթե ցանկացող լիներ հաշտության, քո դեսպաններին ու ընծաները հետ չէր դարձնիլ Վասպուրականից։" gevorg_marzpetuni/clip_058_44.wav,"— Ուրե՞մն․․․" gevorg_marzpetuni/clip_058_45.wav,"— Կմերժե քո առաջարկությունը։" gevorg_marzpetuni/clip_058_46.wav,"— Այն ժամանակ ես էլ կկախեմ այդ իշխանին, թո՛ղ այնուհետև նրա Սմբատ ու Բաբգեն եղբայրները խիզախեն մեր դեմ և Դվինն առնելուց առաջ՝ իրանց եղբոր դիակը գրկեն։" gevorg_marzpetuni/clip_058_47.wav,"— Իսկ եթե, հանկարծ, Դվինն առնե՞ն։" gevorg_marzpetuni/clip_058_48.wav,"— Թո՛ղ առնեն, եթե կարող են․ ճակատագրից չպիտի փախչենք, ես, գոնե, այդ սպանությամբ խստագին կխոցոտեմ նրա հարազատների սիրտը։" gevorg_marzpetuni/clip_058_50.wav,"Ոստիկանի վրա տպավորություն արին զորապետի խոսքերը և նա գլուխը կախելով ընկավ մտածության մեջ։" gevorg_marzpetuni/clip_058_51.wav,"— Ի՞նչ անենք, ուրեմն, — հարցրեց նա վերջապես՝ մտախոհ աչքերը զորապետին ուղղելով և յուր նոսր, աղեբեկ մորուքը հուշիկ շոյելով։" gevorg_marzpetuni/clip_058_52.wav,"— Պիտի պաշտպանվենք որքան կարող ենք և պաշտպանվենք մեր բոլոր զորությամբ, — վճռական ձայնով պատասխանեց Բեշիրը։" gevorg_marzpetuni/clip_058_53.wav,"Այս որոշման գալով՝ ոստիկանն ու զորապետը բաժանվեցան իրարից։" gevorg_marzpetuni/clip_058_54.wav,"Բայց հայոց բանակում խորհուրդ չկար այդ գիշեր։ Թագավորն ու իշխանները ապահով էին, որ ամեն կողմից շղթայած են Դվինը, մնում էր սպասել առավոտյան լուսին, որպեսզի հարկ եղած հետազոտություններն անելով, ըստ այնմ որոշեին, թե արդյոք հարձակմա՞մբ թե պաշարումով պիտի գրավեն քաղաքը։" gevorg_marzpetuni/clip_059_0.wav,"Բայց կեսգիշերվա մեջ պահակ զինվորները լուր տվին սպարապետին, թե Նախիջևանի ճանապարհով ստվար հեծելազոր է առաջանում դեպի հայոց բանակը։ Դրանք ոչ այլ ոք էին, եթե ոչ ոստիկանի կողմից Դվնո այդ սահմանում կարգված պահանորդները, որոնք վերջապես հայոց Շարուրից հեռանալն իմանալով՝ շտապում էին թե՛ նրանց ճանապարհը փակելու (հուսալով մի որևէ տեղ հանդիպել նրանց) և թե՛ ոստիկանին տեղեկություն տալու։" gevorg_marzpetuni/clip_059_1.wav,"Սպարապետն ընդունելով, թե դրանք իրանց ետևից շրջապատելու և Դվնո կողմից լինելիք հարձակման նպաստելու մտքով են գալիս, պատվիրեց իսկույն Վահրամ սեպուհին դիմավորել նրանց յուր հեծելախմբով։ Վերջինիս միացան նաև Մոկաց քաջերը։" gevorg_marzpetuni/clip_059_2.wav,"Վեդիի ներքին հովիտներից մեկում սեպուհը հանդիպեց արաբացի հեծյալներին և հրամայեց նրանց զինաթափ լինել։" gevorg_marzpetuni/clip_059_3.wav,"Արաբացիք, որ մթան պատճառով հայոց բազմությունը չափել չկարողացան, պատասխանի փոխարեն՝ հարձակվել սկսան։" gevorg_marzpetuni/clip_059_4.wav,"Այն ժամանակ սեպուհի հզոր ձայնը որոտաց և հայոց քաջերը մեծադղորդ աղաղակով ընկան թշնամու վրա։" gevorg_marzpetuni/clip_059_5.wav,"Տեղի ունեցավ կատաղի ընդհարումն։ Բայց նա երկար չտևեց։ Արաբացիք իսկույն զգացին, թե որքա՛ն բազմաթիվ են իրանց դեմ սուր շարժող բազուկները, ուստի մի փոքր ընդդիմությունից ետ, որ, սակայն, տասնյակ զինվորներ արժեց իրանց, զինադուլ խնդրեցին։" gevorg_marzpetuni/clip_059_6.wav,"Վահրամ սեպուհը հրամայեց կոտորածը դադարեցնել և արաբացի հեծյալներին զինաթափ անելով և ձիանը խլելով՝ իրանց գերի վարել բանակը։" gevorg_marzpetuni/clip_059_8.wav,"Աշոտ բռնավորը, որ խոստացել էր յուր զորքերով օգնել ոստիկանին լսելով Աբաս թագավորի՝ յուր դաշնակիցների հետ միասին Դվին հասնելը, այլև նրա զորքերի տարած քանի մի հաղթությունները, ոչ միայն հետ կացավ Նսըրին օգնելուց, այլև յուր զորքերը Բագարան ժողովելով՝ ինքը ևս ամրացավ այդտեղ։" gevorg_marzpetuni/clip_059_9.wav,"Իսկ Աբաս թագավորը Դվնո հաղորդակցություններն ամեն կողմից կտրելուց հետ՝ խորհրդի հրավիրեց յուր իշխաններին՝ որոշելու համար, թե ի՞նչ եղանակով սկսեն հարձակումը։" gevorg_marzpetuni/clip_059_10.wav,"Գևորգ սպարապետը, որ թանկ էր գնահատում հայ զորականի կյանքը, խորհուրդ տվավ թագավորին՝ ամենից առաջ Նսըրին առաջարկել քաղաքը հանձնել իրանց առանց պատերազմի։" gevorg_marzpetuni/clip_059_11.wav,"— Եթե նա կհոժարվի, բարի, եթե ոչ, այն ժամանակ մենք մեր հարձակումը կսկսենք, — ասաց սպարապետը։" gevorg_marzpetuni/clip_059_12.wav,"— Այո՛, եթե նա իմանա, թե ինքը զուրկ է ամեն ձեռնտվությունից, գուցե չվստահանա գրգռել մեր զայրույթը և այդ հանգամանքը հավասարապես շահ կբերե թե՛ մեզ և թե՛ իրան, — ավելացրեց Սմբատ իշխանը։" gevorg_marzpetuni/clip_059_13.wav,"Արքային հաճո թվեցավ այս առաջարկությունը, և դաշնակից իշխանները ևս համակերպեցան նրա հետ։" gevorg_marzpetuni/clip_059_14.wav,"Նույնիսկ այդ օրը Աղձնյաց նահապետը մի քանի ազատանիների ընկերակցությամբ դիմեց Դվին՝ ոստիկանի հետ խոսելու։" gevorg_marzpetuni/clip_059_15.wav,"Նսըր ամիրան պատվով ընդունեց նրան յուր ապարանքի շքեղ դահլիճներից մինում և հաճություն հայտնեց լսել հայոց թագավորի պատգամը։" gevorg_marzpetuni/clip_059_17.wav,"Ոստիկանը, որ սկզբում խաղաղ սրտով ականջում էր պատգամավոր իշխանին, վերջին խոսքերը լսելուն պես վեր թռավ տեղից և հուզված բացականչեց․" gevorg_marzpetuni/clip_059_19.wav,"Պատգամավոր իշխանը վերադարձավ յուր հետևորդների հետ և հայտնեց արքային Նսըրի պատասխանը։" gevorg_marzpetuni/clip_059_20.wav,"— Լավ ուրեմն, մենք մեր պարտքը կկատարենք և ցույց կտանք այդ հագարացուն, որ ամիրապետի անունով տրված սպառնալիքները չեն կարող ո՛չ մեզ վախեցնել և ոչ էլ մեր իրավունքները շղթայել, — ասաց թագավորը և ապա հրամայեց սպարապետին հարձակման պատրաստությունները տեսնել։" gevorg_marzpetuni/clip_059_22.wav,"Բայց որովհետև մեքենաները պարսպին մոտեցնելն արգելում էր լայն ու խոր խրամը, որին մի քանի տեղ լցնելու համար դեռ կարիք կար ժամանակի, ուստի, թագավորը հրամայեց առաջին հարձակումն առանց մեքենաների սկսել։" gevorg_marzpetuni/clip_059_23.wav,"Այդպես էլ արին։ Եվ որպեսզի պաշարյալների զորությունը ցրեն, հայերը հարձակվեցան քաղաքի ամեն կողմերից։ Այնպես որ հագարացիք, բոլոր շրջապատի հետ կռվելու համար, ստիպված էին մարտկոցների պաշտպանությունը կիսով չափ նվազեցնել։" gevorg_marzpetuni/clip_059_25.wav,"Այդպիսի մի զորեղ դիմամարտ բռնկել էր Դվնո ավագ դռան առաջ, ուր մի քանի մարտկոցներ պաշտպանում էին թե՛ երկաթյա դուռը և թե՛ կրկնապարիսպը։ Այդ մարտկոցները գրավելուց ետ հեշտ էր առաջին պարիսպը փլել, որով քաղաքի պաշտպանությունը կարի կթուլանար։ Այդ պատճառով քաջերի մի հզոր խումբ գործում էր այստեղ։" gevorg_marzpetuni/clip_059_27.wav,"Բոցածավալ կրակի ջերմությունն ու ծուխը վանեցին մարտկոցների վրայից արաբացի զինվորներին։ Այն ժամանակ հրդեհից ազատ անջրպետներում հայերն անմիջապես սանդուղքներ դրին և սկսան բարձրանալ պատնեշների վրա և այդտեղից էլ մտնել մարտկոցները։" gevorg_marzpetuni/clip_059_30.wav,"Այս անսպաս հաջողությունը, որ ուրախություն պատճառեց թե՛ թագավորին և թե՛ դաշնակիցներին, ստիպեց նաև Մարզպետունուն գոհ լինել տարած հաղթությամբ և զորքի ուժը խնայելու համար՝ հարձակումը դադարեցնել։" gevorg_marzpetuni/clip_059_31.wav,"Զորքի մեծ մասը վերադարձավ բանակ, իսկ մյուսը դեռ աշխատում էր կրկնապարսպի վրա։ Երեկոյան դեմ բավական մեծ տարածություն նրանք փլել, հատակել էին և դրա հետ միասին խրամը լցրել, այնպես որ հետևյալ օրը հայերը կարող էին մոտեցնել ներքնապարիսպին ոչ միայն մեքենաները, այլև փայտակերտ մարտկոցները։" gevorg_marzpetuni/clip_059_32.wav,"Բայց որովհետև հայերի ունեցած կորուստն էլ աննշան չէր, ուստի արքայի հրամանով երկրորդ հարձակումը մի քանի օր ուշացրին։ Այդ բոլոր ժամանակ փայտահարները զբաղված էին Դվնո անտառում ծառեր կտրելով, խռիվ պատրաստելով, որոնց մի մասը բերում լցնում էին խրամի մեջ, որպեսզի, որքան կարելի էր, մեծ տարածություն ծածկեն ու հատակեն, իսկ մյուսը դիզում էին պարիսպների առաջ, որպեսզի ժամանակին հրդեհեն նրան։" gevorg_marzpetuni/clip_059_34.wav,"Յուրաքանչյուր երեկո սպարապետի հրամանով զորքերը մոտենում էին պարիսպներին, որպեսզի գիշերվա պահուն արաբացիք վնաս չհասցնեին մեքենական պատրաստությանը։ Նրանք այդ կարող էին անել պարիսպներից իջնելով և դյուրավառ նյութերով մեքենաները կրակելով։" gevorg_marzpetuni/clip_059_35.wav,"Երբ ամեն ինչ պատրաստվեցավ, թագավորը հրամայեց զորքերն առաջ վարել։" gevorg_marzpetuni/clip_060_0.wav,"Մայիսյան առավոտ էր․ մինն այն օրերից, որ զվարճալի է կացուցանում Դվնո շրջակայքը, քանի չէ ծագել արևը, բայց որ շուտով այրում ու մրկում է նրա դաշտը, երբ արևը կանգնում է երկնակամարի վրա։" gevorg_marzpetuni/clip_060_1.wav,"Հայոց զորքերը նոր էին սկսում ելնել բանակից, և դաշնակից իշխանները նոր սկսել էին քննել իրանց հարձակման դիրքերը, երբ լուր հասավ Մարզպետունուն, թե Արտաշատի մեջ խլրտումն է սկսվել և զորքերը միջնաբերդից իջնում են դեպի քաղաք։ Այդ նշան էր, թե արաբացիք պատրաստվում են դաշտն իջնելու։" gevorg_marzpetuni/clip_060_5.wav,"Եվ իրավ, հազիվ հայերը բանակատեղը թողեցին, և վերջապահ գնդերը պատնեշներից հեռացան, ահա՛ Արտաշատու լայնաբերան դռներից դուրս խուժեցին արաբացիք և վայրենի աղաղակով հայերի ետևից ընկան։" gevorg_marzpetuni/clip_060_6.wav,"Հայոց վերջապահ գնդերը, որոնց առաջնորդում էին Գոռը, Վահրամ սեպուհը և Մոկաց իշխանը, և որոնք րոպե առ րոպե սպասում էին Արտաշատու կողմից լինելիք այդ հարձակման, ետ դարձան իսկույն և որոտագին աղաղակով դիմեցին արաբացոց վրա։" gevorg_marzpetuni/clip_060_7.wav,"Վերջինները, որոնք չէին սպասում հայերի կողմից որևէ դիմագրավում, կարծես հանկարծակիի եկան, որովհետև տեսան, որ իրանց գաղտնիքը նախատեսնված է նրանցից։ Այսուամենայնիվ շարունակեցին իրանց ընթացքը, մինչև որ միմյանց հանդիպելով սկսան ընդհարվել։" gevorg_marzpetuni/clip_060_8.wav,"Հայերը երեք կողմից շրջապատեցին արաբացիներին, որովհետև թվով գերազանցում էին և սկսան նրանց հետ զորեղ դիմամարտ։" gevorg_marzpetuni/clip_060_10.wav,"Պատճառը հետևյալն էր։ Ոստիկանն ու Բեշիրը, տեսնելով թե հայոց զորքերի մի մասը արագությամբ շուռ եկավ ու ընկավ արտաշատցոց վրա, իսկ մյուս մասն անշարժ սպասում է Դվնից ելնողներին, զգացին, որ նրանք գուշակել են արդեն իրանց դիտավորությունը, ուստի վտանգավոր համարեցին քաղաքի դռները բանալ և զորք հանել այդտեղից։" gevorg_marzpetuni/clip_060_11.wav,"Իսկ Արտաշատու կողմը կռվողները տեսնելով, թե դվնեցիք իրանց խոստումը չեն կատարում, բավական երկար դիմադրելուց և բազմաթիվ զոհեր տալուց հետ, դիմադարձ եղան և սկսան դեպի քաղաքը փախչել։" gevorg_marzpetuni/clip_060_14.wav,"Արաբացիք իրանց կատարյալ պարտությունը տեսնելով՝ զինադուլ խնդրեցին։ Եվ որովհետև հայերը նույնպես հոգնել էին, ուստի անմիջապես կռիվը դադարեցրին և զինաթափ անելով արաբացիներին, քաղաքն ու բերդն առան իրանց հսկողության տակ։" gevorg_marzpetuni/clip_060_15.wav,"Հաղթության լուրը հասավ հայոց բանակը և ուրախությամբ լցրեց ամենքին, որովհետև Արտաշատու գրավումով ոչնչանում էր այն միակ ամրությունը, որ Դվինից զատ՝ կարող էր վտանգ սպառնալ հայոց հաջողությանը։" gevorg_marzpetuni/clip_060_16.wav,"Հետևյալ առավոտ արքայական բանակը մոտեցավ Դվնո պարիսպներին և Գևորգ սպարապետի, Վահրամ սեպուհի և Սյունյաց, Մոկաց և Աղձնյաց իշխանների առաջնորդությամբ սկսավ յուր երկրորդ և հզորագույն հարձակումը։" gevorg_marzpetuni/clip_060_17.wav,"Արևը դեռ նոր էր Գեղա բարձունքը ոսկեզօծում, և սակայն կռիվն սկսված էր արդեն։" gevorg_marzpetuni/clip_060_20.wav,"Բայց և այնպես դիմադրության եռանդը քանի գնում՝ նվազում էր պաշարյալների մեջ, մանավանդ որ նրանք ստիպված էին կռվել քաղաքի բոլոր շրջապատի հետ։ Մի քանի կետերում հայոց հարձակումն ու հասցրած տագնապը այն աստիճան սաստիկ էր, որ արաբացիք ստիպված էին նահանջել դեպի ներքին պատնեշները, արտաքինը թողնելով բախտի կամքին, որոնց և հայերն անմիջապես գրավեցին։" gevorg_marzpetuni/clip_060_22.wav,"Բեշիրն այդ անդարմանելի վնասը տեսնելով՝ շտապեց իսկույն ոստիկանի ապարանքը և հայտնեց նրան, թե թշնամին կարող է շուտով ներս խուժել, ուստի խորհուրդ տվավ շտապել, ամրանալ միջնաբերդում և քանի հայերը չէին խանգարում իրանց, զորքերը հետզհետե փոխադրել այնտեղ։" gevorg_marzpetuni/clip_060_23.wav,"Նսըր ամիրան, որ չէր մոռացել թագավորի այն պատգամը, թե «եթե ես Դվինը բռնությամբ գրավեմ, պետք է բոլորիդ սուր քաշել տամ», սաստիկ վախեցավ, երբ զորապետի խոսքերը լսեց։" gevorg_marzpetuni/clip_060_25.wav,"— Ի՞նչ անենք ուրեմն, վտանգը դռան մոտ է, — հարցրեց Բեշիրը։" gevorg_marzpetuni/clip_060_26.wav,"Ոստիկանը չպատասխանեց նրան, աչքերը գետնին հառած մտածում էր։" gevorg_marzpetuni/clip_060_27.wav,"— Ի՞նչ անենք, տեր իմ, սպասելու ժամանակ չկա, — կրկնեց զորապետը։" gevorg_marzpetuni/clip_060_28.wav,"— Գիտե՞ս ինչ․․․" gevorg_marzpetuni/clip_060_29.wav,"— Հրամայի՛ր։" gevorg_marzpetuni/clip_060_30.wav,"— Քաղաքը մեր կամքով պիտի հանձնենք հայերին։" gevorg_marzpetuni/clip_060_31.wav,"— Ինչպե՞ս․․․ հապա մեր այսքան կորուստն ու կոտորա՞ծը, — բացականչեց Բեշիրը։" gevorg_marzpetuni/clip_060_32.wav,"— Ով որ խնայում է մնացորդը, որքան էլ այն աննշան լինի, նա իմաստնաբար է գործում, — նկատեց ամիրան լրջությամբ, — եթե մենք համառինք, ավելի պիտի կորցնենք․․․" gevorg_marzpetuni/clip_060_33.wav,"— Ուրե՞մն․․․" gevorg_marzpetuni/clip_060_34.wav,"— Պիտի հանձնենք թագավորին յուր մայրաքաղաքը՝ մեր զորքն ու անձը փրկելու համար։" gevorg_marzpetuni/clip_060_35.wav,"Բեշիրը գլուխը կախեց և լռեց։" gevorg_marzpetuni/clip_060_36.wav,"Մի ժամից հետ քաղաքի մեծ դռան աշտարակի վրա վայրահակ կախեցին մի կանաչ դրոշ, որ նշան էր, թե պաշարյալները հաշտություն են առաջարկում, խնդրելով ընդսմին հարձակումը դադարեցնել։" gevorg_marzpetuni/clip_060_37.wav,"Իսկ փոքր ինչ հետո դռները բացվեցան, և երևացին Նսըրի պատգամավորները, որոնք քաղաքի բանալիները բերում էին հայոց արքային հանձնելու։" gevorg_marzpetuni/clip_060_38.wav,"Իսկույն սպարապետը զինադադարի փողը հնչել տվավ, և կատաղի ընդհարումը կանգ առավ մի վայրկենում։" gevorg_marzpetuni/clip_060_39.wav,"Արաբացոց պատգամավորները հասան արքայի վրանը և ոստիկանի հաշտության պատգամը հաղորդելուց հետ՝ հանձնեցին թագավորին բերած բանալիները։" gevorg_marzpetuni/clip_060_40.wav,"Հետևյալ առավոտ տեղի ունեցավ հայոց զորքերի հաղթական մուտքը դեպի Դվին։" gevorg_marzpetuni/clip_060_42.wav,"Ամենից հետո գալիս էր Գոռ իշխանը, բանակի վերջապահ գնդերով, որոնք կրում էին Մարզպետունյաց Տան դրոշը։" gevorg_marzpetuni/clip_060_43.wav,"Քաղաքի կարևոր կետերը բռնելուց ետ, սպարապետի առաջին գործն եղավ տեղեկանալ, թե որտե՞ղ է գտնվում Սյունյաց Սահակ իշխանը։ Եվ երբ իմացավ, որ նա փակված է միջնաբերդում, իսկույն մի զորախմբով դիմեց այնտեղ և, մտնելով հինավուրց դղյակը, ուր մնում էր իշխանը և որին տակավին հսկում էին արաբացի պահապաններ, հանեց նրան այնտեղից և պատվով ու շուքով բերավ արքայի մոտ։" gevorg_marzpetuni/clip_060_44.wav,"Թագավորը, տեսնելով հորաքեռորդուն ողջ և առողջ, ուրախացավ և փարելով իշխանին՝ ասաց։" gevorg_marzpetuni/clip_060_45.wav,"— Միայն ի պատիվ քո ազատության՝ ներում եմ ես ոստիկանին։ Թո՛ղ ապրե նա յուր ապարանքում և վայելե մեր Դվնո բարիքները։" gevorg_marzpetuni/clip_060_46.wav,"Ապա Սյունյաց հարազատները հանդիպեցին միմյանց և ցնծության արտասուքն աչքներին փարեցին իրար։ Նրանց ուրախության մասնակցեցին բոլոր իշխանները։" gevorg_marzpetuni/clip_060_47.wav,"Այնուհետև թագավորը Գևորգ սպարապետի և բոլոր իշխանների ու զորքերի ուղեկցությամբ դիմեց ս․ Գրիգորի տաճարը, գոհություն մատուցանելու աստծուն այն մեծ հաջողության համար, որ նա պարգևեց իրանց։ Արքային դիմավորեց Դվնո հոգևորականությունը եկեղեցական շքեղ թափորով։" gevorg_marzpetuni/clip_060_48.wav,"Տաճարից դուրս գալուց հետ Աբաս թագավորը գնաց Տիկնունի կոչված պալատը, որ թեպետ մյուս ապարանքների նման գրավված էին արաբացիք, բայց սպարապետն շտապել, պատրաստել էր տվել արքայի բնակության համար։" gevorg_marzpetuni/clip_060_49.wav,"Հետևյալ օրն ազատեցին նաև կաթողիկոսարանը՝ հալածելով այդտեղից արաբական պաշտոնյաներին։ Դրա հետ միասին խլեցին նաև մյուս արքայաշեն ապարանքներն ու աչքի ընկնող շինությունները, որոնցից ամեն մինը գրաված ուներ մի ամիրա։" gevorg_marzpetuni/clip_060_50.wav,"Երբ Գևորգ Մարզպետունին առաջին անգամ մտավ կաթողիկոսարանի մեծ դահլիճը, ուր առհասարակ դրված էր լինում հայրապետական գահույքը, զգացվեց և արտասվեց։" gevorg_marzpetuni/clip_060_51.wav,"— Ահա՛ վերջապես ազատեցինք և կաթողիկոսարանը, — բացականչեց նա հուզված ձայնով, — բայց ո՞ւր է կաթողիկոսը, ո՞ւր է նրա գահույքը․․․ ինչո՞ւ այդ մարդը չհամբերեց այնքան, որ աստուծո աջը օգնության հասներ․․․" gevorg_marzpetuni/clip_060_52.wav,"Նա ակնարկում էր հանգուցյալ Հովհաննես կաթողիկոսին, որ յուր թույլ և կամազուրկ բնավորության շնորհիվ պատճառ դարձավ կաթողիկոսական գահը դեպի հեռավոր Աղթամար փոխադրելու։" gevorg_marzpetuni/clip_060_53.wav,"Այսուամենայնիվ ընդհանուր ուրախությունը մեծ էր, որովհետև, մայրաքաղաքը վերջ ի վերջո գրավվեցավ հայոց քաջերի ձեռքով։" gevorg_marzpetuni/clip_061_0.wav,"Ը" gevorg_marzpetuni/clip_061_1.wav,"ՏԱՍՆ ԵՎ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՑ ՀԵՏՈ" gevorg_marzpetuni/clip_061_4.wav,"Այդ բոլոր հասարակական հաստատություններին հովանավորում էր ինքը Աբաս թագավորը՝ ոմանց նպաստելով արքայական գանձարանից, ոմանց կալվածներ նվիրելով, ուրիշներին հասույթներ սահմանելով, և այլն, և այլն։" gevorg_marzpetuni/clip_061_7.wav,"Այս նպատակով Արքայական բանակը զորացնելու գործը իշխան Մարզպետունուն հանձնելով՝ ինքն զբաղվեցավ Արքայական գահի համար ապահովագույն մի կայան ընտրելու և արհեստի ամեն կատարելությամբ նրան ամրացնելու գործով։ Որովհետև Երազգավորսը զուրկ էր անհրաժեշտ ամրություններից, իսկ Դվինն ընդարձակ դաշտի վրա լինելով՝ մեծ ուժ էր պահանջում պաշտպանվելու համար։" gevorg_marzpetuni/clip_061_8.wav,"Եվ որովհետև Վանա անառիկ բերդի պատկերը չէր հեռանում թագավորի աչքի առջևից, ուստի նա մտածում էր նույնպիսի մի ամրություն, եթե չգտնվի իսկ, ստեղծել յուր երկրում, որպեսզի յուր նախորդների կրած նեղություններից ընդմիշտ ազատ մնա ինքը։" gevorg_marzpetuni/clip_061_9.wav,"Այս դեպքում, իհարկե, նա խորհուրդ արավ Գևորգ Մարզպետունու հետ, որ ռազմագիտական փորձառության հետ միասին քաջածանոթ էր, մանավանդ, հայրենի երկրին և սա ամենից հարմար և բնական ամրություններով օժտված տեղը՝ Վանանդ գավառի Կարս քաղաքը գտավ, որ նորա ասելով, կարող էր գահի համար ապահով ու զորավոր կայան դառնալ։" gevorg_marzpetuni/clip_061_10.wav,"Այդ բերդաքաղաքը, հին ժամանակներում պատկանում էր քաջազգի Վանանդացոց նախահայրերին։ Բայց բուն սկզբնավորությունն անհայտ էր մարդկանց և, հարկավ, վերաբերում էր անհիշատակ ժամանակներին։ Նա բազմած էր ուղղակի Վանանդ գավառի սրտում՝ Կարուց գետի վրա և օժտված էր բնական շատ մի ամրություններով։" gevorg_marzpetuni/clip_061_11.wav,"Արևմտյան և հյուսիսային կողմից նրան արմնկաձև պատում էր գետը, որ ուներ խոր հատակ և ժայռապատ ափունք, որոնք և քաջապես պաշտպանում էին նրան այդ կողմից։ Իսկ արևելյան և հարավային կողմից բարձրանում էին պարիսպներ և ժայռաշեն աշտարակներ, որոնք և կազմում էին այդ կողմի ամրությունները։" gevorg_marzpetuni/clip_061_12.wav,"Քաղաքի հյուսիս-արևմտյան անկյունում գտնվում էր միջնաբերդը, որ բարձր և անկռվելի քարափանց վրա թառած, պաշտպանվում էր միայն բնության ստեղծած ամրություններով, այն է, երկու կողմից՝ գետի խորահատակ հոսանքով և առապար ափափաներով, իսկ մյուս երկու կողմից՝ ուղղաբերձ և պարեխավոր ժայռերով, որոնք անմատչելի էին դարձնում նրան նույնիսկ ճարպիկ քարագնացներին։" gevorg_marzpetuni/clip_061_13.wav,"Այդ տեղը ընտրելով յուր համար աթոռանիստ, Աբաս թագավորը նախ և առաջ սկսավ միջնաբերդը զորացնել, ըստ որում նրա ունեցած ամրությունները բավական չէր համարում։" gevorg_marzpetuni/clip_061_16.wav,"Այդ բոլոր տեղերը նա լցրեց զորքերով, պահակախմբերով և պատերազմական զենքերով ու մեքենաներով։" gevorg_marzpetuni/clip_061_18.wav,"Այս պատճառով Արքայական Ոստանը կարճ ժամանակի մեջ լցվեցավ բազմաթիվ ու բազմազան բնակիչներով, որոնք և հիմնեցին այդտեղ ազգ արհեստանոցներ, ոստանայնկության գործարաններ, ընդարձակ զինարաններ և անընդհատ երթևեկությամբ ու կենդանի տուրևառով Կարսը դարձրին բազմամբոխ և շահավաճառ քաղաքներից մինը։" gevorg_marzpetuni/clip_061_19.wav,"______" gevorg_marzpetuni/clip_061_20.wav,"Հասավ 943 թվականը։ Այդ տարին բոլորում էր Աբաս արքայի գահակալության տասն և հինգերորդ տարեդարձը և սակայն դեռ նոր էր ավարտվում Կարսի գլխավոր շինություններից մինը, որի հիմքը դրվել էր 13 տարի առաջ։" gevorg_marzpetuni/clip_061_22.wav,"Որովհետև Ս․ Առաքելոց եկեղեցու ավարտման հետ միասին, ինչպես ասացինք, լրանում էր նաև Արքայի գահակալության տասն և հինգ ամյակը, և այդ բոլոր ժամանակ հայրենիքն ու ժողովուրդն ապրել էին խաղաղ երջանկության մեջ․ ուստի Աբաս թագավորը ցանկացավ այդ առթիվ շքեղ նավակատիք կատարել։" gevorg_marzpetuni/clip_061_23.wav,"Այս նպատակով նա կարգադրեց՝ հրավեր ղրկել նաև կաթողիկոսին և ապա յուր երկրի իշխաններին, նախարարազուններին, ազնվականության, հոգևոր միաբանություններին և նույնիսկ դրացի իշխողներին, որպեսզի ամենքը հավաքվեն արքայանիստ Կարսը, յուր կառուցած տաճարն օծելու և նրա նավակատիքը տոնելու։" gevorg_marzpetuni/clip_061_24.wav,"Այդ դեպքից կամեցավ օգուտ քաղել Մարզպետունի իշխանը և ազատվել այն երդման կապանքներից, որով նա կաշկանդել էր իրան Գառնո ամրոցում։" gevorg_marzpetuni/clip_061_25.wav,"Չնայելով, որ նա անօրինակ անձնվիրության, աննման հայրենասիրության և անխոնջ ջանքերի շնորհիվ Հայրենիքն արդեն վայելում էր անդորրություն, իսկ գահը՝ ապահովություն, այսուամենայնիվ նա դեռ իրան կապված էր համարում Գառնիում արած ահավոր երդումով։" gevorg_marzpetuni/clip_061_26.wav,"Նա խոստացել էր հալածել Հայաստանից վերջին հագարացին և մինչև որ այդ չաներ, չպիտի վերադառնար յուր ընտանյաց գիրկը, չպիտի ոտք դներ սեփական հարկի տակ։" gevorg_marzpetuni/clip_061_28.wav,"Այս պատճառով այդ բոլոր տարիների ընթացքում նա ապրում էր թագավորի մոտ, երբեմն Երազգավորսում, իսկ վերջերը Կարսում։ Նրան այցելելու գալիս էին թե՛ Գոհար իշխանուհին, թե՛ Շահանդուխտ հարսը և թե՛ Գոռ որդին։ Բայց ինքը երբեք չէր գնում նրանց մոտ։" gevorg_marzpetuni/clip_061_29.wav,"Այսուամենայնիվ, որովհետև իշխանը դեպի ծերություն էր գնում․ և նրա մազերը արդեն սպիտակել էին, ուստի վերջին տարիներում նրա մեջ ծնվել էր ցանկություն՝ խնդրել կաթողիկոսից ազատել իրան երդման կապանքներից, որպեսզի, գոնե՝ մեռած ժամանակ կարողանա թաղվել Գառնո ամրոցում, ս․ Մաշտոցի գերեզմանի մոտ։" gevorg_marzpetuni/clip_062_0.wav,"Ծերությունը շատ անգամ բերում է յուր հետ այնպիսի քնքուշ ցանկություններ, որոնք երիտասարդ զգացմունքների համար տղայական են թվում, բայց կյանքի դառնագույն փորձերից անցնող և աշխարհի ունայնության իսկությունն ըմբռնող հոգիները հասկանում ու հարգում են այդ ցանկությունները։" gevorg_marzpetuni/clip_062_1.wav,"Այդ էր պատճառը, որ երբ Աբաս թագավորն իմացավ, թե յուր սիրելի Սպարապետը ցանկանում է Արքայաշեն եկեղեցու Նավակատյաց տոնին երդման լուծումն առնել կաթողիկոսից, շտապեց օր առաջ ղրկել Վեհափառին յուր հրավերը, որպեսզի դրանով հաճույք պատճառե Հայրենիքի բարերարին։" gevorg_marzpetuni/clip_062_2.wav,"Հազիվ սկսել էին Կարսում նավակատյաց տոնի պատրաստությունները տեսնել, և ահա մի անակնկալ դեպք Արքայի և Սպարապետի մտադրությունը խանգարեց։" gevorg_marzpetuni/clip_062_3.wav,"Տայոց իշխանը լուր տվավ նրանց, թե՝ Ափխազաց Բեր թագավորը ծանր զորքով մտել է յուր նահանգը և այնտեղից էլ առաջանում է Գուգարք։" gevorg_marzpetuni/clip_062_5.wav,"Բայց որովհետև Հայաստանի խաղաղությունը, ընդհանրապես, խաղաղություն էր բերում նաև դրացի երկրներին, ուստի այդ հանգամանքը, շատ անգամ, ծառայում էր ի վնաս Հայոց շահերին։ Եվ ահա թե ի՞նչ պատճառով։" gevorg_marzpetuni/clip_062_7.wav,"Եվ հենց այդ պատճառով, Հայաստանի խաղաղ եղած ժամանակ, նրա դրացի ազգերն էլ խաղաղություն էին վայելում։ Բայց փոխանակ դրա համար քաջ կամ նահատակ Հայերին շնորհակալ լինելու, ընդհակառակը՝ Հայոց շնորհիվ ձեռք բերած այդ խաղաղության արդյունքը, որ լինում էր իրանց զորանալը, գործ էին դնում հենց բարերար դրացու դեմ։" gevorg_marzpetuni/clip_062_8.wav,"Այդպես էլ արին Ափխազցիները։" gevorg_marzpetuni/clip_062_10.wav,"Աբաս թագավորն այդ լուրն առնելով՝ շվարեց, որովհետև չէր կամենում պատերազմ սկսել որևէ դրացու հետ։ Նա գնահատում էր խաղաղության արժեքը և, մանավանդ, խնայում զորքերի կյանքը, որոնց սիրում էր յուր որդիների պես։ Բացի այդ, Բերը յուր աներձագն էր, ուստի հույս ուներ թե՝ կարող է առանց պատերազմի՝ բանավոր հորդորներով համոզել և վերադարձնել նրան յուր երկիրը։" gevorg_marzpetuni/clip_062_12.wav,"Նամակը թագավորը հանձնեց Գոռ իշխանին, որպեսզի սա, Ափխազաց թագավորից անհաջող պատասխան առնելու դեպքում, ուշի ուշով ծանոթանա նրա պատերազմական զորության հետ և այնպես վերադառնա Կարս։" gevorg_marzpetuni/clip_062_13.wav,"Մինչև, Գոռ իշխանի հասնիլն՝ Ափխազաց թագավորը հառաջացել էր դեպի Գուգարք և մտնելով նրա Արտահան գավառը, բանակ էր դրել Կուր գետի աջ ափին, Արտահան բերդից դեպի հյուսիս։" gevorg_marzpetuni/clip_062_14.wav,"Իշխանը հասնելով Ափխազաց բանակը, ներկայացավ թագավորին։" gevorg_marzpetuni/clip_062_16.wav,"Բերը Գոռ իշխանին ընդունեց յուր վրանում, բայց կարի սառնությամբ և առնելով նրանից Հայոց թագավորի նամակը, տվավ յուր դպրապետին՝ հրամայելով նրան կարդալ ի լուր Ափխազաց իշխանների։" gevorg_marzpetuni/clip_062_17.wav,"Նամակի ընթերցանության ժամանակ նա դեմքի վրա խաղացնում էր արհամարհական ժպիտ, իսկ երբեմն էլ հոնքերը պռստելով՝ պատրաստվում էր կարծես շանթ ու կրակ թափելու։" gevorg_marzpetuni/clip_062_18.wav,"Երբ դպրապետը հասավ վերջաբանին, ուր Աբասն ասում էր՝ «Հայերը կստիպեն քեզ հավիտյան լռելու, եթե չես կամենալ հոժարությամբ քո երկիրը վերադառնալ», Բերը զայրույթից կատաղեց։" gevorg_marzpetuni/clip_062_20.wav,"Ներկայանալով Արքային՝ նա հադորդեց նրան Ափխազաց թագավորի պատասխանը, ընդսմին և պատմելով յուր առաքելության մանրամասնությունները։" gevorg_marzpetuni/clip_062_21.wav,"Երբ թագավորը տեղեկացավ, նաև, Գոռ իշխանի տված պատասխանի մասին, ուրախությամբ բացականչեց․" gevorg_marzpetuni/clip_062_22.wav,"— Կեցցե՛ս, իմ քաջ, դու պատասխանել ես նրան այնպես, ինչպես որ վայել է Հայոց արքայի պատգամավորին և քաջ Սպարապետի որդուն։ Մենք ուրեմն կդիմավորենք այդ գոռոզ թագավորին, և եթե Աստված հաջողե, կսովորեցնենք նրան Հայոց եկեղեցին վրաց ծեսով օծելու եղանակը։" gevorg_marzpetuni/clip_062_23.wav,"Այնուհետև, թագավորը հայտնեց Սպարապետին յուր կամքը, որ էր ճանապարհվել շուտով դեպի Գուգարք և թույլ չտալ Բերին առաջանալ մինչև Վանանդ։" gevorg_marzpetuni/clip_062_25.wav,"Աբաս թագավորը, չկամենալով միայնակ թողնել Սպարապետին, ինքը ևս միացավ նրա հետ՝ յուր Ոստանիկ զորախմբով։" gevorg_marzpetuni/clip_062_26.wav,"Սակայն Ափխազաց թագավորը, չնայելով յուր սպառնական պատասխանին և ունեցած զորությանը, մի քայլ անգամ չէր առաջացել դեպի հարավ։" gevorg_marzpetuni/clip_062_27.wav,"Նա դեռ բանակված էր Արտահանում։ Եվ որովհետև իմացել էր, որ Հայոց զորքերը ժողովվում են Վանանդ, ուստի չէր վստահանում նույնիսկ Կուրն անցնել, որպեսզի հանկարծ ընդդիմության չհանդիպի։ Նա սպասում էր դեռ տեսնել հակառակորդին, ծանոթանալ նրա զորության հետ և այնուհետև միայն յուր զորքերի շարժման եղանակը որոշել։" gevorg_marzpetuni/clip_062_28.wav,"Մի քանի օրից հետ Հայոց բանակը մտավ Արտահան և սկսավ առաջանալ դեպի հյուսիս և հասնելով Ափխազաց գնդերին, բանակ դրավ նրանց հանդեպ, Կուր գետի ձախ ափին։" gevorg_marzpetuni/clip_062_31.wav,"Վրեժխնդրության ոգին ծնունդ առավ այդ ծերունու մեջ, և նա ինքն իրան երդվեց․ «Կա՛մ մեռնել այդտեղ, կա՛մ վերջնականապես ջախջախել այս հինավուրց թշնամուն․․․»։" gevorg_marzpetuni/clip_062_33.wav,"Առաջին օրը ևեթ Սպարապետն ու զորավարները ժողովվեցան թագավորի մոտ խորհուրդ անելու, թե ե՞րբ և ի՞նչ եղանակով սկսեն պատերազմը։" gevorg_marzpetuni/clip_062_34.wav,"Մարզպետունի իշխանը, իբրև ամենից փորձառուն, խորհուրդ տվավ հարձակումն անել հենց այդ միևնույն գիշերը, կամ գոնե, լուսաբացին։" gevorg_marzpetuni/clip_062_35.wav,"— Այդ կարևոր է նրա համար, — ասում էր իշխանը, — որ Ափխազցիք հուսալով, թե մենք դեռ հոգնած ենք, և, հետևապես, խույս պիտի տանք ընդհարվելուց, անպատրաստ և անկարող կլինին մեզ դիմադրելու։" gevorg_marzpetuni/clip_062_36.wav,"— Այդ միջոցը, գիտեմ, ամենահարմարն է թե թշնամուն շփոթելու և թե քիչ կորուստով հաղթություն ձեռք բերելու,-խոսեց թագավորը․ — բայց ինչպե՞ս կարող ենք մեր հոգնած բանակը Կուր գետից անցցնել, քանի որ դրա համար պատրաստություն չունինք։" gevorg_marzpetuni/clip_062_37.wav,"— Այստեղ Կուր գետը խորություն չունի,-պատասխանեց Մարզպետունին, — որովհետև սա առաջին վտակն է, որ իջնում է Կարսա լեռներից։ Այրուձին հեշտությամբ կարող է անցնել, իսկ հետևակները ափից միայն պիտի օգնեն։" gevorg_marzpetuni/clip_062_38.wav,"— Ո՞վ պիտի առաջնորդե այրուձին, — հարցրեց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_062_39.wav,"— Ես և Վահրամ սեպուհը, իսկ Արքայորդին և Գոռը կգործեն Արքայի հրամանատարության ներքո, — պատասխանեց Սպարապետը։" gevorg_marzpetuni/clip_062_40.wav,"Թագավորը հարգելով իշխանի առաջարկությունը, համաձայնվեցավ նրա հետ, միայն պայմանով, որ հարձակումն անեն ո՛չ թե գիշերը, այլ լուսաբացին, որպեսզի հետևակների աշխատությունը ևս, որ նետաձգություն պիտի լիներ, օգուտ բերե հեծյալներին։" gevorg_marzpetuni/clip_062_41.wav,"Առավոտյան պահուն, երբ Արուսյակը նոր էր բարձրանում երկնակամարի վրա, իսկ լուսո ելքը դեռ որոշ չէր երևում, Հայոց բանակը ոչ միայն ոտքի վրա էր, այլև պատրաստվել էր հարձակումն սկսելու։" gevorg_marzpetuni/clip_062_42.wav,"Արքայորդին ու Գոռը իրանց հատուկ գնդերը կանգնեցրել էին Կուր գետի ուղղությամբ՝ բանակատեղից մի ասպարեզ հեռու, այնպես որ գտնվում էին ափխազցիների հանդեպ և այդ կողմից էլ սպասում էին Սպարապետի կողմից տրվելիք նշանին։" gevorg_marzpetuni/clip_062_43.wav,"Իսկ Գևորգ Մարզպետունին, վերցնելով յուր հետ հեծելազորը, անցել էր Կուրի հանդիպակաց ափը։ Եվ որպեսզի յուր անցքը ափխազցիներից չնշմարվի, նա հեռացել էր բանակից մի քանի փարսախ և շրջան անելով՝ գետն անցել։" gevorg_marzpetuni/clip_063_0.wav,"Երբ Արևելքն սկսավ շառագունել, Սպարապետը հրամայեց զորքին՝ արագացնել յուր ընթացքը։" gevorg_marzpetuni/clip_063_2.wav,"Բայց նրանք դեռ այդ պատրաստության մեջ էին, երբ Հայոց հեծելազորը, ինչպես հանկարծահաս մի փոթորիկ, որոտաձայն աղաղակով ընկավ նրանց վրա։" gevorg_marzpetuni/clip_063_4.wav,"Այդ ժամանակ ահա երևաց Բեր թագավորը՝ շրջապատված հսկայակերպ թիկնապահներով և սկսավ խրախույս կարդալ յուր զորականին։ Վերջինս թեպետ բավական վերջոտնել էր, սակայն ոգի առավ թագավորի ձայնից և սկսավ նոր ուժով խիզախել թշնամու դեմ։" gevorg_marzpetuni/clip_063_7.wav,"Հայերն աղաղակելով ընկան նրանց ետևից։ Այդ տեսնելով մյուս ափի հետևակները, խուժեցին դեպի գետի ծանծաղուտը, որի ջուրը նվազ էր և հանդիպակաց ափը ելնելով սկսան իրանք ևս հալածել փախչողներին։" gevorg_marzpetuni/clip_063_8.wav,"Թշնամուն բավական հեռու քշելուց և նրա գնդերը ցիրուցան անելուց հետո՝ հայերը վերադարձան, ժողովելով ափխազցիների կապուտն ու կողոպուտը և հաղթանակով իրանց բանակը մտան։" gevorg_marzpetuni/clip_063_10.wav,"Այդ պատճառով նրանք առաջացան դեպի Արտահան՝ իրանց հետ բերելով նաև իրանց զորքերը։" gevorg_marzpetuni/clip_063_11.wav,"Արքայական բանակը, որն արդեն ուրախության մեջ էր, Սիսական իշխանների և նրանց գնդերի գալստյամբ ավելի ուրախացավ։ Երկու օր շարունակ տոն էին կատարում նրանք, խրախճություններ էին անում և իրանք իրանց տվել էին զվարճության, չկասկածելով բնավ թե ափխազցիք կարող են վերադառնալ կամ անակնկալ հարձակումն անել իրանց վրա։" gevorg_marzpetuni/clip_063_12.wav,"Բայց հենց առավոտյան միևնույն պահուն, որ հայերը հարձակվել էին իրանց հակառակորդների վրա, հասան ափխազցիք։" gevorg_marzpetuni/clip_063_14.wav,"Այդ անակնկալ ձայները, արդարև, թունդ հանեցին հայ զորաց սրտերը, որովհետև անպատրաստ էին․ բայց միևնույն ժամանակ զգուշացրին նրանց՝ չելնել վրաններից առանց զենքերի։" gevorg_marzpetuni/clip_063_15.wav,"Զորավարները, սակայն, դուրս վազեցին մի ակնթարթում և պահակախմբե րի գլուխն անցնելով՝ դիմեցին դեպի պատնիշապատը՝ թշնամու առաջն առնելու համար։ Իսկ Սպարապետը յուր նժույգն աշտանակելով՝ սլացավ դեպի հեծելազորը, հետևակախմբերը և առանց շփոթվելու՝ սկսավ կարգի բերել նրանց, խրախուսել խուճապող զորականին և արգելել խռնվողների շփոթությունը։" gevorg_marzpetuni/clip_063_16.wav,"Մինչ այս, մինչ այն, ափխազցիները բանակետղը փակեցին և բարձրագոչ աղաղակով սկսան զեռալ այս ու այն կողմը։ Նրանց մի մասը ելավ ցցապատ պատնեշների վրա և սկսավ այդտեղից վանել պահակներին, իսկ մյուսը՝ շրջապատեց վրանների հրապարակը։" gevorg_marzpetuni/clip_063_18.wav,"Աբաս թագավորը, որ վստահ էր Սպարապետի փորձառության վրա և րոպե առ րոպե սպասում էր թե՝ պիտի հաջողե նա թշնամու շղթան պատառելու և նրան դեպի դաշտը վանելու, տեսավ, որ ափխազցիք հետզհետե զորանում են, իսկ հայերը, ընդհակառակն, հետ մղվում դեպի վրանները, շտապեց, զրահն ու զենքերը հագավ, ամեհի նժույգն աշտանակեց և փայլուն սուրը մերկանալով՝ դիմեց դեպի թշնամին․" gevorg_marzpetuni/clip_063_19.wav,"— Օ՛ն, հառա՛ջ, քաջերս, — որոտաց նա և Արքայի ձայնը ցնցեց հայերին։ Մարտիկները, տեսնելով որ թագավորն ինքը աջակցում է իրանց, կռվելով հասարակ զորականի շարքում, նոր ոգի առան և ուժգին թափով ընկան թշնամիների վրա։ Թագավորի սուրը ճանապարհ բացավ նրանց համար և Ափխազաց քաջերը հետ մղվեցան մի վայրկյան։" gevorg_marzpetuni/clip_063_20.wav,"Բայց որովհետև ընդհարումը կենտրոնացած էր բանակատեղում, ուր հայերը շարժվելու ազատություն չունեին, ուստի հույս էլ չկար, թե նրանք կարող են դուրս վանել թշնամուն։ Բայց մի հանգամանք հաջողեց նրանց գործը։" gevorg_marzpetuni/clip_063_21.wav,"Սիսական իշխանները, որոնք իրանց զորքերով բանակած էին մի ասպարեզ հեռու՝ իմանալով ափխազցիների անակնկալ վերադարձը և Արքայական բանակի վրա արած հարձակումը, պատրաստեցին իսկույն իրենց զորքերը և երկու մասի բաժանելով նրանց, ընկան թշնամու վրա երկու հակառակ կողմերից և սկսան սաստկապես հարվածել նրանց։" gevorg_marzpetuni/clip_063_23.wav,"Բայց ուժգին ընդհարումը մեծ կոտորած պիտի աներ և հաղթությունը երկար անորոշ պիտի մնար, եթե Հայոց Սպարապետը՝ յուր զորքի ճակատագիրը որոշելու համար, հին պարթևական հնարագիտության չդիմեր։ Նա հրամայեց Գոռին և Արքայորդուն փախուստ տալ նրանց նետաձիգ գնդերով և հրապուրել ափխազցիներին իրանց հետևելու։" gevorg_marzpetuni/clip_063_24.wav,"Գոռն ու Արքայորդին հնչեցնել տվին փախուստի պայմանական փողը և հայոց նետաձիգ գնդերն սկսան արագությամբ փախչել։" gevorg_marzpetuni/clip_063_25.wav,"Ափխազաց հեծելազորը հաղթական աղաղակով ընկավ նրանց ետևից և բուն բանակից բաժանվելով՝ սկսավ հալածել փախչող հայերին։" gevorg_marzpetuni/clip_063_26.wav,"Այն ժամանակ կռվող Հայերն ընկան մնացորդ ափխազցիների վրա և ուժգին թափով հետ մղեցին նրանց դեպի Կուրի ափը։" gevorg_marzpetuni/clip_063_27.wav,"Իսկ փախչող հայ գնդերը երբ տեսան, թե հետամուտներին բաժանել են բանակից և բավական հեռացել, հետ դարձան մի ակնթարթում և սկսան նետերի տարափ տեղալ նրանց վրա։" gevorg_marzpetuni/clip_063_28.wav,"Այս հնարը, որին վաղուց վարժված էին Հայերը, շվարեցրին Ափխազցիներին։ Նրանք տեսան, որ չարաչար խաբվել են։ Եվ որովհետև ոչ նետերի դեմ կարող էին գնալ և ոչ էլ նորեն իրանց բանակը դառնալ, ըստ որում հայերը փակել էին ճանապարհը, այդ պատճառով ազատության միակ ելքը փախուստի մեջ գտան։" gevorg_marzpetuni/clip_063_29.wav,"Միևնույն ձևով սկսան վերջոտնել նաև գետափում կռվողները, կամենալով իրանց ուժերը ժողովել մյուս ափի վրա։ Այդ պատճառով նրանք ճակատը ձգելով գունդագունդ դեպի գետը խուժեցին։ Բայց հայերը նրանց միջոց չտվին փախչելու։" gevorg_marzpetuni/clip_063_30.wav,"Շարունակելով իրանց ջարդը, նրանք հետամուտ եղան Ափխազներին՝ նույնիսկ մինչև գետի ալիքները և սրից ազատվածներնին սկսան խեղդել ջրերի մեջ։ Գետափը դիակներով ծածկվեցավ, իսկ Կուրի ջուրը արյան գույն առավ։" gevorg_marzpetuni/clip_063_31.wav,"Բեր թագավորը, որ դեռ մի խումբ քաջերի գլուխ անցած կռվում էր կատաղությամբ, տեսնելով յուր զորքի տկարանալն ու վերջոտնելը, ինքը ևս որոշեց փախուստ տալ ճակատից, որովհետև համառելն այլևս անօգուտ էր․ բայց նրան շրջապատեց Վահրամ սեպուհի գունդը։" gevorg_marzpetuni/clip_063_34.wav,"Բերը նորից վեր թռավ, փորձ փորձեց յուր նժույգն աշտանակել, բայց շրջապատող քաջերը բռնեցին նրան, կապտեցին ահավոր սուրը և քաշ տվին իրան դեպի վրանափակը։ Նրա բախտին հանդիպեցին նաև նրա թիկնապահները։" gevorg_marzpetuni/clip_063_35.wav,"Թագավորի գերվիլն իբրև շանթ հարվածեց մնացորդ ափխազցիներին։ Առանց այլևս հապաղելու կամ դիմադրել փորձելու, ձգեցին նրանք կռվի ճակատը և ցրվեցան աջ ու ձախ, աշխատելով մի վայրկյան առաջ ազատել իրանց կյանքը վրեժխնդիր թշնամու սրից։" gevorg_marzpetuni/clip_063_36.wav,"Այսուամենայնիվ հայերը հալածեցին փախչողներին և նրանցից շատերին անխնա կոտորեցին, ըստ որում հավատում էին թե՝ որքան քիչ լինի թշնամիների թիվը, այնքան ավելի հանգիստ կլինի Հայրենիքը, ապա վերդառնալով ճակատի տեղը, նրանք ժողովեցին ընծաների կողոպուտը և ուրախ սրտով դեպի բանակատեղը դարձան։" gevorg_marzpetuni/clip_064_0.wav,"Թ" gevorg_marzpetuni/clip_064_1.wav,"ՎԵՐՋԻՆ ԹՇՆԱՄՈՒ ՎԱԽՃԱՆԸ" gevorg_marzpetuni/clip_064_2.wav,"Հետևյալ առավոտ թագավորը զորահանդես արավ իմանալու համար թե՝ ի՞նչ գնով է ձեռք բերել յուր մեծ հաղթությունը, որի պսակն էր թշնամի թագավորի ձերբակալումը։ Եվ նա տխրությամբ տեսավ, որ մի քանի ժամվա համառ ու կատաղի ընդհարումը կորզել է իրանից մոտ հինգ հարյուր զինվոր։" gevorg_marzpetuni/clip_064_3.wav,"Եվ թեպետ թշնամու կորուստը քառապատիկ ավելի էր, բայց նա դրանով չմխիթարվեցավ, որովհետև ուրիշի զյանը չէր կարող յուր վնասը ծածկել։" gevorg_marzpetuni/clip_064_4.wav,"Նա հրամայեց բերել յուր առաջ Ափխազաց թագավորին, որի պահպանության հսկում էին վանանդացիները։" gevorg_marzpetuni/clip_064_6.wav,"Արքային, որ կանգնած էր վրանի առաջ, շրջապատել էին Սպարապետը, Արքայորդին, Վահրամ Սեպուհը, Սյունյաց իշխանները և Ոստանիկ թիկնապահները։ Դրանք բոլորը սպասում էին գերի թագավորին, որի հետ պիտի խոսեր արքան։" gevorg_marzpetuni/clip_064_7.wav,"Եվ ահա բանակի վերջում երևաց Գոռ իշխանը, որ նժույգի վրա նստած և սուսերամերկ առաջնորդում էր շղթայակապ թագավորին։ Նրա հետ էին նաև յուր իշխանները, իսկ դրանց բոլորին շրջապատել էին նիզակավոր Վանանդացիք։" gevorg_marzpetuni/clip_064_8.wav,"Գերի թագավորին անցկացրին զորքերի երկար շարքերից և բերին կանգնեցրին Արքայի առաջ։" gevorg_marzpetuni/clip_064_9.wav,"— Ողջո՛ւյն քեզ, Ափխազաց դյուցազն, — խոսեց Աբասը խաղաղ ձայնով։" gevorg_marzpetuni/clip_064_10.wav,"— Ողջո՛ւյն, քեռայր, — պատասխանեց Բերը, հպարտ նայվածքով։" gevorg_marzpetuni/clip_064_11.wav,"— Քեռա՞յր․․․ մի՞թե այդ անունն ես տալիս ինձ, հարցրեց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_064_12.wav,"— Այո՛։" gevorg_marzpetuni/clip_064_13.wav,"— Բայց քեզ հետ խոսում է քեզ հաղթող թագավորը․․․" gevorg_marzpetuni/clip_064_14.wav,"— Նա իմ ժառանգության հափշտակիչն է, և ուրիշ ոչինչ, — ընդհատեց Բերը հանդգնորեն։" gevorg_marzpetuni/clip_064_18.wav,"Այս ասելով՝ նա դիմեց Գոռին և հարեց․" gevorg_marzpetuni/clip_064_19.wav,"— Դու խոստացել էիր, իշխան, առաջնորդել Բեր թագավորին մինչև մեր արքայանիստը։ Կատարիր ուրեմն խոստումդ, և թող այդ քաջը սովորեցնե մեզ այնտեղ՝ թե ինչպես պետք է Հայոց եկեղեցին վրաց ծեսով օծել։" gevorg_marzpetuni/clip_064_20.wav,"Այս ասելով թագավորը դարձավ վրանը, առանց այլևս Բերի երեսին նայելու․ իսկ վանանդացիները վերադարձրին գերիներին դեպի իրանց կայանը։" gevorg_marzpetuni/clip_064_21.wav,"_______" gevorg_marzpetuni/clip_064_23.wav,"Դրանք բոլորն էլ պատրաստվել էին մի փառավոր և հայ մարդու սրտին ուրախություն բերող դեպքի հանդիսատես լինելու։ -Դա Աբաս Արքայի և յուր քաջերի զորաց հաղթական վերադարձն էր։" gevorg_marzpetuni/clip_064_24.wav,"Կարսի ժողովրդյան մեծագույն մասը քաղաքից ելնելով՝ գունդագունդ դիմում էր դեպի Արքունական պողոտան՝ ժամ առաջ ողջունելու հաղթողների վերադարձը։ Շատերն էլ խմբվել էին քաղաքից դուրս գտնվող պատնեշների շուրջը և կամ բարձրացել հանդիպակաց բլուրների վրա՝ անցնող զորահանդեսը ավելի լավ դիտելու համար։" gevorg_marzpetuni/clip_064_25.wav,"Հայոց հաղթության և Ափխազաց թագավորի ու նրա իշխանների գերվելու լուրը հասել էր քաղաք երկու օր առաջ և ամենքին լցրել ուրախությամբ, ամենքի մեջ վառել հետաքրքրություն՝ մի վայրկյան առաջ տեսնելու այն ամբարտավան թագավորին, որ սպառնացել էր՝ մտնել Կարս և Արքայաշեն եկեղեցին վրաց ծեսով օծել։" gevorg_marzpetuni/clip_064_26.wav,"Այժմ ահա նա գալիս էր։ Պետք էր, ուրեմն, տեսնել թե ի՞նչ եղանակով է նա մտնում քաղաք, արդյո՞ք իբր թագավոր, թե՞ իբրև գերի․․․ Պետք էր տեսնել թե՝ ի՞նչ պատկեր ունի նա, ի՞նչ հասակ, ի՞նչ դեմք, ի՞նչ հայացք․․․ Չէ՞ որ այս ամենը ժողովրդի հետաքրքրությունը գրգռող բաներ էին։" gevorg_marzpetuni/clip_064_27.wav,"Եվ ահա, վերջապես, լսվեցան գալարափողերի ձայները և երևաց հառաջապահ գնդերի դրոշակը։ Ժողովուրդը, կարծես, մի աներևույթ զորությունից մղված՝ միահամուռ կերպով հորդան տվավ առաջ և ուրախության աղաղակներով օդը թնդացրեց։ Հետզհետե երևացին և հետևակ խմբերը, ապա և հեծելազորը, որոնք տակավ առ տակավ հառաջանալով՝ Կարսի արևելյան դաշտահովիտը լցրին բազմամբոխ մարդկությամբ։" gevorg_marzpetuni/clip_064_29.wav,"Թագավորից հետո գալիս էին Վանանդացի հետևակները, որոնք իրանց հետ բերում էին Բեր թագավորին և նրա իշխաններին, բոլորին էլ հետիոտն և շղթայակապ։" gevorg_marzpetuni/clip_064_30.wav,"Ժողովուրդը նրանց տեսնելով ցնծության աղաղակ բարձրացրեց, իսկ ավելի եռանդոտներն սկսան ծաղրական բացականչություններ անել։ Սակայն Սպարապետը, որ հետևում էր Վանանդացիներին, ձեռքի շարժումով սաստեց ժողովրդին, և անախորժ բացականչությունները լռեցին։" gevorg_marzpetuni/clip_065_2.wav,"Երբ թագավորն Սպարապետի, արքայազն դրանիկների և հետևորդ իշխանների հետ մտավ եկեղեցի և հոգևորականաց դասը գոհաբանական մաղթանքը կատարեց, թագուհին մոտեցավ Արքային և շնորհավորեց նրան Հայոց բանակի հաղթությունը։" gevorg_marzpetuni/clip_065_3.wav,"Թագավորը, որ խանդակաթ էր դեպի թագուհին, կարդաց նրա աչքերի մեջ հայտնի վշտից առաջացած տխրությունը և ասաց․" gevorg_marzpetuni/clip_065_4.wav,"— Վկա է աստված և այս սուրբ Եկեղեցին, որ Հայոց բանակը արդարությամբ է գործել։ Բեր եղբայրդ սպառնում էր իմ գահին և Հայրենիքի ազատության, իսկ Հայոց քաջերը պաշտպանեցին այդ գանձերը, որովհետև իրանք ձեռք են բերել նրանց թանկ զոհաբերության գնով։" gevorg_marzpetuni/clip_065_5.wav,"— Նա՛, որ սպառնում էր քո գահին ու Հայրենիքին, չի կարող իմ եղբայրը լինել, — ասաց թագուհին հանդիսաբար։" gevorg_marzpetuni/clip_065_6.wav,"— Եվ եթե Աստված չարաչար պատժե նրան, դու չպիտի տխրես, — հարեց թագավորը, — որովհետև նա արդարությամբ է հատուցանում։" gevorg_marzpetuni/clip_065_7.wav,"Այդ խոսքերը դող հանեցին թագուհու սիրտը․ նա զգաց, որ մի ինչ որ նոր դժբախտություն պիտի հասնե եղբորը, սակայն շրջապատող պալատականների, իշխանների և իշխանուհիների ներկայությամբ չկարողացավ հարցնել ոչինչ։" gevorg_marzpetuni/clip_065_8.wav,"Բայց երբ կարգապետից իմացավ, որ թագավորը յուր հետևորդներով ս․ Առաքելոց եկեղեցին պիտի գնա, իսկ նրանք վերադառնան պալատ, կանչեց յուր մոտ Գոհար իշխանուհուն և շշնջալով ասաց նրան․" gevorg_marzpetuni/clip_065_9.wav,"— Իմացիր Սպարապետից, թե ո՞ւր թողեցին եղբորս․․․" gevorg_marzpetuni/clip_065_10.wav,"— Նա այստեղ քաղաքումն է, — պատասխանեց Գոհարը։" gevorg_marzpetuni/clip_065_11.wav,"— Գիտեմ, բայց որտե՞ղ է բանտարկված։" gevorg_marzpetuni/clip_065_12.wav,"— Ասում են, թե նրան ս․ Առաքելոցն տարան։" gevorg_marzpetuni/clip_065_13.wav,"— Ս․ Առաքելո՞ց և ինչո՞ւ համար, — հարցրեց թագուհին վախեցած։" gevorg_marzpetuni/clip_065_14.wav,"— Չգիտեմ․․․" gevorg_marzpetuni/clip_065_15.wav,"— Հարցրու ուրեմն Սպարապետին, իմացիր, ի՞նչ պիտի անեն նրան․ Արքայի խոսքերը լավ բան չէին գուշակում․․․ ես վախենում եմ․ սիրտս ճմլվում է․․․ Գնա՛, իշխանուհի, գնա՛ տեղեկացիր, եթե մի դժբախտ որոշում են արել, ապա պիտի աշխատենք արգելել․․․" gevorg_marzpetuni/clip_065_16.wav,"— Իսկույն, մեծափառ թագուհի, — ասաց իշխանուհին և դիմեց դեպի Գոռը՝ որպեսզի նրա միջոցով տեսնվի ամուսնու հետ։" gevorg_marzpetuni/clip_065_17.wav,"Թագուհու և պալատական տիկնանց դեսպակներն արդեն հեռանում էին եկեղեցուց, երբ վերջապես Գոհար իշխանուհուն հաջողվեցավ տեսնվիլ Սպարապետի հետ։" gevorg_marzpetuni/clip_065_18.wav,"— Ո՞ւր տարան Բերին, իշխան և ի՞նչ են ուզում անել նրան, — հարցրեց տիկինը։" gevorg_marzpetuni/clip_065_19.wav,"— Ինչո՞ւ համար ես հարցնում, սիրելի իշխանուհի, — դարձավ Մարզպետունին կնոջը։" gevorg_marzpetuni/clip_065_20.wav,"— Կամենում եմ իմանալ․․․" gevorg_marzpetuni/clip_065_21.wav,"— Ուղարկեցինք ս․ Առաքելոց եկեղեցին։" gevorg_marzpetuni/clip_065_22.wav,"— Բայց ինչո՞ւ համար։" gevorg_marzpetuni/clip_065_23.wav,"— Որպեսզի աղոթե այնտեղ։" gevorg_marzpetuni/clip_065_24.wav,"— Աստված իմ, դու կատա՞կ ես անում,-բացականչեց իշխանուհին։" gevorg_marzpetuni/clip_065_25.wav,"— Իսկ դո՞ւ։" gevorg_marzpetuni/clip_065_26.wav,"— Ես լրջորեն եմ հարցնում։" gevorg_marzpetuni/clip_065_27.wav,"— Եվ լավ բան չես անում, միթե չգիտե՞ս որ Մարզպետունի իշխանը՝ դեռ մինչև այսօր ոչ մի կին արարածի չի հայտնել այն, ինչ որ պիտի կատարեր․․․" gevorg_marzpetuni/clip_065_28.wav,"Դու կարող ես հարցնել ինձ միայն կատարվածի մասին։" gevorg_marzpetuni/clip_065_29.wav,"— Բայց․․․" gevorg_marzpetuni/clip_065_30.wav,"— Հա, ի՞նչ կա, խոսի՛ր։" gevorg_marzpetuni/clip_065_31.wav,"— Թագուհին ինքն է կամենում այդ իմանալ։" gevorg_marzpetuni/clip_065_33.wav,"Այս ասելով Սպարապետը շուռ եկավ և հեռացավ իշխանուհուց, առանց այլևս նոր հարցի սպասելու։" gevorg_marzpetuni/clip_065_34.wav,"— Գիտեի, գուշակում էի․․․ Հո չենք կարող քրոջ սրտին հրամայել, որ զգալուց դադարե․․․ շտապենք ուրեմն քանի կանանց խարդավանքը յուր գործը չէ սկսել, — շշնջաց ինքն իրան Սպարապետը և հետևելով թագավորան, որ եկեղեցուց ելնելով՝ աշտանակում էր երիվարը, ինքը ևս թռավ նժույգի վրա և առաջ անցավ։" gevorg_marzpetuni/clip_065_35.wav,"Բայց ի՞նչ պիտի անեին նրանք ս․ Առաքելոց եկեղեցում։ Մի քանի օր առաջ, մինչդեռ զորքը բանակած էր Արտահանում, թագավորը խորհրդի էր հրավիրել իշխաններին որոշելու համար թե՝ ի՞նչ պիտի անեն գերի ընկած Բերին։" gevorg_marzpetuni/clip_065_36.wav,"Իշխաններից մի քանիսը խորհուրդ տվին՝ սպանել, մյուսները՝ բանտարկել, իսկ Սպարապետը, որին շատ նեղություններ էր պատճառել այդ հինավուրց թշնամին, պահանջեց, որ կուրացնեն նրան։" gevorg_marzpetuni/clip_065_37.wav,"Թագավորը, որ թագուհուն վիշտ չպատճառելու համար՝ բանտարկելու կողան էր, բայց, միևնույն ժամանակ, բազմերախտ Սպարապետի պահանջը մերժել չէր կամենում, ասաց նրան․" gevorg_marzpetuni/clip_065_38.wav,"— Աչքերը կուրացնելը նույնպիսի հանցանք է, որպիսին է և սպանությունը։ Եթե ես կուրացնեմ Բերին, այդ հանցանքը քեզ վրա պիտի ծանրանա, բայց ես չեմ կամենում, որ այդպիսի լավագույն նպատակներիցդ մեկը մնա անգործադիր։" gevorg_marzpetuni/clip_065_39.wav,"— Ի՞նչ նպատակ, — հարցրեց Սպարապետը զարմանալով։" gevorg_marzpetuni/clip_065_40.wav,"— Դու ցանկանում էիր երդումից ազատվել և Գառնի՝ քո տունը վերադառնալ բայց գիտցիր, որ Բերին կուրացնել տալուց հետո կաթողիկոսը չի լուծի քո երդումը։" gevorg_marzpetuni/clip_065_42.wav,"Թագավորի վրա տպավորություն արին Սպարապետի խոսքերը և նա, չկարողանալով այլևս դիմադրել նրա պահանջին, մանավանդ որ մյուս իշխաններն էլ համակերպել էին արդեն Մարզպետունուն, խոստացավ կուրացնել Բերին։" gevorg_marzpetuni/clip_065_43.wav,"Բայց որովհետև Սպարապետը կասկածում էր, թե թագավորը Կարս վերադառանլուց կարող է թագուհու թախանձանքներից հեշտությամբ հաղթահարվիր ուստի հրաման արավ, որ հենց Կարս մտնելու օրը որոշյալ պատիժը գործադրե։" gevorg_marzpetuni/clip_065_44.wav,"Եվ ահա այդ էր պատճառը, որ Բերին ուղարկել էին ս․ Առաքելոց եկեղեցին և իրանք էլ աճապարում էին այնտեղ։" gevorg_marzpetuni/clip_065_45.wav,"Երբ թագավորը յուր հետևորդներով հասավ նորակառույց տաճարը, այդտեղ արդեն ժողովված էր հանդիսատեսների մեծ բազմություն։ Այդտեղ էր և Բերը՝ իր գերված իշխաններով, որոնց բոլորին դարձյալ հսկում էին նիզակավոր Վանանդացիք։" gevorg_marzpetuni/clip_065_46.wav,"Թագավորը, որ կարծես խուսափել էր թագուհու աչքից, որպեսզի կարելույն չափ փութով յուր խոստումը կատարե, ըստ որում վախենում էր՝ թե գուցե ուշացնելով՝ ստիպված լինի հետո դրժել խոստմանը, ձիուց իջնելուն պես մոտեցավ Բերին և բռնելով նրա ձեռքից, ասաց," gevorg_marzpetuni/clip_065_47.wav,"— Արի, տես այն եկեղեցին, որ կամենում էիր վրաց ծիսով օծել․․․" gevorg_marzpetuni/clip_065_48.wav,"Այս ասելով նա ներս մտցրեց Բեր թագավորին յուրաշեն տաճարը և ցույց տալով նրան նրա ներքին գեղեցկությունը, շարունակեց․" gevorg_marzpetuni/clip_065_50.wav,"Այս ասելով թագավորը դուրս հանեց Բերին, և ցույց տալով նրան եկեղեցու արտաքինը՝ ասաց․" gevorg_marzpetuni/clip_065_52.wav,"Այս խոսքերից հետ նա թողեց Բերին և դառնալով Մարզպետունուն, ասաց․" gevorg_marzpetuni/clip_065_53.wav,"— Սպարապե՛տ, ահա այն մարդը, որ մահ պատճառեց քո հինգ հարյուր քաջերին, տուր նրան այն պատիժը, որ որոշել է ռազմական խորհուրդը։" gevorg_marzpetuni/clip_065_54.wav,"Այս ասելով՝ թագավորն աշտանակեց երիվարը և յուր ազատախումբ թիկնապահներով հեռացավ եկեղեցուց։" gevorg_marzpetuni/clip_065_55.wav,"Սպարապետը մոտեցավ Բերին, որ արդեն ընկճված և վշտահար նայում էր յուր շուրջը և ասաց․" gevorg_marzpetuni/clip_065_57.wav,"Այդ ասելով՝ նա հրամայեց դահճապետին՝ կատարել կանխավ իրան արված պատվերը։" gevorg_marzpetuni/clip_065_58.wav,"Վերջինս առաջնորդեց Բերին մերձակա զնդանը, ուր և անմիջապես նրա աչքերը փորեց։" gevorg_marzpetuni/clip_065_59.wav,"Երբ Աբաս թագավորը հասավ պալատ, թագուհին, որ սրտատրոփ սպասում էր նրան, առաջ եկավ և հարցրեց․" gevorg_marzpetuni/clip_065_60.wav,"— Ո՞ւր մնաց եղբայրս, Մեծափառ Տեր։" gevorg_marzpetuni/clip_065_61.wav,"— Նրան թողեցինք յուր պատժարանում, — պատասխանեց թագավորը, աշխատելով խույս տալ թագուհու հայացքից։" gevorg_marzpetuni/clip_065_62.wav,"— Ի՞նչ, պատժեցի՞ք ուրեմն նրան․․․ — բացականչեց թագուհին սարսափելով։" gevorg_marzpetuni/clip_065_63.wav,"— Կուրացրինք, — եղավ արքայի պատասխանը։" gevorg_marzpetuni/clip_065_64.wav,"Թագուհին մի սուր ճիչ արձակեց և նվաղելով ընկավ նաժիշտների գիրկը։" gevorg_marzpetuni/clip_065_65.wav,"________" gevorg_marzpetuni/clip_065_66.wav,"Անցավ մի շաբաթ։ Ափխազիո ժողովուրդը և նրա իշխաններն իմացան իրանց թագավորի գլխին հասած չարիքը։ Ուստի վերջիններս մեծամեծ ընծաներով եկան Աբաս արքայի մոտ և խնդրեցին իրանց կույր թագավորի և գերյալ իշխանների ազատությունը։" gevorg_marzpetuni/clip_065_67.wav,"Աբասը ոչ միայն ծանր փրկանք նշանակեց դրա համար, այլև պահանջեց պատերազմական այն վնասը, որ Բերը յուր անխոհեմ քայլով պատճառել էր իրան։" gevorg_marzpetuni/clip_065_68.wav,"Ափխազ իշխանները կատարեցին Արքայի պահանջը, հատուցին նրան թե՛ որոշյալ փրկանքը և թե՛ ռազմական վնասը և մշտական հաշտության դաշն կռելով նրա հետ, վերցրին կույր թագավորին ու գերյալ իշխաններին և դեպի իրանց երկիրը վերադարձան։" gevorg_marzpetuni/clip_065_69.wav,"Այս հանգամանքը մի կողմից թագուհու վիշտը մեղմեց, ըստ որում եղբայրը՝ թեպետ կույր, այսուամենայնիվ, յուր աթոռը վերադարձավ, իսկ մյուս կողմից՝ արդյունք բերավ գանձարանին, լիուլի ծածկելով պատերազմական վնասները։" gevorg_marzpetuni/clip_065_70.wav,"Այսպիսով, ահա, վերջացավ Ցլիկ-Ամրամի ստեղծած հյուսիսային սահմանի կնճիռը և Հայոց երկիրը՝ այդ կողմից ևս ապահովվելով, սկսավ վայելել երկարամյա խաղաղության արդյունքն ու բարիքները։" gevorg_marzpetuni/clip_066_0.wav,"Ժ" gevorg_marzpetuni/clip_066_1.wav,"ՀԵՐՈՍԻ ՎԱԽՃԱՆԸ" gevorg_marzpetuni/clip_066_2.wav,"Աբաս թագավորն այնուհետև յուր ուշադրությունը նորեն յուր երկրի ներքին բարեկարգության վրա դարձրեց, աշխատելով ընդնմին դաշնակից իշխանների հետ ունեցած բարեկամությունն ամրապնդել, իսկ դժգոհ իշխանների մտերմությունը վաստակել։" gevorg_marzpetuni/clip_066_3.wav,"Այդ բանի համար հաջող առիթ եղավ յուր նորաշեն կաթողիկեի նավակատյաց հանդեսը, որ նա կատարեց 943 թվականի աշնանը։" gevorg_marzpetuni/clip_066_6.wav,"Այդ դաշնադրությունը կարդաց նոր օծված կաթողիկեում ինքը Անանիա կաթողիկոսը և նրան ստորագրեցին Արարատյան ու Վասպուրականի թագավորները և բոլոր հայ իշխանները, ընդ նմին և երդվելով՝ սուրբ և անխախտ պահել այդ միությունը, որ պիտի ծառայեր ընդհանուր հայրենիքի զորացման և հայ ժողովրդի մշտական բարօրության։" gevorg_marzpetuni/clip_066_7.wav,"Աբաս թագավորն այնուհետև մեծագին ընծաներով պատվեց յուր բարձրաստիճան հյուրերին, որոնք և բաժանվեցան նրանից մտերմական սիրով։" gevorg_marzpetuni/clip_066_8.wav,"Բայց թագավորն իշխաններից մի քանիսին առանձին շնորհների արժանացրեց։ Այսպես օրինակ, Աղձնյաց և Մոկաց տերերին, որոնք իրանց մշտապատրաստ զորքերով օգնում էին արքայական բանակին, նվիրեց նոր կալվածներ և տվավ իշխանապետության տիտղոս։" gevorg_marzpetuni/clip_066_9.wav,"Սյունյաց հարազատներին, որոնք սկզբից մինչև վերջը հավատարիմ մնացին գահին, նվիրեց իրանց նահանգի սահմանակից մի քանի գավառներ։" gevorg_marzpetuni/clip_066_10.wav,"Վահրամ Սեպուհին, որ Աշոտ արքայի ձախողակ օրերից արդեն միացել էր Մարզպետունու հետ և անձնվիրաբար մասնակցել նրա կրած նեղությանց, մղած կռիվներին և տարած հաղթանակներին, կարգեց լիազոր վերակացու Ուտյաց և Աղվանից աշխարհների վրա, հատկացնելով նրան այն բոլոր արդյունքներն ու իրավունքները, որ վայելում էր Ցլիկ-Ամրամը Աշոտ-Երկաթի օրով։" gevorg_marzpetuni/clip_066_11.wav,"Իսկ Սահակ Սևադայի որդուն, այն է՝ Դավիթ իշխանին, կարգեց նորեն Գարդմանա տեր, տալով նրան այդ երկրի իշխանությունը, որպեսզի այդպիսով՝ արքայական գահի դեմ ունեցած գժտությունը, որ սկսված էր Աշոտ Երկաթի օրով, մեջտեղից վերացնե։" gevorg_marzpetuni/clip_066_12.wav,"Եվ որովհետև այդ միջոցներում Սահականույշ թագուհին Երազգավորսից քաշվել էր յուր հայրենի երկիրը՝ Գարդման, որպեսզի կյանքի մնացորդը յուր եղբոր հետ անցուցանե, ուստի Աբաս թագավորը՝ ի պատիվ այրի թագուհու՝ նվիրեց նրա եղբորը նաև Աղվանից երկրի մի քանի գավառները։" gevorg_marzpetuni/clip_066_13.wav,"Գալով Գևորգ Մարզպետունուն, թագավորը չգիտեր ի՞նչ արժանավոր հատուցումն անե այդ իշխանին, որի անզուգական հայրենասիրությանն էր պարտական ինքը՝ յուր գահի հաստատությունը, իսկ հայրենիքը՝ յուր բարօրությունը։" gevorg_marzpetuni/clip_066_14.wav,"— Իմ բոլոր թագավորության մեջ չկա այնպիսի մեծագին գանձ, որով կարողանամ քո երախտիքը փոխարինել, — ասաց նա մի օր Մարզպետունուն յուր բոլոր իշխանների ներկայությամբ․ — Միակ և արժանավոր պարգևը «Հայրենյաց բարերարի» անունն է, որ այսօրվանից ես տալիս եմ քեզ․․․" gevorg_marzpetuni/clip_066_15.wav,"Այս ասելով թագավորը բռնեց Մարզպետունու աջը և ջերմագին համբուրեց։ Ծերունի իշխանն զգացվեցավ և գրկելով թագավորին, համբուրեց նրա գլուխը և ասաց․" gevorg_marzpetuni/clip_066_17.wav,"" gevorg_marzpetuni/clip_066_18.wav,"Ի՞նչ էր անում այնուհետև «Հայրենյաց բարերարը»։" gevorg_marzpetuni/clip_066_19.wav,"Նա դարձյալ ապրում էր արքունիքում, իրավունք չտալով իրան վերադառնալ Գառնի, և հետզհետե զարդարվում ծերության ալիքներով։" gevorg_marzpetuni/clip_066_20.wav,"Եվ թեպետ տակավին կրում էր արքայական զորաց սպարապետի կոչումը, այսուամենայնիվ, նրա պաշտոնը կատարում էր Գոռը, իսկ ինքը վայելում էր անդորր հանգիստ, վերապահելով իրան «ընդհանուրի հոր» և բազմափորձ խորհրդականի անունն ու պարտավորությունները։" gevorg_marzpetuni/clip_066_23.wav,"Ահա՛ այդպիսի զրույցներով էր ոգևորում Մարզպետունի իշխանը յուր շուրջը խմբվող և գործելու ուժ ու ցանկություն ունեցող մարդկանց, հավատացած լինելով, որ այդ զրույցները ևս արդյունք պիտի բերեն այնպես՝ ինչպես և բերավ յուր գործունեությունը։" gevorg_marzpetuni/clip_066_24.wav,"" gevorg_marzpetuni/clip_066_25.wav,"Անցան դարձյալ մի քանի խաղաղ տարիներ և «Հայրենյաց բարերարը» օրըստօրե խոնարհեց դեպի յուր կյանքի երեկոն։" gevorg_marzpetuni/clip_066_26.wav,"Երբ նա մոտ զգաց յուր վախճանը, կանչեց յուր մոտ Գոռ որդուն և Շահանդուխտ հարսին, որոնք արդեն զավակներ ունեին և տվավ նրանց վերջին պատվերը․" gevorg_marzpetuni/clip_066_29.wav,"Այս ամենը գիտենալով, իմ սիրասուն զավակներս, լսեցե՛ք իմ վերջին պատվերը և կատարեցեք նրան սրբությամբ, այդ պատվերը ամփոփում է յուր մեջ երկու բառ․ «Սիրեցե՛ք միմյանց»։" gevorg_marzpetuni/clip_066_30.wav,"Այդ սերը, այո՛, կերջանկացնե ձեզ, կերջանկացնե և ձեր զավակներին։ Նա ուրախության աղբյուր կբխե ձեր ընտանեկան սրահի մեջ և աստուծո օրհնությունը կիջեցնե Մարզպետունյաց տան վրա, որի ժառանգներն եք դուք․․․" gevorg_marzpetuni/clip_066_31.wav,"Ծերունին լռեց։ Գոռն ու Շահանդուխտը ծունկ խոնարհեցին նրա առաջ և ջերմագին համբուրելով նրա աջը, խոստացան սրբությամբ կատարել այդ արժանավորագույն հոր սրբազան պատվերը։" gevorg_marzpetuni/clip_066_32.wav,"" gevorg_marzpetuni/clip_066_33.wav,"Աբաս թագավորն իմացավ, որ ծերունի իշխանը օրըստօրե տկարանում է, ուստի դիմեց նրա մոտ, իմանալու համար, թե ո՞ւր կկամենար, որ մահվանից հետո յուր մարմինն ամփոփեին։" gevorg_marzpetuni/clip_066_34.wav,"— Իմ երդումն արգելում է ինձ թաղվել Գառնիում, — ասաց իշխանը, — թաղեցեք իմ հայրենիքի ո՞ր անկյունում որ կկամենաք։" gevorg_marzpetuni/clip_066_35.wav,"— Կցանկանայի քո մարմինը տանել Բագարան և թաղել Բագրատունյաց պայազատների դամբարանում, — ասաց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_066_36.wav,"— Բագարա՞ն․․․ այո՛, տա՛ր ինձ այնտեղ, բայց մի՛ թաղիր քո հարց դամբարանում։ Այնտեղ, այո՛, թաղված են քո նահատակ հայրը և նահատակ եղբայրը, կցանկանայի հանգչել դրանց մոտ։ Բայց այնտեղ թաղված է նաև Աշոտ բռնավորը։ Կյանքը հեռացրել է ինձ այդ դավաճանից, մահը չպիտի միացնե։" gevorg_marzpetuni/clip_066_37.wav,"— Ո՞ւր կցանկանաս ուրեմն, — հարցրեց թագավորը։" gevorg_marzpetuni/clip_066_38.wav,"— Ամփոփի՛ր ինձ միջնաբերդի առաջ, ժայռերի բարձրության վրա, որտեղից կարողանամ հսկել Աշոտ բռնավորի շիրմին․․․ որպեսզի նա յուր շուրջն ամփոփված սրբերին չդավաճանե․․․ — պատասխանեց իշխանը նվաղած ձայնով։" gevorg_marzpetuni/clip_066_39.wav,"Մի քանի օրից հետ «Հայրենիքի բարերարը» յուր արդար հոգին ավանդեց։" gevorg_marzpetuni/clip_066_40.wav,"Ամբողջ արքունիքը, աթոռանիստ Կարսը և Արարատյան երկրները սգացին նրա մահը, իսկ Աբաս թագավորը արքայավայել հուղարկավորություն պատրաստեց «Մեծ հայրենասերի» համար։" gevorg_marzpetuni/clip_066_41.wav,"Մարզպետունի իշխանի մարմինն ամփոփեցին Բագարանի միջնաբերդի առաջ, ժայռերի մի ահավոր բարձրության վրա, որի ստորոտը կոծում էին Ախուրյանի ալիքները՝ հավիտենական օրհներգ մրմնջալով հայրենավառ դյուցազնի սխրագործությանց համար։" gevorg_marzpetuni/clip_066_42.wav,"Ապա թագավորը սպարապետության պաշտոնը հանձնեց Գոռին, իբրև «Մեծ հայրենասերի» արժանավոր որդուն, իսկ Մարզպետունու շիրիմի վրա հրամայեց կառուցանել սուրբ Գևորգ անվամբ եկեղեցի, որ Բագարանի անհետացած ավերակների մեջ միակ կանգունն է մինչև այսօր։" gevorg_marzpetuni/clip_066_43.wav,"" gevorg_marzpetuni/clip_066_44.wav,"Կարդաց Հայկ Պետրոսյանը հատուկ գրքասեր կայքի համար։" nex_oreric_mk/clip_001_0.wav,"Նար-Դոս" nex_oreric_mk/clip_001_1.wav,"Նեղօրերից մեկը" nex_oreric_mk/clip_001_2.wav,"Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977 թվական։" nex_oreric_mk/clip_001_3.wav,"Պատրիկյանը մի հայացք ձգեց իր" nex_oreric_mk/clip_001_4.wav,"հնացած հագուստին, նայեց կոշիկների" nex_oreric_mk/clip_001_5.wav,"ծռմռված ծայրերին, դուրս եկավ" nex_oreric_mk/clip_001_6.wav,"սենյակից, դուռը փակեց կախովի" nex_oreric_mk/clip_001_7.wav,"կողպեքով, բանալին գրպանը կոխեց," nex_oreric_mk/clip_001_8.wav,"անցավ բակի երկայնքով և բարձրացավ" nex_oreric_mk/clip_001_9.wav,"տանտիրոջ բնակարանի ընդարձակ" nex_oreric_mk/clip_001_10.wav,"պատշգամբը, որը մաքուր ու" nex_oreric_mk/clip_001_11.wav,"կարմրավուն, պլպլում էր հայելու պես," nex_oreric_mk/clip_001_12.wav,"առավոտվա արևի պայծառ" nex_oreric_mk/clip_001_13.wav,"ճառագայթներով ողողված։ Նրան թվում" nex_oreric_mk/clip_001_14.wav,"էր, թե անասունները, երբ նրանց" nex_oreric_mk/clip_001_15.wav,"սպանդանոց են տանում, ճիշտ նույնը" nex_oreric_mk/clip_001_16.wav,"պիտի լինեն զգալիս, ինչ որ զգում էր" nex_oreric_mk/clip_001_17.wav,"ինքն այդ րոպեին։ Նա մի վտիտ" nex_oreric_mk/clip_001_18.wav,"երիտասարդ էր խիստ բարի աչքերով և" nex_oreric_mk/clip_001_19.wav,"անվստահ շարժումներով։ Խոհանոցից" nex_oreric_mk/clip_001_20.wav,"դուրս եկող իմերել ծառային խնդրեց" nex_oreric_mk/clip_001_21.wav,"կամացուկ, որ տանտիրոջն իմաց տա," nex_oreric_mk/clip_001_22.wav,"թե ուզում է տեսնել նրան։ Ծառան," nex_oreric_mk/clip_001_23.wav,"մոխրագույն բրդե չուխայի ետ ծալած" nex_oreric_mk/clip_001_24.wav,"երկայն ու լայն թևերը ցած թողնելով," nex_oreric_mk/clip_001_25.wav,"գնաց նրա խնդիրքը կատարելու։" nex_oreric_mk/clip_001_26.wav,"Պատրիկյանը հետևից նայեց նրա" nex_oreric_mk/clip_001_27.wav,"երկարաճիտ, փափուկ անկրունկ" nex_oreric_mk/clip_001_28.wav,"կոշիկներին, որոնք քայլելիս ոչ մի ձայն" nex_oreric_mk/clip_001_29.wav,"չէին հանում։ Հետո աչքը գցեց" nex_oreric_mk/clip_001_30.wav,"խոհանոցի բաց պատուհանից ներս," nex_oreric_mk/clip_001_31.wav,"որտեղ խոհարարը, ամբողջապես" nex_oreric_mk/clip_001_32.wav,"սպիտակազգեստ, ձյունի պես սպիտակ" nex_oreric_mk/clip_001_33.wav,"ու մաքուր արախչին գլխին, վարժ" nex_oreric_mk/clip_001_34.wav,"ձեռքերով փետրահան էր անում նոր" nex_oreric_mk/clip_001_35.wav,"մորթած վառիկներ և բերանով ինչ-որ" nex_oreric_mk/clip_001_36.wav,"պարերգ էր շվշվացնում։ Ծառան դուրս" nex_oreric_mk/clip_001_37.wav,"եկավ և դռան մոտից ձեռքով արավ" nex_oreric_mk/clip_001_38.wav,"նրան։ Պատրիկյանը զգուշորեն անցավ" nex_oreric_mk/clip_001_39.wav,"պատշգամբով, դռան մոտ սրբեց" nex_oreric_mk/clip_001_40.wav,"ոտները, ծառայի առաջնորդությամբ" nex_oreric_mk/clip_001_41.wav,"մտավ ճաշասենյակը, այնտեղից՝" nex_oreric_mk/clip_001_42.wav,"ընդարձակ ու խիստ բարձր դահլիճը," nex_oreric_mk/clip_001_43.wav,"որը կորած էր հսկայական" nex_oreric_mk/clip_001_44.wav,"ծաղկամանների, աթոռների," nex_oreric_mk/clip_001_45.wav,"բազկաթոռների, սեղանների," nex_oreric_mk/clip_001_46.wav,"գահավորակների, բազմոցների մեջ և" nex_oreric_mk/clip_001_47.wav,"կանգ առավ տանտիրոջ" nex_oreric_mk/clip_001_48.wav,"առանձնասենյակի դռան առջև։ Ծառան" nex_oreric_mk/clip_001_49.wav,"դուռը բաց արեց, ներս հրավիրեց նրան," nex_oreric_mk/clip_001_50.wav,"իսկ ինքը հեռացավ։" nex_oreric_mk/clip_001_51.wav,"Գուցե ամենամոլեռանդ" nex_oreric_mk/clip_001_52.wav,"աստվածապաշտը այնպիսի" nex_oreric_mk/clip_001_53.wav,"երկյուղածությամբ չմտներ սուրբ" nex_oreric_mk/clip_001_54.wav,"խորանը, ինչպես մտավ Պատրիկյանը" nex_oreric_mk/clip_001_55.wav,"տանտիրոջ առանձնասենյակը։" nex_oreric_mk/clip_001_56.wav,"Տանտերը, որի ազգանունը փողոցի" nex_oreric_mk/clip_001_57.wav,"շքադռան պղնձե տախտակի վրա" nex_oreric_mk/clip_001_58.wav,"փորագրված էր Դավիթ Ֆոմիչ" nex_oreric_mk/clip_001_59.wav,"Աղամիրով, մոտ 40—45 տարեկան" nex_oreric_mk/clip_001_60.wav,"տղամարդ էր խիստ ջղուտ, կարծես" nex_oreric_mk/clip_001_61.wav,"բրոնզից ձուլված դեմքով," nex_oreric_mk/clip_001_62.wav,"սպիտակախառն կոշտ մազերով և" nex_oreric_mk/clip_001_63.wav,"սրածայր կարճ մորուքով։ Նա նստած" nex_oreric_mk/clip_001_64.wav,"էր թղթերով, թղթապանակներով," nex_oreric_mk/clip_001_65.wav,"գրքերով և անթիվ մանր-մունր բաներով" nex_oreric_mk/clip_001_66.wav,"ծանրաբեռնված ահագին գրասեղանի" nex_oreric_mk/clip_001_67.wav,"առջև և գրում էր։" nex_oreric_mk/clip_001_68.wav,"— Ներեցեք, ես՝ իսկույն,— ասաց" nex_oreric_mk/clip_001_69.wav,"նա, մի վայրկյան նայելով այցելուին" nex_oreric_mk/clip_001_70.wav,"պենսնեի վերևից, և շարունակեց գրել։" nex_oreric_mk/clip_001_71.wav,"Պատրիկյանը մնաց կանգնած։" nex_oreric_mk/clip_001_72.wav,"— Խնդրեմ նստեք,— ասաց" nex_oreric_mk/clip_001_73.wav,"տանտերը, շարունակելով գրել։" nex_oreric_mk/clip_001_74.wav,"Պատրիկյանը կամաց նստեց," nex_oreric_mk/clip_001_75.wav,"գլխարկը ծնկների վրա բռնած, և նայեց" nex_oreric_mk/clip_001_76.wav,"շուրջը։ Սենյակը զարդարված էր," nex_oreric_mk/clip_001_77.wav,"դահլիճի պես, փարթամորեն։" nex_oreric_mk/clip_001_78.wav,"Կահավորանքի մեջ աչքի էր ընկնում ոչ" nex_oreric_mk/clip_001_79.wav,"այնքան ճաշակը, որքան" nex_oreric_mk/clip_001_80.wav,"փափկակեցության թուլությունը։" nex_oreric_mk/clip_001_81.wav,"Պատրիկյանը ուր նայում էր, տեսնում էր" nex_oreric_mk/clip_001_82.wav,"գորգ ու թավշյա բարձիկներ։ Կար և" nex_oreric_mk/clip_001_83.wav,"գրքերի մի շատ երկար պահարան" nex_oreric_mk/clip_001_84.wav,"ապակյա դռներով, որի բոլոր" nex_oreric_mk/clip_001_85.wav,"դարակները լիքն էին ոսկեկազմ" nex_oreric_mk/clip_001_86.wav,"գրքերով՝ զորքի պես խիստ կանոնավոր" nex_oreric_mk/clip_001_87.wav,"կողք-կողքի շարված։ Այդ պահարանն" nex_oreric_mk/clip_001_88.wav,"էլ, անշուշտ, սենյակի անհրաժեշտ" nex_oreric_mk/clip_001_89.wav,"ճանաչված կահավորանքից և" nex_oreric_mk/clip_001_90.wav,"զարդարանքներից մեկն էր կազմում." nex_oreric_mk/clip_001_91.wav,"այլապես Պատրիկյանը չէր կարծում, թե" nex_oreric_mk/clip_001_92.wav,"Դավիթ Ֆոմիչը ժամանակ ունենար այդ" nex_oreric_mk/clip_001_93.wav,"ստվարահատոր գրքերից որևէ մեկը" nex_oreric_mk/clip_001_94.wav,"ձեռքն առնելու, որովհետև չափազանց" nex_oreric_mk/clip_001_95.wav,"զբաղված էր իր մասնավոր և" nex_oreric_mk/clip_001_96.wav,"հասարակական գործերով․ նա" nex_oreric_mk/clip_001_97.wav,"գործարանատեր էր, քաղաքային" nex_oreric_mk/clip_001_98.wav,"դումայի իրավասու, քաղաքային մի" nex_oreric_mk/clip_001_99.wav,"քանի հանձնաժողովների անդամ," nex_oreric_mk/clip_001_100.wav,"բանկի վարչության անդամ, կլուբի" nex_oreric_mk/clip_001_101.wav,"ավագ, դպրոցի հոգաբարձու, եկեղեցու" nex_oreric_mk/clip_001_102.wav,"երեցփոխ և ո՞վ գիտե ուրիշ էլ ի՛նչ։" nex_oreric_mk/clip_001_103.wav,"Օգուտ քաղելով այն հանգամանքից," nex_oreric_mk/clip_001_104.wav,"որ տանտերը, գլուխը կախ՝" nex_oreric_mk/clip_001_105.wav,"շարունակում էր գրել, Պատրիկյանն" nex_oreric_mk/clip_001_106.wav,"ուզեց վեր կենալ պահարանի գրքերն" nex_oreric_mk/clip_001_107.wav,"աչքի անցնելու, բայց չհամարձակվեց" nex_oreric_mk/clip_001_108.wav,"տեղից շարժվել։ Հայացքը դարձրեց" nex_oreric_mk/clip_001_109.wav,"տանտիրոջ վրա և տեսավ, որ նա գրում" nex_oreric_mk/clip_001_110.wav,"է ձեռքի համարձակ շարժումով և" nex_oreric_mk/clip_001_111.wav,"անդադար կրծում է վերին շրթունքի" nex_oreric_mk/clip_001_112.wav,"ձախ կողմը։" nex_oreric_mk/clip_001_113.wav,"— Նո՛ւս, ի՞նչ կհրամայեք,— ասաց" nex_oreric_mk/clip_001_114.wav,"Դավիթ Ֆոմիչը գրությունը" nex_oreric_mk/clip_001_115.wav,"վերջացնելուց հետո՝ սև մարմարի ծանր" nex_oreric_mk/clip_001_116.wav,"ծծողականը թըրխկ-թըրխկացնելով" nex_oreric_mk/clip_001_117.wav,"գրած թղթի վրա։" nex_oreric_mk/clip_001_118.wav,"— Ես… ներեցեք,— կամաց" nex_oreric_mk/clip_001_119.wav,"արտասանեց Պատրիկյանը իր ասելիքը" nex_oreric_mk/clip_001_120.wav,"նախապատրաստած մարդու" nex_oreric_mk/clip_001_121.wav,"շփոթմունքով։— Երեկ գիշեր դուք նորից" nex_oreric_mk/clip_001_122.wav,"հիշեցրել էիք սենյակի վարձը… Ես եկել" nex_oreric_mk/clip_001_123.wav,"եմ խնդրելու, որ, եթե կարելի է, մի քանի" nex_oreric_mk/clip_001_124.wav,"օր էլ սպասեք։" nex_oreric_mk/clip_001_125.wav,"Տանտերը վերցրեց պենսնեն," nex_oreric_mk/clip_001_126.wav,"արմունկներով կռթնեց գրասեղանին և" nex_oreric_mk/clip_001_127.wav,"նայեց նրան իր լուրջ, եռանդուն" nex_oreric_mk/clip_001_128.wav,"աչքերով։" nex_oreric_mk/clip_001_129.wav,"— Եղբայր պատվական,— ասաց" nex_oreric_mk/clip_001_130.wav,"նա,— ես, կարծեմ, յոթն օր է սպասում" nex_oreric_mk/clip_001_131.wav,"եմ, չէ՞։" nex_oreric_mk/clip_001_132.wav,"Պատրիկյանը աչքերը վար թողեց։" nex_oreric_mk/clip_001_133.wav,"— Այո, բայց խնդրում եմ, դարձյալ" nex_oreric_mk/clip_001_134.wav,"մի քանի օր… եթե կարելի է։" nex_oreric_mk/clip_001_135.wav,"— Բանը մի քանի օրվա մեջ չէ,—" nex_oreric_mk/clip_001_136.wav,"վրա բերեց Դավիթ Ֆոմիչը։— Մի քանի" nex_oreric_mk/clip_001_137.wav,"օր, ինչո՞ւ չէ, կարելի է սպասել, և" nex_oreric_mk/clip_001_138.wav,"տեսնում եք, որ սպասում եմ։ Բայց ցավն" nex_oreric_mk/clip_001_139.wav,"այն է, որ մի քանի օրից հետո, երբ" nex_oreric_mk/clip_001_140.wav,"դարձյալ ինքս ստիպված կլինեմ" nex_oreric_mk/clip_001_141.wav,"հիշեցնելու ձեր պարտքը, դուք կգաք ինձ" nex_oreric_mk/clip_001_142.wav,"մոտ, ինչպես հիմա եք եկել, և դարձյալ" nex_oreric_mk/clip_001_143.wav,"կխնդրեք այդպես, որ էլի մի քանի օր" nex_oreric_mk/clip_001_144.wav,"սպասեմ։ Ես այդ փորձով գիտեմ և այդ" nex_oreric_mk/clip_001_145.wav,"բանի վերջը չեմ տեսնում։ Ուստի մի" nex_oreric_mk/clip_001_146.wav,"անգամ առմիշտ կանոն եմ դարձրել ինձ" nex_oreric_mk/clip_001_147.wav,"համար, որովհետև ինքս շատ" nex_oreric_mk/clip_001_148.wav,"ճշտապահ մարդ եմ, որ երբ" nex_oreric_mk/clip_001_149.wav,"կենողներիցս որևէ մեկը" nex_oreric_mk/clip_001_150.wav,"կանոնավորապես և ժամանակին չի" nex_oreric_mk/clip_001_151.wav,"վճարում բնակարանի վարձը," nex_oreric_mk/clip_001_152.wav,"առաջարկում եմ անմիջապես" nex_oreric_mk/clip_001_153.wav,"դատարկել բնակարանը։ Ձեզ էլ ասում" nex_oreric_mk/clip_001_154.wav,"եմ— եթե չեք կարող վճարել," nex_oreric_mk/clip_001_155.wav,"դատարկեցեք սենյակը։ Ես ինքս ամեն" nex_oreric_mk/clip_001_156.wav,"ամիս վճարելիքներ ունեմ, և իմ" nex_oreric_mk/clip_001_157.wav,"պարտատերը, բանկը, չի սպասում, որ" nex_oreric_mk/clip_001_158.wav,"ես սպասեմ անվերջ։" nex_oreric_mk/clip_001_159.wav,"Դավիթ Ֆոմիչը խոսում էր վճռական" nex_oreric_mk/clip_001_160.wav,"տոնով և սուր-սուր նայում Պատրիկյանի" nex_oreric_mk/clip_001_161.wav,"խեղճ ու կրակ դեմքին։" nex_oreric_mk/clip_001_162.wav,"— Ես հասկանում եմ ձեր դրությունը," nex_oreric_mk/clip_001_163.wav,"— թոթովեց Պատրիկյանը, թեև ամենևին" nex_oreric_mk/clip_001_164.wav,"չէր հասկանում, թե ի՞նչպես կարող էր" nex_oreric_mk/clip_001_165.wav,"իր վճարելիք ամսական մի քանի ռուբլին" nex_oreric_mk/clip_001_166.wav,"որևէ նշանակություն ունենալ այդ" nex_oreric_mk/clip_001_167.wav,"հարուստ մարդու համար։— Բայց դուք" nex_oreric_mk/clip_001_168.wav,"էլ, խնդրում եմ, մտեք իմ դրությունը։ Ես" nex_oreric_mk/clip_001_169.wav,"ուսուցիչ էի գավառում, ինչպես գիտեք," nex_oreric_mk/clip_001_170.wav,"կառավարությունը փակեց մեր" nex_oreric_mk/clip_001_171.wav,"դպրոցները. այժմ ես անգործ եմ։ Ուզում" nex_oreric_mk/clip_001_172.wav,"էի գնալ արտասահման ուսումս" nex_oreric_mk/clip_001_173.wav,"շարունակելու, դիմեցի մի քանի" nex_oreric_mk/clip_001_174.wav,"բարերարների, մերժում uտացա։ Հետո" nex_oreric_mk/clip_001_175.wav,"մտա մի վաճառականի մոտ իբրև" nex_oreric_mk/clip_001_176.wav,"գործակատար. հույս ունեի, թե" nex_oreric_mk/clip_001_177.wav,"խնայողությամբ այնքան կհավաքեմ, nր" nex_oreric_mk/clip_001_178.wav,"կարող կլինեմ ձգտումս իրագործել," nex_oreric_mk/clip_001_179.wav,"բայց հիվանդացա և խնայած բոլոր" nex_oreric_mk/clip_001_180.wav,"փողերս ծախսեցի։ Հիմա ես ոչինչ" nex_oreric_mk/clip_001_181.wav,"չունեմ, օրեր են պատահում, որ քաղցած" nex_oreric_mk/clip_001_182.wav,"եմ մն…" nex_oreric_mk/clip_001_183.wav,"— Ի՞նչ հարկավոր է, որ այդ բաները" nex_oreric_mk/clip_001_184.wav,"պատմում եք ինձ,— շտապեց ընդհատել" nex_oreric_mk/clip_001_185.wav,"Պատրիկյանին Դավիթ Ֆոմիչը, և նրա" nex_oreric_mk/clip_001_186.wav,"բրոնզյա դեմքի վրա երևացին" nex_oreric_mk/clip_001_187.wav,"արգահատանքի և դժգոհության պարզ" nex_oreric_mk/clip_001_188.wav,"նշաններ։— Դուք կրթված երիտասարդ" nex_oreric_mk/clip_001_189.wav,"եք, և ձեր անձնասիրությունը չպետք է" nex_oreric_mk/clip_001_190.wav,"թույլ տա, որ ուրիշի պատմեք ձեր" nex_oreric_mk/clip_001_191.wav,"մասնավոր կյանքը։ Ես էլ հազար ու մի" nex_oreric_mk/clip_001_192.wav,"ցավ ու դարդեր ունեմ, նստեմ պատմե՞մ" nex_oreric_mk/clip_001_193.wav,"ձեզ։ Լավ չէ, այդ լավ չէ։ Ասում եք՝ մի" nex_oreric_mk/clip_001_194.wav,"քանի օր— համեցեք, մի քանի օր էլ" nex_oreric_mk/clip_001_195.wav,"կսպասեմ։ Միայն ես չեմ հասկանում, թե" nex_oreric_mk/clip_001_196.wav,"ո՞րտեղից պիտի կարողանաք վճարել," nex_oreric_mk/clip_001_197.wav,"քանի որ ասում եք՝ ոչինչ չունեք և" nex_oreric_mk/clip_001_198.wav,"անգործ եք։" nex_oreric_mk/clip_001_199.wav,"Պատրիկյանը աչքերը խոնարհեց և" nex_oreric_mk/clip_001_200.wav,"սկսեց գլխարկը մեքենայաբար" nex_oreric_mk/clip_001_201.wav,"շուռումուռ տալ ծնկան վրա։" nex_oreric_mk/clip_001_202.wav,"— Ես… գիտե՞ք… ես… երկու գիրք" nex_oreric_mk/clip_001_203.wav,"ունեմ տպագրված,— ասաց նա" nex_oreric_mk/clip_001_204.wav,"շփոթված, կարծես ամաչելով, որ" nex_oreric_mk/clip_001_205.wav,"այդպիսի բան ունի արած,— երկար" nex_oreric_mk/clip_001_206.wav,"ժամանակ է չեմ մտել գրախանութ" nex_oreric_mk/clip_001_207.wav,"այսօր կմտնեմ, երևի ծախած կլինեն," nex_oreric_mk/clip_001_208.wav,"որ…" nex_oreric_mk/clip_001_209.wav,"— Դուք գրո՞ղ եք,— հարցրեց" nex_oreric_mk/clip_001_210.wav,"տանտերը, զարմացած նայելով նրա" nex_oreric_mk/clip_001_211.wav,"շփոթված աչքերին։" nex_oreric_mk/clip_001_212.wav,"— Չի կարելի ասել գրող, բայց…" nex_oreric_mk/clip_001_213.wav,"գրում եմ։" nex_oreric_mk/clip_001_214.wav,"— Ի՞նչ եք գրում։" nex_oreric_mk/clip_001_215.wav,"Պատրիկյանը գլուխը բարձրացրեց և" nex_oreric_mk/clip_001_216.wav,"նայեց նրան ամոթխածության ժպիտով։" nex_oreric_mk/clip_001_217.wav,"— Ո՞վ գիտե… գրում եմ, է՛լի…" nex_oreric_mk/clip_001_218.wav,"— Դե դուք գիտեք,— ասաց" nex_oreric_mk/clip_001_219.wav,"տանտերը և վեր կացավ։ Նրան հետևեց" nex_oreric_mk/clip_001_220.wav,"և Պատրիկյանը,— Ձեր կողքի կենողը," nex_oreric_mk/clip_001_221.wav,"այն հրեա կինը, որ դանակներ և" nex_oreric_mk/clip_001_222.wav,"կողպեքներ է ծախում բակի դռան մոտ," nex_oreric_mk/clip_001_223.wav,"տասը տարի է կենում է, և չեմ հիշում մի" nex_oreric_mk/clip_001_224.wav,"ամիս, ամենայն ճշտությամբ վճարած" nex_oreric_mk/clip_001_225.wav,"չլինի բնակարանի և սեղանի վարձը," nex_oreric_mk/clip_001_226.wav,"չնայելով որ մեն-մենակ այնքան էլ" nex_oreric_mk/clip_001_227.wav,"ահագին ընտանիք է պահում։ Ասելս այն" nex_oreric_mk/clip_001_228.wav,"է, որ…" nex_oreric_mk/clip_001_229.wav,"Նա խոսքը չվերջացրեց, ըստ" nex_oreric_mk/clip_001_230.wav,"երևույթին հանկարծ ինչ-որ բան" nex_oreric_mk/clip_001_231.wav,"հիշելով, և հանկարծ սկսեց շուռումուռ" nex_oreric_mk/clip_001_232.wav,"տալ գրասեղանի վրա թափված" nex_oreric_mk/clip_001_233.wav,"թղթերը։" nex_oreric_mk/clip_001_234.wav,"— Ինչևիցե, ցտեսություն,— ասաց" nex_oreric_mk/clip_001_235.wav,"առանց այլևս ուշադրություն դարձնելու" nex_oreric_mk/clip_001_236.wav,"Պատրիկյանի վրա։— Մի քանի օր էլ" nex_oreric_mk/clip_001_237.wav,"կսպասեմ։" nex_oreric_mk/clip_001_238.wav,"Պատրիկյանը դուրս եկավ։" nex_oreric_mk/clip_001_239.wav,"Ճաշասենյակով անցնելիս տեսավ" nex_oreric_mk/clip_001_240.wav,"տանտիրոջ կնոջն,— շատ, բարձր և շատ" nex_oreric_mk/clip_001_241.wav,"լղար մի կին անհրապույր դեմքով, որը" nex_oreric_mk/clip_001_242.wav,"սեղանի ծայրին դրած արծաթյա" nex_oreric_mk/clip_001_243.wav,"սկուտեղի մոտ կանգնած՝ թեյի" nex_oreric_mk/clip_001_244.wav,"բաժակներն էր լվանում։ Մոտը" nex_oreric_mk/clip_001_245.wav,"կանգնած էր նրա փոքրիկ տղան և" nex_oreric_mk/clip_001_246.wav,"սպիտակ հացի վրա կարագ ու մեղր" nex_oreric_mk/clip_001_247.wav,"քսելով՝ ագահաբար կուլումուլ էր" nex_oreric_mk/clip_001_248.wav,"տալիս։" nex_oreric_mk/clip_001_249.wav,"— Սենյակի վարձը բերի՞ք,—" nex_oreric_mk/clip_001_250.wav,"կանչեց Պատրիկյանի հետևից" nex_oreric_mk/clip_001_251.wav,"տանտիկինը, երբ նա սուu ու փուս" nex_oreric_mk/clip_001_252.wav,"դիմում էր դեպի պատշգամբի դուռը։" nex_oreric_mk/clip_001_253.wav,"Պատրիկյանը կանգ առավ։" nex_oreric_mk/clip_001_254.wav,"— Ոչ, տիկին։" nex_oreric_mk/clip_001_255.wav,"— Ինչո՞ւ։" nex_oreric_mk/clip_001_256.wav,"— Պարոնին խնդրեցի, և նա" nex_oreric_mk/clip_001_257.wav,"համաձայնեց մի քանի օր էլ սպասել։" nex_oreric_mk/clip_001_258.wav,"— Մի քանի օր էլ մի քանի օր էլ,—" nex_oreric_mk/clip_001_259.wav,"բավական կոպիտ կերպով վրա բերեց" nex_oreric_mk/clip_001_260.wav,"տանտիկինը, թեյը լցնելով տղայի" nex_oreric_mk/clip_001_261.wav,"համար։— Չենք իմանում, ե՛րբ պիտի" nex_oreric_mk/clip_001_262.wav,"վերջանա ձեր մի քանի օրը։ Դուք օգուտ" nex_oreric_mk/clip_001_263.wav,"եք քաղում նրա բարությունից։ Այդպես" nex_oreric_mk/clip_001_264.wav,"չի կարելի։ Կամ պետք է ժամանակին" nex_oreric_mk/clip_001_265.wav,"վճարեք, կամ, եթե չեք կարող," nex_oreric_mk/clip_001_266.wav,"դատարկեք սենյակը։" nex_oreric_mk/clip_001_267.wav,"— Տիկին,— ուզեց արդարանալ" nex_oreric_mk/clip_001_268.wav,"Պատրիկյանը, բայց տիկինը ավելի ևս" nex_oreric_mk/clip_001_269.wav,"կոպտությամբ կտրեց նրա խոսքը." nex_oreric_mk/clip_001_270.wav,"— Լսել անգամ չեմ ուզում։" nex_oreric_mk/clip_001_271.wav,"Ու զայրացած շուռ եկավ դեպի" nex_oreric_mk/clip_001_272.wav,"բուֆետը։" nex_oreric_mk/clip_001_273.wav,"Պատրիկյանը շրթունքները սեղմեց" nex_oreric_mk/clip_001_274.wav,"ատամների մեջ ու դուրս գնաց։" nex_oreric_mk/clip_001_275.wav,"Պատշգամբում նրա դեմ ելավ" nex_oreric_mk/clip_001_276.wav,"տանտիրոջ աղջիկը, որը դեմքով շատ" nex_oreric_mk/clip_001_277.wav,"նման էր մորը, և նրա ֆրանսուհի" nex_oreric_mk/clip_001_278.wav,"դաստիարակչուհին, որոնք թևանցուկ" nex_oreric_mk/clip_001_279.wav,"զբոսնում էին աշնանային արևի" nex_oreric_mk/clip_001_280.wav,"ախորժելի ջերմ ճառագայթների տակ և" nex_oreric_mk/clip_001_281.wav,"ջարդում էին ֆրանսերեն կանանց" nex_oreric_mk/clip_001_282.wav,"հատուկ անդադրում շատախոսությամբ" nex_oreric_mk/clip_001_283.wav,"և խոսքերը խլելով իրար բերանից։" nex_oreric_mk/clip_001_284.wav,"Երկայն պատշգամբով անցնելիս" nex_oreric_mk/clip_001_285.wav,"աշխատում էր քայլել այնպես, որ նրանք" nex_oreric_mk/clip_001_286.wav,"չտեսնեն անդրավարտիքի մաշված," nex_oreric_mk/clip_001_287.wav,"տեղ-տեղ պատռված տոտերը։" nex_oreric_mk/clip_001_288.wav,"Խոհանոցին որ մոտեցավ, լսեց մի փշշոց" nex_oreric_mk/clip_001_289.wav,"և թշշոց և նրա քթովը դիպավ այնքան" nex_oreric_mk/clip_001_290.wav,"ախորժելի մի հոտ, որ նրա անոթի" nex_oreric_mk/clip_001_291.wav,"փորում բոլոր աղիքները ոլոր-մոլոր" nex_oreric_mk/clip_001_292.wav,"եկան։ Ինչպես երևում էր, վառիկներն" nex_oreric_mk/clip_001_293.wav,"արդեն տապակվում էին՝ թեյի հետ" nex_oreric_mk/clip_001_294.wav,"վայելելու համար։" nex_oreric_mk/clip_001_295.wav,"Պատրիկյանը իջավ բակը և դեպի" nex_oreric_mk/clip_001_296.wav,"փողոց տանող լայն միաջանցքի մեջ," nex_oreric_mk/clip_001_297.wav,"բակի դռան մոտ, տեսավ հարևան" nex_oreric_mk/clip_001_298.wav,"գիրուկ ու կլորիկ հրեա կնոջը՝ նստած" nex_oreric_mk/clip_001_299.wav,"տաբուրետի վրա, երկայն ու նեղ սեղանի" nex_oreric_mk/clip_001_300.wav,"ծայրին, որի վրա որոշ" nex_oreric_mk/clip_001_301.wav,"կանոնավորությամբ շարված էին ամեն" nex_oreric_mk/clip_001_302.wav,"տեսակ դանակներ, մկրատներ," nex_oreric_mk/clip_001_303.wav,"կողպեքներ, աքցաններ, մուրճեր, բզեր," nex_oreric_mk/clip_001_304.wav,"պորտմաններ և այլ ու այլ մանրուքներ։" nex_oreric_mk/clip_001_305.wav,"«Երջանի՛կ կին. համ ինքն է ապրում իր" nex_oreric_mk/clip_001_306.wav,"ահագին ընտանիքով, համ էլ սենյակի" nex_oreric_mk/clip_001_307.wav,"վարձն է տալիս ամենայն ճշտությամբ ու" nex_oreric_mk/clip_001_308.wav,"չի վայելում տանտերերի թուքն ու" nex_oreric_mk/clip_001_309.wav,"մուրը»,— մտածեց Պատրիկյանը, և" nex_oreric_mk/clip_001_310.wav,"հրեուհու մոտով անցնելիս բարևեց" nex_oreric_mk/clip_001_311.wav,"նրան։" nex_oreric_mk/clip_001_312.wav,"— Զաչեմ շեղոդնյա նե բղալի" nex_oreric_mk/clip_001_313.wav,"գաղյաչեյ վադը (ինչո՞ւ այսօր տաք ջուր" nex_oreric_mk/clip_001_314.wav,"չվերցրիք),— կանչեց նրա հետևից կինը" nex_oreric_mk/clip_001_315.wav,"ռուսերեն, հրեաներին հատուկ" nex_oreric_mk/clip_001_316.wav,"առոգանությամբ ս-ն շ և ր-ն ղ հնչելով։" nex_oreric_mk/clip_001_317.wav,"Պատրիկյանը կանգ առավ և նայեց" nex_oreric_mk/clip_001_318.wav,"նրա բարի, գիրուկ դեմքին։" nex_oreric_mk/clip_001_319.wav,"— Որովհետև շաքարս հատել է,—" nex_oreric_mk/clip_001_320.wav,"պատասխանեց նա մի տեսակ" nex_oreric_mk/clip_001_321.wav,"անհոգությամբ։" nex_oreric_mk/clip_001_322.wav,"Հրեուհին զարմանքից մինչև անգամ" nex_oreric_mk/clip_001_323.wav,"վեր կացավ տաբուրետից։" nex_oreric_mk/clip_001_324.wav,"— Այ՛ քեզ բան,— բացականչեց նա։" nex_oreric_mk/clip_001_325.wav,"— Շաքար էլ կտայինք, ինչ կա որ։" nex_oreric_mk/clip_001_326.wav,"— Չէ, առանց այն էլ ես շատ եմ" nex_oreric_mk/clip_001_327.wav,"պարտական ձեզ։" nex_oreric_mk/clip_001_328.wav,"— Ի՞նչ պարտական։ Ամեն օր մի" nex_oreric_mk/clip_001_329.wav,"քանի բաժակ տաք ջուր տալով մեծ" nex_oreric_mk/clip_001_330.wav,"բա՞ն ենք արել, ի՞նչ է։ Շաքար չունեիք," nex_oreric_mk/clip_001_331.wav,"կասեիք մի երկու կտոր շաքարն ի՞նչ" nex_oreric_mk/clip_001_332.wav,"բան է։" nex_oreric_mk/clip_001_333.wav,"— Բան չկա, մի օր թեյ չխմելով չենք" nex_oreric_mk/clip_001_334.wav,"մեռնի,— ասաց Պատրիկյանը, ծիծաղեց" nex_oreric_mk/clip_001_335.wav,"նույն անհոգությամբ և շտապեց դուրս" nex_oreric_mk/clip_001_336.wav,"գնալ փողոց։" nex_oreric_mk/clip_001_337.wav,"Այդ փողոցն իսկապես քաղաքի" nex_oreric_mk/clip_001_338.wav,"վաճառաշահ շուկաներից մեկն էր՝ լի" nex_oreric_mk/clip_001_339.wav,"աղաղակով և ժխորով։ Ժամը տասին" nex_oreric_mk/clip_001_340.wav,"մոտ էր։ Արևը նոր սկսել էր հալել" nex_oreric_mk/clip_001_341.wav,"գիշերը կտուրների վրա նստած եղյամը," nex_oreric_mk/clip_001_342.wav,"որն այժմ ջուր դառած՝ կտկտալով" nex_oreric_mk/clip_001_343.wav,"թափվում էր երկայն ջրախողովակներով" nex_oreric_mk/clip_001_344.wav,"ներքև և փոքրիկ գբեր կապում մայթերի" nex_oreric_mk/clip_001_345.wav,"վրա։ Պատրիկյանը զգաց, որ ստվերի" nex_oreric_mk/clip_001_346.wav,"մեջ օդը բավական ցուրտ է ու խոնավ, և" nex_oreric_mk/clip_001_347.wav,"ձեռքերը անդրավարտիքի գրպանները" nex_oreric_mk/clip_001_348.wav,"կոխած, աշխատում էր գնալ այն" nex_oreric_mk/clip_001_349.wav,"տեղերով, ուր արևը մաքուր երկնքից" nex_oreric_mk/clip_001_350.wav,"թափում էր իր ճառագայթները։ Սակայն" nex_oreric_mk/clip_001_351.wav,"արևի տակ էլ նրա մարմինը սարսռում" nex_oreric_mk/clip_001_352.wav,"էր. նրան թվում էր, թե դրա պատճառը" nex_oreric_mk/clip_001_353.wav,"ոչ թե ձմեռնամուտ աշնանային" nex_oreric_mk/clip_001_354.wav,"եղանակն է և ոչ թե այն, որ ինքը տաք չի" nex_oreric_mk/clip_001_355.wav,"հագնված, այլ այն, որ այդ առավոտ ոչ" nex_oreric_mk/clip_001_356.wav,"թեյ է խմել և ոչ որևէ բան կերել։ Մրսում" nex_oreric_mk/clip_001_357.wav,"էին առավելապես ձեռքերը, որոնց" nex_oreric_mk/clip_001_358.wav,"ինչքան էլ աշխատում էր խորը կոխել" nex_oreric_mk/clip_001_359.wav,"գրպանների մեջ, այնուամենայնիվ" nex_oreric_mk/clip_001_360.wav,"երկարամյա սերթուկի կարճ թևերը բաց" nex_oreric_mk/clip_001_361.wav,"էին թողնում նրա դաստակները։" nex_oreric_mk/clip_001_362.wav,"Պատրիկյանի առաջին գործն այն" nex_oreric_mk/clip_001_363.wav,"եղավ, որ մտավ գրախանութ։ Հույս" nex_oreric_mk/clip_001_364.wav,"ուներ, թե այնքան կստանար, որ" nex_oreric_mk/clip_001_365.wav,"սենյակի վարձը հանելուց հետո մի բան" nex_oreric_mk/clip_001_366.wav,"էլ կմնար իբրև ապրուստի փող։ Սակայն" nex_oreric_mk/clip_001_367.wav,"գրախանութում նրան ասացին, թե" nex_oreric_mk/clip_001_368.wav,"վերջին ամսվա ընթացքում նրա երկու" nex_oreric_mk/clip_001_369.wav,"գրքույկից մեկն ամենևին չի ծախվել իսկ" nex_oreric_mk/clip_001_370.wav,"մյուսից ծախվել է հինգ օրինակ միայն և," nex_oreric_mk/clip_001_371.wav,"կոմիսիայի տոկոսը հանելուց հետո," nex_oreric_mk/clip_001_372.wav,"նրան հանձնեցին 1 ռ. 20 կ.։" nex_oreric_mk/clip_001_373.wav,"Պատրիկյանը, հիասթափության ժպիտը" nex_oreric_mk/clip_001_374.wav,"դեմքին, փողը գրպանն ածեց և դուրս" nex_oreric_mk/clip_001_375.wav,"եկավ գրախանութից՝ ճնշված այնպիսի" nex_oreric_mk/clip_001_376.wav,"մի զգացման տակ, որպիսին ունենում են" nex_oreric_mk/clip_001_377.wav,"անսովոր մուրացիկները՝ ողորմություն" nex_oreric_mk/clip_001_378.wav,"ստանալուց հետո։ Ամոթի և" nex_oreric_mk/clip_001_379.wav,"նվաստացման կարմիրն երեսին մի" nex_oreric_mk/clip_001_380.wav,"րոպե կանգ առավ գրախանութի" nex_oreric_mk/clip_001_381.wav,"ցուցափեղկի առջև, որի թեթև քրտնած" nex_oreric_mk/clip_001_382.wav,"ապակու միջից մի հայացք ձգեց" nex_oreric_mk/clip_001_383.wav,"ցուցանակի վրա նկատելի տեղում" nex_oreric_mk/clip_001_384.wav,"հպարտորեն շարված ռուսերեն" nex_oreric_mk/clip_001_385.wav,"փարթամ գրքերին և ապա մի" nex_oreric_mk/clip_001_386.wav,"անկյունում ամոթխածությամբ իրար" nex_oreric_mk/clip_001_387.wav,"կողքի կպած հայերեն վտիտ" nex_oreric_mk/clip_001_388.wav,"գրքույկներին, որոնց մեջ տեսավ և իր" nex_oreric_mk/clip_001_389.wav,"երկու լղարիկ գրքույկը, հետո երեսը շուռ" nex_oreric_mk/clip_001_390.wav,"տվեց և հեռացավ՝ դառն" nex_oreric_mk/clip_001_391.wav,"մտածմունքների մեջ խորասուզված։" nex_oreric_mk/clip_001_392.wav,"Մոռացել էր թեյի փափագն էլ, քաղցն էլ" nex_oreric_mk/clip_001_393.wav,"և, որովհետև ուրիշ տեղ չուներ գնալու և" nex_oreric_mk/clip_001_394.wav,"մրսում էր, քայլերն ուղղեց դեպի" nex_oreric_mk/clip_001_395.wav,"խմբագրատուն։" nex_oreric_mk/clip_002_0.wav,"Խմբագրատանը, ինչպես միշտ, այս" nex_oreric_mk/clip_002_1.wav,"անգամ էլ նստած էր մեն-մենակ" nex_oreric_mk/clip_002_2.wav,"քարտուղարը— չորիկ-մորիկ մի" nex_oreric_mk/clip_002_3.wav,"երիտասարդ՝ պարզ ակնոցով և աջ" nex_oreric_mk/clip_002_4.wav,"ձեռքի ճկույթի վրա կեսվերշոկաչափ" nex_oreric_mk/clip_002_5.wav,"աճեցրած սրածայր եղունգով,— և" nex_oreric_mk/clip_002_6.wav,"արագ գրում էր երկայն ու նեղ թղթերի" nex_oreric_mk/clip_002_7.wav,"վրա, ճկույթը խիստ որոշակի" nex_oreric_mk/clip_002_8.wav,"առանձնացրած հարևան մատից։" nex_oreric_mk/clip_002_9.wav,"Պատրիկյանը, իբրև պարապ մարդ" nex_oreric_mk/clip_002_10.wav,"և ձրի աշխատակից, խմբագրատան" nex_oreric_mk/clip_002_11.wav,"ամենօրյա այցելուն էր, այնպես որ" nex_oreric_mk/clip_002_12.wav,"քարտուղարն ու նա, որոնք մտերիմ" nex_oreric_mk/clip_002_13.wav,"ընկերներ էին, այլևս չէին բարևում իրար" nex_oreric_mk/clip_002_14.wav,"տեսնելիս։ Այս անգամ էլ Պատրիկյանը" nex_oreric_mk/clip_002_15.wav,"քարտուղարի սենյակը մտավ սուս ու" nex_oreric_mk/clip_002_16.wav,"փուս, նստեց նրա գրասեղանի ծայրին," nex_oreric_mk/clip_002_17.wav,"վերցրեց տեղական ռուս թերթերից մեկը," nex_oreric_mk/clip_002_18.wav,"որոնցից քարտուղարը լուրեր էր քաղում," nex_oreric_mk/clip_002_19.wav,"և սկսեց աչքի անցկացնել։ Տեղական" nex_oreric_mk/clip_002_20.wav,"լուրերից մեկը կարդալուց հետո" nex_oreric_mk/clip_002_21.wav,"հարցրեց." nex_oreric_mk/clip_002_22.wav,"— Ինչո՞ւ այս լուրը չես նշանակել։" nex_oreric_mk/clip_002_23.wav,"— Ո՞ր լուրը,— հարցրեց" nex_oreric_mk/clip_002_24.wav,"քարտուղարը շարունակելով գրել։" nex_oreric_mk/clip_002_25.wav,"— Ինչ-որ նոր հռչակավոր երգիչ է" nex_oreric_mk/clip_002_26.wav,"եկել, Ժապինովը։ Գաստրոլի է" nex_oreric_mk/clip_002_27.wav,"հրավիրված օպերային թատրոնում" nex_oreric_mk/clip_002_28.wav,"երգելու։" nex_oreric_mk/clip_002_29.wav,"— Հե՛րն անիծեմ,— սրտանց" nex_oreric_mk/clip_002_30.wav,"արտասանեց քարտուղարը, առանց" nex_oreric_mk/clip_002_31.wav,"գլուխը բարձրացնելու թղթի վրայից։—" nex_oreric_mk/clip_002_32.wav,"14" nex_oreric_mk/clip_002_33.wav,"Մե՞զ ինչ։ Բոլոր թերթերին" nex_oreric_mk/clip_002_34.wav,"հայտարարություններ են տալիս," nex_oreric_mk/clip_002_35.wav,"սեզոնային ձրի տոմսակներ են տալիս," nex_oreric_mk/clip_002_36.wav,"իսկ մեզ շան տեղ էլ չեն դնում։ Եվ մենք" nex_oreric_mk/clip_002_37.wav,"պետք է վեր կենանք նրանց համար" nex_oreric_mk/clip_002_38.wav,"ռեկլամնե՞ր տպենք։— Տես, թե ուրիշ" nex_oreric_mk/clip_002_39.wav,"բան աչքիցս թռցրել եմ, ասա։" nex_oreric_mk/clip_002_40.wav,"Ներս մտավ տպարանական" nex_oreric_mk/clip_002_41.wav,"փոքրիկ աշակերտը մրոտ երեսով ու" nex_oreric_mk/clip_002_42.wav,"ձեռքերով և ամառվա բարակ կապույտ" nex_oreric_mk/clip_002_43.wav,"բլուզով, որի մեջ սրթսրթում էր նրա" nex_oreric_mk/clip_002_44.wav,"վտիտ մարմինը։" nex_oreric_mk/clip_002_45.wav,"— Նութ,— ասաց նա յու-ն ու" nex_oreric_mk/clip_002_46.wav,"հնչելով։" nex_oreric_mk/clip_002_47.wav,"— Սպասիր մի քիչ,— ասաց" nex_oreric_mk/clip_002_48.wav,"քարտուղարը, և գրիչը նրա ձեռքին" nex_oreric_mk/clip_002_49.wav,"սկսեց շարժվել ավելի արագ։ Գրեց" nex_oreric_mk/clip_002_50.wav,"վերջացրեց թուղթը և մյուս թղթերի հետ" nex_oreric_mk/clip_002_51.wav,"ծալեց տվեց աշակերտին։— Ահա տար," nex_oreric_mk/clip_002_52.wav,"որ էլի գալու լինես, հարցրու էլի քանի" nex_oreric_mk/clip_002_53.wav,"կոլոն հարկավոր կլինի։" nex_oreric_mk/clip_002_54.wav,"Աշակերտը դուրս գնաց, գլխարկը" nex_oreric_mk/clip_002_55.wav,"փողոցում ծածկելով։" nex_oreric_mk/clip_002_56.wav,"— Դե՛հ, Պատրիկ, պարապ մի" nex_oreric_mk/clip_002_57.wav,"նստի,— ասաց քարտուղարն ակնոցն" nex_oreric_mk/clip_002_58.wav,"ուղղելով և նոր գործի պատրաստվելով։" nex_oreric_mk/clip_002_59.wav,"— Նյութ չունենք, մի բան գրիր ձեռաց։" nex_oreric_mk/clip_002_60.wav,"— Տրամադրություն չունեմ,— ասաց" nex_oreric_mk/clip_002_61.wav,"Պատրիկյանը մելամաղձորեն։" nex_oreric_mk/clip_002_62.wav,"— Ես հեստիկ եմ, որ խեղդվում եմ," nex_oreric_mk/clip_002_63.wav,"ա՛յ, տրամադրությունից։" nex_oreric_mk/clip_002_64.wav,"— Դու մեքենա ես դարձել։" nex_oreric_mk/clip_002_65.wav,"15" nex_oreric_mk/clip_002_66.wav,"— Շատ մի՛ խոսիր, գրիր, հոգիս" nex_oreric_mk/clip_002_67.wav,"դուրս է գալիս մենակ։ Գիշերն էլ մինչև" nex_oreric_mk/clip_002_68.wav,"ժամը երկուսը տպարանումն եմ" nex_oreric_mk/clip_002_69.wav,"անցկացրել, որովհետև սրբագրիչը" nex_oreric_mk/clip_002_70.wav,"հիվանդացել է։ Ես վախենում եմ վաղը" nex_oreric_mk/clip_002_71.wav,"չէ մյուս օրը ցրիչի դեր էլ կատարեմ։" nex_oreric_mk/clip_002_72.wav,"— Ո՞ւր է խմբագիրը, ինչո՞ւ չի" nex_oreric_mk/clip_002_73.wav,"օգնում։" nex_oreric_mk/clip_002_74.wav,"— Գնացել է փող ճարելու," nex_oreric_mk/clip_002_75.wav,"որովհետև տպարանատերը սպառնացել" nex_oreric_mk/clip_002_76.wav,"է, որ եթե այսօր փող չստանա, համարը" nex_oreric_mk/clip_002_77.wav,"բաց չի թողնի։ Գրաշարներն էլ մյուս" nex_oreric_mk/clip_002_78.wav,"կողմից են փող պահանջում։ Հետո՝" nex_oreric_mk/clip_002_79.wav,"փոստը, հեռագիրը, տանտերը— ո՞ր" nex_oreric_mk/clip_002_80.wav,"մեկն ասեմ։ Էգուց-էսօր" nex_oreric_mk/clip_002_81.wav,"բաժանորդագրություն ենք բանալու," nex_oreric_mk/clip_002_82.wav,"թերթը պետք է կանոնավոր" nex_oreric_mk/clip_002_83.wav,"հրատարակենք, որ բաժանորդները" nex_oreric_mk/clip_002_84.wav,"չխրտնեն, և հանկարծ— այսպիսի" nex_oreric_mk/clip_002_85.wav,"խայտառակություն… Գրիր, գրիր," nex_oreric_mk/clip_002_86.wav,"խոսելու ժամանակ չէ։" nex_oreric_mk/clip_002_87.wav,"— Ի՞նչ գրեմ։" nex_oreric_mk/clip_002_88.wav,"— Ինչ ուզում ես։ Ուզում ես՝ լուսնի" nex_oreric_mk/clip_002_89.wav,"մասին, ուզում ես՝ աստղերի, միայն թե" nex_oreric_mk/clip_002_90.wav,"թերթը լցնենք։" nex_oreric_mk/clip_002_91.wav,"Պատրիկյանը դանդաղորեն մի քանի" nex_oreric_mk/clip_002_92.wav,"թերթ թուղթ քաշեց առաջը, գրիչը" nex_oreric_mk/clip_002_93.wav,"թաթախեց թանաքամանի մեջ, կարճ" nex_oreric_mk/clip_002_94.wav,"ժամանակ մտածեց և գրեց վերնագիրը." nex_oreric_mk/clip_002_95.wav,"«Երեք ամիս, և հինգ օրինակ միայն»," nex_oreric_mk/clip_002_96.wav,"տակն էլ գիծ քաշեց։ Այստեղ կանգ" nex_oreric_mk/clip_002_97.wav,"առավ, ճակատը շփեց և, երկար" nex_oreric_mk/clip_002_98.wav,"մտածելուց հետո, սկսեց." nex_oreric_mk/clip_002_99.wav,"«Այս օրերիս պատահեցի մեր" nex_oreric_mk/clip_002_100.wav,"սկսնակ գրողներից մեկին, որի համար" nex_oreric_mk/clip_002_101.wav,"16" nex_oreric_mk/clip_002_102.wav,"կրիտիկան կամ այն, ինչ որ մեզնում" nex_oreric_mk/clip_002_103.wav,"կրիտիկա է անվանվում, միաբերան" nex_oreric_mk/clip_002_104.wav,"վկայել է, որ ձիրքից զուրկ չէ։ Նա" nex_oreric_mk/clip_002_105.wav,"գանգատվեց ինձ, թե ահագին" nex_oreric_mk/clip_002_106.wav,"նեղություններով հրատարակված իր մի" nex_oreric_mk/clip_002_107.wav,"գրքից երեք ամսվա ընթացքում" nex_oreric_mk/clip_002_108.wav,"վաճառվել է հինգ (հարյուր չկարծեք)" nex_oreric_mk/clip_002_109.wav,"հատ միայն, իսկ մյուսից՝ ոչ մի օրինակ։" nex_oreric_mk/clip_002_110.wav,"Այս տխուր իրողությունը շատ լավ" nex_oreric_mk/clip_002_111.wav,"ծանրաչափ կարող է լինել, ցույց տալու" nex_oreric_mk/clip_002_112.wav,"համար մեր հասարակության" nex_oreric_mk/clip_002_113.wav,"ընթերցասիրության չափը և, միևնույն" nex_oreric_mk/clip_002_114.wav,"ժամանակ, շատ դառն մտածմունքների" nex_oreric_mk/clip_002_115.wav,"առիթ է տալիս մեր գրականության" nex_oreric_mk/clip_002_116.wav,"ապագայի մասին։ Մեր" nex_oreric_mk/clip_002_117.wav,"հասարակությունը…»" nex_oreric_mk/clip_002_118.wav,"Պատրիկյանը նորից կանգ առավ," nex_oreric_mk/clip_002_119.wav,"մտածեց, մտածեց, հետո գրիչը վար" nex_oreric_mk/clip_002_120.wav,"դրեց և ասաց." nex_oreric_mk/clip_002_121.wav,"— Այստեղ ոչինչ չի կարելի գրել." nex_oreric_mk/clip_002_122.wav,"մատներիս ծայրերը փետացան։" nex_oreric_mk/clip_002_123.wav,"— Տո՜, գրի է՜,— բղավեց" nex_oreric_mk/clip_002_124.wav,"քարտուղարը, որի գրիչը շարունակում" nex_oreric_mk/clip_002_125.wav,"էր արագ շարժվել թղթի վրա։— Վաղուց" nex_oreric_mk/clip_002_126.wav,"է՞ այդքան քնքշացել ես։ Կարծես թե քո" nex_oreric_mk/clip_002_127.wav,"հավաբունը սրանից տաք լինի, անունն" nex_oreric_mk/clip_002_128.wav,"էլ սենյակ ես դրել։ Գրի՛ր։" nex_oreric_mk/clip_002_129.wav,"Պատրիկյանը սառած ձեռքերը շփեց" nex_oreric_mk/clip_002_130.wav,"իրար, բերնի գոլորշիով տաքացրեց" nex_oreric_mk/clip_002_131.wav,"մատների ծայրերը, նորից առավ գրիչը," nex_oreric_mk/clip_002_132.wav,"գիծ քաշեց «Մեր հասարակության»" nex_oreric_mk/clip_002_133.wav,"բառերի վրա և շարունակեց." nex_oreric_mk/clip_002_134.wav,"«Ճիշտ է, չի կարելի պնդել, թե մեր" nex_oreric_mk/clip_002_135.wav,"հասարակությունն ընթերցասեր չէ," nex_oreric_mk/clip_002_136.wav,"բայց…»" nex_oreric_mk/clip_002_137.wav,"17" nex_oreric_mk/clip_002_138.wav,"— Կարելի՞ է մտնել,— լսվեց մի" nex_oreric_mk/clip_002_139.wav,"ուժեղ բարիտոն։" nex_oreric_mk/clip_002_140.wav,"Պատրիկյանը և քարտուղարը" nex_oreric_mk/clip_002_141.wav,"միաժամանակ բարձրացրին գլուխները" nex_oreric_mk/clip_002_142.wav,"և նայեցին դեպի նախասենյակի դուռը։" nex_oreric_mk/clip_002_143.wav,"Այնտեղ կանգած էր մի թիկնավետ" nex_oreric_mk/clip_002_144.wav,"երիտասարդ, բեղերն ու մորուքը" nex_oreric_mk/clip_002_145.wav,"սափրած, թանկագին մուշտակով և" nex_oreric_mk/clip_002_146.wav,"պլպլան ցիլինդրով։" nex_oreric_mk/clip_002_147.wav,"— Խնդրեմ,— մեքենայաբար" nex_oreric_mk/clip_002_148.wav,"արտասանեց քարտուղարը։" nex_oreric_mk/clip_002_149.wav,"Այցելուն մտավ խիստ անձնավստահ" nex_oreric_mk/clip_002_150.wav,"քայլերով, ցիլինդրը վերցրեց և" nex_oreric_mk/clip_002_151.wav,"ներկայացրեց իրեն." nex_oreric_mk/clip_002_152.wav,"— Կայսերական թատրոնների երգիչ" nex_oreric_mk/clip_002_153.wav,"Ջափինյան։ Երևի գիտեք, որ ես" nex_oreric_mk/clip_002_154.wav,"գաստրոլով հրավիրված եմ այստեղի" nex_oreric_mk/clip_002_155.wav,"արքունական թատրոնում երգելու։" nex_oreric_mk/clip_002_156.wav,"— Ա՛խ, ինչպես չէ,— արտասանեց" nex_oreric_mk/clip_002_157.wav,"քարտուղարը, մեքենայաբար վեր" nex_oreric_mk/clip_002_158.wav,"կենալով տեղից և ակամա հարգանքով" nex_oreric_mk/clip_002_159.wav,"սեղմելով երգչի ձեռքը։— Խնդրեմ" nex_oreric_mk/clip_002_160.wav,"նստեք։" nex_oreric_mk/clip_002_161.wav,"Ջափինյանը նախքան նստելը ետ" nex_oreric_mk/clip_002_162.wav,"արեց մուշտակի կոճակները, կուրծքը" nex_oreric_mk/clip_002_163.wav,"բաց արեց, ասելով՝ «Ուֆ, շատ շոգ է»," nex_oreric_mk/clip_002_164.wav,"ցիլինդրը գլխիվայր դրեց գրասեղանի" nex_oreric_mk/clip_002_165.wav,"վրա, կաշու թանկագին ձեռնոցը ձգեց" nex_oreric_mk/clip_002_166.wav,"ցիլինդրի մեջ և ապա թե նստեց" nex_oreric_mk/clip_002_167.wav,"քարտուղարի մոտ բերած աթոռի վրա։" nex_oreric_mk/clip_002_168.wav,"Հետո տեսնելով, որ գրասեղանը" nex_oreric_mk/clip_002_169.wav,"ծածկված է փոշով, ցիլինդրի տակ մի" nex_oreric_mk/clip_002_170.wav,"լրագիր դրեց։" nex_oreric_mk/clip_002_171.wav,"18" nex_oreric_mk/clip_002_172.wav,"— Խմբագիրն այստեղ չէ՞,—" nex_oreric_mk/clip_002_173.wav,"հարցրեց թաշկինակով սրբելով" nex_oreric_mk/clip_002_174.wav,"ճակատը։" nex_oreric_mk/clip_002_175.wav,"— Դժբախտաբար ոչ,—" nex_oreric_mk/clip_002_176.wav,"պատասխանեց քարտուղարը" nex_oreric_mk/clip_002_177.wav,"ստրկական-հարգական ժպիտով և" nex_oreric_mk/clip_002_178.wav,"ակամա ուշադրություն դարձրեց երգչի" nex_oreric_mk/clip_002_179.wav,"կարմիր ատլասի փողկապի վրա" nex_oreric_mk/clip_002_180.wav,"հուրհրատին տվող ադամանդին։" nex_oreric_mk/clip_002_181.wav,"Նստեց նորից և չէր իմանում ինչպես" nex_oreric_mk/clip_002_182.wav,"անի, որ այցելուի աչքից ծածկի իր" nex_oreric_mk/clip_002_183.wav,"կեղտոտ, ճմրթված մանժետները։" nex_oreric_mk/clip_002_184.wav,"— Իբրև հայ երգիչ, իմ բարոյական" nex_oreric_mk/clip_002_185.wav,"պարտքս համարեցի այցելել ձեր" nex_oreric_mk/clip_002_186.wav,"խմբագրատուն,— ասաց Ջափինյանը։" nex_oreric_mk/clip_002_187.wav,"— Երևի գիտեք, որ ես ձայնս մշակել եմ" nex_oreric_mk/clip_002_188.wav,"Իտալիայում, որտեղից, սրանից վեց" nex_oreric_mk/clip_002_189.wav,"տարի առաջ, ինձ հրավիրեցին Օդեսա։" nex_oreric_mk/clip_002_190.wav,"Երկրորդ տարին երգեցի Իրկուտսկում," nex_oreric_mk/clip_002_191.wav,"հետո մի-մի սեզոն էլ երգել եմ Խարկով," nex_oreric_mk/clip_002_192.wav,"Կիև, Մոսկվա, իսկ անցյալ սեզոնին" nex_oreric_mk/clip_002_193.wav,"երգում էի Պետերբուրգում։ Այժմ ինձ" nex_oreric_mk/clip_002_194.wav,"հրավիրել են Թիֆլիս։ Թիֆլիսը" nex_oreric_mk/clip_002_195.wav,"երաժշտական քաղաք է և, կարծում եմ," nex_oreric_mk/clip_002_196.wav,"կգնահատի ինձ ինչպես հարկն է։" nex_oreric_mk/clip_002_197.wav,"Ներեցեք, դուք ստանու՞մ եք" nex_oreric_mk/clip_002_198.wav,"մայրաքաղաքի թերթերը։" nex_oreric_mk/clip_002_199.wav,"— Ինչպե՞ս չէ։" nex_oreric_mk/clip_002_200.wav,"— Ուրեմն անշուշտ կարդացած" nex_oreric_mk/clip_002_201.wav,"կլինեք իմ մասին գրած ռեցենզիաները։" nex_oreric_mk/clip_002_202.wav,"Ամենքը միաբերան հիացած են։ Մի" nex_oreric_mk/clip_002_203.wav,"քանի օտարատյաց թերթեր միայն," nex_oreric_mk/clip_002_204.wav,"ինչպես «Новое время»-ն և «Свет»-ը," nex_oreric_mk/clip_002_205.wav,"աշխատում էին ինձ գլորել, որովհետև" nex_oreric_mk/clip_002_206.wav,"իմացել էին, որ հայ եմ, բայց չաջողվեց։" nex_oreric_mk/clip_002_207.wav,"Ի՞նչ նշանակություն ունի ես հայ եմ թե" nex_oreric_mk/clip_002_208.wav,"ռուս. ես միայն երգիչ եմ. կարող եմ" nex_oreric_mk/clip_002_209.wav,"19" nex_oreric_mk/clip_002_210.wav,"այսօր հայերեն երգել, վաղը՝ ռուսերեն," nex_oreric_mk/clip_002_211.wav,"մյուս օրը՝ իտալերեն։ Այդպես չէ՞։" nex_oreric_mk/clip_002_212.wav,"— Իհարկե։" nex_oreric_mk/clip_002_213.wav,"— Ճիշտ է, աֆիշների վրա" nex_oreric_mk/clip_002_214.wav,"Ժապինով եմ գրվում, բայց այդ ոչ թե" nex_oreric_mk/clip_002_215.wav,"նրա համար, որ ուզում եմ ինձ ռուս ցույց" nex_oreric_mk/clip_002_216.wav,"տալ, այլապես կգրվեի Իվանով կամ" nex_oreric_mk/clip_002_217.wav,"Սիդորով, այլ նրա համար միայն, որ" nex_oreric_mk/clip_002_218.wav,"Ջափինյան ազգանունը, ինչպե՞ս" nex_oreric_mk/clip_002_219.wav,"գրես― ռուսերեն— Джапиниан?" nex_oreric_mk/clip_002_220.wav,"ռուսերեն ոչ ջ կա, ոչ փ։ Թե չէ, հայերեն" nex_oreric_mk/clip_002_221.wav,"միշտ Ջափինյան եմ գրվում և երբեք էլ" nex_oreric_mk/clip_002_222.wav,"չեմ ծածկում, որ հայ եմ։ Ես ձեզ մի ուրիշ" nex_oreric_mk/clip_002_223.wav,"բան ասեմ,— շարունակեց շատախոս" nex_oreric_mk/clip_002_224.wav,"երգիչը,— Օդեսայի անտրպրենյորս" nex_oreric_mk/clip_002_225.wav,"փորձեց ինձ նոր հրավիրած ժամանակ" nex_oreric_mk/clip_002_226.wav,"աֆիշի վրա ազգանունս գրել, Ժապինի," nex_oreric_mk/clip_002_227.wav,"բայց ես շատ քաղաքավարի կերպով" nex_oreric_mk/clip_002_228.wav,"հասկացրի նրան, որ ոչ մի պայմանով" nex_oreric_mk/clip_002_229.wav,"թույլ չեմ տա իտալացի մկրտելու ինձ," nex_oreric_mk/clip_002_230.wav,"չնայելով, որ իտալացի երգիչների" nex_oreric_mk/clip_002_231.wav,"անունն առհասարակ շատ հարգի է" nex_oreric_mk/clip_002_232.wav,"Ռուսաստանում։ Թե չէ, որ ուզենայի" nex_oreric_mk/clip_002_233.wav,"դավաճանել ազգիս և հավատիս, ավելի" nex_oreric_mk/clip_002_234.wav,"լավ կանեի և ավելի շահավետ կլիներ" nex_oreric_mk/clip_002_235.wav,"գրվեի Ժապինի, քան թե Ժապինով։" nex_oreric_mk/clip_002_236.wav,"Այնպես չէ՞։" nex_oreric_mk/clip_002_237.wav,"— Իհարկե,— նորից համաձայնեց" nex_oreric_mk/clip_002_238.wav,"քարտուղարը։" nex_oreric_mk/clip_002_239.wav,"Երգիչը խոսում էր դեռ շատ երկար և" nex_oreric_mk/clip_002_240.wav,"բացառապես իր մասին։ Նրա ձայնը" nex_oreric_mk/clip_002_241.wav,"հնչում էր առողջ և ինքնավստահ։ «Ե՞րբ" nex_oreric_mk/clip_002_242.wav,"պիտի վերջացնի ու կորչի»,— մտածում" nex_oreric_mk/clip_002_243.wav,"էր քարտուղարը, սակայն առանց" nex_oreric_mk/clip_002_244.wav,"դժգոհության որևէ նշան ցույց տալու։" nex_oreric_mk/clip_002_245.wav,"Ընդհակառակը, շարունակում էր լուռ" nex_oreric_mk/clip_002_246.wav,"20" nex_oreric_mk/clip_002_247.wav,"լսել նրան նույն ստրկական-հարգական" nex_oreric_mk/clip_002_248.wav,"ժպիտը դեմքին։" nex_oreric_mk/clip_002_249.wav,"— Ինչևիցե,— վերջապես վերջ տվեց" nex_oreric_mk/clip_002_250.wav,"իր շատախոսությանը երգիչը և վեր" nex_oreric_mk/clip_002_251.wav,"կացավ։— Ես ձեզ չխանգարեմ։ Իմ" nex_oreric_mk/clip_002_252.wav,"խոնարհ հարգանքներս պարոն" nex_oreric_mk/clip_002_253.wav,"խմբագրին։— Այս խոսքերի հետ երգիչը" nex_oreric_mk/clip_002_254.wav,"ծոցից հանեց իր այցետոմսը և դրեց" nex_oreric_mk/clip_002_255.wav,"քարտուղարի առջև։— Հույս ունեմ, որ" nex_oreric_mk/clip_002_256.wav,"նա, ինչպես և դուք, շնորհ կբերեք լսելու" nex_oreric_mk/clip_002_257.wav,"ինձ։ Իմ առաջին դեբյուտը լինելու է" nex_oreric_mk/clip_002_258.wav,"ամսույս տասիս։ Երգելու եմ Օնեգինի" nex_oreric_mk/clip_002_259.wav,"պարտիան։ Հետո դուրս կգամ" nex_oreric_mk/clip_002_260.wav,"«Մազեպա»-ի, «Կնյազ Իգոր»-ի," nex_oreric_mk/clip_002_261.wav,"«Կապեց Կալաշնիկով»-ի, «Ցարսկայա" nex_oreric_mk/clip_002_262.wav,"նեվեստա»-ի, «Ժիզն զա ցարյա»-ի," nex_oreric_mk/clip_002_263.wav,"«Ռուսլան և Լյուդմիլա»-ի," nex_oreric_mk/clip_002_264.wav,"«Ռուսալկա»-ի և ուրիշ օպերաների մեջ։" nex_oreric_mk/clip_002_265.wav,"Ցտեսություն։" nex_oreric_mk/clip_002_266.wav,"Ջափինյանն ամուր և երկար սեղմեց" nex_oreric_mk/clip_002_267.wav,"քարտուղարի ձեռքը, թեթևակի գլուխ" nex_oreric_mk/clip_002_268.wav,"տվեց մինչև այժմ գրքասեղանի ծայրին" nex_oreric_mk/clip_002_269.wav,"կուչ եկած Պատրիկյանին, ցիլինդրը" nex_oreric_mk/clip_002_270.wav,"ծածկեց և դուրս գնաց նույնպիսի" nex_oreric_mk/clip_002_271.wav,"քայլերով, ինչպես որ մտավ, հատակը" nex_oreric_mk/clip_002_272.wav,"թրխկթրխկացնելով իր պլպլան" nex_oreric_mk/clip_002_273.wav,"կոշիկների կանացի բարձր ու բարակ" nex_oreric_mk/clip_002_274.wav,"կրունկներով։" nex_oreric_mk/clip_002_275.wav,"Քարտուղարը մինչև դուռը" nex_oreric_mk/clip_002_276.wav,"ճանապարհ դրեց նրան և, երբ" nex_oreric_mk/clip_002_277.wav,"վերադարձավ, ձեռքերի ափերը խփեց" nex_oreric_mk/clip_002_278.wav,"իրար և բացականչեց ծայր աստիճան" nex_oreric_mk/clip_002_279.wav,"ապշած։" nex_oreric_mk/clip_002_280.wav,"— Փա՜հ… Տեսա՞ր, Պատրիկ։" nex_oreric_mk/clip_002_281.wav,"Գիտե՞ս ով էր։ Երեկ-մեկել օրվա քելեխ" nex_oreric_mk/clip_002_282.wav,"ուտող տիրացուն էր, է՜… Նո՜ր հիշեցի," nex_oreric_mk/clip_002_283.wav,"Պատրիկ ջա՜ն, նոր։ Խմբագիրը" nex_oreric_mk/clip_002_284.wav,"21" nex_oreric_mk/clip_002_285.wav,"պատմում է, թե երեսփոխական" nex_oreric_mk/clip_002_286.wav,"արարողությունների մասին որ" nex_oreric_mk/clip_002_287.wav,"հայտարարություն էր բերում, չէր" nex_oreric_mk/clip_002_288.wav,"համարձակվում դռան շեմքից առաջ" nex_oreric_mk/clip_002_289.wav,"գալ, իսկ հիմա… իր բարոյական" nex_oreric_mk/clip_002_290.wav,"պարտքն է համարել այցելություն տալու" nex_oreric_mk/clip_002_291.wav,"խմբագրությանը։ Ցիլինդրի տակ լրագիր" nex_oreric_mk/clip_002_292.wav,"դրեց, որ չփոշոտվի։ Տեսա՞ր նրա" nex_oreric_mk/clip_002_293.wav,"փողկապի ադամանդը, մուշտակը։" nex_oreric_mk/clip_002_294.wav,"Մենք այստեղ ցրտից կաղկանձում ենք," nex_oreric_mk/clip_002_295.wav,"իսկ նա քրտինքն էր սրբում… Գնացել" nex_oreric_mk/clip_002_296.wav,"վարժապետ և գրող ես դառել, վա՜յ," nex_oreric_mk/clip_002_297.wav,"գրողը տանի քեզ, Պատրիկ ջան," nex_oreric_mk/clip_002_298.wav,"գրո՜ղը… ինձ էլ քեզ հետ,— ավելացրեց" nex_oreric_mk/clip_002_299.wav,"քարտուղարը և գնաց նստեց իր տեղը։" nex_oreric_mk/clip_002_300.wav,"— Դու ինձ այս ասա, հիմա լուրը" nex_oreric_mk/clip_002_301.wav,"կգրես, չէ՞,— հարցրեց Պատրիկյանը" nex_oreric_mk/clip_002_302.wav,"հեգնորեն ժպտալով։" nex_oreric_mk/clip_002_303.wav,"Քարտուղարը պատասխանի տեղ" nex_oreric_mk/clip_002_304.wav,"ձեռքերը տարածեց խաչելության պես," nex_oreric_mk/clip_002_305.wav,"ուսերը վեր քաշեց կոմիկական" nex_oreric_mk/clip_002_306.wav,"տարակուսանքով, կարճ ժամանակ" nex_oreric_mk/clip_002_307.wav,"մտախոհության մեջ ընկավ, հետո" nex_oreric_mk/clip_002_308.wav,"հանկարծ նայեց ծոցի ժամացույցին և" nex_oreric_mk/clip_002_309.wav,"բացականչեց ոչ այնքան զայրացած," nex_oreric_mk/clip_002_310.wav,"որքան զարմացած." nex_oreric_mk/clip_002_311.wav,"— Ինչքան էլ ժամանակ խլեց" nex_oreric_mk/clip_002_312.wav,"անիծածը… Իսկ տպարանում նյութ" nex_oreric_mk/clip_002_313.wav,"չկա։ Գրիր, գրիր։ Պատրիկ ջան, մինչև" nex_oreric_mk/clip_002_314.wav,"որ տեսնենք ինչ է դուրս գալիս այս էշի" nex_oreric_mk/clip_002_315.wav,"մարտիրոսությունից։" nex_oreric_mk/clip_002_316.wav,"— «Մանի՛ր, մանի՛ր, ի՛մ" nex_oreric_mk/clip_002_317.wav,"ճախարակ…»,— արտասանեց" nex_oreric_mk/clip_002_318.wav,"Պատրիկյանը, առավ գրիչը և" nex_oreric_mk/clip_002_319.wav,"պատրաստվեց շարունակել հոդվածն" nex_oreric_mk/clip_002_320.wav,"անսիրտ և դառնացած, ինքն էլ" nex_oreric_mk/clip_002_321.wav,"չիմանալով՝ թե ինչի դեմ։" nex_oreric_mk/clip_002_322.wav,"22" nex_oreric_mk/clip_002_323.wav,"Իսկ այդ միջոցի քարտուղարն" nex_oreric_mk/clip_002_324.wav,"արդեն գրում էր իր մանր ու փութկոտ" nex_oreric_mk/clip_002_325.wav,"գրերով. «Մեր հայրենակից երգիչ" nex_oreric_mk/clip_002_326.wav,"Ջափինյանը (բեմական ազգանունը" nex_oreric_mk/clip_002_327.wav,"Ժապինով) գաստրոլով հրավիրված" nex_oreric_mk/clip_002_328.wav,"երգելու Թիֆլիսի արքունական" nex_oreric_mk/clip_002_329.wav,"օպերային թատրոնում։ Իտալիայում իր" nex_oreric_mk/clip_002_330.wav,"արվեստը կատարելագործելուց հետո," nex_oreric_mk/clip_002_331.wav,"նա վերջին վեց տարվա ընթացքում" nex_oreric_mk/clip_002_332.wav,"երգել է Ռուսաստանի զանազան" nex_oreric_mk/clip_002_333.wav,"քաղաքներում, ի միջի այլոց՝" nex_oreric_mk/clip_002_334.wav,"Մոսկվայում և Պետերբուրգում, ուր," nex_oreric_mk/clip_002_335.wav,"տեղական թերթերի վկայությամբ, մեծ" nex_oreric_mk/clip_002_336.wav,"հաջողություն է ունեցել։ Թիֆլիսում նա" nex_oreric_mk/clip_002_337.wav,"առաջին անգամ բեմ է ելնելու ամսույս" nex_oreric_mk/clip_002_338.wav,"10-ին Չայկովսկու «Եվգենի Օնեգին»" nex_oreric_mk/clip_002_339.wav,"օպերայի մեջ, Օնեգինի դերում»։" nex_oreric_mk/clip_002_340.wav,"Նա ուզում էր մի քանի խոսք էլ" nex_oreric_mk/clip_002_341.wav,"ավելացնել, հասարակության" nex_oreric_mk/clip_002_342.wav,"ուշադրությունը հրավիրելով հայ" nex_oreric_mk/clip_002_343.wav,"տաղանդի վրա, բալց հիշելով թե" nex_oreric_mk/clip_002_344.wav,"անցյալում ինչ է եղել նա, վախեցավ, որ" nex_oreric_mk/clip_002_345.wav,"նրան ճանաչող ընթերցողները ծաղրի" nex_oreric_mk/clip_002_346.wav,"ենթարկեն թերթը, ուստի բավական" nex_oreric_mk/clip_002_347.wav,"համարեց գրածը և մի կողմ դրեց։ Հետո" nex_oreric_mk/clip_002_348.wav,"նայեց Պատրիկյանին և տեսնելով, որ" nex_oreric_mk/clip_002_349.wav,"նա գրում է շատ դանղաղ և անդադար" nex_oreric_mk/clip_002_350.wav,"գլուխը քորելով, ասաց." nex_oreric_mk/clip_002_351.wav,"— Պատրիկ ջան, շո՛ւտ արա, թե չէ," nex_oreric_mk/clip_002_352.wav,"հրես որտեղ որ է՝ կգա պստիկ հոգեառս" nex_oreric_mk/clip_002_353.wav,"և նյութ կպահանջի։" nex_oreric_mk/clip_002_354.wav,"Մտավ էքսպեդիտորը՝ պոստից" nex_oreric_mk/clip_002_355.wav,"բերած մի կույտ լրագրեր և նամակներ" nex_oreric_mk/clip_002_356.wav,"ձեռքին։ Քարտուղարն ամենից առաջ" nex_oreric_mk/clip_002_357.wav,"վրա ընկավ նամակներին և սկսեց աչքի" nex_oreric_mk/clip_002_358.wav,"անցկացնել։ Այնքան վարժվել էր, որ մի" nex_oreric_mk/clip_002_359.wav,"քանի տող սկզբից, մի քանի տող" nex_oreric_mk/clip_002_360.wav,"մեջտեղից և մի քանի տող վերջից" nex_oreric_mk/clip_002_361.wav,"23" nex_oreric_mk/clip_002_362.wav,"կարդալուց հետո հասկանում էր ամբողջ" nex_oreric_mk/clip_002_363.wav,"նամակի բովանդակությունը և իսկույն էլ" nex_oreric_mk/clip_002_364.wav,"վճռում՝ կարելի՞ էր տպել, թե ոչ։" nex_oreric_mk/clip_002_365.wav,"— Վայ, այս անիծածները կարծես" nex_oreric_mk/clip_002_366.wav,"խոսքը մեկ են արել, որ գրեն" nex_oreric_mk/clip_002_367.wav,"քահանաների, տիրացուների և" nex_oreric_mk/clip_002_368.wav,"հոգաբարձուների մասին,—" nex_oreric_mk/clip_002_369.wav,"բացականչեց նա մի քանի նամակներ" nex_oreric_mk/clip_002_370.wav,"աչքի անցկացնելուց հետո։— Քահանա" nex_oreric_mk/clip_002_371.wav,"և տիրացու, տիրացու և հոգաբարձու," nex_oreric_mk/clip_002_372.wav,"հոգաբարձու և տիրացու… Կարծես թե" nex_oreric_mk/clip_002_373.wav,"էլ ուրիշ բան չկա գելու, ես ձեր…" nex_oreric_mk/clip_002_374.wav,"Եվ զայրացած քարտուղարի" nex_oreric_mk/clip_002_375.wav,"բերանից ակամայից թռան ինտելիգենտ" nex_oreric_mk/clip_002_376.wav,"մարդուն անվայել մի քանի հայհոյական" nex_oreric_mk/clip_002_377.wav,"խոսքեր քահանաներից, տիրացուներից" nex_oreric_mk/clip_002_378.wav,"և հոգաբարձուներից դուրս ուրիշ նյութ" nex_oreric_mk/clip_002_379.wav,"չգտնող գավառական թղթակիցների" nex_oreric_mk/clip_002_380.wav,"հասցեին։ Նա վերցրեց այդ նամակները" nex_oreric_mk/clip_002_381.wav,"և ուզում էր մեկեն պատռել ու ձգել" nex_oreric_mk/clip_002_382.wav,"գրասեղանի տակ դրած զամբյուղը," nex_oreric_mk/clip_002_383.wav,"բայց հիշելով, որ տպարանում նյութ" nex_oreric_mk/clip_002_384.wav,"չկա, մի կողմ դրեց։ Նույն կարգով" nex_oreric_mk/clip_002_385.wav,"շարունակեց աչքի անցկացնել մնացած" nex_oreric_mk/clip_002_386.wav,"նամակները և, ինչպես երևում էր, այդ" nex_oreric_mk/clip_002_387.wav,"նամակներն էլ բանի պետք չէին," nex_oreric_mk/clip_002_388.wav,"որովհետև նա իր երկայն ու չոր" nex_oreric_mk/clip_002_389.wav,"մատներով ջղայնորեն ոլորում ու" nex_oreric_mk/clip_002_390.wav,"փետրում էր ցանցառ բեղի ծայրերը։" nex_oreric_mk/clip_002_391.wav,"Այնուհետև, երբ նամակներն աչքի" nex_oreric_mk/clip_002_392.wav,"անցկացրեց պրծավ, խոնարհվեց" nex_oreric_mk/clip_002_393.wav,"գրասեղանի վրա և սկսեց ուղղել" nex_oreric_mk/clip_002_394.wav,"ամենից առաջ այն նամակները, որոնք" nex_oreric_mk/clip_002_395.wav,"քիչ թե շատ հասարակական" nex_oreric_mk/clip_002_396.wav,"նշանակություն ունեին։ Անխնայորեն" nex_oreric_mk/clip_002_397.wav,"ջնջում էր ահագին պարբերություններ," nex_oreric_mk/clip_002_398.wav,"երբեմն ամբողջ երեսները և տեղը գրում" nex_oreric_mk/clip_002_399.wav,"մի քանի միայն ջնջում, փոխում կամ" nex_oreric_mk/clip_002_400.wav,"ավելացնում էր այս կամ այն բառը կամ" nex_oreric_mk/clip_002_401.wav,"24" nex_oreric_mk/clip_002_402.wav,"տառը, պեդանտի" nex_oreric_mk/clip_002_403.wav,"նախանձախնդրությամբ և" nex_oreric_mk/clip_002_404.wav,"համառությամբ պահպանելով լրագրի" nex_oreric_mk/clip_002_405.wav,"ուղղագրությունը, որի ստեղծողն ինքն" nex_oreric_mk/clip_002_406.wav,"էր։" nex_oreric_mk/clip_002_407.wav,"Մինչդեռ Պատրիկյանը, սուս ու փուս" nex_oreric_mk/clip_002_408.wav,"նստած գրասեղանի ծայրին," nex_oreric_mk/clip_002_409.wav,"շարունակում էր գրել իր հոդվածը," nex_oreric_mk/clip_002_410.wav,"այլևս ուշադրություն չդարձնելով" nex_oreric_mk/clip_002_411.wav,"սենյակում տիրող ցրտին։ Մի ժամից" nex_oreric_mk/clip_002_412.wav,"հոդվածն արդեն պատրաստ էր։ Նա" nex_oreric_mk/clip_002_413.wav,"գրած թերթերը դարսեց իրար վրա ըստ" nex_oreric_mk/clip_002_414.wav,"թվահամարների, դրեց քարտուղարի" nex_oreric_mk/clip_002_415.wav,"առջև և վեր կացավ։" nex_oreric_mk/clip_002_416.wav,"— Ի՞նչ, դու գնո՞ւմ ես,— հարցրեց" nex_oreric_mk/clip_002_417.wav,"քարտուղարը, գլուխը բարձրացնելով և" nex_oreric_mk/clip_002_418.wav,"նայելով նրան պլպլան ակնոցի միջից։" nex_oreric_mk/clip_002_419.wav,"— Հա։ Ես բոլորովին սառեցի" nex_oreric_mk/clip_002_420.wav,"այստեղ։ Գնամ տեսնեմ ի՞նչ եմ անում։" nex_oreric_mk/clip_002_421.wav,"Այսօր բան չեմ առել բերանս, թեյ էլ չեմ" nex_oreric_mk/clip_002_422.wav,"խմել։ Տես այդ հոդվածը,— անսիրտ եմ" nex_oreric_mk/clip_002_423.wav,"գրել,— թե բանի նման է տպիր, թե չէ՝" nex_oreric_mk/clip_002_424.wav,"զամբյուղը գցիր։ Ցտեսություն։" nex_oreric_mk/clip_002_425.wav,"Եվ Պատրիկյանը դիմեց դեպի դուռը," nex_oreric_mk/clip_002_426.wav,"մի րոպե կանգ առավ նախասենյակում" nex_oreric_mk/clip_002_427.wav,"ինչ-որ անվճռականության մեջ," nex_oreric_mk/clip_002_428.wav,"մեքենայաբար թափ տալով ձեռքին" nex_oreric_mk/clip_002_429.wav,"բռնած գլխարկը, հետո կամաց ետ" nex_oreric_mk/clip_002_430.wav,"դարձավ և ասաց ավելի ևս կամաց," nex_oreric_mk/clip_002_431.wav,"կարծես վախենալով, որ ուրիշը կարող է" nex_oreric_mk/clip_002_432.wav,"լսել։" nex_oreric_mk/clip_002_433.wav,"— Չե՞ս կարող ինձ մի հինգ ռուբլի" nex_oreric_mk/clip_002_434.wav,"փոխ տալ։" nex_oreric_mk/clip_002_435.wav,"— Հինգ ռուբլի՞,— բացականչեց" nex_oreric_mk/clip_002_436.wav,"քարտուղարը գլուխն արագորեն" nex_oreric_mk/clip_002_437.wav,"25" nex_oreric_mk/clip_002_438.wav,"բարձրացնելով։" nex_oreric_mk/clip_002_439.wav,"— Հա, խնդրում եմ։ Սենյակիս" nex_oreric_mk/clip_002_440.wav,"վարձը պետք է տամ։ Թե չտամ, դուրս" nex_oreric_mk/clip_002_441.wav,"են անում։" nex_oreric_mk/clip_002_442.wav,"— Այս րոպեիս, հինգ ռուբլին ի՞նչ է" nex_oreric_mk/clip_002_443.wav,"որ,— ասաց քարտուղարը, շտապով" nex_oreric_mk/clip_002_444.wav,"հանեց իր մաշված-ջարդված" nex_oreric_mk/clip_002_445.wav,"պորտմանեն, բաց արեց, միջի բոլոր" nex_oreric_mk/clip_002_446.wav,"փողը— սև ու սպիտակ դրամներ—" nex_oreric_mk/clip_002_447.wav,"թափեց սեղանի վրա ու սկսեց համրել," nex_oreric_mk/clip_002_448.wav,"դրամները մեկմեկ քաշելով մի կողմ,—" nex_oreric_mk/clip_002_449.wav,"10, 20, 35, 50, 58, 60, 62 կոպեկ։ Ահա իմ" nex_oreric_mk/clip_002_450.wav,"ունեցած ամբողջ կապիտալը։ Թե որ" nex_oreric_mk/clip_002_451.wav,"սրանից 5 ռուբլի դուրս գա, վերցրու տար" nex_oreric_mk/clip_002_452.wav,"տանտիրոջդ աչքը կոխիր։ Հինգ ամիս է՝" nex_oreric_mk/clip_002_453.wav,"ռոճիկ չեմ ստացել, կհավատա՞ս, թե չէ։" nex_oreric_mk/clip_002_454.wav,"Մի րոպե Պատրիկյանը լուռ նայում" nex_oreric_mk/clip_002_455.wav,"էր քարտուղարի աչքերին։" nex_oreric_mk/clip_002_456.wav,"— Բաս ինչո՞վ ես ապրում,—" nex_oreric_mk/clip_002_457.wav,"հարցրեց։" nex_oreric_mk/clip_002_458.wav,"— Դո՞ւ ինչով ես ապրում,— եղավ" nex_oreric_mk/clip_002_459.wav,"քարտուղարի պատասխանը։" nex_oreric_mk/clip_002_460.wav,"Պատրիկյանը ձեռքով" nex_oreric_mk/clip_002_461.wav,"հուսահատական մի շարժում արավ," nex_oreric_mk/clip_002_462.wav,"գլխարկը ոչ թե ծածկեց, այլ ծածկելիս" nex_oreric_mk/clip_002_463.wav,"ուղղակի խփեց գլխին և դուրս գնաց։" nex_oreric_mk/clip_002_464.wav,"Կարդաց Անահիտ Կիրակոսյանը հատուկ գրքասեր կայքի համար" nor_hav/clip_001_0.wav,"Նար-Դոս" nor_hav/clip_001_1.wav,"Նոր հավ" nor_hav/clip_001_2.wav,"Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977 թվական։" nor_hav/clip_001_3.wav,"Այո՛, օրիորդնե՛ր և պարոննե՛ր, ապահարզանի խնդիրն այսօր մեզանում մի նոր," nor_hav/clip_001_4.wav,"կենսական խնդիր է ներկայացնում, որ մենք նոր պիտի լուծենք, այնինչ լուսավոր" nor_hav/clip_001_5.wav,"Եվրոպայում դա վաղուց արդեն յուր լուծումն ստացած վերջացած է և նույնիսկ," nor_hav/clip_001_6.wav,"այո՛, անախրոնիզմ է դարձած։ Եվրոպան, որ ամեն հնության, անշարժության և" nor_hav/clip_001_7.wav,"մոլորության թշնամի է եղել և միևնույն ժամանակ ստեղծող բոլոր վեհ և առաջադեմ" nor_hav/clip_001_8.wav,"գաղափարների, առաջինն էր, որ հասկացավ, թե պետք է, վերջապես, մարդկային" nor_hav/clip_001_9.wav,"կյանքից բառնալ կրոնի բռնության լուծը և դրա ավերակների վրա պարզել խղճի և" nor_hav/clip_001_10.wav,"մտքի ազատության դրոշակը։ Իրավ, օրիորդնե՜ր և պարոններ, սոսկալի է, երբ" nor_hav/clip_001_11.wav,"մտածում ես, թե ի՜նչ զարհուրելի բռնություն է գործ դնում կրոնը մարդու խղճի և" nor_hav/clip_001_12.wav,"մտքի ազատության վրա։ Տխուր մտածմունքներն և դառն իրականությունն ինձ" nor_hav/clip_001_13.wav,"թելադրում են ասելու, որ մենք՝ տասնիններորդ դարու զավակներս, դեռևս շատ" nor_hav/clip_001_14.wav,"հեռու չենք գնացել հին և միջին դարերից, երբ մարդկանց վրա տիրապետող" nor_hav/clip_001_15.wav,"տարրը՝ բառիս բուն նշանակությամբ՝ կրոնն էր կազմում, և ամեն ինչ կրոնի" nor_hav/clip_001_16.wav,"անունով էր։ Մարդկային քաղաքացիական, բարոյական և սոցիալական կյանքի" nor_hav/clip_001_17.wav,"պայմաններն ու երևույթները ենթարկվում էին կրոնական խիստ կոնտրոլի, որն" nor_hav/clip_001_18.wav,"անխուսափելի էր և որից մի մազի չափ շեղվելու համար անգամ մարդիկ իրենց" nor_hav/clip_001_19.wav,"կյանքն էին հատուցանում։ Արդ, ինքներդ խոստովանեցեք, օրիորդնե՜ր և" nor_hav/clip_001_20.wav,"պարոննե՜ր, արդյոք մենք ևս նույն դրության մեջ չե՞նք այժմ, մենք, որ ապրում ենք" nor_hav/clip_001_21.wav,"նոր, լուսավորյալ կոչված դարում. արդյոք մեզանից յուրաքանչյուրն յուր խղճի և" nor_hav/clip_001_22.wav,"մտքի ազատության վրա չի՞ զգում կրոնի բռնության անտանելի լուծը, ինչպես այդ" nor_hav/clip_001_23.wav,"զգում էր հին և միջին դարերում յուրաքանչյուր մարդ... Օրիորդնե՛ր և պարոննե՜ր," nor_hav/clip_001_24.wav,"բավական է, որքան իբրև կրոնական ազգ ապրեցինք, ապրենք այժմ էլ իբրև" nor_hav/clip_001_25.wav,"քաղաքական ազգ. ամաչենք, վերջապես, լուսավոր Եվրոպայից. մենք ամեն բան" nor_hav/clip_001_26.wav,"ընդունել ենք նրանից, բայց որն ամենակենսականը և ամենաանհրաժեշտն է մեր" nor_hav/clip_001_27.wav,"խղճի և մտքի ազատության համար, դրանից խուսափում ենք, կարծես վախենում" nor_hav/clip_001_28.wav,"ենք դրանից։ Դատապարտելի է միանգամայն այն ազգը, որ դիտմամբ իրեն կրոնի" nor_hav/clip_001_29.wav,"տրամադրության տակ է դնում։ Ո՞ր ազգն է կրոնով առաջացել, որ մենք" nor_hav/clip_001_30.wav,"առաջանանք.— ո՜չ մի ազգ։ Կրոնը մարդկանց համար է ստեղծված և ոչ թե" nor_hav/clip_001_31.wav,"մարդիկ կրոնի համար։ Ես վերջացնում եմ իմ խոսքս, օրիորդնե՜ր և պարոննե՜ր, և" nor_hav/clip_001_32.wav,"հարցնում եմ. որ երանելի չի՞ լինի արդյոք այն մարդը մեզանում, որ առաջին" nor_hav/clip_001_33.wav,"անգամ քաջություն կունենա բառնալու կրոնի բռնությունն ամուսնական հարցում," nor_hav/clip_001_34.wav,"որովհետև, կրկնում եմ, մեր բոլոր կենսական խնդիրների շարքում այսօր" nor_hav/clip_001_35.wav,"ամուսնական խնդիրն է, որ գայթակղության քար է դարձել և որը պահանջում է յուր" nor_hav/clip_001_36.wav,"շուտափույթ լուծումը..." nor_hav/clip_001_37.wav,"Մասխարյանցը վերջացրեց յուր ոգևորված ճառը։ Փոքրիկ սենյակում հավաքված" nor_hav/clip_001_38.wav,"առաջադեմ գաղափարներով տոգորված, թարմ մտքերի սիրահար օրիորդներն ու" nor_hav/clip_001_39.wav,"պարոնները հիացած ծափահարեցին ճառախոսին, որ կես ժամի չափ շարունակ" nor_hav/clip_001_40.wav,"խոսում էր և խոսում էր ինչպիսի՜ ոգևորությամբ, ինչպիսի՜ ճարտասանությամբ։" nor_hav/clip_001_41.wav,"— Բրա՜վո... կեցցե՜ս... լա՜վ խոսեց,— ծափահարության միջից լսվում էին" nor_hav/clip_001_42.wav,"բացականչություններ։" nor_hav/clip_001_43.wav,"Մասխարյանցն առնվազն էլի մի երկու, երեք րոպե շարունակ գլուխ էր տալիս" nor_hav/clip_001_44.wav,"սրան ու նրան և միանգամայն չէր իմանում, թե ինչպես արտահայտե յուր" nor_hav/clip_001_45.wav,"շնորհակալությունը։" nor_hav/clip_001_46.wav,"Վերջապես ծափահարություններն ու բացականչությունները դադարեցին, և" nor_hav/clip_001_47.wav,"որովհետև արդեն գիշերվա ժամը տասներկուսն էր, այդ պատճառով ամենքն էլ վեր" nor_hav/clip_001_48.wav,"կացան, սեղմեցին տան տիրոջ ձեռքը, դուրս եկան, հագան իրենց վերարկուները," nor_hav/clip_001_49.wav,"գլխարկները և քաշվեցին իրենց տները։" nor_hav/clip_001_50.wav,"Մասխարյանցը վերարկուի բոլոր կոճակները գցեց, ձեռնոցները հագավ և շտապ" nor_hav/clip_001_51.wav,"քայլերով հեռացավ։ Ճանապարհին նրա միտքն ամբողջապես զբաղված էր յուր" nor_hav/clip_001_52.wav,"խոսած ճառով, այն ազդեցությամբ, որ գործել էր այդ ճառն ունկնդիրների վրա և" nor_hav/clip_001_53.wav,"հիացման այն ծափահարությամբ ու բացականչություններով, որոնցով" nor_hav/clip_001_54.wav,"վարձատրեցին նրան յուր նոր գաղափարները, վարդապետելու համար։ Նա" nor_hav/clip_001_55.wav,"երջանիկ էր համարում իրեն, որ թեև հասարակության «մասսան», ժողովրդի մեծ" nor_hav/clip_001_56.wav,"«կոնտինգենտն» անտարբեր է յուր քարոզած նոր գաղափարներին, որովհետև" nor_hav/clip_001_57.wav,"տակավին անընդունակ է դրանց հասկանալու, բայց կան արդեն, թեև փոքր թվով," nor_hav/clip_001_58.wav,"լուսամիտ, դեպի քաղաքակրթությանը ձգտող օրիորդներ և երիտասարդներ—" nor_hav/clip_001_59.wav,"թարմ ուժեր, որոնք ի սրտե համակրում, ոգևորվում և հետևում են իրեն։" nor_hav/clip_001_60.wav,"Նա մտադիր էր յուր՝ բերանացի քարոզած նոր գաղափարները քարոզել և՛" nor_hav/clip_001_61.wav,"գրավոր կերպով — վիպական կամ պուբլիցիստական գրվածքի ձևով, թեև նա" nor_hav/clip_001_62.wav,"համոզված էր, որ «հետադեմների», «խավարամիտների» և «րուտինականների»" nor_hav/clip_001_63.wav,"սագերն իսկույն սոսկալի աղմուկ պիտի բարձրացնեին և ինքն ամեն կողմից" nor_hav/clip_001_64.wav,"զարհուրելի հալածանքի պիտի ենթարկվեր։ Սակայն այդ նրան բոլորովին երկյուղ" nor_hav/clip_001_65.wav,"չէր պատճառում. ընդհակառակն, այն գիտակցությունը, որ նա պիտի «զոհվեր» յուր" nor_hav/clip_001_66.wav,"սրբազան կոչումին, նրան ավելի եռանդ, ավելի ուժ էր ներշնչում յուր ընտրած փշյա" nor_hav/clip_001_67.wav,"ճանապարհովն առաջ ընթանալու, որովհետև պատմությունը նրան շատ" nor_hav/clip_001_68.wav,"օրինակներ էր տալիս, որ բոլոր դարերի և բոլոր ազգերի մեջ առհասարակ նոր" nor_hav/clip_001_69.wav,"մտքի, նոր գաղափարի «ինիցիատորը» միշտ հալածանքի է ենթարկվել, նույնիսկ" nor_hav/clip_001_70.wav,"մահվան. օրինակ՝ Գալիլեյը, Հուսը, Լութերը և այլն, և այլն։" nor_hav/clip_001_71.wav,"Այլապես անկարելի է. քանի որ հասարակությունը, որի մեջ բնականաբար խոր" nor_hav/clip_001_72.wav,"արմատներ են ունենում հին սովորությունները, մի անգամից անընդունակ է նոր" nor_hav/clip_001_73.wav,"գաղափարները հասկանալու, ըմբռնելու, ուրեմն և դրանց յուրացնելու, ուստի նա" nor_hav/clip_001_74.wav,"միշտ ընդդիմանում և չարաչար պատերազմ է մղում նոր գաղափարների դեմ," nor_hav/clip_001_75.wav,"որոնք նրա անսովոր աչքերին ու մտքին հրեշավոր, այլանդակ բաներ են թվում։" nor_hav/clip_001_76.wav,"Մասխարյանցը շատ լավ գիտեր, որ այդ հոգեբանական մի ճշմարտություն էր, որ" nor_hav/clip_001_77.wav,"անթիվ անգամ ապացուցված էր մարդկային առաջադիմության պատմության" nor_hav/clip_001_78.wav,"ամբողջ ընթացքում։" nor_hav/clip_001_79.wav,"Ուրեմն թող անշարժ, փտած, նեխած հասարակությունն ի՛նչ հալածանքի ուզում է" nor_hav/clip_001_80.wav,"ենթարկե իրեն, թո՛ղ ճշմարտության և լույսի համար նահատակվածների թվում" nor_hav/clip_001_81.wav,"մեկն էլ ինքը լինի,— Մասխարյանցն այդ ուրախությամբ կտանե և կտանե այն" nor_hav/clip_001_82.wav,"քաղցր, այն երջանիկ հուսով, որ, վերջապես, կգա ժամանակ, երբ ապագա" nor_hav/clip_001_83.wav,"սերունդը կհասկանա նրան, կդատապարտե յուր նախորդների հրեշավոր արարքն" nor_hav/clip_001_84.wav,"և— ինչո՞ւ չէ— յուր մինչև այն ժամանակ անխնամ թողած շիրիմի վրա փառքի" nor_hav/clip_001_85.wav,"արձան կկանգնեցնե..." nor_hav/clip_001_86.wav,"Մասխարյանցն այն աստիճան հափշտակված էր այդ մտքերով, որ բոլորովին" nor_hav/clip_001_87.wav,"չիմացավ, թե ինչպես անցավ ճանապարհը և հասավ հյուրանոց, ուր ամեն գիշեր" nor_hav/clip_001_88.wav,"սովորություն ուներ գնալու։ Նա բարձրացավ սանդուղքով, անցավ երկար" nor_hav/clip_001_89.wav,"միջանցքով և բաց անելով սենյակներից մինի դուռը , որը փակ չէր, ներս մտավ։" nor_hav/clip_001_90.wav,"Սենյակում, սեղանի վրա լամպարը վառ էր։ Մահճակալի վրա շորերը հագին," nor_hav/clip_001_91.wav,"ձեռքերը գլխի տակ դրած, գանգուր, շեկ մազերով երեսն ի վեր պառկած էր մի" nor_hav/clip_001_92.wav,"գեղեցիկ, նորատի կին։" nor_hav/clip_001_93.wav,"Նա քնած էր։" nor_hav/clip_001_94.wav,"Մասխարյանցը դուռը կամաց գոցեց, ոտների մատների վրա զգուշությամբ" nor_hav/clip_001_95.wav,"մոտեցավ նրան և խոնարհվելով համբուրեց նրա շրթունքները։" nor_hav/clip_001_96.wav,"Կինը հանկարծ արթնացավ և վեր թռավ տեղից։ Մասխարյանցը ծիծաղեց։" nor_hav/clip_001_97.wav,"— Գրի՜շա,— կանչեց կինը։" nor_hav/clip_001_98.wav,"— Մա՜շա,— կատակով պատասխանեց նրան Մ ասխարյանցը։" nor_hav/clip_001_99.wav,"— Կարծեցի թե ուրիշն է, վախեցա։" nor_hav/clip_001_100.wav,"— Ինչո՞ւ անպատճառ ուրիշն և ոչ ես։" nor_hav/clip_001_101.wav,"— Որովհետև դու այնքան ուշացար, որ կարծեցի, թե այս գիշեր այլևս չես գալ ինձ" nor_hav/clip_001_102.wav,"մոտ։ Սպասելով քունս տարել էր։" nor_hav/clip_001_103.wav,"— Ինչո՞ւ, ուրիշ ժամանակ էլ այսպես ուշ չե՞մ եկել քեզ մոտ։" nor_hav/clip_001_104.wav,"— Եկել ես, բայց... նու, ինձ թվում էր, թե այս գիշեր այլևս չես գալ։ Որտե՞ղ էիր։" nor_hav/clip_001_105.wav,"— Մի տեղ ժողով կար, այնտեղ էի։" nor_hav/clip_001_106.wav,"— Միշտ ժողով և ժողով... շա՜տ թունդ ազգասերն ես։ Գայաստա՜ն, Գայաստա՜ն..." nor_hav/clip_001_107.wav,"հա՞։" nor_hav/clip_001_108.wav,"Եվ Մաշան մի տեսակ լիրբ, ծաղրական ժպիտով նայեցավ Մասխարյանցին։" nor_hav/clip_001_109.wav,"— Է՛հ, Մաշա, մի՞թե դու էլ ինձ այն հիմարների հետ ես համեմատում,—" nor_hav/clip_001_110.wav,"պատասխանեց Մասխարյանցը լուրջ, բայց թեթև հանդիմանությամբ։" nor_hav/clip_001_111.wav,"— Դե՛հ, դե՛հ, ինձանից մի՛ ամաչիր..." nor_hav/clip_001_112.wav,"— Вот еще!, ինչո՞ւ պետք է քեզանից ամաչեմ։" nor_hav/clip_001_113.wav,"— Հա՜, հա՜, հա՜...— յուր սուր ձայնով բարձրաձայն ծիծաղեցավ Մաշան և" nor_hav/clip_001_114.wav,"Մասխարյանցի գեղեցիկ գլուխն առնելով յուր երկու ձեռքերի մեջ, մի քանի անգամ" nor_hav/clip_001_115.wav,"սաստիկ ամուր համբուրեց նրան։" nor_hav/clip_001_116.wav,"Մասխարյանցը, որ արդեն հանել էր ձեռնոցներն ու վերարկուն, նստեց աթոռի վրա։" nor_hav/clip_001_117.wav,"— Դե՛, Մաշա, ի՞նչ ենք անում,— ասաց նա,— ես սաստիկ քաղցած եմ։" nor_hav/clip_001_118.wav,"— Զանգահարե՞մ։" nor_hav/clip_001_119.wav,"— Զանգահարիր։" nor_hav/clip_001_120.wav,"Մաշան մի քայլ արեց դեպի զանգակը, բայց հանկարծ կանգ առավ և շուռ եկավ" nor_hav/clip_001_121.wav,"դեպի Մասխարյանցը։" nor_hav/clip_001_122.wav,"— Գրի՛շա,— ասաց նա լրջությամբ,— ձեռաց ինձ մի տասը ռուբլի փող պետք է" nor_hav/clip_001_123.wav,"տաս։" nor_hav/clip_001_124.wav,"— Ի՞նչ ես անում։" nor_hav/clip_001_125.wav,"— Ձմեռվա նոր ձևի գլխարկ է եկել, պետք է առնեմ, իմ գլխարկից այլևս ոչ ոք չէ" nor_hav/clip_001_126.wav,"ծածկում:" nor_hav/clip_001_127.wav,"— Լավ, կտամ։ Շուտ զանգահարիր, ես դեռ քաղցած եմ։" nor_hav/clip_001_128.wav,"Մաշան կանգնած տեղը թռավ ուրախությոմտից, վազեց դեպի զանգակը, բայց" nor_hav/clip_001_129.wav,"հանկարծ կանգ առնելով, արագությամբ շուռ եկավ, մի օդային համբույր տվավ" nor_hav/clip_001_130.wav,"Մասխարյանցին և նորից վազեց դեպի զանգակը։ Նա ամուր սեղմեց էլեկտրական" nor_hav/clip_001_131.wav,"զանգակի զսպանակը։" nor_hav/clip_001_132.wav,"Սպասավորը ներս մտավ։" nor_hav/clip_001_133.wav,"— Ես պատվիրե՞մ, թե՞ դու,— դիմեց Մաշան Մասխարյանցին։" nor_hav/clip_001_134.wav,"— Պատվիրիր, ինչ ուզում ես, միայն թե շուտ լինի։" nor_hav/clip_001_135.wav,"Մաշան սպասավորին մի փառավոր ընթրիք պատվիրեց։" nor_hav/clip_001_136.wav,"Սպասավորը դուրս գնաց։" nor_hav/clip_001_137.wav,"Կես ժամից հետո Մասխարյանցն ու Մաշան սեղանի առաջ նստած ընթրում էին:" nor_hav/clip_001_138.wav,"Սեղանի վրա փայլում էր մի շիշ Կախեթու գլուխ գինի և մի շիշ էլ շամպանիա։" nor_hav/clip_001_139.wav,"Առաջինը Մասխարյանցի համար էր, վերջինը՝ Մաշայի համար։" nor_hav/clip_001_140.wav,"Գիշերվա ժամը երեքն էր, երբ Մասխարյանցը կառք նստած՝ գնաց իրենց տուն։" nor_hav/clip_001_141.wav,"Կախեթու գլուխ գինին թեև բավական կպել էր նրան, բայց նրա ուշքն ու միտքը" nor_hav/clip_001_142.wav,"կատարելապես գլխին էր։ Անհաստատ քայլերով բարձրանալով երկար" nor_hav/clip_001_143.wav,"պատշգամբը, նա կանգ առավ յուր բռնած բնակարանի սենյակներից մինի դռան" nor_hav/clip_001_144.wav,"առաջ և ամուր բախեց։" nor_hav/clip_001_145.wav,"Գիշերվա հագուստով ցրտից կուչ եկած նրա կինը՝ Թամարան դուռը բաց արավ։" nor_hav/clip_001_146.wav,"Մասխարյանցը, առանց նրա դեմքին նայելու անգամ, ներս մտավ։" nor_hav/clip_001_147.wav,"Կինը նորից փակեց դուռը։" nor_hav/clip_001_148.wav,"— Ինչո՞ւ այսքան ուշացար, Գրիգոր,— անհամարձակությամբ հարցրեց նա։" nor_hav/clip_001_149.wav,"Մասխարյանցը, որ ուզում էր գնալ յուր սենյակը, հանկարծ կանգ առավ և վառվող" nor_hav/clip_001_150.wav,"աչքերով շուռ եկավ գեպի Թամարը։" nor_hav/clip_001_151.wav,"— Քեզ ի՞նչ,— գոռաց նա,— ես քեզնից հաշիվ պահանջո՞ւմ եմ քո գործերի" nor_hav/clip_001_152.wav,"համար, որ դու ինձանից պահանջում ես... Ես քեզ հազար և հարյուր հազար" nor_hav/clip_001_153.wav,"անգամ ասել եմ, որ մենք միմյանց անհատականության վերաբերությամբ ոչինչ" nor_hav/clip_001_154.wav,"գործ չունենանք... ասե՞լ եմ, թե ոչ... հա՞, ասե՞լ եմ։" nor_hav/clip_001_155.wav,"Խեղճ կինը՝ թե՛ ցրտից և թե՛ երկյուղից դողդողալով՝ մնացել էր կուչ եկած դռան" nor_hav/clip_001_156.wav,"մոտ։ Նա մինչև անգամ չէր համարձակվում գլուխը բարձրացնել և նայել ամուսնու" nor_hav/clip_001_157.wav,"դեմքին։" nor_hav/clip_001_158.wav,"— Ամուսիններ ենք, պետք է ասես,— շարունակեց Մասխարյանցը,— ինչ որ քեզ է" nor_hav/clip_001_159.wav,"վերաբերում, ես պետք է գիտենամ, ինչ որ ինձ է վերաբերում, դու պետք է" nor_hav/clip_001_160.wav,"գիտենաս։ Այնպես չէ՞։ Բայց գիտե՞ս այդպես ով է անում.— այդպես անում են" nor_hav/clip_001_161.wav,"միայն խարազ Գևոն և փինաչի Մաթոսն իրենց հուռի-մուռիներով, իսկ փոքրիշատե" nor_hav/clip_001_162.wav,"կրթված, ինտելիգենտ մարդու համար այդ վաղուց արդեն անախրոնիզմ է դարձել։" nor_hav/clip_001_163.wav,"Քաղաքակրթությունն այժմ պահանջում է ամուսինների մեջ կատարյալ" nor_hav/clip_001_164.wav,"ազատություն, մարդը պարտավոր չէ կնոջը հաշիվ տալու իր գործերի համար," nor_hav/clip_001_165.wav,"կինը՝ մարդուն, եթե այդ չեն ցանկանում։ Լուսավոր Եվրոպայում վաղուց արդեն" nor_hav/clip_001_166.wav,"խորտակված է այն անիծված շղթան, որով մարդ ու կին կապված էին լինում" nor_hav/clip_001_167.wav,"միմյանց հետ իրենց կյանքի ամբողջ ընթացքում, թեկուզ այդ կյանքը թույն լիներ և," nor_hav/clip_001_168.wav,"ոչ ոք, բացի մահից, իրավունք չուներ այդ շղթան խորտակելու։ Մեզանում դեռևս" nor_hav/clip_001_169.wav,"գոյություն ունի այդ շղթան, այդ զարհուրելի շղթան, մեր տգիտության, մեր" nor_hav/clip_001_170.wav,"խավարամտության, մեր հետադիմության շնորհիվ, և այդ շղթան ո՞վ է կռում,—" nor_hav/clip_001_171.wav,"զարհուրելի՜ է.— կրո՜նը, եկեղեցին... Բայց ես առաջինը կլինեմ մեզանում, որ" nor_hav/clip_001_172.wav,"կփշրեմ այդ շղթան և ցույց կտամ խավարի մեջ նեխած մեր կրոնականներին, որ" nor_hav/clip_001_173.wav,"կրոնը, եկեղեցին ոչինչ են, որ մարդու, ազատ մարդու համար կա միայն մի ինչ և" nor_hav/clip_001_174.wav,"այդ մի ինչը խղճի և մտքի ազատությունն է..." nor_hav/clip_001_175.wav,"Նա գնաց յուր սենյակը, բայց նույն րոպեին դարձյալ ներս մտավ։" nor_hav/clip_001_176.wav,"— Վերջին անգամն եմ ասում,— գոռաց նա, — այսուհետև այլևս չհամարձակվես" nor_hav/clip_001_177.wav,"ինձ մի որևէ հարց առաջարկելու, թե ինչո՞ւ ուշացա, որտե՞ղ էի և այլն։ Այս վերջին" nor_hav/clip_001_178.wav,"տարումս դու իմ հոգին այստեղ հասցրիր (նա ցույց տվավ յուր կոկորդը)։ Բավական" nor_hav/clip_001_179.wav,"է, որքան ես քեզ հետ խարազ գևոյություն ու փինաչի մաթոսություն արեցի. այլևս" nor_hav/clip_001_180.wav,"չեմ կարող... ես չեմ կարող ճնշել իմ մեջ (նա ձայնը ավելի բարձրացրեց) խղճի և" nor_hav/clip_001_181.wav,"մտքի ազատությունը, հասկանո՞ւմ ես, թե ոչ, չե՜մ կարող. այդ մի սոսկալի" nor_hav/clip_001_182.wav,"սրբապղծություն է, որ հակառակ է իմ դատողությանս, իմ գաղափարներիս, իմ" nor_hav/clip_001_183.wav,"հոգուս։" nor_hav/clip_001_184.wav,"Նա մի քայլ առաջ դրեց դեպի կինը և ձայնը ցածրացնելով, շարունակեց." nor_hav/clip_001_185.wav,"— Ես այլևս չեմ կարող քեզ հետ կենակցել, հասկանո՞ւմ ես, թե ոչ։ Կենակիցները" nor_hav/clip_001_186.wav,"պետք է միմյանց հասկանան, բայց երբ չեն հասկանում, ինչո՞ւ են միասին ապրում։" nor_hav/clip_001_187.wav,"Ասա խնդրեմ, մինչև ե՞րբ պետք է քեզ հետ կերակրի, լվացքի, երեխայի հագուստի" nor_hav/clip_001_188.wav,"և այլ այսպիսի հիմար բաների մասին խոսեմ. քաղաքակիրթ և քաղաքական" nor_hav/clip_001_189.wav,"աշխարհում հազար ու մի խնդիրներ, դեպքեր, մտքեր են հուզում, տնտեսական," nor_hav/clip_001_190.wav,"քաղաքական և սոցիալական նորանոր հարցեր են արծարծում, իմ ուղեղս էլ" nor_hav/clip_001_191.wav,"պահանջում է դրանց մասնակից լինել, բայց դու կարո՞ղ ես ինձ հետ մտածել," nor_hav/clip_001_192.wav,"խորհել, լոգիկապես դատել, դու, որ իմ կյանքի ընկերն ես, ինձ հետ միասին" nor_hav/clip_001_193.wav,"ապրում ես... Վերջապես, ի՞նչ ես ուզում ինձանից. ինչո՞ւ չես գնում մի այնպիսի" nor_hav/clip_001_194.wav,"մարդու մոտ, որ քեզ կհասկանար և որին դու կհասկանայիր։ Գնա, ես քեզ" nor_hav/clip_001_195.wav,"ազատություն եմ տալիս, միայն թե ինձ էլ ազատ թող... Ես խո չե՞մ կարող իմ" nor_hav/clip_001_196.wav,"ամբողջ կյանքս թունավորել միայն նրա համար, որ եկեղեցումը քահանային ասել" nor_hav/clip_001_197.wav,"եմ, թե՝ «տեր եմ...»։ Այդպես միայն վերին աստիճանի հիմարները կանեն և նրանք," nor_hav/clip_001_198.wav,"որոնք չգիտեն, թե ինչ է նշանակում խղճի և մտքի ազատություն,— իսկ ես," nor_hav/clip_001_199.wav,"ներողություն, այդպիսիներիցը չեմ, այո՛, չե՜մ, չե՜մ..." nor_hav/clip_001_200.wav,"Նա լռեց, գնաց դեպի յուր սենյակը, բայց հանկարծ կանգ առավ և շուռ եկավ։" nor_hav/clip_001_201.wav,"— Վաղն այլևս չտեսնեմ քեզ այստեղ,— ասաց նա կտրուկ, խիստ ձայնով։— Գնա՛," nor_hav/clip_001_202.wav,"ուր ուզում ես, միայն թե՝ ես այլևս չե՛մ կարող քեզ հետ ապրել։ Լսո՞ւմ ես, վա՛ղը։" nor_hav/clip_001_203.wav,"Կինը ցնցվեց և առաջին անգամ աղերսագին նայեց նրան։" nor_hav/clip_001_204.wav,"— Գրիգո՜ր...— շշնջաց նա, և նրա ձայնը դողաց։" nor_hav/clip_001_205.wav,"— Ես այլևս չեմ ճանաչում քեզ. մենք այսուհետև միմյանց համար օտար ենք։" nor_hav/clip_001_206.wav,"Եվ Մասխարյանցը բռնեց յուր սենյակի դռան փականքից:" nor_hav/clip_001_207.wav,"— Գրիգո՛ր,— կրկնեց կինը,— ախր ինչո՞ւ..." nor_hav/clip_001_208.wav,"— Ինչո՜ւ,— գոռաց Մասխարյանցը։— Որովհետև տգետ ես, ա՛յ ինչու։" nor_hav/clip_001_209.wav,"— Սովորեցրու ինձ, ինչ որ ուզում ես, միայն թե... մի դուրս անիր ինձ..." nor_hav/clip_001_210.wav,"— Սովորեցրո՜ւ... ե՞ս սովորեցնեմ... Ինձ հարկավոր չէ այնպիսի կին, որ նոր պետք" nor_hav/clip_001_211.wav,"է սովորի։" nor_hav/clip_001_212.wav,"— Բաս առաջ չգիտեի՞ր, որ ես տգետ եմ, ինչո՞ւ այն ժամանակ ինձ հետ" nor_hav/clip_001_213.wav,"ամուսնացար։" nor_hav/clip_001_214.wav,"Կնոջ այդ աստիճան համարձակությունն ավելի բորբոքեց Մասխարյանցին։" nor_hav/clip_001_215.wav,"— Այն ժամանակ ուրիշ ժամանակ էր, հիմա՝ ուրիշ ժամանակ,— գոռաց նա։— Այն" nor_hav/clip_001_216.wav,"ժամանակ իմ հայացքներս ամուսնության վերաբերությամբ ուրիշ տեսակ էին," nor_hav/clip_001_217.wav,"հիմա՝ ուրիշ տեսակ։ Նոր կյանքը միշտ նոր պահանջներ է դնում մարդու վրա, իսկ" nor_hav/clip_001_218.wav,"ես հետադեմներից և անշարժականներից չեմ, որ միշտ հնի զուռնայով պար գամ..." nor_hav/clip_001_219.wav,"Վա՜ղը, վերջին անգամն եմ ասում, վա՜ղը... Կարող ես որդուդ էլ հետդ տանել, եթե" nor_hav/clip_001_220.wav,"ուզում ես։" nor_hav/clip_001_221.wav,"— Գրիգո՛ր, Գրիգո՛ր...— աղերսագին կանչեց կինը մի քանի քայլ առաջ գնալով," nor_hav/clip_001_222.wav,"բայց Մասխարյանցը դուրս գնալով յուր սենյակը, դուռն ամուր շրխկացրեց յուր" nor_hav/clip_001_223.wav,"հետևից։" nor_hav/clip_001_224.wav,"Թամարն ընկավ դռան մոտ ծնկների վրա, դեմքը ծածկեց ձեռքերով և սաստիկ," nor_hav/clip_001_225.wav,"զսպած հեկեկանքը խեղդեց նրա կոկորդը։" nor_hav/clip_001_226.wav,"Փոքրիկ, երեք տարեկան աղջիկը, որ հոր գոռում-գոչյունների վրա արթնացել," nor_hav/clip_001_227.wav,"նստել էր մահճակալի վրա և, ոչինչ չհասկանալով, լուռ վկա էր սենյակում հոր և" nor_hav/clip_001_228.wav,"մոր միջև պատահած անցքին, այժմ լսելով մոր հեկեկանքը, ինքն էլ սկսեց լաց" nor_hav/clip_001_229.wav,"լինել։" nor_hav/clip_001_230.wav,"Հետևյալ օրը գիշերը երկաթուղու երրորդ կարգի վագոններից մինում նստարանի" nor_hav/clip_001_231.wav,"անկյունում շալի մեջ փաթաթված, կուչ եկած նստած էր Թամարը, իսկ գլուխը նրա" nor_hav/clip_001_232.wav,"ծնկանը դրած, փոքրիկ վերմակի տակ, պառկած քնած էր նրա աղջիկը։ Նրա գլխի" nor_hav/clip_001_233.wav,"վերևը — փոքրիկ դարակի վրա ուրիշների ճամպրուկների, կապոցների," nor_hav/clip_001_234.wav,"արկղիկների հետ սպիտակին էր տալիս և նրա մի ոչ այնքան մեծ կապոցը, որի մեջ" nor_hav/clip_001_235.wav,"էր այն բոլորը, ինչ որ նա տանում էր յուր հետ ամուսնու տնից։" nor_hav/clip_001_236.wav,"Նա գնում էր Շ... յուր հորանց տուն։" nor_hav/clip_001_237.wav,"Նրա աչքերը շատ լաց լինելուց կարմրել, ուռել էին, սիրտը լցված էր. ամեն մի" nor_hav/clip_001_238.wav,"րոպե պատրաստ էր հեկեկալու։ Ախր ի՞նչ էր արել ինքը, ի՞նչ... ի՞նչ մեղք էր" nor_hav/clip_001_239.wav,"գործել, որ ամուսինն այդպես խայտառակ կերպով վռնդում էր յուր մոտից... Նա" nor_hav/clip_001_240.wav,"այնքա՜ն սիրում էր Գրիգորին, այնքա՜ն նվիրված էր յուր տուն ու տեղին, ուրեմն" nor_hav/clip_001_241.wav,"ուրիշ էլ ի՞նչ էր ուզում Գրիգորը նրանից..." nor_hav/clip_001_242.wav,"«Իհարկե, նա սիրում է ուրիշին և ինձ դուրս է անում», մտածում էր Թամարը և" nor_hav/clip_001_243.wav,"որքան նա աշխատում էր ուրիշ կերպ բացատրել յուր ամուսնու վարմունքը," nor_hav/clip_001_244.wav,"դարձյալ և դարձյալ պատճառն այն էր դուրս գալիս, ինչ որ մի անգամից" nor_hav/clip_001_245.wav,"տպավորվել էր նրա ուղեղում։" nor_hav/clip_001_246.wav,"" nor_hav/clip_001_247.wav,"Կարդաց Անահիտ Կիրակոսյանը հատուկ գրքասեր կայքի համար" patvi_hamar/clip_001_0.wav,"Ալեքսանդր Շիրվանզադե" patvi_hamar/clip_001_1.wav,"Պատվի համար" patvi_hamar/clip_001_2.wav,"դրամա 4 գործողությամբ" patvi_hamar/clip_001_3.wav,"ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ" patvi_hamar/clip_001_4.wav,"ԱՆԴՐԵԱՍ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ – Տեղական հայտնի հարուստներից մեկը: 55" patvi_hamar/clip_001_5.wav,"տարեկան, առույգ և ամրակազմ տղամարդ, կարճ խուզած ալեխառն մազերով," patvi_hamar/clip_001_6.wav,"ցանցառ մորուքով և կարմիր այտերով:" patvi_hamar/clip_001_7.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Նրա ամուսինը: Քահանայի դուստր, 46 տարեկան," patvi_hamar/clip_001_8.wav,"ժամանակից առաջ թառամած, դժգույն, նիհար կին, համակրելի և գեղեցիկ:" patvi_hamar/clip_001_9.wav,"ԲԱԳՐԱՏ – Էլիզբարյանների ավագ որդին: Ժամանակակից գործնական" patvi_hamar/clip_001_10.wav,"երիտասարդ, 27 տարեկան, եռանդուն դեմքով: Ձևերն ու շարժումներն արագ են," patvi_hamar/clip_001_11.wav,"ոճը կտրուկ և գրական:" patvi_hamar/clip_001_12.wav,"ՍՈՒՐԵՆ – Էլիզբարյանների երկրորդ որդին, 23 տարեկան կենսախինդ" patvi_hamar/clip_001_13.wav,"երիտասարդ, որի դեմքը կրում է շվայտ կենցաղի վաղաժամ հետքերը, բայց" patvi_hamar/clip_001_14.wav,"համակրելի է: Հագնվում է վերջին տարազով:" patvi_hamar/clip_001_15.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Էլիզբարյանների մեծ աղջիկը: 24 տարեկան, բավական" patvi_hamar/clip_001_16.wav,"գեղեցիկ, բայց չափազանց ինքնագոհ դեմքով օրիորդ: Հագնվում է միշտ շքեղ," patvi_hamar/clip_001_17.wav,"առանց գույների խտրության:" patvi_hamar/clip_001_18.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Էլիզբարյանների երկրորդ աղջիկը: 22 տարեկան, մտախոհ" patvi_hamar/clip_001_19.wav,"դեմքով, արտահայտիչ աչքերով օրիորդ` մի քիչ մորը նման, բայց ավելի գեղեցիկ:" patvi_hamar/clip_001_20.wav,"Հագնվում է համեստ, ճաշակով:" patvi_hamar/clip_001_21.wav,"ԱՐՏԱՇԵՍ ՕԹԱՐՅԱՆ – Անդրեասի հանգուցյալ ընկերոջ որդին և նախկին" patvi_hamar/clip_001_22.wav,"որդեգիրը: 26-27 տարեկան, խոհուն դեմքով, նյարդային շարժումներով: Հագնվում է" patvi_hamar/clip_001_23.wav,"միշտ սև:" patvi_hamar/clip_001_24.wav,"" patvi_hamar/clip_001_25.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Երանուհու եղբայրը և Անդրեասի հավատարիմ աջակիցը: Մոտ" patvi_hamar/clip_001_26.wav,"50 տարեկան, անվրդով, բայց խորամանկ դեմքով: Երեսը սափրում է, քունքերի" patvi_hamar/clip_001_27.wav,"մոտ փոքրիկ մորուսհատներ թողնելով: Հագնվում է միշտ միատեսակ – լայն" patvi_hamar/clip_001_28.wav,"վարտիք, սև ատլասի արխալուղ, վրեն երկարավուն, լայն պիջակ: Վզովը գցած" patvi_hamar/clip_001_29.wav,"ժամացույցի ոսկե շղթա: Մեջքին կապած ոսկե քամար: Միշտ գործ է ածում դեղին" patvi_hamar/clip_001_30.wav,"սաթի տերողորմյա խոշոր հատիկներով: Կոշիկների տակերը մի մատնաչափ" patvi_hamar/clip_001_31.wav,"հաստ են:" patvi_hamar/clip_001_32.wav,"ԱՐԻՍՏԱԿԵՍ ԿԱՐԻՆՅԱՆ – Անդրեասի հաշվապահը: Ժամանակից առաջ" patvi_hamar/clip_001_33.wav,"ծերացած, 42 տարեկան տղամարդ: Սովորական ծառայողի միջին տիպար:" patvi_hamar/clip_001_34.wav,"ՎԱՐԴԱՆ – Սպասավոր Էլիզբարյանների գրասենյակում: Երիտասարդ:" patvi_hamar/clip_001_35.wav,"Խոսում է Շամախու բարբառով:" patvi_hamar/clip_001_36.wav,"ԶԱՐՈՒՀԻ – Երիտասարդ աղախին:" patvi_hamar/clip_001_37.wav,"Գործողությունը կատարվում է Էլիզբարյանների տանը: Մեր ժամանակի անցք:" patvi_hamar/clip_001_38.wav,"ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ" patvi_hamar/clip_001_39.wav,"Բեմը ներկայացնում է Անդրեաս և Բագրատ Էլիզբարյանների պարապելու" patvi_hamar/clip_001_40.wav,"սենյակը, որ բռնում է սեփական տան վերին հարկում անկյունային դիրք`" patvi_hamar/clip_001_41.wav,"բնակարանի և գրասենյակի միջև: Միջին մեծության սենյակ: Աջ առաջին պատի" patvi_hamar/clip_001_42.wav,"մեջ դեպի փողոց երկու մեծ լուսամուտներ, որոնց մեջտեղում դրված է Անդրեասի" patvi_hamar/clip_001_43.wav,"գրասեղանը, վրեն, բացի գրելու պարագաներից, համարակալ, հեռախոսի" patvi_hamar/clip_001_44.wav,"ապարատ և էլեկտրական լամպ: Սեղանի մոտ, պատի կողմում մի մեծ բազկաթոռ," patvi_hamar/clip_001_45.wav,"մյուս կողմում մի հասարակ աթոռ: Խորքի պատի մեջ երկու դռներ, մեկը բեմի" patvi_hamar/clip_001_46.wav,"կենտրոնական ուղղությամբ, դեպի գրասենյակ, մյուսը բոլորովին ձախ, գրեթե" patvi_hamar/clip_001_47.wav,"անկյունում, դեպի նախասենյակ:" patvi_hamar/clip_001_48.wav,"Ձախ պատի մեջ ևս դռներ, որոնք տանում են դեպի բնակարան: Այս դռների" patvi_hamar/clip_001_49.wav,"մոտ, դրված է Բագրատի գրասեղանը, վրան, բացի սովորական պարագաներից," patvi_hamar/clip_001_50.wav,"գրելու գործիքներ, գծագրություններ և մի քանի մասնագիտական գրքեր`" patvi_hamar/clip_001_51.wav,"ինժեներների համար: Սեղանի հետևում երկաթե դրամարկղ: Խորքում, դեպի աջվառարան: Պատերի տակ աթոռներ: Հատակի աջ կողմը ծածկված գորգով:" patvi_hamar/clip_001_52.wav,"Լուսամուտները վարագուրված են:" patvi_hamar/clip_001_53.wav,"ՏԵՍԻԼ 1" patvi_hamar/clip_001_54.wav,"ՍԱՂԱԹԵԼ ԵՎ ԿԱՐԻՆՅԱՆ Վարագույրը բարձրանալիս, Սաղաթելը," patvi_hamar/clip_001_55.wav,"Անդրեասի գրասեղանի մոտ կանգնած, հեռախոսով խոսում է:" patvi_hamar/clip_001_56.wav,"" patvi_hamar/clip_001_57.wav,"Խորքի դռները բացվում են, ներս է մտնում Կարինյանը և սկսում է Անդրեասի" patvi_hamar/clip_001_58.wav,"գրասեղանի վրա շատ դանդաղ ինչ-որ փնտրել: Այս դռները բացվելիս հեռվում" patvi_hamar/clip_001_59.wav,"երևում է մի բարձր հաշվեսեղան, որի քով կանգնած պարապում է մի երիտասարդ:" patvi_hamar/clip_001_60.wav,"Մերթ ընդ մերթ երևում են և ուրիշ ծառայողներ, նաև այցելուներ, որոնք այս ու այն" patvi_hamar/clip_001_61.wav,"կողմ են անցնում զբաղված դեմքերով: Գործողության ընթացքում, մինչև" patvi_hamar/clip_001_62.wav,"գրասենյակի փակվելը, այնտեղից լսվում են համարակալի չխչխկոց և հեռախոսի" patvi_hamar/clip_001_63.wav,"զանգակի հնչյուններ:" patvi_hamar/clip_001_64.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Հեռախոսով) «Համեեե՞: Այո, շուտով կգա: Հը՞մ, չեմ լսում: Հա:" patvi_hamar/clip_001_65.wav,"Լավ, ուղարկիր: Ցտեսություն»: (Զանգակը հնչեցնում է և գործիքը դնում է իր" patvi_hamar/clip_001_66.wav,"տեղը): Օրհնվի տելեֆոն հնարողը, շատ լավ բան է վաճառականի համար: Հա ինչ" patvi_hamar/clip_001_67.wav,"էի ասում, Արիստակես, հենց որ ձեռքիդ գործը վերջացնես, կսկսես Բագրատի" patvi_hamar/clip_001_68.wav,"հաշիվը կազմել: (Հեգնորեն): Մեր պարոն ինժեները ուզում է իմանալ, ինչքան է" patvi_hamar/clip_001_69.wav,"ծախսված իր գործարանի վրա:" patvi_hamar/clip_001_70.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – Բայց դուք ձեր արած ծախսերի հաշիվները դեռ չեք" patvi_hamar/clip_001_71.wav,"ներկայացրել գրասենյակին: Պարոն Բագրատն ամեն մի ծախսի համար" patvi_hamar/clip_001_72.wav,"արդարացուցիչ դոկումենտ է պահանջում:" patvi_hamar/clip_001_73.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Բան է հնարել պարոն Բագրատը. - արդարացուցիչ դոկումենտ:" patvi_hamar/clip_001_74.wav,"Ես Անդրեաս Էլիզբարյանի մոտ մինչև օրս առանց արդարացուցիչ դոկումենտի եմ" patvi_hamar/clip_001_75.wav,"ծառայել, էլի կծառայեմ: Հայրը հավատում է, թող որդին էլ հավատա: (Լռություն):" patvi_hamar/clip_001_76.wav,"Այդ ի՞նչ ես փնտրում:" patvi_hamar/clip_001_77.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – Մնացականյանների պայմանագիրը: (Դադարում է փնտրել):" patvi_hamar/clip_001_78.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Հեր օրհնած, այսքան ժամանակ ծառայում ես այստեղ, էլի" patvi_hamar/clip_001_79.wav,"չգիտե՞ս, որ Անդրեաս Էլիզբարյանը սեղանի վրա երբեք հարկավոր թղթեր չի" patvi_hamar/clip_001_80.wav,"թողնում:" patvi_hamar/clip_001_81.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – Ճշմարիտ, ես մոռացել եմ, որ Անդրեաս Էլիզբարյանը բոլոր" patvi_hamar/clip_001_82.wav,"մարդկանց համարում է գող ի ծննդենե:" patvi_hamar/clip_001_83.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Այո, նրա կարծիքով, մարդիկ գողանում են ամեն ինչ, որ" patvi_hamar/clip_001_84.wav,"կողպեքի տակ չէ: Եվ այդ շատ ճիշտ կարծիք է: Աշխարհի երեսին դրուստ մարդ" patvi_hamar/clip_001_85.wav,"չկա, բոլորը գող են: (Տեղողորմյան ձեռքերի մեջ տրորում է և հոտ քաշում):" patvi_hamar/clip_001_86.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – Խղճի դեմ բաներ եք ասում, պարոն Սաղաթել:" patvi_hamar/clip_001_87.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Էհ, դու էլ խոսքի տակին գլխին – խիղճ: Ինչպես տեսնում եմ," patvi_hamar/clip_001_88.wav,"այդ կերակուրը շատ ես սիրում:" patvi_hamar/clip_001_89.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – Այո, շատերի համար անմարսելի է:" patvi_hamar/clip_001_90.wav,"" patvi_hamar/clip_001_91.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ինչպես, օրինակ` հրամանոցդ համար: Տեսնում եմ" patvi_hamar/clip_001_92.wav,"քառասուներկու տարեկան մարդ ես, մազերդ ճերմակել են, մեջքդ ծռվել է և էլի," patvi_hamar/clip_001_93.wav,"խիղճ-խիղճ ասելով, հալվում ես: Երանի գիտենայի, այսօր-էգուց որ ոտներդ ձգես," patvi_hamar/clip_001_94.wav,"կնիկդ գրպանումդ պատանի փող կգտնի՞:" patvi_hamar/clip_001_95.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – Կարող է չգտնել, բայց ես գոնե հանգիստ հոգով կմեռնեմ:" patvi_hamar/clip_001_96.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Կծու հեգնությամբ) Ինչպես չէ, կես դյուժին ճընկլը-ճտեր" patvi_hamar/clip_001_97.wav,"քաղցած փորով թողնելով փողոցում: Է, պարոն, խիղճը լավ բան է, միայն ափսոս," patvi_hamar/clip_001_98.wav,"որ գերի է ընկել փողի ձեռը և օր-օրի վրա մաշվում է տանջանքից: Հա, ինչ էի ուզում" patvi_hamar/clip_001_99.wav,"հարցնել, այսօր Օթարյանն եկե՞լ է այստեղ:" patvi_hamar/clip_001_100.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – Ոչ:" patvi_hamar/clip_001_101.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Էհ, գոհություն Աստծո: (Տեղողորմյան տրորում է և հոտ քաշում):" patvi_hamar/clip_001_102.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է պատահել այդ երիտասարդի և" patvi_hamar/clip_001_103.wav,"պարոն Անդրեասի մեջ:" patvi_hamar/clip_001_104.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Այդ երկար պատմություն է: Բայց մեր գործը չէ:" patvi_hamar/clip_002_0.wav,"ՏԵՍԻԼ 2" patvi_hamar/clip_002_1.wav,"ՍԱՂԱԹԵԼ, ԿԱՐԻՆՅԱՆ ԵՎ ՍՈՒՐԵՆ" patvi_hamar/clip_002_2.wav,"ՍՈՒՐԵՆ – (Ներս է մտնում շտապով ձախ դռնից վերարկուով ու գլխարկով)" patvi_hamar/clip_002_3.wav,"Պապան այստեղ չէ՞: Ավելի լավ: (Սաղաթելին) Քեռի, ի սեր Աստծու, տուր ինձ" patvi_hamar/clip_002_4.wav,"իսկույն երեք հարյուր ռուբլի:" patvi_hamar/clip_002_5.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Տեղողորմյան գրպանը դնելով): Հեե հե, էլի վազեց գլխիս:" patvi_hamar/clip_002_6.wav,"(Սուրենին): Ի՞նչ է պատահել, էլի բարկացած ես:" patvi_hamar/clip_002_7.wav,"ՍՈՒՐԵՆ – Հարցուփորձի ժամանակ չէ: Ինձ ձեռաց երեք հարյուր ռուբլի փող է" patvi_hamar/clip_002_8.wav,"հարկավոր:" patvi_hamar/clip_002_9.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – Երևի, էլի բակարայում տանուլ եք տվել:" patvi_hamar/clip_002_10.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Բաս չէ, առուտուրում վնաս է արել: Սրանը կամ բակարան է," patvi_hamar/clip_002_11.wav,"կամ թխլիկ-թխլիկ մամզելները:" patvi_hamar/clip_002_12.wav,"ՍՈՒՐԵՆ – (Գրգռվելով Կարինյանի դեմ) Պարոն թանաքլգող, այդ ձեր գործը" patvi_hamar/clip_002_13.wav,"չէ, խնդրեմ անկոչ վերահսկողի դեր չկատարեք: Քեռի, եթե այս րոպեին երեք" patvi_hamar/clip_002_14.wav,"" patvi_hamar/clip_002_15.wav,"հարյուր ռուբլի չունենամ – կխայտառակվեմ: Պատվի խնդիր կա մեջտեղ: Եթե ինձ" patvi_hamar/clip_002_16.wav,"սիրում ես – մի ուշացնիր:" patvi_hamar/clip_002_17.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Շատ եմ սիրում, Սուրեն ջան, բայց որ փող չկա, ի՞նչ անեմ: Քեզ" patvi_hamar/clip_002_18.wav,"հայտնի է, որ այժմ հորդ գործերը եղբայրդ է կառավարում: (Տեղողորմյան" patvi_hamar/clip_002_19.wav,"գրպանից հանում է):" patvi_hamar/clip_002_20.wav,"ՍՈՒՐԵՆ – Եղբայրս, եղբայրս, ամեն տեղ նա ինձ խանգարում է: Բայց թող" patvi_hamar/clip_002_21.wav,"սպասի, մի օր ատամներս ցույց կտամ նրան:" patvi_hamar/clip_002_22.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Է, նա այն պտուղներից չէ, որ քո ատամներից վախենա:" patvi_hamar/clip_002_23.wav,"ՍՈՒՐԵՆ – (Անհամբեր) Տալո՞ւ ես փող, թե՞ չէ:" patvi_hamar/clip_002_24.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Այ եղբայր, ես ի՞նչ անեմ, ահա նա , սնդուկը, սա էլ դու," patvi_hamar/clip_002_25.wav,"համեցեք, վերցրու, ի՞նչ ես յախիցս կպել:" patvi_hamar/clip_002_26.wav,"ՍՈՒՐԵՆ – Բանալին տուր:" patvi_hamar/clip_002_27.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Հառաչելով) Չկա, Սուրեն ջան, չկա: Այժմ արքայության դռների" patvi_hamar/clip_002_28.wav,"պահապանն ես չեմ: Մեկ էլ մեր մեջ ասած, հիմա այդ սնդուկում, բացի" patvi_hamar/clip_002_29.wav,"պայմանագրերից և վեքսիլներից, ոչինչ չկա: Եղբայրդ մեր կարգ ու կանոնները" patvi_hamar/clip_002_30.wav,"փոխել է: Դրանից առաջ այդ սնդուկում տաս-քսան հազարներով փող էր լինում" patvi_hamar/clip_002_31.wav,"շաբաթներով ընկած: Հիմա եղբայրդ բանկումն է պահում:" patvi_hamar/clip_002_32.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – Նա ասում է փողն ու խելքը միշտ շարժման մեջ պետք է լինին:" patvi_hamar/clip_002_33.wav,"ՍՈՒՐԵՆ – Որ այդպես է, տուր քո գրպանից:" patvi_hamar/clip_002_34.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Սուրեն ջան, ախար ես փող որտեղի՞ց ունիմ: Ես մի խեղճ" patvi_hamar/clip_002_35.wav,"գործակատար եմ:" patvi_hamar/clip_002_36.wav,"ՍՈՒՐԵՆ – Էլի մի սկսիր Ղազարոսի շարականը երգել: Կաշիդ դաբախանում" patvi_hamar/clip_002_37.wav,"կճանաչեմ: Քո կոշիկների այդ հաստ կարկատանի մեջ էլ փող կա:" patvi_hamar/clip_002_38.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Տեր, անցո զբաժակս այս հինեն:" patvi_hamar/clip_002_39.wav,"ՍՈՒՐԵՆ – Դե լավ, հորդ խոսքերը մի կրկնիր: Ասում են, դու նրան այնքան ես" patvi_hamar/clip_002_40.wav,"նման, որքան ես Առաքյալին: Հանիր քսակդ, տեսնենք:" patvi_hamar/clip_002_41.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Մեկուսի) Դրա ձեռքից ազատվել չի կարելի: (Տերողորմյան" patvi_hamar/clip_002_42.wav,"հանդարտ դնում է գրպանը և շատ հանդարտ պիջակի գրպանից հանում է մի" patvi_hamar/clip_002_43.wav,"ահագին մաշված, կեղտոտ կաշվե փողաման): Կարծեմ հարյուր ռուբլուց ավել" patvi_hamar/clip_002_44.wav,"" patvi_hamar/clip_002_45.wav,"չունիմ: (Երեսը դարձնելով, թաքուն նայում է փողամանի մեջ): Փահ, իսկի հարյուր" patvi_hamar/clip_002_46.wav,"էլ չկա, հիսուն է:" patvi_hamar/clip_002_47.wav,"ՍՈՒՐԵՆ – Այդ հեշտ է ստուգել: Տուր ինձ այդ տոպրակը, կտեսնեմ:" patvi_hamar/clip_002_48.wav,"(Փողամանը խլում է):" patvi_hamar/clip_002_49.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Վախեցած) Վայ, այդ ի՞նչ ես անում:" patvi_hamar/clip_002_50.wav,"ՍՈՒՐԵՆ – Ուզում եմ մի քիչ հետազոտել այդ հնագիտական գզրոցը: (Սկսում" patvi_hamar/clip_002_51.wav,"է փողամանը տնտղել և մեկ-մեկ դուրս բերում անվանած իրեր): Այստեղ մտիկ" patvi_hamar/clip_002_52.wav,"արեք, ինչ ասես կա: Հին մուրհակներ, ակցիաներ, բանկային կտրոններ," patvi_hamar/clip_002_53.wav,"գերբովայա մարկաներ և յառլիկ գինու շշից..." patvi_hamar/clip_002_54.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ադա, ամոթ է:" patvi_hamar/clip_002_55.wav,"ՍՈՒՐԵՆ – (Դուրս է բերում մի նամակ) Ա՞յս ինչ բան է: Վարդագույն թղթի" patvi_hamar/clip_002_56.wav,"վրա նամա՞կ, կնոջ ձեռքով գրվա՞ծ: (Հոտ է քաշում): Անուշահոտ..." patvi_hamar/clip_002_57.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Կարինյանից քաշվելով) Ադա, ամաչիր, մարդ կա այստեղ..." patvi_hamar/clip_002_58.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – (Թաքուն ծիծաղում է):" patvi_hamar/clip_002_59.wav,"ՍՈՒՐԵՆ – (Հանելով նամակի միջից շորի մի կտոր) Ահա այս է նամակի" patvi_hamar/clip_002_60.wav,"պատասխանը-դեյրացվի նմուշ, արշինը վեց շահանոց, Տեր ողորմած Աստված," patvi_hamar/clip_002_61.wav,"այստեղ մտիկ արեք, դեղատոմսեր, աչքի ճար, քինաքինա, ամբողջ դեղատուն:" patvi_hamar/clip_002_62.wav,"Պակասում է բժիշկը: Հապա, տեսնենք ուր է ցավդ, որ բժշկենք: Ահա, օ, այստեղ" patvi_hamar/clip_002_63.wav,"երեք հարյուր էլ կա, հինգ էլ, տասն էլ:" patvi_hamar/clip_002_64.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Ամբողջ ժամանակ անհագիստ աշխատում է փողամանը խլել)" patvi_hamar/clip_002_65.wav,"Այդ խոմ ափաշկարա կողոպտել է նշանակում: Տեսնո՞ւմ ես, Արիստակես, օրը" patvi_hamar/clip_002_66.wav,"ցերեկով:" patvi_hamar/clip_002_67.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – (Մեկուսի) Ավելի լավ է այդպես կողոպտել, քան թաքուն" patvi_hamar/clip_002_68.wav,"գողանալ, ինչպես դու:" patvi_hamar/clip_002_69.wav,"ՍՈՒՐԵՆ – Մի վախենար, ավելի չեմ վերցնիլ: Այն, ցվայ, դրայ, հերիք է:" patvi_hamar/clip_002_70.wav,"(Փողերը դնում է գրպանը, փողամանը վերադարձնում է Սաղաթելին) Ստացիր" patvi_hamar/clip_002_71.wav,"թանգարանդ, ֆի, մազութի հոտ է փչում:" patvi_hamar/clip_002_72.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Փողամանը ծոցը դնելով) Կարող եմ ասել, որ էլի լավ պրծա..." patvi_hamar/clip_002_73.wav,"ՍՈՒՐԵՆ – Շնորհակալություն: Այժմ պատիվս փրկված է: Անիրավները չէին" patvi_hamar/clip_002_74.wav,"ուզում ինձ հետ ապառիկ խաղալ: Աուֆվիդերզեհեն: (Ուզում է գնալ):" patvi_hamar/clip_002_75.wav,"" patvi_hamar/clip_002_76.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ամոթ չլինի հարցնել. - բաս վե՞քսիլը:" patvi_hamar/clip_002_77.wav,"ՍՈՒՐԵՆ – Գրիր քեզ հայտնի պայմանով, կստորագրեմ, բայց տես Շեյլոկի" patvi_hamar/clip_002_78.wav,"տոկոս չբարդես վրեն: (Քայլերն ուղղում է դեպի նախասենյակ):" patvi_hamar/clip_002_79.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – (Գլուխը շարժելով անցնում է գրասենյակ):" patvi_hamar/clip_003_0.wav,"ՏԵՍԻԼ 3" patvi_hamar/clip_003_1.wav,"ՍՈՒՐԵՆ, ԵՐԱՆՈՒՀԻ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ" patvi_hamar/clip_003_2.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Գալիս է ձախ դռներից տնային հագուստով, առանց գլխարկի:" patvi_hamar/clip_003_3.wav,"Հուզված է): Կաց մի գնար:" patvi_hamar/clip_003_4.wav,"ՍՈՒՐԵՆ – (Կանգ է առնում) Է, մամա, հերիք է ինչքան լացուկոծ" patvi_hamar/clip_003_5.wav,"բարձրացրիր, ես ներվային մարդ եմ:" patvi_hamar/clip_003_6.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Սաղաթելին) Դու նրան փող տվեցի՞ր:" patvi_hamar/clip_003_7.wav,"ՍՈՒՐԵՆ – Այո, մամա, եղբայրդ ավելի բարի գտնվեց, քան դու և մեծ որդիդ:" patvi_hamar/clip_003_8.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Հետ վերցրու, Սաղաթել, հետ վերցրու: Փողը նրան փչացրեց," patvi_hamar/clip_003_9.wav,"փողոցները գցեց:" patvi_hamar/clip_003_10.wav,"ՍՈՒՐԵՆ – Լավ, մամա, հին երգ երգելու տեղը չէ, գրասենյակից կլսեն:" patvi_hamar/clip_003_11.wav,"(Գրասենյակի դռները ծածկում է):" patvi_hamar/clip_003_12.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Էհ թող լսեն: Այժմ ամենքն էլ գիտեն, որ դու որդի չես ինձ" patvi_hamar/clip_003_13.wav,"համար, այլ Աստծու պատիժ:" patvi_hamar/clip_003_14.wav,"ՍՈՒՐԵՆ – Ինչո՞ւ: Որովհետև ապրե՞լ եմ ուզում: Այնպես, ինչպես ապրում են" patvi_hamar/clip_003_15.wav,"իմ բոլոր ընկերնե՞րը:" patvi_hamar/clip_003_16.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Այսինքն, բոլոր անառակ զավակները: (Մի կողմ) Վա, ինչ" patvi_hamar/clip_003_17.wav,"ասացի:" patvi_hamar/clip_003_18.wav,"ՍՈՒՐԵՆ – Քեռի, իմ գործերին մի խառնվիր: Քոնն այն է, որ հորս հաշիվներին" patvi_hamar/clip_003_19.wav,"վերադիր անես և սպանաղ ու ղանձիլ ուտես:" patvi_hamar/clip_003_20.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Մեկուսի) Լավ կծեց, տեղն է քեզ, Սաղաթել:" patvi_hamar/clip_003_21.wav,"ՍՈՒՐԵՆ – Իսկ դու, մամա, հոգս արա մյուս որդուդ համար: Կարող եմ" patvi_hamar/clip_003_22.wav,"հավատացնել, որ նա ինձանից ավելի վատ ճանապարհի վրա է: Մեր փողը կեղտ" patvi_hamar/clip_003_23.wav,"" patvi_hamar/clip_003_24.wav,"է, նրան փչացնելը մեղք չէ: Հասկացա՞ր, սիրելի մամա: Ցտեսություն, ճաշին ինձ" patvi_hamar/clip_003_25.wav,"չսպասեք: (Գնում է նախասենյակի դռներով):" patvi_hamar/clip_004_0.wav,"ՏԵՍԻԼ 4" patvi_hamar/clip_004_1.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ" patvi_hamar/clip_004_2.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Թուլացած նստում է աթոռներից մեկի վրա) Տանջեցին ինձ, բութ" patvi_hamar/clip_004_3.wav,"դանակով մորթեցին: Հանել է ռևոլվերն ու դրել եղբոր կրծքին. «փող տուր, թե չէ" patvi_hamar/clip_004_4.wav,"կսպանեմ»: Ոտներս թուլացան, աչքերս մթնեցին, ասացի երկուսն էլ կորան: Մի" patvi_hamar/clip_004_5.wav,"կերպ բաժանեցի: Ախ, դեռ աշխարհիս երեսին կանայք կան, որ ինձ նախանձում" patvi_hamar/clip_004_6.wav,"են, հարուստի կին եմ:" patvi_hamar/clip_004_7.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Է, ոչինչ, եթե մեկ որդիդ անառակ է, մյուսը խելոք է: Մեկի" patvi_hamar/clip_004_8.wav,"քանդածը մյուսը շինում է:" patvi_hamar/clip_004_9.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Էհ, չեմ ուզում ոչ քանդողին, ոչ շինողին: Մեկի համար փողը" patvi_hamar/clip_004_10.wav,"գերեզման է, մյուսի համար հայր ու հավատամք: Երկուսն էլ Աստծու" patvi_hamar/clip_004_11.wav,"ճանապարհից դուրս են: Մեր ժամանակներում փողը երկնային թագավորի" patvi_hamar/clip_004_12.wav,"պատիժն է:" patvi_hamar/clip_004_13.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Օրհնվի նրա կտրողի ձեռները: Փողի պես էլ քաղցր բան կա՞" patvi_hamar/clip_004_14.wav,"աշխարհում:" patvi_hamar/clip_004_15.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Հեթանոսներ, Աստված չունիք, Բեհեղզեբուղին եք" patvi_hamar/clip_004_16.wav,"երկրպագություն տալիս:" patvi_hamar/clip_004_17.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Է հե, էլի կրկնեցիր մեր հոր խոսքերը:" patvi_hamar/clip_004_18.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Լույս գա նրա գերեզմանի վրա: Նա ասում էր փողը հնարված է" patvi_hamar/clip_004_19.wav,"սատանայի ձեռքով, որ մարդկանց գեհենը տանի:" patvi_hamar/clip_004_20.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ասում էր, որովհետև քահանա էր, իսկ մենք աշխարհականներ" patvi_hamar/clip_004_21.wav,"ենք, մե՞զ ինչ:" patvi_hamar/clip_004_22.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Վախեցիր ահեղ դատաստանից, Սաղաթել: Մի պաշտիր փողը" patvi_hamar/clip_004_23.wav,"կուռքի պես:" patvi_hamar/clip_004_24.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Քույր, Աստծու պատիժն էլ, վարձքն էլ այս աշխարհումն է:" patvi_hamar/clip_004_25.wav,"Ահեղ դատաստան-մատաստան չկա:" patvi_hamar/clip_004_26.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Զարհուրած) Կա, անհավատ, կա:" patvi_hamar/clip_004_27.wav,"" patvi_hamar/clip_004_28.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Դե հը, կա թող լինի: Բայց հարցրու մեծ որդուդ, տես նա ինչ է" patvi_hamar/clip_004_29.wav,"ասում: Բանից դուրս է գալիս, որ մյուս կյանք ասածդ էլ անբախտ մարդիկ են" patvi_hamar/clip_004_30.wav,"հնարել` իրանց այրված սիրտը մխիթարելու համար: Որդիդ է ասում, լսո՞ւմ ես," patvi_hamar/clip_004_31.wav,"ասում է` գիտության խոսքն է:" patvi_hamar/clip_004_32.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Անիծվի ձեր գիտությունը:" patvi_hamar/clip_004_33.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ինչո՞ւ: Որ այն հոտած փիյի մոմի տեղ մեզ պայծառ" patvi_hamar/clip_004_34.wav,"էլեկտրական լո՞ւյս է տվել: Ասա խնդրեմ, երկաթուղի, շոգենավ, տելեգրաֆ," patvi_hamar/clip_004_35.wav,"տելեֆոն, գրամոֆոն գիտությո՞ւնն է հնարել, թե քո տերտերները:" patvi_hamar/clip_004_36.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Զուր չեն ասում, թե տերտերի որդին անհավատ կլինի:" patvi_hamar/clip_004_37.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ախ, Երանուհի, դու մարդուցդ հիսուն տարի հետ ես մնացել:" patvi_hamar/clip_004_38.wav,"Խելքի եկ, բաց արա աչքերդ, տես ինչպես են ապրում մյուս հարուստների կանայք:" patvi_hamar/clip_004_39.wav,"Ուտում են, խմում, քեֆ անում, ամեն ամառ գնում են արտասահման, իսկ դու" patvi_hamar/clip_004_40.wav,"վախում ես... Ահեղ դատաստան: (Փոքրիկ պաուզա): Մի նոր բան էլ այն փոքր" patvi_hamar/clip_004_41.wav,"աղջիկդ է հնարել. – Մարգարիտը, ճշմարտություն: Երեկ սկսեց գլխիս ավետարան" patvi_hamar/clip_004_42.wav,"կարդալ, «Քեռի, մարդիկ պարտավոր են ճշմարտություններով ղեկավարվել»:" patvi_hamar/clip_004_43.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Վատ բան է ասել, հա՞:" patvi_hamar/clip_004_44.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Գիտես, սիրելիս, մեր հանգուցյալ հոր նման ճշմարիտ մարդ" patvi_hamar/clip_004_45.wav,"հազիվ թե լինի այս քաղաքում: Բայց ի՞նչ թողեց մեզ համար: Վերջին կոպեկի" patvi_hamar/clip_004_46.wav,"կարոտություն, սով: Մեռավ թե չէ, սկսեցինք սրան-նրան ձեռք պարզել: Դեռ փառք" patvi_hamar/clip_004_47.wav,"Աստծու, որ դու մի քիչ գեղեցիկ էիր, բախտը քեզ այս տունը գցեց; Ի՞նչ պիտի" patvi_hamar/clip_004_48.wav,"անեինք, եթե Էլիզբարովը քեզ հետ չամուսնանար: Հանգուցյալը մի արհեստ էլ չէր" patvi_hamar/clip_004_49.wav,"սովորեցրել ինձ: Ուզում էր, որ ես էլ տերտեր դառնամ, այսինքն` իր նման քաղցածի" patvi_hamar/clip_004_50.wav,"մեկը: Չէ, քույր, ոչ քեզ եմ հավանում, ոչ Մարգարիտին: Ապրել չգիտեք: Այ, մեծ" patvi_hamar/clip_004_51.wav,"աղջիկդ, քեֆս է գալիս, աշխարհի բերանն է պատռում: Տեսնո՞ւմ ես տուն ու տեղդ" patvi_hamar/clip_004_52.wav,"ինչպես է կարգի գցել, ինչ շիկ է բանեցնում: Դու իսկի նման չես միլիոնատերի" patvi_hamar/clip_004_53.wav,"կնոջ: Էհ, թողնենք, կարծեմ, Անդրեասի ձայնն է:" patvi_hamar/clip_005_0.wav,"ՏԵՍԻԼ 5" patvi_hamar/clip_005_1.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ, ՍԱՂԱԹԵԼ ԵՎ ԱՆԴՐԵԱՍ" patvi_hamar/clip_005_2.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Երևում է գրասենյակի դռների մեջ գլխարկով ու վերարկուով:" patvi_hamar/clip_005_3.wav,"Մի ոտը շեմքի վրա, խոսում է դեպի գրասենյակ): Ասացեք այդ մարդկանց, որ ես" patvi_hamar/clip_005_4.wav,"այստեղ չեմ: Գիտեմ ինչի համար են շնորհ բերել: Ճանապարհ դրեք: Հետո" patvi_hamar/clip_005_5.wav,"գրասենյակը փակեցեք, գնացեք ճաշելու: Դուք հարկավոր չեք: Իրիկունը շուտ" patvi_hamar/clip_005_6.wav,"եկեք: (Ներս է գալիս, դռները հետևից ծածկելով):" patvi_hamar/clip_005_7.wav,"" patvi_hamar/clip_005_8.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Էլի ովքե՞ր էին:" patvi_hamar/clip_005_9.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ազգային ագռավներ: Փահ, կարծես, բարեգործական" patvi_hamar/clip_005_10.wav,"ընկերություն եմ բաց արել կամ իրենցից հիմար եմ, չգիտեմ ում է հարկավոր օգնել," patvi_hamar/clip_005_11.wav,"ումը – ոչ: Հավաքվել են մի դյուժին անգործներ ու դռնե դուռ ընկել, թե ինչ է`" patvi_hamar/clip_005_12.wav,"«Աշխատանքի տան» համար փող ենք հավաքում: (Սաղաթելի օգնությամբ հանում" patvi_hamar/clip_005_13.wav,"է վերարկուն և գլխարկի ու ձեռնոցների հետ տալիս է նրան: Հագած է լայն և" patvi_hamar/clip_005_14.wav,"երկարավուն պիջակ, լայն վարտիք: Ժիլետի վրա ժամացույցի ոսկե շղթա, աջ" patvi_hamar/clip_005_15.wav,"ձեռքի մատի վրա ահագին ադամանդյա մատանի): Աշխատանքի տո՞ւնս որն է:" patvi_hamar/clip_005_16.wav,"Աշխատող մարդը ինքը գործ էլ կունենա, տուն էլ: Հավաքել են ծույլերին ու" patvi_hamar/clip_005_17.wav,"անպիտաններին, ձրի կերակրում են, թե ազգ ենք փրկում:" patvi_hamar/clip_005_18.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Իմաստունի խոսքեր են: (Վերարկուն ու ձեռնափայտը տանում է" patvi_hamar/clip_005_19.wav,"նախասենյակ և իսկույն վերադառնում):" patvi_hamar/clip_005_20.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Նստում է իր գրասեղանի քով և այդ պահին տեսնում" patvi_hamar/clip_005_21.wav,"Երանուհուն) Աա, դու այստեղ ես: Էլի ի՞նչ ես ունքերդ կիտել: (Գրգռվելով) Մի" patvi_hamar/clip_005_22.wav,"սևացնի օրս, մի սևացնիր, առանց քեզ էլ սևացնողներ կան:" patvi_hamar/clip_005_23.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Ու գողին մերժելը մեղք է:" patvi_hamar/clip_005_24.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Կծու հեգնությամբ) Հա, միլիոնատերի աղջիկ: Որ այդպես է," patvi_hamar/clip_005_25.wav,"տուր էլի քո օժիտից կամ հորդ թողած ժառանգությունից, այ, այն մեծ-մեծ" patvi_hamar/clip_005_26.wav,"քարավաններից:" patvi_hamar/clip_005_27.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Վեր կենալով) Դու միշտ իմ հոր աղքատությունը երեսովս ես" patvi_hamar/clip_005_28.wav,"տալիս:" patvi_hamar/clip_005_29.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ախար, ինչ անեմ, նա էլ միշտ քարոզում էր. «բարություն արեք»:" patvi_hamar/clip_005_30.wav,"Ինքը չուներ, ուրիշներից էր պահանջում: Բարություն: Բարությո՞ւնս որն է: Մարդս" patvi_hamar/clip_005_31.wav,"անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է ոտով խփես, խորը գցես, ոչ թե ձեռքից" patvi_hamar/clip_005_32.wav,"բռնես բարձրացնես: (Սակավ լռություն: Տոնը փոխելով, Սաղաթելին): Չի՞ եկել այն" patvi_hamar/clip_005_33.wav,"տղան:" patvi_hamar/clip_005_34.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Դեռ ոչ:" patvi_hamar/clip_005_35.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ի՞նչ ես ցցվել աչքիս առաջ: Ի՞նչ ես ուզում ինձանից:" patvi_hamar/clip_005_36.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Հառաչելով) Ոչինչ," patvi_hamar/clip_005_37.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Փառք Աստուծո, կարծեցի էլի պիտի սկսես նախատել ինձ:" patvi_hamar/clip_005_38.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Ես քեզ ե՞րբ եմ նախատել:" patvi_hamar/clip_005_39.wav,"" patvi_hamar/clip_005_40.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Դո՞ւ: Դու երեսուն տարի է շարունակ նախատում ես ինձ: Ես" patvi_hamar/clip_005_41.wav,"քեզ լավ եմ ճանաչում, դու իմ առաջին թշնամին ես: (Վեր է կենում և սկսում" patvi_hamar/clip_005_42.wav,"անցուդարձ անել):" patvi_hamar/clip_005_43.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Չեմ իմանում ինչով եմ քո թշնամին:" patvi_hamar/clip_005_44.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ինչո՞վ: Քո մտքերով: Դու երբեք իմ մասին լավ բան չես" patvi_hamar/clip_005_45.wav,"մտածել: (Լռություն) Ի՞նչ է խոսել քեզ հետ Օթարյանը:" patvi_hamar/clip_005_46.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Արտաշե՞սը: Ոչինչ: Ինչ որ քեզ հետ է խոսում, նույնն էլ ինձ" patvi_hamar/clip_005_47.wav,"հետ:" patvi_hamar/clip_005_48.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ի՞նչ ես կարծում, նա ինչպիսի տղա է:" patvi_hamar/clip_005_49.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Նա օրինավոր տղա է, շատ օրինավոր, համեստ, խելոք..." patvi_hamar/clip_005_50.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Լավ, լավ, մի երկարացնիր, գովելդ ավելորդ է..." patvi_hamar/clip_005_51.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Հառաչում է):" patvi_hamar/clip_005_52.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Գրգռվելով) Լսիր, հազար անգամ ասել եմ, էլի եմ կրկնում, թող" patvi_hamar/clip_005_53.wav,"այդ հառաչանքներդ, ախ ու վախդ: Քո դեմքի վրա, աչքերիդ մեջ, ամեն խոսքիդ" patvi_hamar/clip_005_54.wav,"տակ ես զգում եմ նախատինք: Քո տխրությունն ինձ կատաղեցնում է: Ես շատ լավ" patvi_hamar/clip_005_55.wav,"գիտեմ, որ դու ստվերի պես հետևում ես ինձ, ծուռ եմ դնում ոտս, թե՞ ուղիղ, ումի՞ն" patvi_hamar/clip_005_56.wav,"զրկեցի, ումի՞ց ավելորդ վերցրի, ումի՞ն պակաս տվեցի: Թող ինձ հանգիստ, դու իմ" patvi_hamar/clip_005_57.wav,"խի՞ղճն ես ինչ է: Չի հարկավոր, կարոտություն չունիմ: Իմ մեջ խիղճ էլ կա, հոգի էլ," patvi_hamar/clip_005_58.wav,"Աստված էլ..." patvi_hamar/clip_005_59.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Տարակուսանքով) Ոչինչ չեմ հասկանում ասածներիցդ..." patvi_hamar/clip_005_60.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ա, շատ լավ ես հասկանում: (Անհանգիստ նայելով" patvi_hamar/clip_005_61.wav,"ժամացույցին) Արդեն երկու ժամն է: Չեկավ այդ տղան:" patvi_hamar/clip_005_62.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Զսպելով իրեն) Տա՞նն ես ճաշելու:" patvi_hamar/clip_005_63.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Իհարկե, ա՞յդ էլ հարց է:" patvi_hamar/clip_005_64.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Խորհրդավոր) Ո՞վ գիտե քո բանը:" patvi_hamar/clip_005_65.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Այ, տեսնում ես, հենց այդ «ով գիտե» -ի տակ սատանան է" patvi_hamar/clip_005_66.wav,"նստած: Նախատինք, միշտ նախատինք: Օձի նման է կծում: Հեռացիր: Առավոտից" patvi_hamar/clip_005_67.wav,"դեռ շան պես անոթի եմ: Գնա, ճաշ պատրաստիր: Մի աման էլ Արտաշեսի համար" patvi_hamar/clip_005_68.wav,"" patvi_hamar/clip_005_69.wav,"դիր: Ես նրան ճաշի եմ պահելու: Լավ վարվիր նրա հետ, այդ ինձ հարկավոր է:" patvi_hamar/clip_005_70.wav,"Բագրատը տանն է, ուղարկիր այստեղ: (Երանուհին գնում է ձախ դռնով):" patvi_hamar/clip_006_0.wav,"ՏԵՍԻԼ 6" patvi_hamar/clip_006_1.wav,"ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ" patvi_hamar/clip_006_2.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Լռություն): Քույրդ ամեն բան գիտե: Պետք է աշխատել, որ նա" patvi_hamar/clip_006_3.wav,"գործը չփչացնի:" patvi_hamar/clip_006_4.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Իսկ դու նրա հետ այնպես ես վարվում, որ ինքդ կարող ես" patvi_hamar/clip_006_5.wav,"փչացնել:" patvi_hamar/clip_006_6.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Այդ ճշմարիտ է: Ես երբեմն չգիտեմ ինձ զսպել: Բայց ինչ անեմ," patvi_hamar/clip_006_7.wav,"այսօր առավոտից դես գրգռված եմ: Մարդիկ սկսել են խոսել իմ մասին: Ա, ես" patvi_hamar/clip_006_8.wav,"գիտեմ, որ սև նախանձը նրանց հանգստություն չի տալիս: Անդրեյ Պետրովիչ" patvi_hamar/clip_006_9.wav,"Էլիզբարովի աստղը շատերի աչքն է ծակում: Տներս ու քարավաններս տանջում են" patvi_hamar/clip_006_10.wav,"մարդկանց: (Լռություն): Ծառայողները գնացի՞ն:" patvi_hamar/clip_006_11.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Գրասենյակի դռնից ներս նայելով): Գնացել են:" patvi_hamar/clip_006_12.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Խոսում է, կարծես ինքն իր հետ, անցուդարձ անելով): Փահ," patvi_hamar/clip_006_13.wav,"Էլիզբարովի տների ու տափերի կեսն իմն է, ասում է, ոչ ավել, ոչ պակաս:" patvi_hamar/clip_006_14.wav,"(Լռություն): Ժամանակ-ժամանակ ինքս էլ մտածում եմ, կարելի է պարտական եմ:" patvi_hamar/clip_006_15.wav,"Բայց ինչպե՞ս աչքերս բաց վերցնեմ և ունեցածիս կեսը տամ նրան: Ի՞նչ կասեն" patvi_hamar/clip_006_16.wav,"մարդիկ: «Հորս հետ միասին ես առել տափերը»: Այո, ճշմարիտ է, բայց ե՞րբ:" patvi_hamar/clip_006_17.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Նոյ Նահապետի ժամանակներում:" patvi_hamar/clip_006_18.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ճշմարիտ է, ընկերներ ենք եղել, բայց չէ որ փողն ես եմ" patvi_hamar/clip_006_19.wav,"աշխատել, ես, Անդրեաս Էլիզբարովս: Դալլաք Էլիզբարովի թոռը իր բոլոր" patvi_hamar/clip_006_20.wav,"կարողությունը, դիրքը, անունը, պատիվը ձեռք է բերել իր խելքով ու" patvi_hamar/clip_006_21.wav,"աշխատանքով: Տասնուհինգ տարի ծառայել եմ Մուսայել աղայի մոտ, տարել եմ" patvi_hamar/clip_006_22.wav,"նախատինք, թուքումուր: Շան կյանք եմ քաշել, վերջը սուտ-ղորթով մի քիչ փող եմ" patvi_hamar/clip_006_23.wav,"ձեռք բերել, դուրս եկել և այն ժամանակը ընկերացել Առաքել Օթարյանի հետ:" patvi_hamar/clip_006_24.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Հե, երազի պես միտս է հին բազարում բախկալի դուքան ունեիք:" patvi_hamar/clip_006_25.wav,"Կանաչեղեն ու թթվեղեն էիք ծախում: Զատիկ-ջրօրհնենքին էլ գնում էիք Սալիան," patvi_hamar/clip_006_26.wav,"ձկնեղեն բերում ու ծախում:" patvi_hamar/clip_006_27.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Խոսք չունիմ, Առաքելն էլ աչքաբաց էր: Բայց եթե նրա խելքով" patvi_hamar/clip_006_28.wav,"վարվեի, այսօր էլ դուքանչու մեկը կլինեի: Նա հոտառություն չուներ: Ես էի, որ" patvi_hamar/clip_006_29.wav,"անդադար ասում էի. «Առաքել, առնենք այդ էժան տափերից, հետո ոսկի են" patvi_hamar/clip_006_30.wav,"" patvi_hamar/clip_006_31.wav,"դառնալու»: Սկսեցինք առնել ծովի ափերում հոտած ճահիճներ, աղբանոցներ," patvi_hamar/clip_006_32.wav,"սաժենը հիսուն կոպեկից սկսած: Առաքելը չէր ուզում, առնողը ես էի, ուրեմն ես եմ" patvi_hamar/clip_006_33.wav,"աշխատել իմ հարստությունը, իմս է այն, միմիայն իմս: Իսկ այդ լակոտն եկել է ու" patvi_hamar/clip_006_34.wav,"ասում է, «Տուր ինձ կեսը»: Փահ, գժվել եմ, որ տամ: Եթե գժվել եմ, ինչո՞ւ չեն ինձ" patvi_hamar/clip_006_35.wav,"գժատուն տանում (Գրգռվում է): Համեցեք, այս էլ ձեզ բարեգործություն: Որդեգիր" patvi_hamar/clip_006_36.wav,"եմ վերցրել հոր հիշատակի համար, ուսում տվել, մարդ շինել, տարիներով պահել" patvi_hamar/clip_006_37.wav,"եմ մորն ու քույրերին, ի՞նչ է այսօր վարձս: - Քոռ ապերախտություն:" patvi_hamar/clip_006_38.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Լավ, քիչ խառնիր արյունդ: Մի կերպ ռեխը կկապենք, կգնա:" patvi_hamar/clip_006_39.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Իհարկե, պետք է ռեխը կապել: Ես խոմ չեմ կարող նրա հետ" patvi_hamar/clip_006_40.wav,"դատարան գալ; Կգցի ինձ մի թոկից փախած ադվակատի ձեռք, արի ու" patvi_hamar/clip_006_41.wav,"ազատվիր..." patvi_hamar/clip_006_42.wav,"ՎԱՐԴԱՆ – (Ներս է մտնում նախասենյակից: Հագած է սև արխալուղ," patvi_hamar/clip_006_43.wav,"դեղնագույն պիջակ արխալուղից կարճ, մեջքին արծաթյա գոտի: Խոսում է շատ" patvi_hamar/clip_006_44.wav,"անփույթ, Շամախու բարբառով) Ան Արտաշեսը եկալ ա, ուզում ա քեզ տեսնի:" patvi_hamar/clip_006_45.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Խնդրիր: (Վարդանը հետ է գնում) Սաղաթել, դու անցկաց" patvi_hamar/clip_006_46.wav,"գրասենյակ, հետո կգաս:" patvi_hamar/clip_006_47.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Գնում է գրասենյակ, դռները ծածկելով):" patvi_hamar/clip_006_48.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Նստում է իր բազկաթոռի վրա, ուշքը ժողովելով և դեմքին" patvi_hamar/clip_006_49.wav,"սիրալիր արտահայտություն տալով):" patvi_hamar/clip_007_0.wav,"ՏԵՍԻԼ 7" patvi_hamar/clip_007_1.wav,"ԱՆԴՐԵԱՍ, ՕԹԱՐՅԱՆ, հետո ԲԱԳՐԱՏ, ավելի ուշ` ՍԱՂԱԹԵԼ" patvi_hamar/clip_007_2.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Ներս է մտնում նախասենյակից, հանդարտ և քաղաքավարի" patvi_hamar/clip_007_3.wav,"գլուխ է տալիս):" patvi_hamar/clip_007_4.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Սիրալիր) Բարով որդի: Այդ ի՞նչ է, դու մեզ մոռացե՞լ ես:" patvi_hamar/clip_007_5.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Սեղմելով Անդրեասի ձեռքը) Երեկ ձեր տանն էի:" patvi_hamar/clip_007_6.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Հա՞, բաս ինձ չեն ասել: Նստիր, այսօր մեզ մոտ ես ճաշում: Մի" patvi_hamar/clip_007_7.wav,"քիչ խոսենք, հետո կանցնենք այն կողմ: Գործ ճարեցի՞ր:" patvi_hamar/clip_007_8.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Նստում է Անդրեասի գրասեղանի քով, երեսը դեպի" patvi_hamar/clip_007_9.wav,"հասարակություն) Այո, մի քանի մասնավոր դասեր:" patvi_hamar/clip_007_10.wav,"" patvi_hamar/clip_007_11.wav,"ԲԱԳՐԱՏ – (Գալիս է ձախ դռնից, երկայն կոշիկներով և նավթի բծերով" patvi_hamar/clip_007_12.wav,"ծածկված պիջակով: Նկատելով Օթարյանին, թեթև ցնցվում է, սառը գլուխ է" patvi_hamar/clip_007_13.wav,"տալիս, նստում է ձախ գրասեղանի քով և անմիջապես սկսում է գործով զբաղվել –" patvi_hamar/clip_007_14.wav,"չափում է կարկինով, գծագրում: Միևնույն ժամանակ ուշադիր է դեպի" patvi_hamar/clip_007_15.wav,"խոսակցությունը):" patvi_hamar/clip_007_16.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Դասեր: Այնքան ուսում ստանալուց հետո վարժապետությո՞ւն" patvi_hamar/clip_007_17.wav,"ես անում:" patvi_hamar/clip_007_18.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ի՞նչ արած, պարոն Անդրեաս, առայժմ ստիպված եմ:" patvi_hamar/clip_007_19.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Բայց դրանով փոր չի կշտանալ, որդի, արի քեզ համար մի տեղ" patvi_hamar/clip_007_20.wav,"սարքենք մեր գործերում: Հը՞մ, ի՞նչ կասես Բագրատ, երևի, քո գործարանում մի" patvi_hamar/clip_007_21.wav,"պաշտոն կլինի: Իհարկե, հարմար պաշտոն..." patvi_hamar/clip_007_22.wav,"ԲԱԳՐԱՏ – (Կտրուկ) Իմ գործարանը դեռ շուտ պատրաստ չի լինի:" patvi_hamar/clip_007_23.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Շնորհակալ եմ, պարոն Անդրեաս, ես ծառայելու միտք չունիմ:" patvi_hamar/clip_007_24.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ամո՞թ ես համարում:" patvi_hamar/clip_007_25.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ոչ, կարծում եմ, որ կարիք չեմ ունենալ ծառայելու, իսկ եթե" patvi_hamar/clip_007_26.wav,"ունենամ էլ, համենայն դեպս, ձեր որդուն չեմ ծառայիլ:" patvi_hamar/clip_007_27.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ինչո՞ւ:" patvi_hamar/clip_007_28.wav,"ԲԱԳՐԱՏ – (Կծու եղանակով, գործը չընդհատելով) Իդեալիստի ճերմակ" patvi_hamar/clip_007_29.wav,"փետուրները կարող են սևանալ բուրժուայի գործերում:" patvi_hamar/clip_007_30.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Զսպված) Միայն այն դեպքում, երբ այդ գործերը մրոտ են:" patvi_hamar/clip_007_31.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Չեմ հասկանում, ինչո՞ւ եք այդպես գրգռված խոսում երկու" patvi_hamar/clip_007_32.wav,"ընկեր:" patvi_hamar/clip_007_33.wav,"ԲԱԳՐԱՏ – (Հեգնորեն) Ընկեր, հը, ընկեր: Ոչ հայրիկ, մեր մեջ ընկերական" patvi_hamar/clip_007_34.wav,"ոչինչ չկա:" patvi_hamar/clip_007_35.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Հանդիմանությամբ) Բագրատ:" patvi_hamar/clip_007_36.wav,"ԲԱԳՐԱՏ – (Մատիտն ու կարկինը ձգելով սեղանի վրա) Հայրիկ, ես կարծում" patvi_hamar/clip_007_37.wav,"եմ, որ ժամանակն է մեր հաշիվներն այդ պարոնի հետ պարզելու: Նա ինչ-որ" patvi_hamar/clip_007_38.wav,"պահանջներ ունի քեզանից:" patvi_hamar/clip_007_39.wav,"" patvi_hamar/clip_007_40.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Խիստ) Այդ քո գործը չէ: Դու բանիդ կաց:" patvi_hamar/clip_007_41.wav,"ԲԱԳՐԱՏ – (Վեր կենալով) Ներիր, հայրիկ, ես չեմ կարող սառը վերաբերվել" patvi_hamar/clip_007_42.wav,"դեպի մի մարդ, որ ուզում է մեր անունը խայտառակել: Այն էլ մի այնպիսի մարդ, որ" patvi_hamar/clip_007_43.wav,"դեռ չի դուրս եկել մեր փողերով գնված հագուստից:" patvi_hamar/clip_007_44.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Հուզված վեր է կենում, բայց իսկույն ևեթ զսպում է իրան) Պարոն" patvi_hamar/clip_007_45.wav,"Անդրեաս, զսպեցեք ձեր որդուն: Ես չեմ կարող նրա հետ վեճի բռնվել այստեղ:" patvi_hamar/clip_007_46.wav,"ԲԱԳՐԱՏ – Իսկ ես թույլ եմ տալիս ինձ պահանջել ձեզանից բացատրություն:" patvi_hamar/clip_007_47.wav,"Հայրիկը կարող է ձեզ հետ վարվել ինչպես կամենում է, իսկ մեր մեջ պետք է ամեն" patvi_hamar/clip_007_48.wav,"բան պարզվի հենց այժմ:" patvi_hamar/clip_007_49.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Գրգռված) Ասացի, որ այդ քո գործը չէ, մի խառնվիր:" patvi_hamar/clip_007_50.wav,"ԲԱԳՐԱՏ – Բայց հայրիկ, իմ ինքնասիրությունը վիրավորված է: Ուստի թույլ" patvi_hamar/clip_007_51.wav,"տուր նրան մի քանի հարցեր առաջարկել: (Դառնում է Օթարյանին) Ես կկամենայի" patvi_hamar/clip_007_52.wav,"իմանալ, դուք բավարարվա՞ծ եք մեզանից, թե՞ ոչ:" patvi_hamar/clip_007_53.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Զսպված) Այո:" patvi_hamar/clip_007_54.wav,"ԲԱԳՐԱՏ – Ո՞վ է ձեզ խնամել և բարձր ուսում տվել:" patvi_hamar/clip_007_55.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Զսպված) Ձեր հայրը:" patvi_hamar/clip_007_56.wav,"ԲԱԳՐԱՏ – Ո՞վ է տարիներ շարունակ պահպանել և կերակրել ձեր մորն ու" patvi_hamar/clip_007_57.wav,"քույրերին:" patvi_hamar/clip_007_58.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ձեր հայրը:" patvi_hamar/clip_007_59.wav,"ԲԱԳՐԱՏ – Եվ այդ բոլորը խոստովանելուց հետո հանդգնում եք լինել" patvi_hamar/clip_007_60.wav,"երեխտամո՞ռ: Եվ բոլորից հետո, դու, հայրիկ, պահանջում ես, որ ես սա՞ռը" patvi_hamar/clip_007_61.wav,"վերաբերվեմ այդ մարդուն:" patvi_hamar/clip_007_62.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ես ասում եմ, որ այդ քո գործը չէ: Դու ոչինչ չես հասկանում:" patvi_hamar/clip_007_63.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Բագրատին) Լսեցեք, պարոն, ձեզ հետ ես այսօր մտադիր չէի" patvi_hamar/clip_007_64.wav,"հաշվի նստելու, բայց, որովհետև ստիպում եք, կխոսեմ: Այո, ես Էլիզբարյանների" patvi_hamar/clip_007_65.wav,"խնամքով մեծացած մարդ եմ:Դուք ինը տարի պահել ու պահպանել եք ինձ, մորս" patvi_hamar/clip_007_66.wav,"ու քույրերիս: Բայց ինչպես - այդ միայն ինձ է հայտնի: Այն, ինչ որ ես եմ զգացել" patvi_hamar/clip_007_67.wav,"տարիների ընթացքում, չէի ցանկանալ զգալ ոչ մի ինքնասեր մարդու: Դուք ձեր" patvi_hamar/clip_007_68.wav,"ամեն մի կոպեկի մեջ թույն եք սրսկել և այնպես տվել ինձ..." patvi_hamar/clip_007_69.wav,"" patvi_hamar/clip_007_70.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Պարտական մնամ, եթե արած լավություններս գոնե մի անգամ" patvi_hamar/clip_007_71.wav,"երեսովդ տված լինիմ:" patvi_hamar/clip_007_72.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Բայց մի՞թե պիտի խոսեիք, որ ես զգայի իմ ողորմելի դրությունը:" patvi_hamar/clip_007_73.wav,"Այո, իմ վերաբերմամբ դուք արտաքուստ քաղաքավարի եք եղել: Բայց այն, ինչ որ" patvi_hamar/clip_007_74.wav,"խոսքերով չեք արտահայտել, արտահայտել եք ձևերով, աչք-ունքով," patvi_hamar/clip_007_75.wav,"շարժումներով: Դուք ինձ ստորացրել եք իմ աչքում ամեն անգամ, խայթել եք իմ" patvi_hamar/clip_007_76.wav,"ինքնասիրությունը լուռ, ինչպես, ներեցեք ասել, մի կարիճ..." patvi_hamar/clip_007_77.wav,"ԲԱԳՐԱՏ – (Հեգնորեն) Զարմանալի է, որ տարիներ շարունակ լռել եք և նոր եք" patvi_hamar/clip_007_78.wav,"միայն ձայն բարձրացնում:" patvi_hamar/clip_007_79.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ախ, լռել եմ, որովհետև խնամում էի մորս ու քույրերիս: Գիտեի," patvi_hamar/clip_007_80.wav,"որ եթե ձայն բարձրացնեմ, պիտի զրկեք նրանց մի կտոր հացից: Ես մտածում էի" patvi_hamar/clip_007_81.wav,"այսպես. «Կքաշեմ մի կերպ այս վիրավորանքը և մի օր, բոլոր պարտքերս" patvi_hamar/clip_007_82.wav,"վճարելով Էլիզբարյաններին, կթեթևանամ հոգով»: Մայրս էլ է լռել: Բայց" patvi_hamar/clip_007_83.wav,"հարցրեք, ինչ լռություն է եղել այդ: (Անդրեասի կողմ) Ամսական քսանհինգ ռուբլի" patvi_hamar/clip_007_84.wav,"տալով քսանհինգ անգամ նախատել եք նրան. «Շատ ես ծախսում, ապրիր" patvi_hamar/clip_007_85.wav,"ներքնահարկում, կար արա ուրիշների համար, լվացք արա, թող աղջիկներդ" patvi_hamar/clip_007_86.wav,"աղախին մտնեն...»:" patvi_hamar/clip_007_87.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Անհամբեր) Տեր մեղա քեզ Աստված:" patvi_hamar/clip_007_88.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Իսկ մի օր այնքան անգութ եք եղել, որ առաջարկել եք նրան" patvi_hamar/clip_007_89.wav,"աղքատանոց մտնել: Ձեր խոսքերն ասեղների պես խոթվել են խեղճ կնոջ սիրտը:" patvi_hamar/clip_007_90.wav,"Քույրերս այսօր էլ առանց արտասուքի չեն կարողանում հիշել այդ օրը: Եվ ինչո՞ւ," patvi_hamar/clip_007_91.wav,"ո՞վ է եղել իմ մայրը: Չէ՞ որ ձեր հավասար ընկերոջ այրին: Մի կին, որ նույնչափ" patvi_hamar/clip_007_92.wav,"հարուստ է, որչափ դուք: Երբ նա արտասուքը աչքերին պատմում էր իր կրած" patvi_hamar/clip_007_93.wav,"վշտերը, այրունս պաղեց երակներիս մեջ: Ես անզորությունից սկսեցի մազերս" patvi_hamar/clip_007_94.wav,"փետտել, մատներս կրծոտել: Ես վրիժառության միջոցներ էի փնտրում, չէի գտնում:" patvi_hamar/clip_007_95.wav,"Եվ ահա այդ ժամանակ հենց մայրս ինքը հասավ ինձ օգնության..." patvi_hamar/clip_007_96.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Եվ ասաց, որ ես կողոպտել եմ քո հորը, հա,հա,հա:" patvi_hamar/clip_007_97.wav,"ԲԱԳՐԱՏ – Եվ զրպարտեց իր բարերարին սև ապերախտությամբ:" patvi_hamar/clip_007_98.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Ուշք չդարձնելով Բագրատի կողմ) Այո, պարոն: Նա հաղորդեց" patvi_hamar/clip_007_99.wav,"ինձ իմ հոր վերջին խոսքերը. «Ես մեռնում եմ աղքատության մեջ, ինձ կողոպտեց" patvi_hamar/clip_007_100.wav,"ընկերս: Ահա քեզ այս թղթերը, կհանձնես որդուս, երբ ուսումը կավարտի»:" patvi_hamar/clip_007_101.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Ցնցվելով) Թղթեր, ի՞նչ թղթեր:" patvi_hamar/clip_007_102.wav,"" patvi_hamar/clip_007_103.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Մի քանի ընկերական պայմանագրեր, որոնք պիտի ապացուցեն," patvi_hamar/clip_007_104.wav,"թե ձեր հարստության կեսն ինձ է պատկանում: Դուք օգտվելով իմ հոր ծանր և" patvi_hamar/clip_007_105.wav,"երկարատև հիվանդությունից, խաբել եք նրան օր-օրի վրա և ձեր անունով վերածել" patvi_hamar/clip_007_106.wav,"բոլորը, ինչ որ եղել է ընկերական:" patvi_hamar/clip_007_107.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Վրդովվելով) Այդ սուտ է: Ես ինչ որ ունիմ, օրենքով և" patvi_hamar/clip_007_108.wav,"նոտարական դոկումենտներով է հաստատված ինձ վրա:" patvi_hamar/clip_007_109.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Այո, բայց առանց մի կոպեկ վճարելու: Դուք կարողացել եք" patvi_hamar/clip_007_110.wav,"խաբել նույնիսկ օրենքները: Ահա հենց այս բանը պիտի ապացուցանեն իմ հոր" patvi_hamar/clip_007_111.wav,"թղթերը:" patvi_hamar/clip_007_112.wav,"ԲԱԳՐԱՏ – (Կատաղի) Դուրս այստեղից, ստախոս:" patvi_hamar/clip_007_113.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Հպարտ և կատաղի) Պարոն, խնայեցեք ձեր հորը..." patvi_hamar/clip_007_114.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Ձեռն ուժգին զարկելով սեղանին, ոտքի է կանգնում) Լռիր," patvi_hamar/clip_007_115.wav,"ասում եմ, դու ինձ կատաղեցնում ես:" patvi_hamar/clip_007_116.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Ներս է մտնում):" patvi_hamar/clip_007_117.wav,"ԲԱԳՐԱՏ – Բայց նա քեզ անպատվեց: Նա քեզ կողոպտիչ անվանեց:" patvi_hamar/clip_007_118.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Զսպում է իրան) Թող անվանի, ո՞վ է հավատացողը: Երեխա է," patvi_hamar/clip_007_119.wav,"ոչինչ չի հասկանում, տաքանում է: (Դառնում է Օթարյանին): Որդի, այդ բոլորը," patvi_hamar/clip_007_120.wav,"ինչ որ ասացիր, դատարկ բաներ են: Ես քեզ ներում եմ հոր պես: Խոսենք" patvi_hamar/clip_007_121.wav,"չափահասների նման: Գիտեմ, արյունդ եռ է գալիս, ապրել ես ուզում, բայց չունիս:" patvi_hamar/clip_007_122.wav,"Էհ, մտածել ես, մտածել ու այդ բանը հնարել..." patvi_hamar/clip_007_123.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Վրդովման նշան է անում):" patvi_hamar/clip_007_124.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Մի տաքանար, որդի, խոսենք հանդարտ: Էհ, ինչ արած, շատ" patvi_hamar/clip_007_125.wav,"եմ օգնել հորդ հիշատակի համար, էլի կօգնեմ: Արի ստացիր ինձնից մի քանի" patvi_hamar/clip_007_126.wav,"հազար ռուբլի, թուղթ տուր, որ ինձանից պահանջ չունիս և ինձ էլ ազատիր" patvi_hamar/clip_007_127.wav,"գլխացավից:" patvi_hamar/clip_007_128.wav,"ԲԱԳՐԱՏ – (Դրականապես) Երբեք: Ես թույլ չեմ տա մի կոպեկ անգամ տալ" patvi_hamar/clip_007_129.wav,"նրան:" patvi_hamar/clip_007_130.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Մեղա քեզ Տեր Աստված, վերջապես, ձայնդ կտրելո՞ւ ես, թե՞ չէ:" patvi_hamar/clip_007_131.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Մի կողմից կամացուկ Բագրատին) Թող տա, դու չես" patvi_hamar/clip_007_132.wav,"հասկանում:" patvi_hamar/clip_007_133.wav,"" patvi_hamar/clip_007_134.wav,"ԲԱԳՐԱՏ – (Չլսելով Սաղաթելին) Այդ անկարելի է: Փող առաջարկել այդ" patvi_hamar/clip_007_135.wav,"մարդուն, կնշանակե վախենալ նրանից: Թող դիմի դատարան, ես ինքս քեզ" patvi_hamar/clip_007_136.wav,"կպաշտպանեմ նրա զրպարտության դեմ, որովհետև համոզված եմ, որ նա քեզ" patvi_hamar/clip_007_137.wav,"զրպարտում է:" patvi_hamar/clip_007_138.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Զգուշացեք, պարոն, այդ խոսքերը կարող են թանկ նստել ձեզ:" patvi_hamar/clip_007_139.wav,"ԲԱԳՐԱՏ – Ա, թողեք այդ ֆրազները: Ես ձեր բարոյական ուժը լավ եմ" patvi_hamar/clip_007_140.wav,"ճանաչում և զուր չեմ միշտ ձեզ արհամարհել: Սակայն ինչու ավելորդ խոսքեր" patvi_hamar/clip_007_141.wav,"շռայլել, ահա կարճ կտրական իմ խոսքը, արեք, ինչ որ կարող եք, ես ձեր" patvi_hamar/clip_007_142.wav,"հակառակորդն եմ: (Շտապով իր գրասեղանից վերցնում է մի քանի թղթեր): Քեռի," patvi_hamar/clip_007_143.wav,"ես գնում եմ գործարան: Պատվիրիր Զեյլմանին, որ խողովակները շուտով ուղարկի:" patvi_hamar/clip_007_144.wav,"Հայրիկ, ինձ ճաշի չսպասեք: (Արագությամբ հեռանում է նախասենյակի դռներով," patvi_hamar/clip_007_145.wav,"ձգելով Օթարյանի վրա մի արհամարհական հայացք):" patvi_hamar/clip_007_146.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Մեկուսի) Աֆարիմ տղա, կրակի կտոր է:" patvi_hamar/clip_008_0.wav,"ՏԵՍԻԼ 8" patvi_hamar/clip_008_1.wav,"ԱՆԴՐԵԱՍ, ՕԹԱՐՅԱՆ, ՍԱՂԱԹԵԼ, հետո ՄԱՐԳԱՐԻՏ" patvi_hamar/clip_008_2.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Տեսնում ես, որդի, էլի մենք, հին մարդիկս ավելի բարի ենք, քան" patvi_hamar/clip_008_3.wav,"դուք, նորերդ: Արի քարը փեշիցդ թափի, ստացիր երեք հազար ռուբլի, հաշտվենք:" patvi_hamar/clip_008_4.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Էլ ուրիշ ասելիք չունի՞ք:" patvi_hamar/clip_008_5.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ուրեմն համաձա՞յն ես (Տալով Սաղաթելին սնդուկի բանալին)" patvi_hamar/clip_008_6.wav,"Սաղաթել. տուր ինձ չեկի տետրակը: Իսկ դու նստիր և մի թուղթ գրիր, որ ոչինչ" patvi_hamar/clip_008_7.wav,"պահանջ չունիս:" patvi_hamar/clip_008_8.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Բանալին առնելով, մոտենում է սնդուկին):" patvi_hamar/clip_008_9.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Մնաք բարով:" patvi_hamar/clip_008_10.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Կանգ է առնում):" patvi_hamar/clip_008_11.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ո՞ւր: Սպասիր: Հաշիվը-հաշիվ, բարեկամությունըբարեկամություն: Դու մեզ մոտ պիտի ճաշես:" patvi_hamar/clip_008_12.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Մնացեք բարով:" patvi_hamar/clip_008_13.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Դուրս է գալիս ձախ կողմի դռնից տնային համեստ" patvi_hamar/clip_008_14.wav,"հագուստով: Օթարյանին) Մայրիկը ձեզ հրավիրում է ճաշի:" patvi_hamar/clip_008_15.wav,"" patvi_hamar/clip_008_16.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Քայլերն ուղղելով դեպի նախասենյակ, կանգ է առնում):" patvi_hamar/clip_008_17.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Տեսնում ես, քեզ ինչպես են սիրում այս տանը: Իսկ դու ուզում ես" patvi_hamar/clip_008_18.wav,"երես դարձնել մեզանից:" patvi_hamar/clip_008_19.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Զարմացած նայում է Օթարյանին) Երես դարձնել մեզանի՞ց," patvi_hamar/clip_008_20.wav,"ինչո՞ւ:" patvi_hamar/clip_008_21.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ով գիտե, ինչ որ հակառակ քամի է փչել: Բայց դու նրան խելքի" patvi_hamar/clip_008_22.wav,"կբերես: Սաղաթել, մենք գնանք, Մարգարիտը, երևի, նրան կամաչացնի:" patvi_hamar/clip_008_23.wav,"(Օթարյանին) Դե, որդի, շատ սպասեցնել չտաս մեզ: (Գնում է Սաղաթելի հետ" patvi_hamar/clip_008_24.wav,"ձախ դռնով):" patvi_hamar/clip_009_0.wav,"ՏԵՍԻԼ 9" patvi_hamar/clip_009_1.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՕԹԱՐՅԱՆ" patvi_hamar/clip_009_2.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Այդ ի՞նչ է նշանակում: (Բռնում է նրա ձեռքը ջերմագին) Ինչո՞ւ" patvi_hamar/clip_009_3.wav,"այդպես այլայլված ես:" patvi_hamar/clip_009_4.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ոչինչ, դատարկ բան է:" patvi_hamar/clip_009_5.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ է պատահել, ինչու ճաշի չես մնում: Ի՞նչ են նշանակում" patvi_hamar/clip_009_6.wav,"հայրիկի խոսքերը. «Դու ուզում ես մեզանից երես դարձնել»: Ասա, ես" patvi_hamar/clip_009_7.wav,"համբերություն չունիմ:" patvi_hamar/clip_009_8.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Եթե կարելի է, Մարգարիտ, այսօր ինձանից ոչինչ մի հարցնիլ:" patvi_hamar/clip_009_9.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Վշտացած, բաց է թողնում նրա ձեռքը) Շատ գեղեցիկ, չեմ" patvi_hamar/clip_009_10.wav,"հարցնիլ: Եթե կամենաս, ես քեզ չեմ էլ պահիլ, քանի որ քեզ համար ձանձրալի է" patvi_hamar/clip_009_11.wav,"մնալ:" patvi_hamar/clip_009_12.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ախ, Մարգարիտ, թող այդ երեխայական ձևերը, դու նման չես" patvi_hamar/clip_009_13.wav,"ուրիշ կանանց:" patvi_hamar/clip_009_14.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Բայց դու ինձ հետ վարվում ես ինչպես մի երեխայի հետ, ո՞ւր" patvi_hamar/clip_009_15.wav,"են քո խոսքերը, թե միմյանց սիրող անձանց մեջ չպիտի լինի ոչ մի գաղտնիք:" patvi_hamar/clip_009_16.wav,"Այդպե՞ս ես կատարում երդումդ:" patvi_hamar/clip_009_17.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Շփոթված) Բայց կան գործեր, որոնց հետ դու չպիտի" patvi_hamar/clip_009_18.wav,"ծանոթանաս: Քո սիրտը դեռ շատ մանուկ է: (Նորից բռնում է նրա ձեռքը և ջերմ" patvi_hamar/clip_009_19.wav,"սեղմում):" patvi_hamar/clip_009_20.wav,"" patvi_hamar/clip_009_21.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Իսկ ես կարծում էի, թե չկա գործ, որ քեզ վերաբերվի և ինձ ոչ:" patvi_hamar/clip_009_22.wav,"(Ձեռքը խլելով) Թող ինձ, դու ինձ վիրավորում ես: (Երեսը դարձնում է) Դա" patvi_hamar/clip_009_23.wav,"անգթություն է սիրող կնոջ վերեբերմամբ:" patvi_hamar/clip_009_24.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ի՞նչ արած, վիրավորված ինքնասիրությունն երբեմն անգութ է" patvi_hamar/clip_009_25.wav,"լինում:" patvi_hamar/clip_009_26.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Վիրավորված ինքնասիրությո՞ւնը: Ո՞ւմ ինքնասիրությունն է" patvi_hamar/clip_009_27.wav,"վիրավորվել: Քո՞նը: Ո՞վ է վիրավորել: Հա՞յրս, թե՞ եղբայրս: (Դադար) Բայց դու" patvi_hamar/clip_009_28.wav,"լռում ես: Դու ինձանից դարձնո՞ւմ ես երեսդ: Բավական է, մի փորձիր" patvi_hamar/clip_009_29.wav,"համբերությունս: Ես ատում եմ կեղծիքը, հասկանո՞ւմ ես: Ասա պարզ և աներկյուղ," patvi_hamar/clip_009_30.wav,"ի՞նչ է պատահել: Ա, հասկանում եմ: Դու խոսել ես հորս հետ իմ մասին, խնդրել ես" patvi_hamar/clip_009_31.wav,"նրա համաձայնությունը: Մերժել է... Բայց ոչ, ինչ եմ ասում: Հայրիկը սիրալիր էր" patvi_hamar/clip_009_32.wav,"դեպի քեզ: Վերջապես նրա մերժումը չի կարող քեզ վիրավորել, քանի որ ես սիրում" patvi_hamar/clip_009_33.wav,"եմ քեզ և իմ գլխի տերը միմիյայն ես եմ: (Դադար) Սպասիր, իմ մեջ ծագեց ուրիշ" patvi_hamar/clip_009_34.wav,"կասկած: Դու նրա հետ խոսել ես իմ... Բայց ոչ, դու ընդունակ չես այդ տեսակ" patvi_hamar/clip_009_35.wav,"անվայել սակարկության: Վերջապես, ասելո՞ւ ես, թե ոչ:" patvi_hamar/clip_009_36.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Դու բռնություն ես գործ դնում իմ կամքի վրա, Մարգարիտ:" patvi_hamar/clip_009_37.wav,"Կրկնում եմ, կան բաներ, որոնց հետ դու չպիտի ծանոթանաս:" patvi_hamar/clip_009_38.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Եռանդով) Ոչ, ասում եմ: Մազի չափ գաղտնիք չպիտի" patvi_hamar/clip_009_39.wav,"ունենաս ինձանից: Կամենում ես, այս պայմանով սիրիր ինձ, ոչ – կարող ես" patvi_hamar/clip_009_40.wav,"հեռանալ: Ուրիշ տեսակի փոխադարձ սեր ես չեմ ընդունում:" patvi_hamar/clip_009_41.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Մի վճռական շարժում անելով) Ահ, թող լինի, ինչ որ լինելու է:" patvi_hamar/clip_009_42.wav,"Միևնույն է, անհնարին է քեզանից թաքցնել:" patvi_hamar/clip_009_43.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Գրեթե շնչապատառ) Հապա՞, հապա:" patvi_hamar/clip_009_44.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ասա ինձ, Մարգարիտ, սիրո՞ւմ ես հորդ:" patvi_hamar/clip_009_45.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ե՞ս, իմ հո՞րը: (Դրական և ջերմագին) Այո:" patvi_hamar/clip_009_46.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ոչ միայն իբրև զավակ, ոչ միայն արյունակցի սիրով, այլև" patvi_hamar/clip_009_47.wav,"գիտակցորոն:" patvi_hamar/clip_009_48.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Չեմ հասկանում միտքդ:" patvi_hamar/clip_009_49.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ուզում եմ ասել, հարգո՞ւմ ես նրան ինպես մարդու:" patvi_hamar/clip_009_50.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Անտարակույս: Չէ՞ որ իմ հայրն էլ մի մարդ է:" patvi_hamar/clip_009_51.wav,"" patvi_hamar/clip_009_52.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Եվ ազնիվ մարդ, այնպես չէ՞:" patvi_hamar/clip_009_53.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Անկասկած, իմ հայրն անազնիվ չէ:" patvi_hamar/clip_009_54.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Համոզմունքո՞վ ես ասում այդ:" patvi_hamar/clip_009_55.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Խորին համոզմունքով: Գոնե ինձ մինչև օրս հայտնի չէ նրա" patvi_hamar/clip_009_56.wav,"որևէ անազնիվ արարքը: Հարգում եմ ինչպես մի աշխատասեր և խելոք մարդու, որ" patvi_hamar/clip_009_57.wav,"երկար տարիների տառապանքով ապահովել է իր զավակների դրությունը: Նա" patvi_hamar/clip_009_58.wav,"ինքը տգետ լինելով, իր զավակների կրթության համար ոչինչ չի խնայել: (Դադար)" patvi_hamar/clip_009_59.wav,"Բայց ինչո՞ւ ես կասկածանքով նայում ինձ, միթե չե՞ս հավատում իմ" patvi_hamar/clip_009_60.wav,"անկեղծությանը:" patvi_hamar/clip_009_61.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Եվ ո՞չ մի թերություն չես գտնում հորդ մեջ:" patvi_hamar/clip_009_62.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչո՞ւ չէ: Նա փողասեեր է, իր հաշիվների մեջ խիստ է," patvi_hamar/clip_009_63.wav,"մտածում է միմիայն իր գործերի մասին: Բայց չէ՞ որ նրա շրջանի մարդիկ բոլորն էլ" patvi_hamar/clip_009_64.wav,"այդպես են: Համարել նրան անազնիվ, ոչ, անկարելի է:" patvi_hamar/clip_009_65.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Դադար) Ի՞նչ կանեիր, Մարգարիտ, եթե մի օր համոզվեիր, որ" patvi_hamar/clip_009_66.wav,"նա անազնիվ է:" patvi_hamar/clip_009_67.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Դառնագին և զայրացած) Արտաշես..." patvi_hamar/clip_009_68.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Տաքանալով) Այո, այո, անազնիվ է գոնե իր անցյալում:" patvi_hamar/clip_009_69.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Նույն եղանակով) Արտաշես, մտածիր, ինչ ես ասում:" patvi_hamar/clip_009_70.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ասում եմ այն, ինչ որ գիտեմ: Քո հոր անցյալում կա մի սոսկալի" patvi_hamar/clip_009_71.wav,"հանցանք:" patvi_hamar/clip_009_72.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Եվ ի՞նչ է այդ հանցանքը:" patvi_hamar/clip_009_73.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Ջերմ շեշտով) Մի անողորմ զրկողություն:" patvi_hamar/clip_009_74.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Ցնցվելով) Ո՞ւմ է զրկել նա:" patvi_hamar/clip_009_75.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Մի անտեր և անօգնական մնացած ընտանիք: Իր հավատարիմ" patvi_hamar/clip_009_76.wav,"ընկերոջ որբ զավակներին:" patvi_hamar/clip_009_77.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Քե՞զ:" patvi_hamar/clip_009_78.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ինձ, մորս և քույրերիս..." patvi_hamar/clip_009_79.wav,"" patvi_hamar/clip_009_80.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ահ... (Թուլացած ընկնում է աթոռի վրա, ձեռներով երեսը" patvi_hamar/clip_009_81.wav,"ծածկելով):" patvi_hamar/clip_009_82.wav,"Երկարատև լռություն:" patvi_hamar/clip_009_83.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Դու ինքդ կամեցար իմանալ ճշմարտությունը:" patvi_hamar/clip_009_84.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Ուշքը ժողովելով ոտքի է կանգնում) Ապացուցիր ասածդ:" patvi_hamar/clip_009_85.wav,"Լսո՞ւմ ես, ապա թե ոչ, դու չես կարող զրպարտել քո բարերարին: Դու նրան" patvi_hamar/clip_009_86.wav,"սիրում էիր և հարգում: Անշուշտ այստեղ մի թյուրիմացություն կա: Դու պետք է" patvi_hamar/clip_009_87.wav,"բացատրես բոլորը: Միևնույնն է, թող նա լինի իմ պաշտելի ծնողը, իսկ դու իմ" patvi_hamar/clip_009_88.wav,"երջանկությունը - երկուսիցդ ավելի ինձ համար թանկ է ճշմարտությունը:" patvi_hamar/clip_009_89.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Երևում է ձախ դռների մեջ) Ձեզ ճաշի են սպասում:" patvi_hamar/clip_009_90.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Իսկույն:" patvi_hamar/clip_009_91.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Գնում է հետ):" patvi_hamar/clip_009_92.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Համաձայնվիր, որ այլևս իրավունք չունիմ այս տունն այցելելու:" patvi_hamar/clip_009_93.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ոչ, ընդհակառակը, պետք է այցելես: Դու իմ սերը" patvi_hamar/clip_009_94.wav,"թունավորեցիր, դու էլ պարտավոր ես բժշկել այն: Այժմ կարող ես հեռանալ, բայց" patvi_hamar/clip_009_95.wav,"վաղը դու կտաս ինձ բացատրություն:" patvi_hamar/clip_009_96.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Գլուխ է տալիս և արագ քայլերով գնում է նախասենյակ):" patvi_hamar/clip_009_97.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Թույլ քայլերով գնում է դեպի ձախ, և կանգ առնելով, հենվում է" patvi_hamar/clip_009_98.wav,"դռներին) :" patvi_hamar/clip_009_99.wav,"Վարագույրն իջնում է հանդարտ:" patvi_hamar/clip_010_0.wav,"ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ" patvi_hamar/clip_010_1.wav,"Էլիզբարյանների մեծ հյուրասենյակը, կահավորված շատ հարուստ, բայց" patvi_hamar/clip_010_2.wav,"առանց որոշ ճաշակի: Աջ պատի մեջ երկու դռներ, որոնցից խորքինը տանում է" patvi_hamar/clip_010_3.wav,"դեպի նախասենյակ, իսկ մյուսը` դեպի Անդրեասի սենյակը: Երկու դռների միջև" patvi_hamar/clip_010_4.wav,"գահավորակ, շուրջը բազկաթոռներ, առջևը կլոր սեղան մետաքսյա սփռոցով" patvi_hamar/clip_010_5.wav,"ծածկված: Վրան ճյուղավոր էլեկտրական լամպար:" patvi_hamar/clip_010_6.wav,"" patvi_hamar/clip_010_7.wav,"Խորքում ևս երկու դռներ, որոնցից աջ կողմինը տանում է սեղանատուն, ձախ" patvi_hamar/clip_010_8.wav,"կողմինը – օրիորդների սենյակները: Ձախ պատի մեջ միայն մի դուռ, որ տանում է" patvi_hamar/clip_010_9.wav,"Բագրատի և Սուրենի սենյակները: Այս պատի առջև, դեպի բեմի խորքը" patvi_hamar/clip_010_10.wav,"գահավորակ, առջևը նույնպես կլոր սեղան, շուրջը կիսաբազկաթոռներ: Սեղանի" patvi_hamar/clip_010_11.wav,"վրա ալբոմ և գեղեցիկ իրեր:" patvi_hamar/clip_010_12.wav,"Գահավորակի հետևում, պատի վրա հայելի ապակյա շրջանակով: Նույն" patvi_hamar/clip_010_13.wav,"պատի առջև դաշնամուր: Ոսկեզօծ աթոռներ, թանկագին թավշյա նստարաններ," patvi_hamar/clip_010_14.wav,"բազմոցներ, վազաներ, կիսարձաններ, տրոպիկական բույսեր և այլն: Հատակը" patvi_hamar/clip_010_15.wav,"ծայրիծայր ծածկված է գորգերով: Դռները վարագուրված են ուրախ գույնի" patvi_hamar/clip_010_16.wav,"վարագույրներով: Առաստաղից քաշ է արած մի մեծ էլեկտրական ջահ շատ" patvi_hamar/clip_010_17.wav,"ճյուղերով:" patvi_hamar/clip_010_18.wav,"Կեսօր է: Սեղանատան դռները բաց են: Այնտեղ երևում է Զարուհին, որ սփռոց" patvi_hamar/clip_010_19.wav,"է գցում ճաշի սեղանի վրա և ապա սկսում է նախաճաշ պատրաստել:" patvi_hamar/clip_010_20.wav,"Վարագույրը բարձրանալուց մի քանի վայրկյան անցած սեղանատնից լսվում է" patvi_hamar/clip_010_21.wav,"պատի ժամացույցի տասներկու զարկը: Նախասենյակի դռներից մտնում է" patvi_hamar/clip_010_22.wav,"Վարդանը կարմիր չերքեզիով, գլխին մեծ սպիտակ մորթե գդակ: Նա" patvi_hamar/clip_010_23.wav,"բեռնավորված է զանազան թղթե կապոցներով և ձեռքին զգուշությամբ բռնած մի" patvi_hamar/clip_010_24.wav,"ահագին թղթարկղ, մեջը կանացի գլխարկ:" patvi_hamar/clip_010_25.wav,"ՏԵՍԻԼ 1" patvi_hamar/clip_010_26.wav,"ՎԱՐԴԱՆ ԵՎ ԶԱՐՈՒՀԻ" patvi_hamar/clip_010_27.wav,"ՎԱՐԴԱՆ – Ուֆ Աստված վկա, հոգիս բողազս եկավ: (Սկսում է մեկ-մեկ" patvi_hamar/clip_010_28.wav,"կապոցները ձգել հատակի վրա: Թղթարկղը ձեռքից բաց չի թողնում: Երեսի" patvi_hamar/clip_010_29.wav,"քրտինքը սրբում է չերքեզկու փեշով և այդ միջոցին գդակը գցում է հատակի վրա):" patvi_hamar/clip_010_30.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Ներս է մտնում սեղանատնից, սուրճի գավաթն անձեռնոցիկով" patvi_hamar/clip_010_31.wav,"սրբելով) Հըմ, եկար: Այդ ի՞նչ շատ բաներ ես բերել:" patvi_hamar/clip_010_32.wav,"ՎԱՐԴԱՆ – Ալ մագազին չը մնաց չըմտանք, ալ պեան չմնաց – չառնի: Իստեղ" patvi_hamar/clip_010_33.wav,"միտիկ արա ա, կասես մի յարմուրկա յանք սարքիլու:" patvi_hamar/clip_010_34.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Հետաքրքրված` գավաթն ու անձեռնոցիկը դրել է ոսկեզօծ" patvi_hamar/clip_010_35.wav,"աթոռներից մեկի վրա և կապոցները տնտղում է) Դերիացու, կռուժովներ, զոնթիկ," patvi_hamar/clip_010_36.wav,"վեյեր, շալ, պերչաթկաներ մի դյուժին: Հապա տեսնեմ ինչպիսի գլխարկ է:" patvi_hamar/clip_010_37.wav,"ՎԱՐԴԱՆ – (Թղթարկղը հեռու պահելով) Հե, հե, հեռի կաննիր, ասալ ա իսկի" patvi_hamar/clip_010_38.wav,"մարդի ցոյց չտաս: Բերանիդ ջուրը քի քինյա: Հեարյաս ինքն ալ կյամ ա:" patvi_hamar/clip_011_0.wav,"ՏԵՍԻԼ 2" patvi_hamar/clip_011_1.wav,"ՎԱՐԴԱՆ, ԶԱՐՈՒՀԻ ԵՎ ՌՈԶԱԼԻԱ" patvi_hamar/clip_011_2.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Ներս է մտնում նախասենյակից գլխարկով և վերարկուով) Օ," patvi_hamar/clip_011_3.wav,"mon Dieu, հոգնեցի: Ման եկա, ման եկա, հազիվ կարողացա իմ ճաշակով մի քանի" patvi_hamar/clip_011_4.wav,"բաներ գտնել: Այն օրից, որ Փարիզը տեսել եմ, էլ այստեղ ոչ մի բան չեմ հավանում:" patvi_hamar/clip_011_5.wav,"(Վարդանին) Հիմար, ինչո՞ւ ես հատակի վրա գցել: (Զարուհի) Վերցրու, տար իմ" patvi_hamar/clip_011_6.wav,"սենյակը: Գլխարկը թող այստեղ: (Առնում է Վարդանից թղթարկղը և դնում սեղանի" patvi_hamar/clip_011_7.wav,"վրա):" patvi_hamar/clip_011_8.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Վարդանի օգնությամբ կապոցները տանում է խորքի ձախ" patvi_hamar/clip_011_9.wav,"դռներով և իսկույն վերադառնում են):" patvi_hamar/clip_011_10.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Մոտենում է հայելուն և հրճվանքով նայում իրան: Հետո" patvi_hamar/clip_011_11.wav,"վերցնում է իր գլխարկը և դնում սեղանի վրա):" patvi_hamar/clip_011_12.wav,"ՎԱՐԴԱՆ – Իննսուն մանեթ... Վայ սատանա փռնողանց Վարդան, իննսուն" patvi_hamar/clip_011_13.wav,"մանեթով Շամախիում մի տուն կարելի ա շինել... Հալա կտուրն ալ ղռած..." patvi_hamar/clip_011_14.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Առանց նրան նայելու) Դու դեռ այստե՞ղ ես:" patvi_hamar/clip_011_15.wav,"ՎԱՐԴԱՆ – Հրամանիդ ամ սըպասում: Ալ պյան չե՞ս ասիլու:" patvi_hamar/clip_011_16.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Երեսը դարձնելով նրա կողմը) «Չես» ասիլու «Չե՞ս»-ը որն է, ես" patvi_hamar/clip_011_17.wav,"քո՞ւյրդ եմ, թե ընկերդ:" patvi_hamar/clip_011_18.wav,"ՎԱՐԴԱՆ – Ա բալամ, դե մենք չոբան մարդ անք, հինչ իմանանք:" patvi_hamar/clip_011_19.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Հիմա էլ «մենք»: Այդ ինչ տեսակի մարդիկ են, արքայական" patvi_hamar/clip_011_20.wav,"եղանակով են խոսում, ուրիշներին «դու», իսկ իրենց մասին «մենք»: Գնա Իվանին" patvi_hamar/clip_011_21.wav,"ասա, որ կառքն ինձ հարկավոր չէ: (Վարդանը շփոթված հեռանում է" patvi_hamar/clip_011_22.wav,"նախասենյակ, գդակը մոռանալով հատակի վրա: Զարուհուն) Ո՞վ կա տանը: (Նոր" patvi_hamar/clip_011_23.wav,"գլխարկը դնում է թղթարկղի մեջ):" patvi_hamar/clip_011_24.wav,"ԶԱՐՈՒՀԻ – Տիրուհին և օրիորդը:" patvi_hamar/clip_011_25.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Կանչիր այստեղ Ռիտային: Տար այս գլխարկը սենյակ:" patvi_hamar/clip_011_26.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Վերցնում է թղթարկղը և գնում օրիորդների սենյակները):" patvi_hamar/clip_011_27.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Հանում է վերարկուն, ձգում բազկաթոռներից մեկի վրա, նորից" patvi_hamar/clip_011_28.wav,"մոտենում է հայելուն և մազերն ուղղում:)" patvi_hamar/clip_011_29.wav,"" patvi_hamar/clip_011_30.wav,"ՎԱՐԴԱՆ – (Հետ է գալիս նախասենյակից և հատակի վրա որոնում է գդակը):" patvi_hamar/clip_011_31.wav,"Աշի, հինչ տեղ կորավ անտերը:" patvi_hamar/clip_011_32.wav,"ԶԱՐՈՒՀԻ – }" patvi_hamar/clip_011_33.wav,"ՎԱՐԴԱՆ – } Սպասում են հրամանի:" patvi_hamar/clip_011_34.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Բաց է անում թղթարկղը, դուրս է բերում ահագին կարմիր" patvi_hamar/clip_011_35.wav,"փետուրով մի սպիտակ գլխարկ և հիացած նայում): Հապա մեկ էլ տեսնեմ լավ է" patvi_hamar/clip_011_36.wav,"սազում: (Դնում է գլխին և նայում հայելուն): Հըմ, օրիորդ Իլդարյանն ուզում էր ինձ" patvi_hamar/clip_011_37.wav,"հավատացնել, որ մոդելը միայն իր համար է բերված: Կարծեմ, վատ չէ, աա՞," patvi_hamar/clip_011_38.wav,"Զարուհի:" patvi_hamar/clip_011_39.wav,"ԶԱՐՈՒՀԻ – Ույ, օրիորդ, ինչպես է սազում, ինչպես:" patvi_hamar/clip_011_40.wav,"ՎԱՐԴԱՆ – Կասես, նուռնի ծաղիկ իլի, յա լալազար:" patvi_hamar/clip_011_41.wav,"ԶԱՐՈՒՀԻ – Ով գիտե, քսան մանեթ եք տվել..." patvi_hamar/clip_011_42.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Արհամարհանքով) Ֆիդոն, հիմա ամեն մի մակլերի աղջիկ էլ" patvi_hamar/clip_011_43.wav,"քսան մանեթանոց գլխարկ է հագնում: Փարիզից է բերել տված, արժե իննսուն" patvi_hamar/clip_011_44.wav,"ռուբլի:" patvi_hamar/clip_011_45.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Այդ ի՞նչ ես փնտրում:" patvi_hamar/clip_011_46.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Վերադառնում է, վերցնում է Ռոզալիայի հին գլխարկն ու" patvi_hamar/clip_011_47.wav,"վերարկուն և տանում նախասենյակ):" patvi_hamar/clip_011_48.wav,"ՎԱՐԴԱՆ – Շուլլահիս: Չամ իմանըմ հինչ տեղ թողի: (Գնում է): Հա," patvi_hamar/clip_011_49.wav,"հեարեաս: (Վերցնում է): Այ քո տիրոջ վիզը կոտրվի հա: (Ձեռքով զարկում է" patvi_hamar/clip_011_50.wav,"գդակին):" patvi_hamar/clip_011_51.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Կատաղած): Ի՞նչ ես անում, վայրենի: Դուրս եկ, անկիրթ հայ:" patvi_hamar/clip_011_52.wav,"ՎԱՐԴԱՆ – (Մեկուսի) Աշի, դրանց ղուլլուղ անիլը թամամ խաթաբալա ա յա" patvi_hamar/clip_011_53.wav,"քի... (Գնում է նախասենյակ):" patvi_hamar/clip_011_54.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Վերադառնում է նախասենյակից):" patvi_hamar/clip_011_55.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Արի ու այդ տեսակ արջերից մարդ պատրաստիր: Իսկ ես դեռ" patvi_hamar/clip_011_56.wav,"ուզում եմ կաբրիոլետիս համար նրան ցիլինդր ու ֆրակ հագցնել: Չէ, պետք է" patvi_hamar/clip_011_57.wav,"այլազգի վարձել:" patvi_hamar/clip_011_58.wav,"" patvi_hamar/clip_011_59.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Վերցնում է սրճի գավաթն ու անձեռնոցիկը և անցնում է" patvi_hamar/clip_011_60.wav,"սեղանատուն):" patvi_hamar/clip_012_0.wav,"ՏԵՍԻԼ 3" patvi_hamar/clip_012_1.wav,"ՌՈԶԱԼԻԱ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏ" patvi_hamar/clip_012_2.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Ներս է մտնում հագնված համեստ, բայց ավելի լավ, քան" patvi_hamar/clip_012_3.wav,"առաջին արարվածում: Ձեռքին պահած է մի անկազմ գիրք: Չի կարդում):" patvi_hamar/clip_012_4.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Ծաղրելով) Իսկ և իսկ Մարգարիտտա - Ֆաուստ օպերայից," patvi_hamar/clip_012_5.wav,"գրքույկը ձեռքումդ, համեստ, ամոթխած, պակասում է ճախարակը: Երանի" patvi_hamar/clip_012_6.wav,"գիտենայի, ինչ ես գտնում ընթերցանության մեջ: (Ձգվում է գահավորակի վրա):" patvi_hamar/clip_012_7.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Որտե՞ղ էիր: (Գիրքը դնում է ձախ կողմի սեղանի վրա և" patvi_hamar/clip_012_8.wav,"նստում):" patvi_hamar/clip_012_9.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Օհ, էլ մի հարցնի, հոգնեցի: Գլխարկս, վերջապես, ստացա:" patvi_hamar/clip_012_10.wav,"Հետո կտեսնես, ինչ հիանալի բան է: Այսօր ծախսեցի մոտ 300 ռուբլի: Հայրիկը" patvi_hamar/clip_012_11.wav,"բարկանալու է, բայց ինչ արած, բոլորը հարկավոր բաներ են:" patvi_hamar/clip_012_12.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ռոզալիա, մինչև ե՞րբ պիտի այդպես անհաշիվ շռայլես:" patvi_hamar/clip_012_13.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Օհո, դու ինձ հանդիմանո՞ւմ ես:" patvi_hamar/clip_012_14.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Եթե կամենաս - այո, քո շռայլությունն արժանի է" patvi_hamar/clip_012_15.wav,"հանդիմանության:" patvi_hamar/clip_012_16.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Հեգնաբար) Միթե, այ,այ,այ: Եթե նախանձում ես ինձ, ինքդ էլ" patvi_hamar/clip_012_17.wav,"կարող ես շռայլել: Ի՞նչն է քեզ խանգարում:" patvi_hamar/clip_012_18.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Երևի, կա մի բան, որ խանգարում է:" patvi_hamar/clip_012_19.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Օհո, այսօր դու բավական հետաքրքրական ես: Ապա," patvi_hamar/clip_012_20.wav,"բարեհաճիր ասել, տեսնենք, էլի ի՞նչ է պատահել: Դեմքդ շատ խորհրդավոր է:" patvi_hamar/clip_012_21.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ռոզալիա, հասկացիր, վերջապես, ինչ է կատարվում այս" patvi_hamar/clip_012_22.wav,"տանը: Չի կարելի հանգիստ հոգով շռայլել այն փողերը, որոնց վրա ծանրանում է" patvi_hamar/clip_012_23.wav,"մի մեծ մեղադրանք: (Վեր է կենում):" patvi_hamar/clip_012_24.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Վեր է կենում արագությամբ) Բայց ո՞վ է այդ մեղադրանք" patvi_hamar/clip_012_25.wav,"դնողը: Ո՞վ: Քո Արտաշես Օթարյա՞նը: Մի կեղտոտ և անամոթ զրպարտի՞չ:" patvi_hamar/clip_012_26.wav,"" patvi_hamar/clip_012_27.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Մեղմ հանդիմանությամբ, բայց վրդովված) Ռոզալիա..." patvi_hamar/clip_012_28.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Բավական է, մի համարձակվիր պաշտպանել նրան իմ մոտ:" patvi_hamar/clip_012_29.wav,"Քեզանից առաջ ես եմ ճանաչել նրան: Ես ատում եմ այդ մարդուն: Ատում եմ" patvi_hamar/clip_012_30.wav,"հոգուս բոլոր ուժով: Նա ապերախտ է, ինչպես օձ, որին մեր հայրը տաքացրել է իր" patvi_hamar/clip_012_31.wav,"ծոցում: Եվ ես զարմանում եմ, որ հայրիկը մինչև օրս նրան ցույց չի տվել մեր տան" patvi_hamar/clip_012_32.wav,"դռները:" patvi_hamar/clip_012_33.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Հառաչելով) Ով գիտե այդ այնքան էլ հեշտ չէ:" patvi_hamar/clip_012_34.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Կանգ առնելով և խիստ) Ռիտա, դու չափից անցնում ես: Դու" patvi_hamar/clip_012_35.wav,"պետք է շատ անպիտան աղջիկ լինես, որ հավատաս հարազատ ծնողիդ" patvi_hamar/clip_012_36.wav,"զրպարտողին:" patvi_hamar/clip_012_37.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Նույն եղանակով) Ախ, գուցե, շատ եմ փափագում" patvi_hamar/clip_012_38.wav,"չհավատալ, բայց..." patvi_hamar/clip_012_39.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Ընդհատելով) Բայց վախենում ես զրկվել նրա բարեհաճ" patvi_hamar/clip_012_40.wav,"ուշադրությունից, այնպես չէ՞:" patvi_hamar/clip_012_41.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ ես ուզում ասել: Որ սիրո՞ւմ եմ Օթարյանին: Այո, սիրում եմ" patvi_hamar/clip_012_42.wav,"և շատ եմ սիրում, թող այս հայտնի լինի քեզ և ամենքին: (Անցուդարձ է անում):" patvi_hamar/clip_012_43.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Ծաղրաբար, ատելությամբ ու նախանձով) Ինչ քաջն ես, իսկ և" patvi_hamar/clip_012_44.wav,"իսկ հերոսուհի: Ասենք, ես վաղուց գիտեի այդ: Բայց չէի երևակայում, թե սերդ" patvi_hamar/clip_012_45.wav,"այնքան թունդ է, որ պատրաստ ես հորդ պատիվն անգամ զոհել նրան:" patvi_hamar/clip_012_46.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Միայն այն դեպքում, եթե այդ պատիվը մաքուր չէ:" patvi_hamar/clip_012_47.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Ի՞նչ ես ուզում ասել:" patvi_hamar/clip_012_48.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Այն, որ ես մի րոպե անգամ չէի տատանվի երես դարձնել" patvi_hamar/clip_012_49.wav,"Օթարյանից, եթե համոզվեի, որ նրա դատն արդար չէ: Այն, որ ես կսկսեի Աստծու" patvi_hamar/clip_012_50.wav,"պես պաշտել հայրիկին, եթե համոզվեի, որ նա անպարտ է իր ընկերոջ գերեզմանի" patvi_hamar/clip_012_51.wav,"առաջ: (Ընկճվելով, դառն ու մռայլ ձայնով): Հայրիկը մինչև օրս դեռ չի կարողացել" patvi_hamar/clip_012_52.wav,"հերքել Արտաշեսի պահանջը փաստերով: Մեր գերդաստանի գլխին կանգնած է" patvi_hamar/clip_012_53.wav,"մի սոսկալի հանցանք: Նա ճնշում է իմ հոգին արճիճի պես: Ես չգիտեմ գլուխս" patvi_hamar/clip_012_54.wav,"ամոթից ուր թաքցնեմ: (Նստում է բազկաթոռներից մեկի վրա և գլուխը դնում" patvi_hamar/clip_012_55.wav,"սեղանի վրա):" patvi_hamar/clip_012_56.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Տակավին ծաղրաբար) Իհարկե, բացի քեզանից ո՞վ ունի" patvi_hamar/clip_012_57.wav,"պատվի մասին հասկացողություն կամ գերդաստանական հպարտություն: Մենք" patvi_hamar/clip_012_58.wav,"ամենքս թեթևամիտներ ենք: (Լուրջ): Երկուսից մեկը, կամ դու խելագարվել ես, կամ" patvi_hamar/clip_012_59.wav,"" patvi_hamar/clip_012_60.wav,"այդ մարդը մի հասարակ ինտրիգան չէ, այլ խարդախ դև: Ուրիշ կերպ չեմ կարող" patvi_hamar/clip_012_61.wav,"բացատրել քո այժմյան տրամադրությունը: (Թեթև լռությունից հետո, մոտենում է)" patvi_hamar/clip_012_62.wav,"Լսիր Ռիտա, ես իմ հոր հարազատ զավակն եմ, պատրաստ եմ սիրել ու" patvi_hamar/clip_012_63.wav,"պաշտպանել նրան, թեկուզ նա վերջին տեսակի ավազակ լինի: Եվ ահա իմ" patvi_hamar/clip_012_64.wav,"ասելիքը. – թող քո Օթարյանը ինչ ուզում է հնարի իմ հոր մասին, իսկ ես" patvi_hamar/clip_012_65.wav,"կաշխատեմ խայտառակությամբ դուրս վռնդել նրան մեր տնից: Հասկացա՞ր: Դու" patvi_hamar/clip_012_66.wav,"կարող ես կատաղել իմ դեմ, թշնամանալ ինձ, բայց այդ ոչինչ նշանակություն չի" patvi_hamar/clip_012_67.wav,"ունենա ինձ համար:(Հեռանում է):" patvi_hamar/clip_012_68.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ախ, թող ով ինչ ուզում է անի, ինձ համար միևնույն է: Ես կլսեմ" patvi_hamar/clip_012_69.wav,"միայն իմ խղճի ձայնին: Ես կարծում եմ, որ չի կարող լինել ոչ որդիական և ոչ մի" patvi_hamar/clip_012_70.wav,"ուրիշ սեր` ստի և խաբեբայության մեջ:" patvi_hamar/clip_012_71.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Սեղանատան դռներից) Նախաճաշը պատրաստ է:" patvi_hamar/clip_012_72.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Գնանք: Հայրիկն իսկույն կգա: Դու պատրաստ ես քո" patvi_hamar/clip_012_73.wav,"հիմարությունները թաքցնել նրանից:" patvi_hamar/clip_012_74.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ես ախորժակ չունեմ:" patvi_hamar/clip_012_75.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Ատելությամբ լի մի հայացք ձգելով Մարգարիտի վրա, անցնում" patvi_hamar/clip_012_76.wav,"է սեղանատուն):" patvi_hamar/clip_012_77.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Մնում է բեմի ձախ կողմում մտածմունքների մեջ):" patvi_hamar/clip_013_0.wav,"ՏԵՍԻԼ 4" patvi_hamar/clip_013_1.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ, ԱՆԴՐԵԱՍ, ԲԱԳՐԱՏ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ" patvi_hamar/clip_013_2.wav,"Վերջին երեքը ներս են մտնում նախասենյակից:" patvi_hamar/clip_013_3.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Մի հակառակիր ինձ: Ինչպես ասում եմ, այնպես էլ պետք է" patvi_hamar/clip_013_4.wav,"լինի: Կրակը յուղով չեն հանգցնիլ:" patvi_hamar/clip_013_5.wav,"ԲԱԳՐԱՏ – Եթե միայն կրակ է: Դատը մենք կտանենք, քանի որ նա փաստեր" patvi_hamar/clip_013_6.wav,"չունի: Թող պահանջի օրենքով: Երբ քաղաքացիական դատը կվերջացնենք, մեր" patvi_hamar/clip_013_7.wav,"կողմից կսկսենք նրա դեմ քրեական դատ: Այս անհրաժեշտ է քո, իմ և մեր ամբողջ" patvi_hamar/clip_013_8.wav,"գերդաստանի պատվի համար:" patvi_hamar/clip_013_9.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Որ վզովս թոկ գցես, նրա հետ դատի չեմ դուրս գալ:" patvi_hamar/clip_013_10.wav,"ԲԱԳՐԱՏ – Հայր, մանուկ հասակիցս քեզնից անդադար լսել եմ, որ քո" patvi_hamar/clip_013_11.wav,"հարստությունը վաստակել ես արդար քրտինքով:" patvi_hamar/clip_013_12.wav,"" patvi_hamar/clip_013_13.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Գրգռվելով) Ասել եմ, էլի եմ ասում, բայց դու քիչ կրկնիր: Այդ" patvi_hamar/clip_013_14.wav,"տղան ինձ զրպարտում է, բայց ես էլի ուզում եմ նրա հետ հաշտվել:" patvi_hamar/clip_013_15.wav,"ԲԱԳՐԱՏ – Չեմ հասկանում, բոլորովին չեմ հասկանում:" patvi_hamar/clip_013_16.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Սաղաթել, գնա, գրասենյակից մի մարդ ուղարկիր, որ շուտով" patvi_hamar/clip_013_17.wav,"նրան կանչեն այստեղ:" patvi_hamar/clip_013_18.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Գնում է նախասենյակի դռնով):" patvi_hamar/clip_013_19.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Նոր միայն նկատում է Մարգարիտին, որ ամբողջ ժամանակ," patvi_hamar/clip_013_20.wav,"կանգնած ձախ պատի տակ, ուշադիր դիտում է հորը): Ա, դու ակա՞նջ էիր դնում:" patvi_hamar/clip_013_21.wav,"Տեր Աստված, մի րոպե հանգստություն չունիմ: Կարծես, ամենքն երդվել են ինձ" patvi_hamar/clip_013_22.wav,"խելքից հանել:" patvi_hamar/clip_013_23.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ներիր հայրիկ, ես հեռանում եմ:" patvi_hamar/clip_013_24.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Լավ, դու էլ մի նեղանար: Ես մեղավոր չեմ, եղբայրդ է ինձ" patvi_hamar/clip_013_25.wav,"կատաղեցնում: Բայց ոչ դու էլ պակաս չես, դու էլ մորդ պես ինձ չես սիրում, դու" patvi_hamar/clip_013_26.wav,"ատում ես ինձ:" patvi_hamar/clip_013_27.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Անչափ վշտացած) Հայրիկ..." patvi_hamar/clip_013_28.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – }" patvi_hamar/clip_013_29.wav,"ՌՈԶԱԼԻԱ – } Երևում են սեղանատան դռների մեջ:" patvi_hamar/clip_014_0.wav,"ՏԵՍԻԼ 5" patvi_hamar/clip_014_1.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ, ԱՆԴՐԵԱՍ, ԲԱԳՐԱՏ, ԵՐԱՆՈՒՀԻ ԵՎ ՌՈԶԱԼԻԱ" patvi_hamar/clip_014_2.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Կորիր, ես քո հայրը չեմ, դու խորթ ես ինձ համար: Ես այս տանն" patvi_hamar/clip_014_3.wav,"օտար եմ, օտար, իմ մասին մտածող չկա: Ես ձեր աչքում մի համբալ եմ, ուրիշ" patvi_hamar/clip_014_4.wav,"ոչինչ..." patvi_hamar/clip_014_5.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Գոնե իմ մասին, հայրիկ, իրավունք չունիս այդ ասելու: (Առաջ է" patvi_hamar/clip_014_6.wav,"գալիս):" patvi_hamar/clip_014_7.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ա, եկան, հավաքվեցին: Գնա, քեզ էլ եմ ճանաչում: Դու այն" patvi_hamar/clip_014_8.wav,"ժամանակ ես մտածում իմ մասին, երբ հարկավոր է պարտքերդ վճարել" patvi_hamar/clip_014_9.wav,"մագազիններին: Դուք ինձ կերաք, քանդեցիք (Հետզհետե ավելի ու ավելի" patvi_hamar/clip_014_10.wav,"գրգռվելով): Ես ոչ ոքի համար մարդ չեմ, ոչ ուրիշների, ոչ իմ տնեցիների: Ամենքն" patvi_hamar/clip_014_11.wav,"ինձ համարում են ոսկու տոպրակ, ուրիշ ոչինչ: Հարգում են երեսանց, իսկ հետևից" patvi_hamar/clip_014_12.wav,"" patvi_hamar/clip_014_13.wav,"չարախոսում են: Երբ կարիք ունին, վազում են գալիս, երբ չունին - ես չկամ նրանց" patvi_hamar/clip_014_14.wav,"համար:" patvi_hamar/clip_014_15.wav,"ԲԱԳՐԱՏ – Պետք է խոստովանել, որ այդ մասամբ ճիշտ է:" patvi_hamar/clip_014_16.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ճիշտ է, բաս չէ: Հո, ես հիմար չեմ, ճանաչում եմ մարդկանց" patvi_hamar/clip_014_17.wav,"հոգին: Ամենքն իրենց գլխի մասին են մտածում: Հենց մեկը դու ինքդ: Սուտ է, դու էլ" patvi_hamar/clip_014_18.wav,"ինձ չես սիրում, դու էլ ինձ փողի համար ես պատվում: Այո, այո, ես մարդ չեմ քեզ" patvi_hamar/clip_014_19.wav,"համար, այլ փողի սնդուկ: Բայց երկար խաբել չես կարող: Էլ ոչ մի կոպեկ չեմ" patvi_hamar/clip_014_20.wav,"տալու:" patvi_hamar/clip_014_21.wav,"ԲԱԳՐԱՏ – Հայրիկ հանգստացիր:" patvi_hamar/clip_014_22.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Այո, չեմ տալու, թող գործարանդ կիսատ մնա: Ի՞նձ ինչ: Ես իմ" patvi_hamar/clip_014_23.wav,"հորից փող ստացե՞լ եմ, որ դու ինձ պլոկում ես, ա՞: Թուք ու մուրով, զրկանքներով," patvi_hamar/clip_014_24.wav,"քաղցած փորով եմ ես մարդ դարձել: Գնա ինքդ էլ արյուն քրտինք թափիր, այն" patvi_hamar/clip_014_25.wav,"ժամանակ կասեմ խելոք ես: Ամենքդ գնացեք, ձեր աշխատանքով ապրեք: Այստեղ" patvi_hamar/clip_014_26.wav,"մտիկ արեք, տեսեք ինչ տուն ու տեղ եմ սարքել: Ինչի՞ս է հարկավոր այս ոսկեզօծ" patvi_hamar/clip_014_27.wav,"կահկարասին: Ո՞վ եմ ես, ո՞ր խանի կամ իշխանի տղան: Մի նախկին գյադա," patvi_hamar/clip_014_28.wav,"պանիր ու հացով ապրած լակոտ: Ինչո՞ւ եք ինձ քանդում: Դուք եք մեղավոր, որ" patvi_hamar/clip_014_29.wav,"Օթարյանը կպել է յախիցս: Այո, այո, դուք: Նա տեսնում է, որ դուք տակնուվրա եք" patvi_hamar/clip_014_30.wav,"անում իմ հարստությունը, ուզում է ինքն էլ ձեզ պես շռայլել: Դուք ինձ համար" patvi_hamar/clip_014_31.wav,"թշնամիներ եք ստեղծում..." patvi_hamar/clip_014_32.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Հանդարտ լալիս է):" patvi_hamar/clip_014_33.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Լաց, էլի արտասուք: Հոգիս բերանս բերիք, խեղդեցիք," patvi_hamar/clip_014_34.wav,"սպանեցիք: Հերիք է, հեռացիր, ես ատելով ատում եմ արտասուքը: Անդրեաս" patvi_hamar/clip_014_35.wav,"Էլիզբարովի մոտ ոչ լաց եղեք, ոչ ծիծաղեցեք:" patvi_hamar/clip_014_36.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Բարձր ձայնով հեկեկալով, անցնում է իր սենյակը):" patvi_hamar/clip_014_37.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Ինչպես սիրտ արաիր նրան վիրավորելու: Նա Աստծու գառն է:" patvi_hamar/clip_014_38.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Աստծու գառը, հորդ պես: Ես ատելով ատում եմ Աստծու" patvi_hamar/clip_014_39.wav,"գառներին: Տվեք ինձ սադայելին, ես նրա հետ ավելի հեշտությամբ կհաշտվեմ, քան" patvi_hamar/clip_014_40.wav,"Աստծու գառների հետ: Գնացեք, ի՞նչ եք ագռավների պես գլխիս հավաքվել, ինձ" patvi_hamar/clip_014_41.wav,"խոմ չեք թաղում, ինձ ուզում են միայն կողոպտել, տկլորել, փողոցները ձգել: Գոնե" patvi_hamar/clip_014_42.wav,"դուք խնայեցեք ինձ: Դեհ, կորեք, հայդա: (Նստում է աջ կողմի բազկաթոռներից" patvi_hamar/clip_014_43.wav,"մեկի վրա):" patvi_hamar/clip_014_44.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – } Անցնում են սեղանատուն" patvi_hamar/clip_014_45.wav,"" patvi_hamar/clip_014_46.wav,"ԲԱԳՐԱՏ – }" patvi_hamar/clip_014_47.wav,"ՌՈԶԱԼԻԱ – } (Մնում է բեմի վրա):" patvi_hamar/clip_015_0.wav,"ՏԵՍԻԼ 6" patvi_hamar/clip_015_1.wav,"ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՌՈԶԱԼԻԱ" patvi_hamar/clip_015_2.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Նստած է խորին մտածողության մեջ և տանջվում է):" patvi_hamar/clip_015_3.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Ուզում է մոտենալ ու խոսել, բայց չի վստահանում):" patvi_hamar/clip_015_4.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Հառաչում է, ձեռը զարնելով սեղանին): Ահ..." patvi_hamar/clip_015_5.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Հայրիկ, ի՞նչն է քեզ այդպես տանջում:" patvi_hamar/clip_015_6.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Գլուխը բարձրացնելով, անտարբեր) Քո բանը չէ:" patvi_hamar/clip_015_7.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Ներիր, հայրիկ, քո հոգսերը վերաբերում են և քո զավակներին:" patvi_hamar/clip_015_8.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Դարձյալ անտարբեր): Ես հոգս չունեմ: (Ներվային" patvi_hamar/clip_015_9.wav,"արագությամբ ոտքի կանգնելով): Բան ունի՞ս ասելու:" patvi_hamar/clip_015_10.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Այո, հայրիկ, ունիմ, բայց չեմ համարձակվում:" patvi_hamar/clip_015_11.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Դեհ, կարճ կապիր, ես գնում եմ:" patvi_hamar/clip_015_12.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Գիտես ինչ, հայրիկ, այն մարդը, որ մոռացել է քո" patvi_hamar/clip_015_13.wav,"բարերարությունը և ուզում է քեզ կողոպտել, այստեղ մեր տանը զինակից ունի:" patvi_hamar/clip_015_14.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Հետաքրքրված) Ա՞, ի՞նչ, պարզ ասա:" patvi_hamar/clip_015_15.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Մարգարիտը սիրահարված է Օթարյանի վրա:" patvi_hamar/clip_015_16.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ի՞նչ, սիրահարվա՞ծ: Ո՞վ ասաց քեզ:" patvi_hamar/clip_015_17.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Հենց ինքը Մարգարիտը, սրանից մի կես ժամ առաջ:" patvi_hamar/clip_015_18.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Հետո՞: Նա էլ սիրում է Մարգարիտին:" patvi_hamar/clip_015_19.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Պետք է կարծել, թեև այն տեսակ մարդու հավատալ չի կարելի:" patvi_hamar/clip_015_20.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Մի քանի վայրկյան մտածում է, հանկարծ դեմքը" patvi_hamar/clip_015_21.wav,"պայծառանում է ուրախությունից): Ասում ես, ինքը, Մարգարի՞տը խոստովանեց:" patvi_hamar/clip_015_22.wav,"" patvi_hamar/clip_015_23.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Այո, հայրիկ: Ես գիտեմ, որ նրանք ամեն օր տեսակցություն ունեն" patvi_hamar/clip_015_24.wav,"դրսերում: Հայրիկ, ես պարտք համարեցի քեզ զգուշացնել այդ մասին: Կարծում եմ," patvi_hamar/clip_015_25.wav,"մեր գերդաստանի պատիվը պահանջում է այդ սերը խափանել հենց այժմյանից:" patvi_hamar/clip_015_26.wav,"Ճշմարիտ է, Մարգարիտը մի առանձին արժանավորություն չունի, բայց ինչ էլ լինի," patvi_hamar/clip_015_27.wav,"քո աղջիկն է: Օթարյանը արժանի չէ քո փեսան դառնալու:" patvi_hamar/clip_015_28.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Շարունակ մտածելով) Իհարկե, իհարկե: Շնորհակալ եմ, որ" patvi_hamar/clip_015_29.wav,"ինձ զգուշացրիր: Գնա, իսկույն Մարգարիտին կանչիր այստեղ:" patvi_hamar/clip_015_30.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Բայց, հայրիկ, շատ էլ չբարկանաս նրա վրա: Հիմար է, չի" patvi_hamar/clip_015_31.wav,"հասկանում:" patvi_hamar/clip_015_32.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Անհամբեր) Գնա, նրան կանչիր այստեղ:" patvi_hamar/clip_015_33.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Մեկուսի) Տեսնենք, ինչպես պիտի պաշտպանես սիրեկանիդ:" patvi_hamar/clip_015_34.wav,"(Գնում է խորքի ձախ դռներով):" patvi_hamar/clip_016_0.wav,"ՏԵՍԻԼ 7" patvi_hamar/clip_016_1.wav,"ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏ" patvi_hamar/clip_016_2.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Մինչև Մարգարիտի գալը, մտազբաղ անցուդարձ է անում," patvi_hamar/clip_016_3.wav,"զանազան շարժումներով իր միտքն արտահայտվելով:" patvi_hamar/clip_016_4.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Դուրս է գալիս խորքի դռներից հանդարտ քայլերով):" patvi_hamar/clip_016_5.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Դուրս է գալիս անմիջապես քրոջ հետևից, քանի մի վայրկյան" patvi_hamar/clip_016_6.wav,"կանգ է առնում, նայում է և անցնում սեղանատուն, դռները ծածկելով):" patvi_hamar/clip_016_7.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Առաջ եկ, լալկան աղջիկ: Հայրը որդու վրա չի՞ կարող" patvi_hamar/clip_016_8.wav,"բարկանալ, ինչ է: Հե՞, բաս ի՞նչ կանեիք դուք, երես առածներ, եթե մեր ծնողների" patvi_hamar/clip_016_9.wav,"պես ծնողներ ունենայիք: Հայրս վզակոթիս որ տալիս էր - աչքերիցս պեծեր էին" patvi_hamar/clip_016_10.wav,"թռչում; Դե լավ, բաց արա աչքունքդ, ծնողի դեմ ոխ չեն պահիլ:" patvi_hamar/clip_016_11.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, ես քո դեմ ոխ չունիմ:" patvi_hamar/clip_016_12.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Այ, օրհնյալ լինես, աղջիկս: Ես գիտեմ, որ դու բարի սիրտ ունիս," patvi_hamar/clip_016_13.wav,"դեհ, արի հաշտվենք: (Մոտենում է ճակատը համբուրում): Բայց ես էլի քեզ վրա" patvi_hamar/clip_016_14.wav,"բարկացած եմ: Գիտես ինչ, աղջիկս, դու հորդ հետ անկեղծ չես:" patvi_hamar/clip_016_15.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Զարմացած նայում է հորը): Անկեղծ..." patvi_hamar/clip_016_16.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ինչո՞ւ ես զարմանում:" patvi_hamar/clip_016_17.wav,"" patvi_hamar/clip_016_18.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հայր, առաջին անգամն եմ ես քեզանից այդպիսի բան լսում:" patvi_hamar/clip_016_19.wav,"Դու երբեք ինչ արժանի չես համարել այդ տեսակ խոսակցության:" patvi_hamar/clip_016_20.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Որովհետև դու ինքդ քեզ հեռու ես պահում ինձանից: Դու, երևի," patvi_hamar/clip_016_21.wav,"մտածում ես, էհ, իմ հայրը մի տգետ և խորամանկ վաճառական է, չարժե, որ" patvi_hamar/clip_016_22.wav,"սիրտս բաց անեմ նրա առաջ:" patvi_hamar/clip_016_23.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ոչ, հայրիկ, սխալվում ես, հավատացնում եմ քեզ: Ես միշտ" patvi_hamar/clip_016_24.wav,"պատրաստ եմ եղել քեզ հայտնել իմ բոլոր մտածմունքները, ամենայն" patvi_hamar/clip_016_25.wav,"անկեղծությամբ, միայն թե արժանի համարեիր ինձ լսելու: Բայց դու... դու միշտ" patvi_hamar/clip_016_26.wav,"սանձահարել ես իմ լեզուն քո մռայլ բնավորությամբ:" patvi_hamar/clip_016_27.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Ուրախ ձևանալով): Այո՞: Ապրես զավակս: Դե, որ այդպես է," patvi_hamar/clip_016_28.wav,"ասա ինձ, ինչո՞ւ այս քանի օրերս տխուր ես:" patvi_hamar/clip_016_29.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Շփոթվելով) Չգիտեմ... ես... տխուր չեմ:" patvi_hamar/clip_016_30.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Այ, տեսա՞ր: Դու կեղծել չես սիրում, բայց հիմա կեղծեցիր:" patvi_hamar/clip_016_31.wav,"Ուզո՞ւմ ես, որ քո տեղ ես պատասխանեմ: Դու տխուր ես, որովհետև վերջերս քեզ" patvi_hamar/clip_016_32.wav,"հավատացրել են, թե քո հայրն ազնիվ մարդ չէ:" patvi_hamar/clip_016_33.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ..." patvi_hamar/clip_016_34.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Այո, սիրելիս, դու ինձանից թաքցնել չես կարող: Ես մարդու մի" patvi_hamar/clip_016_35.wav,"շարժումից կարող եմ իմանալ. թե նա ինչ է մտածում իմ մասին: Հապա, պատմիր," patvi_hamar/clip_016_36.wav,"տեսնեմ, ինչեր է ասել քեզ իմ մասին քո սիրած երիտասարդը..." patvi_hamar/clip_016_37.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Բոլորովին շփոթվում է ու կարմրում):" patvi_hamar/clip_016_38.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Լավ, մի ամաչիր: Բոլորը հայտնի է ինձ: Մի վախենար, չեմ" patvi_hamar/clip_016_39.wav,"բարկանում: Միայն աղջիկս, նա դեռ երեխա է, չի հասկանում իր արածը: Նա իմ" patvi_hamar/clip_016_40.wav,"բարերարությունները մոռանում է: Էհ, տերը նրա հետ, երևի մի օր խելքի կգա," patvi_hamar/clip_016_41.wav,"կտեսնի, որ սխալված է:" patvi_hamar/clip_016_42.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Ուրախանալով և, միևնույն ժամանակ, դեռ կասկածելով):" patvi_hamar/clip_016_43.wav,"Այո՞, սխալվա՞ծ է քո մասին:" patvi_hamar/clip_016_44.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Իհարկե, բաս ի՞նչ էիր կարծում:" patvi_hamar/clip_016_45.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, ինչու թաքցնեմ, ես երբեք չեմ կասկածել ոչ քո անցյալի" patvi_hamar/clip_016_46.wav,"և ոչ ներկայի ազնվության մասին: Բայց նա ինձ համոզում է, որ..." patvi_hamar/clip_016_47.wav,"" patvi_hamar/clip_016_48.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Որ ես կողոպտել եմ նրա հորը, այնպես չէ՞: Բայց ինչո՞վ է" patvi_hamar/clip_016_49.wav,"համոզում, խոսքերո՞վ, թե փաստերով:" patvi_hamar/clip_016_50.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, ոչ քեզանից կարող եմ փաստ պահանջել, ոչ նրանից:" patvi_hamar/clip_016_51.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Բայց առանց փաստերի կարող ես ծնողիդ դատապարտել, հա՞:" patvi_hamar/clip_016_52.wav,"(Կեղծ վշտանալով) Ամոթ քեզ, Մարգարիտ, ամոթ: Դու ինձ ապտակ ես տալիս..." patvi_hamar/clip_016_53.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Վշտահար և ամոթահար) Հայր..." patvi_hamar/clip_016_54.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Տակավին վշտացած ձևանալով) Ահ, թող ինձ, ես ինչ հայր եմ," patvi_hamar/clip_016_55.wav,"երբ հարազատ աղջիկս, ուրիշների դատարկ խոսքերով, ինձ համարում է գող," patvi_hamar/clip_016_56.wav,"ավազակ: Թող ինձ, գնա նրա հետևից: Նա է քեզ համար թանկ, իսկ ես ո՞վ եմ, ի՞նչ" patvi_hamar/clip_016_57.wav,"եմ: Ոչինչ, ցեխի կտոր:" patvi_hamar/clip_016_58.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Դու ունիս իրավունք ինձ նախատելու, հայր, ես շտապել եմ" patvi_hamar/clip_016_59.wav,"եզրակացություն անելու: Ներիր ինձ, աղաչում եմ:" patvi_hamar/clip_016_60.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ներումն խնդրելուց ի՞նչ օգուտ, դու պետք է աշխատես մեղքդ" patvi_hamar/clip_016_61.wav,"քավել, սխալդ ուղղել:" patvi_hamar/clip_016_62.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Բայց ինչպե՞ս հայրիկ, ի՞նչ միջոցով, սովորեցրու, ես կքավեմ" patvi_hamar/clip_016_63.wav,"իմ մեղքերը:" patvi_hamar/clip_016_64.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Այ ինչպես: Լսիր: Նա ասում է, թե իր ձեռքում ունի ինչ-որ" patvi_hamar/clip_016_65.wav,"գրավոր ապացույցներ իմ դեմ: Դու... (Նայելով շուրջը): Բայց այստեղ անհարմար է" patvi_hamar/clip_016_66.wav,"ասել: Կարծեմ գալիս են: Գնանք իմ սենյակը, այնտեղ կբացատրեմ ինչ որ" patvi_hamar/clip_016_67.wav,"հարկավոր է: Գնանք: (Գնում են աջ կողմի առաջին դռներով):" patvi_hamar/clip_017_0.wav,"ՏԵՍԻԼ 8" patvi_hamar/clip_017_1.wav,"ՍՈՒՐԵՆ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ" patvi_hamar/clip_017_2.wav,"ՍՈՒՐԵՆ – Այո, քեռի, երևակայել չես կարող ինչքան ծիծաղելի էր: Աբուլովտ," patvi_hamar/clip_017_3.wav,"քաղաքի առաջին քեֆ անողն և ամենից շատ ծախսողը, հանկարծ մնում է" patvi_hamar/clip_017_4.wav,"թատրոնի դռների մոտ քիթը քաշ: Իսկ քո քրոջ որդին բռնում է գեղեցկուհի" patvi_hamar/clip_017_5.wav,"Առլովայի թևից և կառք նստեցնում:" patvi_hamar/clip_017_6.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ամոթ չլինի հարցնել - այդ ի՞նչ պարծենալու բան է:" patvi_hamar/clip_017_7.wav,"ՍՈՒՐԵՆ – (Ոգևորված շարունակելով) Ամենքի ուշադրությունը մեզ վրա է," patvi_hamar/clip_017_8.wav,"բոլորը նայում են նախանձով: Աբուլովի աչքերից կրակ է թափվում: Կրակոտ Ալի-" patvi_hamar/clip_017_9.wav,"" patvi_hamar/clip_017_10.wav,"Բաբան կառքը թռցնում է, մեզ կայծակի արագությամբ բերում է Գրանդ-հոթել:" patvi_hamar/clip_017_11.wav,"Ծառաները ձեռքի ոտքի են ընկել: Սեղանը պատրաստ է: Հյուրերը սպասում են..." patvi_hamar/clip_017_12.wav,"ՍԱՂԱԹԵԼ –Ամոթ չլինի հարցնել – ի՞նչ հյուրեր:" patvi_hamar/clip_017_13.wav,"ՍՈՒՐԵՆ – Ինձ նման դարդիմանները: Մեզ ծափահարում են: Կառքից" patvi_hamar/clip_017_14.wav,"ծառաները բերում են թատրոնում ստացված փունջերը – կեսն իմ նվիրածն է:" patvi_hamar/clip_017_15.wav,"Առլովան հիացած է նվերներից: Երբեք այդպիսի բենեֆիս չի ունեցել: Հետո ինչ" patvi_hamar/clip_017_16.wav,"քեֆ, ինչ քեֆ: Շամպանիան ջրի պես է հոսում: Խմում են Առլովայի կենացը, հետո" patvi_hamar/clip_017_17.wav,"իմը: Մեկ, երկու, երեք, հանկարծ ես սեղանի տակ եմ: Կծում եմ Առլովայի ոտը: Նա" patvi_hamar/clip_017_18.wav,"ծիծաղելով ու ծվվալով, նայում է ներքև: Ոտքի եմ կանգնում գեղեցկուհու կոշիկը" patvi_hamar/clip_017_19.wav,"ձեռքիս լցնում եմ շամպանիայով և խմում եմ նրա կենացը: Ոգևորությունն անասելի" patvi_hamar/clip_017_20.wav,"է: Առլովան սքանչացած է, ասում է, առաջին անգամն եմ տեսնում ձեզ նման" patvi_hamar/clip_017_21.wav,"երկրպագու գեղարվեստի: Այ շարմանտ մերվեյլ... Կին չէ, այլ դիցուհի... (Ձեռը" patvi_hamar/clip_017_22.wav,"զարկելով Սաղաթելի ուսին) Այժմ, քեռի, նրա սիրտն իմն է ամբողջովին: (Ձեռքը" patvi_hamar/clip_017_23.wav,"զարկելով Սաղաթելի փորին): Կկամենա՞ս, ծանոթացնեմ, ասա, առաքինի" patvi_hamar/clip_017_24.wav,"Բաղդասար..." patvi_hamar/clip_017_25.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Գնա բանիդ: Դու ինձ այն ասա, ի՞նչ նստեց այդ քեֆը:" patvi_hamar/clip_017_26.wav,"ՍՈՒՐԵՆ – Հավանաբար, ոչինչ, դատարկ բան – վեց հարյուր ռուբլի:" patvi_hamar/clip_017_27.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Զարմանալուց հետ թռչելով) Փահ, քո տունը չքանդվի, օղուլ..." patvi_hamar/clip_017_28.wav,"ՍՈՒՐԵՆ – Կծեց, հա՞:" patvi_hamar/clip_017_29.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Վեց հարյուր մանեթ, մի գիշերում: Դե լավ, ամոթ չլինի" patvi_hamar/clip_017_30.wav,"հարցնելը - ե՞րբ ես վեքսելներս այնա անելու:" patvi_hamar/clip_017_31.wav,"ՍՈՒՐԵՆ – Երբ որ պայմանավորված ժամանակը կգա, այնա կանեմ:" patvi_hamar/clip_017_32.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ես պետք է սպասեմ քո հոր մահվա՞ն:" patvi_hamar/clip_017_33.wav,"ՍՈՒՐԵՆ – Այո, ի՞նչ արած:" patvi_hamar/clip_017_34.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Բայց նա ինձանից առողջ է, կարող է ինձ նման տասին թաղել:" patvi_hamar/clip_017_35.wav,"ՍՈՒՐԵՆ – Ես ինչ անեմ, դու ինքդ ես ինձ սովորեցրել: Տալիս ես 300, ստանում" patvi_hamar/clip_017_36.wav,"ես երկու հազարի վեքսել, որ հորս մահից հետո վճարեմ, (Լռություն): Ախ, քեռի," patvi_hamar/clip_017_37.wav,"գլուխս սկսեց ցավել: Տրամադրությունս փչացավ: Ամեն անգամ այդ տեսակ մեծ" patvi_hamar/clip_017_38.wav,"քեֆից հետո կյանքն ինձ թվում է հիմար, ձանձրալի բան: (Նկատելով Երանուհուն," patvi_hamar/clip_017_39.wav,"Ռոզալիային և Բագրատին) Ահա գալիս է ընտանեկան իդիլիան:" patvi_hamar/clip_018_0.wav,"ՏԵՍԻԼ 9" patvi_hamar/clip_018_1.wav,"ՍՈՒՐԵՆ, ՍԱՂԱԹԵԼ, ԵՐԱՆՈՒՀԻ, ՌՈԶԱԼԻԱ ԵՎ ԲԱԳՐԱՏ" patvi_hamar/clip_018_2.wav,"Դուրս են գալիս սեղանատնից:" patvi_hamar/clip_018_3.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ –Սաղաթել, Զարուհուն հրամայիր, որ քեզ նախաճաշ տա:" patvi_hamar/clip_018_4.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Անմիջապես անցնում է սեղանատուն):" patvi_hamar/clip_018_5.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Սուրենին): Իսկ քեզ ասելն ավելորդ է, դու, երևի, կուշտ ես:" patvi_hamar/clip_018_6.wav,"ՍՈՒՐԵՆ – Մախոխ լիներ, ուրախությամբ մի աման կուտեի:" patvi_hamar/clip_018_7.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Որտեղ էիր ամբողջ գիշեր:" patvi_hamar/clip_018_8.wav,"ՍՈՒՐԵՆ – Աստղագիտությամբ էի զբաղված, մամա: Այժմ աստղերն երկնքից" patvi_hamar/clip_018_9.wav,"իջել են օպերետային թատրոն:" patvi_hamar/clip_018_10.wav,"ԲԱԳՐԱՏ – Ամաչելո՞ւ ես մի օր, թե՞ չէ: Ի՞նչ իրավունքով ես Դիլբարյաններից" patvi_hamar/clip_018_11.wav,"ստացել բնակարանի վարձը և ծախսել:" patvi_hamar/clip_018_12.wav,"ՍՈՒՐԵՆ – Հարգելի ինժեներ-տեխնոլոգ, կարծեմ, ես նույնպես իմ հոր" patvi_hamar/clip_018_13.wav,"հարազատ որդին եմ, ինչպես դու:" patvi_hamar/clip_018_14.wav,"ԲԱԳՐԱՏ – Դու ապականեցիր մեր ընտանիքի անունը:" patvi_hamar/clip_018_15.wav,"ՍՈՒՐԵՆ – Դեռ հարց է, ե՞ս, թե՞ դու, պարոն Գեշեֆտմախեր: Ես կեղտը" patvi_hamar/clip_018_16.wav,"փչացնում եմ, իսկ դու պաշտում ես: Էհ, բերանս բաց մի անեք, թե չէ - լեզուս չար է:" patvi_hamar/clip_018_17.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Գիտեմ, ինչ է քո չար լեզուն: Մայրիկ, երեկ նա ինձ անվանեց" patvi_hamar/clip_018_18.wav,"աղվեսի պոչ:" patvi_hamar/clip_018_19.wav,"ՍՈՒՐԵՆ – Իսկ այսօր կանվանեմ մարքիզուհի Դալլաքյան, ի՞նչ էիր այսօր" patvi_hamar/clip_018_20.wav,"ուռել ու փքվել կարեթում: Ուղղակի ծիծաղելի էր: Այն կարտոֆիլի տոպրակ" patvi_hamar/clip_018_21.wav,"Վարդանին էլ կարմիր չերքեզի է հագցրել ու առաջքը նստացրել: Հերիք չէ, որ" patvi_hamar/clip_018_22.wav,"անունդ Գյուլում է, փոխել ես Ռոզալիայի, հիմա էլ իշխանուհու շիկ ես բանեցնում:" patvi_hamar/clip_018_23.wav,"Հե, դալլաք Էլիզբարի թոռն: Թողեք, Աստված սիրեք, ամենքդ ինձ համար" patvi_hamar/clip_018_24.wav,"ծիծաղելի եք, բացի խղճալի մայրիկից:" patvi_hamar/clip_018_25.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Դուրս է գալիս հոր սենյակից:" patvi_hamar/clip_018_26.wav,"ՍՈՒՐԵՆ – Եթե ձեր մեջ կա մեկը, որ կարող է ինձ նախատել, ահա սա է:" patvi_hamar/clip_018_27.wav,"(Ցույց է տալիս Մարգարիտին):" patvi_hamar/clip_019_0.wav,"ՏԵՍԻԼ 10" patvi_hamar/clip_019_1.wav,"ՍՈՒՐԵՆ, ՍԱՂԱԹԵԼ, ԵՐԱՆՈՒՀԻ, ՌՈԶԱԼԻԱ, ԲԱԳՐԱՏ ԵՎ" patvi_hamar/clip_019_2.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ" patvi_hamar/clip_019_3.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Ինչ ասել կուզի, երևելի ռեկոմենդասիոն է:" patvi_hamar/clip_019_4.wav,"ՍՈՒՐԵՆ – (Կծու) Համենայն դեպս, արժե Օթարյանի համակրանքից" patvi_hamar/clip_019_5.wav,"զրկվելուն:" patvi_hamar/clip_019_6.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Մայրիկ զսպիր նրան: Նա ինձ վիրավորում է: (Սուրենին): Սուտ" patvi_hamar/clip_019_7.wav,"է, նա ինքն է զրկվել իմ համակրանքից:" patvi_hamar/clip_019_8.wav,"ՍՈՒՐԵՆ – Այո, այն օրից, երբ զգացել ես, որ դու չես նրա հավանելին: Իսկ" patvi_hamar/clip_019_9.wav,"առա՞ջ, երբ ուսանող է՞ր: Քիչ էր մնում նրա անունով մոմ վառեիր: Այս այնքան" patvi_hamar/clip_019_10.wav,"ճիշտ է, որքան այն, որ այս րոպեիս իմ գրպաններում մեծ օդափոխանակություն" patvi_hamar/clip_019_11.wav,"կա: (Դադար) Որտե՞ղ է Հայրիկը:" patvi_hamar/clip_019_12.wav,"ԲԱԳՐԱՏ – Քո բանը չէ:" patvi_hamar/clip_019_13.wav,"ՍՈՒՐԵՆ – Հե, թաքցրեք ինձանից, բայց ես ամեն բան գիտեմ, գայլը թակարդ է" patvi_hamar/clip_019_14.wav,"ընկել, իր թաթերն է կրծոտում:" patvi_hamar/clip_019_15.wav,"ԲԱԳՐԱՏ – Կարծեմ, դու սկսում ես չափից անցնել:" patvi_hamar/clip_019_16.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Նա հարբած է, չարժե հետը խոսել:" patvi_hamar/clip_019_17.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Գժվել է:" patvi_hamar/clip_019_18.wav,"ՍՈՒՐԵՆ – Էհ՞, ի՞նչ եք ամեն կողմից ապշած մտիկ անում: Ամբողջ քաղաքն է" patvi_hamar/clip_019_19.wav,"խոսում: Պետք է բամբասանքներին վերջ տալ: Երկուսից մեկ – կամ Օթարյանը" patvi_hamar/clip_019_20.wav,"ճշմարիտ է ասում, կամ զրպարտում է: Եթե զրպարտում է, պետք է պատժել:" patvi_hamar/clip_019_21.wav,"(Բագրատին) Աա՞, վախենու՞ւմ ես, դողո՞մ ես, դատարանո՞վ ես սպառնում:" patvi_hamar/clip_019_22.wav,"ԲԱԳՐԱՏ – (Վիրավորված և վրդովված) Վախկոտը նա է, որ մի կնոջ" patvi_hamar/clip_019_23.wav,"պատճառով ապտակ է ստանում և կուլ տալիս:" patvi_hamar/clip_019_24.wav,"ՍՈՒՐԵՆ – Ձայնդ կտրիր, շուն: (Հարձակվում է վրեն):" patvi_hamar/clip_019_25.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Ընկնում է որդիների մեջ): Աման, Տեր Աստված:" patvi_hamar/clip_019_26.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Աստված իմ, և սա ընտանիք է..." patvi_hamar/clip_019_27.wav,"" patvi_hamar/clip_019_28.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Երևում է իր սենյակի դռների մեջ` առանց պիջակի, ժիլետով):" patvi_hamar/clip_019_29.wav,"Այդ ի՞նչ աղմուկ է: (Նկատելով Սուրենին): Ա, այդ դո՞ւ ես անառակ զավակ: Ես" patvi_hamar/clip_019_30.wav,"քեզ կխեղդեմ շան պես: (Հարձակվում է վրեն):" patvi_hamar/clip_019_31.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Որ դուրս է վազել Անդրեասի ձայնին սեղանատնից," patvi_hamar/clip_019_32.wav,"անձեռոցիկը կրծքին փաթաթած): Հանգստացիր, Անդրեաս... (Բռնում է նրա թևից," patvi_hamar/clip_019_33.wav,"հետ է քաշում):" patvi_hamar/clip_019_34.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Կորիր... ես քեզ ասել եմ, որ աչքիս չերևաս..." patvi_hamar/clip_019_35.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Բռնելով Սուրենի թևից) Ամոթ է, խելքի եկ: (Տանում է նրան" patvi_hamar/clip_019_36.wav,"ձախ կողմի դռներով և իսկույն մենակ վերադառնում):" patvi_hamar/clip_019_37.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ահա իմ կյանքը, պառկեցի մի քիչ հանգստանալու, չթողին:" patvi_hamar/clip_019_38.wav,"(Թույլ է տալիս, որ Սաղաթելն իրան տանի իր սենյակը): Անիծվեք դուք..." patvi_hamar/clip_019_39.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Մարգարիտին) Օձ, այդ դու ես նրան սովորեցրել:" patvi_hamar/clip_019_40.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ամաչիր ասածիցդ, Ռոզալիա:" patvi_hamar/clip_019_41.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Հիմա էլ դուք: Այս ի՞նչ տուն է, Տեր Աստված:" patvi_hamar/clip_019_42.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Սպասիր, մի օր ես քեզ հետ հաշվի կնստեմ: (Ուզում է գնալ իր" patvi_hamar/clip_019_43.wav,"սենյակը, բայց Օթարյանին տեսնելով, կանգ է առնում):" patvi_hamar/clip_020_0.wav,"ՏԵՍԻԼ 11" patvi_hamar/clip_020_1.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ, ՄԱՐԳԱՐԻՏ, ՕԹԱՐՅԱՆ ԵՎ ՌՈԶԱԼԻԱ" patvi_hamar/clip_020_2.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Ներս է մտնում նախասենյակի դռնից ուրախ դեմքով): Բարով" patvi_hamar/clip_020_3.wav,"ձեզ, մայրիկ: (Ձեռքը համբուրում է) Օրիորդ Ռոզալիա, բարով: (Ուզում է ձեռք" patvi_hamar/clip_020_4.wav,"տալ):" patvi_hamar/clip_020_5.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Արհամարանքով, բայց վրդովված): Մենք ծանոթ չենք, պարոն:" patvi_hamar/clip_020_6.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Ցնցվելով) Օրիորդ, այդ ի՞նչ է նշանակում:" patvi_hamar/clip_020_7.wav,"ՌՈԶԱԼԻԱ –(Կծու ծիծաղով): Սիրահարներ: (Անցնում է իր սենյակը):" patvi_hamar/clip_021_0.wav,"ՏԵՍԻԼ 12" patvi_hamar/clip_021_1.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ, ՄԱՐԳԱՐԻՏ, ՕԹԱՐՅԱՆ" patvi_hamar/clip_021_2.wav,"" patvi_hamar/clip_021_3.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Ապշած նայելով Ռոզալիայի հետևից, մոտենում է և" patvi_hamar/clip_021_4.wav,"մեքենայաբար սեղմում Մարգարիտի ձեռքը): Չեմ իմացել ինչո՞վ եմ ես" patvi_hamar/clip_021_5.wav,"արժանացել նրա ատելությանը:" patvi_hamar/clip_021_6.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Որ նստել է աջ կողմի բազկաթոռներից մեկի վրա): Ոչինչ," patvi_hamar/clip_021_7.wav,"որդի, մի նեղանար: Այստեղ մի փոքրիկ ընտանեկան խռովություն պատահեց:" patvi_hamar/clip_021_8.wav,"Ռոզալիան վշտացած է:" patvi_hamar/clip_021_9.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Եթե ես որևէ բանով մեղավոր եմ նրա առջև, պատրաստ եմ" patvi_hamar/clip_021_10.wav,"ներումն խնդրել:" patvi_hamar/clip_021_11.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Էհ, ուշադրություն մի դարձրու, երեխա է, չի հասկանում:" patvi_hamar/clip_021_12.wav,"Նստիր, ինչպե՞ս է մայրդ:" patvi_hamar/clip_021_13.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Զսպելով իրեն) Շնորհակալ եմ, մայրիկ, դուք շատ բարի եք" patvi_hamar/clip_021_14.wav,"դեպի մեզ:" patvi_hamar/clip_021_15.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Ես քեզ սիրում եմ հարազատ որդուս պես: Ուրախ եմ, որ" patvi_hamar/clip_021_16.wav,"մեծացել ես և օրինավոր մարդ դարձել: Լսել եմ, որ քո և իմ մարդու մեջ ինչ-որ վեճ" patvi_hamar/clip_021_17.wav,"է բացվել: Այդ ինձ շատ է ցավեցնում, որդի, շատ..." patvi_hamar/clip_021_18.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Մայրիկ, ինչ էլ որ պատահի, իմ սերն ու հարգանքը դեպի ձեզ չի" patvi_hamar/clip_021_19.wav,"պակասիլ: Դուք բարձր եք բոլոր վեճերից:" patvi_hamar/clip_021_20.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Էհ, օրհնյալ լինես: Իմ ցանկությունն էլ այն է, որ բարեկամ" patvi_hamar/clip_021_21.wav,"մարդիկ հաշտ ապրեն, փողի համար չմոռանան Աստծուն:" patvi_hamar/clip_021_22.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Գալիս է օրիորդների սենյակից` սեղանատուն անցնելու):" patvi_hamar/clip_021_23.wav,"Տիրուհի, օրիորդը ձեզ խնդրում է: (Անցնում է սեղանատուն և իսկույն բեմով" patvi_hamar/clip_021_24.wav,"վերադառնում է օրիորդների սենյակը` ձեռքին մի գրաֆին ջուր և դատարկ բաժակ):" patvi_hamar/clip_021_25.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Էհ, էլի երևի հիստերիկան սկսվեց: (Շտապով գնում է" patvi_hamar/clip_021_26.wav,"օրիորդների սենյակը):" patvi_hamar/clip_022_0.wav,"ՏԵՍԻԼ 13" patvi_hamar/clip_022_1.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՕԹԱՐՅԱՆ" patvi_hamar/clip_022_2.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Անհամբեր մոտենալով Մարգարիտին) Ի՞նչ է պատահել" patvi_hamar/clip_022_3.wav,"այստեղ, ասա:" patvi_hamar/clip_022_4.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Սովորական խռովություն: Սուրենն ընդհարվեց Ռոզալիայի և" patvi_hamar/clip_022_5.wav,"Բագրատի հետ ու միմյանց վիրավորեցին:" patvi_hamar/clip_022_6.wav,"" patvi_hamar/clip_022_7.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Բայց ե՞ս ինչով եմ մեղավոր, որ հայրդ ինձ անպատվեց:" patvi_hamar/clip_022_8.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ներողամիտ եղիր, Ռոզալիան չգիտե իրան զսպել: Ես" patvi_hamar/clip_022_9.wav,"համոզված եմ, որ հետո ինքը կզղջա: (Զարուհուն, որ այդ միջոցին, օրիորդների" patvi_hamar/clip_022_10.wav,"սենյակից դուրս գալով, գրաֆինն ու բաժակը ձեռքին անցնում է սեղանատուն):" patvi_hamar/clip_022_11.wav,"Ինչպե՞ս է:" patvi_hamar/clip_022_12.wav,"ԶԱՐՈՒՀԻ – Ոչինչ, մի քիչ լաց եղավ, հանդարտվեց (Գնում է սեղանատուն):" patvi_hamar/clip_022_13.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Թողենք այդ: Ավելի կարևոր գործ կա: Հայրս ուղարկել է քեզ" patvi_hamar/clip_022_14.wav,"կանչելու:" patvi_hamar/clip_022_15.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Այո: Ո՞ւր է նա:" patvi_hamar/clip_022_16.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Իր սենյակումն է, հանգստանում է: Նստիր: Եթե կամենաս," patvi_hamar/clip_022_17.wav,"իսկապես ինձ ես հարկավոր: Նստիր: (Նստում է աջ կողմի բազկաթոռի վրա): Դու" patvi_hamar/clip_022_18.wav,"ինձ երկու կրակի մեջ ես գցել: Ես հավատում եմ քեզ, բայց ուզում եմ հորս էլ" patvi_hamar/clip_022_19.wav,"հավատալ: Դուրս բեր ինձ այս անտանելի դրությունից: Երկուսից մեկը – կամ դու" patvi_hamar/clip_022_20.wav,"մոլորված ես, կամ հայրս իսկապես մի հանցավոր է:" patvi_hamar/clip_022_21.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Լսիր, Մարգարիտ: Ես քանիցս քեզ ասել եմ, որ այդ դատն ինձ" patvi_hamar/clip_022_22.wav,"համար բարոյական մեծ նշանակություն ունի: Հավատա, փողն արժեք չունի իմ" patvi_hamar/clip_022_23.wav,"աչքում:" patvi_hamar/clip_022_24.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ախ, միթե ես քեզ նոր եմ ճանաչում: Բայց, հասկացիր, քո և իմ" patvi_hamar/clip_022_25.wav,"հոր փոխադարձ թշնամությունը կարող է ինձ կործանել, ահա ինչիցն եմ վախենում:" patvi_hamar/clip_022_26.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Սիրելի, անգին Մարգարիտ, մի պղտորիր հոգիդ մռայլ" patvi_hamar/clip_022_27.wav,"մտքերով: Ես գիտեմ, որ դու պաշտում ես հորդ, բայց ես այնքան նրա դեմ չեմ" patvi_hamar/clip_022_28.wav,"զինված, որքան եղբորդ դեմ:" patvi_hamar/clip_022_29.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Բագրատը բարեսիրտ չէ, ես գիտեմ այդ:" patvi_hamar/clip_022_30.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Նա ինձ արհամարհել է ընկերական շրջաններում: Նա ինձ" patvi_hamar/clip_022_31.wav,"ստորացրել է տեղի և անտեղի: Նա ինձ մի քանի անգամ անվանել է ձրիակեր: Ես" patvi_hamar/clip_022_32.wav,"ուզում եմ ազատվել մուրացկանի վիրավորական դրությունից: Ուզում եմ" patvi_hamar/clip_022_33.wav,"արժանանալ քո սիրուն: Մի՞թե չես հասկանում իմ պահանջի իսկական նպատակը:" patvi_hamar/clip_022_34.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում: Բայց ե՞ս ինչ անեմ:" patvi_hamar/clip_022_35.wav,"Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ անսահման, բայց չէ՞ որ սիրում եմ և հորս: Այսօր" patvi_hamar/clip_022_36.wav,"նա ինձ այնպիսի խոսքեր ասաց, որ ամոթից պատրաստ էի գետինը մտնել: Չեմ" patvi_hamar/clip_022_37.wav,"կարծում, որ նա այդ խոսքերն ասեր, եթե իսկապես իրան մեղավոր զգար: Նա" patvi_hamar/clip_022_38.wav,"փաստեր է պահանջում և կամենում է, որ ես ստուգեմ այդ փաստերը:" patvi_hamar/clip_022_39.wav,"" patvi_hamar/clip_022_40.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Եվ դու ուզում ես ստուգե՞լ: Հասկանում եմ: Քո մեջ կռվում են" patvi_hamar/clip_022_41.wav,"երկու հավասար զգացումներ – հավատը դեպի հայրդ և հավատը դեպի ինձ:" patvi_hamar/clip_022_42.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ահա հենց այդ է ճիշտը, ինչ լավ զգացել ես իմ դրությունը:" patvi_hamar/clip_022_43.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Շատ լավ, ես քեզ դուրս կբերեմ այդ երկդիմի դրությունից:" patvi_hamar/clip_022_44.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Այո, այո դուրս բեր:" patvi_hamar/clip_022_45.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Կներկայացնեմ քեզ իմ բոլոր ապացույցները:" patvi_hamar/clip_022_46.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ես հենց այդ մասին էի ուզում քեզ խնդրել:" patvi_hamar/clip_022_47.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Թող այդպես լինի: Ինձ համար քեզանից ավելի մեծ դատավոր" patvi_hamar/clip_022_48.wav,"չի կարող լինել: Բավական է, որ դու, միայն դու, ասես եղբորդ, թե ես ձրիակեր չեմ" patvi_hamar/clip_022_49.wav,"եղել, և ես պատրաստ եմ հրաժարվել իմ ժառանգությունից: Ես կարող էի" patvi_hamar/clip_022_50.wav,"դատարան դիմել, բայց այդ չեմ անում միայն քո պատճառով: Ուրեմն դու եղիր մեր" patvi_hamar/clip_022_51.wav,"դատավորը:" patvi_hamar/clip_022_52.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ: Եվ հավատա, ես կլինեմ" patvi_hamar/clip_022_53.wav,"արդար դատավոր:" patvi_hamar/clip_022_54.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Թեթև ցնցումով): Ահ, հենց այդ է, որ ինձ սարսափեցնում է:" patvi_hamar/clip_022_55.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչո՞ւ..." patvi_hamar/clip_022_56.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Մարգարիտ, տուր ինձ խոսք, որ երբ ճշմարտությունը կպարզվի" patvi_hamar/clip_022_57.wav,"քեզ համար – չես ընկճվիլ նրա դառնությունից:" patvi_hamar/clip_022_58.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Մի առաջարկիր ինձ ոչ մի պայման: Դու ինքդ ես ինձ" patvi_hamar/clip_022_59.wav,"սովորեցրել ճշմարտությունը ամեն բանից գերադասել: Բեր այդ թղթերը, ես ուզում" patvi_hamar/clip_022_60.wav,"եմ վերջին կասկածը հեռացնել իմ սրտից: Եվ չեմ թաքցնում, որ ում կողմ ևս լինի" patvi_hamar/clip_022_61.wav,"արդարությունը – ինձ է կործանելու, որովհետև անդունդը ուր որ բացվի – իմ և հորս" patvi_hamar/clip_022_62.wav,"մեջ, թե իմ և քո մեջ - ես եմ գլորվելու այնտեղ: Բեր այդ թղթերը, ես պահանջում եմ" patvi_hamar/clip_022_63.wav,"սիրող կնոջ իրավունքով:" patvi_hamar/clip_022_64.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Մինչ Մարգարիտն արտասանում է իր խոսքերը, Օթարյանը" patvi_hamar/clip_022_65.wav,"տանջվում է և կռվում իր հետ: Երբ Մարգարիտը վերջացնում է, լռություն): Շատ" patvi_hamar/clip_022_66.wav,"լավ, ես կբերեմ: (Վեր է կենում):" patvi_hamar/clip_022_67.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հենց այսօր:" patvi_hamar/clip_022_68.wav,"" patvi_hamar/clip_022_69.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Մի քանի րոպեից հետո ես այստեղ կլինեմ: (Գնում է" patvi_hamar/clip_022_70.wav,"նախասենյակի դռներով):" patvi_hamar/clip_022_71.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Ուղեկցում է նրան մինչև դռները, ապա գալիս է բեմի" patvi_hamar/clip_022_72.wav,"կենտրոնը):" patvi_hamar/clip_023_0.wav,"ՏԵՍԻԼ 14" patvi_hamar/clip_023_1.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՍՈՒՐԵՆ" patvi_hamar/clip_023_2.wav,"ՍՈՒՐԵՆ – (Ներս է մտնում ձախ դռներից): Չկարողացա քնել: Հանգիստ չեմ:" patvi_hamar/clip_023_3.wav,"Մարդու հոգեկան տրամադրությունը զարմանալի կապ ունի գրպանի դրության" patvi_hamar/clip_023_4.wav,"հետ: Երբ այս անիծվածը դատարկ է, ինչ ուզում եք ասեք` քնել չեմ կարողանում;" patvi_hamar/clip_023_5.wav,"Այո սիրելի, Մարգարիտ, այս մի նոր հոգեբանական գյուտ է: Հետևաբար, չե՞ս" patvi_hamar/clip_023_6.wav,"կարող, արդյոք, ինձ հաշտեցնել նրա բթամիտ Մորփեոսի հետ:" patvi_hamar/clip_023_7.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ես փող չունիմ:" patvi_hamar/clip_023_8.wav,"ՍՈՒՐԵՆ – Դու կարծեմ, հայրիկից ամսական 300 ռուբլի ես ստանում:" patvi_hamar/clip_023_9.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ես վաղուց եմ դադարել հայրիկից փող վերցնել:" patvi_hamar/clip_023_10.wav,"ՍՈՒՐԵՆ – Ահա թե ինչ: Ատո՞ւմ ես փողը, փիլիսոփա ես:" patvi_hamar/clip_023_11.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչիս է հարկավոր փողը, երբ տանն ամեն բան պատրաստ" patvi_hamar/clip_023_12.wav,"կա:" patvi_hamar/clip_023_13.wav,"ՍՈՒՐԵՆ – Այդ էլ ճիշտ է: Բայց ինձ հարկավոր է, ախ, շատ հարկավոր:" patvi_hamar/clip_023_14.wav,"Առանց փողի ես համարյա առանց ոտների եմ: Ես էլ եմ ատում փողը և միշտ" patvi_hamar/clip_023_15.wav,"աշխատում եմ նրանից բաժանվել: Երբ գրպանս մի քանի գրոշներ են մտնում, մեկ" patvi_hamar/clip_023_16.wav,"էլ տեսար մոծակների պես կծոտեցին ինձ: Էհ, ես էլ շտապում եմ նրանց բաց" patvi_hamar/clip_023_17.wav,"թողնել: Բայց, այնուամենայնիվ, առանց փողի տխուր է: Ախ, Մարգարիտ, կյանքը" patvi_hamar/clip_023_18.wav,"շատ տխմար բան է: (Քիչ լռում է). Տխուր է, շատ տխուր: Ես ուղղակի ձանձրացել" patvi_hamar/clip_023_19.wav,"եմ կյանքից:" patvi_hamar/clip_023_20.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Շրջվելով, թախծալի հանդիմանությամբ) Քսանուերեք" patvi_hamar/clip_023_21.wav,"տարեկան հասակում:" patvi_hamar/clip_023_22.wav,"ՍՈՒՐԵՆ – Քի՞չ է: Մեր ժամանակներում մարդիկ շատ են տեսնում, շատ են" patvi_hamar/clip_023_23.wav,"զգում և շուտ ձանձրանում: Ազնիվ խոսք, հիմա ես երբեմն ինքս ինձանից վախենում" patvi_hamar/clip_023_24.wav,"եմ: (Հանում է գրպանից ռևոլվերը): Այ, տես, մի հարված, և Ռուբիկոնն անցա:" patvi_hamar/clip_023_25.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Թող, հիմարություններ մի արա, կարող է տրաքվել:" patvi_hamar/clip_023_26.wav,"" patvi_hamar/clip_023_27.wav,"ՍՈՒՐԵՆ – Ոչ, այս հեշտ տրաքողներից չէ: (Ցույց է տալիս) Այ, այսպես է" patvi_hamar/clip_023_28.wav,"տրաքում, պետք է այս հետ քաշել, մատով սեղմել, և պատրաստ է:" patvi_hamar/clip_023_29.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Տուր ինձ: Մի պահիր մոտդ, վտանգավոր է:" patvi_hamar/clip_023_30.wav,"ՍՈՒՐԵՆ – Ես հենց ինքս ուզում էի դեն գցել: (Տալիս է) Վերցրու, հրաժարիմք" patvi_hamar/clip_023_31.wav,"ի սատանայե: (Լռություն): Ուրեմն չունի՞ս:" patvi_hamar/clip_023_32.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Չունիմ: (Ռևոլվերը նայում է քիչ և դնում սեղանի վրա):" patvi_hamar/clip_023_33.wav,"ՍՈՒՐԵՆ – (Լռություն): Եվ ոչ գոնե հիսուն ռուբլի՞:" patvi_hamar/clip_023_34.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Գլխով բացասական նշան է անում):" patvi_hamar/clip_023_35.wav,"ՍՈՒՐԵՆ – Ցավալի է, շատ ցավալի: Կնշանակի` այսօր Առլովային չպիտի" patvi_hamar/clip_023_36.wav,"տեսնեմ: Այդ անկարելի է, ամոթ է, կասի` հայի տղան ծախսից փախավ և էլի" patvi_hamar/clip_023_37.wav,"կմոտենա Աբուլովին: (Նստում է ձախ կողմի բազկաթոռներից մեկի վրա, մտածում:" patvi_hamar/clip_023_38.wav,"Լռություն, հանկարծ ձեռքը զարկում է ճակատին): Էվրիկա, Էդիսոն եմ, էդիսոն:" patvi_hamar/clip_023_39.wav,"Ո՞րտեղ է Ռոզալիան:" patvi_hamar/clip_023_40.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Իր սենյակում:" patvi_hamar/clip_023_41.wav,"ՍՈՒՐԵՆ – Նա փող կունենա (Դիմում է դեպի խորքի դուռը):" patvi_hamar/clip_023_42.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Այդքան վիրավորելուց հետո ուզում ես դիմել նրա՞ն:" patvi_hamar/clip_023_43.wav,"ՍՈՒՐԵՆ – (Կանգ է առնում): Ա, այդ դատարկ բան է: Նա գիտե որ իմ սիրտը" patvi_hamar/clip_023_44.wav,"բարի է, լեզուս է միայն չար: Կհաշտվենք, դժվար չէ: Մի քիչ կշոյեմ, կգովեմ" patvi_hamar/clip_023_45.wav,"գեղեցկությունը իսկույն կկակղի:" patvi_hamar/clip_023_46.wav,"(Երգելով անցնում է օրիորդների սենյակը)" patvi_hamar/clip_024_0.wav,"ՏԵՍԻԼ 15" patvi_hamar/clip_024_1.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՕԹԱՐՅԱՆ, հետո ԱՆԴՐԵԱՍ" patvi_hamar/clip_024_2.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Ներս է մտնում նախասենյակից, այս անգամ վերարկուով)" patvi_hamar/clip_024_3.wav,"Ահա, սիրելիս, բոլորը: (Տալիս է մի ծրար): Այստեղ է իմ պատիվը," patvi_hamar/clip_024_4.wav,"ինքնասիրությունը և ամբողջ կարողությունը:" patvi_hamar/clip_024_5.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Շնորհակալ եմ, դու մեծ հավատ ես ընծայում ինձ:" patvi_hamar/clip_024_6.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Այդ տեսակ հավատը քո գործնական եղբայրն անշուշտ" patvi_hamar/clip_024_7.wav,"կհամարի հիմարություն: Սակայն այդ ինձ համար նշանակություն չունի: Ես սիրում" patvi_hamar/clip_024_8.wav,"եմ քեզ, ուրեմն և պետք է հավատամ:" patvi_hamar/clip_024_9.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Որքան բարի ես դու և վեհանձն, Արտաշես:" patvi_hamar/clip_024_10.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Միայն քո սիրո համար: (Համբուրում է):" patvi_hamar/clip_024_11.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Վաղը կամ մյուս օրը դու բոլորը հետ կստանաս, թող իմ խոսքը" patvi_hamar/clip_024_12.wav,"քեզ համար գրավական լինի:" patvi_hamar/clip_024_13.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Բավական է այդքան: Ցտեսություն:" patvi_hamar/clip_024_14.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ցտեսություն: (Ուղեկցում է նրան մինչև նախասենյակի դուռը):" patvi_hamar/clip_024_15.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Երևում է իր սենյակի դռների մեջ):" patvi_hamar/clip_024_16.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Վերադառնում է բեմի կենտրոնը և ուզում է գնալ իր սենյակը):" patvi_hamar/clip_024_17.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Իբր թե Օթարյանին չի նկատել) Այն ո՞վ էր:" patvi_hamar/clip_024_18.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ահա հայրիկ, ամեն ինչ այստեղ է: Այժմ ես կիմանամ ով է" patvi_hamar/clip_024_19.wav,"ձեզնից արդարը և մեղավորը:" patvi_hamar/clip_024_20.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ապրիս զավակս: Քննիր և տես: (Համբուրում է ճակատը):" patvi_hamar/clip_024_21.wav,"(Գնում են յուրաքանչյուրը իր սենյակը):" patvi_hamar/clip_024_22.wav,"Վարագույր" patvi_hamar/clip_025_0.wav,"ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ" patvi_hamar/clip_025_1.wav,"Նույն տեսարանը: Երեկո է: Վարագույրը բարձրանալիս բեմում տիրում է" patvi_hamar/clip_025_2.wav,"կիսախավար: Բոլոր դռները ծածկված են, միայն նախասենյակի դռների մի թևը" patvi_hamar/clip_025_3.wav,"բաց է: Այնտեղ լուսո մի շերտ, թեք գծով անցնելով բեմով, ընկել է դաշնամուրի" patvi_hamar/clip_025_4.wav,"վրա, որի քով Մարգարիտը նստած նվագում է ինչ-որ թախծալի եղանակ: Նրա" patvi_hamar/clip_025_5.wav,"ամբողջ մարմինը մթնումն է, միայն գլուխն է երևում լուսո շերտի մեջ:" patvi_hamar/clip_025_6.wav,"Միաժամանակ բեմի վրա, բացի Մարգարիտից, ոչ ոք չկա: Հեռու լսվում է" patvi_hamar/clip_025_7.wav,"զանգակի հնչյուն: Սեղանատան դռներից դուրս է գալիս Զարուհին և անցնում է" patvi_hamar/clip_025_8.wav,"օրիորդների սենյակները:" patvi_hamar/clip_025_9.wav,"ՏԵՍԻԼ 1" patvi_hamar/clip_025_10.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ԲԱԳՐԱՏ" patvi_hamar/clip_025_11.wav,"" patvi_hamar/clip_025_12.wav,"ԲԱԳՐԱՏ – (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից ֆրակով և կրծքին" patvi_hamar/clip_025_13.wav,"տեխնոլոգիական ճեմարանի նշան, փողկապը կապելով): Միշտ միևնույն տխուր" patvi_hamar/clip_025_14.wav,"եղանակը օրվա միևնույն միջոցին:" patvi_hamar/clip_025_15.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Նվագելով) Ասում են, ժամերն իրանց տրամադրությունն" patvi_hamar/clip_025_16.wav,"ունին: Երեկոները ես տխրում եմ ու հուզվում և միշտ այս եղանակը հիշում:" patvi_hamar/clip_025_17.wav,"ԲԱԳՐԱՏ – Եվ նվագում ես պոետիկական մթության մեջ, որպես իդեալական" patvi_hamar/clip_025_18.wav,"սիրահար: Բայց ինձ ներիր, ես ատում եմ խավարը: (Շուռ է տալիս սեղանատան" patvi_hamar/clip_025_19.wav,"դռների մոտ էլեկտրական թելի կոճակը): Առաստաղից քաշ արած ջահը" patvi_hamar/clip_025_20.wav,"տարածում է պայծառ լույս:" patvi_hamar/clip_025_21.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Բավական է: (Դադարում է նվագել և դաշնամուրի կափարիչը" patvi_hamar/clip_025_22.wav,"ցած գցում: Նկատում է Բագրատի պատրաստությունը): Այդ ո՞ւր ես" patvi_hamar/clip_025_23.wav,"պատրաստվում:" patvi_hamar/clip_025_24.wav,"ԲԱԳՐԱՏ – (Կանգնելով հայելու առջև, որ փողկապն ուղղի): Տեխնոլոգիաների" patvi_hamar/clip_025_25.wav,"երեկույթ: Գնա, հագնվիր, քեզ էլ տանեմ: Ռոզալիան պատրաստվում է: Դու" patvi_hamar/clip_025_26.wav,"այնտեղ կտեսնեն տեղական ինտելիգենցիայի ընտիր մասը:" patvi_hamar/clip_025_27.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչո՞ւ ընտիր:" patvi_hamar/clip_025_28.wav,"ԲԱԳՐԱՏ – Երեկույթում միայն ինժեներներ են լինելու: Դու այնտեղ չես տեսնիլ" patvi_hamar/clip_025_29.wav,"ոչ պորտֆելի և ոչ ռուբլու հերոսներին, այսինքն` ոչ իրավաբաններին և ոչ" patvi_hamar/clip_025_30.wav,"բժիշկներին:" patvi_hamar/clip_025_31.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչպես երևում է, շատ մեծ կարծիք ունիս քո" patvi_hamar/clip_025_32.wav,"մասնագիտության մասին:" patvi_hamar/clip_025_33.wav,"ԲԱԳՐԱՏ – Եռանդի, խելքի և ժամանակիս իսկական ներկայացուցիչներն" patvi_hamar/clip_025_34.wav,"ինժեներներն են: Կգա՞ս, թե չէ:" patvi_hamar/clip_025_35.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ես տրամադրություն չունիմ երեկույթ գնալու:" patvi_hamar/clip_025_36.wav,"ԲԱԳՐԱՏ – Չսիրեցի սկզբից ևեթ այդ խոսքը – տրամադրություն: Մարդուս" patvi_hamar/clip_025_37.wav,"իրանիցն է կախված այսպես կամ այնպես տրամադրել իրան: Ահ, այս անիծվածը" patvi_hamar/clip_025_38.wav,"չի կապվում:" patvi_hamar/clip_025_39.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Մոտենում է, օգնում փողկապը կապելու) Քեզ համար հեշտ է" patvi_hamar/clip_025_40.wav,"այդ ասել: Դու հաշտվում ես կյանքի բոլոր հանգամանքների հետ:" patvi_hamar/clip_025_41.wav,"ԲԱԳՐԱՏ – Եթե, իհարկե, հանգամանքներն արժանի չեն դիմադրության:" patvi_hamar/clip_025_42.wav,"Հակառակ դեպքում գիտեմ առողջ դատողությամբ կռվել նրանց դեմ: (Մարգարիտն" patvi_hamar/clip_025_43.wav,"ուղղել է Բագրատի փողկապը): Շնորհակալ եմ: (Նայելով եղունգներին): Գիտես," patvi_hamar/clip_025_44.wav,"սիրելիս, մեր ժամանակի միակ գերիշխանը բանականությունն է: Այս տեսակետից" patvi_hamar/clip_025_45.wav,"ես չեմ կարող արդարացնել վերջին ժամանակվա քո տխրությունը, որ արդեն սկսել" patvi_hamar/clip_025_46.wav,"է բողոքի ձև ստանալ:" patvi_hamar/clip_025_47.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Կկամենայի ես էլ ուրախ լինել քրոջս պես, թռչկոտել, ինչպես" patvi_hamar/clip_025_48.wav,"անհոգ թռչուն: Կկամենայի ոչնչի մասին չմտածել, բացի իմ անձնական" patvi_hamar/clip_025_49.wav,"զվարճություններից: Բայց, ինչ արած, չեմ կարող: (Հառաչելով, արմունկները" patvi_hamar/clip_025_50.wav,"հենում է դաշնամուրին):" patvi_hamar/clip_025_51.wav,"ԲԱԳՐԱՏ – (Հեգնաբար): Սիրահարված ես, տանջվում ես մի անզուգական" patvi_hamar/clip_025_52.wav,"երիտասարդի, մի աննման իդեալիստի համար: (Լուրջ): Բավական է, Մարգարիտ:" patvi_hamar/clip_025_53.wav,"Ես չունիմ իրավունք քեզ հանդիմանելու, բայց այլևս լռել չեմ կարող: Բավական է:" patvi_hamar/clip_025_54.wav,"Թող երեխայությունդ: Դու չափահաս օրիորդ ես, պետք է հասկանաս, որ չունիս" patvi_hamar/clip_025_55.wav,"իրավունք սիրելու քո հարազատ ծնողի զրպարտչին:" patvi_hamar/clip_025_56.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Գլուխը բարձրացնելով) Իսկ եթե նա զրպարտիչ չէ, այն" patvi_hamar/clip_025_57.wav,"ժամանա՞կ:" patvi_hamar/clip_025_58.wav,"ԲԱԳՐԱՏ – Դու համոզվա՞ծ ես:" patvi_hamar/clip_025_59.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Դրականապես և եռանդով) Ավելի քան համոզված եմ:" patvi_hamar/clip_025_60.wav,"ԲԱԳՐԱՏ – Քույր, ինձ թվում է, որ քո ուղեղը սկսում է խանգարվել: Տխմար" patvi_hamar/clip_025_61.wav,"սիրո զգացումը հարբեցրել է քեզ: Եթե այդպես շարունակես, ես քեզ էլ կատեմ," patvi_hamar/clip_025_62.wav,"ինչպես ատում եմ նրան:" patvi_hamar/clip_025_63.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ինձ համար այսուհետև միևնույն է: Ես ունիմ իմ ձեռքում" patvi_hamar/clip_025_64.wav,"փաստեր, որոնք քարերին անգամ կարող են համոզել, թե մեր հայրը կողոպտել է" patvi_hamar/clip_025_65.wav,"մի որբ ընտանիք, և կողոպտել է ամենայն անգթությամբ:" patvi_hamar/clip_025_66.wav,"ԲԱԳՐԱՏ – Շփոթված և միևնույն ժամանակ վրդովված: Մարգարիտ:" patvi_hamar/clip_025_67.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկի ցանկությամբ ես Օթարյանից պահանջեցի նրա" patvi_hamar/clip_025_68.wav,"դոկումենտները: Նա տվեց, Բագրատ, բոլորը, ինչ որ ասում է նա ճշմարտություն է:" patvi_hamar/clip_025_69.wav,"Ահ, այս միտքը կարող է ինձ խելքից հանել: (Ընկճված անցուդարձ է անում:" patvi_hamar/clip_025_70.wav,"Լռություն):" patvi_hamar/clip_025_71.wav,"ԲԱԳՐԱՏ – (Շփոթված, չգիտե ինչ անե): Դու ինձ բոլորովին շփոթեցրիր:" patvi_hamar/clip_025_72.wav,"Որտե՞ղ են այժմ այդ գրավոր ապացույցները:" patvi_hamar/clip_025_73.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Այնտեղ, իմ սենյակում, գրասեղանիս մեջ:" patvi_hamar/clip_025_74.wav,"ԲԱԳՐԱՏ – Խոսե՞լ ես հայրիկի հետ:" patvi_hamar/clip_025_75.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Այո:" patvi_hamar/clip_025_76.wav,"ԲԱԳՐԱՏ – Ի՞նչ է ասում նա այդ փաստաթղթերի դեմ:" patvi_hamar/clip_025_77.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ կարող է ասել մի հանցավոր, որին ներկայացնում են իր" patvi_hamar/clip_025_78.wav,"հանցանքի լուսանկարը: Նա շփոթվեց, կարմրեց, կապվեց, բայց հերքել, իհարկե" patvi_hamar/clip_025_79.wav,"չկարողացավ: Գնա պարահանդես, առավոտը, եթե կամենաս, կարող ես բոլորը" patvi_hamar/clip_025_80.wav,"կարդալ:" patvi_hamar/clip_025_81.wav,"ԲԱԳՐԱՏ – Ա, ինչ պարահանդես: Ես ամեն ինչ մոռացա: Ուրեմն ճի՞շտ է, որ" patvi_hamar/clip_025_82.wav,"մեզ սպառնում է սնանկություն:" patvi_hamar/clip_025_83.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ախ, քեզ սնանկությունն է անհանգստացնում, իսկ ինձ տանջում" patvi_hamar/clip_025_84.wav,"է անպատվությունը: Այժմ ամեն ինչ կախված է Օթարյանի կամքից:" patvi_hamar/clip_025_85.wav,"ԲԱԳՐԱՏ – Նա կկամենա թե անպատվել և թե սնանկացնել մեզ: Նա սոսկալի" patvi_hamar/clip_025_86.wav,"ոխ ունի իմ դեմ: Ցույց տուր ինձ: Ես ուզում եմ իմ աչքով տեսնել այդ թղթերը և" patvi_hamar/clip_025_87.wav,"անձամբ հավաստիանալ:" patvi_hamar/clip_025_88.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Խորհրդավոր և եռանդով): Բայց զգույշ, նրանց" patvi_hamar/clip_025_89.wav,"ապահովությունը պատվովս եմ երաշխավորել:" patvi_hamar/clip_025_90.wav,"ԲԱԳՐԱՏ – (Վիրավորված): Ես ավազակ չեմ, Մարգարիտ:" patvi_hamar/clip_025_91.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Գնանք: Տես և համոզվիր, թե ումի փողերով ես ուզում մեծ-մեծ" patvi_hamar/clip_025_92.wav,"ձեռնարկությունները սկսել: Գնում են խորքի ձախ դռներով, այն է` օրիորդների" patvi_hamar/clip_025_93.wav,"սենյակները:" patvi_hamar/clip_026_0.wav,"ՏԵՍԻԼ 2" patvi_hamar/clip_026_1.wav,"ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ" patvi_hamar/clip_026_2.wav,"Գալիս են նախասենյակից" patvi_hamar/clip_026_3.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Նա աղջիկ չէ ինձ համար, դատավոր է: Ամբողջ գիշեր աչքերս" patvi_hamar/clip_026_4.wav,"չեմ փակել, ամբողջ օրը տանջվել եմ: Ես կարծում էի, որ այդ թղթերը կորած են:" patvi_hamar/clip_026_5.wav,"Էհ, ասում էի, կնիկ է, խելքը բան չի կտրիլ: Քի՞չ է պատահել, որ կանայք իրանց" patvi_hamar/clip_026_6.wav,"մարդուց մնացած հարկավոր թղթերն այրել են: Բայց այդ մեկը հիմարներից չի" patvi_hamar/clip_026_7.wav,"եղել, պահել է, որ այսօր որդին գլխիս փորձանք բերի: Նա չի խնդրում, Սաղաթել," patvi_hamar/clip_026_8.wav,"այլ, հոգեհանի պես պահանջում է, որ վիզս ծռեմ այդ լակոտի առջև, մեղա գամ և" patvi_hamar/clip_026_9.wav,"տամ նրան կարողությանս կեսը:" patvi_hamar/clip_026_10.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Դու ինքդ աչքովդ տեսա՞ր այդ թղթերը:" patvi_hamar/clip_026_11.wav,"ԱՆԴՐԵԱՍ– Տեսա, բաս չէ՞: Նա ցույց տվեց մոր մոտ: Կանգնեց հեռվում, մեկմեկ կարդաց, հիշեցրեց բոլորը և հետո իսկույն փակեց իր գրասեղանի մեջ:" patvi_hamar/clip_026_12.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Իհարկե, մայրն էլ պակասը լրացրեց, պատմելով աղջկան իր" patvi_hamar/clip_026_13.wav,"գիտեցածը:" patvi_hamar/clip_026_14.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Օ, քույրդ Աստծու պատիժն է իմ գլխին: Ինձ պաշտպանելու" patvi_hamar/clip_026_15.wav,"տեղ, ավելի խայտառակեց աղջկա մոտ: Ես կատաղեցի, հարձակվեցի վրեն, որ" patvi_hamar/clip_026_16.wav,"տեղնուտեղը խեղդեմ նրան: Բարեբախտաբար, Մարգարիտը ժամանակին մեջ" patvi_hamar/clip_026_17.wav,"ընկավ, չթողեց: Նա փաթաթվեց մոր վզին: Պետք է տեսնեիր, ինչպես էր լաց" patvi_hamar/clip_026_18.wav,"լինում: Դիակիս վրա էլ նա այնքան արտասուք չի թափիլ: Եվ հետո, երբ ուշքի" patvi_hamar/clip_026_19.wav,"եկավ, ինչ խոսքեր, Տեր Աստված, ինչ լեզու: Հայրիկ, ասում է, մոլորվել կարելի է," patvi_hamar/clip_026_20.wav,"բայց պետք է զղջալ, չզղջալն ավելի անազնվություն է: Ումի՞ց է սովորել այդ" patvi_hamar/clip_026_21.wav,"բաները:" patvi_hamar/clip_026_22.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ո՞ւմից: Իհարկե, հենց այդ լակոտից: Դե Աստված գիտե էլի" patvi_hamar/clip_026_23.wav,"ինչեր սովորացրած կլինի:" patvi_hamar/clip_026_24.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Փորձեցի ինձ արդարացնել: Ասացի, ընկերս մեռնելիս տափերը" patvi_hamar/clip_026_25.wav,"գին չունեին, եկամուտ չէին բերում, ի՞նչ կարող էի տալ որբերին: Ասացի, հետո են" patvi_hamar/clip_026_26.wav,"թանկացել, իհարկե, իմ բախտից, որովհետև եթե մեռելը բախտ ունենար – չէր" patvi_hamar/clip_026_27.wav,"մեռնիլ: Բայց ես խոմ իմ ընկերոջ որբերին չեմ մոռացել: Ես օգնել եմ, հիմա էլ ուզում" patvi_hamar/clip_026_28.wav,"եմ օգնել, միշտ կօգնեմ, ձեռք վերցրու: Ոչ, ասում է, դու պարտավոր ես տալ նրանց" patvi_hamar/clip_026_29.wav,"բոլորը, ինչ որ հասնում է օրենքով: Լսո՞ւմ ես, Սաղաթել, բոլորը տալ: Կարծում է" patvi_hamar/clip_026_30.wav,"այդ կարելի բան է, կարծում է, որ դա փող չէ, թեկուզ գողացած փող: Բայց փողը" patvi_hamar/clip_026_31.wav,"դեռ մի կողմ, իսկ պատի՞վս: Ի՞նչ կմտածեն մարդիկ: (Անցուդարձ է անում):" patvi_hamar/clip_026_32.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ինչ պիտի մտածեն: Կասեն, որ Էլիզբարովը գող էր և այժմ," patvi_hamar/clip_026_33.wav,"դատաստանից վախենալով, գողացածը հետ է տալիս: Արի ու այն ժամանակ" patvi_hamar/clip_026_34.wav,"երևացիր հասարակության մեջ: Աչքերդ թքով կհանեն: Իսկ ե՞ս... ես քեզ կհամարեմ" patvi_hamar/clip_026_35.wav,"հիմարի մեկը..." patvi_hamar/clip_026_36.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Մնում էր մի բան, այն էլ փորձեցի: Ասացի, աղջի, սիրում ես այդ" patvi_hamar/clip_026_37.wav,"երիտասարդին, նա էլ քեզ է սիրում: Էլ դրանից լավ բան: Ես ձեզ պսակեմ: Լավ" patvi_hamar/clip_026_38.wav,"օժիտ կտամ, տուն ու տեղ կսարքեմ: Տուր ինձ թղթերը:" patvi_hamar/clip_026_39.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Հը՞, դրա՞ն ինչ ասաց:" patvi_hamar/clip_026_40.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ոչ, հայրիկ, ասում է, ես քեզանից փողի օժիտ չեմ ուզում, այլ" patvi_hamar/clip_026_41.wav,"պատվի օժիտ: Քանի որ դու ընկերոջդ գերեզնամի առջև մեղավոր ես, ես չեմ" patvi_hamar/clip_026_42.wav,"կարող նրա որդու հետ բախտավորվել: Նա ամեն րոպե իրավունք կունենա երեսիս" patvi_hamar/clip_026_43.wav,"ասելու. «Հայրդ կողոպտել է հորս»: Այդ նախատինքն ես տանել չեմ կարող իմ" patvi_hamar/clip_026_44.wav,"ամուսնուց:" patvi_hamar/clip_026_45.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Լեզվին նայիր, լեզվին: Փիլիսոփայի պես է խոսում:" patvi_hamar/clip_026_46.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ախ, Մարգարիտն իր պապի ժառանգն է, քո հոր կտորը: Երեկ," patvi_hamar/clip_026_47.wav,"երբ նա խոսում էր, ինձ թվում էր, որ նրա հետևում, պատի տակ, կանգնած է տերՍիմոնը` Ավետարանի խոսքերը բերանում:" patvi_hamar/clip_026_48.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Բայց ախար, հայրս հոգևորական էր, պարտավոր էր" patvi_hamar/clip_026_49.wav,"ճշմարտություն քարոզել, իսկ մենք աշխարհականներ ենք, մեր բանն ուրիշ է:" patvi_hamar/clip_026_50.wav,"Ինչո՞ւ չեն հասկանում այդ կանայք:" patvi_hamar/clip_026_51.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Հիմա ճանապարհ ցույց տուր ինձ, Սաղաթել: Ի՞նչ անեմ," patvi_hamar/clip_026_52.wav,"ինչպե՞ս ազատվեմ այդ լակոտից:" patvi_hamar/clip_026_53.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ինչ պիտի անես: Ինքդ վաղուց ես գտել ճանապարհը: Արա այն," patvi_hamar/clip_026_54.wav,"ինչ որ վճռել ես անելու:" patvi_hamar/clip_026_55.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Այո, պետք է անպատճառ անել, ուրիշ ելք չկա: Ես հենց դրա" patvi_hamar/clip_026_56.wav,"համար աշխատեցի, որ այդ թղթերը Մարգարիտի ձեռքն անցնին:" patvi_hamar/clip_026_57.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Բայց պետք է անել շուտով, հենց այս գիշեր, վաղն ուշ կլինի:" patvi_hamar/clip_026_58.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Սուս, ոտների ձայն եմ լսում: Գալիս են: Գնանք իմ սենյակը," patvi_hamar/clip_026_59.wav,"այնտեղ կմտածենք ինչպես գլուխ բերենք այդ բանը: (Գնում են աջ կողմի առաջին" patvi_hamar/clip_026_60.wav,"դռներով):" patvi_hamar/clip_027_0.wav,"ՏԵՍԻԼ 3" patvi_hamar/clip_027_1.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ, ԲԱԳՐԱՏ ԵՎ ՌՈԶԱԼԻԱ" patvi_hamar/clip_027_2.wav,"Դուրս են գալիս միաժամանակ օրիորդների սենյակից:" patvi_hamar/clip_027_3.wav,"ԲԱԳՐԱՏ – (Հուզվում է) Բոլոր կասկածներս փարատվեցին, վտանգն" patvi_hamar/clip_027_4.wav,"անխուսափելի է:" patvi_hamar/clip_027_5.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Հագնվել է պարահանդեսի համար: Ձեռնոցներն է հագնում): Ես" patvi_hamar/clip_027_6.wav,"էլ ասում եմ քույրս երեկ ինչ թղթեր էր քրքրում և ինձ տեսնելիս թաքցնում: Ինչ ասել" patvi_hamar/clip_027_7.wav,"կուզիս երևելի սիրահարական նամակներ են – պայմանագրեր, առևտրական" patvi_hamar/clip_027_8.wav,"թղթեր, ֆի: (Մոտենում է հայելուն և դիտում իրան):" patvi_hamar/clip_027_9.wav,"ԲԱԳՐԱՏ – (Մտազբաղ, ձեռքերը մեջքին դրած, անցել է բեմի աջ կողմը):" patvi_hamar/clip_027_10.wav,"Ասա, ինձ, Մարգարիտ, կարո՞ղ ես այդ թղթերը մի քանի օր պահել մոտդ:" patvi_hamar/clip_027_11.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ոչ:" patvi_hamar/clip_027_12.wav,"ԲԱԳՐԱՏ – Ինչո՞ւ:" patvi_hamar/clip_027_13.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ես խոսք եմ տվել վաղը վերադարձնել նրան:" patvi_hamar/clip_027_14.wav,"ԲԱԳՐԱՏ – Ես կարծում եմ, նախքան վերադարձնելը, հարկավոր է մի լավ" patvi_hamar/clip_027_15.wav,"մտածել:" patvi_hamar/clip_027_16.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ ես ուզում ինձանից, պարզ ասա:" patvi_hamar/clip_027_17.wav,"ԲԱԳՐԱՏ – (Տատանվելով) Ինձ թվում է, որ խելացի բան չէ մի այսպիսի զենք" patvi_hamar/clip_027_18.wav,"վերադարձնել մեր հակառակորդին:" patvi_hamar/clip_027_19.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ, ուրեմն, դու պահանջում ես, որ ես..." patvi_hamar/clip_027_20.wav,"ԲԱԳՐԱՏ – (Սառը) Որ դու այդ թղթերը չտաս Օթարյանին:" patvi_hamar/clip_027_21.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Վրդովվելով) Ուրեմն դո՞ւ... Ամաչիր կրծքիդ նշանից," patvi_hamar/clip_027_22.wav,"Բագրատ:" patvi_hamar/clip_027_23.wav,"ԲԱԳՐԱՏ – (Գրգռվելով) Էհ, թող այդ դատարկ ֆրազները, ի սեր Աստծո: Ես" patvi_hamar/clip_027_24.wav,"գիտեմ, որ այդ պարոնը քո գլուխը մտցրել է մի քանի վայրիվերո մտքեր: Բայց մենք" patvi_hamar/clip_027_25.wav,"ասպետների դարում չենք ապրում:" patvi_hamar/clip_027_26.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Դառն հեգնությամբ) Կարծես, մեծ ասպետություն է" patvi_hamar/clip_027_27.wav,"տարրական ազնվություն, հասարակ մարդկային խիղճ ունենալը:" patvi_hamar/clip_027_28.wav,"ԲԱԳՐԱՏ – Խղճի և ազնվության մասին ամեն մարդ իր գաղափարն ունի:" patvi_hamar/clip_027_29.wav,"Էականն այն է, որ եթե այդ թղթերն անցնեն Օթարյանի ձեռքը, ես կզրկվեմ իմ" patvi_hamar/clip_027_30.wav,"գործարանից: Իսկ այդ կնշանակե` ծովը նետել իմ բոլոր ծրագրերը: Դու շատ լավ" patvi_hamar/clip_027_31.wav,"գիտես, որ ես այդ գործարանով հիմք եմ դնում իմ ապագա ուժին, ազդեցությանը և" patvi_hamar/clip_027_32.wav,"բախտավորությանը: Ես ուզում եմ լինել հզոր ֆինանսական սյուն, մեկն այն" patvi_hamar/clip_027_33.wav,"հսկաներից, որոնց ձեռքումն է մեր ժամանակի ամենամեծ ուժը – կապիտալը:" patvi_hamar/clip_027_34.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Մի մարդ, որ կարող է հազարավոր անգործների համար" patvi_hamar/clip_027_35.wav,"աշխատանքի դուռը բաց անել և խեղճ ընտանիքներ կերակրել: Ես քեզ հասկանում" patvi_hamar/clip_027_36.wav,"եմ, Բագրատ:" patvi_hamar/clip_027_37.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Եվ այդ բոլորը ուրիշի փողերո՞վ:" patvi_hamar/clip_027_38.wav,"ԲԱԳՐԱՏ – Զավակները պատասխանատու չեն իրենց հայրերի փոխարեն:" patvi_hamar/clip_027_39.wav,"Մեր ծնողների անցյալը մեզ համար մեռած պատմություն է:" patvi_hamar/clip_027_40.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Որը սակայն այսօր հարություն է առել և արատավորում է մեր" patvi_hamar/clip_027_41.wav,"ամբողջ գերդաստանը:" patvi_hamar/clip_027_42.wav,"ԲԱԳՐԱՏ – Պետք է, ուրեմն, խեղդել այն և նորից հանձնել գերեզմանին:" patvi_hamar/clip_027_43.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Խորին դառնությամբ) Բագրատ:" patvi_hamar/clip_027_44.wav,"ԲԱԳՐԱՏ – Ահ, ո՞ւմ հայրը չի զրկել մեկին կամ մյուսին, այս կամ այն կերպ:" patvi_hamar/clip_027_45.wav,"Վերջապես, հենց նորերից ո՞ր մեկը չի զրկում կամ հարստահարում:" patvi_hamar/clip_027_46.wav,"Տարբերությունն այն է, որ հները զրկում էին հին ձևով, նորերը զրկում են նոր ձևով:" patvi_hamar/clip_027_47.wav,"Մարգարիտ, ներկա դեպքում պետք է լինել ավելի խելացի, քան զգայուն:" patvi_hamar/clip_027_48.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Խորին սրտմտությամբ) Այսինքն` ավելի շահամոլ, քան" patvi_hamar/clip_027_49.wav,"ազնի՞վ: Թույլ տալ ծնողին կողոպտել մի որբ ընտանիք և փողոցնե՞րը գցել:" patvi_hamar/clip_027_50.wav,"Մասնակից լինել նրա ծանր հանցանքի՞ն, շարունակել նրա սկսա՞ծը: Եվ ինչո՞ւ:" patvi_hamar/clip_027_51.wav,"Որպեսզի ապրենք այս փառահեղ պալատո՞ւմ, ոսկեզօծ կահ-կարասու մե՞ջ," patvi_hamar/clip_027_52.wav,"զուգվինք - զարդարվինք, բալեր ու պարահանդեսնե՞ր այցելենք: Ոչ, ոչ, ես չեմ" patvi_hamar/clip_027_53.wav,"կարող և չեմ ուզում անել այդ: (Անցնում է դեպի ձախ):" patvi_hamar/clip_027_54.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Ատելությամբ և գրգռված): Տա-տա, տա-տա, ինչ քաջն ես եղել:" patvi_hamar/clip_027_55.wav,"Ես չգիտեի, դու կատարյալ հերոսուհի ես:" patvi_hamar/clip_027_56.wav,"ԲԱԳՐԱՏ – (Զգալով, որ շատ հափշտակվեց): Մարգարիտ, ես հարգում եմ քո" patvi_hamar/clip_027_57.wav,"գաղափարները, բայց մի հափշտակվիր: Մտածիր, ինչ մթնոլորտում ենք ապրում:" patvi_hamar/clip_027_58.wav,"Մեր հասարակության մեջ քո արածը ոչ ոքին չի հիացնիլ, ընդհակառակը, շատերը" patvi_hamar/clip_027_59.wav,"քեզ կհամարեն հիմար:" patvi_hamar/clip_027_60.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ես հասարակության համար չեմ անում, այլ իմ խղճի համար:" patvi_hamar/clip_027_61.wav,"ՌՈԶԱԼԻԱ – (Կատաղի): Զզվում եմ այդ տեսակ ֆրազյորներից (Բագրատին):" patvi_hamar/clip_027_62.wav,"Զուր ես աշխատում նրան բան հասկացնել: Նրա վրա միայն ուժը կարող է ազդել:" patvi_hamar/clip_027_63.wav,"Խլիր նրա ձեռքից այդ թղթերը, պրծավ գնաց:" patvi_hamar/clip_027_64.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Երևում է սեղանատան դռների մեջ):" patvi_hamar/clip_027_65.wav,"ԲԱԳՐԱՏ – (Նույն մեղմ տոնով): Գոնե վաղը մի հանձնիր: Սպասիր մի քանի" patvi_hamar/clip_027_66.wav,"օր, միասին կխորհրդակցենք: Դու խելոք ես, չես կամենալ մեզ մեր թշնամու ձեռքը" patvi_hamar/clip_027_67.wav,"գցել:" patvi_hamar/clip_027_68.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ահա մեր մայրը, թողեք տեսնենք, նա ինչ է ասում:" patvi_hamar/clip_028_0.wav,"ՏԵՍԻԼ 4" patvi_hamar/clip_028_1.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ, ԲԱԳՐԱՏ, ՌՈԶԱԼԻԱ, ԵՐԱՆՈՒՀԻ, հետո ԶԱՐՈՒՀԻ" patvi_hamar/clip_028_2.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Առաջ է գալիս, ձեռքերը ծոցը դրած, տխուր): Այսքան տարի" patvi_hamar/clip_028_3.wav,"այդ մարդու արարքները թաքցրի երեխաներիցս, Աստծուն է հայտնի ինչ" patvi_hamar/clip_028_4.wav,"տանջանքներով: Գիշեր-ցերեկ մտածել եմ այդ բանի մասին: Ժամանակ-ժամանակ" patvi_hamar/clip_028_5.wav,"բերան եմ բաց արել, խոսքս կտրել է գոռոցով: Լռել եմ ու կրակս ներսումս պահել:" patvi_hamar/clip_028_6.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Լսո՞ւմ եք:" patvi_hamar/clip_028_7.wav,"ԲԱԳՐԱՏ – Մայրիկ, դու շատ ես լարված հայրիկի դեմ:" patvi_hamar/clip_028_8.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Սրտմտությամբ) Սուս, դու ոչինչ չգիտես: Հայրդ իր հոգին" patvi_hamar/clip_028_9.wav,"ծախել է սադայելին: Երեկ գիշեր երազումս տեսա հանգուցյալին: Կանգնած էր մեր" patvi_hamar/clip_028_10.wav,"դռների մոտ, վիզը ծուռ, ձեռքը ծոցը դրած, դեղնած, մաշված: Նա ասում էր." patvi_hamar/clip_028_11.wav,"«Երանուհի, դու խոմ գիտես, որ մենք եղբայրներ ենք եղել, միասին ենք աշխատել" patvi_hamar/clip_028_12.wav,"այդ հարստությունը, ինչո՞ւ ես թողնում, որ նա երեխաներիս զրկի մի կտոր հացից»:" patvi_hamar/clip_028_13.wav,"Ախ, շատ եմ ուզեցել չթողնել, բայց ո՞վ է ինձ լսել: Բագրատ, ինը տարի է այդ" patvi_hamar/clip_028_14.wav,"մարդը գերեզմանից անիծում է մեզ:" patvi_hamar/clip_028_15.wav,"ԲԱԳՐԱՏ – (Գրգռված): Մեռելների անեծքի վրա երկու արշին հող է" patvi_hamar/clip_028_16.wav,"ծանրանում:" patvi_hamar/clip_028_17.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Ախ մի խոսիր եղբորս պես, մեղք է: Մենք ամենքս պարտական" patvi_hamar/clip_028_18.wav,"ենք ահեղ դատաստանի առաջ: Ես էլ եմ պատասխանատու, որ չեմ կարողացել" patvi_hamar/clip_028_19.wav,"հորդ հեռացնել չար ճանապարհից: Ես դողում եմ սարսափից:" patvi_hamar/clip_028_20.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Հազիվ կարողանալով հուզմունքը զսպել): Ոչինչ, մայրիկ:" patvi_hamar/clip_028_21.wav,"Հանգստացիր: Հայրիկը բարի է, խելոք է, նա իր սխալը կուղղի:" patvi_hamar/clip_028_22.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Ձեռքով հուսահատական շարժում է անում): Էհ, որ մեկը..." patvi_hamar/clip_028_23.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Ներս է մտնում սեղանատնից): Կլուբից ձեզ տելեֆոնով խնդրում" patvi_hamar/clip_028_24.wav,"են:" patvi_hamar/clip_028_25.wav,"ԲԱԳՐԱՏ – Ահ, այդ երեկույթն էր: Ես մոռացա, որ կարգադրիչ եմ:" patvi_hamar/clip_028_26.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Դե, գնանք, շատ ուշացանք:" patvi_hamar/clip_028_27.wav,"ԲԱԳՐԱՏ – (Մոտենում է Մարգարիտին): Հույս ունեմ, որ մինչև առավոտ" patvi_hamar/clip_028_28.wav,"միտքդ կփոխես:" patvi_hamar/clip_028_29.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Չափազանց ազդվել է մոր խոսքերից, զգացված փաթաթվում" patvi_hamar/clip_028_30.wav,"է նրա պարանոցին): Մայրիկ, ինչ լավ սիրտ ունես:" patvi_hamar/clip_028_31.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Շոյելով նրա գլուխը): Արի, աղջիկս, դու ես իմ միակ" patvi_hamar/clip_028_32.wav,"մխիթարությունը: Դրանք ուրիշ հոգի ունեն, օտար են ինձ համար: (Համբուրում է):" patvi_hamar/clip_028_33.wav,"ԲԱԳՐԱՏ – Ատելով ատում եմ այդ տեսակ սենտիմենտալ տեսարանները:" patvi_hamar/clip_028_34.wav,"(Դուրս է գալիս նախասենյակի դռներով):" patvi_hamar/clip_028_35.wav,"ՌՈԶԱԼԻԱ – Պսիխոպատկա (Հետևում է եղբորը):" patvi_hamar/clip_028_36.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Ռոզալիային ուղեկցում է նախասենյակ):" patvi_hamar/clip_029_0.wav,"ՏԵՍԻԼ 5" patvi_hamar/clip_029_1.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ, ԵՐԱՆՈՒՀԻ ԵՎ ՍՈՒՐԵՆ" patvi_hamar/clip_029_2.wav,"ՍՈՒՐԵՆ – (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից): Գնա՞ց, վերջապես," patvi_hamar/clip_029_3.wav,"եռանդուն կոմերսանտը, ճարպիկ սպեկուլյանտը, աստառը շուռ տված" patvi_hamar/clip_029_4.wav,"ամերիկացին: Կեցցես, Մարգարիտ: Ես այնտեղից բոլորը լսում էի: Մամա, այս" patvi_hamar/clip_029_5.wav,"անգամ անառակ որդիդ քեզ հետ համաձայն է: Տուր ձեռքդ համբուրեմ: Այսօր ես" patvi_hamar/clip_029_6.wav,"տեսնվեցի Օթարյանի հետ: (Մարգարիտին): Թույլ կտա՞ս խոսել մայրիկի" patvi_hamar/clip_029_7.wav,"ներկայությամբ:" patvi_hamar/clip_029_8.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ես մայրիկից գաղտնիք չունեմ:" patvi_hamar/clip_029_9.wav,"ՍՈՒՐԵՆ – Պետք է խոստովանեմ, որ ջենտլմեն տղա է: Ես լավ չէի ճանաչում" patvi_hamar/clip_029_10.wav,"նրան: Այսօր շատ հավանեցի: Նա ասում է. «Ես աղքատ եմ, աղքատ էլ կմնամ," patvi_hamar/clip_029_11.wav,"միայն թե Մարգարիտը չդադարի ինձ սիրել»: Լսո՞ւմ ես. պետք է մեծ սիրտ" patvi_hamar/clip_029_12.wav,"ունենալ, որպեսզի սիրո համար հրաժարվել ահագին ժառանգությունից:" patvi_hamar/clip_029_13.wav,"(Զարուհուն, որ վերադարձել է սենյակից և ականջ է դնում): Կորիր, ի՞նչ ես ականջ" patvi_hamar/clip_029_14.wav,"դնում:" patvi_hamar/clip_029_15.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Գնում է սեղանատուն):" patvi_hamar/clip_029_16.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Իսկ դո՞ւ ինչ ասացիր նրան:" patvi_hamar/clip_029_17.wav,"ՍՈՒՐԵՆ – Ե՞ս: Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող էր ասել ինձ նման մի գիժ: Ես" patvi_hamar/clip_029_18.wav,"նրան ասացի. «Արտաշես, իմ քույրը հպարտ աղջիկ է: Նա քեզանից" patvi_hamar/clip_029_19.wav,"զոհաբերություն չի ընդունիլ: Դու վեհանձնությամբ նրանից գերազանցել չես" patvi_hamar/clip_029_20.wav,"կարող»:" patvi_hamar/clip_029_21.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Շնորհակալ եմ:" patvi_hamar/clip_029_22.wav,"ՍՈՒՐԵՆ – Սրանով էլ վերջացավ մեր բանակցությունը: Այժմ լսեցեք իմ" patvi_hamar/clip_029_23.wav,"կարծիքը, ես էլ ընտանիքի անդամ եմ: Եթե ապացուցված է, որ մեր հայրը զրկել է" patvi_hamar/clip_029_24.wav,"Օթարյանին, ամենքս պարտավոր ենք պահանջել, որ նա զրկվածներին" patvi_hamar/clip_029_25.wav,"բավարարություն տա:" patvi_hamar/clip_029_26.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Մայրիկ լսո՞ւմ ես ինչ է ասում:" patvi_hamar/clip_029_27.wav,"ՍՈՒՐԵՆ – Էհ, ինչ ես մայրիկին խոսեցնում իմ մասին: Նա ինձ վրա խաչ է" patvi_hamar/clip_029_28.wav,"դրել: Ես շառլատան եմ, փչացած: Բայց թող հայտնի լինի ձեզ, որ շուտով" patvi_hamar/clip_029_29.wav,"կհրաժարվեմ իմ բաժին ժառանգությունից, քան կհամաձայնվեմ, որ մարդիկ" patvi_hamar/clip_029_30.wav,"երեսիս ասեն. «Դու կողոպտիչի որդի ես»: Այս մեկն արդեն վճռված է և" patvi_hamar/clip_029_31.wav,"ստորագրված: (Սիգար է վառում):" patvi_hamar/clip_029_32.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Խելքս քեզանից բան չի կտրում: Համ այդ ես ասում, համ էլ ինքդ" patvi_hamar/clip_029_33.wav,"կողոպտում ես հորդ:" patvi_hamar/clip_029_34.wav,"ՍՈՒՐԵՆ – Աա, դու մուրհակների մասի՞ն ես ակնարկում: Մամա, Աստված" patvi_hamar/clip_029_35.wav,"վկա, ես չեմ հնարել այդ բանը, այլ քեռիս, քո պատվարժան եղբայրը: Նա, օ, նա" patvi_hamar/clip_029_36.wav,"Շեյլոկի խնամին է: Նա ինձ պարտք է տալիս միայն այն պայմանով, որ մեկին" patvi_hamar/clip_029_37.wav,"հինգ-տասը ստանա հորս մահից հետո: Բայց ագահությունը երբեմն մարդուն" patvi_hamar/clip_029_38.wav,"հիմարացնում է: Այժմ նա իմ պատվարժան քեռին վախենում է, որ հայրիկից շուտ" patvi_hamar/clip_029_39.wav,"կճանապարհվի ի վերին Երուսաղեմ: Մամա, մի նեղանար, եղբայրդ մարդ չէ, այ" patvi_hamar/clip_029_40.wav,"գայլի ախորժակից և աղվեսի խորամանկությունից կազմված վինեգրետ: Իսկ ես" patvi_hamar/clip_029_41.wav,"թեև անառակ եմ, բայց ջենտլմեն եմ: Երևի Բագրատն ինձ վախկոտ անվանեց:" patvi_hamar/clip_029_42.wav,"Իբրև թե ապտակ եմ կուլ տվել: Ուզո՞ւմ ես իմանալ, ինչո՞ւ եմ կուլ տվել:" patvi_hamar/clip_029_43.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Ես չեմ ուզում լսել այդ բաները, չեմ ուզում:" patvi_hamar/clip_029_44.wav,"ՍՈՒՐԵՆ – Ոչ, այս մեկը լսիր: Ես ապտակը ստացել եմ մի շատ պատվարժան" patvi_hamar/clip_029_45.wav,"կնոջ պատճառով: Եթե կուլ չտայի պիտի կռվեի, եթե կռվեի, այդ կինը պիտի" patvi_hamar/clip_029_46.wav,"խայտառակվեր: Լսիր, ինչպես պատահեց:" patvi_hamar/clip_029_47.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Ականջները փակելով): Չեմ ուզում լսել, չեմ ուզում:" patvi_hamar/clip_029_48.wav,"ՍՈՒՐԵՆ – Դե լավ, թող մնա: Լսեցի՞ր: Մարգարիտ, հայրիկը պարտավոր է" patvi_hamar/clip_029_49.wav,"իր անունն ազատել խայտառակությունից: (Ժամացույցին նայելով): Օ, տասևկեսն" patvi_hamar/clip_029_50.wav,"է, ես շոգիացա..." patvi_hamar/clip_029_51.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ –Էլի ո՞ւր ես գնում կեսգիշերին, անառակ..." patvi_hamar/clip_029_52.wav,"ՍՈՒՐԵՆ – Աստղերն ուսումնասիրելու: Առլովան ինձ սպասում է: (Գնում է" patvi_hamar/clip_029_53.wav,"նախասենյակի դռներով, երգելով):" patvi_hamar/clip_029_54.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Տեսա՞ր, մայրիկ, շառլատան որդիդ ավելի ազնիվ է դատում," patvi_hamar/clip_029_55.wav,"քան խելոքը:" patvi_hamar/clip_029_56.wav,"ԶԱՐՈՒՀԻ – (Սեղանատան դռներից): Խոհարարը հարցնում է ընթրելո՞ւ եք:" patvi_hamar/clip_029_57.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – Ես չեմ ուզում: Ահ, էլի գլխացավս բռնում է:" patvi_hamar/clip_029_58.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ես էլ չեմ ընթրելու: (Զարուհին գնում է): Մայրիկ գնա," patvi_hamar/clip_029_59.wav,"պառկիր, քո ներվերը բոլորովին քայքայվել են: Ես էլ ամբողջ գիշեր չեմ քնել," patvi_hamar/clip_029_60.wav,"գլուխս պտտվում է անքնությունից: (Համբուրվում է մոր հետ և անցնում իր սենյակ):" patvi_hamar/clip_029_61.wav,"ԵՐԱՆՈՒՀԻ – (Նայելով նրա ետևից թախծալի): Երանի դու ինձանից" patvi_hamar/clip_029_62.wav,"բախտավոր լինես: Ահ... (Անցնում է սեղանատուն):" patvi_hamar/clip_029_63.wav,"ՏԵՍԻԼ 6" patvi_hamar/clip_029_64.wav,"ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ" patvi_hamar/clip_029_65.wav,"Դուրս են գալիս աջ կողմի առաջին դռներից, երբ Երանուհին արդեն բոլորովին" patvi_hamar/clip_029_66.wav,"հեռացել է:" patvi_hamar/clip_029_67.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Փառք Աստծո, վերջապես ցրվեցին: Այո, գիշերն ավելի լավ է," patvi_hamar/clip_029_68.wav,"քան ցերեկը: Մթությունը մեղքի ընկերն է:" patvi_hamar/clip_029_69.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Տերողորմյայի տատիկները մեկ-մեկ գցելով): Խեր, շառ," patvi_hamar/clip_029_70.wav,"Աստված: Խեր, շառ, Աստված: Խեր: Ինչքան գցում եմ խեր է գալիս:" patvi_hamar/clip_029_71.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Բայց սիրտս ասում է, որ լավ բան չենք մտածել անելու:" patvi_hamar/clip_029_72.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ավելի վատ կլինի եթե չանես: Բացատրել ես, խնդրել ես," patvi_hamar/clip_029_73.wav,"աղաչել ես, չի եղել, ճարդ ինչ: Խոմ չես կարող պատիվդ թողնել թշնամուդ ձեռքում:" patvi_hamar/clip_029_74.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Զանգակ տուր, տեսնենք ինչ են անում:" patvi_hamar/clip_029_75.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ձայն-ձուն չի լսվում: (Մատը սեղմում է էլեկտրական զանգակի" patvi_hamar/clip_029_76.wav,"կոհակին` որ գտնվում է աջ պատի առաջին դռների մոտ: Բեմի հետևից լսվում է" patvi_hamar/clip_029_77.wav,"զանգակի թույլ հնչյունը):" patvi_hamar/clip_029_78.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Քեզ համար ինչ, դու քո բանը դրստեցիր: Լավ կուրտաժ է իմ" patvi_hamar/clip_029_79.wav,"մեղքն ինձ ծախելու համար – հինգ հարյուր սաժեն տափ:" patvi_hamar/clip_029_80.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ես քեզ խնդրեցի՞, որ ինձ այս գործին խառնես:" patvi_hamar/clip_029_81.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Դե լավ: (Զարուհուն, որ ներս է մտել սեղանատնից): Ո՞վ կա" patvi_hamar/clip_029_82.wav,"սեղանատանը:" patvi_hamar/clip_029_83.wav,"ԶԱՐՈՒՀԻ – Ոչ ոք:" patvi_hamar/clip_029_84.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Կեղծ բարկանալով): Բա ինչո՞ւ ես ճրագները վառել:" patvi_hamar/clip_029_85.wav,"(Զարուհին ուզում է գնալ): Խանումդ ի՞նչ է անում:" patvi_hamar/clip_029_86.wav,"ԶԱՐՈՒՀԻ – Հենց հիմա պառկեց: Էլի գլխացավը բռնել է:" patvi_hamar/clip_029_87.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Պրծանք, այդ էր պակաս: Կանչիր այստեղ Մարգարիտին:" patvi_hamar/clip_029_88.wav,"ԶԱՐՈՒՀԻ – Նա քնած է:" patvi_hamar/clip_029_89.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Քնա՞ծ: Այդպես շո՞ւտ: Լավ գնա: Մենք կլուբ ենք գնում, ասա" patvi_hamar/clip_029_90.wav,"խանումիդ: Դու էլ կարող ես հանգստանալ: Ես ինքս դռները կփակեմ: Հարկավոր" patvi_hamar/clip_029_91.wav,"չես: Հանգցրու սեղանատան ճրագները, դուք տնտեսություն ասած բանը չգիտեք:" patvi_hamar/clip_029_92.wav,"Կարծես ես փող եմ կտրում կամ մարդ կողոպտում, որ ամեն ինչ շռայում եք; Գնա:" patvi_hamar/clip_029_93.wav,"ԶԱՐՈՒՀԻ – Գնում է սեղանատուն: Փոքր անցած, այստեղ տիրում է մթություն:" patvi_hamar/clip_029_94.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Մեկը հիվանդ է, մյուսը քնած, Աստված ինքն է օգնում քեզ:" patvi_hamar/clip_029_95.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ահ մի հիշիր այս րոպեին Աստծու անունը: Նա ավելի" patvi_hamar/clip_029_96.wav,"կբարկանա մեզ վրա: Լավ էր, չէ՞, որ ասացի, թե կլուբ ենք գնում: Տես ով կա" patvi_hamar/clip_029_97.wav,"նախասենյակում: (Սաղաթելը նայում է դեպի նախասենյակ): Դռները կողպիր." patvi_hamar/clip_029_98.wav,"(Հուշիկ նայելով մոտենում է Մարգարիտի սենյակի դռներին և ականջ դնում:" patvi_hamar/clip_029_99.wav,"Նայում է իր գրպանի ժամացույցին և վերադառնում բեմի կենտրոնը):" patvi_hamar/clip_029_100.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Նախասենյակը նայելուց հետո դռները ծածկում է) Այնտեղ որ" patvi_hamar/clip_029_101.wav,"ոք չկա: Ավելի հարմար ժամանակ չէիր կարող ընտրել: (Տերողորմյան դնում է" patvi_hamar/clip_029_102.wav,"գրպանը): Ինչի՞ մասին է մտածում:" patvi_hamar/clip_029_103.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Երբ սատանան մարդու գլխի մեջ մի չար միտք է մտցնում, սրտի" patvi_hamar/clip_029_104.wav,"մեջ էլ մի ահ է գցում: Ծածկիր սեղանատան դռները: (Սաղաթելը ծածկում է):" patvi_hamar/clip_029_105.wav,"Կարծես, այնտեղից աչքեր են նայում մեզ: Մոտս կաց: (Նստում է բազկաթոռներից" patvi_hamar/clip_029_106.wav,"մեկի վրա):" patvi_hamar/clip_029_107.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Գալով բեմի առաջ) Էհ, շատ բաներ ես արել, արա այդ մեկն էլ:" patvi_hamar/clip_029_108.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Կիսաձայն) Արել: Ես մենակ չեմ արել, դու էլ միշտ հետս ես" patvi_hamar/clip_029_109.wav,"եղել: Էհ, էլի հորդ կերպարանքն եկավ, կանգնեց աչքիս առաջ: Նա ասում էր." patvi_hamar/clip_029_110.wav,"«Չարը չարության ճանապարհում կկորչի»:" patvi_hamar/clip_029_111.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Էհ, դու էլ ժամանակ գտար հորս հիշելու:" patvi_hamar/clip_029_112.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Հիսունվեց տարեկան մարդ եմ, Սաղաթել, գլխովս հազար ու մի" patvi_hamar/clip_029_113.wav,"փորձանք է անցել: Երդում եմ կոտրել, միամիտներ եմ խաբել, խեղճեր եմ գռփել ու" patvi_hamar/clip_029_114.wav,"կողոպտել, երեք անգամ կաշառքով ազատվել եմ դատաստանից, բայց երբեք այս" patvi_hamar/clip_029_115.wav,"դրության մեջ չեմ եղել: Ինչի՞ցն է այս, Սաղաթել: Այ, տես, սառը քրտինքը պատեց" patvi_hamar/clip_029_116.wav,"մարմինս:" patvi_hamar/clip_029_117.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Վաղն այս ժամանակ կհաշվես ու կտեսնես, որ մոտ յոթ հարյուր" patvi_hamar/clip_029_118.wav,"հազար ռուբլու կալվածք է մնացել ձեռքումդ:" patvi_hamar/clip_029_119.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ագահություն, աչքածակություն, ուրիշ ոչինչ:" patvi_hamar/clip_029_120.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Էհե, դու սկսում ես դատողություններ անել: Շտապիր գիշերն" patvi_hamar/clip_029_121.wav,"անցնում է:" patvi_hamar/clip_029_122.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Չկարծես, թե միայն փողի համար եմ անում Սաղաթել: Ոչ, այլ" patvi_hamar/clip_029_123.wav,"այդ լակոտին խրատելու համար: (Վեր է կենում):" patvi_hamar/clip_029_124.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Իհարկե: Այստեղ պատվի խնդիր կա, փողն ինչ..." patvi_hamar/clip_029_125.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Ատամները կրճտելով): Գոռոզ, ամբարտավան: Ուզում է ինձ" patvi_hamar/clip_029_126.wav,"խեղդել, ինձ, որ կարող եմ հարյուրին խեղդել այս ճանկերովս: Աա, եթե ձեռքս" patvi_hamar/clip_029_127.wav,"ընկնեին այդ թղթերը, ցույց կտամ քեզ, թե ով եմ ես... Սուս, այդ ի՞նչ ձայն է:" patvi_hamar/clip_029_128.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ես ոչինչ չեմ լսում:" patvi_hamar/clip_029_129.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Դեհ, Անդրեաս, մի թուլանար ամոթ է: Այս մեկն էլ: Ինչ որ" patvi_hamar/clip_029_130.wav,"լինելու է այն պիտի լինի: (Զգույշ քայլերով անցնում է, Մարգարիտի սենյակը):" patvi_hamar/clip_029_131.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Գայլը մտավ գառների փարախը – կասեր հայրս: (Մոտենում է" patvi_hamar/clip_029_132.wav,"սեղանատան դռներին և լույսը հանգցնում: Բեմում տիրում է խավար): Այսպես լավ" patvi_hamar/clip_029_133.wav,"է, ինձ չեն տեսնիլ: (Լռություն: Սեղանատնից լսվում է ժամացույցի տասնմեկ" patvi_hamar/clip_029_134.wav,"զարկը): Հիմա եդ էլ եմ վախենում: Երկարատև լռություն:" patvi_hamar/clip_029_135.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Երևում է դռների մեջ, չափազանց այլայլված է, դողում է, բայց" patvi_hamar/clip_029_136.wav,"ուրախ է: Ձեռում ամուր բռնած է թղթերի մի ծրար: Լռություն: Հետո շշնջյունով):" patvi_hamar/clip_029_137.wav,"Սաղաթել:" patvi_hamar/clip_029_138.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Այստեղ եմ: (Սենյակը նորից լուսավորում է):" patvi_hamar/clip_029_139.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Առաջ է գալիս): Ահա նրա հոգին: Ահա ինձ քնից ու" patvi_hamar/clip_029_140.wav,"հանգստությունից զրկողը: Հարստությունս, անունս, պատիվս, յոթ հարյուր հազարի" patvi_hamar/clip_029_141.wav,"փրկությունը:" patvi_hamar/clip_029_142.wav,"ԱՂԱԹԵԼ – Դե, գնանք, հեռանանք այստեղից:" patvi_hamar/clip_029_143.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Թող դեռ տեսնեմ, նրանք են թե չէ: (Ծրարը զննում է): Իսկ և" patvi_hamar/clip_029_144.wav,"իսկ: Ինչպես լավ հաջողվեց: Նա քնած էր երեխայի պես, գիրքը կրծքի վրա բռնած:" patvi_hamar/clip_029_145.wav,"Բանալիները բարձի տակ էին: Վերցրի ու... ձայն չե՞ս լսում: (Ծրարը շտապով" patvi_hamar/clip_029_146.wav,"դնում է գրպանը):" patvi_hamar/clip_029_147.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Անհանգիստ): Լսում եմ: Հեռանանք:" patvi_hamar/clip_029_148.wav,"Փողոցից լսվում է ոստիկանական շվոցի ձայն:" patvi_hamar/clip_029_149.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Աա, ոստիկանները գող են բռնում: Երևի, խեղճերից մեկը" patvi_hamar/clip_029_150.wav,"քաղցածությունից ստիպված, գողացել է մի փալասի կտոր: Սուս հեռանանք:" patvi_hamar/clip_029_151.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Մոտենում է աջ կողմի առաջին դռներին, մի վայրկյան կանգ է" patvi_hamar/clip_029_152.wav,"առնում և անհետանում):" patvi_hamar/clip_029_153.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Հետևում է նրան:" patvi_hamar/clip_029_154.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Դուրս է գալիս գիշերային սպիտակ հագուստով, նայում է աջ" patvi_hamar/clip_029_155.wav,"ու ձախ այլայլված նկատում է հորը, որ այդ պահին արդեն դռների մոտ է: Ուժգին" patvi_hamar/clip_029_156.wav,"ցնցվում է ու ճչում թույլ): Հայրիկ: (Մի քանի քայլ առաջ է վազում և բարձր ճչում):" patvi_hamar/clip_029_157.wav,"Հայրիկ:" patvi_hamar/clip_029_158.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Դռների միջից սարսափահար հետ է նայում և անհետանում:" patvi_hamar/clip_029_159.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հեկեկալով ընկնում է հատակի վրա:" patvi_hamar/clip_029_160.wav,"Վարագույրն իջնում է հանդարտ:" patvi_hamar/clip_030_0.wav,"ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ" patvi_hamar/clip_030_1.wav,"Առաջին արարվածի բեմը: Վաղ երեկո է: Գրասեղանների վրա վառվում են" patvi_hamar/clip_030_2.wav,"էլեկտրական ճրագներ: Գրասենյակի դռները բաց են: Այնտեղ ոչ ոք չկա:" patvi_hamar/clip_030_3.wav,"Վարագույրը բարձրանալիս` ձախ կողմի գրասեղանի քով նստած է Բագրատը և" patvi_hamar/clip_030_4.wav,"դիտում է իր գործարանի հաշիվները: Սեղանի մոտ կանգնած է Կարինյանը և" patvi_hamar/clip_030_5.wav,"բացատրություններ է տալիս: Դեպի աջ, Անդրեասի գրասեղանի քով նստած է" patvi_hamar/clip_030_6.wav,"Սաղաթելը, ոտը ոտի վրա դրած և հանդարտ տերողորմյա է գցում:" patvi_hamar/clip_030_7.wav,"ՏԵՍԻԼ 1" patvi_hamar/clip_030_8.wav,"ԲԱԳՐԱՏ, ՍԱՂԱԹԵԼ ԵՎ ԿԱՐԻՆՅԱՆ" patvi_hamar/clip_030_9.wav,"ԲԱԳՐԱՏ – Խողովակների համար պարտ եմ մոտ ութ հազար ռուբլի:" patvi_hamar/clip_030_10.wav,"Մեքենաների համար վճարված է քսան և յոթ հազար երկու հարյուր: Ընդհանուր" patvi_hamar/clip_030_11.wav,"գումարն է ծախսերի` երեք հարյուր տասներկու հազար... (Մեկուսի):" patvi_hamar/clip_030_12.wav,"Եվ այս բոլորը կարող է ձեռքիցս դուրս գալ: Ահ: (Վեր է կենում) Թաքցրու այս" patvi_hamar/clip_030_13.wav,"հաշիվը առայժմ հայրիկից; Հին վաճառականները սարսափում են համարձակ" patvi_hamar/clip_030_14.wav,"ձեռնարկություններից: Նրանց համար այսօրվա կոպեկը վաղվա ռուբլուց թանկ է:" patvi_hamar/clip_030_15.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ինձ համար էլ այդպես է, քիչ լինի, նաղդ լինի: (Տերողորմյան" patvi_hamar/clip_030_16.wav,"տրորում է ձեռքերի մեջ և հոտ քաշում):" patvi_hamar/clip_030_17.wav,"ԲԱԳՐԱՏ – Խանութպանի սկզբունք: (Կարինյանին) Դուք ազատ եք, կարող եք" patvi_hamar/clip_030_18.wav,"գնալ:" patvi_hamar/clip_030_19.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – (Սեղանի վրայից վերցրել է հաշվետետրը) Ես ուզում էի ձեզ" patvi_hamar/clip_030_20.wav,"հիշեցնել..." patvi_hamar/clip_030_21.wav,"ԲԱԳՐԱՏ – Ձեր ռոճիկի մասի՞ն: Գիտեմ: Լավ, լավ կմտածեմ:" patvi_hamar/clip_030_22.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – Վեց ամիս է միևնույնն եք ասում: Հարյուր ռուբլի ամսականը իմ" patvi_hamar/clip_030_23.wav,"տաժանակիր աշխատանքի համար շատ չնչին վարձ է:" patvi_hamar/clip_030_24.wav,"ԲԱԳՐԱՏ – Բավական մեծ վարձ է, եթե համեմատենք ձեր չնչին կրթության" patvi_hamar/clip_030_25.wav,"հետ: Մեր ժամանակում գնահատվում է միայն տաղանդը և գիտությունը:" patvi_hamar/clip_030_26.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – Իսկ երկար տարիների բարեխիղճ և ազնիվ ծառայությունը" patvi_hamar/clip_030_27.wav,"ոչի՞նչ:" patvi_hamar/clip_030_28.wav,"ԲԱԳՐԱՏ – Լավ, հեռացեք: Ես չեմ սիրում, երբ մարդիկ աշխատում են ինձ" patvi_hamar/clip_030_29.wav,"բան սովորեցնել: Ցտեսություն:" patvi_hamar/clip_030_30.wav,"ԿԱՐԻՆՅԱՆ – (Գնում է գրասենյակ դժկամակ դեմքով: Մի փոքր անցած" patvi_hamar/clip_030_31.wav,"այնտեղ տիրում է մթություն):" patvi_hamar/clip_031_0.wav,"ՏԵՍԻԼ 2" patvi_hamar/clip_031_1.wav,"ԲԱԳՐԱՏ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ" patvi_hamar/clip_031_2.wav,"ԲԱԳՐԱՏ – (Անհամբեր) Քեռի, այժմ ասա տեսնեմ, ի՞նչ նորություն կա:" patvi_hamar/clip_031_3.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Գոհություն Աստծու, ամեն բան կարգին է: (Հանդարտ ոտքի է" patvi_hamar/clip_031_4.wav,"կանգնում, ուղղելով արխալուղի փեշերը):" patvi_hamar/clip_031_5.wav,"ԲԱԳՐԱՏ – Օթարյանն եկե՞լ է այստեղ:" patvi_hamar/clip_031_6.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Ուսերը վեր քաշելով): Ես ինչ գիտեմ, խոմ պահապան չեմ:" patvi_hamar/clip_031_7.wav,"(Սկսում է ծանր քայլերով անցուդարձ անել):" patvi_hamar/clip_031_8.wav,"ԲԱԳՐԱՏ – Անհրաժեշտ է իմանալ, տեսնվե՞լ է նա Մարգարիտի հետ:" patvi_hamar/clip_031_9.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Կարող է տեսնված լինի, կարող է չլինի, Աստծու բանն է:" patvi_hamar/clip_031_10.wav,"ԲԱԳՐԱՏ – Ես չեմ կարողանում ամբողջ օրը Մարգարիտին հանդիպել:" patvi_hamar/clip_031_11.wav,"Չգիտեմ ինչու, նա փակվել է իր սենյակում և ոչ ոքի չի ընդունում:" patvi_hamar/clip_031_12.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Աստծու բանն է:" patvi_hamar/clip_031_13.wav,"ԲԱԳՐԱՏ – Առհասարակ այսօր մեր տանը տարօրինակ տրամադրություն է" patvi_hamar/clip_031_14.wav,"տիրում: Նկատեցի՞ր հայրիկը որքան փոխված էր ճաշի ժամանակ: Ես երբեք" patvi_hamar/clip_031_15.wav,"նրան այդպես անկապ խոսելիս չեմ տեսել: Նա սովորականից ավելի էր գինի" patvi_hamar/clip_031_16.wav,"խմում: Այդ արթուն մարդը, կարծես ուզում էր դիտմամբ հարբել:" patvi_hamar/clip_031_17.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Աստծու բանն է:" patvi_hamar/clip_031_18.wav,"ԲԱԳՐԱՏ – Քեզ ինչ է պատահել, չեմ հասկանում: Այսօր շատ շուտ-շուտ ես" patvi_hamar/clip_031_19.wav,"հիշում Աստծու անունը:" patvi_hamar/clip_031_20.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ես Աստծուն միշտ հիշում եմ; Դու էիր, որ ուզում էիր ինձ շեղել" patvi_hamar/clip_031_21.wav,"նրա ճանապարհից քո ուսումնական բացատրություններով:" patvi_hamar/clip_031_22.wav,"ԲԱԳՐԱՏ – (Կանգ է առնում և նայում նրան խորը, խորը) Դու ինձ" patvi_hamar/clip_031_23.wav,"հանդիմանո՞ւմ ես: Այդ վատ չէ: Ես ինքս պատրաստվել էի քեզ մի թեթև" patvi_hamar/clip_031_24.wav,"նախատինք տալու:" patvi_hamar/clip_031_25.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Նախատինք տալո՞ւ: Ի՞նձ: Ի՞նչու համար, ի՞նչ եմ արել:" patvi_hamar/clip_031_26.wav,"ԲԱԳՐԱՏ – (Մոտենալով, ձեռը դնում է նրա ուսի վրա և կես բարեկամաբար," patvi_hamar/clip_031_27.wav,"կես լուրջ) Արի պատվելի քեռի, խոստովանիր, որ դու շատ կցանկանայիր" patvi_hamar/clip_031_28.wav,"համոզվել, որ (Ձեռքը դեպի երկինք բարձրացնելով) այնտեղ ոչինչ չկա:" patvi_hamar/clip_031_29.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Յանի, ի՞նչ ես ուզում ասել, պարզ խոսիր:" patvi_hamar/clip_031_30.wav,"ԲԱԳՐԱՏ – Ուզում եմ ասել, պատվելի քեռի, որ քեզ նման մարդկանց համար" patvi_hamar/clip_031_31.wav,"շատ ձեռնատու է ոչ այնտեղ (Ձեռքը բարձրացնում է դեպի երկինք) երկյուղ" patvi_hamar/clip_031_32.wav,"ունենալ և ոչ այստեղ. (Ձեռքը խփում է Սաղաթելի ուսին):" patvi_hamar/clip_031_33.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Իսկ դո՞ւ ինչ ես, դո՞ւ: Դո՞ւ ումից և ինչից ես վախենում," patvi_hamar/clip_031_34.wav,"անհավատ:" patvi_hamar/clip_031_35.wav,"ԲԱԳՐԱՏ – Ե՞ս: Ահա (Ձեռը զարկում է իր ճակատին) թե ինչից եմ վախենում:" patvi_hamar/clip_031_36.wav,"Իմ միակ Աստվածը բանականությունն է: Հիմա, քեռի, դառնանք գործնականին:" patvi_hamar/clip_031_37.wav,"Ասա, տեսնեմ, քսանհինգ տարվա ընթացքում որքա՞ն ես գողացել" patvi_hamar/clip_031_38.wav,"Էլիզբարյաններից:" patvi_hamar/clip_031_39.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Ցնցվում է և վիրավորված ձևանում) Ի՞նչ, գողացե՞լ: Հարբա՞ծ" patvi_hamar/clip_031_40.wav,"ես, ի՞նչ է:" patvi_hamar/clip_031_41.wav,"ԲԱԳՐԱՏ – (Սառը լրջությամբ) Ես երբեք չեմ հարբում: Լսիր, քեռի, հորս" patvi_hamar/clip_031_42.wav,"հարստահարել ես, ներել է, այդ իր հաշիվն է, իսկ ես... ես խոնարհաբար խնդրում" patvi_hamar/clip_031_43.wav,"եմ, իմ գործերում ձեռներդ մի փոքր մաքուր պահես:" patvi_hamar/clip_031_44.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Տեր Աստված, Տեր Աստված, այս տղան գժվել է:" patvi_hamar/clip_031_45.wav,"ԲԱԳՐԱՏ – Մի քիչ առաջ, երբ քննում էի գործարանիս հաշիվները, նկատեցի," patvi_hamar/clip_031_46.wav,"որ քո ձեռքով գնված նյութերը մեկով մեկ ավելի թանկ են նստել: Ծախքերի համար" patvi_hamar/clip_031_47.wav,"արդարացուցիչ փաստեր չես ներկայացրել: Ինչ որ էլ ներկայացրել ես, կեղծ է: Մի" patvi_hamar/clip_031_48.wav,"խոսքով, բավական վերադիր ես արել: Ես գիտեմ, որ քո արածը սովորական բան է" patvi_hamar/clip_031_49.wav,"գործակատարների համար, բայց իմ վերաբերմամբ զգույշ կաց:" patvi_hamar/clip_031_50.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Վրդովված` զանազան խոշոր շարժումներ է անում, կարծես" patvi_hamar/clip_031_51.wav,"պատերին բողոքելով) Այստեղ մտիք արեք, սրան, չի ամաչում իր հարազատ" patvi_hamar/clip_031_52.wav,"քեռուն գող է անվանուն: Եվ երկինքը չի որոտում, պատերը ձայն չեն հանում: Վայ" patvi_hamar/clip_031_53.wav,"մեզ, վայ մեր օրին:" patvi_hamar/clip_031_54.wav,"ԲԱԳՐԱՏ – Է, թող այդ բոշայական ձևերը: Նրանք ինձ խաբել չեն կարող: Ես" patvi_hamar/clip_031_55.wav,"քեզ կրկին անգամ խնդրում եմ, ձեռքերդ մաքուր պահիր: Ես արթուն մարդ եմ և" patvi_hamar/clip_031_56.wav,"վրիժառու, մորս եղբորն անգամ չեմ խնայիր:" patvi_hamar/clip_031_57.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Անամոթ, չի էլ կարմրում ասածներից:" patvi_hamar/clip_032_0.wav,"ՏԵՍԻԼ 3" patvi_hamar/clip_032_1.wav,"ԲԱԳՐԱՏ, ՍԱՂԱԹԵԼ ԵՎ ԱՆԴՐԵԱՍ" patvi_hamar/clip_032_2.wav,"" patvi_hamar/clip_032_3.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Գալիս է ձախ դռնից: Ներքուստ անհանգիստ է, բայց" patvi_hamar/clip_032_4.wav,"աշխատում է անդորր ձևանալ) Հիմա ի՞նչ անենք, Սաղաթել: Կարծես վատ չի լինի" patvi_hamar/clip_032_5.wav,"գնալ կլուբ և մի պույլկա պրեֆերանս խաղալ: Վաղուց է չեմ եղել այնտեղ: Հըմ," patvi_hamar/clip_032_6.wav,"ի՞նչ կասես, պարոն ինժեներ:" patvi_hamar/clip_032_7.wav,"ԲԱԳՐԱՏ – Շատ ուրախ եմ, որ ուզում ես հասարակության մեջ երևալ: Կլուբ" patvi_hamar/clip_032_8.wav,"չգնալդ չար լեզուներին հազար ու մի բամբասանքի նյութ է տալիս: Բայց ես" patvi_hamar/clip_032_9.wav,"զարմանում եմ, որ այդպես հանգիստ ես:" patvi_hamar/clip_032_10.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ինչո՞ւ չպիտի հանգիստ լինեմ: Փառք Աստուծո, խոմ տունս" patvi_hamar/clip_032_11.wav,"կրակ չի ընկել կամ վեքսիլներս պրոտեստ չեն անում: (Անհանգիստ նայում է դեպի" patvi_hamar/clip_032_12.wav,"այն դռները, ուսկից դուրս է եկել):" patvi_hamar/clip_032_13.wav,"ԲԱԳՐԱՏ – Երեկ դու այդպես չէիր խոսում:" patvi_hamar/clip_032_14.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Երեկը երեկ էր, այսօրը - այսօր: Սաղաթել այդ տերողորմյան" patvi_hamar/clip_032_15.wav,"տուր ինձ: (Սաղաթելը տալիս է): Էհ, փառք քեզ Աստված, մեծ է քո ողորմությունը:" patvi_hamar/clip_032_16.wav,"(Նստում է իր գրասեղանի մոտ):" patvi_hamar/clip_032_17.wav,"ԲԱԳՐԱՏ – Հայրիկ, ուրեմն, դու այլևս չե՞ս վախենում Օթարյանից:" patvi_hamar/clip_032_18.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Ծիծաղում է նյարդային, արվեստական ծիծաղով): Հի, հի, հի," patvi_hamar/clip_032_19.wav,"լսեցի՞ր Սաղաթել: Ասում է Օթարյանից չե՞ս վախենում: (Որդուն): Ո՞վ է" patvi_hamar/clip_032_20.wav,"ՕթարյանըԵ՞րբ եմ ես նրանից վախեցել կամ ումի՞ց եմ վախեցել: Անդրեաս" patvi_hamar/clip_032_21.wav,"Էլիզբարովը վախեցող պտուղներից չէ: (Դարձյալ նայելով ձախ դռների կողմը)" patvi_hamar/clip_032_22.wav,"Սաղաթել, տես ով կա այն սենյակում: (Բագրատին) Հիմար բաներ ես խոսում:" patvi_hamar/clip_032_23.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Նայում է ձախ դռներով դեպի ներս): Այստեղ ոչ ոք չկա:" patvi_hamar/clip_032_24.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Աչքիս մեկը երևաց սպիտակ հագուստով, երկար մազերով:" patvi_hamar/clip_032_25.wav,"Ծածկիր այն դռները: Օթարյան – չէ, շուն, կատու, մուկ, խլեզ:" patvi_hamar/clip_032_26.wav,"ԲԱԳՐԱՏ – (Ուշադիր դիտել է հորը) Զարմանում եմ: Երեկ դու համարյա" patvi_hamar/clip_032_27.wav,"սարսափում էիր Օթարյան անունից, այսօր ծաղրում ես նրան: Իսկ ես," patvi_hamar/clip_032_28.wav,"ընդհակառակը, երեկ նրան արհամարհում էի, այսօր չեմ կարող:" patvi_hamar/clip_032_29.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Այդ քո գործն է: Ինչ ուզում ես, արա: Դեհ Սաղաթել, գնո՞ւմ ենք" patvi_hamar/clip_032_30.wav,"կլուբ, թե չէ:" patvi_hamar/clip_032_31.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Համաձայնության նշան է անում):" patvi_hamar/clip_032_32.wav,"ԲԱԳՐԱՏ – Երեկ երեկոյան ես Մարգարիտի մոտ տեսա և կարդացի այն" patvi_hamar/clip_032_33.wav,"թղթերը, որոնց գոյությունը քեզ հայտնի է: Եթե Մարգարիտն այդ թղթերը" patvi_hamar/clip_032_34.wav,"վերադարձրել է Օթարյանին, չգիտեմ ինչպես կարելի է հանգիստ լինել:" patvi_hamar/clip_032_35.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Դու կարող ես այդ մասին չմտածել: Գործարանդ կիսատ չի" patvi_hamar/clip_032_36.wav,"մնալ:" patvi_hamar/clip_032_37.wav,"ԲԱԳՐԱՏ – (Ուրախացած): Ինչպե՞ս, հայրիկ, բացատրիր, չէ՞ որ գործը որքան" patvi_hamar/clip_032_38.wav,"քեզ, նույնքան էլ ինձ է վերաբերվում:" patvi_hamar/clip_032_39.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Վրդովված) Դադարելո՞ւ ես, թե՞ չէ: Գլուխս տրաքացրիր: Ես" patvi_hamar/clip_032_40.wav,"այսօր տրամադրություն չունիմ այդ մասին խոսելու:" patvi_hamar/clip_032_41.wav,"ԲԱԳՐԱՏ – (Տարակուսանքով նայում է նախ նրան, ապա Սաղաթելին) Ոչինչ" patvi_hamar/clip_032_42.wav,"չեմ հասկանում: Պետք է անպատճառ տեսնվել Մարգարիտի հետ: Ես կգնամ և" patvi_hamar/clip_032_43.wav,"ուժով էլ լինի` կմտնեմ նրա սենյակը: Այստեղ մի բան կա, որ ինձանից թաքցնում եք:" patvi_hamar/clip_032_44.wav,"(Գնում է ձախ դռներով):" patvi_hamar/clip_033_0.wav,"ՏԵՍԻԼ 4" patvi_hamar/clip_033_1.wav,"ԱՆԴՐԵԱՍ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ" patvi_hamar/clip_033_2.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ահ: (Նյարդային թափով տերողորմյան ձգում է սեղանի վրա և" patvi_hamar/clip_033_3.wav,"վեր է կենում) Քիչ էր մնում բերանիցս խոսք թռցնեի: Չի լինում, ինչքան աշխատում" patvi_hamar/clip_033_4.wav,"եմ հանգիստ ձևանալ, չեմ կարողանում:" patvi_hamar/clip_033_5.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Մարդասպանն էլ վերջ ի վերջո մարսում է իր հանցանքը:" patvi_hamar/clip_033_6.wav,"Դժվարն այսօր է, էգուց, հետո կմոռանաս, կգնա:" patvi_hamar/clip_033_7.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Այդ աղջկա կերպարանքը կեսգիշերին, սարսափած դեմքը," patvi_hamar/clip_033_8.wav,"ձայնը... Ես մինչև գերեզման չեմ մոռանալ:" patvi_hamar/clip_033_9.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Երեխա ես, ուրիշ ոչինչ: Դու այն ասա - ուրիշները չիմանան, թե" patvi_hamar/clip_033_10.wav,"չէ` Մարգարիտն ինչ: Նա աղջիկ է, կների քեզ:" patvi_hamar/clip_033_11.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Անցուդարձ անելով) Մի ասա, չես իմանում ինչ եմ զգում:" patvi_hamar/clip_033_12.wav,"(Ցնցվելով) Տես, ով կա գրասենյակում, ձայն լսեցի:" patvi_hamar/clip_033_13.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Նայում է) Ոչ ոք չկա: (Դռները ծածկում է, հետո տերողորմյան" patvi_hamar/clip_033_14.wav,"վերցնում):" patvi_hamar/clip_033_15.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ամեն կողմից ձայն եմ լսում, ամեն տեղ մարդիկ եմ տեսնում:" patvi_hamar/clip_033_16.wav,"Ի՞նչ կմտածի հիմա իր հոր մասին: Նա երևի, ամոթից տանջվում է: «Հայրիկ», որ" patvi_hamar/clip_033_17.wav,"գոռաց սարսափից ոտներս թուլացան, քիչ էր մնում դռների մոտ ընկնեի: Սաղաթել" patvi_hamar/clip_033_18.wav,"ինձ թվում է, որ նա իմ հոգեհան հրեշտակն է, հետևում է ինձ շուքի պես և վերջը" patvi_hamar/clip_033_19.wav,"պիտի բռնի օձիքս և ասի. «Հաշիվ տուր, ես քո դատավորն եմ»: Ի՞նչ պիտի ասեմ:" patvi_hamar/clip_033_20.wav,"Սաղաթել, ես ու դու շատ բաներ ենք արել, բայց այս մեկը չենք մարսիլ, կմնա մեր" patvi_hamar/clip_033_21.wav,"կոկորդում, կտեսնես..." patvi_hamar/clip_033_22.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Իհարկե, եթե քեզ այդպես կպահես, ինքդ քեզ փորձանքի մեջ" patvi_hamar/clip_033_23.wav,"կգցես: Պետք է սառը լինել: Մտածիր, թե ինչ ահագին հարստություն ես ազատել," patvi_hamar/clip_033_24.wav,"այն ժամանակ արածդ քեզ ոչինչ կերևա: (Լռություն) Հա, քանի միտդ է խոստումդ" patvi_hamar/clip_033_25.wav,"կատարիր: Մի փոքրիկ թուղթ տուր, որ հինգ հարյուր սաժեն հող քաղաքի այսինչ" patvi_hamar/clip_033_26.wav,"տեղում բաշխում ես ինձ:" patvi_hamar/clip_033_27.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Անաստված, դու հենց քո մասին ես մտածում: Ագահ:" patvi_hamar/clip_033_28.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Հեգնաբար): Ագահ, քսանից մեկն է ինձ տալիս, էլի ես եմ" patvi_hamar/clip_033_29.wav,"ագահը:" patvi_hamar/clip_033_30.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Լավ, հետո կտամ:" patvi_hamar/clip_033_31.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ոչ, ոչ, հիմա, հետո կուրանաս: Ես քեզ ճանաչում եմ:" patvi_hamar/clip_033_32.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Կատաղելով) Հետո, ասում եմ:" patvi_hamar/clip_033_33.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Նայում է նրան սուր և խորհրդավոր հայացքով) Դու գիտես:" patvi_hamar/clip_033_34.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Հասկանում է նրա միտքը) Ա, սադայել, դու հորդ գերեզմանն էլ" patvi_hamar/clip_033_35.wav,"տակնուվրա կանես մի ոսկու համար: (Մոտենալով գրասեղանին): Տուր ինձ մի" patvi_hamar/clip_033_36.wav,"կտոր թուղթ:" patvi_hamar/clip_033_37.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Ես արդեն ինքս գրել պատրաստել եմ, մնում է, ստորագրես:" patvi_hamar/clip_033_38.wav,"(Հանում է իր գրպանից մի գրած թուղթ և տալիս է նրան):" patvi_hamar/clip_033_39.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Թուղթը կարդալով): Սատանա, նոտարիուսի պես է գրել: Հինգ" patvi_hamar/clip_033_40.wav,"հարյուր սաժեն: Քաղաքի կենտրոնում ամենալավ տափերիցս մեկը: Շատ է," patvi_hamar/clip_033_41.wav,"այսքանը չեմ կարող տալ:" patvi_hamar/clip_033_42.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Սառն) Խոստացել ես:" patvi_hamar/clip_033_43.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Շատ է ասում եմ: Կեսը նվիրելու եմ քաղաքային ուսումնարանի" patvi_hamar/clip_033_44.wav,"համար: Վաղուց են խնդրում ինձ այդ մասին:" patvi_hamar/clip_033_45.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Լավ բարեգործություն է, ուրիշի հաշվով: Ստորագրիր:" patvi_hamar/clip_033_46.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Շատ է, ասում եմ:" patvi_hamar/clip_033_47.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Սառնությամբ ձեռը մեկնելով, որ թուղթը վերցնի) Դու գիտես:" patvi_hamar/clip_033_48.wav,"Ես կարծում էի, որ ազնիվ վաճառականն իր խոսքի տերը պիտի լինի:" patvi_hamar/clip_033_49.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Ատամները կրճտելով) Ա, գազան: (Ստորագրում է):" patvi_hamar/clip_033_50.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Թուղթը վերցնում է, կանխապես ստորագրությունը ցամաքիչով" patvi_hamar/clip_033_51.wav,"չորացնելով, և ծոցը դնում): Շնորհակալ եմ: Այժմ կարող ես ինձ վրա հույս դնել: Դե" patvi_hamar/clip_033_52.wav,"լավ, քիչ մտածիր: Մեղքն այն ժամանակ է մեղք, երբ հայտնի է հասարակությանը:" patvi_hamar/clip_033_53.wav,"Իսկապես, ի՞նչ ես արել: Մի քաղցած գայլի ատամները հանել ես – պրծավ գնաց:" patvi_hamar/clip_033_54.wav,"Թող այժմ գոռա, ինչքան ուզում է, թե Էլիզբարովը նրա հորը կողոպտել է: Փաստեր" patvi_hamar/clip_033_55.wav,"կպահանջենք:" patvi_hamar/clip_033_56.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Այո, փաստեր կպահանջենք: Թող այժմ գնա դատարան: Այժմ" patvi_hamar/clip_033_57.wav,"ես էլ եմ նրա դատավորը: «Պարոն, կասեմ նրան, դատավորների առաջ," patvi_hamar/clip_033_58.wav,"հաստատիր, բեր ապացույցներ և ժառանգությունդ ստացիր»: Նա ապացույցներ" patvi_hamar/clip_033_59.wav,"չունի, հա, հա, հա, չունի, կորել են, անհետացել: Եվ ես կթքեմ նրա երեսին, վրեժս" patvi_hamar/clip_033_60.wav,"կառնեմ: Օ, Սաղաթել, ես շատ եմ տանջվել: (Բաց է անում բանալիով գրասեղանի" patvi_hamar/clip_033_61.wav,"արկղը) Ահա, այստեղ է նրա լեզուն, գոռոզությունը, նրա հոգին: (Հանում է ծրարը և" patvi_hamar/clip_033_62.wav,"նայում): Երեկ ես էի նրա ձեռքում, այսօր նա է իմ ճանկերում:" patvi_hamar/clip_033_63.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Այրիր, կորչեն, ինչո՞ւ ես պահում:" patvi_hamar/clip_033_64.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Օ, այնպիսի մի խարույկ սարքեմ, որ քեֆդ գա: Բայց դեռ թող" patvi_hamar/clip_033_65.wav,"մնա այստեղ, թող տեսնեմ, կշտանամ: (Թղթերը հետ է դնում): Մտեք այստեղ:" patvi_hamar/clip_033_66.wav,"Անդրեաս Էլիզբարովի ձեռքից Գաբրիել հրեշտակապետն էլ չի կարող ձեզ" patvi_hamar/clip_033_67.wav,"ազատել: Էհ, այժմ ումից եմ վախենում: Իմ աղջկանից:" patvi_hamar/clip_033_68.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Նա երբեք քեզ չի մատնիլ:" patvi_hamar/clip_033_69.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Ցնցվելով, բանալին շտապով գրպանն է դնում) Ահ, ոտքի ձայն" patvi_hamar/clip_033_70.wav,"լսեցի: Տես ո՞վ է գալիս: Պետք է սառնարյուն լինել..." patvi_hamar/clip_033_71.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Մոտեցել է նախասենյակի դռներին, բաց է արել ու նայել): Նա" patvi_hamar/clip_033_72.wav,"է: (Դեպի նախասենյակ) Համեցեք... (Հետ է քաշվում, գլուխ տալով Օթարյանին):" patvi_hamar/clip_034_0.wav,"ՏԵՍԻԼ 5" patvi_hamar/clip_034_1.wav,"ՆՈՒՅՆՔ ԵՎ ՕԹԱՐՅԱՆ" patvi_hamar/clip_034_2.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Ներս է մտնում անհանգիստ դեմքով, գլուխ է տալիս" patvi_hamar/clip_034_3.wav,"Անդրեասին, անուշադիր թողնելով Սաղաթելին: Վերարկուով է): Ներեցեք, որ ձեզ" patvi_hamar/clip_034_4.wav,"անհանգստացնում եմ: Ասացեք, ի սեր Սատծու, ինչ է պատահել ձեր տանը: Ինձ" patvi_hamar/clip_034_5.wav,"ասացին, որ մայրիկն ու օրիորդ Մարգարիտը հանկարծակի հիվանդ են:" patvi_hamar/clip_034_6.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Շնորհակալ ենք, պարոն, որ այդպես մտածում ես մեր մասին:" patvi_hamar/clip_034_7.wav,"Բայց մեր տանը հիվանդ չկա: Ո՞ւրիշ:" patvi_hamar/clip_034_8.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Պարոն Անդրեաս, ես գիտեմ, որ ամեն բան արդեն հայտնի է" patvi_hamar/clip_034_9.wav,"ձեզ: Չեմ թաքցնիլ, ինձ համար Մարգարիտի առողջությունը թանկ է: Ահա երրորդ" patvi_hamar/clip_034_10.wav,"անգամն է այսօր գալիս եմ, ինձ չեն ընդունում ասելով, թե հիվանդ է: Այդ ինձ" patvi_hamar/clip_034_11.wav,"վախեցնում է: Անկարելի է, որ Մարգարիտը թեթև տկարության պատճառով ինձ" patvi_hamar/clip_034_12.wav,"չընդունի: Անշուշտ նա շատ ծանր հիվանդ է:" patvi_hamar/clip_034_13.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Հեգնաբար) Սաղաթել, լսո՞ւմ ես: Մարդը տանջվում է:" patvi_hamar/clip_034_14.wav,"Հանգիստ կաց, պարոն, իմ աղջիկը հիվանդ չէ, միայն երևի չի ուզում քեզ ընդունել:" patvi_hamar/clip_034_15.wav,"Սաղաթել, կարծեմ ժամանակն է կլուբ գնալու:" patvi_hamar/clip_034_16.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Իհարկե: (Նշան է անում Անդրեասին, որ իրան սառն պահի):" patvi_hamar/clip_034_17.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Է, մնաս բարով պարոն սիրահար: Մեզ ներիր, գործ ունենք:" patvi_hamar/clip_034_18.wav,"Եթե ուզում ես, կարող ես նստել, հանգստանալ: Բագրատը տանն է, կարելի է նա" patvi_hamar/clip_034_19.wav,"քեզ ընդունի: (Անցնում է բեմի խորքը դուրս գնալու համար):" patvi_hamar/clip_034_20.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Զարմացած, մի քանի վայրկյան լուռ դիտել է նրան):" patvi_hamar/clip_034_21.wav,"Զարմանալի է, բոլորովին անհասկանալի..." patvi_hamar/clip_034_22.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Սառը նայելով իր ժամացույցին) Ի՞նչն է զարմանալի, պարոն" patvi_hamar/clip_034_23.wav,"փիլիսոփա:" patvi_hamar/clip_034_24.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ձեր խոսակցության եղանակը, ձեր սառնությունը, ձեր դեմքի" patvi_hamar/clip_034_25.wav,"հեգնական արտահայտությունը:" patvi_hamar/clip_034_26.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Տաքանալով) Բաս ինչպես կհրամայես խոսեմ, աղաս, հը՞:" patvi_hamar/clip_034_27.wav,"Ուզում ես, որ վիզս ծռեմ, վախենամ, աղաչեմ, պաղատեմ: (Լուրջ և խիստ): Հերիք" patvi_hamar/clip_034_28.wav,"է: Դու չհասկացար պատիվդ: Ես խոնարհվեցի քրիստոնեաբար, դու գլխիս" patvi_hamar/clip_034_29.wav,"նստեցիր: Համբերությունն էլ չափ ունի: Այժմ կարող ես գնալ, ուր որ ուզում ես, իմ" patvi_hamar/clip_034_30.wav,"տան դռները քեզ համար փակ են:" patvi_hamar/clip_034_31.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Առանձին Անդրեասին) Մի տաքանար, լավ չէ:" patvi_hamar/clip_034_32.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Հուզված և ապշած մի քանի վայրկյան լուռ նայում է) Ահա թե" patvi_hamar/clip_034_33.wav,"ինչ: Ուրեմն, կաշկանդված լեզվի կապերը քանդվել են: Ուրեմն երեկվա օրն" patvi_hamar/clip_034_34.wav,"այստեղ մոռացվե՞լ է: Այսօր իմ առջև փակում եք այն դռները, որոնց երեկ բաց էիք" patvi_hamar/clip_034_35.wav,"անում կրունկների վրա: Ասացեք, պարոն Անդրեաս, դուք ինձ ուզում եք վիրավորել" patvi_hamar/clip_034_36.wav,"իսկապես, թե՞ կատակ եք անում:" patvi_hamar/clip_034_37.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ես գյադա - գյուդաների հետ կատակ չեմ անում:" patvi_hamar/clip_034_38.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Անդրեաս, Անդրեաս..." patvi_hamar/clip_034_39.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Վրդովված) Թող ինձ, բավական է ինչքան երես տվեցի" patvi_hamar/clip_034_40.wav,"լակոտի մեկին:" patvi_hamar/clip_034_41.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Կատաղի) Պարոն..." patvi_hamar/clip_034_42.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Գոռա որքան ուզում ես: Ձայնդ յոթերորդ երկինք կբարձրանա," patvi_hamar/clip_034_43.wav,"բայց Աստծուն չի հասնիլ: Շարունակիր էլի, ինչո՞ւ ես լռել: «Դուք ինձ օգնելով, ինձ" patvi_hamar/clip_034_44.wav,"վիրավորել եք: Ես ինքնասեր մարդ եմ, տանջվել եմ: Դուք իմ փողերով եք ինձ" patvi_hamar/clip_034_45.wav,"որդեգրել: Ձեր հարստության կեսն իմն է: Տվեք»: Անպատկառ: Ահա վեց ամիս է ես" patvi_hamar/clip_034_46.wav,"զրկվել եմ իմ հանգստությունից, քնից, ախաորժակից: Քո տարածած սուտ լուրերը" patvi_hamar/clip_034_47.wav,"տանջում էին ինձ գիշեր-ցերեկ: Քո պատճառով մարդիկ ինձ սկսել էին համարել" patvi_hamar/clip_034_48.wav,"գող և քիչ էր մնում երեսիս թքեին: Քառասուն տարվա մեջ աշխատած անունս ու" patvi_hamar/clip_034_49.wav,"պատիվս ոտնատակ էին լինում: Այժմ... այժմ բավական է: Դու սպառնում ես ինձ" patvi_hamar/clip_034_50.wav,"դատի կանչել: Համեցեք, ճանապարհը բաց է, կարող ես գնալ: Իսկ իմ տան դռները" patvi_hamar/clip_034_51.wav,"փակ են քո առջև ու հավիտյան չեն բացվիլ:" patvi_hamar/clip_034_52.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Մեկուսի) Այս մարդն ինքն իր գործը փչացնելու է:" patvi_hamar/clip_034_53.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Լսել է մերթ զարմացած, մերթ վրդովվելով, մերթ իրան" patvi_hamar/clip_034_54.wav,"զսպելով) Եվ այդ համարձակ լեզվով խոսողը Անդրեաս Էլիզբարյա՞նն է: Նա, որ" patvi_hamar/clip_034_55.wav,"աշխատում էր ինձ մի քանի հազար ռուբլով կաշառել, որպեսզի ես հրաժարվի՞մ իմ" patvi_hamar/clip_034_56.wav,"արդար պահանջից: Դուք ինձ մինչև անգամ ծաղրո՞ւմ եք: Դուք ինձ վռնդում եք ձեր" patvi_hamar/clip_034_57.wav,"տնից, ինչպես մի փողոցային սրիկայի՞: Ինչո՞ւ: Որովհետև ես մինչև այսօր խնայել" patvi_hamar/clip_034_58.wav,"եմ ձեզ` հանուն ձեր աղջկա սիրուն: Ասացեք, այդ ինչ կերպարանափոխություն է:" patvi_hamar/clip_034_59.wav,"Ո՞վ կամ ի՞նչը ձեզ ազատեց երեկվա ողորմելի դրությունից: Ո՞վ ներշնչեց ձեզ" patvi_hamar/clip_034_60.wav,"այդքան քաջություն:" patvi_hamar/clip_034_61.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ես քո սպառնալիքներից մազի չափ չեմ վախեցել:" patvi_hamar/clip_034_62.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Սուտ եք ասում, պարոն: Դուք ինքներդ այս րոպեիս" patvi_hamar/clip_034_63.wav,"խոստովանեցիք, որ ես ձեզ զրկել եմ քնից ու հանգստությունից: Կնշանակե, դուք" patvi_hamar/clip_034_64.wav,"համոզված էիք, որ ձեր հանգստությունն ինձանից է կախված: Զգում էիք, որ" patvi_hamar/clip_034_65.wav,"բավական է ես ցանկանամ, և դուք կսողաք իմ ոտների տակ:" patvi_hamar/clip_034_66.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Լիրբ... (Հարձակվում է վրեն):" patvi_hamar/clip_034_67.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Մեջ ընկնելով) Անդրեաս, Անդրեաս (Լռություն):" patvi_hamar/clip_034_68.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Բռունցքները սեղմելով, ուզեցել է հարձակվել, բայց զսպել է" patvi_hamar/clip_034_69.wav,"իրեն) Ոչ, ոչ չպիտի խելագարվել: Պետք է իմանալ ինչ է անցել այստեղ: Ես ոչինչ" patvi_hamar/clip_034_70.wav,"չեմ կարող ասել: Հարկավոր է տեսնվել Մարգարիտի հետ: Նա ինձ կասի" patvi_hamar/clip_034_71.wav,"ճշմարտությունը: Երկուսից մեկը – կամ ես խաբված եմ այդ աղջկանից, կամ այս" patvi_hamar/clip_034_72.wav,"մարդը մի զարհուրել չարագործ է: Մարգարիտը կբացատրի գաղտնիքը: Նա" patvi_hamar/clip_034_73.wav,"պարտավոր է բացատրել: Ես նրան հավատացել եմ ինչպես երկնային դատավորի:" patvi_hamar/clip_034_74.wav,"Ես կտսնվեմ նրա հետ թեկուզ մահվան անկողնում լինի: (Քայլերն ուղղում է դեպի" patvi_hamar/clip_034_75.wav,"նախասենյակ):" patvi_hamar/clip_034_76.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Սաղաթելին) Հրամայիր ծառաներին, որ ներս չթողնեն նրան:" patvi_hamar/clip_034_77.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Կանգ առնելով): Զգուշացեք պարոն, ապա թե ոչ ձեզ հետ" patvi_hamar/clip_034_78.wav,"կկորչի և ձեր աղջիկը: (Շտապ անցնում է նախասենյակ):" patvi_hamar/clip_034_79.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Բարձր ձայնով) Վարդան, դուրս արեք նրան, դուրս: (Դիմում է" patvi_hamar/clip_034_80.wav,"նախասենյակի կողմը):" patvi_hamar/clip_034_81.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Բռնում է նրա թևից) Համբերիր, մարդ Աստծու, համբերիր: Լավ" patvi_hamar/clip_034_82.wav,"մտածիր, ինչ ես անում:" patvi_hamar/clip_034_83.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Մի կերպ ուշքի գալով) Ճշմարիտ ես ասում, ես չպիտի" patvi_hamar/clip_034_84.wav,"տաքանայի: Տես, որտեղ գնաց:" patvi_hamar/clip_034_85.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Նայում է նախասենյակի դռներով): Դռները բաց արին:" patvi_hamar/clip_034_86.wav,"Բագրատը խնդրում է նրան ներս մտնել:" patvi_hamar/clip_034_87.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ի՞նչ պիտի անենք, եթե Մարգարիտը հայտնի նրան:" patvi_hamar/clip_034_88.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Վկան ես չե՞մ, մարդ Աստծո, ոչ տեսել եմ, ոչ լսել:" patvi_hamar/clip_035_0.wav,"ՏԵՍԻԼ 6" patvi_hamar/clip_035_1.wav,"ԱՆԴՐԵԱՍ, ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ, հետո առանց Սաղաթելի" patvi_hamar/clip_035_2.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Դուրս է գալիս ձախից և կանգ է առնում դռների առջև:" patvi_hamar/clip_035_3.wav,"Գունատ է, դեմքի վրա երևում են անքնության և հոգեկան տանջանքների հետքեր):" patvi_hamar/clip_035_4.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Տեսնելով նրան, ուժգին ցնցվում է, բայց և արագությամբ իշխում" patvi_hamar/clip_035_5.wav,"է իրան):" patvi_hamar/clip_035_6.wav,"Մի քանի վայրկյան պատկերավոր լռություն" patvi_hamar/clip_035_7.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Կանգնած է բեմի մեջտեղում):" patvi_hamar/clip_035_8.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Կանգնած է ձախ դռների մոտ և չի նայում հորը):" patvi_hamar/clip_035_9.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Անցել է բեմի աջ կողմը և տերողորմյան ձեռին նայում է" patvi_hamar/clip_035_10.wav,"առաստաղին):" patvi_hamar/clip_035_11.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Ուզում է խոսել, բայց նեղված է Սաղաթելի ներկայությունից)" patvi_hamar/clip_035_12.wav,"Քեռի, մայրիկը կարծեմ ուզում էր քեզ տեսնել:" patvi_hamar/clip_035_13.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Մեկուսի): Ցանում է ինձ: (Հանդարտ քայլերով անցնում է աջից" patvi_hamar/clip_035_14.wav,"դեպի ձախ և դուրս է գալիս ձախ դռներով: Ճանապարհին հատակի վրա տեսնելով" patvi_hamar/clip_035_15.wav,"ինչ-որ թուղթ, վերցնում է և դնում Բագրատի սեղանի վրա):" patvi_hamar/clip_035_16.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Սաղաթելին ճանապարհ դնելով, դռները հետևից ծածկում է):" patvi_hamar/clip_035_17.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Լսեցի հիվանդ ես, ինչո՞ւ ես վեր կացել:" patvi_hamar/clip_035_18.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Այնքան կլանված է իր մտքերով, որ գրեթե չի լսում) Հայրիկ," patvi_hamar/clip_035_19.wav,"նա եկավ ինձ տեսնելու, չկարողացա նրան ընդունել: Երրորդ անգամն է գալիս" patvi_hamar/clip_035_20.wav,"այսօր, ես փախչում եմ նրանից: Հայրիկ, տուր ինձ միջոց նրան պարզերես" patvi_hamar/clip_035_21.wav,"հանդիպելու:" patvi_hamar/clip_035_22.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Չեմ հասկանում, ինչ ես ուզում ինձանից:" patvi_hamar/clip_035_23.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Դողդոջուն ձայնով, բայց հաստատ): Ազնվություն:" patvi_hamar/clip_035_24.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ես այն եմ, ինչ որ կամ, ոչ ավելի, ոչ պակաս: Դու չես կարող" patvi_hamar/clip_035_25.wav,"ինձ խրատել" patvi_hamar/clip_035_26.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Մի տանջիր ինձ, հայրիկ, ես չեմ կարող դիմանալ քո" patvi_hamar/clip_035_27.wav,"անպատվությանը:" patvi_hamar/clip_035_28.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Եթե անպատիվ բան էր, ինչո՞ւ ինձ ստիպեցիր անել:" patvi_hamar/clip_035_29.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ես ուզում էի անունդ խայտառակությունից ազատել:" patvi_hamar/clip_035_30.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Դառն հեգնական ծիծաղով) Ազատե՞լ: Ոչ, ընդհակառակը, դու" patvi_hamar/clip_035_31.wav,"ուզում էիր ինձ զոհել քո... սիրականին: (Վերջին բառը արտասանում է" patvi_hamar/clip_035_32.wav,"վիրավորական շեշտով):" patvi_hamar/clip_035_33.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ մի ասա այդ բանը, մի ասա:" patvi_hamar/clip_035_34.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ինչպես չասեմ; Նրան ճանաչելու օրից հարազատ ծնողիդ" patvi_hamar/clip_035_35.wav,"մոռացել ես: Նրա մի համբույրը քեզ համար ավելի թանկ է, քան իմ պատիվը:" patvi_hamar/clip_035_36.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Երդվում եմ մեր գերդաստանի անունով, որ սխալվում ես: Չեմ" patvi_hamar/clip_035_37.wav,"թաքցնում, ես սիրում եմ Օթարյանին: Բայց քո պատիվն ավելի եմ սիրել, որովհետև" patvi_hamar/clip_035_38.wav,"իմ ծնողի ազնվությունն ավելի բարձր է ինձ համար, քան իմ երջանկությունը:" patvi_hamar/clip_035_39.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Սուս, անամոթ, մի համարձակվիր մոտս խոսել քո սիրո մասին:" patvi_hamar/clip_035_40.wav,"Ես շատ լավ գիտեմ, որ դու ուզում էիր ինձանից խլել հարստությունս, տալ այդ" patvi_hamar/clip_035_41.wav,"գյադային, որ հետո միասին ավելի փառավոր ապրեիք: Քո օժիտը քեզ քիչ էր" patvi_hamar/clip_035_42.wav,"թվում:" patvi_hamar/clip_035_43.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Կարող եմ երդվել, հայրիկ, որ ինքդ չես հավատում քո ասածին:" patvi_hamar/clip_035_44.wav,"Դու շատ լավ գիտես, որ ես երբեք քո հարստության վրա աչք չեմ ունեցել:" patvi_hamar/clip_035_45.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Ծաղրով) Իհարկե, դու այս աշխարհից չես, քեզ մայր չի ծնել:" patvi_hamar/clip_035_46.wav,"Բավական է, դու սիրտ չունես, դու ատում ես ինձ, դու իմ թշնամին ես:" patvi_hamar/clip_035_47.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Շատ լավ, թող այդպես լինի: Բայց մի օր կհամոզվես, որ ոչ ոք" patvi_hamar/clip_035_48.wav,"քեզ չի սիրել այնչափ, որչափ ես:" patvi_hamar/clip_035_49.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Ինչո՞ւ ես եկել գլխիս, ասա կարճ, կտրական:" patvi_hamar/clip_035_50.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հետ տուր ինձ այդ թղթերը, հետ տուր:" patvi_hamar/clip_035_51.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Կծու ծիծաղ) Հա, հա, հա, հետ տուր: Անդրեաս Էլիզբարով," patvi_hamar/clip_035_52.wav,"լսո՞ւմ ես, տուր սուրդ թշնամու ձեռը, վիզդ ծռիր, որ նա կտրե: Չէ որդի, Փառք" patvi_hamar/clip_035_53.wav,"Աստծո, դեռ չեմ գժվել:" patvi_hamar/clip_035_54.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, մի ծաղրիր իմ տանջանքը, ես չեմ կարող դիմանալ:" patvi_hamar/clip_035_55.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Եղանակը փոխելով) Ի՞նչ թղթեր ես ուզում, ա՞, ի՞նչ թղթեր: Ես" patvi_hamar/clip_035_56.wav,"ոչ մի թուղթ չեմ տեսել, չեմ ունեցել և չունեմ, գնա բանիդ:" patvi_hamar/clip_035_57.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ– (Ձեռները ջարդելով): Աստված իմ..." patvi_hamar/clip_035_58.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Այո, դու երազ ես տեսել, ուրիշ ոչինչ..." patvi_hamar/clip_035_59.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Կյանքս կտայի, եթե երազ լիներ: Երբ լսեցի բանալիների" patvi_hamar/clip_035_60.wav,"ձայնը, արթնացա և լուսամուտի թույլ լույսով տեսա քո ահեղ կերպարանքը," patvi_hamar/clip_035_61.wav,"չհավատացի աչքերիս: Մի քանի րոպե, սարսափից քարացած, դիտում էի" patvi_hamar/clip_035_62.wav,"արարքդ: Ախ, այն ինչ վայրկյան էր, երբ դու հեռացար վախկոտ քայլերով, և ես" patvi_hamar/clip_035_63.wav,"հետևեցի քեզ: Այնտեղ, դահլիճում, քո սարսափած դեմքի վրա կարդացի իմ" patvi_hamar/clip_035_64.wav,"դատավճիռը: Դա ինձ համար կայծակի հարված էր:" patvi_hamar/clip_035_65.wav,"(Երեսը դարձնելով, աշխատում է արտասուքը զսպել):" patvi_hamar/clip_035_66.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Երազ չէ, բաս ինչ է: Երեկ ամբողջ գիշերը ես տանը չեմ եղել:" patvi_hamar/clip_035_67.wav,"Քեռիդ վկա է..." patvi_hamar/clip_035_68.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, եթե ինձ չես խնայում, խնայիր քեզ: Սիրտս վկայում է," patvi_hamar/clip_035_69.wav,"որ այդ թղթերը պետք է քո գլխին մի փորձանք բերեն:" patvi_hamar/clip_035_70.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Դե, հերիք է, համբերությունս մի կտրիր, ես սկսում եմ կատաղել:" patvi_hamar/clip_035_71.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ա, այլևս քո սպառնալիքներից չեմ վախենում: Իմ ամենամեծ" patvi_hamar/clip_035_72.wav,"պատիժը երեկվա քո արածն էր:" patvi_hamar/clip_035_73.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Կատաղած) Դե դուրս, դուրս, անպատկառ: Դու կարող ես ինձ" patvi_hamar/clip_035_74.wav,"որդեսպան դարձնել:" patvi_hamar/clip_035_75.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, մի՞թե չես մտածում, որ ես կարող եմ քո գողությունը" patvi_hamar/clip_035_76.wav,"պատմել բոլորին, առանց քեզ խնայելու:" patvi_hamar/clip_035_77.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Մինչև բերանդ բաց անելը, ես այդ հանդուգն լեզուդ տակահան" patvi_hamar/clip_035_78.wav,"կանեմ և կշպրտեմ շներին: Դեհ կորիր, քանի որ սատանան ինձ չի հաղթել:" patvi_hamar/clip_035_79.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Հուսահատ) Աստված իմ, ի՞նչ անեմ: Նա սիրտ չունի: Հայրիկ," patvi_hamar/clip_035_80.wav,"սիրելի թանկագին ծնող, տուր ինձ այդ թղթերը: Այսօր ես պարտավոր եմ նրանց" patvi_hamar/clip_035_81.wav,"վերադարձնել իրենց տիրոջը: Ես ազնիվ խոսք եմ տվել: Նա այնտեղ," patvi_hamar/clip_035_82.wav,"հյուրասենյակում սպասում է: Ես փախա նրանից, ինչպես գող: Տուր, եթե մազի" patvi_hamar/clip_035_83.wav,"չափ հարգում ես քո աղջկա պատիվը:" patvi_hamar/clip_035_84.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Անեծք քեզ, չար սադայել: Ասում եմ քեզ, որ իմ մոտ ոչինչ չկա:" patvi_hamar/clip_035_85.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, դու ինձ լավ չես ճանաչել: Ես քիչ եմ խոսել, բայց շատ" patvi_hamar/clip_035_86.wav,"եմ մտածել և զգացել: Ես պատրաստ եմ կյանքս զոհել պատվիդ հանար, բայց" patvi_hamar/clip_035_87.wav,"պատիվս արատավորել հարստությանդ համար – չեմ կարող, անզոր եմ: Դու" patvi_hamar/clip_035_88.wav,"պետք է ազատես ինձ խայտառակությունից: Այդ քո պարտքն է, որովհետև դու" patvi_hamar/clip_035_89.wav,"հայր ես: Տուր ինձ իմ պատիվը, ես առանց պատվի մի ժամ անգամ ապրել չեմ" patvi_hamar/clip_035_90.wav,"կարող:" patvi_hamar/clip_035_91.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Ատամները կրճտելով) Հեռացիր, աղջի, արյունս գլուխս է" patvi_hamar/clip_035_92.wav,"տալիս:" patvi_hamar/clip_035_93.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ոչ, չեմ հեռանալ, մինչև որ չստանամ այդ թղթերը: Զրկիր ինձ" patvi_hamar/clip_035_94.wav,"մի կտոր հացից, վռնդիր փողոց: Ես պատրաստ եմ քո վերջին գործակատարի" patvi_hamar/clip_035_95.wav,"աղախինը դառնալ, պատրաստ եմ դռնեդուռ ընկնել, ողորմություն մուրալ, բայց գող" patvi_hamar/clip_035_96.wav,"հռչակվել, ոչ այդ չեմ կարող: Նա ազնիվ է, նա ինձ էլ ազնիվ է համարում: Նա իմ" patvi_hamar/clip_035_97.wav,"մասին շատ մեծ գաղափար ունի: Եվ հանկարծ գող նրա աչքում: (Չոքում է) Խղճա" patvi_hamar/clip_035_98.wav,"ինձ, խնայիր ինձ: Քեզանից է կախված իմ կյանքը: Լավ լսիր, կյանքս եմ ասում:" patvi_hamar/clip_035_99.wav,"ՄԻ արա, հայրիկ, այդ բանը, մի արա, գողությունը սոսկալի հանցանք է:" patvi_hamar/clip_035_100.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Կռվել է ինքն իր հետ) Վեր կաց, ամոթ է, ներս կմտնեն," patvi_hamar/clip_035_101.wav,"կտեսնեն:" patvi_hamar/clip_035_102.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Ոչ, ոչ, ես վեր կկենամ միայն պատիվս հետ ստացած: Տեսնո՞ւմ" patvi_hamar/clip_035_103.wav,"ես, խիղճդ արդեն տանջում է քեզ: Մի դարձնիր երեսդ, երդվում եմ, երբեք քեզ չեմ" patvi_hamar/clip_035_104.wav,"դատապարտել, երբեք, ոչ մի խոսքով, ոչ մի ակնարկով: Կպապանձվեմ և կհարգեմ" patvi_hamar/clip_035_105.wav,"քեզ առաջվա պես: Ես գիտեմ, որ դու մոլորվել ես և այժմ զղջում ես: Հայրիկ, տուր" patvi_hamar/clip_035_106.wav,"ինձ այդ թղթերը:" patvi_hamar/clip_035_107.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Վճռական շարժում է անում և վեր կենում) Հոգիս բերանս" patvi_hamar/clip_035_108.wav,"բերեցիր: (Մոտենում է գրասեղանին, արագ բաց է անում արկղը և ծրարը հանում):" patvi_hamar/clip_035_109.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Ուրախացած ոտքի կանգնելով) Ահ, ես գիտեի, որ դու բարի" patvi_hamar/clip_035_110.wav,"ես, որ քո չարությունը կեղծ է: Շնորհակալ եմ, հայրիկ, դրանով դու ազատում ես ոչ" patvi_hamar/clip_035_111.wav,"միայն պատիվս, այլև կյանքս..." patvi_hamar/clip_035_112.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Հըմ, ձեռք վերցրու: Ես մի հարվածով վերջ կտամ ամեն բանի:" patvi_hamar/clip_035_113.wav,"Ինչ արած, դու համառ ես: (Թղթերը պատռում և ձգում է վառարան) Ահա նրանց" patvi_hamar/clip_035_114.wav,"տեղը:" patvi_hamar/clip_035_115.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Քարսիրտ, այդ ինչ ես անում: (Ճչալով հարձակվում է, որ" patvi_hamar/clip_035_116.wav,"խանգարի):" patvi_hamar/clip_035_117.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Չի թողնում նրան վառարանին մոտենալ) Կաց, եթե ոչ քեզ էլ" patvi_hamar/clip_035_118.wav,"կգցեմ այնտեղ: Ահ, վերջապես, ազատվում եմ ձեզանից: Վառվեցեք, մոխիր" patvi_hamar/clip_035_119.wav,"դարձեք, դուք շատ եք այրել իմ սիրտը: Կռիվ երկուսի մեջ:" patvi_hamar/clip_035_120.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – Թող ինձ, թող ինձ: Դու ինձ ես այրում, ինձ: Բաց թող, բաց թող:" patvi_hamar/clip_035_121.wav,"(Ուզում է կծոտել հոր ձեռքերը) Ահ, ես թուլանում եմ, ուժ չունիմ: Լսիր, ես կգոռամ," patvi_hamar/clip_035_122.wav,"կկանչեմ բոլորին այստեղ, որ տեսնեն քո ավազակությունը: Թող: (Ազատվելով հոր" patvi_hamar/clip_035_123.wav,"ձեռքից, մոտենում է վառարանին): Ահ, այլևս ուշ է: Այրվեցին, կորավ ամեն ինչ:" patvi_hamar/clip_035_124.wav,"(Բարձրաձայն) Այստղ եկեք, Ռոզալիա, Բագրատ, ամենքդ եկեք, տեսեք ինչ է" patvi_hamar/clip_035_125.wav,"կատարվում այստեղ: Հայրն այրեց իր աղջկա պատիվը: Ահ, կորավ ամեն ինչ:" patvi_hamar/clip_035_126.wav,"(Թուլացած ընկնում է աթոռի վրա: Լռություն) Բայց թող այդպես լինի: (Քայլերն" patvi_hamar/clip_035_127.wav,"ուղղում է դեպի ձախ դռները: Հանդիպում է Օթարյանին, որ գալիս է նույն դռներից," patvi_hamar/clip_035_128.wav,"ցնցվում է և անշարժ մնում):" patvi_hamar/clip_035_129.wav,"ԲԱԳՐԱՏ – (Ներս է մտնում նույն դռներից, Օթարյանից քիչ հետո):" patvi_hamar/clip_036_0.wav,"ՏԵՍԻԼ 7" patvi_hamar/clip_036_1.wav,"ԱՆԴՐԵԱՍ, ՄԱՐԳԱՐԻՏ, ՍԱՂԱԹԵԼ, ՕԹԱՐՅԱՆ ԵՎ ԲԱԳՐԱՏ" patvi_hamar/clip_036_2.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Ձեռները մեջքին դրած, կանգնած է դեպի ձախ):" patvi_hamar/clip_036_3.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Վերջապես, տեսա քեզ: Դու հիվանդ չես և փախչում ես" patvi_hamar/clip_036_4.wav,"ինձանից: Լսիր, հայրդ ինձ անպատիվ արավ և դուրս վռնդեց իր տնից: Ես" patvi_hamar/clip_036_5.wav,"համարվում եմ ստոր մարդ, որ ուզեցել է խաբեբայությամբ կորզել նրա" patvi_hamar/clip_036_6.wav,"հարստությունը: Ցույց տուր նրան իմ թղթերը: Ցույց տուր իսկույն, ես այդպես եմ" patvi_hamar/clip_036_7.wav,"կամենում: Ես ստորացած եմ, անպատված: Ցույց տուր այդ ապացույցները:" patvi_hamar/clip_036_8.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Լուռ, գունատ, դողդոջուն և անշարժ կանգնած է պատի տակ):" patvi_hamar/clip_036_9.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ահա և եղբայրդ: Այժմ նա ուրիշ լեզվով է խոսում: Այստեղ" patvi_hamar/clip_036_10.wav,"մարդկանց դերերը փոխվել են: Երեկ հայրդ էր ուզում ինձ կաշառել, այսօր -" patvi_hamar/clip_036_11.wav,"եղբայրդ: Գոնե բացատրիր, ինչ է պատահել: (Լռություն) Ա, դու լսո՞ւմ ես ձայն չես" patvi_hamar/clip_036_12.wav,"հանում, կանգնած ես դատապարտյալի պե՞ս: Երդվում եմ հորս հարստահարված" patvi_hamar/clip_036_13.wav,"գերեզմանով, կամ դուք եք խելագարվել, կամ ես: (Մարգարիտին) Ասա, այդ ի՞նչ" patvi_hamar/clip_036_14.wav,"դավադրություն է: Չէ որ ես քեզ ընտրեցի դատավոր: Ո՞ւր են իմ ապացույցները:" patvi_hamar/clip_036_15.wav,"Բեր այստեղ:" patvi_hamar/clip_036_16.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Երկար տատանվելով) Չգիտեմ:" patvi_hamar/clip_036_17.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Դեհ, լսո՞ւմ ես, Մարգարիտ, գնա բեր այն թղթերը:" patvi_hamar/clip_036_18.wav,"ՄԱՐԳԱՐԻՏ – (Մեռելային սառնությամբ) Ես այրեցի այն թղթերը: Ահա" patvi_hamar/clip_036_19.wav,"այստեղ: (Ցույց է տալիս վառարանը, երկարատև տանջանքով մի հայացք է ձգում" patvi_hamar/clip_036_20.wav,"հոր վրա և թույլ քայլերով հեռանում է ձախ դռներով):" patvi_hamar/clip_036_21.wav,"ՕԹԱՐՅԱՆ – }" patvi_hamar/clip_036_22.wav,"ԲԱԳՐԱՏ – } (Միաժամանակ մոտենում են վառարանին):" patvi_hamar/clip_036_23.wav,"ԲԱԳՐԱՏ – (Նայում է, փակում է վառարանի դռներն և ուրախություն" patvi_hamar/clip_036_24.wav,"արտահայտում ):" patvi_hamar/clip_037_0.wav,"ՏԵՍԻԼ 8" patvi_hamar/clip_037_1.wav,"ԱՆԴՐԵԱՍ, ՍԱՂԱԹԵԼ,ՕԹԱՐՅԱՆ, ԲԱԳՐԱՏ հետո ՍՈՒՐԵՆ" patvi_hamar/clip_037_2.wav,"Պատկերավոր տեսարան" patvi_hamar/clip_037_3.wav,"ՕԹԱՐՅԱՆ – (Ապշած նայում է մերթ մեկին, մերթ մյուսին) Այրե՞լ է: Ուրեմն," patvi_hamar/clip_037_4.wav,"այդ մի որոգա՞յթ էր ինձ համար: Մարգարիտը դաշնակից մի ավազակի: Ոչ, այդ" patvi_hamar/clip_037_5.wav,"անկարելի բան է: Կասկածել նրա ազնվության մասին, կնշանակե հայհոյել" patvi_hamar/clip_037_6.wav,"սրբությունը: Նա սուտ ասաց: Նա իրան զրպարտեց: Այստեղ մեղավորն ուրիշ է:" patvi_hamar/clip_037_7.wav,"(Անդրեասին) Արդարացրեք ձեր աղջկան, ապա թե ոչ` ես նրան կվիրավորեմ:" patvi_hamar/clip_037_8.wav,"ՍԱՂԱԹԵԼ – (Ներս է մտնում ձախ դռներից):" patvi_hamar/clip_037_9.wav,"ԱՆԴՐԵԱՍ – Սաղաթել, գնանք կլուբ: (Քայլերն ուղղում է դեպի" patvi_hamar/clip_037_10.wav,"նախասենյակ): Բեմի հետևից լսվում է ատրճանակի խուլ պայթյուն:" patvi_hamar/clip_037_11.wav,"ԲՈԼՈՐԸ – (Ցնցվում են):" patvi_hamar/clip_037_12.wav,"ՍԱՂԱԹԵԼ – Այդ ի՞նչ էր: (Վազում է հետ ձախ դռներով):" patvi_hamar/clip_037_13.wav,"ԲԱԳՐԱՏ – (Հետևում է Սաղաթելին):" patvi_hamar/clip_037_14.wav,"ԱՆԴՐԵԱՍ – }" patvi_hamar/clip_037_15.wav,"ՕԹԱՐՅԱՆ – } Քարացել են:" patvi_hamar/clip_037_16.wav,"ՍՈՒՐԵՆ – (Ներս է վազում ձախ դռներից գունաթափված: Տատանվում է;" patvi_hamar/clip_037_17.wav,"Լռություն): Մարգարիտն իրեն սպանեց:" patvi_hamar/clip_037_18.wav,"ԱՆԴՐԵԱՍ – (Մռնչում է, ձեռը զարկելով գլխին) Ահ, որդեսպան:" patvi_hamar/clip_037_19.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Ա, այդ դու ես այրել: Գազա՞ն: (Ուզում է հարձակվել Անդրեասի" patvi_hamar/clip_037_20.wav,"վրա):" patvi_hamar/clip_037_21.wav,"ՍՈՒՐԵՆ – (Մեջ է ընկնում) Կաց, նա արդեն պատժված է: (Նայում է հորը" patvi_hamar/clip_037_22.wav,"կատաղությամբ և զզվանքով):" patvi_hamar/clip_037_23.wav,"ՕԹԱՐՅԱՆ – Մարգարիտ, Մարգարիտ: (Հեկեկալով վազում է դեպի ձախ և" patvi_hamar/clip_037_24.wav,"անզորացած հենվում դռներին):" patvi_hamar/clip_037_25.wav,"Վարագույրն իջնում է հանդարտ:" patvi_hamar/clip_037_26.wav,"Վերջ" saquln_uxt_gnac/clip_001_0.wav,"Նար-Դոս" saquln_uxt_gnac/clip_001_1.wav,"Սաքուլն ուխտ գնաց" saquln_uxt_gnac/clip_001_2.wav,"Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977 թվական։" saquln_uxt_gnac/clip_001_3.wav,"Դուրգար Սաքուլը կամաց բաց արեց դուռը և ներս մտավ։" saquln_uxt_gnac/clip_001_4.wav,"Նրա կինը՝ Նատոն, թևերը մինչև արմունկները քշտած՝ պպզած էր հատակի վրա" saquln_uxt_gnac/clip_001_5.wav,"և լվացք էր անում կոծկած թաբախում։ Բուխարու մեջ կասկարայի վրա դրած" saquln_uxt_gnac/clip_001_6.wav,"կաթսայի տակ մի քանի բարակ փայտ էր ծխում։ Հողե հատակի վրա բավական" saquln_uxt_gnac/clip_001_7.wav,"ցեխ էր գոյացել և լվացքի սապնոտ ջուրը տեղ-տեղ գուբ էր կապել։ Սենյակի օդը" saquln_uxt_gnac/clip_001_8.wav,"հագեցած էր խոնավության, սապնաջրի և ծխի գարշ հոտով։ Թախտի վրա դրած" saquln_uxt_gnac/clip_001_9.wav,"օրորոցի մեջ քնած էր ծծի երեխան։" saquln_uxt_gnac/clip_001_10.wav,"Կինը նայեց մարդու հիվանդոտ, թախծալի երեսին, և նրա սիրտը ճմլվեց։ «Էլի լավ" saquln_uxt_gnac/clip_001_11.wav,"չի»— մտածեց նա և վշտահար մնաց նայելիս մարդու երեսին։" saquln_uxt_gnac/clip_001_12.wav,"Սաքուլը դուռը ետ դրեց, գնաց դեպի թախտը, մութաքեն առաջ քաշեց և պառկեց։" saquln_uxt_gnac/clip_001_13.wav,"— Մի բան գցի վրես,— ասաց նա թույլ ձայնով և ոտները կուչ ածեց։" saquln_uxt_gnac/clip_001_14.wav,"Նատոն սապնոտ ձեռները սրբեց, վեր կացավ, բարձրացավ թախտը, ցեխոտ" saquln_uxt_gnac/clip_001_15.wav,"չուստերը թողնելով գետնին, ծալքից հանեց բավական մեծ ու հաստ մի վերմակ և" saquln_uxt_gnac/clip_001_16.wav,"ծածկեց մարդուն։" saquln_uxt_gnac/clip_001_17.wav,"— Լավ ծածկի, ջանս սրթսրթում ա,— ասաց Սաքուլը, վերմակը գլխին քաշելով։" saquln_uxt_gnac/clip_001_18.wav,"Նատոն վերմակի ծայրերը ներս կոխեց կողքերից, որ բաց տեղեր չմնան։" saquln_uxt_gnac/clip_001_19.wav,"— Ուզո՞ւմ ես, մի լըհեբ էլ ծածկեմ,— ասաց։" saquln_uxt_gnac/clip_001_20.wav,"— Ծածկի։" saquln_uxt_gnac/clip_001_21.wav,"Նատոն բերեց մի ուրիշ վերմակ էլ գցեց նրա վրա և նորից կողքերը տապտպեց։" saquln_uxt_gnac/clip_001_22.wav,"Այժմ Սաքուլը ոտով-գլխով կորած էր վերմակների տակ։ Նատոն լվացքը" saquln_uxt_gnac/clip_001_23.wav,"մոռացած՝ առժամանակ նստած մնաց մարդու մոտ։ Կարճ, թախծալից լռությունից" saquln_uxt_gnac/clip_001_24.wav,"հետո վերմակների ծայրերը ետ քաշեց մարդու երեսից և շշնջաց." saquln_uxt_gnac/clip_001_25.wav,"— Սաքո՞ւլ։" saquln_uxt_gnac/clip_001_26.wav,"Սաքուլն աչքերը բաց արեց և նայեց նրան հարցական հայացքով։" saquln_uxt_gnac/clip_001_27.wav,"— Բա չգնացի՞ր հիվանդանոց։" saquln_uxt_gnac/clip_001_28.wav,"— Գնացի։" saquln_uxt_gnac/clip_001_29.wav,"— Ի՞նչ ասեցին։" saquln_uxt_gnac/clip_001_30.wav,"— Տասը շայի են ուզում։" saquln_uxt_gnac/clip_001_31.wav,"— Բա ասում են, ով չունի՝ չեն ուզում։" saquln_uxt_gnac/clip_001_32.wav,"— Ասեցին պոլիցիցը ան տերտերիցը թուղթ բեր, որ չունես։" saquln_uxt_gnac/clip_001_33.wav,"— Ետո, գնացի՞ր պոլիցեն։" saquln_uxt_gnac/clip_001_34.wav,"— Սև գրողը տեսնի պոլիցի երեսը. նրանց «զավթրի» գլուխը ո՞վ ունի։" saquln_uxt_gnac/clip_001_35.wav,"— Դե տերտերի մոտ կգնայիր։" saquln_uxt_gnac/clip_001_36.wav,"— Տերտերի հերն էլ ընտեղ անիծեմ։ Նոր չէ՞ր, որ տեսա մեյդանումը փորը ցցած։" saquln_uxt_gnac/clip_001_37.wav,"Տասը շային ի՞նչ ա, ասում ա, ջահել մարդ ես, մի օր որ բանես, ասում ա, տասը" saquln_uxt_gnac/clip_001_38.wav,"շայի չէ, իրեք մանեթ էլ կվեկալնես։ Ախր, տեր հայր, ասում եմ, ջանս չի գալիս։" saquln_uxt_gnac/clip_001_39.wav,"Լավ, ասում ա, հանաք եմ անում. կիրակի օրը ժամ արի, ասում ա, կտամ։" saquln_uxt_gnac/clip_001_40.wav,"— Ա՜յ, նրա ջանը դուրս գա,— սրտով բացականչեց Նատոն։— Էդ հալով մինչև" saquln_uxt_gnac/clip_001_41.wav,"կիրակի ո՞նց մուլափ տաս։ Քելեխ ըլեր, ձեռաց ո՜նց վազ կտար։" saquln_uxt_gnac/clip_001_42.wav,"Ու լռեց դաղված սրտով։ Եվ երկար ժամանակ անասելի վշտով նայում էր մարդու" saquln_uxt_gnac/clip_001_43.wav,"մաշված, դեղնած դեմքին, որի վրա հիվանդությունը մեռելային անզգայություն էր" saquln_uxt_gnac/clip_001_44.wav,"դրոշմել։ Երեք ամբողջ տարի է, որ այդ անհասկանալի հիվանդությունը օր-օրի" saquln_uxt_gnac/clip_001_45.wav,"վրա հալում, մաշում է Սաքուլին։ Էլ դեղ չմնաց, որ փորը չածեց, էլ հեքիմ չմնաց," saquln_uxt_gnac/clip_001_46.wav,"որին չդիմեց։ Օրեր ու շաբաթներ խաչերի դռանն անցկացրին, մատաղներ" saquln_uxt_gnac/clip_001_47.wav,"մորթեցին, կարմիր ու սպիտակ հագցրին, բայց և այնպես ոչի՜նչ, ոչի՜նչ չօգնեց։" saquln_uxt_gnac/clip_001_48.wav,"Ընդհակառակը՝ Սաքուլն օր-օրի վրա վատացավ, հիվանդությունն ավելի խոր" saquln_uxt_gnac/clip_001_49.wav,"բնակալեց։ Սկզբներում էլի քիչ ու միչ կարողանում էր բանել, բայց վերջին" saquln_uxt_gnac/clip_001_50.wav,"ժամանակներն ուրագը մի քանի անգամ վրա անելուց հետո շունչը կտրվում էր և" saquln_uxt_gnac/clip_001_51.wav,"սիրտն այնպես արագ բաբախում, որ կարծում էր, թե դուրս պիտի պրծնի բերնից։" saquln_uxt_gnac/clip_001_52.wav,"Այդ երեք տարվա ընթացքում նրանք քանդվեցին, քարը քսվեցին, տանն է՛լ ոսկեղեն" saquln_uxt_gnac/clip_001_53.wav,"ու արծաթեղեն չմնաց՝ գրավ դրին, ժամանակին չկարողացան թափել — կորցրին," saquln_uxt_gnac/clip_001_54.wav,"ավելորդ բաները ծախեցին-ծախծխեցին, հետո պարտքերի մեջ թաղվեցին և" saquln_uxt_gnac/clip_001_55.wav,"այսօր, երբ երթևեկ հիվանդների քաղաքային բուժարանում կանոնավոր դեղ ու" saquln_uxt_gnac/clip_001_56.wav,"դարման անելու համար «տասը շայի» են ուզում, չկա։" saquln_uxt_gnac/clip_001_57.wav,"Նատոն մի ծանր թառանչ քաշեց։" saquln_uxt_gnac/clip_001_58.wav,"— Սաքո՞ւլ,— շշնջաց նորից։" saquln_uxt_gnac/clip_001_59.wav,"Սաքուլն աչքերը բաց արեց։" saquln_uxt_gnac/clip_001_60.wav,"— Սոված չե՞ս։" saquln_uxt_gnac/clip_001_61.wav,"— Չէ։" saquln_uxt_gnac/clip_001_62.wav,"— Ախր ոչ երեկ, ոչ էսօր զադ չես առել բերանդ, մի բան էլ ա կե, որ ուժ ունենաս։" saquln_uxt_gnac/clip_001_63.wav,"Հեղնարանք մատաղ են բերել, քեզ հմար եմ պահել, վեր կաց, կե։ Ազին էլ հրես" saquln_uxt_gnac/clip_001_64.wav,"փըռնիցը հացերը կբերի։" saquln_uxt_gnac/clip_001_65.wav,"— Որ չեմ ուզում, ի՞նչ ուտեմ։" saquln_uxt_gnac/clip_001_66.wav,"— Հաջաթ չի, զոռով կե։ Թե չէ, բերանդ ըտենց հուպ տված խո ջլիս հալից կընկնես։" saquln_uxt_gnac/clip_001_67.wav,"Վեր կաց։" saquln_uxt_gnac/clip_001_68.wav,"— Էէ՜հ,— նեղսրտությամբ արտասանեց Սաքուլը և աչքերը նորից փակեց։" saquln_uxt_gnac/clip_001_69.wav,"Նատոն կրկին հառաչեց և կարճ ժամանակ նստած էր լուռ ու վշտահար" saquln_uxt_gnac/clip_001_70.wav,"մտածմունքի մեջ։" saquln_uxt_gnac/clip_001_71.wav,"— Հա՛, Սաքուլ ջան,— հանկարծ ասաց նա, ըստ երևույթին, մի բան հիշելով։—" saquln_uxt_gnac/clip_001_72.wav,"Առավոտն ուզում էի պատմեմ քեզ, վեր կենամ տեսնեմ գնացել ես։ Գիշերս ախր մի" saquln_uxt_gnac/clip_001_73.wav,"զարմանալի էրազ տեսա։ Մթամ թե դու ըտենց թախտի վրա պառկած ես, մեկ էլ" saquln_uxt_gnac/clip_001_74.wav,"տեսնեմ մի կարմիր ձիավոր թուրը ձեռին նի ընկավ ու վրա պրծավ քեզ։ «Ի՞նչ ես" saquln_uxt_gnac/clip_001_75.wav,"պառկել, ասում ա, ընչի՞ չես գալի։ Էս սըհաթիս թրովս կտամ, ասում ա, կես" saquln_uxt_gnac/clip_001_76.wav,"կանեմ, թե չես էկել»։ Ու թուրը ղորթ, որ վրա չբերե՜ց։ Հա՛, ըստեղ ես զարթեցի։" saquln_uxt_gnac/clip_001_77.wav,"Սիրտս ընենց լքլքոցն էր ընկել, որ կարծում էի ղորթ էր։ Հըմի, Սաքուլ ջան, ասում" saquln_uxt_gnac/clip_001_78.wav,"եմ, ազին որ գա, բացանողի մոտ ղրկենք։ Ես ի՞նչ գիտամ, բալի էլի խաչիցն ես, ու" saquln_uxt_gnac/clip_001_79.wav,"անմեղ տեղը քեզ պտի փչացնես դեղերով։" saquln_uxt_gnac/clip_001_80.wav,"— Տո, էլի՞ խաչ,— վրա բերեց Սաքուլը դառն հանդիմանությամբ։" saquln_uxt_gnac/clip_001_81.wav,"— Վո՜ւյ, ըտենց մի՛ ասի, Սաքուլ ջան, խաչը կնեղանա,— ասաց Նատոն" saquln_uxt_gnac/clip_001_82.wav,"վախեցած։— Ղորթ ա, խաչերի դուռը շատ ենք ման եկել, համա ի՞նչ կա որ, էս" saquln_uxt_gnac/clip_001_83.wav,"մեկն էլ փորձենք։ Ախր չես իմանում, է՜, իմ օրումս ըսենց ափաշքարա տեսած չեմ," saquln_uxt_gnac/clip_001_84.wav,"կասես էս նըմուտին էլ կանգնած ա աչքիս առաջը ձիուն նստած, թուրը հանած։ Հը՞," saquln_uxt_gnac/clip_001_85.wav,"Սաքուլ ջան, ազին որ գա, ղրկե՞նք։" saquln_uxt_gnac/clip_001_86.wav,"Սաքուլն արդեն ծածկել էլ աչքերը ձանձրացած։" saquln_uxt_gnac/clip_001_87.wav,"— Է՜հ, արեք, ինչ ուզում եք,— ասաց նա խորին անտարբերությամբ։" saquln_uxt_gnac/clip_001_88.wav,"— Հա՛, Սաքուլ ջան, ղրկենք, ղրկենք։" saquln_uxt_gnac/clip_001_89.wav,"Օրորոցի երեխան լաց եղավ։" saquln_uxt_gnac/clip_001_90.wav,"Նատոն վեր կացավ, գնաց չոքեց օրորոցի մոտ, նախ սկսեց օրորել, հետո որ" saquln_uxt_gnac/clip_001_91.wav,"տեսավ ձայնը չի կտրում, ծիծը բերանը դրեց և, մի ձեռքով օրորոցը գրկած," saquln_uxt_gnac/clip_001_92.wav,"մտախոհության մեջ ընկավ աչքերը մի կետի հառած։" saquln_uxt_gnac/clip_001_93.wav,"Դուռը բացվեց։ Կապույտ սուփրի մեջ հացերը շալակին, տնքտնքալով մտավ ազին" saquln_uxt_gnac/clip_001_94.wav,"— Սաքուլի մայրը, կարճահասակ, չորացած պառավ մի կին, վշտահար," saquln_uxt_gnac/clip_001_95.wav,"խորշոմած բարի դեմքով։ Հետևից մտավ նրա թոռը — չորս-հինգ տարեկան վտիտ" saquln_uxt_gnac/clip_001_96.wav,"մի աղջիկ, ձեռներով երկու հաց իրար վրա պինդ սեղմած կրծքին։ Հացերից մեկը," saquln_uxt_gnac/clip_001_97.wav,"տակինը, սահել էր ներքև և սպառնում էր ընկնել։ Նա վազելով հասավ թախտին," saquln_uxt_gnac/clip_001_98.wav,"բարձրացավ ոտների ծայրերի վրա և հացերն անվնաս դրեց թախտի ծայրին։" saquln_uxt_gnac/clip_001_99.wav,"— Ըհը, հըլա չէր պառկել,— տխուր քրթմնջաց պառավը, տեսնելով որդուն" saquln_uxt_gnac/clip_001_100.wav,"թախտին։— Ասա, որ կարում չես, էլ խի՞ ես ծեքծքալի դուրս գնում։" saquln_uxt_gnac/clip_001_101.wav,"Շալակի հացը դրեց թախտի վրա և կամաց դարձավ հարսին." saquln_uxt_gnac/clip_001_102.wav,"— Աղջի, քնած ա՞։" saquln_uxt_gnac/clip_001_103.wav,"— Գիտում չեմ, նոր զարթուն էր,— պատասխանեց Նատոն։" saquln_uxt_gnac/clip_001_104.wav,"Պառավը մոտեցավ որդուն և խոնարհվեց նրա վրա։" saquln_uxt_gnac/clip_001_105.wav,"— Սաքուլ ջա՞ն։" saquln_uxt_gnac/clip_001_106.wav,"— Հը՛։" saquln_uxt_gnac/clip_001_107.wav,"— Քնած չե՞ս։" saquln_uxt_gnac/clip_001_108.wav,"— Չէ։" saquln_uxt_gnac/clip_001_109.wav,"— Ո՞նց ես։" saquln_uxt_gnac/clip_001_110.wav,"— Է՛հ, եսի՞մ ոնց եմ։" saquln_uxt_gnac/clip_001_111.wav,"— Տաք-տաք հաց եմ բերել, վե կաց կե։" saquln_uxt_gnac/clip_001_112.wav,"— Օ՛հ, զահլա տարաք, է՛լի,— ջղայնոտությամբ արտասանեց Սաքուլը" saquln_uxt_gnac/clip_001_113.wav,"վերմակների տակից և շուռ եկավ մյուս կողքին։" saquln_uxt_gnac/clip_001_114.wav,"Պառավը, խորին վշտով համակված, մի կարճ ժամանակ խոնարհված մնաց որդու" saquln_uxt_gnac/clip_001_115.wav,"վրա, հետո մի ծանր թառանչ քաշեց, գնաց բաց արեց կապոցը և սկսեց թեժ-թեժ" saquln_uxt_gnac/clip_001_116.wav,"հացերը փռել թախտի վրա, որ սառչեն։ Այժմ սենյակի մեջ տարածվեց տաք-տաք" saquln_uxt_gnac/clip_001_117.wav,"հացերի ախորժալի հոտը։" saquln_uxt_gnac/clip_001_118.wav,"— Աղջի, բա հիվանդանոց չի գնացե՞լ,— կամաց հարցրեց հարսին, որ ծիծ տալը" saquln_uxt_gnac/clip_001_119.wav,"վերջացնելով, սկսել էր օրորել երեխային։" saquln_uxt_gnac/clip_001_120.wav,"Նատոն պատմեց, որ հիվանդանոցում առանց չքավորության վկայականի չեն" saquln_uxt_gnac/clip_001_121.wav,"ընդունել ձրի։ Պատմեց և այն, որ տերտերն ասել էր, թե վկայականը կիրակի օրը" saquln_uxt_gnac/clip_001_122.wav,"կտա։" saquln_uxt_gnac/clip_001_123.wav,"— Ա՛յ, տափը դնեմ նրա գլուխը,— վրդովված բացականչեց բարի պառավը։— Բա" saquln_uxt_gnac/clip_001_124.wav,"նա հոգի ունի՞։ Էս հալին ո՞նց մնա մինչև կիրակի, աղջի. ըսօր երկուշաբթի ա ախր," saquln_uxt_gnac/clip_001_125.wav,"հը՞։" saquln_uxt_gnac/clip_001_126.wav,"— Դե ես ի՞նչ գիտամ,— տխուր ու հուսահատ պատասխանեց հարսը և օրորոցը" saquln_uxt_gnac/clip_001_127.wav,"մի կողմ քաշեց, որովհետև թախտի մի տախտակը խիստ ճռճռում էր նրա տակ։—" saquln_uxt_gnac/clip_001_128.wav,"Աղջի, արի մի օրորի, է՛, լվացքս մնաց,— դարձավ նա աղջկան, որը թաժա հացից" saquln_uxt_gnac/clip_001_129.wav,"մի կտոր կտրած ախորժակով կծոտում էր։" saquln_uxt_gnac/clip_001_130.wav,"Փոքրիկ աղջիկը բարձրացավ թախտը, ծալապատիկ նստեց օրորոցի մոտ և մի" saquln_uxt_gnac/clip_001_131.wav,"ձեռքով սկսեց օրորել երեխային, իսկ մյուսով շարունակում էր կծոտել հացը։" saquln_uxt_gnac/clip_001_132.wav,"Նատոն իջավ թախտից, մերկ ոտներին հագավ չուստերը, բայց լվացքին դիմելուց" saquln_uxt_gnac/clip_001_133.wav,"առաջ նստեց սկեսոր մոտ և փսփսաց նրա ականջին." saquln_uxt_gnac/clip_001_134.wav,"— Ազի ջան, արի մի ձեռաց գնա բացանողի մոտ, տենանք ի՞նչ կասի էն իմ էրազի" saquln_uxt_gnac/clip_001_135.wav,"հմա, առավոտը որ քեզ պատմեցի։ Այ կտեսնես, թե ս. Գևորգը չըլի էն ձիավորը։" saquln_uxt_gnac/clip_001_136.wav,"— Դե ես ի՞նչ գիտամ, որդի,— վշտահար արտասանեց պառավը:— Ս. Գևորգն էլ" saquln_uxt_gnac/clip_001_137.wav,"էն էր, որ գնացինք, մատաղն էլ էն էր, որ մորթեցինք, ճար չըլավ ու,— մեռնեմ նրա ոտին։" saquln_uxt_gnac/clip_001_138.wav,"Եվ պառավը երկյուղածությամբ բռնված, ծանր հառաչեց։" saquln_uxt_gnac/clip_001_139.wav,"— Չէ, ազի ջան, ազի, հոգուդ մեռնեմ, վե կաց հենց հիմիսկևեթ գնա,— աղաչեց" saquln_uxt_gnac/clip_001_140.wav,"հարսը։— Այ, մի աբասի ունեմ, տամ։" saquln_uxt_gnac/clip_001_141.wav,"Նատոն դերիայի գրպանից շտապով հանեց թաշկինակը, ետ արեց ծայրին" saquln_uxt_gnac/clip_001_142.wav,"կապած մի քսանկոպեկանոց և տվեց սկեսորր։ Պառավը, լուռ ու մտախոհ, դրամը" saquln_uxt_gnac/clip_001_143.wav,"կապեց իր բռնոթոտ, դեղնած թաշկինակի մեջ, գրպանը կոխեց, ծածկեց իր" saquln_uxt_gnac/clip_001_144.wav,"խունացած սև շալը և դուրս գնաց։" saquln_uxt_gnac/clip_001_145.wav,"" saquln_uxt_gnac/clip_001_146.wav,"Անցավ մոտ երեք ժամ։ Նատոն պարզաջրել էր լվացքը և փռում էր փողոցում" saquln_uxt_gnac/clip_001_147.wav,"կապած թոկի վրա, որ վերադարձավ սկեսուրը։" saquln_uxt_gnac/clip_001_148.wav,"— Վեր կացա՞վ, աղջի,— հարցրեց պառավը։" saquln_uxt_gnac/clip_001_149.wav,"— Չէ. ընենց լավ քնած ա որ,— պատասխանեց Նատոն և իր կողմից հարցրեց.—" saquln_uxt_gnac/clip_001_150.wav,"ընչի՞ էսքան ուշացար։" saquln_uxt_gnac/clip_001_151.wav,"Պառավը վրայից վերցրեց շալը և նստեց դռան մոտ գետնին ամրացրած նստարանի" saquln_uxt_gnac/clip_001_152.wav,"վրա։" saquln_uxt_gnac/clip_001_153.wav,"— Ըսկի ճար ու ճամփա կա՞ր որ,— ասաց նա։— Ինչքա՜ն մուշտարի ունի" saquln_uxt_gnac/clip_001_154.wav,"քոռացածը, տունը զմփում էր։" saquln_uxt_gnac/clip_001_155.wav,"— Յանի լավ իմացա՞վ, ազի ջան,— հարցրեց հարսը։" saquln_uxt_gnac/clip_001_156.wav,"— Ընենց մին-մին ետ ասեց, ոնց որ մեր տանը նստած ըլեր։" saquln_uxt_gnac/clip_001_157.wav,"— Ի՜..." saquln_uxt_gnac/clip_001_158.wav,"— Քու արևը։" saquln_uxt_gnac/clip_001_159.wav,"Նատոն արագ նստեց սկեսոր կողքին։" saquln_uxt_gnac/clip_001_160.wav,"— Ի՞նչ ասեց,— հարցրեց նա չափազանց հետաքրքրված։" saquln_uxt_gnac/clip_001_161.wav,"— Որ ասեմ, ասում ա, կորուստ ա՝ կորուստ չի. որ ասեմ, ասում ա, ճամփորդ ա՝" saquln_uxt_gnac/clip_001_162.wav,"ճամփորդ չի։ Էս ով-որ որ ա, ոչ ըրեխա յա, ոչ ծեր։ Էս ի՞նչ ա, ասում ա, առաջն" saquln_uxt_gnac/clip_001_163.wav,"ընկած ուրագ ա, թե ինչ— չեմ գիտում, համա ի՞նչ արած, ասում ա, որ խեղճը" saquln_uxt_gnac/clip_001_164.wav,"ձեռումը ղվաթ չունի վե կալնի։" saquln_uxt_gnac/clip_001_165.wav,"— Ի՜, ղո՞րթ, ազի ջան,— բացականչեց Նատոն զարմանքից տարված։" saquln_uxt_gnac/clip_001_166.wav,"— Էն աստոձը։ Ափսուս, ասում ա, ըժում ի՛նչ լավ ադամորդի ա, է՜։ Էս ե՞րբ ա," saquln_uxt_gnac/clip_001_167.wav,"ասում ա, հիվանդացել, որ ըսենց թել ա կտրվել։ Հրես պարզ ըրևում ա, էլի՛, ասում" saquln_uxt_gnac/clip_001_168.wav,"ա. ունեցած-չունեցածը դեղ ու դարմանի ա տվել, համա զադ չի դառե։ Էս ովքե՞ր" saquln_uxt_gnac/clip_001_169.wav,"են, ասում ա, էրկուսը պստիկ են, մեկը — մենձ։ Էս մենձը քիրն ա, ասում ա, թե" saquln_uxt_gnac/clip_001_170.wav,"կնիկը, շատ ա դարդ անում։ Հրես մեկն էլ կա, ասում ա, պառավ ա. սա էլ ա, ասում" saquln_uxt_gnac/clip_001_171.wav,"ա, շատ տարակուսած։ Դե էս էլ դու ես, է՜լի, ասում ա, ի՞նչ ես շատ զահլա" saquln_uxt_gnac/clip_001_172.wav,"տանում։" saquln_uxt_gnac/clip_001_173.wav,"— Վույ, ղո՞րթ, ազի ջան,— բացականչեց Նատոն, որի աչքերը վառվում էին" saquln_uxt_gnac/clip_001_174.wav,"ծայրահեղ զարմանքով և հիասքանչումով։" saquln_uxt_gnac/clip_001_175.wav,"— Ղորթս ո՞րն ա, աղջի։ Ասում ա, է՜լի, ընենց մին-մին ետ ասեց քոռացածը, ոնց որ" saquln_uxt_gnac/clip_001_176.wav,"մեր տանը նստած ըլի։" saquln_uxt_gnac/clip_001_177.wav,"— Ըժո՞ւմ։" saquln_uxt_gnac/clip_001_178.wav,"Ըժում... Էս ի՞նչ ա, ասում ա, ձիավոր ա՞, թե թևավոր, համա հողեղեն չի։ Հրեսհրես, ասում ա, պռնկներից կրակ ա թափվում, կասես թոնիր ըլի։ Դե խաչ ա, է՞լի," saquln_uxt_gnac/clip_001_179.wav,"ասում ա, ես խո իմաստուն չեմ, ասում ա, որ ամեն բան դրուստ իմանամ։ Ո՞ւմ" saquln_uxt_gnac/clip_001_180.wav,"համբուրող ա, ասում ա, ս. Սարգսի՞, թե ս. Գևորգի, ուխտ պտի գնա։ Դե ուրիշ ի՞նչ" saquln_uxt_gnac/clip_001_181.wav,"ասեմ, ասում ա, էս ա, էլի։ծ" saquln_uxt_gnac/clip_001_182.wav,"— Վույ, մեռնեմ ս. Սարգսի էլ, ս. Գևորգի էլ օղորմութենին,— արտասանեց" saquln_uxt_gnac/clip_001_183.wav,"Նատոն և, աչքերը երկինք գցած, ջերմեռանդությամբ խաչակնքեց երեսը։—" saquln_uxt_gnac/clip_001_184.wav,"Տեսա՞ր, էրազս ղորթ դուրս էկավ։ Քոռանամ ես, անցկացած տարին դոխտուրների" saquln_uxt_gnac/clip_001_185.wav,"հետևից ընկանք, չգնացինք Թելեթ ու հըմի տեսնում ե՞ս..." saquln_uxt_gnac/clip_001_186.wav,"— Հա՛, էս էլ ասեց,— ընդհատեց նրան պառավը, մտաբերելով բացանողի" saquln_uxt_gnac/clip_001_187.wav,"պատվերը,— իրեք օր ու գիշեր, ասում ա, պտի պառկած մնա խաչի տակը. օճորքը" saquln_uxt_gnac/clip_001_188.wav,"երկինքը պտի ըլի, ասում ա, կողինքը՝ գետինքը, չունքի, ասում ա, հրեղեն-թևավոր" saquln_uxt_gnac/clip_001_189.wav,"ձիավորը թռչում ա երկնքի ու գետնքի մեջտեղը։" saquln_uxt_gnac/clip_001_190.wav,"Նատոն նորից ու ավելի ջերմեռանդությամբ խաչակնքեց երեսը և ասաց վճռական" saquln_uxt_gnac/clip_001_191.wav,"կերպով." saquln_uxt_gnac/clip_001_192.wav,"— Ես էս ա, մում եմ ետ դնում Թելեթի ս. Գևորգի հմար, մեռնեմ նրա սուրբ" saquln_uxt_gnac/clip_001_193.wav,"զորութենին։" saquln_uxt_gnac/clip_001_194.wav,"Նա վեր կացավ, շտապելով փռեց լվացքի վերջին կտորները և ներս գնաց սենյակը։" saquln_uxt_gnac/clip_001_195.wav,"Սկեսուրը հետևեց նրան։ Նատոն չուստերը թողեց ցեխոտ հատակին, բարձրացավ" saquln_uxt_gnac/clip_001_196.wav,"թախտը, պատի մեջ գտնված պահարանից հանեց երկու դեղին մեղրամոմ," saquln_uxt_gnac/clip_001_197.wav,"զգուշորեն, որպեսզի թախտի տախտակները չճռճռան ոտի տակ, մոտեցավ քնած" saquln_uxt_gnac/clip_001_198.wav,"ամուսնուն, մոմերը պտույտ տվեց նրա գլխի վերևը, հետո նույն զգույշ քայլերով" saquln_uxt_gnac/clip_001_199.wav,"իջավ, հագավ չուստերը և մոմերը տարավ դրեց բուխարու գլխին, ուր երևում էին" saquln_uxt_gnac/clip_001_200.wav,"ամեն շաբաթ գիշեր վառվող մոմերի սևացած հետքերը։" saquln_uxt_gnac/clip_001_201.wav,"* * *" saquln_uxt_gnac/clip_001_202.wav,"Հիվանդը տնքաց և շարժվեց վերմակների տակ։" saquln_uxt_gnac/clip_001_203.wav,"Պառավը մոտեցավ նրան." saquln_uxt_gnac/clip_001_204.wav,"— Սաքո՞ւլ։" saquln_uxt_gnac/clip_001_205.wav,"— Հը՛։" saquln_uxt_gnac/clip_001_206.wav,"— Զարթուն ե՞ս։" saquln_uxt_gnac/clip_001_207.wav,"— Հա։" saquln_uxt_gnac/clip_001_208.wav,"— Գնացի ախր բացանողի մոտ։" saquln_uxt_gnac/clip_001_209.wav,"Սաքուլը վերմակների ծայրերը ետ քաշեց երեսից և հետաքրքրությամբ նայեց մոր" saquln_uxt_gnac/clip_001_210.wav,"աչքերին." saquln_uxt_gnac/clip_001_211.wav,"— Հա-ա՜։ Ի՞նչ ասեց։" saquln_uxt_gnac/clip_001_212.wav,"Նրա կարմրատակած թաց երեսից և տենդոտ, պլպլացող աչքերից երևում էր, որ" saquln_uxt_gnac/clip_001_213.wav,"քնի մեջ կազդուրիչ քրտինք էր եկել։" saquln_uxt_gnac/clip_001_214.wav,"— Վո՛ւյ, էդ ի՛նչ լավ ա ըլել, Սաքուլ ջան, հրեդ քրտինք ա էկել,— մոտ վազելով" saquln_uxt_gnac/clip_001_215.wav,"բացականչեց Նատոն ուրախացած և, իսկույն իր գլխի սպիտակ աղլուխն առնելով," saquln_uxt_gnac/clip_001_216.wav,"սրբեց ամուսնու երեսի քրտինքը։— Բաց չըլես, Սաքուլ ջան, բաց չըլես,—" saquln_uxt_gnac/clip_001_217.wav,"ավելացրեց նա և սկսեց տապտպել վերմակների ծայրերը նրա շուրջը։— Ընենց" saquln_uxt_gnac/clip_001_218.wav,"լավ իմացել ա, Սաքուլ ջան, որ արմացք։ Ազի ջան, մի պատմի, է՛։" saquln_uxt_gnac/clip_001_219.wav,"Պառավը ծալապատիկ նստեց որդու մոտ և սկսեց ավելի մանրամասնորեն" saquln_uxt_gnac/clip_001_220.wav,"պատմել բացանողի գուշակությունները։" saquln_uxt_gnac/clip_001_221.wav,"Նատոն նստել էր մարդու ոտների մոտ և շարունակ նայում էր նրա դեմքին, կարծես" saquln_uxt_gnac/clip_001_222.wav,"ստուգելու համար, թե բացանողի ճիշտ գուշակությունն արդյոք նրա՞ն ևս նույն" saquln_uxt_gnac/clip_001_223.wav,"զարմանքն ու հիացմունքն է պատճառում, ինչ որ իրեն։" saquln_uxt_gnac/clip_001_224.wav,"Սաքուլը լսում էր լուռ և, ըստ երևույթին, անտարբեր․ միայն չորացած շրթունքներն" saquln_uxt_gnac/clip_001_225.wav,"էր լպստում։" saquln_uxt_gnac/clip_001_226.wav,"Փոքրիկ աղջիկը մի ոտով օրորում էր օրորոցը և տիկնիկ էր խաղում։ Այդ տիկնիկն" saquln_uxt_gnac/clip_001_227.wav,"ինքն էր շինել, մի տափակ կոճակի վրա սպիտակ փալաս էր փաթաթել, կոճակը" saquln_uxt_gnac/clip_001_228.wav,"կարի սև թելով կապկպել էր մի փոքրիկ փայտի ծայրին, փայտին հագցրել էր" saquln_uxt_gnac/clip_001_229.wav,"դերիայի պես իր ձեռքով կարած մի փոքրիկ տոպրակ, և տիկնիկը կազմ ու" saquln_uxt_gnac/clip_001_230.wav,"պատրաստ խաղում էր նրա ձեռքին։ Նրա տիկնախաղն էլ պարզ էր, ինչպես իր" saquln_uxt_gnac/clip_001_231.wav,"տիկնիկը․ շրթունքներով ճղճղացնում էր պարերգի պես մի բան և ձեռքերով պար" saquln_uxt_gnac/clip_001_232.wav,"էր ածում տիկնիկը թախտի վրա։" saquln_uxt_gnac/clip_001_233.wav,"— Հըմի ի՞նչ ես ասում, որդի ջան, գնում ե՞նք Թելեթ, թե չէ,— հարցրեց պառավը" saquln_uxt_gnac/clip_001_234.wav,"պատմությունը վերջացնելուց հետո։" saquln_uxt_gnac/clip_001_235.wav,"— Ընչո՞վ գնանք, է՛,— ասաց Սաքուլը։— Տասը շայի չունեմ, որ հիվանդանոցումը" saquln_uxt_gnac/clip_001_236.wav,"տամ, Թելեթ ո՞նց գնանք։ Էլի քիչ-քիչ մի էրկու թուման հերիք չի։" saquln_uxt_gnac/clip_001_237.wav,"— Ի՜, Սաքուլ ջան, ըտենց մի ասի, խաչը կնեղանա։ Էրկու թումանն ի՞նչ ա, որ չես" saquln_uxt_gnac/clip_001_238.wav,"կարա միկից ճարի։ Կգնաս, աստծու օղորմութենով կլավանաս, կգաս կբանես," saquln_uxt_gnac/clip_001_239.wav,"սլարտքդ էրկու շաբթումը կտաս։" saquln_uxt_gnac/clip_001_240.wav,"Սաքուլը երկար ժամանակ չէր համաձայնում նոր պարտք անելու, քանի որ արդեն" saquln_uxt_gnac/clip_001_241.wav,"բավական հին պարտքեր ուներ վճարելու։ Բացի դրանից, նրա վիճակը տեսնելով," saquln_uxt_gnac/clip_001_242.wav,"ո՞վ էր գժվել պարտք տալու նրան։" saquln_uxt_gnac/clip_001_243.wav,"— Տունդ գրավ դի, գլուխը քարը, տունը ջանիցդ խո լավ չի՞,— ասաց Նատոն։" saquln_uxt_gnac/clip_001_244.wav,"— Դու էլ բան ասացիր,— նկատեց Սաքուլը ջղայնացած։" saquln_uxt_gnac/clip_001_245.wav,"— Բալքի չլավացա, մեռա, ընչո՞վ եք թափելու։ Հաց շատ կճարեք, ա՛յ, ուտելու, որ" saquln_uxt_gnac/clip_001_246.wav,"տան քրեհ էլ քաշեք։ Էս մի քնձռոտ տունն ա էլի՛, թողեք էս էլ ա մնա ձեզ, որ" saquln_uxt_gnac/clip_001_247.wav,"քուչումը չմնաք։" saquln_uxt_gnac/clip_001_248.wav,"— Էհ, ընչե՞ր ես ասում, Սաքուլ ջան, որդի ջան,— բացականչեց պառավը մեղմ" saquln_uxt_gnac/clip_001_249.wav,"կշտամբանքով։— Էդ ի՞նչ ասելու բաներ են, որ ասում ես։ Մի քիչ էլ մեզ խեղճ" saquln_uxt_gnac/clip_001_250.wav,"արի, է՛, սիրտներս կրակ ես գցում, փթոթում։" saquln_uxt_gnac/clip_001_251.wav,"Եվ պառավի բարի վշտահար աչքերը թաց եղան։" saquln_uxt_gnac/clip_001_252.wav,"— Դա ըսկի աստված ունի՞ որ,— բեկբեկ ձայնով արտասանեց Նատոն և գլխի" saquln_uxt_gnac/clip_001_253.wav,"աղլուխի ծայրը սեղմեց աչքերին։" saquln_uxt_gnac/clip_001_254.wav,"Մի րոպե սենյակում ճնշող լռություն տիրեց։ Լռել էր նույնիսկ փոքրիկ աղջիկը և," saquln_uxt_gnac/clip_001_255.wav,"տիկնիկը գոգին դրած, երեխայական հետաքրքրությամբ նայում էր տատին, մորը," saquln_uxt_gnac/clip_001_256.wav,"հորը..." saquln_uxt_gnac/clip_001_257.wav,"— Լավ, էս մեկն էլ թող ձեր ասածն ըլի,— վերջապես համաձայնեց Սաքուլը, որ" saquln_uxt_gnac/clip_001_258.wav,"ինքն ևս զգացել էր իր վերջին խոսքերի ծանրությունը։" saquln_uxt_gnac/clip_002_0.wav,"Երեկոյան դեմ նա գնաց իրեն լավ ծանոթ մի կապալառուի մոտ, որն ամբողջ" saquln_uxt_gnac/clip_002_1.wav,"քաղաքի հյուսների, որմնադիրների և մշակների շրջանում հայտնի էր Սերգեյ" saquln_uxt_gnac/clip_002_2.wav,"Ստեփանիչ կամ պարզապես աղա Սերգո անունով։" saquln_uxt_gnac/clip_002_3.wav,"Սերգեյ Ստեփանիչը,— խոշոր արտաքինով, խոշոր բեղերով, մոտ հիսուն" saquln_uxt_gnac/clip_002_4.wav,"տարեկան մի տղամարդ, սև ատլասի արխալուղով, որի վրա հուրհրատին էր" saquln_uxt_gnac/clip_002_5.wav,"տալիս ժամացույցի ոսկի հաստ շղթան,— նստած էր մի նոր հսկայական շինության" saquln_uxt_gnac/clip_002_6.wav,"բակում իրար վրա դարսած հաստ տախտակների վրա, արխալուղի վրայից" saquln_uxt_gnac/clip_002_7.wav,"հագած ամառվա վերարկուի փեշերը գոգին հավաքած, և «տերողորմյան» ձեռքին՝" saquln_uxt_gnac/clip_002_8.wav,"դիտում էր օրվա վերջին աշխատանքները։ Տասնյակ վարպետներ և մշակներ" saquln_uxt_gnac/clip_002_9.wav,"ղժվժում էին կիսաշեն պատերի գլխին, տախտակամածների վրա, բակի մեջ," saquln_uxt_gnac/clip_002_10.wav,"ցեմենտի տակառների, ավազի, հողի, ցեխի, գաջի ու կրի կույտերի և բուրգեր" saquln_uxt_gnac/clip_002_11.wav,"կազմած աղյուսների շուրջը։ Մի շատ բարձր պատի գլխին որմնադիրներից մեկը" saquln_uxt_gnac/clip_002_12.wav,"— մի պարսիկ— փափախը գլխին, մայր մտնող արևի կարմիր ճաճանչներով" saquln_uxt_gnac/clip_002_13.wav,"ողողված, համ շարում էր պատը, համ կլկլացնում մի բայաթի շատ ախորժալուր" saquln_uxt_gnac/clip_002_14.wav,"տենորով։" saquln_uxt_gnac/clip_002_15.wav,"— Ուստա Սաքո՞ւլ,— բացականչեց Սերգեյ Ստեփանիչը։" saquln_uxt_gnac/clip_002_16.wav,"— Տո, էդ ի՞նչ ա հալդ, էլի հիվանդ ե՞ս։" saquln_uxt_gnac/clip_002_17.wav,"— Հա, աղա ջան։" saquln_uxt_gnac/clip_002_18.wav,"— Տնաշեն, բա ո՞նց չլավացար մինչև հըմի։ Ըսկի դեղ-մեղ անում ե՞ս։" saquln_uxt_gnac/clip_002_19.wav,"— Ընչոր ունեի, դիփ դեղի ու հաքմի տվի ու, ես ի՞նչ գիտեմ։ Էս անտեր ցավը մտել" saquln_uxt_gnac/clip_002_20.wav,"ա ջանս, դուրս չի գալիս։" saquln_uxt_gnac/clip_002_21.wav,"— Բա ըսկի չե՞ս բանում։" saquln_uxt_gnac/clip_002_22.wav,"— Թե որ լավ եմ ըլում, ընչի՞ չէ, մին-մին բանում եմ, համա դե մին-մին բանելով" saquln_uxt_gnac/clip_002_23.wav,"ի՞նչ կըլի։ Մի տուն օղլուշաղ պահելը դժար ա, աղա։" saquln_uxt_gnac/clip_002_24.wav,"— Այ, թե ուզում ես, բան շատ ունեմ, ըստեղ էլ, ուրիշ տեղ էլ, արի բանի։" saquln_uxt_gnac/clip_002_25.wav,"— Ուզում եմ, ո՞նց չեմ ուզում, աղա. այ, սրանց որ տեսնում եմ (Սաքուլը ձեռքով" saquln_uxt_gnac/clip_002_26.wav,"ցույց տվավ շուրջը), ջանս կրակ ա ընկնում, համա որ էս անտեր ձեռներումս" saquln_uxt_gnac/clip_002_27.wav,"հարաքաթ չկա։" saquln_uxt_gnac/clip_002_28.wav,"— Բա ընչի՞ ես եկել։" saquln_uxt_gnac/clip_002_29.wav,"— Եկել եմ, որ...— կմկմաց Սաքուլն աչքերը վայր թողնելով և չվերջացրեց։" saquln_uxt_gnac/clip_002_30.wav,"— Որ էլի փող ուզես, չէ՞։" saquln_uxt_gnac/clip_002_31.wav,"— Հա, աղա ջան, — արտասանեց Սաքուլը՝ խեղճ-խեղճ նայելով նրան։" saquln_uxt_gnac/clip_002_32.wav,"— Բա էն առաջվա տասը մանեթը։" saquln_uxt_gnac/clip_002_33.wav,"— Դե էն առաջվա տասը մանեթն էլ... դե, իհարկե,— նորից կմկմաց Սաքուլը և" saquln_uxt_gnac/clip_002_34.wav,"ավելացրեց,— թե որ..." saquln_uxt_gnac/clip_002_35.wav,"— Ի՞նչ թե որ։" saquln_uxt_gnac/clip_002_36.wav,"— Թե որ... ես ի՞նչ գիտամ, գրավ կուզես..." saquln_uxt_gnac/clip_002_37.wav,"— Ի՞նչ գրավ։" saquln_uxt_gnac/clip_002_38.wav,"— Դե գիտաս էլի, աղա ջան, մի տուն ունեմ..." saquln_uxt_gnac/clip_002_39.wav,"— Տո՜ւն էլ ասում ա։— Սերգեյ Ստեփանիչն անկեղծ զվարճությամբ ծիծաղեց," saquln_uxt_gnac/clip_002_40.wav,"կայտառ պատանու պես վեր թռավ տեղից և ձեռքով թափ տվավ քամակը:— Տո," saquln_uxt_gnac/clip_002_41.wav,"տանդ որ մի քացի տամ, շուռ կգա։ Բան ունես, բան ասա։" saquln_uxt_gnac/clip_002_42.wav,"— Դե, ի՞նչ ասեմ, աղա, էդ ա, ինչ որ ունեմ։ Ուզում ես՝ առ, չես ուզում՝ ասա գնա" saquln_uxt_gnac/clip_002_43.wav,"Քուռն ընկի։ Ուրիշ ճար չունեմ, աղա։" saquln_uxt_gnac/clip_002_44.wav,"Սերգեյ Ստեփանիչը նորից ծիծաղեց։" saquln_uxt_gnac/clip_002_45.wav,"— Վա՛յ, խե՛ղճ իմ Սաքուլ, ի՛նչ լավ մարդ ես,— ասաց բարեսրտությամբ խփելով" saquln_uxt_gnac/clip_002_46.wav,"նրա ուսին։— Դու ինձ էս ասա, էլի ինչքա՞ն ես ուզում։" saquln_uxt_gnac/clip_002_47.wav,"— Էլի որ մի քսան մանեթ տաս, աղա..." saquln_uxt_gnac/clip_002_48.wav,"— Քսա՞ն մանեթ։ Տո, քսան մանեթն ի՞նչ ա. քսան մանեթին մեկ փչեցի, հանգավ,—" saquln_uxt_gnac/clip_002_49.wav,"շարունակեց ծիծաղելով Սերգեյ Ստեփանիչը։" saquln_uxt_gnac/clip_002_50.wav,"— Դե, հլա քսան մանեթ էլ հերիք ա, աղա,— նրա խոսքերից սրտապնդված ասաց" saquln_uxt_gnac/clip_002_51.wav,"Սաքուլը,— ու թե որ վերջը..." saquln_uxt_gnac/clip_002_52.wav,"Սերգեյ Ստեփանիչը հանկարծ լուրջ դեմք ընդունեց։" saquln_uxt_gnac/clip_002_53.wav,"— Է՛, էդ չըլավ, էդ չըլավ, ուստա Սաքուլ,— շտապեց ընդհատել նրան։— Քսան" saquln_uxt_gnac/clip_002_54.wav,"մանեթն էլ որ տալիս եմ, Սաքուլ ջան, հոգուս խաթեր եմ տալիս, չունքի լավ մարդ" saquln_uxt_gnac/clip_002_55.wav,"ես, լավ ուստա ես, ինձ հմար շատ ես բանել, համ էլ խմող չես։" saquln_uxt_gnac/clip_002_56.wav,"— Աստված քեզ երկար կյանք տա, աղա ջան։ Ես էլ քու հացը շատ եմ կերել," saquln_uxt_gnac/clip_002_57.wav,"շնորհակալ եմ. դե ինչ ասեմ, աղա ջան, թե որ լավացա, չմեռա, էն ես գիտամ էլի։" saquln_uxt_gnac/clip_002_58.wav,"— Դե, հըմի մի քիչ սպասի, հրես շաբաշ կանեն, կգնանք ինձ մոտ մի վեքսիլ" saquln_uxt_gnac/clip_002_59.wav,"կգրենք յառսուն մանեթի,— էն առաջվա տասը մանեթն էլ հետն եմ ասում,— ու" saquln_uxt_gnac/clip_002_60.wav,"վերջը, երբ որ կլավանաս կամ փողը կտաս, կամ փողի տեղ կբանես։ Հը, լավ չեմ" saquln_uxt_gnac/clip_002_61.wav,"ասո՞ւմ,— հարցրեց Սերգեյ Ստեփանիչը, տեսնելով, որ Սաքուլը, վեքսիլի անունը" saquln_uxt_gnac/clip_002_62.wav,"լսելով, մի քիչ մտատանջության մեջ ընկավ։" saquln_uxt_gnac/clip_002_63.wav,"— Դե ոնց որ ուզում ես, աղա ջան,— ասաց Սաքուլն ականջի հետևը քորելով։" saquln_uxt_gnac/clip_002_64.wav,"— Չէ, դո՞ւ ոնց ես ուզում։ Վեքսիլ նրա հմար եմ ասում, որ տան գրավը ղալմաղալ" saquln_uxt_gnac/clip_002_65.wav,"բան ա — էլ նատարիուս, էլ կուպչի, էլ պոշլինի,— օրեր կքաշի, համ էլ անմեղ" saquln_uxt_gnac/clip_002_66.wav,"տեղը ծախսեր կգնա։" saquln_uxt_gnac/clip_002_67.wav,"— Լավ, թող վեքսիլ ըլի,— համաձայնեց Սաքուլը։" saquln_uxt_gnac/clip_002_68.wav,"* * *" saquln_uxt_gnac/clip_002_69.wav,"Հետևյալ օրն ևեթ Նատոն մի քանի արշին սպիտակ միտկալ գնեց, շապիկ կարեց և" saquln_uxt_gnac/clip_002_70.wav,"հագցրեց Սաքուլին արխալուղի վրայից, իսկ մի քանի օրից հետո «թելեժկեն»" saquln_uxt_gnac/clip_002_71.wav,"բարձած, իրենք էլ երեխաներով վրեն նստած՝ առավոտյան վաղ բռնեցին Թելեթի" saquln_uxt_gnac/clip_002_72.wav,"ճանապարհը։ «Թելեժկի» հետևը ոտներից պինդ կապկապած՝ պառկած էր" saquln_uxt_gnac/clip_002_73.wav,"մատաղացու ոչխարը և գլուխը դրած «թելեժկի» ճռճռացող տախտակներին՝ իր" saquln_uxt_gnac/clip_002_74.wav,"ոչխարամիտ հայացքով նայում էր հետևից երկար ու մեկ ձգվող արևակեզ փոշոտ" saquln_uxt_gnac/clip_002_75.wav,"խճուղուն։" saquln_uxt_gnac/clip_002_76.wav,"Երկար քարքարոտ ճանապարհը, «թելեժկի» տատանումը, տոթ եղանակը" saquln_uxt_gnac/clip_002_77.wav,"բոլորովին ուժասպառ արին Սաքուլին, այնպես որ, երբ ճաշի դեմ Թելեթ հասան," saquln_uxt_gnac/clip_002_78.wav,"մոր և կնոջ օգնությամբ հազիվ կարողացավ իջնել «թելեժկից» և, ոտները քարշ" saquln_uxt_gnac/clip_002_79.wav,"տալով, գնաց նստեց հսկայական ընկուզենու տակ երկայն նստարանի ծայրին։" saquln_uxt_gnac/clip_002_80.wav,"Նույն ընկուզենու րնդարձակ հովանու տակ քառակուսի տախտակամածի վրա" saquln_uxt_gnac/clip_002_81.wav,"հավաքված էին զուգված-զարդարված մի խումբ տիկիններ, օրիորդներ և" saquln_uxt_gnac/clip_002_82.wav,"դպրոցական տղաներ ու աղջիկներ թիֆլիսեցի հարուստ բազազների, բախկալների" saquln_uxt_gnac/clip_002_83.wav,"ու գինեվաճառների ընտանիքներից, որոնք ծառաներով ու աղախիններով եկել" saquln_uxt_gnac/clip_002_84.wav,"բռնել էին վանքի ամենալավ սենյակները ոչ այնքան իբրև ուխտավոր, որքան իբրև" saquln_uxt_gnac/clip_002_85.wav,"ամառող։ Նույն տեղը առանձնակի նստած էին իրար կողքի գյուղի երկու" saquln_uxt_gnac/clip_002_86.wav,"քահանաներ, ամեն մեկի ձեռքին մի հովանոց, և աչքերը քաղցած գայլերի պես" saquln_uxt_gnac/clip_002_87.wav,"տնկել էին դեպի ուխտավորների բնակարանների երկայն պատշգամբը, որտեղ" saquln_uxt_gnac/clip_002_88.wav,"աղախինները և ծառաները սուրճի պատրաստություններ էին տեսնում սպիտակ" saquln_uxt_gnac/clip_002_89.wav,"սփռոցներով ծածկված սեղանների վրա։" saquln_uxt_gnac/clip_002_90.wav,"Վանահայրը — խոզ կտրած մի վարդապետ, կապայով և թասակը գլխին — իր" saquln_uxt_gnac/clip_002_91.wav,"բնակարանի պատշգամբում, զանգակատան տակ, նարդի էր խաղում ուխտավոր" saquln_uxt_gnac/clip_002_92.wav,"ընտանիքներից մեկին պատկանող մի երիտասարդի հետ։" saquln_uxt_gnac/clip_002_93.wav,"— Դուք գնացեք համբուրեցեք, մինչև ես տեղաշորը կգցեմ ու բարգն էլ տուն" saquln_uxt_gnac/clip_002_94.wav,"կածեմ,— ասաց Նատոն սկեսորն ու ամուսնուն։" saquln_uxt_gnac/clip_002_95.wav,"Պառավն առավ Սաքուլի թևը, մտան եկեղեցի, մոմ վառեցին, համբուրեցին, ծունր" saquln_uxt_gnac/clip_002_96.wav,"դրին, աղոթք արին, դարձյալ համբուրեցին, «պահպանիչ» ասել տվին" saquln_uxt_gnac/clip_002_97.wav,"քահանաներից մեկին, որը շտապել էր ներս մտնել եկեղեցի նրանց հետևից։ Այդ" saquln_uxt_gnac/clip_002_98.wav,"բոլորը տևեց այնքան երկար, որ երբ դուրս եկան, Նատոն բացանողի պատվերի" saquln_uxt_gnac/clip_002_99.wav,"համաձայն, արդեն անկողին էր պատրաստել եկեղեցու տակ, հետևի կողմը և" saquln_uxt_gnac/clip_002_100.wav,"հետները բերած իրեղենները թափել էր դատարկ սենյակներից մեկում։ Ծծի" saquln_uxt_gnac/clip_002_101.wav,"երեխան լաց էր լինում փոքրիկ աղջկա գոգին, որը օրորելով և «սը-սը» անելով" saquln_uxt_gnac/clip_002_102.wav,"ապարդյուն աշխատում էր լռեցնել նրան։" saquln_uxt_gnac/clip_002_103.wav,"Եկեղեցուց դուրս գալուն պես Սաքուլը պառկեց անկողնում։" saquln_uxt_gnac/clip_002_104.wav,"Մայրը թողեց նրան և գնաց հարսին օգնելու, որ սենյակը կարգի դնեն։" saquln_uxt_gnac/clip_002_105.wav,"Սենյակը խոնավ և աղտոտ էր: Այդ և հետևյալ օրը գիշեր-ցերեկ Սաքուլը պառկած" saquln_uxt_gnac/clip_002_106.wav,"էր անկողնում եկեղեցու պատի տակ։ Գիշերները նրա մոտ նստած հսկում էր մայրը" saquln_uxt_gnac/clip_002_107.wav,"համարյա անքուն։ Բարեբախտաբալւ այդ երկու օրը եղանակը լավ էր, և Սաքուլը" saquln_uxt_gnac/clip_002_108.wav,"բավական լավ էր զգում իրեն։ Երկրորդ օրը առավոտյան մատաղը մորթեցին։" saquln_uxt_gnac/clip_002_109.wav,"Ամենալավ կտորները և մորթին տարան վանահայրը, տերտերները, տիրացուն և" saquln_uxt_gnac/clip_002_110.wav,"ժամկոչը, մնացածից շատը բաժանեցին հարևան ուխտավորներին, իսկ մսաջուրը" saquln_uxt_gnac/clip_002_111.wav,"տարան գյուղի բոկոտն երեխաները և կանայք, որ հավաքվել էին հազար ու մի" saquln_uxt_gnac/clip_002_112.wav,"տեսակ ամաններ ձեռքներին։" saquln_uxt_gnac/clip_002_113.wav,"Օրը տոթ էր, շունչ քաշել չէր լինում։ Երեկոյան դեմ երկինքը թխպեց, արագորեն" saquln_uxt_gnac/clip_002_114.wav,"սևացավ, հրեղեն կայծակներն սկսեցին պատռել ամպերի կուրծքը նախ հեռավոր" saquln_uxt_gnac/clip_002_115.wav,"ու խուլ, հետո ավելի ու ավելի մոտեցող և ուժգին որոտումներով. օդը սկսեց" saquln_uxt_gnac/clip_002_116.wav,"շարժվել և ցրտել. հետո հանկարծ այնպիսի մի ուժգին փոթորիկ բարձրացավ" saquln_uxt_gnac/clip_002_117.wav,"շրխկոցով ու թրխկոցով, որ երկինք ու երկիր խառնվեցին իրար փոշով ու աղբով։" saquln_uxt_gnac/clip_002_118.wav,"Մի ինչ-որ ցուրտ բան, կլորիկ ու պստիկ, հրացանի կոտորակի պես թրխկաց" saquln_uxt_gnac/clip_002_119.wav,"Սաքուլի երեսին, որ վերմակի տակ պառկած դիտում էր մոլեգնած բնության այդ" saquln_uxt_gnac/clip_002_120.wav,"արհավիրքը։ Մի կոտորակին հետևեց երկրորդը, երրորդը... ավելի ու ավելի" saquln_uxt_gnac/clip_002_121.wav,"հաճախ ու խոշոր։ Սաքուլը շտապեց շուռ գալ կողքի և գլուխը ծածկեց վերմակի" saquln_uxt_gnac/clip_002_122.wav,"տակ։ Նույն րոպեին զգաց, որ կարկտախառն անձրևը թակում է վերմակը։ Նատոն" saquln_uxt_gnac/clip_002_123.wav,"ձեռաց վազացրեց մի մեծ կապերտ և ձգեց նրա վրա։ Պառավն էլ մի երկու" saquln_uxt_gnac/clip_002_124.wav,"տոպրակ բերեց և ձգեց կապերտի վրա։" saquln_uxt_gnac/clip_002_125.wav,"Սաքուլը կուչ էր եկել այդ ծանրության տակ, ճնշվելով օդի պակասությունից, և" saquln_uxt_gnac/clip_002_126.wav,"ականջ էր դնում, թե ինչպես կարկտախառն հորդառատ անձրևը շփշփոցով թակում" saquln_uxt_gnac/clip_002_127.wav,"էր տոպրակներն ու կապերտը, թե ինչպես երկինքը գոռգոռում է ահեղագոչ" saquln_uxt_gnac/clip_002_128.wav,"որոտումներով համարյա թե անընդհատ, թե ինչպես հառաչում ու շառաչում էին" saquln_uxt_gnac/clip_002_129.wav,"ընկուզենին ու մյուս ծառերը փոթորկի ուժգին թափահարումներից։ Նա զգաց, թե" saquln_uxt_gnac/clip_002_130.wav,"ինչպես անձրևի ջրից գոյացած մի առվակ ծլլալեն ներս խուժեց բարձի վրայով," saquln_uxt_gnac/clip_002_131.wav,"անախորժ սառնությամբ սողաց ականջի մոտով և սկսեց գուբ կապել տակը," saquln_uxt_gnac/clip_002_132.wav,"ծծվելով ներքնակի մեջ։ Առվակներ էին, որ վազում էին անկողնի կողքերից։" saquln_uxt_gnac/clip_002_133.wav,"Կինն ու մայրը, հորդահոս անձրևի տակ թրջվելով, շփոթված, չէին իմանում ինչ" saquln_uxt_gnac/clip_002_134.wav,"անեն։ Բացանողը պատվիրել էր որ հիվանդը երեք օր ու գիշեր պետք է պառկած" saquln_uxt_gnac/clip_002_135.wav,"մնա խաչի տակ բացօթյա, մինչդեռ երեք օր ու գիշեր դեռ չէր լրացել, իսկ" saquln_uxt_gnac/clip_002_136.wav,"հիվանդին այդ հորդահոս անձրևի տակ թողնել անկարելի էր։" saquln_uxt_gnac/clip_002_137.wav,"— Աղջի, վեր առնենք տուն տանենք,— ասում էր պառավը։" saquln_uxt_gnac/clip_002_138.wav,"— Բա որ իրեք օրը չի թամամել,— առարկում էր Նատոն։ — Աղջի, բա էս անձրևը" saquln_uxt_gnac/clip_002_139.wav,"չես տեսնո՞ւմ։" saquln_uxt_gnac/clip_002_140.wav,"— Դե ասում եմ որտեղ որ ա՝ կկտրի։" saquln_uxt_gnac/clip_002_141.wav,"— Ո՞րդիան կկտրի, աղջի, տես, է՛, ոնց ա հուրհրատում։" saquln_uxt_gnac/clip_002_142.wav,"Հիրավի, անձրևը կարծես միտք չուներ կտրվելու։ Այժմ կարկուտն էլ անձրևի էր" saquln_uxt_gnac/clip_002_143.wav,"փոխվել, և ջրերը թափվում էին այնքան հորդ ու առատ, որ նրանց թանձրության մեջ" saquln_uxt_gnac/clip_002_144.wav,"երկնքի փայլատակումները հազիվ էին լուսավորում մթագնած երկիրը։ Երկնքի" saquln_uxt_gnac/clip_002_145.wav,"համարյա անընդհատ որոտի ձայները, անձրևի շփշփոցը, մոտակա ձորակի միջով" saquln_uxt_gnac/clip_002_146.wav,"վազող ջրերի քչքչոցը և ծառերի շառաչը միախառնվելով՝ այնպիսի մի ժխոր էին" saquln_uxt_gnac/clip_002_147.wav,"բարձրացրել, որ իրար մոտ կանգնած հարս ու սկեսուր հազիվ էին լսում իրար" saquln_uxt_gnac/clip_002_148.wav,"ձայնը։" saquln_uxt_gnac/clip_002_149.wav,"Սաքուլը, անկողնու մեջ կուչ եկած, զգում էր, թե ինչպես այս ու այն կողմից ներս" saquln_uxt_gnac/clip_002_150.wav,"ծորացող առվակները շատանում են, և վերմակն անձրևի ջրերից թրջված" saquln_uxt_gnac/clip_002_151.wav,"տոպրակներից ու կապերտից հետզհետե խոնավանալով ճնշում էր իր վտիտ" saquln_uxt_gnac/clip_002_152.wav,"մարմինը։ Օդ չկար, որ շնչեր և շնչածն էլ բաղնիքի տաք գոլորշու պես մի բան էր," saquln_uxt_gnac/clip_002_153.wav,"որից քիչ էր մնում խեղդվեր։ Տեսնելով, որ այլևս չի կարողանում դիմանալ, վրայի" saquln_uxt_gnac/clip_002_154.wav,"ծանրությունը մի կողմ շպրտեց և նստեց անկողնում։ Այժմ անձրևն սկսեց թակել" saquln_uxt_gnac/clip_002_155.wav,"ուղղակի նրա գլուխն ու մեջքը։" saquln_uxt_gnac/clip_002_156.wav,"— Տո, բա դուք աստված չունե՞ք. ինձ խո սպանեցիք ըստեղ,— կանչեց նա։" saquln_uxt_gnac/clip_002_157.wav,"Կինն ու մայրը շտապեցին նրան վեր կացնել և հորդահոս անձրևի տակ մի կերպ" saquln_uxt_gnac/clip_002_158.wav,"տեղափոխեցին սենյակ։" saquln_uxt_gnac/clip_002_159.wav,"* * *" saquln_uxt_gnac/clip_002_160.wav,"Երեք օրվա ուխտն արդեն կատարված էր, թեև Սաքուլը երրորդ օրվա գիշերը չէր" saquln_uxt_gnac/clip_002_161.wav,"անցկացրել բաց երկնքի տակ։ Չորրորդ օրը «թելեժկեն» քաղաքից եկավ, որ մեր" saquln_uxt_gnac/clip_002_162.wav,"ուխտավորներին տուն տանի։ Սաքուլին պառկեցրին «թելեժկի» մեջ ուժից" saquln_uxt_gnac/clip_002_163.wav,"բոլորովին ընկած։ Ճանապարհին մի գլուխ բղավում էր կողերի մեջ զգացած" saquln_uxt_gnac/clip_002_164.wav,"անտանելի ծակոցներից. դադարում էր բղավելուց այն ժամանակ միայն, երբ հազը" saquln_uxt_gnac/clip_002_165.wav,"բռնում էր։ Հազում էր չոր ու թույլ, որի ժամանակ ձայնը կարծես հորից էր դուրս" saquln_uxt_gnac/clip_002_166.wav,"գալիս։ Երբեմն պարզապես շնչասպառ էր լինում։ Մայրն ու կինը նստած էին" saquln_uxt_gnac/clip_002_167.wav,"կողքին և հետները վերցրած գինու շշից երեսին ջուր էին ցրցամ տալիս, որ շունչը" saquln_uxt_gnac/clip_002_168.wav,"ետ բերի։" saquln_uxt_gnac/clip_002_169.wav,"* * *" saquln_uxt_gnac/clip_002_170.wav,"Թախտի վրա, անկողնու մեջ պառկած է Սաքուլը, գլուխը կապած սպիտակ" saquln_uxt_gnac/clip_002_171.wav,"փաթաթանով, որի տակից դուրս են պրծել երկարացած մազերը և, քրտնքից ու" saquln_uxt_gnac/clip_002_172.wav,"կեղտից թաղիք դարձած, կպել ոսկրացած քունքերին։ Դեմքին մնացել է միայն" saquln_uxt_gnac/clip_002_173.wav,"քիթը խոշոր ու սուր, և աչքերը, ահագին ու պսպղուն ապակու պես, նայում են բաց" saquln_uxt_gnac/clip_002_174.wav,"դռնով դեպի դուրս։ Այնտեղ ամառվա միջօրեի արևը հրաշեկ ճառագայթներով" saquln_uxt_gnac/clip_002_175.wav,"կիզում է դիմացի տան պատը և այն աստիճան շողշողում, որ ուղիղ նայելիս" saquln_uxt_gnac/clip_002_176.wav,"մարդու աչքերը ցավում են։ Ուղղակի դռան առջև, ստվերի մեջ նստած է փողոցի" saquln_uxt_gnac/clip_002_177.wav,"պառավ շունը և, կարմիր լեզուն հանած, հեթեթում է տապից։ Սաքուլը բարձն ի վեր" saquln_uxt_gnac/clip_002_178.wav,"կիսանստած, անթարթ նայում է դուրս բթացած հայացքով և ծանր շունչ քաշում։" saquln_uxt_gnac/clip_002_179.wav,"Երկու օր է, որ կողերի մեջ այլևս ծակծկոցներ չի զգում. հազն ևս քչացել է. բայց" saquln_uxt_gnac/clip_002_180.wav,"այնտեղ, ներսը, ինչ-որ տարօրինակ դատարկություն է զգում. կարծես թոքը, սիրտը" saquln_uxt_gnac/clip_002_181.wav,"և ամբողջ փորոտիքը հանել դուրս են թափել։" saquln_uxt_gnac/clip_002_182.wav,"Անհուն վիշտը ցամաքած դեմքին՝ մայրը նստած է մեռնող որդու կողքին և" saquln_uxt_gnac/clip_002_183.wav,"թաշկինակով քշում է ճանճերը նրա դեմքից։ Նատոն օրորոցի մոտ չոքած՝ ծիծ է" saquln_uxt_gnac/clip_002_184.wav,"տալիս երեխային և հուսահատ հայացքով անթարթ նայում սենյակի պուճախին," saquln_uxt_gnac/clip_002_185.wav,"որտեղ աններկ գաջն առատորեն ծծել է գետնի խոնավությունը և տեղ-տեղ" saquln_uxt_gnac/clip_002_186.wav,"թափվել։ Նրա հայացքը ցույց է տայիս, որ նա առաջուց արդեն հաշտվել է" saquln_uxt_gnac/clip_002_187.wav,"անխուսափելի թշվառության հետ։ Թախտի վրա, լուսամուտի առջև չոքած է" saquln_uxt_gnac/clip_002_188.wav,"փոքրիկ աղջիկը և աշխատում է բռնել ապակիների վրա բզզացող ճանճերը։" saquln_uxt_gnac/clip_002_189.wav,"Ծանր ու չարագուշակ լռություն է տիրում սենյակում և դուրսը։ Այդ լռությունը" saquln_uxt_gnac/clip_002_190.wav,"խանգարում է խառ թութ ծախող մի կինտո, որը թաբախը գլխին և կշեռքն ուսին՝" saquln_uxt_gnac/clip_002_191.wav,"անցնում է դռան մոտով և իր առողջ թոքերի ամբողջ թափով աղաղակում. «Թութա՛," saquln_uxt_gnac/clip_002_192.wav,"թութա՛, ախառի՛ թութա»։ Նա մի րոպե կանգ է առնում բաց դռան առջև, նայում է" saquln_uxt_gnac/clip_002_193.wav,"ներս, իր թավ ձայնով հարցնում՝ «խառը թութ չեք ուզո՞ւմ» և, տեսնելով, որ" saquln_uxt_gnac/clip_002_194.wav,"պատասխան չի ստանում, շարունակում է ճանապարհը կշեռքը շխկշխկացնելով և" saquln_uxt_gnac/clip_002_195.wav,"փողոցն աղմկելով իր հուժկու կանչով։ Ու կյանքի առօրյան հիշեցնող այդ կանչր, մի" saquln_uxt_gnac/clip_002_196.wav,"րոպե վանելով մահվան ուրվականը, լսվում է մի առժամանակ ևս, մինչև որ" saquln_uxt_gnac/clip_002_197.wav,"հետզհետե խլանալով լռում է վերջապես, և մահվան ուրվականը նորից գալիս է իր" saquln_uxt_gnac/clip_002_198.wav,"փսփսուքը տարածելու մեռնողի սենյակում առաջվանից ավելի ծանր ու" saquln_uxt_gnac/clip_002_199.wav,"չարագուշակ լռության մեջ։" saquln_uxt_gnac/clip_002_200.wav,"Հիվանդն այժմ պառկած է աչքերը փակ, և եթե ծանր հևքը չլինի, տեսնողը կկարծի," saquln_uxt_gnac/clip_002_201.wav,"թե մեռած է։ Պառավ մայրն անհանգստացած՝ աչքը չի հեռացնում նրա դեմքից." saquln_uxt_gnac/clip_002_202.wav,"նրա գլուխը սաստիկ շարժվում է. ըստ երևույթին, ուզում է ինչ-որ ասել, բայց չի" saquln_uxt_gnac/clip_002_203.wav,"համարձակվում։ Վերջապես դադարում է ճանճերը քշելուց և, խոնարհվելով որդու" saquln_uxt_gnac/clip_002_204.wav,"դեմքի վրա, շշնջում է անհամարձակորեն." saquln_uxt_gnac/clip_002_205.wav,"— Սաքուլ ջա՞ն..." saquln_uxt_gnac/clip_002_206.wav,"Սաքուլը կամաց բաց է անում աչքերը և նայում նրան։" saquln_uxt_gnac/clip_002_207.wav,"— Ի՞նչ կըլի, որ տերտերին իմաց տանք։" saquln_uxt_gnac/clip_002_208.wav,"— Տո, էլի տերտե՞ր,— բացականչեց Սաքուլը զայրույթի այնպիսի հանկարծական" saquln_uxt_gnac/clip_002_209.wav,"բռնկումով, որ մայրն էլ, կինն էլ ապշեցին, թե ո՞րտեղից նա, որի ձայնը մինչև այժմ" saquln_uxt_gnac/clip_002_210.wav,"հազիվ էր լսվում, հանկարծ այդպիսի մի ուժ հավաքեց իր մեջ։— Տո, ձեր տերտերն" saquln_uxt_gnac/clip_002_211.wav,"ու խաչը չէ՞ր, որ ինձ էստեղը հասցրին... էլ ի՞նչ եք ուզում ինձանից... թողեք, է՛լի," saquln_uxt_gnac/clip_002_212.wav,"հանգիստ հոգիս տամ..." saquln_uxt_gnac/clip_002_213.wav,"Նրա ձայնը հանկարծ կտրվեց, աչքերը լցվեցին արտասուքով, և նա այլևս ոչինչ" saquln_uxt_gnac/clip_002_214.wav,"չկարողացավ արտասանել։" saquln_uxt_gnac/clip_002_215.wav,"— Դե ես ի՞նչ գիտամ, որդի ջան, ասում եմ բալի...— արտասանեց մայրը" saquln_uxt_gnac/clip_002_216.wav,"կսկծալից և առանց խոսքը վերջացնելու լռեց, որպեսզի այլևս չգրգռի որդուն։" saquln_uxt_gnac/clip_002_217.wav,"Ու առժամանակ խանգարված չարագուշակ ծանր լռությունը գալիս է նորից" saquln_uxt_gnac/clip_002_218.wav,"թագավորելու մեռնողի սենյակում։" saquln_uxt_gnac/clip_002_219.wav,"Սաքուլը կամաց-կամաց հանգստանում է և մտառու հայացքը տնկում դիմացի տան" saquln_uxt_gnac/clip_002_220.wav,"արևակեզ պատին։ Երկար լռությունից հետո նրա շրթունքները շարժվում են. ինչ-որ" saquln_uxt_gnac/clip_002_221.wav,"բան է ասում, բայց դժվար է լինում որոշել արտասանածը։" saquln_uxt_gnac/clip_002_222.wav,"— Ի՞նչ, Սաքուլ ջան,— հարցնում է մայրը, խոնարհվելով նրա դեմքին։" saquln_uxt_gnac/clip_002_223.wav,"Նատոն, որ դեռևս շարունակում է ծիծ տալ երեխային, դեմքը դարձնում է դեպի նա" saquln_uxt_gnac/clip_002_224.wav,"և ականջը սրում։" saquln_uxt_gnac/clip_002_225.wav,"— Ասում եմ, փոթրադչիկ Սերգոն,— շշնջում է մեռնողը, ամեն մի խոսքի վրա" saquln_uxt_gnac/clip_002_226.wav,"հազիվ շունչը ետ բերելով,— էն, որ իրեք թուման եմ պարտ... փիս մարդ չի... կըլի," saquln_uxt_gnac/clip_002_227.wav,"որ չուզի... Համա թե ուզի... յարաղս տվեք... Թե հերիք չանի... քամարս ծախեցեք..." saquln_uxt_gnac/clip_002_228.wav,"հոգիս չծանրացնեք..." saquln_uxt_gnac/clip_002_229.wav,"Խեղճ պառավ մայրը միանգամայն կարկամում է և չի իմանում ինչ ասի։" saquln_uxt_gnac/clip_002_230.wav,"Նատոն զգում է, թե ինչպես ամուր մի բան բռնում է բուկը։ Գլուխը դնում է օրորոցի" saquln_uxt_gnac/clip_002_231.wav,"վրա, դեմքը ծածկում կռների մեջ և ամեն կերպ աշխատում է զսպել խեղդող" saquln_uxt_gnac/clip_002_232.wav,"հեծկլտանքը։" saquln_uxt_gnac/clip_002_233.wav,"Իսկ փոքրիկ աղջիկը շարունակում է մատները շարժել լուսամուտի ապակիների" saquln_uxt_gnac/clip_002_234.wav,"վրա, որ բռնի ճանճերը, և նմանեցնելով կինտոյի կանչին, մեքենայաբար կանչում է" saquln_uxt_gnac/clip_002_235.wav,"կամացուկ՝ «Թութա, թութա՛, ախառի՛ թութա»։" saquln_uxt_gnac/clip_002_236.wav,"Կարդաց Անահիտ Կիրակոսյանը հատուկ գրքասեր կայքի համար" sev_poxeri_tokos/clip_001_0.wav,"Նար-Դոս" sev_poxeri_tokos/clip_001_1.wav,"ՍԵՎ ՓՈՂԵՐԻ ՏՈԿՈՍԸ" sev_poxeri_tokos/clip_001_2.wav,"Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977 թվական։" sev_poxeri_tokos/clip_001_3.wav,"Նոր էր մթնել, որ պառավ Մարանը պատրաստվեց քնելու, թեև գիտեր, որ մինչև կեսգիշեր" sev_poxeri_tokos/clip_001_4.wav,"շուռումուռ պիտի գար անկողնում լվաներից և պառավական անքնությունից: Դեռ բավական" sev_poxeri_tokos/clip_001_5.wav,"լույս էր, որ գցել էր տեղաշորը: Միշտ այդպես էր անում, որ գիշերվա մթան մեջ նեղություն" sev_poxeri_tokos/clip_001_6.wav,"չտա իրեն: Նավթ չուներ, որ վառեր:" sev_poxeri_tokos/clip_001_7.wav,"Պառկելուց առաջ մոտեցավ խրճիթի պուճախին, ձեռքով շոշափեց և տեսավ, որ հավերը" sev_poxeri_tokos/clip_001_8.wav,"նստած են թառին, թեև շատ լավ գիտեր, որ նրանք ամբողջ օրը հարևան հավերի և աքլորների" sev_poxeri_tokos/clip_001_9.wav,"հետ ամբողջ թաղը տակնուվրա անելուց հետո երեկոյան, սովորական ժամին, եկել թառել էին" sev_poxeri_tokos/clip_001_10.wav,"իրենց տեղը: Երբեք չէր կարող հանգիստ տեղաշոր մտնել, մինչև որ չստուգեր հավերի" sev_poxeri_tokos/clip_001_11.wav,"ներկայությունը, որովհետև նրա ապրուստի համարյա միակ աղբյուրն ու հույսը այդ երկու" sev_poxeri_tokos/clip_001_12.wav,"հատիկ հավն էր, որոնց սիրում և խնամում էր իր աչքի լույսի պես: Հավերը ձու էին ածում," sev_poxeri_tokos/clip_001_13.wav,"պառավ Մարանն այդ ձվերը տանում էր թաղի մանրավաճառի մոտ և փոխում հացի կամ" sev_poxeri_tokos/clip_001_14.wav,"կուտի հետ: Այդպիսով հավերը համ իրենց էին պահում, համ պառավ Մարանին:" sev_poxeri_tokos/clip_001_15.wav,"Հավերը նրա ձեռքի շոշափումից շարժվեցին և կռկռոց արձակեցին: Այնուհետև պառավը" sev_poxeri_tokos/clip_001_16.wav,"կատարեց իր սովորական աղոթքը, երեսն անկանոն կերպով խաչակնքելով՝ երեք անգամ" sev_poxeri_tokos/clip_001_17.wav,"ծունր դրեց խրճիթի խորդուբորդ հատակի վրա, ինչ-որ մռմռալով քթի տակ, հետո հանվեց և" sev_poxeri_tokos/clip_001_18.wav,"պառկեց: Խոնավ անկողինը մի անախորժ սարսուռ ազդեց նրա ցամաքած մարմնին. նա կուչ" sev_poxeri_tokos/clip_001_19.wav,"եկավ և վերմակը քաշեց գլխին: Ու մտածմունքները՝ տխուր ու անմխիթարական, նորից" sev_poxeri_tokos/clip_001_20.wav,"պաշարեցին նրան:" sev_poxeri_tokos/clip_001_21.wav,"Մենակ, մեն-մենակ էր ապրում պառավ Մարանն այդ կիսախարխուլ խրճիթում, որ մարդուց" sev_poxeri_tokos/clip_001_22.wav,"մնացած միակ հարստությունն էր: Վաղուց, շատ վաղուց էր մեռել մարդը, որ մի հարբեցող" sev_poxeri_tokos/clip_001_23.wav,"խարազ էր: Մեռել էր շատ հիմար կերպով, մի անգամ գիշերով լավ կոնծած, բայաթի երգելով" sev_poxeri_tokos/clip_001_24.wav,"տուն գալիս ընկել էր փողոցում գլխի ծածկը փլած արտաքնոցի հորը և մինչև հանելը" sev_poxeri_tokos/clip_001_25.wav,"խեղդամահ եղել գազերից: Չնայելով, որ կինը շատ քիչ լավ օր էր տեսել նրա ձեռքին, բայց և" sev_poxeri_tokos/clip_001_26.wav,"այնպես երկար ժամանակ սուգ էր անում նրա համար և այժմ էլ առանց խոր հոգոց հանելու չէր" sev_poxeri_tokos/clip_001_27.wav,"կարողանում հիշել նրան, ախր ինչ էլ որ լիներ, էլի այն ժամանակ մի կենդանի շունչ կար" sev_poxeri_tokos/clip_001_28.wav,"մոտը, թեև ծեծ ու հայհոյանքով — բայց պահող-պահպանող ուներ:" sev_poxeri_tokos/clip_001_29.wav,"Ճիշտ է, այժմ ուներ մի որդի, բայց նա էլ փուճ-փճանալու մեկն էր, գող ու ջիբգիր, որ օրերով ու" sev_poxeri_tokos/clip_001_30.wav,"շաբաթներով տան երես չէր տեսնում, մորը չէր նայում, այնպես որ եղած-չեղած մեկ էր:" sev_poxeri_tokos/clip_001_31.wav,"Որդու փճությունը թունավորել էր պառավ Մարանի առանց այն էլ թշվառ կյանքը: Քանի-քանի" sev_poxeri_tokos/clip_001_32.wav,"անգամ արցունքն աչքերին փորձ էր արել խրատելու Արտեմին, որ հեռանա վատ" sev_poxeri_tokos/clip_001_33.wav,"ճանապարհից, մի գործի կպչի, պսակվի, օրինավոր տունուտեղ դնի, օրինակ էր բերում" sev_poxeri_tokos/clip_001_34.wav,"հարևան Օսանի տղա՝ թաբախ ման ածող Ցականին, որ նրա հասակակիցն էր և կարգին" sev_poxeri_tokos/clip_001_35.wav,"ընտանիք էր պահում, բայց հենց առաջին խոսքի վրա Արտեմն այնպես չռել էր նրա վրա իր" sev_poxeri_tokos/clip_001_36.wav,"ահարկու աչքերը, այնպես բղավել նրա վրա, որ խեղճ պառավն իսկույն ձայնը փորն էր գցել:" sev_poxeri_tokos/clip_001_37.wav,"«Ա՛խ, որդի, որդի... — հառաչեց պառավ Մարանը և շուռ եկավ մյուս կողքի վրա, — էս հավերն" sev_poxeri_tokos/clip_001_38.wav,"էլ որ չունենամ, յարաբ ի՞նչ կըլի իմ չարեն»:" sev_poxeri_tokos/clip_001_39.wav,"Օրամեջ կամ երկու օրը մի անգամ վերցնում էր հավերի ածած ձուն և գնում թաղի" sev_poxeri_tokos/clip_001_40.wav,"մանրավաճառի մոտ, որը զանազան մանրուքի և մրգեղենի հետ հաց էլ էր ծախում, օգտվելով" sev_poxeri_tokos/clip_001_41.wav,"այն հանգամանքից, որ թաղում հացթուխ չկար:" sev_poxeri_tokos/clip_001_42.wav,"— Բաղդո ջան, էրկու ձվի հաց տա՛ս, — ասում էր նա խնդրական եղանակով:" sev_poxeri_tokos/clip_001_43.wav,"Մանրավաճառը ձվերը մեկ-մեկ շարժում էր ականջի մոտ:" sev_poxeri_tokos/clip_001_44.wav,"— Էս մեկը լակ ա, Մարան նանի, — ասում էր նա կատակով:" sev_poxeri_tokos/clip_001_45.wav,"— Վո՜ւյ, չէ, Բաղդո ջան, ըսօր են ածել: Ես ըսկի լակ ձու կունենա՞մ:" sev_poxeri_tokos/clip_001_46.wav,"— Մարան նանի, ի՞նչ կանես, որ հավերիդ ձվամանը չորանա, — շարունակում էր կատակ" sev_poxeri_tokos/clip_001_47.wav,"անել մանրավաճառը, մի ֆունտ հաց կշռելով:" sev_poxeri_tokos/clip_001_48.wav,"— Վո՛ւյ, մի՛ ասի, Բաղդո ջան: Աստոձ, ոչ անի, էլ իմ պահողն ո՞վ կըլի:" sev_poxeri_tokos/clip_001_49.wav,"— Բա տղեդ:" sev_poxeri_tokos/clip_001_50.wav,"— Տղիս էրեսը սևանա, ըսկի տեսնում ե՞մ, որ:" sev_poxeri_tokos/clip_001_51.wav,"Սակայն, իհարկե, տարին տասներկու ամիս երկու հավի ձվով ապրել չէր կարելի: Աշխարհը" sev_poxeri_tokos/clip_001_52.wav,"չէր չորացել, կային բարի հարևաններ, որոնք երբեմն-երբեմն չէին խնայում իբենց տաք" sev_poxeri_tokos/clip_001_53.wav,"կերակրից նրան էլ բաժին հանելու, կամ ուրիշ բանով օգնելու: Ինքն էլ, որքան ներում էին" sev_poxeri_tokos/clip_001_54.wav,"ուժերը, բուրդ էր մանում, առավոտից մինչև երեկո ածխավաճառի խանութում նստած՝" sev_poxeri_tokos/clip_001_55.wav,"ածուխի մրոտ, ծակծկած տոպրակներ կարկատում: Հավերից մեկը շարժվեց և քնաթաթախ մի" sev_poxeri_tokos/clip_001_56.wav,"խուլ կռկռոց արձակեց:" sev_poxeri_tokos/clip_001_57.wav,"— Ջա՛ն, ջա՛ն, մատաղ, ջա՛ն, — արտասանեց պառավ Մարանը և հորանջեց:" sev_poxeri_tokos/clip_001_58.wav,"Կեսգիշերից բավական անցել էր:" sev_poxeri_tokos/clip_001_59.wav,"Երկար տանջվելուց հետո Մարանը նոր էր խոր քնի մեջ ընկել, երբ հանկարծ ինչ-որ" sev_poxeri_tokos/clip_001_60.wav,"դրնգդրնգոց արթնացրեց նրան: Վախեցած բարձրացրեց գլուխը և նայեց մթության մեջ:" sev_poxeri_tokos/clip_001_61.wav,"Դուռը ծեծում էին, ըստ երևույթին, բռունցքով ու ոտով, և այնպես պինդ, որ դռան հետ խրճիթն" sev_poxeri_tokos/clip_001_62.wav,"էլ ամբողջ շարժվում էր տեղից:" sev_poxeri_tokos/clip_001_63.wav,"— Ո՞վ ա, — կանչեց պառավը լեղապատառ:" sev_poxeri_tokos/clip_001_64.wav,"— Զահրումար ու չոռ ա, բաց արա, էլի՜ — լսվեց տղամարդու մի հուժկու ձայն, և խրճիթը" sev_poxeri_tokos/clip_001_65.wav,"նորից դրնգաց դռանն իջեցրած ոտի մի կատաղի հարվածից:" sev_poxeri_tokos/clip_001_66.wav,"— Արտե՞մ... Ա՜յ քու սիրտը չմեռնի, լեղիս ճաքեց, — ասաց պառավը, վեր կացավ, մթության" sev_poxeri_tokos/clip_001_67.wav,"մեջ խարխափելով մոտեցավ դռանը և, հազիվ գտնելով սողնակը, բաց արավ:" sev_poxeri_tokos/clip_001_68.wav,"Գարնանային պարզ գիշեր էր: Դռան առջև կանգնած էր մի պարթև երիտասարդ, գդակը" sev_poxeri_tokos/clip_001_69.wav,"ձեռին:" sev_poxeri_tokos/clip_001_70.wav,"— Էսքան թրխկթրխկացնում եմ, չես իմանո՞ւմ, — գոռաց նա մոր վրա:" sev_poxeri_tokos/clip_001_71.wav,"— Քնով ի անցել, Արտեմ ջան, — խեղճ-խեղճ պատասխանեց մայրը:" sev_poxeri_tokos/clip_001_72.wav,"— Այ, ընենց քնով անցնես, որ էլ վեր չկենաս, — ասաց Արտեմը և, լայն շեք տալով, ներս մտավ:" sev_poxeri_tokos/clip_001_73.wav,"— Ճրագ վառի, — հրամայեց նա:" sev_poxeri_tokos/clip_001_74.wav,"— Նավթ չունենք, Արտեմ ջան:" sev_poxeri_tokos/clip_001_75.wav,"— Բա մթնումն ես նստո՞ւմ:" sev_poxeri_tokos/clip_001_76.wav,"— Բա ի՞նչ:" sev_poxeri_tokos/clip_001_77.wav,"— Գիժ ա անտեր մունդռիկը՞: Տո, էրկու գրոշի նավթն ի՞նչ ա, որ չես առնում:" sev_poxeri_tokos/clip_001_78.wav,"— Էրկու գրոշի տվողն էլ դու ես, որ չես տալի ո՞րդիան առնեմ, — վրա բերեց պառավը մի քիչ" sev_poxeri_tokos/clip_001_79.wav,"վրդովված:" sev_poxeri_tokos/clip_001_80.wav,"— Հավերդ սատկել ե՞ն, էլ ձու չեն ածո՞ւմ:" sev_poxeri_tokos/clip_001_81.wav,"Պառավը հանկարծ վառվեց:" sev_poxeri_tokos/clip_001_82.wav,"— Եքա տեղդ ըտեղ սարի պես կանգնած, անխոս թռչունքին ես ասո՞ւմ, — կանչեց նա" sev_poxeri_tokos/clip_001_83.wav,"զայրագին: — Մերդ եմ, հալից-ջանից ընկած, տարի ա անց կենում, էրեսիս մտիկ չես տալի, էլի" sev_poxeri_tokos/clip_001_84.wav,"մենձ սրտովը դու ե՞ս: Ամոթ էլ ա քաշի, է: Հավերս ինձ հաց են տալի, դո՞ւ ինչ ես տալի, որ հըլա" sev_poxeri_tokos/clip_001_85.wav,"սատկացնում էլ ես:" sev_poxeri_tokos/clip_001_86.wav,"— Դե, շատ մի՛ ճղճղա, թե չէ, որ, — սպառնաց Արտեմը և մոտեցավ նրան:" sev_poxeri_tokos/clip_001_87.wav,"Որդին հասակով բարձր էր մորից գրեթե կրկնակի: Պառավն իր գլխի վերև տեսավ մթության" sev_poxeri_tokos/clip_001_88.wav,"մեջ փայլող երկու ահարկու աչքեր և օդի մեջ քարացած մի բռունցք: Միևնույն ժամանակ նրա" sev_poxeri_tokos/clip_001_89.wav,"քթովը դիպավ գինու ծանր հոտը:" sev_poxeri_tokos/clip_001_90.wav,"— Դե, ի՞նչ անեմ, Արտեմ ջան, — ասաց նա նորից խեղճացած: — Սիրտս մղկտաց, որ..." sev_poxeri_tokos/clip_001_91.wav,"— Սա՛սդ, — գոռաց նորից Արտեմը: — Գնա տեղաշորս գցի:" sev_poxeri_tokos/clip_001_92.wav,"Պառավը սուս ու փուս շտապեց նրա հրամանը կատարելու: Մթության մեջ խարխափելով և" sev_poxeri_tokos/clip_001_93.wav,"տնքտնքալով մի կերպ գցեց Արտեմի անկողինը:" sev_poxeri_tokos/clip_001_94.wav,"Արտեմը ձեռաց հանվեց և պառկեց: Պառկելուն պես սկսեց խռմփացնել:" sev_poxeri_tokos/clip_001_95.wav,"— Էէ՛, ես էլ կասեմ որդի ունեմ ու ապրում եմ, է՛լի, աշխարքի երեսին: Վայ իմ օրին, վա՛յ, —" sev_poxeri_tokos/clip_001_96.wav,"հառաչեց Մարանը և նորից մտավ անկողին:" sev_poxeri_tokos/clip_001_97.wav,"Ծեգը հեռու չէր: Փոքրիկ պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի երևալ, խրճիթը" sev_poxeri_tokos/clip_001_98.wav,"սկսեց քիչ-քիչ լուսավորվել:" sev_poxeri_tokos/clip_001_99.wav,"Հավերը շարժվեցին թառի վրա, մեկը մյուսի հետևից բարձրացան ոտների վրա," sev_poxeri_tokos/clip_001_100.wav,"թափահարեցին թևերը, սկսեցին կտուցներով քորել թևերի և կրծքի տակ, հետո վզներն" sev_poxeri_tokos/clip_001_101.wav,"երկարացրին դեպի ներքև, նայեցին դեսուդեն, ցնցելով մսեղ, կարմիր կատարները, և" sev_poxeri_tokos/clip_001_102.wav,"հանկարծ ահագին կռկռոցով ցած թռան, օդի մեջ ցանելով իրենց թափվող փետուրները:" sev_poxeri_tokos/clip_001_103.wav,"Պառավը, որ լուսադեմին նորից քնով էր անցել, աչքերը բաց արեց, տնքտնքալով վեր կացավ և" sev_poxeri_tokos/clip_001_104.wav,"հագավ իր սև լաթերը:" sev_poxeri_tokos/clip_001_105.wav,"Հավերը մոտեցան նրան և սկսեցին ավելի բարձր կռկռալ:" sev_poxeri_tokos/clip_001_106.wav,"— Հա՜, հա՜, ձեր աչքն էլ կարեմ, էս ա, տալիս եմ, — փնթփնթաց պառավը և ուզում էր մոտենալ" sev_poxeri_tokos/clip_001_107.wav,"կուտի տոպրակին, բայց հանկարծ կողմնակի մի հայացք ձգելով քնած որդու վրա, տեսավ" sev_poxeri_tokos/clip_001_108.wav,"վերմակը մի կողմ է ընկել և նրա մազոտ կուրծքը բաց է մնացել: Մոտեցավ և զգուշորեն" sev_poxeri_tokos/clip_001_109.wav,"վերմակի ծայրը քաշեց նրա կրծքին:" sev_poxeri_tokos/clip_001_110.wav,"Չնայելով հավերի բարձրաձայն կռկռոցին, Արտեմը խոր քնած էր:" sev_poxeri_tokos/clip_001_111.wav,"Մի քանի րոպեից հետո հավերը, կուտն արդեն կերած, ջուր խմած, ուզում էին դուրս գալ:" sev_poxeri_tokos/clip_001_112.wav,"Պառավը մեկ-մեկ տապ-տապ արեց, ճկռացրեց և վերցրեց տեսնելու՝ ձու ունե՞ն, թե ոչ:" sev_poxeri_tokos/clip_001_113.wav,"Այնուհետև դուռը բաց արեց և դուրս թողեց նրանց:" sev_poxeri_tokos/clip_001_114.wav,"Օրն արդեն ճաշ էր դառել, որ Արտեմը զարթնեց: Անկողնի մեջ նստած նա դեռ ճմլկոտաց," sev_poxeri_tokos/clip_001_115.wav,"ճրթճրթացնելով թիկունքի և մեջքի ոսկորները, մատների խաղերը կոտրատեց, հետո ոտները" sev_poxeri_tokos/clip_001_116.wav,"կախեց թախտից և սկսեց ծանր ու բարակ հագնվել, անդադար հորանջելով:" sev_poxeri_tokos/clip_001_117.wav,"— Չայ չունե՛նք, — հարցրեց մորը, որը դուրսը դռան շեմքին նստած, ինչ-որ լաթ էր" sev_poxeri_tokos/clip_001_118.wav,"կարկատում:" sev_poxeri_tokos/clip_001_119.wav,"— Հա, ոնց չէ, — հեգնեց պառավը, — հրեդ սամավարը քլթքլթում ա, չայ-շաքար էլ որ ղրկել" sev_poxeri_tokos/clip_001_120.wav,"էիր, հրեն փտում ա թարեքումը:" sev_poxeri_tokos/clip_001_121.wav,"Արտեմը ծիծաղեց:" sev_poxeri_tokos/clip_001_122.wav,"— Բա որ ըտենց ա, նանի, ես, էս ա, գնում եմ մի գրվանքա չայ առնեմ, մի գլուխ էլ շաքար, թե" sev_poxeri_tokos/clip_001_123.wav,"գործլի էլ չունես, մի բեռ էլ գործլի:" sev_poxeri_tokos/clip_001_124.wav,"— Տնազը քու գլխին գցի, քու, — պատասխանեց պառավը:" sev_poxeri_tokos/clip_001_125.wav,"— Առավոտը հրեն Մարգարանք ին կանչել, որ մի թաս չայ խմեմ: Որ ամոթ չես քաշում, ի՞նչ" sev_poxeri_tokos/clip_001_126.wav,"ասեմ:" sev_poxeri_tokos/clip_001_127.wav,"Արտեմը հոնքերը կիտեց, վեր կացավ, նախ մի, հետո մյուս ոտը դրեց թախտի վրա, խնամքով" sev_poxeri_tokos/clip_001_128.wav,"դարսեց երկարաճիտ չուստերի ծալերը, հետո վերցրեց խելադան և սկսեց երեսը լվանալ" sev_poxeri_tokos/clip_001_129.wav,"ուղղակի հատակի վրա, ոտներն իրարից հեռու դարսած: Երեսը գրպանի աղլուխով սրբելուց" sev_poxeri_tokos/clip_001_130.wav,"հետո, գրպանից հանեց մի կոտրած սանր, սանրեց մազերը, առանձին խնամքով ոլորեց" sev_poxeri_tokos/clip_001_131.wav,"ճակատի վրա թողած երկար խոպոպիկը, հետո առավ գդակը, թափ տվեց ձեռքով, ծուռ դրեց" sev_poxeri_tokos/clip_001_132.wav,"ծոծրակին և դիմեց դեպի դուռը: Դռան մոտ կանգ առավ հանկարծ և նայեց կարկատանի վրա" sev_poxeri_tokos/clip_001_133.wav,"կռացած մոր մեջքին: Ու նորից տրամադրվեց կատակ անելու:" sev_poxeri_tokos/clip_001_134.wav,"— Լավ, նանի, չայ խո չտվի՞ր, — ասաց:" sev_poxeri_tokos/clip_001_135.wav,"— Գնա հրեն տրախտիրը՝ չայ էլ կխմես, արաղ էլ, — պատասխանեց պառավը, առանց գլուխը" sev_poxeri_tokos/clip_001_136.wav,"կարկատանից բարձրացնելու:" sev_poxeri_tokos/clip_001_137.wav,"— Վա՜յ, նանի, նանի, գրողը քեզ տանի, — կանչեց Արտեմը ծիծաղելով, լայն շեք տվեց մոր" sev_poxeri_tokos/clip_001_138.wav,"վրայով և դուրս գնաց: — Հը, ի՞նչ ես քիթ ու մռութդ հավաքել, — ասաց, հանկարծ կանգնելով" sev_poxeri_tokos/clip_001_139.wav,"մոր առջև. — ուզո՞ւմ ես, լոթիանա փող բախշեմ:" sev_poxeri_tokos/clip_001_140.wav,"— Փող ունես, տար արգանով քեփ արա, ինձ խի՞ կտաս, — քրթմնջաց պառավը միշտ գլուխը" sev_poxeri_tokos/clip_001_141.wav,"կախ կարկատանի վրա:" sev_poxeri_tokos/clip_001_142.wav,"— Հայ գիդի, նանի, աչքդ ոնց վախեցել ա: Այ թե չեմ տա: — Արտեմը ձեռքը կոխեց սև սատինի" sev_poxeri_tokos/clip_001_143.wav,"արխալուղի գրպանը և սկսեց դրամները չխկչխկացնել գրպանի մեջ, պառավի՝ ախորժակը" sev_poxeri_tokos/clip_001_144.wav,"գրգռելու համար: — Հը, տա՞մ:" sev_poxeri_tokos/clip_001_145.wav,"Դրամների չխկչխկոցը, հիրավի, իր մոգական ազդեցությունն ունեցավ պառավի վրա: Նա" sev_poxeri_tokos/clip_001_146.wav,"կարկատանը մի կողմ դրեց և ձեռքերն աղերսագին մեկնեց դեպի որդին." sev_poxeri_tokos/clip_001_147.wav,"— Վույ, տու, տու, Արտեմ ջան, քեզ մատաղ ըլի նանը: Արտեմը մի բուռ սև ու սպիտակ" sev_poxeri_tokos/clip_001_148.wav,"դրամներ հանեց գրպանից և այս անգամ սկսեց չխկչխկացնել բռան մեջ:" sev_poxeri_tokos/clip_001_149.wav,"— Տա՞մ, ասում ես:" sev_poxeri_tokos/clip_001_150.wav,"Պառավը մի քիչ բարձրացավ նստած տեղից՝ ձեռքերը միշտ պարզած դեպի որդին." sev_poxeri_tokos/clip_001_151.wav,"— Արտեմ ջան, արևիդ մեռնի նանը, հենց իմանաս ժամի դռանը նստած մի աղքատ եմ:" sev_poxeri_tokos/clip_001_152.wav,"— Լավ, որ տամ, ի՞նչ կանես:" sev_poxeri_tokos/clip_001_153.wav,"Պառավը շտապով վեր կացավ:" sev_poxeri_tokos/clip_001_154.wav,"— Ա՛յ ինչ կանեմ, Արտեմ ջան: Առաջ մի քիչ բուրդ կառնեմ, թել կմանեմ, գուլպա կգործեմ քեզ" sev_poxeri_tokos/clip_001_155.wav,"հմար էլ, ինձ հմար էլ: Եննա սապուն կառնեմ, կլվանամ քու փոխնորդն էլ, իմն էլ: Եննա նավթ" sev_poxeri_tokos/clip_001_156.wav,"կառնեմ, որ գիշերը գաս՝ վառեմ: Եննա չայ-շաքար կառնեմ, մի քիչ էլ գործլի, որ առավոտը վեր" sev_poxeri_tokos/clip_001_157.wav,"կենաս, չայ խմացնեմ: Եննա..." sev_poxeri_tokos/clip_001_158.wav,"— Վա՛-վա՛, է՜, չհատա՞վ, — բացականչեց Արտեմը:" sev_poxeri_tokos/clip_001_159.wav,"— Ո՞նց հատնի, Արտեմ ջան, քիչ պակասություն ունե՞նք, — ասաց պառավը: — Հըլա հավերի" sev_poxeri_tokos/clip_001_160.wav,"կուտը չասեցի: Բա պանիրը, քանի վախտ ա սրտով պանիր եմ ուզում:" sev_poxeri_tokos/clip_001_161.wav,"— Պանիր չէ, հա՛, բիշկեթ-կատլետ չես ուզի՞, — ասաց Արտեմն այս անգամ արդեն առանց" sev_poxeri_tokos/clip_001_162.wav,"կատակի: — Անտեր մունդռիկ, ղորթ խո փող չեմ կտրում: Դե, փեշդ բաց արա ու ընչ որ կտամ," sev_poxeri_tokos/clip_001_163.wav,"ձեն չհանես, թե չէ..." sev_poxeri_tokos/clip_001_164.wav,"Պառավը մի քայլ մոտեցավ որդուն և փեշը դեմ արեց աչքերն անհամբեր տնկած նրա ձեռքին:" sev_poxeri_tokos/clip_001_165.wav,"Արտեմը բաց արեց բուռը, մեկ-մեկ ջոկեց սպիտակ դրամները, գրպանն ածեց և մնացած սև" sev_poxeri_tokos/clip_001_166.wav,"փողերը թափեց մոր փեշը:" sev_poxeri_tokos/clip_001_167.wav,"— Հը՛, էլ չասես, թե փիս տղա ունես:" sev_poxeri_tokos/clip_001_168.wav,"— Վո՜ւյ, չէ՜, չէ՜, լավն ես, լավը, Արտեմ ջան: Վո՛ւյ, արևդ ապրի, Արտեմ ջան: Վույ, խնդաս ու" sev_poxeri_tokos/clip_001_169.wav,"մխիթարվես, Արտեմ ջան:" sev_poxeri_tokos/clip_001_170.wav,"Պառավը նորից նստեց դռան շեմքին, գոգը բաց արեց և սկսեց համրել դրամները:" sev_poxeri_tokos/clip_001_171.wav,"Ուրախությունից ձեռքերը դողում էին:" sev_poxeri_tokos/clip_001_172.wav,"Արտեմն ինքն ուրախացել էր նրա ուրախության վրա: Նա պպզեց մոր առջև և ժպտերես նայեց" sev_poxeri_tokos/clip_001_173.wav,"նրա դեմքին:" sev_poxeri_tokos/clip_001_174.wav,"— Հը՛, տվի՞, թե չէ, — հարցրեց:" sev_poxeri_tokos/clip_001_175.wav,"— Տվի՜ր, տվի՜ր, Արտեմ ջան: Վո՜ւյ, դու շատ ուրախանաս, ոնց որ ինձ ուրախացրիր:" sev_poxeri_tokos/clip_001_176.wav,"Արտեմը ծիծաղեց, թեթևակի խփեց մոր ծնկանը, վեր թռավ պպզած տեղից և հեռացավ լայն ու" sev_poxeri_tokos/clip_001_177.wav,"չափավոր քայլերով, որի ժամանակ նրա շալի չուխայի ծանր փեշերը ծափ էին տալիս" sev_poxeri_tokos/clip_001_178.wav,"երկարաճիտ չուստերին:" sev_poxeri_tokos/clip_001_179.wav,"Անցավ մոտ երկու շաբաթ:" sev_poxeri_tokos/clip_001_180.wav,"Պառավ Մարանն ապրում էր էլի այնպես, ինչպես առաջ: Արտեմի տված փողերն ինչքան էլ որ" sev_poxeri_tokos/clip_001_181.wav,"խնայողաբար էր ծախսել, էլի շատ շուտ էին հատել: Պառավը զարմանում էր, որ այդ փողերով" sev_poxeri_tokos/clip_001_182.wav,"ոչ մի փոփոխություն չէր կատարվել իր կենցաղի մեջ: Նրա ստացած միակ շոշափելի օգուտն" sev_poxeri_tokos/clip_001_183.wav,"այն էր, որ այդ ժամանակամիջոցում տասը — տասնհինգ ձու էր ետ գցել թուխս նստեցնելու" sev_poxeri_tokos/clip_001_184.wav,"համար:" sev_poxeri_tokos/clip_001_185.wav,"Մի օր Արտեմը կրկին եկավ: Սովորաբար, երբ տունը միտն էր գցում, գալիս էր կեսգիշերից" sev_poxeri_tokos/clip_001_186.wav,"անց, շատ անգամ լուսադեմին, բայց այս անգամ այնքան վաղ եկավ, որ պառավ Մարանը դեռ" sev_poxeri_tokos/clip_001_187.wav,"անկողին չէր մտել: Այդ բանը խիստ զարմացրեց պառավին:" sev_poxeri_tokos/clip_001_188.wav,"— Արտեմ ջան, հիվանդ խո չե՞ս, — հարցրեց նա անհանգստացած:" sev_poxeri_tokos/clip_001_189.wav,"Արտեմը չպատասխանեց:" sev_poxeri_tokos/clip_001_190.wav,"Մարանը խրճիթի կիսախավարի մեջ աշխատեց լավ դիտել որդու դեմքը, բայց ոչինչ" sev_poxeri_tokos/clip_001_191.wav,"չկարողացավ տեսնել, բացի այդ դեմքի խավար ուրվագծից: Շտապեց լամպը վառել: Հետո" sev_poxeri_tokos/clip_001_192.wav,"մոտեցավ որդուն:" sev_poxeri_tokos/clip_001_193.wav,"Արտեմը երեսնիվեր պառկել էր թախտի վրա, ձեռները գլխի տակ դրած:" sev_poxeri_tokos/clip_001_194.wav,"Պառավը խոնարհվեց նրա դեմքի վրա և վախեցավ: Արտեմի դեմքը սաստիկ մռայլ էր, աչքերը" sev_poxeri_tokos/clip_001_195.wav,"պլպլում էին. երևում էր, որ խիստ վատ տրամադրության մեջ էր:" sev_poxeri_tokos/clip_001_196.wav,"— Արտեմ ջա՞ն, — շշնջաց մայրը:" sev_poxeri_tokos/clip_001_197.wav,"— Հը՛, — հանկարծ մռնչաց Արտեմն իր հուժկու ձայնով և աչքերը ոլորեց մոր վրա:" sev_poxeri_tokos/clip_001_198.wav,"— Ընչի ես ըտենց, — հարցրեց պառավը երկյուղով:" sev_poxeri_tokos/clip_001_199.wav,"— Մի՛ խոսացնի, թե չէ՝ էս ջգրած սրտովս մի քացի կտամ, որ տեղնուտեղդ բանհոգի կըլես, —" sev_poxeri_tokos/clip_001_200.wav,"արտասանեց Արտեմը հանդարտ, բայց սարսափ ազդող ձայնով և նույնիսկ բարձրացրեց ոտը:" sev_poxeri_tokos/clip_001_201.wav,"Մայրը կծկվեց և սուս ու փուս հեռացավ:" sev_poxeri_tokos/clip_001_202.wav,"Տիրեց երկարատև լռություն:" sev_poxeri_tokos/clip_001_203.wav,"Ճրագի լույսից և խոսակցության ձայներից հավերը զարթել էին: Թառի վրա նստած, պլզել էին" sev_poxeri_tokos/clip_001_204.wav,"իրենց կլորիկ աչքերը և ըստ երևույթին, հետաքրքրված ճրագի անսովոր լույսից, դեսուդեն էին" sev_poxeri_tokos/clip_001_205.wav,"նայում:" sev_poxeri_tokos/clip_001_206.wav,"Պառավը, թախտի ծայրին կուչ եկած, մտածում էր, թե ի՞նչ էր պատահել Արտեմին: Հիշեց" sev_poxeri_tokos/clip_001_207.wav,"անցյալից մի դեպք, երբ որդին նույն տրամադրությամբ տուն էր եկել, բայց այն ժամանակ" sev_poxeri_tokos/clip_001_208.wav,"պատճառը չծածկեց, ասաց, որ ղումար խաղալիս շատ փող էր տարվել: Երևի հիմա էլ" sev_poxeri_tokos/clip_001_209.wav,"այդպիսի մի բան կար, — մտածեց պառավը և ուզեց մխիթարել որդուն:" sev_poxeri_tokos/clip_001_210.wav,"— Արտեմ ջան, նավթը քու բաշխած փողովն եմ առել, ա՜յ, — ասաց նա, տեսնելով, որ որդին" sev_poxeri_tokos/clip_001_211.wav,"մտածմունքի մեջ խորասուզված, մռայլ հայացքով անթարթ նայում է լամպին: Արտեմը ձայն" sev_poxeri_tokos/clip_001_212.wav,"չհանեց:" sev_poxeri_tokos/clip_001_213.wav,"— Քանի՛ վախտ ա առել եմ, հա՛, քեզ հմար էի պահում, որ գաս՝ վառեմ, — ավելացրեց" sev_poxeri_tokos/clip_001_214.wav,"պառավը:" sev_poxeri_tokos/clip_001_215.wav,"Արտեմը դարձյալ լուռ մնաց:" sev_poxeri_tokos/clip_001_216.wav,"— Քիչ չայ-շաքար էլ եմ առել, առավոտը չայ կխմացնեմ, — նորից խոսեց պառավը:" sev_poxeri_tokos/clip_001_217.wav,"Արտեմն անշարժ պառկած էր միշտ միևնույն դրության մեջ: Կարծես չէր էլ լսում մորը:" sev_poxeri_tokos/clip_001_218.wav,"Պառավի սրտին դիպավ, որ որդին ոչ մի ուշադրություն չի դարձնում իր խոսքերին:" sev_poxeri_tokos/clip_001_219.wav,"— Թ՝ե քունդ տանում ա, ասա տեղաշորդ գցեմ, — ասաց նա նեղացած, երկար լռությունից" sev_poxeri_tokos/clip_001_220.wav,"հետո:" sev_poxeri_tokos/clip_001_221.wav,"Արտեմը պատասխանելու տեղ մութաքան քաշեց գլխի տակ, կուռը գցեց երեսի վրա, և մի" sev_poxeri_tokos/clip_001_222.wav,"քանի րոպեից հետո լսվեց նրա խռմփոցը:" sev_poxeri_tokos/clip_001_223.wav,"Մարանը հին, կեղտոտ մթելով ծածկեց նրան զգուշորեն, որ քունը չխանգարի, լամպը" sev_poxeri_tokos/clip_001_224.wav,"հանգցրեց, կատարեց իր սովորական աղոթքը և անկողին մտավ:" sev_poxeri_tokos/clip_001_225.wav,"«Էդ ա, փողերն էլի տանուլ ա տվել», — վճռեց սա մտքումը դարդակալած: Այնինչ՝ հույս ուներ," sev_poxeri_tokos/clip_001_226.wav,"թե որդին առավոտյան նախորդ անգամվա պես փող կտա իրեն:" sev_poxeri_tokos/clip_001_227.wav,"Ծեգը նոր էր բացվում, փոքրիկ պատուհանի մութ ապակիները նոր-նոր սկսել էին պարզվել," sev_poxeri_tokos/clip_001_228.wav,"երբ հավերի օտարոտի կռկռոցը հանկարծ զարթեցրեց պառավին: Նա գլուխն արագ" sev_poxeri_tokos/clip_001_229.wav,"բարձրացրեց և նայեց թառի կողմը, այնտեղ մթնշաղի մեջ նրա քնաթաթախ աչքերին" sev_poxeri_tokos/clip_001_230.wav,"հազիվհազ նշմարելի եղավ մարդու մի սև ուրվագիծ:" sev_poxeri_tokos/clip_001_231.wav,"— Էդ ո՞վ ես, — աղաղակեց պառավը սաստիկ վախեցած և մեքենաբար նստեց անկողնում:" sev_poxeri_tokos/clip_001_232.wav,"Մարդու ուրվագիծը շարժվեց դեպի դուռը լսվեց սողնակի չրխկոցը: Դուռը բացվեց: Մարդու" sev_poxeri_tokos/clip_001_233.wav,"ուրվագիծը մի վայրկյան երևաց վաղորդյան դալուկ լույսի մեջ և չքացավ: Դուռը բաց մնաց:" sev_poxeri_tokos/clip_001_234.wav,"Հավերի կռկռոցը լսվեց դրսից և հանկարծ լռեց:" sev_poxeri_tokos/clip_001_235.wav,"Պառավին թվաց, թե երազի մեջ է, նա վրա ընկավ և ղողդողացող ձեռքերով սկսեց շոշափել" sev_poxeri_tokos/clip_001_236.wav,"Արտեմի պառկած տեղը թախտի վրա: Տեղը դատարկ էր: Խելագարի պես թռավ թախտից և" sev_poxeri_tokos/clip_001_237.wav,"վազեց դեպի թառը: Թառը նույնպես դատարկ էր: — Վա՜յ, քու սիրտը չմեռնի, Արտե՛մ, էս ի՛նչ" sev_poxeri_tokos/clip_001_238.wav,"արիր, — ճչաց պառավը և, շտապով դերիան գցելով գլխին, դուրս ընկավ:" sev_poxeri_tokos/clip_001_239.wav,"Ու հևալով, անդադար սայթաքելով սկսեց վազել ամայի փողոցի երկարությամբ, առանց" sev_poxeri_tokos/clip_001_240.wav,"զգալու, որ սուր-սուր խճաքարերը ծակում են իր չորիկ-մորիկ մերկ ոտները: Հետո, այլևս" sev_poxeri_tokos/clip_001_241.wav,"չկարողանալով շունչը ետ բերել, կանգ առավ, նստեց հենց այնտեղ, փողոցի մեջտեղը, և սկսեց" sev_poxeri_tokos/clip_001_242.wav,"թակել ծնկներն ու լալ առանց արտասուքների: Արտեմը չքացել էր:" sev_poxeri_tokos/clip_001_243.wav,"Կարդաց Անահիտ Կիրակոսյանը հատուկ գրքասեր կայքի համար" te_inch_exav_heto/clip_001_0.wav,"Նար-Դոս" te_inch_exav_heto/clip_001_1.wav,"ԹԵ Ի՛ՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ ՇԱՔԱՐԱՄԱՆԻՑ ԵՐԿՈՒ" te_inch_exav_heto/clip_001_2.wav,"ԿՏՈՐ ՇԱՔԱՐ ՊԱԿԱՍԵՑ" te_inch_exav_heto/clip_001_3.wav,"Մի ընդարձակ ամայի բակում հետին կողմը կանգնած էր դրոգապան Յագորի հնօրյա տնակը," te_inch_exav_heto/clip_001_4.wav,"բաղկացած ընդամենը մի-մեծ սենյակից, որի դուռը բացվում էր ուղղակի դեպի բակը: Տնակի" te_inch_exav_heto/clip_001_5.wav,"մի կողքին կպած էր՝ տախտակամած խոհանոցը, իսկ խոհանոցի կողքին` մի ընդարձակ" te_inch_exav_heto/clip_001_6.wav,"ծածկոց, որի տակ Յագորը գիշերները կապում էր իր ծանրաշարժ դրոգի աժդահա ձին: Բակը" te_inch_exav_heto/clip_001_7.wav,"փողոցից բաժանված էր տախտակի ցանկապատով, որի տակ մի անկյունում կիտված էր ձիու" te_inch_exav_heto/clip_001_8.wav,"ամիսներով հավաքված աղբը: Մինչդեռ բակի մնացած մասում մի ծեղ անգամ չէր կարելի" te_inch_exav_heto/clip_001_9.wav,"գտնել — այնքան մաքուր էր, որովհետև Յագորի կինը — Անանը, օրը լուսանար թե չէ, ամենից" te_inch_exav_heto/clip_001_10.wav,"առաջ ձիու աղբն էր հավաքում և բակն ավլում:" te_inch_exav_heto/clip_001_11.wav,"Զարմանալի մաքրություն էր տիրում նաև ներսը, սենյակում: Հնամաշ, տեղ-տեղ թելերը դուրս" te_inch_exav_heto/clip_001_12.wav,"թափված կապերտ՜ը ցածրիկ թախտի վրա միշտ ավլած էր: Հողե հատակն անդադար ջրվելուց" te_inch_exav_heto/clip_001_13.wav,"խոնավացել, պնդացել, գորշ գույն էր ստացել և այնքան մաքուր էր, որ, ինչպես ասում են, յուղ" te_inch_exav_heto/clip_001_14.wav,"թա՛փեիր՝ կհավաքվեր: Թախտի, երկու փոքրիկ պատուհանների, ծալքի և թարեքի սպիտակ" te_inch_exav_heto/clip_001_15.wav,"միտկալի վարագույրները և չորս հատ հնաձև աթոռների սպիտակ երեսները փայլում էին" te_inch_exav_heto/clip_001_16.wav,"ձյունի մաքրությամբ: Մինչև անգամ պատի տակ դրված, տակը ջրակալած և ամբողջապես" te_inch_exav_heto/clip_001_17.wav,"ջուր լացող կարմիր խելադան ամեն անգամ ջրով լցվելիս խնամքով ողողվում, մաքրվում էր:" te_inch_exav_heto/clip_001_18.wav,"Ճանճ ասված բանը գոյություն չուներ այդ սենյակում, ուր ներքնատան մի տեսակ ծանր" te_inch_exav_heto/clip_001_19.wav,"զովություն էր տիրում: Հաճախ կարելի էր տեսնել միայն մի որևէ հոթիս, որ դուրս գալով" te_inch_exav_heto/clip_001_20.wav,"հայտնի չէ որտեղից` լույսից վախեցած վազում էր թախտի տակը մտնելու, կամ մի" te_inch_exav_heto/clip_001_21.wav,"նամաճիճու, որ տրխկալով ցած էր ընկնում առաստաղից մեջքի վրա և սպիտակ փորը վերև" te_inch_exav_heto/clip_001_22.wav,"արած երկար ժամանակ ոտները բալդի-բալդի էր անում, մինչև որ աջողում էր շուռ գալ, և" te_inch_exav_heto/clip_001_23.wav,"ծանր ու բարակ, կարծես խոր մտածմունքի մեջ, սկսում էր ուր-որ գնալ:" te_inch_exav_heto/clip_001_24.wav,"Ամառվա տոթ երեկո էր: Օդն այնքան անշարժ էր, որ պատուհանների վար թողած" te_inch_exav_heto/clip_001_25.wav,"վարագույրներն ամենևին չէին շարժվում: Անանը նստած էր հատակին մի չլի վրա և" te_inch_exav_heto/clip_001_26.wav,"երեխային վեր էր կացնում օրորոցից: Նա դեռևս շատ ջահել կին էր, հազիվ քսան տարեկան," te_inch_exav_heto/clip_001_27.wav,"չթի հնամաշ դերիայով և գլխին մաքուր, սպիտակ աղլուխ փաթաթած: Կազմվածքն այնքան" te_inch_exav_heto/clip_001_28.wav,"նիհար էր, որ պարզորոշ նկատվում էին թիակների սուր ծայրերը, որոնք դուրս էին ցցվել" te_inch_exav_heto/clip_001_29.wav,"բարակ դերիայի տակից և մեջքի վրա, վերևից ներքև, տաշտանման մի փոս էին գոյացրել: Մի" te_inch_exav_heto/clip_001_30.wav,"տեսակ սարսափի արտահայտություն կար նրա տեղ-տեղ կաբմրատակած, տեղ-տեղ" te_inch_exav_heto/clip_001_31.wav,"կապտած և տեղ-տեղ ուռած դեմքի վրա, մանավանդ տարօրինակ կերպով չռած քարացած" te_inch_exav_heto/clip_001_32.wav,"աչքերի մեջ, որոնք կարծես ծայրահեղ ապուշ տարակուսանքով հարցնում էին շարունակ," te_inch_exav_heto/clip_001_33.wav,"«ինչո՞ւ, ինչո՞ւ...» ու ոչ մի տեղից պատասխան չէին ստանում:" te_inch_exav_heto/clip_001_34.wav,"Լուռ ու մունջ առավ երեխային, դրեց գոգը և սկսեց հագցնել: Երեխան ծիծաղկոտ աչքերով" te_inch_exav_heto/clip_001_35.wav,"նայում էր նրա քարացած դեմքին և, ինչ-որ թոթովելով, կարծես քնքշանք էր խնդրում մորից," te_inch_exav_heto/clip_001_36.wav,"բայց մայրը կարծես չգիտեր, թե ինչ է քնքշանքը: Սակայն, երբ երեխան փամփլիկ ձեռքը" te_inch_exav_heto/clip_001_37.wav,"մեկնեց և սուր եղունգով բռնեց նրա քթից, նրա դեմքի վրա ժպիտի նման մի բան երևաց, նախ" te_inch_exav_heto/clip_001_38.wav,"համբուրեց երեխայի ձեռքը, գլխի մի թեթև շարժումով քիթն ազատեց նրա ձեռքից, հետո" te_inch_exav_heto/clip_001_39.wav,"խոնարհվեց և շրթունքը ամուր ու կաթոգին սեղմեց նրա թրխլիկ այտերին: Բայց և այնպես" te_inch_exav_heto/clip_001_40.wav,"սարսափը քարացած էր նրա դեմքի վրա և աչքերի մեջ:" te_inch_exav_heto/clip_001_41.wav,"Ներս մտավ մի կին միջին տարիքով, սև հագուստով, կարմիր քրտնած դեմքով, մի սև շալ" te_inch_exav_heto/clip_001_42.wav,"ձեռքին: Ամբողջ թաղում և թաղի սահմաններից էլ դուրս նա հայտնի էր գիժ-Հոռոմսիմ" te_inch_exav_heto/clip_001_43.wav,"անունով: Եվ իզուր չէր, որ վաստակել էր այդ անունը: Կիսախելագարի մեկն էր, վերին" te_inch_exav_heto/clip_001_44.wav,"աստիճանի չար և կռվարար, օր չէր անցնի, որ մեկի հետ չկռվեր — ո՜վ ուզում է լիներ այդ" te_inch_exav_heto/clip_001_45.wav,"մեկը՝ հարազատ, հարևան թե անծանոթ: Տարին տասներկու ամիս անեծքներ էին միայն, որ" te_inch_exav_heto/clip_001_46.wav,"թափվում էին նրա բերանից: Անիծելիս շատ անգամ կատարյալ բանաստեղծ էր դառնում," te_inch_exav_heto/clip_001_47.wav,"այնպիսի հզոր ու ազդու, երբեմն և կնոջ բերանին անսազ անեծքներ ու հայհոյանքներ" te_inch_exav_heto/clip_001_48.wav,"հորինում, որ ոչ ոք ոչ մի տեղ չէր լսել: Եվ ամբողջ թաղը սարսափում էր նրա բերանից:" te_inch_exav_heto/clip_001_49.wav,"Թաղական ոստիկանն անգամ, երբ հարևանները գնում էին գիժ-Հոռոմսիմից գանգատվելու," te_inch_exav_heto/clip_001_50.wav,"ձեռքը թափ էր տալիս և հեռանում:" te_inch_exav_heto/clip_001_51.wav,"Թաղում դեռ կային ուրիշ մի քանի հայտնի կռվարար կանայք ևս, բայց գիժ-Հոռոմսիմը վաղուց" te_inch_exav_heto/clip_001_52.wav,"արդեն տվել անցել էր ամենքից թե իր ճարտար լեզվով, թե անեծք-հայհոյանքով և թե՜ նույնիսկ" te_inch_exav_heto/clip_001_53.wav,"ֆիզիկական ուժով, որին շատ անգամ դիմում էր բերանացի կռվից հետո:" te_inch_exav_heto/clip_001_54.wav,"Ցածրահասակ, լղար, ծայր աստիճան արագաշարժ՝ տեղն ու տեղը կրակ էր գիժ-Հոռոմսիմը:" te_inch_exav_heto/clip_001_55.wav,"Պստիկ, պլպլան աչքերը ջղային անհանգստությամբ այս ու այն կողմն էին դառնում շարունակ" te_inch_exav_heto/clip_001_56.wav,"ծտի գլխի պես, — կարծես շարունակ կռվի առիթ էր որոնում: Կռվելիս նախ երկար ժամանակ" te_inch_exav_heto/clip_001_57.wav,"լեզվակոխ ու անեծքակոխ էր անում համարձակ հակառակորդին սկզբում հանգիստ, հետո" te_inch_exav_heto/clip_001_58.wav,"արագորեն տաքանալով, վերջը հանկարծ կատվի պես վրա էր ընկնում նրան և եթե աջողում" te_inch_exav_heto/clip_001_59.wav,"էր բռնել նրա մազերից, ձիգ էր տալիս բոլոր ուժով, իսկ եթե ոչ, սկսում էր կմշտել և ոլորել նրա" te_inch_exav_heto/clip_001_60.wav,"մարմինը իր երկայն, չոր մատների սուր եղունգներով, որոնց գծած ստորակետներն" te_inch_exav_heto/clip_001_61.wav,"արնակալում, ուռչում-կապտում էին և երկար ժամանակ չէին ջնջվում:" te_inch_exav_heto/clip_001_62.wav,"Գիժ-Հոռոմսիմը Անանի սկեսուրն էր:" te_inch_exav_heto/clip_001_63.wav,"— Ը-ը՜, տափը դնեմ քեզ, տափը, ոնց որ փետացել ես էդ տափին, — մրթմրթաց նա մտնելուն" te_inch_exav_heto/clip_001_64.wav,"պես, պստիկ, չար աչքերը ոլորելով հարսի վրա:" te_inch_exav_heto/clip_001_65.wav,"Անանն այն աստիճան սովորել էր այդպիսի անառիթ անեծքների, որ մինչև անգամ չնայեց" te_inch_exav_heto/clip_001_66.wav,"սկեսոր կողմը, այլ անտարբեր ու դանդաղ՝ շարունակում էր հագցնել երեխային:" te_inch_exav_heto/clip_001_67.wav,"Գիժ-Հոռոմսիմը շալը շպրտեց թախտի վրա, որի ժամանակ նրա արագաշարժ աչքերը" te_inch_exav_heto/clip_001_68.wav,"հանկարծ մի վայրկյան կանգ առան պատուհանների վար թողած վարագույրների վրա:" te_inch_exav_heto/clip_001_69.wav,"— Աղջի, բա էդ քոռացած աչքերովդ տեսնում չե՞ս արևը մեր ա մտել, — ասաց նա: — Ա՜յ, ոչ" te_inch_exav_heto/clip_001_70.wav,"ունենամ քեզ պես հարսը, ոչ, չորանաս կպչես էդ տափից, ոնց որ չորացել կպել ես:" te_inch_exav_heto/clip_001_71.wav,"Ու անեծքները շարունակելով գիժ-Հոռոմսիմը բարձրացավ թախտը, պատուհանների" te_inch_exav_heto/clip_001_72.wav,"վարագույրները գցեց բաց փեղկերի գլխին, հետո ուզում էր իջնել, բայց մի բան մտաբերելով" te_inch_exav_heto/clip_001_73.wav,"արագ մոտեցավ թարեքին, ետ քաշեց վարագույրը և սկսեց մեկ-մեկ համարել թիթեղյա" te_inch_exav_heto/clip_001_74.wav,"մատուցարանի վրա թեյի պարագաների կողքին դրված շաքարամանի միջի շաքարի" te_inch_exav_heto/clip_001_75.wav,"կտորները: Առավոտյան տնից դուրս գնալիս շաքարամանի մեջ ճիշտ տասը կտոր շաքար էր" te_inch_exav_heto/clip_001_76.wav,"թողել նա, բայց այժմ, համարելուց հետո, տեսավ երկու կտոր պակաս է: Ու ծտի նման ցած" te_inch_exav_heto/clip_001_77.wav,"թռավ թախտից:" te_inch_exav_heto/clip_001_78.wav,"— Ա՜յ քեզ... ա՜յ, ա՜յ, ա՜յ..." te_inch_exav_heto/clip_001_79.wav,"Այս խոսքերով նախ երկու ձեռքով պինդ խփեց հարսի գլխին, հետո ծայրահեղ կատաղությամբ" te_inch_exav_heto/clip_001_80.wav,"ատամները սեղմած սկսեց սուր-սուր եղունգներով կմշտել նրա դեմքը, ձեռքերը, կողերը —" te_inch_exav_heto/clip_001_81.wav,"ո՜ւր որ պատահեր, ընդսմին, ամեն մի կմշտոցի հետ եղունգների մեջ բռնած կաշին ոլորում էր" te_inch_exav_heto/clip_001_82.wav,"և ձիգ տալիս:" te_inch_exav_heto/clip_001_83.wav,"— Ըը՛... — ցավից մղկտաց Անանը և, երկու ձեռքով ամուր գրկելով երեխային, խոնարհվեց նրա" te_inch_exav_heto/clip_001_84.wav,"վրա:" te_inch_exav_heto/clip_001_85.wav,"— Առանց ինձ չայ էլ ես խմում, հա ... Այ քեզ... տասը կտոր շաքարից ութն ես թողել, ութ կտոր" te_inch_exav_heto/clip_001_86.wav,"դառնաս դու... ա՜յ քեզ, ա՜յ, ա՜յ... շատ էժան ենք առնում, հա՞, որ քոռ ու փուճ ես անում," te_inch_exav_heto/clip_001_87.wav,"քոռանաս ու փճանաս դու... ա՛յ քեզ, այ, ա՛յ..." te_inch_exav_heto/clip_001_88.wav,"Ու սուր եղունգները դանակի՝ պես ակոսում էին Անանի վտիտ մարմինը:" te_inch_exav_heto/clip_001_89.wav,"— Վըի՛, վըի՛… — մղկտում էր Անանը ցավերից գալարվելով, և նրա ձեռքերը մեքենայաբար" te_inch_exav_heto/clip_001_90.wav,"ավելի ու ավելի էին սեղմում երեխային, և նա ավելի ու ավելի էր խոնարհվում երեխայի վրա:" te_inch_exav_heto/clip_001_91.wav,"Իսկ երեխան սաստիկ ճչում էր նրա գրկին: Գիժ-Հոռոմսիմի կատաղությունը գնալով" te_inch_exav_heto/clip_001_92.wav,"սաստկանում էր: Երկու ձեռքերի սուր եղունգները կարծես անզոր էին նրա բոլոր" te_inch_exav_heto/clip_001_93.wav,"բարկությունը թափելու: Նրան կատաղեցնում էր առանձնապես այն հանգամանքը, որ Անանը" te_inch_exav_heto/clip_001_94.wav,"համարյա թե ձայն չէր հանում, կարծում էր, թե ուրեմն հարսը բոլորովին ցավ չի զգում," te_inch_exav_heto/clip_001_95.wav,"մինչդեռ սիրտը հովացնելու համար ուզում էր, որ Անանը ճչար, աղաղակեր, լաց լիներ," te_inch_exav_heto/clip_001_96.wav,"օգնություն կանչեր, ուստի աշխատում էր խփել կամ կմշտել նրա մարմնի այնպիսի մի" te_inch_exav_heto/clip_001_97.wav,"նրբազգաց տեղ, որ հարսը ստիպված էլներ վերջապես բարձրաձայն արտահայտել իր ցավը:" te_inch_exav_heto/clip_001_98.wav,"Բայց չէ, Անանը համառորեն ձայնը փորն էր գցել և, նրա առջև խոնարհված, զսպած" te_inch_exav_heto/clip_001_99.wav,"հառաչանքներ էր միայն արձակում, որ գիժ-Հոռոմսիմը հազիվ թե լսում էր իր կատաղի՝" te_inch_exav_heto/clip_001_100.wav,"ծկլթոցների և երեխայի լացի մեջ:" te_inch_exav_heto/clip_001_101.wav,"Տեսնելով, որ խփելով և կմշտելով ոչինչ չի լինում, գիժ-Հոռոմսիմը պոկեց հարսի գլխից" te_inch_exav_heto/clip_001_102.wav,"սպիտակ աղլուխը, բռնեց նրա ցանցառ մազերի երկու հյուսերից մեկի ծայրից և ձեռքի ուժգին" te_inch_exav_heto/clip_001_103.wav,"թափով ձիգ տվեց հանկարծ:" te_inch_exav_heto/clip_001_104.wav,"— Աա՛աա... — երկար ու սուր ճչաց Անանը և, սաստիկ ցավից աչքերը փակելով, ետ ընկավ" te_inch_exav_heto/clip_001_105.wav,"մեջքի վրա: Նրա թողացած ձեռքերը բաց թողին երեխային: Երեխան նրա գոգից գլորվեց" te_inch_exav_heto/clip_001_106.wav,"ընկավ գետին և սկսեց ավելի ճչալ:" te_inch_exav_heto/clip_001_107.wav,"Հարսի սուր ճիչը, վերջապես, փոքր-ինչ հովացրեց գիժ-Հոռոմսիմի սիրտը, նա թողեց հարսի" te_inch_exav_heto/clip_001_108.wav,"մազերը, վերցրեց երեխային և, շարունակելով անեծքներ թափել, հոգնած նստեց թախտի վրա" te_inch_exav_heto/clip_001_109.wav,"ու սկսեց ձեռքերի մեջ օրորել երեխային, որ սուս կացնի: Նրա պստիկ, չար աչքերը դեռևս" te_inch_exav_heto/clip_001_110.wav,"պլպլում էին խելագարի կատաղությամբ, քրտինքը վրա էր տվել նեղ ճակատին. նա հևում էր" te_inch_exav_heto/clip_001_111.wav,"երկար տեղ վազած մարդու նման:" te_inch_exav_heto/clip_001_112.wav,"Իսկ Անանը, աչքերը փակ, ընկած էր հատակին մեջքի վրա և նվում էր միալար, հազիվ լսելի" te_inch_exav_heto/clip_001_113.wav,"ձայով:" te_inch_exav_heto/clip_001_114.wav,"Ամառվա երկարատև, անտանելի տոթ օրը նոր էր մթնել: Պառավ Հեղնարը և նրա երկու" te_inch_exav_heto/clip_001_115.wav,"փոքրիկ թոռները — մեկը տղա, մյուսն աղջիկ — ծալապատիկ նստած էին թախտի վրա և" te_inch_exav_heto/clip_001_116.wav,"հայտնի չէ՝ ճաշ թե ընթրիք էին ուտում, որովհետև իրենք էլ չգիտեին ո՞րն է իրենց ճաշը և ո՞րն" te_inch_exav_heto/clip_001_117.wav,"ընթրիքը: Կապույտ սուփրի վրա պլպլում էր մի փոքրիկ լամպ, որ չմաքրած ապակու միջից" te_inch_exav_heto/clip_001_118.wav,"պղտոր լույս էր սփռում նրանց հոգնատանջ, քրտնած երեսներին: Նրանց կերածը փռան սև" te_inch_exav_heto/clip_001_119.wav,"հաց էր և կիսախակ մի ձմերուկ, որի գույնը դժվար էր որոշել սպիտակ էր, թե դեղին: Լամպի" te_inch_exav_heto/clip_001_120.wav,"լույսն իր շուրջը հավաքել էր ահագին թվով մանր մժեղներ, որոնք պտույտ էին անում տաք" te_inch_exav_heto/clip_001_121.wav,"ապակու շուրջը, շատերն այրվում թափվում էին ներքև, շատերն էլ կպչում թաց ձմերուկից:" te_inch_exav_heto/clip_001_122.wav,"Պառավ Հեղնարը ցամաքած, կուչ եկած մի կին էր դեմքի անհամար խորշոմներով: Հարատև" te_inch_exav_heto/clip_001_123.wav,"չքավորությունն ու բախտի ծանր հարվածները ծռել էին նրա մեջքը և իրենց անջնջելի կնիքը" te_inch_exav_heto/clip_001_124.wav,"դրոշմել նրա դեմքին և թախծալի աչքերի մեջ: Թոռները — քույր ու եղբայր որբ էին և մնացել" te_inch_exav_heto/clip_001_125.wav,"էին պառավ տատի խնամքի տակ: Այդ երկու փոքրիկ երեխաներն էին, որ պառավ Հեղնարին" te_inch_exav_heto/clip_001_126.wav,"եռանդ էին ներշնչում ապրելու և աշխատելու: Բայց պառավ Հեղնարը մի ավելի մեծ վիշտ" te_inch_exav_heto/clip_001_127.wav,"ուներ, այդ՝ երկու որբերի մեծ քրոջ — Անանի վիճակն էր իր կիսախելագար սկեսոր և նրանից" te_inch_exav_heto/clip_001_128.wav,"ոչ պակաս վայրագ ամուսնու ձեռքից:" te_inch_exav_heto/clip_002_0.wav,"Պառավի մշտական պարապմունքը լվացարարությունն էր և հաց թխելը: Շատ լվացք անելուց" te_inch_exav_heto/clip_002_1.wav,"և թոնրի մեջ հաց կող տալուց նրա դեմքի և ձեռքերի կաշին եռացրած ջրի և թոնրի կրակի մեջ" te_inch_exav_heto/clip_002_2.wav,"մրկվել, չորացել, ճաքճաքել, մագաղաթ էր դարձել: Լվացք անելիս փոքրիկ թոռներն օգնում" te_inch_exav_heto/clip_002_3.wav,"էին տատին, մեկը փայտն ու՝ տաշեղները խտտած, մյուսը կաթսան ուսած և լվացքի թաբախը" te_inch_exav_heto/clip_002_4.wav,"քարշ տալով առաջնորդում էին լվացքի ծանր կապոցը շալակած տատին դեպի գետափ: Եվ" te_inch_exav_heto/clip_002_5.wav,"այնուհետև, երբ տատը կիզիչ արևի տակ թաբախի մոտ պպզած՝ ճմռում էր լվացքը, նրանք" te_inch_exav_heto/clip_002_6.wav,"ծակ տոլչով ջուր էին մատակարարում մերթ կաթսայից թաբախին, մերթ գետից կաթսային:" te_inch_exav_heto/clip_002_7.wav,"Իսկ երբ պարապ էին մնում, աղջիկը դերիայի փեշերը շեքը հավաքած, տղան վարտիքը մինչև" te_inch_exav_heto/clip_002_8.wav,"ազդրերը վեր քաշած՝ մտնում էին գետի՝ վճիտ ջուրը և լպրծուն սալ քարերից ու խճից թումբեր" te_inch_exav_heto/clip_002_9.wav,"կազմում:" te_inch_exav_heto/clip_002_10.wav,"Այդ երեկո էլ, ամբողջ օրը կիզիչ արևի տակ գետափին անցկացնելուց և լվացքը, կաթսան ու" te_inch_exav_heto/clip_002_11.wav,"թաբախը տիրոջը հանձնելուց հետո, նոր էին վերադարձել տուն և հոգնած ու քաղցած հաց էին" te_inch_exav_heto/clip_002_12.wav,"ուտում, որ շուտով քնեն և առավոտը վաղ-վաղ դարձյալ գործի գնան:" te_inch_exav_heto/clip_002_13.wav,"— Նանի, որ ուտես՝ կորիզն ինձ տու, — ասում էր թոռներից մեկը, ձմերուկի կորիզները" te_inch_exav_heto/clip_002_14.wav,"հավաքելով իր առջև:" te_inch_exav_heto/clip_002_15.wav,"— Սուտ ա ասում, նանի ջան, ինձ տու, — ասում էր մյուսը, նույնպես կորիզները հավաքելով" te_inch_exav_heto/clip_002_16.wav,"իր առջև:" te_inch_exav_heto/clip_002_17.wav,"— Հրեդ, դու քիչ ունես, — ասում էր առաջինը:" te_inch_exav_heto/clip_002_18.wav,"— Դու ավելի շատ չունե՞ս, — առարկում էր երկրորդը:" te_inch_exav_heto/clip_002_19.wav,"— Ո՞ւր ա, հը՛, ո՞ւր ա. շատ ըլի` քսանն, էլի՜:" te_inch_exav_heto/clip_002_20.wav,"— Քսանն էլ կըլի, հըլա հարուրն էլ:" te_inch_exav_heto/clip_002_21.wav,"— Հա, ո՜նց չէ. հարուրը հրեդ քունը կըլի ու..." te_inch_exav_heto/clip_002_22.wav,"— Դե քիչ բասեբաս մտեք, գլուխս ցավում ա, — բարկացավ տատն իրեն հատուկ" te_inch_exav_heto/clip_002_23.wav,"բարեսրտությամբ: — Յանի ի՞նչ եք տեսել էդ կորիզի մեջ, որ ամեն հետ իրար միս եք կրծում:" te_inch_exav_heto/clip_002_24.wav,"Կեսը մեկիդ կտամ, կեսը` մեկէլիդ:" te_inch_exav_heto/clip_002_25.wav,"Պառավ Հեղնարը կորիզը երկու թոռների մեջ բաժանելու վրա էր, երբ հանկարծ ներս մտավ" te_inch_exav_heto/clip_002_26.wav,"Անանը երեխան խտտին: Մտավ շտապով, հուսահատ, վճռական քայլերով:" te_inch_exav_heto/clip_002_27.wav,"— Նանի, ախր իմ մեղքը ո՞նց ընկար, որ տարար ինձ էն դժոխքը գցեցիր, — բացականչեց նա" te_inch_exav_heto/clip_002_28.wav,"լացակումած, երեխան գրեթե գցելով թախտի վրա: — Քա՞ր եմ, երկա՞թ եմ, որ դիմանամ:" te_inch_exav_heto/clip_002_29.wav,"Աստոձ ինձ էլ մարդ ա ստեղծել, թե շուն..." te_inch_exav_heto/clip_002_30.wav,"Նա նստեց թախտի վրա և, սրտի փղձուկը չկարողանալով բռնել, սկսեց սաստիկ, ցնցողաբար" te_inch_exav_heto/clip_002_31.wav,"հեկեկալ, դեմքը ձեռքերով ծածկած:" te_inch_exav_heto/clip_002_32.wav,"Նանն իր երկու պստիկ թոռներով կորիզն էլ մոռացավ, ամեն բան էլ: Սկզբում, երբ Անանը" te_inch_exav_heto/clip_002_33.wav,"ներս մտավ այնքան անսովոր կերպով, պառավ Հեղնարը խիստ վախեցավ, բայց երբ Անանի" te_inch_exav_heto/clip_002_34.wav,"խոսքերից իմացավ բանը, մնաց նստած տեղը ցամաքած, լուռ ու վշտահար:" te_inch_exav_heto/clip_002_35.wav,"— Էլ ի՞նչ արեց, աղջի, — հարցրեց նա:" te_inch_exav_heto/clip_002_36.wav,"— Չես գիտի՞ ինչ կանի, — արտասանեց Անանը հեծկլտանքի միջից: — Ջանիս վրա էլ տեղ" te_inch_exav_heto/clip_002_37.wav,"չմնաց, որ արինլվիկ չարեց, էլ գլխիս վրա մազ չմնաց, որ չպոկեց, էլ գլխումս ղուղ չմնաց," te_inch_exav_heto/clip_002_38.wav,"էնքան թակեց... մինչև ե՞րբ... Մի հոգի ունեմ, դե էն ա, մի անգամ հանի, պրծնեմ, է՛լի... թե չէ, է՜լ" te_inch_exav_heto/clip_002_39.wav,"հալ կա՞, որ դիմանամ..." te_inch_exav_heto/clip_002_40.wav,"— Այ, ոչ էր ըլել էն օրը, սև օր էր մթնել էն օրն իմ գլխին, որ դու մտար էդ քարուքանդ տունը, —" te_inch_exav_heto/clip_002_41.wav,"հառաչեց Հեղնարը: — Քու սաբաբ ըլողի ջանը կրակ ընկնի, ոնց որ կրակ ա ընկել իմ ջանը:" te_inch_exav_heto/clip_002_42.wav,"Ախր էն գիժ սրտամեռն ի՞նչ ա ուզում քեզանից, որ ըտենց կրծում ա միսդ, շունը կրծի նրա" te_inch_exav_heto/clip_002_43.wav,"միսը:" te_inch_exav_heto/clip_002_44.wav,"— Ի՞նչ ա ուզում, — դառնությամբ արտասանեց Անանը, գլխի աղլուխի ծայրով սրբելով" te_inch_exav_heto/clip_002_45.wav,"աչքերը: — Էն ա ուզում, որ ասում ա՝ մի՜ ուտի, մի՜ խմի, մի՜ հագնի, մի՜ մաշի, հենց իմանաս" te_inch_exav_heto/clip_002_46.wav,"մանանա ա թափվում ինձ հմար երկնքից:" te_inch_exav_heto/clip_002_47.wav,"— Ըսօր էլի գժվե՞ց:" te_inch_exav_heto/clip_002_48.wav,"— Գժվեց թե ընե՛նց... Առավոտը վեր կացավ, կորավ գնաց մեռելի թաղման: Չունքի ինքը չէր" te_inch_exav_heto/clip_002_49.wav,"խմելու, չթողեց որ սամավար գցեմ: Յագորն էլ խո առավոտը լիսանում ա թե չէ, դրոգը լծում" te_inch_exav_heto/clip_002_50.wav,"գնում ա, առանց չայ խմելու: Դե իմ գլուխը ջհանդամը, չայի հմար սիրտս շատ էլ չի գնում, էս" te_inch_exav_heto/clip_002_51.wav,"էրեխեն էր լաց ըլում, սոված էր: Չուտելուց ծիծս չորացել, կպել ա դոշիս: Գնացել, հարևանից" te_inch_exav_heto/clip_002_52.wav,"մի չայնիկ ջուր եմ բերել, էրկու կտոր շաքար եմ գցել, հաց բրդել, ուտեցրել, որ անջախ ձենը" te_inch_exav_heto/clip_002_53.wav,"կտրել ա: Սաղ օրը կորած էր: Իրիկնապահին քելեխը զահրումար արած, հարբած-տրաքված" te_inch_exav_heto/clip_002_54.wav,"տուն էկավ ու էկած-չէկած հըլա մի լավ անըծքակոխ արավ, եննա վրա ընկավ թարեքին:" te_inch_exav_heto/clip_002_55.wav,"Տեսավ էրկու կտոր շաքար պակաս ա, խո գիտաս, շաքարն էլ ու ամեն բան էլ համբրած ունի" te_inch_exav_heto/clip_002_56.wav,"տանը, ո՞նց թե, ասում ա, էրկու կտոր շաքար ես բանացրել առանց ինձ. ոնց որ մի կատաղած" te_inch_exav_heto/clip_002_57.wav,"շուն՝ վրա պրծավ ու ջանիս վրա մի սաղ տեղ չթողաց — խփեց, գզգզեց, ծակծկեց... Ջանս որ" te_inch_exav_heto/clip_002_58.wav,"բաց անեմ, չես կարա մտիկ անի, կասես կեծացրած շամփուրներով դաղդղել են..." te_inch_exav_heto/clip_002_59.wav,"Փղձուկը նորից բռնեց Անանին, բայց նա կարողացավ զսպել իրեն." te_inch_exav_heto/clip_002_60.wav,"— Սրանից ետը, որ սպանես էլ, նանի, ես էլ ընտեղ գնացողը չեմ, — ավելացրեց դողդող, բայց" te_inch_exav_heto/clip_002_61.wav,"վճռական ձայնով կգնամ Քուռը կընգնեմ, կխեղվեմ, հոգիս սատանի փայ կանեմ ու ընտեղ չեմ" te_inch_exav_heto/clip_002_62.wav,"գնա: Հերիք ա, հոգիս հրես էկել, դեմ ա առել բկիս: Իմ մատաղ օրերը սև ու մութ ա արել: Մի օր" te_inch_exav_heto/clip_002_63.wav,"ուրախութին չեմ տեսել: Սաղ իրեք տարի, ոնց որ շամփրի վրա դնես խրովես, ընենց խրովել ա" te_inch_exav_heto/clip_002_64.wav,"ինձ, ինքը ջոկ, տղեն ջոկ: Ինքը ծեծել ջարդել, մսերս գզգզել ա, հերիք չի, տղեն էլ հարբած," te_inch_exav_heto/clip_002_65.wav,"տրաքված էկել ա, պակասը թամամցրել: Ինչի՞, ի՞նչ եմ արել: Մի անլեզու հայվանի պես ընկած" te_inch_exav_heto/clip_002_66.wav,"եմ ինձ հմար. տալիս են՝ ուտում եմ, չեն տայիս՝ ձեն չեմ հանում: Սաղ օրը հոգիս դուրս ա գալի" te_inch_exav_heto/clip_002_67.wav,"Քռից ջուր կրելով, ձիու թրիքը հավաքելով, բակն ավլելով, տունը տեղավորելով, նրանց" te_inch_exav_heto/clip_002_68.wav,"կարկատաններն անելով, էլ ի՞նչ են ուզում: Շունը, որ շուն ա, շանն էլ էն չարչարանքը չեն տա," te_inch_exav_heto/clip_002_69.wav,"ընչ որ ինձ, բա մի շան ղդար էլ չկա՞մ: Հրես էս ըրեխի հմար հոգի են տալիս, բա սրա հմար էլ ա" te_inch_exav_heto/clip_002_70.wav,"խնայեն, է՜, ինձ: Վո՜ւյ, աստոձ ջան, — բացականչեց Անանը՝ արտասվալից աչքերը գցելով" te_inch_exav_heto/clip_002_71.wav,"առաստաղին, — ի՞նչ կըլի հոգիս առնես, պրծնեմ..." te_inch_exav_heto/clip_002_72.wav,"Նրա ձայնը բոլորովին դողդողաց և հանկարծ կտրվեց, գլուխն ընկավ տախտակի պես հարթ" te_inch_exav_heto/clip_002_73.wav,"կրծքի վրա և ուժգին հեկեկանքը նորից սկսեց ցնցել նրա ոսկրացած ուսերն ու մեջքը:" te_inch_exav_heto/clip_002_74.wav,"Փոքրիկ քույրն ու եղբայրը սուս արած նայում ու լսում էին նրան մանկական լուրջ" te_inch_exav_heto/clip_002_75.wav,"հետաքրքրությամբ, մանուկը չոչ անելով մոտեցել էր սուփրին, վերցրել ձմերուկի մի կլեպ և" te_inch_exav_heto/clip_002_76.wav,"աշխատում էր կրծել իր նոր դուրս եկած պստիկ ատամներով: Իսկ պառավ Հեղնարը մնացել" te_inch_exav_heto/clip_002_77.wav,"էր տեղն ու տեղը ցամաքած, չիմանալով ինչ ասի, որ գոնե մի քիչ մխիթարած լինի սկեսոր ու" te_inch_exav_heto/clip_002_78.wav,"մարդու ձեռին այրված, դաղված թոռանը: Վշտից և կարեկցությունից նրա պառավ գլուխն" te_inch_exav_heto/clip_002_79.wav,"օրորվում էր սաստիկ և բարի աչքերը լցվել էին արտասուքով:" te_inch_exav_heto/clip_002_80.wav,"— Աղջի, ըտենց որ խոսում ես, սաղ ջանս կրակ ա ընկնում ախր, — ասաց նա լացակումած: —" te_inch_exav_heto/clip_002_81.wav,"Ասում ես, թե էլ չես գնա ընտեղ, եննա դրանով կպրծնե՞ս էն կապելու գժերի ձեռիցը:" te_inch_exav_heto/clip_002_82.wav,"— Չեմ պրծնի ավելի լավ, — պատասխանեց Անանը, շարունակելով հեծկլտալ: — Սրանից" te_inch_exav_heto/clip_002_83.wav,"ավելի ի՞նչ պտի անեն: Սպանեն, թող սպանեն: Ջանս էլ ա կդնջանա: Էլ խո ամեն օր" te_inch_exav_heto/clip_002_84.wav,"դաղդղորիկ չեն ածի: Գշերները չեմ կարում քնի՝ մղկտոցից, — ավելացրեց նա և արտասուքը" te_inch_exav_heto/clip_002_85.wav,"նորից սկսեց գլգլալով թափվել նրա աչքերից:" te_inch_exav_heto/clip_002_86.wav,"Պառավ Հեղնարն այլևս չկարողացավ դիմանալ: Նրա գլուխը դադարեց օրորվելուց, հանգած" te_inch_exav_heto/clip_002_87.wav,"աչքերը վառվեցին հուսահատական վճռականության կրակով և պառավ մարմինն սկսեց" te_inch_exav_heto/clip_002_88.wav,"դողդողալ ներքին բուռն զայրույթից:" te_inch_exav_heto/clip_002_89.wav,"— Լա՜վ, մնա: Էլ չգնաս, էլ չգնաս էն կապելու գժերի տուն, — բացականչեց նա: — Ես նրանց" te_inch_exav_heto/clip_002_90.wav,"աղջիկ չեմ տվել, որ համ քոծի պես բանեցնեն, համ էլ տակները– դնեն, ջարդեն: Մումի պես" te_inch_exav_heto/clip_002_91.wav,"հալել մաշել, են, հալվի ու մաշվի նրանց ջանը: Անտեր չես, ես հըլա չեմ մեռել: Կաց, էլ չգնաս:" te_inch_exav_heto/clip_002_92.wav,"Հալբաթ մի կտոր հաց էլ քեզ հմար կճարենք, որ..." te_inch_exav_heto/clip_002_93.wav,"Խոսքը չվերջացավ պառավի բերանում, գժված գոմշի պես ներս ընկավ մի ահագին մարդ," te_inch_exav_heto/clip_002_94.wav,"այնքան ահագին, օր ներս ընկնելուն պես կասես լցրեց իրենով այդ փոքրիկ խրճիթը: Անանի" te_inch_exav_heto/clip_002_95.wav,"մարդն էր, դրոգապան Յագորը, իր դրոգի պես կոպիտ ու անտաշ, իր հսկա ձիու պես խոշոր ու" te_inch_exav_heto/clip_002_96.wav,"ջլապինդ: Գլխին գդակ չուներ, արևառ երեսն այնքան թավամազ էր, որ մորուքն ու բեղերը" te_inch_exav_heto/clip_002_97.wav,"կասես խառնվել էին իրար, կուրծքը բաց էր, կապույտ արխալուղով և այնքան լայն շալվարով," te_inch_exav_heto/clip_002_98.wav,"որ եթե տոտերը հաներ անկրունկ երկարաճիտ լափչիների միջից, կկարծեիր, թե կանացի" te_inch_exav_heto/clip_002_99.wav,"շրջազգեստ ունի հագին: Կատաղությունից փայլում էին նրա ահագին աչքերը թավամազ, սև" te_inch_exav_heto/clip_002_100.wav,"հոնքերի տակ, մեծ քթի պնչերը փռնչում էին հոգնած ձիու ռունգների պես լայնացած:" te_inch_exav_heto/clip_002_101.wav,"Կինը նրան տեսնելուն պես վայրկենաբար դադարեց լալուց, վեր թռավ տեղից և վազեց կպավ" te_inch_exav_heto/clip_002_102.wav,"պատին մեռելի պես գունատված:" te_inch_exav_heto/clip_002_103.wav,"— Ես քու... — գոռգոռաց մի սարսափելի հայհոյանք և Յագորը սպառնագին մի քանի քայլ" te_inch_exav_heto/clip_002_104.wav,"արավ դեպի նա:" te_inch_exav_heto/clip_002_105.wav,"Պառավ Հեղնարը վեր թռավ տեղից և ուզեց կտրել նրա ճանապարհը, բայց նա ձեռքի մի թեթև" te_inch_exav_heto/clip_002_106.wav,"շարժումով նետեց նրան նորից դեպի թախտը և իր հսկա հասակով գնաց կանգնեց վախից" te_inch_exav_heto/clip_002_107.wav,"տերևի պես թպրտացող կնոջ առջև:" te_inch_exav_heto/clip_002_108.wav,"— Վո՛ւյ, չխփես, Յագոր ջան... հոգուդ մեռնեմ, չխփես, ջանս ցավում ա, — աղաչեց Անանը" te_inch_exav_heto/clip_002_109.wav,"գլուխը երկարացրած և երկու ձեռքով պինդ գրկած իր ոսկրացած ուսերը:" te_inch_exav_heto/clip_002_110.wav,"— Չխփե՛մ, չխփե՛մ, — որոտաց Յագորը կատաղի աչքերը փայլեցնելով նրա վրա: — Բա ի՞նչ" te_inch_exav_heto/clip_002_111.wav,"անեմ: Աչքերդ պաչե՞մ, որ էն պառավը քնած՝ թաքուն վեր ես կացել, էկել, տունն անտեր թողել:" te_inch_exav_heto/clip_002_112.wav,"Փախել ես, հա , տանից: Ջառըջհանդամը, թե փախել ես. — շատ էլ դարդ չեմ անի քեզ հմար, էս" te_inch_exav_heto/clip_002_113.wav,"էրեխի՞ն ուր ես բերել: Հը՞: Խո չե՞ս ուզում էս սհաթին ճիվը ճվիցդ հանեմ, ճիճվի պես ճխլեմ" te_inch_exav_heto/clip_002_114.wav,"ոտիս տակը: Հը՞: Ինձ չես ճնանչո՞ւմ: Ըըը , ես քու..." te_inch_exav_heto/clip_002_115.wav,"Եվ մի ահագին բռունցք, կարծես երկաթից ձուլված, ծանր ու դանդաղ, հորիզոնական ձևով" te_inch_exav_heto/clip_002_116.wav,"գնաց ու եկավ դիպավ կնոջ կողքին:" te_inch_exav_heto/clip_002_117.wav,"Անանը մինչև անգամ չճչաց, այլ միայն հանկարծ բերանը բաց արեց, ներս ծծեց օդը մի" te_inch_exav_heto/clip_002_118.wav,"տարօրինակ հևքով, այնպես, ինչպես ջրից հանած ձուկը, հետո օրորվեց և կամաց, փալասի" te_inch_exav_heto/clip_002_119.wav,"պես, վար ընկավ գետին:" te_inch_exav_heto/clip_002_120.wav,"— Ա՛, քու սիրտը չմեռնի, էդ ի՞նչ արիր, — ճչաց Հեղնարը սարսափած և վազեց օգնության:" te_inch_exav_heto/clip_002_121.wav,"Յագորը մի րոպե թավամազ հոնքերի տակից նայեց իր ոտքերի առջև թավալված կնոջ չռած" te_inch_exav_heto/clip_002_122.wav,"աչքերին, հետո, շարունակելով հայհոյանքները, մոտեցավ երեխային, որը շարունակում էր" te_inch_exav_heto/clip_002_123.wav,"կրծել ձմերուկի կլեպը, վերցրեց և առանց շտապելու դուրս գնաց:" te_inch_exav_heto/clip_002_124.wav,"Պառավ նանը խոնարհվեց Անանի վրա և սարսափից քարացավ:" te_inch_exav_heto/clip_002_125.wav,"Անանն ընկած էր գետնին՝ որկորը տարօրինակ կերպով վեր ցցած, չռած աչքերը նայում էին" te_inch_exav_heto/clip_002_126.wav,"առաստաղին ապակու բութ փայլով, բաց բերանից արյուն էր հոսում, հևքը կարծես քարացել" te_inch_exav_heto/clip_002_127.wav,"էր այնտեղ:" te_inch_exav_heto/clip_002_128.wav,"Կնոջն սպանելու համար մեղադրվող դրոգապան Յագորը նախնական քննության ժամանակ" te_inch_exav_heto/clip_002_129.wav,"դատական քննչի՝ հարցու-փորձին պատասխանելով՝ ասաց. — Մի մուշտի տվի, է՛լի, ուրիշ" te_inch_exav_heto/clip_002_130.wav,"բան խո չե՞մ արել:" te_inch_exav_heto/clip_002_131.wav,"Կարդաց Անահիտ Կիրակոսյանը հատուկ գրքասեր կայքի համար" verjin_mohikanner/clip_001_0.wav,"Նար-Դոս" verjin_mohikanner/clip_001_1.wav,"" verjin_mohikanner/clip_001_2.wav,"Վերջին" verjin_mohikanner/clip_001_3.wav,"մոհիկաններ" verjin_mohikanner/clip_001_4.wav,"" verjin_mohikanner/clip_001_5.wav,"Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977 թվական։" verjin_mohikanner/clip_001_6.wav,"" verjin_mohikanner/clip_001_7.wav,"Իմ ընթերցողներին" verjin_mohikanner/clip_001_8.wav,"Ես ստացա հետևյալ նամակը և նամակի հետ առանձին տետրակի մեջ մի" verjin_mohikanner/clip_001_9.wav,"գրություն, որը հրատարակության եմ տալիս ստորև։" verjin_mohikanner/clip_001_10.wav,"" verjin_mohikanner/clip_001_11.wav,"Ես ձեր «Նեղ օրերից մեկը» պատմվածքի հերոսն եմ— Պատրիկյանը։ Թեև" verjin_mohikanner/clip_001_12.wav,"իսկական ազգանունս Պատրիկյան չէ, բայց այդ միևնույն է. թող ձեզ և" verjin_mohikanner/clip_001_13.wav,"ընթերցողների համար Պատրիկյան էլ մնամ. իսկական ազգանունս հայտնելով չի" verjin_mohikanner/clip_001_14.wav,"փոխվելու էությունը, որի դեմ առարկելիք չունեմ։" verjin_mohikanner/clip_001_15.wav,"«Նեղ օրերից մեկը» լույս տեսնելուց հետո անցել է մոտ երեսուն տարի, և դեռ" verjin_mohikanner/clip_001_16.wav,"չգիտեմ երբևիցե հետաքրքրվե՞լ եք իմանալու, թե հետագայում ինչ եղան, ինչ" verjin_mohikanner/clip_001_17.wav,"վիճակ ունեցան ձեր այդ պատմվածքի գլխավոր պերսոնաժները, այսինքն— ես," verjin_mohikanner/clip_001_18.wav,"տանտերս, խմբագրության քարտուղարը և արքունական թատրոնների երգիչ" verjin_mohikanner/clip_001_19.wav,"Ջափինյանը կամ Ժապինովը, ինչպես անվանվում էր այն ժամանակ աֆիշների" verjin_mohikanner/clip_001_20.wav,"մեջ։ Եթե հետաքրքրվել եք և չեք իմացել, ես կարող եմ պատմել։" verjin_mohikanner/clip_001_21.wav,"Կսկսեմ ինձնից։" verjin_mohikanner/clip_001_22.wav,"Մի երկու լղարիկ գրքույկ հրատարակելուց հետո, որի վրա զուր տեղը ծախսել էի" verjin_mohikanner/clip_001_23.wav,"ուսուցչությանս ժամանակ խնայած կոպեկներս, ես մի անգամ առմիշտ թողի գրող" verjin_mohikanner/clip_001_24.wav,"լինելու մարմաջը, այրեցի հետագա բոլոր գրվածքներս և գալիցինյան ռեժիմից" verjin_mohikanner/clip_001_25.wav,"հետո, երբ վերստին բացվեցին մեր դպրոցները, նորից մտա ուսուցչական" verjin_mohikanner/clip_001_26.wav,"ասպարեզ։ Այն խոնավ ու մութ սենյակը, որի վարձը նեղ օրերիս հազիվ էի" verjin_mohikanner/clip_001_27.wav,"կարողանում վճարել, թողի և անցա նույն տան բակում ազատված երկու լուսավոր" verjin_mohikanner/clip_001_28.wav,"սենյակ, ամուսնացա, օրինավոր տուն ու տեղ դրի, չորս զավակներ ունեցա— երեք" verjin_mohikanner/clip_001_29.wav,"տղա, մի աղջիկ։ Տղաներիցս ամենամեծը թունդ բոլշևիկ դուրս եկավ և զոհվեց" verjin_mohikanner/clip_001_30.wav,"մայիսյան ապստամբության ժամանակ։ Նրանից փոքրը նույնպես բոլշևիկ կոմունիստ է և ներկայումս հրահանգիչ է գավառում։ Այնուհետև՝ աղջիկս" verjin_mohikanner/clip_001_31.wav,"ուսուցչուհի է, իսկ փոքր տղաս սովորում է բանֆակում և խոստանում է ավելի" verjin_mohikanner/clip_001_32.wav,"թունդ բոլշևիկ լինել, քան իր ավագ եղբայրները։ Ներկայումս ես արդեն մոտ" verjin_mohikanner/clip_001_33.wav,"վաթսուն տարեկան ծերունի եմ։ Թողել եմ ուսուցչությունը։ Ստանում եմ" verjin_mohikanner/clip_001_34.wav,"կենսաթոշակ։ Անցյալ տարվանից կնոջս հետ մշտապես տեղափոխվել եմ իմ" verjin_mohikanner/clip_001_35.wav,"հայրենի գյուղաքաղաքը, ուր պաշտոնավարում է աղջիկս, և ապրում եմ նրա մոտ" verjin_mohikanner/clip_001_36.wav,"հանգիստ ու ապահով, միանգամայն մոռանալով իմ նեղ օրերը, որոնցից մեկը" verjin_mohikanner/clip_001_37.wav,"նկարագրել եք դուք ձեր պատմվածքի մեջ։" verjin_mohikanner/clip_001_38.wav,"Խմբագրության քարտուղա՛րը։" verjin_mohikanner/clip_001_39.wav,"Սրա կյանքն արդեն մի կատարյալ էշի մարտիրոսություն էր։ Ֆանատիկոսի" verjin_mohikanner/clip_001_40.wav,"մոլեռանդությամբ նվիրված լինելով թերթին, տարեցտարի և օրը օրին մեն-մենակ" verjin_mohikanner/clip_001_41.wav,"լցնելով թերթը, ցերեկը խմբագրատանը և գիշերները տպարանում անցկացնելով," verjin_mohikanner/clip_001_42.wav,"այնքան չէր ստանում, որ գոնե մի տաք կերակուր ուտեր և ձմեռը տաք հագնվեր։" verjin_mohikanner/clip_001_43.wav,"Վերջը թքեց թերթի վրա էլ, ամեն բանի վրա էլ, գնաց Էջմիածին, կուսակրոն" verjin_mohikanner/clip_001_44.wav,"ձեռնադրվեց, վարդապետ դառավ, հետո ծայրագույն վարդապետ, գրում էր" verjin_mohikanner/clip_001_45.wav,"«Արարատ»-ում, քիչ մնաց եպիսկոպոս ու թեմակալ դառնար, փորը մի քիչ" verjin_mohikanner/clip_001_46.wav,"հաստացրեց և մեռավ անհայտ ու անպտուղ։" verjin_mohikanner/clip_001_47.wav,"Երգիչ Ջափինյա՛նը։" verjin_mohikanner/clip_001_48.wav,"Վերջը բանից երևաց, որ սա փքուռույց հռչակի տեր և անտաղանդ մեկն է եղել," verjin_mohikanner/clip_001_49.wav,"զուրկ նույնիսկ լսողությունից։ Ինչպես որ արագ բարձրացել էր արքունական" verjin_mohikanner/clip_001_50.wav,"թատրոնների բեմերը իր հիրավի որ հուժկու ձայնի շնորհիվ, այնպես էլ և է՛լ ավելի" verjin_mohikanner/clip_001_51.wav,"արագ ցած գլորվեց այնտեղից։ Ջափինյանը չի մոռացել իր նախկին" verjin_mohikanner/clip_001_52.wav,"տիրացությունը և երբեմն-երբեմն իր բարեկամ այս կամ այն հանգուցյալի թաղման" verjin_mohikanner/clip_001_53.wav,"ժամանակ իր գոմշի ձայնով վեր է քաշում «Ի վերին Երուսաղեմ»-ը ի պատիվ" verjin_mohikanner/clip_001_54.wav,"հանգուցյալի հարազատների, որոնք այդ բանից զգացված՝ սկսում են է՛լ ավելի մեծ" verjin_mohikanner/clip_001_55.wav,"թափով, ճիչ ու ծղրտոցով (կանայք, իհարկե) վայ տալ իրենց թանկագին կորուստը։" verjin_mohikanner/clip_001_56.wav,"Ցիլինդրը, կարմիր փողկապը իր խոշոր ադամանդով և բարձր կրունկներով" verjin_mohikanner/clip_001_57.wav,"փայլուն կոշիկները վաղուց, շատ վաղուց հրաժեշտ են տվել նրան։ Բայց, չնայելով" verjin_mohikanner/clip_001_58.wav,"իր մոտ վաթսունհինգամյա հասակին, դեռևս շատ ժիր է, և այժմ դուք կտեսնեք" verjin_mohikanner/clip_001_59.wav,"նրան շոֆերական մի կեպի սափրած գլխին, մի շատ հասարակ բլուզ հագին," verjin_mohikanner/clip_001_60.wav,"կարկատած կոշիկներով այս կամ այն կոոպերատիվ խանութը վազելիս, որ մի" verjin_mohikanner/clip_001_61.wav,"քանի կիլո կարտոֆիլ տանի տուն քաթանե տոպրակով, որը շարունակ ման է" verjin_mohikanner/clip_001_62.wav,"ածում հետը համենայն դեպս։ Ապրում է, կարծեմ, երգեցողության մասնավոր" verjin_mohikanner/clip_001_63.wav,"դասերով։" verjin_mohikanner/clip_001_64.wav,"Տանտե՛րս։" verjin_mohikanner/clip_001_65.wav,"Գրությանս նպատակն իսկապես սա է։ Ես ուզում եմ առանձնապես ծանրանալ" verjin_mohikanner/clip_001_66.wav,"սրա վրա և ձեր ուշադրությունն էլ հատկապես սրա վրա եմ ուզում հրավիրել։ Սա" verjin_mohikanner/clip_001_67.wav,"նախանցյալ տարի մեռավ։ Արդեն մոտ յոթանասուն տարեկան ծերունի էր։ Սրա" verjin_mohikanner/clip_001_68.wav,"մահով գերեզման իջավ մեր փառազուրկ բուրժուազիայի վերջին տիպիկ" verjin_mohikanner/clip_001_69.wav,"ներկայացուցիչներից մեկը։ Սրա կյանքի թռուցիկ նկարագիրը հեղափոխությունից" verjin_mohikanner/clip_001_70.wav,"առաջ և հետո՝ թերևս մի նոր պատմվածքի կամ վեպի նյութ տա ձեզ։ Այդ" verjin_mohikanner/clip_001_71.wav,"սիստեմատիկ նկարագիրը դուք կգտնեք նամակիս հետ ձեզ ուղարկված" verjin_mohikanner/clip_001_72.wav,"տետրակիս մեջ։" verjin_mohikanner/clip_001_73.wav,"Ձեր Պատրիկյան" verjin_mohikanner/clip_001_74.wav,"ԱՂԱՄԻՐՈՎ ԴԱՎԻԹ ՖՈՄԻՉԸ" verjin_mohikanner/clip_001_75.wav,"(Պատրիկյանի տետրակը)" verjin_mohikanner/clip_001_77.wav,"Քաղաքում հայտնի էր իր սապոնի գործարանով: Ուներ և մի քանի խոշոր տուն՝ խանութներով: Տներից մեկը մի ամբողջ հյուրանոց էր: Գործոն անդամ էր մի քանի խոշոր ակցիոներական ընկերությունների: Մի այդպիսի ընկերություն էլ ինքն էր հիմնել՝ Բաքվում նավթաբեր հողերի պեղումներ կատարելու համար:" verjin_mohikanner/clip_001_85.wav,"— Մի երեկո նստած ենք Բոլլոնյան անտառում: Դե, հայտնի է, թե ինչ հասարակություն է զբոսանքի ելնում այդ անտառը, ամբողջ շիք ու հրաշալիք, Կինս նայեց, նայեց, մի խոր հոգոց քաշեց և ասաց, «է՛հ, մե՛նք էլ կասենք ապրում ենք, սրա՛նք էլ»:" verjin_mohikanner/clip_001_87.wav,"Թուրքերի պարտությունը այնքան էր ոգևորել Դավիթ Ֆոմիչին, որ նա սկսեց եռանդուն մասնակցություն ցույց տալ հայկական կամավորական խմբեր կազմակերպելուն և «Մի՛ հայ — մի ոսկի» ֆոնդի հանգանակության գործին: Եվ երբ հայերին միանգամայն հիմարացնելու համար Անդրանիկին գեներալ-մայորի աստիճան շնորհվեց, Դավիթ Ֆոմիչը մի փառավոր ընթրիք պատրաստեց իր տանը նրա պատվին:" verjin_mohikanner/clip_001_88.wav,"Կովկասյան ճակատում ռուսական բանակի իրար հետևից տարած հաղթություններն առհասարակ Դավիթ Ֆոմիչը վերագրում էր հայ կամավորական խմբերին, բռնվել էր թունդ ազգասիրությամբ և ման էր գալիս այնպես ուռած-փքված, որ ամեն անգամ, քանի նայում էի նրան, միտս էին գալիս Կռիլովի վարից վերադարձող եզան պոզին նստած ճանճի պարծենկոտ խոսքերը՝ «Մենք էլ վարեցինք»:" verjin_mohikanner/clip_001_89.wav,"Այնուհետև եկավ փետրվարյան հեղափոխությունը և թեև մի քիչ սառը ջուր մաղեց նրա գլխին, բայց և այնպես մի մազ անգամ չպակասեցրեց Դավիթ Ֆոմիչի գլխից: Այն ժամանակ, երբ մենք սիմինդրի կամ կորեկի հաց անգամ հազիվ էինք ձեռք գցում, Դավիթ Ֆոմիչի ընտանիքը ֆրանսիական բուլկիներ էր անուշ անում:" verjin_mohikanner/clip_001_93.wav,"Այսպիսով Դավիթ Ֆոմիչը, հույսը անգլիացու վրա դրած, գիշերը հանգիստ քնելուց հետո, փետրվարյան մի ցուրտ առավոտ վեր կացավ տեսավ Հոկտեմբերն արդեն եկել նստել է Թիֆլիսում, և ոչ անգլիացի կա, ոչ մենշևիկ: Այժմ նա նմանում էր ականատ ընկած մկան, որ շատ դես-դեն ընկնելուց և դունչը երկաթալար ցանցերին արնոտելուց հետո տեսնելով, որ ազատվելու հնար չկա, տապ է անում և աչքերը պլզած սպասում իր անխուսափելի վախճանին:" verjin_mohikanner/clip_001_94.wav,"Իսկ այդ վախճանը մոտենում էր, սկզբում թեև դանդաղ ու երերուն, բայց հետզհետե ավելի ու ավելի արագ և հաստատուն քայլերով:" verjin_mohikanner/clip_001_100.wav,"Դավիթ Ֆոմիչին թույլ տվին իր պետքերի համար վերցնել ամենաանհրաժեշտ իրեղեններն ու հագուստեղենը և հատկացրին նրան խոհանոցին կից գտնված մի սենյակ, ուր առաջ գիշերում էին նրա խոհարարն ու ծառաները:" verjin_mohikanner/clip_002_3.wav,"Այդ խրատից հետո Դավիթ Ֆոմիչը թեև սուս արավ, բայց հանգիստ չնստեց իր տեղը: Մի քանի օր կորած էր, ոչ ցերեկն էր երևում, ոչ՝ գիշերը: Ո՞րտեղ էր լինում, ի՞նչ էր անում — հայտնի չէ: Միայն մի առավոտ տեսնեմ եկել փսփսում է իր նախկին հավաբնում: Իմ հարցին, թե ի՞նչ է անում այնտեղ Դավիթ Ֆոմիչը, դռնապան Պողոսը ծիծաղելով պատասխանեց." verjin_mohikanner/clip_002_4.wav,"— Ի՞նչ պըտի անի, տեղավորում ա իր հափուռ-չփուռը: Ասած ա՝ կկակղի — կուտի:" verjin_mohikanner/clip_002_7.wav,"Մի անգամ Դավիթ Ֆոմիչը դռնապան Պողոսի բերանով թել ու ասեղ էր խնդրել կնոջիցս: Երբ Պողոսին հարցրի, թե Դավիթ Ֆոմիչը ի՞նչ էր անում թել ու ասեղը, պատասխանեց, թե ուզում է վարտիքի կոճակը կարել:" verjin_mohikanner/clip_002_9.wav,"— Մի՞թե մինչև անգամ հացի փող չունի, — զարմացա ես:" verjin_mohikanner/clip_002_10.wav,"— Է՛, ի՞նչ ես ասում, վարժապետ ջան. ունի, ո՞նց կարա չունենա: Ասած ա՝ ուղտը ինչքան էլ որ սատկի, կաշին էլի մի իշաբեռ դուրս կգա:" verjin_mohikanner/clip_002_11.wav,"— Բա էդ ո՞նց է, որ հացը քեզնից է ուզում:" verjin_mohikanner/clip_002_12.wav,"— Որ ասի, թե տեսեք, բալշևիկնին ինչ օրի են հասցրել խեղճ հալևորիս: Շատ զալում քավթառ ա, որ ասիլ չի ուզի:" verjin_mohikanner/clip_002_14.wav,"Այնուհետև Դավիթ Ֆոմիչն իր այցելությունները ձանձրացնելու չափ սովորություն դարձրեց և համարյա ամեն օր մեր հյուրն էր, այնպես որ կինս արդեն սկսել էր քրթմնջալ: «Ցավ դառա՞վ մեր գլխին», — ասում էր նա, բայց և այնպես էլի շարունակում էր հյուրասիրել:" verjin_mohikanner/clip_002_16.wav,"— Եթե նա ժամանակին կատարեր կադետների պահանջը, — ասում էր Դավիթ Ֆոմիչը, — ոչ հեղափոխություն կլիներ, ոչ մենշևիկ ու բոլշևիկ, ոչ սավետ ու մավետ, ոչ ժակտ ու մակտ, ինքն էլ շանսատակ չէր լինի:" verjin_mohikanner/clip_002_18.wav,"— Լավ, ձե՞զ ինչ, Դավիթ Ֆոմիչ, — ասացի ես մի անգամ, երբ նորից սկսել էր գանգատվել այս մասին, — տունը խո ձերը չէ այլևս:" verjin_mohikanner/clip_002_19.wav,"Նայեց ինձ աչքերի այնպիսի մի ցոլքով, որպիսին տեսել էի նրա աչքերի մեջ անցյալներում իր լավ ժամանակ, երբ որևէ բանի վրա կատաղած էր լինում:" verjin_mohikanner/clip_002_20.wav,"— Տունը իմս էր և իմս էլ կլինի, — ասաց նա ծանր — ծանր, հատկապես շեշտելով «իմս» բառը և ամեն մի «իմս»-ի հետ բռունցքը խփելով սեղանին:" verjin_mohikanner/clip_002_21.wav,"— Այդ ինչպե՞ս, Դավիթ Ֆոմիչ:" verjin_mohikanner/clip_002_22.wav,"— Այդ ե՜ս գիտեմ, թե ինչպես, — նորից շեշտեց «ես» բառը մի առանձին խորհրդավորությամբ:" verjin_mohikanner/clip_002_23.wav,"— Եվ ե՞րբ, Դավիթ Ֆոմիչ, — շարունակեցի հարցուփորձս: Ինձ արդեն զվարճություն էին պատճառում նրա անվերապահ պնդումները:" verjin_mohikanner/clip_002_24.wav,"— Երբ որ. երբը կգա, — պատասխանեց նույն խորհրդավորությամբ:" verjin_mohikanner/clip_002_25.wav,"— Ե՞րբ կգա այդ երբը:" verjin_mohikanner/clip_002_26.wav,"— Շուտո՜վ, շուտո՜վ: Որովհետև մի երկիր չի կարելի երկար ժամանակ կառավարել ավազակներով:" verjin_mohikanner/clip_002_28.wav,"Եվ չսխալվեցի:" verjin_mohikanner/clip_002_29.wav,"Նա ուղղակի գնաց կանգնեց Դավիթ Ֆոմիչի առջև և հարցրեց." verjin_mohikanner/clip_002_30.wav,"— Ովքե՞ր են այդ «ավազակները»:" verjin_mohikanner/clip_002_31.wav,"Նրա ձայնի մեջ զսպված վրդովմունքի և սպառնալից մարտակոչի շեշտեր զրնգացին:" verjin_mohikanner/clip_002_32.wav,"Դավիթ Ֆոմիչը հոնքերի տակից մի սաստող հայացք ձգեց նրա վրա և ասաց հանգիստ ձայնով," verjin_mohikanner/clip_002_33.wav,"— Քեզ հետ չեն խոսում, դու դեռ երեխա ես:" verjin_mohikanner/clip_002_34.wav,"Տղաս տեղնուտեղը կրակ կտրեց մեկեն: Ես մինչև անգամ վախեցա, թե կարող է խփել ծերունուն:" verjin_mohikanner/clip_002_36.wav,"Մի կողմից ես, մյուս կողմից կինս, որ ներս էր վազել նրա աղաղակների վրա, իզուր աշխատում էինք նրան հանգստացնել և դուրս տանել, նա թևերով դես-դեն էր հրում մեզ և, զայրույթից ու վրդովմունքից ծայր աստիճան տաքացած, շարունակում էր իր ֆիլիպիկները կոմերիտական անվախ խիզախությամբ ծանր մուրճի հարվածների պես թրխկացնել բուրժուազիայի գլխին՝ հանձին Դավիթ Ֆոմիչի:" verjin_mohikanner/clip_002_37.wav,"Վերջապես կնոջս մի կերպ հաջողվեց համարյա զոռով նրա թևից բռնած՝ քարշ տալով տանել նրան մյուս սենյակը և դուռը փակել:" verjin_mohikanner/clip_002_39.wav,"Այն գնալն էր, որ գնաց, էլ երբեք ոտք չդրեց մեր տունը: Երբ որդուս հանդիմանեցի իր վարմունքի համար, ասելով, որ ընկածին չեն ծեծում, նա երեսովս տվավ, թե ես հաշտվողական եմ, թե այդպիսիներին ոչ միայն պիտի ծեծել, այլև անխնա ոտի տակ տրորել, ճխլել միանգամայն, որ ընկած տեղից այլևս երբեք վեր չկենան:" verjin_mohikanner/clip_002_40.wav,"— Այլապես, թե որ վեր կացան, հայրիկ, վա՛յ քեզ ու մեզ և նրանց, որոնք հազիվ են ազատվել նրանց ճիրաններից, — ավելացրեց նա:" verjin_mohikanner/clip_002_41.wav,"Այս դեպքից հետո անցել է մի քանի ամիս: Այս մի քանի ամսվա ընթացքում շատ քիչ էր պատահում, որ նույնիսկ բակում հանդիպեի Դավիթ Ֆոմիչին: Հանդիպելիս էլ չտեսնելուն էր տալիս և անցնում գնում: Շատ թունդ էր խռովել:" verjin_mohikanner/clip_002_42.wav,"Մի օր, երբ ճաշին տուն դարձա, կինս ասաց, թե մի քանի ժամ առաջ Դավիթ Ֆոմիչին հանկարծ կաթված էր խփել և հենց նոր նրան հիվանդանոց են տարել շտապ օգնության կառքով:" verjin_mohikanner/clip_002_44.wav,"Դրանց թվումն էր և Դավիթ Ֆոմիչի նախկին յունկեր տղան:" verjin_mohikanner/clip_002_45.wav,"Այդ հեռագիրը պարունակող լրագրի համարը գտել էին Դավիթ Ֆոմիչի ձեռքին կաթված ստացած միջոցին:" verjin_mohikanner/clip_002_46.wav,"Ճաշին մեր խոսակցության առարկան այդ դեպքն էր:" verjin_mohikanner/clip_002_47.wav,"— Տեսար, հայրիկ, ո՛ւմ էիր դու պաշտպանում, — նորից էրեսովս տվավ կոմերիտ տղաս:" verjin_mohikanner/clip_002_48.wav,"Ես ծիծաղեցի: Չգիտեմ, ո՞րտեղից էր նրա գլխում ցցվել այդ մեխը, թե ես պաշտպանում էի Դավիթ Ֆոմիչին և նրա նմաններին իրենց իժի ծնունդներով:" verjin_mohikanner/clip_002_49.wav,"Հետաքրքրությունից մի օր վեր կացա և գնացի հիվանդանոց՝ Դավիթ Ֆոմիչին տեսնելու:" verjin_mohikanner/clip_002_51.wav,"— Մըը-մե... մըը-մե..." verjin_mohikanner/clip_002_52.wav,"Եվ որպեսզի հասկացնի, թե ինչ է ուզում ասել, աջ աչքը փակեց և ձեռքը վերև բարձրացրեց: Գլխի ընկա, որ ուզում էր ասել՝ «մեռնել-մեռնել»: Կարճ լռությունից հետո թոթովեց," verjin_mohikanner/clip_002_53.wav,"— Վըը-ո... մըր-ե... տըը-տե... թըը-ա..." verjin_mohikanner/clip_002_54.wav,"Երկար ժամանակ չէի հասկանում այս թոթվանքը, և նա ահագին ջանք թափելուց հետո զանազան նշաններով կարողացավ հասկացնել, թե ուզում է ասել, «որ մեռնեմ, տերտերով թաղեցեք»:" verjin_mohikanner/clip_002_55.wav,"— Դավիթ Ֆոմիչ, — ասացի, — որքան գիտեմ, դուք ազատամիտ մարդ էիք, տերտեր-մերտեր չէիք ճանաչում, թեև երեցփոխ էիք, այդ ի՞նչպես է, որ տերտերով եք ուզում թաղվել, այն էլ հիմա, երբ տերտերով, ժամ-պատարագով էլ ոչ ոք չի թաղվում:" verjin_mohikanner/clip_002_56.wav,"Նրա կուչ եկած աջ աչքը հանկարծ բացվեց, մեջը կատաղության նման մի բան ցոլաց և կաթվածահար լեզուն անսպասելի կերպով արագ-արագ վրա տվեց," verjin_mohikanner/clip_002_57.wav,"— Բըբո ջըգը, բըբը ջըգը… — Այս կցկտոր բառերն էլ հասկացրեց, ուզում էր ասել՝ «բոլշևիկների ջգրու, բոլշևիկների ջգրու»:" verjin_mohikanner/clip_002_58.wav,"Ինչո՞ւ էր կարծում, թե տերտերով որ թաղվի, բոլշևիկներից հանած կլինի իր ջիգրը, այդ էլ իր գաղտնիքը մնաց:" verjin_mohikanner/clip_002_59.wav,"Այդ առաջին այցելությունից հետո չտեսա Դավիթ Ֆոմիչին: Թե քանի օր ապրեց, ե՞րբ մեռավ, ի՞նչպես և ո՞րտեղ թաղվեց — ոչ ոք չիմացավ:" verjin_mohikanner/clip_002_61.wav,"Ո՜րքան ճիշտ է, չգիտեմ, միայն ասում էին և պնդում, թե այդ միևնույն սնդուկի մի առանձին ծածուկ անկյունում գտնվել էին կլորիկ ոսկիներ — տասնոցներ:" verjin_mohikanner/clip_002_62.wav,"Ենթադրվում է, որ այդ «Մի հայ — մի ոսկի» ֆոնդի «ավելցուկը» պիտի լի՞ներ, որ Դավիթ Ֆոմիչը պահել էր «սև օրվա» համար:" verjin_mohikanner/clip_002_63.wav,"Այսպես ապրեց և այսպես մեռավ մեկը հին աշխարհի այն վերջին մոհիկաններից, որոնք, նոր կյանքի ասպարեզից դուրս նետված, ամեն օր միևնույն ժամերին հավաքվում էին հասարակաց այգու խուլ անկյունում՝ խոսելու անցած-գնացած օրերի և գուշակություններ անելու եկած ու գալիք օրերի մասին" verjin_mohikanner/clip_002_64.wav,"1930 թվական։" verjin_mohikanner/clip_002_65.wav,"Կարդաց Անահիտ Կիրակոսյանը հատուկ գրքասեր կայքի համար" xmbagir/clip_001_0.wav,"Խմբագիրը" xmbagir/clip_001_1.wav,"Նար-Դոս" xmbagir/clip_001_2.wav,"1913" xmbagir/clip_001_3.wav,"Ժամը 3-ից անց էր, որ Հայրումյանը վերջացրեց աշխատանքը, ծածկեց գլխարկը," xmbagir/clip_001_4.wav,"հագավ ամառվա հնամաշ վերարկուն, որը հազիվ էր պաշտպանում նրա վտիտ" xmbagir/clip_001_5.wav,"մարմինը աշնանային խոնավ ու ցուրտ եղանակից, և դիմեց դեպի տուն։" xmbagir/clip_001_6.wav,"Սաստիկ հոգնած և քաղցած էր, բայց մոռացել էր թե՛ մեկը և թե՛ մյուսը, որովհետև" xmbagir/clip_001_7.wav,"այդ առավոտ խմբագրատանը տեղի ունեցած մի արտասովոր հանգամանք" xmbagir/clip_001_8.wav,"միանգամայն մռայլել էր նրա հոգին։" xmbagir/clip_001_9.wav,"Բանն այն էր, որ առավոտ խմբագրատուն գնալիս իր վերջին կոպեկներն էր տվել" xmbagir/clip_001_10.wav,"կնոջը՝ ծախսելու, և հույս ուներ, թե որովհետև օրը շաբաթ է և ամսի 1-ը, գեթ մի" xmbagir/clip_001_11.wav,"քանի ռուբլի կստանա իր վաղուց արդեն հարյուրներն անցած ապառիկ ռոճիկի" xmbagir/clip_001_12.wav,"հաշվին վաղվան և մյուս օրերի ծախսերի համար. բայց խմբագրատանը նոր էր" xmbagir/clip_001_13.wav,"նստել աշխատանքի և խմբագիրը քնից նոր ելած (նա ապրում էր խմբագրատանը" xmbagir/clip_001_14.wav,"կից) դեռ փսփսում էր իր սենյակում, երբ նախասենյակում ինչ-որ արտասովոր" xmbagir/clip_001_15.wav,"քայլերի և խոսակցության ձայներ լսեց։" xmbagir/clip_001_16.wav,"Ներս մտավ բարձրահասակ, սևազգեստ մի կին, շրթունքի վերևը շատ նկատելի սև" xmbagir/clip_001_17.wav,"բեղերով, և ցածրահասակ, կոկարդավոր մի պարոն՝ մի շատ հասարակ պորտֆեյլ" xmbagir/clip_001_18.wav,"ձախ թևի տակ։" xmbagir/clip_001_19.wav,"Հայրումյանը գիտեր, որ սևազգեստ կինը այն տանտիրուհին է, ուր գտնվում էր" xmbagir/clip_001_20.wav,"խմբագրատունը, իսկ կոկարդավոր պարոնի համազգեստից իմացավ, որ" xmbagir/clip_001_21.wav,"դատական պրիստավ է, և այդ երկուսի միասին մտնելը լավ բան գուշակել չտվեց" xmbagir/clip_001_22.wav,"նրան։" xmbagir/clip_001_23.wav,"Տանտիրուհին մտնելուն պես մի խուզարկու հայացք ձգեց գրեթե դատարկ" xmbagir/clip_001_24.wav,"ընդարձակ սենյակի մեջ, որտեղ սև կալենկորով ծածկված մի մեծ գրասեղանից, մի" xmbagir/clip_001_25.wav,"ծռված գրադարակից և մի քանի աթոռներից զատ ուրիշ բան չկար, և ինչ-որ" xmbagir/clip_001_26.wav,"փնթփնթաց քթի տակ, ըստ երևույթին, վերին աստիճանի դժգոհ։ Իսկ դատական" xmbagir/clip_001_27.wav,"պրիստավը առանց այլևայլության գնաց նստեց գրասեղանի մոտ, Հայրումյանի" xmbagir/clip_001_28.wav,"" xmbagir/clip_001_29.wav,"3" xmbagir/clip_001_30.wav,"դիմաց, առանց նույնիսկ նայելու նրան, պորտֆեյլը դրեց գրասեղանի վրա, բաց" xmbagir/clip_001_31.wav,"արավ և մեջը ինչ-որ թղթեր որոնելով հարցրեց." xmbagir/clip_001_32.wav,"— Кто здесь хозяин?" xmbagir/clip_001_33.wav,"— Դուք խմբագրի՞ն եք ուզում,— հարցրեց Հայրումյանը։" xmbagir/clip_001_34.wav,"— Ну да! хозяина, хозяина,— ասաց պրիստավը մեղմ, քաղաքավարի եղանակով," xmbagir/clip_001_35.wav,"որի մեջ, սակայն, օրենքի ներկայացուցչի տիրական-հրամայական շեշտը զգացնել" xmbagir/clip_001_36.wav,"տվեց իրեն շատ որոշակի։" xmbagir/clip_001_37.wav,"Հայրումյանը վեր կացավ, դուրս գնաց նախասենյակ և մատով թրխկթրխկացրեց" xmbagir/clip_001_38.wav,"խմբագրի սենյակի դուռը։" xmbagir/clip_001_39.wav,"— Ո՞վ է, ի՞նչ է,— լսվեց ներսից քնից նոր ելած խմբագրի խռպոտ ձայնը։" xmbagir/clip_001_40.wav,"— Տանտիրուհին է, դատական պրիստավ է բերել, ձեզ են ուզում,— ասաց" xmbagir/clip_001_41.wav,"Հայրումյանը շրթունքները դռան արանքին մոտեցրած։" xmbagir/clip_001_42.wav,"— Հաա՞,— լսվեց ներսից խմբագրի հայտնի չէ զարմացական, թե՞" xmbagir/clip_001_43.wav,"ինքնահեգնական ձայնը, հետո քթի ուժեղ փսփսոց և ոտների շարժումը, և ապա թե" xmbagir/clip_001_44.wav,"խմբագիրը կանչեց ներսից հաստատուն ձայնով.— ասացեք՝ իսկույն գալիս եմ։" xmbagir/clip_001_45.wav,"— Իսկույն կգա խմբագիրը,— ասաց Հայրումյանը վերադառնալով և նստեց իր" xmbagir/clip_001_46.wav,"տեղը։ Գրիչն առավ և, աշխատելով կատարելապես անտարբեր մնալ, ուզեց" xmbagir/clip_001_47.wav,"շարունակել ընդհատված աշխատանքը, տեսավ՝ չի կարողանում մտքերն" xmbagir/clip_001_48.wav,"ամփոփել։ Նրա ուղեղին և զգացմունքներին տիրել էր այն կաշկանդումը, որ" xmbagir/clip_001_49.wav,"սովորաբար ազդում է իշխանության ներկայությունը վախկոտ մարդկանց։ Իսկ" xmbagir/clip_001_50.wav,"սիրտը տկտկում էր ծոցի ժամացույցի պես։" xmbagir/clip_001_51.wav,"Դատական պրիստավը — խունացած համազգեստով և գռեհկական դեմքով մի" xmbagir/clip_001_52.wav,"շեկ մարդ— շարունակում էր իր որոնումը մաշված, տեղ-տեղ կեղտից դեղնած սև" xmbagir/clip_001_53.wav,"պորտֆեյլի մեջ։ Իսկ տանտիրուհին, պատուհանի մոտ շիփ-շիտակ նստած," xmbagir/clip_001_54.wav,"տիրական-քննական հայացքով դիտում էր սենյակի հատակը, առաստաղը," xmbagir/clip_001_55.wav,"պատերը, անկյունները, պատուհանները, դռները։" xmbagir/clip_001_56.wav,"Հայրումյանը գիտեր, որ նա այրի էր և իշխանուհի, սակայն նրա արտաքինի մեջ ոչ" xmbagir/clip_001_57.wav,"միայն իշխանազնական, այլև կանացի ոչինչ չկար, բացի միայն հագուստից, որը" xmbagir/clip_001_58.wav,"նույնպես նույնքան անճոռնի էր, որքան և նրա արտաքինը։ Հայրումյանին թվում էր" xmbagir/clip_001_59.wav,"մինչև անգամ, թե նա մի շատ տգեղ տղամարդ է կանացի շոր հագած,— այն" xmbagir/clip_001_60.wav,"աստիճան կոպիտ էր նրա ձայնը և այն աստիճան տգեղ տղամարդու դեմք էին" xmbagir/clip_001_61.wav,"հիշեցնում նրա վերին շրթունքների վրա բուսած ցանցառ սև մազերը, արտասովոր" xmbagir/clip_001_62.wav,"խիտ սև հոնքերը, չորացած, ոսկրոտ երեսի ծալ-ծալ կնճիռները և մանավանդ" xmbagir/clip_001_63.wav,"" xmbagir/clip_001_64.wav,"4" xmbagir/clip_001_65.wav,"հայացքը՝ այնքան դաժան, որ կարելի էր կարծել, թե երբեք չի ժպտում։ Նայելով" xmbagir/clip_001_66.wav,"նրան, Հայրումյանը մտածում էր, որ եթե ինքը նկարիչ լիներ, անպատճառ կնկարեր" xmbagir/clip_001_67.wav,"նրան վհուկի իսկական մի տիպ ներկայացնելու համար։" xmbagir/clip_001_68.wav,"Մի րոպե իշխանուհու դաժան, թափառող հայացքը կանգ առավ գրասեղանի մոտ" xmbagir/clip_001_69.wav,"հատակի վրա, ուր սև թանաք էր թափված և տեղը — մի բավական մեծ տեղ —" xmbagir/clip_001_70.wav,"սևացել էր, ըստ երևույթին, հավիտենապես։ Նա վեր կացավ, ոտը քսեց սևացած" xmbagir/clip_001_71.wav,"տեղին և դարձավ Հայրումյանին." xmbagir/clip_001_72.wav,"— Այս ի՞նչ է, երեխանե՞ր եք։ Բնկարանը որ ձերը չէ, զգուշություն էլ հարկավոր" xmbagir/clip_001_73.wav,"չէ՞,— ասաց զսպած զայրացկոտությամբ։— Եվ ձեր անունը խմբագրությո՜ւն է,—" xmbagir/clip_001_74.wav,"շեշտեց իշխանուհին այնքան արհամարհական և այնքան վիրավորական" xmbagir/clip_001_75.wav,"եղանակով, որ Հայրումյանն անպատճառ կպատասխաներ, եթե տանտիրուհու" xmbagir/clip_001_76.wav,"նկատողության մեջ որոշ ճշմարտություն չգտներ։" xmbagir/clip_001_77.wav,"Ներս մտավ խմբագիրը, մի կարճլիկ և հաստլիկ մարդ, ժիլետը կոճկելով ուռուցիկ" xmbagir/clip_001_78.wav,"փորի վրա։ Երևում էր, որ լվացվել և հագնվել էր ձեռաց։ Նրա փայլուն սև մազերը," xmbagir/clip_001_79.wav,"ջրից դեռևս թաց, կպել էին քունքերին, իսկ սև, խոշոր աչքերը դեռևս պղտոր էին," xmbagir/clip_001_80.wav,"ինչպես քնից նոր ելած և դեռևս անոթի մարդու աչքերը։ Նա լուռ, գլխի հազիվ" xmbagir/clip_001_81.wav,"նկատելի շարժումով բարևեց անկոչ հյուրերին, մի տեսակ լարված-սպասողական" xmbagir/clip_001_82.wav,"հայացքով փոխնիփոխ նայելով տանտիրուհուն և դատական պրիստավին։" xmbagir/clip_001_83.wav,"Դատական պրիստավը վեր կացավ և նույն քաղաքավարի տոնով, որի մեջ," xmbagir/clip_001_84.wav,"սակայն, օրենքի ներկայացուցչի ինքնավստահության նույն առանձնահատուկ" xmbagir/clip_001_85.wav,"ազդու շեշտն էր զգացվում, հարցրեց." xmbagir/clip_001_86.wav,"— Вы хозяин?" xmbagir/clip_001_87.wav,"Խմբագիրը, պատասխանելու տեղ, գլխով դրական շարժում արավ մեքենայաբար։" xmbagir/clip_001_88.wav,"Դատական պրիստավը նրա առջևը դրեց կատարողական թերթը և ասաց, որ եթե" xmbagir/clip_001_89.wav,"նա հենց այժմ չվճարի բնակարանի չորս ամսվա վարձագինը, ապա ինքը" xmbagir/clip_001_90.wav,"պարտավորություն ունի ցուցակագրելու խմբագրատան կահ-կարասիքը աճուրդի" xmbagir/clip_001_91.wav,"հանելու համար։" xmbagir/clip_001_92.wav,"Խմբագիրը շփեց ձեռքերը, կարծես լվանում էր, ժպտաց և նայելով տանտիրուհուն," xmbagir/clip_001_93.wav,"բայց պատասխանելով դատական պրիստավին, ասաց." xmbagir/clip_001_94.wav,"— Ես կխնդրեի իշխանուհուն, որ մի երկու օր սպասեր, մինչև որ..." xmbagir/clip_001_95.wav,"— Ո՛չ, — բռնկվեց հանկարծ տանտիրուհին, կարծես օդով լի մի պարկ տրաքեց։—" xmbagir/clip_001_96.wav,"Եվ ո՛չ մի րոպե։ Բավական է՝ որքան խաբեցիք։ Այս բնակարանը քաղաքի" xmbagir/clip_001_97.wav,"կենտրոնումն է և ոչ թե մի որևէ Հավլաբարում։ Երեսուն տարի է վարձու եմ տալիս" xmbagir/clip_001_98.wav,"" xmbagir/clip_001_99.wav,"5" xmbagir/clip_001_100.wav,"և առաջին անգամն է, որ հանդիպում եմ ձեզ պես անպարտաճանաչ և" xmbagir/clip_001_101.wav,"անբարեխիղճ կենողի։ Չորս օր չէ, չորս շաբաթ չէ, չո՜րս ամիս է, ամբողջ չորս" xmbagir/clip_001_102.wav,"ամիս խաղացնում եք ինձ՝ էսօր-էգուց գցելով։ Լակեյին եմ ուղարկում, դատարկ եք" xmbagir/clip_001_103.wav,"ճամփու գցում, ինքս եմ գալիս իմ ոտով — տանն եք, ասում եք տանը չեք կամ" xmbagir/clip_001_104.wav,"հետին դռնովն եք փախչում։ Ամոթ չէ՞։" xmbagir/clip_001_105.wav,"Իշխանուհին իր դաժան հայացքով շեշտակի նայում էր խմբագրի աչքերին և" xmbagir/clip_001_106.wav,"խոսում էր զսպած զայրույթով, խոսում էր առանց շտապելու, և խոսքերը նրա" xmbagir/clip_001_107.wav,"բերանից դուրս էին թռչում առանձին շեշտերով՝ մուրճի հարվածների պես ծանր ու" xmbagir/clip_001_108.wav,"հատու, կարծես մի վարժ ձեռք մուրճով մեխ էր ցցում փայտի մեջ, առանց" xmbagir/clip_001_109.wav,"հարվածները նպատակից շեղելու։" xmbagir/clip_001_110.wav,"Խմբագիրը սկզբում, ինքնավստահացման ժպիտը դեմքին, մատներով ոլորում էր" xmbagir/clip_001_111.wav,"երկայն փարթամ բեղի ծայրը. հետո ձեռքերը դրեց անդրավարտիքի գրպանները և" xmbagir/clip_001_112.wav,"սկսեց խաղացնել ծնկները։ Շուտով ծնկների այդ խաղը դարձավ ինքնաբերաբարջղայնական, որից սկսեց ցնցվել նրա ամբողջ լիքն իրանը կարճ ոտների վրա։" xmbagir/clip_001_113.wav,"Սակայն, իր հերթին նայելով տանտիրուհու աչքերին և համբերությամբ լսելով նրա" xmbagir/clip_001_114.wav,"շպրտած դառն խոսքերը, դեռևս շարունակում էր ժպտալ, և այդ ժպիտը կարծես" xmbagir/clip_001_115.wav,"ասում էր. «Կուլ տուր, կուլ տուր, հայոց ազգի խմբագիր (այդպես էր անվանել նրա" xmbagir/clip_001_116.wav,"մոլեռանդ երկրպագու և նրա թերթի մշտական բաժանորդներից մեկը— կիսով չափ" xmbagir/clip_001_117.wav,"խելքից ցնդած գավառացի մի ազգասեր — և այdպես էլ նա անվանում էր իրեն իր" xmbagir/clip_001_118.wav,"բարեկամների շրջանում՝ արտաքուստ հեգնորեն, բայց ներքուստ խորին" xmbagir/clip_001_119.wav,"համոզմունքով), կուլ տուր և ուզես-չուզես՝ մարսիր. հայոց ազգը կվարձատրի քեզ," xmbagir/clip_001_120.wav,"երբ որ մեռնես»։" xmbagir/clip_001_121.wav,"— Կրթված մարդ եք իբր թե, խմբագիր, հրապարակախոս, թերթ եք" xmbagir/clip_001_122.wav,"հրատարակում և թույլ եք տալիս ձեզ...— շարունակեց տանտիրուհին իր ծանր" xmbagir/clip_001_123.wav,"մուրճի հարվածները, բայց խոսքը կիսատ մնաց բերանում, որովհետև խմբագրի" xmbagir/clip_001_124.wav,"այն ոտը, որ ցնցվում էր ջղայնորեն, բարձրացավ և հանկարծ իջավ հատակի վրա" xmbagir/clip_001_125.wav,"այնպիսի ուժգին զարկով, որ դատական պրիստավն ու Հայրումյանը վեր թռան" xmbagir/clip_001_126.wav,"տեղներից վախեցած, կարծելով, թե մի բան պայթեց։" xmbagir/clip_001_127.wav,"— Բավակա՛ն է,— գոչեց խմբագիրը կատաղության հանկարծական բռնկումի զիլ" xmbagir/clip_001_128.wav,"հնչյուններով։— Ես ձեր ոչ սեռին և ոչ տիտղոսին կնայեմ և դուրս կշպրտեմ ձեզ" xmbagir/clip_001_129.wav,"պատուհանից, եթե շարունակեք ինձ վիրավորել..." xmbagir/clip_001_130.wav,"Եվ որովհետև նա կատաղի աչքերով սպառնագին մի երկու հուժկու քայլ դրեց" xmbagir/clip_001_131.wav,"դեպի տանտիրուհին, դատական պրիստավը և Հայրումյանն ակամա առաջ ընկան," xmbagir/clip_001_132.wav,"որ բռնեն նրան։" xmbagir/clip_001_133.wav,"Խմբագիրը, սակայն, կանգ առավ ինքն իրեն զսպած։ Նրա ամբողջ ջլապինդ" xmbagir/clip_001_134.wav,"մարմինը դողում էր զսպած կատաղությունից և սև, խոշոր աչքերից կարծես" xmbagir/clip_001_135.wav,"" xmbagir/clip_001_136.wav,"6" xmbagir/clip_001_137.wav,"կայծեր էին դուրս ցայտում։" xmbagir/clip_001_138.wav,"— Այս ի՞նչ վայրենի տեսարան է, այս ի՞նչ վայրենի տեսարան է,— շշնջաց" xmbagir/clip_001_139.wav,"իշխանուհին, ետ ու ետ քաշվելով, ըստ երևույթին, բավական վախեցած և" xmbagir/clip_001_140.wav,"զարմացած։— Համ պարտքը չվճարել, համ էլ... Ես ոչինչ չեմ հասկանում," xmbagir/clip_001_141.wav,"պարոններ,— ծայրահեղորեն ապշած դիմեց նա դատական պրիստավին և" xmbagir/clip_001_142.wav,"Հայրումյանին, որոնք արդեն կանգնել էին նրա և խմբագրի մեջտեղը։" xmbagir/clip_001_143.wav,"— Չեք հասկանում, հա՞... իսկ երբ որ ձեր քիթ ու պռունկը ջարդեմ, այն ժամանակ" xmbagir/clip_001_144.wav,"կհասկանաք,— աղաղակեց խմբագիրը բռունցքները ցնցելով օդի մեջ։" xmbagir/clip_001_145.wav,"— Да что это такое!...— ճչաց իշխանուհին, դառնալով դատական պրիստավին," xmbagir/clip_001_146.wav,"կարծես նրանից էր կախված իր պատվի պաշտպանությունը։" xmbagir/clip_001_147.wav,"— Ну, господа, это...— կմկմաց դատական պրիստավը շփոթված, ըստ երևույթին," xmbagir/clip_001_148.wav,"նա ամենևին չէր սպասում, թե մի կուլտուրական մարդու և խմբագրի բերանից" xmbagir/clip_001_149.wav,"այդպիսի կոպիտ խոսքեր կարող էին դուրս թռչել մի կնոջ հասցեին։ Խմբագիրը," xmbagir/clip_001_150.wav,"ըստ երևույթին, ինքն էլ հասկացավ, որ իր խոսքերը չափազանց կոպիտ էին և" xmbagir/clip_001_151.wav,"անվայել, որ դրանով իշխանուհուն վիրավորելուց առաջ իր վարկը գցեց, և այդ" xmbagir/clip_001_152.wav,"գիտակցության տակ նրա ցասումը անմիջապես իջավ։" xmbagir/clip_001_153.wav,"— Ասացեք, խնդրեմ,— դարձավ նա դատական պրիստավին ինքն իրեն" xmbagir/clip_001_154.wav,"արդարացնողի տոնով,— դուք օրենքի ներկայացուցիչ եք, օրենքը թո՞ւյլ է տալիս," xmbagir/clip_001_155.wav,"որ պարտատերը վիրավորի պարտապանի մարդկային արժանապատվությունը։" xmbagir/clip_001_156.wav,"Ես ինքս իրավագետ եմ և գիտեմ, որ աշխարհիս երեսին այդպիսի օրենք գոյություն" xmbagir/clip_001_157.wav,"չունի։ Ես չեմ վճարել իշխանուհուն բնակարանի վարձը, որովհետև չեմ" xmbagir/clip_001_158.wav,"կարողացել. գնացել գանգատ է արել, կատարողական թերթ է վերցրել և ձեզ բերել" xmbagir/clip_001_159.wav,"է, որ իրեղեններս ցուցակագրեք և աճուրդի հանեք։ Շատ լավ, այդ իր իրավունքն է," xmbagir/clip_001_160.wav,"և ես ոչինչ չունեմ դրա դեմ։ Ես չեմ փախել..." xmbagir/clip_001_161.wav,"— Միշտ փախչում էիք,— վրա բերեց իշխանուհին։ Խմբագիրը պատասխանելու" xmbagir/clip_001_162.wav,"տեղ աչքերը ոլորեց նրա վրա և, նորից դառնալով դատական պրիստավին," xmbagir/clip_001_163.wav,"շարունակեց." xmbagir/clip_001_164.wav,"— ...Ոչինչ չեմ թաքցրել..." xmbagir/clip_001_165.wav,"— Դեռ հարց է, չե՞ք թաքցրել,— նորից մեջ ընկավ իշխանուհին,— որովհետև ի՞նչ" xmbagir/clip_001_166.wav,"կա այստեղ։" xmbagir/clip_001_167.wav,"Խմբագիրն այս անգամ ոչ մի ուշադրություն չդարձրեց նրա վրա։" xmbagir/clip_001_168.wav,"— ...Ահավասիկ,— շարունակեց նա ձեռքերը տարածելով համարյա դատարկ" xmbagir/clip_001_169.wav,"սենյակի մեջ,— ամեն բան, իմ բոլոր ունեցած-չունեցածը ձեր տրամադրության" xmbagir/clip_001_170.wav,"" xmbagir/clip_001_171.wav,"7" xmbagir/clip_001_172.wav,"տակ է, ցուցակագրեցեք՝ ինչ որ կուզի և գնահատեցեք՝ ինչքան որ իր բարի կամքը" xmbagir/clip_001_173.wav,"կթելադրի։ Բայց վեր կենալ և շոշափել իմ անձնական պատիվը, իմ մարդկային" xmbagir/clip_001_174.wav,"արժանապատվությունը, արհամարհանքով խոսել իբրև խմբագրի և" xmbagir/clip_001_175.wav,"հրապարակախոսի կոչման մասին, ներեցեք, ես այդ թույլ չեմ տա ո՛չ ոքի։ Այս" xmbagir/clip_001_176.wav,"րոպեին ես նրա համար ոչ խմբագիր եմ, ոչ հրապարակախոս և ոչ ուրիշ որևէ բան." xmbagir/clip_001_177.wav,"ես սոսկ պարտապան եմ նրա համար և թող իր պարտականի հետ էլ իր հաշիվը" xmbagir/clip_001_178.wav,"տեսնի։ Ճիշտ չե՞մ ասում։" xmbagir/clip_001_179.wav,"— Да, действительно...— անորոշ արտասանեց դատական պրիստավը։" xmbagir/clip_001_180.wav,"Խմբագիրն արդեն բոլորովին տիրապետել էր իրեն և խոսում էր վիրավորված" xmbagir/clip_001_181.wav,"մարդու հպարտությամբ։ Լսելով նրա արժանապատվությամբ լի խոսքերը," xmbagir/clip_001_182.wav,"Հայրումյանին թվում էր, թե նա մի քիչ ավելի է օգտվում, ըստ երևույթին," xmbagir/clip_001_183.wav,"սահմանափակ ուղեղի տեր տանտիրուհու անտակտ վարմունքից և սրտի խորքում" xmbagir/clip_001_184.wav,"ուրախ էր, որ այդ վարմունքն առիթ չէր տվել իրեն դուրս գալու իր նվաստացածի" xmbagir/clip_001_185.wav,"անհարմար դրությունից և պաշտպանողական դիրքից անցնելու հարձակողականի։" xmbagir/clip_001_186.wav,"Եվ Հայրումյանը շուտով տեսավ, որ չի սխալվել այդպես կարծելով.— դատական" xmbagir/clip_001_187.wav,"պրիստավը, որ սկզբում խմբագրի վրա նայում էր իր իշխանության վրա վստահ" xmbagir/clip_001_188.wav,"պաշտոնյայի բարձրությունից, այժմ նկատելի հարգանքով էր լսում նրան և, ըստ" xmbagir/clip_001_189.wav,"երևույթին, ճնշվում էր նրա ազդու արտաքինի և ուժեղ խոսքերի ազդեցության տակ։" xmbagir/clip_001_190.wav,"Իսկ իշխանուհին սուս էր արել, արձանացել էր կանգնած տեղը և ապուշի պես" xmbagir/clip_001_191.wav,"նայում էր խմբագրի վառվռուն աչքերին իր սև և խիտ հոնքերի տակից։ Երևի շատ" xmbagir/clip_001_192.wav,"էր զարմացել և մտածում էր, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մեղադրողի դիրքից" xmbagir/clip_001_193.wav,"հանկարծ մեղադրյալի վիճակի մեջ է ընկել ինքը։" xmbagir/clip_001_194.wav,"— Ну, господа,— կարծես հանկարծ հիշելով իր դիրքն ու դերը, ասաց դատական" xmbagir/clip_001_195.wav,"պրիստավը պաշտոնական չորությամբ,— այդ բոլորն ինձ չի վերաբերում և թույլ" xmbagir/clip_001_196.wav,"տվեք, խնդրեմ, պարտավորությունս կատարեմ։ Ուրեմն ասում եք, որ չեք կարող" xmbagir/clip_001_197.wav,"վճարել,— դիմեց նա խմբագրին։" xmbagir/clip_001_198.wav,"Խմբագիրը ժպտաց և ուսերը վեր քաշեց։" xmbagir/clip_001_199.wav,"— Ավա՜ղ, այս վայրկյանին, որ ոտներիցս կախեք, մի քոռ կոպեկ չի ընկնի" xmbagir/clip_001_200.wav,"գրպանիցս,— ասաց նա մի տեսակ կոմիկական ինքնահեգնանքով։" xmbagir/clip_001_201.wav,"— Դո՞ւք ինչ կհրամայեք,— դիմեց տանտիրուհուն դատական պրիստավը։—" xmbagir/clip_001_202.wav,"Ցուցակագրե՞մ։" xmbagir/clip_001_203.wav,"— Այո, իհարկե,— պատասխանեց իշխանուհին այնպիսի մի եղանակով, որ" xmbagir/clip_001_204.wav,"կարծես ուրիշ բան չէր կարող և չպետք է լիներ։" xmbagir/clip_001_205.wav,"" xmbagir/clip_001_206.wav,"8" xmbagir/clip_001_207.wav,"Ահա այդ րոպեից էր, որ տեղի ունեցավ այն, ինչ որ այնպես մռայլել էր" xmbagir/clip_001_208.wav,"Հայրումյանի հոգին և մոռացնել տվել հոգնածությունն էլ, քաղցն էլ.— դատական" xmbagir/clip_001_209.wav,"պրիստավը, առանց հոգնելու և ձանձրանալու, պաշտոնական մեթոդիկ" xmbagir/clip_001_210.wav,"ճշտապահությամբ սկսեց ցուցակագրել խմբագրատան մեջ գտնված բոլոր" xmbagir/clip_001_211.wav,"կարասիքը, գրքերն ու իրեղենները։" xmbagir/clip_001_212.wav,"Իշխանուհին նորից մտել էր անողոք պահանջատիրոջ դերի մեջ, և նրա այրական" xmbagir/clip_001_213.wav,"դաժան դեմքի վրա մեղմության և զիջողության նշույլ անգամ չէր երևում։ Նա ինքն" xmbagir/clip_001_214.wav,"էր առաջնորդում դատական պրիստավին, ինքն էր գնահատում իրեղեններր և" xmbagir/clip_001_215.wav,"պահանջում էր, որ անպատճառ իր գնահատումներով ցուցակագրվեն։" xmbagir/clip_001_216.wav,"Խմբագիրն սկզբում չէր խառնվում և, մի կողմ քաշված, մատների ծայրերով" xmbagir/clip_001_217.wav,"վերուվեր էր քաշում իր առատամազ a la Վիլհելմ սանրած բեղի փնջաձև ծայրերը։" xmbagir/clip_001_218.wav,"Շարունակ ժպտալով դիտում էր իշխանուհուն, որի թե՛ արտաքինը և թե՛" xmbagir/clip_001_219.wav,"մանավանդ հնդկահավի պես ուռած-փքված դիրքն ու քայլվածքը, ըստ երևույթին," xmbagir/clip_001_220.wav,"անկեղծ զվարճություն էին պատճառում նրան։ Վերջն այնքան զվարթացավ, որ" xmbagir/clip_001_221.wav,"սկսեց նույնիսկ ինքն առաջնորդել իշխանուհուն և դատական պրիստավին" xmbagir/clip_001_222.wav,"խմբագրատան բոլոր սենյակներն ու ծակուծուկերը, շարունակ կատակներ անելով։" xmbagir/clip_001_223.wav,"— Ի՞նչ եք ասում, ձերդ պայծառափայլություն,— բացականչեց նա, երբ" xmbagir/clip_001_224.wav,"իշխանուհին խմբագրական զամբյուղը 10 կոպեկ գնահատեց։— Գիտե՞ք, թե այս" xmbagir/clip_001_225.wav,"զամբյուղը ի՜նչպիսի երևելի մտքեր է պարունակել իր մեջ։ Երբ մեր գավառական" xmbagir/clip_001_226.wav,"թղթակիցներից մեկին պատասխանել էինք, թե իր հոդվածը զամբյուղն ենք գցել,—" xmbagir/clip_001_227.wav,"ա՛յ, հենց այս զամբյուղը,— նա մի նամակով խորհուրդ տվավ մեզ, որ այս" xmbagir/clip_001_228.wav,"զամբյուղը մեր գլխին դնենք, որպեսզի մի քիչ սովորենք, որովհետև, ասում էր, սրա" xmbagir/clip_001_229.wav,"մեջ ավելի խելք կա, քան մեր գլխում։ Եվ դուք չե՞ք խղճահարվում 10 կոպեկ" xmbagir/clip_001_230.wav,"գնահատել երևելի մտքերի այս շտեմարանը։" xmbagir/clip_001_231.wav,"Բայց իշխանուհին ոչ նայում էր խմբագրին, ոչ էլ պատասխանում նրա" xmbagir/clip_001_232.wav,"կատակներին, և նրա կիտած հոնքերն ամենևին չէին բացվում։" xmbagir/clip_001_233.wav,"— Ա՛յ, այս իսկապես որ մի անարժեք բան է,— ասաց խմբագիրն իր գրասեղանից" xmbagir/clip_001_234.wav,"վերցնելով և բաց անելով մի երկայն թավշապատ տուփ, որի մեջ մի ոսկե գրիչ կար" xmbagir/clip_001_235.wav,"սպիտակ մետաքսե դագաղի մեջ պառկած։— Մինչև օրս չգիտեի ինչ անեմ," xmbagir/clip_001_236.wav,"որովհետև սովորաբար ես շատ հասարակ գրչով եմ գրում։ Վերջապես, այսօր" xmbagir/clip_001_237.wav,"բանի պետք եկավ։ Կարող եք 10 կոպեկից էլ պակաս գնահատել, ոչ մի" xmbagir/clip_001_238.wav,"պրետենզիա չեմ հայտնի։" xmbagir/clip_001_239.wav,"Երբ տանտիրուհին պահանջեց ցուցակագրել, ի միջի այլոց, նաև լրագրի ահագին" xmbagir/clip_001_240.wav,"կույտերով մնացած հին համարները, խմբագիրը բացականչեց:" xmbagir/clip_001_241.wav,"" xmbagir/clip_001_242.wav,"9" xmbagir/clip_001_243.wav,"— Վերջապես կարող եմ պարծենալ և պարծանքով հայտարարել, որ թերթիս" xmbagir/clip_001_244.wav,"բոլոր համարները սպառված են, ինչ որ չեն կարող պարծենալ իմ" xmbagir/clip_001_245.wav,"հակառակորդները։ Ի դեպ, գիտե՞ք ինչ միտք ծագեց գլխումս,— ավելացրեց նա,—" xmbagir/clip_001_246.wav,"վատ չի լինի առհասարակ, որ խմբագրատները, բացի խուզարկությունից," xmbagir/clip_001_247.wav,"տարեկան գեթ մեկ անգամ էլ աճրդախոսության ենթարկվեն պարտքերի դիմաց." xmbagir/clip_001_248.wav,"դա մի բարիք կլինի, որովհետև կազատվենք, վերջապես, թղթերի այս սոսկալի" xmbagir/clip_001_249.wav,"կույտերից, որոնց մեջ խեղդվում ենք ուղղակի։ Ահա թե ինչու ես այժմ իմ պարտքն" xmbagir/clip_001_250.wav,"եմ համարում իմ առանձին շնորհակալությունը հայտնելու իշխանուհուն, որ" xmbagir/clip_001_251.wav,"ազատում է մեզ այս թղթերից:" xmbagir/clip_001_252.wav,"Բոլոր իրեղենները ցուցակագրելուց և մինչև աճրդախոսությունը իրեն՝ խմբագրին" xmbagir/clip_001_253.wav,"պահ տալուց հետո, դատական պրիստավը տանտիրուհու կողմից, որ համառորեն" xmbagir/clip_001_254.wav,"շարունակում էր ոչ խոսել խմբագրի հետ և ոչ էլ նայել նրա երեսին, պահանջ" xmbagir/clip_001_255.wav,"ներկայացրեց, որով խմբագիրը պարտավորվում էր երեք օրվա ընթացքում" xmbagir/clip_001_256.wav,"դատարկել բնակարանը։" xmbagir/clip_001_257.wav,"— Մի՞թե առանց ինձ էլ չեն դատարկելու,— հարցրեց խմբագիրը կոմիկական" xmbagir/clip_001_258.wav,"հանգստությամբ։" xmbagir/clip_001_259.wav,"— Այո, բայց... տանտիրուհին չի կամենում, որ դուք այլևս մնաք այս բնակարանում:" xmbagir/clip_001_260.wav,"— Նույնիսկ այն ժամանակ, երբ այս երեք օրվա ընթացքում վճարե՞մ պարտքս,—" xmbagir/clip_001_261.wav,"դիմեց խմբագիրը ավելի տանտիրուհուն, քան դատական պրիստավին։" xmbagir/clip_001_262.wav,"— Այո, նույնիսկ ա՛յդ ժամանակ,— շեշտեց իշխանուհին, առանց նրան նայելու և" xmbagir/clip_001_263.wav,"դիմեց դեպի դուռը։" xmbagir/clip_001_264.wav,"Խմբագիրն ուզում էր ինչ-որ ասել, բայց նա ետ չնայեց և դուրս գնաց։" xmbagir/clip_001_265.wav,"Դատական պրիստավը լուռ գլուխ տվավ խմբագրին և հետևեց տանտիրուհուն։" xmbagir/clip_001_266.wav,"Նրանց դուրս գնալուց հետո խմբագիրը մոտեցավ պատուհանին և, ձեռքերը" xmbagir/clip_001_267.wav,"գրպանները դրած, սկսեց մտախոհ նայել դեպի դուրս, որտեղ աշնանային" xmbagir/clip_001_268.wav,"հանգիստ, կապարագույն օդի մեջ փոշենման անձրև էր մաղում՝ թաց անելով" xmbagir/clip_001_269.wav,"փողոցի սալահատակը և հանդեպի մայթը։ Այժմ նրա դեմքին խաղում էր մի շատ" xmbagir/clip_001_270.wav,"հանգիստ քմծիծաղ, որի մեջ, սակայն, արտահայտվում էր հոգեկան մի խոր" xmbagir/clip_001_271.wav,"դառնություն։" xmbagir/clip_001_272.wav,"Բայց այդ բոլորը մի քանի րոպե միայն տևեց, նա թափահարեց իր խոշոր գլուխը," xmbagir/clip_001_273.wav,"կարծես դառն մտքերն իրենից վանելու համար և արագորեն մոտեցավ" xmbagir/clip_001_274.wav,"Հայրումյանին, որը նորից նստել էր աշխատելու։" xmbagir/clip_001_275.wav,"— Ի՞նչ ունեք այսօր,— հարցրեց։" xmbagir/clip_001_276.wav,"" xmbagir/clip_001_277.wav,"10" xmbagir/clip_001_278.wav,"— Նյութը, երևի, կպակսի— պատասխանեց Հայրումյանը,— խնդրեմ՝ պոստը" xmbagir/clip_001_279.wav,"շուտով բերել տվեք։" xmbagir/clip_001_280.wav,"— Այս րոպեին,— ասաց խմբագիրն և իրեն հատուկ աշխույժ քայլերով դուրս" xmbagir/clip_001_281.wav,"գնաց։" xmbagir/clip_001_282.wav,"Թեև Հայրումյանը նստել էր աշխատելու, բայց երկար ժամանակ ոչինչ չէր" xmbagir/clip_001_283.wav,"կարողանում անել։ Հակառակ իր կամքին ու ջանքերին, պատահած դեպքից հետո" xmbagir/clip_001_284.wav,"մի տարօրինակ կաշկանդում էր տիրել նրան, և նա չէր կարողանում միտքը" xmbagir/clip_001_285.wav,"կենտրոնացնել անելիք գործի վրա։ Պատահած դեպքը չափազանց տարօրինակ" xmbagir/clip_001_286.wav,"էր և, նրա կարծիքով, անպատվաբեր այն լրագրի համար, որին նա ծառայել էր" xmbagir/clip_001_287.wav,"երկար տարիներ գրեթե միշտ քաղցած փորով և որի հետ կապված էր շան" xmbagir/clip_001_288.wav,"հավատարմությամբ։ Այդ գիտակցությունն էր, որ դառնացրել էր նրա հոգին և" xmbagir/clip_001_289.wav,"կաշկանդել միտքը, և նա առաջուց զգում էր, որ պատահած դեպքը երբեք չպիտի" xmbagir/clip_001_290.wav,"ջնջվի իր հիշողությունից։" xmbagir/clip_001_291.wav,"Ու մինչդեռ նա վերին աստիճանի ճնշված դրության մեջ մեքենայի նման շարժում" xmbagir/clip_001_292.wav,"էր գրիչը, առանց կենտրոնանալ կարողանալու, խմբագիրն, ընդհակառակը," xmbagir/clip_001_293.wav,"սովորականի նման աշխույժ ու տենդոտ, կատարում էր իր առօրյա աշխատանքը" xmbagir/clip_001_294.wav,"— կարգադրություններ էր անում էքսպեդիտորին ու ցրիչներին, աչքի էր" xmbagir/clip_001_295.wav,"անցկացնում տեղական ու մայրաքաղաքի թերթերը, գունավոր մատիտով նշան էր" xmbagir/clip_001_296.wav,"դնում թարգմանելիք լուրերի վրա, կարդում էր նոր ստացված թղթակցությունները," xmbagir/clip_001_297.wav,"երկար ու բարակ զրույց անում այցելու բարեկամների հետ,— կարծես ոչինչ չէր" xmbagir/clip_001_298.wav,"պատահել կամ պատահածը նրան չէր վերաբերում։" xmbagir/clip_001_299.wav,"Այժմ էլ, երբ Հայրումյանը, մի կերպ վերջացնելով իր աշխատանքը և վերջին" xmbagir/clip_001_300.wav,"նյութերը տպարան ուղարկելով, մռայլ հոգով վերադառնում էր տուն, առանց այլևս" xmbagir/clip_001_301.wav,"մտքովն անգամ անցկացնելու, որ պատահած դեպքից հետո խմբագրից փող ուզի" xmbagir/clip_001_302.wav,"— խմբագիրը նստել էր առաջնորդող գրելու։" xmbagir/clip_001_303.wav,"«Այս տեսակ էլ մա՜րդ...»— մտածում էր նա ապշած։" xmbagir/clip_001_304.wav,"1913"