Հանրահայտ ուկրաինացի բռնցքամարտիկ, գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն որոշել է ընտանիք կազմել: Նրա հարսնացուն է դարձել ամերիկյան կինոդերասանուհի, «Նէշվիլ» սերիալի հերոսուհի Հայդեն Պանետյերին: Ինչպես հաղորդում է klitschko-brothers-ը, աստղային զույգը գաղտնի նշանվել է եւ ամռանը մտադիր է հարսանեկան արարողություն անցկացնել: «Առայժմ այդ մասին շատ քիչ մարդ գիտի, հարսնացուն հրապարակավ դեռ չի կրում նշանի մատանին»,- նշել է զույգի մտերիմներից մեկը: Նշենք, որ առաջին անգամ Վլադիմիրը եւ Հայդենը սկսել են հանդիպել 2009թ., սակայն երկու տարի առաջ որոշել են դադարեցնել շփումները՝ երկուստեք զբաղվածության եւ մեծ հեռավորության պատճառով հարաբերությունները պահպանելու անհնարիությունից ելնելով: Նրանց վերականգնված սիրավեպի մասին նորից խոսել են հունվարին, սակայն Հայդենը այն ժամանակ ամեն ինչ հերքում էր՝ լրագրողներին պատմելով, որ «իրենք Վլադիմիրի» հետ պարզապես լավ ընկերներ են»: Սակայն դերսանուհին պարբերաբար այցելել է Վլադիմիրին Ֆլորիդայում, իսկ այս կիրակի զույգը հրապարակավ համբուրվել է բասկետբոլային հանդիպման ժամանակ: Հավելենք, որ վերջերս հարցազրույցներից մեկում Կլիչկոն խոստովանել է, որ պատրաստ է ամուսնանալ եւ ցանկանում է ունենալ այնքան երեխա, որքան չեմպիոնական գոտի ունի: