Լոնդոնում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրը: Լեւոն Արոնյանը այսօր սեւերով խաղում է Պյոտ Սվիդլերի հետ: Ռուսաստանցին բավական հաջող սկսեց մրցաշարը, սակայն Կառլսենից պարտություն կրելուց հետո ընկճվեց ու շատ արագ հայտնվեց ետնապահների շարքում: Իհարկե, Արոնյանը կփորձի առաջին իսկ հնարավորության դեպքում հաղթանակի համար խաղալ, բայց բոլոր դեպքերում բարդ մրցամարտ է սպասվում: Մրցաշարի առաջատարը՝ Մագնուս Կառլսենը, սեւերով խաղում մեկ այլ ռուսաստանցու՝ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Վերջինս տրամադրության խաղացող է. կարող է գերազանց հանդիպում անցկացնել ցանկացած գրոսմայստերի հետ, կարող է տապալել պարտիան, ինչպես դա երեկ եղավ Կրամնիկի հետ խաղում: Առաջատար եռյակի վերջին ներկայացուցիչը՝ Վլադիմիր Կրամնիկը, սպիտակներով կխաղա մրցաշարի ձախողակներից մեկի՝ ադրբեջանցի Ռաջաբովի հետ: Վերջին պարտիաներում ԿՐամնիկը թափ է հավաքել եւ Ռաջաբովին շատ դժվար կլինի այդ թափին դիմանալ: Վերջին զույգն է՝ Իվանչուկ-Գելֆանդ: Հիշեցնենք մրցաշարային իրավիճակը 10-րդ տուրից հետո. 1. Կառլսեն՝ 7; 2. Արոնյան՝ 6,5; 3. Կրամնիկ՝ 6;, 4-6. Գելֆանդ, Գրիշչուկ, Սվիդլեր՝ 4,5; 7-8. Իվանչուկ, Ռաջաբով՝ 3,5: Սվիդլեր-Արոնյան, Գրիշչուկ-Կառլսեն եւ Կրամնիկ-Ռաջաբով պարտիաների ընթացքին կարող եք հետեւել այստեղ. ChessBomb code start // Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom ChessBomb code end   ChessBomb code start // Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom ChessBomb code end   ChessBomb code start // Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom ChessBomb code end