Արթուր Աբրահամը մեկնաբանել է Ռոբերտ Շտիգլիցից կրած պարտությունը, որի արդյունքնում նա կորցրեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին: «Ես աչքի վնասվածք ստացա, որի արդյունքում աչքս ամբողջովին փակվեց: Մրցավարները կանգնեցրին մարտը: Ես դեմ չեմ Շտիգլիցի հետ ռևանշ-մենամարտ անցկացնել: Հուսով եմ, որ նա ինձ այդ հնարավորությունը կտա, չէ որ մեր հաշիվն առայժմ 1:1 է»,- ասել է Աբրահամը: Մարտի 23-ի գիշերը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզապալատում կայացած մենամարտում 33-ամյա Աբրահամը տեխնիկական նոկաուտով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին, ով վերադարձրեց տիտղոսը: