Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում 1:0, 3:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ: Արթուր Ալեքսանյանը պաշտպանում է 96 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի բուլղարացի Վլադիսլավ Մետոդիեւը, հայտնում է Sport.News.am-ը: Նշենք, որ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 2:0, 2:0 հաշվով պարտության էր մատնել թուրք Ջենք Իլդեմին, որին հաղթել էր նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերում: