Լոնդոնում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրը: Տուրն  ունի երկու կենտրոնական պարտիա: Առաջինը` Ռաջաբով – Արոնյան: Ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն ունի այս մրցավեճը թե շախմատիստների, թե` մարզասերների համար: Մանավանդ, սա այն մրցաշարն է, որտեղ յուրաքանչյուր միավոր ոչ թե ոսկու, այլ` ադամանդի գին ունի: Այնպես որ, այս պարտիայից կարելի է սպասել ամեն ինչ` սկսած բաց, հաղթանակի համար ընթացող մրցավեճ, բայց կարող է լինել նաեւ զգույշ, պաշտպանողական, որը կավարտվի արագ ոչ-ոքիով: Տեսնենք: Տուրի մյուս կենտրոնականը Սվիդլեր – Կառլսեն պարտիան է: Ռուսաստանցի գրոսմայստերը, ինչպես ցույց տվեցին առաջին հանդիպումները` հիանալի է պատրաստվել մրցաշարին եւ առայժմ ոչ մի պարտիայում  մրցակիցները չեն կարողացել գտնել նրա թույլ կողմերը: Այս պարտիան ցույց կտա Սվիդլերի ամբիցիաների նշաձողը: Իսկ Կառլսենը կզինվի համբերությամբ` սպասելով Սվիդլերի` թեկուզ չնչին սխալին: Հետաքրքիր պարտիա է խոստանում լինել նաեւ Կրամնիկ – Իվանչուկ մրցավեճը: Այլ ժամանակներում սա կլիներ գլխավոր իրադարձությունը` թոփերի թոփը, բայց այժմ Իվանչուկն ու Կրամնիկը դեռեւս չեն կարողանում իրենց իրական ներուժը ցուցադրել: Վերջին պարտիան է` Գրիշչուկ-Գելֆանդ: Հիշեցնենք մրցաշարային դիրքը 5-րդ տուրից հետո. 1-2. Արոնյան, Կարլսեն` 3,5; 3. Սվիդլեր` 3; 4-5. Ռաջաբով, Կրամնիկ` 2,5; 6. Գրիշչուկ` 2; 7-8. Գելֆանդ, Իվանչուկ` 1,5: Ռաջաբով - Արոնյան, Սվիդլեր - Կառլսեն, եւ Կրամնիկ - Իվանչուկ պարտիաների ընթացքին կարող եք հետեւել այստեղ. ChessBomb code start // Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom ChessBomb code end   ChessBomb code start // Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom ChessBomb code end   ChessBomb code start // Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom ChessBomb code end