Մարտի 14-ից 16-ը Շիրակի մարզում տեղի ունեցած դահուկավազքի պատանիների Հայաստանի առաջնությունը, որը նվիրված էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90 ամյակին, ավարտվել է և արդեն հայտնի են այս մարզաձևից հանրապետության պատանի չեմպիոնները: Առաջնությունում լավագույն արդյունքները ցույց են տվել Գյումրիի ներկայացուցիչները: Տղաներից Հայաստանի չեմպիոն են դարձել 5կմ դասական ոճում Գոռ Գևորգյանը, 3կմ դասական և ազատ ոճերում՝ Արտակ Թորոսյանը և 5կմ ազատ ոճում՝ Սլավիկ Սիմոնյանը: 3կմ դասական և ազատ ոճերում աղջիկներից չեմպիոնական ոսկի է նվաճել Կատյա Գալստյանը, իսկ 3կմ տարածություններում (դասական և ազատ)՝ Աննա Մխիթարյանը:  Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցել են Գյումրիի, Ամասիայի, Վանաձորի, Աշոցքի և Հրազդանի 1993-1995թթ. և 1996-1999թթ. ծնված պատանիների և աղջիկների հավաքական թիմերը, հայտնում է Սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը։