Սեպտեմբերի 29-ին Լաս-Վեգասում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն ներկայացնող Վիկ Դարչինյանի եւ պուերտոռիկացի Լուիս Օռլանդո դել Վալեի մենամարտը:Մենամարտը տեւեց 10 ռաունդ, որի արդյունքներով մրցավարները միաձայն նախապատվությունը տվեցին Դարչինյանին`99-91, 99-91, 96-94: Դարչինյանը նվաճեց թեթեւագույն քաշային կարգում NABF վարկածով չեմպիոնի տիտղոսը: